Times.am @times_am Channel on Telegram

Times.am

@times_am


Բարի գալուստ Times.am։ Այստեղ Ձեզ ենք ներկայացնելու քաղաքականության,տնտեսության, բիզնեսի, բարձր տեխնոլոգիաների և մշակույթային անցուդարձի ու զարգացումների վերաբերյալ հետաքրքիր, ամենաարադիական և ինֆորմատիվ տեղեկատվությունը։

Times.am (Armenian)

Բարի գալուստ Times.am։ Այստեղ Ձեզ ենք ներկայացնելու քաղաքականության, տնտեսության, բիզնեսի, բարձր տեխնոլոգիաների և մշակույթային անցուդարձի ու զարգացումների վերաբերյալ հետաքրքիր, ամենաարադիական և ինֆորմատիվ տեղեկատվությունը։ Times.am-ը երբեմն թարմացում է առաջարկային որոշ նորություններ համոզմամբ շկիզդ տեսքով։ Սա հաճախ է դարձել հաջորդ ժամանակի լուրերի և հաճախ առաջարկային լուրերի առաջարկածությունը։ Եթե դուք ցատկանում եք մի այլ առօրյայական փոփոխություն, դառնացեք մեր հետ, սպասեք անցկացվելու ամենանորձական և բարձր որոշ պատկերավոր նորությունները։

Times.am

16 Feb, 07:18


Առավոտյան Բակո Սահակիչի հետ «զրույցով» արթնացա, ասաց` «Լևոն Գենրիխովիչն էլ հեսա կգա»․ Աբրահամյան

Անընդհատ մտքերով Բաքվի դատարաններում ու բանտերում եմ, որովհետև նորմալ, գիտակից հայի, մարդու համար ոչ մի կերպ հանդուրժելի չէ մերոնց այնտեղ գտնվելը և Հայաստանի պաշտոնական վերաբերմունքն ու քարոզչական նարատիվները: Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Առավոտյան Բակո Սահակիչի հետ «զրույցով» արթնացա: Եկել էր, փաթաթվեցինք, ասեց` «Լևոն Գենրիխովիչն էլ հեսա կգա» (Մնացականյանը):

Ազատությու´ն Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին, բոլորին շուտափույթ վերադարձ»,-գրել է պատգամավորը:

Times.am

16 Feb, 04:56


Բաքվում տեղի ունեցող «դատավարության» ժամանակ հրապարակվել է 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Բաքվի կրած կորուստների և վիրավորումների պաշտոնական թվերը:

Պարզվում է, որ արցախցիների «չկռվելու» պայմաններում ադրբեջանական բանակը, նույնիսկ պաշտոնական թվերով, 205 կորուստ է ունեցել, իսկ վիրավորների թիվը` 1004:

Կրկնում եմ` սա պաշտոնական թվերով, իսկ թե որքան կորուստ է ունեցել թուրքական «Կոմանդոն»-ն սեպտեմբերի 21-ին, Ստեփանակերտի գլխի գտնվող խաչի ձախ թմբի և գերեզմանների (նախկ, ՌԷՊ զորամասի) ուղղությամբ բնակելի տներին մոտենալիս, իմ տեղեկություններով անցել է 2 տասնյակը:

Ստացվում է, որ մինչ հայաստանյան իշխանությունը պատերազմի օրը հավաստիացնում էր Բաքվին, որ Հայաստանը որևէ դեպքում չի միջամտելու ադրբեջանական ագրեսիային և հանցավոր լռություն է պահպանելու ադրբեջանական ցեղասպան գործողությունների նկատմամբ, արցախցիները լիակատար շրջափակման, մատակարարումների բացակայության, ջրի, էլեկտրաէներգիայի ու ջրի պաշարների սպառման, սննդի գրեթե բացակայության ու սահմանափակ շարժերի պայմաններում, Ադրբեջանին մեծ կորուստներ և վիրավորումներ են հասցրել:

Խորը հարգանքներս` ադրբեջանցիների դեմ իրենց ապրելով, կռվելով ու պայքարով դիմադրած մեր հայրենակիցներին,

Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հերոսներին:

Տիգրան Աբրահամյան

Times.am

15 Feb, 18:09


Թրամփի և Պուտինի բանակցությունները ցնցող գործարքի կհանգեցնեն․ ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ-ի նպատակը Ուկրաինայում կայուն խաղաղության հասնելն է։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Ֆենսը։

«Նպատակը, ինչպես նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն է, որ հակամարտությունն ավարտվի»,- ասել է նա բանակցությունների սկզբում:

ԱՄՆ փոխնախագահն ընդգծել է, որ Թրամփը փորձում է հասնել ուկրաինական հակամարտության կայուն կարգավորման, որպեսզի Արևելյան Եվրոպան ընդամենը մի քանի տարի անց կրկին հակամարտության մեջ չի լինի:

Ավելի վաղ Վենսը նշել էր, որ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցություններն Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ ցնցող գործարքի կհանգեցնեն:

Times.am

15 Feb, 17:30


Արցախյան 44֊օրյա պատերազմից ավելի քան 4 տարի անց գտնվել և ԴՆԹ հետազոտության միջոցով նույնականացվել են հանուն հայրենիքի հերոսաբար ընկած եղբայրներ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների աճյունները։

Եղբայրների հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 16֊ին` ժամը 17։00֊ից 20։00֊ն, Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։

Times.am

15 Feb, 12:07


Զելենսկին հրաժարվել է ԱՄՆ-ին հանձնել Ուկրաինայի հանքային ռեսուրսները․ Washington Post

Ամերիկացի պաշտոնյաները Մյունխենում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ նրան առաջարկել են ստորագրել մի փաստաթուղթ, որը ԱՄՆ-ին կփոխանցի Ուկրաինայի հանքային ռեսուրսների 50%-ի իրավունքները, սակայն վերջինս հրաժարվել է։ Այս մասին հայտնում է Washington Post-ը։

«Մյունխենում ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը Զելենսկուն ներկայացրել է փաստաթուղթ, որը ԱՄՆ-ին ամբողջական իրավունք կտա Ուկրաինայի պաշարների 50%-ի նկատմամբ։ Զելենսկին թեպետ քաղաքավարի, բայց կտրականապես հրաժարվել է ստորագրել այդ փաստաթուղթը,- նշում է պարբերականը։

Times.am

15 Feb, 09:52


Բացահայտ խոսում են Սյունիքից «միջանցք» հանձնելու մասին․ Բագրատ Սրբազան

Որևէ բան չտեսած երևույթը, որը մնացել է խորհրդարանում իր հասցեին հնչած բնութագրման տակ և չի կարողանում ազատվել դրանից, փորձում էր գնահատական տալ մեր արցախցիների հերոսությանը։ Այս մասին շաբաթօրյա իր ուղերձում հայտարարել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից արցախցիների հասցեին հնչած արտահայտություններին։

«Մեզ չպիտի նեղացնի դա, որովհետև այլ բան չէր կարող լինել, քան ստախոսի և չարիքի իշխանության կողմից քարոզվող յուրաքանչյուր գաղափար։ Մենք բնական չպետք է ընդունենք նրանց կողմից մեր կյանքը կառավարելու իրականությունը»,- ասել է Սրբազանը։

Սրբազանը նշել է, որ բացահայտ խոսում են Սյունիքից «միջանցք» հանձնելու մասին, թե ինչ եղանակով, ոչ մեկին հայտնի չէ։

«Խոսում են ոչ միայն Սյունիքի միջանցքի, այլ նաև անկլավային տրամաբանության մասին, որի վերաբերյալ մենք տևական ժամանակ է զգուշացնում ենք»,- հավելել է Սրբազան պայքարի առաջնորդը։

Times.am

15 Feb, 08:54


Մայր Տաճարում վերաօծումից հետո առաջին անգամ անցկացվել է Տյառնընդառաջի տոնակատարություն

Մայր Տաճարում վերաօծումից հետո առաջին անգամ անցկացվել է Տյառնընդառաջի տոնակատարություն։

Ժամերգությանը հաջորդել է նախատոնակը, ապա տեղի է ունեցել տարվա առաջին Անդաստանի կարգը, հայտնում են Մայր Աթոռից:

Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ օրհնվել են աշխարհի չորս կողմերը, Հայաստանի Հանրապետությունը, Հայոց հայրապետությունը, վանքերը, բոլոր բնակավայրերն ու մարդիկ: «Քրիստոս փառաց» տաղի ներքո Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի կանթեղից վառված մոմով Նորին Սրբությունը Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու լույսը փոխանցել է հավատացյալներին:

Արարողության ավարտին եկեղեցականաց թափորն ուղղվել է դեպի Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակ, որտեղ Ամենայն Հայոց Հովվապետը վառել է Տեառնընդառաջի խարույկը:

Times.am

15 Feb, 07:08


Սուրբ Սարգիս. հայկական մեծ սիրո տոնը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր՝ փետրվարի 15-ին, նշում է Սուրբ Սարգսի տոնը։ Սուրբ Սարգիսը սեր փնտրողների ու գտնողների, սիրո համար պայքարողների ու չհանձնվողների տոնն է:

Սուրբ Սարգսի կերպարը խորհրդանշում է սրբության հաղթանակը մեղքի ու չարի, կռապաշտության հանդեպ: Ժողովրդական բնագրերում զորավորը հանդես է գալիս որդու՝ Մարտիրոսի հետ, որպես երկնավոր ձիավոր, որի հրեղեն ձին սլանում է ամպերի վրայով ու նիզակով խոցում վիշապին:

Զորավարը ոչ միայն իր հավատքի, այլև իր ռազմական հմտության, նվիրումի ու քաջության շնորհիվ տոնել է բազմաթիվ հաղթանակներ` հոգևոր ու աշխարհիկ կյանքում: Նա իր որդու և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի, հանուն Սիրո:

Times.am

15 Feb, 05:14


Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները հերթով հրաժարվում են նրանից․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանի երդվյալ կողմնակիցները` մեկը մյուսի ետեւից, հրաժարվում են նրանից: Նախօրեին հայտնի նիկոլական ախուրյանցի Անոն հայտարարեց․ «Մի մեշոկ փող տան` չեմ ընտրի էլ Նիկոլին»:

Իսկ երեկ 2018-ից հետո նրան մշտապես սատարած սփյուռքահայ Արա Թորանյանը` Nouvelles d’Arménie ամսագրի խմբագիրն էր արտահայտվել` անդրադառնալով ֆրանսահայերի հետ Փաշինյանի հանդիպմանը: «Ինչո՞վ է պայմանավորված այս խարխլող աշխատանքը հայ ազգի բոլոր սյուների՝ նրա պատմության, եկեղեցու, սփյուռքի եւ նույնիսկ համահայկական հիմնադրամի դեմ: Ո՞ւր եք գնում, պարոն Փաշինյան, ո՞ւր եք տանում երկիրը»,- հոդվածը եզրափակել է Թորանյանը։

Times.am

15 Feb, 05:07


Հովիկ Աղազարյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի գործընթաց կսկսի. «Ժողովուրդ»

Հովիկ Աղազարյանը նպատակ ունի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի գործընթաց սկսել: Աղազարյանը այս օրերին տարբեր հանդիպում-քննարկումներ է ունենում իր նորաստեղծ կուսակցության ներկայացուցիչների հետ, որ անվստահության գործընթաց սկսի:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին տեղի էր ունեցել Հովիկ Աղազարյանի և ՔՊ-ից հեռացված մյուս պատգամավոր Հակոբ Ասլանյանի նորաստեղծ «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության» հիմնադիր համագումարը, որի ժամանակ Աղազարյանը հայտարարել էր. «Պայքարելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի և նորից վարչապետ չդառնա»: Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ տեղեկացրել էր, որ ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին խնդրել է պատգամավորական մանդատները վայր դնել՝ հույս հայտնելով, որ Հովիկ Աղազարյանը կկատարի իր խնդրանքը։ Նոյեմբերի 22-ին Նարեկ Զեյնալյանը ԱԺ էր ներկայացրել մանդատը վայր դնելու դիմումը։ Հովիկ Աղազարյանը, փաստորեն, մերժել էր Փաշինյանի խնդրանքը։

Times.am

15 Feb, 04:53


🚌Թաղապետարանի աշխատակիցներին հրահանգել են աշխատանքի չգալ ու նստել ավտոբուս․ «Հրապարակ»

Երեւանի թաղապետարանների աշխատակիցներին հրահանգվել է, որ փետրվար ամսվա ընթացքում աշխատանքի գալու փոխարեն օրվա առաջին կեսը հանրային տրանսպորտից օգտվեն եւ հոգեբանական ճնշում գործադրեն, հակադրվեն տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բոյկոտող, ուղեվարձը չվճարող քաղաքացիներին։ Չնայած պատկան մարմինները կշտապեն փրփրաբերան հերքել այս տեղեկությունները, սակայն անցած օրերին հանրային տրանսպորտում գրանցված միջադեպերն ինքնին փաստում են այս տեղեկության իսկությունը։

Առանց բացառության` բոլոր այն քաղաքացիները, որոնք ողջունել են ուղեվարձի թանկացումն ու վիրավորել բոյկոտողներին, այս օրերին լրատվամիջոցների կատարած հետաքննությունների արդյունքում պարզվել է, որ այս կամ այն վարչական շրջանի կամ քաղաքապետարանի աշխատակիցներ են։

Times.am

14 Feb, 17:46


Բելառուսում Ադրբեջանի պահանջով ձերբակալվել է հայ բլոգեր, ահազանգում է բլոգգեր Ալեքսանդր Լապշինը․

«Ինչպես ինձ հայտնեցին ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան աղբյուրները, հայ բլոգեր Բելլային Բելառուսում ձերբակալել են 15 օրով, խափանման միջոցը կորոշի դատարանը: Այս պահին նա գտնվում է բանտում։ Նա ունի երկու քաղաքացիություն՝ Հայաստանի և Բելառուսի։ Նրան մեղադրում են հետևյալ հոդվածներով՝

- Հոդված 130. Ռասայական, ազգային, կրոնական կամ այլ սոցիալական թշնամանքի կամ թշնամանքի հրահրում,
- Հոդված 123. պատերազմի քարոզչություն,
- Հոդված 188. զրպարտություն,
- Հոդված 369. իշխանության ներկայացուցչին վիրավորելը,
- Հոդված 186. սպանության, ծանր մարմնական վնասվածք պատճառելու սպառնալիք։

Մեղադրանքները նրան արդեն ներկայացվել են, բայց ոչ Բելառուսի ՆԳՆ-ն, ոչ Բելառուսի ԱԳՆ-ն դեռ հայտարարություն չեն արել։ Ես կրկին շեշտում եմ, որ տեղեկատվությունը խիստ ոչ պաշտոնական է, պարզապես այժմ Բելառուսի դեսպանատան եւ Մինսկում երկրի արտաքին գործերի նախարարության միջեւ տեղեկատվության ակտիվ փոխանակում կա, եւ տեղեկատվության արտահոսք»,- հայտնել է Լապշինը։

Times.am

14 Feb, 17:32


🇷🇺🇺🇸Պուտինն ու Թրամփը կհանդիպեն երրորդ երկրում

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները պայմանավորվել են հանդիպում անցկացնել երրորդ երկրում։ Հանդիպման վայրի հնարավոր տարբերակներից մեկը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքն է։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա միաժամանակ հավելել է, որ Պուտինն ԱՄՆ այցելելու, իսկ Թրամփը՝ Ռուսաստան այցելելու հրավեր ունեն։

Պեսկովը պարզաբանել է, որ պետությունների ղեկավարների հնարավոր այցերը Միացյալ Նահանգներ և Ռուսաստան տեղի կունենան երրորդ երկրում անցկացվելիք գագաթնաժողովից հետո։

Խոսելով Սաուդյան Արաբիայի մասին՝ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ Թագավորությունը լավ գործընկեր է թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի համար, հետևաբար հանդիպումն այնտեղ ձեռնտու է բոլոր կողմերին։

Times.am

14 Feb, 13:00


Փետրվարի 17-ին տեղի կունենա ՀՀ երկրորդ Նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը:

Այս մասին տեղեկացնում են «Հայաստան» դաշինքից։

Times.am

14 Feb, 11:56


ՀՀ իշխանությունը կկրի ԵՄ-ին անդամակցելու որոշման պատասխանատվությունը․ Զախարովա

Հայաստանի Հանրապետության իշխանություններըը կկրեն օրերս կայացրած առանցքային որոշման պատասխանատվությունը։ Այսօր՝ փետրվարի 14-ին, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքին։

«Խոսքը Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու որոշման մասին է, սակայն ոչ թե ՌԴ-ն կամ ԵԱՏՄ-ն, այլ հենց ՀՀ գործող իշխանությունները պետք է իրենց բնակչությանը ներկայացնեն, թե ինչպիսի հետևանքների կարող են հանգեցնել իրենց քայլերը։ Նման ճակատագրական որոշումներից առաջ պետք է սոցհարցումներ ու հանրաքվե անցկացվեն, նախապատրաստական աշխատանք տարվի։

Դրանով պետք է զբաղվեն նրանք, ովքեր երկրի ներսում կոչ են անում գնալ նման քայլերի։ Կարիք կա խոսել նաև այն փորձի մասին, ինչպիսիք կան այլ պետությունների մոտ և կոնկրետ օրինակներ բերվեն, թե դրանք ինչպես են տեղի ունեցել նորագույն պատմության շրջանում, որպեսզի բնակչության մոտ պատկերն ամբողջական լինի»,- նշել է Զախարովան։

Times.am

14 Feb, 10:33


🇷🇺🇺🇸Պուտինն ու Թրամփը կհանդիպեն երրորդ երկրում

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները պայմանավորվել են հանդիպում անցկացնել երրորդ երկրում։ Հանդիպման վայրի հնարավոր տարբերակներից մեկը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքն է։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա միաժամանակ հավելել է, որ Պուտինն ԱՄՆ այցելելու, իսկ Թրամփը՝ Ռուսաստան այցելելու հրավեր ունեն։

Պեսկովը պարզաբանել է, որ պետությունների ղեկավարների հնարավոր այցերը Միացյալ Նահանգներ և Ռուսաստան տեղի կունենան երրորդ երկրում անցկացվելիք գագաթնաժողովից հետո։

Խոսելով Սաուդյան Արաբիայի մասին՝ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ Թագավորությունը լավ գործընկեր է թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի համար, հետևաբար հանդիպումն այնտեղ ձեռնտու է բոլոր կողմերին։

Times.am

14 Feb, 09:20


✈️Հրապարակվել են ամերիկյան բանտից ազատ արձակված ռուսաստանցի Ալեքսանդր Վիննիկի հայրենիք վերադառնալու կադրերը

Նրան ՌԴ են հասցրել ամերիկյան ինքնաթիռով, որի վրայի մակագրությունը վկայում է, որ այն պատկանում է ԱՄՆ կառավարությանը։

Փետրվարի 12–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկար և արդյունավետ զրույց են ունեցել, ԱՄՆ–ի առաջնորդը շնորհակալություն է հայտնել Պուտինին ԱՄՆ դեսպանատան նախկին աշխատակից Մարկ Ֆոգելին ազատ արձակելու համար և նշել, որ փոխանակման շրջանակներում ԱՄՆ-ն ազատ կարձակի Ալեքսանդր Վիննիկին:

Վեննիկը ՌԴ է հասել փետրվարի 13–ի երեկոյան, նրան տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանում։ Նա ինքնաթիռից իջել է` ձեռքին ստվարաթղթե տուփ, թռիչքուղու վրա նրան մի քանի մարդ է դիմավորել։

ԱՄՆ-ում ազատ արձակված և Մոսկվա ժամանած ռուսաստանցի Ալեքսանդր Վիննիկը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ազատման համար շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, դիվանագետներին, հատուկ ծառայություններին, ընտանիքին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Times.am

14 Feb, 07:34


«Իմ հզոր համայնքը» Գյումրու քաղաքապետի ընտրություններին կմասնակցի Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբ

Պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը Գյումրու համայնքապետի ընտրություններին կգլխավորի «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։ Այս մասին հայտնում է կուսակցության վարչության նախագահ Սպարտակ Թարթիկյանը։

«Իմ հզոր համայնք» կուսակցությունը», իր կողմից հռչակված արժեքներին, որոշում ընդունեց Գյումրու քաղաքապետի ընտրություններին մասնակցել Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբ։ Նման որոշումն առավել քան բնական է, հածվի առնելով, որ երկար տարիներ ճանաչում ենք Ռուբեն Մխիթարյանին»,- նշել է Թարթիկյանը։

Հիշեցնենք, որ Ռուբեն Մխիթարյանը հայտնել էր՝ որոշել է առաջադրվել որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու․ «Գյումրու քաղաքապետի աթոռն ինձ համար կյանքի իմաստ չէ։ Ես ուղղակի ուզում եմ իմ Գյուրիին, իմ համաքաղաքացիներին տալ իրական այլընտրանքի հնարավորություն»,-նշել էր նա։

Times.am

14 Feb, 04:31


Տիգրան Ավինյանն ավտոբուսների վարորդներին սիրաշահում է բիոզուգարաններով․ «Հրապարակ»

Տիգրան Ավինյանը որոշել է հերթով կատարել տարեվերջին գործադուլ հայտարարած ավտոբուսների վարորդների10 կետից բաղկացած պահանջ-խնդրագիրը։ Ամենախնդրահարույց հարցը «կանեցներում» զուգարան չունենալն էր։ Yerevan.am կայքում հրապարակվել է Ավինյանի որոշումը՝ 27,5 միլիոն դրամ հատկացնել «Երեւանտրանս» ՓԲԸ-ին՝ 43 հատ բիոզուգարան գնելու համար։ «Իրականում դրա մաքրության հարցը լուրջ է՝ հիմա «կանեցներում» մաքրող պիտի՞ պահեն։ Բիոզուգարան գնելն այդքան էլ խելամիտ չէր, նախ էդ զուգարանների հերը կանիծեն` կդառնա հակահիգիենիկ ինչ-որ բան»,- ասում է մեր աղբյուրը։

Տարիներ շարունակ վարորդները ստիպված են եղել բնական կարիքները հոգալ այստեղ-այնտեղ՝ չունենալով վերջնակետերում տարրական կենցաղային պայմաններ, հիմա Ավինյանը որոշել է վարորդներին սիրաշահել բիոզուգարաններով։

Times.am

10 Feb, 13:36


Հայ ըմբիշներն Էստոնիայում երեք ոսկե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել

Օրերս Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացել է Կրիստիան Պաուլսենի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը, որին մասնակցում էին մեր հավաքականի 4 ըմբիշներ։ Այս մասին հայտնում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։

Ոսկե մեդալակիր են դարձել Կարեն Խաչատրյանը (87կգ), 97 կգ Հայկ Խլոյանը և 130 կգ Դավիթ Օվասապյանը։

82 կգ Սամվել Գրիգորյանն էլ նվաճել է բրոնզե մեդալ։

Times.am

10 Feb, 13:14


ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևին արգելել են մուտք գործել Ադրբեջան

Ադրբեջանը ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևին ներառել է սև ցուցակում և արգելել նրա մուտքը երկիր։ Այս մասին հայտնել է այդ երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

Ըստ նրա՝ Վալուևին արգելված է մուտք գործել Ադրբեջան «վիրավորական հայտարարությունների և սպառնալիքների» պատճառով, որոնք նա, իբր, արել է Ադրբեջանի և նրա ժողովրդի հասցեին։

Հաջիզադեն նշել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Պետդումայի պատգամավորներն ընդգրկվում են անցանկալի անձանց ցուցակում։ Ավելի վաղ այս ցուցակում են հայտնվել նաև ՌԴ խորհրդարանականներ Կոնստանտին Զատուլինն ու Վիտալի Միլոնովը։

Times.am

10 Feb, 11:53


Մասկը կբացահայտի Պենտագոնում տեղի ունեցած միլիարդավոր դոլարների խարդախությունները․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է առաջիկա օրերին պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկին հանձնարարել ստուգումներ անցկացնել կրթության նախարարությունում և Պենտագոնում՝ միլիարդավոր դոլարների խարդախության և չարաշահումների մասշտաբային դեպքեր հայտնաբերելու համար:

«Ես նրան կհանձնարարեմ, գուցե 24 ժամվա ընթացքում, որ կրթության նախարարությունը ստուգի։ Հետո կասեմ՝ գնում ենք բանակ, զինվորականներին ստուգելու։ Մենք երկու տեղերում էլ կգտնենք միլիարդավոր դոլարների խարդախություններ և չարաշահումներ»,- ասել Է Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նախագահի կարծիքով՝ ամերիկացիները քվեարկել են նրա օգտին, որպեսզի նա մերկացնի խարդախության սխեմաները։

«Ես չգիտեմ՝ դրանք ատկատներ են, թե ոչ, բայց մարդիկ ինձ ընտրել են, որպեսզի բացահայտեմ չարաշահումները»,-ընդգծել Է Թրամփը:

Նախագահը հավելել է, որ միլիարդատեր Մասկն ակտիվորեն ներգրավված է գործընթացում և անձնական շահ չի հետապնդում:

Times.am

10 Feb, 10:23


Այսօրվանից մեկնարկում է Առաջավորաց պահքը, որը հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն, տևում է հինգ օր:

Առաջավորացն առաջին պահքն է, որ հաստատվել է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից, և հենց այդ պատճառով էլ կոչվում է առաջվորաց` առաջին:

Times.am

10 Feb, 09:39


Եթե էս իշխանությունը մնաց, մենք կործանված ենք, Երևանն էլ կդառնա թուրքերինը. քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը

Times.am

10 Feb, 09:02


Մեր մեջից ծնված վարչապետն ավելի վատը դուրս եկավ, կմիավորվենք ու կհաղթենք իրենց բոլորին․ բողոքի ակցիա՝ հարկերի բարձրացման դեմ

Times.am

10 Feb, 08:25


Մեր բողոքը Նիկոլ Փաշինյանի դեմ է, նա է այս օրենքի հեղինակը․ բողոքի ակցիա՝ հարկերի բարձրացման դեմ

Times.am

10 Feb, 08:10


Կրակոցներ՝ Կոտայքի մարզում. կան վիրավորներ. կասկածյալը կրակել է նաև ոստիկանների ուղղությամբ

Մանրամասները՝ հղմամբ։

Times.am

10 Feb, 07:56


Այսօր Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը

Times.am

10 Feb, 07:32


Սահմանվել են սոցիալական ցանցերի հավելվածներից «կախվածության» օրական սահմանաչափեր.

• Instagram – 30 րոպե
• X – 31 րոպե
• Facebook – 33 րոպե
• TikTok – 35 րոպե
• YouTube – 45 րոպե

Times.am

10 Feb, 04:30


Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ

Նորավան-Լծեն-Տաթև, Նորավան-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները դժվարանցանելի են (մերկասառույց) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ջուջևան-Ոսկեպար, Գեղարոտ-Ջամշլու, Նորաշեն-Ալագյազ ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում (մառախուղ) տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Times.am

10 Feb, 04:02


Իլոն Մասքը կոչ է արել փակել «Ազատություն» ռադիոկայանն ու «Ամերիկայի ձայնը»։

«Այդ կայանները այլևս ոչ ոք չի լսում։ Դրանք պարզապես խելագար ռադիկալ ձախերն են, որոնք խոսում են իրենք իրենց հետ՝ ամեն տարի վատնելով ամերիկյան հարկատուներից ստացված 1 միլիարդ դոլար», — գրել է նա X սոցիալական ցանցում։

Times.am

09 Feb, 17:08


🇺🇸🇷🇺Թրամփը պնդում է, Կրեմլը՝ լռում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին ԱՄՆ առաջնորդն ասել է The New York Post-ին տված հարցազրույցում։

Թրամփը Պուտինի հետ զրույցի մանրամասները չի ներկայացրել։ Նա ասել է, որ Ռուսաստանի նախագահը իսկապես անտարբեր չէ Ուկրաինայում պատերազմի պատճառով մարդկանց մահվան կապակցությամբ: «Նա ցանկանում է, որ մարդիկ դադարեն մահանալ»,- հավելել Է Թրամփը:

Թրամփը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե քանի անգամ է հեռախոսով խոսել Ռուսաստանի նախագահի հետ: «Ես ավելի լավ է լռեմ»,- ասել է նա։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, իր հերթին, ՏԱՍՍ-ին ասել է, որ չի կարող «ո՛չ հաստատել, ո՛չ հերքել» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զրույցի մասին հրապարակումները։ Նա ընդգծել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումները տեղի են ունենում տարբեր ուղիներով։

Times.am

14 Jan, 09:37


Այսպես են կանադացիները ընդունել Փաշինյանի մտերիմ գործընկեր Ջասթին Թրյուդոյի հրաժարականի լուրը։

Times.am

14 Jan, 09:16


Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը

Այսօր Վաշինգտոնում ազդարարվելու է հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին, որն իրենից ենթադրում է հարաբերությունների խորացում մի քանի ոլորտներում: Մինչ այդ արդեն իսկ ազդարարվել էր հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հեռանկարի մասին և այս կարգավիճակի ստացումը տրամաբանական շարունակությունն է ռազմավարական երկխոսության կարգավիճակի: Հիշեցնեմ, որ Վարաստանը դեռևս 2009թ. ուներ ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ ԱՄՆ հետ: Թե ինչ տեղի ունեցավ այդ կարգավիճակի հետ, բոլորս գիտենք:

Նախ անհրաժեշտ է հասկանալ, որ ռազմավարական գործընկերություն չի նշանակում ռազմավարական դաշնակցային հարաբերություն՝ ինչպիսիք են ԱՄՆ-Իսրայել, կամ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա հարաբերությունները: ԱՄՆ-ն Հայաստանին որևէ անվտանգային երաշխիքներ, ռազմական օգնություն չի տրամադրելու, զենք և զինամթերք չի վաճառելու և չի տրամադրելու՝ որպես օգնություն: Այս ձևաչափը չի ենթադրում Հայաստանում ամերիկյան ռազմաբազայի, կամ ռազմական ներկայացուցիչների տեղակայում: Անվտանգության ոլորտում այն ենթադրում է աջակցություն խորհրդատվական ծրագրերին, զինվորականների միջև շփման միջոցառումներին, Միջազգային զինվորական կրթության և ուսուցման ծրագրի միջոցով մասնագիտական զինվորական կրթության հնարավորություններին, ինչպես նաև Կանզասի ազգային գվարդիայի հետ երկարամյա պետական գործընկերության շարունակություն: Տնտեսությանը, բարեփոխումներին, մարդու իրավունքներին և սոցիալական ծրագրերին նույնպես կլինի լրացուցիչ ֆինանսական և տեխնիկական աջակցություն: Միջուկային էներգետիկայի ոլորտում կարծում եմ ցանկություն կա ամերիկյան միջուկային փոքր կայանների տեղակայում Հայաստանում:

Հիմա հարց: Արդյո՞ք հեռացող Բայդենի վարչակազմի հետ կնքված այս փաստաթուղթը հնարավոր է լինելու իմպլեմենտացնել Թրամփի եկող վարչակազմի հետ: Սա առավել բարդ է լինելու և կախված է բացառապես մեր աշխատանքից:

Սուրեն Սարգսյան

Times.am

14 Jan, 09:15


Լոս Անջելեսի վրա սկսել են ջրի փոխարեն կրակադիմացկուն խառնուրդ լցնել՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար։ Արդյունքը ստացվել է տպավորիչ:

Սակայն կա խնդիր։ Սովորաբար անտառային հրդեհներից հետո այդ խառնուրդի պատճառով ջրավազաններում ծանր մետաղների պարունակության աճ է գրանցվում։ Այն թունավոր է մարդկանց համար, իսկ խառնուրդը ցանում են նույնիսկ ծառերի վրա։

Times.am

14 Jan, 08:33


🇨🇳 Չինաստանը կարող է վաճառել TikTok-ը Իլոն Մասկին, եթե հավելվածն արգելեն ԱՄՆ-ում, հայտնում է Bloomberg-ը։

Ներկայումս ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում է՝ արդյոք աջակցել օրենքին, որը պահանջում է, որ չինական ByteDance ընկերությունը դադարեցնի TikTok-ի գործունեությունը ԱՄՆ-ում մինչև հունվարի 19-ը։ Այս ամսաթվից հետո երրորդ կողմի ինտերնետ-ծառայությունների մատակարարները կտուգանվեն TikTok-ի գործունեությանը աջակցելու համար։

Չինաստանի իշխանությունները նախընտրում են, որ TikTok-ը մնա ByteDance-ի սեփականությունը, սակայն աղբյուրների համաձայն՝ դատավորները հստակ հասկացրել են, որ օրենքը հավանության կարժանանա։

Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն սկսել են քննարկել գործողությունների պլաններ այդ դեպքի համար՝ մասնավորապես, թե ինչպես աշխատել Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ։ Մի քննարկման ընթացքում, որին մասնակցում է նաև Իլոն Մասկը, ներկայացվել է մի սցենար, ըստ որի՝ Մասկին պատկանող X սոցիալական ցանցը կվերցնի TikTok-ի ամերիկյան ստորաբաժանման վերահսկողությունը։

Times.am

14 Jan, 07:59


🥇 Փարիզում կայացած Օլիմպիական խաղերի մրցանակակիրները վերադարձրել են ավելի քան հարյուր մեդալ, որոնք սկսել են փչանալ։ Մեկ մարզիկ անգամ բնութագրել է դեֆեկտով մեդալը այնպես, կարծես այն «պատերազմ է անցել»։

Մարզիկները դեռևս 2024 թվականի օգոստոսին են սկսել բողոքել, որ մեդալների վրայից ծածկույթն սկսել է քերվել, իսկ մակերեսին ճաքեր են առաջացել, հայտնում է La Lettre-ը։ Ըստ պարբերականի, Փարիզի դրամահատարանի գլխավոր տնօրեն Մարկ Շվարցն արդեն աշխատանքից ազատել է մեդալների արտադրության համար պատասխանատու երեք աշխատակցի։ La Lettre-ը նաև պարզել է, որ դրամահատարանն ունեցել է լաքի որակի հետ կապված խնդիրներ նույնիսկ Օլիմպիական խաղերից առաջ։ Ներկայումս դրամահատարանն աշխատում է այդ խնդրի լուծման ուղղությամբ։

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) պարբերականին հայտնել է, որ բոլոր մեդալները կփոխարինվեն առաջիկա շաբաթների ընթացքում, սակայն հստակ ժամկետներ չի նշել։

Times.am

14 Jan, 07:56


Նոր շրջադարձ հայ-ամերիկյան հարաբերություններում

Այսօր Վաշինգտոնում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։ Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ ԱՆի Բադալյանը։

Միջոցառումը տեղի կունենա Երևանի ժամանակով ժ. 22:00-ին և կլուսաբանվի ՀՀ ԱԳՆ ու ԱՄՆ Պետքարտուղարության հարթակներով:

Times.am

06 Jan, 08:50


Apple-ը վերջնականապես դադարեցրել է Vision Pro AR սարքի արտադրությունը՝ թողարկումից ավելի քիչ քան մեկ տարի անց: Այս մասին հայտնում է VGC պարբերականը՝ հղում կատարելով մի քանի աղբյուրների: Որոշումը կապված է սարքի ցածր պահանջարկի և չվաճառված մեծ քանակությամբ պահուստների հետ:

Այնուամենայնիվ, Vision Pro-ն վաճառքից հանել չեն պատրաստվում: Apple-ը վերագնահատել է սարքի պահանջարկը և համալրել է պահուստները, որոնք բավարար կլինեն մինչև 2025 թվականի ավարտը: Ցածր պահանջարկ ունեցող ապրանքների հետ հետ կապված Apple-ի նման փորձը հազվադեպ երևույթ չէ։ Օրինակ՝ հիշարժան է iPhone 12 mini-ի պատմությունը:

Հայտնի է, որ Vision Pro-ի թույլ պահանջարկը, որը մինչև թողարկումը անվանում էին iPhone-ի փոխարինող և վիրտուալ փորձառության հեղափոխություն, պայմանավորված է բովանդակության պակասով և, որն ավելի կարևոր է, նրա 3499 դոլար արժողությամբ:

Apple-ում դժգոհ են վաճառքներից և արդեն տարվա կեսերին հետաձգել են Vision Pro-ի երկրորդ սերնդի մշակումը: Փոխարենը, ընկերությունը կենտրոնանալու է AR սաղավարտի ավելի մատչելի տարբերակի վրա, որը կարող է թողարկվել այս տարի և արժենալ ոչ ավելի, քան 1500 դոլար, այսինքն՝ համեմատելի կլինի բարձրակարգ iPhone-ի հետ:

Bloomberg-ը նաև հայտնում է, որ Apple-ը պլանավորում է ներկայացնել սաղավարտի թարմացված տարբերակ՝ նոր, դեռևս չհայտարարված M5 չիպով և Apple Intelligence աջակցությամբ: Սա Apple-ի նոր արհեստական ինտելեկտի համակարգն է, որը վերջերս ավելացվել է iPhone-ի վրա:

Times.am

23 Dec, 13:33


Դոնալդ Թրամփի թիմն ուսումնասիրում է ԱՄՆ-ում ծնված երեխաներին ամերիկյան քաղաքացիություն տալու օրենքի չեղարկման տարբեր եղանակներ, եթե այդ երեխայի ծնողները չեն հանդիսանում ԱՄՆ քաղաքացիներ։

Մանրամասն՝ այստեղ

Times.am

23 Dec, 13:28


ՀՀ-ին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի պլանն ավարտում է

Մանրամասն՝ այստեղ

Times.am

23 Dec, 12:56


Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես

Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից:

Danielyan Sweets-ը պատրաստում է տարատեսակ տորթեր ու թխվածքներ, բարձրորակ հացաբուլկեղեն, հացային արտադրանքներ ու քաղցրավենիքներ:

Արտադրության գործընկերը Հայաստանի լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ ընկերությունը համալրվել է հացաբուլկեղենի, խմորեղենների ու հրուշակագործության մեջ օգտագործվող գործընթացները ավտոմատացնող սարքավորումներով, ինչպես նաև սառնարանային տեխնիկայով, արտադրական վառարաններով, ջեռոցներով:

Մանրամասն՝ տեսանյութում։

Times.am

07 Dec, 12:05


Վերանորոգվել է 14-րդ դարում կառուցված Զորաց եկեղեցին

«Խորան» աջակցման և բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ընթանում են Վայոց Ձորում գտնվող Զորաց եկեղեցու ամրակայման և տանիքածածկի վերանորոգման շինարարական աշխատանքները։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության վարչության հետ համագործակցության շրջանակներում:

Զորաց կամ Սուրբ Ստեփանոս եկեղեցին գտնվում է Հայաստանի Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղում, այն կառուցվել է Օրբելյան իշխանների կողմից՝ 1303 թվականին։ Ըստ ուսումնասիրությունների, եկեղեցին զինվորական է եղել։ Մարտի մեկնելուց առաջ զինվորներն այստեղ երդում են տվել և օրհնություն ստացել, այդ պատճառով էլ եկեղեցին ստացել է Զորաց անունը։

Մանրամասները՝ հղմամբ։

Times.am

06 Dec, 15:26


Այն, ինչ տեղի է ունենում այսօր Սիրիայում, իսկական ողբերգություն է։ Ես չգիտեմ՝ կկարողանա՞ արդյոք Ասադի իշխանությունն այս անգամ էլ դուրս գա ճգնաժամից, բայց եղածն արդեն բավական է, որպեսզի հստակ լինի մեկ բան. մեծ առևտուր է տեղի ունեցել և այդ առևտրում վաճառվել են Սիրիայի շահերը։ Ավելի ճիշտ, հենց ինքը՝ Սիրիան։

Ամենայն հավանականությամբ երկիրը կմասնատվի։ Հիմնական շահառուն, եթե ոչ միակը, Թուրքիան է։ Մոսկվան հուսով է, որ Լաթակիան և Տարտուսը կմնան ռուսական ազդեցության տակ։ Ինչ-որ բան սակայն հուշում է, որ այդ շրջաններում Ռուսաստանը նույնքան ազդեցություն և ուժ կունենա, որքան ռուսական խաղաղապահ զորքերն ունեին Արցախում։ Ուշ թե շուտ ռուսներին կհասկացնեն, որ Սիրիայում այլևս անելիք չունեն և պետք է հեռանան։

Մանրամասներն՝ այստեղ։

Times.am

29 Nov, 13:17


Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Մանրամասները՝ հղմամբ։

Times.am

29 Nov, 13:11


Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում

Մանրամասները՝ հղմամբ։

Times.am

29 Nov, 10:33


Ֆասթ Բանկը «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» համերգի գլխավոր հովանավորն է

Մանրամասներն ու տեսանյութը՝ հղմամբ։

Times.am

17 Nov, 19:32


Նիկոլ Փաշինյանի Բարդուղիմեոսյան գիշերը․ Կառավարությունը լռում է աղմկահարույց պաշտոնանկությունների մասին

Մանրամասները՝ հղմամբ։

Times.am

12 Nov, 20:20


Թուրքիայի ցանկացած գործողություն Սիրիայում լուրջ հետևանքներ է ունենալու. ՌԴ

Միաժամանակ Ռուսաստանը հույս է հայտնում, որ Թուրքիան զերծ կմնա նման քայլերից:

Մանրամասներն այստեղ՝ times.am/993366/

Times.am

12 Nov, 05:57


Ադրբեջանը ցավում է Հայաստանի պատասխանի բացակայության համար

Նշենք, որ Բաքվում այսօր մեկնարկել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գագաթնաժողովի (COP 29) շրջանակներում անցկացվող աշխարհի առաջնորդների խորհրդաժողովը։ Այս պահին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ միասին, դիմավորում է տարբեր երկրներից ժամանած պատվիրակությունների ղեկավարներին։

Մանրամասներն այստեղ՝ times.am/993320/

Times.am

08 Nov, 05:44


ՄեդՄիթ 2024. ի՞նչ սպասել առողջապահական ոլորտի առաջին էքսպոյից

Առաջին անգամ Հայաստանում՝ նոյեմբերի 16-ին և 17-ին, «Մերիդիան» ցուցահանդեսների կենտրոնում տեղի կունենա առողջապահական ոլորտին վերաբերող ցուցահանդես, որին մասնակցելու է 103 անուն բրենդ։ Ցուցահանդեսի նախաձեռնողը «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցացիան» է։ Նախաձեռնողների խոսքով «ՄեդՄիթ»-ը 2024-ին ստեղծված բրենդ է, որն առանձնահատուկ է լինելու թե ձևաչափով, թե մոտեցմամբ։ Նման լայնամասշտաբ միջոցառում առողջապահության ոլորտում դեռ չի եղել Հայաստանում։

Մանրանասներն այստեղ՝ times.am/993179/

Times.am

06 Nov, 15:15


ՀՀ պետական պարտքը նոր ռեկորդներ է սահմանում

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,842,070.0 մլն դրամ: 2023թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 387,877 մլն դրամով կամ 8․7%-ով։

Մանրամասներն այստեղ՝ times.am/993114/

Times.am

06 Nov, 05:28


Թրամփը հաղթում է վճռական նշանակություն ունեցող յոթ նահանգներից վեցում

Fox News-ի կանխատեսման համաձայն՝ Թրամփն այս պահին ունի 216 ընտրիչի ձայն, իսկ Հարիսը, ով հաղթել է առանցքային նշանակություն ունեցող Կալիֆորնիայում, ունի 193 ընտրիչի ձայն։

Մարնարամասներն այստեղ՝ times.am/993078/

Times.am

05 Nov, 20:35


ԱՄՆ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Մարնարամասներն այստեղ՝ times.am/993059/

Times.am

04 Nov, 19:58


Թագավորը մերկ է ու… ցեխոտ. Միջազգային մամուլի տեսություն

Իսպանացիները ցեխ են շպրտել Ֆիլիպ VI-ի ուղղությամբ։ Թագավորն այցելել էր աղետի վայր՝ տեղում ծանոթանալու աննախադեպ ջրհեղեղի հետևանքներին։ Քաղաքացիների ցասումից բաժին է հասել նաև Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին և Վալենսիայի նահանգապետ Կարլոս Մասոնին։ Իսպանիայի իշխանությունները ստիպված են եղել դադարեղնել իրենց այցն աղետի գոտի։ Ավելի ուշ թագավորը հայտարարել է, որ հասկանում է քաղաքացիներին պատած զայրույթն ու հիասթափությունը։

Ինչի՞ մասին է խոսում միջազգային մամուլը։

Մանրամասներն այստեղ՝ times.am/993006/

Times.am

04 Nov, 17:03


Ինչո՞ւ է տրանսպորտային բարեփոխումը խուճապ առաջացրել հասարակության մեջ

Մանրամասներն այստեղ

Times.am

04 Nov, 06:20


Նոր եպիսկոպոսներ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում

Ովքե՞ր են դարձել եպիսկոպոս և ինչպես է անցել նրանց ձեռնադրումը։

Մանրամասներ

Times.am

31 Oct, 10:47


Կարբիի հերոսամարտն ուղերձ էր սերունդներին, որ պետք է պայքարել, ոչ թե դարպասները բացել թշնամու առաջ. տեսանյութ

1724թ.-ի Կարբիի հերոսմարտը հայոց պատմության այն կարևորագույն դրվագներից է, որը որոշիչ նշանակություն է ունեցել տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրադրության վրա:

18-րդ դարի սկզբին, երբ Իրանական կայսրությունը ներքին խժդժությունների հետևանքով թուլացած էր, Օսմանյան կայսրությունը որոշել էր օգտվել առիթից և ներխուժել Հարավային Կովկաս, այդ թվում` Արևելյան Հայաստանի տարածք:

Մանրամասներն ու տեսանյութը՝ հղմամբ։

Times.am

29 Oct, 13:41


«Գոյ» թատրոնի դերասանները գիշերել են թատրոնում․ նրանց պահանջը դեռ չի բավարարվել

Մանրամասները՝ հղմամբ։

Times.am

27 Oct, 09:39


Միջնադարում Կեչառիսի վանական համալիրը հայոց ինքնության պահպանության գլխավոր կենտրոններից էր. տեսանյութ

Ծաղկաձորում գտնվող Կեչառիսի վանական համալիրը հայոց եկեղեցաշինության գլուխգործոցներից է: Ժամանակակից տերմինաբանությամբ ասած` Կեչառիսի վանքը ի սկզբանե էլիտար նշանակություն է ունեցել թե ձևի, և թե բովանդակության համատեքստում:

11-րդ դարում այս վանական համալիրի օծման արարողությանը մասնակցել է հայոց արքա Գագիկ Առաջին Բագրատունին, կաթողկոս Սարգիս Առաջին Սևանցին և ամբողջ հայկական իշխանական վերնախավը:

Մանրամասներն ու տեսանյութը՝ հղմամբ։

Times.am

25 Oct, 19:18


Gyurjyan Cascade բնակելի թաղամասը TOON EXPO-ին հանդես է եկել աննախադեպ առաջարկով

Gyurjyan Cascade բնակելի համալիրն էքսպոյին հանդես է գալիս առանձին մեծ տաղավարով։ Ցուցահանդեսին ընկերությունը ներկայացնում է Նոր Նորքի բարձունքում կառուցվող թաղամասը, որի բնակարանները վաճառվում են էքսպոյի օրերի համար նախատեսված հատուկ առաջարկով։ Մրցունակ գներ և 10% Cashback:

Մանրամասները՝ հղմամբ։

Times.am

25 Oct, 19:11


Երևանում մեկնարկել է TOON EXPO 2024-ը

«Մերիդիան» ցուցահանդեսների կենտրոնում այսօր բացվել է կառուցապատման և անշարժ գույքի շուկայի տարվա ամենասպասված միջոցառումը՝ TOON EXPO 2024-ը։

Մանրամասները՝ հղմամբ։

Times.am

19 Oct, 12:55


Mantashyants Global EXPO. Հայկական բիզնեսի նոր բարձունքը

Ավելի քան 100 կազմակերպություն բիզնեսի 40 ոլորտներից։ Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում իր հյուրընկալ դռներն է բացել Mantashyants Global EXPO 2024-ը։ Ցուցահանդեսին մասնակցում են «Մանթաշյանց» գործարարների ակումբի ներկայացուցիչները։ Նպատակը միմյանց բիզնեսներին ծանոթանալն ու համագործակցության ընդլայնումն է։

Մանրամասներն ու տեսանյութը՝ հղմամբ։

Times.am

16 Oct, 12:04


Խորհրդային Հայաստանը ուրբանիզացիայի և արդյունաբերականացման մակարդակով գերազանցում էր Վրաստանին և Ադրբեջանին. տեսանյութ

Արևելյան Հայաստանի կամ այլ կերպ ասած` ժամանակակից Հայաստանի ուրբանիզացիան սկսվել է դեռևս Ցարական Ռուսաստանի ժամանակներում: 19-րդ դարի երկրորդ կեսի ադյունաբերականացման քաղաքականությունն իր հետ բերել է նաև քաղաքային բնակչության թվաքանակի աճման անհրաժեշտության խնդիր: Ճիշտ է` Ցարական ժամանակներում Հայաստանի բնակչության ընդամենը 10 տոկոսն էր բնակվում խոշոր քաղաքներում` Ալեքսանդրապոլում, Երևանում, Գավառում և Գորիսում, սակայն արդյունաբերականացման միտումները չէին շրջանցում նաև հայկական միջավայրը:

Մանրամասները՝ հղմամբ։

Times.am

16 Oct, 08:27


100-ից ավելի բիզնես, 40-ից ավելի ոլորտ, 10-ից ավելի քաղաք․ ուրբաթ և շաբաթ օրերին տեղի կունենա Mantashyants Global EXPO-ն

Մանրամասները՝ հղմամբ։

Times.am

14 Oct, 16:23


Ներկայացվել է Ազնավուրի «Կյանքը Շառլի աչքերով» գրքի հայերեն տարբերակը

Մանրամասներն ու տեսանյութը՝ հղմամբ։

Times.am

14 Oct, 13:50


Ֆրանսիական գրականության շունչը Հայաստանում. Ֆրանկոֆեստ

Մանրամասներն ու տեսանյութը՝ հղմամբ։

Times.am

02 Oct, 14:07


Հրազդան քաղաքում է վեր խոյանում «Շահ ղուտուրան»՝ պարսից շահին «կոտրած» Մաքրավանքը. տեսանյութ

Ժամանակակից Հրազդանի Մաքրավան թաղամասում է ծվարած 13-րդ դարում կառուցված Մաքրավանքը: Մինչև անցած դարի 60-ական թվականներ Մաքրավանը գյուղ է եղել, որը հայտնի է եղել առաջին հերթին իր հոյակերտ եկեղեցով, որը կառուցել են Պահլավունի իշխանները, այնուհետև պահպանությամբ զբաղվել են նաև Բագրատունիները:

Մաքրավանը մշտապես բնակեցված է եղել հայերով, միայն 1604թ.-ին Շահ Աբասի բռնագաղթի ժամանակ է գյուղը զրկվել բնակչությունից: Սակայն, ընդամենը տարիներ անց Մաքրավանը կրկին բնակեցվել է հայերով` հիմնականում Արևմտայն Հայաստանից եկած բնակչությամբ, նաև որոշակի թվով պարսկահայեր են բնակություն հաստատել Մաքրավանում և հարակից բնակավայրերում:

Մանրամասներն ու տեսանյութը՝ հղմամբ։

Times.am

01 Oct, 16:59


Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել Է Իրանի կողմից հրթիռների արձակման մասին: Այս պահին Իսրայելի ողջ տարածքում հնչում են օդային տագնապի ազդանշաններ։ Իշխանությունը քաղաքացիներին կոչ է արել հետևել անվտանգության բոլոր հրահանգներին:

Մանրամասները՝ հղմամբ։

Times.am

01 Oct, 16:35


Չնայած ակնհայտ ապացույցներին` Բաքուն հերքում է հայերի գերեվարման փաստը, չի համագործակցում ՀՀ-ի հետ

Մանրամասները՝ հղմամբ։

Times.am

01 Oct, 11:42


GELI GLASS ընկերության ավելի քան 20 տարիների փորձն ու հաղթանակները

Մանրամասներն ու տեսանյութը՝ հղմամբ։

Times.am

30 Sep, 17:31


Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղումն իրավական ուժ չունի. ՀՀ ՍԴ

Մանրամասները՝ հղմամբ։

Times.am

28 Sep, 07:38


Սերժ Սարգսյանն անհնարին է համարում ՀՀ գործող ապազգային կառավարիչների հետ նույն վայրում որևէ միջոցառման մասնակցելը

Մանրամասները՝ հղմամբ։

Times.am

27 Sep, 08:52


Համաշխարհային ճանաչում ունեցող թառահար Միքայել Ոսկանյանը ոգեշնչում է երիտասարդներին

Մանրամասներն ու լուսանկարները՝ հղմամբ։

Times.am

27 Sep, 04:30


«Լավ ասենք, որ լավ լինի»․ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։

Մանրամասները՝ հղմամբ։

Times.am

26 Sep, 08:45


Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է․ խոհեր Վարդապետից

Կոմիտաս Վարդապետի մտքերին կարող եք ծանոթանալ հղմամբ։

Times.am

25 Sep, 13:14


ԱՄՆ չեմպիոնի կոչումը վիճարկելու են երեք հայ շախմատիստներ

Հոկտեմբերի 11-ից 24-ը Միացյալ Նահանգների շախմատային մայրաքաղաք Սենթ-Լուիսում անցկացվելու են ԱՄՆ տղամարդկանց եւ կանանց առաջնությունները, որոնց մասնակցելու են այդ երկրի 12-ական ուժեղագույն շախմատիստներ:

Տղամարդկանց պայքարում չեմպիոնի տիտղոսը վիճարկելու են Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը, իսկ կանանց առաջնությունում՝ Տաթեւ Աբրահամյանը:

Times.am

25 Sep, 09:51


Ընտրություններից 40 օր առաջ Հարիսը սկսում է սիրաշահել ամերիկահայ ընտրողներին. Հայ դատի հանձնախումբ

Մանրամասները՝ հղմամբ։

Times.am

24 Sep, 12:32


Հայաստանում ակտիվ գործընթացներ են։ Եռում է թե՛ ներքաղաքական և թե՛ արտաքին քաղաքական կյանքը։ Նոր զարգացումներ, նոր ռիսկեր և նոր հնարավորություններ։ Ինչպիսի՞ն կլինի քաղաքական աշունը։

Հետևեք ամենակարևոր իրադարձություններին «Երկրի լուրեր» Telegram-յան ալիքում։ Միացեք և եղեք տեղեկացված։

Բաժանորդագրվեք @yerkir123

Երկրի լուրեր - միայն ստուգված և ճշտված տեղեկատվություն։

Times.am

24 Sep, 11:24


Լճաշենը երկրագնդի ամենահին բնակավայրերից մեկն է, որտեղ զարգացել է մարդկային քաղաքակրթությունը. տեսանյութ

1930-ականներին սկսված արդյունաբերականացման քաղաքականության շրջանակներում Սևանա լճի մակարդակն արհեստականորեն իջեցվել է, ինչի հետևանքով 1950-ականներին Սևանի ափին գտնվող Լճաշեն գյուղում հնագետները գիտական «գանձարան են» հայտաբերել` Լճաշենի հնավայրը: Թե Լճաշենի կիկլոպյան ամրոցը, և թե հնավայրի տարածքում հայտնաբերված դամբարանադաշտը խոսում են նրա մասին, որ Լճաշենը մարդկային քաղաքակրթության հնագույն օրրաններից է:

Մանրամասներն ու տեսանյութը՝ հղմամբ։

Times.am

23 Sep, 10:06


Կանադայի հայությունը հրաժարվել է ընդունել Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը

Yerevan.Today-ին հայտնի են դարձել Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության՝ Կանադա այցի չեղարկման իրական պատճառները: Կայքի աղբյուրները նշում են, որ Ալեն Սիմոնյանի գլխվորած պատվիրակությանը հրաժարվել են ընդունել Կանադայի հայ համայնքի տարբեր շրջանակներ։

Պատվիրակության կազմը միայն ՔՊ անդամներով համալրելն էլ իր հերթին խնդիրներ է առաջացրել Կանադայի օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ կազմակերպելու առումով։ Կանադայի պաշտոնական շրջանակները հրաժարվել են հանդիպել ժողովրդավարության սկզբունքների կոպիտ խախտումով կազմված, միայն քպականներ ընդգրկող պատվիրակության հետ։

Մանրամասները՝ հղմամբ։

Times.am

23 Sep, 09:47


Հիմնադրվեց «Մանթաշյանց Նիդերլանդներ-Բելգիա» մասնաճյուղը

«Մանթաշյանց» գործարարների ակումբի 18–րդ մասնաճյուղը աշխարհի երկու հայկական մեծ համայնք ունեցող երկրներում ՝ Նիդերլանդներում և Բելգիայում է։ Տեղի հայազգի խոշոր գործարարներն այսուհետ կդառնան համահայկական ամենամեծ բիզնես ցանցի մի մասնիկը։

Մանրամասներն ու լուսանկարները՝ հղմամբ։