ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia @ministryofeconomyra Channel on Telegram

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

@ministryofeconomyra


ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia (Armenian)

Բարև բոլորին! Որպես Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության Telegram ալիքը, մես ընտրել եք լարՅանաթացին ձեզ: այս ալիքը նպաստչակ է առանձնահատկան ուսուցիչ տեղեկատվական ուղղուածության մասին: ալիքը թարգմանում է հանդես անակնկալ ուսուցիչ մարդկանցից: սակայն, մենք ներկայացում ենք չափազանց տրամադրություններ և աշխարհագրական ուղություն: արդյունքում ալիքում այդպիսի տեղեկատվական մատչելի բաներ կգտնեք աշխարհային բնույթերում: հետևեք մեզ և ձեր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ուղին: մենք սպասում ենք մեզ կապելու: բարև եւ շնորհակալ ենք, որ ընտրեք ձեր ընտրած ալիքը: Ալիքը բաց է անհարավիճակաբար գտնվում, աղքատության աղջկան եւ ժողովրդականության միջազգային նյութ մոտենում: չմ կարագրեցում եմ ձեզ: չմ ենք մնացած հաստատ: մենք ենք մշակում ձեԱՅՄ ուսուցիչ մարդկանցին: Հարցեր որ դիր դու? Ո՞վ է նախարարության հետ եւ ինչու: Ձեր այժմ ուղեկցությունը ~/. էն եւ սա է: Ձեր այժմ է ալիքը: մենք սեքսիական գրանցում ենք հնարավորել այն ~:. դրանք տրամադրում են մտքեր ամենի մի մասնագերի: ձեր աղջկան եւ ծովախել որպես դրախատինական աղջիկը մարդկանցի մոդի ցուցադրվում է: կարող եք մեզ կապելու: արձագաշարի գաղափարը դեռ մյուս համալիրում առաջարկվել են հյուրանոցներ, հյուրատեսականը եւ այլ միջոցառում: հարցեր որ դիր դու? կամ սկսեք նոր էիւթեր որպես նախարարության ալիքը։ մենք չենք սպասում ձեզ: չմ եմ արժան: դա բանասման է: չմ ենք մտածում սակայն դու կարող ենք մի ազատ եւ չափազանց համոզուխ ուսուցիչ։ երևույթների հաշվին առկա ուսուցիչներ ուսուցիչները մուտքագրված են հարցի միջոցառում: մասնակցի՛ր մեզ: անմիլից եւ հարաբեր հասարակն, մասնակցեք մեզ ձեր իրավաբանորեն բարև ու հարցեր․

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

12 Feb, 13:32


📌ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձել է սպանդանոցային տնտեսություններին և շարժական սպանդանոցներին տրամադրովող աջակցությանը

«Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրով սպանդանոցային կետերի և շարժական սպանդանոց ձեռք բերելու դեպքում կառավարությունը սուբսիդավորում է լիզինգի տոկոսները, քաղաքացիները վճարում են կանխավճարի 20 տոկոսը, այսինքն՝ կանխավճարի 80 տոկոսը ևս կառավարությունն է փոխհատուցում։

Մեկ այլ կարևոր ծրագիր էլ այս պահին գտնվում է կառավարությունում և կարծում եմ շատ շուտով այն կընդունենք, որով պետությունը վճարելու է սպանդանոցային ծառայության գինը՝ վերահսկողության մեխանիզմների կիրառմամբ, և այս առումով այս ծախսը ևս պետությունը կվերցնի իր վրա», - նշել է Գևորգ Պապոյանը։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

11 Feb, 06:37


🎦 Պետությունը խրախուսում է ընկերություններին մուտք գործել կապիտալի շուկա և թողարկել դրամային արժեթղթեր։ Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրով հերթական ընկերությունը կստանա պետական աջակցություն։

Լուրեր-ի անդրադարձը թեմային

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

08 Feb, 14:14


🚜Ինչպե՞ս ձեռք բերել 11,400,000 ՀՀ դրամ արժողությամբ տրակտոր՝ վճարելով գումարի ընդամենը 20% կանխավճարը և պետության աջակցությամբ հետագա վճարումներում խնայելով 3,500,000 ՀՀ դրամ

Նախարար Գևորգ Պապոյանը ներկայացնում է Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել նոր տեխնիկա՝ մատչելի պայմաններով։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ mineconomy.am կայքում

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

07 Feb, 16:30


🎥Նախարար Գևորգ Պապոյանը Գյումրիում հանդիպել է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող գործարարների հետ.
ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

07 Feb, 16:02


«Գործարարները մեր տնտեսության ողնաշարն են, որքան ամուր լինեն ձեր դիրքերը, այնքան կշահի պետությունը». նախարարը Գյումրիում հանդիպել է գործարարների հետ

📅Փետրվարի 7-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Գյումրիում հանդիպել է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող մի շարք գործարարների հետ։

💬«Մեր բոլորի նպատակը մեկն է՝ ունենալ հզոր տնտեսություն, ինչը հիմքն է ուժեղ պետության, ուժեղ բանակի, որակյալ կրթության և բարեկեցիկ ապագայի»,-նշել է նախարարը։

📊Գևորգ Պապոյանը գործարարներին է ներկայացրել ՀՀ ԷՆ-ի կողմից իրականացվող պետական աջակցության շուրջ 2 տասնյակ ծրագրերը և
արտոնությունները, մասնավորապես՝ ներկայացրել է արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը,
ենթակառուցվածներ ներդրումների դիմաց ծրագրի մանրամասները, մաքսատուրքից ազատման արտոնությունը, պետական լիզինգի գործիքակազմը, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման աջակցության ծրագրի բովանդակությունն ու պետության ընդհանուր ներդրումային քաղաքականությունը։

Առավել մանրամասն՝ 👉https://www.facebook.com/share/p/1E2Bbk6Bb9/?mibextid=wwXIfr

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

07 Feb, 11:58


🎥Նախարարի այցն Արարատի մարզում գործող ջերմատուն` տեսանյութով

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

07 Feb, 11:18


📌 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 7-ին Արարատի մարզում այցելել է Սպայկա ընկերություն՝ ջերմատնային պայմաններում կակաչների արտադրությանը ծանոթանալու նպատակով։ Այցին մասնակցել է նաև ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը։

🌷 Ջերմատնային տնտեսության տարածքն ընդհանուր առմամբ կազմում է 67 հա, արտադրանքն արտահանվում է միջազգային շուկա, արտադրության ծավալները տարեց տարի ավելանում են․ եթե 2023 թվականին այստեղ կարողանում էին աճեցնել 9 մլն հատ կակաչ, ապա 2024 թվականին արտադրական ծավալներն աճել են՝ հասնելով 17 մլն հատի։ Այս տարի արդեն իսկ աճեցվել է 37 մլն հատ կակաչ, որը նույնպես նախատեսվում է ամբողջապես արտահանել։ Ընկերությունն ունի շուրջ 2500 աշխատակից, որից 1500-ը միայն ջերմատան աշխատակիցներն են։

🔸Բազմացման նպատակով կակաչի սոխուկները ընկերությունը ներկրում է արտերկրից։

⚙️Շրջայցի ընթացքում Գևորգ Պապոյանը ծանոթացել է ընկերության արտադրական կարողություններին, այցելել է նաև նորաբաց ջերմատուն, որը զբաղեցնում է 12 հա տարածք։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

22 Jan, 14:15


💭«Մկնանման կրծողների դեմ պայքարի տարբեր միջոցառումներ ենք ունեցել բոլոր մարզերում, հատկապես Շիրակում, Արագածոտնում և Արմավիրում։ Պայքարի միջոցառումների ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, օրինակ՝ չմշակվող հողատարածքների հարցը։ Պետության կողմից տրամադրվող թունանյութի կիրառումն արդյունավետ է, եթե բնակիչը ճիշտ չափաբաժնով պատրաստում և կրծողների բների մոտ է տեղադրում թունանյութը։ Սակայն, եթե նրա դաշտի կողքին կա չմշակվող հողատարածք, որտեղ պայքարի միջոցառում չի իրականացվում, մենք այստեղ կրկին ունենում ենք խնդիր»,- այս մասին այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարը նշեց, որ թունանյութի չափաբաժինների ճիշտ կիրառումը ևս շատ էական նշանակություն ունի․ «Այս տարվա համար կարող եմ ասել, որ պայքարի միջոցառումները շարունակական են լինելու, և առիթից օգտվելով կոչ եմ անում մեր հայրենակիցներին ակտիվ մասնակցել գործընթացին», - նշեց նա։

Նախարարը հավելեց, որ այդ թունանյութերը բնակիչներին է տրվում անվճար։

🎥Մանրամասները՝ տեսանյութում։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

22 Jan, 13:51


📌 ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հունվարի 22-ին ընդունել է ոսկեգործության ոլորտում գործող մի շարք ՓՄՁ-ների ներկայացուցիչների։

💍 Քննարկման հիմնական թեման հունվարի 1-ից իրենց կողմից վճարման ենթակա շրջանառության հարկի բարձրացումն էր, որի արդյունքում այն 5 տոկոսից դարձել է 10 տոկոս:

🔸 Էդգար Զաքարյանը պատասխանել է գործարարներին հուզող հարցերին, պարզաբանումներ տվել բարձրացված հարցերի շուրջ։

⚙️ Անդրադարձ է կատարվել ոսկերչության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը, պետական աջակցության գործիքակազմին, ոլորտում գործող հարկային դաշտի բարելավման հնարավորություններին։

🖇 Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ նախարարի տեղակալն առաջարկել է հանդիպման մասնակիցներին հավաքագրել բոլոր հնչեցված ոլորտային խնդրահարույց կետերի մասով առաջարկները և ներկայացնել նախարարություն՝ գործող օրենսդրական կարգավորումները լավարկելու նպատակով։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

21 Jan, 07:23


📌 Նորաձևության և հագուստի ոլորտի հայկական 18 ՓՄՁ-ներ հունվարի 18-21-ը մասնակցում են Փարիզի միջազգային ցուցահանդեսների շրջանակներում կազմակերպված ճանաչողական այցի:


🧵Այցը հնարավորություն է ընձեռում հագուստի և նորաձևության ոլորտի ՓՄՁ-ներին ձեռք բերել արժեքավոր պատկերացումներ եվրոպական շուկայի միտումների, որակի չափանիշների և կայուն նորաձևության պրակտիկայի վերաբերյալ։

🪡 «Who's Next»-ը նորաձևության աշխարհի խոշորագույն ցուցահադեսներից է, որը հյուրընկալում է ավելի քան 50,000 այցելու, շուրջ 1,500 ապրանքանիշ 100 երկրներից:

🧵Զուգահեռ ընթանում է ներքնազգեստի, տնային հագուստի և լողազգեստի առաջատար համաշխարհային «Salon International de la Lingerie» ցուցահադեսը, որը միավորում է լավագույն դիզայներների և մատակարարող գործընկերների ամբողջ աշխարհից:

Առավել մանրամասն՝ հղումով։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

20 Jan, 10:42


📈2024 թվականին, 2023 թվականի համեմատ, Հայաստանի արտահանումը զգալի աճ է գրանցել դեպի Եվրամիության 14 երկրներ, ներառյալ՝ Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Լեհաստան, Ավստրիա, Ռումինիա, Չեխիա, Խորվաթիա, Պորտուգալիա, Սլովակիա, Լատվիա, Լիտվա, Մալթա և Սլովենիա։

📉Միևնույն ժամանակ, արտահանման նվազում է արձանագրվել ԵՄ 13 երկրներում՝ Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսպանիա, Լյուքսեմբուրգ, Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Նիդերլանդներ, Շվեդիա և Ֆինլանդիա։

Բացի ԵՄ շուկայից, Հայաստանի արտահանումը 2024 թվականին դրական դինամիկա է ցուցաբերել նաև այլ երկրների հետ: Արտահանումն աճել է դեպի ԱՄՆ, Հնդկաստան, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ), Շվեյցարիա, Սերբիա, Վրաստան, Իրաք, Թաիլանդ, Ուզբեկստան, Բելառուս և Կատար:

Հակառակ դրական աճի, որոշ շուկաներում, մասնավորապես՝ Ղազախստանում, Հվ. Կորեայում, Ռուսաստանում, Ղրղզստանում և Մալայզիայում, արձանագրվել է արտահանման նվազում։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

18 Jan, 12:39


🇦🇲🇩🇪 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Բեռլինում մասնակցել են Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին և դրա շրջանակներում կազմակերպված գյուղատնտեսության նախարարների 17-րդ համաժողովին։

🌐 Համաժողովին մասնակցել են շուրջ հինգ տասնյակ երկրների գյուղատնտեսության նախարարներ և 10 միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Կենսազանգվածի կայուն զարգացում» խորագրով քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել պարենային անվտանգության, կլիմայի փոփոխության, թվային տեխնոլոգիաների, կանաչ տնտեսության զարգացման և վերականգնվող ու կայուն կենսազանգվածի բնագավառների մասին։

👉 Առավել մանրամասն՝ https://www.facebook.com/share/1Aj5KwoTSM/?mibextid=wwXIfr

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

17 Jan, 16:48


🇦🇲 🇩🇪 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պարենի և գյուղատնտեսության նախարար Ջեմ Օզդեմիրին։

🤝Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում գերմանական վերաապահովագրող ընկերության ներգրավման, գերմանական գյուղտեխնիկային՝ Հայաստանի ֆերմերներին մատչելի հասանելիության, գերմանական լոգիստիկ ընկերության ներգրավման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

15 Jan, 07:29


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից հրապարակվող վարկանիշային աղյուսակներում Հայաստանի դիրքի բարելավմանն ուղղված քայլերը:

Հիմնական զեկուցողը եղել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ներկայացվել են բիզնեսի, աշխատաշուկայի, ներդրումային միջավայրի ազատության և այլ համաթվերում ներկայիս իրավիճակը, վերոնշյալ ուղղություններով Հայաստանի վարկանիշի բարելավմանը միտված բարեփոխումներն ու ծրագրերը: Վերջիններիս առնչությամբ հնչել են նաև տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

Վարչապետը հանձնարարել է պատկան գերատեսչություններին՝ շարունակել վերոնշյալ ուղղություններով համակարգված քայլերը: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել, որպեսզի յուրաքանչյուր գերատեսչություն իր մասով վերհանի բացերը և իրականացնի միջոցառումներ, որոնք կնպաստեն վարկանիշային համաթվերում Հայաստանի դիրքի հետևողական բարելավմանը:

Առավել մանրամասն՝ հղումով։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

15 Jan, 06:29


📌 Փետրվարի 3-ից 7-ը Ռուսաստանի Դաշնության   Մոսկվա քաղաքում տեղի կունենա «ПРОДЭКСПО 2025» սննդի և խմիչքի 32-րդ միջազգային ցուցահանդեսը:

🇦🇲 Ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով։

🇷🇺 «ПРОДЭКСПО 2025»-ը սննդարդյունաբերության և ալկոհոլային խմիչքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսն է Ռուսաստանում։

🔹Ցուցահանդեսին նախատեսվում է 2195 մասնակից 40 երկրից։

Ցուցահանդեսի վերաբերյալ առավել մանրամասն կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով:

🔸 Ցուցահանդեսին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են մինչև հունվարի 16-ը գրանցվել հետևյալ հղումով։  

☎️ Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011 597139 հեռախոսահամարով։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

14 Jan, 16:27


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի  տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020 ֊ 2030 թվականների ռազմավարությամբ իրականացված աշխատանքները:

Առավել մանրամասն՝
https://www.primeminister.am/hy/press-release/item/2025/01/14/Nikol-Pashinyan-meeting/#photos[pp_gal_1]/3/

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

14 Jan, 08:23


🇦🇲🇮🇷 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 14-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

🔹Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, դրանք պահպանելու և խորացնելու համար անհրաժեշտ է ակտիվացնել գործնական քայլերը առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու, համագործակցության ոլորտներն ընդլայնելու ուղղությամբ:

Այնուհետև կողմերը քննարկել են տնտեսության ոլորտում փոխգործակցության առավել հեռանկարային ուղղությունները։ Այս համատեքստում հատկապես կարևորվել են արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Առավել մանրամասն ➡️ հղումով։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

14 Jan, 07:50


«Մենք պետք է այնպիսի պետություն դառնանք, որ եթե մեր տնտեսության հետ ինչ-որ բան լինի, դա ազդի այլ երկրների տնտեսությունների վրա». նախարար

«Լուրեր»-ի անդրադարձը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ամփոփիչ ասուլիսին

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

13 Jan, 11:33


🎥2024 թվականի տնտեսական ցուցանիշներն ու 2025 թվականի նախատեսվող ծրագրերը. ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ամփոփիչ ասուլիսը՝ տեսանյութով

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

13 Jan, 10:46


📌 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ամփոփել է նախարարության 2024թ. գործունեությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

🎦 Նախարարի ասուլիսի ամբողջական տեսագրությունը՝ հղմամբ։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

30 Nov, 11:04


🎥Նախարարի այցը ապակու մշակման առաջատար ծառայություններ մատուցող «ԳԼԱՍՎՈՐՔ» ընկերություն տեսանյութով

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

30 Nov, 09:01


📌 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 30-ին այցելել է ապակու մշակման առաջատար ծառայություններ մատուցող «ԱՍԷԴԼ» կազմակերպության «ԳԼԱՍՎՈՐՔ» ընկերություն: Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

Ընկերության սեփականատեր Սամվել Աղեկյանի և տնօրեն Էդուարդ Աղեկյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել ընկերության գործունեության հիմնական ուղղություններին, արտադրական գործընթացներին և ներդրված սարքավորումներին։

☑️Ընկերությունը մի քանի անգամ օգտվել է ՀՀ կառավարության կողմից տրամադրվող մաքսատուրքից ազատման արտոնությունից, ինչպես նաև տնտեսության արդիականացման պետական միջոցառումից, որը նպաստել է արտադրական հնարավորությունների ընդլայնմանը և տեխնոլոգիական զարգացմանը։

ℹ️Ընկերության գործարանը զբաղեցնում է 30.000 մ² տարածք, ունեն շուրջ 300 աշխատակից, ընդհանուր կատարվել է 3 միլիարդ դրամի ներդրում։

👉Առավել մանրամասն՝ https://www.facebook.com/share/p/6of24NthqqMQ1xr6/?mibextid=WC7FNe

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

29 Nov, 16:19


🎙ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հարցազրույցը վրացական «Kvira.ge» լրատվամիջոցին

Նախարարն անդրադարձել է հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններին, դրանց զարգացման հնարավոր հեռանկարներին։

Նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը կնպաստի Հայաստանի և հարևան երկրների համար տարածաշրջանում խաղաղության և կայունության նոր իրավիճակի ստեղծմանը և նոր շունչ կհաղորդի տնտեսական հարաբերությունների զարգացմանը։

https://kvira.ge/976189

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

29 Nov, 13:18


ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի նախագահությամբ նոյեմբերի 29-ին կայացել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը։

📁 Օրակարգում ընդգրկված էին Տեսչական մարմնի 2025 թվականի ստուգումների տարեկան ծրագիրը, 2025 թվականի գործունեության տարեկան և որակի ապահովման վարչության գործունեության ծրագրերը։

🟦 Օրակարգային հարցերի վերաբերյալ զեկուցեց և տեղեկատվություն ներկայացրեց Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը։

️Կառավարման խորհուրդը հավանություն տվեց քննարկված բոլոր հարցերին, որոնք հաստատվեցին միաձայն քվեարկությամբ։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

29 Nov, 08:33


Կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ 2025 թվականի ընթացքում սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» որոշումը։

‼️ՈՒշադրություն
Անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակներում ներմուծում իրականացնող շահառուները մաքսատուրքի սակագնային արտոնությունից օգտվելու նպատակով մինչև 2024 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն պետք է ներկայացնեն դիմում (համաձայն սույն որոշման հավելվածով նշված N 1 ձևի)՝ կցելով սույն որոշման հավելվածի 3-րդ կետով նշված անհրաժեշտ փաստաթղթերը։

📥Դիմումը և դրան կից փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել նախարարություն՝ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն՝ [email protected]), փոստային կամ առձեռն։

Ավելին ⬇️
https://www.facebook.com/share/p/18GDuN8icZ/

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

28 Nov, 12:52


📌ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը նոյեմբերի 20-22-ը Ֆիլիպինների Հանրապետության Մանիլա քաղաքում մասնակցել է Ասիական զարգացման բանկի կողմից կազմակերպվող Ասիայի փոքր և միջին ձեռնարկությունների մշտադիտարկման նպատակով կազմակերպվող ամենամյա սեմինարին։

🖇Միջոցառման շրջանակում Սևակ Միքայելյանը ներկայացրել է ՀՀ տնտեսության վերաբերյալ զեկույց և մասնակցել «Ասիայում և Խաղաղ օվկիանոսում տնտեսական դիվերսիֆիկացման համար ՓՄՁ ֆինանսավորման նոր ռեժիմ» թեմայով պանելային քննարկմանը, որտեղ ներկայացրել է Հայաստանում ՓՄՁ-երի ֆինանսների հասանելիության բարձրացմանն ուղղված վարվող քաղաքականությունը, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի շրջանակը։

📄Սեմինարի արդյունքում ամփոփվել են ներկայացված զեկույցները, և հրապարակվել է Asia Small and Medium-Sized Eenterprise Monitor, 2024 համապարփակ հաշվետվությունը, որը նաև ներառում է Հայաստանի մասով վերլուծություն։

👉Հղում՝ https://www.adb.org/sites/default/files/publication/1011576/asia-sme-monitor-2024.pdf

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

28 Nov, 08:19


📌ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը նոյեմբերի 27-ին այցելել է «Լալունց» ՓԲԸ՝ ծանոթանալու ընկերության արտադրական գործընթացներին։

🧵Ընկերությունը զբաղվում է հիմնականում մանկական հագուստի արտադրությամբ, իրականացնում է նաև կորպորատիվ հագուստների (համազգեստներ/արտահագուստ) արտադրություն՝ պատվերներով։

Նախարարի տեղակալը շրջել է ընկերության տարածքում, ծանոթացել արտադրական գործընթացներին՝ նյութերի ընտրությունից մինչև դիզայն և կար, ինչպես նաև արտադրվող տեսականուն։

Ընկերության համահիմնադիրներ Լևոն և Լուսինե Դավթյանները ներկայացրել են իրենց գործունեության հիմնական ուղղությունները, նախատեսվող ծրագրերը, քննարկվել են արտադրության առաջընթացին խոչընդոտող խնդիրները։

💬Նախարարի տեղակալը նշել է, որ տեքստիլ արդյունաբերության ոլորտում Հայաստանն ունի զարգացման մեծ ներուժ, ներկայացրել պետական օժանդակության ծրագրերը և գործիքակազմը՝ բարձրացված խնդիրների և արտադրության առաջխաղացման համար առաջարկելով հնարավոր լուծումներ։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

22 Nov, 15:08


📌Նոյեմբերի 22-ին ՀՀ ԷՆ նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) գործադիր տնօրեն Քեննեթ Էնջելի հետ` քննարկելու երկկողմ համագործակցության ընդլայնման և Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման հնարավորությունները։

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է DFC-ի դերակատարումը զարգացող երկրների տնտեսական աճի խթանման գործում՝ նշելով.

💭«Այս համագործակցությունը ոչ միայն ֆինանսավորման համատեքստում է, այլ նաև հնարավորություններ բացելու նրանց համար, ովքեր ունեն գաղափարներ և վճռականություն, բայց չունեն միջոցներ։ Ձեր աջակցությամբ մենք կարող ենք քայլ առաջ կատարել զարգացող և ներառական տնտեսություն կառուցելու ուղղությամբ»։

🖇️Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՓՄՁ ծրագրերի աջակցության և կապիտալի շուկայի զարգացման, փախստականների համար բնակարանաշինության, պարենային անվտանգություն և գյուղատնտեսության, մասնավորապես՝ օրգանական գյուղատնտեսության խթանման և վերականգնվող էներգիայի ինտեգրման, զբոսաշրջության ոլորտի զարգացման առանցքային հարցերին։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

22 Nov, 11:42


📊Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի շրջանակներում ձևավորված պորտֆելի վերլուծությունը նոյեմբերի 1-ի դրությամբ

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

22 Nov, 09:12


«Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են». Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

🇦🇲🇳🇱ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Գևորգ Պապոյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և  Նիդերլանդների միջև բազմաոլորտ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել:

💬«Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են, և մենք մեծապես կարևորում ենք մեր տնտեսական համագործակցությունը»,- նշել է Գևորգ Պապոյանը։

Առավել մանրամասն ⬇️
https://www.facebook.com/share/p/1AmaYD59hy/

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

22 Nov, 05:57


⚠️Բակային մորթը վտանգավոր է. անհրաժեշտ է օգտվել սպանդանոցներից

Ստեղծվել են հավասար մրցակցային պայմաններ սպանդանոցների համար. բոլորը կհարկվեն շրջանառության հարկի չափով

🎥«Լուրեր»-ի անդրադարձը թեմային

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

21 Nov, 16:50


🔬Հայաստանում բացվել է տրամաչափարկման նոր լաբորատորիա

🎥«Լուրեր»-ի անդրադարձը թեմային

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

21 Nov, 11:46


📊Հայաստանում 2024 թվականի հունվար–սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել։

📊Վերոնշյալ ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.7%:

Առավել մանրամասն՝ ⤵️

🇦🇲https://mineconomy.am/news/3510
🇺🇸https://mineconomy.am/en/news/3510
🇷🇺https://mineconomy.am/ru/news/3510

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

21 Nov, 08:05


📌ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 20-ին մասնակցել է Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնում հիմնված էլեկտրական մեծությունների, ժամանակի և հաճախականության տրամաչափարկման լաբորատորիայի բացման արարողությանը։

Լաբորատորիայի բացումը տեղի է ունեցել Որակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառման շրջանակներում, որին ներկա էին նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, Միավորված Ազգերի Արդյունաբերական Զարգացման կազմակերպության մրցունակության, որակի և համապատասխանության բաժնի ղեկավար Բեռնարդ Բաուն, Միավորված Ազգերի Արդյունաբերական Զարգացման կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ժիրայր Էդիլյանը, «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի տնօրեն Ալբերտ Բաբայանը, ինչպես նաև ներկայացուցիչներ պետական, մասնավոր և հասարակական այլ կազմակերպություններից։

Առավել մանրամասն ⬇️
https://www.facebook.com/share/p/1AbcBpRxw7/

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

21 Nov, 06:36


🎥ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի այցը «Եղվարդի նեկտար» ընկերություն՝ տեսանյութով

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

21 Nov, 06:15


📌Նոյեմբերի 20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն այցելել են «Եղվարդի նեկտար» ընկերություն՝ ծանոթանալու կազմակերպության արտադրական գործունեությանը և հաջողություններին։

«Եղվարդի նեկտար» ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին՝ ընտանեկան ավանդական տնտեսության հիման վրա: Տարիների ընթացքում այն ձեռք է բերել զգալի աճ՝ դառնալով Հայաստանի առաջատար մեղվաբուծական ընկերություններից մեկը:

🍯Ընկերությունը ներկայում արտադրում է 15 տեսակի մեղր, սակայն նախատեսում է ընդլայնել արտադրանքի տեսականին՝ հասցնելով մինչև 50-ի։ Ընկերությունը տարեկան ապահովում է մինչև 50 տոննա մեղվամթերքի արտադրություն։ Արտադրանքն արտահանվում է Ֆրանսիա, ԱՄՆ և Չինաստան։

Նախատեսվում է նաև սկսել մեղրի
հումքով ոգելից խմիչքների արտադրություն, մասնավորապես՝ մեղրի օղի, բրենդի, գինի և վիսկի։

Առավել մանրամասն ⬇️
https://www.facebook.com/share/p/1B9gJq2tNZ/

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

20 Nov, 11:38


👨‍🎓Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման միջոցառում

🔹Միջոցառման նպատակն է բարձրացնել տնտեսավարողների արտադրողականությունը:

🔹Միջոցառման շրջանակներում փոխհատուցվում է աշխատավարձի 20-70%-ը՝ կախված մասնագետի որակավորումից:

☎️Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել ԹԵԺ ԳԻԾ՝ 81-40 հեռախոսահամարով կամ անցնել հետևյալ հղումով՝ https://mineconomy.am/page/2118։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

20 Nov, 10:56


📌ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է դեղագործական ընկերությունների մի շարք ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

Նախարարն անդրադարձել է դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագրի շրջանակներում իրականացվող պետական աջակցության միջոցառումներին, մասնավորապես՝ «Դեղերի գրանցումների և վերագրանցումների փորձաքննությունների վճարների (տուրքերի) և ծախսերի փոխհատուցման» և «Կլինիկական փորձարկումների, կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման փոխհատուցման» ծրագրերին, ինչպես նաև պետական աջակցության այլ միջոցառումների։

Կողմերը քննարկել են ոլորտի զարգացման հնարավորությունները, դեղագործական ոլորտում իրականացվող պետական ​​տնտեսական քաղաքականությունը , ինչպես նաև ներդրումային միջավայրի դիվերսիֆիկացմանն ու բարելավմանը միտված քայլերը։

Առավել մանրամասն⬇️
https://www.facebook.com/share/p/1DjFBiFXJk/

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

08 Nov, 14:11


📌Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ապահովագրության ոլորտին վերաբերող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել է նաև Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Ոլորտի պատասխանատուները ներկայացրել են
առկա խնդիրները, գյուղապահովագրության շարունակականության ապահովման մարտահրավերները, առաջարկել դրանց ուղղված լուծումներ: Մասնավորապես, ընդգծվել է վնասի գնահատման նոր ստանդարտների ներդրման, ոլորտի փորձագետների վերապատրաստման ու որակավորման կարևորությունը։ Զարգացած գյուղապահովագրության համակարգ ունենալու համատեքստում կարևորվել է նաև վիճակագրական ենթակառուցվածքների ներդրման անհրաժեշտությունը, համակարգի նկատմամբ վստահության ապահովումը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է ոլորտի զարգացմանն ուղղված կոնկրետ և արդյունավետ աշխատանքների իրականացումը:

👉Ավելին https://www.facebook.com/share/p/1B2ooCz1Pt/

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

08 Nov, 13:41


🇦🇲🇩🇪 Նոյեմբերի 6-10-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլին քաղաքում անց է կացվում «BAZAAR BERLIN» 60-րդ միջազգային տոնավաճառը, որին Հայաստանը մասնակցում է առաջին անգամ միասնական ազգային տաղավարով՝ ներկայացնելով 6 ընկերության արտադրանք։

Հայկական ընկերությունների ներկայացուցիչները միջոցառման նախօրեին հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանին և քննարկել հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները դեպի ԳԴՀ և եվրոպական այլ երկրներ։

🖇Նոյեմբերի 8-ին Վիկտոր Ենգիբարյանն այցելել է հայկական տաղավար և ծանոթացել ներկայացված արտադրանքին։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

08 Nov, 11:57


🇦🇲🇺🇸 ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը շնորհակալագրեր է հանձնել սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում անցկացված «Ամերիկյան պետությունների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագրին մասնակցած կամավորներին։

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել նրանց դերը միջազգային հարթակում Հայաստանի ներկայացման գործում և նշել է, որ կամավորների նվիրվածությունն ու անմնացորդ աշխատանքը նպաստեցին Ամերիկյան պետությունների մրցունակության փոխանակում ծրագրի հաջող իրականացմանը։

📄 Ծրագիրը հանդիսանում է տնտեսական զարգացման, նորարարության և ձեռնարկատիրական կարևորագույն միջոցառում, որին մասնակցում են Ամերիկյան պետությունների կազմակերպության անդամ և դիտորդ երկրները:

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

08 Nov, 10:50


📌 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 8-ին ընդունել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (𝐖𝐈𝐏𝐎) գլխավոր տնօրենի տեղակալ Հասան Քլայբի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը և ՀՀ ԷՆ Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը։

🔹 Քննարկվել են Հայաստանի և կազմակերպության միջև արդյունավետ համագործակցության ընթացիկ արդյունքներն ու հարաբերությունների ընդլայնման հեռանկարները:

🔸 Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը հյուրերին համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը՝ այս համատեքստում հատկապես ընդգծելով տնտեսության դիվերսիֆիկացման կարևորությունը։

🔹 Կողմերն մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ում մտավոր սեփականության պաշտպանության, միջազգային ստանդարտներին համապատասխան ռազմավարության մշակման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Ավելին ➡️ հղումով։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

06 Nov, 16:39


«Վերջնական արտադրանք արտահանելը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի»․ նախարար Գ. Պապոյան

📌 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 6-ին այցելել է Կոտայքի մարզ՝ Չարենցավան քաղաքում գործող «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» և «ՁՈՒԼԱԿԵՆՏՐՈՆ» ընկերությունների գործունեությանը ծանոթանալու նպատակով։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

⚙️«ՁՈՒԼԱԿԵՆՏՐՈՆ» ընկերությունը 2023 թ․ նոյեմբեր ամսին, իսկ «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ընկերությունը 2024 թ․ մայիս ամսին ազատվել են գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։

«Ձուլակենտրոն» ԲԲԸ-ն ոլորտի առաջատար ընկերություններից է, որը զբաղվում է պողպատյա աղացող գնդերի, թուջե, պողպատյա ձուլվածքների և դետալների արտադրությամբ։

👉Առավել մանրամասն՝ https://www.facebook.com/share/p/2agPWCq47mFTvJ4T/?mibextid=WC7FNe

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

06 Nov, 05:52


🇦🇲🇨🇳 ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մասնակցել է նոյեմբերի 5-10-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում անցկացվող Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին (CIIE), որի նպատակն է նպաստել փոքր և միջին բիզնեսի կայուն զարգացմանը։ Ցուցահանդեսին ներկա են եղել նաև Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը և Չինաստանում ՀՀ առևտրական կցորդ Կորյուն Ղազարյանը։

📍 Խոշորագույն այս ցուցահանդեսին այս տարի մասնակցում են հայաստանյան 20 ընկերություններ, որոնք հանդես են գալիս միասնական տաղավարով՝ ներկայացնելով իրենց լավագույն արտադրանքը։

🖇 Տաթևիկ Սարգսյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, զրուցել մասնակիցների հետ։

🌍 Մինչ այժմ ցուցահանդեսին մասնակցել են 60 երկրների ավելի քան 800 ընկերություններ։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

05 Nov, 10:05


🌾«Գարնանացան հացահատիկի փոխհատուցումների մասով պետք է ասեմ, որ ամենօրյա ռեժիմով աշխատանքներ են տարվում ու բոլոր համայնքները փոխհատուցումները ստանում են։ Կարող են լինել նաև տեխնիկական խնդիրներ, որոնք ուշացնում են գործընթացը, բայց բոլոր այն համայնքները, որոնք արագ մոնիթորինգ են արել և տվյալներն ուղարկել են նախարարություն, արդեն իսկ գումարները ստացել են, բայց կան, որոնք դեռ չեն տվել և գործընթացը դեռևս ընթանում է։ Աշնանացանի մասով այս տարի չենք արել, քանի որ որոշակի դադար վերցրինք, որպեսզի մեր ծրագրերի արդյունավետությունը կարողանանք հասկանալ»,- այս մասին այսօր ԱԺ-ում ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարը նշել է, որ ցորենի համաշխարհային գնի անկման ֆոնին ՀՀ-ում ցորեն մշակելը տնտեսապես այնքան էլ նպատակահարմար չէ, բայց կա նաև պարենային անվտանգության հարց. «Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ ցորեն աճեցնելու միջոցով մենք փրկում ենք հողերը դեգրադացիայից, իրականացնում ենք ցանքաշրջանառություն, մարդկանց զբաղվածության հարցն է լուծվում և այլն»,- ասել է նախարարը։
 
🎥Մանրամասները՝ տեսանյութում։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

05 Nov, 09:56


📌 Նոյեմբերի 7-ին Լոռու մարզի Թումանյան և Փամբակ, նոյեմբերի 8-ին Արագածոտնի մարզի Շամիրամ, Մեծաձոր և Արևուտ համայնքներում նախատեսվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների հանդիպումները գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ։

🖇Հանդիպումների ընթացքում ներկայացվելու են գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը, դիմելու ընթացակարգը, անհրաժեշտ չափանիշները, որից հետո նախատեսվում է հարց ու պատասխան։

☎️ Միջոցառմանը մասնակցելու և այլ հարցերի համար կարող եք զանգահարել 011 29 74 28 հեռախոսահամարով։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

05 Nov, 09:42


💬«Նախարարության 2025 թվականի բյուջեի մեծ մասն ուղղվելու է գյուղատնտեսության ոլորտին»․ նախարար


📊«ՀՀ էկոնոմիկայի նախարարության 2025 թվականի բյուջետային ծրագրերի շրջանակներում, ինչպես նախորդիվ ներկայացրել եմ, նախարարությանը կհատկացվի 79 միլիարդ 550 միլիոն ՀՀ դրամ՝ 10 ծրագրերի իրականացման համար, որից 5 ծրագիրը՝ 35 միջոցառմամբ, նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսության ոլորտում, բյուջեն կկազմի 43 միլիարդ դրամ։ Այսինքն նախարարության բյուջեի մեծ մասն ուղղվելու է գյուղատնտեսության ոլորտին»,- այս մասին այսօր ԱԺ-ում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

🎥Մանրամասները՝ տեսանյութում։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

05 Nov, 08:20


ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 5-ին 2025 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանը նվիրված ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին զեկուցել է Հայաստան Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մարմինների աշխատանքի վերաբերյալ։

🎥 Մանրամասները՝ տեսանյութում։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

05 Nov, 07:16


🇦🇲🇦🇪 ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է ԱՄԷ դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլայի և «Մասդար» ընկերության ներկայացուցիչների հետ։

🔹 Հանդիպման ընթացքում քննարկվել են «Մասդար»-ի նախագծում Հայաստանի կառավարության 15% բաժնեմասի փոխանցումը և դրա շուրջ իրավական խնդիրների լուծումները։

🖇 «Մասդար» ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի իրականացում։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

05 Nov, 06:00


📌 Նոյեմբերի 7-ին, ժամը 10։00-ին Երևանի «Ալեքսանդր» հյուրանոցում (Աբովյան փող., 3/4 շենք) կանցկացվի «Մտավոր սեփականությունը՝ որպես հայկական գինեգործության կայուն զարգացման շարժիչ ուժ» ծրագրի մեկնարկին նվիրված աշխատաժողովը:

🔹 Ծրագիրն իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ), ՀՀ Մտավոր սեփականության գրասենյակի և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից՝ նպատակ ունենալով նպաստել մտավոր սեփականության իրավունքի գիտելիքի և կիրառման բարձրացմանը:

🔸Աշխատաժողովի շրջանակներում նոյեմբերի 5-9-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում կլինի Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Հասան Քլայբի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

05 Nov, 05:30


🌱 Պետությունն ընդլայնում է նոր ջերմատներ կառուցողների համար աջակցության ծրագրերը

🎥 «Հրապարակում» հաղորդաշարի անդրադարձը թեմային

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

04 Nov, 13:24


📌 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 4-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

🔹 Քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցությանը, ԵՄ կողմից տրամադրվող ոլորտային աջակցությանը և համատեղ իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին, տնտեսության դիվերսիֆիկացմանը, արտահանման շուկայի ընդլայնմանը, միջազգային ստանդարտներին որակի ենթակառուցվածքի համապատասխանեցմանը, սննդի անվտանգության ոլորտում համագործակցության խորացմանը վերաբերող մի շարք հարցեր։

🔸 Անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսությունում ԵՄ-ից ներդրումների ներգրավման հնարավորություններին։

Քննարկվել է նաև ՓՄՁ-ներին աջակցելու մեխանիզմների ընդլայնման հնարավորությունը՝ նոր ֆինանսական միջոցների և երկարաժամկետ վարկային ծրագրերի տրամադրմամբ։

🤝 Կողմերը մտքեր են փոխանակել նաև տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործակցության վերաբերյալ։

Ավելին ➡️ հղումով։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

04 Nov, 10:55


💬«Պատմական Գյումրին բոլորովին նոր տեսք է ունենալու․ հուսով եմ ապրիլ-մայիս ամիսներին շահագործման կհանձնենք Գյումրիի շատրվանային համակարգը»․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար

📈«Մենք Գյումրիում արդեն ավարտին ենք հասցնում և հուսով եմ ապրիլ-մայիս ամիսներին շահագործման կհանձնենք Գյումրիի շատրվանային համակարգը, վերանորոգված հրապարակով։

Պետք է ասեմ, որ Երևանի երգող շատրվանները շատ ավելի ոչ շահեկան վիճակում են լինելու, քան այն ինչ նախատեսվում է Գյումրիում։ Լինելու են երգող շատրվաններ, կրակներ և այլն, ֆանտաստիկ գեղեցիկ արդյունք է լինելու։ Պատմական Գյումրին բոլորովին նոր տեսք է ունենալու այս ծրագրի արդյունքում, մենք այսպիսի ենթակառուցվածքների վրա էլ ենք շեշտը դնելու։ Մեր բոլոր քաղաքները պետք է լինեն գրավիչ, զարգացող, զբոսաշրջիկների համար հետաքրքիր»,- այսօր ԱԺ-ում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։

🎥Մանրամասները՝ տեսանյութում։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

04 Nov, 10:36


💭«Նախարարությունում այս պահին գործող ամենահին ծրագիրը 2020 թվականի աջակցության ծրագիր է, ընդ որում՝ ամենալավ՝ տնտեսության արդիականացման ծրագիրը, որի միջոցով 2153 տնտեսվարողներ ձեռք են բերել նորագույն սարքավորումներ, արտադրողականությունը մոտ 50 տոկոսով ավելացել է, սովետական ժամակների մեքենայասարավորումները արդիականացվել են և բնականաբար սա տնտեսության արդյունավետության վրա շատ մեծ ազդեցություն է ունեցել։ Մենք շարունակում ենք այս ծրագիրը և 6-10-ը տոկոսով սուբսիդավորում ենք բիզնեսներին»,-այս մասին այսօր Խորհրդարանում բյուջեի նախնական քննարկման ընթացքում ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

🖇️Նախարարը նշել է, որ տնտեսության զարգացման համար կան կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր․ «Կարճաժամկետ է, երբ օրինակ առաջարկում ենք նոր շուկաներ արտահանումներ իրականացնողներին աջակցություն տրամադրել, իսկ երկարաժամկետ է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որի իրականացումը կնպաստի տնտեսության հզորացմանը»։

🎥Մանրամասները՝ տեսանյութում։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

04 Nov, 09:42


💬«Նոր շուկաներ արտահանումներ իրականացնողների համար կլինի որոշակի ծախսային փոխհատուցում»․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար

«Կառավարության որոշման 2 նախագծեր կան, որոնք արդեն վերջնականացման փուլում են, որով նախատեսում ենք GSP+-ի կորուստը, որը կազմակերպությունները, ոլորտներն ունեցել են, էական աջակցություն տրամադրելով մեղմել, որպեսզի կարողանան իրենց մրցունակությունը ավելացնել»,-այս մասին այսօր ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

🖇️Նախարարը նշել է, որ հայկական արտադրանքների ճանաչելիության և մրցունակության բարձրացման համար կարևոր է նաև մարքեթինգային ուղղությունը․«Մենք կարևորում ենք այդ ուղղությունը, և նաև հոգում ծախսերի մեծ մասը։ Օրինակ՝ մենք նախապես հայտարարություն ենք տարածում այս կամ այն միջոցառման մասին, տեղեկացնելով, որ պետությունը կհոգա տղավարի, բրենդինգի, վարձակալության ծախսերը, իսկ կազմակերպություններն իրենց վրա են վերցնում տեղափոխության, իրենց ապրանքների ցուցադրության, աշխատակիցների տեղափոխման և վաճառքի հետ կապված ծախսերը»,- ասել է նախարարը։

🎥Մանրամասները՝ տեսանյութում։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

04 Nov, 09:20


«Մենք նոր ծրագրեր ենք իրականացնելու, օրինակ, անասունների արհեստական սերմնավորման ծրագիրը, որով տեղական սորտերի սերմնավորումը տոհմանյին սորտերով արժե 15․000 դրամ, որից 10․000 դրամը վճարելու է պետությունը, իսկ 5.000 դրամը շահառուն, այսինքն ծախսերի շուրջ 75%-ը պետությունը վերցնելու է իր վրա։

Այլ ծրագրով՝ մանր եղջերավոր կենդանիների տոհմային սորտերի ներմուծման, կամ գնման դեպքում ծախսերի 50%-ը կրկին պետությունը վերցնելու է իր վրա, օրինակ, եթե անձն ունի տեղական ոչխարներ և ուզում է ցեղը ազնվացնել ու գնել տոհմային ոչխարներ, այստեղ կրկին պետությունը ծախսերի 50%-ը կհոգա»,-այս մասին ԱԺ-ում ասել է նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարը նշել է, որ անհրաժեշտ է մեծացնել տոհմային կենդանիների գլխաքանակը․ «ՀՀ-ում 1 լիտր կաթը մթերվում է 160 դրամով, Ավստիայում՝ 140-ով, մեզ մոտ 20 դրամով ավելի թանկ է մթերվում։ Պետք է նշեմ, որ մեզ մոտ կաթնատվությանը մակարդակը ցածր է, իսկ Ավստիայում՝ բարձր։ Այսօր մենք պետական ծրագրեր ենք իրականացնում և խրախուսում ենք տոհմային անասնաբուծության զարգացումը»,- ասել է նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

04 Nov, 09:04


🖇️«Զբոսաշրջության ռազմավարությունը դեռևս չի հաստատվել, այն ակտիվ քննարկումների փուլում է։ Մենք Համաշխարհային բանկի հետ 5-ամյա վարկային պայմանավարվածություն ունենք, որի շրջանակներում նախատեսվում է 100 միլիոն դոլար վարկային միջոցներ ձեռք բերել և Հայաստանի Հանրապետության մարզերում 10 զբոսաշրջային կլաստերներ հիմնել՝ սկսած Գորիսից, այնուհետև Եղեգիս, Արենի, Ջերմուկ, Ապարան, Գյումրի, Դվին, Դիլիջան, Սևան և այլն։ Այս ամբողջ գումարները ներդրվելու են մարզերում և ստեղծվելու են կոնկրետ համակարգեր»,- այս մասին այսօր ԱԺ-ում ասել է նախարարը։

Նախարարը նշել է, որ Շիրակի մարզում գտնվող Մարմաշեն վանական համալիրի տարածքն, օրինակ, երկու տարի առաջ անանցանելի էր, մինչդեռ նախարարության ջանքերով հաջողվել է բարեկարգել տարածքը, նորոգել ճանապարհը, ստեղծել ճեմուղի, փոքր բիզնեսի զարգացման համար պայմաններ․ «Այժմ ոչ միայն վանական համալիր այցելելն է հարմար, այլ նաև տարածքը դարձել է ընտանեկան հանգիստը վայելելու, Ախուրյան գետն ու վանական համալիրը տեսնելու, պատմամշակութային արժեքները տեսնելու վայր»,- ասել է նա։

🎥Մանրամասները՝ տեսանյութում։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

04 Nov, 08:39


💬«Այսօր էլ, եթե գնաք բազմաթիվ զբոսաշրջային վայրեր ՀՀ-ում, Շիրակից մինչև Սյունիք` Գորիս, Կապան, կտեսնեք բազմաթիվ զբոսաշրջային ենթակառուցվածքներ, որոնք իրականացվել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից». նախարար

«2025 թվականի պետական բյուջեի ծրագրում նախատեսվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 79 միլիարդ 550 միլիոն դրամ, եթե ԱԺ-ը այս տեսքով հաստատի։ Նախատեսված թվով 10 ծրագրերի շրջանակներում կիրականցվի 67 միջոցառում»,- այս մասին այսօր ԱԺ-ում ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

📈Նախարարը թվարկել է այն ծրագրերն ու միջոցառումները, որոնք պատրաստվում է իրականցնել նախարարությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

04 Nov, 07:02


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2024 թվականի նոյեմբերի 1-ի N 979-Ա որոշմամբ Էդգար Զաքարյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ:

ՀՀ վարչապետի որոշումը՝ https://www.e-gov.am/u_files/file/decrees/varch/GVB2-BA4D-47A1-9729/979.pdf

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

04 Nov, 05:57


🎦 Արդյունքն ակնառու է. տնտեսության արդիականացման պետական աջակցության ծրագիրը կարող է երկարաձգվել

«Լուրեր»-ի անդրադարձը թեմային

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

29 Oct, 14:06


📌 ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է «Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի» (AMRF) նախագահ Միշել Ֆուռնիեի գլխավորած պատվիրակությանը։

🔹 Քննարկվել է առաջիկայում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և AMRF-ի միջև երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության վերաբերյալ «Մտադրությունների մասին հուշագրի» նախագիծը և հուշագրով նախատեսվող գործողությունները։

📄 Փաստաթղթով, մասնավորապես, ֆրանսիական կողմը նախատեսում է ՀՀ Տավուշի մարզի Գանձաքար համայնքում աջակցել 4 տնտեսավարողի՝ կառուցելու ժամանակակից անասնաշենքներ, որոնցում կբուծվեն համաշխարհային ճանաչում ունեցող կաթնային կամ կաթնամսային ուղղության ցեղերի տոհմային կենդանիներ, ինչպես նաև 30 կովի համար նախատեսված կոոպերատիվ նոր անասնաշենքի կառուցում, որում փոքր գլխաքանակ տնօրինող ֆերմերները կկարողանան համատեղ խնամել իրենց կենդանիները և ստանալ իրենց կաթի վերամշակման արդյունքը։

👉Առավել մանրամասն՝ https://www.facebook.com/share/p/o46SGUuRfSYUmWma/?mibextid=WC7FNe

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

28 Oct, 07:10


📌 ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Դիլիջանում մասնակցել է Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողովին, որը նվիրված էր MICE զբոսաշրջության զարգացմանը տարածաշրջանում։
Համաժողովը կազմակերպվել էր Green Rock-ի և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի համատեղ ջանքերով։

🔹 Ֆորումի նպատակն էր դիրքավորել տարածաշրջանը որպես զբոսաշրջության և բիզնեսի առաջատար ուղղություն։

Արման Խոջոյանն իր ելույթում նշել է, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում զբոսաշրջությունը դարձել է Հայաստանի տնտեսության առանցքային ուղղություններից մեկը՝ խթանելով տնտեսական աճը, ստեղծելով նոր աշխատատեղեր և բարձրացնելով մեր համայնքների կենսամակարդակը:

💬 «Վերջին տարիներին իրականացվել են մի շարք ինստիտուցիոնալ բարեփոխումներ, մասնավորապես ընդունվել է «Զբոսաշրջության մասին» նոր օրենքը, որը նախատեսում է ծառայությունների որակի բարելավում և զբոսաշրջիկների իրավունքների պաշտպանություն»,- նշել է նախարարի տեղակալը։

Ավելին ➡️ հղումով։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

26 Oct, 06:52


📌ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն ու «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը աշխատանքային այց են կատարել Շիրակի մարզ՝ մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումներին և ձեռնարկված քայլերին տեղում ծանոթանալու նպատակով։

☑️Մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանի և Ալբերտ Այվազյանի ուղեկցությամբ պատասխանատուները շրջել են համայնքներում, մասնավորապես՝ Լանջիկ, Գուսանագյուղ, Հոռոմ, Սարատակ, Ազատան բնակավայրերում։

Մարզպետի տեղակալները նշել են, որ Շիրակի մարզպետի աշխատակազմն իր լիազորությունների և հնարավորությունների սահմանում աջակցում է համայնքներին Էկոնոմիկայի նախարարության կողմից պայքարի միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու իրականացմանը։

Ավելին ⬇️
https://www.facebook.com/share/p/G5SyvMDFi1WttjUp/

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

25 Oct, 14:08


📌ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը հոկտեմբերի 25-ին մասնակցել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ ու մասշտաբային՝ TOON EXPO 2024 ցուցահանդեսի շրջանակում անցկացվող Armenian Real Estate Globalization Summit 2024 համաժողովի բացման արարողությանը։ Համաժողովին մասնակցել են նաև մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ։

🏗️Համաժողովի ընթացքում տեղի է ունեցել «ՀՀ ներդրումային գույքի գրավչության բարձրացման մարտահրավերները» թեմայով պանելային քննարկում։ Քննարկվել են ներքին շուկայի հարցերը, միջազգային շուկայի միտումները, շինարարության ոլորտի զարգացման հեռանկարները, ինչպես նաև Հայաստանի անշարժ գույքի ոլորտի ինտեգրումը գլոբալ շուկաներում։

Միջոցառման նպատակն էր համախմբել տեղական և միջազգային ոլորտի առաջատար մասնագետներին, ներդրողներին և պետական ներկայացուցիչներին՝ քննարկելու հայաստանյան անշարժ գույքի շուկայի գլոբալացման հնարավորությունները, զարգացումները և մարտահրավերները։

👉Առավել մանրամասն՝ https://www.facebook.com/share/p/Bvk7XTLJqpT3kSnz/?mibextid=WC7FNe

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

25 Oct, 13:17


🇦🇲🇪🇺 Հոկտեմբերի 24-ին և 25-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստը: Եվրոպական Միության կողմից նիստը նախագահել է Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը, իսկ հայկական կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը:

🔹Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Առևտուր և առևտրին առնչվող հարցերի մասի ներքո համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումները և համապատասխան ճանապարհային քարտեզները հետևյալ ոլորտներում՝ ապրանքների առևտուր, մաքսային ոլորտ, առևտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ, ծառայությունների առևտուր, հիմնադրում և էլեկտրոնային առևտուր, ընթացիկ վճարումներ և կապիտալի տեղաշարժ, մտավոր սեփականություն, պետական գնումներ, առևտուր և կայուն զարգացում, մրցակցություն, պետական ձեռնարկություններ:

Ավելին ➡️ հղումով։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

25 Oct, 13:05


📌 ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը հոկտեմբերի 25-ին մասնակցել է «PanArmenian Expo 2024» 16-րդ միջազգային ցուցահանդես-ֆորումի բացման արարողությանը։

💭«Շատ ուրախ եմ, որ բացի հայրենական արտադրության ընկերություններից, այստեղ ներկա են նաև արտասահմանյան մեր գործընկերները, ինչը հրաշալի հնարավորություն է նոր գործարար կապեր հաստատելու, նոր հնարավորություններ բացահայտելու և, ինչու չէ, նաև փորձի փոխանակման համար»,- ընդգծել է նախարարի տեղակալը։

📌Ցուցահանդեսի նպատակն է խթանել հայրենական արտադրանքի ճանաչելիությունն ու պահանջարկը, ավելացնել տեղական արտադրանքի արտահանման ծավալները, զարգացնել Հայաստանի և այլ երկրների միջև համատեղ գործարար և ներդրումային ծրագրերը, ինչպես նաև բացահայտել Հայաստանի տնտեսական ներուժը։

Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 80 ընկերություններ Հայաստանից, Ռուսաստանից և Իրանից, որոնք ներկայացնում են սննդարդյունաբերություն, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն և այլ ոլորտները։ Ցուցահանդեսի ընթացքում նախատեսված են B2B հանդիպումներ և պանելային քննարկումներ։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

25 Oct, 07:05


💬«Հայաստանը զբոսաշրջությունը ճանաչել է որպես տնտեսության գերակա ճյուղ, ինչը խթանել է համայնքներում զբոսաշրջության զարգացմանն ու տեղական ավանդույթների վերականգնմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնությունների իրականացմանը։

Մենք համոզված ենք, որ կենտրոնացված ջանքերով կարող ենք այս ոլորտում զգալի առաջընթաց ապահովել».Գևորգ Պապոյան

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն այս տարի ITB Ասիա ցուցահանդեսին ներկայացված է հայ տուրօպերատորների հետ միասնական տաղավարով։ Հարավարևելյան Ասիան Հայաստանի համար հեռանկարային շուկա է, և այս նախաձեռնության նպատակն է ներգրավել նոր զբոսաշրջային շուկաներ։

ITB Asia-ին տված հարցազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է Հայաստանի զբոսաշրջությունը որպես առաջատար ճյուղ զարգացնելու կառավարության որդեգրած քաղաքականությանը, Ասիայի երկրների հետ համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև ITB Asia ցուցահանդեսին միասնական տաղավարով ներկայանալու կարևորությանը և մի շարք այլ հարցերի։

👉Ամբողջական հարցազրույցը՝ հղումով.
https://itb-asia-news.com/daily/excl-itw-minister-armenia/

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

24 Oct, 14:34


🎦 Ցրտահարության վտանգ կա. հորդոր՝ ավարտել կարտոֆիլի բերքահավաքը

«Լուրեր»-ի անդրադարձը թեմային

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

24 Oct, 11:11


💬«Մարդկային կապիտալը բավականին ընդգրկուն հասկացություն է, և մեր երկիրը տնտեսական աճի հիմքում մեծապես պետք է հենվի վերջինիս վրա՝ կատարելով ակտիվ քայլեր գրեթե բոլոր ոլորտներում…Մարդկանց գիտելիքների և հմտությունների ուղղությամբ ներդրումները երկրի զարգացման գրավականն են».Գևորգ Պապոյան

AmCHam-ին տված հարցազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է կառավարության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականությանը, մարդկային կապիտալում ներդրումների ներգրավման, կրթություն-գիտություն-աշխատաշուկա կապի ուժեղացման, Հայաստանի աշխտաշուկայում որակավորված և բարձր արտադրողականությամբ մարդկային կապիտալի ներգրավման նպատակով իրականացվող ծրագրերի և մի շարք այլ հարցերի։

👉Ամբողջական հարցազրույցը՝ հղումով. էջ 28-29
https://drive.google.com/file/d/10oQKdc4taIUcXJflki76LF8__s3cIcgs/view

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

24 Oct, 08:34


ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Կառավարության նիստում ներկայացրեց «ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

📌Նախագծի նպատակն է կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերում գործող տնտեսավարողների համար մեղմել կարկտի վնասների ազդեցությունը, կայունացնել նրանց եկամուտները և նվազեցնել բնակլիմայական ռիսկերը:
Ծրագրի շրջանակում տնտեսավարողների համար կարկտապաշտպան ցանցերի ներդրումը հասանելի դարձնելու նպատակով առաջարկվում է կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար փոխհատուցել փաստացի կատարված ծախսերի 75%-ը։

🎥Մանրամասները տեսանյութում

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

24 Oct, 07:38


🇦🇲🇪🇺 Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունները, որոնք ցանկանում են զարգացնել իրենց բիզնեսը էլեկտրոնային առևտրի միջոցով, կարող են դիմել և մասնակցել նոյեմբերի 6-ին կայանալիք «Էլեկտրոնային առևտրի ռազմավարություններ և գործիքներ» թեմայով վեբինարին:

Ստացե՛ք մասնագիտական խորհուրդներ միջազգային առևտրի ոլորտի փորձագետի կողմից ձեր առցանց բիզնեսը զարգացնելու վերաբերյալ:

📍Մասնակցելու համար լրացրեք դիմումի ձևը https://forms.gle/HwM9VEmZXWB9uaGX6

📆 Դիմելու վերջնաժամկետը՝ նոյեմբերի 5, 2024

Ավելին ➡️ https://bit.ly/3NxLP3B

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

24 Oct, 07:00


💭«Այս տարի ձյունը մի փոքր շուտ է եկել Գեղարքունիքի մարզում, և բերքահավաքը դեռ չի ավարտվել։ Ե՛վ էկոնոմիկայի նախարարությունը, և՛ մարզպետարանը ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ տեխնիկան կտրամադրեն գյուղացիներին, որ կարողանան կարտոֆիլն արագ քանդել ու հավաքել», - այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ արձագանքելով ՀՀ ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին։

🥔Նախարարը նաև նշել է, որ այս տարի Հայաստանի Հանրապետություն ընդամենը 500 տոննա կարտոֆիլ է ներմուծվել, այն էլ՝ հիմնականում որպես բարձրակարգ սերմնացու, կարելի է ասել՝ սննդամթերքում օգտագործվող կարտոֆիլ հանրապետություն այս տարի չի ներմուծվել, իսկ 2024թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին արտահանվել է 2500 տոննա կարտոֆիլ։

Նախարարը նաև հավելել է, որ կառավարությունը ծրագրեր է մշակում՝ արտահանման ծավալները մեծացնելու ուղղությամբ։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

24 Oct, 06:16


📌 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 23-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։

🔸 Նիստի սկզբում ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը զեկուցել է նախորդ նիստին տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։

🔹 Հաջորդիվ քննարկվել են նիստի օրակարգային հարցերը, այդ թվում՝ E-draft հարթակում տեղադրված` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաև թեմատիկ մի շարք հարցեր։

Ավելին ➡️ հղումով։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

23 Oct, 14:42


📌 ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հոկտեմբերի 23-ին մասնակցել է Ակբա բանկի և ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) համագործակցության մեկնարկի միջոցառմանը, որի շրջանակում Ակբա բանկն ու DFC-ն ստորագրել են պայմանագիր, որով 50 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանն ու զարգացմանը։

💬 «Ֆինանսների հասանելիությունը շարունակում է մնալ մեր տնտեսության հիմք հանդիսացող ՓՄՁ-ների առջև ծառացած հիմնական մարտահրավերներից մեկը։ Այսօր արագ փոփոխվող աշխարհում կարևոր է, որ բիզնեսներն ունենան իրենց անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները՝ խթանելու նորարարությունը, զարգացնելու աճը և երկարաժամկետ կայունությունը ապահովելու համար», - նշել է Արման Խոջոյանը։

Ավելին՝ https://www.facebook.com/share/p/HK95vF81Rn5WvNYN/

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

23 Oct, 13:35


💬«Ձեր բոլոր պնդումները սխալ են, մենք, թե՛ ոսկու պատրաստի արտադրանքի, թե՛ կիսապատրասուկի մեջ էական աճ ունենք, վերաարտահանումն էլ չի զրոյացել». նախարար Գևորգ Պապոյանի արձագանքը ՀՀ ԱԺ պատգավոր Թադևոս Ավետիսյանի հարցերին

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

23 Oct, 12:32


💬 «Անդամակցելով եվրոպական հանձնաժողովին՝ Հայաստանին հնարավորություն կընձեռվի ընդլայնել աջակցության ծավալները և լինել դաբաղի դեմ պայքարի և վերահսկման արդի միջազգային մոտեցումների առաջնագծում: Սա կնպաստի դաբաղի դեմ պայքարի և կանխարգելման միջոցների մշտական արդիականացմանն ու բարելավմանը՝ ապահովելով դաբաղի նկատմամբ կայուն անասնահամաճարակային իրավիճակ:
Հանձնաժողովին անդամակցում է 39 եվրոպական երկիր, այդ թվում՝ տարածաշրջանում Վրաստանը և Թուրքիան։ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է դաբաղի վերահսկման՝ Եվրամիության ծրագրի կողմից առաջարկված ճանապարհային քարտեզի երկրորդ մակարդակում, ինչը պայմանավորված է հակադաբաղային պատվաստումների և իրականացվող դաբաղ հիվանդության շճահետազոտական ծրագրերով»:

Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով «Դաբաղ հիվանդության վերահսկողության մասին եվրոպական հանձնաժողովի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

23 Oct, 11:56


🎥«Մեր քաղաքացիները պետք է իմանան, թե ինչ հարգի ոսկի են գնում, և մենք պետք է իմանանք, որ այն ինչ վաճառվում է համապատասխանում է այդ հարգին։ Սրա համար պետք է Ստանդարտացման մարմինը կարողանա անցկացնել փորձաքննություն». ՀՀ Էկոնոմիկայի նախարարն Ազգային ժողովում ներկայացրել է «Թանկարժեք մետաղների մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

22 Oct, 13:25


🇦🇲🇪🇬 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Մուհամեդ Սոլիման Գամիլին։

🔹 Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-եգիպտական համագործակցության զարգացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների, գործարար համաժողովի կազմակերպման հնարավորությունները։

💬 «Մենք կարևորում ենք Հայաստանի և Եգիպտոսի միջև համատեղ ներդրումային նախաձեռնությունների իրականացումը։ Երկու երկրների ներդրումային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելով՝ մենք կարող ենք բացահայտել համագործակցության առավել հեռանկարային ոլորտները, ինչպիսիք են տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, վերականգնվող էներգիան, թեթև արդյունաբերությունը և տեքստիլը», - նշել է Գևորգ Պապոյանը։

👉Առավել մանրամասն՝ https://www.facebook.com/share/p/A9kewoa1ZqvKp3rd/?mibextid=WC7FNe

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

22 Oct, 08:54


ՀՀ ԷՆ Մտավոր սեփականության գրասենյակը ներկայացնում է, թե ինչ է գյուտը՝

💡Գյուտ ասելով հասկանում ենք ցանկացած բնագավառում որևէ տեխնիկական խնդրի նոր և նորարարական լուծում:
Գյուտը տարբերվում է գիտական հայտնագործությունից, ինչը բնության մեջ գոյություն ունեցող երևույթ է, սակայն դեռ հայտնաբերված չէ:

📄Գյուտին տրվում է արտոնագիր, եթե այն նոր է, ունի գյուտարարական մակարդակ և արդյունաբերորեն կիրառելի է:
Գյուտի արտոնագիրը գործում է առավելագույնը 20 տարի:

© Արտոնագիրը
գյուտարարին բացառիկ իրավունք է տրվում գյուտն օգտագործելու իր հայեցողությամբ, եթե դա չի խախտում այլ արտոնագրատերերի իրավունքները, ինչպես նաև 3-րդ անձանց արգելելու` առանց իր թույլտվության իր գյուտը պատրաստել, օգտագործել, տարածել, վաճառել կամ ներմուծել:

Եթե այլ անձանց կողմից խախտվել են արտոնագրատիրոջ բացառիկ իրավունքները, ապա նա իր իրավունքների պաշտպանության հարցով կարող է դիմել դատարան, ոստիկանություն և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով:

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

22 Oct, 06:41


🇦🇲🇫🇷 Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում հոկտեմբերի 19-ից մեկնարկել է «Sial 2024» սննդի և խմիչքի միջազգային 60-րդ միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանի Հանրապետությունը ներկայացված է միասնական տաղավարով՝ 23 հայկական ընկերության արտադրանքով։ Հոկտեմբերի 21-ին ցուցահանդեսին մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

🌍 Sial-ը հանդիսանում է Եվրոպայի սննդի արդյունաբերության ամենամեծ ցուցահանդեսներից մեկը։ Այն կազմակերպվում է երկու տարին մեկ Փարիզում և յուրաքանչյուր տարի ունենում է ավելի քան 250,000 այցելու:

🔹Ընդհանուր առմամբ, այս տարի «Sial 2024» միջազգային ցուցահանդեսին մասնակցում է Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, Աֆրիկայից և Ասիայից 7500 ընկերություն։

🖇 Ցուցահանդեսին միասնական տաղավարով մասնակցում են նաև Միջազգային առևտրի կենտրոնի կողմից իրականացվող, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ագրոբիզնեսի ոլորտի 11 փոքր և միջին ձեռնարկություններ:

🗓 Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև հոկտեմբերի 23-ը:

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

21 Oct, 12:33


🇦🇲🇧🇪 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։

🔸 Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը և առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող մի շարք հարցեր։

💬 «Մենք համագործակցությունն ընդլայնելու բազմաթիվ հնարավորություններ ունենք, մասնավորապես` տեխնոլոգիաների, կայունության և նորարարության ուղղություններով: Առկա է նաև համատեղ նախաձեռնությունների ներուժ՝ հաշվի առնելով Հայաստանի ազատ տնտեսական գոտիների հնարավորությունները», - նշել է Գևորգ Պապոյանը։

Նախարարի խոսքով՝ Հայաստանը նպատակ ունի ընդլայնել տեղական ագրոպարենային ապրանքների արտահանումը, ինչպիսիք են գինին, մեղրը, կոնյակը, գարեջուրը, շոկոլադը և հանքային ջուրը: Այդ նպատակով նախարարը բելգիական կողմին առաջարկել է տեղեկատվություն տրամադրել Բելգիայի ագրոպարենային ոլորտում սպասվող իրադարձությունների՝ ցուցահանդեսների, համաժողովների, առևտրային առաքելությունների և կոնֆերանսների մասին:

Ավելին ➡️ հղումով։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

21 Oct, 07:22


📌 Հոկտեմբերի 22-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում, հոկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Սևան համայնքներում, հոկտեմբերի 24-ին Արմավիրի մարզի Փարաքար և Խոյ համայնքներում, հոկտեմբերի 25-ին Վայոց ձորի մարզի Եղեգիս և Վայք համայնքներում նախատեսվում են Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների հանդիպումները գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ։

🖇Հանդիպումների ընթացքում ներկայացվելու են գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը, դիմելու ընթացակարգը, անհրաժեշտ չափանիշները, որից հետո նախատեսվում է հարց ու պատասխան։

Սիրով հրավիրում ենք հետաքրքրված անձանց մասնակցելու միջոցառումներին։

☎️ Հարցերի համար կարող եք զանգահարել 011 29 74 28 հեռախոսահամարով։

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

20 Oct, 07:23


ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ուղերձը գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ ⬇️

https://www.facebook.com/share/p/UXBVJPn4wdqyUbG1/

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

19 Oct, 15:22


🎥 Նախարար Գևորգ Պապոյանի աշխատանքային այցը Վայոց ձորի Ջերմուկ քաղաք՝ տեսանյութով

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

19 Oct, 14:42


📌ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք կատարած այցի շրջանակներում, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի և Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել քաղաքում, ծանոթացել զբոսաշրջային ենթակառուցվածքների հիմնման ընթացքին, առկա իրավիճակին և հետագա հնարավոր լուծումներին:

📃ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող ՏՏԵԶ ծրագրով (ծրագրի բովանդակության պատասխանատուն է Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն և ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից) նախատեսվում է բարեկարգել Ջերմուկի ջրվեժ մոտեցող ճանապարհը, քայլուղին, որը ջրվեժի տարածքը կմիացնի քաղաքին:

Նախարարը շրջել է նշված հատվածներում, այցելել ջրվեժի հարակից տարածքում գտնվող «Մուշեղ ՀԷԿ» ՍՊԸ և արձանագրել, որ այն գտնվում է անմխիթար վիճակում, և անհրաժեշտություն կա հիմնովին նորոգելու և ներդրումների միջոցով տեսարժան, բարեկարգ դարձնելու։

Ավելին ⬇️
https://www.facebook.com/share/p/iZSEGAXynC495BF3/

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

19 Oct, 12:58


📌ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք, որտեղ մասնակցել է Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի 2024֊2029 թվականների ռազմավարության ներկայացմանը։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը, ինչպես նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և
Գերմանական միջազգային համագործակցության ընկերության
ներկայացուցիչներ։

📃Միջոցառման ընթացքում ներկայացվել է ֆեդերացիայի ռազմավարությունը առաջիկա տարիների համար, նրանց տեսլականը, հետագա քայլերն ու գործողությունները։

Քննարկման ընթացքում ընգծվել է, որ Ջերմուկը Հայաստանի կարևորագույն զբոսաշրջային վայրերից մեկն է, և պետք է քայլեր ձեռնարկվեն քաղաքի ճանաչելիության և գրավչության բարձրացման ուղղությամբ, որպեսզի հնարավորինս ավելի շատ զբոսաշրջիկներ կարողանան գալ Հայաստան և ծանոթանան Հայաստանի տեսարժան վայրերին և ներուժին։

Ավելին ⬇️
https://www.facebook.com/share/p/4By4EZxHkPNryfsa/

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

18 Oct, 10:59


📌 ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը հոկտեմբերի 18-ին մասնակցել է Mantashyants Global EXPO 2024 ցուցահանդեսին։

🤝 Առաջին անգամ կազմակերպվող երկօրյա ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 120 ընկերություններ, որոնք ներկայացնում են 40-ից ավել ոլորտներ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ցուցահանդեսին մասնակցում է առանձին տաղավարով, որտեղ ներկայացված է գործարար ոլորտում իրականացվող պետական օժանդակության գործիքակազմը, որի միջոցով նախարարությունը աջակցում է տեղական ընկերությունների գործունեության ընդլայնմանն ու բիզնեսի զարգացմանը։

👉🏼 Ցուցահանդեսի նպատակն է հնարավորություն ընձեռել գործարարներին ծանոթանալ միմյանց բիզնեսներին, ինչպես նաև ստեղծել նոր գործարար կապեր:

Ավելին ➡️ հղումով։