How2B @how2bam Channel on Telegram

How2B

@how2bam


Մեդիա բիզնեսի և տեխնոլոգիաների մասին 🚀

How2B (Armenian)

Ծրագիրը "How2B" նոր Հայաստանի մեդիա բիզնեսի և տեխնոլոգիաների մասին խորհրդող աշակ կանանցը հանդես է ունենում: Այս հանդիսատեղ որակավորման և ընտրանքների առաջարկման համար այլեւս գտնվելու կարիք չկա: Եթե դուք հետաքրքրվում եք նորություններով մասնակցելու եւ բարձր մակարդակի գիտելիքներ ստանալու, "How2B" ծրագիրը անհատական հնարավորություն է ձեզ ապահովելու: Գրանցվեք @how2bam անունով այստեղ և մի մոխրագույն հավելյալ տեղեկություններ ստացեք:

How2B

19 Feb, 17:08


Գիտեի՞ք, որ արևն էլ է «ծնունդ նշում»☀️

How2B

19 Feb, 15:17


📉 Հայաստանի տնտեսական աճի տեմպերը դանդաղում են։

📌 Համաշխարհային բանկի «Global Economic Prospects» զեկույցի համաձայն՝ 2025-ին աճը կանխատեսվում է 5.0%, իսկ 2026-ին՝ 4.6%․ ի՞նչ սպասել առաջիկայում։

🔗 Կարդացեք այստեղ 👈🏻

How2B

19 Feb, 14:16


📢 Հայաստանում աշխատանքային պայմանագրերը 2026 թվականի հունվարի 1-ից պարտադիր կնքվելու են էլեկտրոնային եղանակով։

🔗 Փոփոխութայն մասին ավելին՝ այստեղ 👈🏻

How2B

19 Feb, 13:33


🔺OpenAI-ը ChatGPT-ն դարձնում է ավելի բաց վիճելի թեմաների համար

Ընկերությունը նախկինում բացահայտ կերպով արգելել էր ChatGPT-ին խոսել որոշ «վիճելի» թեմաների շուրջ, ինչպիսիք են քաղաքականությունը, բայց այժմ AI բոտը և ընկերության այլ արտադրանքները կդառնան ավելի «բաց»: Դա կհանգեցնի նրան, որ լեզվական մոդելները չեն ուղղորդի օգտատերերի կարծիքը, այլ ավելի շուտ կօգնեն բացահայտել բարդ թեմաների վերաբերյալ բազմաթիվ տեսակետներ:

🔺Մանրամասները՝
այստեղ 👈

How2B

19 Feb, 12:50


🪙 Bernstein-ի վերլուծաբանները կանխատեսում են Bitcoin-ի աճի նոր փուլ՝ Թրամփի վարչակազմի նախաձեռնությունների շնորհիվ։ 📈

🔗 Մանրամասները՝ այստեղ 👈🏻

How2B

19 Feb, 12:17


Այն բիզնեսները, որոնք տեսել են կապիտալի շուկայի «համը», այլևս երբեք չեն հրաժարվի դրանից. Կարեն Զաքարյան

🎙 FinCast-ի 15-րդ էպիզոդում զրուցում ենք Հայաստանում պարտատոմսերի շուկայի զարգամցան, բաժնետոմսերի շուկայի խնդիրների, էմոցիոնալ ներդրումային որոշումների, AI-ի և այլ թեմաների մասին

Պոդքաստի գործընկերն էր MyInvest ներդրումային հարթակը, որի միջոցով կարող եք կատարել ներդրում արժեթղթերում

Ամբողջական էպիզոդը՝
https://youtu.be/nQRQ2yIcoN8

How2B

19 Feb, 11:02


Microsoft-ը մշակում է Migration հավելվածը՝ երկու համակարգիչների միջև մեծ ֆայլեր փոխանցելու համար🔁

Հավելվածը կներառի Back up to this PC և Transfer files to a new PC գործառույթները:

«Միգրացիան» կօգնի օգտատերերին կրկնօրինակել իրենց գոյություն ունեցող ԱՀ-ն՝ օգտագործելով OneDrive-ը և ֆայլերը փոխանցել նոր ԱՀ:

Մանրամասներն այստեղ են👈

How2B

18 Feb, 17:59


Ամենապարզ ներդրումային ստրատեգիան․․․

🎙 Հայկ Գրիգորյան

Fincast-ի ամբողջական էպիզոդը` How2B-ի յութուբյան ալիքում👌

How2B

18 Feb, 15:15


🔺Օքսֆորդի համալսարանի գիտնականները պնդում են, որ հաջողությամբ փորձ են կատարել քվանտային տելեպորտացիայի ոլորտում:

Նախկինում գիտնականներն ապացուցել էին, որ քվանտային վիճակները քյուբիթների բնութագրիչներ են, որոնք նման են դասական համակարգչի բիթերին, որոնք ունակ են հաջողությամբ կապեր ստեղծել հեռավոր համակարգերի միջև:

🔺Մանրամասները՝
այստեղ 👈

How2B

18 Feb, 14:14


⁉️Ներդրումներ անշարժ գույքի շուկայում, թե՞ արժեթղթերում

Անշարժ գույքի շուկան և արժեթղթերը եկամտաբեր ներդրումային ամենատարածված գործիքներն են։ Երկու տարբերակներն էլ ունեն իրենց յուրահատուկությունները, առավելություններն ու նաև, բնականաբար, ռիսկերը: Ներդրումային այս գործիքների հիմնական տարբերությունները հասկանալը կօգնի ձեզ լինել ավելի տեղեկացված և կնպաստի ձեր ֆինանսական նպատակներին համապատասխան որոշումների կայացնմանը:

🔺Մանրամասները կարդացեք
այստեղ👈

How2B

18 Feb, 13:26


🔺Samsung-ը՝ աշխարհի ամենամեծ, LG-ն՝ աշխարհի ամենամեծ OLED հեռուստացույցների արտադրողներ

Samsung-ը դարձել է համաշխարհային առաջատար հեռուստացույցների շուկայում՝ արդեն 19-րդ տարին անընդմեջ։ Ընկերությունը դարձավ առաջինը պրեմիում սեգմենտում, գերխոշոր մոդելներում, ինչպես նաև QLED սեգմենտում։

Իր հերթին, LG-ն 12-րդ տարին անընդմեջ ապահովել է իր կարգավիճակը՝ որպես OLED հեռուստացույցների աշխարհի խոշորագույն արտադրող:

🔺Մանրամասները՝
այստեղ 👈

How2B

18 Feb, 11:03


🟥 Docus հայկական ստարտափը մտել է SaaS ամենաթրենդային ստարտափների թոփ 50-ում

SEO-ի վերլուծության և շուկայավարման գործիքների հանրահայտ Ahrefs հարթակը հայկական ստարտափ Docus-ին ներառել է թոփ 50 թրենդային SaaS ստարտափների մեջ։

Docus-ը զբաղեցրել է #36-րդ տեղը՝ 1731% օրգանական թրաֆիկով՝ 2024թ.-ի համար։ Ընկերության եկամուտը $0,5 մլն է, ֆինանսավորումը՝ $1,5 մլն։

🔺Մանրամասները՝
այստեղ 👈

How2B

18 Feb, 08:39


🔺Հայկական 11 ընկերություն Աբու Դաբիում մասնակցում է «ԱՅԴԵՔՍ 2025» ցուցահանդեսին

Միջազգային ցուցահանդեսին ՀՀ ԲՏԱ նախարարությունը մասնակցում է «ՀԱՅԱՍՏԱՆ (ARMENIA)» միասնական տաղավարով, որտեղ ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտի 11 ընկերություններ փետրվարի 17-21-ը ներկայացնելու են բարձր, տեղեկատվական, պաշտպանական և ռազմական նշանակության տեխնոլոգիաների, ինժեներական լուծումների ուղղությամբ Հայաստանի վերջին ձեռքբերումներն ու ներուժը՝ նպատակադրելով միջազգայնացնել հայկական պաշտպանական արտադրանքը։

🔹Մանրամասները՝
այստեղ👈

How2B

18 Feb, 07:14


🔥Apple-ն Alibaba-ի չինական AI-ը կինտեգրի iPhone-ների մեջ

💬«Apple-ը խոսել է մի շարք ընկերությունների հետ Չինաստանում, և ի վերջո նրանք որոշեցել են բիզնես անել մեզ հետ: Նրանք ցանկանում են օգտագործել մեր արհեստական ​​ինտելեկտը». Alibaba-ի նախագահ Ջո Ցայ

Մանրամասները այստեղ են 👈

How2B

17 Feb, 17:16


Արդյո՞ք Հայաստանը էկոլոգիապես մաքուր երկիր է🌳💨

🔗 https://youtube.com/shorts/A6XRtyP0d_c?si=_J0u6TPqJ0i1n3j3

How2B

17 Feb, 15:24


🔺Մասկը նշել է աշխարհում ամենախելացի արհեստական բանականության թողարկման ամսաթիվը

Մասկը գրել է, որ Grok 3 chatbot-ի երրորդ տարբերակի գործարկումն ու շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 17-ին՝ անվանելով այն «մոլորակի ամենախելացի նեյրոնային ցանց»։

🔺Մանրամասները՝
այստեղ👈

How2B

17 Feb, 14:07


🔹 Leasing EXPO 2025
Leasing EXPO-ն տեխնիկայի և սարքավորումների ոլորտի միակ և մասշտաբային ցուցահանդեսն է Հայաստանում, որը կազմակերպվում է արդեն 3-րդ անգամ:

🔸 Ցուցահանդեսի հիմնական նպատակը լիզինգ ֆինանսական գործիքի մասին լուսավորչական աշխատանքն է և ավելի հասկանալի և կիրառելի դարձնելն է բիզնեսի համար:

🔺Մանրամասները՝
այստեղ👈

How2B

17 Feb, 11:37


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար համայնքի մասնակցությամբ աշխատաժողով կանցկացնի

📣Աշխատաժողովին հրավիրվում են մասնակցելու 2024 թվականին 50 մլն դրամ և ավել հարկ վճարած ընկերությունների ղեկավարները։

Աշխատաժողովը կհրավիրվի ապրիլ ամսվա ընթացքում։

Մանրամասները կգտնեք այստեղ👈

How2B

17 Feb, 08:23


📣Մարտի 3-ը ՀՀ-ում նշվում է Հայ Գործարարի օրը🤝

🎯Այս առիթով կկայանա Հայ Գործարար 2025 միջոցառումը, որտեղ կարող եք ձեռք բերել նոր գիտելիքներ, ունենալ փորձի փոխանակում, ծանոթանալ մեծ հնարավորությունների հետ և ձևավորել արժեքավոր գործարար կապեր, որոնք հիմք կհանդիսանան նոր համագործակցությունների և փոխօգնության համար։

Մանրամասները այստեղ են👈

How2B

17 Feb, 06:38


📣Հայաստանը շարժական ինտերնետի արագության համաշխարհային վարկանիշում 80-րդն է:

🇦🇲Մեր երկրում շարժական ինտերնետի ներբեռնման միջին արագությունը հասնում է 34.28 Մբթ/վրկ, մինչդեռ վերբեռնման միջին արագությունը կազմում է 13.45 Մբթ/վրկ:🛜

Ո՞ր երկրներում է ամենարագ ինտերները, ի՞նչ պատկեր է հարևան երկրներում և այլ մանրամասներ կգտնեք այստեղ👈

How2B

11 Feb, 14:17


🟥 TEDx MoskovyanSt կոնֆերանսը վերադառնում է թարմ գաղափարներով և փոփոխություններով

🔎 Մանրամասները կարդացեք այստեղ👈

How2B

11 Feb, 13:07


👀🔎 Amazon-ը զարգացնում է ավտոմատացումը ավելի քան 750,000 ռոբոտներով` դրանցով փոխարինելով 100,000 աշխատատեղ

Ընկերությունում, որտեղ աշխատում էր 1,6 միլիոն մարդ, նկատվել է ավելի քան 100,000 աշխատակիցների կրճատում։ Այժմ աշխատակիցների թիվը 1,5 միլիոն է: Այս տեղաշարժը համընկնում է Amazon-ի ռոբոտաշինության արագ ընդլայնման հետ, որը 2019-ից 2022 թվականներին աճել է՝ 200,000 ռոբոտից մինչև 520,000 ռոբոտի։

🟥Մանրամասները կարդացեք
այստեղ👈

How2B

11 Feb, 11:13


🔎Իլոն Մասկը ցանկանում է վերահսկել OpenAI-ը՝ 97,4 միլիարդ դոլարով. Ալթմանը պատասխանել է նրան

Իլոն Մասկի գլխավորած կոնսորցիումը երկուշաբթի օրը հայտարարել է, որ առաջարկում է 97,4 միլիարդ դոլար՝ գնելու ոչ առևտրային կազմակերպությունը, որը վերահսկում է OpenAI-ը:

🫢👀 Թե ի՞նչ է պատասխանել Ալթմանը Մասկին՝
կարդացեք
այստեղ👈

How2B

11 Feb, 08:50


🚀Ռուս գիտնականները պլազմային շարժիչի նախատիպ են մշակել՝ դեպի Մարս 30-60 օրում ուղևորություններ կատարելու համար

Ներկայումս սովորական շարժիչներով թռիչքը դեպի Մարս կարող է տևել գրեթե մեկ տարի՝ մեկ ուղղությամբ, ինչը վտանգավոր է տիեզերագնացների համար՝ տիեզերական ճառագայթման և ճառագայթման ազդեցության պատճառով։ Պլազմային շարժիչների օգտագործման արդյուքնում կրճատվող ժամանակը հնարավոր կդարձնի տիեզերագնաց ուղարկել Մարս և վերադառնալ:

🌑Մանրամասները՝
այստեղ 👈

How2B

11 Feb, 05:15


Mistral-ը արհեստական բանականության ոլորտի առաջատարներից է, երևի միակ ուժեղ խաղացողը Եվրոպայից 👌

Ահա թե ինչի շուրջ է լինելու ընկերության և ՀՀ համագործակցությունը

How2B

10 Feb, 17:39


Չինական էլեկտրոմոբիլներ 🆚Tesla-ն

https://youtube.com/shorts/0KiBUy8-I5c?si=hL5wGhD3Em8TmYks

How2B

10 Feb, 15:49


🔥Գիտնականները կարողացել են ճշգրիտ ուղղորդել օդով փոխանցվող էլեկտրաէներգիան՝ օգտագործելով ուլտրաձայնը

Եվրոպայի և Կանադայի գիտնականները նոր հետազոտության ընթացքում ցուցադրել են օդում տարածվող էլեկտրական կայծերը կառավարելու միջոց: Ներկայացված տեխնոլոգիան թույլ է տալիս կայծերն ուղղորդել այնքան ճշգրիտ, որ դրանք կարող են թեքվել խոչընդոտների շուրջ և հասնել ցանկացած նյութի կոնկրետ կետերի։

Մանրամասները՝ այստեղ👈

How2B

10 Feb, 14:43


ASA Demo Day

Armenia Startup Academy-ն կազմակերպում է Pre-Acceleration ծրագրի 8-րդ խմբի Demo Day-ը: Տասը ստարտափներ կներկայացնեն իրենց գաղափարները ներդրողներին, ոլորտի փորձագետներին և ստարտափ համայնքին։

Մանրամասները՝ այստեղ👈

How2B

10 Feb, 13:45


Meta-ն մշակել է ոչ կոնտակտային նեյրոնային ինտերֆեյս, որը կարդում է ստեղներն օգտատիրոջ ուղեղից

Meta-ի գիտնականները մշակել են համակարգ, որը կարող է մեկնաբանել ուղեղի ազդանշանները և որոշել, թե որ ստեղներն է մարդը սեղմում առանց անմիջական հպման

Մանրամասները՝
այստեղ 👈

How2B

10 Feb, 12:43


📢 Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2025 թվականի հունվարի տվյալները։

Կա շարունակական աճի միտում։ 📈

🔗 Ավելին՝ այստեղ 👈🏻

How2B

10 Feb, 10:27


International Accelerator in Armenia | Expo

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հովանու ներքո տեղի կունենա նոր Էքսպո միջոցառում, որտեղ կցուցադրվի Plug and Play միջազգային աքսելերատորի հայկական առաջին նշանակալից ստարտափ փաթեթը։

Մանրամասները՝
այստեղ👈

How2B

10 Feb, 07:33


🔥SoftBank-ը մինչև $40 մլրդ կներդնի OpenAI-ում

🚀Ներդրումների գումարը 15 մլն դոլարով ավելի է, քան մեկ շաբաթ առաջ ընկերությունների միջև բանակցությունների ժամանակ քննարկված սկզբնական ներդրման գումարը։

💰Նոր ֆինանսավորումը OpenAI-ին կդարձնի աշխարհի ամենաթանկ մասնավոր ընկերություններից մեկը՝ SpaceX օդատիեզերական ընկերության և TikTok սեփականատեր ByteDance-ի հետ մեկտեղ:

Մանրամասները այստեղ են:

How2B

09 Feb, 16:52


😲Ամենահարուստ 10 միլիարդատերերի ունեցվածքն օրական ավելանում է $100.000.000-ով💸

Պատկերացրի՞ք

How2B

08 Feb, 17:16


Ինչպես գնել bitcoin 2013-ին, բայց ...

🎙️Հայկ Գրիգորյան

Ֆինքաստի ամբողջական էպիզոդը կգտնեք How2B-ի յութուբյան ալիքում

How2B

07 Feb, 17:20


Ծանոթացե´ք, Roam-ն է

Վայրկյանների ընթացքում
ջրից գազավորված ըմպելիք պատրաստող թերմոս👌

How2B

07 Feb, 15:27


📈 Շինարարության ծավալը հասել է 709.5 մլրդ դրամի

🔗 Մայրաքաղաքի ու մարզերի շինարարական շարժի մասին ավելին՝ այստեղ 👈🏻

How2B

07 Feb, 14:43


📊 Հայաստանում անշարժ գույքի շուկան 2024-ին աճել է 12.9%-ով։

💲 Ինչպե՞ս են փոխվել գները․ կարդացեք այստեղ 👈🏻

How2B

07 Feb, 11:51


Ինչպես են փոխվել սպառողական գները Հայաստանում 2024-ին 🏷

🔗 Կարդացեք այստեղ 👈🏻

How2B

07 Feb, 10:42


🔥Amazon-ն այս տարի 100 միլիարդ դոլար կծախսի հաշվողական ենթակառուցվածքների զարգացման վրա ՝ առաջ անցնելով Google-ից և Microsoft-ից

Amazon-ի գործադիր տնօրեն Էնդի Ջասին հայտնել է, որ ընկերության կապիտալ ծախսերի հիմնական մասն այս տարի կուղղվի AI ենթակառուցվածքի կառուցմանը։

Մանրամասները՝
այստեղ👈

How2B

07 Feb, 09:25


🚀Վանաձորից մինչև NASDAQ

👌ServiceTitan ընկերության համահիմնադիր Վահե Կուզոյանը BigStory Podcast-ում պատմել է իրենց անցած ճանապարհի, դժվարությունների ու սխալների մասին:

Պոդքաստի հղումն ու մանրամասները այստեղ են👈

How2B

29 Jan, 13:23


📢 Հայկական բիզնեսները հնարավորություն ունեն ներգրավվելու ԵԱՏՄ-ի արդյունաբերական համագործակցության նոր ֆինանսավորման մեխանիզմում։

📌 Ծրագիրը խթանում է համատեղ նախագծերի իրականացումը՝ ապահովելով պետական սուբսիդիաներ։

🔗 Մանրամասները՝ այստեղ 👈🏻

How2B

29 Jan, 12:10


📈 2024 թվականին ՏՏ ոլորտի 80 խոշոր ընկերություններ պետբյուջե են վճարել 84.4 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ապահովելով 12.5% աճ:

🔗 Ավելին՝ այստեղ 👈🏻

How2B

29 Jan, 11:35


Ներդրումային ոլորտի մասին բազմաթիվ միֆեր կան, որոնց մի մասին, վստահ ենք, հանդիպել եք նաև դուք։

Հոդվածն անդրադառնում է ներդրումների մասին տարածված միֆերին ու «բացահայտում» ճշմարտությունը:

Գնացի՜նք😎

How2B

29 Jan, 08:30


AI պատերազմը նոր թափ է առնում🔥

Alibaba-ն ներկայացրել է AI հզոր մոդել Qwen2.5-Max-ը, որը գերազանցում է GPT-4o-ին և վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած DeepSeek V3-ին։

🤖👌Մոդելն առանձնանում է բարելավված կատարողականությամբ և ճշգրտությամբ, ինչպես նաև ավելի լավ է կարողանում լուծել համատեքստի խորը ընկալում պահանջող առաջադրանքներ, ինչպիսիք են՝ տեքստի վերլուծությունը, թարգմանությունը և բովանդակության ստեղծումը:

Մանրամասները այստեղ են👈

How2B

29 Jan, 07:02


🔴 ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ 🔴

Այսօր, 20:00 կունենանք հատուկ թողարկում ուղիղ եթերում, որի ընթացքում կպատասխանենք Ձեր հարցերին՝ եկամուտների տարեկան հայտարարագրման վերաբերյալ

Խնդրում ենք հարցերը գրել յութուբյան չաթում 👌

https://www.youtube.com/watch?v=Rb5sgbJBvnA

#Եկամուտներիհայտարարագիր

How2B

28 Jan, 17:23


Ամիսներ շարունակ պատրաստվել դեպի տիեզերք թռիչքի և զոհվել տիեզերանավի արձակումից վայրկյաններ անց💔🚀

🔗 https://youtube.com/shorts/RciTqcd2Jn8?si=IbGfhPY5uq9i-d-q

How2B

28 Jan, 06:40


Շաբաթը արժեթղթերի շուկայում սկսվեց մեծ խուճապով 💥

Վերջին ամիսներին շուկայի առաջատարներից մեկի՝ NVIDIA-ի բաժնետոմսերի գինը օրվա ընթացքում նվազեց շուրջ 17%-ով, որի արդյունքում ընկերության շուկայական արժեքը ընդամենը մեկ օրում նվազեց 589 մլրդ դոլարով։ 🔻 Սա շուկայի պատմության՝ մեկ օրում ամենամեծ կորուստն է երբևէ։ Մեծ կորուստներ գրանցեցին նաև Broadcom-ը՝ շուրջ $200 մլրդ, Alphabet (Google)-ը՝ շուրջ $100 մլրդ, Oracle-ն ու Microsoft-ը՝ ավելի քան $70 մլրդ։ Այս ամենի արդյունքում S&P 500-ը նվազեց 1,5%-ով, իսկ առավել տեխնոլոգիական NASDAQ-ը՝ շուրջ 3%-ով։

Խուճապի պատճառը չինական DeepSeek ընկերության AI տեխնոլոգիան էր, որը ներկայացրել է ChatGPT-ին ու շուկայում տարածված մյուս չաթբոթերին ոչնչով չզիջող չաթբոթ, բայց իր մոդելները մշակելու վրա ծախսել էր չափազանց փոքր բյուջե, և անգամներով քիչ հաշվողական ռեսուրսներ։ Սա մեծ կասկածներ առաջ բերեց ներդրողների շրջանում՝ արդյո՞ք արդարացված է ամերիկյան AI ընկերություններում նման մեծ ծավալներով ներդրումները։ Արդյունքում, շատերը սկսեցին վաճառել առաջատար AI ընկերությունների իրենց բաժնետոմսերը՝ առաջացնելով նման քաոս։

Հետաքրքիր է, որ այս խուճապը ազդեց միայն AI ուղղվածության ընկերությունների վրա։ Օրինակ, Apple-ն ու Meta-ն ոչ միայն կորուստներ չգրանցեցին, այլև ունեցան աճ, տեխնոլոգիական կենտրոնացում չունեցող Dow Jones-ի ինդեքսը նույնպես աճեց։

Առավել տարօրինակ է այն, որ DeepSeek-ի մոդելը հանրությանը հասանելի էր արդեն շուրջ 2 ամիս, բայց այն շուկան ցնցեց միայն այս շաբաթ։ Հնարավոր պատճառներից մեկն այն է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ամերիկյան մեդիան սկսեց լայնորեն լուսաբանել թեման՝ շեշտադրելով չինական մոդելի բոլոր առավելությունները։

Սա հաշվի առնելով՝ որոշ վերլուծաբաններ կարծում են, որ երկուշաբթի օրվա նման արձագանքը չափազանցված էր, և շուկան շուտով կհանդարտվի։ Բայց ամերիկյան AI տեխնոլոգիաների արդյունավետության շուրջ քննարկումները դեռ կշարունակվեն առավել մեծ խորությամբ։


Իսկ Դուք ունեի՞ք #NVDA բաժնետոմսեր․․․ 🫣

How2B

27 Jan, 17:22


Տրանսպորտի գինը Երևանու՞մ է ավելի թանկ, թե՞ մյուս մայրաքաղաքներում🚎💰

How2B

27 Jan, 15:02


📉 Nvidia-ի շուկայական արժեքը մեկ օրվա ընթացքում նվազել է $384 միլիարդով՝ DeepSeek ստարտափի «պատճառով»

🔗 Մանրամասները՝ այստեղ 👈🏻

How2B

27 Jan, 14:27


🔺SpaceX-ը սկսում է Starlink արբանյակային ցանցի հետ սմարթֆոնների միացման փորձարկումը

Օրեր առաջ Իլոն Մասկն X-ի իր էջում հայտարարել էր, որ այսօր՝ հունվարի 27-ին, SpaceX-ը կսկսի բջջային հեռախոսներն ուղղակիորեն միացնել Starlink արբանյակային ցանցին։

Ընկերությունը կկարողանա բջջային սարքերը միացնել ինտերնետին աշխարհի ցանկացած կետում։

🔹Մանրամասները կարդացեք
այստեղ👈

How2B

27 Jan, 13:40


📌 Նախորդ տարվա համեմատ ՀՀ բանկերի վճարած հարկերը նվազել են 12.68 մլրդ դրամով:

Ո՞ր բանկերն են ամենաշատ հարկերը վճարել․ կարդացեք այստեղ 👈🏻

How2B

27 Jan, 12:06


📣Կկայանա FinTech360 միջազգային համաժողովը, որտեղ
տարբեր երկրներից փորձագետներ կքննարկեն արդիական թեմաներ, որոնցից են.

Բանկային հատվածի փոխակերպում AI-ի և Բլոկչեյնի միջոցով
Ապակենտրոնացված ֆինանսներ (DeFi) և իրական ակտիվների թոքենիզացում
Բաց բանկինգ և ներդրված ֆինանսական լուծումներ
Հաճախորդների փորձի բարձրացում մարդակենտրոն դիզայնի և հիպերանձնավորման միջոցով
Աճի հնարավորություններ՝ միջազգային դրամական փոխանցումների ոլորտում և այլն


Մանրամասները՝ այստեղ

How2B

27 Jan, 09:55


📌 2024թ. Հայաստանի 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերը կազմել են 1.77 տրիլիոն դրամ՝ 62.3 միլիարդ դրամով ավելի, քան 2023-ին

Ավելին՝ այստեղ 👈🏻

How2B

27 Jan, 08:36


🔺Հայտարարություն․ Web3 համայնքը կոչ է անում ՀՀ կառավարությանը՝

• Բիթքոյնը ներառել ազգային ֆինանսական ռազմավարությունում, որպես կարևորագույն ռեզերվային ակտիվ։

• Ապահովել այս ոլորտում օրենսդրական կարգավորումներ՝ դարձնելով Հայաստանը գրավիչ տեխնոլոգիական նորարարությունների և ներդրումների համար։

• Մշակել գործողությունների հստակ պլան, որը կներառի ինչպես ներդրումային, այնպես էլ կրթական բաղադրիչներ։

🔹Մանրամասները՝
այստեղ👈

How2B

27 Jan, 06:57


🔥📣YouTube-ը սկսել է մի քանի ժամ տևողությամբ գովազդ ցուցադրել

🤔Գովազդային արգելափակիչ ծառայությունները անցանկալի բովանդակությունից խուսափելու արդյունավետ միջոց են, սակայն Google-ը, որին պատկանում է հարթակը, կտրականապես դեմ է դրանց և այժմ այդ գործիքների օգտատերերին ցուցադրվելու են չափազանց երկար գովազդներ։

🤌YouTube-ը 49 րոպեանոց տեսանյութ դիտելու համար մի օգտատիրոջ առաջարկել է 52 րոպե տևողությամբ գովազդ։ Մեկ ուրիշը դժգոհել է 58 րոպեանոց գովազդից։ Եղել են հաղորդումներ 10 և նույնիսկ 90 ժամ տևողությամբ գովազդի մասին։


Մանրամասները կգտնեք այստեղ:

How2B

27 Jan, 05:33


🔥 Թրամփի երդմնակալությանը հաջորդած շաբաթը S&P 500-ի համար լավագույնն էր ԱՄՆ նոր նախագահների՝ պաշտոնին անցնելուց հետո, սկսած 1985թ., երբ պաշտոնը ստանձնել էր Ռոնալդ Ռեյգանը: Բայց սա սպասումների, այսինքն՝ ապագայի մասին է:

Շուտով, արդեն, նոր շուկայական իրողությունները հաշվի կնստեն անցյալի հետ. այս շաբաթ իրենց եկամուտների հայտարարագրերն հաշվետվություններն են ներկայացնելու Meta ($META), Microsoft ($MSFT), Apple ($AAPL), Tesla ($TSLA) ու բազմաթիվ այլ առաջատար ընկերություններ, սպասվում է նաև Դաշնային Պահուստների համակարգի նոր հայտարարությունը:

Իսկ Դուք ունե՞ք արժեթղթեր... 🧐 Եթե այո, հետևե՛ք շուկայի զարգացումներին How2B-ի հետ 🔎

How2B

26 Jan, 14:08


WAV ստարտափը վերածում է աուդիո ձայնը տեքստի կամ տեքստից ստանում աուդիո ձայնագրություն` հայերեն լեզվով👌

Ծանոթացե´ք DigiTec 2024 մասնակից վերջին ստարտափին

How2B

24 Jan, 14:12


📌 Ըստ Թրամփի՝ նավթի գնի նվազումը կարող է վերջ դնել ռուս-ուկրանիական պատերազմին:

Ի՞նչ է հետևանք է ունեցել նրա այդ հայտարարությունը․ կարդացեք այստեղ 👈🏻

How2B

24 Jan, 09:16


🔥Բացահայտվել է ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների կողմից ստեղծված հանցավոր կազմակերպություն, որի միջոցով կատարվել են ավելի քան 810 մլն դրամի առցանց շորթումներ։💸

Հանցավոր կազմակերպության կազմում ներգրավված է առնվազն 144 անդամ, այդ թվում՝ անչափահասներ։🙄

Մանրամասները կգտնեք այստեղ👈

How2B

24 Jan, 08:08


🟦 Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը (AICA) ընդունում է իր 24-րդ Pitching Session-ի հայտերը

Եթե դուք վաղ փուլի ստարտափ եք, որը փնտրում է հրեշտակների ֆինանսավորում, AICA-ն հնարավորություն է տալիս ներկայացնելու ձեր նախագիծը ներդրողների և ոլորտի փորձագետների լսարանի առաջ՝ իր 24-րդ Pitching Session-ում:

🔸Մանրամասները՝
այստեղ👈

How2B

24 Jan, 07:22


Google-ը գործարկում է հաշվի պաշտպանություն մատնահետքի սկաներով

⚠️Android 15-ի համար նախատեսված անվտանգության նոր գործառույթը կօգնի օգտատերերի թվային հաշիվները պաշտպանել հեռախոսային գողություններից:

🔒Identity Check-ը կպահանջի կենսաչափական նույնականացում՝ հաշվի և սարքի որոշակի կարգավորումներ մուտք գործելու համար, երբ օգտատերը գտնվում է վստահելի վայրից դուրս, օրինակ՝ տնից կամ աշխատավայրից:

Մանրամասն՝ այստեղ

How2B

23 Jan, 17:24


Ո՞ր ընկերություններն են Հայաստանի ամենաակտիվ գործատուները

How2B

23 Jan, 14:01


🟦«VIVA TECHNOLOGY 2025» միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը մեկնարկել Է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի հունիսի 11-ից 14-ը Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում կայանալիք «Վիվա Թեքնոլոջի 2025» (VIVA TECHNOLOGY 2025) միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին:

Ցուցահանդեսը Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական և ստարտափ միջոցառումներից մեկն է, որն ամեն տարի միավորում է ստարտափներին, տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին, ներդրողներին աշխարհի տարբեր երկրներից:

🟧 Մանրամասները՝
այստեղ👈

How2B

23 Jan, 13:08


🔸Women TechEU-ն ընդունում է հայտեր կին հիմնադիրներով տեխնոլոգիական ստարտափներից

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Women TechEU նախագիծը, որն աջակցում է կանանց առաջատար տեխնոլոգիական ստարտափ ընկերություններին Եվրոպայից, ընդունում է հայտեր տեխնոլոգիական (deep tech) ստարտափներից։

🟧 Մանրամասները՝
այստեղ👈

How2B

23 Jan, 11:33


Ի՞նչ եք կարդալու 2025-ին 📖

Ներկայացնում ենք 2024-ի լավագույն գրքերի ցանկը՝ ըստ Forbes-ի․ ընտրեք 👈🏻

How2B

23 Jan, 10:42


🟦 Adobe Premiere Pro-ն այժմ կարող է գտնել տեսահոլովակներ՝ ըստ բանավոր նկարագրության

Adobe-ը հայտնում է, որ AI-ը կարող է ավտոմատ կերպով ճանաչել օբյեկտները, տեղանքները, տեսախցիկի անկյունները և ավելին՝ նկարագրության միջոցով։ Թարմացված որոնման համակարգի հետ մեկտեղ Adobe-ը գործարկել է ենթագրերի թարգմանության գործիքը, որը ներկայումս աջակցում է 17 լեզուների:

🟧 Մանրամասները՝
այստեղ👈

How2B

23 Jan, 08:53


🔸OpenAI-ի հեղափոխական Operator գործիքը շուտով կթողարկվի

2025 թվականի առաջին եռամսյակում կթողարկվի OpenAI-ի հեղափոխական Operator կոչվող գործիքը, որը ChatGPT-ին թույլ կտա մարդու փոխարեն գործողություններ կատարել համակարգչում, օրինակ՝ կոդ գրել կամ ճամփորդություն ամրագրել:

🟧Մանրամասները՝
այստեղ👈

How2B

23 Jan, 07:59


Instagram-ը կգործարկի ուղղահայաց վիդեո խմբագրման Edits հավելված-ը՝ CapCut-ի մրցակցին

👌Հավելվածը կներկայացնի ստեղծագործական գործիքների հավաքածու՝ ներառյալ ոգեշնչման և գաղափարների բաժիններ, հայտնի երգերի երգացանկ և տեսախցիկ։ Փոփոխությունները թույլ կտան նաև ստեղծել սևագրեր և կիսվել դրանք ընկերների և համահեղինակների հետ:

Օգտատերերը կկարողանան տեսնել ներբեռնված տեսանյութերի վիճակագրությունը և հավելվածի լրահոսում ներգրավվածության վերլուծությունը:

Ավելի շատ մանրամասներ կարդացե՛ք այստեղ👈

How2B

23 Jan, 06:59


🔥ChromeOS-ն այժմ թույլ է տալիս կառավարել համակարգիչը` դեմքի արտահայտությամբ:

Սա, ի թիվս այլ նոր գործառույթների, նախատեսված է սովորողների կյանքը հեշտացնելու համար։

Google-ը ներկայացրել է նաև Class Tools գործառույթների հավաքածուն, որն ուղղված է դասարանական ուսուցմանը։

🎯Դրանց օգնությամբ ուսուցիչները կկարողանան իրական ժամանակում վերահսկել ուսանողների նոութբուքի էկրանները, ցուցադրել բովանդակությունը նրանց սարքի էկրաններին, դիտել ավարտված առաջադրանքները և այլն։

Մանրամասները այստեղ են👈

How2B

22 Jan, 17:15


Լիցքավորե՞լ եք սմարթֆոնը` տոստերով😎👌

Այն էլ` 2 վայրկյանում⚡️

How2B

22 Jan, 14:32


🥇 Nvidia-ն կրկին շուկայում առաջատար է՝ գերազանցելով Apple-ին շուկայական կապիտալիզացիայով:

🔗 Մանրամասները՝ այստեղ 👈🏻

How2B

22 Jan, 13:35


🔺AI-ը կգերազանցի մարդկային բանականությունը առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում

Anthropic-ի գործադիր տնօրեն Դարիո Ամոդեյը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ խոսել է արհեստական բանականության արտադրանքի պահանջարկի կտրուկ աճի մասին։ Նա ակնկալում է, որ Anthropic-ը մինչև 2026 թվականը կունենա ավելի քան 1 միլիոն պրոցեսոր, որոնք կաջակցեն AI տեխնոլոգիաներին: Ամոդեյը կանխատեսում է նաև, որ արհեստական բանականությունը կգերազանցի մարդկային ինտելեկտը մոտակա մի քանի տարիների ընթացքում, ինչն, ըստ նրա, իր հետ կբերի ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ։

🔺Մանրամասները՝ այստեղ👈

How2B

22 Jan, 12:54


🔺Հայկական ստարտափները՝ Golden Kitty Awards 2024-ի հավակնորդների ցանկում

Trag ստարտափը մրցում է «Developer Tools» անվանակարգում՝ որպես լավագույն գործիք ծրագրավորողների համար, և«Open Source» անվանակարգում, իսկ «No Code» անվանակարգում առաջադրվել է հայկական մյուս ստարթափի՝ Softr-ի Notion հարթակի համար նախատեսված պրոդուկտը։

🔺Մանրամասները՝
այստեղ👈

How2B

22 Jan, 12:08


Համաշխարհային բանկը հաջորդ 5 տարիների ընթացքում 1.7 միլիարդ դոլար է ներդնելու Հայաստանում։

Միջոցներն ուղղվելու են աշխատանքային ավելի լավ պայմաններ ստեղծելուն ու մարդկային կապիտալի որակը բարձրացնելուն։ 📈

🔗 Ավելին` այստեղ 👈🏻

How2B

22 Jan, 10:29


📣Կկայանա Global Game Jam Armenia 2025-ը

👌Global Game Jam-ը (GGJ) խաղերի ստեղծման ոլորտում աշխարհի ամենամեծ իրադարձությունն է, որտեղ մշակողները, նկարիչները, դիզայներները և էնտուզիաստները հավաքվում են՝ ստեղծելու զարմանալի խաղեր ընդամենը 48 ժամում:

Մանրամասները կգտնեք այստեղ👈

How2B

22 Jan, 09:38


🔸Թրամփը հայտարարել է AI ենթակառուցվածքում 500 միլիարդ դոլարի ներդրման մասին

Թրամփը նշել է, որ ChatGPT-ի ստեղծող OpenAI-ը, SoftBank-ը և Oracle-ը ծրագրում են համատեղ ձեռնարկություն սկսել՝ Stargate անունով, որը կկառուցի տվյալների կենտրոններ և կստեղծի ավելի քան 100,000 աշխատատեղ Միացյալ Նահանգներում:

🔺Մանրամասները՝
այստեղ👈

How2B

22 Jan, 06:33


Եկամուտների հայտարարագրման նվազագույն շեմ է սահմանվել

Եկամուտների հայտարարագրման գործընթացում ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել է նվազեցվող եկամուտների նվազագույն շեմ՝ միանվագ 300 հազար դրամ։

Մանրամասները այստեղ են👈

How2B

10 Jan, 16:40


🤔Ճի՞շտ է արդյոք, որ Երևանի կապուչինոն ամենաթանկն է

Եկե´ք պարզենք հոլովակում☕️👌

How2B

10 Jan, 13:55


🟥 Ռազմարդյունաբերական խոշոր գործարանները կարողացել են մարել են պարտքերը, շահույթ գրանցել․ Մխիթար Հայրապետյան

2024 թվականին ռազմարդյունաբերական ոլորտում գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական մշակումների համար գրանցվել է բարձր կատարողական. շուրջ 1 մլրդ 450 մլն դրամի շրջանակներում համապատասխան ծախսեր են իրականացվել այս ոլորտում։ Մինչդեռ 2023 թվականին այն կազմում էր 1,1 մլրդ դրամ։

🔺Մանրամասները՝
այստեղ👈

How2B

10 Jan, 12:30


📢 TCF ընկերությունը առաջին անգամ հայաստանյան ՏՏ ոլորտում թողարկում է պարտատոմսեր՝ 12.75% եկամտաբերությամբ։

🔗 Բոլոր մանրամասները՝ այստեղ 👈🏻

How2B

10 Jan, 11:50


🔺Արհեստական բանականությունը կփոխարինի խոշոր ընկերությունների աշխատակիցների գրեթե կեսին

WE
F-ի հետազոտությունը ցույց է տվել, որ արտադրական գործընթացում ինտելեկտուալ առաջադրանքներ կատարելու AI կարողությունը կարող է որոշ մասնագետների աշխատանքն անհարկի դարձնել։ Մասնավորապես, ավտոմատացման վտանգի տակ են գրաֆիկ դիզայներներն ու իրավախորհրդատուները:

🟥Մանրամասները՝ այստեղ👈

How2B

10 Jan, 10:45


🤌Մինչ դեսպանատներում (բախտի բերմամբ, թե պատահմամբ) վիզայի դիմելու հերթը հասնի, առաջարկում ենք ծանոթանալ այն երկրների ցանկին, ուր կարելի է գնալ առանց վիզայի👌

Ո՞ր տեղում է Հայաստանը Անձնագրի հզորության ինդեքսով,

Ո՞ր երկրներ կարելի է այցելել Հայաստանի անձնագրով՝ առանց վիզայի,

Ո՞ր երկրի անձնագիրն է աշխարհում ամենահզորը և այլ հետաքրքիր փաստեր՝ կարդացե՛ք
հոդվածում👈😎

How2B

10 Jan, 09:17


🟥 Իլոն Մասկի կենսագիրը զգուշացնում է, որ միլիարդատերը խելագարվում է և վտանգավոր է ԱՄՆ-ի համար

«
Հաշվի առնելով, որ նա ինքն է խոստովանում, որ տառապում է հոգեկան հիվանդություններից, թմրանյութերի օգտագործումից և ծայրահեղ սթրեսից, այժմ կա պատճառ վախենալու, որ նա ծանր հիվանդ է»,- Աբրամսոնի խոսքերն է մեջբերում Daily Beast հրատարակությունը։

🔺Մանրամասները՝
այստեղ👈

How2B

09 Jan, 16:49


3 հետաքրքիր ոլորտ ներդրման համար 2025 թվականին👌

Ներկայացնում է Ameriabank -ի ավագ ֆինանսական վերլուծաբան Արմենակ Հարությունյանը

How2B

09 Jan, 14:46


💻Հայաստանը շուտով կունենա երկրորդ գերհամակարգիչը. Մխիթար Հայրապետյան

Նախարարի խոսքով՝ ՀՀ կառավարությունը, սուպեր համակարգիչների, հատկապես արհեստական բանականության տարատեսակ GPU-ներով գերհամակարգչային կենտրոնների կառուցման ջատագով է, և բացի «Ազնավուր» գերհամակարգչային կենտրոնից, շուտով կավելանա նաև երկրորդ գերհամակարգիչը։

🟦Մանրամասները կարդացեք
այստեղ👈

How2B

09 Jan, 13:19


🚀NASA-ն Լուսին է ուղարկում, ուշադրությո՛ւն, փոշեկուլ🤌

Honeybee Robotics-ի Lunar PlanetVac-ը «սովորական փոշեկուլ» է, որը կարող է հեշտությամբ հավաքել լուսնային հողը՝ օգտագործելով գազի շիթ:👌

🎯Ամբողջ գործողությունը տևում է ընդամենը մի քանի վայրկյան։ Ստացված տվյալները կարող են հետազոտության համար իրական ժամանակում ուղարկվել Երկիր, ինչը թույլ կտա պատկերացում կազմել հողի մակերեսային շերտի քիմիական կազմի մասին։

Առաքելությունը կկատարվի SpaceX-ի Falcon 9 հրթիռով, որը կարձակվի Blue Ghost հարթակից հունվարին։

How2B

09 Jan, 12:11


🤔Ներդրումներ կատարելը ակտիվների որևէ դասում և՛ հետաքրքիր է, և՛ վախեցնող:

Բայց ռիսկերը կառավարելու և միաժամանակ ֆինանսական աճը խթանելու համար կա հիմնարար սկզբունք՝ դիվերսիֆիկացիան։
👌

Իսկ թե ի՞նչ է դիվերսիֆիկացիան, եվ ինչպե՞ս կարող է այն օգտագործվել ներդրումների մեջ, կարդացե՛ք Unibank Invest-ի հերթական հոդվածում։

How2B

09 Jan, 11:21


2025-ի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել հարկային փոփոխություններ, որոնք վերաբերում են հիմնականում փոքր ու միջին բիզնեսին

Եթե շատ կարճ՝ բիզնեսները պետք է ավելի շատ հարկ վճարեն, ու ավելի շատ թղթաբանություն անեն: Եթե ավելի մանրամասն՝ փոխվում է շրջանառության հարկի հաշվարկի կարգը և դրույքաչափերը, իսկ մի շարք փոքր բիզնեսներ, որոնք նախկինում հարկ չէին վճարում, հիմա պետք է վճարեն:

Թե ինչ է փոխվել, ինչու է փոխվել, և ինչի կարող է սա հանգեցնել՝ պատմում ենք «Ֆինանսական բանականություն» 4-ում

https://youtu.be/NUhRNJvy_bg

How2B

09 Jan, 09:09


🔥Պավել Դուրովը ծաղրել է Ցուկերբերգի՝ Facebook-ն ու Instagram-ը գրաքննությունից զերծ դարձնելու հայտարարությունը։

🤔Telegram-ի հիմնադիրը հեգնական մեկնաբանություն է տվել Մարկ Ցուկերբերգի հայտարարությանը, որտեղ նշում էր, որ կորպորացիան կհրաժարվի իր հարթակներում՝ Facebook-ում, Instagram-ում և միկրոբլոգների Threads ծառայությունում փաստերի ստուգման ծառայություններից։

Մանրամասն՝ այստեղ։👈

How2B

09 Jan, 06:50


Getty Images-ը և Shutterstock-ը միաձուլվում են մեկ մեծ ֆոտոբանկի մեջ։

👌Ընկերությունները հայտարարել են միաձուլման մասին՝ ստեղծելով 3.7 միլիարդ դոլար արժողությամբ վիզուալ բովանդակության գրադարան։

🎯Այս միաձուլումը նպատակ ունի համատեղել երկու ընկերությունների ռեսուրսները՝ ավելի արդյունավետ դիմակայելու գեներատիվ AI-ի գործիքների աճող մրցակցությանը։

Մանրամասները կարդացե՛ք այստեղ։

How2B

08 Jan, 17:20


MoModelers-ը զարգացնում է Հայաստանում 3D տպագրության ոլորտը` օգտագործելով պլաստիկ թափոններ👌

How2B-ն էլ համառորեն շարունակում է ներկայացնել DigiTec 2024 վերջին մասնակից ստարտափներին 😎

How2B

08 Jan, 14:21


🚗 Ո՞ր մեքենաներն են ամենաշատը վաճառվել 2024-ին

Ձեր ֆավորիտը կա՞ ցանկում․ ստուգեք այստեղ 👈🏻

How2B

08 Jan, 12:21


🔺ConFEAS 2025. The FEAS 30th Anniversary Conference

Եվրասիական ֆոնդային բորսաների դաշնությունը (FEAS) հայտարարում է Երևանում իր 30-ամյակի տոնակատարությունների մասին։

🔺Մանրամասները՝ այստեղ👈

How2B

08 Jan, 11:44


📣Հայկական Feedback.one-ը Product Hunt հարթակում է:

Հայկական Feedback.one-ը գործարկել է հարթակ, որը նախատեսված է օգնելու վեբ կայքերի սեփականատերերին հավաքել օգտատերերի կարծիքը արագ, ապահով և անվճար:

Քվեարկե՛ք հայկական պրոդուկտի օգտին այստեղ։

Feedback.one-ի մասին մանրամասներն էլ կգտնեք այստեղ👈

How2B

08 Jan, 10:13


🔷EPIC 2025 ինկուբացիոն ծրագրի հայտերը բաց են

EPIC ստարտափ ինկուբատորը 15 շաբաթ տեւողությամբ ծրագիր է, որի ընթացքում բիզնես գաղափարներ ունեցող թիմերը զարգացնում են իրենց գաղափարները եւ ձեռքբերում առաջին հաճախորդներին: Ծրագրի ընթացքում թիմերը կմասնակցեն սեմինարների, կիրականացնեն հաճախորդների հայտնաբերման եւ զարգացման գործընթացներ։

🔺Ծրագրի մանրամասներին և դիմելու կարգին ծանոթացեք
այստեղ👈

How2B

08 Jan, 08:30


🔷 «Ժամանակն է վերադառնալ խոսքի ազատության արմատներին». Ցուկերբերգը վերացնում է փաստերի ստուգումը Meta-ում

Ընկերությունը կհրաժարվի երրորդ կողմի փաստերի ստուգման ծառայություններից և կվերացնի այնպիսի թեմաների քննարկումների սահմանափակումները, ինչպիսիք են ներգաղթը, գենդերը և գենդերային ինքնությունը:

🔺Մանրամասները՝
այստեղ👈

How2B

07 Jan, 14:56


🪐☄️🔥Աշխատեք չմահանալ մինչև 2040 թվականը, եթե չեք ուզում բաց թողնել
այս հրաշալի տիեզերական իրադարձությունները 👈

How2B

07 Jan, 11:55


🔺Google TV-ն ինտեգրվելու է Gemini նեյրոնային ցանցին` հեռուստացույցի կառավարումը դարձնելով ավելի խելացի

Այս տարի Google TV-ի թարմացումով օգտվողները կկարողանան որոնել բովանդակություն և հարցեր տալ՝ սկսելով «Օքեյ, Google» արտահայտությամբ, և Google TV-ն ցույց կտա արդյունքները YouTube-ից: Նյարդային ցանցի հետ ինտեգրումը նաև թույլ կտա օգտատերերին շփվել խելացի տնային սարքերի հետ:

🔺Մանրամասները՝
այստեղ👈

How2B

07 Jan, 10:47


📣Կկայանա EPIC Jam 2-օրյա ideathon-ը։

Այն 48 ժամ տևողությամբ լուծումների մշակման հաքաթոն է, որը նախատեսված է ստեղծագործական լուծումներ գտնելու համար:👌

🎯Մասնակիցները կանդրադառնան իրական աշխարհի մարտահրավերներին, կմշակեն ստարտափ գաղափարներ և կներկայացնեն դրանք հեղինակավոր ժյուրիին: Հաղթողները կստանան մենթորություն, մրցանակներ և այլ արժեքավոր պարգևներ։

Մանրամասները և գրանցման հղումը կգտնեք այստեղ👈

How2B

07 Jan, 09:31


OpenAI-ը ֆինանսական կորուստներ է կրում իր $200 ամսական արժողությամբ ChatGPT Pro պլանից:

🤔Ընկերության ղեկավար Սեմ Ալթմանի խոսքով, օգտատերերը ծառայությունից օգտվում են ավելի հաճախ, քան նախատեսված էր, ինչը հանգեցնում է ծախսերի գերազանցմանը եկամուտների նկատմամբ:💸

OpenAI-ը քննարկում է գների փոփոխության հնարավորությունը, որպեսզի ծածկի ծախսերը և ապահովի շահութաբերություն:

Մանրամասն՝ այստեղ

How2B

07 Jan, 07:57


☝️Նուբար Աֆեյանը և Մոդեռնան պարգևատրվել են ԱՄՆ նախագահի կողմից տեխնոլոգիայի և նորարարության ազգային մեդալով

Մանրամասները` այստեղ⬅️

How2B

06 Jan, 15:51


Ամենատարածված հարցը, որ տալիս են բրոքերին🤔

Հարցրել ենք 😁 Ameriabank-ի բրոքեր Յուրի Բարոյանին

How2B

05 Jan, 17:04


Ի՞նչ կարդալ 2025-ին🤔📚

Պահպանե´ք 2024-ի լավագույն բիզնես գրքերը` ըստ Forbes-ի👌

How2B

03 Jan, 17:12


🗓2025 թվականի առաջին աշխատանքային օրվա ավարտին պարզենք, թե որ օրերն են լինելու ոչ աշխատանքային այս տարվա ընթացքում🤔

How2B

03 Jan, 14:13


☝️Apple-ը 20-ական դոլար կվճարի տասնյակ միլիոնավոր օգտատերերի, որոնց խոսակցությունները Siri-ն գաղտնալսել է

Մանրամասները`
այստեղ⬅️

How2B

03 Jan, 12:48


🔺Samsung-ը՝ ստեղծելով մարդանման ռոբոտներ, կփորձի ամրապնդել դիրքերը ոլորտում

Samsung-ը նախատեսում է համատեղել իր արհեստական բանականության և ծրագրային ապահովման կարողությունները փորձառու Rainbow Robotics-ի հետ, որը մշակել է Hubo-ն՝ Հարավային Կորեայի առաջին երկոտանի ռոբոտը:
Մշակման նպատակը կլինի նոր սերնդի խելացի մարդանման ռոբոտների արտադրությունը։

🔗 Մանրամասները կարդացեք այստեղ 👈🏻

How2B

03 Jan, 10:51


📢 Նոր հնարավորություն Հայաստանի ստարտափների համար

2025 GIST Innovates ծրագիրը մեկնարկել է՝ առաջարկելով 8-շաբաթյա դասընթաց գիտական և տեխնոլոգիական ստարտափների համար։

📌 Դիմումների վերջնաժամկետը փետրվարի 7-ն է։

Մանրամասների համար անցեք հղմամբ։ 👈🏻

How2B

03 Jan, 08:43


☝️Tesla-ի էլեկտրական մեքենաների վաճառքն ընկերության պատմության մեջ առաջին անգամ նվազել է

Հավանականություն կա նաև, որ Դոնալդ Թրամփը, վերադառնալով Սպիտակ տուն, կչեղարկի շատ խթաններ, որոնք օգնել են Tesla-ի մեքենաներն ավելի մատչելի դարձնել սպառողների համար

🔗 Մանրամասները՝ այստեղ 👈🏻

How2B

31 Dec, 09:06


Ի՞նչ եք խնդրել Ձմեռ պապից ❓️🎅

How2B

30 Dec, 11:55


🤖 Արհեստական բանականության դերը ֆինանսական շուկայում շարունակում է աճել 📈

Ինչպե՞ս է այն ազդել խոշոր ընկերությունների բաժնետոմսերի գների վրա․ կարդացեք այստեղ 👈🏻

How2B

30 Dec, 10:16


Հայկական ստարտափ էկոհամակարգը տարին ամփոփում է ավելի քան $150 մլն վենչուրային ներդրումներով և առաջին IPO-ով NASDAQ-ում։ 🎉

🔗 Հաջողած ստարտափերի ու նրանց ներգրաված ներդրումների մասին ավելին՝ այստեղ։ 👈🏻

How2B

30 Dec, 09:44


💸 Հայկական Trag ստարտափը ներդրում է ստացել BANA Angels-ի կողմից

🔗 Ավելին՝ այստեղ 👈🏻

How2B

30 Dec, 08:33


📢 «Թել-Սել» ընկերության բաժնետոմսերը ներառվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ TLCL հապավումով

🔗 Մանրամասները՝ այստեղ 👈🏻

How2B

28 Dec, 13:40


Ամենազավեշտալի ու ամենատարածված միֆը ներդրումների մասին 😁

https://youtube.com/shorts/lIK7YNU8RBw?feature=share

How2B

28 Dec, 09:12


Եթե տարվա ընթացքում ձեռք բերած լինեիք այս բաժնետոմսերից, ամենայն հավանականությամբ, ֆինանսական տարին գոհունակությամբ կամփոփեիք 😁

Տասնյակը՝
https://how2b.am/2024-invest-ideas-unibank-invest/

How2B

27 Dec, 11:29


🖥 AI կիրառման ոլորտը Հայաստանում վերջապես իրավական կարգավորում կունենա

🔗 Մանրամասները՝ այստեղ 👈🏻

How2B

27 Dec, 10:54


📢 Բիբլոս Բանկ Արմենիան ներդնում է SatisfAI հարթակը՝ հաճախորդամետ ծառայությունների կատարելագործման համար

Նորարարական SatisfAI հարթակը կօգնի հավաքագրել հաճախորդների կարծիքներն ու վերլուծել դրանք՝ բարելավելով բանկի ծառայությունները։ Հարցումները, որոնք կուղարկվեն SMS-ով, շուտով հասանելի կլինեն նաև Byblos Mobile հավելվածում։

🔗 Մանարամասները՝ այստեղ 👈🏻

How2B

27 Dec, 10:10


📈 Վերջին ամսում Հայաստանում ավելացել է 3681 աշխատատեղ

Ի՞նչ միտումներ է գրանցել աշխատաշուկան այս տարի։

🔗 Կարդացեք այստեղ 👈🏻

How2B

27 Dec, 05:28


Զգացե՞լ էիք 🧐

https://how2b.am/chatgpt-was-down-globally/

How2B

26 Dec, 17:44


Ինչի՞ց է բաղկացած բաժնետոմսի եկամտաբերությունը🤔

🎙Հայկ Գրիգորյան

FinCast-ի ամբողջական տարբերակը` How2B-ի յութուբյան ալիքում

How2B

26 Dec, 12:30


📢 2025-ից հիփոթեքային վարկերի եկամտային հարկի վերադարձի պայմանները կփոխվեն

Ինչպե՞ս են այս փոփոխություններն ազդելու Ձեզ վրա․ կարդացեք այստեղ 👈🏻

How2B

26 Dec, 12:29


Ահա թե ինչի կարիք ունենք բոլորս առաջիկա օրերին🤌🎄

How2B

26 Dec, 10:35


Huawei սմարթֆոններում հայտնաբերվել են արգելված մասեր

🤔TechInsights հետազոտական ընկերության վերլուծաբանները Huawei Mate 70 սերիայի սմարթֆոններում հայտնաբերել են բաղադրիչներ, որոնք արտադրվել են Չինաստանից դուրս:

⚠️Huawei-ի կողմից սմարթֆոնների արտադրության մեջ արտասահմանյան ընկերությունների մասերի օգտագործումն արգելված է ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։

Բոլոր մանրամասներն այստեղ են

How2B

26 Dec, 08:06


Մրջյունները գերազանցել են մարդկանց՝ թիմային խնդիրներ լուծելիս, պարզել է իսրայելցի գիտնականների նոր հետազոտությունը: 🐜

🎯Հետազոտության ընթացքում համեմատել են մարդկանց և մրջյունների ունակությունները մեծ օբյեկտների տեղափոխման հարցում:

Փորձի ընթացքում մասնակիցներին առաջարկվել է տեղափոխել մեծ, T-աձև օբյեկտ երեք սենյակներից բաղկացած լաբիրինթոսով:

👌Արդյունքները ցույց են տվել, որ անհատ մարդիկ ավելի արդյունավետ են եղել, սակայն խմբային աշխատանքում մրջյունները գերազանցել են մարդկանց:

Այլ հետաքրքիր մանրամասներ կարդացե՛ք այստեղ:

How2B

26 Dec, 06:39


🚀SpaceX-ը համաշխարհային ռեկորդ է սահմանել 2024 թվականին արձակված հրթիռների քանակով:

📈2024-ի ընթացքում SpaceX-ը հասցրել է իրականացնել 129 Falcon 9, 2 Falcon Heavy և 3 Starship հրթիռների արձակում։

Մինչև տարեվերջ ընկերությունը նախատեսում է ևս երեք Falcon 9 չվերթ, ինչը թույլ կտա արձակումների ընդհանուր թիվը հասցնել 137-ի: 2023 թվականին SpaceX-ն իրականացրել է 98 արձակում:


Ավելի շատ մանրամասներ՝ այստեղ👈

How2B

25 Dec, 16:24


Ո՞ր սոցցանցն է հետաքրքիր ներդրումների համար💰

Մասնագիտական կարծիքով կիսվում է Ameriabank-ի բրոքեր Ադան Պողոսյանը

How2B

25 Dec, 14:34


📢 Վերադարձվող եկամտային հարկի հարցում փոփոխություններ չեն նախատեսվում

📌 Նախարարը նշել է, որ բարձր եկամուտ ունեցող քաղաքացիներն ավելի շատ են օգտվում այս արտոնությունից, ինչն առաջացրել է հարկային համակարգի արդարության վերաբերյալ քննարկումներ։

🔗 Ավելին՝ այստեղ 👈🏻

How2B

25 Dec, 13:00


📉 Նախորդ տարվա համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.4%-ով, սակայն այս տարվա վերջին ամսում աճը զրոյական է։

🔗 Մանարամասները՝ այստեղ 👈🏻

How2B

25 Dec, 12:34


2024-ին Հայաստանի կապիտալի շուկայում լրջագույն տեղաշարժերի տարի էր, հատկապես՝ կորպորատիվ պարտատոմսերի առումով 📈

Ինչո՞ւ և ինչպե՞ս է փոխվում մեր կապիտալի շուկան, ինչպե՞ս են տեղի ունենում պարտատոմսերի խոշոր թողարկումները, և ինչպե՞ս ընտրել պարտատոմսեր՝ ներդրում անելու համար, բացահայտել ենք Ameriabank CJSC-ի կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանի հետ 🎙

FinCast-ի 14-րդ էպիզոդն ամբողջությամբ՝
https://youtu.be/xVDTx0EpBB0

🤝 Պոդքաստի գործընկերն է MyInvest ներդրումային հարթակը՝
👉 Կատարել ներդրում արժեթղթերում՝ https://shorturl.at/H2xPK

How2B

25 Dec, 09:17


Ինչպե՞ս ընտրել պարտատոմս՝ պասիվ եկամուտ ստանալու համար. Իրական օրինակներ

Ի՞նչ են պարտատոմսերը և ինչպե՞ս են դրանք աշխատում

Պարտատոմսերի ի՞նչ տեսակներ կան

Ի՞նչ առավելություններ, ռիսկեր և թերություններ ունեն դրանք՝ կգտնեք Unibank Invest-ի հոդվածում

How2B

25 Dec, 06:49


4 տեխնոլոգիական հսկաները՝ Microsoft-ը, Nvidia-ն, Amazon-ը և Alphabet-ը, յուրաքանչյուրը 1 մլն դոլարից ավել ներդել են 149 ստարտափներում💸

Ընկերությունները կենտրոնացել են արհեստական բանականության հետ կապված ստարտափների վրա։ Ամենախոշոր ներդրումը եղել է $6,6 միլիարդ՝ ուղղված OpenAI-ին, որում մասնակցել են Microsoft-ը և Nvidia-ն։👌

Այլ հետաքրքիր մանրամասներ կգտնեք այստեղ👈

How2B

24 Dec, 18:06


PickMe հավելվածի միջոցով կկարողանաք նախապես պատվիրել սնունդ կամ ըմպելիք և մոտենալ ու վերցնել ձեր ցանկացած սննդի կետից` խնայելով ժամանակը👌

Եվս մեկ ստարտափ` DigiTec 2024-ից

How2B

24 Dec, 13:19


Ինչպե՞ս դառնալ UX/UI դիզայներ, որը տեխնոլոգիական ոլորտի ամենապահանջված և ստեղծագործական մասնագիտություններից մեկն է։👌

ACA դասախոս, Design Practice Lead Դավիթ Պեդանյանը պատմում է «UX/UI դիզայներ» մասնագիտության նրբությունների և մասնագետ դառնալու կարևոր քայլերի մասին։

How2B

24 Dec, 11:59


Team Telecom Armenia-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում:

Նոր ցանցը, որն ապահովում է մինչև 25 000 Մբ/վ թողունակություն, հասանելի է Ջերմուկ, Եղեգնաձոր, Վայք, Արմավիր, Մեծամոր և Վաղարշապատ քաղաքների շուրջ 40 000 տնային տնտեսություններին։👌

Ավելի շատ մանրամասներ այստեղ են👈

How2B

21 Nov, 17:09


Բացի AI-ից, էլ ո՞ր ոլորտներում է նկատվում աճի միտում

🔗Իգնատ Ֆրանգյան

FinCast-ի ամբողջական տարբերակը` How2B-ի յութուբյան ալիքում

How2B

21 Nov, 13:08


🧐👌Ի՞նչ հետաքրքիր բիզ-թեք միջոցառումներ են սպասվում առաջիկա շաբաթվա ընթացքում.

Startup Huddle Yerevan՝ Robi AI և DOCTOR1 ստարտափների հիմնադիրների հետ

TEDx MoskovyanSt՝ ոգեշնչող ելույթներ, պատմություններ, գաղափարներ

IT Intellectual Cup 2024՝ ՏՏ ոլորտը ներկայացնող գիտակների համար

Վերևում առանձնացրել էինք առաջիկայում սպասվող բիզ-թեք միջոցառումների փոքր մասը։ Ամբողջական ցանկը կգտնեք այստեղ՝ https://how2b.am/events-list/🎯

How2B

21 Nov, 12:15


📱Android 16-ը հասանելի է դարձել փորձարկողներին և մշակողներին

Նոր Android 16 բջջային օպերացիոն համակարգի նախնական տարբերակը՝ Android 16 Developer Preview 1-ը, արդեն հասանելի է փորձարկողներին և ծրագրավորողներին։

Այն ընդլայնում է ֆոտոշարքի հնարավորությունները, ինչպես նաև հավելվածներում բժշկական տվյալների փոխանակման գործառույթները։

📲Մանրամասներին ծանոթացեք
այստեղ⬅️

How2B

21 Nov, 11:08


🤔Պարտատոմսեր թե՞ բաժնետոմսեր. ո՞րը ընտրել կայուն եկամտի համար

Հոդվածում կգտնեք պարտատոմսերի և բաժնետոմսերի հետ կապված հիմնական նկատառումները, որոնք կօգնեն տեղեկացված որոշում կայացնել:👌

How2B

21 Nov, 10:01


Ամրագոտի, որը «հետևում է վարորդին»🧐

Սինգապուրի գիտնականները ստեղծել են բիոսենսորով ամրագոտի։ Այն չափում է սրտի զարկերի հաճախությունը և շնչառությունը՝ առանց մաշկի հետ շփման՝ հետևելով հոգնածությանը և սթրեսին:

🚘Հատուկ թելերի և մետանյութերի շնորհիվ սարքը գործում է նույնիսկ շարժվող մեքենաներում՝ անտեսելով թրթռումները։

Սենսորն ինտեգրվում է մեքենաների, ինքնաթիռների և այլ տրանսպորտային միջոցների ամրագոտիներին՝ որպես վարորդի վիճակի մոնիտորինգի և մահացության դեպքերը կանխելու գործիք:⚠️

Անվտանգություն նոր մակարդակ👌

How2B

21 Nov, 09:05


🚀Տեղի է ունեցել Starship-ի 6-րդ փորձնական թռիչքը․ բուստերը սուզվել է Մեքսիկական ծոցի ջրերում

SpaceX-ն ավարտել է Starship-ի վեցերորդ փորձնական արձակումը: Հսկա հրթիռը օդ է բարձրացել ճիշտ ժամանակացույցով՝ նոյեմբերի 19-ին: Ըստ պլանի՝ այս թռիչքը շատ առումներով պետք է ընթանար 5-րդ փորձարկման նման, սակայն արձակումից անմիջապես հետո պարզ դարձավ, որ SpaceX-ի պլանները փոխվել են, և հրթիռի բուստերը պարզապես սուզվել է Մեքսիկական ծոցի ջրերում։

🛰️Մանրամասներին ծանոթացեք այստեղ⬅️

How2B

21 Nov, 07:09


«Չիպավորման աշխարհագրությունն ընդլայնվում է»🌎

🧠Իլոն Մասկի Neuralink-ն ԱՄՆ-ում արդեն հաջողությամբ փորձարկել է երկու հիվանդի ուղեղում իմպլանտի տեղադրումը, իսկ այս շաբաթ հայտարարել է, որ ստացել է Կանադայի առողջապահական մարմինների թույլտվությունը:

Ընկերության ղեկավարը հայտնել է, որ սկսվել են ուղեղի իմպլանտի փորձարկման թեկնածուների որոնումները։🔍

Բացի այդ, Neuralink-ը Մեծ Բրիտանիայում արդեն մի քանի ամիս կամավորներ է հավաքագրում ուղեղի իմպլանտ տեղադրելու համար։🤔

Մանրամասն՝ այստեղ👈

How2B

20 Nov, 18:15


Ո՞ր ընկերության բաժնետոմսն է, գուշակում ենք բորսայի ticker-ով🤔

Քուիզ` #how2invest -ում👌

How2B

20 Nov, 16:31


Մարդիկ կարճաժամկետում այնքան էլ լավ ներդրումային որոշումներ չեն կայացնում, բայց երկարաժամկետում հաղթում են ալգորիթմներին․ Հայկ Գրիգորյան 👌

🎙 FinCast-ի 13-րդ էպիզոդի հյուրն է Sharp Machine ընկերության հիմնադիր և կառավարիչ Հայկ Գրիգորյանը, ով կիսվեց է ԱՄՆ շուկայում իր հարուստ փորձով

Ամբողջական էպիզոդը՝
https://youtu.be/9gVB3txJtvs

How2B

20 Nov, 13:20


🔸Hackշաբթի։ How to Find Bugs in Programs

Այս hackշաբթի CyHub Armenia-ն ներկայացնում է Առաջադեմ ծրագրային տեխնոլոգիաների կենտրոնի գիտաշխատող և Հայ-Ռուսակական համալսարանի դասախոս Հայկ Ասլանյանին։

◼️Մանրամասներին ծանոթացեք
այստեղ⬅️

How2B

20 Nov, 12:30


🇦🇲 Հայաստանը գովազդող հոլովակը՝ BBC հեռուստաալիքում

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի և BBC Global News-ի համագործակցության արդյունքում հաջողությամբ իրականացվել է «Արևածագը Հայաստանում» ծրագիրը, որի շրջանակում BBC հեռուստաընկերության նկարահանող խումբը, այցելելով Հայաստան և ծանոթանալով Հայաստանի յուրօրինակ բնապատկերներին, հարուստ պատմությանն ու կենսունակ մշակույթին, նկարահանել է Հայաստանը գովազդող հոլովակ, որը հեռարձակվել է BBC հեռուստաալիքով շուրջ 18 անգամ։

🔸Տեսանյութին և այլ մանրամասներին
ծանոթացեք
այստեղ⬅️

How2B

20 Nov, 10:46


🔺Տեխնոլոգիական ոլորտի 300 աշխատակից կվերապատրաստվի. ԲՏԱ նախարարության դրամաշնորհային մրցույթ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած դրամաշնորհային մրցույթի արդյունքում 23 ընկերության շուրջ 300 աշխատակից տարբեր ուսումնական հաստատություններում անցնում են ոլորտային վերապատրաստման ծրագրեր։

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում նոյեմբերի 19-ին կայացել է «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում իրականացվող «Կարողությունների զարգացում» բաղադրիչին նվիրված մամուլի ասուլիսը։

➡️ Մանրամասն՝
այստեղ⬅️

How2B

20 Nov, 09:34


🔺«Ինչպե՞ս կատարելագործել Ձեր առաջնորդությունը: Համադրելով անձնական և գործնական աճը»

Այս խորագրով պանելային քննարկումը եզակի հնարավորություն է Հայաստանում ղեկավարների համար՝ վերանայելու իրենց առաջնորդության ուղին և բացահայտելու աճի ներուժը՝ «Մատենայի» համաշխարհային կարգի պրոֆեսորների ուղղորդմամբ՝ «Առաջնորդության խորքային զրույցի» ընթացքում։

➡️Մանրամասն՝ այստեղ

How2B

20 Nov, 08:32


Microsoft Teams-ը գործարկում է իրական ժամանակում խոսքի թարգմանության գործառույթ🔁

👌AI նոր գործառույթը թույլ կտա առցանց ժողովների մասնակիցներից յուրաքանչյուրին խոսել կամ լսել իրենց զրուցակիցներին ցանկացած այլ լեզվով։

Սկզբնական փուլում կիրականացվի ինը լեզուների աջակցություն, ինչպես նաև օգտատերերի խոսքը այլ լեզվով մոդելավորելու հնարավորություն:

Մանրամասն՝ այստեղ

How2B

20 Nov, 07:15


Instagram-ը փորձարկում է նոր գործառույթ նրանց համար, ովքեր հոգնել են հին առաջարկությունների հոսքից և ուզում են թարմացնել այն։👌

Առաջարկությունների հոսքի զրոյացումը թույլ կտա ալգորիթմին նորից սովորել նախապատվությունները և հետաքրքրությունները և «ամեն ինչ սկսել զրոյից»։

🎯Օրինակ՝ ինչ-որ մեկը հնարավոր է նախկինում հավանել է խոհարարական տեսանյութերը, հետո նրա հետաքրքրությունները փոխվել են, բայց ալգորիթմը շարունակում է առաջարկել այս բովանդակությունը Reels-ում և Interesting feed-ում:

Մանրամասները՝ այստեղ

How2B

19 Nov, 18:29


Chargers.am-ն իրականացնում է լիցքավորման կայանների տեղադրում, վաճառք և տեխնիկական սպասարկում:🚘

Շարունակում ենք ներկայացնել DigiTec 2024-ի մասնակիցներին👌

How2B

19 Nov, 16:02


🌍 Միլիոնավոր սմարթֆոններ օգնել են բացահայտել Երկրի իոնոլորտի գաղտնիքները

📱 Գիտնականները 40 միլիոն սմարթֆոնների օգնությամբ ուսումնասիրել են Երկրի իոնոլորտը՝ բացահայտելով նոր երևույթներ, որոնք կարող են բարելավել GPS համակարգերի ճշգրտությունը։

Ավելին՝ այստեղ 👈🏻

How2B

19 Nov, 15:17


🔺iPhone-ի օգտատերերն իրենց հեռախոսներից այլ մարդկանց հեռախոսազրույցներ են լսել

Խնդրի մասին առաջին հիշատակումը հայտնվել է մի քանի օր առաջ, երբ Reddit-ի օգտատերերից մեկը գրել է, որ իր iPhone 16-ն օգտագործելիս լսել է մի մարդու խոսակցություն, ով մեքենա է վարում և ինչ-որ մեկի հետ հեռախոսով խոսում։ Օգտատերը ստուգել է իր iPhone-ը և համոզվել, որ հեռախոսում ոչ մի հավելված բացված չէ և չի գործում այդ պահին։ Ըստ աղբյուրի՝ նման միջադեպ կրկնվել է երկու օր անց։

➡️Մանրամասներն՝ այստեղ 👈🏻

How2B

19 Nov, 13:55


🔺Google Play-ը ներկայացրել է 2024 թվականի լավագույն հավելվածներն ու խաղերը

Google-ը հայտարարել է 2024 թվականի Google Play’s Best մրցույթի հաղթողներին ԱՄՆ-ում՝ ներկայացնելով այս տարվա ամենաակնառու հավելվածները, խաղերը և գրքերը տարբեր կատեգորիաներում:

«Այս տարվա մրցանակաբաշխությունը ոչ միայն ցուցադրում է զարմանալի հավելվածներ, խաղեր և գրքեր, դա նաև շնորհակալություն է տաղանդավոր ծրագրավորողներին, ովքեր Android-ի էկոհամակարգն այսքան կենսունակ են դարձնում՝ ստեղծելով ֆանտաստիկ հավելվածներ և խաղեր ձեր բոլոր սարքերի համար», – նշվում է Google-ի բլոգում:

➡️Մանրամասները՝
այստեղ 👈🏻

How2B

19 Nov, 13:01


💰 10.75% եկամտաբերություն՝ ներդրելով ՀԷՑ-ի պարտատոմսերում

📌 Ամերիաբանկն առաջարկում է ներդրում կատարել Հայաստանի էլեկտրական ցանցերի կորպորատիվ պարտատոմսերում՝ ընտրելով դրամային կամ դոլարային տարբերակները:

Մանրամասները՝ այստեղ 👈🏻

How2B

19 Nov, 12:02


💡 Ինչպե՞ս սկսել ներդրումներ անել արտասահմանյան բաժնետոմսերում

Քայլ առ քայլ ուղեցույց սկսնակ ներդրողների համար՝ բրոքերի ընտրությունից մինչև առաջին գործարքի իրականացում - կիսվում է Unibank Invest-ը։ 👈🏻

How2B

19 Nov, 11:25


🚀 Tesla-ի բաժնետոմսերը կտրուկ աճ են գրանցել

💡 Պատճառը ինքնավար մեքենաների ոլորտում սպասվող օրենսդրական փոփոխություններն են: Ընկերության արժեքը կրկին անցել է 1 տրիլիոն դոլարի սահմանը:

Ավելին՝ այստեղ 👈🏻

How2B

19 Nov, 09:38


🔺Nike-ը թողարկել է ամբողջությամբ 3D տպագրված սպորտային կոշիկներ

Nike-ը ներկայացրել է Air Max 1000-ը՝ ընկերության առաջին սպորտային կոշիկները, որոնք գրեթե ամբողջությամբ պատրաստվել են 3D տպագրության միջոցով: Նոր արտադրանքը ստեղծվել է Zellerfeld-ի հետ համագործակցությամբ, որն արդեն փորձ ունի կոշիկների 3D տպագրության ոլորտում։

🔺Բոլոր մանրամասները կգտնեք
այստեղ։ 👈

How2B

19 Nov, 07:38


🚀Եվս մեկ հրաշալի լուր հայկական ստարտափ էկոհամակարգից։

👌Հայ հիմնադիրներ ունեցող ServiceTitan-ը IPO-ի հայտ ներկայացրել ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC)։

Ընկերությունը պլանավորում է իր բաժնետոմսերը ցուցակագրել Nasdaq Global Select Market-ում՝ «TTAN» նշանով։

🎯ServiceTitan-ը հայ հիմնադիրներ ունեցող առաջին Unicorn (միաեղջյուր) ստարտափ ընկերությունն է, որն ամպային և շարժական ծրագրային լուծումներ է տրամադրում կենցաղային սպասարկման ծառայություններ իրականացնող ընկերություններին ԱՄՆ-ում և Կանադայում։

Այլ մանրամասներ՝ այստեղ։

How2B

19 Nov, 06:22


🚀Հայ հիմնադիրներ ունեցող SuperAnnotate ստարտափը 36 միլիոն դոլար Series B ֆինանսավորում է ստացել🎉

Այս ներդրումը կնպաստի ստարտափի աճին և կամրապնդի վերջինիս դիրքը՝ որպես առաջատար GenAI կորպորատիվ տվյալների հավաքածուների ստեղծման, կառավարման և կազմակերպման գործում:

Մանրամասները կգտնեք այստեղ։👈

How2B

18 Nov, 13:41


📢 Մայիսի 30-ից Հայաստանում գործարկվում են ստարտափների համար ներդրումներ ներգրավելու նոր, պարզեցված գործիք․ ՍԵՅՖ պայմանագրեր։

Ինչ է ՍԵՅՖ-ը, ինչպես է աշխատում և ինչու է այն կարևոր հայկական ստարտափ էկոհամակարգի համար՝ կարդացեք մեր հոդվածում: 👇🏻

How2B

18 Nov, 11:46


Հուսահեն հաղորդակցությունը՝ որպես ռազմավարական մոտեցում🎯

📣Կայացել է «Հույսը որպես ռազմավարություն» համաժողովը՝ միավորելով ազգային և միջազգային առաջատար մասնագետներին՝ քննարկելու ռազմավարությունների կառուցման նորարարական մոտեցումները և երկխոսություն զարգացնելու հաղորդակցության ոլորտում առաջացող նոր մարտահրավերների շուրջ:

Բոլոր մանրամասները կգտնեք այստեղ։👈

How2B

18 Nov, 09:50


Պենտագոնի ՉԹՕ-ի զեկույցում 700 նոր դեպքերից 21-ը բացատրություն չունեն։🛸

🤫«Հետաքրքիր դեպքեր կան, որոնք ես՝ իմ ֆիզիկայի և ինժեներական գիտելիքներով, չեմ հասկանում և չգիտեմ որևէ մեկին, ով կհասկանա դա», - ասել է All-Domain Anomaly Resolution Office (AARO)-ի տնօրեն դոկտոր Յոն Կոսլոսկին։

🤔Դրանք ունեցել են բազմաթիվ ականատեսներ, ֆիքսվել են տեսագրության և այլ սենսորների միջոցով:

Մանրամասները՝ այստեղ:

How2B

18 Nov, 07:46


🔥Երկրի վրա հայտնվել է առաջին անմահ ճանճը:🪰

Փրինսթոնի համալսարանի գիտնականները ստեղծել են առաջին «անմահ ճանճը»՝ թվայնացնելով մրգային ճանճի ուղեղը:🧠

Դրոզոֆիլայի ուղեղի 14 ԳԲ մոդելը, որը հասանելի է առցանց, նոր հորիզոններ է բացում ուղեղի ուսումնասիրության և արհեստական ինտելեկտի զարգացման մեջ: 🎯

Մանրամասն՝ այստեղ 👈

How2B

17 Nov, 17:19


Ինչպե՞ս է տեղի ունենում արժեթղթի առքը

🔗 https://youtube.com/shorts/ypg43CACLkw?si=yku0gCbdqL5M6wx-

#how2invest

How2B

16 Nov, 16:17


DigiTec 2024-ի մասնակից
«Անգղ» մարզակրթական ՀԿ-ն կազմակերպում է կրթական ծրագրեր ու հանրային միջոցառումներ` Հայաստանում անօդաչու թռչող սարքերի մշակույթը տարածելու նպատակով🎯👌

🔗 https://youtube.com/shorts/fJOTaJQa8Uk?si=tvdvR_dVLg10jSbq

How2B

15 Nov, 17:02


Ինչպե՞ս է ժամանակաշրջանն ազդում բիզնես նպատակների վրա և ե՞րբ է բիզնեսը «հերիք»🤔

🎙Վահրամ Միրաքյան

FinCast-ի ամբոջական տարբերակը` How2B-ի յութուբյան ալիքում

How2B

15 Nov, 14:22


◼️OpenAI-ի նոր գործիքը կկարողանա համակարգիչը օգտագործել օգտատիրոջ անունից

OpenAI-ը պատրաստվում է ներկայացնել առաջադրանքների ավտոմատացման նոր գործիք, որը կարող է գործողություններ կատարել օգտատիրոջ անունից, օրինակ՝ կոդ գրել կամ ճամփորդություն ամրագրել:

Գործիքը, որը կրում է Operator կոդային անվանումը, հասանելի կլինի ինչպես փորձնական տարբերակով, այնպես էլ ծրագրային ինտերֆեյսով՝ մշակողների համար։

🔺Մանրամասներին ծանոթացեք
այստեղ ⬅️

How2B

15 Nov, 12:44


◼️Հայաստանը 4-րդ անգամ հյուրընկալել է IEEE EWDTS\’2024 միջազգային սիմպոզիումը

Սիմպոզիումը համախմբում է սիլիկոնային ոլորտի փորձառու մասնագետներին և գիտնականներին ամբողջ աշխարհից: Հիմնական նպատակն է ներկայացնել և տարածել էլեկտրոնային սխեմաների և համակարգերի ավտոմատացված նախագծման, ինչպես նաև թեսթավորման, ախտորոշման և վերանորոգման ոլորտում առկա միտումներն ու առաջընթացները Արևելյան և Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, ինչպես նաև աշխարհի այլ մասերից առաջատար և փորձառու մասնագետների և գիտնականների կողմից:

🔺Մանրամասներին ծանոթացեք
այստեղ ⬅️

How2B

15 Nov, 11:25


🔺Bloomberg-ն իմացել է OpenAI-ի և Google-ի նոր AI մոդելների հետ կապված խնդիրների մասին

OpenAI-ը, Google-ը և Anthropic-ը անհաջողություններ են գրանցել՝ ստեղծելով արհեստական ինտելեկտի նոր մոդելներ և սա կարող է բացասաբար ազդել արհեստական ընդհանուր ինտելեկտի (AGI) զարգացման վրա:

🔺Մանրամասներին ծանոթացեք այստեղ⬅️

How2B

15 Nov, 10:41


🔥Բացահայտվել են աշխարհում ամենատարածված գաղտնաբառերը:

Դրանց մեծ մասի կոտրելու համար պահանջվում է մեկ վայրկյանից քիչ ժամանակ։

⚠️NordPass-ի ամենաշատ օգտագործվող գաղտնաբառերի ամենամյա ցուցակը այս տարի ևս, ցավոք սրտի, գլխավորում է «123456» թվերի շարանը՝ վաստակելով «աշխարհի ամենավատ գաղտնաբառ» տիտղոսը:

Մանրամասները գտե՛ք այստեղ և խոստովանեք՝ ցանկից քանի՞ գաղտնաբառ ունեք։

How2B

15 Nov, 09:32


📱App Store-ում է հայտնվել Google-ի անվճար Gemini հավելվածը

Հավելվածի մուտքն անվճար է: Ծառայությունը չաթերի ցանկ է, որտեղ դուք կարող եք հարցումներ կատարել AI-ին: Միաժամանակ iPhone-ի օգտատերերն առաջին անգամ հնարավորություն են ունեցել օգտագործել Gemini Live ֆունկցիան, որը թույլ է տալիս մոդելի հետ շփվել ձայնի միջոցով։

🔺Մանրամասներին ծանոթացեք
այստեղ⬅️

How2B

14 Nov, 16:52


Quiz ֆինանսական աշխարհի վերաբերյալ

Հարցուպատասխան #how2invest -ում👌

How2B

14 Nov, 15:37


💸 Bitcoin-ը գրանցում է նոր ռեկորդներ՝ հատելով 93,000 դոլարի շեմը

📌 Պատմականորեն ԱՄՆ նախագահական ընտրություններն ուղեկցվում են բիտքոինի կտրուկ աճով․ ի՞նչ է տեղի ունեցել այս անգամ։

Մանրամասները՝ այստեղ 👈🏻

How2B

14 Nov, 13:26


🌲Դեկտեմբերին կմեկնարկի BIG Christmas Market-ն՝ իր ամանորյա առաջարկներով, որտեղ ներկայացված են լինելու 300-ից ավել կազմակերպություններ։

Բոլոր այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու մասնակից ընկերությունների կողմից ներկայացվող առաջարկներին, պրոդուկտներին և ծառայություններին, ինչպես նաև գնումներից առաջ կարող են համտեսել ներկայացված մթերքներն ու խմիչքները։

🔺Մանրամասներին ծանոթացեք
այստեղ ⬅️

How2B

14 Nov, 12:26


📉 ՀՀ Կենտրոնական բանկը առաջարկում է նվազեցնել գնաճի նպատակային մակարդակը՝ ներկայիս 4%-ից (±1.5%) իջեցնելով մինչև 3%:

Առաջիկայում նախատեսվում է այս հարցի շուրջ քննարկումներ սկսել կառավարության հետ: 📌

Մանրամասն՝ այստեղ 👈🏻

How2B

14 Nov, 09:44


🔺Meta-ից պահանջում են վաճառել Instagram-ն ու WhatsApp-ը

Meta-ն մեղադրվում է մրցակցության անհավասար պայմաններ ստեղծելու և, գնելով Instagram-ը և WhatsApp-ը, սոցիալական ցանցերի շուկայում գերիշխող դիրք գրավելու մեջ։

Այժմ FTC-ն կփորձի ապացուցել, որ Meta-ն գործել է անբարեխիղճորեն, և, գնելով Instagram-ն ու WhartsApp-ը, վնասել է շուկայում մրցակցությանը և սպառողներին:

Իսկ թե ինչ է ասել Meta-ի խոսնակ Քրիստոֆեր Սգրոնն այս մասին, կարդացեք
այստեղ ⬅️

How2B

14 Nov, 08:55


YouTube-ը նոր ձևաչափ է փորձարկում՝ երկար տեսանյութերը Shorts-ի նման դիտելու համար:

Այն ենթադրում է TikTok-ի նման անվերջ հոսքի ներդրում նաև երկար տեսանյութերի համար։🤔

⚠️Սա կարող է հիմնովին փոխել հարթակի էկոհամակարգը։

Առայժմ թեստն ընդգրկում է սահմանափակ թվով օգտատերերի:

Մանրամասն՝ այստեղ👈

How2B

14 Nov, 07:28


🔺ԵՄ-ն Apple-ից պահանջել է դադարեցնել App Store-ում խտրականության հիմքով աշխարհագրական սահմանափակումը

Եվրամիությունը Apple-ից պահանջել է դադարեցնել աշխարհագրական սահմանափակումը App Store, Apple Arcade, Music, iTunes Store, Books և Podcasts հարթակներում։ Այն սահմանափակում է բովանդակության հասանելիությունը՝ կախված օգտատիրոջ աշխարհագրական դիրքից։

🔺Մանրամասներին ծանոթացեք այստեղ⬅️

How2B

13 Nov, 16:34


Hoviv-ը ֆերմաների արտադրողականությունը բարձրացնող հավելված է` խելացի լուծումներով:👌

Եվս մեկ հետաքրքիր ստարտափ` digitec.armenia-ից

How2B

13 Nov, 13:41


📱Արդյո՞ք սմարթֆոնների պատյանները պաշտպանում են մեր հեռախոսները

Լրագրողների կարծիքով՝ ժամանակակից հեռախոսների համար պատյան գնելու կարիք չկա, քանի որ սարքեր արտադրողներն օգտագործում են դիմացկուն և բարձրորակ նյութեր, որոնք հուսալիորեն պաշտպանում են դրանք ցնցումներից, խոնավությունից և փոշուց, ինչպես օրինակ ալյումինը, կերամիկան և տիտանը։

🔺Մանրամասներին ծանոթացեք այստեղ⬅️

How2B

13 Nov, 12:14


🔺TEDx MoskovyanSt կոնֆերանսը վերադառնում է թարմ գաղափարներով և փոփոխություններով

Մանրամասներին ծանոթացեք
այստեղ⬅️

How2B

13 Nov, 12:01


📌 Հայաստանը ամենացածր գնաճ ունեցող երկրների ցանկում 2-րդն է

Արժույթի միջազգային հիմնադրամի հետազոտության մանրամասները՝ հոդվածում։ 👈🏻

How2B

13 Nov, 09:48


🔥Իլոն Մասկը պաշտոն է ստացել Դոնալդ Թրամփի կառավարությունում։

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը և Վիվեկ Ռամասվամին կգլխավորեն ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE):

🎯«Այս 2 մեծ ամերիկացիները» կաշխատեն ապահովելու, որ նոր նախագահական վարչակազմը «ազատվի բյուրոկրատիայից, նվազեցնի ավելորդ կարգավորումները, կրճատի անիմաստ ծախսերը և վերակառուցի դաշնային գործակալությունները»։

🤫Հատկանշական է, որ Մասկին պատկանող memcoin-ը, ունի նույն անվանումը՝ dogecoin:

Մանրամասն՝ այստեղ։

How2B

13 Nov, 08:46


🚀NASA-ն լռում է տիեզերագնացների հետ կատարված առեղծվածային միջադեպերի մասին

Ուղեծրում առաքելության ժամանակ NASA-ն ստիպված եղավ ընդհատել տիեզերագնացների երկու տիեզերական զբոսանք, երկու անգամն էլ առեղծվածային հանգամանքներում: Այնուհետև հոկտեմբերի 25-ին տիեզերագնացներից մեկը հոսպիտալացվել է ինչ-որ «բժշկական խնդրի» պատճառով այն բանից հետո, երբ SpaceX Crew Dragon պարկուճը վայրէջք է կատարել իր 235-օրյա առաքելության ավարտին։

Crew-8-ի առաքելության հետ կապված միայն առողջական խնդիրները չէ, որ առեղծվածային են թվում:

🚀Մանրամասներին ծանոթացեք
այստեղ⬅️

How2B

13 Nov, 08:00


Հայտնի է աշխարհում ամենաշատ վաճառվող սմարթֆոնը:

Counterpoint Research վերլուծական գործակալությունը հետազոտություն է անցկացրել, որի համաձայն՝ iPhone 15-ը 2024 թվականի երրորդ եռամսյակում ամենապոպուլյար հեռախոսն է համաշխարհային շուկայում։

Ամենաշատ վաճառվող սմարթֆոնների թոփ 3-ը գրավել են Apple սարքերը։🎯

Հետազոտության այլ մանրամասներ կգտնեք այստեղ։👈

How2B

12 Nov, 16:14


Ո՞ր ընկերություններն են ամենաշատ հարկերը վճարում Հայաստանում

🥇 Առանձնացրել ենք առաջատար հնգյակին

How2B

12 Nov, 14:56


💸 Bitcoin-ի արժեքն այս պահին $86,367 է (33,255,817 դրամ)։

📌 Հիշեցնենք, որ կրիպտոարժույթի գնի այս աննախադեպ աճը պայմանավորված է ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակով։

How2B

12 Nov, 13:08


🚀Starlink արբանյակն այրվել է ԱՄՆ երկնքում՝ թողնելով կրակի հետքեր չորս նահանգների երկնքում

Այն նկատվել է նոյեմբերի 9-ին՝ տասնյակ մարդկանց կողմից։ Ամերիկյան երկնաքարերի միությունն այս մասին գրանցել է 36 զանգ Կոլորադոյի, Կանզասի, Տեխասի և Օկլահոմայի բնակիչներից։ Ականատեսները սոց․ ցանցերում հիացմունք են արտահայտել այս տեսարանի մասին։ Նշվել է, որ երբ օբյեկտը շարժվել է դեպի հարավ, այն սկսել է մասնատվել։ Այս մասին հաղորդվել է, մասնավորապես, Տեխասում։

◼️Մանրամասներին ծանոթացեք
այստեղ⬅️

How2B

08 Nov, 17:52


Ինֆլյացիա vs ներդրումներ🤔

«Ֆոկուս» #How2Invest-ում🎩

🔗 https://youtube.com/shorts/3w0PHtRsTbE?si=T9gf36iSacuOxtoE

How2B

08 Nov, 17:20


🎉ՏՏ ընկերությունների թիմերին ադրենալինի աշխարհ տեղափոխած լազերթագ սպորտաձևի ITCup 4 առաջնության հաղթողները հայտնի են։🏆

Ովքե՞ր են նրանք, և ի՞նչ է իրենից ներկայացնում լազերթագը, կգտնեք How2B-ի ռեպորտաժում

How2B

08 Nov, 13:20


💰 Թրամփի հաղթանակը Իլոն Մասկին հարստացրել է 21 միլիարդ դոլարով

🇺🇸 ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո Tesla-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով՝ միլիարդատիրոջ կարողությունը հասցնելով 290 միլիարդ դոլարի։

Մանրամասները՝ այստեղ 👈🏻

How2B

08 Nov, 08:11


🫵Նրանց համար, ովքեր հետաքրքրված են ստարտափներով և դրանց միջազգայնացման հնարավորություններով🚀

Հայաստանում ֆրանսիական համալսարանը հրավիրում է մասնակցելու Միջազգային Աքսելերատորի ներկայացուցիչների հետ կայանալիք առցանց հանդիպմանը։

🎯Հանդիպման նպատակն է.

💡ներկայացնել աքսելերացիոն ծրագրին դիմելու հնարավորությունները՝ որպես լավագույն միջոց այն ընկերությունների համար, որոնք նպատակ ունեն բիզնես սկսելու և այն ընդլայնելու ԱՄՆ շուկայում,

💡բացահայտել և ներգրավել խոստումնալից հայկական ստարտափների, որոնք կհամապատասխանեն ծրագրի գաղափարախոսությանը։

Բոլոր մանրամասներն այստեղ են👈

How2B

08 Nov, 07:15


📈Nvidia-ն դարձել է պատմության մեջ առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան գերազանցում է $3,6 տրիլիոնը:

Նախկինում աշխարհում ոչ մի հանրային ընկերություն չէր հասել այս տպավորիչ ցուցանիշին։

Կարծես թե, ներդրողների լավատեսությունը թելադրված է ամերիկյան բիզնեսի հարկային բեռի նվազեցման և ամերիկյան շուկայում գործունեության կանոնների պարզեցման ակնկալիքներով, ինչն էլ իր հերթին պայմանավորված է ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակով։

Մանրամասն՝ այստեղ👈

How2B

07 Nov, 19:02


Edmap ստարտափն առաջարկում է լուծում նրանց համար, ովքեր դեռ չունեն աշխատանքային փորձ, բայց ուզում են մտնել աշխատաշուկա👌

How2B-ն ներկայացնում է Digitec 2024-ի մասնակից ստարտափներին

How2B

07 Nov, 16:37


Ու՞ր են գնում մեր կենսաթոշակային կուտակումները

Ինչո՞ւ էին պակասում 2022-ին և ինչքա՞ն են ավելացել հիմա

Ինչպե՞ս ապահովել ֆինանսներ բարեկեցիկ ծերության համար

Այս հարցերի շուրջ զրուցել ենք C-QUADRAT Ampega Asset Management Armenia LLC ռիսկերի կառավարիչ Իգնատ Ֆրանգյանի հետ

🔗Ամբողջական էպիզոդը` https://youtu.be/lfe01hq-g7w?si=ZzFrLPA-hGpJzoxH

How2B

07 Nov, 16:13


🔹Microsoft-ը պատրաստում է ներկայացնել իր Windows Intelligence ապրանքանիշը

Microsoft-ն, ըստ երևույթին, պատրաստվում է Windows-ի վերջին տարբերակներում ներդրված AI-ով աշխատող իր բոլոր գործառույթների արմատական վերաբրենդավորման։

Copilot-ը, Windows Recall-ը և այլ AI գործիքներ շուտով կարող են միավորվել մեկ Windows Intelligence ապրանքանիշի ներքո։

🔺Մանրամասներին ծանոթացեք այստեղ⬅️

How2B

07 Nov, 15:34


🚀SpaceX Starship հսկայական հրթիռի վեցերորդ արձակումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին

SpaceX-ը հայտարարել է, որ Starship հրթիռային համակարգի վեցերորդ փորձնական թռիչքը տեղի կունենա սովորականից ութ ժամ ուշ։

SpaceX-ը թռիչքը կարգավորող մարմնից՝ ԱՄՆ Դաշնային ավիացիոն գործակալությունից (FAA), թույլտվություն է ստացել միանգամից հինգերորդ և վեցերորդ փորձնական թռիչքների համար։

🔺Մանրամասներին ծանոթացեք այստեղ⬅️

How2B

07 Nov, 14:36


🔷 OpenAI-ը 15,5 միլիոն դոլարով գնել է chat. com տիրույթը
ChatGPT չաթբոտի մշակող OpenAI-ը ձեռք է բերել chat. com տիրույթը՝ մոտ 15,5 միլիոն դոլարով: Chat.com-ը համացանցի ամենահին դոմեյնային անուններից է, որը գրանցվել է 1996 թվականի սեպտեմբերին։ Անցյալ տարի սեփականատերն այն վաճառել էր HubSpot CTO-ին՝ 10 միլիոն դոլարով, և այժմ վերավաճառել OpenAI-ին:

🔺Մանրամասներին ծանոթացեք
այստեղ⬅️

How2B

07 Nov, 13:26


🚀 Չիպերի շուկան գրանցել է բացարձակ ռեկորդ

Այն սեպտեմբերին գրանցել է պատմական ռեկորդ՝ հասնելով 55.3 միլիարդ դոլարի վաճառքի։ Տարեկան կտրվածքով աճը կազմել է 23.2%։

Ավելին՝ այստեղ 👈🏻

How2B

07 Nov, 12:32


Առաջիկա շաբաթվա բիզ-թեք միջոցառումները🚀

Ներքևում առանձնացրել ենք դրանցից մի քանիսը, իսկ առաջիկայում սպասվող մյուս հետաքրքիր բիզ-թեք միջոցառումների ցանկը՝ բոլոր մանրամասներով, կգտնեք այստեղ։

Leadership Meetup՝ առաջնորդության երկու կարևոր թեմաների շուրջ

Yerevan Bootcamp, որը մեկ հարկի տակ կհավաքի տաղանդավոր ծրագրավորողներին և Web3 էնտուզիաստներին

MIF24 կամ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորում

EdTech Hackathon Գյումրիում, որը կհամախմբի կրթության ոլորտը հեղափոխելու համար նորարար գաղափարներ և տեխնոլոգիական լուծումներ ունեցող երիտասարդների

How2B

07 Nov, 11:43


Որո՞նք են Հայաստանի ամենաբարձր վարձատրվող ոլորտները 2024-ին 💰

Ըստ վիճակագրական տվյալների՝ աշխատավարձերի տարբերությունը մեր երկրում հասնում է մինչև 6 անգամի։ 🤯

Մանրամասները հոդվածում են 👈🏻

How2B

07 Nov, 09:00


🔷15 ամենաթարմ Apple սարքերը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard Digital քարտապաններին

🔹Բիբլոս Բանկ Արմենիան, Mastercard-ի հետ համատեղ, մեկնարկել է նոր արշավ, որի շրջանակում խաղարկվում է 5-ական iPhone 16 Pro, Apple Watch SE (2-րդ սերնդի) և AirPods Pro 2։ Mastercard Digital թե՛ գործող, թե՛ նոր քարտապաններն ունեն հնարավորություն շահելու 15 ամենաթարմ Apple սարքերից մեկը։

🔺Մանրամասներին ծանոթացեք
այստեղ⬅️

How2B

07 Nov, 06:48


🔌Աշխարհում առաջին 240 Վտ հզորությամբ USB Type-C լիցքավորիչի վաճառքը մեկնարկել է։

Delta Electronics-ը ներկայացրել է ADP-240KB լիցքավորիչը, որն ապահովում է USB Type-C Power Delivery (USB-PD) լիցքավորում մինչև 240 Վտ հզորությամբ:💪

USB-C Power Delivery ստանդարտն աջակցում է մինչև 240 Վտ լիցքավորում մեկ սարքի համար, բայց մինչ այժմ ոչ ոք չէր վաճառում այդ հզորությամբ լիցքավորիչ ուղղակիորեն հաճախորդներին:

Այն հնարավոր է ձեռք բերել ԱՄՆ-ից՝ մոտ $127-ով։

Ավելին՝ այստեղ

How2B

06 Nov, 18:06


🤩👌Նոյեմբերի 30-ին՝ ժամը 14:00-ին FoodPark by DownTown-ում տեղի կունենա ամենամյա IT Intellectual Cup 2024-ը, որը մեկ հարկի տակ կհավաքի ՏՏ ոլորտի գիտակներին մարզելու միտքը, նոր կապեր հաստատելու և լավ ժամանակ անցկացնելու։

Առաջնությունն անցկացվելու է սպորտային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ձևաչափով։

Մրցանակակիրները կպարգևատրվեն գավաթով, մեդալներով և անակնկալ նվերներով։🏆

Առաջնության ողջ հասույթն ուղղվելու է Ազատազէն կրթական հասարակական կազմակերպությանը։

Առաջնության կազմակերպիչն է zealous ընկերությունը, իսկ գլխավոր հովանավորը LayerSwap ընկերությունը։

Առաջնության բոլոր մանրամասներն այստեղ են։👈

How2B

06 Nov, 14:45


🔶 Թումոն ընդլայնվում է. Բուենոս Այրեսի կենտրոնը կբացվի 2025-ի ամռանը

Բուենոս Այրեսի Թումոն հնարավորություն կընձեռի մոտ 3000 պատանու մասնագիտական կրթություն ստանալ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են անիմացիան, խաղերի ստեղծումը, երաժշտությունը, ռոբոտաշինությունը, ֆիլմերի ստեղծումը, գրաֆիկական դիզայնը, 3D մոդելավորումը, ծրագրավորումը և ավելին: Կենտրոնում պատանիները կկարողանան զարգացնել ապագայում տեխնոլոգիական աշխարհում հաջողելու համար անհրաժեշտ հմտությունները:

Կենտրոնը կտեղակայվի քաղաքի Centro Metropolitano de Diseño նորարարական կենտրոնում:

🔹Մանրամասներին ծանոթացեք
այստեղ⬅️

How2B

06 Nov, 13:45


📈 Հայաստանի աշխատաշուկան թվերով

Ո՞ր ոլորտներում են կենտրոնացած 776,814 աշխատող հայաստանցիները։

Կարդացեք հոդվածում՝ 👈🏻

How2B

06 Nov, 13:03


🔷 OpenAI-ը նախատեսում է գործարկել GPT-4-ից 100 անգամ ավելի հզոր Orion AI մոդելը

OpenAI-ը նախատեսում է թողարկել Orion կոչվող արհեստական բանականության նոր մոդելը: Այս արհեստական բանականությունը զգալիորեն ավելի հզոր և առաջադեմ կլինի, քան իր նախորդները, ինչպիսիք են ChatGPT, GPT-4 և o1:

🔹Մանրամասները կարդացեք այստեղ 👈🏻

How2B

06 Nov, 12:11


📈 Nvidia-ն գրանցել է նոր ռեկորդ՝ դառնալով աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը։

💰 Արհեստական բանականության չիպերի արտադրության առաջատարի շուկայական արժեքը հասել է 3.43 տրիլիոն դոլարի՝ գերազանցելով նույնիսկ Apple-ին։

Մանրամասները կարդացեք հոդվածում 👈🏻

How2B

06 Nov, 10:47


🔥Մեծ Բրիտանիայում փորձարկում են «մահվան հաշվիչ»🤫

ԷՍԳ-ի վրա հիմնված ծրագրաշարը 78% ճշգրտությամբ կանխատեսում է, թե ո՞ր սրտի հիվանդությունից և ե՞րբ կմահանաք:

Ծրագիրը բացահայտում է սրտի համար թաքնված ռիսկերը, որոնք բժիշկները չեն կարող տեսնել:⚠️🫀

Կարծես թե, սա պարզապես հերթական ժամանցային AI-ը չէ։ Հետազոտությունը հրապարակվել է աշխարհի ամենահեղինակավոր բժշկական ամսագրերից մեկում՝ The Lancet-ում, և թեստեր են անցկացվում Լոնդոնի 2 հիվանդանոցներում:

🤔Ամենահետաքրքիրն այն է, որ կանխատեսման համար բավականաչափ տվյալներ ստացվում են սովորական Apple Watch-ից կամ այլ ֆիթնես թրեքեր սարքերից։

How2B

06 Nov, 09:41


📈Բիթքոյնի փոխարժեքը նոր ռեկորդ է սահմանել։

ԱՄՆ նախագահական ընտրությունների ֆոնին բիթքոյնի փոխարժեքը հասել է 75 հազար դոլարի՝ սահմանելով պատմական նոր ռեկորդ։🚀

📌Նախկին առավելագույնը՝ 73,777 դոլար, սահմանվել էր 2024 թվականի մարտին աշխարհի ամենամեծ բորսայում՝ Binance-ում:

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը բացահայտ աջակցություն է ցույց տալիս կրիպտոարժույթի օգտին և նրա հավանական հաղթանակն իրարանցում է առաջացրել կրիպտո շուկայում։

Մանրամասն՝ այստեղ

How2B

06 Nov, 06:52


📣Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորում։

Ֆորումը կհյուրընկալի միկրոէլեկտրոնիկայի ընկերությունների բարձրակարգ մասնագետներին և ղեկավարներին, ովքեր կխոսեն միկրոէլեկտրոնիկայի այնպիսի ուղղությունների և զարգացման միտումների մասին, ինչպիսիք են՝

Թվային միկրոսխեմաների նախագծում և փորձարկում
Անալոգային և խառը ազդանշանային միկրոսխեմաների նախագծում և փորձարկում
Կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիաներ
Միկրոսխեմաների Էլեկտրոնային նախագծման մաթեմատիկան և ալգորիթմները


Մանրամասն՝ այստեղ

How2B

05 Nov, 16:58


Ինչպե՞ս խնայել, եթե աշխատավարձը շատ շուտ է ծախսվում: 💸🤔

Հետևե´ք #How2Invest շարքին. պատմում ենք խնայողությունների ու ներդրումների մասին👌

🔗 https://youtu.be/Eqv9FbkIu-k?si=jSY4

How2B

05 Nov, 12:16


💸 Երևանում միջին աշխատավարձը 320,000 դրամ է, Սյունիքում՝ գրեթե նույնքան։

Որքա՞ն է միջին ամսական աշխատավարձը Հայաստանի մարզերում։

Կարդացեք այստեղ 👈🏻

How2B

05 Nov, 12:12


Նոյեմբերի 8-10-ը կկայանա EdTech հեքեթոնը📣

🎯Նպատակն է խթանել Հայաստանի ստարտափ էկոհամակարգը և երիտասարդներին տրամադրել գործիքներ՝ կրթության ոլորտում իրական փոփոխություններ իրականացնելու համար։

Երեք օրվա ընթացքում մասնակիցները մշակելու են նոր կրթական ոլորտի տեխնոլոգիաների լուծումներ՝ միաժամանակ զարգացնելով բիզնեսի և թվային հմտությունները։

💡Հայաստանի տարբեր մարզերից ավելի քան 70 երիտասարդներ կբաժանվեն թիմերի, համատեղ կաշխատեն նորարարական լուծումներ ստեղծելու վրա։

Լավագույն թիմերը կստանան ընդհանուր 4000 եվրոյի դրամական մրցանակ։💰

Մանրամասն՝ այստեղ

How2B

05 Nov, 11:29


🤖 iOS 18.2-ը՝ Apple Intelligence-ով, կթողարկվի նախատեսվածից շուտ

Պլատֆորմի նոր թողարկումը կստանա Genmoji AI էմոջի գեներատոր և ինտեգրում ChatGPT-ի հետ, ինչը զգալիորեն կընդլայնի AI-ի հնարավորությունները ընկերության շարժական սարքերում:

➡️Մանրամասները՝ այստեղ👈

How2B

05 Nov, 10:22


ԱՄՆ-ում շինարար-բլոգերը կառուցել է ամենափոքր ֆունկցիոնալ տունը։🏠

Նրա մակերեսը կազմում է ընդամենը 1,8 մ², իսկ ներսում կա զուգարան, ցնցուղ, տաք ջուր, խոհանոց, նստարաններ, մահճակալ և օդորակիչ։ 👌

«Մինի տնակի» կառուցումն ու կահավորումը արժեցել է 5000 ԱՄՆ դոլար՝ մոտավորապես Երևանի Կենտրոնում 1 ամսով տուն վարձելու գին😃

How2B

05 Nov, 09:14


🔺Բիբլոս Բանկ Արմենիան՝ ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման 90-ամյա ֆակուլտետի կողքին

Հոկտեմբերի 31-ին Արամ Խաչատրյան համերգասրահ տեղի ունեցավ ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը։

🔹Միջոցառումն ամփոփեց Ֆակուլտետի հոբելյանական միջոցառումները, որոնց գլխավոր հովանավորը Բիբլոս Բանկ Արմենիան է։

➡️Մանրամասները՝
այստեղ👈

How2B

05 Nov, 08:43


📣Հայաստանում հիմնադրված «Մատենա» առաջնորդության դպրոցը դարձել է մենեջմենթի ոլորտի Եվրոպայի ամենահեղինակավոր կառույցի՝ Մենեջմենթի զարգացման եվրոպական հիմնադրամի («EFMD») անդամ:

🚀Ասոցիացիան, որին անդամակցում են նաև «Mercedes-Benz»-ը, «L’Oréal»-ը, «Siemens»-ը և այլ աշխարհահռչակ ընկերություններ ու նշանավոր բիզնես դպրոցներ, դիմավորում է Հայաստանից իր առաջին անդամին՝ դեռևս չունենալով ներկայացվածություն տարածաշրջանի մի շարք այլ երկրներից:

Այլ մանրամասներ կգտնեք այստեղ👈

How2B

05 Nov, 06:33


🔥Intel-ի բաժնետոմսերը կհեռացվեն Dow Jones ինդեքսից՝ 2024թ. ընթացքում 54% գնանկումից հետո։

Նոյեմբերի 8-ին Dow Jones-ի ինդեքսում դրանց կփոխարինեն Nvidia-ի բաժնետոսները։

Intel-ի բաժնետոմսերը ցույց են տվել Dow Jones-ում ընդգրկված բոլոր ընկերությունների ամենավատ ցուցանիշը, և պարզվել է, որ ամենաէժան արժեթղթերն են ինդեքսի մեջ։📉

Մյուս կողմից, Nvidia-ի բաժնետոմսերի գինը տարվա ընթացքում աճել է ավելի քան 170%-ով՝ հասկանալի պատճառներով🤖✌️

Մանրամասն՝ այստեղ

How2B

04 Nov, 17:48


Miasin-ը համահայկական սոցիալական հարթակ է ամբողջ աշխարհի հայերի համար՝ լուսաբանելու համար իրենց ազգային մեծ և փոքր ծրագրերը👌

Շարունակում ենք ներկայացնել DigiTec 2024-ի մասնակից ստարտափներին

How2B

04 Nov, 15:20


🤖 Geekbench-ի թեստերում Apple M4 Max-ն ամենաարագն է

Այս շաբաթ Apple-ը ներկայացրեց նոր MacBook Pro-ները՝ M4, M4 Pro և M4 Max պրոցեսորներով։ Ամենամեծ հետաքրքրությունը գրավել է M4 Max-ը, որն, ըստ առաջին թեստերի, ամենաարագն է բոլոր նոութբուքերի չիպերից և գերազանցել է աշխատասեղանի շատ հզոր պրոցեսորների:

Apple-ը պնդում էր, որ նոր պրոցեսորը մոտ 20%-ով ավելի արագ կլինի, քան M3 Max-ը և կլինի ամենաարագ չիպը նոութբուքում:

🔺Մանրամասն կարդացեք
այստեղ↩️

How2B

25 Oct, 07:02


Կառավարությունը հաստատել է ՏՏ ոլորտի աջակցության երկարաժամկետ ծրագիրը:

Առաջիկա 7 տարիների համար նախատեսված օրենքների համապարփակ, մեծ փաթեթով առաջարկվում է տեխնոլոգիաների ոլորտում սահ­մա­նել պետական աջակցության մի շարք ուղղություններ, այդ թվում՝ հարկային որոշ արտոնություններ։

🎯Պետական աջակցության առաջարկվող ուղղությունները և այլ մանրամասներ այստեղ են։

How2B

24 Oct, 17:24


Մերիդիան էքսպո կենտրոնում աշխատանքային եռուզեռ է 🛠🔩🔥

Վաղվանից սկսած 3 օր՝ հոկտեմբերի 25-ին, 26-ին և 27-ին TOON EXPO-ն այցելուներին կներկայացնի անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի լավագույն առաջարկները՝ ոլորտի առաջատար հայկական ու արտասահմանյան ընկերությունների կողմից 👌

Ի՞նչ սպասել Toon Expo-ից այս անգամ՝ How2B-ի ռեպորտաժում`

https://youtu.be/JJRtcCnqwQI

How2B

24 Oct, 12:43


Ո՞ր ֆուտբոլիստներն են ամենաշատը վարձատրվում․

💵 Աշխարհի 10 ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները 2024-ին կվաստակեն $983 միլիոն, ինչը 2%-ով ավել է նախորդ տարվանից: Այս գումարը ներառում է ինչպես խաղադաշտում, այնպես էլ դաշտից դուրս վաստակած գումարները:

💡Թոփ 10 «ամենաթանկ» ֆուտբոլիստների ցանկը, նրանց այժմյան ակումբների ու զբաղվածության մասին ավելին կգտնեք այստեղ։

How2B

24 Oct, 08:54


Հայտնաբերվել է ամենամեծ պարզ թիվը․ այն պարունակում է 41 միլիոն թվանշան։

Nvidia-ի նախկին ծրագրավորող-ինժեներ Լյուկ Դյուրանը և GIMPS նախագիծը հայտնաբերել են մինչ օրս մարդկությանը հայտնի ամենամեծ պարզ թիվը, որը գրելու համար անհրաժեշտ է 41 միլիոն թվանշան։

Այդ թիվը 2^(136 279 841)-1-ն է, որը նշվում է որպես M136279841: Այս թիվը ստանալու համար անհրաժեշտ է երկուսը բազմապատկել ինքն իրենով ավելի քան 136 միլիոն անգամ, և ստացված արդյունքից հանել մեկը:😵‍💫

Հայտնագործությունը կատարվել է տվյալների մշակման կենտրոններում գրաֆիկական պրոցեսորների օգտագործմամբ։👌

Բարդ է թվում, այո՛, բայց այստեղ հետաքրքիր մանրամասներ կան😉

How2B

24 Oct, 07:16


🛜✈️Starlink արբանյակներն առաջին անգամ Wi-Fi-ով են ապահովել Boeing 777 ինքնաթիռը։

Անխափան ինտերնետ կապով ապահովվել է Qatar Airways-ի Դոհայից Լոնդոն թռչող օդանավը։

👌Եվ սա դեռ սկիզբն է. ԱՄՆ-ի և Եվրոպայի խոշոր ավիաընկերություններն արդեն պայմանագրեր են ստորագրում արբանյակային կապի համար, իսկ 2025-ից Qatar Airways-ի Boeing 777-ի բոլոր ինքնաթիռները ուղևորների համար կունենան անվճար ինտերնետ կապ։


Մանրամասն՝ այստեղ

How2B

23 Oct, 15:58


🎙 #FinCast-ի 11-րդ էպիզոդի հյուրն է հայ գործարարների հետ ամենաշատը շփվող մարդկանցից մեկը՝ Մանթաշյանց գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը 👌

▪️ Ինչո՞ւ են Հայաստանում մեծ թափով բիզնես միություններ ձևավորվում
▪️ Ի՞նչ միֆեր կան հայերի հետ բիզնես անելու վերաբերյալ
▪️ Ինչո՞ւ օտարերկրացին Հայաստանում ներդրում չի անի
▪️ Ինչպե՞ս են մեր բիզնեսները օգտագործում արժեթղթերի շուկայի գործիքները

Ամբողջական էպիզոդը՝
https://youtu.be/JXRZXds1U8E

How2B

23 Oct, 15:08


Հայաստանի ո՞ր մարզերում են ամենաբարձր աշխատավարձերը💰

Առանձնացրել ենք թոփ 5-յակը

How2B

23 Oct, 13:44


🔸Մեկնարկում է Plug and Play միջազգային աքսելերատոր ծրագիրը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ֆինանսավորմամբ և անմիջական աջակցությամբ «Plug and Play» միջազգային ընկերությունը տեխնոլոգիական ոլորտի սկսնակ ընկերությունների համար կիրականացնի աքսելերացիոն ծրագիր, որի նպատակն է օգնել և աջակցել ստարտափների գործունեությանը։

🔹Մանրամասներին ծանոթացեք
այստեղ⬅️

How2B

23 Oct, 13:08


🚀 HDD-ների՝ կոշտ սկավառակների պահանջարկն աճել է ամբողջ աշխարհում

Այդ մասին վկայում են վաճառող ընկերության՝ Seagate-ի 1.5 անգամ աճած շահույթի ծավալները։ Ընկերության արտադրած HDD-ների միջին ծավալն արդեն 10,6 Տբայթ է։ 💽

🔗 Ավելի մանրամասն՝ այստեղ

How2B

23 Oct, 11:56


🧠Գիտնականները հաղթեցին կուրությանը

Ստեղծվել է Prima իմպլանտը, որն ամբողջությամբ վերականգնել է տեսողությունը 38 փորձարկվողների մոտ

Եվրոպայում ավարտվել է ցանցաթաղանթի իմպլանտի առաջին կլինիկական փորձարկումը՝ մարդկանց տեսողության սրությունը վերականգնելու համար՝ նախատեսված մի շարք կրելի սարքերի հետ համատեղ:

🟪Մանրամասներին ծանոթացեք այստեղ⬅️

How2B

23 Oct, 09:59


🟢BANA Angels-ի պատվիրակությունը մասնակցել է Եվրոպական հրեշտակային ներդրումային գագաթնաժողովին

BANA Angels-ի հրեշտակ ներդրողների պատվիրակությունը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մասնակցել է Եվրոպայի ամենամեծ միջոցառումներից մեկին հրեշտակային ներդրումների ոլորտում՝ Եվրոպական հրեշտակային ներդրումային գագաթնաժողովին։ European Angel Investment Summit 2024-ը յուրահատուկ հարթակ էր՝ կապեր հաստատելու միջազգային գործընկերների հետ, ովքեր կյանքի են կոչում նորարարություններ:

🟩Մանրամասներին ծանոթացեք
այստեղ⬅️

How2B

23 Oct, 09:11


Solatube Armenia-ն իր արտադրանքը կներկայացնի TOON expo 2024-ի շրջանակում։

☀️Ընկերությունը մասնագիտացած է բնական արևային լուսային համակարգերի ներմուծմամբ, հավաքմամբ և տեղադրմամբ՝ նվազագույն պահանջներով։

Solatube Armenia-ի նորարարական համակարգերը էներգաարդյունավետ են, նվազեցնում են էներգիայի սպառումն ու կախվածությունը էլեկտրականությունից։

24/7 լուսավորություն, նույնիսկ գիշերային ժամերին և ոչ այդքան արևաշատ օրերին։

արևի բնական լույսի թափանցում նույնիսկ ամենաանհասանելի վայրեր՝ փոքր սենյակներից մինչ մեծ արտադրական տարածքներ։
👌

Այլ մանրամասներ կգտնեք այստեղ

How2B

23 Oct, 06:58


Հանքարդյունաբերության ոլորտում օգոստոսյան անկումը փոխհատուցվել է մշակող արդյունաբերության աճով:

Համաշխարհային բանկը հրապարակել է «Armenia Monthly Economic Update – October 2024» զեկույցը։

Հայաստանի արդյունաբերության ոլորտում աճը օգոստոսին եղել է չափավոր՝ 2.1%, քանի որ հանքարդյունաբերության ոլորտում 5.5% անկումը հավասարակշռվել է մշակող արդյունաբերության 3.8% աճով։

📌Իսկ 2024թ. օգոստոսին տնտեսական ակտիվությունն աճել է 5.6%-ով՝ հուլիսյան 6.2%-ի փոխարեն:

Ինչ ցուցանիշներ են գրանցվել տնտեսության առանձին ճյուղերում և այլ մանրամասներ այստեղ են։

How2B

22 Oct, 17:03


💰Բոլորն էլ ուզում են արագ հարստանալ, բայց երկարաժամկետ ներդրումները ունեն մի շարք առավելություններ։

Դրանցից 3-ի մասին պատմում ենք #How2Invest շարքի հերթական հոլովակում👌

How2B

22 Oct, 14:58


🔴Softr-ը նոր գործիք է ներկայացրել Product Hunt-ում

Այն թույլ է տալիս ստեղծել հավելվածներ Notion -ի տվյալների բազաների հիման վրա։

🔺 Մանրամասներին ծանոթացեք այստեղ⬅️

How2B

22 Oct, 14:05


📱Apple-ը մտադիր է թողարկել «ամենահավակնոտ» iPhone-ը

Այս հայտարարությունը ոչ թե հրապարակավ է ասվել, այլ Apple-ի ներքին նամակագրության մեջ։ Լրագրողների կողմից ուսումնասիրվել է ընկերության ներքին նամակագրությունը և հայտնաբերվել Apple-ի թոփ մենեջեր Ջոն Տերնուսի դիմումի մասին՝ ուղղված իր ենթականերին՝ սմարթֆոնների հաջորդ մոդելները պատմության մեջ «ամենահավակնոտը» դարձնելու մասին։

🔴 Մանրամասներին ծանոթացեք
այստեղ