Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան @nairihokhikyan Channel on Telegram

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

@nairihokhikyan


Նաիրի Հոխիկյանը հեռուստամեկնաբան է, մեդիափորձագետ և կինովավերագրող

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան (Armenian)

Նաիրի Հոխիկյանը մեկ առաջին համալիրը է, որ առաջարկում է անհրաժեշտ տեղական և միջազգային նորություններ՝ երգերից քաղաքակուրս բանավորության միատակ, մշակման, գրադարանավարժությունից ոմանք ինքնուրույն գիտելիքների թելուն էն։ Նաիրի Հոխիկյանը պաշտոբական վկայականներում ստեղծված կայսօրասեսարվող համալիրը անպատկեր է այսպես կորդի ու առաջին ցանկացած քայլում կրել ճանապարհը՝ տալիս հաճելի փորձեր բազմաթիվ գիտելիքներ՝ ժամանակի մեջ առաջադիմացված մշակույթներում և վերադարձված գիտելիքներու տալիս հանդ բազմությունը։ Այն իրար է միանում արարվող շարժակազմը և նկարագրելու ենթադրությունները բարձր ու հասարակ պարզածրություն, որը նոր այլևս չարադրվում է։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

19 Feb, 08:48


Զգուշավոր լավատեսություն

ԱՄՆ-Ռուսաստան ընթացող բանակցություններում, որոնց վրա սևեռված է ամբողջ աշխարհի ուշադրությունը, կարևոր են նաև դետալները։

Այդ կարևոր դետալներից մեկն, ըստ իս, այն է, որ Թուրքիան փաստացի զրկվել է ուկրաինական հակամարտությունում չեզոք երկրի, հետևաբար նաև միջնորդի կարգավիճակից։ Հիշեցնեմ, որ 2022-2023-ին հենց Անկարան էր գլխավոր միջնորդը, ինչից զգալիորեն օգտվում էր Էրդողանը՝ լուծելով իր խնդիրները։

Այժմ իրավիճակը փոխվել է։ Թուրքիան զիջել է իր դերը Սաուդյան Արաբիային, որտեղ և տեղի ունեցան ԱՄՆ-ՌԴ բանագնացների հանդիպումը, ինչպես նաև, ամենայն հավանականությամբ, շուտով տեղի կունենա նախագահներ Թրամփի ու Պուտինի առաջիկա հանդիպումը։

Եթե պարզեցնենք, ապա սա լավ լուր է, քանի որ զրկում է Թուրքիային արտաքին քաղաքականության հարցերում մանևրելու լայն դաշտից, ինչպես նաև վկայում է ՌԴ համար վերջինիս դերի նվազման ու երկկողմ հարաբերություններում առկա լարվածության մասին։
Այս ամենը՝ համադրված այլ մի շարք փաստերի հետ, փոքր լավատեսության հիմք է տալիս Հարավային Կովկասում Թուրքիայի դերի համեմատաբար սահմանափակման առումով։

Իհարկե, սա չի նշանակում, որ մեր սպառնալիքները կվերանան ինքնաբերաբար։ Սակայն դրանց դիմադրելու հնարավորություններն են մեծանում, որից պետք է օգտվեն ազգային ուժերը։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

19 Feb, 07:02


Հայաստանի պետությունը պատասխանատվություն է կրում Արցախի բոլոր բնակիչների առաջ, քանի որ ավելի վաղ ստանձնել է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի դերը։

Հետևաբար, Հայաստանի կառավարությունը պարտավոր է կենսական պայմաններ ապահովել 2020-2023 թվականների ընթացքում բռնի տեղահանված բոլոր Արցախցիների համար։

Նիկոլից հետո այս ծրագիրն ենք կյանքի կոչելու Հայաստանում.

1. Անվճար բնակարան ընտանիքի անդամների թվին համապատասխան մակերեսով։ Սակայն խոսքը ոչ թե ինչ-որ անհասկանալի սերտիֆիկատների մասին է, այլ բնակարանների խմբային բաշխում ըստ Արցախում ապրած վայրերի։ Օրինակ, Ասկերանի վերին ենթաշրջանի բնակիչներին իրար մոտ լինելու հնարավորությամբ բնակարաններ, Սարսանգի ջրամբարի շրջակայքի գյուղերի բնակիչներին' միմյանց մոտ բնակարաններ և այլն։ Դա նաև հնարավորություն կտա պահպանել Արցախի բարբառը և սովորույթները։

2. Հայաստանից արտագաղթած, սակայն վերադարձող և մեկ տարվա ընթացքում առնվազն 9 ամիս ՀՀ -ում բնակվող Արցախցիները ևս կկարողանան օգտվել անվճար բնակարանի իրավունքից։

3. ՀՀ լիիրավ քաղաքացիություն բոլոր Արցախցիներին' պահպանելով Արցախում ունեցած գույքային և այլ իրավունքները։ ՀՀ -ում բնակվող Արցախցիների տվյալները գեներացվեկու են ավտոմատ կերպով' Արցախի միգրացիոն ծառայության տվյալների հիման վրա, իսկ արտագաղթած Արցախցիները պետք է դիմում գրեն քաղաքացիության համար։

4. Բռնի տեղահանվածի անժամկետ կարգավիճակ բոլոր Արցախցիներին' մինչև Արցախի նկատմամբ իրավունքների վերականգնում։

5. Արցախի կառավարության, ԱԺ -ի և ՏԻՄ մարմինների պահպանում։

6. Արցախի ՊԲ լավագույն ծառայողներին ՀՀ զինված ուժերում ներգրավելու առաջնահերթություն։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

18 Feb, 09:16


Վարորդը նաև հսկիչ չէ․ շարունակել բոյկոտը
————————

Որքան շատ են քաղաքային իշխանությունները և նրանց կից քարոզիչները խոսում այն մասին, որ քաղաքային տրանսպորտի գնի թանկացման դեմ բոյկոտը չի կայացել, այնքան շատանում են տեղեկություններն այն մասին, որ ավտոբուսների մեջ «լցրել» են քաղաքապետարանի աշխատակիցներին, որոնք վարորդների հետ միասին կռիվ են տալիս բոյկոտող քաղաքացիների դեմ։ Բա թե բոյկոտը չի կայացել, ինչու՞ եք խառնվել իրար։

Կան դեպեր, երբ վարորդը լկտի պահվածք է դրսևորում։ Կան դեպքեր, երբ վարորդին քաղաքապետարանի աշխատակիցները հրահանգում են չվարել ավտոբուսը կամ տրոլեյբուսն այն դեպքում, երբ քաղաքացիները բոյկոտում են ու չեն վճարում։

Սրանք բոլորն ապօրինություններ են։ Այդ ապօրինությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ բոյկոտը մեծ մասշտաբների է հասել։ Նույնիսկ քաղաքապետարանի ներկայացրած թվերով։ Այսպես, եթե 31.01 – 06.02 ընկած ժամանակահատվածում օրական միջին ուղևորահոսքը կազմել էր 206․000, ապա փետրվարից 7–ից մինչև փետրվարի 13–ն օրական միջին հոսքը կազմել է շուրջ 201․000։ Եվ սա այն դեպքում երբ թմբկահարում են, թե, իբր, հսկայական փաթեթներ են վաճառել։

Այս թվերը ցույց են տալիս, որ բոյկոտողների քանակը կազմում է ընդհանուրի 2/3-ը («Թել սելի» հետ պայմանագրում ֆիքսված է ուղևորահոսքի 600.000 թիվը)։ Եթե այդպես չլիներ, ապա քաղաքապետարանից ջղաձիգ շարժումներ չէին անի, վարորդներին չէին դրդի ապօրինության։ Փաստորեն, հիմա քաղաքապետարանն ու վարորդներն են տրանսպորտի կոլապս առաջացնում՝ չվարելով տրանսպորտային միջոցը։ Այս ամենը հուշում է, որ բոյկոտը պետք է հետևողականորեն շարունակել և մեծացնել ճնշումը։

Ի դեպ, վարորդը պետք է իմանա, որ սովետական ժամանակների «Իկառուսի» ղեկին չի նստած, երբ վարորդը նաև հսկիչ էր։ Վարորդը մեր օրերում հսկիչ չէ և եթե քաղաքապետի պաշտոնում հայտնվածը, Նիկոլ Փաշինյանն ու մյուսները նրան հրահանգում են հսկել, թե ով է վճարում, իսկ ով՝ ոչ, ապա դա ապօրինություն է։ Բայց անկախ ամեն ինչից չպետք է շեղվել գլխավոր թիրախից ու թանկացման դեմ պայքարը չվերածել ուղևոր–վարորդ ֆիզիկական բախման։ Եթե վարորդը չի վարում կամ ենթարկվում է քաղաքապետարանի աշխատակցի ապօրինի հրահանգներին, ապա պետք է տեսանկարահանել այդ ապօրինությունների մասնակիցներին ու գցել համացանց, որպեսզի վարորդները հասկանան, որ հանրային պարսավանքի կենթարկվեն։ Վիճաբանություն պետք չէ։ Մեր թիրախը վարորդը չէ։ Մեր թիրախում անհիմն թանկացումն է և թանկացնողները։


«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

17 Feb, 20:32


ԱՄՆ -ն և Ռուսաստանը գնում են կոնկրետ և կտրուկ քայլերի 6-րդ աշխարհակարգին վերջնական տեսք տալու առումով։

Սաուդյան Արաբիայում արդեն ընթանում են երկու գերտերությունների ԱԳ նախարարների հանդիպումները, որոնց արդյունքում կլինեն հստակ ու գործնական պայմանավորվածություններ։

Դա Թուրքիայի համար մեծ ձախողում է, ուստի Էրդողանը փորձում է ամեն կերպ խանգարել։

Բացի նրանից, որ Անկարա է հրավիրվել Ուկրաինայի նախագահը, չեմ բացառում, որ Սաուդյան Արաբիայում կարող է մահափորձ լինել բանակցողներից մեկի նկատմամբ։

Թուրքական հատուկ ծառայությունները միշտ այդպես են աշխատել կարևոր բանակցությունները ձախողելու համար։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

17 Feb, 16:20


ԱԱԾ -ից հեռախոսս վերջապես տուն եկավ...

2021-ի հուլիսի 29-ին ԱԱԾ -ն պատերազմի մասին վկայի կարգավիճակով հարցաքննությանս ժամանակ բառացիորեն խլեց իմ անձնական բջջային հեռախոսը' անհիմն պատճառաբանությամբ, իբր թե մեջը հանցագործությունների մասին գրագրություն են փնտրում։

Ես հասկանում էի, որ իմ հեռախոսի ապօրինի, առանց դատարանի որոշման առգրավման առերևույթ նպատակը հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի տված տեղեկություններն էին Ադրբեջանի հետ Նիկոլի գործարքի և Արցախի հանձնման պլանի վերաբերյալ։

ԱԱԾ -ում, սակայն, չգիտեին, որ այդ տեղեկատվություններն ու ձայնային հաղորդագրությունները ես նախապես կրկնօրինակել ու ներբեռնել էի' փոխանցելով վստահելի մարդու։

Ու երբ հեռախոսիս առգրավելուց հետո Լապշինը ցինիկաբար հրաժարվեց իր խոսքերից, երևի մտածում էր, թե ես այլևս ապացույցներ չունեմ։

ԱԱԾ քննիչ ոմն Խալաթյան երդվում էր, թե 3 օրից կվերադարձնի հեռախոսս։ Սակայն այդ 3 օրը դարձավ 3 տարի, 6 ամիս, 20 օր։ Երդումով խոստացված 3 օրվա փոխարեն ԱԱԾ -ն, հետո նաև ՀՔԾ -ն ուղիղ 1300 օր պահեցին հեռախոսս։

Այդ ընթացքում մանրամասն ուսումնասիրել են իմ կապերը։ Շատ մարդիկ վախից հեռացել են իմ շրջապատից, ինչի համար ես ուրախ եմ, քանի որ ցռան վերգոներ չեմ ուզում։ Ոմանք դավաճանել են մեր ընկերությանը, ինչը ևս ավելի է զտել իմ շրջապատը։ Հարցաքննության են կանչել նույնիսկ իմ տանը գազի կաթսա նորոգող վարպետին։ Ու հիմա ԱԱԾ-ն ու ՀՔԾ -ն իմ հեռախոսը վերադարձնում են, թե կներեք, հանցակազմ չկա։

Ես քննիչներին մի հարց եմ տվել' արդյո՞ք այդքան դժվար է հեռախոսի մեջ ձայնագրիչ (ժուչոկ) դնելը, որ 3.5 տարի պահեցին։ Միջին գիտելիքների տեր մասնագետի համար դա 1 ժամվա գործ է։ Բայց միևնույն է, ԱԱԾ -ից դուրս եկած հեռախոսն արդեն չեմ օգտագործելու։

Տանս գազի կաթսայում էլ ժուչոկ չկա... իսկ ես չեմ դավաճանի իմ հայրենիքին, որքան էլ դյութես, օ Նիկոլ...

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

17 Feb, 08:43


Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղի կենտրոնական 1կմ երկարությամբ ճանապարհը 2024-ի դեկտեմբերին ՔՊ-ական իշխանությունը հապշտապ, անձրևի տակ ասֆալտ արեց։ Տեղի բնակիչները բողոքում էին, որ մի քանի տարի առաջվա հաստ շերտով ասֆալտը քանդել են, տեղը բարակ ասֆալտի շերտ փռել՝ առանց մազութի և գուցե նաև առանց ներքևի անհրաժեշտ այլ շերտերի։

Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ ոմն Լյուդվիգ Գյուլնազարյանի ուղիղ հսկողությամբ ասֆալտապատումը պետական բյուջեի վրա նստել է առնվազն 56 մլն դրամ։

Ասֆալտն ավարտելուց օրեր անց որոշ հատվածներում այն սկսել է քանդվել։ Նորակերտ գյուղի որոշ բնակիչների հետ չափել ենք ասֆալտի շերտի հաստությունը, որը չի գերազանցում 2,5 սմ-ը։

Փարաքարի համայնքապետարանից հունվարի 9-ին պահանջել ենք տրամադրել ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների տեխնիկատնտեսական փաստաթղթերը, որպեսզի հասկանանք, թե ինչքան է նախատեսված ասֆալտային շերտի համար, ինչ ուրիշ շերտեր պիտի լինեն և այլն։

Օրենքի ակնհայտ խախտումներով Փարաքարի համայնքապետարանը արդեն 25 աշխատանքային օր է՝ չի տրամադրում այդ փաստաթղթերի պատճենները, մինչդեռ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է առավելագույնը 5 աշխատանքային օր։

«Արարատյան պետություն» ՀԿ-ն դիմել է վարչապետի աշխատակազմ՝ իր ենթակա մարմնին օրենքի դաշտ բերելու պահանջով և նշել, որ կա կոռուպցիայի հիմնավոր կասկած։

Մեր պահանջը փոխանցվել է ՏԿԵ նախարարություն, որն էլ այն փոխանցել է Արմավիրի մարզպետին։

Որքան հասկանում եմ՝ Նորակերտի ասֆալտը մեծ ոսկոր է դառնալու Փարաքարի ՔՊ-ական համայնքապետարանի համար։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

17 Feb, 06:01


Ինչպես են Նիկոլի ու Ալիևի համար աշխատում շուն դոգն ու հրեա Լապշինը.

Հասկանում եմ, որ այսպիսի վերնագիրը բուռն արձագանք կստանա բազմաթիվ հայերի մոտ, հատկապես դոգի այլասերված հայհոյանքից սեռական հաճույք ստացողների և Լապշինին լսող և իրենց առաջադեմ համարող միամիտների։

Եթե այսքանը հասցրիք կարդալ, կկարդաք նաև շարունակությունը։

Դոգը ժամանակին Հայաստանում եղել է ռազմական ոստիկանության ծառայող ու ահավոր շատ վատություններ է արել հայ զինվորներին։ Այն զինվորներին, որոնց մենք բոլորս անվանում ենք մեր պարծանքը։ Այդ դոգը տարիներ շարունակ նվաստացրել է շարքային հայ զինվորներին։

Սրա մանրամասներին էլի կանդրադառնամ։ Բայց այժմ ասեմ, որ փախչելով ԱՄՆ' այս սրբապիղծ կենդանին սկսել է եթերում աջ ու ձախ բոլորին հայհոյել ու գրավել ցածր մակարդակի մարդկանց սրտերը։

2023-ի սեպտեմբերին Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ այդկերպ դոգը կարողացավ իր կողմը գրավել այն մարդկանց, ովքեր հիասթափվել էին Նիկոլ Փաշինյանից, բայց չունեին այնքան գիտակցական մակարդակ, որ հասկանան' այլասերված հայհոյանքը, ուրիշի ընտանիքին հայհոյելը, սեփական երեխաների ներկայությամբ հայհոյանք լսելը վատ բան է, անբարոյականություն է։

Ու քանի որ որոշակի քանակի ձայն հավաքել էր դոգի կուսակցությունը, գործարքի գնաց Նիկոլի հետ ու ՔՊ -ին հենց դոգի օգնությամբ դարձրին Երևանի իշխանություն։ Չմոռանանք, որ դոգը ինքն էր հայտարարել, թե թույլ չի տա նախկինների վերադարձ' մատնանշելով Հայկ Մարությանին և Անդրանիկ Թևանյանին։

Ու քանի որ դոգի իրական դեմքը բացվեց, որոշվեց Նիկոլի համար աշխատանքի հաջորդ մեթոդը։ Դոգը հրաժարվեց իր "Հանրային ձայն" կուսակցությունից իբր թե իրեն դավաճանելու համար ու հիմնեց նոր "դոկ" անունով կուսակցություն, որպեսզի նույն խաղը խաղա համապետական խորհրդարանական ընտրություններում։

Մարդիկ էլ լսում են դոգի հայհոյանքը Նիկոլի հասցեին ու մտածում, թե որ հայհոյում է, ուրեմն իրոք ընդդիմադիր է։ Բայց մարդիկ չեն հասկանում, որ դոգի ու Նիկոլի նմանները որևէ խնդիր չունեն, երբ իրենց հասցեին հայհոյանք է հնչում։ Դրանք պատրաստ են վաճառել ամեն ինչ հանուն իրենց պաշտոնի ու շահի։

Հիմա Լապշինի մասին։

Այդ հրեա տղան ոչնչով հայտնի չէր մինչև 2016-ի դեկտեմբեր, երբ Բելառուսում նրան իբր թե ձերբակալեցին ու հանձնեցին Ադրբեջանին' Արցախ այցելելու համար։ Ամբողջ հայկական մեդիադաշտը, հասարակական, քաղաքական գործիչները (այդ թվում' ես) ոտքի կանգնեցին Լապշինին աջակցելու։ Ամիսներ անց Ադրբեջանի նախագահի հրամանով նրան բաց թողեցին։

Տարածվեց պատմություն, թե Ադրբեջանի բանտում երկու անգամ Լապշինին փորձել են սպանել, բայց նիհար ու դալուկ այդ տղան համառորեն չի մեռել։ Մեկ ժամից ավելի խեղդել են, բայց չի խեղդվել։ Բանտախցում կախել են, մոտ մեկ ժամ կախված մնացել է, բայց չի մահացել։ Այդպես "հրաշքով" փրկված Լապշինին հանձնում են Իսրայելին, այնտեղ նրա հետ կապի են դուրս գալիս այդ երկրի հատուկ ծառայությունները, պարզում, որ Լապշինին Ադրբեջանի բանտում կտտանքների են ենթարկել։

Հետո Լապշինը ավելի արժանահավատ լինելու համար դիմում է ՄԻԵԴ ու հաղթում դատը, իսկ հայերին ավելի սիրելի լինելու համար Ադրբեջանից պահանջում, որ մոտ 30.000 դոլար տուգանքը վճարի Արցախբանկի իր հաշվեհամարին։

Զարմանալի է, որ մինչև հիմա Ադրբեջանը կարծես չի վճարել Լապշինի այդ տուգանքը։

Հետաքրքիր է, իսկ Լապշինի աշխատավարձը ժամանակին վճարու՞մ է Ադրբեջանը։

Հետո Լապշինը եկավ Հայաստան ու սկսեց ավելի հաճախ մեկնել առաջնագիծ, նկարել սահմանամերձ բնակավայրերն ու ռազմավարական նշանակության ճանապարհները։ Դրանց մասին չգիտես ինչպես, հաճախ տեղեկություններ են ունենում Ադրբեջանի հատուկ ծառայությունները։ Տեսնես որտեղի՞ց։

Ու հետաքրքիրն այն է, որ Լապշինը թաքուն չի անում այդ ամենը, այլ հայերի ձեռքերի վրա։

Հերոս հրեա լրտեսը։

Այսպես Ադրբեջանին հայհոյելով' Լապշինն իրականում տեղեկություններ է հավաքում Հայաստանում ու փոխանցում Ադրբեջանին։ Ճիշտ նույնկերպ, ինչպես Նիկոլին հայհոյելով' դոգը իր կողմն է գրավում Նիկոլից հիասթափված մարդկանց ու նրանց կրկին օգտագործում Նիկոլի համար։

Մի օգտագործվեք։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

16 Feb, 23:37


2024-ի նոյեմբերին երբ ներկայացնում էի Ռուսաստանի ու ԱՄՆ -ի մոտալուտ հաշտության սցենարը, շատերը համարում էին կանխատեսում կամ գուշակություն։ Այնինչ ընդամենը պետք էր հասկանալ Թրամփի ու Պուտինի քաղաքական թիմերի նպատակները, կարդալ միջազգային մամուլ և տեսնել զարգացումները, որպեսզի հասկանաս, թե ինչ է սպասվում աշխարհին ամիսներ անց։

"Թրամփը դարձավ ԱՄՆ նախագահ, իսկ դա նշանակում է, որ 2025-ի հունվարի 20-ից հետո ԱՄՆ -ն համաձայնության կգա Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցում և կկիսեն այդ երկիրը' զոհաբերելով մի ամբողջ ժողովրդի։ ԱՄՆ -ն նաև կպայմանավորվի Կովկասի առումով, համենայն դեպս Հայաստանը և Վրաստանը' Ռուսաստանին, Ադրբեջանը' ԱՄՆ -ին։ Չմոռանանք, որ միլիարդատեր Թրամփը հսկայական բիզնեսներ ունի Ադրբեջանում և Թուրքիայում"։ https://www.facebook.com/share/p/1ACYCoocS8/

Այս տողերը գրել էի 2024-ի նոյեմբերի 6-ին, ինչից հետո բազմաթիվ քաղաքագետներ ու քաղաքական գործիչներ սկսեցին ծաղրել, թե ուկրաինական պատերազմը դեռ երկար է տևելու, իսկ Թրամփը Ռուսաստանի թիվ մեկ թշնամին է հռչակվելու։

Հիմա նույն այդ մարդիկ հայտարարում են, թե իրենք վաղուց գիտեին, տեսնում էին ռուս-ամերիկյան մերձեցումը։ Գիտեին, երևի դրա համար էլ ամերիկյան ընտրությունների ժամանակ ակտիվ աջակցում էին Դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսին, իսկ ԱՄՆ -ում ՀՀ դեսպանությունն էլ իմանալով էր Թրամփի մրցակիցների հետ հատուկ արտահայտված բարեկամություն անում։

Հիմա Հայաստանի կառավարությունը անհարմար ու տհաճ իրավիճակում է, երբ որևէ գերտերություն պաշտոնական որևէ ընդունելություն չի կազմակերպում, իսկ ԱՄՆ այցի ժամանակ նույնիսկ որևէ չնչին պաշտոնյա դիմավորելու չգնաց Նիկոլ Փաշինյանին։

Առաջիկա շաբաթներին Նիկոլը մեծ քանակի ռուսական օճառի կարիք է ունենալու' տեսնելով Պուտինի ու Թրամփի ակտիվ համագործակցություն և հստակ պայմանավորվածություններ աշխարհը կիսելու առումով։ Ու կասկածից վեր է, որ ԱՄՆ-ն իր շահերի մեջ չի տեսնում մեր տարածաշրջանը։ Իսկ եթե ԱՄՆ-ն հետաքրքրված չէ, մնում են Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը։ Ռուսների ատող Նիկոլը ենթադրաբար շուտով կզոհաբերի նաև հակառուս իշխանական մանկլավիկներին։

Սա էլ փորձեք ծաղրել, բայց հիշեք, երբ Նիկոլը դառնա Պուտինի ամենամեծ երկրպագուն, չասեք, թե գիտեիք։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

16 Feb, 11:07


Միշտ կարելի է կողքից նայել ու վերլուծել այս կամ այն իրադարձությունը, գնահատել իրավիճակները և թանկարժեք խորհուրդներ տալ, ու հետո բոլորին մեղադրել, թե ինչու չեն անում իր ասածները։

Ճգնաժամային ժամանակներում ճառ ասողները շատ են, շատ-շատ։ Այդպիսի մարդկանց հետ ես միշտ բանավիճում եմ, թե մի ասեք' ինչ պետք է արվի, ինքներդ արեք դա։

Փողոցում մեկի հետ քայլում էի, անընդհատ բողոքում էր ժողովրդի անտարբեր ու անհոգ, անպատասխանատու վիճակից։ Մեր դիմացը գետնին աղբի փոքրիկ տոպրակ էր գցած։ Դա էլ մատնացույց անելով, թե ինչքան անտարբեր են մարդիկ հայրենիքի նկատմամբ, որ այսպես փողոցում աղբ են թափում, անցավ այդ աղբի կողքով։ Հարցնում եմ' իսկ դու սրտացա՞վ ես։ Եթե այո, ինչո՞ւ ինքդ չվերցրիր։ Պատասխանում է, եթե ես չեմ գցել, ինչո՞ւ ուրիշի աղբը ես թափեմ։

Ինքս հետ դարձա, վերցրի աղբով լի տոպրակը և մի քանի քայլ այն կողմ աղբամանը գցեցի։ Զարմանքով նայում էր։

Ասում եմ' դու էլ ես ճառ ասող, անտարբեր ու անպատասխանատու քո հայրենիքի առաջ, որովհետև քոնը չհամարեցիր այս փողոցի մաքրությունը։ Իմ արժանապատվությունը չի նսեմացվում, երբ ես ուրիշի գցած աղբը վերցնում տանում եմ աղբաման։

Նույնկերպ շատերը բողոքում են տրանսպորտի ուղեվարձի թանկացումից ու իշխանության թալանից, բայց ավտոբուս նստելիս վճարում են 150 դրամ' ամաչելով պայքարել իրենց իրավունքների, ընդհանուր շահի համար։ Չեն պաշտպանում պայքարող մարդկանց' սոցիալական ցանցերում մարդկանց մեղադրելով ոչ սկզբունքային լինելու համար։

Շատերը տեսնում են, ամեն տեղ հայտարարում են, որ բանակի առաջնագիծը կահավորման կարիք ունի, բայց երբ ասում ես' օգնեք, քողարկիչ ցանցեր տանենք զորքին, որ ավելի ապահով լինի թշնամու աթս-ներից ու դիպուկահարներից, միանգամից բողոքում են, թե պետությունը չի անում, մենք ինչո՞ւ անենք...

Մենք ինքներս նախ պիտի պատասխանատվություն զգանք մեր հայրենիքի առաջ, որ իրավունք ունենանք ուրիշներից պահանջել։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

15 Feb, 22:05


Մարդիկ հաճախ են ինձ հարցնում Նիկոլ Փաշինյանի վարքագծի մասին։ Թե ինչ է ասում ու անում այդ մարդը։ Արդյո՞ք նա հոգեպես հավասարակշիռ վիճակում է և արդյո՞ք նրա քայլերը ավելի խորքային նպատակներ չունեն։

Ես ունեմ մեկ պատասխան։

Թողնենք, թող ինքն իրեն մինչև վերջ փչացնի, իսկ մենք զբաղվենք մեր ծրագրերով։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

15 Feb, 13:55


Մտածելու համար.

1. Վստա՞հ եք, որ Բելառուսում բնակվող հայ աղջնակին ձերբակալել են։

2. Եթե ձերբակալել են, վստա՞հ եք, որ դա եղել է Ադրբեջանի պահանջով։

3. Եթե ամեն դեպքում ձերբակալել են Ադրբեջանի պահանջով, այդ աղջիկը չգիտե՞ր, որ Բելառուսի իշխանությունը համագործակցում է Ադրբեջանի հետ և այնտեղ իր համար անվտանգ չէ։

4. Եթե գիտեր, ի՞նչ է նա ասել Ադրբեջանի մասին, որ կարող էր պատճառ դառնալ հետապնդումների։ Արդյո՞ք նա այնպիսի վտանգ է ներկայացրել Ադրբեջանի համար, որ դիմեին այդպիսի քայլի։

5. Աշխարհի տարբեր երկրներում ամեն օր բազմաթիվ հայերի են ձերբակալում տարբեր պատճառներով։ Արդյո՞ք պիտի բոլոր այդ ձերբակալությունների մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել ու տարածել որպես Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից հալածանք։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

15 Feb, 11:21


Վաղ առավոտից Հայաստանում նորից տեղեկատվական տեռոր է անում հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ մարդկանց հաղորդելով Բելառուսում հայուհի բլոգերի ձերբակալման մասին։

Չկա ոչ մի պաշտոնական կամ գոնե կիսապաշտոնական տեղեկատվություն։

Միայն Լապշինի գրածն է, այն էլ՝ ոչ պաշտոնական տեղեկություններին հղում տալով։ Ու կրկին հիստերիա է առաջացրել հրեա Լապշինը, թե մարդուն ձերբակալել են Ադրբեջանի պահանջով։

Հայերն էլ աղմուկ-աղաղակ են բարձրացրել, թե կրկին մեզ նվաստացնում են, դրսում մեզ համար այլևս անվտանգ չէ։
Իսկ եթե այդ աղջիկը բոլորովին այլ պատճառով է ձերբակալվե՞լ։ Իսկ եթե ընդհանրապես չի ձերբակալվե՞լ, այլ Լապշինի հետ համաձայնության է եկել իրենց անվան շուրջ սկանդալ բարձրացնել ու այդկերպ մեծացնել լսարանը։

Կասկածո՞ւմ եք, որ հրեա բլոգեր Լապշինը այդպիսի ստորության ընդունակ է։

Աչքի անցկացրի այդ աղջկա՝ Բելլայի տեսանյութերը։ Սովորական, միջակ գիտելիքների տեր մի սիրունիկ աղջիկ է, որը սիրում է հայհոյանքով խոսել։ Հայհոյում է ադրբեջանցիներին, պակիստանցիներին, շատերին։ Իսկ ինչո՞վ է նա օգտակար լինում հայկական շահերին, կամ ինչո՞վ է վտանգավոր Ադրբեջանի համար։ Հայհոյելո՞վ։

Լապշի՞նը ինչ է արել Ադրբեջանի դեմ։ Այդպես սկզբունքորեն պայքարում է, ու ադրբեջանցիները չե՞ն կարողանում նրա հարցերը լուծել իրենց դաշնակից Իսրայելում։ Դուք լուրջ ե՞ք․․․

Մի քիչ տրամաբանեք։

Վաղը եթե հայտնի դառնա, որ Բելառուսում բնակվող ոմն Բելլայի ձերբակալման լուրը կեղծ է, կամ նրան ձերբակալել են ինչ-որ արգելված բան անելու համար, օրենք խախտելու համար, ապա բաց են թողել, անպայման գրանցեք ձեր որևէ տետրում ու հաճախ կարդացեք, որ հետո Լապշինի նման սրիկաների հայտարարություններին չհավատաք ու հետո հիմար վիճակում չհայտնվեք, ինչպես մի քանի ամիս առաջ մի խումբ հայ փաստաբաններ հայտնվեցին հիմար վիճակում, երբ վազեցին օդանավակայան՝ Լապշինին իբր թե Ադրբեջանին արտահանձնելուց փրկելու, այնինչ որևէ նման բան չկար, ու Լապշինը հերթական ստերն էր տարածում։

Մեկ անգամ ստախոսին խաբվելը միամտություն է, երկու և ավելի անգամ խաբվելը՝ հիմարություն։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

14 Feb, 09:30


Շատ ճիշտ հարցադրումներ է անում պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ հերթական անգամ բարոյական ու քաղաքական ապտակ հասցնելով նեկրոֆիլին։

Իսկ ժողովուրդը պարբերաբար ծեծում է իշխանության դուռը, բայց այդ ժողովրդի վրա կրակում են նրանք, ովքեր բավարարում են նեկրոֆիլի ցանկությունները։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

13 Feb, 05:34


Հատուկ դասընթաց լրագրողների համար․

Պատերազմի ժամանակ լրագրողների ճիշտ աշխատանքը կարևոր դեր է կատարում ինչպես մարտական գործողություններում սեփական բանակին չվնասելու, այնպես էլ ժողովրդին օգտակար տեղեկություններ տալու առումով։

Եթե ռազմի դաշտում զինվորականներից է կախված պատերազմի ելքը, ապա թիկունքում արդյունավետ և ճիշտ աշխատանքը, ժողովրդի կարգապահությունը, խուճապի չմատնվելը և ժամանակին բանակին օգնության հասնելը կախված է լրատվամիջոցների ճիշտ աշխատանքից։

Միաժամանակ լրագրողների աշխատանքից է կախված նաև պատերազմը կանխելը։

«Արարատյան պետություն» ՀԿ-ն մարտ ամսվա ընթացքում կազմակերպում է հատուկ դասընթաց լրագրողների համար՝ «ինչպես լուսաբանել պատերազմը՝ չվնասելով բանակին» թեմայով։

Լրագրողների հետ զրուցելու են, տեղեկություններ և ուղեցույցներ և անհրաժեշտ գիտելիքներ տալու են ոլորտային մասնագետներ և զինվորականներ։

Դասընթացին կարող են մասնակցել ինչպես գործող, այնպես էլ ուսանող լրագրողները։

Հետաքրքրվողներին խնդրում եմ դիմել անձնական նամակով։ @Nhokhikyan

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

12 Feb, 17:58


Ինչո՞ւ է Ալիևը խոսում ադրբեջանական համայնքի մասին և ի՞նչ է Ադրբեջանի առավելագույն ճնշման քաղաքականությունը, ինչպե՞ս դիմակայել և դիվանագիտական դաշտում հաղթել Ադրբեջանին։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

12 Feb, 14:34


Հազարամյակների ճանապարհ անցած բոլոր ազգերն են ժամանակի ընթացքում կորցնում միասին առաջ գնալու ուղին ու հաճախ սայթաքում, որոշները մահվան ճամփին են հայտնվում ու դանդաղ անհետանում պատմության բեմից։ Բայց եթե մենք այսօր կարողանանք կյանքի կոչել ազգային գաղափարն ու ծրագիրը՝ Արարատյան արժեքների հիմքի վրա, ապա վաղը կունենանք մեր հույսի ու լույսի հայրենիքը։ 

Ապագայի հիմքը պետք է դրվի ներկայում։ Դա կոչվում է պլան։ Առանց դրա աշխարհում ոչ մի բան չի կարող լավ լինել։ 18-րդ դարի գերմանացի գիտնական Գեորգ Լիխտենբերգի այս նշանաբանով պիտի առաջ գնաս, որպեսզի ապագայում՝ մեր նախանշած երազանքների երկրում, ունենանք այն, ինչ պլանավորում ենք այսօր։ 

📚 ՀԱՏՎԱԾ «ԱՐԱՐԱՏՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԳՐՔԻՑ

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

12 Feb, 12:33


Երևանի քաղաքային ավտոբուսների ցանցից մինչև թանկացումը օրական օգտվում էր 500-550 հազար ուղևորահոսք։ Դա բազմիցս հայտարարել է ՔՊ-ի կառավարող թիմը, ավելի հստակ՝ Երևանի փոխքաղաքապետ ոմն Սուրեն Գրիգորյան։

Երևանի քաղաքապետարանի «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանի հրապարակած պաշտոնական տվյալներով՝ 2025թ․ փետրվարի առաջին տասնօրյակում՝ ուղեվարձի թանկացումից հետո, Երևանում օրական հավաքվում է միջինը 206 հազար մարդու ուղեվարձ, ինչը 2,5 անգամ պակաս է նախկինում եղած թվերից։

Դա, իհարկե, չի նշանակում, որ հիմա օրական 206 հազար անգամ են օգտվել տրանսպորտից։ Դա նշանակում է, որ 206 հազար անգամ են վճարում ուղեվարձը, իսկ մոտ 344 հազար անգամ բոյկոտել ու չեն վճարում թանկացած ուղեվարձը։

Սրանք հասարակ հաշվարկներ են՝ հիմնված չոր փաստերի վրա։

Երևանի տրանսպորտը չի կարող թանկանալ, ուստի կառավարությունը ստիպված գնալու է զիջումների։ Տեսնենք, թե Նիկոլն ինչպես է զոհաբերելու Տիգրան Ավինյանին։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

11 Feb, 12:36


Երբ ես տարիներ շարունակ ասում եմ, որ Ադրբեջանը և Թուրքիան չեն կարող իրական դաշնակից լինել Ռուսաստանի համար, հաճախ ոմանք հակադարձում են, թե այդ երկրներն ունեն ընդհանուր շահեր։

Շահերը կարող են որոշակի ժամանակ համընկնել, բայց դրանք իրավիճակային են և չեն կարող երկարաժամկետ լինել։

Թուրքիան ու Ռուսաստանը պատմական մրցակիցներ են, որը 13 մեծ պատերազմի պատճառ է դարձել։ Ռուս-թուրքական գրեթե բոլոր պատերազմները եղել են Սև ծովի ավազանին ու Կովկասին տիրանալու համար։ Հիմա էլ այդ երկու երկրները մրցում են նույն տարածքների համար։ Նրանք երբեմն կարող են ժամանակավոր համագործակցել, սակայն դա տևում է այնքան, քանի դեռ տարածաշրջանում կան այլ մրցակիցներ։ Հենց Ռուսաստանն ու Թուրքիան մնում են միայնակ, կրկին գլուխ է բարձրացնում պատմական մրցակցությունը։

Ադրբեջանը Թուրքիայի արբանյակն է, հետևաբար մենք պարբերաբար տեսել ու առաջիկայում էլ տեսնելու ենք Ադրբեջանի վարքագծի փոփոխություն Ռուսաստանի նկատմամբ։ Ու չզարմանաք, եթե տեսնեք նաև Ադրբեջանի թշնամանք Ռուսաստանի նկատմամբ։ Այլ հարց է, որ ցավոք, ռուսական քաղաքականությունը մարտավարական է՝ գերադասելով կարճաժամկետ պլանավորում։ Թուրքիայի քաղաքականությունը ռազմավարական ու երկարաժամկետ է։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

09 Feb, 20:22


Արարատյան արժեքների կրթական հիմնադրամի մշակած հայրենաճանաչողական խաղն արդեն նաև Wildberries-ում է։

319611195 արտիկուլով կարող եք խաղը պատվիրել ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում և ստանալ հայրենիքի մասին աշխարհագրական, պատմական, գեղարվեստական բազմաթիվ տեղեկություններ։ Լավ ժամանակ անցկացնել մտերիմների հետ։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

09 Feb, 17:48


1991թ․ անկախության հռչակումից հետո Հայաստանի սխալ կառավարման և ազգային պետության կառուցման ընթացքից շեղվելու հետևանքով պետությունը հայտնվել է ժողովրդագրական, սոցիալական, տնտեսական, կրթական, ռազմական ու ընդհանուր կառավարման աղետի առաջ, ինչի հետևանքով երկրում գլուխ բարձրացրած օտարամոլ և դավաճանական խմբերը թշնամուն հանձնեցին ազատագրված Արցախը, քայքայեցին ազգային բանակը, կրթությունը, տնտեսությունը, կործանման եզրին են հասցրել ամբողջ պետականությունը։

Հայաստանի այսօրվա իշխանության ապազգային գործողությունների հետևանքով մեր երկիրը հայտնվել է անդունդի հատակին, և հիմա արդեն վերևից հողն է լցվում պետականության վրա՝ վերջնականապես թաղելու այն, ուստի մենք պարտավոր ենք նախ գործի լծվել՝ հանելու մեր երկիրը անդունդից, ապա շարժվել զարգացման ու հզորացման ճանապարհով։

Այդ նպատակին հասնելու համար Հայաստանում պետք է կատարվեն արմատական փոփոխություններ՝ բացառելով անցյալի արատավոր, կոռուպցիոն բարքերն ու ներկայի ապազգային, դավաճանական մղումները։

Մենք պարտավոր ենք Հայաստանում արմատախիլ անել թալանն ու դավաճանությունը, իսկ դրա համար երկրում մենք արմատական փոփոխություններ ենք անելու ամենուր՝ պատժելով հանցագործներին և խրախուսելով հայրենիքի համար ջանքեր դրած և պայքարող հայրենակիցներին։

Հայաստանի ներսում և շուրջը տեղի ունեցող աղետաբեր իրողությունները հնարավոր է հաղթահարել միայն արմատական փոփոխություններ կատարելով։ Արմատականությունը քաղաքական ուղղություն է, որը մերժում է կեղծ ու կիսատ բարեփոխումները՝ գերադասելով խնդիրները լուծել հիմնովին։ Մենք պարտավոր ենք հիմքից կառուցել այն համակարգը, որը տեղ չի թողնելու դավաճանական ուժերի ի հայտ գալու, թալանի, կոռուպցիայի, տգիտության ու օտարամալության համար։ Երբ հիմքից ճիշտ է կառուցվում համակարգը, հետագա ընթացքը ևս արդյունավետ է լինում։

Շարունակելի․․․

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

09 Feb, 12:36


🇺🇸🇦🇲 Ի՞նչ է արել USAID-ն

🔷 USAID-ի մասին բացահայտումներից տեղեկանում են, որ այդ կազամակերպությունը ֆինանսավորել է աշխարհի 707 լրատվամիջոցի և ավելի քան 6200 լրագրողների, 279 ՀԿ-ների։ Դրանց մեջ քիչ չեն նաև հայկական լրատվամիջոցներ ու ՀԿ-ներ։

🔷Հայաստանում ԼԳԲՏ-ներին օգնելու և պաշտպանելու համար USAID-ը հասցրել է առնվազն 1,1 մլն դոլար տրամադրել PINK անվանումով ՀԿ-ին, որը հայտնի է իր սկանդալային ու հակահայկական վարքագծով։

🔷 Տարիներ շարունակ մեծ դրամաշնորհներ են ստացել նաև «Հետք» գործակալությունը, Internews-ը, «Մեդիա կենտրոնը», Երևանի մամուլի ակումբը, CivilNet-ը, Factor TV–ն, բազմաթիվ այլ մեդիա և քաղաքացիական կազմակերպություններ։

➡️Մանրամասները կարդացեք վերլուծության մեջ ❗️ամբողջական հոդվածը❗️

🔍🇦🇲 Իմացի՜ր ավելին
FactCheck-ի հետ

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

09 Feb, 07:33


50 տարի առաջ նայելու դեպքում մենք հասկանում ենք, որ 2070 թ.-ին Եվրոպան այլևս չի լինի այնպիսին, ինչպիսին 2022 թ.-ին էր կամ ինչպիսին կլինի 2040 թ.-ին։ Մենք կտեսնենք նոր պետություններով ու նոր քաղաքակրթությամբ աշխարհամաս, որտեղ «Վեստֆալյան» սկզբունքները կլինեն հնացած՝ իրենց տեղը զիջելով նոր, ավելի կոշտ մրցակցային կանոնների։

Հատված՝ «Արարատյան պետություն» գրքից

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

01 Feb, 04:57


Միասնաբար բոյկոտենք Երևանում ուղեվարձի թանկացումը և ոչ մի դեպքում չվճարենք 150 դրամ։

Ես միացել եմ այս նախաձեռնությանը' թույլ չտալու մեր հայրենակիցների հերթական թալանը։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

31 Jan, 07:23


Ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանել է, որ Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգող մարդիկ իրականում Իրանի քաղաքացիներ են։ ԱԱԾ-ն կոչ է արել զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ հրապարակելուց և մեկնաբանություններից:

Հարց ԱԱԾ -ին.

Բա ինչո՞ւ չեք անդրադարձել երևույթին, որ այդ մարդիկ ադրբեջաներեն երգել են Արցախի գրավումն ու հայաթափումը փառաբանող երգ։ Դա՞ էլ է իրականությանը չհամապատասխանող։

Ճշտե՞լ եք, թե ինչու են նրանք հենց ադրբեջաներեն երգել։ Գուցե կա՞պ ունեն Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, գուցե կոնկրետ առաջադրանք են կատարել։

Կարո՞ղ էին արդյոք Իրանի այդ քաղաքացիները Բաքվի կենտրոնում հայերեն երգել։

Ի՞նչ կլինի այն մարդկանց հետ, ովքեր Ադրբեջանում փորձեն երգել Ստեփանակերտին կամ Շուշիի ազատագրմանը նվիրված երգ։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

30 Jan, 19:22


Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգող մի քանի մարդիկ, ամենայն հավանականությամբ, Իրանի հյուսիսում' Թավրիզի շրջանում ապրող թուրքեր են, Իրանի քաղաքացիներ։

Իմ կարծիքով, նրանք կոնկրետ հրահանգ ու գումար են ստացել Ադրբեջանի հատուկ ծառայություններից, որպեսզի այդպիսի բան անեն Երեւանում ու նկարեն։

Տեսանյութում երևում է, որ շտապում են, երգեն ու արագ հեռանան։

Անկախ ամեն ինչից, սա ազգային անվտանգության հարց է և պետք է ստանա կոնկրետ արձագանք անվտանգային մարմինների կողմից։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

30 Jan, 18:26


Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնը հայտնում է, որ մի խումբ մարդիկ Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգել են "Ղարաբաղ" երգը' նվիրված Արցախի բռնակցմանը Ադրբեջանին։

Սա իհարկե, ոչ միայն ազգային արժանապատվության, այլև ուղիղ անվտանգության հարց է, քանի որ փաստացի թշնամու գործակալներ են կատարել այդ հանցանքը Հայաստանի սրտում։

Ես զարմանում եմ նաև մեր հայրենակիցների վրա։ Կողքից թարս նայելու կամ նկարելու փոխարեն մեկը չկա՞ր, որ դրանց վզից բռներ ու համարժեք պատասխան տար։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

29 Jan, 19:38


Շուտով

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

29 Jan, 18:03


ՔՊ -ն սպառնում է, թե փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտում հսկիչներ կլինեն, որոնք կտուգանեն թանկացումը բոյկոտող քաղաքացիներին։

Իշխանությունը փորձում է անգամ տեռորի միջոցով վախեցնել մարդկանց, բայց դա էլ չի աշխատի։

ՔՊ -ի օգտագործման ժամկետը ավարտվել է։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

29 Jan, 16:37


#բոյկոտ

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

29 Jan, 04:55


Ավելի ու ավելի են լարվում Ադրբեջանի հարաբերությունները իր երկու հարևանների՝ Իրանի ու Ռուսաստանի հետ։ Օրերս դիվանագիտական բողոքի նոտաներ փոխանցեցին Իրանի ու Ադրբեջանի դեսպանները՝ այդ երկրներում միմյանց նկատմամբ թշնամական քարոզչություն իրականացնելու համար։

Հիմա էլ Ռուսաստանն է բողոքում Ադրբեջանի կողմից թշնամական բնույթի քարոզչության համար ու ԱԳՆ կանչում Ադրբեջանի դեսպանին, ինչից անմիջապես հետո նույն՝ հայելային քայլ է անում Ադրբեջանը՝ ԱԳՆ կանչելով ՌԴ դեսպանին։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի փորձում բարեկամական կամ կայուն պահել Ռուսաստանի ու Իրանի հետ իր հարաբերությունները, և դա դժվար թե միայն իր որոշումը լինի։

Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ դառնալուն պես Իլհամ Ալիևը հավատարմության երդում տվեց նրան՝ հայտարարելով, թե Ադրբեջանն ու ԱՄՆ ավանդական բարեկամներ են, իսկ օրեր անց Դավոսում հանդիպեց Իսրայելի նախագահի, ապա Ուկրաինայի նախագահի հետ ու նույնպես բարեկամության երդումներ տվեց։

Սրանք ակնհայտ քայլեր են՝ ուղղված Ռուսաստանի ու Իրանի դեմ։

ԱՄՆ-ն մեր տարածաշրջանում շահերի վերաբաշխում է անում՝ կրկին ձեռք մեկնելով Թուրքիային և Ադրբեջանին։

Ես կարծում եմ, առաջիկայում մենք կտեսնենք ռուս-ադրբեջանական և իրանա-ադրբեջանական լարվածության նոր՝ ավելի ճգնաժամային գործողություններ, որոնք մեր՝ Հայաստանի օգտին են։

Պիտի կարողանանք օգտվել դրանցից։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

28 Jan, 15:58


Սիրելի հայրենակիցներ, հայկական բանակը ոչ թե 33, այլ առնվազն 4500 տարեկան է։

Մթա 2492 թվականին Հայկ Նահապետը իր զորքով հաղթեց բռնակալ Բելին ու հիմք դրեց հայ ժողովրդի ու հայոց պետականության։

Հայկական բանակը մթա 9-6-րդ դարերում հայկական Ուրարտական պետության հաղթանակներն էր կերտում։

Մթա 1-ին դարում հայկական բանակը Տիգրան Մեծի գլխավորությամբ ստեղծում էր Ծովից ծով Հայաստան։

Մթ 10-րդ դարում Բագրատունյաց թագավորության ժամանակ հայկական բանակը հաղթում էր արաբական զորքերին։

1918-ին հայկական բանակը Հայաստանի առաջին Հանրապետության հաղթանակներն էր կերտում Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ։

1992-ին ձևավորվել է Հայաստանի երրորդ Հանրապետության զինված ուժերը, որը տոնում է իր կազմավորման 33-ամյակը։

Հայկական բանակը 4500 տարեկան է։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

28 Jan, 13:34


2024 թվականի ընթացքում մեր բանակի համար ընկերներով հասցրինք կազմակերպել ավելի քան 8400 մետր քողարկիչ ցանցեր (25.000 քմ), որոնք քողարկում են ինչպես զորքին, այնպես էլ զինտեխնիկան։

Բանակը պիտի թիկունքից իրական աջակցություն ստանա, որ լինի մարտունակ և հոգեբանորեն պատրաստ' դիմակայելու մարտահրավերները։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

28 Jan, 10:25


Բանակի օրը մարդիկ հաճախ շփոթում են տղամարդկանց օրվա հետ' առաջնորդվելով դեռևս ԽՍՀՄ-ից եկած սովորույթի ուժով։

Բանակի օրը տղամարդկանց տոնը չէ, այլ կոնկրետ զինծառայողների օրը, որոնք պաշտպանում են հայկական պետականությունը։ Իսկ Հայաստանում կան բազում տղամարդիկ, որոնք ոչ միայն չեն ուզում պաշտպանել և չեն էլ փորձել պաշտպանել մեր հայրենիքը, այլև ընդհանրապես տղամարդ էլ չեն, հետևաբար բանակի օրը շնորհավորանք ստանալու արժանիք չունեն։

Շնորհավոր բանակում ծառայող մեր զինվորականների օրը։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

28 Jan, 10:10


Բանակի օրը նշելը չպետք է շփոթել կենացների հետ.

Մեր իրականության մեջ հայկական բանակի մասին համընդհանուր հիշում են տարին մի անգամ, ճիշտ նույնկերպ, ինչպես Հայոց ցեղասպանության մասին հիշում են էլի տարին մի անգամ' ապրիլի 24-ին։

Այնինչ բանակը մշտական հոգածության և ուշադրության կարիք ունի։ Բանակը շնչող օրգանիզմ է, որի վարքագիծը կախված է նրանից, թե մենք մեր զավակներին ինչպիսի դաստիարակություն ենք տալիս։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

27 Jan, 21:56


Բելառուսի նախագահի հակահայկական հայտարարությունների մասին խոսող մարդիկ պիտի իմանան հետևյալ փաստերը.

2018-ի հուլիսին Բելառուսը իր սպառազինության լավագույն զենքերից մեկը' 301մմ տրամաչափի «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը վաճառեց Ադրբեջանին։ Գործարքի կնքահայրը Բելառուսի այն ժամանակվա ԱԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասն էր։

Այդ գործարքից ամիսներ անց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ Ստանիսլավ Զասը նշանակվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։

Նիկոլ Փաշինյանը պարբերաբար բարեկամության ու ընկերության խոսքեր է հնչեցրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասին։ Փոխարենը միշտ Լուկաշենկոն հրապարակային աջակցել է Ադրբեջանին։

Բոլոր նրանք, ովքեր հիմա նոր են իմանում, որ Ալեքսանդր Լուկաշենկոն սրիկա է, պիտի նաև ինանան, որ Բելառուսի նախագահը ավանդաբար եղել և մնում է ինչպես Հայաստանի, այնպես էլ հայ ժողովրդի թշնամի, իսկ Հայաստանի քպ-ական իշխանությունը Լուկաշենկոյի հետ քիրվայություն է արել և հիմա նոր է սկսել նրա դեմ խոսել։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

25 Jan, 21:35


Զգուշացում.

Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի մոտ տարածքներում վերջին ամիսներին ակտիվ աշխատում են օտարերկրյա քաղաքացիներ, որոնք հիմնականում ունեն Հնդկաստանի կամ Իրանի քաղաքացիություն։

Սահմանամերձ գյուղերի հարգելի հայրենակիցներ, որևէ կերպ թույլ մի տվեք, որ օտարերկրյա մարդիկ ներգրավվեն առաջնագծի հետ կապված աշխատանքների մեջ, ինչքան էլ քիչ աշխատավարձ ուզեն։

Շինարարական ընկերություններին ստիպեք հրաժարվեն օտարազգիների ծառայություններից' առաջնագծի աշխատանքների գործերում։

Նրանցից շատերը տեղեկություններ են հավաքագրում և փոխանցում թշնամուն։

Արդեն ցավալի փաստեր ունենք, որոնց մասին կխոսեմ առաջիկայում։

Մտածեք մեր երկրի անվտանգության մասին։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

25 Jan, 10:56


Զարմանալի ու միաժամանակ ցավալի օրինաչափություններ եմ նկատել.

Երբ խոսում եմ որևէ խնդրի մասին ընդհանուր անհասցե ձևակերպուներով, բազում մարդիկ կարդում ու արձագանքում են, լայքում ու մեկնաբանում։

Երբ խոսում եմ որևէ խնդրի մասին կոնկրետ, հասցեական ու անուններով, հատուկենտ մարդ է համարձակվում արձագանքել։ Լռություն ու անտարբերություն է մեծամասնություն մարդկանց կողմից, որպեսզի իրենք հանկարծ աչքի տակ չընկնեն կարծիք ունենալու համար, հանկարծ չզրկվեն իրենց մի փոր հացից։

Երբ խոսում եմ հայրենիքի գեղեցկության ու դրանք վայելելու վայրերի մասին, բազմաթիվ մարդիկ արձագանքում են իրենց մեկնաբանություններով ու լայքերով։

Երբ խոսում եմ հայրենիքին ծառայելու, մի բանով օգտակար լինելու, հայրենիքին սպառնացող վտանգների ու դրանց դեմ պայքարելու կոնկրետ միջոցների մասին, որոնք կարող են անել նաև հասարակ մարդիկ, կրկին հատուկենտ մարդ է համարձակվում արձագանքել։ Կրկին լռություն ու անտարբերություն է մեծամասնություն մարդկանց կողմից, որպեսզի իրենք հանկարծ աչքի տակ չընկնեն հայրենիք սիրելու և կարծիք ունենալու համար և չզրկվեն իրենց մի փոր հացից։

Մեկ-մեկ հայելու մեջ նայեք։
Հարամ է այն հացը, որը սեփական արժանապատվության ու հայրենիքի հաշվին է։
Մարդ դառնալ միշտ կարելի է, բայց երբեմն ուշացած է լինում։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

25 Jan, 10:04


🔴🔴🔴 Տրանսպորտի թանկացման հարցում հնչող «բացատրությունները» հակասական են:

Մեկ ասվում է, թե իրականում տրանսպորտը նույնիսկ մի փոքր էժանանում է հաճախ օգտվողների համար, եթե նրանք գնում են ամսական կամ տարեկան անսահմանափակ փաթեթներ:

Մեկ էլ սվում է, որ չի կարող լինել այնպես, որ գազելներից փոխվի ավտոբուս, բայց գինը՝ չփոխվի, չբարձրանա:

Հիմա, գինն էժանանու՞մ է, թե՞ բարձրանում: Ինչպես ասում են՝ կողմնորոշվեք հանրությանը մատուցվող ձեր «փաստարկներում»:

Եթե «փաստարկն» այն է, որ մեծ փաթեթ գնելու դեպքում էժանանում է, ինչպես մեծածախ ամեն ինչի պարագայում, ապա, պատկերացնենք, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը գնում է մեծ փաթեթ: Ստացվեց, որ տրանսպորտը էժանանում է: Այդ դեպքում հարց՝ բա ինչպե՞ս եք պահելու այդ տրանսպորտը, եթե ձեր մյուս «փաստարկն» այն է, որ հնարավոր չէ Գազելի գնով պահել ավտոբուս:

Թե՞ հույսն այն է, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չէ, որ կգնի փաթեթ, իսկ «բացատրությունը», թե իրականում նույնիսկ էժանանում է, պարզապես տեղեկատվական հնարք է, ոչ ավելի:

Եվ այո, իրատեսական է այն, որ քաղաքացիների մեծամասնությունը չէ, որ կգնի ամսական կամ առավել եւս տարեկան փաթեթ,, որովհետեւ շատերը պարզապես չունեն այդքան ազատ միջոցներ, որ միանգամից մի քանի տասնյակ հազար դրամ տան տոմսի համար, կամ նույնիսկ՝ ամսական միանգամից տասը հազար դրամ:

Պատկերացրեք, կան մարդիկ, որոնք ամեն օր հաշված են ծախսում անգամ 1000 կամ 500 դրամը:

Ըստ այդմ, տրանսպորտն իրականում եւ գործնականում՝ թանկանում է, լրացուցիչ տեխնիկական անհարմարություններով հանդերձ:

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

25 Jan, 08:20


17 րոպե մանրամասն այն մասին, թե ինչու են բարձրանում հարկերը և ինչ գաղտնիք կա դրա տակ։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

24 Jan, 09:54


Մի խումբ առևտրականներ հավաքվել կառավարության շենքի մոտ բողոքում են հարկերի բարձրացումից։ Նրանք լռում էին, երբ հանձնվում էր Արցախը։

Մի խումբ դերասաններ բողոքում էին, երբ կառավարությունը փակում էր իրենց թատրոնը, բայց նրանք լռում էին, երբ հանձնվում էր Արցախը։

Մի խումբ ոսկերիչներ բողոքում էին, երբ կառավարությունը բարձրացնում էր նրանց ոսկի վաճառելու հարկը, բայց նրանք լռում էին, երբ հանձնվում էր Արցախը։

Այսպիսի խմբերի մասին կարելի է անվերջ թվարկել, բայց ասելիքս լրագրողների մասին է։

Ինչո՞ւ եք լուսաբանում նրանց։ Նրանց խնդիրներին վերաբերվեք նույն լռությամբ, ինչպես նրանք լռությամբ վերաբերվում էին նույն կառավարության կողմից հայրենիքի վաճառքին։

Մտածում եք, թե կմիանան համընդհանուր պայքարին ու կօգնեն՝ ազատվելո՞ւ դավաճաններից։

Սխալվում եք։ Եթե նրանք բողոքում են, երբ իրենց գրպանին են կպնում, նույնկերպ կլռեն, երբ իրենց գրպանները դարձյալ լիքը լինեն։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

24 Jan, 07:07


https://www.youtube.com/watch?v=04v6SAxxzoQ

Այս հարցազրույցը եղել է 2022-ի հուլիսին։ Այդ ժամանակ շատերը մեղադրեցին, թե ավելորդ խուճապի հիմքեր եմ ստեղծում։ Իսկ ես ասում էի հետևյալը. «Ադրբեջանը շատ արագ Արցախի շուրջը օղակաձև ճանապարհներ է կառուցում՝ 2025-ին լայնածավալ հարձակում սկսելու համար։ 30-ից ավելի թունելներ են կառուցում, կամուրջներ, հսկայական ճանապարհներ... Ադրբեջանի ռազմավարական նպատակն է 2025-ին պատերազմ սկսելը, իսկ մարտավարական նպատակը այս տարի (2022) Սյունիքի մի մասի վրա հարձակվելն է»։

Այս ամենից մարդիկ մտապահեցին 2025-ին հարձակումը Արցախի վրա, որը տեղի ունեցավ 2 տարի շուտ՝ 2023-ի աշնանը և մեղադրեցին ժամկետների առումով սխալվելու համար, իսկ 2022-ին Սյունիքի վրա հարձակման նախազգուշացման մասին մոռացան, որը տեղի ունեցավ 2022-ի սեպտեմբերին։

Խնդիրը նրանում է, որ մարդիկ գերադասում են վերլուծությունները լսել առանց վերլուծելու, նախազգուշացումները լսել առանց զգուշանալու, վտանգների մասին իմանալ առանց դրանց պատրաստվելու։

Այն ժամանակ, երբ տնետուն ընկած՝ ասում էի, որ 2025-ին մեծ պատերազմ է լինելու Արցախում, և մենք կամ կազատագրենք Հադրութն ու Շուշին, կամ կկորցնենք ամբողջ Արցախը, շատերը արձագանքում էին, թե մինչև 2025 դեռ շատ ժամանակ կա, իրենք էլ հույսով կսպասեն, որ Հադրութն ու Շուշին ազատագրվեն։ Արդյունքում կորցրինք ամբողջ Արցախը երկու տարի ավելի շուտ, որովհետև մարդիկ տանը նստած՝ հույսով սպասում էին, թե ռուսը, ամերիկացին, Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ չգիտեմ ով կազատագրեն հայրենիքը։

Կրկնում եմ 2022-ին ասածս, որը կա այդ ժամանակ փաստագրված տեսանյութում։ Ադրբեջանի ռազմավարական նպատակն է 2025-ին պատերազմ սկսելը, իսկ մարտավարական նպատակը` 2022-ին Սյունիքի մի մասի վրա հարձակվելն է։

Չես ուզում պատերազմ, պատրաստ եղիր դրան։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

23 Jan, 07:32


«Մայր Հայաստանի» ներկայացուցիչների իրազեկման ակցիան ավտոբուսներում

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

22 Jan, 16:46


Տարիներ առաջ որդիս երբ շատ փոքր էր, բակում մի կատու էր բռնել, դեմ տվել պատին ու ստիպում էր, թե' ասա Մուշեղ, քեզ ասում եմ' ասա Մուշեղ...

Խեղճ կատուն էլ պատի տակ անկյունում կուչ եկած' վախվորած աչքերով նայում էր շուրջբոլորը, տարբեր բաներ էր մլավում ու չգիտեր, թե ոնց ասի Մուշեղ, երբ ինքը չունի կարողություն մարդկային լեզվով խոսելու։

Հիմա նայում եմ ՀՀ ԱԺ նիստը, որտեղ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ստիպում է ասել' սահմանազատման հետևանքով Իջևանից Նոյեմբերյան ճանապարհից նոր հատվածներ անցնելո՞ւ են Ադրբեջանին, թե՞ ոչ։

Փոխվարչապետը վախեցած կատվի նման, չգիտի' ի՞նչ ասել։ Ախր այդ մարդը ո՞նց պատասխանի, երբ ինքը ոչ որոշում կայացնող է, ոչ էլ կարողություն ունի որոշում կայացնելու։

Գառնիկ Դանիելյանն էլ նրան դեմ է տվել պատին, ստիպում է, թե քեզ ասում եմ' ասա սահմանազատման հետևանքով ճամփա տալու եք, թե՞ չէ։

Այ, որ հեշտ հարց տար, օրինակ' փոխվարչապետին ասեր' ասա Գառնիկ, մարդը կկարողանար ասել։ Իսկ նման դժվար ձևակերպումները' սահմանազատում , հայրենիք, ճանապարհ և այլն, այդ մարդկանց համար չեն։ Էդպես եք անում, որ չեք թողնում հանգիստ ապրենք։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

22 Jan, 08:56


https://www.gov.uk/foreign-travel-advice/armenia

Մեծ Բրիտանիայի կառավարությունը իր քաղաքացիներին կոչ է արել չմեկնել Հայաստանի արևելյան սահմաններին մոտ վայրեր՝ Նոյեմբերյան, Իջևան, Բերդ, Ճամբարակ, Վարդենիս, Ջերմուկ, Գորիս, Կապան և հարակից բնակավայրեր։

Քարտեզում կարմիրով նշված են վտանգավոր հատվածները։

Բրիտանական կառավարությունը զգուշացումը հրապարակել է հունվարի 17-ին, բայց հունվարի 22-ին վերաթարմացրել է՝ նշելով, թե ահաբեկչության ռիսկ կա։

Ինչպես ենթադրելի էր, Ադրբեջանի ահաբեկչական ագրեսիան ավելի առարկայական ու իրական է դառնում։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

21 Jan, 06:47


Ք․ա․ 1769 - 1743 թթ. մեր նախնյաց երկիրը կառավարած և Արցախի մեծ սիրահար արքա Արա Գեղեցիկը պարկեշտության ու ընտանեկան հավատարմության խորհրդանիշներից մեկն է։ Նա ամուսնացել էր հայուհի Նուարդի հետ և անչափ սիրում էր իր թագուհուն, իսկ Նուարդը գեղեցկուհի և խոնարհ հայուհու կերպար էր, ով միաժամանակ կարող էր համառորեն պայքարել նպատակին հասնելու համար։

Ասորեստանի թագուհի Շամիրամը սիրահարված էր Արա Գեղեցիկին և բազմիցս փորձեց նրան գերել, բայց Արան ոչ միայն չէր ենթարկվում Շամիրամի հմայքին, այլև չէր թաքցնում, որ սիրում է միայն իր հայուհի կնոջը՝ Նուարդին․ «Չեմ դավաճանի իմ Նուարդին, որքան էլ դյութես, օ՜, Շամիրամ»։ Այս խոսքերը հազարամյակներ մնացել են հայ ազգի մտքում՝ որպես ընտանիքի ամրության հայկական արժեք։

Հատված՝ «Արարատյան պետություն» գրքից

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

21 Jan, 04:57


Թրամփի առաջին հրամաններից մեկով ԱՄՆ -ն 90 օրով դադարեցնում է բոլոր երկրներին օգնություն տրամադրել, այդ թվում Ուկրաինային։

Ինչպես և սպասելի էր։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

20 Jan, 17:49


https://www.youtube.com/watch?v=LsSj80FRgW4

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

20 Jan, 09:10


2025 թվականի հունվարի 20-ը շրջադարձային է լինելու աշխարհի համար։ Այսօր ԱՄՆ նախագահ Թրամփի երդմնակալության արարողությունն է, որից հետո նա հանդես կգա մի շարք հայտարարություններով ու դրանց հետևող քայլերով։

Ինչպես նշել էի 2024-ի նոյեմբերի 5-ին (https://t.me/nairihokhikyan/3417), Թրամփը կհրաժարվի Ուկրաինային օգնելուց, ինչը միանշանակ կհանգեցնի Կիևի ամբողջական կապիտուլյացիայի, Զելենսկիի ոչնչացման, իսկ Եվրոպան նորից ստիպված կլինի տնտեսական գործարքների գնալ Ռուսաստանի հետ։ Թրամփը ինքն էլ բիզնեսի կողմնակից է և Ռուսաստանի հետ բիզնես կանի նաև Ուկրաինայի մասնատման առումով՝ պայմանավորվելով, թե որ բաժինը ում է հասնում։ Նույնկերպ երկու գերտերությունները կպայմանավորվեն նաև Իրանի, Իսրայելի, Հայաստանի և այլ երկրների ճակատագրի առումով՝ բաժանելով ազդեցության գերակայությունները։

Հայաստանի պարագայում, օրինակ, Թրամփը բազմիցս հստակ է հասկացրել, որ մենք իրեն հետաքրքիր չենք, փոխարենը ԱՄՆ-ի համար հատուկ կարևորություն ունի Թուրքիան, հետևաբար Հայաստանը կլքվի ԱՄՆ-ի կողմից՝ բաժին հասնելով ՌԴ-ի աշխարհաքաղաքական շահերին, իսկ Թուրքիայի հետ ԱՄՆ-ի մի քիչ սառը և լարված հարաբերությունները կրկին կտաքանան՝ բնականաբար սառեցնելով ռուս-թուրքական հարաբերությունները։

Բնականաբար, ռուսական հաջորդ թիրախը դառնալու է նաև Հայաստանը՝ Նիկոլով ու նրա մերձավոր շրջապատով հանդերձ, իսկ Պուտինը չափազանց հիշաչար կայսր է։

Հայաստանում, իհարկե, իր քարոզչությունը կշարունակի ամերիկյան ագիտպրոպը, որի վառ ներկայացուցիչները կշարունակեն ատելություն սերմանել Ռուսաստանի ու Իրանի նկատմամբ՝ ժողովրդին համոզելով, թե ուր որ է՝ կմտնենք ԵՄ, իսկ ԱՄՆ-ն իր գերհզոր զենքերով կգա մեզ փրկելու։ Բայց իրականությունը այլ է։

2025-ը ակտիվ է լինելու ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական նահանջի ու աշխարհի վերաբաժանման առումով։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

20 Jan, 04:49


Հայերի ու վրացիների պատմական բանավեճերի մասին խմբագիր Վահե Սարգսյանն այսօր մի հրապարակում էր արել' Հայկ Նահապետն է ավելի մեծ, թե՞ նրա եղբայրը' վրացիների նախահայր Քարթլոսը, Քրիստոնեությունը հայերն են ավելի շուտ ընդունել որպես պետական կրոն, թե՞ վրացիները։

Հաշվի առնելով հայ-վրացական հազարամյակների բարեկամությունը' առաջարկում եմ այս բանավեճերին էլ լուծում տալ Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով։

Օրինակ, Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում Մհեր Գրիգորյանը և Շահեն Մուստաֆաևը ներառում են ևս 2 կետ.

1. Քրիստոնեությունը առաջինը ընդունել է Ադրբեջանը։

2. Հայկ Նահապետից ու Քարթլոսից ավելի մեծ է Հեյդար Ալիևը։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

19 Jan, 17:37


«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է․
👇👇👇

Ինչպես բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացումը
———————————————

«Մայր Հայաստանը» հունվարի 21–ին նախաձեռնել է Երևանի ավագանու արտահերթ նիստ։ Նպատակը՝ կասեցնել քաղաքային տրանսպորտի թանկացման որոշման կիրառումն առնվազն մինչև տրանսպորտի գնին վերաբերող մեր նախագծի քննարկումը, որի տակ կա 17.000 երևանցի ընտրողի ստորագրություն։ Մեր նախագծի քննարկումից ու քվեարկությունից հետո արդեն պարզ կդառնա, թե ինչպիսի մարտավարություն ենք ընտրելու։ Մենք ցանկացած դեպքում դեմ ենք թանկացմանը։

Շատերն են հարցնում, թե ինչ է նշանակում բոյկոտի մեր կոչը, ինչ նպատակ է այն հետապնդում և ինչ պետք է անել։

Հիմա հերթով ներկայացնեմ դրանք։

1․ Մինչև փետրվարի 1–ը օգտվել բացառապես մեկանգամյա ուղևորատոմսից՝ վճարելով 100 դրամ (ավտոբուս, մետրո) կամ 50 դրամ (տրոլեյբուս)։

2. Չգնել քաղաքային իշխանության առաջարկած տրանսպորտի ուղեվարձի որևէ փաթեթ՝ դրանով իսկ անուղղակի ճնշում բանեցնելով։

Տրանսպորտը թանկանում է մինչև 300 դրամ և սուտ են իշխանությունների բոլոր այն պնդումները, թե, իբր, այլ տարբերակ չկա, քան նոր գներին անցնելը։ Տրանսպորտի գնի ինքնարժեքն իրենց իսկ ներկայացրած թվերով կազմում է 60–65 դրամ։ Այնպես որ գինը կարող է լինել ոչ ավելի, քան 100 դրամը, իսկ եթե պարզվի, որ այդուհանդերձ լրավճարի կարիք կա, ապա պետք է դա անել բյուջեի հաշվին։ Սուբսիդիայի տրամադրումը պետության սոցիալական պարտավորությունն է։

3. Աշխատող մարդիկ պետք է գործատուներին առաջարկեն ըմբռնումով մոտենալ իրենց, եթե մի քանի օր գործադուլ անեն ու չգան աշխատանքի՝ ի նշան թանկացման դեմ բողոքի։

Նույնը վերաբերում է ուսանողներին։ Նրանք էլ կարող են դասադուլ անել։

4․ Գործատուները պետք է խրախուսեն թանկացման դեմ բոյկոտը։ Եթե կլինեն գործատուներ, որոնք այս իշխանությունների հետ կապի պատճառով կճնշեն իրենց աշխատողներին ու կստիպեն գնել տրանսպորտի գնի թանկ փաթեթներ, ապա կխնդրենք կապվել «Մայր Հայաստանի» հետ։ Մենք խայտառակ կանենք այդ գործատուներին և կոչ կանենք բոյկոտել նրանց առաջարկած ապրանքները կամ ծառայությունները։

Տրանսպորտի թանկացման դեմ պայքարը պետք է դառնա մեր հանրության տարբեր սոցիալական խմբերի միջև հաշտության գործընթաց։ Սրանք պառակտում են, իսկ մենք պետք է միավորվենք։

5․ Եթե Նիկոլ Փաշինյանը հետ չկանգնի քաղաքային տրանսպորտի թանկացման որոշումից, ապա նրանք, ովքեր փետրվարի 1–ից կօգտվեն տրանսպորտից, պարզապես պետք է ՉՎՃԱՐԵՆ ուղեվարձը ավտոբուսում և տրոլեյբուսում։

Եթե բոլորը միասնաբար չվճարեն, ապա իշխանությունը ոչինչ չի կարողանա անել։

Որևէ պարագայում չպետք է վեճի բռնվել ավտոբուսի կամ տրոլեյբուսի վարորդների հետ։ Վարորդները մեր համախոհներն են, քանզի իրենք նույնպես խաբված են քաղաքային իշխանության կողմից։

Ի դեպ, սխալ ենք համարում փետրվարի 1–ից 100 դրամ վճարելու կոչերը։ Նախ թանկացման դեպքում նման հնարավորություն չի լինելու, քանզի 100–դրամանոց QR–կոդով վճարումների տարբերակն ավարտվելու է։ Բացի այդ՝ վարորդը չի կարող կանխիկ վերցնել։

Հետևաբար՝ չպետք է ամաչել անվճար երթևեկելուց, քանզի իշխանությունը թալանչիական որոշում է կայացրել։ Հենց որ այդ որոշումը փոխվի, բոլորս պարտաճանաչորեն կվճարենք ուղեվարձի համար։ ՉՎՃԱՐԵԼԸ տվյալ դեպքում ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ձև է։

6․ Ամեն մի քաղաքացի պետք է բոյկոտի կոչը տարածի իր շրջապատում, սոցիալական ցանցերում։ Գործընթացը պետք է դառնա ապակենտրոն և ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ։

7․ Եթե թանկացման որոշումը չվերանայվի, ապա «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներով անձնական օրինակ կծառայենք բոյկոտի համար՝ չվճարելով ուղեվարձի համար։

8․ Բոյկոտը տեխնիկապես դժվար է իրականացնել մետրոյում, քանզի անցման «տուռնիկետներ» կան, բայց մեկ–երկու օր կարելի է չօգտվել մետրոյից կամ էլ՝ փոխադարձ օգնության ձև գտնել (այստեղ կրետիվ լուծումներ կան, որոնք ժամանակի ընթացքում կառաջարկենք) ։

9․ Բոյկոտի նպատակը քաղաքային իշխանության համար ֆինանսական խնդիրներ առաջացնելն է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հետ կանգնի մինչև 300 դրամ թանկացման որոշումից։

10․ Բոյկոտը ենթադրում է նաև փողոցային ակցիաներ, իրազեկման գործոողություններ։ Նման աշխատանքներ «Մայր Հայաստանն» արել է, անում է և շարունակելու է անել։

#բոյկոտ

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

19 Jan, 14:29


Հետաքրքիր փաստեր են ներկայացվում, թե ինչպես է Թուրքիան ուղիղ մասնակցություն ունենում հայկական դասագրքերի ստեղծման վրա։

https://t.me/FactCheckArmenia/58

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

19 Jan, 09:50


Զգուշացում սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին.

Տեղեկություններ կան, որ արտաքին դրամաշնորհներով' հատկապես Սորոսի կողմից սնվող մի շարք մարդիկ և կազմակերպություններ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի հարակից տարածքներում բնապահպանական անվան տակ դրոնով (աթս) նկարահանումներ են կատարում։

Դա ներկայացնում են իբրև թե Հայաստանի բնության պատկերը ստանալու, վայրի կենդանիների տեղաշարժին հետևելու նպատակ, բայց իրականում դա մեծ վտանգ է ներկայացնում հայկական բանակի դիրքերի և մեր պետության անվտանգության համար։

Երկրի պայմանական սահմանների մոտ, սահմանից բավական ներս, խորքում և սահմանամերձ բնակավայրերում կատարվող վերևից նկարահանումները թշնամուն հնարավորություն կտան մանրամասն ծանոթանալ մեր զորքի և զինտեխնիկայի տեղակայման վայրերին, բացազատման տարածքին, անտառների կառուցվածքին, ինչպես նաև քաղաքացիական շինություններին։

Եթե կնկատեք դրոնով աշխատող մարդկանց, ճշտեք նրանց ինքնությունը և թե արդյո՞ք նրանք բանակից են կամ ունեն հատուկ թույլտվություն բանակի կողմից։

Թույլ մի տվեք, որ բնապահպանի անվան տակ դրոնով նկարահանվեն մեր երկրի անվտանգային վայրերը։ Արգելեք։ Դուք ունեք դրա իրավունքը։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

17 Jan, 20:43


Իհարկե, ծանր զգացողություն է տեսնել, թե ինչպես են թշնամի ահաբեկչական երկրում դատում ազգային ինքնության համար պայքարող հայերին։

Բայց լացի ու անկարողության զգացումների կողքին նայեք, թե ինչպիսի արժանապատվությամբ են թշնամու սրտում կանգնած մեր հայրենակիցները։ Դուք նրանց հայացքներում խեղճություն կամ վախ տեսնո՞ւմ եք։ Նշույլ անգամ չկա։

Փոխարենը թշնամու շակալներն են հավաքված մերոնց շուրջը, որոնց սրտում այն բորենու վախն է, որը շրջապատում է առյուծին' լավ իմանալով, որ դիմացինը թեպետ ընկած, բայց առյուծ է։

Նայեք Դավիթ Բաբայանի աչքերին, նայեք Լևոն Մնացականյանին, Դավիթ Իշխանյանին, Արկադի Ղուկասյանին, Դավիթ Մանուկյանին, Ռուբեն Վարդանյանին, նայեք նույնիսկ Արայիկ Հարությունյանին։

Դուք նրանց աչքերում խեղճություն տեսնո՞ւմ եք։

Ես տեսա Բաքվում հարյուրավոր շակալների մեջ կանգնած առյուծների, որոնցից ամեն մեկը ավելի բարոյական ու արժանապիվ կերպով է ներկայացնում Հայաստանը, քան մեր երկրի ամբողջ կառավարությունը։

Հունվարի 17-ին Բաքվում մեկնարկած այդ դատը անձամբ ինձ մոտ հայերի համարձակության ու խիզախության պատկեր է։

Նրանք կամովին հանձնվեցին թշնամուն, որպեսզի Արցախի հայերը անվտանգ լինեն։ Ու հիմա նրանք տանջանքների մեջ պահում են մեր պետության ու ժողովրդի արժանապատվությունը։

Այ, կտեսնեք, երբ Իլհամը դատաստանի առաջ կանգնի Երևանում, այլ պատկեր է լինելու։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

17 Jan, 14:28


Իրենց մեքենաներով Հայաստանի տարբեր ուղղություններ պարբերաբար մեկնող մեր հայրենակիցներին խնդրում եմ արձագանքել։ Կարևոր ապրանքներ ունենք ժամանակին տեղ հասցնելու։

Տավուշի մարզ
1․ Նոյեմբերյանի շրջան
2․ Բերդի շրջան
3. Իջևանի շրջան

Գեղարքունիքի մարզ
1․ Ճամբարակի շրջան
2․ Վարդենիսի շրջան

Վայոց ձորի մարզ
1․ Ջերմուկի շրջան
2․ Եղեգնաձորի շրջան
3․ Վայքի շրջան
4․ Խաչիկ գյուղ

Արարատի մարզ
1․ Երասխ գյուղ

Սյունիքի մարզ
1․ Սիսիանի շրջան
2․ Գորիսի շրջան
3․ Կապանի շրջան
4․ Մեղրիի շրջան

Պատրաստակամ արձագանքողներին խնդրում եմ դիմել անձնական նամակով։

Գրեք @Nhokhikyan հասցեով

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

17 Jan, 09:16


Բաքվում այսօրվանից սկսվում է Արցախի ռազմական և քաղաքական առաջնորդների դատական գործընթացը, ինչը իրականում մեծ ամոթ է հայկական պետության համար։ Բայց։

Բայց ես դեմ եմ այն լալահառաչ արձագանքին, որ լինում է Հայաստանից։

Մասնավորապես, հայաստանյան բողոքի գործողությունները, ուղղված ՄԱԿ-ին կամ միջազգային հանրությանը, սոսկ թույլ արձագանքներ են, որոնք ինչ-որ առումով նաև լեգիտիմություն են տալիս Ադրբեջանի ահաբեկչական պետության գործողություններին։

Իսկ ի՞նչ է անում Հայաստանը։

Այս պարագայում Հայաստանը պետք է միջազգային գործընթաց սկսեր մի շարք կառույցների ու երկրների ղեկավարների հետ, կասկածի տակ դրվեր Ադրբեջանի դատաիրավական համակարգը, այդ երկրի հետ չեղարկվեին տնտեսական ծրագրեր, քանի դեռ կալանավորված են Արցախի ղեկավարները։

Իսկ Հայաստանի կառավարությունը չի անում նման բաներ։ Չի անում, քանի որ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է, օրինակ, Ռուբեն Վարդանյանի ազատազրկումը։

Հետևաբար, ազգային ուժերին անհրաժեշտ է բողոքի գործողություններից ավելի արդյունավետ քայլեր անել։ Մասնավորապես, ներքին կապեր հաստատել աշխարհի ազդեցիկ գործիչների և կազմակերպությունների հետ, գնալ գործարքների, որպեսզի չեղարկվեն Ադրբեջանի հետ կարևոր պայմանավորվածություններ, ճնշում գործադրվի Ադրբեջանի վրա։ Դա հնարավոր է կամ Հայաստանի կառավարության (որը հիմա չի արվի) կամ քաղաքացիական հասարակության ու ազդեցիկ գործիչների միջոցով (որը հնարավոր է)։

Իսկ թե ինչ բեմադրություն է տեղի ունենում Բաքվում, մեզ չպետք է շեղի մեր պայքարի ուղուց։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

17 Jan, 09:14


Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար հայցադիմում է ներկայացրել դատարան' ընդդեմ Տիգրան Ավինյանի հոր։

Նա 500 000 դրամ է պահանջում որպես վիրավորանքի հատուցում:

Ավագանու անդամը նշել է, որ ինքն էլ «Opel» ունի, և «Opel»-ի վարորդներին կոչ է արել հանդես գալ համանման հայցով:

Ես էլ բոլոր «Opel»-ի տերերին կոչ եմ անում դատի տալ այդ ցինիկ մարդուն։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

17 Jan, 04:57


Օսմանյան կայսրության ժամանակ թուրքերը Արևմտյան Հայաստանում կիրառում էին "ատամի հարկ"։

Ի՞նչ էր դա նշանակում։

Թուրք հարկահավաքների առաջ հայերը պարտավոր էին ծանր հարկերից բացի, նաև սեղան դնել, ճոխ հյուրասիրություն կազմակերպել։

Եվ քանի որ թուրք հարկահավաքները օգտվում էին այդ հյուրասիրությունից, հայերի հացը ուտելու ժամանակ նրանց ատամները մաշվում էին։ Հետևաբար հայերի վրա դրվում էր նրանց ապրուստը լափած թուրքերի մաշված ատամների հատուցման հարկ։

Ժամանակակից Հայաստանում, որի կառավարիչները օսմանյան թուրքերից ավելի լավ չեն, հայ ժողովրդի ունեցվածքը տարբեր միջոցներով լափելուն զուգահեռ անցել են ամենատարօրինակ հարկատեսակների կիրառման' կեղեքելով ժողովրդին։

Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ օրինակ վերցնել նաև թուրքերի կիրառած "ատամի հարկ"-ից։ Մեկ է' դուք չեք նեղանում, երբ ձեզ թուրք են ասում։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

16 Jan, 05:28


Գիտեք, որ մանկահասակ երեխան երբ ինչ-որ խնդիր ունի, ասենք' փորն է ցավում, ականջն է ցավում, ատամ է հանում կամ ուղղակի անհանգիստ է, սկսում է լաց լինել։ Իսկ երեխայի լացը կտրելու համար մեծերը հաճախ ոչ թե լացի պատճառն են փորձում հասկանալ ու լուծել, այլ ամեն կերպ շեղում են երեխայի ուշադրությունը տարբեր հնարքներով։

Թռվռում են երեխայի շուրջբոլորը, լեզու են հանում, բլբլում են։ Մեծերի մի մասը բլբլում է, մյուս մասը արձագանքում է այդ բլբլոցին։ Ինչ-որ անիմաստ բեմադրություն են անում, իրար հրմշտում, գոռգռում։ Մի խոսքով, ամեն տեսակի կապիկություն անում են, որ գոնե մեկ վայրկյան երեխան մոռանա իր խնդրի մասին, դադարի լաց լինել ու ժպտա։

Հաջորդ վայրկյանին ուրիշ կապիկություն են անում' երեխային կրկին շեղելու համար։

Նույն բանը նաև Հայաստանի իրականության մեջ է։

Երեխայի դերում ժողովուրդն է, որն ունի խնդիրներ ու ցավեր։ Աղքատություն, ցածր աշխատավարձ, համատարած ապօրինություններ չինովնիկների կողմից, կաշառված դատարաններ, վաճառված հայրենիք, թշնամիներ, խնդիրներ դաշնակիցների հետ, անվտանգության կորուստ և այլն։

Մեծերի դերում կառավարությունը, նրան սպասարկող մի շարք քարոզիչներն են և ընդդիմության մի հատված, որոնք փոխանակ լուծումներ գտնեն ժողովրդի ցավի դեմ պայքարելու համար, գերադասում են թռվռալ ժողովրդի շուրջը և զանազան կապիկություններ անել։

Մի օր տանը եղած աղբի վրա ձու են ջարդում ու ձվածեղ անում (յուղուծու- Արցախի բարբառով): Մեկ այլ օր կնոջ ներքնազգեստն ու տրիկոն հագնում հեծանիվ քշում։ Հաջորդ անգամ իբր սխալմամբ լեզվի սայթաքում անում ու հիմար բաներ խոսում։ Մեկ ուրիշ դեպքում կնոջ հետ եթեր մտնում ու հայտարարում, թե իրենք ոչ թե օրինական ամուսիններ են, այլ սիրեկաններ, իրենց երեխաներն էլ ապօրինի են, երևի չգիտեն էլ, թե որ մեկը ինչ ծագում ունի։

Ավելի լուրջ կապիկություններ էլ են անում։ Օրինակ, գնում են ուրիշ երկրի իշխանության հետ ստորագրում կենացների մի թուղթ' լավ իմանալով, որ այդ իշխանությունը 3 օր հետո տուն է գնում, իսկ նոր իշխանությունը այդ կենացների թուղթը լավագույն դեպքում զուգարանում է դնելու։ Բայց կարևորը հո արդյունքը չէ՞: Կարևորը կապիկությունն է, որ ժողովրդի ուշադրությունը թեկուզ մի քանի օրով շեղեն, լացի ձայնը կտրեն։

Իսկ ի՞նչ է անում ընդդիմության մեծ մասը։

Նույն տրամաբանությամբ թռվռում է ժողովրդի շուրջը' հայհոյելով իշխանությանը և կրկին այդկերպ շեղելով ժողովրդի ուշադրությունը։

Խնդրի լուծման մասին չեն խոսում, այլ գերադասում եմ անընդհատ զբաղեցնել ժողովրդին, որ հանկարծ չլացի։

Բայց դա հավերժական չի։ Ժողովուրդը, ինչպես երեխան, առողջանում է և լուծում իր խնդիրները, երբ խելքը գլխին բժիշկ է հայտնվում ու ճիշտ դեղ տալիս։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

15 Jan, 19:12


Իրենց մեքենաներով Հայաստանի տարբեր ուղղություններ պարբերաբար մեկնող մեր հայրենակիցներին խնդրում եմ արձագանքել։ Կարևոր ապրանքներ ունենք ժամանակին տեղ հասցնելու։

Տավուշի մարզ
1․ Նոյեմբերյանի շրջան
2․ Բերդի շրջան
3. Իջևանի շրջան

Գեղարքունիքի մարզ
1․ Ճամբարակի շրջան
2․ Վարդենիսի շրջան

Վայոց ձորի մարզ
1․ Ջերմուկի շրջան
2․ Եղեգնաձորի շրջան
3․ Վայքի շրջան
4․ Խաչիկ գյուղ

Արարատի մարզ
1․ Երասխ գյուղ

Սյունիքի մարզ
1․ Սիսիանի շրջան
2․ Գորիսի շրջան
3․ Կապանի շրջան
4․ Մեղրիի շրջան

Պատրաստակամ արձագանքողներին խնդրում եմ դիմել անձնական նամակով։

@Nhokhikyan

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

15 Jan, 13:25


Աչքերս բացեցի անսովոր աղմուկից՝ պատուհանի տակ հնչող մեքենաների ընթացքի ձայներ, մարդկանց խոսակցություն․․․ Անչափ ծանոթ ձայներ էին, բայց այդ ձայները չպետք է լինեին․․․ դրանք ես չպետք է լսեի, ինչո՞ւ եմ լսում։

Վեր կացա, մոտեցա պատուհանին։ Այ քեզ բան։ Աչքիս առաջ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարն էր։

Աչքերիս չհավատացի։ Արագ հագնվեցի ու դուրս եկա փողոց։ Ստեփանակերտը իր ամբողջ վեհությամբ կանգնած էր, մարդիկ նույնն էին, նույն Արցախցիները։

Բայց մարդկանց աչքերում այն Արցախցիների հայացքը չէր, ինչը ես ճանաչում էի։

Եկեղեցու մյուս կողմում հանկարծ նկատեցի օտար դրոշ։ Ադրբեջանին էր։ Մարմնովս սարսուռ անցավ։

Այդ պահին մոտեցավ կրտսեր որդիս։ Անհանգստությունս կրկնապատկվեց։ Բավական չէ, Արցախը հիմա Ադրբեջանի կազմում է, որդիս էլ հետս եկել է այստե՞ղ։ Ինձ հուզում էր որդուս անվտանգությունը։

Ձեռքը բռնած, քայլեցի դեպի եկեղեցի։ Աստիճանները բարձրանալիս՝ ակամա հիշեցի, թե ինչպես էինք ամեն տարի հունվարի 6-ին այդ աստիճանների մոտ դիտում Հիսուսի ծնունդը խորհրդանշող ներկայացումը։

Եկեղեցուն մոտենալիս մի ադրբեջանցի զինվոր ընդառաջ եկավ՝ հարցնելով, թե ուր եմ գնում։ Արդյո՞ք եկեղեցի եմ ուզում մտնել։ Ասացի՝ այո։ Չարացած հայացքով նայեց ու գնաց, բայց չէինք հասցրել եկեղեցի մտնել, երբ ադրբեջանցի զինվորը նորից մոտեցավ ու կասկածամիտ հայացքով հարցրեց, թե արդյո՞ք ես այն հայը չեմ, որ միշտ ասում է, թե շուտով ազատագրելու ենք Արցախը, որ 2035-ին մենք էլի մտնելու ենք Արցախ տիրոջ իրավունքով ու որ Ադրբեջանը երբեք չի դադարի թշնամի լինել մեզ։

Ծանր ընտրության պահ էր։ Հասկացա, որ եթե հաստատեմ, ապա վտանգում եմ ոչ միայն իմ, այլև որդուս կյանքը։ Չէ՞ որ Ադրբեջանի համար ես վտանգավոր հայ եմ։

Բայց միաժամանակ աչքիս առաջ եկավ Քրիստոսի վերջին ընթրիքում ասած հայտնի խոսքը՝ ուղղված իր աշակերտ Պետրոսին՝ «դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ ինձ պիտի ուրանաս»։ Եվ Պետրոսն իրոք ուրացավ Հիսուսին իր կյանքի փրկության համար։

Մի՞թե ես էլ պիտի ուրանամ իմ Արցախը՝ հանուն կյանքի փրկության։ Չէ՞ որ ես էլ Պետրոսի նման ասել եմ․ «Թե քեզ հետ մեռնել ինձ հասնի, քեզ չեմ ուրանա»։ Պետրոսն ուրացավ Քրիստոսին, արդյո՞ք ես էլ ուրանալու եմ Արցախին՝ դրժելով երդումս։

Աչքիս առաջ պատկերացնելով հետևանքները՝ ադրբեջանցի զինվորին ասացի, որ ես եմ այն հայը, որ միշտ ասում է, թե շուտով ազատագրելու ենք Արցախը, որ 2035-ին մենք էլի մտնելու ենք Արցախ տիրոջ իրավունքով ու որ Ադրբեջանը երբեք չի դադարի թշնամի լինել մեզ։

Ադրբեջանցի զինվորը ինձ նայեց ատելի թշնամու հայացքով ու արագ քայլեց դեպի եկեղեցու դիմացի շենքը, որտեղ մի ժամանակ Արցախի ԱԱԾ-ն էր տեղակայված։ Հասկացա, որ հիմա այնտեղ Ադրբեջանի հատուկ ծառայություններն են։

Որդուս ասացի, որ ինքը պետք է թաքնվի, բայց հրաժարվեց՝ պահանջելով ինձ հետ գալ՝ ուր էլ լինի։ Մենք քայլերն արագացնելով՝ մտանք Թումանյան փողոց ու շարժվեցինք դեպի ներքև, դեպի կալցեվոյ, դեպի Արցախի ՊԲ շտաբի կողմը։

Երկար ճանապարհ էր, բայց գնացինք մեկ շնչով։ Ամեն քայլափոխի ադրբեջանական դրոշ էր ու զինված ադրբեջանցիներ, իսկ մեր Արցախցիների աչքերում հուսալքությունն էր։

ՊԲ շտաբ չհասած՝ մի ադրբեջանցի զինվորական հանդիպեց։ Ասաց․ «Մի ծաղկով գարուն չի գա․․․ գիտե՞ս, թե ինչքան հայ է ուրացել Արցախը․․․ գիտե՞ս, թե ինչքան Արցախցի Հայաստանի կառավարության հետ հանուն պաշտոնի, փողի, հանուն վայելքների ուրացավ Արցախը»։

Պատասխանեցի, որ այդպիսի հայերը քիչ են, իսկ մեծամասնությունը պահել է հայրենիքի գաղափարը։ Ասացի, որ իսկական Արցախցիները չեն կարող ուրանալ Արցախը, ինչքան էլ պաշտոն ու փող խոստանան։ Այո, ինքս էլ գիտեմ շատ մարդկանց, ովքեր ուրացել են Արցախը և նույնիսկ դարձել հուդա, բայց նրանք չեն մեր ազգի դեմքը։

Ասացի, որ մեր ազգի դեմքը կամք և բարոյականություն, հայրենիք ու պատիվ ունեցող միլիոնավոր հայերն են, որոնք խաղաղ ժամանակ իրենց գիտելիքը և աշխատանքը, իսկ պատերազմի ժամանակ ուժն ու կյանքն են տվել հայրենիքին։

Այս մտքերի մեջ բացեցի աչքերս․․․։

Կարոտել եմ Արցախս․․․ Երևի Աստված է այսպիսի հոգու թռիչք անում դեպի Արցախ՝ գոնե այդկերպ կարոտս մի քիչ առնելու և գալիքի հաղթանակներին պատրաստվելու։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

15 Jan, 05:00


Վաղ առավոտյան զավակներիս դպրոց տանելիս նկատեցի, որ դիմացից գնացող մեքենայի վարորդը ինչ-որ բան շպրտեց փողոց։ Ավագ որդիս արձագանքեց, թե խոզ է։ Ես էլ ասացի, որ փողոցը կեղտոտող այդպիսի հայրերը իրենց զավակների թշնամին են, քանի որ վատ մարդու օրինակ են ծառայում։

Եթե հայրը խոզ է, երեխան էլ հոր օրինակով խոզ կլինի։

Այս խոսքերը հազիվ էի հասցրել ասել, երբ արդեն դպրոցի մոտ կայանած այդ մեքենայից իջավ 11-12 տարեկան մի տղա երեխա։ Եվ ենթադրաբար փորձեց հոր օրինակով իրեն "կրուտոյ խոզի" նման պահել ու թքել փողոցում։ Բայց այնպես ստացվեց, որ թքեց ուղիղ հոր մեքենայի մեջ։

Իհարկե, ավելորդ է պատմել, թե ինչպիսի հիստերիա սկսեց հայրը' առանց հասկանալու, որ հենց ինքն է իր երեխայի համար խոզի օրինակ եղել։ Իմաստ էլ չկար բացատրելու. չէր հասկանալու։

Բայց հիշենք, որ մեր երեխաները մեր լավագույն հայելին ու վարձատրությունն են։ Նրանք մեզ վերադարձնում են այն, ինչի օրինակ եղել ենք մեր ապրած կյանքով։ Իհարկե, բացառություններ լինում են, բայց նույնիսկ այդ դեպքում ծնողի պատասխանատվությունը առաջնային է։

Ինչ ցանես, այն կհնձես։ Ձեր երեխաների հոգիների ու սրտերի մեջ առողջ սերմեր, հայրենասեր, հոգատար ու պատասխանատու սերմեր ցանեք, որ հետո հացը դառնությամբ չուտեք։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

14 Jan, 13:40


Այս պատկերը ներբեռնեք և պահեք ձեր հեռախոսներում, և ամեն անգամ, երբ կբարկանաք մարդկանց անտարբերության կամ տգիտության վրա, բացեք նկարը և նայեք, թե ինչ տեսք ունեն հանրությունները։ Աշխարհի բոլոր երկրներում այս պատկերն է, և բոլոր տեղերում այսպիսի արժեքներ են։

Ճիշտ մարդկանց հանդիպեք ու իմացեք, թե ումից ինչ է պետք սպասել։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

14 Jan, 13:06


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում ԵՄ երկրներին ավելացնել պաշտպանության ծախսերը կամ սովորել ռուսերեն, իսկ Հայաստանի կառավարությունը շարունակում է կոտոշ ցույց տալ Ռուսաստանին և ստեղծել թշնամանք։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

14 Jan, 06:13


Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում նրանում, որ այսօր՝ հունվարի 14-ին, կստորագրվի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։

Միևնույն է, ԱՄՆ-ն այդ փաստաթղթով չի դառնա Հայաստանի ռազմավարական գործընկեր, ինչպես որ Ռուսաստանը 2022-ի փետրվարից հետո չի դարձել Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, երբ Պուտինը Ալիևի հետ ստորագրեց այդպիսի փաստաթուղթ։

Գոյություն ունեն աշխարհաքաղաքական շահեր և առաջնահերթություններ, որոնք միայն փաստաթղթերով չեն կարգավորվում։

ԱՄՆ-ի համար մեր տարածաշրջանում կարևորագույն երկրները Թուրքիան ու Ադրբեջանն են, իսկ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը քաղաքական շահերից բացի, այդ երկրների հետ ունի նաև անձնական ու բիզնես շահեր։

Իրենց հերթին՝ Թուրքիան ու Ռուսաստանը մրցակցության մեջ են, և մեր տարածաշրջանը նրանց համար պայքարի վայր է։ Լինելով թուրքերի խաղալիք՝ Ադրբեջանը չի կարող անկախ քաղաքականություն վարել Ռուսաստանի հետ, հետևաբար Ադրբեջան-Ռուսաստան ժամանակավոր հարաբերությունները ևս ավազի վրա են կառուցված ու երերուն են։

Ռուսաստանի համար մեր տարածաշրջանում ամուր հիմք են Հայաստանը և Իրանը, հետևաբար մոտ առաջիկայում մենք կտեսնենք Հայաստան-Իրան-Ռուսաստան-Վրաստան ավելի առարկայական և դաշնակցային հարաբերություններ։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

13 Jan, 13:04


Իսլամի հիմնադիր Մուհամմեդ Մարգարեն դեռևս 7-րդ դարում հատուկ ուղերձներ է գրել Քրիստոնեության հետ իր համերաշխության վերաբերյալ։ Այն, ինչ այսօր կիրառվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից քրիստոնյա հայերի և հայկական պատմամշակութային, քրիստոնեական արժեքների նկատմամբ, դեմ է նաև Ղուրանին։

ՄՈՒՀՀԱՄԱԴ ԻԲՆ ԱԲԴԱԼԼԱՀ «ՄՈՒՀԱՄՄԱԴ ՄԱՐԳԱՐԵԻ ՎԵՑ ՈՒԽՏԸ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆՆԵՐԻ ՀԵՏ» ԳՐՔԻՑ

Գլուխ 2. Մուհամմադ մարգարեի ուխտը քրիստոնյաների հետ

«Նա, ով անպատկառորեն կարհամարհի այս Գրությունը, պետք է պատժի արժանի լինի, լինի նա թագավոր, թե մարդկանցից մեկը, թե լինի բարեպաշտ հավատացյալ (այսինքն մուսուլման), կամ ընդամենը հավատացյալ (այսինքն քրիստոնյա)։

Բոլոր բարեպաշտ հավատացյալները իրենց պարտականությունը պետք է համարեն պաշտպանել հավատացյալներին և օժանդակել նրանց, որտեղ էլ որ լինեն, անկախ այն բանից՝ հեռու կամ մոտ, և ողջ քրիստոնեական աշխարհում պետք է պաշտպանել այն վայրերը, որտեղ նրանք կիրականացնեն երկրպագություն, և այնտեղ, որտեղ բնակվում են նրանց վանականներն ու քահանաները։ Ամենուրեք՝ լեռներում, հարթավայրերում, քաղաքներում և ազատ վայրերում, անապատներում և այնտեղ, որտեղ էլ որ լինեն, մարդիկ պետք է պաշտպանված լինեն ինչպես իրենց հավատքով, այնպես էլ իրենց ունեցվածքով, ինչպես Արևմուտքում, այնպես էլ Արևելքում, թե ծովի և թե ցամաքի վրա։

Նրանց եկեղեցիները չպետք է քանդվեն կամ ոչնչացվեն, կամ նրանց բնակարաններն ու առանձնատները չպետք է բռնագրավվեն մուսուլմանների կողմից մզկիթների կամ բնակավայրերի համար առանց նրանց համաձայնության։

Քրիստոնյաներից չպետք է պահանջել մուսուլմանների համար պայքարել Հավատի թշնամիների դեմ, ոչ էլ մուսուլմանները պետք է պատերազմեն օտար ազգերի հետ, կամ կոտորածով զբաղվեն, հարկադրեն քրիստոնյաներին, որ իրենց հետ ընդհանուր գործ հարուցեն թշնամու դեմ։ Բայց եթե թշնամին հարձակվի քրիստոնյաների վրա, ապա մուսուլանները չպետք է խնայեն իրենց ձիերը, թրերն ու նիզակները նրա դեմ կիրառելուց։ Այդպիսով նրանք հաճելի արարք կկատարեն։

Աստծո Մեծ Մարգարեի, Տիրոջ Ընտրյալի Մուհամմադի պատվիրանի համաձայն (թող Աստծո օրհնությունը լինի նրան և նրա սերունդներին), սույն Դաշնագիրը կազմվել է Հիջրայի չորրորդ տարվա առաջին չորս ամիսներին հաջորդող երկուշաբթի օրը»։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

13 Jan, 07:40


Քաղաքական հաղթանակի հասնում են այն ազգերը, որոնց զենքերի վրա արյան հետքեր կան։

Իրենց գոյության վերջին 2000 տարվա ընթացքում հրեաներն ունեին իրենց երազանքների Ավետյաց երկրի գաղափարը՝ այն կապելով հրեական սուրբ լեռան հետ։ Ամերիկացիները 200 տարի շարունակ պայքարեցին իրենց երազանքների երկրի համար՝ այն անվանելով Ամերիկյան երազանք։

Ճապոնացիների երազանքների երկրի խորհրդանիշը իրենց սրբազան Ֆուձիյամա լեռն է, որից ոգեշնչվելով՝ նրանք նույնիսկ մոխիրների տակից ոտքի հանեցին իրենց երկիրը։ Շատ ազգեր ու պետություններ են ստեղծել իրենց երազանքների երկրի գաղափարն ու հաստատուն քայլերով գնացել դրա հետևից։

Հետևաբար, ի՞նչ է մեզ՝ հայերիս խանգարում, որ մենք էլ վերջապես իմաստավորենք մեր անցած 4500 տարվա կյանքի ճանապարհը, հասկանանք մեր երազանքների երկրի նպատակը և կերտելով դրա գաղափարը՝ շարժվենք դեպի մեր սրբազան լեռան՝ Արարատի ուղղությամբ։ Արարատյան արժեքներն են, որ նորովի կիմաստավորեն մեր ազգի կյանքը՝ մղելով ուժեղ և ամուր պետականության, որն էլ իր հերթին կլինի ոչ թե կղզիացած, այլ համաշխարհային գործընթացների ակտիվ մասնակից, կկարողանա ճիշտ կառուցված նավի նման լողալ համաշխարհային օվկիանոսի փոթորիկներում ու բարենպաստ հասնել նավահանգիստ։

Հատված՝ «Արարատյան պետություն» գրքից

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

13 Jan, 05:26


Ինչպես պատերազմի, այնպես էլ քաղաքական պայքարի ժամանակ ամենամեծ զենքը ոչ այնքան ավտոմատի, ֆիզիկական ուժի ու իշխանության մեջ է, որքան մտքի և հոգու։

Տեսեք։ Փիղն ինչո՞ւ է վախենում մկնից։ Չէ՞ որ կարող է տրորել նրան։ Բայց վախենում է, քանի որ խոտերի մեջ շարժվելիս մկան առաջացրած խշխշոցը փղի մոտ բացասական զգացողություն է առաջացնում։ Փիղը կարծում է, թե գիշատիչ է իրեն մոտենում, ուստի խուճապի է մատնվում անորոշությունից։

Մարդիկ էլ են այդպես։

Մեր թշնամու մասին իրական պատկերացում չունենալով' մարդիկ հաճախ կարծում են, թե "Ալիևն ինչ ուզում, անում է", այնինչ ամենևին այդպես չէ։

Ալիևի հաջողությունները Հայաստանի նկատմամբ կապված են եղել մեր երկրի իշխանությունների հետ գործարքով։ Եթե կա պայմանավորվածություն, որ մեկը հարձակվում է, իսկ մյուսը ժողովրդին պատրաստում է պարտության ու թաքուն ստորագրում հանձնվելու թուղթը, խոսք չի կարող լինել Ալիևի "ինչ ուզում, անելու" մասին։

Թե ինչ են անում հայ զինվորները առաջնագծում, ինչպես են պատժում թշնամուն, ինչպես ադրբեջանցիները չեն ուզում գնալ Արցախում ապրելու, և բոլոր այդ տեսանյութերը էժան բեմադրություն են, դուք չգիտեք, որովհետև դրանց մասին խոսելը ձեռնտու չէ թշնամու քարոզչության համար։

Մինչդետ կա գործարք, կա թշնամու թվացյալ հաջողություն, իսկ թշնամու հետ գործարքը միշտ նաև շանտաժի է բերում։ Դավաճանել ես մեկ անգամ, ապա ստիպված ես շարունակել, այլապես բոլոր արածներդ ջրի երես դուրս կգան։

Բայց մյուս կողմից ամենևին այնպես չէ, թե դավաճանողը ուժեղ է երկրի ներսում։

Գիտեմ, որ բազմաթիվ մարդիկ կհակադարձեն, թե "Նիկոլն ինչ ուզում, անում է...": Բայց ես Ալիևի օրինակով ասեմ, որ այդպես չէ։ Պարզապես դուք տեսնում եք այն, ինչ ձեզ ցույց է տրվում, իսկ այն, ինչ կա իրականում, ձեռնտու չէ, որ ձեզ ցույց տան։

Ահա այդ տրամաբանությամբ, փղի նման, դուք անորոշության մեջ վախենում եք մկնից ու կարծում եք, թե խոշոր գիշատիչ է գալիս։

Երբ մկներից չվախենաք ու որոշեք տեր կանգնել երկրին, կտեսնեք, որ խնդիրները ավելի հեշտ են լուծվում, քան կարծում եք։

Հուսահատությունը մեղք է։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

10 Jan, 08:55


Ադրբեջանի հրապարակած պաշտոնական տվյալներով, 2020 և 2021 թվականներին այդ երկրում մահացել է 75.647 և 76.878 մարդ։ Դա մոտ 20 հազարով ավելի է նախորդ տարիների' 2017, 2018, 2019 թվականների և մոտ 15 հազարով ավելի է հաջորդ տարիների' 2022 և 2023 թվականների մահվան ցուցանիշներից։

Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանի հրապարակած տվյալները, թե 2020-ի պատերազմում իրենք ունեցել մոտ 3000 մարդկային կորուստ, չի համապատասխանում իրականությանը։ Կրկնում եմ' ստանդարտ ցուցանիշներից ավելի քան 15 հազար շատ կորուստ է ունեցել Ադրբեջանը, որը ոչ այլ ինչ է, քան պատերազմում տված զոհեր։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

09 Jan, 15:38


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե իր որդին էլ իր ընտանիքի հետ այս պահին հրդեհի գոտում է, և նրա տունն էլ է կրակի ճարակ դարձել։

Դրա հետ միաժամանակ Բայդենը շեշտել է' այս ամենի մեջ ամենալավ նորությունն այն է, որ ես հիանալի պապիկ եմ...

Նիկոլի մոտ դասերի է եկել խելագարը։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

09 Jan, 14:55


Իլհամ Ալիևի հայտարարությունները ամբողջ Հայաստանի նկատմամբ և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի ընդդիմության նկատմամբ շատ նման են շների վարժեցման գործողությունների։

Տեսել եք, վարժեցնողները մի փայտ են շպրտում և նայում, թե ինչպես է շունը վազելով գնում, փայտը բերում։

Նույնկերպ Իլհամը մի հիմար միտք կամ սպառնալիք է արտահայտում, և ամբողջ Հայաստանը քննարկում է Իլհամի բարբաջանքը' կտրվելով սեփական պետականաշինական օրակարգից։

Նիկոլն էլ մի անլուրջ բան է անում, մի ձվածեղ է սարքում կամ տրիկոյով հեծանիվ քշում, ու ամբողջ ընդդիմությունը բանուգործը թողած, քննարկում է Նիկոլի տրիկոն ու ձվածեղը' կրկին կտրվելով իր սեփական օրակարգից։

Ես սկզբունքորեն չեմ գնում այդ ճանապարհով և սեփական ծրագրերն եմ առաջ տանում։ Ահա թե ինչու Ադրբեջանի իշխանությունները արդեն տևական ժամանակ փորձում են հասկանալ, թե ինչպես դիմակայեն 1988-92 թվականներին բռնի տեղահանված 300.000 հայերի վերադարձի իրավունքի մեր պահանջին, որը ՄԱԿ գլխավոր ասամբլեայից հասել է Ադրբեջանի կառավարություն։

Ադրբեջանի իշխանությունները նաև պիտի ձգտեն հասկանալ, թե ինչպես դիմակայեն մեր քաղաքական ու դիվանագիտական նախահարձակ քայլերին։

Միշտ մեկ քայլ առաջ հակառակորդներից։ Սա է ճշմարիտ ուղին, ոչ թե նստել սպասել, թե Իլհամն ու Նիկոլը ինչ բորշ են եփում, որ քննադատեն։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

09 Jan, 14:36


Երբ Նիկոլը մեր Մարալիկն ու Արմավիրը անվանում է Արևմտյան Հայաստան, դա չի ասում հայերի համար, այլ ասում է թշնամու՝ կոնկրետ Ադրբեջանի համար։ Նիկոլը լավ գիտի, որ հայերն իր ասածները շան տեղ չեն դնում, նույնիսկ Մարալիկի իր մի քանի համախոհները լուրջ չեն վերաբերվում։

Մի արձագանքեք Նիկոլին, թողեք, թող Իլհամի հետ քիրվայություն անի, իսկ մենք՝ հայերս, շարունակենք ուժեղանալ։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

09 Jan, 12:05


❗️ 2024 թ․ դեկտեմբերի 25-ին ադրբեջանական ինքնաթիռը վթարի ենթարկվեց ռուսական ՀՕՊ-ի արձակած կրակից։
❗️ 2024 թ․ դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը Ռուսաստանի մեղադրեց և պահանջեց պատժել ադրբեջանական ինքնաթիռի միջադեպի մեղավորներին ու փոխհատուցում տրամադրել։
❗️ 2025թ․ հունվարի 6-ին Իրանի ԱԳ նախարար Արաղչին զգուշացրեց, որ պլանավորվում է Իսրայելի միջոցով մեծ հարձակում Իրանի վրա, և դրա հետևում կանգնած են այլ երկրներ ևս։ Արաղչին ոչ ուղիղ, բայց ակնարկեց ԱՄՆ-ին և Թուրքիային։
❗️ 2025թ․ հունվարի 4-ից Իրանի արևելքում մեկնարկել է «Մեծ մարգարե 19» անվամբ լայնածավալ զորավարժություն։
❗️ 2025թ․ հունվարի 7-ին Իլհամ Ալիևը սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի նկատմամբ և պահանջեց Հայաստանի դաշնակիցներից, որ այլևս չզինեն։ Միաժամանակ Ալիևն ասաց, որ իրենք ուժով կվերցնեն Հայաստանի հարավը՝ Սյունիքը։
❗️ 2025թ․ հունվարի 7-ին Իլհամ Ալիևը միաժամանակ դժգոհություն հայտնեց Ռուսաստանի նկատմամբ ու նաև ասաց, որ ուրախ է Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ դառնալու համար, քանի որ «Թրամփը շատ ընդհանուր արժեքներ ունի ադրբեջանցիների հետ»։
❗️ 2025թ․ հունվարի 8-ին Հայաստան ժամանեց Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը: Փակ հանդիպումներ են տեղի ունենում ՀՀ իշխանության հետ։
❗️❗️ 2025թ․ հունվարի 10-ից Իրանի հյուսիսում՝ Հայաստանի (նաև Արցախի), Ադրբեջանի և Թուրքիայի սահմանին տեղի կունենա 110 հազար զինվորների մասնակցությամբ Quds pilgrims անվամբ խոշոր զորավարժություն։
❗️❗️ 2025թ․ հունվարի 17-ին Ռուսաստանը և Իրանը պլանավորում են ստորագրել ռազմավարական դաշնակցային պայմանագիր, որով մի երկրի վրա հարձակումը նշանակելու է հարձակում մյուսի վրա։ Իրանը օգտվելու է ՌԴ միջուկային հովանոցից։
❗️❗️ 2025թ․ հունվարի 20-ին ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալության արարողությունից հետո հայտարարելու է Ուկրաինայի հարցով հետ քաշվելու մասին։ Հիմնական շեշտը դրվելու է Իրանի վրա։
❗️❗️ Դոնալդ Թրամփն արդեն իսկ հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում իր համար կարևոր նշանակություն ունեն Թուրքիան և Ադրբեջանը։

Մեր տարածաշրջանը մտնում է նոր փուլ, որտեղ ձևավորվում են երկու ավանդական բևեռներ՝ Ռուսաստան-Իրան ընդդեմ Թուրքիա-Ադրբեջան-ԱՄՆ-Մեծ Բրիտանիա։

Որտե՞ղ ենք մենք․․․

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

09 Jan, 09:27


Ալիևի սպառնալիքների, հայկական բանակի ու աշխարհաքաղաքական իրականության մասին

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

08 Jan, 06:16


Ամիսներ շարունակ բարձրաձայնում ենք թշնամու զինվելու և ահաբեկչական վտանգի մասին, իսկ հանրությունը գերադասում է ջայլամի նման իրեն հաճելի թմրությամբ գլուխն ավազի մեջ թաղել։

Բազում մարդիկ ինձ և ընկերներիս հաճախ մեղադրում են, թե բանակի վերազինման, առաջնագծի կահավորման մեր աշխատանքներով և թշնամու հարձակման վտանգի մասին խոսելով՝ վախեցնում ենք ժողովրդին, չենք թողնում, որ մարդիկ հանգիստ ապրեն։

Ու հանկարծ երբ շանորդի Իլհամը մի սպառնալիք է հնչեցնում, բոլորի խոսակցության թեման դառնում է առաջիկա պատերազմը։

Սակայն կանցնեն օրեր, Նիկոլն էլի ձվածեղ կեփի, և մարդիկ էլի կմոռանան թշնամու վտանգի մասին, էլի կապրեն երջանիկ անհոգության մեջ։ Եվ էլի հայ զինվորը կպահի պայմանական սահմանը, մենք էլի կզբաղվենք քողարկիչներ ու այլ կարևոր ապրանքներ առաջնագիծ հասցնելով, իսկ բազում մարդիկ էլի մեզ կմեղադրեն ժողովրդին վախեցնելու համար։

Հիշեք բանալի բառերը՝ պատերազմի որոշումը կայացվում է կիրակի օրերին, Լոնդոնում։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

07 Jan, 20:35


Իլհամի սպառնալիքները, իհարկե, կարող են մտահոգիչ լինել, բայց վախենալու կարիք չկա։ Ամեն շան հաչոցից չէ, որ պետք է վախենալ։

Մեր բանակը զենքը ձեռքին է պահում շների համար։

Ադրբեջանի նախագահի հայտարարության, սպառնալիքների ու դրանցից բխող հնարավոր վտանգների մասին ավելի մանրամասն կխոսեմ վաղը։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

06 Jan, 14:13


Իմ գործունեության մեջ շատ են եղել դեպքեր, երբ մարդիկ իրենց սկսած նախաձեռնության համար դիմել են օգնության խնդրանքով՝ տեղեկացնել ինձ հավատացող բազմահազար մարդկանց կամ իմ միջոցով կապ հաստատել Հայաստանի ու Սփյուռքի հայ բարերարների հետ։ Այլ կերպ ասած՝ օգնել, որ ոտքի կանգնեն։

Օգնել եմ իմ հնարավորությունների սահմաններում։

Այդ օգնության շնորհիվ ստեղծվել են տարբեր կառույցներ՝ վերականգնողական կենտրոններից մինչև մշակութային կազմակերպություններ, ֆիլմերի նկարահանումներից մինչև սոցիալական աջակցություն ու մարդկանց թանկարժեք բուժումների կազմակերպում։

Երբեք շնորհակալության չեմ սպասել ու հիմա էլ չեմ սպասում, քանի որ ինձ համար ամենամեծ գնահատանքը երկնքում է։

Բայց դրա հետ միաժամանակ իմ օգնությամբ ոտքի կանգնած շատ մարդիկ ու կազմակերպություններ արագորեն երես են թեքել ինձնից՝ ընկնելով իշխանատենչության ու իշխանաքծնանքի թակարդի մեջ։ Սերժ Սարգսյանի թե Նիկոլ Փաշինյանի ժամանակ, տվյալ իշխանության քծնողները նույնկերպ են լինում։

Ստանալով իմ աջակցությունն ու որոշակի հաջողության հասնելով՝ որպես կանոն, շատերը միանգամից վազում են իշխանության գիրկը, իսկ այդ դեպքում, բնական է, պիտի ինձ նման ընդդիմադիր ու ազգային գործիչներին արհամարհեն, ավելին՝ թշնամանան, որպեսզի ավելի մեծ պատառիկ ու բարեհաճություն ստանան ժամանակի իշխանիկների կողմից։

Եղել են դեպքեր, երբ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ այդպիսի վարքագիծ ցուցաբերած անձինք արդեն Նիկոլի օրոք փորձել են նորից հարաբերություններ ստեղծել, բայց կոտրված բաժակն այլևս չի վերականգնվում։ Այսօր էլ է այդպես։

Այսօր էլ ժպիտով նայում եմ մի շարք մարդկանց, որոնք իշխանատենչության ու իշխանաքծնանքի թակարդի մեջ են։ Վայելում են իրենց նախաձեռնած և իմ օգնությամբ հաջողության հասած այս կամ այն վերականգնողական կենտրոնները, բուժված մարդկանց օրհնանքները, ստանում շնորհակալագրեր և քծնում իշխանիկներին։ Բայց ինչպես կասեր Մեծն Թումանյանը իր հայտնի ստեղծագործության մեջ՝ էսպես չի մնա․․․

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

06 Jan, 13:29


Մեր օրերում թայֆաներն ու այսինչականները ժամանակ ու գաղափարներ սպանելու միջոց են։

Հանրության մեջ լիքն են մարդիկ, որոնք ատամներով պաշտպանում են այս կամ այն մարդուն' առանց հասկանալու, թե ինչի համար են պաշտպանում։ Եթե դա լինի գաղափարի համար, կհասկանաս ու կհարգես, բայց, ցավոք, գլխավորապես խոսքը թայֆաբազության ու անձնապաշտության մասին է։

Դա ևս հանրությանը զբաղեցնելու, շեղելու միջոց է' թույլ չտալով, որ մարդիկ կենտրոնանան իրական խնդիրների և դրանց լուծումների վրա։

Հաջողություններ բերում են ոչ թե մարդիկ, այլ գաղափարները և ծրագրերը, իսկ մարդիկ օգնում են դրանց արագ և արդյունավետ իրականացմանը։

Եթե չկա գաղափար և ծրագիր, ցանկացած մարդ դառնում է 0...

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

06 Jan, 13:02


Մեր օրերում հաճախ ենք լսում դժգոհություններ, թե ժողովուրդը չի հասկանում պարզ ճշմարտությունները և ոտքի չի ելնում հայրենիքի փրկության համար։

Դժգոհողները, սակայն, չեն ուզում նայել պատմությանը և տեսնել, որ երբևէ ժողովուրդները իրենք իրենցով չեն հասկացել ճշմարտությունները և հաճախ զոհաբերել են փրկիչներին։

Հիսուս Քրիստոսը ևս պայքարեց ճշմարիտ հավատքի համար, բայց նույն ժողովուրդը պահանջեց բանտից ազատել ավազակ Բարաբային և նրա փոխարեն խաչը հանել Հիսուսին։

Ժողովուրդներից մի սպասեք ինքնագիտակցում։ Փրկություն ու լույս բերում են գաղափարները և դրանցով առաջնորդվող լուսավոր մարդիկ, իսկ ժողովուրդները հաճախ զոհաբերում են նրանց, հետո՝ գնում նրանց ճանապարհով։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

05 Jan, 20:03


Այս կտավի վրա իրական Հիսուս Քրիստոսի դեմքն է պատկերված' ավելի քան 2000 տարի առաջ։ Այն պատկերել է Անան նկարիչը' Հայաստանի Աբգար թագավորի պատվերով։

Կտավն այժմ Իտալիայի Միլան քաղաքում է։

Շնորհավոր Սուրբ Ծնունդ

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

05 Jan, 08:07


2025-ը անձամբ ինձ համար կարևոր ճամփաբաժին է։

Եթե նախորդ տարի հանդուրժում էի այն մարդկանց, ովքեր քնում-արթնանում են կորստի ու կործանման կանխատեսումներով ու միաժամանակ ոչինչ չանելով, այս տարի նման մարդկանց ուղղակի հեռացնում եմ ինչպես ֆեյսբուքյան, այնպես էլ իրական շրջապատից։

Չի կարելի անվերջ անիծել խավարը և նստել տեղում։ Դա նիկոլիզմի տեսակ է և ամենևին կապ չունի, որ նման մարդիկ հայհոյում են Նիկոլին։

Չի կարելի անվերջ ասել, թե կորցնելու ենք այս տարածքը, այն դիրքը, այն մեկը, թուրքը գալու է այսինչ բանը անի, բայց սեփական աշխատանքով ոչինչ չանել' այդ վտանգները կանխելու համար։

Բողոքել ու ոչինչ չանելը աջակցություն է Նիկոլին և թորքին։

Հետևաբար, եկել է իրական գաղափարակիցներով ու կոնկրետ գործ անողներով ճանապարհ գնալու ժամանակը։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

05 Jan, 07:16


Եթե դեմ եք Նիկոլին և չեք ընդունում նրա որևէ որոշում, ապա մի ընդունեք նաև նրա տված պարգևները և կոչումները։

Գեներալ - լեյտենանտ Տիրան Խաչատրյանին կալանավորելը քաղաքական պատվեր է' իջեցված կոնկրետ Նիկոլի կողմից։ Սա, կարծում եմ, անհերքելի է։ Բայց ինձ համար անհասկանալի է, որ Նիկոլին դեմ մարդիկ "ազգային հերոս" են անվանում Տիրան Խաչատրյանին, երբ այդ կոչումը նրան տվել է հենց Նիկոլ Փաշինյանը։

Նույն մարդու' Նիկոլի կողմից թշնամուն հող տալը անօրինական է, հերոսի կոչում տալը' օրինակա՞ն։ Այդպես չի լինում։

Ես ինքս էլ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանավորումը համարում եմ քաղաքական պատվեր, բայց նրան ազգային հերոս չեմ համարում։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

05 Jan, 01:34


2020-ի պատերազմին հաջորդող Նոր տարվա գիշերը՝ դեկտեմբերի 31-ին, Հայաստանում հրավառություն չեղավ։ Մեր ժողովուրդը լռությամբ դիմավորեց 2021 թվականը՝ հարգանքի տուրք մատուցելով Արցախի համար զոհված 5000 մեր հայրենակիցների հիշատակին։

Ժողովուրդը սգում էր մարդկանց կորստի համար։

2023-ի Արցախի ամբողջական կորստից հետո՝ հաջորդող նոր տարվա գիշերը՝ դեկտեմբերի 31-ին, Հայաստանում եղավ ճոխ հրավառություն։ Ինչպես կառավարությունը, այնպես էլ ժողովրդի մի մեծ հատված սալյուտներով ու կենացներով դիմավորեց 2024 թվականը՝ արդարանալով, թե հազարավոր մարդկային կորուստներ չենք ունեցել, ինչո՞ւ սգանք։

Արցախում զոհված 200-ից ավելի և կրակից մահացած ավելի քան 200 հայերի կորուստը և Արցախի ամբողջական բռնազավթումը կարծես սգալու պատճառ չէր։

Ժողովուրդը չէր սգում հողի կորստի համար։

Տասնամյակներ շարունակ մեր ժողովրդին տվել են այն գաղափարը, որ մարդը հողից թանկ է․․․ այնինչ իրականում հակառակն է։ Առանց հողի մարդը գին չունի, արժեք չունի․․․

Իրական գաղափարն այն է, որ Հողն է իմաստ տալիս մարդու կյանքին։ Երբ չկա հայրենի հող, չկա նաև կյանքի իմաստ, իսկ եթե չկա կյանքի իմաստ, ապա այդ հողի վրա ապրելը դառնում է բեռ։

Հարսանիքներում ու տոնախմբություններում, հավաքույթների ժամանակ մարդիկ խմում են զինվորի կենացը, խմում են հայրենիքի համար զոհվածների կենացը, բայց քիչ է պատահում, որ խմեն հողի կենացը, Արցախի կենացը, պատմական հայրենիքի կենացը։ Չեն խմում, որովհետև հողի համը չեն զգացել։

Մենք ոտքի կկանգնենք այն ժամանակ, երբ հողի համը զգանք։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

04 Jan, 20:26


Նիկոլ Փաշինյանի շոու ծրագրերը 2024-ին

Հայաստանի կառավարության ղեկավարը հայ հանրությանը շարունակ ստիպում է քննարկել իր վարքագիծը։ Եվ այստեղ ամենևին կարևոր չէ՝ մարդիկ կօրհնեն, թե կհայհոյեն Նիկոլ Փաշինյանին։ Կարևորն այն է, որ մարդկանց շուրթերին լինի Նիկոլ Փաշինյան անուն, ազգանունը։

➡️Մանրամասները կարդացեք վերլուծության մեջ ❗️ամբողջական հոդվածը❗️

🔍🇦🇲 Իմացի՜ր ավելին
FactCheck-ի հետ

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

03 Jan, 07:49


Հայերը ոգևորությամբ ներդրումներ են անում վիրավոր ու հաշմանդամ զինվորների օգնության ծրագրերում, ստեղծում են վերականգնողական կենտրոններ, որ առողջացնեն պատերազմում վիրավորված զինվորներին, բայց շատերը խուսափում են ներդումներ անել առողջ բանակի վերազինման, առաջնագծի ուժեղացման, պայմանական սահման պահող զինվորի կողքին կանգնելու գործում։

Սիրելի հայրենակիցներ, եթե բանակն ուժեղ լինի, վիրավորներին ու հաշմանդամներին խնամելու անհրաժեշտությունը չի լինի։

Օգնիր սեփական բանակին, որ ստիպված չլինես թշնամու բանակին ծառայելու և քո վիրավորներին խնամելու։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

02 Jan, 19:03


Հունվարի 3-ին սպասենք Նիկոլի բեմադրությանը։ Հնարավոր է, այս անգամ թիրախում հայտնվի Տիգրան Ավինյանը։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

02 Jan, 19:02


🇦🇲🇦🇿 Հայաստանի վարչապետի մտերիմ Արսեն Խառատյանը 2020-ի պատերազմից առաջ գաղտնի հանդիպել է Ադրբեջանի դեսպանի հետ

🔷 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմից մոտ 2 տարի առաջ Հայաստանում արդեն կային պաշտոնյաներ, ովքեր ակնարկում էին Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կուլիսային բանակցությունների և բանակցային ճարտարապետության փոփոխությունների մասին։ Այդպիսի դեմքերից մեկը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր ու 2018-ի իշխանափոխությունից հետո վարչապետի գլխավոր խորհրդական նշանակված Արսեն Խառատյանն էր։ 

➡️Մանրամասները կարդացեք վերլուծության մեջ ❗️ամբողջական հոդվածը❗️

🔍🇦🇲 Իմացի՜ր ավելին
FactCheck-ի հետ

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

02 Jan, 05:01


2025-ը անձամբ ինձ համար նախանշել եմ որպես անկոտրում պայքարի և կոնկրետ գործողություններով կոնկրետ արդյունքների հասնելու տարի։ Դժվար է լինելու կոտրված մեջքը շտկել և կոտրված ոտքերով կանգնել, բայց արդեն ժամանակն է։

Անընդհատ խավարն անիծելու փոխարեն պետք է մոմեր վառել։

2023-ի ձմռանը, երբ կոտրվեցին երկու ոտքերս, բազմաթիվ բժիշկներ ինձ քայլելու հույս չէին տալիս, առաջարկում էին բարդ վիրահատություն և փաստացի հաշմանդամի կարգավիճակ, բայց մի հայտնի բժիշկ ասաց' դու պիտի քո մեջ քայլելու որոշումը կայացնես, իսկ ոտքերդ իրենք կվերականգնվեն։

2024-ի հունվարին ես արդեն քայլում էի...

2024-ին ընկերներիս ու գաղափարակիցներիս հետ բազում մոմեր վառեցինք մեր հայրենիքում ու նաև Սփյուռքում, բայց խավարը ցրելուց դեռ հեռու էինք։

2025-ին ցրելու ենք օտարամոլության, այլասերման, իշխանատենչության, թուրքասիրության և հուսահատության խավարը։

2025-ին բերելու ենք մտքի ու գաղափարի լույսը, որը մեր երկրում նախանշելու է ուժեղ խաղաղության ժամանակաշրջան։

Հիմա մեզ անհրաժեշտ է խաղաղություն, բայց դրան հասնելու համար անհրաժեշտ է ուժեղ լինել։ Թույլի հետ երբեք խաղաղ չեն լինում, թույլին լավագույն դեպքում սպանում են առանց խոշտանգումների։

Մենք հիմա էլ ուժեղ ենք, բայց պետք է նախ մեր մտքում ու գաղափարներում տեսնենք այդ ուժը։

Ես մաղթանքներ չեմ հղում։

Ես կոչ եմ անում սրտի պատյաններից ու հոգու փոշոտ դարակներից հանել Զորավար Անդրանիկի ժառանգած ազգային գաղափարի թրերը և օօօօօօն, առաաաաջ...

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

31 Dec, 16:20


2025-ը կդարձնենք ազգային արժանապատվության վերականգնման ու միասնական պայքարի տարի։ Իրական խաղաղությունը լինում է միայն ուժի շնորհիվ։

Ձգտելու ենք, որ տարին լինի մեր ուժով պարտադրվող խաղաղության ժամանակաշրջանի սկիզբ, մինչև զորեղանանք ու 2035-ին հասնենք Արցախի ազատագրության։

Արևը ցեխով չես ծածկի...

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

30 Dec, 18:18


Իրանի հետ սահմանային հսկողության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը մեր հանրության մեջ սխալ ընկալում է ունեցել։ Մարդիկ Նիկոլի խոսքից հասկացել են, թե ռուս սահմանապահների փոխարեն Իրանի սահմանի ամբողջ 43կմ հատվածը հսկելու են հայ սահմանապահները։

Իրականում այդպես չէ։ Ռուսների փոխարեն հայ սահմանապահները կանգնելու են միայն Ագարակի սահմանային անցման կետում, այլ կերպ ասած' միայն Passport control հատվածում, իսկ սահմանին շարունակում են կանգնած մնալ ռուս սահմանապահները։

Նիկոլը սահմանից թեկուզ 1 ռուս զինվորականի չի հեռացրել։ Կեղծ տեղեկություններին մի հավատացեք։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

29 Dec, 11:29


🇦🇲🇺🇸USAID-ը ոգևորված է Հայաստանի կառավարության կոռուպցիոն հանցանքներով

🔹Մատնանշված դեպքերը մի քանիսն են միայն 2024-ի բազում բացահայտումներից, որոնք ցույց են տվել Հայաստանի կառավարության բարձր պաշտոնյաների և նրանց մերձավոր շրջապատի կողմից կազմակերպված կոռուպցիոն գործարքների մասշտաբները և պետությունից թալանված գումարների քանակը։

🔹Թերևս, հենց պետական պաշտոնյաների կողմից այդ մասշտաբի կոռուպցիոն հանցանքներն է նկատի ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանտա Փաուերը՝ նշելով, թե Հայաստանի կառավարությունը չունի մրցակից։

➡️Մանրամասները կարդացեք վերլուծության մեջ ❗️ամբողջական հոդվածը❗️

🔍🇦🇲 Իմացի՜ր ավելին
FactCheck-ի հետ

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

29 Dec, 07:58


Երբ սոցցանցերում գրում են առողջական խնդիրներ ունեցող մարդկանց մասին' խնդրելով փող հավաքել նրանց բուժման համար, ոչ ոք չի ասում, թե դրա պատասխանատուն Առողջապահության նախարարությունն է, թող այդ գերատեսչությունն էլ բուժի իր քաղաքացիներին։ Բոլորը մի մարդու պես հավաքում են անհրաժեշտ փողը և կազմակերպում հիվանդի բուժումը։

Երբ գրվում է սոցիալական խնդիրներ ունեցող մարդկանց մասին, կրկին ոչ ոք չի ասում, թե դրա պատասխանատուն Սոցիալական հարցերի նախարարությունն է։ Կրկին բոլորը մեկ մարդու նման հավաքում են անհրաժեշտ փողը և փոխանցում կարիքավոր ընտանիքին։

Իսկ երբ խոսվում է հայկական բանակին անհրաժեշտ այս կամ այն ապրանքի, ընդհանրապես, առաջնագծի կահավորման մասին, միանգամից հայտնվում են հարյուրավոր մարդիկ, որոնք շեշտում են, թե դրա պատասխանատուն Պաշտպանության նախարարությունն է, հետևաբար իրենք պարտավոր չեն օգնել բանակին։ Սա էլ իր հերթին պատճառ է դառնում, որ ուրիշ շատերն էլ այդ ալիքի տակ հրաժարվեն օգտակար լինել մեր բանակին, հրաժարվեն ուժեղացնել առաջնագիծն ու հայ զինվորին։

Իրականում մենք պատասխանատու ենք մեր հայրենիքի ամեն կտորի ու ամեն մարդու համար։ Իհարկե, պետք է պատասխանատվություն պահանջենք նաև կառավարությունից, բայց անվտանգությունը ամենից կարևորն է, որին նաև մենք պիտի տեր կանգնենք։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

28 Dec, 07:26


Երևանի քաղաքապետի հոր արարքը մարդիկ սահուն կերպով տեղավորեցին բարոյական հարթության մեջ, այնինչ թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության և Քրեական օրենսգրքի հոդվածներով պատժելի արարք։

Ես ընդհանրապես արհամարհում եմ ՔՊ -ի չինովնիկների հիմարությունները, բայց ինձ շատ հարազատ մարդու առաջարկով հրապարակում եմ այս փաստերը, որոնցով կարող է ուղղորդվել նաև մեր իրավաբանական համայնքը։

ՀՀ Սահմանադրության հոդված 29-ը սահմանում է խտրականության արգելքը.

Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

(Գեղացի համբալներ և Օպել քշողներ)

ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 329-ը սահմանում է. Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը

1. Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը`

(Գեղացի համբալներ և Օպել քշողներ)

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

(Ավինյանի հայրը Երևանի քաղաքապետի ընտանիքի անդամ է, մերձավոր շրջապատ)

3) հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝

(Խտրականություն և ատելություն պարունակող խոսքը հնչել է ԶԼՄ-ով)

պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

Այսպիսով, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր հրապարակային վիրավորական հայտարարությունը' ուղղված գյուղում ապրող (գեղացի անվանվող) և Օպել մակնիշի մեքենա քշող մարդկանց, կոնկրետ տեղավորվում է ինչպես ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի, այնպես էլ ՀՀ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին, 2.1, 2.2 կետերով։ Մասնավորապես, սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն ուղղված հրապարակային խոսքը... իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ։

Պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

Ուշադրություն դարձրեք, որ Երևանի քաղաքապետ Ավինյանի ներողությունը ուղղված էր միայն Երևանցիներին, իսկ նրա հոր խոսքը՝ գյուղացիներին ու Օպել քշողներին (իր խոսքով' գեղցի համբալներին)։

Սկսել դատական գործընթաց ու օրենքի տառին համապատասխան պատժել հանցագործին։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

27 Dec, 07:02


Ընդդիմադիր գործիչը պետք է լինի պարկեշտ և իր վարքով օրինակելի մյուս մարդկանց համար։

Եթե ընդդիմադիր գործիչը հրապարակային ելույթներում քննադատում է իշխանության արարքները, բայց ինքը կյանքում անում է նույն բանը, չի կարող վստահելի լինել ժողովրդի կողմից։

Եթե ընդդիմադիր գործիչը խոսում է բարոյականության մասին, բայց իր անձով բարոյականության օրինակ չէ, ապա չի կարող վստահելի լինել ժողովրդի կողմից։

Եթե ընդդիմադիր գործիչը խոսում է իշխանության պաշտոնամոլության ու ժողովրդին վերևից նայելու վատ երևույթի մասին, բայց ինքը կյանքում իրեն չի պահում որպես հասարակ մարդ ու կտրված է հարազատ ժողովրդից, ապա չի կարող վստահելի լինել։

Եթե ընդդիմադիր գործիչը խոսում է հայրենիքին ծառայելու մասին, բայց հայրենասեր լինում է ըստ հարմարության ու ազատ ժամանակ միայն, ապա չի կարող վստահելի լինել ժողովրդի կողմից։

Ի վերջո, եթե ընդդիմադիր գործիչը խոսում է համաժողովրդական պայքարի սկզբունքայնության մասին, բայց շարունակ մեղադրում է ժողովրդին, չի կարող վստահելի ու սիրելի լինել ժողովրդի կողմից։

Հայաստանում անհրաժեշտ է ձևավորել ազգային ու պարկեշտ ընդդիմադիր գործիչների միություն, որոնց կենսագրությունը և վարքը անխոցելի լինեն։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

26 Dec, 23:00


Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում ուշ երեկոյան վառվում են գեղեցիկ ամանորյա լույսեր, փողոցներում կախված են գունավոր լամպեր, բազմաթիվ տներ տոնական զարդարված են, դրսում գունագեղ եղևնիներ են, տոնածառեր։

Գյուղի կենտրոնական հրապարակում էլ սև պաստառի վրա մեծ տառերով գրված է 36 տարեկանում մահացած բնակչի անունը... սուգ է

Գյուղի երիտասարդ բնակիչը դժբախտ պատահարի հետևանքով մահացել է օրերս' ունենալով նորաստեղծ ընտանիք։

Գյուղի կառավարիչներից որևէ մեկի մտքով չի անցել, որ համագյուղացի երիտասարդ է մահացել, որ գյուղում սուգ կա։ Կարելի է, չէ՞, գոնե մինչև տղայի հուղարկավորությունը անջատել տոնական լույսերը։ Դա տարրական հարգանք է գյուղի ու համագյուղացիների հանդեպ։

Թշնամի Ադրբեջանում մեկշաբաթյա սուգ է հայտարարվել վթարի ենթարկված ինքնաթիռում մահացած մի քանի հոգու համար։ Հանվել են տոնածառերը, անջատվել են երկրի տոնական լույսերը։ Նրանք հետամնաց ցեղ են, մենք' զարգացած ազգ...

Հայաստանում 2023-ի Արցախի ամբողջական կորստի ժամանակ ոչ միայն սուգ չհայտարարվեց, այլև ավելի ճոխ նոր տարի արեցին։

Արժեքները կարևոր են բարոյական կերպարի մասին պատկերացում կազմելու համար։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

25 Dec, 18:25


Սորոսի հարձակումը Արցախի ու հայկական բանակի վրա

🔹25 տարվա ընթացքում Սորոսի կողմից Հայաստանի մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններին տրված պաշտոնական դրամաշնորհները գերազանցում են 63 մլն դոլարը, որի մեծագույն մասը բաժին է ընկել հենց վերոնշյալ պաշտոնական նպատակների իրականացման համար՝ կանանց իրավունքներ, սեռական փոքրամասնություններ (ԼԳԲՏ), մամուլի ազատություն, սոցիալական հարցեր և այլն։

🔹Այդ ամենի կողքին փոքրիկ, բայց շատ կարևոր տեղ է զբաղեցնում ևս մի ուղղություն, որը տարիներ շարունակ այնքան էլ մեծ ուշադրություն չի գրավել իր վրա։

🔹Խոսքը Արցախի հայկական հանրապետության և հայկական բանակի հիմքերը խարխլելուն ուղղված տարատեսակ ծրագրերի մասին է։ Իսկ որ դրանք հատկապես վերջին տասնամյակում եղել են բազում անգամներ ու տարբեր մեթոդներով, ակնհայտ է դառնում բաց աղբյուրներում հրապարակված գործընթացներից ու Սորոսից դրամաշնորհներ ստացած կազմակերպությունների վարքագծից։

➡️Մանրամասները կարդացեք վերլուծության մեջ ❗️ամբողջական հոդվածը❗️

🔍🇦🇲 Իմացի՜ր ավելին
FactCheck-ի հետ

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

25 Dec, 15:46


https://t.me/nairihokhikyan/3472

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

25 Dec, 15:44


Նոյեմբերի 11-ին ՀՀ ՆԳ նախարարությանը պաշտոնական գրություն էին ուղարկել Լոռու մարզի Շամլուղ քաղաքում վերջին տարիներին իրար հաջորդող բնակարանային շղթայական գողություննների մասին, որոնք մնում են չբացահայտված, իսկ այն Շամլուղցիները, որոնք համարձակվել են դիմել ոստիկանությանը, հանցագործների կողմից ենթարկվել են նաև ունեցվածքը վնասելու հաշվեհարդարի։

Ինչպե՞ս կարող են մի փոքրիկ քաղաքում տարիներ շարունակ պարբերաբար տեղի ունենալ բնակարանային գողություններ, և տեղական ոստիկանությունը չկարողանա բացահայտել հանցագործությունները։ Ինձ մոտ ողջամիտ կասկած է առաջացել, որ որոշ ոստիկաններ ուղղակի համագործակցում են հանցագործների հետ։

ՆԳ նախարարին ուղղված պաշտոնական գրությանը մոտ 1.5 ամիս հետո պատասխանել է ոստիկանության Լոռու մարզային վարչությունը' նշելով, թե դեպքերից 4-ը բացահայտվել է։ Մյուսները մնում են չբացահայտված։

Տարօրինակ է, որ ոստիկանության բացահայտումից հետո էլ Շամլուղի բնակիչները տեղյակ չեն, թե ովքեր են թալանել իրենց տները։

Ինքս շարունակելու եմ հետևողական աշխատանքը, որպեսզի ոստիկանությունը բացահայտի ու պատժի բոլոր հանցագործներին: Միայն այդ դեպքում հրաշագեղ Շամլուղում մարդիկ կկարողանան անվտանգ ապրել։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

23 Dec, 21:28


Ինչպե՞ս պատասխանել Իլհամ Ալիևին․

Ադրբեջանի նախագահը խոսում է 300,000 ադրբեջանցիների Հայաստանում հաստատվելու իրավունքի և նաև Արցախում իբր թե վնասների հատուցման մասին։

Նախ, եթե խորհրդային տարիներին Հայաստանի Հանրապետությունում բնակվել են X քանակությամբ ադրբեջանցիներ, ապա նույն այդ ժամանակ Ադրբեջանի վարչական կազմում գտնվող Գարդմանում (Հյուսիսային Արցախ՝ Քարհատ, Գանձակ, Գետաբակ, և այլն) իրենց պատմական հայրենիքում բնակվել են 120,000-ից ավելի և Նախիջևանում՝ 70․000-ից ավելի հայեր, ովքեր բռնի տեղահանման են ենթարկվել 1988-92 թվականների ընթացքում։

Կարո՞ղ է Ադրբեջանը ապահովել մոտ 200,000 հայերի վերադարձը իրենց ծննդավայր հայրենիք ու երաշխավորել նրանց անվտանգությունը։

Ավելացնենք։ Կարո՞ղ է Ադրբեջանը ապահովել Լեռնային Արցախից բռնի տեղահանված ավելի քան 150․000 հայերի անվտանգ վերադարձը։

Չի կարող և չի ուզում։ Հետևաբար ադրբեջանցիների առաջ փակ են մեր դռները, քանի դեռ Լեռնային Արցախում, Գարդմանում, Նախիջևանում 350․000 հայերը չեն վերադարձել իրենց տներ ու չեն ստացել կրած վնասների հատուցում։

Այս թեմայով արդեն դիմել ենք ՄԱԿ-ի մի շարք կառույցների, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխաններ չունի։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

21 Dec, 22:33


Ադրբեջանի կառավարությունը ստացել է մեր դիմումը' 1988-2023թթ ընթացքում բռնի տեղահանված առնվազն 350.000 հայերի վերադարձի իրավունքի և խլված ունեցվածքի փոխհատուցման համար' ուղղված ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդին։

"Արարատյան պետություն" ՀԿ-ն դիմել էր այդ կառույցին' խնդրելով պարտադրել Ադրբեջանին' ճանաչել Գարդմանի (Հյուսիսային Արցախ), Նախիջևանի և Լեռնային Արցախի բնիկ հայերի սեփականության իրավունքը և հնարավորություն տալ վերադառնալու իրենց տները, ինչպես նաև փոխհատուցում տալ մարդկանցից խլված ունեցվածքի համար։

Ադրբեջանի կառավարությունը պարտավոր է առաջիկա 1 ամսվա ընթացքում պատասխանել մեր պահանջին։

Հայերը ունեն իրավունք վերադարձնելու իրենց օրինական ունեցվածքը և ապրելու պապենական հողերի վրա։

Պատրաստվում ենք հաջորդ քայլին։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

20 Dec, 11:42


«Պարտությունն այնքան վտանգավոր ու կործանարար չէ, որքան պարտվողականությունը»։

Գարեգին Նժդեհ

📚 ՀԱՏՎԱԾ «ԱՐԱՐԱՏՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԳՐՔԻՑ

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

19 Dec, 10:29


Վիրավորանքներով ու սպառնալիքներով ողողված մի նամակ եմ այսօր ստացել «Վերադարձ դեպի Դիզակ» կազմակերպության ղեկավար Մարգարիտա Քարամյանից, ով պահանջում է հերքել իմ հրապարակած տեղեկությունները։ Իսկ ես տեղեկություն եմ տվել հանրությանը, որ այդ կազմակերպությունը առնվազն 50,000 դոլար է ստացել Սորոսի հիմնադրամից՝ ֆիլմեր նկարելու անվան տակ։

Ֆիլմերը կան, թե չկան, կարևորը դա չէ։ Կարևորն այն է, որ փողը Արցախի Հադրութից ելած այդ կինը ստացել է Հայ ժողովրդի թշնամի Ջորջ Սորոսից, ով ակտիվ համագործակցում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ, իսկ վերջին 10 տարվա ընթացքում ֆինանսավորել է Արցախի և մեր բանակի դեմ բազմաթիվ ծրագրեր։

Սույն տիկինը անամոթաբար ինձ անվանում է ինչ-որ տերերի ու պատվիրատուների համար աշխատող՝ այն դեպքում, երբ պաշտոնապես ինքն է փողեր ստացել (գուցե նաև ստանում) արտաքին թշնամական կազմակերպությունից։ Անունն էլ դնում են՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության համար։

Նույն հաջողությամբ վաղը թող Իլհամ Ալիևից կամ Ռեջեփ Էրդողանից դրամաշնորհ ստանա տիկին Մարգարիտա Քարամյանը և ֆիլմեր նկարի այն մասին, թե ինչքան վատ են ապրում Արցախցիները և ինչ վատ բան է եղել, որ տեղահանվել են։ Դրանից փոխվո՞ւմ է իրականությունը, թե՞ Արցախն է մեզ վերադարձվում։

Ես, իհարկե, պաշտոնական գրություն կուղարկեմ ՀՀ անվտանգության մարմիններին և կխնդրեմ հետաքննություն սկսել՝ պարզելու, թե ովքեր են իմ «տերերը և պատվիրատուները», որոնց մասին այդպես վստահաբար ասում է Սորոսից պատվեր ստացած «Վերադարձ դեպի Դիզակ»-ի ղեկավարը։ Բայց մեր Արցախցի հայրենակիցներին էլ կարևոր է իմանալ, թե ովքեր են շահարկում Արցախի ու Արցախցիների անունը' դրսից փող ստանալով։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

18 Dec, 10:51


Քանի որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե չիմացությունն է մեր ամենամեծ թշնամին, արձագանքեմ մի փաստով, որը կհաստատի վարչապետի խոսքերը՝ ընդդեմ թշնամի Ադրբեջանի և Թուրքիայի։

Արևելյան Հայաստանում (ներառյալ Լեռնային Արցախ, Հյուսիսային Արցախ, Նախիջևան, Ջավախք, Կարս, Արդահան, Իգդիր) հայերի բնակության մասին պատմագրությունը ավելի շատ խոսում է 1830-ական թվականներից, երբ Պարսկաստանից ու Արևմտյան Հայաստանից հարյուր հազարավոր հայեր գաղթեցին այստեղ։

Մեր թշնամի Ադրբեջանը և Թուրքիան սա շահարկում են, թե հայերը Արևելյան Հայաստանում հենց 1830-ականներից հետո են հայտնվել, իսկ մինչև այդ այստեղ բնակվել են թուրքեր ու թաթարներ։

Չիմացության հետևանքով շատերը կուլ են տալիս թշնամու այդ կուտը, այնինչ իրականությունը այլ է։

1604 թվականին Պարսկաստանի ազգությամբ թուրք շահ Աբասը բռնագաղթի ենթարկեց ու Պարսկաստանի խորքերը տարավ ամբողջ Արևելյան Հայաստանի (ներառյալ Լեռնային Արցախ, Հյուսիսային Արցախ, Նախիջևան, Ջավախք, Կարս, Արդահան, Իգդիր) հայ բնակչությանը՝ տարբեր տվյալներով՝ 600 հազարից մինչև 1 մլն մարդու, որից 300 հազարը՝ Նախիջևանից։

Հայերի փոխարեն այս տարածքներում զանգվածաբար սկսեցին բնակվել թուրքեր ու քոչվոր թաթարներ (ադրբեջանցիների նախնիներ)՝ սկսելով ոչնչացնել նաև հայկական պատմամշակութային արժեքները։ Երբեմնի թուրքաբնակ գյուղերում հիմա էլ հողի տակից ու տների պատերի միջից հայտնաբերվում են 4-ից մինչև 17-րդ դարերի խաչքարեր ու հայերեն արձանագրություններ։

Միայն 1990-ականների Արցախի ազատագրական պայքարի շնորհիվ հնարավոր եղավ ազատվել թուրքական ու թաթարական (ադրբեջանական) վայրագ, թշնամական զանգվածից, որի միակ նպատակը հայ ազգի ոչնչացումն է։

Նիկոլ Փաշինյանը պիտի գիտակցի, որ մեր որոշ ղեկավարների տգիտության ու չիմացության հետևանքով, այո, Հայաստանը պատմության ընթացքում բազում անգամներ տուժել է թշնամու կեղծ խաղաղության կոչերից։ Առաջին անգամ չէ, որ Հայաստանի ղեկավարը իրեն համարում է գիտուն ու առաջադեմ՝ ընկնելով մեր թշնամիների թակարդը։ Այո, չիմացությունը մեր թշնամին է։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

16 Dec, 00:52


1908 թվականի հուլիսին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած զինված ապստամբությունից հետո երիտթուրքերը մեծ խոստումներ էին տալիս հայերին։ Նույնիսկ շքեղ նվերներով էին հայերին դիմավորում Նիազի և Էնվեր բեյերը, հայ քաղաքական ու մշակութային գործիչներն էլ ոգևորված էին, թե հայերին ոչ մի վտանգ չի սպառնում։

Չանցած 1 տարի՝ 1909 թվականի ապրիլի սկզբին Ադանայում ու Հալեպում (այն ժամանակ Թուրքիայի տիրապետության տակ) թուրքերը կազմակերպեցին հայերի զանգվածային ջարդեր։ Բանտերից հանեցին 500 հանցագործների և ուղարկեցին հայերի վրա։ Մոտ 10 օրվա ընթացքում Ադանայի ու Հալեպի շրջաններում սպանվեց ավելի քան 30,000 հայ, որից 20 հազարը՝ Ադանայում, 10 հազարը՝ Հալեպում։

Մեր ժամանակներում՝ 2024-ին, երբ Սիրիայում իշխանության են հասել Թուրքիային ենթակա զինված խմբավորումները, Հալեպում հայերի հետ հանդիպած նրանց ներկայացուցիչները կրկին խոստացել են ապահովել մեր հայրենակիցների անվտանգությունը։ Իսկ ահա Էրդողանը հայտարարել է, թե Հալեպը նորից լինելու է Թուրքիայի ենթակա տարածք։

Հիմա լսում եմ ժամանակակից հայ քաղաքական ու մշակութային գործիչներին։ Շատերը կրկին ոգևորված են, թե Սիրիայի թուրքական իշխանությունները խոստացել են, Հալեպի հայերին ոչ մի վտանգ չի սպառնում։

Վախենամ, ամիսներ հետո ականատես լինենք նոր ողբերգության։ Ախր ո՞նց կարելի է կրկին հավատալ մի երևույթի խոստամ, որը կոչվում է թուրք և ահաբեկիչ։

Իմ կարծիքով, Հալեպի հայերը պիտի օր առաջ պիտի տեղափոխվեն Հայաստան՝ վաճառելով իրենց ունեցվածքը և այստեղ նոր տուն ստեղծեն, այլապես մեծ է վտանգը, որ կզրկվեն ամեն ինչից, եթե կարողանան կյանքը պահպանել։

Սիրիան մեր հայրենիքը չէ, որ ամեն գնով փորձենք հայերի գոյությունը այնտեղ պահպանել։ Եթե կա կենսական վտանգ, պետք է կանխել այն ու հեռանալ՝ զերծ մնալով ցեղասպանության վտանգից։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

13 Dec, 07:19


Չորեքշաբթի օրը' դեկտեմբերի 11-ին, Վարդենիսի շրջանում էի։ Եղա Կուտական, Մեծ Մասրիկ գյուղերում, Վարդենիս քաղաքում։ Պինդ են տեղացիները, պինդ են նաև մեր դիրքերը, առաջնագիծը։

Այս տարի երևի 20-21-րդ այցս էր Վարդենիս։ Ամեն անգամ ուրիշ' ավելի գեղեցիկ տեսք ունի ծաղկի անվամբ մեր հինավուրց բնակավայրը։

Այդ տարածաշրջանում ձյունը ավելի շուտ է գալիս, իսկ դիմացի սարերում' Սևանի, Արեգունու լեռնաշղթաներում, ձյան հաստ շերտը նաև ոգեշունչ է։

Վարդենիսի ճանապարհներով անցնելիս ամեն անգամ աչքիս առաջ են գալիս Դաշտենցի "Ռանչպարների կանչը" և Արսեն Բոբոխյանի ու Ավետիս Գրիգորյանի "Օպերացիա Զոդ" աշխատությունները։

Երկուսում էլ նկարագրվում են տարածքի բնակիչների հերոսական պայքարը թշնամական թուրքերի, ադրբեջանցիների դեմ։ Զորավար Անդրանիկի ազատագրական բանակի արշավանքը Սևանի ավազանով դեպի Վայոց ձոր և Սյունիք, իսկ Տաղլարի Աղաբեկի անձնուրաց մարտերը ադրբեջանական հրոսակախմբերի դեմ պատմության դասագրքերում և հերոսապատումներում գրելու թեմաներ են։

Ի դեպ, Տաղլարի Աղաբեկի գերեզմանը հիմա Վարդենիկ գյուղում է։ Այցելեք ու խոնարհվեք։ Եթե նա չլիներ, գուցե չէին լինի նաև Վարդենիսը և Մարտունին։ Բայց Աղաբեկին սպանել չկարողացան թուրքերը, այլ սպանեցին այն ժամանակվա բոլշևիկ, թուրքասեր որոշ հայեր' մտածելով, թե իրենք ուզում են հանգիստ ապրել, թե թուրքի հետ քիրվայությունը ավելի լավ է, քան հայրենիք պահելը։ Աղաբեկը թույլ չէր տալիս թուրքերի մուտքը այս տարածաշրջան։

Երբ գնաք Վարդենիս, ուշադիր նայեք նաև 1903 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցուն։ Այդ սուրբ կառույցը ոչ միայն հոգևոր, այլև ռազմական մեծ դեր է կատարել Վարդենիսի ազատագրության պայքարում։

Այս եկեղեցին այլ կերպ ասած' Մշո Առաքելոց վանքն է Վարդենիսում, որում ամրացած մեր ֆիդայիները անկոտրում կռիվ տվեցին ադրբեջանաթուրքական ահաբեկչական խմբերի դեմ ու հաղթեցին։

Մեծ անցյալ ու ոչ պակաս մեծ ներկա ու, վստահ եմ, փառապանծ գալիք է ունենալու Վարդենիսը։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

10 Dec, 11:38


«Եթե դու լավ ես ճանաչում թշնամիներիդ և ինքդ քեզ, ապա չես ենթարկվի վտանգի, անգամ հարյուրավոր մարտերի ժամանակ։ Եթե միայն ճանաչես ինքդ քեզ, բայց ոչ թշնամուդ, կա՛մ կհաղթես, կա՛մ կպարտվես։ Եթե չճանաչես ո՛չ ինքդ քեզ, ո՛չ էլ թշնամուդ, միշտ վտանգի կենթարկես ինքդ քեզ»:

Սուն Ցզի

Հատված՝ «Արարատյան պետություն» գքրից

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

10 Dec, 07:06


Երևանի քաղաքային տրանսպորտի ուղեվարձի անօրինական թանկացման դեմ կազմակերպված ստորագրահավաքին մասնակցեցին մեծ թվով Երևանցիներ՝ իրենց բողոքն ու անհամաձայնությունը հայտնելով ՔՊ-ի կողմից որևէ կերպ չարդարացված այդ որոշման դեմ։

Իշխանությունը հայտարարում է, թե կա մեծ քանակի ստվեր, և ուղևորների տված փողերը կորչում են, բայց դրա դեմ պայքարելու փոխարեն բարձրացվում է ուղեվարձը և ծանր վիճակի մեջ դնում ուղևորներին։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը արդեն մուտք է արել ստորագրահավաքի արդյունքները՝ օրենքով պահանջելով ուղեվարձի թանկացումը կանխող հարցի քննարկում ավագանիում։

Որպես ՀՀ քաղաքացի՝ ինքս պահանջում եմ քաղաքային տրանսպորտի գնին վերաբերող և թանկացումը կանխող հարցը քննարկել հնարավորինս շուտ՝ մինչև հունվարի 1-ը։ Ողջամտորեն դա կարող է տեղի ունենալ Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ՝ դեկտեմբերի 24-ին:

Տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին իր ստորագրությամբ միացել է 17 հազար մարդ, ինչը պահանջվող նվազագույնից ավելի քան 2 անգամ շատ է։

Տրանսպորտի ուղեվարձի թանկացումը մինչև 300 դրամ ուղիղ հարված է բոլոր երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի գրպանին, սոցիալական վիճակին, և այն չպետք է իրականություն դառնա։

Տրանսպորտի գնի թանկացումը հնարավոր է կանխել, եթե քաղաքացիներն ակտիվորեն աջակցեն այս նախաձեռնությանը։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

09 Dec, 11:54


Աբխազիայում հասունացել է մի ճգնաժամ, որը առաջիկայում կարող է հանգեցնել այդ պետության քայքայման։

Աբխազները չեն ցանկանում ռուսական ընկերությունների մուտքը այդ կիսաճանաչված երկիր, չեն ցանկանում որևէ կապ ունենալ Ռուսաստանի հետ, բայց պահանջում են, որ Ռուսաստանը ապահովի Աբխազիայի անվտանգությունը և անընդհատ սնուցի աբխազական պետական բյուջեն։

Վերջերս էլ Աբխազիայում մեծ բողոքի ակցիաներ եղան, որոնց հետևանքով երկրի կառավարությունը հրաժարվեց Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության պայմանավորվածություններից։

Ստացվում է՝ աբխազներն ուզում են ստանալ Ռուսաստանից անաշխատ փողեր, բայց թույլ չտալ, որ ռուսական ընկերությունները շահույթ ստանան Աբխազիայի շուկայից։

Հիմա էլ Ռուսաստանը որոշել է պատժել և էլեկտրաէներգիա տրամադրել շուկայական գներով, իսկ Աբխազիայի պետական բյուջեն այդքան փող չունի։ Միաժամանակ Աբխազիայի պետական աշխատողները վճարվում էին ՌԴ պետական բյուջեից։ Հիմա դա էլ է դադարեցրել Ռուսաստանը։

Չեմ զարմանա, եթե առաջիկա ամիսներին Աբխազիան այնպիսի կոլապսի մեջ ընկնի, որ ստիպված լինի կրկին դառնալ Վրաստանի մաս։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

08 Dec, 12:34


Կարծում եմ, Սիրիայի մեր հայրենակիցները պետք է ժամ առաջ լքեն այդ երկիրը և հաստատվեն Հայաստանում։

100 տարի առաջ Հալեպում ծնունդ առած սիրիահայ ավանդական համայնքը կանգնելու է ֆիզիկական լինել-չլինելու հարցի առաջ, եթե մնա Սիրիայում։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

08 Dec, 07:34


Աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային ներկա իրավիճակում, երբ երկրները հոշոտում են իրար, երբ ոչնչանում են ամբողջական պետություններ, ինչպես Սիրիան եղավ, կամ ինչպես Արցախում մի ամբողջ ժողովրդի տեղահանեցին անբարո աշխարհի աչքի առաջ, պետք է պատրաստ լինել ամեն ինչի, ամեն տեսակի ողբերգական իրադարձությունների և պայքարի։

Այս առումով հայերի մեջ երեք տեսակ կա.

1. Միանգամից սկսում են քեզ հայհոյել, երբ խոսում ես վտանգների մասին։ Այս տեսակը գերադասում է անտեղյակ ու անհոգ ապրել։ Բակունցի ասած' ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզի նման, որին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան...

Բայց այս տեսակի մարդիկ միանգամից հիստերիկ խուճապի մեջ են ընկնում, երբ թշնամու կրակոցը հասնում է իրենց տներին, ու միանգամից վերցնում են կահ կարասին ու փախչում։ Ոչ մի պայքար խաղաղ կյանքի համար։ Փախուստ։

2. Այս տեսակն էլ առաջինի նման վտանգավոր է հայրենիքի համար, որովհետև սրանք էլ անտարբեր են, բայց երբ խոսում ես թշնամու մասին, սրանք մոլորեցնող հայտարարություններ են անում, ներկայացնում այլ իրականություն, իրենց հերոսի տեղ դնում, այնինչ էլի փախչում են թշնամու առաջին կրակոցից։

3. Այս մարդիկ ամենաողբերգական խումբն են։ Իրենք տառապում են հայրենիքի համար, ամեն ինչ զոհաբերում են, օրնիբուն պատրաստվում են կռվի, իսկ երբ լինում է թշնամու հարձակումը, իրենք են գնում առաջնագիծ էն վերևի երկու խմբերի փախչող մարդկանց փոխարեն։ Ու հենց այս մարդիկ են կամավոր կռվում հանուն հայրենիքի ու այնտեղ էլ զոհվում։

Որպես կանոն' այս վերջին խմբի նվիրյալները չեն գերազանցում ժողովրդի 5-6 տոկոսը։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

07 Dec, 22:04


Եթե դու չես պահում քո երկիրը, ուրիշը հաստատ կպահի։

Այս օրերին, երբ սիրիական բանակը չի կռվում թուրքական ահաբեկիչների դեմ ու փախչում է Իրաք, ահաբեկիչներին արժանի դիմադրություն են ցույց տալիս քրդերը։

Եթե վաղը Սիրիան դառնա Քրդստան, արժանի կլինի, քանի որ փաստացի քրդերը ավելի շատ են սիրում այդ երկիրը, քան սիրիացի արաբները։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

07 Dec, 21:16


Վարդենիսին ու Վարդենիսցիներին ուղղված լավ բան եմ գրում' կոչ անելով կանխել մեր հայրենիքի այդ հատվածի մասին տարածվող բամբասանքները, մեկ էլ հայտնվում են որոշ վարդենիսցիներ, որոնք, չգիտես ինչու, ինձ են մեղադրում, կոչ են անում հանգիստ թողնել իրենց, որ հանգիստ ապրեն, իսկ մի քանի տասնյակ անհաջող վարդենիսցիներ էլ սկսում են իմ հասցեին հիմար մեկնաբանություններ գրել։

Եթե եսասեր մտածողություն ունենայի, կվիրավորվեի դրանից ու կդադարեցնեի Վարդենիսի համար այն ամբողջ աշխատանքը, որ անում եմ արդեն 3 տարուց ավելի։ Բայց, իհարկե, չեմ դադարեցնի, որովհետև ես նման մարդկանց պես նեղմիտ չեմ, բայց նաև ուզում եմ ասել' ինձ ուղղված հիմարություններ տարածող քանի՞ վարդենիսցի է դիրքերի համար մեկ հատ թեկուզ պատռված քողարկիչ ցանց տարել, քանի զինվորի մատից է փուշ հանել, գոնե մեկ քար դրե՞լ է դիրքերի ամրացման համար։

Վարդենիսի ավելի քան 70կմ դիրքերը ամրացնելուն 3 տարի շարունակ քրտնաջան աշխատում եմ ընկերներիս հետ, Վարդենիս երևի ավելի շատ եմ գնում, քան իմ հայրական տուն։ Վարդենիսում սկսած դիրքերի կահավորումից մինչև սահմանամերձ բնակավայրերում ապրող անապահովներին օգնություն կազմակերպում ենք։ Անում եմ, որ Վարդենիսում ապահով ապրեն, երեխա մեծացնեն, իսկ մի խումբ մարդիկ Վարդենիսի նկուղներում մտած' վայրահաչում են, թե իրենց խանգարում եմ։

Գետինը չեն մտնո՞ւմ։ Անհամեստություն է իմ կողմից, բայց պիտի ասեմ, որ գոնե Վարդենիսցիների մեջ ինձնից դժգոհելու տեղ չպետք է լիներ։ Իմ գործունեության ամենամեծ հատվածը ուղղված է հենց Վարդենիսի անվտանգությանը։ Եվ այսպիսի պատասխան։

Այդպես է լինում, որ մարդիկ իրենց ձեռքով իրենց գերեզմանն են փորում։ Այդ մարդիկ երևի ավելի մեծ ուրախությամբ թուրքի զինվորին կկերակրեն։

Եկող շաբաթվա ընթացքում, հավանաբար չորեքշաբթի օրը լինելու եմ Վարդենիս, Մեծ Մասրիկ, Կուտական, Սոթք և այլ բնակավայրերում։ Եթե ասելիք ունեք, եկեք անձամբ ասեք և ճակատին ստացեք պատասխանը։ Ինչքան լռում եմ իմ արած աշխատանքի մասին, այնքան ուրացողները շատանում են։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

07 Dec, 19:30


Սիրիայի նայելով' պատկերացրեք, թե ինչ է լինում, երբ երկրի բանակը բարոյալքվում ու փախուստի է դիմում։

Սիրիական բանակը համատարած լքում է դիրքերն ու փախչում։

Նման իրավիճակում երկրին սպառնում է կործանումը։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

07 Dec, 08:08


Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկչական խմբավորումները անարգել գրավում են Սիրիայի քաղաքներն ու գյուղերը, իսկ սիրիական բանակը ուղղակի լքում է իր դիրքերն առանց դիմադրության։ Միակ ուժը, որը դեռևս դիմադրում է թուրքական ահաբեկչական խմբավորումներին, Սիրիայի ռուսական ռազմաբազան է, որը վաղ թե ուշ հեռանալու է Սիրիայից։

Ենթադրում եմ, ռուսների հեռանալուց հետո սիրիացիները կմեղադրեն Ռուսաստանին դավաճանության և դաշնակցային պարտավորությունները չկատարելու համար' անտեսելով, որ հենց Սիրիայի կառավարությունը փաստացի ոչինչ չի անում իր երկիրը պաշտպանելու համար։

Հիշո՞ւմ եք, Հայաստանի կառավարությունը 2022-ին և 2023-ին Արցախը պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի մաս, հետո' 2023-ի սեպտեմբերին ադրբեջանական ահաբեկչական հարձակման ժամանակ որևէ կերպ չօգնեց Արցախին, իսկ երբ ռուսները չպաշտպանեցին Արցախը, Հայաստանում սկսվեցին հակառուսական տրամադրություններ, թե Արցախի կորստի պատճառը ռուսներն են, որ չպաշտպանեցին մեզ։

Նույն բանը հիմա Սիրիայում է կատարվում։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

07 Dec, 07:44


2021-ի կեսին ծանոթներիցս մեկն իր որդուն տարավ Հայաստանից, դարձրեց ՌԴ քաղաքացի, որ հանկարծ այստեղ չտանեն բանակ ու նոր պատերազմի դեպքում վտանգ չլինի նրա կյանքի համար։

2022-ին նրա որդուն զորակոչեցին ռուսական բանակ ու տարան Ուկրաինայի դեմ պատերազմելու, որտեղ նա զոհվեց։

Այսպիսի դեպքեր շատ կան, երբ իրենց անվտանգության համար լքում են հայրենիքը, բայց երիտասարդ մեռնում են օտարի հողում։

Եթե մարդուն տրված է ապրել որոշակի ժամանակ, ապա նա կապրի հենց այդքան ժամանակ, անկախ նրանից, թե որտեղ է։ Ավելի լավ է, ապրել հայրենիքում ու օգտակար լինել հենց հայրենիքին։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

05 Dec, 20:13


Այսօր մայրաքաղաքիս փողոցներով մի քիչ քայլելուց, ապա ճամփին օրվա լրահոսը կարդալուց ու իրավիճակը գնահատելուց հետ միանգամայն բնական և տրամաբանական կլիներ, եթե ես հիմա՝ գիշերվա էս ժամին կարճ գրառում անեի այն մասին, որ մենք գրեթե անհույս վիճակում ենք և շատ մոտ ապագայում Հայաստանի դե-ֆակտո կառավարիչների շնորհիվ կարող ենք վերջնականապես հայտնվել 2023-ի Ստեփանակերտի կամ 2024-ի Հալեպի բնակիչների կարգավիճակում։

Բայց քանի որ այս ողբալի փաստի հերթական արձանագրումից օգուտը մեծ չէ, իսկ իմ հազարավոր ընթերցողներից շատերը հաճախ խնդրում են, որ ես բացասական բաների մասին քիչ գրեմ, ապա երկու բառ ասեմ Սիրիան գրավելու թուրքական նոր մարտավարության մասին։ Գուցե օգտակար լինի։

Արդեն գիտեք, որ այդ ահաբեկիչները (այո, ահաբեկիչ են թե՛ պաշտոնապես, թե՛ էությամբ) ոչ միայն վայելում են Թուրքիայի հովանավորությունը, այլև փաստացի համակարգվում են Թուրքիայի կողմից։
Բայց ամենահետաքրքիրը դա չէ։
Ռազմական գործողությունների նախորդ փուլի ավարտից հետո Թուրքիան ամեն առիթով ասում էր, որ էլ կռիվ չի լինելու, խաղաղություն է լինելու ու բանակցություններ էր վարում Սիրիայի հետ (ոչ միայն առաջարկում, այլև վարում)։
Ավելին, Իրանին և ՌԴ-ին Անկարան խոստացել էր, որ իր վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող ահաբեկիչներին կվերացնի։

Սակայն իրականում 2020 թ. սկսած Թուրքիան «խաղաղության օրակարգի» տակ պատրաստում է մի քանի տասնյակ հազար ահաբեկիչների՝ որակապես նոր մակարդակի բարձրացնելով վերջիններիս մարտունակությունը։ Հստակ բանակ է ձևավորում, լավ ու խիստ կառավարմամբ, հատուկ ստորաբաժանումներով, զենք, զինամթերքով ու տեխնիկայով։ Փողը կար, ցանկությունը՝ ևս, մնում էր էդ ամենն անել։
Արդյունքում 4 տարվա մեջ նոր բանակ են կազմում, որը ավելի մարտունակ է, քան մնացյալ բոլորը։

Մի խոսքով, բանակցության անվան տակ խաղաղության կոչ անողը զուգահեռ լիարժեք պատրաստվում էր պատերազմի։

Իսկ հիմա հռետորական հարց. գիտե՞ք, թե էլ ո՞ր երկրում են սիրում կիրառել թուրքական այս մարտավարությունը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

05 Dec, 06:33


Զավեշտալի իրադարձություն առաջնագծում.

Մի հատվածում, որտեղ մեր և թշնամու խրամատները շատ մոտ են իրար, մի քանի տասնյակ մետր, թշնամու զինվորները հերթական սադրանքն են սկսում' հայհոյելով մերոնց։

Դե հայ զինվորներն էլ ասում են' գնացեք, ձեր Ալիևի ........ (հայհոյանք):

Ադրբեջանցիները արձագանքում են, թե մենք էլ ձեր Նիկոլի....... (հայհոյանք):

Մերոնք պատասխանում են' մենք էլ, մենք էլ...

Թշնամին լռում է։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

03 Dec, 12:11


Լոռու մարզի Շամլուղ քաղաքում վերջին տարիներին մեծ մասշտաբների է հասել բնակարանային գողությունը։ Մտնում են մարդկանց տներ ու բառացիորեն թալանում դրանք, ու այնքան ցինիկ են դարձել հանցագործները, որ ոստիկաններին դիմած որոշ տուժածների տներ էլի են մտել ու ջարդուփշուր արել ունեցվածքը։

Տեղի ոստիկանությունը դեռևս որևէ արդյունք չի արձանագրել, որևէ մեկի կրած վնասի հատուցում չի եղել։ Փաստացի ոստիկանությունը անգործության է մատնված։

Այս խնդրի վերաբերյալ նոյեմբերի 12-ին պաշտոնական գրություն էի ուղարկել ՆԳ նախարարին՝ պահանջելով ծառայողական քննություն իրականացնել և բացահայտել Շամլուղում առերևույթ կազմակերպված հանցավորության շղթան։

Պատասխան գրությունում նոյեմբերի 30-ին ՆԳՆ-ն հայտնել է, խնդրի վերաբերյալ ներկայացված փաստերը փոխանցվել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։

Սպասենք արդյունքներին։

Իսկ հանցագործները պիտի բացահայտվեն և պատժվեն, որպեսզի դրախտավայր Շամլուղի մեր հայրենակիցները կարողանան ապահով լինել։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

24 Nov, 17:53


Մինչև 2003 թվականը Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը չէր խուսափում հայտարարել, թե Արցախի հարցը փակված է, և իրենք հավերժ կորցրել են Արցախը։

Այդ մասին Հեյդարը բազմիցս հայտարարել է նաև իր հարցազրույցների ժամանակ։

Այսինքն Արցախի հրադադարից' 1994-ից հետո 9 տարի շարունակ Ադրբեջանի նախագահը թեպետ բանակցում էր Հայաստանի հետ խաղաղության համար, բայց իր ժողովրդին ասում էր, որ իրենք հույս չունենան Արցախի հարցում։

2003 թվականի հոկտեմբերի 15-ին Ադրբեջանի նախագահի ընտրության ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե 20 տարի հետո ինքը կմտնի Ստեփանակերտ տիրոջ իրավունքով։

Դառնալով Ադրբեջանի նախագահ' Իլհամը հիմնովին փոխեց Ադրբեջանի քաղաքական կուրսը Արցախի հարցում ու պարտվողական կերպարին փոխարինեց հարձակողական ծրագիրը։

Հիմա մեր ժամանակն է։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

24 Nov, 10:24


Մեր իրականության մեջ մարդիկ ավելի սրտացավ ու նվիրված են վիրավոր ու հաշմանդամ զինվորների, քան սահմանին կանգնած զորքի համար։ Մարդիկ ավելի ոգևորված օգնում են վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոններին, քան առաջնագծի ուժեղացման աշխատանքներին։

Սիրելի հայրենակիցներ, եթե մենք մեր հնարավորությունները ներդնենք մեր բանակի ուժեղացման գործին, ապա, հավատացեք, վիրավոր զինվորներին օգնելու և ընդհանրապես, վերականգնողական կենտրոնների կարիք չենք ունենա։ Որովհետև ուժեղ բանակը վիրավորներ քիչ է ունենում։

Սովորենք պատճառները հետևանքներից տարբերել ու վերացնել պատճառը, ոչ թե հետևանքը։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

22 Nov, 13:17


1796 թվականին Իրանում իշխանությունը գրավել էին թուրքերը՝ Ղաջարիների ցեղի գլխավորությամբ։ Այդ ժամանակ էլ թուրքերին հաջողվել էր գրավել Արցախը և հայաթափել այն։ Մեկ տարի անց՝ 1797 թվականին Իրանի Ղաջարիների թուրքական ցեղի առաջնորդ Աղա Մոհամադ խանը մեկնել էր Շուշի՝ նշելու իր հաղթանակը, բայց օրեր անց նրան դաժանաբար սպանեցին Շուշիում՝ քնած ժամանակ։

Արցախը ոչ մի թուրք չի վայելում, եթե այն հայերին չի պատկանում։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

22 Nov, 11:16


Աննա Հակոբյանի հետ հանդիպման գնացած 53 հայ գործարարներին ուղղված տարատեսակ ամոթանքն ու նախատինքը շարունակվում է, սակայն որևէ մեկը չի փորձում այդ երևույթին նայել այլ տեսանկյունից էլ։

Գիտեմ, որ շատերի դուրը չի գալու, բայց ամեն դեպքում պետք է համարձակություն ունենալ ու այլ կերպ էլ մտածել։

Այն մարդիկ, ովքեր գնացել են Աննա Հակոբյանի հետ հանդիպման, ի՞նչ մոտիվացիա են ունեցել՝ բիզնես շա՞հ, անսահման սեր ու կի՞րք Աննայի նկատմամբ, թե՞ ուղղակի սեփական բիզնեսը պահպանելու հուսահատ քայլ։

Ես կարծում եմ, որ մասնակիցներից շատերը հենց վերջին նպատակով են արել այդ քայլը՝ չընկնելու Աննայի հրահանգով ՊԵԿ-ի ու ԱԱԾ-ի հարվածի տակ։

Կասեք, թե բա ո՞ւր մնացին սկզբունքն ու գաղափարը։

Շատ դեպքերում գործարարը ստիպված է անում բաներ, որոնք չեն բխում անգամ իր սկզբունքներից։

Ցավոք, նաև այսօր գործարարները ենթարկվում են ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ճնշումների։

Ընդառաջ է գնում իշխանությանը, հարվածներ է ստանում ընդդիմությունից, ընդառաջ է գնում ընդդիմությանը, հարվածներ է ստանում իշխանությունից։

Բա ի՞նչ անի գործարարը։

Կասեք, թե պիտի սկզբունքային ու ազգային լինի։

gg-ի հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը սկզբունքային ու ազգային գործարար է, հրապարակային արտահայտեց իր կարծիքը, միացավ ընդդիմությանը, ի՞նչ եղավ։ Իշխանությունը շինծու գործեր սարքեց, քրեական վարույթ հարուցեց, հետապնդեց գործարարին, ահռելի վնասներ տվեց։ Ո՞վ որևէ կերպ կանգնեց Խաչատուրի կողքին։ 2-3 օր Ֆեյսբուքում աջակցության խոսքեր հնչեցին, և վերջ։ Ընդդիմությունը անցավ իր գործերին՝ մենակ թողնելով գործարարին՝ իշխանության ամբողջ ապարատի դեմ։

Ահա թե ինչու չի կարելի գործարարին ներքաշել քաղաքական խաղերի մեջ։

Իսկ եթե գործարարը այս կամ այն պատճառով հանդիպման է գնում իշխանության հետ, մի մեղադրեք։ Բոլոր ժամանակների իշխանությունները ստիպել են գործարարին հանդիպել ու մուծվել․․․

Ու այս ամենի մեջ հարգանքի են արժանի այն գործարարները, ովքեր ունենալով հայրենիքի ու պետականության գիտակցում, կարողանում են պինդ մնալ ու գործիք չդառնալ ոչ իշխանության, ոչ էլ ընդդիմության համար։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

22 Nov, 08:15


Հայաստանում կա 50-ից ավելի կուսակցություն, որոնցից ամեն մեկը իրեն հռչակել է պետականության պահապան ու ապագայի փրկիչ։ Յուրաքանչյուր կուսակցություն, սակայն, պետք է ունենա քաղաքական տեսություն, այսինքն՝ թե որ ուղղության հետևորդ է։

Գոյություն ունեն բազմաթիվ քաղաքական տեսություններ՝ ազատականություն, պահպանողականություն, բարեփոխականություն, ազգայնականություն, սոցիալիզմ, ցենտրիզմ, եվրոպամետություն և այլն։

Կուսակցության հիմնադիրները առաջինը պետք է լինեն որևէ տեսության, քաղաքական գաղափարախոսության կրողներ, որպեսզի դրա հիման վրա էլ կուսակցության տեսությունն ու ծրագիրը կազմեն, իսկ կուսակցության անդամները պետք է համաձայն լինեն այդ տեսության հետ, որպեսզի անդամակցեն։

Իր ամբողջ գործունեության ընթացքում կուսակցությունը պետք է խստորեն հետևի իր տեսությանը և ծրագրեր կազմելիս հենվի առաջին հերթին այդ տեսության վրա, չհակասի դրան։

Օրինակ, պահպանողականության հարող կուսակցությունը չի կարող ունենալ լիբերալիզմ, ազատականություն պարունակող ծրագրեր։ Դա արդեն ձախողված կուսակցություն է։

Հիմա նայենք Հայաստանի նորագույն շրջանին՝ 1991-ից մինչև մեր օրեր։ 1-2 կուսակցությունից բացի, չես կարող գտնել որևէ քաղաքական ուժ, որը գոնե գիտի, թե ինչ է տեսությունը և որ ավելի կարևոր է՝ ունի քաղաքական տեսություն։

Կուսակցությունները մեզանում ստեղծվում են մեկ անձի քաղաքական կամ տնտեսական շահերը պաշտպանելու համար, իսկ երբ գալիս է ընտրությունների ժամանակը, իրեն ազգայնական հռչակած կուսակցությունը սկսում է, օրինակ, եվրոպամետություն քարոզել՝ չհասկանալով, որ իր խոսքն ու գործը հակասում են։

Ընտրությունները ոչ թե խոստումների, այլ գաղափարների ու ծրագրերի պայքար են, որտեղ ընտրողները կշռադատում են, թե որ կուսակցության ծրագիրը որքանով է իրագործելի։ Բայց դա զարգացած երկրներում, իսկ Հայաստանում եղել և շարունակում են առաջնային լինել ասֆալտն ու թոշակը։

Քաղաքական տեսությունները մեզանում գոյություն չունեն։

Վերջերս Սամվել Բաբայանը մի կուսակցություն էր հիմնել՝ անունը դնելով՝ Ազատական։ Վստահ եմ, Բաբայանի նման մարդը ուղղակի չէր կարող ազատական լինել, առավել ևս քաղաքական տեսության առումով։ Ենթադրում եմ, կողքին ինչ-որ մեկը համոզել է նոր կուսակցության անունը դնել ազատական՝ հավանաբար ազատության իմաստով։

Այսպիսին են մեր քաղաքական իրողությունները, որոնք էլ իրենց հետ բերում են այն ամբողջ քաոսը, որ այսօր տիրում է Հայաստանում։

Հանրությունը այնքան է հիասթափված կուսակցություններից, որ ասում է՝ այլևս դրանք պետք չեն․․ այնինչ առանց կուսակցության չի կարող լինել քաղաքական գործընթաց։

Պետք են կուսակցություններ, բայց նոր որակի ու արժեքների կուսակցություններ են պետք, որոնց հիմնադիրներն ու անդամները գոնե կիմանան, թե ինչ է քաղաքական տեսւթյունը և կլինեն այդպիսի որևէ տեսության կրողներ՝ ծրագրերը նույնպես այդ տեսությունների հիման վրա կազմելով։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

22 Nov, 05:24


Երբ նայում եմ Նիկոլի սափրվելուն ու բրենդի փոփոխմանը, հիշում եմ, որ ակտիվ գովազդվող էկոկաշվից կոշիկներն ու պայուսակները նույն դերմանտինն են։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

20 Nov, 18:03


Հողը երբեք անտեր չի լինում։ Եթե դու համարում ես քոնը, ապա պետք է տեր լինես, պետք է վերահսկես այն, հակառակ դեպքում ուրիշները կտիրանան։ Սա հրեական գաղափարախոսության հիմնական սկզբունքներից մեկն է։ Այսպես հրեաները դարձան ուժեղ ու ազդեցիկ պետություն, ցանցային ազգ՝ իրենց հաջողություններով աշխարհում ձևավորելով համաշխարհային տիրապետության տպավորություն։

📚 ՀԱՏՎԱԾ «ԱՐԱՐԱՏՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԳՐՔԻՑ

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

20 Nov, 16:10


"Հրապարակ"-ը գրել էր, որ կալանավորվել է ՏԿԵ նախարարության Ճանապարհային դեպարտամենտի նախկին ղեկավար Գոռ Ավետիսյանի հայրը, ինչը ուղիղ կապված է հենց այդ նախարարության հետ։

Այդ տղան իր յուղոտ պաշտոնից դեռ ամռանն էր հեռացել, ու այն ժամանակ ոլորտի մասնագետներն ասում էին, որ ճանապարհների ասֆալտապատման գործի մեջ այնքան փող են տակովն արել, որ հիմա կարծես կոկորդին է կանգնել, իսկ պատժվում են ոչ այնքան կոռուպցիայի, որքան կերածը Նիկոլի հետ չկիսելու համար։

Պարզվում է, ճանապարհային դեպարտամենտի նախկին պետի հորը գաղտնալսել է իշխանությունը և պարզել, որ նա այլ գործընկերների հետ առերևույթ զբաղված է ատկատներով ու պետությունից փողեր տանելով։ Մենակ չի եղել։

Կարծում եմ, առաջիկա օրերին խուզարկություններ ու նոր կալանավորումներ կլինեն նաև Գեղարքունիքի մարզի հատկապես Մարտունու շրջանում' հաշվի առնելով, որ Գոռ Ավետիսյանը այնտեղից է, իսկ տեղացիները լավ գիտեն, թե Մարտունուց ովքեր են ակտիվ ներգրավված ասֆալտի պետական պատվերով յուղոտ բիզնեսի մեջ։

Մարտունու շրջանից առնվազն երկու հոգի իրենց նեղ շրջանակով վերջին 2 տարիներին գերհարստացել են և իշխանության հովանավորչությամբ։ Ու քանի որ ագահության պատճառով Նիկոլի հետ չեն կիսվել, ապա դաժան օրեր են սպասվում նաև նրանց։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

20 Nov, 05:34


Նիկոլի մեկ զանգով յուղոտ պաշտոններից ու իշխանական աթոռներից զրկվածներին ցավակցող կամ աջակցություն հայտնող մարդկանց հիշեցնեմ, որ այդ նախկին պաշտոնյաները հնարավորություն ունեին առնվազն 2020-ի պատերազմից հետո ընտրել մարդկային ճանապարհ և չդառնալ դավաճանության մաս։ Բայց դրա փոխարեն նրանք հաստատուն կանգնեցին Նիկոլի կողքին' կիսելով նրա բոլոր հանցանքների պատասխանատվությունը։

Այդ նախկին պաշտոնյաներից ոմանք նույնիսկ ինձ են առաջարկել միանալ իրենց 2021-ի ընտրությունների ժամանակ' մատնացույց անելով նախարարի, փոխնախարարի կամ պատգամավորի խոստումնալից ապագա, սակայն ստանալով երրորդ մատի կոմբինացիան' թշնամացել են։

Հետևաբար, սիրելի հայրենակիցներ, այն, որ Նիկոլը այդ մարդկանց մեկ զանգով հանել է գործից, նրանց չի դարձնում հերոս կամ տառապյալ։

Լրբերը երբեք սրբեր չեն դառնում։

Բոլոր նրանք, ովքեր 2020-ից հետո մնացել են Նիկոլի կողքին, պիտի ենթարկվեն խստագույն պատժի օրենքի ու բարոյականության շրջանակներում։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

18 Nov, 12:22


2023-ի ապրիլին անթաքույց քաղաքական պատվերով, նույնիսկ հրապարակային գրառումներով իշխանության մի քանի պաշտոնյաներ նախաձեռնեցին իմ դեմ քրեական հետապնդում, որը մինչև այսօր առանց որևէ շոշափելի արդյունքի ընթանում է։

Հիշեցնեմ' քրեական հետապնդումը նախաձեռնեց ԲԴԽ նախագահ Անդրեասյանը, իր լայքերով ու իրավաբանական աջակցությամբ "դաբրոն տվեց" արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը (բնականաբար, մեկը չէր կարող անջատ լինել մյուսից' մի մարմին, մի հոգի), քրեական գործի հրահանգները տվեց քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանը, ոստիկանական գաղտնալսումները կազմակերպեց ՆԳՆ Վահե Ղազարյանը, գործին մասնակից դարձավ ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանը։

Քրեական գործի դատավարության ամբողջ 1.5 տարվա ընթացքում ինքնաբացարկ հայտնեցին 3 դատավորներ' հրաժարվելով մտնել այդ պատվերով գործի պատասխանատվության տակ։ Իսկ դատավոր Արտուշ Գաբրիելյանը իր վրա վերցրեց, բայց որևէ կոնկրետ գործողություն չիրականացրեց, ոչ մի դատավարություն չեղավ։ Ամեն անգամ հավաքվում էինք' իմանալու, թե երբ է լինելու հաջորդ նիստը։ Խոսելու, քննարկելու թեմա չկար։

Հիմա, երբ Նիկոլը զոհաբերել է այս գործի բոլոր պատվիրատուներին' ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, ՆԳՆ Վահե Ղազարյանին, հարց է առաջանում' ի՞նչ պիտի անի դատավորը։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

18 Nov, 05:56


Նախկինների ժամանակ տարածված մտածողություն կար' ամեն ինչի մեղավորը երկրի ղեկավարն է։ Եթե մի սովորական հարկային տեսուչ կաշառք էր ուզում գյուղի խանութի տիրոջից, էլի մեղավորը համարվում էր երկրի ղեկավարը։ Թե բա Լևոնը, Սերժը կամ Քոչարյանն է անձամբ հրամայել, որ հարկայինի աշխատողը գնա ու գյուղի խանութի խեղճուկրակ Վալոդից 20.000 դրամ կաշառք ուզի։

Ձուկը գլխից է հոտում։ Ժողովրդական խոսք է։

Հիմա, երբ երկրի ղեկավարը սեփական որոշումներով քանդել է ամբողջ երկիրը, մի մասը հանձնել թշնամուն, մնացած մասի բարձունքներին էլ բերել դրել թշնամու զորքը, որ մարդիկ չլինեն անվտանգ, որ նույն ղեկավարը նույնիսկ սահմանադրությամբ պահանջված ապաքաղաքական պաշտոններում տեղադրում է իր կուսակցության մանկլավիկներին, որ երկիրը համատարած թալանի, կոռուպցիայի, նառկոբիզնեսի, շատացող սպանությունների, օլիգարխների ու մանրումիջին պաշտոնյաների բեսպրեդելի մի դաշտի է վերածվել, անընդհատ փորձ է արվում արդարացնել ղեկավարին, թե բա խեղճ Նիկոլն ի՞նչ անի, պաշտոնյաներն են մեղավոր, իր ասածը չեն անում։

Եթե այդպես մտածում ու տարածում են քաղաքական շահեր ունեցող մարդիկ, հասկանում ես, որ նրանք նպատակներ ունեն, իսկ անբարոյականների համար նպատակն արդարացնում է միջոցը։ Բայց երբ այդպես մտածում ու տարածում են հասարակ, սովորական մարդիկ, հասկանում ես, որ նրանք ուղղակի հիմար են, որոնց ցանկացած ժամանակ կարող են խաբել տարբեր կերպ։

Երեկ նույն բանի համար ղեկավարը մեղավոր էր, այսօր նույն... չէ, ավելի վատ բանի համար ղեկավարը մեղավոր չի, քանի որ այդպես է պետք հիմա։

Իրականում Հայաստանի այսօրվա սոցիալական, քաղաքական, տնտեսական, ռազմական, իրավական ու բոլոր այլ խնդիրների թիվ մեկ մեղավորը հենց Նիկոլն է, որը ստեղծում է կեղտոտ ու կոռումպացված համակարգ, հետո իբր պայքարում է դրա դեմ, հետո նորից ստեղծում նույն համակարգը ու էլի իբր պայքարում դրա դեմ' պահպանելով իր աթոռը։

Ձուկը գլխից է հոտում։ Ժողովրդական խոսք է։

Դևին պետք է հեռացնել։ Մնացած ամեն ինչը կեղծիք է։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

17 Nov, 21:58


Ես չեմ մեկնաբանում Նիկոլի հրամանները և նախարարների հեռացումները։ Գայլերը երբ սովածանում են, իրար են հոշոտում։ Սատանան իրենց հետ։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

17 Nov, 11:11


Եթե նկատել եք, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները հաճախ անում են հայտարարություններ, որոնք բնույթով սկանդալային են, բայց իրականում դատարկ փուչիկներ են և նպատակ ունեն ընդամենը շեղել մեր հանրությունների, նաև աշխարհի ուշադրությունը տեղի ունեցող իրական գործընթացներից։

Բերեմ մի քանի օրինակ։

🧛‍♂ Նիկոլը պարբերաբար խոսում է Արարատ սարի մասին ու մարդկանց կոչ անում մոռանալ այն որպես հայոց սրբազան խորհրդանիշ։

❗️ Իրականում Նիկոլն էլ լավ է հասկանում, որ եթե նույնիսկ ուժով մարդկանց ստիպեն չխոսել Արարատի մասին, չեն կարող մարդկանց մտքերի վրա բռնանալ։ Արարատը միլիարդավոր տարիներ եղել է իր տեղում կանգնած, կմնա կանգնած էլի շատ երկար։ Այնքան ժամանակ, քանի դեռ Աստված կպահի Երկիր մոլորակը։ Ու քանի դեռ կա Արարատ սարը, հայ ազգի համար այն լինելու է սրբազան խորհրդանիշ։

‼️Բայց քանի որ Նիկոլը անընդհատ խոսում է Արարատի մասին, ստեղծում է կեղծ օրակարգեր, քննարկման թեմաներ, որոնք մարդկանց թույլ չեն տալիս կենտրոնանալ այլ' ավելի առարկայական հարցերի վրա' կապված երկրի անվտանգության, սահմանների, սոցիալական պաշտպանության և բազում այլ խնդիրների հետ։

🧛 Իլհամը պարբերաբար հոխորտում է Հայաստանի Հանրապետությունը գրավելու իր ցանկության մասին' այն անվանելով "Արևմտյան Ադրբեջան":

❗️ Իրականում Իլհամը ինքը շատ լավ է հասկանում, որ մի բան է տիրանալ Արցախին, որը վիճելի էր համարվում Հայաստանի և Ադրբեջանի միջև, ավելացրած նաև Հայաստանի իշխանության կողմից պայմանավորված վաճառքը, ինչը աշխարհին ստիպեց լռել Արցախի դեմ Ադրբեջանի ահաբեկչության առումով։ Դրա կողքին լրիվ այլ բան է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ ոտնձգությունը, որը չի կարող որևէ կերպ մարսել առանց այն էլ խախուտ հիմքեր ունեցող Ադրբեջանը։

‼️Հնչեցնելով սպառնալիքներ' Ադրբեջանը փորձում է կորստի վախը իշխող դարձնել հայ ժողովրդի մեջ, ապա պատերազմի կամ այլ տարբերակով հասնել նրան, որ հայերն իրենք հանաձայնեն տալ այն, ինչ ուզում է թուրքը, միայն թե կռիվ չլինի, մարդ չզոհվի և այլն։

Բայց դրա կողքին շեղվում է հայ ժողովրդի ուշադրությունը այլ կարևոր գործընթացներից, որոնք գնում են մեր երկրի շուրջը և որոնք վաղը մեզ կարող են զրկել ապագայում զարգանալու և ուժեղանալու բոլոր հնարավորություններից։ Թորքի ուզածը հենց դա է։

⁉️Իսկ ո՞րն է մեր ուզածը։ Մտածե՞լ ենք։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

15 Nov, 14:46


2023-ի սեպտեմբերին Երևանի քաղաքապետի ընտրությունից առաջ դոգ մականունով մի կենդանի համացանցով այնքան հայհոյեց Նիկոլին, որ շատերին, թվաց, թե նա իրականում Նիկոլի դեմ է։ Շատերը այդ հավատով ընտրեցին դոգի կուսակցությանը' հույս ունենալով, թե նա գոնե Երևանը կազատի Նիկոլից, բայց ի՞նչ տեղի ունեցավ իրականում։

Հետընտրական այդ փուլում ՔՊ-ն իր արբանյակ "Հանրապետություն" կուսակցության հետ ուներ գրեթե հավասար ձայներ, ինչ ունեին ընդդիմադիր Հայկ Մարությանի և Անդրանիկ Թևանյանի գլխավորած քաղաքական ուժերը։

Դոգը եթե աջակցեր ընդդիմադիրներին, ապա ՔՊ-ն երբեք չէր լինի Երևանի իշխանություն, վատագույն դեպքում կնշանակվեր նոր ընտրություն։

Իսկ ի՞նչ արեց դոգը։ Հայտարարեց, թե ինքը թույլ չի տա նախկինների վերադարձ ու փաստացի միացավ ՔՊ-ին' ապահովելով նրանց կողմից Երևանի քաղաքապետի աթոռի գրավումը։

Հետո նույն դոգն իհարկե էլի սկսեց հայհոյել Նիկոլին, նույնիսկ փոխեց իր կուսակցությունը, որ անունը չնույնացվի ժողովրդին խաբած այդ գործիքի հետ։

Բայց։

Հիմա նույն խաղն է խաղում Նիկոլի այդ շնիկը։ Նորից Նիկոլին հայհոյելով փորձում է իր կողմը գրավել Նիկոլի դեմ ընտրազանգվածին, հետո նույն հաջողությամբ էլի կմիանա Նիկոլին ու էլի ժողովրդին կթողնի կոտրած տաշտակի առաջ։

Սիրելի հայրենակիցներ, դոգը սովորական մի շուն է, որը ծառայում է Նիկոլի շահերի համար։ Մի հավատացեք դրա ոչ մի խոսքին։ Դրանք սրբություն չունեն, որ ամաչեն միմյանց հեր ու մեր քրֆելուց։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

14 Nov, 10:34


Ուրախ եմ տեղեկացնել, որ մեծ արագությամբ իրականացնում ենք առաջնագծի քողարկման ցանցերի ձմեռային հերթափոխը' ձեռք բերելով սպիտակ քողարկիչ ցանցեր։

Նկարում պատկերված քողարկիչները 3*10 և 3*20 մետր չափսերի են, որոնք լիարժեք բավարարում են մեր զորքի և զինտեխնիկայի պահանջներին' թշնամու աթս-ներից ու դիպուկահարներից քողարկվելու համար։

Եթե ցանկանում եք մասնակցել այս քողարկիչների ձեռքբերմանը, կարող եք գրել անձնական նամակ @Nhokhikyan կամ ուղղակի ինքներդ գնեք Wildberries հարթակից։

3*20 մետր. արտիկուլ 152279311 - մոտ 13.000 դրամ

3*10 մետր. արտիկուլ 67200337 - մոտ 7000 դրամ

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

12 Nov, 07:41


Բաքվում մեկնարկել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաշխարհային համաժողովը` COP 29-ը, որն ավելի շատ քաղաքական, քան բնապահպանական միջոցառում է։ Հայաստանի իշխանությունը դեռևս որոշում չի կայացրել Բաքու մեկնել-չմեկնելու հարցում։

Ես կարծում եմ, որ հայկական պատվիրակությունը ոչ միայն ընդամենը 1 օրով պիտի մեկնի Բաքու, այլև բարձր, օրինակ՝ ԱԳ նախարարի մակարդակով ելույթ ունենա և ներկայացնի Ադրբեջանի հրեշավոր դեմքը, ցեղասպանական հանցանքները, Արցախի բնության և պատմաճարտարապետական արժեքների նկատմամբ հակամարդկային արարքները, Արցախի ռազմաքաղաքական իշխանության ապօրինի կալանավորումները, հայ ռազմագերիների հետ կապված խնդիրները։ Դա կլինի դիվանագիտություն, որը ծանր հարված կլինի Ադրբեջանի համար։

Բայց դե հասկանում եմ, որ Հայաստանի ներկա իշխանության պաշտոնյաները նաև վախկոտ են։

Ո՞վ կհամարձակվի գնալ Բաքու։ Արարատ Միրզոյա՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե, չեն գնա։

Եթե հանկարծ առյուծի Էրդողանի կաթ խմեն ու մեկնեն էլ, բերանները ջուր առած կնստեն կամ լավագույն դեպքում Ալիևի գրած գրքերը կսեղմեն կրծքին, երջանիկ կժպտան ու կվերադառնան տուն։

Այնպես որ, երևի ավելի լավ կլինի, սրանք չգնան Բաքու։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

12 Nov, 04:52


Հայրենիքը քաղաքական շահեր կամ կուսակցական առաջնահերթություն չի հասկանում։ Հայրենիքը գիտի մեկ գերնպատակ, և դա ազգի հոգևոր, մշակութային ու պատմական ժառանգության անվտանգ պահպանումն ու զարգացումն է։

Կուսակցությունները և մնացած ամեն ինչը լոկ միջոց են հայրենիքին ծառայելու համար, իսկ եթե հակառակն է' հայրենիքն է միջոց կուսակցական նպատակների համար, ապա դրա հեղինակը չարիք է դառնում հայրենիքի ու ազգի համար, բայց վաղ թե ուշ աղբանոցում է հայտնվում։

Նժդեհն ասում է' հայրենիքը պետք է սիրել անկախ այնտեղ տիրող ռեժիմից։

Սիրենք ու ճանաչենք այն հայրենիքը, որ արդեն ավելի քան 4500 տարի փայփայել ու մեզ են փոխանցել մեր նախնիները։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

11 Nov, 07:33


Ոստիկանության միայն պարեկային ծառայության համար պետությունը ծախսել է 29 մլրդ դրամ (ավելի քան 71 մլն դոլար), իսկ թե ինչքան գումար է ծախսվում ոստիկանության բոլոր ծառայողների վրա այն պարագայում, երբ ամեն ամիս մեծանում է նրանց թիվը, դեռևս հստակ չէ։

2023-ին ՆԳՆ-ն պատրաստակամ էր տվյալներ տրամադրել իր ծառայողների մասին, որը, պաշտոնական գրության համաձայն, կազմում էր 11․206 (1809-ը՝ պարեկներ)։ Ոստիկանների միջին ամսական աշխատավարձը 2023-ին կազմում էր 276 հազար դրամ, պարեկներին՝ 401 հազար դրամ։

2024-ին ոստիկանության աշխատողների ու նրանց աշխատավարձի մասին ՆԳՆ-ն այլևս տվյալներ չի տալիս՝ պատճառաբանելով, թե ՆԳ նախարարի մայիսի 16-ի հրամանով՝ դա համարվում է գաղտնիք։

Մանրամասները կարդացեք կից փաստաթղթերում։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

09 Nov, 17:15


Հեյդարի լակոտ Իլհամը մեզ համար ցավոտ այս օրը նկարվել է պարսկական տիրապետության ժամանակվա Երևանի խանության դրոշն ու ակնարկել, թե իբր աչք ունի ոչ միայն Արցախի, այլև նույնիսկ Երևանի վրա։

Երկուշաբթի օրը ես ինքս կպատասխանեմ Իլհամին իր ձևով' ցույց տալով Ադրբեջանի ապագան, բայց մինչև այդ ասեմ, որ անկուշտների կոկորդին կանգնած ոսկորը խեղդում է։

Նայիր, կոկորդիդ չմնա... կմնա, անկասկած կմնա։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

08 Nov, 05:03


Զիջել կարողանալը լավ բան է, նույնիսկ ուժի և կամքի նշան։
Զիջել ճանապարհը,
Զիջել հերթը,
Զիջել աշխատանքը,
Զիջել խոսքը...

Այլ կերպ ասած, զիջել հնարավոր է այն ամենը, ինչը շնորհակալություն ու բարեկամություն է բերում։

Բայց մի քանի բան կա, որոնք ոչ մի դեպքում չի կարելի զիջել, նույնիսկ եթե կյանքդ է սեղանին.

Չի կարելի զիջել պատիվը
Չի կարելի զիջել արժանապատվությունը
Չի կարելի զիջել հայրենիքը...
Չի կարելի զիջել պետականությունը
Չի կարելի զիջել ազգային ինքնությունը...

Նշվածները զիջելը բերում է խայտառակություն, ծաղրանք, թշնամանք և հետևաբար' պատերազմ ու բազմաթիվ մահեր։

Տեր կանգնենք մեր պատվին, արժանապատվությանը, հայրենիքին, պետականությանը և ազգային ինքնությանը' հանուն խաղաղության։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

07 Nov, 19:47


Հայկազունիները ամբողջ աշխարհի պատմության մեջ մնացին որպես ամենաերկար կառավարած արքայական տոհմ՝ գահին մնալով առնվազն 2161 տարի։

Հատված՝ «Արարատյան պետություն» գրքից

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

06 Nov, 13:47


Նիկոլը սգի մեջ է. Թրամփը դարձավ ԱՄՆ նախագահ, իսկ դա նշանակում է, որ 2025-ի հունվարի 20-ից հետո ԱՄՆ -ն համաձայնության կգա Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցում և կկիսեն այդ երկիրը' զոհաբերելով մի ամբողջ ժողովրդի։

ԱՄՆ -ն նաև պայմանավորվի Կովկասի առումով, համենայն դեպս Հայաստանը և Վրաստանը' Ռուսաստանին, Ադրբեջանը' ԱՄՆ -ին։ Չմոռանանք, որ միլիարդատեր Թրամփը հսկայական բիզնեսներ ունի Ադրբեջանում և Թուրքիայում։

Առաջիկա շաբաթներին Նիկոլը մեծ քանակի ռուսական օճառի կարիք է ունենալու։ Ենթադրաբար կզոհաբերվեն նաև հակառուս իշխանական մանկլավիկները։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

05 Nov, 11:00


Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում ընտրում են երկրի 47-րդ նախագահին, որի համար պայքարում են դեմոկրատական կուսակցությունից Քամալա Հարիսը և Հանրապետական կուսակցությունից Դոնալդ Թրամփը։

Քաղաքագետները, իհարկե, բազում կանխատեսումներ ու վերլուծություններ են անում, թեկնածուները հանդես են գալիս խոստումներով, երկրների ղեկավարներն ու դիվանագետները իրենց հաշվարկներն են անում որևէ մեկի ընտրվելու հետևանքների առումով։

Ի՞նչ կլինի մեզ համար։

🐴 🇺🇸 Դեմոկրատ Քամալա Հարիսի ընտրվելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի արտաքին նվաճողական ագրեսիվ քաղաքականությունը և կփորձի ավելի մեծ ջրբաժան ստեղծել Եվրոպայի ու Ռուսաստանի միջև, կխորացնի հակասությունները Չինաստանի հետ, Մերձավոր Արևելքը՝ Իսրայելից մինչև Իրան կդարձնի նոր խոշոր հակամարտության վայր։ Բնականաբար, Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմը անկանխատեսելի մասշտաբների կհասնի, որը կարող է ընդհուպ մինչև միջուկային զենքի կիրառման բերել։ Աշխարհի 5-րդ վերաբաժանումը այսպես կշարունակվի ու նորանոր տառապանքներ կբերի տարբեր ժողովուրդներին, այդ թվում՝ մեզ, Հայաստանին։ Դա ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս իր արտադրած զենքի վաճառքից ստանալ անսահման մեծ փողեր։

Քամալա Հարիսի պարագայում թեպետ մակերեսային մակարդակում փոքրինչ լարված կմնան հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, բայց Թուրքիան և Ադրբեջանը նոր թափ կհաղորդեն Հայաստանի նկատմամբ ճնշումներին և սպառնալիքներին, մանավանդ որ հենց ԱՄՆ այսօրվա իշխանությունը՝ նույն Քամալա Հարիսի մասնակցությամբ փաստացի կանաչ լույս վառեց Ադրբեջանի կողմից 2023-ին Արցախի նկատմամբ ահաբեկչական հարձակման ու Արցախի ամբողջական հայաթափման համար, ինչի նկատմամբ աչք փակեց նաև Ռուսաստանը։

🐘 🇺🇸 Ի՞նչ կարող է լինել, եթե Թրամփը դառնա ԱՄՆ նախագահ։

Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը հայտնի է փողերը Ամերիկա տանելու իր քաղաքականությամբ։ Թրամփը կհրաժարվի Ուկրաինային օգնելուց, ինչը միանշանակ կհանգեցնի Կիևի ամբողջական կապիտուլյացիայի, Զելենսկիի ոչնչացման, իսկ Եվրոպան նորից ստիպված կլինի տնտեսական գործարքների գնալ Ռուսաստանի հետ։ Թրամփը ինքն էլ բիզնեսի կողմնակից է և Ռուսաստանի հետ բիզնես կանի նաև Ուկրաինայի մասնատման առումով՝ պայմանավորվելով, թե որ բաժինը ում է հասնում։ Նույնկերպ երկու գերտերությունները կպայմանավորվեն նաև Իրանի, Իսրայելի, Հայաստանի և այլ երկրների ճակատագրի առումով՝ բաժանելով ազդեցության գերակայությունները։

Հայաստանի պարագայում, օրինակ, Թրամփը բազմիցս հստակ է հասկացրել, որ մենք իրեն հետաքրքիր չենք, փոխարենը ԱՄՆ-ի համար հատուկ կարևորություն ունի Թուրքիան, հետևաբար Թրամփի ընտրվելու պարագայում Հայաստանը կլքվի ԱՄՆ-ի կողմից՝ բաժին հասնելով ՌԴ-ի աշխարհաքաղաքական շահերին, իսկ Թուրքիայի հետ ԱՄՆ-ի մի քիչ սառը և լարված հարաբերությունները կրկին կտաքանան՝ բնականաբար սառեցնելով ռուս-թուրքական հարաբերությունները։

Անձամբ ես կարծում եմ, որ նոյեմբերի 5-ի քվեարկության արդյունքներով հենց Դոնալդ Թրամփն է դառնալու ԱՄՆ նախագահ, և 2025-ի հունվարի 20-ին նա երդմնակալության արարողությամբ կստանձնի նախագահի պաշտոնը։ Առաջին հայտարարություններից մեկը կլինի Ուկրաինայից հեռանալը, լքելը ուկրաինացիներին, ինչին կհետևի արդեն Ռուսաստանի կտրուկ հաջողությունների ալիքը Եվրասիական տարածաշրջանում։ Բնականաբար, ռուսական հաջորդ թիրախը դառնալու է նաև Հայաստանը՝ Նիկոլով ու նրա մերձավոր շրջապատով հանդերձ, իսկ Պուտինը չափազանց հիշաչար կայսր է։

Սա իմ կարծիքն է քաղաքական հայտարարությունների ու անցյալի փորձի վրա հիմնված։ Իրադարձությունները ավելի հստակ կդառնան ընդամենը 1-2 օր անց։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

05 Nov, 09:02


Բնության մեջ թույլը միշտ պետք է վերանա կամ գոյատևի նվաստի ճնշված վիճակով՝ համակերպված: Ու թե հիվանդ ես և թույլ, քեզ կարող են խղճալ կամ հանդուրժել, բայց դու երբեք հավասար չես լինի ուժեղների հետ։

Բնության մեջ մշտապես ընթանում է տեսակի ու ցեղի պահպանման պայքարը: Իսկ տեսակը շարունակել կարող է միայն պայքարի վերջնական հաղթողը՝ ուժեղը։

Ուժեղը նախևառաջ ոգեղենության կրողն է։ Ուժը կամքն է, համարձակությունը, նպատակի ձգտումը, համառությունը, պայքարը։

Հատված՝ «Արարատյան պետություն» գրքից

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

05 Nov, 05:17


Մեր ժողովուրդը խորը, շատ խորը դեպրեսիայի' ընկճախտի մեջ է, որը երկարատև ու մանրամասն բուժման կարիք ունի։ Առանձին մարդը եթե այդ աստիճանի դեպրեսիայի մեջ ընկնի, ապա դա հանգեցնում է անելանելիության հոգեվիճակի։ Նման պայմաններում մարդը ամեն ինչ համարում է վերջացած, պայքարն ու ձգտումը նրա համար դառնում են անիմաստ, ոչ մի բանի մեջ լավը չի տեսնում, մեկուսանում է աշխարհից։ Հոգեբանները ասում են' հենց այդ վիճակում գտնվող մարդիկ են ամենից շատ ինքնասպանություն գործում։

Ժողովրդի դեպքում էլ նույն զգացողություններն են, ուղղակի ավելի լայնամասշտաբ։ Տարբերությամբ, որ ժողովրդի դեպքում ինքնասպանությունը արտահայտվում է ոչ թե սեփական անձին կյանքից զրկելով, այլ պետության, հայրենիքի նկատմամբ անտարբերությամբ և թշնամուն տարածքներ հանձնելը հանդուրժելով, համատարած արտագաղթով, ինչն էլ ի վերջո հանգեցնում է հայրենիքի սպանության։

Եվ առանձին մարդու, և ժողովրդի պարագայում անչափ կարևոր է երկու բան.

1. Դեպրեսիայի մեջ հայտնվածին օգնող, աջակցող, կյանքի ճանապարհ ու անորոշությունից ելք ցույց տվող վստահելի մարդ։

2. Հստակ ճանապարհ այդ անորոշությունից դուրս գալու և դեպի լուսավոր գալիք քայլելու համար։

Ես վստահ եմ, որ մենք կհաղթահարենք այս դեպրեսիան, որովհետև երկու անհրաժեշտ երևույթներն էլ ունենք։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

03 Nov, 17:52


Օրերս տեղեկություն ստացա, թե ԱՄՆ-ից մեր մի հայրենակից Հայաստան է ուղարկել մեծ քանակության էլեկտրաէներգիա արտադրող բենզինային գեներատորներ՝ դվիժոկներ, որպեսզի դրանք տրվեն առաջնագծում ծառայող մեր զորքին։ Կապ հաստատեցինք Հայաստանում այդ գեներատորները տնօրինողի հետ՝ պատմելով, թե ինչքան կարևոր են այդ դվիժոկները առաջնագծի դիրքերի համար և առաջարկեցինք կոնկրետ առաջնագծի դիրքեր, որոնք հատուկ կարիք ունեն և կարող են իրենք սեփական ձեռքով հանձնել։

Պարզվեց, Հայաստանում մի քանի հոգի որոշել են խաբել Սփյուռքի բարերարին ու այդ դվիժոկները ոչ թե բանակին տալ, այլ հանել օնլայն վաճառքի և շահույթ ստանալ՝ պատճառաբանելով, թե չեն վստահում բանակին։ Մեր բացատրությանը, թե 1-2 հոգու հնարավոր վատ վարքը չի կարող ամբողջ բանակի նկատմամբ անվստահություն առաջացնել, եղավ կոշտ պատասխան, թե իրենք մինչև վերջերս անսահման շատ օգնել են բանակին՝ ծխախոտ, տռուսիկ, մայկա, գուլպա, կոնֆետ, պեչենի ու այլ շատ բաներ են տարել, բայց հասկացել են, որ դրանք արդյունավետ չեն օգտագործվում։ Անհասկանալի է, թե նշվածների արդյունավետությունը որը պետք է լիներ։ Հետևաբար իրենք էլ չեն ուզում որևէ բանով օգնել բանակին, թող կառավարությունը իր պարտականությունը անի։

Այն, որ կառավարությունը պարտավոր է բանակին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, կասկածից վեր է, բայց եթե բանակն ունի կոնկրետ աջակցության կարիք, ապա մենք պետք է անենք։ Բանակը մերն է, մեր որդիներն ու եղբայրներն են, ոչ թե կառավարության։

Հաճախ լսում եմ մարդկանց արձագանքը, թե՝ գիտե՞ս ինչքան եմ օգնել․․․ և դա ներկայացվում է այնպիսի ձևակերպումներով, կարծես թե մեծ հերոսություն է արել՝ հայրենիքին օգտակար լինելով։

Մինչդեռ առաջնագծի կահավորման համար քողարկիչ ցանցեր ձեռք բերող մեր հայրենակիցներին ամեն անգամ երբ շնորհակալություն եմ հայտնում, լսում եմ ամոթխած պատասխան, թե իրենք են շնորհակալ բանակին, որ կանգնած է մեր երկրի անվտանգության համար, և իրենց արածը փոքր է զորքի արածի համեմատ։ Սա ինձ ոգևորում է, քանի որ մարդիկ գիտակցաբար են անում այդ աջակցության գործը, իսկ այն մարդիկ, որոնք 1-2 տռուսիկ կամ ծխախոտ են տալիս բանակին, հետո հազար տարի երեսով տալիս, դա անում են ոչ թե օգնության, այլ իրենց եսասիրության համար։ Ճիշտ նույնկերպ, ինչպես ամբողջ կյանքը սրիկայություն արած և ուրիշների արյուն-քրտինքի վրա հարստացած մարդը մի եկեղեցի է սարքում՝ կարծելով, թե այդկերպ խաբում է Աստծուն։

Բանակի թիկունքին կանգնելը յուրաքանչյուրիս պարտքն է, և դա լավություն անել չէ, այլ պատասխանատվություն հայրենիքի առաջ։ Ծառայենք մեր հայրենիքին հանուն մեր զավակների ու գալիքի հաղթանակների։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

02 Nov, 07:49


Իրական ազգային ուժերը չեն գերազանցում հանրության 10%-ը, բայց նրանք են լոկոմոտիվ դառնում մնացյալ 90%-ի ու պետականության համար։ Հանրությունների մեջ կան ազգային ինքնություն ունեցող մարդիկ, շարքային քաղաքացիներ ու ամբոխ։

Աստված մի արասցե, որ ղեկն իր ձեռքը վերցնի ամբոխը։ Նա մի զանգված է, որը չունի հայրենիքի ու արժեքների կայուն գիտակցում, իսկ տգիտության կողքին միշտ շրջում է չարիքը։

Հենց այդպիսի անհեռատես անձանց պատճառով մեր հայրենիքը մի քանի անգամ բաժան-բաժան եղավ օտարների միջև։ 387, 591, 1555, 1639 թթ. հայերի միասնականության բացակայության հետևանքով մեր երկիրը բաժանվեց նախ՝ Պարսկաստանի ու Հռոմի, այնուհետև՝ Բյուզանդիայի, ավելի ուշ՝ Թուրքիայի միջև։

17-րդ դարում էլ Հայաստանը վերածվեց արևելյան և արևմտյան հատվածների՝ ազգին նաև կիսելով երկու անջատ մասերի։

Մենք արդարության պահանջատերեր ենք, բայց այդպես էլ չենք ուզում սովորել արդարության կողքին ուժեղ լինելու անհրաժեշտության մասին։

Հատված՝ «Արարատյան պետություն» գրքից

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

01 Nov, 04:59


Նոյեմբերի 11-22-ը Բաքվում տեղի կունենա ՄԱԿ -ի կլիմայական փոփոխությունների համաշխարհային համաժողովը, որն այդ երկրում է անցկացվում գլխավորապես Հայաստանի իշխանության աջակցության շնորհիվ։

Բնապահպանական նշանակության այդ միջոցառումը տեղի է ունենում մի երկրում, որն ընդամենը մի քանի տարի առաջ արգելված ֆոսֆորային և այլ մահաբեր զենքերով ոչ միայն հազարավոր հայ զինվորների սպանեց, այլև ոչնչացրեց հսկայական քանակության անտառներ և բուսականություն Արցախում։

Մարդասիրությունից խոսող Ադրբեջանը ցեղասպանություն իրականացրեց հայկական պատմական Արցախում, բռնի տեղահանեց ավելի քան 120.000 հայի, ոչնչացնում կամ յուրացնում է հայկական պատմամշակութային կառույցներ, առևանգել ու ապօրինաբար բանտում է պահում, տանջանքների է ենթարկում մի քանի տասնյակ հայ գերիների, այդ թվում Արցախի Հանրապետության իշխանության բարձրագույն պաշտոնյաներին։

Այս պայմաններում անհրաժեշտ է, որ COP 29-ին' ՄԱԿ -ի կլիմայական փոփոխությունների համաժողովին մասնակցող երկրների պատվիրակությունները ճնշումներ գործադրեն Ադրբեջանի բռնապետական իշխանության վրա' հասնելու հայ գերիների ազատ արձակմանը։

Այս նպատակով այսօր' նոյեմբերի 1-ին, ժամը 14:00-ին, բողոքի ակցիա կլինի Երևանում ՄԱԿ -ի գրասենյակի առջև, որից հետո ակցիայի մասնակիցները կշարժվեն դեպի ՀՀ ԱԳՆ, ապա' ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների' ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանատներ։

Մասնակցեք այս շարժմանը' հանուն մեր գերիների վերադարձի։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

29 Oct, 10:56


Ծանր, շատ ծանր իրողությունների մասին պետք է խոսեմ, առանց որի գիտակցման չի ստացվի գտնել ազգային առողջացման դեղատոմսը։

Երբ Արցախում պատերազմ էր, Ստեփանակերտի բնակիչները առաջին հերթին կենտրոնացել էին իրենց խնդիրների վրա' ինչ-որ տեղ մոռանալով, որ Հադրութն ու Մարտակերտը հանձնվում են։ Պատերազմից հետո Ստեփանակերտում մի կերպ տեղավորված Արցախցի փախստականներին նույն Արցախցիները այնպիսի աստղաբաշխական գների վարձով տներ տվեցին, որ երբեք Ստեփանակերտում այդպիսի գներ չէին եղել։ Տանտերերը վստահ էին' Հադրութից, Շուշիից, Քարվաճառից ու մյուս տեղերից տեղահանված հայերը հո դուրսը չե՞ն մնա, ինչքան թանկ լինի, փող կճարեն կտան։ Վարձով տանտերերին հետաքրքիր չէր, թե ինչերի միջով են անցել այդ մարդիկ և որ իրենց հայրենակիցներն են։

Հանձնվեց ամբողջ Արցախը։ Բոլոր Արցախցիները դարձան փախստական։

Հայաստանում մեծ հաշվով կենտրոնացել էին միայն սեփական խնդիրների վրա' մոռանալով, որ հանձնվում է Արցախը, զոհվում են ազգակից հայեր, ոչնչացվում են հայկական պատմամշակութային կառույցներ։

Հայաստանում սկսեցին աստղաբաշխական գների վարձով տներ տալ Արցախի փախստականներին' օգտվելով մարդկանց մեծ հոսքից ու մեծ պահանջարկից։ Տանտերերը վստահ էին' Արցախցիները հո դուրսը չե՞ն մնա, ինչքան թանկ լինի, փող կճարեն կտան։ Վարձով տանտերերին հետաքրքիր չէր, թե ինչերի միջով են անցել Արցախցիները և որ իրենց հայրենակիցներն են։

2022 թվականի պատերազմի ժամանակ Հայաստանի տարբեր շրջաններում շատ չէին մտածում, թե ինչ է կատարվում, ասենք, Գորիսում կամ Ջերմուկում, Վարդենիսում կամ Սիսիանում։ Մարդիկ կենտրոնացել էին սեփական խնդիրների վրա։

Հիմա թշնամական Ադրբեջանը էլի սպառնում է հարձակվել Մեղրիի, Վարդենիսի, Ջերմուկի, Երասխի, Բերդի վրա։ Հայաստանի հատկապես կենտրոնական վայրերում ապրող մարդիկ էլի կենտրոնացել են միայն սեփական խնդիրների վրա' մոռանալով երկրի սահմանամերձ բնակավայրերը։

Մտածեք շարունակության մասին, բայց հիշեք, որ ասֆալտից ու թոշակից ավելի կարևոր է անվտանգությունը, իսկ անվտանգության համար պետք է տեր կանգնել հայրենիքին։

Եթե դու չես կերակրում սեփական բանակին, ստիպված կլինես կերակրել թշնամու բանակին։

Եթե տեր չես կանգնում քո երկրին, ուրիշը հաստատ տեր կկանգնի քո երկրին։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

28 Oct, 21:52


Մինչև 2020 թվականը Արցախում բազում անգամներ հանդիպել եմ ոստիկանների, ովքեր քաղաքացիների նկատմամբ նույնպիսի վատ վարքագիծ էին ցուցաբերում, ինչպես հիմա ցուցաբերում են Հայաստանի ոստիկանները։ Հաճախ տեսնում էի ոստիկանների և նրանց ղեկավարների, որոնք ցինիկաբար այնքան վերևից էին խոսում մարդկանց հետ, կարծես աշխարհը նրանց ոտքերի տակ էր։ Ճիշտ նույնկերպ, ինչպես հիմա Հայաստանի ոստիկանության ղեկավարներն են։

2020-ի պատերազմից ամիսներ հետո Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցում ընկերոջս հետ քայլելիս մոտեցավ մի կին ու վախվորած ասաց, որ լսել է ադրբեջաներեն զրուցող երկու հոգու խոսակցություն։ Հետևեցինք այդ երկու հոգուն, հարցեր տվեցինք, փորձեցին հեռանալ, բռնեցինք հանձնեցինք ոստիկաններին։ Վերջիններս էլ փոխանակ վնասազերծեն հնարավոր դիվերսանտներին, մեզ համոզում էին, թե երևի Իրանից եկած բանվորներ են, ինչո՞ւ ենք բռնել այդ մարդկանց։

Հետո, իհարկե, ադրբեջաներեն խոսող երկու հոգուն Արցախի ոստիկանությունը բաց թողեց։ Հավես չունեին հետաքննություն անելու։

Մինչև Արցախի հանձնումը շատ ոստիկանների եմ տեսել Արցախում։ Նրանց մեջ կարգին, նվիրյալ մարդիկ էլ կային, բայց գրեթե բոլորը գերադասում էին լռել' պատճառաբանելով, թե համազգեստը թույլ չի տալիս կարծիք ունենալ։ Համազգեստը նրանց լռեցրել էր ու դարձրել գործիք։

Հիմա նրանցից շատերը Հայաստանում ինձ դիմում են տարբեր հարցերով, օգնություն են ուզում, ոմանց տեսնում եմ տաքսի քշելիս, ոմանց' սոցիալական տարբեր խնդիրներ լուծելու հարցերով։ Հաճախ չեմ էլ հիշեցնում իրենց արածները, բայց...

Հայաստանի ոստիկանները արդյո՞ք աչքի առաջ ունեն Արցախի ոստիկանների դառը փորձը։ Արդյո՞ք չեն հասկանում, որ մի օրում ամեն ինչ կարող է գլխիվայր շուռ գալ, և իրենց ընտանիքներն էլ կանգնեն լինել-չլինելու հարցի առաջ, արդյո՞ք հասկանում են, որ օրվա իշխանությունները կարող են իրենց օգտագործել մինչև այն պահը, երբ պիտի նստեն օդանավ ու թռչեն երկրից, իսկ զոհեր պիտի տան հենց նրանք, ովքեր ծառայեցին հանցավոր իշխանությանը և դարձան երկիրը քանդող քլունգը։

Ամեն ոստիկան միաժամանակ երկրի դահիճն է և պահապանը։ Ոստիկանից է կախված' ինքը կլինի դահի՞ճ, թե՞ պահապան։

Բայց հիշեք' ոչինչ չի մոռացվում։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

27 Oct, 15:13


Ուղիղ 25 տարի է անցել 1999-ի հոկտեմբերի 27-ից, երբ Հայաստանի ԱԺ -ում Նաիրի Հունանյանը մի քանի այլ սրիկաների հետ սպանեցին Վազգեն Սարգսյանին, Կարեն Դեմիրճյանին, պատգամավորների և պաշտոնյաների։

25 տարին բավարար չէ՞ արդյոք, որ բացվեն այդ ահաբեկչության քրեական գործի նյութերը։

Ինչո՞ւ չեն բացվում նյութերը, որ մարդիկ իմանան բոլոր մանրամասները։

Թե՞ վախենում են պարզ դառնա, ինչպես էր Նաիրի Հունանյանը 1999-ին մեկնել Թուրքիա և հանդիպել թշնամի երկրի նախագահի, հատուկ ծառայությունների ղեկավարների հետ։

Ժամանակն է պահանջել իշխանություններից, որ բացեն հոկտեմբերի 27-ի քրեական գործը։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

27 Oct, 11:13


Քաղցկեղի մասին գիտե՞ք։ Առանձին մետաստազներ թաքուն տարածվում են մարդու ամբողջ օրգանիզմում' սկզբում ամենևին ցույց չտալով իրենց վտանգը։ Մարդը հանգիստ ապրում է' չգիտակցելով, որ իր մեջ թշնամին է բույն դրել ու քայքայում է ամբողջովին։ Ու երբ մետաստազները հասնում են որոշակի հաջողության, միանգամից գլուխ են բարձրացնում և մարդուն կանգնեցնում փաստի առաջ։ Ավելի ճիշտ' մահվան առաջ։ Ուշ շրջանում հայտնաբերված քաղցկեղով հիվանդ մարդը երկար չի ապրում' մի քանի ամսից մինչև լավագույն դեպքում մի քանի տարի։

Քաղցկեղը հնարավոր է հաղթահարել, եթե մարդը հետևողական լինի իր առողջության նկատմամբ և պարբերաբար ստուգումներ անցնի, բժիշկները ասում են' օնկո մարկեր հանձնի' քաղցկեղածին բջիջների գոյությունը հայտնաբերելու և ոչնչացնելու համար։

Նույնը պետության դեպքում է։

Նախկին իշխանությունների հանցավոր անհոգության օրոք մեր երկրում աստիճանաբար տարածվեցին ու մետաստազների նման բոլոր ոլորտներում տեղավորվեցին Սորոսից սնվող տականքները, որոնք կանանց իրավունքների, ԼԳԲՏ-ների, սոցիալական հավասարության և այլ անունների տակ թաքուն քանդեցին երկրի ամբողջ համակարգը, ժողովրդի մտածողությունը փոխեցին, գնեցին պետական պաշտոնյաներին, շատերին մղեցին հանցանքների ու դրանցով շանտաժ արեցին, քանդեցին բանակի ավանդույթները, քանդեցին ընտանիքի հայկական արժեքները։

Հենց դա մեր երկրի քաղցկեղն է։

Ու կարևոր պահին, երբ զգացին, որ կոնկրետ հաջողություն ունեն, գլուխ բարձրացրին ու ծնկի բերեցին երկիրը, հանձնեցին Արցախը և շարունակում են սպանել ամեն ինչ։

Նախկին իշխանությունները աչք փակեցին մետաստազների տարածման վրա, և հիմա ուշ է օնկո մարկեր հանձնելու առումով։ Հիմա նախ պետք է քիմիաթերապիա և ապա վիրահատական կոշտ միջամտություն։

Բոլոր դեպքերում այսպես եթե շարունակվի, Նիկոլի ու մյուսների բերած քաղցկեղը կսպանի մեր երկիրը։ Ուրեմն մեկ տարբերակ կա' կոշտ վիրահատություն։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

27 Oct, 08:12


Քանի որ Հայաստանը չունի իշխանություն, որպեսզի քաղաքական էթիկա ցուցաբերի և շնորհավորի հարևան Վրաստանի իշխանությանը, մենք պիտի մեզ վրա վերցնենք մեր երկրի տիրոջ իրավունքը և Հայաստանի անունից շնորհավորենք "Վրացական երազանք" կուսակցությանը' հաղթանակի կապակցությամբ։

Վրաստանի համար և նաև մեզ համար սա սովորական ընտրություն չէր։ Եթե սատանա Սաակաշվիլին իշխանության գար, Վրաստանը ևս թաղվելու էր պատերազմի ու քաոսի մեջ' ստեղծելով հնարավորություն, որ Թուրքիան ու Ադրբեջանը լիակատար շրջափակում իրականացնեն Հայաստանի նկատմամբ։

Վրաստանի իշխող կուսակցության' "Վրացական երազանք"-ի փորձը կարող է լավ օրինակ լինել Հայաստանի համար' ապագայում, երբ երկիրը ազատենք թուրքական լծից։

Շնորհավորում եմ հարևան Վրաստանին։ Ցանկալի կլինի, յուրաքանչյուրը իր շնորհավորանքը հղի այդ երկրին' որպես Հայաստանի մաղթանք։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

27 Oct, 07:53


Հայաստանի երկրապահ կամավորականների միության նախագահը հայտարարել է, թե այսօր ոչ մի հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու։

Դավաճանությունը չի լինում ավելի մեծ կամ ամենամեծ։ Դավաճանությունը և ժողովրդին ծնկի բերելը լինում է շանորդիների կողմից։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

25 Oct, 08:32


Պատմաբանները հաճախ բանավիճում են, թե Հայկազունիների տոհմի կառավարման ժամանակաշրջանի հետ է համընկնում Ուրարտուի կամ Վանի թագավորության կազմավորումը, հետևաբար մեկը մյուսին հակասում է։

Չմոռանանք, սակայն, որ Ք․ա․ 6-րդ դարում «Բեհիսթունյան արձանագրություններում» պարսկական Դարեհ Առաջին արքան գրել է նաև հայերի մասին՝ պարսկերեն անվանելով «Արմինիյա», իսկ աքքադերեն նույն նախադասությունների մեջ՝ «ՈՒրարտայա» կամ «ՈՒրաշտայա»։ Այսինքն՝ հին պարսիկները մեզ՝ հայերիս, անվանել են արմինիյա, իսկ աքքադացիները՝ ուրարտայա կամ ուրաշտայա։ Դա նույն երևույթն է, ինչպես մեր օրերում հայերին տարբեր ժողովուրդներ կոչում են «արմեն», «սոմեխի» և այլ ձևերով։

Ի վերջո, «Ուրարտու» անվանումը ծագել է ասորիների ու աքքադացիների լեզվում՝ հնչյունափոխության ենթարկելով «Արարատ» անվանումը՝ Արարատ-Ուրարտու կամ Ուրարատ։ Այստեղից էլ Ուրարտուն հաճախ այլ կերպ կոչում են Արարատյան կամ Վանի թագավորություն։

Հատված՝ «Արարատյան պետություն» գրքից

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

24 Oct, 12:12


Նիկոլը դավաճան է,
Նիկոլը ավելի դավաճան է,
Նիկոլը ամենադավաճան է,
Նիկոլը ծախել է Արցախը
Նիկոլը թուրքի ընկերն է...

Այսպիսի բացահայտումները վաղուց արդեն բացահայտում չեն, մանավանդ որ Նիկոլն ինքն է իր բերանով ասել այդ մասին, չի թաքցնում ոչ մի դավաճանական հանցանք։

Հիմա ուզում եմ հասկանալ այն մարդկանց, որոնք զօրուգիշեր խոսում են այդ հանցանքների մասին' որպես դարակազմիկ բացահայտում ու բավարարվում են այդ բացահայտումներով, ի՞նչ են ուզում' խոսե՞լ, թե՞ մի բան անել այս երկրի համար։

Եթե խոսել, ապա անիմաստ է, քանի որ Հայաստանի բոլոր բնակիչները լավ գիտեն Նիկոլի և նրա թիմակիցների դավաճանության մասին։ Ով չի հանդուրժում այդ դավաճանությունը, պայքարում է, ով էլ հանդուրժում է և մնում Նիկոլի կողքին, բացահայտ ասում է, որ ինքն էլ է դավաճան։ Այլևս նոր բացահայտումների իմաստ չկա։

Իսկ եթե ուզում եք այս երկրի փրկության համար մի բան անել, ապա պետք է գործ անել։ Ժողովուրդը սպասում է ծրագիր ու հստակ քայլեր ունեցող մարդկանց, որոնք կպայքարեն ոչ թե իշխանության գալու, այլ երկիրը ոտքի հանելու համար։

Խոսեք, եթե ունեք ծրագիր։ Եթե չունեք ծրագիր, բայց պատրաստ եք միանալ այլոց ծրագրերին, մի կողմ դրեք ձեր ամբիցիաները, ձեր եսասիրական ձգտումները, դարձեք մեծ ծրագրի մի մասը, մասնակից եղեք, ոչ թե ապրեք առաջնորդի երազանքներով։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

23 Oct, 09:34


Նիկոլին հիմա օդ ու ջրի պես անհրաժեշտ է ընդդիմադիր պատգամավորների կողմից մանդատները վայր դնելը։ Ավելի լավ նվեր ընդդիմությունը հիմա չի կարող անել Նիկոլին, քան խորհրդարանից հեռանալը։

Ասեմ ինչու։

Եթե ընդդիմությունը մանդատներից հրաժարվեր 2024-ի մայիսին, երբ Սրբազան շարժման հետևից գնում էր մոտ 100 հազար մարդ, և Նիկոլի դիրքերը թուլացել էին նաև վարչական և ուժային ռեսուրսների առումով, ապա հասկանալի կլիներ, բայց հիմա, երբ Նիկոլը կրկին հսկում է վարչական և ուժային կառույցները, ոստիկանությունը, համայնքապետարանները, մյուս բոլոր պետական կառույցները Նիկոլի միանձնյա հսկողության տակ են, այլ կերպ ասած՝ բոլոր պետական կառույցները, իմանալով Նիկոլի դավաճանության ու թուրքահպատակության մասին, շարունակում են կզած մնալ Նիկոլի դիմաց, ընդդիմության հեռանալը կնշանակի հնարավորություն տալ Նիկոլին՝ առնվազն ևս 5-6 տարի մնալ Հայաստանի իշխանության ղեկին։

Ընդդիմության կողմից հիմա մանդատներ վայր դնելը Նիկոլին հնարավորություն կտա 2 բան անել․

1․ Ըստ 2021թ․ ստացած ձայների՝ խորհրդարան բերել կեղծ ընդդիմությանը՝ Էդմոն Մարուքյանին, Լևոն Շիրինյանին, Արման Բաբաջանյանին, Արամ Զ․ Սարգսյանին, Տիգրան Արզաքանցյանին և նման մյուսներին, որոնք էլ Նիկոլի հետ նույն թուրքական մուղամի տակ կքանդեն երկիրը։

2․ Նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություն, որտեղ կիրառելով իր ունեցած վարչական և ուժային լծակները, նորից դառնալ մեծամասնություն կամ կոալիցիա կազմել վերոնշյալ կեղծ ընդդիմության հետ։

Հաշվի առնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը իր իսկ սխալների և ոչ արդյունավետ գործողությունների հետևանքով զգալի կորցրել է հանրային համակրանքը, ուստի դժվար թե կարողանա ընտրությունների միջոցով ՀԻՄԱ, կրկնում եմ, ՀԻՄԱ մեծամասնություն վերցնել։

Այս պարագայում հիմա չկա նաև ընդդիմադիր միասնական ճակատ, որը իր շուրջը կհամախմբի հանրության մեծամասնությանը։

Սրբազան շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կարող է այդ դերը կատարել, բայց այն էլ դեռևս չունի համակարգային կառավարում, որպեսզի կարողանա ամբողջ հանրությանը միավորել մեկ գաղափարի ներքո։ Այդ ուղղությամբ պետք է ակտիվ և բազմակողմանի աշխատել։

Հետևաբար․

Այս պահին Հայաստանի ազգային շահերից ելնելով՝ ցանկալի չէ արտահերթ խորհրդարանական ընտրություն Նիկոլի մասնակցությամբ։

Հիմա լավագույն տարբերակը Նիկոլին հավիտյանս հեռացնելն է իշխանական աթոռից, որից հետո միայն նշանակել ընտրություն՝ առանց Նիկոլի մասնակցության։

Մյուս պարագայում միավորել ջանքերը և պատրաստվել 2025-ի արտահերթ կամ 2026-ի հերթական ընտրությանը։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

21 Oct, 18:46


«Արարատյան պետություն» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է Գարդմանի (Հյուսիսային Արցախ) և Նախիջևանի ավելի քան 180 հազար բնիկ հայերի իրավունքների վերականգնման և գույքի, տների վերադարձի գործընթաց։

ՀՀ-ի նկատմամբ պահանջներ ներկայացնող Ադրբեջանը պետք է պատրաստ լինի հայերին վերադարձնել խլված տասնյակ բազմամիլիարդ դոլարի արժեք ունեցող հայկական պատմական ժառանգությունը և մարդկանց կորցրած սեփականությունը։

Գարդմանից ու Նախիջևանից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին խնդրում ենք արձագանքել և գրանցվել իրավական գործընթացի, միջազգային կառույցներում հայցեր ներկայացնելու համար։

Միևնույն ժամանակ Գարդմանի և Նախիջևանի հայրենակցական կազմակերպություններին հրավիրում ենք համագործակցության և համատեղ ջանքերով նպատակը իրականություն դարձնելու։

@Nhokhikyan

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

21 Oct, 16:59


Ըստ ավանդության՝ երբ Նոյյան տապանը հարվածեց Արարատի գագաթին ու կանգ առավ, այդ հարվածից տապանից մի կտոր փայտ պոկվեց ու ջրի վրա լողալով՝ հասավ մերօրյա Արցախի տարածք։ Այնտեղ էլ ընկավ հողին ու արմատ գցեց, ծիլ տվեց։ Արցախի բարբառով ծիլ, նոր ճյուղ բառը արտասանվում է «շոշ»։

Արցախցիներն ասում են՝ «ծառէն շյոշերը տյուս ա յըկալ» (ծառի շիվերը դուրս են եկել)։ Արարատյան բարբառում նույն արմատից ունենք «շուշ բոյ» արտահայտությունը, որտեղ «շուշ» նշանակում է «սլացիկ, ուղղաբերձ»։

Արցախի այն տարածքում, ուր հողի մեջ ընկավ Նոյյան տապանի փայտը և ծիլ՝ շոշ տվեց, հետագայում դարձավ հայկական գեղեցիկ բնակավայր՝ ստանալով Շոշ անվանումը։ Շոշ գյուղի անունից էլ ծնվեց հարակից բարձունքի վրա կառուցված բնակավայրը՝ Շուշին։

հատված՝ «Արարատյան պետություն» գրքից

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

19 Oct, 08:42


Մարդկանց մեջ խոսակցություն ու նկարներ են տարածվել, իբր թե Հայաստանում վաճառվում է Արցախից բերված նուռ, իբր թե այն ադրբեջանցիները բերում են Վրաստանի տարածքով։

Այդ լուրը մեծ ցավ է պատճառել Արցախցիներին։ Մարդիկ վիրավորված են, որ իրենց ծննդավայրի բերքը հայրենակիցները թշնամուց առնում ու բերում են վաճառելու։

Իրականում Հայաստանի շուկաներում ու խանութներում չկա, գոյություն չունի Արցախից բերված նուռ։ Նախ նրա համար, որ Հայաստանում աճեցված նուռը լիարժեք բավարարում է ներքին պահանջարկը և ամենևին կարիք չկա Վրաստանից նուռ ներկրելու։ Դա նույն է, որ ամառվա սեզոնին այլ երկրից ծիրան ներկրեն Հայաստան։

Իսկ թե ինչու են որոշ առևտրականներ իրենց վաճառած նուռը ներկայացնում որպես Արցախից բերած, վրան էլ գրում "Ղարաբաղ":

Իմ ծննդավայր Մարտունու տարածաշրջանում մեր մեծերը հաճախ ասում են' "անսիրտ առևտրական կա, որի փորը հոգի չկա", այսինքն' առևտրականի տեսակ կա, որը սիրտ ու հոգի չունի։

Հիմա այստեղ կան առևտրականներ, որոնք իրենց ապրանքը արագ վաճառելու համար պատրաստ են ամեն տեսակի արարքների, այդ թվում ազգային ողբերգության վրայով քայլելու։ Էդ հիմարները մտածել են, որ իրենց վաճառած նուռը, որ ամենայն հավանականությամբ Մեղրիից կամ Արարատից է, եթե ներկայացնեն Արցախից, մարդիկ կարոտով ավելի արագ ու մեծ քանակով կառնեն ու կտանեն տուն։ Հարցերին էլ, թե բա ոնց եք Արցախից բերել նուռը, պատասխանում են' Վրաստանով են բերել... Բացարձակ կեղծիք ու էժանագին, անբարո սուտ' ապրանքը ծախելու համար։

Այդ տեսակի առևտրականները չգիտեն հայրենիք, բարոյականություն, ցավ։ Դրանց հետաքրքրում է միայն ապրանք վաճառել, իրենց բառերով' սաղացնել։ Չե՞ք տեսել, ինչպես են հոր ու մոր արև երդվում ապրանքի բարձր որակի համար, բայց իրականում սուտ։

Սիրելի հայրենակիցներ, լուրջ մի վերաբերվեք նռան հետ կապված այդ լուրերին, ցավով մի տարեք, ուղղակի թքեք այդպիսի առևտրականների դեմքին ու հեռացեք։

Արցախից նուռ Հայաստանում չկա։ Հիմա չկա, մի քանի տարի հետո կլինի, երբ Արցախի մարզում նուռը կրկին հայերը կմշակեն։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

18 Oct, 11:51


Նոյեմբերի 10-ից հետո մինչև դեկտեմբերի կեսը տարբեր պատճառաբանություններով Հայաստանից կբացակայեն իշխանության պաշտոնյաների, ՔՊ-ի պատգամավորների ու նրանց ազգականների երիտասարդ որդիները։

Ուշադրություն դարձրեք ձեր գյուղում, թաղում, շրջապատում ապրող նիկոլականներին ու կնկատեք, թե ինչպես են նրանցից շատերը, առավել տեղյակները և առավել խորամանկները հանկարծ անհետանում նոյեմբերի 10-ից հետո, կվերադառնան դեկտեմբերի կեսին։

Հետո իրենցից կհարցնեք, թե ինչու երկրից հեռացան այդ 1-1,5 ամիսը։

2016-ի ապրիլի 2-ին ՀՀ Մարտունու շրջանի գյուղերից մեկից մի գիշերվա մեջ հեռացան իշխանության հետ սերտ հարաբերություններ ունեցող բոլոր տղամարդիկ, փոխարենը կռվելու գնացին կամավորագրվածները։

2022-ի սեպտեմբերի 13-ի գիշերը Ջերմուկից հեռացել էին ՔՊ-ի պաշտոնյաների որդիները, իսկ նրանց փոխարեն հասարակ Ջերմուկցիների ու զինվորների հետ Ջերմուկը պաշտպանեցին, քաղաքի մոտից ադրբեջանցիներին հեռացրին, շրջափակման մեջ ընկած հայ զինվորներին ազատեցին Արցախից ռուս խաղաղապահների մեքենաներով հրատապ եկած Արցախի ՊԲ հատուկ ջոկատայինները։ Արցախցիները եկան, կռվեցին Ջերմուկի համար։

Հաջորդ օրը Ջերմուկից դուրս գալուց հետո և Արցախ ուղևորվելիս ռուս խաղաղապահների մեքենաները օդային հարձակման ենթարկվեցին ադրբեջանական աթս-ների կողմից, բայց Արցախցի զինվորներն այլևս այդ մեքենաներում չէին, և զոհվեցին կամ վիրավորվեցին միայն ռուս զինվորականներ։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

18 Oct, 05:36


Գյուղում, որտեղ ես ապրում եմ, մարդկանց մեծ մասը ավտոմեքենաները վարում է անկանոն' չկատարելով նույնիսկ ամենահասարակ կանոնները, թեքվելիս թարթիչ չմիացնել, շրջանաձև խաչմերուկ հակառակ ուղղությամբ մտնել ու վթարային վիճակ ստեղծել և այլն։

Բայց այդպես է ոչ միայն մեր գյուղում։ Ամբողջ Հայաստանի բոլոր գյուղերում է այդպես, ես կասեի' նաև մարզային քաղաքների ու Երևանի ծայրամասային թաղամասերում, փողոցներում, բակերում։

Մարդկանց թվում է, որ իրենց հարազատ միջավայրում ամեն ինչի, հատկապես առանց օրենքների ապրելու իրավունք ունեն, իսկ այդ միջավայրից դուրս պետք է ենթարկվեն օրենքների։

Այսինքն, օրենքը մարդկանց համար ընկալվում է որպես պատիժ, ոչ թե դրական բան, ոչ թե որպես հասարակական ու պետական հարաբերությունները կարգավորող գործոն։

Այդպես է նաև երկրի մակարդակով։

Երբ Հայաստանում իր պարտավորություններից խուսափող, օրենքները չհարգող մարդը գնում է որևէ ուրիշ երկիր, դառնում է օրինապահ ու կարգապահ քաղաքացի, ավելին, տվյալ երկրի նվիրյալ հայրենասեր։

Ու քանի որ դա համատարած բնույթ է կրում, խնդիրը պետք է փնտրել ոչ թե առանձին մարդկանց կամ հանրության գիտակցության մեջ, այլ երկրի, պետականության շարժիչ ուժի' ազգային գաղափարախոսության բացակայության։

Ազգային գաղափարախոսական ծրագրերը ներառում են ինչպես հոգևոր ու ազգաճանաչման տարրեր, այնպես էլ վարքագիծ, կրթություն, հայրենաճանաչում, գալիքի քաղաքական ծրագրեր։

Ծրագիր ունեցող ազգն անտարբեր չի լինում իր հայրենիքի նկատմամբ։ Անորոշությունն է մարդկանց մղում անտարբերության և անկարգապահության։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

16 Oct, 12:53


Վերաքննիչ դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցը Նաիրի Հոխիկյանի դեմ

Դատարանը ամբողջությամբ մերժել է Ալեն Սիմոնյանի հայցը Նաիրի Հոխիկյանի դեմ և համարել անհիմն։

Հետևե՛ք Երկրին

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

16 Oct, 08:59


Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցը իմ՝ Նաիրի Հոխիկյանի դեմ և համարել անհիմն։

Հիշեցնեմ, որ 2023-ի սեպտեմբերի 20-ին, երբ Ադրբեջանը ահաբեկչական հարձակում էր սկսել Արցախի վրա, ՀՀ ԱԺ նախագահը զբաղված էր իմ դեմ դատական հայց ներկայացնելով՝ իրեն իբր թե վիրավորելու համար։ Դատական հայցի հիմքում ավելի վաղ հարցազրույցի ժամանակ իմ արած արտահայտությունն է եղել, որտեղ ես Ալեն Սիմոնյանին անվանել եմ «պոռնոդերասան, որ մինչև պաշտոնյա դառնալը տարբեր ֆիլմերի մեջ էր խաղում․․․»։

Թեպետ Ալենի մասնակցությամբ բաց, կիսամերկ, սեռական հարաբերությունների 18+ տեսարաններով ֆիլմեր կան համացանցում, բայց ամեն դեպքում ԱԺ նախագահը վիրավորվել էր իմ խոսքից։

Հայ իրականության ամենապրոֆեսիոնալ և ազգային մտածողությամբ փաստաբաններից մեկի՝ փաստաբան Լուսինե Վիրաբյանի հմուտ աշխատանքի շնորհիվ Առաջին ատյանի դատարանը ամբողջությամբ մերժել էր Ալենի հայցը, որից հետո Ալեն Սիմոնյանի փաստաբանական թիմը բողոքարկել էր վերաքննիչ քաղաքացիական դատարան, որն էլ 2024թ․ հոկտեմբերի 14-ի որոշմամբ նույնպես մերժել է Ալենին։

Ես մեկնաբանություններից զերծ կմնամ, իսկ դուք ձեր եզրակացություններն արեք․․․

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

15 Oct, 16:59


ՔԿ պետ Արգիշտի Քյարամյանն իշխանության ուժեղ դեմքերից է դարձել, նույնիսկ սպառնում է, թե որևէ մեկը չի կարող իրեն ռեպլիկ թողնել։

Հետաքրքիր է, իսկ Արգիշտին գիտի՞ ռեպլիկ բառի իմաստը․․․ եթե չգիտի, կարող է ընդդիմադիրների վրա գործ սարքող, իսկ իշխանության շնիկներից սարսափող իր քննիչներից հարցնել, գուցե իմանան։

Նիկոլից ծովակալի կոչում ստացած, Վերնիսաժի բոլոր մեդալները առած կրծքին կպցրած այս տղան մեծացել է Մարտունու Երանոս գյուղում։ Պատկերացնում եմ, թե Երանոսցիները ինչ անզուսպ ծիծաղով են լսել Արգիշտիի համարձակ հոխորտանքները՝ հիշելով նրա պատանեկությունն ու հետագա ապրած տարիները գյուղում։

Բա, սիրելի Երանոսցիներ, տեսնո՞ւմ եք՝ ինչքան քաջ տղա է դարձել ձեր ճանաչած Արգոն․․․

Իսկ իրականում ողբերգական է նայել իրար կողքի նստած ԱԱԾ-ի, ՆԳՆ-ի, ՔԿ-ի և ուժային մյուս կառույցների ղեկավարներին բառացիորեն փողոցային պահվածքով ու բառապաշարով։

Մեկը լինի սրանց օրենքի դաշտ բերի, սրանք նշանակված են օրենքի պահպանության համար։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

13 Oct, 07:48


Էրդողանը փորձում է Ռուսաստանին և Իրանին ներքաշել մեծ պատերազմի մեջ։

Հենց այդ նպատակով է Թուրքիայի նախագահը հայտարարել, թե Ռուսաստանը, Սիրիան և Իրանը պետք է ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկեն Սիրիայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:

«Իսրայելը տարածաշրջանային և գլոբալ խաղաղության համար ամենակարևոր սպառնալիքն է»,– ասել է Էրդողանը և հատկապես Ռուսաստանին ու Իրանին կոչ արել կոնկրետ քայլերով սաստել Իսրայելին, պատասխան հարվածներ հասցնել։

Այլ կերպ ասած, Թուրքիան փորձում է տարածաշրջանում խորացնել ռազմական հակամարտությունը և օգտվելով առիթից, լուծել իր հարցերը' գրավելով նոր տարածքներ։

Միշտ ասել եմ, որ Թուրքիայի համար Ռուսաստանը և Իրանը թշնամիներ են, պարզապես երբեմն դիվանագիտության մեջ այդ թշնամությունը բարեկամի տեսքով է երևում, բայց մնում է որպես թշնամի։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

12 Oct, 17:06


⚡️📸📹🎥 Дорогие друзья, уважаемые подписчики.
Сегодня в 20:00 МСК 21:00 АРМ в нашем
Telegram-канале при поддержке ТГК Самвел состоится аудио-подкаст спикером которого станет:

Наири Охикян
@nairihokhikyan
Медиа-эксперт, Член международной федерации журналистов

Тема: Куда ведёт Армению режим Пашиняна. Обсудим сложившуюся обстановку в Закавказье

20:00 МСК 21:00 АРМ
Параллель Z

Սիրելի ընկերներ,այսօր 21:00 Երևանի ժամով ՏԵԼԵԳՐԱՄՈՎ @PARALLEL95 տեղի կունենա  ձայնային եթեր որի հյուրն է

Նաիրի Հոխիկյան
@nairihokhikyan
Մեդիափորձագետ,
Համաշխարհային ժուռնալիստների ֆեդերացիաի անդամ։

21:00 Երևանի ժամով միացեք։
HTTPS://T.ME/PARALLEL95

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

12 Oct, 09:59


Ադրբեջանի պաշտպանության նախարարը բանակին հրահանգել է պատրաստ լինել ռազմական գործողության

Շաբաթ առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ում տեսակոնֆերանսի ձևաչափով ընդլայնված պաշտոնական հանդիպման ժամանակ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, իր բառերով, «պայմանական սահմանին ռևանշիստական ուժերի» դեմ ռազմական գործողություններին պատրաստ լինելու մասին։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

11 Oct, 11:08


Դավաճանություն։ Ահա՛ ազգի ու պետության դեմ այն աններելի արարքը, որը հանգեցրել է հայրենիքի ամբողջական կամ մասնակի կորստի կամ թեկուզ մեծ վնաս պատճառել։

Դավաճանությունը հանցանքների մեջ ամենասաստիկներից մեկն է, որը երբեք ներում չի կարող ունենալ։

Հայ առաքելական եկեղեցին ասում է՝ հայրենասիրությունն ու աստվածասիրությունը նույնական են։ Հետևաբար, եթե դավաճանում ես հայրենիքդ, նշանակում է՝ դավաճանում ես նաև Աստծուն։

Հիշի՛ր, հա՛յ մարդ, չկա՛ որևէ արդարացում դավաճանության համար։ Ինչի էլ փորձես հասնել քո կարճ կյանքում, երբեք մի փորձիր դա անել պետության, հայրենիքի ու ազգի զոհաբերման հաշվին, մի՛ փորձիր հարստանալ՝ հայրենիքդ մատնելով, գանձեր մի՛ դիզիր՝ հայրենավաճառությամբ զբաղվելով։

📚 ՀԱՏՎԱԾ «ԱՐԱՐԱՏՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԳՐՔԻՑ

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

11 Oct, 06:32


Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան կամ որևէ այլ պետություն թշնամի չէ Հայաստանին։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր շահը, որը երբեմն կարող է հակասել Հայաստանի շահին։ Հենց այդպիսի իրավիճակների համար գոյություն ունի դիվանագիտություն, որը բանակցություններով փորձում է մոտեցնել շահերը և թույլ չտալ հակասություն կամ նույնիսկ թշնամություն։

Հայաստանն ունի երկու թշնամի՝ Ադրբեջան և Թուրքիա։ Այս երկրների համար Հայաստանի գոյությունը սպառնալիք է իրենց գոյությանը, քանի որ նրանք լավ են հասկանում՝ հայկական հողերի վրա ստեղծված արհեստական պետությունները չեն կարող հաստատուն լինել, քանի կա հայկական պետություն։ Չի լինի հայկական պետականություն, ամուր կլինեն Թուրքիայի ու Ադրբեջանի հիմքերը։

Ահա թե ինչու երբեք չի կարելի ընդունել Թուրքիայի կամ Ադրբեջանի մեկնած ձեռքը, որովհետև դա թունավոր ձեռք է՝ թիկունքում պահած մյուս ձեռքում թաքցնելով դանակը։

Մենք կարող ենք ճիշտ լեզու գտնել աշխարհի հետ, ունենալ ազգային դիվանագիտություն և ուժեղ բանակ, ինչի շնորհիվ, երբ օրը գա, բոլորը աչք կփակեն, չտեսնելու կտան, թե ինչպես է հայկական զորքը մտնում Լեռնային Արցախ, Հյուսիսային Արցախ (Գարդման), Նախիջևան, ինչու ոչ՝ Կարս, Արդահան ու Մուշ։

Օրը կգա, երբ սկսվի աշխարհի 6-րդ վերաբաժանումը․․․ 2035

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

10 Oct, 11:02


Մեծ քաղաքականության մեջ չկա հավատարմություն, խոստում կամ բարեկամություն։

Կա առաջնահերթ սեփական շահ, հանուն որի երկրները զոհաբերում են բարեկամությունը, տված խոստումները, հավատարմությունն ու դաշնակցային հարաբերությունները։

Ռուսաստանը երեկ աչք փակեց Արցախի հանձնման վրա, որովհետև այդպես էր թելադրում իր շահը։ Նույնկերպ վաղը ԱՄՆ -ն զոհաբերելու է Ուկրաինան, որովհետև այդպես կթելադրի Ռուսաստանի հետ իր պայմանավորվածությունը։

Առաջնահերթ պետք է ունենալ ազգային պետական շահ' հույս չդնելով որևէ դաշնակցի վրա։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

08 Oct, 12:50


Խեղկատակը հիմա էլ Մոսկվայում է հեծանիվ քշում։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

08 Oct, 12:16


Վերջին օրերին ինձ հաճախ են հարցնում՝ ստորագրե՞լ այսպես կոչված «Եվրաքվե» նախաձեռնության ստորագրահավաքին, թե՞ ոչ։ Նախ մի քանի նկատառում․

1․ Դեպի Եվրոպա ձգտող այդ անհասկանալի նախաձեռնության հեղինակներն այնքան երևակայություն ու խելամտություն չեն ունեցել, որ չգողանան «Հայաքվե»-ի անվան գաղափարը։ Այդ տրամաբանությամբ Նիկոլն էլ վաղը ստորագրահավաք կկազմակերպի թուրքերի հետ բարեկամության և վիլայեթ դառնալու համար՝ անունը դնելով թուրքաքվե․․․

2․ Եվրաքվե նախաձեռնության հեղինակները մարդկանց խաբում են, թե եթե ստորագրեք, շուտով կդառնանք ԵՄ անդամ։ Սուտ է։ Դա շարքային կեղծիք է, քանի որ Եվրոպական միության անդամ դառնալու համար պետք է ոչ միայն տվյալ պետության կառավարության ցանկությունն ու ձգտումը, այլև ԵՄ անդամ դառնալու երկարատև գործընթաց է, ինչը կախված է թեկնածու երկրի տարիների համառ ջանքերից, օրենսդրական ու իրավական, քաղաքական ու տնտեսական բարեփոխումներից, իսկ որ ավելի կարևոր է՝ ԵՄ մի քանի խոշոր երկրների հետ հարաբերություններից։

3․ Նույնիսկ եթե մենք 2,5 մլն ստորագրությամբ հայտարարենք, թե ուզում ենք դառնալ ԵՄ անդամ։ Հարց է՝ որևէ մեկը այնտեղ մեզ սպասո՞ւմ է։ Թուրքիան արդեն մի քանի տասնամյակ թեկնածու է ԵՄ անդամության, բայց չի կարողանում մտնել, Վրաստանը քանի անգամ փորձել է, բայց նրան էլ եվրոպացիներն ուղարկել են ․․․ չգիտեմ ուր։ Ինչո՞ւ պիտի Հայաստանի ցանկությունը առաջնահերթության կարգով ընդունվի ու բավարարվի։ Հեքիաթ է, էժան հեքիաթ։

ԵՄ անդամ դառնում են բացառապես Եվրոպայի քաղաքական շահերից ելնելով։ Հայաստանը չի համապատասխանում Եվրոպայի քաղաքական շահերին։

Սիրելի հայրենակիցներ, այդ դեպքում ձեզ մոտ հարց կառաջանա, թե ինչու են այս խեղկատակությունն անում Եվրոպայի բուռն սիրով տառապող մի քանի արբանյակ կուսակցություններ։

Սրա հետևում կանգնած է էժան քաղաքական առևտուր։

Նախ փորձ է արվում ստեղծել տպավորություն, թե հայ ժողովուրդն իր ընտրությունը կատարել է դեպի Եվրոպա և հետևաբար պետք է ռուսական ներկայությունը այստեղ բացառել ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ու մշակութային առումով։ Սա մեկ։

Երկրորդը, իմ կարծիքով, Նիկոլն ուզում է Եվրոպայի սիրուհիների միջոցով կազմակերպել հանրաքվե, որի հետ միաժամանակ կդրվի քվեարկության նաև Սահմանադրական փոփոխությունները։ Ըստ Նիկոլի՝ հնարավոր կլինի մարդկանց ուշադրությունը շեղել դեպի Եվրոպա գունավոր հեքիաթներով ու անցկացնել նաև Ադրբեջանի ուզած Սահմանադրության փոփոխությունը՝ ջնջելով ինչպես Անկախության հռչակագիրը, այնպես էլ բազմաթիվ այլ ազգային ուղենիշներ։

Հետևաբար՝ մի ստորագրեք Եվրաքվե կոչվող այդ նախաձեռնության տակ՝ լավ իմանալով, որ դա ոչ թե Եվրոպա, այլ Ադրբեջան ու Թուրքիա տանող ստորագրահավաք է։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

08 Oct, 04:42


Մեկ ամիս առաջ հարցում էի դրել Ֆեյսբուքում։ Ահա արդյունքը։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

07 Oct, 07:06


Կինը կարող է առանց դադարի խոսել, վիճել, քննարկել՝ թեկուզ առանց արդյունքի սպասելիքի։ Դրան հակառակ՝ տղամարդուն երկար խոսելու կարողություն բնությունից տրված չէ։ Եթե անհամաձայնությունը և վեճը երկար են տևում, տղամարդը անցնում է բռունցքների։

Հոգեբաններն ասում են՝ դա է պատճառը, որ կանայք սիրում են դիտել երկար ու ձանձրալի սերիալները, որտեղ չկա որևէ գործողություն, հանգուցալուծում, այլ միայն խոսքեր են․․․ տղամարդիկ սիրում են մարտաֆիլմեր, որտեղ կա գործողություն և քիչ խոսք։

Խոսքը լավ ու վատի մասին չէ, այլ կանանց ու տղամարդկանց տարբերության մասին։

Հիմա կարևորի մասին․

Գիտեմ, որ կենցաղային մանր թեմաները, կին-տղամարդ հարաբերությունները ավելի հետաքրքիր են մարդկանց համար, քան անվտանգության մասին զգուշացումները, քան հայրենիքի ճակատագիրը։ Դրա համար այս տեխնոլոգիան կիրառեցի, որ կարդաք սա՝ ժողովուրդ, թշնամին պատերազմի է պատրաստվում, օգնեք արագ քողարկենք մեր խրամատները, մեր զինվորների կյանքը ափսոս է․․․

@Nhokhikyan

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

05 Oct, 19:07


Առաջիկա ժամերին հավանաբար Իսրայելը կհարձակվի Իրանի վրա։

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

05 Oct, 06:06


Մեր փողոցում Արցախցի մի ընտանիք է հաստատվել։ Կարգին մարդիկ են' աշխատասեր, կրթված։ Արցախում թողած իրենց հարմարավետ բնակարանի փոխարեն այստեղ մի համեստ տուն են կառուցում։

Ընտանիքի հայրն օրնիբուն աշխատում է կիսակառույց տան վրա, որ ձմռան շեմին հասցնի գոնե ապրելու նվազագույն պայմաններ ստեղծել։

Ծիծեռնակը բույն էր շինում,
Եվ շինում էր, և երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս
Առաջվա բույնն էր հիշում...

Սիրելի հայրենակիցներ, վաղը շաբաթ օր է։ Շատերը չեն աշխատում։ Եթե շատ ցանկանաք, հաստատ գոնե 2-3 արհեստավոր, վարպետ կլինի, որ շաբաթ-կիրակի օրերին ազատ է ու կկարողանա գալ, տան ներսի պատերի սվաղն անել։

Ձեզնից բան չի պակասի, բայց մեծ լավություն արած կլինեք ձեր հայրենակցին, մի ամբողջ ընտանիքի կօգնեք արագ ոտքի կանգնել։

Իրեն ոչինչ չեմ ասել, բայց պատկերացնում եմ' ինչպիսի դրական անակնկալ կլինի, եթե բարի մարդիկ հավաքվեն ու մեկ մարդու համար չարչարանքով 1 ամսվա գործը բոլորով 2 օրում օգնեն, անեն։

Ինքս սվաղ անելու հմտություն չունեմ, բայց կօգնեմ իմ հնարավորության սահմանում, բանվորություն կանեմ։ Համ էլ իմ այգում աճեցրած սերկևիլն ու նուռը կհյուրասիրեմ...

Էջմիածնի Նորակերտ գյուղում է։ Սպասում եմ մեր վարպետների արձագանքին։ Գրեք անձնական նամակով, հստակ տեղը ասեմ։

@Nhokhikyan

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

04 Oct, 10:01


2024թ․ հուլիսի 23-ին «Արարատյան պետություն» ՀԿ-ի անունից պաշտոնական գրություն եմ ուղարկել ՀՀ կառավարությանը՝ ներկայացնելով Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի քարանձավային բնակավայր, ճոճվող կամուրջ և Մխիթար Սպարապետի գերեզման-ուխտավայր տանող ճանապարհի վատ վիճակը և այն հիմնանորոգելու հնարավորությունները։

Վարչապետի աշխատակազմը խնդիրը վերահասցեագրել է Տարածքային կառավարման, Էկոնոմիկայի նախարարություններին ու Սյունիքի մարզպետին։

Պատասխանները սկզբում գոհացնող չէին, բայց երևում էր հնարավորություն մոտ 3կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգելու առումով։

Իմ ներկայացրած հիմնավորումների և առաջարկների քննարկումները շարունակվում են արդեն ավելի քան 2 ամիս։ Կառավարության ներքին քննարկումներում որոշում է կայացվել ճանապարհի հիմնանորոգման հարցը ներառել ճանապարհաշինական խոշոր նախագծերում։ Տարածքային կառավարման նախարարը սեպտեմբերի 27-ի իր գրությունով վարչապետի աշխատակազմից 10 օր լրացուցիչ ժամանակ է խնդրել։

Խնձորեսկի այդ ճանապարհը բարեկարգվելու դեպքում կապահովվի ինչպես զբոսաշրջային մեծ հոսք, այնպես էլ հնարավորություն կտա Գորիսում ու շրջակա գյուղերում՝ Հարթաշենում, Քարաշենում, Խնձորեսկում ու Ներքին Խնձորեսկում ստեղծել նոր աշխատատեղեր, բացել նոր հյուրանոցներ, հայրենաճանաչման տեսանկյունից մարդկանց ծանոթացնել ազգային պատմությանը։