Azatutyun @azatutyuntv Channel on Telegram

Azatutyun

@azatutyuntv


Ազատություն ռադիոկայանի Տելեգրամ ալիքը

Azatutyun (Armenian)

Ազատություն չափազանց հաճելի է հայտարարությամսյան գովազդի առաջացման համար: Եթե դուք ուզում եք միասին մշտապես լսել աշխարհի ամենա վաղուց մեկ լրջամկան մասին, այնպես էլ առաքում կատարել, ապա Ազատություն չափազանց բարձր վահաններ է ձեր համար: Այն մասնագետ ունի աշխարհի մեծ հասցեները և առաքում է չափազանց սլայդերում մտավաճումներ անելու ամբողջ ոմբոյն: Այդպես, Ազատությունը ձեր լուսանկարները կդիտեի առաքում ներկայության կամ սույնի հաճախակնության տակ, որը ձեր հյուսաբերությունը ընդհանուր ապագայում գալիս է: Այս գործընթացը մեզ երաշխավոր անհրաժեշտ գովազդների միմյանց հետ շատ հարկ ունի: Այն բարձր ու մանր մակարդակի ճանապարհը է, որը սահմանափակում է աշխարհի լրջամկան մասին պրակտիկ և լավ շատ շատ առաքում կատարելու անհրաժեշտություն ունի:

Azatutyun

19 Feb, 16:06


«Բռնապետ՝ առանց ընտրությունների, Զելենսկին ավելի լավ է արագ շարժվի, այլապես նրան երկիր չի մնա»,- գրել է Թրամփը

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի հետ «հաջող բանակցություններ են վարում՝ պատերազմին վերջ դնելու հարցով»։

Azatutyun

19 Feb, 15:28


Փաշինյանը համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունման մասին է խոսել

💬Ըստ վարչապետի՝ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված նախորդ բոլոր հանրաքվեներն «առնվազն հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս»։

Azatutyun

19 Feb, 15:22


Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում.

• Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել

• Ո՞ւր հասավ սահմանազատման գործընթացը

• Ընդդիմությունը վարչապետին հորդորում է հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մտադրությունից

• Հետախուզվում է Գյումրիի նախկին քաղաքապետը

• Թրամփն ու Զելենսկին մեղադրում են միմյանց

• Քանի՞ գիրք գնվեց այսօր

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

Azatutyun

19 Feb, 14:41


Ռուբեն Վարդանյանը կրկին հացադուլ է հայտարարել

«Սա իմ պատասխանն է միջազգային իրավունքի և Ադրբեջանի դատավարական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներին: Այն, ինչ կատարվում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարություն: Դա քաղաքական շոու է, որտեղ ցուցադրաբար արհամարհվում է արդար դատաքննության իմ իրավունքը»,-ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Azatutyun

19 Feb, 14:23


🗣«Ես հաճույքով կհանդիպեմ Թրամփին, վաղուց չեմ տեսել նրան»,-այսօր Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինը, սակայն, նույն կարծիքին չէ եվրոպացիների մասով։

«Մենք չենք շահարկում այն, ինչ կատարվում է այսօր Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև, սակայն այդ ամենի մեղավորը եվրոպացիներն են»,- նշել է Ռուսաստանի նախագահը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի և ԵՄ մի շարք պետությունների միջև ծագած հակասությունները։

Azatutyun

19 Feb, 13:35


Վարչապետի որոշմամբ ստեղծվում է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով:

Azatutyun

19 Feb, 11:57


Ադրբեջանում կրկին զորավարժություններ են

Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարությունն այսօր հետևել է երկրի ցամաքային զորքերի կողմից անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքին, հաղորդում է APA գործակալությունը։

Azatutyun

19 Feb, 11:31


🗣«Թրամփն ապատեղեկատվության պղպջակի մեջ է»,- Միացյալ Նահանգների նախագահին այսպես է այսօր հակադարձել Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին՝ պնդելով, որ իր վարկանիշը չորս տոկոս չէ։

Azatutyun

19 Feb, 10:55


Ալիևը կրկին Ստեփանակերտում է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ժամանել է 2023-ի սեպտեմբերյան հարձակման հետևանքով Բաքվի վերահսկողության տակ հայտնված Ստեփանակերտ, որտեղ մասնակցել է «Հաղթանակի այգու» հիմնադրման արարողությանը։

Azatutyun

19 Feb, 10:48


«Պետք է խուսափել Ռուսաստանի լարած թակարդներից». Կալլաս

💬 «Ռուսաստանը փորձելու է պառակտել Արևմուտքը», - այսօր Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցից հետո X-ի իր օգտահաշվում գրել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։

Azatutyun

19 Feb, 10:21


Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

70-ամյա նախկին պաշտոնյան մեղադրվում է փողերի լվացման ու պաշտոնական լիազորությունների չարաշահման համար:

Azatutyun

19 Feb, 09:16


Օդեսայում ԱԹՍ հարվածներից հարյուրավոր տներ մնացել են առանց հոսանքի և ջեռուցման, կա չորս վիրավոր

ԱԹՍ հարվածներից չորս մարդ է տուժել, այդ թվում՝ մեկ երեխա, նշվում է, որ քաղաքում համատարած ավերածություններ են։

Azatutyun

19 Feb, 08:05


Թրամփը կոչ է արել Ուկրաինային ընտրություններ անցկացնել

Թրամփն ընդգծել է, որ ընտրությունների անցկացման գաղափարը գալիս է ոչ թե Ռուսաստանից, այլ անձամբ իրենն է և «այլ երկրներինը»՝ չհստակեցնելով, թե որ երկրների մասին է խոսքը։

Azatutyun

19 Feb, 07:00


ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է. ՊՆ

Տուժածներ չկան:

Հրդեհի բռնկման հանգամանքները, ինչպես նաև նյութական վնասի չափը ճշտվում են:

Azatutyun

19 Feb, 06:16


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Azatutyun

19 Feb, 05:50


Թրամփը չի բացառել, որ Պուտինի հետ հանդիպումը տեղի ունենա այս ամիս

Պուտինի օգնականն էլ, իր հերթին, նշել է, որ ստույգ ամսաթիվը դեռ որոշված չէ, «բայց դժվար թե դա լինի հաջորդ շաբաթ»։

Azatutyun

18 Feb, 19:02


🔎«Ազատությունն» այսօր պատմեց

🔸Իրավապահները սպանություն են որակել 19-ամյա զինվորի մահվան դեպքը

🔸«Բաքվում հայերի դատավարություններում տեսնում ենք դատաստանի գործընթաց». շարունակվել է հայերի դատավարությունը

🔸Ուկրաինայի վրա ռուսական հարձակումից ի վեր այսօր ԱՄՆ-ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումը եղավ, ի՞նչ է հայտնի

🔸«Շատ ավելին է իրականացվել». Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո փակագծեր է բացել

🔸Ավտոբուսի վարորդներն իրավունք ունե՞ն ուղեվարձը բոյկոտողների հետ կոնֆլիկտի մեջ մտնել

🔸Եղանակն իր հերթին է ողջ տարին «խոչընդոտներ ստեղծում Լարսում, ՌԴ-ՀՀ հարաբերություններն՝ իրենց»,-ասում են բեռնափոխադրողները

🔸Շատ երկրպագուներ այդքան էլ ոգևորված չեն ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզչի ընտրությամբ

🔸Մյունխենից վերադարձող ընդդիմադիրներին 2-րդ օրն է՝ ձվերով են դիմավորում։

Azatutyun

18 Feb, 16:28


Ի՞նչ է հայտնի ռուս և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների առաջին դեմ առ դեմ հանդիպումից

🔸Ուկրաինական հակամարտությունը լուծելը հեշտ չի լինի, կողմերը ստիպված կլինեն զիջումների գնալ,-ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն

🔸Պետքարտուղարը հայտարարեց, որ բոլոր կողմերը պետք է ներգրավված լինեն Ուկրաինայի կարգավորմանը, այդ թվում՝ ԵՄ-ն

🔸ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ջանքեր գործադրել՝ վերականգնելու դեսպանատների լիարժեք գործունեությունը

🔸Բարձր մակարդակի խմբեր կստեղծվի՝ Ուկրաինայում խաղաղության հաստատման և տնտեսական համագործակցությունը խթանելու համար

🔸Պայմանավորվածություն կա ԱՄՆ-ՌԴ համագործակցությունն ամբողջությամբ վերականգնելու համար

🔸Բանակցություններում ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը, ինչպես նաև դաշինքի անդամ զորքերի հայտնվելն Ուկրաինայում անընդունելի են համարում

Անկարայում գտնվող Ուկրաինայի նախագահը հայտարարել է

🔸Ցանկացած բանակցություն պետք է լինի «արդար», և ներգրավվեն եվրոպական երկրները, այդ թվում՝ Թուրքիան

🔸Իսկ Սաուդյան Արաբիա պլանավորած այցը չեղարկում է մինչև մարտի 10-ը։

Azatutyun

18 Feb, 16:07


Իրանը Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ Քրեյգ և Լինդսի Ֆորմաններին լրտեսության մեղադրանք է ներկայացրել

Երկրի դատական իշխանության ներկայացուցիչը պնդել է, թե զույգը Իրան է մտել «զբոսաշրջիկների քողի տակ» և «հետախուզության համար տվյալներ է հավաքել երկրի մասին»: Զույգը ձերբակալվել է։ Ըստ զույգի սոցիալական էջերում արված հրապարակումների՝ մոտոցիկլետով շրջագայել են աշխարհով մեկ և անցած տարեվերջին Հայաստանի տարածքով մտել են Իրան։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը չի մեկնաբանել զույգին ներկայացված մեղադրանքը: Բրիտանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Իրան մեկնելուց։

Azatutyun

18 Feb, 10:15


Ալիևները Լեռնային Ղարաբաղում են

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, նրանք Ակնայում (Աղդամ) ծանոթացել են Hilton Garden Inn հյուրանոցի շինարարական աշխատանքներին, մասնակցել թվային կառավարման կենտրոնի և կրթական համալիրի բացմանը։

Azatutyun

18 Feb, 09:59


Կրեմլից հայտարարում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է բանակցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, սակայն կարևոր է հաշվի առնել որպես պետության ղեկավար նրա լեգիտիմության հետ կապված իրավական ասպեկտները։

Պուտինը նախկինում Զելենսկուն մի քանի անգամ անվանել է «ոչ լեգիտիմ»՝ նշելով, որ այդ պատճառով Ուկրաինայի ղեկավարը իրավունք չունի որևէ բան ստորագրելու։

Azatutyun

18 Feb, 09:10


Էր-Ռիյադում մեկնարկել են Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան բանակցությունները

Azatutyun

18 Feb, 07:11


Զինվորի մահվան դեպքով քննչական կոմիտեում հարուցվել է վարույթ սպանության հոդվածով:

Azatutyun

18 Feb, 07:08


Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի բազմահարկ շենքին ԱԹՍ հարվածից երեք խաղաղ բնակիչ է վիրավորվել

Ուկրաինական կողմը հաղորդում է՝ հարձակման է ենթարկվել նաև Կրոպիվնիցկի շրջանը, տուժածներ չկան։

Azatutyun

18 Feb, 06:27


Տորոնտոյում վայրէջքի ժամանակ ինքնաթիռը շրջվել է, հաղորդվում է 18 տուժածի մասին

Մարդատար ինքնաթիռը Տորոնտոյի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելիս շրջվել է, օդանավում գտնվող 80 հոգուց 18-ը տուժել են, այդ թվում` մեկ երեխա։

Նախնական վարկածով՝ օդանավը շրջվել է ձնաբքի և ուժգին քամու հետևանքով։

Azatutyun

18 Feb, 05:40


Ադրբեջանի վարչապետն ու Իրանի փոխնախագահը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևան ճանապարհի կառուցման ընթացքը


Նշվում է, որ կողմերը վերանայել են Իրանի տարածքով Արևելյան Զանգեզուր-Նախիջևան տրանսպորտային ենթակառուցվածքի կառուցման, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման և այլ նախագծերի իրականացման ընթացքը։

Azatutyun

17 Feb, 18:50


🔎«Ազատությունն» այսօր պատմեց

🔸ՀՀ երկրորդ նախագահն ավելի քան 4 ժամանոց ասուլիսում մի շարք թեմաներից խոսեց, այդ թվում՝ Մեղրին տալու, Ղարաբաղը ստանալու Ալիևի առաջարկի մասին

🔸Իշխանությունից արձագանքում են Քոչարյանի այսօրվա հայտարարություններին

🔸Երևանի քաղաքապետն ասել է, որ ուղևորավարձի թանկացումը բոյկոտող քաղաքացիները խոչընդոտում են տրանսպորտի զարգացմանը

🔸Վաղը Սաուդյան Արաբիայում Վաշինգտոնն ու Մոսկվան բանակցություններ կանցկացեն, Զելենսկին պնդում է՝ Կիևը չի տեղեկացվել այս մասին

🔸Մինչ Սաուդյան Արաբիա մեկնելը ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն Իսրայելում կոշտ հայտարարություններ է արել Իրանի հասցեին

🔸Ի վերջո որքան է պետական պարտքը և ինչու է նախարարը ոչ ամբողջական պատկեր ներկայացնում

🔸Պետությանը վերադարձվել է Range Rover․ ի՞նչ գործի մասին է խոսքը

🔸Գյումրիում կրքերը թեժանում են․ քաղաքապետի ընտրությունների քարոզարշավին են պատրաստվում

🔸Արդյո՞ք Հայաստանին Եվրոպայում սպասում են

🔸Իսկ Թբիլիսիի օդանավակայանում վրաց ընդդիմադիր գործիչ Գեորգի Գախարիան ձվերով հարձակման է ենթարկվել

Azatutyun

17 Feb, 15:34


Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում.

• Ռոբերտ Քոչարյանը քաղաքականությունից չի հեռանա:

• Հեշտից էլ հեշտ. իշխող ուժից արձագանքում են Քոչարյանին։

• Քաղաքապետը նոր միջոցներով է սպառնում բոյկոտողներին:

• Ռուս-ամերիկյան բանակցություններ՝ Ուկրաինայի հարցով:

• Գյումրիում նախընտրական եռուզեռ է՝ պաշտոնական քարոզարշավից մեկ ամիս առաջ:

• Ջոն Վան’տ Սխիպը՝ Ֆուտբոլի հավաքականի նոր մարզիչ:

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

Azatutyun

17 Feb, 15:10


Կրեմլի ներկայացուցիչը վաղվա բանակցություններից մանրամասներ է հայտնում

Էր Ռիադում բանակցությունները կլինեն երկկողմ՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ընդգծելով, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն վաղը կքննարկեն երկկողմ հարաբերությունների վերականգնման, նախագահների բանակցությունների կազմակերպման հարցերն ու ուկրաինական կարգավորման հնարավոր բանակցությունների մեկնարկը։

Azatutyun

17 Feb, 14:54


Զինծառայողի դի է հայտնաբերվել․ ՊՆ

Փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն, հայտնում են ՊՆ-ից։

Azatutyun

17 Feb, 14:54


Հավկիթներ՝ օդանավակայանում. Մյունխենից Թբիլիսի ժամանած Գիորգի Գախարիային ձվերով են դիմավորել

Azatutyun

17 Feb, 14:13


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վաղը կայցելի Թուրքիա, մայրաքաղաք Անկարայում նախատեսված են նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցություններ, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։

Azatutyun

17 Feb, 13:17


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարում է՝ Կիևը չի տեղեկացվել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև առաջիկա բանակցությունների մասին` պնդելով, որ Ուկրաինան չի ճանաչի առանց իր մասնակցության կնքված համաձայնությունները։

Azatutyun

17 Feb, 12:06


Ջոն վան’տ Սխիպը՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

«Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ 61-ամյա նիդերլանդացի մարզիչ Ջոն վան’տ Սխիպը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:

Նրա օգնականի պարտականությունները կկատարի Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը:

Մարզիչը կանցնի իր պարտականությունների կատարմանը 2025 թ. մարտի 1-ից, հայտնում են ՀՖՖ-ից։

Հավաքականը գլխավոր մարզիչ չուներ նախորդ տարվա հոկտեմբերից։

Azatutyun

17 Feb, 10:25


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Սաուդյան Արաբիա, որտեղ վաղը Ուկրաինայի հարցով բանակցություններ են նախատեսված Մոսկվայի և Վաշինգտոնի միջև։

Azatutyun

17 Feb, 10:10


Թրամփը հավաստիացրել է, որ Զելենսկին «կներգրավվի» պատերազմին ավարտին ուղղված խաղաղ բանակցություններում

💬 «Ժամկետ սահմանված չէ, դա կարող է լինել շատ շուտով:
Կարծում եմ նա (Պուտինը) ցանկանում է վերջ տալ պատերազմին, և նրանք ցանկանում են արագ ավարտին հասցնել։ Երկուսն էլ։ Զելենսկին նույնպես ցանկանում է պատերազմին վերջ տալ», - ասել է նախագահ Թրամփը։

Azatutyun

17 Feb, 09:28


«Ո'չ «այո» էի ասում, ոչ` ոչ էի ասում»․ Քոչարյանը Մեղրին տալու, Ղարաբաղը ստանալու Ալիևի առաջարկի մասին

🔸Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաստատում է, որ Հեյդար Ալիևի հետ քննարկել են տարածքների փոխանակման հարցը։

🔸«Հիմա հանկարծ Վաշինգտոնում Ալիևն ինձ ասում է՝ «եկեք իրարից անջատվենք»։ Այդ առաջարկի մեջ ես տեսել եմ այդ մասն՝ առաջին հերթին, որը հնարավորություն էր տալիս ջարդել կարծրատիպը համանախագահողների կողքին։ Մտածում էի, որ եթե Ալիևն այդ հարցը բարձրացնի համանախագահողների առջև, ուրեմն մենք այս կաղապարված վիճակից դուրս ենք գալու և, այո՛, մենք իր հետ բանակցում էինք։ Ինքն առաջարկում էր դա, մենք ասում էինք, որ «չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը»։ Պրոցեսը շահավետ էր մեզ համար, բայց առաջին օրից ես չէի կասկածում, որ հնարավորություն ենք ունենալու քննարկումները բերել մեզ համար ընդունելի տարբերակի։ Ինչո՞ւ եմ համոզված եղել, որովհետև այդ ընթացքում Ալիևն այնուամենայնիվ ստանում էր 6 շրջանը, մոտիվացիան կար, որովհետև ինքը ստանալու բան ուներ», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Քոչարյանը։

Azatutyun

17 Feb, 09:05


Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը

Ադրբեջանական «Թրենդ»-ը նշում է, որ դատարանն այսօր շարունակում է ընթերցել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Մեղադրանքի ծավալն այնքան մեծ է, որ մեղադրող դատախազը չի հասցրել ընթերցումն ավարտել նախորդ՝ փետրվարի 13-ի նիստին։

Azatutyun

17 Feb, 06:47


Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է Սաուդյան Արաբիա

Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները այս շաբաթ ժամանում են Սաուդյան Արաբիա՝ քննարկելու ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպումը։

Azatutyun

14 Feb, 15:46


ԱՄՆ-ն կարող է Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառի, եթե ՌԴ նախագահը չհամաձայնի Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրին, որը կերաշխավորի Կիևի երկարաժամկետ անկախությունը, The Wall Street Journal-ին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը

Վենսն ասել է, որ Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու տարբերակը դեռ «մնում է սեղանին», եթե Մոսկվան չկարողանա բարեխղճորեն բանակցություններ վարել։

ԱՄՆ փոխնախագահը The Wall Street Journal-ի հետ հարցազրույցում ասել է, որ «կարող է բանակցություններից գործարք կնքվի, որը կցնցի շատերին»։

Azatutyun

14 Feb, 15:45


Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում.

• «Նեմեսիս 2» ծրագրելու մեղադրանք՝ Ռուբեն Վարդանյանին:

• Ուկրաինայի շուրջ հնարավոր բանակցությունները. ինչ սպասել Մյունխենի համաժողովից։

• Անօդաչուն հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանին:

• Ի՞նչ են քննարկել Գրիգորյանն ու Մուստաֆաևը:

• Գյումրին ղեկավարել ցանկացողների պակաս չկա. առնվազն 10 թեկնածու կա:

• Ինչո՞ւ է մեծացել կանխիկի ծավալը:

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

Azatutyun

14 Feb, 14:26


ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները օնլայն աշխատանքային հանդիպում են անցկացրել

«Կողմերը քննարկել են սահմանազատման համալիր աշխատանքների անցկացման համար անհրաժեշտ ուղեցույցների նախագծերը, ինչպես նաև մտքեր են փոխանակել Հանձնաժողովների հաջորդ առկա ձևաչափով հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ»,-հայտնում են ԱԳՆ-ից:

Azatutyun

14 Feb, 13:57


Մոսկվայի պնդմամբ՝ Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացման հարցում իր և Թեհրանի մոտեցումները սկզբունքորեն նույնն են

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի
խոսքով՝ Թեհրանն ու Մոսկվան իրենց այդ դիրքորոշումը վերահաստատել են 2025 թվականի հունվարին ռուս-իրանական ռազմավարական գործընկերության պայմանագրում։

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին անցած շաբաթ հայտարարել էր, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին:

Azatutyun

14 Feb, 13:49


Զելենսկին պատրաստ է ՌԴ-ի հետ ուղիղ բանակցությունների՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ընդհանուր դիրքորոշման հասնելուց հետո

«Եթե նրանք մեզ կոնկրետ պատասխաններ տան մեր կոնկրետ հարցերին և ընդհանուր ըմբռնում լինի Պուտինի հետ կապված, ապա մենք պատրաստ կլինենք խոսել ռուսների հետ», - հայտարարել է Ուկրաինայի ղեկավարը։

Azatutyun

14 Feb, 12:49


Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպումներ է ունեցել Իտալիայի և Շվեդիայի պաշտպանության նախարարների հետ Գերմանիայում, որտեղ ընթանում է Մյունխենի անվտանգության համաժողովը:

Azatutyun

14 Feb, 12:40


Հակառակ Ադրբեջանի պնդումների՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի և այլ անկախ մարմինների զեկույցները փաստացի վկայում են, որ շրջակա միջավայրին հասցված վերջին տարիների վնասի պատասխանատուն հենց Ադրբեջանն է, հայտարարում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը:

Azatutyun

14 Feb, 11:57


Կոշտան ու Փաշինյանը ԵՄ-ՀՀ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր են քննարկել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ-ի հետ բազմակողմ կապերի ընդլայնումն ու զարգացումը:

Մանրամասներն 👉այստեղ

Azatutyun

14 Feb, 10:52


Աֆղանստանի քաղաքացին խոստովանել է, որ միտումնավոր կերպով մխրճվել է Մյունխենում բազմության մեջ, հայտնում է Մյունխենի դատախազը, նշելով․ «Ես շատ զգույշ եմ հապճեպ դատողություններ անելուց, բայց հիմնվելով այն ամենի վրա, ինչ մենք այս պահին գիտենք, ես կհամարձակվեի խոսել հանցագործության իսլամիստական շարժառիթների մասին»։

Azatutyun

14 Feb, 10:14


Սարգիս Խանդանյանն Ազգային ժողովի անունից աջակցություն է հայտնել Ուկրաինայի Գերագույն ռադայի անդամներին

ԱԺ իշխանական պատգամավորը Կիևում է՝ մասնակցելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի աշխատանքներին: Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի հետ առանձնազրույցում Խանդանյանը շեշտել է միջխորհրդարանական հարթակներում համատեղ գործելու կարևորությունը:

Azatutyun

14 Feb, 08:54


Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանին. Զելենսկի

«Ատոմակայանի սարկոֆագը վնասվել է։ Հրդեհը մարվել է։ Ներկայումս ռադիացիոն ֆոնը չի բարձրացել, և դրան անընդհատ հետևում են», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ նշելով՝ նախնական գնահատականներով՝ վնասներն էական են:

Azatutyun

14 Feb, 06:28


Միայն Ուկրաինայի նախագահը կարող է խաղաղության մասին պայմանավորվել իր երկրի համար. Մակրոն

Ֆրանսիայի նախագահը նախազգուշացրել է, որ այն «խաղաղությունը, որը կապիտուլյացիա է», «վատ նորություն կլինի բոլորի համար», ներառյալ ԱՄՆ-ը:

🔸«Այս փուլում միակ հարցն այն է, թե արդյոք նախագահ Պուտինը պատրաստ է անկեղծորեն, կայուն և վստահության արժանի կերպով համաձայնել այդ հիմքի վրա հրադադարին։ Դրանից հետո ուկրաինացիները պետք է բանակցեն Ռուսաստանի հետ», - ասել է Մակրոնը:

Azatutyun

14 Feb, 04:50


ԱՄՆ պետքարտուղարին Մյունխեն տեղափոխող ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Վաշինգտոն


Նշվում է, թե պատճառը մեխանիկական անսարքությունն է:

🔶 Ռուբիոն Գերմանիա և Մերձավոր Արևելք իր ուղևորությունը կշարունակի մեկ այլ օդանավով:

Azatutyun

13 Feb, 19:20


🔎«Ազատությունն» այսօր պատմեց՝ ինչպես են, ըստ իշխող ուժի, ադրբեջանական բեռներն անցնելու հայկական տարածքով։ Կստուգվեն, թե ոչ՝ ՔՊ-ից դեռ չեն գաղտնազերծում

🔸 Փոխարենը փակագծեր բացեց վարչապետը. 2019-ի հունիսին Ղարաբաղի հարցով բանակցությունների սեղանին կարգավորման փաստաթուղթ եղել է։ Նույն տարվա դեկտեմբերին, սակայն, Փաշինյանը հակառակն էր պնդում

🔸 Աշխարհը քննարկում է Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը՝ Ուկրաինայի շուրջ։ Կիևից ու Եվրոպայից արձագանքում են՝ առանց մեզ հարցը չի լուծվի

🔸Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել միջազգային արբիտրաժային դատարան։ Բաքուն Հայաստանից պահանջում է փոխհատուցում բնության ոչնչացման համար:

🔸Երևանում կառավարությունն ընդլայնեց հայտարարագրումից հետո տրվող «սոցիալական կրեդիտների» շրջանակը. կան նաև այլ արտոնություններ

🔸 Մեծ աղմուկ հանած և այդպես էլ չկայացած համերգի հոնորարը Սնուփ Դոգը վերադարձրել է, միայն թե այն պետության դրամարկղ դեռ չի հասել։

🔸 Այսօր նշվում էր Տյառնընդառաջը. սիրո և լույսի տոնը «Ազատության» տեսախցիկը հասցրեց ֆիքսել

Azatutyun

13 Feb, 15:59


ՌԴ-ն ԱՄՆ-ին իր գլխավոր գործընկերն է համարում Ուկրաինայի հարցով բանակցություններում. Պեսկով

Հարցին, թե ինչպես է Կրեմլը տեսնում Ուկրաինայի դերը բանակցություններում, Դմիտրի Պեսկովն ասել է, որ «բանակցություններում Ուկրաինան անշուշտ կլինի»։

Azatutyun

13 Feb, 15:42


Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում.

• Բաքուն Երևանի դեմ հայց է ներկայացրել:

• Երևանը չի գաղտնազերծում ճանապարհի ինչ արտոնություններ է առաջարկում Բաքվին։

• Հարկային փոփոխությունների դեմ բողոքի ալիքը չի մարում:

• Թրամփը խոստանում է ավարտել ռուս-ուկրաինական պատերազմը:

• Մոլդովան փակում է «Ռուսական տունը»:

• Snoop Dogg-ը վերադարձրել է հոնորարը:

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

Azatutyun

13 Feb, 14:37


Մոլդովան ևս արգելեց «Ռուսական տան» գործունեությունը

Մոլդովայի դիվանագիտական գերատեսչությունը հայտնում է, որ նման քայլով Քիշնևը պատասխանում է ռուսական գրոհային անօդաչու թռչող սարքերով երկրի օդային տարածքը խախտելուն։

Ռուս-ադրբեջանական լարվածության ֆոնին անցած օրերին էլ Ադրբեջանի կառավարությունն արգելափակեց Բաքվում «Ռուսական տան» գործունեությունը։

Azatutyun

13 Feb, 14:11


Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ

Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-իրանական հարաբերությունների ներկայիս իրավիճակը և դրանց խորացման հեռանկարները։ Նախագահն իր հիացմունքն արտահայտեց պարոն դեսպանի՝ օրերս հրավիրած չափազանց բովանդակալից ասուլիսի վերաբերյալ,-ասված է Տեր-Պետրոսյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

Azatutyun

13 Feb, 14:03


Ուկրաինան հայտարարել է, որ չի ընդունի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կնքված որևէ համաձայնագիր առանց Կիևի

Զելենսկին կոչ է արել Եվրոպային նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Azatutyun

08 Feb, 12:35


Թրամփը ծրագրում է եկող շաբաթ հանդիպել Զելենսկուն և խոսել Պուտինի հետ

Այս մասին նա հայտնել է ուրբաթօրյա ասուլիսի ժամանակ: Դոնալդ Թրամփը ճշգրտել է, որ ինքը չի գնալու Ուկրաինա, իսկ Վլադիմիր Զելենսկու վաշինգտոնյան հնարավոր այցի մասին առայժմ չի հաղորդվել։

Azatutyun

08 Feb, 11:56


Այսօրվանից Բալթյան երեք երկրները՝ Էստոնիան, Լատվիան և Լիտվան, անջատվում են ռուսական էներգահամակարգից. AP

Փետրվարի 9-ի երեկոյան արդեն այս երեք երկրները կմիանան Եվրոպական էներգամատակարարման ցանցին՝ Լեհաստանի միջոցով։

Azatutyun

08 Feb, 11:09


🎖️«Հայաստանը միշտ իմ սրտում կլինի». Պատվո շքանշան՝ Թյորնբորն Յագլանդին

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է ՀՀ Պատվո շքանշանով։

Հանդիպմանը Միրզոյանն ու Յագլանդը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Azatutyun

08 Feb, 08:19


🔸Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել սկեսրայրի հետ

Մանրամասներն՝
👉 այստեղ

Azatutyun

08 Feb, 06:38


🔸Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան. ՊՆ

Azatutyun

08 Feb, 06:36


🔻4 բնակիչ հոսպիտալացվել է. Լոռու մարզպետը ՀԺ-ին ասել է, որ նախնական տեղեկություններով՝ բնակիչներից մեկը չի կարողացել դուրս գալ։

Նախնական տվյալներով՝ շենքում փաստացի բնակվել է 32 հոգի։

Azatutyun

08 Feb, 06:29


🔻Հրդեհ Ստեփանավանում. 27 բնակիչ տարհանվել է. ՆԳՆ

Այսօր ժամը 04։42-ին հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում։

Փրկարարները շենքից տարհանել են 27 բնակչի։
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

Azatutyun

07 Feb, 18:59


🔎«Ազատությունն» այսօր պատմեց` ինչ է կատարվում Զանգեզուրի կոմբինատում, ուր մեկ շաբաթից ավելի է՝ գործադուլ է՝ աշխատավարձի բարձրացման պահանջով

🔸Եվ թե ինչու էր ոստիկանությունը գործադուլավորների հետ բանակցելու գնացել

🔸 «Անմխիթար լուսանկա՞ր», թե՞ «կարևոր շփում». հակադիր կարծիքներ են հնչում Փաշինյան-Վենս հանդիպման միակ ֆոտոյի մասին

🔸«Ադրբեջանում հայ գերիների հանդեպ վատ վերաբերմունք կա»՝ իրավապաշտպանն է ասում

🔸Քաղաքապետարանը տրանսպորտի թանկացումը բոյկոտողներին տուգանելու ձև է փնտրում

🔸Խաղաղության մասին խոսակցությունների ֆոնին՝ ռուս-ուկրաինական ճակատում կրկին թեժ մարտեր են. ռուսական ԱԹՍ-ները Կիևին են հարվածել, Ուկրաինան էլ կրկի առաջխաղացում ունի Կուրսկում

🔸Իրանում ամեն երկու օրը մեկ մի կին է սպանվում, հիմնականում հոր, եղբոր կամ ամուսնու կողմից: Ինչու

🔸Այս օրերին 10 րոպեն մեկ ցնցվում է Հունաստանի Սանտորինի կղզին. այստեղ արտակարգ դրություն է՝ հարյուրավոր երկրաշարժերի պատճառով

Azatutyun

07 Feb, 17:45


Հայ-ադրբեջանական հանձնաժողովների հանդիպում՝ գերիների, անհայտ կորած անձանց հարցերով

Հայ-ադրբեջանական սահմանին այսօր տեղի է ունեցել Հայաստանի գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը:

Այս մասին հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը:

Կոնկրետ արդյունքի մասին հաղորդվում է մեկ բան՝ պայմանավորվել են շարունակել քննարկումները:

Azatutyun

07 Feb, 15:49


Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում.

• Պղնձամոլիբդենայինի 8 աշխատակից է զրկվել աշխատանքից:
• Փաշինյան-Վենս «ճանաչողական» հանդիպում։
• Բաքվում դատավարությունները շարունակվում են:
• 5.5 տարվա ազատազրկում՝ Ջալալ Հարությունյանին:
• Քաղաքապետարանը բոյկոտի դեմ միջոցներ է փնտրում:
• Ռուս-ուկրաինական պատերազմում ակտիվ գործողություններ են:

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

Azatutyun

07 Feb, 14:10


Ջալալ Հարությունյանը դատապարտվեց հինգ ու կես տարվա ազատազրկման

Azatutyun

07 Feb, 13:45


«Պայքարը շարունակվում է, ես որևէ խնդիր չեմ տեսնում». Գործադուլը համակարգող խորհրդի անդամ

«Հաշվի առնելով տնօրինության՝ անվերջ սպառնալիքների մեթոդաբանությունը, մեզ համար սա կանխատեսելի քայլ էր, որին մենք պատրաստված էինք»,- «Ազատության» հետ զրույցում ասաց րոպեներ առաջ աշխատանքից ազատված Վահե Մխիթարյանը:

Նա Պղնձամոլիբդենայինում գործադուլը համակարգող խորհրդի անդամներից է:

Azatutyun

07 Feb, 11:18


Խամենեի. Ամերիկայի հետ բանակցությունները «խելացի, իմաստուն, պատվաբեր չեն»

Իրանի գերագույն առաջնորդը հավելել է՝ «նման կառավարության հետ որևէ բանակցություն չպետք է լինի», միաժամանակ ձեռնպահ է մնացել ուղիղ հանձնարարել պաշտոնյաներին հրաժարվել Վաշինգտոնի հետ շփումներից։

Azatutyun

07 Feb, 11:11


Պուտինը մտադիր չէ հայտարարությամբ հանդես գալ ադրբեջանական օդանավի կործանման հարցով. Պեսկով

Բաքուն դժգոհ է, որ Ռուսաստանը մինչ օրս չի ընդունել իր մեղսակցությունը անցած տարեվերջին Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի վթարի հարցով: Մոսկվան չի կատարել Ադրբեջանի նախագահի պահանջները՝ չի պատժել մեղավորներին ու չի փոխհատուցել վնասները։

Azatutyun

07 Feb, 08:21


Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնել է Նորվեգիա:


ԱԳՆ փոխանցմամբ՝ Օսլոյում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը, կայացել է Արարատ Միրզոյանի և Նորվեգիայի ԱԳ նախարար Բարթ Էյդենի առանձնազրույցը։

Azatutyun

07 Feb, 07:51


ՌԴ դատախազությունը «անցանկալի» կազմակերպություն է ճանաչել The Barents Observer-ը

Ն
որվեգական The Independent Barents Observer-ը «նման անունով առցանց թերթի սեփականատեր է»։

Independent Barents Observer-ը, ըստ հաղորդագրության, «ակտիվորեն ներգրավված է Ռուսաստանի դեմ տեղեկատվական հարձակումներում»:

Azatutyun

03 Feb, 20:28


Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատան առջև ամերիկահայ երիտասարդները Փաշինյանին դիմավորել են «Ժողովրդավարությունը շեղվել է իր ուղուց», «Փախստականները մոռացված են», «Արցախին դավաճանել են» գրությամբ պաստառներով:

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետը զուգահեռաբար կարճ տեսանյութ է հրապարակել ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ դեսպանատան ներսում կայացած «կարևոր հանդիպումից»:

Azatutyun

03 Feb, 19:27


🔎«Ազատությունն» այսօր պատմեց՝ ով է Մոսկովյան բնակելի համալիրում պայթյունի հետևանքով սպանված Արմեն Սարկիսյանը և ինչ է հայտնի նրա ղեկավարած «Արբատ» գումարտակի մասին

🔸 Երևանում տրանսպորտի թանկացման դեմ բողոքը չի մարում. «Ազատություն»-ը թանկացումից հետո առաջին աշխատանքային օրը մայրաքաղաքում ուղևորների երկու խմբի հանդիպեց՝ վճարողներ ու չվճարողներ։

🔸 Գործադուլ և քվեատուփեր էլ Քաջարանում են. պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կեսից ավելին «այո» է ասել աշխատավարձերի բարձրացման և աշխատանքային պայմանները բարելավելու պահանջին, սպասվում է հանդիպում տնօրինության հետ

🔸Բողոքում են նաև Շիրակի մարզում. այս անգամ մսավաճառներն են դժգոհ. սպանդանոց չկա, բայց տուգանում են

🔸 Վիրուսների նոր ալիք է Հայաստանում. Նախարարությունը համաճարակային իրավիճակը լարված չի գնահատում, չնայած մանկական կլինիկաները արդեն ծանրաբեռնված են։ Մինչ այդ մասնագետները կրկին պատվաստվել են խորհուրդ տալիս

🔸 Լոս Անջելեսում 67-րդ անգամ «Գրեմմի» բաժանեցին․ Շակիրան միգրանտ «քույրերին ու եղբայրներին դիմեց», Բեյոնսեն հրշեջներին շնորհակալություն ասաց, Քանյե Ուեսթն ու ընկերուհին սկանդալի կենտրոնում հայտնվեցին, իսկ Թեյլոր Սվիֆթին ոչ մի արձանիկ այս տարի չհասավ։

Azatutyun

03 Feb, 15:59


2448 «այո» . պղնձամոլիբդենաին կոմբինատի աշխատակիցների կեսից ավելին կողմ է քվեարկել աշխատանքային պայմանների բարելավմանը

Կոմբինատում, ըստ ընկերության պաշտոնական տվյալների, աշխատում է ավելի քան 4 հազար 600 մարդ։

Azatutyun

03 Feb, 15:35


Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում.

• Ո՞ւր է տանում «Արբատ» գումարտակի հիմնադրի սպանության հետքը:
• Տրանսպորտի թանկացման դեմ բողոքը շարունակվում է։
• Արդեն 4-րդ օրը գործադուլ անող Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի աշխատակիցները կհանդիպեն տնօրենի հետ:
• Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում է:
• Սպանդանոց չկա. Շիրակի մսավաճառները բողոքում են:
• Մանկական կլինիկաները ծանրաբեռնված են:

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

Azatutyun

03 Feb, 14:47


Երեկոյան ժամը 6-ին մոտ քվեարկությունն ավարտվեց և սկսվեց ձայների հաշվարկը։ Պղնձադամոլիբդենային կոմբինատից փոխանցեցին՝ իրենց դիրքորոշումը կհայտնեն իրավական գործընթացի ավարտից հետո: Կառավարությունը, որը Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո կոմբինատի 22 տոկոսի սեփականատերն է, առայժմ չի արձագանքել արդնե 4 օր շարունակվող գործադուլին և աշխատողների պահանջներին։

Կոմբինատի անվտանգությունն, ի դեպ, չի թույլատրել «Ազատությանը» նկարահանել հաշվարկը, իսկ մեր թղթակցին կոպիտ կերպով հեռացրել են տարածքից:

Azatutyun

03 Feb, 14:41


Ռուսաստանի իշխանությունները Պուտին-Թրամփ հանդիպման վայր են դիտարկում Սաուդյան Արաբիան կամ ԱՄԷ-ն

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է վերջ տալ Ուկրաինայում պատերազմին և այդ նպատակին հասնելու համար պատրաստ է թե՛ հեռախոսազրույց ունենալ, թե՛ հանդիպել Պուտինի հետ։ Կրեմլը ևս հայտարարել է Թրամփի հետ շփումների պատրաստակամության մասին։

Azatutyun

03 Feb, 13:41


Վրաստանի իշխանություններն օրենսդրական փոփոխությամբ առաջարկում են սահմանափակել ցույցերը, մասնավորապես նոր պատժաչափեր սահմանել։ Այս մասին այսօր հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն։

Նոր օրենքի նախագծով առաջարկվում է մանր խուլիգանության համար, որի համար ոստիկանությունը պարբերաբար հավաքների ժամանակ բերման է ենթարկում ցուցարարներին, ավելի բարձր տուգանք սահմանել, վարչական կալանքի ժամկետն էլ դարձնել 60 օր ներկայիս 15-ի փոխարեն։

Azatutyun

03 Feb, 11:50


Քվեատուփեր՝ Քաջարանում. Զանգեզուրի կոմբինատի աշխատակիցների քվեարկությունը շարունակվում է

Պղնձամոլիբդենային կոմբինատի պատմության մեջ առաջին անգամ գործադուլի դուրս եկած աշխատակիցները փակ, գաղտնի քվեարկություն են կազմակերպել՝ ցույց տալու, որ տնօրինությունը մոլորեցնում է հանրությանը, երբ պնդում է, թե կոմբինատի աշխատակիցների ընդամենը 7-8 տոկոսն է պահանջում աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։

«Աջակցու՞մ եք աշխատավարձի բարձրացման և աշխատանքային պայմանների բարելավման պահանջով կազմակերպված գործադուլին» վերտառությամբ քվեաթերթիկը լրացրել և քվեատուփն է նետել մոտ 2000 աշխատակից, իսկ կոմբինատում, ըստ ընկերության պաշտոնական տվյալների, աշխատում է ավելի քան 4 հազար 600 մարդ։

Մանրամասներն 👉 այստեղ

Azatutyun

03 Feb, 11:26


Ադրբեջանի իրավապահները պնդում են՝ երկրում նախապատրաստվող ահաբեկչություն են չեզոքացրել

Հաղորդվում է, որ խմբավորման 8 անդամ սպանվել է զինված դիմադրության ընթացքում, 6 անձ էլ ձերբակալվել է, հատուկ գործողությունների ընթացքում վիրավորվել է մեկ ուժային։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ խմբավորումը, որի անդամները Ադրբեջանի քաղաքացիներ են, ահաբեկչություն է նախապատրաստել և այդ նպատակով Խիլ, Ջիբիր և Յասաբ գյուղերի շրջակայքում գտնվող անտառներում ստորգետնյա ապաստարաններ են ստեղծել՝ զենք-զինամթերքով հագեցած։

Azatutyun

03 Feb, 11:16


ՀՀ ՊՆ հոսպիտալը Գերմանիայում՝ ԱՄՆ ռազմաբազայում, մասնակցում է «Համատեղ լուծում-2025»-ին

ՊՆ-ից հաղորդում են, որ սա ՀՀ-ԱՄՆ երկկողմ փոխգործակցության շրջանակում է:

Azatutyun

03 Feb, 10:41


ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Արմեն Սարկիսյանը մահացել է հիվանդանոցում։

Azatutyun

03 Feb, 10:37


Ռուսական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Արմեն Սարկիսյանը կլինիկական մահ է տարել, միացվել արհեստական շնչառության ապարատին։

Azatutyun

03 Feb, 10:17


Վարչապետ Փաշինյանի Վաշինգտոն այցին ընդառաջ ՀՀ դեսպանատան պատին երիտասարդները պաստառ են փակցրել՝ «Փաշինյանը հուսախաբ արեց հայերին» գրությամբ։

Azatutyun

03 Feb, 08:30


Նախնական տեղեկություններով՝ մոսկովյան բնակելի համալիրում պայթյունի հետևանքով տուժածների թվում է Ուկրաինայում հետախուզվող Արմեն Սարկիսյանը

Նա ղեկավարել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիան, հիմնել «Արբատ» կամավորական գումարտակը։

Ըստ ռուսական լրատվամիջոցների նա վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծանր է։

Azatutyun

03 Feb, 07:49


Մետրոպոլիտենում խուլիգանության կասկածանքով օտարերկրյա հինգ քաղաքացի ձերբակալվել է Բագրատաշենի սահմանային անցակետը հատելիս. ՆԳՆ

Ըստ հաղորդագրության՝ Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» և «Հանրապետության հրապարակ» կայարանների միջակայքում` բաց հատվածում, դիմակավորված անձինք ներկ են փչել գնացքի վագոնների վրա, քարեր նետել գնացքի ուղղությամբ և թույլ չեն տվել, որ այն շարժվի:

Azatutyun

03 Feb, 07:30


Առնվազն 1 մարդ է զոհվել, ևս 4-ը տուժել
Մոսկվայի
"Алые паруса" բնակելի համալիրի առաջին հարկում տեղի ունեցած պայթյունից. հարուցվել է Քրեական գործ

Azatutyun

31 Jan, 18:24


🔎«Ազատությունն» այսօր պատմեց.

🔸 Ցեղասպանության ժխտման մեղադրանքներից մինչև Բաքվին ուղված անպատասխան առաջարկներ. Հայաստանի վարչապետի հերթական ասուլիսն էր այսօր

🔸 Աղմկոտ քննարկմամբ ընդունվեց մեկ երթի համար 150 դրամ սակագինը. ավագանու վեճին կարմիրբերետավորները խառնվեցին

🔸 Քաղաքային իշխանություններից բացի հետքայլ կատարեցին նաև կառավարությունից. հայտարարագրման վերջնաժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը

🔸 Ովքե՞ր էին Երևանի կենտրոնում ադրբեջաներեն «Ղարաբաղ ջան» երգում. ԱԱԾ-ն բարձրացրած աղմուկից 12 ժամ անց պարզաբանեց

🔸 ԱՄՆ պատմության ամենաաղետալի ավիավթարի վերաբերյալ հարցերն են շատ. դեպքի վայր չայցելած Թրամփը նախկիններին է մեղադրում, նախկիններից էլ արձագանքել են՝ «մարդիկ սգում են, Թրամփը ստում է»

Azatutyun

31 Jan, 17:40


«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2024» մրցույթի հաղթողները պարգևատրվել են


🔸«Լավագույն երեք մարզիկ» անվանակարգում հաղթող են ճանաչվել հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ծանրորդ Վարազդատ Լալայանը:

🔸«Լավագույն կին մարզիկ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը:

Azatutyun

31 Jan, 15:29


Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում.

• Անխոչընդոտ, բայց Հայաստանի իրավազորության ներքո. ի՞նչ է Հայաստանն առաջարկել Ադրբեջանին:
• Ընդդիմությանն անհանգստացրել է վարչապետի հայտարարությունը։
• Ավագանու վեճին կարմիրբերետավորներն են խառնվել:
• Իշխանությունը հետքայլ է անում:
• Ովքե՞ր են Երևանի կենտրոնում ադրբեջաներեն «Ղարաբաղ ջան» երգողները:
• Վաշինգտոնում ավիավթարի պատճառը դեռ չի հաղորդվում:

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

Azatutyun

31 Jan, 15:20


ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմեր ստեղծելուց ու տարածելուց

Սոցիալական ցանցերում տարածվում է տարիներ առաջ թողարկված ֆիլմից մի հատված, որտեղ ներկայացվում են իբր գործող զինվորականների մասնակցությամբ խիստ դատապարտելի, իրականության և բանակի հետ աղերս չունեցող տեսարաններ, հայտնում են ՊՆ-ից:

💬«Նմանօրինակ ֆիլմերն ու սերիալները չեն արտացոլում զինված ուժերում գործող միջանձնային և կանոնագրքային հարաբերությունները»։

Azatutyun

31 Jan, 13:48


Թբիլիսիի դատարանը ևս 3 ամսով երկարաձգեց ադրբեջանցի լրագրողի կալանքը

Դատարանը մերժել է գրավի դիմաց փոխել Աֆղան Սադիգովի խափանման միջոցը։ Անցած շաբաթներին ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է վրացական իշխանություններին Սադիգովին չարտահանձնել Ադրբեջան քանի դեռ չկա վերջնական վճիռ նրա դեմ հարուցված քրեական գործով:

Azatutyun

31 Jan, 12:43


Կուրսկից հյուսիսկորեական զորքերը դուրս են բերվել առաջնագծից կորուստների պատճառով. New York Times

Լրատվամիջոցի աղբյուրները նշել են, որ հյուսիսկորեացի զինվորականներին ռազմաճակատում չեն նկատել մոտ երկու շաբաթ, ենթադրելով, որ նրանք կարող են վերադառնալ լրացուցիչ մարզումներից հետո։

Azatutyun

31 Jan, 12:00


Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները

Հայաստանից մասնակցում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ Ադրբեջանից վարչապետ Ալի Ասադովը: Բաքուն նիստին հայտնել է, որ բեռնափոխադրումների ծավալներն աճում են կայուն տեմպերով:

Azatutyun

31 Jan, 11:55


Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի վերջնական ընտրությունը ձգձգվում է. ՀՖՖ

«ՀՖՖ-ն շարունակում է ինտենսիվ բանակցությունները մի քանի թեկնածուների հետ։ Թեկնածուներից յուրաքանչյուրի հետ ընթանում են անհատական բանակցություններ և հարցազրույցներ, որոնցով պայմանավորված՝ գլխավոր մարզչի վերջնական ընտրությունը ձգձգվում է»,-ասված է ֆեդերացիայի հայտարարությունում։

Հավաքականն առանց գլխավոր մարզչի է նախորդ տարվա հոկտեմբերից։

Azatutyun

31 Jan, 10:50


Հայտարարագրման ժամկետը տեղափոխվեց նոյեմբերի 1-ին

🔸Ասուլիսի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Azatutyun

31 Jan, 10:36


Այլևս բանավիճելու իմաստ չկա. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև «Ազատության» ռեպորտաժին, որում ներկայացված են ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթեր, որոնք վկայում են՝ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ` Մեղրին Ղարաբաղի դիմաց։

Վարչապետը, մեջբերելով այս բացահայտումները, շեշտեց, որ նախկին երեք նախագահների հետ այլևս բանավիճելու իմաստ չկա:

Azatutyun

31 Jan, 10:21


Փաշինյանը՝ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի ու Մինսկի խմբի լուծարման մասին

«Համաձայն ենք այն լուծարելուն հետևյալ հիմնավորմամբ՝ եթե չկա կոնֆլիկտ, կոնֆլիկտի սպասարկմամբ զբաղվող ֆորմատի իմաստը ո՞րն է, բայց մենք ուզում ենք համոզվել, որ Մինսկի խմբի համանախագահության լուծարումն Ադրբեջանի համար էլ է նույն բանը նշանակում, և ոչ թե Ադրբեջանի մղումն այն է, որ Մինսկի խումբը լուծարենք և նոր կոնֆլիկտ սկսենք»,-հայտարարեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ Արևմտյան Ադրբեջան խոսույթը Հայաստանի տարածքներին ամբողջականության նկատմամբ ուղիղ ոտնձգություն է։

Azatutyun

31 Jan, 09:57


ԵԱՀԿ Մինսկի խումբը ենթակա է լուծարման. Զախարովա

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պնդելով, որ կառույցը փաստացի չի գործում 2022-ի փետրվարից։

👉Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաքվին առաջարկել էր լուծարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատով օժտված միակ մարմինը՝ Մինսկի խումբը։ Փաշինյանի այս առաջարկը որպես նախապայման հենց Բաքուն է մշտապես առաջ քաշել։

Azatutyun

31 Jan, 09:51


Փաշինյանը՝ ցեղասպանության ժխտման մասին

«Ցեղասպանության ժխտումը կամ ուրացումը Հայաստանում քրեական հանցագործություն է։ Ցեղասպանության փաստը անքննելի է և անժխտելի»։

💬«Խոսքը լրիվ ուրիշ բանի մասին է, որ Ցեղասպանությունը արդյոք մեզ չետք է դրդի որ մենք մի հատ էլ անդրադառնանք աշխարահը ընկալելու մեր բանաձևերին։ Մենք կարող է իրողությունները դարասկզբին էլ, դարի կեսերին էլ, դարավերջին էլ, էսօր էլ, ճշգրիտ չենք ընկալում։ Կարող է, մենք չափից ավելի մեծ հույս ենք դնում արտաքին ինչ-որ քաջալերումներին և խրախուսումներում, կարող է լավ չենք հաշվարկում, էդ ազդակաների նկատմամաբ մեր վերաբերմունքը»,-հայտարարեց վարչապետ Փաշինյանը։

Azatutyun

31 Jan, 09:35


Դեմ չենք անխոչընդոտ հաղորդակցությանը, բայց անխոչընդոտ չի նշանակում ՀՀ իրավազորության շրջանցումով. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում դեռևս երկու կետեր մնում են չհամաձայնեցված, ասուլիսին ասաց վարչապետը՝ հավելելով, որ Երևանն առաջարկել է լուծումներ երկուսի ուղղությամբ էլ:

💬«Մենք կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին, լուծում ենք առաջարկել, որով առաջարկում ենք, որ Ադրբեջանի արևտյան շրջաններից լինի երկաթուղայի բեռնատար հաղորդակցություն Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և հակառակը, բայց նույն սկզբունքով Երասխից Մեղրի: Առաջինը պարզ է՝ Հայաստանի տարածքով», - նշեց Փաշինյանը:

Azatutyun

31 Jan, 09:14


Փաշինյանը վստահեցնում է՝ համընդհանուր հայտարարագրումը չի կարող լրացուցիչ հարկային բեռ դառնալ

Վարչապետը նշեց, որ եկամուտների համընդհանուր հայտարագրման համակարգում չի նախատեսվում ՀՀ որևէ օրենսդրության կամ դրույքաչափի փոփոխություն:

«Նույնիսկ նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացին կարող է հետ ստանալ տարեկան 100,000 դրամ», - ասաց նա:

Հետևեք Փաշինյանի ասուլիսն «Ազատության» ուղիղ եթերում

Azatutyun

31 Jan, 09:00


Կարմիրբերետավորները նիստերի դահլիճից ուժով հեռացրին «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին

Azatutyun

31 Jan, 07:30


Տեսանյութում պատկերված անձինք Իրանի քաղաքացիներ են. ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է տարածել երեկ երեկոյան համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսանյութի վերաբերյալ, որում մի քանի տղամարդիկ Երևանի Հանրապետության հրապարակում «Ղարաբաղի մասին» երգ են կատարում:

ԱԱԾ-ն հայտնել է, որ տեսանյութում պատկերված անձինք Իրանի քաղաքացիներ են՝ Նադեր Ղաֆարին, Համեդ Ազիզի Մալեկին, Մեհդի Մոհամմադին, Բեհզադ Ղաֆարի Շաբանլոուն, Միլադ Ղահրամանիաֆշարը:

Այս անձինք, ըստ ԱԱԾ հաղորդագրության, Հայաստանում են գտնվել 2024թ. դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 3-ը:

Azatutyun

31 Jan, 07:03


«Ձեր քուչի մակարդակի բազարները էս դահլիճից դուրս կտանեք». հրմշտոց, լարված իրավիճակ ավագանու նիստին

«Ով ունի սառույցի կարիք, մի հատ դուրս եկեք, սառույց դրեք գլխներիդ հանգստացեք»,- հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դուրս հրավիրելով «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամին։

Azatutyun

30 Jan, 19:39


🔎«Ազատությունն» այսօր պատմեց.

🔸Մեղրիի շուրջ.
Ով, երբ և ինչ է բանակցել՝ ըստ Պետդեպի փաստաթղթերի

🔸ԱԺ-ում անհետ կորածների հարազատների հետ փակ քննարկում էր, ինչ են փոխանցել հարազատներին

🔸Երևանում էին Վրաստանի վարչապետն ու ԱԳ նախարարը, վերջինիս հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց. «կառուցողական առաջարկներ են արել Բաքվին»

🔸Հանրային տրանսպորտում փետրվարի 1-ից ովքե՞ր են հսկողություն իրականացնելու և ի՞նչ գործառույթներ են նրանք ունենալու

🔸Ի՞նչ հաշվարկ են արել. առևտրականները կրկին ակցիա
էին անում ու զգուշացնում՝ շրջանառության հարկի բարձրացումը բիզնեսներ է փակում

🔸Իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքը հաղթել է դատախազությանը. Երևանի սրտում գտնվող
«Սիլ Պլազա»-ի շենքը կմնա Սուքիասյաններին

🔸Վաշինգտոնում ինքնաթիռի ու ռազմական ուղղաթիռի բախման հետևանքով հայտնաբերվել է 30 դի

🔸 Ըստ Թրամփի հրամանի՝ Նահանգներում ծնված երեխան չի ստանա քաղաքացիություն, եթե նրա ո՛չ մայրը, ո՛չ հայրը այդ երկրի քաղաքացի կամ օրինական մշտական բնակվող չեն. ինչ արգելք է սա։

Azatutyun

30 Jan, 18:30


«Խորապես վշտացած եմ Վաշինգտոնում ինքնաթիռի ու ուղղաթիռի բախումից։ Հայաստանի անունից իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Միացյալ Նահանգների կառավարությանն ու ժողովրդին»,-գրել է վարչապետ Փաշինյանը։

Azatutyun

30 Jan, 17:39


Պենտագոնը հրահանգել է դադարեցնել ռազմական ուղղաթիռների թռիչքները

Այս ստորաբաժանմանն էր պատկանում մարդատար օդանավի հետ բախված ռազմական ուղղաթիռը:
ԱՄՆ պաշտպանության նախարարն ասել է, որ դադարը 48 ժամով է, որպեսզի վերլուծեն, թե ինչ է տեղի ունեցել։ Նա ասել է, որ ուղղաթիռում գտնվել են փորձառու զինվորականներ, նրանք երեքն էլ անցել են գիշերային թռիչքների ամենամյա ուսուցում և նաև ունեցել են գիշերային տեսողության սարքեր։

Azatutyun

30 Jan, 15:47


Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում.

• Երևանում Փաշինյանն ընդունեց Կոբախիձեին:
• ԵՄ դիտորդները կշարունակեն առաքելությունը։
• Անհետ կորած զինծառայողների հարազատներն ԱԺ-ում էին:
• «Գռզո պլազա»-ն հաղթել է դատախազությանը
• Առևտրականները բողոքում են շրջանառության հարկից :
• Վաշինգտոնի Ռեյգանի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռը բախվել է ուղղաթիռին:

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

Azatutyun

30 Jan, 14:11


Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը:

Azatutyun

30 Jan, 11:08


Ոստիկանությունը երեք ցուցարարի է բերման ենթարկել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար, հայտնում են գերատեսչությունից

Ոստիկանություն տարված քաղաքացիները գործադիրի շենքի առջև բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով գերիների ազատ արձակում:

Azatutyun

30 Jan, 09:39


Անհետ կորած զինվորների մի քանի տասնյակ ծնողներ խորհրդարանում կմասնակցեն փակ քննարկմանը

ԱԺ նիստերի դահլիճում են ընդդիմադիր պատգամավորները, ԱԱԾ տնօրենը, գլխավոր դատախազը, մարդու իրավունքների պաշտպանը, պաշտպանության փոխնախարարը։ Նիստը վարում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Azatutyun

30 Jan, 09:12


ԱՄՆ-ում, ըստ ԶԼՄ-ների, ավիավթարի ուղևորների թվում են եղել նաև գեղասահքի Ռուսաստանի չեմպիոններ Վադիմ Նաումովը և Եվգենիա Շիշկովան

Azatutyun

30 Jan, 08:23


Ռուսական հարվածներ Սումիին, կան զոհեր և վիրավորներ

«Դա սարսափելի ողբերգություն է, Ռուսաստանի սարսափելի հանցագործություն։ Շատ կարևոր է, որ աշխարհը չդադարեցնի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա այս ահաբեկչության պատճառով», - հայտարարել Է Ուկրաինայի նախագահը։

Azatutyun

30 Jan, 07:56


Հայտնաբերվել է առնվազն 18 մարմին. Վաշինգտոնի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռը բախվել է ուղղաթիռին

Ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի չորս անդամ: CBS News-ը հայտնել է, որ ներկա պահին հայտնաբերվել է առնվազն 18 մարմին։

«Ուղղաթիռը երկար ժամանակ ուղիղ դեպի ինքնաթիռն էր թռչում։ Գիշերը պարզ էր, ինքնաթիռի լույսերը վառվում էին, ինչո՞ւ ուղղաթիռը չի բարձրացել, իջել կամ շրջվել: Ինչո՞ւ կառավարման աշտարակը ուղղաթիռին չի ասել, թե ինչ պետք է անի, այլ ոչ թե հարցնի, թե տեսե՞լ են ինքնաթիռը»,- գրել Է ԱՄՆ նախագահը։

Azatutyun

30 Jan, 06:31


Վրաստանն ու Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը

Հայտարարել է Երևանում գտնվող Վրաստանի արտգործնախարարը, ով Հայաստանի արտգործնախարարին հրավիրեց Թբիլիսի։ Միրզոյանն ընդունեց հրավերը։

Արարատ Միրզոյանը վրաց գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց՝ Երևանը պատրաստ է վերջնականացնել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Azatutyun

30 Jan, 04:47


Սիրիայի փաստացի առաջնորդ Ահմեդ Ալ-Շարաան`անցումային շրջանի նախագահ

Շարաան նաև անցումային շրջանի համար ժամանակավոր օրենսդրական խորհուրդ ձևավորելու լիազորություն է ստացել, իսկ Սիրիայի Սահմանադրության գործնականությունը կասեցվել է:

Azatutyun

29 Jan, 18:54


🔎«Ազատությունն» այսօր պատմեց, որ ԵՄ դիտորդները ևս երկու տարի ՀՀ-Ադրբեջան սահմանին պարեկություն կանեն՝ Հայաստանի տարածքից. առաքելության մանդատն անփոփոխ է

🔸«Զանգեզուրի միջանցքի» մասին Ալիևի վերջին հայտարարությունն իշխանությունն ու ընդդիմությունն են մեկնաբանում. իհարկե, ոչ նույն կերպ

🔸Ո՞րն էր ի վերջո Աղազարյանի «մեղքը». փաստաբանն ասում է՝ պետական գաղտնիք հրապարակելու մասով ապացույց չգտան, կարող են կառչել «ոչխարների գործից»

🔸Ի՞նչ գնով են Երևանում մարդիկ տրանսպորտ նստում և ինչքանով կուզեին

🔸Վանաձորում իրավապաշտպաններն ահազանգում են՝ ոստիկանները բռնություն են գործադրել «ամենավերջին ձևերով»

🔸Քաղաքի նախկին ղեկավարն էլ այսօր ազատազրկվեց ու հայտարարեց՝ դատավորի «հուզական վիճակից երևում էր, որ կաշկանդված է»

🔸Զելենսկին Պուտինին է արձագանքել, ասում է՝ «Կրեմլը վախենում է խաղաղության շուրջ բանակցելուց»

🔸Սիրիայի նոր ղեկավարությունն էլ Մոսկվայից իրենց նախկինին՝ Ասադին է պահանջում. սա ըստ Reuters-ի

Azatutyun

29 Jan, 15:52


Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում.

• ԵՄ դեսպանները կողմ քվեարկեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը

• Բայրամով. Հայաստանի Սահմանադրությունը խոչընդոտ է

• Ասլանյանն ազատազրկման դատապարտվեց

• 150 թե՞ 100 դրամ. երևանցիների արձագանքը քաղաքապետարանի հետքայլին

• Օվերչուկ. ԵՄ գնալու դեպքում կփակվի ԵԱՏՄ շուկան

• Պուտինը չի բանակցի Զելենսկիի հետ

Հաղորդումը վարում է Կարլեն Ասլանյանը:

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

Azatutyun

29 Jan, 14:16


Անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ ԱԺ-ում փակ քննարկումը տեղի կունենա

Քննարկումը նախատեսվում է անցկացնել վաղը, մասնակցելու են 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների 16 հարազատներ։ Նրանք հարցեր են ուղղելու ԱԱԾ ղեկավարին, Գլխավոր դատախազին, Քննչական կոմիտեի ղեկավարին և Առողջապահության նախարարին։

Azatutyun

29 Jan, 10:52


Ադրբեջանում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են

«Թուրան» գործակալության տվյալներով՝ Բաքվի Նասիմիի շրջանի տեղամասերից մեկում լցոնման դեպք է արձանագրվել։ «Ազատության» ադրբեջանական ծառայության տեղեկություններով՝ Բաքվի մի շարք տեղամասերում նաև «կարուսելի» դեպքեր են արձանագրվել։ Պաշտոնական աղբյուրներն այս պնդումները հերքում են։

Azatutyun

29 Jan, 10:34


Վաղը Հայաստան կժամանի Վրաստանի ԱԳ նախարարը

ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Azatutyun

22 Jan, 09:49


64 կողմ, 1 դեմ ձայնով ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Արսեն Թորոսյանը

Azatutyun

22 Jan, 09:12


Բեռլինն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղություն ապահովելու ջանքերին․ Շոլցն՝ Ալիևին

Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դավոսում կայացած հանդիպմանը։
Սպասվում է, որ Դավոս կմեկնի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Azatutyun

22 Jan, 08:23


Սիրունյանն իր թեկնածությունը հետ է քաշում. Կոնջորյան

«Ալեքսանդր Սիրունյանը հայտարարել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկումներին, նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության մեջ որոշակի դիտարկումներ կան, ինքն այս պահին իր թեկնածությունը հետ է քաշում, որպեսզի իրավիճակը պարզաբանվի»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմաբկցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Ազգային ժողովն օրերս քննարկեց Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում ՔՊ-ական Ալեքսանդր Սիրունյանի ընտրության հարցը: Քննարկումն անցավ թեժ մթնոլորտում, հնչեցին քննադատություններ Սիրունյանի թեկնածության հետ կապված:

Azatutyun

22 Jan, 07:56


Մինչև 300.000 դրամ գործարքները կարող եք չհայտարարագրել։ ՊԵԿ-ից հայտնում են՝ 300 հազար դրամի շեմը վերաբերում է յուրաքանչյուր գործարքի շեմին, ոչ թե՝ նմանատիպ գործարքների հանրագումարին։ Գերատեսչությունից նշում են նաև, որ խոսքը նվիրատվություն համարվող անձնական փոխանցումների մասին է։

Azatutyun

22 Jan, 06:30


Թել Ավիվում տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա, կան վիրավորներ, հարձակվողը սպանվել է

Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ հարձակվողին ատրճանակով մի կին է վնասազերծել։ Ենթադրվում է, որ կինն աշխատում է ուժային կառույցներում, սակայն դեպքի պահին հերթապահության չի եղել, այլ ուղղակի պատահաբար եղել է մոտակայքում։ Ավելի ուշ ոստիկանությունը հաստատել է, որ հարձակվողը սպանվել է խաղաղ բնակիչների կողմից:

Azatutyun

22 Jan, 05:08


ԱՄՆ պատժամիջոցներ կկիրառի ՌԴ-ի նկատմամբ, եթե Պուտինն Ուկրաինայի հացով չբանակցի․ Թրամփ. Reuters

Հնարավոր լրացուցիչ պատժամիջոցների մասին Թրամփը մանրամասներ չի ներկայացրել։

ԱՄՆ նախագահը միևնույն ժամանակ ասել է, որ դիտարկում են Ուկրաինային զենք վաճառելու հնարավորությունը՝ ընդգծելով՝ իր կարծիքով Եվրամիությունը պետք է ավելի շատ օգնություն ցուցաբերի Ուկրաինային։

Azatutyun

21 Jan, 19:06


🔎«Ազատությունն» այսօր պատմեց, որ Լավրով-Միրզոյան հանդիպմանը քննարկվել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցը, հարցեր եղան նաև ԵՄ-ին անդամակցելու նախագծի մասին

🔸Իշխանությունը «ցավում է», բայց չի արձագանքում Բաքվում Արցախի նախկին ղեկավարների դատին

🔸«Ամեն ինչ հնարավոր է»,-ասում է ԱԺ խոսնակը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ ՔՊ-ն իր իսկ թեկնածու ու կուսակից Սիրունյանին չընտրի որպես ԲԴԽ անդամ

🔸Բայց հնարավոր չէ, որ ևս 3000 տարի տրանսպորտի գինը 100 դրամ մնա. կրկին Սիմոնյանն է ասում: Տապալեց ՔՊ-ն Երևանի ավագանու նիստը

🔸Վերջին 6 տարում զորակոչի տարիքին մոտենալիս 11,830 տղամարդու մոտ նվազել է Հայաստանի քաղաքացիություն ունենալու ցանկությունը. երկրում 6-ապատկվում է քաղաքացիությունից հրաժարվելու տուրքը

🔸Դիլիջանի մանկապարտեզի մի խմբում միակ դայակը մենակ էլ պայքարում է. սկզբում պայքարում էր գործընկեր ունենալու համար, հետո ստացավ աշխատանքից ազատման ծանուցում

🔸Թրամփն նոր հրամանագրեր է ստորագրել ու հայտարարել՝ «Պուտինը կործանում է Ռուսաստանը», թե գործարքի չգնա: Թրամփի մյուս հրամանագրերն ու հայտարարությունները սառը ցնցուղի էֆեկտ ունեցան

🔸Եվ ցնցուղների մասին. հայաստանյան 10 բանտում դատապարտյալներն արդեն շաբաթը 2 անգամ կարող են լոգանք ընդունել: Նախկինում դա շաբաթը մեկ հասանելի հաճույք էր:

Azatutyun

21 Jan, 15:49


Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում.

• Մոսկվայում հանդիպել են Միրզոյանն ու Լավրովը:
• Բաքվում շարունակվում է հայ ռազմագերիների դատը։
• Ի՞նչ հրամաններ է արձակել Թրամփը:
• Դեռ անորոշ է՝ Սիրունյանը կընտրվի, թե՝ ոչ:
• Ավագանու նիստը չկայացավ:
• Թուրքիայում հրդեհի հետևանքով առնվազն 66 մարդ է զոհվել:

Հաղորդումը վարում է Նանե Սահակյանը:

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

Azatutyun

21 Jan, 15:36


Արցախի նախկին պաշտոնյաների փաստաբանները Բաքվում միջնորդել են խափանման միջոցը տնային կալանքով փոխել

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ առանց հստակեցնելու, թե ինչ է նշանակում տնային կալանք հայ գերիների դեպքում։

Ըստ նույն աղբյուրների՝ դատարանը խափանման միջոցի վերաբերյալ որոշում կհրապարակի հունվարի 27-ին։ Այդ օրը նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունն է:

Azatutyun

21 Jan, 14:25


Առնվազն 66 զոհ, 50-ից ավելի վիրավոր. հրդեհ Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում

Azatutyun

21 Jan, 12:53


Հասանովը Ստեփանակերտում խորհրդակցություն է անցկացրել, հրահանգներ տվել

Նա ցամաքային զորքերի օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Ըստ աղբյուրի՝ քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Հասանովը մարտունակությունն ու զգոնությունը բարձրացնելու հրահանգներ է տվել։

Azatutyun

21 Jan, 12:29


Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսություն բացելու հարցը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ դա ռազմավարական կարևոր տարածաշրջան է, և որ դիվանագիտական ներկայացուցչությունների ընդլայնումը, դրանց թվի ավելացումը բխում է երկու երկրների շահերից։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարտ Միրզոյանն էլ Լավրովի հետ հանդիպմանն ասել էր, որ Երևանը շահագրգռված է Մոսկվայի հետ արդյունավետ քաղաքական երկխոսությամբ:

Azatutyun

21 Jan, 10:58


Ես անպայման կօգտվեմ Երևան այցելելու այն հրավերից, որն ինձ արեց Արարատ Միրզոյանը. Լավրով

Azatutyun

21 Jan, 08:57


Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարների առանձնազրույցը. ՀՀ ԱԳՆ

Azatutyun

21 Jan, 08:08


Խաղաղության պայմանագրի մեջ Սահմանադրության վերաբերյալ կետ չկա և նման քննարկում գոյություն չունի։ Կարծում եմ, որ պետք է արձանագրել, որ շատ դրական է այն փաստը, որ հակառակ կողմը նույնպես նշում է, որ մնացել է երկու կետ, որոնք պետք է քննարկել. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան

Azatutyun

21 Jan, 08:01


«Ակնհայտ է՝ ինչ է տեղի ունենում։ Ցավալի է։ Հույս ունենանք, որ դատավարության ավարտից հետո հնարավորություն կտրվի այդ մարդկանց ինչ-որ ձևով հետ բերելու, ազատելու քննարկում ունենալ». Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում տեղի ունեցող դատավարությունների մասին

Azatutyun

21 Jan, 07:39


Բաքվում շարունակվում է Արցախի նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը

Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացրել են, նրա գործով դատական նիստը կշարունակվի հունվարի 27-ին:

Azatutyun

21 Jan, 06:17


Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստին

Ընդդիմության նախաձեռնած նիստը տրանսպորտի թանկացման հարցին է ուղղված։

Azatutyun

21 Jan, 04:51


Պուտինը «ոչնչացնում է» ՌԴ-ը՝ հրաժարվելով պատերազմին վերջ դնելու գործարքից. Թրամփ

«Կարծում եմ, որ Ռուսաստանը մեծ դժվարության մեջ է հայտնվելու: Կարծում եմ, որ շատ լավ կլինի, որպեսզի վերջ դնի այդ պատերազմին», - ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահն ասել է, որ ինչ-որ պահի կխոսի Պուտինի հետ, առանց նշելու ժամանակը. - «Հուսով եմ, որ նա կցանկանա գործարք կնքել»:

Azatutyun

18 Jan, 19:13


Երբ և ինչպես հայր Ալիևը համաձայնեց «իջեցնել նշաձողը»

📌Նոր մանրամասներ ղարաբաղյան կարգավորման բանակցություններից

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ՝ https://youtu.be/uHNHDwFIsr4?si=4qz5eOH-zc66KnBz

Azatutyun

18 Jan, 15:59


Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում

• Amnesty International-ը՝ Բաքվում մեկնարկած դատավարության մասին

• Ադրբեջանական ավիաընկերությունը ձգտում է ամերիկյան վարկ ստանալ

• Նոր լծակներ ՌԴ-ում աշխատանքային միգրանտների դեմ

• Կմիանա՞ Երևանը 123 միջուկային համագործակցության համաձայնագրին

• Զանգվածային անկարգություններ` Ադրբեջանի Իմիշլի քաղաքում

• Կիևում կրկին զոհեր կան

Հաղորդումը վարում է Նանե Սահակյանը։

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

Azatutyun

18 Jan, 15:29


Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում

Դրանք ծագել են այն բանից հետո, երբ ոստիկանության մեքենան վրաերթի է ենթարկել դպրոցականների խմբին, ինչի հետևանքով երկու անչափահաս զոհվել է։

Վթարի վայրում հավաքված տեղացիները շրջել են ոստիկանական մեքենան, կոտրել ապակիները, ապա երթով շարժվել դեպ շրջկենտրոն։

Azatutyun

18 Jan, 10:53


Ֆիդան․ «Մենք հասկանում ենք Հայաստանին վերաբերող Ադրբեջանի մտահոգությունները»

«Ադրբեջանն ու Թուրքիան մշտապես միմյանց կողքին են։ Մեր երկրները շարունակում են շարժվել նույն ուղղությամբ»,-հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

Azatutyun

18 Jan, 09:11


Թեհրանի Գերագույն դատարանի գլխավոր շենքի մոտ կրակ է արձակվել, Irna լրատվականը հայտնում է՝ առնվազն երկու դատավոր է սպանվել:

Azatutyun

18 Jan, 07:10


Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել «Համաս»-ի հետ հրադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնությանը

Այժմ, ըստ պայմանավորվածության, «Համաս»-ը պետք է ազատ արձակի 33 պատանդին առաջին փուլում, որը կտևի 42 օր։ Սպասվում է, որ առաջին երեք պատանդները կազատվեն արդեն վաղը՝ հունվարի 19-ին։ Փոխարենը Իսրայելը խոստացել է ազատ արձակել հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների. յուրաքանչյուր քաղաքացիական պատանդի դիմաց՝ 30, և յուրաքանչյուր գերեվարված զինվորի դիմաց՝ 50։

Azatutyun

17 Jan, 19:31


Արման Ծառուկյանը մեջքի վնասվածքի պատճառով չի մասնակցի UFC 311-ին

UFC 311-ի շրջանակում Իսլամ Մախաչևը կմենամարտի Ռենատո Մոյկանոյի հետ։

Azatutyun

17 Jan, 19:01


🔎«Ազատությունն» այսօր պատմեց.

🔸 Կայացել է Արցախի նախկին պաշտոնյաների գործով նախնական դատական նիստը, իրավապաշտպանները բարձրաձայնում են՝ Բաքվում նրանք զրկված են պաշտպանության իրավունքից

🔸 Դատավարության մեկնարկին զուգահեռ Երևանում բողոքի ակցիա էր ընթանում. «իշխանության ջանքը տեսանելի չէ»

🔸Ինչ է ենթադրում Տավուշում սահմանազատումը

🔸«Մեր հողը պիտի տան թուրքի՞ն». սահմանի մարդիկ՝ սպասվող սահմանազտման մասին

🔸Ռուս-իրանական ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր է ստորագրվել

🔸Վրաստանի վարչապետը Բաքվում հանդիպել է Ալիևին, փոխադարձ հաճոյախոսություններ են հնչել

🔸Մամիկոնյանց 42/1-ի բնակիչները չեն կարողանում ապրել արդեն կահավորած բնակարաններում

🔸Վերջում առաջարկում ենք կարդալ, թե ինչո՞ւ են կովկասցիներն այդքան լավ խառը մենամարտերում

Azatutyun

17 Jan, 15:46


Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում

• Բաքվում մեկնարկեց Արցախի առաջնորդների դատավարությունը

• Փաշինյանը զանգահարել է Պուտինին

• Ի՞նչ ճակատագիր է սպասվում անկլավներին

• Ալիևն ընդունել է Կոբախիձեին

• Իրանի նախագահը Մոսկվայում է

• Նավալնիի փաստաբաններն ազատազրկվեցին

Հաղորդումը վարում է Կարլեն Ասլանյանը։

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

Azatutyun

17 Jan, 14:56


Պուտինն ու Փեզեշքիանը ստորագրել են ռազմավարական գործընկերության պայմանագիր

Շուրջ 50 կետ ռուս - իրանական առաջիկա 20 տարվա համագործակցության ուղղություններով։

Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը կփոխարինի 2001-ին ստորագրված համագործակցության սկզբունքների մասին համաձայնագրին։ Նոր փաստաթղթի շուրջ աշխատանքներն ընթանում էին 2022 թվականից, անցյալ տարվա հունիսին հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնության են եկել դրա տեքստի շուրջ, սակայն տեքստից մանրամասներ չեն հրապարակվել։

Azatutyun

17 Jan, 13:36


Իսրայելի ուժային բլոկը հավանություն տվեց հրադադարի և պատանդների փոխանակման համաձայնությանը

Հրադադարի համաձանությունը, սակայն, դեռ պետք է հաստատի նաև Իսրայելի կառավարությունը՝ ամբողջ կազմով։

Azatutyun

17 Jan, 12:20


Բանտում մահացած ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի փաստաբանները՝ Իգոր Սերգունինը, Ալեքսեյ Լիպցերը և Վադիմ Կոբզևը այսօր դատապարտվեցին համապատասխանաբար՝ երեքուկես, հինգ և հինգուկես տարվա ազատազրկման։ Ռուսական դատարանը նրանց մեղավոր ճանաչեց «ծայրահեղական խմբավորմանը պատկանելու» համար։

Azatutyun

17 Jan, 12:00


Տեղի է ունեցել խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևի և չեմպիոնի տիտղոսի հավակնորդ, թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի «հայացքների մենամարտը»։

Հունվարի 19-ին կկայանա Իսլամ Մախաչևի և Արման Ծառուկյանի միջև չեմպիոնական մենամարտը։

Azatutyun

17 Jan, 09:42


Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց է եղել

Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, հայտնում են կառավարությունից։

Azatutyun

17 Jan, 08:58


Վրաստանի վարչապետը Բաքվում է, Իրանի նախագահը՝ Մոսկվայում, Մակրոնը՝ Լիբանանում

🔸Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աշխատանքային այցով Բաքվում է։

Վրաստանը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկում է եռակողմ համագործակցության նախաձեռնություն, որը նախատեսում է Հարավային Կովկասի բոլոր 3 երկրների ներգրավում տարբեր ոլորտներում, ասել է Կոբախիձեն Բաքվում։

🔸Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա

Փեզեշքիանը նախ բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ապա երկու երկրների նախագահները կստորագրեն Մոսկվայի և Թեհրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը։

🔸Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը 2020-ից ի վեր առաջին անգամ մեկնում է Լիբանան՝ օգնելու արագացնել կառավարության ձևավորումը, հաղորդում է Reuters-ը։

Իսրայելի և «Հեզբոլա» խմբավորման միջև հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2024-ի նոյեմբերի 27-ին՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ, Փարիզն Ամերիկայի և Սաուդյան Արաբիայի գործընկերների հետ առանցքային դեր խաղաց Լիբանանը քաղաքական փակուղուց դուրս բերելու գործում։

Azatutyun

17 Jan, 08:25


ՄԱԿ-ի գրասենյակից ակցիայի մասնակիցները շարժվել են ԱԳՆ

👉 ՈՒՂԻՂ հեռարձակումը

Azatutyun

17 Jan, 07:44


Ավագանու անդամը դատի է տվել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը՝ «Opel»-ի վարորդներին «համբալ» անվանելու համար

«Հայցադիմում եմ ներկայացրել դատարան՝ ընդդեմ Ավինյանի հոր, պահանջելով նրանից սիմվոլիկ 500 000 դրամ փոխհատուցում վիրավորանքի համար»,- ֆեյսբուքյան էջում տարածած տեսանյութում հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը։

Քաղաքապետի հայրը՝ Արմեն Ավինյանը, «Կարմիր գծերի» մասին լրագրողի հարցին ի պատասխան «համբալ» էր անվանել «Օփել» մակնիշի վարորդներին։ Տեսանյութի տարածումից ժամեր անց Ավինյանը ներողություն խնդրեց հոր խոսքերի համար՝ վստահեցնելով, թե հայրը «պահի տակ, նյարդի ազդեցությամբ է տգեղ խոսքեր» ասել։

Azatutyun

17 Jan, 06:54


Բաքվում այսօր մեկնարկում է Արցախի նախկին պաշտոնյաների գործով դատաքննությունը

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ահաբեկչության, ցեղասպանության, օկուպացիայի և ծանրագույն այլ մեղադրանքներով ադրբեջանական դատարանի առջև կկանգնեն 16 հայեր:

Մեղադրյալների շարքում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև գերեվարված ութ այլ հայեր՝ Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալլահվերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Էրիկ Ղազարյանը և Վասիլի Բեգլարյանը:

Դատավարությանն ընդառաջ Ռուբեն Վարդանյանը երեկ հայտարարել է, որ իր փաստաբանին և թարգմանչին ստիպել են ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ:

Azatutyun

10 Jan, 19:07


🔎«Ազատությունն» այսօր պատմեց, որ ադրբեջանական սադրանքների ֆոնին՝ ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը Հայաստանում կարող է երկարացվել

🔸Չնայած ԵՄ գնալու մասին հայկական օրինագիծը դեռ ոչ ԱԺ է մտել, ոչ էլ՝ ուժի մեջ, բայց Մոսկվայից արդեն հստակ ուղերձ կա՝ իրենց ԵԱՏՄ-ն Եվրամիության հետ համատեղելի չէ

🔸Փաշինյանը Բաքվին 12 առաջարկ ուներ խաղաղության ճանապարհին. մեկը միջազգային դատարաններում միմյանց նկատմամբ պահանջներից հրաժարվելն էր: Իսկ գերիների հա՞րցը

🔸«99%-ով սուտ են լուրերը», թե ՔՊ նիստում պատգամավորն ու Տավուշի մարզպետն իրար են քաշքշել. ա՜խ այդ 1%-ը

🔸Իրավապաշտպաններն ահազանգում են՝ զորակոչի խնդիրները չեն լուծվում

🔸Հայաշատ Լոս Անջելեսում հրդեհից զոհերի թիվը 10-ի է հասել, կրակը դեռ չի մարում, տեղի հայերն իրար օգնել են փորձում

🔸Իսկ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Թրամփը երկրի պատմության մեջ նախագահներից միակն է, որ մեղավոր է ճանաչվել, բայց բանտ չի գնա

Azatutyun

10 Jan, 15:28


Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում.

• ԵՄ-ն առաջարկում է երկարաձգել դիտորդների տեղակայումը:
• Եղիշե Կիրակոսյանը չի կիսո՞ւմ վարչապետի կարծիքը։
• Մոսկվան դժգոհ է, որ ԵՄ-ին անդամակցելու հարցը կհասնի Հայաստանի խորհրդարան:
• Ի՞նչ է այդքան բուռն քննարկել ՔՊ-ն :
• Կալիֆորնիայում հրդեհները չի հաջողվում մարել:
• Թրամփ-Պուտին հանդիպում է պատրաստվում:

Հաղորդումը վարում է Աստղիկ Բեդևյանը:

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

Azatutyun

10 Jan, 13:23


Ռուսական դատարանը հունվարի 17-ին կհրապարակի բանտում մահացած ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի փաստաբանների՝ Վադիմ Կոբզևի, Ալեքսեյ Լիպցերի և Իգոր Սերգունինի դատավճիռները։ Նրանք մեղադրվում են «ծայրահեղականության» համար, նրանցից յուրաքանչյուրին սպառնում է առնվազն հինգ տարվա ազատազրկում։

Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ նրանք մեղավոր կճանաչվեն, քանի որ քաղաքական գործերով արդարացման դատավճիռներ ռուսական դատարաններում գործնականում չեն լինում։

Կրեմլի կոշտ քննադատ ընդդիմադիր Նավալնին մահացել է Արկտիկայի բանտային գաղութում 2024 թվականի փետրվարին՝ կասկածելի հանգամանքներում: Նրա համախոհներն ասում են, որ նա սպանվել է, ամենայն հավանականությամբ, Կրեմլի հրամանով, ինչը Ռուսաստանի իշխանությունները հերքում են:

Azatutyun

10 Jan, 12:33


«Այրված մոխիրը ձյան փաթիլների պես թափվում է, շատ ահավոր է». ինչ են պատմում Գլենդելից

Azatutyun

10 Jan, 11:26


Արարատ Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ

Ըստ հաղորդագրության՝ Արարատ Միրզոյանը և Մագդալենա Գրոնոն մտքեր են փոխանակել գործընկերության հետագա ընդլայնման հեռանկարների շուրջ՝ հաշվի առնելով առկա գործիքակազմի միջոցով ընձեռնվող հնարավորությունները: Ի թիվս այլ մեխանիզմների, ընդգծել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության կարևորությունը:

Azatutyun

10 Jan, 10:31


Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին

«Վերահաստատում եմ Հայաստանի աջակցությունը Լիբանանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը: Վստահեցնում եմ, որ Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին՝ մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ», - գրել է Փաշինյանը:

Azatutyun

10 Jan, 10:25


«Չեմ կարծում, որ խաղաղության գործընթացին կարող են խանգարել առկա իրավական վեճերը». Եղիշե Կիրակոսյան

«Իմ կարծիքով, իրավական վեճերի իմաստն ինչ-որ տեղ խաղաղության հաստատումն է։ Երբ պետությունները նախաձեռնում են իրավական վեճեր, տարաձայնությունները լուծում են քաղաքակիրթ եղանակով, դա նաև պատերազմը կանխարգելել է նշանակում», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Հարցին էլ, թե ի՞նչ առաջարկ է արել Երևանը Բաքվին իրավական վեճերը բացառելու Ադրբեջանի պահանջին ի պատասխան, Եղիշե Կիրակոսյանն արձագանքեց. - «Ես չունեմ այդ մասին տեղեկատվություն, դա ԱԳՆ-ի տիրույթում է»:

Azatutyun

10 Jan, 09:02


Առաջարկվում է երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը

Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության քաղաքակացիական առաքելության տեղակայումը, «Ազատությանը» հայտնել են բարձ ներկայացուցչի մամուլի գրասենյակից։

«Անդամ երկրները ողջունել են առաջարկը և այս պահին քննարկում են անհրաժեշտ օրինական ակտերը՝ Եվրամիության խորհրդի համապատասխան մարմինների հետ։ Խորհրդի որոշումը երկարաձգման շուրջ սպասվում է առաջիկա օրերին», - նշված է «Ազատությանը» տրամադրված գրավոր պատասխանում։

Azatutyun

10 Jan, 08:16


Գլենդելում օդի վիճակը վատ է, հայտարարել են, որ ժողովուրդն ինչքան կարող է մնա տանը. Գլենդելի քաղաքապետ

«Ճիշտ է, Գլենդելում կրակ չի եղել, բայց օդի որակը շատ վատացել է։ Երեկ երկու շրջան կար, որտեղից տարհանել էինք քաղաքացիներին։ Այսօր առավոտյան արդեն հայտարարվեց, որ բոլորը կարող են տուն վերադառնալ և վերադարձել են։ Սպասում ենք, որ մինչև գալիք երեքշաբթի քամիները նորից կբարձրանան, հուսով ենք, որ գոնե այս քանի օրը դադար կլինի, որ հրշեջները կարողանան մարել կրակը»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը։

Azatutyun

10 Jan, 08:11


ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր աշխատասենյակում ընդունել է անհետ կորածների հարազատներին

Թե ինչ հարցեր են քննարկել անհետ կորածների հարազատները պաշտպանության հանձնաժողովի նախագահի հետ, պարզ չէ։ Նրանք կարճ հանդիպումից հետո հեռացան՝ առանց լրագրողների հետ զրուցելու։

Azatutyun

10 Jan, 05:51


Լոս Անջելեսում զոհերի թիվը հասել է 7-ից հասել է 10-ի

Հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Լոս Անջելեսի շրջանի բժշկական փորձագետին:

Նախագահ Ջո Բայդենը խոստացել է, որ կառավարությունը 180 օրվա ընթացքում կփոխհատուցի վերականգնման ծախսերի 100 տոկոսը: «Ես ասել եմ նահանգապետին և տեղական պաշտոնյաներին, որ խնայողություններ չանեն՝ անհրաժեշտը կատարելու և այս հրդեհները զսպելու համար», - ասել է Բայդենը։

Azatutyun

10 Jan, 05:36


Թրամփի ու Պուտինի միջև հանդիպում է նախապատրաստվում

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպում է նախապատրաստվում։ Չի հստակեցվում, սակայն, թե երբ կկայանա հանդիպումը։ «Նա ցանկանում է հանդիպել, և մենք դա նախապատրաստում ենք»,-ասել է Թրամփը։

Azatutyun

09 Jan, 21:00


ԱՄՆ 5 նախագահ՝ մեկ լուսանկարում. բացառիկ կադրեր

Վաշինգտոնի Ազգային տաճարում ԱՄՆ գործող, ընտրված և նախկին նախագահները մասնակցել են երկրի 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի հրաժեշտի արարողությանը:

Տեսախցիկները ֆիքսել են Բարաք Օբամային և Դոնալդ Թրամփին՝ կողք կողքի նստած զրուցելիս ու ծիծաղելիս:

Azatutyun

09 Jan, 18:51


🔎«Ազատությունն» այսօր պատմեց՝ ինչ է նշանակում կառավարության նիստում այսօր հաստատված օրինագիծը՝ ԵՄ անդամակցության մասին, և ինչպես են դրան արձագանքում հեռու և մոտ երկրներից

🔸Փաշինյանն էլ շարունակում է ուղիղ և անուղղակի արձագանքել Ալիևին: Հայաստանի վարչապետն այսօր 12 կետանոց առաջարկ է արել, 12-րդը ինքը՝ Ալիևն էր ուզում տևական ժամանակ

🔸Իրանի ԱԽ քարտուղարը նախ Բաքու, ապա Երևան է այցելել. վերլուծաբանն ասում է՝ փորձում են «կանխել Ադրբեջանի հնարավոր հարձակումը»

🔸Բանից անտեղյակ է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը. իսկ բանն այն է, որ նա չգիտի՝ ո՞ւր հասավ առաջին հայկական արբանյակին (ու ՀՀ գործող նախագահին) առնչվող քրեական գործը

🔸Վաշինգտոնից չեն հստակեցնում առաջիկայում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ կստորագրվի, թե ոչ: Քաղաքագետն ասում է՝ դա հազիվ թե անվտանգային ամուր երաշխիք դառնա

🔸Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում 5 զոհ ու 140,000 տեղահանված կա, կրակն էլ Հոլիվուդի բլուրներին է հասնում

🔸«Անիմաստ մտան ջեբներս»,-ասում է երևանցին, երբ քաղաքի կենտրոնի երթևեկությունից ենք հարցնում

Azatutyun

09 Jan, 16:05


Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչին

Ըստ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ նրանք քննարկել են նաև Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը միտված ՀՀ Կառավարության քայլերը, ինչպես նաև անդրադարձել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

Azatutyun

09 Jan, 15:15


Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում.

• Փաշինյանը նույնպես առաջարկեց լուծարել ԵԱՀԿ ՄԽ:
• Իրանցի բարձրաստիճան պաշտոնայն հանդիպել է Փաշինյանին։
• Սահմանին իրավիճակը հանգիստ է. ԵՄ դիտորդներ:
• Ո՞ւր հասավ արբանյակների գործը:
• Զուրաբաշվիլին իրեն շարունակում է նախագահ համարել:
• Լոս Անջելեսում շարունակում են մոլեգնել հրդեհները:

Հաղորդումը վարում է Անուշ Մկրտչյանը:

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

Azatutyun

09 Jan, 14:53


Հաջիզադե․ «Փաշինյանի հայտարարությունները չեն կարող Հայաստանի բարի նպատակների վկայություն լինել»

«Եվ ի՞նչ է նշանակում այս ամենը, պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Թող ձեր գործողություններն ավելին ասեն քան ձեր խոսքերը։ Ուշագրավ է, որ ձեր «խաղաղասեր պատմությունը» անտեսում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ամենակարևոր բաղադրիչը՝ հարգանքը պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ», - նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակը X-ի էջում:

Azatutyun

28 Dec, 15:16


Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում.

• Անհետ կորածների հարցը ԱԺ-ում կքննարկվի:
• ԶԼՄ-ների դեմ ամենաշատը պաշտոնյաններն են դատարան դիմում։
• Պուտինն Ալիեվից ներողություն է խնդրել:
• Վրաստանում կրկին հակակառավարական ցույցեր են:

Հաղորդումը վարում է Աստղիկ Բեդևյանը:

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

Azatutyun

28 Dec, 14:32


Ռուբեն Վարդանյանի դեմ գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան

Քրեական գործով մեղադրական եզրակացությունը դեկտեմբերի 28-ին հաստատվել է երկրի գլխավոր դատախազի կողմից։

Դեկտեմբերի 16-ին Վարդանյանի պաշտպանական թիմը հայտնեց, որ Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր ու հսկայածավալ փաթեթ է առաջադրել: Այդ մեղադրանքներով, ըստ պաշտպանների հայտարարության, Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկման հեռանկար։

Azatutyun

28 Dec, 13:47


Ադրբեջանը հնարավոր է խստացնի միգրացիոն կանոնները Ռուսաստանի քաղաքացիների հանդեպ

Երկրի արտգործնախարարությունն այդ մասին երեկ է հայտարարել՝ մանրամասնելով․ «Ժամանակավոր կեցության ու միգրացիայի, ինչպես նաև արտաքին քաղաքականության ոլորտի ցանկացած այլ հարցում ադրբեջանական կողմը կղեկավարվի փոխադարձության ու իրավահավասարության սկզբունքներով»։

Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարարել էր, թե հունվարի 1-ից արտասահմանցիները կարող են առանց վիզայի Ռուսաստանում մնալ տարվա ընթացքում 90 օր՝ մինչ այդ գործող 180 օրվա փոխարեն։

Azatutyun

28 Dec, 13:38


Պուտինը ներողություն է խնդրել

Ռուսաստանի նախագահը ներողություն է խնդրել Ադրբեջանի առաջնորդից օրեր առաջ տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ՝ փաստացի ընդունելով, որ ողբերգական միջադեպի ժամանակ տարածքում ռուսական ՀՕՊ համակարգեր են աշխատել։ Այդ մասին Վլադիմիր Պուտինը հայտնել է այսօր Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել Կրեմլի նախաձեռնությամբ։

«Նշվել է, որ ադրբեջանական մարդատար ինքնաթիռը բազմիցս փորձել է վայրէջք կատարել Գրոզնիի օդանավակայանում։ Այդ պահին Գրոզնին, Մոզդոկը և Վլադիկավկազը հարձակման են ենթարկվել ուկրաինական մարտական անօդաչու թռչող սարքերի կողմից, և ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել այդ հարձակումները»,- հայտարարում է Կրեմլը։

Azatutyun

28 Dec, 12:26


«Թուրքմենական ավիաուղիները» դադարեցնում է Աշխաբադ-Մոսկվա թռիչքները 1 ամսով

Որոշումը հրապարակվել է վերջին օրերին սաստկացող կասկածների ֆոնին, որոնց համաձայն՝ շաբաթասկզբին Ղազախստանում կործանված մարդատար ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ համակարգի կողմից։

Azatutyun

28 Dec, 12:18


Երկրաշարժ Վրաստանում

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Բավրա, Ղազանչի, Աշոցք, Մուսայելյան գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան քաղաքներում և Մեծավան, Սարչապետ, Միխայելովկա գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Azatutyun

28 Dec, 10:23


Անհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն. Ալեն Սիմոնյան

Անհետ կորածների հարազատների հետ Ազգային ժողովում 2 ժամ տևած հանդիպումից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատությանը» հայտնեց, որ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ։

Նրա փոխանցմամբ՝ կհրավիրվեն համապատասխան գերատեսչություններից իրավասու պաշտոնյաներ, և անհետ կորածների հարազատներին հուզող հարցերը կդառնան քննարկման առարկան։

Azatutyun

28 Dec, 08:29


Անհետ կորածների հարազատներն այս պահին խորհրդարանում են՝ հանդիպելու ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ

Հանդիպման պայմանավորվածությունը երեկ է ձեռք բերվել, երբ ժամեր շարունակ Բաղրամյան պողոտան փակ պահելուց հետո նրանց հանդիպեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և խոստացավ կազմակերպել Քոչարյանի հետ հանդիպում։

Անդրանիկ Քոչարյանը, որ նաև 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովն է ղեկավարում, երեկ հրաժարվում էր բոլորին ընդունել՝ առաջարկելով , որ չորս հոգի գնան հանդիպման։ Անհետ կորածների հարազատների համար պայմանն անընդունելի էր, նրանք մնացին փողոցում այնքան մինչև իրենց հանդիպեց Ալեն Սիմոնյանը։ Այդ ընթացքում Անդրանիկ Քոչարյանը կայքերից մեկին ուղիղ եթերում հարցազրույց էր տալիս՝ ակնարկելով, թե անհետ կորածների հարազատների պահանջը ուղղորդված է։

Azatutyun

28 Dec, 08:10


Մագնուս Կարլսենը հեռացվել է շախմատի առաջնությունից ջինսե տաբատ կրելու համար

ՖԻԴԵ-ն նշում է, որ իր՝ հագուստի կանոնները նախատեսված են «պրոֆեսիոնալիզմ և արդարություն ապահովելու համար բոլոր մասնակիցներին»:
Մարմինը հավելել է, որ Կարլսենին տուգանել է 200 դոլարով և նրան հնարավորություն է տվել փոխվել ու ներկայանալ ճիշտ հանդերձանքով, ինչից աշխարհի առաջին համարը հրաժարվել է։

2013-ից 2023 թվականների աշխարհի չեմպիոն Կարլսենն ասել է, որ մրցափուլից առաջ հանդիպում է ունեցել և ստիպված է եղել արագ փոխել հագուստը:
«Ես հագա վերնաշապիկ, բաճկոն և, ճիշտն ասած, նույնիսկ չմտածեցի ջինսե տաբատի մասին, նույնիսկ կոշիկներս չփոխեցի»,- ասել է Կարլսենը։

Azatutyun

27 Dec, 18:58


🔎«Ազատությունն» այսօր պատմեց՝ 2025-ի գարնանը Բաքուն կարող է ռազմական ագրեսիայի գնալ. փորձագետը մի քանի պատճառ է նշել՝ Ադրբեջանի ախորժակը ներառյալ 

🔸 4 Նոր տարի է՝ անհետ կորած զինվորների հարազատները սպասում են լուրի ու հույսի նշույլի: Այսօր 5 ժամ անձրևի տակ սպասեցին նաև Անդրանիկ Քոչարյանին. պաշտպանության հանձնաժողովի նախագահն այդպես էլ չեկավ, հարցերին վաղը կպատասխանի

🔸Ազատ գյուղի այն շինությունը, որ ՊՆ-ն զինկացարան էր համարել, փաստորեն, հակահրդեհային համակարգ չուներ: 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով վկան այսօր հայտարարեց՝ անվտանգությունը երաշխավորող իր ստորագրությունը կեղծվել է

🔸Հայաստանում կարծում են՝ Արցախում մնացած ու այնտեղ մահացած 70-ամյա Վերայի դին Ադրբեջանը քարոզչության համար է օգտագործում. էլ ի՞նչ է Բաքուն ուզում հայկական կողմից

🔸2024-ի գարուն-ամառը Փաշինյանի հրաժարականի պահանջով ու ցույցերով անցկացրած Բագրատ Գալստանյանը այսօր ներողություն խնդրեց. հիասթափված է արքեպիսկոպոսը

🔸Որքան մոտենում ես Կասկադին, այնքան աճում է Ամերիկանոյի գինն ու գույքահարկը. իրենց պապական տան համար Երևանի կենտրոնցիները մի Opel-ի գնի չափ հարկ պիտի վճարեն

🔸Իսկ Երևանի կենտրոնում Opel քշողներն այսօր քաղաքապետի հորն են արձագանքել ու համարյա կյանքի դասեր տվել. մեջբերում ենք՝ «կյանքը բումերանգ ա»

Azatutyun

27 Dec, 16:31


Ալեն Սիմոնյանի հետ 1 ժամից ավելի տևած հանդիպումն ավարտվեց

Ծնողների փոխանցմամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել վաղը հանդիպել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, որն իրենց պահանջն էր: Այսօր հանդիպումը չկայացավ:

Azatutyun

27 Dec, 15:56


Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում

• Կընդունվի՞ Ավինյանի ներողությունը

• Արքեպիսկոպոսը նոր տարում նոր պլաններ ունի

• Բաղրամյան պողոտան փակ էր

• Պետությունը կմասնակցի հանքի շահագործմանը

• Ստեփանակերտից կտեղափոխվի՞ հայ կնոջ դին

• Ադրբեջանական ինքնաթիռը կործանվել է «արտաքին ազդեցության պատճառով»

Հաղորդումը վարում է Նանե Սահակյանը։

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

Azatutyun

27 Dec, 15:56


Մինչ ԱԺ-ի ներսում ընթանում է հանդիպումը, Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվեց։

Azatutyun

27 Dec, 15:17


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ իջավ և հանդիպեց անհետ կորածների հարազատներին, առաջարկեց ներս մտնել ԱԺ՝ ներսում քննարկելու համար։ Սիմոնյանը խոստացավ հանդիպում կազմակերպել Անդրանիկ Քոչարյանի հետ։ Այս պահին անհետ կորածների հարազատները ներս մտան խորհրդարան,- հայտնում է տեղում աշխատող «Ազատության» լրագրողը։

Azatutyun

27 Dec, 15:05


Անհետ կորածների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան

Նրանք պահանջում են հանդիպում 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:
«Մենք նյութական ոչինչ չենք խնդրում, մենք եկել ենք, որ մեզ ընդունի և ասի, թե ինչ պարզեց իր ղեկավարած հանձնաժողովը, ով տարավ մեր երեխաներին կոտորեց»,-ասաց անհետ կորած զինվորի հարազատը։

Անդրանիկ Քոչարյանն «Ազատության» հետ զրույցում նշեց. - «Եկել են Ազգային ժողով, առաջարկել եմ բարձրանան 4 հոգի վերև, հրաժարվել են, գնացել Բաղրամյան փողոցը փակել են»:

Azatutyun

27 Dec, 14:38


Ռուսաստանը չի բանակցել Ադրբեջանի և Ղազախստանի ԱԳՆ-ների ներկայացուցիչների հետ ավիավթարի վարկածների մշակման շուրջ. ՌԴ ԱԳՆ

Այդ ապատեղեկատվությունը քաղաքական պատվեր է, այս մասին ասվում է ՌԴ դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ։ Ըստ գերատեսչության՝ օտարերկրյա գործակալների դրդմամբ կեղծ տեղեկություն է տարածվում, թե ՌԴ ԱԳՆ կենտրոնական գրասենյակի որոշ բարձրաստիճան աշխատակիցներ իբր բանակցություններ են վարել Ադրբեջանի և Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչների հետ՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաու քաղաքում տեղի ունեցած ավիավթարի վարկածներ մշակելու համար։

Azatutyun

27 Dec, 13:52


Բաքուն Երևանին ժամանակ է տվել Ստեփանակերտում մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար

Ըստ Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիներ հարցերով պետական հանձնաժողովի տարածած հայտարարության՝ եթե մինչև եկող տարվա հունվարի վերջ հայկական կողմը չվերցնի Վերա Աղասյանի դին, ապա նրան կհուղարկավորեն Ադրբեջանի տարածքում։

«Ազատություն»-ն այս հարցով դիմել է Ազգային անվտանգության ծառայություն:

Azatutyun

27 Dec, 12:51


Հանրային հեռարձակողի խորհուրդը հիմնավոր է համարում դեկտեմբերի 31-ի ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ ընկերությունների որոշումները և պաշտպանում է դրանք, ասված է խորհրդի տարածած հաղորդագրությունում։

Azatutyun

27 Dec, 09:33


Ջրային կոմիտեի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել

Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել, Հակակոռուպցիոն կոմիտեից են փոխանցել «Ազատության»-ը՝ չմանրամասնելով, թե ինչ մեղադրանքի մասին է խոսքը։

Գևորգյանը ավելի վաղ ձերբակալվել էր, այժմ տնային կալանքի տակ է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 20-ի որոշմամբ, նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից, որը զբաղեցնում էր 2021 թվականից։

Azatutyun

27 Dec, 09:02


12-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հայտնում են ՀՖՖ-ից:

Մխիթարյանը 2022-ին հայտարարել էր, որ ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականի կազմում:

Azatutyun

04 Dec, 18:56


🔎 «Ազատությունն» այսօր պատմեց՝ Փաշինյանը Պուտինին է արձագանքել. «Մենք մեզ ՀԱՊԿ-ից դուրս ենք համարում»

Ալեն Սիմոնյանն ուզել է խեղդել Հովիկ Աղազարյանին, արդեն նախկին ՔՊ-ական Աղազարյանն էլ հայտարարում է՝ իրենից առգրավված հեռախոսի «գաղտնիքները» Փաշինյանին են փոխանցել

«Բավ է»,-ասում է քաղաքապետ Ավինյանը. նրա սիրտը ցավում է, որ 32 վարորդ հեռացվեց աշխատանքից հենց գործադուլի ընթացքում, իսկ փաստաբանը նշում է՝ խախտվել է վարորդների աշխատանքային իրավունքները

Գյումրեցիներն էլ ասում են՝ «նորմալ խոսա, ի՞նչ փրայմըրիզ»

Վանաձորում գազալցակայան է պայթել ստուգումների հաջորդ օրը

Անորոշ վիճակում են Հալեպի հայերը. հյուպատոսը Դամասկոսում է, իսլամիստ զինյալները փողոցներում

Azatutyun

04 Dec, 16:07


Մալթայի իշխանությունները չեղարկել են Մարիա Զախարովային տրված մուտքի վիզան

ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստին ընդառաջ Մալթայի իշխանությունները չեղարկել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովային տրված մուտքի վիզան՝ պատճառաբանելով այն «հանգամանքներով, որոնք իրենցից կախված չեն», հայտարարում է Մոսկվան։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը սա աննախադեպ է անվանել։

Սպասվում է, որ Մալթայում կայանալիք միջոցառմանը կմասնակցի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Azatutyun

04 Dec, 15:32


Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում.

• Դժվար ու անհնար է ՀԱՊԿ վերադարձը. Փաշինյան
• Փաշինյանը չի հրաժարվում Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու մտքից
• Գյումրվա փրայմըրիզին՝ 7 թեկնածու
• Ձերբակալվել է ադրբեջանցի իրավապաշտպանը
• Խուզարկվում են վրացի ընդդիմադիրները
• Գործադուլ՝ իրավո՞ւնք, թե՞ շանտաժ

Հաղորդումը վարում է Անուշ Մկրտչյանը։

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

Azatutyun

04 Dec, 13:55


Մենք Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք. Փաշինյան

«Խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքի 90 տոկոսն արված է և մնում է վերջին ջանքը գործադրել և ստորագրել խաղաղության պայմանագիր։ Մենք առաջարկել ենք նաև իրական լուծում. տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հարցով։ Մնում է բոլոր ուղղություններով քայլ անել»,-ասաց վարչապետը։

Azatutyun

04 Dec, 13:45


Ավելի ու ավելի դժվար, եթե չասենք անհնար է դարձել Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ. Փաշինյան

«Ես կարծում եմ, որ մենք էդտեղ անդառնալիության կետն ըստ էության անցել ենք», - այսօր խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս արած հայտարարությանը, թե ՀԱՊԿԸ չէր կարող միջամտել 2020-ի Ղարաբաղյան պատերազմին, քանի որ դա Հայաստանի տարածք չէր։

Փաշինյանը հակադարձեց՝ «ամենայն հարգանքով Ռուսաստանի նախագահի նկատմամբ, բայց վերջինիս այս հայտարարությունը ակնհայտ է դարձնում ընդհանուր իրավիճակը, որ կա ՀԱՊԿ-ում»։

Azatutyun

04 Dec, 13:20


«Քննչական հանձնարարականներ կատարելու ընթացքում հանդիպել են տեղեկությունների, որոնք իրենց մեջ պարունակում են պետական անտվանգության սպառնալիքներ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ, և այդ պարագայում այդ մարմինը պարտավոր էր իր գործառույթների շրջանակում կատարել աշխատանք, այդ թվում հեռախոսի տիրոջ հետ և պարտավոր էր զեկուցել իր վերադասին, տվյալ դեպքում՝ ՀՀ վարչապետին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հովիկ Աղազարյանի հայտարարությանը։

Azatutyun

04 Dec, 11:29


«Մենք դրական կետի վրա ենք և առաջարկ-քննարկում-առաջարկ տրամաբանության մեջ ենք, դրական դինամիկա կա». Ալեն Սիմոնյանը՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին։

Azatutyun

04 Dec, 11:22


«Այն, ինչ ես երեկ իմացել եմ, շոկի մեջ էի։ Մինչև երեկ ես ամեն ձևով փորձել եմ պարոն Աղազարյանին պաշտպանել, բայց երեկ ուզում էի ինչ-որ ձևով խեղդել իրեն։ Ցավում եմ, որ ինքը երեկ չէր զղջում»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

ԱԺ նախագահը, սակայն, չհստակեցրեց, թե կոնկրետ ինչ է արել Աղազարյանը։

Azatutyun

04 Dec, 10:43


«ՀՀ-ի նկատմամբ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են»․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանի բացակայությունը ՀԱՊԿ աշխատանքներում չի ազդում դրանց արդյունավետության վրա, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Այդուհանդերձ, առաջնորդվում ենք նրանով, որ Հայաստանը մեր դաշնակիցն է և մեր բոլոր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ պահպանվում են», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Azatutyun

04 Dec, 10:36


Հեռախոսիս նյութերը հայտնվել են վարչապետի մոտ. Աղազարյան

«Հեռախոսս 10 օրից ավելի եղել է քննիչի մոտ։ Պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են, շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ»,-լրագրողների հետ զրույցում ասաց իշխող ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը։
Թե ինչ նյութերի մասին է խոսքը, Աղազարյանը չմանրամասնեց։

Azatutyun

04 Dec, 09:22


Միրզոյանը ևս կմեկնի Մալթա, Բայրամովի հետ «պլանավորված հանդիպում չկա»

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը, ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: Մալթա է մեկնել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ Միրզոյան-Բայրամով պլանավորված հանդիպում չկա։

Azatutyun

04 Dec, 06:36


«Մեծ ցավով դուրս եմ գալիս ՔՊ խմբակցությունից. Աղազարյան

«Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցույան վարչության որոշամբ՝ ես հեռացվել եմ կուսակցության շարքերից։
Առիթ կլինի անդրադառնալ հիմնավորումներին։ Ես նախ կուզեմ ներողություն խնդրել իմ կուսակցական
գործընկերներից՝ որևէ ժամանակահատվածում իմ վարքով, իմ քայլով չնչին իսկ վնաս հասցրած մեր
թիմի հեղինակությանը։ Չեմ ուզում ՔՊ կուսակցության իմ գործընկերներին ևս մեկ լրացւցիչ
անգամ դժվար իրավիճակում դնել և քննարկել իմ հարցը՝ խմբակցությունից հեռացնելու։ Ես
ինքս հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս ՔՊ խմբակցությունից մեծ ցավով»,-այսօր ԱԺ-ում հայտարարեց Հովիկ Աղազարյանը։

Azatutyun

04 Dec, 04:06


Երևանի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է. շարժակազմները դուրս են եկել երթուղիներ, հայտնում են քաղաքապետարանից:

Երեկ ավտոբուսների վարորդները գործադուլ էին անում՝ պահանջելով աշխատանքային պայմանների բարելավում ու աշխատավարձերի բարձրացում։
Երևանի քաղաքապետը հայտարարել է՝ «վերջին քննարկումներն արտաժամյա աշխատանքի վճարումների մասին են եղել և որ հաստատել է, որ տրամադրելու են»։

Azatutyun

03 Dec, 20:06


Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
«պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»,- հայտնում են ՔՊ-ից։

Azatutyun

03 Dec, 18:38


🔎 «Ազատությունն» այսօր պատմեց, թե ինչպես վարչապետ Փաշինյանն Արցախի հարցը 9 ամսից ավելի ձգված հղիության հետ համեմատեց. Ընդդիմությունը պատասխանեց

Առավոտից գործադուլ են անում երևանյան ավտոբուսների վարորդները. Քաղաքապետարանն արագ անցավ պատժիչ միջոցների ու 18-ին գործից հանեց: Մինչ այդ ժամերով կանգառներում սառում էին երևանցիները

Դավաճանության մեղադրանք, երգիչ ու բլոգեր՝ ՔՊ փակ նիստում. Գյումրվա փրայմըրիզի հետքերով էլ ենք գնացել

Վրաստանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. Ցուցարարները «ստեղծարար» լուծումներ են փորձում գտնել

Սիրիայում տասնյակ զոհեր կան, այդ թվում երեխաներ. Ասադը «ջախջախել» է խոստանում, կրակը երկրում չի դադարում

Այսօր հաշմանդամություն ունեցողների իրավունքների պաշտպանության օրն է. Սիմֆոնիկի ու հայ աստղերի հետ երգում են փոքրիկները

Azatutyun

03 Dec, 15:51


Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում.

• Վարորդների գործադուլ Երևանում
• «Հղիությունը ևս 9 ամսով երկարացնելը աբսուրդ մոտեցում է». Փաշինյան
• Անորոշ իրավիճակ Սիրիայի հայերի համար
• Աղազարյանը կհեռացվի՞ խմբակցությունից
• Ովքե՞ր կմասնակցեն Գյումրիի փրայմըրիզին
• Բողոքի ցույցերը Վրաստանում շարունակվում են

Հաղորդումը վարում է Նանե Սահակյանը։

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

Azatutyun

03 Dec, 14:17


Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու Իրանի պաշտոնակից Աբաս Արաղչիի հանդիպել են

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումներն, ինչպես նաև տրանսպորտային խնդիրները՝ մասնավորաբար այն ենթակառույցների ստեղծման հարցը, որոնք Իրանի տարածքով միմյանց պետք է կապեն Ադրբեջանի հիմնական տարածքն ու Նախիջևանի ինքնավար հանրապետությունը։

Azatutyun

03 Dec, 12:05


Վրաստանի ՍԴ-ն հրաժարվել է քննել ընտրությունների արդյունքների չեղարկման հարցը

Որոշման օգտին քվեարկել են Սահմանադրական դատարանի 9-ը անդամներից 7-ը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և մի շարք ընդդիմադիր պատգամավորներ պահանջում էին անվավեր ճանաչել հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Azatutyun

03 Dec, 11:25


Փեզեշքիան․ «Մոտ ապագայում կհանդիպեմ Պուտինի հետ»

Իրանի նախագահի խոսքով` բանակցությունները նվիրված են լինելու Սիրիայում ստեղծված կացությանը։
«Մոսկվան ու Թեհրանը ամեն կերպ փորձելու են կայունացնել իրավիճակը Սիրիայում», - նշել է Իրանի նախագահը։

Azatutyun

23 Nov, 17:49


«Իվանիշվիլին պետք է հեռանա». Թբիլիսիում նորից հանրահավաք է՝ ընտրությունների արդյունքների չեղարկման պահանջով

Azatutyun

23 Nov, 15:27


Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում.

• Հայաստանը նոր առաջարկ է արել Ադրբեջանին:
• Դատախազի տեղակալը՝ Քննչականի ղեկավար։
• Արցախցիների աջակցությունը կկրճատվի:
• Կառուցապատվող Ֆիրդուսի վերջին բնակիչները:
• Բեյրութի կենտրոնն՝ իսրայելական հարվածների թիրախում:
• Կա՞, թե չկա քրեական գործ. հայկական արբանյակի ոդիսականը:
Հաղորդումը վարում է Աստղիկ Բեդևյանը:
Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

Azatutyun

23 Nov, 14:16


Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters

«Առավելագույնը մենք վերահսկում էինք մոտ 1376 քառակուսի կիլոմետր, այժմ, իհարկե, այս տարածքն ավելի փոքր է, հակառակորդը մեծացնում է իր հակահարձակումները», - Reuters-ին ասել է Ուկրաինայի գլխավոր շտաբի ներկայացուցիչը։

Azatutyun

23 Nov, 11:20


Դիվանագիտական սկանդալ Թեհրանի և Մոսկվայի միջև

Իրանը բողոք է ներկայացրել Մոսկվային Ռուսաստանի Կազան քաղաքի համալսարանում իրանցի ուսանողների «բռնությամբ» ձերբակալելու կապակցությամբ, հայտնում են Իրանի պաշտոնական աղբյուրները։

Ռուսաստանյան իրավապահները պնդել են, որ ձերբակալված օտարերկրացիները «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» մեղադրանքով են ձերբակալվել։

Azatutyun

23 Nov, 09:43


Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Բեյրութին

Ըստ իսրայելական կողմի հաղորդագրության՝ թիրախավորվել են ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված լիբանանյան «Հեզբոլահ» խմբավորման շտաբները, զենքի պահեստը և այլ ռազմական ենթակառուցվածքներ։
Reuters-ը հայտնում է, որ իսրայելական բանակը հարվածներ է հասցրել նաև Բեյրութի կենտրոնական հատվածին՝ սպանելով չորս մարդու։

Azatutyun

22 Nov, 19:55


🔎«Ազատությունն» այսօր պատմեց.

🔸Թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը մեկնաբանում աղմկոտ պաշտոնանկությունները, ում ինչ խնդրանքով է դիմել, ինչ է խոսել Թրամփի հետ

🔸Ով և ուր կգնա, ո՞վ անգործ չի մնա․ շշուկներ՝ պաշտոնանկություններից հետո

🔸«Կպակասի մի հավեսին պատգամավոր». ի՞նչ կլինի, եթե Աղազարյանը մանդատը կորցնի

🔸Երրորդ ամիսն է ավարտվում՝ Արտաշատի ԲԿ-ում ոչ ոք աշխատավարձ չի ստացել. ինչո՞ւ

🔸Պուտինը զգուշացնում է նոր հրթիռի մարտական փորձարկումների մասին

🔸Բաքվում ավարտվում է COP29-ը, բայց գլխավոր հարցերի շուրջ համաձայնություն չկա

🔸Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Վրաստանի ընտրանին, հանդիպումները՝ մարտին

🔸Իսկ վերջում, ՀՈՒՆՑ ԱՊՐԻՆՔ-ի «Ազատության» հերթական թողարկումն՝ այստեղ

Azatutyun

22 Nov, 19:05


Արագաչափերը հանելու օգտին հանդես եկող խմբին կաջակցեմ, որպեսզի նրանք սկսեն ստորագրահավաք՝ արագաչափերը հանելու հարցով օրենսդրական նավաձեռնություն բերել Ազգային ժողով։ Գիտեմ, որ կոնսենսուս չի լինի, ԱԺ-ն դեմ կքվեարկի, որից հետո կանցնենք 300 հազար ստորագրության։ Եթե հաջողվի, մենք հարցը դուրս կբերենք հանրաքվեի։ Ես այս գործընթացին կաջակցեմ կազմակերպչկան մասով, բայց իմ դիրքորոշումը չեմ քարոզի ո’չ «այո»-ի, ո’չ «ոչ»-ի օգտին. Փաշինյան

Azatutyun

22 Nov, 18:55


Սա կացնային մոտեցում է. Փաշինյան

«Գերատեսչությունների մեքենաների ցուցակն ուզում եմ և գրիչով խազեր եմ քաշում այդ մեքենաների վրա։ Սա կացնային մոտեցում է։ Խոսքը ծառայողական ավտոմեքենաների մասին է»,-հայտարարեց վարչապետը։

Azatutyun

22 Nov, 18:43


Ինչպես Արգիշտի Քյարմայնին եմ դիմել խնդրանքով, նույն խնդրանքով դիմել եմ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին։ Հույս ունեմ, որ խնդրանքս անարձագանք չի մնա. Փաշինյան

Պատգամավորական մանդատը վայր է դրել «Քաղաքացիական պայմանագրից» Նարեկ Զեյնալյանը, ով պնդել է, թե հենց իր նախաձեռնությունն է:
Հովիկ Աղազարյանը, ով մանդատը վայր չի դրել, նշել է, որ նման խնդրանք չի եղել։

Azatutyun

22 Nov, 18:37


Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում. Փաշինյան

Azatutyun

22 Nov, 15:59


Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի օգտին լրտեսության համար, դատապարտվել 18 տարվա ազատազրկման

Գարնանը Արցախից Հայաստան տեղափոխված և անմիջապես կալանավորված Սարգիս Գալստյանը մեղադրանքը չի ընդունում, թեև ինքնախոստովանական ցուցմունք էր տվել, թե Ադրբեջանի օգտին լրտեսություն է արել, ապա հրաժարվել ցուցմունքից։

Azatutyun

22 Nov, 15:32


Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում

• Ովքե՞ր կհամալրեն թափուր պաշտոնները
• Հովիկ Աղազարյանը մոտ 5 ժամ հարցաքննվել է
• Սահմանային ուղեկալներ՝ Տավուշ-Ղազախ սահմանին
• Ինչո՞ւ բժիշկները փող չեն ստանում
• Ռուսական նոր հրթիռ է կիրառվել
• Թրամփը նոր թիմ է հավաքում

Հաղորդումը վարում է Աստղիկ Բեդևյանը

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

Azatutyun

22 Nov, 15:05


Խրախուսական մրցանակ՝ «Ազատությանը»՝ ««Վտանգավոր» ու «անվտանգ» ձայնային նռնակը. ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը 2018-ին և 2024-ին»👉 կարճ տեսանյութի համար

Azatutyun

22 Nov, 14:20


Ամերիկահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով մ. թ. ա մոտ 95 թվականի հազվագյուտ հայկական մետաղադրամը։ Օհանյանն ասում է. «Ես մետաղադրամներ հավաքելու մեծ սիրահար չեմ, բայց սա պետք էր ձեռք բերել։ Եթե հայ եք (կամ պարզապես պատմության սիրահար), ապա գիտեք Տիգրան Մեծի մասին և այն, թե ինչպես նրա կառավարման տարիներին Հայաստանի թագավորությունը ընդարձակվեց՝ դառնալով հզորագույն պետություն Հռոմի Հանրապետության արևելքում։

Azatutyun

22 Nov, 12:40


Ադրբեջանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները հանդիպել են

Քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման ընթացքը և «խաղաղ գործընթացում առկա խնդիրները»։

«Ջեյհուն Բայրամովը հերթական անգամ մտահոգություն է հայտնել Ադրբեջանի դեմ համակարգված կողմնակալ և անհիմն զրպարտչական արշավի կապակցությամբ»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։

Պաշտոնական Բեռլինը հանդիպման մասին մանրամասներ առայժմ չի հայտնել։

Azatutyun

22 Nov, 11:37


⚽️ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի Փլեյ-օֆֆում Հայաստանի հավաքականը կխաղա Վրաստանի ընտրանու հետ

Azatutyun

22 Nov, 06:36


Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. Փաշինյան

«Անթույլատրելի ենք համարում խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը: Հայաստանն աջակցում է Լիբանանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը և գործուն մասնակցությամբ՝ հայկական խաղաղապահ զորախմբի միջոցով, իր ներդրումն է ունենում Լիբանանի անվտանգության ամրապնդման գործում»,-հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Azatutyun

22 Nov, 06:16


Ռուսական կողմը հարվածել է Սումիին, հաղորդվում է երկու զոհի, 12 վիրավորի մասին

Նշվում է, որ քաղաքի բնակելի միկրոշրջանը հարձակման է ենթարկվել «Շահեդ» տիպի անօդաչու թռչող սարքերով։

Azatutyun

22 Nov, 05:51


Թրամփը Պամ Բոնդիին կառաջադրի ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Ֆլորիդայի նախկին գլխավոր դատախազ, 59-ամյա Պամ Բոնդիին կառաջադրի ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Ֆլորիդայից պատգամավոր Մեթ Գետցին այդ պաշտոնում նշանակելու մասին, սակայն նախկին կոնգրեսականը հրաժարվել է քննարկումներից։

Azatutyun

18 Nov, 13:04


Ռուսները «Իսկանդերով» են հարվածել Սումիին

Azatutyun

18 Nov, 12:29


Վատիկանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ և տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերջին զարգացումների մասին և վերահաստատել Հայաստանի Կառավարության հավատարմությունը Խաղաղության օրակարգին։

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը հանուն խաղաղության իր բաժին ներդրումն ունենալու հարցում վճռական է և շնորհակալություն հայտնել Սուրբ Աթոռի կողմից հայ գերիներին ազատ արձակելու շարունակական ջանքերի համար։

Azatutyun

18 Nov, 11:54


Ամերիկացի կոնգրեսականն ընդհատել է Բաքու այցը և վերադարձել ԱՄՆ

Ֆրենկ Փալոնը կիրակի երեկոյան ընդհատել է այցը և վերադարձել Միացյալ Նահանգներ, այս մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ադրբեջանի նախագահն ընդունել է ամերիկացի կոնգրեսականների պատվիրակությանը, սակայն Փալոնին թույլ չեն տվել ներկա գտնվել այդ հանդիպմանը։

🔸Հանրապետական գործիչը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիրն է, անցած տարիներին այցելել է նաև Արցախ, հեղինակել է Արցախի աջակցության, Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին մի շարք օրենսդրական նախագծեր։

Azatutyun

18 Nov, 11:03


Սումիում զոհերի թիվը հասել է 11-ի, կա 89 վիրավոր

Հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ռուսական զորքը երեկ ուշ երեկոյան հարվածել է Սումի քաղաքի բնակելի հատվածին՝ թիրախավորելով մի քանի բնակելի շենքեր։

Azatutyun

18 Nov, 08:55


Այսօր ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում. Ռուստամ Բադասյանի ուղերձը

Azatutyun

18 Nov, 08:51


Նախընտրական էլեմենտնե՞ր, թե՞ արդարության պահանջ «համբերության լցված բաժակում». քաղաքական առաջին արձագանքները՝ կադրային ջարդին

Azatutyun

18 Nov, 07:50


Եկել է պահը հայտնելու ձեզ՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին. Արգիշտի Քյարամյան

«Այն բխում է վերջին շրջանում ընդհանուր իրավապահ համակարգի գործունեության շուրջ ստեղծված իրավիճակից ածանցվող ներքին վերագնահատումներից»,- տարածած ուղերձում գրել է Քյարամյանը։

Azatutyun

18 Nov, 07:46


Ազատման դիմում է գրել նաև ՆԳ նախարար Վահե Ղազարյանը

Երկու օր առաջ կառավարության նիստին վարչապետը խիստ և կտրուկ դժգոհություն հայտնեց իրավապահ համակարգից՝ շեշտելով՝ դատական և ուժային կառույցներում բարեփոխումների արդյունքները չի տեսնում, իսկ իր համբերության բաժակը լցվել է։

Azatutyun

18 Nov, 07:37


Գնել Սանոսյանը հրաժեշտ է տվել անձնակազմին ու հեռացել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հրաժեշտ է տվել անձնակազմին ու հեռացել, հաղորդում է «Ազատության» աղբյուրը։

Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2021-ի օգոստոսից։

Azatutyun

18 Nov, 06:24


Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները. Փաշինյան

«Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,-գրել է Նիկոլ Փաշինյանը։

Azatutyun

18 Nov, 05:55


Ըստ ՌԴ օրենսդիրների՝ հեռահար զենքով ՌԴ խորքերը հարվածելու ԱՄՆ թույլտվությունը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի

Երեկ ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով հարցին քաջատեղյակ աղբյուրները, հայտնեցին, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չեղարկել է սահմանափակումները, որոնք արգելում էին Ուկրաինային օգտագործել ամերիկյան զենքը ռուսական տարածքի խորքը հարվածելու համար։

Azatutyun

18 Nov, 05:43


Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը աշխատանքից ազատման դիմում է գրել, «Ազատությանը» հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից

Azatutyun

18 Nov, 03:37


Փաշինյանը մեկնել է Վատիկան

Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա Հռոմի Սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ,- ասված է կառավարության հաղորդագրությունում։

Azatutyun

18 Nov, 03:35


Հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե’ անդամությունից. Կարեն Անդրեասյան

«Ուզում եմ առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից։ Գնում եմ առանց սկանդալի, մաղձի ու հիասթափության և այս թունավոր պաշտոնում` ամենաերկարը դիմացած»,-գրել է ԲԴԽ նախագահը։

Azatutyun

17 Nov, 20:02


Կառավարությունից չեն արձագանքում պաշտոնանկությունների մասին լուրերին

Մասնավորապես, զլմ-ները գրում են, որ աշխատանքից ազատվել են կամ առաջիկայում պաշտոնները կլքեն ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Azatutyun

17 Nov, 18:21


Թբիլիսիում ընդդիմությունը ճանապարհ է փակել է և վրաններ տեղադրել

«Հանուն փոփոխությունների» դաշինքի առաջնորդ Նիկա Գվարամիան հայտարարել է ընդդիմության նոր ծրագրի մասին։ Նա ընդգծել է, որ ժամանակն է դադարեցնել բողոքի «տոնախմբությունները», և պետք է անցնել կոնկրետ գործողությունների՝ «արգելափակել ամեն ինչ» և սկսել անժամկետ բողոքի ակցիա։

Azatutyun

17 Nov, 16:33


Թբիլիսիում կրկին բողոքի ցույց է

Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, ընթանում է «Վերադարձրե՛ք ձայնը» բողոքի ակցիան։ Հանրահավաքի մասին միաժամանակ հայտարարեցին խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը հետևած կազմակերպությունները, ընդդիմադիր կուսակցությունները, ինչպես նաև ուսանողական շարժումները։

Azatutyun

17 Nov, 16:31


«Ստացվեց այն, ինչ կանխատեսել էինք, այսինքն՝ ծանր խաղ։ Երկու թիմերի համար էլ սկզբունքային էր այս խաղը։ Երկրորդ խաղակեսում փոխվեց խաղը։ Տղաները կարողացան էն հանձնարարությունը որ կար, կատարեն։
Ամենաառաջին բանը, որ պահանջել էի տղաներից դա համբերությունն էր»,-2:1 հաշվով Լատվիայի թիմին հաղթելուց հետո ասաց հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնականատար Սուրեն Չախալյանը։

Azatutyun

17 Nov, 15:33


⚽️Լատվիա 1:2 Հայաստան

Հայաստանի հավաքականը կրկին առաջ է անցնում

Azatutyun

17 Nov, 15:29


⚽️1:1
Լատվիան հավասարեցնում է հաշիվը

Azatutyun

11 Nov, 18:58


«Ազատությունն» այսօր պատմեց.

Ադրբեջանը էթնիկ զտման է ենթարկել ԼՂ հայերին․ հրապարակվեց հեղինակավոր Freedom House-ի զեկույցը

Բաքվում մեկնարկեց COP29-ը․ ով է ընդունել ու մերժել Ալիևի հրավերը

Պաշտոնական Երևանը դեռ մտորում է՝ մեկնել Բաքու, թե ոչ

Միջազգային ու ներքին ճնշումներից հետո՝ ՆԳՆ-ն որոշեց սառեցնել 24-ժամյա տեսահսկման մասին օրինագիծը

Իսկ մայրաքաղաքում տրանսպորտի ոլորտի «բարեփոխումներից» չեն հրաժարվում

Օրհներգը պաշտոնապես չի փոխվել, բայց իշխանությունը «երգել է տալիս» սեփական տարբերակը

Վերջում՝ ոչխար են մորթել, ոչխար․ հայտնի ֆիլմի մոտիվներով ոչխարաբույծները գնացին Իրանի դեսպանատան մոտ ցույցի

Azatutyun

11 Nov, 16:09


Նվեր Ծառուկյանի և նրա թիկնապահների նկատմամբ հետախուզում է հայտարարվել. Iravaban.net

Հայաստանի խաղատներից մեկում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ կա նախաձեռնված քրեական վարույթ՝ խուլիգանության, կողոպուտի հատկանիշներով, «Ազատությանը» հայտնել են Քննչական կոմիտեից։

Iravaban.net-ն ավելի վաղ գրել էր, որ վիճաբանությունն առաջացել է խաղատան աշխատակիցների և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև, որը վերածվել է ծեծկռտուքի, և որ հնչել են կրակոցներ։

Azatutyun

11 Nov, 15:44


Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում

• Երևանից որևէ պաշտոնյա Բաքու չի մեկնել
• Ինչու՞ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան. զեկույց
• Ոստիկանությունը հետքայլ արեց
• Պուտինն ու Թրամփը չեն խոսել
• Անորոշություն տրանսպորտի նոր համակարգի վերաբերյալ
• Օրհներգը հնչել է փոփոխված


Հաղորդումը վարում է Նանե Սահակյանը


Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

Azatutyun

11 Nov, 15:13


Ալիև․ «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»

«Հայաստանի Սահմանադրության տեքստում առկա տարածքային պահանջներն Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր խոչընդոտն են», - հայտարարել է Ալիևը Բելգիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ։

Azatutyun

11 Nov, 13:09


COP29-ին մասնակցելու հրավեր է ստացել նաև Հայաստանը, մասնակցել-չմասնակցելը Հայաստանի որոշումն է, -Ֆինլանդիայի նախագահի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահը։

Azatutyun

11 Nov, 12:40


Թեհրանը հերքում է Թրամփի դեմ մահափորձին իր ներգրավվածությունը

«Թե այս բացահայտումների ժամկետները և թե դրանցում շրջանառվող անձի ինքնությունը խիստ կասկածելի են։ Մենք բացահայտ կերպով հերքում ենք Իրանի ներգրավվածության մասին պնդումները և մեր երկրի ուղղվող մեղադրանքները համարում ենք բացարձակապես անհիմն»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Azatutyun

11 Nov, 12:01


Անկարան կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել համագործակցությունը սիրիացի քրդերի հետ

«Մենք անընդհատ հիշեցնում ենք մեր ամերիկացի գործընկերներին Սիրիայում գործող քուրդ զինյալներին ցուցաբերվող աջակցության որոշումը վերանայելու անհրաժեշտության մասին», - հայտարարել է երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ հավելելով․ - «Վաշինգտոնը պետք է դադարեցնի համագործակցությունը Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպությունների հետ»։

Azatutyun

11 Nov, 11:42


Սաար․ «Լիբանանում հրադադար հաստատելու հարցում որոշակի առաջընթաց կա»

«Մենք այս ուղղությամբ աշխատում ենք ամերիկացիների հետ»,-աել է Իսրայելի նորանշանակ արտգործնախարար Գիդեոն Սաարը։

Մեկնաբանելով Սաարի հայտարարությունները՝ «Հեզբոլա» (ԱՄՆ-ի կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն, մինչդեռ ԵՄ-ն միայն նրա զինված թևն է ներառել իր սև ցուցակում) շարժման ներկայացուցիչները նշել են, որ այս պահին հրադադարի որևէ պաշտոնական առաջարկ չի արվել։

Azatutyun

11 Nov, 10:39


«Ցանկանում եմ մոտ ապագայում զրուցել Պուտինի հետ»․ Շոլց

«Ես որոշել եմ պատշաճ պահին զրուցել Ռուսաստանի նախագահի հետ` Ուկրաինայում ստեղծված կացությունը քննարկելու նպատակով»,-ասել է Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։

Azatutyun

11 Nov, 09:13


Ռուսաստանի նախագահի խոսնակն այս տեղեկությունը հերքել է։

Azatutyun

11 Nov, 08:14


Բաքվում COP29-ին մասնակցելու վերջնական որոշում չկա․ Կոստանյան

«Ազատության» հարցին ի պատասխան ասել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, նշելով, որ այդ որոշումը կախված է մի շարք հարցերից, այդ թվում՝ գերիների վերադարձի և խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներից։

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովը մեկնարկել է այսօր, կընթանա մինչև նոյեմբերի 22-ը։

Azatutyun

11 Nov, 07:18


Ոստիկանությունը սառեցնում է հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման նախագծի հետագա ընթացքը

«Նախագծերի քննարկումները ցույց են տալիս, որ հանրության տարբեր խմբերի ընկալումներում որոշ մտահոգություններ դեռևս փարատված չեն»,-հայտարարում է ՆԳՆ-ն, նշելով, որ շահագրգիռ մարմիններին կրկին քննարկման է հրավիրում։

Թե ինչ էր առաջարկում գերատեսչությունը, կարող եք կարդալ այստեղ

Azatutyun

11 Nov, 06:24


Ռուսական և հյուսիսկորեական 50 հազարանոց զորքը պատրաստվում է հարձակման է պատրաստվում․ NYT

Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանն այնպես է կենտրոնացրել իր ուժերը, որպեսզի իր զինվորներին դուրս չբերի Մոսկվայի համար կարևոր ուղղություն համարվող Ուկրաինայի արևելյան հատվածից։

Նշվում է նաև, որ ռուսական կողմն ակնկալում է ճնշում գործադրել միաժամանակ մի քանի ուղղություններով։

Azatutyun

11 Nov, 04:44


Թրամփը Պուտինին կոչ է արել չսրել պատերազմն Ուկրաինայում

Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել Ուկրաինայի պատերազմը, գրում է The Washington Post-ը։ Ըստ աղբյուրի՝ Թրամփը ռուսաստանցի իր գործընկերոջը կոչ է արել չսրել պատերազմն Ուկրաինայում, ինչպես նաև «պատերազմի շուտափույթ լուծման հարցում» բանակցությունների հետաքրքրություն է հայտնել։

Azatutyun

10 Nov, 15:41


Արարատ Միրզոյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Շվեդիա

«Հայաստանը շահագրգռված է Շվեդիայի հետ քաղաքական երկխոսության և գործընկերության հետագա ընդլայնմամբ՝ թե՛ երկկողմ օրակարգով, թե՛ տարբեր ձևաչափերով՝ ներառյալ ԵՄ-ի շրջանակներում», - նշել է նա։

Azatutyun

10 Nov, 13:45


Սիրսկի. Հյուսիսկորեական զորքերը պատրաստվում են կռվել ռուսական զորքերի կողքին

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը նշել է, որ Ռուսաստանի հետ շուրջ 1000-օրյա պատերազմի առաջին գծում իրավիճակը մնում է «բարդ և էսկալացիայի նշաններ է ցույց տալիս»:

Azatutyun

10 Nov, 13:02


Վրաստանի վարչապետը կմասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին

Վրաստանի կառավարության հաղորդմամբ՝ վարչապետն այցի ընթացքում կհանդիպի Ադրբեջանի նախագահի հետ։ COP29-ը մեկնարկում է վաղը՝ նոյեմբերի 11-ին։

Azatutyun

10 Nov, 10:00


Իրանը կոչ է անում Թրամփին նոր քաղաքականություն որդեգրել Թեհրանի նկատմամբ

Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թրամփին կոչ է արել վերանայել «առավելագույն ճնշման» քաղաքականությունը, որը նա կիրառել է Իսլամական Հանրապետության դեմ իր առաջին ժամկետում։ «Թրամփը պետք է ցույց տա, որ չի հետևում անցյալի սխալ քաղաքականությանը», - լրագրողներին ասել է Զարիֆը

Azatutyun

10 Nov, 09:57


Բաքուն հաստատեց՝ իր ճնշման արդյունքում է հետ կանչվել Արցախի մասին ֆիլմն «Օսկար»-ի մրցանակաբաշխությունից

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Հորդանանի կողմից «Օսկար»-ի «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում ներկայացրած ժապավենի բովանդակությունը «հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»։

Azatutyun

09 Nov, 18:57


5 նյութ՝ օրվա լրահոսից

🔸Աղետալի պատերազմ. չորս ընկեր, չորսն էլ Եռաբլուրում են՝ զոհվեցին իրար օգնության հասնելու ճանապարհին

🔸Ինչո՞ւ են իշխանականները պահանջում դադարեցնել «Շողակաթ»-ի ֆինանսավորումը

🔸«Կասկադյոր պետք է լինես, որ թեքահարթակով իջնես». որքանով է միջավայրը հարմար հաշմանդամություն ունեցող մարդուն

🔸8-ամյա չեմպիոնուհու մրցաշարի համար շախմատի ֆեդերացիան գումար չի տալիս

🔸Բեռլինի գերբնակեցված ճամբարը շարունակում է ընդունել հազարավոր ուկրաինացիների

Azatutyun

09 Nov, 16:02


Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում 09.11.2024

• ԼՐԱՑԱՎ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ 4-ՐԴ ՏԱՐԻՆ

• ԻՆՉՈ՞Ւ Է ՔՊ-Ն ԴԵՄ «ՇՈՂԱԿԱԹ»-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ

• ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՆ «ԳՐԱՎԻՉ ՉԷ»

• ՑՈՒՅՑԵՐ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

• ԹՐԱՄՓՆ ՈՒ ՄԱՍԿԸ ԽՈՍԵԼ ԵՆ ԶԵԼԵՆՍԿՈՒ ՀԵՏ

• ԴԱՏԱՎՃԻՌ՝ ՀՕԳՈՒՏ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ

Հաղորդումը վարում է Նանե Սահակյանը։

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

Ուղիղ

Azatutyun

09 Nov, 13:30


Վրացական ընդդիմությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում բողոքի հերթական ակցիան է անցկացնում

Ցուցարարները երթով անցնում են Թբիլիսիի փողոցներով՝ «Ո՛չ ռուսական ընտրություններին» վանկարկումներով:

«Բողոքը, բնականաբար, շարունակական է։ Մենք անդադար պետք է ցույց տանք կառավարությանը, ինչպես նաև մեր օտարերկրյա բարեկամներին, որ Վրաստանում ապրում է եվրոպամետ ընտրություն», - ասել է «Ուժեղ Վրաստան» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդներից Աննա Դոլիձեն։

Azatutyun

09 Nov, 13:12


Տիգրան Բարսեղյանը հրավիրվել է ազգային հավաքական

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

Դարպասապահներ

Օգնյեն Չանչարևիչ
Արսեն Բեգլարյան
Հենրի Ավագյան

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան
Անդրե Չալըշըր
Նաիր Թիկնիզյան
Գեորգի Հարությունյան
Էրիկ Սիմոնյան
Էդգար Գրիգորյան
Սերգեյ Մուրադյան
Հովհաննես Համբարձումյան

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Էդուարդ Սպերցյան
Ուգոչուկվու Իվու
Սոլոմոն Իմե Ուդո
Նարեկ Գրիգորյան
Հովհաննես Հարությունյան
Կարեն Մուրադյան
Գոռ Մանվելյան
Արթուր Սերոբյան
Վահան Բիչախչյան
Էդգար Սևիկյան
Տիգրան Բարսեղյան
Լուկաս Սելարայան
Ժիրայր Շաղոյան
Արթուր Միրանյան
Հրանտ-Լեոն Ռանոս

Azatutyun

09 Nov, 11:22


2019-ի հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի զանգերն առաջին անգամ ղողանջեցին

«5 տարի առաջ խոստում տրվեց միասին վերականգնել Աստվածամոր տաճարը։ Այսօր նրա զանգերը վերջապես ղաղանջում են ձեզանից շատերի արտասովոր աշխատանքի շնորհիվ»,-գրել է Ֆրանսիայի նախագահը:

Azatutyun

09 Nov, 11:10


Իլոն Մասկը մասնակցել է Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցին

Ըստ աղբյուրի՝ Մասկը զրույցի ընթացքում վստահեցրել է, որ շարունակելու է աջակցել Ուկրաինային իր Starlink արբանյակների միջոցով։

Azatutyun

09 Nov, 09:22


ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում Հայ դատի աջակցությունը վայելող թեկնածուների 90 տոկոսը մանդատ է ստացել

«Մենք չենք իջեցրել մեր նշաձողը կամ զիջել մեր արժեքները: Խոստումներ չենք ընդունել, փոխարենը պատասխանատվություն ենք պահանջել», - հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը՝ ընդգծելով, որ թեկնածուներին ընտրելիս կազմակերպությունը հաշվի է առել Արցախի հարցով, հայ-ամերիկյան համագործակցության օրակարգի վերաբերյալ նրանց դիրքորոշումները։

Azatutyun

09 Nov, 09:08


Բայդենի վարչակազմը թույլ կտա ԱՄՆ ռազմական կապալառուներին աշխատել Ուկրաինայում`Պենտագոնի տրամադրած զենքերը սպասարկելու և վերանորոգելու համար

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ կապալառուների թիվը քիչ է լինելու, նրանք կտեղակայվեն առաջնագծից հեռու և չեն մասնակցի մարտական գործողություններին։

Աղբյուրը նշել է, որ Ուկրաինայում փոքր թվով կապալառուների ներկայությունը կօգնի երաշխավորել, որպեսզի ամերիկյան սարքավորումները «վնասվելու դեպքում արագ վերանորոգվեն»։

Azatutyun

09 Nov, 05:09


Լրանում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման 4-րդ տարին

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած փաստաթղթով 2020-ի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմը կանգ առավ զորքերի զբաղեցրած դիրքերում, հայկական կողմն Ադրբեջանին հանձնեց Լեռնային Ղարաբաղին հարակից բոլոր յոթ շրջանները, Արցախում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։ 2024-ի ապրիլին, սակայն, մեկնարկեց խաղաղապահների դուրսբերումը, թեև 5 տարի ժամկետով էին տեղակայվել։

Արցախյան 44-օրյա պատերազմի 6 շաբաթների մասին պատմող «Ազատության» հաղորդումները կարող եք դիտել այս հղումով՝ https://www.youtube.com/playlist?list=PLMQcwD-eh6Vj1KOXJKbpvOYELMShturpt

Azatutyun

08 Nov, 18:57


«Ազատությունն» այսօր պատմեց, որ

🔸Ալիևը կրկին սպառնում է, հայտարարելով, թե «Հայաստանը պետք է հրաժարվի ռազմականացման քաղաքականությունից»

🔸COP29-ի ադրբեջանցի գործադիր տնօրենը փակ դռների հետևում Ադրբեջանի նավթահորներն է գովազդում

🔸Ընտրական օրենսգրքի շուրջ վերջնական կոնսենսուս չկա. ինչից են դժգոհ ընդդիմադիրներն ու ինչ են ասում կառավարությունից

🔸«Շատ ծանր վիճակ է»,- ասում են լիբանանահայերը, ովքեր պատերազմի մոտալուտ դադարի հույս չունեն

🔸Իշխանությունն ուզում է, որ Հայաստանի օրհներգի ֆինալը հանուն ազգի զոհվելու մասին չլինի. դրական նոտայով ավարտ են առաջարկում

🔸Շուրջ 2500 անուն դեղ էլեկտրոնային դեղատոմսով կվաճառվի ոչ թե 2025-ին, այլ՝ 2027-ին

🔸Եվ վերջում. ինչպես ստացվեց, որ զոհերին նվիրված հուշահամալիրում նորաձևության շոու անցկացվեց

Azatutyun

08 Nov, 15:30


Ռուսական ոստիկանությունը հնարավոր է զբաղվի նաև «ավանդական արժեքների» ամրապնդմամբ

Թե ինչպես են ոստիկաններն անելու այս գործը, մանրամասներ չի հաղորդվում։

«Ավանդական արժեքներ»-ը 2022-ից ներառված են Ռուսաստանի պետական քաղաքականության սկզբունքներում, արժեքների ցանկում նշված են հայրենասիրությունը, ամուր ընտանիքը, պատմական հիշողությունը և այլն։

Azatutyun

08 Nov, 10:20


«Հայաստանը պետք է հրաժարվի զինվելու քաղաքականությունից». Ալիև

«Նրանք գիտեն, որ իմ ասածները լսել է պետք, նրանք պետք է հրաժարվեն սրանից քանի դեռ ուշ չէ», -հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ավելին

Azatutyun

08 Nov, 10:03


«Այս հաղթանակը ներշնչանքի աղբյուր դարձավ ամբողջ թյուրքական աշխարհի համար». Էրդողանը՝ Ալիևին

«Մենք նաև ուրախ ենք այն բանի համար, որ այս հին հողերի վրա այս տարի, որոնց նկատմամբ ամբողջական վերահսկողություն սահմանեցիք անցած տարի Ղարաբաղում հակաահաբեկչական գործողության շնորհիվ, 30 տարի անց առաջին անգամ խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին»,- նշել է Էրդողանը։

Azatutyun

08 Nov, 07:00


Ամստերդամում իսրայելական ֆուտբոլային թիմի երկրպագուները հարձակման են ենթարկվել

Հարձակվողները, որոնց մի մասն ունեցել է պաղեստինյան դրոշներ և վանկարկել է պրոպաղեստինյան կոչեր, նաև փորձել են ներխուժել այն հյուրանոցները, որտեղ կանգ են առել Իսրայելից ժամանած երկրպագուները:

Իսրայելի ԱԳՆ-ի տվյալներով՝ Ամստերդամի տարբեր հատվածներում տեղի ունեցած հարձակումների ժամանակ տուժել է առնվազն 10 իսրայելցի, իսկ երկուսը համարվում է անհետ կորած։։

Իսրայելի վարչապետն էլ արձագանքելով տեղի ունեցածին՝ հրահանգել է անհապաղ երկու ինքնաթիռ ուղարկել Նիդերլանդներ՝ երկրպագուներին վերադարձնելու համար։

Azatutyun

08 Nov, 06:21


Ֆրանսիան բողոք է հայտնել Հյուսիսային Կորեային՝ Ռուսաստան զորքերի ժամանման հետ կապված

Ֆրանսիայի ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հյուսիսային Կորեայի ներգրավվածությունը Ռուսաստանի տարածքում ռազմական գործողություններում անպատասխան չի մնա։

Azatutyun

08 Nov, 05:22


Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ

«Քաղաքացիական պայմանագիրը» Գյումրիի ավագանու առաջիկա նիստում չի պատրաստվում քաղաքապետի թեկնածու առաջադրել կամ քվեարկել այլ խմբակցությունների կողմից առաջադրվելիք թեկնածուների օգտին, հայտնել է Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարը, նշելով. «Քանի որ առանց «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամների ձայների ոչ ոք չի կարող համայնքապետ ընտրել՝ Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ»։

Azatutyun

08 Nov, 04:44


Զապորոժիեի վրա ռուսական զինուժի հարձակման հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 40 մարդ

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ ռուսական զորքերը հինգ ավիահարված են հասցրել քաղաքի վրա՝ հարվածելով բնակելի շենքին և հիվանդանոցին

Azatutyun

07 Nov, 19:08


«Ազատությունն» այսօր պատմեց, որ

🔸Փաշինյանը Բուդապեշտում հանդիպում է ունեցել Մակրոնի հետ, ըստ տարածված լուսանկարների՝ կարճ զրույցներ է ունեցել նաև Էրդողանի ու այլ երկրների առաջնորդների հետ

🔸Բաքվից խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերն են գաղտնազերծել, ինչ արձագանք կա Երևանից

🔸Բայդենը վերահաստատել է՝ իշխանությունն անցնցում կփոխանցի Թրամփին

🔸Ուկրաինայի նախագահն էլ ասել է, թե «հրաշալի զրույց» է ունեցել Թրամփի հետ

🔸Որո՞նք են Պուտինի «Հատուկ ռազմական գործողության նպատակները». 2022-ի փաստաթուղթը բացահայտում է Ռուսաստանի պլանները

🔸Մոտ մեկ տոննա կոկաինի գործով ավելի քան մեկուկես տարի անց որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել

🔸Առնվազն 217 մարդու կյանք խլած Վալենսիայի ջրհեղեղից 1 շաբաթ անց դեռ անհետ կորածներ կան, զոհերից շատերի ինքնությունն էլ պարզված չէ

🔸Իսկ այսօր կեսգիշերին հայկական ակումբային ֆուտբոլի համար պատմական իրադարձություն է սպասվում՝ Լոնդոնում կհանդիպեն «Չելսին» ու «Նոան»։

Azatutyun

07 Nov, 18:48


«Որոշեցինք, որ առաջիկա երկու խաղերին հավաքականը կգլխավորեն մարզչական շտաբի մի քանի անդամներ և դա կարվի տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանի գլխավորությամբ։ Որից հետո կնշանակվի մարզիչ»,-այս մասին հայտարարել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Azatutyun

07 Nov, 18:32


Փաշինյանը հանդիպել է Մակրոնին

Հայաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումից կարճ տեսանյութ է հրապարակել:

Azatutyun

06 Nov, 10:13


Պուտինը բաց է ԱՄՆ-ի հետ երկխոսության համար. Պեսկով

Հարցին, թե արդյո՞ք Պուտինը պատրաստվում է հեռախոսազրույց ունենալ Դոնալդ Թրամփի հետ վերջինիս հաղթանակը պաշտոնապես հաստատվելուց հետո, Կրեմլի խոսնակը հորդորել է սպասել․ «Այդ մասին մեզ չէ , որ պետք է հարցնեք։ Հիշեցնում եմ Պուտինի խոսքերը՝ նա բաց է շփումների և երկխոսության համար։ Սա մեր հետևողական դիրքորոշումն է։ Մնացածին եկեք սպասենք որոշ կոնկրետ գործողությունների»:

Azatutyun

06 Nov, 09:50


Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հայաստանի վարչապետը գրել է. «Ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատելուն՝ հայ-ամերիկյան ռազմավարական երկկողմ հարաբերություններ կառուցելու համար՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և հետաքրքրությունների վրա»։

Azatutyun

06 Nov, 09:28


Մոսկվայում ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների նիստին կմասնակցի նաև Հայաստանի դեսպանը

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նիստը կնախագահի ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, որը, աղբյուրի համաձայն, «կներկայացնի միջազգային, տարածաշրջանային և ազգային անվտանգության ոլորտում տիրող իրավիճակը»

Azatutyun

06 Nov, 08:18


Թրամփը շարունակում է շնորհավորանքներ ստանալ

Մի շարք երկրների ղեկավարներ շնորհավորել են հանրապետական Դոնալդ Թրամփին։

Ուկրաինայի նախագահը մասնավորապես նշել է. «Անհամբեր սպասում եմ անձամբ շնորհավորելու նախագահ Թրամփին և քննարկելու ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղիները։

Ֆրանսիայի նախագահը գրել է. «Պատրաստ են միասին աշխատելու, ինչպես դա արել են չորս տարի։ Առավել խաղաղության և բարգավաճման համար։

Սերբիայի նախագահը գրել է. «Մենք միասին կհաղթահարենք այն լուրջ մարտահրավերները, որոնք սպասում են մեզ»։

Azatutyun

06 Nov, 08:03


ԱՄՆ ընտրություններ, ինչ արդյունքներ են գրանցվել.

«Ազատության» ուղիղ հեռարձակումը դիտեք

Յութուբում՝ https://www.youtube.com/watch?v=vmaJa4gk0AM
Ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/azatutyun/videos/1679442252903725

Azatutyun

06 Nov, 07:44


Հունգարիայի վարչապետը շնորհավորել է Դոնալդ Թրամփին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին նշելով՝ «ԱՄՆ քաղաքական պատմության ամենամեծ վերադարձը». «Շնորհավորում եմ նախագահ Դոնալդ Թրամփին իր հաղթանակի համար: Աշխարհի համար շատ անհրաժեշտ հաղթանակ», - գրել է Օբրանը:
ԱՄՆ-ում ձայների հաշվարկը շարունակվում է:

Azatutyun

06 Nov, 07:34


Թրամփը շարունակում է մնալ առաջատարը ընտրիչների կոլեգիայի 267 ձայնով, դեմոկրատ Քամալա Հարիսը այս պահին 214 ձայն ունի

Azatutyun

06 Nov, 07:06


Հանրապետականները կարող են մեծամասնություն ստանալ Սենատում

Հանրապետական գործարար Բեռնի Մորենոն հաղթել է Օհայոյի սենատոր Շերրոդ Բրաունին, ով երեք ժամկետ զբաղեցրել է այդ պաշտոնը։ Մորենոյի հաղթանակն անսպասելի էր. Շերրոդը ամենաազդեցիկ օրենսդիրներից է։ Նա Սենատի բանկային հանձնաժողովի նախագահն էր և ամենաազդեցիկ օրենսդիրներից մեկը:

Քվեարկության արդյունքները դեռ պարզ չեն վեց նահանգներում, որոնցից երեքում հանրապետականները հաղթելու հնարավորություն ունեն:

Azatutyun

06 Nov, 06:16


Դիտեք «Ազատության» հատուկ եթերը՝ ԱՄՆ ընտրությունների վերջին արդյունքների մասին.
Ուղիղ եթերի հղումը յութուբում՝ https://www.youtube.com/watch?v=8lpd-iuJwkY
Ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/azatutyun/videos/533630662861781

Azatutyun

06 Nov, 05:55


Մակրոնն ու Տոկաևն աջակցություն են հայտնում Երևան-Բաքու խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրմանը

Ըստ Ֆրանսիայի և Ղազախստանի նախագահների՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը թույլ կտա արդար և կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում՝ հարգելով երկու պետությունների տարածքային ամբողջականությունը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը։ Նախագահներն ընդգծել են Հարավային Կովկասում կայունության կարևորությունը Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման համար։

Azatutyun

06 Nov, 04:39


ԱՄՆ արևմտյան նահանգներում քվեարկությունն ավարտվել է

Ըստ AP-ի՝ Թրամփը հաղթել է Այդահոյում

Հարիսը՝ Կալիֆորնիայում և Վաշինգտոնում:

Azatutyun

06 Nov, 04:18


Ինչպե՞ս կանդրադառնան ԱՄՆ ընտրություններն Ուկրաինայի վրա

Թեկնածուները երկու իրարից միանգամայն տարբեր դիրքորոշումներ են արտահայտել Ուկրաինային աջակցելու վերաբերյալ, որի պաշտպանությունը ռուսական զորքերի ներխուժումից մեծապես կախված է ԱՄՆ ռազմական, ֆինանսական և դիվանագիտական աջակցությունից:

📌Հարիսը հայտարարել է, որ մտադիր է շարունակել Բայդենի վարչակազմի քաղաքականությունը և օգնել Կիևին այնքան, քանի դեռ Ուկրաինան չի հաղթել Ռուսաստանին։

📌Դոնալդ Թրամփը պարբերաբար քննադատում է Ուկրաինային հատկացված աջակցության չափն ու ձևը։ Նրա կարծիքով՝ Եվրամիությո՛ւնը պետք է ստանձնի Կիևին օգնելու առաջնային պատասխանատվությունը։ Նա կասկածի տակ է դնում Կիևի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և հրաժարվում պատասխանել հարցին՝ արդյո՞ք ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի։

Azatutyun

06 Nov, 04:04


Ընթանում է ԱՄՆ նախագահի ընտրությունների ձայների հաշվարկն ու հրապարակումը: Արդյունքների թարմացվող քարտեզին ու կարևորագույն նորություններին հետևեք այստեղ

Azatutyun

06 Nov, 03:49


Ընտրություններ ԱՄՆ-ում. ինչ է հայտնի այս պահին

📌Հանրապետական թեկնածու Թրամփը սոցիալական ցանցում գրել է, որ Ֆիլադելֆիա քաղաքում, որը դեմոկրատների հենակետն է Փենսիլվանիա նահանգում, «խոսվում է զանգվածային կեղծիքների մասին»:
Քաղաքային կոմիսար, հանրապետական Սեթ

Բլյուշտեյնը պատասխանել է, որ մեղադրանքը բացարձակապես անհիմն է:

📌Դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսը հաղթել է Կոլորադոյում՝ ստանալով նահանգի 10 ընտրիչների ձայները։

📌Թրամփն, այս պահի տվյալներով, ստանում է 178 ընտրիչների ձայներ, Հարիսը՝ 99, բայց «տատանվող» նահանգներում՝ Արիզոնայում, Ջորջիայում, Միչիգանում, Նևադայում, Փենսիլվանիայում և Վիսկոնսինում, որոնք առանցքային են ընտրությունների արդյունքների համար, պատկերը դեռ պարզ չէ։

Ավելին

Azatutyun

05 Nov, 19:00


«Ազատությունն» այսօր պատմեց, որ ԱՄՆ-ում սկսվեցին նախագահական ընտրությունները

Երբ կիմացվի՝ ով է հաղթել

Բաքուն ուղարկեց խաղաղության պայմանագրի հերթական առաջարկները

Վրաստանի նախագահը Լոռին ու Տաշիրը պատմական վրացական տարածք անվանող գրառում տարածեց, հետո՝ ջնջեց, բայց նստվածքը մնաց

Պատմեցինք նաև՝ ինչպես էր Մարությանը ստորագրահավաք անում՝ պահանջելով ուղեվարձը 100 դրամ թողնել

Ու ինչ նորություն կա Snoop Dogg-ի թանկարժեք ու չկայացած համերգից

Azatutyun

05 Nov, 15:28


Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում

• Երևանը ստացել է Բաքվի պատասխանը
• Նախկին քաղաքապետ Մարությանը ստորագրահավաք է սկսել տրանսպորտի թանկացման դեմ
• ՔՊ-ն Գյումրիում արտահերթ նիստ է հրավիրել
• ԱՄՆ-ն ընտրում է 47-րդ նախագահին
• Զուրաբիշվիլին՝ սկանդալի կենտրոնում
• Սնուփ Դոգից լուր չկա


Հաղորդումը վարում է Տաթևիկ Լազարյանը

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

Azatutyun

05 Nov, 15:05


Այսօր ստացվել են խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները (նախագծի 11-րդ խմբագրություն), «Ազատությանը» հայտնեց Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։

Այսօր ավելի վաղ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտնել էր, որ Երևանը խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու և ստորագրելու համար Բաքվին առաջարկներ է ուղարկել, սպասում է արձագանքի։

Azatutyun

05 Nov, 14:22


Պահպանել 100 դրամ ուղեվարձը. Հայկ Մարությանը ստորագրահավաք է նախաձեռնել՝ ընդդեմ տրանսպորտի թանկացման

Azatutyun

05 Nov, 14:11


Այսօր ստացվել են խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները (նախագծի 11-րդ խմբագրություն)

«Ազատությանը» հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից

Azatutyun

30 Oct, 18:58


«Ազատությունն» այսօր պատմեց Խաղաղության պայմանագրի շուրջ վերջին բանակցությունների մասին

Մի քանի շաբաթ շարունակված փնտրտուքից հետո ՔՊ-ն Սրբուհի Գալյանին արդարադատության նախարար ընտրեց

Ինչպես Քյարամյանն արձագանքեց Աղազարյանի հետ միջադեպին

Իրանը խոստանում է պատասխանել Իսրայելի հարվածներին, փորձագետները զգուշացնում են՝ տարածաշրջանում կարող է պայթյուն բռնկվել

Վրաստանի նախագահը հրաժարվեց գնալ դատախազություն՝ ընտրակեղծիքների մասին ցուցմունք տալու

Իսպանական Վալենսիայում ջրհեղեղը տասնյակ մարդկանց կյանքեր է խլել

Վերջում՝ ինչպես «Գոյ» թատրոնից վտարված արտիստները 2-րդ գիշերն են լուսացնում փաստացի գոյություն չունեցող թատրոնում

Azatutyun

30 Oct, 15:50


60-ից ավելի զոհ, ջրի տակ անցած քաղաքներ, փրկարարական ուղղաթիռներ. մահաբեր ջրհեղեղ Իսպանիայում

Azatutyun

30 Oct, 15:10


Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում

• Ե՞րբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը
• ՔՊ-ի մեկամսյա փնտրտուքն ավարտվեց
• Քյարամյանն ափսոսում է ու պատրաստ է ներողություն խնդրել
• Գյումրին՝ առանց քաղաքապետի
• Զուրաբիշվիլին հրավիրվել է դատախազություն
• Հետընտրական ցույցեր Վրաստանում
• «Գոյ»-ը գիշերում է դահլիճում

Հաղորդումը վարում է Կարլեն Ասլանյանը

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

Azatutyun

30 Oct, 13:05


Կրեմլը հերքում է, թե Ռուսաստանն ու Ուկրաինան Կատարի միջնորդությամբ նախնական քննարկումներ են սկսել

💬«Նույնիսկ ամենահարգված լրատվամիջոցները չեն վարանում հրապարակել նման հերյուրանքներ», - ասել էր Կրեմլի խոսնակ Պեսկովը։

Ուկրաինան չի մեկնաբանել տեղեկությունը։

Azatutyun

30 Oct, 12:10


Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:

Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել է նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Կառավարությունից հայտնում են՝ քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր:

Azatutyun

30 Oct, 12:08


Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 88 մարդ

Իսրայելը վերջին շաբաթներին սաստկացրել է ավիահարվածները Գազայի հատվածում՝ ընդլայնելով նաև ցամաքային գործողությունը պաղեստինյան անկլավում՝ պնդելով, որ թիրախը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս» խմբավորման գրոհայիններն են։

Azatutyun

30 Oct, 10:43


📱Իրանում չեղարկվեց iPhone ապրանքանիշի հեռախոսների գնման արգելքը

Այս սահմանափակումը դրվել էր 1․5 տարի առաջ, այժմ հայտարարվում է՝ iPhone -ի ներկրկման կարգի մասին առաջիկայում կհայտարարվի։

Azatutyun

30 Oct, 10:14


Ադրբեջանը փորձել է կեղծ օգտահաշիվներով դրական ներկայացնել COP29-ը Բաքվում անցկացնելու որոշումը. WP

💬Լրատվամիջոցը նշել է, որ Ալիևի վարչակազմի այդ արշավում ներգրավված են եղել առնվազն 1800 կեղծ հաշիվներ X սոցիալական հարթակում։

💬 Պաշտոնական Բաքուն այս պնդումները որակել է «կեղտոտ քարոզարշավ ընդդեմ Ադրբեջանի», մեղադրել նաև որոշ կոնգրեսականների։

Azatutyun

30 Oct, 09:33


Քյարամյանը պնդում է՝ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի հետ անձամբ շփում չի ունեցել

Տիգրան Առաքելյանը նախքան կալանավորվելը պնդել էր, թե իրեն էլեկտրաշոկով խոշտանգել են Քննչական կոմիտեի Երևանի վարչության շենքում, պետի՝ Ազատ Գևորգյանի աշխատասենյակում, «Արգիշտի Քյարամյանը կանգնած ոտքերին»։

«Ազատություն»-ն այսօր Քյարամյանից հետաքրքրվեց՝ էլեկտրաշոկ ունի՞ իր աշխատասենյակում։

Azatutyun

30 Oct, 08:48


Երևանը տեսնում է հնարավորություն՝ համաձայնեցնելու խաղաղության բանակցություններում չհամաձայնեցված կետերը

Այս մասին ԱԺ-ում Ազատության հարցին ի պատասխան ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել։ Երևանն առաջարկում է ստորագրել համաձայնեցված դրույթները, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումներ մնացած հարցերի վերաբերյալ, Բաքուն առաջարկը մերժում է:

Azatutyun

30 Oct, 07:27


Նախատեսվում է Թուրքիայի ԶԼՄ-ների այց Հայաստան, կներկայացվի «Խաղաղության խաչմերուկ»-ը

Այս մասին խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ «Խաղաղության խաչմերուկի» առաջխաղացման համար այս տարի կամ հաջորդ տարվա սկզբին նախատեսում են ամբողջ տարածաշրջանից տարբեր փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչների հավաք Հայաստանում։

Azatutyun

30 Oct, 06:58


Բայդենն անհանգստություն է հայտնել Վրաստանի «ժողովրդավարական հետընթացի» առնչությամբ

«Վրաստանի քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ ճանապարհով արտահայտել իրենց կարծիքը այս ընտրությունների անցկացման վերաբերյալ, որոնք անկախ միջազգային և տեղական դիտորդները չեն ճանաչել ազատ և արդար», - շեշտել է ԱՄՆ առաջնորդը։

Azatutyun

30 Oct, 05:59


Պենտագոն. Հյուսիսային Կորեայի փոքրաթիվ զորքեր գտնվում են Կուրսկում

Պենտագոնի խոսնակը նշել է, որ տեղեկություն չունի, որը կհաստատի Ուկրաինայի տարածքում հյուսիսկորեական զորքերի ներկայությունը։

Azatutyun

30 Oct, 05:07


Զուրաբիշվիլին կոչ է անում Արևմուտքին ճնշում գործադրել «Վրացական երազանք»-ի վրա

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ զրույցում Զուրաբիշվիլին ասել է, որ հակառակ դեպքում ՆԱՏՕ-ի հավակնություններ ունեցող, ԵՄ թեկնածու երկիրը կկորցնի իր «եվրոպական հեռանկարը»։

Azatutyun

29 Oct, 18:58


«Ազատությունն» այսօր պատմեց ՔՊ-ի ներքին խմորումների մասին

Արգիշտի Քյարամյանի հայտարարությունը՝ Աղազարյանի որդու համար իրեն միջնորդելու մասին, քրեական գործ դարձավ

Ինչու ՔՊ-ն մոտ 1 ամիս է՝ չէր կարողանում գտնել արդարադատության նախարար

Ինչ է կատարվում առանց քաղաքապետի մնացած Գյումրիում

Ինչով են նման ու տարբեր ԱՄՆ նախագահի թեկնածուներ Հարիսի ու Թրամփի դիրքորոշումները միջազգային հարցերում

Վրաստանում ընդդիմությունը ընտրությունների արդյունքների հետ չի հաշտվում, նախագահը պնդել է՝ որոշ խախտումների դեպքում «հայերից են օրինակ վերցրել»

Azatutyun

29 Oct, 18:28


Սրբուհի Գալյանը կնշանակվի Արդարադատության նախարար

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության առաջադրմամբ՝ Արդարադատության նախարար կնշանակվի Սրբուհի Գալյանը, ով ներկայումս զբաղեցնում է Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը,- այս մասին հայտնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, Գրիգոր Մինասյանի հրաժարականից հետո մոտ մեկ ամիս է՝ իշխող ուժը արդարադատության նախարարի թեկնածու է փնտրում։

Azatutyun

29 Oct, 15:46


Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում

• Էրդողանը՝ խաղաղության գործընթացի մասին
• Քրեական գործ Քննչականի ղեկավարի պնդումներից հետո
• Ինչո՞ւ է իշխող ուժը մանդատները վայր դրել Գյումրիում
• Բուհական ռեֆորմ, թե միավորելու փորձ
• Հետընտրական ցույցեր Վրաստանում
• Ո՞վ կլինի ԱՄՆ 47-րդ նախագահը


Հաղորդումը վարում է Տաթևիկ Լազարյանը
Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

Azatutyun

29 Oct, 13:56


Անահիտ դիցուհու բրոնզաձույլ արձանը Հայաստան է բերվել մոտ մեկ ամիս առաջ, կմնա այստեղ մինչև 2025-ի մարտ։

Azatutyun

29 Oct, 10:46


«Պատերազմը միջազգայնացվում է»․ Զելենսկին՝ Հարավային Կորեայի նախագահին

«Քննարկել ենք Հյուսիսային Կորեայի զինված ուժերի ներգրավվածությունը Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժմանը։ Եզրակացությունը պարզ է՝ պատերազմը դուրս գալով երկու երկրների սահմաններից միջազգայնացվում է», - X-իր էջում գրել է Վլադիմիր Զելենսկին, Հարավային Կորեայի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի մանրամասները հայտնելով:

Azatutyun

29 Oct, 10:11


Իսրայելն արգելել է իր տարածքում պաղեստինցի փախստականների հարցով ՄԱԿ-ի գրասենյակի գործունեությունը

Թել Ավիվը պնդում է՝ 1949-ին ստեղծված գործակալության աշխատկիցները ներգրավված են եղել 2023-ի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակմանը։ «Իսրայելի դեմ ահաբեկչական գործողությունների դեմ ներգրավված աշխատակիցները պետք է պատասխանատվության ենթարկվեն», - հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Azatutyun

29 Oct, 09:19


ՔՊ-ականները մտադիր են բարձրացնել Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը

«Ազատության» աղբյուրի փոխանցմամբ, խմբակցությունից շատերը, այդ թվում՝ առանցքային անդամներ, կողմ են Քոչարյանին պաշտոնանկ անելուն, բայց դեռ այդ հարցը պետք է քննարկվի Փաշինյանի հետ։ Քոչարյանը ևս տեղյակ է թիմակիցների մտադրության մասին։

Azatutyun

29 Oct, 08:25


ԱՄՆ-ը չի սահմանափակի Կիևին հյուսիսկորեական զորքերի դեմ զենքի կիրառման հարցում

Ըստ հաղորդման՝ մոտ 10 հազար հյուսիսկորեացի զինվորականներ են տեղակայվել Ռուսաստանի արևելյան հատվածում՝ վերապատրաստման համար: «Նրանց մի մասն արդեն տեղակայվել է Ուկրաինային շատ մոտ։ Մտահոգությունները գնալով մեծանում են, որ Ռուսաստանը մտադիր է նրանց օգտագործել Կուրսկի շրջանում ուկրաինական զորքերի դեմ մարտերում», - երկուշաբթի ասել է Պենտագոնի խոսնակը։

Azatutyun

29 Oct, 05:44


Անկարան ուշադիր հետևում է խաղաղության հասնելու Բաքվի և Երևանի ջանքերին․ Էրդողան

«Մենք ուզում ենք որքան հնարավոր է շուտ լավ լուր ստանալ այս ուղղությամբ, նախքան ինչ-որ մեկը կփորձի սաբոտաժի ենթարկել գործընթացը», - հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Azatutyun

29 Oct, 05:08


ԱԺ-ում Արգիշտի Քյարամյանի արած հայտարարությունների մասով քրեական վարույթ է նախաձեռնվել

Հոկտեմբերի 15-ի խորհրդարանական լսումների ժամանակ Քննչականի ղեկավարի ու իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև վեճի ժամանակ Քննչականի ղեկավարը պնդել էր, թե իրեն առնվազն երկու անգամ դիմել են Աղազարյանի որդու հետ կապված քրեական գործով՝ «մեքենաները վերադարձնելու վերաբերյալ»:

Azatutyun

28 Oct, 18:58


«Ազատությունն» այսօր պատմեց՝ ինչպես Վրաստանի ընդդիմությունը հայտարարեց միավորված պայքար սկսելու մասին

Ու Թբիլիսիի կենտրոնում մասշտաբային բողոքի ցույց անցկացրեց՝ նոր ընտրություններ պահանջելով

Երևանում Փաշինյանը բյուջեն էր ներկայացնում՝ առանց թվերի, հին ու նոր կարգախոսներով

ԳՇ պետն ասում էր, որ պատերազմի ռիսկ չկա, իսկ սահմանազատումից հետո ադրբեջանցիները ՀՀ տարածքներից կգնան

Նաև պարզեցինք, որ, ըստ ԱԳՆ-ի, Ագարակի անցակետից ռուս սահմանապահների հեռանալը չի բերի հայ-ռուսական պայմանագրի վերանայման

Որ առողջապահության ապահովագրման համընդհանուր համակարգը 2025-ին էլ չի ներդրվի

Գյումրիի քաղաքապետն էլ հրաժարական տվեց, խմբակցության անդամներն էլ մանդատները վայր դրեցին

Իսկ դատավորները կարծում են, որ ԲԴԽ-ն փորձում է սահմանափակել իրենց անկախությունը

Azatutyun

28 Oct, 15:47


Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում

• ԳՇ-ն այս պահին պատերազմի հավանականություն չի տեսնում
• ԱԺ-ում 2025-ի բյուջեի նախագիծն է քննարկվում
• Հետընտրական ցույցեր Վրաստանում
• Գյումրիում քաղաքային իշխանությունը հրաժարական տվեց
• Հայտարարաված ևս մեկ ծրագիր հետաձգվեց
• Աթանը Գողտրիկ, Չկալովը՝ Մոշուտ չի դառնա

Հաղորդումը վարում է Աստղիկ Բեդևյանը

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, OVIO-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

Azatutyun

28 Oct, 14:02


Երևանը դատապարտում է Իրանի դեմ գործողությունները

«Հայաստանը դատապարտում է գործողությունները, որոնք ուղղված են միջազգային անվտանգության խախտմանը, ինչն արտահայտվել է նաև անցած շաբաթ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողություններում», - ասված է X-ում ԱԳՆ հայտարարությունում:

Azatutyun

28 Oct, 13:39


Առաջիկայում սպասվում է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում ադրբեջանական կողմի հետ. ԱԱԾ տնօրեն

«Ազատության» հարցին ի պատասխան հայտնեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում հիմա 23 հայ է գերության մեջ, նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունն է։ Հաստատված գերիների ցանկում անհետ կորած զինծառայողներ կամ խաղաղ բնակիչներ անուններ չկան։

Azatutyun

28 Oct, 13:04


«Բալասանյան» դաշինքի 14 ավագանիները, այդ թվում նաև Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը մանդատներից հրաժարվելու արձանագրությունը ներկայացրել են ընտրատարածքային հանձնաժողով։

«Ազատությանը» հայտնեց թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողավի նախագահ Տիգրան Ղազարյանը։

Azatutyun

28 Oct, 12:29


Ռազմական էսկալացիայի վտանգ չկա․ ԶՈՒ ԳՇ պետ

💬 Էդվարդ Ասրյանը նաև նշել է՝ սահմանազատման շրջանակում նախատեսվում է ՀՀ ինքնիշխան տարածքի վերականգնում։

Azatutyun

28 Oct, 12:25


Ադրբեջանն ու Պակիստանը քննարկում են ռազմական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Բաքու ժամանած Պակիստանի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Սախիր Շամշադ Միրզային։ Քննարկել են երկու երկրների ռազմական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, Ալիևը հատուկ ընդգծել է Պակիստանում արտադրված JF-17C կործանիչների ձեռքբերման գործարքը:

Azatutyun

28 Oct, 12:19


Լավրով. Մոսկվան պատրաստ է քննարկել Թբիլիսիի հետ շփումներն ընդլայնելու առաջարկները

«Եթե լինեն շփումների մասին լրացուցիչ առաջարկներ մեր վրացի հարևանների կողմից, իհարկե, մենք կդիտարկենք դրանք։ Մենք երբեք չենք խուսափել շփումներից», - ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։

Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիրներն ու նախագահն այն անվանել են «ռուսական հատուկ գործողություն», «ԿԳԲ-ի հատուկ գործողություն»։

Azatutyun

28 Oct, 10:16


ՀՀ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները․ The Times of India

Լրատվամիջոցն իր աղբյուրներին է վկայակոչել ու նշել՝ հնդկական պետական և մասնավոր ընկերությունները զենքի, զինամթերքի և սարքավորումների լայն տեսականի են արտահանում ընդհանուր առմամբ շուրջ 100 երկիր։

Անցած տարի, ըստ աղբյուրի, վաճառքը կազմել է $2,6 մլրդ:

Azatutyun

28 Oct, 10:03


Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել

Տեղեկությունը հաստատեց քաղաքապետի մամուլի խոսանակը՝ նշելով, որ քիչ անց հայտարարություն կտարածեն, իսկ

Ի՞ՆՉ ԷՐ ԵՂԵԼ ԱՅՍ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ ԱՌԱՋ

Azatutyun

28 Oct, 08:19


Ագարակի անցակետից ՌԴ սահմանապահների դուրսբերման որոշումով հայ-ռուսական միջպետական պայմանգիրը չի վերանայվի․ ՀՀ ԱԳՆ

«Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի մասնակցության, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով իրականացնելու մասին ձեռքբերված համաձայնությունը պայմանագրի փոփոխություն կամ վերանայում չի նախատեսում», - «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։

Azatutyun

28 Oct, 07:48


ԱԺ-ում մեկնարկեց բյուջեի քննարկումը

Իր ամբողջ ելույթի ընթացքում վարչապետն այդպես էլ որևէ ցուցանիշ չներկայացրեց, չանդրադարձավ արտաքին քաղաքականության հարցերի, բանակցային պրոցեսին։

Azatutyun

27 Oct, 17:22


Ես չեմ ճանաչում այս ընտրությունները. Վրաստանի նախագահ

Զուրաբիշվիլին հայտարարել է՝ երեկ երկրում տեղի են ունեցել «ռուսական ընտրություններ», նոր տեխնոլոգիաներ են օգտագործվել կեղծիքների համար։ Նա նաև հայտարարել է հանրահավաք հրավիրելու մասին։

Azatutyun

27 Oct, 16:33


Պուտինը կրկին սպառնացել է «պատասխանով», եթե Կիևին թույլատրվի հեռահար զենքեր կիրառել իր տարածքի խորքում

«Դեռ վաղ է ասել, բայց, իհարկե, մեր ռազմական գերատեսչությունը մտածում է այս մասին և պատասխանի տարբեր տարբերակներ կառաջարկի», - ասել է Պուտինը պետական հեռուստատեսությանը:

Azatutyun

27 Oct, 13:12


Վրաստանի նախագահը հանդիպումներ է ունենում ընդդիմության առաջնորդների հետ

«Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության նախագահ Թինա Բոկուչավան հանդիպումը «շատ կարևոր» է որակել, հավելել, որ շարունակվում են ինտենսիվ խորհրդակցությունները։

Azatutyun

27 Oct, 12:02


Ընտրությունները Վրաստանում անցան բևեռացված և սահմանափակող միջավայրում. դիտորդներ

Ընտրությունների անցկացման միջավայրը խաթարում է ներառականությունը, թափանցիկությունը և արդարությունը», հայտարարել է ENEMO-ի դիտորդական առաքելության ղեկավար Զլատկո Վույվովիչը։

Azatutyun

27 Oct, 10:55


Խամենեին Իսրայելի հարձակումն անվանել է նրանց կողմից «սխալ հաշվարկ»

«Իհարկե, նրանք չափազանցնում են», - ասել է Խամենեին՝ նկատի ունենալով Իսրայելի պնդումները, թե հաջողությամբ «նպատակային և ճշգրիտ» հարվածներ են հասցրել ռազմական օբյեկտներին:

Azatutyun

27 Oct, 09:21


Մոտ մեկ տասնյակ անօդաչու թռչող սարքերով հարձակում Կիևի վրա

Սումիի շրջանի Ռոմենսկի շրջանում հարձակման են ենթարկվել կարևոր ենթակառուցվածքների էներգետիկ օբյեկտները։ Ընդհանուր առմամբ գիշերը և առավոտյան տարածքը գնդակոծվել է 37 անգամ։

Azatutyun

27 Oct, 07:00


«Վրացական երազանք»-ը ստացել է 54,27 տոկոս ձայն. ԿԸՀ

Ընդդիմադիր ուժերից երեքը արդեն իսկ հայտարարել են, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները։

Azatutyun

27 Oct, 06:40


Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում արտահերթ նիստ հրավիրել

ՄԱԿ-ում Իրանի հատուկ բանագնաց Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդին ուղղված նամակում նշել է, որ Իսրայելի «ապօրինի և ագրեսիվ գործողությունները» Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում են և «միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության բացահայտ խախտում»:

Azatutyun

26 Oct, 20:46


5 տոկոսի շեմը հաղթահարած 4 ընդդիմադիր ուժերից 2-ը՝ նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը և «Փոփոխությունների կոալիցիան» հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրության արդյունքները և պատրաստվում են բողոքի զանգվածային ակցիաների։

Նախնական արդյունքներով խորհրդարան մտած մյուս 2 ընդդիմադիր ուժերը դեռևս դիրքորոշում չեն հայտնել։

Azatutyun

26 Oct, 20:45


Խորհրդարանում մեծամասնություն ստանալով «Վրացական երազանքը» կարող է ընտրել նոր նախագահ

Ընտրությունները տեղի կունենան նորընտիր խորհրդարանի առաջին նիստից հետո 45 օրվա ընթացքում։

Azatutyun

26 Oct, 17:59


‼️ԿԸՀ նախնական արդյունքներով «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է քվեների շուրջ 53%-ը և կարող է ստանալ 150 մանդատներից առնվազն 90-ը

Ընտրատեղամասերի 70 տոկոսի քվեների հաշվարկներով՝ խորհրդարան կմտնեն նաև

📌 «Փոփոխության կոալիցիա» – 11.199%
📌«Միացյալ ազգային շարժում» - 9,8%
📌«Ուժեղ Վրաստան» - 9%
📌«Գախարիան հանուն Վրաստանի» - 8,2%

Մնացած կուսակցությունները չեն հաղթահարում 5%-ի շեմը։

Azatutyun

26 Oct, 16:31


Զուրաբիշվիլի. «Վրացական երազանք»-ն իրեն ժողովրդավարական և եվրոպական կերպ չի դրսևորում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ իշխող «Վրացական երազանք»-ը, խոսելով հաղթանակի մասին և կուսակցության կենտրոնական գրասենյակի դիմաց բեմ նախապատրաստելով, իրեն ժողովրդավարական և եվրոպական կերպ չի դրսևորում։

Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակի մոտ արդեն տեղադրվել են բեմ և մեծ էկրաններ։

Azatutyun

26 Oct, 15:39


Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում.

• Մանրամասներ կազանյան բանակցություններից:
• Իշխանափոխություն Գյումրիում։
• Վրաստանը՝ վճռորոշ ընտրության առաջ:
• Հեյդար Ալիևը՝ հաջորդ նախագա՞հ:
• Բնակելի շենքերը՝ ռուսական հարվածների թիրախում:
• ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ բարձրաձայնում են խտրականության մասին:

Հաղորդումը վարում է Աստղիկ Բեդևյանը:

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

Azatutyun

26 Oct, 14:41


Ծեծ, քաշքշուկ, լցոնում, գումար, հարձակում լրագրողների վրա. ինչ խախտումներ են ֆիքսել տեսախցիկները Վրաստանում

Azatutyun

26 Oct, 12:30


«Վրացական երազանք»-ի հետ կապված անձինք Թբիլիսիի տարբեր հատվածներում խմբերով հարձակվել են ընտրողների, լրագրողների վրա, բռնություն կիռարել ընդդիմության կողմնակիցների նկատմամբ,- հաղորդում է Ֆորմուլա հեռուստաընկերությունը։

Azatutyun

26 Oct, 12:17


Ժամը 15.00-ի դրությամբ Վրաստանում շուրջ 1.5 մլն մարդ է քվեարկել, կամ ընտրողների 41․62 տոկոսը։

Azatutyun

26 Oct, 11:34


Ծեծկռտուք Վրաստանի ընտրատեղամասերում

Տեսանյութերից առաջինը Թբիլիսիի Իսանի թաղամասում գտնվող տեղամասից է, երկրորդը՝ Մառնեուլի թիվ 74 տեղամասից։

Azatutyun

26 Oct, 11:28


Իսրայելը հայտարարում է՝ ավարտել է գործողությունն Իրանի դեմ, Թեհրանը 2 զոհի մասին է հայտնում

Azatutyun

26 Oct, 09:47


Զուգդիդիի թիվ 9 ընտրատարածքում բախում, քաշքշուկ է սկսվել դիտորդների և հանձնաժողովի անդամի միջև։

Azatutyun

26 Oct, 09:33


📌Վրաստանի ՆԳՆ-ն արդեն քրեական գործ է հարուցել դեպքի առնչությամբ։

📌«Վրացական երազանքի» առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն մեկնաբանել է Մառնեուլի այս տեղամասում քվեաթերթիկների ենթադրյալ լցոնումները՝ վստահեցնելով, որ միջադեպի մասնակիցը՝ իր կուսակցության ներկայացուցիչը, «կաշառվել է ընդդիմության կողմից»։

Azatutyun

26 Oct, 09:29


«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանի» գործադիր տնօրենը հրապարակել է տեսանյութ Մառնեուլի 69-րդ ընտրատեղամասից։

Azatutyun

26 Oct, 09:22


Իրանը հայտարարում է՝ երկու զինվոր է զոհվել իսրայելական հարձակման հետևանքով

Tasnim լրատվական գործակալությունը հայտնել է, որ Իրանը կարճատև ընդհատումից հետո վերսկսում է թռիչքները սովորական ռեժիմով։

Azatutyun

26 Oct, 05:42


Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են

Վրաստանի քաղաքացիներն ընտրելու են օրենսդիրի 150 պատգամավորի:

Նոր՝ ամբողջությամբ համամասնական ընտրակարգը նշանակում է, որ կուսակցությունները կամ կոալիցիաները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը խորհրդարան անցնելու համար։

Իշխող «Վրացական երազանք»-ը պայքարում է Արևմուտքի հետ ինտեգրման կողմնակից ընդդիմության դեմ: «Ընտրիր խաղաղություն, ոչ թե պատերազմ», սա էր Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» նախընտրական հիմնական կարգախոսը։

Ընդդիմությունը քվեարկությունը որակել է որպես ընտրություն Արևմուտքի և Ռուսաստանի, ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև։

Azatutyun

25 Oct, 18:57


«Ազատությունն» այսօր հետաքրքրվեց՝ Փաշինյանը և Ալիևը Կազանում Երևանի՞ առաջարկն են քննարկել, թե՞ Բաքվի

Պետդեպը հաղորդեց՝ Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

Բագրատ Գալստանյանի շարժումը հասավ Նախագահական՝ սահմանազատման կանոնակարգի վավերացումը խափանելու, բայց արդեն ուշ էր 

Ներքին Հանդից ահազանգում են՝ ադրբեջանցիները կտրում են Շիկահողի արգելոցի ծառերը

Գյումրիում քննարկում են իշխանափոխության տարբեր սցենարներ՝ Բալասանյան դաշինքի կողմից մանդատները վայր դնելու համառ լուրերի ֆոնին

Հատուկ կարիքներով երեխաների տասնյակ ծնողներ դժգոհում են Կառավարության նոր՝փորձնական ծրագրից

Իսկ Տիրանայում հայ ու թուրք ըմբիշների ընդհարումն ավարտվեց երկուսի որակազրկմամբ

Լիբանանում Իսրայելի հարվածից 3 լրագրող է զոհվել. նրանք քնած էին հյուրատանը

Իսկ The Washington Post-ը 36 տարում առաջին անգամ հայտարարել է, որ չի աջակցի ԱՄՆ նախագահի թեկնածուներից ոչ մեկին

Azatutyun

25 Oct, 15:36


Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում

• Սահմանազատման կանոնակարգը վավերացվել է
• Ընդդիմությունը բողոքում է
• Վիզայի ազատականացման հարցով աշխատանքային խումբ կստեղծվի
• Ի՞նչ է սպասվում Գյումրիում
• Ընդհարում հայ և թուրք ըմբիշների միջև
• Լիբանանում լրագրողներ են զոհվել


Հաղորդումը վարում է Տաթևիկ Լազարյանը
Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

Azatutyun

25 Oct, 14:51


Բաքուն ԵՄ դեսպանին բողոքի նոտա հանձնել՝ Եվրախորհդարանում ընդունված բանաձևի առնչությամբ

Բաքուն բանաձևը որակել է կանխակալ և պնդել, թե դրանով Եվրախորհրդարանը միջամտում է իր ներքին գործերին, նպաստում Հայաստանում «ռևանշիստական տրամադրություններին՝ խոչընդոտելով խաղաղության գործընթացին»։

Azatutyun

25 Oct, 13:13


Բագրատ Գալստանյանի առաջնորդած շարժումն ակցիա է անցկացնում նախագահականի դիմաց

Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտում հայ-ադրբեջանական կանոնակարգի ստորագրման կապակցությամբ: Նրանք նախատեսում էին հավաքվել մինչև ստորագրումը՝ այն կանխելու նպատակով, սակայն ուշացան: Ինչպես տեղից հաղորդում է «Ազատության» թղթակիցը, Բաղրամյան պողոտան 1-2 րոպե փակ պահվեց ակցիայի մասնակիցների կողմից, այնուհետև՝ բացվեց:

Azatutyun

25 Oct, 12:22


«Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն»-ն է ստանձնել Անկարայում հարձակման պատասխանատվությունը

Թուրքիան ի պատասխան երկրորդ օրն է՝ ռմբակոծում է զինյալների դիրքերը Սիրիայում և Իրաքի հյուսիսում։ Միայն անցած գիշեր մոտ երեք տասնյակ հարված է հասցվել, զոհվել է 59 քուրդ, հաղորդում է CNN-ը։

Azatutyun

25 Oct, 09:45


Նախագահը ստորագրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը

Ըստ նախագահականի կայքի՝ երեկ՝ հոկտեմբերի 24-ին է Վահագն Խաչատուրյանը ստորագրել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը։

Ավելի վաղ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը հայտարարել էր, որ այսօր հավաք է իրականացնելու նախագահի նստավայրի առջև՝ պահանջելով Վահագն Խաչատուրյանից չստորագրել Սահմանազատման կանոնակարգի մասին ԱԺ-ի կողմից ընդունված որոշումը։

Azatutyun

25 Oct, 09:14


Իսրայելական հարվածներից Լիբանանի հարավում երեք լրագրող է զոհվել․ Reuters

Լրատվամիջոցները հայտնում են, որ զոհվածների թվում են Al-Mayadeen-ի օպերատոր Ղասան Նաջարը և ինժեներ Մոհամմեդ Ռեդան, ովքեր աշխատում էին Իրանի աջակցությամբ գործող լրատվամիջոցում, ինչպես նաև «Հեզբոլա»-ին պատկանող Al-Manar հեռուստաընկերության օպերատորը։

Azatutyun

25 Oct, 08:39


Զանգվածային անկարգություններ Չելյաբինսկի Կորկինո քաղաքում, կան տասնյակ ձերբակալվածներ

Անկարգությունները սկսվել են տաքսիստ մի կնոջ սպանությունից հետո։ Նրա դին հայտնաբերվել է հոկտեմբերի 23-ին՝ մեքենայի մեջ, ըստ նրա գործընկերների, մարմնի վրա եղել են դանակի հարվածներ։ Հինգշաբթի երեկոյան Կորկինոյի բնակիչները հավաքվել են գնչուների ներկայացուցչության շենքի մոտ՝ երկու անձանց մեղադրելով հանցագործության համար։

Azatutyun

25 Oct, 06:47


Փաշինյանը Կազանում կարճ զրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ

Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը մոտ կանգնած "Пул Первого" տելեգրամյան ալիքը լուսանկար է հրապարակել։ Հայկական կողմը զրույցի մասին դեռ չի հաղորդել։

Azatutyun

25 Oct, 06:01


Բաքուն Եվրախորհրդարանի երեկ ընդունած բանաձևն իր ներքին գործերին միջամտելու փորձ է որակել

Բանաձևում՝ ընդգծելով աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ եվրոպացի պատգամավորները վերահաստատել են իրենց պահանջը՝ Ադրբեջանի զորքերը դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից։
Բանաձևն «արցախահայերի բռնի տեղահանումն ուղղակիորեն կոչում է էթնիկ զտում»:

Azatutyun

25 Oct, 05:37


ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի՝ Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում՝ ընդգծելով արդար և երկարատև խաղաղության հասնելու կարևորությունը, որն օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։

Azatutyun

24 Oct, 18:58


Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին BRICS-ի շրջանակներում․ ինչի շուրջ են պայմանավորվել

Հայ և թուրք պաշտոնյաներն էլ կհանդիպեն՝ Գյումրի-Կարս երկաթուղու հարցով կհանդիպեն

ԱՄՆ ընտրություններից օրեր առաջ Թրամփը խոսեց Ղարաբաղի, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին։ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ նա խոստանում էր տարածաշրջան շվեդ խաղաղապահներ ուղարկել

Գյումրիում ՔՊ-ն պատրաստվում է արտահերթ ընտրությունների, նաև՝քաղաքապետի թեկնածու է որոշել

Հովիկ Աղազարյանը Քյարամյանի հետ միջադեպից հետո կանչվել է ՔՊ վերստուգող հանձնաժողով

Վրաստանում իշխող ուժը վերջին հանրահավաքն արեց՝ շաբաթ օրը կայանալիք ընտրությունից առաջ․ խաղասեղանին է դեպի արևմուտք, թե Ռուսաստան հարցը

Իսկ Նիգերիայում ազատ է արձակվել Binance կրիպտոբորսայի աշխատակից Տիգրան Ղամբարյանն, ում իշխանությունները 35 մլն դոլարի փողերի լվացման ու երկրի տնտեսության ապակայունացման մեջ էին մեղադրում

Azatutyun

24 Oct, 18:42


Երևանի «Նոա»-ն նվազագույն հաշվով զիջեց Վիեննայի «Ռապիդ»-ին

Azatutyun

24 Oct, 17:49


Նիգերիան ազատ է արձակել կրիպտոարժույթների հսկա Binance-ի աշխատակից Տիգրան Ղամբարյանին

Ամերիկայի քաղաքացի Ղամբարյանը ձերբակալվել էր փետրվարին և Նիգերիայում մեղադրվում էր 35.5 միլիոն դոլարի լվացման համար։ Նիգերիան պնդում է, թե Binance-ն է մեղավոր երկրում տնտեսական վերջին ցնցումների համար, մասնավորապես, որ կրիպտոարժույթների սպեկուլյացիան հանգեցրել է տեղական արժույթի ազատ անկմանը։

Azatutyun

24 Oct, 16:47


Մեկնարկեց «Ռապիդ»-«Նոա» հանդիպումը

Azatutyun

24 Oct, 15:30


Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում

• Ի՞նչ քննարկեցին Փաշինյանն ու Ալիևը Կազանում
• Հայ-թուրքական հանդիպում է ծրագրվում
• ՔՊ-ն Գյումրիում արտահերթի է պատրաստվում
• Աղազարյան-Քյարամյան վեճի նոր զարգացումները
• Թուրքիան խստացնում է անվտանգային միջոցառումները
• Երևանի «Նոա»-ն այսօր մրցում է Վիեննայի «Ռապիդի» հետ


Հաղորդումը վարում է Անուշ Մկրտչյանը

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

Azatutyun

24 Oct, 12:18


Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Փաշինյան-Ալիև հանդիպումն ավարտվել է, այն տևել է շուրջ մեկուկես ժամ։

Azatutyun

24 Oct, 11:57


Մոսկվան վավերացրեց ռազմական դաշինքը Փհենյանի հետ

Ռուսաստանի պետդուման վավերացրեց Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի չորս ամիս առաջ կնքած ռազմավարական համագործակցության պայմանագիրը։

💬 Փաստաթղթի հոդվածներից մեկում նշվում է՝ թե կողմերից որևէ մեկը ռազմական հարձական ենթարկվի այլ պետության կամ պետությունների կողմից, և հայտնվի պատերազմում, մյուսն անհապաղ ռազմական և այլ աջակցություն կցուցաբերի։

Azatutyun

24 Oct, 11:12


Կադրեր Փաշինյան-Ալիև հանդիպումից

Azatutyun

24 Oct, 11:04


Կազանում տեղի է ունենում վարչապետ Փաշինյանի հանդիպումն Իլհամ Ալիևի հետ, հայտնում են Հայաստանի կառավարությունից։

Azatutyun

24 Oct, 10:46


Փաշինյանն ու Ալիևը՝ կողք կողքի. ակտիվ շփումներ Կազանում

Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի ակտիվ շփումներին մասնակցել են նաև արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։

Azatutyun

24 Oct, 08:41


Փաշինյանն ու Ալիևը Կազանում, կլոր սեղանի շուրջ, մի քանի բառ են փոխանակել

Երկների առաջնորդները սեղանի շուրջ նստած են այբբենական կարգով։ Փաշինյանն ու Ալիևն իրար կողքի են նստած։ Արդյոք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն առանձին կհանդիպեն, հայտնի չէ։

Azatutyun

24 Oct, 07:35


Փաշինյանը Կազանում հանդիպել է Փեզեշքիանի հետ

Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է, հայտարարել է Փաշինյանը Իրանի նախագահի հետ հանդիպման ժամանակ։ Ըստ հայկական կողմի՝ Փեզեշքիանն, իր հերթին, ընդգծել է, որ Թեհրանի համար առաջնահերթությունն է զարգացնել հարաբերությունները հարևան և բարեկամ պետությունների հետ` հավելելով՝ Հայաստանն այդ երկրներից մեկն է:

Azatutyun

24 Oct, 06:19


Փաշինյանը ժամանել է Կազան

Վարչապետը Կազանում կմասնակցի BRICS+ գագաթնաժողովին։

Azatutyun

24 Oct, 05:25


«Երբ ես դառնամ նախագահ, մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»․ Թրամփ

Truth-ում իր գրառման մեջ Թրամփը միևնույն ժամանակ քննադատել է ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսին՝ շեշտելով, որ վերջինս «ոչինչ չարեց, երբ 120 հազար հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից»:

Azatutyun

24 Oct, 05:15


Ահաբեկչությանն արդարացում չկա. Երևանը՝ Անկարայում հարձակման մասին

«Հայաստանը, ինչպես բազմիցս է արտահայտվել, դեմ է ահաբեկչության ցանկացած ձևին և բռնության այսպիսի ակտերին», - ասված է X-ում Հայաստանի ԱԳՆ գրառման մեջ:

Azatutyun

23 Oct, 19:01


«Ազատությունն» այսօր պատմեց՝ ինչպես են ԵԽ-ում քննադարում Ադրբեջանին մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի ու հայ-ադրբեջանական հարաբերություններում վարքագծի համար

Պարզում էր՝ ի՞նչ առաջարկներ էր Երևան ու Բաքու բերել ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը

Թուրքիայում ահաբեկչություն տեղի ունեցավ, Երևանը՝ դատապարտեց

Միզրոյանն էլ պատմեց, որ զգուշավոր լավատես է Անկարայի հետ հարաբերությունների հարցում

Գյումրիում Բալասանյանների դեմ քրգործերի ֆոնին մանդատներն են վայր դնում քաղաքապետն ու իր դաշինքի անդամները

Վերջում դիտեք Սյունիքի Սրաշենից Արամայիս Աբրահամյանի կյանքի ու կռվի պատմությունը

Azatutyun

19 Oct, 19:16


5 լուր՝ օրվա լրահոսից.

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեզ հետ հարցազրույցում ասաց՝ ինչու ադրբեջանցի իր գործընկերը հրաժարվեց հանդիպումից, հայտարարեց՝ «Հայաստանն այլևս զիջումների տեղ չունի» ու չզղջաց, որ իշխանության ընդդիմախոսին «զիբիլի վրայի կատու» է ասել ։


Իշխանական Հովիկ Աղազարյանը նոր սկանդալի մեջ է․ մանր եղջերավորների արտահանման բիզնեսում հովանավորչության կասկած կա։

Վանաձորի նախկին ղեկավար Սամվել Դարբինյանն ու ընտանիքն էլ կասկածվում են ապօրինի ծագման գույք ունենալու մեջ․ ի՞նչ է ասում 17 տարվա քաղաքապետը։


Իսկ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբն իր նախկին սաներին դավաճանության մեջ է մեղադրում ու երեխաների նկարները դռներին փակցնում․ ծնողներն ասում են՝ դատի են տալու։


Տեսողության խնդիրներ ունեցող 19-ամյա տղան հրաժարվում է գնալ ծառայության և հայտնվել է Քննչականի թիրախում. զրուցել ենք նրա մոր հետ ու լսել ՊՆ-ն արձագանքը

Azatutyun

19 Oct, 15:38


Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում

• ԱԺ խոսնակ. Հայաստանը զիջումների տեղ չունի
• Խաղաղության պայմանագրի ապագան՝ անորոշ
• ՀԱՊԿ-ի հերթական հավաքը՝ առանց Հայաստանի
• Եվրաքվեն հավաքել է 50 հազար ստորագրությունը
• «Համաս»-ը խոստանում է շարունակել պայքարը
• Թիրախավորվել են պատանի ֆուտբոլիստները

Հաղորդումը վարում է Կարլեն Ասլանյանը

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

Azatutyun

19 Oct, 14:30


ՀԱՊԿ-ը Տաջիկստանում «սահմանը վերականգնելու» զորավարժություն է անցկացնում առանց Հայաստանի

Հոկտեմբերի 17-21-ը անցկացվող զորավարժություններում ընդգրկված են Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի 1500 զինծառայողներ և 250 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա՝ այդ թվում անօդաչու թռչող սարքեր, օդանավեր և ուղղաթիռներ։

Azatutyun

19 Oct, 13:16


Հայաստանցիների 61%-ը որևէ քաղաքական կամ հասարակական գործչի չի վստահում. հարցում

📌 Համաձայն այդ հարցումների՝ հայաստանցիների 16%-ի համար վստահելի գործիչը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

📌 4-ական տոկոսի համար արտգործնախարար Արարատ Միրզոյանը և «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը Արամ Սարգսյանն են վստահելի

📌 2%-ը վստահում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ևս 2%-ը՝ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին։

*Հարցումն անցկացրել է Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI)

Azatutyun

19 Oct, 12:19


«Որևէ պայմանագիր պատերազմի խոչընդոտ չէ» | Ալեն Սիմոնյանի հարցազրույցը «Ազատությանը»

Azatutyun

19 Oct, 11:56


Ռուսաստանը հայտնում է Ուկրաինայում ևս մեկ գյուղ գրավելու մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ «Հարավ» խմբավորման զորքերը Դոնեցկի մարզում վերահսկողության տակ են վերցրել Զորյանոյե բնակավայրը։

Իսկ ավիացիան, ԱԹՍ-ները, հրթիռներն ու հրետանին Ուկրաինայի 138 շրջաններում հարվածել են վառելիքի ենթակառուցվածքներին, օդանավակայաններին, կենդանի ուժի կուտակումներին և ռազմական տեխնիկային։

Azatutyun

19 Oct, 08:48


Իսրայելում Նեթանյահուի տան ուղղությամբ ԱԹՍ է արձակվել

Այս մասին հայտնել է նրա խոսնակը՝ հավելելով, որ վարչապետը մոտակայքում չի եղել, և զոհեր չկան։

Azatutyun

19 Oct, 06:28


🔸 Ռուսաստանն ու Ուկրաինան հոկտեմբերի 18-ին 190 ռազմագերի են փոխանակել:

Azatutyun

18 Oct, 18:58


«Ազատությունն» այսօր պատմեց, թե ինչպես անցավ 3+3 ձևաչափով հերթական հանդիպումը Ստամբուլում

Ինչու է իրավապաշտպանը անբավարար համարում արցախցի ղեկավարներին ազատելուն ուղղված Երևանի ջանքերը

Ինչ է փոխվելու հայկական անձնագիր ստանալու ընթացակարգում

Ինչպես սպանվեց «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդ Սինվարն, ու ինչու Իսրայելը պատերազմի «վերջի սկզբի» հույս ունի

Իսկ Մոլդովայում ընտրություններին ու եվրաինտեգրացիայի հարցով հանրաքվեին ընդառաջ հայտարարում են ռուսական սադրիչների ցանց հայտնաբերելու մասին

Ու ինչպես են ռուսական բանտերում միգրանտների համար տանջալից պայմաններ ստեղծում, որպեսզի միգրանտները բանակին միանան

Azatutyun

18 Oct, 15:34


Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Azatutyun

18 Oct, 15:15


Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում

• Ստամբուլում կայացել է «3+3» ձևաչափով հանդիպումը
• Զինծառայող Աղասի Դալլաքյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել են դասակի հրամանատար սպան և համածառայակիցը
• Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգվել է
• Ինչո՞ւ չի հաջողվում արդարադատության նախարար ընտրել
• «Համաս»-ի առաջնորդը սպանվել է
• Նախընտրական խմորումներ Մոլդովայում

Հաղորդումը վարում է Տաթևիկ Լազարյանը

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

Azatutyun

18 Oct, 13:56


Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի այսօրվա հանդիպման շրջանակում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները

ՀՀ արտգործնախարարության հաղորդմամբ՝ Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը քննարկել են «Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը միտված երկխոսության շարունակականությունը, տարածաշրջանային զարգացումները»։

Azatutyun

18 Oct, 12:56


Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին «3+3» հարթակն են առաջարկում խաղաղ պայմանագրի համար. Լավրով

«Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկում են օգտագործել «3+3» հարթակը խաղաղ պայմանագրի վրա աշխատանքն ավարտելու համար»,-հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։

Պաշտոնական Երևանի արձագանքն այդ առաջարկին դեռ հայտնի չէ՝ «Ազատության» հարցմանը Արտգործնախարարությունից դեռ չեն պատասխանել:

Azatutyun

18 Oct, 11:08


«Հայաստանն արդեն ավարտել է Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող Մարգարա սահմանային անցակետի շինարարությունը և տեխնիկական վերազինման ապահովումը։ Բացի այդ, Հայաստանն ու Թուրքիան արդեն պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ Սա լրացնում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ չվերթերի հաստատման և օդային բեռնափոխադրումների արգելքները փոխադարձաբար վերացնելու մասին արդեն իսկ իրականացված որոշումները»։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան

Azatutyun

18 Oct, 10:48


Թբիլիսիի քայլերը տանում են ԵՄ անդամակցության գործընթացի կասեցման․ Մակրոն

«Մենք մտահոգություն արտահայտեցինք Վրաստանի ընթացիկ իրավիճակի հետ կապված, որտեղ կառավարության ձեռնարկած քայլերը փաստացի տանում են դեպի Եվրամիությանն անդամակցության գործընթացի կասեցում»,-ասել է Ֆրանսիայի նախագահը, նշել, որ մի քանի օրից վրաց ժողովուրդը պետք է կատարի իր ընտրությունը։

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են։

Azatutyun

18 Oct, 10:38


Փհենյանը որոշել է 12 հազար զինվոր ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմին

«Ազգային հետախուզական ծառայությունն ասել է, որ իր տեղեկություններով Հյուսիսը վերջերս որոշել է 4 բրիգադ՝ 12 հազար զինվոր, ներառյալ հատուկ ուժեր ուղարկել Ուկրաինայի պատերազմին»,- այսօր գրել է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Սեուլի հետախուզական գործակալությանը։