Armen Hareyan - Արմեն Հարեյան @ahareyan Channel on Telegram

Armen Hareyan - Արմեն Հարեյան

@ahareyan


Հայ Առաքելական Եկեղեցու կիսասարկավագ։ Ծառայում եմ Շարլոթի Սբ Սարգիս եկեղեցում։ Այս ալիքը պատմում է Աստծո Խոսքի մասին։

Armen Hareyan - Արմեն Հարեյան (Armenian)

Արմեն Հարեյան առցանց ալիքը համատեղ է Հայ Առաքելական Եկեղեցու կիսասարկավագ Շարլոթի Սբ Սարգիս եկեղեցում: Այս ալիքը ներառում է բացասական հետազոտություններ Աստվծո Խոսքի շրջանում: Եթե սիրում եք բացասական էներգիան ու արտաքին մշակույթը, Արմեն Հարեյան ալիքը ձեզ համար է: Միացեք մեզ և կրեք մշակույթի բովանդակը ձեր կյանքին: Դուք շատ բարեգործական ու կրկնված ալիք կգտնեք Արմեն Հարեյան ալիքում: Բայց մի բան հավաքեք, ահա կյանքի ծննդյան առաջ հարյար անցկացված եք, ալիքի պարզ վերաբերյալ ընթեռնելը թշնամու չէ ասած: Չմոռանալ մեզ հետ միանալու համար:

Armen Hareyan - Արմեն Հարեյան

15 Feb, 04:27


Ինչու՞ է Պատարագի ժամանակ սարկավագն ազդարարում որ չմկրտվածները, թերահավատներն ու անմաքուրները չմոտենան Աստվածային խորհրդին, որ դեղ է մեղքերի թողության։ Այս ազդարարումը նաև ցույց է տալիս, որ Սուրբ Պատարագին մասնակցելը և եկեղեցու անդամակցությունը մեծ առանձնաշնորհ է։ Խնդրում եմ ժողովուրդ ջան, իմացեք, միշտ մասնակցեք, ու պատմեք մարդկանց։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

14 Feb, 02:01


Ժողովուրդ ջան հույս ունեմ որ Հովնանին Մարգարեության գիրքը կարդացիք։ Ուղիղ Երկու էջ է եթե չէք կարդացել։ Աստվածաշնչի Հին Կտակարանի ցանկի մեջ նայեք։ Եկեք նայեք դետալներին։ Օրինակ, ինչու՞ Աստված Հովանին ուղարկեց Նինվե։ Ի՞նչ պատճառ կամ բացատրություն տվեց Տերը Հովնանին։ Պատասխանը կարող էք գրել կոմենտի մեջ, հետո էլի հարց կգրեմ Հովնանին Մարգարեությունից։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

13 Feb, 19:14


‼️... ԱՅՈ՛, ԴԱ ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ Է
❗️Եթե քեզ համար կարեւոր չէ, թե ինչ տոն է Տյառնընդառաջը,
❗️եթե քեզ համար այն սոսկ ժողովրդական տոնախաղ է,
❗️եթե այս տոնը քեզ չի տանում դեպի Հիսուս Քրիստոս,
❗️եթե դու այսօր աղոթքով ներկա չես երեկոյան ժամերգությանն ու տոնի նախատոնակին,
❗️եթե այսօր եկեղեցի ես գնալու սոսկ ճրագ փախցնելու համար,
❗️եթե փետրվարի 14-ին` Տյառնընդառաջի բուն օրը, եկեղեցին ազատ է լինելու քո` քրիստոնյայիդ ներկայությունից,
❗️եթե դու այսօր քո բակում կրակ ես վառելու, շուրջը պտտվելու ես չգիտեմ քանի անգամ,
❗️եթե ինչ-որ անհասկանալի խոսքեր ես մրմնջալու, թել ու մազ ես այրելու` հավատալով, թե դա քեզ ինչ-որ բանից փրկելու է, ապա,
‼️ ԱՅՈ, ԴԱ ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ Է...

📗 «Ի՞նչ կապ կարող է լինել արդարության և անօրենության միջև, կամ ի՞նչ հաղորդակցություն կարող է լինել լույսի և խավարի միջև։
Եվ կամ ի՞նչ համաձայնություն կարող է լինել Քրիստոսի և Բելիարի միջև, կամ ի՞նչ առնչություն կարող է լինել հավատացյալի ու անհավատի միջև, կամ ի՞նչ նմանություն կարող է լինել Աստծու տաճարի և մեհյանների միջև։ Արդարև, կենդանի Աստծու տաճար եք դուք։ Ինչպես ասաց Աստված.
«Պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ապրեմ նրանց մեջ, պիտի լինեմ նրանց Աստվածը, և նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը» (Բ Կորնթ. 6:14-16)։

Սարկավագագիրք ՖԲ էջից:

Armen Hareyan - Արմեն Հարեյան

13 Feb, 17:19


Ինը կետեր այն մասին, թէ ինչպես դուրս գալ Առաջավորաց Պահքից։

1․ Պահքից դուրս գալու ամենակարևոր կետը աղոթքն է։
2․ Այսօր դեռ պահք է ու Նինվեի Ապաշխարության հիշատակի օրը։
3․ Խնդրում եմ նախքան պահքն ավարտելը կարդացեք Հովնանի Մարգարեւթյունը (2 էջ է) Աստվածաշնչից։
4․ Եթե Պահքն ավարտելու էք Ուրբաթ օրը, ապա ճիշտ է մասնակցել Տեառնընդառաջի Պատարագին, և ապա լուծել պահքը։
5․ Բայց այս տարի Ուրբաթ օրը պահքից դուրս գալը կամավոր է, քանի որ մեծ տոն է։
7․ Եթե Պաքից դուրս էք գալու շաբաթ առավոտյան, ապա ճիշտ է Սբ․ Սարգսի Տոնի Պատարագին մասնակցել և ապա լուծել պահքը։
8․ Ցավոք ոչ բոլոր եկեղեցիներում են Պատարագներ մատուցվում այս մեծ տոներին, թեև օրացույցով նշված է Պատարագ։
9․ Հետևաբար, եթե ձեր մոտակա վայրում Պատարագ չի մատուցվում ու անհնար է Սբ․ Պատարագի մասնակցել, ձեր տանը ձեր աղոթքն արեք, ձեր սրտի խորհքից խոսեք Տեր Հիսուս Քրիստոսի հետ, խոստովանելով ներողություն խնդրեք ձեր մեղքերի համար, և խնրդեք որ Ինքն առաջնորդի ձեզ ձեր կյանքում և դուք էլ հնազանդ ապրեք Իրեն։ Խնդրեք որ այս պահեցողությունը ՊՏՂԱԲԵՐ լինի և ձեր և մեր ազգի համար։
-
Սիրելի ժողովուրդ, դեռ 1 օր էլ կա Առաջավորաց Պահքի ավարտին, որով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեր Հայոց ազգին կանչում է ապաշխարության ու մաքրվելու։ Եթե այս բաները ձեզ օգտակար եղան, խնդրում եմ, դուք էլ կիսեք ձեր էջին, որպեսզի ավելի շատ հայ մարդիկ իմանան այս կարևոր բաների մասին, ու թէրևս իրենք էլ սկսեն ապաշխարել։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

13 Feb, 13:50


Դառնությունը, որ Տերը պատրաստել է իմ համար ավելի լավ է, քան մեղրը որ ես ընտրում եմ իմ համար: Տեսեք Դավիթ թագավորի օրինակը: Տերը նրան թագավոր էր օծել, բայց Սավուղ թագավորը հալածում էր նրան: Մի՞ թէ չէր կարող Աստված անմիջապես բռնել Սավուղի ձեռքը: Իհարկե կարող էր: Բայց տեսեք, արտոնելով այս հալածանքն ու նեղությունները Դավթի դեմ, տեսեք թէ Տերն ինչ օգուտներ բերեց Դավթին:
Դավթի աղոթքներն ավելի խորացան: Նա գրեց իր Սաղմոսները, որ դեղ ու դարման են հուսահատ մարդկանց համար: Դավիթն ավելի մոտեցավ Աստծուն: Եվ այդ հալածանքները Դավթին պատրաստեցին նրան, որ նա տղամարդ մեծանա, և պատրաստվի պատասխանատվությամբ իր ուսերին բարձել երկիր կառավարելու բեռը: Նեղությունների միջով անցենլով, Դավիթն ավելի հասուն դարձավ, ավելի վճռական, ավելի քաջարի և ավելի դիմացկուն: Այ այսպիսի թագավոր պատրաստեց Աստված իր ժողովրդի համար, Դավթի կյանքում արտոնելով նեղություն ու հալածանք:
Նեղություններն իսկական դպրոց են աղոթք սովորելու համար: Հարմարավետ կյանքը սովորաբար հեռացնում է Աստծուց, բայց նեղությունները մարդուն մոտեցնում են Աստծունց: Նեղությունների ու ցավի մեջ մեր աղոթներն ավելի խորքից են գալիս, ու զղջմամբ մենք վերադառնում ենք Աստծուն և հաշտվում Նրա հետ:
Եթե դուք սիրում էք Աստծուն, ապա ինչ էլ որ պատահի ձեր կյանքում, ասեք, «մենք մարդասեր Աստծո խնամքի տակ ենք, ով մեզ ավելի շատ է սիրում, քան ինքներս մեզ: Ով ավելի գիտի թէ ինչն է լավ մեզ համար, քան մենք ինքներս մեր մասին: Նա Աստված է: Նա մեր Հայրն է, ով ամեն ինչ դեպի լավն է դարձնում»:

Armen Hareyan - Արմեն Հարեյան

13 Feb, 12:56


💒🔥🔔 Տեառնընդառաջի մասին կարևոր բաներ, որ պետք է իմանալ (Սարկավակագիրք ՖԲ էջից):

Armen Hareyan - Արմեն Հարեյան

13 Feb, 05:54


Ողջույն ժողովուրդ ջան: Այսօր Տեառնընդառաջի նախատոնակն է, իսկ վաղը բուն տոնն է, որի առիթով ըստ Տոնացույցի Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ: Ժողովուրդն այս տոնը կոչում է նաև Տերենդեզ: Սբ. Գրիգոր Տաթևացին իր Ձմեռան Հատոր քարոզների գրքում բացատրում է, որ սա դեզ բառի հետ կապ չունի, այլ գալիս է Տերն ընդ այս բառակապակցության սղված ձևից (Տերենդես Տերն ընդ էս, այս): Այսինքն՝ Տերն այստեղ: Տոնի մասին կարող էք կարդալ Ղուկասի Ավետարանի 2րդ գլխում: Տոնը կոչվում է Տեառնընդառաջ՝ այսինքն գնալ կանգնել Տիրոջ առջև: Տեր Հիսուսն ամեն օր մեզ կանչում է, որպեսզի սեփական անձերս ուրացած՝ հետևենք իրեն: Սա նեղ դռնով ճանապարհ է: Խնդրում եմ հիշե՛ք, Ահեղ Դատաստանը: Մի օր Տեր Հիսուս Քրիստոսը նորից գալու է լույսերով ու զորությամբ, ու ամեն մեկս կանգնելու ենք Տիրոջ առաջ՝ Տեառն-ընդ-առաջ: Ու հաշիվ ենք տալու մեր կյանքի՝ ավել պակասի, արած չարածի ու ամեն մի խոսքի համար: - Երանի ավելի շատ մարդիկ այս մասին միշտ հիշեն: Բարի օր:

Armen Hareyan - Արմեն Հարեյան

11 Feb, 17:32


Ե՞րբ է սկսվում Մեծ Պահքը։ Ահա 5 կետեր գալիք Մեծ Պահքի մասին՝ շփոթությունից խուսափելու համար։

1․ Այս օրերին Առաջավորաց Պահքն է։
2․ Ոմանք այն շփոթում են Մեծ Պահքի հետ։
3․ Մինչև Մեծ Պահք ամեն Չորեքշաբթև ուր Ուրբաթ նույնպես Պահք է։
4․ Մեծ Պահքը սկսվում է Մարտի 3ին։
5․ Պահքի միակ նպատակը Քրիստոսին ավելի մոտենալն է, որն արվում է․
Ա․ սովորելով զսպել սեփական անձն ու ձեռք բերել ինքնատիրապետում,
Բ․ ավելի կենտրոնանալ աղոթքի վրա,
Գ․ զղջալ սեփական մեղքերի համար։
-
Եթե դուք դեռ չէք սկսել Առաջավորաց Պահքը պահել, ապա սկսեք այս պահից։ Ավելի լավ է ուշ սկսել, քան ընդհանրապես չպահել։ Առաջավորաց Պահքն 2025-ին 4 օր է (5րդ օրը կամավոր է այս տարի), և այդ օրերի ընթացքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ազգին կանչում է դառնալ Քրիստոս Աստծուն, ապաշխարելու և մաքրվելու մեղքերից։
-
Եթե այս բաները ձեզ օգտակար եղան, խնդրում եմ, դուք էլ կիսեք ձեր էջին, որպեսզի ավելի շատ հայ մարդիկ իմանան այս կարևոր բաների մասին, ու թերևս իրենք էլ սկսեն ապաշխարել։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

11 Feb, 04:47


Գիտե՞ք, ինքնատիրապետումը (ժուժկալությունը) Պողոս առաքյալի կողմից թվարկված է որպես Սուրբ Հոգու պտուղներից մեկը։ Նա Գաղատացիներին ուղղված նամակում այսպես է գրում, "Իսկ Հոգու պտուղն այս է՝ սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, 23 քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն. այսպիսի բաներին օրէնք չկա։" Գաղատ․ 5։22։ - Ինքնատիրապետման, սեփական անձը զսպելու առաքինությունն այն առաքինությունն է, որը հաճախ հեշտությամբ չի ձեռք բերվում, քանի որ մարդիկ մոռանում են, որ, ինչպես համբերությունը, սա նույնպես Աստծուց շնորհ է, և նրանք պետք է փնտրեն այս շնորհը Տիրոջից: Փոխարենը հաճախ մարդիկ կարծում են, որ այս առաքինությունը կարող է ձեռք բերվել միայն մարդկային ջանքերից և կամքի ուժից: Դրա համար վերևում գրեցի թէ "կանչեք Տեր Հիսուս Քրիստոսի օգնությունը։" Առանց Քրիստոսի օգնության, այսինքն առանց Քրիստոսի տված շնորհի, միայն պարզ մարդկային ջանքերով չի ստացվում։ Սիրելի բարեկամներ միշտ կանչեք Տեր Հիսուս Քրիստոսի անունն ու օգնությունը, որի առաջ խոնարհվում է ամեն ծունկ։ - Տերն ընդունելի անի մեր բոլորի պահեցողությունը և Իրեն հայտնի բոլոր նրանց, ովքեր փնտրում են Իր երեսը։ Բարի օր սիրելի մարդիկ։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

10 Feb, 16:53


Սիրելի Քրիստոնյա մարդիկ։ Այսօր սկսվեց Առաջավորաց Պահքը, որի նպատակներից մեկը ինքնատիրապետում ձեռք բերելն է։ Ահա 7 ձևեր, որոնցով մենք սովորում ենք զսպել մեր անձը և հեռու մնալ փորձանքից (Ուտելիքը հատուկ թողնում եմ վերջում։ Ու այս ամենի մեջ խնդրում եմ, կանչեք Տեր Հիսուս Քրիստոսի օգնությունը, որովհետև այնքան դժվար գործ է տիրապետել սեփական անձին)։

1. Քո Խոսքն ու Լեզուն - Հարազատ ջան։ Այս պահքի օրերին զսպվածություն կիրառի քո խոսքի մեջ։ Խուսափի բամբասանքներից, բողոքելուց ու պարապ խոսակցություններից։ Ձգտի գոնե այս Պահքի օրերին մարդկանց հետ խոսել հեզությամբ։ Կամ էլ ավելի շատ լուռ մնալ։

2․ Քո Ժամանցը։ - Գոնե այս օրերին սահմանափակի կամ վերացրու քո զվարճանքները, որոնք միշտ շեղում են հոգևոր ինքնա-քննումից։ Օրինակ՝ ինչ ֆիլմեր ես նայում, ի՞նչ հաղորդումներ ես նայում, ինչ աշխարհիկ երաժշտություն ես լսում դընգը-դընգը ռթմով ու ի՞նչ տեսաղախերով ես տարվում։ Այս ամենը փոխարինի հոգևոր գործունեությամբ։ Գոնե այս օրերին։

3․ Քո Սոցիալական Ցանցերն ու Էկրանը - Հարազատ ջան, ուշադիր եղիր քո սոցիալական ցանցերին ու ինտերնետի օգտագործմանը։ Սահմանափակում դիր թէ ինչքան ես օգտագործելու դրանք։ Դրանք փոխարինի Աստվածաշունչ կարդալով, աղոթքով, բարի գործեր անելով, ու տնեցիների հետ իսկապես մարդավարի շփվելով։

4, Զսպիր Իմպուլսիվ Ցանկություններդ - Օրինակ՝ մարդ կա, ինտերնետի մեջ ինչ տեսնում ա, առնում ա, սաղ օրը խանութները գնումներ ա անում իմպուլսիվ ձևով, պետք ա, պետք չի, իրեն թվում ա որ պետք ա ու առնում ա։ Հարազատ ջան, դիմադրի այս իմպուլսիվ վարքագծին, դիմադրի անտեղի գնումներ անելուն ու ծախսերին և իրավիճակներին էմոցիոնալ ձևով արձագանքելուն։ Տաս անգամ չափի նոր կտրի։ Սա նույպես կարևոր ձև է, սեփական անձը զսպելու համար։

5․ Հարմարավետություն - Դուրս արի քո հարմարավետության գոտուց (կամֆորտ զոնայից): Օրինակ՝ սա կարող է նշանակել ավելի շուտ արթնանալ՝ աղոթելու համար։ Ջանք արա գոնե աննշան անհարմարություններին դիմանալ առանց բողոքի։ Սուրբ մարդիկ ինչ նեղությունների համբերեցին առանց տրտնջալու։

6․ Քո Մտքերը - Վերահսկի քո մտքերին։ Հնարավոր է որ անմաքուր մտքեր գան։ Մի ընդունիր դրանք։ Միանգամից Տեր Հիսուսի անունը կանչիր ու ասա, "Տեր Հիսուս, ես համաձայն չեմ այս չար մտքերի հետ, խնդրում եմ, օգնիր ինձ վանել սրանք։" Սա սուրբ մարդիկ են ասում ու վկայում են, որ այդ չար ու պիղծ մտքերը միանգամից գնում են։

7․ Ուտելիք - Ուտելիքը հեչ վերջնայինը չի այս ցանկի մեջ, բայց ես դիմտամբ վերջում գրեցի, որպեսզի նախորդ շատ կարևոր բաները նույնպես մեր մտքի առջևում լինեն, որովեհտև երբ խոսում ես Պահքի մասին, միանգամից առաջին հարցն այն է, թէ ինչ ուտել կամ ինչ չուտել։ Բայց տեսնու՞մ ես ինչքան կարևոր բաներ դեռ կան, որպետք է արվի ուտելիքի որոշ տեսակներից հրաժարվելու հետ զուգահեռ։ Իսկ ուտելիքի պարագային, Հայ Առաքելական Եկեղեցու ընդհանուր ուսուցումն այն է, որ մենք Պահքի օրերին հրաժարվում ենք այն կերակուրներից, որոնք ունեն կենդանական ծագում, (մսեղեն, կաթնեղեն), բացրի մեղրից։ Սակայն երեխաների, հղիների ու հիվանդների համար կան հատուկ մեղմությունների, որի մասին լավ կլինի որ գնաք եկեղեցի ու խոսեք ձեր քահանայի հետ։

Եղա՞վ ժողովուրդ ջան։ Եթե դուք այսօր չէք սկսել դեռ այս Պահքը պահել, ապա սկսեք այս պահից։ Ավելի լավ է ուշ սկսել, քան ընդհանրապես չսկսել։ Պահքի գլխավոր նպատակը սեփական անձը զսպել ու ինքնատիրապետում սովորելն է։ Առաջավորաց Պահքը, որ սկսվեց այսօր, այս տարի այն 4 օր է (5րդ օրը կամավոր է այս տարի), և այդ օրերի ընթացքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ազգին կանչում է ապաշխարելու և մաքրվելու մեղքերից։
-
Եթե այս բաները ձեզ օգտակար եղան, խնդրում եմ, դուք էլ կիսեք ձեր էջին, որպեսզի ավելի շատ հայ մարդիկ իմանան այս կարևոր բաների մասին, ու թէրևս իրենք էլ սկսեն ապաշխարել։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

10 Feb, 14:19


Սիրելի եղբայրներ ու քույրեր։ Ահա պահք պահելու մասին մի քանի ձայնագրություններ, որոնք կարծում եմ օգտակար կլինեն ձեզ Առաջավորաց Պահքի այս օրերին, երբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ազգին կանչում է ապաշխարության ու մաքրվելու մեր գործած մեղքերից և դառնալով հետևելու ու հնազանդվելու մեր Փրկիչ Տեր Հիսուս Քրիստոսին։ https://www.youtube.com/playlist?list=PLMt7z-av48hGJeGG2MLdBjlCF9ETimEIY

Armen Hareyan - Արմեն Հարեյան

09 Feb, 21:26


🔔 Ողջույն աղոթակից սիրելիներ,
🙏 Փետրվարի 10-ից սկսվում է Առաջավորաց պահքը, որը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սահմանել է որպես Ազգային ապաշխարության 5-օրյա շաբաթապահք՝ ի հիշատակ Հայոց Մեծ Դարձի և Ապաշխարության: Քանի որ այս տարի Առաջավորաց պահքի վերջին՝ հինգերորդ օրը համընկել է Տեառնընդառաջի տոնի հետ, պահքը կլինի 4-օրյա: Նաև Հովնան մարգարեի հիշատակության օրը, երբ ընթերցվում է Նինվեի ապաշխարության պատմությունը, այս տարի կնշվի հինգշաբթի օրը:
Սաղմոսի օրինակով, որում ասվում է. «Օրվա մէջ յոթն անգամ քեզ պիտի օրհնեմ քո արդար դատաստանի համար» (Սաղմ. 118:164) եկեք շարունակենք 7 օր, օրը 7 անգամ, կարճ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔՆԵՐՈՎ հսկումը, մեր Տէր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շուրջ համախմբումը:
1️⃣ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ
Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:
🕯Հա՛յր մեր, որ յերկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո,
Եկեսցէ արքայութիւն Քո,
Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր.
Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,
Որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,
Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ,
Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ԱՄԵՆ:
2️⃣ ՏԷ՛Ր ՅԻՍՈւ՛Ս ՔՐԻՍՏՈ՛Ս, ՈՐԴԻ՛ ԱՍՏՈՒԾՈ. ողորմեա՛ ինձ, մեղավորիս (3 անգամ):
3️⃣ ՍՈւՐԲ ԱՍՏՈւԱ՛Ծ, սուրբ եւ հզօր, սուրբ եւ անմահ, որ խաչեցար վասն մեր (խաչվեցիր մեզ համար). ողորմեա՛ մեզ (3 անգամ):
4️⃣ 🙏 ԱՂՈԹՔ ԱՊԱՇԽԱՐՈւԹՅԱՆ
🕯Ողորմած Աստվա՛ծ, Տե՛ր մեր Հիսուս Քրիստոս, ների՛ր մեր մեղքերն ու անօրենությունները, որոնց պատճառով մեզ վրա հասան այս բազում վշտերը, պատուհասներն ու տառապանքները։
🕯Մենք խոստովանում ենք մեր մեղքերը, ամաչում ու զղջում այն բանի համար, որ Քեզանից հեռացանք, պատվիրաններդ չպահեցինք, հպարտացանք ու գոռոզացանք, հույսներս դրեցինք փուչ բաների վրա, Քո կամքն անտեսեցինք, խրատդ չլսեցինք, մոլորվեցինք, անառակ որդի դարձանք։
🕯 Ամենողորմ և ամենակարող Տե՛ր, ահա խոնարհվում ենք Քո առջև կոտրված սրտով ու այս ջերմեռանդ աղոթքով խնդրում. մի՛ բարկացիր ամբողջությամբ ու երեսդ մի՛ շրջիր մեզանից, մի՛ թող մեզ, այլ այց կատարի՛ր և ողորմի՛ր մեզ:
🕯Դարձրու՛ մեր ժողովրդի սրտերը դեպի Քո գիտությանը, և Քո նկատմամբ սերը վառիր մեր սրտերում։
🕯Իսկ մեր ազգի բոլոր այն զավակներին, ովքեր չեն փնտրում Քեզ, նույնպես հայտնվիր, որպեսզի նրանք էլ գտնեն ճշմարտությունն ու չկործանվեն։
🕯 Տե՛ր, Հայաստան աշխարհի վրա հեղի՛ր Քո Շնորհը: Հայոց աշխարհում վերհանի՛ր բարեպաշտ ու աստվածավախ առաջնորդների, ովքեր Քո ժողովրդին կառաջնորդեն ճշմարտության ու արդարության ճանապարհներով։ Մեր ազգի զավակների մտքում դիր ցանկություն` Քրիստոնեական ուսմունքը ունկընդրելու, զգաստանալու և Աստծո պատգմաները լսելու համար։ Քո ժողովրդին ուղարկի՛ր սրտի զգոնություն, հոգևոր արթնություն և պահպանի՛ր Սրբազան Հայաստանը։
🕯 Տե՛ր մեր Հիսուս Քրիստոս, աղերսում ենք Դու քանդի՛ր մեր հոգիները, մտքերն ու սրտերը պատած չարի կապանքները։ Մղի՛ր մեզ հոգևոր արթնության ու սթափության:
🕯Այցելի՛ր Տե՛ր, Հայաստան մեր երկիրը, սրբի՛ր, միաբանի՛ր մեզ, օգնի՛ր, որ դարձի գանք ու արժանացրու՛, որ Քո զավակները փառավորեն Քեզ, Հոր և Սուրբ Հոգու հետ միասին, այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից։ Ամեն։
5️⃣
Առաջարկում ենք նաև օրվա մեջ մեկ անգամ ցանկացած ժամի ասել 50-րդ ապաշխարության սաղմոսը:
🙏 ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ ժամերը. 07:00, 10:00, 13:00, 16:00, 19:00, 21:00, 23:00:
Եթե որևէ մեկը չկարողանա նշված ժամին աղոթել, ապա ցանկացած հարմար պահի թող ասի:
🔔 Օրվա տարբեր ժամերին հնչեցնենք երկնային զանգերը ու հայցենք Տիրոջ ողորմությունը մեր անձերի փրկության ու մեր ազգի առ Աստված դարձի համար:
✝️ Չէ որ Տէրը մեզ հորդորում է ամեն ժամ աղոթել ու չձանձրանալ (Ղուկ. 11:1):
✝️ Տէրը մեզ պատգամում է. «Զգո՛յշ եղէք, հսկեցէ՛ք ու աղօթեցէ՛ք, քանի որ չգիտէք, թէ ե՛րբ է ժամանակը» (Մարկ. 13:33):
✝️ Առաքյալը հորդորում է. «Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտռում է, թէ ո՛ւմ կուլ տայ» (Ա Պետր. 5:8)։
🕯Խոնարհվենք մեր ամենազոր Տէր Հիսուս Քրիստոսի առջև, ներողություն խնդրենք մեր մեղքերի, ԱՍՏԾՈՒՑ հեռանալու համար, կրկին դառնանք Քրիստոնյա ազգ ու կերտենք Քրիստոնյա երկիր:

‼️Խնդրում ենք տարածել‼️

❇️ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Armen Hareyan - Արմեն Հարեյան

07 Feb, 15:18


Ողջույն սիրելի բարեկամներ։ Հովտաշենի Սբ․ Բարդուղիմեոս եկեղեցին հիշու՞մ էք, որ մի քանի ձայնագրություններ էի արել Դեկտեմբերին։ Պատմեմ գործի առաջընթացի մասին թէ ուր հասանք։ (Բայց մինչ այդ, խնդրում եմ, դուք էլ կիսեք այս ստատուսն ու նկարները ձեր էջին, որպեսզի ավելի շատ հայ մարդիկ իմանան, ու թէրևս ցանկանան մասնակցել
եկեղեցու կառուցման սուրբ գործին և այսպես ապաշխարենք եկեղեցի կառուցելով, ինչպես ասուսմ էր Տեր Ղազարը, ով ժամանակին նախաձեռնել է այս եկեղեցու շինարարությունը)։ Այս մեկ ամսվա ընթացքում ձեր նվիրատվությունների շնորհիվ ծածկվեց Խորանի վերևի հատվածը, ավարտվեցին ճակտոններն ու մի քանի այլ գործեր ու հիմա տղեքը սկսել են տանիքը կապելու գործը։ Այս նկարների մեջ կարող էք տեսնել․ Ա․ Գործի ներկա փուլը, Բ․ Մինչ այս ստացած նվիրատվություններն ու ծախսերը, Գ․ Եվ եթե ցանկացողներ լինեն օգնելու գործն ավարտին հասցնելու, թէ ինչպես նվիրատվություններ անել Եվրոյով, Դոլարով կամ Ռուբլով։ Իսկ ԴՐԱՄՈՎ նվիրատվության համար, խնդրում եմ ինձ գրեք, և ես ձեզ կտամ այն մարդու հեռախոսի համարը ու կարող էք փոխանցել նվիրատվությունը, ով անմիջապես հիմա զբաղվում է այս գործն առաջ տանելով մի քանի ընկերների հետ։ Նախորդ նվիրատվությունների դեռ մի քիչ գումար ունենք, իսկ տանիքն ավարտելու համար առաջիկա ծախսերն են․
920,000 թիթեղի գումար,
960,000 վարպետի գումար,
350,000 Ջրահեռացուցիչ խողովակների համար։

Հիմա մոտավոր հաշավարկով պակասում է 1,750,000-2,000,000 դրամ տանիքն ավարտելու համար (պլյուս մինուս)։ Եթե ցանկացողներ կլինեն օգնելու՝ տղեքը շատ շնորհակալ կլինեն։ Դրանից հետո գալու է ներսի Խորանը, հատակը, դուռ լուսամուտ, էլեկտարակնություն, մոմավաճառի համար մի փոքրիկ տնակ դրսում, որպեսզի ներսը աղոթքը չխանգարվի։ Ու Տերը կամենա եկեղեցին պատրաստ կլինի։ Այդ բաների մասին կգրեմ տանիքն ավարտելուց հետո։ Սիրելի Քրիստոնյա մարդիկ, տղեքը հատուկ շնորհակալություն են ուղարկում բոլոր նրանց ովքեր օգնեցին հասցնելու այս փուլին, օգնեցին գումարով, շինանյութով, գործով ու հատկապես աղոթքով։ Մի օր մի թէրևս կպատմեմ թէ ինչպես է Տերը առաջնորդել այս գործը ու թէ ինչ գեղեցիկ հոգով մարդիկ առաջ եկան այս ու այն կողմերից, մոտիկից ու հեռվից ու օգնեցին որ այս ձմեռվա կեսին Սուրբ Բարդուղիմեոս այս եկեղեցու շինարարությունն այսպիսի լայն թափով առաջ գնա։ Եկեք այս Առաջավորաց Պահքի շեմին մեր ապաշխարությունն ու հավատքը գործնական արտահայտություն ստանա, ու միասին մեր ապաշխարության գործն անենք այս եկեղեցին կառուցելով։ Իմ իմացածով Հայաստանում չկա Սբ․ Բարդուղիմեոս անունով գործող եկեղեցի։ Առաքյալ, որը կանգնած է մեր ազգի Քրիստոնեացման ակունքում։ Աղոթեք այս գործի և մեր ազգի դեպի-Քրիստոս դարձի ու ապաշխարության համար խնդրում եմ։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

06 Feb, 17:09


Խոր Վիրապից ելնելուց հետո Ս․ Գրիգոր Լուսավորիչը 65 օր Քրիստոսի հավատքն էր քարոզում, և այդ օրերից 5-ի ընթացքում Հայոց Տրդատ արքային, իշխաններին ու ժողովրդին պատվիրում է պահք պահելով պատրաստվել մկրտության։ Այդ ժամանակ Նինվեի պես մեր թագավորը, իշխաններն ու ժողովուրդը պահեցին պահքը և լրջությամբ մոտեցան Քրիստոսի հավատքին։ Տեղի ունեցավ Հայոց Դարձը և առաջիկա 100 տարիներին մեր ազգը Ոսկե Դար ապրեց։ - Սիրելի ժողովուրդ։ Հիմա մեր հերթն է։ Եկեք հրաժարվենք մեղքից ու նորից դառնանք դեպի Տեր Հիսուս Քրիստոսին։ Եկեք ճանաչենք Քրիստոսին, ծանոթանանք Նրա հետ, որ մեր հավատքը ձևական չլինի։ Դա չի ընդունվի։ Քանի որ չես կարող մեկին հավատալ, եթե նրան չես ճանաչում։ Իսկ Քրիստոսին ճանաչելը միայն լինում է Ավետարանը կարդալով։ Խնդրում եմ, հանուն ձեր փրկության, հանուն մեր ազգի ապաշխարության, հանուն Հայոց պետականության, մեր առաջնորդներ ու ժողովուրդ, եկեք միասին պահենք Սբ․ Գրիգոր Լուսավորչի հաստատած Հայոց Առաջավորաց Պահքը։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

06 Feb, 14:57


Առաջավորաց Պահքի ամենակարևոր մասնիկը՝ առանց որի ուտել չուտելը անպտուղ կլինի, եթե սրանից չսկսեք։ Երկուշաբթի օրվանից սկսվում է Առաջավորաց Պահքը, որի ընթացքում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեր Հայոց ազգին կոչում է ապաշխարության ու մաքրման։ Եկեք ոտքի կանգնեն, ձգենք մեր գոտիներն ու միասին պահենք այս պահքը հենց այն իմաստով, որով որ կանչված ենք։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

06 Feb, 14:44


Սիրելի ժողովուրդ, այսօրված մեր եկեղեցու ընթերցվածքի մեջ, Տեր Հիսուս Քրիստոսն ասում է, "չկա ծածուկ բան որ չհայտնվի․․․" Ղուկ․ 12։2։ Խնդրում եմ, միշտ ուշադիր եղեք թէ ինչ էք խոսում ու ինչ էք անում, որովհետև ամեն ծածուկ ասված խոսք կամ գործ հայտնի է լինելու։ Սուրբ կյանք ապրենք։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

05 Feb, 15:02


Չմկրտված մարդը կարո՞ղ է Առաջավորաց Պահքը պահել կամ ընդհանրապես պահք պահել։ Այս հարցը հաճախ է տրվում այս օրերին, քանի որ Երկուշաբթի օրը սկսվում է Առաջավորաց Պահքը, որի ընթացքում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեր ազգին կանչում է ապաշխարության ու մաքրման։ Ցավոք մեր ազգում դեռ շատ են չմկրտված մարդիկ, հետևաբար, խնդրում եմ, դուք էլ այս ձայանգրությունը օգնեք տարածել, կիսել ձեր էջերին ու հասցնել ավելի շատ հայ մարդկանց։ Մի գուցե ոմանք լսեն և սկսեն ապաշխարել ու մաքրվել։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

05 Feb, 14:46


Շատ մարդկանց, որ ասում եմ թէ դարձեք Աստծուն, ապաշխարեք, սկսում են արդարանալ այսպես. Մեկն ասում է իմ պապիկը ճանաչել է Վազգեն Առաջինին: Մյուսն ասում է, մամաս ինձ փոքր հասակում է մկրտել (բայց Պատարագին չեն մասնակցում), մյուսն ասում է այսինչ եպիսկոպոսը կամ քահանան մեր բարեկամն է... ու նման բաներ: Երեխեք սենց բաներով չեք փրկվի: Մտածում եմ, Անառակ Որդին էլ, իր այն օրերին երբ հոր ունեցվածքը քամուն էր տալիս ու մսխում, երևի սեղանների շուրջն ասում էր, պապաս հարուստ մարդ է, պապաս այս է, այսինչ մարդը պապայիս ճանաչում է: Բայց արի ու տես, որ իր փրկությունը չեկավ, մինչը որ ինքը խոնարհված ետ չվերադարձավ դեպի իր պապան ու ներողություն չխնդրեց: Իր փրկությունը չեկավ, մինչև որ ինքն անձնապես չհաշտվեց իր հոր հետ: Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ, այսօր դուք էլ կարդացեք Ղուկասի Ավետարանի 15րդ գլուխը: Տեսեք մեր Երկնավոր Հայրը ինչպես է փնտրում մեզանից ամեն մեկին ու ինչպես է լինում մարդու և Աստծո միջև հաշտությունը:

Armen Hareyan - Արմեն Հարեյան

04 Feb, 04:54


Ինչպես անգիր սովորել Հայր Մեր Տերունական աղոթքը, գրաբար և աշխարհաբար։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

03 Feb, 18:46


Ու՞մ հետ պետք է մենք՝ Քրիստոնյաներս մեր ժամանակն անցկացնենք այս աշխարհում։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին ասում է "անիրավությունից հեռու լինի ամենայն ոք, ով կրում է Տիրոջ անունը" և գրում է այսպես։ Ասում է, "Երիտասարդական ցանկություններից փախիր և գնա արդարության, հավատի, սիրո, խաղաղության և սրբության հետևից ՆՐԱՆՑ ՀԵՏ, որոնք ՄԱՔՈՒՐ ՍՐՏՈՎ ԱՂՈԹՈՒՄ ԵՆ Տիրոջ անունով։" 2րդ Տիմ․ 2։19-22։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

01 Feb, 04:53


Սուրբ Պատարագի ժամանակ գալիս է մի պահ, որի ժամանակ ամբողջ ժողովրդի կողմից երգվում է մեր Հավատամքը՝ մեր Հավատո Հանգանակը։ Պատարագիչ քահանան Սբ․ Խորանի բոլոր ծառայողների հետ դեմքով դեպի Խորան կանգնած երգում են Հավատամքը։ Սա եկեղեցու կողմից պաշտոնական հայտարարություն է եկեղեցու վարդապետության ամենակարևոր մասերի։ Էական է, որ բոլոր նրանք, ովքեր հավաքված են Սբ․ Պատարագի մատուցման համար ունենան միևնույն աստվածաբանական համոզումը։ Այս մասին է այս ձայնագրությունը։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

31 Jan, 16:25


🙏 ԱՂՈԹՔ ԶՂՋՄԱՆ ԵՎ ԱՊԱՎԻՆՈւԹՅԱՆ
🕯Ողորմած Աստվա՛ծ, Տե՛ր մեր Հիսուս Քրիստոս, ների՛ր մեր մեղքերն ու անօրենությունները, որոնց պատճառով մեզ վրա հասան այս բազում վշտերը, պատուհասներն ու տառապանքները։
🕯Մենք խոստովանում ենք մեր մեղքերը, ամաչում ու զղջում այն բանի համար, որ Քեզանից հեռացանք, պատվիրանները չպահեցինք, հպարտացանք ու գոռոզացանք, հույսներս դրեցինք փուչ բաների վրա, Քո կամքն անտեսեցինք, խրատդ չլսեցինք, մոլորվեցինք, անառակ որդի դարձանք։
🕯 Ամենողորմ և ամենակարող Տե՛ր, ահա խոնարհվում ենք Քո առջև կոտրված սրտով ու այս ջերմեռանդ աղոթքով խնդրում. մի՛ բարկացիր ամբողջությամբ ու երեսդ մի՛ շրջիր մեզանից, մի՛ թող մեզ, այլ այց կատարի՛ր և ողորմի՛ր մեզ:
🕯Դարձրու՛ մեր ժողովրդի սրտերը դեպի Քո գիտությանը, և Քո նկատմամբ սերը վառիր մեր սրտերում։
🕯Իսկ մեր ազգի բոլոր այն զավակներին, ովքեր չեն փնտրում Քեզ, նույնպես հայտնվիր, որպեսզի նրանք էլ գտնեն ճշմարտությունն ու չկործանվեն։
🕯 Տե՛ր, Հայաստան աշխարհի վրա հեղի՛ր Քո Շնորհը: Հայոց աշխարհում վերհանի՛ր բարեպաշտ ու աստվածավախ առաջնորդների, ովքեր Քո ժողովրդին կառաջնորդեն ճշմարտության ու արդարության ճանապարհներով։ Քո ժողովրդին ուղարկի՛ր սրտի զգոնություն, հոգևոր արթնություն և պահպանի՛ր Սրբազան Հայաստանը։
🕯Խնդրու՛մ ենք Տե՛ր Աստված, ազատի՛ր մեր Սուրբ Հայրենիքը սատանայի ճիրաններից ու նեռի ծառաներից:
🕯 Տե՛ր մեր Հիսուս Քրիստոս, աղերսում ենք Դու քանդի՛ր մեր հոգիները, մտքերն ու սրտերը պատած չարի կապանքները։ Մղի՛ր մեզ հոգևոր արթնության ու սթափության:
🕯Այցելի՛ր Տե՛ր, Հայաստան մեր երկիրը, սրբի՛ր, միաբանի՛ր մեզ, օգնի՛ր, որ դարձի գանք ու արժանացրու՛, որ Քո զավակները փառավորեն Քեզ, Հոր և Սուրբ Հոգու հետ միասին, այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից։ Ամեն։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

31 Jan, 15:37


Մի կին ինձ գրել է, որ 2 ամիս առաջ մի առիթով հավաքույթի ժամանակ գայթակղել է մարդկանց ու ասել որ Քրիստոս չկա, դա մարդկանց հորինվածն է։ Ասում է "մինչ այժմ երեխաներս հիվանդագին են ջերմությամբ, իսկ ամուսնուս սիրտն էլ մի քանի օրից վիրահատելու են։" Այս կինն իսկապես զղջում է ու աղոթք է խնդրում մարդկանցից։ Դուք էլ աղոթեք իրենց համար սիրելի ժողովուրդ, ու նայեք ձեր սրտի ներսը թէ դուք արդյոք ունե՞ք Տիրոջ նկատմամբ սուրբ երկյուղը։ Լսեք այս ձայնագրությունն ու տեսեք թէ ինչու է երբեմն Աստված թույլ տալիս որ մարդիկ հիվանդնանան կամ տառապանք քաշեն և ինչ պիտի անի մարդը։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

30 Jan, 18:54


Երեկ մեր Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի Թեմն իր Ֆեյսբուքյան պաշտոնական էջում շատ կարևոր հայտարարություն է տարածել բացառիկ ու հստակ շեշտադրումներով։ Այն ինչի մասին գնում է խոսքը պատահելու է մոտ 2 շաբաթից։ Այդ մասին է այս ձայնագրությունը, որը խնդրում եմ նաև կիսել ձեր էջերին։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

29 Jan, 18:33


Խաղաղության ժամանակ անաստված կյանքը օրորոցային երգ է գալիք պատերազմի համար։ Մեղքը անհետևանք չի մնում։ Պատկերացրեք եթե Աստված ձեզ հարցներ թէ, "իսկ եթե Ես ձեզ հաղթանակ ու խաղաղություն տայի, դուք ի՞նչ էիք անելու դրանից հետո։ Շարունակելու էիք նույն անօրեն ու Ինձ-ուրացած կյանքով կապրեյի՞ք, թէ դարձի էիք գալու ու ապաշխարեյիք․․․"

Armen Hareyan - Արմեն Հարեյան

29 Jan, 15:09


💒 Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմը հայտարարություն է տարածել

🔔 Սիրելի՛ հավատավոր զավակներ,
🕯Փետրվարի 10-ից սկսվում է Առաջավորաց պահքը, որը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սահմանել է որպես ազգային ապաշխարության 5-օրյա շաբաթապահք՝ ի հիշատակ Հայոց Մեծ Դարձի և Ապաշխարության: Քանի որ այս տարի Առաջավորաց պահքի վերջին՝ հինգերորդ օրը համընկել է Տեառնընդառաջի տոնի հետ, պահքը կլինի 4-օրյա: Նաև Հովնան մարգարեի հիշատակության օրը, երբ ընթերցվում է Նինվեի ապաշխարության պատմությունը, այս տարի կնշվի հինգշաբթի օրը:
🕯Շիրակի թեմը կոչ է անում իր հավատավոր զավակներին միասնաբար, աղոթքով, պահեցողությամբ անցնել ինքնաքննության, զղջման, ապաշխարության այդ օրերը, մասնակցել Մայր եկեղեցիներում անցկացվող միասնական աղոթքներին՝ ժամերգություններին:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսը Ավետարանում մեզ բազմիցս է պատգամում ապաշխարել. «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է» (Մատթ. 4:17)։
Այսինքն, ապաշխարությունը ուղիղ պատվիրան է Քրիստոսից: Իսկ, եթե չհնազանդվենք պատվիրանին ու չապաշխարենք, ամենքս էլ կկորչենք (Ղուկ. 13:5)։
⛪️ Միայն մեր Եկեղեցում առկա այս շաբաթապահքը հաստատվել է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից: Ինչպես ավանդում է մեզ պատմությունը, Խոր Վիրապից ելնելուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը նախքան քրիստոնեության դարձի եկած hայոց Տրդատ արքային, hայոց ավագանուն ու ողջ ժողովրդին մկրտելը, 65 օր շարունակ Քրիստոսի հավատքն էր քարոզում և այդ օրերից 5-ի ընթացքում էլ պատվիրում խիստ պահեցողությամբ և ապաշխարությամբ պատրաստվել մկրտության:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսը թող ամրապնդի ձեր հավատքն ու կամքը, ապաշխարությանն ուղղված ջանքերը, ընդունելի անի այս հավաքական պահեցողությունը, իր շնորհն ու ողորմությունն իջեցնի մեր ժողովրդի վրա: Ամեն:

‼️Խնդրում ենք տարածել‼️

Armen Hareyan - Արմեն Հարեյան

29 Jan, 03:51


Ինչպես ես սկսեցի աղոթել ամեն օր և երբվանից դա տեղի ունեցավ իմ կյանքում։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

28 Jan, 06:36


Բարի լույս սիրելի բարեկամներ։ Աբորտի մասին նախորդ ձայնագրությանը պատասխան մի կին այսպիսի վկայություն է ուղարկել։ «Բարի լույս սիրելի քույրեր և եղբայրներ ի Քրիստոս։ Երեկ կանանց կոնսուլտացիա էի գնացել, բավական մեծ հերթ էր և մի կին մեզ ասում էր.
-Աղջիկներ, աբորտ չանեք, երեխաներ բերեք։ Հետո պատմեց իր պատմությունը։ Ասեց առաջին երեխան 5 ամսական էր, ինքը հղիացել էր երրորդով և շատ դժվար ժամանակներ էին, փող չկար և ինքը աբորտ էր արել, որից հետո իր մոտ 10տարի անպտղություն էր եղել։ Անպտղությոան փաստը շաաատ զարմացրեց լսող աղջիկներին։ Հետո իհարկե շատ զղջացել էր, մեզ Ասեց, որ իրեն ոչ ոք հետ պահեց, կես խոսք ասող չեղավ, որ այդ բանը չանի, ասում էր գոնե մամաս ասեր, որ մի բանով կօգնի, չէր գնա այդ քայլին։
Շատ կարևոր է այս մասին խոսել»։
----
Դուք էլ խոսեք այս բանի մասին սիրելի եղբայրներ ու քույրեր։ Ի՞նչ իմանաս, թէրևս եթե ամեն մեկդ գոնե կիսեք ձեր էջին, մի գուցե մի երեխայի կյանք փրկած լինեք։ Եվ մի գուցե դուք փրկում էք հաջորդ Վարդան Մամիկոնյանի, կամ Գրիգոր Նարեկացու պես մի առաջնորդի կյանք։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

27 Jan, 19:15


Ինչ է ասում Աստված մեզ այս վիճակից հանելու մասին։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

27 Jan, 14:28


Մի սուրբի ասացին թէ այսինչ մարդը հրեշտակներ է տեսնում: «Չեմ զարմանում», ասաց սուրբը, «կզարմանայի, եթե նա իր մեղքերը տեսներ»: Սիրելի բարեկամներ, սեփական մեղքերը տեսնելը ամենադժվար բանն է: Բայց դա միակ բանն է, որ քեզ տանում է ապաքինման: Այ, մեկ-մեկ գրում էք, թէ ինչպես ապաշխարել: Ամեն մարդ իր ճանապարհն ունի: Բայց այդ բոլոր ճանապարհները սկսվում են մեկ կետից՝ տեսնել սեփական մեղքերը և ուզենալ ազատվել դրանցից: Փորձեք ձեր մեղքերից գոնե մի հատը տեսնել (ասենք՝ ինքնահավանություն, նախանձ, մեծամտություն, ինքնասիրահարվածություն, փողասիրություն), ու ասել, այս կիրքը ինձ մեծ տառապանք է պատճառում: Տեր Հիսուս, օգնիր ինձ ազատվել սրանից: Ապաքինվող հոգու առաջին նշանը, սեփական մեղքերը տեսնելն է, ինչպես ծովի ավազը:

Armen Hareyan - Արմեն Հարեյան

27 Jan, 06:18


🔔 ՏԱՌԱՊԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԱՍՏԾՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌ (ՄԱՍ 2)
❗️Ուրեմն, քո բոլոր նեղությունների մեջ, մի՛ ասա․ «Ի՞նչ անեմ իմ թշնամիների հետ, որոնք հաղթեցին ինձ»։ Այլ ավելի շուտ հարցրու քեզ՝ Աստծո ձեռքն ինձ հե՞տ է, թե՞ ոչ, արդյո՞ք ես թողել եմ Աստծուն, և Նրա օրհնությունն էլ լքել է ինձ, թեև նախկինում ինձ հետ էր։ ‼️ Լսի՛ր Աստծո խոսքերը․ «Դարձի՛ր դէպի Ինձ, եւ Ես կը դառնամ դէպի քեզ» և, այնուհետև շտապի՛ր վերադառնալ Տիրոջ մոտ և կտեսնես, որ աստվածային օգնությունը վերադառնում է քեզ՝ դարձնելով Երեմիայի նման ամուր քաղաք, երկաթե սյուն և պղնձե հզոր պարիսպ։
‼️ «Նրանք պիտի կռուեն քեզ հետ, բայց քեզ ոչ մի բան չպիտի կարողանան անել, քանզի Ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար», – ասում է Տէրը» (Երեմ․ 1։18-19)։
⛪️ Շենուդա Գ, Ղպտի
Ուղղափառ Եկեղեցու Պապ

✝️ Հատված 📗ԴԱՐՁԻ՛Ր ԱՌ ԱՍՏՎԱԾ📗գրքից:
https://t.me/srbazan_hayastan/1336

Armen Hareyan - Արմեն Հարեյան

27 Jan, 05:30


Աստված ասում է, որ եթե մենք հետևյալ բաները չանենք, Նա մեզ կառաջնորդի դեպի երկրի բարիքները։ Սակայն շատ շատերն անտեսում են այս խոսքերը և կատարում իրենց սրտի ուզածը։ Իսկ Աստված էլ ասում է, թէ ինչ կանի Նա, եթե մենք շարունակենք այդպես ապրել։ Այդ մասին է այս ձայնագրությունը։ Աստծո ձեռքը անկարող չի փրկել, այլ մեր մեղքերն են պատնեշ դարձել մեր և Տիրոջ միջև:

Armen Hareyan - Արմեն Հարեյան

25 Jan, 12:30


Սիրելի բարեկամներ վաղը Կիրակի է ու Քրիստոնյան իր Կիրակին պետք է սկսի Պատարագով։ Ահա Պատարագի մասին մնացած բացատրություններն այս խորագրի տակ https://www.youtube.com/playlist?list=PLMt7z-av48hGEv5jdLi46BBpPhESHBGM3 Խնդրում եմ, եթե ձեզ օգտակար լինի, դուք էլ կիսեք ձեր հարազատներին ու մտերիմների, ընկերների ու բարեկամների հետ, որպեսզի մեր ազգի լսի, իմանա, սովորի ու դառնա Քրիստոս Հիսուսին։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

25 Jan, 04:46


Պատարագի բացատրություն։ Ի՞նչ է նշանակում "Եվ ևս խաղաղության զՏեր աղաչեսցուք։ Կամ ինչու՞ ենք ասում "Վասն խաղաղության ամենայն աշխարհի․․․"

Armen Hareyan - Արմեն Հարեյան

24 Jan, 17:14


Այս ձայնագրության մեջ ձեզ հատված եմ կարդում մի գրքից, որը 44-օրյա Արցախյան պատերազմից հետո փոխեց իմ մտածողությունն ու կյանքը։ Երբ Աստված ասում է «դարձեք դեպի ինձ,» Նա կարծես ասում է․ «Ես չեմ կարող պարտադրել ձեզ սիրել Ինձ, ոչ էլ ստիպել, որ Ինձ հետ հարաբերություն հաստատեք։ Դա կախված է ձեր ազատ կամքից․ Եթե ուզում էք, ապա Ես կդառնամ դեպի ձեզ, իսկ եթե ոչ, ապա ապրեք ըստ ձեր կամքի։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

24 Jan, 15:15


Սիրելի բարեկամներ, եթե այս գիրքը դեռ չէք կարդացել, անպայման կարդացեք։ Շատ օգտակար ու հրաշալի գիրք է, շատ պարզ գրված և ունի շատ հարցերի պատասխանները։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

24 Jan, 15:15


🔔 ՏԱՌԱՊԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԱՍՏԾՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌ (ՄԱՍ 1)
🕯Մարդու կյանքում պատահող մի շարք նեղություններ նման են խաչի, որոնք մարդը, հանուն Աստծո սիրո կրելով, ստանում է իր պսակը, ինչպես դա եղավ առաքյալների և հավատքի մարդկանց դեպքում (Եբր․ 11։36-37)։
🕯Այլ դժվարություններ պատահում են՝ փորձելու մեր հավատքը կամ մեզ աղոթել սովորեցնելու համար (Յակ․ 5։13), կամ էլ համբերության մի օրինակ տալու մեզ, ինչպես որ պատահեց Հոբի դեպքում (Յակ․ 5։11)։ ❗️Կան նաև դժվարություններ, որոնք նպատակ ունեն մարդուն զգացնել տալու իր տկարությունը և նրան սովորեցնելու խոնարհություն, ինչպես որ պատահեց Պողոս առաքյալի հետ․ «Եւ որպէսզի այդ յայտնութիւնների առատութեամբ չհպարտանամ, ինձ տրուեց մարմնի խայթ, սատանայի մի պատգամաւոր, որ բռնցքահարի ինձ, որպէսզի չգոռոզամտանամ» (Բ․ Կոր․ 12։7)։ ❗️Կան նաև այլ խնդիրներ, որոնք գալիս են մեզ վրա Աստծո շնորհից մեր մեղքերի պատճառով կտրվելուց։ Այս վերջին տեսակի դժվարությունների մասին կուզենայի խոսել ձեզ հետ հիմա։
🕯Այս դժվարությունները, որոնք գալիս են Աստծո օրհնությունից մեր զրկվելու պատճառով չեն անհետանա մարդկային իմաստության կամ ուժի ներգործությամբ։ Կա միայն մեկ միջոց դրանց լուծման համար, այն է՝ հետևել մեզ ուղղված Աստծո խոսքերին․ ‼️ «Դարձէք դէպի Ինձ, եւ Ես կը դառնամ դէպի ձեզ» (Մաղ․ 3։7)։
❗️Երբ մարդն աղոթքով ու ծոմապահությամբ, իրեն խոնարհեցնելով, դառնա առ Աստված և անկեղծ ապաշխարությամբ վերադառնա Աստծուն, ապա իր կյանքում ևս մեկ անգամ աստվածճանաչողություն կունենա։ Աստծո շնորհը կվերադառնա նրան, ինչպես նախկինում էր և այլևս չի ծածկվի նրանից։ Հետևաբար, տվյալ անձի խնդիրը նույնպես կվերանա, որովհետև այն առաջացնող գործոնները կանհետանան։
⛪️ Շենուդա Գ, Ղպտի
Ուղղափառ Եկեղեցու Պապ

✝️ Հատված 📗ԴԱՐՁԻ՛Ր ԱՌ ԱՍՏՎԱԾ📗գրքից:
https://t.me/srbazan_hayastan/1336

Armen Hareyan - Արմեն Հարեյան

23 Jan, 17:57


Սիրելի եղբայրներ ու քույրեր, ամբողջական հարցազրույցը կարող էք դիտել այստեղ https://youtu.be/R8P4W7VrQzE?si=r0hOSd2DwXpeLwze

Armen Hareyan - Արմեն Հարեյան

23 Jan, 17:41


Այս բանը միշտ լավ է հիշել, որ ինչ ցանես այն էլ կհնձես։ Գաղատ. 6։8

Armen Hareyan - Արմեն Հարեյան

22 Jan, 04:54


Կալիֆորնիայի կրակները չեն դադարում, և այսօր էլ մեծ հրդեհներ են սկսվել Սան Դիեգո քաղաում, որ Լոս Անջելեսից հեռու է 180 կմ․ Իսկ ինչ է ասում Աստվածաշունչը հրդեհների, երկրաշարժերի, կարկուտների ու ջրհեղեղների մասին։ Դուք հիշու՞մ էք ինչից հետո Տեր Հիսուս Քրիստոսը սաստեց ու դադարեցրեց մրրիկը ծովի մեջ։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

21 Jan, 17:21


Սիրելի Քրիստոնյա մարդիկ։ Եթե դուք կուզեյիք որ մի օր մեր Առաջին Քրիստոնյա Պետության մեջ էլ այսպես լինի, խնդրում եմ, ջանք արեք, կիսեք այս ձայնագրությունը ձեր էջերին, գրեք մարդկանց այս մասին, խոսեք ձեր երեխաներին ու շրջապատում այս բաների մասին, որպեսզի ավելի շատ մարդիկ իմանան, մտածեն, մի գուցե իրենք էլ դառնան Քրիստոս Հիսուսին։ Ում փառք Հոր, և Սուրբ Հոգու հետ միասին, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

21 Jan, 17:08


Նախագահ Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ տեղի ունեցավ մի խիստ Քրիստոնեական շեշտադրում, որը գրեթե ոչ մի մարդ չտեսավ, բացի այն մարդկանցից, ովքեր ԱՄՆ-ում ամեն Կիրակի Կաթոլիկ և Բողոքական եկեղեցիներում մասնակցում են գոհաբանական աղոթքներին։ Դա առաջին մեծ փոփոխությունն էր ԱՄՆ-ում երեկվանից ի վեր, որի մասին է այս ձայնագրությունը։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

21 Jan, 06:25


⁉️ Ի՞նչ է ապաշխարությունը
https://youtu.be/oMNUj0cDQ_Q?si=HKC_8DMCVs0p9Gmz

Armen Hareyan - Արմեն Հարեյան

20 Jan, 19:37


Ինչու՞ ենք մենք այս ծանր վիճակում։ Որովեհտև մարդը համառորեն մի բան ա ուզում անի, ու Աստված նրան շարունակ ասում ա դու ըտենց չես կարա․․․

Armen Hareyan - Արմեն Հարեյան

20 Jan, 04:26


Տղամարդն իրեն տղամարդու պես չի պահում, կինն էլ կնոջ պես։ Այսպես է վիճակը շատ ընտանիքներում։ Իսկ ի՞նչ պետք է անել որ լավ երեխաներ դաստիարակել։ (Ժողովուրդ ջան նաև հիշեք, որ Փետրվարի 10-15ը Առաջավորաց Պահքն է ու Հայ Եկեղեցին մեր ազգին կոչում է ապաշխարության)։ Պետք է տղամարդն ու կինը, ծնողը, տատիկն ու պապիկը գիտակցեն Աստծուց իրենց տրված կոչումն ու ապրեն այդ կոչմամբ։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

18 Jan, 04:29


Սուրբ Պատարագի ժամանակ հաճախ ենք լսում "խաղաղություն ամենեցուն," "և ընդ հոգվույդ քում," "Աստուծո երկիր պագեսցուք," "առաջի քո Տեր" արտահայտությունները երգեցողության տեսքով։ Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

17 Jan, 06:17


Երբ Սասանյան Արտաշիրը սպանեց Պարթևների թագավորին, Հայոց թագավոր Խոսրով Մեծը Պարսից տերության մեջ երկրորդ անձն էր։ Այս պետական հեղաշրջումը հրահրեց դեպքերի մի շարք որ ուղիղ ազդեցություն ունի մեր ազգի Քրիստոսացման հետ։ Եվ այս պատմությունը նաև ուղիղ կապ ունի Փետրվարի 10-15-ի Առաջավորաց Պահքի հետ, որի ժամանակ Հայ Առաքելական Եկեղեցին մեր Հայոց ազգին կանչում է ապաշխարության։ Եկեք այսօրվանից պատրաստվենք ու տրամադրվենք այն պտղաբեր անելու։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

16 Jan, 19:23


Ինչպես դիմանալ մեր կյանքի փորձություններին։ Ահա սկսվեցի մի նոր տարի ու մեզանից շատերը պլաններ, ծրագրեր ու երազներ ունեն 2025-ի համար։ Բայց մարդ ես, ամեն ինչ էլ կարող է պատահել տարվա ընթացքում, և նեղություն, և տառապանք, և փորձություննե և ուրախություն։ Սակայն Պողոս առաքյալը Հռոմեացիներին ասում է, որ ժողովուրդ եթե դուք սիրում էք Քրիստոսին ու ջանք անում Իրեն հնազանդվելու, ապա ամեն ինչ, որ կատարվի ձեր կյանքում դա ձեր օգուտի համար է և բարի է ձեզ համար։ Բայց այս խոսքերը վերաբերում են նրանց, ովքեր սիրում ենք Քրիստոս Աստծուն ու հնազանդվում Նրան։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

16 Jan, 11:56


Սիրելի բարեկամներ, այս ձայնագրությունները բոլորը պահքի և ծոմապահության մասին են https://www.youtube.com/playlist?list=PLMt7z-av48hGJeGG2MLdBjlCF9ETimEIY

Armen Hareyan - Արմեն Հարեյան

16 Jan, 05:23


Փետրվարի 10-15-ն այս տարի մեր ազգի մեջ մի կարևոր շաբաթ է, որի ընթացքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր Հայոց ազգին կանչում է ապաշխարության։ Այդ շաբաթը կոչվում է Առաջավորաց Պահք։ Մի ամիս առաջ մեր եկեղեցու արքեպիսկոպոսներից մեկն ինձ ասաց, որ սա այն շաբաթն է, որի ընթացքում մեր եկեղեցին մեր ազգին կանչում է համազգային ապաշխարության։ Ու տեսեք թէ ինչ պետք է մենք անեն ու հիշենք այդ օրերին։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

15 Jan, 07:33


Բարի լույս սիրելիներ ջան։ Լոս Անջելեսի կրակներն ու Հովհաննես Մկրտիչների պակասը։ Լոս Անջելեսից Պարթև եղբոր այս ձայնագրությունը թող ամեն մարդ ու ծնող տեսնի, շատ մտածի ու խնդրում եմ, կիսի իր էջին ու խոսի այս մասին, որպեսզի ավելի շատ հայ մարդիկ լսեն, ու մի գուցե սթափվեն, դարձի գան դեպի Քրիստոս, ու հնազանդվեն Նրան։ Որպեսզի փրկվեն ու կյանք ունենան։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

14 Jan, 18:04


Սիրելի հարազատներ ջան ամբողջական հարցազրույցը կարող էք դիտել այստեղ https://youtu.be/ttwbqejzMDI?si=TI-TBBcbllACbp_f

Armen Hareyan - Արմեն Հարեյան

14 Jan, 17:28


Չխաբվեք. Աստուած չի ծաղրվում, որովհետեւ, ինչ որ մարդս սերմանում է, նույնը եւ կհնձի. ով սերմանում է իր մարմնի համար, այդ մարմնից էլ կհնձի ապականություն. իսկ ով Հոգու համար է սերմանում, այդ Հոգուց էլ կհնձի յաւիտենական կեանք։
📗Գաղատ. 6:7-8

Armen Hareyan - Արմեն Հարեյան

14 Jan, 06:43


Մոտ մեկ ամսից մի շատ կարևոր շաբաթ է մեկնարկելու, որը մեր համազգային ապաշխարության շաբաթն է, ու որի ընթացքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ազգին կանչում է ապաշխարության։ Այն կոչվում է Առաջավորաց Պահք։ Բայց շատերն այս անչափ-կարևոր գործի մասին չգիտեն ու մնում են անհաղորդ։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

13 Jan, 17:40


📗 «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է» Մատթ. 3:2
🙏 Սիրելի ժողովուրդ, դառնանք առ Աստված, մեր Տերը սպասում է մեր դարձին և ապաշխարությանը:

🙏 Փառք մեր Տիրոջը, հավիտյանս հավիտենից, ամեն:

https://youtu.be/7mKn2qV5h7I?si=7pLZwOD_gxX7nfzt

Armen Hareyan - Արմեն Հարեյան

13 Jan, 02:57


Մինչև հիմա չեմ լսել որ որևէ մեկն այս մարդու պես պատմի Լոս Անջելեսում տարածված ու գործվող մեղքերի մասին, որ իսկական զգուշացում են ամբողջ աշխարհին։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

12 Jan, 05:51


Բարի Կիրակի սիրելիներ ջան։ Քիչ առաջ Սաղմոսներն էի ընթերցում 10րդ սաղմոսում ուշադրություն դարձրի հետևյալ խոսքերին․ "Մեղավորների վրա որոգայթ, հուր և ծծումբ կտեղա, փոթորկի շունչն է նրանց բաժակի բաժինը։" Սաղմոս 10։7։ Հետո 11րդ համարում ասում է, "Արդար է Տերը, արդարություն է սիրում, ճշմարտությանն է նայում երեսը Նրա։" - Եկեք պահենք այս խոսքերը մեր հիշողության մեջ։ Եվ մեր Կիրակի օրը սկսենք Սուրբ Պատարագին մասնակցելով ու մեր Տեր Հիսուս Քրիստոսին երկյուղիվ ու հավատով հաղորդվելով։ Չկա ապաշխարություն առանց Քրիստոսի հետ հաղորդության։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

11 Jan, 21:37


💒 Այս Կիրակի Սուրբ Ծննդյան տոնի խորհրդի մեջ ենք դեռ: Մեր Տեր Հիսուս Քրիստոսը եկեղեցում Ս.Պատարագին Ս.Սեղան է պատրաստելու իր զավակների համար կյանքի հացով` Ս.Հաղորդությամբ կերակրվելու համար:
Արդյո՞ք կընդունենք Տիեզերքի Թագավորի հրավերը:

Armen Hareyan - Արմեն Հարեյան

11 Jan, 19:04


Սատանան հնար է բանեցնում և Լոս Անջելեսի հրդեհները ներկայացնում որպես բնական աղետներ, որպեսզի մարդիկ Աստծո երկյուղը չունենա և չապաշխարեն։ Սատանան այս հրդեհները և մյուս Աստծո գործերը ներկայացնում է որպես "բնական աղետները," ու մեզ փորքր բան է կարծես տալիս, որպեսզի չապաշխարենք։ Ու տեսեք թէ ով է այս մասին հստակ ասում և թէ ինչքան հեռվից։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

11 Jan, 14:35


Այս նկարը Լոս Անջելեսի հրդեհներից է ու ինձ հիշեցնում է ԱՄՆ-ում բնակված մի սուրբ մարդու՝ հայր Սերաֆիմ Ռոուսի խոսքերը, ով ասում էր, թէ «Այս կյանքում ամեն ինչ անցնում է։ Միայն Աստված է մնում։ Նա միակն է, հանուն որի պետք է մաքառել»։ Մեր Տեր Հիսուսն ասաց․ «Գանձեր մի՛ դիզէք ձեզ համար երկրի վրայ, ուր ցեց եւ ժանգ ոչնչացնում են, եւ ուր գողեր պատերն են ծակում ու գողանում, այլ գանձեր դիզեցէ՛ք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց եւ ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, եւ ո՛չ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում. քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ եւ ձեր սրտերը կը լինեն։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

11 Jan, 06:24


Շատերը գիտեն Լոս Անջելեսի հրդեհների մասին, բայց չգիտեմ թէ ինչ ողորմությամբ Աստված փրկեց քաղաքը։ Այս հարցազրույցը Փասադենայում բնակվող Պարթև եղբոր հետ է, ով պատմում է թէ ինչպես Աստված փրկեց Լոս Անջելեսը, ինչ մեղքեր են գործում այդ տեղերում մարդիկ, և թէ ինչ է անհրաժեշտ ապաշխարելու համար։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

10 Jan, 18:12


Լոս Անջելեսի հրդեհները դեռ այն չեն, ինչի մասին որ գրված է Աստվածաշնչում։ Այս հրդեհը միայն Լոս Անջելեսի համար չէ, այլ խիստ զգուշացում ամբողջ մարդկության համար, ինչպես բոլոր մնացած աղետներն ու պատերազմներն աշխարհում։ Իսկ հրդեհից 2 օր առաջ մի շատ տխուր դեպք տեղի ունեցավ Հոլիվուդում, որի ժամանակ բոլորը հռհռացին, իսկ իրականում լացելու բան է։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

10 Jan, 05:34


Բարի լույս բարեկամներ ջան։ Հաճախ մարդիկ հարցնում են թէ ինչպես ապաշխարել և որոնք են ապաշխարության արժանի գործերը։ Սա ամբողջական չէ, բայց հիմնական կետերը կան այստեղ։ Ապաշխարության սկիզբը սեփական մեղքերի ճանաչումն է և խորը զղջում գործած մեղքերի համար։ Եթե դու Քրիստոս Աստծուն խոստովանես քո մեղքերը, Նա կների քեզ և քո մեղքերը տեսնելն ու զղջալու գործողությունը կօգնի քեզ դադարեցնել մեղքը: Ապաշխարությունը եկեղեցու խորհուրդ է, և սեփական մեղքերը տեսնելուց հետո մարդը պետք է խոստովանի դրանք։ Գտեք մի քահանա, ում կարող էք վստահել, խոստովանեք ձեր մեղքերը և թողություն ստացեք։ Վճռեք փոխել ձեր վարքը, խոսքը, հագն ու կապը։ Ջերմեռանդորեն աղոթեք Աստծուն ամեն օր։ Ամեն օր աղոթելը դարձրեք սովորություն։ Ողորմած եղեք մարդկանց կարիքների նկատմամբ: Աստծո Խոսքն ասում է որ ողորմությամբ կքավես քո մեղքերը։ Հակ․ 2։13։ Խոնարհեցրեք ձեր սիրտը և գիտակցաբար հեզություն ու խոնարհություն ձեռք բերել սովորեք։ Ամեն օր Աստվածաշունչը կարդացեք։ Սկսեք Չոր Ավետարաններից։ Ամեն Կիրակի Սբ․ Պատարագին մասնակցեք։ Սովորեք մեր Պատարագը, հասկացեք և հավատքով ու երկյուղածությամբ հաղորդվեք մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ Նրա Սուրբ Մարմինն ու Արյունը ճաշակելով Պատարագի ժամանակ։ Գնացեք եկեղեցիներ ու ապաշխարության մասին հարցրեք ձեր քահանաներից։ Խոսեք քահանաների հետ թէ ինչպես ապրել ապաշխարության կյանք։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

09 Jan, 20:46


Լոս Անջելեսի հրդեհը շատ լուրջ է դառնում և արդեն ավերիչ հետևանքներ ունի. Հրդեհը քաղաքը պատել է 5 կողմից։ Աստվածաշնչում Աստված հաճախ կապվում է կրակի հետ: Բայց ոչ միայն Աստծո ներկայությունն է կապված կրակի հետ, այլ կրակը կապված է նաև մեղքի դեմ Աստծո բարկության հետ: Այս ձայնագրությունը պատմում է Աստվածաշնչից մի քանի օրինակների մասին, երբ Աստված կրակի միջոցով արտահայտում է իր բարկությունը մեղքի դեմ։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

09 Jan, 15:20


Սիրելի ժողովուրդ։ Շատ շատերը չեն իմանում թէ ինչ բան է ապաշխարությունը։ Եթե չգիտեք, խնդրում եմ մտեք եկեղեցիներ ու հարցրեք ձեր քահանաներին։ Ապաշխարությունը խորհուրդ է ժողովուրդ ջան, խնդրում եմ գնացեք ու ձեր հոգևորականների հետ խոսեք ապաշխարության մասին։ Հարցրեք ու սովորեք թէ ինչ պետք է անել ու ինչպես ապաշխարության արժանի գործեր անել։ Միայն այստեղ կամ այնտեղ մի քիչ այդ մասին լսելը չի բավարարի, այլ պետք է եկեղու կյանքով ապրել, եկեղեցին Քրիստոսի մարինն է։ Խոսեք ու հարցրեք ձեր քահանաներին ու ծանոթ հոգևորականներին ապաշխարության մասին։ Իսկ եթե չէք ճանաչում, ապա այս հարցը շատ լավ առիթ է ծանոթանալու համար։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

09 Jan, 05:55


Տագնապալի ժամանակներ ենք ապրում։ Մեր ժողովուրդի մեծամասնությունն ամեն կողմ նայում է փրկության համար բացի երկնքից։ Եթե դարձի չգանք դեպի Քրիստոս Աստված, դրա հետևանքը կլինի ահավոր տառապանքը։ Իսկ մեր ազգի մեծամասնությունը համացանցերում և մամուլում մշտապես ուրիշների սելֆիները, ուտելիք ու հագուստ է քննարկում փոխանակ ինքնաքննության ու ապաշխարության։ Հիմա մեր առաջ կա մի տագնապալի զգուշացում, որն Աստվածաշնչից է։ Այդ զգուշացումը և Հայաստանի Հանրապետության համար է, և բոլոր պետությունների ու ազգերի համար։ Այդ մասին գոնե պետք է իմանաք, որպեսզի իմանաք գալիք ապագան ու որ հետո որոշեք թէ ինչ էք անում և ինչ ճանապարհով էք անցնելու։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

08 Jan, 19:06


Լոս Անջելեսում ահավոր հրդեհներ են։ 1000 տներ ու շենքեր կործանվել են, 70 հազարից ավելի մարդիկ էվակուացվել։ Կրակը մոտենում է Գլենդելին: 2011-ից ի վեր ամենակործանարար հրեդն է, որ 3 կողմերից շրջափակել է Լոս Անջելեսը։ Ինչու՞ է Աստված թույլ տալիս սա ու չի կանգնեցնում։ ՄԻ գուցե Տերը մեզ հետ խոսում է այս հրդեհների միջոցով որովհետև մյուս մեղմ խոսելակերպը չե՞նք լսել։ Այդ մասին է այս ձայնագրությունը։ https://youtu.be/YiEtvUJRGDU

Armen Hareyan - Արմեն Հարեյան

07 Jan, 18:34


✝️«Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճիւղերը։ Ով բնակւում է իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետեւ առանց ինձ ոչինչ անել չէք կարող»:
📗Յովհ. 15:5
🔔 Մենք հեռացանք մեր ակունքներից, մեր ավանդույթներից:
🔔 Ժամանակն է խորհելու, որ առանց Աստծու մենք ոչինչ անել չենք կարող, մեր մեջքը ուղղել չենք կարող:
🔔 Մեր բոլոր անհաջողությունների պատճառը մեր Աստծուց հեռանալն է, մեր սեփական ուժերին ապավինելն է և Աստծուն մեզ գործակից չդարձնելն է:
🔔 Տեր Հիսուս Քրիստոսն ինքն է, Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը:
🔔 Մեր Տերը մեզ սպասում է, որ ասենք. «Հա՛յր, մեղայ յերկինս եւ առաջի Քո» և Նա կասի. «Արի՛ որդիս»:
🔔 Երբ կրկին դառնանք Քրիստոսի ժողովուրդ, ապա կլինենք անպարտելի...

https://youtu.be/7mKn2qV5h7I?si=7pLZwOD_gxX7nfzt

Armen Hareyan - Արմեն Հարեյան

07 Jan, 14:37


Սիրելի մարդիկ, հաճախ աղոթեք ձեր ազգականների համար, ովքեր անցել են այս աշխարհից: Երբեմն գրում էք, թէ ձեր ազգականները գալիս են ձեր երազներին ու դուք չէք հասկանում թէ ինչու: Մի տեղ կարդացել եմ եկեղեցու հայրերի մոտ, որ նրանք հավանաբար ձեզանից աղոթք են խնդրում: Որպեսզի Աստված գթա իրենց Ահեղ Դատաստանի օրը: Սա չի նշանակում, որ չար մարդը դժողքից դրախտ կգնա ձեր աղոթքով: Բայց աղոթում ենք մեր Քրիստոնյա ազգականների համար, որպեսզի Տերը ԳԹԱ նրանց ու գթությամբ դատի իրենց Ահեղ Դատաստանի օրը: Այսպես կարող էք աղոթել: «Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, ողորմյա «այսինչ մարդու» հոգուն Դատաստանի Օրը և գթա նրան քո արարչական սիրով»:

Armen Hareyan - Արմեն Հարեյան

07 Jan, 04:15


Ինչ անել եթե այսօր Մեռելոցին չէք կարող այցելել գերեզմանոց։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

05 Jan, 16:56


Հրեշտակը երբ Հովսեփին ասեց որ Մարիամի մեջ ծնվածը Սուրբ Հոգուց է, պատվիրեց որ Նրա անունը Հիսուս դնի, և ասեց թէ ինչու համար Հիսուս դնի։ Այս ձայնագրությունն այն մասին է թէ ինչ է նշանակում Հիսուս անունը և ինչու Քրիստոսի անունը Հովսեփը Հիսուս դրեց։ Դիտեք https://youtu.be/95QHhiR5utk

Armen Hareyan - Արմեն Հարեյան

05 Jan, 04:45


Անցյալ տարի Սառնաղբյուրի Խաչերթից հետո Արմինե Հովհաննիսյանը վերադարձավ տուն և գրեց Սուրբ Ծնունդ այս գեղեցիկ երգը։ Մի քանի օր առաջ այն ներկայացվեց տեսահոլովակով։ Եկեք միասին դիտեք այն և ցույց տանք մեր երեխաներին Քրիստոսի Սբ․ Ծննդյան տոնի նախօրյակին ու փառք տանք Աստծուն, որ մեր ազգում այսպիսի գեղեցիկ երգեր են ծնվում։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

04 Jan, 21:15


⚠️ ԻՆՉՈ՞Ւ «ՓՈՔՐ ԶԱՏԻԿ» ԱՍԵԼԸ ՃԻՇՏ ՉԷ
🔔 Հայաստանում Սուրբ Ծնունդը երբեմն անվանում են «Փոքր Զատիկ», ինչով երկու սխալ են թույլ տալիս։
👉 Նախ ԶԱՏԻԿ կարելի է անվանել միայն Տեր Հիսուսի Հարության տոնը, քանի որ այն խորհուրդով կապված է հրեական Զատիկի հետ։ Հրեաները Պասեքի կամ Պեսախի տոնին հիշատակում էին իրենց` եգիպտական գերությունից աԶԱՏվելը, իսկ մենք Քրիստոսի Հարությամբ տոնում ենք մեր` մեղքի գերությունից աԶԱՏագրվելը կամ մեղքից ԶԱՏվելը, որի համար էլ հաճախ տոնն անվանում ենք ԶԱՏԻԿ։
Եթե չլիներ Տեր Հիսուսի Հարությունը, չէր լինի նաեւ քրիստոնեական աԶԱՏումը։ Հետեւաբար Սուրբ Ծնունդը Զատիկի հետ շփոթելը ճիշտ չէ։
👉 Հասկանալի է, որ ժողովուրդը ծիսատոնական նմանություն գտնելով է, որ երկու տոներն էլ անվանում է Զատիկ, բայց անգամ այդ պարագայում Սուրբ Ծնունդի կարեւորությունը նվազեցնել եւ այն համարել ավելի փոքր քան բուն Զատիկը` այսինքն Հարության տոնը, նույնպես ճիշտ չէ։ Սուրբ Ծնունդը Աստծո անչափ սիրո մարմնացումն է մարդկության պատմության մեջ, եւ թերեւս առանց Քրիստոսի Ծննդյան չէր լինի նաեւ Քրիստոսի Հարությունը։
🔔 Ուրեմն, սիրելիներ, այս տոները երկուսն էլ մեծ են եւ յուրաքանչյուրն ունի իր անփոխարինելի կարեւորությունը, ուստի կիսվեք, որ ավելի շատ մարդ իմանա 👍

Սարկավագագիրք ՖԲ էջից

Armen Hareyan - Արմեն Հարեյան

04 Jan, 20:07


Այս ձայանգրությունն այն մասին է թէ Նոր Տարուն և ընդհանրապես ո՞ր օրերն են մարդիկ գնում գերեզեմաններ՝ աղոթելու իրենց ննջեցյալների հոգիների համար։ Այսինքն թէ երբ է մեռելոցը կամ հիշտատակ մեռելոց։ Դիտեք այստեղ https://youtu.be/6VLk4C-IEZU

Armen Hareyan - Արմեն Հարեյան

04 Jan, 14:07


Եթե մարդը չհաշտվի Աստծո հետ, նա չի կարող ապրել Աստծո արքայության մեջ։ Նոր Տարվա 4րդ օրը և Քրիստոսի Սբ․ Ծննդյան ճրագալույցից մեկ օր առաջ եկեղեցին մեզ հիշեցնում է թէ ինչպիսին էր մեր կյանքն առանց Քրիստոսի, և թէ ինչպե՞ս է Քրիստոսը մարդկանց հաշտեցնում Հայր Աստծո հետ, և թէ ինչ 2 հստակ պայմաններ կան դրանց համար, որոնք մեզ շատ հաճախ խախտում ենք։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

03 Jan, 16:18


Քրիստոսի մեղմ, բայց հաստատ զգուշացումը Նոր Տարվա 3րդ օրը՝ հարբելու և զեխանալու դեմ և թէ ինչպես զերծ մնալ այն ամենից ինչ որ գալու է։ Այս ընթերցվածքը կարդացվում է մեր եկեղեցիներում Նոր Տարվա 3րդ օրը, երբ շատ-շատերը դեռ սեղանների ու կերուխումերի մեջ են։ Իսկ Տեր Հիսուս Քրիստոս Սբ․ Ծնունդը տոնելուն մնաց 3 օր։ Դիտեք այստեղ https://youtu.be/Mk8W7lRcNoU

Armen Hareyan - Արմեն Հարեյան

02 Jan, 16:32


Աստվածաշնչյան այս հատվածը ուղեցույց է 2025 թվականի և հավիտենական կյանքի հասնելու համար:

Armen Hareyan - Արմեն Հարեյան

01 Jan, 15:00


Մենք շատ գործ ունենք անելու։ Մեր ազգը մինչև չապաշխարի, մեր խնդիրները չեն լուծվի: Այս փոխադարձ շնորհավորանքները ոչ մի բան չեն կարող փոխել,, քանի դեռ մենք չենք հրաժարվում մեր բան սովորություններից։ Ես չեմ կարող որևէ մեկին մատնացույց անել, մինչև ինքս չտեսնեմ իմ մեղքերն ու չհրաժարվեմ դրանցից: Ամեն մեկս պետք է սկսենց հենց մեզանից: Եկեք մի փոքր քայլ անենք այս Նոր Տարվա օրով ու մեր ընդհանուր մեղքի բեռը թեթևացնենք: Այսօրվանից, եկեք ամեն մեկս մեր մեջ նայենք, տեսնենք ինչն է չար, ու հրաժարվենք դրանից: Ինչ որ մի վատ բանից պետք է դու, ես, նա հրաժարվենք չէ՞ որ էլ չանենք: Ու ասենք, Տեր, ես զղջում եմ այս բանի համար: Ներիր ինձ: Բեռը կթեթևացնենք: Աստծու օգնության համար տեղ կտանք: Մենք կփոխվենք ու մեր իրականությունը կփոխվի:

Armen Hareyan - Արմեն Հարեյան

01 Jan, 08:11


Տարին սկսեցի Ղպտի եկեղեցում գիշերային Պատարագով (քանի որ մեր եկեղեցում Պատարագ չմատուցվեց Հունվարի 1ին) և մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ հաղորդությամբ։ Թող այս տարին մեր ազգի բոլոր զավակների համար լինի դարձի ու ապաշխարության տարի։ Մենք էլ շարունակենք այս պահքի օրերը հոգևոր ընթացքով` պատրաստվելով մեր Տիրոջ Սբ Ծննդյան և Աստվածհայտնության տոներին։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

01 Jan, 07:35


Բարի լույս սիրելի ժողովուրդ։ Թող այս տարին լինի Աստուծո Արքայությունը փնտրելու, Աստուծո արդարությունը փնտրելու, Քրիստոսին դառնալու, Քրիստոսին հնազանդվելու, և Քրիստոսին հավատարմության տարի։ Սա որ եղավ, մնացածն ամեն ինչ կլինի ավելիով։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

01 Jan, 07:35


🙏 ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԱՂՕԹՔ
🕯Տէ՛ր, այս տարին օրհնաբեր դարձրու...
🕯Քեզ հաճեցնելու համար՝ այն անարատ դարձրու ...
🕯Դարձրու այն այնպիսի տարի, ուր քո Հոգին է տիրում,
Որ ընկերանալով կ'աշխատի մեզ հետ...
🕯Բռնիր մեր ձեռքերը եւ առաջնորդիր մեր մտքերը տարուայ սկզբից մինչեւ դրա աւարտը...
🕯Թող այս տարին Քոնը լինի ՝ Քեզ հաճելին գործելու համար...
Սա նոր ու անաղարտ Տարի է, մի թող որ այն արատաւորենք մեր մեղքերով եւ անմաքրութեամբ...
🕯Տէ՛ր, մեզ հետ եղիր բոլոր գործերում, որ մտադիր ենք այս տարի կատարել...
🕯Մենք լուռ կը լինենք եւ ամբողջը դու կը կատարես...
🕯Թող որ ցնծանք քո բոլոր գործերում եւ Յովհաննէս Աւետարանչի հետ ասենք.
«Ամէն ինչ նրանով եղաւ. եւ առանց նրան չեղաւ ոչինչ, որ եղել է» (Յովհ. 1:3):
🕯Թող այս տարին, ո՛վ Տէր, լինի երջանկութեան տարի... ժպիտ դիր իւրաքնարչիւրի դէմքին եւ ուրախացրու նրանց սրտերը... 🕯Թող քո շնորհը երեւայ մեր փորձութեան ժամանակ եւ օգնի նրանց, որոնք փորձւում են...
🕯Շնորհիր մեզ խաղաղութիւն եւ մտքի հանդարտութիւն...
Տուր նրանց, որոնք կարիքի մէջ են. բժշկիր հիւանդներին եւ մխիթարիր վշտացածներին...
🕯Տէ՛ր, միայն մեզ համար չենք խնդրում, այլ խնդրում ենք բոլորի համար, որովհետեւ բոլորն էլ քոնն են... Դու ես ստեղծել նրանց՝ քեզանով ցնծալու համար, ուրեմն, նրանց Քեզ հետ երջանիկ դարձրու...
🕯Քեզ խնդրում ենք եկեղեցու եւ նրա առաքելութեան համար, որպէսզի քո խօսքը հասնի բոլորի սրտին...
🕯Խնդրում ենք, նաեւ, մեր երկրի եւ համայն աշխարհի խաղաղութեան համար, որպէսզի Քո թագաւորութիւնը հաստատուի ամենուր:
🕯Թող այն լինի արդիւնաբեր տարի՝ բարութեամբ լեցուն...
🕯Ամէն օրն ու ժամը ունի իր աշխատանքը.
🕯Կանխիր անօգուտ վարկեանները...
🕯Լցրու մեր կեանքը եռանդով, գործով եւ արդիւնքով...
🕯Շնորհիր մեզ արդիւնաւոր եւ սուրբ աշխատանքի օրհնութիւնը:
🕯Թող Սուրբ Հոգու հաղորդութիւնը բոլոր գործերում լինի մեզ հետ...
🕯Եւ մենք փառաւորում ենք Քեզ, Տէր, որ մինչեւ այս ժամը պահեցիր մեզ եւ շնորհեցիր այս տարին, որպէսզի օրհնենք Քեզ...

⛪️ Շենուդա Գ, Ղպտի
Ուղղափառ Եկեղեցու Պապ

Armen Hareyan - Արմեն Հարեյան

31 Dec, 19:19


Մեր ազգում նոր կուռք է առաջանում։ Մարդիկ Քրիստոսին թողած` ձմեռ պապ են կանչում։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

31 Dec, 19:07


Ի՞նչ ուտել Նոր Տարվա՝ Հունվարի 1-ին առավոտյան, որ և առողջ լինի և օգտակար

Armen Hareyan - Արմեն Հարեյան

31 Dec, 17:44


Գոհանում եմ քեզանից Տեր Հիսուս Քրիստոս անցնող տարվա համար։ Գոհանում եմ և տխրություններիս ու տառապանքներիս համար, որոնցով ինձ սովորեցնում ես արթուն մնալ, Քեզ լսել ու Քեզնից սովորել, և՝ իմ ուրախությունների համար։ Սիրով եմ ընդունում քեզանից ամեն ինչ, որ արտոնում ես՝ դրանք համարելով իմ օգուտի համար ուղարկված բաներ։ Ակընդեդ նայում եմ Քո Սուրբ Ծնունդն ու Աստվածհայտնությունը տոնելուն, և կյանքիս մնացած օրերը քո առաջնորդությամբ ապրելուն։ Փառք քեզ ամեն ինչի համար Տեր Հիսուս Քրիստոս։ Փրկիչ եմ ու թագավոր իմ, Տեր իմ և Աստված իմ։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

31 Dec, 13:20


Եթե մեղքը բաժանում է Աստծուն, ուրեմն ապաշխարությունը վերադարձ է Աստծուն։ Աստված ասում է, "դարձեք դեպի ինձ, և Ես կդառնամ դեպի ձեզ" (Մաղ․ 3։8)։ Երբ անառակ որդին զղջաց, նա վերադարձավ իր հոր մոտ (Ղկ․ 15։18-20): Իրական ապաշխարությունը դա մարդու ձգտումն է վերադառնալ դեպի իր աղբյուրը, որից մենք վերցվել էինք։ Իրական ապաշխարությունը դա Աստծուց հեռացած հոգու ցանկությունն է, որ ինքը վերջապես հասկանում է, որ այլևս հեռու գնալ չի ուզում։ Ինչպես մեղքը դա հակամարտություն է Աստծո հետ, այնպես էլ ապաշխարությունը դա հաշտություն է Աստծո հետ։ Սա այն է ինչ մեզ ուսուցանող Սբ․ Պողոս առաքյալը հայտարարեց իր առաքելական գործունեության մասին՝ ասելով, "Արդ, պատգամաւորներ ենք Քրիստոսի, որպէս թէ ինքն Աստուած մեզնով կոչ ուղղէր ձեզ. աղաչում ենք յանուն Քրիստոսի, որ հաշտուէք Աստծու հետ." (2 Կորնթ․ 5։20)։ Բայց ապաշխարությունը չի սահմանափակվում միայն Աստծո հետ հաշտությամբ։ Ապաշխարության միջոցով Աստված վերադառնում և բանկվում է մարդու սրտի մեջ՝ փոխակերպելով այն երկնքի։ Իսկ չապաշխարողների համար, ինչպե՞ս կարող է Աստված բնակվել նրանց սրտերի մեջ, քանի դեռ մեղքն է բնակվում այնտեղ։ Աստվածաշունչն ասում է "ի՞նչ հարաբերություն լույսի եւ խավարի միջեւ." (2 Կորնթ․ 6։14): - Սա հատված էր Շենուդա հայրապետի "Ապաշխարություն և Մաքրություն" գրքից (Repentance and Purity), որի առաջին նախադասության տողատակում գրում է, "Տես Դարձիր Առ Աստված և Հոգևոր Արթնացում գրքերը, որոնք կենտրոնացած են Աստծուն դառնալու և Նրա հետ հաշտվելու վրա։" Դարձիր Առ Աստված գիրքը վերջերս թարգմանվեց ու տպագրվեց հայերենով և առկա է գրեթե բոլոր հոգևոր գրախանութներում։ Հրաշալի գիրք է այս օրերին կարդալու համար։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

31 Dec, 03:25


Ու՞մ տուն առաջինը գնալ Նոր Տարուն։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

30 Dec, 17:18


Պահք պահելու ձևերից մեկը այս մահացու սովորությունից հրաժարվելն է։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

30 Dec, 13:31


Armen Hareyan - Արմեն Հարեյան pinned «🔔 Ողջույն աղոթակից սիրելիներ, ✝️ Երկուշաբթի` դեկտեմբերի 30-ից սկսվում է Սուրբծննդյան պահքը, որով մենք պատրաստվում ենք Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին: 🙏 Ուստի, եկեք տարվա վերջին պահքի այս 7 օրերին` մինչև հունվարի 5-ի Ճրագալույցի Ս.Պատարագ, Սաղմոսի…»

Armen Hareyan - Արմեն Հարեյան

30 Dec, 13:21


Այս առակը Ղուկասի Ավետարանի 19րդ գլխից է։ Սիրելի մարդիկ, երբ այն բացեք ու կարդաք, հատուկ ուշադրություն դարձրեք հետևյալ դարձվածքների վրա։
1, Ազնվական մարդ։
2, Գնաց հեռու աշխարհ իր թագավորությունը ստանալու և վերադառնալու։
3, “Շահարկեցէ՛ք դրանք, մինչեւ որ գամ”։
4, Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան։
5, “Մենք չենք կամենում, որ դա մեր վրայ թագաւորի”։
6․ Եւ ազնուականը վերադարձաւ՝ իր թագաւորութիւնն ստացած
որպէսզի իմանայ, թէ ով ինչ էր շահել։
7, Բայց իմ այն թշնամիներին, որոնք չէին կամենում, որ ես թագաւորեմ իրենց վրայ: բերէ՛ք այստեղ եւ սպանեցէ՛ք իմ առաջ”։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

30 Dec, 04:40


Երուսաղեմ գնալու ճանապարհին Տեր Հիսուսը մի առակ պատմեց՝ ցույց տալով թէ ինչ չափանիշով է լինելու մեր Ահեղ Դատաստանը աշխարհի վերջում։ Տերը շատ խիստ խոսեց նրանց մասին, ովքեր չէին ուզում որ Ինքը լինի նրանց թագավորը։ Եվ ահա տարվա վերջին Կիրակիին Քրիստոսի եկեղեցին մեզ հիշեցնում է Տեր Հիսուսի խոսքերը Իր 2րդ Գալստի, և աշխարհի վերջին Նրա Ահեղ Դատաստանի մասին։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

29 Dec, 14:11


Խանութներում վազք է ու եռուզեռ։ Փողոցներում ահավոր խցանումներ։ Առևտուրը եռում ա։ Մի մասը դա անում է կարիքները հոգալու, մյուս մասը՝ որ Նոր Տարված սեղանն ավելի ճոխ լինի։ Իսկ Քրիստոնյաները կանչված են մի շատ կարևոր գործ անելու այս օրերին։ Դիտեք այստեղ https://youtu.be/xzi04iPyoA0

Armen Hareyan - Արմեն Հարեյան

29 Dec, 12:59


🔔 Ողջույն աղոթակից սիրելիներ,
✝️ Երկուշաբթի` դեկտեմբերի 30-ից սկսվում է Սուրբծննդյան պահքը, որով մենք պատրաստվում ենք Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին:
🙏
Ուստի, եկեք տարվա վերջին պահքի այս 7 օրերին` մինչև հունվարի 5-ի Ճրագալույցի Ս.Պատարագ, Սաղմոսի օրինակով, որում ասվում է. «Օրվա մէջ յոթն անգամ քեզ պիտի օրհնեմ քո արդար դատաստանի համար» (Սաղմ. 118:164) որոշակի ժամերին` օրը 7 անգամ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔՈՎ համախմբված լինենք մեր Տէր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շուրջ:
1️⃣ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ
🙏 Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:
🕯Հա՛յր մեր, որ յերկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո,
Եկեսցէ արքայութիւն Քո,
Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր.
Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,
Որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,
Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ,
Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ԱՄԵՆ:
2️⃣ ՏԷ՛Ր ՅԻՍՈւ՛Ս ՔՐԻՍՏՈ՛Ս, ՈՐԴԻ՛ ԱՍՏՈՒԾՈ. ողորմեա՛ ինձ, մեղավորիս (7 անգամ):
3️⃣ ՍՈւՐԲ ԱՍՏՈւԱ՛Ծ, սուրբ եւ հզօր, սուրբ եւ անմահ, որ խաչեցար վասն մեր (խաչվեցիր մեզ համար). ողորմեա՛ մեզ (3 անգամ):
4️⃣ ՏԷ՛Ր մեր ՅԻՍՈւ՛Ս ՔՐԻՍՏՈ՛Ս, աղաչում ենք օգնիր մեզ հրաժարվել չարից, գիտակցել մեր մեղքերը, զղջալ, խոստովանել ու ապաշխարել: Առատացրու սերը, ավելացրու հույսը և զորացրու մեր հավատը:
5️⃣ ՏԷ՛Ր մեր ՅԻՍՈւ՛Ս ՔՐԻՍՏՈ՛Ս, թախանձագին խնդրում ենք ողորմի՛ր Հայ ժողովրդին և մաքրի՛ր մեզ մեր մեղքերից։ Դու ես մեր հույսն ու ապավենը։
6️⃣ Փա՜ռք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ԱՄԵՆ։
7️⃣ Առաջարկում ենք նաև օրվա մեջ մեկ անգամ ցանկացած ժամի ասել 50-րդ ապաշխարության սաղմոսը:
🙏 ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ ժամերը. 07:00, 10:00, 13:00, 16:00, 19:00, 21:00, 24:00:
✝️ Չէ որ Տէրը մեզ հորդորում է ամեն ժամ աղոթել ու չձանձրանալ (Ղուկ. 11:1):
🔔 Օրվա տարբեր ժամերին հնչեցնենք երկնային զանգերը ու հայցենք Տիրոջ ողորմությունը մեր անձերի փրկության ու մեր ազգի առ Աստված դարձի համար:
✝️ Տէրը մեզ պատգամում է. «Զգո՛յշ եղէք, հսկեցէ՛ք ու աղօթեցէ՛ք, քանի որ չգիտէք, թէ ե՛րբ է ժամանակը» (Մարկ. 13:33):
✝️ Առաքյալը հորդորում է. «Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտռում է, թէ ո՛ւմ կուլ տայ» (Ա Պետր. 5:8)։
🕯Խոնարհվենք մեր ամենազոր Տէր Հիսուս Քրիստոսի առջև, ներողություն խնդրենք մեր մեղքերի, ԱՍՏԾՈՒՑ հեռանալու համար, կրկին դառնանք Քրիստոնյա ազգ, Մայր Եկեղեցու զավակ ու կերտենք Քրիստոնյա երկիր: Եթե որևէ մեկը չկարողանա նշված ժամին աղոթել, ապա ցանկացած հարմար պահի թող ասի:

‼️Խնդրում ենք տարածել և իրազեկել‼️

❇️ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈւԹՅՈւՆ

Armen Hareyan - Արմեն Հարեյան

28 Dec, 16:55


Չնայած ներկա կերուխումի ավանդությանը՝ Նոր Տարվա օրերը պահքի օրեր են։ Այս ձայնագրությունն այն մասին է, թէ ինչ ուտել և ինչ չուտել այս պահոց օրերին, որ սկսվում են Դեկտեմբերի 30ին և շարունակվում մինչև Հունվարի 5-ի երեկոյան Սբ․ Ծննդյան Ճրագալույցի Պատարագի ավարտը։ Նաև այն մասին թէ ինչպես պատրաստվել Սբ․ Ծննդյան տոներին այս պահքի օրերին։ Դիտեք այստեղ https://youtu.be/hJdCKYFJ7r4

Armen Hareyan - Արմեն Հարեյան

28 Dec, 04:42


Բարի լույս ձեզ սիրելի մարդիկ։ Այսօր մեր եկեղեցիներում ընթերցվում է Հակոբոս առաքյալի նամակից մի հատված` ուր այսպիսի խոսքեր կան. "եթէ ձեզնից մէկը իմաստութեամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապէս եւ չի յանդիմանում, եւ նրան կտրուի:
6 Միայն թէ նա հաւատո՛վ թող խնդրի եւ թող չերկմտի, որովհետեւ ով երկմիտ է, նման է ծովի հողմակոծ եւ տարուբերուող ալիքներին:
7 Այդպիսի մարդը թող չակնկալի Աստծուց որեւէ բան ստանալ։" Հակ. 1։5-7։ Տեսնու՞մ էք ինչկան կարևոր է անխաթար հավատքը ունենալ Քրիստոսի նկատմամբ։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

25 Nov, 03:09


Շատ մարդիկ Աստծո մոտ չեն գալիս, որովեհտև նախ ուզում ենք իրենց ֆինանսական վիճակը շտկեն, հետո Աստծուն ժամանակ տան։ Իսկ Տեր Հիսուսն ասում է, որ մարդու կյանքը ոչ աղքատության մեջ է, ոչ էլ հարստության մեջ։ Ուրեմն որտե՞ղ է մարդու կյանքը։ Ինչի՞ն նա ձգտի ու հետամուտ լինի որ համ իմաստ ունենա, համ իր ձեռքից դա երբեք չվերցվի, համ էլ իմաստով լցնի իր կյանքն ու տառապանքը։ Այս ձայնագրությունը կյանքի մնայուն իմաստի մասին է։ https://youtu.be/Iv5Sq6xAFdg

Armen Hareyan - Արմեն Հարեյան

24 Nov, 23:55


«Նայեցեք ագռավներին․․․»։ Այսօր Սբ․ Պատարագի ավարտից հետո եկեղեցուց դուրս եկա որ մեքենայի միջից հեռախոսս վերցնեմ (Պատարագի ժամանակ հետս եկեղեցի չեմ տանում, որ չխանգարի աղոթքին) մեկ էլ տեսա մեր եկեղեցու գմբեթի խաչին երկու ագռավներ են այսպես թառել։ Նկարեցի ու մտածում եմ «էս ագռավներն ի՞նչ են եկել սենց եկեղեցու խաչին թառել»։ Ճիշտը որ ասեմ, դուրս չեկավ ու չհասկացա։ Երեկոյան նորից ընթերցում էի այսօր Պատարագի ժամանակ ընթերցված Ավետարանի հատվածը, ուր Տեր Հիսուս տեսեք ինչ է ասում․ «Նայեցե՛ք ագռավներին, որոնք ո՛չ սերմանում են եւ ո՛չ հնձում, որոնք ո՛չ շտեմարաններ ունեն և ո՛չ էլ ամբարներ, բայց Աստված կերակրում է նրանց. որքա՜ն ևս առավել ձեզ, որ շատ ավելի հարգի էք, քան թռչունները» Ղուկ․ 12։24։ Ոնց որ Տեր Հիսուսն ասեր «Պատարագին ուշադիր չեղար Արմեն տղա, բայց ես շատ կարևոր բան եմ ասում։ Դե մի հատ նորից նայի ագռավներին ու մտածի»։ Իսկ այդ ընթերցվածքի վերջաբանն այսպես է Ավետարանից․ «Եւ դուք մի՛ մտահոգվեք, թէ ի՛նչ էք ուտելու կամ ի՛նչ էք խմելու, և մի՛ մտատանջվեք, որովհետեւ այդ ամէնը աշխարհի հեթանոսներն են, որ փնտրում են։ Իսկ ձեր Հայրը գիտե, որ այդ ամենը պետք է ձեզ։ ԱՅԼ ԴՈՒՔ ՀԵՏԱՄՈՒ՛Տ ԵՂԵՔ ԱՍՏԾՈՒ ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆԸ և ԱՅԴ ԱՄԵՆԸ ԱՎԵԼԻՈՎ ԿՏՐՎԻ ՁԵԶ»։ Ավետարան ըստ Ղուկասի, գլուխ 12, համարներ 29-31։ Սիրելի բարեկամներ, սովորաբար երբ մենք ագռավներին նայում ենք, երբեք այս բաների մասին չենք մտածում։ Բայց դուք էլ նայեցեք ագռավներին, կամ, հաջորդ անգամ երբ տեսնեք ագռավներ, հիշեցեք Տեր Հիսուս այս խոսքերը և հետամուտ եղեք Աստծո Արքայությանը։ Քանի որ մարդու կյանքը նրա կուտակած հարստության մեջ չէ, այլ Աստուծո Արքայության մեջ։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

23 Nov, 13:47


Սիրելի հայ մարդիկ։ Հիմա ծանր ժամանակներ են, բայց մեզ առիթներ են տրվում։ Հաջորդ շաբաթ օրը՝ Նոյեմբերի 30ին, մեր եկեղեցին տոնում է մեր ազգին երկու Առաջին Լուսավորիչների տոնը՝ Սբ․ Թադևոս և Բարթողիմեոս առաքյալներին։ Հայաստանում շատ չկան այս երկու առաքյալների անուններով գործող եկեղեցիներ։ Բայց դրանցից մեկը Սառնաղբյուր գյուղի Սբ․ Թադևոս եկեղեցին։ Եկեք միասին մասնակցենք հաջորդ շաբաթ օրը՝ Նոյեմբերի 30-ին եկեղեցու կողմից կազմակերպված Հոգևանք-Սառնաղբյուր Ուխտերթին։ Այն կմեկնարկի այդ օրը առավոջյան ժամը 10-ին Հոգևանքից, որը տեսնում էք այս նկարի մեջ և այն գտնվում է Երևան-Գյումրի մայրուղուց մի քանի հարյուր մետր հեռու, երբ թեքվում ես դեպի Սառնաղբյուր (Մարալիկի կողմերից)։ Ապա միասին մասնակցենք Սուրբ Պատարագին և հաղորդվենք մեր Փրկիչ և Աստված Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ Սիրելի եղբայրներ ու քույրեր, եկեք միասին ավելի շատ հոգևոր գործեր անենք, միասին այդ օրը նորից վերանորոգենք մեր ուխտը մեր Տեր Աստծո հետ, վկայենք Իրեն հայտնապես ու ասենք որ այս համատարած անաստվածության ժամանակներում մենք Քրիստոսի հետ ենք ու պատկանում ենք Քրիստոսին։ Խնդրում եմ, դուք էլ օգնեք տեղեկացնել միմյանց, կիսեք այս նկարն ու գրվածքը ձեր էջերին, պատմեք մարդկանց, վաղը Պատարագից հետո հարցրեք ձեր հավատացյալ ընկերներին թէ արդյոք կգա՞ն Սառնաղբյուրի ուխտերթին, ու եկեք միասին շատվորով, աղոթքով ու ապաշխարությամբ մեր հավատարմությունը ցույց տանք մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ ում փառք Հոր և Սուրբ Հոգու հետ միասին, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

22 Nov, 18:41


Սիրելի մարդիկ, եթե դու Աստծո նկատմամբ երկյուղը չունես, ապա մնացած ամեն ինչի նկատմամբ վախ կունենաս։ Իսկ եթե դու Աստծո նկատմամբ երկյուղ ունես, որ իմաստության սկիզբն է, ապա դու ուրիշ ոչ մի բանի նկատմամբ վախ չես ունեն։ Իսկ Աստծո նկատմամբ երկյուղը, որ շնորհ է Աստծուց, որ պետք է խնդրել, դա այն է, որ Տիրոջ հետ հարաբերությունը քո համար այնքան թանկ է, որ դու երկյուղում ես, որ հանկած մի բան այնպես չանես, որ վտանգես այդ հարաբերությունը։ Այսօր աշխարհում, և նաև մեր ազգի մեջ շատ ու շատ մարդիկ չունեն Աստծո նկատմամբ ոչ մի երկյուղ։ Թեկուզ Պատարագի էլ գնան ու աղոթք անեն, բայց երբ պահը գալիս է, "ես կարծում եմ, սենց" կամ "ես կարծում եմ նենց։" Իրենց կարծիքն ավելի կարևոր է քան Աստծո պատվիրանը։ - Որպեսզի մենք ապաքինվենք ու բժշկվենք այս վիճակից, պետք է որ մեր ազգի մեջ շատանա Տիրոջ նկատմամբ երկյուղը։ Որ մարդը գազան չդառնա, ու մի քիչ ավելի զգույշ լինի իր խոսքի, հագուկապի, վարքի ու մտքերի մեջ։ Խնդրում եմ, դուք եթե հասկանում ես այս բաների կարևորությունը, ձեր աղոթքների մեջ խնդրեք, որ Քրիստոսը մեր ազգի զավակներին Իր նկատմամբ երկյուղն ունենալու շնորհ տա։ Առանց Աստծո երկյուղի շատ վատ բաներ են պատահում։ Այդ մասին գրված է Առակաց գրքի առաջին գլխում։ Խնդրում եմ նայեք։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

22 Nov, 15:45


Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին շատ մարդիկ վախ չունեն Աստծուց, անում այն ինչ ուզում են, արդարացնում են մեղքը, ավելի են չարանում և ստանում են պատերազմ։ Իսկ Տեր Հիսուը Ղուկասի Ավետարանի 12րդ գլխում ուղիղ ասում է, «ցույց կտամ ձեզ, թէ ումի՛ց պէտք է վախենաք։ Վախեցե՛ք նրանից, ով սպանելուց հետո գեհեն նետելու իշխանություն ունի։ Այո՛, ասում եմ ձեզ, վախեցե՛ք նրանից»։ Դիտեք այս ձայնագրությունը խնդրում եմ, ու պատմեք այս բաների մասին մարդկանց, հատկապես ձեր երեխաներին ու մտերիմներին։ https://youtu.be/wQEpA37pvNg

Armen Hareyan - Արմեն Հարեյան

21 Nov, 05:23


Երկու տեսակի բարություն կա, մեկը անշնորհք, մյուսը՝ շնորհալի։ Տեր Հիսուն այս երկու տեսակների մասին հստակ խոսեց Լեռան Քարոզում։ Ցավոք սրտի, մարդկանցից շատ շատերը ընտրում են անշնորհք բարությունն ու բավարարվում դրանով՝ նույնիսկ Քրիստոնյաները։ Իսկ Տեր Հիսուսը լրիվ ուրիշ խնդիր է դնում մեր առաջ։ Այս մասին է այս ձայնագրությունը։ https://youtu.be/xvbu6AvLxbI

Armen Hareyan - Արմեն Հարեյան

20 Nov, 16:00


🔔 ՈւԽՏԱԳՆԱՑՈւԹՅՈւՆ ՍԱՌՆԱՂԲՅՈւՐԻ Ս.ԹԱԴԵՈՍ ԵԿԵՂԵՑԻ
🙏 Սիրելի ուխտավորներ,
Շատերդ կհիշեք, թե ինչ հոգևոր խանդավառությամբ անցյալ տարի Սառնաղբյուրում նշվեց մեր ազգի առաջին Լուսավորիչներ` Սուրբ Թադէոս ու Բարդուղիմէոս առաքյալների տոնը: Միաբան աղոթքով, շարականներով, հոգևոր երգերով անցած Ուխտերթով ու Ս.Պատարագին մասնակցությամբ մենք վերանորոգեցինք մեր ուխտն Աստծո հետ:
💒 Այս տարի ևս՝ նոյեմբերի 30-ին առավոտյան ժամը 10:00-ին Շիրակի թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ կմեկնարկի մոտ 3 կմ-ոց Ուխտերթ` Սառնաղբյուրի Հոգեվանքի (Կարմիր վանք) մոտից դեպի գյուղի Ս.Թադեոս եկեղեցի, որտեղ կմատուցվի Ս.Պատարագ։
Ուխտերթը՝ աղոթքի և մտորումների ժամանակն է սեփական կյանքի, ուղու և դրա իմաստի մասին: Տեր Հիսուսն ասաց. «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ Ես, նրանց մեջ» (Մատթ.18:20):
🔔 Աղոթքով ուխտի երթը քրիստոնյայի համար նոր հոգևոր փորձառություն է՝ շատ բաներ վերաիմաստավորելու հնարավորություն:
‼️Ուստի, սիրելի հավատավոր եղբայրներ ու քույրեր, եկեք միասին մասնակցենք այս հոգևոր զորավարժությանը` մեր քայլերն ուղղելով դեպի Ուխտատեղի` Մայր եկեղեցի, մասնակցելով Ս.Պատարագին ամրապնդենք մեր հավատը, կրկին նորոգենք Տիրոջ հետ կնքած մեր դարավոր Ուխտը, հնչեցնենք երկնային զանգերը, խնդրենք Աստծուն` մեզ զորացնելու, դարձի բերելու ու մեր մեջ ապաշխարության հոգի դնելու համար: Սա նաև հրաշալի առիթ է միմյանց հետ հանդիպելու, միասնաբար աղոթելու, հոգեշահ շփում ու զրույց ունենալու համար:
✝️ Մեր Ամենազորեղ Դաշնակիցը՝ Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսը սպասում է մեր` առ Աստված շրջվելուն ու կրկին Տիրոջ ժողովուրդ դառնալուն:

❇️ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

‼️ Խնդրում ենք տարածել ‼️

Armen Hareyan - Արմեն Հարեյան

19 Nov, 18:58


🔔 ԱՂՈԹՔԸ ԴԱՐՁԻ ՄԻՋՈՑ Է
(ՄԱՍ 6)
❗️Ձեր աղոթքի մեջ ականջալուր եղեք Աստծո ձայնին, որը խոսում է ձեր սրտերի հետ։
Ինչպես որ Դավիթն է ասում սաղմոսի մեջ․ «Լսեցինք, թէ ինչ է խօսում Տէր Աստուածը մեր. խաղաղութեան մասին պիտի խօսի Իր ժողովրդի, Իր սրբերի եւ սրտով դէպի Իրեն դարձողների հետ» (Սաղմ․ 84։9)։
🕯Դավիթը սաղմոսը սկսում է խնդրանքով, այնուհետև զգալով Աստծո արձագանքը՝ այն ավարտում է շնորհակալությամբ։ Սաղմոսի սկզբում ասում է․ «Տէ՛ր, զայրոյթով Քո մի՛ յանդիմանիր ինձ, եւ Քո բարկութեամբ ինձ մի՛ խրատիր» (Սաղմ․ 6։2), իսկ ավարտին՝ «Տէրը լսեց իմ լացի ձայնը, Տէրն ականջ դրեց իմ աղօթքներին, Տէրն ընդունեց իմ խնդրանքները» (Սաղմ․ 6։10)։
🕯Սա աղոթքի այն տեսակն է, որը ցույց է տալիս, որ դու զգում ես, որ քո և Աստծո միջև եղած պատնեշն անհետացել է։ Դու զգում ես, որ հրեշտակները քո աղոթքները սանդուղքով բարձրացնում են երկինք և հետ բերում քո խնդրանքը (Ծննդ․ 28։12)։
🕯Դու զգում ես, ասես Աստծո ձեռքը մեկնում է՝ սրբելու քո աչքերից ամեն արցունք, և ասես Դավիթ մարգարեի աղոթքն իր մեծ սաղմոսում կենսագործվում է քո ներսում։ «Իմ աղօթքը թող հասնի Քեզ» (Սաղմ․ 118։170)։ Դու զգում ես նաև, թե կարծես քսանչորս երեցներից մեկը, աղոթքդ վերցնելով, զետեղեց այն ոսկե բուրվառի մեջ և իբրև մաքրող խունկ՝ մատուցեց Աստծո գահին (Յայտ․ 5։8)։
🕯Դու զգում ես, թե ինչպես սերովբեներից մեկը զոհասեղանից վերցրած կրակի մի կայծ հպեց քո շուրթերին և ասաց․ «Դա կը հանի քո անօրէնութիւնները, եւ քո մեղքերը կը սրբի քեզնից» (Ես․ 6։6-7)։
🔔 Ճշմարիտ եմ ասում քեզ, այսպիսի աղոթքով դու կարող ես վերադառնալ Աստծուն։
Ուստի, եկե՛ք բարձրաձայն աղաղակենք Աստծուն՝ ասելով․ 🙏 «Դէպի մե՛զ դարձիր, Աստուա՛ծ, Փրկի՛չ մեր, ու ե՛տ պահիր զայրոյթդ մեզնից» (Սաղմ․ 84։5), «Տէ՛ր, ե՛տ դարձրու մեզ գերութիւնից՝ հարաւի հեղեղների պէս» (Սաղմ․ 125։4)։ «Այնժամ մեր բերանները խնդութեամբ լցուեցին եւ մեր լեզուները՝ ցնծութեամբ», և մենք կասենք․ «Մեծ բաներ գործեց Տէրը մեզ համար, եւ մենք ցնծացինք» (Սաղմ․ 125։2-3)։
⛪️ Շենուդա Գ, Ղպտի
Ուղղափառ Եկեղեցու Պապ

✝️ Հատված 📗ԴԱՐՁԻ՛Ր ԱՌ ԱՍՏՎԱԾ📗գրքից:
https://t.me/srbazan_hayastan/1336

Armen Hareyan - Արմեն Հարեյան

19 Nov, 16:59


Բայց թերևս ասես, որ ես ընդհանրապես աղոթելու ցանկություն չունեմ։ Իմ խորհուրդն է քեզ, որ աղոթես ինչ վիճակում որ կաս և ասես Աստծուն․ Ինչպես աղոթել երբ հոգուդ մեջ դատարկություն է ու աղոթելու ցանկություն չունես: https://youtu.be/dQ5UNlc4bhg

Armen Hareyan - Արմեն Հարեյան

19 Nov, 16:07


Երբ ես փոքր էի, դպրոցում հատուկ սովորեցնում էին, որ երբ տարիքով մարդ է դիմացդ, հատկապես սպիտակ մազերով, տեղդ զիջիր նրան։ Վեր կաց և թող նա նստի քո տեղը։ Այդ ժամանակ մենք չգիտեյինք, որ սա հատուկ պատվիրան է Աստծուց՝ գրված Աստվածաշնչում։ Ահա, Աստուծո խոսքն ասում է «Ալեհեր մարդկանց առաջ ոտքի կկանգնեք եւ կպատվեք ծերերին»։ Ղևտ․ 19։32։ Սիրելի ծնողներ, պապիկներ, տատիկներ, մեծեր և ուսուցիչներ, սովորեցրեք այս բաները ձեր շուրջի երեխաներին։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

18 Nov, 15:25


Ինչպես պահել այսօր սկսված 5-օրյա պահքը։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

18 Nov, 13:31


Բարի օր ժողովուրդ ջան: Խնդրում եմ պինդ բռնեք Քրիստոսից: Մենք ապրում ենք մի ժամանակում ուր չարը գործում է բացահայտ: Խնդրում եմ շատ աղոթեք: Պինդ մնացեք Քրիստոսի հարության հավատքի վրա: Մի ամաչեք վկայել ձեր հավատքի մասին: Քրիստոսից բացի ուրիշ տեղ փրկություն չկա մարդու համար:

Armen Hareyan - Արմեն Հարեյան

18 Nov, 04:08


Ինձ այնպես է թվում որ մեր ազգն անցնում է մի տեսակ երկրային քավարանի միջով, որպեսզի մաքրվենք, ու սա դեռ կշարունակվի այնքան ժամանակ մինչև որ մեր ազգի էլիտան ու ժողովուրդը՝ այսինքն մենք, սովորենք հաղթել ինքներս մեզ։ Ու տեսեք թէ սա ինչ սերտ կապ ունի Նոյեմբերի 30ի Հոգևվանք-Սառնաղբյուր ուխտերթի հետ, որ կազմակերպել է Սառնաղբյուրի Սբ․ Թադևոս Եկեղեցին և այն կմեկնարկի Նոյեմբերի 30ին, առավոտյան ժամը 10ին Հոգևանքից։ Եկեք միասին մասնակցենք սիրելի հայ մարդիկ։ https://youtu.be/zexmS14S5Bk

Armen Hareyan - Արմեն Հարեյան

17 Nov, 18:54


🔔 Ողջույն աղոթակից սիրելիներ,
✝️ Երկուշաբթի` նոյեմբերի 18-ից սկսվում է Հիսնակաց պահքը, որով մենք սկսում ենք պատրաստվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին:
🙏
Ուստի, եկեք այս պահքի 5 օրերին որոշակի ժամերին` օրը 3 անգամ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔՈՎ համախմբված լինենք մեր Տէր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շուրջ:
1️⃣ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ
🙏 Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:
🕯Հա՛յր մեր, որ յերկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո,
Եկեսցէ արքայութիւն Քո,
Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր.
Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,
Որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,
Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ,
Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ԱՄԵՆ:
2️⃣ ՏԷ՛Ր ՅԻՍՈւ՛Ս ՔՐԻՍՏՈ՛Ս, ՈՐԴԻ՛ ԱՍՏՈՒԾՈ. ողորմեա՛ ինձ, մեղավորիս (3 անգամ):
3️⃣ ՍՈւՐԲ ԱՍՏՈւԱ՛Ծ, սուրբ եւ հզօր, սուրբ եւ անմահ, որ խաչեցար վասն մեր (խաչվեցիր մեզ համար). ողորմեա՛ մեզ (3 անգամ):
4️⃣ ՏԷ՛Ր մեր ՅԻՍՈւ՛Ս ՔՐԻՍՏՈ՛Ս, աղաչում ենք օգնիր մեզ հրաժարվել չարից, գիտակցել մեր մեղքերը, զղջալ, խոստովանել ու ապաշխարել: Առատացրու սերը, ավելացրու հույսը և զորացրու մեր հավատը:
5️⃣ ՏԷ՛Ր մեր ՅԻՍՈւ՛Ս ՔՐԻՍՏՈ՛Ս, թախանձագին խնդրում ենք ողորմի՛ր Հայ ժողովրդին և մաքրի՛ր մեզ մեր մեղքերից։ Դու ես մեր հույսն ու ապավենը։
6️⃣ Փա՜ռք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ԱՄԵՆ։
7️⃣ Առաջարկում ենք նաև օրվա մեջ մեկ անգամ ցանկացած ժամի ասել 50-րդ ապաշխարության սաղմոսը:
🙏 ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ ժամերը. 08:00, 13:00, 23:00:
✝️ Չէ որ Տէրը մեզ հորդորում է ամեն ժամ աղոթել ու չձանձրանալ (Ղուկ. 11:1):
🔔 Օրվա տարբեր ժամերին հնչեցնենք երկնային զանգերը ու հայցենք Տիրոջ ողորմությունը մեր անձերի փրկության ու մեր ազգի առ Աստված դարձի համար:
✝️ Տէրը մեզ պատգամում է. «Զգո՛յշ եղէք, հսկեցէ՛ք ու աղօթեցէ՛ք, քանի որ չգիտէք, թէ ե՛րբ է ժամանակը» (Մարկ. 13:33):
✝️ Առաքյալը հորդորում է. «Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտռում է, թէ ո՛ւմ կուլ տայ» (Ա Պետր. 5:8)։
🕯Խոնարհվենք մեր ամենազոր Տէր Հիսուս Քրիստոսի առջև, ներողություն խնդրենք մեր մեղքերի, ԱՍՏԾՈՒՑ հեռանալու համար, կրկին դառնանք Քրիստոնյա ազգ, Մայր Եկեղեցու զավակ ու կերտենք Քրիստոնյա երկիր: Եթե որևէ մեկը չկարողանա նշված ժամին աղոթել, ապա ցանկացած հարմար պահի թող ասի:

‼️Խնդրում ենք տարածել և իրազեկել‼️

❇️ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈւԹՅՈւՆ

Armen Hareyan - Արմեն Հարեյան

17 Nov, 06:03


Բարի Կիրակի սիրելի ժողովուրդ։ Զգեստավորման վերջում, քահանա վերցնում է թաշկինակը և ասում հետևյալ գեղեցիկ աղոթքը։ - Սրբիր Տեր ձեռքերս մեղքերի բոլոր աղտեղություններց․ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհներով, ում վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

16 Nov, 14:08


Սիրելի եղբայրներ ու քույրեր, ահա այն աղոթքը, որը Պատարագիչ քահանան ասում է նախքան Պատարագի սկսվելը՝ զգեստավորվելուց առաջ։
-
Մեր Տեր Հիսուս Քրիստոս, դու լույսը հագած ես իբրև հագուստ․ անպատմելի խոնարհությամբ այս աշխարհ եկար և մարդ արարածների մեջ շրջեցիր։ Դու Մելքիսեդեկի դասակարգով հավիտենական քահանայապետ եղար և զարդարեցիր սուրբ եկեղեցիդ։ Ամենակալ Տեր, որ մեզ ևս երկնային նույն զգեստը հագնելու շնորհը պարգևեցեիր․ ես՝ որ համաձակվում եմ մոտենալ փառքիդ մատուցելու նույն հոգևոր պաշտամունքը, այս պահին արժանի արա ինձ՝ քո անպիտան ծառայիդ, մերկանալ ամեն տեսակի ամբարշտությունից՝ որ պղծության զգեստն է, և զարդարվել լույսովդ։ Վերցրու վրայիցս չարություններս, թոթափիր հանցանքներս, որպեսզի հանդերձյալ կյանքի մեջ արժանի լինեմ լույսիդ։ Շնորհիր որ քահանայական փառքով մտնեմ սրբություններիդ պաշտամունքի մեջ նրանց հետ՝ ովքեր անմեղությամբ պահեցին պատվիրաններդ, որպեսզի ես ևս պատրաստ լինեմ քո հարսնարանը մտնելու իմաստուն կույսերի հետ՝ փառավորելու համար քեզ, ով Քրիստոս, որ բոլորի մեղքերը վերցրեցիր։ Դու ես մեր անձերի սրբությունը, և քեզ՝ ով բարերար Աստված, վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։
-
Այս աղոթքն ասելուց հետո քահանան սկսում է մյուս աղոթքներով հագնել Պատարագի զգեստները։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

16 Nov, 04:47


Պատարագը սկսվում է ծածուկ մի գործողությամբ ու խորհրդավոր աղոթքով, որը հավատացյալ մարդիկ չեն տեսնում։ Ծածուկ չի նշանակում գաղտնի, այլ քողարկված։ Այդ ժամանակ Քահանան զգեստավորվում է ու ասում շատ կարևոր աղոթքներ, որից դուք կարող էք հասկանալ թէ ինչ սրտի ու մտքի ինչպիսի լրջագույն դիրք է հաստատվում Սուրբ Պատարագի սկզբում։ https://youtu.be/h_3iJE07dqs

Armen Hareyan - Արմեն Հարեյան

15 Nov, 05:20


Խաչերթ-Ուխտերթ Հոգեվանքից դեպի Սառնաղբյուրի Սբ. Թադեոս եկեղեցի սրբոց Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնին, 02.12.2023թ.

Armen Hareyan - Արմեն Հարեյան

14 Nov, 18:06


Այս պատմությունն այն մասին է թէ ինչպե՞ս մի չէր կարողանում, բայց հասկանալով թէ ինչի առջև է կանգնած, ներեց իր փեսային իր մահվան օրը։ Այն հատված է Մետրոպոլիտ Անտոնի Սուրոժացու Կյանք ու Հավիտենություն գրքից։ https://youtu.be/QJMmd7zFXAE

Armen Hareyan - Արմեն Հարեյան

13 Nov, 15:13


Երեխա դաստիարակելը դժվար գործ է, ու մենք հայրերս (և մայրերը) պատասխանատվության ենք կանչվելու Աստծուց Դատաստանի Օրը թէ ինչպես ենք մեծացրել մեր զավակներին՝ հեռախոսներով ու սերիալներո՞վ, թէ Աստուծո Խոսքով ու խրատով։ Պողոս առաքյալը հայրերի համար հատուկ խոսք ունի Աստվածաշնչում, որ այսօր ընթերցվում է բոլոր Հայ Առաքելական Եկեղեցիներում։ Այդ մասին է այս ձայնագրությունը։ https://youtu.be/AvVSllP0c7w

Armen Hareyan - Արմեն Հարեյան

12 Nov, 14:30


Ինչու՞ եմ այդքան տկարացել Տեր։ Մի՞ թէ մեղքերիս պատճառով շնորհդ լքել է ինձ

Armen Hareyan - Արմեն Հարեյան

12 Nov, 05:00


Ուրեմ ամեն անգամ, երբ ինքդ քեզ տկար ես զգում, հայացքդ բարձրացրու դեպի վեր և ամենայն անկեղծությամբ Տիրոջն ասա․ "Ինչու՞ եմ այդքան տկարացել, մի՞թէ մեղքերիս պատճառով շնորհդ լքել է ինձ։ ՛Մենք այլևս չենք հեռանա քեզանից, Դու պիտի փրկես մեզ, և մենք քո անունը պիտի ոգեկոչենք, Տեր։" Սաղմոս 79։19։ https://youtu.be/Q6jqzPPgYMQ

Armen Hareyan - Արմեն Հարեյան

11 Nov, 05:02


Աստված բացահայտում է Իրեն հիմնականում իսկապես խոնարհ մարդկանց և թաքցնում է Իրեն հպարտներից: Աստված բնակվում է է հեզության և խոնարհության մեջ: Սա Աստվածաշնչի միտքն է ու սուրբ մարդիկ են խոսում այս մասին։ Բայց մենք ապրում ենք այնպիսի ժամանակում, որտեղ խոնարհությունը ոչ թէ համարվում է ուժ, այլ թուլություն և անշահավետ բան։ Մինչդեռ սրտով խոնարհը այն մարդն է, ում չի առհամարում Աստված։ Տարիներ առաջ սփյուռքի համայքներից մեկում մոտ 20 հոգանոց երեխաների մի խմբի մեր վարդապետներից մեկը հարցրեց թէ «երեխաներ, ձեզանից ո՞վ գիտե թէ ինչ է խոնարհությունը, թող ձեռք բարձրացնի»։ Ոչ մեկը ձեռք չբարձրացրեց։ Սիրելի ժողովուրդ, մերժեք հպարտությունն ու մեծամտությունը։ Խոնարհությունն ահռելի ուժ է, և օդի պես անհրաժեշտ մեզանից յուրաքանչյուրին։ Աստված բացահայտում է Իրեն հիմնականում իսկապես խոնարհ մարդկանց և թաքցնում է Իրեն հպարտներից: Աստված բնակվում է հեզության ու խոնարհության մեջ։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

10 Nov, 03:46


Բարի լույս ձեզ սիրելի ժողովուրդ։ Մի քանի ժամից Հայաստանեայց եկեղեցիներում կսկսվի Կիրակնօրյա Սուրբ Պատարագը։ Ու Տեր Աստված մեզ նորից կկանչի Իր Միածին Որդու Պատարագին։ Սակայն բազում են կանչվածները, բայց սակավ են ընտրյալները։ Դուք այդ ընտրյալների մեջ եղեք սիրելի ժողովուրդ։ Մի մերժեք Աստծո հրավերը՝ մասնակցել Իր մեծ ու պատվական ընթրիքին։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

09 Nov, 18:51


Սիրելի բարեկամներ, ահա այս շարականի բառերը՝ աշխարհաբար թարգմանությամբ։ Խորհուրդ Խորին - Շարական Հանդերձի

Սկիզբ չունեցող և անհասանելի Խորին Խորհուրդ, դու, որ անմատչելի լույսի առագաստում զարդարեցիր երկնային թագավորությունը, և գերապանծ փառքով՝ հրեշտակների դասերը։

Անպատմելի և հրաշալի զորությամբ ստեղծեցիր Ադամին, որպես Տիրական պատկեր և նազելի փառքով զգեստավորեցիր նրան Ադենի դրախտում՝ բերկրանքների վայրում։ Քո Միածին Որդու չարչարանքներով նորոգվեցին բոլոր արարածները, և մարդը վերստին անմահացա՝ զգեստավորվելով անկողոպտելի զգեստներով։

Ով Սուրբ Հոգի Աստված, որ վերնատան մեջ առաքյալների վրա հեղվեցիր որպես կրակ հոսող անձրևածին բաժակ․ պատմուճանի հետ մեզ վրա նույնպես հեղիր Քո իմաստությունը։

Տեր, Քո տանը վայել է սրբությունը։ Դու, որ վայելչություն հագար՝ մեջքդ փառավոր սրբությամբ գոտեպնդելով, ճշմարտությամբ պատիր մեր մեջքերը։

Ինչպես քո տիեզերք-արարող բազուկներ տարածեցիր աստղերի դեմ, նույնպես էլ մեր բազուկներին կարողություն տուր՝ որպեսզի մեր ձեռքերը վեր պարզած քեզ միջնորդեն։

Մեր գլուխը թագով հյուսելով՝ մեր միտքն ու զգայարանները պատիր խաչանիշ ուրուարով՝ Ահարոնի նման ոսկեթել ծաղված՝ որպես խորանի զարդ։

Քո աստվածպետականության բոլոր երամներից տիրական, նափորտապատ սիրով մեզ զգեստավորեցիր Քո սուրբ խորհրդին սպասավոր լինելու համար։

Թագավոր երկնավոր, Քո եկեղեցին անշարժ պահիր, և մեզ, Քո անվանը երկրպագողներին, պահիր խաղաղության մեջ։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

09 Nov, 18:43


Այսօր Նոյեմբերի 9 է՝ պատերազմի ավարտից չորս տարի անց։ Մի քանի օր է մտածում եմ, որ պետք է հիշենք, որովհետև Աստված մեր ազգի հետ մեծ գործ արեց և մեզ ապաշխարության կանչեց, ու ես չգիտեմ թէ մեր ազգի ճնշող մեծամասնությունը դա հասկացա՞վ թէ ոչ։ Եթե չհասկացանք՝ ուրեմն պատերազմն էլ վատնեցինք, ինչպես վատնեցինք 30 դրախտային տարիները որ Տեր Հիսուսը տվել էր մեզ ,բայց մենք չհասկացանք։ Սակայն մի հուսահատվեք, որովհետև "Աստծու համար ամեն ինչ կարելի է" (Մաթ․ 19։26)։ Մի հուսահատվեք, այլ դասեր քաղեք։ Շտկումներ արեք ձեր առօրյա կյանքում։ Սթափ հասկացեք թերությունները։ Հստակ գիտակցեք թէ դեռ ինչ պետք է անել, որպեսզի Աստծո աջը մեր կողմից լինի, այլ ոչ թէ մեր դեմ։

Սիրելի ժողովուրդ։ Այս ցավերից ու կորուստներից մի նոր տեսակի Հայ հասարակություն պետք է հառնի, որն արթնացել է մեղքի թմբիրից։ Հասարակություն, ուր մարդիկ զգում են մերձավորի ցավը, կիսում իրար ուրախությունը, կարեկցում ու սիրում միմայնց։ Ազգ, որի զավակները սիրում են Քրիստոս Աստծուն և իրենց մերձավորներին։

Մեզանից շատերին թվում է թէ Սոդոմ և Գոմոր քաղաքները կործանվեցին այլասերության պատճառով։ Դա այդպես է, բայց ինչու՞ այդ քաղաքներն ընկան այլասերության մեջ, որը բերեց դրանց կործանմանը։ Մի մեծ մարգարե կար Եզեկիել անունով։ Աստծո մարդ էր։ Նա Աստվածաշնչում գրում է, որ Սոդոմի անօրենությունը մարդկանց ամբարտավանությունն էր, հացի առատությունը (այսինքն քեֆեր ու հարբեցողություն) և անհոգ հանգստությունը, ու որ չէին օգնում աղքատին ու չքավորին։ "Եվ նրանք ՀՊԱՐՏԱՑԱՆ ու պիղծ բաներ կատարեցին իմ առաջ, ուստի երբ տեսա, նրանց վերացրի," ասում է Տերը (Եզեկիել 16։49-50): Մենք ցավոք այս բաները տեսել ենք մեր հասարակության մեջ և պատերազմից առաջ, և պատերազմից հետո։ Հավատում եմ, որ եթե մենք անմիջապես լծվեյինք այս բաները ամեն մեկս մեր միջից ու մեր հասարակությունից վերացնելուն, մենք մի գուցե ոչ միայն չէինք կորցնի Արցախը, այլ ավելիով կպարգևատրվեյինք։

Սիրելի ժողովուրդ, թափ տվեք ձեր վրայից հպարտությունը, մեծամտությունը և ամեն տեսակի մեղք, ու դարձեք Քրիստոս Աստծուն։ Ամեն մեկս պետք է մեղքի դեմն առնենք մեր կյանքում, որպեսզի չգլորվենք անդունդ։ Ամեն մի օրը Աստծուց տրված նվեր է իմ ու քո համար։ Մի մտածի որ ուրիշն անելու բան ունի իսկ դու պիտի սպասես։ Ես և դու, ամեն մեկս մեզանից պիտի սկսենք առողջացումը, մաքրվրվելը, և դա կատարվում է միայն Քրիստոսով։ Առանց Աստուծո կմաշվեք կյանքի ծովի մեջ ու ոչ մի բան չէք հասկանա։ Բայց հիմա ամեն մի օրը մեզ նվեր է, որպեսզի այսօր ավելի աստվածահաճո լինենք քան երեկ էինք, իսկ վաղն ավելի լավը՝ քան այսօր։

Այս տողերը կարդալուց հետո չեմ ուզում որ տխրեք, այլ հակառակը՝ մեծ հույսով լցվեք։ Տխրեք ու սգացեք մեղքերի համար, ամեն մեկն իր մեղքերի համար։ Գոնե մեկ մեղքի համար որի համար իր խիղճը տանջում է կամ ամաչում։ Դրանով դուք կթեթևացնեք մեղքի ծանրությունը և դա մեր անձնական ու ազգային առողջացման սկիզբն է։ Իսկ հույսը մեր առջև կանգնած է։ Տեր Հիսուս Քրիստոսը՝ ահեղ դատավորը, ամեն ինչ վերականգնողն ու պարգևատուն։ Նրան հետևեք։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

09 Nov, 16:39


🔔🔔🔔Վաղը կիրակի է և եկեղեցու զանգերը հնչում ու մեզ հրավիրում են Սուրբ Պատարագի
🕯Եվ քանի որ մեղքը մի տեսակ խզում է առաջացնում մարդու և Աստծո միջև, մենք պատարագները սկսում ենք հաշտության աղոթքով։ Սուրբ Պատարագի ընթացքում մենք աղոթում ենք Աստծո հետ խաղաղության և հաշտության համար, որովհետև, նախքան աստվածային խորհուրդը մատուցելը, մենք պետք է առաջին հերթին մարդկանց հաշտեցնենք Աստծո հետ։
⛪️ Շենուդա Գ, Ղպտի
Ուղղափառ Եկեղեցու Պապ
✝️ Հատված 📗ԴԱՐՁԻ՛Ր ԱՌ ԱՍՏՎԱԾ📗գրքից:
🔔 Սիրելինե՛ր, օգտվենք մեր Երկնավոր Հոր հրավերից ու մասնակցենք Սուրբ և Անմահ Պատարագին: Թող Տեր Հիսուսը ընդունելի անի մեր միասնական աղոթքները` մեր անձերի և մեր ազգի փրկության համար: Ամեն:
🙏 ԱՂՈԹՔ
Պարգևի՛չ ողորմության, պարգևի՛ր ինձ ուղղափառ հավատքով և բարի գործով և Քո սուրբ Մարմնի և Արյան հաղորդությամբ գալ Քեզ մոտ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Armen Hareyan - Արմեն Հարեյան

09 Nov, 13:11


Ժողովուրդ ջան տեսնու՞մ էք ինչ կարևոր և իմաստալից բաներ են կատարվում Պատարագի ժամանակ։ Պատարագը միակ հնարավորությունն է Տեր Հիսուս Քրիստոսի հետ ֆիզիկապես հաղորդվելու: Բարի օր բոլորիդ և հույս ունեմ, որ վաղը՝ Կիրակի, ու ամեն Կիրակի կսկսեք կանոնավոր մասնակցել Սբ․ Պատարագներին։ Քրիստոսը կանչում է մեզ Իր պատվական ընթրիքին։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

09 Nov, 05:08


Բարեկամներ ջան, ահա Պատարագի մասին բոլոր ձայնագրությունները մի խորագրի տակ իմ Յութուբյան էջում։ https://www.youtube.com/playlist?list=PLMt7z-av48hGEv5jdLi46BBpPhESHBGM3 Հետևեք այս էջին խնդրում եմ, գնալով կշատանան Պատարագի մասին մեկնություններն ու ձայնագրությունները։ Եվ եթե կարող էք, նաև պատմեք այս մասին ձեր մտերիմներին, կիսեք ձեր էջերին ու սովորեցրեք ձեր երեխաներին ու թոռներին, որ լսեն, սովորեն, իմանան ու մի գուցե դառնանք Քրիստոսին ու փրկվեն։ Իսկ մեր բոլորի համար մեծ ուրախություն կլինի, որ լսողներից գոնե մի քանիսը այս Կիրակի օրվանից սկսեն կանոնավոր մասնակցել բոլոր Պատարագներին ու մոտենալ Աստծուն։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

09 Nov, 02:23


Ինչպե՞ս ենք դիմում Աստծուն Պատարագի առաջին շարականում և ինչի՞ մասին է Պատարագի առաջին երգը https://youtu.be/uWZ4m_YQkiU

Armen Hareyan - Արմեն Հարեյան

08 Nov, 16:14


Ի՞նչ է նշանակում Պատարագ բառը։ Ինչի՞ մասին է Պատարագը, և որո՞նք են Սուրբ Պատարագի չորս բաժինները։ https://youtu.be/6vECVYCsq-k

Armen Hareyan - Արմեն Հարեյան

08 Nov, 15:05


Ճիշտը որ ասեմ, այնքան եմ ուզում որ մեր ժողովուրդը ավելի ու ավելի նվիրվի Քրիստոսին իր խոսքով, իր գործով, իր վարքով ու մտածողությամբ։ Ինչքան լավ բան է սիրել Աստծուն և միասին փառաբանել մեր Տիրոջը։ Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, ողորմյա մեզ։ Մեզ ապաշխարության սիրտ տուր։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

08 Nov, 14:41


Սրբազան Հայաստանն ու Հայր Մերը Էջմիածնում` 2022 թվի ապաշխարության ուխտերթի ավարտին

Armen Hareyan - Արմեն Հարեյան

08 Nov, 04:19


Ինչպե՞ս ավելի մոտենալ Աստծուն՝ ազատվելով մարդկային իմատությունից https://youtu.be/vJ9TK6chSV8

Armen Hareyan - Արմեն Հարեյան

07 Nov, 17:30


🙏 ՈւԽՏԱՎՈՐԻ ԱՂՈԹՔ
🕯Բարերար և բազումողորմ Աստված, Քո առաջ ընկած կոտրված սրտով ու խոնարհ հոգով, աղաչում ենք ամբողջ սրտով և գթություն խնդրում Քեզանից: 🕯Ինչպես խոստացար ծառաներիդ և ասացիր՝ այն ամենն, ինչ Հորից հավատով խնդրեք հանուն Որդու, կտրվի ձեզ, շնորհի՛ր և այժմ հավատացյալներիս և կատարի՛ր մեր խնդրանքները, քանզի Քեզ ենք ապավինել:
🕯Եվ Քո առատ ողորմությամբ ների՛ր մեր մեղքերը, մխիթարի՛ր մեզ այս կյանքում, դարձրու՛ դեպի Քեզ, ապաշխարության հոգի դի՛ր մեր մեջ, միաբանի՛ր քո Սուրբ Հոգով և ուժ տու՛ր դիմակայելու հոգևոր ու մարմնավոր թշնամուն:
🕯Զորացրու՛ մեր հավատը Տէ՛ր Հիսուս Քրիստոս, ավելացրու՜ սերը, վանի՛ր վախը, առաջնորդելով հասցրու՛ երկնքի անճառ արքայությունդ՝ ի փառաբանություն և ի պատիվ Ամենասուրբ Երրորդությանդ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Armen Hareyan - Արմեն Հարեյան

07 Nov, 16:07


Ինչպես կերտել Սրբազան Հայաստանը, կամ 2րդ Պատվիրանի խորհուրդը, որը շատերը չեն տեսնում https://youtu.be/qsh6-1VTua8

Armen Hareyan - Արմեն Հարեյան

07 Nov, 13:06


Տարիներ առաջ մի օր երեխաներիս տանում էի դպրոց, ճանապարհին Մարիամս (5տ) հարցնում է: Պապ Հիսուսը ո՞րտեղ է ապրում, Հիսուսի տունը որտե՞ղ է: Ասում եմ Մարիամ ջան մեր սրտերն են Հիսուսի տունը: Երբ որ մենք իր մասին մտածում ենք, հիշում ենք, ու իր խոսքը կատարում ենք, նա մեր տանն է ապրում: «Բա որ չենք հիշում ու իր խոսքը չենք կատարում ինքը գնում է՞», հարցնում է Նարեկս (10տ): «Չէ բալես, ինքը չի գնում, մենք ենք իրեն դուրս անում»: - Մեծեր ջան, եկեք մենք էլ մտածենք այս բաների մասին: Հիսուսն աշխարհ եկավ, իրա համար հյուրանոցում տեղ չկար, երբ աշխարհից գնում էր, էլի տեղ չտվեցին (Ղկ. 9:53): Երբ մեկը նրանց հարցրեց թէ քո հետևից կգամ ուր էլ որ գնաս, ասեց ես տեղ չունեմ, որ գլուխս դնեմ (Ղկ. 9:58): Իսկ ձեր սրտի մեջ իրեն փափուկ ու տաք տեղ կտա՞ք ամեն օր: Բայց ավելի լավ է իրեն դարձնել ձեր սրտի ու մտքի արքան:

Armen Hareyan - Արմեն Հարեյան

07 Nov, 02:27


Անվճար այս դպրոցի մասին շատ Քրիստոնյաներ չգիտեն, բայց այն գրեթե բոլոր քաղաքներում ու գյուղերում կա և օդի պես անհրաժեշտ է ձեր երեխաների ու թոռների համար։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

06 Nov, 17:44


Ամենակարևոր բանը, որ պետք է խնդրել Աստծուց։ Հատված Կամոյի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հովիվ Տեր Նարեկի հետ զրույցից։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

05 Nov, 04:01


Քրիստոսին հետևող մկրտված մարդիկ պետք է զգուշ լինեն այս բանից թէ ինչ են լսում

Armen Hareyan - Արմեն Հարեյան

04 Nov, 17:49


✝️ Խաչերթ Էրեբունու ⛪️ Ս.Մեսրոպ կիսակառույց եկեղեցուց դեպի Էրեբունի թանգարան, Սրբոց Թարգմանչաց տոնի նախատոնակին, 11.10.2024թ.

Armen Hareyan - Արմեն Հարեյան

04 Nov, 14:27


Ծնողին պատվել ու հնազանդվելը ամենակարևոր բաներից մեկն են, որ երեխաները պետք է սովորեն այս կյանքում։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

03 Nov, 03:13


Բարի Կիրակի ժողովուրդ ջան։ Այսօր Կիրակի է ու այս գրվածքի պահից մի քանի ժամ անց Հայաստանեայց Առաքելական բոլոր եկեղեցիներում Քրիստոնեաների համար կսկսվի Սուրբ և Անմահ Պատարագը։ Խնդրում եմ, դուք էլ անմասն մի մնացեք։ Մի մերժեք Աստծո հրավերը ճաշակել Իր սեղանից։ Բարի Կիրակի։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

03 Nov, 03:07


Երբ եկեղեցում Պատարագի էք մասնակցում։ Ինչ անել ու ինչ չանել

Armen Hareyan - Արմեն Հարեյան

02 Nov, 17:37


Ի Գերեզման։ Ի՞նչ մեղեդի է երգվում Պատարագի սկզբում երբ Հարության Կիրակիներին փակվում է վարագույրը https://youtu.be/H0yoI865beg
-
Ահա բառերի մոտավոր թարգմանությունը։
Անմահ Հարուցյալի (Հիսուս Քրիստոսի) գերեզմանին այսօր գոչում է հրեշտակը երկնային։ "Հարություն առավ Քրիստոսը, զարթնեց Քրիստոսը կույս գերեզմանից, լույս գերեզմանից։"

Պահապանները զարհուրեցին, որովհետև նորափոր տապանից, կույս գերեզմանից, լույս գերեզմանից հարություն առավ Քրիստոսը, զարթնեց Քրիստոսը։

Սուրբ վեմի վրա նստած գոչում էր հրեշտակ։ Յուղաբեր կանայք քարոզելով ծաղկում էին։ Նոր գերեզմանից, կույս գերեզմանից, հարություն առավ Քրիստոսը։ Զարթնեց Քրիստոսը կույս գերեզմանից։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

02 Nov, 04:53


Պատարագի սկզբում կա մի պահ, երբ Քրիստոսին խորհրդանշող քահանան անցնում է ժողովրդի միջով։ Այդ հատվածը կոչվում է Աշխարհգալոց։ Վարագույրը բացվում է, քահանան, դպիրների, սարկավագների հետ ցած է իջնում հավատացյալների մոտ՝ խնկարկելով ողջ եկեղեցին, ինչպես Քրիստոս անցավ բոլորի միջով: Մարդիկ համբուրում են հոգևորականի ձեռքի խաչն ու խնդրում աղոթել իրենց համար՝ ասելով. «Հիշիր ինձ Աստծո Անմահ Գառի առջև»: Քահանան վերադառնում է Սուրբ Խորան, ինչպես Քրիստոս վերադարձավ Հոր մոտ:

Armen Hareyan - Արմեն Հարեյան

01 Nov, 15:39


Անցյալ ամիս երբ Լոր գյուղում էի, ձեռքս անցավ մեր եկեղեցու ընդհանրական խոստովանության տեքստը՝ թարգմանված աշխարհաբար։ Տեսեք ինչքան սրտամոտ է։ https://youtu.be/vNtXQBlt0J8

Armen Hareyan - Արմեն Հարեյան

01 Nov, 14:50


Ինչ են ձեռք բերում երեխաները` ամեն անգամ տնային աշխատանքը լավ կատարելով։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

25 Oct, 03:03


Արթիկցի քաղցրախոս մարդու խորհուրդը մեր ազգին։ Նրա հետ ուրախ զրույց ունեցանք Գյումրիում:

Armen Hareyan - Արմեն Հարեյան

24 Oct, 11:23


Ամեն մեղք իր դեղն ունի:
1. Հպարտության դեղը խոնարհությունն է:
2. Բարկության դեղը համբերությունն ու հեզությունն է:
3. Որկրամոլության դեղը կերակուրից հեռու մնալն է:
4. Բղջախոհության դեղը պահքը, աղոթքն ու մարմնի տանջանքն է:
5. Ամբարտավանության դեղը խոնարհություն գործելն է:
6. Նախանձի ու ատելության դեղը սերն է:
7. Ծուլության դեղը աշխատասիրությունն է:
8. Ագահության ու փողասիրության դեղը տալն ու ողորմելն է:
9. Հայհոյության դեղը մեղա ասելն ու Աստծուն փառաբանելն է:
10. Ծաղրի դեմ դեղը լացն է:
11. Կատակերգության դեմ դեղը հոգևորի մասին խոսելն է:
12. Բամբասանքի դեմ դեղը լռությունն է:
Ամեն մեղք իր հիվանդության չափի դեղ ունի ու ամեն մարդ պիտի այս մասին իմանա, գրում է Սբ. Գրիգոր Տաթևացին իր խոստովանահայրերի մասին քարոզում։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

24 Oct, 02:29


Ինչպե՞ս սկսել պայքարել սեփական մեղքերի դեմ: https://youtu.be/YK9aIKHgrEg

Armen Hareyan - Արմեն Հարեյան

23 Oct, 17:03


Հարազատներ ջան եթե դուք էլ կարևոր էք համարում այս բաները, և դուք էլ ուզում էք, որ մեր ազգը այս ահավոր մեղքից ազատվի, գործողներն ու հրահրողները, անողներն ու սրանով-փող-աշխատողներն էլ զղջան, խոստովանեն ու հրաժարվեն, խնդրում եմ, կիսեք ձեր էջերին, օգնեք որ ավելի շատ մարդիկ տեղեկանան, որ գոնե մենք մի քիչ թոթափվենք մեղքերից և ավելի մոտենանք մեր Փրկիչ ու միակ-ազատիչ Տեր Հիսուս Քրիստոսին։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

23 Oct, 16:46


Այս խոսքերը լսելուց հետո մայրերից շատերը շատ կզղջան իրենց չծնված զավակների համար https://youtu.be/G0j8nedPkGk

Armen Hareyan - Արմեն Հարեյան

23 Oct, 02:49


Ամեն նորմալ ընտանիք պիտի կարդա այս 3 գրքերը, որպեսզի խոսելու բան ունենան

Armen Hareyan - Արմեն Հարեյան

22 Oct, 12:11


Սիրելի եղբայրներ ու քույրեր, եթե Երեմիա մարգարեյի այս խոսքերը ձեր սրտին դպնում են ու մտածելու տեղիք տալիս, խնդրում եմ, դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ ու խոսեք ձեր երեխաների հետ, որպեսզի նրանք էլ թէրևս մտածեն ու դառնանք Աստծուն զղջումով ու ապաշխարությամբ։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

22 Oct, 04:09


Ո՞մ հանդեպ է բարերար Տերը, և ո՞վ կգտնի հանգստություն:

Armen Hareyan - Արմեն Հարեյան

21 Oct, 18:20


"Շատ հաճախ մեղքը Քրիստոսի խաչից բաժանումն է։" Մեջբերումը Շենուդա պատրիարքի վերջերս հայերեն տպագրված "Դարձիր առ Աստված" գրքից է, որ հիմա առկա է Հայաստանյան եկեղեցիներում և հոգևոր գրախանութներում։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

21 Oct, 13:06


Ինչու՞ են չար ու անտարբեր մարդիկ երբեմն անպատիժ գնում այս կյանքից՝ "առոք-փառոք" ապրելով այն։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

21 Oct, 03:15


Հանկարծ այնպես չլինի, որ մենք մեր տեղում չլինենք

Armen Hareyan - Արմեն Հարեյան

19 Oct, 14:03


4 Ավետարանիչների տեսիլքը և թէ ե՞րբ են կատարվում մարգարեությունները

Armen Hareyan - Արմեն Հարեյան

19 Oct, 10:16


Ամուսիններն այս մեկ գործողությունը չեն կատարում դրա համար էլ խոսալու բան չունեն իրար հետ։ Մի պարզ միջոց, որն օգտագործելով ամուսիններն ավելի շատ խոսալու բան կունենան և ավելի հաճախ կշփվեն իրար հետ։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

19 Oct, 09:43


Ամուսիններն այս մեկ գործողությունը չեն կատարում դրա համար էլ խոսալու բան չունեն իրար հետ։ Մի պարզ միջոց, որն օգտագործելով ամուսիններն ավելի շատ խոսալու բան կունենան և ավելի հաճախ կշփվեն իրար հետ։ https://youtu.be/HED-wetrgV8?si=LcSl-uYyW_7pIXd_

Armen Hareyan - Արմեն Հարեյան

18 Oct, 13:00


Աստծո Տան նկատմամբ երկյուղ ու հարգանք ունենալը եկեղեցում: https://youtu.be/sce7CDlgU-s Եկեղեցում չի կարելի խոսել։ Աստուծո տաճարը միայն աղոթքի համար է։ Միայն։ Երբ եկեղեցի ենք գնում, առաջին գործը որ պետք է անենք աղոթելն է, այլ ոչ թէ ձեռքերը գրպանում դրած սելֆի անել ու ավելի բարկացնել Աստծուն։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

18 Oct, 11:45


Սիրելի եղբայրներ ու քույրեր, մենք միշտ հոգևոր պատերազմի մեջ ենք։ Եվ պետություններում է հոգևոր պատերազմ և մեր անձնական կյանքերում, ընտանիքներում, հարազատ ու գործնական շրջանակներում: Մի կողմից լիքը հուսահատություն, մյուս կողմից օրհնություն, փրկություն, շնորհ, հոգևոր անհնար թվացող բաների իրականացում: Թէ ինչպիսին կլինի ելքը կախված է քո ընտրությունից, կախված է քո հոգու տրամադրությունից, թէ դու ինչքանով ես նվիրված Քրիստոս Աստծուն և ինչքան ես խոսում Նրա հետ (աղոթք): - Խնդրում եմ հիշեք: Մեր խնդիրների ելքը ու լուծումը միայն Քրիստոս Աստծո մոտ է: Իր կամքը փնտրեք ամեն ինչում: Սկսեք գոնե Առակների Գիրքը կարդալ Աստվածաշնչից (լավ խրատներ են կյանքի համար) և 4 Ավետարաններից գոնե մեկը:

Armen Hareyan - Արմեն Հարեյան

17 Oct, 19:16


Ինչպես վարել հոգևոր պատերազմն ու հաղթել։ Աղոթքից ու ծոմապահությունից բացի 3 միջոցներ, որոնցով Տեր Հիսուսը մեզ սովորեցրեց վարել հոգևոր պատերազմն ու հաղթել սատանային։ https://youtu.be/yTsrOg820I4

Armen Hareyan - Արմեն Հարեյան

17 Oct, 14:37


Հովհաննես Շիրազի Համամարդկային Վիշտը Քրիստոսի Ահեղ Դատաստանի մասին։ - Ընկեր Պողոսյանին հիշում էք չէ՞ Արթրկի քաղցրախոս մեր Քրիստոնյա եղբայրը։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

16 Oct, 09:49


Ի՞նչ դու կշահես, եթե քեզ Աստծուց բաժանելով մատնվես արտաքին խավարին և հայտնվես կրակե լճի մեջ` աստվածային անբեկանելի վճռին արժանանալու համար։ - Հատված "Դարձիր Առ Աստված" նոր-տպագրված գրքից։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

16 Oct, 06:52


Սրբազանի խորհուրդն այն մարդկանց, ովքեր ուզում են դառնալ դեպ Աստված, բայց չգիտեն ինչից սկսել։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

14 Oct, 17:06


Սա Սառնաղբյուր գյուղում այն ճգնարանն է, ուր ճգնել է Սբ․ Գրիգոր Լուսավորիչը։ Իսկ այսօր իր թոռան՝ Աղվանից կաթողիկող Սբ․ Գրիգորիսի հիշատակի տոնն, ում գերեզմանը մնաց Ամարասում։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

14 Oct, 17:02


Ու՞մ է Տեր Հիսուսը հայտնում Հայր Աստծուն։ Մարդու տեսակ, որի համար Տեր Հիսուսը ցնծում է

Armen Hareyan - Արմեն Հարեյան

14 Oct, 05:37


Հրաշալի տեսարան Գյումրիի Արաքս հյուրանոցից, Յոթ Վերքի զանգերը և Առավոտ Լուսո։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

13 Oct, 02:27


Բարի Կիրակի։ Սիրելիներ ջան, Կիրակի առավոտյան շտապեք եկեղեցի և սովորելով ու հասկանալով մասնակցեք Սուրբ Պատարագին։ Պատարագի առաջին շարականում, որ կոչվում է Խորհուրդ Խորին, Հայր Աստծուն ասում ենք Քո Միածնի (այսինքն Տեր Հիսուս Քրիստոսի) չարչարանքնեով նորոգվեցին բոլոր արարածներն ու մարդը նորից անմահացավ, և զարդարվեց անկողոպտելի զգեստով։ Եթե դուք ուզում էք անմահություն, հաղորության մեջ մնացեք Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ Հետևեք Փրկչին, ապրեք իր պատվիրաններով, զղջացեք ձեր մեղքերի համար ու խոստովանեք դրանք։ Եվ ֆիզիկապես հաղորդվեք Տեր Հիսուս Քրիստոսին, որը հնարավոր է միայն Սուրբ Պատարագին մասնակցելով, ու երկյուղածությամբ և հավատքով Սուրբ Հաղորդությանը մոտենալով։ Եթե չգիտեք թէ ինչի մասին եմ խոսում, խնդրում եմ, հարց ու փորձ արեք քահանաներին, ձեր մտերիմներին ովքեր գիտեն, և հետևեք, եթե ուզում էք անմահ կյանք Քրիստոսի հետ։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

13 Oct, 02:07


Սրբազան Հայաստանի երեխաները։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

12 Oct, 20:18


Շատ հաճելի և օգտակար զրույց Թեոդորոս սրբազանի հետ Սրբոց Թարգմանչաց տոնի նշանակության և Աստծո կանչին պատասխանելու մասին։ https://youtu.be/3iGbbwkijfU

Armen Hareyan - Արմեն Հարեյան

12 Oct, 05:01


Ինչպե՞ս Աստված փոխեց մեր ազգի պատմությունը 4 բացառիկ մարդկանց միջոցով, որոնց հետո միացան շատերը։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

11 Oct, 18:24


Տպավորություններ Խաչերթից հետո։ Իսկ առավոտյան շատ կարևոր գործ ունենք։

Armen Hareyan - Արմեն Հարեյան

11 Oct, 08:11


Այսօր Խաչերթ, վաղը Պատարագ

Armen Hareyan - Արմեն Հարեյան

11 Oct, 04:57


🙏 Սիրելի եղբայրներ և քույրեր,
Բոլորիս Ուխտի վերանորոգումը սեպտեմբերի 30-ին Երևանից ոտքով դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Ուխտագնացությամբ թող Տեր Հիսուս Քրիստոսի առջև ընդունելի լինի:
🔔 Իսկ այսօր` հոկտեմբերի 11-ին մեկ այլ առիթ կա հայտնապես վկայելու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Հիշեցնում ենք, որ երեկոյան ժամը 17:00-ի Սուրբ Մեսրոպ եկեղեցում ժամերգությունից հետո ժամը 18:00-ին նշվելու է Սուրբ Թարգմանչաց տոնի նախատոնակը, որի շրջանակում էրեբունի համայնքում կիրականացվի ✝️ԽԱՉԵՐԹ։

‼️Խնդրում ենք տարածել և իրազեկել‼️

Armen Hareyan - Արմեն Հարեյան

10 Oct, 20:15


Եկեք միասին մասնակցենք Խաչերթին ժողովուրդ ջան։ Իսկ շաբաթ օրն էլ միասին մասնակցենք Սբ Թարգմանչաց Պատարագին Երևանի Սբ Մեսրոպ եկեղեցում։