ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ @armenpress_am Channel on Telegram

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

@armenpress_am


«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ (Armenian)

Արմենպրես լրատվական ագետները մշակում են համազգային և տնտեսության բոլոր հարցերի վերլուծումը: Գրասենյակն ունի պատմություն հայ ու աջակցության մեջ, որը կարող եք հայերեն կամ անգլերեն կարդալ այն այսօրեան եւ անցյալում: Արմենպրես նախաձեռնություն է պատկասիրել Հայաստանի եւ աշխարհի առաջարկները, ունենալ լայֆստայլ տեղեկատվական հաճախորդներին և ամենաշատ նորությունները երկրում:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

29 Jan, 12:18


Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն:

Նախ տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների վարչապետների գլխավորությամբ կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

29 Jan, 11:58


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:

Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են Անվտանգության խորհրդի իրավասությանը վերաբերող հարցեր:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

29 Jan, 11:54


Բաքուն էներգետիկ համագործակցությունն օգտագործում է քաղաքական ազդեցությունն ամրապնդելու համար՝ խորացնելով կապերը գազ ստացող երկրների հետ

Այս մասին վերլուծական հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը՝ մեկտեղ ներկայացնելով, թե ինչ ընթացակարգերով են իրականացվում այս գործարքները և ինչ հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի ու տարածաշրջանի համար:«Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հրապարակել է 2024 թվականին գազի արտահանման ցուցանիշները։

Անցած տարում ցուցանիշն աճել է 5,8 %-ով և կազմել 25,2 միլիարդ խմ։ Դրա շուրջ կեսը՝ 12,9 միլիարդ խմ, արտահանվել է Եվրոպա, իսկ 2023 թվականին աճը կազմել է շուրջ 9%:Ադրբեջանական գազը Եվրոպայի հարավ ու արևելք է հասնում Հարավային գազային միջանցքով՝ Վրաստանի և Թուրքիայի տարածքով։ Եվրոպայում ադրբեջանական գազի խոշորագույն սպառողն Իտալիան է։ 2024 թվականին Բաքվից գազ է գնել եվրոպական 8 պետություն՝ Իտալիա, Հունաստան, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Սերբիա, Խորվաթիա, Սլովենիա։Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ Արևելյան Եվրոպայի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը կարևոր տեղ է հատկացվում, ու չնայած հարաբերությունների սերտացման ուղղությամբ Բաքվի ջանքերն ավելի վաղ էին սկսվել, քան՝ գազի մատակարարումները, սակայն էներգետիկ կապերն Ադրբեջանի ու այդ երկրների տնտեսական ու քաղաքական հարաբերությունների առանցքն են։  Նավթագազային գործիքն ու դրանից ստացված եկամուտներն Ադրբեջանի արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից են։ Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Ադրբեջանի էներգակիրների նշանակությունը Եվրոպայի համար ավելի մեծացավ՝ որպես այլընտրանք ռուսական էներգակիրներին։ 2022 թվականին ԵՄ-ն ու Ադրբեջանը Բաքվում ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրեցին գազի մատակարարման վերաբերյալ։

Բացի Թուրքիայի հետ հարաբերություններից՝ վերջին երկու տարիներին Ռուսաստան-Ադրբեջան քաղաքական հարաբերություններն ավելի են սերտացել։ Բազմաթիվ հրապարակումներ եղան նաև այն մասին, որ Ադրբեջանը ռուսական գազը տարանցում է Եվրոպա։

Վերջին տարիներին Բաքուն սերտացնում է քաղաքական հարաբերություններն այն երկրների հետ, որոնց գազ է մատակարարում։ Իրենց հերթին՝ եվրոպական այդ երկրները փորձում են դիվերսիֆիկացնել էներգետիկ ներմուծման աղբյուրները, որոնցից մեկն էլ ադրբեջանական գազն է։Դատելով վերջին 4-5 տարիներին Իլհամ Ալիևի և Ադրբեջանի այլ պաշտոնյաների այցերից՝ կարելի է նաև պատկերացում կազմել Բաքվի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին։ Չհաշված հարևան երկրները՝ Թուրքիա, Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջանի հետաքրքրությունների ոլորտում են թյուրքական և Արևելյան Եվրոպայի երկրները, որոնց հետ էներգետիկ առևտրի հանգամանքն Ադրբեջանը փորձում է օգտագործել նաև քաղաքական կապերի ամրապնդման նպատակով։ Դրա ճանապարհներից մեկը ռազմավարական գործընկերության փաստաթղթերի ստորագրումն է։Ներկայում Ադրբեջանը նման փաստաթղթեր ունի ստորագրած ԵՄ անդամ 9 երկրների հետ, այդ թվում՝ Իտալիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի։ 2024 թվականին Ադրբեջանը, Վրաստանը, Հունգարիան և Ռումինիան փաստաթուղթ էին ստորագրել Սև ծովի հատակով դեպի Արևելյան Եվրոպա էլեկտրաէներգիայի մատակարարման ենթակառուցվածքներ ստեղծելու վերաբերյալ։ 2024 թվականին տարածաշրջանի մեկ այլ պետություն՝ Սերբիան, սկսել է ադրբեջանական գազ ստանալ՝ տարեկան 400 մլն խմ ծավալով։ Սակայն 2025 թվականի հունվարի սկզբին, ըստ պաշտոնական վարկածի, ադրբեջանական Շահ Դենիզ հանքավայրում առաջացած խնդրի պատճառով Սերբիային մատակարարումներն անորոշ ժամանակով դադարեցվել են»,- ասված է հոդվածում:Վերլուծության մեջ նշվում է, որ Եվրոպայում ապշերոնյան գազի խոշորագույն գնորդն Իտալիան է, և Բաքուն նրա համար հանդիսանում է գազի երկրորդ խոշոր մատակարարն Ալժիրից հետո։ 2024 թվականին Իտալիայի փոխարտգործնախարարը քննադատել էր Ֆրանսիային, քանի որ վերջինիս ԱԳ նախարարն ասել էր, որ Ադրբեջանը կասկածի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

29 Jan, 11:54


Իտալիայի ԱԳՆ ներկայացուցիչը դա որակել էր որպես խաղաղությանը խոչընդոտող քայլ։ «Հունգարիան նույն 2024 թվականին արգելափակել էր Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո աջակցության տրամադրումը՝ պահանջելով միջոցներ հատկացնել նաև Ադրբեջանին, չնայած Բաքուն աջակցության համար չէր էլ դիմել հիմնադրամին։ Իտալիան և Հունգարիան եվրոպական այն երկրներից են, որոնց դեսպանատները Բաքվում նոյեմբերի 8-ին շնորհավորում են Ադրբեջանին հաղթանակի օրվա առթիվ։Ադրբեջանն սպառազինություն է գնում Իտալիայից և Սերբիայից։ 2023 թվականին Ադրբեջանն ու Իտալիան պայմանագիր էին ստորագրել ռազմատրանսպորտային ինքնաթիռներ գնելու վերաբերյալ, իսկ Սերբիայի հետ Բաքուն 2024 թվականի փետրվարին շուրջ 300 միլիոն դոլարի պայմանագիր էր ստորագրել ինքնագնաց հաուբիցներ ու արկեր գնելու վերաբերյալ։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

29 Jan, 10:36


Պաշտոնական այցով հունվարի 30-ին Հայաստան կժամանի Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին:

Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

29 Jan, 09:49


Հակակոռուպցիոն դատարանը Մամիկոն Ասլանյանին մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ  

Ասլանյանը դատապարտվել է 4 տարի 4 ամիս ազատազրկման, սակայն հաշվի առնելով նրա կալանքի տակ գտնված ժամկետը, ազատազրկման վերջնական ժամկետը սահմանվել է 1 տարի 9 ամիս։ Բացի այդ, նրան տուգանք է սահմանվել 500 հազար դրամի չափով, ինչպես նաև 3 տարի ժամկետով արգելվել է որևէ պաշտոն զբաղեցնել։ 

Ըստ մեղադրանքի՝ Վանաձորի նախկին քաղաքապետը պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով հողեր է օտարել, ինչը դիտարկվել է որպես ապօրինի գործարք։Մամիկոն Ասլանյանը կալանավորվել էր 2021 թվականի դեկտեմբերին։

2024 թվականի հուլիսին դատարանը նրան 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում էր կայացրել։ Մամիկոն Ասլանյանը հերքել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ հայտարարելով, որ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

29 Jan, 09:44


Հակակոռուպցիոն դատարանը որոշել է երկարաձգել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը երեք ամսով։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

29 Jan, 09:27


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ևս մեկ տարով վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի երիտասարդության և ապագայի հասարակության ենթահանձնաժողովի փոխնախագահ։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

29 Jan, 09:01


Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հիշեցրել է, որ 2001 թվականի հունվարի 29-ին Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Այս մասին դեսպան Դըկոտինյին նշել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«24 տարի առաջ այս օրը՝ 2001 թվականի հունվարի 29-ին, Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,-գրել է դեսպանը։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

29 Jan, 08:47


Երեւանից հուսահատության գազելները վերացել են #ինչպեսխոստացելէի

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

29 Jan, 08:32


Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրում՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին։

Համապատասխան նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի և նախագծերի միասնական հարթակում։ 

Նախատեսվում է ներդնել նոր կարգավորումներ, որոնք կխթանեն ավիացիոն անվտանգության վերաբերյալ գիտակցության բարձրացումը, ինչպես նաև բարելավված վերահսկողության համակարգեր։ Կստեղծվի նոր կարգ, որի համաձայն դեպի Հայաստան առևտրային փոխադրումներ իրականացնող օտարերկրյա ավիաընկերությունները պետք է մշակեն ու ներդնեն անվտանգության լրացուցիչ ծրագրեր։ 

Որակի վերահսկման պատասխանատու անձնակազմը պարտադիր կանցնի մասնագիտական վերապատրաստումներ, որպեսզի ապահովվի ստուգումների և աուդիտների ավելի արդյունավետ իրականացում։

Անօրինական միջամտության ցանկացած դեպքի մասին ԻԿԱՕ-ին և համապատասխան պետություններին ծանուցման գործընթացը կդառնա առավել կառուցակարգված և արագ։ Օդանավերի նախաթռիչքային անվտանգության ստուգումները կդառնան ավելի խստացված՝ ապահովելով վտանգավոր նյութերի կամ սարքերի կանխարգելում։ 

Մուտքի անցագրերի տրամադրումը կիրականացվի նոր ստանդարտներով, իսկ օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտք գործելու համար անձինք կանցնեն մանրակրկիտ ստուգումներ, ներառյալ նախապատմության ստուգումները։ Կարգավորվելու են փոքր ավիացիայի օդանավակայանների, ուղղաթիռային հարթակների անվտանգության պահանջները, ինչպես նաև մասնավոր օդաչուների ստուգումների ընթացակարգերը։

Օդանավակայաններում ներդրվելու են նորագույն անվտանգության տեխնոլոգիաներ, ներառյալ ուղեբեռի բազմաստիճան ստուգման համակարգեր։ 

Օդանավակայաններում և ավիացիայի հետ կապված կազմակերպություններում աշխատողները պարտադիր կանցնեն նախնական և պարբերական վերապատրաստում՝ ավիացիոն անվտանգության միջազգային պահանջներին համապատասխանելու համար։ 

Այս փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնելու ավիացիոն անվտանգության մակարդակը, համապատասխանեցնելու Հայաստանի ավիացիոն ոլորտը միջազգային չափանիշներին և ստեղծելու ավելի հուսալի ու անվտանգ ավիացիոն միջավայր։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

29 Jan, 08:04


«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը, որն ավանդույթի համաձայն այցկացվում է Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, 2025-ին կանցկացվի Կապանում։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

29 Jan, 07:42


Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում կքննարկեն ու որոշում կկայացնեն Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երկարաձգման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։ 

«Ազատության» Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակի հաղորդմամբ, եթե վերջին պահին անակնկալներ չլինեն, դեսպանները հավանություն կտան նախագծին, որով Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանում կմնա ևս երկու տարի՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Դիտորդների կազմն ու թվաքանակը, ըստ որոշման նախագծի, կմնա անփոփոխ՝ 165 միջազգային ու 44 հայաստանցի աշխատող։ Առաքելության դիտարկման գոտին, ըստ պաշտոնական հաղորդագրության, տարածվում է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, ներառյալ Նախիջևանի հատվածը։

«Հաշվի առնելով տարածքի զգալի չափերը՝ առաքելությունն իր տրամադրության տակ եղած ռեսուրսներով ի վիճակի չէ նկատել սահմանի երկայնքով տեղի ունեցող ցանկացած միջադեպ», - տեղակայումից հետո հայտարարել էր դիտորդական առաքելությունը, մանրամասնելով՝ «պարեկները ձգտում են այցելել այն վայրեր, որտեղ տեղի են ունեցել միջադեպեր, այնուհետև զեկուցել այդ մասին Եվրամիության կենտրոնակայան՝ հիմք ընդունելով բաց աղբյուրներից ու վստահելի ականատեսներից ստացված տեղեկությունները»։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

29 Jan, 07:21


ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, հավատարիմ մնալով իր վարած քաղաքականությանը, 2025-ին վերականգնելու, ամրակայելու է երկրի մի շարք կարևոր նշանակություն ունեցող մշակութային հուշարձաններ, քարոզչական աշխատանքներ է իրականացնելու հուշարձանների պահպանության գործում մարդկանց իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, մարզերում կազմակերպելու է բազմաբովանդակ փառատոններ, որոնք հնարավորություն կտան նորովի բացահայտելու մեր ժառանգությունն ու առիթ կդառնան զբոսաշրջային հոսքերի ապահովման համար։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը մանրամասներ է ներկայացրել կատարվող աշխատանքների, ինչպես նաև առաջիկա ծրագրերի մասին։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

29 Jan, 07:09


Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Հայաստանի Սահմանադրական դատարանի փոխնախագահ Վահե Գրիգորյանին ընտրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր: Այս մասին հայտնում է Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունը։

«Պարոն Գրիգորյանը, ստանալով տրված ձայների մեծամասնությունը, ընտրվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր՝ իննամյա պաշտոնավարման ժամկետով, որը սկսվում է նրա ընտրվելուց ոչ ուշ, քան երեք ամիս հետո»,- ասված է Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ դատավորներն ընտրվում են ԵԽԽՎ-ի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր պետության կողմից առաջադրված երեք թեկնածուների ցանկից:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

29 Jan, 06:48


Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ չինական Նոր տարվա առիթով:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

29 Jan, 06:46


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում հանդիպում է ունեցել The Hevolution հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտոր Մեհմուդ Խանի հետ։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024 - 2040 թթ․ ռազմավարության իրականացման ուղղությամբ՝ հատկապես կենտրոնանալով ակտիվ ծերության խթանման և վաղաժամ մահացության կանխարգելման վրա։

Քննարկվել են նաև ԵՊՀ նորաստեղծ Ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի կարողությունների զարգացման և հետազոտական ծրագրերի աջակցման հնարավորությունները։

Hevolution հիմնադրամը, որի տարեկան բյուջեն հասնում է մինչև 1 միլիարդ դոլարի, նպատակ ունի խթանել առողջ ծերացման գիտությունը՝ ֆինանսավորելով առողջ ծերացման հետազոտություններն ու նորարարական նախագծերը՝ նպաստելով առողջ կյանքի տարիների ավելացմանը։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

29 Jan, 06:41


Հնդկաստանում կրոնական խոշոր տոնախմբության ժամանակ հրմշտոցի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։

Միջադեպը տեղի է ունեցել Ուտար Պրադեշի նահանգում։

Այս մասին հաղորդել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով տեղի բժիշկներից մեկին։

Կումբհ Մելա հինդուական տոնախմբությունն անցկացվում է Գանգես գետի ափերին։ Ըստ ամենայնի, գետի ափին քնած մարդկանց տրորել են հավատացյալները, որոնք փորձել են լողալ սուրբ համարվող գետի ջրերում։Վեց շաբաթ տևող տոնախմբությունը հինդուական կրոնական օրացույցի ամենախոշոր իրադարձությունն է։

Հունվարի 28-ին գետում լողանալու ծիսական արարողությանն ակնկալվում էր միլիոնավոր մարդկանց մասնակցությունը։ Տեղի պաշտոնյաներից մեկը հնդկական PTI լրատվական գործակալությանը հայտնել է, որ հրմշտոցը սկսվել է բազմության կառավարման արգելապատերից մի քանիսի փլուզումից հետո։ 1954 թվականին Կումբհ Մելայի ժամանակ մեկ օրում հրմշտոցից մահացել և խեղդամահ էր եղել ավելի քան 400 մարդ։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

24 Jan, 12:40


Հայաստանի Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

24 Jan, 12:29


Հանդիպում ունեցա շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշի հետ, որի ընթացքում քննարկեցնք Գյումրիում Շվեյցարական Լոզանի հյուրընկալության դպրոցի մասնաճյուղի հիմնման նախաձեռնության, ինչպես նաեւ այլ տնտեսական ծրագրերի ընթացքը

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

24 Jan, 11:54


Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ  Կայա Կալասը մոտ ապագայում կժամանի Հայաստան։  

Այս մասին Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

24 Jan, 11:22


Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարել է, որ Երևանի և Թեհրանի հարաբերություններն աննախադեպ բարձր մակարդակի վրա են գտնվում, և ինքը չի տեսել որևէ հարց, որում չի հաջողվել իրանական կողմի հետ հասնել համաձայնության։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

24 Jan, 11:03


Հունվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մարկ Լեֆեբվրեին (նստավայրը՝ ք. Մոսկվա):

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է գնդապետ Լեֆեբվրեին՝ Հայաստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ իր առաքելության ընթացքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բելգիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

24 Jan, 11:02


Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա կատարած այցի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են բոլոր, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ և Հայաստան ԵԱՏՄ փոխհարաբերություններին վերաբերող հարցեր, որոնք անցել են կառուցողական մթնոլորտում, և չի եղել հարց, որի շուրջ չի ծավալվել փոխըմբռնման մթնոլորտ։ 

Պարույր Հովհաննիսյան

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

24 Jan, 10:54


Հայաստանը մեծապես կարևորում է Եվրոպական միության հետ՝ Հայաստան-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի և դրա ճանապարհային քարտեզի ամբողջական կիրառումը՝ ինտենսիվ քայլեր ձեռնարկելով ինչպես ճանապարհային քարտեզը լրամշակելու, այնպես էլ նշված փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների իրականացումն ապահովելու ուղղությամբ

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ընթացող «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկումների ընթացքում հայտարարեց նախագծի հարակից զեկուցող, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

Պարույր Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ քաղաքացիական նախաձեռնության արդյունքում ներկայացված նախագիծը համահունչ է վերջին տարիներին ՀՀ-ի և ԵՄ-ի, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության խորացման դինամիկային ու Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

24 Jan, 09:47


Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Հանդիպմանը ներկա էր գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության ռազմական կցորդ գնդապետ Մարկ Լեֆեբվրը

Հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարները:Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման կարևորությունը՝ տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից: Երկուստեք կարևորվել է նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի սահմանազատման գործընթացի իրականացումը:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

24 Jan, 09:05


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ 

Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։

«ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների կարևորությունը, Թուրքիայի դերը՝ որպես ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակից և ընդհանուր շահերը տարածաշրջանում։

Պետքարտուղար Ռուբիոն ընդգծել է Սիրիայում ներառական անցման անհրաժեշտությունը՝ երաշխավորելով, որ նոր կառավարությունը թույլ չի տա Սիրիային դառնալ միջազգային ահաբեկչության աղբյուր՝ օտարերկրյա դերակատարներին զրկելով Սիրիայի անցումը սեփական նպատակների համար օգտագործելու հնարավորությունից։

Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։

Պետքարտուղարը նաև իր խորին ցավակցությունն է հայտնել Բոլուի հյուրանոցի ողբերգական հրդեհի հետևանքով զոհվածների և վիրավորների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

24 Jan, 08:15


Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը օրենքի նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է էականորեն խստացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար նախատեսվող պատիժը։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագծում նշվում է, որ իրականացված վերլուծությունները վկայում են, որ նկատվում է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի շարունակական աճ:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության կողմից իրականացվում են ամենօրյա ստուգումներ՝ նոր բացված, անվանափոխված եւ փակված թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային «խանութներ» հայտնաբերելու համար: Այս պահի դրությամբ վարչության ծառայողների տեսադաշտում են գտնվում թվով 620-ից ավելի խանութներ կամ ալիքներ: Խանութներից բացի կան նաեւ 100-ից ավելի զրուցարաններ, որտեղ հիմնականում իրականացվում է թմրամիջոցների գովազդ:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

24 Jan, 08:03


ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դևիդ Վենսը հունվարի 23-ին ընդունել է Ջոն Ռեթքլիֆի երդումը որպես Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

24 Jan, 07:38


ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
https://youtu.be/0x16I5Dk7r4

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

24 Jan, 06:50


Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը կարծում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում վարելու է սկզբունքային քաղաքականություն, քանի որ այս տարածաշրջանը գտնվում է կարևորագույն ենթակառուցվածքային հանգույցների վրա։ 

Գուրգեն Սիմոնյանը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Ամերիկյան նոր վարչակազմի քաղաքականությանն ու հայ-ամերիկյան հարաբերություններին։ 

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

23 Jan, 18:44


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովին և ունեցել մի շարք նշանակալի հանդիպումներ

- Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահ Ջարեդ Քոհենի հետ քննարկումները ներդրումային հարցերի շուրջ։
- Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ քննարկումները։
- Թաիլանդի Թագավորության վարչապետ Պաետոնգտարն Շինավատրայի հետ բանակցությունները։
- Հայազգի Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանի հետ գիտության զարգացմանն ու համագործակցության վերաբերյալ քննարկումները։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

28 Dec, 09:13


Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳՆ Փրկարար ծառայությունից, պարզվել է, որ «Scania» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ տուժածներ չկան։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

28 Dec, 06:40


2025թ. հունվարի 11-13-ը
Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ: Որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թեկնածու ինքնառաջադրվելու համար թեկնածուները ինքնակենսագրականը, կարճ մոտիվացիոն նամակ, լուսանկար, անձնագրի պատճենը խնդրում եմ ուղարկեն [email protected] էլ. փոստին, մինչեւ 2025թ. հունվարի 2-ի ժամը 12.00-ն:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

27 Dec, 17:33


«Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

27 Dec, 17:02


Օսամու Սուզուկին, ով ավելի քան 40 տարի ղեկավարել է Suzuki Motor Corporation ընկերությունը, մահացել է 94 տարեկանում լիմֆոմայից։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

27 Dec, 16:50


Ամերիկայի Միացյալ Նահանգները ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի դեմ:

Որոշումը հրապարակվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում։ Նրա անունը Թբիլիսիի ժամանակով 20:00-ին հայտնվել է OFAC-ի (արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչության) ցուցակում:

OFAC ցուցակի համաձայն՝ Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների փաթեթի մաս են կազմում։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

27 Dec, 16:06


⚡️Ազգային ժողովում ընթանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և անհետ կորածների հարազատների հանդիպումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հաստատեց ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

27 Dec, 15:49


ՀՀ կառավարությունը երկարաձգել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլի դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։

Որոշումն ընդունվել է կառավարության դեկտեմբերի 27-ի հերթական նիստում։Այս ծրագիրը նախատեսված է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով և ընթանում է երեք փուլով։ Ծրագրի շրջանակում աջակցությունը տրամադրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար՝ 3-5 միլիոն դրամի սահմաններում։

Ծրագրի շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, որոնք բռնի տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, չունեն սեփականություն, չեն հանդիսանում այլ բնակարանային ծրագրերի շահառու։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

27 Dec, 14:07


«Կշեռք» պատմագեղարվեստական ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանի  տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից  կշեռքներ, որոնք ստեղծվել են վաղ միջնադարից սկսած մինչև  20-րդ դարի  կեսերը։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 27-ին Ռուսական արվեստի թանգարանում։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

27 Dec, 13:56


Ադրբեջանական ավիաուղիները (AZAL) հայտարարել է դեպի Ռուսաստանի Դաշնության ևս երեք քաղաքներ թռիչքները դադարեցնելու մասին։Այս մասին, հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ դադարեցվել են չվերթները դեպի Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդ, Վլադիկավկազ և Սարատով քաղաքներ։

Դեկտեմբերի 27-ի առավոտյան հայտարարվել էր, որ հաշվի առնելով ֆիզիկական և տեխնիկական միջամտության հետևանքով վթարի ենթարկված «Ադրբեջանական ավիաուղիների» Բաքու-Գրոզնի (J2-8243) չվերթի Embraer 190 ինքնաթիռի շուրջ  նախաքննության արդյունքները, ինչպես նաև թռիչքների անվտանգության հնարավոր ռիսկերը, 2024 թվականի դեկտեմբերի 28-ից Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական ​​գործակալության որոշման հիման վրա դադարեցվել էին թռիչքները Բաքվից դեպի Ռուսաստանի հետևյալ օդանավակայաններ՝ Միներալնիե Վոդի, Սոչի, Վոլգոգրադ, Ուֆա և Սամարա։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

27 Dec, 12:56


Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: 

Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, նշելով, որ հանդիպմանը կարևորվել է երկու երկրների Արդարադատության նախարարությունների միջև առկա համագործակցությունը։

Գերատեսչության փախանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են իրավական օգնության հարցում ՀՀ-ի և ՌԴ-ի փոխգործակցությանը։ 

ՌԴ դեսպանը գոհունակություն է հայտնել առկա համագործակցության համար՝ պատրաստակամություն հայտնելով իր լիազորության շրջանակում նպաստել իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության ամրապնդմանը:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

27 Dec, 09:29


Հարավային Կորեայի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրի նախագահի պաշտոնակատար, վարչապետ Հան Դոկ Սուին իշխանությունից հեռացնելուն:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

27 Dec, 09:22


ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կառավարության նիստում ներկայացրել է 2023-2024 թվականներին պետությանը վերադարձված գույքերի վերաբերյալ մանրամասներ։
https://youtu.be/jeAU3k2GEZE

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

27 Dec, 09:10


Մարմնամարզության հավաքականի 2024 թվականի արդյունքները․ ամփոփում
https://youtu.be/zZ50CSitdZA

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

27 Dec, 08:57


Հավաքելով 87 միավոր՝ 12-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

27 Dec, 08:24


Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է եղել արդարադատության համակարգին առնչվող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

27 Dec, 07:49


Եղիշե Մելիքյանը ճանաչվել է Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆոտբոլային մարզիչ

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

22 Nov, 19:55


Հայտնի է, թե ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում ում թեկնածությունն է առաջադրելու Նիկոլ Փաշինյանը
https://youtu.be/ULYswpiLl0Q

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

22 Nov, 19:47


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ բոլոր այն պաշտոնյաները, որոնց ինքը խնդրել է թողնել պաշտոնները, իրենց ղեկավարման շրջանում փոխել են համակարգը։
https://youtu.be/jWy7fta5SN0

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

22 Nov, 19:40


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում առաջադրել դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանին:
https://youtu.be/ULYswpiLl0Q

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

22 Nov, 19:35


Մարդկանց զգալի հատվածը չի հավատում, որ դատական գործերի ձգձգումն ինձ հետ համաձայնեցված չէ. վարչապետ
https://youtu.be/x3vd3ckm4FA

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

22 Nov, 18:10


ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը
https://youtu.be/wwld2drUE7U

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

22 Nov, 16:58


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում հայտնել է, որ կրճատում է ծառայողական ավտոմեքենաների թիվը։

Նա նշել է, որ այս փոփոխությունների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կտրամադրի այսօրվա հարցազրույցում։

«Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը. ավելի մանրամասն՝ այսօրվա հարցազրույցում»,- գրել է վարչապետը։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

22 Nov, 15:59


Հայաստանը ներկայացնող մարզիկները Երևանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի 37-րդ աշխարհի առաջնությունում նվաճեցին 14 մեդալ:

🥇 Ոսկե մեդալակիրներ դարձան՝

Գասպար Տերտերյանը (67 կգ)
Սուրեն Աղաջանյանը (60 կգ)
Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ)


🥈 Արծաթե մեդալակիրներ դարձան՝

Էլեն Բաբաջանյանը (53 կգ)
Տիգրան Մինասյանը (55 կգ)
Սարգիս Բեգոյանը (61 կգ)


🥉 Բրոնզե մեդալակիրներ դարձան՝

Աշոտ Խաչատրյանը (77 կգ)
Շանթ Խաչատրյանը (72 կգ)
Հրաչյա Պողոսյանը (63 կգ)
Սամվել Գրիգորյանը (82 կգ)
Հրայր Ալիխանյանը (74 կգ)
Արման Ավագյանը (79 կգ)
Կարեն Խաչատրյանը (87 կգ)
Մուշեղ Մկրտչյանը (92 կգ)


Այսպիսով, Զինվորականների ըմբշամարտի 37-րդ աշխարհի առաջնությունում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ հավաքականը նվաճեց ընդհանուր առմամբ 14 մեդալ՝ 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

22 Nov, 15:00


ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

22 Nov, 14:35


Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմին է ներկայացրել ՀԾԿՀ նորընտիր նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին

Կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել Գարեգին Բաղրամյանին համատեղ աշխատանքի համար, նշել, որ բավականին աշխատանք է կատարվել, որով ոլորտները կարգավորվել են և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում:

Գարեգին Բաղրամյանը նույնպես շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, հաջողություն և բեղմնավոր աշխատանք մաղթել Մեսրոպ Մեսրոպյանին:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

22 Nov, 14:00


Երևանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի 37-րդ աշխարհի առաջնությունը մոտենում է ավարտին

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի 87 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Կարեն Խաչատրյանը մրցեց Շվեյցարիայից Դամիան ֆոն Իուվի հետ: Խաչատրյանը հաղթեց 3:1 հաշվով` դառնալով Զինվորականների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

22 Nov, 13:20


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը համաձայնել են մասնակցել Factor TV-ի կազմակերպած բանավեճին՝ Երևանի հանրային տրանսպորտի ոլորտում սպասվող փոփոխությունների թեմայով։  

Լրագրող Ռոբերտ Անանյանը հայտնել է, որ Factor TV-ն արդեն իսկ կողմերի հետ համաձայնեցրել է բանավեճի անցկացման օրը և ժամը՝ այն կկայանա դեկտեմբերի 18-ին, 17։00-ին ուղիղ եթերում։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

22 Nov, 12:21


Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» բժշկական կենտրոն: 

Նա հանդիպում է ունեցել բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հայկ Հովհաննիսյանի և բուժանձնակազմի հետ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը: 

Խորհրդակցության ընթացքում նախարարը ներկայացրել է իր հանձնարարությամբ ստեղծված ճգնաժամային կառավարման ընթացիկ աշխատանքները, անդրադարձել առկա խնդիրների հնարավոր լուծումներին ` նշելով, որ ընթանում է նաև իրավական գործընթաց։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

22 Nov, 11:47


ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականի մրցակիցը դարձավ Վրաստանը:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

22 Nov, 10:11


300 դպրոց կառուցելու, հիմնանորոգելու կամ վերակառուցելու ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների ժամանակին իրագործման համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ։

Այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից, ընդգծելով, որ ՀՀ կառավարության հոկտեմբերի 31-ի 1716-Ա որոշմամբ շինարարության կապալառու կազմակերպություններին ընձեռվում է հնարավորություն մինչև շինարարության թույլտվության ստացումը շինարարական հրապարակում պահեստավորել նախնական աշխատանքների համար անհրաժեշտ շինանյութը՝ դրա դիմաց պատվիրատուից ստանալով վճարում:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

22 Nov, 10:01


Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

22 Nov, 09:58


Արդարադատության նախարարի տեղակալ է նշանակվել Տիգրան Դադունցը

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

22 Nov, 09:44


Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը և դրա շրջանակներում կազմակերպված քաղաքական կլոր սեղան քննարկումներին, մամուլի ասուլիսին և հարակից այլ միջոցառումներին

Միջոցառման ընթացքում Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած տարածաշրջանային մարտահրավերներն ու դրանց հաղթահարման, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ հարևան երկրների հետ գործընթացներում Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ընդգրկուն օրակարգին և Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը:ՀՀ Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի միջև 2023թ. մարտին ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակում՝ նույն օրը Օվերն-Ռոն-Ալպերի շրջանային խորհրդի նստավայրում տեղի է ունեցել Սյունիքի մարզի հինգ համայնքների` Մեղրիի, Քաջարանի, Սիսիանի, Տեղի, Տաթևի և Օվերն-Ռոն-Ալպ շրջանի հինգ քաղաքների՝ Բրոնի, Սեն Շամոնի, Մոնտելիմարի, Մորնանի, Պյուի ան Վըլեի միջև համագործակցության համաձայնագրերի ստորագրման հանդիսավոր արարողություն: Հաշվի առնելով Գորիս-Վիենն, Կապան-Սենտ Էթիեն քաղաքների ընթացիկ համագործակցությունը՝ քույրացման այս համաձայնագրերով Օվերն-Ռոն-Ալպ շրջանն այսուհետ համագործակցություն կիրականացնի Սյունիքի մարզի բոլոր յոթ համայնքների հետ:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

18 Nov, 11:46


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ
https://youtu.be/RGKBUkjNM9A

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

18 Nov, 10:42


Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում առանձնազրույց ունեցա Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

18 Nov, 10:22


«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ։  

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողները Տիգրան Աբրահամյանից հետաքրքրվեցին, թե Անկախության հռչակագրում կա՞ն ինչ-որ կետեր, որոնք սպառնում են Հայաստանի Հանրապետության գոյությանը։ Աբրահամյանը պատասխանեց․

«Եթե պայմանականորեն այդ հայտարարության համատեքստը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը վերաբերող դրույթներին, որոնք Ադրբեջանն անընդհատ շրջանառում է և որպես նախապայման է ներկայացնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից, ապա կարծում եմ, որ Ադրբեջանի համար սա պարզապես առիթ է։ Եթե Անկախության հռչակագիրը չլիներ կամ հռչակագրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին որևէ նշում էլ չլիներ, Ադրբեջանը կգտներ մեկ այլ հնարավորություն կամ առիթ՝ առաջին պլան բերելու համար»։ 

Նա նշեց, որ Ադրբեջանը զուգահեռ շրջանառության մեջ է մտցրել նաև ապառազմականացման թեման, որն ամենաանթույլատրելի բանն է, որը կարող է տեղի ունենալ այս գործընթացում։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

18 Nov, 10:00


ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

18 Nov, 09:29


«Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» խորագրով համաժողով

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

18 Nov, 09:18


Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում, ինչպես նաև Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր և Ներքին Հանդ գյուղերում 3 բալ ուժգնությամբ։

ՀՀ ՆԳՆ ՓԾ

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

18 Nov, 09:15


Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արտահերթ ընտրությունների անցկացման ծրագրեր չունի։ 

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։«Խորհրդարանական արտահերթ ընտրությու

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

18 Nov, 08:57


Ազգային ժողովում հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած միջադեպից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում հարուցվել է կարգապահական վարույթ, որը քննարկման փուլում է։

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտնեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Նարեկ Զեյնալյանի՝ մանդատները վայր դնելու վերաբերյալ լուրերին։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

18 Nov, 08:56


Հայաստանը ներկայացնող շախմատիստներ Կարեն Գրիգորյանը և Էլինա Դանիելյանը հաղթել են միջազգային մրցաշարում

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Պորտուգալիայում անցկացված «XVIII Torneio Internacional Figueira da Foz - Sabir Ali» մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող:Մրցաշարին մասնակցում էր նաև գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, ով վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 1-ին հորիզոնականը կանանց պայքարում

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

18 Nov, 08:50


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին նախարարը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

18 Nov, 08:46


Վրացական ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց կողմնակիցների հետ միասին ամբողջ գիշերն անցկացրել են Թբիլիսիի պետական ​​համալսարանի շենքի առջև՝ պահանջելով նոր խորհրդարանական ընտրություններ:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

18 Nov, 08:36


«Մսյո Ազնավուր» ֆիլմի երևանյան պրեմիերան

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

18 Nov, 08:27


Ռիո դե Ժանեյրոյում բացվում է Մեծ քսանյակի (G20) երկրների երկօրյա գագաթնաժողովը։ Հանդիպմանը հրավիրվել են G20-ի բոլոր երկրների և այլ պետությունների, այդ թվում՝ Անգոլայի, Բոլիվիայի, Կատարի, Կոլումբիայի, Եգիպտոսի, Մալայզիայի, Նիգերիայի, Սինգապուրի և Վիետնամի ղեկավարները։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

15 Nov, 17:21


Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը նոյեմբերի 15–ին դեսպանությունում հանդիպել է ՌԴ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ռոլան Գալարագի հետ։

Այս մասին հայտնում են ՌԴ–ում ՀՀ դեսպանությունից: 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ։Կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության խորացման գործում ձեռք բերված առաջընթացի կապակցությամբ, ինչն արտահայտվել է համագործակցության տարբեր ոլորտներում։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

15 Nov, 16:11


Գլոբալ տեխնոլոգիական մրցանակը հանձնեցի «Ինֆոսիս» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտիին

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

15 Nov, 16:06


ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 15-ին մասնակցել է «Silicon Mountains-2024» տեխնոլոգիական գագաթնաժողովի պանելային քննարկմանը և խոսել  արհեստական բանականության զարգացման հնարավորությունների ու մարտահրավերների մասին

Հակոբ Արշակյանի գնահատմամբ՝ արհեստական բանականությունը` որպես տեխնոլոգիա, աշխատանքի բավականին լայն տիրույթ է ձևավորում ոչ միայն տեխնոլոգիական, այլ նաև այլ ոլորտների համար: ԱԺ փոխնախագահը հավելել է, որ այստեղ հիմնական ուժը, կարողությունը ձևավորվում է գիտելիքի միջոցով: Նշվել է, որ ՀՀ վարչապետին կից Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի գործադիր կոմիտեում, ինչպես նաև գիտության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում սահմանված 5 ուղղություններից մեկն էլ արհեստական բանականությունն է:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

15 Nov, 15:53


Ընդունեցի «Infosys Limited» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրթիին, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է

Ավելին>>

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

15 Nov, 15:38


Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր: Գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և համատեղ ծրագրերի իրականացման միջոցով հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկան:

Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև բոլոր ուղղություններով գործընկերության հետագա խորացմանը միտված ջանքերը, այդ թվում՝ երկու նախարարությունների սերտ փոխգործակցության միջոցով:Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

15 Nov, 15:37


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Infosys Limited» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրթիին, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է:

Վարչապետը բարձր է գնահատել Նարայանա Մուրթիի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտում և նշել, որ պարոն Մուրթին իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու հեռանկար ու ներուժ ունեցող հայ երիտասարդների համար: Վարչապետն ընդգծել է, որ ՏՏ ոլորտը ՀՀ Կառավարության համար բացարձակ առաջնահերթություն է և կարևորում է հնարավոր համագործակցությունը Նարայանա Մուրթիի հետ:

Վերջինս շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար և ընդգծել իր ջերմ վերաբերմունքը Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ: Նարայանա Մուրթիի խոսքով՝ հայ մասնագետները բարձր տեխնոլոգիական ոլորտում ունեն մեծ ներուժ և ինքը ևս պատրաստ է իր փորձը կիսել ու նպաստել ոլորտի զարգացմանը մեր երկրում:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման արարողությունը կկայանա այսօր:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

15 Nov, 15:07


Հայաստանի խորհրդարանը վավերացրեց ԵԱՏՄ–ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

15 Nov, 14:49


Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Սիլիկոնային սարեր 2024» միջազգային գագաթնաժողով» թեմայով նամականիշի և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմայով երկու նամականիշով գեղաթերթիկի և հատուկ ծրարի մարման արարողությանը:

Միջոցառումը տեղի է ունեցել «Սիլիկոնային սարեր 2024» ամենամյա միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

15 Nov, 14:47


Ընդունեցի Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին

Ավելին>>

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

15 Nov, 14:21


Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հայաստանյան գրասենյակի դիմաց անցկացվեց «Stop Greenwashing Genocide!» խորագիրը կրող բողոքի ակցիա, որին ներկա էր նաև էկոակտիվիստ Գրետա Թունբերգն, ով հրաժարվել է մասնակցել COP29-ին՝ այն Ադրբեջանում անցկացնելու պատճառով:

Ակցիայի կազմակերպիչները հայտարարեցին, որ բոլոր նրանք, ովքեր համաձայնել են, որ կլիմայական գագաթնաժողովն անցկացվի բռնապետական Ադրբեջանում, համերաշխ են ոչ թե «Ի համերաշխություն Կանաչ աշխարհի» կարգախոսի, այլ բոլոր այն գործընթացների հետ, որոնք իրականացրել է Ադրբեջանը՝ մասնավորապես այն հանցագործությունների հետ, որոնք Բաքուն իրականացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։

Միջոցառմանը մասնակցող էկոակտիվիստ Գրետա Թունբերգն ակցիայի ընթացքում ելույթի ժամանակ զարմանք արտահայտեց, որ Կլիմայական գագաթնաժողովն անցկացվում է ավտորիտար նավթային պետություն հանդիսացող Ադրբեջանում, որը չի հարգում մարդու հիմնարար իրավունքները:«Ադրբեջանի ձեռքերն արյունոտ են ինչպես իր սեփական ժողովրդի նկատմամբ ճնշումներով, այնպես էլ Արցախի հայերի նկատմամբ իրականացրած էթնիկ զտումներով և ցեղասպանական գործողություններով։  Անընդունելի է այն տառապանքը, բռնի տեղահանությունն ու շարունակվող ֆիզիկական և հոգեբանական բռնությունը, որի միջով անցել են հայերը», - ասաց Թունբերգը՝ հավելելով, որ Ադրբեջանը մի պետություն է, որը մեծապես կախված է հանածո վառելիքից և մտադիր է ավելի ընդլայնել այդ վառելիքի արդյունահանումը։

 «Չպետք է Ադրբեջանի նման պետությունն էթնիկ զտում իրականացնի և պատասխանատվության չենթարկվի դրա համար», - ասաց Գրետա Թունբերգը՝ ընդգծելով, որ հիմա այդ բռնությունը հանդիպում է ոչ միայն աշխարհի լռությանն, այլև համաշխարհային մակարդակով Ադրբեջանին հատկացված է հարթակ և լեգիտիմություն՝ ավելի խորացնելու մարդու իրավունքների վերաբերյալ չարաշահումները։

Գրետա Թունբերգի բնորոշմամբ՝ երբ ասվում է կլիմայական արդարադատություն, նկատի է առնվում արդարադատություն բոլորի համար։«Մենք չենք կարող ձևացնել, թե հոգ ենք տանում կլիմայի և շրջակա միջավայրի մասին, իսկ Ադրբեջանի պես պետությունը, որը պատասխանատու է էթնիկ զտումների և ցեղասպանության համար, օրակարգ ձևավորի։ Մի պետություն, որը մտադիր չէ իրական կլիմայական գործողություններ իրականացնել», - ասաց Թունբերգը՝ շեշտելով, որ աշխարհը չի կարող ունենալ կլիմայական արդարություն, առանց հասարակական արդարության։

Թունբերգի կարծիքով՝ արհամարհական է, որ աշխարհը շարունակում է լուռ մնալ Ադրբեջանի հանցավոր գործողությունների վերաբերյալ։«Մենք կոչ ենք անում նրանց, ովքեր ունակ են, բարձրաձայնել այս ամենի մասին և արդարություն պահանջել բոլոր տուժածների համար», - նշեց Թունբերգը՝ միաժամանակ կոչ անելով նաև Բաքվում գտնվող միջազգային լրատվամիջոցներին և նրանց, ովքեր ի զորու են, այցելել Բաքվում պահվող հայ պատանդներին և պահանջել բոլոր քաղբանտարկյալների ու ռազմագերիների ազատ արձակումը։ Ակցիայի մասնակից, Լեռնային Ղարաբաղի Հադրութ քաղաքից արտագաղթած Մարգարիտա Քարամյանն իր հերթին նշեց, որ Բաքվում COP29-ի անցկացումը համաշխարհային քաղաքականության տապալումն է։ «Մի երկիր, որը ցեղասպանության և էթնիկ զտումների է ենթարկել 150 հազար արցախցիների, չի կարող քաղաքակիրթ աշխարհի ներկայացուցիչ լինել», - նշեց Մարգարիտա Քարամյանը՝ հավելելով, որ հատկապես իր քաղաքում ադրբեջանցիները սարսափելի հանցագործություններ են գործել։

Նրա խոսքով՝ ադրբեջանցիներն իրագործել են այնպիսի հանցանքներ, որոնք կատարվել են միջնադարյան աշխարհում, իսկ Ադրբեջան պետությունը, որը թաթախված է նավթի մեջ, չի կարող խոսել էկոլոգիայի մասին։«Ադրբեջանը տիրացել է Լեռնային Ղարաբաղի բնությանը, հողերին, անտառներին, արոտավայրերին և ջրերին։ Այսօր արցախցիների տներում ապրում են ահաբեկիչները։ Սպանելով հայ մանուկներին և ծերերին՝ Ադրբեջանը ցանկանում է փակել աշխարհի աչքերը», - ասաց Մարգարիտա Քարամյանը։
https://youtu.be/ZyxgxTkH5is

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

15 Nov, 13:59


Մեսրոպ Մեսրոպյանն ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

15 Nov, 13:32


Շուխոնց Ավետարանը դուրս է բերվել Մատենադարանից և առաջին անգամ տարվել Զինվորի տուն
https://youtu.be/OZyDp2k8lms

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

15 Nov, 13:07


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկի հետ

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Հունգարիա հարաբերությունների ներկայիս ընթացքին ու դրանք բարելավելու անհրաժեշտ քայլերին:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

15 Nov, 12:44


Աբխազիայի ընդդիմության ներկայացուցիչները, բողոքելով հանրապետության տարածքում Ռուսաստանի իրավաբանական անձանց կողմից ներդրումային ծրագրերի իրականացման շուրջ աբխազառուսական միջկառավարական համաձայնագրի վավերացման դեմ, ավտոմեքենայով կոտրել են մետաղյա պատվարները և ներխուժել խորհրդարանի տարածք։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Ցուցարարներն սկսել են քարեր ու փայտեր նետել իրավապահ մարմինների ներկայացուցիչների վրա։ Ուժայինները ձեռնարկել են հակաօրինական գործողություններին հակազդելու միջոցներ։ 

Իրավապահ մարմինների աշխատակիցներին հաջողվել է ցուցարարներին կանգնեցնել խորհրդարանի շենքի մոտ։Միևնույն ժամանակ նոյեմբերի 15-ին Աբխազիայի խորհրդարանի պատգամավորները չեղարկել են նիստի անցկացումը, որտեղ ներկայացված էր վերոնշյալ համաձայնագրի վավերացման հարցը, այն պատճառով, որ նրանց չի հաջողվել հաստատել օրակարգը:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

15 Nov, 12:25


Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը նախարարին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և կարևորել է Ռուսաստանի հետ փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում՝ ընդգծելով մասնավորապես պարենային անվտանգության վերաբերող հարցերի կարևորությունը:

Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են գյուղմթերքների առևտրաշրջանառության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև տվյալ ոլորտում գիտատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

15 Nov, 12:18


Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 15-ին Երևանում հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ողջունելով հյուրին՝ Գևորգ Պապոյանն ընդգծել է երկկողմ համագործակցության կարևորությունը, հատկապես՝ պարենային անվտանգության ոլորտում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ-ի հետ առևտրաշրջանառության ավելացմանը, պարենային անվտանգության ապահովմանը, պարենային ապրանքների արտահանումների կազմակերպմանը, տոհմային անասնաբուծության զարգացմանը, գյուղատնտեսական կենդանիների պատվաստանյութերի ձեռքբերմանը, ալկոհոլային արտադրանքի արտահանմանը, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության ժամանակ թունաքիմիկատների կիրառմանը վերաբերող հարցեր։

Կողմերը կարևորել են գյուղատնտեսության ոլորտում առկա համագործակցության ընդլայնումը և պատրաստակամություն հայտնել շարունակական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

11 Nov, 11:29


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Թբիլիսի ժամանած Գերմանիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի և Էստոնիայի օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ, մինչդեռ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հրաժարվել է հանդիպել նրանց հետ։

«Վրաստանը մտնում է խորը քաղաքական ճգնաժամ, մեր եվրոպացի ընկերները եկել են մեզ մոտ, և դա լավ նշան է այն բանի, որ Եվրոպան մեզ չի թողնում իր ձեռքից, և Եվրոպայում հավատում են Վրաստանին ու նրա ժողովրդին», - ասել է նա հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

11 Nov, 10:51


Կրեմլում հերքել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի մասին մամուլում հայտնված տեղեկությունները։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

11 Nov, 10:13


Նոյեմբերի 5-10-ը Շանհայում, նախագահ Սի Ծինփինի հովանու ներքո, կայացել է «Չինաստան միջազգային ներմուծման» 2024-ի ամենամյա ցուցահանդեսը (CIIE): Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են ցուցահանդեսին՝ ներկայանալով երկու առանձին տաղավարներով՝ ազգային և կոմերցիոն, որտեղ ընդգծել են երկրի արտադրական ներուժը:

158 երկիր մասնակցել է ցուցահանդեսին, որը ընդգրկել է 367,000 քառակուսի մետր տարածք՝ ներառելով 3,496 ցուցադրող ընկերություններ: Հայաստանը ցուցադրել է իր արտադրական ծավալները և ներուժը՝ նպաստելով նոր շուկաների բացահայտմանը և տնտեսական կապերի զարգացմանը:

CIIE 2024-ի ընթացքում ստորագրվել են մի շարք կարևոր համագործակցության հուշագրեր, այդ թվում՝ «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ի և Հայ-չինական բարեկամության զարգացման ասոցիացիայի միջև: Արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Չինաստանում ՀՀ դեսպան Վահե Գևորգյանը և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ: Չինական կողմը ներկայացնում էին տարբեր պաշտոնատարներ՝ այդ թվում Շանհայի հայ-չինական բարեկամության ասոցիացիայի նախագահը:

Այս հուշագրերի նպատակն է ամրապնդել հայ-չինական տնտեսական և մշակութային կապերը։ Ավելին, պլանավորվում են նոր համագործակցություններ և հանդիպումներ Հայաստանում՝ ուղղված հայ-չինական կապերի զարգացմանը:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

11 Nov, 09:31


Հայաստանում տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումներ են իրականացվել

Հայաստանում տեղական ինքնակառավարման ոլորտում իրականացվել են խոշոր մասշտաբով բարեփոխումներ, հատկապես համայնքների խոշորացման հարցում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս մասին ասաց Երևանում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։

Վարչապետը նշեց, որ չնայած այս բարեփոխումների հաջողությանը, դեռ շատ հարցեր մնացել են լուծման փուլում, և այդ հարցերը պետք է լուծվեն։ Նա նաև ընդգծեց, որ այս բարեփոխումները տեղի են ունեցել որոշակի վճռականությամբ և դրանք ակնհայտորեն անխուսափելի էին։

Փաշինյանը կիսվեց իր մտավախություններով, կապված ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների իրադրության հետ։ Նա նշեց, որ չխոշորացվող համայնքների և խոշորացված համայնքների միջև գոյություն ունեցող ճեղքը, որը այսօր արդեն նկատելի է, կարող է առաջացնել լարվածություն։ Վարչապետը հավելեց, որ սուբվենցիոն համակարգում իրականացվել են որոշ փոփոխություններ, որոնք պետք է թույլ տան մեծացնել ազգային փոքրամասնությունների համայնքների սուբվենցիոն հնարավորությունները։

«Իմ մտավախությունն այն է, որ այդ միջոցներով չենք կարողանալու ամբողջովին կարգավորել այդ ճեղքը, քանի որ այն արագորեն մեծանում է։ Եվ կա քաղաքական լարվածություն, որը կարող է մի պահ տպավորություն ստեղծել, թե Հայաստանում ազգային փոքրամասնություններով բնակվող համայնքների նկատմամբ խտրականություն կա», — նշեց Փաշինյանը։

Վարչապետը ընդգծեց, որ այս հարցերը պետք է քննարկվեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ՝ համապարփակ և արդարացի լուծումներ գտնելու համար։

Հայաստանում խոշորացման չեն ենթարկվել ազգային փոքրամասնություններով բնակեցված միայն 5 գյուղեր՝ Արզնի, Վերին Դվին, Ֆերիկ, Ֆիոլետովո և Շամիրամ։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

11 Nov, 08:45


Փարիզի ոստիկանությունը հայտարարել է, որ Ֆրանսիա-Իսրայել ֆուտբոլային խաղի համար կտեղակայվի 4000 ոստիկան և մարզադաշտի 1600 աշխատող՝ ապահովելու անվտանգությունը մարզադաշտում և հանրային տրանսպորտում։ Պատճառն անցյալ շաբաթ Ամստերդամում Պաղեստինի կողմնակիցների կողմից իսրայելցի երկրպագուների վրա հարձակումներն են։

Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։Ֆրանսիան և Իսրայելը նոյեմբերի 14-ին կանցկացնեն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղը, որին, ըստ Ելիսեյան պալատի, ներկա է գտնվելու նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ 2500 ոստիկան կտեղակայվի Փարիզի հյուսիսում գտնվող Ստադ դը Ֆրանս մարզադաշտի շուրջը, իսկ 1500-ը՝ Փարիզում և հանրային տրանսպորտում։ 

Փարիզի ոստիկանապետը հայտնել է, որ խաղին պատրաստվելիս ֆրանսիացի կազմակերպիչները կապ են պահպանում Իսրայելի իշխանությունների և անվտանգության ուժերի հետ։Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդն իր հերթին կոչ է արել հայրենակիցներին զերծ մնալ նոյեմբերի 14-ին Փարիզում պլանավորված ֆուտբոլի մրցախաղին, ինչպես նաև Եվրոպայում անցկացվող այլ միջոցառումների այցելելուց։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

11 Nov, 08:11


🔴 Հիմնվելով տեղահանված արցախահայերի հետ զրույցերի, բաց աղբյուրներից ստացված տեղեկության և ամիսներ տևած ուսումնասիրությունների վրա՝  «Ինչո՞ւ ԼՂ-ում հայեր չկան» փաստահավաք  զեկույցի հեղինակները եզրակացրել են՝ արցախահայության հետ պատահածը էթնիկ զտում է, հրահրողներն ու իրականացնողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։  Զեկույցը պատրաստման գործընթացում ներգրավված են եղել Freedom House-ը, «Միջազգային գործընկերությունը հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը (IPHR), միջազգային հանցագործությունների հետաքննության մեջ մասնագիտացած ուկրաինական կազմակերպություն, մի քանի հայկական և առաջատար իրավապաշտպան կազմակերպություններ: 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է զեկույցի համահեղինակ կազմակերպություններից մեկի՝ «Միջազգային գործընկերությունը հանուն մարդու իրավունքների» (IPHR) կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Սիմոն Պապուաշվիլիի հետ։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

11 Nov, 08:02


Նոյեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում 2 մլն 131 հազար 746 ուղևորից տոմսային համակարգից օգտվել է 578 հազար 22-ը կամ 27,11 տոկոսը:

Նախորդ շաբաթվա համեմատ հասույթն ավելացել է 24 մլն 700 հազար դրամով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ  հայտնեց «Երևան ավտոբուս» ՓԲԸ ղեկավար Բեգլար Կիրակոսյանը:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

11 Nov, 07:54


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել, որ   համագործակցելու են Եվրոպայում խաղաղություն ապահովելու շուրջ:

Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայթին։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

11 Nov, 07:28


Արյունը մարդու օրգանիզմում թերևս ամենակարևոր ֆունկցիան կատարող բաղադրիչն է համարվում: Այն հեղուկ հյուսվածք է, որը խիստ կենսական նշանակություն ունի բոլոր օրգան համակարգերի գործունեության համար, հետևաբար արյան բաղադրության ցանկացած փոփոխություն անդրադառնում է ամբողջ օրգանիզմի կենսունակության վրա։

Արյան համակարգի հիվանդությունները կարող են հանդիպել ցանկացած տարիքի և սեռի անձանց շրջանում։ 

Ե՞րբ դիմել արյունաբանին. այս հարցի պատասխանը ստանալու նպատակով «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք  ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Հեմոֆիլիայի և թրոմբոզի կենտրոնի ղեկավար, գլխավոր արյունաբան Հեղինե Խաչատրյանի հետ, անդրադարձել ենք արյան մի շարք հիվանդությունների:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

11 Nov, 07:08


«Սուրմալու»-ի մոտ մետրոյի նոր կայարանի կառուցման ծրագիրը ներկայացվել է միջազգային դոնորներին
https://youtu.be/NgBuH3MWjyU

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

11 Nov, 06:58


⬇️ Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Ռոբերտ Հովհաննիսյանն առաջատարներից է

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

11 Nov, 06:12


ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստ
https://youtu.be/AlgoW1RIBa0

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

11 Nov, 05:56


Լեռնային Ղարաբաղի շուրջ Իրանի պաշտոնական դիրքորոշումն արդեն իսկ ներկայացվել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի կողմից, որի համաձայն՝ այնտեղի հայ բնակիչներն իրավունք ունեն վերադառնալ իրենց տներ, և նրանց իրավունքները, կյանքն ու ունեցվածքը պետք է հարգվեն ու պահպանվեն

«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում, անդրադառնալով 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հարձակմանը և դրա հետևանքով տեղի հայ բնակչության բռնի տեղահանմանը, միջազգայնագետը հիշեցրեց Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հայտարարությունն այն մասին, որ  Լեռնային Ղարաբաղի բնակիչներն իրավունք ունեն վերադառնալ իրենց տներ, և նրանց իրավունքները պետք է հարգվեն:

«Սա այն է, ինչին մենք հավատում ենք, սակայն, այդուհանդերձ, մենք դա իրականացնելու համար գործիքներ չունենք: Եվ ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարության պարտականությունն է պաշտպանել այդ մարդկանց, օրինակ, դիմել միջազգային դատարաններ, օգտագործել միջազգային իրավունքն ու կանոնները, բողոքներ ներկայացնել, ստիպել Ադրբեջանի կառավարությանը հարգել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները։ Սա է Իրանի դիրքորոշումը»,-ընդգծեց Էհսան Մովահեդիանը:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

11 Nov, 05:42


Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն
https://youtu.be/0BYH4hZgAFE

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

11 Nov, 05:38


🇦🇲 🇬🇪 Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի ստորագրումը երկու երկրների միջև համագործակցությունը բարձրացրել է մի մակարդակի, որը ոչ միայն ավելի կխորացնի երկու երկրների կապերն, այլև մեծապես կնպաստի տարածաշրջանային համագործակցությանն ու կայունությանը։

Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեն՝ անդրադառնալով երկու երկրների միջև առկա հարուստ օրակարգին, այդ թվում՝ տնտեսական, քաղաքական և ռազմական համագործակցության հարցերին, հայ-վրացական գործընկերության ակնկալիքներին, տարածաշրջանում տիրող իրավիճակին։ 

Հարցազրույցն անցկացվել է հոկտեմբերի 24-ին։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

11 Nov, 05:06


ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նրա հետ քննարկել Ուկրաինայում ընթացող պատերազմը։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով հեռախոսազանգից տեղյակ իր աղբյուրներին։

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին։ Սա Պուտինի և Թրամփի առաջին զրույցն է եղել ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո։

Ըստ The Washington Post-ի աղբյուրների՝ հեռախոսազրույցի ընթացքում Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին խորհուրդ է տվել «չէսկալացնել Ուկրաինայում ընթացող պատերազմը» և հիշեցրել է նրան Եվրոպայում ԱՄՆ-ի բավական մեծ ռազմական ներկայության մասին։

Թրամփը և Պուտինը նաև քննարկել են Եվրոպայում խաղաղությունը։ Թրամփը հայտնել է հետագա զրույցներ ունենալու հետաքրքրվածություն՝ «քննարկելու Ուկրաինայում պատերազմի շուտափույթ լուծման հարցը», - հավելել են լրատվամիջոցի աղբյուրները։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

10 Nov, 13:45


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանում հոկտեմբերի 10-ին նշվող Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ՝ ընդգծելով, որ «տեղական ինքնակառավարման համակարգն այս 28 տարիների ընթացքում անցնել է բազմաթիվ դժվարությունների միջով, հաղթահարել տարբեր մարտահրավերներ, սակայն, այսօր վստահաբար կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգը կայացած է»։ 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

10 Nov, 12:59


Հայաստանում նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, նոյեմբերի 11-ին կեսօրից հետո և 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ «Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-12-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 3-5 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ Երևանում նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 11-ի երեկոյան ժամերին, 12-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

08 Nov, 07:11


Հայաստանի կառավարությունը հրապարակել է նախագիծ, որով նախատեսվում է հանրության գերակա շահ ճանաչել Սյունիքի մարզի որոշ հողամասեր՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 60 կմ երկարությամբ Սիսիան-Քաջարան նոր ճանապարհահատվածի կառուցման համար։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

08 Nov, 06:47


Ֆրանսիան ողջունել է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP-17-ը, Հայաստանում անցկացնելու որոշումը։

Այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։ 

«Ֆրանսիան ողջունում է Հայաստանի որոշումը Կենսաբազմազանության կողմերի համաժողովը 2026 թվականին հյուրընկալելու որոշումը։ Ֆրանսիան վճռականորեն աջակցել է այդ որոշմանը, որն ընդունվել է քվեարկությամբ՝ Կալիում COP-16-ի ժամանակ։ 

Ֆրանսիան Հայաստանի կողքին է հաջորդ COP-ը հաջող անցկացնելու հարցում։

Այս կարևոր պահը որոշիչ է լինելու Կենսաբազմազանության գլոբալ շրջանակային համաձայնագրի (Կունմին-Մոնրեալ) իրականացման հարցում։  

Հոկտեմբերի 31-ին Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանն ընտրվել է որպես կողմերի 17-րդ համաժողովի հյուրընկալող երկիր։

Այս ընտրությունը վերահաստատում է միջազգային հանրության աճող վստահությունը Հայաստանի նկատմամբ` որպես գլոբալ բնապահպանական գործընթացների կարևոր դերակատարի:

Հայաստանին այժմ վստահված է կենսաբանական բազմազանության կոնվենցիայի ներքո միջազգային ջանքերի մեկտեղման և առաջմղման պատասխանատու աշխատանքը' նպաստելու մարդկության դեմ ծառացած ներկա բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանը։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

08 Nov, 05:10


«Չելսի»-ն ջախջախիչ 8:0 հաշվով պարտության մատնեց «Նոա»-ին

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

07 Nov, 18:37


Հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

07 Nov, 16:03


Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ:  

Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: Մասնավորապես, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և վերջին զարգացումներին` շեշտելով ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Միաժամանակ, վարչապետը Սլովակիայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները` միտված տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը: Ըստ աղբյուրի՝ Ռոբերտ Ֆիցոն Սլովակիայի աջակցությունն է հայտնել խաղաղությանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ:

Այս համատեքստում, կողմերը կարևորել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը: Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտ Ֆիցոն Հայաստանի և Սլովակիայի միջև փոխգործակցության զարգացման առումով ընդգծել են երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

07 Nov, 15:41


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր-սեղան քննարկմանը: Այն անցկացվել է փակ ձևաչափով:

Միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի, Էստոնիայի, Թուրքիայի, Պորտուգալիայի, Անդորրայի, Բոսնիա-Հերցեգովիայի, Սերբիայի, Լատվիայի առաջնորդները:

Միջոցառման շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

07 Nov, 15:26


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը նախաձեռնել են Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին օրենքում փոփոխություններ, որոնք ուղղված են օրհներգի միասնական և կարճ տարբերակների հաստատմանը։ Նախագիծը շրջանառության մեջ է Ազգային ժողովի կայքէջում։

Նախագծի նպատակն է սահմանել օրհներգի կատարման միասնական, պաշտոնական ձայնագրությունը, որը կօգտագործվի միջազգային մարզական, մշակութային և այլ միջոցառումների ժամանակ։ Այս փոփոխությունը կբացառի ներկայումս առկա տարբերակները՝ ապահովելով հստակություն և միասնականություն։

Նախագծում առանձնահատուկ կարևորություն է տրվում օրհներգի կարճ խմբագրությամբ տարբերակին, որն օգտակար կլինի այն միջոցառումներում, որտեղ անհրաժեշտ է պահպանել ժամանակի սահմանափակումները։

Օրինագիծը կառավարությանը լիազորում է պաշտոնապես հաստատել կարճ տարբերակը՝ այն համապատասխանեցնելով օրհներգի երաժշտության և տեքստի պաշտոնական տարբերակին։

Նախագծով նախատեսվում է նաև փոփոխություն կատարել օրհներգի տեքստում, որով այն կավարտվի հետևյալ քառատողով՝

Նայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան

Այսպիսով, պատգամավորները առաջարկում են հանել հետևյալ քառատողը՝

Աամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի

Նշվում է, որ այս տարբերակը արդեն կիրառվել է որոշ միջոցառումների ժամանակ և դրական ընդունելություն է գտել հանրության կողմից։

Նախաձեռնությունը հնարավորություն կտա հստակեցնել օրհներգի պաշտոնական տարբերակի և դրա կարճ տարբերակի օգտագործման դեպքերը՝ ավելի հստակ սահմանելով ազգային խորհրդանիշի կիրառման կարգը։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

07 Nov, 14:50


Նոյեմբերի 5-6-ը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալ, փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալի (Նորվեգիա) գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի ու ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր:

ՆԱՏՕ-ական կողմին ներկայացվել է Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքը:

Հայաստան այցի շրջանակում փոխծովակալ Բրուասդալի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և խաղաղապահ ուժերի բրիգադ:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

07 Nov, 14:37


Բուդապեշտ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 7-ին մասնակցել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի կողմից կազմակերպված աշխատանքային նախաճաշին: Հանդիպումը կայացել է Հունգարիայի մայրաքաղաքում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթաժողովի շրջանակներում:Ինչպես

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել տարածաշրջանային հարցերի: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, այդ թվում՝ երկու երկրների միջև սահմանազատման գործընթացի առնչությամբ, ինչպես նաև ջանքերը խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերի, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ որպես տարածաշրջանային կայունության ապահովման կարևոր գործոն։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

07 Nov, 14:08


Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովի շրջանակներում շփումներ է ունեցել մի շարք երկրների և միջազգային կառույցների ղեկավարների հետ: 

Նիկոլ Փաշինյանը շփումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի և այլոց հետ։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

07 Nov, 13:06


Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին: Միջոցառման բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: 

Հաջորդիվ տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը: 

Նիկոլ Փաշինյանը մի շարք երկրների առաջնորդների հետ մասնակցել է նաև «Տնտեսական անվտանգություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով: Տեղի է ունեցել նաև գագաթնաժողովին մասնակից պետությունների առաջնորդների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը: 

Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները տարբեր երկրների գործընկերների հետ:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

07 Nov, 12:45


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ նոյեմբերի 10-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում, հընթացս Սուրբ Պատարագի, կկատարվի համահայկական աղոթք արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես` Ադրբեջանի կողմից առևանգված, գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող զինծառայողների, քաղաքացիական անձանց և ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների համար։

Ամենայ Հայոց Հայրապետի կոչին ընդառաջ՝ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) և Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսը (ԵԵԿ) հորդորել են իրենց անդամ եկեղեցիներին ու բոլոր բարի կամքի տեր մարդկանց նոյեմբերի 10-ին միանալու Հայաստանին և արցախահայությանը նվիրված աղոթքի օրվան։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

07 Nov, 12:11


Վարչապետը Բուդապեշտում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովի բացմանը
https://youtu.be/ghZfR7Q8_X0

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

23 Oct, 15:46


Անկարայի ավիացիայի արտադրությամբ զբաղվող Tusaş ընկերության վրա տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով կա 3 զոհ և 14 վիրավոր։ Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ փոխանցելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայայի՝ X-ի միկրոբլոգում արված գրառումը։

«Ցավոք, ունենք 3 զոհ և 14 վիրավոր», - իր գրառման մեջ նշել է թուրք պաշտոնյան՝ հավելելով, որ հարձակում գործած 3 անձանցից 2-ը վնասազերծվել են։

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Անկարայում Tusaş Aerospace Corporation-ի օբյեկտի վրա հարձակված ահաբեկիչները զինված են եղել գնդացիրներով, ատրճանակներով և կարող են ունենալ պայթուցիկ նյութեր ու մեծ քանակությամբ զինամթերք։Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարարը մեկ այլ գրառմամբ հայտնել էր, որ հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

23 Oct, 14:15


ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին և միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

23 Oct, 13:31


«3+3» ձևաչափը որպես Հայաստան–Ադրբեջան բանակցությունների հարթակ օգտագործելու առաջարկ չկա սեղանին, լինելու դեպքում անգամ Հայաստանը դա նպատակահարմար չի համարում: Այս մասին ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կառավարություն–ԱԺ հարցուպատասխանին՝ անդրադառնալով հարցին, թե կարո՞ղ է «3+3» հարթակը լինել Հայաստան–Ադրբեջան բանակցությունների հարթակ: 

Նա հավելեց՝ այլ բան է, որ ինչպես բազմակողմ տարբեր միջոցառումների ընթացքում, այնպես էլ «3+3»–ին տարբեր երկրների նախարարներ օգտագործում են միաժամանակ մի տեղ լինելու առիթը և իրենց երկկողմ հանդիպումներն ու բանակցություններն են ունենում: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ևս այդ հարթակում բանակցություններ են անցկացրել:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

23 Oct, 13:21


Ֆրանսիան 2025 թվականի առաջին եռամսյակում իր 26 Mirage-2000-5 կործանիչներից երեքը կուղարկի Ուկրաինա:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

23 Oct, 13:04


Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) գործադիր տնօրենի տեղակալ Նիշա Բիսվալի գլխավորած պատվիրակությանը

Կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում փոխվարչապետը կարևորել է Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնումը՝ ընդգծելով տնտեսական աճի տեսանկյունից աջակցությունը մասնավոր հատվածի զարգացմանը:

Նիշա Բիսվան ներկայացրել է կորպորացիայի աջակցության հիմնական գործիքները և քննարկել փոխվարչապետի հետ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման կարևորությանը:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

23 Oct, 12:55


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի կատարման ընթացքը:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

23 Oct, 12:40


Ազգային ժողով-կառավարություն, հարց ու պատասխան
https://youtu.be/GMv_ETt3S-8

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

23 Oct, 12:36


Ծանրամարտի պատանիների և Մ23 տարեկանների ԵԱ-ին Հայաստանը ներկայանում է մեծաքանակ թիմով

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

21 Oct, 15:49


«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»-ը 2026 թվականին կանցկացվի Հայաստանում

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

21 Oct, 14:31


Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհավորել կարևոր հանձնառությունը ստանձնելու առթիվ՝ վստահություն հայտնելով, որ նրա աշխատանքը կնպաստի Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համագործակցության զարգացմանը և նոր նախաձեռնությունների իրականացմանը:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

21 Oct, 14:02


Ակադեմիական քաղաքի Տեխնոլոգիական կլաստերի նախագիծը քննարկեցինք Պոլիտեխնիկական համալսարանի, Ագրարային համալսարանի, Ճարտարապետաշինարարական համալսարանի պրոֆեսսորադասախոսական եւ ուսանողական կազմի մի խումբ ներկայացուցիչների հետ

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

21 Oct, 13:53


Ավարտվել է սեպտեմբերի 4-ին ԱՄՆ քաղաքացի կնոջ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը: 

Քննչական կոմիտեից հայտնում են՝ քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ հանցագործությունը մանրակրկիտ ծրագրվել և իրականացվել է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված հանցավոր կազմակերպության անդամների կողմից, ովքեր նպատակադրվել են շահադիտական դրդումներով և պահանջ ներկայացնելու նպատակով կազմակերպել վերոնշյալ կնոջ առևանգումը, որի իրագործման համար կատարել են դերաբաշխում, իսկ նախապատրաստական աշխատանքներն սկսել են իրականացնել 2024թ․ հունիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել հանցավոր խմբի անդամներից հինգի մասնակցության վերաբերյալ, որոնցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացվել են և տրվել համարժեք իրավական գնահատականներ:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

21 Oct, 13:41


Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ Լևոն Ջուլֆալակյանը դարձել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի: Այս մասին փաստում է ՌԴ նախագահի ստորագրած հրամանագիրը:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

21 Oct, 12:22


Իրանը պաշտոնապես բողոք է հղել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների դեմ սպառնալիքների վերաբերյալ։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

21 Oct, 11:10


Արամ Հակոբյանը դարձավ «Pavlodar Open 2024»-ի շախմատային մրցաշարի հաղթող

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

21 Oct, 10:58


🔥Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, Սևանի մարզադպրոցի սան Վարազդատ Հակոբյանը վերջերս Գինեսի հերթական ռեկորդներն է սահմանել։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի Ն․Դագարյանի անվան մարզադպրոցից, Վարազդատ Հակոբյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի կայարանում 67 տոննա կշռող գնացքը միջնամատով տեղաշարժել է 2 մետր 30 սանտիմետր, իսկ 134 տոննա կշռող գնացքը աջ ձեռքով տեղաշարժել է 63 սմ։ Անվանի մարզիկն իր ռեկորդները նվիրել է ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հիշատակին։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

21 Oct, 09:39


Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը հարգանքով և խորին գնահատանքով է վերաբերում հասարակության մեջ խտրականության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ձեռքբերումներին։

Այս մասին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛ֆլահերթին հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին նվիրված համաժողովին՝ առցանց ձևաչափով:

Նա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ամրապնդել Մարդու իրավունքների պաշտպանի ֆորմալ օրենսդրական մանդատը։Օ՛ֆլահերթին, ողջունելով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20 տարվա ձեռքբերումը,  իր խոսքում նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանը ճանաչվում է որպես չափազանց կարևոր աշխատանք, որի գործունեությունը հարգվում է ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

21 Oct, 09:23


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խոսեց կառույցի առջև ծառացած մարտահրավերներից

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին նվիրված համաժողովին Մանասյանն ասաց, որ խնդիրները հաճախ է ներկայացրել նաև հրապարակային եղանակով և ակնկալում է դրանց պատշաճ և շուտափույթ հասցեավորումը բոլոր դերակատարների կողմից։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

21 Oct, 09:02


Կասկադ համալիրի քաղաքաշինական ծրագրի քվեարկությունն ավարտվել է. առավել շատ ձայներ հավաքել է «Կասկադ մշակութային հանգույց» նախագիծը

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

21 Oct, 08:53


Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հաջորդ հատվածի վերաբերյալ նույնիսկ քննարկումներ չեն եղել, Տավուշի հատվածը եղել է ամենաբարդը

Այս մասին ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ արտաքին հարաբերութունների հանձնաժողովի նիստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու նախագծի քննարկմանը: 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հետաքրքրեց՝ ի՞նչ սկզբունքով է որոշվել, որ սահմանազատումը սկսվում է Տավուշի հատվածից, և ի՞նչ սկզբունքով է որոշվելու, թե հաջորդը որն է լինելու:«Հաջորդ հատվածի վերաբերյալ նույնիսկ քննարկումներ դեռ չեն եղել: Որևէ սկզբունք չի ամրագրվել, թե ոնց են որոշվում հատվածները:

Մի սահմանում կա, որը ես համարում եմ, որ ռեալ պայմանավորվածություն է, որ հարցը կոնսենսուսով պետք է որոշվի»,-ասաց փոխվարչապետը՝ հավելելով, որ չի կարող կողմերից մեկը միանձնյա որոշել, թե որտեղից պետք է շարունակեն:   

Նրա խոսքով՝ բացառություն է եղել Տավուշի հատվածում սահմանազատումը: Գրիգորյանն ընդգծեց, որ Տավուշի հատվածի սահմանազատումն իրականում ամենաբարդն էր: Երկար քննարկումներից հետո է ի վերջո ձեռք բերվել կոնսենսուս գործընթացն ամենաբարդ հատվածից սկսելու վերաբերյալ:

«Բնակավայրերի խտություն, մխրճվածություն. սահմանային իմաստով կոնցենտրացիան ամենամեծը Տավուշի մարզում էր»,-նշեց Մհեր Գրիգորյանը:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

19 Oct, 13:57


ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Յահյա Սինվարի մարմինը կարող են փոխանակել Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդների հետ: Այս մասին հայտնում է CNN-ը ՝ վկայակոչելով իսրայելական երկու աղբյուր։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

19 Oct, 12:22


Ստամբուլում կայացած «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր

Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն։Համատեղ հռչակագրում ընդգծվում է տարածաշրջանային տնտեսական համագործակցության ներդրումը երկրների միջև վստահության ամրապնդման, ինչպես նաև բարգավաճման և կայունության ապահովման գործում:

Որոշվել է ուսումնասիրել տրանսպորտի, կապի, առևտրի, էներգետիկայի, ներդրումների և փոխգործակցության ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Հռչակագրում ընդգծվել է նաև երկխոսության միջոցով տարածաշրջանում խաղաղության և կայունության աջակցության կարևորությունը։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

19 Oct, 10:38


Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Վիենտյանում ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական 45-րդ գագաթաժողովի շրջանակում Լաոսի Ազգային ժողովի փոխնախագահ Խամբհայ Դամլաթի հետ հանդիպմանը ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը: 

«Նշել եմ, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում մասնակցությանը, եւ ընդգծել, որ նման գագաթնաժողովները եւս կարեւոր հարթակ են երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հակոբ Արշակյանը: 

Լաոսի փոխխոսնակն իր աջակցություն է հայտնել խնդիրների խաղաղ կարգավորմանը, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը և անկախությանը: Քննարկվել են նաեւ քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում համագործակցության ակտիվացումն ու փոխադարձ այցերի կարեւորությունը:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

19 Oct, 09:36


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Կեսարիայում գտնվող նստավայրը հարձակման է ենթարկվել Լիբանանից արձակված անօդաչու թռչող սարքի միջոցով։

Այս մասին հայտնել են վարչապետի գրասենյակից, գրում է Times of Israel-ը։

Նեթանյահուն և նրա կինը՝ Սառան, այնտեղ չեն եղել, հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։Առավոտյան Լիբանանից արձակված մյուս երկու դրոնները խոցվել են ՀՕՊ ուժերի կողմից, ինչի արդյունքում գործարկվել են Թել Ավիվում գտնվող ազդանշանները:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

19 Oct, 08:47


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում հանդիպել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի անդամների հետ և քննարկել Գազայում հրադադարի վերաբերյալ բանակցությունների շուրջ վերջին իրավիճակը։

Այս մասին հայտնում է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությունը:Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է հրադադարի շուրջ համաձայնության հասնելու բանակցությունների վերջին արդյունքները որոնք թույլ կտան փոխանակել պատանդներին և բանտարկյալներին:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

19 Oct, 07:58


Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

19 Oct, 07:47


Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդայի հետ:

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ զրուցակիցների քննարկումների կենտրոնում են եղել երկու երկրների խորհրդարանների համագործակցության ու առկա կապերն ակտիվացնելու հարցերը:

Ալեն Սիմոնյանը բարեկամական խմբի պատգամավորներին է ներկայացրել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման մանրամասները: Անդրադարձ է կատարվել նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցին:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

18 Oct, 17:31


Հայաստանը ներկայացնող շախմատիստ Արամ Հակոբյանը շարունակում է առանց պարտությունների շարքը «Pavlodar Open 2024»-ում:

Առաջին 7 տուրերից հետո Արամ Հակոբյանը, չկրելով ոչ մի պարտություն, ունի 6 միավոր և միանձնյա առաջատարն է: Մանուէլ Պետրոսյանը հավաքել է 5 միավոր և 6-րդ տեղում է: 2-5-րդ տեղերը զբաղեցնող շախմատիստներն ունեն 5,5 միավոր:«Pavlodar Open 2024»-ին մասնակցում են 96 շախմատիստներ: Այն կեզրափակվի հոկտեմբերի 21-ին:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

18 Oct, 17:02


⚡️Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջան արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Ստամբուլում տևել է 55 րոպե:  

«Արմենպրես»-ին այս մասին հայտնում է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

18 Oct, 15:33


Երկկողմ պայմանավորվածության համաձայն՝ Ստամբուլում սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյան

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

18 Oct, 15:32


Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») նախարարական հանդիպման շրջանակներում հոկտեմբերի 18-ին ընդունել է հարթակին մասնակցող՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներին:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

18 Oct, 14:47


ԵԽԽՎ–ում Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության անդամ, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը կգործուղվի Լյուբլյանա (Սլովենիայի Հանրապետություն):

Պատգամավորը Լյուբլյանա կգործուղվի հոկտեմբերի 17-19-ը՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստին: 

Ջուլհակյանը հոկտեմբերի 20-22-ը կգործուղվի Օսլո (Նորվեգիայի Թագավորություն)՝ մասնակցելու Եվրոպական խորհրդարանական տեխնոլոգիաների գնահատման ցանցի՝ «Արհեստական բանականություն եւ ժողովրդավարություն» համաժողովին:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

18 Oct, 14:16


«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչվեց Ապարան քաղաքը։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

18 Oct, 13:49


Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 18-ին  հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ:   

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը միտված երկխոսության շարունակականությունը։

Նախարար Միրզոյանը վերահաստատել է գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը։Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

18 Oct, 13:08


Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հունգարիայի Հայ ինքնավարության պատվիրակությանը՝ Հունգարիայի խորհրդարանում Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո բարձր մակարդակի փոխայցելությունների և համատեղ նախաձեռնությունների միջոցով նոր ուղղությունների բացահայտման հարցում առկա հետաքրքրությունը, քննարկվել են առաջիկա ծրագրերը:

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ համագործակցության ամրապնդման գործում զգալի է հայ համայնքի դերը, որը երկու երկրներն ու ժողովուրդները կամրջող յուրօրինակ օղակ է։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

18 Oct, 12:26


Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ՝ Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը:

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

18 Oct, 12:01


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են։

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

18 Oct, 11:55


Հայաստանի և Թուրքիայի միջև Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապի հետ միասին անմիջապես արդյունավետ կապ կապահովի Պարսից ծոցի, Սև ծովի, Կասպից ծովի և Միջերկրական ծովի միջև։ Այս տեսլականը հաշվի առնելով, ինչպես դուք բոլորդ տեղյակ եք, մենք Ադրբեջանին առաջարկել ենք մեր երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման և երկու երկրների ինքնիշխանության և իրավասության լիարժեք հարգմամբ անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ»,- ասել է Միրզոյանը:

Եզրափակելով ելույթը՝ Հայաստանի արտաքին հարցերով գերատեսչության ղեկավարը վերահաստատել է, որ Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է և արդեն բազմիցս ցույց է տվել իր հանձնառությունը՝ նպաստելու տարածաշրջանային կապուղիների զարգացմանը և իր հարևանների հետ փոխկախվածության ամրապնդմանը` հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների, մասնավորապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության և քաղաքական անկախության վրա։
https://youtu.be/rH5fmzhNJwc