Արարատյան Հայրապետական Թեմ @araratyantemtv Channel on Telegram

Արարատյան Հայրապետական Թեմ

@araratyantemtv


Արարատյան Հայրապետական Թեմ (Armenian)

Արարատյան Հայրապետական Թեմ առարկայային բանաձևով երկուշաբթիի սկիզբից պայմանային արարատյան եւ նրա շրջանային բնույթից մի հայրապետական միություն է: Այդ դա է ահացը առաջարկում եւ աջակցում է երկրի բոլոր անկախ մարդկանցի ամենալավ մեկը թեմ է նախագահի անվան արիւնաՏ գոհմիցս: Արարատյան հայրապետական թեմը թվալ մնալով երկրորդ առաջարկում, արարատյան հայրապետական էլ նստած: Այն ապահովում է մեր երկիրի և ազգի ներկայացուքը: Այն էլ ահաբեկչություն է պատրաստում մշտապես բբաշկավայական եւ ահացային ոլորտային ծագեր: Արարատյան հայրապետական թեմը մշակում է հայտնի հայկական գիտականների եւ գործիմների հաջող եւ բարդ հասարակություններ: Արարատյան Հայրապետական Թեմն առացած է մշակութային եւ ռազմական բովանդակային ծագերից:

Արարատյան Հայրապետական Թեմ

29 Jan, 17:01


Նոր Հայացք. Աստված պատժո՞ւմ է
---------------------------------------
https://www.youtube.com/watch?v=xHybRYBCbc4

Արարատյան Հայրապետական Թեմ

29 Jan, 09:19


Օրվա ընթերցվածք 📚

Պողոս առաքյալի Բ թուղթը Տիմոթեոսին 2.20-26, Ավետարան ըստ Հովհաննեսի 6.48-55:

https://qahana.am/read_of_the_day/595

Արարատյան Հայրապետական Թեմ

29 Jan, 04:24


Օրվա խորհուրդ

Հունվարի 29

Որպեսզի չարը պարտվի մեր կյանքում, ամենակարևոր պայմանը նորովի ապրելն է:

Արարատյան Հայրապետական Թեմ

28 Jan, 17:03


Տերունական օր. Պատգամ երիտասարդներին
------------------------
https://www.youtube.com/watch?v=PHUebO7pXs4&t=11s

Արարատյան Հայրապետական Թեմ

28 Jan, 07:15


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հայոց Բանակի օրվա առիթով

🟣 Հայոց բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին:

🟣 Մեր նորանկախ պետականության և մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության սրբազան գործում անգնահատելի է Հայոց բանակի դերն ու վաստակը։ Այսօր մեր պետության առջև ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների պայմաններում հրամայական է մեր բանակի առավել հզորացումը, որպեսզի մեր զորականները բարձր մարտունակությամբ և իրենց անսասան ոգով շարունակեն հայրենյաց պաշտպանության նվիրական առաքելությունը։ Զինվորականների արիասիրտ ծառայության և սխրանքների ամուր հիմքը միշտ եղել և մնալու է հայրենիքի հանդեպ սերն ու նախանձախնդրությունը, ազգային արժեքների նկատմամբ հավատարմությունը։ Կարդալ ավելին

Արարատյան Հայրապետական Թեմ

28 Jan, 04:24


Օրվա խորհուրդ

Հունվարի 28

«Ով ասում է, թե ինքը լույսի մեջ է և ատում է իր եղբորը, սուտ է և տակավին խավարի մեջ է» (Ա Հովհ. 2.9):

Արարատյան Հայրապետական Թեմ

27 Jan, 17:01


Նոր Հայացք. Ի՞նչ է խոկումը
---------------
https://www.youtube.com/watch?v=KaH9pw-r5UI&t=3s

Արարատյան Հայրապետական Թեմ

27 Jan, 15:24


Մոտենում է սիրո մասին վկայող ևս մեկ հայկական տոն: Հայ Առաքելական Եկեղեցին այն կնշի փետրվարի 15-ին: Սուրբ Սարգիսը սեր փնտրողների ու գտնողների, սիրո համար պայքարողների ու չհանձնվողների տոնն է:

https://qahana.am/post/5126

Արարատյան Հայրապետական Թեմ

27 Jan, 11:25


Հունվարի 26-ին Երևանի Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցիների կիրակնօրյա դպրոցի սաները բեմադրությամբ ներկայացրին Հիսուս Քրիստոսի Ծննդյան հրաշքը և ներկաներին փոխանցեցին Սուրբ Ծննդյան ավետիսը: Միջոցառման կազմակերպիչներն էին Քրիստինե Ղազարյանը և Մարգարիտա Հովհաննիսյանը:

Միջոցառումը մեկնարկեց Տերունական աղոթքով:

Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը իր խոսքում նշեց. «Ես ցանկանում եմ, որ ամեն տարի, երբ տոնակատարում ենք Քրիստոսի Ծնունդը, Քրիստոս ծնվի ոչ թե հեռու քարանձավում, այլ բոլորիս սրտերում»:

Միջոցառման ավարտին մանուկների շուրթերից հնչեց Սուրբ Ծննդյան շարականը` «Այսօր տոն է Սուրբ Ծննդյան...»: Ներկաները հայտնվեցին Բեթղեհեմյան հրաշափառ Աստվածահայտնության իրողության մեջ:

https://qahana.am/post/5125

Արարատյան Հայրապետական Թեմ

27 Jan, 11:06


Օրվա ընթերցվածը 📖

Սոփոնիայի մարգարեությունը 3.19-20, Պողոս առաքեալի Բ թուղթը կորնթացիներին 10.3-6, Ավետարան ըստ Մատթեոսի 10.23-33:

https://qahana.am/read_of_the_day/228

Արարատյան Հայրապետական Թեմ

27 Jan, 04:24


Օրվա խորհուրդ

Հունվարի 27

Աղոթքը ինքնաճանաչման ճանապարհով հայացքը Աստծուն դարձնելու կարևոր փորձառություն է:

Արարատյան Հայրապետական Թեմ

26 Jan, 17:03


Տերունական օր. Ապրել գոհունակությամբ
---------------------
https://www.youtube.com/watch?v=YSlWgVZneHE&t=7s

Արարատյան Հայրապետական Թեմ

26 Jan, 04:24


Օրվա խորհուրդ

Հունվարի 26

Ըստ Աստվածաշնչի՝ քրիստոնյան առանց Սուրբ Հաղորհրդության չի կարող դառնալ Երկնքի արքայության ժառանգորդ. «Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, հավիտենական կյանք ունի. և ես նրան վերջին օրը հարություն կտամ» (Հովհ. 6:54):

Այսօր կիրակի է, և եկեղեցու զանգերը կանչում են մեզ մասնակից լինելու Ս. Պատարագի խորհրդին:

Արարատյան Հայրապետական Թեմ

25 Jan, 17:05


Ինքնություն. Հեքիաթներ գտնողը
-------------------
https://www.youtube.com/watch?v=CkqcR9TyZoU

Արարատյան Հայրապետական Թեմ

25 Jan, 05:54


Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը:

Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետներն իրենց ողջ կյանքն ապրել են հանուն քրիստոնեական հավատի ուղղափառության հաստատման ու տարածման: Պայքարել են թյուր ուսմունքների դեմ:

«Տիրոջ համբարձումից հետո առաքյալները քարոզեցին ամբողջ աշխարհում, մկրտեցին հեթանոսներին Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Առաքյալներն ունեցան իրենց աշակերտները: Ժամանակին շատ զորացավ Ալեքսանդրիայի դպրոցը: Արեգակներ փայլատակեցին այնտեղ, ինչպիսին Աթանաս Ալեքսանդրացին էր և Սուրբ Կյուրեղը, որոնց առաքելությունը շատ կարևոր էր Տիեզերական Եկեղեցու համար»,- նշում է ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը:

https://qahana.am/post/5124

Արարատյան Հայրապետական Թեմ

25 Jan, 04:24


Օրվա խորհուրդ

Հունվարի 25

«Որտեղ սերն է, այնտեղ վախ չկա» (Հովհան Մանդակունի):

Արարատյան Հայրապետական Թեմ

24 Jan, 17:02


Նոր Հայացք | Պատասխանատվությունը ուժ է. Նուռ
----------------------
https://www.youtube.com/watch?v=n4r4oD_Zp5c&t=3s

Արարատյան Հայրապետական Թեմ

24 Jan, 08:07


Օրվա ընթերցվածք 📚

Պողոս առաքյալի Բ թուղթը Տիմոթեոսին 2.3-14, Ավետարան ըստ Հովհաննեսի 5.31-47:

https://qahana.am/read_of_the_day/592

Արարատյան Հայրապետական Թեմ

24 Jan, 04:24


Օրվա խորհուրդ

Հունվարի 24

Տիրոջ ձայնը լսելու համար այս աշխարհի աղմուկը չի կարող խոչընդոտ հանդիսանալ, և եթե մաքրենք մեր ներսը, կկարողանանք նաև լսել երկնքից խոսողի՝ Աստծո ձայնը:

Արարատյան Հայրապետական Թեմ

23 Jan, 19:13


#Սուրբ_Սարգիս2025 #սիրո_հայկական_տոն #ապրիր_սիրելով #սերը_ընդունիր_փոխանցիր

Արարատյան Հայրապետական Թեմ

23 Jan, 17:54


Սուրբ Սարգիս. սիրահարների տոն

«Մուրազատու Սուրբ Սարգիս,
Դու հասնիս մըր էրկուսիս»:

Նման խնդրանքներով էին Սուրբ Սարգսին հաճախ դիմում սիրահարները: Նրանց պահապան համարվող սրբի անունը բանավոր ավանդության մեջ կապված է ամուսնության ցանկության կատարման հետ:

«Աշուղ Ղարիբ» սիրավեպի տարբերակներից մեկում պատմվում է, թե ինչպես է զորավարը միացնում երկու սիրող սրտեր: Աղքատ Աշուղ Ղարիբը սիրում էր մի հարուստի աղջկա՝ Շահսանամին: Վերջինս ևս սիրում է նրան, բայց նրա հայրը հավանություն չէր տալիս այդ ամուսնությանը: Աշուղ Ղարիբը գնում է օտարություն, որ հարստանա: Հրաժեշտի ժամանակ խնդրում է աղջկան, որ յոթ տարի հետո, եթե չվերադառնա, աղջիկն ամուսնանա ուրիշի հետ: Յոթ տարի անց, վերադարձին Աշուղ Ղարիբն ուշանում է: Նա օգնության է կանչում Սուրբ Սարգսին: Հայտնվում է արագաս սուրբն ու Աշուղ Ղարիբին առնում ձիու գավակը, մի ակնթարթում հասցնում է հայրենի քաղաքը, ուր Աշուղն ամուսնանում է:

Արարատյան Հայրապետական Թեմ

23 Jan, 17:07


Բարբառը մենք ենք. Նանիս զրույցը խմորի հետ
----------------------

https://youtu.be/e5cYO_YSrMY?si=kQS232L6QTD_0RKk

Արարատյան Հայրապետական Թեմ

23 Jan, 15:19


Մոտենում է սիրո մասին վկայող ևս մեկ հայկական տոն: Հայ Առաքելական Եկեղեցին այն կնշի փետրվարի 15-ին: Սուրբ Սարգիսը սեր փնտրողների ու գտնողների, սիրո համար պայքարողների ու չհանձնվողների տոնն է:

https://qahana.am/post/5123

Արարատյան Հայրապետական Թեմ

23 Jan, 08:56


Օրվա ընթերցվածք 📚

Առակներ 7.1-7,Եզեկիելի մարգարեություն 12.17-19 , Պողոս առաքեալի թուղթը Հռոմեացիներին 8.12-27, Ավետարան ըստ Ղուկասի 9.23-27:

https://qahana.am/read_of_the_day/227

Արարատյան Հայրապետական Թեմ

23 Jan, 04:24


Օրվա խորհուրդ

Հունվարի 23

Աստված միշտ ընտրում է մարդու փրկությունը։

Արարատյան Հայրապետական Թեմ

22 Jan, 17:03


Նոր Հայացք. Ո՞վ է հոգևոր մարդը
------------------
https://www.youtube.com/watch?v=bG7oqizAaB4&t=17s

Արարատյան Հայրապետական Թեմ

22 Jan, 12:30


Օրվա ընթերցվածք 📚

Պողոս առաքյալի Ա թուղթը Տիմոթեոսին 5.17-6.5, Ավետարան ըստ Հովհաննեսի 3.22-36:

https://qahana.am/read_of_the_day/590

Արարատյան Հայրապետական Թեմ

22 Jan, 09:18


Հունվարի 15-ին Ջրօրհնեքի կարգ է կատարվել «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնի Սուրբ Խաչ մատուռում:

Կարգը կատարել է Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը: Մասնակցել են եկեղեցու հոգևոր համայնքը, խնամքի կենտրոնի բնակիչները: Արարողության ավարտին օրհնած ջուրը բաժանվել է կենտրոնի բնակիչներին:

Սուրբ Խաչ մատուռը օծվել է 2023 թվականի հոկտեմբերի 23-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ, և մատուռում պարբերաբար կատարվում են նմանօրինակ այցեր և ծիսական արարողություններ:

2025 թվականին մատուռի խաչքավոր է ընտրվել «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնի տնօրեն Խաչիկ Ղազարյանը:

https://qahana.am/post/5122

Արարատյան Հայրապետական Թեմ

22 Jan, 04:24


Օրվա խորհուրդ

Հունվարի 22

Ինչպես մուրճի հարվածների տակ անձև երկաթն է ձև ստանում, այնպես էլ փորձությունների հարվածին դիմակայելով՝ մեղքով անձև դարձած մեր հոգին սկսում է Աստվածային լույսով լցվել։

Արարատյան Հայրապետական Թեմ

21 Jan, 17:05


Տերունական օր. Բարին ճանաչե՛ք, գոհությամբ ապրե՛ք
-------------------------
https://www.youtube.com/watch?v=AHRi73CWTBE

Արարատյան Հայրապետական Թեմ

21 Jan, 04:24


Օրվա խորհուրդ

Հունվարի 21

Պետք չէ ապրել դիմացինի սերը վաստակելու մոլուցքով: Պարզապես սիրեք և ձեր կյանքը սիրով լցրեք: Պարզապես ձեր կյանքը ինքներդ ապրեք: Ապրելու համար ձեզ դիմացինի դրական վերաբերմունքը պետք չէ, ձեզ պետք է Աստծո սերը:

Արարատյան Հայրապետական Թեմ

20 Jan, 17:05


Նոր Հայացք. Եկեղեցի տանող ճանապարհը
-------------------
https://www.youtube.com/watch?v=pz5Rigk49HY&t=1s

Արարատյան Հայրապետական Թեմ

20 Jan, 09:31


Օրվա ընթերցվածք

Իմաստություն Սողոմոնի 6.1-10, Եսայու մարգարեություն 45.1-2, Պետրոս առաքեալի Ա թուղթը Տիմոթեոսին 2.1-7, Ավետարան ըստ Ղուկասի 7.1-10:

https://qahana.am/read_of_the_day/223

Արարատյան Հայրապետական Թեմ

20 Jan, 04:25


Օրվա խորհուրդ

Հունվարի 20

Եթե ցանկանում ենք վայելել Աստծո ներկայությունը և լսել Աստծո ձայնը, պետք է կարողանանք լռեցնել մեր հոգու աղմուկը և արժանանալ այդ խաղաղության զգացումին:

Արարատյան Հայրապետական Թեմ

19 Jan, 17:03


Տերունական օր. Մարդկային հարաբերություններ
-----------------------
https://www.youtube.com/watch?v=FOcMk1CcNcU

Արարատյան Հայրապետական Թեմ

19 Jan, 14:55


Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց աղոթք Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, զինծառայողների, քաղաքացիական անձանց համար։
 
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում աղոթքն անցկացվեց եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի հանդիսապետությամբ։
Հավատավոր ժողովուրդը հոգեւոր դասի հետ աղոթեց գերյալների` շուտափույթ հայրենիք վերադարձի համար։

https://qahana.am/post/5121

Արարատյան Հայրապետական Թեմ

19 Jan, 04:25


Օրվա խորհուրդ

Հունվարի 19

Սուրբ Հաղորդության խորհուրդը Աստծո հետ միանալն է, հաղորդակցվելը, Քրիստոսին միանալը: Այն կարևոր պայման է Աստծո ու մարդու միջև խզված կապը վերականգնելու:

Այսօր կիրակի է, բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:

Արարատյան Հայրապետական Թեմ

12 Jan, 16:59


Տերունական օր. Աստծո ծառան
---------------------
https://www.youtube.com/watch?v=yZFydkhasXA&t=13s

Արարատյան Հայրապետական Թեմ

12 Jan, 04:25


Օրվա խորհուրդ

Հունվարի 12

«Նմանվեցեք Աստծուն, որպես սիրելի զավակներ, և ընթացեք սիրով, ինչպես որ Քրիստոս սիրեց մեզ և Իր Անձը մատնեց մեզ համար` որպես անուշահոտ պատարագ և զոհ Աստծուն» (Եփես. 5.1-2):

Այսօր կիրակի է, բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:

Արարատյան Հայրապետական Թեմ

11 Jan, 16:59


Ինքնություն. «Մատանիների տիրակալի» ու «Հարրի Փոթերի» մասին պատմում Է քահանան
-------------------
https://www.youtube.com/watch?v=kANwZfd-7FQ

Արարատյան Հայրապետական Թեմ

11 Jan, 04:25


Օրվա խորհուրդ

Հունվարի 11

Որքան մենք Տիրոջ պատվիրաններին կառչենք, որքան կարողանանք պահել Տիրոջ պատվերը, այդքան Տերը հավատարիմ է:

Արարատյան Հայրապետական Թեմ

10 Jan, 16:59


Նոր Հայացք. Եկեղեցի տանող ճանապարհը
----------------
https://www.youtube.com/watch?v=pz5Rigk49HY&t=1s

Արարատյան Հայրապետական Թեմ

10 Jan, 11:42


Oրվա ընթերցվածք

Ավետարան ըստ Հովհաննեսի 1.18-28 Թուղթ եբրայեցիներին 12.18-27 Ավետարան ըստ Ղուկասի 1.39-56

https://qahana.am/read_of_the_day/216

Արարատյան Հայրապետական Թեմ

10 Jan, 04:25


Օրվա խորհուրդ

Հունվարի 10

Աստված մեզ սիրեց, կանչեց՝ հավիտենության ճանապարհով քայլելու: Այդ սիրով է, որ այդ ճանապարհին մենք պետք է ամուր ու հաստատուն մնանք: Այդ սերը պահպանելու համար՝ յուրաքանչյուր մարդ պետք է պայքարի:

Արարատյան Հայրապետական Թեմ

09 Jan, 16:59


Առականի. Սբ. Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին
-------------------
https://www.youtube.com/watch?v=z2VR0QBklr8&t=1s

Արարատյան Հայրապետական Թեմ

09 Jan, 12:10


Oրվա ընթերցվածք

Ավետարան ըստ Հովհաննեսի 1.1-17, Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին 4.1-7, Ավետարան ըստ Ղուկասի 1.26-38:

https://qahana.am/read_of_the_day/460

Արարատյան Հայրապետական Թեմ

09 Jan, 04:25


Օրվա խորհուրդ

Հունվարի 9

Որպեսզի չարը պարտվի մեր կյանքում, ամենակարևոր պայմանը՝ նորովի ապրելն է:

Արարատյան Հայրապետական Թեմ

08 Jan, 17:05


Նոր Հայացք. Ո՞վ է հոգևոր մարդը
-------------------
https://www.youtube.com/watch?v=bG7oqizAaB4&t=17s

Արարատյան Հայրապետական Թեմ

08 Jan, 10:02


Oրվա ընթերցվածք

Ավետարան ըստ Մատթեոսի 3.1-4.11, Թուղթ եբրայեցիներին 1.1-12, Ավետարան ըստ Մատթեոսի 2.13-23:

https://qahana.am/read_of_the_day/459

Արարատյան Հայրապետական Թեմ

08 Jan, 04:25


Օրվա խորհուրդ

Հունվարի 8

Մեզ տրված ժամանակը հնարավորություն է՝ փոխվելու, ավելի լավը դառնալու, մեր մեջ Արարչի լույսը, սերը բացահայտելու: Նոր տարվա հրաշքը նոր մարդ դառնալն է, որին պիտի հասնենք ամենօրյա պայքարով:

Արարատյան Հայրապետական Թեմ

07 Jan, 17:01


Ինքնություն. Ի՞նչ է փոխում Սուրբ Ծնունդը քո ներսում
--------------------
https://www.youtube.com/watch?v=ruTVya-_L-w&t=394s

Արարատյան Հայրապետական Թեմ

07 Jan, 04:25


Օրվա խորհուրդ

Հունվարի 7

Շատերը կարծում են, թե որքան լավ դիմավորեն նոր տարին, այնքան լավ կշարունակվի: Սակայն թվականները ի զորու չեն փոխելու մեր կյանքը, այդ «նոր»-ը մեր մեջ է:

Արարատյան Հայրապետական Թեմ

06 Jan, 17:01


Առականի. Սբ. Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին
------------------
https://www.youtube.com/watch?v=z2VR0QBklr8&t=1s

Արարատյան Հայրապետական Թեմ

06 Jan, 16:37


Գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ ամեն տարի հունվարի 6-ին երիտասարդները հավաքվում են Երևանի Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների հարակից տարածքում: 2025 թվականը բացառություն չէր: Սուրբ Ծննդյան տոնական Պատարագից հետո տեղի ունեցավ տոնախմբություն: Ներկաներին համախմբել էր հայ ազգային երգն ու պարը։

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ՝ միջոցառումն իրականացվում է հայ ավանդական արժեքների հանդեպ նախանձախնդիր երիտասարդների ջանքերով։

Միջոցառման սկզբում Տեր Վարազդատ քահանա Նաջարյանը ներկաներին փոխանցեց Նավասարդ Սրբազանի օրհնությունը: Հոգևորականն իր խոսքում նշեց՝ անհրաժեշտ է, որ կարողանանք ատելության ու թշնամանքի փոխարեն՝ միմյանց փոխանցել, մեր շուրջը սփռել սեր ու ջերմություն, չլինենք անտարբեր մեկս մյուսի նկատմամբ:

Ազգային տոնի մասնակից եկեղեցու համայնքը, երիտասարդները երգեցին, պարեցին ու ազգային պարերը սովորեցրին մասնակիցներին:

https://qahana.am/post/5113

Արարատյան Հայրապետական Թեմ

06 Jan, 14:33


Քրիստոսի հրաշափառ Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ Սուրբ Պատարագ մատուցվեց առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում։ Պատարագիչը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գարեգին Ա կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանն էր։ Որպես առընթերական Սրբազան հորը սպասավորում էր Տեր Շահե քահանա Հայրապետյանը։

https://qahana.am/post/5112

Արարատյան Հայրապետական Թեմ

06 Jan, 07:59


Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ:

Հայ Եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդը, երբ լույսը մտավ աշխարհ: Տեր Տիգրան քահանա Բադիրյանը հիշեցնում է՝ ունենք երկու մոտեցում՝ Սուրբ Ծննդին վերաբերվել որպես սովորական տոնակատարության կամ ինքներս մեզ տալ հնարավորություն փոխվելու.

«Այս տոնը մեզ հնարավորություն է տալիս՝ փոխելու մեր կյանքը»:

«Մարդիկ միանգամից չեն կարող լուսավորվել: Ամեն տարի այս տոնը հնարավորություն է տալիս ունենալ այս փոխակերպումը, օրերից մի օր օգտագործել՝ նոր մարդ ծնվելու հնարավորությունը: Պետք է սկսել ներելուց, ներողություն խնդրելուց, դիմացինին սիրելու փորձից»,- խորհուրդ է տալիս քահանան:

https://qahana.am/post/5111

Արարատյան Հայրապետական Թեմ

06 Jan, 04:25


Օրվա խորհուրդ

Հունվարի 6

Ամենակարևոր պայմանը Քրիստոսի ծննդյան խորհրդով ապրելն է, այդ խորհրդով զորանալը, մեր հավատքի մեջ ամրանալը, պատրաստվել Քրիստոսի ծննդին: Սրանով ամեն ինչ նոր կարող է դառնալ մեր կյանքում:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ. Ձեզ և մեզ մեծ Ավետիս

Արարատյան Հայրապետական Թեմ

27 Dec, 16:59


Սուրբ Ծնունդ. Աստվածհայտնություն
--------------------
https://youtu.be/7kUJiuNLRCo

Արարատյան Հայրապետական Թեմ

27 Dec, 12:32


Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու կիրակնօրյա դպրոցը, երիտասարդաց և տիկնանց միության, համայնքի անդամներն այցելել են «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն ու բնակիչների օրը տոն դարձրել:

Ամանորյա միջոցառումը մեկնարկել է Տերունական աղոթքով, կենտրոնի հոգևոր պատասխանատու Տեր Արարատ քահանա Օրդոյանի օրհնության խոսքով: Սուրբ Երրորդություն եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները ներկայացրել են «Սուրբ Ծննդյան հրաշքը» խորագրով բեմադրությունը:

https://qahana.am/post/5101

Արարատյան Հայրապետական Թեմ

27 Dec, 09:37


Oրվա ընթերցվածք 📖

Թուղթ եբրայեցիներին 6.9-7.10, Ավետարան ըստ Ղուկասի 19.1-10:

https://qahana.am/read_of_the_day/607

Արարատյան Հայրապետական Թեմ

27 Dec, 07:21


Դեկտեմբերի 26-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները թեմի առաջնորդարանի դահլիճում մասնակցեցին ամանորյա միջոցառման, որը նվիրված էր քրիստոնեության մուտքին՝ Հայաստան:

ԱՀԹ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը միջոցառումը սկսեց Տերունական աղոթքով:

Ամանորյա հանդեսին ներկա էր նաև ԱՀԹ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հասմիկ Նալբանդյանը:

Միջոցառման վերջում հյուր եկան ձյունանուշն ու ձմեռ պապը՝ քաղցրավենիքով լի պարկն ուսին:

https://qahana.am/post/5100

Արարատյան Հայրապետական Թեմ

27 Dec, 04:25


Օրվա խորհուրդ

Դեկտեմբերի 27

Աստծուն սիրելը գալիս է դիմացի մարդուն սիրելու ունակությունից:

Արարատյան Հայրապետական Թեմ

26 Dec, 17:02


Առականի. Սբ. Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին
-------------------
https://youtu.be/z2VR0QBklr8

Արարատյան Հայրապետական Թեմ

26 Dec, 09:11


Oրվա ընթերցվածք 📚

Իմաստություն Սողոմոնի 9.13-10.2, Եսայու մարգարեություն 28.16-19, Պետրոս առաքեալի Բ թուղթը 1.12-19, Պողոս առաքեալի Բ թուղթը Տիմոթեոսին 4.1-8, Ավետարան ըստ Հովհաննեսի 21.15-22:

https://qahana.am/read_of_the_day/207

Արարատյան Հայրապետական Թեմ

26 Dec, 04:25


Օրվա խորհուրդ

Դեկտեմբերի 26

«Աստծուն այդքան չեն բարկացնում մեր կատարած մեղքերը, որքան՝ չուղղվելու ցանկությունը. Վաղվան մի թող այն, վաղը երբեք վերջ չունի» (Հովհան Ոսկեբերան):

Արարատյան Հայրապետական Թեմ

25 Dec, 17:02


Նոր Հայացք. Ինչպե՞ս դիմավորել Ամանորն ու Սուրբ Ծնունդը
---------------------
https://youtu.be/OO3qFxmYubE

Արարատյան Հայրապետական Թեմ

25 Dec, 15:25


Ժամանակին, երբ մարդկանց կյանքից բացակայում էր համացանցն ու հեռուստացույցը, մարդիկ իրենց կյանքը գեղազարդում էին: Գոհար Գոգոլյանի խոսքով՝ երբ ավարտվում էին Կաղանդի, Տարեմուտի խրախճալի օրերը, խաղերը, հերթը Սուրբ Ծնունդը դիմավորելունն էր: Այն տոնում էին ավելի զուսպ սեղաններով՝ շեշտը դնելով տոնի խորհրդին:

«Ճրագալույցի Պատարագին երեխաները, կուռմադդումից պատրաստված, խաչերով նախշազարդված ճրագներով, եկեղեցուց վերցնում էին լույսն ու շրջում էին տնետուն՝ փոխանցելու Քրիստոսի ծննդյան ավետիսը»

https://qahana.am/post/5099

Արարատյան Հայրապետական Թեմ

25 Dec, 12:09


Օրվա ընթերցվածք

Թուղթ եբրայեցիներին 5.11-6.8, Ավետարան ըստ Ղուկասի 18.18-27:

https://qahana.am/read_of_the_day/457

Արարատյան Հայրապետական Թեմ

25 Dec, 04:25


Օրվա խորհուրդ

Դեկտեմբերի 25

«Նեղության մեջ ես աղոթեցի Տիրոջը, և Տերը լսեց ինձ» (Սաղմոս 120.1):

Արարատյան Հայրապետական Թեմ

24 Dec, 16:59


Տերունական օր. Աստծո ծառան
----------------------
https://www.youtube.com/watch?v=yZFydkhasXA&t=13s

Արարատյան Հայրապետական Թեմ

24 Dec, 11:30


Oրվա ընթերցվածք 📚

Գործք առաքելոց 6.8-8.2, Ավետարան ըստ Հովհաննեսի 12.24-26:

https://qahana.am/read_of_the_day/206

Արարատյան Հայրապետական Թեմ

24 Dec, 08:41


Դեկտեմբերի 22-ին, Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու կիրակնօրյա դպրոցն ամփոփեց ուսումնական տարին՝ ամանորյա տոնական միջոցառմամբ:

Եկեղեցու դահլիճում իրականացված միջոցառումը կրում էր «Սուրբ Ծննդյան հրաշքը» խորագիրը: Երեխաները պատմում էին աստվածային այն մեծ սիրո մասին, որը կարող է վերափոխել մարդուն։

«Բեմականացումը ցույց էր տալիս, թե որքան ենք հեռացել մեր հոգևոր արմատներից, իրականությունից՝ մխրճվելով աշխարհիկ կյանքի ժամանակավոր, դատարկ իրողությունների, խնդիրների մեջ, իսկ Աստված ցուցաբերում է մեր նկատմամբ Իր մեծագույն սերը՝ Իր հրեշտակներին ուղարկելով մեզ մոտ: Հրեշտակի միջոցով Տերը մեզ կարծես արթնացնում է, բացում է մեր աչքերը, ասում, որ գնանք Իր հետևից, ասում է՝ որն է կարևորը մարդու հոգու փրկության համար»,- նշեց Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը:

https://qahana.am/post/5098

Արարատյան Հայրապետական Թեմ

24 Dec, 04:25


Օրվա խորհուրդ

Դեկտեմբերի 24

«Տեր, թույլ տուր ճանաչեմ Քեզ, ճանաչեմ նաև ինձ: Քեզ ճանաչեմ՝ սիրելու համար, ինձ ճանաչեմ՝ ավելի լավը լինելու համար» (Օգոստոս Երանելի):

Արարատյան Հայրապետական Թեմ

23 Dec, 16:59


Սուրբ Ծնունդ. Մոգերի երկրպագությունը
--------------------
https://youtu.be/Z7O_vGy_3jU

Արարատյան Հայրապետական Թեմ

23 Dec, 15:00


Վաղը՝ դեկտեմբերի 24-ին, Հայ Առաքելական Եկեղեցին կնշի հանուն Քրիստոսի նահատակված առաջին մարտիրոսի հիշատակության օրը։ Սուրբ Ստեփանոսն իր հավատով, նվիրումով օրինակ է քրիստոնյաների համար՝ ճանաչելու ճշմարտությունը:

Նա սիրեց, նվիրվեց, ապրեց Տիրոջ հետ ու նահատակվեց, բայց չուրացավ, չդավաճանեց Աստծուն. Ստեփանոսն իրական քրիստոնյայի օրինակ է: Ինչպես նշում է Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը, Ավետարանը ոչ միայն պետք է կարդալ, այլև պետք է ապրել, իսկ Ստեփանոսն ապրված Ավետարանի կյանքն է:

https://qahana.am/post/5097

Արարատյան Հայրապետական Թեմ

23 Dec, 11:39


Oրվա ընթերցվածք 📖

Բ Թագավորների 5.1-10, Գ Թագավորների 2.1-11, Եզեկիելի մարգարեություն 34.23-28, Ավետարան ըստ Մատթեոսի 22.41-46, Հակոբոս առաքյալի թուղթը 1.1-12:

https://araratian-tem.am/read_of_the_day/205

Արարատյան Հայրապետական Թեմ

23 Dec, 04:25


Օրվա խորհուրդ

Դեկտեմբերի 23

Քրիստոնեական սերը միության ձգտող սերն է: Սիրել, նշանակում է մեկ լինել այդ մարդու հետ, քոնը համարել նրա ցավն ու ուրախությունը:

Արարատյան Հայրապետական Թեմ

22 Dec, 17:01


Նոր Հայացք. Եկեղեցի տանող ճանապարհը
-------------------
https://www.youtube.com/watch?v=pz5Rigk49HY

Արարատյան Հայրապետական Թեմ

22 Dec, 04:25


Օրվա խորհուրդ

Դեկտեմբերի 22

Աստված իրնքն իրեն ընծայեց աշխարհին: Աստված մարդացավ, որպեսզի մարդ Աստվածանա: Աստված մարդացավ՝ մարդուն կրկին մեղքերից մաքրվելու հնարավորություն տալու համար:

Այսօր կիրակի է, բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ:

Արարատյան Հայրապետական Թեմ

21 Dec, 19:08


Դեկտեմբերի 21-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում հայոց Սուրբ Աբգար նախավկա և անդրանիկ հավատացյալ թագավորի բերկրալի տոնի առթիվ տեղի ունեցավ շախմատի 9-րդ ամենամյա մրցաշարը:

2013 թ.-ից իրականացվող այս մրցաշարը թեմի երիտասարդաց միությունների անդամների նախաձեռնությունն է, որը կյանքի են կոչում Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցների համակարգող Արժանապատիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ:

Մրցաշարի մասին ավելին կարող եք կարդալ այստեղ ⤵️

https://qahana.am/post/5096

Արարատյան Հայրապետական Թեմ

21 Dec, 17:01


Ինքնություն. Ինչու՞ չի դասավանդվում հայ երաժշտություն
-------------------
https://www.youtube.com/watch?v=VMWhUyTvw4U

Արարատյան Հայրապետական Թեմ

21 Dec, 04:25


Օրվա խորհուրդ

Դեկտեմբերի 21

Այն մարդը, որ խոնարհվում է Աստծո առաջ, նա այլևս ուրիշ խոնարհվելու տեղ չունի։ Ընդունեք Տիրոջ կամքը առանց քննելու:

Արարատյան Հայրապետական Թեմ

20 Dec, 15:34


Այս տարի՝ դեկտեմբերի 21-ին, Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Աբգար նախավկա և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օրը:

Առաջին արքան, որ հավատաց Քրիստոսին ու կոչվեց նախավկա, հայոց Աբգար թագավորն էր: Նա լսեց, հավատաց ու տեսավ Աստծո Որդուն, բուժվեց, մկտրվեց ու դարձավ քրիստոնյա, օգնեց հայոց աշխարհում տարածել Արարչի լույսը:

Տեր Շահե քահանա Հայրապետյանը նշում է. «Մենք ժառանգորդն ենք Աբգար թագավորի հավատամքի: Աբգար թագավորի կերպարը մեզ առաջնորդող դրոշ է: Մենք պետք է վերադառնանք մեր նախկին փառքերին: Կարողանանք վերականգնել մեր արժեհամակարգը՝ հիմնված Աբգար թագավորի հավատքի վրա, որը Քրիստոսի դավանությունն է: Պետք է հավատարիմ լինենք Աստծուն, որքան հեռանանք, այնքան կկորցնենք»:

https://qahana.am/post/5094

Արարատյան Հայրապետական Թեմ

25 Nov, 04:26


Օրվա խորհուրդ

Նոյեմբերի 25

Սիրո մի արարքն էլ հոգուն կյանք է վերադարձնում:

Արարատյան Հայրապետական Թեմ

24 Nov, 17:00


Տերունական օր. Աստծո ծառան
---------------------
https://www.youtube.com/watch?v=yZFydkhasXA&t=13s

Արարատյան Հայրապետական Թեմ

24 Nov, 04:26


Օրվա խորհուրդ

Նոյեմբերի 24

«Իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը՝ ճշմարիտ ըմպելիք։ Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, կբնակվի իմ մեջ, և ես էլ՝ նրա մեջ» (Հովհ. 6.55-56)

Այսօր կիրակի է, և եկեղեցու զանգերը կանչում են մեզ մասնակից լինելու Ս. Պատարագի խորհրդին:

Արարատյան Հայրապետական Թեմ

23 Nov, 17:01


Ինքնություն. Արդյոք հայերը բնիկնե՞ր են
-------------------
https://www.youtube.com/watch?v=iJaJAAubVlk

Արարատյան Հայրապետական Թեմ

23 Nov, 16:45


Նոյեմբերի 22-ին Արարատյան Հայրապետական թեմի Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Խորեն քահանա Մարուքյանը մասնակցեց Երեւանի Պեյո Յավորովի անվան համար 131 դպրոցում նորոգված դահլիճի բացմանը։ Այն անվանակոչվել Է Գագիկ Գինոսյանի պատվին, քանի որ հենց այս դպրոցում Է վերջինս սկսել պարի դասերը ներդնել հանրակրթության մեջ։

https://qahana.am/post/5081

Արարատյան Հայրապետական Թեմ

23 Nov, 04:26


Օրվա խորհուրդ

Նոյեմբերի 23

Քրիստոս ազատագրեց մեզ մեղքերից: Նրան ընդունելը մարդուն պարգևում է իրական ազատություն, որն ձևավորում է մարդուն որպես անհատ՝ նրա մեջ ամրացնելով բարոյական սկզբունքները:

Արարատյան Հայրապետական Թեմ

22 Nov, 17:01


Նոր Հայացք. Մեղաները
-------------------
https://www.youtube.com/watch?v=E9qzP6dB9cw

Արարատյան Հայրապետական Թեմ

22 Nov, 12:41


«Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնի բնակիչներն այցելել են Մայր Տաճար: Նրանց ուղեկցել է կենտրոնի հոգևոր պատասխանատու Տեր Արարատ քահանա Օրդոյանը: Վերջինս ուխտավորներին պատմել է հայոց գլխավոր սրբավայրի մասին: Միասին այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ:

Տեր Արարատի խոսքով՝ կենտրոնի բնակիչները բազմիցս ցանկություն են հայտնել՝ այցելելու Մայր Տաճար ու շատ են ոգևորվել հնարավորության համար:

«Մեր նպատակն է խնամքի կենտրոնի բնակիչների կողքին լինել, թույլ չտալ, որ մարի նրանց ապրելու եռանդը և չընկնեն հուսահատության գիրկը»,- իր խոսքում նշեց Տեր Արարատը:

Հոգևորականը հավելեց՝ առաջիկայում ծրագրում են նոր հանդիպումներ, միջոցառումներ:

https://qahana.am/post/5080

Արարատյան Հայրապետական Թեմ

22 Nov, 12:06


Oրվա ընթերցվածք

Պողոս առաքյալի թուղթը կողոսացիներին 4.5-18, Ավետարան ըստ Ղուկասի 12.1-12:

https://qahana.am/read_of_the_day/438

Արարատյան Հայրապետական Թեմ

22 Nov, 04:26


Օրվա խորհուրդ

Նոյեմբերի 22

Իրական ազատությունն առաջանում է առ Աստված ունեցած հավատքից: Եթե կրում ես Աստծուն քո մեջ` որպես առաջնորդ, իսկապես ազատ ես, գերի չես մեղքին: Սա է ճշմարտությունը:

Արարատյան Հայրապետական Թեմ

21 Nov, 17:01


Բարբառը մենք ենք. Փառքի ճանապարհը
----------------------------
https://www.youtube.com/watch?v=TVQq20NQnFI

Արարատյան Հայրապետական Թեմ

21 Nov, 07:20


Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Երեքամյա Սուրբ Աստվածածնի տաճարին ընծայման տոնը:

Ավանդությունը վկայում է, երբ լրանում է Մարիամի երեք տարին, Հովակիմն ու Աննան իրենց դստերը ընծայում են տաճարին, ինչպես ուխտել էին: Մարիամն ընտրյալ էր: Առաքինի ամուսիններ Հովակիմն ու Աննան իրենց զավակին ունեցան՝ որպես պատասխան երկարատև աղոթքների, հիշեցնում է Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը:

«Ընծայաբերումը բարեպաշտության ու երախտագիտության արտահայտումն է: Երբ մարդ գիտակցում է, որ իր կարողություններն ու հաջողությունները, իր կյանքն ու ընտանիքը Աստծո պարգև են: Երբ ձեռքբերումներիդ ակունքում տեսնում ես ոչ միայն անհատական ջանքերդ, այլև Աստծո անսահման ողորմությունը, լցվում ես Աստծուն և մարդկանց ծառայելու ազնիվ մղումով»

https://qahana.am/post/5079

Արարատյան Հայրապետական Թեմ

21 Nov, 04:26


Օրվա խորհուրդ

Նոյեմբերի 21

«Ես քեզ աղաղակեցի, Տե՛ր, առավոտյան աղոթքս քեզ կհասնի»(Սաղմոս 87.14)։

Արարատյան Հայրապետական Թեմ

20 Nov, 17:00


Նոր Հայացք. Մեղաները
--------------
https://www.youtube.com/watch?v=E9qzP6dB9cw

«Զղջման» աղոթք, մեղաներ. ներկայացնում է Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը:

Արարատյան Հայրապետական Թեմ

20 Nov, 11:26


Oրվա ընթերցվածք 📚

Պողոս առաքյալի թուղթը կողոսացիներին 1.24-2.7, Ավետարան ըստ Ղուկասի 11.33-42:

https://qahana.am/read_of_the_day/436

Արարատյան Հայրապետական Թեմ

20 Nov, 04:30


Օրվա խորհուրդ

Նոյեմբերի 20

Որտեղ կա սեր, այնտեղ կա Աստծո ներկայությունը:

Արարատյան Հայրապետական Թեմ

19 Nov, 17:01


Տերունական օր. Պատգամ երիտասարդներին
----------------------
https://www.youtube.com/watch?v=PHUebO7pXs4&t=11s

Արարատյան Հայրապետական Թեմ

19 Nov, 09:40


Օրվա ընթերցվածք 📚

Պողոս առաքեալի թուղթը կողոսացիներին 1.12-23, Ավետարան ըստ Ղուկասի 11.27-32:

https://qahana.am/read_of_the_day/181

Արարատյան Հայրապետական Թեմ

19 Nov, 06:32


Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաներն այցելել են Կոմիտասի թանգարան֊ինստիտուտ:

Արարատյան Հայրապետական Թեմ

19 Nov, 04:16


Օրվա խորհուրդ

Նոյեմբերի 19

Նեղության պահին մարդ ոչ միայն ճանաչում է իր ընկերներին ու մտերիմներին, այլ նաև ինքն իրեն, քանի որ միայն նեղությունների և փորձությունների պահին ենք մենք սկսում քննել մեր սեփական անձը:

Արարատյան Հայրապետական Թեմ

18 Nov, 17:00


Նոր Հայացք. Գողգոթայի ճանապարհը
------------------
https://www.youtube.com/watch?v=_vmeW0uy7Ig&t=9s

Արարատյան Հայրապետական Թեմ

18 Nov, 11:52


Oրվա ընթերցվածք 📚

Պողոս առաքյալի թուղթը կողոսացիներին 1.1-11, Ավետարան ըստ Ղուկասի 11.14-23:

https://qahana.am/read_of_the_day/434

Արարատյան Հայրապետական Թեմ

18 Nov, 04:26


Օրվա խորհուրդ

Նոյեմբերի 18

«Ամենից առաջ անդադար աղոթիր և միշտ գոհունակություն հայտնիր Աստծուն այն ամենի համար, ինչ կատարվում է քեզ հետ» (Անտոն Անապատական):

Արարատյան Հայրապետական Թեմ

17 Nov, 17:01


Շարակնոց. Հավուն, հավուն
--------------
https://www.youtube.com/watch?v=05z2z9Uxl7Q

Արարատյան Հայրապետական Թեմ

17 Nov, 06:37


Բարեկենդան է՝ բարի կենդանության օր, իսկ հաջորդ օրվանից մեկնարկում է հիսնակաց պահքը՝ ճանապարհ մոտենալու Տիրոջը:
 
Պահքի պատվիրանը տրվեց դրախտում, բայց մարդը չհետևեց հորդորին ու վտարվեց: Հայ Եկեղեցու տոնացույցում տարվա կեսը պահոց օրեր են, որոնք քրիստոնյային օգնում են մաքրվել:
 
Ինչպե՞ս պահք պահել, ի՞նչ ուտել, ինչ՝ ոչ: Պահքի ընթացքում հաճախ մտածելով այս հարցերի մասին՝ մարդիկ անտեսում են պահեցողության բուն գաղափարը՝ հայացքը դեպի Աստված ուղղելը: Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը հիշեցնում է՝ կարևոր է ինքնամաքրման գործընթացը, մոլություններից հրաժարվելը:

https://www.qahana.am/post/5078

Արարատյան Հայրապետական Թեմ

17 Nov, 04:26


Օրվա խորհուրդ

Նոյեմբերի 17

Սիրելի հետևորդ, այսօր կիրակի է, գնա Սուրբ Պատարագի և հաղորդվիր մեր Տեր Հիսուս Քրիստոսի Մարմնին և Արյանը, որովհետև դրանով է փրկությունը, քավությունն ու մեղքերի թողությունը:

Արարատյան Հայրապետական Թեմ

16 Nov, 17:01


Ինքնություն. Հեքիաթների պահապանները
-------------------
https://www.youtube.com/watch?v=6nQwTBVDtAc

Արարատյան Հայրապետական Թեմ

16 Nov, 04:26


Օրվա խորհուրդ

Նոյեմբերի 16

«Աղոթքս Տիրոջը պիտի ընծայեմ» (Սաղմոս 115.9):

Արարատյան Հայրապետական Թեմ

15 Nov, 17:01


Նոր Հայացք. Ի՞նչ է ապաշխարությունը
----------------
https://www.youtube.com/watch?v=UQBlDWcKsnQ&t=28s

Արարատյան Հայրապետական Թեմ

11 Nov, 17:00


Նոր Հայացք. 10 պատվիրանները
--------------------
https://www.youtube.com/watch?v=QDD5Ydt3aMs&t=3s

Արարատյան Հայրապետական Թեմ

11 Nov, 15:43


Լեզվի ու մշակույթի հետ կրոնը հայի ինքնության այն կարևոր հիմնասյունն է, որը հստակ ընդգծում է «մենք»-ի ու «նրանք»-ի, «յուրային»-ի ու «օտար»-ի, «հայ»-ի ու «ոչհայ»-ի սահմանները։

-Եկեղեցու առաքելությունը մարդկանց դեպի փրկություն առաջնորդելն է։ Բայց մեր Եկեղեցին, լինելով ազգային Եկեղեցի, ունի նաև մեկ այլ գործառույթ․ ազգապահպանություն։ Ի վերջո, Հայոց Եկեղեցին մեր ինքնության պահապանն է։ Ինչո՞ւ են այսօր բազմաթիվ հարվածներ հասցնում Եկեղեցուն։ Որովհետեւ հասկանում են՝ եթե կարողանան տկարացնել Հայոց Եկեղեցին, կկարողանան հաղթանակներ տանել այլ ոլորտներում։

https://qahana.am/post/5074

Արարատյան Հայրապետական Թեմ

11 Nov, 09:30


Oրվա ընթերցվածք 📚

Իմաստություն Սողոմոնի 4.7-15, Եսայու մարգարեությունը 12.1-6, Հովհաննես առաքյալի Ա թուղթը 5.1-6, Ավետարան ըստ Ղուկասի 9.23-27:

https://qahana.am/read_of_the_day/427

Արարատյան Հայրապետական Թեմ

11 Nov, 04:26


Օրվա խորհուրդ

Նոյեմբերի 11

«Խոսքը կատարողնե՛ր եղեք և միայն լսելով մի՛ բավարարվեք՝ մոլորեցնելով ինքներդ ձեզ» (Հակոբոս 1.22):

Արարատյան Հայրապետական Թեմ

10 Nov, 17:02


Տերունական օր. Ապրել գոհունակությամբ
------------------------
https://www.youtube.com/watch?v=YSlWgVZneHE&t=7s

Արարատյան Հայրապետական Թեմ

10 Nov, 04:26


Օրվա խորհուրդ

Նոյեմբերի 10

Սիրելի հետևորդ այսօր Տերը հրավիրում է քեզ, գնա ամենամոտ եկեղեցին, աղոթիր Տիրոջը և ասա, - «Տե՛ր, ես այն այգեպանն եմ, ով ուզում է խնամել քո այգին, առատ շնորհներ հեղիր իմ կյանքի մեջ»:

Այսօր կիրակի է, և եկեղեցու զանգերը կանչում են մեզ մասնակից լինելու Ս. Պատարագի խորհրդին:

Արարատյան Հայրապետական Թեմ

09 Nov, 17:01


Ինքնություն. Ո՞վ Է հայը, ե՞րբ ձևակերպվեց ու սահմանվեց հայ լինելու սահմանումը
-------------------
https://www.youtube.com/watch?v=qosDYi2ERcE

Արարատյան Հայրապետական Թեմ

09 Nov, 09:41


Հրեշտակապետերի և երկնային զորքերի հիշատակության օր

Պահապաններ, մարդկանց խնդրանքները երկինք բարձրացնողներ, Աստծո պատգամաբերներ, «Աստծո բանակ». այսպես են նկարագրվում հրեշտակները: Նրանք չունեն սեռ. «Հարության ժամանակ ո՛չ կին են առնում, ո՛չ էլ մարդու գնում, այլ լինում են ինչպես հրեշտակները երկնքում» (Մատթեոս 22.30):

Ավետարանում նկարագրվում են. «Ամպի մեջ էր փաթաթված, գլխին՝ ծիածան, և նրա երեսը նման էր արեգակի, իսկ նրա ոտքերը՝ հրեղեն սյուների»։ (Հայտնություն 10:1)

Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Թովմա քահանա Անդրեասյանի խոսքով՝ նրանք Աստծո սպասավորներն են.

«Հրեշտակներն Աստծո ձեռքերն են, Տիրոջ ստեղծած այն էակները, որոնք սպասավորում են Արարչին»:

https://qahana.am/post/5073

Արարատյան Հայրապետական Թեմ

09 Nov, 04:26


Օրվա խորհուրդ

Նոյեմբերի 9

Տերը ճանապարհ է հարթում մեզ համար: Եթե Նա չէ մեր առջևում, մենք կսայթաքենք:

Արարատյան Հայրապետական Թեմ

08 Nov, 17:01


Նոր Հայացք. Ինչպե՞ս ամրապնդել հավատքը
------------------
https://www.youtube.com/watch?v=6BpdD_8NtA8&t=10s

Արարատյան Հայրապետական Թեմ

08 Nov, 15:56


Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը խոսում է «Զղջման» աղոթքի, մեղաների շարքի մասին:

https://qahana.am/post/5072

Արարատյան Հայրապետական Թեմ

08 Nov, 09:54


Oրվա ընթերցվածք 📚

Պողոս առաքյալի թուղթը եփեսացիներին 2.4-22, Ավետարան ըստ Ղուկասի 8.40-48:

https://www.qahana.am/read_of_the_day/426

Արարատյան Հայրապետական Թեմ

08 Nov, 04:26


Օրվա խորհուրդ

Նոյեմբերի 8

«Ոչ մեկին մի՛ դատիր, որպեսզի Աստված քո աղոթքները չանտեսի» (Անտոն Անապատական):

Արարատյան Հայրապետական Թեմ

07 Nov, 16:59


Առականի. Իսկ ինչո՞ւ ներել
---------------
https://www.youtube.com/watch?v=f_EAYJ6B_a8

Արարատյան Հայրապետական Թեմ

07 Nov, 15:39


Ինչպիսի՞ն է հայ ազգի պահպանման, հզորացման բանաձևը, և այդ հարցում ի՞նչ դեր ունեն հայրենիքը, Եկեղեցին, ընտանիքն ու դպրոցը, պատասխանում է Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը:

https://qahana.am/post/5071

Արարատյան Հայրապետական Թեմ

07 Nov, 09:30


Օրվա ընթերցվածք 📚

Իմաստություն Սողոմոնի 6.22-26, Զաքարիայի մարգարեությունը 12.6-10, Թուղթ եբրայեցիներին 13.7-9, Ավետարան ըստ Մատթեոսի 4.23-25:

https://qahana.am/read_of_the_day/425

Արարատյան Հայրապետական Թեմ

07 Nov, 04:30


Օրվա խորհուրդ

Նոյեմբերի 7

Մեր կյանքի հիմնական ու ամենակարևոր նպատակը դեպի Աստված տանող ճանապարհն է: Այս ճանապարհին կարևոր է, որ նկատենք մեր սխալները և վերանայենք դրանք:

Արարատյան Հայրապետական Թեմ

06 Nov, 16:59


Նոր Հայացք. Ինչպե՞ս ամրապնդել հավատքը
---------------
https://www.youtube.com/watch?v=6BpdD_8NtA8

Արարատյան Հայրապետական Թեմ

06 Nov, 09:30


Oրվա ընթերցվածք 📚

Պողոս առաքյալի թուղթը եփեսացիներին 1.15-2.3, Ավետարան ըստ Ղուկասի 8.22-25

https://qahana.am/read_of_the_day/424

Արարատյան Հայրապետական Թեմ

06 Nov, 04:30


Օրվա խորհուրդ

Նոյեմբերի 6

«Փառավորենք Տիրոջը, որովհետև վայելում ենք Նրա շնորհները: Փառավորենք Նրան ոչ միայն խոսքով, այլև գործով, և ոչ միայն լոկ գործով, այլև՝ ուղիղ հավատքով, և ոչ միայն լոկ հավատքով, այլև հույսով, սիրով, խոնարհությամբ և հեզությամբ» (Երանելի Սարգիս Շնորհալի):

Արարատյան Հայրապետական Թեմ

04 Nov, 11:11


Oրվա ընթերցվածք

Իմաստություն Սողոմոնի 5.1-8, Ամոսի մարգարեությունը 3.12-15, Պողոս առաքյալի թուղթը եփեսացիներին 3.1-10, Ավետարան ըստ Հովհաննեսի 10.11-16:

https://qahana.am/read_of_the_day/422

Արարատյան Հայրապետական Թեմ

04 Nov, 05:33


Մայրաքաղաքի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու տիկնանց միությունը տասը տարեկան է: Միությունը հոբելյանական տարեդարձը նշեց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը միջոցառումը մեկնարկեց աղոթքով: Երեկոյի ընթացքում միության անդամները ներկայացրին տասը տարվա աշխատանքների հաշվետվությունը:

https://qahana.am/post/5069

Արարատյան Հայրապետական Թեմ

04 Nov, 05:03


Նավասարդ Սրբազանի շնորհավորական ուղերձը Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 25-րդ տարեդարձի առթիվ
______________________________________________________________

Վեհափա՛ռ Տեր,

Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների և հոգևորականաց դասի անունից շնորհավորում ենք Ձերդ Վեհափառությանը՝ գահակալության 25-ամյակի առթիվ:

Ձե՛րդ Սրբություն, Դուք մեկ քառորդ դար շարունակ Ձեր հովվապետական բարձունքից ամենքիս ուսուցանում եք հավատքով ապրելու և առաջնորդվելու կերպը, ներշնչում եք կամք ու կորով, ուժականություն և տոկունություն՝ դժվարություններին դիմակայելու և մեր սուրբ հայրերի թողած ճշմարտության առաքելության ուղիներով հաստատուն քայլելու համար: «Շատ բան զոհեց մեր ժողովուրդը իր պատմության ընթացքում, բայց հավատարիմ մնաց իր հավատքին և Հայ Եկեղեցու թևերի ներքո ապրեց` վկայելով, որ հոգու խորհուրդը կյանքն է ու կենդանությունը, նորոգությունն ու արարումը: Էջմիածնածնունդ իր հոգով ապրեց ինքնաճանաչ, ինքնավայել, ստեղծեց ու ստեղծագործեց… Հայ ենք մենք: Հավատարիմ մնանք Էջմիածնածնունդ մեր հոգուն, միշտ հավատանք, որ հոգու խորհուրդը կյանքն է ու Աստծո Ողորմած Աջի ներքո մնանք հարազատ զավակները հայ ազգի…» (Գարեգին Երկրորդ Կաթողիկոս):

Աղոթական հոգով հայցում ենք առ Աստված, որ Երկնավոր Տերը երկար և քաջառողջ տարիներ պարգևի Ձերդ Սրբությանը: Թող Տիրոջ զորակցությունը և առաջնորդությունը ևս առավել բեղումնալից դարձնեն Ձեր գահակալության տարիները՝ ի փառս Աստծո, ի շահ ազգիս Հայոց և ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:

Մատչիմ ի համբույր Ձերդ Սրբության Սուրբ և Օծյալ Աջույն՝
Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյան

https://qahana.am/post/5068

Արարատյան Հայրապետական Թեմ

04 Nov, 04:26


Օրվա խորհուրդ

Նոյեմբերի 4

«Չարի համար հիմար եղիր, բարու համար՝ իմաստուն» (Գրիգոր Տաթևացի):

Արարատյան Հայրապետական Թեմ

03 Nov, 17:00


Տերունական օր. Աստված խոսում է
---------------------
https://www.youtube.com/watch?v=et2c1eXXXBA&t=2s

Արարատյան Հայրապետական Թեմ

03 Nov, 04:26


Օրվա խորհուրդ

Նոյեմբերի 3

Ամեն կիրակի մեր Տերը հրավիրում է մեզ իրեն սեղանակից լինելու և հաղորդվելու իր սուրբ Մարմնին և Արյանը:

Այսօր կիրակի է, և եկեղեցու զանգերը կանչում են մեզ մասնակից լինելու Ս. Պատարագի խորհրդին:

Արարատյան Հայրապետական Թեմ

02 Nov, 17:00


Ինքնություն. Մերօրյա թեմաները հայագիտության թիրախում
----------------
https://www.youtube.com/watch?v=lt7pdzJogL8

Արարատյան Հայրապետական Թեմ

02 Nov, 05:54


Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է սրբերի տոնը՝ հների և նորերի, հայտնիների և անհայտների։ Ո՞վքեր են սրբերը, և ո՞րն է հիշատակության օրվա խորհուրդը, ներկայացնում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու խորհրդակատար Տեր Տիգրան քահանա Բադիրյանը:

https://qahana.am/post/5067

Արարատյան Հայրապետական Թեմ

02 Nov, 04:26


Օրվա խորհուրդ

Նոյեմբերի 2

Երանի մեզ, եթե մենք կարողանանք Աստծուն հասկանալ: Երանի մեզ, եթե մենք, անկախ մեր կարողություններից, փորձառությունից կկարողանանք խոնարհ լինել:

Արարատյան Հայրապետական Թեմ

01 Nov, 17:00


Նոր Հայացք. 10 պատվիրանները
-----------------
https://www.youtube.com/watch?v=QDD5Ydt3aMs

Արարատյան Հայրապետական Թեմ

01 Nov, 15:35


Ի՞նչպես ապրել բարդ ժամանակներում և արդյո՞ք եղել են, կան հեշտ ժամանակներ. մեր զրուցակիցը Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու խորհրդակատար Տեր Վարդան քահանա Հայրապետյանն է:

https://qahana.am/post/5066

Արարատյան Հայրապետական Թեմ

01 Nov, 09:29


Oրվա ընթերցվածք 📚

Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին 6.1-13, Ավետարան ըստ Ղուկասի 8.4-16:

https://qahana.am/read_of_the_day/421

Արարատյան Հայրապետական Թեմ

01 Nov, 04:26


Օրվա խորհուրդ

Նոյեմբերի 1

Հաճախ Աստծո մասին մտածելիս մարդկային հատկանիշներ ու չափանիշներ ենք տալիս Աստծուն և պատկերացնում, որ մեր շփումը Աստծո հետ կարող է լինել մարդկային շփման պես: Սակայն չկա աշխարհում այնպիսի մարդ, ում հետ մենք բացարձակ ազնիվ ենք, իսկ Աստծո հետ այլ տարբերակ չունենք:

Արարատյան Հայրապետական Թեմ

31 Oct, 17:01


Առականի. Կատարելություն
------------------
https://www.youtube.com/watch?v=8RsjWj11cYQ

Արարատյան Հայրապետական Թեմ

31 Oct, 11:15


Oրվա ընթերցվածք 📚

Եսայու մարգարեությունը 49.1-6, Գործք առաքելոց 20.25-38, Ավետարան ըստ Հովհաննեսի 15.17-25:

https://www.qahana.am/read_of_the_day/420

Արարատյան Հայրապետական Թեմ

31 Oct, 08:05


Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Եկեղեցու ամենանշանավոր ու երանելի վարդապետներից մեկի՝ Հովհան Ոսկեբերանի հիշատակության օրը: Ո՞վ էր նա, ի՞նչ ժառանգություն է թողել և ո՞րն է հիշատակության օրվա խորհուրդը, պատգամը, ներկայացնում է Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Թովմա քահանա Անդրեասյանը:

https://qahana.am/post/5065

Արարատյան Հայրապետական Թեմ

31 Oct, 04:26


Օրվա խորհուրդ

Հոկտեմբերի 31

Աղոթելիս նախ պետք է մտաբերել Աստծո մեծությունն ու փառքը, փառավորել, գովել ու օրհնել Աստծուն, գոհանալ և շնորհակալ լինել մեր հանդեպ գործած Նրա բարերարության համար:

Արարատյան Հայրապետական Թեմ

30 Oct, 17:01


Նոր Հայացք. 10 պատվիրանները
-----------------
https://www.youtube.com/watch?v=QDD5Ydt3aMs

Արարատյան Հայրապետական Թեմ

30 Oct, 15:30


Ի՞նչ է հոգևոր առողջությունը և ինչպե՞ս ապրել առողջ, դեղատոմսը ներկայացնում է Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանը:

https://qahana.am/post/5064

Արարատյան Հայրապետական Թեմ

30 Oct, 11:24


Oրվա ընթերցվածք

Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին 5.16-26, Ավետարան ըստ Ղուկասի 7.36-48

https://qahana.am/read_of_the_day/419

Արարատյան Հայրապետական Թեմ

26 Oct, 17:01


Ինքնություն. Կասկադի հայկական միջավայրն ու այն պահելու անհրաժեշտությունը
-----------------
https://www.youtube.com/watch?v=-CCCL26OxQI

Արարատյան Հայրապետական Թեմ

26 Oct, 04:26


Օրվա խորհուրդ

Հոկտեմբերի 26

Մարմնի կյանքը հոգին է, և հոգու կյանքը կենդանի հավատը, հավատի կյանքը սերն է, սիրո կյանքը՝ հույսը: Հույսի կյանքն Աստծո խոստումն է, և խոստման կյանքը՝ ճշմարտությունն Աստծո, Ով միշտ հաստատուն է:

Արարատյան Հայրապետական Թեմ

25 Oct, 17:01


Նոր Հայացք. Գողգոթայի ճանապարհը
-------------------
https://www.youtube.com/watch?v=_vmeW0uy7Ig&t=6s

Արարատյան Հայրապետական Թեմ

25 Oct, 15:31


Ամեն օր հազարավոր ուխտավորների քայլերը տանում են մեր հոգևոր կենտրոն: Հազարավոր ուխտավորների հայացքներում հարցեր, անորոշություն, բայց նաև հույսի շող կարելի է գտնել: Նրանք փնտրում են լուծումներ մեր անհաշվելի խնդիրների, ծանր կացության համար, հույս հայտնում, որ Մայր Տաճարի ղողանջները պիտի ցրեն մեզ պատուհասած վտանգները, բոլոր ցավերը: Ուզում են հավատալ, սպասում են…

https://qahana.am/post/5062

Արարատյան Հայրապետական Թեմ

25 Oct, 09:26


Oրվա ընթերցվածք 📚

Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին 5.2-15, Ավետարան ըստ Ղուկասի 5.17-26

https://qahana.am/read_of_the_day/416

Արարատյան Հայրապետական Թեմ

25 Oct, 04:26


Օրվա խորհուրդ

Հոկտեմբերի 25

Հավատն ասես արմատ է, հույսը՝ ոստ, իսկ սերը՝ պտուղ:

Արարատյան Հայրապետական Թեմ

24 Oct, 17:00


Առականի. Ճոճանակ
------------------
https://www.youtube.com/watch?v=TLo7TbIe8Ro

Արարատյան Հայրապետական Թեմ

24 Oct, 15:39


Ինչպիսի՞ն է հայ ազգի պահպանման, հզորացման բանաձևը, և այդ հարցում ի՞նչ դեր ունեն հայրենիքը, ընտանիքն ու կրթությունը. 📚

➡️ Պատասխանում է Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Խրիմյան Հայրիկը:

https://qahana.am/post/5061

Արարատյան Հայրապետական Թեմ

24 Oct, 09:26


Oրվա ընթերցվածք 📖

Իմաստություն Սողոմոնի 3.11-17, Եսայու մարգարեությունը 51.22-52.3, Պողոս առաքյալի Ա թուղթը թեսաղոնիկեցիներին 2.13-16, Ավետարան ըստ Հովհաննեսի 15.11-16:

https://qahana.am/read_of_the_day/415

Արարատյան Հայրապետական Թեմ

24 Oct, 04:26


Օրվա խորհուրդ

Հոկտեմբերի 24

Երբ մարդն իրեն Աստծո առաջ ներկա է ճանաչում, իսկ Աստծուն ամենուրեք ներկա, դժվարությոնների ժամանակ բնավ չի վրդովվում , որովհետև ստույգ գիտի, որ Աստված սիրում է իրեն, միշտ կամենում իր օգուտը: Ով այդպես է մտածում, իսկապես ուրախ ու խաղաղ է իր բովանդակ կյանքում:

Արարատյան Հայրապետական Թեմ

23 Oct, 17:01


Նոր Հայացք. Գողգոթայի ճանապարհը
------------------
https://www.youtube.com/watch?v=_vmeW0uy7Ig

Արարատյան Հայրապետական Թեմ

23 Oct, 15:26


Ի՞նչ խորհուրդ ու իմաստ ունեն 10-ը պատվիրանները. պատասխանում է Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանը: Հոգևորականը հիշեցնում է՝ Աստծո օրենքներն ինքնանպատակ չեն, դրանք ուղիներ են մարդու երջանկության ու բարօրության համար, որ մարդը ապրի, արարի, ստեղծի:

1️⃣ Ինձնից բացի այլ աստվածներ չունենաս

2️⃣ Քեզ համար կուռքեր չպատրաստես

3️⃣ Քո Աստծու անունը զուր տեղը մի՛ օգտագործիր

4️⃣ Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն

5️⃣ Պատվի՛ր քո հորն ու քո մորը

6️⃣ Մի՛ սպանիր

7️⃣ Մի՛ շնացիր

8️⃣ Մի՛ գողացիր

9️⃣ Քո նմանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր

🔟 Մի՛ ցանկացիր քո նմանի կնոջը

https://qahana.am/post/5060

Արարատյան Հայրապետական Թեմ

23 Oct, 09:30


Oրվա ընթերցվածք 📚

Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին 4.19-5.1, Ավետարան ըստ Ղուկասի 4.31-41:

https://qahana.am/read_of_the_day/147

Արարատյան Հայրապետական Թեմ

23 Oct, 04:26


Օրվա խորհուրդ

Հոկտեմբերի 23

Երբ Սուրբ Գիրքն ենք վերցնում մեր ձեռքը, Տեր Հիսուս Քրիստոսի հետ հաղորդակցվում ենք ուղղակիորեն։ Աստծու խոսքը մշտապես կենդանի է:

Արարատյան Հայրապետական Թեմ

22 Oct, 17:02


Ինքնություն. Հայագիտությունը Ֆրեզնոյում
------------------
https://www.youtube.com/watch?v=7MslkbhSvgs&t=2s

Արարատյան Հայրապետական Թեմ

22 Oct, 09:30


Oրվա ընթերցվածք 📚

Իմաստություն Սողոմոնի 1.11-15, Երեմիա մարգարեի ողբը 3.22-57, Պողոս առաքեալի Ա թուղթը Տիմոթեոսին 5.17-21, Ավետարան ըստ Մատթեոսի 10.26-33:

https://qahana.am/read_of_the_day/146

Արարատյան Հայրապետական Թեմ

22 Oct, 04:26


Օրվա խորհուրդ

Հոկտեմբերի 22

«Երկմիտ մարդն անհաստատ է իր բոլոր քայլերում» (Հակոբոս 1.8)։

Արարատյան Հայրապետական Թեմ

21 Oct, 17:01


301+ Անի Ավագյան | Խաղաղություն ու պայքար
-----------------
https://www.youtube.com/watch?v=zZ86ULd_fSQ&t=6s

Արարատյան Հայրապետական Թեմ

21 Oct, 09:26


Oրվա ընթերցվածք 📚

Առակներ 15.27-32, Հովելի մարգարեությունը 2.12-13, Պողոս առաքյալի Ա թուղթը Տիմոթեոսին 1.12-17, Ավետարան ըստ Մատթեոսի 27.50-61:

https://qahana.am/read_of_the_day/413

Արարատյան Հայրապետական Թեմ

21 Oct, 08:13


Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները, եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի ուղեկցությամբ, այցելեցին Մայր Տաճար։

Արարատյան Հայրապետական Թեմ

21 Oct, 07:29


Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու երիտասարդաց միության անդամները և կիրակնօրյա դպրոցի սաները, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խորեն քահանա Մարուքյանի օրհնությամբ, Հրանտ սարկավագ Սարգսյանի ուղեկցությամբ, ուխտագնացության են մեկնել Կոտայքի մարզ: 😊

😍 Խումբը նախ Սոլակ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է Սուրբ Պատարագի: Այնուհետև մասնակիցները մաքրել են Քաղսի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Արարատյան Հայրապետական Թեմ

21 Oct, 04:26


Օրվա խորհուրդ

Հոկտեմբերի 21

Բոլոր մարդիկ թույլ են տալիս սխալներ: Երբ մեր հանդեպ սխալ են թույլ տալիս, ավելի ազնիվ կլինի հիշել, որ մենք էլ ուրիշի հանդեպ ենք սխալ եղել. «Նախ այդ գերանը հանի՛ր քո աչքից, որ կարողանաս հստակ տեսնել և ապա կհանես շյուղը եղբորդ աչքից» (Մատթ. 7.5): Դատելուց առաջ արժե մտածել՝ մեր սխալների համար ո՞վ է մեզ դատելու:

Արարատյան Հայրապետական Թեմ

20 Oct, 17:02


Տերունական օր. Հավիտենականության ռիթմը
-------------------
https://www.youtube.com/watch?v=471CUKdJZWI&t=5s

Արարատյան Հայրապետական Թեմ

20 Oct, 04:26


Օրվա խորհուրդ

Հոկտեմբերի 20

«Ապաշխարե՛ք և դարձի՛ եկեք՝ ձեր մեղքերը ջնջելու համար» (Գործք 3.19)։

Այսօր կիրակի է, բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:

Արարատյան Հայրապետական Թեմ

19 Oct, 17:00


Ինքնություն. Հայագիտությանը սիրահարված իտալուհին
--------------------
https://www.youtube.com/watch?v=Q4IFnlgr3B0

Արարատյան Հայրապետական Թեմ

19 Oct, 08:05


Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնը:

Ո՞վ է Աստված և ո՞վ է մարդը, ինչո՞ւ Աստված զոհաբերվեց մարդկանց համար, ու այդքանից հետո ինչպե՞ս պիտի ապրի մարդը. այս հարցերի պատասխանները տրվում են Նոր Կտակարանի 4 Ավետարաններում: Դրանք Հիսուսի կյանքի և վարդապետության մասին են՝ շարադրված ավետարանիչների կողմից:

Ավետարաններն ընթերցելով հասկանում ենք՝ ո՞րն է ճմարիտ ճանապարհը, հավելում է Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տեր Ղուկաս քահանա Բալայանը։

https://qahana.am/post/5059

Արարատյան Հայրապետական Թեմ

19 Oct, 04:26


Օրվա խորհուրդ

Հոկտեմբերի 19

Քանի դեռ մենք Աստծուն ունենք մեր կյանքում, ամեն ինչ ունենք: Երբ դադարենք Աստծուն ունենալ, որևէ բան այլևս իր արժեքը չի ունենա:

Արարատյան Հայրապետական Թեմ

18 Oct, 17:01


Նոր Հայացք. Մեր աղոթքը
------------------
https://www.youtube.com/watch?v=ekCVMRUY9Ec&t=144s

Արարատյան Հայրապետական Թեմ

18 Oct, 15:30


Մայրաքաղաքի կենտրոնից մի քանի կիլոմետր քայլելով՝ կարող ենք հասնել Նորք-Մարաշ համայնքի բարձունք ու գտնել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին: Այն ավերվել է, վերակառուցվել, իսկ պատմական իրադարձությունների կենդանի վկաները կից շինություններում պահպանված քարերն ու խաչքարերն են: Այսօր եկեղեցին ունի երիտասարդաց միություն, կիրակնօրյա դպրոց, նկարչական խմբակ: Տարբեր ոլորտների մասնագետների համար այն տուն է, որտեղ եկել են՝ ստանալու իրենց հարցերի պատասխաններն ու գտել են իրար, բացահայտել կյանքը՝ յուրովի:

https://qahana.am/post/5058

Արարատյան Հայրապետական Թեմ

18 Oct, 07:52


Oրվա ընթերցվածք 📚

Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին 2.20-3.12, Ավետարան ըստ Մարկոսի 13.24-37:

https://qahana.am/read_of_the_day/412

Արարատյան Հայրապետական Թեմ

18 Oct, 04:26


Օրվա խորհուրդ

Հոկտեմբերի 18

Հոգևոր կյանքի նպատակը մեր ներքին, հոգևոր տարածությունը բացահայտելն է և իրականությունից չկտրվելը՝ մնալով ազատ։

Արարատյան Հայրապետական Թեմ

17 Oct, 17:00


Առականի. Գյուղացին ու հնձվորը
-----------------------
https://www.youtube.com/watch?v=h-eG4VFwgXk

Արարատյան Հայրապետական Թեմ

17 Oct, 15:26


«Յուրաքանչյուր մեծ արվեստագետի առաքելությունն է խավարում լույս տարածելը»՝ ասում է «Շողակն Արարատյան» ամսաթերթի զրուցակիցը՝ կոմիտասագետ, երաժշտագետ Լուսինե Սահակյանը: Մասնագետի հետ մեր զրույցը լույսի երգիչ Կոմիտասի մասին է, ում արվեստում շատ է Աստծո ներկայությունը: 2024 թվականի սեպտեմբերի 25-ին տոնեցինք վարդապետի 155-ամյակը:

https://qahana.am/post/5057

Արարատյան Հայրապետական Թեմ

17 Oct, 09:19


Oրվա ընթերցվածք

Եսայու մարգարեությունը 33.2-6, Գործք առաքելոց 17.16-34, Պողոս առաքյալի Բ թուղթը թեսաղոնիկեցիներին 1.1-12, Ավետարան ըստ Ղուկասի 10.1-7:

https://qahana.am/read_of_the_day/411

Արարատյան Հայրապետական Թեմ

17 Oct, 04:26


Օրվա խորհուրդ

Հոկտեմբերի 17

«Պետք է մաքուր խղճով պահեն հավատի խորհուրդը» (Ա Տիմ. 3.9)։

Արարատյան Հայրապետական Թեմ

16 Oct, 17:01


Նոր Հայացք | Հարցեր քահանային՝ Տեր Բարդուղիմեոսի հետ. մաս 6-րդ
--------------------
https://www.youtube.com/watch?v=Y4APzNfnolQ

Արարատյան Հայրապետական Թեմ

16 Oct, 15:31


Փառավորենք Քրիստոսին ոչ միայն խոսքով, այլև գործով, և ոչ միայն լոկ գործով, այլև՝ ուղիղ հավատքով, և ոչ միայն լոկ հավատքով, այլև հույսով, սիրով, խոնարհությամբ և հեզությամբ:

https://qahana.am/post/5056

Արարատյան Հայրապետական Թեմ

16 Oct, 09:26


Oրվա ընթերցվածք 📚

Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին 2.11-20, Ավետարան ըստ Մարկոսի 13.14-23:

https://qahana.am/read_of_the_day/410

Արարատյան Հայրապետական Թեմ

16 Oct, 04:26


Օրվա խորհուրդ

Հոկտեմբերի 16

Հավատարմությունն այն կարևոր հատկանիշներից է, որով ուղենշվում է Աստված-մարդ և մարդ-Աստված փոխհարաբերությունը:

Արարատյան Հայրապետական Թեմ

15 Oct, 17:19


«Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնի բնակիչները մասնակցեցին Սուրբ Պատարագի: Այն մատուցվեց կենտրոնի տարածքում գտնվող Սուրբ Խաչ մատուռում, որը 2023 թվականի հոկտեմբերի 23-ին օծվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ:

Պատարագի ավարտին կենտրոնի հոգևոր պատասխանատու Տեր Արարատ քահանա Օրդոյանը կատարեց Ջրօրհնեքի կարգ՝ նորօրհնյալ Մյուռոնով և մատուռին նվիրեց խաչվառ:

https://qahana.am/post/5055

Արարատյան Հայրապետական Թեմ

15 Oct, 17:00


Տերունական օր. Աստծո ծառան
---------------------
https://www.youtube.com/watch?v=yZFydkhasXA&t=13s

Արարատյան Հայրապետական Թեմ

15 Oct, 15:30


«Ազատության ու անկախության կանչը մեր բազմադարյան պատմության հրամայականն է, մեր ազգի գիտակցության թելադրանքն է, մեր ապագա գոյատևման երաշխիքն է»:

https://qahana.am/post/5054

Արարատյան Հայրապետական Թեմ

15 Oct, 09:26


Օրվա ընթերցվածք 📖

Զաքարիայի մարգարեությունը 8.1-3, Գործք առաքելոց 9.1-22, Ավետարան ըստ Ղուկասի 9.1-6:

https://qahana.am/read_of_the_day/139