Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality @yerevanmunicipality Channel on Telegram

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

@yerevanmunicipality


Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality (Armenian)

Երևանի քաղաքապետարան նորաձևողակելու հարաբեր երկիրը: Սա մեր հետ եկավ վերաբերող անուն է, որը նրանից մեծ բաժին չունի: Երևանի քաղաքապետարանը սովորել է հավատալ, ցեղիներին, անկախությունը և բազմաթիվ այլ թեմաներ: Եթե դուք ուզում եք հաղորդակցել երևանի քաղաքապետարանի հետ և տեղեկացնել սովորագետների աղբիւրները, ապա անջատեք մեզ: Երևանի քաղաքապետարանը հայերեն լեզվով հուսկ է մոտենալ թե միայն այս քաղաքի բացառերական առողջ և աւելական շրջանների մասին: Երևանի քաղաքապետարանը այդ է ուզում առանց մյուս ապրել մի մասին երկիրը, և սովորել ճանաչել այն անկախ անձնականությունը, որն առաջնորդել է մեզ:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

18 Feb, 17:03


🔷 Առատ ձյան կանխատեսումներով պայմանավորված, մայրաքաղաքում մեկնարկել են նախապատրաստական աշխատանքները:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

18 Feb, 14:17


🔷 ՇՄՆ Հիդրոմետ ծառայության կանխատեսումների համաձայն՝ փետրվարի 19-ի կեսօրից հետո, ինչպես նաև փետրվարի 20-23-ը Երևանում սպասվում են ձյան տեղումներ։

🔷 Փետրվարի 20-21-ին կանխատեսվում է առատ ձյուն, ինչը կարող է ազդել ճանապարհային երթևեկության, տեսանելիության և առօրյա գործունեության վրա։

🔷 «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում», Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն, Երևանի աշխատակազմի կոմունալ վարչության, ինչպես նաև վարչական շրջանների կոմունալ բաժինները իրենց ողջ ռեսուրսով ներգրավված են լինելու ձնամաքրման աշխատանքերում, միևնույն ժամանակ հիշեցնում ենք տնտեսվարողներին, որ ավագանու համապատասխան որոշմամբ վերջիններս պարտավոր են մաքրել և բարեկարգել հարակից տարածքները։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

17 Feb, 17:04


🔷 Երևանի հասարակական տրանսպորտից անվճար կարող են օգտվել հետևյալ քաղաքացիները՝

🔹 Արցախյան կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամները,

🔹 մինչև 8 տարեկան երեխաները,

🔹 ծնողազուրկ դպրոցականները և ուսանողները,

🔹 ծերանոցներում, մանկատներում ապրող պետական լրիվ խնամքի տակ գտնվող անձիք,

🔹 ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք,

🔹 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող բազմազավակ ծնողները և մի շարք այլ խմբեր:

🔷 Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս հետևյալ քաղաքացիները կարող են օգտվել սահմանված արտոնություններից

🔹 Ուսանողներ– 15% զեղչ
🔹 63 տարին լրացած կենսաթոշակառուներ – 30% զեղչ
🔹Անապահովության նպաստառուներ – 20% զեղչ
🔹 Դպրոցականներ – 20% զեղչ:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

17 Feb, 09:05


🔷 Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի հոկեյի մրցաշարում Երևանի «Առյուծներ» ակումբը երկրորդ հորիզոնականում էր:

🔷 «Առյուծներ»-ը երկար տարիների պատմություն չունեն, սակայն չեն զիջում մրցակիցներին:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

17 Feb, 08:20


🔷 Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի վերականգնումն ընթացքում է:

🔷 Ծրագիրը նախատեսվում է ավարտել մայիսին:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

17 Feb, 08:18


🔷 2025թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

17 Feb, 08:15


🔷 Փետրվարի 7-13-ը ընկած ժամանակահատվածում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տեղափոխել է 1 մլն 408 հազար 730 ուղևոր:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

17 Feb, 08:10


🔷 էլեկտրոնային GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգում արդեն իսկ առկա է տեղեկատվություն՝ կենսապահովման ոլորտում գործունեություն ծավալող կառույցներին տրամադրված շինթույլտվությունների ու աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

🔷 Համակարգն էլեկտրոնային շինթույլտվությունների, հետագծերի քարտեզավորման, աշխատանքների ընթացքի արձանագրման, ժամկետների և որակի վերահսկման ու վերլուծության հնարավորություն է տալու:

🔷 Հսկողությունը խիստ է լինելու շինհրապարակներն անհրաժեշտ սարքավորումներով համալրելու գործում. դրանք պետք է լինեն հետիոտնի ու երթևեկության համար անվտանգ՝ Երևանի ավագանու սահմանած չափորոշիչներին համապատասխան:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

17 Feb, 08:05


🔷 Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում նոր զբոսայգու շինարարություննն արդեն ավարտական փուլում է:

🔷 Հանգստի գոտին ունի կասկադային աստիճանահարթակներ, շատրվանային ավազան, երեխաների համար խաղահրապարակներով հատված, շների զբոսանքի առանձնացված տարածք, ինչպես նաև ոռոգման և լուսավորության նոր համակարգեր:

🔷 Այգում կհիմնվի նաև անտառային գոտի:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

15 Feb, 08:31


Հարգելի՛ քաղաքացիներ,

🔷 Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարի սպասարկումն արդեն վերականգնված է։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

15 Feb, 07:40


Հարգելի՛ քաղաքացիներ,

🔷 տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարն առաջացած տեխնիկական խնդրի պատճառով ներկա պահին չի սպասարկում։

🔷 Հայցում ենք ձեր ներողամտությունը և տեղեկացնում, որ գործարկվելուն պես կտեղեկացնենք։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

14 Feb, 17:01


🔷 Երևանի քաղաքապետարանը փետրվարի 21-ին և 22-ին բոլոր մեծերին և փոքրերին հրավիրում է Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ «Երևանը կարդում է» գրական երաժշտական միջոցառմանը։

🔹 Փետրվարի 21-ից հրապարակում կգործի գրքերի տոնավաճառ,

🔹 փետրվարի 22-ին տոնավաճառին զուգահեռ կկայանա համերգ, որտեղ ելույթ կունենան «Կաթիլ» Սոնա Գյուլխասյան- Ռաֆաել Պետրոսյան «Ջազ քնեքշն» և «Նեմրա» խմբերը։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

14 Feb, 14:07


🔷 Երևանի ավագանու որոշմամբ` մայրաքաղաքում հաշվառված բոլոր 100 տարին լրացած տարեցները ստանում են 1.000.000 դրամ աջակցություն՝ որպես շնորհակալություն նրանց ողջ կյանքի աշխատանքի, նվիրվածության և հասարակության մեջ թողած արժեքավոր ներդրման համար։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

13 Feb, 17:04


🔷 Տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիների, ինչպես նաև մանկասայլակով անձանց համար ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ` դարձնելով նրանց կյանքն ավելի հարմարավետ։

🔹 Կառուցվում են շուրջ 400 թեքահարթակներ։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

13 Feb, 05:00


🔷 Երևանի մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

12 Feb, 17:35


🔷 Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենի արդիականացման և վերազինման նպատակով կատարվել է 6 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրում:

🔷 «Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքների հիմնանորոգման համար ծախսվել է 260 միլիոն դրամ։

🔹 «Գործարանային» կայարանի շարժասանդուղքներն ամբողջությամբ փոխարինվել են, որի համար հատկացվել է 204 միլիոն դրամ։

🔹 «Սասունցի Դավիթ» կայարանի շարժասանդուղքների փոխարինումը դեռ ընթանում է, ներդրումը կազմում է 114 միլիոն դրամ։

🔹 Հաջորդն արդեն «Զորավար Անդրանիկ» կայարանի շարժասանդուղքների փոխարինման գործընթացն է, որի համար հայտարարվել 504 միլիոն դրամի մրցույթ:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

11 Feb, 14:42


🔷 1500 դրամով 10 ուղևորություն ձեռք բերելու ուղևորության վավերականության ժամկետը՝ 30 օրից դարձավ 45 օր:

🔹Այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի հրապարակմանը հաջորդող օրը: 

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

11 Feb, 14:41


🔷 Անվճար երթևեկելու հնարավորություն կստանան նաև անապահովության նպաստ ստացող և հաշմանդամություն ունեցող երեխաները:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

11 Feb, 14:41


🔷 4 և ավելի երեխա ունեցող քաղաքացիներն անվճար երթևեկելու հնարավորությունից կօգտվեն՝ անկախ երեխաների տարիքից. հանվեց սահմանափակումը:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

11 Feb, 14:40


🔷 90 րոպեի ընթացքում 3 ուղևորության հնարավորություն տվող տոմսի վավերականության ժամկետը 90 րոպեից կդառնա 180 րոպե,

🔷 1 և 7 օր փաթեթով տոմսերի ուղևորություններն էլ կդառնան անսահմանափակ:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

11 Feb, 14:38


🔷 Մարտի 1-ից մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի արտոնությամբ սակագներով տոմսեր ձեռք բերելու հնարավորություն կունենան նաև Երևանի հաշվառում չունեցող թոշակառուները և նպաստառուները:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

10 Feb, 17:05


🔷 Երևանում շարունակվում են մանկապարտեզների լայնածավալ բարեկարգման աշխատանքները:

🔷 Բազմաթիվ հաստատություններ արդեն վերանորոգվել և հանձնվել են շահագործման՝ ստեղծելով ավելի հարմարավետ ու անվտանգ միջավայր երեխաների համար։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

10 Feb, 09:11


🔷 «Երևան» բժշկագիտական կենտրոնն արդիականացվում է:

🔹 Վերջին վեց ամսվա ընթացքում կենտրոնը համալրվել է նոր գույքով, վերազինվել ժամանակակից բուժսարքավորումներով, նորոգվել են հիվանդասենյակները:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

10 Feb, 08:00


🔷 Երևանի քաղաքապետարանը մշակել է օդի որակի բարելավման քառամյա ծրագիր:

🔷 Այս համապարփակ նախագիծը կընդգրկի թիրախային գործողություններ, թվային հստակ ցուցանիշներ ու բոլոր այն հնարավոր միջոցառումները, որոնք կնվազեցնեն օդի աղտոտվածությունը՝ հաշվի առնելով նաև մարդկային գործոնն ու որոշակի սահմանափակումների կիրառումը:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

10 Feb, 08:00


🔷 Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ:

🔷 Երևանի քաղաքապետարանը նախագիծն իրականացնում է մանկապարտեզների գործունեությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

10 Feb, 07:58


🔷 Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածում նոր պուրակը հանձնվել է բնակչությանը:

🔷 Հանգստի գոտին ապահովված է ջրավազաններով, շատրվանային համալիրով ու լուսավորության ԼԵԴ համակարգով, տեղադրվել են նստարաններ:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

10 Feb, 07:55


🔷 Ամբողջությամբ ավարտվել է «Արաբկիր» առողջության կենտրոնի հիմնանորոգումը:

🔷 Քաղաքացիների բուժսպասարկումն արդեն իրականացվում է արդիականացված պայմաններում:

🔷 Կենտրոնն ապահովված է նաև նոր գույքով ու ժամանակակից բուժսարքավորումներով:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

10 Feb, 07:53


🔷 «Երևանի ավտոբուս» ընկերության վարորդները ստանում են գիշերային հավելավճարներ՝ ժ. 22:00-ից հետո կատարած աշխատանքի համար:

🔷 Վերջիններն, ի դեպ, ապահովված են նաև տարեկան մինչև 5 մլն դրամ առողջապահական ապահովագրությամբ:

🔷 «Հայգեր» մակնիշի ավտոբուսների վարորդների ժամային աշխատավարձն էլ հունվարի 1-ից 1050-ից դարձել է 1800 դրամ։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

10 Feb, 07:50


🔷 Երևանը կունենա տրանսպորտի կառավարման կենտրոն:

🔷 Կենտրոնի շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

08 Feb, 10:02


🔷 Ժոնգ Թոնգ և ՄԱՆ ավտոբուսներում տեղադրված GPS սարքերը թույլ են տալիս իրական ժամանակում հետևել դրանց տեղաշարժին՝ օրվա պլանավորումն ավելի արդյունավետ դարձնելու համար։

🔷 Այս պահին «Յանդեքս» քարտեզներում հասանելի են Երևանի 76 երթուղուց 54-ը, և շուտով ամբողջացվելու է։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

07 Feb, 17:05


🔹 Պաշտպանված սրտի քաղաք. ծրագիր, որն ուղղված է փրկելու մարդկային կյանքեր:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

06 Feb, 17:00


🔷 Երևանի մարդիկ. Մանկաբույժը

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

06 Feb, 05:01


🔷 Կյանքի պուրակում շինարարական և բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

05 Feb, 17:12


🔷 Ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվելուց և վերակառուցվելուց հետո այսօր այլ տեսք ունեն:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

04 Feb, 17:04


🔷 Մայրաքաղաքում իրականացվող տրանսպորտային նոր բարեփոխումների վերաբերյալ անցկացվող հարցումների ընթացքում երևանցիները ներկայացնում են իրենց առաջարկները, մտահոգությունները և բարեփոխումների առավելությունները։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

03 Feb, 12:12


🔷 Փետրվարի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում:

🔷 Մասնավորապես՝ Քոչար փողոցից դեպի Կոմիտասի պողոտա ուղղությամբ, փողոցի սկզբնամասում, երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

03 Feb, 11:02


🔷 2025 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն: Նախաձեռնությունը գործում է ինչպես հիմնական, այնպես էլ արտոնյալ սակագնով զեղչված տոմսերի համար։

🔷 Ինչպե՞ս ձեռք բերել տոմսային փաթեթները.

🔹 transport.yerevan.am կայքից,
🔹 Telcell բջջային հավելվածից
🔹 TelCell տերմինալներից՝ ակտիվացնելով դրանք տրանսպորտային քարտում։

🔷 Որտե՞ղից ձեռք բերել տրանսպորտային քարտերը.

🔹մետրոյի բոլոր կայարաններից,
🔹վարչական շրջանների մասնաշենքերից (թաղապետարաններից),
🔹TelCell գրասենյակներից,
🔹Հանրապետության և Ազատության հրապարակների ինֆո-կետերից:

🔷 Մանրամասների համար այցելեք transport.yerevan.am կայք:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

03 Feb, 09:28


🔷 Հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր, մշակութային-հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի հիման վրա երաժշտական ստեղծագործության՝ վոկալ-սիմֆոնիկ երկի ստեղծման մրցույթ:

🔷Մրցութային պայմանները

🔷 Մանրամասների համար զանգահարել 011514197 հեռախոսահամարին:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

31 Jan, 17:30


🔷 Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը և աշխարհահռչակ թավջութակահար Ալբան Գերհարդտը «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում էին:

🔷 Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հանդիսատեսին մատուցվեցին Չայկովսկու «Ռոկոկո» թեմայով վարիացիաները և Սեն-Սանսի Թավջութակի 2-րդ կոնցերտը, ինչպես նաև Յոհաննես Բրամսի 4-րդ սիմֆոնիան:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

31 Jan, 10:59


🔷 Փետրվարի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելու համար կգործի նաև մեկ ուղևորության համար նոր ուղետոմս՝ 150 դրամ սակագնով, որը պահպանվելու է ողջ 2025թ. ընթացքում:

🔷«Մեկ ուղևորություն» ֆիզիկական կամ էլեկտրոնային տոմսն, ի դեպ, կարող եք օգտագործել ձեռքբերման պահից 3 օրվա ընթացքում` 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ:

🔷 2025թ. հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ն արդեն իսկ ձեռք բերված և ձեռք բերվող 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա թե հիմնական սակագնով, թե զեղչված տոմսերը, բացառություն են միայն անվճարները, ստանալու են հավելյալ 30-օրյա օգտագործման ժամկետ:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

30 Jan, 19:14


🔷 Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում:

🔷 Աշխարհահռչակ թավջութակահար Ալբան Գերհարդտի մենակատարմամբ հնչեցին Չայկովսկու Ռոկոկո թեմայով վարիացիաները և Սեն-Սանսի Թավջութակի թիվ 2 կոնցերտը: Համերգի ընթացքում հանդիսատեսն ունկնդրեց նաև Յոհաննես Բրամսի թիվ 4 սիմֆոնիան:

🔷 Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

30 Jan, 17:30


🔷 Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է: 

🔹 Փոխարինվում են լուսավորության և ոռոգման ցանցերը,  նորոգվել է 4500 գծմ եզրաքար և  5600 քմ ճեմուղի: 

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

29 Jan, 17:16


🔷 2024 թվականին մայրաքաղաքի բոլոր բակային տարածքների նատրիումային լամպով լուսատուները փոխարինվել են ժամանակակից լեդ լուսատուներով:

🔷 Երևանում տեղադրվել է 10198 լեդ լուսատու և փոխարինվել 83000մ մալուխ: Արտաքին լուսավորության ցանցն արդիականացվել է

🔹Լեոյի,
🔹Քրիստափորի,
🔹Վազգեն 1-ին վեհափառի փողոցներում,
🔹Բաղրամյան ու Կոմիտասի պողոտաներում:

🔷 Նույն ժամանակ Աճառյան, Մյասնիկյան, Վարդանանց, Ամիրյան, Հանրապետության փողոցներում վերգետնյա մալուխներն անցկացվել են ստորգետնյա կապուղիներով:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

29 Jan, 09:43


🔷 2025 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 10:00-ին, տեղի կունենա Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ։

Նիստի օրակարգում հետևյալ փոփոխություններ են.
🔹 ուղևորության մեկ տոմս (ֆիզիկական կամ էլեկտրոնային եղանակով ձեռք բերելու դեպքում)՝ 150 ՀՀ դրամ,

🔹 անսահմանափակ փաթեթների երկարացում. 2025 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ՝ անսահմանափակ երթևեկություն ապահովող փաթեթներ գնելու դեպքում յուրաքանչյուր փաթեթին կտրամադրվի լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն։

🔷 Փաթեթները կարող եք ձեռք բերել transport.yerevan.am կայքի միջոցով

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

28 Jan, 15:37


https://t.me/avinyantigran/796

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

27 Jan, 18:16


Շնորհավոր տարեդարձդ, սիրելի ՛ մաեստրո։

🔹 Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ լույս է տեսել Տիգրան Մանսուրյանի կյանքին և ստեղծագործությանը նվիրված նոր գիրքը։

🔹Քաղաքապետարանի աջակցությամբ լույս է տեսել նաև մաեստրոյի կինոերաժշտության ալբոմը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, որն արդեն հասանելի է բոլոր առաջատար հարթակներում:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

27 Jan, 17:09


🔷 2024 թվականին Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս:

🔷 2025 թվականին նախատեսում ենք ձեռք բերել ևս 45 նոր տրոլեյբուս, իսկ ներկայումս ակտիվ բանակցություններ ենք վարում 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու ուղղությամբ:

🔷 Փետրվարի 1-ից անցում ենք կատարում տրանսպորտային միասնական համակարգի, որը ներառում է համակարգի արդիականացում և էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում՝ ապահովելով հարմարավետ և ժամանակակից սպասարկում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ transport.yerevan.am:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

25 Jan, 10:59


🔷 Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝

🔹 հունվարի 25-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 26-ը՝ ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

25 Jan, 09:01


🔷 Համահայկական 2-րդ ձմեռային խաղերը կկայանան 2025 թ. փետրվարի 1-7-ը Ջերմուկում:

Երևանի թիմը մրցաշարին կմասնակցի հետևյալ 6 մարզաձևերում՝
🔹 հոկեյ
🔹 դահուկավազք
🔹 լեռնադահուկային սպորտ
🔹 սնոուբորդ
🔹 շախմատ
🔹 սպորտային պարեր:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

24 Jan, 05:04


🔷 Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգին ավարտական տեսքի է բերվում:

🔹փոխարինվել է ամբողջ այգու ոռոգման ցանցը,

🔹հողատարածքը հարթեցվել է և ծածկվել սևահողի շերտով,

🔹կառուցվել է նոր պոմպակայան՝ շատրվաններն սպասարկելու համար,

🔹արդիականացվել է լուսավորության ցանցը:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

23 Jan, 17:45


Փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից՝ ավտոբուսից, տրոլեյբուսից և մետրոյից օգտվելիս վճարումները հնարավոր է իրականացնել երեք տարբերակով՝

🔹Անկանխիկ՝ բանկային քարտով (Arca, Visa, Mastercard),
🔹QR կոդի միջոցով՝ TelCell հավելվածով,
🔹Տրանսպորտային քարտի միջոցով։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

23 Jan, 09:08


🔷 «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի հիմնադրման 95-ամյակին նվիրված հանդիսավոր համերգը:
Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել դպրոցի սաներն ու տարբեր տարիների շրջանավարտները, դպրոցում գործող համույթներն ու նվագախմբերը:

🔷 Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցը մեր երկրի առաջատար երաժշտական կրթօջախներից է, որտեղ սովորում է շուրջ 1000 աշակերտ: Դպրոցում գործում է կամերային, փողային նվագախումբ, ազգային նվագախմբեր, ջութակահարների և քանոնահարների համույթներ, բազմաթիվ երգչախմբեր:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

22 Jan, 13:17


🔷Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված`

🔹հունվարի 22-ին՝ ժամը 24.00-ից մինչև հունվարի 23-ը՝ ժամը 06.00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

21 Jan, 17:29


transport.yerevan.am կայքի միջոցով կարող եք՝
▫️ընտրել ձեզ հարմար տոմսը համեմատության գործիքի միջոցով,
▫️ հաշվիչով գտնել ամենաշահավետ տարբերակը,
▫️առցանց ձևակերպել արտոնությունները՝ առանց տանից դուրս գալու:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

21 Jan, 09:08


🔷 Երևանի քաղաքապետարանը և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նախաձեռնում են նոր ծրագիր՝ «Հունիսի 1-ը օպերային աստղերի հետ»:

🔷 Մրցութային փուլը հաղթահարած 10-17 տարեկան պատանի տաղանդավոր երգիչ-երգչուհիները հունիսի 1-ին կայանալիք բացօթյա բացառիկ համերգային ծրագրում հնարավորություն կստանան ելույթ ունենալու օպերային աստղերի հետ:

🔷Նախագծի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կից ներկայացվող հայտաձևն ու այն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

🔷 Հայտերի ընդունման ժամկետը՝ փետրվարի 3-ից մարտի 3-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ 011-514-197:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

20 Jan, 17:08


🔷 «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը պատրաստվում է գարնանը:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

19 Jan, 11:10


Ինչպես ստուգել արտոնությունը և ինչպես ընտրել տոմսային փաթեթ
transport.yerevan.am կայքում

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

18 Jan, 09:43


🔷 Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 30-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա բացառիկ համերգային ծրագրով:

🔷 Աշխարհահռչակ թավջութակահար Ալբան Գերհարդտի մենակատարմամբ կհնչեն Չայկովսկու Ռոկոկո թեմայով վարիացիաները և Սեն-Սանսի Թավջութակի թիվ 2 կոնցերտը:Համերգային ծրագրում կհնչի նաև Յոհաննես Բրամսի թիվ 4 սիմֆոնիան:

🔷 Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

17 Jan, 17:01


🔹 Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղիները:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

17 Jan, 07:36


🔷 Հունվարի 18-ին՝ ժ. 10:00 - 14:00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Խանջյան փողոցից թունելով դեպի Հերացի փողոց (Գետառի նորակառույց ճանապարհ) և

🔷 ժ. 14:00 – 18:00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Հերացի փողոցից թունելով դեպի Խանջյան փողոց երթևեկելի ճանապարհահատվածներում
«Երքաղլույս» ՓԲԸ-ի կողմից կատարվելու են հին ԼԵԴ տեսակի լուսատուները նոր ԼԵԴ տեսակի լուսատուներով փոխարինման աշխատանքներ։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

16 Jan, 10:06


Երևանի ներքաղաքային ավտոբուսային երթուղիները:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

15 Jan, 17:08


🔷 Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին:

🔷 Ներկայացնելով քայլերի հաջորդականությունը՝ Երևանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների աշխատակիցները կօգնեն տերմինալների միջոցով գնել դրանք:

🔷 Բաղրամյան պողոտայի 2/5 և Նալբանդյան փողոցի 2/1 հասցեներում երկուական տերմինալներ են գործում:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

15 Jan, 09:32


🔷 «Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում D կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների:

🔷Հարկված (մաքուր) աշխատավարձը կազմում է 309 500 ՀՀ դրամ, ինչպես նաև տրվում են արտաժամյա աշխատանքի լրավճարներ: Վարորդներին տրամադրվում է բժշկական ապահովագրություն:

🔷 Ցանկացողները կարող են դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ գրասենյակ՝ Թևոսյան 5 հասցեով, կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 093 67 44 80 և 093 14 67 57:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

15 Jan, 07:07


🔷 Երևանի քաղաքապետին կից ձևավորված երիտասարդության հարցերի խորհուրդը գումարել է առաջին նիստը:

🔷 Տարբեր մասնագիտություններ ունեցող երիտասարդները կմիավորեն իրենց ուժերն ու մասնակիցը կդառնան Երևանում նախաձեռնվող նախագծերին, երիտասարդական քաղաքականության մշակմանն ու կօգնեն իրենց նոր գաղափարներով: 

🔷 Ողջունելով խորհրդի անդամներին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարևորել է երիտասարդների ներուժը երկրի ու մայրաքաղաքի զարգացման գործում և նշել, որ պատրաստ է աջակցել ցանկացած հետաքրքիր գաղափարի ու առաջարկի իրագործմանը, որոնք միտված կլինեն Երևանն առավել հարմարավետ դարձնելուն: 

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

14 Jan, 17:14


🔷 Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել:

🔷 Արտոնյալ խմբերում չընդգրկված այն քաղաքացիները, որոնք տերմինալից օգտվելու դժվարություններ կունենան, այսօրվանից կարող են դիմել դրամարկղի աշխատակիցների օգնությանը:

🔷 Տոմսային քարտն ակտիվանում է լիցքավորելուց հետո՝ 3 ժամվա ընթացքում:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

14 Jan, 09:01


🔷 Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկում է «Արտիստը՝ դպրոցին» ծրագրի 2025 թվականի շրջափուլը:

🔷 Փետրվարի 1-ից մարտի 3-ը անվանի թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը վարպետության դասերով հանդես կգա Երևանի ենթակայության բոլոր երաժշտական և արվեստի դպրոցներում:

🔷 Վարպետության դասերը կավարտվեն «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք եզրափակիչ գալա համերգային ծրագրով, որի ընթացքում Նարեկ Հախնազարյանի հետ ելույթ կունենան մայրաքաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների լավագույն թավջութակահարները:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

13 Jan, 09:27


🔷 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար։

Հարկված (մաքուր) աշխատավարձերը. 🔹«ՄԱՆ» – 401 500 ՀՀ դրամ,
🔹«Ժոնգ Տոնգ» – 309 500 ՀՀ դրամ, 🔹«Գազել Սիթի» – 219 500 ՀՀ դրամ։

🔷 Աշխատանքային պայմաններին ծանոթանալու համար քաղաքացիները կարող են դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ք. Երևան, Թևոսյան 9 հասցեով, աշխատանքային օրերին՝ ժամը 10:00 – 15:00 կամ զանգահարել 093 674480 հեռախոսահամարով։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

03 Jan, 17:02


🔷 Երևանի տրանսպորտային համակարգը շարունակում է արդիականացվել ։

🔷 Քաղաքի երթուղիներում արդեն իսկ գործում են 171 նոր ավտոբուսներ՝ փոխարինելով հին ու հնամաշ շարժակազմը:

🔹 Արդեն հասանելի է transport.yerevan.am կայքը որտեղ դուք կարող եք՝
🔹 Գնել տոմսային փաթեթներ էլեկտրոնային տարբերակով,
🔹 Ստուգել արտոնյալ խմբերի շահառու լինելը:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

03 Jan, 09:04


🔹 Երևանի քաղաքապետարանը հունվարի 4-ին՝ ժամը 20:00-ին, բոլորին սիրով հրավիրում է Շահումյանի անվան պուրակում գտնվող ամանորյա տոնավաճառ՝ վայելելու Սոնա Գյուլխասյանի և Ռաֆայել Պետրոսյանի համերգային ծրագիրը:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

01 Jan, 16:01


🔹 Երևանի քաղաքապետարանը հունվարի 2-ին՝ ժամը 20:00-ին, բոլորին սիրով հրավիրում է Շահումյանի անվան պուրակում գտնվող ամանորյա տոնավաճառ՝ վայելելու Սրբուկի համերգային ծրագիրը։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

01 Jan, 08:11


🔷 Այսօրվանից Երևանում երթուղի դուրս եկան 171 նոր ավտոբուսներ։

🔷 Այս քայլը նպաստելու է մեր քաղաքի տրանսպորտային համակարգի բարելավմանը՝ ստեղծելով ավելի հարմարավետ ու ապահով պայմաններ ձեզ համար։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

31 Dec, 18:08


Շնորհավոր Ամանոր:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

31 Dec, 09:06


2024 թվականին իրականացրել ենք մեծածավալ նախագծեր, տարեկան նախատեսված աշխատանքների մասով արձանագրել ենք շուրջ 94% կատարողականություն:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

30 Dec, 19:09


🔷 2024 թվականն ամփոփում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

30 Dec, 15:23


🔷 2024 թվականին Դավթաշեն վարչական շրջանում

🔹վերակառուցվել և բարեկարգվել է 6 բակային տարածք, որից 2-ը` բացազատված տարածքի փոխարեն, իրականացվել է 9 առանձին մանկական խաղահրապարակների ռետինապատում` 500 քմ:

🔹Բացազատվել է ընդհանուր 5000 քմ բակային տարածք:

🔹Ասֆալտապատվել է 10000 քմ միջբակային ճանապարհ:

🔹Վերանորոգվել է բազմաբնակարան շենքերի 5600 քմ հարթ տանիքներ:

🔹Վերակառուցվել է 500 գծամետր բակային կոյուղատար համակարգ:

🔹Վերանորոգվել է բազմաբնակարան շենքի 11 ամբողջական մուտքեր, փոխարինվել՝ 46 վերելակ:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

30 Dec, 12:13


🔷 2024 թվականին Կենտրոն վարչական շրջանում ծավալուն ծրագրեր են ավարտին հասցվել:

🔷 Նոր բակեր, սպորտային միջոցառումներ, բարեկարգվող փողոցներ:

🔷 Կենտրոնը 2025-ին առավել գունավոր է լինելու երևանցիների ու քաղաքի հյուրերի համար:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

30 Dec, 04:59


🔷 2024 թվականն ամփոփում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

29 Dec, 08:25


🔷 Շահումյանի անվան պուրակում ջերմ մթնոլորտում տեղի ունեցավ Kami Friends Project-ի համերգը։

🔷 Հաջորդ համերգը սպասվում է դեկտեմբերի 30-ին՝ ժամը 20։00-ին, երբ Մարբեյը կներկայանա իր կատարումներով։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

28 Dec, 18:26


🔷 2024 թվականն ամփոփում է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

28 Dec, 08:17


🔷 2024 թվականն ամփոփում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

27 Dec, 17:39


🔷 2024թ. ընթացքում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել Շենգավիթ վարչական շրջանում.

🔹Ընթացիկ տարում հաստատված ծրագրով վարչական շրջանում մեծ թափով շարունակվել են նոր բակերի կառուցման, նաև նախկինում շահագործման հանձնված բակերի ընթացիկ վերանորոգման աշխատանքները:

🔹Ավելի քան 92 ավտոտնակների ու շուրջ 200 ցանկապատված տարածքների տեղում հանգստի հարմարավետ գոտիներ են ստեղծվել։

🔹 Հիմնանորոգվել է ավելի քան 22 բակային տարածք, որից 9-ում կառուցվել է ֆուտբոլի դաշտ։

🔹Տեղադրվել է շուրջ 347 նստարան, 15 զրուցատաղավար, 31 խաղասարք, 41 մարզասարք և շուրջ 221 մեծ և փոքր աղբաման։

🔹 Ասֆալտապատվել է 81.500 քմ, նորոգվել է 1260 գծմ եզրաքար, 765 քմ հարթ և 8920 քմ թեք տանիք:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

27 Dec, 11:13


Սիրելի’ երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր,

🔹 Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 28-ին՝ ժամը 20:00-ին, բոլորին սիրով հրավիրում է Շահումյանի անվան պուրակում գտնվող ամանորյա տոնավաճառ՝ վայելելու «Կամի Ֆրենդս» բենդի համերգային ծրագիրը։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

27 Dec, 09:15


🔷Նոր Նորք վարչական շրջանում 2024 թվականին

🔹նորոգվել և կառուցվել է ընդհանուր 17 բակային տարածք,
🔹կառուցվել է 4 նոր ֆուտբոլի դաշտ, վերանորոգվել՝ 3-ը
🔹մեկնարկել է Տորք Անգեղի արձանի հարակից այգու աշխատանքների 2-րդ փուլը:
🔹բացազատվել է 14000 քմ զավթված տարածք,
🔹ասֆալտապատվել է 18858 քմ տարածք,
🔹նորոգվել է 12250 քմ հարթ տանիք,
🔹նորոգվել է 550 գծմ եզրաքար,
🔹տեղադրվել է 51 նստարան և 25 աղբաման,
🔹կառուցվել է շների 1 զբոսայգի:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

26 Dec, 17:05


🔷 2024 թվականին Աջափնյակ վարչական շրջանում

🔹բացազատվել է 6000 քմ տարածք,
🔹 զավթված տարածքները բնակիչներին են վերադարձվել արդեն բարեկարգված նոր այգիների, հարմարավետ բակերի տեսքով,
🔹8 բարեկարգված բակերում վերակառուցվել են խաղահրապարակներ, ճեմուղիներ, ոռոգման ցանց, արտաքին լուսավորության համակարգ,
🔹նորոգվել է բազմաբնակարան շենքերի 4400 քմ թեք և 8200 քմ հարթ տանիք,
🔹տեղադրվել է 115 նստարան և 30 աղբաման,
🔹ասֆալտապատվել է 23350 քմ մակերեսով բակային տարածք,
🔹սալիկապատվել է 1400 քմ մայթ,
🔹 վերանորոգվել է 1480 գծմ գծմ բազալտե եզրաքար:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

26 Dec, 09:51


🔷 2024 թվականին Էրեբունի վարչական շրջանում

🔹ասֆալտապատվել է 31820.3 քմ փողոց,
🔹 նորոգվել է 3801 քմ հարթ, 4177 քմ թեք տանիք,
🔹փոխարինվել է 27 վերելակ,
🔹բարեկարգվել է 14 բակ, կառուցվել 2 ֆուտբոլի դաշտ, տեղադրվել է 104 նստարան, 2 խաղասարք:

🔷 Մաքրվել են գետերի հուներն ու առուները, կատարվել են դեռատիզացիոն աշխատանքներ:

🔷 Կառուցվել է շների համար առանձնացված զբոսայգի:

🔷 Կառուցվել է հեղեղատար համակարգ:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

25 Dec, 17:07


🔷 Նուբարաշեն վարչական շրջանում 2024 թվականին

🔹բացազատվել է 1980 քմ տարածք,
🔹ասֆալտապատվել է 23450 քմ տարածք,
🔹հիմնանորոգվել է 4 բակ,
🔹բարեկարգվել է կենտրոնական զբոսայգին,
🔹նորոգվել է 3160 քմ տանիք, կառուցվել՝ 424 գծմ կոյուղագիծ:

🔷 Նուբարաշենցիների կյանքն առավել հարմարավետ դարձնելու նպատակով այս տարի վարչական շրջանն առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկում:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

25 Dec, 09:21


🔷 Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 2024 թվականին

🔹 բնակիչներին է հանձնվել 2600 քմ զավթված տարածք, դրանք հիմա բարեկարգված բակեր են, սալիկապատված մայթեր,

🔹հեռացվել է ապօրինի կառուցված 29 ավտոտնակ, 15 տնակներ և կրպակներ,

🔹կառուցվել է 13 ֆուտբոլի դաշտ և 8 խաղահրապարակ, հիմնանորոգվել է 7 բակային տարածք,

🔹նորով է փոխարինվել 115 վերելակ,

🔹փոխարինվել է 485 գծմ կոյուղագիծ:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

24 Dec, 17:07


🔷 2024 թվականին Նորք-Մարաշ վարչական շրջանում

🔹կառուցվել է պուրակ և հիմնանորոգվել բակային տարածք,

🔹 ասֆալտապատվել է 6784 քմ, սալիկապատվել 805 քմ տարածք,

🔹 600 գծմ եզրաքար է փոխարինվել,

🔹տեղադրվել է 30 նստարան և 10 աղբաման,

🔹 հիմնանորոգվել և կառուցվել են ոռոգման ցանցեր, փոխարինվել ջրագծեր։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

24 Dec, 14:21


🔷 Երևանում տաքսի ծառայություն իրականացնող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար ավագանին սահմանել է լրացուցիչ հավաստագրման չափորոշիչներ:

🔷 Մասնավորապես, հաշվի են առնվելու մեքենայի շահագործման տարեթիվը, նախորդ տարվա ընթացքում վարչական իրավախախտումներ կատարած լինելու, վարորդի բուժզննում անցած լինելը, ինչպես նաև մեքենայի հիբրիդային կամ էլեկտրական շարժիչով աշխատելու հանգամանքը:

🔷 Հավաստագրմամբ Երևանի քաղաքապետարանը ցանկանում է բարելավել տաքսի ծառայության որակը: Հավաստագրումը կրում է բացառապես կամավոր բնույթ:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

24 Dec, 14:19


🔷 «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբին կտրամադրվի 9 անուն 19 երաժշտական գործիք՝ վաթսունյոթ միլիոն հինգ հարյուր ինը հազար դրամ արժողությամբ: Պատանի երաժիշտներին կհանձնվեն աշխարհում գործող բարձրակարգ սիմֆոնիկ նվագախմբերի կողմից գործածվող թանկարժեք երաժշտական գործիքներ:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

24 Dec, 14:18


🔷 Երևանի ավագանին տարեվերջյան նիստում հաստատել է 2025թ. բյուջեն: 2025թ. Երևանում կյանքի կկոչվեն կարևոր մի շարք նախագծեր.
🔹 կմեկնարկի Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցումը,
🔹 ձեռք կբերի ևս 15 նոր տրոլեյբուս,
🔹 կբարեկարգվի 107 բակային տարածք,
🔹 կբարեկարգվեն Աղի լճի, Ֆիզիկայի բանավանի տարածքները, Պարույր Սևակի անվան այգին ու Հակոբ Պարոնյանի անվան պուրակը,
🔹 կշարունակվի Պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնանորոգումը,
🔹 Նուբարաշենի խճուղու հյուսիս-արևելյան հատվածում կստեղծվի անտառապաշտպանիչ գոտի,
🔹 էներգաարդյունավետության ծրագրով կհիմնանորոգի 17 մանկապարտեզ՝ բակային տարածքներով, 47-ում կիրականացվեն հորիզոնական միջոցառումներ,
🔹 30%-ով կբարձրացվի համայնքային մշակութային ու մարզական կառույցների, 15%-ով՝ գրադարանների աշխատակիցների աշխատավարձերը:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

23 Dec, 17:09


🔷 2024թ. ընթացքում Երևանում մի շարք կարևոր նախագծեր կյանքի կոչվեցին, որոնք ուղղված էին կանաչ տարածքների ընդլայնմանն ու կանաչ ֆոնդի երիտասարդացմանը:

🔹 Այս տարի Երևանում անցկացվել է շուրջ 30 կմ ոռոգման նոր ցանց, ավելի քան 12 հա-ով ավելացել են կանաչ տնկարկները, հիմնվել են 4 նոր այգիներ, մեկ քաղաքային ուրբան-անտառ՝ վերականգնվել են Նորքի երբեմնի այգիները:

🔹 Ջերմոցատնկարանային տնտեսության բաց գրունտը 1 հա-ից դարձել է 25 հա, ինչը հետագայում հնարավորություն է տալու տնկանյութերի գրեթե 90%-ը մատակարարել հենց տնկարանից:

🔹 Տնկվել են շուրջ 5000 արժեքավոր ծառատեսակներ. գարնանային ծառատունկի շնորհիվ, ի դեպ, ավելի քան 95% կպչողականություն է ապահովվել:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

23 Dec, 09:03


🔷 2024թ. նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվել են մի շարք ծրագրեր:

🔹 Համայնքային 23 մանկապարտեզների տրամադրվել է կոշտ գույք, տեխնիկա, կահույք, 40 մանկապարտեզների՝մարզական գույք:

🔹 Երևանի քաղաքապետարանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ երևանյան 10-ը մանկապարտեզներում ներդրել է ռոբոտաշինության ծրագիր: Փորձնական ծրագիրն ապացուցել է իր արդյունավետությունը և կներդրվի համայնքային բոլոր մանկապարտեզներում:

🔹 Այս տարի մսուրային խմբերն ավելացել են 102-ով, շատացել է երկարօրյա ծառայություն մատուցող մանկապարտեզների թիվը:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

22 Dec, 17:03


🔷 Երևանյան ինքնատիպ ճարտարապետությունը պահպանելու նպատակով 2024թ. ընթացքում ապամոնտաժվել է ավելի քան 550 մեծ տեղեկատու դաշտով վահանակ ու ինքնակամ տեղադրված շուրջ 15000 արտաքին գովազդ:

🔷 Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս տարի տեղադրվել և թարմացվել են նաև փողոցների անունների և շենքերի հասցեների մասին հուշող ուղեցույց - ցուցանակները: 2024թ. մայրաքաղաքում տեղադրվել է նմանատիպ շուրջ 300 ցուցանակ:

🔷 Տների և շենքերի պատերին ամրացվող ցուցանակներն այս տարի փորձնական ծրագրով ընտրվել են երկու տեսակի: Նախկինում տեղադրված թուջե ցուցանակներից բացի տեղադրվել են նաև նոր լուծումով՝ չգունաթափվող և ջերմադիմացկուն նյութից պատրաստվածներ:
Աշխատանքների նպատակը՝ խնդրին միասնական լուծում տալն է:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

22 Dec, 09:00


🔷 Շահումյանի անվան պուրակում երեկ տեղի ունեցավ «Ֆեյեր Ուինդի» համերգը:

🔷 Հաջորդ համերգը սպասվում է դեկտեմբերի 28-ին՝ ժամը 20։00-ին, երբ Kami Friends Project-ը կներկայանա իր հիթային կատարումերով։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

21 Dec, 17:04


🔷 2024 թվականին Արաբկիր վարչական շրջանում

🔹 ավարտին է հասցվել Մերգելյանի անվան այգու շինարարական աշխատանքները:

🔹 հիմնանորոգվել է 9 բակային տարածք, կառուցվել է ռետինե հատակով ֆուտբոլի 2 դաշտ, ստեղծվել շների համար առանձնացված 1 զբոսայգի, տեղադրվել է 11 մանկական խաղասարք, 100 նստարան:

🔹ասֆալտապատվել է 34500 քմ մակերեսով բակային տարածք: 4300 քմ թեք տանիքներ են հիմնանորոգվել, 48 հասցեներում հին վերելակները նորով են փոխարինվել:

🔷 Բնակիչներին է վերադարձվել շուրջ 40000 քմ տարածք, որը հետագայում ծառայելու է հենց արաբկիրցիներին։

🔷 Բակերից և մայթերից հեռացվել է 25 ավտոտնակ, 22 կրպակ:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

21 Dec, 08:05


🔷 Միջազգային 15 մրցաշարեր՝ Երևանում. 2024թ. հագեցած տարի էր տարբեր մարզաձևերում

🔹 15 միջազգային մրցաշարերը ներառում էին 13 մարզաձև և Հայաստան բերեցին շուրջ 6500 մարզիկների՝ 16 երկներից:

🔹 Համայնքը կարևորել է նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց ներգրավումը մարզական կյանքին:

🔹 Ընթացիկ տարում նախաձեռնվել են մարզական մի շարք օջախների վերակառուցման ու կառուցման նախագծերի մշակման աշխատանքներ, որոնք գործնական փուլ կտեղափոխվեն հաջորդ տարվանից:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

20 Dec, 18:04


🔷 Տոնական օրերին՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը ներառյալ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն:

🔷 Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ- ժ.11:00-14:00 /թերապևտ և մանկաբույժ/:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

20 Dec, 12:09


🔷 Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ին, բոլորին սիրով հրավիրում է Շահումյանի անվան պուրակում գտնվող ամանորյա տոնավաճառ՝ վայելելու «Ֆեյեր Ուինդ» բենդի համերգային ծրագիրը։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

20 Dec, 05:04


🔷 Երևանում 2024 թվականն առանձնացավ մշակութային բացառիկ նախագծերով:

🔷 Մշակութային նախագծերն առանձնացել են նաև սոցիալական կարևոր բաղադրիչով. շուրջ 40.000 տոմսեր են տրամադրվել համայնքային կազմակերպությունների, քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների աշխատակիցներին ու սոցիալապես անապահով, խոցելի ընտանիքների երեխաներին:

🔷 Երևանյան գրադարանները համալրվել են 276 անուն շուրջ 9000 կտոր նոր գրականությամբ:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

19 Dec, 14:05


🔷 Հայաստանը Վիեննայում առանձին տաղավարով շարունակում է մասնակցել Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին։

🔷 Մինչև դեկտեմբերի 23-ը, հայկական տաղավարում կցուցադրվի շուրջ 70 վարպետի ձեռագործ աշխատանք:

🔷Ծրագիրն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, «Մշակույթի զարգացման» հիմնադրամի, Ժողովրդական արվեստների թանգարանի և «Ֆաստեքս» ընկերության և հետ համագործակցությամբ։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

19 Dec, 05:06


🔷 2025թ. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա:

🔷 Նախագիծն արդեն դրված է մրցույթի:

🔷 Երևանի սրտում գտնվող թամանյանական գլուխգործոցը՝ կլուսավորվի շուրջ 400 LED լուսարձակներով:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

17 Dec, 17:11


2024 թվականին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

🔹բացազատվել է 10000 քմ տարածք:

🔹 25 բարեկարգված բակերում վերակառուցվել են ֆուտբոլի դաշտեր, վարչական շրջանում շների համար առանձնացված երկու զբոսայգի է կառուցվել:

🔹 Ընթացիկ տարում ասֆալտապատվել է 22000 քմ բակային տարածք, սալիկապատվել է 5000 քմ մայթ, նորոգվել է 10000 քմ տանիք և 20 շքամուտք, փոխարինվել է 25 վերելակ:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

30 Nov, 15:01


🔹«Դինամո» մարզահամալիրում Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացվել է «Բարեկամության գավաթ» անունը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իսրայելի, Մոլդովայի, Իրանի և Հունաստանի ուժեղագույն պատանի բռնցքամարտիկները։

🔹Ընդհանուր առմամբ 130-ից ավելի մարզիկ պայքարել է մեդալների 14 հավաքածուի համար։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

29 Nov, 17:49


🔷 Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը կազմակերպել էր այց դեպի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան:

🔷 12 վարչական շրջաններից ընտրված երեխաները հնարավորություն ունեցան լսել Համբարձումյանի կյանքի և գործունեության մասին, իսկ Պլանետարիումում էլ ճանաչողական հանդիպման շնորհիվ տիեզերքի մասին ավելին սովորեցին:

🔷 Երևանի քաղաքապետարանը փոքրիկների համար շարունակաբար կազմակերպում է միջոցառումներ, ստեղծում պայմաններ և ապացուցում, որ նրանք բոլորը պաշտպանված են մեր քաղաքում:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

29 Nov, 09:00


Սիրելի ՛ երևանցիներ,

🔷 ձմռան ամիսներին հնարավոր անհարմարավետություններից խուսափելու և մարդկանց տեղաշարժն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով այժմ «Երքաղլույս» ՓԲԸ-ն ցանցը սպասարկում է հետևյալ ժամանակացույցով։

🔷 Քաղաքի արտաքին լուսավորությունը միացվում է ժամը 18:00-ին և առանձին փողոցների դեպքում միացված է մնում մինչև 04:00-ն։

🔷 Սեփական խնայողությունների հաշվին, այժմ արդեն ցանցը գործարկվում է նաև առավոտյան արևածագից առաջ՝ 1 ժամով ՝ չկրճատելով գիշերային ռեժիմի լուսավորության տևողությունը:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

29 Nov, 08:08


🔹Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության տարեկան միջոցառումների ցանկով անցկացվել է «Ռաֆայել Վահանյանի գավաթ» շախմատի մրցաշարը:

🔹Մասնակիցները մրցել են շրջանային մրցակարգով` ինչպես արագ, այնպես էլ կայծակնայինշախմատում:

🔹Երկու մրցաշարերի հանրագումարում հաղթող է դարձել միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը։

🔹Երկրորդ հորիզոնականը 16.5 միավորով զբաղեցրել է շվեդ գրոսմայստեր Ուլֆ Անդերսոնը:
Լավագույն եռյակը 16 միավորով եզրափակել է գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը:

🔹Միջազգային գրոսմայստերները նշել են, որ մրցաշարը կազմակերպված էր միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխան և հույս հայտնել, որ այն կդառնա ավանդական։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

29 Nov, 04:58


🔷 Երևանի մարդիկ. քաղաքը զարդարողը

🔷 Աշոտ Մելիքյանին «Ձևավորում և սպասարկում» ՀՈԱԿ-ում պատասխանատու գործ է վստահվել: Աշոտը Երևանի տոնական տեսքը ապահովող մադրկանցից մեկն է:
Դրոշակազարդումից մինչև՝ տոնածառերի ձևավորում. քաղաքը պատրաստում է տոներին ու հյուրեր ընդունում:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

28 Nov, 09:10


🔷 Պաշտոնական այցով երևանյան պատվիրակության կազմում Լոս Անջելեսում գտնվող Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետ:

🔷 Գլենդելի քաղաքապետի ուղեկցությամբ Պետրոս Պետոյանը ծանոթացել է տրանսպորտի կառավարման համակարգին, այգիների ու կանաչ գոտիների համար պատասխանատու կառույցի գործունեությանն ու քաղաքացիներին մատուցվող ծառայություններին։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

27 Nov, 14:01


🔷 Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում սկսված ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը: Արաբկիրում, Քանաքեռ-Զեյթունում, Ավանում, Նոր Նորքում, Նորք-Մարաշում ու Նուբարաշենում աղի ու ավազի խառնուրդի օգտագործմամբ աշխատել է 25 միավոր ձնամաքրող մեքենա:

🔷 Միևնույն ժամանակ տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքներում եղած ձյունը: Արդեն տեղումների դադարից հետո՝ ձյան ու սառույցի կուտակումներից ազատել մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և սալիկապատ հատվածները:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

27 Nov, 09:38


🔷 Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն համարվող ներքոհիշյալ հողամասերի բաց դասական աճուրդ:

🔷 Մանրամասներին կարող եք ծանոթանալ նշված հղումով՝ https://shorturl.at/s1s29

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

27 Nov, 06:51


Սիրելի՛ երևանցիներ,

🔷 նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում՝ Արաբկիրրում, Քանաքեռ-Զեյթունում, Ավանում, Նոր Նորքում, Նորք-Մարաշում ու Նուբարաշենում սկսված ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը: Այդ հատվածներում աղի ու ավազի խառնուրդի օգտագործմամբ աշխատել են 25 միավոր ձնամաքրող մեքենաներ: Ավելի ուշ՝ փոքր չափի տեխնիկասարքավորումներով սկսվել է նաև մայթերի մաքրման գործընթացը: Լուսադեմին բարձրադիր վարչական շրջանների բոլոր փողոցները երթևեկելի են եղել՝ անգամ բարդ ռելիեֆային հատվածներում:


🔷Հիշեցնենք նաև, որ 2009 թ. Երևանի ավագանու որոշմամբ տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության հարակից տարածքներում առկա ձյունը, իսկ տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի կուտակումներից ազատել մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և սալիկապատ հատվածները:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

26 Nov, 08:00


Սիրելի՛ երևանիցներ,

🔹Տեղեկացնում ենք, որ տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով, այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի' սահմանելով 7 օր։

🔹Տեղեկացնում ենք նաև, որ բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ։ Առաջիկայում կհայտարարվի ամբողջական գործարկման մասին։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

23 Nov, 15:47


🔷 Երևանի կենդանաբանական այգում այսօր հերթական ծառատունկն էր։ Այգու տարածքում տնկվել է ավելի քան 150 ծառ՝ տանձենի, խնձորենի, կաղնի։

🔷 Երևանի կենդանաբանական այգու տարածքում վերջին 2 տարիներին տնկվել է 1000-ից ավելի ծառ։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

21 Nov, 17:06


🔷 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանը առավել խիստ է հսկում:

🔷 Լրամշակվել և նոր պահանջներ են ներկայացվել մթերքի տեխնիկական բոլոր բնութագրերի նկատմամբ:

🔷 Կարևոր բարեփոխումներից մեկն էլ այն է, որ ավարտական փուլում է սննդի պատվերների գրանցման միասնական հարթակի ստեղծումը:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

21 Nov, 09:09


🔷 Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝

🔷 նոյեմբերի 21-ին` ժամը 13:00-ից մինչև 24:00-ն, փակ է լինելու Իսաբեկյան փողոցի՝ Է. Իսաբեկյան փ. – Գ. Հովսեփյան փ. խաչմերուկից մինչև Է. Իսաբեկյան փ. – Ս. Սաֆարյան փ. խաչմերուկը եղած ճանապարհահատվածը:

🔷 Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:

🔷 Նոր Նորք վարչական շրջանում բնակվող քաղաքացիներին առաջարկվում է դեպի Կենտրոն վարչական շրջան երթևեկել այլընտրանքային փողոցներով, իսկ Նորք-Մարաշ վարչական շրջանում բնակվող քաղաքացիներին՝ ներհամայնքային փողոցներով:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

21 Nov, 06:19


🔷 Հաշվի առնելով, որ Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան պուրակ երթևեկությունը թույլատրվում է միայն Շարիմանյան փողոցով, սակայն իրականացված փոփոխության նկատմամբ հնարավոր չէ ապահովել հսկողություն, ուստի Մյասնիկյան և Սարալանջի պողոտաների հատման մասում նոյեմբերի 22-ից կտեղադրվեն ռետինե կանգնակներ:

🔷 Ռետինե կանգնակներ կտեղադրվեն նաև Հերացու փողոցում՝ դեպի Կորյունի փողոց և դեպի Խանջյան փողոց տանող թունելի ճամփաբաժանին:

🔷 Հորդորում ենք Հերացու փողոցով դեպի Կորյունի և Չարենցի փողոցներ երթևեկելիս նախապես վերադասավորվել առաջին և երկրորդ երթևեկելի գոտի, որպեսզի Հերացու փողոցում և Մյասնիկյան պողոտայում չառաջանան տրանսպորտային կուտակումներ:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

20 Nov, 17:15


🔷 Երևանում տարիներ շարունակ զավթվել են մայթերը, կանաչ գոտիների համար հատկացված տեղերը և դրանք տարբեր տնտեսվարողներ ծառայեցրել են որպես ավտոկայանատեղիներ:

🔷 Այս տարի արդեն Կենտրոն վարչական շրջանի մի քանի փողոցներում այդ «գրպանիկները» վերադարձվել են բնակիչներին՝ դրանք բերելով այն տեսքին, որի համար էլ նախատեսված էին:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

20 Nov, 13:57


🔷 Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Ամանորի և Սուրբծննդյան տոների ընթացքում կերպավորված անձանց` Ձմեռ պապի, Ձյունանուշի, մուլտհերոսների և այլ կերպարների գործունեության հավաստագրում:

🔷 Ցանկացողները կարող են նախապես հերթագրվել կերպարի համապատասխանության դիտումներին:

🔷 Հերթագրման համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 29-ը՝ ժամը 17:00-ն զանգահարել 011-514-214, 011-514-197 և 011-514-231 հեռախոսահամարներով:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

20 Nov, 09:01


🔷 Տասնամյակներ շարունակ երևանցիներին անհարմարություն պատճառող ու քաղաքի տեսքն աղավաղող մեծ տեղեկատու դաշտով գովազդային վահանակները հեռացվում են:

🔷 Ավան վարչական շրջանում այդպիսի 56 վահանակ ամբողջությամբ ապամոնտաժվել է:

🔷 Արտաքին գովազդի թույլտվություն ստանում են միայն այն տնտեսվարողները, որոնք հետևում են նոր չափորոշիչներին:

🔷 2024թ. վարչական շրջանում 169 արտաքին գովազդ հեռացվել է, թույլտվություն է տամադրվել 58-ին:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

20 Nov, 06:25


🔷 Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի միջոցառումների համատեքստում «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների՝ «Սերունդների երկխոսություն. Փարաջանովը և ժամանակակիցները» 10-օրյա ցուցահանդեսը, որն ուղեկցվելու է դասընթացներով:

🔷 10 օր շարունակ Փարաջանովին նվիրված ցուցադրությամբ, քննարկումներով, ելույթներով հանդես կգան «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի ուսուցիչներն ու աշակերտները, տնօրենը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

19 Nov, 15:07


🔷 Երևանի 100-ամյա բնակիչներին քաղաքային բյուջեից 1,000,000 ՀՀ դրամի չափով դրամական աջակցություն կցուցաբերվի:

🔷 2018-2023թթ․ ընթացքում 100-ամյակը նշել է Երևանի 177 բնակիչ, ինչը տարեկան կտրվածքով կազմում է մինչև 30 բնակիչ։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

19 Nov, 15:02


🔷 Անկախ հաշվառման վայրից, անվճար երթևեկելու հնարավորությունից կօգտվեն նաև Արցախյան կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամները՝ այրին, անչափահաս երեխաները, ծնողները:

🔷 Նշված խմբի անդամ է շուրջ 13500 շահառու:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

19 Nov, 14:58


🔷 Երևանի հասարակական տրանսպորտից օգտվող սոցիալական որոշ խմբեր կօգտվեն ուղեվարձի արտոնությունից: Դրանք վերաբերում են ամսական, եռամսյակային, տարեկան և 10 ուղևորություններով տոմսային փաթեթներին, փոփոխվող սակագնի պայմաններում վերաբերում են հանրության այն խմբերին, որոնք իրապես դրա կարիքն են զգում կամ ունեն համապատասխան վաստակ Հայաստանի առաջ։ Մասնավորապես.

🔹 Երևանի հիմնական և ավագ դպրոցներում սովորող աշակերտների համար սահմանվել է 20%,
🔹Երևանի քոլեջների, ուսումնարանների և ԲՈՒՀ-երի ուսանողների (անկախ հաշվառման վայրից) համար՝ 15%,
🔹Երևանում հաշվառված 63 տարին լրացած կենսաթոշակառուների համար՝ 30%,
🔹Երևանում հաշվառված անապահովության նպաստառուների համար՝ 20%,
🔹Ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք ու Երևանում հաշվառված ծնողազուրկ աշակերտները և ուսանողները, ինչպես նաև Երևանի պատվավոր քաղաքացիները, Երևանում հաշվառված 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող ծնողները կերթևեկեն անվճար:

🔷 Արտոնությունների նշված փաթեթից կօգտվի շուրջ 550 հազար քաղաքացի:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

18 Nov, 17:04


🔷 Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը շարունակում է կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինել առավել արժեքավոր և երկարակյաց ծառերով:

🔷 Ծեր բարդիների, թեղիների և պտղատու մի քանի ծառերի փոխարեն Ուլնեցի փողոցում ձիակասկ ցեղի պավիա և սովորական տեսակներն են տնկվել:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

18 Nov, 08:22


🔷 Կամավորության միջազգային օրվան՝ դեկտեմբերի 5-ին ընդառաջ, մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի և Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի նախաձեռնությամբ կազմակերպվել է ծառատունկ՝ Աբովյան պուրակի դիմացի՝ Սարալանջի հատվածում:

🔷 Նոր տունկերը Կենտրոն վարչական շրջանին նվիրաբերել է  Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության թիմը, որի աշխատակիցները նույնպես մասնակցել են ծառատունկին:  

🔷 Աշնանային ծառատունկի և դրան ուղեկցող կամավորական աշխատանքների արդյունքում կանաչապատ տարածքի նշված հատվածը հարստացել է  նոր ծառատեսակներով:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

18 Nov, 08:10


🔷 Նոյեմբերի 8-14-ն ընկած ժամանակահատվածում ուղևորների 36.6 %-ն օգտվել է տոմսային համակարգից:

🔷 Նախորդ շաբաթվա համեմատ հասույթն ավելացել է 7 մլն 430 հազար 200 դրամով:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

18 Nov, 08:02


🔷 Երևանի Պարոնյան և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկի չորս շենքերն ապահովվել են գեղարվեստական լուսավորությամբ:

🔷 Ծրագիրն իրականացվելու է ամբողջ Մաշտոցի պողոտայով: Նախագիծն, ի դեպ, քննարկվում է նաև մասնավոր հատվածի հետ:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

18 Nov, 07:52


🔷 Երևանի քաղաքապետարանը շարունակում է հանրային տարածքները համայնքին վերադարձնելու գործընթացը:

🔷 Օպերայի հարակից տարածքի շինություններն ամենայն հավանականության քանդելու ենք և ստանալու ենք ավելի կանաչ ու մարդկանց համար հասանելի ընդհանուր օգտագործման տարածք:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

18 Nov, 07:49


🔷 Հոկտեմբերի 30-ին Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության կողմից լաբորատոր փորձարկման է ներկայացվել հավի կրծքամիս, որը մատակարարվում է «Սիսիանի հաց» ՍՊԸ-ի կողմից:

🔷 Փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է անհամապատասխանություն, այն է՝ լիստերիա մոնոցիտոգենես տեսակի բակտերիայի առկայություն:

🔷 Ձեռնարկվել են անհապաղ միջոցներ՝ ողջ խմբաքանակի օգտագործումը դադարեցնելու և հետ հավաքելու համար:

🔷 Նոյեմբերի 6-ի դրությամբ Երևանի 146 մանկապարտեզներում առկա էր մոտ 3850 կգ հավի միս: Այս գործընթացին զուգահեռ նոյեմբերի 5-ին մանրէաբանական փորձարկման է ներկայացվել նաև սերուցքային կարագի չորս նմուշ:

🔷 Հիշյալ սննդամթերքը Երևանի բոլոր մանկապարտեզներին մատակարարում է «Դեագա» ՍՊԸ-ն: Փորձաքննությամբ պարզվել է, որ կա անհամապատասխանություն, մասնավորապես՝ մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ: Միջոցներ են ձեռնարկվում ամբողջ՝ 2270 կգ սերուցքային կարագը ևս հավաքելու նպատակով:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

16 Nov, 14:03


🔷 Նորքի երբեմնի այգիների վերականգնման մեկնարկը տրված է: 7 հա տարածքի վրա շուրջ 2500 ծառ է տնկվել:

🔷 Ծառատունկին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

🔷 Անտառային գոտին խնամելու համար տարածքն ամբողջությամբ ապահովվել է ոռոգման համակարգով:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

15 Nov, 17:15


🔷 Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված,

🔷 նոյեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 18-ը՝ ժամը 10:00-ից մինչև 20:00-ն փակ է լինելու Է. Իսաբեկյան փողոցի՝ Է. Իսաբեկյան փ. – Գ. Հովսեփյան փ. խաչմերուկից մինչև Է. Իսաբեկյան փ. – Ս. Սաֆարյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը:

🔷 Նոր Նորք վարչական շրջանում բնակվող քաղաքացիներին առաջարկվում է դեպի Կենտրոն վարչական շրջան երթևեկել այլընտրանքային փողոցներով, իսկ Նորք- Մարաշ վարչական շրջանում բնակվող քաղաքացիներին՝ ներհամայնքային փողոցներով:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

15 Nov, 17:11


🔷 Թումանյան փողոցում շարունակվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝

🔷 Թումանյան փ. – Մաշտոցի պ. խաչմերուկը նոյեմբերի 16-ին՝ ժամը 00:00-ից մինչև 07:00-ն մասնակի փակ է լինելու:

🔷 Այնուհետ՝ գիշերային ժամերին փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Թումանյան փ. – Մաշտոց պ. խաչմերուկից մինչև Թումանյան փ. – Սարյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը:

🔷 Երթևեկությունը իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

15 Nov, 09:08


🔷 Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:00-11:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի հ. 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

14 Nov, 17:03


🔷 «Պաշտպանված սրտի քաղաք» 🔷 Սրտի հանկարծակի կանգ կարող է պատահել ցանկացածի հետ, ցանկացած պահի, բայց ճիշտ գործիքների և գիտելիքների կիրառմամբ հնարավոր է կյանքեր փրկել։

🔷 «Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնության շրջանակներում ձեռնարկվել են հետևյալ քայլերը․

🔹 Կրթական ծրագրերի միջոցով սիրտ-թոքային վերակենդանացման մասին իրազեկվածության բարձրացում և կամավորների վերապատրաստում

🔹 Երևանի փոքր կենտրոնում՝ հանրային վայրերում, ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորների (AED) տեղադրում

🔹 Բջջային հավելվածի ստեղծում, որի միջոցով վերապատրաստված կամավորները կստանան շտապօգնության ծառայության աշխատակիցների ահազանգերը սրտի կանգի դեպքում և կկարողանան անհապաղ օգնություն ցուցաբերել՝ մինչև բժիշկների ժամանումը

🔹 Նոր տեխնոլոգիաների միջոցով շտապօգնության դիսպետչերական կենտրոնի և կամավորների միջև կապի ապահովում:

🔷Դասընթացին գրանցվելու համար ➡️ https://heartsafe.am

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

14 Nov, 11:01


🔷 Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝

🔷 նոյեմբերի 14-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 15-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակի հատման մասից մինչև Փ. Բուզանդի փողոցն ընկած հատվածի երթևեկությունը:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

14 Nov, 09:00


🔷 Նոյեմբերի 16-ին, ժամը՝ 9։30-ից սկսած, Նորքի այգիների վերականգման նպատակով կազմակերպվելու է ծառատունկ։

🔷 Այն քաղաքացիները, որոնք կցանկանան մասնակցել ծառատունկին, կարող են շաբաթ օրը՝ ժամը 9։00-ին, գալ Ֆրանսիայի հրապարակ, որտեղից ավտոբուսներով անվճար կտեղափոխվեն ծառատունկի վայր։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

13 Nov, 17:36


🔷 Երևանի մարդիկ. ավտոբուսի վարորդը:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

13 Nov, 14:07


Սիրելի՛ տնտեսվարողներ,
հրավիրում ենք մասնակցելու Նոր Տարվա և Սուրբծննդյան տոնավաճառին։

🔷 Անցկացման վայր՝ Ս․ Շահումյանի անվան պուրակ՝ «Էրեբունի-Երևան 2750» շատրվաններ հատված

🔷 Դեկտեմբերի 8-ից մինչև հունվարի 6, 12:00 - 22:00 (որոշ օրեր՝ մինչև 24։00):

🔷 Տոնավաճառի մասնակցության հայտը բաց է։
🔷 Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 20-ը։ Հայտերի հետ կապված մանրամասների համար կապ հաստատել +374 91 26 45 95 , +374 77 26 45 95 հեռախոսահամարներով կամ [email protected] էլեկտրոնային հասցեով:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

13 Nov, 13:03


🔷 Նոյեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 16-ը՝ ժամը 09:00-ից 20:00-ն փակ է լինելու Է. Իսաբեկյան փողոցի՝ Է. Իսաբեկյան փ. – Գ. Հովսեփյան փ. խաչմերուկից մինչև Է. Իսաբեկյան փ. – Ս. Սաֆարյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

13 Nov, 09:03


🔷 Արմենակյան փողոցում շարունակվում են միջին նորոգման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել նոյեմբերի 25-ին:

🔷 Աշխատանքներն իրականացվում են գիշերային ժամերին` 22:00-ից մինչև 07:00-ն:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

13 Nov, 08:43


🔷 Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝

🔷 նոյեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 2-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն, տեղամաս առ տեղամաս փակ է լինելու Շահումյան 4-րդ փ. - Սեբաստիա փ. խաչմերուկից մինչև Շահումյան 4-րդ փ. – Բաբաջանյան փ. հատման ճանապարհահատվածը:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

13 Nov, 08:29


🔷 Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝

🔹 նոյեմբերի 13-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 14-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից մինչև Թումանյան փողոցն ընկած հատվածի երթևեկությունը:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

12 Nov, 17:04


🔷 «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը ձմռանն ընդառաջ նախապատրաստում է տեխնիկան:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

12 Nov, 09:12


🔷 Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝

🔷 նոյեմբերի 12-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 13-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանի հարակից տարածքից մինչև Ֆրանսիայի հրապարակ ընկած հատվածի երթևեկությունը:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

11 Nov, 17:01


🔷 Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ջերմոցատնկարանային վարչության տարածքի բաց գրունտը վերջին մեկ տարվա ընթացքում 2 հա-ից ընդլայնվել է՝ դառնալով 20 հա:

🔷 Հողը մաքրվել է քարերից, տատասկներից ու հին տնկարանի անպիտան մնացորդներից:

🔷 Այս պահին նոր ժամանակակից տնկարանում տնկվում է շուրջ 15 հազար ծառ:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

11 Nov, 07:00


🔷 «Տորք Անգեղ» հուշակոթողի հարակից տարածքի բարեկարգումն ընթացքում է:

🔹 Հանգստի գոտին կառանձնանա արդիական ու հետաքրքիր լուծումներով:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

11 Nov, 06:55


🔷 Նախորդ շաբաթվա ընթացքում քանդվել է 8 ինքնակամ շինություն: 

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

11 Nov, 06:50


🔷 Նոյեմբերի 1-ից հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից սահմանվել է ընթացիկ հսկողություն՝ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի շահագործման ընթացքում քաղաքացիների կողմից նշված ծառայությունից օգտվելու ժամանակ համապատասխան վճարն ըստ սահմանված ձևի կատարելու նպատակով:

🔷 Ստուգումներով արձանագրվել է, որ հիմնականում խնդիրներ են առաջանում մանրադրամի, վալիդատորների, ինչպես նաև վարորդների կողմից առանց համապատասխան վճարի ուղևորափոխադրումներ կազմակերպելու պատճառով:

🔷 Հանձնարարվել է մշակել իրավական լուծումներ, որպեսզի միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրումից հետո առանց համապատասխան վճարի ուղևորափոխադրման պարագայում ծառայությունը կարողանա վարչարարություն իրականացնել: 

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

11 Nov, 06:47


🔷 Նոյեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում 2 մլն 131 հազար 746 ուղևորից 578 հազար 22-ը օգտվել է տոմսային համակարգից:

🔹 Նախորդ շաբաթվա համեմատ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հասույթն ավելացել է 24 մլն 700 հազար դրամով:  

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

06 Nov, 17:44


🔷 Արաբկիր վարչական շրջանում հեռացվում են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդային վահանակները։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

06 Nov, 09:08


🔷 Տարիներ շարունակ Երևանի տարբեր հասցեներում հայտնվել են հնամաշ մեքենաներ ու անպիտան թափքեր։

🔷 Երևանի քաղաքապետի կարգադրությամբ` բոլոր վարչական շրջաններից հեռացվում են ավտոմեքենաների կմախքներն ու տեղափոխվում առանձին վայր։

🔷 Այս ընթացքում տասնյակից ավելի բակերից դուրս են բերվել շուրջ 200 ոչ պիտանի տրանսպորտային միջոցների հենակմախքներ ու տարբեր մետաղական ջարդոններ։

🔷 Տարածքները մաքրվել են ու ավելի կոկիկ դարձել։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

05 Nov, 16:57


🔷 «Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքում կհիմնվի Երևանի թենիսի ակադեմիա, որը կունենա 6 բաց և 4 փակ կորտ:

🔷 Նախագծային աշխատանքներն արդեն մեկնարկել են, մարզակառույցը կունենա 350 նստատեղ, որը հնարավորություն կտա միջազգային խոշոր մրցաշարեր անցկացնել:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

05 Nov, 13:59


🔷 Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքից առգրավվել են թվով 4 խաղային ապարատ: Համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի՝ ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու համար օրենքով նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 70-ից 100-ապատիկի չափով՝ իրավախախտման գործիք հանդիսացող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:

🔷 Երևանի քաղաքապետարանը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին չզբաղվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ, քանի որ ցանկացած նման փորձ կասեցվելու է՝ օրենքով սահմանված համապատասխան վարչարարության կիրառմամբ:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

05 Nov, 09:13


🔷 Երևանի կենտրոնի շուրջ 145.000 բաժանորդ, որից 5000-ը հանրային՝ անխափան էլեկտրամատակարարում կունենա:
Նախագիծը կիրականացվի շուրջ 40 փողոցներում, կանցկացվի 40 կմ մալուխ:

🔷 Շինհրապարակներն, ի դեպ, կահավորված են Երևանի ավագանու սահմանած չափորոշիչներին համապատասխան՝ անվտանգ հետիոտնի ու երթևեկության համար:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

04 Nov, 17:03


🔷 Երևանի հասարակական տրանսպորտային համակարգը վերջին տարիներին ակտիվորեն բարելավվում է:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

04 Nov, 09:05


🔷 Երևանի փողոցներում 70-ից 100 տարեկան ծառեր կան, որոնք տարիների ընթացքում կորցրել են իրենց կենսունակությսունը, հիվանդ են ու քաղաքացիների համար ստեղծում են վթարային իրավիճակներ:

🔷 Նման պատահարների թիվը նվազեցնելու համար միայն այս տարի կենսունակությունը կորցրած և կենսունակության ավարտին մոտ, ինչպես նաև դեֆորմացված շուրջ 250 ծառ է հեռացվել՝ դրանք նորերով փոխարինելու նպատակով։

🔷 Առաջիկայում մայրաքաղաքի մի քանի հասցեներում ևս կտեսնենք նոր՝ առավել արժեքավոր ու երկարակյաց ծառատեսակներ:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

01 Nov, 17:03


🔷 Միսաք Մանուշյանի ստեղծվելիք կիսանդրին իր պատվանդանով նախատեսվում է տեղադրել նրա անունը կրող այգում, որի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2025 թվականին:

🔷 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

01 Nov, 11:23


🔷 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության և «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի հետ համագործակցության արդյունքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ում մեկնարկել է Երևան համայնքի երեխայի պաշտպանության համակարգի մասնագետների, այդ թվում՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների վերապատրաստում, որն իրականացվելու է երկու փուլով:

🔹 Առաջին փուլում նախատեսված է դասընթաց՝ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժինների մասնագետների համար,

🔹 երկրորդ փուլում՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների համար:  

🔷 Վերապատրաստման նպատակն է զարգացնել Երևան քաղաքի վարչական շրջանների բաժինների աշխատակիցների, իսկ երկրորդ փուլով նաև խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

31 Oct, 09:02


🔷 Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում ավելի քան 40 տարի շահագործվող վերելակները փոխարինվում են նորերով:

🔷 2024 թվականի բյուջեով նախատեսված է փոխարինել 500 վերելակ, որոնցից 260-ը հանձնվել են բնակիչներին, իսկ մյուս հասցեների հին և մաշված վերելակները դեկտեմբերին արդեն ամբողջությամբ փոխարինված կլինեն:

🔷 Վերելակների փոխարինման տեղեկատվական հարթակ

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

30 Oct, 09:33


🔷 Ավան վարչական շրջանի շատ բակերում տարիներ շարունակ ավտոտնակներ, ինքնաշեն կառույցներ ու զավթած տարածքներ են եղել։

🔷 Ընթացիկ տարում շուրջ 14.000 քառակուսի մետր մակերեսով բակային տարածքներ ազատվել են ապօրինի շինություններից։

🔷 2024 թվականին վարչական շրջանում բարեկարգվել և վերակառուցվել է 10 բակ:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

30 Oct, 07:19


🔷 Արարատյան փողոցում գտնվող էստակադայի երթևեկելի մասի դեֆորմացիոն կարերի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝

🔷 հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 8-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն տեղամաս առ տեղամաս իրականացվելու են ճանապարհաշինարարական ախատանքներ:

🔷 Այդ ընթացքում էստակադան շարունակելու է մնալ երթևեկելի:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

29 Oct, 17:03


🔷 Երևանի դրամատիկական թատրոնում կայացել է Երևանի քաղաքապետարանի նոր՝ «Ստեղծագրության ակադեմիա» ծրագրի հաղթողների մրցանակաբաշխությունը:

🔷 Բանաստեղծության, արձակի, դրամատուրգիայի, կինոսցենարի, արվեստի քննադատության դասընթացներին երիտասարդ ստեղծագործողները հնարավորություն են ունեցել լսել ավագ սերնդի ներկայացուցիչներին, սովորել ու քաղել կարևորը՝ հետագա գործերի համար:

🔷 Ակադեմիայի շուրջ 150 շրջանավարտ մասնակցության վկայագրեր է ստացել, իսկ արդեն հաղթողները՝ նաև դրամաշնորհային պարգև:

🔷 Լավագույն աշխատանքների հիման վրա կտպագրվի պատկերազարդ գիրք, կնկարահանվի ֆիլմ, կբեմադրվի թատերական ներկայացում:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

29 Oct, 13:02


🔷 Նոյեմբերի 2-ին Երևանի քաղաքապետարանը նախատեսում է անցկացնել «Սեղանի թենիսի Երևան քաղաքի առաջնություն՝ լրագրողների միջև» մրցաշարը, որին կարող են մասնակցել Հայաստանյան բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները:

🔷 Հայտերը պետք է ուղարկել [email protected] հասցեին՝ մինչև հոկտեմբերի 30-ը:

🔷 Մրցաշարին կարող են մասնակցել միայն լրատվամիջոցների այն աշխատակիցները, որոնք առնվազն երկու ամիս առաջ են գրանցվել տվյալ լրատվամիջոցում: Հայտերը ներկայացնել լրատվամիջոցի բլանկով՝ ղեկավարի կողմից ստորագրված և կնքված:

🔷 Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-51-41-96, 010-51-43-96 հեռախոսահամարներով՝ աշխատակազմի Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

29 Oct, 08:00


🔷 Երևանում առաջին անգամ կանցկացվի Երևանի միջազգային լուսանկարչական փառատոնը։

🔷 Այն իրականացվում է հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 28-ը՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։

🔷 Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 1-ին, ժամը 19։00 Հայաստանի ազգային պատկերասրահում։

🔷 Բացման արարողությանը ներկա կգտնվեն և իրենց աշխատանքները կներկայացնեն Magnum Photos աշխարհահռչակ գործակալության լուսանկարիչներ Գեորգի Պինխասովը և Անդրեա Հոլցհերը, ինչպես նաև լուսանկարիչ Պատրիկ Բիներտը։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

28 Oct, 17:00


🔷 Դավթաշեն վարչական շրջանում հեռացվում են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդային վահանակները։

🔷 Մեծ տեղեկատու դաշտով 42 գովազդային վահանակից հեռացվել է 33-ը, մնացել է՝ 9-ը։

🔷 Ապամոնտաժվել է անօրինական կամ թույլտվություն չունեցող արտաքին 389 գովազդ։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

28 Oct, 11:40


🔷 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը մշտապես աշխատանք է տանում Երևանում խնամատարության ինստիտուտի՝ որպես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի կազմակերպման այլընտրանքային տեսակի, լիարժեք կայացման, ընտանիքների թվի ավելացման և աջակցման ուղղությամբ: 

🔷 Հոկտեմբերի 25-ին կազմակերպվել էր խնամատար ծնողների և հոգեզավակների այցելություն Երևան քաղաքի պատմության թանգարան:

🔷 Միջոցառմանը  մասնակցել է 13 խնամատար ընտանիքի 15 երեխա:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

28 Oct, 10:03


🔷 Երևան քաղաքի ավագանու որոշմամբ՝ մայրաքաղաքի փողոցների շինհրապարակների ողջ տարածքում՝ տեսանելի վայրերում տեղադրվում են կատարվող աշխատանքների մասին իրազեկող ցուցատախտակներ:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

26 Oct, 17:02


🔷 Գենյա Մուրադյանը 18 տարեկան էր, երբ քանդակագործ Արա Հարությունյանն առաջարկեց դառնալ «Մայր Հայաստան» քանդակի բնորդուհին:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

26 Oct, 08:04


🔷 Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

24 Oct, 16:59


🔷 Համայնք-մասնավոր գործակցության շրջանակում բարեկարգվել է Արամի փողոցի հետիոտնային ուղին

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

24 Oct, 11:16


🔷 Հոկտեմբերի 25-ից Իսակովի պողոտա- Ամերիկյան փողոց խաչմերուկում տեղադրված լուսացույցն Իսակովի պողոտան հատող հետիոտնի համար կաշխատի «հետիոտնի կանչի» ռեժիմով:

🔷 Հետիոտնը, սեղմելով լուսացույցի կոճակը, պարտավոր է սպասել 2-3 րոպե, և միայն հետիոտնային լուսացույցի «կանաչ» ազդանշանը միանալուց հետո հատել փողոցը:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

24 Oct, 10:45


🔷 Հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը՝ ժամը 00:00-ից մինչև 08:00-ն փուլ առ փուլ՝ միակողմանի փակ է լինելու Թամանցիների փ. - Արտաշատի խճ. օղակաձև հատումից մինչև Թամանցիների փ. – Արշակունյանց պ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը:

🔷 Հորդորում ենք վարորդներին՝ աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

24 Oct, 05:05


🔷 Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։

🔷 Նպատակը հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին սահուն անցում կատարելն է, որից հետո ուղևորներին կառաջարկվեն մշտական օգտագործման քարտեր, բանկային քարտեր, բջջային հավելվածով վճարումներ:

🔷 Հավելենք նաև, որ այն ուղևորները, ովքեր երբեք չեն գնել QR ուղետոմս Telcell Wallet-ով, ապա հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում գնելով առաջին QR ուղետոմսը Telcell Wallet հավելվածում կստանան 10 անվճար QR ուղետոմս (ավտոբուս/մետրո):

🔷 Նվերը միանվագ է ու հասանելի է միայն առաջին անգամ QR ուղետոմս գնած օգտատերերի համար։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

23 Oct, 17:02


🔷 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածը բարեկարգվել է:

🔷 Նախագծի շրջանակում անցկացվել է 290 մ սնուցման ջրագիծ, կառուցվել՝ շատրվանային համակարգ, տեղադրվել՝ 22 նստարան և 24 աղբաման, անցկացվել է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ:

🔷 Կանաչապատման ծրագրով տնկվել է 40 տույա:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

23 Oct, 09:13


🔷 Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հավաքակայանը համալրվել է աղբատար, մասնավորապես՝ «Կամազ» մակնիշի 8 և «Howo» մակնիշի 6 նոր մեքենաներով:

🔷 Սանմաքրման աշխատակիցներին հատկացվելու են տարածքներ՝ ապահովված լոգարաններով, հանդերձարաններով:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

22 Oct, 17:01


🔷 Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք փողոցներ ենթարկվել են միջին նորոգման, ինչպես նաև բարձրացվել են դրանցում եղած դիտահորերը:

🔷 Ասֆալտապատված բոլոր փողոցներում գծանշումն արվել է թերմապլաստ տեսակի ներկանյութով:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

22 Oct, 05:02


🔷 Երևան քաղաքն առավելություն և առանձնացված գծեր է տալիս հանրային տրանսպորտին:

🔷 Առաջնային փուլով՝ իրագործվում է միասնական միջանցքի գաղափարը, որով կապվում են մի քանի վարչական շրջաններ՝ հասարակական տրանսպորտի համար ստեղծելով անխոչընդոտ երթևեկություն:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

21 Oct, 17:00


🔷 Նորք- Մարաշ վարչական շրջանում նոր պուրակ է հիմնվել, որի բացման արարողությունը մեկնարկել է ծառատունկով:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

21 Oct, 09:40


🔷 Հոկտեմբերի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում:

🔷 Մասնավորապես՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

21 Oct, 09:00


Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բերեփոխումների և միասնական տոմսային համակարգի ներդրման համատեքստում նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու

🔹 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը,

🔹 կամ ավտոբուսներում և մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

21 Oct, 08:32


🔷 Կմշակվի «Հրազդանի կիրճ» համայնքային պարկի կառավարման պլան:

🔷 Նախագիծը կյանքի կոչելու նպատակով ամբողջությամբ ուսումնասիրվել է տարածքի կենդանական և բուսական աշխարհը, գույքագրվել՝ շինություններն ու պատմամշակութային արժեք ներկայացնող կոթողները, որոնք էլ հիմք կլինեն Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ տալու համար:

🔷 Նախագիծը նաև հնարավորություն կտա փոխել վերաբերմունքը կարևորագույն այս վայրի նկատմամբ ու էապես բարելավել իրավիճակը:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

21 Oct, 08:31


🔷 Ավարտվել է «Կասկադ» համալիրի արդիականացման ծրագրի մոտ մեկ ամիս տևած հանրային քվեարկության գործընթացը:

🔷 «Կասկադ այգիներ» նախագիծն արժանացել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 44.4%-ի,
🔷 «Կասկադ մշակութային հանգույց» նախագիծը՝ 55.6 %-ի հավանությանը:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

21 Oct, 08:25


🔷 Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդով վճարելը։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

21 Oct, 06:41


🔷 Կենտրոն վարչական շրջանում տեղադրվել են

🔹թվով 36 հատ թուջե ձուլվածքով 4 թև ուղեցույց ցուցանակներ
🔹թվով 43 հատ թուջե ձուլվածքով փողոցների անվանումների և շենքերի համարակալման ցուցանակներ:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

21 Oct, 06:32


🔷 Էմալային տիպի գծանշումների թարմացման 2-րդ փուլը մեկնարկել է: Իրակականցվել են գծանշման աշխատանքներ հետևյալ փողոցներում.

🔹Աճառյան
🔹Գր. Լուսավորիչ
🔹Պարոնյան
🔹Պռոշյան
🔹Դեմիրճյան
🔹Կապուտիկյան
🔹Մաշտոցի պողոտա
🔹Կորյուն
🔹Ձորափ
🔹Չարենց
🔹Ալեք Մանուկյան
🔹Երվանդ Քոչար
🔹Քաջազնունի
🔹Սարյան
🔹Լեո
🔹Բեյրութի
🔹Իտալիա
🔹Նալբանդյան
🔹Մոսկովյան
🔹Խորենացի
🔹Պուշկին:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

21 Oct, 06:31


🔷 Նախորդ շաբաթվա ընթացքում միջին նորոգում իրականացված փողոցներում սառը և թերմո պլաստիկով գծանշման աշխատանքներ իրականացվել են հետևյալ փողոցներում.

🔹Ավան Բաբաջանյան
🔹Բաշինջաղյան
🔹Նար - Դոս:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

21 Oct, 06:29


🔷 Միջին նորոգման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են Քանաքեռ – Զեյթուն, Էրեբունի և Ավան վարչական շրջաններում:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

21 Oct, 06:23


🔷 Մերգելյանի այգու բարեկարգման 1-ին փուլի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին:

🔷 Այժմ իրականացվում են ոռոգման համակարգի և էլեկտրաէներգիայի՝ ընդհանուր ցանցին միացման աշխատանքները:

🔷 Այգու վերաբացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

21 Oct, 06:12


🔷 Կենտրոն վարչական շրջանի վարչական տարածքում, ոչ սահմանված տեղերում առևտրի իրականացման և օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ծառայություն մատուցելու համար վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի համաձայն հաշվետու ժամանակահատվածում կազմվել են թվով 106 արձանագրություն, որից 93 արձանագրություն աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից, իսկ 13-ը Կենտրոն վարչական շրջանի կողմից:

🔷 Կենտրոն վարչական շրջանի վարչական տարածքում կազմակերպվել և իրականացվել է մոտ 3 տ 720 կգ վաճառվող ապրանքատեսականու առգրավման գործընթաց, որից 3 տոննան Ծառայության, իսկ 720 կգ-ը Կենտրոն վարչական շրջանի կողմից:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

21 Oct, 06:09


🔷 Առևտրի և ծառայությունների ոլորտում առևտրային սուբյեկտների, մասնավորապես` իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից կազմակերպվող գործունեության ընթացքում թույլ տրված վարչական իրավախախտման փաստերի կապակցությամբ կազմվել են թվով 288 արձանագրություններ, որից

🔹 թվով 180-ը աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից, իսկ թվով 108-ը վարչական շրջանների կողմից,
🔹թվով 52-ը Կենտրոն վարչական շրջանի,
🔹թվով 3-ը Աջափնյակ վարչական շրջանի,
🔹թվով 11-ը Արաբկիր վարչական շրջանի,
🔹 թվով 8-ը Շենգավիթ վարչական շրջանի,
🔹թվով 25-ը Նոր Նորք վարչական շրջանի,
🔹թվով 1-ը Նորք-Մարաշ վարչական շրջանի,
🔹թվով 4-ը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի,
🔹թվով 3-ը Ավան վարչական շրջանի
🔹 թվով 1-ը Էրեբունի վարչական շրջանի կողմից:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

21 Oct, 06:06


🔷 Ապամոնտաժվել են թվով 3818 գովազդ՝ այդ թվում՝ թվով 685 ցանցային, 3133 վահանակներ, թվով 90 մեծ տեղեկատվական դաշտով վահանակներ (big board), ինչպես նաև «Երքաղլույսի» և «էլեկտրոտրանսպորտի» հենասյուների վրա ամրացված փոքր տեղեկատվական դաշտով թվով 43 գովազդներ։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

21 Oct, 06:05


🔷 Մեկ ամսվա ընթացքում Երևան քաղաքի վարչական տարածքում կազմակերպվել և առանձին տարածքներ են տեղափոխվել թվով 128 ոչ պիտանի տրանսպորտային միջոցների հենակմախքներ և թվով 187 տարբեր մետաղական ջարդոններ և իրեր:

🔷  Վարչական շրջանների կողմից ներկայումս գրավոր ծանուցագրեր են ուղարկվում անշարծ գույքերի սեփականատերերին կամ համապատասխան օգտագործման իրավունք ունեցող անձանց` նախազգուշացնելով վերջիններիս, անշարժ գույքի հարակից տարածքների պարտադիր բարեկարգման աշխատանքների կազմակերպման պարտադիր լինելու հանգամանքի վերաբերյալ, ինչպես նաև նշված աշխատանքները չկազմակերպելու դեպքում առաջացող իրավական հետևանքների մասին:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

19 Oct, 07:04


🔷 Սարյանական ոգին ու գունապնակն այսուհետ կլինի Երևանի սրտում: Կենտրոն վարչական շրջանը, «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Մանե Թայլս» ընկերությունը համատեղ նախաձեռնել են Մարտիրոս Սարյանի անվան փողոցի գլխավոր աստիճանների և դրա հարակից տարածքի բարեկարգման ծրագիրը:

🔷 «Սարյանի աստիճաններ» անվանումը ստացած նախագծի շրջանակում նախատեսվում է արտացոլել մեծ նկարչի «Հայաստան» կտավը կավից պատրաստված խճանկարով, որը բաղկացած է 1620 ամբողջությամբ ձեռագործ սալիկներից:

🔷 Պլանավորվում է նաև ժամանակակից ինստալացիայի տեղադրում և հարակից տարածքի կանաչապատում քաղաքի այդ հատվածը հետաքրքիր լուծումներով Երևանի գրավիչ վայրերից մեկը դարձնելու համար:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

18 Oct, 17:06


🔷 Երևանի մարդիկ. դերասանը

🔷 Անդրանիկ Աբրահամյանը՝ թատրոնի և կինոյի զուգահեռ աշխարհներում մեկը մյուսից շատ տարբեր կերպարներ է կերտում:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

18 Oct, 05:03


🔷 Համայնքի ենթակայությամբ գործող 40 նախակրթարաններ համալրվել են ֆիզկուլտուրայի պարապմունքների համար նախատեսված նոր գույքով:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

17 Oct, 09:08


🔷 Ամիսներ առաջ Ալեք Մանուկյան փողոցից հեռացվեցին կենսունակությունը կորցրած հարյուրամյա ծառերը: Դրանց փոխարեն տնկվեցին արժեքավոր ու գեղազարդ ծառատեսակներ, որոնց ծաղկման շրջանը տևում է 3-4 ամիս:

🔷 Մայրաքաղաքում կանաչ և բուսածածկ տարածքներն ընդլայնելու նպատակով այժմ այդ նույն փողոցում թփեր են տնկվում, հեռացվում են երկաթե ցանկապատերն ու բետոնապատված հատվածները:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

16 Oct, 13:51


🔷 Հոկտեմբերի 17-ից   Երևանյան – Գասպարյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

🔷 Մասնավորապես՝ Էջմիածնի խճուղուց եկող ուղղությամբ նախկին «ուղիղ, աջ», «ուղիղ, ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ»,  «միայն ուղիղ» ուղղություններով:

🔷 Նշված խաչմերուկում կկատարվի համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նաշններ:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

16 Oct, 13:01


🔷 Երևանում 2024-2025թթ ընթացքում 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի: Ծրագիրն իրականացվում է բոլոր վարչական շրջաններում:

🔷  Պետություն-համայնք - «Վեոլիա ջուր» գործակցությամբ իրականացվող ծրագրերի վերջնարդյունքում ընդհանուր առմամբ շուրջ 14400 բաժանորդի խնդիր կլուծվի:

🔷 Երևանի ներքաղաքային կոյուղատար ցանցը շուրջ 1200 կմ է, որի մոտ 80%-ը փոխարինման կարիք ունի:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

15 Oct, 17:06


🔷 Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 4000-ից ավելի գովազդային վահանակներից 2874-ը ապամոնտաժվել է:

🔷 Մեծ տեղեկատու դաշտով 106 գովազդային վահանակից 67-ը հեռացվել է, 39-ը առաջիկայում կհեռացվի:

🔷 Տնտեսվարողները նախօրոք զգուշացվում և ծանուցվում են նոր չափորոշիչների մասին, որոշ դեպքերում հենց իրենք էլ հեռացրել են արտաքին գովազդային վահանակները:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

15 Oct, 13:51


🔷 Հոկտեմբերի 16-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Շարիմանյան փողոցում:

🔷 Մասնավորապես Հերացի փողոցից դեպի Աբովյան պուրակ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

🔷 Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կարվի համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նշաններ:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

15 Oct, 13:40


🔷 Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի նոյեմբերի 19-ին:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

15 Oct, 13:37


🔷 Ավագանին արտոնություններ է սահմանել Երևան քաղաքում սեփականության իրավունքով պատկանող և անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունների և փոխադրամիջոցի գույքահարկի գծով:

🔷 Խմբում ընդգրկված է 87 քաղաքացի, որից 52-ը՝ Արցախյան և Հայաստանի Հանրապետության պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներ, 35-ը՝ գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց և զոհվածների ընտանիքների անդամներ:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

15 Oct, 13:20


🔷 Երևանի ավագանու որոշմամբ բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին, օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին, քանդակագործ, ակադեմիկոս, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանին և բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հենրիկ Էդոյանին շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

14 Oct, 11:14


🔷 Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը շարունակում է կենտրոնում ապաստան գտած կենդանիներին խնամակալության հանձնել:

🔷 Այս տարի արդեն 100 շուն հոգատար տեր է գտել:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

13 Oct, 19:56


🔷 «Էրեբունի-Երևան 2806» միջոցառումներն ամփոփվեցին եզրափակիչ տոնական համերգով:

🔷 Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն էր քաղաքի տոնը վայելող երևանցիներով ու հյուրերով:

🔷 Բեմում՝ սիրված արտիստներն էին, սիրված կատարումներով:

ԱՎԵԼԻՆ

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

13 Oct, 16:43


🔷 Ռոք, ջազ, էստրադա, դասական երաժշտություն, սպորտային գոտի ու գինու և գարեջրի փառատոներ.

🔷 «Էրեբունի-Երևան 2806» տոնական միջոցառումները քաղաքի սրտում իրենց շուրջն էին հավաքել երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին:  
 
ԱՎԵԼԻՆ

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

13 Oct, 04:25


Երևանի 2806 ամյակի առթիվ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ։

🔷 Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա էստրադային համերգ.

🔹13:00 - Երվանդ Երզնկյան
🔹14:45 - Գարիկ և Սոնա
🔹15:30 - "Kami Friends" band
🔹16:30 - Արամ MP3
🔹17:15 - Իվետա Մուկուչյան


🔷 Ազատության հրապարակում տեղի կունենա դասական համերգ․

🔹17:00 - «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ
🔹19:00 - Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ


🔷 Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) տեղի կունենա ջազ համերգ.

🔹12:00 - «Երևան» փողային նվագախումբ
🔹13:00 - "Jazz for kids"
🔹14:00 - Արցախի պետական ջազ նվագախումբ
🔹15:00 - «Կատուներ» նվագախումբ
🔹16:00 - «Մալխաս» ջազ եռյակ
🔹17:00 - Հայաստանի պետական ջազ նվագախումբ
🔹18:00 - Արտո Թունջբոյաջյան և Արմենիան Նեյվի բենդ
🔹19:00 - Տիգրան Համասյան տրիո


🔷 Դիանա Աբգարի անվան զբոսայգու տարածքում տեղի կունենա ռոք համերգ.

🔹14:00 - Սևագիր
🔹15:00 - Կավիճ
🔹16:00 - Թմբաթա
🔹17:00 - "Fairwind"
🔹18:00 - "Rozen Tal"
🔹19:00 - Լավ էլի
🔹20:00 - Jag և Նարեկ Բարսեղյան
🔹21:00 - Նեմրա


🔷 Համերգին զուգահեռ նույն տարածքում կանցկացվի նաև գարեջրի փառատոն:


🔷 12:00-23:00 Հյուսիսային պողոտայում կանցկացվի գինու փառատոն:

🔷 12:00-18:00 Սախարովի հրապարակում կանցկացվեն փողոցային ֆուտբոլին, բասկետբոլին, ռաունդնեթին, սեղանի թենիսին և այլ սպորտաձևերին նվիրված միջոցառումներ:


🔷 Ժամը 21։00-ին՝ Հանրապետության հրապարակում, կկայանա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ կունենան հանրապետության սիրված արտիստները։

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

11 Oct, 17:01


🔷 Այս օրերին մայրաքաղաքում անցկացվում է «Գլխացավերի վարման արդի մոտեցումները» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նվիրված է բժշկական գիտությունների դոկտոր, նյարդաբանության պրոֆեսոր, գիտնական Յես Օլեսենին:

🔷 Յես Օլեսենը իր փորձով և գիտական ուսումնասիրություններով է կիսվել առողջապահության ոլորտի հայ մասնագետների հետ:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

11 Oct, 16:53


🔷 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել Հայկական ճարտարապետության փառատոնին մասնակցելու նպատակով:

🔷 Հոկտեմբերի 10-12-ն անցկացվող միջազգային ստուգատեսի շրջանակում կներկայացվի շուրջ 150 նախագիծ:

🔷 Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի նախագահ է ընտրվել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ճարտարապետ Ալեքսանդր Բադալյանը:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

11 Oct, 09:02


🔷 Երևանում 2020-2024 թվականներին կառուցվել է շների համար առանձնացված 6 զբոսայգի՝ Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Քանաքեռ Զեյթուն, Արաբկիր, Շենգավիթ, Կենտրոն վարչական շրջաններում:

🔷 Նոր Նորքում և Քանաքեռ-Զեյթունում արդեն 2-րդն է կառուցվում, Դավթաշեն, Նուբարաշեն և Նորք Մարաշ վարչական շրջաններն էլ նախագծման փուլում են:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

11 Oct, 05:04


🔷 ЕVE Capital ընկերությունը՝ Կենտրոն վարչական շրջանի աջակցությամբ վերանորոգում է մայրաքաղաքի ցայտաղբյուրները:

🔷 Բակային տարածքներում նախատեսվում է 2000-ից ավելի ցայտաղբյուրի վրա կոճակային փականներ տեղադրել, իսկ կենտրոնական փողոցներում և զբոսաշրջային վայրերում ցայտաղբյուրները փականներ չեն ունենա՝ պահպանելով քաղաքի կոլորիտը:

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

10 Oct, 14:34


🔷 Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը հյուրընկալել է բժշկական գիտությունների դոկտոր, նյարդաբանության պրոֆեսոր, գիտնական Յես Օլեսենին:

🔷 Հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության և «Ցավի բժշկության ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր: 

🔷 Համագործակցությունը կնպաստի ընթացող կրթական, բժշկագիտական և առողջապահական բարեփոխումներին: