ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA @ministryescs Channel on Telegram

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

@ministryescs


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ՀՀ կառավարության քաղաքականությունը ԿԳՄՍ ոլորտներում։

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA (Armenian)

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA կանոնակարգությունն է, որը մեծամասշ պաշտոնական ակտերները, նորար վերլուծությունները և ստանդարտային պարունակումները մարձույթ է սահմանելու համար ՀՀ կառավարության մարմինը կառավարի ՀՀ կառավարության բոլոր ոլորտներում։ Եթե ցածր որակի ակտերներով, սուպեր զգացված սպորտի նախարարություններով և կրթության ոլորտներով աստիճանաշեղ առաջացնում եք, այս է Ձեր լավն ընտրությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA հետևելու։

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

21 Feb, 08:31


🇦🇲🏀Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական փուլի վերջին խաղում Տիրանայում մրցել է Ալբանիայի ընտրանու հետ և 91:70 հաշվով հաղթանակ է տարել:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Քրիս Ջոնսը: Նա վաստակել է 34 միավոր, կատարել 5 ռեբաունդ և 8 փոխանցում:

Հայաստանի հավաքականը Ալբանիայի դեմ խաղին մասնակցել է Բոգդան Կարաչիչի գլխավորությամբ: Մարզչական շտաբում ընդգրկված են եղել նաև հույն մասնագետ Կոստաս Պապավասիլեոուսը և Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանը։

Աշխարհի առաջնության նախընտրական փուլի C դիվիզիոնում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղում Ավստրիան է, իսկ վերջին տեղում` Ալբանիան:

https://escs.am/am/news/27534

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

21 Feb, 08:04


📖Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է: Օրվան ընդառաջ՝ մշակութային կրթության ուսումնական տարվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթին ու լեզվին նվիրված էքսպո, որի ընթացքում ցուցադրվել են դպրոցականների նախագծային աշխատանքները:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, Եզդիների ազգային միության նախագահ Խդըր Հաջոյանը, «Հանրային ռադիոյի» խմբագիր, թարգմանիչ Հասան Թամոյանը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է մասնակից դպրոցներին ու շնորհակալություն հայտնել նախաձեռնությանն արձագանքելու և օրը յուրահատուկ բովանդակությամբ լցնելու համար։

💬«Այս տարի 25-րդ անգամ անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված Մայրենիի միջազգային օրը: Ձեր նախագծերը, որոնք ուղղված են ազգային փոքրամասնությունների մշակույթների ներկայացմանը, մի կողմից կրթական գործընթացի մաս են, մյուս կողմից օգնում են ավելի լավ ճանաչել մեր երկրում ապրող փոքրամասնություններին և ինքներս մեզ, քանի որ դրանք Հայաստանի մի մասն են»,- դիմելով դպրոցականներին՝ ասել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Հանրակրթության նոր չափորոշչով առանձնահատուկ ընդգծվում է ազգային փոքրամասնությունների մշակույթի, լեզվի և պատմության ճանաչողությունը, որը համակեցության ընդհանուր կանոն է, ինչպես նաև ինքնաճանաչողության ճանապարհ։

💬«Վստահ եմ, որ ճանաչողության այս փորձն օգնում է առավել ուշադիր, նրբանկատ ու հետևողական լինել փոքր թվացող հարցերում, որոնցից կախված է նաև հանրային կյանքի որակը»,- ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով դպրոցներին կատարած աշխատանքի համար:

🎗Նախապես հայտարարված մրցույթի արդյունքում ՀՀ յուրաքանչյուր մարզից և մայրաքաղաքից հաղթող է ճանաչվել 2-ական դպրոց։ Գ․ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում կազմակերպված եզրափակիչ միջոցառմանը վերջինները ներկայացրել են իրենց նախագծերն առանձին տաղավարով։

Նախարարն ու հյուրերը շրջել են տաղավարներով, ծանոթացել նախագծերին, հետաքրքրվել՝ ինչ ուսումնասիրություն են կատարել աշակերտները, այդ ընթացքում ինչ նոր գիտելիք են ձեռք բերել ազգային փոքրամասնությունների վերաբերյալ և այլն:

🎭Մասնակից աշակերտները շնորհանդեսից հետո աբոնեմենտային ծրագրի շրջանակում դիտել են «Պատվի համար» ներկայացումը:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/27530

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

20 Feb, 13:01


📣ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Շվեդիայի տեղական և տարածքային իշխանությունների ասոցիացիայի (SALAR) «ԴեաԼոԳ» ծրագրի ամենամյա համայնքային ֆորումին, որն այս տարի նվիրված է կրթության ապակենտրոնացմանն ու կրում է «Համայնքների դերը կրթությունում․ ձայներ տեղերից» խորագիրը։

💬«Տարբեր համայնքներում ուսումնական հաստատությունների դերի ուժեղացմանը և համայնքի կողմից ուսումնական հաստատության ռեսուրսի օգտագործմանը միտված ծրագրերն ու փորձը կարևոր են՝ ուսումնական հաստատությունների կառավարման գործընթացում ինստիտուցիոնալ մակարդակով համայնքներին ակտիվորեն ընդգրկելու առումով»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ կարևորելով նաև ծրագրի իրականացմանն առնչվող խնդիրների մասնակցային քննարկումները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն իր զեկույցում ներկայացրել է հանրակրթության ոլորտում իրականացվող հիմնական բարեփոխումները՝ մասնավորապես շեշտելով ապակենտրոնացման և համայնքների հզորացման գործընթացի հետ առնչությունները: Այս համատեքստում Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմանը։

Խոսելով դպրոցների կառավարման համակարգի փոփոխության մասին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ այս գործընթացը ենթադրում է կարողությունների զարգացում, ինչպես նաև տեղերում առանձնահատուկ կառավարման մոդելների կիրառում:

Հաջորդիվ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ՀՀ կառավարության 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու և բարեկարգելու ծրագրին, որով նախատեսվում է նաև կրթահամալիրների հիմնում հիմնականում այնպիսի բնակավայրերում, որոնցում սովորողների թիվը համեմատաբար փոքր է։ Նախարարի տեղակալն ընդգծել է՝ կրթահամալիրները կարող են դիտարկվել նաև որպես համայնքային զարգացման կենտրոններ:

Միջոցառմանը մասնակցել և բացման խոսքով հանդես են եկել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը, «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության գործադիր տնօրեն Ռայան Նոքսը, Հայաստանում Շվեդիայի դեսպանության ներկայացուցիչ Գայանե Մամիկոնյանը:

Ֆորումը նպատակ ունի խթանել համագործակցությունը և փորձի փոխանակումը համայնքների միջև, աջակցել կառավարություն-համայնք երկխոսությանը՝ նպաստելով տեղական ինքնակառավարման և համայնքային զարգացումը։

Մանրամասները՝ https://escs.am/am/news/27517

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

20 Feb, 10:16


📌ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները:
Հարցը զեկուցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ 2025 թվականի հունվարի 31-ին տեղի է ունեցել վերոնշյալ բուհի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ, որին մասնակցել է մեկ հավակնորդ՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Մանուկ Գևորգի Բարսեղյանը:
💬«Մանուկ Բարսեղյանը շուրջ 1 տարի հաջողությամբ իրականացնում է ռեկտորի պարտականությունները և այս ընթացքում կարողացել է ապահովել բուհի բնականոն գործունեությունը: ՃՇՀԱՀ-ը մեր ամենադինամիկ զարգացող բուհերից է, որտեղ վերջին տարիներին ուսանողների թվի մեծ աճ է գրանցվել: Բուհի ներսում գործում են ավագ դպրոց, քոլեջ, որտեղ կան մասնագիտացված ուսուցման հնարավորություններ: Հաշվի առնելով Կառավարության կողմից իրականացվող կապիտալ ծախսերի քաղաքականությունը՝ կարևորում ենք նաև բուհում այս ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովումը»,- նշել է նախարարը՝ ներկայացնելով նորընտիր ռեկտորին։
Մանուկ Բարսեղյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ նշելով, որ իր փորձն ու գիտելիքը կծառայեցնի ՀՀ լավագույն բուհերից մեկի առաջխաղացման, կրթության մակարդակի միջազգային չափանիշներին համապատասխանեցման, ծառացած խնդիրների լուծման կարևոր գործին: Նա նաև տեղեկացրել է, որ վերջերս բուհը դարձել է Եվրոպական ճարտարապետության ասոցիացիայի լիիրավ անդամ՝ միջազգային հեղինակություն ունեցող բազմաթիվ համալսարանների շարքում:
Ավելին՝ https://escs.am/am/news/27505

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

20 Feb, 09:36


ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, կատարելու մասին որոշման նախագծին:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ներկայացնելով նախագծի բովանդակությունը և նպատակը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախատեսվում է 2025 թ. պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում՝ 1 մլրդ 593 մլն 349 հազար դրամի չափով:
💬«Նախագծի նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման, ավարտվող շինարարությունների պայմանագրերի մնացորդների վճարման, ինչպես նաև մի շարք օբյեկտների նախագծանահաշվային փաստաթղթերի մշակման համար»,- նշել է նախարարը։
Նախագծով կատարվել է նաև միջեռամսյակային վերաբաշխում որոշ ծրագրերի համար, մասնավորապես՝ դպրոցական լաբորատոր սարքերի ձեռքբերման համար վճարումներ կատարելու նպատակով: «Դպրոցներում բնագիտական և ՏՏ լաբորատորիաների ապահովումը ՀՀ կառավարության թիրախային ծրագրերից է, և նախորդ տարի 541 դպրոցի լաբորատորիա է հատկացվել: Այս վերաբաշխմամբ որոշակի վերջնական վճարումներն են իրականացվելու»,- ընդգծել է նախարարը:
Ավելին՝ https://escs.am/am/news/27504

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

20 Feb, 06:54


📣ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության ներկայացուցիչներին՝ գործադիր տնօրեն Ռայան Նոքսի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման ու տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագրի ղեկավար Շեյն Քուինը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «ԴեաԼոԳ» ծրագրի ընթացքը և ապակենտրոնացման ու հանրակրթության ոլորտում կառավարման բարեփոխումների շուրջ հետագա համագործակցության հնարավորությունները: Ծրագիրը ֆինանսավորվում է շվեդական Sida-ի (Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալություն) և Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայի (SALAR) դուստր կազմակերպության կողմից։

💬«Ապակենտրոնացումը ոչ միայն քաղաքականության ուղղություն է, այլև սկզբունքային մոտեցում. համոզված ենք՝ հանրային զարգացումը հնարավոր չէ ապահովել, եթե տեղում չլինի ուժեղ և զարգացած ռեսուրս, որը կարող է յուրաքանչյուր բնակավայրում սեփական խնդիրների ձևակերպման և դրանց լուծման ուղղությամբ աշխատել»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու կարևորել կրթական ծառայությունների ապակենտրոնացմանն ուղղված համատեղ աշխատանքը:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ կրթության ապակենտրոնացումը հնարավոր է ճանապարհային քարտեզի, տեղերում ձևավորվող կարողունակությունների և հստակ պատկերացումների առկայության պարագայում միայն: Այս համատեքստում նախարարը կարևորել է ապակենտրոնացման գործընթացի հնարավոր ազդեցությունը կրթության որակի վրա. «Պետք է ունենանք բավարար վստահություն, որ բոլոր հանգամանքները հաշվի են առնված և ապակենտրոնացնելով՝ միևնույն ժամանակ որակյալ կրթության պահանջն առաջին հորիզոնականում ենք պահում»:

«Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման ու տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագիրը ներգրավել է 10 գործընկեր համայնքների, որոնք իրենց տարածքում գործող 34 դպրոցների հետ հանդես են եկել երկկողմ՝ դպրոց-համայնք համագործակցությունը խորացնելու նախաձեռնություններով։

Հյուրերի խոսքով՝ այս հորիզոնական համագործակցության խթանմամբ մի քանի նպատակ են հետապնդում՝ ապահովել ուղղակի օգուտներ և հավելյալ արժեք համայնքներում կրթության և մարդկային ռեսուրսի զարգացման ուղղությամբ, որակյալ կամ ընդլայնված ծառայությունների շնորհիվ ձևավորել դպրոցի ու համայնքի զարգացման կամ համագործակցության համատեղ օրակարգ, որում երկու կողմն էլ նշանակալի ներդրում կունենան:

Նշվել է, որ Երևանում տեղի կունենա նաև «ԴեաԼոԳ» ծրագրի կողմից կազմակերպվող ամենամյա Մունիցիպալ ֆորումը, որն այս տարի կիրականացվի «Համայնքների դերը կրթությունում․ ձայներ տեղերից» (Role of Municipalities in Education: Voices from Localities) խորագրի ներքո։

Քննարկվել են նաև կրթության կառավարմանն առնչվող, մասնավորապես՝ տարբեր մակարդակներում դերերի և պարտականությունների վերանայմանը վերաբերող մի շարք հարցեր՝ այս համատեքստում կարևորելով միջազգային առաջավոր փորձը:

Մանրամասն՝ https://escs.am/am/news/27498

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

19 Feb, 14:10


📚Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային գրադարանում պարգևատրել է Ընթերցանության օլիմպիադայի հաղթող շուրջ 30 աշակերտներին:

Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է աշակերտներին Գիրք նվիրելու օրվա առթիվ՝ շեշտելով, որ ընթերցանության խրախուսման նպատակով այս տարի առաջին անգամ նախարարությունը «Մայրենի» առարկայի շրջանակում անցկացրել է ընթերցանության օլիմպիադա:

💬«Հատկանշական է, որ տարիներ առաջ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը գիրք նվիրելու օրվա վերածելու նախաձեռնությունը բոլորիս համար դարձավ այնքան բնական և հարազատ: Գիրք նվիրելու օրն արդեն դուրս է եկել կոնկրետ խմբերի, միջոցառումների շրջանակից և դարձել հանրային վարքականոն: Մարդիկ այս օրը միմյանց գիրք են նվիրում, խոսում գրքի մասին,- ասել է նախարարը և հավելել,- ընթերցանությունը խրախուսելու նպատակով այս տարի առաջին անգամ անցկացվել է Մայրենիի օլիմպիադա: Եվ դուք Ընթերցանության օլիմպիադայի առաջին մասնակիցներն ու հաղթողներն եք, ինչի կապակցությամբ բոլորիդ շնորհավորում եմ»:

Նախարարը կարևորել է աշակերտների նախաձեռնողականությունը և ցանկությունը՝ մասնակցելու օլիմպիադային. «Մասնակցելով օլիմպիադային՝ դուք արդեն իսկ փաստել եք, որ կարևորում եք գիրքը և ընթերցանությունը: Սա նաև դպրոցներում ուսուցիչների կողմից իրականացվող աշխատանքի արդյունքն է, որը, վստահ եմ, կարևորել են նաև ընտանիքներում՝ ծնողներն ու հարազատները: Հայաստանի ազգային գրադարան այսօրվա այցը ձեր կապը գրքի հետ դարձնելու է շատ ամուր, որովհետև դուք մեր երկրի այն կարևոր վայրում եք, որտեղ գրքի տունն է: Սա մի փորձառություն է, որն ամբողջ կյանքում տանելու եք սիրով և հպարտությամբ»:

📖Գիրք նվիրելու օրվա շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանը երեխաների համար ընթերցել է Ղազարոս Աղայանի «Խելոք» ստեղծագործությունը, որին հաջորդել է կարճ քննարկում՝ ինչի մասին էր այն, ինչ հասկացան երեխաները:

Օրվա շրջանակում թարգմանիչ, հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանը երեխաների հետ վարել է քննարկում՝ նրանց տարիքային խմբին համապատասխան գրական ստեղծագործությունների վերաբերյալ։

Միջոցառման ավարտին երեխաներն այցելել են Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարան՝ ծանոթանալու հայ գրատպության պատմությանը։

Մանրամասն՝ https://escs.am/am/news/27495

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

19 Feb, 12:44


📣ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) տարեկան 24-րդ համաժողովին:

ԿԳՄՍՆ և ԱՏՁՄ համագործակցությամբ հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագիրը, որի նպատակն է բարելավել ԲՏՃՄ առարկաների, մասնավորապես՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցումը, որը ներդրվել է Հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում:

💬«Բնագիտական, մաթեմատիկական, ճարտարագիտական առարկաների դասավանդման որակի բարելավման ուղղությամբ աշխատանքները հանրակրթության պետական չափորոշչի ներդրման գլխավոր թիրախներից են, և այս ուղղությամբ արդեն իսկ ունենք գրանցված արդյունքներ: ԲՏՃՄ առարկաների ներդրումն իրականացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ: Հանրակրթության նոր չափորոշիչը նախ փորձարկվել է Տավուշի մարզում և այժմ փուլային եղանակով ներդրվում է ՀՀ բոլոր դպրոցներում: ԲՏՃՄ առարկաների ուղղությամբ Տավուշի մարզի երկամյա գնահատման արդյունքները ցույց են տվել, որ ի համեմատ մյուս մարզերի և մայրաքաղաքի՝ 2 տարվա ընթացքում կրթական արդյունքի 6 ամսվա աճ ենք գրանցել: Այսինքն՝ չափորոշչի՝ ԲՏՃՄ ուղղությամբ փոփոխություններն արդեն իսկ իրենց դրական արդյունքը ցույց են տվել»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև կրթության կազմակերպման պայմաններին՝ նշելով, որ միայն կրթական ծրագրերի բովանդակության փոփոխությունը չի կարող ապահովել բավարար արդյունք. «Հանրակրթության պետական չափորոշչի կարևոր ռազմավարական ուղղություններից մեկը ԲՏՃՄ լաբորատորիաների ապահովումն է, և ես ուրախ եմ, որ ԲՏՃՄ լաբորատորիաների ցանկում ունենք ճարտարագիտական լաբորատորիաներ: Այս ուղղությամբ քննարկումներ են իրականացվել ԱՏՁՄ և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործընկերների հետ: Սարքավորումները և գույքը, որը ճարտարագիտական լաբորատորիաների տեսքով տրվում են դպրոցներին, բավարար պայմաններ են ստեղծում` այս ուղղությամբ որակյալ կրթություն կազմակերպելու համար»:

Անդրադառնալով տեխնոլոգիական կրթությանը՝ Արաքսիա Սվաջյանը նշել է՝ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնցից ամենախոշորն ԱՏՁՄ–ի հետ իրականացվող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրն է:

Ներկայում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվում և կազմակերպվում է շուրջ 1044 ճարտարագիտական աշխատանոցների խմբակների, այդ թվում՝ ճարտարագիտական աշխատանոցներին կից ԱԹՍ խմբակների գործունեությունը: Պետության կողմից ապահովվում է ճարտարագիտական խմբակների մարզային (տարածքային) 26, ինչպես նաև ԱԹՍ կրթական ծրագրի խմբակների շուրջ 35 համակարգողի վարձատրությունը:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, անդրադառնալով պետության հետ համագործակցությանը, ընդգծել է՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագիրը, թերևս, պետություն-մասնավոր համագործակցության լավագույն օրինակներից է:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը տեխնոլոգիական կրթության համատեքստում անդրադարձել է նաև 2023 թ. սեպտեմբերից Հայաստանի 7 մարզերի և Երևանի 15 ավագ դպրոցներում FAST-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագրին:

Արաքսիա Սվաջյանը կարևորել է նաև արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթության ոլորտում իրականացվող աշխատանքները՝ մասնավորապես անդրադառնալով Թումո, «Քոաֆ սմարթ» կենտրոնների գործունեությանը:

«ԿԳՄՍ նախարարությունը բաց է համագործակցելու բոլոր այն կազմակերպությունների հետ, որոնք տեխնոլոգիական կրթության ուղղությամբ իրականացնում են կրթական ծրագրեր: Հուսով եմ՝ մի քանի տարվա ընթացքում իրապես կկարողանանք գրանցել ավելի լավ արդյունքները, որը տեխնոլոգիական կրթությունը որակապես այլ մակարդակի կհասցնի»,- եզրափակել է Արաքսիա Սվաջյանը:

Մանրամասն՝ https://escs.am/am/news/27490

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

18 Feb, 12:42


🇦🇲🏐ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օրերս անցկացվել է Հայաստանի ձյան վոլեյբոլի առաջնությունը, որին մասնակցել է տղամարդկանց 10 և կանանց 7 թիմ։

Տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել է «Գյումրի» թիմը, որը եզրափակչում 2:0 հաշվով առավելության է հասել «Երևանի» նկատմամբ: Լավագույն եռյակը եզրափակել է «ՖԻՄԱ-1» թիմը:

Կանանց պայքարում «Երևան-Վան» թիմի ներկայացուցիչները եզրափակչում 2:0 հաշվով հաղթել են ԲՊՀ-ին և արժանացել չեմպիոնի կոչմանը: Լավագույն եռյակը եզրափակել է ԽՄՕՄՄ թիմը:

Մրցաշարն առաջին անգամ կայացել է Արագածոտնի մարզի «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային մարզահամալիրում, որտեղ առաջնության անցկացման համար կառուցվել է խաղային երկու կորտ՝ հագեցած ժամանակակից և բարձրորակ մարզական գույքով։

Մանրամասն՝ https://escs.am/am/news/27462

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

17 Feb, 13:24


🇦🇲Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականի առաջատար Գլեբ Մոսեսովը հանդես է եկել Ավստրիայի Զալբախ քաղաքում ընթացող մեծահասակների աշխարհի առաջնության ոլորավայրէջք և հսկա ոլորավայրէջք մրցաձևերի եզրափակչում:

Մոսեսովը պատմության մեջ դարձել է Հայաստանը ներկայացնող առաջին լեռնադահուկորդը, որը երբևէ հաղթահարել է աշխարհի առաջնության որակավորման փուլը և դուրս եկել եզրափակիչ:

Ոլորավայրէջք մրցաձևի եզրափակչում Մոսեսովը 57 երկրի 100 մարզիկների թվում գրավել է 34-րդ տեղը: Ընդ որում՝ այս մրցաձևի որակավորման փուլում նա 6-րդ տեղն էր զբաղեցրել: Հսկա ոլորավայրէջք մրցաձևի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը 61 երկրի 100 լավագույն մարզիկների շարքում գրավել է 47-րդ հորիզոնականը:

Առաջնությանը մասնակցել է նաև ՀՀ լեռնադահուկային սպորտի հավաքականի անդամ Հարություն Հարությունյանը և զբաղեցրել 53-րդ տեղը:

Մանրամասն՝ https://escs.am/am/news/27445

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

17 Feb, 12:51


Հայաստանի Հանրապետությունում փուլային եղանակով ներդրվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման համակարգ, որին զուգահեռ ներդրվում է նաև ֆիզիկական անձանց կողմից կատարվող սոցիալական ծախսերի/սոցիալական կրեդիտների համակարգ: Այն ենթադրում է երկու խոշոր ուղղություններով՝ կրթության և առողջապահության ծախսերի որոշակի փոխհատուցում:

🎙Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հանդես են եկել մամուլի ասուլիսով. թեման՝ «Համընդհանուր հայտարարագրում․ սոցիալական կրեդիտների վերադարձի հնարավորությունները»:

💬«Համակարգի իմաստն այն է, որ եկամտային հարկ վճարած ֆիզիկական անձինք կարողանան այդ եկամտահարկից ստանալ սոցիալական ծախսերի փոխհատուցում»,- հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

🔹Անդրադառնալով ԿԳՄՍ ոլորտներին՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ սոցիալական ծախսերի փոխհատուցումը վերաբերում է ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթությանը: «Ֆորմալ կրթությանն անդրադառնալով՝ պետք է նշել, որ այն նախորդ տարի էլ է գործել՝ ընդգրկելով բարձրագույն և ՄԿՈՒ հաստատություններում, ինչպես նաև մասնավոր դպրոցներում կամ մանկապարտեզներում ուսման վարձերի փոխհատուցումը: Նոր փոփոխությամբ ավելացել է նաև ոչ ֆորմալ կրթական բաղադրիչը, որը ներառում է արտադպրոցական ծառայությունները, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներն ու մարզադպրոցները»,- տեղեկացրել է Արաքսիա Սվաջյանը:

💬«2024 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա է 116 ոչ ֆորմալ ծրագիր: Նոր հաստատված կարգում նշված է՝ ծրագրի երաշխավորման պահանջը փոխհատուցման պահին է ներկայացվում, այսինքն՝ եթե քաղաքացիները որևէ կազմակերպությունից ստացել են ծառայություն, սակայն այդ կազմակերպությունը երաշխավորման համար դիմած չի եղել, այս ընթացքում կարող է դիմել երաշխավորման: Դրական եզրակացության դեպքում արագ կկարգավորենք այդ հարցը, որպեսզի քաղաքացիները փոխհատուցման հնարավորություն ունենան»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Փոխնախարարը նաև հայտնել է, որ 2024 թ.-ի համար փոխհատուցման ենթակա են միայն անկանխիկ ճանապարհով արված վարձավճարները. «Կարծում ենք՝ 2025-ի համար մեր քաղաքացիներն այս հանգամանքը հաշվի կառնեն և անկանխիկ վճարում կանեն»:

📣Նա ընդգծել է ևս մեկ կարևոր հանգամանք՝ նոր ընդունված կարգով սահմանվել է դասագրքերի փոխհատուցման ընթացակարգ. 5-12-րդ դասարանի յուրաքանչյուր երեխայի համար 3000 դրամ փոխհատուցման հնարավորություն է տրված: Գործընթացը հեշտացնելու նպատակով համապատասխան տվյալները կփոխանցվեն ՊԵԿ: Հիշեցնենք՝ տարրական դասարանների դասագրքերը պետբյուջեից են ֆինանսավորվում:

Մանրամասն՝ https://escs.am/am/news/27444

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

17 Feb, 11:50


🇦🇲🏒Ապրիլի 13-19-ը Հայաստանում անցկացվելիք տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության պաշտոնական թալիսմանը կլինի «Գամփռը»: Փորձագիտական ​​ժյուրին լավագույնն է ճանաչել հեղինակ Էլլա Ամատունու աշխատանքը։
Տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության շրջանակում կանցկացվի 15 հանդիպում, որոնց կմասնակցեն Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի հավաքականները:
Հանդիպումները կանցկացվեն Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում: Առաջին հանդիպումը նախատեսված է ապրիլի 13-ին:
Մանրամասն՝ https://escs.am/am/news/27438

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

17 Feb, 10:36


Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրվա շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գրադարաններում և թանգարաններում տեղի կունենան թեմատիկ տարաբնույթ միջոցառումներ:

Միջոցառումները կանցկացվեն փետրվարի 17-21-ը: Միջոցառումների շրջանակում նախատեսվում են մանկապատանեկան գրքի ցուցահանդես-տոնավաճառ, ցուցադրություններ, գրքերի շնորհանդեսներ, հեքիաթապատումներ, մանկական ներկայացումներ, թեմատիկ քննարկումներ, կրթական ծրագրեր, ինչպես նաև հանդիպումներ գրողների և ոլորտի ներկայացուցիչների հետ:

Միջոցառումների ցանկին ծանոթացեք կայքում⬇️
https://escs.am/am/news/27436

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

17 Feb, 08:45


🥇Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Բելգրադում ընթացող Բալկանյան երկրների 2025 թ. ձմեռային բաց առաջնությունում՝ առաջինը հաղթահարելով 1500 մ. վազքատարածությունը:

🥈Հայաստանի մյուս ներկայացուցիչ, եռացատկորդ Գոռ Հովակիմյանն էլ դարձել է առաջնության արծաթե մեդալակիր: Սա Հովակիմյանի առաջին մեդալն էր Բալկանյան երկրների առաջնությունում:

Գրիգոր Բարսեղյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել նաև Ռազմիկ Ղազարյանը (եռացատկ), վազորդներ Սամվել Գևորգյանը (60 մ.), Միլենա Գրիգորյանը (400մ.), Յանա Սարգսյանը (հեռացատկ, եռացատկ) և Իզաբելլա Առաքելյանը (հեռացատկ):

Մրցումների ավարտից հետո Հայաստանի հավաքականը տեղում երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի՝ նախապատրաստվելով Նիդեռլանդներում մարտի 6-9-ը կայանալիք Եվրոպայի փակ մարզասրահների առաջնությանը:

https://escs.am/am/news/27426

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

14 Feb, 13:30


📜ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և բարերար Արման Մայիլյանը կնքել են համագործակցության հուշագիր՝ Տավուշի մարզի Չինչին գյուղի Կապտավանք եկեղեցու (12-րդ դ․) ամրակայման և վերականգնման վերաբերյալ:

Հուշագիրը ստորագրվել է՝ կարևորելով պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը: Նպատակն է նպաստել պատմամշակութային հուշարձանների պահպանությանը, օգտագործմանը և Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ծրագրերի իրականացմանը:

💬«Հուշարձանների պահպանությունը և սերունդներին փոխանցումը մշակույթի ռազմավարության առանցքային թիրախներից է: Պատմամշակութային արժեքների պահպանման, նորոգման և վերականգնման գործում կարևոր են նաև հանրային մասնակցությունն ու մասնավոր հատվածի հետ համագործակցությունը»,- ասել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ ընդգծելով հուշարձանապահպան նախաձեռնություններին աջակցելու ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունը:

Շեշտելով պետության հետ համագործակցության անհրաժեշտությունը՝ բարերար Արման Մայիլյանը կարևորել է հուշարձանի վերականգնման ընթացքը, որն իրականացվելու է՝ համապատասխան սահմանված ընթացակարգերի:

Մանրամասն՝ https://escs.am/am/news/27417

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

14 Feb, 13:23


ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին։

«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի շրջանակում իրականացվելու են Հայաստանի անվանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։

Հանդիպում-դասախոսությունները կունենան հատուկ ընտրված խորագրային թեմաներ, որոնց օգնությամբ կբացահայտվեն արվեստի պատմությանը, նպատակներին ու խնդիրներին առնչվող ուշագրավ փաստեր ու տեղեկություններ։

2025 թվականի ընթացքում «Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում կիրականացվի 42 հանդիպում Երևանում և ՀՀ բոլոր մարզերում:

«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրն իրականացնում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Հայտերն ընդունվում են մինչև 2025 թ. մարտի 10-ը ներառյալ:

Հայտաձևը անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Հարցերի դեպքում զանգահարել +374 95112292 հեռախոսահամարով (Հռիփսիմե Ալեքյան՝ ծրագրի գլխավոր համակարգող):

Մանրամասները՝ https://escs.am/am/news/27415

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

14 Feb, 12:34


ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԴասA» ծրագրին 2025 թվականին մասնակցում է 32 հանրակրթական դպրոց, որոնցից 28-ը՝ մայրաքաղաքի, 4-ը՝ մարզային։

Կրթական ծրագրի մեկնարկը տրվել է Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոցում։ Ստեղծագործական խումբը, որում ընդգրկված են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները, անցկացրել է ինտերակտիվ դաս, որի շրջանակում աշակերտներն ունկնդրել են հատվածներ դասական երաժշտության հայտնի գործերից, ինչպես նաև ծանոթացել նվագախմբի կազմին, երաժշտական գործիքներին, դիրիժորի գործառույթներին, հայ և համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորների կյանքին ու ստեղծագործություններին:

Ինտերակտիվ խաղերի շրջանակում աշակերտները փորձել են նվագել հարվածային գործիքներով, ինչպես նաև գուշակել հայտնի ստեղծագործության անվանումն ու հեղինակին։

«Սիմֆոնիկ ԴասА» կրթական ծրագրի հաջորդ այցը կկայանա փետրվարի 17-ին. ստեղծագործական խումբը կայցելի Երևանի թիվ 76 հիմնական դպրոց։

«Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագիրն իրականացվում է 2018 թվականից Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Ծրագրի նպատակն է վաղ հասակից դպրոցականներին ծանոթացնել դասական երաժշտությանը, հանրահռչակել դասական երաժշտարվեստը, ձևավորել մշակութապես կիրթ ունկնդիր։

https://escs.am/am/news/27409

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

14 Feb, 11:25


📣ՀՀ կառավարության նիստում հավանություն է տրվել մարզերի դպրոցահասակ երեխաների լողի փորձնական ծրագրի ընդլայնման վերաբերյալ նախագծին։

Ըստ այդմ՝ կավելանան լողի անվճար պարապմունքների խմբերը՝ յուրաքանչյուր տարիքային խմբում նախկին մեկի փոխարեն ծրագրի շահառու կդառնան երեքական խմբեր։

Որոշումն ընդունվել է ՀՀ մարզերի լողավազաններում նախատեսվածից շատ դպրոցահասակ երեխաների` լողի անվճար ուսուցման ծրագրում ընդգրկվելու պահանջարկով:

2024 թ. նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթում հաղթող է ճանաչվել Արագածոտնի մարզի Արագած համայնքի լողավազանը։ Մյուս մարզերի համար առաջիկայում կհայտարարվեն դրամաշնորհների տրամադրման նոր մրցույթներ։ Հայտարարված մրցույթներին մասնակցելու կարևոր պայմաններից են լողավազաների համապատասխանեցումը տեխնիկական և սանիտարահամաճարակային չափանիշներին, ինչպես նաև մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող մարզիչ-մանկավարժների կամ բարձրագույն կրթություն, լող մարզաձևի առնվազն 3 տարվա մարզչական ստաժ ունեցող և Լողի հայկական դաշնության ու Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի համատեղ վերապատրաստման դասընթացներն անցած անձանց առկայությունը։

Յուրաքանչյուր տարի լողավազաններում լող մարզաձևով կզբաղվի յուրաքանչյուր լողավազանում դպրոցահասակ երեխաների 2 տարիքային 3-ական խումբ՝ 1-ին տարիքային խմբում կընդգրկվեն 8-12 տարեկան երեխաները, 2-րդ տարիքային խմբում՝ 13-17 տարեկանները:

Ծրագիրը կիրականացվի 9 ամիս անընդմեջ տևողությամբ, մարզումների իրականացման ժամանակահատվածը կսահմանվի լողավազանի կողմից:

ՀՀ կառավարությունն նիստում հավանություն է տրվել նաև «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացում կատարելու որոշման նախագծին: Ըստ այդմ՝ կսահմանվի լիազորող նորմ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ և ընդհանրական չափորոշիչներ ստեղծելու համար:

Մանրամասն՝ https://escs.am/am/news/27398

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

14 Feb, 08:12


ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր-2025» մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը:

Մրցույթի արդյունքում 3-5 անդամ ունեցող 144 գիտական խմբեր օտարերկրյա գործընկերոջ պարտադիր ներգրավմամբ կիրականացնեն 36 ամիս տևողությամբ նախագծեր։

Հիշեցնենք, որ նշված մրցույթը մշակվել է նախկինում անցկացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթի հիմքի վրա:

https://escs.am/am/news/27385

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

13 Feb, 12:56


🥈«Երիտասարդ ուսանող խոհարար» մրցույթի հաղթող Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանող Արսեն Արմենակյանը մասնակցել է Հնդկաստանում անցկացված «Երիտասարդ խոհարարների միջազգային XI օլիմպիադա-2025» մրցույթին։

Հայաստանը ներկայացնող երիտասարդ խոհարար Արսեն Արմենակյանը բարդ մրցակցության արդյունքում զբաղեցրել է 2-րդ պատվավոր տեղը, որը նշանակալի ձեռքբերում է Հայաստանի խոհարարության պատմության մեջ։

«Երիտասարդ խոհարարների միջազգային XI օլիմպիադա-2025» մրցույթին մասնակցել են շուրջ 60 երկրի ներկայացուցիչներ։

Միջազգային խոշորագույն խոհարարական մրցույթին ընդառաջ Արսեն Արմենակյանի հետ նախապատրաստական մենթորության աշխատանքներն անցկացրել է հայտնի խոհարար Արբի Ղարախանին (օգնական՝ Գոռ Գաբրիելյան)։

Մանրամասն
https://escs.am/am/news/27374

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

10 Feb, 14:06


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի հետ համատեղ Երևանի և մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար իրականացնում է վերապատրաստումներ՝ դպրոցներին տրամադրված հեծանիվների շահագործման, պահպանության և տեխնիկական աջակցության նպատակով:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում այսօր հետևել է Կոտայքի մարզի դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստմանը՝ արդյունավետ դասընթաց մաղթելով նրանց:

«Հեծանիվների տեխնիկական օգտագործման տեսանկյունից վերապատրաստումն անհրաժեշտ է, որպեսզի դպրոցներին տրամադրված հեծանիվները հնարավորինս երկար ու արդյունավետ շահագործվեն: Հեծանիվների ծրագիրը նաև խթան է, որպեսզի բնակավայրերում հեծանվուղիների ապահովման և զարգացման աշխատանքներ իրականացվեն: Ուրախ կլինենք, եթե խոշորացված համայնքի դպրոցների շրջանում որևէ մրցաշար կազմակերպելու նախաձեռնողականություն լինի, որը, անկասկած, կնպաստի, որպեսզի հեծանիվ վարելը երեխաների շրջանում դառնա ապրելակերպ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը վստահություն է հայտնել՝ դպրոցներին հեծանիվների տրամադրման ծրագրի շնորհիվ աշակերտներն ավելի լավ կնախապատրաստվեն «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարին, որը 2024 թվականից իրականացվում է միայն դպրոցականների համար:

«Նպատակն առաջին հերթին երեխաների շրջանում առողջ ապրելակերպի տարածումն ու քարոզչությունն է, ուստի կարևոր է այս գործընթացին սրտացավ վերաբերվել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Վերապատրաստումների ընթացքում Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի գլխավոր մրցավար Գրիգոր Համբարձումյանն ու վերապատրաստում իրականացնող մասնագետները ներկայացրել են հեծանիվների տեխնիկական շահագործմանն ու պահպանությանը վերաբերող տեխնիկական պահանջները:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/27327

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

10 Feb, 13:19


🇦🇲🇷🇴ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին և կարևորել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում Հայաստանի և Ռումինիայի միջև փոխհամագործակցության զարգացումը:

Քննարկվել է 2024թ. հուլիսին կողմերի միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռումինիայի կրթության նախարարության միջև կրթության ոլորտում համագործակցության» ծրագրի իրականացումը․ մասնավորապես` անդրադարձ է կատարվել միջպետական կրթաթոթաշակային տեղերի շրջանակում ուսուցման կազմակերպմանը:

Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ կրթության ոլորտում իրականացվում են լայնածավալ բարեփոխումներ՝ միտված Հայաստանում որակյալ կրթության հասանելիության ապահովմանը, այդ թվում՝ բարձրագույն կրթության մակարդակում, որի շրջանակում խրախուսվում են նաև արտերկրում մարդկային կապիտալի զարգացման հնարավորությունները՝ միջազգային լավագույն փորձի ձեռքբերման և Հայաստանի հանրային ու տնտեսական կյանքում ներդրման հեռանկարով։

Դեսպան Քորնել Իոնեսկուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել, մասնավորապես, կրթության ոլորտում Հայաստանի և Ռումինիայի միջև շարունակական ծրագրերի իրականացումը, ինչը, ըստ դեսպանի, ավելի է խորացնում երկու երկրների միջև համագործակցային կապը:

Հայաստան-Ռումինա միջպետական ծրագրի շրջանակում 2025-2026 ուսումնական տարում Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու նպատակով ՀՀ-ին հատկացվել է 8 կրթաթոշակային տեղ՝ բալակավրի կամ մագիստրոսի աստիճան ձեռք բերելու համար:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/27314

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

10 Feb, 11:38


Փետրվարի 12-ին լրանում է հայ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակը:

«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը կազմակերպել է մի շարք միջոցառումներ՝ նվիրված մեծանուն արձակագրի հոբելյանին:

Փետրվարի 11-ին՝ ժամը 14։00-ին, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում կներկայացվի «Ինքնանկարի փորձ» խորագրով ցուցադրությունը:

Փետրվարի 11-ին՝ ժամը 19։30-ին, տեղի կունենա արտապատկերում արհեստական բանականությամբ՝ Հրանտ Մաթևոսյանի տան պատշգամբից (Պուշկինի փ․, ժուռնալիստների միության շենք): Արհեստական բանականությամբ ստեղծված արտապատկերման միջոցով Մաթևոսյանի պատշգամբից հանրությանը «ներկայանալու է» ինքը՝ հանճարեղ գրողը, ասելու՝ «Ես տեր եմ իմ ժամանակին», որին հաջորդելու են մաթևոսյանական ընթերցումներ։

Փետրվարի 12-ին՝ ժամը 14:00-ին, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում հարգանքի տուրք կմատուցվի Հրանտ Մաթևոսյանի հիշատակին: Հաջորդիվ տեղի կունենա մաթևոսյանական «Ես տեր եմ իմ ժամանակին» տեքստի ընթերցում։

Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Կինոյի տանը տեղի կունենա «Տերը» մուլտիմեդիա ցուցահանդեսի բացումը:

https://escs.am/am/news/27306

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

10 Feb, 08:39


📣ԿԳՄՍՆ աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փետրվարի 8-24-ը Երևանում անցկացնում է Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը։

Փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է, ինչպես նաև հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումն ու պահպանումը: Այս նախաձեռնության միջոցով նաև հնչեցվում են հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը մեկնարկել է համաշխարհային երկու պրեմիերաներով։

Փետրվարի 8-ին առաջին անգամ հնչել է ժամանակակից կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի թիվ 4 սիմֆոնիան:

Փառատոնային համերգները կղեկավարեն դիրիժորներ Ջուն-Սան Պարկը, Ալեքսանդր Հումալան և Ջանլուկա Մարչիանոն։

Մանրամասները՝ https://escs.am/am/news/27292

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

10 Feb, 08:01


🇦🇲🇮🇳ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել հնդկական և համաշխարհային կինոյի աստղ Ռաջ Կապուրի 100-ամյակի շրջանակում կայացած հնդկական ֆիլմերի փառատոնի բացմանը։

Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

Ողջունելով ներկաներին և կարևորելով Հայաստանի և Հնդկաստանի միջև բազմակողմ համագործակցությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանում հնդկական կինոյի օրերի անցկացումն արդեն դարձել է բարի ավանդույթ։

💬«Ռաջ Կապուրը մեծ կինոժառանգություն է թողել՝ հանդիսատեսին փոխանցելով նաև ժամանակի ոգին։ Նրա արվեստն աչքի է ընկնում մարդասիրությամբ, նրա կերպարները ներկայացնում են հասարակ ժողովրդի պատմությունը, ցավը, ուրախությունն ու հույսերը։ Ռաջ Կապուրի ֆիլմերը յուրահատուկ գույն են ավելացնում Հնդկաստանի մշակութային խճանկարին և դարձել են հնդկական կինոյի խորհրդանիշերը՝ միաժամանակ հարստացնելով նաև համաշխարհային կինեմատոգրաֆիայի գանձարանը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ փառատոնը նաև հիմք կհանդիսանա երկու երկրների կինոգործիչների միջև համագործակցությունը խորացնելու և համատեղ ֆիլմեր ստեղծելու համար:

Փառատոնի շրջանակում տեղի է ունեցել նաև Ռաջ Կապուրի գործունեությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես։

Մանրամասները՝ https://escs.am/am/news/27287

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

07 Feb, 14:29


🇦🇲🏆Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի վերանորոգված դահլիճում այսօր մեկնարկել է Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց մեծահասակների առաջնությունը:

💬Առաջնությանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը: Ողջունելով ավելի քան երկու տարվա դադարից հետո անցկացվող առաջնության կազմակերպումը՝ Արայիկ Հարությունյանը հաջողություն և առանց վնասվածքների մասնակցություն է մաղթել մասնակիցներին:

Տղամարդկանց և կանանց պայքարում Հայաստանի առաջնությանը մասնակցում է 53 ծանրորդ՝ 29 տղա, 24 աղջիկ:

Մրցումային առաջին օրը՝ փետրվարի 7-ին, անցկացվել են կանանց առաջնության մրցումները: Փետրվարի 8-ին պայքարը կշարունակեն տղաները:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի խոսքով՝ առաջնությունից ազատված են հավաքականի առաջատարներ Վարազդատ Լալայանը, Գարիկ Կարապետյանը: Նրա տեղեկացմամբ՝ 6 ծանրորդ ապաքինվում է տարբեր վնասվածքներից:

Հայաստանի հավաքականը փետրվարի 14-ից 15-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում` նախապատրաստվելով ապրիլին Մոլդովայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի առաջնությունը կավարտվի փետրվարի 11-ին:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/27283

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

07 Feb, 14:23


Ջերմուկում կայացել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը, Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է՝ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կրկին մեկտեղեցին աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայրենակիցներին:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը ևս ողջունել է ներկաներին:

Միջոցառման շրջանակում կայացել է նաև պարգևատրման արարողությունը: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի «Լավագույն պատվիրակություն» է ճանաչվել Կոտայքի մարզի պատվիրակությունը: «Արդար խաղի» մրցանակին արժանացել է Մոնրեալի թիմը: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հայտնություն է ճանաչվել Վոլգոգրադի թիմը, իսկ «Մարզական ոգի և արիություն» մրցանակին արժանացել է Լիբանանի թիմը:

Խաղերի գլխավոր մրցավար, ՀՀ ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը պարգևատրվել է Համահայկական խաղերի շնորհակալագրով:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերն անցկացվել են հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից: Երկրորդ անգամ անցկացվող խաղերին ավելի քան 1340 պատվիրակ է մասնակցել աշխարհի 18 պետությունների 88 քաղաքներից: Համահայկական խաղերը սպասարկել են 76 մրցավարներ, 150 կամավորներ:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/27282

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

07 Feb, 14:07


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Յոսիպ Վարվոդիչին, որը Հայաստան է ժամանել՝ ուսումնասիրելու առկա ենթակառուցվածքներն ու համագործակցության հնարավորությունները:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը:

Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել այցելության և համագործակցության պատրաստակամության համար: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ սպորտի զարգացումը և հանրության շրջանում առողջ ապրելակերպի ու ֆիզիկական ակտիվության խրախուսումը ՀՀ կառավարության կարևոր առաջնահերթություններից է:

Նախարարի տեղակալը, ներկայացնելով պետական քաղաքականության իրագործման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, նշել է՝ մեկնարկել է մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը, որով նախատեսվում է ֆինանսավորել դպրոցահասակ երեխաների լողի պարապմունքների անցկացումը գործող լողավազաններում:

Արթուր Մարտիրոսյանը նաև ներկայացրել է «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարերի կազմակերպումը, որոնցից մեկն անցկացվում է լող մարզաձևից:

Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Յոսիպ Վարվոդիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ Լողի հայկական դաշնության ակտիվ մասնակցությունը Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող առաջնություններին և կոնգրեսներին վստահություն է ներշնչում, որ առկա է համագործակցության ավելի լայն ներուժ: Նրա խոսքով՝ որպես առաջին փորձ՝ Հայաստանը կարող է դիտարկել հենց Սևանա լճում Open Water՝ բաց ջրերի ձևաչափով միջոցառումների անցկացումը:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/27279

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

07 Feb, 13:06


🇫🇷🇦🇲Փարիզում տեղի է ունեցել «Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը. լեզու, երաժշտություն, պատմություններ, արհեստներ» խորագրով գիտաժողով՝ նվիրված Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնախնդիրներին, պետական քաղաքականությանը և ծրագրային ուղղություններին առնչվող հարցերին:

Գիտաժողովին զեկույցով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, որը ներկայացրել է ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության շրջանակը՝ օրենսդրական դաշտը, զարգացման ուղղությունները և ռազմավարական առաջնահերթությունները:

Գիտաժողովի շրջանակում ցուցադրվել են «Ինչպես են ստեղծվում արհեստները» անիմացիոն տեսաշարի՝ գորգագործությանը և դարբնությանը նվիրված ֆիլմերը:

Գիտաժողովի բացմանը ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Ինալկո համալսարանի փոխնախագահ Ռիմա Սլեիմանը, նույն համալսարանի հայագիտության կենտրոնի տնօրեն Անահիտ Տոնապետյանը, Œuvre d'Orient-ի տնօրեն Պասկալ Գոլնիշը, Ֆրանսիայի պատմամշակութային ժառանգության ինստիտուտի ներկայացուցիչը, ինչպես նաև մշակութային տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման ուղղությամբ արված աշխատանքները:

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովում ամփոփել են ոլորտի ձեռքբերումները և մատնանշվել հետագա պահպանության խթանումը զարգացնելու ուղղությունները:

Մանրամասները⬇️
https://escs.am/am/news/27269

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

06 Feb, 12:43


🇦🇲Ավարտին են մոտենում Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը, որի շրջանակում հայտնի են դարձել նաև լեռնադահուկի, սնոուբորդի և հոկեյի մրցումների հաղթողները:

Լեռնադահուկի հսկա ոլորավայրէջք մրցաձևում ոսկե մեդալը նվաճել է Երևանը ներկայացնող Գլեբ Մոսեսովը: Տղամարդկանց պայքարում արծաթե մեդալին արժանացել է երևանցի Աշոտ Կարապետյանը, լավագույն եռյակը եզրափակել է դարձյալ Երևանի թիմից Մարկ Ստեփանյանը:

Կանանց պայքարում առաջին երկու տեղերը զբաղեցրել են Ծաղկաձորի ներկայացուցիչներ Արուս Եղիզարյանն ու Անի Մանուկյանը: Լավագույն եռյակը եզրափակել է Ալեքսանդրա Մալխասյանը Սոչիից:

Կայացել է նաև սնոուբորդի հսկա ոլորավայրէջք մրցաձևի մրցաշարը, որին ընդհանուր առմամբ մասնակցել է 20 տղա և երկու աղջիկ:

Տղամարդկանց պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է Նորիկ Թադևոսյան, երկրորդ տեղը զբաղեցրել է Կարեն Սաֆարյանը Ծաղկաձորից, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Կարեն Միրզոյանը Վանաձորից: Կանանց պայքարում ոսկե մեդալը նվաճել է Լիլիթ Պետրոսյանը Մոսկվայից, իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է Հասմիկ Մելիքյանը Երևանից:

Համահայկական ձմեռային խաղերի լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի մրցումներին ընդհանուր առմամբ 70 մարզիկ է մասնակցել Լիբանանից, Ֆրանսիայից, Իրանից, Ռուսաստանից ու Հայաստանից: Մրցումներն անցկացվել են Ապարանի «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային գոտում:

Համահայկական խաղերի ծրագրով անցկացվող հոկեյի մրցումներում ևս հաղթողները հայտնի են: Չեմպիոնի կոչմանն արժանացել է Դոնի Նախիջևանի թիմը, որը վերջին՝ երրորդ խաղում 10:6 հաշվով առավելության է հասել Մոնրեալի թիմի նկատմամբ: Երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի թիմը, որը վերջին խաղում 10:5 հաշվով հաղթել է Վոլգոգրադի թիմին: Վերջինս բավարարվել է բրոնզե մեդալով:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/27257

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

06 Feb, 09:24


ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել հանրակրթական դպրոցների ուսուցիչներին որակավորման տարակարգի շնորհման և հավելավճարի տրամադրման կարգում փոփոխությունների որոշման նախագծին:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացումն ու ոլորտում մասնագիտական զարգացման ու վարձատրության խրախուսման արդյունավետ գործիքների ներդրումը Կառավարության ծրագրի և ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի կարևոր առաջնահերթություններից են:

🔹Կամավոր ատեստավորման արդյունքում ավելի քան 6100 ուսուցիչ ստանում է բարձր աշխատավարձ
🔹2023-2024 թվականներին բարձրագույն կրթություն չունեցող 614 ուսուցիչ, հաղթահարելով կամավոր ատեստավորման անցողիկ շեմը, հնարավորություն է ստացել շարունակելու աշխատանքը
🔹Կառավարության հաստատած օժանդակության ծրագրով 49 ուսուցիչ այժմ պետական բյուջեի միջոցներով բարձրագույն կրթություն է ստանում

💬«2024 թվականին 285 ուսուցիչ արդեն իսկ ստացել է տարակարգ՝ նախորդ տարվա ցուցանիշը լավարկելով շուրջ 2,8 անգամ՝ արդյունքում նաև ավելացնելով իր վարձատրությունը 10-50% հավելավճարով: Ներկայում տարակարգ ունեցող և համապատասխան վարձատրություն ստացող շուրջ 1263 ուսուցիչ ունենք»,- ներկայացրել է նախարարը:

🔹Բնագիտական և ՏՏ առարկաներ դասավանդող 8200 ուսուցիչ ստանում է 25% հավելավճար

🔹Գյուղական մինչև 100 սովորող ունեցող դպրոցի 3100-ից ավելի ուսուցիչ ստանում է 50% հավելավճար

🔹2024 թ. ուսուցիչների խրախուսման ծրագրերին 8,9 մլրդ դրամ է հատկացվել, 6,5 %-ով ավելացել է ընդհանուր ֆինանսավորումը

Տարակարգի համար պահանջվող փաստաթղթերը կընդունվեն միայն էլեկտրոնային համակարգով

1600 ուսուցիչ ստանում է 300-400 հազար դրամ, 560 ուսուցիչ՝ 400 հազար դրամ և ավելի վարձատրություն

Մանրամասն՝ https://escs.am/am/news/27251

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

05 Feb, 13:49


🇦🇲🇮🇹ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ընդգծելով համատեղ իրականացվող ծրագրերի ու արդեն իսկ առկա համագործակցության կարևորությունը՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել՝ դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Իտալիայի միջև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ուղղությամբ փոխգործակցությունն առավել կխորանա:

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը՝ նախարարը կարևորել է իտալերենի զարգացմանն ուղղված ծրագրերն ինչպես բուհական, այնպես էլ հանրակրթական համակարգում:

Անդրադարձ է կատարվել նաև Իտալիայում գործող հայագիտական կենտրոնների գործունեությանը:

Անդրադառնալով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման, ԵՄ ընձեռած հնարավորությունների, մասնավորապես՝ «Հորիզոն Եվրոպա» և «Էրազմուս+» ծրագրերի շրջանակում համագործակցության խթանման և բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտներում միջբուհական կապերի ընդլայնման հնարավորությունները։

Նախարարը կարևորել է նաև համատեղ մշակութային նախաձեռնությունների անցկացումը հնագիտության, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման, թանգարանների, երաժշտության, կինոյի ոլորտներում՝ վստահություն հայտնելով, որ առկա է համագործակցության ընդլայնման մեծ ներուժ:

ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ է ստանձնում իր առաքելությունը Հայաստանում:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/27240

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

05 Feb, 08:35


🇦🇲🥇«Դինամո» մարզահամալիրում հունվարի 30-ից փետրվարի 4-ն անցկացվել է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որի արդյունքներով հայտնի են դարձել Հայաստանի չեմպիոններն ու մեդալակիրները՝ կանանց 5 և տղամարդկանց 13 քաշային կարգերում:

Կանանց պայքարում Հայաստանի չեմպիոնությունը նվաճել են Արևիկ Դոխոլյանը (52 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ), Տաթևիկ Խաչատրյանը (57 կգ), Լիանա Մարտիրոսյանը (60 կգ) և Անահիտ Միքայելյանը (70 կգ):

Տղամարդկանց պայքարում լավագույնի կոչմանն արժանացել են Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արեն Ասլամազյանը (51 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ), Ժիրայր Սարգսյանը (57 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Զավեն Գալստյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ), Ռաֆայել Հարությունյանը (86 կգ), Դավիթ Սիմոնյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+ 92 կգ):

Առաջնությանն ընդհանուր առմամբ 100 բռնցքամարտիկ է մասնակցել:

Հայաստանի առաջնությունից հետո բռնցքամարտիկները հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն Ծաղկաձորում և Երևանում՝ նախապատրաստվելով մայիսին կայանալիք աշխարհի առաջնությանը:

https://escs.am/am/news/27235

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

04 Feb, 13:49


🇦🇲Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի մրցումային երրորդ օրը 2x3x1,2 կմ դասական ոճում թիմային սպրինտ մրցաձևով փետրվարի 4-ին ավարտվել են դահուկավազքի մրցումները։

Առաջին տեղը գրավել են Սոչիի ու Վանաձորի ներկայացուցիչները` Վասելինա Խաչատրյանն ու Էրիկ Ավետիսյանը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Աշոցքի թիմերը` Միքայել Միքայելյան-Անահիտ Մարգարյան, Թադևոս Պողոսյան-Կատյա Գալստյան:

Հատկանշական է՝ այս մարզաձևի եռօրյա մրցումներում խաղարկված մեդալների գերակշիռ մասը՝ 12 մեդալ, նվաճել են Աշոցքը ներկայացնող դահուկորդները (3 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ)։

Փետրվարի 3-ին կայացել են դահուկավազքի դասական ոճի մրցումները. տղամարդկանց պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի բազմակի չեմպիոն Միքայել Միքայելյանը, երկրորդ տեղում Սպարտակ Ոսկանյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Թադևոս Պողոսյանը: Երեքն էլ ներկայացնում են Աշոցքը: Կանանց պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Վասելինա Խաչատրյանը, երկրորդ տեղում Կատյա Գալստյանն է, եռյակը եզրափակել է Գյումրիի ներկայացուցիչ Ռոզա Սիմոնյանը:

Ավարտվել է նաև ձնամարտի մրցաշարը, որին 18 թիմեր են մասնակցել: Առաջին անգամ խաղերի ծրագրում ընդգրկված ձնամարտի մրցաշարում հաղթող է ճանաչվել Թեհրանի թիմը:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի շրջանակում Երևանում երեկ՝ փետրվարի 3-ին, մեկնարկել է հոկեյի մրցաշարը, որն անցկացվում է շրջանաձև մրցակարգով: Մրցաշարին մասնակցում է 4 թիմ՝ Վոլգոգրադից, Մոնրեալից, Դոնի Նախիջևանից ու Երևանից:

Խաղերի շրջանակում շարունակվում են նաև շախմատի մրցումները:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/27214

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

04 Feb, 13:16


📣ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Մադամ» գործարար կանանց միության անդամներին՝ նախագահ Տաթև Բեյբությանի գլխավորությամբ:

💬«Որևէ բնագավառում հաջողության հասած կանանց օրինակը ոգևորիչ է բազմաթիվ երիտասարդ աղջիկների համար՝ չվարանելու և գնալու իրենց նպատակների հետևից: Կրթական համակարգի կարևոր դերերից մեկն էլ երեխաների համար կանանց հաջողության պատմություններն ավելի տեսանելի դարձնելն է: ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, և մենք հատուկ խրախուսում ենք պետություն-մասնավոր համագործակցությունը, որը նաև որակական փոփոխության նախապայման է»,- ողջունելով ներկաներին՝ նշել է Ժաննա Անդրեասյանը։

«Մադամ» գործարար կանանց միության անդամները հակիրճ ներկայացրել են իրենց գործունեությունը, մասնավորապես՝ շեշտելով առնչությունները կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների հետ:

Այս համատեքստում նախարարը կարևորել է հատկապես մասնավոր հատվածի հետ համագործակցությունը՝ Հանրակրթության նոր չափորոշչով պահանջվող մասնագիտական կողմնորոշման բաղադրիչի կիրառման տեսանկյունից:

Կրթական ոլորտում մասնավոր հատվածի ներգրավվածության մասին խոսելիս անդրադարձ է եղել նաև նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթությանը՝ կարևորելով աշխատանքի վրա հիմնված ուսուցման համակարգի ներդրումը, որը, ըստ նախարարի, պետական քաղաքականության առաջնահերթությունն է, այստեղ ևս գործարար կանանց փորձառությունը կարևոր է:

Մշակույթի ոլորտում համագործակցության համատեքստում նախարարն անդրադարձել է դրամաշնորհային ծրագրերին:

💬«Մի շարք ծրագրեր են իրականացվում, որոնցով խրախուսվում են երիտասարդ մասնագետները, հատկապես մարզերում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այստեղ ևս կարևոր է մասնավոր ընկերությունների աջակցությունը։

Անդրադարձ է եղել նաև սպորտի և առողջ ապրելակերպի ոլորտում համագործակցության հնարավորություններին։

Մանրամասները՝ https://escs.am/am/news/27216

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

04 Feb, 12:12


📣ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել տնօրեններին նախորդ տարի կատարած աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ թանգարանային ոլորտում առկա հաջողություններն այս տարի ևս կշարունակվեն:

Ժաննա Անդրեասյանի նշմամբ՝ հանդիպման նպատակն է քննարկել 2025 թվականին իրականացվելիք աշխատանքները, առկա գործընթացներում թանգարաններին ներկայացվող փոփոխություններն ու առանձնահատկությունները, ինչպես նաև ֆինանսական ցուցանիշների հստակեցման, չափելիության, էլեկտրոնային տոմսային համակարգի գործարկման և հաշվետվողականության նոր համակարգին առնչվող հարցեր:

💬Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է թանգարանային գործունեության ակտիվացման և տեսանելիության բարձրացման կարևորությանը՝ նշելով, որ այն գործնականում կարևոր նշանակություն ունի մշակութային կյանքի բարելավման առումով: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր թանգարան ունի իր առանձնահատկությունները, որոնց միջոցով էլ ձևավորվում են թիրախային լսարանները և այցելությունները. «Թանգարանների այցելուներին տարբեր ծրագրեր, կրթամշակութային նախագծեր և ծառայություններ առաջարկելու ուղղությամբ ակտիվ նախաձեռնողականությունը պետք է զարգացնենք: Այս համատեքստում առկա են միջազգային և հայաստանյան թանգարանների բազմաթիվ հաջողված օրինակներ: Մեր թանգարանները հրաշալի վայրեր են բազմաբնույթ ծրագրերի իրականացման, տարբեր ձևաչափերով գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցելու համար, որը կնպաստի հանրության մշակութային կյանքի հարստացմանը»:

Ժաննա Անդրեասյանը շեշտել է թանգարանային ոլորտի միջազգային համագործակցության զարգացումն ու ընդլայնումը՝ որպես մշակութային ժառանգության տարածման և հանրահռչակման կարևոր բաղադրիչ՝ ընդգծելով նաև թանգարանային ոլորտի մասնագետների կարողությունների զարգացման բաղադրիչը։

Մանրամասները՝ https://escs.am/am/news/27206

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

04 Feb, 11:06


Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցը և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը հրապարակել են Եվրոպայի 14 հուշարձանների ու ժառանգության վայրերի անունները, որոնք ընդգրկվել են «Յոթ ամենավտանգված» ծրագրի 2025 թ. կարճ ցանկում։ Ցանկում ընդգրկվել են նաև Տավուշի մարզում գտնվող Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ Առաքելոց վանական համալիրի և բնակատեղիի՝ Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկում ընդգրկումն առաջադրել է Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի հայագիտության բաժնի դոկտոր Յասմին Դում-Թրագուտը։

Ծրագիրը ենթադրում է Առաքելոց վանական համալիրի ու գյուղատեղիի ամբողջական հետազոտություն, տարածքի բարեկարգում ու պահպանություն, ինչպես նաև կայուն էկոզբոսաշրջության զարգացում՝ տեղական շահառուների մասնակցությամբ՝ ներառյալ ակադեմիական հաստատություններն ու հասարակական կազմակերպությունները։ Ծրագրի մաս են կազմում նաև կրթական նախաձեռնությունները և զբոսաշրջային արահետների բարեկարգումը։

Մանրամասները՝ https://escs.am/am/news/27205

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

04 Feb, 07:57


📣Հայաստանի պատմության թանգարանում գործող «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը, համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի, այսուհետ կարող են դիտել դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվող ՀՀ պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտները:

Այցելության ամրագրման համար անհրաժեշտ է զանգահարել թանգարան այցից առնվազն 7 օր առաջ (հեռ.՝ 010582761, 055520691):

📆Ցուցադրությունը բաց կլինի մինչև 2025 թվականի մարտի 21-ը:

Հիշեցնենք, որ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի համագործակցության շրջանակում։

Մանրամասն՝ https://escs.am/am/news/27203

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

03 Feb, 13:27


📣Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF)՝ Հայաստան ժամանած ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարության գործընկերների հետ քննարկել են «Արևելյան գործընկերության երկրների համար հմտությունների և կրթության բարեփոխումների աջակցության ծրագրի» շրջանակում իրականացված և նախատեսվող աշխատանքները:

Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը:

ETF-ի մարդկային կապիտալի զարգացման գլխավոր փորձագետ, ծրագրի ղեկավար Թիմո Կուուսելան և մարդկային կապիտալի զարգացման գլխավոր փորձագետ, հետազոտության համակարգող Մարի Դորլեանսն ամփոփ ներկայացրել են նախորդիվ կայացած աշխատաժողովում քննարկված համատեղ հետազոտության արդյունքները և հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այս համատեքստում կարևորել է ՀՀ-ԵՄ կրթության ոլորտում երկխոսության հարթակը և գոհունակություն հայտնել, որ Եվրոպական կրթական հիմնադրամի կողմից իրականացվող տարածաշրջանային ծրագիրը նպատակ ունի ապահովելու կրթության շահակիցների առավելագույն մասնակցություն։

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է հաջողությամբ իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ անդրադառնալով մի շարք ավագ դպրոցներում արհեստական բանականության ուսուցմանը, համընդհանուր ներառական կրթությանը, դպրոցական սննդի կազմակերպմանը՝ առաջարկելով հայաստանյան փորձի փոխանակում տարածաշրջանի և եվրոպական երկրների հետ:

Հանդիպմանը քննարկվել են նաև հնարավոր աջակցության և համագործակցության այլ ուղղություններ:

Մանրամասները⬇️
https://escs.am/am/news/27198

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

03 Feb, 13:15


📣🧑‍🏫ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուստարվա «Ամսվա լավագույններ» (փետրվար) մրցութային հայտերի ընդունումը:

Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա Լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն:

📆Մասնակիցները մրցութային հայտերը պետք է ներկայացնեն իրենց հաստատության լիազոր մարմնին (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ, իսկ ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության դեպքում՝ [email protected] էլեկտրոնային հասցեին)՝ մինչև փետրվարի 15-ը ներառյալ (ժամը՝ 18:00):

Կարգով սահմանված՝ մրցութային հայտերին ներկայացված պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու ԿԶՆԱԿ-ի և ՀՄԿ-ի կողմից:

Կարգով պահանջվող փաստաթղթերից բացի այլ փաստաթղթեր (հավաստագրեր, վկայականներ, տեղեկանքներ և այլն) չկցել։

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 010-59-96-20 հեռախոսահամարին:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/27197

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

03 Feb, 08:27


🥇Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամները Ջերմուկում ընթացող Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում նվաճել են առաջին ոսկե մեդալները:

Տղամարդկանց ազատ ոճում հաղթողի կոչմանն արժանացել է Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Սպարտակ Ոսկանյանը, եռյակը եզրափակել է Թադևոս Պողոսյանը: Երեք մարզիկներն էլ Աշոցքից են:

Կանանց ազատ ոճում առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի բազմակի չեմպիոն Կատյա Գալստյանը Աշոցքից: Երկրորդ տեղում Վասելինա Խաչատուրյանն է Սոչիից, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ռոզա Սիմոնյանը Գյումրիից:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ծրագրում առաջին անգամ ընդգրկվել է ձնամարտը, որի մրցումներին մասնակցում են 18 թիմեր Ապարանից, Վիեննայից, Լիբանանից, Թալինից, Թբիլիսից, Կրասնոդարից, Թեհրանից, Մասիսից ու մի շարք այլ քաղաքներից:

Խաղերի շրջանակում մեկնարկել են նաև շախմատի մրցումները, որոնց, ընդհանուր առմամբ, մասնակցում են 210 շախմատիստներ: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի շախմատի մրցաշարում տարիքային սահմանափակում չկա: Մասնակիցներն ուժերն են չափում արագ շախմատում, որի մրցաշարը բաղկացած է 9 տուրից:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/27185

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

31 Jan, 13:49


🇦🇲🇫🇷 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն՝ ուղղված բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, բուհերի ղեկավարներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և ընդգծել՝ բարձրագույն կրթության ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունն առաջնահերթություն է երկու երկրների կառավարությունների համար:

💬«Այս նպատակով նախատեսել ենք մի շարք փաստաթղթերի ստորագրում, ինչը հնարավորություն է ընձեռելու ՀՀ երկու բուհերին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին, ամրապնդելու կապերը և խորացնելու համագործակցությունը համապատասխանաբար Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Ֆրանսիական ինստիտուտի միջև»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ ՀՀ կառավարության համար չափազանց կարևոր են ագրոկրթության զարգացումը և այս ուղղությամբ հեռանկարային ծրագրերի իրականացումը:

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին ևս ընդգծել է երկկողմ կապերի զարգացման դինամիկան․ «Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային և կրթական համագործակցությունն առաջընթաց է ապրում, և այս ուղղությամբ ջանքերն անգնահատելի են: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի, ինչպես նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Ֆրանսիական ինստիտուտի համատեղ աշխատանքներով համագործակցության նոր հիմք է դրվում»:

Հաջորդաբար տեղի է ունեցել համագործակցության փաստաթղթերի ստորագրումը:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/27174

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

31 Jan, 13:14


📣Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության “Invest Your Talent in Italy” ծրագիրը 2025-2026 ուսումնական տարվա համար երկարաձգել է Հայաստանի ներկայությունը շահառու երկրների ցանկում:

IYT-ն նախաձեռնությունն է, որը միտված է ճարտարագիտության, բարձր տեխնոլոգիաների, էկոնոմիկայի, դիզայնի ոլորտներում օտարերկրյա տաղանդավոր ուսանողների ներգրավմանը:

📆Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել 2025 թ. փետրվարի 24-ը։ Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://investyourtalentapplication.esteri.it/SitoIYT/EN/invest-your-talent-in-italy

https://escs.am/am/news/27166

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

31 Jan, 07:38


📣ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:

Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի կիրարկման մեխանիզմներին՝ նշելով, որ այն հընթացս լավարկվում է: Միևնույն ժամանակ, Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ֆինանսավորման նոր մոդելին անցնելու չափորոշիչները, ինչպես նաև անդրադարձել նախարարության կողմից կազմակերպություններին ներկայացվող ոչ ֆինանսական ցուցանիշների հստակեցման և չափելիության խնդրին։

Նախարարը գոհունակությամբ նշել է, որ, ի թիվս Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական և Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնների, մշակութային հաստատություններից ֆինանսավորման նոր մոդելին է միացել նաև Երևանի պետական կամերային թատրոնը և հույս հայտնել, որ թատերահամերգային մյուս կազմակերպությունները ևս ժամանակի ընթացքում կանցնեն ֆինանսավորման նոր մոդելի գործարկմանը, որը մշակութային կազմակերպությունների գործունեությունը բարելավելու գործուն հնարավորություն է։

💬«Հնարավոր է, որ թատերահամերգային կազմակերպությունների կառավարման ոլորտում առկա են տարիների ընթացքում կուտակված հարցեր: Այս հարցերին պետք է անդրադառնանք համատեղ՝ գտնելով և գործարկելով առավել արդյունավետ մեխանիզմներ»,- ասել է նախարարը։

Ի թիվս մի շարք այլ հարցերի՝ հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է նաև մշակութային կրթության արդյունավետ կազմակերպմանը՝ կարևորելով «Արվեստի կառավարում» մասնագիտությամբ ուսանողների ներգրավումը կազմակերպությունների աշխատանքներում, որը կնպաստի նաև կրթական համակարգի գործունեության բարելավմանը։

Թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը քննարկվել են նաև պետություն-մասնավոր համագործակցության ընդլայնմանը, միջազգային համագործակցության ակտիվացմանը, ինքնազբաղ արվեստագետների ներգրավմանը և ոլորտին վերաբերող մի շարք այլ առանցքային և ընթացիկ հարցեր։

Մանրամասները՝ https://escs.am/am/news/27138

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

31 Jan, 07:09


📣ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին:

Համաձայն հրամանի` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց` https://exams.emis.am հղմամբ` 2025 թ. հունվարի 31-ից փետրվարի 20-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով:

Հավաստագրման ժամանակացույցը կհաստատվի և կհրապարակվի ԿԳՄՍՆ կայքում:

https://escs.am/am/news/27137

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

30 Jan, 13:57


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որին կարող են մասնակցել սփյուռքի համայնքների կրթամշակութային կառույցները: Մրցույթի արդյունքում աջակցություն կտրամադրվի սփյուռքում գործող կրթական կառույցներին՝ կրթամշակութային, գիտահրատարակչական ծրագրեր իրականացնելու նպատակով:

Մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:

Դրամաշնորհային մրցույթն իրականացվում է՝ մրցութային կարգի սահմանված պահանջներին համապատասխան: Ներկայացված հայտերը կգնահատի ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված գնահատող հանձնաժողովը:

Դրամաշնորհը տրվելու է սփյուռքի համայնքներին հետևյալ մրցութային անվանակարգերով՝

🔹կրթական, կրթամշակութային միջոցառումներ,
🔹կրթական, կրթամշակութային դասընթացներ,
🔹հայագիտական որևէ թեմայով ուսումնական նյութերի հրատարակում:

Մրցույթի հայտերը կընդունվեն 2025 թվականի հունվարի 30-ից փետրվարի 17-ը ներառյալ: Արդյունքները կամփոփվեն 2024 թվականի փետրվարի 24-ին:

Լրացուցիչ հարցերով դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժին, հեռախոս՝ (+374 10) 599 647, էլեկտրոնային հասցե՝ [email protected], [email protected]:

https://escs.am/am/news/27122

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

30 Jan, 13:30


Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը: Մշակութային կառույցն այս ընթացքում ակտիվ գործունեություն է ծավալել Հայաստանում և արտերկրում՝ կազմակերպելով թանգարանային ցուցադրություններ, ինչպես նաև «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը, մշակութային տարբեր միջոցառումներ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ` շնորհավորելու թանգարանի հիմնադրման 10-ամյա հոբելյանը:

«Նախևառաջ պետք է շնորհակալություն հայտնել թանգարանի անձնակազմին. 10-տարին թանգարանի գործունեության համար շատ մեծ ժամանակ չէ, սակայն կոլեկտիվի ջանքերի, նվիրված և քրտնաջան աշխատանքի շնորհիվ ունենք կայացած մշակութային կառույց, որն առաջին հերթին նրանց հաջողության ու ձեռքբերման վկայությունն է: Մաղթում եմ, որ շարունակեք աշխատել նույն եռանդով. պետությունը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, միշտ պատրաստ է աջակցել թանգարանի զարգացմանը»,- շնորհավորանքի խոսքում ասել է Ալֆրեդ Քոչարյանը:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Տաթևիկ Շախկուլյանը ներկայացրել է անցած 10 տարիների գործունեությունն ու թանգարանի հիմնական ձեռքբերումները:

Միջոցառմանը ելույթ են ունեցել ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը և «Գեղարդ» երգեցիկ խումբը:

Մանրամասն՝ https://escs.am/am/news/27109

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

30 Jan, 13:02


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ 2025 թվականի փետրվարի 11-ից կմեկնարկի «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը:

«Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի շրջանակում պատանիները և երիտասարդները ձեռք կբերեն կինոարտադրության ոլորտին առնչվող անհրաժեշտ գիտելիքներ: Կրթական ծրագիրը նպատակ ունի նպաստել պատանիների և երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, ինչպես նաև կինոարտադրության ոլորտում ակտիվացնել լրացուցիչ և շարունակական կրթությունը: Կինոարտադրության ոլորտի կայացած և փորձառու մասնագետները կդասավանդեն սցենարի վարպետություն, ռեժիսուրա, մոնտաժի ռեժիսուրա մասնագիտությունները, ինչպես նաև արհեստական բանականության (ChatGPT, Midjourney, Runway) հիմունքները և սկզբունքները, այդ թվում՝ ինչպես AI-ի միջոցով ստեղծել ֆիլմեր:

Ծրագրի շրջանակում կիրականացվեն ուսուցում, պրակտիկ դասընթացներ, ժամանակակից ֆիլմերի դիտում-քննարկում, հանդիպում ֆիլմերի ստեղծագործական կազմի հետ, ավարտական համատեղ ֆիլմերի նկարահանում:

Դասընթացներին կարող են մասնակցել 15-18 տարեկան անձինք:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2025 թ․ փետրվարի 7-ը «Կինոդպրոց առանց սահմանների» ծրագրի ֆեյսբուքյան էջին ուղարկել մասնակցության հայտ՝ նշելով մասնակցի անուն-ազգանունը, հեռախոսահամարը:

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել +374 55-189-475 հեռախոսահամարին կամ գրել «Կինոդպրոց առանց սահմանների» ֆեյսբուքյան էջին:

Մանրամասն՝ https://escs.am/am/news/27119

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

30 Jan, 12:28


Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային աջակցությամբ իրականացրել է «Շառլ Ազնավուր 100», «Սերգեյ Փարաջանով 100» համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը։

Ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել և մրցանակները հանձնել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, ինչպես նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Մրցույթ-փառատոնը նախատեսված էր Հայաստանի և սփյուռքի 8-18 տարեկան երեխաների և պատանիների համար։ Հիմնական նպատակն էր հնարավորություն ընձեռել երեխաներին և պատանիներին ավելի խորը ուսումնասիրելու և ծանոթանալու Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական գործունեությանը և ժառանգությանը, հետևաբար՝ ընդլայնելու իրենց գիտելիքները և հմտությունները արվեստի ոլորտում, զարգացնելու գեղագիտական ճաշակը և վերլուծական կարողությունները։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է մասնակից երեխաներին և նշել․ «Պատահական չէ, որ մրցույթն այս տարի նվիրված է երկու մեծանուն հայերին և կազմակերպվել է պետական հոբելյանական միջոցառումների շրջանակում»։

Մրցույթ-փառատոնին ներկայացվել է 104 աշխատանք՝ 49 կրթական հաստատությունից, այդ թվում՝ սփյուռքից։

Մրցույթ-փառատոնում ընտրությունը կատարվել է երկու տարիքային խմբով՝ 8-12 տարեկան և 13-18 տարեկան։ Յուրաքանչյուր տարիքային խմբում մասնակիցների համար սահմանվել են 1-ին, 2-րդ, 3-րդ հորիզոնականների մրցանակներ։

Մրցույթի շրջանակում երեխաների աշխատանքները ցուցադրվում են Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում։ Ցուցահանդեսը կգործի մինչև փետրվարի 28-ը (հասցե՝ Աբովյան 13):

Մանրամասները՝ https://escs.am/am/news/27117

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

30 Jan, 11:37


Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգում:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` նշելով, որ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի կարևոր առաջնահերթություններից մեկը նախադպրոցական կրթության համակարգում երեխաների ընդգրկվածության մակարդակի ավելացումն է:

«Այս առումով լուրջ հաջողություններ ունենք՝ շնորհիվ 500 մանկապարտեզների և նախակրթարանների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման պետական ծրագրով իրականացվող աշխատանքների: Նոր ստեղծված հաստատությունները նպաստել են երեխաների ընդգրկվածության թվի աճին: Այս պահին նախադպրոցական հաստատություններում 3-5 տարեկան 82 հազար երեխաներ են ընդգրկված, որը տվյալ տարիքային խմբի շուրջ 75 տոկոսն է կազմում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը` մինչ բուն նախագիծը ներկայացնելը:

Ըստ հաստատված որոշման` փոփոխություններ են արվում նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգում, որին կհաջորդի փորձնական ծրագրի մեկնարկը: Նախատեսվում է շուրջ 200 երեխայի համար 10 խմբի շրջանակում սկսել նոր ծրագիր, որն իրականացվելու է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ քննարկման արդյունքում ընտրված համայնքներում:

Մսուրի փորձնական ծրագիրը կիրականացվի Երևանի 4 հաստատությունում, որոնցից մեկում կգործի 6-12 ամսականների մեկ խումբ:

Նախարարը շեշտել է, որ այս ծրագրի միջոցով հնարավոր կլինի փորձարկել նոր ծառայության ստանդարտը՝ հետագայում այն լայնածավալ կիրառելու և մսուրի հասանելիությունը մեծացնելու նպատակով։

Նախագծով առաջարկվում է նաև նախադպրոցական կրթության պետական ֆինանսավորումը փոխկապակցել ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի բարեփոխման հետ՝ համապատասխանաբար կատարելով ժամկետային փոփոխություն:

Կարևորելով նախագիծը` ՀՀ վարչապետը նշել է, որ այս ծրագրի փորձարկման արդյունավետությունը շատ կարևոր է, քանի որ դրանով հնարավորություն է ստեղծվում նաև, որպեսզի փոքրահասակ երեխաներ ունեցող կանայք ավելի շուտ ներգրավվեն կամ վերադառնան աշխատաշուկա:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/27113

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

30 Jan, 11:29


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի մշակման և իրականացման շուրջ համագործակից միջազգային կառույցների գործընկերների հետ, որոնք հունվարի 29-31-ն աշխատանքային այցով ժամանել են Հայաստան:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Ողջունելով «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջազգային գործընկերներին՝ նախարարը կարևորել է ՀՀ կառավարության ամենաառաջնային ծրագրերից մեկի՝ «Ակադեմիական քաղաքի» իրականացման հաջորդ փուլում միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը:

«Սա իսկապես խոշոր նախագիծ է՝ տարբեր բաղադրիչներով, որը կպահանջի բոլոր կողմերի ներգրավվածությունը՝ նախանշված նպատակներին լիակատար հասնելու համար։ Վստահ եմ, որ բոլորիս պատրաստակամությունը, ձեր փորձագիտական աջակցությունը և շահագրգիռ կողմերի՝ հայաստանյան համալսարանների, գիտահետազոտական ինստիտուտների, դասախոսների և ուսանողների ակտիվ ներգրավվածությունը կնպաստեն նախագծի հաջող իրականացմանը»,- ասել է նախարարը։

ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանի նշմամբ՝ այժմ ընթացքի մեջ է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակի մշակման փուլը, որից հետո պաշտոնապես կհաստատվի գլխավոր հատակագիծը, իսկ այնուհետև կմեկնարկեն ֆիզիկական ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները:

Հանդիպմանը մասնակցել են ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը 2024 թ․-ին մշակած և ներկայում քաղաքի գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման համար պատասխանատու գերմանական GMP International GmbH Architects and Engineers ճարտարապետաինժեներական ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, տեխնոլոգիական կլաստերի ձևավորման և նորարարությունների կառավարման մոդելի մշակման համար պատասխանատու «Մյունխենի տեխնիկական համալսարան-միջազգային» (TUMint) կազմակերպության ծրագրերի համակարգող Ջորջետա Աուկտուրը, քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման համար պատասխանատու գերմանական RSUP (Rabe Strategic Urban Planning) ընկերության տնօրեն Յոհան Ռաբենը, տրանսպորտային շարժունակության նախագծի մշակման համար պատասխանատու իտալական «Սիստեմատիկա» ընկերության տնօրեն Դիեգո Դեպոնտեն։

GMP ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլի գնահատմամբ՝ այժմ ընթանում է գաղափարից գործնական աշխատանքի անցնելու փուլը, և ընդհանուր տեսլականը ճիշտ ուղու վրա է. «Այս փուլում ինժեներներ են աշխատելու նախագծի շուրջ, և այն դառնալու է իրականություն՝ գաղափարից դեպի իրագործում ճանապարհը դնելով ամուր հիմքերի վրա: Այսպիսով, առաջին փուլում պետք էր հասկանալ, թե ինչ է ակադեմիական քաղաքը, իսկ այս փուլն այն մասին է, թե մեր պատկերացրած ակադեմիական քաղաքը ինչպես պետք է իրականացնել»:

Մանրամասն՝ https://escs.am/am/news/27112

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

30 Jan, 08:47


ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել գիտական կադրերի ատեստավորման կարգում փոփոխության նախագծին:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը` նշելով, որ 2023 թվականի տարեվերջին հաստատված կարգում առաջարկվող փոփոխությունները և լրամշակումները նպատակ ունեն հստակեցնել սահմանված մի շարք հասկացությունները և գիտական աշխատողների տարակարգերի համար նախատեսված արդյունքային ցուցանիշները` 2026 թվականին անցկացվելիք ատեստավորման ժամանակ հնարավոր տարընթերցումներից խուսափելու նկատառումով:

«Ատեստավորման կարգի ընդունումից հետո իրականացվել է գիտական համակարգում աշխատողների հրապարակումների վերլուծություն, որը ցույց է տվել՝ դրանում կան ձևակերպումներ, որոնք հնարավորություն են ստեղծում խուսափելու գիտական արդյունքի՝ հնարավորինս ավելի լայն միջազգայնացումից և որակյալ գրախոսությունից:

Առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի, մասնավորապես, հստակեցնել միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված հրապարակումներին ներկայացվող պահանջները: Երկրորդ ուղղությունը վերաբերում է համարժեքությունների համակարգին, ըստ որի՝ գիտական հոդվածներն ամբողջությամբ չեն կարողանա փոխարինվել մենագրություններով, այսինքն՝ գիտական հոդվածի տպագրությունը որոշակի մասով կմնա պարտադիր: Հստակեցվել են նաև աշխատաժամանակի ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատողներին ներկայացվող պահանջները:

Միաժամանակ, առաջարկվում է հայագիտության և հումանիտար գիտությունների հրապարակումների համար, հաշվի առնելով տվյալ բնագավառների յուրահատկությունը, ինչպես նաև մինչև առաջիկա ատեստավորման համար սահմանված ժամկետը, տարակարգերի ցածր պաշտոնների համար ատեստավորման պահանջները վերաձևակերպել` 5 տարվա պահանջի երկու հինգերորդի չափով»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով` գիտության ոլորտում վարվող պետական քաղաքականության արդյունքում 2025 թվականի հունվարի 1-ից գիտական աշխատողների աշխատավարձերը նորմավորվել են՝ ըստ գործող ատեստավորման կարգի և սահմանված գործակիցների: Գիտնականների փաստացի աշխատավարձերը 2021 թվականի` բարեփոխումների մեկնարկի ժամանակահատվածի համեմատությամբ, առնվազն կրկնապատկվել են, իսկ որոշ պաշտոնների դեպքում նույնիսկ եռապատկվել և քառապատկվել են:

Նախարարը նշել է, որ 2026 թվականին գիտական համակարգում աշխատողների նոր ատեստավորման գործընթաց է նախատեսվում` նոր պահանջներով, որից ելնելով՝ կվերանայվեն նաև գիտական կազմակերպությունների ֆինանսավորման ծավալները:

Մանրամասն՝ https://escs.am/am/news/27108

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

30 Jan, 07:30


Ջերմուկում փետրվարի 1-7-ը կանցկացվեն Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը, որոնց աշխարհի 19 պետության 77 քաղաքի ավելի քան 1300 պատվիրակ կմասնակցի:

Հատկանշական է՝ Համահայկական ձմեռային առաջին խաղերը տեղի են ունեցել 2014 թվականին Ծաղկաձորում, որոնց մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից:

Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա Ջերմուկում փետրվարի 1-ին՝ ժամը 18:00-ին:

Մանրամասն՝ https://escs.am/am/news/27106

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

29 Jan, 14:40


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցել է Երևանի պետական համալսարան: Ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ԵՊՀ գիտահետազոտական և ուսումնական լաբորատորիաներում, որի ընթացքում քննարկվել են համալսարանի զարգացմանն ուղղված տարբեր նախաձեռնություններն ու համագործակցության նոր հնարավորությունները, որոնք նպատակ ունեն բարելավելու կրթական միջավայրը և լավարկելու բարձրագույն կրթության որակը ՀՀ-ում։

Կենսաբանության, Քիմիայի ֆակուլտետների, Ֆարմացիայի և Ֆիզիկայի ինստիտուտների լաբորատորիաներում նախարարը ծանոթացել է ձեռքբերված նոր սարքավորումներին և դրանց կիրառմամբ իրականացվող հետազոտական և ուսումնական աշխատանքներին:

Անդրադառնալով ԵՊՀ շրջայցի նպատակներին և արդյունքներին՝ նախարարը նշել է, որ բուհերում պարբերաբար իրականացվում են տարբեր ծրագրեր և շրջայցի նպատակն արդյունքներին ծանոթանալն է:

«Վերջին տարիներին Կառավարության կողմից էապես ավելացվել է գիտության ֆինանսավորումը, որը դրսևորվում է թե՛ գիտական սարքավորումների տրամադրման ծրագրերով, թե՛ տարբեր թեմատիկ հետազոտությունների և այլ դրամաշնորհային ծրագրերի իրականացման հնարավորություններով: Շրջայցի ընթացքում տեսանք համատեղ ջանքերի արդյունքը. բացվել են նոր լաբորատորիաներ, ձեռք են բերվել նոր սարքավորումներ, ընդ որում՝ սարքավորումների մի զգալի մասը եզակի են իրենց բնույթով, բավական թանկարժեք են և հնարավորություն են տալիս իրականացնել ամենաարդիական հետազոտությունները: Դրամաշնորհային ծրագրերն էլ հնարավորություն են տալիս արդիական կարևոր թեմաներ ուսումնասիրել՝ օգտագործելով նոր սարքավորումներն ու ենթակառուցվածքները: Հատկապես ուրախ եմ, որ իրականացվող հետազոտական աշխատանքներում երիտասարդներ են ներգրավված, որոնք ուսումնառությունն ավարտելուց հետո զբաղվում են գիտությամբ: Մեր կարևոր նպատակներից է բուհերում զարգացնել գիտությունը, և Երևանի պետական համալսարանի օրինակով մենք տեսնում ենք, որ ընթանում ենք այդ ուղիով»,- ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը գոհունակություն է հայտնել բնագիտական լաբորատորիաների տարածքների բարեկարգման, սարքավորումների նորացման, նոր տեխնոլոգիաների ներդրման, նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքներից, որոնք իրականացվել են պետական և միջազգային տարբեր դրամաշնորհների շրջանակում:

«Համալսարանը՝ որպես կրթական և գիտական կենտրոն, շարունակում է ամրապնդել իր տեղը և նշանակությունը ՀՀ գիտական հետազոտությունների ոլորտում։ Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի քաղաքականությունը մեր համալսարաններին խրախուսելն է, որպեսզի դրանք դառնան հետազոտական համալսարաններ։ Գիտության հետ կապը պետք է լինի այն տրամաբանությամբ, որ դա կրթական գործընթացի անբաժանելի մասն է։ Ուրախ եմ, որ այսօր ԵՊՀ-ում հենց այդ տրամաբանությամբ է կազմակերպվում աշխատանքը: Մենք տեսանք տարածքներ, որոնք ամբողջությամբ վերափոխվել են և դարձել հետազոտական կրթական միջավայրեր»,- ասել է նախարարը՝ կարևորով լաբորատորիաներում անվտանգության ստանդարտների ապահովումը:

Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հավաստագրեր են հանձնել միջազգային հավատարմագրում ստացած կրթական ծրագրերի ղեկավարներին:

Մանրամաները՝ https://escs.am/am/news/27100

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

29 Jan, 11:52


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են Երևանի Դավիթ Սարապյանի անվան թիվ 100 հիմնական դպրոց:

Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական ուսուցման պլանով սահմանված խելամիտ հարմարեցումներին:

Ժաննա Անդրեասյանը և Արաքսիա Սվաջյանը տեղում հանգամանորեն ծանոթացել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական գործընթացի կազմակերպման և իրացման համար դպրոցում առկա ռեսուրսներին:

Նախարարին ներկայացվել է նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի փորձնական ծրագրի շրջանակում ստեղծված ռեսուրս սենյակի գործունեությունը՝ նախատեսված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող որոշ խմբի երեխաների համար:

Ռեսուրս դասարանում նախարարը հանդիպել է երեխաների հետ, հարցեր ուղղել մանկավարժներին և մասնագետներին՝ հետաքրքրվելով արդեն աշխատանքային պրոցեսում արձանագրած հաջողություններով, ինչպես նաև բարելավման անհրաժեշտություն ունեցող խնդիրներով:

Նախարարն առանձին զրուցել է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողների հետ, հանգամանորեն հետաքրքրվել նրանց մտահոգություններով` նշելով, որ հետադարձ կապի ապահովումը հնարավորություն կտա բարելավել կրթության կազմակերպման մոտեցումները:

Մանրամասն՝ https://escs.am/am/news/27090

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

29 Jan, 08:40


Հունվարի 29-31-ը հերթական աշխատանքային այցով Հայաստան են ժամանել «Ակադեմիական քաղաք» ծրագրի գործընկեր կազմակերպություններից չորսի ներկայացուցիչները:

Մասնավորապես՝ Երևան են այցելել ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը մշակած և ներկայում գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման համար պատասխանատու գերմանական ճարտարապետաինժեներական GMP International GmbH Architects and Engineers ընկերության, ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի ձևավորման և նորարարությունների կառավարման մոդելի մշակման համար պատասխանատու Մյունխենի տեխնոլոգիական համալսարանի (TUM) և «Մյունխենի տեխնիկական համալսարան-միջազգային» (TUMint) կազմակերպության, ինչպես նաև ակադեմիական քաղաքի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման համար պատասխանատու գերմանական RSUP (Rabe Strategic Urban Planning), տրանսպորտային շարժունակության նախագծի մշակումն իրականացնող իտալական «Սիստեմատիկա» ընկերությունների ներկայացուցիչներ։

Այցի շրջանակում նախատեսվում են մի շարք մասնագիտական հանդիպումներ և քննարկումներ ակադեմիական համայնքի հետ:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/27089

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

29 Jan, 08:04


Գնահատման և թեստավորման կենտրոնում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ քննարկվել են TIMSS 2023 հետազոտությանը Հայաստանի մասնակցության տվյալները։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԳԹԿ տնօրեն Արմեն Փաշայանը, ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը, Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, ԿԳՄՍՆ և ԳԹԿ ներկայացուցիչներ։
Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է TIMSS հետազոտություններում կրթական համակարգի մասին տվյալները՝ նշելով, որ դրանք կրթական բարեփոխումների արդյունքների գնահատման կարևոր ցուցիչներ են, ուստի մեծ կարևորություն ունեն։
«TIMSS հետազոտության մեջ ՀՀ դպրոցների, աշակերտների, ուսուցիչների մասին բավականին շատ տվյալներ են հավաքված, և չափազանց կարևոր է դրանց հետագա կիրառության արդյունավետությունը։ Հետազոտության տվյալները օգտակար են որոշումների կայացման և քաղաքականության մշակման համար, քանի որ մի կողմից օգնում են ավելի լավ պատկերացնել իրավիճակը, մյուս կողմից՝ տալիս են հնարավորություն՝ դրանք կիրառելու կրթության որակի բարելավմանն ուղղված մեր աշխատանքում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այս տարի մեր երկիրը մասնակցելու է նաև Pisaa հետազոտությանը, որը նոր տվյալների հավաքագրման ճանապարհ է։
TIMSS-ը կրթական արդյունքների չափման միջազգային հետազոտություն է, որը հնարավորություն է տալիս մասնակից երկրին հասկանալու կրթական համակարգի ներկա վիճակը, համեմատելու հաջողություններն այլ երկրների հետ, բացահայտելու առկա խնդիրները։ Հետազոտությունն անցկացվում է 4-րդ և 8-րդ դասարանցիների համար մաթեմատիկայից և բնագիտական առարկաներից՝ քառամյա պարբերականությամբ․ մեկ հետազոտությունը տևում է 4 տարի։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստանը մասնակցել է TIMSS-ի 6 հետազոտությունների։ Մեր երկրի մասնակցությունն իրականացվում է միայն 4-րդ դասարանցիների համար։
Մանրամասները՝ https://escs.am/am/news/27088

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

27 Jan, 13:31


Հունվարի 27-ին լրանում է հայ անվանի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ծննդյան 86-րդ տարեդարձը: Այս առիթով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Տիգրան Մանսուրյան» մենագրության շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա է եղել Մաեստրո Մանսուրյանը:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:

Նախարարի տեղակալը շնորհավորել է Մաեստրոյին տարեդարձի կապակցությամբ, նրան մաղթել քաջառողջություն, արևշատություն, երկար տարիների ստեղծագործական բեղուն կյանք:

«Յուրաքանչյուր գրքի լույսընծայում մեծ հարստություն է, կարևոր քայլ՝ մեր մշակութային ժառանգության համալրման և հասարակության ինքնաճանաչողության բացահայտման, զարգացման գործում: Այսօրինակ աշխատությունների շնորհիվ կարողանում ենք խորապես ճանաչել մեր մեծերին, նրանց ստեղծածը և ժառանգությունը, որոնք ուղղված են մեր երիտասարդներին և ապագա սերունդներին: Ընթերցելով «Տիգրան Մանսուրյան» մենագրությունը՝ մեծ բավականություն ստացա. այն համակողմանի բացահայտում է Մաեստրոյին, նրա ստեղծագործական կյանքն ու գործունեությունը: Հեղինակը նրան նկարագրում է՝ որպես երաժիշտ, մտածող, գեղագետ և արարող: Աշխատությունը Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական գործունեության ուսումնասիրությանը նվիրված առաջին գիտական հետազոտությունն է, որտեղ հեղինակը քննության է առել կոմպոզիտորի բազմաժանր ստեղծագործությունը, նրա առնչությունները 20-րդ դարի համաշխարհային երաժշտությանը, համագործակցությունը մի շարք երևելի երաժիշտ-կատարողների հետ, ինչպես նաև կոմպոզիտորի գեղագիտական հայացքները»,- ասել է Դանիել Դանիելյանը:

Նշենք, որ «Տիգրան Մանսուրյան» մենագրությունը հրատարակել է ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը։ Աշխատության խմբագիրն է արվեստագիտության դոկտոր Լևոն Հակոբյանը (Մոսկվա), գրախոսներն են արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանն ու արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանը։

Մանրամասն՝ https://escs.am/am/news/27081

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

27 Jan, 13:11


Տեղի է ունեցել ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ:

Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամները:

Նիստի ընթացքում քննարկվել են Կրթության տեսչական մարմնի՝ 2024 թվականին կատարած աշխատանքները և 4-րդ եռամսյակի գործունեության կատարողականի գնահատումը:

Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը ներկայացրել է 2024 թվականի ամփոփ հաշվետվությունը՝ նշելով, որ տեսչական վերահսկողության շրջանակում առանձնակի կարևորություն ունեն նաև իրազեկող և կանխարգելիչ միջոցառումները:

Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն ընդգծել է տեսչական վերահսկողության դերակատարումը կրթության ոլորտի պետական քաղաքականության բարելավման առումով:

«Ստուգումների արդյունքում արձանագրված խախտումներին պետք է հետևեն որոշակի գործողություններ, որոնք կնպաստեն իրավիճակի բարելավմանը և դրական ազդեցություն կունենան կրթության որակի վրա»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Կառավարման խորհրդի նիստում քննարկվել են նաև 2025 թվականին նախատեսվող տեսչական վերահսկողության աշխատանքների հիմնական ուղղությունները:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/27074

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

27 Jan, 12:53


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական խոսքը Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրվա առթիվ

💬Հարգելի՛ Մաեստրո,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:

Ձեր բազմամյա անգնահատելի գործունեությունը հայ երաժշտարվեստի զարգացման և պահպանման գործում ամենաբարձր գնահատանքի է արժանի։

Ձեր ստեղծագործությունները՝ իրենց խորությամբ, մեղեդայնությամբ և բարձրաճաշակ հնչերանգներով, հարստացնում են մեր ազգային մշակույթն ու գտնում իրենց արժանի տեղը յուրաքանչյուր երաժշտասերի սրտում:

Ձեր ներդրումն առանձնահատուկ նշանակություն ունի նաև հայկական կինոերաժշտության կայացման գործում՝ ավելացնելով ֆիլմերի գեղարվեստական ուժն ու ազդեցությունը:

Հարգելի՛ Մաեստրո, թող առողջությունն ու ստեղծագործական եռանդը միշտ ուղեկից լինեն Ձեզ: Շարունակեք ոգեշնչել, հիացնել և ուժ տալ բոլոր նրանց, ովքեր գնահատում են Ձեր բարձրարժեք արվեստը։

Շնորհակալություն Ձեր բացառիկ նվիրումի և մեծագործության համար:

Լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիա»-ի

https://escs.am/am/news/27069

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

17 Jan, 13:30


📣ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա են եղել Փարաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Կառավարության անդամներն ու հյուրերը շրջել են դպրոցում, ծանոթացել են իրականացված աշխատանքներին և ուսուցման գործընթացի կազմակերպման համար ստեղծված պայմաններին:
🏗️Դպրոցը կառուցվել է ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ, Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով, որի արժեքը 2 մլրդ 189,9 մլն դրամ է: 576 աշակերտի համար նախատեսված դպրոցն ապահովվել է ժամանակակից սարքավորումներով:
🔬🧪Մասնավորապես՝ նորակառույց ուսումնական հաստատությունն ամբողջությամբ հագեցվել է նոր գույքով, ապահովված է բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներով, ունի մարզադահլիճ՝ համապատասխան կահավորմամբ🚴‍♂️🚲 Փարաքարի նոր դպրոցը պետական ծրագրի շրջանակում ստացել է նաև նոր հեծանիվներ, որոնք կօգտագործվեն «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի, ինչպես նաև «Ֆիզկուլտուրա» առարկայի շրջանակում։
🔶Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դպրոցի շինարարության ավարտի առթիվ և վստահություն հայտնել՝ որակյալ կրթությունը երեխաների բարեկեցիկ և երջանիկ հեռանկարի գրավականն է, իսկ դպրոցը՝ կարևոր միջավայր լավ ապագայի հիմք դնելու համար:
🎗️Բացմանը ներկա են եղել նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, պաշտոնատար այլ անձինք, դպրոցի մանկավարժական և աշակերտական համայնքների ներկայացուցիչներ:
Ավելին՝ https://escs.am/am/news/26939

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

17 Jan, 11:41


🇦🇲🤝🇪🇺«ՀայԱրտ» մշակութային կենտրոնում ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԵՄ անդամ պետությունների դեսպանների հանդիպումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ:

🙌Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

💬«ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը, համատեղ ջանքերն ու աշխատանքը զարգացման օրակարգ են ապահովում Հայաստանի համար: ԵՄ-ի հետ մեզ միավորում են մարդու իրավունքների, ժողովրդավարական, ավելի արդար և ազնիվ աշխարհում ապրելու արժեքները: Այս համատեքստում չափազանց մեծ է կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության, սպորտի ոլորտների նշանակությունը, որտեղ մարդկային կապիտալը զարգացման շարժիչ ուժն է»,- ասել է նախարարը:

👩‍🏫Շեշտադրելով համագործակցության ուղղությունները՝ Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է Կրթության զարգացման մինչև 2030 թ. ռազմավարության շրջանակում իրականացված և ընթացող Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքը։

❗️Նախարարն առանձնակի կարևորել է նաև գիտության և մշակույթի ոլորտների համագործակցությունը՝ շեշտելով ուղիղ կապերի զարգացման և երկխոսության ամրապնդման կարևորությունը։

🤝Ներկաներին ողջունել է նաև ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը: Դեսպանը շեշտել է Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում՝ կարևորելով համատեղ իրականացված ծրագրերի ու ձեռքբերումների շարունակականությունը:

https://escs.am/am/news/26933

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

17 Jan, 10:59


✍️ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ հունվարի 16-ի 43-Ա հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:

📆Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն N 2) փետրվարի 11-ին, 12-ին և 13-ին:

❗️Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով՝ քննության մեկնարկից 30 րոպե առաջ:

https://escs.am/am/news/26931

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

17 Jan, 10:45


📣🤝ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Մայա Վավժիկի գլխավորած պատվիրակությանը:

🇦🇲🇪🇺Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի պատվիրակությունը Հայաստան է ժամանել «Հայաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության խթանումը Վիշեգրադյան քառյակի փորձի հիման վրա» խորագրով եզրափակիչ համաժողովին մասնակցելու նպատակով։

👏Արթուր Մարտիրոսյանը կարևորել Վիշեգրադյան խմբի երկրների՝ Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի հետ համագործակցության խորացումը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում:

❗️Նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստան-ԵՄ համագործակցության համատեքստում կարևոր ուղղություն է նաև Վիշեգրադյան քառյակի հետ համագործակցության ընդլայնումը։

☝️Արթուր Մարտիրոսյանն շեշտել է՝ Եվրոպական միությունը ԿԳՄՍ նախարարության նշանակալի գործընկերներից է, իսկ Եվրոպական միության հետ համագործակցությունն ամրագրված է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, որի մի շարք կետեր վերաբերում են ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներին:

Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև «Էրազմուս+» ծրագրին, որը Հայաստան-ԵՄ համագործակցության արդյունավետ գործիքներից է բարձրագույն կրթության ոլորտում։

🤝Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Մայա Վավժիկը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել Հայաստանի՝ Եվրամիության հետ համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը: Նրա խոսքով՝ հիմնադրամի նպատակն է խթանել և զարգացնել մշակութային համագործակցությունը գիտության, հետազոտության, կրթության և երիտասարդության փոխանակման ոլորտներում ինչպես նշված չորս երկրների, այնպես էլ գործընկեր այլ պետությունների միջև:

🎓💰Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթաթոշակային տարբեր ծրագրին, որոնք նախատեսված են Վիշեգրադյան չորս երկրների և գործընկեր պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների և համապատասխան քաղաքացիություն ունեցող հետազոտողների, ուսումնասիրողների և սովորողների համար։ Հայաստանի Հանրապետությունը ևս, ի թիվս Վրաստանի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Սերբիայի, Ալբանիայի և մի շարք այլ երկրների, ընդգրկված է ծրագրում:

Մանրամասն➡️ https://escs.am/am/news/26932

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

16 Jan, 13:57


📣ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել 3 ժողովածուների շնորհանդեսը:

📚Հրատարակվել են «Հայ կոմպոզիտորների հայրենասիրական երգեր» (ձայնի և դաշնամուրի համար), «Արամ Խաչատրյան» մանկական ալբոմ (դաշնամուրի համար), «Երեխաները երեխաներին» (պատանի կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործություններ) ժողովածուները (hրատարակիչ` «Արմյուզիք» ընկերություն):

👥Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը:

💬ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի դիտարկմամբ՝ խորհրդանշական է, որ գրքերի շնորհանդեսն անցկացվում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում. «Հրատարակված գրքերը վկայում են ինչպես Հայաստանում երաժշտաոլորտի, այնպես էլ արվեստի մյուս ոլորտների ստեղծագործական ներուժի առկայության, ոլորտի համաչափ զարգացման հնարավորությունների և համապատասխան գործիքակազմեր ստեղծելու մասին: Նախարարության կողմից հայտարարված բոլոր մրցութային դրամաշնորհներում առկա է կրթական բաղադրիչը, քանի որ չկա կրթություն առանց մշակույթի և մշակույթ՝ առանց կրթության: Եվ ինչպե՞ս կազմակերպել մշակութային կրթությունն ու դաստիարակությունը, եթե ոչ այսպիսի մասնագիտական ձեռնարկներ ու գրականություն ստեղծելով: Կարևոր է արվեստի բոլոր ուղղություններով նոր ձեռնարկների ստեղծումը և հրատարակումը»:

☝️Անդրադառնալով «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրին՝ նախարարի տեղակալը նշել է, որ հրատարակված ձեռնարկները նախարարության կողմից անվճար տրամադրվում են հանրապետության արտադպրոցական ուսումնական հաստատություններին: Պետական ֆինանսավորմամբ տարիների ընթացքում հրատարակվել է 350 ձեռնարկ, այդ թվում՝ 2024 թվականին 14 ուսումնամեթոդական ձեռնարկ, որից 5-ը` առարկայական ծրագրեր:

🎼Շնորհանդեսի շրջանակում հնչել են «Երեխաները երեխաներին» ժողովածուի ստեղծագործությունները՝ հեղինակների կատարմամբ:

Մանրամասն➡️ https://escs.am/am/news/26925

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

16 Jan, 13:38


📣ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է ոչ պետական հանրակրթական հաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելու ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:
🤝ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին և կարևորել կրթական բարեփոխումների արդյունավետության համատեքստում պետության համագործակցությունը մասնավոր հաստատությունների հետ:
📚Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ոչ պետական հանրակրթական հաստատություններում հանրակրթական պետական և առարկայական չափորոշիչների պատշաճ ներդրմանը:
💬«Թեև գործընթացը բարդ է և երկար ժամանակ է պահանջում, սակայն կարևոր է այն մշտական ուշադրության կենտրոնում պահելը, որպեսզի առավելագույն արդյունք ապահովենք: Հանրակրթության նոր չափորոշիչը փուլային եղանակով արդեն ներդրված է հանրակրթական դպրոցների 7 դասարաններում, հաջորդ տարի կներդրվի ևս 4 դասարաններում, և արդյունքում 11 դասարաններում ուսուցումը կկազմակերպվի նոր չափորոշչով: Բոլորիս սպասվող մեծածավալ աշխատանքներից ամենաառանցքայինն աշակերտակենտրոն մոտեցումների ապահովումն»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
☝️Նա նաև ընդգծել է՝ համաձայն միջազգային գնահատումների՝ հանրակրթության բարեփոխումների մի շարք ուղղություններում զգալի առաջընթաց է գրանցվել, որի արդյունքում Հայաստանը հայտնվել է միջին ցուցանիշներ ունեցող երկրների ցանկում:
Արաքսիա Սվաջյանը կարևորել է ոչ պետական դպրոցների կողմից իրականացվող հեղինակային կամ այլընտրանքային ծրագրերի՝ հանրակրթական չափորոշչի դրույթներին անպայմանորեն համապատասխանեցնելու հարցը:
📜Օրակարգում ներառված էր նաև «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ պայմանավորված՝ ոչ պետական դպրոցների ուսուցիչների ատեստավորման վերաբերյալ հարցը: Այս առնչությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալն իրազեկել է, որ նշյալ դպրոցներն ունեն ուսուցիչների կարողությունների զարգացման գործընթացն իրականացնելու երկու տարբերակ. «Ոչ պետական դպրոցները կարող են ատեստավորել ուսուցիչներին պետության ներդրած ծրագրով կամ մշակել կարողությունների զարգացման գործիքակազմ և նախարարության հաստատումից հետո այն գործարկել»:
📣Արաքսիա Սվաջյանը հայտնել է նաև, որ ընթացքի մեջ է դպրոցներում անվտանգության ստանդարտների սահմանման գործընթացը, որի շրջանակում դիտարկվում է նաև ոչ պետական դպրոցների փորձը:
👥Հանդիպման ավարտին մասնակիցները մի շարք հարցեր են ուղղել ոլորտի տարբեր խնդիրների վերաբերյալ: Դրանք, մասնավորապես, վերաբերել են հեղինակային կամ այլընտրանքային ծրագրերի փորձաքննությանը, մարզերում ոչ պետական դպրոցներ հիմնելու հնարավորություններին և այլն:
Մանրամասն➡️ https://escs.am/am/news/26924

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

16 Jan, 12:37


🇦🇲🇪🇺ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել են ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցման աշխատանքային հանդիպմանը:

🤝Համալիրը կառուցվում է պետության աջակցությամբ և Եվրամիության դրամաշնորհային ծրագրով:

👥Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, «Թումո» կենտրոնի հիմնադիր տնօրեն Բեկոր Փափազյանը և այլք:

📣Քննարկվել են ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի և Թումո լաբերի կրթական ծրագրերի մանրամասները։ Կողմերն անդրադարձել են ինժեներական և ձեռնարկատիրական կրթության ոլորտում ԵՄ և Թումո համագործակցությանը, ինչպես նաև 2025 թվականի պլաններին։

🤝ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել նախորդ տարիների ընթացքում գործադրած համատեղ ջանքերի ու կատարած աշխատանքի համար՝ համագործակցությունը կարևորելով ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի իրականացման համատեքստում:

Նախարարն ընդգծել է՝ ԲՏՃՄ ուղղություններով կրթության զարգացումը հանրակրթության պետական նոր չափորոշչի ամենակարևոր բաղադրիչներից է, և ՀՀ կառավարությունը տարաբնույթ ծրագրեր է իրականացնում՝ ուղղված այդ ոլորտում որակական փոփոխության ապահովմանը:

💬«Անկասկած, այս նորարարական նախաձեռնությունն ու միջավայրը շատ կարևոր են: Կարծում եմ՝ ինժեներական կրթության նոր կենտրոնի հիմնումը նախ և առաջ ուղղված է մեր երկրում մարդկային կապիտալի զարգացմանը»,- ասել է նախարարը:

👏Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, կարևորելով նախաձեռնությունը, նշել է՝ ԵՄ-ն պատրաստակամ է աջակցելու մարդկային կապիտալի զարգացումը խթանող նախաձեռնություններին, որոնք կարևոր նախադրյալ են Հայաստանում կայուն տնտեսական առաջընթացի ապահովման համար:

👥ԿԳՄՍ նախարարն ու ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը նաև շրջայց են կատարել կրթական կենտրոնի տարածքում, ծանոթացել իրականացվող ծրագրերին:

https://escs.am/am/news/26920

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

16 Jan, 12:18


✍️Կառավարության` հունվարի 16-ի նիստում հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» N 89-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու նախագիծը:

Որոշմամբ սահմանված են սպորտի ոլորտում բացառիկ նվաճումներ ունենալու հանգամանքները, որոնց առկայության դեպքում քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից:

📜Միաժամանակ, փոփոխություններ և լրացումներ կկատարվեն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման մեջ:

🇦🇲ՀՀ դրոշի ներքո հանդես եկող մարզիկներից նախատեսվող բացառիկ նվաճմանն այս պահին համապատասխանում է 7 մարզիկ, որոնցից 2-ը Օլիմպիական մրցանակակիր են, իսկ 5-ը՝ շախմատիստներ, որոնցից որոշ մարզիկներ արդեն իսկ զորակոչվել են պարտադիր զինվորական ծառայության:

❗️Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվեն սպորտի ոլորտում բացառիկ նվաճում ունեցող մարզիկների սպորտային գործունեության համարժեք գնահատումն ու անընդհատությունը, և կամրագրվի նրանց բացառիկ նվաճումը:

Մանրամասն➡️ https://escs.am/am/news/26911

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

16 Jan, 11:03


✍️ՀՀ կառավարության՝ հունվարի 16-ին կայացած նիստում հաստատվել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրության արդյունքները:

🎙Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

📥2024 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ, որին մասնակցելու համար գրանցվել էր մեկ հավակնորդ՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Սիմոնյանը:

💬«Տիգրան Սիմոնյանն արդեն շուրջ 1 տարի հանդիսանում էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը և այս ընթացքում կարողացել է ապահովել բուհի բնականոն գործունեությունը: Հաշվի առնելով նաև նրա տևական աշխատանքը ինստիտուտում, ոլորտում ունեցած գիտական ու մարզչական գործունեությունները՝ կարծում եմ, որ կկարողանա նաև այս աշխատանքը հաջողությամբ իրականացնել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

🙌ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել և արդյունավետ աշխատանք է մաղթել Տիգրան Սիմոնյանին:

Մանրամասն https://escs.am/am/news/26907

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

16 Jan, 08:34


📍Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում կայացել է հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում ներկայացվել է 2024 թ.-ի գործունեության հաշվետվությունը🗂

👥Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար, հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, պաշտոնատար այլ անձինք:

📣Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է գիտական, գիտատեխնիկական, ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերումները, բոլոր ուղղություններով կառույցի միջազգային դիրքավորման ցուցանիշները, գիտական արդյունքի միջազգայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքները։

🎙Ելույթ են ունեցել նաև Մատենադարանի տարբեր ոլորտների պատասխանատուները, որոնք կարևորել են նախորդ տարի իրականացված բարեփոխումները և ընդգծել դրանց շարունակականության անհրաժեշտությունը։

Մանրամասները https://escs.am/am/news/26896

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

16 Jan, 07:57


❗️Կառավարության գործունեության կարևոր առաջնահերթություններից է երիտասարդներին ուղղված քաղաքականությունը, որի հիմքում երիտասարդների զարգացման, նրանց ինքնիրացման համար նպաստավոր պայմանների ու միջավայրի ձևավորումն է: Այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 15-ի նիստում ներկայացնելով «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք ունենալու անհրաժեշտությունը:

📣Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ նախաձեռնությամբ սահմանվում է պետական երիտասարդական քաղաքականությունը:

❗️Նշվել է, որ օրենքի ընդունմամբ կբարձրանա երիտասարդության շրջանում պետական քաղաքականության դերակատարությունը, հնարավորություն կստեղծվի իրականացնել առավել արդյունավետ վարչարարություն, որի շնորհիվ երիտասարդության շրջանում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերն օրենսդրորեն ամրագրված կարգավորումների շրջանակում մասնակցություն կունենան վարվող քաղաքականությանը:

Օրենքով հստակեցվում են երիտասարդական քաղաքականության սուբյեկտները, սահմանվում են ոլորտի հիմնական դերակատարները, նրանց գործառույթները, լիազորություններն ու պարտավորությունները, ինչպես նաև ամրագրվում են երիտասարդական միացյալ մարմին ունենալու կարգավորումները, ապահովվում է օրենսդրական հիմք երիտասարդական աշխատողի համակարգի ներդրման և երիտասարդական կենտրոնների ձևավորման գործունեությունը համակարգող օրենսդրական կարգավորումների համար:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/26894

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

16 Jan, 07:46


📜ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 15-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

🎙Հիմնական զեկուցող, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրենքի նախագիծը լրամշակվել է: Մասնավորապես՝ ամրագրվել է մշակույթի նոր սահմանումը՝ հիմնված միջազգային կոնվենցիաների, հռչակագրերի, ինչպես նաև ՀՀ կառավարության հաստատած մշակույթի ռազմավարության ուղղությունների վրա:

❗️Հստակեցվել են նաև «ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործող» և «մշակութային գործունեությամբ զբաղվող» սահմանումները, Մշակութային զարգացման հիմնադրամի նպատակները և գործառույթները:

👥Առաջարկներ է ներկայացրել նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը:

Մանրամասները https://escs.am/am/news/26893

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

16 Jan, 07:34


📣ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 15-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Մշակութային ժառանգության ասիական դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու նախագիծը:
🎙Նախագիծը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
💬«Դաշինքը կոչված է աջակցելու համատեղ նախագծերի իրականացմանն Ասիայում մշակութային ժառանգության պահպանման և կառավարման ոլորտներում: Ակնկալվում է, որ Մշակութային ժառանգության ասիական դաշինքը նոր հարթակ կդառնա լավագույն փորձի փոխանակման համար, ինչպես նաև կնպաստի հայկական մշակութային ժառանգության հանրահռչակմանը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Նախագիծը ստացել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Մանրամասն➡️ https://escs.am/am/news/26892

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

16 Jan, 07:21


📣✍️ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխության նախագծին: Առաջարկվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հանձնել Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը:
🎙ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է հիմնանորոգել մարզահամալիրն, ու ստեղծել հավաքականների մարզման կենտրոն: Հաշվի առնելով ննջարանային մասնաշենքի և երկու մարզադահլիճների առկայությունը՝ մարզակառույցում կկազմակերպվեն ուսումնամարզական հավաքներ, ՀՀ առաջնություններ, միջազգային այլ մրցաշարեր: Կառույցում կգործի նաև բժշկավերականգնողական կենտրոն:
📜Հունվարի 15-ի նիստում քննարկել է նաև ««Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենքների նախագծերին:
Մանրամասները https://escs.am/am/news/26887

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

16 Jan, 07:21


📜Իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում:

🎙Նախագիծը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 15-ի նիստում ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

❗️Օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել նախադպրոցական կրթության ոլորտի մի շարք կարգավորումներ:

💬«Վերջին երեք տարիներին նախադպրոցական կրթության չափորոշչի ներդրման աշխատանքներ են իրականացվում և արդեն 500-ից ավելի մանկապարտեզներում նախադպրոցական կրթության չափորոշիչը ներդրվել է: Որոշ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել»,- ասել է նախարարի տեղակալը:

📜Առաջին ընթերցմամբ քննարկված նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա նիստերի ընթացքում:

Մանրամասները https://escs.am/am/news/26895

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

15 Jan, 08:44


📣Վենետիկի Ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին մասնակցելու համար ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր մրցույթ հայաստանյան տաղավարը ներկայացնող նախագծի ընտրության նպատակով:

📥Միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետների ընտրության մրցույթում ներկայացվել էր 9 հայտ: Մրցութային մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ հաղթող է ճանաչվել «Microarchitecture through Al: Making New Memories with Ancient Monuments» նախագիծը (համադրող՝ Մարիաննա Կարապետյան):

📅Նշենք, որ Ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեն կայանալու է 2025 թ. մայիսի 10-ից նոյեմբերի 23-ը՝ «Intelligens. Natural. Artificial. Collective» («Խելացիներ. բնական. արհեստական. կոլեկտիվ») խորագրով:

https://escs.am/am/news/26883

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

14 Jan, 13:52


✍️ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կնքել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագիր:

🤝📚Համաձայն հուշագրի՝ նախատեսվում է Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում հիմնել Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ՝ նվիրված սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանին:

🙌Ստորագրման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը:

💬«Հուշագրի կետերից ամենաառանցքայինն այս շենքում Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարանի հիմնումն է: Այս տարի նշվում է նրա 100-ամյակը, և սա լավագույն նվերը կլինի՝ մեծարելու նրա ստեղծագործական վաստակը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը` հավելելով, որ հուշարձան-շենքի ճարտարապետությունը ոճային առումով համահունչ է Մարկոս Գրիգորյանի ստեղծագործություններին:

💬«Թանգարանը դառնալու է Երևանի կարևոր մշակութային վայրերից մեկը թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների համար»,- վստահություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Մանրամասն՝ https://escs.am/am/news/26874

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

14 Jan, 11:09


#ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ #Դիմորդ #ՄիասնականՔննություն

📣Հաստատվել են 2025 թվականի 1-ին փուլի միասնական քննությունների օրերը

Համաձայն ԳԹԿ տնօրենի հրամանի` 2024/2025 ուստարվա միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը⬇️

25.01.2025՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»

26.01.2025՝ «Քիմիա», «Ռուսերեն»

01.02.2025՝ «Օտար լեզուներ»

02.02.2025՝ «Ֆիզիկա», «Աշխարհագրություն»

08.02.2025՝ «Մաթեմատիկա»

https://escs.am/am/news/26866

09.02.2025՝ «Կենսաբանություն», «Հայոց պատմություն»

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

14 Jan, 10:06


📣🇦🇲🏆Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունվարի 13-23-ն Իտալիայի Թուրին քաղաքում մասնակցում է Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերին:

🇦🇲ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված են 9 մարզիկներ, որոնք հանդես կգան գեղասահք, սնոուբորդ, լեռնադահուկային սպորտ, դահուկավազք և պարադահուկավազք մարզաձևերում: Պատվիրակության ղեկավարը Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանն է: Պատվիրակության կազմում ընդգրկված են նաև մարզիկների անձնական մարզիչներն ու Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:

Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերին այս տարի շուրջ 55 երկրի 3000 պատվիրակներ են մասնակցում: Հունվարի 13-ին Տորինոյի «Ինալպի» արենայում կայցել է խաղերի բացման պաշտոնական արարողությունը: Հայաստանի դրոշակակիրներն են եղել սնոուբորդիստ Նորիկ Թադևոսյանն ու պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը:

💬Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի գնահատմամբ` ձմեռային սպորտային խաղերին մասնակցելը պատվաբեր է. «Ձմեռային Օլիմպիական խաղերից հետո Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերը կարելի է համարել երկրորդ ամենամեծ միջոցառումը թե՛ պատվիրակությունների, թե՛ մարզաձևերի քանակով: Ներկայացուցչական տեսանկյունից ևս սա շատ կարևոր միջոցառում է: Ձմեռային սպորտային երկրների ցանկում լինելը Հայաստանի համար պատվաբեր է, ուսանողական սպորտի համար ևս ձմեռային ձևերին մասնակցությունն արժեքավոր է»:

🤞Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի դուրս կգա պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը. նրա մրցելույթը նախատեսված է հունվարի 15-ին: Հունվարի 16-ից էլ պայքարը կսկսեն գեղասահորդները:

https://escs.am/am/news/26865

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

14 Jan, 07:58


📣ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թ. կազմակերպված ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտությունների խորհրդի կողմից անցկացվող գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը:

🙌Իտալիայի ազգային հետազոտությունների խորհրդի հետ ձեռք բերված համաձայնությամբ համատեղ ֆինանսավորման է երաշխավորվել 10 գիտական նախագիծ` 24 ամիս տևողությամբ:

📆«ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ-ԻՀ ԱՀԽ-2024» միջազգային մրցույթում երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի 2025 թ. փետրվարից:

https://escs.am/am/news/26861

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

13 Jan, 13:10


📚🎼ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակում հրատարակվել է 14 ուսումնամեթոդական ձեռնարկ (ցանկը կցվում է):

📖«Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի իրականացման նպատակն է հայալեզու մասնագիտական գրականության հրատարակումն ու տարածումը, նոր դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների, առարկայական ծրագրերի, ժողովածուների և գրականության հասանելիության ու մատչելիության ապահովումը:

Հրատարակված ձեռնարկները նախարարության կողմից անվճար տրամադրվում են հանրապետության արտադպրոցական ուսումնական հաստատությունների գրադարաններին:

https://escs.am/am/news/26852

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

10 Jan, 10:26


Հունվարի 6-9-ը Աշոցքում կայացել է Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլը, որի արդյունքներով առաջնության բացարձակ հաղթողներ են դարձել Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը:

Նրանք Հայաստանի չեմպիոնությունը նվաճել են արագավազքի 1.1 կմ դասական, 10 կմ դասական և 10 կմ ազատ ոճերում:

Հատկանշական է, որ խաղարկվող 18 մեդալներից 14-ին (6 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե) արժանացել են Աշոցքը ներկայացնող մարզիկները:

Հայաստանի դահուկավազքի առաջնության երկրորդ փուլը կկայանա հունվարի վերջին:

Մրցանակակիրների ցանկը՝ այստեղ➡️ https://escs.am/am/news/26787

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

09 Jan, 14:40


🎗🏵ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2024 թ. ստեղծվել էր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով, որը հաստատել էր միջոցառումների ծրագիրը:

☝️Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում, և իրականացված հոբելյանական միջոցառումներն անցկացվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբերանշանի ներքո:

📣Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում կազմակերպվել է 21 միջոցառում, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել «Սայաթ-Նովա» ֆիլմի դիտում-քննարկումը, «PARADJANOV, LE MAGNIFIQUE» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը և «Կինոյի տաճար» ինստալյացիան:

Իրականացված բոլոր միջոցառումների մասին կարդացեք այստեղ⬇️
https://escs.am/am/news/26767

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

09 Jan, 14:31


📣🏆ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կազմկոմիտեի հինգերորդ նիստը:

👥Նիստին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

🙌Պատասխանատուներն ամփոփ ներկայացրել են ձմեռային խաղերի անցկացման համար արդեն իրականացված աշխատանքները:

Օրակարգի շրջանակում մանրամասն քննարկվել են կազմակերպչական աշխատանքների հետ կապված ընթացիկ հարցերն ու դրանց հնարավոր լուծումները, անդրադարձ է կատարվել խաղերի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման, մրցումների կազմակերպման և անցկացման, ձմեռային խաղերի լուսաբանման, մշակութային միջոցառումների անցկացման հետ կապված հարցերի և այլն:

❗️Արայիկ Հարությունյանը կարևորել է պատասխանատու բոլոր գերատեսչությունների համակարգված աշխատանքը՝ ձմեռային խաղերը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու նպատակով:

https://escs.am/am/news/26758

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

09 Jan, 14:19


🇦🇲🤝🇸🇬ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ պատվավոր հյուպատոս Չենգ Թիմ Ջինին:

👏Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է հյուրին Սինգապուրի Հանրապետությունում ՀՀ պատվավոր հյուպատոս նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ Հայաստան-Սինգապուր հետագա բարեկամական կապերի հաստատման և զարգացման:

❗️Ընդգծելով երկու երկրների միջև փոխհամագործակցության զարգացումը՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է տարբեր ուղղություններով համատեղ ծրագրային նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում իրականացվող բարեփոխումները:

🙌Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ պատվավոր հյուպատոս Չենգ Թիմ Ջինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և երկու երկրների միջև փոխգործակցության ընդլայնման և զարգացման նպատակով ջանքեր ներդնելու պատրաստակամություն հայտնել:

🤝Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսը խոսել է նաև հայ համայնքի նշանակալի դերակատարության մասին՝ նշելով, որ այն եղել է տարածաշրջանում ամենահին քրիստոնեական համայնքներից մեկը: Անդրադարձ է կատարվել նաև Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցուն, որը կառուցվել է 1835 թվականին և համարվում է Սինգապուրի ամենահին քրիստոնեական եկեղեցին ու ներառված է նաև Սինգապուրի ազգային հուշարձանների ցանկում։

Մանրամասն՝ https://escs.am/am/news/26753

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

09 Jan, 13:11


🎗Այսօր՝ հունվարի 9-ին, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է:

🏵Օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը, մի խումբ արվեստագետներ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ խնկարկելու և ծաղիկներ խոնարհելու նրա հիշատակին:

💬Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հիշեցրել է, որ անցյալ տարի Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված բազմաբովանդակ հոբելյանական միջոցառումններ են կազմակերպվել. «Հոբելյանական տարին անցավ բովանդակալից և հագեցած․ մեր նպատակն է փոխել հուշ երեկոների տրամաբանությունը՝ փարաջանովյան արվեստից ոգեշնչված՝ նոր միջոցառումների կազմակերպմամբ»:

💬ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, որը համակարգում է մշակութային ժառանգության ոլորտը, ևս բարձր է գնահատել թե՛ հոբելյանական տարին, թե՛ Փարաջանովի թանգարանի գործունեությունը՝ ընդհանրապես: «Փարաջանովի թանգարանը մեր ամենաակտիվ և այցելվող թանգարաններից է: Այն բաց է եղել նույնիսկ տոն օրերին: Հոբելյանական բոլոր միջոցառումներն անցկացվել են բարձր մակարդակով: Չենք սահմանափակվելու հոբելյանական տարով, և ծրագրերը կլինեն շարունակական»,-հայտնել է Ալֆրեդ Քոչարյանը:

https://escs.am/am/news/26738

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

09 Jan, 12:39


📣✍️ՀՀ կառավարության` հունվարի 9-ի նիստում ընդունվել է «Թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները հաստատելու մասին» որոշումը:

❗️Թանգարանների հավատարմագրման գործընթացի կազմակերպումը թանգարանների գործունեության կանոնակարգման, բնագավառում միասնական չափորոշիչների կիրառման առաջնային քայլերից է։

📜Համաձայն որոշման՝ թանգարանների հավատարմագրումը կիրականացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ «Թանգարանների մասին» օրենքին և սույն կարգի պահանջներին համապատասխան։

🏛Հավատարմագրումը հնարավորություն կտա գնահատելու թանգարանների հավակնություններն ու գործունեության որակը, ինչպես նաև կնպաստի նշված կառույցների` միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը:

Մանրամասն⬇️⬇️
https://escs.am/am/news/26736

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

09 Jan, 11:04


📣🤝ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԵՊՀ ուսանողներին, որոնք «ICPC» ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի 2025 թվականի եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք են ստացել:

👥Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ թիմերի մարզիչ, ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Անդրեասյանը։

💬«Ուրախ ենք ԵՊՀ ուսանողների հաջողությունների համար, որը նաև նոր սպասումներ է ձևավորում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ բարձրագույն կրթության մրցունակության բարձրացումը պետության առաջնահերթություններից է:

👏Ժաննա Անդրեասյանը կարևորել է ԵՊՀ ակտիվ մասնակցությունը միջազգային հեղինակավոր օլիմպիադային՝ հաշվի առնելով նաև, որ Հայաստանը հայտ է ներկայացրել հյուրընկալելու «ICPC» ծրագրավորման համաշխարհային ուսանողական օլիմպիադան:

ԵՊՀ թիմը 2025 թվականի «ICPC»-ի եզրափակիչ փուլի մասնակցության իրավունքը նվաճել է ընդհանուր հաշվարկում 20-րդ տեղը գրավելով:

🔝ԵՊՀ թիմը միջազգային այս հեղինակավոր մրցույթի եզրափակչին կմասնակցի արդեն 5-րդ անգամ, ինչը լավագույն ցուցանիշն է տարածաշրջանի համալսարանների համեմատ։

Մանրամասն՝ https://escs.am/am/news/26733

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

07 Jan, 15:34


📣📆Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին, «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» ֆիլմի ցուցադրությունը🎞️

🎬Վենետիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում՝ VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում ընդգրկված այս ֆիլմը համատեղում է վավերագրականն ու գեղարվեստականը։

🎥Ֆիլմում նկարահանվել են անվանի կինոգործիչներ Ատոմ Էգոյանը, Արտավազդ Փելեշյանը, Տարսեմ Սինգխը, Էմիր Կուստուրիցան, Չուլպան Խամատովան և այլ մեծանուն դեմքեր:

🤝Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է: Ֆիլմում ներկայացված է անցյալի և ներկայի հանդիպումը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

30 Dec, 11:36


📣ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»» ՊՈԱԿ-ների մասնագետների հետ այցելել են ՀՀ Լոռու մարզի մի շարք հուշարձաններ, որոնք նորոգվում և վերականգնվում են նախարարության միջոցներով և պատվերով։

📍Մասնագետներն այցելել են Քոբայրավանք, որտեղ նորոգվում են երեք մատուռների տանիքածածկերը։ Մարիամաշեն և դրան կից փոքր մատուռի տանիքները նորոգված են, աշխատանքներն՝ ավարտված, երրորդ մատուռի տանիքածածկի նորոգումը կավարտվի 2025 թվականին։

📍Լոռի բերդ ամրոցի տարածքում ավարտին են մոտենում զբոսաշրջիկների սպասարկման համար նախատեսվող տեղեկատվական մոդուլային կենտրոնի կառուցման աշխատանքները: Այն կավարտվի 2025 թվականին:

🔎Մասնագետները ծանոթացել են նաև Լոռի բերդի պարսպապատի, բաղնիքի և եկեղեցու վերականգնման աշխատանքներին՝ որակը գնահատելով բավարար։ Ավարտվել են նաև Ամրակից գյուղի Սբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու՝ 2024 թ․ նախատեսված աշխատանքները, վերականգնվում է տանիքը։

🔗https://escs.am/am/news/26619

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

30 Dec, 11:27


🤝🎼ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոն ՀԿ-ն 2024 թ. ընթացքում իրականացրել է «Վարպետության դաս. Մեկնարկ» կրթամշակութային ծրագիրը. իրականացվել է 12 վարպետության դաս🎗

Մանրամասները՝ https://escs.am/am/news/26621

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

30 Dec, 11:16


📣🎄Տոնական օրերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններից մի քանիսը հանրության համար բաց կլինեն և կաշխատեն հետևյալ ժամանակացույցով.

📍Սերգեյ Փարաջանովի թանգարան

📆2024 թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 10:00-18:00-ն

📆2025 թ. հունվարի 1-ին՝ 10:00-18:00-ն

📆2025 թ. հունվարի 2-ին՝ 10:00-18:00-ն

📍«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան

📆2024 թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 10:00-21:00-ն

📆2025 թ. հունվարի 1- ին՝ ժամը 10:00-21:00-ն

📆2025 թ. հունվարի 2-ին՝ ժամը 10:00-21:00-ն

📍«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան

📆2024 թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 10:00-17:00-ն

📆2025 թ. հունվարի 1-ին՝ ժամը 10:00-17:00-ն

📆2025 թ. հունվարի 2-ին՝ ժամը 10:00-17:00-ն

📍Հայաստանի ազգային պատկերասրահ

📆2025 թ. հունվարի 1-ին՝ ժամը 12:00-16:00-ն

📆2025 թ. հունվարի 2-ին՝ ժամը 12:00-16:00-ն

📍Հայաստանի պատմության թանգարան

📆2025 թ. հունվարի 1-ին՝ ժամը 12:00-16:00-ն

📆2025 թ. հունվարի 2-ին՝ ժամը 12:00-16:00-ն

☝️2025 թ. հունվարի 3-ից նախարարության ենթակայությամբ գործող բոլոր թանգարանները կաշխատեն իրենց աշխատանքային ժամանակացույցով:

https://escs.am/am/news/26620

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

26 Dec, 13:51


📣👏Արարատի պետական քոլեջի թիմը Սանկտ Պետերբուրգում կայացած մասնագիտական հմտությունների միջազգային առաջնության եզրափակիչ փուլում նվաճել է բրոնզե մեդալ՝ գրավելով 3-րդ տեղը🥉

☝️Մրցույթին մասնակցել են տարբեր երկրների 1000-ից ավելի ուսանողներ՝ 55 հմտություններով։ Արարատի պետական քոլեջը ներկայացել է «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային պահովում» և «Նախադպրոցական կրթություն» մասնագիտություններով։

Մանրամասները՝ https://escs.am/am/news/26588

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

26 Dec, 12:53


📣🇪🇺Եվրոպայի խորհրդի (ԵԽ) տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսը 2025 թ. երկու նստաշրջաններին մասնակցելու համար ներգրավում է ԵԽ անդամ երկրներից երիտասարդ պատվիրակների:

Գործընթացն իրականացվում է «Երիտասարդացնելով քաղաքականությունը» նախաձեռնության շրջանակում:

🙌Նշյալ նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում ԵԽ աշխատանքով և տեղական իշխանությունների դերով հետաքրքրված երիտասարդ ակտիվիստներին, ուսանողներին կոնգրեսի երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցելու կոնգրեսի աշխատանքներին, փաստաթղթերի մշակմանը և օրակարգային հարցերի շուրջ կոնգրեսի անդամների հետ քննարկմանը։

📧ԵԽ կոնգրեսի 2025 թ. գարնանային և աշնանային նստաշրջաններին երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցել ցանկացողները պետք է իրենց թեկնածությունը ներկայացնեն առցանց դիմումով:

📅Դիմումներն ընդունվում են մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը։

Մանրամասները՝ https://escs.am/am/news/26577

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

26 Dec, 12:40


📣ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում. երիտասարդական միջավայրի ձևավորում և համայնքային երիտասարդական ծառայությունների տրամադրում» թեմայով վերապատրաստման ամփոփիչ հանդիպմանը:

Արթուր Մարտիրոսյանը կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների կարողությունների զարգացումը՝ մարզաբնակ համայնքներում երիտասարդական միջավայրի ձևավորման տեսանկյունից:

☝️Նախարարի տեղակալը նշել է՝ ՀՀ կառավարության թիրախներից է մինչև 2026 թվականը մարզերում ունենալ 25 երիտասարդական կենտրոններ:

💬«Ուրախ եմ, որ ներկայում շրջանառվող «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծին զուգահեռ, որում նախատեսվում են կարգավորումներ ՏԻՄ-երում երիտասարդական կենտրոնների ստեղծման և երիտասարդական աշխատողների հաստիքների ներդրման ուղղությամբ, ականատես ենք լինում ՏԻՄ-երի կողմից աճող հետաքրքրության ու մոտիվացիայի՝ իրենց համայնքներում երիտասարդական աշխատանքի կազմակերպման, երիտասարդների խնդիրների և նախասիրությունների բավարարման ու ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման առումով»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

📣Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է՝ երիտասարդական կենտրոնների ստեղծմանը զուգահեռ ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է բազմաֆունկցիոնալ կենտրոնների ձևավորման նոր պիլոտային ծրագիր, ըստ որի` նախկին մշակույթի տները կձևափոխվեն բազմաֆունկցիոնալ կենտրոնների, որոնցում մեկտեղված կլինեն տվյալ բնակավայրի երիտասարդական կյանքի կազմակերպման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու միջավայրը, այդ թվում՝ համայնքային գրադարան:

💬«Պետություն-ՏԻՄ-ՔՀԿ և մասնավոր ոլորտ համագործակցությունը, կարծում եմ, մեծ հաջողություն պետք է ունենա: Երիտասարդական միջավայր ասելիս չհասկանանք միայն տարածք, այլ առաջին հերթին միջավայր՝ համապատասխան բովանադակությամբ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանն ու շնորհակալություն հայտնել գործընկեր կազմակերպություններին և վերապատրաստման մասնակիցներին:

🙌Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/26564

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

26 Dec, 12:31


📣ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տարեկան ամփոփիչ համաժողովին, որի ընթացքում ներկայացվել է հաշվետվություն՝ 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված և իրականացված գործերի վերաբերյալ:

🙌Համաժողովին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ՀՀ ուսումնական հաստատությունների տնօրեններ, տնօրենի տեղակալներ, ուսուցիչներ, մենթորներ, կրթության փորձագետներ։

👏Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի գործունեության մեկնարկը համընկել է հանրակրթության ոլորտի բարեփոխումների բուռն ընթացքին:

💬«Բավական բարդ էր մի կողմից բովանդակային բարեփոխումներ իրականացնել, մյուս կողմից կառուցվածքային զարգացման քաղաքականություն վարել՝ կառույցի կայացմանը նպաստելով: Այս ամենի համար մեծ ջանքեր է պահանջել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ տարին մի քանի առումներով շատ կարևոր էր ԿԶՆԱԿ-ի համար:

Նախարարի խոսքով՝ տարին շատ բարդ էր, քանի որ չափորոշչի ներդրումն իրականացվել է դպրոցների 12 դասարաններից 7-ում:

Նախարարն անդրադարձել է նաև ուսուցիչների մեթոդական վերապատրաստումների, հերթական ատեստավորման գործընթացներին և իրականացված փոփոխություններին՝ այս համատեքստում ընդգծելով կատարված մեծ աշխատանքը:

🙌Ներկաներին ողջունել է նաև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

💬«Հսկայածավալ աշխատանքներ են իրականացվում թե՛ նախադպրոցական կրթության, թե՛ հանրակրթության ոլորտներում՝ ուղղված կրթության բովանդակության փոփոխմանը, արդյունավետության բարձրացմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Այնուհետև համաժողովի մասնակիցները շրջայց են կատարել համաժողովի շրջանակում կազմակերպված էքսպոյում, որտեղ առանձին տաղավարներով ներկայացվել են ԿԶՆԱԿ հիմնադրամի նպատակային ծրագրերը:

Մանրամասն՝ https://escs.am/am/news/26576

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

25 Dec, 13:34


‼️ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2024-2025 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը:
Քննությունները կանցկացվեն՝
🔸հունվարի 13-ին՝ «Հայոց լեզու և գրականություն»
🔸հունվարի 15-ին՝ «Մաթեմատիկա»
🔸հունվարի 17-ին՝ «Հայոց պատմություն»
📌Հիշեցնենք՝ 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարին և հունիսին: Ե՛վ հունվարին, և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

25 Dec, 13:34


🏺Հայաստանի պատմության թանգարանում կվերաբացվի մշտական ցուցադրությունից ևս մեկ հատված՝ «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով։
🛡Ցուցադրությունում ներկայացված են թանգարանի դրամագիտական հավաքածուներում պահվող իշխանապետության և թագավորության շրջանի, ինչպես նաև համաժամանակյա այլ պետությունների դրամներ, արքայական ընտանիքների տոհմածառը, մետաքսյա վերնազգեստ:
Ցուցադրությունը հանրության համար բաց կլինի դեկտեմբերի 26-ից։
Ավելին՝ https://escs.am/am/news/26541

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

25 Dec, 13:34


👩‍🏭Այս տարի առաջին անգամ անցկացվել է ՄԿՈւ մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորումը՝ 4 ուղղություններով.
🔹ոսկերչություն
🔹գյուղատնտեսություն
🔹տեղեկատվական տեխնոլոգիաներ
🔹խոհարարություն
👏Ատեստավորմանը մասնակցած 310 մանկավարժական աշխատողներից 89%-ը հաղթահարել է նվազագույն շեմը և համարվել ատեստավորված: Ատեստավորման արդյունքում՝
🔸60-69 տոկոս արդյունք ցուցաբերել է 52 մանկավարժական աշխատող
🔸70-79 տոկոս արդյունք՝ 67 մանկավարժական աշխատող
🔸80-89 տոկոս արդյունք՝ 87 մանկավարժական աշխատող
🔸90-100 տոկոս արդյունք՝ 70 մանկավարժական աշխատող
🔸նվազագույն շեմը չի հաղթահարել 34 մասնակից
Ատեստավորման արդյունքներով 70-79, 80-89 և 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած մանկավարժական աշխատողների դրույքաչափը փոխվում է՝ սահմանվելով 200.000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար, որի նկատմամբ կիրառվում է համապատասխանաբար 30%, 40%, 50% տոկոսի չափով հավելավճար:
60-69 արդյունք ցուցաբերած մանկավարժական աշխատողների դրույքաչափը փոխվում է` սահմանվելով 200.000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար՝ առանց հավելավճարի տրամադրման:
Ավելին՝ https://escs.am/am/news/26540

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

25 Dec, 09:43


🎼«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, հայկական ջազի լեգենդ Լևոն Մալխասյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական համերգ:

👥Համերգին հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

🏵Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է մաեստրոյին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ և նրան հանձնել ԿԳՄՍՆ ոսկե հուշամեդալ. «Սա այն օրն է, երբ մաեստրոյին շնորհավորելուց առաջ պետք է միմյանց շնորհավորենք, որովհետև հնարավորություն ունենք միասին ներկա լինելու մեր քաղաքին գույն տվող, այն անձնավորող ու նոր մշակույթ բերող անհատականության ծննդյան միջոցառմանը: Ձեր ստեղծագործությունները յուրաքանչյուրիս նոր էներգիա, ոգևորություն և լավատեսություն են պարգևում: Մաղթում եմ ստեղծագործական հաջողություններ, իսկ մեզ՝ Ձեր ներկայությունը և համերգային երեկոները վայելելու նոր հնարավորություններ»:

Ավելին՝ https://escs.am/am/news/26527 Vyyy

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

25 Dec, 09:42


🤼‍♀️Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում մեկնարկել է Հայաստանի ըմբշամարտի 2024 թվականի առաջնությունը։ Առաջինը մրցագորգ են դուրս եկել հունահռոմեականները` շուրջ 80 մարզիկ, որոնք մեդալների համար պայքարել են 10 քաշային կարգերում:

🥇Ըստ քաշային կարգերի` Հայաստանի չեմպիոններ են դարձել Տիգրան Մինասյանը (55 կգ), Կարապետ Մանվելյանը (60), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մարտիկ Պետրոսյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

📅Դեկտեմբերի 25-ին հայտնի կդառնան ազատ ոճի ըմբշամարտի առաջնության հաղթողները:

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

25 Dec, 09:42


📌ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն օրերս ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում մասնակցել է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ընդգրկումը կրթական գործընթացում նրանց հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» ծրագրի «Դպրոցներում հոգեկան առողջության և հոգեսոցիալական առողջության ներդրում» միջոցառման ամփոփիչ հանդիպմանը:

Ծրագիրն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ: Վերջինիս նպատակն էր ապահովել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների սահուն ինտեգրումը կրթական գործընթացին նրանց հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով:

Ծրագրի ընթացքում վերապատրաստվել է 632 հաստատության 6834 ուսուցիչ, 690 հոգեբան, դասընթացներին մասնակցել է շուրջ 37920 աշակերտ: Ընդհանուր առմամբ անցկացվել է 654 դասընթաց։

💬Արաքսիա Սվաջյանը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող ծրագրերը, որոնք ուղղված են կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների աջակցությանը: Նրա խոսքով՝ միջազգային գործընկերների ջանքերի և համագործակցության շնորհիվ նախանշված գործընթացները դառնում են ավելի թիրախային և նպատակաուղղված։

🔍Փոխնախարարն անդրադարձել է տեղահանված երեխաների՝ կրթական գործընթացում ներգրավման ուղղությամբ դեռևս առկա մարտահրավերներին ու դրանց հաղթահարմանը միտված քայլերին, մանկավարժների ու հոգեբանների կարողությունների շարունակական զարգացմանն ուղղված վերապատրաստումներին՝ կարևորելով ՀՄԿ-ի կողմից իրականացված գործողությունները։ Նա առանձնակի շեշտել է 2024 թվականին հանրակրթական ուսումնական հաստատություններում հոգեբանի պարտադիր հաստիքների ներդրման հանգամանքը, որի արդյունքում բոլոր սովորողներին կտրամադրվի հոգեբանական աջակցություն։

Ավելին՝ https://escs.am/am/news/26539

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

24 Dec, 14:16


🔸ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում Լեզվի կոմիտեի, մասնագիտական հանրության և շահագրգիռ կողմերի հետ քննարկվել է «Հայերենը ոչ հայախոսների համար․ հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը։

👥Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը: Մասնակիցներին ներկայացվել են հայերենի ուսուցման չափորոշիչների հիմնական սկզբունքները։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ծրագիրը կարևոր նախաձեռնություն է, որը միտված է չափելի դարձնելու հայերենը՝ ոչ հայախոսներին հնարավորություն տալով սովորելու, թափանցիկորեն ստուգելու և գնահատելու իրենց հայերենի իմացության մակարդակը։

💬«ԿԳՄՍ նախարարությունը ձեռնամուխ է եղել «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ» ծրագրի կատարմանը, որի իրականացմամբ մեր լեզուն ևս կլինի չափելի, համակարգը հնարավորություն կտա ոչ հայախոսներին սովորել հայերեն, ստուգել լեզվական իմացությունը և ստանալ իմացության մակարդակը նշող վկայական: Այն հնարավորություն կտա ունենալ էլեկտրոնային հարթակ, որտեղ ստուգման արդյունքները կլինեն թափանցիկ:

💬Ծրագրի միջոցով և՛ հայազգիները, որոնց առաջին լեզուն հայերենը չէ, և՛ օտարները մեր երկրում կրթության իրավունքն իրացնելիս, աշխատանքային հարաբերություններում, հանրային կյանքի այլ ոլորտներում կկարողանան ստուգել լեզվի մակարդակը: Այս նախաձեռնությունը կարևոր է միգրացիոն քաղաքականության և բուհերի ընդունելության առումով, քանի որ այս գործիքի բացակայությունը մեծ խոչընդոտ է նշված գործընթացներում»,- հավելել է նախարարի տեղակալը։

Անդրադառնալով ծրագրի ընդգրկվածությանը՝ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանն ընդգծել է, որ ծրագիրը չի սահմանափակվում միայն համակարգի մշակմամբ, այն թվային աշխարհում հայերենի նկարագրվածության և կենսունակության բարձրացմանն ուղղված մեծ ծրագրի մաս է, որը մեկնարկելու է 2025 թվականին. «Ծրագիրը հնարավորություն կտա ավելի զարգացած տեխնոլոգիաներով թեստավորման և ստուգման համակարգ ունենալ ապագայում»։

Ավելին՝ https://escs.am/am/news/26506

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

24 Dec, 14:16


📌ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա հինգերորդ նիստին հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքում և հանրապետության տարբեր մարզերում գտնվող 15 պատմամշակութային կառույցներ։

Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից։

Հուշարձանի կարգավիճակ ստացած կառույցների ցանկն այստեղ⬇️ https://escs.am/am/news/26482

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

24 Dec, 14:15


📣«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը:

🏅🔝Լալայանը ստացել է 1778 ձայն: Երկրորդ տեղը զբաղեցրել է ծանրորդ Գոռ Սահակյանը՝ 1567 ձայնով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ըմբիշ Մալխաս Ամոյանը՝489 ձայնով:

🗳️«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում քվեարկությունն իրականացվել է այդ նպատակով Telegram սոցիալական հարթակում բացված ալիքում. 5 օրվա ընթացքում քվեարկությանն ավելի քան 6100 օգտատեր է մասնակցել:

Ավելին՝ https://escs.am/am/news/26504

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

24 Dec, 14:15


📣ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ:

✍️Քվեարկությանը մասնակցել են 19 մարզական լրագրողներ, որոնք իրականացրել են փակ, գաղտնի քվեարկություն:

Արդյունքները ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը⤵️

🔶Լավագույն 3 մարզիկներ՝ Արթուր Ալեքսանյան, Արթուր Դավթյան, Վարազդատ Լալայան,

🔶Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան,

🔶Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ՝ Գրետա Վարդանյան,

🔶Լավագույն թիմ (խաղային մարզաձևեր և շախմատ)՝ Շախմատի տղամարդկանց ազգային հավաքական,

🔶Լավագույն երիտասարդ մարզիկ՝ Էմմա Պողոսյան,

🔶Վերադարձ մեծ սպորտ` Հռիփսիմե Խուրշուդյան,

🔶Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ՝ Հենրիխ Մխիթարյան,

🔶Լավագույն մարզիչ՝ Հակոբ Սերոբյան,

📱Հանդիսատեսի համակրանք անվանակարգում հաղթողը որոշվելու է Telegram հարթակում իրականացվող առցանց քվեարկությամբ, որն ավարտվելու է այսօր՝ ժամը 17:00-ին:

👏Ամփոփելով արդյունքները՝ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել լրագրողներին մասնակցության և պրոֆեսիոնալ մոտեցման համար:

💬«Սպորտում արդար մրցակցության սկզբունքը կարևոր է, որպեսզի պայքարն ըստ արդյունքների և ըստ մարզական արժանիքների ընթանա: Բացի դրանից, սա թույլ է տալիս արժևորել և խրախուսել կոնկրետ հատկանիշներ: Օրինակ «Վերադարձ մեծ սպորտ» անվանակարգը նաև կամային կարևոր հատկանիշներ է խրախուսում, ինչը շատ կարևոր է սպորտում: Հնարավորություն ենք ստանում նաև գործընթացն ավելի մասնակցային դարձնելու»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Ավելին՝ https://escs.am/am/news/26488

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

24 Dec, 08:00


📚Հայ դասական և ժամանակակից գրականությունը թարգմանաբար հանրայնացնելու քաղաքականությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջնահերթություններից է: Վերջին վեց տարիներին այս ծրագրով լույս են տեսել 100-ից ավելի գրքեր՝ 30-ից ավելի լեզուներով:
🌐2024 թվականին «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրով արտերկրում լույս տեսած գրքերի ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/26481
📕ԿԳՄՍՆ «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրով նախարարությունն աջակցում է նաև գրականության և գրաքննադատության նախագծերին, թարգմանական աշխատանքներին, մշակութաբանական հետազոտություններին:
🌐Վերոնշյալ ծրագրով այս տարի լույս տեսած գրքերի ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/26483

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

23 Dec, 15:32


📣ԿԳՄՍ նախարար, Տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է Կրթության տեսչական մարմնի տարեվերջյան հաշվետու միջոցառմանը, որին ներկա են եղել նաև կրթության ոլորտի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ և տեսչական մարմնի աշխատակիցներ:

👏❗️Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ շեշտադրելով նախարարության և Տեսչական մարմնի համագործակցության կարևորությունը: Նա ընդգծել է, որ միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել կրթության ոլորտի բարեփոխումները:

‼️Նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ կառույցն իր գործունեության շրջանակում պետք է մշտապես հաշվի առնի երեխայի լավագույն շահը՝ միանշանակորեն բացառելով որևէ տեսակի բռնություն դպրոցներում:

💬«Նախարարությունը ստանում է մտահոգիչ ահազանգեր դպրոցներում արձանագրվող բռնության դեպքերի առնչությամբ, որն անթույլատրելի է: Բռնություն կիրառող ուսուցիչը տեղ չունի դպրոցում և այս երևույթի բացառման ուղղությամբ մենք պետք է ջանքերը համատեղենք և ավելացնենք»,- ասել է նախարարը` ընդգծելով Տեսչական մարմնի աշխատանքի արդյունավետության բարելավումը հատկապես այս ուղղությամբ:

🎙Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը ներկայացրել է 2024 թվականի ձեռքբերումները և 2025 թվականի մարտահրավերները՝ շեշտելով վերահսկողական և կանխարգելիչ գործընթացների բարելավմանն ուղղված նոր նախաձեռնությունները:

👏Ներկաներին ողջունել է նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:

📜Միջոցառման ավարտին Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները պարգևատրվել են շնորհակալագրերով։

Մանրամասն՝ https://escs.am/am/news/26473

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

23 Dec, 14:43


🏵🎗️Այսօր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 96-ամյակն է: Այս առիթով մաեստրոյին այցելել և շնորհավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

👏ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել մաեստրոյին տարիների աշխատանքի և ստեղծագործական գործունեության համար:

💬«Շնորհակալ եմ մեր կյանքում Ձեր ներկայության համար: Ձեր ուժը, եռանդն ու կենսասիրությունը ոգևորում են. մեծագույն պատիվ է լինել Ձեր ժամանակակիցը: Երգչախմբային արվեստը, դպրոցն ու ավանդույթը, որ ունենք, զարգանում է՝ շնորհիվ Ձեր անուրանալի ներդրման և մինչ օրս ղեկավարման: Ձեր սահմանած որակական չափանիշը պահելը մեծ պատասխանատվություն է»,- ասել է նախարարը և մաեստրոյին մաղթել երկար տարիների կյանք:

🙌Հովհաննես Չեքիջյանը շնորհակալություն է հայտնել մեծարանքի և իր վաստակի գնահատման համար և նշել, որ ոլորտի զարգացումը հնարավոր է միմիայն միասնական աշխատանքի շնորհիվ:

🎼Մաեստրոյի տարեդարձն այս տարի նշանավորվել է նրա կառավարմամբ երգչախմբի տարբեր կատարումներով:

https://escs.am/am/news/26472

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

23 Dec, 11:40


‼️Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: 17-րդ դարով թվագրվող Սբ Աստվածածին եկեղեցու և դրանում գտնվող որմնանկարի վերականգնման աշխատանքները սկսվել են 2024 թ. և իրականացվում են ԿԳՄՍ նախարարության միջոցներով: Եկեղեցու վերականգնման աշխատանքները կավարտվեն 2025թ․:
Եկեղեցում գտնվող որմնանկարը վերանկարվել է 1906 թ․։ ԿԳՄՍ նախարարության պատվերով որմնանկարի ամրակայման և վերականգնման նախագիծը 2021-2022 թթ․ իրականացրել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (նախագծի հեղինակ՝ որմնանկարների վերականգնող մասնագետ Արժանիկ Հովհաննիսյան)։
🔸Որմնանկարների ամրակայման և վերականգնման աշխատանքների իրականացման նպատակով 2024 թ․ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված բաց ընթացակարգով մրցույթում հաղթող է ճանաչվել «Ռեստարտ 1» ՍՊԸ-ն։ Ամրակայման և վերականգնման աշխատանքների իրականացումից հետո որմնանկարները ծածկվել են պաշտպանիչ թաղանթով։ Այն եկեղեցու ուխտավորների համար հասանելի կդառնա եկեղեցու վերականգնման աշխատանքների ավարտից հետո:

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

23 Dec, 07:44


📌ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր: Կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանի ուղեկցությամբ Ժաննա Անդրեասյանը շրջել է համալիրի մարզական և ադմինիստրատիվ ենթակառուցվածքներով, ծանոթացել պայմաններին, կենտրոնի իրականացրած վերանորոգման աշխատանքներին, արձանագրել առկա խնդիրները և անդրադարձել հետագա շահագործման հարցերին:
ԿԳՄՍ նախարարը եղել է նաև ֆուտբոլի խաղադաշտում, կարատեի և ըմբշամարտի դահլիճներում, ինչպես նաև ֆուտզալի մարզադահլիճում, որտեղ նաև բասկետբոլի մարզումներ են անցկացվում:
🔸Արձանագրվել է, մասնավորապես, համալիրի տանիքի և կաթսայատան վերանորոգման, ջրահեռացման համակարգի արդիականացման, ինչպես նաև ադմինիստրատիվ շենքի վերակառուցման անհրաժեշտությունը: ԿԳՄՍ նախարարը «Միկա» մարզահամալիրի ենթակառուցվածքների բարելավումը կարևորել է նաև մարզական խոշոր միջազգային մրցաշարերի անցկացման համատեքստում: Մասնավորապես՝ 2025 թվականին Հայաստանում մարզական 4 խոշոր միջոցառում է անցկացվելու, որոնցից 3-ը՝ խաղային մարզաձևերից:
Ավելին՝ https://escs.am/am/news/26461

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

20 Dec, 17:04


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը:
🔸ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացված աշխատանքները: Մասնավորապես՝ մշակվել է «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի հայեցակարգը, իրականացվել են տեղանքի ընդհանուր հետազոտության, անհրաժեշտ երկրաբանական և երկրատեխնիկական հետազոտությունները և այլն:
Ավելին՝ https://shorturl.at/byGqc

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

06 Dec, 14:32


📣ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղեկալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան՝ ծանոթանալու շենքի վերականգման աշխատանքներին։

👥Նախարարի տեղակալին ներկայացվել է իրականացված աշխատանքը, առանձին հարցեր քննարկվել են նաև հեղինակային և տեխնիկական հսկողությունն իրականացնող մասնագետների հետ։

⚠️Մինչ հիմնանորոգման աշխատանքները պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված թանգարանի շենքը վթարային վիճակում էր։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցներով վերականգնման աշխատանքները սկսվել են 2022 թ․, կավարտվեն 2024 թ․։

ԿԳՄՍ նախարարության միջոցներով այժմ պատվիրված է նաև թանգարանի տարածքի բարեկարգման նախագիծը, որը կիրականացվի 2025 թվականին:

https://escs.am/am/news/26187

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

06 Dec, 14:15


#Շրջանավարտներ #Դիմորդներ #ԸնդունելությանՔննություն #ՊետականԱվարտականՔննություն #Հայտագրում

📢📢Գնահատման և թեստավորման կենտրոնը դեկտեմբերի 15-ից սկսում է 2024-2025 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2025 թվականի բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների (I փուլ, հունվար, փետրվար) հայտագրման գործընթացը:

⚠️📅Պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին։ Ուսումնական հաստատության տնօրենը պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակ հայտերը մուտքագրում է Գնահատման և թեստավորման կենտրոնի app.dimord.am էլեկտրոնային կայքում դեկտեմբերի 15-ից 30-ը։

👨‍💻Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ:

⚠️Շրջանավարտը (դիմորդը) առարկայական դիմում-հայտում լրացնում է առավելագույնը երկու միասնական քննություն։
⚠️Դիմում-հայտը լրացնելու համար շրջանավարտը դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2024-2025 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/26188

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

06 Dec, 13:29


📣🎭ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ֆրանսահայ հայտնի դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանին:

👥Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Գ․Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

🎗️🎭Երևանյան թատերական փառատոնի շրջանակում Հայաստանում երեկ առաջին անգամ ներկայացվել է Սիմոն Աբգարյանի հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրությունը:

💬«Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանում: Մշակույթի և մասնավորապես թատրոնի զարգացումը ՀՀ կառավարության կարևոր խնդիրներից է: Գիտեմ, որ երեկ ներկայացումն անցել է լեփ-լեցուն դահլիճում. սա նշանակում է՝ թատրոնի լեզուն թարգմանության կարիք չունի»,-ասել է Ժաննա Անդրեասյանը:

👏🏻Նախարարը նաև շնորհավորել է արվեստագետին Ֆրանսիայի Արվեստների և գրականության շքանշանի հրամանատարի բարձրագույն կոչմանն արժանանալու առթիվ:

🙌🏻🤝Սիմոն Աբգարյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և գնահատանքի խոսքերի համար: Նա ողջունել է ՀՀ կառավարության՝ թատրոնի զարգացմանն ուղղված ջանքերն ու պատրաստակամություն հայտնել աջակցելու վերջինիս իրականացմանը:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/26175

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

05 Dec, 14:37


🇦🇲🤝🇮🇷 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Սաադի» հիմնադրամի նախագահ Ղոլամ Ալի Հադդադի Ադելի գլխավորած պատվիրակությանը:

👥Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, պատվիրակության այլ անդամներ:

🤝Ողջունելով հյուրերին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև տարբեր ուղղություններով առկա համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները, որոնք պայմանավորված են պատմամշակութային առնչություններով:

🙌ԻԻՀ «Սաադի» հիմնադրամի նախագահ Ղոլամ Ալի Հադդադի Ադելն ընդգծել է երկու պետությունների միջև պատմականորեն ձևավորված սերտ առնչություններն ու բարեկամական հարաբերությունները:

👏Ղոլամ Ալի Հադդադի Ադելը բարձր է գնահատել տարածաշրջանային լեզուների ուսուցում իրականացնելու ՀՀ կառավարության քաղաքականությունը՝ նշելով, որ այն ոչ միայն լեզվի, այլև հարևան պետությունների միջև մշակութային ճանաչողության հիմք է ստեղծում:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/26149

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

05 Dec, 14:06


🇦🇲ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Օրացույց. գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում» ՀԿ-ն դեկտեմբերի 5-8-ն իրականացնում է «ՍոլիդԱրտ. ժամանակակից արվեստ և պետական կառավարում» միջազգային համաժողովը:

🎗Մատենադարանում տեղի է ունեցել համաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

📽Համաժողովին մասնակցում են կինոարտադրության, ֆիլմերի հանրահռչակման ու տարածման, կինոժառանգության ոլորտը համակարգող կինոկազմակերպությունների ներկայացուցիչներ՝ Հայաստանից, ԱՊՀ անդամ երկրներից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Արգենտինայից, ԵՄ անդամ երկրներից և այլն:

👏ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է մասնակիցներին՝ նշելով, որ համաժողովն անցկացվում է կարևոր մի փուլում, երբ մշակույթի ոլորտում, մասնավորապես՝ կինոյի ասպարեզում իրականացվում են բարեփոխումներ:

💬«Հորդորում ենք կինեմատոգրաֆիայի ոլորտի բոլոր մասնագետներին նմանօրինակ քննարկումներին գործուն մասնակցություն ցուցաբերել՝ ոլորտում ապահովելով մրցակցություն ու թափանցիկություն: Կարևորում ենք պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, որը նպաստավոր է ոչ միայն ֆիլմարտադրության, այլև մշակույթի ոլորտի զարգացման համար»,-նշել է նախարարի տեղակալը:

📆Համաժողովի շրջանակում դեկտեմբերի 7-11-ը կկազմակերպվի նաև խաղարկային լիամետրաժ կինոնախագծերի աշխատարան, որը կանցկացնի ֆրանսիացի կինոպրոդյուսեր Դոմինիկ Վելինսկին՝ նախապես մրցութային կարգով ընտրված կինոնախագծերից: Հնարավորություն կընձեռվի համաժողովին մասնակից միջազգային կինոփառատոների, դիստրիբյուտորական և արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին հարց ու պատասխանի ձևաչափով ներկայացնել ֆիլմերի ստեղծագործական և արտադրական մանրամասները:

☝️👏Նախաձեռնությունն իրականացվում է ընթացիկ փուլում գտնվող ֆիլմերի առաջխաղացմանը նպաստելու նպատակով. ներկայացված 33 կինոնախագծերից ընտրված 6 նախագծերը ԿԳՄՍ նախարարության կողմից կստանան դրամական խրախուսում:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/26146

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

05 Dec, 13:40


📣ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրման գործընթացը 2024 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի քվեարկությանը մասնակցելու համար:

⚠️Յուրաքանչյուր լրատվամիջոցից քվեարկությանը մասնակցելու հայտ կարող է ներկայացնել առավելագույնը 3 մարզական լրագրող:

☝️Հավատարմագրման վերջնաժամկետը դեկտեմբերի 18-ն է⌛️

📧Դիմումներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

📣Հավատարմագրված բոլոր լրատվամիջոցները կտեղեկացվեն «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի քվեարկության օրվա, ժամի և անցկացման վայրի մասին:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/26124

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

05 Dec, 13:21


📣ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) վերաբացման և կայքի շնորհանդեսի միջոցառմանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շրջել է վերանորոգված ՏՄԱԿ-ում, ծանոթացել պայմաններին:

💬«Վստահ եմ՝ նոր միջավայրն ավելի է քաջալերելու և ոգևորելու աշխատակիցներին, որպեսզի նրանք ավելի մեծ նախաձեռնողականություն ցուցաբերեն և ջանքեր ներդնեն այս բարդ աշխատանքն իրականացնելիս»,- շնորհավորելով ներկաներին՝ ասել է Արաքսիա Սվաջյանը:

👏Նա արժևորել է նաև կառույցի հնգամյա գործունեությունը՝ արձանագրելով, որ փոփոխություններն ու հաջողությունները նկատելի են, և տարեցտարի աշխատանքներն առավել արդյունավետ են կազմակերպվում:

🤝Նշենք, որ Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը վերանորոգվել է մասնավոր հատվածի հետ համագործակցության շրջանակում:

💬«Թեև ՀՀ կառավարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում ինչպես ուսումնական հաստատություններում, այնպես էլ դրանք սպասարկող կառույցներում կապիտալ աշխատանքների համատեքստում, այդուհանդերձ, շատ է կարևորվում նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությունը, որը գալիս է օժանդակելու բազմաթիվ խնդիրների լուծմանը և պետական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը»,- նշել է նախարարի տեղակալը:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/26135

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

05 Dec, 12:45


📣🎗Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլի տարեվերջյան մեծ մենահամերգը:

💃2024 թվականը Հայաստանի պարի պետականն ամփոփել է 19 պարային և գործիքային ստեղծագործություններից բաղկացած համերգային ծրագրով:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/26121

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

05 Dec, 12:34


#ՄԿՈՒ #Ատեստավորում #Հավելավճար

‼️ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են մասնագիտական ուսումնական հաստատությունների ատեստավորված մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի, ինչպես նաև տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների հավելավճարի սահմանման կարգերը և չափերը

🎙Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ Կառավարության ծրագրով և «Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» կարևորագույն թիրախ է սահմանվել կրթության տարբեր մակարդակներում մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված համակարգի ներդրումը:

💬«Այս տարի արդեն չորս ուղղություններով՝ ոսկերչություն, խոհարարություն, գյուղատնտեսություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ, վերապատրաստվել է ՄԿՈՒ հաստատությունների շուրջ 361 աշխատակից: Այս տարվա նոյեմբերի 30-ին վերջիններիս համար կազմակերպվել է ատեստավորման գործընթացը, որի արդյունքները, կարգի համաձայն, կհրապարակվեն դեկտեմբերի 6-ին: Նախնական արդյունքները, սակայն, ցույց են տալիս, որ շատերը հաջողությամբ հաղթահարել են ատեստավորման անցողիկ շեմը և ապահովել վարձատրության բարելավում»,- ասել է նախարարը:

☝️Նախարարը տեղեկացրել է, որ Կառավարության որոշման նախագծով սահմանվում են ատեստավորված աշխատակիցների նկատմամբ գործող խրախուսման ձևերը, որոնք համահունչ են դպրոցների ուսուցիչների համար գործող խրախուսման համակարգին:

‼️Կարևորելով նոր կարգավորումը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ ՄԿՈՒ համակարգում, հանրակրթական դպրոցների համեմատ, աշխատավարձերը շատ ավելի ցածր էին:

«Արդեն իսկ դեկտեմբերին նախատեսել ենք, որ հաջող արդյունք ցուցաբերած մասնագետները կստանան համապատասխան հավելավճարներն ու դրույքաչափի փոփոխությամբ պայմանավորված վարձատրությունը: Այս նույն որոշմամբ հաստատում ենք նաև տարակարգի դեպքում խրախուսման համակարգը»,- տեղեկացրել է Ժաննա Անդրեասյանը:

☝️Նախարարը ևս մեկ անգամ փաստել է, որ ՄԿՈՒ ոլորտի զարգացումը դիտարկվում է որպես առաջնահերթություն՝ ընդգծելով, թե զարգացման ինչպիսի ցուցանիշներ են արձանագրվել. «Նախորդ տարի համակարգում ներդրեցինք որոշակի գերակա ուղղություններով կրթաթոշակի հնարավորություն, որն ընդգրկում է արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտները: Այս ուղղություններով սովորողները ամսական 50 հազար դրամ կրթաթոշակի հնարավորություն են ստանում: Երկրորդ տարին է, որ ընդունելությունն իրականացվում է այս պայմաններով, և արդեն իսկ ունենք ՄԿՈՒ համակարգում սովորող ավելի քան 45 հազար ուսանող: Այս տարի քոլեջներ և ուսումնարաններ է ընդունվել ավելի քան 14 հազար ուսանող, և կարելի է ասել, որ բուհերի հետ համեմատելի ընդունելություն է իրականացվել: Հատկապես ուրախալի է, որ գերակա ուղղություններով արհեստագործական կրթական ծրագրերով սովորողների թիվն էապես աճել է, և մրցութային ընդունելություն ենք գրանցում այն ծրագրերով, որոնց անվճար տեղերն անգամ տարիներ շարունակ չէին համալրվում»,- նշել է նախարարը:

https://escs.am/am/news/26122

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

05 Dec, 11:40


📣🏋️Դեկտեմբերի 6-15-ը Բաhրեյնի մայրաքաղաք Մանամայում կանցկացվի ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն նաև հայ ծանրորդները:

🇦🇲🏋️Հայաստանի տղամարդկանց թիմի հայտացուցակում ընդգրկվել են Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը (երկուսն էլ 96 կգ), Արա Աղանյանը (102 կգ), Գարիկ Կարապետյանը, Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ) և Վարազդատ Լալայանը: Վնասվածքի պատճառով մրցավայր չի մեկնել գերծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանը:

🇦🇲🏋️‍♀️Կանանց թիմում ԱԱ-ին կմասնակցեն Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Տաթև Հակոբյանը (երկուսն էլ՝ 87 կգ):

☝️📅Ներկայացնում ենք մեր մարզիկների մրցելույթների ժամանակացույցը⬇️

🕓դեկտեմբերի 7՝ 61 կգ, B ենթախումբ, Գառնիկ Չոլակյան, մեկնարկը` ժամը 16:00-ին,
🕘դեկտեմբերի 8՝ 55 կգ, A ենթախումբ, Ալեքսանդրա Գրիգորյան, մեկնարկը` ժամը 21:00-ին,
🕘դեկտեմբերի 9՝ 67 կգ, A ենթախումբ, Գոռ Սահակյան, մեկնարկը` ժամը` 21:00-ին,
🕘դեկտեմբերի 11՝ 89 կգ, A ենթախումբ, Անդրանիկ Կարապետյան, մեկնարկը` 21:00-ին,
🕡դեկտեմբերի 12՝ 96 կգ, A ենթախումբ, Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան, մեկնարկը` 18:30-ին,
🕘դեկտեմբերի 13՝ 102 կգ, A ենթախումբ, Արա Աղանյան, մեկնարկը` 21:00-ին,
🕑դեկտեմբերի 14՝ 109 կգ, B ենթախումբ, Պետրոս Պետրոսյան, մեկնարկը` 14:00-ին,
🕡դեկտեմբերի 14՝ 109 կգ, A ենթախումբ, Գարիկ Կարապետյան, մեկնարկը` 18:30-ին,
🕘դեկտեմբերի 14՝ 87 կգ, A ենթախումբ, Տաթև Հակոբյան, մեկնարկը` 21:00-ին,
🕡դեկտեմբերի 15՝ 109 + կգ, A ենթախումբ, Վարազդատ Լալայան, մեկնարկը` 18:30-ին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

05 Dec, 08:59


📣ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը դեկտեմբերի 2-3-ը Ժնևում ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 114-րդ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի դրույթների իրականացման վերաբերյալ ՀՀ 12-14-րդ համատեղ պարբերական զեկույցների քննարկմանը:

🇦🇲Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի նախարարության, Սրդարադատության նախարարության, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի, ՀՀ ներքին գործերի նախարարության և այլ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ:

⁉️Կոմիտեի հետ երկխոսության ձևաչափով ՀՀ պատվիրակությունը ներկայացրել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի դրույթների մասով իրականացված աշխատանքներն ու արձանագրված արդյունքները, ինչպես նաև պատասխանել կոմիտեի անդամների բազմաթիվ հարցերին:

💬Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է մարդու իրավունքների, խտրականության բացառման, ՀՀ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթական և մշակութային իրավունքների ապահովման ուղղությամբ կրթության և մշակույթի ոլորտներում իրականացված ծրագրային և օրենսդրական բարեփոխումները, ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվի պահպանմանը, մշակույթի զարգացմանը, այդ թվում՝ մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված պետական քաղաքականության ծրագրերը:

❗️Նախարարի տեղակալը կոմիտեի անդամներին տեղեկացրել է, որ ՀՀ-ում որակյալ կրթության հասանելիության ապահովման տեսանկյունից ազգային փոքրամասնությունների համար մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորություններն ամրագրված են ինչպես մի շարք օրենսդրական ակտերում, այնպես էլ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում», 2021 թվականից ներդրված հանրակրթության պետական նոր չափորոշչում և առարկայական ծրագրերում:

❗️Անդրադառնալով կրթական բոլոր մակարդակներում մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, խտրականության բացառման, իրավագիտակցության ձևավորմանն ուղղված թեմաներին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ նախարարությունը սերտ համագործակցում է նաև միջազգային գործընկեր կառույցների հետ:

❗️Առանձին անդրադարձ է կատարվել ազգային փոքրամասնությունների լեզվի, մշակույթի, այդ թվում՝ մշակութային ժառանգության, հուշարձանների պահպանության ուղղությամբ պետության հանձնառությանը:

Հայկական պատվիրակությունը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը շարունակել երկրում ժողովրդավարական բարեփոխումները՝ ապահովելով տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների իրականացումը հասարակության բոլոր խմբերի համար:

Մանրամասն՝ https://escs.am/am/news/26118

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

04 Dec, 14:12


📣🇦🇲🏅ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների, որոնք հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

🎗ՀՀ սպորտի վարպետի կոչում է շնորհվել 8 մարզիկի: Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում է շնորհվել 9 մարզիկի:

👏ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին և շնորհակալություն հայտնել Հայաստանի պատիվը բարձր պահելու համար: Դիմելով սպորտի վարպետի կոչում ստացած մարզիկներին՝ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ սա առաջին քայլն է, և նրանք պետք է շարունակեն ջանասիրաբար աշխատել ու ձգտել հաղթանակների:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/26115

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

04 Dec, 13:24


📣ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով իրականացվող Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի և աշտարակների նորոգման, ամրակայման և վերականգնման աշխատանքները ավարտվել են։

☝️Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Հաղպատի վանական համալիրի որոշ կառույցների, դրանց ծածկասալերի խիստ քայքայված վիճակը՝ նախարարությունը 2025 թ․ համար առաջիկայում կհայտարարի վանական համալիրի կառույցների նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի կազմման մրցույթ, որին կարող են մասնակցել բարձրագույն «Գ» դասի արտոնագիր ունեցող ճարտարապետները։

🔎Կից լուսանկարներում կարելի է տեսնել պարսպապատի և աշտարակների վիճակը՝ վերականգնումից առաջ և հետո։

https://escs.am/am/news/26110

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

04 Dec, 12:58


#Վերապատրաստում #ՆՈՒՀ

📣ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը կազմակերպում է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների (դաստիարակների) վերապատրաստման դասընթաց:

📆Վերապատրաստման դասընթացները կիրականացվեն դեկտեմբերի 7-ից` առկա կամ համակցված (առնվազն 45 ժամ առկա) ձևաչափերով: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ՎՊՀ Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտորոն ներկայացնել վերապատրաստման դասընթացներին մասնակցել ցանկացող ՆՈՒՀ մանկավարժական աշխատողների (դաստիարակների) ցանկը՝ ըստ կցվող ձևաչափի (էլեկտրոնային տարբերակով)։

⚠️Դիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ:

🤝Դասընթացները վարում են վերապատրաստման մեծ փորձառություն ունեցող լավագույն մասնագետները:

☎️📧Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 0322-4-18-53 կամ 077-230-277, 093-852-765, 077-763-021 կամ գրել [email protected] էլ. փոստին:

https://escs.am/am/news/26109

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

04 Dec, 11:51


‼️«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն». հանդիսատեսի համակրանք անվանակարգի համար կանցկացվի առցանց քվեարկություն

📣ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնելու է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը՝ մի շարք անվանակարգերով՝ ըստ 2024 թվականի արդյունքների մարզաշխարհի լավագույններին որոշելու նպատակով:

🏆Մրցույթի յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը պարգևատրվելու է դրամական մրցանակով և հավաստագրով, իսկ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը՝ հուշանվերով և հավաստագրով:

📲«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում քվեարկությունն իրականացվելու է առցանց՝ այդ նպատակով Telegram սոցիալական հարթակում բացված ալիքում: Յուրաքանչյուր օգտատեր քվեարկությանը կկարողանա մասնակցել միայն մեկ անգամ:

📥Քվեարկությունը մեկնարկելու է մրցույթի մասնակիցների անվանացանկերը ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում հրապարակվելուց անմիջապես հետո: Մրցույթի կազմակերպչական աշխատանքների իրականացման նպատակով ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը մրցույթի մասնակիցների անվանացանկերը տրամադրելու է նախարարությանը, որն էլ մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ հրապարակվելու է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/26103

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

03 Dec, 14:34


📣🎗Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում այսօր տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ Մատենադարանում պահվող՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնմանն ու հանրայնացմանն ուղղված ծրագրի շնորհանդեսը։

👏Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ։

Ծրագրի շրջանակում ընտրվել են Գանձասարում, Դադիվանքում, Գնդեվանքում, Խադավանքում, Գտչավանքում և հայկական այլ միջնադարյան վանքերում 13-18-րդ դարերում գրված և նկարազարդված այնպիսի ձեռագրեր ու եզակի արխիվային վավերագրեր, որոնք լույս են սփռում հայկական հարուստ մշակութային ժառանգության և պատմական անցքերի վրա:

🤝ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել ԱՄՆ դեսպանությանը՝ ի թիվս այլ ծրագրերի, Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում գրչագրված ձեռագիր մատյանների և դրա հնագույն պատմությանն առնչվող բացառիկ վավերագրերի վերականգնման ու հանրահռչակման ծրագիրը Մատենադարանի հետ համատեղ իրականացնելու համար։

Նախարարն առանձնակի կարևորել է պետության և մասնավոր հատվածի համագործակցությամբ Ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության լաբորատորիայի ստեղծումը և ժամանակակից սարքավորումներով համալրումը՝ գիտական հենքի վրա, որը նոր հնարավորություններ է ստեղծում։

💬«Լեռնային Ղարաբաղի ձեռագրական ժառանգությունն իր ուրույն տեղն ունի հայկական մշակութային ժառանգության մեջ: Իր ինքնատիպ ձեռագիրն ունեցող և հարուստ ավանդույթներով այս ժառանգությունը դեռևս, ինչպես հարկն է, չի հանրահռչակվել և ներկայացել աշխարհին: Թեև անվանի հայ և որոշ օտարերկրյա հեղինակներ անդրադարձել են այդ դպրոցի գրչությանն ու մանրանկարչությանը, սակայն, այդ աշխատությունները լույս են տեսել հայերենով, և միայն որոշ առանձին ձեռագրերի ուսումնասիրություններն են հազվադեպ հրատարակվել այլ լեզուներով: Հետևաբար, այս ծրագիրը կարևոր է նաև հանրահռչակման տեսանկյունից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ներկաներին ողջունել է նաև դեսպան Քրիստինա Քվինը՝ նշելով. «Երեք տարվա այս ծրագրի շրջանակում 74․000 ԱՄՆ դոլար է հատկացվում իր հարուստ պատմամշակութային արժեքներով հայտնի Լեռնային Ղարաբաղի հինավուրց հայկական վանքերում գրչագրված 13-րդ դարի ձեռագիր մատյանների պահպանության նպատակով»:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով՝ շնորհակալություն հայտնելով ծրագրի իրականացման համար:

Մանրամասն՝ https://escs.am/am/news/26087

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

03 Dec, 13:58


🇦🇲🤝🇺🇸ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

👥Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

👏ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և ընդգծել ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության կարևորությունը: Նախարարի խոսքով՝ տարբեր ուղղություններով առկա են արդյունավետ համագործակցություն և նոր ծրագրեր, որոնք ցույց են տալիս գործընկերության որակն ու իրացվելիք ներուժը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին և ներկայացված դիտարկումներին, ինչպես նաև կարևորվել է բուհերի միջազգայնացումը: Նախարարը նշել է, որ օրենքի նախագծում առկա են մի շարք դրույթներ՝ կապված բուհերի կառավարման և ռեկտորի ընտրության որոշ պահանջների հետ:

Կարևորելով գիտության ոլորտում կապերի խորացումը՝ նախարարը պատրաստակամություն է հայտնել գործուն և հստակ քայլեր իրականացնել ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի հետ համագործակցության ուղղությամբ:

🤝ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինն ընդգծել է Հայաստանի հետ սերտ հարաբերություններն ամրապնդելու հանձնառությունը: Կարևորելով տարբեր ուղղություններով ԿԳՄՍՆ-ի հետ համագործակցությունը՝ դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

02 Dec, 14:01


📣🏵🎶 ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո «Կողք կողքի» կրթամշակութային ՀԿ-ն նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ն անցկացնում է «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը, որն այս տարի անցկացվում է «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր» կարգախոսով🌍

❗️Նշենք, որ նոյեմբերի 28-ին փառատոնի մեկնարկին, այնուհետև ընթացքին հետևել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը🔍

🎓 Դեկտեմբերի 1-ին «ԼուսԷ» հիմնադրամում «Կողք կողքի» միջազգային 5-րդ ներառական երաժշտական արտ փառատոնի շրջանակում իրականացվել են սեմինարներ և վարպետության դասընթացներ՝ Հայաստանում ներառականության զարգացման և խթանման, ոլորտում շարունակական կրթության ապահովման նպատակով։ Սեմինարներն ու վարպետության դասերն անցկացրել են Գերմանիայի և Ռուսաստանի հեղինակավոր մասնագետները🌍💼

👏 Ծրագրի բացմանը ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

☝️🗣 Նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանում ներառականության ապահովման ու զարգացման, ոլորտում մասնագետների շարունակական կրթության անհրաժեշտությանը՝ շեշտադրելով փառատոնի շրջանակում իրականացվող կրթական ծրագրի կարևորությունը🎓

🎗🎻 Փառատոնի գալա համերգը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ 🎶

🤝 Նշենք, որ «Կողք կողքի» միջազգային 5-րդ ներառական երաժշտական արտ փառատոնի հովանավորներն են «Իմ քայլը» հիմնադրամը, Երևանի քաղաքապետարանը, «ArLeAM» ընկերությունը🌟

Մանրամասն՝ https://escs.am/am/news/26049

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

02 Dec, 11:57


📢 ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Խոսող կտավներ» ներառական նախագիծը՝ «Անլռելի զանգակատուն» շնորհանդեսը։

🎨 Ծրագրի շրջանակում ստեղծվել են Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի՝ Գրիգոր Խանջյանի 9 պատկերազարդումների շոշափելի կրկնօրինակներ։ Նպատակն է տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների համար հասանելի դարձնել Խանջյանի նկարազարդումները՝ հիպոալերգեն պլաստիկից պատրաստված ռելիեֆային կտավներով։

🎶 Շոշափելի նկարը ապահովված է տիֆլոմեկնաբանությամբ (ձայնային նկարագրություն) և համապատասխան երաժշտությամբ։ Պարույր Սևակի պոեմի հատվածներն ընթերցվում են, իսկ QR-կոդերը ուղարկում են YouTube-յան ալիքի հղումներին։

🎤 Նախագծի հնչյունային ռեժիսորն է Վահան Նահապետյանը, իսկ ծրագրի պատասխանատուն «Սարեր» մշակութային ՀԿ-ն է։

🖼️ Ծրագրի արդյունքում ստեղծված պատկերազարդների շոշափելի պատճենները փոխանցվելու են Հայաստանի ազգային պատկերասրահին՝ շոշափելի կատալոգի տեսքով։

💬 Մանրամասներ՝ https://escs.am/am/news/26052

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

02 Dec, 11:44


🇦🇲🏅 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը (Աշոցք) Հայաստանի պարադահուկավազքի (LW6) պատմության մեջ առաջին անգամ երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Նորվեգիայում անցկացվող միջազգային վարկանիշային մրցաշարում։

🥉 Մելքոնյանը բրոնզե մեդալ է նվաճել 10 կմ դասական ոճ մրցատարածությունում։ Վարկանիշային մրցաշարի շրջանակում Հայաստանի ներկայացուցիչը հանդես է եկել նաև սպրինտ մրցաձևում, որտեղ հաղթահարելով որակավորման փուլը՝ զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։

🌟 Գարիկ Մելքոնյանն առաջին անգամ է մասնակցել միջազգային մրցաշարի և նվաճել Հայաստանի՝ պարադահուկավազքում երբևէ վաստակած առաջին մեդալը։

🏅 Մարզիկը նախապատրաստվում է 2026 թվականին Միլանում և Կորիտինայում կայանալիք ձմեռային Պարալիմպիկ խաղերին։

📝 Մանրամասն՝ https://escs.am/am/news/26051

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

02 Dec, 10:56


📣🎗ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում այսօր Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Այգեվան գյուղում շուրջ 110 սաների համար բացվել է մոդուլային տիպի մսուր մանկապարտեզ:

👏Բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը:

💬«Շատ ուրախ եմ, որ այսուհետ 100-ից ավելի երեխաներ ամեն օր լինելու են զարգացնող, իրենց աճին նպաստող, առօրյան որակապես փոխող միջավայրում: Կառավարության 500 մանկապարտեզի ծրագիրը մեզ համար հատուկ նշանակություն ունի՝ նախադպրոցական կրթությունն առանձնակի կարևորելու տեսանկյունից: Ինչքան ավելի վաղ տարիքից են երեխաներն ունենում կրթության մեջ ընդգրկվելու հնարավորություն, այնքան ավելի բարձր արդյունքներ են նրանք գրանցում իրենց հետագա տարիներին: Վստահ եմ՝ Այգեվանի մանկապարտեզում ևս որակյալ արդյունքներ ենք ունենալու»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

❗️Նախարարը շեշտադրել է նաև նոր միջավայրի պահպանության և զարգացման կարևորությունը՝ այն համայնքի բնակիչների ջանքերով ևս միասնաբար խնամելու և գյուղի յուրաքանչյուր երեխայի ամենասիրելի վայրը դարձնելու նպատակով:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/26050

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

29 Nov, 13:59


🎗🎼Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ սեպտեմբերից մեկնարկել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի միջազգային համերգային շրջագայությունը:

📣ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շրջագայության եզրափակիչ փուլից առաջ հետևել է նվագախմբի փորձին, հետաքրքրվել հոբելյանական համերգային ծրագրով, ստեղծագործական և աշխատանքային այլ մանրամասներով:

💬Դանիել Դանիելյանի նշմամբ՝ Շառլ Ազնավուրի անունը շատ պարտավորեցնող է. «Մեծն շանսոնյեի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների իրականացումը հնարավորություն է տալիս Հայաստանի բոլոր մարզերում և ամբողջ աշխարհում պատշաճ ներկայացնելու Շառլ Ազնավուրին, զուգահեռ՝ հայ կատարողական արվեստն ու մշակույթը»,- ասել է նախարարի տեղակալը:

Համերգային ծրագիրը ներառում է շանսոնյեի հայտնի երգերի գործիքավորումը՝ մեծ ջազ նվագախմբի և մենակատարների համար: Համերգաշարին ներգրավված են Գոռ Սուջյանը և Ինգա Արշակյանը՝ իրենց երաժշտախմբերով:

👏Շրջագայությունից առաջ Դանիել Դանիելյանը բարի երթ է մաղթել Հայաստանի պետական ջազ նվագախմբին, երաժիշտներին և մենակատարներին:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/26038

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

29 Nov, 13:06


📣Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (16 կրթաթոշակային տեղ, որից մագիստրատուրա՝ 12, ասպիրանտուրա՝ 2, դոկտորանտուրա՝ 1, վերապատրաստում՝ 1):

Նշված կրթաթոշակային որևէ տեղի համար դիմում-հայտեր չներկայացնելու կամ թափուր մնալու պարագայում կրթաթոշակային տեղերը կվերաբաշխվեն:

❗️ՉԺՀ բուհերում մագիստրատուրայի և դոկտորանտուրայի կրթություն ստանալու համար դիմած թեկնածուները պետք է ստանան չինարենի իմացության քննության 4-րդ մակարդակի (HSK4) վկայական՝ անգլերենով չինարեն սովորելու համար հատկացված մեկ տարում։

Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները, ավարտական կուրսում սովորողները, թեկնածուական և գիտահետազոտական աշխատություններ կատարող գիտնականները, վերջին 2 տարվա ընթացքում չինարենի, մշակույթի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական գործունեություն ծավալող ՀՀ քաղաքացիները:

⚠️Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:

Պահանջվող փաստաթղթերի ցանկին ծանոթացեք այստեղ https://escs.am/am/news/26032

☎️Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. +374 10-59-96-46; +37410-59-96-44)

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

29 Nov, 12:50


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողներին վերապատրաստող 7 կազմակերպությունների ներկայացրած մոդուլները:

Կազմակերպությունների ցանկին ծանոթացեք այստեղ https://escs.am/am/news/26036

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

29 Nov, 07:39


📣ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին:

📩Մրցույթի հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Լրագրողներն իրականացնելու են փակ, գաղտնի քվեարկություն:

✍️Մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվում են ԿԳՄՍՆ-ի, «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության և մարզական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

🇦🇲Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ հավաքականներում ընդգրկված մարզիկները և մարզիչները:

👏Մրցույթի յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը պարգևատրվում է դրամական մրցանակով և հավաստագրով, իսկ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը՝ հուշանվերով և հավաստագրով: Յուրաքանչյուր մարզիկ կարող է հաղթող ճանաչվել միայն մեկ անվանակարգում, հավասար միավորների դեպքում դրամական մրցանակը բաժանվում է մարզիկների միջև հավասարապես:

☝️Լրագրողների հավատարմագրման և մրցույթի անցկացման ժամկետների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Մանրամասները➡️ https://escs.am/am/news/25999

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

28 Nov, 14:39


📣ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը 2024 թվականի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը կանցկացնի «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը:

👏Փառատոնն այս տարի անցկացվում է «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր» կարգախոսով։

🎙Նոյեմբերի 28-ին մամուլի ասուլիսով ազդարարվել է «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի մեկնարկը:

👥Մամուլի ասուլիսին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի հիմնադիր Նաիրա Սարգսյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը, «ArLeAM» ընկերության տնօրեն Լևոն Խաչատրյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել է, որ համընդհանուր ներառականությունը ՀՀ կառավարության ռազմավարության կարևոր կետերից մեկն է, և այն պետք է ապահովվի կրթության, մշակույթի, սպորտի ոլորտներում:

💬««Կողք կողքի» փառատոնն ունի խոսուն անվանում. այն արտացոլում է փառատոնի գաղափարն ու նպատակը՝ միասնականությունն ու միմյանց սատարումը։ Եվ հատկանշական է, որ մեկ հարթակում ձեռք ձեռքի հանդես են գալու անվանի երաժիշտներն ու զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները»,- ասել է Դանիել Դանիելյանը:

💬«Փառատոնը մի հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում զարգացման տարբեր կենտրոններին ներկայացնելու ամբողջ տարվա աշխատանքները: Փառատոնի շրջանակում միջոցառումները բազմաթիվ և բազմաբնույթ են»,- տեղեկացրել է փառատոնի հիմնադիր Նաիրա Սարգսյանը:

🎼Նաիրա Սարգսյանի տեղեկացմամբ՝ փառատոնի գալա համերգը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում: Օրը պատահական չէ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից դեկտեմբերի 3-ը հռչակվել է Հաշմանդամների միջազգային օր։ Գալա համերգի ընթացքում փառատոնի մասնակիցները հանդես կգան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան):

👏Սարգիս Բալբաբյանը կարևորել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների համատեղ ելույթը: Նվագախմբի տնօրենի խոսքով՝ այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս երեխաներին ոչ միայն հանդես գալու նվագախմբի հետ նույն բեմում, այլև իրականացնելու նրանց երազանքները:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/25998

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

28 Nov, 13:50


📣Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Գործադիրը հավանություն է տվել առաջարկությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի աշխատակազմ:
🇦🇲Մասնավորապես՝ կսահմանվի ՀՀ օրհներգի մեկ պաշտոնական տարբերակ Հայաստանում և միջազգային հարթակներում պաշտոնական և ներկայացուցչական տարաբնույթ միջոցառումների և օրենքով սահմանված այլ դեպքերի համար։
🎙️Հարցը զեկուցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նա նշել է, որ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը պատգամավորական նախաձեռնություն է, որը շրջանառության է դրվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի և նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանի կողմից։
💬«Օրհներգի դինամիկա ստեղծելու նպատակով նախատեսվում է փոփոխություն կատարել ՀՀ օրենքի տեքստում՝ այն վերաշարադրելով պետական քաղաքականության տրամաբանությամբ՝ արժևորելով պետությունը, ազատության փիլիսոփայությունը, Հայաստանի դրոշն ու պետականությունը, ինչպես նաև քաղաքացուն՝ փոխելով քառատողերի հաջորդականությունը։ Վերջին քառատողը դառնում է երկրորդ, երկրորդ և երրորդ քառատողերը՝ համապատասխանաբար երրորդ և չորրորդ: Օրհներգը եզրափակվում է հետևյալ ուղերձով՝ «Նայիր նրան երեք գույնով, նվիրական մեկ նշան, թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան»»,- նշել է Դանիել Դանիելյանը:
Օրհներգի կատարումը պարտադիր կդառնա ոչ միայն դպրոցներում և բուհերում, այլև քոլեջներում և մանկապարտեզներում։ Եթե գործող օրենքով օրհներգի կատարումը պարտադիր էր մարզական պաշտոնական միջոցառումների բացման և փակման արարողությունների ժամանակ, ապա նոր փոփոխությամբ այն պարտադիր է դառնում նաև այդ ընթացքում տեղի ունեցող պարգևատրման արարողությունների ժամանակ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է որոշման ընդունումն ու նշել՝ այն շատ կարևոր օրենսդրական նախագիծ է: Վարչապետը կարևորել է նաև կրթական հաստատություններում և պետական միջոցառումներին օրհներգի կատարման ստանդարտի հաստատումը:
Ավելին՝ https://escs.am/am/news/25985

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

28 Nov, 13:39


✍️Կառավարության հավանությանն է արժանացել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Հիմնավորման համաձայն՝ անհրաժեշտություն է առաջացել Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը (հավաքական թիմերի մարզական կենտրոն) հանձնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ այն հավաքականների մարզումներին ծառայեցնելու նպատակով:

📍Ներկայում մարզահամալիրը գտնվում է մասնավորեցման գործընթացում: Այն ունի վարչական տարածք, ճաշարան, ննջարանային մասնաշենք՝ նախատեսված շուրջ 60 հոգու համար, 2 մարզադահլիճ՝ յուրաքանչյուրը 1600քմ:

❗️Մարզահամալիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հանձնելուց հետո նախատեսվում է այն հիմնանորոգել և ստեղծել հավաքական թիմերի մարզման կենտրոն: Հաշվի առնելով ննջարանային մասնաշենքի և երկու մարզադահլիճների առկայությունը՝ մարզակառույցը կծառայի ուսումնամարզական հավաքների, ՀՀ առաջնությունների և այլ մրցաշարերի անցկացման համար:

🏥Կառույցում կգործի նաև բժշկավերականգնողական կենտրոն:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/25996

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

28 Nov, 11:49


📣✍️Կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2025-2026 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծը:

❗️Որոշմամբ կկանոնակարգվի բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով նաև տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող միևնույն համապատասխան որակավորումը:

⚠️Նախորդ՝ 2024-2025 ուսումնական տարվա համար նախատեսված ցանկի համեմատ նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/25984

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

28 Nov, 08:02


📣ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները հերթական այցն են կատարել ՀՀ Արագածոտնի մարզ՝ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքը, խնդիրները տեղում քննարկելու նպատակով։

🔎ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի գյուղի Ծիրանավոր եկեղեցու տարածքում աշխատակիցները հետևել են ընթացիկ աշխատանքներին՝ հուշարձանապատկան, զարդանախշ բեկորների վերաշարման, ատամնավոր քիվերի վերաշարման և նորով լրացման ընթացքին:

📍Հաջորդ կանգառը եղել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցը, որի տարածքում աշխատակիցները ծանոթացել են ամրոցի հիմքերի ամրակայման և միջնաբերդի աշտարակների փլուզված հատվածների մաքրման աշխատանքներին, դրանց արդյունքում ի հայտ եկած նոր հանգամանքներին:

https://escs.am/am/news/25968

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

27 Nov, 14:09


🎭Երևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մամուլի ասուլիսով ազդարարվել է աշխարհահռչակ դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանի հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության հայաստանյան հյուրախաղերի մասին‼️

🎙Մամուլի ասուլիսի բանախոսներն են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարը և բեմադրիչ, գրող, դերասան Սիմոն Աբգարյանը:

💬«Անկասկած, նմանօրինակ մեծ իրադարձությունը տոն է, որը նշանավորում է Ֆրանսիայի հետ բարեկամությունը, ինչպես նաև երկարաժամկետ համագործակցության և փորձի փոխանակման հնարավորություններ է ընձեռում: Կարևոր է հայաստանյան բեմից հայ հանդիսատեսին «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության թատերական արժեքը ներկայացնելը: Սա եզակի ներկայացում է, որը մեծ արձագանքներ է ունեցել ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»,- ասել է Դանիել Դանիելյանը:

👌Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացումը որակել է որպես Եվրոպայի վերջին տարիների տիտղոսակիր ներկայացումներից մեկը և նշել, որ այս ներկայացմամբ իրապես տոն կպարգևվի թատերասեր հանրությանը:

‼️Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարն ընգծել է, որ երկրորդ անգամ անցկացվող Երևանյան միջազգային թատերական փառատոնն արդեն իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանի մշակութային կյանքում:

💬«Փառատոնը հայ հանդիսատեսին թույլ է տալիս բացահայտելու համաշխարհային տարբեր թատերախմբերի ներկայացումները: Այս տարի պատիվ ունենք հյուրընկալելու Սիմոն Աբգարյանին. սա շատ կարևոր և խորհրդանշական իրադարձություն է, քանի որ նա Հայաստանն ու Ֆրանսիան իրար է կապում պատմական և բարեկամական խորը կապերով»,- ասել է Քսավիե Ռիշարը:

🎭Սիմոն Աբգարյանը, անդրադառնալով Հայաստանում ծավալած գործունեությանը, նշել է. «Արվեստը՝ ի դեմս թատրոնի, պետությունն ավելի ամուր է դարձնում, և թատրոնն այն վայրն է, որն ուշիմություն և ուժ է տալիս ժողովրդին: Ուրախ եմ իմ հայրենիքում՝ Հայաստանում ևս աշխատելու հնարավորության համար, ինչպես Ֆրանսիայում և Լիբանանում: Եվ իրոք, թատրոնը չի ճանաչում ազգություն և միավորում է տարբեր ազգերի ու քաղաքացիների»:

❗️📅Նշենք, որ Երևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրությունը կներկայացվի դեկտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 19։00-ին։

Մանրամասն՝ https://escs.am/am/news/25956

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

27 Nov, 13:38


📣ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում 2025 թվականին 6 երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով:

Մրցույթի շրջանակում հաղթող կարող են ճանաչվել 1-ից ավելի մասնակիցներ։

☝️Առաջարկվող երիտասարդական կենտրոնի տարածքը կարող է լինել ինչպես համայնքապատկան, այնպես էլ մասնավոր կամ սեփական տարածք:

‼️Երիտասարդական կենտրոնում պետք է իրականացվի արհեստավարժ երիտասարդական աշխատանք՝ ուղղված 13-18 տարեկան պատանիների և 18-35 տարեկան երիտասարդների անձնային զարգացման, սոցիալական ներառման և ակտիվ քաղաքացիության ձևավորմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, կրթական, մշակութային, սոցիալական բնույթի հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանը, երիտասարդական հիմնախնդիրների լուծմանը, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում երիտասարդների մասնակցության ապահովմանը և որոշումների կայացման հարցում մասնակցության մակարդակի բարձրացմանը՝ ներառելով աշխատանքից և ֆորմալ կրթությունից դուրս մնացած երիտասարդներին:

☝️Երիտասարդական կենտրոնը պետք է ապահովի համայնքում բնակվող բոլոր երիտասարդների՝ կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու հասանելիությունը: Երիտասարդական կենտրոնի տարածքը պետք է հարմարեցված լինի հաշմանդամություն ունեցող երիտասարդներին:

Չափանիշներին, պահանջվող փաստաթղթերին և վերջնաժամկետներին ծանոթացեք այստեղ https://escs.am/am/news/25947

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

27 Nov, 10:45


📣ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վաղ մանկական զարգացման գծով խորհրդական Իվելինա Բորիսովային և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեռահասների և երիտասարդների զարգացման գծով մասնագետ Աիդա Աիլարովային:

🙌Հանդիպման առանցքում եղել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի՝ 2026-2030 թվականների գործունեության շրջանակի` առավելագույնս համապատասխանեցումը ԿԳՄՍՆ առաջնահերթություներին, մասնավորապես՝ վաղ մանկության զարգացման և երիտասարդական քաղաքականության ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:

🤝Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին և ընդգծել՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը ԿԳՄՍՆ կարևորագույն գործընկերներից է, որի հետ սերտ համագործակցություն է ընթանում տարբեր ուղղություններով:
Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը կշարունակի իր աջակցությունը տարբեր միջոցառումներում երիտասարդների մասնակցության ցուցանիշի բարձրացման, երիտասարդների շրջանում հետազոտությունների իրականացման, մասնավորապես՝ երիտասարդության մասնակցության ինդեքսի մշակման աշխատանքներում, ինչպես նաև կտրամադրի փորձագիտական աջակցություն և կօժանդակի Հայաստանի հետ համադրելի այլ երկրներում կիրառված լավագույն փորձի ներդրմանը մեր երկրում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեռահասների և երիտասարդների զարգացման գծով մասնագետ Աիդա Աիլարովան կարևորել է ՀՀ կառավարության ջանքերը երիտասարդների զարգացման և ինքնաիրացման համար նպաստավոր պայմանների և միջավայրերի ձևավորման ուղղությամբ:

Մանրամասները https://escs.am/am/news/25935

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

26 Nov, 13:41


📣🎗ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» կազմակերպությունը նոյեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում կանցկացնի «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի գալա համերգը:

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն ուղղված է 11-20 տարեկան առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանը և խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով:

👏2024 թվականին ծրագրում ընդգրկվել են 15 տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարող և 6 առաջատար մասնագետ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտություններով:

Մանրամասն՝ https://escs.am/am/news/25927

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

25 Nov, 14:26


‼️Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարել է իրականացնել ֆիլմի վերլուծություն ու վերջինիս վերաբերյալ ներկայացնել եզրակացություն:

Ըստ «Մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացության՝ ֆիլմի դիտումը կարող է հանգեցնել այնպիսի բացասական վարքային դրսևորումների ընդօրինակման, ինչպիսիք են՝ անչափահասների կողմից ծխախոտի օգտագործումը, միմյանց հանդեպ անհարգալից վերաբերմունքը, բացասական վարքի տարաբնույթ դրսևորումները և այլն։ Հաշվի առնելով կրտսեր դպրոցականների և դեռահասների սոցիալական ընդօրինակման մեխանիզմներով վարքային դրսևորումների պայմանավորվածությունը՝ նմանօրինակ ֆիլմի դիտման արդյունքում երեխան կարող է նույնականացնել իրեն գլխավոր հերոսների հետ և անգիտակցաբար սկսել կիրառել նույնատիպ վարքագիծ։ Բացի այդ՝ ֆիլմի գրեթե բոլոր հերոսներն աչքի են ընկնում խոսքային հաղորդակցման անընդունելի դրսևորումներով, քրեական ենթամշակույթ կրող անձանց բնորոշ ժեստերի կիրառմամբ, ինչը ևս կարող է ընդօրինակվել երեխայի կողմից:

ԿԳՄՍ նախարարությունը խիստ մտահոգիչ և անընդունելի է համարում նման քրեական ենթամշակույթի տարրեր պարունակող ֆիլմում անչափահասների ներգրավվածությունը և մասնակցությունը:

Հավելենք, որ «Երեխաների իրավունքների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ պարբերության՝ «Արգելվում է երեխայի առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, բռնության և դաժանության պաշտամունք քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության և գրականության տարածումը»:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ նշված հանգամանքներն ուսումնասիրելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:

https://escs.am/am/news/25913

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

25 Nov, 14:03


📣Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» ՀՕ-516-Ն օրենքի 27-րդ հոդվածը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 09․10․2024թ․ հոկտեմբերի 9-ի թիվ 75-Ն հրամանը՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով Հայաստանի Կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ։

Մանրամասն՝ https://escs.am/am/news/25908

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

25 Nov, 13:52


📣ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։
Նիստի օրակարգում էր Կրթության տեսչական մարմնի գործունեության և ստուգումների 2025 թվականի տարեկան ծրագրերի, ԿՏՄ որակի բաժնի գործունեության 2025 թվականի տարեկան ծրագրի և 2024 թվականի 1-3-րդ եռամսյակների գործունեության կատարողականի գնահատման արդյունքների, ինչպես նաև ստուգումների ուղեցույցի հաստատումը:
🎙Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, ներկայացնելով ԿՏՄ գործունեության 2025 թվականի տարեկան ծրագրի նախագիծը, անդրադարձել է տեսչական մարմի 2024 թվականի ձեռքբերումներին՝ առանձնացնելով երեք հիմնական ուղղություն՝ մշակված նոր գործիքակազմի կիրառումը ստուգումների ընթացքում, ռիսկերի գնահատման նոր մեթոդաբանության առանձնահատկությունները և Կառավարության հավանությանն արժանացած ու ԱԺ-ի քննարկմանը ներկայացվելիք «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքի նախագիծը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նոր օրենքի ընդունման կարևորությունը՝ նշելով, որ դրա կիրարկումը տեսչական մարմնի համար նոր գործառույթներ կավելացնի։ Նախարարն առաջարկել է օրենքում անցումային դրույթներ սահմանել, ինչը հնարավորություն կտա տեսչական մարմնին նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել:
Մանրամասները՝ https://escs.am/am/news/25912

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

25 Nov, 09:00


📣ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները մշտադիտարկման և ուսումնասիրության նպատակով այցելել են Կոտայքի և Արարատի մարզի մի շարք հուշարձաններ՝ Քանաքեռի Սբ. Աստվածածին եկեղեցի, Պտղնիի տաճար, Գառնիի Սբ. Աստվածածին եկեղեցի, Մաշտոց Հայրապետ եկեղեցի, Խումարաժամ խոնարհված բազիլիկ, Հավուց Թառ վանական համալիր, Սբ. Կարապետ Մատուռ, Բայբուրդի 5-7 դդ․ եկեղեցական համալիր, Աղջոց Սբ. Ստեփանոս վանական համալիր և Գառնու հեթանոսական տաճար։

Քանաքեռի Սբ. Աստվածածին եկեղեցին վերականգնվում է Պաշտպանության նախարարության միջոցներով։ Շինարարի, հեղինակային և տեխնիկական հսկողության մասնագետների հետ տեղում քննարկվել են իրականացվող աշխատանքները, նախագծային լուծումների վերաբերյալ ներկայացվել են մասնագիտական դիտարկումներ։

🔎Պտղնիի տաճարում և Հավուց Թառում քննարկվել են տարիներ առաջ իրականացված վերականգնման նախագծերը, ուսումնասիրվել է հուշարձանների տեխնիկական վիճակի փոփոխությունը։

❗️«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով 2025 թ․ կսկսվեն նաև Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները։

Մանրամասն՝ https://escs.am/am/news/25903

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

25 Nov, 08:55


🇦🇲🏀Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի շրջանակում Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հյուրընկալել է Ավստրիայի ընտրանուն և 80:129 հաշվով զիջել մրցակցին:

🔝Հայաստանի ընտրանու կազմում ամենաարդյունավետ խաղացողը եղել է Քրիս Ջոնսը, որը վաստակել է 22 միավոր, 1 անգամ տիրել է օղակից անդրադարձած գնդակին և կատարել է 7 արդյունավետ փոխանցում։

📈Այս հանդիպումից հետո Հայաստանի հավաքականը C խմբի մրցաշարային աղյուսակում շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 3 միավոր: Ավստրիայի ընտրանին 6 միավորով գլխավորում է աղյուսակը:

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի 2025 թվականի փետրվարի 20-ին՝ արտագնա խաղում մրցելով Ալբանիայի հետ:

Մանրամասն՝ https://escs.am/am/news/25885

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

22 Nov, 16:31


🔖Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը:
🖼Նիստի մեկնարկից առաջ աշակերտական խորհրդի անդամներն այցելել են Հայաստանի պատմության թանգարան՝ ծանոթանալու «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրությանը: Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է՝ ինչպիսի տպավորություններ են նրանք ստացել ցուցադրությունից:
💬«Այս ուսումնական տարին հայտարարել ենք մշակութային կրթության տարի և այս համատեքստում շատ ենք կարևորում, օրինակ, թանգարանային միջավայրում կրթական յուրակերպ գործընթաց կազմակերպելու և հենց այդ միջավայրից գիտելիք ստանալու հնարավորությունը: Մենք անհրաժեշտություն ունենք փոխելու մեր վերաբերմունքը թանգարանային գործունեության նկատմամբ, որովհետև թանգարանը կենդանի միջավայր է, որտեղ յուրաքանչյուր ցուցադրություն ինչ-որ հետազոտության արդյունք է և այցելուներին փոխանցում է որոշակի հետազոտական գաղափարներ, ցուցանմուշների ներքին կապի մասին գիտելիքներ»,- ասել է նախարարը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

22 Nov, 16:30


📣🤼‍♂️ՀՀ ԶՈԻ հավաքականի անդամները 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալով ավարտել են մրցելույթները Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում:
🥉👏Մրցումային վերջին՝ 3-րդ օրը, Հայաստանի ներկայացուցիչներից մեդալակիրներ են դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Խաչատրյանն ու ազատոճային Մուշեղ Մկրտչյանը՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին:
🔝🇦🇲Այսպիսով՝ հայ ըմբիշները Երևանում անցկացված առաջնությունում 14 մեդալ են նվաճել:
Ավելին՝ https://escs.am/am/news/25884

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

21 Nov, 15:02


🎊Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում այսօր նշվել է Ֆրանսերենի ուսուցիչների միջազգային օրը, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

📌Միջոցառումն անցկացրել է Ֆրանսերենի հայ ուսուցիչների ասոցիացիան՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ:

📍ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է ֆրանսերենի ուսուցիչներին մասնագիտական տոնի առիթով և շնորհակալություն հայտնել գործընկերներին միջոցառման կազմակերպման համար:

🔎«Նոր չափորոշչի ներդրման շրջանակում շատ ենք կարևորում օտար լեզուների դասավանդման որակի փոփոխությունը: Այդ ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ ենք իրականացնում՝ դեսպանատների հետ համագործակցությամբ: Եվ այս տարի մեկնարկել է կարևոր մի ծրագիր, որն ուղղված է ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների կարողությունների զարգացմանը: Վստահ եմ՝ ծրագրի մասնակից ուսուցիչներն արդեն իսկ զգացել են դրա արդյունավետ ազդեցությունը դասավանդման գործընթացի վրա»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Ավելին՝ https://escs.am/am/news/25848

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

21 Nov, 12:53


📍Գործադիրի այսօրվա նիստում հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը սահմանելու մասին» N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:
Մասնավորապես՝ որոշմամբ նոր հավելվածներով սահմանվել են.
ՀՀ հանրակրթական հիմնական մասնագիտացված ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության,
«Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկերը, դրանց նկարագրերը:

Մյուս փոփոխությունները
https://escs.am/am/news/25846

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

21 Nov, 12:52


‼️Շուրջ 1 մլրդ 964 մլն դրամ՝ մի շարք կրթական օբյեկտների շինարարությանը
📌ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 1 մլրդ 670 մլն 974 հազար դրամ գումարի չափով:
💬Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ որոշումը հիմնականում անդրադառնում է Կառավարության խոշորագույն՝ 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրին, ինչպես նաև որոշ մարզադահլիճների ու մարզական ենթակառուցվածքների ձևավորմանը:
✔️ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ 2024թ.-ի պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների շրջանակում կատարվել է վերաբաշխում՝ 293 մլն դրամի չափով, որը կուղղվի 14 դպրոցների շինարարական աշխատանքներին:

Ավելին՝ https://escs.am/am/news/25847

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

21 Nov, 12:51


🏆Հայաստանի մուայթայի հավաքականը 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում անցկացված ավագ տարիքի պատանիների, մինչև 23 տարեկաների և մեծահասակների Եվրոպայի առաջնությունում:
🥈🥉Հայաստանի ներկայացուցիչներից փոխչեմպիոնի կոչմանն ու արծաթե մեդալին արժանացել է 57 կգ քաշային Նարեկ Խաչիկյանը, որը հանդես է եկել մեծահասակների պայքարում: Պատվո հարթակի երկրորդ աստիճանին է կանգնել նաև մինչև 16 տարեկանների առաջնությունում հանդես եկող Արթուր Խաչատրյանը: 57 կգ քաշային Լուսի Տեր-Դավթյանը մինչև 23 տարեկանների առաջնությունում զբաղեցրել է երրորդ տեղն ու նվաճել բրոնզե մեդալ:
Ավելին՝ https://escs.am/am/news/25845

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

21 Nov, 10:58


🎼ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 16-ը Երևանում անցկացնում է Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը։
🎻Փառատոնի բացման համերգը կայացել է նոյեմբերի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգը նվիրված էր ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 35-ամյակին՝ «Յուրաքանչյուր երեխայի համար․ իրավունքների և երազանքների սիմֆոնիա» խորագրով։
Ավելին՝ https://escs.am/am/news/25844

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

21 Nov, 10:50


📌ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «ՏՀՏ-ն կրթության մեջ» խորագրով ամենամյա խորհրդաժողովին, որը կազմակերպել էր Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: Խորհրդաժողովին մասնակցել են մարզերի և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների ղեկավարները, կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ արդեն ավանդական դարձած այս միջոցառումը լավ հնարավորություն է ոչ միայն անդրադառնալու ԿՏԱԿ-ի կողմից իրականացված գործընթացներին, այլև, առհասարակ, ամփոփելու արված աշխատանքները, նախանշելու առաջիկա անելիքները և խոսելու առկա խնդիրների մասին:
🔸Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ֆինանսավորման գործընթացի կարգավորման, տեղեկատվական համակարգում ամբողջական տվյալների մուտքագրման, պլանավորված և փաստացի բաշխված ժամերի համապատասխանելիության, թափուր հաստիքների տեսանելիության հստակեցման, պաշարների շտեմարանում անձնական տվյալների մուտքագրման բացառման և այլ հարցերի կարևորությանը:
Խորհրդաժողովի մանրամասները՝ https://escs.am/am/news/25843

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

21 Nov, 09:14


👩‍🏫Երևանի և Շիրակի, Տավուշի, Արարատի, Արմավիրի մարզերի դպրոցների ֆիզիկայի 14 ուսուցիչներ նոյեմբերի 10-15-ն այցելել են Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն (CERN) և այդտեղ գտնվող մեծ հադրոնային կոլայդեր (LHC), լսել առաջատար մասնագետների դասախոսություններ:

🤝Ուսուցիչների առաջին այցը ֆիզիկայի ոլորտի աշխարհի ամենամեծ գիտական կենտրոն կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի, ինչպես նաև Տեսական ֆիզիկայի և մոդելավորման ինստիտուտի համատեղ ջանքերի արդյունքում:

Ավելին՝ https://escs.am/am/news/25842

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

21 Nov, 09:14


🇦🇲🇬🇪Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-19:00-ը, «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի կունենա «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունը:

🤝Ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական թանգարանի, Տերյան մշակութային կենտրոնի, «Մեգերյան կարպետ» մշակութային համալիր հետ համագործակցությամբ:

🏵Միջոցառման շրջանակում կկազմակերպվի հայ և վրացի արհեստագործ վարպետների արհեստի և ուտեստի 1-օրյա համատեղ ցուցադրություն: Կներկայացվեն խեցեղենի, գործվածքի, ասեղնագործության և ձեռարվեստի այլ ուղղությունների նմուշներ, ինչպես նաև հայկական և վրացական ուտեստներ:

Ավելին՝ https://escs.am/am/news/25652

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

21 Nov, 09:14


❗️Պետական միջոցներով վերականգնվում են Սրվեղ վանական համալիրը և Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին

ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիր և Կիրանց գյուղի Սբ. Երրորդություն եկեղեցի, որոնք նորոգվում ու վերականգնվում են նախարարության միջոցներով և պատվերով:

Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրում կայացել է աշխատանքային քննարկման ընթացքում վերանայվել և հստակեցվել է Սրվեղ վանական համալիրի Սուրբ Աստվածածին և Սուրբ Նշան եկեղեցիների վերականգնման նախագծով նախատեսված աշխատանքների իրականացման հաջորդականությունը: Արդյունքում որոշում է կայացվել աշխատանքները սկսել Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումից:

🔸Աշխատանքային խումբն այնուհետև այցելել է Տավուշի մարզի Կիրանց գյուղում գտնվող 19-րդ դարի նորահայտ հուշարձան՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի: Մասնագետները տեղում ծանոթացել են իրականացված վերականգնման աշխատանքներին, ներկայացրել իրենց դիտարկումները և տվել համապատասխան հանձնարարականներ:

Ավելին՝ https://escs.am/am/news/25841

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

20 Nov, 15:44


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության (AMAA) ներկայացուցիչներին՝ AMAA Հայաստանի տնօրեն Արեն Դեյիրմենջյանի գլխավորությամբ: AMAA-ի կրթական գործունեության շրջանակում Երևանում գործում են լավագույն ստանդարտներին համապատասխան Ավետիսյան դպրոցը, մանկապարտեզ, ցերեկային կենտրոններ, ամառային ճամբարներ:
ԿԳՄՍ նախարարը կարևորել է ոչ պետական կրթական հաստատությունների և պետական քաղաքականություն իրականացնող մարմինների միջև արդյունավետ երկխոսության ապահովումը:
💬Արեն Դեյիրմենջյանը տեղեկացրել է՝ Ավետիսյան դպրոցում ներկայում ընթանում են քննարկումներ գյուղատնտեսական կրթական ծրագրերի ներդրման, ինչպես նաև մի շարք այլ մասնագիտական ծրագրերի շուրջ՝ արտասահմանյան լավագույն կրթական հաստատությունների հետ համատեղ: AMAA Հայաստանի տնօրենի խոսքով՝ նպատակ ունեն կրթական այս մոդելը տարածել նաև ՀՀ մարզերում և Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում հիմնել նմանօրինակ կրթական հաստատություններ։
🔸ԿԳՄՍ նախարարը ողջունել է նմանօրինակ նախաձեռնությունն ու պետական քաղաքականության հետ համապատասխանեցումը: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ մինչև 2026 թվականը 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ՀՀ կառավարության ծրագիրն ընթացքի մեջ է։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել դիտարկելու ծրագրի շուրջ համագործակցության հնարավորությունները:
Ավելին՝ https://escs.am/am/news/25836

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

20 Nov, 15:43


🔖ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր մասնակցել է դպրոցների ղեկավար կազմի ներգրավմամբ անցկացված «Գենդեր-արձագանքող ուսուցումը դպրոցում» թեմայով համաժողովին:
Եվրոպայի խորհրդի և Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) համագործակցությամբ մշակված «Գենդեր-արձագանքող ուսուցումը դպրոցում» առցանց դասընթացի գործարկման միջոցով փորձ է արվում կրթության ոլորտում անդրադառնալ գենդերային հիմնախնդիրներին և դրանց վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը մասնագիտական համայնքի շրջանակում։
💬Արաքսիա Սվաջյանը կարևորել է ծրագիրը երեխաների պաշտպանության համատեքստում. «Երեխայի վրա դպրոցն ունի հսկայական ազդեցություն ինչպես ուսուցչական, այնպես էլ իր հասակակիցների ներգործության տեսանկյունից: Մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում այս ուղղությամբ, և այս ծրագիրը ևս մեզ օգնելու է դպրոցներում էլ ավելի բարելավելու բռնության վաղ արձագանքման ու բացահայտման մեխանիզմները»:
Ավելին՝ https://escs.am/am/news/25834

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

20 Nov, 15:43


📌ԿԳՄՍ նախարարությունը 2024-2025 ուստարին հայտարարել է մշակութային կրթության տարի, որի շրջանակում հանրակրթական ուսումնական հաստատություններն իրականացրել են նախագծային աշխատանքներ՝ համադրելով կրթությունն ու մշակույթը:
📌ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում ներկա է եղել «Հայ յոթ ականավոր թագուհիները» նախագծային աշխատանքի ներկայացմանը: Նախագծի շրջանակում աշակերտներն ուսումնասիրել են յոթ թագուհիների ժամանակաշրջանը, կենսագործունեությունը, պատրաստել գրքույկներ ու համապատասխան հագուստներ, տարաբնույթ ձեռքի աշխատանքներ՝ հաստատելով միջառարկայական կապ «Գրականություն» առարկայի և «Արհեստ և արվեստ» բնագավառի միջև:

Ավելին՝ https://escs.am/am/news/25833

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

20 Nov, 13:33


🟠Հայ-ռուսական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ այսօր անցկացրել է «Մարզչի կատարելագործման հիմնահարցերը սպորտի զարգացման համատեքստում» խորագրով աշխատաժողով:
💬Կարևորելով նմանօրինակ աշխատաժողովի անցկացումը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ սպորտն այլևս միայն ֆիզիկական վարժությունների համալիր չէ. «Սպորտն այսօր մեծ գիտություն է, և հաջողության հասնելու համար պետք է կիրառել գիտական առաջընթաց մեթոդներ: Հնարքներ, վարժություններ կատարել գիտեն բոլորը, բայց դրանց կատարման արդյունավետությունից է բխում հաջողության հասնելու կարճ ճանապարհը: Անհրաժեշտ է ունենալ գիտականորեն կիրթ ու ուժեղ մարզչական կազմ, որպեսզի կարողանանք հաջողություններ ակնկալել սպորտում»:
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Հայ-ռուսական համալսարանի հագեցած ենթակառուցվածքային պայմաններին, ինչպես նաև ուսանողական սպորտի զարգացման անհրաժեշտությանը:
Ավելին՝ https://escs.am/am/news/25831

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

20 Nov, 11:56


🇦🇲🇱🇻ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել Լատվիայի Հանրապետության ազգային տոնին՝ Անկախության հռչակման օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը:

👥Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մերնեն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում հավատարմագրված այլ դեսպաններ, պաշտոնատար անձինք:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով բարեկամ Լատվիային ազգային տոնի առթիվ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ սա լավ առիթ է ընդգծելու Հայաստանի և Լատվիայի հարաբերությունների հիմքում ընկած ջերմ բարեկամական կապերն ու ընդհանրական արժեքները, որոնք երկու երկրների միջև արդյունավետ համագործակցության գրավականն են:

💬«Հայաստանը պատրաստակամ է գործնական քայլեր ձեռնարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության առավել խորացման համար՝ հաշվի առնելով մեր հարաբերություններում առկա չիրացված ներուժը: Խորապես համոզված եմ, որ ապագայում ևս համատեղ ջանքերով կպահպանենք Հայաստանի և Լատվիայի հարաբերություններում առկա դրական դինամիկան։ Լատվիան այսօր կարևոր դեր է խաղում եվրոպական ընտանիքում՝ լինելով իրավունքի գերակայության, ժողովրդավարության և տարածաշրջանային անվտանգության ամուր պաշտպան: Լատվիայի նվիրվածությունը միջազգային խաղաղությանն ու կայունությանն օրինակելի են բոլորիս համար»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը և խաղաղության, առաջընթացի և բարգավաճման լավագույն մաղթանքները հղել բարեկամ Լատվիային:

📍ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մերնեն, կարևորելով Հայաստանի հետ համագործակցությունն ու ձևավորված բարեկամական հարաբերությունները, փոխանցել է Լատվիայի կառավարության պատրաստակամությունը՝ փորձի փոխանակման և տարբեր գործընթացներում աջակցության տեսանկյունից:

Ավելին՝ https://escs.am/am/news/25829

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

20 Nov, 11:02


📣Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Շպիտելբերգի Սուրբ ծննդյան տոնավաճառը, որին առանձին տաղավարով մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը:

🤝ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ծրագիրն իրականացնում է Երևանի քաղաքապետարան հետ՝ ՀՀ ԱԳՆ աջակցությամբ, Մշակույթի զարգացման հիմնադրամի և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ:

Ծրագիրը նպատակ ունի խթանել Հայաստանի մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակումն և երկրի ճանաչելիության բարձրացումը:

💮Հայաստանի տաղավարում ներկայացված են 40 վարպետների ձեռագործ աշխատանքներ. մասնավորապես՝ ցուցադրվում են կարպետագործործության, խեցեգործության, տիկնիկագործության տարբեր նմուշներ և հուշանվերներ, որոնք ամբողջացնում են հայկական ձեռագործ արվեստի լավագույն ավանդույթները: Սուրբ ծննդյան տոնավաճառի շրջանակում Հայաստանի տաղավարում այցելուների համար կիրականացվեն նաև վարպետաց դասեր՝ նվիրված հայկական ժողովրդական արհեստագործության մեջ կիրառվող տեխնիկային և առանձնահատկություններին:

📌Շպիտելբերգի Սուրբ ծննդյան տոնավաճառը կշարունակվի մինչև դեկտեմբերի 23-ը: Շպիտելբերգի տոնավաճառը Վիեննայի ամենահայտնի Սուրբ ծննդյան տոնավաճառներից է, որն ամեն տարի գրավում է հազարավոր այցելուների ուշադրությունը։ Այն իրականացվում է 1970-ական թվականներից սկսած՝ Վիեննայի Շպիտելբերգ պատմական թաղամասի Շպիտելբերգգասե, Գուտենբերգգասե և Շրանկգասե հետիոտնային փողոցներում:
Նշենք նաև, որ 2023 թ. Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է Ստրասբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառին:

https://escs.am/am/news/25828

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

20 Nov, 10:41


♟️🙌🏻🇦🇲Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ավարտվել է շախմատի Եվրոպայի 2024 թվականի անհատական առաջնությունը, որի արդյունքներով գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանն աշխարհի գավաթի ուղեգիր է նվաճել: Հովհաննիսյանը վաստակել է 8 միավոր և զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:

🇦🇲🥈Հայաստանի մյուս ներկայացուցիչ, ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը վաստակել է 7 միավոր և մինչև 18 տարեկանների պայքարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

👏🏻Միջազգային վարպետի իր երկրորդ նորման է լրացրել ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Երիցյանը, որը վաստակել է 6 միավոր։

Հայաստանը ներկայացնող բոլոր շախմատիստների արդյունքներին ծանոթացեք այստեղ⬇️

https://escs.am/am/news/25827

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

20 Nov, 08:40


📣🎗ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուստարին հայտարարել է մշակութային կրթության տարի: Առաջնորդվելով այդ նախաձեռնությամբ՝ Երևանի թիվ 112 ավագ դպրոցը սեպտեմբերին հայտարարել էր «Մշակույթը՝ այցեքարտ» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսի մեկնարկը:

👏«Մշակույթը՝ այցեքարտ» խորագրով ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել Հայաստանի նկարիչների միության «Մարտիրոս Սարյան» ցուցասրահում, որին ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և միության նախագահ Սուրեն Սաֆարյանը:

🙌Նախաձեռնության նպատակն էր խթանել սովորողների մեջ հետաքրքրությունն ազգային մշակույթի, ինքնության, մասնավորապես՝ կերպարվեստի, քանդակագործության և ճարտարապետության նկատմամբ, ինչպես նաև ներկայացնել լուսանկարչությունը՝ որպես արվեստ և ճանապարհ դեպի ճանաչողություն:

📸Յուրաքանչյուր դասարան ներկայացրել է Հայաստանի ճարտարապետական և քանդակագործական արժեքավոր կոթողների հեղինակային լուսանկարներ՝ ստեղծելով QR կոդեր, որոնք պարունակում են լիարժեք տեղեկատվություն տվյալ ստեղծագործությունների և հեղինակների վերաբերյալ:

Մանրամասն՝ https://escs.am/am/news/25826

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

20 Nov, 08:06


📣🎬ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Բուն» գիտամշակութային հիմնդրամն իրականացնում է «Երվանդ Քոչարի բազմաթիվ «կերպերը»» հեռուստատեսային նախագիծը։
📽Երվանդ Քոչարի 125-ամյակի շրջանակում մշակվել և նկարահանվել է 10 մասից բաղկացած հեռուստատեսային ֆիլմաշար: Նախագծի նպատակն է արվեստաբանական, փաստագրական ֆիլմաշարի միջոցով ներկայացնել Երվանդ Քոչարի ստեղծագործական և կենսագրական հանգույցներն ու բազմաշերտ ժառանգությունը։
🎬Ֆիլմաշարի հեռարձակումը մեկնարկել է նոյեմբերի 15-ից. յուրաքանչյուր օր՝ ժամը 23:10-ին, ԲունTV-ի եթերում:
Մանրամասն՝ https://escs.am/am/news/25826

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

19 Nov, 14:49


🇦🇲🤺Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականի անդամները հաջող են հանդես եկել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված միջազգային մրցաշարում:

🏆🥇🥈🥉Հայաստանի ներկայացուցիչներից միջազգային մրցաշարի հաղթողի կոչմանն ու ոսկե մեդալին արժանացել է ճկասուսերակիր Գագիկ Մորիկյանը: Նույն զենքաձևում Նարեկ Հովհաննիսյանը զբաղեցրել է երկրորդ տեղն ու պարգևատրվել արծաթե մեդալով, իսկ Խաչատուր Սեթոյանն ու Նարեկ Սահակյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:

☝️Այս օրերին ընթանում է նաև Հայաստանի սուսերամարտի պատանիների առաջնությունը: Հայաստանի առաջնության արդյունքներով կձևավորվեն տղաների և աղջիկների հավաքականները, որոնք դեկտեմբերի 11-14-ը Քութայիսի քաղաքում կմասնակցեն երիտասարդների և պատանիների առաջնությանը՝ խոցասուսեր, ճկասուսեր և թրասուսեր զենքաձևերում:

Մանրամասն՝ https://escs.am/am/news/25809

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

19 Nov, 14:44


📣ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով հանրային քննարկում, որը վարել են ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

👥Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, բուհերի, գիտահետազոտական կազմակերպությունների, «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներ:

🤝Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովին քննարկման հնարավորության համար՝ նշելով, որ խնդիրները քննարկելու և միմյանց տեսակետներն ավելի լավ հասկանալու հնարավորությունը երբեք ավելորդ չէ:

🎙Իր ելույթում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է գիտության ոլորտի զարգացման այն ուղղություններին, որոնք սահմանված են Կառավարության ծրագրով։

💬«Կառավարության ծրագրով գիտության զարգացմանն ուղղված հիմնական չորս ուղղություններ են առանձնացված: Առաջին ուղղությունը մրցունակ գիտական գործունեության համար նպաստավոր ենթակառուցվածքների ստեղծումն է, և այստեղ էական առաջընթաց ունենք: Մասնավորապես՝ վերջին տարիներին գիտության ֆինանսավորումը շուրջ 280 տոկոսով ավելացել է, և դրա մեծ մասը կազմում են նաև ենթակառուցվածքներին ու գիտական սարքավորումների ձեռքբերմանն ուղղված հատկացումները: Համեմատության համար պետք է նշել՝ եթե 2020 թ. 359 միլիոն դրամ է տրամադրվել գիտական ժամանակակից սարքավորումների ձեռքբերման համար, ապա 2024թ. կատարվել է 4,2 մլրդ դրամի հատկացում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

❗️Նախարարն առանձնակի ընդգծել է, որ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ամենամեծ աշխատանքները թեև ուղղված են ակադեմիական քաղաքին, որը նոր միջավայր է ձևավորելու, սակայն որևէ կերպ այն չի կասեցնում ընթացիկ աշխատանքները, որոնք լինելու են շարունակական:

☝️Որպես Կառավարության ծրագրի երկրորդ կարևոր ուղղություն՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է գիտության ոլորտի աշխատողների որակավորման բարձրացման և երիտասարդ կադրերի ներգրավման գործընթացը, որտեղ ևս լուրջ առաջընթաց կա:

💬Նախարարի խոսքով՝ առանձին ծրագրեր են իրականացվում՝ խրախուսելու երիտասարդ գիտնականների ասպիրանտական հետազոտությունները, և այդ իմաստով էլ առկա են բավական լավ արդյունքներ: Օրինակ՝ «PostDoc-Armenia» ծրագիրը հնարավորություն է տալիս երիտասարդ հետազոտողներին 12-24 ամսով իրենց հետազոտական աշխատանքներն իրականացնել համակարգում: ❗️Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև վերապատրաստման ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս գիտական կազմակերպությունների աշխատակիցներին վերապատրաստվելու աշխարհի լավագույն գիտական կենտրոններում:

☝️Նախարարը նաև կարևորել է, որ գիտության ոլորտում ներդրվել է կառավարման միասնական էլեկտրոնային հարթակ, ինչն այս պահին թույլ է տալիս ամփոփ և ամբողջական տեղեկատվություն ունենալ, մոնիթորինգ իրականացնել և խոսել ծրագրերի արդյունավետության մասին:

💬«Պետք է գիտության զարգացման տրամաբանության մեջ հասկանալ, թե որ ուղղություններում ենք կենտրոնացնում մեր ջանքը՝ ավելի մեծ արդյունք ունենալու համար, որը կհամապատասխանի որոշակի ստանդարտների և կնպաստի հանրային զարգացմանը»,- իր խոսքն ամփոփել է նախարարը:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/25804

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

01 Nov, 13:14


📍Մատենադարանում տեղի է ունեցել «Միջնադարյան Հայաստանի հմտություններ, արվեստ և արհեստ» ցուցասրահ-լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը։

👥Ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արայիկ Խզմալյանը:

✔️Լաբորատորիան, միջնադարյան կյանքի և մասնագիտությունների հետ կապված տարբեր ձեռագրերի հավաքածուին ծանոթացնելուց բացի, հնարավորություն է տալիս նաև մասնակցելու ձեռագրերում առկա բաղադրատոմսերին և առաջարկություններին համապատասխան մի քանի ապրանքատեսակների ստեղծման գործնական ընթացքին:

🔶ՀՀ ԿԳՄՍ նախարար Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է, որ Մատենադարանում լաբորատորիաների բացումը դարձել է ավանդույթ, ինչն ուղղակիորեն նպաստում է կառույցի արագ զարգացմանն ու գործունեության ընդլայնմանը:

Ավելին՝ https://escs.am/am/news/25390

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

01 Nov, 12:25


🇦🇲🇹🇯 Դուշանբե կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Տաջիկստանի մշակույթի նախարարի առաջին տեղակալ Օբիդ Նազարիոնի հետ։

🖼️ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, անդրադառնալով Հայաստանում ընթացող ոլորտային բարեփոխումներին, ներկայացրել է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը՝ ընդգծելով, որ առաջնային են համարվում համընդհանուր ներառականության ապահովումը, մշակույթի և արվեստի հասանելիությունը, ստեղծարարության, փորձարարական ու նորարարական ձևերի խրախուսումը: Մշակույթի հանրահռչակման տեսանկյունից Արթուր Մարտիրոսյանը կարևորել է նաև ՀՀ կառավարության կողմից հոբելյանական միջոցառումների անցկացումը։

Ավելին՝ https://escs.am/am/news/25385

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

01 Nov, 11:58


«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն Տուրիզմի հայկական ֆեդերացիայի հետ Մեգերյան կարպետում կազմակերպել է համաժողով՝ նվիրված Ազգային խոհանոցի զարգացման ռազմավարությանը: Համաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

🔖Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ խոհարարությունն ամենահասանելի և հանրային ոլորտներից է՝ միտված ազգային ավանդույթների պահպանմանն ու հանրահռչակմանը: Անդրադառնալով ազգային խոհանոցին կրթության տեսանկյունից՝ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է նման նախաձեռնությունների կարևորությունը, որոնք կրթության որակի վրա էական ազդեցություն են ունենում:

💬«Մեր ուսումնական հաստատություններում բազմաթիվ երիտասարդներ սովորում են խոհարարություն, որն ամենապահանջված մասնագիտություններից է քոլեջներում և ուսումնարաններում: Մենք լուրջ խնդիր ենք դրել մեր առջև զարգացնելու խոհարարական կրթությունը նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։ Դրա վառ ապացույցն այս տարի առաջին անգամ ՄԿՈՒ հաստատություններում մասնագիտական վերապատրաստումների և ատեստավորման հնարավորության ներդրումն է, որը հնարավորություն է տալու կրկնակի և ավելի աշխատավարձի բարձրացում ունենալ դասավանդողների համար: Ատեստավորման համար այս տարվա մեր ընտրած 4 ուղղություններից մեկը հենց խոհարարությունն է»,-ասել ա նախարարի տեղակալը:

Համաժողովի ընթացքում պետական, մասնավոր կառույցների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, ոլորտային դերակատարներին և փորձագետներին ներկայացվել են Ազգային խոհանոցի զարգացման ռազմավարության հիմնական ուղղությունները: Այնուհետև տեղի են ունեցել պանելային քննարկումներ, կայացել են Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի «Ազգային խոհանոց» գրքերի շնորհանդեսները:

Ավելին՝ https://escs.am/am/news/25382

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

01 Nov, 11:35


🇦🇲🇹🇯ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, որն ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով գտնվում է Դուշանբեում, հանդիպել է Տաջիկստանի կրթության և գիտության նախարարի տեղակալներ Ռավշան Կարիմզոդի և Դիլշոդ Ամիրզոդայի հետ:

👥Տաջիկստանի կրթության և գիտության նախարարի տեղակալների հետ քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ կրթական համակարգի բոլոր մակարդակներում ընթացող մեծածավալ բարեփոխումները, մասնավորապես՝ Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրն ու ակադեմիական քաղաքի նախագիծը:

🤝Հանդիպման ընթացքում տաջիկական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել, մասնավորապես, կրթական տեխնոլոգիաների բնագավառում համատեղ նախաձեռնությունների իրականացման և փորձի փոխանակման հնարավորության վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև «Դպրոցական սնունդ» համաշխարհային կոալիցիային, որին հետխորհրդային պետություններից անդամակցում են միայն Հայաստանն ու Տաջիկստանը:

Ավելին՝ https://escs.am/am/news/25379

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

01 Nov, 11:34


🏋️‍♂️🇦🇲Հայաստանի պատանի և երիտասարդ ծանրորդները շարունակում են հաջող մրցելույթները Լեհաստանի Ռաշին քաղաքում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

🥇👏Մինչև 23 տարեկանների առաջնությունում հաղթողի կոչումը նվաճել է 89 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը՝ երկամարտի 350 կգ արդյունքով (157+193 կգ): Առանձին վարժություններում ևս հայ ծանրորդը նվաճել է փոքր ոսկե մեդալները:

🥉👏Այս քաշային կարգում բրոնզե մեդալին արժանացել է Մնացական Աբրահամյանը՝ երկամարտում ցույց տալով 343 կգ արդյունք (152+191 կգ):

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

31 Oct, 13:20


📌ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է հրաձգության Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատներին՝ քննարկելու Երևանում 2026 թվականին կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացմանը վերաբերող հարցեր։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը:

🔖Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ալեքսանդր Ռատներին այցի համար՝ նշելով, որ ՀՀ կառավարության համար հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացումը մեծ պատասխանատվություն է: Նախարարի խոսքով՝ Հայաստանը միջազգային մրցաշարեր անցկացնելու հաջողված փորձ ունի, և 2025 թվականին ևս մեր երկրում նախատեսվում են միջազգային 4 խոշոր մրցաշարեր:

💬«Մենք շատ ուրախ ենք այս առաջնությունը Երևանում անցկացնելու հնարավորության համար և պատրաստակամ ենք այն բարձր մակարդակով կազմակերպելու գործում: Մեզ համար սա նաև համագործակցության, այս սպորտաձևը Հայաստանում զարգացնելու հնարավորություն է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ավելին՝ https://escs.am/am/news/25353

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

31 Oct, 12:58


👥Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում հոկտեմբերի 30-31-ն անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

🔸ԿԳՄՍ նախարարի տեղակալ, ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի անդամ Արթուր Մարտիրոսյանն իր ելույթում ներկայացրել է ՀՀ-ում երիտասարդության ոլորտում կատարված աշխատանքները և շնորհակալություն հայտնել ԱՊՀ մասնակից պետությունների գործընկերներին Միջազգային երիտասարդական համագործակցության 2021-2030 թթ. ռազմավարության 2023-2024 թթ. գործողությունների պլանի շրջանակում սերտ համագործակցության և աջակցության համար։

Առավել մանրամասն՝ https://escs.am/am/news/25355

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

31 Oct, 12:46


📣ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Հայաստանում Շեֆիլդի և Յորքի համալսարանների շրջանավարտների ընդունելության և նոր ուսանողների ողջույնի երեկոյին: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:

👩‍🎓ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, առանձնակի կարևորել է միջազգային համալսարանների հետ համագործակցությունը, ինչը, ըստ նրա, նպաստում է Հայաստանի կրթական համակարգի որակական նոր զարգացումներին և աշխատաշուկայի` որակյալ կադրերով համալրմանը:

Ավելին՝ https://escs.am/am/news/25340

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

31 Oct, 12:32


‼️ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված 300 դպրոցների, 500 մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման աշխատանքներում։

Համաձայն որոշման՝ ՀՀ 2024թ.-ի պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների շրջանակում կատարվել է վերաբաշխում կատարողների միջև՝ 2 մլրդ 685 մլն դրամի չափով:

💬Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ Կառավարությունում քննարկվել են դպրոցաշինության ծրագրի հիմնական ցուցանիշները. «Այս պահի դրությամբ 223 դպրոցների աշխատանքներ են ընթացքում, և 35-ում դրանք ավարտված են: Այս որոշման նախագծով առաջարկվում է վերաբաշխում կատարել՝ համապատասխան միջոցներ ուղղելով 11 հաստատության (7 դպրոց և 4 կրթահամալիր) աշխատանքները մեկնարկելու համար: Այս հաստատությունների համար պայմանով մրցույթներն արդեն իսկ կազմակերպված են, և ընթանում են նախապատրաստական աշխատանքներ։

💬Վերաբաշխումը հնարավորություն կտա մեծ թափով սկսել շինարարության գործընթացը: Հաստատությունները տեղակայված են տարբեր մարզերում՝ Արարատ, Արմավիր, Կոտայք, Լոռի, Տավուշ, Շիրակ և Սյունիք․ դրանք կհամալրեն «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ցանկը»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ մրցութային գործընթացներն ավարտվել են, իսկ նախապատրաստական աշխատանքների փուլը՝ հողային աշխատանքներ և այլն, սկսված է։

Ավելին՝ https://escs.am/am/news/25346

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

31 Oct, 12:31


🎼ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը:

🔖Նշենք, որ Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացումը կայացել է սեպտեմբերի 12-ին: Փառատոնի այս տարվա գեղարվեստական ղեկավարներն էին Էդուարդ Թոփչյանը և Հարոլդ Քլարքսոնը: Փառատոնի կենտրոնական համերգներից էր լեգենդար օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգը տաղանդավոր սոպրանո Ջուլիանա Գրիգորյանի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Ավելին՝ https://escs.am/am/news/25348

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

31 Oct, 12:29


📌Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված էր 51 տարրից, համալրվել է ևս 17-ով:

Այդ թվում են ՀՀ համայնքներից ներկայացված՝
«Շիրակի երգիծական բանահյուսությունը»
«Գյումրիի ոսկերչության և արծաթագործության ավանդույթը»
«Դիլիջանի փայտի փորագրության ավանդույթը և կիրառումը»
«Սիսիանի և Գորիսի խեցեգործության ավանդույթը և կիրառությունը»
«Մեղվապահության ավանդույթը Ճամբարակ համայնքում»
«Անա նանան քյե ղուրբան» երգը ՀՀ Գեղարքունիքի Սևան համայնքից «Քաղցր շարոցի պատրաստման ավանդույթը Աշտարակում»
«Տոմաստի պատրաստման և կիրառման ավանդույթը Վարդենիս համայնքում» և այլ արժեքներ:

💬Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը. «Կարևոր է ուսումնասիրել համայնքների զարգացման համար կարևոր պատմամշակութային ժառանգությունը, որը դառնում է բնակավայրի զարգացման, տնտեսության և նաև զբոսաշրջության խթանման լավ հիմք: Ընդ որում՝ խոսքը ոչ միայն հուշարձանների, այլև ոչ նյութական մշակութային ժառանգության մասին է, որը մեծ ներուժ ունի թե՛ զբոսաշրջային իմաստով՝ դառնալով տվյալ բնակավայրում ժամանցի, տարաբնույթ ծառայությունների կազմակերպման նոր հեռանկար, թե՛ տնտեսական այլ գործունեության ծավալման իմաստով»:

Առավել մանրամասն՝ https://escs.am/am/news/25347

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

31 Oct, 07:34


🇦🇲🏋🏻‍♂️🏋🏻‍♀️👏🏻Հայաստանի պատանի և երիտասարդ ծանրորդները շարունակում են հաջող մրցելույթները Լեհաստանում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

🥇Պատանեկան հավաքականի կազմում հաղթողի կոչմանն արժանացել է նաև 76 կգ քաշային Աննա Ամրոյանը՝ երկամարտի 228 կգ արդյունքով դառնալով Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր: Պոկում վարժությունում Ամրոյանը, գլխավերևում պահելով 100 կգ կշռող ծանրաձողը, արժանացել է փոքր բրոնզե մեդալին, իսկ հրում վարժությունում 128 կգ արդյունքով դարձել է փոքր ոսկե մեդալակիր:

🥉Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 81 կգ քաշային Կարեն Մարգարյանը երկամարտի 333 կգ արդյունքով (150+183 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Մ23 տարեկանների առաջնությունում:

Ավելին՝⤵️⤵️

https://escs.am/am/news/25339

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

30 Oct, 14:28


📣🇦🇲🏆ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել 2025 թվականին ՀՀ-ում նախատեսված մարզական խոշոր միջազգային մրցաշարերի կազմակերպման և անցկացման հանձնաժողովի առաջին նիստը:

👥Հանձնաժողովում ընդգրկված են ներկայացուցիչներ մի շարք պետական կառույցներից, Հայաստանի բասկետբոլի, վոլեյբոլի, հոկեյի և կարատեի ֆեդերացիաներից, հեռարձակող ընկերություններից, ինչպես նաև մարզական կառույցների ղեկավար կազմերից:

Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը վերջին տարիներին վարում է մարզական խոշոր միջազգային միջոցառումներ հյուրընկալելու քաղաքականություն, և 2025 թվականին Հայաստանում այդպիսի 4 խոշոր միջոցառում է անցկացվելու:

💬«Հաշվի առնելով նմանօրինակ խոշոր մրցաշարերի անցկացման մեր նախորդ փորձը՝ պետք է միջգերատեսչական ջանքերն ու համագործակցված աշխատանքն իրականացնենք կազմակերպված՝ մրցաշարերը պատշաճ մակարդակով անցկացնելու համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

🎙Նիստի ընթացքում քննարկվել են միջոցառումների անցկացման կազմակերպչական մի շարք հարցերը, այդ թվում՝ մրցաշարերի վայրերի ընտրության, անհրաժեշտ մարզագույքի ձեռքբերման, այդ նպատակով մրցույթների կազմակերպման ժամկետների վերաբերյալ:

Մանրամասն՝ https://escs.am/am/news/25336

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

30 Oct, 14:00


📣🤝ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների պատասխանատուների, Կրթության տեսչական մարմնի, ԿԶՆԱԿ հիմնադրամի, ԿՏԱԿ-ի և ՀՄԿ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու դպրոցներում անվտանգության ստանդարտների մշակման աշխատանքները:

🙌Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

💬«Անվտանգության ստանդարտների սահմանումը հանրակրթության ոլորտում համակարգային լուծում պահանջող խնդիրներից է: Պետք է միասնաբար հասկանանք՝ ինչ ռեսուրսներ ունենք, որոնք են գույքագրված խնդիրները և ինչպես գնանք լուծման ճանապարհով: Անվտանգության ընկալման շուրջ անհրաժեշտ է ունենալ միասնական չափանիշներ, որոնք պետք է նվազեցնեն ռիսկերը: Ակնհայտ է, որ կա իրավական ակտերի վերանայման կարիք, որոնք պետք է բխեն համապատասխան ստանդարտից»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:

❗️Կարևորվել է ուսումնական հաստատությունների շենքային և միջավայրային անվտանգության, սեյսմակայունության, մուտքի և ելքի կառավարման, միջավայրի վերահսկման հնարավոր մեխանիզմների սահմանումը:

☝️Ժաննա Անդրեասյանը նշել է նաև, որ ուսումնասիրվում է այս ուղղությամբ միջազգային փորձը: Կողմերը ներկայացրել են իրենց համակարգման տիրույթում առկա խնդիրները, նախանշել լուծման տարբերակները:

✍️Պայմանավորվածություն է ձեռք բերվել գույքագրելու դպրոցների ֆիզիկական անվտանգության առաջնային խնդիրներն ու հրատապ կարիքները՝ հետագա աշխատանքներում դրանք քննարկելու նպատակով։

Մանրամասները՝ https://escs.am/am/news/25335

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

30 Oct, 13:42


📣🎗ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամների համար ամփոփվել է կարողությունների զարգացման եռօրյա դասընթացը, որը կազմակերպվել էր «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում՝ ԿԳՄՍ նախարարության և «Փրոջեքթ հարմոնի Հայաստան» կազմակերպության հետ:

📜Դասընթացի ավարտին ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի գործող կազմի 20 անդամներ պարգևատրվել են հավաստագրերով:

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում իրականացվող եռօրյա դասընթացի մասնակիցները ծանոթացել են աշակերտական խորհրդի առաքելությանն ու նպատակին, ինչպես նաև այլ երկրներում նմանօրինակ կառույցների փորձին։

Մանրամասները՝ https://escs.am/am/news/25334

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

30 Oct, 12:28


📣Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կազմկոմիտեի չորրորդ նիստը:

👥Նիստին մասնակցել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

☝️Նախ ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել նախորդ նիստերի ընթացքում կայացված որոշումների և հանձնարարականների հիման վրա կատարված աշխատանքների վերաբերյալ:

👏Հաջորդիվ նիստի մասնակիցները քննարկել են ձմեռային խաղերի անցկացման օրակարգային հարցերը, որոնք վերաբերել են կազմկոմիտեի կազմում փոփոխություններին, խաղերի խորհրդանիշի հաստատմանը, խաղերի անցկացման վայրերում անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմանը և այլն:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/25330

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

30 Oct, 10:44


📣🧑‍🏫Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է «Փոփոխվող կրթություն. համընդհանուր ներառականության մարտահրավերները» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը։

👏Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նա անդրադարձել է ոլորտի առաջնահերթություններին, իրականացվող քաղաքականությանն ու անելիքներին:

💬«Հայաստանը տարածաշրջանում համարվում է համընդհանուր ներառականության դրական փորձ ունեցող երկրներից մեկը, որտեղ շուրջ 20 տարի է՝ ներդրված է ներառական կրթության համակարգը: Այսօր ունենք մոտ 8800 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, որոնց մեծ մասը սովորում է ներառական կրթություն իրականացնող դպրոցներում, իսկ 500 երեխա՝ հատուկ դպրոցներում»,-ասել է Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում ներկայում գործում է 7 հատուկ դպրոց։

☝️Նրա խոսքով՝ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն է տեղի ունեցել, ըստ որի՝ հատուկ դպրոցների վերակազմավորման գործընթաց է իրականացվելու․ հատուկ դպրոցների մեծ մասը վերափոխվելու է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների:

🎙Նախարարի տեղակալն իրազեկել է, որ արդեն 2 տարի է՝ Յունիսեֆի աջակցությամբ Լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիրը ռեսուրս կենտրոնի վերափոխելու պիլոտային ծրագիր է իրականացվում, և կան լավ արդյունքներ:

❗️ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև նախադպրոցական ոլորտին, որտեղ, ըստ նրա, 3 տարի է՝ ներառական կրթություն է իրականացվում:

Նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ևս ներդրվել է ներառական կրթություն, բայց Արաքսիա Սվաջյանի գնահատմամբ՝ այստեղ ընթացակարգերն այլ են:

🙌Արաքսիա Սվաջյանը հաջողություն է մաղթել գիտաժողովի մասնակիցներին և նշել, որ արձանագրված փաստահեն տվյալները կնպաստեն ոլորտի քաղաքականության մշակման լավարկմանը:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/25324

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

30 Oct, 07:39


📣✍️ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով 2024 թվականին վերապատրաստում իրականացնող կազմակերպությունը:

Սահմանված մրցույթում հայտ էր ներկայացրել վերապատրաստող երկու կազմակերպություն: Ընտրող հանձնաժողովը, ուսումնասիրելով ներկայացված հայտերը և հաշվի առնելով ԿԳՄՍ նախարարության սահմանած պահանջներին համապատասխանելիությունը, մրցույթում հաղթող է ընտրել Ուսուցման ազգային հիմնադրամին:

https://escs.am/am/news/25323

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

30 Oct, 07:21


🇦🇲🤼🥉Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունում:

👏Բրոնզե մեդալի համար պայքարում Ասլանյանը գոտեմարտել է Բուլղարիայի ներկայացուցիչ Աբու Մուսլիմ Ամաևի հետ և ժամանակից շուտ 10:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել: Գոտեմարտը 30 վայրկյան է տևել:

✌️Կարեն Ասլանյանն առաջին մեդալն է նվաճել է մեծահասակների աշխարհի առաջնություններում:

🇦🇲Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է երրորդ տեղը:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/25322

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

30 Oct, 06:55


📣🧑‍🎓Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (ՃՄՀԳ) հայտարարում է «Ճապոնիայի 2025-2026 թթ․ ֆիսկալ տարի․ կայուն զարգացման նպատակների համաշխարհային առաջնորդ» (SDGs Global Leader JFY 2025-2026) խորագրով ծրագրի շրջանակում Ճապոնիայի համալսարանների մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսանելու նպատակով կրթաթոշակների տրամադրման հնարավորության մասին:

Մագիստրատուրայի ծրագրին կարող են դիմել մինչև 35 տարեկան (2025 թ․ ապրիլի 1-ի դրությամբ) անձինք, որոնք ունեն բակալավրի կամ մագիստրոսի աստիճան։ Ասպիրանտուրայի ծրագրին կարող են դիմել մինչև 40 տարեկան (2025 թ․ ապրիլի 1-ի դրությամբ) անձինք, որոնք ունեն մագիստրոսի աստիճան։

⚠️Թեկնածուներն ընտրվելու են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության /ՃՄՀԳ-ի/ կողմից։ Ծրագրի հետ կապված ծախսերի մեծ մասը հոգալու է ՃՄՀԳ-ը:

☎️📧Ծրագրի ընթացակարգերի, հայտադիմումների, փաստաթղթերի և այլ հարցերի համար բոլոր թեկնածուները կարող են դիմել Հայաստանում ՃՄՀԳ խորհրդատուին ([email protected], հեռախոսահամար՝ +374 10 568805, +374 77 710760)։

Մանրամասն՝ https://escs.am/am/news/25321

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

29 Oct, 07:57


📣💯ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ֆիլմ ինդաստրի դեվելոփմենտ» կազմակերպությունը Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում իրականացվող «Սերգեյ Փարաջանով․ բացահայտումներ» կրթական ծրագրի ամփոփիչ հանդիպումները կանցկացնի Երևանում:

📍Կրթական ծրագրի երևանյան հանդիպումները կանցկացվեն Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնում» հոկտեմբերի 29-ին՝ ժամը 16։00-ին, իսկ Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրում՝ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14։00-ին։ Միջոցառումների մուտքն ազատ է։

❗️«Սերգեյ Փարաջանով․ բացահայտումներ» կրթական ծրագրի նպատակն է նոր սերնդին հաղորդակից դարձնել 20-րդ դարի հայազգի հանճարի կախարդական աշխարհին, վերստին արժևորել վարպետի վաստակն ու համբավը։

🎙Ծրագրի շրջանակում կինոգետ, ռեժիսոր Ռաֆֆի Մովսիսյանը դասախոսությունների ընթացքում ներկայացնում է Սերգեյ Փարաջանովի կերպարը, բազմաբնույթ ստեղծագործություններն ու նրա արվեստի հիմնաքարերը։

🎞Ծրագրի անցկացման վայրերում վարպետի լուսանկարներով ազդագրեր են փակցվում, որոնցից յուրաքանչյուրը ներառում է Սերգեյ Փարաջանովի ասույթներից մեկը: Ազդագրերը նաև հագեցած են QR կոդով՝ Սերգեյ Փարաջանովի մասին հայերեն և անգլերեն լիաժեք տեղեկատվությամբ։

Մանրամասն՝ https://escs.am/am/news/25274

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

28 Oct, 13:59


📣🇦🇲ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականներին, որոնք վերջերս Բուդապեշտում մասնակցել են շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադային:

🙌Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը:

👏ԿԳՄՍ նախարարը ողջունել է շախմատիստներին, շնորհակալություն հայտնել հաջող մրցելույթների համար և շնորհավորել նրանց գրանցած արդյունքների առթիվ: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ շախմատն առանձնահատուկ նշանակություն ունի հանրության շրջանում, հատկապես այն ժամանակից ի վեր, ինչ շախմատը՝ որպես առարկա, սկսել է դասավանդվել հանրակրթական դպրոցներում:

👏ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև պատանի շախմատիստների հաջող մրցելույթներին, որոնք բարձր արդյունքներ են գրանցել արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնություններում. «Սա նշանակում է, որ նաև արդյունքների կայունություն ու շարունակականություն ունենք: Մեր երեխաների արդյունքները ցույց են տալիս, որ մեծ վստահությամբ կարող ենք այդ մասին խոսել»:

👏🇦🇲Ժաննա Անդրեասյանը Հայաստանի շախմատի հավաքականի մարզիկներին ու մարզիչներին շնորհավորել է նաև ՖԻԴԵ-ի կողմից 100-ամյակի լավագույն թիմ ճանաչվելու առթիվ:

💬«Սա մեծ պատասխանատվություն ու պատիվ է: Վստահ եմ՝ դարի լավագույն թիմի անվան ներքո հանդես գալը հետագայում յուրաքանչյուրիդ համար լրացուցիչ պատասխանատվություն է լինելու: Մյուս կողմից՝ կարևոր է, որ շարունակական աշխատանքը գնահատվում է ոչ միայն երկրի ներսում, այլև միջազգայնորեն ճանաչելի է դարձնում Հայաստանը՝ որպես շախմատային երկիր»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու հետագա հաջողություն մաղթել մարզիկներին:

👏ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս ողջունել է մարզիկներին և շնորհավորել գրանցած արդյունքների համար:

Մանրամասն՝ https://escs.am/am/news/25267

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

28 Oct, 11:03


📣🎗ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնն անցկացվել է 16-րդ անգամ. արդյունքներն ամփոփվել են, հաղթողներն արդեն հայտնի են:

🎙Փառատոնի ամփոփիչ միջոցառմանը հնչել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը, որը փոխանցել է նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:

💬«Հայաստանում անցկացվող կինոփառատոները դարձել են մեր մշակութային կյանքի կարևոր և անբաժանելի մասը։ Այսօր բոլորիս միավորել է «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը, որն իրավամբ կարելի է համարել տարածաշրջանի ամենամեծ անիմացիոն իրադարձությունը։ Իր ստեղծման օրվանից փառատոնը նպատակաուղղված գործունեություն է ծավալել Հայաստանում անիմացիոն կինորավեստը զարգացնելու և միջազգային հարթակներում հայկական անիմացիան ներկայանալի դարձնելու նպատակով»,- հնչել է նախարարի ուղերձում:

👏🎬Փառատոնի ամփոփիչ միջոցառմանն ազդարարվել են մրցութային ծրագրերի հաղթողները: «ՌեԱ» փառատոնում այս տարի ընդգրկված էին 41 ավարտական, 59 կարճամետրաժ և 8 լիամետրաժ մրցութային ֆիլմեր։

🎞🔝Ավարտական ֆիլմերի անվանակարգում հատուկ հիշատակման է արժանացել Էրիկա Տոտորոյի (ԱՄՆ) «Հանելուկ»-ը, իսկ «Լավագույն ավարտական ֆիլմ» է ճանաչվել «8-րդ օրը». հեղինակներ՝ Ագաթ Սինիշալ, Ալիսիա Մասսե, Էլիզ Դեբրույն, Ֆլավի Կարի, Տիո Դյուոտուա (Ֆրանսիա)։

🎞🔝Կարճամետրաժ ֆիլմերի 1-ին տեղի մրցանակը ստացել է Florence Miailhe-ի (Ֆրանսիա) «Թիթեռը», իսկ ժյուրիի հատուկ հիշատակմանն է արժանացել Լուկաս Մալբրունի (Ֆրանսիա) «Մարգարետե 89»-ը։

🎞🔝«Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ադամ Էլիոթի «Խխունջի հուշերը» ֆիլմը, իսկ «Ժյուրիի հատուկ հիշատակում» անվանակարգում՝ Իզաբել Էրգերայի «Սուլթանուհու երազը»:

📽🏵Լիամետրաժ անիմացիոն ֆիլմի լավագույն գաղափարի համար «Վալենտին Պոդպոմոգովի անվան մրցանակի» է արժանացել Գինթս Զիլբալոդիսի «Հոսք» ֆիլմը։

🎬🎨Արդեն երկրորդ տարին անընդմեջ փառատոնի շրջանակում իրականացվել է նաև ReA Comics Art ծրագիրը, որի շրջանակում անցկացվել է Ազգային պատկերապատման նախագծերի մրցույթը։ Մրցույթում 1-ին տեղի օժանդակություն-մրցանակը ստացել է Ելենա Ներսեսյանի «Մխիթարանք» պատկերապատումը, 2-րդ տեղի օժանդակություն-մրցանակը՝ Միլենա Ադամյանի «Արձագանքներ» պատկերապատումը, իսկ 3-րդ տեղում «Մթնշաղի երազները» պատկերապատումն էր, որի հեղինակը Լյուսի Դուրասովան է:

Մանրամասն՝ https://escs.am/am/news/25262

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

28 Oct, 08:58


📣🇦🇲🥊Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և IBA-ի համագործակցության արդյունքում անցկացվել է արդեն իսկ լայն տարածում ստացած ու խոշոր մրցանակային հիմնադրամ ունեցող «Ночь чемпионов» մրցաշարը, որի ընթացքում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երեք անդամներ հաղթական մեկնարկ են ունեցել պրոֆեսիոնալ ռինգում:

🇦🇲🔝Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Արթուր Բազեյանը պարտության է մատնել մոլդովացի Վիկտոր Վակուլիային։ Բազեյանը հենց մեկնարկից շատ ակտիվ է գործել և 6-րդ ռաունդում մրցավարը դադարեցրել է մենամարտն ու տեխնիկական նոկաուտով հաղթանակը շնորհել է հայ բռնցքամարտիկին։

🇦🇲🔝Եվրոպայի փոխչեմպիոն, 23-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանը վստահ հաղթանակ է տարել Վրաստանի ներկայացուցիչ Օթարի Գոգոբերաշվիլիի նկատմամբ:

👌👏Վստահ հաղթանակ է տարել նաև գերծանրքաշային Դավիթ Չալոյանը՝ արդեն 2-րդ ռաունդում պարտության մատնելով Պակիստանի ներկայացուցիչ Թեյմուր Խանին, որը մինչ այդ որևէ պարտություն չէր ունեցել: Չալոյանը դուրս է եկել IBA PRO աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ։

☝️🥊👏Երեկոյի գլխավոր մենամարտում ուժերը չափել են վերջերս Հայաստանի քաղաքացիություն ստացած Մուրադ Գասիևը և դանիացի անպարտելի բռնցքամարտիկ Կեմ Յունգվիստը։ Գասիևը նոկաուտով վստահ հաղթանակ է տարել:

🇦🇲🥊😔Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ է դուրս եկել նաև Բարեղամ Հարությունյանը, որը, սակայն, զիջել է Ղրղզստանի ներկայացուցչին:

https://escs.am/am/news/25254

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

28 Oct, 06:44


📣ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 26-ին այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` ծանոթանալու կատարված հիմնանորոգման աշխատանքներին։
🏗️🧱Մասնավորապես ամբողջությամբ փոխարինվել է օպերային թատրոնի բեմական հատվածի տանիքաշերտը, ինչպես նաև հիմնանորոգվել է շենքի տանիքը։ Փոխվել է տանիքի ծածկը, այդ թվում տեղադրվել է ջրամեկուսիչ և պաշտպանիչ շերտ, վերանորոգվել ու թարմացվել են նաև տանիքի այդ հատվածի ջրահեռացման համակարգերը:
☑️Ժաննա Անդրեասյանին զեկուցվել է, որ վերանորոգման աշխատանքների ավարտից հետո տեղացած անձրևների ժամանակ որևէ խնդիր չի առաջացել:
📌Տանիքի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են պետական բյուջեի միջոցներով: Շուրջ 1200 քմ մակերեսով տանիքային հատվածի վերանորոգումը տևել է 6-7 ամիս:

Ավելին՝ https://escs.am/am/news/25252

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

28 Oct, 06:40


🏋️‍♀️🏋️‍♂️🇦🇲Հայաստանի ծանրամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականները հաջող են մեկնարկել Լեհաստանում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

🥇👏Հաղթողի կոչմանն արժանացել են Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Ժորա Գրիգորյանը (55 կգ) և Գառնիկ Չոլակյանը (61 կգ):
🥈👏Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) դարձել է արծաթե մեդալակիր:

Ավելին՝ ⤵️⤵️ https://escs.am/am/news/25253

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

25 Oct, 15:43


📣🎗️Հոկտեմբերի 25-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում ազդարարվել է «Advocacy Society for the Arts» (ԱՍԱ) համաժողովը:

🙌🏻Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը:

🫱🏼‍🫲🏻Համաժողովն անցկացվում է ԵՄ աջակցությամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ համագործակցությամբ:

👏🏻ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին և ուրախությամբ ընդգծել, որ շաբաթը ստեղծագործական է, որն ամփոփվում է ավարտին մոտեցող «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրով:

💬«Ուրախությամբ կուզեի արձանագրել, որ «Կատապուլտ» ծրագրի արդյունքում ստեղծվել է մի հարթակ, որը նպաստում է մշակույթի ոլորտում հանրության, քաղաքացիական հասարակության և պետության միջև երկխոսության շարունակականությանը, որտեղ մեկտեղվում են բոլոր կողմերի համահավաք շահերը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:

🎤Համաժողովի շրջանակում անցկացված «Մշակույթի իրավական շրջանակները» պանելային քննարկմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ ԱՍԱ-ն ՀՀ կառավարության և ԵՄ համագործակցության արդյունքում իրականացված «Կատապուլտ» աքսելերացիոն ծրագրի զարգացման վերջնարդյունք է և միաժամանակ նոր նախաձեռնության յուրօրինակ մեկնարկ։

🏵️Համաժողովը եզրափակվել է ԱՍԱ «Բիզնեսն արվեստին» առաջին մրցանակաբաշխությամբ: Մրցանակները հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/25251

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

25 Oct, 15:08


📣🫱🏼‍🫲🏻ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Քեմբրիջի համալսարանի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի կրթության համագործակցության բաժնի ղեկավար Սթիվ Քինգին:

🙌🏻Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

💬«Բարձր ենք գնահատում միջազգային գործընկերների հետ համատեղ ծրագրերի իրականացումը, որն ուղղված է մեր կրթական համակարգի որակի բարելավմանը և պատրսատ ենք քննարկել արդյունավետ համագործակցության հնարավորությունները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

❗️Հանդիպմանը մասնավորապես անդրադարձ է կատարվել հանրակրթության ոլորտում ազգային գնահատման, ուսուցիչների կարողությունների զարգացման, դասագրքերի ստեղծման մեխանիզմների վերաբերյալ թեմաներին:

Մանրամասն՝ https://escs.am/am/news/25250

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

25 Oct, 14:24


📚ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրի շրջանակում Լատվիայում լույս է տեսել Սերգեյ Փարաջանովի նամակների և սցենարների «Ազատություն» ժողովածուն:

✍🏻Գրքի թարգմանիչն Իլզե Պաեգլե-Մկրտչյանն է, լույս է ընծայել «Պետերգայլիս» հրատարակչությունը:

💬«Անուրանալի է Փարաջանովի ազդեցությունը լատվիական կինոյի ոճի և բանաստեղծական կինոավանդույթի ձևավորման վրա: Թերևս այսօր էլ Փարաջանովի չնկարահանված ֆիլմերի ուրվականները շրջում են Յուրմալայում ինչպես անցած դարաշրջանի անկատար երազանքներ»,- նշվում է գրքի առաջաբանում:

https://escs.am/am/news/25244

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

25 Oct, 13:57


🇦🇲🇫🇷ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Բուրդելի թանգարանի տնօրեն Օֆելի Ֆերլիե-Բուային և Փարիզի թանգարաններ հաստատության միջազգային և տարածքային բաժնի տնօրեն Սելին Մարշանին:

🫱🏼‍🫲🏻Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակութային ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Կլուզոն:

🙌🏻Հանդիպմանը քննարկվել են անվանի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռ գյուղում գտնվող հայրական տունն արվեստագետների կեցավայրի և ցուցահանդեսային տարածքի վերածման նախագծին առնչվող հարցեր:

❗️Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է, որ Մինաս Ավետիսյանի տան վերակառուցման ծրագիրը ԿԳՄՍ նախարարության ուշադրության կենտրոնում է: Նախարարի տեղակալն այն կարևորել է նաև Շիրակի մարզում մշակութային կյանքի ակտիվացման և զբոսաշրջության զարգացման համատեքստում:

👏🏻Ջաջուռում Մինաս Ավետիսյանի նոր ցուցասրահի ստեղծման նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալն առաջարկել է ձևավորել աշխատանքային խումբ, որում ընդգրկված կլինեն նաև «Մշակույթի զարգացման» հիմնադրամից և Հայաստանի ազգային պատկերասրահից ներկայացուցիչներ:

🫂Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

https://escs.am/am/news/25249

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

25 Oct, 11:16


🎗«ՌեԱ» 16-րդ փառատոնի շրջանակում հոկտեմբերի 23-ին Հայաստանի նկարիչների միությունում ազդարարվել է ReA Comics Art ցուցահանդեսային ծրագիրը, որի նպատակը հայկական պատկերապատման արվեստի զարգացման խթանումն է։

👏Ցուցադրության բացմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

💬«Մենք վստահ քայլերով շարժվում ենք դեպի Հայաստանում պատկերապատման ոլորտի զարգացում, ինչը շատ կարևոր է, քանի որ կոմիքսները միաձուլում են արվեստի մի քանի ճյուղեր՝ նկարչություն, գրաֆիկա, անիմացիա, գրականություն, ինչու չէ, նաև թատրոն: Մշակութային կրթության համատեքստում արվեստի տարբեր ճյուղերի ներդաշնակ համադրումը չափազանց կարևոր է»,- իր խոսքում նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

🤝Փառատոնի շրջանակում պատկերապատման արվեստի ներկայացմանն աջակցել են նաև Երևանի Գյոթեի անվան ինստիտուտը և Հայաստանում ԵՄ պատվիրակությունը։

☝️Արդեն երկրորդ տարին անընդմեջ «ՌեԱ» փառատոնի՝ ReA Comics Art ծրագրի շրջանակում անցկացվում է պատկերապատման արվեստի ազգային մրցույթ՝ նախապես ընտրված թեմաներով։

🏵Մրցույթին ներկայացվել է 14 նախագիծ, ժյուրիի կազմում ընդգրկված են տեղացի և օտարերկրացի մասնագետներ։ Հաղթող նախագծերը կհայտարարվեն հոկտեմբերի 26-ին Կինոյի տանը կայանալիք «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 16-րդ փառատոնի փակման միջոցառման ժամանակ։

https://escs.am/am/news/25229

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

25 Oct, 10:20


📣Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:

Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական և համայնքային կազմակերպություններ, ինչպես նաև իրենց կանոնադրությամբ ամրագրված կրթության ոլորտում վերապատրաստումների իրավունք և փորձ ունեցող հիմնադրամներ, ընկերություններ, հասարակական, միջազգային կազմակերպություններ:

📬Վերապատրաստում իրականացելու համար կազմակերպությունը պետք է ներկայացնի համապատասխան հայտ:

📆📧Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները պետք է մինչև 2024 թվականի հոկտեմբերի 31-ը դիմեն ԿԳՄՍ նախարարաություն՝ հայտն ուղարկելով [email protected] էլ. փոստին:

☎️Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչություն, հեռ.՝ 010-599619:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/25223

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

25 Oct, 10:15


📣🙌🥋Հոկտեմբերի 26-27-ը Երևանի «Միկա» մարզահամալիրում կկայանա Կիոկուշին կարատեի պատանիների, երիտասարդների և մեծահասակների Եվրոպայի 36-րդ բաց առաջնությունը:

🥋Առաջնությանը 15 երկրի ավելի քան 400 մարզիկներ կմասնակցեն:

🇦🇲Հայաստանի հավաքականի կազմում 12-17, 17-21 ու 21-ից բարձր տարիքային խմբերում հանդես կգան ավելի քան 100 մարզիկներ:

https://escs.am/am/news/25213

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

24 Oct, 14:39


🇦🇲🎗ՀՀ կառավարության տան ժամացույցի սրահում գործում է թանգարանային ցուցադրություն, որն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ։

🙌Աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին․ տեղում պահպանված ցուցանմուշների, ինչպես նաև Հայաստանի պատմության թանգարանի կողմից հիմնականում նվիրատվությունների միջոցով ստացված հավաքածուի հիման վրա գործում է թանգարանը։

👥Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է ՀՀ կառավարության տան ժամացույցի սրահ, շրջայց կատարել, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ներկայացմամբ ծանոթացել թանգարանի նմուշներին և դրանց պատմությանը:

☝️Դավիթ Պողոսյանի խոսքով՝ Կառավարության տան ժամացույցի սրահում թանգարանի կազմակերպումը խորհրդանշական է ՀՀ պետականության պատմության և Կառավարության տան ճարտարապետական, հասարակական-քաղաքական կարևորությունն ընդգծելու առումով։

❗️Ցուցադրությունը հնարավորություն կտա ՀՀ կառավարության հյուրերին ծանոթանալու հուշարձան կառույցի, այնտեղ տեղի ունեցած կարևոր իրադարձությունների, պետական գործիչների, ինչպես նաև Հանրապետության հրապարակին նայող գլխավոր ժամացույցի պատմությանը։

👏Նախարարի տեղակալը շնորհավորել է կազմակերպիչներին նախաձեռնության կապակցությամբ և ողջունել համագործակցության ձևաչափը: Նրա դիտարկմամբ՝ այս հարթակը հրաշալի հնարավորություն է ներկայացնելու ՀՀ պետականության պատմության դրվագներն ու հուշարձան կառույցի պատմությունը:

Մանրամասն՝ https://escs.am/am/news/25203

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

23 Oct, 13:40


📣ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամները հոկտեմբերի 23-25-ը կմասնակցեն կարողությունների զարգացման եռօրյա դասընթացի, որը կազմակերպվել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում՝ ԿԳՄՍ նախարարության և «ՓԻ-ԷՅՉ ինթերնեշնլ» («Փրոջեքթ հարմոնի») կազմակերպության համագործակցությամբ:

👥Եռօրյա դասընթացն անցկացվում է Երևանում, մասնակցում են 21 աշակերտներ ՀՀ տարբեր մարզերից և մայրաքաղաքից:

👏Դասընթացի մեկնարկին ընդառաջ մասնակիցների հետ հանդիպել և նրանց ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ կարևորելով աշակերտական խորհրդի դերը կրթության բարեփոխումների արդյունավետության համատեքստում:

💬«Ձեզ հետ շփվելը մեզ համար շատ կարևոր է դպրոցներում իրականացվող ծրագրերի ու բարեփոխումների արդյունավետության վերաբերյալ ձեր կարծիքը լսելու, փոփոխությունների վերաբերյալ ձեր ձայնն ու դիրքորոշումները հաշվի առնելու տեսանկյունից: Անչափ կարևոր է հասկանալ՝ ձեր կարծիքով ստեղծված պայմանները որքանո՞վ կօգնեն որակյալ կրթություն ստանալուն»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

👏ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել աշակերտներին ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդում ընդգրկվելու քաջության և իրենց ձայնը բարձրացնելու պատրաստակամության համար:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/25161

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

23 Oct, 13:20


📣ՀՀ կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 23-26-ն անցկացվում է «Թանգարանային պրոֆեսիոնալիզմը և էթիկան դժվարին ժամանակներում» խորագրով միջազգային քառօրյա գիտաժողովը:

🤝Գիտաժողովը կազմակերպվել է «Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) անձնակազմի վերապատրաստման միջազգային կոմիտեի» (ԻՔԹՕՓ), Էթիկայի դիլեմաների միջազգային կոմիտեի (ԱՅՍԻ ԷԹԻՔՍ), ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի, Հայաստանի պատմության թանգարանի համագործակցությամբ:

👏Գիտաժողովի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Ալֆրեդ Քոչարյանն անդրադարձել է գիտաժողովի խորագրին՝ ընդգծելով պրոֆեսիոնալիզմի և էթիկայի կարևորությունը հատկապես դժվարին ժամանակներում, երբ թանգարանային ոլորտը բախվում է տարբեր մարտահրավերների: Նրա դիտարկմամբ՝ միշտ չէ, որ այդ դժվարությունները պայմանավորված են տնտեսական բաղադրիչով: Նախարարի տեղակալն իբրև մարտահրավեր նշել է արդի տեխնոլոգիաների ներդրումը, ինչը ոլորտի զարգացման կարևորագույն բաղադրիչ է, սակայն պահանջում է ժամանակ և համառ աշխատանք:

💬«Միջազգային համագործակցության և փորձի փոխանակման վառ վկայություն է այս գիտաժողովը: Մաղթում եմ արդյունավետ և բեղմնավոր աշխատանք, որը նոր գաղափարների փոխանակման հնարավորություն կտա և կնպաստի թանգարանների զարգացմանն ու մշակութային ժառանգության պահպանմանը»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը:

👥Նշենք, որ գիտաժողովին մասնակցում են մասնագետներ Հայաստանից և 11 երկրներից: Ոլորտի մասնագետները հանդես կգան զեկուցումներով, տեղի կունենան ԻԿՕՄ-ի` համատեղ տարեկան գիտաժողովներում ընդունված ձևաչափերով մասնագիտական քննարկումներ և հանդիպումներ։

Մանրամասները՝ https://escs.am/am/news/25160

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

23 Oct, 08:42


🧑‍🎓🇦🇲🤝🇷🇺ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Երևանում ռուսական տան հետ համատեղ հայտարարում է կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ 2025-2026 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնությունում միջին մասնագիտական, բարձրագույն և լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառության համար:

❗️Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և ազգությամբ ռուսները, ովքեր մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետության տարածքում (ՀՀ քաղաքացիություն ունեցողներ և Ռուսաստանի Դաշնության տարածքում 01.09.2024 թ. դրությամբ գրանցում չունեցողներ):

📆Դիմումներն ընդունվում են մինչև 2025 թ. հունվարի 15-ը:

💻Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել https://education-in-russia.com/ տեղեկատվական համակարգում, ինչպես նաև կցել պահանջվող փաստաթղթերը:

🔎Ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների ցանկին կարելի է ծանոթանալ ՌԴ կրթության և գիտության նախարարության կայքում հետևյալ հղումով՝ https://russia-edu.minobrnauki.gov.ru/:

Մանրամասն՝ https://escs.am/am/news/25157

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

23 Oct, 08:24


📣✍️ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի ընտրության (նշանակման) համար անցկացվող մրցույթի թեստավորման և հարցազրույցի փուլերի հարցաշարերը:

☝️Յուրաքանչյուր փուլի հարցաշարում ընդգրկված է 50-ական հարց, որոնք վերաբերում են նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենսդրությանը, ուսումնամեթոդական և մանկավարժահոգեբանական իմացություններին և մասնագիտական հմտություններին:

Մանրամասն՝ https://escs.am/am/news/25156

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

23 Oct, 07:17


📣🇦🇲🥇🤼Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Խլոյանը նվաճել է չեմպիոնի կոչումը։

🥈🤼Ավելի վաղ Հայաստանի հավաքականից աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր էր դարձել Շանթ Խաչատրյանը։

☝️🤞63 կգ քաշային Արման Վարդանյանը և 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանն այսօր՝ հոկտեմբերի 23-ին կգոտեմարտեն բրոնզե մեդալների համար։

https://escs.am/am/news/25155

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

22 Oct, 13:18


📣🤝ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է հունգարական «Միաութ գրուպ» կազմակերպության նախագահ Աթիլլա Սանդորի գլխավորած պատվիրակությանը:

🙌Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը:

👥Կողմերը քննարկել են կրթության, մասնավորապես միջին մասնագիտական ուսուցման ոլորտում համագործակցության հնարավորությունները:

❗️Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է հյուրերին և նշել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կրթության բոլոր աստիճաններում ակտիվ բարեփոխումներ է իրականացնում, և այդ համատեքստում կարևոր է նաև միջազգային կառույցների հետ համագործակցային տարբեր ծրագրերի քննարկումը՝ ըստ անհրաժեշտության դիտարկելով նաև դրանց տեղայնացումը:

🧑‍🎓Կողմերը դիտարկել են Հայաստանի և Հունգարիայի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների միջև փորձի փոխանակման, ԵՄ «Էրազմուս+» շարժունության ծրագրի շրջանակում համագործակցության, փոխադարձ այցելությունների, համատեղ կրթական համաժողովների կազմակերպման հնարավորությունները:

👥Հանդիպման ընթացքում քննարկվել են «Միաութ գրուպ» կազմակերպության հետ համագործակցության առաջիկա գործողությունների շրջանակին վերաբերող մի շարք աշխատանքային հարցեր:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/25150

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

22 Oct, 11:01


🇦🇲🇧🇷ՀՀ պատվիրակությունը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գլխավորությամբ, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ ճանաչողական այցով մեկնել էր Բրազիլիա՝ ծանոթանալու Ազգային դպրոցական սննդի ծրագրի (PNAE) բրազիլական փորձին:

👥Պատվիրակությանը Բրազիլիայի ազգային կրթական զարգացման հիմնադրամի (FNDE) և Բրազիլիայի համագործակցության գործակալության (ABC) հետ համատեղ մեկ շաբաթյա ինտենսիվ հանդիպումների, աշխատաժողովների միջոցով ներկայացվել է ծրագրի անցած ճանապարհն ու հաջողության պատմությունը։

💬ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել Բրազիլիայի գործընկերներին և ընդգծել համագործակցության կարևորությունը. «Չնայած երկու երկրները ծրագրերն իրականացման տարբեր նախապատմություններ և տարբեր մասշտաբներ ունեն, բայց մեր առջև ծառացած են նույն խնդիրներն ու մարտահրավերները, որոնց հաղթահարման ուղղությամբ շատ ավելի արդյունավետ կլինի աշխատանքը, եթե կարողանանք համատեղ լուծումներ գտնել»։

Մանրամասները՝ https://escs.am/am/news/25117

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

21 Oct, 14:51


📣Հոկտեմբերի 21-ին Գ․ Սունդուկյանի ազգային ակեդեմիական թատրոնում մեկնարկել է Creative Armenia Week միջազգային գագաթնաժողովը՝ նվիրված ստեղծարար ձեռներեցությանն ու արվեստի ոլորտում նորարար տեխնոլոգիաների ինտեգրմանը։

👥Գագաթնաժողովին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

🎗Creative Armenia Week գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Պաննո արվեստի տան և սրճարանի պաշտոնական բացումը. ստեղծարար հաբը իրականացվել է Artbox Hub ծրագրի շրջանակում: «Artbox»-ը ստեղծվել է «Creative Armenia»-ի կողմից, իրականացվում է Հայաստանում Եվրոպական Միության ֆինանսավորմամբ և ՀԲԸՄ-Հայաստանի համագործակցությամբ, «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում։

🎙Միջոցառմանը ելույթի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

💬«Ստեղծարար ոլորտին վերաբերող հարթակների ստեղծումն ու մասնագիտական քննարկումների ծավալումն այսօր կարևոր է առավել, քան երբևէ։ Քննարկումները հնարավորություն կտան բարձրաձայնելու և վերլուծելու այն խնդիրներն ու զարգացումները, որոնք առկա են ստեղծարար տնտեսության զարգացման ոլորտում։ Մեր երկրում այս ոլորտը գտնվում է կայացման փուլում, և անհրաժեշտ է ստեղծել բարենպաստ միջավայր բոլոր ներգրավված դերակատարների համար»,- ասել է նախարարը:

❗️Նախարարի դիտարկմամբ՝ համաժողովի օրակարգը և պանելային քննարկումների մասնակիցների ցանկը թույլ են տալիս եզրակացնել, որ սպասվում են հետաքրքիր և բովանդակալից քննարկումներ ոլորտում առկա մարտահրավերների և նորարար միջոլորտային համագործակցությունների հնարավորությունների վերաբերյալ։

🎞Բացման արարողությանը ցուցադրվել են ավելի քան 80 ստեղծարար նախագծեր և բիզնեսներ, որոնք ինկուբացվել, աքսելերացվել և ֆինանսավորվել են Creative Armenia-ի հեղինակային Artbox ծրագրի կողմից։

Մանրամասները՝ https://escs.am/am/news/25119

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

21 Oct, 14:36


📣🎗📽ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 20-ին Կինոյի տանը օսկարակիր ռեժիսոր Գինթս Զիլբալոդիսի «Հոսք» ֆիլմի ցուցադրությամբ ազդարարվել է «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 16-րդ միջազգային փառատոնի մեկնարկը: Փառատոնի կարգախոսն է՝ «Կյանքը պատկեր է, կենդանացրու այն»։

👏Փառատոնի բացմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

☝️Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ անիմացիայի միջոցով կարողանում ենք պատմել պատմություններ հետաքրքիր մոտեցումներով ու ձևերով:

❗️Դանիելյանի համոզմամբ՝ հայկական անիմացիայի մեծերին հաջողվել է իրենց գիտելիքները հմտորեն փոխանցել երիտասարդներին, որոնք ստեղծարար են, նախաձեռնող, ինչի արդյունքում ոլորտում ակնհայտ զարգացում կա: Դրան նպաստել է նաև «Ռեանիմանիա» փառատոնը:

☝️Նշենք, որ «Ռեանիմանիա» անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը 16-րդ անգամ Հայաստան է բերել ավելի քան 250 ֆիլմեր, համախմբել է ոլորտի լավագույն մասնագետներին՝ աշխարհի տարբեր երկրներից, ստեղծել հարթակներ հայ և օտարազգի անիմատորների հմտությունների զարգացման համար:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/25118

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

21 Oct, 13:51


🇦🇲✍️🇫🇷ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև ստորագրված հուշագրի շրջանակում մեկնարկել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի 2-րդ փուլը, որն ուղղված է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման բարելավմանը և զարգացմանը:

👏ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը շնորհավորել է մանկավարժներին ծրագրի նոր փուլի մեկնարկի կապակցությամբ՝ նշելով, որ հանրակրթության պետական նոր չափորոշչով օտար լեզուների դասավանդմանը հատուկ կարևորություն է տրվում։

💬«Այս ընթացքում յուրացրած գիտելիքը նպաստելու է Հայաստանում ֆրանսերենի դասավանդման որակի բարձրացմանն ու լեզվի տարածմանը։ Դուք երկար ճանապարհ եք անցել և լավ արդյունքներ եք ցուցաբերել՝ հասնելով այս փուլին: Լիահույս եմ՝ դա ձեզ ավելի է մոտիվացնում՝ առավել շատ ներգրավվելու դասընթացներին և աշխատելու ձեր մասնագիտական զարգացման ու կատարելագործման ուղղությամբ»,- դիմելով ծրագրին մասնակից ուսուցիչներին՝ ասել է Թամարա Սարգսյանը:

👏Մանկավարժներին շնորհավորել է նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչը:

Վերապատրաստումը բաղկացած է երկու փուլից. նախ ընտրված մասնակիցները առկա ձևաչափով կհանդիպեն Երևանում 2024 թ. հոկտեմբերի 21-25-ը՝ «Ավելացնելով հեռավար ուսուցումը» թեմայով 30 ժամ տևողությամբ դասընթացի շրջանակում, այնուհետև՝ ենթաաշխատանքային խմբերով 2024 թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին: France Education International-ի փորձագետների կողմի ծրագիրը կշարունակվի հեռավար։

Մանրամասները՝ https://escs.am/am/news/25114

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

21 Oct, 13:24


🇦🇲🤝🇩🇪 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին:
🙌Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
🤝ԿԳՄՍ նախարարը ողջունել է դեսպանին և վստահություն հայտնել, որ նրա աշխատանքը կնպաստի Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համագործակցության զարգացմանը և նոր նախաձեռնությունների իրականացմանը:
☝️Անդրադառնալով կրթության և գիտության բնագավառում հարաբերությունների խորացմանը՝ կողմերն անդրադարձել են միջբուհական համագործակցության զարգացման հնարավորություններին, ուսանողների, հետազոտողների և դասավանդողների փոխանակման ծրագրերի, համատեղ կրթագիտական նախաձեռնությունների իրականացմանը:
🧑‍🏫Կողմերն անդրադարձել են նաև գերմաներենի` որպես օտար լեզվի ուսուցման որակի բարելավման նպատակով սեմինարների, խորհրդատվությունների, փոխադարձ այցերի կազմակերպմանը:
📄ԿԳՄՍ նախարարը դեսպանին է ներկայացրել նաև «Ակադեմիական քաղաք» ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը՝ այս համատեքստում ևս ընդգծելով գերմանական հեղինակավոր հաստատությունների հետ համագործակցությունը:
❗️Ժաննա Անդրեասյանը նաև փաստել է՝ մշակույթի ոլորտում ևս առկա է համագործակցության լայն ներուժ՝ ընդգծելով թե՛ կինոարվեստի, թե՛ երաժշտության, թե՛ թանգարանային ոլորտում փոխգործակցության հեռանկարները:
👥ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանի հետ հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Մանրամասները ➡️ https://escs.am/am/news/25115

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

21 Oct, 13:05


🇦🇲🥊Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը 2 ոսկե և 3 արծաթե մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում:

🥇👏Հայաստանի ներկայացուցիչներից հաղթողի կոչմանն արժանացել են Էլիդա Քոչարյանն ու Ռուդոլֆ Գարբոյանը:

🏵Հայ մարզուհուն պարգևատրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սամվել Գասպարյանը։

🥈Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ) և Հարություն Հակոբկոխյանը դարձել են արծաթե մեդալակիրներ:

🤞Մեր ընտրանին հանդես է եկել Կարեն Աղամալյանի գլխավորությամբ:

Մանրամասները՝ ստորև⬇️

https://escs.am/am/news/25113

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

21 Oct, 12:55


📣🤝Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) համագործակցությամբ մեկնարկել է ՄԿՈՒ բարեփոխումների վերաբերյալ իրազեկում-քննարկումների առաջին փուլը՝ նախատեսված ՀՀ մարզերի ներկայացուցիչների համար։
👥Քննարկումները, որոնք շարունակական են լինելու, կազմակերպվում են «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի նախաձեռնությամբ՝ ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում։
📄Իրազեկման քննարկումները վերաբերում են 2024 թ․ մայիսի 22-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի և հարակից օրենսդրական փոփոխությունների փաթեթին:
☝️Հանդիպումների ընթացքում, մասնավորապես, քննարկվում են ՄԿՈՒ կրթական ծրագրերի կազմակերպման և ﬔթոդաբանական բարելավուﬓերի, աշխատանքի վրա հիﬓված ուսուﬓառության համակարգի ներդրման և դուալ ուսուցման կազմակերպման, պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացման, սոցիալական գործընկերության կառուցակարգերի հստակեցման, սոցիալական գործընկերների ներգրավվածության վերաբերյալ հարցեր։
🎗Ծրագիրը մեկնարկել է Շիրակի մարզից: Յուրաքանչյուր փուլ ներառելու է մինչև 35 մասնակից՝ մասնագիտական ուսումնական հաստատություններից (ՄՈւՀ), տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններից, իրավասու տեսչական մարմնի տարածքային կենտրոններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից, ինչպես նաև լինելու են գործատուներ, որոնք համագործակցում են ՄՈւՀ-երի հետ։
👏Միջոցառումները կազմակերպվում են ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում:
Մանրամասները՝ ստորև
https://escs.am/am/news/25112

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

21 Oct, 12:44


📣🎗️ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 21-ին և 22-ին՝ ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:
🏵️🎬Կինոյի մեծ ու ինքնատիպ վարպետին նվիրված երեկոն յուրօրինակ է իր ձևով և բովանդակությամբ․ կազմակերպվելու է փերֆորմանս՝ լրացված Փարաջանովի կյանքի հուշային պատառիկներով, մտքերով ու ձայնով։
🎭Ազատության հրապարակում, օպերային թատրոնի նախասրահում և կտուրի հատվածում նախատեսվում են արտ-ինստալյացիաներ, իսկ բուն ներկայացումը կցուցադրվի թատրոնի բեմում:
🎗️Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանն ընդգրկված է ՀՀ կառավարության հոբելյանական միջոցառումների ծրագրում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում:

Մանրամասն՝ https://escs.am/am/news/25092

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

19 Oct, 19:29


🏆🏃🏻‍♂️‍➡️Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման և բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզման նպատակով Փարաքար-Էջմիածին մայրուղում այսօր չորրորդ անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով ավելի քան 2400 հոգի է մասնակցել, այդ թվում՝ օտարերկրացիներ:

👥Մրցաշարի պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, պաշտոնատար այլ անձինք:

Առաջին տարիքային խմբում դպրոցականները հաղթահարել են 4 կմ վազքատարածությունը․ մեկնարկը տրվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հարակից տարածքից։ Երկրորդ և երրորդ տարիքային խմբերի ներկայացուցիչները, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկները վազել են 10 կմ՝ Փարաքար–Էջմիածին մայրուղու երկայնքով։

🏃🏻‍♂️‍➡️18-ից 40 տարեկան տղամարդկանց պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Սպարտակ Ոսկանյանը, երկրորդ տեղը՝ Դմիտրի Կորոլևը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Միքայել Միքայելյանը: Նրանց պարգևատրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը խորհրդանշական նվերներ և պատվոգրեր է հանձնել նաև մրցաշարի ամենատարեց մասնակիցներին՝ 61-ամյա Սիլվարդ Բաղյանին և 79-ամյա Աշոտ Բալագյոզյանին:

🏃🏻‍♀️‍➡️ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է 41 տարեկանից բարձր տարիքային խմբի կանանց և տղամարդկանց: Տղամարդկանց պայքարում հաղթող է ճանաչվել Գևորգ Թորոսյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Համազասպ Մամիկոնյանը, իսկ երրորդ տեղը՝ Գուրգեն Մարտիրոսյանը: Կանանց պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է Լիանա Հարությունյանը, երկրորդ տեղը զբաղերցել է Քրիստինե Միկոյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Հասմիկ Հարությունյանը:

🏆Առանձին գործող աթլետների պայքարում կանանց պայքարում հաղթող է ճանաչվել Էլլադա Ալավերդյանը, երկրորդ տեղը գրավել է Լիլիթ Հարությունյանը, իսկ երրորդ մրցանակին արժանացել է Մարի Սարգսյանը: Տղաների պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել է Երվանդ Մկրտչյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Ռոման Ալեքսանյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Վանյա Սարգսյանը:

Պրոֆեսիոնալ աթլետների պարգևատրումն իրականացրել է ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը:

18-40 տարեկան կանանց պայքարում հաղթող է ճանաչվել Աննա Բորիսենկոն: Երկրորդ տեղը զբաղեցրել է Կատյա Գալստյանը, իսկ երրորդ մրցանակին արժանացել է Սառա Ստայցը:

🏃🏻‍♀️‍➡️🏃🏻‍♂️‍➡️Դպրոցականների պայքարում տղաների լավագույն եռյակում են Գառնիկ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Նարեկ Իսավերդյանը, աղջիկների պայքարում՝ Ռոզա Սիմոնյանը, Մարգարիտա Կարապետյանը, Անահիտ Մարգարյանը:

👏🏻Երեք տարիքային խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա 1 մլն դրամ, երկրորդ տեղը՝ 500 հազար դրամ, 3-րդը՝ 300 հազար դրամ, 4-րդը՝ 100 հազար դրամ, 5-10-րդ տեղերը զբաղեցնողները կստանան 50 հազարական դրամ մրցանակ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

18 Oct, 14:02


📣Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք🎗️

🙌ԿԳՄՍ նախարարությունում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները:

🤝Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը:

📩2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար հայտ էին ներկայացրել Աբովյան (Կոտայքի մարզ), Ալավերդի (Լոռու մարզ), Ապարան (Արագածոտնի մարզ), Մարտունի (Գեղարքունիքի մարզ) և Նոյեմբերյան (Տավուշի մարզ) քաղաքները։

👏Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել հայտատու քաղաքներին ակտիվության համար և անդրադարձել մրցույթին մասնակցելու կարևորությանը:

💬«Պետք է արձանագրենք, որ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառը մեծ պատվով է կրել այդ տիտղոսը, որը վկայում է այն մասին, որ սահմանված բարձր նշաձողը պահպանվում է, և տարեցտարի բարելավվում է քաղաքների պատրաստվածությունը: Ծրագրի շրջանակում պետական տարբեր կառույցների և միջազգային գործընկերների ուղղորդում ենք՝ տվյալ տարվա երիտասարդական մայրաքաղաքը դիտարկել որպես տարբեր միջոցառումների անցկացման առաջնային վայր»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Փորձագիտական հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները հայտատու քաղաքների վերաբերյալ և ընդգծել, որ դրանցից որևէ մեկը բացարձակ առաջատարի դիրքերում չի գտնվել. ուսումնասիրման արդյունքում յուրաքանչյուրն ունեցել է ուժեղ և թույլ կողմեր:

🙌Հաղթող ճանաչված Ապարան քաղաքի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ծրագրին մասնակցելու հնարավորության համար և ընդգծել, որ մրցույթին մասնակցել են մարտական տրամադրվածությամբ և երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսը նվաճելու մեծ ցանկությամբ:

Մանրամասն՝ https://escs.am/am/news/25088

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

18 Oct, 12:51


🎗🎻ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը hոկտեմբերի 16-31-ը հանդես է գալիս համերգային բացառիկ շրջագայությամբ՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում:

🙌Համերգային շրջագայությունն ընդգրկում է 6 երկիր և 9 քաղաք, որոնցում տեղի կունենա 9 համերգ: Համերգներ կկայանան Իտալիայում, Անգլիայում, Ուելսում, Բելգիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում։ Կհնչեն Ազնավուրի ստեղծագործությունները՝ նոր մշակումներով և գործիքավորումներով:

🎼Կամերային նվագախմբի առաջին համերգը կայացել է հոկտեմբերի 17-ին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում:

☝️Համերգների ծրագրերում ընդգրկված են բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Շառլ Ազնավուր, Կոմիտաս, Ռոբերտ Ամիրխանյան, Տիգրան Մանսուրյան, Ռուբեն Ալթունյան և Արթուր Ահարոնյան:

Մանրամասները և համերգների ժամանակացույցը կարդացեք այստեղ⬇️
https://escs.am/am/news/25076

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

18 Oct, 08:12


#ԿամավորԱտեստավորում #Ժամանակացույց
✍️❗️ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թվականի ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը:

📌Ըստ այդմ՝

📆«Ինֆորմատիկա» և «Աշխարհագրություն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը տեղի կունենա նոյեմբերի 9-ին,
📆«Անգլերեն» և «Ռուսաց լեզու» առարկաների ուսուցիչների ատեստավորումը՝ նոյեմբերի 10-ին,
📆«Մաթեմատիկա», «Ֆիզկուլտուրա», «Շախմատ» առարկաների ուսուցիչների ատեստավորումը՝ նոյեմբերի 16-ին,
📆«Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց լեզու» առարկաների ուսուցիչների ատեստավորումը՝ նոյեմբերի 17-ին,
📆«Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», ՆԶՊ, «Տեխնոլոգիա», «Երաժշտություն», «Կերպարվեստ» առարկաների ուսուցիչների ատեստավորումը՝ նոյեմբերի 23-ին,
📆«Պատմություն», «Հայ եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն» առարկաների, ինչպես նաև դասվարների ատեստավորումը՝ նոյեմբերի 24-ին:

☝️2024 թվականից ուսուցիչների կամավոր ատեստավորումն առաջին անգամ անցկացվելու է էլեկտրոնային եղանակով💻

⚠️Թղթային եղանակով իրականացվելու Է միայն «Եզդիերեն», «Պարսկերեն» և «Ասորերեն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը: Այն նախատեսված է նոյեմբերի 16-ին:

📍Հրամանով հաստատվել է նաև գիտելիքի ստուգման կենտրոնների ցանկը:

Այլ կարևոր մանրամասների ծանոթացեք այստեղ⬇️

https://escs.am/am/news/25067

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

18 Oct, 08:06


🇦🇲🇭🇺ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է Հունգարիայի Հայ ինքնավարության նախագահ, դոկտոր Իշտվան Ցարանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հունգարիայի խորհրդարանում Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանը, Բուդապեշտի և այլ տեղական ինքնակառավարման մարմիններում Հայ ինքնավարության ներկայացուցիչները:

🙌Հանդիպմանը ներկա է եղել նաև Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:

🤝Կողմերը քննարկել են մշակույթի ոլորտում համագործակցությունը զարգացնելու հնարավոր ուղիներն ու նախանշել դրանց իրականացման ձևաչափերը:

👏Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կարևորել երկկողմ համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը` շեշտելով հայկական համայնքի դերակատարումը Հունգարիայում հայկական մշակույթի տարածման և ճանաչելի դարձնելու գործում:

🎙Հունգարիայի խորհրդարանում Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանը ներկայացրել է Հունգարիայում հայկական համայնքի գործունեությունը: Նրա տեղեկացմամբ՝ աշխատանքներ են տարվում հայկական հուշարձանների պահպանության, տոների նշման միջոցով հայ մշակույթի ներկայացման, ինչպես նաև «Ուրարտու» թատրոնի գործունեության զարգացման ուղղությամբ։

🎼💯Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի պետական ջազ նվագախմբի վերջին հյուրախաղերին, որի շրջանակում Հունգարիայի արվեստասեր հանրությանը ներկայացվել է JAZZNAVOUR ծրագիրը՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին:

❗️Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կարևորել է համագործակցության խորացմանն ուղղված քայլերը և առաջարկել փոխգործակցության լայն շրջանակ:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/25066

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

18 Oct, 07:09


📣📄ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
🎙Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
☝️Նրա փոխանցմամբ՝ առաջարկվող փոփոխության հիմնական նպատակը վարչարարության պարզեցումն է։
Նախարարը վստահություն է հայտնել՝ այս փոփոխությունը կնպաստի վարչարարության կրճատմանը: Նրա խոսքով՝ շահառուների խումբը չի փոխվում, պարզապես կրճատվում է ձեռնարկվող քայլերի թիվը, որպեսզի քաղաքացիներն ամեն տարի ստիպված չլինեն դիմել տարկետման համար՝ իրականացնելով նույն գործընթացը:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Մանրամասն՝ https://escs.am/am/news/25065

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

18 Oct, 06:34


📣🔜Հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը, որին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները:

🏃‍♀️🏃🏃‍♂️Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով՝

🔸1-ին տարիքային խումբ՝ 2007-2011 թթ. ծնված դպրոցականներ,
🔸2-րդ տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ (2006-1984 թթ.),
🔸3-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ (1983 թ. ծնված և բարձր),
🔸գործող մարզիկների խումբ՝ առանց տարիքային սահմանափակման:

Առաջին տարիքային խմբում դպրոցականները հաղթահարելու են 4 կմ վազքատարածությունը․ մեկնարկը տրվելու է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հարակից տարածքից։ Երկրորդ և երրորդ տարիքային խմբերի ներկայացուցիչները, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկները կվազեն 10 կմ՝ Փարաքար–Էջմիածին մայրուղու երկայնքով։

🕚🪪Մրցումների մեկնարկը՝ ժամը 13:00-ին: Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումներից երկու ժամ առաջ՝ ժամը 11:00-ին, անձը հաստատող փաստաթղթով:

https://escs.am/am/news/25062

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

17 Oct, 12:52


📣ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

👥Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

🎙Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ փոփոխությունները հիմնականում վերաբերում են ուսուցիչների ատեստավորման գործընթացում անհրաժեշտ հստակեցումներին, մասնավորապես՝ ուսուցիչների մասնագիտական զարգացման գործընթացի կարգավորմանը։

☝️Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո եղել են որոշակի առաջարկներ՝ հիմնականում իրավական խմբագրման ու տեխնիկական բնույթի, որոնք ընդունվել են:

✍️Հարակից զեկուցմամբ ներկայացվել են առաջարկներ՝ օրենքի նախագծում ներառելու նպատակով:

««Հանրակրթության մասին» օրենքում 2022 թ. իրականացված փոփոխությամբ հնարավորություն էինք ընձեռել, որ եթե ուսուցչի թափուր տեղը հայտարարված մրցույթի արդյունքում չի համալրվում, ապա հաջորդ մրցույթին կկարողանան մասնակցել նաև մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթությամբ անձինք՝ մանկավարժական 30 կրեդիտ հավաքելու պայմանով: Մեծ հետաքրքրվածություն կա. բազմաթիվ մարդիկ դիմում և անցնում են այս ծրագրերով: Տարբեր ուսումնական հաստատություններում և կազմակերպություններում ունենք չորս երաշխավորված ծրագրեր, որոնցում նրանք կարողանում են անցնել համապատասխան դասընթացներ ու աշխատել դպրոցներում: Սակայն գործընթացի իրականացման ժամանակ պարզ դարձավ, որ որոշակի ենթաօրենսդրական կարգավորումների կարիք կա»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:

Նախագծի շուրջ քննարկման մանրամասն կարդացեք այստեղ⬇️
https://escs.am/am/news/25059