Հայկական ալիք @hayaliq Channel on Telegram

Հայկական ալիք

@hayaliq


«Հայկական ալիք» էլեկտրոնային պարբերականը «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ ծրագրերից է։

🔗 hayaliq.com

Հայկական ալիք (Armenian)

Այստեղ ներառված է «Հայկական ալիք» երկուշ մեկնարկի անունը, առաջացած մասնագիտական նկարագրությունը և Մեկնարկության պաշտոնը։ Հայկական ալիք էլեկտրոնային ալիք, որ առաջարկում է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ ծրագրերը։ Եթե մտածեք թե ինչպես թողարկել ձեր ստացած գիտությունը և հետևել կենցարների առընթերին, «Հայկական ալիք» երկուշ ալիքը Ձեզ մայրն է։ Դիտելու համար անհրաժեշտ է հետևել ալիքը և միացնել այն։ Եթե կարող եք հաղորդվել Նարնպակագործ լուծելու վրա և ապագա անավգուտ դասընթաց, ապա միացեք «Հայկական ալիք» երկուշ ալիքին եւ նախագահել Մեկնարկությունը իրարավում։

Հայկական ալիք

18 Dec, 10:19


‼️🇦🇿🇹🇷 Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու Թուրքիայի մտացածին ծրագրերի մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները քաղաքական շահարկումներ են, Ադրբեջանին թուրքական ռազմաբազա պետք չէ:

[ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև ]

Հայկական ալիք |
@hayaliq

Հայկական ալիք

16 Dec, 14:02


🤬 Ադրբեջանի դատախազներն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր ու հսկայածավալ փաթեթ են առաջադրել, հաղորդել է նրա պաշտպանական թիմը: Այդ մեղադրանքներով Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկում:

‼️‼️‼️
Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացված նոր մեղադրանքներն առնչվում են Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 20 տարբեր հոդվածների հատկանիշներին։ Շինծու ապացույցները ներկայացված են 100 հատորով, ընդհանուր ծավալը կազմում է մոտ 25 հազար էջ, ամբողջը՝ ադրբեջաներեն:

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

16 Dec, 13:44


🇸🇾🇷🇺 Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Դամասկոսում մնացել է մինչև դեկտեմբերի 8-ի վաղ առավոտ և միայն այդ օրվա երեկոյան է լքել երկիրը. հայտարարությունը հրապարակել է ՏԱՍՍ-ը:

📌 Ասադը պնդել է, որ «Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ոչ մեկ անգամ չի դիտարկել հրաժարական տալու և երկրից փախչելու հնարավորությունը»։

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

27 Nov, 13:33


‼️🇷🇺🇺🇦 «Շատ հեռու ենք Ուկրաինայում ճգնաժամի դիվանագիտական ​​կարգավորումից»․ հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը:

🗣️ «Հաշվի առնելով, թե ինչ է կատարվում «ռազմաճակատում», մենք դեռ շատ հեռու ենք ճգնաժամի քաղաքական և դիվանագիտական կարգավորումից։ Վաշինգտոնը և նրա արբանյակները դեռևս տարված են Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու գաղափարով»,- հայտարարել է Լավրովը:

📌 Հիշեցնենք, որ մոտ 1 շաբաթ առաջ Կիևը ՌԴ-ին հարվածել էր ամերիկյան հեռահար հրթիռներով, Մոսկվան՝ սպառնացել միջուկայինով։

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

27 Nov, 12:53


🇱🇧 Լուսանկարը, որը լավագույնս արտացոլում է հրադադարի հաստատումից հետո Լիբանանում տիրող իրավիճակը:

Լիբանանի հարավի բնակիչները վերադառնում են իրենց տներ:

[ պ.գ.թ., միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյան ]

Հայկական ալիք |
@hayaliq

Հայկական ալիք

27 Nov, 12:34


‼️🇬🇪 Վրաստանի ընդդիմությունը կմտնի խորհրդարան՝ պաշտոնապես հրաժարվելու մանդատներից:

🗣️ «Թե սրանից հետո ինչպես կշարունակվի գործընթացը, ոչ ոք չգիտի, բայց ամեն դեպքում դա մեր կամքն է։ Խորհրդարան չկա, այն սկզբից մինչև վերջ ոչ լեգիտիմ է»,- ասել է ընդդիմադիր «Կոալիցիա հանուն փոփոխությունների» քաղաքական միավորման առաջնորդներից Զուրա Ջափարիձեն։

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

27 Nov, 11:24


🇮🇱🇱🇧 Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջարկին՝ ավարտել Իսրայելի և «Հեզբոլա»-ի «կործանարար հակամարտությունը»:

🇺🇳 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը:

🗣️ «Հուսով եմ, որ այս համաձայնագիրը վերջ կդնի բռնությանը, տառապանքին և ավերածություններին, որոնք ապրում են երկու երկրները», - X-ի իր միկրոբլոգում գրել է Գուտիերեշը։

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

26 Nov, 12:18


‼️🇦🇿🇺🇸 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 25-ին զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

📌 Ալիևը նշել է, որ Թրամփի գործունեությունն է՛լ ավելի կարևոր դեր կխաղա համաշխարհային անվտանգության ապահովման գործում։

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

21 Nov, 13:00


‼️⚽️« Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստները հրաժարվել են դուրս գալ խաղադաշտ, «Փյունիկ» - «Վեստ Արմենիա» հանդիպումը չեղարկվել է։

‼️‼️‼️Պատճառը՝ ֆուտբոլիստներն արդեն երեք ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել։

🤡 ՀՖՖ-ն խոստացել է ակումբի պարտքերը փակել , բայց միայն 2025-ի հունվարին։

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

21 Nov, 12:55


⚖️🇮🇱 Միջազգային քրեական դատարանն այսօր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալման հրաման է տվել՝ նրանց մեղադրելով Գազայում պատերազմական հանցագործությունների մեջ։

‼️ ՄՔԴ-ն նաև ՀԱՄԱՍ-ի ռազմական ղեկավար Մուհամմադ Դեյֆիին ձերբակալման հրաման է տվել։

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

20 Nov, 13:13


🇮🇷 Իրանի մայրաքաղաքը Թեհրանից կտեղափոխվի:

🗣️ «Այս հարցի անտեսումը կարող է հանգեցնել նրան, որ ապագայում մեր երկիրը կարող է բախվել էկոլոգիական ճգնաժամի և բազմաթիվ այլ խնդիրների»,- նշել է նախագահ Փեզեշքիանը:

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

20 Nov, 12:48


‼️‼️‼️🇦🇿🇦🇲 Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական ​​արբիտրաժային դատարան:

📌 Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է այսպես կոչված «օկուպացիայի» ժամանակ էներգետիկ ռեսուրսների նկատմամբ «ինքնիշխան իրավունքների» բազմաթիվ խախտումների համար:

📌 Հաագայի դատարանը, որ արդեն երեք տարի է՝ քննում է Երևանի ու Բաքվի հակընդդեմ հայցերը, նոյեմբերի 12-ին հրապարակեց նախնական վճիռները՝ մերժելով Ադրբեջանի ներկայացրած բոլոր առարկությունները։ Դրանից հետո արդեն կսկսվի բուն դատաքննությունը։

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

20 Nov, 12:38


🇷🇺🇺🇦 Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

🗣️ «Նախագահն, իրոք, բազմիցս, իսկ ավելի ճիշտ, մշտապես, հայտարարում է, որ պատրաստ է շփումների և բանակցությունների»,- ասել է Պեսկովը:

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

20 Nov, 11:46


‼️‼️‼️ Երևան քաղաքի ամանորյա զարդարանքի համար այս տարի պետական բյուջեից կծախսվի 549 մլն 706 հազար դրամ:

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

20 Nov, 11:30


‼️🇹🇷🇺🇸 Թուրքիայի ԱԳՆ Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղարը Էնթոնի Բլինքենը հանդիպել են G20-ի շրջանակներում:

📌 Ֆիդանն ու Բլինքենը քննարկել են Հարավային Կովկասում «խաղաղության» կարևորությունը, ինչպես նաև իրավիճակը Լիբանանում, ընդգծել Գազայում պատերազմը վերջ դնելու և բոլոր պատանդների ազատ արձակման անհրաժեշտությունը:

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

20 Nov, 11:16


‼️🇦🇿🇫🇷 Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևան կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ. պատճառն ադրբեջանական իշխանությունների՝ Ֆրանսիայի հասցեին անընդունելի հայտարարություններն են:

🗣️ «Ադրբեջանի թշնամական գործողությունները պետք է դադարեցվեն»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրությունում:

📌 Նշենք, որ Ֆրանսիայի այս քայլին ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Ան Բուայոնը. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հայկական ալիք |
@hayaliq

Հայկական ալիք

15 Nov, 13:37


‼️ Աբխազիայում ընդդիմության ներկայացուցիչները մեքենայով կոտրել են դարպասները և ներխուժել խորհրդարանի շենք

📌 Ցուցարարները սկսել են քարեր ու փայտեր նետել իրավապահների վրա։

📌 Նրանք պահանջում են չվավերացնել ՌԴ-ի հետ կնքված համաձայնագիրը, որը թույլ է տալիս ռուսական ընկերություններին ներդրումային գործունեություն ծավալել երկրում։

📌 Ընդդիմությունը կարծում է, որ համաձայնագիրը կհանգեցնի «օլիգարխիայի ընդլայնմանը» և Աբխազիայի կողմից տնտեսական ինքնիշխանության կորստի։

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

15 Nov, 13:07


‼️🇷🇺🇦🇿 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրոեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսզարույց են ունեցել:

📌
Կրեմլից հայտնում են, որ կողմերը քննարկել են «արդյունաբերական համագործակցության և տրանսպորտի ոլորտում փոխշահավետ նախագծերի» իրականացմանը վերաբերող հարցեր։

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

13 Nov, 17:01


⬛️ Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին:

‼️ [ ՀՀ դե-ֆակտո ՊՆ ]

Հայկական ալիք |
@hayaliq

Հայկական ալիք

13 Nov, 13:31


‼️🇮🇱🇹🇷 Իսրայելն ամեն պահի կարող է հարձակվել Թուրքիայի վրա, հայտարարել է Թուրքիայի ՊՆ Յաշար Գյուլերը

🗣️ «Այդպիսի ագրեսիվ պետությունն ամեն ինչ, այդ թվում՝ ահաբեկչական կազմակերպություններին ևս մեր դեմ կարող է օգտագործել»,- ասել է նա:

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

13 Nov, 13:01


‼️ Հորս ձերբակալմամբ հստակ ուղերձ է հղվել՝ ոչ մի հայ անվտանգ չէ, դա կարող է պատահել բոլորիդ հետ, ասել է Բաքվում գերեվարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ավագ որդին:

🗣️ «Մենք պետք է ավելի շատ խոսենք քաղբանտարկյալների մասին, և կարծում եմ՝ պետք է Ադրբեջանի վրա ավելի մեծ ճնշում գործադրել։ Պետք է անենք գործողության կոչ, որպեսզի բոլորն իմանան, թե ինչ է կատարվում: Այդ ամենը հակասում է միջազգային բոլոր նորմերին և չափանիշներին»,- ասել է Դավիթ Վարդանյանը:

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

11 Nov, 15:34


🇺🇸🇷🇺 Թրամփը պետք է ուղղի ԱՄՆ-ի սխալները, այլ ոչ թե բանակցություններ վարի Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

🗣️ «Վաշինգտոնն էր, որ արգելեց Զելենսկիին բանակցել Ռուսաստանի հետ՝ դա ամրագրելով օրենքով, ուստի պետք է շտկել այն հանցավոր սխալները, որոնք թույլ են տվել ամերիկացի դեմոկրատները»,- ասել է նա։

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

11 Nov, 15:23


🇮🇷🇪🇺 Եկեք երկխոսենք և մի կողմ թողնենք պատժամիջոցները. Իրանի ԱԳՆ Աբբաս Արաղչին դիմել է Եվրոպային:

🗣️
«Եկեք երկխոսենք և մի կողմ թողնենք պատժամիջոցները: Դրանք միայն բարդացնում են խնդիրները և երբեք չեն օգնել լուծել Իրանի հետ խնդիրը: Իմ հայտարարությունը սա է՝ մոռացե՛ք պատժամիջոցները: Դրանք չեն աշխատել նախկինում, չեն աշխատում հիմա, չեն աշխատելու ապագայում»,- ասել է նա:

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

11 Nov, 14:43


‼️🇦🇿🇪🇺 ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը, հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

🗣 «Նախագահ Ալիևը նշել է, որ բարձր է գնահատում Շառլ Միշելի դերակատարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում։ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ հենց Միշելի միջնորդական առաքելության ընթացքում են ձևավորվել Բաքվի և Երևանի միջև ընթացող բանակցությունների կառուցվածքը և օրակարգի առավել կարևոր ուղղությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։

‼️ Նշենք, որ սպասելիորեն, Ալիևն օգտագործում է COP29-ը սեփական, այսպես կոչված «կառուցողականությունը» հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում ցուցաբերելու համար:

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

11 Nov, 14:13


🇺🇸🇩🇪 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:

📌 Երկու երկրների ղեկավարները համաձայնության են եկել, որ համագործակցելու են Եվրոպայում խաղաղություն ապահովելու շուրջ:

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

11 Nov, 13:40


‼️🇦🇿🇺🇳 Բաքվում այսօր պաշտոնապես մեկնարկել է COP29-ը:

📌 Միջոցառմանը մասնակցելու համար Բաքու են մեկնել մի շարք երկրների ու կազմակերպությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ:

📌 Որոշ երկրների ղեկավարներ ու ներկայացուցիչներ միջոցառմանը մասնակցելու են նոյեմբերի 12-ից:

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

07 Nov, 14:01


‼️🇹🇷🇺🇸 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

📌 Զրույցի ընթացքում Էրդողանը շնորհավորել է Թրամփին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

06 Nov, 13:48


🇩🇪🇦🇲 Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը ընդունել է որոշում, որով արցախցիներին համարում է քաղաքացիություն չունեցող անձինք։

📌
Ընդունված որոշման մեջ ասվում է, որ նրանք չեն կարող վերադառնալ Արցախ՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հետապնդման ենթակա լինելը։ Այս որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

06 Nov, 13:25


🇷🇺🇺🇸 Հավելենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահը նպատակահարմար չի գտնում շնորհավորել ԱՄՆ նորընտիր նախագահին:

📌
ՌԴ ԱԳՆ-ից էլ հայտնել են, որ Ռուսաստանը կաշխատի ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ կոշտ պաշտպանելով իր ազգային շահերը և կենտրոնանալով Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակներին հասնելու վրա:

Հայկական ալիք |
@hayaliq

Հայկական ալիք

06 Nov, 12:45


🇺🇸 Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձներ է ստացել մի շարք պետությունների առաջնորդներից.

‼️🇹🇷 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ուղերձում մասնավորապես նշել է.

🗣️ «Այս նոր դարաշրջանում, որը կսկսվի Ամերիկայի ժողովրդի ընտրությամբ, մենք հուսով ենք, որ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները կամրապնդվեն, և տարածաշրջանային և գլոբալ ճգնաժամերն ու պատերազմները, հատկապես Պաղեստինի հարցը և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, կավարտվեն»:

🇭🇺 Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նշել է, որ «այս հաղթանակը շատ անհրաժեշտ էր աշխարհին»:

🇺🇦 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ անհամբեր սպասում է անձամբ շնորհավորելու նախագահ Թրամփին և քննարկելու ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղիները։

🇫🇷 Ֆրանսիայի նախագահը Էմմանուել Մակրոնը գրել է, որ պատրաստ է համագործակցել, ինչպես դա արել է նախորդ չորս տարիներին:

📌 Թրամփին շնորհավորել են նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, ՀՀ դե-ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլք:

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

06 Nov, 09:50


🇺🇸 Դոնալդ Թրամփը՝ ԱՄՆ 47-րդ նախագահ:

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

04 Nov, 14:37


‼️🇮🇷🇮🇱 Իրանը պատրաստվում է նոր հարված հասցնել Իսրայելին, հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի տեղակալ Ալի Ֆադավին:

📌 Նրա խոսքով՝ այս հարձակումը կլինի նախորդ գործողությունների շարունակությունը և կկոչվի «Ազնիվ խոստում 3»։

📌 Վերջինս չի հրապարակել ծրագրված գործողության մանրամասները և միայն հայտարարել է, որ դա կլինի «պատասխան Իսրայելի գործողություններին»։

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

04 Nov, 14:25


‼️🇮🇷🇦🇿 Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի COP29 գագաթնաժողովին, որը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-ից 22-ը։

📌 Փեզեշքիանը կգլխավորի իրանական պատվիրակությունը հաղորդում է Ադրբեջանում Իրանի դեսպանությունը։

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

04 Nov, 14:13


‼️⛑️🇦🇿🇦🇲 Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը:

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

04 Nov, 13:35


‼️🇮🇷🇦🇿 Իրանի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերն այսօր համատեղ զորավարժություն են անցկացնելու Կասպից ծովում:

📌 Զորավարժության կարգախոսն է «համագործակցություն հանուն խաղաղության և բարեկամության»:

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

01 Nov, 15:48


‼️🇺🇸🇮🇶🇮🇷 Տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ն Իրաքում ստեղծել է բոլոր պայմաններն Իրանի վրա հարձակվելու համար, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

🗣️ «Իրաքին խնդրել ենք բողոք ներկայացնել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ»,- հայտնել է նա։

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

01 Nov, 15:23


🇷🇺🇪🇺 ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ կայցելի ԵՄ:

📌Վերջին անգամ ՌԴ ԱԳ նախարարը ԵՄ տարածքում եղել է 2021-ին, երբ Ստոկհոլմում մասնակցել է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի հանդիպմանը։

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

01 Nov, 14:56


🇬🇪 Վրաստանի ընդդիմադիր ուժերը հանրահավաք են հրավիրել:

📌 Հանրահավաքը տեղի է ունենալու նոյեմբերի 4-ի երեկոյան. այն նախաձեռնել են Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքով խորհրդարան անցած 4 ընդդիմադիր ուժից 3-ը՝ բացառությամբ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության:

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

01 Nov, 14:36


🇮🇷 ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի տեղակալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ վերջին 40 տարիների ընթացքում Իրանը երբեք անպատասխան չի թողել իր դեմ հարձակումները:

📌 Ֆադավին ընդգծել է, որ Իրանը կարող է հարված հասցնել Իսրայելի ցանկացած հատվածի՝ առաջացնելով լուրջ և անսպասելի հետևանքներ։

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

01 Nov, 13:41


‼️⚽️ «Ուրարտու»-ն նույնպես պահանջում է ՀՖՖ-ի ղեկավարության հրաժարականը:

🗣️
««Ուրարտու» ՖԱ-ը բազմիցս հայտարարել է ՀՖՖ-ի գործող ղեկավարության ոչ կոմպետենտ աշխատանքի մասին, որը ոչ միայն չի նպաստում հայկական ֆուտբոլի զարգացմանը, այլ ուղղակիորեն խանգարում է։
Իրավիճակը, որը ստեղծվել է ազգային հավաքականի շուրջ, ինչպես նաև ակումբային ֆուտբոլում, ուղիղ կապ ունի ՀՖՖ-ում կայացրած որոշումների հետ:

🗣️ «Ուրարտու» ՖԱ-ը համարում է, որ ՀՖՖ գործող ղեկավարությունը բարոյապես իրավունք չունի շարունակել ղեկավարել այս կառույցը»,-ասված է ակումբի հայտարարության մեջ:

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

28 Oct, 14:49


‼️🇬🇪 Վրաստանի բոլոր ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ բոյկոտելու են նոր խորհրդարանը:

🗣️
«Մեր կուսակցությունը լեգիտիմություն չի տա «Վրացական երազանք»-ի ոչ լեգիտիմ խորհրդարանին և վե՛րջ»,- ասել է «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության նախագահը:

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

28 Oct, 13:59


🤡 ՀՀ կառավարության պարտքը 2025թ․ կաճի մինչև 53,5 տոկոս կամ նոմինալ առումով՝ 5 տրիլիոն 914 միլիարդ դրամ:

[ Ֆինանսների դե-ֆակտո նախարար Վահե Հովհաննիսյան ]

Հայկական ալիք |
@hayaliq

Հայկական ալիք

28 Oct, 13:42


🇭🇺🇬🇪 Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հոկտեմբերի 28-29-ը պաշտոնական այցով կլինի Թբիլիսիում։

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

24 Oct, 09:01


🇺🇸🇦🇲 Արցախ անունն ԱՄՆ-ում քիչ են կիրառում, նման ձևակերպումները կարող են ազդեցություն ունենալ:

📌 Արցախ անունը կիրառողների շարքում են հանրապետական նախագահի նախկին թեկնածուներ Ռամասվամին, Քենեդին, նախկինում դեմոկրատ նախագահի թեկնածու այժմ հանրապետական Թուլսի Գեբարդը:

📌 Այսօր նրանք բոլորը Թրամփի թիմից են և չեմ բացառում, որ նման ձևակերպումների վրա նրանք կարող էին ազդեցություն ունենալ:

[ Ամերիկագետ Սուրեն Սարգսյան ]

Հայկական ալիք |
@hayaliq

Հայկական ալիք

24 Oct, 08:47


🇷🇺🇵🇸🇮🇱 Մերձավոր Արևելքը լայնամասշտաբ պատերազմի շեմին է, պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «ԲՐԻԿՍ+/աութռիչ» գագաթնաժողովի շրջանակներում:

🗣️ «Պաղեստինցի ժողովրդի նկատմամբ պատմական անարդարության վերացումը կարող է Մերձավոր Արևելքում խաղաղության երաշխիք դառնալ: Քանի դեռ այս հարցը լուծված չէ, բռնության արատավոր շղթան հնարավոր չի լինի քանդել»,- ասել է ՌԴ նախագահը:

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

24 Oct, 07:49


‼️🇺🇸🇦🇲🇦🇿 Քամալա Հարիսը ՈՉԻՆՉ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ սարսափելի կերպով հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից:

📌 Քրիստոնյաները ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը:

📌 Երբ ես լինեմ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկական զտումը, և մենք խաղաղություն կհաստատենք Հայաստանի և Ադրբեջանի միջև։

[ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփ ]

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

23 Oct, 11:12


🇷🇺 Կազանում մեկնարկել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի նեղ կազմով նիստը:

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

23 Oct, 11:04


🇸🇦🇮🇷 Սաուդյան Արաբիան Իրանին առաջարկել է համատեղ զորավարժություն անցկացնել Կարմիր ծովում, այս մասին հայտնել է Իրանի բանակի ՌԾՈւ հրամանատար Շահրամ Իրանին:

📌 Զորավարժության անցկացման ձևի շուրջ ընթանում են խորհրդակցություններ:

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

23 Oct, 10:47


‼️🇮🇱🇱🇧 Իսրայելի ՊԲ-ն հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հնարավոր նոր առաջնորդի թեկնածու Հաշեմ Սաֆի էդ դինին չեզոքացնելու մասին:

📌
Ըստ աղբյուրի՝ նա մահացել է Բեյրութի հարավային արվարձաններին հասցված ավիահարվածների հետևանքով։

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

23 Oct, 10:27


⬛️ Օկուպացված Ստեփանակերտում հայ կին է մահացել, հայտնել է Ադրբեջանի առողջապահության նախարարությունը:

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

21 Oct, 16:11


‼️‼️‼️ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 5 կողմ 3 դեմ ձայների հարաբերակցությամբ դրական եզրակացություն է տվել «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին» օրինագծին։

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

21 Oct, 15:01


🇮🇷🇷🇺 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վաղը մեկնելու է ՌԴ՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին:

📌 Նիստի շրջանակներում նա առանձին հանդիպումներ է ունենալու ՌԴ, Հնդկաստանի, Չինաստանի և Եգիպտոսի ղեկավարների հետ:

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

21 Oct, 14:52


‼️⚽️ Այսօր ՖԱՖ անդամները ՀՖՖ-ի դիմաց ակցիա են իրականացրել՝ պահանջելով ՀՖՖ նախագահի հրաժարականը:

🤡
Ի պատասխան՝ ՀՖՖ դե-ֆակտո նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, որ հրաժարական չի տա:

🗣️ «Այս պահին, որքան էլ գայթակղիչ թվա հրաժարականով հեռանալու և այս ծանր բեռից ազատվելու հնարավորությունը, ես ավելի մտահոգ եմ գալիք կարևորագույն տարվա անելիքներով, կիսատ գործերը ավարտելու պատրաստակամությամբ և ապագայի ծրագրերը և նպատակները քննարկման արդյունքում ձևավորելու ցանկությամբ։ ՀՖՖ ղեկավարությունը, իր հերթին, պատրաստ է ցանկացած քննարկումների՝ խնդիրների վերհանման և դրանց լուծումները գտնելու նպատակով», - նշել է Մելիքբեկյանը:

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

21 Oct, 14:30


‼️🇹🇷 ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում մահացել է Գյուլենական շարժման հիմնադիր,Թուրքիայում 2016 թվականի հեղաշրջման մեջ մեղադրվող քարոզիչ, Էրդողանի վաղեմի հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենը:

📌 Գյուլենը մեղադրվում էր 2016թ. Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձի մեջ, ինչից հետո շարժումը կառավարության կողմից ճանաչվեց որպես ահաբեկչական կազմակերպություն (FETO): Հեղաշրջման փորձից հետո կառավարությունը սկսեց պետական համակարգի «մաքրման» աշխատանքներ, ինչի արդյուքնում շուրջ 40 հազար մարդ բանտարկվեց, իսկ 110 հազար պետական ծառայողներ ազատվեցին աշխատանքից՝ Գյուլենական շարժման հետ կապ ունենալու մեղադրանքով։

📌 Մինչ այդ Էրդողանի կառավարությունը եւ Գյուլենը ունեցել են ջերմ հարաբերություններ, Գյուլենի անմիջական աջակցությամբ 2011թ. Էրդողանի կուսակցությունը ընտրություններում կարողացավ կրկին հաղթանակ տանել։ Գյունելականների աճող ազդեցության պայմաններում իշխանությունը սկսեց զսպողական քաղաքականություն վարել Գյուլենի նկատմամբ։

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

18 Oct, 11:57


🇪🇺🇬🇪 Եվրոպական խորհուրդը հաստատել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացի դե-ֆակտո կասեցումը:

📌 Եվրախորհուրդը կարծում է, որ Վրաստանի կառավարության գործողությունները հակասում են եվրոպական արժեքներին և սկզբունքներին, և, հետևաբար, Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթացը փաստացի կանգ է առել:

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

18 Oct, 10:03


‼️‼️‼️🇹🇷🇦🇿🇷🇺🇮🇷🇦🇲Ստամբուլում մեկնարկել է «3+3» հարթակի երրորդ նիստը:

Հայկական ալիք |
@hayaliq

Հայկական ալիք

18 Oct, 09:37


🟥 Բաքվի դատարանը երկարաձգել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը:

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

17 Oct, 15:59


‼️🇦🇿🇹🇷 Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։

🔺 Բայրամովը հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կմասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը:

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

17 Oct, 15:15


‼️🇷🇺🇬🇪🇦🇿 ՌԴ-ն դիմել է Վրաստանին և Ադրբեջանին արտակարգ իրավիճակներում ընդհանուր 600 ՄՎտ էլեկտրաէներգիա ներկրելու հնարավորության համար։

📌 Ներկայում ՌԴ-ն էլեկտրաէներգիա չի ներկրում, սակայն արտակարգ իրավիճակներում կարող է դիմել հարևան երկրներին՝ 300-ական ՄՎտ էլեկտրաէներգիա ստանալու համար։

📌 Վրաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն արձագանքել։

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

17 Oct, 14:30


⬛️ Սպանվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը՝ Գազայի հատվածում իսրայելական բանակի հարվածի հետևանքով:

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

17 Oct, 14:14


⬛️ Այս գիշեր գայլերը մտել են Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղ և հոշոտել գյուղացիներից մեկին պատկանող 100-ից ավելի մայրացու ոչխարներ ու գառներ:

📌 Գյուղացուն պատճառվել է խոշոր չափի՝ մի քանի միլիոն դրամի վնաս։

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

17 Oct, 13:30


‼️🇺🇦🇷🇺🇦🇿 Ուկրաինան Արևմուտքին կոչ է անում բոյկոտել COP29-ը, եթե դրան մասնակցի ՌԴ նախագահ Պուտինը:

🗣 «Մենք պետք է ճնշում գործադրենք, և մեր գործընկերները պետք է հասկացնեն Ադրբեջանին, որ եթե Պուտինն այնտեղ է, ապա նրանք չեն գա»,- Politico-ին ասել է ԵՄ-ում Ուկրաինայի դեսպան Վսևոլոդ Չենցովը։

🇷🇺 Հավելենք, որ ըստ Կրեմլի հայտարարության՝ Պուտինը դիտարկում է նոյեմբերին Բաքվում նախատեսված ՄԱԿ-ի Կլիմայական համաժողովին մասնակցելու հնարավորությունը։ ՌԴ նախագահի խոսնակը միաժամանակ նշել է, որ վերջնական որոշում դեռ չկա:

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

17 Oct, 13:16


‼️🇹🇷🇦🇿🇷🇺🇮🇷🇦🇲 Վաղը Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային հարթակի նիստի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի ՀՀ դե-ֆակտո ԱԳՆ Արարատ Միրզոյանի, ինչպես նաև ՌԴ-ի, Իրանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ:

🔺 Անկարան կհայտարարի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին աջակցելու մասին:

🔺 «3+3»-ի մասնակիցները համատեղ հայտարարություն կընդունեն՝ ընդգծելով հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։

🔺 Հայտարարության տեքստում նախատեսվում է նաև կենտրոնանալ տարածաշրջանային տնտեսական համագործակցության, վստահության ամրապնդման և բարգավաճման անհրաժեշտության վրա։

‼️‼️‼️ Նշենք, որ Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծված տարածաշրջանային այս հարթակը, ընդգրկելով, Թուրքիային և Ադրբեջանին՝ գերակա դիրքերից հայկական ներկայությունն ու շահերը հակակշռելու համար, արդյունավետ չէ, և ավելին, միայն վնասաբեր է Հայաստանի համար:

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

17 Oct, 12:41


🇺🇦🇺🇸 Ուկրաինան ՆԱՏՕ-ի ապագա անդամներից է, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:

🗣️ «Այս պահին ստացվում է, որ Ուկրաինան կլինի 33-րդ անդամը, բայց, հնարավոր է՝ ինչ-որ մեկը կարող է նրանից առաջ ընկնել: Սակայն ապագայում Ուկրաինան կլինի ՆԱՏՕ-ի անդամ», - ասել է Ռյուտեն:

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

16 Oct, 15:07


‼️‼️‼️ Այս պահին Երևանում 10 բալանոց խցանում է:

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

16 Oct, 14:25


‼️🇫🇷🇮🇱 Վարչապետ Բենիամին Նեթանյահուն չպետք է մոռանա, որ ՄԱԿ-ի բանաձևով է ստեղծվել Իսրայելը: Հետևաբար, նա չպետք է ազատվի ՄԱԿ-ի որոշումներից:

[ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն ]

Հայկական ալիք |
@hayaliq

Հայկական ալիք

16 Oct, 13:50


🇬🇪 Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ 1 ամսից Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեխնիկապես պաշտոնանկ կարվի իմփիչմենթի միջոցով:

📌 Զուրաբիշվիլիին իմփիչմենթի ենթարկելու համար «Վրացական երազանք»-ին անհրաժեշտ է առնվազն 100 մանդատ, մինչդեռ կուսակցությունն ունի 84-ը։ Իշխող ուժը պնդում է, որ հոկտեմբերի 26-ի ընտրություններում կստանա ձայների առնվազն 60%-ը, որը մոտավորապես կազմում է 106 մանդատ, ուստի կկարողանա Զուրաբիշվիլիին իմփիչմենթի ենթարկել։

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

16 Oct, 13:32


🇮🇷🇮🇱 Իրանի ԱԳՆ Աբբաս Արաղչին հարտարարել է, որ Իրանը բոլոր ջանքերը գործադրում է տարածաշրջանի խաղաղությունը պաշտպանելու համար, բայց պատրաստ է վճռական պատասխան տալ Իսրայելի ցանկացած արկածախնդրությանը:

Հայկական ալիք |
@hayaliq

Հայկական ալիք

16 Oct, 13:12


‼️🇬🇪 Վրաստանը կրկին չի մասնակցի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը։

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

16 Oct, 12:43


‼️🇮🇷🇦🇿 Իրանի ԱԳՆ Աբբաս Արաղչին հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ:

📌 Արաղչին վերահաստատել է, որ Իրանը դեմ է Կովկասում օտար երկրների միջամտություններին, և ընդգծել տարածաշրջանի երկրների կարողություններից, այդ թվում՝ «3+3» ձևաչափից օգտվելու անհրաժեշտությունը:

📌 Մուստաֆաևը կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել և հայտարարել, որ Ադրբեջանը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ իր տարածքից հարձակում լինի հարևանների վրա։

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

15 Oct, 13:04


‼️🇮🇷🇦🇿 Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղն Թեհրանում հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին և իր պատվիրակությանը:

📌 Նախարարը բարձր է գնահատել Ադրբեջանի դեսպանատան վերաբացումն ու ընդգծել, որ Իրանը պատրաստ է բոլոր ոլորտներում խորացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները:

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

15 Oct, 12:50


🟥 ՀՀ դե-ֆակտո ԱԳՆ Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային երրորդ հանդիպմանը:

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

15 Oct, 12:45


🇮🇷 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպել է երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ:

🗣️ «Չինաստանի, ՌԴ, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Պակիստանի, Աֆղանստանի և Իրանի հետ ռազմավարական համագործակցության ձգտող երկրների հետ համագործակցության ընդլայնումն այն հարցերից է, որ կառավարությունն ուշադրության է առել»,- ասել է Իրանի նախագահը:

Հայկական ալիք | @hayaliq

Հայկական ալիք

15 Oct, 12:29


🇬🇧🇬🇪 Մեծ Բրիտանիան սառեցրել է քաղաքական երկխոսությունը Վրաստանի հետ:

📌 Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հայտարարել է, որ չեղարկվել են բարձր մակարդակի բանակցությունները պաշտպանության նախարարությունների շտաբերի միջև և կասեցվել են կիբերանվտանգության նոր ծրագիրը:

📌 Դեսպանը հույս է հայտնել, որ ընտրություններից հետո, «անկախ նրանից, թե ով կլինի կառավարությունում», Վրաստանը կվերադառնա արևմտամետ ուղուն, և կողմերի միջև վստահությունը կվերականգնվի»։

🇪🇺🇬🇪
ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն էլ հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունների գործողությունները երկիրը հեռացնում են ԵՄ-ից և տանում դեպի ավտորիտարիզմ:

🗣️ «Ուստի, ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը դե ֆակտո կասեցված է»,- նշել է Բորելը:

Հայկական ալիք | @hayaliq