ՀՀ կառավարություն/Government of Armenia @arm_gov Channel on Telegram

ՀՀ կառավարություն/Government of Armenia

@arm_gov


Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ալիք
The official Telegram channel of the Armenian Government

ՀՀ կառավարություն/Government of Armenia (Armenian)

Գրանցվիր arm_gov անունով Telegram ալիքում դեպի Հայաստանի կառավարության մասին տեղեկություններ ստանալու համար: Այս ալիքը անվտանգ է՝ ամբարիշտ, հաշվի դիմելով ՀՀ կառավարության պաշտոնական կամ ընկերության հասցեն, դուք կստանաք գրասենյակային մատյանի ազդեցությունները և մեկնարկները, ինչը հետաքրքիր է ընկերների և ծրագրերի շրջաններում: Ալիքը հայերեն մտքով է հանված, ունի կայքերի ակտորություն, նյարդում են տեղեկատվություններ և մետաղալություններ, ներկայումս տարբեր նորություններով և մասնագետների տրամադրություններով: Հեշտ են վստահել կառավարության արդյունքներին, քեզ կդիմաայրի, երբ դիմես այս ալիքին: Անցյալում դաշնամերձ երկրորդ ալիքը կարող եք հայտնի առանց փորձ կամ առաջարկությամբ արդեն գոնե մի տարբերություններ: Կարդալ կառավարության ամեն մասը ու մռայնորը, ձեր խնդիրները կկարդանաեք վարկածազեհ, ձեր հավատարիմ թեմաները կհաստատեք, և հաշվի դիմեք, որ յուրաքանչյուր էջի բոլոր կոչները հավատնվում են մեկամատյանի փուլով, լուրք եւ նյութերի փոխարեն: Դա ալիքը պատրաստ է օգտագործել, արդեն ելանայ այն: Կան մի քանիսն ու՞ կոբազմակերպե՞ս դեռ հանդես, երբ կկարդաիք էջը arm_gov: Ստեղծվիր կառավարությունը մեզ հետ:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

11 Feb, 09:02


 
Փարիզում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։  
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի առկա մարտահրավերները, հաղթահարմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը, «Իրական Հայաստան» ռազմավարության հիմնական ուղղությունները, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման հեռանկարները։ 
 
Վարչապետը ներկայացրել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմաոլորտ համագործակցության խորացման հնարավորությունները, անդրադարձել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին և տարածաշրջանային անվտանգության հարցերին։ 
 
 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին՝ ներկայացնելով ՀՀ կառավարության մոտեցումները և ծրագրերը տարբեր ոլորտներում։

ՀՀ կառավարություն/Government of Armenia

10 Feb, 17:22


Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

ՀՀ կառավարություն/Government of Armenia

10 Feb, 11:04


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա՝ Փարիզ:

Վարչապետը կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին:

Նախատեսված է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

10 Feb, 04:50


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: 
 
Վարչապետը կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին: 
 
Նախատեսված է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

07 Feb, 13:52


ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ջերմուկում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վայոց Ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը, «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ գործադիր կոմիտեի անդամներ, կազմկոմիտեի անդամներ:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

06 Feb, 18:07


Վաշինգտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագահ Դանիել Թվինինգի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության և Ինստիտուտի միջև համագործակցության ընթացքը, Հայաստանում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև հետագա համատեղ քայլերը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների խորացմանը:

Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությունը և ընդգծել հանրային հաղորդակցության կարողությունների զարգացման կարևորությունը՝ այն դիտարկելով որպես բաց և թափանցիկ կառավարման հիմք: Վարչապետն ընդգծել է նաև Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև ստորագրված Ռազմավարական գործընկերության կանոնադրության կարևորությունը, որը նոր հնարավորություններ կստեղծի երկկողմ կապերի ընդլայնման համար՝ ներառելով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, քաղաքացիական հասարակության կարողությունների բարձրացումը և ռեֆորմների արդյունավետ իրականացումը:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

06 Feb, 04:38


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում անցկացվող 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Ազգային աղոթքի նախաճաշին»։

Վարչապետը հանդես է եկել ելույթով: Միջոցառումն անցկացվել է փակ ձևաչափով:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

05 Feb, 05:08


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում այցելել է Ատլանտյան խորհուրդ, որտեղ հանդես է եկել ելույթով: Վարչապետը նախ պատասխանել է Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, Ուզբեկստանում և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթի հարցերին: Այնուհետև հանդիպումն անցկացվել է փակ ձևաչափով, որի շրջանակում Նիկոլ Փաշինյանը պատասխանել փորձագետների մի շարք հարցերի:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

04 Feb, 18:57


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի ներկայացուցիչներ՝ սենատոր Ռոջեր Ուիքերի (Հանրապետական կուսակցություն), կոնգրեսական Էնդի Հարրիսի (Հանրապետական կուսակցություն), կոնգրեսական Ֆրենկ Փալոնի (Դեմոկրատական կուսակցություն) և կոնգրեսական Ռիչարդ Հադսոնի (Հանրապետական կուսակցություն) հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։

ՀՀ կառավարություն/Government of Armenia

03 Feb, 05:34


Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, փետրվարի 3-7-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։  

Այցի շրջանակներում վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»։ 
 
Նախատեսված են նաև մի շարք այլ հանդիպումներ։
 

ՀՀ կառավարություն/Government of Armenia

01 Feb, 17:40


ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ջերմուկում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

31 Jan, 17:33


Այսօր տեղի է ունեցել «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2024» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ղեկավարներ, մարզիկներ, մարզիչներ:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

31 Jan, 08:00


🔴 Ուղիղ եթեր

https://www.youtube.com/live/QOAcYcF_rCE?si=XZKkC1DMA6j6TXm1

ՀՀ կառավարություն/Government of Armenia

30 Jan, 14:52


Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը:

Նախ տեղի է ունեցել երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, որի ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը, անդրադարձել տարածաշրջանային նշանակության թեմաների:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

30 Jan, 12:40


Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում Վրաստանի վարչապետին դիմավորել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Հաջորդիվ տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների վարչապետների գլխավորությամբ կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

29 Jan, 12:16


Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն:

Նախ տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների վարչապետների գլխավորությամբ կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

29 Jan, 12:05


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:  
 
Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: 
 
 Նիստի ընթացքում քննարկվել են Անվտանգության խորհրդի իրավասությանը վերաբերող հարցեր:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

28 Jan, 14:02


Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն: ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությամբ նախ տեղի է ունեցել քայլերթ, որից հետո հանդիսավոր նիստ՝ ԶՈՒ բարձրագույն սպայակազմի մասնակցությամբ:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

28 Jan, 06:46


ՀՀ Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետությաննախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ Ազգային ժողովինախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույնղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորականպանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքըհայրենիքի անկախության համար զոհաբերածհայորդիների հիշատակին:
 
Վարչապետը ծաղիկներ է խոնարհել ՍպարապետՎազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին ևծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակըհավերժացնող հուշահամալիրին:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

27 Jan, 15:17


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչներ՝ Գարո Փայլանին, Յուջին Ռումերին և Թոմաս դե Վաալին:
 
Վարչապետը ողջունել է նրանց այցը Հայաստան,հիմնադրամի հետաքրքրվածությունը տարածաշրջանի նկատմամբ և պատասխանել մի շարք հարցերի:  
 
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, սահմանազատմանը, տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորություններին և այդ համատեքստում ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը:
 
Մտքեր են փոխանակվել նաև միջազգային նշանակության այլ թեմաների շուրջ:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

27 Jan, 06:34


Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին հանդես կգա մամուլի ասուլիսով:
 
Այն կմեկնարկի ժամը 12:00-ին:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

25 Jan, 19:18


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը:

Դիտել

ՀՀ կառավարություն/Government of Armenia

23 Jan, 13:24


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում մասնակցել է «Ինչպես ընդլայնել Եվրոպայի ազդեցությունը» թեմայով պանելային քննարկմանը

ՀՀ կառավարություն/Government of Armenia

23 Jan, 07:08


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին: 
 
Այցի շրջանակում վարչապետը կմասնակցի պանելային քննարկման, երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

23 Jan, 04:51


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հունվարի 23-24-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին:

Այցի շրջանակում վարչապետը կմասնակցի պանելային քննարկման, երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

22 Jan, 14:04


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակին, հիմնական ուղղություններին և նպատակներին:

Մտքեր են փոխանակվել 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովի (COP-17) անցկացման նախապատրաստական աշխատանքների շուրջ: Միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համատեքստում կարևորվել է երկկողմ սերտ փոխգործակցությունը:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

21 Jan, 12:54


 
Կառավարությունում տեղի է ունեցել քննարկում, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը մատչելի: Քննարկումն անցկացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրինակով:
 
Վարչապետն անցել է հայտարարագրման հավելվածիենթակա բոլոր կետերով:  Ընթացքում քննարկվել են համակարգում առկա խնդիրները, դրանց լավարկմաննուղղված քայլերը:
 
Վարչապետը կարևորել է համակարգի մատչելիության ապահովումը՝ հայտարարման ենթակա անձանց կողմից գործընթացը հնարավորինս դյուրին և արագ  իրականացնելու համար:
 
Հայտարարագիրը վարչապետը կամբողջացնի հունվարի 22-ին:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

20 Jan, 14:41


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի նախագիծը:
 
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել նախագծի հիմնական դրույթներին, առավելություններին, ոլորտում առկա ռիսկերին, կարգավորման սկզբունքներին, կարգավորվող ծառայությունների տեսակներին: Նշվել է, որ նախագծի հիմնական նպատակն է՝ նորարարությունները չզսպելով զսպել ոլորտում առկա հնարավոր ռիսկերը: Տեղեկացվել է, որ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը, մասնավորապես, Եվրոպական միության: Ըստ հեղինակների՝ նախագծի կարգավորման շրջանակը ներառելու է կրիպտոակտիվների հրապարակային առաջարկը, ծառայությունները և առևտուրը:
 
Խորհրդակցության մասնակիցները կարևորել են կրիպտոակտիվների վաճառքի պարագայում անհրաժեշտ տեղեկատվության բացահայտումը, իսկ ծառայությունների մատուցման համար պարտադիր է համարվելու «մուտքի թույլտվությունը»:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

17 Jan, 11:34


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փարաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը:

Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է իրականացված աշխատանքներին և դպրոցում ստեղծված պայմաններին: Դպրոցը հագեցվել է ժամանակակից սարքավորումներով և գույքով:

Ծրագրի արժեքը 2 մլրդ 189,9 մլն դրամ է: Դպրոցը կառուցվել է ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ, Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Այն նախատեսված է 576 աշակերտի համար:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

17 Jan, 09:41


Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

14 Jan, 15:49


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ իրականացված աշխատանքները:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

09 Jan, 13:05


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

08 Jan, 17:16


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

08 Jan, 11:45


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի ծննդյան 80-ամյա հոբելյանի առիթով
 
Հարգելի՛ պարոն Ծատուրյան,
 
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ պատկառելի հոբելյանի առիթով: Ձեր ստեղծագործական ճանապարհը կյանքի և գործի համադրման լավագույն դրսևորումներից է, տարիներ շարունակ Դուք բացառիկ նվիրումով ծառայում եք թատերարվեստին:
 
Գնահատանքի խոսքերը, որ ուղղում ենք Ձեզ, կոչված են ոչ միայն կարևորելու Ձեր դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, այլև արժևորելու Ձեր վաստակը հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու հարցում:
 
Դուք ոչ միայն վարպետ բեմադրիչ եք, այլև նվիրյալ մանկավարժ, որն իր հարուստ փորձն ու գիտելիքն է փոխանցում սերունդներին՝ ձևավորելով թատերարվեստին ու կինոարվեստին բնորոշ յուրահատուկ ճաշակ, իսկ ստեղծած թատերական կտավները՝ «Ծիրանի ծառ», «Ձեր կյանքի ժամերը», «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ», իրավամբ, հարստացրել են մեր թատերական մշակույթը:
 
Հարգելի պարոն Ծատուրյան, ևս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան տարեդարձի առիթով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բեմական երկարակեցություն և ստեղծագործական անսպառ եռանդ:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

07 Jan, 13:14


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը:
Պատասխանատուները զեկուցել են ռազմավարական պլանավորման և քաղաքականության մշակման, ծառայությունների մատուցման, ինստիտուցիոնալ արդիականացման, մարդկային ռեսուրսների կառավարման, մասնակցային կառավարման և ռազմավարական հաղորդակցության ուղղությամբ իրականացված աշխատանքները:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

06 Jan, 18:08


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնին նվիրված հոգևոր երաժշտության փառատոնին:

Համերգը տեղի է ունեցել Սուրբ Գրիգոր եկեղեցում՝ Թալինի երաժշտական դպրոցի, Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի, Երևանի պետական կամերային և Հայաստանի պետական կամերային երգչախմբերի մասնակցությամբ: Փառատոնի նպատակն է նպաստել ազգային հոգևոր և մշակութային արժեքների պահպանմանն ու տարածմանը:

Վարչապետը տիկնոջ հետ շրջել է նաև եկեղեցու հարակից տարածքում բացված տաղավարներով, որտեղ ներկայացվել են Արագածոտնի մարզի ավանդական ուտեստները:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

31 Dec, 19:48


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ամանորյա ուղերձը

https://www.youtube.com/live/mX8fDGTpIKU?si=NLxEGfkfGHL6V1Ja

ՀՀ կառավարություն/Government of Armenia

30 Dec, 13:10


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կորեայի Հանրապետության փոխվարչապետ, նախագահի պաշտոնակատար Չոյ Սան Մոկին՝ Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ: Հեռագրում ասված է.
 
«Խոր ցավով տեղեկացա Կորեայի Հանրապետության Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի մասին, որը բազմաթիվ  մարդկանց կյանքեր է խլել։
 
Իմ կարեկցանքն ու զորակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

28 Dec, 13:51


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի Հանրապետության 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում ասված է.
 
«Խոր ցավով տեղեկացա Հնդկաստանի Հանրապետության 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան մասին:
 
Դոկտոր Մանմոհան Սինգհի առաջնորդության օրոք Հնդկաստանի Հանրապետությունն ու հնդիկ ժողովուրդը ականատես են եղել նշանակալիտնտեսական վերելքների և ձեռքբերումների։ Վստահ եմ, որ նրա բարի անունն ու հիշատակը վառ կմնան բոլորի սրտերում։
 
Մեծ է նաև պարոն Սինգհի ներդրումը Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների ամրապնդման գործում:
 
Հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից մեր խորին ցավակցություններն ու զորակցություն ենք հղում Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ տոկունություն և ոգու ամրություն մաղթելով պարոն Սինգհի ընտանիքին և մերձավորներին»:
 

ՀՀ կառավարություն/Government of Armenia

26 Dec, 15:05


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

25 Dec, 12:37


Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների
 
 ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա ուրբաթ՝ դեկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

21 Dec, 07:14


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան տարեդարձի առթիվ:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

20 Dec, 14:39


Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի երդման արարողությունը:
 
Վերջիններս ընթերցելով երդման տեքստը՝ նշել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման ևհայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորենկատարել ժողովրդի առջև ունեցածպարտավորություններս, պահպանել ՀայաստանիՀանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետությանինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձրկոչմանը»:
 
Երդման արարողության ավարտին Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը շնորհավորել են նախարարներին՝ մաղթելով բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք՝ ի շահ պետության և ժողովրդի:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

20 Dec, 14:35


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

19 Dec, 13:24


Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ Վինթերի հետ:

Զրուցակիցները կարևորել են տարբեր ոլորտներում Հայաստան-Նիդերլանդներ հարաբերությունների հետևողական զարգացումը, այդ թվում՝ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն առաջ մղելու ուղղությամբ:

Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

13 Dec, 13:50


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

13 Dec, 10:11


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:

Այսօր Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

13 Dec, 05:58


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: 
 
Այսօր Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

13 Dec, 05:51


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է նախնական քվեարկության մասնակիցներին և ստորագրել Սարիկ Մինասյանին Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու որոշումը:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

12 Dec, 12:29


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ:  
 
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։ 
 
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքին:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

11 Dec, 16:44


Տեղի է ունեցել Վարչապետի որոշմամբ ստեղծված Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) կազմակերպման և անցկացման կոմիտեի 1-ին նիստը՝ Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանի ղեկավարությամբ:
 
Կոմիտեի նիստում քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը՝ միջոցառումների բովանդակության և տեխնիկական կազմակերպման մասով:
 
Կոմիտեն նախանշել է COP 17-ի կազմակերպման քայլերի հաջորդականությունը, գույքագրել առկա տեսանելի և կանխատեսվող խնդիրները, ինչպես նաև պլանավորել Կոմիտեի առաջիկա աշխատանքները:  
 
Կոմիտեի նիստի ընթացքում ձևակերպվել են անհրաժեշտ հանձնարարականներ:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

11 Dec, 10:58


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
 
Վարչապետը նշել է, որ դեսպանի գործունեության ընթացքում Հայաստանի և Իտալիայի միջև ձևավորվել է համագործակցության դրական դինամիկա և հույս հայտնել, որ առաջիկայում այն ոչ միայն կպահպանվի, այլ նաև կշարունակի զարգանալ ու ամրապնդվել: Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկկողմ կապերի ընդլայնումը, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակույթի ոլորտներում:
 
Ալֆոնսո Դի Ռիզոն շնորհակալություն է հայտնել վարչապետին սերտ համագործակցության համար և նշել, որ վերջին տարիներին տնտեսական կապերը զարգացել են, մասնավորապես, տեքստիլի ոլորտում: Դեսպանը կարևորել է նաև մշակույթի բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը և հավելել, որ ներկայումս ընթացքի մեջ են նոր ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներին, ինչպես նաև սահմանազատման գործընթացի ուղղությամբ աշխատանքներին:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

10 Dec, 13:44


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

08 Dec, 07:54


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Փարիզում ներկա է գտնվել Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը, Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը և այլ երկրների առաջնորդներ, կառավարությունների ղեկավարներ:
Միջոցառման շրջանակում ելույթով հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով իր խոսքում անդրադարձել է Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքներին և ընդգծել տաճարի վերաբացման կարևորությունն իր երկրի ու ժողովրդի համար: Հաջորդիվ Փարիզի արքեպիսկոպոս Լորան Ուլրիխը կատարել է եկեղեցական արարողություն:

Բարձրաստիճան հյուրերը շրջայց են կատարել Աստվածամոր տաճարում:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

29 Nov, 13:45


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանին:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

28 Nov, 16:26


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

27 Nov, 13:46


Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ:
 
Արայիկ Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ բնույթ և այդ առումով ընդգծել ԵՄ հետևողական աջակցությունը մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, տարբեր ոլորտներում կարողությունների զարգացմանը միտված համատեղ ծրագրերը, ԵՄ աջակցությունը ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման գործում:
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ տնտեսական փոխգործակցության, ինչպես նաև ընթացիկ ծրագրերի շուրջ:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

26 Nov, 12:50


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

25 Nov, 14:46


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը:
 
Ֆինանսների նախարարության կողմից ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում մակրոտնտեսական ընթացիկ զարգացումները, հիմնական արդյունքները: Անդրադարձ է կատարվել նաև տնտեսական ակտիվությանը նպաստող գործոններին, արտահանման և ներմուծման դինամիկային, աշխատանքի շուկայի զարգացումներին, պետական բյուջեի հարկային եկամուտներին:
 
Հաջորդիվ՝ քննարկվել են պետական բյուջեում կատարված վերաբաշխումներին, ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդից հատկացումներին և վերաբաշխումներին, առաջարկվող հարկաբյուջետային և վարչարարության միջոցառումներին, 2024թ. պետական բյուջեի արդյունավետ իրականացմանը վերաբերող հարցեր:
 
Նշված թեմաների շուրջ ծավալվել է քննարկում, մտքեր են փոխանակվել հետագա անելիքների շուրջ:  

ՀՀ կառավարություն/Government of Armenia

23 Nov, 07:14


Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին հայտարարություն

Մանրամասներն այստեղ

ՀՀ կառավարություն/Government of Armenia

22 Nov, 18:09


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրուցը Հանրային հեռուստաընկերությանը

https://www.youtube.com/live/nlcwKoyLjys?si=2knPQx2iLF2R481G

ՀՀ կառավարություն/Government of Armenia

22 Nov, 14:34


Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմին է ներկայացրել ՀԾԿՀ նորընտիր նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

21 Nov, 13:59


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և գոհունակությամբ նշել, որ վերջին տարիներին Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում կրում է ինտենսիվ բնույթ:

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և դրանց զարգացմանը, ԵՄ աջակցությամբ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը վերաբերող հարցեր:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

21 Nov, 07:57


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանին:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

21 Nov, 07:41


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

20 Nov, 18:20


Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հետևել է Երևանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության գոտեմարտերին:

67 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է հռչակվել ՀՀ Զինված ուժերի հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Գասպար Տերտերյանը, ով եզրափակիչում 11:0 հաշվով առավելության է հասել Իրանի ներկայացուցիչ Չուվանի Ալիի նկատմամբ:

67 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևները հանձնել է Արայիկ Հարությունյանը:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

20 Nov, 14:04


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին:
 
Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում Հայաստանի-Էստոնիայի համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ընդլայնվել: Նիկոլ Փաշինյանը կարևորել է քաղաքական ակտիվ երկխոսությունը, հարաբերությունների խորացումը տնտեսության և այլ ոլորտներում: Երկրի ղեկավարն ընդգծել է Էստոնիայի դերը նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման և մեր երկրում բարեփոխումների իրականացման ուղղությամբ:
 
Մարգ Մարդիսալու-Կահարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շեշտել Էստոնիայի Կառավարության շահագրգռվածությունը ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի հետ: Այդ առումով,դեսպանը կարևորել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

20 Nov, 13:17


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի ձևավորման և բովանդակության նկարագիրը:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

16 Nov, 14:40


Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին:

Քննարկվել են նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

16 Nov, 11:10


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորականուղերձը ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 85-ամյակի առիթով

Հարգելի մաեստրո,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյա հոբելյանի առիթով:

Ձեր տասնամյակների գործունեության արդյունքում վաստակել եք համաժողովրդական մեծ սեր ու հարգանք: Ձեր ստեղծագործությունները՝ դասական և էստրադային, կինոյի և մուլտֆիլմերի համար գրված երաժշտությունը,ծանոթ ու սիրելի է բոլորիս:

Ուրախ եմ, որ այսօր էլ ողջ եռանդով շարունակում եք ստեղծագործել և աշխատել երիտասարդների հետ՝ օգնելով նրանց մասնագիտական և ստեղծագործական կայացման գործում, հարստացնելով հայկական երաժշտարվեստի ժառանգությունը:

Վերստին շնորհավորելով՝ մաղթում եմ Ձեզ առողջություն և ստեղծագործական անվերջանալի բերկրանք:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

15 Nov, 17:48


Կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 14-րդ արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը և այլք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է «Infosys Limited» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրթիին:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

15 Nov, 15:34


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Infosys Limited» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրթիին, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: 
 
Վարչապետը բարձր է գնահատել Նարայանա Մուրթիի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտում և նշել, որ պարոն Մուրթին իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու հեռանկար ու ներուժ ունեցող հայ երիտասարդների համար: Վարչապետն ընդգծել է, որ ՏՏ ոլորտը ՀՀ Կառավարության համար բացարձակ առաջնահերթություն է և կարևորում է հնարավոր համագործակցությունը Նարայանա Մուրթիի հետ: 
 
Վերջինս շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար և ընդգծել իր ջերմ վերաբերմունքը Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ: Նարայանա Մուրթիի խոսքով՝ հայ մասնագետները բարձր տեխնոլոգիական ոլորտում ունեն մեծ ներուժ և ինքը ևս պատրաստ է իր փորձը կիսել ու նպաստել ոլորտի զարգացմանը մեր երկրում: 
 
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման արարողությունը կկայանա այսօր:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

15 Nov, 14:48


Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Սիլիկոնային սարեր 2024» միջազգային գագաթնաժողով» թեմայով նամականիշի և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմայով երկու նամականիշով գեղաթերթիկի և հատուկ ծրարի մարման արարողությանը:

Միջոցառումը տեղի է ունեցել «Սիլիկոնային սարեր 2024» ամենամյա միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

15 Nov, 14:38


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին:
 
Վարչապետը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առիթով և հույս հայտնել, որ առաջիկա տարիներին Հայաստան-Գերմանիա բազմաոլորտ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել: Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրներն ունեն քաղաքական ակտիվ երկխոսություն: Երկրի ղեկավարը կարևորել է տնտեսության, ներդրումների, ենթակառուցվածքների, զբոսաշրջության և այլ ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացումը, գերմանական նոր ընկերությունների ներգրավումը հայկական շուկա:
 
Կլաուդիա Բուշը նշել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի բոլոր ջանքերը՝ ի նպաստ երկկողմ փոխգործակցության ընդլայնման: Դեսպանն ընդգծել է, որ Գերմանիայի Կառավարությունը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների շարունակական խորացումը, ուստի հայ գործընկերների հետ առաջիկայում կքննարկի փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

14 Nov, 11:52


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թերեզա Չերվինսկային:
 
Վարչապետը կարևորել է ՀՀ Կառավարության և ԵՆԲ-ի միջև արդյունավետ համագործակցությունը, այդ թվում՝ ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, ջրային ոլորտի և այլ ուղղություններով:
 
Թերեզա Չեվինսկայան նշել է, որ ԵՆԲ-ն պատրաստ է շարունակելու փոխգործակցությունը ՀՀ Կառավարության առաջնահերթությունների և ռազմավարական ծրագրերի իրականացման գործում:
 
Այս համատեքստում, կողմերը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման և այլ ծրագրերի կյանքի կոչումը:
 
Մտքեր են փոխանակվել հետագա նախագծերի իրականացման հնարավորությունների, ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և այլ հարցերի շուրջ:  

ՀՀ կառավարություն/Government of Armenia

13 Nov, 16:24


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող պնդումների մասին հարցին:

https://youtu.be/xHRqNex48zs?si=C2QDHpCXfDO2fdz3

ՀՀ կառավարություն/Government of Armenia

13 Nov, 13:00


Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների
 
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա ուրբաթ՝ նոյեմբերի 15-ին, ժամը 11:00-ին:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

08 Nov, 13:28


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ապահովագրության ոլորտին վերաբերող հարցեր:

Ոլորտի պատասխանատուները ներկայացրել են
առկա խնդիրները, գյուղապահովագրության շարունակականության ապահովման մարտահրավերները, առաջարկել դրանց ուղղված լուծումներ: Մասնավորապես, ընդգծվել է վնասի գնահատման նոր ստանդարտների ներդրման, ոլորտի փորձագետների վերապատրաստման ու որակավորման կարևորությունը։ Զարգացած գյուղապահովագրության համակարգ ունենալու համատեքստում կարևորվել է նաև վիճակագրական ենթակառուցվածքների ներդրման անհրաժեշտությունը, համակարգի նկատմամբ վստահության ապահովումը:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

08 Nov, 12:36


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ մասնակցել է կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Նախ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը զեկուցել է կոմիտեի 2024 թվականի գործունեության ընթացքի վերաբերյալ:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման երրորդ տարեդարձի և կոմիտեի ծառայողի օրվա առիթով, շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար: «Իհարկե, հասկանալի է, որ նոր համակարգ ձևավորելը շատ բարդ և մարտահրավերներով լի աշխատանք է: Այս ընթացքում՝ վերջին երեք տարիներին, Հակակոռուպցիոն կոմիտեի կայացման գործում շատ մեծ և լուրջ ջանքեր են գործադրվել: Բայց նաև հետևյալը պիտի նկատեմ, որ որևէ համակարգի կայացման ավարտն ազդարարելու կետ չկա»,- ասել է վարչապետը և հավելել, որ եթե այդպիսի կետ կա, ապա դա կոչվում է լճացում:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

07 Nov, 18:40


Բուդապեշտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը կարևորել են բարձր մակարդակի հանդիպումների պարբերական բնույթը, որոնք հնարավորություն են տալիս քննարկել ինչպես երկկողմ օրակարգին, այնպես էլ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Կողմերն անդրադարձել են տնտեսության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերին վերաբերող հարցերի: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ մեր երկրում ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների, վիզաների ազատականացման ուղղությամբ երկխոսության ընթացքին:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ:

Վարչապետ Փաշինյանը շեշտել է Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման քայլերին:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

07 Nov, 16:15


Բուդապեշտում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ։  
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Էստոնիա բազմաոլորտ համագործակցության զարգացման հնարավորությունները։ 
 
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Էստոնիայի կառավարությանը՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջխաղացմանը ցուցաբերված աջակցության համար։ 
 
Ի պատասխան՝ Քրիստեն Միխալը նշել է, որ Էստոնիան պատրաստ է շարունակել աջակցությունը և կիսել իր կուտակած փորձն ու գիտելիքները։ 
 
Կողմերը նաև անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հարցերին։ Էստոնիայի վարչապետը վերահաստատել է իր երկրի աջակցությունը ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման և ընդլայնման գործում։

ՀՀ կառավարություն/Government of Armenia

07 Nov, 16:02


Բուդապեշտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ:
 
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բուլղարիա փոխգործակցությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:
 
Մասնավորապես, վարչապետ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող գործընթացը, բանակցությունների վերջին զարգացումներն ու հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Վարչապետն ընդգծել է` Հայաստանն ակնկալում է, որ տեղի ունեցող քննարկումների արդյունքում հնարավոր կլինի պայմանագրի նախագծի բոլոր կետերի շուրջ հասնել համաձայնության և արդյունքում ստորագրել խաղաղության պայմանագիր: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, դրա նպատակներին ու սկզբունքներին:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

07 Nov, 15:47


Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ:  
 
Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: Մասնավորապես, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և վերջին զարգացումներին` շեշտելով ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Միաժամանակ, վարչապետը Սլովակիայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները` միտված տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը: 
 
 Ռոբերտ Ֆիցոն Սլովակիայի աջակցությունն է հայտնել խաղաղությանն ուղղված ՀՀ Կառավարության ջանքերին, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ: Այս համատեքստում, կողմերը կարևորել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը: 

ՀՀ կառավարություն/Government of Armenia

31 Oct, 14:59


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ և այլք:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

30 Oct, 12:02


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:  
 
Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: 
 
Նիստի ընթացքում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

30 Oct, 12:00


Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կազմկոմիտեի չորրորդ նիստը:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

27 Oct, 10:18


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ծաղիկներ է խոնարհել ԱԺ այգում կանգնեցված հուշակոթողի մոտ և հարգանքի տուրք մատուցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակին:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

27 Oct, 09:06


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի առիթով:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

24 Oct, 13:06


2024 թվականի հոկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ 
 
 Կողմերը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։  
 
Արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով։

ՀՀ կառավարություն/Government of Armenia

24 Oct, 12:31


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կազանում մասնակցել է «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին, որին ներկա են եղել նաև գրեթե չորս տասնյակ պետությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

24 Oct, 11:01


Կազանում՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունենում վարչապետ Փաշինյանի հանդիպումն Իլհամ Ալիեւի հետ

ՀՀ կառավարություն/Government of Armenia

24 Oct, 10:13


Կազանում տեղի ունեցող «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատևզրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ:  
 
Մասնավորապես, վարչապետը մտքեր է փոխանակել ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Աբդալլա բեն Զայիդ Ալ Նահայանի հետ: 
 
Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող, այնպես էլ միջազգային նշանակության հարցերի:
 

ՀՀ կառավարություն/Government of Armenia

24 Oct, 07:06


Կազանում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: 
 
Վարչապետը գոհունակություն է հայտնել Իրանի հետ հարաբերությունների դինամիկ բնույթից և ընդգծել, որ նախագահ Փեզեշքիանի պաշտոնը ստանձնելուց ի վեր այդ դինամիկան ոչ միայն պահպանվում է, այլ նաև զարգանում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ Կառավարության համար առաջնահերթություններից է: 
 
Իրանի նախագահը կարևորել է Հայաստանի հետ փոխգործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը, այդ թվում` տնտեսության, մշակույթի ոլորտներում: Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է, որ իր երկրի առաջնահերթությունն է զարգացնել հարաբերությունները հարևան և բարեկամ պետությունների հետ` հավելելով, որ Հայաստանն այդ երկրներից մեկն է:  
 

ՀՀ կառավարություն/Government of Armenia

24 Oct, 06:06


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային մեկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Կազանի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թաթարստանի Հանրապետության ղեկավար Ռուստամ Միննիխանովը:

Վարչապետը Կազանում կմասնակցի «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

23 Oct, 12:55


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի կատարման ընթացքը:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

22 Oct, 16:26


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

22 Oct, 15:17


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերին և Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին:

Մայքլ Քարփենթերը նախ վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրն արդեն իսկ համաձայնեցված հոդվածների հիման վրա և շարունակելու հետագա քննարկումները: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ պայմանագրի ստորագրումը կնպաստի փոխվստահությանը և դրական ազդակ կհաղորդի մյուս հարցերի քննարկման ու համաձայնության հասնելու գործին:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

21 Oct, 13:14


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ստեղծման 20-րդ
տարեդարձին նվիրված միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն
Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր, գործադիր, դատական մարմինների այլ
անդամներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Վարչապետն իր ելույթում շնորհավորել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի 20-րդ տարեդարձի
առիթով և ընդգծել վերջինիս կարևորությունը:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

19 Oct, 14:49


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Էջմիածնում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի պարգևատրման արարողությանը:

Չորրորդ անգամ անցկացվող մրցաշարին մասնակցել են 3 տարիքային և առանձին գործող աթլետ մարզիկների խմբեր: 1-ին տարիքային խումբը 2007-2011 թթ. ծնված դպրոցականներն են, 2-րդ տարիքային խումբը՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ (2006-1984 թթ.), 3-րդ տարիքային խումբը՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ (1983 թ. ծնված և բարձր): Գործող մարզիկների խումբն առանց տարիքային սահմանափակման է:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

18 Oct, 20:08


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ, ծանոթացել 2023 թվականին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

17 Oct, 10:56


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող
«Ռենդերֆորեսթ» ընկերություն:

Շրջայցի ընթացքում ընկերության ղեկավարները նշել են, որ ընկերությունն առցանց դիզայնի հարթակ է, որտեղ
օգտատերերը կարող են ստեղծել վիդեոներ, գրաֆիկաներ, պրեզենտացիաներ, ինչպես նաև կայքեր։

ՀՀ կառավարություն/Government of Armenia

16 Oct, 13:28


 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ:
 
Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ բազմաոլորտ համագործակցությունն ու ևս մեկ անգամ ընդգծել ՀՀ Կառավարության պատրաստակամությունը՝ խորացնելու և ընդլայնելու բազմաոլորտ հարաբերությունները եվրոպական գործընկերների հետ: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը շեշտել է նախորդ տարվա հոկտեմբերին Գրանադայում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ համատեղ հայտարարությամբ, ինչպես նաև այս տարվա ապրիլին Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ և հետևողական իրականացման անհրաժեշտությունը:  

ՀՀ կառավարություն/Government of Armenia

16 Oct, 12:03


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի խորհրդի հերթական նիստը:
 
Քննարկվել են հիմնադրամի գործառույթներին և հետագա գործունեության ուղղություններին վերաբերող հարցեր:
 
Քննարկումների արդյունքում ընդունվել են որոշումներ՝ «Ներդրումների աջակցման կենտրոնի» բնականոն գործունեության ապահովման և ֆինանսավորման համատեքստում:
 
Որոշում է կայացվել խորհրդի հաջորդ նիստն անցկացնել դեկտեմբերի առաջին տասնօրյակում, որում կքննարկվեն ընդունված որոշումների արդյունքներն ու հետագա քայլերը:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

14 Oct, 12:14


Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

Քննարկվել են հարաբերությունների երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր: Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Ղազախստանի նախագահի 2024թ. ապրիլին Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքները և ընդգծել այցի արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի հարաբերություններում ի հայտ եկած նոր դինամիկան:

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Ղազախստանի Հանրապետություն, որը մեկնարկում է այսօր:

ՀՀ կառավարություն/Government of Armenia

13 Oct, 15:54


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ մրցութային կարգով Ապարանում մասնակցել է «Մարզային գավաթ» լեռնային հեծանվասպորտի 11-րդ մրցաշարին, այնուհետև մասնակցել մրցաշարի պարգևատրման արարողությանը:

Մրցաշարի հաղթողները ստացել են դրամական պարգևներ, մրցանակային ֆոնդը կազմել է 1.500.000 դրամ: Մրցուղին եղել է շուրջ 40 կմ:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ստեղծված մթնոլորտի համար և շնորհավորել ինչպես հաղթողներին, այնպես էլ մրցանակային տեղեր չզբաղեցրած հեծանվորդներին: