Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman @varuzhandragoman Channel on Telegram

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

@varuzhandragoman


Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman (Armenian)

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը առաջարկ է ունենում իր ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին։ Ալիքը ներառում է ամենաթեժ թեմաները, ներկայիս պատմական ու արեգակների մասին իմպերիական տեղեկությունները, թյուրքագետի առաջարկած միջոցառումները և օրինակավոր աշխատանքը։ Այդ բոլորը կարող եք գտնել ալիքում՝ այստեղ՝ տեղը փնտրելու այլ թյուրքագետների աշխատանքներ՝ առանձին ալբոմներ, ներառել կոնֆերանսներում, խմբաքանակական ծառայություն և այլն։ Այդ բոլորը աշխատում են ալիքի մէջ 24/7 ժամանակակից, որի մէջ կարող եք ներկայացնել կարևոր պատմություններ եւ որոշել համայնքի եւ պատմական սահմանները։ Ալիքը աջակցում է իր զարգացմանը և կարող էր առաջարկել իր ներքևում գրելու "1570027813320300" (Ամերիաբանկ) համար։

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

11 Feb, 11:58


Այսօրվա իշխանություն կոչվածը ասում է, թե ինչ էլ լինի, մեկ է ադրբեջանցիներն ասելու են միջանցք: Այսինքն, ինչպես 2020 թվականին ասացին, թե ինչ էլ լինի մեզ պարտված չենք զգալու, հիմա էլ ասում են, թե ինչ էլ լինի, միջանցք չհամարենք:
Հերթական անգամ փորձում են զիջել, տալ միջանցը, և ընդունել «հաղթածի տեսք»:

պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան | @mherab

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

10 Feb, 15:48


⚡️Ադրբեջանական աղբյուրները սկսել են գրել, որ երկրում բացահայտվել է «ռուսական լրտեսական ցանց»:

Որպես այդ ցանցի անդամներ նշվում են տարբեր անուններ, օրինակ` նախագահի աշխատակազմի նախկին երկարամյա ղեկավար Ռ. Մեհտիևը, նախարար Մամեդյարովը, բիզնեսմեններ և այլոք:

Ադրբեջանական մեդիադաշտը իմացողը չի կարող կասկածել, որ գործ ունենք իշխանության թույլտվությամբ արվող մեդիա-հարձակման հետ:

Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները շարունակում են լարվել:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

09 Feb, 05:40


⚡️Թրամփն ու Պուտինը զրուցել են

Ըստ New York Post-ին տված հարցազրույցի՝ ԱՄՆ նախագահ Դ. Թրամփը արդեն (մի քանի անգա՞մ) հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ, որում քննարկվել է հրադադարի և խաղաղության բանակցությունների հարցը։

Եթե Ուկրաինայում պատերազմը դադարեց առաջիկա 2-3 ամիսների ընթացքում, մենք կունենանք բոլորովին այլ իրավիճակ Հարավային Կովկասում։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

07 Feb, 13:00


Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները նորից մտել են լարվածության շրջան:
Ընդ որում` հրապարակային լարվածության:

Ի՞նչ պիտի անի նման իրադրությունում Հայաստանի ազգային, պետակամետ ղեկավարը: Ճիշտ է, ողջ ուժերը կենտրոնացնի` օգտվելու բացված այս փոքր հնարավորության պատուհանից:

Բայց դրա փոխարեն Հայաստանի դե-ֆակտո կառավարիչը մի շաբաթ է` ԱՄՆ-ում է, մի հատ միջանցքում նկար ունենալու համար: Առանց որևէ իրական օրակարգի:

Հենց ունեցանք ազգային իշխանություն, նորից կլինենք անվտանգ պետություն:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

06 Feb, 12:35


Սիրիայում Թուրքիայի օգնությամբ իշխանությունը գրաված ահաբեկիչների ներքին գործերի նախարարությունը հրատարակել է երկրի նոր քարտեզը, որտեղ սիրիական տարածքներ Ալեքսանդրեթի շրջանը և Գոլանի բարձրունքները այլև չեն ներկայացվում որպես Սիրիայի մաս:
Առաջինը գրավված է Թուրքիայի կողմից, երկրորդը` Իսրայելի:

Օկուպացիոն իշխանությունը այսպես է աշխատում:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

05 Feb, 17:44


Bloomberg- ի տվյալներով` եկող շաբաթ Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին ԱՄՆ նախագահ Դ. Թրամփը կներկայացնի «Խաղաղության պլանը»:
Դատելով տարբեր տեղերից հնչող կարծիքներից ու դիվանագիտական ելույթներից` բավական մեծ է հավանականությունը, որ սա ճիշտ է:

Ըստ այդ պլանի` պետք է հաստատվի զինադադար, Ռուսաստանի նոր գրաված տարածքներին տրվի անորոշ կարգավիճակ, Ուկրաինային որոշակի միջազգային երաշխիքներ:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

05 Feb, 17:15


McKinsey Global Institute-ի զեկույցի համաձայն 2100 թվականին Թուրքիայի բնակչությունը կկրճատվի ներկայիս 85 մլն-ից և կկազմի 65 մլն մարդ։

Ըստ Թուրքիայի վիճակագրական կոմիտեի տվյալների՝ իրավիճակը կարող է ավելի լրջանալ և 2100 թվականին երկրի բնակչությունը լինի ընդամենը 55 մլն մարդ։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

05 Feb, 16:21


Այսօր իմացա, որ նախորդ՝ 2024 թվականի ընթացքում մեր հեղինակած «Թուրքիայի պատմություն» գիրքը ամենապահաջվածներից մեկն է եղել «Զանգակ» գրախանութների ցանցում (հայ հեղինակների շարքում)։

Շնորհակալ ենք մեր բոլոր ընթերցողներին։

Պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հետ շատ շուտով նոր կարևոր գործ կմատուցենք ձեր ուշադրությանը։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

05 Feb, 06:55


Չինացիների նոր տեխնոլոգիական «հարվածը». արհեստական բանականությամբ (ԱԲ) աշխատող Omnyhuman ծրագիրը կարող է ցանկացած լուսանկար համապատասխան աուդիոֆայլ դարձնել տեահոլովակ: Նայե´ք կից օրինակը:

Աշխարհը զարգացման բոլորովին նոր փուլ է մտնում, որը ազդելու է կյանքի բոլոր ոլորտների վրա` քաղաքականությունն ու անվտանգությունը առաջին հերթին:

Երբ վերականգնենք պետությունը, այս ոլորտները լինելու են պետության հզորացման գլխավոր գրավականներից մեկը:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

04 Feb, 16:54


Մերձավոր Արևելքը՝ մեր բնական կենսատարածքը, որը կապում է Եվրոպան Ասիային, Հյուսիսը՝ Հարավին։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

04 Feb, 15:38


Թուրքիայի մերձիշխանական «Türkiye» օրաթերթի տեղեկություններով՝ Թուրքիան և Սիրիան արդեն ունեն նախնական համաձայնություն առ այն, որ Սիրիայի տարածքում կհիմնվեն երկու թուրքական ռազմաբազաներ։ Եվ հենց այդ հարցն է այսօր քննարկվելու կողմերի միջև։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

04 Feb, 15:27


Էրդողանը ընդունել է Սիրիայում իշխանությունը զավթած և նախագահի պաշտոնը զբաղեցնող Ահմեդ ալ-Շարաաին։

«Թուրքիան այսօր» լրատվական
ալիք |
@turkey2day

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

04 Feb, 15:13


Լրագրողը Թուրքիայում փողոցում հարցնում է սովորական անցորդին.
- Ի՞նչ հանցանք կգործեիք, եթե իմանայիք, որ դրա համար պատիժ չկա»։

Անցորդը պատասխանում է.
- 20 հատ հայի գլուխ կկտրեմ։

Ու թեև հարցվողն ամենայն հավանականությամբ Ադրբեջանից է, բայց դա որևէ կերպ չի փոխում պատասխանի էությունը։

Ես նմանատիպ հոլովակներ չեմ սիրում տարածել, բայց ստիպված եմ, քանի որ օրեցօր Թուրքիա-Ադրբեջան դուետի հակահայկականությունը «արդարացնող» քարոզիչները էլ ավելի բացահայտ են իրենց հակահայկական գործն անում։
Զգո՛ն եղեք։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

03 Feb, 05:37


Տավուշում հերթական տարածքների հանձման նախապատրաստություն է գնում՝ բնականաբար «սահմանազատման» անվան տակ։
Չմոռանանք, որ «անկլավների» թեման ոչ մի տեղ չի գնացել, ուղղակի մի փոքր հետաձգվել է։

Այս մասին գրում է ազգային պատգամավոր Տիգրան Աբրահամյանը.

««Սահմանազատման» գործընթացի շրջանակներում իշխանությունը Տավուշի մարզում, տարբեր ուժային կառույցների և քպ հովանավորյալների միջոցով ապատեղեկատվության մեծ դոզա է ներարկում:

Նույնիսկ հարևան գյուղերում, շատ դեպքերում, պրոցեսին վերաբերվող իրար հակասող տեղեկություններ են տալիս ու այս ամենը տեղի է ունենում քողարկված և բավականին լավ մշակված սցենարով:
Սրանով է պայմանավորված, որ շատ դեպքերում քննարկման առարկա դարձող նյութի սկզբնաղբյուրը շատ դժվար է լինում ճշտելը կամ թեման այնպիսի տրանսֆորմացիաների է ենթարկվում, որ հետևից հասնել չի ստացվում:

Մի խոսքով, իշխանությունը հերթական փոթորիկից առաջ մասշտաբային տեղեկատվական նախապատրաստություն է տեսել` տոտալ ապատեղեկատվության, իսկ որոշ ուղղություններով, տեղեկատվության բլոկադայի միջոցով»:

Իմ կողմից հավելեմ, որ սա սահմանազատում չէ, սահմանաԶԱՎԹՈՒՄ է։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

02 Feb, 11:58


Հունվարին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ իրենք նախատեսում են կառուցել Անկարան Վրաստանին միացնող արագընթաց երկաթուղի։

Ըստ ներկայացված ծրագրի՝ նոր երկաթուղին պետք է անցնի սևծովյան ափամերձ գոտիով՝ ներառելով Սամսուն, Օրդու, Տրապիզոն և Ռիզե քաղաքները (տե՛ս կից քարտեզը)։
Նախատեսվում է նաև թուրքական Մերսին քաղաքը սիրիական Հալեպին միացնող երկաթուղու վերակառուցում։

Ուշադրություն դարձրեք, որ Հայաստանի հետ որևէ ենթակառուցվածքի զարգացման մասին խոսք չկա (օր.՝ Կարս-Գյումրի երկաթուղու), ինչում մեզ փորձում են համոզել Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները՝ պնդելով, թե իբր այն «հայ-թուրքական բանակցությունների» օրակարգում է։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

02 Feb, 06:58


Երբեք չհնացող և գերարդիական

«Երբ ընտրվեմ, կդառնամ բուսակեր»։

Ամբողջ կյանք ազգայինի դեմ խոսող, Արցախն ատող մարդիկ չէին կարող այլ բան անել, քան շարունակել դա անել՝ որոշակի դադարից հետո։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

02 Feb, 06:29


Երեկ գիշերը ես, ինչպես հարյուրավոր այլ մարդիկ, եղել եմ դատարանի դիմաց՝ ի աջակցություն Ղարիբ Բաբայանի, ում ուզում էին կալանավորել՝ հրապարակում ադրբեջանցիների հակահայկական երգեր երգելու մասին ֆեյսբուքում բողոքելու համար։

Բոլոր փորձերը այլ հիմնավորում բերելու հիմնավոր չեն։

Առաջին հայացքից այս ոչ այդքան կարևոր թվացող դեպքը շատ վտանգավոր է մի քանի հիմնական պատճառով։

Սա առաջին հերթին խոսքի ազատության սահմանափակում է։

Սա հակաթուրքական (կարդա՝ ազգային) օրակարգի սահմանափակում է Հայաստանում։

Հայաստանում գնալով փորձելու են արգելել բոլոր այն գործողությունները, ծրագրերը, քայլերը, նախաձեռնությունները, որոնք հակասում են Թուրքիային ու Ադրբեջանին։ Սա առաջին դեպքերից չէ, նախորդը, օրինակ,՝ ԱԺ դահլիճում Արցախի քարտեզը հեռացնելն էր։

Այս ամենը, որ իրականացնում են Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները, չունի ոչ մի այլ բացատրություն, քան հաճոյանալ Թուրքիա-Ադրբեջան երկյակին՝ կատարելով վերջիններիս բոլոր պահանջները։ Ինչու են հաճոյանում՝ դատե՛ք ինքներդ։

Վերջինը. այս միտումը հասնելու է ամենածայրահեղ դրսևորումների՝ որոշ բառերի ու ծրագրերի արգելքից մինչև Հայաստանում թուրք-ադրբեջանական վերահսկող ուժերի տեղակայում։ Չեմ չափազանցացնում։

Օրինակ 1918 թ. Բաթումի հայ-թուրքական «հաշտության պայմանագրով» թուրք սպանները պետք է տեղակայավեին բոլոր հայկական կայարաններում ու ճամփաներին, որ հսկեին, որ հայերը չխոչընդոտեին թուրքական զորքերի տեղաշարժին Հայաստանի տարածքում։

Ուստի դիմադրել է պետք։
Դիմադրել համակարգված, հետևողական ու հաստատակամ։
Գիտեմ, որ հոգնել եք, գիտեմ, որ զայրացած եք, գիտեմ, որ թևաթափ լինելը մոտ է թվում, բայց չի կարելի։
Եթե ամեն ինչ վերջացած լիներ, մեզ էսչափ չէին ճնշի։

Ուստի պայքար մինչև հաղթանակ։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

01 Feb, 18:52


Դատարանի շենքի մոտ աստիճանաբար հավաքվում են քաղաքացիները:

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

01 Feb, 17:59


Հայաստանում այս րոպեներին ուզում են դատեն ու կալանավորեն մարդու, որը մի քանի օր առաջ ֆեյսբուքում տեղադրել էր տեսանյութ, որում երևում էր, որ մի քանի մարդիկ ադրբեջաներենով Երևանի գլխավոր հրապարակում երգում էին «Ղարաբաղի» մասին։ Շինծու մեղադրանքը՝ «ատելություն և անհանդուրժողականություն հրահրելում և/կամ քարոզ»։

Կրկնեմ։
Հայաստանի քաղաքացի հայ մարդուն, ով բողոքել էր այդ ամենի դեմ, ուզում են կալանավորել։

Նորից կրկնեմ։
Հայ մարդուն ուզում են կալանավորել, որ ձայն է բարձրացրել, թե մեր երկրում ադրբեջանցիները անարգել շրջում ու հայի արժանապատվությունը վիրավորող երգեր են երգում։

Թուրքական օկուպացիան պոզով-պոչով չի լինում։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

31 Jan, 17:53


Հայկ Ասատրյանի՝ դեռևս 1936 թ. գրված դիպուկ նկարագրությունը մեր կացության, որն այսօր նորից արդիական է.

«Եթե այս ժողովուրդն է, որ իր քաղաքական հիմարությամբ, իր կոտրտված կամքով, իր մանր հաշիվներով, իր հատվածական տրամադրություններով, իր եսականությամբ, իր անկայուն բարոյականով, իր զգացումների խեղճությամբ, իր սրտի ծուռ բաղձանքներով, վաղվա օրհասին կանգնելու է թուրքին առջև, Հայաստանի կնճիռը հիմիկվանից լուծված համարեցեք. նա հավիտենական Թուրան է, Թուրանի կամուրջը ու միջնաբերդը»։

1980-ականների վերջին-1990-ականներին մենք ապացուցել ենք, որ այդպիսին չենք։ Ժամանակն է, որ նորից ապացուցենք։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

31 Jan, 14:06


Վաղվանից Ադրբեջանում իր աշխատանքը կսկսի Թուրքիայի նոր դեսպանը՝ Բիրոլ Աքգյունը։

Դեսպան Բ. Աքգյունը մեզ համար ունի հետաքրքիր կենսագրություն։

Նախ նշեմ, որ Աքգյունը մինչ այս երբևէ դիվանագիտական ծառայություն չի իրականացրել։ Մինչ դեսպան նշանակվելը գլխավորել է Թուրքիայի «Լուսավորության հիմնադրամը» (Maarif Vakfı)։
Այն պետության հովանու ներքո գործող կառույց է, որը կրթական ծրագրերի միջոցով իրականացնում է Թուրքիայի ազդեցության տարածումը մի շարք տարածաշրջաններում։ Այլ բառերով՝ այս հիմնադրամը թուրքական «փափուկ ուժի» գլխավոր գործիքներից է։ Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի հետ Թուրքիայի հարաբերությունների գլխավոր համակարգումն իրականացնում են ուժային կառույցները, հավանաբար դեսպանը, իր ունեցած փորձով, բացի դիվանագիտական կապերից պետք է աշխատի նաև ադրբեջանական հասարակության շրջանում թուրքականության շարունակական ընդլայնման հարցերով։

Համալսարանական դասախոս, քաղաքագետ Աքգյունը ունի նաև հակահայկական գործունեությամբ աչքի ընկնող անցյալ։
Այսպես, նա բավական երկար զբաղվել է Հայոց ցեղասպանության պատմության կեղծմամբ, հայ-թուրքական հարաբերությունների հիմնահարցերով։ Նա հաճախ հանդես է եկել ժխտողականության նպատակ հետապնդող խորհրդաժողովներին, սեմինարներին, նրա ղեկավարությամբ գրվել են թեզեր (օրինակ՝ «Հայկական սփյուռքի ազդեցությունը թուրքական արտաքին քաղաքականության վրա»)։

Բոլոր իմաստներով՝ հետաքրքիր նշանակում է։ Ինչպես նաև մեզ հետ պատերազմի խաղաղության պատրաստվելու ևս մեկ «առհավատչյա»։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

31 Jan, 09:51


⚡️Փաստաթղի հրապարակայնացումից հետո, վստահ եմ, «Կիկոսի մահը» հիշեցնող «Մեղրին տալիս էին» հեքիաթը վերջնականապես կավարտվի

🔷1999 թվականին Հեյդար Ալիևը առաջարկում է փոխանակել Մեղրին Արցախի հետ,  իսկ արդեն  2001-ին Մինսկի Խմբի համանախագահների կողմից ներկայացված պաշտոնական փաստաթղթով Քի Վեսթում առաջարկվում էր Արցախի միավորում Հայաստանին։

🔷Ընդ որում, շեշտեմ, այդ թղթում Մեղրին Ադրբեջանին փոխանցելու մասին տառ անգամ չկար, Ադրբեջանին ընդամենը ճանապարհ էր տրվում դեպի Նախիջևան։

🔷«Ազատության» նյութից տպավորություն է ստեղծվում, թե նախագահ Քոչարյանը Մեղրին տալիս էր իսկ Հեյդար Ալիևի պես փորձառու և հմուտ քաղաքական գործիչը հրաժարվում էր այն վերցնել․ սա առնվազն ծիծաղելի է, եթե չասեմ՝ անարգանք և ծաղր սեփական ունկնդրի մտավոր ունակությունների հանդեպ։  

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար
Բագրատ Միկոյան

@armnationalfront

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

31 Jan, 08:49


Նիկոլ Փաշինյանը տարածում ա Թուրքիայի ու Ադրբեջանի Հայոց ցեղասպանությունը ժխտող նարատիվները

1) Որևէ քիչ թե շատ ադեկվատ մարդու համար դա որևէ կասկած չի հարուցում։

Բայց կան շահագռգռված «կասկածողներ»/«բացատրողներ»/ արդարացնողներ։

2) Չբացառենք նաև «անկեղծ չհասկացողների» ինստիտուտը։

Քանի որ առաջի խմբին (որը ամեն ինչ շատ լավ հասկանում ա), որևէ բան բացատրելու կարիք չկա, ապա էս մասնագիտական հոդվածը առավել օգտակար կլինի 3-րդ խմբի համար։

Լեմկինի անվան Ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտ

https://www.lemkininstitute.com/statements-new-page/statement-on-the-continued-denialist-rhetoric-of-armenian-prime-minister-nikol-pashinyan

@Arm_Aeternum7

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

31 Jan, 08:45


Իսկ մինչ այդ մի՛ լսեք ու տարածե՛ք օտարերկրյա գործակալների տարածած քարոզչությունը։ Դրանց հեղինակները նույն մարդիկ են, ովքեր տարբեր ձևերով արդարացրել են Արցախի հանձնումը։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

31 Jan, 08:24


Իսկ սա մի փոքրիկ դրվագ սպասվող նյութից, որը հիմնված է մեր հետազոտության վրա։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

31 Jan, 08:19


Թուրքիայի և Ադրբեջանի համար այսպես կոչված «Մեղրիի միջանցքը» կամ «Զանգեզուրի միջանցքը» այսօրվա ու առաջիկա տարիների ռազմավարական գլխավոր նպատակն է, որին հասնելու դեպքում թուրք-ադրբեջանական դուետը լուծում է 3 մեծ խնդիր.

1. Վերջապես ձևավորվում է Թուրքիա-Ադրբեջան ցամաքային ընդհանուր լիարժեք սահման, որը Թուրքիային դարձնում է Հարավային Կովկասի գլխավոր ուժը։

2. Թուրքիային կապում է թյուրքական աշխարհի հետ՝ դարձնելով վերջինիս տարածաշրջանային գերտերություն (այսպես կոչված «նեո-պանթյուրքիզմ»)։

3. Կտրում է Հայաստանի հարավն ու փաստացի անկլավի վերածում հայկական պետության տարածքը՝ մեզ լիարժեք կախման մեջ գցելով Թուրքիայից և հետևողական վերացնելով։

«Միջանցքի» նախագծի հեղինակը, մշակողը և իրականացնողը, ինչպես նաև գլխավոր շահառուն՝ օգուտ քաղողը Թուրքիան է։ Առնվազն վերջին 120 տարիների ընթացքում հայության տարբեր սերունդներ, գիտակցելով սա, պայքարել են այս ծրագրի իրականացման դեմ։

Այժմ մեր հերթն է։

Այս իրավիճակում Թուրքիային և Ադրբեջանին ցանկացած տեսքով ճանապարհ տալը Սյունիքի, ապա նաև ողջ Հայաստանի վճռական ավարտն է։ Հենց այս նպատակով առաջիկա օրերին կհրապարակենք շատ մանրամասն վերլուծություն այն մասին, թե ինչ է այդ «միջանցքը», որն է դրա իրական պատմությունը և դրա նշանակությունն այսօր։

Ավելին ասեմ, այդ ամենը ոչ միայն կկարողանաք կարդալ, այլև նայել ու լսել։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

28 Jan, 10:52


Առանց հուզվելու հնարավոր չէ կարդալ այն նամակը, որը իր մանկահասակ որդուն` Ավետին, գրել է հայրը` Արմեն Գևորգյանը 2020 թ. Արցախ կռվի մեկնելուց առաջ:
Գնալուց առաջ կնոջը նամակ էր տվել ու ասել. «Եթե ետ չգամ, նամակը փոխանցիր որդուս»։

Նամակում մասնավորապես ասված էր.
«Ավետ, գանձս, աստվածս, արջուկս,
Գիտեմ կկարոտես ու կփնտրես ինձ ամենուր, բայց մի որոշ ժամանակ հետո միգուցե մոռանաս, չէ որ ընդամենը 4,5 տարեկան ես, բայց մի բան հաստատ կհիշես, որ ես քեզ անչափ շատ էի սիրում: Ես մեկնեցի Արցախ քեզ համար տղաս ու քեզ թողնելը ամենամեծ ցավն էր ինձ համար, բայց այդպես էր պետք, դու դա կհասկանաս, երբ մեծ տղա դառնաս:
Իմ լավ տղա, դու շատ յուրահատուկ նվեր էիր ինձ համար: Քո ժպիտը տեսնելիս ես խենթանում էի ուրախությունից, իսկ քո արցունքից հալվում էր հոգիս: Իմ կյանքը ոչինչ չարժեր նախքան քո ծնվելը:
Ներիր ինձ, որ կողքիդ չեմ լինի, երբ մեծանաս: Բայց հիշիր, հայրիկը չի հեռացել, պարզապես հիմա հեռվից պիտի խենթանամ քո ժպիտով։
Արջուկս, դու ամենաբախտավոր մարդն ես աշխարհում, գիտես ինչի°, քո կողքին աշխարհի ամենաբարի ու հոգատար մաման է, եւ պիտի խոստանաս, որ նույն կերպ կվարվես մամայի հետ, կշրջապատես նրան նույն ջերմությամբ ու հոգատարությամբ: Ես գիտեմ, որ դու կարող ես: Դա կարեւոր է ու մենք քեզ անչափ շատ ենք սիրում:
Քո աղոթքներում ինձ էլ հիշիր, Ավետս, ես քեզ այցի կգամ քո երազներում:
Չտխրես տղաս, դու լավ սովորիր ու կունենաս այնքան պայծառ ապագա հենց այստեղ, իմ ու մորդ երազանքների երկրում: Զվարճացիր, վայելիր կյանքը, հիշիր, որ դա հայրիկին դուր կգար:
Ես հպարտ եմ քեզանով
Դու միշտ կմնաս իմ արեւը, աստվածն ու արջուկը:
Քո հայրիկ...»։

Արմենը Գևորգյանը ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադից էր։ Զոհվել է հոկտեմբերի 19-ին ԱԹՍ-ի հարվածից։

Ես այս նամակը ես տեսա Արամ Գևորգյանի էջում, բայց հատուկ ուզում եմ կիսվել, որ հնարավորինս շատ մարդ հիշի ու հետևի մեր տղերքի պատգամին:

Հավերժ փառք:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

28 Jan, 07:42


Կարծեմ՝ 2015թ. դեկտեմբերն էր։
Պետերբուրգում ուսանողական մի փառատոնի ժամանակ հերթական վեճն էր եղել հայերի ու ադրբեջանցիների միջև, որը մեծ աղմուկ էր բարձրացրել քաղաքում։ Պատճառը՝ հայկական տաղավարում Արցախի սիմվոլիկայի առկայությունն ու ճիշտ քարտեզն էին, և իմ կողմից հանրային դասախոսության ընթացքում Արցախի՝ որպես Հայաստանի տարածքի մասին հիշատակելը։
Հաջորդ օրը քաղաքային իշխանությունների մոտ էինք։ Հրավիրված էին հայկական ու ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները՝ մեղավորներին պարզելու համար։ Ադրբեջանցիները մի քանի հոգով, թղթերով, հոդվածներով, գրքերով եկել էին, որ ապացուցեն, որ մենք «գողացել ու փառատոնի ժամանակ ցուցադրել ենք ադրբեջանական հողն ու մշակույթը» ու որ «Ղարաբաղն իրենցն է»։
Մենք երկու կամ երեք հոգով էինք։ Դատարկ ձեռքերով։
Իրենք հուզված, բռնկված, գոռալով, խառնելով ռուսերեն ու ադրբեջաներենը։ Մենք՝ հանգիստ, գրագետ ռուսերենով, առանց որևէ գրամ հուզվելու։
Անիմաստ բանավեճից հետո ոստիկանությունն ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները հարթեցին կոնֆլիկտը՝ կոչ անելով «Ղարաբաղի պատերազմը չբերել Պետերբուրգ»։ Ադրբեջանցիները նեղված էին, անհանգիստ։
Մոտեցա ու ադրբեջաներենով անակնկալի բերեցի դիմացիս տղային. «Հանգի՛ստ եղի, Արցախը մերն ա»։
Դուրս գալուց լուռ էինք ու հանգիստ։
Նայեցի ընկերներիս.
«Ջոկո՞ւմ եք՝ ի՜նչ հանգիստ ու վստահ էինք։ Մեր ամեն խոսքի հետևը մի զինվոր ա։ Հայաստանի սահմաններին։ Ավել բան պետք չի»։

***
Կիլոմետրերի վրա էլ հանգստություն բերող Բանակի կենացը։
***
Նկարում՝ Հայաստանի սահմանը պահած մեր ավագները, որոնցից երկուսը գերի են թշնամու մոտ։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

27 Jan, 17:39


Հայաստանը դե-ֆակտո կառավարող կապիտուլյանտական խմբավորման կողմից Հայոց ցեղասպանության ուրացման մասին ևս մեկ կարևոր փաստ, այս անգամ Հայ առաքելական եկեղեցուց։

Դեռ 1921 թվականին Գևորգ Ե Սուրենյանց Կաթողիկոսի կողմից ապրիլի 24-ը սահմանվել է Հայոց Եղեռնի զոհերի հիշատակի օր։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

27 Jan, 15:27


Թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը հակիրճ, բայց հիմնավոր կերպով ասել է այն, ինչ այս օրերին պարտավոր է արձանագրել յուրաքանչյուր մասնագետ, հայ ու քաղաքացի։
Ահա ամբողջական գրառումը.

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ ԸՆԴՈՒՆՎԱԾ Է

Հայաստանին դեռ 1990-ականների սկզբին Թուրքիայի ներկայացրած նախապայմանների «առաջին տասնյակում» առկա են՝

- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դադարեցումը և դրան առնչվող «անցյալի հիշողությունների հիման վրա Թուրքիայի դեմ թշնամանքի դադարեցումը»,

- Արարատ լեռը որպես սիմվոլ հեռացնելը,

- Կարսի պայմանագրի ճանաչումը,

- Անկախության հռչակագրի փոփոխությունը և այլն։

Կապիտուլիացիան թերևս ունի տեսական և գործնական հարթություններ․ եթե դու ընդունում ես թշնամի-հակառակորդի պահանջներն ու նախապայմանները տեսական հարթությունում, ապա դրանց գործնական կիրառումը, ինչպես ասում են՝ տեխնիկայի և ժամանակի հարց է։

Թուրքիայի ներկայացրած նախապայմանները և Հայաստանի այս պահի իշխանությունների իրականացրած որոշակի քայլեր տառացիորեն համընկնում են։ Ուստի, Հայաստանի գործող իշխանության այն քայլերը, հայտարարությունները, օրենսդրական նախաձեռնությունները, որոնք ժամանակ առ ժամանակ փոթորկում են հայության գիտակից հատվածի զգացումները, ընդամենը տեսական կապիտուլիացիայի՝ Թուրքիայի նախապայմանների ընդունման, գործնական կիրառումներն են։

Պետք է հստակ գիտակցել, որ Հայաստանի իշխանությունները փաստացի ընդունել են Թուրքիայի նախապայմանների ամբողջական փաթեթը, իսկ իշխանական թեզերը՝ ինքնիշխանության, պրագմատիզմի, իրական ու պատմական Հայաստանների, Արարատի ու Արագածի հակադրության և այլն, ոչ այլ ինչ են, քան չստացված քաղաքական խուսանավումների փորձեր։

Եվ զարմանալ կամ անակնկալի գալ Հայոց ցեղասպանության, Արարատ լեռան, Անկախության հռչակագրի, պատմական հիշողության, ազգային ինքության և այլ հարցերի հանդեպ իշխանության քայլերից վաղուց արդեն պետք չէ, անգամ անհույս լավատեսների պարագայում դա արդարացված չէ։

Սակայն զարմանալ կարելի է հայաստանյան հասարակության մի մասի և հատկապես՝ գիտական շատ որոշակի շրջանակների՝ ցեղասպանագետներ, պատմաբաններ, ազգագրագետներ, «խորը ակադեմիական» լռության, «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» լոզունգի տակ պախկված վախվորած պահվածքի, ինչպես նաև Սփյուռքի որոշ շրջանակների անհասկանալի «պետականամետ պահվածքի» վրա։

Իսկ իշխանությունների քայլերը իբրև թե քննադատող, սակայն հավասարության գծեր տանող, կեղծ օբյեկտիվության պատրանք ստեղծող, որպես անկողմնակալ մտածողներ ներկայացող երեսպաշտների զանգվածի հանդեպ ոչ թե զարմանք, այլ օբյեկտիվ արգահատանք կարելի է տածել միայն։

Հ․Գ․ Ի դեպ, «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» լոզունգն իրեն լիովին սպառել է, քանի որ մինչ որոշ գիտնականներ, մտավորականներ իրենց վախը և հարմարվողականությունը քողարկում են այդ տխրահռչակ ու կեղծ լոզունգի ներքո, իշխանությունները և նրանց ղեկավարն ինքն է մտել «գիտության» ասպարեզ և ակտիվորեն զբաղվում է պատմագիտությամբ, ցեղասպանագիտությամբ, ազգագրությամբ, սոցիոլոգիայով, մշակութաբանությամբ, հոգեբանությամբ և էթնոլեզվաբանությամբ։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

26 Jan, 08:11


Հարկերից ու տրանսպորտից մինչև անվտանգություն, Հայոց ցեղասպանության ճանաչման հաջող պայքար ու Արցախ վերադարձ. էս բոլոր հարցերը ունեն մեկ լուծում։

Մե՛կ լուծում։

Եվ այդ մեկ լուծումը հայկական կառավարություն ունենալն է։ Հայկական, ոչ թե «յան» ազգանունով, որն առաջնորդվում է թուրքական օրակարգով, ինչի դրսևորումներն ամեն օր ենք տեսնում ու լսում։

Հայկական կառավարություն, ապա դրա շնորհիվ նոր ուժեղ Հայաստան։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

24 Jan, 12:15


Գիտեի՞ք, որ Հայաստանի դե-ֆակտո իշխանության թեթև ձեռքով աշխարհի երկրորդ գերտերությունը՝ Չինաստանը մեզ սկսել է թեթև պատժել։
Եթե չգիտեք՝ ինչու և ինչպես, կարդացե՛ք ամերիկագետ Սուրեն Սարգսյանի այս գրառումը։

Իսկ կարդալուց հետո եթե ձեզ մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե այս ամենը հատուկ են անում, որ մեր պետությունը լիարժեք քանդվի, ապա շտապեմ ասել՝ այո՛, հատուկ են անում։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

23 Jan, 06:52


Ստամբուլի քաղաքապետարանը 30-40%-ով բարձրացրել է տրանսպորտի գները, որոնք սկսել են գործել հունվարի 18-ից։
Առաջիկա օրերին ամբողջ երկրում աճելու են նաև երկսթուղային ուղևորափոխադրման գները (ավելի քան 40 %-ով)։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

22 Jan, 15:30


Նախիջևանի հարևանությամբ՝ Արաքսի ափին, հյուրընկալ իրանցիների հետ միասին խոսում էինք մեր երկրների հանդեպ Թուրքիա-Ադրբեջան դուետի նվաճողական ախորժակից։

Զրույցի արանքում մեր ախորժակն էլ բացվեց, ու միասին մի պատառ Արաքսի ձուկ, մի կտոր հաց ու մի աման բրինձ կիսեցինք (իսկ որպեսզի աշխարհաքաղաքական պատկերն ամբողջական լինի, սուփրայի վրա Կոկա-Կոլա էլ ունեինք)։

Արևելագետի առօրյայից այս դրվագը մեր այսօրվա վիճակի հակիրճ նկարագիրն է։ Ուզենք, թե չուզենք, Հայաստանն ու Իրանը Թուրանի դեմ գլխավոր ուժերն են։
Ուստի առաջիկա տարիներին Հայաստան-Իրան համագործակցությունը ոչ թե պարզ քմահաճույք է, այլ ամենօրյա անհրաժեշտություն՝ ինչպես այս սեղանը։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

22 Jan, 14:03


Կարեն Վրթանեսյանը մանրամասն գրել է այն մասին, թե ոնց են կառուցում մեզ համար թվային բանտ։

«Երբ ձեզ ասում են. «Ինչո՞ւ եք դեմ տոտալ հայտարագրմանը, թաքցնելու բան ունե՞ք», առաջարկում եմ այդ հարցին պատասխանելուց առաջ հետևյալ հանգամանքները դիտարկել.

⚠️ Բանկային հաշիվներին հասանելիությունը ինֆորմացիա է տալիս ոչ միայն ֆինանսական շարժերի մասին, այլ ընդհանրապես ձեր կապերի. ում հետ որտեղ հաց կերաք, կամ ինչ առողջական պրոբլեմ ունեք դուք կամ ձեր հարազատները։ Ինֆորմացիա է տալիս նաև ձեր կարևոր գնումների մասին։

ArMed բժշկական տվյալների բազան։

Տոտալ տեսահսկողության համակարգերը, որի մասին օրենքի ընդունումը, իբր, սառեցրին, բայց իրականում սկսել են իրագործել այլ ճանապարհներով (այս փուլում պետական հաստատությունների շենքերին են տեսախցիկներ դրվելու, որոնք նկարահանելու են շրջակա ամբողջ տարածքը)։

ԱԱԾ-ի պարտադրանքով ինտերնետ պրովայդերների մոտ համացանցային ձեր ակտիվությանը գաղտնահետևող սարքերի տեղադրումը։

Տաքսի ծառայություններից օգտվելիս ձեր ամեն ուղևորության տվյալները փոխանցվում է ՊԵԿ-ին (անցյալ տարվա սեպտեմբերից սկսած)։

Հասարակական տրանսպորտի նոր վճարման համակարգից օգտվելու համար անհրաժեշտ նույնականացումը ինֆորմացիա է տալու ավտոբուսով, մետրոյով և տրոլեյբուսով ձեր բոլոր տեղաշարժերի մասին։

Ավտոբուսներում տեսախցիկները։
... և այլն, և այլն։

Հարգելի ընթերցող, դուք պատրա՞ստ եք ձեր կյանքի մասին այսքան ինֆորմացիա վստահել մի համակարգի, որի ղեկավարը ապօրինաբար ստանում է իր կուսակիցի հեռախոսը քննիչից, կարդում է իր կուսակցի ամբողջ անձնական նամակագրությունը, հետո այդ նամակագրությունը ցույց է տալիս կուսակցության մյուս անդամներին։»

Այն մասին, թե ինչպես են թվային տեխնոլոգիաներով մեզ օրըստօրե ավելի շատ հետևում, կարդացե՛ք Ռուբենի ալիքում։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

22 Jan, 09:00


Զորավարժությունների համար Թուրքիա ժամանող ադրբեջանցի զինվորների անցումը Նախիջևան-Թուրքիա անցակետի «Կարոտի կամրջով»։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

22 Jan, 08:57


Հունվարի 20-ից Կարսի շրջանում՝ Հայաստանի Հանրապետության սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա սկսվել են և մինչև փետրվարի 7-ը շարունակվելու են մեծածավալ թուրք-ադրբեջանական զորավարժություններ։

Այդ զորավարժությունները թեև պլանային են, բայց ունեն երկու առանձնահատկություն.

1. վարժանքները պետք է օգնեն մշակել հատուկ ձմեռային (ցրտաշունչ) և դժվարմատչելի պայմաններում մարտական գործողությունները

2. ադրբեջանցիները մանսակցում են 404-րդ հատուկ նշանակության ջոկատի բրիգադով, ինչպես նաև նույն Նախիջևանի 215-րդ բրիգադի զինվորական անձնակազմով։

Կարծում եմ՝ հեշտ կռահելի է, թե ինչ են պլանավորում մարզել և ինչ նպատակով Թուրքիա-Ադրբեջան երկյակը։

2020 թ. հետո Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները ոչ մի իրական ու մեծածավալ զորավարժություն չեն իրականացրել։ Ոչ մի հատ։

Երբ նորից ունենք ազգային կառավարություն, անվտանգության հարցերը ու զորավարժությունների անցկացումը պետք է լինեն առաջնային գործ։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

18 Jan, 06:53


Անցնող 5 տարիներին երկու դրվագ է եղել, որոնք ոչ միայն ինձ աննկարագրելի ցավ են պատճառել, այլև խախտել են մարդկայնության ու ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը։

Առաջինը պատահեց 2022-ի սեպտեմբերին Եռաբլուրում, երբ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչ խմբավորման հրամանով զոհված զինվորների ծնողներին ոստիկանական ուժերը քարշ էին տալիս գետնով մեկ՝ հանուն կապիտուլյանտի։

Երկրորդը՝ Բաքվում գտնվող հայ մարտիկների՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը մենակ թողնելն է ու անտարբեր լինելը։

Այս երկու դրվագները նույնիսկ ավելի ծանր են, քան սուրբ Ղազանչեցոցն ու Դադիվանքը, կամ իմ հարազատ տունը գրավված տեսնելը։

Ըստ այդմ ես հերթով հիշելու եմ և հիշեցնելու եմ բոլոր նրանց, ովքեր լռել են այս երկու առիթներով։ Առաջին հերթին նրանց, ովքեր ունեն հանրային լսարան։

Իսկ նրանք, ովքեր այս ամենին նպաստել են կամ կազմակերպել, ապա չունեն ոչ միայն հայ, այլև մարդ կոչվելու իրավունք։ Ու պետք է վաղ թե ուշ կրեն իրենց պատիժը, որոնցից գլխավորը՝ հանրային պարսավանքն է և դատապարտումը։

Հ.Գ. Լուսանկարում Արցախի պաշտպանության բանակի անկոտրում մարտիկն է՝ Լևոն Մնացականյանը Շուշիում։
Այ էսպես եմ հիշելու ու սպասելու իրեն ու մնացած տղերքին։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

17 Jan, 15:43


Բովանդակային փաստաթղթի օրինակը սա է։
Իրան-Ռուսաստան ռազմավարական գործակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է այսօր, Մոսկվայում:
Կասկած չունեմ, որ քննարկվել է նաև հայկական գործոնը:
Շնորհիվ ՀՀ դե-ֆակտո իշխանության վարած «փայլուն» քաղաքականության` քննարկվել է առանց մեզ:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

16 Jan, 08:00


Գազայում 2023 թ. հոկտեմբերից սկսված իսրայելա-պաղետինյան պատերազմի հերթական փուլն ավարտվեց՝ երեկ գիշեր հայտարարված զինադադարով։

Բայց ավարտվեց ոչ թե պատերազմը, այլ պատերազմի հերթական փուլը։

Իսկ պատերազմը, որի հիմքում արաբա-իսրայելական հակամարտությունն է, հավերժական է, քանի դեռ կան կողմերը։
Պատերազմը ավարտվում է միայն այն ժամանակ, երբ կողմերից մեկը վերանում է։

Այս հին ճշմարտությունը լավ գիտեն, օրինակ, Թուրքիայում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

15 Jan, 09:10


⚡️Ջո Բայդենի պաշտոնավարման 99.66%-ը լրանալու շեմին նա և պետքարտուղար Բլինքենը վերջապես որոշեցին, որ եկել է ժամանակը Հայաստանի հետ «ստրատեգիական» համաձայնագիր ստորագրելու

🔷Համաձայնագիր, որի իրականացումը, շատ հավանական է, իրենց ձեռքը չի ընկնի ընդամենը վեց օր անց:

🔷Պարզ ասած՝ Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակը, այն ժամանակ էր, երբ Ադրբեջանը դաժանաբար խեղդում էր Արցախը: Նրանք չօգնեցին, ընդհակառակը` նախընտրեցին ԱՄՆ ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Ադրբեջանին, այն դեպքում, երբ վերջինս տեղահանում էր Արցախից նրա բնիկ հայ քրիստոնյա բնակչությանը:

🔷Հիմա՝ Արցախի (ԱՄՆ-ի աջակցությամբ) հասցված վնասից հետո, նրանք ներկայացնում են վերջին րոպեի ոչ պարտադիր մի փաստաթուղթ: Սա նրանց «մասնակցության նվերն» է՝ միանգամայն թափանցիկ և ցավալիորեն դատարկ փորձ՝ Ամերիկաբնակ հայերի աչքում իրենց արդարացնելու:

🔷Ադրբեջանի պարագայում պատմությունը բոլորովին այլ է. Բայդենը և Բլինքենը Ադրբեջանին ֆինանսավորում են ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ ամերիկյան բեռնատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար՝ Բաքու զինամթերք փոխադրելու համար միլիարդավոր դոլարների նոր գործարքների շրջանակում:

ԱՄՆ Հայ դատի հանձնախբի (ANCA) գործադիր տնօրեն
Արամ Համբարյան

@armnationalfront

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

15 Jan, 08:40


Ուղղակի հիշեցնեմ, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների պիղծ ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթված հատվածում դեռ ցավալիորեն շարունակվում է, իսկ դրանց դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը, այլ ոչ թե ԱՄՆ Կանզասի գվարդիայինը, ԻՀՊԿ ստորաբաժանումներինը, ՌԴ բանակի չեչենական միավորներինը կամ էլ Տեխասի կովբոյներինը։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

15 Jan, 08:37


Այնպիսի հանրային ոգևորություն, որ կա այս օրերին, ես տեսել եմ 2018-2020 թվականներին` մինչև պատերազմը:
Ինչպես այն ժամանակ, այսօր էլ այդ հիմնազուրկ ոգևորության աղբյուրը ոչ թե իրականությունն է, այլ այն կեղծ պատրանքը, որը մեծ թափով ստեղծում են նույն մարդիկ, որոնք հեղինակել են 2020 թվականի պատերազմական աղետն ու դրան հետևած անկումները:

Արդյունքը` ինչպես անցյալ անգամ, այս անգամ էլ նույնը կլինի:

Եվ վերջում կմնա մոլորյալ հայ ժողովուրդը: Կամ ինչպես ասում էր Ֆ. Նանսենը` խաբված ժողովուրդը:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

15 Jan, 08:14


ՀՀ և ԱՄՆ միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրելու գործում ցուցաբերված շտապողականությունը պարզ է. այս փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում Ռուսաստանի և Իրանի նախագահներին, որոնք հունվարի 17-ին Մոսկվայում համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր են պատրաստվում ստորագրել։

Հայ-ամերիկյան փաստաթղթի ուշադիր ընթերցողը կտեսնի, որ այնտեղ Իրանին ու Ռուսաստանին անհանգստացնող (եթե չասենք՝ սպառնացող) բազում դրույթներ կան։ Ստորագրված կանոնադրությունը, ըստ էության, Հայաստանը դարձնում է տարածաշրջանում ԱՄՆ վերահսկողական ծրագրերի իրականացման գործիք, որն ամեն պահ կարող է օգտագործվել թե՛ Մոսկվայի և թե՛ Թեհրանի դեմ։ Իսկ սա առնվազն նշանակելու է հակազդեցություն։ Ցավոք, Հայաստանը շարունակում է մնալ աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի բախման վայր, ինչը բազում վտանգներ է պարունակում մեզ համար։

Հայաստանի իշխանությունները հետևողականորեն սրում են Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունները։ Դա արդեն ոչ թե համագործակցությունից հրաժարվելու, այլ կոնկրետ հակամարտության է նմանվում։ Ի՞նչ կարող է ստանալ Հայաստանն այդ հակամարտությունից։ Իհարկե՝ միայն նոր կորուստներ։ Իսկ որո՞նք են այն երաշխիքները, որ մեր երկիրը կարող է դիմակայել Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի հետ զուգաեռ ընթացող փաստացի բոլոր այս հակամարտություններում։ Չկան նման և ոչ մի երաշխիք։ Հետևաբար ո՞րն է Փաշինյանի կառավարության իրական նպատակը։

Փաշինյանն ու Միրզոյանը անցած երեկո ևս մեկ քայլով պատերազմը մոտեցրեցին մեր երկրի սահմաններին։ Վախենամ, թե այն այլևս անխուսափելի է։ Վստահ եմ՝ Ադրբեջանի դիվանագետներն առավոտյան ժամը 6-ից ՀՀ և ԱՄՆ միջև ստորագրված կանոնակարգը ձեռքներին կանգնած են Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարությունների դռների առջև։ Մի քանի օր առաջ Ալիևը վստահեցնում էր, որ Սյունիքի համար հնարավոր պատերազմն ուղղված չի լինելու Մոսկվայի և Թեհրանի դեմ։ Այսօրվանից նա կասի, որ այդ պատերազմը հանուն նրանց շահերի է։ Եվ, ինչ-որ առումով, կլինի ճիշտ։

Ահա, թե ինչ են արել նախօրեին Փաշինյանն ու Միրզոյանը, համոզված եմ՝ նույն Ալիևի թելադրանքով։ Արդյունքում՝ ԱՄՆ-ն իր խնդիրներն է լուծում, Ադրբեջանը՝ իր։ Եվ այդ ամբողջը կրկին Հայաստանի հաշվին։

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

09 Jan, 09:43


‼️‼️2024 թվականի դեկտեմբերի 5֊ին և 6֊ին Բաքվում «Վերադարձի իրավունք. Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար արդարության ապահովում» թեմայով անցկացված միջազգային կոնֆերանսի մասնակիցներին Իլհամ Ալիևը դիմումը և կոնֆերանսի ամփոփիչ փաստաթուղթը ՄԱԿ֊ի քարտուղարությունը տարածել է, որպես ՄԱԿ֊ի անվտանգության խորհրդի և գլխավոր ասսամբլեայի պաշտոնական փաստաթղթեր։

📍Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն առաջ տանել պայմանականորեն «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կեղծ թեզը։

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

08 Jan, 07:28


Եվ վերջինը երեկվա հարցազրույցի թեմայով։ Թերևս՝ ամենակարևորը։

Ալիևը խոսել է «Զանգեզուրի միջանցք» պանթուրքական ծրագրից։
Ընդ որում՝ շատ հստակ օգտագործել է գրեթե այն նույն բառապաշարը, որով ժամանակին պանթյուրքիստ և այլ թուրք առաջնորդներն էին բնորոշում Հայաստանը։
Ահա այդ հատվածը թարգմանաբար.

«Հայերը չպետք է լինել Թուրքիայի և Ադրբեջանի միջև աշխարհագրական խոչընդոտ»։

Իսկ ահա երկու օրինակ նախորդիվ արված նմանատիպ հայտարարություններից։

1992 թ. Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը Հայաստանն անվանեց «անիծյալ սեպ»։

1918 թ. օսմանյան գործիչ Բեհաէդդին Շաքիրը ասում էր հայկական պատվիրակության անդամներին. «Հայերը կանգնած են մեր համաիսլամական եւ համաթրքական սրբազան իդեալների իրականացման ճանապարհի վրա և մենք անխուսափելիորեն կբախվենք նրանց հետ»:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

08 Jan, 06:59


Հազար անգամ ապացուցված ճշմարտություն է, բայց ևս մեկ անգամը չի խանգարի արձանագրելը (ազգային պատգամավոր Տիգրան Աբրահամյանի էջից).

«… Ադրբեջանի նախագահն ի թիվս այլ ուշագրավ հայտարարությունների նաև դժգոհությամբ նշեց, որ «2004 թվականից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի դիրքորոշումն են պաշտպանել»:

Վերջինս իր խոսքին լրջություն հաղորդելու համար հիշեցրեց, որ 2004 թվականից մասնակցում է բանակցային գործընթացին:

Այս հայտարարությունն ավելի վաղ` 2016 թվականի աշնանն, արված այն դժգոհության տրամաբանության մեջ էր, երբ Ադրբեջանի կառավարության նիստում Ալիևը սրտնեղում էր, թե` փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:

Ավելին, 2021 թվականին, 44-օրյա պատերազմից մոտ 1 տարի անց, երբ Ալիևը Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջան էր այցելել, իր շուրջը հավաքված մարդկանց ասում էր, որ եթե իրադարձություններն իրենց սցենարով չշարժվեր, ապա այս շրջանը մնալու էր Հայաստանին:

Փաստացի Ալիևը, միջազգային հիմնական դերակատարներն ուղղակի կամ անուղղակի խոսում էին Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման անխուսափելիության մասին և միայն փաշինյանական կացնային քարոզչությունն է, որ մինչև հիմա, Արցախի հանձնումն արդարացնելու համար, հասարակության մի հատվածին դեռ շարունակում է համոզել, թե 1996 թվականի Լիսաբոնյան գագաթնաժողովի հետո Արցախն արդեն հանձնված էր…»։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

08 Jan, 06:21


Իմիջիայլոց, Հայաստանի ու հայ ժողովրդի սեփական հայրենիքում իր գոյությունը պաշտպանելու իրավունքը ֆաշիզմ են որակում աշխարհում միայն երեք տեղ՝

1. Թուրքիայում,
2. Ադրբեջանում և
3. Հայաստանի դե-ֆակտո իշխող խմբավորման շրջանակներում։

Այ հենց դրա համար էլ որևէ ծպտուն դուրս չի գալու Հայաստանի դե-ֆակտո ղեկավարության բերանից ո՛չ երեկվա հարցազրույցի, ո՛չ այս, և ո՛չ էլ որևէ այլ հակահայկական գործունեության դեմ։

Հայկական իշխանություն չկա։ Պետք է նորից ստեղծել հայկականը։ Մնացած բոլոր օրակարգերը կեղծ են, իսկ ձեռբերումները՝ անհեռանկար։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

08 Jan, 06:19


Երեկվա հարցազրույցում Ալիևը Հայաստանին հերթական անգամ անվանել է ֆաշիստական պետություն, իսկ մեզ բոլորիս՝ ֆաշիստ։
Հայաստանին հաճախ ֆաշիստ է որակում նաև Թուրքիան։

Սակայն դա բնավ չի խանգարում, որպեսզի Թուրքիայի կրթության նախարարությունը հայտնի ֆաշիստական, ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության հետ մի քանի օր առաջ պայմանագիր ստորագրի կրթության ոլորտում լայն համագործակցության մասին (կից նկարում այդ փաստաթուղթն է)։

Որպեսզի լավ պատկերացնեք, թե սա ինչ է նշանակում, բավական է հետևյալ պատկերավոր համեմատությունը բերել. եթե կարիք լինի հանրագիտարանային հոդված գրել ժամանակակից ֆաշիզմի մասին, ապա թուրքական «Գորշ գայլերը» կլինեն գլխավոր օրինակներից մեկը, որի գործունեության գլխավոր թիրախներից մեկը հայերն ու Հայաստանն են։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

08 Jan, 05:43


Թշնամական Ադրբեջան պետության նախագահ Ալիևի երեկվա ծավալուն ելույթին արդեն հավանաբար ծանոթ եք (եթե ոչ, ապա մեզ վերաբերող հիմնական մասերն այստեղ կան)։

Ալիևը, ըստ էության, նոր բան չի ասել։ Միայն վերահաստատել է, որ չեն Թուրքիայի հետ միասին չեն պատրաստվում հանդուրժել Հայաստանի գոյությունը որպես պետություն և առավել ևս՝ նրա հետ խաղաղ ապրել։

Արձանագրենք հերթական անգամ և մեկընդմիշտ, որ Հայաստանի դե-ֆակտո իշխանության քարոզած «Խաղաղության օրակարգ» և «իրական Հայաստան» օրակարգերի մեռելածին են։

Այլընտրանքը՝ ուժեղ բանակով, զինված ու տեխնոլոգիապես զարգացող պետությունն է, որը կառավարում են լավագույն կադրերը, ոչ թե ձվածեղի սիրահարները։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

07 Jan, 16:08


Այս օրերին հետևում եմ Հայաստանում տարբեր ինքնահռչակ «թուրքագետների» ելույթներին (մեծամասամբ՝ իշխանության լատենտ աջակիցներ են)։

Ամբողջ աշխարհում՝ մասնագիտական շրջանակներից մինչև նույնիսկ բացահայտ քարոզչությամբ զբաղվողներ արձանագրում են, որ Սիրիայում տեղի ունեցածի, ինչպես նաև նոր ձևավորված փաստացի կառավարության հետևում կանգնած է Թուրքիան, և միայն վերոնշյալ վայ մասնագետներն են ամեն կերպ փորձում այդ ամենում Թուրքիայի դերը նվազեցնել։

«Զարմանալի» զուգադիպությամբ՝ այդ նույն վայ «մասնագետները» ամբողջ օրը քարոզում են Թուրքիայի հետ բարեկամություն և փորձում ամեն կերպ արդարացնել մեզ համար գոյություն ունեցող թուրք-ադրբեջանական սպառնալիքի առկայությունը։

Այս մարդիկ և իրենց քարոզածը ոչ միայն հակագիտական են, այլև խաթարում են մեր պետության անվտանգությունը։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

07 Jan, 08:59


Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թուրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է։

Ավելի քան հազար իրանական բեռնատարների թույլ չի տրվում ոչ միայն անցնելու Թուրքիա-Նախիջևան սահմանի Սադարակի անցակետով, այլ նաև իրանցի վարորդների հանդեպ դրսևորվում է անմարդկային վերաբերմունք, քանի որ նրանց արգելում են հոգալ հանգստի և կենցաղային տարրական պահանջմունքները։

Թեև պաշտոնապես հայտարարվում է, թե խնդիրը տեխնիկական է, սակայն ակնհայտ է, որ գործ ունենք թուրք-ադրբեջանական համակարգված հակաիրանական գործողության հետ, որը միտված է, ըստ էության, տրանսպորտային շրջափակման ենթարկելու այս երկիրը հյուսիս-արևմուտքից։

Այս համատեքստում հայ-իրանական սահմանը էլ ավելի մեծ նշանակություն է ստանում՝ որպես Իրանի համար հյուսիս-արևմուտքից տրանսպորտային և աշխարհաքաղաքական ելքի փաստացիորեն միակ ապահով ու վստահելի ուղի։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

07 Jan, 05:35


Երեկ ադրբեջանական կողմը մի փոքր, բայց հաջող տեղեկատվական գրոհ իրականացրեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմայով։

Ադրբեջանական մեդիաները Իրանի արտգործնախարարության անունից տարածեցին լուրեր այն մասին, թե իբր միջանցքի հարցում Իրանը զիջել է և շուտով Թուրքիայում քննարկվելու են դրա բացման տեխնիկական մանրամասները։ Բարեբախտաբար, նման բան չկա. իրանական կողմը շատ արագ հերքեց ամեն բան (այդ մասին մանրամասն տե՛ս Yerkir.am-ի հոդվածը)։

Սակայն արդբեջանական այս գրոհը հիշեցնում է 3 կարևոր բան.

1. Թուրանական միջանցքի հարցում 2025 թվականին լինելու է հնարավոր ամենամեծ ճնշումը։ Այն կապված է մի շարք հանգամանքներով (մասնավորապես՝ շինարարության ժամկետներով)։ Երեկվա գրոհը դրա վաղ նշաններից է։

2. Միջանցքի հարցում Իրանը մնում է գլխավոր դեմ կողմը։ Իրանը՛, ոչ թե Հայաստանը, ցավոք։ Իրանի վրա արևմտյան ճնշման մեծացման պարագայում այս՝ մեզ համար խիստ շահեկան դիրքորոշումը կարող է փոփոխվել։

3. Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմը Հայաստանի դեմ ոչ միայն դասական մարտի դաշտում է, այլ նաև տեղեկատվական մարտադաշտում։ Երեկվա գրոհը դրա վառ վկայությունն է։ Ուստի կարևոր է չտարածել թուրքական կազմակերպված քարոզչությունը։

Առաջիկա շաբաթներին մենք կներկայացնենք այսպես կոչված միջանցքի մասին համապարփակ հետազոտություն, որը կօգնի հնարավորինս մանրամասն հասկանալ ու պատկերացնել այդ սպառնալիքի էությունը և որոշ հակաքայլեր մշակել։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

02 Jan, 09:08


Ես չեմ կասկածում, որ հաղթանակներ ենք տոնելու։
Եվ ուզում եմ ասել, որ նույնիսկ այսպիսի իրադրությունում երջանկություն է ապրել Հայաստանում և ունենալ հայրենիք, որի համար թեկուզ դժվարությամբ, բայց հնարավոր է պայքարել։
Այս տարվա առաջին երկար ու դանդաղ զրույցը կարելի է ամբողջությամբ գտնել այս հղումով։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

31 Dec, 16:10


Այս թելեգրամ ալիքի անցնող տարվա ցուցանիշներից մի քանիսը.

▪️Շուրջ 10 հազար բաժանորդ։ Շնորհակալ եմ բոլորիդ։

▪️Մոտ 2.5 միլիոն դիտում միայն այս ալիքում (չհաշված հարյուրավոր արտատպումները հայկական ու արտասահմանյան մեդիաներում)։

▪️Ավելի քան 400 էքսկլյուզիվ գրառում։

▪️Ալիքի տասնյակ աջակիցներ, որոնց ֆինանսական հանգանակություններով հնարավոր է դառնում պահել ու մեծացնել ալիքը։

Հուսամ, որ մյուս տարի այստեղ կգերակշռեն հաղթական լուրերը։

Շնորհավոր 2025-ը։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

29 Dec, 18:07


5 գիրք արձակուրդներին ընթերցելու համար

Չնայած դժվարին ժամանակներին և մեր առջև կանգնած մարտահրավերներին, ես շարունակում եմ կարդալ գրքեր երկու նպատակով։
Առաջինը՝ գրքերը լուծման ուղիներ փնտրելու միակ իրական տեղն են։ Իսկ երկրորդը՝ հոգու բավարարվածության համար։ Քանի կարդում ես, այնքան մտածում ես, ուրեմն այնքան էլ մարդ ես։

2024 թ. ընթացքում կարդացած մասնագիտական և ոչ մասնագիտական գրքերի ցանկից առանձնացրել եմ 5 գիրք՝ ըստ 5 կամայական սկզբունքի, որպեսզի կիսվեմ ձեզ հետ։
Գրքերի մասին իմ կարճ անոտացիաները կարող եք գտնել այս հղումով։

Ահա իմ ցանկը.
1. Ոչ գեղարվեստական - Թուրքիայի պատմություն. 100-ամյա հանրապետության քաղաքական ուրվագծերը 1923-2023 թթ.

2. Գիտահանրամատչելի - Օպերացիա «Զոդ». ինչպես Հայաստանը 1919-ին պահեց Սոթքի բնագիծը

3. Գեղարվեստական - Կապիտան Միխալիս, Ն. Կազանձակիս

4. Անգլերեն - How States Think. The Rationality of Foreign Policy

5. Ռուսերեն - Человек, который хотел быть королем

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

27 Dec, 14:42


Տարվա վերջին՝ ԵՊՀ-ից հետո ինձ համար երկրորդ հարազատ բուհում՝ Սանկտ Պետերբուրգի պետհամալսարանում հայտնի գիտնական ու գիտության հանրայնացնող Տատյանա Չեռնիգովսկայայի հետ։

Իսկ սա մի զրույց է վերջինիս մասնակցությամբ, որը կարելի է անշտապ լսել՝ կտրվելով ամանորյա ու քաղաքական թոհուբոհից։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

27 Dec, 13:50


🇹🇷Թուրքական բանակի ստորաբաժանումները ժամանել են Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջի քաղաքի մոտ՝ պատրաստ լինելով ահաբեկիչների հետ համատեղ գործողություններ սկսել քրդական զինյալների դեմ։

«Թուրքիան այսօր» լրատվական
ալիք |
@turkey2day

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

27 Dec, 12:39


Օրերս տեղի ունեցած ավիավթարից վետո Ադրբեջանն այսօր լիարժեք դադարեցրեց բոլոր կոմերցիոն թռիչքները դեպի Ռուսաստան:

Միաժամանակ «ԱզԱլ» ավիաընկերության տվյալներով` օդանավի վնասման պատճառը արտաքին ազդեցությունն է: Հիշեցնեմ, որ որոշ վարկածներով օդանավը խոցվել է:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

18 Dec, 11:33


🔴Ամփոփ ներկայացնում ենք այսօր Իլհամ Ալիևի կողմից հնչեցված սպառնալիքները և պահանջները

🔷1. Սահմանադրության փոփոխության պահանջ
Իլհամ Ալիևը բացահայտորեն հայտարարել է, որ «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը։ Սա ուղղակի միջամտություն է Հայաստանի ներքին գործերին և ՀՀ ինքնիշխանության խախտում։

🔷2. «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի շարունակական սպառնալիքը
Ալիևը պնդում է, որ շուրջ 300,000 ադրբեջանցի դիմել են՝ իբր իրենց «տները» վերադառնալու նպատակով։ Սա Ադրբեջանի վաղուց մշակված ռազմավարության մաս է, որն ուղղված է Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարմանը և ՀՀ ներքին գործերին երկարաժամկետ կտրվածքով միջամտելու գործիքակազմի ստեղծմանը։

🔷3. ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջը
Ալիևը հայտարարել է, որ «խաղաղության պայմանագրի» կնքումը ենթադրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լիակատար լուծարում։ Սա ուղիղ հարված է Արցախի խնդրի միջազգային ճանաչման և կարգավորման հնարավորությանը։ Այս քայլը նաև լեգիտիմացնում է հակամարտությունները ուժի կիրառումով լուծելու Ադրբեջանի մարտավարությունը։

🔷4. Իրավունքների պաշտպանությունից հրաժարում
Ալիևը հաստատել է, որ քննարկվում են հետևյալ կետերը՝
• Միմյանց դեմ միջազգային հայցերից հրաժարումը, որը նպատակ ունի կասեցնել Արցախի և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի արդարադատական գործընթացները։
• «Այլ երկրների ներկայացուցիչների սահմանին չտեղակայումը», որը ՀՀ ներքին գործերին ուղղակի միջամտության ևս մեկ օրինակ է։

🔷5. Նոր ագրեսիայի նախապատրաստում
Ալիևը նաև անդրադարձել է ՀՀ զենքի մատակարարումներին՝ դա որակելով որպես «հարձակողական մահաբեր զենքեր»։ Սա Ադրբեջանին նոր ագրեսիայի նախապատրաստելու արդարացում է, ինչը ևս մեկ անգամ փաստում է Ադրբեջանին զիջումներով խաղաղեցնելու քաղաքականության սնանկությունը։

Ազգային Ճակատ

@armnationalfront

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

17 Dec, 16:04


Շվեյցարիայի Դաշնային Խորհուրդն այսօր ընդունեց արցախահայերի վերադարձի իրավունքի մասին բանաձև: Հիշեցնեմ, որ արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքի մասին խոսում է և՛ ԱՄՆ-ը, և՛ ԵՄ երկրները, և՛ ՌԴ-ը... գրեթե բոլորը, բացի ՀՀ իշխանություններից:

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

17 Dec, 06:40


ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի երեկվա ասուլիսից թուրքագետի համար ամենակարևոր տողերը, որոնք հերթական անգամ ապացուցում են այն, ինչ ասում եմ բոլոր վերջին օրերին։
Եվ այսպես, խոսքը փոխանցենք Դոնալդ Թրամփին.

«Ես գիտեմ, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հետևում կանգնած է Թուրքիան։ Էրդողանը շատ խելացի տղա է, հազար տարի դրան էին ձգտում և ստացան իրենց ուզածը։ Այդ մարդիկ, ովքեր մտել են, վերահսկվում են Թուրքիայի կողմից։ Եվ դա նորմալ է»։

Բարոյական չի, օրինական չի, բայց նորմալ է։ Նորմալ է։
Մենք պետք է կառուցենք երկիր, որը պատրաստ է ապրել այսպիսի նորմալ միջավայրում՝ զենքի ձեռքին։
Ցանկացած այլ տարբերակ վերջում դառնալու է «խաղաղության խաչմերուկ»։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

16 Dec, 12:51


⚡️ Ասադը խոսեց

Սիրիայի արդեն նախկին նախագահի անունից տարածվում է անկումից հետո առաջին հայտարարությունը:
Ըստ ռուսական մեդիաներում առկա լուրերի` նախագահի քարտուղարությունը հայտնել է, որ վերջինս չէր պատրաստվում լքել երկիրը մինչ այն պահը, երբ ահաբեկիչների զորքը մտել է Դամասկոս մայրաքաղաք (դեկտեմբերին 8-ին): Նա այդ պահին գտնվել է Հմեյնիմ օդանավակյանում, որտեղից արդեն ուղևորվել է Մոսկվա:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

16 Dec, 08:21


⚡️⚡️Ադրբեջանի Միլլի մեջլիսում (խորհրդարանում) հաստատվել է 2025 թվականի պետական բյուջեն։ 2024 թվականի պետական բյուջեի համեմատ պաշտպանական և ազգային անվտանգության ոլորտին ուղղվող ծախսերը մոտ 2 միլիարդ մանաթով ավելացվել են և հասցվել 8 միլիարդ 555 միլիոն մանաթի։

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

16 Dec, 05:48


Լրագրող Դավիթ Գալստյանը բաց աղբյուրների հետախուզության հիման վրա ցույց է տալիս, որ վերջին շաբաթներին Ադրբեջանը կրկնապատկել է զենքի գնումն ու տեղափոխումը Ադրբեջան։

Սա հնարավոր ռազմական հարձակման նախանշաններից է։
Ընդ որում՝ այն պայմանավորված չէ միայն ժամանակով, այլ վկայում է այն մասին, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ռազմական ճնշման գործիքը դիտարկում է որպես հիմնականներից մեկը Հայաստանի դեմ իր վարած տոտալ պատերազմում։

Սա փաստում է, որ.

▪️ոչ մի «խաղաղության բանակցություն» չի փոխում Ադրբեջանի տրամադրվածությունն ու նպատակները,

▪️ոչ մի զիջում չի բավարարում ու զսպում Ադրբեջանին,

▪️զիջումները, պայքարից հրաժարումը, ընդհակառակը, ավելի են գրգռում Ադրբեջանին ու հեշտացնում հաջորդ ճնշումը։

Մոտ հեռանկարում ներկայումս վարվող այս արտաքին ու անվտանգային քաղաքականությունը հանգեցնելու է ավելի խորը ճգնաժամի։
Սա է միակ ու գլխավոր օրակարգը։

Այլընտրանքը՝ նոր ռազմաքաղաքական դաշինքի բանակցում է տարածաշրջանի երկրների հետ։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

13 Dec, 05:39


Երկու տեսանյութ Քալընի այցից։

Առաջինում նա հաղթանակած դուրս է գալիս մզկիթում աղոթքից, իսկ երկրորդում՝ նրան մեքենայի ղեկին նստած ուղեկցում է ահաբեկիչների առաջնորդը Ջոլիանին։ Կարիք կա՞ արդյոք ավելի հիմնավոր ապացույց բերել, թե ում են ծառայում Սիրիան գրաված ահաբեկիչները։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

13 Dec, 05:34


Երեկ ահաբեկիչների կողմից գրավված Դամասկոս մայրաքաղաք էր այցելել առաջին օտարերկյա պաշտոնյան՝ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) տնօրեն Իբրահիմ Քալընը։

Նկարում նա պատկերված է կենտրոնում՝ իսլամական աշխարհի գլխավոր սրբություններից մեկի՝ Դամասկոսի Օմայանների մզկիթից դուրս գալիս, շրջապատված հատուկ ջոկատայիններով ու ամբոխով։

Քալընի այցը խորհրդանշական է ոչ միայն այն պատճառով, որ հենց այս մարդն է թուրքական պետությունում թիվ մեկ պատասխանատուն երկրի սահմաններից դուրս ռազմաքաղաքական գործողությունների համար (հենց MIT-ն է համակարգել Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և իհարկե Արցախում թուրքական ռազմագործողությունները)։

Խորհդրանշական է նաև այն պատճառով, որ հենց Թուրքիան է Սիրիայի անկման գլխավոր կազմակերպիչն ու շահառուն։ Եվ հիմա դափնիները հավաքելու ժամանակն է։
Իսկ հանցագործը, ինչպես ասում են, միշտ վերադառնում է հանցագործության վայր։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

12 Dec, 10:42


Ադրբեջանն ասում է, թե ուրախ են, որ էլ Սիրիա չկա, որովհետև իրենց համար «Սիրիան մի շարք հարցերում խնդիրներ էր ստեղծում»:

Իսկապես Սիրիան այն երկրներից էր, որ շատ հարցերում (օրինակ` Իսլամական համագործակցության կազմակերպությունում) կանգնում էր Հայաստանի կողքին ու Թուրքիա-Ադրբեջան զույգին դիմադրում: Հիմա մենք հավետ կորցրեցինք այդ դաշնակցին:

Սա ևս մեկ հիշեցում է այն մարդկանց, որոնք այս օրերին ասում են «մեզ ինչ Սիրիան, ոչ մի խնդիր էլ չկա»:

https://t.me/Azerbaijan91120/4735

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

11 Dec, 18:31


Ֆեսյբուքն էլի չկա:

Արդեն չեմ հիշում, թե սա թվով որերորդ խափանումն է Ֆեյսբուքում, Ինստագրամում ու Վոթսափում այս տարվա ընթացքում:

Դրա համար Թելեգրամը ճիշտ է ու հարմար լրատվություն կարդալու համար:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

09 Dec, 08:56


Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի կարճ անդրադարձը Սիրիային.

Ամերիկյան շահերը Սիրիայում շատ հստակ են

Եթե չխորանանք մանրուքների մեջ, ապա կտեսնենք հետևյալ պատկերը.

1. Սիրիայում ներգրավված էր և ռազմական ներկայություն ուներ Ռոսաստանը՝ ԱՄՆ հիմնական գլոբալ մրցակիցը, որը Սիրիայից դուրս եկավ:
2. Ներգրավված էր Իրանը՝ ԱՄՆ հիմնական հակառակորդը, որը նույնպես դուրս եկավ Սիրիայից:
3. Սիրիայից հեռացավ նաև Ասադը, որին նույնպես ամերիկացիները համարում էին թշնամական ռեժիմ:
4. Սիրիայում ներգրավված էր Թուրքիան՝ ԱՄՆ ռազմավարական դաշնակիցը (վատ դաշնակիցը, բայց միևնույնն է դաշնակիցը) որն էապես մեծացրեց իր ազդեցության գոտին: Ի դեպ հենց Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ջանքերով էր, որ տարիներ առաջ ԱՄՆ ազդեցությունը մինիմալիզացվեց այս կոնֆլիկտում:
5. Ներգրավված էր և հստակ շահեր ուներ Իսրայելը՝ ԱՄՆ թիվ մեկ ռազմավարական դաշնակիցը, որն էլ ավելի մեծ ներգրավվածություն կունենա սիրիական հողում:
Այսինքն այս պահին Սիրիայում ամենից ազդեցիկ գործոններից են ԱՄՆ ռազմավարական դաշնակիցներ Իսրայելը, Թուրքիան (իր բոլոր պրոքսիներով), ինչպես նաև քրդերը, որոնք նույնպես ԱՄՆ դաշնակիցներն են համարվուն:

Իհարկե այնպես չէ, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, բայց գլոբալ հակառակորդներն այս խաղում և այս փուլում այլևս չկան:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

09 Dec, 06:46


2025 թ. Թուրքիան նախատեսում է զգալիորեն մեծացնել պաշտպանական և անվտանգային ծախսերը։

Ըստ հոկտեմբերին խորհրդարանում ներկայացված բյուջեի նախագծի՝ վերոնշյալ ոլորտներին տրամադրվող գումարը հասել է ռեկորդային 47 մլրդ ԱՄՆ դոլարի, որը 17,5 տոկոսով ավելի է այս տարվա ծախսերից (2024-ին նախատեսված էր 40 մլրդ դոլար)։

Ըստ Թուրքիայի փոխնախագահ Ջ. Յըլմազի՝ նշված գումարից շուրջ 26.8 մլրդ դոլարը ուղղվելու է պաշտպանական ոլորտի ծախսերին, որից 4.8 մլրդ-ը տրամարդվելու է ռազմաարդյունաբերության աջակցման հիմնադրամին։

Ըստ Թուրքիայի ֆինանսների նախարար Մ. Շիմսեքի՝ ներկա դրությամբ Թուրքիայում իրականացվում են ավելի քան 1000 ռազմաարդյունաբերական նախագծեր, որոնք բոլորն էլ ունեն բարձր տեխնոլոգիական բաղադրիչ։ Նախարարը նաև նշել է, որ կառավարությունը կարգադրել է ոլորտի ընկերություններին կենտրոնանալ «պողպատյա գմբեթի» համակարգի կառուցման վրա:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

08 Dec, 18:12


Ասադի անկումով Սիրայի ուրախացող ժողովրդին սպասվում են մեծ հիասթափություններ և ավելի դաժան ու անկայուն ժամանակաշրջան, քան եղել է վերջին 13-14 տարիների ընթացքում ...

պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան | @mherab

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

08 Dec, 18:07


Զուտ ի հավելումն. ընդամենը մի քանի օր առաջ (նոյեմբերի 29-ին) էր նախագահ Ասադի որդի Հաֆեզը Մոսկվայի պետհամալսարանում պաշտպանել թեկնածուական ատենախոսություն և ստացել ֆիզմաթ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

08 Dec, 17:59


Ասադների ընտանիքը Մոսկվայում է: Առաջիկա օրերին, թերևս, հնարավոր է նաև մամուլի ասուլիս:

Նրանց կառավարումը, որ սկսվել էր Բաշարի հայր` Հաֆեզ ալ Ասադից, տևեց ավելի քան կես դար (շուրջ 54 տարի):

Ահա և վերջ: Թեև Արևելք է, ինչ իմանաս...
Մնացածը` վաղը:

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

04 Dec, 15:41


Սիրիայում իրադարձությունների ֆոնին Թուրքիայի տարաբնույթ քաղաքական շրջանակներ անթաքույց կերպով առաջ են մղում Սիրիայի և Իրաքի հյուսիսում նոր թյուրքական պետության ձևավորման վաղուց մշակվող ծրագիրը։

Այն կոչվում է «Թուրքոմանական հանրապետություն» և նախատեսում է թյուրքախոս թուրքոման ցեղերի հիմքի վրա ստեղծել Թուրքիայի կցորդ հերթական տարածքը։
Ինչպես ժամանակին արել էն Կովկասում Ադրբեջանի տեսքով, Կիպրոսում «Հյուսիսային Կիպրոսի» տեսքով, իսկ հիմա անում են Իրաքում և Սիրիայում։
Թուրքոման ցեղերը այս օրերին Սիրիայում վայրագություններ գործող գլխավոր խմբերից է։

Քարտեզում այդ «պետության տարածքն է»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

03 Dec, 14:21


Աշխարհաքաղաքական կարճ առակ

Ընդամենը 3 օրում Թուրքիայի հովանու տակ գործող մի քանի հազարանոց զինյալ ահաբեկիչները գրավեցին Սիրիայի ամենամեծ ու կարևոր քաղաքը՝ Հալեպը, ապա ողջ շրջանը։

2002-2011 թթ. Թուրքիայի հետ բարեկամության և խաղաղության հաստատման համար Սիրիայի կառավարությունը թուրքերին ընդառաջ գնաց բազմաթիվ միակողմանի զիջումների։ 2012 թվականից մինչ օրս Թուրքիան գրավված է պահում Սիրիայի հյուսիսի բազմաթիվ տարածքներ։ Ամենաթարմը՝ Հալեպը։

Երևանից մինչև Թուրքիայի սահման 24,5 կմ է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

02 Dec, 09:57


Իրավիճակը Սիրիայում՝ քարտեզի վրա։

Մոտավորապես այս պատկերն է այս պահին Սիրիայում։ Իմ սիրիական աղբյուրները հայտնում են, որ կա վճռականություն ուժեղ հակահարվածով հետ մղել Հալեպը գրաված ահաբեկիչներին։ Որքան կստացվի՝ դժվար է ասել։
Բարեբախտաբար՝ սիրիական ուժերին օժանդակություն արդեն հասել է Իրաքից շիայական և մերձիրանական զինված միավորումների տեսքով։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

01 Dec, 16:41


Սիրիայում պատերազմական նոր շրջափուլի ետևում կանգնած է Թուրքիան, որը նաև այս գործընթացի ու դրա արդյունքի գլխավոր շահառուն է:
Ահավասիկ թուրքական համակարգման մասին վկայող հերթական անուղղակի ապացույցներից մեկը. նկարում տեսնում եք Թուրքիայի կողմից ստեղծված «Ֆաջ ալ Հյուրիյա» ահաբեկչական խմբավորման հրամանատարական շտաբը, որը այս Սիրիայի հյուսիսը գրաված գլխավոր ուժերից մեկն է: Պատին կենտրոնական տեղում Թուրքիայի նախագահ Էրդողանի նկարն է և Թուրքիայի պետական դրոշը: Ճիշտ այնպես, ինչպես որ կլիներ թուրքական պետական հիմնարկում:

Թուրքական խաղաղության էջերից...

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

01 Dec, 11:22


Եթե հաշվի առնենք այն, որ «Հայաթ Թահրիր ալ Շամը» խմբավորումը ևս թուրքական վերահսկողության և հովանու ներքո է գործում, ապա միանգամայն օրինաչափ է Թուրքիայի մերձավոր դաշնակցի այս պահվածքը:

https://t.me/vardan_voskanyan/1107

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

01 Dec, 08:56


Հալեպի նահանգը թուրքական քաղաքական մտածողության մեջ «անբաժանա հայրենիքի» մի մասն է: Այն, ինչ անում է Թուրքիան Սիրիայում, ոչ այլ ինչ է, քան այդ տարածքը գրավելու փորձ, որը ձգվում է արդեն ավելի քան 120 տարի, բայց դրանից չի դադարում լինել արդիական և հիմնական նպատակ:

Իսկ այս հաղորդումը ընդամենը մի դրվագ է հազարավոր նման քարոզներից:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

https://t.me/turkey2day/4343

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

01 Dec, 07:20


Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman pinned «Սիրելի՛ ընթերցողներ, Այս ալիքն ունի արդեն ավելի քան 9000 բաժանորդ, իսկ անցնող ամիսներին ալիքի դիտումները հատել են 7 միլիոնի սահմանը՝ չհաշված այլ հարթակներում արտատպումները։ Շնորհակալություն բոլորիդ, որ կարդում եք, հետևում, տալիս եք հարցեր ու կիսվում եք։…»

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

01 Dec, 07:00


Թուրքական ներկայության մասին՝ նկարներով։

Հալեպը գրաված ահաբեկիչներն են, որոնք ցուցադրում են թուրքական ազգայնամոլության նշանը՝ «Գորշ գայլը» (Bozkurt)։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

01 Dec, 06:46


🇸🇾Սիրիան` այս պահի դրությամբ

◾️ Գիշերը ահաբեկիչների սրընթաց արշավը դեպի մայրաքաղաք Դամասկոս հաջողվել է կանգնեցնել:

◾️ Այս պահին մարտերն ընթանում են ռազմավարական նշանակություն ունեցող Համա քաղաքի մոտ: Կառավարական բանակը սկսել է իրական մարտ վարել, ինչը և կանգնեցրել է ահաբեկիչներին:

◾️ Նախագահ Ասադն արդեն իսկ ստացել է որոշ միջազգային դիվանագիտական օժանադակություն: Սակայն էական է լինելու այսօր Իրանի արտգործնապարար Արաքչիի հետ հանդիպումը Դամասկոսում:

◾️ Հալեպ քաղաքը շարունակում է գրավված մնալ, իսկ բնակիչները (այդ թվում տասնյակ հազարավոր հայեր) փաստացի շրջափկված են իրենց տներում` սպասելով առաջիկա զարգացումներին:

◾️ 🇹🇷Թուրքիան իր զորքերով դեռ չի մտել նոր տարածքներ, սակայն ահաբեկիչների երկու խոշոր խմբավորումներից մեկի` «Ֆաջ-ալ Հյուրիյա»-ի (فجر الحرية) ամբողջ համակարգումը, աշխատավարձը, կառավարումը լիակատար կերպով իրականացվում է Թուրքիայի կողմից:

◾️ Առաջիկա 2-3 օրերը կլինեն որոշիչ:

Ավելի մանրամասն այս մասին պատմում եմ այստեղ և այստեղ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

30 Nov, 16:53


Սիրիայում չդադարած պատերազմի նոր շրջափուլն է սկսվել:
Այս խնդիրը մենք ուսումնասիրել ենք դեռ ամռանը տեղում` Սիրիայում: Արևելքում պայքարի անատոմիան և տրամաբանությունը ներկայացվելու է մեր նոր գիտահանրամատչելի ֆիլմում` էքսկյլուզիվ նկարահանումներով և հարցազրույցներով:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

30 Nov, 09:11


Սիրիայի հյուսիսում նորից թեժ պատերազմ է։

Ընդամենը երեք օրում ահաբեկիչները, որոնց աջակցում են Թուրքիայից, խախտել են ռազմաճակատի գիծը և ներթափանցել ռազմավարական նշանակություն ունեցող Հալեպի նահանգ։
Ինչ է հայտնի այս պահին.

▪️Ահաբեկիչները գրավել են առնվազն Հալեպ քաղաքի մի հատվածը (քաղաքի արևմտյան կեսը)։

▪️Ահաբեկիչների կողմից փակված է նաև Հալեպը երկրի մնացյալ հատվածին կապող հիմնական մայրուղին (դեպի մայրաքաղաք Դամասկոս և ծովափնյա Լաթաքիա քաղաքներ)։ Հալեպ քաղաքը դեռ շրջափակված չէ, քանի որ կան այլընտրանքային՝ արևելյան ուղիներ, բայց առկա է նման վտանգ։

▪️Սիրիական կառավարական բանակը գրեթե դիմադրություն չի ցուցաբերել։ Ամենայն հավանականությամբ, այս պահին ընթանում է բանակային ուժերի վերադասավորում և համալրում, որպեսզի մեծ հարվածով թշնամուն դուրս շպրտեն քաղաքից։

▪️Մինչ այդ Հալեպի բնակչությունը (այդ թվում՝ հայությունը) մեծ վտանգի մեջ է։ Ես իմ աչքով եմ տեսել, թե ինչ ավերածությունների ու դաժանությունների են պատրաստ պրոթուրքական ահաբեկիչները։ Ուստի բանակի արագ և հաջող հակահարվածը խիստ կարևոր է։

▪️Այս պահին ընթանում են մարտեր Հալեպի և Իդլիբի նահանգներում։ Էական է լինելու առաջիկա ժամերին Սիրիայի դաշնակից Իրանի և ՌԴ արձագանքը։ Խոսք է գնում ռուսական զորքերի մեծացման և մեծ հակահարվածի մասին, սակայն հստակություն չկա։ Իմ տեղեկություններով՝ երեկ Սիրիայի նախագահ Ասադը այցելել է Մոսկվա։

▪️Թուրքիան վերջին ամիսներին և հատկապես շաբաթներին մեծ պատրաստություններ էր տեսել՝ Սիրիայի հյուսիսում նոր տարածքներ գրավելու համար։ Ուստի մեծ հավանականությամբ առաջիկա օրերին սիրիական հակահարվածի անհաջողության կամ բացակայության պարագայում թուրքական բանակն իր դեմքով կմտնի երկրի այլ տարածքներ։

Ինչո՞ւ է պետք մանրամասն հետևել այս հերթական պատերազմական փուլին։ Որովհետև Սիրիայի վրա այս նոր հարձակման նախապատրաստության ողջ փուլում Թուրքիան հանդես էր գալիս «խաղաղության» կոչերով և պնդում, որ նոր տարածքներ գրավելու մտադրություն չունի։ Մինչդեռ դա ընդամենը սիրիական զգոնությունը թուլացնելու ու իրական մտադրությունները քողարկելու միջոց էր։ Օգտվելով աշխարհաքաղաքական իրադրությունից՝ Թուրքիան հերթական անգամ խախտեց բոլոր պայմանավորվածությունները։
Ինչպես ասում են՝ «Կո՛ւժ, քեզ կասեմ, կուլա՛, դու լսի՛ր»։

Ավելի մանրամասն այս մասին AntiFake.amի «Իմնեմնիմի» հաղորդման ուղիղ եթերում խոսելու եմ այսօր կեսգիշերին, իսկ վաղը՝ «168 ժամ»-ի եթերում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

28 Nov, 15:07


Նայեք քարտեզին:
Անցնող շաբաթ Թուրքիայի խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ այդ երկրի տրանսպորտի նախարարը հայտարարեց, որ մյուս տարի կսկսվի քարտեզում պատկերված Կարս-Նախիջևան երկաթուղու կառուցումը, որը «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հենքն ու շարունակությունն է:
Մեր օրակարգում այս նախագծի մասին գրեթե այլևս չի խոսվում, մինչդեռ այն սողացող օձի պես շարունակում է մոտենալ ու օղակել Հայաստանը` վերջինիս խեղդելու համար:

Սրան զուգահեռ այսօր «հայ առաջադեմների» (այդ թվում այս տողերը կարդացողների) հովանու ներքո Հայաստանում պատրաստում են թուրքական պահանջով կրճատել բանակը, մշակում են առաջիկա ընտրություններում իշխանության հաղթանակն ապահովող անօրինական օրենքը, տապալում են հայ ռազմագերիների համար բանաձևի ընդունումը, կարդում են Էրդողանի գրածները ու «դատում» տարիներ առաջ Հայաստանի անվտանգությունն ապահոված նախագահին:

Եվ սա ընդամենը «այսօր»:

Եվ որպեսզի այս ամենը չնկատվի ու չբերի հանրային բողոքի, «այսօր» բեմականացնում են հերթական անդեմ պատգամավորի ոչինչ չնշանակող հրաժարականը:

Հայաստանը շարունակում է գրավված մնալ...

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

08 Nov, 17:45


‼️Իլհամ Ալիևի ձեռքին գտնվում է Երևանի խանության դրոշը։ Թշնամին, ինչպես միշտ, բացահայտ կերպով հայտարարում է և ի ցույց է դնում տարածքային հավակնությունները։

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

02 Nov, 05:13


Նոյեմբերի կեսերին Ադրբեջանում տեղի է ունենալու ՄԱԿ կլիմայական մեծ խորհրդաժողովը, որը հայտնի է COP29 անունով։

Այդ միջոցառումը Ադրբեջանի համար կարևոր է մի քանի առումներով՝ երկրի միջազգային հեղինակության բարձրացումից մինչև Արցախում իրականացված ցեղասպանության միջազգային անուղղակի լեգիտիմացում։

Այդ միջոցառումը կարող էր տեղի չունենալ Ադրբեջանում, եթե անցյալ տարի՝ 2023 թ. դեկտեմբերին Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը վետո դներ ՄԱԿ համապատասխան որոշման վրա։

Կամ կարելի էր այլ բան անել. հաշվի առնելով Բաքվի արդեն կատարած մեծածավալ նախապատրաստությունը՝ հնարավոր էր մտնել դիվանագիտական բանակցությունների մեջ ու վետո չդնելու դիմաց պահանջել, օրինակ, բոլոր հայ ռազմագերիների վերադարձ կամ ՀՀ միջազգային սահմանների մի մասից Ադրբեջանի զորքերի դուրս բերում։

Սակայն, ինչպես գիտեք, ոչ մի նմանատիպ պահանջ չի դրվել։ Ընդհակառակը՝ հայտարարվել է, որ Հայաստանը որպես բարի կամքի դրսևորում կողմ է Բաքվում COP29-ի անցկացմանը։

Սա հերթական ու վառ օրինակն է այն բանի, որ ի դեմս Հայաստանի դե-ֆակտո կառավարողների գործ ունենք Ադրբեջանի ու Թուրքիայի կամակատար իշխանության և ոչ Հայաստանի շահերը պաշտպանող ուժի։ Ու ակնկալել, որ թուրք-ադրբեջանական երկյակը թույլ կտա, որ Հայաստանում որևէ լուրջ ու ազգային ծրագիր իրականացվի, դա մեղմ ասած միամտություն է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

01 Nov, 08:05


⚡️Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ժամը 14։00-ին

🔷Բողոքի ակցիա ՄԱԿ֊ի գրասենյակի առջև

🔷Պահանջում համաժողովին մասնակցող պատվիրակներին` ճնշում գործադրել Բաքվի վրա` ազատ արձակելու բոլոր հայ գերիներին։

@armnationalfront

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

31 Oct, 09:45


«Խաղաղության» հաստատման կեղծ խայծով Թուրքիան հասնելու է հայկական պետականության լիարժեք դեմոնտաժին:

Այդ փուլը մեկնարկել է 2020 թ. նոյեմբերին, երբ հայությունը (և հատկապես ազգային վերնախավը) տվեց դա անելու համաձայնությունը` տարբեր պատճառներով ու պատրվակներով հանդուրժելով դե-ֆակտո թուրքամետների իշխանությանը:

Այս գործընթացի վերջին հանգրվանը այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» չէ, վերջին փուլը` մենք ենք լինելու` գաղթի ճանապարհին:

Իսկ որ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը էս փուլը մինչև վերջ իրականացնելու է, դրանում կասկած չունենաք: «Մենք պիտի լինենք Թուրքիայի նահանգ, որ հանգիստ ապրենք» ասելուն մնացել է 1-2 տարի:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

12 Oct, 19:52


Եթե ինչ-որ պատճառով քնած չեք էս ժամին ու փնտրում եք` ինչ նայել, ապա կարող եք միանալ «Իմնեմնիմի» փոթքասթի ուղիղ եթերին:
Մի քանի րոպեից ես կլինեմ տաղավարում ու ավելի թեթև ձևաչափում կխոսեմ մեր հարցերից: Եթե հարցեր ունեք, ուղղեք դրանք չատի միջոցով:

https://www.youtube.com/live/l_GaXOyJc_g?si=qqVCBzwSLn77TJPV

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

07 Oct, 12:05


Ավելի քան երեքամսյա դադարից հետո առաջին հարցազրույցում 168.am-ի տաղավարում խոսել եմ երեք հարցի մասին.

- Թուրքիայի և Ադրբեջանի հետ իբր բանակցությունների էությունը,

- ներհայկական քաղաքական դաշտի ամենամեծ սխալը,

- Պատասխանատվության կամ ո՞վ է մեղավոր հարցի մասին։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

04 Oct, 16:26


Վերջին հինգ պակաս

Վերջում չի հիշվելու, թե այս օրերին, հինգ կամ քսան տարի առաջ ով ինչ ասաց, որքան ճիշտ էր և արդյոք իրավունք ուներ մեղադրելու մյուսներին:

Վերջում ձեր ու մեր արածն ու չարածը կարևոր չի լինելու:

Վերջում մենք ուղղակի գաղթական ենք դառնալու, իսկ մեր բոլոր քննարկումները` իմաստազուրկ:

Վերջում, երբ մեր հայրենիքի այս մի կտորն էլ ավարտվի, ոչ միայն չի հիշվելու, այլև կարևոր չի լինելու այս օրերի իրար մեղադրելը, իրարից բողոքելը, մեր գրած ստատուսները:

Իսկ այսօր վերջին արդեն հինգ է պակաս:

Ուրեմն դեռ հինգ «րոպե» կա կենտրոնանալու լուծման վրա ու փրկելու համար այն, ինչ այս պահին անդառնալի է:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

01 Oct, 08:53


Նոր հարցում Ադրբեջանից

«Կո՞ղմ եք արդյոք, որ ձևավորվի Արևմտյան Ադրբեջանի վտարանդի կառավարություն» հարցին ադրբեջանցիների 85%-ից ավելին պատասխանել է «այո»:
Հարցումն իրականացվել է վերջին օրերին Սոցիալական հետազոտությունների կենտրոնի կողմից:

Ակնհայտ է, չէ՞, որ խաղաղության են պատրաստվում:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

01 Oct, 05:25


Իսրայելը պաշտոնապես հայտարարել է Լիբանանի տարածքում ցամաքային ռազմական գործողությունների մեկնարկի մասին։

«21-րդ դարում պատերազմներ չեն լինում» թեզին հավատացողներին նվիրվում է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

30 Sep, 07:02


📍Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա, կան տուժածներ.

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին ֆրանս-թուրքական FC Turquoise ակումբի և ֆրանս-հայկական Հոմենեթմեն թիմերի հանդիպման ժամանակ, հայտնում է Nouvelles d'Arménie-ն։ Հայկական ակումբը հաղթել է 2։0 հաշվով, ինչին թուրք երկրպագուները չդիմանալով վազել են խաղադաշտ՝ սկսելով դանակահարություն։

Ոստիկանները միջամտել են, խաղը դադարեցվել է։ Մի քանի վիրավոր խաղացողներ տեղափոխվել են հիվանդանոց։

«Թուրքիան այսօր» լրատվական
ալիք |
@turkey2day

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

29 Sep, 14:14


Թուրք լրագրող Ռագըփ Զարաքոլուի «Հայերն Օսմանյան բանակում» հոդվածից մի հատված.

Հայերը, որպես օսմանյան կայսրության քաղաքացիներ, Բալկանյան պատերազմում միայն զինվոր լինելով չեն բավարարվել. օսմանյան բանակին կանոնավոր օգնություն են ցուցաբերել:

Օրինակ` Բալկանյան պատերազմին աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծված Ազգային պաշտպանության միության Փանգալթըի մասնաճյուղի տնօրենը Տիգրան Ալլահվերդին էր: Տիգրան բեյին հաջողվել էր Բալկանյան պատերազմի ժամանակ օսմանյան բանակի օգտին հավաքել 30 000 օսմանյան ոսկի:

Այս առիթով նրա մասին մամուլում նույնիսկ լույս են տեսել հոդվածներ, սակայն նույն Տիգրան Ալլահվերդին ընդգրկվել է 1915 թ. ապրիլի 24-ին ձերբակալված և աքսորված մտավորականների ցուցակի մեջ»։

#խաղաղության_վկաները

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

26 Sep, 07:40


Հիշեցնեմ 2021 թվականին արված այս գրառումս:

***
Մեկ տարի առաջ այս օրը (սեպտեմբերի 26-ի) երեկոյան կառավարության անդամ հանդիսացող մի բարձրաստիճան պաշտոնյա փակ խորհրդակցության ժամանակ քմծիծաղը դեմքին պնդում էր, որ պատերազմ չի լինելու, իսկ իմ նախազգուշացումն ու հիմնավորումը, որ Թուրքիայի հետ միասին Ադրբեջանը օրերի կամ շաբաթների ընթացքում անխուսափելիորեն հարձակվելու է Հայաստանի վրա, վերջինիս կողմից արժանացավ «Պարո՛ն Գեղամյան, Դուք չափազանցացնում եք» պատասխանին։ Այդքանով բովանդակային քննարկումն ավարտվեց։

Ես դուրս եկա այդ գերատեսչությունից ու մտախոհ ուղևորվեցի ընտանեկան փոքրիկ հավաքի։ Գլխումս կար երկու վատ տարբերակ. կա՛մ ես չէի տիրապետում իմ մասնագիտությանը (թուրքագիտություն) ու չէի հասկանում իրականությունը, կա՛մ, որ ավելի վատ է, մեկնարկելիք պատերազմում մեզ ջախջախման են տանելու:

Վերոնշյալ հանդիպման ավարտից տաս ժամ անց սկսվեց պատերազմը, որի ընթացքում ևս կառավարման համակարգի պատասխանատուները մեզ տարան պարտության՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտության ու վերմարդկային գոռոզության պատճառով։

Նրանցից ոչ մեկ մինչ օրս չի պատժվել, ավելին՝ նրանք հիմա էլ պատասխանատու են մեր երկրի կառավարման համար՝ ժպիտը դեմքին մեզ ավետելով նոր կորուստների մասին։

Երբ նորից վերականգնենք մեր պետականությունը, լավ կառավարումը ենթադրելու է միայն լավագույն կադրերի ներգրավում կառավարման համակարգ, իսկ պատասխանատվություն կրելը լինելու է վարքականոնի առանցքային կետը, որովհետև դա է Հայաստանի նման փոքր ռեսուրս ունեցող պետության փրկության ճանապարհը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

26 Sep, 07:28


2021 թ. մայիսին, երբ Էրդողանը տիկնոջ հետ առաջին անգամ եկել էր գրավված Շուշի, Ալիևների զույգի հետ զրուցի էին բռնվել ավտոբուսում:

Հենց այդտեղ Էրդողանի կին Էմինեն առաջարկեց հայ ռազմագերիներին չհանձնել Հայաստանին, այլ աստիճանաբար (իր բառերով` «կամաց-կամաց») փոխանակել` Հայաստանից տարբեր զիջումներ կորզելով:
Զա բացահայտ ռասիզմ ու հակահայկական քաղաքականության դրսևորում էր:

Երեկվա գրքով ստորացումից հետո հրապարակվել է նաև ՀՀ դե-ֆակտո վարչապետի տիկնոջ նկարը Էրդողանի կնոջ հետ` երջանիկ ու հիացած:

Չկա ոչ միայն իրավական, այլև բարոյական արդարացում:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

25 Sep, 06:48


Այս թեմայով վերջինը:

Մենք ապրում ենք ամենազավեշտալի ժամանակներում, երբ օրինակ Արցախն ազատագրած նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրքով նկարվելը խնդրահարույց է, իսկ Հայաստանի վրա հարձակված ու այս պահին նոր հարձակում պատրաստող Թուրքիայի նախագահի քարոզչական գրքով ու նրա կողքին ժպիտով նկարվող դե-ֆակտո վարչապետը` «հմուտ դիվանագիտության» օրինակ:

Մեզ պատել են թմրեցնող քարոզչությամբ, որպեսզի առավել հեշտ գրավեն:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

25 Sep, 06:42


Հավանաբար այսօր արժե հիշեցնել, որ 2020 թ․ հոկտեմբերին ՀՀ դե-ֆակտո վարչապետը հայտարարում էր.
«Թուրքիան վերադարձել է հարյուր տարի անց Հարավային Կովկաս՝ հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը շարունակելու համար, բայց դա ունի շատ կոնկրետ պրագմատիկ նպատակ, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին…»։

Թուրքիան նույն Թուրքիան է, իսկ Հայաստանը` ոչ հայկական:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

25 Sep, 05:56


1920 թ. թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթյուրքը գրում էր, որ «Կովկասյան պատը պետք է վերացնել», այլապես Թուրքիան պաշտպանվելու հնարավորություն չի ունենա և չի կարող զարգանալ։

«Կովկասյան պատ» ասելով նա նկատի ուներ Հայաստանը, որը ոչ միայն խոչընդոտ էր դեպի Արևելք ծավալման համար, այլև անվտանգության սպառնալիք էր Թուրքիայի արևելյան ճակատում։

Աթաթյուրքն ու իր զինակիցները չհասան լիարժեք հաջողության։ Սակայն այդ ժամանակ առկա քաղաքական նպատակները որևէ տեղ չանհետացան՝ սպասելով գործարկվելու հարմար առիթի։

Տարիներ անց առիթը եղավ։

2024 թ. սեպտեմբերին «Կովկասյան պատի» բանալիները այդ պատի անվտանգության պատասխանատուները փաթեթավորված ու ժպիտով հանձնում են Թուրքիային, որպեսզի վերջինս կարողանա ծավալվի թե՛ դեպի Արևելք, թե՛ ընդհանրապես դառնա գերակա ուժ տարածաշրջանում։

Վերջին ցանկության մասին է գրում նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը նույնիսկ խոսուն վերնագրով գիրք է հրատարակել՝ «Ավելի արդար աշխարհ հնարավոր է»։ Թուրքիայի՝ տարածաշրջանում ու աշխարհում գերակայություն հաստատելու մանիֆեստ հանդիսացող այդ գիրքը երեկվանից Հայաստանի դե-ֆակտո կառավարության սեղանին է։

Իսկ տեղը, որում «հանձնվում էին» բանալիները, կոչվում է «Թուրքական տուն» (Türkevi) և ծառայում է որպես Թուրքիայի արևմտյան քարոզչության (այդ թվում՝ հակահայկական քարոզչության) գլխավոր շտաբերից մեկը։ Հենց այդ տեղից են աշխատում են թուրքերը հայկական համայնքների դեմ, Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, Արցախի հարցի դեմ, մեր դեմ։

Ահա այսպիսի պատմական ու դառը իրադարձություններ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

19 Sep, 13:13


Հայաստանը

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

19 Sep, 13:03


Ադրբեջանում շարունակում են կառուցել պետություն:

https://t.me/Azerbaijan91120/4688

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

19 Sep, 05:15


Արցախն ուրացողը կուրանա մնացածը։
Արցախը հանձնողը կհանձնի մնացածը։
Արցախը չպաշտպանողը չի պաշտպանի մնացածը։
Արցախի ցավը չկիսողը չի ցավի մնացածում։
Արցախը հայկական է, իսկ այն թուրքական համարողները՝ հակահայեր։

Սա է բանաձևը։
Թե՛ սա չհասկացանք, ոչ պետություն կունենանք, ոչ Հայաստան։ Որքան էլ ուզենաք համոզել ինքներդ ձեզ կամ ձեզ համոզեն։

Ուրեմն ի գործ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

18 Sep, 12:45


Երբ որևէ երկրի պաշտոնական իշխանություն նման բան է հայտարարում, ապա ցանկացած այլ երկիր սա հասկանում է հետևյալ կերպ.

«Եկեք, մեր երկրի տարածքները գրավեք, մենք չենք պատերազմելու, այսինքն ոչ մի իրական դիմադություն ցույց չենք տալու»:

Օրինակ Ադրբեջանում կամ Թուրքիայում Հայաստանի անունից արվող այս հայտարարությունը ճիշտ թարգմանելու ու հասկանալու խնդիր կա: Հենց դրա համար էլ ոչ միայն չեն վերադարձնելու 200 քառակուսին, այլև հակառակը` պատրաստվում են նոր 200, 2000 և ապա նաև 20000 քառակուսի կմ գրավելուն:

Ու կգրավեն, քանի մենք ինքներս հանդուրժում ենք այս հանձնվողական ու տապալված քաղաքականությունը:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

13 Sep, 04:57


Վերջին շրջանում ամեն օր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Նախիջևանի ուղղությամբ հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի վրա։

Այս հայտարարությունները, որոնք գրեթե աննկատ են մնում մեր հանրային օրակարգից, իրականում Հայաստանի դեմ վարվող տոտալ պատերազմի կարևոր դրվագներն են։

Դրանք, ամենայն հավանականությամբ, Տիգրանաշենի ուղղությամբ (Արարատ-Վայոց Ձորի սահմանագծին) ադրբեջանական ռազմական հարձակման իրավական «հիմնավորման» նախապատրաստությունն են։ Սա արվում է թե՛ հողի վրա՝ իրական հարձակման համար, և թե՛ դիվանագիտական ճնշում բանեցնելու համար՝ հերթական զիջումների հարցում։

Թվացող անդորրը, որը յուրատեսակ ձևով պարուրել է մեր հասարակությանը, շուտով հերթական անգամ «անակնկալ» կարող է վերածվել հերթական մղձավանջի։

Չեմ հոգնի կրկնել. կանգնեցնելու միակ լծակը մեր՝ հասարակության ձեռքին է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

12 Sep, 06:56


Վերջին օրերին ուշադիր հետևում եմ, թե ինչպես է հայկական դաշտում սկսվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» աստիճանական գովազդը՝ դրանից բխող վտանգները կոծկելու, միջանցքի սպառնալից էությունը լղոզելու և դրա՝ մեզ համար իբր շահեկանությունը «հիմնավորելու» ակտիվ աշխատանքը։

Այդ գործում ներկա փուլում ներգրավված են գերազանցապես տարբեր քարոզիչներ, որոնք ներկայանում են «փորձագետ» ոչինչ չասող անվան տակ։
Ընդ որում, այս նույն փորձագետը ընդամենը 1-2 ամիս առաջ «եկեղեցագետ» էր՝ խոսելով Հայ առաքելական եկեղեցու մասին, իսկ կես տարի առաջ՝ ռազմական ոլորտի մասնագետ, ով խոսում էր ուկրաինական պատերազմի մասին (ավելի վաղ այս նույն մարդիկ արդարացնում էին Արցախի հանձնումը)։

Իսկական աղետ դարձած «փորձագետ-ամենագետները» համատարած երևույթ են, սակայն դրանք ծաղկում են հատկապես այն երկրներում, որտեղ թույլ են համապատասխան ինստիտուտները։ Հենց այդ տարատեսակ փորձագետներն են «հովանավորում» վերջին տարիների տապալված քաղաքականությունը՝ ողջ օրը եթերում արդարացնելով ընդունվող աղետալի որոշումները։

Հայկական իրականությունում հաճախ հայտնվում են նաև «միջազգային փորձագետներ», որոնք կոչված են օգնության հասնելու տեղական «խոսող գլուխներին»։ Դրանք ոչ միայն իրական մասնագետ չեն, այլ ավելին՝ նպատակաուղղված թաքցնում են ճշմարտությունը։

Այս թեմայով օրերս մի հեղինակավոր գիտական պարբերականում հրապարակվել է հետազոտող Արսեն Սապարովի հոդվածը (կարդալ այստեղ
Առաջարկում եմ կարդալ, և տեսնել, թե ինչպես են տարբեր փորձագետներ «օբյեկտիվության» անվան տակ արդարացրել Արցախի հանդեպ Ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ փաստացի նպաստելով դրան։

Սապարովի նկարագրածը այսօր տեղի է ունենում արդեն «միջանցքի» և Հայաստանի վրա ճնշման այլ ձևերի համատեքստում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

07 Sep, 06:54


Մեղք է մեր ժողովուրդը։

Հայ ժողովուրդի և հատկապես հայաստանաբնակ հայության վրա վերջին տարիներին տարբեր կենտրոններից այնքան քարոզչություն, ապատեղեկատվություն, սուտ և մանիպուլիացիա է գործադրվել, որ բավարար է ցանկացած հասարակություն ձևախեղելու համար։

Մեր դեմ կիրառվող տեղեկատվական քաղաքականության հնարքները ինչպես ավանդապես լավ աշխատող, դասական գործիքներ են, այնպես էլ տեղեկատվական պայքարի ամենառաջադեմ ու նորարարական գործիքները։

Վիճակն էլ ավելի է վատթարանում, երբ այս ամենին գումարվում է կիսագրագետ կամ լիարժեք անգրագետների մի մեծ խումբ, ովքեր «խոսող գլուխների» դերում ամեն օր բազմապատկում են ու խորացնում են այդ սուտն ու կեղծիքը։ Երբեմն (հաճախ)՝ գիտակցաբար, երբեմն՝ ոչ։

Օրվա ընթացքում արվող հազարավոր գրառումների, տեսահոլովակների, հարցազրույցների և այլ ձևաչափերի քարոզչական բովանդակության ծավալների տակից մասնագետը հազիվ է «անվնաս» դուրս գալիս, ուր մնաց թե ճիշտն ու սխալը կարողանա տարբերել ոչ մասնագետ՝ հայ ժողովուրդը։

Եվ տեղեկատվական այս համաճարակն է ներկայիս աղետալի վիճակի հիմնապատճառներից մեկը։ Առանց դաշտը մաքրելու մեր երկիրն ու ժողովուրդը դատապարտված են մահվան։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman