Narine Manukyan @narinehaymayrer Channel on Telegram

Narine Manukyan

@narinehaymayrer


«Հայ Մայրեր» Բարեգործական ՀԿ հիմնադիր, «Երազի Տուն» Մանկական Վերականգյնողական կենտրոնների հիմնադիր, Հանրապետական Վերականգնողական Կենտրոնի տնօրեն

Հայ Մայրեր (Armenian)

Հայ Մայրեր լինելու բարեգործական հանդիպման կեղծ մրցույթը, որը կֆիլմականարկության տարբեր բանաձևերով հաղթի մեր առօրյա լուծարեայ կենսով, որ կմի միշտ առաջարկի մանկական երեկոյանը սուտ և նոր հնարավորություններ: Երազի տունը հավաքածուն է, ում լրակյար պատասղանի վրա մի ձագ, մի շուկա, ծով, ռոնդո, երազական խնամք գտնում են ու ազատությունն են գտնում, խոսեցնում են սերը ու սերի աշխարհին մտածում են չարերը: Հանրապետական Վերականգնողական Կենտրոնը կօգնի ծուխն արագարող երազի տեղահրապարակական եւ սեքսոլուված ուրախ վարչական ղեկավար դարձնել, որոնք կունենաւ ու ընդդեմ ժամաստութեամբ ու սրտիսերն առիթ առդեր սրտիսերը, չհասեցնելով ուշադրություն ու սիրաթեթը: Այս հիմնադիր է հայ Մայրեր մասնագետը, որը կարողանում է աջակցել իրական երազի ամբողջ որՈր: Այն ուժեղ չարևածին է մեր հայ ցանկության տուփի համար: Մայրուկը մոտեցնում է հանրապետական վերականգնողական կենտրոնը, ում պատրաստությունն կղզի է պարտվել եւ ճկոտվել է շարադաշտ երազով: Երազի տունը, իմաստը ու ընդդեմ ժամաստութեամբ այն կլինի լուծարկվում: Եթե դուք և ձեր մայրուկը միացել եք հայ Մայրեր համակարգով, ձեր երեկո՗ամի լուծումը կարելի է գրանցվել կամ հաեծա՜ներից հետո

Narine Manukyan

24 Jan, 14:13


«քաղաքակիրթ» եվրոպան գնում է բանակցելու Սիրիան օկուպացրած թուրքիայի հետ... շատ մարդասեր ու դեմոկրատ են է, չափից ավել...
մի օր էլ մեր հարցերով են գնալու թուրիքա ու չեն էլ հիշելու, որ Հայաստանը եղելա անկախ երկիր...
Ողբերգություն...

Narine Manukyan

24 Jan, 14:11


Հաքան Ֆիդանը Անկարայում հանդիպել է Կայա Կալլասի հետ

Հանդիպման ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարարը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը քննարկել են երկկողմ հարաբերությունները, Սիրիայի դեմ պատժամիջոցների չեղարկումը և տարածաշրջանային զարգացումները։

Narine Manukyan

24 Jan, 14:09


Բան չի փոխվել, նույն բթացած ժողջանը, խաղաղության կտերն ուտող ու նույն թշնամին... ներսի ու դրսի...

Narine Manukyan

24 Jan, 14:09


⚡️Цитаты из книги "Мустафа Кемаль. Борьба против Республики Армения" :

️«…Абсолютно необходимо, чтобы Армения посредине была уничтожена политически и материально.

▪️Отсюда следует, что наше отступление из-за простого соглашения о прекращении огня с армянами не может быть предметом обсуждения.
Принципы перемирия, которые мы передали армянам, должны быть направлены не на то, чтобы уйти из Армении, а на то, чтобы ввести армян в заблуждение и показаться миролюбивыми по отношению к Европе.

▪️В настоящее время совершенно необходимо демобилизовать армянскую армию и конфисковать ее вооружение, не допуская тем самым восстановления ее военной структуры.

▪️Под предлогом сохранения железных дорог и защиты прав мусульманского населения необходимо установить наш военный контроль над всей территорией Армении и таким образом держать в своих руках все дороги, соединяющие Турцию с Азербайджаном.

▪️Вышеупомянутая цель должна быть достигнута скрытым и мягким путем как в тексте мирного договора, так и в действиях, вытекающих из него, при условии всегда представляться в глазах армян миролюбивыми».

«Мустафа Кемаль. Борьба против Республики Армения»

Narine Manukyan

24 Jan, 09:00


Հայտարարագրում, գույքահարկի ահավոր թանկացում, աղբահանության արժեք, արտաքին պարտք, խաղամոլություն, հարկային բեռ, իրավանաբական քաոս ... ու նման շատ հարցերի մասին ենք խոսել իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ:
Նայեք, ստացեք հուզող պատասխանները, բայց դե ... հանգստացնող դեղ դրեք մոտիկ.....( 🤦🏻‍♀️

https://www.youtube.com/live/MMOe2sj6uwg?si=bpjCV2X-A6NkK3xz

Narine Manukyan

24 Jan, 08:34


⚡️Շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի

🔷Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում:

🔷Պեկինն իր դիվանագիտական զինանոցում հարյուրավոր պրոֆեսիոնալներ ունի, որ կարող են հենց այսօր գործուղվել Երևան:

Իսկ որո՞նք են նման մոտեցման պատճառները:

1️⃣Նախ, Հայաստանը, չնայած բարձր մակարդակով տրված հավաստիացումներին, բացարձակ հետաքրքրվածություն չի ցուցաբերում «Ճանապարհ և գոտի» մեգանախագծով և ոչինչ չի անում դրա մաս կազմելու համար:

2️⃣Հայաստանը դեռևս շարունակում է մնալ փաստացի գոյություն չունեցող հակաչինական կրոնական ազատության ալիանսի կազմում (չխառնել կրոնական ազատության գագաթնաժողովի հետ), չնայած դրա հիմնադիր՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Պոմպեոն ինքն էր ներկայացնում դրա հակաչինական բնույթը: Փաստացի, ալիանսն ավելի քան 4 տարի է չի գործում, սակայն Հայաստանը շարունակում է ֆորմալ առումով դրա մաս կազմել:

3️⃣Կարևոր է նաև հիշել, որ Հայաստանն այն պետությունն է, որ ընդունել էր Թայվանի էկոնոմիկայի նախարարին, հանձնառություն ունենալով զերծ մնալ Թայվանի պաշտոնյաների հետ որևէ ուղիղ շփումներից: Թայվանի խնդիրը Չինաստանի համար ամենից զգայուն թեման է և այստեղ նա այլ կարծիք չի հանդուրժում, քան մեկ Չինաստան սկբունքը:

🔷Այսքանից հետո, չինացի մեր գործընկերների նման մոտեցումը բավականին տրամաբանական է և հիմնավոր: Գերտերություններին չի կարելի այսպես վերաբերվել:

Միջազգայնագետ
Սուրեն Սարգսյան

@armnationalfront

Narine Manukyan

23 Jan, 17:23


Զգուշացում Telegram-ից օգտվողներին

Ուրեմն, տելեգրամի հաշիվը կոտրում են, արհեստական բանականության միջոցով, օգտատիրոջ ձայնին 100% նման ձայնային հաղորդագրություն են սարքում և ուղարկում կոնտակտներին: Հիմնական մեսիջը, բնականաբար փող են շորթում:

Այնպես որ, եղեք զգույշ և զգոն: Մի հավատացեք ձեր ընկերներից եկող ձայնայիններին: Ուղղակի ստուգեք ամեն բան:

Սամվել Գևորգյան

Narine Manukyan

22 Jan, 13:04


Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնի, պատկերասրահի, գրադարանի և այլ մշակութային կառույցների անվանումներից կհանվի «ազգային» բառը։

ՀՀ ազգային ժողովը «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծով ընդունեց՝

📍Կողմ - 65

📍Դեմ - 31

📍Ձեռնպահ - 1

ABCmedia

Narine Manukyan

22 Jan, 05:47


Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է Բաքվում դատվող հայերի շահերի պաշտպանություն իրականացնել, ու ոչ մի «դիվանագիտական նյուանսով» չի կարող արդարանալ։

Այսօր Աժ նախագահը հայտարարել է, թե դատավարություններից հետո կարող է առաջանալ նրանց ազատ արձակելու ու վերադարձնելու մասին քննարկման հնարավորություն։ Հայաստանը հենց այսօր պետք է բոլոր հնարավոր հարթակներում խոսել այս մարդկանց խախտված իրավունքների մասին, ոչ թե լղոզված առաջարկություններ անել լուծելու նրանց հարցը, ավելին համաձայնել միջպետական գանգատներից հրաժարվելու ու Մինսկի խումբի փակելու պահանջներին։

Սա միայն այդ մարդկանց նկատմամբ դատավարություն չէ և ոչ էլ միայն Արցախի ազատագրման շարժման դեմ է։
Սա Հայաստանի Հանրապետության դեմ դատավարություն է։ Հայերս չենք ասում սա, հենց իրենց իշխանական քարոզչամեքենան է ասում։

«Նկատի ունենալով, որ ադրբեջանական ժողովրդի էթնիկ զտումները և տարածքների օկուպացիան իրականացվել են անմիջականորեն Հայաստանի զինված ուժերի կողմից, իսկ օկուպացված տարածքներում ստեղծված խունտան ու ռազմական կառույցները ֆինանսավորվել, զինվել և վերահսկվել են հենց Հայաստանի կողմից, Բաքվում սկսված «Նյուրնբերգյան դատավարությունը» լինելու է հայկական պետության պատասխանատվության հաստատումը․․․»,- էսպես է ներկայացվում ու հրամցվում դատավարությունը։

Հունվարի 16ին Ռուբեն Վարդյանյանի հայտարարությունը սրա մասին է, որը ճշմարիտ է ու լրջագույն ահազանգ է։ Մեր փաստահավաք առաքելությունների շրջանակներում գերությունից հայրենադարձված զոնվորները, ում հետ մենք զրուցել ենք, նշել են, որ իրենց ստիպել են ստորագրել ադրբեջաներեն փաստաթղթեր, ոչինչ չի թարգմանվել, չգիտեն՝ ինչեր են գրվել։
Դրանք կարող են լինել ամեն ինչ, ինչ կարող եք երևակայել։
100ավոր հատուր անհեթեթություններ են հորինվել, որոնք իբր հաստատելու են հենց Հայաստանի ու ՀՀ զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունները։

Արայիկ Հարությունյանի արված հայտարարությունը (որը չեմ լսել անձամբ) լսվում է ազեր-ռուսերեն թարգմանությունը, սրա մի արարն է։ Այս մարդկանց ասած կամ ստորագրած ոչ մի ցուցմունք չի կարող ապացույց համարվել, այս դատավարությունը բեմադրություն է։ Թե ինչեր են սպառնացել, վախացրել մարդկանց, իմանալ չենք կարող, միայն կարող ենք ենթադրել, ամենավտանգավորը կարող եք մտածել, դրանք ողջ մարդու գլուխ կտրող են, բենզին սրսկող ու սպանող, խոշտանգող։

Հենց այս հաշվի առնելով՝ Հայաստանի Կառավարությունը չի կարող հրաժարվել միջպետական գանգատներից ու պետք բոլոր ջանքերը գործադրի հաստատելու հայերիս նկատմամբ պետական ռասիզմն ու ատելությունը, հազարավոր մարդկանց իրավունքի խախտումները, էթնիկ զտումը ու հենց ռազմագերիների ու քաղաքացիական անձանց, այդ թվում՝ նախագահների, իրավունքների խախտումները, արդար դատաքննության իրավունքի մերժումը առհասարակ՝ դրանով հենց այս դատավարությունների արդյունքերը ի չիք դարձնելով։ Ոչ թե սպասել դատավարության ավարտին, որ քննարկում սկսվի:

Հենց այս պատճառով Հայաստանի կառավարությունը չի կարող համաձայնել փակել Մինսկի խումբը՝ հակամարտության լուծման մանդատակիր կառույցը, որը որպես հակամարտության կողմ միշտ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի իշխանությունը, հանդիպել նրանց հետ, նույնիսկ երբ բանակցային գործընթացի ուղիղ կողմ չէր։ Ավելին, Պաշտպանության բանակը երբեք չի եղել ու չի ճանաչվել տեռորիստական խմբավորում, ու հենց այս մասով ՀՀ կառավարությունը, որի շատ քաղաքացիներ ծառայել են այդ կառույցում, պետք է խոսի ու քայլեր իրականացնի, այլ ոչ փակի թեման՝ ընդունելով պահանջներն ու տարածելով թշնամական նարատիվները։

Araks Melkonyan

Narine Manukyan

20 Jan, 15:40


Մինչ ՀՀ տարբեր գերատեսչությունների կայքերից հեռացնում են «Լեռնային Ղարաբաղի» հակամարտության մասին բաժինը, ամբողջությամբ փոխում խոսույթները Արցախի մասին, Ադրբեջանի ՊՆ-ի կայքում նման պատկերի ականատես կարող ենք լինել։ Խոսքը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի մասին է․․․Մնացած մեկնաբանությունները կթողնեմ Ձեզ։

Narine Manukyan

20 Jan, 14:11


ամեն ազգային տարրից սարսափող անծագում ավերիչ ոհմակը...

Narine Manukyan

18 Jan, 13:30


💼 Էդուարդ Հակոբյանը՝ ՊԵԿ նախագահ նշանակվելու, թերհավաքագրումների և ժողովրդի «կաշին քերթելով»՝ բյուջեն լցնելու մասին

-Ինձ, իրականում, համոզիչ չթվաց, թե տնտեսության մեջ ինչ դրական դինամիկա է սպասվում, հատկապես, որ Դուք նշում եք, թե բացասական միտումներ կան, իսկ ինչ վերաբերում է վարչարարությանն ու մնացածին, ապա տպավորություն է, որ ՊԵԿ-ը ուղղակի մարդկանց կաշին քերթելու հաշվին է ուզում բյուջեն լցնել։ Եթե Դուք շրջանառության հարկը 5-ից 10 տոկոս եք դարձնում ու մյուս բոլոր հարկատեսակներն ավելացնում եք, իսկ տնտեսության մեջ էլ դրական տեղաշարժեր չկան, ապա սա ի՞նչ է, եթե ոչ մարդկանց կաշին քերթելով բյուջե լցնել։

-Տնտեսության մեջ դրական տեղաշարժեր չկան։ Այսինքն, եթե մենք խոսում ենք բարձր աճերից հետո բնականոն աճեր վերադառնալու տրամաբանության մասին, այսինքն, եթե մենք ունեինք 9 տոկոսից ավել միջինացված աճ վերջին տարիներին, հիմա մենք մոտենում ենք մեր ներուժային աճին՝ 4-5 տոկոսանոց։ Հիմա, եթե մենք կարողանում ենք էդ բարձրի վրա մի հատ էլ էդքան աճել, դա արդեն տնտեսական ձեռքբերում է, եթե էդ առումով մտածենք։ Հիմա գանք «կաշին քերթելուն»։


ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Narine Manukyan

18 Jan, 12:52


Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում ադրբեջանի վրա:

470 օրից ավելի մեր Արցախի, մեր նախագահները` Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և մեր այլ Հայրենակիցները պատանդ են, գերի են բաքվում:

Մեզանից յուրաքանչյուրը վստահ եմ անասելի տագնապ ու ցավ է զգացել նույն անմարդկային իրավիճակում գտնվող` Ռուբեն Վարդանյանի ուղերձից հետո:

Մեկնարկող «դատավարությունը» իրավաբանություն չէ, դա ծաղր է մարդասիրական նվազագույն նորմերի և միջազգային ճանաչում ունեցող նորմերի նկատմամբ, բայց միջազգային հանրությունը լուռ է: Չի եղել համանման անմարդկային աստիճանի մեկ այլ իրավիճակ Եվրոպայի խորհրդի «անդամ» որևէ այլ երկրում, բայց ԵԽ-ն լուռ է‼️‼️‼️

Ժամանակին միջազգային հանրության կողմից ամենածանր մեղադրանքներով հետապնդված, նույնիսկ Աուգուստո Պինոչետի նկատմամբ արտասահմանում տնային կալանք էր ընտրվել, իսկ իր Հայրենիքը` Չիլին պահանջեց իր վերադարձը և ապահովեց այն:

Ողբերգական է, որ այս իրականության մեջ ենք, ողբերգական է միջազգային հանրության լռությունը, աբսուրդ է, որ մեր Հայրենակիցների շահերը ոչ մի ձև չեն պաշտպանում դրա պարտականությամբ օժտված օրվա պաշտոնյաները: Համամարդկային արժեքները չեն կարող վերանալ, ուղղակի չեն կարող:

#FreeArmenianHostages
Vardevanyan

Narine Manukyan

18 Jan, 12:46


Չնայած զարմանալու չի, որ չի հասկացվում։

Որովհետև մասնավոր սեփականության անձեռնմխելիության ու սեփական փողի կառավարման կարևորության գիտակցություն չկա։

Սովետը ոնց կար գլխներումս տենց մնացել ա։

Narine Manukyan

18 Jan, 12:41


Հայաստանի 3-րդ հանրապետությունն այլևս չկա:

Չկա այդ հանրապետության գաղափարական առանցքը՝ Արցախը: Կորել են այդ հանրապետությանը վերագրված իմաստները: Սասանվել են այդ հանրապետության հերոսները: Դեֆորմացվել կամ իսպառ գոլորշիացել են այդ պետության արժեքները: Կազմաքանդվել են դրա հաստատություններն ու կառույցները: Արժեզրկվել է դարձել այդ պետության մասին մեր հիշողությունը: Նոր սերունդը մերժել է այդ պետությունը:

Հայաստանն այլևս չի լինելու նախկինը: Չգիտակցել ելակետային այս հանգամանքը, նշանակում է չհասկանալ մեզ հետ տեղի ունեցածն ու ունեցողը:

Պետք է ուժ գտնել նախ վերապրելու այս մեծ շրջադարձը: Բանաձևելու մեր համատեղ գոյության ու պետության քաղաքական իմաստը: Ըմբռնելու ու արժանապատվությամբ իմաստավորելու տեղի ունեցողը՝ մեռնում է 3-րդը, ու նրանից պետք է ծնել 4-րդը:
Ֆարմանյան

Narine Manukyan

18 Jan, 06:33


էս ֆոտոներւմ ոչ թե մեր գերիներն են, այլ մեր մաշված, անտեր ազգի քավաքական կերպարը...
մարդու սիրտա պայթում...

Narine Manukyan

16 Jan, 15:43


Անհավատալի է այս անարդարությունը... անտեր են մնացել էս մարդիկ ու մի օր նրանց փոխարեն կարող ենք լինել յուրաքանչյուրս...

Narine Manukyan

16 Jan, 15:43


[ARM] [ENG] [RUS]
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ուղերձը (փոխանցվել է ընտանիքին հեռախոսազանգի ընթացքում)

16 հունվարի, 2025թ.

Ցանկանում եմ դիմել միջազգային հանրությանը, մարդկանց, որոնք անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում և երկարատև ու իրական խաղաղություն են ուզում:

Ես՝ Ռուբեն Վարդանյանս, 2023 թ. սեպտեմբերի 27-ից արդեն ավելի քան 470 օր գտնվում եմ Ադրբեջանի Հանրապետության պետական անվտանգության ծառայության մեկուսարանում: Այդ օրերից 340-ը ես անցկացրել եմ մենախցում, 23-ը՝ պատժախցում: Դատավարությունից առաջ ցանկանում եմ հետևյալ հայտարարությունը փոխանցել: Եթե դուք կարդում եք սա, նշանակում է, ես սպառել եմ այստեղ կատարվողի մասին ճշմարտությունը ձեզ հասցնելու բոլոր այլ միջոցները:

Հունվարի 17-ին, ժամը 15:00-ին նշանակված է իմ գործով դատական նիստը: Ինձ ասվել է, որ ինձ առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում:
Բայց մինչև հիմա ինձ հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը: Ինձ և իմ փաստաբանին ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ես չեմ տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված՝ 2024թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2025 թ. հունվարի 8-ը:

Հոդվածների ցանկը, որոնցով ինձ մեղադրանքներ են առաջադրված, ռուսերենով ես ստացել եմ միայն 2025թ. հունվարի 8-ին:
Միևնույն ժամանակ ճնշում է գործադրվել իմ, իմ փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն մեզ ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ:
Պաշտոնապես հայտարարում եմ հետևյալը. Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել, բացառությամբ առաջին հարցաքննության, որի ժամանակ ուղղակի ասել եմ իմ անուն-ազգանունը: Եվս մեկ անգամ ընդգծում եմ. իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են: Այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն: Իմ փաստաբանին և թարգմանչին ստիպել են իրենց ստորագրությունները դնել այդ փաստաթղթերի տակ:
Ես նորից եմ հայտարարում ու պնդում իմ բացարձակ անմեղության, իմ հայրենակիցների անմեղության մասին և պահանջում եմ անհապաղ դադարեցնել մեր նկատմամբ այս քաղաքականացված գործը:
Չնայած մեր անմեղությանը և գործի քաղաքական դրդապատճառներին՝ շատ հավանական է, որ մեղադրողները կանտեսեն իմ հայտարարությունը և կսկսեն դատավարությունը: Այս պարագայում ես խնդրում և պահանջում եմ ձեզնից աջակցել իմ հետևյալ պահանջներին՝
1. Ինձ ու իմ փաստաբանին հնարավորություն տալ լիարժեք պատրաստվել պաշտպանության: Մասնավորապես, մեզ ժամանակ և հնարավորություն տալ ուշադիր ծանոթանալ գործի նյութերին ռուսերենով:
2. Վերացնել թույլ տրված խախտումներն ու կեղծիքները: Մասնավորապես, ճանաչել անընդունելի բոլոր կեղծ փաստաթղթերն ու հարցաքննությունների արձանագրությունները, որոնք երբեք չեն անցկացվել, քանի որ ես ոչ մի ցուցմունք չեմ տվել իմ ձերբակալման օրվանից ի վեր:
3. Իմ և մյուս բոլոր մեղադրյալների նկատմամբ դատավարությունն անցկացնել հրապարակային: Ես պնդում եմ, որ լինի առավելագույնս բաց դատաքննություն՝ միջազգային լրատվամիջոցների և հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
4. Միավորել իմ գործը մյուս մեղադրյալների գործերի հետ: Իմ՝ 422 հատորանոց գործի ավելի քան 400 հատորները ընդհանուր գործի էպիզոդներ են: Դրանից միայն 6-ն է վերաբերում իմ նկատմամբ առաջադրված կեղծ մեղադրանքներին: Իմ գործի առանձնացումը արհեստական և անհիմն որոշում է:

Ո՛չ չարություն, ո՛չ ատելություն ես չեմ զգում: Հակառակը, ես անկեղծորեն կարեկցում եմ բոլոր նրանց, ովքեր օրենք, բարոյական սկզբունքներ ու Ղուրանի պատվիրաններ են խախտում:
Ես վստահ եմ, որ իրական խաղաղությունը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ հակամարտությունում ներգրավված երկրների առաջնորդները, իրենց հասարակությունների հավանությամբ, կկարողանան միասին ծաղիկներ խոնարհել այս պատերազմում բոլոր ընկածների շիրիմներին:
Ես խոստանում եմ անել ամեն հնարավորը, որ դա տեղի ունենա իմ կենդանության օրոք: Ինչպես ասել է մեծն Մահաթմա Գանդին, աշխարհն ինքնաոչնչացումից փրկելու միակ ճանապարհը առանց բռնության, ճշմարտության և սիրո սկզբունքներով ապրելն է: Մենք կարող ենք հասնել իրական խաղաղության բոլոր մարդկանց նկատմամբ կարեկցանքի միջոցով՝ անկախ նրանց մաշկի գույնից, ազգությունից կամ դավանանքից:

Narine Manukyan

16 Jan, 15:43


Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար: Բոլորին սիրում եմ և երախտապարտ եմ ՝ իմ նկատմամբ բարի վերաբերմունքի համար:
Իմացեք, որ ես ամուր եմ, դիմանում եմ և հավատում եմ, որ ճշմարտությունը հաղթելու է:

Ռուբեն Վարդանյան

[ENG]
Statement by Ruben Vardanyan,
Armenian Political Prisoner Illegally Incarcerated in Azerbaijan (conveyed to his family during his weekly phone call)
January 16, 2025

I would like to address the global community, to those who care about what is happening in our region, those opposed to religious persecution worldwide and those who wish for a lasting and genuine peace.

I, Ruben Vardanyan, have been detained at the Detention Center of the State Security Service of the Republic of Azerbaijan since September 27, 2023 – more than 470 days in total, including 340 days in solitary confinement and 23 days in a punishment cell. I would like to make an official statement before the start of the trial. If you are reading these words, it means that I have exhausted all other means to convey the truth about what is happening here.

A court hearing of my case is scheduled for January 17 at 3:00 PM. I have been informed that I am facing 42 charges, some of which carry sentences up to life imprisonment. However, I have not been granted the opportunity to fully review the official indictment. My lawyer and I were merely allowed to skim through 422 volumes of the case files, all written solely in the Azerbaijani language, which I do not understand, within a very short timeframe – from December 9, 2024, to January 8, 2025. I only received the list of charges in Russian on January 8, 2025.

Moreover, pressure has been exerted on me, my lawyer, and my interpreter to force us to backdate and sign documents, including falsified protocols and records of interrogations that never took place.

I officially declare: I have given no testimony since the day of my arrest, except during the first interrogation, where I only stated my name and surname. Let me reiterate: all protocols bearing my signature are falsifications. These documents do not exist in reality. My lawyer and interpreter were coerced into signing these documents.

I once again reiterate and state my complete innocence and the innocence of my Armenian compatriots also being held as political prisoners and demand an immediate end to this politically motivated case against us.
Despite our innocence and the political motivation of this trial, it is most likely that the prosecutor will ignore my plea and pursue a trial against us, in which case I demand and ask for your support in ensuring that I am afforded the following:
1. Allow me and my lawyer adequate time and opportunity to prepare for my defense. In particular, provide us with the opportunity to thoroughly review the case materials in a language I understand.
2. Eliminate all procedural violations and falsifications. Specifically, deem inadmissible all falsified documents and records of interrogations that never took place, as I have not provided any testimony since the day of my arrest.
3. Make my trial, and those of the Armenian political prisoners, public. I insist on the most open trial possible, with the participation of international journalists and representatives of humanitarian organizations.
4. Consolidate my case with the cases of the others accused. More than 400 of the 422 volumes in my case concern episodes from the general case of which only 6 are specifically related to false accusations against me. Separating my case into a separate proceeding is an artificial and unfounded decision.

I bear no anger or hatred. On the contrary, I genuinely empathize with all those who violate laws, moral principles, and the teachings of the Quran and other holy texts.
I am convinced that true peace will only be possible when the leaders of the countries involved in the conflict, with the support of their societies, can come together to lay flowers on the graves of all those who perished in this war.

I promise to do everything possible to ensure this happens during my lifetime.

Narine Manukyan

16 Jan, 15:43


As the great Mahatma Gandhi said, the only way to save the world from self-destruction is to live by the principles of nonviolence, truth, and love. Through compassion for all people, regardless of their skin color, nationality, or religion, we can achieve true peace.

Thank you all for your support! I love and thank you all for your kindness toward me. Know that I am standing strong and believe that the truth will prevail.
Ruben Vardanyan

[RUS]
Обращение Рубена Варданяна, армянского политзаключённого,
незаконно содержащегося под стражей в Азербайджане
(передано через его семью во время звонка)

16 января, 2025 г.

«Хочу обратиться ко всему мировому сообществу, к людям, которым не безразлично, что происходит в нашем регионе, и которые хотят долгосрочного и реального мира.

Я, Рубен Варданян, с 27 сентября 2023 года уже более 470 суток нахожусь в СИЗО Службы государственной безопасности Азербайджанской Республики, из них 340 дней — в одиночной камере и 23 дня — в карцере. Я хочу сделать официальное заявление перед началом судебного процесса. Если вы читаете эти слова, значит, я исчерпал все другие способы донести до вас правду о том, что здесь происходит.

17 января в 15:00 назначено судебное заседание по моему делу. Мне сказали, что мне предъявлены 42 обвинения, некоторые из которых предусматривают наказание вплоть до пожизненного лишения свободы. Но до сих пор мне не дали возможности ознакомиться с официальным обвинительным заключением. Мне и моему адвокату позволили лишь пролистать 422 тома уголовного дела на азербайджанском языке, которым я не владею, отведя для этого довольно короткий срок с 9 декабря 2024 года по 8 января 2025 года. Перечень статей, по которым мне предъявлены обвинения, на русском языке я получил только 8 января 2025 года.

При этом на меня, моего адвоката и переводчика оказывали давление, чтобы заставить нас подписать документы задним числом, включая сфальсифицированные протоколы несостоявшихся допросов.

Официально заявляю: я не давал никаких показаний с первого дня моего ареста, за исключением первого допроса, когда я назвал лишь своё имя и фамилию. Ещё раз подчеркну: все протоколы с моей подписью — это фальсификация. Этих документов в реальности не существует. Моего адвоката и переводчика принудили поставить подписи под этими документами.

Я вновь заявляю о моей полной невиновности и невиновности моих соотечественников и требую немедленно прекратить против нас это политизированное дело.

Если же обвинители непременно хотят провести против нас процесс, то я требую и прошу вас поддержать мои требования:

1. Дать мне и моему адвокату возможность полноценно подготовиться к защите. В частности, предоставить нам время и возможность внимательно ознакомиться с материалами дела на русском языке.

2. Устранить все допущенные нарушения и фальсификации. В частности, уничтожить сфальсифицированные протоколы несостоявшихся допросов, так как я не давал никаких показаний с первого дня моего ареста.

3. Сделать публичным процесс надо мной и всеми остальными обвиняемыми. Я настаиваю на максимально открытом процессе с участием международных журналистов и представителей гуманитарных организаций. Убеждён, что только настоящий суд, а не судилище, поможет сделать шаг вперёд на сложном пути построения новых взаимоотношений между нашими народами.

4. Объединить мое дело с делами других обвиняемых. Более 400 томов моего дела из 422 — это эпизоды общего дела. Выделение моего дела в отдельное производство – это искусственное и необоснованное решение.

Я не испытываю ни злобы, ни ненависти. Напротив, я искренне сострадаю всем тем, кто нарушает законы, моральные принципы и заповеди Корана.

Я убеждён, что реальный мир станет возможным лишь тогда, когда лидеры стран, вовлечённых в конфликт, с одобрения большинства в их обществах смогут вместе возложить цветы на могилы всех павших в этой войне.

Я обещаю сделать всё возможное, чтобы это произошло при моей жизни. Как сказал великий Махатма Ганди, единственный способ спасти мир от самоуничтожения — это жить по принципам ненасилия, правды и любви.

Narine Manukyan

16 Jan, 15:43


Через сострадание ко всем людям независимо от их цвета кожи, национальности или вероисповедания мы сможем прийти к подлинному миру.

Спасибо всем за поддержку! Я всех люблю и благодарю многих за доброе ко мне отношение. Знайте, я держусь и верю, что правда победит».

Рубен Варданян

Narine Manukyan

16 Jan, 14:31


🇹🇷🇦🇲🇦🇿 44-օրյա պատերազմի օրերին աշխատել է թուրքական հետախուզությունը, կատարվել են Էրդողանի հրամանները

https://168.am/2025/01/16/2153614.html

Narine Manukyan

16 Jan, 14:25


ՀՀ և ԱՄՆ միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրելու գործում ցուցաբերված շտապողականությունը պարզ է. այս փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում Ռուսաստանի և Իրանի նախագահներին, որոնք հունվարի 17-ին Մոսկվայում համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր են պատրաստվում ստորագրել։

Հայ-ամերիկյան փաստաթղթի ուշադիր ընթերցողը կտեսնի, որ այնտեղ Իրանին ու Ռուսաստանին անհանգստացնող (եթե չասենք՝ սպառնացող) բազում դրույթներ կան։ Ստորագրված կանոնադրությունը, ըստ էության, Հայաստանը դարձնում է տարածաշրջանում ԱՄՆ վերահսկողական ծրագրերի իրականացման գործիք, որն ամեն պահ կարող է օգտագործվել թե՛ Մոսկվայի և թե՛ Թեհրանի դեմ։ Իսկ սա առնվազն նշանակելու է հակազդեցություն։ Ցավոք, Հայաստանը շարունակում է մնալ աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի բախման վայր, ինչը բազում վտանգներ է պարունակում մեզ համար։

Հայաստանի իշխանությունները հետևողականորեն սրում են Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունները։ Դա արդեն ոչ թե համագործակցությունից հրաժարվելու, այլ կոնկրետ հակամարտության է նմանվում։ Ի՞նչ կարող է ստանալ Հայաստանն այդ հակամարտությունից։ Իհարկե՝ միայն նոր կորուստներ։ Իսկ որո՞նք են այն երաշխիքները, որ մեր երկիրը կարող է դիմակայել Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի հետ զուգաեռ ընթացող փաստացի բոլոր այս հակամարտություններում։ Չկան նման և ոչ մի երաշխիք։ Հետևաբար ո՞րն է Փաշինյանի կառավարության իրական նպատակը։

Փաշինյանն ու Միրզոյանը անցած երեկո ևս մեկ քայլով պատերազմը մոտեցրեցին մեր երկրի սահմաններին։ Վախենամ, թե այն այլևս անխուսափելի է։ Վստահ եմ՝ Ադրբեջանի դիվանագետներն առավոտյան ժամը 6-ից ՀՀ և ԱՄՆ միջև ստորագրված կանոնակարգը ձեռքներին կանգնած են Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարությունների դռների առջև։ Մի քանի օր առաջ Ալիևը վստահեցնում էր, որ Սյունիքի համար հնարավոր պատերազմն ուղղված չի լինելու Մոսկվայի և Թեհրանի դեմ։ Այսօրվանից նա կասի, որ այդ պատերազմը հանուն նրանց շահերի է։ Եվ, ինչ-որ առումով, կլինի ճիշտ։

Ահա, թե ինչ են արել նախօրեին Փաշինյանն ու Միրզոյանը, համոզված եմ՝ նույն Ալիևի թելադրանքով։ Արդյունքում՝ ԱՄՆ-ն իր խնդիրներն է լուծում, Ադրբեջանը՝ իր։ Եվ այդ ամբողջը կրկին Հայաստանի հաշվին։

Narine Manukyan

08 Jan, 12:47


իյաաաաա, ո՞նց թե, բա խաղաղության կտերը վերջացա՞ն, թե՞ դեռ շարունակելու եք բթացած ժող ջանին կեղծ թեզերով կերակրել, թե բա ամեն ինչ լավա, յոնջա կերեք

Narine Manukyan

08 Jan, 12:46


🔴🇦🇲🇦🇿 Անհանգստություն կա հարձակում գործելու Ադրբեջանի հնարավոր մտադրությունների մասով:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան

Narine Manukyan

08 Jan, 12:45


🇦🇿🇦🇲 Հայաստանը պետք է դադարի զինվել․ կնքված բոլոր ռազմական պայմանագրերը պետք է չեղյալ հայտարարվեն։

Իլհամ Ալիև

Narine Manukyan

08 Jan, 12:37


Նույն օրվա երկու տարբեր հայտարարություն

«Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի, և այն բաց կլինիՀայաստանը չպետք է խանգարի մեզ։ Չպետք է գործեն որպես աշխարհագրական պատնեշ Թուրքիայի և Ադրբեջանի միջև․ Ալիև

Աշխատանքային ժամի մեկնարկից առաջ անգլերեն եմ պարապում։ Համացանցում գերազանց անվճար դասեր կան․ Փաշինյան

Բորիս Մուրազի

Narine Manukyan

08 Jan, 12:36


Ըստ էության Ալիեւը հանձնարարեց Փաշինյանին ջախջախել ազգային-պետական ուժերին։

Քիչ առաջ Փաշինյանի «կառուցողական գործընկերը» մի քանի ուշագրավ հայտարարություն արեց։

Սկզբում նա նշեց,որ «Զանգեզուրի միջանցքը բացվելու է»։

Հերթական անգամ պարզվեց,որ Նիկոլի «խաղաղության օրակարգն» ու «խաղաղության խաչմերուկը» զավզակություն են։

Երկրորդ՝ Բաքվի «սուլթանը» Հայաստանն անվանեց «ֆաշիստական պետություն » ու հանձնարարեց Նիկոլին վերջ տալ փաստացի ազգային-պետական ուժերի գոյությանը։

Իսկ դա կլինի ՀՀ-ի վերջը։

Ակնհայտ դարձավ, որ Փաշինյանի վրա դրված է Ալիեւի շահերի պաշտպանի կամ դեսպանի գործառույթ։

Ալիեւի հայտարարությունը պետք է բոլորիս համար սթափության զանգ լինի։

Ում համար թանկ է ՀՀ-ն ՝ Եռաբլուրով,Սարդարապատով ու Ծիծեռնակաբերդով,պետք է համախմբվեն ընդդեմ Հայաստանի ադրբեջանացման՝ սառեցնելով ներքաղաքական տարաձայնությունները։

Հակառակ դեպքում լավ բան մի սպասեք։

Էդուարդ Շարմազանով

Narine Manukyan

08 Jan, 12:36


🔴🔴🔴🇦🇿🇦🇲 Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի ու բացվելու է։ Որքան շուտ դա հասկանան, այնքան լավ։

Իլհամ Ալիև

Narine Manukyan

08 Jan, 09:51


էս աստիճանի բթացած ազգ երևի աշխարհում չես գտնի, անթասիբ, անողնաշար ու բոլոր ձեռառնոցները էս աստիճանի հանդւորժող.
լավ են անում, ավելին ասեմ՝ քիչ են անում

Narine Manukyan

08 Jan, 09:50


Հավանաբար ՀՀ հարկատուներին էշի տեղ են դնում ու հավանաբար ճիշտ էլ անում են 😂🤷🏼‍♀️

Narine Manukyan

08 Jan, 09:50


Սնուպ Դոգի համերգը չի կայանա

Գումարը, հավանաբար, կվերադարձվի պետական բյուջե

Անդրեասյան

Narine Manukyan

31 Dec, 22:47


Հավե՜րժ Փառք մեր Հերոսներին, ում ԱՆԳԻՆ զոհաբերության շնորհիվ Հայրենիք ունենք, Տոներ ունենք, ապրելու ԿՅԱՆՔ ունենք…

Խոնարհումս Ձեր ծնողներին, եղբայրներ, չե՛նք մոռանալու, չե՛նք ուրանալու...

Մեր բոլոր տոները սկսվում ու ավարտվում են ձեր անմար հիշատակի առաջ խոնարհմամբ.

Թող Վերածնվի՜ մեր Հայրենիքը, թող երջանիկ ու անհոգ լինեն մեր երեխաները, թող ՄԻԱՅՆ բարությամբ, արժանապատիվ ոգով ու հույսով լիանա Հայի սիրտը...

Խաղաղ լինենք...

Narine Manukyan

31 Dec, 22:27


🇦🇲 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ամանորյա մաղթանքը

https://youtu.be/3qalDadGs5o?si=MQbuGFYzApyR1f9-

Narine Manukyan

31 Dec, 22:26


Սիրելիներս, շնորհավորում եմ բոլորիդ, թող խաղաղ, անկորուստ ու երջանիկ տարի լինի ձեր ընտանիքների և մեր Հայրենիքի համար 🥂

Narine Manukyan

27 Dec, 13:14


Երևանի օդը քաղցկեղածին է. տեսանյութ

ABCmedia

Narine Manukyan

25 Dec, 13:55


💥 Պետք էր ոչ թե աղետից հետո «բանավեճ» առաջարկել նախկին նախագահներին, ակնհայտ քարոզչական նկատառումով, այլ նախկին նախագահների «կոնսիլիում» հրավիրել այն ժամանակ, երբ աղետն արդեն թակում էր դուռը:

Ի դեպ, այս մասին հիմա չէ, որ ասում եմ:

Դրա անհրաժեշտության մասին գրել եմ հենց 44-օրյայի ժամանակ, դրա համար է, որ հիմա էլ գրում եմ:

Իսկ համատեքստային առումով՝ գրել եմ նույնիսկ պատերազմից առաջ:

Narine Manukyan

23 Dec, 18:40


Իհարկե այն չէ, վաղուց ոչինչ էլ այն չէ

Narine Manukyan

23 Dec, 18:40


🇺🇸 25 տարի առաջ 10 հազար երեխայից 1-ն էր հիվանդ աուտիզմով, հիմա 36-ից 1-ը։ Ինչ-որ բան այստեղ այն չէ։

Դոնալդ Թրամփ

Narine Manukyan

23 Dec, 18:38


Հայաստանում ամեն օր կատարվում է 17 մլրդ դրամի խաղադրույք։

Այս չարիքի դեմ պայքարի մեկ լուծում կա՝ Հայաստանում արգելել խաղամոլությունը։

Մեսրոպ Առաքելյան

Narine Manukyan

23 Dec, 18:30


Լսեք, հետաքրքիր է

Narine Manukyan

23 Dec, 18:30


🔺Автор - Илон Маск

Тема: Как действовать по жизни и добиваться успеха

Длительность: 09:12

— Если хотите, чтобы мы дальше выпускали подкасты, наберите 220 «👍🏻» реакций!

Narine Manukyan

22 Dec, 19:22


🔥📝 Օրերս Ադրբեջանի Միլլի Մեջլիսի «Օտարերկրյա միջամտության և հիբրիդային սպառնալիքների» հարցերով հանձնաժողովը (այն ստեղծվել է 2024 թվականի սեպտեմբերին) ծավալուն (ավելի քան 60 էջ) զեկույց 📖 է հրապարակել «Հիբրիդային հարձակումները COP29»-ի դեմ թեմայով։ Շատ ուշագրավ շեշտադրումներով զեկույց է մի պետության կողմից, ով ակտիվորեն զբաղված է ՀՀ-ի և մի շարք այլ պետությունների դեմ հիբրիդային ու տեղեկատվական պատերազմով։ Որոշ կարևոր հատվածներ ներկայացնում եմ ձեր ուշադրությանը։

📌Զեկույցի նախաբանում գրված է․ «1991-ի հոկտեմբերի 18-ին, երբ ընդունվեց «Ադրբեջանի Հանրապետության պետական ​​անկախության մասին» սահմանադրական ակտը, Ադրբեջանն արդեն չորս տարի կրում էր հարևան Հայաստանի միջամտությունն ու սպառնալիքները։ Այս ընթացքում մոտ 300,000 ադրբեջանցիներ, որոնք դարեր շարունակ ապրել են իրենց պապական հողերում՝ այսօրվա Հայաստանում, բռնի տեղահանվել են դաժան էթնիկ զտումների արդյունքում»։ Հետագայում, իհարկե, ներկայացվում է Լեռնային Ղարաբաղում ձեռնարկված ագրեսիայի մասին իրենց պաշտոնական խոսույթները, որոնք միտված են «արդարացնելու» պատերազմը։ Փաստացի, Ադրբեջանի ԱԺ-ի վերոնշյալ զեկույցում ևս մեկ անգամ ակնհայտ տարածքային հավակնություններ են ներկայացվում Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

📚Զեկույցի ամբողջ էությունն այն է, որ Եվրոպական Խորհրդարանի, ԵԽԽՎ-ի, Հոլանդիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ պետությունների խորհրդարանների հայտարարությունները, որտեղ քննադատություն է հնչեցվում Ադրբեջանի հասցեին, դա բացառապես ներկայացվում է որպես «գլոբալ հայկական համայքնի» ձեռքի գործ։ Զեկույցի թիրախում են նաև մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, օրինակ՝ «Freedom House», «NED», «Human Rights Watch», «Amnesty International» և այլք։

🔖Զեկույցում առանձնահատուկ ծավալուն անդրադարձ են անում Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանին, ինչպես նաև նրա որդուն՝ Դավիթ Վարդանյանին ու գործընկեր Նուբար Աֆեյանին։ «Վարդանյան-Աֆեյան համագործակցության հակաադրբեջանական քարոզարշավը ներառում է բարձրակարգ PR ընկերությունների, Հոլիվուդ անհատականությունների, ազդեցիկ ամերիկ գործարարների, նշանավոր ընտանիքների և նույնիսկ պետական ​​պաշտոնյաների ներգրավվածություն»,-գրված է զեկույցում։ Այսինքն՝ Բաքվի բանտում մեկուսացման մեջ պահվող Վարդանյանը մեղադրվում է COP29-ի շրջանակներում Ադրբեջանի մասին գրվող նյութերի համար։ Վարդանյանի հանդեպ ադրբեջանական իշխանությունների մտասևեռումը ևս մեկ անգամ փաստում է, որ նրա և ապօրինաբար պահվող մեր մյուս հայրենակիցների ազատ արձակումը ֆիզիկական անվտանգության հարց է։

📝Իրականում այս զեկույցն ինքնին ՀՀ-ի, նաև մի շարք արևմտյան երկրների ու միջազգային կազմակերպությունների դեմ տարվող տեղեկատվական քարոզչության ցուցիչ է։ Սա նաև նշանակում է, որ անգամ ՀՀ ղեկավարության վարած այսօրվա քաղաքականության պայմաններում Ադրբեջանը չի հանգստանում, չի բավարարվում, գեներացնում է տարածքային նոր պահանջներ։

🔎Բայց սա նաև նշան է, որ Ադրբեջանի ղեկավարությունը շատ դժգոհ է COP29-ի արդյունքներից, ուստի Ալիևը անհրաժեշտություն է համարել իր ավտորիտար վարչակարգի մասին քննադատությունը գցել երևակայական «գլոբալ հայկական համայնքնի» «գրպանը»։ Եվ ի վերջո, եթե մեր ղեկավարության անգործության պայմաններում են այսքան «նեղվում», պատկերացրեք՝ որքան ձեռբերումներ կարելի էր գրանցել աշխատելու, Ալիևի վտանգավոր խոսույթներն իր դեմ ուղղելու դեպքում։ Մենք դրա բոլոր հնարավորություններն ունենք, և դա Ալիևի ագրեսիվ մտադրությունները զսպելու կարևոր գործիքակազմ է․․․

Narine Manukyan

22 Dec, 06:02


Դե իհարկե, նման «հնարավորւթյուն» էլ ե՞րբ էիք ունեցել, կամ էլ ե՞րբ կունենաք...
հազիվա ձեռքներդ ընկել

Narine Manukyan

22 Dec, 06:01


🇹🇷🇦🇿🇦🇲 Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի հաջող ավարտի համար պատմական հնարավորություն է ստեղծվել:

Հաքան Ֆիդան

Narine Manukyan

20 Dec, 18:56


Ինչից ինչ ենք դարձել էլի...
Նայում եմ ու կրկնակի ավել ամաչում...

Narine Manukyan

20 Dec, 18:56


Producers - Vahe Hakobyan
Tigran Minasyan

Narine Manukyan

20 Dec, 15:43


Ակնհայտ է, որ երբ Ադրբեջանում խոսում են Հայաստանի տարածքում ադրբեջանցիների բնակեցման մասին, նկատի ունեն հատուկ նշանակության ադրբեջանցիների։ Այսինքն, դրանք լինելու են դիվերսանտներ Հայաստանի տարածքում։

Հակոբ Բադալյան

Narine Manukyan

18 Dec, 20:15


🇦🇿🇦🇲 Շուրջ 300,000 ադրբեջանցի վերադարձի հարցով պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը:

Իլհամ Ալիև

Narine Manukyan

17 Dec, 08:53


Ադրբեջանի ու Թուրքիայի վերջին օրերի «խաղաղության օրակարգից»

1․ Առնվազն 5 զենք տեղափոխող ինքնաթիռ դեպի Բաքու Իսրայելից, Սերբիայից ու Բուլղարիայից։

2․ Թուրքական ԱԹՍ-ները շրջում են ՀՀ սահմանի (ու Իրանի) երկայնքով։

3․ Էս ֆոնին Ադրբեջանի ՊՆ-ն Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարին ներկայացնում ա «հայ-ադրբեջանական պայմանական սահմանին տիրող իրավիճակը»։

4․ Թուրքական Իզմիր քաղաքում բացվում ա, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» գրասենյակը։

5․ (Ի դեպ) Ադրբեջանի ՊՆ-ն սահմանափակել ա զինծառայողների (նշվում ա՝ նորակոչիկների) այցելությունները զորամասերում։

6. Նորանոր մեղադրանքներ Բաքվից «զինվելու, ռևանշի, միլիտարիզացիայի․․․» մեջ։ (հները չասած):

.Davit Galstyan

Narine Manukyan

16 Dec, 19:34


‼️ ‼️ Ադրբեջանի դատախազներն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր ու հսկայածավալ փաթեթ են առաջադրել, հաղորդել է նրա պաշտպանական թիմը: Այդ մեղադրանքներով Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկում:

‼️‼️ Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացված նոր մեղադրանքներն առնչվում են Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 20 տարբեր հոդվածների հատկանիշներին։ Շինծու ապացույցները ներկայացված են 100 հատորով, ընդհանուր ծավալը կազմում է մոտ 25 հազար էջ, ամբողջը՝ ադրբեջաներեն:

Հայկական ալիք

Narine Manukyan

15 Dec, 17:58


Для удобства соберу ссылки на все 8 ключевых сейчас направлений в исследованиях нашего мозга:

1. БАКТЕРИИ КИШЕЧНИКА И ПСИХИЧЕСКОЕ ЗДОРОВЬЕ

2. ТА-ДАМ, И В НАШЕМ МОЗГЕ ТОЖЕ ЕСТЬ БАКТЕРИИ!

3. НАШИМ СОЗНАНИЕМ УПРАВЛЯЮТ ВИРУСЫ?

4. «БЕЗДЕЙСТВУЮЩИЙ» МОЗГ ПОТРЕБЛЯЕТ БОЛЬШЕ ЭНЕРГИИ, ЧЕМ МОЗГ, РАБОТАЮЩИЙ НАД ОПРЕДЕЛЁННОЙ ЗАДАЧЕЙ (DEFAULT MODE NETWORK, DMN), 2021

5. ПОПУЛЯРНОСТЬ ГИПОТЕЗЫ КВАНТОВОГО МОЗГА (2021–2024).

6. ЛЮДИ-КИБОРГИ ИЛИ ИНТЕРФЕЙСЫ МОЗГ - МАШИНА (2022–2024)

7. НЕЙРОПЛАСТИЧНОСТЬ И СТАРЕНИЕ (2020–2024)

8. НЕЙРОНАУКА СНА И КОНСОЛИДАЦИЯ ПАМЯТИ (2021–202)

Narine Manukyan

15 Dec, 17:55


Հետաքրքիր նյութեր են մեր գլխուղեղի մասին, կարդացեք 👆🏻😉

Narine Manukyan

15 Dec, 17:53


ЦИФРОВЫЕ ТЕХНОЛОГИИ И НАШ МОЗГ

В нашем мозге три основные сети:

DMN – Default Mode Network – Сеть Режима по Умолчанию.
Её мы задействуем, когда мечтаем, вспоминаем, воображаем, рефлексируем, осмысляем опыт и придаём значение событиям нашей жизни, размышляем о себе и других, вспоминаем прошлое и представляем будущее.

Эта сеть активируется, когда мы находимся в покое или выполняем автоматизированные действия.

SN – Salience Network – Сеть Значимости.
Она помогает определить, что для нас важно в конкретный момент, помогает ориентироваться в ситуации, переключать внимание, взаимодействовать с окружающим миром и своим телом, принимать решения, связанные с выжиданием, регулировать эмоции.

CEN – Central Executive Network – Центральная Исполнительная Сеть.
Активируется, когда мы концентрируемся на потреблении информации или решении задач. Эта сеть обеспечивает контроль над вниманием и рабочей памятью, поддерживая активное мышление и фокус на текущих задачах.

Важно: сети CEN и DNM - антагонисты.

Зная, это возвращаемся в наш мир – мир фундаментальной зависимости от виртуального пространства и бесконечного потребления информации через социальные сети.

И осознаём, что в момент потребления информации мозг не формирует сложные интеллектуальные структуры, а просто распознает образы и получает
удовольствие.


Тренировка мозга через размышление и пассивное потребление информации – процессы противоположные по своей сути. Посмотрите на картинке в работе каждой сети задействуются разные части мозга и тут как с мышцами - что тренируем, то и работать, а что не используем - атрофируется.

И вот мы получаем то, что получаем:

✔️ имея лёгкий онлайн доступ ко всему, мы теряем мотивацию к реальным действиям

✔️ нескончаемый поток внешней информации переполняет наше внутреннее пространство, не оставляя времени и сил на живое общение.

✔️ от нас не требуется усилий для поиска информации – мы её не запоминаем

✔️ не требуется создания социальных связей - снижается эмоциональность и способность к эмпатии.

✔️ постоянно ища лайки в виртуальной среде, мы становимся дофаминовыми наркоманами

Но вот такое дело: человек – существо социальное, и нам НЕОБХОДИМЫ другие люди для полноценного развития.

Только в процессе социального взаимодействия мы способны создавать не тик-токи, а действительно сложные интеллектуальные объекты, многослойные идеи и глубокие представления. Такие дела )

Narine Manukyan

03 Dec, 22:00


Աշխարհաքաղաքական կարճ առակ

Ընդամենը 3 օրում Թուրքիայի հովանու տակ գործող մի քանի հազարանոց զինյալ ահաբեկիչները գրավեցին Սիրիայի ամենամեծ ու կարևոր քաղաքը՝ Հալեպը, ապա ողջ շրջանը։

2002-2011 թթ. Թուրքիայի հետ բարեկամության և խաղաղության հաստատման համար Սիրիայի կառավարությունը թուրքերին ընդառաջ գնաց բազմաթիվ միակողմանի զիջումների։ 2012 թվականից մինչ օրս Թուրքիան գրավված է պահում Սիրիայի հյուսիսի բազմաթիվ տարածքներ։ Ամենաթարմը՝ Հալեպը։

Երևանից մինչև Թուրքիայի սահման 24,5 կմ է։

***
Մեր իրական օրակարգը նորից ակտիվ լուսաբանվում է իմ թելեգրամում, բաժանորդագրվե՛ք՝ t.me/varuzhandragoman

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան

Narine Manukyan

03 Dec, 16:38


Նոր փոխանցումներ ունենք ❤️

Narine Manukyan

03 Dec, 16:37


‼️🇸🇾🇦🇲 #ԿԱՐԵՒՈՐ

🔺 ՍԻՐԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱԼԵՊՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ

Տեղեկացնում ենք, որ մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով Դամասկոսում ՀՀ դեսպանությունում ստեղծվել է թեժ գիծ՝       + 963 96 000 36 22:

Ներկայումս ճշտվում են ցուցակները, թե ում անձնագրերն են պատրաստ: Կան անձնագրային գործեր, որոնք դեռ գտվում են պատրաստման փուլում և գտնվում են Հայաստանում: Փնտրվում են հնարավորություններ առկա անձնագրերը իրենց հասցեատերերին հանձնելու ուղղությամբ:

Իրավիճակը փոքր ինչ կայունանալուց հետո հյուպատոսությունը կկապվի հասցեատերերի հետ և կտեղեկացնի ուր և ինչպես կարող են ստանալ իրենց անձնագրերը:

Այս պահին կազմակերպված տարհանումը անհնարին է:

Հորդորում ենք Հալեպում և շրջակայքում բնակվող մեր հայրենակիցներին հնարավորինս զերծ մնալ տեղաշարժերից (միայն անհրաժեշտության դեպքում), իսկ քաղաքից դուրս գալու փորձերը այս պահին լիովին բացառել:

Այն հայրենակիցները, ովքեր դիմել են ՀՀ քաղաքացիության, բայց դեռ չեն ստացել անձնագրերը և հայազգի Սիրիայի քաղաքացիները, ովքեր ցանկանում են մեկնել Հայաստան՝ կարող են դիմել Դամասկոսում կամ Բեյրութում ՀՀ դեսպանություններ և հեշտացված կարգով ստանալ ՀՀ մուտքի արտոնագրեր (վիզաներ):

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը ներկայումս տեղակայված է Դամասկոսում ՀՀ դեսպանությունում, և արտակարգ ռեժիմով շարունակում է իր աշխատանքները դեսպանությունից:

@MshoAxjik

Narine Manukyan

03 Dec, 10:38


❤️❤️❤️

Narine Manukyan

03 Dec, 04:46


Տարածելու համար ❤️
#դեկտեմբերի3  #կարևորօր

Ընդամենը 14 տարի առաջ ես էլ՝ շատերիդ նման չէի պատկերացնում, թե ինչ է նշանակում ունենալ հաշմանդամություն ունեցող երեխա.

Հետո ինչ որ տեղ որոշվեց, որ պետք է ոչ միայն իմանամ, այլև ունենամ ու ապրեմ տարբերվող կյանքով՝ ամեն օր բացահայտելով նոր հորիզոններ: 

ԵՒ քանի որ Աստծո գործերն անքննելի են՝ 13 տարիներ շարունակ իմ ընտանիքն ապրում է ուրիշ կյանքով՝ պայքարելով, հաղթահարելով, գնահատելով, շնորհակալ լինելով և ԽԵՆԹԻ ՊԵՍ ՍԻՐԵԼՈՎ …

‼️Այսօր մի խնդրանք ունեմ բոլորիդ 👇🏻

Ձեզանից տարբերվող՝ հաշմանդամություն ունեցող մադկանց պետք չէ խղճալ, հանդիպելիս պետք չէ խաչակնքվել, հուզվել, թարս նայել, հեռու փախչել, ուղղակի մի՛ եղեք անտարբեր, մի վերաբերվեք խտրական, մի ստորադասեք նրանց ու եթե մի փոքր հնարավորություն ունեք՝ օգնեք մեզ փոխել վերաբերմունքը, միջավայրը, օրենքները, նրանց կյանքի որակը: 
Ձեր երեխաներին դաստիարակեք այնպես, որ սիրեն ու ընկալեն իրենցից տարբերվողներին, ուղղակի հասկանան, գոնե թե չնեղացնեն:

Հավատացեք, որ դրանից բոլորս ենք շահելու, որովհետև ՝

‼️Ոչ ոք ապահովագրված չէ
‼️ Բոլորի համար հարմար միջավայրն ու հավասար պայմանները ձեռնտու են ԲՈԼՈՐԻՍ
‼️Մարդ լինելու ու մնալու համար 

🤍Մաղթանքս իմ բախտակից մարդկանց՝ ուրախությամբ ընդունեք բոլոր փորձություններն ու  ամեն օրը, շնորհակալ եղեք այն հորիզոնների համար, որ բացվել են հենց ձե՛զ համար.

‼️Մի շնորհավորեք մեզ, այսօր Հաշմանդամւթյուն ունեցող մարդկանց Միջազգային օրն է‼️
Այսօր տոն չէ‼️😉

Narine Manukyan

02 Dec, 18:51


❤️❤️❤️

Narine Manukyan

02 Dec, 13:11


Աշխարհի բոլոր երեխաները սպասում են ամանորյա հրաշքին՝ նվերներին, քաղցրավենիքին, անակնկալներին...

Ամեն տարի, արդեն 12 տարի շարունակ, մենք ՀՀ տարածքում ապրող 300ից ավել հաշմանդամություն ունեցող երեխաների համար կազմակերպում ենք Ամանորյա Տոն՝  նվերներով, քաղցրավենիքով, հեքիաթային հերոսներով 🤍

Այդ ամենը հնարավոր է դառնում բացառապես բարերարների շնորհիվ...

Այս տարի ևս եկեք միանանք ու թող երեխաները շարունակեն հավատալ հրաշքներին, ժպտան ու երջանիկ հուշեր ունենան...


Իդրամ - 410463686
ID Bank -
4318290080177856
Narine Manukyan

Հաշվետվությունը իմ ՏԳ ալիքում և ինստագրամյան էջում՝ ամեն օր թարմացմամբ 🔆

Narine Manukyan

01 Dec, 17:41


Բաքվի բարբարոսական վարչախմբի ողջ քարոզչամեքենան լծված է «արդարացնելու» Սիրիայում ծայրահեղական ահաբեկիչների հակամարդկային գործողությունները։

Չնայած Հալեպը բռնազավթած «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ծայրահեղ իսլամիստական խմբավորումն ահաբեկչական է ճանաչված ոչ միայն ԱՄՆ-ում և ՌԴ-ում, այլ նաև Թուրքիայում, Բաքվի բռնապետի քարոզչամիջոցներն այն կոչում են «սիրիական ընդդիմություն», փորձելով, իբր, մեղմել դրա ակնհայտ ահաբեկչական բնույթը։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan

Narine Manukyan

29 Nov, 09:10


Այգեստանի մեր շքեղ այգով տաքուկ առանձնատունը վաճառում ենք
ՇՏԱՊ ‼️ու մատչելի ‼️

Հայտարարությունը տեղադրված է Banali.am կայքում՝ ֆոտոներով և մանրամասներով 👇🏻
Քայլելով 10 -15 րոպե մինչև Հանրապետւթյան Հրապարակ.

Շնորհակալ կլինեմ եթե տարածեք.

https://banali.am/account/announcements/preview/19df8d0c-0802-4944-a5c3-0509cdd6f8e2

Narine Manukyan

29 Nov, 06:30


դե քո նման «մարդկանց» չի հետաքրքրի, իսկ այ նորմալ մարդկանց՝ հաստատ հուզում է...
🤬

Narine Manukyan

28 Nov, 08:55


Հայաստանում աղքատության մակարդակը 2023թ․ դրությամբ 23,7% է։

2018թ․ աղքատության մակարդակը եղել է 23,5%:

Սա խոսում է այն մասին, որ տնտեսական աճը, իրականացվող ծրագրերը, բարեփոխումները որևէ առնչություն չունեն մարդկանց հետ։

Առաջիկայում սպասվող տնտեսական խնդիրները, հարկային չարեփոխումները ավելի են խորացնելու աղքատություն մակարդակը։
Mesrop Arakelyan

Narine Manukyan

26 Nov, 18:54


📌Կայացավ «ՀԱՅ ՄԱՅՐԵՐ» բարեգործական ՀԿ «Բարեգործական Գալա Ընթրիք 2024»-ը

Երեկոն վարում էր «ՀԱՅ ՄԱՅՐԵՐ» բարեգործական ՀԿ պատվավոր անդամ Նազենի Հովհաննիսյանը, ով 12 տարի շարունակ մշտապես եղել է կազմակերպության ու երեխաների կողքին: Երեկոյի հատուկ հյուրն էր Ավետ Բարսեղյանը:

ԴԻՏԵՔ ԱՅՍՏԵՂ

#Armenia #Business #News #ABNews

Narine Manukyan

23 Nov, 10:22


Մարդիկ հավաքվել են, «արևմտյան ադրբեջանին» այսինքն Հայաստանին ու Երևանին, նվիրված ցուցահանդես են արել, գրքեր գրել, ու այդ ամենը COP29 կոնֆեռանսի ժամանակ

Narine Manukyan

22 Nov, 16:03


‼️ «Դիվանագետների համահայկական խորհուրդը կոչ է անում բոլոր քաղաքական կառույցներին, հասարակական կազմակերպություններին, մասնագիտական հանրույթներին և հայ ժողովրդին թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում աներկբայորեն դատապարտել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից ու արցախահայության ինքնորոշման իրավունքից հրաժարված, Հայաստանի լիակատար կապիտուլյացիան նախապատրաստող ապազգային վարչախմբին և նրա կողմից տարվող քաղաքականությունը, բոլոր հնարավոր միջոցներով ընդդիմանալ ազգային ինքնության ոչնչացմանը և համախմբվել հանուն Հայաստանը հային վերադարձնելու, հայ ժողովրդի անժամանցելի իրավունքների պաշտպանության ու Հայոց արդար դատի հետապնդման: Ուրացողն ու ժխտողը չի կարող իրական խաղաղության և արդար դատի ջահակիրը լինել»:

Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը https://para.tv/news/view/5998.html

Narine Manukyan

22 Nov, 09:41


թե բա հայա... եղավ

Narine Manukyan

22 Nov, 09:41


Իմ երազանքն է, որ ադրբեջանցիները իրենց հանգիստը վայելեն Սևանում:

Էրդողանի գրպանի շուն, գործակալ Կարո Փայլան

Narine Manukyan

22 Nov, 09:33


Պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման ծրագիրը, որը տեղավորվում է հայկական բանակի լուծարման թուրք - ադրբեջանական պահանջի շրջանակներում, անընդունելի և անթույլատրելի է:

Հայկական բանակը լինելու է ուժեղ, ամուր և պատրաստ կատարելու իր առաջ դրված խնդիրները՝ ի հեճուկս Հայաստանի թշնամիների՝ ներքին, թե արտաքին, որոնք գենետիկ ատելություն ունեն հայկական բանակի, հայ զինվորի նկատմամբ։

Մեր խնդիրն ու պարտքն է ստեղծել այնպիսի բանակ, որտեղ զորակոչվելը ու ծառայելը պատիվ կլինի երիտասարդների ու նրանց ընտանիքների համար, և մենք դա անելու ենք։

Narine Manukyan

22 Nov, 09:33


🔴🇦🇲 Հայաստանում նախատեսվում է կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը։

Narine Manukyan

22 Nov, 09:33


Արագածին էլ նայեցինք, բան չփոխվեց հարեւանների մոտ, աչքները մեր մայրաքաղաքի վրա է, կարո՞ղ է սարի պատճառով չի ամեն դեպքում 😏

Narine Manukyan

22 Nov, 06:32


50/50 էլի ստացվումա🫢

Narine Manukyan

22 Nov, 06:31


Հայաստանի իշխանությունները որոշել են, որ առանց սոցիալական ապահովության որևէ երաշխիքի կարող են ԱՁ-ների որոշ տեսակներ համար հարկերը հասցնել Շվեդիային համարժեք թվերի, բայց մոռացել են, որ Շվեդիան այսքան բարձր հարկերի դիմաց, առողջապահություն, ենթակառուցվածքներ, արժանապատիվ կենսաթոշակ և բազմաթիվ այլ բաներ ա ապահովում, այնինչ իրենք ուզում են միայն հարկը գանձել ու փոխարենը ոչինչ չապահովել:

Hayk Khachatryan-ի էջից

44.34% ընդհանուր պետական վճար Հայաստանում մասնագիտական գործունեություն իրականացնելու համար։

Ահա թե ինչ է առաջարկում մեր կառավարությունը եկող տարվանից միջինում ամսեկան 1մլն դրամ եկամուտ ունեցող ԱՁ-ից գանձել։ /առայժմ ոչ բոլոր մասնագիտական ծառայություններն են ներառված բայց համոզված եղեք կներառեն բոլորիդ/։

Եթե հարկային փոփոխությունները հաստատի ԱԺ-ն ապա

1 մլն դրամ ամսեկան եկամուտ ստացող ԱՁ-ն պետք է վճարի․

ԱԱՀ՝ 16,67% - 166,700 դրամ
Շահութահարկ՝ 23% - 191,659 դրամ
Սոց․ վճար՝ (5%-10%) - 75,000 դրամ
Դրոշմանիշային վճար՝ - 10,000 դրամ

ընդհանուր՝ 443,359 դրամ նվազում է 1մլն դրամի համարժեք ծառայություն մատուցողից ՀՀ-ում ձեռնարկատիրական մասնագիտական գործունեությունը իրականացնելու համար։

Այս թիվը համարժեք է ընդհանուր եկամտի՝ 44.34%-ին։

Diana Chobanyan

Narine Manukyan

21 Nov, 04:43


Էս որ կարդում ես հաստատ համոզվւմ ես, որ էս վայրի ցեղերի հետ կլինի հաստատել «խաղաղություն», բայց դե մոտավորապես մասնատվելուց, մորթվելուց ու տանջամահ լինելուց հետո...

Narine Manukyan

21 Nov, 04:39


44-օրյա պատերազմի օրերին ադրբեջանցիները Հադրութում մտել են մարդկանց տները, եւ այնտեղ սարսափելի դեպքեր են տեղի ունեցել։ Հադրութի շրջանում մնացած քաղաքացիական բնակչությունը դաժանաբար սպանվել է։ Այս մասին «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովում ասաց «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը։
«23 խաղաղ բնակիչներ սպանվել են իրենց տներում կամ բակերում, 16 հոգի դեռ անհետ կորած են համարվում, այդ թվում՝ 4 կին եւ 2 երեխա։ Սպանվածներից ամուսիներ Դավիթ եւ Նինա Դավթյանները Հադրութի Վարդաշատ գյուղից էին։ Նինա Դավթյանը կույր էր, 82 տարեկան։ Ամուսինը՝ Դավիթը 86 տարեկան էր։ Նինա Դավթյանին գնդակահարել են իր անկողնում, նրա մարմնի վրա գնադակի տեղ էր, նաեւ գլխին էր կրակած։ Դավիթ Դավթյանին գլխատել են հենց իր բակում։ Նրանց մարմինները գտել են երկու ամիս հետո։ Կամո Դավթյանը սպանվել է իր բակում, Բաքվից փախած Լենա Հակոբյանին գլխատել ու մասնատել են իր երկու հարեւանների հետ եւ երեքին հուղարկավորել հենց իրենց բակում։ Նրա ամուսնուն՝ Բենիկ Հակոբյանին մենք տեսել ենք հրապարած տեսանյութերով, որ ձեռքերը բարձրացրած գերի են տանում, բայց նրա ճակատագիրն առ այսօր անհայտ է։ Երկու տղամարդու գնդակահարել են հենց Հադրութի կենտրոնի հրապարակում, տեսանյութը կար համացանցում։ Նրանց փաթաթել են Արցախի դրոշով ու գնդակահարել։ Եվս մեկ տղամարդու գնադակահարել են Հադրութի մոտակայքում գտնվող Նուրաշեն գյուղում։ Անկողնային հիվանդին՝ Էռնեստին չեն կարողացել հանել, այդ մարդուն նույնպես մասնատել են։ Անհետ կորածներից երկու կին Մելիքաշեն գյուղից էին՝ մայր ու աղջիկ էին, նրանց չէին կարողացել հանել։ Եվս երկու անհետ կորած ունեին առողջական խնդիրներ, նրանց նույնպես չհաջողվեց համոզել, որ դուրս գան։ Իմ աշխատակցուհու հորն ու եղբորը գերի են տարել, ընդ որում՝ հորը տարել են Բաքու, հետո հետ են բերել։ Այդ մարդն արդեն կիսամարդ էր, որովհետեւ նրա մարմինն ամբողջությամբ կապտած էր։ Ձեռքերից ու ոտքերից կապել եւ կախել են 76 տարեկան տղամարդուն։ Նա վերադառնալուց հետո ընդամենը մեկ տարի ապրեց։ Իսկ իր որդուն՝ Կարախանյան Արսենին երկու ամիս պահել են Հադրութում եւ տանջամահ արել։ Ես 10 ֆիլմ եմ պատրաստել այս դեպքերի մասին, այդ ամենն ուղարկվել է միջազգային դատարաններ ու միջազգային կազմակերպություններին»,- ադրբեջանական վայրագություններից մանրամասներ ներկայացրեց Մարգարիտա Քարամյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանը պղծել է հայերի գերեզմանատները, Հադրութի հուշահամալիրը։ Ադրբեջանը նաեւ բնապահպանական վնաս է հասցրել Արցախին։ Արցախի շրջափակման օրերին Սարսանգի ջրամբարն ամբողջովին ցամաքել էր, որովհետեւ Արցախը մնացել էր առանց էլեկտրաէներգիայի, եւ ստիպված էին ջրամբարն օգտագործել ու էլեկտրաէներգիա ապահովել մարդկանց։ Պատերազմի ժամանակ օգտագործվել են ֆոսֆորային ռումբեր, որոնք մեծ վնաս են պատճառել Արցախի անտառներին։ Հադրութի անտառն ամբողջությամբ այրվել էր 2020 թվականին։ «Էկոլոգիան պահպանում են մարդու համար, իսկ եթե մարդու կյանքն արժեք չունի, ուրեմն բոլոր պայքարներն անիմաստ են»,- ասաց Մարգարիտա Քարամյանը։

Narine Manukyan

20 Nov, 19:07


Ինչպես է բարեգործությունը ազդում անհատի և հասարակության վրա ‼️👇🏻 Յուրաքանչյուր ոք, ով մասնակցում է բարեգործությանը անկասկած փոխում է շրջապատող աշխարհը՝ դառնալով բարության մեծ շղթայի օղակ: Բարեգործությունը մեծացնում է սեփական ուժերի և կարողությունների զգացումը, տալիս է դրական էներգիայի հոսք և ներքին բավարարվածության աճ:Մարդու մեջ սկսում է ի հայտ գալ սեփական անձի կարևորության ներքին զգացողություն, որը երջանկություն է պարգևում խորքային մակարդակում:Հոգեբանության մեջ կա "սեփական ինքնարդյունավետության մակարդակ" տերմինը, որը մեր գոյության յուրաքանչյուր օրվա ընթացքում տարբեր՝ արտաքին ու ներքին տեսանկյուններից ենթարկվում է հարձակումների: Այսպիսով, բարեգործությամբ զբաղվելն օգնում է մեզ բարձրացնել այդ մակարդակը, դրանով իսկ պահպանելով հավասարակշռությունը, պարգևում է հպարտության զգացողություն, կարևոր լինելու ու փոփոխություն բերելու զգացում: "Նախկին" բարերարներ չեն լինում... Մեկ կամ մի քանի անգամ ցուցաբերված օգնությունը շատ բան է փոխում մարդու կյանքում։ Նույնիսկ եթե այդ փոփոխությունները տեսանելի չեն, դրանք կան, դրանք սկսում են հզոր ներքին գործընթացներ, հասարակության մեջ բարի գործերի մի ամբողջ շարք և ամեն անհատի ներսում կարևոր դրական փոփոխություններ: ‼️Մասնակցելով բարեգործությանը ՝ դուք ոչ միայն օգնում եք ուրիշներին, այլև ինքներդ ձեզ:Բարի Գործ անելը ՈՐՈՇՈՒՄ Է, որը փոխում է մարդու կյանքի ընթացքը... Շնորհակալ ենք մեր բոլոր Բարերարներին և այս կարևոր միջոցառման աջակիցներին 🤍

Narine Manukyan

19 Nov, 11:46


Թասիբ կար, արժանապատվություն կար...
հիմա շտաբի պետն ասումա հո ես մենակ չե՞մ պաշտպանելու սահմանները...
տոտալ արժեքազրկում՝ ԱՄԵՆ ԻՆՉԻ.

Narine Manukyan

19 Nov, 11:45


🇦🇲 Ինչպես է գեներալ Մանվել Գրիգորյանը Թուրքիայի օրհներգի հնչելու ժամանակ հեռանում շարքից՝ դադարելով պատվի առնելը։

Narine Manukyan

18 Nov, 20:04


Ովքեր թեմայից դուրս են, շատ հակիրճ բացատրեմ, թե ինչ է տեղի ունենում։

Ուրեմն, Երևանում անցկացվելու են բանակային մրցումներ, որոնց Թուրքիան մասնակցում է իր ամենաուժեղ ըմբիշներով։ Դրան ի պատասխան, մեր ուժեղ ըմբիշներին ԱՐԳԵԼՎԵԼ Է մասնակցել այդ մրցումներին։ Տվյալ իրավիճակում թուրքերը հաղթելու են ու Երւանում հնչելու է Թուրքիայի հիմնը, իսկ հայ զինվորականները հոտնկայս լսելու են։

Ահա այս է տեղի ունենում և ահա սրա մասին ենք ահազանգում։

Narine Manukyan

18 Nov, 20:04


🇦🇲 Անհայտ և մեզ համար անհասկանալի պատճառներով մեր թիմի որոշ մարզիկներ զրկվել են Երևանում կայանալիք Բանակայինների Աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից։

Նման վերաբերմունքը ցավալի ազդեցություն ունի մեր թիմի վրա։

Ըմբիշ Մալխաս Ամոյան

Narine Manukyan

18 Nov, 20:03


դե բա պետքա թուրքի դրոշ ծածանվի Երևանում, բա էլ ոնց անեն ախր

Narine Manukyan

17 Nov, 19:30


🫢

Narine Manukyan

16 Nov, 20:29


#մաս2
#հաշվետվություն #գալլաընթրիք2024
#ՀայՄայրեր
#գործընկերներ

Մեր աջակից - գործընկերները վաղու՜ց դարձել են հարազատներ՝ մեր մե՜ծ Բարի Ընտանիքի անդամներ, որովհետև հասկանում են Բարի Գործի արարման և տարածման կարևորությունը ‼️👇🏻

Շնորհակալ ենք ձեզ անսահման, որովհետև նաև ձեր անգին աջակցությամբ հնարավոր դարձավ իրականացնել այս կարևոր միջոցառումը ✊🏻
Զորանաք 🤍

❤️ Florence Restaurant

❤️Սրահի և ֆոտոզոնայի չքնաղ ձևավորումը՝ Marmelada Event Bureau

❤️Գինու հյուրասիրությունն ու ռեզեռվային գինիների նվերները՝
@Nor Areni

🎈Աճուրդային լոտերը՝

1. Nissi
2. LaGalleria
3. @galerie_lune
4. Emil Grigorian
5. Spainsive store
6. Կտավ - Lusine Danielyanից
7.Կտավ - Նելլի Նազարյան @iziil_iziil

🎈Նվերների խաղարկությունը՝

1. @macherie_armenia_
2. DF project
3. Sir Qochar
4. @statuss_showroom
5. @lamiri.yvn
6. @silveron_by_deron
7. @lxr_by_kristy

🎈Հատուկ անակնկալ Մայրերին՝

@sorridi_dentalclinic - ի կողմից նվեր-քարտեր

🎈Ինֆորմացիոն աջակիցներ՝

Kamo Tovmasyan Kamoblog.tv
Manehblog.TV
ABNews TV

Narine Manukyan

16 Nov, 20:28


Իր գործի պրոֆեսիոնալ մասնագետ Tatev H. Babayanի հետ խոսել ենք գեղեցկացնող ու երիտասարդեցնող ներարկումների, պլաստիկ վիրահատությունների մասին ՝ բացահայտելով բոլոր տարածված ստերը, կեղծ ու վնասակար նյութերն ու կոտրելով տարածված կարծրատիպերը 😉👆🏻👆🏻👆🏻

Լավա ստացվել, լսեք 😉

Narine Manukyan

16 Nov, 20:28


https://youtu.be/NtI_epc0B4I?si=bkkrUlYtkDOnDB2X

Narine Manukyan

15 Nov, 14:48


#Մաս1 #հաշվետվություն #մարդկանցմասին

Armenian Mothers NGO - Հայ Մայրեր Բարեգործական ՀԿ ամենամյա՝ արդեն 12րդ Բարեգործական Գալլա Ընթրիքը ԿԱՅԱՑԱՎ ‼️

Կայացավ մեր կազմակերպությանն ու երեխաներին ԱՆՇԱՀ նվիրված ընկերների, բարերարների, գործընկերների, մեծ թիմի՝ 12 տարի շարունակ մի նվիրական գաղափարի շուրջ հավաքված ՄԱՐԴԿԱՆՑ շնորհիվ, ովքեր ամենաբարդ պահերին անգամ հավաքվում են, որ բարության թելը չկտրվի, որ հաշմանդամություն ունեցող հարյուրավոր երեխաներ չմնան առանց կենսական աջակցության ու շարունակեն զարգանալ...

Ես շա՜տ հուզված եմ լինում այս օրերին, բայց տասնապատիկ անգամ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, որ այս ամենի մասնիկն եմ, որ պատիվ ունեմ այս բացառիկ մարդկանց ընկեր, բարեկամ, համախոհ լինելու, նրանց մի ընդհանուր՝ լուսավոր նպատակի, երազանքի շուրջ հավաքելու...

Այս ամենը երբեք չէր ստացվի առանց այն առանցքային մարդկանց մասնակցության, ովքեր անշահ նվիրված են երեխաներին՝ արդեն 12 տարի շարունակ:

Նախ ուզում եմ նշել մեր « Երազի Տուն » Մանկական Վերականգնողական Կենտրոնների թիմը, ովքեր տարիներ շարունակ անտրտունջ անում են ԱՆՀՆԱՐԻՆԸ, որ հաշմանդամւթյոն ունեցող երեխաները լինեն նախ երջանիկ, հետո էլ ամեն օր մի փոքր հաղթանակ ունենան.

❤️ Չկան համապատասխան խոսքեր, ձևակերպումներ, որոնցով հնարավոր լինի նկարագրել մեր Nazeni Hovhannisyanին, ով 12 տարիներ շարունակ ոչ միայն իր անփոխարինելի ներկայությամբ հնարավոր է դարձնում մեր Գալլա Ընթրիքները, այլև ամեն օր ապրում է երեխաների ու նրանց ընտանիքների հոգսերով, ձեռքբերումներով ու հաղթանակներով, միանում է բոլոր դրամահավաքներին ու անխոս դառնում մեր ու բարերարների մեծ համայնքն իրար միացնող պինդ օղակը:
Դժվար է խոսել Նազենիի մասին, ասելիքը շատ է, բայց չի արտացոլում այն ամենն, ինչ մենք զգում ենք...

❤️ Առանձահատուկ երախտապարտ ենք տարիներ շարունակ մեզ հետ ճանապարհ անցնող և ամեն ինչում մեզ աջակցող ԸՆԿԵՐՆԵՐԻՆ, ովքեր երբևէ ու որևէ հարցում մեզ չեն մերժել, ավելին են արել, քան ակնկալել ենք և ջանք չեն խնայել, որ ամեն տարի էլ ավելի շատ երեխաներ ստանան աջակցություն՝

Sofi Mkheyan
Avet Barseghyan
Sona Rubenyan

Այս տարի մեզ միացան նաև սիրելի Razmik Amyanն ու Անահիտ Հակոբյանը, ովքեր էլ ավելի հուզիչ, ազդեցիկ ու ջերմ դարձրին մեր կարևոր օրը, շնորհակալ ենք 🫶🏻

Մարդիկ, առանց որոնք չէր ստացվի, չէր լինի այն, ինչ հիացրեց, հուզեց ու ևս մի անմոռանալի հուշերով լի օր դարձավ երեխաների, ծնողների ու բոլոր հյուրերի համար:

Զորանաք, օրհնվեք, մենք ձեզ շա՜տ ենք սիրում, մնացեք մեզ հետ 🫶🏻
Մենք ձեզանով ենք լիարժեք ու լիահույս, որ փոխելու ենք կարծրատիպային մտածողությունն ու բարությամբ ենք լցնելու աշխարհը:

Մնածացը՝ հաջորդիվ 🫶🏻

Narine Manukyan

15 Nov, 08:25


Համաձայն եմ ամեն խոսքի հետ... Ցավոք.

Narine Manukyan

15 Nov, 08:25



Իսկ ի՞նչ ենք հակադրում այս ողբերգական ֆարսին
 
Եթե ուզում ենք հասկանալ, թե ինչ կատարվեց երեկ ԱԺ-ում, ապա պետք է մեզ  նայել կողքից։ Այլ երկրների համար՝ հարևան, բարեկամ, թշնամի, սա անելիքը չիմացող պետության էպիզոդ էր։ Պետություն, որ չի կարողանում գտնել պատերազմից հետո իր վերականգնման բովանդակությունը, չունի վերականգնման կոնցեպտ։ Պետություն, որը նույնիսկ չի պատկերացնում, թե իր գլխին ինչ է գալու առաջիկայում։
Սա ՄԵԿ հոգու ողբերգությունը չէ, սա մեր բոլորի ողբերգությունն է։ Նաև այն իմաստով, որ թույլ ենք տվել իշխանության 6-րդ տարում նման տեքստեր լսել։
ՄԵԿ հոգու հետ ամեն ինչ պարզ է, պարզ է նաև նրա խմբի հետ, և եթե երեկ ՄԵԿ հոգին ասեր՝ «Հայաստանը Թուրքիայի մաս է, և վերջ», նրանք կրկնելու էին։
Բայց մյուս հարցն ավելի մտահոգիչ է. ո՞վ ենք մենք, ո՞րն է մյուս Հայաստանը։ Ողբերգությանը դատարկությամբ հնարավոր չէ հաղթել։ Հա լավ, ծիծաղեցինք, սրամտեցինք, կատաղեցինք, պատասխանեցինք... հետո՞ ինչ։ Այս ընթացքը կարող է վերջանալ ուղղակի նոր ողբերգությամբ։
Հայաստանն ունի շատ կոնկրետ ու շատ սուր հարցեր, որոնք շատ կոնկրետ ու գուցե կտրուկ լուծումներ են պահանջում։ Սրամտելով ու հայհոյելով ոչ մի հարց չի լուծվելու, մենք այդպես ամբողջ հանրային դաշտը դնում ենք նույն տիկտոկյան բովանդակության մեջ, որով այսօր կառավարվում է Հայաստանը։ Դրա դեմ պետք է դրվեն մեր առջև ծառացած ծանրագույն հարցերի լուծման առաջարկները՝ ծանրակշիռ, հաշվարկված, խելամիտ։ Մի տիկտոկյան ֆարսին մյուսը հակադրելով ո՞ւր ենք հասնելու։
Լուրջ քաղաքական-հանրային միավորների ստեղծումն ամենակարևոր ու հրատապ գործն է։ Նոր, հասուն միավորներ, որոնք այսօրվա Հայաստանին և հայ ժողովրդին՝ իր այսօրվա խնդիրներով, առաջարկելու բան կունենան, առաջնորդելու հասունություն կունենան։ Ներքին հաշտություն և հավաքական սոլիդություն կբերեն։
Մնացածը դիտորդական ֆունկցիա է և գուցե անգամ մասնակցություն՝ գալիք աղետին։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Narine Manukyan

15 Nov, 05:49


Մի քանի ՝ իրենց «ընդդիմադիր» հռչակած կնանիք, հա հենց կնանիք, իրենց ոչ վաղ անցյալը մոռացած, հարձակվել են Նազենիի վրա ու փորձում են վերակենդանանալ, մի քանի խղճուկ լայք հավաքել խայպը բռնելով, վիրավորելով, իրենց մակարդակին հարիր լաչառ ու նողկալի ձևակերպումներով.
Չէի ուզում խոսել էս թեմայով, բայց ոնց որ ստիպում եք, վախենամ ցավոտ լինի անքննելի ճիշտը լսելը. 
Մի՛ զարմացեք, որ նորմալ մարդիկ ձեզանից ԷԼ ԵՆ հավասար նողկում, քաղաքական դիակներ, որովհետև այդպես էլ չսովորեցիք մարդ լինել, դիմացինին հարգել, գնահատել ու ձեզ ՉԳԵՐԱԳՆԱՀԱՏԵԼ...
Որովհետև ձեզ թվաց, որ եթե սոլիդարւթյուն պահպանելով լռում ենք, խոնարհ ենք, լայնախոհ, հեռատես, լռում ենք, որ ազնիվ մարդկանց չվնասենք, ուրեմն դուք կարող եք խոսել, ձեր փողոցային ագռավազգի կռկռոցով կարող եք բան փոխել կամ հեղինակությւոն ունեցող մարդկանց վիրավորելով կարող եք ձեր փտած, հազար անգամ փչացած, հեղինակազրկված, ժամկետնանց, չեղած «հեղինակությունը» վերականգնել: 

Տիկնա՛՜յք, դուք ՍԽԱԼՎԵԼ ԵՔ, դուք վաղու՜ց ձեր դիմակները պատռել եք, ոչինչ չի մոռացվել, այնքան եք էժանացել, որ էլ տեղ չունեք իջնելու.

Էլի՛ եմ կրկնում, դուք վաղու՜ց ձեզ սպառել եք, ձեզանից ԷԼ ԵՆ հավասարապես նողկում, որովհետև դուք անգամ տարրական կանացի սոլիդարություն չունեք, որ լռե՛ք, այնպես որ էլ չզարմանաք, որ սկսենք ամեն ինչ իր անունով կոչել ու ձեզ ուղարկել այն նույն աղբանոցը, որտեղ ձեր արժանի կենսամիջավայրն է 😉

Դուք սենց ուզեցիք, դե չնեղանաք. 

#նառադուսուս
#իմբեցիլկաներ

Narine Manukyan

11 Nov, 20:24


💥 «Իլհամ Ալիևը «բարձր է գնահատել Շառլ Միշելի միջնորդական դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում»՝ ընդգծելով, որ «նրա միջնորդությամբ է ձևավորվել առանցքային ոլորտներում բանակցային գործընթացի կառուցվածքն ու օրակարգը»»:

Սա հատվածե է Բաքվում Շարլ Միշելի հետ Իլհամ Ալիեւի հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունից:

Հիշու՞մ եք, թե Հայաստանի քանի՞ անգամ է հնչել միտքը, թե՝ Ալիեւը հրաժարվում է բրյուսելյան հարթակից, հրաժարվում է գնալ արեւմտյան հարթակ բանակցելու, որովհետեւ այնտեղ իր համար հարմար չէ:

Ինչպես ասել եմ բազմիցս, կրկնեմ՝ արեւմտյան հարթակը Ալիեւի համար եղել է ամենահարմարը, համենայն դեպս այն իրավիճակում, որ եղել է 44-օրյա պատերազմից հետո: Պարբերաբար, տարբեր թեմաների անդրադառնալով, բացատրել եմ, թե ինչու՞ է այդպես:

Ինչպես նաեւ նշել ել, որ, չգնալով այդ հարթակներ այլեւս, Ալիեւը գործում է նույն այդ հարթակների «տնօրենների» հետ համաձայնեցված, որովհետեւ գլխավոր խնդիրը՝ «Արցախի հարցը հանելը», լուծվել է:

Այդ հարթակների գլխավոր խնդիրը եղել է դա՝ հասնել նոյեմբերի 9-ի փաստաթղթի իրավա-քաղաքական ռեժիմի չեզոքացման:

Ռուսաստանը սկզբունքորեն չի դիմադրել այդ զարգացումներին, հաշվելով, որ դա կենթադրի Ադրբեջանի հետ լարվածություն, ինչը կխանգարի ուկրաինական արշավին:
Այդ իմաստով էլ, որքան էլ հնչի տարօրինակ, խորքային առումով Ռուսաստանը չի դիմադրել, որ Հայաստանը «գնա» արեւմտյան հարթակներ:

Այո, Ռուսաստանը Կովկասում գերադասել է տակտիկական պարտությունը, հաշվարկելով, որ իր համար ռազմավարական հարցերը լուծվելու են ուկրաինական ուղղությամբ, որը հաջողությամբ իրականացնելու դեպքում կվերադառնա կովկասյան քաղաքականությանը:

Narine Manukyan

11 Nov, 10:59


Էս աստիճան ապիկար 😩

Narine Manukyan

11 Nov, 10:59


🇫🇷🇦🇲🇲🇩 Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ ֆրանսիական GM200 ռադարները, որոնք ձեռք են բերվել Մոլդովայի կողմից, չեն կարողանում Ուկրաինայի հետ սահմանին ԱԹՍ-ներ հայտնաբերել։

Նշենք, որ դրանք հենց այն նույն ռադարներն են, որոնք Հայաստանը ձեռք է բերել Ֆրանսիայից։

Narine Manukyan

11 Nov, 10:56


💥
Հայ հանրությունը իմացավ միջազգային ավետարանիչ, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համակիր Ջոել Թենիի մասին, որը հայտարարել է, որ Տրամպի պաշտոնամուտից հետո ինքը կստանձնի մի պաշտոն, որն ուղղված է Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ հարաբերության ամրապնդմանն ու զարգացմանը:

Երիտասարդը նաեւ հայտարարում է, որ առաջին անգամ Հայաստան այցից հետո այնքան է սիրել մեր երկիրը, որ խնդրել է իր ընկերոջը մի պարկ հող Խոր Վիրապից, որ, երբ կարոտի Հայաստանն ու չկորաղանա այդ պահին գալ՝ մի պարկ հողից առնի կարոտը: «ձեռքերս դնում եմ հողի մեջ, որպեսզի զգամ Հայաստանը», ասում է ավետարանիչ Թենին:

Մնում է ասել՝ խեղճ, խեղճ հայ ժողովուրդ, որին կարող են «կերակրել» մի պարկ հողով:

Թերեւս կարելի է լինել վստահ, որ Տրամպի վարչակազմում հաստատ գտնվելու են պաշտոնյաներ, որոնք «պարկով հող»-ի հուզիչ պատմություններ կունենան Ադրբեջանից, տարբեր այլ երկրներից:

Դա իհարկե գերտերությունների գործիքակազմն է, չկա ոչ մի զարմանալի բան: Նրանք փորձում են որեւէ այլ հանրության հետ հարաբերվել որքան հնարավոր է պարզ, պարզունակ, էժան գործիքներով: Խնդիրը այն հանրություններինն է, որոնց հանդեմ այդ գործիքներն աշխատում են բարձր ՕԳԳ-ով:

Narine Manukyan

10 Nov, 19:28


Նվիրվում է իմ երկնաբնակ Ընկերներին. Հայկոյին ու Արա Մարտիրոսյանին
Արտիստը հավերժի ճամփորդ է:

Նոյեմբերի 9- ի գիտակցումը ծանր է...
ճակատագրի մեր անբուժելի կնճիռն է...
Երանի տեսնեմ այն օրը, երբ ջնջենք ամոթի այդ խարանը:

Մեր հերոսները- ՀԵՌԱՆՈւՄ ԵՆ, ՄՈՏԵՆՈւՄ... ՎԵՐև 🌟

Բանաստեղծությունը՝ @avetbarseghyan -ի
հատվածը ՝ @aramartirosyan - ի հիշատակի համերգից
նվիրվում է .....
հեռացողներին
#nazenihovhannisyan #poem #2024 #november9 #armenia

Narine Manukyan

09 Nov, 20:50


Հրեական մի զորավար, նահանջելով հռոմեական լեգեոնների առջև, խոր դժգոհության առիթ է տալիս իր բանակին:
Զինվորների հարցումին՝ «ինչու՞ չի դիմադրում», նա պատասխանում է, թե իրեն ազատ չի համարում՝ աննշան վայրի համար թափելու այն արյունը, որ պահել է Սողոմոնի տաճարի պաշտպանության համար:
Եվ կրնկակոխ շարունակվում է նահանջը: Զորավարը, սակայն, կանգ չառավ նաև Սիոնի պատերի տակ,- ասում է պատմությունը: Եվ Տիտոսի լեգեոնները կործանեցին Երուսաղեմը:
Ո՛չ, ո՛չ, զորավա՛ր, դու սոփեստում էիր՝ սրբություն կեղծելով: Դու մեռնել չէիր ուզում. դու երկչոտ էիր, որով և՝ անազնիվ:
Կարևորագույն վայրերի պաշտպանությունը ապահովում են նվազ կարևորների համառ պաշտպանությամբ միայն: Այսպես և ոչ այլ կերպ:
Ըստ իր կարևորության` «տաճար» է ամեն դիրք, և իբրև այդպիսին՝ պիտի պաշտպանել դա: Չկան ո՛չ աննշան դիրքեր, ո՛չ էլ աննշան գործեր կռվադաշտում: Այնտեղ կարևոր է, նշանակալից՝ ամեն ինչ: Եվ եթե կա աննշան մի բան, դա էլ հենց մարդկային արյունն է, անգամ զորավարի արյունը։

Գարեգին Նժդեհ

Narine Manukyan

09 Nov, 20:43


Բաքվի բարբարոսական վարչախմբի սինլքոր պարագլուխն այսօր լուսանկարվել է Իրանական կայսրության Երևանի խանության դրոշների հետ՝ նշանաբանական «ուղերձ» հղելով, թե Հայաստանի Հանրապետության տարածքը և Երևանն, իբր, «ադրբեջանական» է և ուստի՝ իրենը։

Ադրբեջան անվանումով գոյացության արհեստածին բնույթը կարելի է միանգամից հասկանալ հենց այդ դրոշներից մեկից, որի վրա պատկերված առյուծն Իրանի պատմական խորհրդանիշն է, իսկ առյուծից վերև և ներքև արաբատառ գրություն է՝ «սուլթան սուլթանի որդի Շահ Ֆաթհ-Ալի Ղաջար», որը Իրանի շահն էր 1797-1834թթ. ընթացքում։

Հետևաբար, Բաքվի բռնապետն իր այս «ուղերձով» ևս մեկ անգամ փաստում է, որ ոչ մի «ադրբեջանական պետականություն» էլ մինչև 1918թ., բնականաբար, գոյություն չի ունեցել, իսկ ինքն ուղղակի նկարվել է իրանական պատմական դրոշներից մեկի հետ՝ այդպիսով իրականում հավաստելով իր պատմական հպատակությունը մերձավորարևելյան առյուծ Իրանին։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan

Narine Manukyan

09 Nov, 20:02


Հայրենիք...

Narine Manukyan

09 Nov, 15:53


Մարդն ու անասունն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի և մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես - հիշողության մեջ չես՝ հրե՜ն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել...

Հրանտ Մաթևոսյան

Narine Manukyan

09 Nov, 15:07


Ես ձեզանից և ոչ մեկին չեմ ճանաչել, բայց ձեր կյանքի գնով են բացվում մեր լուսաբացները...
այդ լուսաբացներն այլևս առաջվանը չեն...
Ձեզանից հետո էլ ոչի՜նչ առաջվանը չի ու չի լինելու...
4 տարի առաջ այս օրը «ավարտվեց» պատերազմը, մենք կորցրինք ձեզ, կորցրինք նաև հայրենիքը, բայց պատերազմն այդպես էլ չավարտվեց... Պատերազմը շարունակվում է յուրաքանչյուր հայրենիքի արժեքն իմացող հայի հոգում...

Չեմ ասելու ներեք մեզ, որովհետև արժանի չենք ներման: Թող մեզ ներեն գոնե ձեր ծնողները...
Որովհետև իրենց աչքերի մեջ նայել չի լինում...

Narine Manukyan

09 Nov, 07:52


ՖԲը առավոտից հիշեցնում է 4 տարի առաջվա մեր այս օրերը...
Դեռ հավատում էինք, դեռ հույս կար, զինվորներին հագուստ ու սնունդ էինք ուղարկում...
Երազի Տունը մեծ պահեստի էր վերածվել...
Ոչ քուն ունեինք, ոչ դադար, բայց ինչ որ գերբնական ուժով դիմանում էինք...

Narine Manukyan

09 Nov, 07:49


Էսօր ծա՜նր օրա...

Ծանրա, որովհետև մեջքը դեռ կորա՝ վրան քարա կապած, ծա՜նր քար...

Ծանրա, որովհետև օդում կախվածա չպատժված ատելությունը, հանցանքի դառը գիտակցումն ու կրկնվելու անորոշությունը...

Ծանրա, որովհետև արդարությունը այդպես էլ չհաղթեց՝ ծանր քարը ավելի ծանրացնելով ու բոլոր գիտակից հայերին ավելի կռացնելով...

Ծանրա ու գնալով ավելի ծանրա դառնալու, մինչև որ մեջքներս չուղղենք, մինչև որ չմաքրենք ու չմաքրվենք…

Ես հավատս չեմ կորցնելու, սպասելու եմ, քանի կամ...

Narine Manukyan

03 Nov, 20:57


https://youtu.be/0k8jajOPLvo?si=3QAnwnp_kham0JaA

Narine Manukyan

03 Nov, 20:50


😂😂😂👇🏻

Narine Manukyan

03 Nov, 20:50


🇦🇲 2023թ. հոկտեմբերի 1-ից 2024թ. հոկտեմբերի 1-ը պարեկային ծառայության մեքենաների մասնակցությամբ գրանցվել է 468 պատահար, որից 150-ի մեղավորը պարեկային ծառայության աշխատակիցներն են:

Narine Manukyan

02 Nov, 08:09


2025թ.-ից գույքահարկը ավելանում է 50%-ով։

Եւ սա դեռ ամենը չէ։ 2026թ.-ին ևս 50%-ով է ավելանալու այս տարվա համեմատ։

Այսինքն 2 տարուց կրկնապատկվելու է։

Ի դեպ, սա միակ հարկատեսակն է, որը վերաբերվում է բնակչության 99%-ին։

Մեսրոպ Առաքելյան

Narine Manukyan

31 Oct, 23:11


Որ պահին ոնց հարմարա տենց էլ ճկվում են «եվրոպացի քաղաակիրթները», դրա համար էլ իրենց երկրները քանդվում են, իսկ իրենք հարստանում...
երկերեսանի պատեհապաշտ ստահակներ

Narine Manukyan

31 Oct, 23:09


Такой разный Шарль Мишель:

На одном скрине он поздравляет Ильхама Алиева с победой на выборах Президента Азербайджана, где тот при явке 76% (уникально), набрал 92% голосов (уникально в двойне), а на другом скрине он недоволен выборами в Грузии.

То есть диктатор, который получил власть по наследству 21 год назад и посадил всех оппозиционеров за решетку, рисует сумасшедшую явку на выборах и набирает 90+ голосов — это демократия и все ок, а Грузия - это не совсем чистые выборы.

Да Грузия и ее выборы по сравнению с Азербайджаном — это оплот демократии и плюрализма. Лицемерию уже нет предела.

Телеграм канал: @togarma301

Narine Manukyan

29 Oct, 06:19


ԳՇ պետի պաշտոնում հայտնված թյուրիմացությունն այսօր հայտարարել է, թե ՀՀ սահմանը պահելը միայն իր պատասխանատվությունը չէ, այլ բոլորի պատասխանատվությունն է։

Տեսնես երբևէ բացած կա՞ ՀՀ Սահմանադրությունը.

«Հոդված 14. Զինված ուժերը և պաշտպանությունը
1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»։

Մեկ էլ ասում ա, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում ոչ բռնի մեթոդների կողմնակից է։

Կարեն Վրթանեսյան

Narine Manukyan

29 Oct, 06:18


📨 Քրիստինե Հալաջյանը գաղտնի լոբբիստ է և «Կյանքի խոսք» աղանդի հետևորդ, որոնք «հայրենասիրության» և «հավատի» քողի տակ փորձում են ոչնչացնել Հայաստանը:
Արդյոք չի՞ զարմացնի ձեզ այն փաստը, որ Հայաստանի «հայրենասեր» Քրիստինե Հալաջյանը, մնացած ամեն ինչի հետ, նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսի երկրպագուն է: Մեզ դա չի զարմացնում: Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր նա այդ ամենի հետ մեկտեղ հայհոյում Հայ Առաքելական Եկեղեցին: Ի դեպ, «Կյանքի խոսք» աղանդը հիմնադրվել է Շվեդիայից եկած մի գաղտնի կաթոլիկ Ուլֆ Էքմանի կողմից և այն Հռոմի Պապի գաղտնի կաթոլիկ նախագիծն է:
Ամեն ինչ արվում է, որպեսզի կործանվի Հայ Առաքելական Եկեղեցին, և դրա հետ մեկտեղ ընկնի նաև Հայաստանը: Նախագիծը գործողության մեջ է, ինչպես և տեսնում ենք հիմա:
Ոմանք սրան համարում են ՀՀ ամենահայեցի հայրենասեր մարդ

t.me/PotomkiNjdeh 🪖

Narine Manukyan

28 Oct, 09:12


Մէ հրաշք իրականություն...
երանի՜ նրանց, ովքեր չեն հասկանում, թե սա ինչ ողբերգություն է

Narine Manukyan

28 Oct, 09:11


😱💸 Հայաստանի պետական պարտքը կհասնի գրեթե 6 տրլն դրամի

💬«2025 թվականի վերջին Հայաստանի պետական պարտքը կհասնի 53,5 տոկոսի և կկազմի 5 տրլն. 914 մլրդ դրամ», - ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Narine Manukyan

22 Oct, 16:54


🇦🇲 Բերման է ենթարկվել 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները Երևանի Պուշկինի փողոցի պատերից ջնջող կինը. ՆԳՆ

Քիչ առաջ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մայրաքաղաքի 62-ամյա բնակիչ Հասմիկ Գ.-ն: Նա և կազմված փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե։

Narine Manukyan

22 Oct, 16:45


Դե իհարկե, բայց միակողմանի զիջում՝ միայն Հայաստանի կողմից, ինչպես միշտ 🤷🏼‍♀️

Narine Manukyan

22 Oct, 16:45


🔴🔴🔴🇺🇸🇦🇲 Խաղաղության համաձայնագրի վերջնականացումը կպահանջի փոխզիջում:

Ջո Բայդենը՝ Նիկոլ Փաշինյանին

Narine Manukyan

21 Oct, 19:54


Իմ երազած Հայաստանում նման երկոտանիները կգնսակահարվեին, առանց դատի.

Narine Manukyan

21 Oct, 19:54


Բացառիկ տեսանյութ, թե ինչպես են Երևանում ջնջում հերոսների նկարները
https://oragir.news/hy/material/2024/10/20/133318

Narine Manukyan

21 Oct, 19:50


Ադրբեջանի Միլլի մեջլիսում (ազգային ժողովում) ստեղծվել է դեպի Արևմտյան Ադրբեջան (Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք) վերադարձի հարցով նախաձեռնող խումբ:

Narine Manukyan

21 Oct, 16:14


Արման Ծառւկյանը «Երազի Տանը»

Narine Manukyan

19 Oct, 19:40


Եթե չէիք գնացել համերգին❤️