🇦🇲 Davit Grigoryan Live @davit_grigoryan_live Channel on Telegram

🇦🇲 Davit Grigoryan Live

@davit_grigoryan_live


🇦🇲Վերլուծելու ենք Հայրենիքին վերաբերող ամենակարևորը

🇦🇲Վերլուծելու ենք Հայրենիքին վերաբերող ամենակարևորը (Armenian)

Դավիթ Գրիգորյանը լայն հետաքրքրություն է ստեղծում իր հետ ղեկավարած "Դավիթ Գրիգորյան Live" ալիքը: Այս ալիքը մարդկային կամ գրականության սահմանները պատրաստում է հաավանածող հարցերի անունները և նրանց վրա մասնակցությունը: Այս ալիքում Դավիթը թույլ է տալիս խոր նմանաթիռակ զգումով ստեղծել նոր համահրահաներ, ինչպես նաև կատարել ու շարունակ հոդվածամասեր միասեռ ալիքի համար: Եթե դուք սիրում եք գործընկերոջ հետ պարապել ու անցնել, ապա "Դավիթ Գրիգորյան Live" ալիքը հաստատ է Ձեր կողմէ: Դավիթն այլեւս անշարժ կլինի Ձեր հետ, որը փորձեք նոր հետևություննեում: Դավիթ Գրիգորյանը շատ սիրուՄ է հոգեհամակարգել ու մասնակցել իր հրապարակում նշվող որոշ հարցերին: Այնպես, Դավիթը կփորձի պատրաստվել ու առաջարկել միջոցառումներ լուծելու Հայրենիքին վերաբերել: Դավիթ գնու հետ լռություն ունի կամ չունի պահված մեզ հետ, այլ նվերներ տվեք Ձեր կապին և հետևեք դրանից հետո: Դիտեք ավելի մանրամասներ "Դավիթ Գրիգորյան Live" ալիքում:

🇦🇲 Davit Grigoryan Live

21 Feb, 20:04


🇦🇲 ՁԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԸ
Ձեր հավատով ու Ջեր վստահությամբ կայացած երիտասարդները մի նոր Տուն ունեն։ Մենք մի ողջ օր պասիվ էինք, ոչ թե, որովհետև ասելիք չունեինք, այլ որովհետև Ձեր երիտասարդ թիմը մի նոր շտաբ֊գրասենյակ էր տեղափոխվում։ Ձյան առատ տեղումներից կարելի է բողոքել, բայց կարող ենք նաև հիանալ, օրհնություն ստանալ ու չընկրկել։

Այնպես կուզենային բոլորիդ, անհատապես, առանձին֊առանձին ամուր գրկել։

Համահայկական լրատվական գործակալության ծննդյան տոնը բոլորիդ հետ նշել։ Կներեք ինձ լրատվական պասիվության համար, սակայն այսօր գուցե ծանր, բայց ոգևորությամբ լի օր էր։

Ձյունը մեզ ոչ թե կանգնեցրել, այլ ուժ է տվել։ Մենք էսօր "նոր տուն" ենք տեղափոխվել։

https://youtube.com/shorts/nRJQYzD7WwU?si=CCa5G2XR1Z_OE4BA

🇦🇲 Davit Grigoryan Live

21 Feb, 14:09


New York Post․ Թրամփի շրջապատում համարում են, որ Զելենսկին պետք է շտապ լքի Ուկրաինան
New York Post-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շրջապատում համարում են, որ Վլադիմիր Զելենսկին պետք է շտապ հեռացվի Ուկրաինայից։
«Զելենսկու եւ ամբողջ աշխարհի համար լավագույն տարբերակը կլինի նրա անհապաղ անմիջական հեռանալը Ֆրանսիա» - պարբերականին ասել է Սպիտակ տան ղեկավարի մերձավորներից մեկին:
NYP- ի փոխանցմամբ, Զելենսկին ամերիկացի ղեկավարի շրջապատում կողմնակիցներ շատ քիչ ունի կամ ընդհանրապես չունի:
Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը նշել է, թե Զելենսկու նկատմամբ անբարեհաճության պատճառերից մեկն էլ այն է, որ նա հալածում է Ուկրաինական Ուղղափառ եկեղեցին:

🇦🇲 Davit Grigoryan Live

21 Feb, 13:15


Կաթոլիկ աշխարհն աղոթում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի առողջության համար
Ուրբաթ առավոտյան Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը տեղեկացրել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի առողջական վիճակի դրական դինամիկայի մասին, որի մոտ փետրվարի 18-ին ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ: Պոնտիֆիկոսը փետրվարի 14-ին հոսպիտալացվել էր Հռոմում՝ պոլիմիկրոբային շնչառական վարակով: «Գիշերն անցել է լավ, այս առավոտ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը վեր է կացել և նախաճաշել է», - նշված է Վատիկանի հաղորդագրության մեջ:
Ֆրանցիսկոս պապը 88 տարեկան է: Մանկության տարիներին նրա թոքերի մի մասը հեռացվել է, ինչի պատճառով նա ամբողջ կյանքի ընթացքում հատկապես խոցելի է շնչառական հիվանդությունների նկատմամբ:
Երուսաղեմի Լատինական պատրիարք, կարդինալ Պիեռբատիստա Պիցցաբալան կաթոլիկներին կոչ է արել միասին աղոթել Պապի «առողջության և բարօրության» համար:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ պոնտիֆիկոսը կարող է առողջական վիճակի պատճառով հրաժարական տալ Սուրբ Աթոռի գահակալությունից։

🇦🇲 Davit Grigoryan Live

21 Feb, 13:09


Իլոն Մասկ․ Զելենսկին հրաժարվում է ընտրություններից, քանի որ կպարտվի դրանցում
Իր սեփական X սոցիալական ցանցում Իլոն Մասկը գրել է, որ Վլադիմիր Զելենսկին հրաժարվում է ընտրություններ անցկացնելուց, քանի որ կպարտվի դրանցում:
«Եթե Զելենսկին իսկապես սիրված լիներ Ուկրաինայի ժողովրդի կողմից, նա կանցկացներ ընտրություններ: Նա գիտի, որ մեծ տարբերությամբ կպարտվի, չնայած որ վերահսկողություն է սահմանել Ուկրաինայի բոլոր ԶԼՄ-ների նկատմամբ, այդ իսկ պատճառով չեղարկել է ընտրությունները: Փաստորեն, նա արհամարհված է Ուկրաինայի ժողովրդի կողմից», - կարծում է գործարարը:
Մասկն ընդգծել է, որ խաղաղության հարցը պետք է լուծվի անկախ Ուկրաինայում քաղաքական իրավիճակից:

🇦🇲 Davit Grigoryan Live

21 Feb, 12:27


Լավրովն ու Ֆիդանը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը եւ Սիրիայի հարցը
Թուրքիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը եւ Սերգեյ Լավրովը՝ Հարավային Աֆրիկայում Մեծ քսանյակի (G20) արտաքին գործերի նախարարների հավաքի շրջանակում հանդիպել եւ քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը, ինչպես նաև, ըստ թուրքական մամուլի՝ այս ուղղությամբ անցկացված վերջին բանակցությունները:
ՌԴ ԱԳՆ-ն, իր հերթին, նշել է, որ հատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայում իրավիճակի կայունացմանն ուղղված գործողությունների համակարգմանը: Բացի այդ, Լավրովը Ֆիդանին տեղեկացրել է Էր Ռիադում ռուս-ամերիկյան շփումների արդյունքների մասին:

🇦🇲 Davit Grigoryan Live

21 Feb, 11:22


ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը փորձում է Բաքվի հանցանքները բարդել հայկական կողմի վրա
Ադրբեջանական լրատվամիջոցները ԵԱՀԿ ԽՎ-ի ձմեռային նստաշրջանում հայկական պատվիրակության անդրադարձը Բաքվում շարունակվող Արցախի ռազմաքաղաքական 16 ղեկավարների դեմ դատական ֆարսին, ներկայացրել են որպես հակաադրբեջանական քարոզչություն եւ տարածքային պահանջներ Ադրբեջանի հանդեպ։
ՀՀ ԱԺ պատվիարկության անդամ, «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանի կոչը՝ ազատ արձակել Արցախի նախկին նախագահներին, պետնախարարին եւ պաշտպանության բանակի հրամանատարներին, ցինիկաբար ներկայացվել են որպես «կոկորդիլոսի արցունքներ։
Արցախի բնակչության հանդեպ ցեղասպանական գործողություններ իրականացրած Ադրբեջանի ներկայացուցիչ Սևինջ Ֆաթալիևան հայտարարել է, թե Բաքուն իբր իրավունք ունի դատել ցեղասպանություն իրականացրած ահաբեկիչներին։

🇦🇲 Davit Grigoryan Live

21 Feb, 11:08


Մակրոնը հանդես է եկել Զելենսկու պաշտպանությամբ
Արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր աջակցությունն է հայտնել ուկրաինացի ղեկավար Վլադիմիր Զելենսկուն:
Մակրոնի խոսքով՝ Զելենսկին ընտրվել է ժողովրդավարական ընտրություններում, ինչը ընդգծում է նրա լեգիտիմությունը միջազգային քաղաքականության համատեքստում: «Ահաբեկիչ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի համեմատ, որը խախտել է ժողովրդավարական սկզբունքները՝ կեղծելով ընտրությունների արդյունքները և դիմելով բռնության իր քաղաքական հակառակորդների դեմ, Զելենսկին իր պաշտոնը նվաճել է ժողովրդի կամքի շնորհիվ», ասել է Մակրոնը:
Նա ընդգծել է, որ չնայած բարդ հանգամանքներին, Զելենսկին մնում է լեգիտիմ նախագահ և շարունակում է կատարել իր պարտականությունները՝ չնայած Ռուսաստանի ագրեսիային:

🇦🇲 Davit Grigoryan Live

21 Feb, 10:46


Կարդինալ Ջանֆրանկո Ռավազին չի բացառել, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարող է հրաժարվել գահից, եթե առողջական պատճառներով չկարողանա կատարել իր պարտականությունները

«Եթե Ֆրանցիսկոս պապը դժվարանա կատարել պապական պարտականությունները, նա կկատարի իր ընտրությունը: Կարծում եմ՝ նա կարող է որոշել հրաժարական տալ: Դա ինքն է որոշելու, վերջին խոսքը նրանն է»,- ասել է կարդինալը: 88-ամյա պոնտիֆիկոսը երկկողմանի թոքաբորբով հոսպիտալացված է:

🇦🇲 Davit Grigoryan Live

21 Feb, 10:43


Չինաստանում չղջիկի նոր կորոնավիրուս է հայտնաբերվել
Չինացի վիրուսաբանները չղջիկի նոր կորոնավիրուս են հայտնաբերել, որը կարող է վարակել մարդկանց COVID-19-ի պես։
Գուանչժոուի լաբորատորիայում՝ Չինական գիտությունների ակադեմիայի Գուանչժոուի մասնաճյուղի, Ուհանի համալսարանի և Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի մասնագետները պարզել են, որ չղջիկների նմուշներից մեկուսացված վիրուսը կարող է վարակել մարդու բջիջները:

🇦🇲 Davit Grigoryan Live

21 Feb, 10:40


Ալեն Սիմոնյան․ ՀՀ-ն կանգնած է հումանիտար և անվտանգային լուրջ խնդիրների առջև
Ալեն Սիմոնյանը Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի 19-րդ լիագումար նիստում հայտարարել է, որ Հայաստանը կանգնած է հումանիտար և անվտանգային լուրջ խնդիրների առջև: «Ուժի կիրառման մշտական սպառնալիքը բացասաբար է ազդում ցանկացած հասարակության առողջության վրա: Մեզ համար միանգամայն պարզ է, որ միայն խաղաղության ճանապարհով կարող ենք հասնել կայունության և առաջընթացի: Այդ նպատակով Հայաստանն ակտիվորեն ձգտում է տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատմանը», ասել է նա:
Սիմոնյանն ասել է, որ Հայաստանն ակտիվորեն հանդես է գալիս Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ձևաչափում: «Որպես խաղաղության օրակարգի հիմնաքար՝ Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն ուղղված է Հարավային Կովկասում տնտեսական, քաղաքական և մշակութային կապերի ամրապնդման համար նոր ենթակառուցվածքների ստեղծմանը և առկա ենթակառուցվածքների բարելավմանը», նշել է նա:
ԱԺ նախագահը հայտարարել է նաեւ, որ ՀՀ-ն վերահաստատում է իր հանձնառությունը տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը նպաստելու գործում և լիահույս է, որ սահմանի բացման շուրջ Թուրքիայի հետ տարվող բանակցությունները կտան իրենց պտուղները:

🇦🇲 Davit Grigoryan Live

20 Feb, 13:50


ԱՄՆ-ն առաջին անգամ կողմ չի քվեարկել ՄԱԿ-ի հակառուսական բանաձեւին։
ԱՄՆ-ն Ուկրաինայում պատերազմի սկզբից առաջին անգամ չի դարձել Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ-ի հակառուսական բանաձևի նախագծի համահեղինակ։
«Հեղինակների մեջ նշված են՝ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Կանադան, Շվեյցարիան, Լեհաստանը և Բալթյան երկրները: ԱՄՆ-ն այս ցանկում չկա», - հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Փետրվարի 24-ին պատրաստված նախագիծը պահանջում է Ռուսաստանից անհապաղ և անվերապահ դուրս բերել զորքերը: Տեքստում նաև մեղադրանքներ կան քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության համար:

🇦🇲 Davit Grigoryan Live

20 Feb, 13:06


Պուտինը հայտարարել է ԱՄՆ-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին
Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտարարել է, որ վերականգնվել են նորմալ դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև: «Վաշինգտոնից և Մոսկվայից դիվանագետների պարբերական արտաքսումները ոչ մի լավ բանի չեն հանգեցրել»,- ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության՝ ասել է Պուտինը։
Պուտինը հետաքրքրություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման վերաբերյալ, սակայն ընդգծել է, որ նման բանակցությունները պետք է մանրակրկիտ նախապատրաստվեն՝ արդյունավետ ելք ապահովելու համար:

🇦🇲 Davit Grigoryan Live

20 Feb, 13:04


Վրաստանը «3+3» ձեւաչափով հանդիպումներին դեռ չի մասնակցի
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին հայտարարել է, որ «ապագա հեռանկարում», եթե «ինչ-որ բան փոխվի», ապա «3+3» ձևաչափով համագործակցությունը կարող է հնարավոր դառնալ: Սակայն այս փուլում, նշել է նա, Վրաստանի մասնակցությունը ո՛չ քաղաքականապես, ո՛չ տնտեսապես արդարացված չէ:
Պատգամավորը համոզված է, որ «Վրացական երազանքը» ճիշտ քաղաքականություն է ընտրել և պահպանել է երկրի կայունությունը՝ չնայած այս ձևաչափի վերաբերյալ ռուսական ղեկավարության բազմաթիव հայտարարություններին:
«Հենց որ հայտնվեց այն գաղափարը, որ 3+3-ը ձևաչափ է, որում մասնակցում են Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը և Կովկասի երեք երկրները, բազմաթիվ խոսակցություններ տարվեցին, որ Վրաստանը ներառվի այս ձևաչափում այսօր կամ վաղը, այն ժամանակ, երբ այդ երկրները միմյանց հետ հարաբերությունները չեն կարգավորել: Օրինակ, Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակն այսօր բավականին լարված է, և մենք աղոթում ենք, որպեսզի հեռանկարում դա չվերածվի ռազմական հակամարտության: Եվ Թուրքիայի ու Ռուսաստանի կամ Իրանի միջև հարաբերությունները սովորական չեն: Մի խոսքով, այս հարցը չի բարձրացվել այն մակարդակի, որի դեպքում Վրաստանը կհետաքրքրվի մասնակցությամբ»:

🇦🇲 Davit Grigoryan Live

20 Feb, 12:59


Ճապոնական ընկերությունների գրեթե 90%-ը մտահոգված է Դոնալդ Թրամփի քաղաքականությունից
Ճապոնական ընկերությունները համոզված են, որ Թրամփի հայտարարությունները բացասական ազդեցություն կունենան իրենց բիզնեսի վրա, հաղորդում է Ռոյթերզը։
«Մտահոգության հիմնական պատճառը հնարավոր սակագների բարձրացումն է և ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առևտրային լարվածության աճը: Ճապոնիան, լինելով ԱՄՆ-ի դաշնակից, նաև մեծապես կախված է Չինաստանից որպես արտադրական բազա և առանցքային իրացման շուկա: Ընկերությունների 16%-ը հայտնել է, որ ավելի զգուշավոր է դարձել ԱՄՆ-ում ներդրումների և գործառնությունների իրենց պլաններում»,- հաղորդում է գործակալությունը:
Ավելի վաղ Թրամփը կոչ էր արել Ճապոնիային ներդրումներ կատարել ԱՄՆ-ի էներգետիկայի և տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև քննարկել էր Nippon Steel ամերիկյան պողպատաձուլական ընկերության գնման շուրջ վեճը:

🇦🇲 Davit Grigoryan Live

20 Feb, 12:56


ՌԴ եւ ՉԺՀ արտգործնախարարները պայմանավորվել են հանդիխպում անցկացնել Մոսկվայում
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Չինաստանի պաշտոնակից Վան Իին հրավիրել է Մոսկվա՝ բանակցությունների։ «Ռուսաստանի Դաշնությունը եւ Չինաստանը միասին կաշխատեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ԲՐԻԿՍ-ում, ASEAN-ում, G20-ում», - ասել է Լավրովը:

🇦🇲 Davit Grigoryan Live

20 Feb, 11:18


Առաջիկա երկու օրերին ջերմաստիճանը Հայաստանում կնվազի 10-14 աստիճանով
Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ Հայաստանում օդի ջերմաստիճանը առաջիկա 2 օրերին հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։ Լեռներում կանխատեսվում են մրրիկ եւ ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հարավարեւելյան քամու ուժգնությունը տեղ-տեղ կհասնի 15-18 մ/վրկ-ի։
Երեւանում սպասվում է ուժեղ ձյուն։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -6-8, վաղը ցերեկը՝ -2-4։

🇦🇲 Davit Grigoryan Live

20 Feb, 11:10


Մակրոն․ «ԵՄ-ն կոնկրետ որոշումներ կընդունի առաջիկա օրերին»
Ֆրանմսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցով երկար զրույցներ է ունեցել ԵՄ մի քանի գործընկերների, ինչպես նաև Կանադայի, Իսլանդիայի և Նորվեգիայի ներկայացուցիչների հետ։
Ըստ նրա՝ Ֆրանսիայի և նրա գործընկերների դիրքորոշումը հստակ է՝
«Մենք ձգտում ենք Ուկրաինայում կայուն և երկարաժամկետ խաղաղության հաստատմանը։ Մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին և մեզ վրա ենք վերցնում Եվրոպայում խաղաղության և անվտանգության ապահովման ողջ պատասխանատվությունը։ Սա Ֆրանսիայի հիմնարար շահն է, և ես երաշխավորում եմ դրա պահպանումը», նշել է նա։
Ըստ Մակրոնի՝ խաղաղության հասնելու ջանքերը կշարունակվեն հետևյալ սկզբունքներին համապատասխան․
«Ուկրաինան պետք է միշտ մասնակցի այս գործընթացին, իսկ նրա իրավունքները պետք է հարգվեն։ Խաղաղությունը պետք է լինի կայուն և ուղեկցվի հուսալի ու համոզիչ երաշխիքներով։ Անվտանգության ոլորտում եվրոպացիների մտահոգությունը պետք է հաշվի առնվի։ Մենք համոզված ենք Եվրոպայի պաշտպանության, մեր բոլոր երկրների պաշտպանության համար մեր ծախսերի ավելացման և պաշտպանական կարողությունների ամրապնդման անհրաժեշտության մեջ։ Որոշումները կընդունվեն առաջիկա օրերին»։

🇦🇲 Davit Grigoryan Live

20 Feb, 10:56


ԵՄ-ն ՀՀ-ին կոչ է արել սահմանափակել մինչդատական կալանքի կիրառումը
Բրյուսելում ՀՀ և ԵՄ միջև անցկացվել է մարդու իրավունքների շուրջ երկխոսության 14-րդ նիստը։ Կողմերը համակարծիք էին հավաքների, միավորումներ կազմելու և արտահայտվելու ազատության իրավունքների արդյունավետ պաշտպանության, ինչպես նաև քաղաքացիական դաշտի պահպանման անհրաժեշտության հարցում: Ընդգծվել է ոստիկանության հաշվետվողականության ապահովման կարևորությունը և այդ համատեքստում անդրադարձել նոր օրենսդրությանը:
Կողմերը անդրադարձել են նաև կալանավորման պայմանների բարելավման և զինված ուժերում մարդու իրավունքների մշակույթի ամրապնդման անհրաժեշտությանը: ԵՄ-ն կոչ է արել սահմանափակել մինչդատական կալանքի կիրառումը և վերջինիս տևողությունը։

🇦🇲 Davit Grigoryan Live

20 Feb, 10:12


ԱԽՔ-ն պնդում է, որ Սահմանադրության փոփոխությունը արտաքին գործընթացի հետ առնչություն չունի
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ճեպազրույցում ասել է, թե Սահմանադրության փոփոխությունը Հայաստանում եղել է ներքին գործընթաց, արտաքին որևէ գործընթացների հետ առնչություն չի կարող ունենալ եւ եղել ու մնում է ներքին գործընթաց
Գրիգորյանը չի հստակեցրել, թե Սահմանադրության կոնկրետ որ հոդվածներն են ուզում փոխել:
Հիշեցնենք՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու եւ այնտեղից Անկախության հռչակագիրը դուրս թողնելու պարբերական պահանջներ են հնչում հարեւան Ադրբեջանից։

🇦🇲 Davit Grigoryan Live

07 Feb, 12:36


Կրեմլը Բաքվում Ռուսական տան փակումը համարում է թյուրիմացություն և հույս ունի այն կարգավորել․ Պեսկով

Պեսկովն իր ամենշաբաթյա ասուլիսի ընթացքում անդրադարձել է Բաքվում ռուսական տան փակմանը, Պուտին-Թրամփ հանդիպմանը, AZAL-ի ինքնաթիռի վթարին և ռուս-ուկրաինական բանակցություններին

🇷🇺🇦🇿Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը չի բացառում, որ Բաքվում Ռուսական տան փակման հարցը կարող է քննարկվել Պուտինի և Ալիևի շփումների ընթացքում։

🇷🇺🇺🇸Նա հայտնել է, որ Կրեմլը կտեղեկացնի Պուտին-Թրամփ շփումների կազմակերպման ընթացքի մասին՝ ըստ էական տեղեկատվության ստացման:

🇷🇺🇺🇦Ռուսաստանը պահպանում է Ուկրաինայի հետ բանակցությունների պատրաստակամությունը, Մոսկվան բաց է դրանց համար, հայտնում են Կրեմլից։

🇷🇺🇦🇿Պեսկովը նաև հայտնել է, որ ՌԴ նախագահը չի պլանավորում AZAL-ի ինքնաթիռի վթարի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալ։

🇦🇲 Davit Grigoryan Live

07 Feb, 12:13


Ցանկացած զինված ուժեր, որոնք կմտնեն Գազա առանց ժողովրդի համաձայնության, կհամարվեն օկուպանտներ, հայտարարել է ՀԱՄԱՍ-ը

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Հազեմ Կասեմը հայտարարել է, որ ցանկացած զինված ուժեր, որոնք կմտնեն Գազայի հատված առանց պաղեստինյան ժողովրդի համաձայնության և ցանկության, կհամարվեն օկուպանտներ։

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը ընդգծել է, որ Թրամփի ծրագիրը պաղեստինցիների տեղահանման վերաբերյալ հակասական է և անիրագործելի։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

🇦🇲 Davit Grigoryan Live

07 Feb, 11:45


Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում ինքնաթիռ է վթարի ենթարկվել

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում ինքնաթիռը վթարի է ենթարկվել՝ բախվելով ուղևորատար ավտոբուսի։

Օդանավը վայր է ընկել Մարկես դե Սան Վիսենտե պողոտայի մերձակայքում։ Տուժածների թիվը դեռևս պարզ չէ։

🇦🇲 Davit Grigoryan Live

07 Feb, 11:11


Մարդկության երկու երրորդը կառավարվում է 70-ից բարձր տարիքի տղամարդկանց կողմից

Մարդկության երկու երրորդը գտնվում է 70-ից բարձր տարիքի տղամարդկանց իշխանության տակ։ Ամբողջ աշխարհում քաղաքական իշխանությունն ավելի ու ավելի է հայտնվում տարեց տղամարդկանց ձեռքերում՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան, Իրան... Երկրի մոտ 8 միլիարդ բնակիչներից 5.4 միլիարդը, այսինքն՝ 67.5%-ը, գտնվում է 70-ից բարձր տարիքի տղամարդկանց իշխանության ներքո, գրում է գերմանական BILD-ը։

Կանայք կառավարում են 380 միլիոն մարդու, աշխարհի բնակչության ընդամենը 5%-ը։

BILD-ը հայտնում է, որ տվյալները վերլուծելիս հաշվի է առել ոչ թե պետությունների անվանական ղեկավարներին, այլ նրանց, ովքեր փաստացի կայացնում են հիմնական որոշումները։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

🇦🇲 Davit Grigoryan Live

07 Feb, 10:53


Իրանը դատապարտել է ԱՄՆ նոր պատժամիջոցները

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմաիլ Բաղաին վճռականորեն դատապարտել է ԱՄՆ Ֆինանսների նախարարության որոշումը՝ պատժամիջոցներ սահմանել ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև նավերի նկատմամբ, որոնք, ինչպես պնդվում է, նպաստել են իրանական նավթի մատակարարմանը Չինաստան, փոխանցում է IRNA գործակալությունը։

Նա Իրանի նավթային արդյունաբերության դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները անվանել է բացարձակապես անհիմն և միջազգային կանոններին ու չափանիշներին հակասող։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

🇦🇲 Davit Grigoryan Live

07 Feb, 10:21


🇦🇲🇺🇸Փաշինյանը մեկնաբանել է իր հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ

Սպիտակ տանը ճանաչողական հանդիպում ունեցա ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Լավ խոսակցություն ունեցանք, գրել է նա։

🇦🇲 Davit Grigoryan Live

07 Feb, 09:51


Իրանի հոգևոր առաջնորդը մերժում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները

«ԱՄՆ-ի հետ բանակցությունները ոչ խելամիտ են, ոչ իմաստուն և ոչ էլ արժանապատիվ, և դրանք ոչ մի կերպ չեն նպաստում երկրի խնդիրների լուծմանը։ Պատճա՞ռը՝ փորձը։ 90-ականներին (ըստ իրանական օրացույցի՝ 2010-ականներ) մենք բանակցություններ ենք վարել ԱՄՆ-ի և մի քանի այլ երկրների հետ գրեթե երկու տարի։ Համաձայնագիր էր կնքվել, բայց ամերիկացիները չկատարեցին այն։ Նա, ով հիմա իշխանության ղեկին է, պատռեց այն և հրաժարվեց կատարել», հայտարարել է Այաթոլլա Խամենեին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

🇦🇲 Davit Grigoryan Live

07 Feb, 09:23


Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել Արցախի համաքրիստոնեական նշանակություն ունեցող պատմա-ճարտարապետական կոթողներ

«Բռնազավթված Արցախում Ադրբեջանի ֆաշիստական վարչակարգը շարունակում է ոչնչացնել համաքրիստոնեական նշանակություն ունեցող պատմա-ճարտարապետական կոթողներ, ամբոջական բնակավայրեր և բնակելի թաղամասեր: Այդ քաղաքականության հերթական թիրախը դարձավ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը», այս մասին հրապարակել է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը։

🇦🇲 Davit Grigoryan Live

07 Feb, 09:06


ԱՄԷ-ն միլիարդներ կներդնի Ֆրանսիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնում

ԱՄԷ-ն 30-ից 50 միլիարդ եվրո կներդնի Եվրոպայի ամենամեծ արհեստական բանականության տվյալների կենտրոնը Ֆրանսիայում կառուցելու համար, հայտարարել են Ֆրանսիայի նախագահականից։ Երկու երկրների միջև արհեստական բանականության ավելի լայն համաձայնագրի մաս կազմելով, այս նախագիծը կծառայի որպես նոր արհեստական բանականության կամպուսի միջուկ, գրում է France24-ը։

Արհեստական բանականության տվյալների կենտրոնները նախատեսված են տվյալներ պահելու և նոր տեխնոլոգիայի համար անհրաժեշտ հսկայական էներգիա տրամադրելու համար։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

🇦🇲 Davit Grigoryan Live

07 Feb, 08:42


ԱՄՆ-ն շարունակելու է արտասահմանյան օգնության տրամադրումը, բայց նոր պայմաններով

ԱՄՆ-ն չի պատրաստվում դադարեցնել արտասահմանյան օգնության տրամադրումն աշխարհում, սակայն անհրաժեշտ է ավելի լավ բացատրել և պաշտպանել օգնություն ստացող ծրագրերը, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամերիկյան դիվանագետների հետ դռնփակ հանդիպման ժամանակ, փոխանցում է CBSNews-ը։

Բացառությունների չափանիշները կլինեն այն, թե արդյոք ծրագիրը նպաստում է ԱՄՆ ազգային շահերին և համապատասխանում է դրանց։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

🇦🇲 Davit Grigoryan Live

07 Feb, 08:11


Թրամփն ամերիկացիներին կոչ է արել «վերադարձնել Աստծուն» իրենց կյանք

Նախօրեին Կապիտոլիումում կայացել է Ազգային աղոթքի նախաճաշ, որն ունի ավելի քան 70-ամյա վաշինգտոնյան ավանդույթ և միավորում է երկկուսակցական խումբ օրենսդիրների։ Թրամփն այնտեղ օրենսդիրներին հայտարարել, որ իր հարաբերությունները կրոնի հետ «փոխվել են» անցյալ տարի տեղի ունեցած սպանության երկու ձախողված փորձերից հետո և կոչ է արել ամերիկացիներին «վերադարձնել Աստծուն» իրենց կյանք:

ԱՄՆ նախագահը նաև ասլ է, որ ցանկանում է արմատախիլ անել «հակաքրիստոնեական խտրականությունը» ԱՄՆ-ում՝ հայտարարելով, որ ստեղծում է քրիստոնյաների «թիրախավորումը» հետաքննելու հանձնախումբ, որը կգլխավորի դատախազ Փեմ Բոնդին։

🇦🇲 Davit Grigoryan Live

07 Feb, 07:48


Սիրիան կարող է թույլատրել Ռուսաստանին պահպանել իր ռազմաբազաները

Սիրիան պատրաստ է թույլատրել Ռուսաստանին պահպանել իր օդային և ծովային բազաները Միջերկրական ծովի ափին, քանի դեռ Կրեմլի հետ ցանկացած համաձայնագիր ծառայում է երկրի շահերին, հայտարարել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրան այս շաբաթվա հարցազրույցում՝ ընդգծելով իր կառավարության գործնական մոտեցումը, քանի որ այն ձևավորում է նոր դաշինքներ և վերագնահատում է նախկին ռեժիմի ներքո ձևավորված հները։

Ռուսաստանի վերաբերմունքը նոր սիրիական կառավարության նկատմամբ «զգալիորեն բարելավվել է» դեկտեմբերին նախագահ Բաշար ալ-Ասադի անկումից հետո, և Դամասկոսը կշռադատում է Մոսկվայի պահանջները, ասել է Աբու Քասրան՝ մատնանշելով կառավարության կազմում ընդգրկված նախկին զինյալների շրջանում տեղի ունեցած զգալի փոփոխությունը, գրում է WP-ը։

🇦🇲 Davit Grigoryan Live

07 Feb, 07:27


Նեթանյահուն շնորհակալություն է հայտնում Թրամփին՝ ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանող հրամանագրի համար

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ պատժամիջոցներ սահմանող հրամանագիրը ստորագրելուց հետո։

«Շնորհակալություն, նախագահ Թրամփ, ՄՔԴ-ի վերաբերյալ Ձեր համարձակ հրամանագրի համար։ Այն կպաշտպանի Ամերիկան և Իսրայելը հակաամերիկյան և հակասեմիտական կոռումպացված դատարանից, որը չունի իրավասություն կամ հիմք՝ մեր դեմ իրավական պատերազմ վարելու համար։ ՄՔԴ-ն անողոք արշավ է սկսել Իսրայելի դեմ՝ որպես փորձարկում Ամերիկայի դեմ գործողությունների համար։ Նախագահ Թրամփի հրամանագիրը պաշտպանում է երկու երկրների ինքնիշխանությունը և նրանց քաջ զինվորներին։ Շնորհակալություն, նախագահ Թրամփ»,- ասել է Նեթանյահուն։

📌Հիշեցնեմ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հաստատեց տնտեսական և ճամփորդական պատժամիջոցներ՝ ուղղված այն անձանց դեմ, ովքեր աշխատում են ՄՔԴ հետաքննությունների վրա՝ կապված ԱՄՆ քաղաքացիների կամ ԱՄՆ դաշնակիցների, օրինակ՝ Իսրայելի հետ։

🇦🇲 Davit Grigoryan Live

07 Feb, 07:00


🎙Կարևոր լուրերի առավոտյան թարմացում | ՁԱՅՆԱՅԻՆ - 07․02․25 | Դավիթ Գրիգորյան
1․ «Պատվի չարժանացրի՞ն․ Փաշինյանին ընդունեց փոխնախագահը»
2․ «Միայն Իրանն է դեմ․ Դեսպանի արձագանքը»
3․ «Պերսոնա նոն-գրատան և թուրքական շահերը»
4․ «Սպարապետի եղբայրն ու Սամվել Բաբայանը»

https://www.youtube.com/watch?v=6ximgvg-F4s&ab_channel=DavitGrigoryan

🇦🇲 Davit Grigoryan Live

07 Feb, 06:22


Զելենսկին պատրաստ է բանակցել Պուտինի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին ճեպազրույցի ընթացում հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եթե պարզ լինի, թե ինչպես է ավարտվելու պատերազմը։

«Անշուշտ, և ԱՄՆ-ը, և նախագահ Թրամփը, և Եվրոպական միության երկրները գտնում են, որ դիվանագիտությունն անհնար է առանց Ռուսաստանի, առանց Պուտինի։ Եվ այդ պատճառով ես ասացի․ այո, ես պատրաստ եմ (բանակցությունների Պուտինի հետ), եթե մենք հասկանանք, թե ինչպես է ավարտվելու այս պատերազմը»,- ասել է Զելենսկին։

Ըստ Զելենսկու՝ Պուտինը վախենում է իր հետ խոսել պատերազմի ավարտի մասին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

🇦🇲 Davit Grigoryan Live

07 Feb, 05:46


📌Բարեկամներ, այս ժամի համար ամենաուշագրավ լուրերն՝ ամփոփ

🇮🇱🇱🇧ԻՍՐԱՅԵԼԸ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԼԻԲԱՆԱՆԻՆ

Իսրայելի ՊԲ-ի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել «Հեզբոլլահի» օբյեկտներին Լիբանանի հարավում գտնվող Ալ-Տուֆահ շրջանում, հաղորդում է Lebanon 24-ը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ հարվածներ են հասցվել նաև երկրի արևելքում գտնվող Բեկաա շրջանի թիկունքին։ Հավանաբար խոսքը հարձակումների շարքի մասին է։ Բացի այդ, ԻՊԲ-ի ռազմական ինքնաթիռները նկատվել են Բեյրութի օդային տարածքում։ Վնասների, զոհերի և տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։

🇺🇦🇷🇺FORBES-Ն ԷԼ ԳՐՈՒՄ Է․ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ «ՕՐԵՇՆԻԿ» Է ԱՐՁԱԿԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Ըստ պարբերականի՝ այն սակայն այն չի հասել նշանակետին և ընկել է ՌԴ տարածքում։

Այս տեղեկատվությանը Forbes-ը փոխանցում է հղվելով ուկրաինացի զինվորական, նախկին քաղաքագետ Կիրիլ Սազոնովի հայտարարությանը։ Պարբերականը նշում է, որ «դեռևս հնարավոր չէ անկախ կերպով հաստատել երկրորդ Օրեշնիկի խափանումը թռիչքի կեսին»։

Բացի այդ, պայթյուններ են հնչել Կիևում և նրա շրջակայքում, Ժիտոմիրում և Ստարոկոնստանտինովի օդանավակայանի շրջանում, ինչպես նաև Խարկովի, Չերկասի, Նիկոլաևի, Կիրովոգրադի, Սումիի և Պոլտավայի մարզերում։

🇦🇲🇷🇺ԶԱԽԱՐՈՎԱՆ ԽՈՍԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Երբեք չէի մտածի, որ տարիներ շարունակ տառապանքով ձեռք բերված, այս համախմբված դիրքորոշումը բուն հայ հասարակության ներսից կենթարկվի ինչ-որ փոփոխության, այս մասին ասել է ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի վերջին հայտարարություններին

Հիշեցնեմ, որ Շվեյցարիա կատարած այցի ժամանակ Փաշինյանը, հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե մենք դեռ պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել ցեղասպանության ժամանակ, ինչու է տեղի ունեցել, և ինչպես է պատահել, որ միայն 1950 թվականին է Հայոց ցեղասպանության թեման մտել է օրակարգ։

🇺🇸ԹՐԱՄՓԸ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ ՄՔԴ-Ի ԴԵՄ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հաստատեց տնտեսական և ճամփորդական պատժամիջոցներ՝ ուղղված այն անձանց դեմ, ովքեր աշխատում են Միջազգային քրեական դատարանի հետաքննությունների վրա՝ կապված ԱՄՆ քաղաքացիների կամ ԱՄՆ դաշնակիցների, օրինակ՝ Իսրայելի հետ։

Այս քայլը համընկնում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Վաշինգտոն կատարած այցի հետ, ով՝ իր նախկին պաշտպանության նախարարի և պաղեստինյան Համաս զինյալ խմբավորման առաջնորդի հետ միասին, հետախուզվում է ՄՔԴ-ի կողմից Գազայի հատվածում պատերազմի պատճառով։

🇦🇲 Davit Grigoryan Live

22 Jan, 16:30


🇦🇲 Davit Grigoryan Live pinned «🔴 ԱՄՓՈՓԻՉ ԵԹԵՐ՝ 20։30-ԻՆ 📌Թրամփը պարտադրում է կնքել գործարք․ Ի՞նչի է համաձայնվել Միրզոյանը 1. Թրամփի առաջին ստորագրած հրամանագրերը. ԼԳԲՏ-ներից մինչև մահապատիժ - ի՞նչ է փոխվում աշխարհում ու ինչպե՞ս է դա անդրադառնալու Հայաստանի վրա: 2. «Ձեզ պետք է գործարք…»

🇦🇲 Davit Grigoryan Live

22 Jan, 16:12


🔴 ԱՄՓՈՓԻՉ ԵԹԵՐ՝ 20։30-ԻՆ

📌Թրամփը պարտադրում է կնքել գործարք․ Ի՞նչի է համաձայնվել Միրզոյանը

1. Թրամփի առաջին ստորագրած հրամանագրերը. ԼԳԲՏ-ներից մինչև մահապատիժ - ի՞նչ է փոխվում աշխարհում ու ինչպե՞ս է դա անդրադառնալու Հայաստանի վրա:
2. «Ձեզ պետք է գործարք կնքել». Թրամփի առաջին ուղերձը Պուտինին․ ի՞նչ է սպասվում Ուկրաինային:
3. Հայամետ պետքարտուղար Մարկո Ռուբիոն. ի՞նչ կփոխվի Հարավային Կովկասում հօգուտ Հայաստանի:
4. Պուտին-Փաշինյան զանգից մինչև Լավրով-Միրզոյան հանդիպում. ի՞նչ քաղաքական առևտուր արեցին Մոսկվայում:
5. ԵԱՏՄ թե՞ ԵՄ. ու՞ր է հասնելու Հայաստանը՝ շարժվելով երկու ուղղությամբ:
6. Սյունիքում ռուսական հյուպատոսությո՞ւն. ինչո՞ւ է Մոսկվան հենց հիմա բարձրացնում այս հարցը և ի՞նչ է դա նշանակում:

https://www.youtube.com/watch?v=h22_ah8Uh_A&ab_channel=DavitGrigoryan

🇦🇲 Davit Grigoryan Live

22 Jan, 14:48


Փաշինյանը ներկայացրել է Դավոսում իր այցի հիմնական օրակարգային հարցերը

📌ԱԺ - Կառավարության հարցուպատասխանի ընթացքում Փաշինյանը նշեցլ է, որ Դավոսում նախատեսված է իր մասնակցությունը պանելային քննարկումներին, ինչպես նաև հանդիպումներ միջազգային գործընկերների հետ

🔻Նա ասել, որ քննարկման հիմնական թեմաները կկապվեն Հայաստանի և միջազգային գործընկերների համագործակցության հարցերի հետ։

‼️Փաշինյանի խոսքվ, նախատեսվում է հանդիպում Շվեյցարիայում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

📌Հիշեցնեմ, որ վաղը՝ հունվարի 23-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Դավոս՝ մասնակցելու համաշխարհային տնտեսական ֆորումին։

🇦🇲 Davit Grigoryan Live

22 Jan, 14:24


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Թրամփին համարում է Իսրայել-Համաս զինադադարի գլխավոր միջնորդը

📌ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը հսկայական ներդրում է ունեցել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարի հաստատման գործում։

«Սա կոշտ դիվանագիտության օրինակներից մեկն է»,- նշել է Գուտերեշը։

🇦🇲 Davit Grigoryan Live

22 Jan, 13:53


ՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍԿՍՎԵԼ ԵՆ

📌ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփի միջև շփումը դեռևս համաձայնեցված չէ, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղվելով ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովին

🔻Ռյաբկովը հստակեցրել է, որ ՌԴ-ն ներքին նախապատրաստական աշխատանքներ է տանում Միացյալ Նահանգների նախագահի հետ շփման համար:

«Ներքին նախապատրաստությունը շարունակվում է,- ասել է փոխնախարարը:- Երբ մենք, հավանաբար, Վաշինգտոնից ավելի հստակ և կոնկրետ բան լսենք, այդ ժամանակ կզբաղվենք ժամանակացույցի և կազմակերպչական հարցերի համաձայնեցմամբ»:

🇦🇲 Davit Grigoryan Live

22 Jan, 13:29


Կհանձնվի՞ արդյոք հատված՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհից․ Մհեր Գրիգորյանն է պատասխանում

🇦🇲 Davit Grigoryan Live

22 Jan, 12:50


🇺🇸Մեկ Դրոշի Քաղաքականություն

📌Նախագահ Թրամփը արգելում է ԱՄՆ դեսպանատներին և հաստատություններին բարձրացնել որևէ այլ դրոշ, բացի ամերիկյան դրոշից, ներառյալ ԼԳԲՏՔ հպարտության և Black Lives Matter (Սև կյանքերը կարևոր են) դրոշները:

🇦🇲 Davit Grigoryan Live

22 Jan, 12:22


🔴ՈՒՂԻՂ ԵԹԵՐ՝ 16:30-ԻՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ-ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆ


📌Ծանր հարցուպատասխա՞ն է սպասվում ԱԺ-ում

https://www.youtube.com/live/aqlqpF2hipg?si=pDGPIi6E4PQX28KW

🇦🇲 Davit Grigoryan Live

22 Jan, 12:08


ՓԱՇԻՆՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲՈԼՈՒ ՇՐՋԱՆՈՒՄ ԲՌՆԿՎԱԾ ՀՐԴԵՀԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

📌Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրիքիայի Բոլու շրջանի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի կապակցությամբ։

«Բոլուի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած ողբերգությունը շոկային է։ Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում», - գրել է Փաշինյանը X-ում։

🇦🇲 Davit Grigoryan Live

22 Jan, 11:43


Զելենսկին մեղադրում է Արևմուտքին դավաճանության մեջ

📌Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում անցկացվելիք քննարկումների ժամանակ Զելենսկին, պատասխանելով այն հարցին՝ արդյո՞ք նա ընդունում է այն փաստը, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության հարցն այլևս չի քննարկվում, արձագանքել է, որ որոշ պետություններ սկզբից ևեթ ոչ այնքան թափանցիկ քաղաքականություն են վարել

«Նրանք չէին աջակցում մեզ ՆԱՏՕ-ում: Եվ դրանք պարզապես կեղծ խոսքեր էին, որ այո, Ուկրաինան կլինի ՆԱՏՕ-ում: Դա անազնիվ էր Ուկրաինայի և ուկրաինացիների նկատմամբ: Եվ դա նաև անազնիվ էր մեր առաջնորդների կողմից», ասել է Ուկրաինայի նախագահը:

🔻Զելենսկին խոսել է նաև տարածքների զիջումը չճանաչելու մասին.

«Իրավաբանորեն մենք չենք ճանաչի, ով ինչ էլ ուզենա, (...) այլապես բոլոր այն մարդիկ, ովքեր կորցրել են երեխաներին, հարազատներին, ամուսիններին, զուր է եղել»:

‼️Նա նաև առաջին անգամ պատմել է՝ ինչ է պահանջել Մոսկվան պատերազմի առաջին օրերին։

🇦🇲 Davit Grigoryan Live

22 Jan, 11:15


ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՈՄՍԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՆՈՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԿԼԻՆԵՆ

📌Միասնական տոմսային փաթեթների նոր սակագների վերաբերյալ արձագանքներն ու առաջարկությունները ուսումնասիրելով՝ փետրվարի 11-ի ավագանու նիստին առաջարկելու ենք հետևյալ փոփոխությունները, հայտարարել է Տիգրան Ավինյանը

✔️10 ուղևորություն – 2000 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 45 օր, ներկայիս 2200 ՀՀ դրամի և 30 օրվա փոխարեն։
✔️300 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 180 րոպե, ներկայիս 90 րոպեի փոխարեն։
✔️1 օր – 900 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ, ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։
✔️7 օր – 5000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։

🇦🇲 Davit Grigoryan Live

22 Jan, 11:04


ՎԱՂԸ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ԴԱՎՈՍ

📌Նա կմասնակցի համաշխարհային տնտեսական ֆորումին

🔻Վարչապետի խոսնակի փոխանցմամբ՝ Փաշինյանը Դավոսում կմասնակցի պանելային քննարկումների։ ՀՀ վարչապետի հանդիպումների, այդ թվում՝ Փաշինյան- Ալիև բանակցությունների մասին Երևանը դեռևս չի հաղորդել, փոխամցում է Ազատությունը

🇦🇲 Davit Grigoryan Live

22 Jan, 10:36


🇦🇲🇪🇺Հայաստան կժամանեն Հյուսիսային Եվրոպայի եւ Բալթյան երկրների խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունները

📌Հյուսիսային Եվրոպայի եւ Բալթյան երկրների խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունների մասնակցությամբ հունվարի 23-ին տեղի կունենա «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը, նշված է ՀՀ ԱԺ պաշտոնական հաղորդագրության մեջ։

🇦🇲 Davit Grigoryan Live

22 Jan, 10:04


Թրյուդոն ասում է՝ Կանադան պատրաստ է արձագանքել Թրամփի հնարավոր սակագներին

📌Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նախօրեին հայտարարել է, որ իր կառավարությունը պատրաստ է արձագանքել բոլոր սցենարներին, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սակագներ սահմանի Կանադայի նկատմամբ

«Դոնալդ Թրամփի մոտեցումն իսկապես անորոշություն է առաջացնում», - ասել է Թրյուդոն՝ ավելացնելով, որ «կանոնավոր կերպով» խոսում է Թրամփի հետ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

🇦🇲 Davit Grigoryan Live

22 Jan, 09:28


ԴԱՎՈՍՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱԼԻԵՎՆ ՈՒ ԶԵԼԵՆՍԿԻՆ

📌Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Ուկրաինայի միջև քաղաքական, տնտեսական, մարդասիրական ոլորտներում կապերը, էներգետիկ ոլորտում համագործակցությունը և տարածաշրջանային անվտանգության հարցերը։

🇦🇲 Davit Grigoryan Live

22 Jan, 09:19


ԻՐԱՆՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ԻՐԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

📌Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ

🔻Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, գրում են իրանական ԶԼՄ-ները։

🇦🇲 Davit Grigoryan Live

22 Jan, 08:49


🇦🇲🇺🇸ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՄԱՅՔԼ ՈՒՈԼՑԻՆ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական նշանակվելու կապակցությամբ

📌ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

🔻ԱԽ քարտուղարը հաջողություններ է մաղթել Մ.Ուոլցին իր գործունեության մեջ և վստահությամբ ընդգծել, որ Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն ու Հայաստանը պատրաստակամ է այդ հարցում:

🔻Արմեն Գրիգորյանը որպես ձեռքբերում նշել է հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը և կարևորել երկկողմ փոխշահավետ օրակարգի առաջմղումը:

| ԱԽ գրասենյակ

🇦🇲 Davit Grigoryan Live

19 Jan, 17:28


🍷ՉՎԱԽԵՔ, ԴՈՆԻՆ ԹԻԿՈՒՆՔ Է ՊԱՀՈՒՄ
Թրամփը հայտարարել է, որ հունվարի 20-ին հրաման կարձակի՝ հետաձգելու TikTok-ի արգելքը ԱՄՆ-ում 90 օրով։

▫️Ըստ նրա՝ լավագույն լուծումը կլինի այն, որ ամերիկյան ընկերությունը ձեռք բերի TikTok-ի 50% մասնաբաժինը և այն դառնա միացյալ նախաձեռնություն ու բարգավաճի։

🇦🇲 Davit Grigoryan Live

17 Jan, 19:35


‼️ Օրվա ավարտին ցավալի մտորումներ
Բաքվում էսօր դատում էին Արցախի ռազմաքաղաքական իշխանություններին։ Նրանց շարքում 3 հոգու հետ եմ հնարավորություն ունեցել երբևէ ուղիղ շփվելու։

Չեմ նշի անունները, բայց կասեմ, որ մեկը չափից դուրս միամիտ էր, մյուսը` չափից շատ խորամանկ, երրորդը` մինչև վերջ մնաց ինձ համար անհասկանալի մեկը։

Նշածս առաջինի հետ մեր զրույցի ժամանակ ինքը անկեղծ հավատում էր, որ Արցախը պատերազմից հետո վերականգնվելու 100% հնարավորություն ունի։ Երկրորդը` խորամանկը, ինձ խաբեց` ասելով, թե ամեն կերպ «պայքարելու են» ու ոչինչ չեն զիջելու։ Վստահ եմ, որ ինձ պայքարի մասին ասելիս ինքն էլ չէր հավատում դրան, ավելին, արդեն գիտեր, թե ինչ է կատարվելու։ Երևի փորձում էր հույս տալ։

Էս երկրորդի հետ զրույցից հետո ինձ մի պահ թվաց, թե իրոք, ամեն բան անելու են իրավիճակը շտկելու համար, սակայն այդ ասողը մեր զրույցից 2 օր անց ուղղակի հեռացավ։

Իսկ երրորդը... երրորդն ինձ համար շարունակում է մնալ անհասկանալի։ Հավանաբար, իր առաքելության մեջ իրեն չգտնելով
, ինքը անհասկանալի է շարունակում մնալ նաև լայն հասարակության համար։ Ինչևէ։

Հա, Արցախը նշածս երեք անհատների պես ծայրահեղությունների մեջ էր հայտնվել, անհասկանալի ծայրահեղությունների։ Մեկը անկեղծ հավատում էր, մյուսը՝ բացահայտ ստում, երրորդը՝ ուղղակի կար։

Ցավալի հետևանքն այն է, որ երեքն էլ հիմա նույն կալանավայրում են, նույն դատական դահլիճում, նույն կարգավիճակում։

Բայց դատվում են ոչ թե նրանք, այլ մեր արժանապատվությունը։ Այն էլ ոչ թե հայկական, այլ ադրբեջանական դատարանում։ Լավն են էս բոլորը, թե վատը՝ որոշեք յուրաքանչյուրդ ձեզ համար։
Բայց, եթե անգամ արդարացիորեն արժանի լինեին դատի, ապա բացառապես Հայաստանի դատարանում։ Մնացածը արդեն քաղաքական զրիցներ են։

Մենք նման պատկեր տեսնելու «պատվի» չպիտի արժանանայինք։ Ես էլ նկարները կիսվում եմ ոչ թե, որ ավելի ճնշված զգաք ձեզ, այլ հուսամ
սկսեք ինքներդ ձեզ հարցեր տալ, ինչպես անում եմ ես` վերջին մի քանի ժամում։

Երանելի վերադարձ իրենց ընտանիքներին։

🇦🇲 Davit Grigoryan Live

17 Jan, 18:59


‼️ՑԱՎՈՔ
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Իսլամ Մախաչևի և Արման Ծառուկյանի մենամարտը պաշտոնապես չեղարկվել է

📌Հաղորդվում է, որ Արման Ծառուկյանը դուրս է եկել պայքարից մեջքի վնասվածքի պատճառով:

Ինչևէ, առողջություն մեր մարզիկին։ Արագ ապաքինում։ Բոլորս սպասում ենք էս մենամարտին։

🇦🇲 Davit Grigoryan Live

17 Jan, 16:38


Գրենլանդիան հայտարարել է ԱՄՆ-ի հետ հանքային գործարքին պատրաստ լինելու մասին

📌Գրենլանդիան չի ցանկանում լինել ԱՄՆ-ի մասը, սակայն պատրաստ է գործարքի, որը կարող է օգուտ բերել երկու երկրներին։ Այս մասին The Washington Post-ին տված հարցազրույցում հայտարարել է Գրենլանդիայի բիզնեսի, առևտրի, հանքային ռեսուրսների, արդարադատության և գենդերային հավասարության նախարար Նաայա Նաթանիելսենը

«Գրենլանդիայի տնտեսության զարգացման ներուժը հսկայական է։ <...> Եվ մենք հրավիրում ենք Միացյալ Նահանգներին միանալ մեզ և հաստատել ավելի սերտ գործարար համագործակցություն»,- գրել է նա։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

🇦🇲 Davit Grigoryan Live

17 Jan, 16:06


Բայդենը չի արգելափակի TikTok-ը ԱՄՆ-ում, հարթակի ճակատագիրը կորոշի Թրամփի վարչակազմը, հայտնում է Associated Press-ը

📌ԱՄՆ-ում ակտիվորեն քննարկվում է TikTok-ի հնարավոր արգելափակման հարցը, քանի որ 2024 թվականին ընդունված օրենքի համաձայն հարթակը պետք է արգելափակվի հունվարի 19-ին: Դրան հաջորդող օրն արդեն տեղի կունենա Թրամփի երդմնակալության արարողությունը

🇦🇲 Davit Grigoryan Live

17 Jan, 15:36


Թրամփը շատ լավն է համարել Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցը՝ թե՛ Չինաստանի, թե՛ ԱՄՆ-ի համար

📌Սի Ցզինպինը և Թրամփը պայմանավորվել են ստեղծել ռազմավարական կապի ուղի՝ հիմնական հարցերի շուրջ պարբերական շփումների համար, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը

🔻Առաջնորդները քննարկել են նաև Ուկրաինան և Մերձավոր Արևելքը:

‼️ՉԺՀ-ն հույս ունի, որ ամերիկյան կողմը զգուշորեն կմոտենա Թայվանի հարցին, հայտարարել է Սի Ցզինպինը Թրամփի հետ զրույցում:

🇦🇲 Davit Grigoryan Live

17 Jan, 15:06


Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է Սինհուա գործակալությունը

📌«Ես ակնկալում եմ, որ մենք միասին կլուծենք շատ խնդիրներ և կսկսենք անմիջապես». ասել է Դոնալդ Թրամփը Սի Ցզինփինի հետ իր հեռախոսազրույցի մասին

«Մենք քննարկեցինք առևտրի հավասարակշռությունը, ֆենտանիլը, TikTok-ը և շատ այլ թեմաներ։ Նախագահ Սին և ես ամեն ինչ կանենք աշխարհն ավելի խաղաղ և անվտանգ դարձնելու համար»,- գրել է ԱՄՆ ընտրված նախագահն իր Truth Social սոցիալական ցանցի էջում:

🇦🇲 Davit Grigoryan Live

17 Jan, 14:32


Պուտինը Իրանի հետ կապերը բնութագրել է որպես մասշտաբային և փոխշահավետ

📌Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները կառուցվում են հավասարության, հարգանքի և փոխօգնության սկզբունքների հիման վրա, նշել է ՌԴ նախագահը Իրանի նախագահի հետ բանակցություններից հետո

🇦🇲 Davit Grigoryan Live

17 Jan, 14:27


ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՌԴ-ԻՐԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

📌Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը ստորագրեցին Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը։

🔻Պուտինն ընդգծել է, որ փաստաթուղթը լրացուցիչ խթան կհաղորդի համագործակցության բոլոր ուղղություններին։

🇦🇲 Davit Grigoryan Live

17 Jan, 14:10


ՄԱԿՐՈՆԻ ԶԲՈՍԱՆՔԸ ԲԵՅՐՈՒԹՈՎ

📌Մակրոնը զբոսնել է Բեյրութում, փողոցում կարկանդակ է կերել և սուրճ է խմել

🇦🇲 Davit Grigoryan Live

17 Jan, 13:33


ՌԴ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀՈՍՔԻ ԴԵՄ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՇՈՒՐՋ

📌Ռուսաստանը բոլոր հիմքերն ունի կարծելու, որ Ուկրաինայի հարձակումը «Թուրքական հոսքի» վրա իրականացվել է Վաշինգտոնի և Լոնդոնի խորհրդով, ասել է ՄԱԿ-ում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան

🔻Հիշեցնեմ, որ ՌԴ ՊՆ-ն այս շաբաթվա սկզբի հայտնել էր, որ Ուկրաինան ԱԹՍ-ներ է արձակել հարավային Ռուսաստանի Կրասնոդարի մարզում գտնվող ճնշակայանի ուղղությամբ, որտեղ տեղակայված է «Թուրքական հոսք» գազատարի ենթակառուցվածքը և որի միջոցով ռուսական գազը հոսում է դեպի Թուրքիա և Եվրոպա։

🇦🇲 Davit Grigoryan Live

05 Jan, 11:14


🇦🇲 ՀԻՄԱ, ԵՐԲ ԱՄԱՆՈՐՅԱ ԱՂՄՈՒԿԸ ԱՎԱՐՏՎԵՑ
ու եկավ մտորելու պահը Սուրբ Ծննդյան ընդառաջ, գրեմ։

Իմաստ չունի ասելու, թե 2024-ը հեշտ ու դյուրին տարի էր։ Բնավ․․․ ցավոք, մեր Հանրապետությունը կրկին ու կրկին ստիպված եղավ անցնել բազմաթիվ դժվարությունների միջով, տեսանելի, թե անտեսանելի։ Բայց մի բանում վստահ եմ․ ամեն բան լավ է լինելու, և կարծել, թե անդառնալի ինչ-որ բան է կատարվել՝ ազնիվ չի լինի։ Ազնիվ չի լինի նախ այն պատճառով, որ պայքարողները պայքարել են, հզորները՝ հաջողել, համառները՝ հասել են իրենց նպատակին։

Մեզանում շատ են հենց այդ տեսակ ու որակ մարդիկ։ Պայքարողները։ Թե ինչո՞վ էինք մենք զբաղված ողջ տարի ու ինչու՞ եմ վստահ, որ պայքարող տեսակը չի նվազել՝ կարճ պատմություն պատմեմ։ Պատմեմ, որ պարզ լինի, թե ինչու՞ էր 2024-ը առանցքային տարի անձամբ ինձ համար։ Բայց գամ խորքից, թե դեմ չեք։

Հայրս՝ Վահագնը, մինչև մահկանացուն կնքելը, նվիրյալ զինվորականի պես, անգամ պատերազմից հետո, գրպանում պահում էր «վերջին փամփուշտը»։

Այն ժամանակ շատ փոքր էի ու, երբ հայրս քնած էր լինում, ամեն անգամ հույսով, որ հայրս ինձ համար մի կոնֆետ պահած կլինի՝ քանի դեռ քնած էր, վաղ առավոտյան թաքուն մտնում էի գրպաններն ու փորփրում էի, սակայն կոնֆետ գտնելու փոխարեն գտնում էի այդ «վերջին փամփուշտը»։
Սառը երկաթի կտոր էր։ Վախեցած կրկին գրպանն էի դնում շարունակաբար ամաչում/վախենում էի հարցնել․

- Հայրիկ, սա ի՞նչ ոսկեգույն, երկաթե սառը կտոր է գրպանումդ միշտ պահված։

Մի օր հետաքրքրասիրությունս ավելի ուժեղ գտնվեց, քան ամաչկոտությունս։ Երբ հերթական անգամ հորս գրպանը կոնֆետ գտնելու հույսով «քուջուջ» անելիս նորից գտա էդ երկաթե կտորը՝ նստեցի անկողնու կողքին ու սպասեցի այնքան, մինչև հայրս արթնանա։

Մանկան փոքր ափիս մեջ պահել էի էդ փամփուշտը, որպեսզի աչքերը բացելուն պես հարցնեմ․

- Հայրիկ, սա ի՞նչ է։
Հայրս դանդաղ աչքերը բացեց, ապա արդեն բացված ափիս մեջ տեսավ փամփուշտն ու ակնթարթորեն զգաստացավ։ Այլընտրանք չէր մնացել, պիտի բացատրեր։

- Սա ՎԵՐՋԻՆ ՓԱՄՓՈՒՇՏՆ Է, տղաս․․․
Ասաց հայրս՝ կարծես փորձելով առավելագույն նրբանկատ բացատրել, թե ինչի՞ համար է նախատեսված էդ երկաթե կտորը։

- Բոլոր հրամանատարները մարտի դաշտում իրենց վերջին փամփուշտն են պահում գրպանում, որպեսզի ոչ մի դեպքում թշնամուն չհանձնվեն, հերոսանան, բայց չլքեն դիրքը, մնան այնտեղ, որտեղ պիտի լինեն հայրենիքը պաշտպանելիս։ Եթե պետք լինի՝ մնան հավերժ, իրենց զինակիցների կողքին։ Էս փամփուշտը թշնամու համար չէ, տղաս, էս փամփուշտը ինձ համար է։

Այդ միայն տարիներ անց էի ես խորությամբ վերլուծելու, թե ի՞նչ է կատարվում իրական հրամանատարների, զինվորականների հետ, երբ թշնամին հասնում է քո խրամատին ու այլընտրանք չի մնում, քան․․․

Բայց այս փիլիսոփայությունն ինձ այլ տեղ տարավ։ Ես զինվորական չեմ, ցավոք, բայց վերջին պահի դառնությունը համտեսել եմ, ցավոք։ Դաժան բան է։ Էդ դառնությունն այլևս երբեք չզգալու համար էլ պետք էր այլ լուծում գտնել։

Լուծումը մի այնպիսի զենք գտնելն էր, որը երբեք չի կրակի քո ուղղությամբ։ Իմ զենքը դարձավ խոսքը, միտքը, իսկ փամփուշտներս՝ մեր գաղափարակիցների, Ձեր հավատը։ Բոլոր նրանց հավատը, որոնք հասկացան․ խոսքի ուժը հաճախ հազար ատոմային ռումբ արժե։

Ես հայրիկիս «վերջին փամփուշտը» իմ մտքում ուղղեցի ոչ թե ինքս ինձ՝ չհանձնվելու ու խրամատում իմ մահկանացուն կնքելու համար, այլ հակառակորդին՝ նրան ոչ մի դեպքում այդ խրամատին մոտ չթողնելու համար։

Հիմա, վերապրելով հորս փիլիսոփայությունը, զենք եմ դարձնում խոսքը, իսկ փամփուշտներս անսպառ են, քանի դեռ կաք Դուք՝ մեր աջակիցները, որոնք ամեն գնով ուզում են օգնել, քանի որ հավատում են․ երիտասարդները ունակ են, կան, կարող են, հաջողելու են, հաղթելու են վերջապես։ Բացառապես Ձեր հավատը, որ մենք չենք նահանջելու ու ոչինչ չենք զիջելու՝ օգնում է մեզ մնալ ու համոզել մյուսներին, որ Հայաստանը ապրելու, ոչ թե հեռանալու երկիր է։ Մի խոսքով՝ զենքը մեզնից, փամփուշտը՝ Ձեզնից)))

2025-ին բացվելու է Ձեր աջակցությամբ ստեղծվող առաջին համահայկական, միջազգային ուղղվածության բազմալեզու լրատվական գործակալությունը։ Բացառապես Ձեր հավատի շնորհիվ։

Շնորհավորում եմ Ձեզ, Ձեր հարազատներին ու սիրելիներին Սուրբ Ծննդյան ու Ամանորի կապակցությամբ։ Երբ հավատում ես միայնակ՝ թույլ ես, բայց երբ հավատում ենք բոլորով՝ մենք անպարտելի ենք։

🇦🇲 Davit Grigoryan Live

04 Jan, 11:01


📌ՍԿԶԲՈՒՄ ՀԵՐՈՍԻ ԿՈՉՈՒՄ ՏԱԼԻՍ
պատերազմի ժամանակ մատուցած ծառայությունների համար, հետո` դատում նույն պատերազմում իբրև հանցանք գործելու համար

🗣️Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին, ArmeniaSputnik-ին ասաց նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը

📌Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ կապված 44-օրյա պատերազմի որոշ դրվագների հետ։ Կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան։

🇦🇲 Davit Grigoryan Live

03 Jan, 15:58


‼️ԵՐԿՐԱՇԱՐԺ՝ ԱՆԹԱԼԻԱՅՈՒՄ

📌Թուրքիայի Անթալիա նահանգում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

🔻Նշվում է, որ ցնցման օջախը գտնվել է մոտ 7 կմ խորության վրա:

‼️Անթալիայի նահանգային իշխանությունները հայտնել են, որ առայժմ տուժածների կամ նյութական վնասի մասին տեղեկություններ չկան:

🇦🇲 Davit Grigoryan Live

03 Jan, 14:19


⚡️Լիբանանյան բանակի և սիրիացի զինյալների միջև բախումներ են տեղի ունեցել Մարաբունում՝ Լիբանան-Սիրիա սահմանին։

🇦🇲 Davit Grigoryan Live

03 Jan, 13:48


‼️Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ ալ-Շարան Դամասկոսում հանդիպել է Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների հետ:

🇦🇲 Davit Grigoryan Live

03 Jan, 13:33


ՊՈՒՏԻՆԸ ԿԱՐՈՂ Է ՇՈՒՏՈՎ ԱՎԱՐՏԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ. BILD

📌Գերմանական BILD-ը գրում է, որ երկրի կառավարության «ներքին վերլուծությունը» պարունակում է եզրակացություն, ըստ որի Կրեմլը կարող է ավարտել պատերազմն այս տարի։

🔻Այս եզրակացության պատճառներից մեկը Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատթարացումն է, տոկոսադրույքների և սննդամթերքի գների կտրուկ աճն ու ռուբլու անկումը։

ՄԱՆՐԱՄԱՍՆ

🇦🇲 Davit Grigoryan Live

03 Jan, 12:53


Եվրոպան պահում է հարկ վճարող ուկրաինացիներին և տուն վերադարձնում նրանց, ովքեր հարկեր չեն վճարում. Զելենսկի

📌Նախագահ Վլադիմիր Զելենսկին պատմել է, որ Եվրոպայում ուկրաինացի փախստականներին բաժանել են երկու խմբի՝ աշխատողների և նպաստ ստացողների։ Հեռուստամարաթոնի ժամանակ նա նշել է, որ ԵՄ երկրները առաջարկում են վերջին խմբի քաղաքացիներին վերադառնալ հայրենիք, այս մասին գրում է ուկրաինական ZN. UA պորտալը։

🔻Զելենսկին, սակայն, պատասխան առաջարկով է դիմել Եվրոպային

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

🇦🇲 Davit Grigoryan Live

03 Jan, 12:19


ՄԵԾ ԱՎՏՈՎԹԱՐ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ

📌Ղազախստանի հյուսիսում տեղի է ունեցել մոտ հարյուր մեքենաների բախում։ Նախնական պատճառը՝ ձնաբքի ժամանակ «արագության սահմանափակումների և անվտանգ հեռավորություն չպահպանելն» է։ ԶԼՄ-ների փոխանցմամբ, վթարի պատճառով առաջացել է շուրջ 800 մեքենաների հսկայական խցանում։

🇦🇲 Davit Grigoryan Live

03 Jan, 11:59


Լուկաշենկոն կոչ է անում «արժանապատիվ» ընտրություններ անցկացնել

📌«Ընտրությունների օրը պետք է տոնի նման լինի։ Մեզ պետք չէ ամերիկյան շոու, որտեղ կրակում են ականջին կամ գլխին։ Մեզ պետք է, որ այս ընտրությունները անցկացվեն արժանապատվորեն, որպեսզի մենք չենթարկվենք անհարկի քննադատության», - ասել է նա։

🔻Բելառուսում հունվարի 26-ին կայանալիք նախագահական ընտրություններին արևմտյան դիտորդներին հրավիրելու անհրաժեշտության շուրջ, մինչդեռ, նա երկմտանքի մեջ է.

«Բոլորն ասում են՝ ոչ, մեզ պետք չեն, մենք գիտենք, թե նրանք ինչ կասեն։ Չգիտեմ։ Կարծում եմ՝ կա մեկ այլ տեսակետ... Եթե չգան, չեն գա, դա նրանց իրավունքն է։ Կարծում եմ, որ հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում այս քարոզարշավում, մենք պետք է լրջորեն մտածենք՝ արդյոք իմաստ կա որևէ բանից հրաժարվելու։ Եկեք, ինքներդ տեսեք»։

🇦🇲 Davit Grigoryan Live

03 Jan, 11:43


Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհը մարվել է

🔻Հրդեհը ժամը 14:24-ին մեկուսացվել է:

‼️Ըստ ՆԳՆ փրկարար ծառայության՝ հրդեհի հետևանքով կա երեք տուժած։ Հրդեհի բռնկման հանգամանքները պարզվում են, լրատվամիջոցներին հայտնել են ՊԵԿ-ից։

🇦🇲 Davit Grigoryan Live

03 Jan, 11:14


Մոլդովան կարող է արգելել մի շարք երկրների, այդ թվում՝ հայկական ավիաընկերության գործունեությունը

📌Մոլդովայի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մոլդովայի տարածքում շահագործման արգելքի ենթակա ավիափոխադրողների ցանկը հաստատելու մասին» նախագիծը։ Դրա նպատակն է ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել Եվրոպական միության նորմերին։

🔻Ցանկում ընդգրկված են ավելի քան 20 երկրների ավիաընկերություններ, այդ թվում՝ Ռուսաստանից, Հայաստանից, Աֆղանստանից, Ղրղզստանից, Տանզանիայից, Կոնգոյից, Իրանից, Լիբիայից և Սուդանից։

‼️Արգելքի տակ կհայտնվի նաև FlyOne Armenia-ն՝ ընկերությունների խմբից, որի մեջ է մտնում նաև մոլդովական FlyOne-ը։ Նախարարությունը հայտնում է, որ նախագիծը հանրային քննարկման է դրվել մինչև հունվարի 9-ը։

🇦🇲 Davit Grigoryan Live

03 Jan, 10:48


Գերմանիան պահանջում է ռուսական զորքերի դուրսբերում Սիրիայից

📌Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը մի շարք հայտարարություններ է արել՝ Դամասկոս այցելության շրջանակներում

«Մեր այցը Դամասկոս Եվրոպական միության ազդանշանն է Սիրիայի հետ նոր քաղաքական հարաբերությունների հնարավոր սկզբի մասին։ Մենք ցանկանում ենք աջակցել Սիրիայի նոր ղեկավարությանը՝ հասնելու համապարփակ և խաղաղ իշխանության անցմանը, ինչպես նաև երկրի վերականգնմանը, - ասել է նա։

‼️Բերբոքը հավելել է նաև, որ «այժմ սիրիացիները հնարավորություն ունեն կրկին վերցնելու իրենց երկրի ճակատագիրը իրենց ձեռքը՝ Ասադի ցավալի կառավարման ժամանակաշրջանի ավարտից հետո»։ Նա նշել է, որ այժմ ժամանակն է, որ Ռուսաստանը լքի իր ռազմական բազաները Սիրիայում՝ ընդգծելով, որ «հենց Պուտինն է երկար ժամանակ աջակցել Ասադին և թաքցրել ռեժիմի հանցագործությունները»։

🇦🇲 Davit Grigoryan Live

03 Jan, 10:19


Նեթանյահուն Կատար է ուղարկում բանակցող խումբ՝ Գազայի հարցով

📌The Times of Israel-ի տեղեկություններով՝ ուղևորությունը նշանակված է այսօր՝ հունվարի 3-ին

«Վարչապետ Բինյամին Նեթանյահուն հաստատել է Դոհայում բանակցությունների շարունակությունը մասնագիտական մակարդակի պատվիրակության կողմից՝ «Մոսադի», Իսրայելի պաշտպանության բանակի և Ընդհանուր անվտանգության ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասված է կառավարության ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ:

‼️Իսրայելի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունների վերջին փուլն անցկացվել է Դոհայում 2024 թվականի վերջին: Դեկտեմբերի 24-ին նրանք վերադարձել են հայրենիք «ներքին խորհրդակցություններ անցկացնելու համար»:

🇦🇲 Davit Grigoryan Live

27 Dec, 14:42


ՆԱՏՕ-ն «ուժեղացնելու է ռազմական ներկայությունը» Բալթիկ ծովում

📌ՆԱՏՕ-ն «ուժեղացնելու է իր ռազմական ներկայությունը Բալթիկ ծովում» այս շաբաթ Ֆինլանդիան և Էստոնիան կապող ստորջրյա էլեկտրական մալուխի կասկածելի դիվերսիայից հետո, ուրբաթ օրը հայտարարել է Արևմտյան ռազմական դաշինքի ղեկավարը։

«Զրուցել եմ (Ֆինլանդիայի նախագահ) Ալեքսանդր Ստուբբի հետ ստորջրյա մալուխների հնարավոր դիվերսիայի վերաբերյալ Ֆինլանդիայի ղեկավարած հետաքննության մասին։ Ես հայտնեցի իմ լիակատար համերաշխությունն ու աջակցությունը»,- X-ում գրել է ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն։

🇦🇲 Davit Grigoryan Live

27 Dec, 13:59


Թուրքական Բայքարը ձեռք է բերում իտալական ավիացիոն հսկա Պիաջո Աերոսփեյսը

📌Իտալիան հաստատել է երկրի ավիացիոն հսկա Պիաջո Աերոսփեյսի վաճառքը թուրքական անօդաչու մարտական թռչող սարքեր (ԱՄԹՍ) արտադրող Բայքարին։

🔻Պիաջո Աերոսփեյսը ավիացիոն արդյունաբերության մեջ առավել հայտնի է P.180 Avanti բիզնես ինքնաթիռների՝ երկնքի Ֆեռարի և ավիացիոն շարժիչների արտադրությամբ։

‼️Ընկերությունը նաև ռազմավարական դեր է խաղում Իտալիայի պաշտպանական արդյունաբերության էկոհամակարգում՝ շնորհիվ իր տեխնիկական սպասարկման, վերանորոգման և արդիականացման ծառայությունների։ Պիաջո Աերոսփեյսը 140-ամյա իր պատմության ընթացքում նշանակալի դեր է ունեցել նաև Իտալիայի տեխնոլոգիական ենթակառուցվածքներում ունեցած ներդրումներով։

🇦🇲 Davit Grigoryan Live

27 Dec, 13:19


❗️ԲԱՐԵԿԱՄՆԵՐ՝ ՀԱՏՈՒԿ ՌԴ-ՈՒՄ ԱՊՐՈՂ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ
քանի որ բոլորիս արդեն հայտնի է՝ YouTube-ը լուրջ խնդիրներ ունի ՌԴ-ում, բազմաթիվ հայրենակիցներ ՌԴ—ից գրում էին, թե լավ կլինի, որ տեսանյութերը հրապարակվեն նաև այնպիսի հարթակներում, որոնք ՌԴ իշխանությունները չեն արգելափակում կամ միտումնավոր դանդաղեցնում։ Հատուկ ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցների համար տեսանյութերը կտեղադրվեն նաև RuTube հարթակում, որպեսզի մերոնք տեղեկատվությունը ստանալու այլընտրանքային միջոցներ ևս ունենան։ Կարող եք բաժանոդագրվել, եթե դժվարանում եք օգտվել YouTube-ից։

https://rutube.ru/video/41154f6a86b42b373f36d78fda2ec046/

🇦🇲 Davit Grigoryan Live

27 Dec, 12:57


Իրանը մտահոգություն է հայտնել Սիրիայում անվտանգության և բռնության աճի վերաբերյալ

📌Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Էսմաիլ Բաղաեին հինգշաբթի օրը շեշտել է զինյալների կողմից ալավիական սրբավայրի պղծումից հետո «Սիրիական հասարակության տարբեր խավերի դեմ անվտանգության և բռնության տարածումը կանխելու և բոլոր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը», նշված է Իրանի ԱԳ ներկայացուցչի հայտարարության մեջ։

🔻Բաղաեին հերքել է Սիրիայի ներքին գործերին Իրանի միջամտության մեղադրանքները՝ դրանք որակելով «անհիմն»։

‼️Նա կոչ է արել ձևավորել ներառական քաղաքական համակարգ՝ բոլոր քաղաքական ուժերի, էթնիկ խմբերի և կրոնական համայնքների մասնակցությամբ, որը հարգում է փոքրամասնությունների իրավունքները և պահպանում կրոնական վայրերը։

🇦🇲 Davit Grigoryan Live

27 Dec, 12:31


«Օրեշնիկ»-ի արտադրության մեջ օգտագործվում են ճապոնական և գերմանական սարքավորումներ

📌Financial Times-ը հաղորդում է, որ Մոսկվայի ջերմատեխնիկական ինստիտուտի (ՄՋԻ) և «Սոզվեզդիե» կոնցեռնի կողմից տեղադրված աշխատանքի հայտարարություններում նշվում է ճապոնական և գերմանական սարքավորումների օգտագործման մասին։ Ուկրաինական հետախուզությունը նրանց կապում է հրթիռի մշակման հետ։

🔻FT-ն գրում է, թե հատկապես ո՞ր գերմանական հայտնի ընկերությունն է ՌԴ-ին տրամադրում թվային ծրագրային կառավարմամբ հաստոցներ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

🇦🇲 Davit Grigoryan Live

27 Dec, 12:00


Ի՞ՆՉ Է ԱԿՆԱՐԿՈՒՄ Ռոսավիացիայի ղեկավարը

📌Ադրբեջանական ինքնաթիռի օդաչուին Գրոզնիում վայրէջքի փորձերից հետո առաջարկվել են այլ օդանավակայաններ, սակայն նա որոշել է թռչել դեպի Ակտաու, - Ռոսավիացիայի ղեկավար Յադրով

🇦🇲 Davit Grigoryan Live

27 Dec, 11:40


«Նորվեգական նավը հրաժարվել է փրկել խորտակվող Ursa Major-ի անձնակազմը»

📌«Oslo Carrier 3» նորվեգական դրոշի ներքո նավը անհայտ պատճառով հրաժարվել է իր տախտակամածին ընդունել Միջերկրական ծովում խորտակվող Ursa Major նավի ռուս նավաստիներին։ Այս մասին РИА Новости-ին հայտնել են «Օբորոնլոգիստիկա» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունում (նավի սեփականատեր)։

🔻Ընկերության տվյալներով, խորտակվող ռուս նավաստիներով նավակն ուղղվել է դեպի մոտակայքում գտնվող նորվեգական դրոշի ներքո «Oslo Carrier 3» նավը։

«Փրկարար նավակի մոտենալիս նորվեգական նավը (որի անձնակազմի մի մասը ռուսախոս էր) հրաժարվել է ընդունել Ursa Major-ի անձնակազմի անդամներին՝ վկայակոչելով ինչ-որ արգելք», - հայտնել են գործակալությանը։

🇦🇲 Davit Grigoryan Live

27 Dec, 11:15


Ադրբեջանական ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի Ռուսաստանի 7 քաղաք

📌Նման որոշում է ընդունվել «Embraer 190 ինքնաթիռի վթարի նախնական քննության արդյունքների և թռիչքների անվտանգության հնարավոր ռիսկերի» պատճառով, ասված է փոխադրողի հայտարարության մեջ։

‼️Դեպի ՌԴ մի շարք քաղաքներ ու մարզեր թռիչքների դադարեցում են հայտարարել նաև ղազախական և իսրայելական ավիաընկերություններ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

🇦🇲 Davit Grigoryan Live

27 Dec, 10:45


Կրեմլը լռում է ադրբեջանական օդանավի միջադեպի շուրջ

📌Պեսկովն ասել է, որ Կրեմլում տեղյակ են Բաքվի պահանջների մասին, սակայն դեռևս չեն մեկնաբանի իրավիճակը

«Անշուշտ, տեսել ենք, բայց կրկին անգամ կրկնում եմ, ես ոչինչ չունեմ ավելացնելու արդեն ասածիս։ Ընթանում է այս ավիացիոն միջադեպի հետաքննությունը, և մինչև հետաքննության արդյունքում արված եզրակացությունները, մենք իրավունք չունենք որևէ գնահատական տալու և չենք անի դա։ Մենք ունենք մեր ավիացիոն իշխանությունները, որոնք կարող են դա անել, և այդ տեղեկատվությունը կարող է լինել միայն նրանցից», հայտարարել Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

🇦🇲 Davit Grigoryan Live

27 Dec, 10:26


⬛️Պայթյուն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի գազալցակայանում․ կա մեկ զոհ

📌Այսօր՝ ժամը 11:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն Է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից:

🔻Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել UAZ մակնիշի ավտոմեքենայում։

‼️Պայթյունի հետևանքով մահացել է ուղևոր Ն․ Հ-ն (ծնված 1985 թ․), իսկ գազալցակայանի աշխատակիցը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն | ՆԳՆ

🇦🇲 Davit Grigoryan Live

27 Dec, 10:12


Գերմանիայի խորհրդարանը լուծարվել է

📌Գերմանիայի Դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը լուծարել է խորհրդարանը՝ ի պատասխան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հարցման և նշանակել է Բունդեսթագի նոր ընտրությունների օրը փետրվարի 23-ին։

«Այսպիսի բարդ ժամանակներում, ինչպես հիմա, կայունության ապահովման համար անհրաժեշտ է գործունակ կառավարություն և հուսալի մեծամասնություն խորհրդարանում», - հայտարարել է նա։
Դեկտեմբերի 16-ին գերմանական խորհրդարանը վստահություն չի հայտնել Օլաֆ Շոլցին՝ իշխող «լուսացույցի կոալիցիայի» փլուզումից հետո։

🇦🇲 Davit Grigoryan Live

27 Dec, 09:49


😁ԼԱՎ, ՇԱՏ ԿԱՐՃ ՇԵՂՎԵՆՔ
շարունակելով երեկվա քովիդի թեման։
Ի՞նչ կլիներ, եթե Կիմ Չեն Ունը ստիպված լիներ կրել դիմակ։

🇦🇲 Davit Grigoryan Live

27 Dec, 09:45


ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐՈՎ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵ

📌Բյուջեի նախագիծը նախատեսում է ռեկորդային ծախսեր պաշտպանության համար, երկրի պատմության մեջ առաջին անգամ այն կգերազանցի 8 տրիլիոն իենը (մոտ $50,6 միլիարդ):

🔻Ռազմական բյուջեի ավելացումը տեղի է ունենում կառավարության կողմից հաստատված պաշտպանական ներուժի ընդլայնման և հարվածային միջոցների սպառազինման ռազմավարության շրջանակներում:

🇦🇲 Davit Grigoryan Live

27 Dec, 09:20


Մոլդովան Ռուսաստանը հռչակում է որպես գլխավոր սպառնալիք

📌Մոլդովայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է 2024-2034 թվականների նոր պաշտպանական ռազմավարությունը, որը ներկայացրել է պաշտպանության նախարար Անատոլի Նոսատին, ըստ որի Ռուսաստանը ներկայացված է որպես սպառնալիք, հաղորդում է Unimedia-ն։

🔻Համապատասխան փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանի հնարավոր նպատակն է ստեղծել ցամաքային ռազմական միջանցք դեպի Մոլդովայի սահմաններ։ Այն «կարող է ուղղակի սպառնալիք դառնալ սահմանադրական կարգին և պետականությանը», գրում է ՏԱՍՍ-ը։

🇦🇲 Davit Grigoryan Live

27 Dec, 08:53


ԿՈԲԱԽԻՁԵՆ ՀԱՄՈԶՎԱԾ Է․ իրավիճակի սրում չի լինի

📌Դեկտեմբերի 29-ին Միխայիլ Կավելաշվիլիի նախագահական երդմնակալության արարողությունից հետո Վրաստանի վարչապետը իրավիճակի սրում չի՛ ակնկալում։

«Ես բացառում եմ այն հավանականությունը, որ Սալոմե Զուրաբիշվիլին չի լքի նստավայրը։ Բոլորը շատ լավ գիտեն, որ դա քրեական հանցագործություն է, որը պատժվում է 3-ից 15 տարվա ազատազրկմամբ։ Ո՞վ կցանկանա այդպիսի քայլի դիմել։ Ես վստահ եմ, որ ոչ ոք այդպիսի հիմարություն չի անի», - ասել է Իրակլի Կոբախիձեն։

🇦🇲 Davit Grigoryan Live

27 Dec, 08:31


Իսրայելը ոչնչացնում է հարավային Լիբանանի ենթակառուցվածքները

📌Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահ ուժերը Լիբանանում (UNIFIL) հինգշաբթի օրը անհանգստություն են հայտնել հարավային Լիբանանում ենթակառուցվածքների «շարունակվող ավերման» կապակցությամբ՝ չնայած նոյեմբերի վերջին Իսրայելի և Հեզբոլլահի միջև կնքված զինադադարին, կոչ անելով իսրայելական զորքերի «ժամանակին դուրսբերմանը», փոխանցում է France24-ը։

🔻UNIFIL-ը հինգշաբթի օրվա հայտարարության մեջ նշել է, որ «Իսրայելի ՊԲ-ի կողմից հարավային Լիբանանի բնակելի տարածքներում, գյուղատնտեսական հողերում և ճանապարհային ցանցերում շարունակվող ավերումների կապակցությամբ կա մտահոգություն»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

🇦🇲 Davit Grigoryan Live

27 Dec, 07:43


ՌԴ-ում Իրանի դեսպանությունը հայտնել է Փեզեշքիանի Մոսկվա այցելության ամսաթիվը

📌Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը պլանավորում է այցելել Մոսկվա 2025 թվականի հունվարի 17-ին՝ հանդիպելու ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղվելով Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալիին։

🔻Ջալալիի խոսքերով, այս այցի ընթացքում Ռուսաստանը և Իրանը կստորագրեն Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիր երկու երկրների միջև։

🇦🇲 Davit Grigoryan Live

27 Dec, 07:19


Հյուսիսկորեացի զինվոր է գերի ընկել Ուկրաինայում

📌Հարավային Կորեայի հետախուզությունը հաստատել է, որ ուկրաինական զինված ուժերը գերի են վերցրել հյուսիսկորեացի զինվորի, ով կռվել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ։ Այս մասին հաղորդում է «Yonhap News» գործակալությունը։

🔻Ենթադրյալ հյուսիսկորեացի զինվորականի լուսանկարը դեկտեմբերի 26-ի երեկոյան հրապարակել է ուկրաինական Militarnyi լրատվականի կողմից։ Գրառման մեջ նշվում է, որ Ուկրաինայի ԶՈւ-ն, հավանաբար, «գերի է վերցրել ԿԺԴՀ բանակի առաջին մարտիկին»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

🇦🇲 Davit Grigoryan Live

06 Dec, 05:33


ԲԱՐԻ ԱՌԱՎՈՏ ԲՈԼՈՐԻՆ

🇦🇲🇺🇸Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին:

Հանդիպման ժամանակ ԱՄՆ պաշտպանության քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ անկախությանը, ինքնիշխանությանն ու բարեկեցությանը
։

ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը նշել է, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի այցը պատմական է։
Լլոյդ Օսթինը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի Հանրապետության անկախությանը, ինքնիշխանությանն ու բարեկեցությանը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև համագործակցությունը շարունակում է ընդլայնվել:

Քարտուղար Օսթինը հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ ՀՀ ԶՈՒ բարեփոխումներին աջակցությունը շարունակելու հարցում։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

🇦🇲 Davit Grigoryan Live

05 Dec, 15:00


ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԱՅՑԸ ՄԱԼԹԱ

ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստ

📌ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մալթայում մասնակցել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի պաշտոնական բացման արարողությանը, որի ժամանակ մասնակիցներին ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության փոխվարչապետ և ԱԳ ու տուրիզմի նախարար Իեն Բորջը։

🔻ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի է ունեցել մտքերի կարճ փոխանակում մի շարք երկրների գործընկերների հետ, այդ թվում՝ Գերմանիայի, Թուրքիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Ուկրաինայի, Նիդեռլանդների և Անդորրայի։

| ՀՀ ԱԳՆ

🇦🇲 Davit Grigoryan Live

05 Dec, 14:18


‼️ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՄԵՐԺԵԼ Է ՀԱՆԴԻՊԵԼ ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ՝ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ

📌Ադրբեջանի արտգործնախարարը մերժել է ամերիկյան կողմի միջնորդությամբ հանդիպել Հայաստանի արտգործնախարարին, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով իր դիվանգիտական աղբյուրներին։

🗣 Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը ի պատասխան «Ազատության» հարցման հաստատել է, որ հայկական կողմը համաձայնություն է տվել հանդիպմանը:

🇦🇲 Davit Grigoryan Live

05 Dec, 11:44


🇷🇺🇧🇾Պուտինը Բելառուսի հետ անվտանգության երաշխիքների պայմանագիր կստորագրի

📌Պուտինը մտադիր է Ռուսաստանի և Բելառուսի միջև անվտանգության երաշխիքների պայմանագիր ստորագրել։ Պայմանագիրը կստորագրեն երկու երկրների նախագահները։

🇦🇲 Davit Grigoryan Live

21 Nov, 15:40


🇬🇧🇷🇺Բրիտանիան «ուղղակիորեն ներգրավված է» Ուկրաինայի պատերազմում, այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորությունում ՌԴ դեսպան Անդրեյ Կելինը Sky News-ին տված հարցազրույցում

📌Բրիտանիան այժմ «ուղղակիորեն ներգրավված է» Ուկրաինայի պատերազմում՝ Ռուսաստանի տարածքում Storm Shadow հրթիռների օգտագործումից հետո, ասել է ՌԴ դեսպանը։

🔻Sky News-ի լրագրողի հետ զրույցում Միացյալ Թագավորությունում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը մեղադրել է Ուկրաինային մարտական գործողություններում տարբեր երկրների վարձկանների օգտագործման մեջ։

🇦🇲 Davit Grigoryan Live

21 Nov, 15:15


🇦🇲🇩🇪Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին

📌ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

🔻Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերին:

🔻Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցության հետագա խորացմանն ուղղված ջանքերին՝ թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ԵՄ հարթակում:

🔻Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման մտադրությանը՝ նախարար Միրզոյանը շեշտել է ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ՀՀ կողմից իրականացվող բարեփոխումների շարունակական ընթացքը: Ընդգծվել է ՀՀ դիմակայունության հետագա ամրապնդման ուղղությամբ համագործակցության կարևորությունը:

🔻Արարատ Միրզոյանը և Անտոն Հոֆրայթերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ:

🇦🇲 Davit Grigoryan Live

21 Nov, 15:04


🇪🇺🇮🇱ԵՄ-ն ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԵԹԱՆՅԱՀՈՒԻ ԵՎ ԳԱԼԱՆՏԻ ԴԵՄ

📌ԵՄ-ն համարում է պարտադիր կատարման ենթակա Միջազգային քրեական դատարանի կողմից Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալման որոշումները, հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բոռելը Հորդանանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

🔻Նա ընդգծել է, որ «ԵՄ-ն ի գիտություն է ընդունել այս որոշումները»: Ըստ նրա խոսքերի, դրանք «պարտադիր են ՄՔԴ-ի բոլոր մասնակիցների համար, որոնց թվում են ԵՄ երկրները», - ասել է նա:

🇦🇲 Davit Grigoryan Live

21 Nov, 13:45


🇦🇲🇩🇪ՓԱՇԻՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳԴՀ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

📌ՊԱՇՏՈՆԱԿՆ

🔻Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի Եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությանը:

🔻Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և գոհունակությամբ նշել, որ վերջին տարիներին Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում կրում է ինտենսիվ բնույթ:

🔻Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և դրանց զարգացմանը: Տարածաշրջանային կայունության ապահովման առումով կարևորվել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը:

🔻Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքին, այդ համատեքստում ՀՀ դիրքորոշումներին, սահմանազատման գործընթացին:

🇦🇲 Davit Grigoryan Live

21 Nov, 13:23


🟥🟨ԲԱՔՎՈՒՄ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ԱԶԱՏԵԼ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՆ

📌Բաքվում ընթացող COP 29-ի առիթով Բելգիայի Դաշնային, Ֆլանդրիայի, Վալոնիայի և Բրյուսելի խորհրդարանների 20 անդամ դիմել է Ադրբեջանի կառավարությանը և COP 29-ին մասնակից Բելգիայի կառավարության պատվիրակությանը` երեք հիմնական պահանջներով. Ազատություն Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին, ԼՂ հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն, ադրբեջանական ուժերի դուրսբերում Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքից, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական ցանկացած ագրեսիայի զսպում, Արմենպրես։

🔻Հայտարարությունը ստորագրվել է Բելգիայի հիմանական քաղաքական կուսակցությունների կողմից՝  MR, Les Engagés, DéFI, N-VA, CD&V, Vooruit և Groen։ Առաջին երեքի դեպքում հայտարարությունը ստորագրել են անձամբ կուսակցությունների ղեկավարները։

🇦🇲 Davit Grigoryan Live

21 Nov, 12:57


🇮🇱Նեթանյահուի գրասենյակը մեղադրել է Միջազգային քրեական դատարանին Իսրայելը մեկուսացնելու և երկրի դեմ «ահաբեկչական հարձակումներին նպաստելու» մեջ։

🇦🇲 Davit Grigoryan Live

21 Nov, 12:07


🟥 Նեթանյահուին ու Գալանտին՝ ձերբակալության օրդեր

Հաագայի Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ձերբակալության օրդեր է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ՊՆ նախկին նախարար Յոավ Գալանտի համար։

🇦🇲 Davit Grigoryan Live

21 Nov, 11:37


🇺🇦🇷🇺Պուտինը 50 տոննանոց հրթիռ է արձակել միլիոն բնակիչ ունեցող քաղաքի վրա․ գրում է գերմանական bild.de պորտալը

📌Ըստ Կիևի՝ Ռուսաստանն առաջին անգամ միջմայրցամաքային հրթիռ է կիրառել

🔻Հինգշաբթի առավոտյան Ռուսաստանն առաջին անգամ փորձարարական միջմայրցամաքային հրթիռ է արձակել Ուկրաինայի վրա: RS-26 Ռուբեժ տիպի 50 տոննանոց հրթիռն ընկել է միլիոնանոց Դնեպր քաղաքի արվարձանում։

📹Ըստ Կիևի՝ հարվածներ են հասցվել «ձեռնարկություններին և կրիտիկական ենթակառուցվածքներին», ինչը հաստատում են տեղում վնասների մասին տեսանյութերը:

‼️Պատերազմի պատմության մեջ առաջին անգամ է, որ տեխնիկապես «միջմայրցամաքային հրթիռ» է կիրառվում: Ռուս քաղաքական գործիչները Ռուսաստանում ATACMS-ի կիրառումից հետո սպառնացել էին, որ Պուտինը «նոր զենքեր» կօգտագործի «Կիևյան ռեժիմին և ԱՄՆ-ին պատժելու համար», հավելում է պորտալը։

🇦🇲 Davit Grigoryan Live

21 Nov, 11:10


‼️ՊԵՍԿՈՎԸ ԵՎՍ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՌԴ ԿՈՂՄԻՑ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ԲԱԼԻՍՏԻԿ ՀՐԹԻՌԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԸ

📌Կիևի հայտարարությունների վերաբերյալ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ՄՄԲՀ-ների օգտագործման վերաբերյալ հարցերը պետք է ուղղվեն պաշտպանության նախարարությանը, ասել է նա։

🇦🇲 Davit Grigoryan Live

21 Nov, 10:53


🇺🇦🇷🇺ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ԲԱԼԻՍՏԻԿ ՀՐԹԻՌ Է ԱՐՁԱԿԵԼ ԴՆԵՊՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ, հայտնում է Ուկրաինան

📌Զախարովային, հենց ճեպազրույցի ընթացքում հեռախոսազանգով խնդրել են՝ չմեկնաբանել տեղեկատվությունը

‼️Միջուկային զենք կրող հրթիռի կիրառումը, եթե հաստատվի դրա օգտագործման մասին լուրը, կդառնա առաջին կիրառումը զինված հակամարտության մեջ։

🔻Ուկրաինայի օդային ուժերը հայտնել են, որ Ռուսաստանն այս առավոտ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ (ՄՄԲՀ) է արձակել Դնեպր քաղաքի ուղղությամբ, ինչը, եթե հաստատվի, կլինի այս հեռահար զենքի առաջին կիրառումը որևէ զինված հակամարտության մեջ, գրում է The Guardiany:

📌Նշվում է, որ հրթիռը արձակվել է Ռուսաստանի Աստրախանի մարզից՝ առավոտյան ժամը 05։00-07։00-ն ըմկած ժամանակահատվածում։ Այն Դնեպրի ձեռնարկությունների և կրիտիկական ենթակառուցվածքների ուղղությամբ արձակված ինը հրթիռներից մեկն է եղել, ինչը նշանակում է, որ հրթիռը, հավանաբար, անցել է ավելի քան 800 կմ՝ թիրախին հասնելու համար։

Ուկրաինայի օդուժը հայտնել է, որ ՄՄԲՀ-ն հարվածը եղել է «առանց հետևանքների», թեև հավելել է, որ տուժածների մասին տեղեկատվությունը դեռ չի ստացվել։

🔻Մնացած ութ հրթիռներից վեցը ոչնչացվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից, նշվել է Ուկրաինայի օդուժի առավոտյան թարմացված հաղորդագրության մեջ։

🇦🇲 Davit Grigoryan Live

21 Nov, 09:45


🇺🇦🇷🇺Ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը ATACMS-ի հարվածներին

📌Քիչ հավանական է, որ Պուտինը կսրի իրավիճակը մինչև լիամասշտաբ միջուկային պատերազմի մակարդակը, գրում է խորվաթական Geopolitika news պորտալը, բայց Ռուսաստանը կարող է հզոր պատասխան տալ ամերիկյան հրթիռների հարվածներին՝ օգտագործելով ժամանակակից զենքերի այլ տեսակներ։

🔻Հնարավոր թիրախների ցանկը երկար է։ Եվ ոչ միայն Ուկրաինան, այլև ամերիկյան զորքերը կտուժեն, շարունակում է հոդվածի հեղինակը։

‼️Միևնույն ժամանակ, քիչ հավանական է, որ Մոսկվան կդատապարտվի միջազգային հանրության կողմից Բայդենի էսկալացիային ոչ միջուկային պատասխանի դեպքում։ Իհարկե, խոսքը գնում է այսպես կոչված կոլեկտիվ Արևմուտքից դուրս գտնվող աշխարհի մասին, նշել է հեղինակը։

🇦🇲 Davit Grigoryan Live

21 Nov, 09:30


🇦🇲Որքա՞ն գումար և որքա՞ն ժամանակ Արցախցիները գումար կստանան

‼️ Սկսած 2025-ի ապրիլից՝ բռնի տեղահանված արցախցիներին տրամադրվող գումարը կկազմի 40 000 դրամ 50 000 դրամի փոխարեն, շահառուների շրջանակն էլ կկրճատվի: Որոշումը հաստատեց ՀՀ կառավարությունը:

🔸 Աջակցությունը կտրամադրվի՝
- մինչև 18 տարեկան երեխաներին (շուրջ 33 000 անձ),
- 63 և ավելի տարեկան անձանց (18 000 անձ),
- կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց (մոտ 2600 մարդ):

‼️ 2025թ. հուլիսից 40 000-ը կնվազի՝ հասնելով 30 000 դրամի։

https://youtu.be/pi4dkzsX_9c?si=G4XbtDKmwl1WQrJ8

🇦🇲 Davit Grigoryan Live

20 Nov, 16:32


🇦🇲 Davit Grigoryan Live pinned «🔴ՈՒՂԻՂ ԵԹԵՐ՝ 20։30-ԻՆ 📌ԵԹԵՐԻ ԹԵՄԱՆԵՐԸ 1․ Ինչու՞ է #Պուտինը «գազազած», իսկ #ԱՄՆ դեսպանատունը՝ Էվակուացված 2․ Ի՞նչ նպատակով #Գերմանիայի #ԱԳ նախարարը ժամանեց ու ի՞նչ փոխանցեց #Միրզոյանին 3․ Ինչպե՞ս է #Ալիևը փրձում փրկել դեմքը՝ #Հաագային դատարանույմ պարտությունից…»

🇦🇲 Davit Grigoryan Live

20 Nov, 15:55


🔴ՈՒՂԻՂ ԵԹԵՐ՝ 20։30-ԻՆ

📌ԵԹԵՐԻ ԹԵՄԱՆԵՐԸ
1․ Ինչու՞ է #Պուտինը «գազազած», իսկ #ԱՄՆ դեսպանատունը՝ Էվակուացված
2․ Ի՞նչ նպատակով #Գերմանիայի #ԱԳ նախարարը ժամանեց ու ի՞նչ փոխանցեց #Միրզոյանին
3․ Ինչպե՞ս է #Ալիևը փրձում փրկել դեմքը՝ #Հաագային դատարանույմ պարտությունից հետո
4․ Ովքե՞ր և ինչու՞ նշանակվել նոր #պաշտոններին և որքան կդիմանան

https://youtu.be/przdrME8Z6k?si=6l0ZUHL_IJNGVPoE

🇦🇲 Davit Grigoryan Live

20 Nov, 14:15


🇦🇲🇪🇪Փաշինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
 
📌Փաշինյանը կարևորել է քաղաքական ակտիվ երկխոսությունը, հարաբերությունների խորացումը տնտեսության և այլ ոլորտներում: Փաշինյանն ընդգծել է Էստոնիայի դերը նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման և մեր երկրում բարեփոխումների իրականացման ուղղությամբ:
 
🔻Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ:

🇦🇲 Davit Grigoryan Live

20 Nov, 13:19


🟨🟥ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՐԵՆ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱԿԱՆ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

📌Վերջին օրերին ստացվեց հերթական լուրն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության մի կտոր ևս ոչնչացվել է ադրբեջանական վանդալների կողմից, փոխանցում է Արմենպրեսը։ 

🔻«Caucasus Heritage Watch»–ը արբանյակային լուսանկարներն է հրապարակել՝ ահազանգելով, որ Ադրբեջանն ավերել է Լեռնային Ղարաբաղի  Կովսական (Զանգելանի) շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին, որը համարվում էր տարածաշրջանի հին եկեղեցիներից մեկը։

🇦🇲 Davit Grigoryan Live

20 Nov, 12:25


‼️Կիևում և Ուկրաինայի հինգ այլ շրջաններում օդային ռմբակոծման նախազգուշացում է հայտարարվել

🇦🇲 Davit Grigoryan Live

20 Nov, 11:15


‼️ԱՄՆ-ն հանել է Storm Shadow հրթիռների՝ Ռուսաստանի խորքում կիրառման դեմ առարկությունները, հաղորդում է The Times-ը՝ հղում կատարելով աղբյուրներին:

📌Պարբերականը նշում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի դիրքորոշումը Storm Shadow հրթիռների օգտագործման վերաբերյալ վերջին օրերին փոխվել է: 2024 թվականի սեպտեմբերին նա բացառում էր նման որոշումը, նոյեմբերին՝ G20 գագաթաժողովից առաջ Քիր Սթարմերը նույնպես հրաժարվում էր հայտնել՝ արդյոք նա խնդրելու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին թույլատրել Ուկրաինային օգտագործել Storm Shadow-ն Ռուսաստանի դեմ հարվածների համար:

🔻Սակայն շուտով Սթարմերը «սկսեց պակաս զգուշավոր լինել» դեպի Ռուսաստանի խորք հեռահար հրթիռների կիրառման վերաբերյալ: The Times-ի տվյալներով, Սթարմերը փոխել է ձևակերպումները այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հանել է հրթիռային հարվածների մասին առարկությունները:

ℹ️Storm Shadow-ն անգլո-ֆրանսիական թռչող հրթիռ է՝ մոտավորապես 250 կմ առավելագույն հեռահարությամբ։ Ֆրանսիացիները այն անվանում են Scalp։

🇦🇲 Davit Grigoryan Live

20 Nov, 10:29


‼️ATACMS ՀԵՌԱՀԱՐ ՀՐԹԻՌԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

📌Ուկրաինայի զինված ուժերը արդեն սկսել են օգտագործել ATACMS հրթիռները Ռուսաստանի տարածքում, ինչը նշանավորում է ԱՄՆ-ի քաղաքականության կարևոր փոփոխություն: Նախկինում ԱՄՆ-ն արգելել էր Ուկրաինային օգտագործել այս հրթիռները Ռուսաստանի դեմ։

✔️ATACMS հրթիռների տարբերակները կարող են հասնել մինչև 300 կմ հեռավորության վրա:

✔️Այս հրթիռները նախատեսված են հարվածելու թշնամու ռազմավարական օբյեկտներին, ինչպիսիք են զինամթերքի պահեստները, լոգիստիկ կենտրոնները և օդանավակայանները։

✔️Հրթիռները կարող են օգտագործվել ինչպես սովորական պայթուցիկներով, այնպես էլ բազմաբեկոր (cluster) պայթուցիկներով, ինչը հնարավորություն է տալիս մեծ մասշտաբների վնաս հասցնել։

✔️ATACMS հրթիռները ունեն GPS-ով ղեկավարվող համակարգ, որը ապահովում է բարձր ճշգրտություն թիրախավորման ժամանակ։

‼️ATACMS հրթիռների կիրառումը թույլ է տալիս Ուկրաինային ավելի արդյունավետ կերպով թիրախավորել ռուսական զորքերը և նրանց աջակցող ուժերը։ Այս հրթիռների կիրառումը կարող է զգալիորեն բարելավել Ուկրաինայի մարտավարական դիրքերը և նվազեցնել ռուսական ուժերի ակտիվությունը։

⁉️Ի՞նչ հավանական շրջադարձ կարող է մտցնել ATACMS հրթիռների կիրառումը ուկրաինական կողմից․

📌ATACMS հրթիռների տրամադրումը Ուկրաինային կարող է էապես փոխել պատերազմի դինամիկան: Դրանք թույլ կտան Ուկրաինային ավելի խորությամբ ներթափանցել ռուսական պաշտպանության մեջ և ստեղծել նոր մարտավարական հնարավորություններ: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի կողմից տրամադրվող այս զինատեսակների քանակը սահմանափակ է, ինչը կարող է սահմանափակել նաև դրանց ազդեցությունը։

🇦🇲 Davit Grigoryan Live

20 Nov, 10:09


🇺🇸🇺🇦ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի առնվազն 275 միլիոն դոլարի նոր զենք

📌Պենտագոնը Ուկրաինային կուղարկի առնվազն 275 միլիոն դոլարի նոր զենք, հայտարարել են ԱՄՆ պաշտոնյաները երեքշաբթի օրը, քանի որ Բայդենի վարչակազմը շտապում է անել հնարավորինս շատ բան՝ օգնելու Կիևին պայքարել Ռուսաստանի դեմ նախքան ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման սկիզբը, գրում է AP-ն։

🔻Այս շաբաթ նախագահ Ջո Բայդենը որոշում կայացրեց Ուկրաինային թույլատրել ավելի հեռահար հրթիռներ արձակել Ռուսաստանի խորքը։

🇦🇲 Davit Grigoryan Live

20 Nov, 09:53


🇨🇦 Կանադայի վարչապետը քննադատել է G20-ի հայտարարությունը Ուկրաինայի վերաբերյալ

«Հայտարարությունը բավականաչափ կոշտ չէ բավականաչափ կոշտ չէ», - ասում է Թրյուդոն։

Նրա խոսքով՝ G7 երկրները, այդ թվում՝ Կանադան, պնդել են ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքների անօրինական օկուպացիայի վերաբերյալ»։

Սակայն, ամենայն հավանականությամբ, հաշվի առնելով, որ G20-ի մեջ մտնում են բազմաիվ երկրներ, որոնք այս կամ այն կերպ գործակցում են Մոսկվայի հետ՝ Թրյուդոյի պահանջը, ըստ էության, դարձել է անիրատեսական։ Խոսքն այդ թվում, այո, նաև Թուրքիայի մասին է։ Դրա կազմում է նաև ԲՐԻՔՍ անդամ Հարավաաֆրիկյան Հանրապետությունը, Սաուդյան Արաբիան։ Այլ բան ակնկալել չարժեր էլ։

🇦🇲 Davit Grigoryan Live

20 Nov, 08:57


🇺🇦🇷🇺ԿԻԵՎՈՒՄ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԿՓԱԿՎԻ

📌Կիևում Իսպանիայի դեսպանատունը հայտարարել է, որ օրվա ընթացքում ծառայություններ չի մատուցի անվտանգության հնարավոր սպառնալիքների պատճառով, գրում է EFE-ն։

🇦🇲 Davit Grigoryan Live

20 Nov, 08:35


😂ԵՍ ՈՆՑ ԵՄ ՍԻՐՈՒՄ, ՈՐ ՍՐԱՆՔ
սկսում են ջղաձգվել։ Ու հավատացեք՝ հաստատ էդ թվում նաև մեր բոլորի շնորհիվ։ ՀԵՍԱ ԿՄԵԿՆԱԲԱՆԵՄ։

Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական ​​արբիտրաժային դատարան


📌Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է այսպես կոչված «օկուպացիայի» ժամանակ էներգետիկ ռեսուրսների նկատմամբ «ինքնիշխան իրավունքների» բազմաթիվ խախտումների համար:

🇦🇲 Davit Grigoryan Live

20 Nov, 08:31


🇺🇦🇷🇺ՊՈՒՏԻՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՔՆՆԱՐԿԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒՐՎԱԳԾԵՐԸ ԹՐԱՄՓԻ ՀԵՏ

📌Վլադիմիր Պուտինը պատրաստ է Դոնալդ Թրամփի հետ քննարկել Ուկրաինայի հետ զինադադարի պայմանագիրը, սակայն բացառում է որևէ խոշոր տարածքային զիջում և պնդում է, որ Կիևը պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հավակնություններից, գրում է Reuters-ը՝ հղվելով իր աղբյուրներին։

🔻Մոսկվան շատ արագ տեմպերով առաջխաղացում է արձանագրում 2022 թվականի ներխուժման սկզբնական շրջանից ի վեր։ Ռուսական ռազմական ուժերը տեղում վերահսկում են տարածքի 70-80%-ը, իսկ մոտ 26,000 քառակուսի կիլոմետր դեռևս գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ, ինչպես ցույց են տալիս ռազմաճակատի գծի վերաբերյալ բաց աղբյուրների տվյալները, - գրում է պարբերականը։

🇦🇲 Davit Grigoryan Live

18 Nov, 17:45


🔹Արևմտյան հեռահար հրթիռներով ՌԴ տարածքի վրա հարվածների դեպքում Մոսկվայի պատասխանը կլինի համարժեք և շոշափելի: Կիևի կողմից նման զենքի կիրառումը արմատապես կփոխի հակամարտության էությունը, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

📌«Կիևի կողմից մեր տարածքի վրա հարձակվելու համար հեռահար հրթիռների օգտագործումը կնշանակի ԱՄՆ-ի և նրա արբանյակների անմիջական մասնակցություն Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին»,- նշել է դիվանագետը:

🇦🇲 Davit Grigoryan Live

18 Nov, 15:27


▶️ 20։30-ԻՆ՝ ծավալուն ուղիղ եթեր
բոլոր կարևոր իրադարձությունների մասին

❗️ԵԹԵՐԻ ԹԵՄԱՆԵՐԸ
1. #Ալիևը ստիպում է փոխել Հայաստանի սահմանադրությունը
2. #Փաշինյանը համաձայնում է ընդունել այդ իրողությունը
3. #Թրամփը հեռախոսազանգերով սկսում է տարածել իր ազդեցությունը
4. Ջո #Բայդենը Սի Ցզինպինի հետ հանդիպմանը նշում է միջուկային զենքի նկատմամբ մարդու վերահսկողության կարևորությունը
5. Բացահայտվում է Օլաֆ Շոլց - Վլադիմիր #Պուտին զրույցի մանրամասնությունները
6. Փաշինյանը գլխատում է ուժայիններին ու փորձում թարմացնել կառավարությունը
7. Եվ վերջապես՝ Ֆուտբոլի ազգային հավաքականը գրանցում է սպասված #հաջողությունը

https://www.youtube.com/live/74J9heaTVmI

🇦🇲 Davit Grigoryan Live

18 Nov, 13:20


🇺🇦🇷🇺ՌԴ ԶՈւ-ն այս գիշեր հուժկու հարվածներ է հասցրել Սումի քաղաքին

📌Տուժել են քաղաքի բնակելի շենքերը, զոհերի թիվը հասել է 11-ի, կա 89 վիրավոր։

‼️Ռուսական բանակն այսօր հարձակվել է նաև Օդեսայի վրա։

📌Հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, վիրավորների թիվը հասել է 39-ի, այդ թվում՝ չորս երեխա։

🔻Ըստ նախնական տվյալների, հարվածը հասցվել է ռուսական «Իսկանդեր» բալիստիկ հրթիռով

🇦🇲 Davit Grigoryan Live

18 Nov, 12:59


‼️ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՖՐԵՆԿ ՓԱԼՈՆԵՆ ՎԱՂԱԺԱՄ ԼՔԵԼ Է ԲԱՔՈՒՆ

📌Հայամետ կոնգրեսականի այցն առաջացրել է խիստ քննադատություն ու վրդովմունք, ակցիաներ են անցկացվել՝ պահանջով, որ նա լքի երկիրը:

🔻Դիվանագիտական ​​աղբյուրներից հայտնի էր դարձել, որ Փալոնը նախատեսել էր նոյեմբերի 18-ից մասնակցել COP29-ին, ինչպես նաև բազմաթիվ հանդիպումներ ունենալ Բաքվում։

🇦🇲 Davit Grigoryan Live

18 Nov, 11:53


‼️ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՅՑԸ ՎԱՏԻԿԱՆ

📌Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ:

‼️Վարչապետը Նորին Սրբությանը շնորհակալություն է հայտնել Սուրբ Աթոռի կողմից հայ գերիներին ազատ արձակելու շարունակական ջանքերի համար։

🔻Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է առաջին անգամ գտնվել Առաքելական պալատում։ ՀՀ վարչապետի խոսքով` բարձր ու բարձրագույն մակարդակով շարունակվող փոխայցերը գալիս են փաստելու Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև առանձնահատուկ միջպետական հարաբերությունների մասին: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանում ռեզիդենտ Առաքելական նվիրակի նշանակումը զգալի առաջընթաց կլինի բարեկամական հարաբերություններում։

📌Միաժամանակ, վարչապետն ընդգծել է Հայաստանի լիակատար աջակցությունը Սուրբ Աթոռին՝ միջազգային հարթակներում խաղաղության օրակարգի սպասարկման և այս ուղղությամբ համատեղ հանդես գալու և գործելու հարցում։

🇦🇲 Davit Grigoryan Live

18 Nov, 10:52


‼️ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ

🔹Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում առանձնազրույց ունեցա Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ, գրել է Փաշինյանը

🇦🇲 Davit Grigoryan Live

18 Nov, 08:52


‼️ՊԱՇՏՈՆԸ ԼՔԵՑ ՆԱԵՎ ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԸ

❗️ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ազատման դիմում է ներկայացրել։

🗣 «Վստահ եմ, որ կատարված աշխատանքը՝ թե՛ ավելի հասանելի ծառայություններ ապահովելու, թե՛ հարկային կարգապահությունն ամրապնդելու մասով, տվել է և կտա իր արդյունքները, երբ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կգիտակցի հարկ վճարելու կարևորությունը մեր պետության կայացման գործում»,- նշվում է Բադասյանի ուղերձում:

🇦🇲 Davit Grigoryan Live

18 Nov, 08:32


‼️ԼՈՒՐԸ ՀԱՍՏԱՏՎԵՑ․ ՍԱՆՈՍՅԱՆԸ ԵՎՍ ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄ Է ԳՐԵԼ

📌Այսօր աշխատանքից ազատման դիմում եմ գրել և թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։

Գնել Սանոսյան

🇦🇲 Davit Grigoryan Live

18 Nov, 08:22


🇦🇲 Davit Grigoryan Live pinned «▶️ ՔԻՉ ԱՆՑ ՄԻ ՔԻՉ ՄՏՈՐԵՆՔ թե էս ի՞նչ է կատարվում ու ինչի՞ հետ է կապված։ Այս պահին ըստ Ազատության տեղեկությունների Սանոսյանը հրաժեշտ է տվել իր անձնակազմին, Քյարամյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն հեռանում է։ ԲԴԽ Ադնրեասյանը առաջինն էր ստատուս գրել…»

🇦🇲 Davit Grigoryan Live

18 Nov, 08:07


▶️ ՔԻՉ ԱՆՑ ՄԻ ՔԻՉ ՄՏՈՐԵՆՔ
թե էս ի՞նչ է կատարվում ու ինչի՞ հետ է կապված։ Այս պահին ըստ Ազատության տեղեկությունների Սանոսյանը հրաժեշտ է տվել իր անձնակազմին, Քյարամյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն հեռանում է։ ԲԴԽ Ադնրեասյանը առաջինն էր ստատուս գրել այդ մասին, իսկ Սասուն Խաչատրյանը լուռ է, թեպետ արդեն պարզ է, որ ինքն էլ է հեռանում։ ՈՒշագրավ էր ՆԳՆ Ղազարյանի հեռացումը։ Մամուլի խոսնակը հաստատել է։
Մի խոսքով, Փաշինյանը ջղայինացել է։ Բայց հարցերի հարցն այլ է․․․
Հեռացածների զգալի մասը ՔՊ-ական չէին։ Արդյո՞ք այս ակցիան իրականացվում է այս կարևոր պաշտոններին թիմակիցներին նշանակելու համար։ Տեսնենք-տեսնենք․․․

https://www.youtube.com/watch?v=KilCA0Owrgo&ab_channel=DavitGrigoryan

🇦🇲 Davit Grigoryan Live

11 Nov, 16:39


🇦🇲 Davit Grigoryan Live pinned «🔴ՀԱՏՈՒԿ ԹՈՂԱՐԿՈՒՄ՝ 20։30-ին 📌Հատուկ թողարկում Հաագայից, Նիդերլանդների Թագավորությունից։ Ինչու՞ է Ալիևը տխուր, իսկ COP-ը` դժգույն և դժբախտ։ #FreeArmenianHostages #COP29 https://youtu.be/5r3EZZCqkv4?si=PXup8w38gfdN7sLԹ»

🇦🇲 Davit Grigoryan Live

11 Nov, 16:33


😁 ԹԵ ԲԱ ՄԻ ԷՍ ԿԱԶՄԸ ՏԵՍԵՔ
COP-ին մասնակցելու համար Բաքու ժամանածներն են
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն,
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը,
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը,
Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը,
Հորդանանի Հուսեյն բեն Աբդուլլահ,
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն,
Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին,
Ալբանիայի Հանրապետության վարչապետ Էդի Ռաման,
Իրաքի նախագահ Աբդուլլաթիֆ Ջամալ Ռաշիդը,
Իրաքյան Քրդստանի տարածաշրջանի ղեկավար Նեչիրվան Բարզանին,
Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգան,
BP-ի ղեկավար Մյուրեյ Օչինկլոսը,
ԱՄԷ նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդը,
Բրազիլիայի փոխնախագահ Ջերալդո Ալքմինը և այլ, և այլն։

🇦🇲 Davit Grigoryan Live

11 Nov, 16:23


🔴ՀԱՏՈՒԿ ԹՈՂԱՐԿՈՒՄ՝ 20։30-ին
📌Հատուկ թողարկում Հաագայից, Նիդերլանդների Թագավորությունից։
Ինչու՞ է Ալիևը տխուր, իսկ COP-ը` դժգույն և դժբախտ։

#FreeArmenianHostages #COP29

https://youtu.be/5r3EZZCqkv4?si=PXup8w38gfdN7sLԹ

🇦🇲 Davit Grigoryan Live

11 Nov, 16:09


‼️Վրաստանի վարչապետը կանխատեսում է Ուկրաինական պատերազմի շուտափույթ ավարտ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը շատ շուտով կավարտվի։ Նա նշել է, որ անհրաժեշտ է որակապես վերակառուցել հարաբերությունները ինչպես Եվրամիության, այնպես էլ Միացյալ Նահանգների հետ։
«Մենք կարիք ունենք որակապես վերակառուցելու մեր հարաբերությունները թե՛ Եվրամիության, թե՛ ԱՄՆ-ի հետ: Շատ շուտով Ուկրաինայում պատերազմը կավարտվի, և կստեղծվեն բոլոր պայմանները Վրաստանի հարաբերությունները թե՛ ԵՄ-ի, թե՛ ԱՄՆ-ի հետ վերականգնելու համար», - ասել է Կոբախիձեն:

🇦🇲 Davit Grigoryan Live

11 Nov, 15:40


🟥🟨ԱԼԻԵՎԸ ԿՐԿԻՆ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

📌Նոյեմբերի 11-ին COP29-ի շրջանակներում Ալիևը հանդիպել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը:

🔻Ալիևը կրկին շեշտել է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ պարունակվող տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ շարունակում են խոչընդոտ հանդիսանալ խաղաղության պայմանագրի ստորագրման համար և պնդել է, որ ՀՀ Սահմանադրությունը պետք է փոփոխվի:

📌Ալիևը նաև ընդգծել է, որ իրենք հրավիրել են Հայաստանին մասնակցելու COP29-ին, սակայն մասնակցությունը կախված է Հայաստանի որոշումից:

#FreeArmenianHostages #COP29

🇦🇲 Davit Grigoryan Live

11 Nov, 15:25


🇮🇱🇷🇺ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՈՐՊԵՍ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻՋՆՈ՞ՐԴ. ԻՍՐԱՅԵԼԸ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՎԱՐՈՒՄ

📌Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը անցյալ շաբաթ գաղտնի այցով մեկնել է Ռուսաստան՝ քննարկելու իսրայելա-լիբանանյան հակամարտության թուլացման հարցը:

🔻Իսրայելական Channel 12 հեռուստաալիքի հաղորդմամբ, Իսրայելը դիտարկում է հյուսիսային ճակատում զինադադարի հնարավորությունը՝ մտավախություն ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջամտությունից Լիբանանի սահմանին իր գործողությունների վերաբերյալ:

🇦🇲 Davit Grigoryan Live

11 Nov, 14:05


🟥🟨ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

📌Ալիևը նշել է, որ բարձր է գնահատում նախագահ Շառլ Միշելի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացում՝ ընդգծելով, որ հենց նրա միջնորդության ընթացքում են ձևավորվել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի կառուցվածքն ու օրակարգի կարևոր ոլորտները։

#FreeArmenianHostages #COP29

🇦🇲 Davit Grigoryan Live

11 Nov, 14:00


🇧🇾Բելառուսը պաշտոնապես դարձավ ԲՐԻԿՍ-ի գործընկեր

📌Նոյեմբերի 5-ին Լուկաշենկոն պաշտոնապես ստորագրել է Պուտինին հասցեագրված նամակ՝ հաստատելով երկրի պատրաստակամությունը միանալու ԲՐԻԿՍ-ին որպես գործընկեր։ Գրավոր հրավերին պաշտոնական պատասխանը պարտադիր ընթացակարգ է անդամ երկրների կողմից համաձայնեցված գործընկերոջ կարգավիճակ ստանալու համար, պարզաբանել են երկրի ԱԳՆ-ում։

🔻Արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովը փաստաթուղթը փոխանցել է Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովին անձնական հանդիպման ընթացքում։

📌Լուկաշենկոն իր ուղերձում ընդգծել է, որ ԲՐԻԿՍ-ը դարձել է բազմաբևեռ աշխարհակարգի հիմնասյուներից մեկը։ Նա նշել է, որ կազմակերպությունը գրավում է ոչ միայն անդամ պետությունների, այլև Գլոբալ մեծամասնության երկրների ուշադրությունը։ Փոխադարձ հարգանքի և հավասարության ոգին, ինչպես նաև նպատակների գրավչությունը անխուսափելիորեն հանգեցնում են ԲՐԻԿՍ-ի ընդլայնմանը։

🇦🇲 Davit Grigoryan Live

11 Nov, 12:40


‼️COP29. Անօգուտ խոսակցություննե՞ր, թե՞ փոփոխության իրական ուժ

📌Բաքվում մեկնարկած COP29 կլիմայական գագաթնաժողովը կրկին հայտնվել է քննադատության թիրախում։

ℹ️Գագաթնաժողովի դրական կողմերից են՝ 197 երկրների ներկայացուցիչների հավաքը, գլոբալ կլիմայական ֆինանսավորման նպատակների առաջխաղացումը և Փարիզյան համաձայնագրի պարտավորությունների ամրապնդումը։ COP-ը պատմականորեն հանգեցրել է կարևոր համաձայնագրերի, ինչպիսիք են Կիոտոյի արձանագրությունը և Փարիզյան համաձայնագիրը։

‼️Սակայն վերջին տարիներին գագաթնաժողովի արդյունավետությունը լրջորեն կասկածի տակ է դրվում։ Չնայած 30-ամյա գոյությանը, աշխարհը դեռևս ընթանում է գլոբալ ջերմաստիճանի 2°C-ից ավել բարձրացման ուղիով։ Խոստումները հաճախ մնում են թղթի վրա, իսկ զարգացող երկրները չեն ստանում բավարար աջակցություն կլիմայական փոփոխությունների հետևանքների դեմ պայքարում։
«Վնասների և կորուստների հիմնադրամը», որը ստեղծվել էր COP27-ում, դեռևս չունի գործառնական մեխանիզմներ։ ԱՄՆ-ը, Ճապոնիան և Ֆրանսիան դիմադրում են՝ վախենալով պատասխանատվության հետևանքներից։

📌Մինչ աշխարհը սպասում է COP29-ի արդյունքներին, հարց է առաջանում՝ արդյո՞ք այս գագաթնաժողովը կկարողանա վեր կանգնել սոսկ խոսակցություններից և իրական փոփոխություններ առաջացնել, թե՞ կշարունակի մնալ որպես ևս մեկ «խոսք առանց գործի» հանդիպում, գրում է Mail&Guardian-ը։

#FreeArmenianHostages #COP29

🇦🇲 Davit Grigoryan Live

11 Nov, 12:10


‼️Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը չի մասնակցելու Բաքվում կայանալիք COP29 կոնֆերանսին, տեղեկությունը փոխանցում են իրանական լրատվամիջոցները

📌Փոխարենը, Բաքվի COP-29-ին Իրանը ներկայացնում է փոխնախագահ Շինա Անսարին

🔻Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս որոշման հիմնական պատճառը Իսրայելի նախագահի ներկայությունն է միջոցառմանը:

‼️Ուշագրավ է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ Իրանը դեսպան չունի Ադրբեջանում: Նախկին դեսպան Աբբաս Մուսավին ավարտել է իր առաքելությունը մայիսին, սակայն նոր դեսպան դեռևս չի նշանակվել:


#FreeArmenianHostages #COP29

🇦🇲 Davit Grigoryan Live

11 Nov, 11:37


ԱԴՐԲԵՋԱՆԸ՝ ԳԱԶԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԵՎ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

📌COP29-ի շրջանակներում Ադրբեջանի գլխավոր բանակցող Յալչին Ռաֆիևը, SkyNews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է ավելացնի գազի արտադրությունը՝ «ԵՄ-ի պահանջարկը բավարարելու պարտավորությունների» պատճառով։

📌Ադրբեջանի կլիմայական հավաստագրերը հայտնվել են քննադատության թիրախում։ Երկիրը ստանում է իր էներգիայի ընդամենը 1.5%-ը մաքուր աղբյուրներից, թեև նպատակ ունի հասնել 30%-ի։ Climate Action Tracker անկախ գիտական նախագիծը Ադրբեջանի կլիմայական ծրագրին տվել է «խիստ անբավարար» գնահատական։

‼️Իրավիճակը ավելի է բարդացել, երբ գագաթնաժողովի գլխավոր տնօրեն Էլնուր Սոլթանովը գաղտնի տեսանկարահանման ժամանակ բռնվել է գազի գործարքներ առաջարկելիս՝ զուգահեռաբար խոսելով «կանաչ» նախագծերի մասին։

📌Բազմաթիվ եվրոպական առաջնորդներ բացակայելու են Բաքվի կլիմայական բանակցություններից՝ ներքին քաղաքական ճգնաժամերի պատճառով, ինչը ևս բարդացնում է իրավիճակը։ Եվ սա այն ֆոնին, երբ ԵՄ-ի ներգրավվածությունն առավել քան երբևէ կարևոր է։

📌Ռաֆիևը, ով Ադրբեջանի փոխարտգործնախարարն է, անդրադարձել է նաև Հայաստանի հետ խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ այն «շատ մոտ է»։

#FreeArmenianHostages #COP29

🇦🇲 Davit Grigoryan Live

11 Nov, 11:01


🇬🇧🇫🇷Ստարմերն ու Մակրոնը կփորձեն Բայդենին համոզել՝ թույլատրել Ուկրաինային հեռահար հրթիռներ արձակել դեպի Ռուսաստանի խորքը, գրում է The Telegraph-ը

📌Բրիտանիայի և Ֆրանսիայի առաջնորդները երկուշաբթի օրը կքննարկեն Ջո Բայդենին համոզելու հնարավորությունը՝ թույլատրել Ուկրաինային Storm Shadow հրթիռներ արձակել դեպի Ռուսաստանի խորքը:

🔻Հանդիպման ընթացքում կքննարկվեն նաև Թրամփի նախագահության հավանակ ազդեցությունը Մերձավոր Արևելքի վրա և Եվրոպայի հետ առևտրային պատերազմի սպառնալիքը:

#FreeArmenianHostages #COP29

🇦🇲 Davit Grigoryan Live

11 Nov, 10:05


‼️Ո՞ՎՔԵՐ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ ԲԱՔՈՒ՝ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ COP29-ի ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

📌Ինչպես նշել էի, արդեն Բաքվում է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ մասնակցելու COP29 համաժողովին, որը մեկնարկում է այսօր և տևելու է մինչև նոյեմբերի 22-ը

📌Բաքու է ժամանել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը

🇦🇲 Davit Grigoryan Live

11 Nov, 09:45


‼️Ի՞ՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՐԴԵՆ ՀՆՉԵԼ COP29-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

📌«Բնիկ ժողովուրդների հայացքը COP-ի արդյունքների վերաբերյալ» խորագրով համաժողովում բնիկ ժողովուրդների և գլոբալ հարավի ներկայացուցիչները, ովքեր նույնպես ապրել են գաղութային անցյալում, կոչ են արել պայքարել կլիմայական փոփոխությունների դեմ։

📌Բրուքինգսի ինստիտուտի Էներգետիկ անվտանգության և կլիմայի նախաձեռնության տնօրեն Սամանթա Գրոսը պնդել է, որ COP29-ը պետք է սահմանի կլիմայի ֆինանսավորման նոր թիրախներ։ Բաքվում պետք է սահմանվեն կլիմայի փոփոխության դեմ պայքարի ֆինանսավորման նոր նպատակներ։

🔻Նա նաև հույս է հայտնել, որ կլինեն զուգահեռ համաձայնագրեր, ինչպիսիք են Մեթանի գլոբալ պարտավորությունը կամ ածխաթթու գազի արտանետումների կրճատման համաձայնագրերը այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ինդոնեզիան և Հարավային Աֆրիկան։

#FreeArmenianHostages #COP29

🇦🇲 Davit Grigoryan Live

02 Nov, 15:18


▶️ ՀԱՏՈՒԿ ԹՈՂԱՐԿՈՒՄ՝ 20:30-ԻՆ
Այն մասին, թե «Ե՞րբ է կատարյալ սուտը դառնում ճշմարտություն»:
1. Ո՞վ է իրականում կառավարում ձեր մտքերը և ինչպե՞ս է աշխատում ուղեղի լվացումը:
2. Ինչպե՞ս #պրոպագանդան փոխեց պատմության ընթացքը, իսկ #սուտը դարձավ նոր ճշմարտություն:
3. Որո՞նք են #քարոզչության մութ կողմերը և ինչպես Գեբելսից հասանք Գուգլին:
4. Ո՞րն է զանգվածային #խաբեության անատոմիան:
5. Ինչո՞ւ է Հայաստանը ոչ թե #խաղաղության, այլ քարոզչության խաչմերուկ:
6. Եվ ինչպե՞ս է Արհեստական #բանականությունը դառնալու մեր նոր համամարդկային բռնապետը:

Բարի դիտում 🙂

https://www.youtube.com/watch?v=JrBzoNj5z6U&ab_channel=DavitGrigoryan

🇦🇲 Davit Grigoryan Live

01 Nov, 16:55


🇺🇸ԱՄՆ- ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ Պենսիլվանիայի ընտրողները կարող են որոշել ԱՄՆ-ի ճակատագիրը. պատմական ճակատամարտ է սպասվում

📌Պենսիլվանիան՝ 19 ընտրական ձայներով, դարձել է 2024թ. նախագահական ընտրությունների առանցքային մարտահրավերը։ Որպես ամենամեծ թվով ընտրական ձայներ ունեցող ճոճվող նահանգ, այն կարող է որոշիչ դեր խաղալ Հարրիսի և Թրամփի միջև մղվող պայքարում։

ℹ️Պատմականորեն, նահանգում ընտրությունները միշտ եղել են սերտ մրցակցային։ Վերջին 12 նախագահական ընտրություններից 10-ում Պենսիլվանիայում հաղթող թեկնածուն դարձել է ԱՄՆ նախագահ։

▫️2016-ին հաղթել էր Թրամփը, իսկ 2020-ին՝ Բայդենը՝ փոքր տարբերությամբ։

🟧Երկու թեկնածուներն էլ ակտիվորեն այցելում են նահանգ։ Հուլիսից ի վեր Հարրիսն ու Թրամփը իրենց թիմերի հետ կատարել են ավելի քան 50 քարոզարշավային այց։

📊Հարցումները ցույց են տալիս, որ Հարիսի և Թրամփի միջև պայքարը հավասար է։

📌Նահանգում գրանցված է շուրջ 9 միլիոն ընտրող՝ մոտ 3.9 միլիոն դեմոկրատ և 3.6 միլիոն հանրապետական։ 1.4 միլիոն անկախ ընտրողների ձայները կարող են վճռորոշ լինել։

💰Երկու թեկնածուներն էլ հսկայական միջոցներ են ծախսում գովազդի վրա՝ Հարրիսը՝ $159.1 միլիոն, Թրամփը՝ $120.2 միլիոն։

🇦🇲 Davit Grigoryan Live

01 Nov, 14:11


🟨🟥ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

📌2024 թվականի նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասներորդ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ:

Հանդիպման ընթացքում Կողմերը փոխանակել են ծանուցումներ դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

🔻Հաշվի առնելով, որ Կանոնակարգի 7-րդ հոդվածը նախատեսում է դրա ուժի մեջ մտնելը նման ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրը, Կողմերն արձանագրել են, որ նշված Կանոնակարգն ուժի մեջ է մտնում 2024 թվականի նոյեմբերի 1-ից:

🔻Կողմերը կարծիքներ են փոխանակել սահմանագծի հատվածների/հատվածամասերի հերթականության վերաբերյալ՝ հետագա սահմանազատման աշխատանքների իրականացման նպատակով:

🔻Կողմերը պայմանավորվել են հաջորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը որոշել աշխատանքային կարգով:

🔻Հանձնաժողովների հանդիպման ավարտից հետո Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն առանձին քննարկել են տրանսպորտային հաղորդակցության հարցեր:

ՀՀ ԱԳՆ

🇦🇲 Davit Grigoryan Live

01 Nov, 14:02


Channel name was changed to «🇦🇲 Davit Grigoryan Live»

🇦🇲 Davit Grigoryan Live

01 Nov, 13:52


🇬🇪ՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՁԱՅՆԵՐԻ ԳՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՍԽԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ

📌Խորհրդարանական մեծամասնության ղեկավար Մամուկա Մդինարաձեն ցնցող մեղադրանքներ է ներկայացրել ընդդիմության դեմ՝ ներկայացնելով «Վրացական երազանք» իշխող կուսակցությունից ձայների հափշտակման 81 փաստագրված դեպք, գրում է վրացական պարբերականը։

🔻Ըստ նրա, «Ազգային շարժման» դաշինքը կիրառել է ձայների մանիպուլյացիայի բարդ մեթոդներ, ներառյալ ընտրողների ապօրինի գրանցումը հեռավոր տեղամասերում և շրջիկ քվեատուփերի հետ աշխատանքի խափանումը։

‼️Մդինարաձեն դատախազությանը կոչ է արել անհապաղ քննություն սկսել Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածով՝ ընդգծելով ժողովրդավարական գործընթացի խախտումների լրջությունը։

🇦🇲 Davit Grigoryan Live

01 Nov, 12:06


‼️Լեհաստանը սկսել է ամրաշինական աշխատանքներ իրականացնել Ռուսաստանի սահմանին

📌Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է «Արևելյան վահանի» շինարարության մեկնարկի մասին:

🔻Նա իր 📱 սոցիալական ցանցում հաստատել է, որ առաջին շինարարական աշխատանքներն արդեն իսկ սկսվել են Ռուսաստանի հետ սահմանին:

🔸Այս նախաձեռնությունը նշանավորում է Լեհաստանի պաշտպանական ենթակառուցվածքների զգալի ընդլայնում՝ արևելյան սահմանին:

🇦🇲 Davit Grigoryan Live

01 Nov, 08:59


🇪🇺🇷🇺ԼԱՎՐՈՎԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԵՄ ԱՌԱՋին ԱՅՑԻՆ ԵՐԿՈՒ ՏԱՐՎԱ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ

⁉️Հալչում է արդյո՞ք դիվանագիտական սառույցը

📌Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատրաստվում է իր առաջին այցը կատարել Եվրամիության երկիր՝ ուկրաինական հակամարտության սկսելուց ի վեր։ Այս տեղեկությունը «Վեդոմոստի»-ի հետ զրույցում հաստատել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

🔻Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ծրագրում է այցելել Մալթա 2024թ․ դեկտեմբերին՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։

🔻Սա կլինի նրա առաջին այցը ԵՄ երկիր Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր։ Մալթայի դեսպանատունը հաստատել է, որ դեկտեմբերի 5-6-ին կայանալիք հանդիպումը վերաբերում է ԵԱՀԿ բոլոր անդամներին, ներառյալ Ռուսաստանը։ Վերջին անգամ Լավրովը ԵՄ երկիր այցելել է 2021թ․ դեկտեմբերին՝ Ստոկհոլմ։

🇦🇲 Davit Grigoryan Live

01 Nov, 08:14


🇮🇷🇮🇱ՀԱՐՎԱԾ ՕՏԱՐ ՏԱՐԱԾՔԻՑ. ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ԴԵՄ ԻՐԱՔԻՑ

📌Իսրայելական հետախուզության տվյալներով՝ Իրանը պատրաստում է աննախադեպ ռազմական գործողություն Իսրայելի դեմ Իրաքի տարածքից:

🔻Հարձակումը, որը ներառում է անօդաչուների և բալիստիկ հրթիռների զանգվածային կիրառում, սպասվում է մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունները՝ նոյեմբերի 5-ը:

‼️Իրաքի տարածքի ընտրությունը Թեհրանի ռազմավարական քայլն է՝ սեփական ենթակառուցվածքները հակահարվածից պաշտպանելու համար:

🔻Սա պատասխան է Իսրայելի ՌՕՈւ-ի վերջին հարձակմանը, որը ոչնչացրել է Իրանի հիմնական ռազմական օբյեկտները, ներառյալ ՀՕՊ համակարգերը և հրթիռային գործարանները:

🇺🇸ԱՄՆ-ը դեռ չի հաստատում Իրանի վերջնական որոշումը հարվածի մասին, սակայն Թեհրանն արդեն սպառնացել է "ցավոտ պատասխանով":

🇦🇲 Davit Grigoryan Live

31 Oct, 17:40


🇦🇲Օրը Ամփոփենք գեղեցիկ

🔹Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Լեհաստանի Ռաշին քաղաքում ընթացող ծանրամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում

🇦🇲 Davit Grigoryan Live

31 Oct, 17:22


🇦🇲 Davit Grigoryan Live pinned «▶️ 21։00-ԻՆ՝ ԱՄՓՈՓԻՉ ԵԹԵՐ - եկեք էսօր թեթև նայենք ամեն ինչին😉 1. Այսօր պարզվեց, որ #Հայաստանի համար #ցեղասպանության ճանաչումը առաջնահերթություն չէ 2. Եվ որ Հայաստանը չհայտարարված #պատերազմի մեջ է եղել #Ադրբեջանի հետ 3. Ապա #Լավրովը ասաց, որ այդ չհայտարարված…»

🇦🇲 Davit Grigoryan Live

31 Oct, 16:51


▶️ 21։00-ԻՆ՝ ԱՄՓՈՓԻՉ ԵԹԵՐ - եկեք էսօր թեթև նայենք ամեն ինչին😉
1. Այսօր պարզվեց, որ #Հայաստանի համար #ցեղասպանության ճանաչումը առաջնահերթություն չէ
2. Եվ որ Հայաստանը չհայտարարված #պատերազմի մեջ է եղել #Ադրբեջանի հետ
3. Ապա #Լավրովը ասաց, որ այդ չհայտարարված պատերազմի ավարտի ու #խաղաղության պայմանագրի կնքման համար #Արևմուտքը քիթը մտցնում է Հարավային Կովկաս
4. Մի տարածաշրջան, որտեղ #Ռուսաստանն ու# Իրանը շուտով կկնքեն ռազմավարական դաշնակցային պայմանագիր
5. Եվ որտեղ #ԵՄ-ն կորցնում է հիմնական դաշնակից #Վրաստանին՝ փաստացի դադարեցնելով ինտեգրման գործընթացը
6. Բայց եթե ԵՄ-ն կորցնում է Վրաստանը, ապա Հայաստանն էլ կորցնում է կոնյակը, քանի որ #Փաշինյանի համար ռազմավարական նշանակություն ունի խոհանոցը, ոչ թե խմիչքը
7. Եվ քանի դեռ #Բայդենը հելոուինի կապակցությամբ կծում է մանկահասակ երեխայի ոտքը,
8. #Թրամփը վարում է աղբատար մեքենա,
9. Իսկ #Կիմ Չեն Ընը երկինք է արձակում ամենավտանգավոր #հրթիռը

https://www.youtube.com/watch?v=G2gt2s4-Ycs&ab_channel=DavitGrigoryan

🇦🇲 Davit Grigoryan Live

31 Oct, 14:32


ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՎԱԽԵՆՈՒ՞Մ Է ԿԻՄԻ ԶՈՐՔԻՑ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ

📌Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը խիստ մտահոգություն է հայտնել Ուկրաինայում հյուսիսկորեական զորքերի հնարավոր մասնակցության վերաբերյալ՝ բնութագրելով այն որպես «վտանգավոր և ապակայունացնող էսկալացիա», որը կարող է էականորեն երկարաձգել հակամարտությունը։

🔻Հոկտեմբերի 30-ի դրությամբ, մոտ 10,000 հյուսիսկորեական զինվոր արդեն տեղակայվել է Ռուսաստանի արևելքում, որոնց մի մասը ռուսական համազգեստով և տեխնիկայով տեղափոխվում է Կուրսկի շրջան։

📌Օսթինը հատուկ ընդգծել է, որ «հավանականությունը բավականին մեծ է», որ այս զորքերը կմասնակցեն մարտական գործողություններին։ Նա նշել է, որ եթե հյուսիսկորեացիները կռվեն ռուսների կողքին, նրանք կդառնան համախոհներ և ենթակա կլինեն նույն ռիսկերին։

🔻ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը պնդում է, որ այս համագործակցությունը օրինական է։

🇦🇲 Davit Grigoryan Live

31 Oct, 14:01


🇷🇺🇺🇸ՌԴ - ԱՄՆ․ Ռուս լրագրողներին ճնշու՞մ են ԱՄՆ-ում

📌Ռուսական «Իզվեստիա» պարբերականի լրագրողներին արգելվել է մուտք գործել ԱՄՆ՝ չնայած նախապես ստացված վիզաներին։

🔻Լրագրողները պետք է լուսաբանեին ԱՄՆ նախագահական ընտրությունները։ Նրանց պահել են Վաշինգտոնի օդանավակայանում, իսկ օպերատորի վիզան չեղարկվել է։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դատապարտել է այս քայլը՝ նշելով, որ այն հակասում է մամուլի ազատության սկզբունքներին։

🔻ԱՄՆ իշխանությունները չեն տեղեկացրել ՌԴ դեսպանատանը այս որոշման մասին։

🇦🇲 Davit Grigoryan Live

31 Oct, 13:29


🇮🇷ԻՐԱՆ․ Արդյո՞ք Իրանի նկատմամաբ հարձակման համար օգտագործվել է նաև Ադրբեջանի տարածքը

📌Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Իսրայելն Իրանի դեմ վերջին հարվածների ժամանակ օգտագործել է Իրաքի և այլ երկրների օդային տարածքը։

🔻Նախարարը նշել է, որ չնայած իրաքյան բարձրաստիճան պաշտոնյաների հավաստիացումներին, առկա են տեղեկություններ Իրաքի տարածքի օգտագործման մասին։

🔻Արաղչին հայտնել է, որ Իրանը կապի մեջ է այդ երկրների հետ և արդեն բողոք է ներկայացրել ՄԱԿ և այլ միջազգային կառույցներ։

🇦🇲Davit Grigoryan Live

29 Oct, 15:51


📌Ժամանակավոր նշանակում, ոչ երկարատև։

Իսրայելի ՊՆ Յոավ Գալանտը՝ Ղասեմի նշանակման մասին

🇦🇲Davit Grigoryan Live

29 Oct, 13:25


🇦🇲🇪🇺Փաշինյանը նոյեմբերի 7-ին մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին, որն անցկացվելու է Բուդապեշտում։

🇦🇲Davit Grigoryan Live

29 Oct, 12:45


🇦🇲🇪🇺Քննարկվել են ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման համար Հայաստանի կողմից իրականացվելիք միջոցառումները

📌Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից անհրաժեշտ հանձնառությունների և գործողությունների համակարգման՝ ներառյալ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի երկխոսության գործողության ծրագրի մշակման ու իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:

🇦🇲Davit Grigoryan Live

29 Oct, 11:40


‼️Միլի Մեջլիսի նախագահն անդրադարձել է Եվրախորհրդարանում ընդունված բանաձևին

📌Ադրբեջանի խորհրդարանի լիագումար նիստում ելույթի ժամանակ Միլի Մեջլիսի նախագահն անդրադարձել է օրերս Եվրախորհրդարանում ընդունված «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների» վերաբերյալ բանաձևին:

🔻Սահիբա Գաֆարովայի խոսքով՝ դա Ադրբեջանի դեմ հերթական քաղաքական կողմնակալ ակցիան է, որը, նրա ձևակերպմամբ, կառուցված է զրպարտության, ստի ու կեղծ տեղեկատվության վրա։

🇦🇲Davit Grigoryan Live

29 Oct, 09:48


🇺🇳Կրակի վրա յուղ լցնելը ոչ մի օգուտ չի բերի. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Իսրայելին և Իրանին կոչ է արել վերջ տալ միմյանց դեմ հարձակումներին

📌Նիստի ժամանակ ՌԴ-ն ասել է, որ Իսրայելը փորձում է Իրանին ներքաշել առճակատման մեջ, ինչն անընդունելի է:

🔻Իսրայելը, իր հերթին, Թեհրանին նախազգուշացրել է, որ ցանկացած հետագա ագրեսիայի դեպքում, ավելի կոշտ պատասխան կտա:

🇦🇲Davit Grigoryan Live

29 Oct, 09:25


‼️Շեյխ Նաիմ Ղասեմը ընտրվել է «Հեզբոլլահ»-ի նոր ղեկավար:

🇦🇲Davit Grigoryan Live

29 Oct, 07:53


‼️Ուկրաինայի ԶՈւ-ն անօդաչու թռչող սարքով հարված է հասցրել Չեչնիայում գտնվող ՌԴ հատուկ նշանակության ուժերի համալսարանի վրա:

🔻Ըստ Ռամզան Կադիրովի, տուժածներ չկան, հրդեհվել է շենքի տանիքը:

🇦🇲Davit Grigoryan Live

29 Oct, 07:14


🇬🇪Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մի շարք ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկ կանի

📌Տարածքային ընտրական հանձնաժողովները յուրաքանչյուր ընտրատարածքի տեղամասերից 5-ում կհաշվեն քվեաթերթիկները: Ընդդիմությունը հրաժարվել է ճանաչել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ հաղթել է «Վրացական երազանք»-ը:

🇦🇲Davit Grigoryan Live

28 Oct, 16:33


🇦🇲Davit Grigoryan Live pinned «🔴ԱՄՓՈՓԻՉ ԹՈՂԱՐԿՈՒՄ՝ 20։30-ԻՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ, րոպեներ անց Ինչո՞վ է #վտանգավոր հարևանի #ընտրությունը մեզ համար https://www.youtube.com/watch?v=k2PoQ5YMozc&ab_channel=DavitGrigoryan»

🇦🇲Davit Grigoryan Live

28 Oct, 16:23


🔴ԱՄՓՈՓԻՉ ԹՈՂԱՐԿՈՒՄ՝ 20։30-ԻՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ, րոպեներ անց
Ինչո՞վ է #վտանգավոր հարևանի #ընտրությունը մեզ համար

https://www.youtube.com/watch?v=k2PoQ5YMozc&ab_channel=DavitGrigoryan

🇦🇲Davit Grigoryan Live

28 Oct, 13:16


‼️Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները ներկայացրել են մանդատներից հրաժարվելու արձանագրությունը

📌Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության 14 անդամները՝ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ քիչ առաջ մանդատից հրաժարվելու վերաբերյալ արձանագրություն են ներկայացրել թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

📌Հոկտեմբերի 25-ին «Բալասանյան դաշինքի» ընտրացուցակում ընդգրկված, սակայն մանդատ չստացած անձինք ինքնաբացարկ էին ներկայացրել և դուրս եկել ցուցակից: «Բալասանյան դաշինքն» ու «Քաղաքացիական պայմանագիրը» 2022-ից կոալիցիոն հուշագրի հիման վրա Գյումրին ղեկավարում էին համատեղ, սակայն նախորդ տարի ՔՊ-ն խզեց դաշինքի հետ հուշագիրը:

🇦🇲Davit Grigoryan Live

25 Oct, 05:42


📌ԲԱՐԻ ԱՌԱՎՈՏ ԲՈԼՈՐԻՆ

ԲՈԼՈՐԻՍ ԽԱՂԱՂ ՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՈՒՐԲԱԹ ԵՄ ՄԱՂԹՈՒՄ

‼️ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ

🔻ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը տեղեկացնում է, որ Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում։ Նա ընդգծելէ, որ զրուցակիցները քննարկել են արդար և երկարատև խաղաղության հասնելու կարևորությունը, որն օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։

🇦🇲Davit Grigoryan Live

25 Oct, 03:56


🇦🇲Davit Grigoryan Live pinned «▶️ ԱՅՍՕՐ 20։30-ին՝ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ խորքային, ամբողջական ու մեծ ամփոփումը ալիքում 1. Ի՞նչ ազդակներ էր տալիս #Փաշինյանն Ալիևին՝ «լսեցնելով» #Պուտինին ։ ԲՐԻՔՍ+ հավաքի շրջանակներում տեղի ունեցած «ջերմ զրույցի» մանրամասները։ 2. Ինչո՞ւ էր #Պուտինն այդքան…»

🇦🇲Davit Grigoryan Live

24 Oct, 16:22


▶️ ԱՅՍՕՐ 20։30-ին՝ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ
խորքային, ամբողջական ու մեծ ամփոփումը ալիքում

1. Ի՞նչ ազդակներ էր տալիս #Փաշինյանն Ալիևին՝ «լսեցնելով» #Պուտինին ։ ԲՐԻՔՍ+ հավաքի շրջանակներում տեղի ունեցած «ջերմ զրույցի» մանրամասները։
2. Ինչո՞ւ էր #Պուտինն այդքան ուշադիր հետևում Փաշինյան- #Ալիև երկխոսությանը և ի՞նչ էր թաքնված ՌԴ նախագահի «գոհունակության» հետևում։
3. Ինչպե՞ս Փաշինյանը փորձեց #չեզոքացնել Նոյեմբերի 9-ի համաձայնությունները։
4. Ի՞նչ զրուցեցին #Իրանի ու Հայաստանի ղեկավարները։
5. Ինչո՞ւ Պուտինը հայտարարեց «դոլարի» դեմ #պատերազմի ու նոր աշխարհակարգի ձևավորման մասին։
6. Ինչո՞ւ է Թրամփը հանկարծ «հիշել» հայերին։ Ի՞նչ է խոստանում նախկին #նախագահը և ինչո՞ւ է Քամալա #Հարիսը նրան ֆաշիստ անվանում։
7. Ինչո՞ւ է Արտաքին #հետախուզության ծառայությունը վերադարձնում 200 միլիոն դրամ։
8. Եվ ինչպե՞ս է Ալեն #Սիմոնյանը շարունակում «ճնշել» #դաշնակցությանը։

Ինչեր ասես, որ չեն պատմում «դիվանագիտական ժեստերը» 🙂 մի քանի րոպեից

https://www.youtube.com/watch?v=44S8EUeL7xQ&ab_channel=DavitGrigoryan

🇦🇲Davit Grigoryan Live

24 Oct, 15:59


ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ

📌Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատիվ արեց` ընդունելու ինձ։ Այս մասին հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին

«Մտքեր փոխանակեցինք Հայաստանում ստեղծված իրավիճակի և մեր երկու երկրների հարաբերությունների վերաբերյալ»,- տեղեկացրել է նա։

🇦🇲Davit Grigoryan Live

24 Oct, 13:07


⚡️Փաշինյանն ու Ալիևը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, հայտնում են ՀՀ կառավարությունից

📌Արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով։

🇦🇲Davit Grigoryan Live

24 Oct, 12:15


Channel name was changed to «🇦🇲Davit Grigoryan Live»

🇦🇲Davit Grigoryan Live

24 Oct, 12:13


⚡️ Ավարտվել է Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը. Այն տեւել է ընդհանուր առմամբ մեկուկես ժամ։ Հիշեցնենք, որ երկու երկրների ղեկավարների այսօրվա երկխոսությունը համաձայնեցված է եղել և կայացել է երկկողմ ձևաչափով, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Իսկ հայկականները, որոնք իհրակե ներկայացված չեն տեղում, ոչինչ ներկայացնել չեն կարողանում։

🇦🇲Davit Grigoryan Live

24 Oct, 12:11


🇦🇲🇹🇷 Հայաստանի ու Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները շուտով կհանդիպեն՝ Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման համար անհրաժեշտ պայմանները գնահատելու համար։

📌 Այս մասին հայտնել է Երևան-Անկարա կագրավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ հանդիպման օրը դեռ հստակ չէ:

🇦🇲Davit Grigoryan Live

24 Oct, 11:56


‼️Փաշինյանը մերժում է Պուտինի պլանը՝ ԲՐԻՔՍ գագաթաժողովին

🔹Հայաստանն ի վիճակի է և լիարժեք կապահովի իր տարածքով մարդկանց, բեռների փոխադրումների անվտանգությունը. մենք դա երաշխավորում ենք, «ԲՐԻԿՍ+/աութռիչ» գագաթնաժողովում ասել է Փաշինյանը

📌«Բոլոր պնդումներն առ այն, որ Հայաստանը, իբր, համաձայնել է, որ որևէ 3-րդ երկիր ապահովի իր ինքնիշխան տարածքում հաղորդակցությունների անվտանգությունը, կամ որ դա նշված է որևէ փաստաթղթում, չեն համապատասխանում իրականությանը», - ասել է վարչապետը։

https://youtu.be/6I9e6zqjzWA?si=Q0QODW7hyvlzBzEA

🇦🇲Davit Grigoryan Live

24 Oct, 11:36


ԷՍՕՐ ՇԱՏ ՀԱԳԵՑԱԾ ԵՐԵԿՈՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ, զգում եմ

🇪🇺 Եվրախորհրդարանն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին և ապահովել ԼՂ հայության անվտանգ վերադարձը

🗣 ԵԽ-ն վերահաստատում է նաև իր պահանջը՝ ադրբեջանական զորքը պետք է դուրս գա Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից եւ կոչ է անում Ադրբեջանին հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։  

🔸 «Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումները անհամատեղելի են COP 29-ի անցկացման հետ։ ԵՄ առաջնորդներին, մասնավորապես Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին կոչ է արվում COP 29-ը որպես հնարավորություն օգտագործել՝ հիշեցնելու Ադրբեջանին իր միջազգային պարտավորությունների մասին և բովանդակալից կերպով անդրադառնալու այդ երկրում մարդու իրավունքների վիճակին», - նշված է բանաձեւում։

🇦🇲Davit Grigoryan Live

24 Oct, 11:28


Ի ԴԵՊ, ՎՎՊ-Ն ԳՈՎԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՈՒ ԱԼԻԵՎԻՆ

🔹Շատ հաճելի է նշել, որ սկսվել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման գործընթացը. սա խաղաղության պայմանագրի ճիշտ ճանապարհն է, ասել է Պուտինը

🇦🇲Davit Grigoryan Live

24 Oct, 11:26


❗️ՀԻՄԱ՝ ՄԻ ՔԻՉ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԼԵԶՈՒ
ինչպես տեսնում եք՝ Ալիևը կանգնած է աջից, իսկ Փաշինյանը՝ ձախից։ Նշանակում է, որ հանդիպման «տանտերը»՝ տարածքը «ամրագրածը» ադրբեջանական կողմն է, ոչ թե հայկական։

Եթե պաշտոնական հանդիպումների ժամանակ դու նստած ես ձախից՝ ուրեմն հյուրն ես։ Հիմա հարց է առաջանում, ինչու՞ է հայկական կողմը հյուրի կարգավիճակով գնացել այս հանդիպմանն ու ինչու՞ ԱԳՆ-ն նախապես չի «ամրագրել» տաղավարը՝ իր «տուն կանչելով» Ալիևին։
Արդյո՞ք Ալիևն արդեն կարծում է, որ «ԲՐԻՔՍ-ն է իր տունը», իսկ Փաշինյանը՝ ընդհակառակը, չի ցանկանում ցույց տալ, որ Հայաստանի տունն էլ է։ Ամեն դեպքում, ինչպես Նյու Յորքում, այնպես էլ Կազանում՝ հրավիրողը, փաստորեն, «թուրքերն էին»։ Իսկ հանդիպումը կայացավ ՌԴ-ում, ոչ թե ԱՄՆ-ում կամ ԵՄ-ում։

Արդյունքները պարզ կդառնան ավելի ուշ։ Ի դեպ, ինձ ինչ-որ բան հուշում է, որ ինչ-որ թվով գերիներ են վերադառնալու Հայաստան շատ շուտով։

🇦🇲Davit Grigoryan Live

24 Oct, 11:18


☄️ԵՐԿԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ
ներկա են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, վարչապետի խոսնակը։ Ադրբեջանական կողմից՝ փոխվարչապետ Մուստաֆաևը, ԱԳ նապարար Բայրամովը, էն ցենզուրայից զուրկ ազգանունով անդուր տղեն։

🇦🇲Davit Grigoryan Live

24 Oct, 11:01


⚡️ՏԱՐԱԾՎԵԼ ԵՆ ՆԱԵՎ
ոչ պաշտոնական կադրեր հանդիպումից

🇦🇲Davit Grigoryan Live

24 Oct, 11:00


⚡️ՀԻՄԱ․ ընթանում է Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպումը

🇦🇲Davit Grigoryan Live

24 Oct, 10:32


🗣️ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
Կազանում BRICS+ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպումներ է ունեցել արտասահմանյան գործընկերների հետ։

Վարչապետը, մասնավորապես, մտքեր է փոխանակել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի, Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիի, Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի, ԱՄԷ փոխվարչապետ և արտգործնախարար Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Քննարկվել են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ միջազգային նշանակության հարցեր։

Davit Grigoryan Live

19 Oct, 07:37


🔷Ապագայում Երևանի և Բաքվի հնարավոր միացումը ԲՐԻԿՍ-ին կարող է դրական ազդեցություն ունենալ երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա, ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպանը

Հ.Գ. հաշվի առնելով հայկական կողմի 3+3 ձևաչափին մասնակցությունը, էս հեռանկարն ավելի իրատեական է դառնում։

Davit Grigoryan Live

19 Oct, 07:19


‼️ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Բաքվում նոյեմբերին անցկացվելիք ՄԱԿ-ի COP29 կլիմայական համաժողովին, հայտնել է Ադրբեջանի կառավարությունը:

🔻Ռուսաստանը կներկայացնի երկրի վարչապետը:

Davit Grigoryan Live

19 Oct, 05:27


🇦🇲🇪🇺ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու պահանջով ստորագրահավաքի արդյունքում հավաքվել է նվազագույն անհրաժեշտ 50.000 ստորագրությու, հայտնել է Արման Բաբաջանյանը:

Davit Grigoryan Live

19 Oct, 05:05


📌ԲԱՐԻ ԱՌԱՎՈՏ ԲՈԼՈՐԻՆ

‼️Երեկ պարզ դարձավ, թե ինչ են պայամանավորվել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

🔻Միրզոյանը և Բայրամովը պայմանավորվել են շարունակել ջանքերը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ:

ՀՀ ԱԳՆ

Davit Grigoryan Live

18 Oct, 19:59


Davit Grigoryan Live pinned «▶️ՀԱՏՈՒԿ ԹՈՂԱՐԿՈՒՄ 21։00-ԻՆ 🥇Ո՞վ կհաղթի լրտեսական պատերազմում 1. Ո՞ր եգիպտացի փարավոնն էր տառապում #պարանոյայով ու լրտեսում սեփական լրտեսներին, և ինչպե՞ս այդ հիվանդությունը հասավ #Պուտինին 2. Ինչպե՞ս հայ ամուսինները կանխեցին #Թեհրանում դարի #մահափորձը , և…»

Davit Grigoryan Live

18 Oct, 16:58


▶️ԱՅՍՕՐՎԱ ՄԵԾ ԹՈՂԱՐԿՄԱՆ
փոքր անոնսը 🙃

https://youtu.be/aFK9JlD-vlo?si=6YJlRU6jhc22CNAO

Բացահայտումներով եթեր է լինելու)

Davit Grigoryan Live

18 Oct, 16:21


▶️ՀԱՏՈՒԿ ԹՈՂԱՐԿՈՒՄ 21։00-ԻՆ
🥇Ո՞վ կհաղթի լրտեսական պատերազմում
1. Ո՞ր եգիպտացի փարավոնն էր տառապում #պարանոյայով ու լրտեսում սեփական լրտեսներին, և ինչպե՞ս այդ հիվանդությունը հասավ #Պուտինին
2. Ինչպե՞ս հայ ամուսինները կանխեցին #Թեհրանում դարի #մահափորձը , և ինչու՞ նրանք լռեցին այդ մասին 60 տարի:
3. Ինչպե՞ս ամերիկացի #լրտեսները ծիծաղով ու ծաղրով հաղթեցին #նացիստներին , և ո՞րն էր նրանց ամենազավեշտալի գործողությունը:
4. Ինչպե՞ս պատերաը կարող են ականջներ ունենալ, իսկ #Սառը #պատրեազմը ՝ իրականում եռալ:
5. Ինչո՞ւ են իրական լրտեսները ատում Ջեյմս #Բոնդին, և ի՞նչ կլինի, եթե մարտինին խառնես, բայց չթափահարես:
6. Ո՞ր #հետախուզական ծառայությունն է այսօր կարդում ձեր #մտքերը , և ինչպե՞ս ենք մենք վերածվում փորձաճագարների՝ աշխարհի հետախուզությունների ձեռքերում:

https://www.youtube.com/watch?v=aFK9JlD-vlo&ab_channel=DavitGrigoryan

Davit Grigoryan Live

18 Oct, 15:46


‼️Էրդողանը Դոլմաբահչեի պալատում ընդունել է «3+3» հարթակի հանդիպման մասնակիցներին

📌Թուրքիայի նախագահի գրասենյակի X-ի էջում տեղեկացրել են, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Դոլմաբահչեի պալատում ընդունել է Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովին, Արարատ Միրզոյանին, Աբբաս Արաղչիին, Սերգեյ Լավրովին:

🔻Չորս պետության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Թուրքիայում են մասնակցելու Հարավային Կովկասի շուրջ համագործակցության «3+3» ձևաչափի հանդիպմանը:

Davit Grigoryan Live

18 Oct, 15:25


‼️ԶԳԱՑԻՔ, ՉԷ՞, ԹԵ ԹՈՒՐՔԵՐԸ
ինչպես հմտորեն տակով արեցին գործընթացը


Ստամբուլում մեկնարկել է խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի շուրջ Ադրբեջան-Հայաստան բանակցությունների հերթական փուլը՝ Միրզոյանի և Բայրամովի մասնակցությամբ։

Davit Grigoryan Live

18 Oct, 15:19


🇦🇲🇮🇷Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը

📌Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Հանդիպումը կայացել է «3+3» խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպման շրջանակներում։

🔻Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված օրակարգային հարցեր:

🔻Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Հարավային Կովկասում կայունության ապահովման տեսլականի շրջանակներում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման կարևորությանը։

🔻Վերահաստատվել է տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցում սկզբունքային մոտեցումը՝ հիմնված ինքնիշխանության և իրավազորության հարգման վրա։

|ՀՀ ԱԳՆ

https://youtube.com/shorts/SryNx1vXOAw?si=4tFdXvKIDbSOzAsz

Davit Grigoryan Live

18 Oct, 14:50


‼️Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը

📌Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ:

🔻Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը միտված երկխոսության շարունակականությունը։

🔻Նախարար Միրզոյանը վերահաստատել է գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը։

🔻Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

https://youtube.com/shorts/WjQCyG3mDyE?si=hztgNMBpVLF3NlDW

Davit Grigoryan Live

18 Oct, 14:47


‼️Էրդողանն ընդունել է «3+3» տարածաշրջանային հարթակին մասնակցող երկրների արտգործնախարարներին։

Davit Grigoryan Live

18 Oct, 13:10


‼️Ստամբուլում 3+3 հարթակի նիստի շրջանակում հանդիպում են ունեցել Հաքան Ֆիդանը և Արարատ Միրզոյանը:

📌Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի, հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունները և կարգավորման գործընթացը:

🇦🇲🇮🇷Ստամբուլում երկկողմ հանդիպում է կայացել նաև Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների միջև։

Davit Grigoryan Live

18 Oct, 11:43


🇦🇲«3+3» ՀԱՆԴԻՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻՑ

📌Հայաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային խորհրդակցություններին և շփումներին։ Շարունակական և անկեղծ երկխոսությունը, մարդկանց միջև շփումների խթանումը, առևտրային և տնտեսական կապերի վերականգնումը, ինչպես նաև տարածաշրջանային նախաձեռնությունների և ծրագրերի ներառականության ապահովումը կարևոր նախապայմաններ են առկա հակադրությունների հաղթահարման և մեր երկրների միջև ավելի լավ համագործակցության, զարգացման ու բարեկեցության հասնելու համար։

📌Որպես ներառական և ոչ խտրական տրանսպորտային կապերի երկարամյա ջատագով՝ Հայաստանն անկեղծ հետաքրքրված է մեր տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։ Տարածաշրջանային կապերի ամրապնդման վերաբերյալ մեր տեսլականը հստակ արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունում, որը Հայաստանի վարչապետը ներկայացրել է մեկ տարի առաջ։

📌Այս նախագծի հիմնական նպատակն է զարգացնել հաղորդակցությունները տարածաշրջանի բոլոր երկրների միջև և դրանից անդին՝ ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, մալուխների և էլեկտրագծերի վերակառուցման, կառուցման և շահագործման միջոցով։ Այս նախագծի իրականացման համար կարևոր են չորս սկզբունքներ՝ բոլոր պետությունների ինքնիշխանության և իրավասորության հանդեպ հարգանք, ինչպես նաև հավասարություն և փոխադարձություն։ Իրականացման դեպքում «Խաղաղության խաչմերուկը» կարող է դառնալ գլոբալ լոգիստիկ երթուղիների անբաժանելի մասը՝ ապահովելով ապրանքների տեղափոխման ավելի մեծ արագություն և արդյունավետություն։

📌Ավելի զարգացնելով մեր սահմանային ծառայությունների և մաքսային հսկողության հնարավորությունները հարևանների հետ՝ Հայաստանի սահմանապահ ծառայությունը 2025 թվականի հունվարի 1-ից ամբողջությամբ կստանձնի Հայաստան-Իրան սահմանային անցակետում գործողության ապահովումը։ Այս կապակցությամբ կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմիններին՝ այս տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության և ծառայության համար։

📌Հայաստանն ու Թուրքիան արդեն պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ Սա լրացնում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ չվերթերի հաստատման և օդային բեռնափոխադրումների արգելքները փոխադարձաբար վերացնելու մասին արդեն իսկ իրականացված որոշումները։

📌Հայաստանի և Թուրքիայի միջև Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապի հետ միասին անմիջապես արդյունավետ կապ կապահովի Պարսից ծոցի, Սև ծովի, Կասպից ծովի և Միջերկրական ծովի միջև:
Մենք խորապես հավատացած ենք, որ այս նպատակին հասնելու համար բոլոր տարածաշրջանային դերակատարների պատասխանատու մոտեցումներն ու կառուցողական ջանքերը միաժամանակ մեծապես կնպաստեն տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։