Yerevan.Today @yerevantodaynews Channel on Telegram

Yerevan.Today

@yerevantodaynews


Հետևելով yerevan.today լրատվական-վերլուծական կայքի տելեգրամի ալիքին, Դուք կստանաք ամենից կարևոր և ուշադրության արժանի լուրերն ու վերլուծականները։ Ամբողջականին հետևեք՝ https://yerevan.today/ կամ https://www.facebook.com/yerevan.today/

Yerevan.Today (Armenian)

Yerevan.Today նորությունները ու վերլուծումները առաջարկ է անում ժամանակակից մասին տեղեկության համար: Երկու հիմնական բաշխում այցելեք Yerevan.Today լրատվական-վերլուծական կայքի ալիքին ու հասնեք ամենից կարևոր մեկ մասնագետ ու ամենից շատ՝ ուշադրության արժանի լուրերից ցածր ֆիլտրվ տեղեկություններ ու վերլուծություններ ծագում: Կիսվեք հետևելին՝ https://yerevan.today/ կամ https://www.facebook.com/yerevan.today/

Yerevan.Today

12 Jan, 16:09


Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված լեռնագնացներին

Լեռնագնացները Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու վերջին կայանից ոտքով մեկնել են դեպի Բջնի գյուղ և անտառամերձ հատվածում չեն կարողացել ինքնուրույն իջնել
@YerevanTodaynews

Yerevan.Today

12 Jan, 14:54


«Աերոֆլոտ»-ի Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Մախաչկալայում
@YerevanTodaynews

Yerevan.Today

12 Jan, 14:26


Այս շարժումը քաղաքակրթական, արժեքային փոփոխության մասին է, մեր ինքնության մասին է։

Ես պատասխանատվություն եմ կրում։ Չեմ ամաչում ներողություն ասել և՛ արածների, և՛ չարածների համար։
Բագրատ Սրբազան
@YerevanTodaynews

Yerevan.Today

12 Jan, 13:19


Սառցային ցունամի Ցագան-Խուշուն հրվանդանում, որը առաջացնում է սառցե բեկորների կույտեր
@YerevanTodaynews

Yerevan.Today

12 Jan, 13:18


Վանաձորում երթուղային «Գազել» է վթարվել. կա 12 վիրավոր

Բախման հետևանքով «Գազել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել «Վանա» ալյուրի խանութի մեջ՝ խանութին պատճառելով խոշոր չափի նյութական վնաս
@YerevanTodaynews

Yerevan.Today

12 Jan, 11:54


Առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
@YerevanTodaynews

Yerevan.Today

12 Jan, 10:48


Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը եղանակային վատ պայմանների պատճառով դադարեցրել է թռիչքները
@YerevanTodaynews

Yerevan.Today

12 Jan, 10:38


Այս խմբակն ամբողջովին պատրաստ է սպասարկել թշնամու ցանկությունները. Արա Պողոսյան

Նրանց մանր-մունր քարոզիչները սկսել են բացատրել ժող ջանին, թե բա Հայաստանը պետք է շահագրգիռ լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցում. քաղաքագետ
@YerevanTodaynews

Yerevan.Today

12 Jan, 08:58


Կալիֆորնիայում անտառային հրդեհները խլել են 16 մարդու կյանք

Լոս Անջելեսի շրջանում հրդեհների տարածքը հասել է գրեթե 15,000 հեկտարի
@YerevanTodaynews

Yerevan.Today

12 Jan, 08:41


Վերին Խոտանանում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
@YerevanTodaynews

Yerevan.Today

12 Jan, 07:32


Թալանել են Ջերմուկի դիրքերը պաշտպանելիս զոհված Արմեն Գասպարյանի տունը

Անհայտ անձիք տակնուվրա են արել տունը, հափշտակել ոսկյա զարդեր, գումար ու անգամ գողացել են տան՝ զոհվածի անկյունում եղած իրերը
@YerevanTodaynews

Yerevan.Today

12 Jan, 07:19


Կալիֆորնիայում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, հայտնում է NBC news-ը
@YerevanTodaynews

Yerevan.Today

11 Jan, 19:57


Լոս Անջելեսի շրջանի անտառային հրդեհների ժամանակ 13 մարդ է անհետ կորել

Վերջին տվյալներով Լոս Անջելեսի հրդեհների զոհերի թիվը կազմում է առնվազն 11 մարդ
@YerevanTodaynews

Yerevan.Today

11 Jan, 19:48


Փաշինյանն ասում է՝ հերիք է հիմար թոք շոուներ նայեք. է մի նկարի, չնայեն
@YerevanTodaynews

Yerevan.Today

11 Jan, 18:53


ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված. Լիլիթ Գալստյան

Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․ Պատգամավոր
@YerevanTodaynews

Yerevan.Today

11 Jan, 17:51


Կառավարական դաչաների վրա տարեկան ծախսվում է մեկ թոշակառուի 1395 տարվա կրկնապատկված թոշակը
@YerevanTodaynews

Yerevan.Today

11 Jan, 17:10


Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. բախվել է 27 մեքենա

Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածից մինչև 86 կմ հատված շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել
@YerevanTodaynews

Yerevan.Today

11 Jan, 16:17


Ստրասբուրգում ճակատ ճակատի 2 գնացքներ են բախվել , կան վիրավորներ
@YerevanTodaynews

Yerevan.Today

11 Jan, 15:39


Էլ ի՞նչ Հռոմ, էլ ի՞նչ կոֆե, հարցա կոֆե էլ կարո՞ւմ ենք առնենք, թե՝ չէ
@YerevanTodaynews

Yerevan.Today

11 Jan, 15:12


Հայաստանում երկրաշարժ է եղել

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում և Արևաշող գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ
@YerevanTodaynews

Yerevan.Today

04 Jan, 14:53


Նահատակ ազգ ասելով ծաղրում են, չհասկանալով դրա վեհությունը․ Բագրատ Սրբազան
@YerevanTodaynews

Yerevan.Today

04 Jan, 13:38


Բարի գալուստ հարկային դժոխք․ պատրաստվեք համատարած հայտարարագրման ու հարկման.168.am

Այս տարվանից հարյուր-հազարավոր քաղաքացիներ օրենքի ուժով պարտադրված են լինելու ներկայացնել հայտարարագիր իրենց եկամուտների վերաբերյալ
@YerevanTodaynews

Yerevan.Today

04 Jan, 12:45


Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով
@YerevanTodaynews

Yerevan.Today

04 Jan, 11:30


Տիրան Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. փաստաբան

Տիրան Խաչատրյանը նույն հանգամանքների վերաբերյալ քանիցս տվել է սպառիչ և հանգամանալից նախաքննական ցուցմունքներ ու որևէ կերպ չի խոչընդոտել նախաքննությանը
@YerevanTodaynews

Yerevan.Today

04 Jan, 11:22


Ես խոսքի վաճառական, առևտրական եմ համարում այն գործիչներին, որոնց ձգտումը մի քանի աթոռն է․ Բագրատ Սրբազան
@YerevanTodaynews

Yerevan.Today

04 Jan, 10:48


Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին. ABC media

Ամենայն հավանականությամբ օրվա վերջում գեներալին կկալանավորեն
@YerevanTodaynews

Yerevan.Today

04 Jan, 09:26


Հանրային տրանսպորտը հունվարի 1-ից անցել է ամբողջությամբ անկանխիկ վճարման

100 դրամներն այլևս չեն անցնում. տրանսպորտում կարող եք վճարել «Թել-Սել»-ի թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով, «Թել-Սել»-ի բջջային հավելվածով, ինչպես նաև անձնական բանկային քարտերով
@YerevanTodaynews

Yerevan.Today

04 Jan, 09:04


Այս շարժումը բարոյական բովանդակություն է բերել քաղաքական դաշտ. Բագրատ սրբազան

Մենք հետևողականորեն ամենօրյա դրությամբ, եթե չասեմ ամեն ժամ, խոսել ենք այս մասին, որ այս ընդհանուր շարժումը, պայքարը չարիքի վերացման, ստի կասեցման, կեղծիքի կասեցման, կեղծիքը վերացնելու միտվածություն ունի. սրբազան
@YerevanTodaynews

Yerevan.Today

04 Jan, 08:43


Մայք Ջոնսոնը վերընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնում։
@YerevanTodaynews

Yerevan.Today

04 Jan, 07:55


Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Panorama.am

Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
@YerevanTodaynews

Yerevan.Today

04 Jan, 07:05


070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը

Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով
@YerevanTodaynews

Yerevan.Today

04 Jan, 06:54


Լարսը բաց է

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
@YerevanTodaynews

Yerevan.Today

03 Jan, 18:22


Նոր մանրամասներ նորածին աղջկան արտաքնոցը նետելու դեպքից

Մայրը երեխային ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել և նետել իրենց տան բակում գտնվող պետքարանը

@YerevanTodaynews

Yerevan.Today

03 Jan, 17:22


Հայտնի են Բագրատաշենի անցակետի հրդեհից տուժածների տվյալները

Հրդեհը տեղի է ունեցել եռակցման սարքով մետաղ զոդելու ժամանակ

@YerevanTodaynews

Yerevan.Today

03 Jan, 16:50


Առեղծվածային և դաժան դեպք՝ Արմավիրի մարզում

Մայրը նորածին աղջկան նետել է արտաքնոցը

@YerevanTodaynews

Yerevan.Today

03 Jan, 15:39


Վարշավան ձգտելու է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները

Լեհաստանի՝ ԵՄ Խորհրդում նախագահության առաջնահերթություններից է լինելու Հարավային Կովկասում կայունության հաստատումը

@YerevanTodaynews

Yerevan.Today

03 Jan, 15:32


Թուրքիայում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան

@YerevanTodaynews

Yerevan.Today

03 Jan, 14:27


Ղազախստանում` Աստանա-Շուչինսկ մայրուղու վրա խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ մեքենաների թիվը հասել է 95-ի

@YerevanTodaynews

Yerevan.Today

03 Jan, 14:25


Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են ՀԱՄԱՍ-ի հավաքատեղերի վրա

Հարվածներ են հասցվել ՀԱՄԱՍ-ի հրամանատարական մոտ 40 կետերին

@YerevanTodaynews

Yerevan.Today

03 Jan, 13:06


Կապիտուլյանտ Նիկո՛լ, ե՞րբ ես վերադարձնելու պետությանը, օրինակ՝ Ջերմուկի տարածքները. Համբարյան

Հայաստանի ԱՆԳԻՆ տարածքները Ադրբեջանին նվիրած Նիկոլ Անհողը հպարտանում է 3,8 միլիարդ դրամանոց ինչ-որ հողակտորի վերադարձով. քաղքագետ

@YerevanTodaynews

Yerevan.Today

03 Jan, 10:52


Գործարար Կարեն Հակոբյանը` միակ կալանավորվածը. Փաստ

Հենց նման իրավիճակներում է, որ Եվրոպական դատարանը կալանքը գնահատում է որպես պատիժ, ինչը կոպտագույն իրավունքի խախտում է

@YerevanTodaynews

Yerevan.Today

03 Jan, 10:32


Ֆիցոն սպառնացել է չօգնել Ուկրաինային

Սլովակիան կքննարկի Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումների դադարեցման հետ կապված պատասխան միջոցները

@YerevanTodaynews

Yerevan.Today

03 Jan, 09:54


Հրդեհ` Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում

@YerevanTodaynews

Yerevan.Today

03 Jan, 09:49


ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ին

Դատապարտում ենք բռնության նման անիմաստ գործողությունները և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերին. հաղորդագրություն

@YerevanTodaynews

Yerevan.Today

03 Jan, 09:48


‼️Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։

Ըստ նախնական տվյալների՝ պահեստում այրվում է պիրոտեխնիկա։

@YerevanTodaynews

Yerevan.Today

03 Jan, 09:06


Մոլդովան կարող է արգելել հայկական Flyone Armenia-ի գործունեությունը

Մոլդովայում կարող է արգելվել Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և այլ երկրների որոշ ավիաընկերությունների գործունեությունը

@YerevanTodaynews

Yerevan.Today

03 Jan, 08:53


Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երեւանի և Բաքվի հետ ցանկացած ձևաչափով. Պետդեպ

Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի. հաղորդագրություն

@YerevanTodaynews

Yerevan.Today

03 Jan, 08:48


Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացին հանկարծամահ է եղել

Մահացած ուղևորը եղել է միջին տարիքի տղամարդ. Օրագիր

@YerevanTodaynews

Yerevan.Today

03 Jan, 07:01


Եղանակն առաջիկա օրերին

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում է առանց տեղումների եղանակ

@YerevanTodaynews

Yerevan.Today

03 Jan, 06:54


Թուրքիան հանդես է գալիս Ուկրաինայում անհապաղ հրադադարի օգտին. Հաքան Ֆիդան

Պատերազմը, որը 21-րդ դարում ավերել է մի ամբողջ երկիր, պետք է հնարավորինս շուտ ավարտվի. Թուրքիայի արտգործնախարար

@YerevanTodaynews

Yerevan.Today

03 Jan, 06:42


Ադրբեջանի մեծ ցանկությունը ՌԴ-ի հետ մերձենալու 2 հիմնական նպատակ ուներ. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանն օգտագործեց ՀՀ իշխանության անհեռատես քաղաքական կուրսն ու ՌԴ-ի հետ հարաբերություններից քաղեց առավելագույնը. Պատգամավոր

@YerevanTodaynews

Yerevan.Today

03 Jan, 06:25


Փրկարար ծառայությունը տեղեկացնում է

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ. Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

@YerevanTodaynews

Yerevan.Today

02 Jan, 19:50


Նոր Օռլեանում մահաբեր հարձակում կատարած ահաբեկիչը միայնակ է գործել և նախ ցանկացել է սպանել իր ընտանիքին. ՀԴԲ

42-ամյա Շամսուդին Ջաբարը համացանցում տեսանյութեր էր զետեղել՝ խոստանալով իր աջակցությունը հայտնել «Իսլամական պետություն» խմբավորմանը
@YerevanTodaynews

Yerevan.Today

02 Jan, 19:40


Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ դարձյալ բողոքի ցույց է ընթանում. Ռուսթավելի պողոտան արգելափակված է

Պահանջները մնում են նույնը՝ նոր ընտրությունների նշանակում և բողոքի ակցիաների ընթացքում բոլոր ձերբակալվածների ազատ արձակում
@YerevanTodaynews

Yerevan.Today

02 Jan, 18:24


Մազութի լցանավերի արտահոսքից հետո Սև ծով է լցվել մոտ 2,4 տոննա նավթամթերք

Կերչի նեղուցի ջրերում տեղի ունեցած վթարը M100 կարգի ծանր մազութի հետ կապված առաջին վթարն է աշխարհում
@YerevanTodaynews

Yerevan.Today

02 Jan, 18:10


ՄԱԿ-ը կոչ է արել վերականգնել «Ալ Ջազիրայի» աշխատանքը պաղեստինյան տարածքներում

Մենք կոչ ենք անում PNA-ին փոխել կուրսը և կատարել միջազգային իրավունքով նախատեսված իր պարտավորությունները. Հայտարարություն
@YerevanTodaynews

Yerevan.Today

02 Jan, 17:58


Արամ Ա Վեհափառ Հայրապետը Լիբանանում պապական նվիրակի հետ է հանդիպել

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լիբանանի նախագահական ընտրությունները, որը կկայանա հունվարի 9-ին․ հաղորդագրություն
@YerevanTodaynews

Yerevan.Today

02 Jan, 16:17


Թեհրանից հաստատում են՝ Բաքուն պաշտոնական բողոք է ներկայացրել

Դժգոհություն է արտահայտվել վերջերս Իրանի բնակչության շրջանում ակնհայտ հակաադրբեջանական տրամադրությունների բորբոքման առնչությամբ․ հաղորդագրություն
@YerevanTodaynews

Yerevan.Today

02 Jan, 16:10


Նեթանյահուն պահանջների նոր ցանկ է ներկայացրել Գազայի նկատմամբ. Al-Araby Al-Jadeed

Նեթանյահուի կատարած վերջին փոփոխությունները բանակցությունների վերջին փուլի ընթացքում համաձայնեցվածի «չեղարկումն են». Հայտարարություն
@YerevanTodaynews

Yerevan.Today

02 Jan, 14:59


Կրոկուսի ահաբեկչության գործով Թուրքիայում մի շարք անձանց մեղադրանք է առաջադրվել

Ամբաստանյալները շփումներ են ունեցել Մոսկվայի մարզում ահաբեկչության մասնակցիներ Շամսիդին Ֆարիդունիի և Սաիդակրամ Ռաջաբալիի հետ
@YerevanTodaynews

Yerevan.Today

21 Nov, 17:21


Ռուսաստանը վճռական ու հայելային պատասխան կտա էսկալացիային. Պուտին

Ռուսաստանն առաջին անգամ հարվածել է Ուկրաինայի ռազմական օբյեկտին նորագույն «Орешник» բալիստիկ հրթիռով ՝ հիպերձայնային մարտական մասով՝ ոչ միջուկային տարբերակով

@YerevanTodaynews

Yerevan.Today

21 Nov, 17:20


Հակամարտությունը գլոբալ բնույթի տարրեր է ձեռք բերում ՌԴ վրա արևմտյան հեռահար հրթիռների հարձակումներից հետո։
Էսկալացիայի դեպքում Ռուսաստանը վճռական և հայելային պատասխան կտա։

Վլադիմիր Պուտին
@YerevanTodaynews

Yerevan.Today

21 Nov, 16:52


Հովիկ Աղազարյանին մոտ 4 ժամ հարցաքննել են. «Հրապարակ»

Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը
@YerevanTodaynews

Yerevan.Today

21 Nov, 16:42


Խաղաղությունը մոտ է, քան երբևէ, ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ ենք անում բաց չթողնել հնարավորությունը. Ֆիդան

Մենք ողջունում ենք խաղաղության և կայունության օգտին Հայաստանի ընտրությունը. Թուրքիայի ԱԳՆ
@YerevanTodaynews

Yerevan.Today

21 Nov, 16:05


Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Վրթանես Սրբազանը կոչ է արել քրիստոնյա աշխարհին՝ աղոթել և գործել տարածաշրջանում խաղաղության պահպանման համար
@YerevanTodaynews

Yerevan.Today

21 Nov, 15:35


Դեղատների սեփանակատերերը դիմել են վարչապետին

Էլեկտրոնային դեղատոմսերի դուրս գրման համակարգն ունի խնդիրներ. տուգանքներ կիրառելու գործելակերպը դեղատներին տանում է սնանկացման
@YerevanTodaynews

Yerevan.Today

21 Nov, 15:23


🇦🇲🥉 ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Հրայր Ալիխանյանը (74 կգ) հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին 12։2 հաշվով և նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:
@YerevanTodaynews

Yerevan.Today

21 Nov, 15:18


Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին ձերբակալելու հրաման է տվել

Նրան ձերբակալելու հրաման է տվել՝ «մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործությունների համար»
@YerevanTodaynews

Yerevan.Today

21 Nov, 15:05


Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են. ՔԿ

Անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի
@YerevanTodaynews

Yerevan.Today

21 Nov, 15:04


Փաշինյանի մունաթ գալուց հետո՝ կրակոցներ ու զոհեր․ «Կարճ ասած»

Պապիկյան Սուրենն ասում է՝ որ պաշտոնյան երեխային ազատում է բանակից, պետք է լյուստրացիայի ենթարկվի։ Լավ է ասում, ճիշտ է ասում, բայց դրա հաջորդ քայլը պետք է լիներ պարզելը, թե ոնց բանակից ազատվեցին Անդրանիկ Քոչարյանի կամ Վահագն Հովակիմյանի որդիները

@YerevanTodaynews

Yerevan.Today

21 Nov, 14:50


Ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը 9։1 հաշվով հաղթեց Ղազախստանի մասնակցին

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության թիմային աղյուսակում ՀՀ ԶՈւ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, ազատ ոճում՝ 4-րդը
@YerevanTodaynews

Yerevan.Today

21 Nov, 13:46


@YerevanTodaynews

Yerevan.Today

21 Nov, 13:44


Թերակատարվել են բյուջեի՝ թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերը, պետական պարտքն աճել է 5.5%-ով

Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
@YerevanTodaynews

Yerevan.Today

21 Nov, 13:24


Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել․ Հետք

Յոթ պաշտոնյա նվերների ռեեստրում հաշվառել է պաշտոնական միջոցառումների ժամանակ ստացած նվերները, որոնց արժեքը գերազանցել է 40 հազ. դրամը
@YerevanTodaynews

Yerevan.Today

21 Nov, 12:29


Արգիշտի Քյարամյանը՝ ՊՎԾ պետ. Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. 168.am

Արգիշտի Քյարամյանը անգործ չի մնա
@YerevanTodaynews

Yerevan.Today

21 Nov, 12:25


ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար արժեքով «կոկաին» տեսակի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձը

Հարավաֆրիկյան Հանրապետության քաղաքացու մարմնից դուրս Է բերվել «կոկաին»-ի նմանվող սպիտակ, փոշենման զանգվածների 117 գլանաձև պարկ
@YerevanTodaynews

Yerevan.Today

21 Nov, 12:12


Բավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է․ Արմեն Աշոտյան

Եթե հեքիաթում թագավորը վախենում էր հիմար երևալ, ապա մեր իրականության մեջ «թագավորը» բոլորիս է դրել հիմարի տեղ․ ՀՀԿ փոխնախագահ
@YerevanTodaynews

Yerevan.Today

21 Nov, 11:59


Կարա՞ հանրապետության ժողովուրդն ասի՝ վարչապետը սուտ ասեց․ իհարկե՝ կարա․ Նիկոլ Փաշինյան

@YerevanTodaynews

Yerevan.Today

21 Nov, 11:57


«Վրացական երազանք»-ը վարչապետի պաշտոնում կրկին առաջադրել է Կոբախիձեի թեկնածությունը

Նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա նոյեմբերի 25-ին
@YerevanTodaynews

Yerevan.Today

21 Nov, 11:42


Աննա Հակոբյանն իրեն օրհնված է զգում

Երեք օրվա ընթացքում Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու և նրա մաղթանքները ստանալու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում․ Հակոբյան
@YerevanTodaynews

Yerevan.Today

16 Nov, 10:59


ԱԱԾ-ն սահմանապահներ է փնտրում հայ-իրանական սահմանին ծառայության անցնելու համար

ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն հայ-իրանական պետական սահմանի «Ագարակ» անցման կետում ծառայության անցնելու համար

@YerevanTodaynews

Yerevan.Today

16 Nov, 10:44


Թուրքիայում ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ստորագրահավաք է սկսվել

Անվտանգության, անկախության, ինքնիշխանության և աշխարհի խաղաղության համար Թուրքիան պիտի դուրս գա ՆԱՏՕ-ից. Նախաձեռնություն

@YerevanTodaynews

Yerevan.Today

16 Nov, 10:07


Օրեր առաջ ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպը տարբերվում էր նախորդ բոլոր դեպքերից. Տիգրան Աբրահամյան

Կարգապահական վաշտում նմանը չունեցող դեպք է տեղի ունեցել, սակայն ՌՈ պետը դեռ պաշտոնավարում է ու որևէ մեկը դեռ պատասխան չի տվել․ պատգամավոր
@YerevanTodaynews

Yerevan.Today

16 Nov, 09:14


Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա սև ներկ են լցրել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին նախատեսվում էր ամփոփել հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները
@YerevanTodaynews

Yerevan.Today

16 Nov, 09:03


Նիկոլը սկսեց նախընտրականը․ իրեն ընդդիմության տեղն է դնելու․ Երվանդ Վարոսյան

Մի քանի սեփական ստրուկ էլ մատաղ կանի նույն բեմականացման շրջանում, ու մաքրենք «Հայաստանը արատավոր եսիմինչերից» լոզունգով կգնա ընտրության․ փաստաբան
@YerevanTodaynews

Yerevan.Today

16 Nov, 08:42


Աբխազիայի նախագահը լքել է մայրաքաղաքը

Ներկայումս Ասլան Բժանիան գտնվում է հայրենի Տամիշ գյուղում
@YerevanTodaynews

Yerevan.Today

16 Nov, 08:23


ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնասվածք է ստացել, 1 անձ սպանվել է․ Հրապարակ

Սպանության կասկածանքով որոնում են Փարաքարի ՔՊ-ական համայնքապետի ընկերոջը
@YerevanTodaynews

Yerevan.Today

16 Nov, 07:46


ՀՀ-ի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձեւաչափերից հեռանալու մասին. ՌԴ ԱԳՆ

Այս փուլում Հայաստանը հեռու է մնում ՀԱՊԿ աշխատանքների բոլոր ձևաչափերից. հայտարարություն
@YerevanTodaynews

Yerevan.Today

16 Nov, 07:27


Փաշինյանը ՀՀ միակ ղեկավարն է, որ որևէ ձևաչափով երբեք չի եղել Սպիտակ տանը. Սուրեն Սարգսյան

Ի տարբերություն Փաշինյանի, Հայաստանի բոլոր նախագահներն էլ աշխատանքային հանդիպումներ են ունեցել իրենց բոլոր ամերիկացի գործընկերների հետ, ունեցել են նաև հեռախոսազրույցներ․ միջազգայնագետ
@YerevanTodaynews

Yerevan.Today

16 Nov, 06:39


ՔՊ-ն «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել․ «Ժողովուրդ»

Պաշտոնապես հաստատվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից միլիոնավոր դրամների «չթույլատրված նվիրատվություններ» ստանալու փաստը
@YerevanTodaynews

Yerevan.Today

16 Nov, 06:38


Մի խոստում էլ չկատարվեց․ «Հրապարակ»

Պապիկյանը հայտարարում էր, որ բանակը 2024-ին նոր համազգեստ կունենա, սակայն մինչ օրս ոչինչ չի արվել
@YerevanTodaynews

Yerevan.Today

16 Nov, 06:37


Ինչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը․ «Փաստ»

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները Հայաստան գալուց հետո հարցեր կարող են բարձրացնել ու նույնիսկ Արցախի ճակատագրի հետ կապված շարժում սկսել
@YerevanTodaynews

Yerevan.Today

16 Nov, 06:20


Աջափնյակի ՔՊ-ական թաղապետի հաջողությունը Փաշինյանի վիրակապի «ծանոթը» լինելն էր․ «Ժողովուրդ»

Սերոբ Սարգսյանը, ով մինչև հեղափոխությունը բուքմեյքերական կազմակերպության աշխատակից էր, 2018 թվականից արձանագրեց սրընթաց վերելք
@YerevanTodaynews

Yerevan.Today

16 Nov, 06:19


Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված․ «Հրապարակ»

Փաշինյանը կառավարության նիստում` իրավապահներին էր «պատերով տալիս», որոնք գործ չեն անում եւ «արյան ծարավ» զանգվածին չեն բավարարում մեղադրական դատավճիռներով
@YerevanTodaynews

Yerevan.Today

16 Nov, 06:18


Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. «Ժողովուրդ»

Գյումրիում թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը
@YerevanTodaynews

Yerevan.Today

16 Nov, 06:03


Առանց Փաշինյանի նիստ են արել. ի՞նչ են քննարկել․ «Հրապարակ»

Հավանաբար, սափրվելու ժամն է եղել` դա ավելի է կարեւորել, քան կուսակցական նիստին մասնակցելը
@YerevanTodaynews

Yerevan.Today

16 Nov, 06:01


Փաշինյանի տիկտոկյան էջը, պարզվում է, հատուկ վարող ունի․ «Հրապարակ»

Փաշինյանի տիկտոկերը լրագրողներին «դաստիարակելու» գործառույթ է ստանձնել
@YerevanTodaynews

Yerevan.Today

16 Nov, 06:00


Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել․ «Փաստ»

Վերջերս տեղեկություններ հրապարակվեցին, որ Ռուսաստանում իրար ջարդուփշուր էին արել ադրբեջանական երկու խմբավորում՝ ինչ-որ «առևտրային տարածք» միմյանց մեջ չկիսելու պատճառով
@YerevanTodaynews

Yerevan.Today

16 Nov, 05:31


ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը․ «Ժողովուրդ»

Խորհրդարանը դարձել է ՔՊ որջը, ոչ թե ազգընտիրների աշխատավայր
@YerevanTodaynews

Yerevan.Today

16 Nov, 05:30


Իսկ Հայաստանում, առանց «պատկերացումների», կատարվում է նման բան․ «Փաստ»

«Մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունը» ոչ թե պետության հիմնարար փաստաթուղթն է, այլ նման իշխանություն ու, ցավոք, նրան ծափահարողներ ունենալն է
@YerevanTodaynews

Yerevan.Today

11 Nov, 08:23


Փաշինյանը ուղիղ եթերում խոստովանեց, որ 6 տարի քաղաքացիներն իզուր են իրեն նամակ գրել

Նիկոլ-2018․ «Խնդրում եմ ինձ ուղարկել ձեր բոլոր պրոբլեմների մասին նամակներ»։ Նիկոլ-2024․ «Խնդրում եմ համարակալել 3 պրոբլեմ, մնացածը թողնել մի կողմ»

@YerevanTodaynews

Yerevan.Today

11 Nov, 08:04


ՌԴ ՀՕՊ միջոցները մեկ գիշերվա ընթացքում 13 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել

ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է 13 ուկրաինական ԱԹՍ. 12-ը ՝ Կուրսկի մարզի տարածքում և մեկը ՝ Բելգորոդի մարզի տարածքում․ ՌԴ ՊՆ
@YerevanTodaynews

Yerevan.Today

11 Nov, 07:56


Մեքենա է գողացել, ապա բախվել ծառին և տեղափոխվել հիվանդանոց

Պարեկները գտել են մեքենա առևանգողին, հորդորել են կանգնել, սակայն վերջինս չի ենթարկվել օրինական պահանջին, շարունակել փախուստը և բախվել է ծառին
@YerevanTodaynews

Yerevan.Today

11 Nov, 07:37


Արցախցի Նարեկին արդարացրել են․ Ռուբեն Մելիքյան

«Կոշիկի գործով» հսկող դատախազը, քննիչի միջնորդությամբ, դադարեցրել է Արցախի Վանք գյուղից Նարեկ Թևոսյանի դեմ քրեական հետապնդումը․ փաստաբան
@YerevanTodaynews

Yerevan.Today

11 Nov, 07:25


Վերին Լարսում շուրջ 700 հայկական բեռնատար է սպասում

Ընդհանուր առմամբ, տարբեր երկրներից 2170 տրանսպորտային միջոց է սպասում Վերին Լարս անցակետը հատելուն
@YerevanTodaynews

Yerevan.Today

11 Nov, 07:19


Կառավարությունը վտարում է տներից 5 զոհվածի ընտանիքների․ լրագրող

Այս մարդիկ կռվել ու զոհվել են հանուն այն հայրենիքի, որի կառավարությունը այսօր փորձում է փողոցում թողնել իրենց ընտանիքներին․ Նաիրի Հոխիկյան
@YerevanTodaynews

Yerevan.Today

11 Nov, 07:14


Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը աջակցելու հարցում. Գեորգի Շարվաշիձե

Հուսով ենք, որ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի. Հայաստանում Վրաստանի դեսպան
@YerevanTodaynews

Yerevan.Today

11 Nov, 07:06


ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Քննարկվում է 6 օրենքի փոփոխություն, հեղինակը կառավարությունն է

ՈւՂԻՂ․ Փոփոխություններ՝ Զինված ուժերի կարգապահական կանոնագրքում

@YerevanTodaynews

Yerevan.Today

11 Nov, 06:53


ՀՀ ՆԳՆ-ն սառեցնում է հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման նախագծի հետագա ընթացքը

ՆԳՆ-ն սառեցնում է նախագծի հետագա ընթացքը՝ շահագրգիռ մարմիններին կրկին քննարկման սեղան հրավիրելու մեծ պատրաստակամությամբ․ հայտարարություն
@YerevanTodaynews

Yerevan.Today

11 Nov, 06:45


Ադրբեջանական հռետորաբանությունը COP29-ին ընդառաջ բավականին սրվել է․ Տիգրան Աբրահամյան

Իշխանությունների այն պնդումները, որ զիջումներով կարելի է խաղաղության հասնել, հավելյալ խոցելիություն է ստեղծել ՀՀ-ի համար․ պատգամավոր
@YerevanTodaynews

Yerevan.Today

11 Nov, 06:20


ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքն Իրանի պաշտոնական դիրքորոշման մաս է. իրանցի միջազգայնագետ

Հայաստանի կառավարության պարտականությունն է պաշտպանել այդ մարդկանց․ Էհսան Մովահեդիան
@YerevanTodaynews

Yerevan.Today

11 Nov, 06:05


Արմավիրի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Ռեստորանային համալիրում այրվել է 7 տաղավար
@YerevanTodaynews

Yerevan.Today

11 Nov, 05:37


Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ ամերիկյան մամուլ

ԱՄՆ նորընտիր նախագահը ՌԴ նախագահի հետ քննարկել է ուկրաինական հակամարտությունը

@YerevanTodaynews

Yerevan.Today

11 Nov, 05:21


«Շոշափելի տեմպերով զարգացող» կեղծ աճեր և իրական անկումներ․ տնտեսության մռայլ հեռանկարները. 168.am

Իրական տնտեսության շատ ճյուղեր հայտնվել են ճգնաժամի մեջ, զարգացում ու առաջընթաց չկա, ցուցանիշներն անկումային են․ վերլուծական

@YerevanTodaynews

Yerevan.Today

11 Nov, 05:10


Անձրև կգա, լեռնային շրջաններում՝ ձյուն

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-12-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 3-5 աստիճանով

@YerevanTodaynews

Yerevan.Today

10 Nov, 18:31


Ռոբերտ Քոչարյանի որդին, և ծառայել է բանակում, և մասնակցել է վերջին պատերազմին. Բորիս Մուրազի

Նիկոլը հենց էլիտայի որդիների համատարած բանակից թռնելու հանգամանքը ևս մեկ անգամ շահարկելու համար իր որդուն շոու բեմադրելով ուղարկեց բանակ. խմբագիր
@YerevanTodaynews

Yerevan.Today

10 Nov, 18:08


Թբիլիսիում քաղաքացիական բողոքի երթ է տեղի ունենում

Պահանջը դեռ նույնն է՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները ճանաչել կեղծված ու ոչ լեգիտիմ, նոր ընտրություններ նշանակել հատուկ միջազգային հանձնաժողովի վերահսկողությամբ
@YerevanTodaynews

Yerevan.Today

10 Nov, 16:05


Արարատ Միրզոյանը կմեկնի Շվեդիա

Կայանալու է ԱԳ նախարար Միրզոյանի հանդիպումը Շվեդիայի ԱԳ նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդի հետ
@YerevanTodaynews

Yerevan.Today

10 Nov, 13:52


Մայր Աթոռում կատարվել է միասնական աղոթք գերեվարված հայորդիների ազատության համար

Սրբազան արարողությանը ներկա էին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱՀ իշխանության ներկայացուցիչներ, Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ պատանդների ու գերիների ընտանիքների անդամներ
@YerevanTodaynews

Yerevan.Today

10 Nov, 13:12


Կրակոցներ Երևանում․ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 31-ամյա տղամարդ

Վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու
@YerevanTodaynews

Yerevan.Today

07 Nov, 07:53


Տավուշում դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրենը հարվածներ է հասցրել աշակերտին. նա ձերբակալվել է

14-ամյա աշակերտի պայուսակում էլ.ծխախոտի փոխարինիչ հայտնաբերելուց հետո դպրոցի ուսուցիչը հարվածել է աշակերտի դեմքին և մարմնի տարբեր հատվածներին
@YerevanTodaynews

Yerevan.Today

07 Nov, 07:35


Դոնալդ Թրամփն իր դեմ հարուցված քրգործերով կարող է խուսափել պատժից

Թրամփը խոստացել է աշխատանքից հեռացնել հատուկ դատախազին, ով իր դեմ երկու դաշնային գործ է հարուցել
@YerevanTodaynews

Yerevan.Today

07 Nov, 07:32


ՀՀ պետական պարտքը կավելանա ևս 50 մլն եվրոյով

Կառավարությունը պարտք է վերցնում, որ պայքարի կոռուպցիայի դեմ

@YerevanTodaynews

Yerevan.Today

07 Nov, 07:23


«Չկանգնացնեն մեզ ոստիկաները խայտառակ ըլնենք». Փաշինյանը հիմա էլ Բուդապեշտում է հեծանիվ վարում
@YerevanTodaynews

Yerevan.Today

07 Nov, 07:03


ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Երկու նոր վարկ, արտոնություններ, գումարի դուրսգրում․ կառավարության նիստը

ՈւՂԻՂ․ 34 նախագիծ, զեկուցվում է 3–ը․ կառավարությունը ժողովրդից թաքուն որոշումներ կկայացնի

@YerevanTodaynews

Yerevan.Today

07 Nov, 06:54


ԱԳՆ աշխատակիցը «վիզաների բիզնես» է արել. սկանդալային բացահայտում․ «Ժողովուրդ»

ԱԳՆ աշխատակից վարորդը, որը սպասարկել է ԱԳ փոխնախարարին, մուտքի վիզաներ տրամադրելու օժանդակության համար մարդկանցից գումար է վերցրել
@YerevanTodaynews

Yerevan.Today

07 Nov, 06:53


Դինաստիայով իշխում են. «Հրապարակ»

Մեսրոպյանը Սասուն Միքայելյանի կնոջ բարեկամն է, եւ ՀԾԿՀ նախագահի պաշտոնում նրա թեկնածությունը ՔՊ-ում չեն ողջունել
@YerevanTodaynews

Yerevan.Today

07 Nov, 06:52


Տեսչական մարմինները դարձել են «ամենաեկամտաբեր» կառույցները. «Հրապարակ»

Ինչո՞ւ ազատվեց ՍԱՏՄ ղեկավարը
@YerevanTodaynews

Yerevan.Today

07 Nov, 06:32


Ազդեցության գոտիների նոր բաժանման արդյունքում Հարավային Կովկասը կանցնի՞ ՌԴ-ի հսկողության տակ․ «Փաստ»

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքներն իրենց ազդեցությունն են ունենալու ընդհանրապես աշխարհաքաղաքական վիճակի, այդ թվում՝ Հարավային Կովկասում և ՀՀ-ում ստեղծված ստատուս-քվոյի վրա
@YerevanTodaynews

Yerevan.Today

07 Nov, 06:31


Հերթական անգամ ԱԺ նախագահի պատվիրակությունում չկան ընդդիմադիրներ․ «Հրապարակ»

Օրեր առաջ Ալեն Սիմոնյանը գլուխ էր գովում, թե ինքն ԱԺ լավ նախագահ է՝ կարողանում է ընդդիմության հետ լեզու գտնել
@YerevanTodaynews

Yerevan.Today

07 Nov, 06:03


Լուլուի պաշտպանական ճառը ցնցել է ՔՊ-ականներին․ «Հրապարակ»

Լուլուն, կարելի է ասել, «պերսոնա նոն գրատա» է ճանաչվել, քանի որ հանդգնել է Անդրանիկ Քոչարյանին ոչ միայն ջանասիրաբար պաշտպանել, այլև հակադարձել նրան քննադատողներին
@YerevanTodaynews

Yerevan.Today

07 Nov, 06:01


Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը հետաձգվել է. «Ժողովուրդ»

Անդրանիկ Քոչարյանն ԱԺ իր «փոքրացած» թիմակիցներին պատմել է, թե ինքը Փաշինյանին բացատրել է, որ չպետք է տրվել այն երիտասարդների էմոցիաներին
@YerevanTodaynews

Yerevan.Today

07 Nov, 06:00


«Սրբազան պայքարի» աջակիցներին ձերբակալել են ահաբեկելու նպատակով․ «Հրապարակ»

Իրականում, ոչ թե զենք էին փնտրում, այլ՝ քաղաքական պաստառներ տարածող ակտիվիստներին
@YerevanTodaynews

Yerevan.Today

07 Nov, 05:37


Ո՞վ կդառնա ՍԱՏՄ նոր ղեկավար․ «Փաստ»

Արմեն Դանիելյանը Արայիկ Հարությունյանի «կադրն» է․ նա դեռևս 2022 թվականին ակտիվորեն աշխատել է Գեորգի Ավետիսյանի դեմ
@YerevanTodaynews

Yerevan.Today

07 Nov, 05:36


Անդրանիկ Քոչարյանը Ալեն Սիմոնյանին պետք է դիմում գրեր, բայց չի արել. «Ժողովուրդ»

ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի հերթական խոստումը մնաց օդի մեջ կախված
@YerevanTodaynews

Yerevan.Today

07 Nov, 05:35


Տարածաշրջանային առևտրային «դիվեսիֆիկացիան» ու իրական պատկերը․ «Փաստ»

ԵՄ երկրների հետ մեր երկրի արտաքին առևտրի ծավալները զգալիորեն անկում են ապրել՝ նվազելով մոտ 24 տոկոսային կետով
@YerevanTodaynews

Yerevan.Today

06 Nov, 19:29


Արթիկում հավանոց են թալանել

Գողերը տարել են բադեր, հավեր, ճագարներ և ցորեն
@YerevanTodaynews

Yerevan.Today

06 Nov, 19:09


Հարիսը Թրամփին շնորհավորել է ընտրություններում հաղթանակի առթիվ

Հարիսը զանգահարել է Թրամփին
@YerevanTodaynews

Yerevan.Today

06 Nov, 18:21


«Վերին Լարս» անցակետն անցնելու համար ավելի քան 300 հայկական բեռնատար է սպասում

Դեպի Վրաստան մեկնելու համար էլեկտրոնային հարթակում գրանցված է 303 հայկական բեռնատար
@YerevanTodaynews

Yerevan.Today

06 Nov, 18:03


Դատավորներ են նշանակվել

Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել
@YerevanTodaynews

Yerevan.Today

29 Oct, 19:40


Իրանի ԶՈւ-ն հասկացել է այդ սցենարը և չի ՀՕՊ-երը չի բացահայտել, չի դարձրել թիրախ. Կարեն Հովհաննիսյան

Իսրայելի վերջին օդային հարձակման սցենարը շատ նման էր 44-օրյա պատերազմի Ադրբեջանի հարձակման սցենարին. փորձագետ
@YerevanTodaynews

Yerevan.Today

29 Oct, 19:25


Այս պայքարն ում ծնել է, վերակենդանացրել է, նրանց էլ կթաղի. Բագրատ Սրբազան

@YerevanTodaynews

Yerevan.Today

29 Oct, 18:29


ՔՊ-ն արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել է Սրբուհի Գալյանի թեկնածությունը

Գալյանը 2020 թվականից ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալն է
@YerevanTodaynews

Yerevan.Today

29 Oct, 18:16


Հայաստանը աղետալի վիճակում է հայտնվել Նիկոլի պատճառով և իր այս գործիքների միջոցով. Բորիս Մուրազի

Մարուքյանը 2022 թվականին հերքում էր Պուտինի հայտարարությունը և ասում էր, որ Արևմտյան նախագիծ չկա Արցախի մասով, Իսկ ահա արդեն 2024-ին հայտարարում է, թե Արևմուտքը քցել է Հայաստանին. խմբագիր
@YerevanTodaynews

Yerevan.Today

29 Oct, 18:06


Ալիևի ներկայացուցիչը ՄԹ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը

Ամիրբեկովը բանակցություններ է վարել ՄԹ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տիմոտի Բարոուի, Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարար Սթիվեն Դաութիի և Թագավորության խորհրդարանի անդամների հետ
@YerevanTodaynews

Yerevan.Today

29 Oct, 17:44


Բայղուշ Անդոն

Քաղաքացիներն իրենց դիրքորոշումն են արտահայտել ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նկատմամբ։

Նրանց նկարները հայտնվել են մայրաքաղաքի տարբեր հատվածներում, մասնավորապես սյուների ու աղբամանների վրա։
@YerevanTodaynews

Yerevan.Today

29 Oct, 17:12


Վայքի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամի ընկերության հետ 22,5 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել. Հետք

Մինասյանի ընկերությունը նաև 2 ճանապարհաշինական մրցույթում է հաղթել
@YerevanTodaynews

Yerevan.Today

29 Oct, 17:06


Ռուսաստանին մտահոգում է, որ Արևմուտքը Վրաստանին վերջնագրեր է ներկայացնում․ Պեսկով

Մենք չենք միջամտում հարևան երկրում տեղի ունեցողին, սակայն մտահոգված ենք, որ ԵՄ երկրները և ԱՄՆ-ն վերջնագրեր են ներկայացրել Վրաստանի ղեկավարությանը․ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ
@YerevanTodaynews

Yerevan.Today

29 Oct, 16:26


Հանրապետության հրապարակը՝ խավարի մեջ

Երևանի քաղաքապետարանը խնայողությո՞ւն է անում լուսավորման հաշվին
@YerevanTodaynews

Yerevan.Today

29 Oct, 16:04


ՊՎԾ ղեկավարի տեղակալն ազատվել է պաշտոնից

Արա Եղոյանը Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկ է եղել
@YerevanTodaynews

Yerevan.Today

29 Oct, 15:54


Ադրբեջանի նպատակն է Արցախի ողջ տարածքը «մաքրել» հայկական մշակույթից. «Գեղարդ» հիմնադրամ

Ադրբեջանցիները հատկապես թիրախավորում են հայ ժողովրդի հաղթանակները խորհրդանշող հուշարձաններն ու ազգային հերոսների արձանները
@YerevanTodaynews

Yerevan.Today

29 Oct, 15:18


«Ի դեպ». Կրթությունը խնդիրներ է լուծում, բայց կրթության խնդիրը լուծող չկա

@YerevanTodaynews

Yerevan.Today

29 Oct, 15:18


Իրանը 200%-ով ավելացնելու է ռազմական բյուջեն

2024 թվականի պետբյուջեով Իրանը ռազմական ծախսերին ուղղել է 1,8 միլիարդ եվրոյին համարժեք գումար
@YerevanTodaynews

Yerevan.Today

29 Oct, 15:11


Էդվարդ Ասրյանն ու Սասուն Միքայելյանը հրաժարվում են ծառայությունից․ «Կարճ ասած»

Բանակի, Երկրապահի հրամանատարությամբ, կառավարությամբ, դեպուտատներով, նախարարներով փամփերսները հագնում են ու ասում պետք է զիջենք, ձև չկա

@YerevanTodaynews

Yerevan.Today

29 Oct, 15:03


Բորելը կոչ է անում Վրաստանի ընտրությունների արդյունքների վերաբերյալ արդար հետաքննություն անցկացնել

Խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները խիստ մտահոգիչ են․ ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար
@YerevanTodaynews

Yerevan.Today

27 Oct, 18:47


Դեռ 10 օր կա և շատ բան կարող է փոխվել, բայց սա պատմական պահ Է. միջազգայնագետ

Առաջին անգամ Թրամփն առաջատար է ոչ միայն ճոճվող բոլոր նահանգներում, այլև ընտրողների շրջանում. Սուրեն Սարգսյան
@YerevanTodaynews

Yerevan.Today

27 Oct, 15:59


ԶՈւ զինծառայողի մասնակցությամբ խոշոր ավտովթար է եղել

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն
@YerevanTodaynews

Yerevan.Today

27 Oct, 13:03


Ջերմաստիճանը 2-3 աստիճանով կնվազի

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
@YerevanTodaynews

Yerevan.Today

27 Oct, 12:05


Հիմա շատ ավելի արդիական է հատկապես BRICS-ը․ Արա Պողոսյան

Ակնհայտ է, որ ՀԱՊԿ և ԵԱՏՄ կառույցները որոշ ժամանակ անց կորցնելու են իրենց արդիականությունը. քաղաքագետ
@YerevanTodaynews

Yerevan.Today

27 Oct, 10:43


Այսօր ոչ մի հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու. Սասուն Միքայելյան

Պետք է կարողանանք խելոք լինել և այս վիճակից դուրս գալ. ԵԿՄ նախագահ
@YerevanTodaynews

Yerevan.Today

27 Oct, 10:37


Ամենօրյա պղտոր տեղեկատվական հոսքերում հեշտ է մոռանալը, թե սրանցից ով ով է, բայց պետք է չմոռանանք... Վրթանեսյան

Անդրանիկ Քոչարյանը հայտնի է նրանով, որ Վազգեն Սարգսյանի արյունը դեռ չսառած, Վաղարշակ Հարությունյանի հետ հապճեպ ցուցակ էին կազմել, թե իրենց ախպերությունից ում ինչ պաշտոնի են ուզում տեսնել... փորձագետ
@YerevanTodaynews

Yerevan.Today

27 Oct, 10:28


Փաշինյանը շնորհավորել է Կոբախիձեին

Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է․ Փաշինյան
@YerevanTodaynews

Yerevan.Today

27 Oct, 08:21


Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 25 տարի

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը զոհ գնացին 8 պետական գործիչ
@YerevanTodaynews

Yerevan.Today

27 Oct, 08:11


Վրաստանի անկայուն իրավիճակը կախված կմնա մինչեւ ԱՄՆ ընտրությունները. Ստեփան Դանիելյան

Թրամփի հաղթանակի դեպքում Վրաստանի ընդդիմությունը կմնա որբ. Քաղաքագետ
@YerevanTodaynews

Yerevan.Today

27 Oct, 06:21


Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է, որ չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Օլիգարխ Իվանիշվիլին հաղթանակը գողացել է վրաց ժողովրդից և դրանով իսկ գողացել եվրոպական ապագան. «Միասնություն-Ազգային շարժում»
@YerevanTodaynews

Yerevan.Today

26 Oct, 19:54


ԲԴԽ նախագահը թաքնվում է մամուլի պատասխանատուների հետևում․ Դավիթ Հարությունյան

Հրամաններ կատարելիս ի նկատի ունեցեք, որ աշխատում եք այնպիսի անձի ենթակայությամբ, ով սեփական գործողությունների պատասխանատվությունը գերադասում է թողնել այլ անձանց ուսերին. դատավոր
@YerevanTodaynews

Yerevan.Today

26 Oct, 18:18


Վրաստանի խորհրդարան կանցնի 5 ուժ

Այս պահի դրությամբ, իշխող ուժի օգտին քվեարկել է 921 հազար 067 մարդ
@YerevanTodaynews

Yerevan.Today

26 Oct, 17:57


Վրաստանի խորհրդարանական ընտրությունում հաղթել է ընդդիմությունը․ Զուրաբիշվիլի

Վրաստանում ընդդիմությունը հավաքել է ձայների 52 տոկոսը
@YerevanTodaynews

Yerevan.Today

26 Oct, 17:00


Նոր նկարներ են հայտնվել Երևանի փողոցներում
@YerevanTodaynews

Yerevan.Today

25 Oct, 08:45


Մեծ թվով քաղաքական միավորներ պայքարը տեղափոխել ներընդդիմության հարթություն. Տիգրան Աբրահամյան

Շատերի համար խնդիրը փաշինյանական իշխանությունը չէ, այլ պարզապես մանդատ ունենալը կամ իշխանական կերակրատաշտին մոտ գտնվելը. պատգամավոր

@YerevanTodaynews

Yerevan.Today

25 Oct, 08:24


#հիշողությանթարմացում Պլանավորված պարտություն․ օր 29

44-օրյա պատերազմի 29-րդ օրը՝ մեկ տեսանյութում

@YerevanTodaynews

Yerevan.Today

25 Oct, 07:59


Մարտակերտի քաղաքապետն արդարացվել է

Միշա Գյուրջյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
@YerevanTodaynews

Yerevan.Today

25 Oct, 07:59


ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանական ընդդիմությունն ամփոփում է անցնող շաբաթը

ՈւՂԻՂ․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի ճեպազրույցը

@YerevanTodaynews

Yerevan.Today

25 Oct, 07:52


Հարյուր տարվա մեմություն, կամ՝ Հայաստանը՝ լաբիրինթոսում․ 168.am

Փաշինյանը հասկացել է, որ հենց վիրտուալ պատին ուղղված հայհոյանքն է իրեն փրկում իրական «գնդակահարության պատից»
@YerevanTodaynews

Yerevan.Today

25 Oct, 07:44


ՊԵԿ-ը թաքցնում է «Մարգարա» անցակետի սպասարկման ծախսերը

Որքա՞ն է արժեցել «Մարգարա» նոր անցակետի շինարարությունը և ինչքա՞ն գումար է ծախսվել շինարարության ավարտից հետո այն սպասարկելու համար, գաղտնի է պահվում
@YerevanTodaynews

Yerevan.Today

25 Oct, 07:27


Բլինկենը և Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հասնելու կարևորությունը

Կողմերը քննարկել են նաև Գազայում ու Լիբանանում տիրող իրավիճակը
@YerevanTodaynews

Yerevan.Today

25 Oct, 07:25


ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչների ճեպազրույցը

ՈւՂԻՂ․ Խորհրդարանական ընդդիմությունը ամփոփում է անցնող շաբաթը
@YerevanTodaynews

Yerevan.Today

25 Oct, 07:05


Թրամփի օրոք Արցախը հարձակման ենթարկվեց, Բայդենի-Հարիսի օրոք հայաթափվեց․ Սուրեն Սարգսյան

Այս ամենն ուղորդվում էր ոչ միայն ԱՄՆ-ի, այլև միջազգային հանրության քննադատական հայտարարություններով, բայց զրո հստակ գործողություններով․ քաղաքագետ
@YerevanTodaynews

Yerevan.Today

25 Oct, 06:58


ԲՐԻԿՍ-ի շրջանակներում Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

Լուսանկարը հրապարակել են բելառուսական տելեգրամյան ալիքները: Զրույցի մանրամասները դեռ հայտնի չեն:

@YerevanTodaynews

Yerevan.Today

25 Oct, 06:45


Նախարարի նոր թեկնածուներ կան. հայտնի է՝ ում է ուզում նախարար դարձնել Փաշինյանը․ «Հրապարակ»

Հիմա կողմ են՝ թեկուզ կին չլինի եւ ՔՊ-ական չլինի, միայն թե լինի
@YerevanTodaynews

Yerevan.Today

25 Oct, 05:58


Ովքեր են այն 4 պատգամավորները, որոնք կողմ չեն քվեարկել կանոնակարգին․ «Հրապարակ»

Արփի Դավոյանը, Ռուստամ Բաքոյանը, Էդուարդ Աղաջանյանը, Մերի Գալստյանը բացակա էին, բայցեւ իրենց դիրքորոշումը չէին փոխանցել ԱԺ-ին
@YerevanTodaynews

Yerevan.Today

25 Oct, 05:55


ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները․ «Ժողովուրդ»

ՔՊ-ի հետ նիկոլական, կոմունիստների հետ կոմունիստ, այսպես, կոմպլեմենտար եղանակով Մարիամ Պողոսյանը ընտանիքի հետ «թավշյա հեղափոխության» շնորհիվ սկսել է իր կարիերայի վերելքը
@YerevanTodaynews

Yerevan.Today

25 Oct, 05:52


Փաշինյանը երկիրը բաշխել է իր բդեշխների միջև․ «Հրապարակ»

Սիսիանում ականատես եղանք, թե տեղական բդեշխը` ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը, ինչպես է գահընկեց անում իր ասածը չանող քաղաքապետին եւ իր ուզած մարդուն դարձնում քաղաքապետ
@YerevanTodaynews

Yerevan.Today

25 Oct, 05:30


Ինչ է հայտարարագրել Լենկթեմուրի արշավանքների ժամանակ անշարժ գույք «ձեռք բերած» Շիրակի փոխմարզպետը․ «Ժողովուրդ»

Ալբերտ Այվազյանը չգիտես ինչպես՝ 1350 թվականին հողամաս է ձեռք բերել Շիրակի մարզի Առափի համայնքում
@YerevanTodaynews

Yerevan.Today

25 Oct, 05:29


Արտակարգ դրությամբ կարող են նոր քվեարկություն նշանակել. Աղմկահարույց փոփոխություն․ «Հրապարակ»

Մինչեւ հաջորդ համապետական ընտրությունները իշխանությունը փոփոխություններ կիրականացնի Ընտրական օրենսգրքում
@YerevanTodaynews

Yerevan.Today

25 Oct, 05:27


Գործադիրը ԱԺ կգնա. «Ժողովուրդ»

Ներկայացվելու է 2025 թվականի պետական բյուջեն
@YerevanTodaynews

Yerevan.Today

24 Oct, 19:14


Հայ Եկեղեցուն քննադատելու դյուրին ճանապարհը, առնվազն ողջախոհ չէ. Գևորգ Դանիելյան

Հայ Ազգային Եկեղեցին աշխարհում այն սակավաթիվ կառույցներից է, որ հավուր պատշաճի դիմակայում է ամեն տեսակ ճնշումներին. պրոֆեսոր
@YerevanTodaynews

Yerevan.Today

24 Oct, 18:30


Ալիևի խնդիրն այն է, որ սկսի ինչ-որ ձևական գործընթաց և ապագայում դա «վաճառի». Արա Պողոսյան

Իսկ Հայաստանից ինչպես միշտ կհնչեն մելամաղձոտ հառաչներ, թե Ադրբեջանը ուզում է հարձակվել, եթե չտանք իր ուզածը... Քաղաքագետ
@YerevanTodaynews

Yerevan.Today

24 Oct, 17:55


ԲՐԻԿՍ–ը փակ ձևաչափ չէ, այն բաց է բոլոր նրանց համար, ովքեր այդ արժեքների կողմնակիցներն են․ Պուտին

ԲՐԻԿՍ գագաթնաժողովին մասնակցել են 35 պետության և 6 միջազգային կազմակերպության պատվիրակություններ. ՌԴ նախագահ
@YerevanTodaynews

Yerevan.Today

21 Oct, 07:26


Ընտրություններում Փաշինյանի ձայները չկորցնելու համար ՊԵԿ-ը զբաղվում է ինքնիրավչությամբ․ 168․am

ՊԵԿ նախագահի հայտարարությունը, պիտի անհանգստացներ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին
@YerevanTodaynews

Yerevan.Today

21 Oct, 07:24


#Հիշողությանթարմացում Պլանավորված պարտություն․ օր 25

44-օրյա պատերազմի 25-րդ օրը՝ մեկ տեսանյութում

@YerevanTodaynews

Yerevan.Today

21 Oct, 07:05


Թքած ունենալու կոշտ արվեստը. 168.am

Համատարած խնդիրները թողած՝ իրենց համար թանկարժեք, բարձր դասի «պադավատներ» են գնում
@YerevanTodaynews

Yerevan.Today

21 Oct, 07:05


ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I ԱԺ հանձնաժողովը քննարկում է հայ-ադրբեջանական աղմկահարույց կանոնակարգը

ՈւՂԻՂ․ Մհեր Գրիգորյանը խորհրդարանում է․ քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգը

@YerevanTodaynews

Yerevan.Today

21 Oct, 06:56


Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում
@YerevanTodaynews

Yerevan.Today

21 Oct, 06:06


Արտակարգ դեպք՝ Երևանում․ դպրոցներից մեկից 15-ամյա աշակերտը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Աշակերտին մարմնական վնասվածքը պատճառել է նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտը՝ դպրոցի ռազմագիտության դասարանում օդամղիչ հրացանով պատահաբար կրակոց արձակելու հետևանքով
@YerevanTodaynews

Yerevan.Today

21 Oct, 05:41


Հայաստանի իշխանությունն անուղղակի նաև խոստովանում է, որ իր զիջումների պաշարը սպառվել է․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի նոր պարտադրվող պահանջների կատարումն արդեն երկրի համար ինքնիշխանության խնդիրներ են առաջացնում․ իշխող ռեժիմն ամեն անգամ ինքն է տրորել իր իսկ սահմանած կարմիր գծերն ու սկզբունքները․ պատգամավոր
@YerevanTodaynews

Yerevan.Today

21 Oct, 05:28


Վանդալիզմ՝ Երևանում․ ջնջել են հերոսների նկարները. Oragir.news

Հերոսների նկարների կողքին գրված է «Հիշենք մեր հերոսներին», որը ևս ջնջել են
@YerevanTodaynews

Yerevan.Today

21 Oct, 05:16


Սահմանները պաշտպանողների աշխատավարձերը 180 հազար դրամից դարձրել են 120 հազար դրամ․ Ոսկան Սարգսյան

Ադրբեջանն անընդհատ սպառնում է պատերազմով, փոխանակ սահմաների պաշտպանությունը ուժեղացնեն, տագնապի ազդանշանային համակարգեր են տեղադրում․ լրագրող
@YerevanTodaynews

Yerevan.Today

20 Oct, 19:24


ԱՄՆ-ում գաղտնի տվյալների արտահոսք է եղել Իրանի դեմ Իսրայելի առաջիկա օպերացիայի մասին

Դրանցում մանրամասն նկարագրվում են այն միջոցառումները, որոնք, ինչպես պնդում են, իրականացվել են վերջին օրերին Իսրայելի ռազմաօդային ուժերի մի քանի բազաներում
@YerevanTodaynews

Yerevan.Today

20 Oct, 19:18


«Զոդի կամրջի» ոլորապտույտ հատվածում ավտոբուսի դուռը բացվել է, 2 երեխաներն ու ծնողը վայր են ընկել

«Արարատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 երեխա և 1 կին
@YerevanTodaynews

Yerevan.Today

20 Oct, 18:27


Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա. ԻԻՀ-ում ՀՀ դեսպան

Իրանի հետ հարաբերությունների առավել ամրապնդումն ու խորացումն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար. Արսեն Ավագյան
@YerevanTodaynews

Yerevan.Today

20 Oct, 17:24


17-ամյա Էլեն Բադալյանը ստիպել է Ну-ка, все вместе շոուի ժյուրիի 100 անդամներին ոտքի կանգնել
@YerevanTodaynews

Yerevan.Today

20 Oct, 14:32


Վանաձորում մի քանի մանկապարտեզ են թալանել

Մանկապարտեզից գողացել են գումար, ալկոհոլային խմիչքներ և մեծ քանակի 500-դրամանոց մետաղադրամներ
@YerevanTodaynews

Yerevan.Today

20 Oct, 12:43


Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով
@YerevanTodaynews

Yerevan.Today

20 Oct, 11:26


Հեղափոխական արժեքները կարծես թե դառնում են անհասկանալի. Ստեփան Դանիելյան

Հեղափոխությունը լեգիտիմացրեց հանրային քֆուրը և այն վերածվեց հանրային դաշտում քաղաքական հարաբերությունների պարզեցման կարևոր գործիքի. քաղաքագետ
@YerevanTodaynews

Yerevan.Today

20 Oct, 10:15


Որևէ պայմանագիր պատերազմի խոչընդոտ չէ. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահը վերահաստատեց ՝ Հայաստանն առաջ է գնում իր խաղաղության հաստատման օրակարգով
@YerevanTodaynews

Yerevan.Today

20 Oct, 08:56


Դատավո՞ր, թե՞ Նիկոլի ծառա

Այս գիշեր Երևանի տարբեր հատվածներում, այդ թվում աղբամանների վրա, փակցվել են Սահմանադրական դատարանի այն դատավորների նկարները, որոնք կայացրել են չարաբաստիկ որոշումը, համաձայն որի, Անկախության հռչակագրի դրույթները ՀՀ Սահմանադրության մեջ համարվելու են իրավական ուժ չունեցող։
@YerevanTodaynews