Սուրբգրային մտորումներ @bibleinone Channel on Telegram

Սուրբգրային մտորումներ

@bibleinone


Ամենօրյա ընթերցումներ՝ Աստվածաշունչը մեկ տարում ամբողջությամբ ընթերցելու համար։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում (Armenian)

Սուրբ Գիրքը՝ 1 տարում այն այսպես չէ, ուսուցման մի առաջին տարում՝ կամ ամենօրյա ժամանակակից ամբողջությամբ ընթերցումներ՝ Աստվածաշունչը մեկ տարում ամբողջությամբ ընթերցելու համար։ Երբ գրազանցումը այստեղիս է, ակցենտը բացակայում է շրջանակներից, որոնք հավաստում են այդ ժամանակում այլևս դատարկի չեմ պահում. Սուրբ Գիրքը՝ 1 տարում կարելի է դիտել այստեղ, ուսուցման ընթերցումներ ամենօրյա էն, ու աստվածաշունչը ամբողջությամբ ընթերցվում է ըստ սուրբ գրքի բոլոր տեսությունների։ Կազմակերպեք սնունդ ու զարգացում ձեր հայրէն տանը իմ հետ մեկ նախագծի մեջ։

Սուրբգրային մտորումներ

03 Jan, 19:33


Բարկանալիս մի՛ մեղանչեք, ինչ որ ձեր սրտերում խորհեք, զղջացե՛ք ձեր անկողիններում։

Սաղմոս 4։5

Սուրբգրային մտորումներ

01 Jan, 16:49


Ուրեմն բարեկամներ, այս ալիքի անունը փոխվեց, ինչպես և նկատեցիք և դարձավ՝ «Սուրբգրային մտորումներ»։ Եվ որպես սուրբգրային առաջին մտորում, տարվա առաջին օրվա համար ձեզ հետ կիսվում եմ այս փոքրիկ տեսանյութով։
Շնորհավոր 2025 թվական։

Սուրբգրային մտորումներ

01 Jan, 16:46


Channel name was changed to «Սուրբգրային մտորումներ»

Սուրբգրային մտորումներ

01 Jan, 07:09


Շնորհավոր Ամանոր իմ շատ սիրելիներ։ Ձեզ անսահման սեր, ուժ ու կարողություն եմ մաղթում։ Այսօր մի կարճ տեսանյութով կհայտնեմ այս նոր տարվա անելիքների ու ծրագրերի մասին։
Տերն ընդ ձեզ։

Սուրբգրային մտորումներ

12 Dec, 12:36


Մեկ էլ առաջարկում եմ զում կամ տելեգրամ ուղիղ հանդիպում բոլոր նրանց հետ ովքեր այս ընթացքում մեր ծրագրով կարդացել են Սուրբ Գիրքը։ Թե համաձայն եք, գրեք ինձ անձնականով այս համարին +37455170819։ Թե հարյուր հոգի լուր տվեց, օրն ու ժամը կքննարկենք։ Դե ձեզ տեսնեմ։ ։)))

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

05 Dec, 03:27


Դեկտեմբեր 5
։։։։։։։։։։։։։։։։։։։

Ղուկաս 24:30-31ա

Եվ երբ նա սեղան նստեց նրանց հետ, հացը վերցնելով՝ օրհնեց, կտրեց այն և տվեց նրանց։ Եվ նրանց աչքերը բացվեցին ու ճանաչեցին նրան..

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

04 Dec, 10:33


Դեկտեմբեր 4
։։։։։։։։։։։։։։։։։։։

Սաղմոս 111։1-2

Երանի՜ այն մարդուն, որ վախենում է Տիրոջից և խիստ կամենում նրա պատվիրանները։ Նրա սերունդը հզոր կլինի երկրի վրա, և ուղղամիտ ազգը կօրհնվի։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

03 Dec, 03:24


Դեկտեմբեր 3
։։։։։։։։։։։։։։։։։։։

Սաղմոս 107։2-3

Սիրտս պատրաստ է, Աստվա՛ծ, սիրտս պատրաստ է օրհնելու և սաղմոսելու քեզ իմ փառքով։ Զարթնի՛ր, փա՛ռք իմ, զարթնի՛ր սաղմոսով և օրհնությամբ, և ես կարթնանամ առավոտյան։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

02 Dec, 03:43


Դեկտեմբեր 2
։։։։։։։։։։։։։։։։։։։

Սաղմոս 106։8-9

Թող գոհություն մատուցեն նրա ողորմության և սքանչելիքների համար մարդկանց որդիները, որովհետև հագեցրեց քաղցած հոգիները և բարությամբ լիացրեց կարոտյալ հոգիները։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

01 Dec, 05:09


Դեկտեմբեր 1
։։։։։։։։։։։։։։։։։։։

Ղուկաս 20։35

...իսկ նրանք, որոնք արժանի կլինեն այն աշխարհին հասնելու և մեռելներից հարություն առնելու, ո՛չ կին են առնելու և ո՛չ էլ մարդու են գնալու։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

25 Nov, 19:45


Սուրբգրային մտորումներ pinned «Իսկ դուք նկատեցի՞ք, որ այսօր մեր ընթերցանության 330-րդ օրն էր։ մնաց 35 օր և մենք Սուրբ Գրքի ամբողջական ընթերցանությունը կավարտենք։ Հիմա այս առիթով հարց ունեմ․ տարին որ ավարտենք, մյուս տարվա սկզբից ի՞նչ ծրագիր կուզեք իրականացնենք։»

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

24 Nov, 04:47


Նոյեմբեր 24
։։։։։։։։։։։։։։։։։։։

Ղուկաս 12։51

Կարծում եք, թե եկա երկրին խաղաղությո՞ւն. բերելու. ասում եմ ձեզ, իմ գալը բաժանում պիտի բերի։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

23 Nov, 17:36


Սիրելի բարեկամներ, ինձ շատերը գրում են, որ նախորդ հրապարակումների մեծ մասը իրենց մոտ տեսանելի չեն։ Խնդրեմ նայեք, դուք տեսնում եք դրանք, թե ոչ և գրեք ինձ այդ մասին։ Եվ եթե այս էջից անծանոթ կամ տարօրինակ հղումներ ստանաք, խնդրում եմ չբացել։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

23 Nov, 15:14


Նոյեմբեր 23
։։։։։։։։։։։։։։։։։։։

Սաղմոս 84։11

Ողորմությունն ու ճշմարտությունը պիտի հանդիպեն, արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

22 Nov, 04:31


Նոյեմբեր 22
։։։։։։։։։։։։։։։։։։։

Ղուկաս 11։40-41

Անմիտնե՛ր, չէ՞ որ նա, ով արտաքինը ստեղծեց, նաև ներքինը ստեղծեց։ Բայց տեսե՛ք, թե ի՛նչն է իսկապես արժան. ողորմությո՛ւն տվեք, և ահա ձեր ամեն ինչը մաքուր կլինի։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

21 Nov, 04:47


Նոյեմբեր 21
։։։։։։։։։։։։։։։։։։։

Սաղմոս 80։14-15

Եթե իմ ժողովուրդը լսեր ինձ, կամ իմ ճանապարհներով ընթանար Իսրայելը, կխոնարհեցնեի նրա թշնամիներին և ձեռքս կիջեցնեի նրա նեղիչների վրա։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

20 Nov, 03:39


Նոյեմբեր 20
։։։։։։։։։։։։։։։։։։։

Ղուկաս 10։35

Եվ հաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այնտեղից, հանեց, իջևանատիրոջը երկու դահեկան տվեց և ասաց. «Խնամի՛ր նրան և ինչ որ ծախսես դրա վրա, իմ մյուս անգամ գալուն կհատուցեմ քեզ»։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

19 Nov, 04:08


Նոյեմբեր 19
։։։։։։։։։։։։։։։։։։։

Սաղմոս 76։2-3

Իմ ձայնով ես Տիրոջն աղոթեցի, իմ ձայնով՝ Աստծուն, և նա նայեց ինձ։ Իմ նեղության օրերին Աստծուն փնտրեցի՝ գիշերով ձեռքերս պարզած նրա առջև, և չխաբվեցի։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

18 Nov, 17:39


Սիրելինե՛ր, 1 - 2 շաբաթից կսկսվի նախատոնական եռուզեռը։

Վստահ եմ, որ շատերդ ինձ պես սիրում եք նվերներ պատրաստել հեռու մոտիկ ծանոթների ու հարազատների համար։

Եկել եմ ձեզ հիշեցնելու Սուրբ Գրքի մեր նոթատետրերի մասին, որոնք կարծում եմ նոր տարվա և Սուրբ Ծննդյան հիանալի նվեր կարող են լինել՝ մոտիվացնելով, որ մարդիկ սկսեն կանոնավոր կարդալ Սուրբ Գիրքն ու վերագտնել իրենց հոգու խաղաղությունը։ Չենք մոռանում, որ նոթատետրը 365 օրերի սուրբգրային ընթերցումների տեղիների ժողովածու է, որի ներկայացրած հաջորդականությամբ կկարողանանք 1 տարվա ընթացքում, յուրաքանչյուր օր ընդամենը 25 րոպե ժամանակ տրամադրելով ընթերցել ամբողջ Սուրբ գիրքը։

Նոթատետրերի վերջին՝ երրորդ խմբաքանակն արդեն պատրաստ է։ Այնպես որ ձեր օրինակները ձեռք բերելու համար կարող եք դիմել +37455170819

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

18 Nov, 03:53


Նոյեմբեր 18
։։։։։։։։։։։։։։։։։։։

Սաղմոս 76։2-3

Իմ ձայնով ես Տիրոջն աղոթեցի, իմ ձայնով՝ Աստծուն, և նա նայեց ինձ։ Իմ նեղության օրերին Աստծուն փնտրեցի՝ գիշերով ձեռքերս պարզած նրա առջև, և չխաբվեցի։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

17 Nov, 07:19


Նոյեմբեր 17
։։։։։։։։։։։։։։։։։։։

Սաղմոս 73։19

Քեզ խոստովանողի անձը մի՛ մատնիր գազաններին և մի՛ մոռացիր երբեք քո անտունների հոգիները։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

16 Nov, 07:07


Նոյեմբեր 16
։։։։։։։։։։։։։։։։։։։

Սաղմոս 72։25-26

Ի՞նչ կա երկնքում, իրոք, ինձ համար, կամ քեզնից բացի ի՜նչ փնտրեմ երկրում։ Սիրտս ու մարմինս նվաղեցին, իմ սրտի՛ Աստված, իմ հավիտենական բաժի՛ն Աստված։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

14 Nov, 07:39


Նոյեմբեր 14
։։։։։։։։։։։։։։։։։։։

Ղուկաս 7։34

«Եկավ Մարդու Որդին. ուտում է և խմում, բայց դուք ասում եք. “Ահա ուտող և խմող մի մարդ, մաքսավորների և մեղավորների բարեկամ”»։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

13 Nov, 03:49


Նոյեմբեր 13
։։։։։։։։։։։։։։։։։։։

Սաղմոս 65։17-19

Իմ բերանով նրան դիմեցի և իմ լեզվով մեծարեցի նրան։ Թե սրտումս մեղք տեսնեի, Տերը չէր լսի ինձ։ Դրա համար Աստված լսեց ինձ և նայեց իմ խնդրանքների ձայնին։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

12 Nov, 04:35


Նոյեմբեր 12
։։։։։։։։։։։։։։։։։։։

Ղուկաս 6։12

Այդ օրերին Հիսուսը լեռ բարձրացավ աղոթելու և ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

11 Nov, 04:29


Նոյեմբեր 11
։։։։։։։։։։։։։։։։։։։

Ղուկաս 4։42

Լուսանալուն պես Հիսուսը ելավ գնաց ամայի մի տեղ, իսկ ժողովուրդը փնտրում էր նրան. եկան մինչև նրա մոտ և չէին թողնում նրան, որ հեռանա իրենցից։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

10 Nov, 05:02


Նոյեմբեր 10
։։։։։։։։։։։։։։։։։։։

Սաղմոս 59։13-14

Նեղության մեջ մեզ օգնությո՛ւն տուր, որովհետև ունայն է մարդու փրկությունը։ Աստծով արիություն կգործենք, և նա կարհամարհի մեզ նեղողներին։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

09 Nov, 03:55


Նոյեմբեր 9
։։։։։։։։։։։։։։։։։։։

Ղուկաս 3։11

Պատասխանեց և ասաց նրանց. «Ով երկու զգեստ ունի, մեկը թող չունեցողին տա, և ով ուտելիք ունի, նույն ձևով թող անի»։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

08 Nov, 06:28


Նոյեմբեր 8
։։։։։։։։։։։։։։։։։։։

Ղուկաս 2։49-50

Եվ նա պատասխանեց նրանց. «Ինչո՞ւ էիք ինձ փնտրում, չգիտեի՞ք, թե ես Հորս տանը պետք է լինեմ»։ Բայց նրանք չհասկացան իրենց ասված այդ խոսքը։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

07 Nov, 04:14


Նոյեմբեր 7
։։։։։։։։։։։։։։։։։։։

Ա Մակ. 4:36բ

«Ահա մեր թշնամիները խորտակվեցին մեր ոտքերի տակ։ Եկեք գնանք, մաքրենք սրբարանը, մաքրենք տաճարը, որպեսզի նրա նավակատիքն անենք»։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

06 Nov, 03:25


Նոյեմբեր 6
։։։։։։։։։։։։։։։։։։։

Սաղմոս 52։2

Անզգամն ասաց իր սրտում. «Աստված չկա»։ Ապականվեցին և պղծվեցին իրենց անօրենություն￾ների մեջ. բարություն անող ոչ ոք չմնաց։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

05 Nov, 05:43


Նոյեմբեր 5
։։։։։։։։։։։։։։։։։։։

Ղուկաս 1։38

Այդժամ Մարիամն ասաց. «Ահավասիկ Տիրոջ աղախինն եմ, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»։ Եվ հրեշտակը հեռացավ նրանից։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

04 Nov, 04:30


Նոյեմբեր 4
։։։։։։։։։։։։։։։։։։։

Սաղմոս 49։22

Իմացե՛ք բոլորդ, որ մոռացել եք Աստծուն. գուցե երբևէ հարձակման ենթարկվեք, և չգտնվի մեկը, որ ազատի ձեզ։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

03 Nov, 04:29


Նոյեմբեր 3
։։։։։։։։։։։։։։։։։։։

Սաղմոս 48։13

Մարդը պատվի մեջ էր և չհասկացավ. հավասարվեց անբան անասուններին և նմանվեց նրանց։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

02 Nov, 06:34


Նոյեմբեր 2
։։։։։։։։։։։։։։։։։։։

Հայտնություն 21։3

Ահավասիկ Աստծու տունը, որ մարդկանց մեջ է. նա պիտի բնակվի նրանց հետ, և նրանք պիտի լինեն նրա ժողովուրդը, և նա՝ նրանց Աստվածը։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

01 Nov, 03:45


Նոյեմբեր 1
։։։։։։։։։։։։։։։։։։։

Հայտնություն 20։9

Եվ երկնքից, Աստծու կողմից կրակ պիտի իջնի ու լափի նրանց, իսկ բանսարկու սատանան, որը մոլորեցրեց նրանց, պիտի գցվի հրի և ծծմբի ծովի մեջ...

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

31 Oct, 04:26


Հոկտեմբեր 31
։։։։։։։։։։։։։։։։։։։

Սաղմոս 43։7-8

Ո՛չ աղեղիս վրա եմ հույս դրել, և ո՛չ էլ սուրս պիտի փրկի ինձ, այլ դու ես մեր թշնամիներից մեզ փրկողը և մեզ ատողներին ամոթահար անողը։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

30 Oct, 14:02


Այս էլ իմ նշումները։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

30 Oct, 04:29


Հոկտեմբեր 30
։։։։։։։։։։։։։։։։։։։

Սաղմոս 41։6

Արդ, ինչո՞ւ ես տրտում, հոգի՛ս, կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում. հույսդ Աստծու վրա՛ դիր։ Նորից փառաբա￾նի՛ր նրան՝ իմ էության Փրկչին և իմ Աստծուն։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

29 Oct, 04:01


Հոկտեմբեր 29
։։։։։։։։։։։։։։։։։։։

Սաղմոս 40։5

Ես ասացի. «Տե՜ր, ողորմի՛ր ինձ, բժշկի՛ր անձս. ես մեղանչեցի քո դեմ»։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

28 Oct, 05:11


Հոկտեմբեր 28
։։։։։։։։։։։։։։։։։։։

Սաղմոս 39։15

Թող ամաչեն և ամոթահար լինեն նրանք, ովքեր ուզում էին հոգիս կործանել. թող հետ դառնան և ամաչեն ինձ չար կամեցողները։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

27 Oct, 04:31


Հոկտեմբեր 27
։։։։։։։։։։։։։։։։։։։

Սաղմոս 38։8

Իսկ արդ ո՞վ է իմ համբերությունը, եթե ոչ դու, Տե՜ր, կամ ումի՞ց է իմ ուժն ու կարողությունը, եթե ոչ քեզանից։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

26 Oct, 03:58


Հոկտեմբեր 26
։։։։։։։։։։։։։։։։։։։

Սաղմոս 37։22-23

Մի՛ լքիր ինձ, Տե՜ր, Աստվա՛ծ իմ, մի՛ հեռացիր ինձանից, նայի՛ր, որ ինձ օգնես, ո՜վ իմ փրկիչ, Տե՜ր։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

25 Oct, 04:14


Հոկտեմբեր 25
։։։։։։։։։։։։։։։։։։։

Սաղմոս 36։1-2

Մի՛ նախանձիր չարերին, ոչ էլ նրանց, ովքեր անօրենություն են գործում։ Քանզի խոտի նման կչորանան շուտով, դալար խոտի պես արագ կանցնեն։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

24 Oct, 04:41


Հոկտեմբեր 24
։։։։։։։։։։։։։։։։։։։

Սաղմոս 32։12

Երանի՜ այն ազգին, որի օգնականը Տերն է՝ Աստված, այն ժողովրդին, որին ընտրեց իբրև իրեն ժառանգություն։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

23 Oct, 03:28


Հոկտեմբեր 23
։։։։։։։։։։։։։։։։։։։

Սաղմոս 34։26

Թող խայտառակվեն և ամաչեն իմ դժբախտությամբ ուրախացողները, թող ամոթ և անարգանք հագնեն իմ դեմ մեծախոսողները։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

22 Oct, 03:51


Հոկտեմբեր 22
։։։։։։։։։։։։։։։։։։։

Սաղմոս 33։11

Մեծամեծերն աղքատացան և քաղցեցին, բայց ովքեր Տիրոջն են փնտրում, նրանցից չի պակասի ոչ մի բարիք։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

21 Oct, 03:25


Հոկտեմբեր 21
։։։։։։։։։։։։։։։։։։։

Սաղմոս 32։12

Երանի՜ այն ազգին, որի օգնականը Տերն է՝ Աստված, այն ժողովրդին, որին ընտրեց իբրև իրեն ժառանգություն։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

20 Oct, 15:51


Հոկտեմբեր 20
։։։։։։։։։։։։։։։։։։։

Սաղմոս 31։2

Երանի՜ այն մարդուն, որին Տերը մեղավոր չի համարում, և որի բերանում նենգություն չկա։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

19 Oct, 14:55


Սիրելինե՛ր, գիտեք, որ այսօր չորս ավետարանիչների հիշատակի օրն է։ Երկրորդ դարի եկեղեցական հայրերից Իրինեոս Լուգդոնացին իր հայտնի «Ընդդեմ հերձուածողաց» աշխատության մեջ խոսում է ավետարանիչների խորհրդանիշների մասին և ներկայացնում իրենից դեռ դարեր առաջ Եզեկիելի մարգարեության, ապա նաև Հայտնության գրքում նախանշված չորս պատկերները.

Մատթեոսի՝ մարդ-հրեշտակ,
Մարկոս՝ առյուծ,
Ղուկաս՝ եզ,
Հովհաննես՝ արծիվ։

Առիթից օգտվելով՝ շնորհավորում եմ բոլոր Մատթեոսներին, Մաթևոսներին, Մարկոսներին, Մայրերին, Ղուկասներին ու Հովհաննեսներին։

Փոխադարձ շնորհավորանքներն էլ սիրով կընդունեմ։

Իմիջիայլոց, քահանայական ձեռնադրության ժամանակ նոր անուններ են տրվում, գիտեք, դե իմ ավազանի անունն էլ Դավիթ է։ Ինձ ձեռնադրող եպիսկոպոսն բոլորիս առաջարկեց երկու նախընտրելի անուն ներկայացնել։ Ես էլ երկու անուն տվեցի. Դանիել՝ իմ նախընտրությամբ, Մարկոս՝ երեցկնոջ առաջարկով։ Դե տեսնում եք ում տարբերակը հաղթեց։ ։)))

Հ.գ. միայն այսօր, Սուրբ Ավետարանիչների օրվա առիթով, կարող եք ձեռք բերել «Սուրբ Գիրքը 1 տարում» նոթատետրը բացառիկ 4500 դրամ արժեքով (միայն այսօր)։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

19 Oct, 06:51


Հոկտեմբեր 19
։։։։։։։։։։։։։։։։։։։

Գ Թագ. 3:9ա

Քո ծառային այնպիսի մի՛տք տուր, որ նա կարողանա արդարությամբ լսել ու դատել քո ժողովրդին, խելամտու￾թյուն ունենա տարբերելու բարին ու չարը...

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

18 Oct, 04:02


Հոկտեմբեր 18
։։։։։։։։։։։։։։։։։։։

Սաղմոս 28։3-4

Ջրերի վրա է Տիրոջ ձայնը. փառքի Աստվածը որոտաց, և Տերն ինքն է անսպառ ջրերի վրա։ Զորությամբ է Տիրոջ ձայնը և մեծ վայելչությամբ։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

17 Oct, 04:50


Հոկտեմբեր 17
։։։։։։։։։։։։։։։։։։։

Սաղմոս 26։1

Տերն իմ լույսն է և իմ կյանքը. ես ումի՞ց պիտի վախենամ։ Տերն իմ կյանքի ապավենն է. ես ումի՞ց պիտի դողամ։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

16 Oct, 05:37


Հոկտեմբեր 16
։։։։։։։։։։։։։։։։։։։

Սաղմոս 24։2

Դեպի քեզ, Տե՜ր, բարձրացրի իմ հոգին, Աստվա՛ծ իմ, քեզ վրա հույս դրեցի. թող չամաչեմ, և թշնամիներս չծիծաղեն ինձ վրա։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

15 Oct, 06:24


Հոկտեմբեր 15
։։։։։։։։։։։։։։։։։։։

Սաղմոս 22։6

Քո ողորմությունը, Տե՜ր, ինձ հետ կլինի կյանքիս բոլոր օրերին, և Տիրոջ տան մեջ կբնակվեմ հավիտյան։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

14 Oct, 04:30


Հոկտեմբեր 14
։։։։։։։։։։։։։։։։։։։

Հայտն. 1:17բ - 18

«Մի՛ վախեցիր, ես եմ Սկիզբը և Վախճանը, ես եմ կյանքը, ես եմ, որ մեռա, և ահավասիկ կենդանի եմ հավիտյանս հավիտենից. ամեն»։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

13 Oct, 05:30


Հոկտեմբեր 13
։։։։։։։։։։։։։։։։։։։

Հուդա 1։22-23ա

Ողորմա՛ծ եղեք թերահավատների նկատմամբ. փրկե՛ք նրանց՝ խլելով կրակից։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

12 Oct, 07:08


Հոկտեմբեր 12
։։։։։։։։։։։։։։։։։։։

Բ Պետ. 3:8

Այս ևս ձեզնից ծածկված թող չլինի, սիրելինե՛ր, որ Տիրոջ համար մեկ օրը հազար տարվա պես է, հազար տարին էլ՝ մեկ օրվա պես։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

11 Oct, 04:47


Հոկտեմբեր 11
։։։։։։։։։։։։։։։։։։։

Բ Պետ. 2:9

Տերը գիտե աստվածապաշտներին փրկել փորձությունից, իսկ անիրավներին պահել դատաստանի օրվա համար...

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

16 Sep, 15:47


Սուրբգրային մտորումներ pinned Deleted message

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

10 Aug, 15:07


✝️✝️✝️Սուրբգրային ամենօրյա ընթերցումներն այս ալիքով հերթով կարգով կարդացող հեռու-մոտիկ ընկերներին, արևներին, սրտիկներին ողջո՜ւյն, ողջո՜ւյն։

Ասում եմ լավ է, որ ընթերցում եք, բայց շաաաաատ ավելի արդյունավետ կլինի, եթե տարվա բոլոր ընթերցումները պարունակող նոթատետրով շարունակեք կամ վերստին սկսեք։

Եթե դուք

ինչ որ իքս պահի չեք հասցրել ընթերցել ըստ ծրագրի ու կիսատ եք թողել,
կամ ընթերցումներին զուգահեռ կուզենայիք նշումներ անելու մի չտեսնված գեղեցիկ ու տրամադրող նոթատետր ունենալ,
կամ կցանկանայիք միանգամից ամբողջ տարվա ընթերցումները ձեռքի տակ ունենալ,

📚📚📚ապա բոլոր այս դեպքերի համար, սիրելինե՛ր, լավագույն լուծումը մեր տպագրած նոթատետրերից ձեռք բերելն է։

Շատերն են ինձ ասել, որ ամենօրյա ընթերցումները մի փոքր ավելի շատ թող լինեն շուտ ավարտենք։ Խնդրեմ, այդ հարցն էլ է լուծվում նոթատետրով։ Վերցրեք և ձեռքի տակ ունեցեք ամբողջ տարվա ընթերցումները։ Կուզեք միանգամից 2 օրվա ընթերցում կարդացեք, կուզեք 4, ձեր որոշելիքն է։ Չնայած ես միշտ 1 օրվանն եմ խորհուրդ տալիս։

Հ.գ. 365 օրերի էջերից բաղկացած մեր նոթատետրի արժեքն է 5️⃣5️⃣0️⃣0️⃣ դրամ։

Ցանկացողները գրեն կամ զանգեն +37455170819 հեռախոսահամարով։

https://www.instagram.com/reel/C-fhKX7sYcJ/?igsh=ZmZ0djFmNmNtZnN6

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

25 Jul, 11:04


Սուրբգրային մտորումներ pinned Deleted message

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

24 Jul, 04:26


Channel photo updated

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

01 Mar, 08:41


Փաստորեն ինձ թվացել էր ուղարկել եմ, բայց չէր եկել։ Լավ է, ահագին մարդ արձագանքեց ու ասաց, որ դեռ տեղադրված չի, ինչը նշանակում է, որ հետևողները շատ են։ Հրաշալի... ։)))))

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

25 Feb, 12:33


Հերթական լավ առիթը.

Եթե դու 18-30 տարեկան ես և ցանկություն ունես մասնակցելու աշխարհի ամենակարևոր գրքի մասին զրույց-հանդիպմանը, իսկ վերջում նվեր ստանալու այդ գիրքը ու դրա հետ մեկտեղ լիքը բարի ու դրական լիցքեր, ուրեմն ինացի՛ր.

📣📣📣 Առաջիկա չորեքշաբթի օրը՝ փետրվարի 28-ին, ժամը 17։00 ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակում (Սայաթ-Նովա - Աբովյան խաչմերուկ, Սուրբ Աննա եկեղեցու հարևանությամբ) տեղի կունենա հանդիպում, որի ընթացքում կծանոթանանք, կզրուցենք Աստվածաշնչի մասին, Տիրոջ օրհնությունը կստանանք։

Մուտքը բնականաբար ազատ է, սակայն պարտադիր՝ հրավերով։

Իսկ հրավերը կստանաք ահա այս հղումը լրացնելուց հետո
https://forms.gle/De3hqpRX19BRcET56

Սիրով սպասում ենք ❤️💙🧡

Տարածելն ու այս լուրը միմյանց փոխանցելը իհարկե խրախուսելի է 🔥🔥🔥

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

16 Feb, 17:00


Եկել եմ ասեմ, որ ձեզ բոլորիդ անչափ շատ սիրում եմ։ Մեծ մասիդ կյանքիս մեջ մի անգամ էլ նույնիսկ չեմ տեսել, բայց անբացատրելի ու շատ ջերմ մի զգացողություն եմ ունենում, երբ պատկերացնում եմ, որ այսքան մարդ համախմբված է Տիրոջ կենարար խոսքն ընթերցելու գաղափարի շուրջ։

Բյուր օրհնություն ձեզ ու ձեր ընտանիքներին։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

14 Feb, 19:23


Եկել եմ ներկա բացակա անելու ։) Բայց մի քիչ ընդհանուր, այսպես ասած «գլոբալ ներկա բացակա» է սա։

Խնդրում եմ, ովքեր հետևողականորեն կարդում են Սուրբ Գիրքն ամեն օր (ասենք հազարից մեկ կարող է բաց թողնեն ու հետո լրացնեն), թող սրտիկ դնեն էս գրառմանը ❤️, իսկ ովքեր եկել սրտահովանքի համար գրանցվել են տելեգրամյան այս ալիքում, բայց ամեն օր Սուրբ Գիրքը չեն կարդում, իրենք էլ թող ինչ ուզում են դնեն՝ սրտիկից բացի ։))))

Հանգիստ ինչ ուզում եք դրեք, մեկ է չեմ տեսնում, թե ով ինչ է դնում ։))))

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

08 Feb, 18:51


Գալիս ե՞ք էս մի լավ գործն էլ անենք 🥳🥳🥳

Եվ այսպես, եթե դու 18-30 տարեկան ես և ցանկություն ունես մասնակցելու աշխարհի ամենաթանկ նվերի մասին զրույց-հանդիպմանը և հանդիպման վերջում ստանալու այդ նվերը ու դրա հետ մեկտեղ լիքը բարի ու դրական լիցքեր, ուրեմն ինացի՛ր.

📣📣📣 Առաջիկա երկուշաբթի օրը՝ փետրվարի 12-ին, ժամը 18։30 Էջմիածնի Հայորդյաց տանը տեղի կունենա հանդիպում, որի ընթացքում կծանոթանանք, կզրուցենք Աստվածաշնչի մասին, Տիրոջ օրհնությունը կստանանք։

Մուտքը բնականաբար ազատ է, սակայն պարտադիր՝ հրավերով։ Իսկ հրավերը կստանաք ահա այս հղումը լրացնելուց հետո https://forms.gle/mo6sfaoNMuvk9kSe8

Սիրով սպասում ենք ❤️💙🧡

Տարածելն ու այս լուրը միմյանց փոխանցելը խստագույնս խրախուսելի են 🔥🔥🔥

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

26 Jan, 05:59


Հունվար 26
։։։։։։։։։։։։։։։։։։։

Ղուկ. 17:20-21

Երբ փարիսեցիների կողմից հարց տրվեց, թե ե՞րբ պիտի գա Աստծու արքայությունը, նա պատասխանեց և ասաց. «Աստծու արքայությունը դրսից տեսանելի կերպով չի գալիս, և չեն ասի՝ “Ահավասիկ այստեղ է կամ այնտեղ”, որովհետև ահա Աստծու արքայությունը ներսում, ձեր մեջ է»։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

23 Jan, 06:18


Հունվար 23
։։։։։։։։։։։։։։։։։։։

Ղուկ. 14:11

«...որովհետև նա, ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհվի, և նա, ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանա»։

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

18 Jan, 08:52


Վերևի երկու դարակում Հին Կտակարանի գրքերն են ։) Ներքևում Նոր Կտակարանն է ։)

Սուրբ Գիրքը՝ 1 տարում

08 Jan, 13:39


Բարեկամնե՛ր, բոլոր նրանք, ովքեր լրացրել են այս հարցարանը
https://forms.gle/Z6DTsn81DgN37Tsn7

և նշել են, որ Սուրբ Գիրք չունեն (տպված օրինակ), խնդրում եմ ինձ անձնական նամակ գրեք տելեգրամով

+37455170819

Հարցարանի ընդհանուր պատասխաններում ես տեսնում եմ, թե ովքեր են այդ անձինք (22 հոգի), բայց բոլորի կոնտակտները գտնելը երկար կտևի։

Խնդրեմ, ովքեր գրել են, որ չունեն տպված Աստվածաշունչ, թող ինձ գրեն։

Սուրբգրային մտորումներ

07 Jan, 05:18


Սուրբգրային մտորումներ pinned Deleted message

Սուրբգրային մտորումներ

01 Jan, 19:03


Հավելվածի օգտագործման համար

Սուրբգրային մտորումներ

01 Jan, 05:13


Channel photo updated

Սուրբգրային մտորումներ

01 Jan, 05:13


Channel created