Հետք @hetqonline Channel on Telegram

Հետք

@hetqonline


Հետաքննական լրագրություն, լուրեր, հոդվածներ։
Կայք` hetq.am
Ֆեյսբուք` facebook.com/hetqonline
Թվիթեր` twitter.com/Hetq_Trace
Յութուբ` youtube.com/user/HetqTV
🚩ՀՀ, Երեւան, Փ. Բուզանդի 1/3, 8-րդ հ.
✉️ [email protected]
📞 +374 10 563 363
📠 +374 10 581 102

Հետք (Armenian)

Հետք (Hetq) կանայքը նորություններ հոդվածներ, և այլ համայնքային հետաքննական լրագրություններ ապահովում է: Կայքը մեզ կարեւոր պոռտալ լրագրություներ հասանելի է և բացահայտի անհրաժեշտ մշակումների մասին: Հետքի շնորհիվ կարաոց ունենեք ռեալ բազայի ուղեկցությունների և նյարդների ուղեկցություններ՝ հեշտություն աշխարհի վրա: Մենք նաև կարող ենք հեշտություն տեսնել ՝ Facebook, Twitter և YouTube: Դիտեք մեզ մեր վեբ կայքում ՝ hetq.am, խնդրանքային կապի համար գրեք մեզ [email protected] թելեֆոնով զան մեզ +374 10 563 363: Մենք ուղեկցություն մատչելի ենք ամեն մարդիկ ու անհանգստ այլ մարդեր: Մեր բազայի համար պաշտպանությունը շատ կարող է դա: Դուք կարող եք միայն մեզ հետ տեսնել, չափահաս վերջնական լրագրություններ այլ նորություններ ու չափահաս համերգ էկոլոգիական ուղեցություններ: Գալ մեզ ու դիմեք մեզ Ձեր հարցերում: Դուք կարող եք ուղղակի նշել ձեր վերջնական հարցերը և այլ հարցեր: Մենք կօգնենք Ձեզ գտնել ձեր մուտքի ու այլ վարչությունները: Հվարացում ենք կանայք: Գալ մեզ և դիմեք մեզ Ձեր անհրաժեշտ գրառումներում:

Հետք

16 Feb, 08:30


Մահացել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ▫️
Ներեցեք, եթե կարող եք, առաջին հերթին կինս՝ Նունեն, մայրս՝ Բյուրակն Չերազ-Անդրեասյանը, տղաներս՝ Ռաֆայելն ու Հրաչյան, քույրս՝ Վարդուհին, բոլոր հարազատներս, ընկերներս, համախոհներս։ ▫️ https://hetq.am/hy/article/172673

Հետք

16 Feb, 08:30


Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ՆԳՆ ▫️
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ ▫️ https://hetq.am/hy/article/172672

Հետք

16 Feb, 04:30


Օդի ջերմաստիճանի կանխատեսումը Երևանում այսօր․

🌅Առավոտյան՝ -8.94°C
☀️Ցերեկը՝ 1.15°C
🌗 Երեկոյան՝ 1.19°C
🌘 Գիշերը՝ -1°C


💦Օդի հարաբերական խոնավությունը՝ 43%
🍃Քամու արագությունը՝ 2.99մ/վ
☁️Ամպամածության ցուցիչը՝ 1%

© ԱՂԲՅՈՒՐԸ՝ OpenWeather ®

Հետք

15 Feb, 17:35


Փաշինյանն ու Ֆինլանդիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները ▫️
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, ինչպես նաև մեր երկրում ԵՄ օժանդակությամբ իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին։ ▫️ https://hetq.am/hy/article/172671

Հետք

15 Feb, 15:35


Փաշինյանը և Անդրեյ Պլենկովիչը քննարկել են Հայաստան-Խորվաթիա համագործակցությանը վերաբերող հարցեր ▫️
Երկուստեք կարևորվել է առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ քայլերի իրականացումը, ինչպես նաև երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը։ ▫️ https://hetq.am/hy/article/172670

Հետք

15 Feb, 15:35


Վարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ ▫️
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները։ ▫️ https://hetq.am/hy/article/172669

Հետք

15 Feb, 14:05


Ընդլայնվել է առողջապահության և կրթության գծով փոխհատուցվող սոցիալական ծախսերի շրջանակը ▫️
2024 թվականի ընթացքում կատարված ատամնաբուժական ծախսերը կփոխհատուցվեն, եթե վճարումները կատարվել են անկանխիկ։ ▫️ https://hetq.am/hy/article/172668

Հետք

15 Feb, 13:05


Փաշինյանը Իրաքյան Քուրդիստանի նախագահի հետ քննարկել է բիզնես կապերի խորացման հեռանկարը ▫️
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունից և կարևորել բիզնես կապերի խորացումը, ինչը լրացուցիչ ազդակ կհաղորդի տնտեսական հարաբերություններին: ▫️ https://hetq.am/hy/article/172667

Հետք

15 Feb, 13:05


Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Նորվեգիայի վարչապետին ▫️
Նիկոլ Փաշինյանը և Յոնաս Գահր Ստյորեն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների։ ▫️ https://hetq.am/hy/article/172666

Հետք

15 Feb, 12:05


Սուրեն Պապիկյանը հանդիպել է Նիդերլանդների պաշտպանության նախարարի հետ ▫️
Նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության հեռանկարները։ Կողմերը հեռանկարային են համարել ռազմական կրթության, վարժանքների, փորձի փոխանակման և այլ ուղղությունները։ ▫️ https://hetq.am/hy/article/172665

Հետք

15 Feb, 11:30


Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Օլաֆ Շոլցի հանդիպումը ▫️
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգը և բազմոլորտ համագործակցության խորացման հեռանկարները: ▫️ https://hetq.am/hy/article/172664

Հետք

15 Feb, 11:30


Եղանակը առաջիկա օրերին ▫️
Փետրվարի 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-16-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Մայրաքաղաքում փետրվարի 15-ի կեսօրից հետո, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ▫️ https://hetq.am/hy/article/172663

Հետք

15 Feb, 11:01


ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Կիպրոսի իր գործընկերոջ հետ ▫️
Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում բոլոր ուղղություններով գործակցության ընթացքը և գոհունակություն հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ։ ▫️ https://hetq.am/hy/article/172662

Հետք

15 Feb, 10:30


Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի հետ ▫️
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել սերտ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ ձևաչափերով։ ▫️ https://hetq.am/hy/article/172660

Հետք

15 Feb, 10:30


Սուրեն Պապիկյանը հանդիպել է Էստոնիայի պաշտպանության նախարարի հետ ▫️
Կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Էստոնիա համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախաձեռնել փոխգործակցություն պաշտպանության ոլորտում։ ▫️ https://hetq.am/hy/article/172661

Հետք

15 Feb, 09:37


Նախարարը թերի տեղեկություն է տալիս. Հայաստանի պետական պարտքը 12.8 մլրդ դոլար է

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նախօրեին իր ֆեյսբուքյան էջով տեսանյութ է տարածել, որով իր հետևորդներին «տեղեկացնում է», թե ի վերջո որքա՞ն է ՀՀ արտաքին պարտքը։ 
Նա վերջերս շատ նամակներ ու անհանգստություններ է ստանում Հայաստանի արտաքին պարտքի վերաբերյալ և թե ինչպե՞ս եղավ, որ ՀՀ արտաքին պարտքը դարձավ 12 մլրդ դոլար։

🔻 Մանիպուլյացիա՝ կիսատ ինֆորմացիայով. նախարարը «մոռացել է» նշել ներքին պետական պարտքի մասին

Հայաստանի պետական պարտքը բաղկացած է ներքին և արտաքին պետական պարտքից։ Խոսելով միայն արտաքին պարտքից և չհիշատակելով ներքին պարտքը՝ նախարարը, կամա թե ակամա, մանիպուլացնում է հասարակությանը։ 

🔗 Ավելին` այստեղ

Հետք

15 Feb, 08:30


Առանց մաքսավճարի էլեկտրական մեքենաների ներմուծման քվոտան 2025-ի համար սահմանվել էր 8000 հատ ▫️
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2025 թվականի համար սահմանվել էր 8000 հատ տրանսպորտային միջոցի մասով: ▫️ https://hetq.am/hy/article/172658

Հետք

15 Feb, 08:02


Ինչու ցամաքային մարտական դրոնը չի հայտնվում բանակում

«Իսաթեք ռոբոտիքս» ընկերությունը 2015 թվականից մշակում է Scorpion IS15 ցամաքային մարտական դրոնը։ ▪️Այս դրոնի հնարավորությունների, տակտիկատեխնիկական բնութագրի, պետական աջակցություն չստանալու պատճառների, մոդեռնիզացիայի հնարավորությունների մասին զրուցել ենք «Իսաթեք ռոբոտիքս» ընկերության ներկայացուցիչ Էդուարդ Համբարձումյանի հետ։

Հետք

15 Feb, 07:01


Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և Կոտայքի մարզում ▫️
Փետրվարի 17-ին ժամը 11.00-20.00-ն կդադարեցվի՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-3-րդ զանգվածների, Կոտայքի մարզի՝ Քասախ գյուղի Մուշ թաղամասի ջրամատակարարումը: ▫️ https://hetq.am/hy/article/172656

Հետք

15 Feb, 04:30


Օդի ջերմաստիճանի կանխատեսումը Երևանում այսօր․

🌅Առավոտյան՝ -1.85°C
☀️Ցերեկը՝ -1.09°C
🌗 Երեկոյան՝ -1.79°C
🌘 Գիշերը՝ -4.01°C


💦Օդի հարաբերական խոնավությունը՝ 91%
🍃Քամու արագությունը՝ 3.17մ/վ
☁️Ամպամածության ցուցիչը՝ 100%

© ԱՂԲՅՈՒՐԸ՝ OpenWeather ®

Հետք

13 Feb, 11:02


Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով ▫️
Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ի գիշերը կբարձրանա 4-6 , 17-18-ին և գիշերը և ցերեկը ևս 3-5 աստիճանով։ ▫️ https://hetq.am/hy/article/172612

Հետք

13 Feb, 11:02


Հաստատվել են պետական գույք ընդունելու և օտարելու մասին մի շարք որոշումներ ▫️
Աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել  է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 190․5մլն դրամ։ ▫️ https://hetq.am/hy/article/172613

Հետք

13 Feb, 10:31


Կառավարությունը հաստատեց 72 մլն եվրո արժողությամբ տարածաշրջանային դրամաշնորհային ծրագիրը ▫️
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 72 մլն եվրո, որտեղից ԵՄ դրամաշնորհային ֆինանսավորումը կազմում է շուրջ 65 մլն եվրո՝ ամբողջի 90%-ը։ ▫️ https://hetq.am/hy/article/172610

Հետք

13 Feb, 10:31


7 միավոր գույք է վերադարձվել Հայաստանին․ Դատախազություն ▫️
Վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝ 12.400 քմ մակերեսով հողամասը: ▫️ https://hetq.am/hy/article/172611

Հետք

13 Feb, 09:31


Մենամարտիկ Արման Ծառուկյանը դարձել է YoHealth-ի դեսպան ▫️
YoHealth բջջային հավելվածը ոչ միայն խթանում է ակտիվ ապրելակերպը, այլև` նպաստում սպորտի և ֆիզիկական ակտիվության մասսայականացմանը։ ▫️ https://hetq.am/hy/article/172608

Վճարովի բովանդակություն

Հետք

13 Feb, 09:16


Քրեական վարույթ՝ հուշարձան-շենքում խախտումներով շինարարության համար․ ԿԳՄՍՆ-ն խնդրում է շինթույլտվությունն անվավեր ճանաչել

Երևանի Կիևյան 7 հասցեի հուշարձան-շենքում խախտումներով շինարարության համար քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նախագծից շեղումով կատարված շինարարության դեմ ամիսներ շարունակ պայքարող նույն շենքի բնակիչները քրեական վարույթը դեռ հաղթանակ չեն համարում, քանի դեռ հուշարձան-շենքի նախկին տեսքը վերականգնված չէ։

🔻 Հուշարձան-շենքի առաջին հարկի բնակարաններից մեկը գնել և նախորդ տարի շինարարություն էր սկսել Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին աշխատակից Արսեն Ավետիսյանը։

🔗 Մանրամասները՝ այստեղ

Հետք

13 Feb, 09:02


Աղբի վերամշակման ռազմավարությունը կընդլայնվի ▫️
Ռազմավարությամբ ամրագրվել է գոյացող աղբի քանակի կրճատում սկզբնաղբյուրում, վերամշակման, վերականգնման և այլ մեխանիզմների ներդրում։ ▫️ https://hetq.am/hy/article/172605

Հետք

13 Feb, 09:02


Սուրեն Պապիկյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին ▫️
Նախատեսված են ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի երկկողմ հանդիպումներ գերմանացի գործընկերների հետ։ ▫️ https://hetq.am/hy/article/172609

Հետք

13 Feb, 08:31


ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին. կան տուժածներ ▫️
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ▫️ https://hetq.am/hy/article/172607

Հետք

13 Feb, 08:31


Վճարովի բովանդակություն

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է Բարդերի ակումբի հերթական բարեգործական համերգը ▫️
Ֆասթ Բանկի օժանդակությամբ կայացած միջոցառումը հնարավորություն կտա աջակցել «Օգնենք հայ մանուկներին» ՀԿ-ի շահառու երեք երեխաների՝ իրենց շարունակական թերապիայի և առողջության բարելավման հարցում։ ▫️ https://hetq.am/hy/article/172606

Հետք

13 Feb, 07:31


ՀՀ վարորդական իրավունքները կճանաչվեն նաև ԱՄԷ-ում ▫️
Եթե քաղաքացին ՀՀ-ից գնում է ԱՄԷ, կամ հակառակը մշտական բնակության պայմանով, ապա երկիրը պետք է փոխարինի քաղաքացու վարորդական իրավունքը սեփական երկրի վարորդական իրավունքով՝ առանց հավելյալ տեսական և գործնական քննությունների։ ▫️ https://hetq.am/hy/article/172604

Հետք

13 Feb, 07:02


Կառավարության նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ ▫️
Մեկնարկել է կառավարության 2025 թ. փետրվարի 13-ի նիստը։ ▫️ https://hetq.am/hy/article/172603

Հետք

13 Feb, 04:30


Օդի ջերմաստիճանի կանխատեսումը Երևանում այսօր․

🌅Առավոտյան՝ -8°C
☀️Ցերեկը՝ 2.11°C
🌗 Երեկոյան՝ 2.66°C
🌘 Գիշերը՝ 0.74°C


💦Օդի հարաբերական խոնավությունը՝ 35%
🍃Քամու արագությունը՝ 1.97մ/վ
☁️Ամպամածության ցուցիչը՝ 10%

© ԱՂԲՅՈՒՐԸ՝ OpenWeather ®

Հետք

12 Feb, 21:01


Էլեկտրաէներգիայի անջատումներ` Երևանում և մարզերում ▫️
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: ▫️ https://hetq.am/hy/article/172602

Հետք

12 Feb, 16:30


Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը Դելիում հանդիպել է հնդիկ գործընկերոջ հետ ▫️
Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը հանդիպել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության ներկայացուցիչներին՝ կազմակերպության ղեկավարի գլխավորությամբ: ▫️ https://hetq.am/hy/article/172601

Հետք

12 Feb, 16:01


Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալն ինքնին կառաջացնի քրեական պատասխանատվություն ▫️
ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Ազգային ժողովում հայտնել է, որ մշակվել է օրենսդրական նոր նախաձեռնություն, որով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալն ինքնին կառաջացնի քրեական պատասխանատվություն։ ▫️ https://hetq.am/hy/article/172599

Հետք

12 Feb, 16:01


Երկքաղաքացիներին կթույլատրվի մինչև 1 ամիս վարել իրենց վարորդական վկայականներով ▫️
ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Ազգային ժողովում հայտնել է, որ ՀՀ երկքաղաքացիներին կթույլատրվի մինչև 1 ամիս այստեղ տրանսպորտային միջոցը վարել իրենց վարորդական վկայականներով։ ▫️ https://hetq.am/hy/article/172600

Հետք

12 Feb, 15:31


Սնուփ Դոգի համերգի կազմակերպման հարցով ԿԳՄՍ-ի նկատմամբ հարուցված վարույթը կարճվել է ▫️
Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ «Դոպինգ Սփեյս»-ին տրամադրված օժանդակության մասնաբաժինը սպորտային և այլ միջոցառումների կազմակերպման շուկայում գործող կազմակերպիչ-ընկերությունների հասույթի ընդհանուր ծավալում կազմել է ընդամենը 7,06%։ ▫️ https://hetq.am/hy/article/172598

Հետք

12 Feb, 15:02


Կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի հերթական նիստը ▫️
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել «Կլիմայի մասին» օրենքի նախագծին, դրա շրջանակներում կլիմայական ֆինանսավորման, ինչպես նաև չափումների, հաշվետվայնության և հավատարմագրման համակարգի ինստիտուցիոնալացման համար անհրաժեշտ կարգավորումների նախատեսմանը։ ▫️ https://hetq.am/hy/article/172597

Հետք

12 Feb, 14:31


ԲՏԱ նախարարի տեղակալն ընդունել է GITEX-ի ներկայացուցիչներին ▫️
ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը փետրվարի 12-ին ընդունել է Հայաստանում աշխատանքային այցով ժամանած Համաշխարհային GITEX ցանցի ներկայացուցիչներին Դուբայի Համաշխարհային Առևտրի Կենտրոնից ▫️ https://hetq.am/hy/article/172596

Հետք

10 Feb, 15:02


Սպասվում է առանց տեղումների եղանակ ▫️
Օդի ջերմաստիճանը փետրվարի 11-ի գիշերը կնվազի ևս 3-5 աստիճանով։ ▫️ https://hetq.am/hy/article/172537

Հետք

10 Feb, 13:12


Փաստաբանների ընդհանուր ժողով՝ խորհրդի անդամների ընտրության և դատապարտող հայտարարության ընդունման օրակարգով

Այսօր՝ փետրվարի 10-ին, Փաստաբանների պալատում փաստաբանների ընդհանուր ժողով էր, օրակարգում առաջինը Պալատի խորհրդի անդամների ընտրության հարցն էր։ Խորհրդի անդամի թեկնածու էր առաջադրվել 15 փաստաբան, յուրաքանչյուր փաստաբան հնարավորություն ուներ քվեարկելու միաժամանակ 6 թեկնածուի օգտին։

Օրակարգի երկրորդ հարցը «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի՝ փաստաբանությանն առնչվող խնդրահարույց կարգավորումները դատապարտող հայտարարության ընդունումն էր:
🔻 Այս առիթով փաստաբանները հայտարարել էին նաև գործադուլ՝ մեկ օրով հրաժարվելով իրականացնել ներկայացուցչություն դատարաններում, նախաքննություն իրականացնող մարմիններում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում։

🔗 Ավելին՝ կարդա այստեղ

Հետք

10 Feb, 13:02


Ադրբեջանի վրա հարձակվելու Հայաստանի մտադրության մասին թեզերը պարզապես մտացածին են. վարչապետ ▫️
Հայաստանը Ադրբեջանին գրավոր առաջարկ է ներկայացրել Հայաստանի տարածքով Ադրբեջանից Ադրբեջան եւ միջազգային, Ադրբեջանի տարածքով Հայաստանից Հայաստան եւ միջազգային երկաթուղային փոխադրումներ իրականացնելու մասին եւ սպասում է Ադրբեջանի դրական պատասխանի։ ▫️ https://hetq.am/hy/article/172536

Հետք

10 Feb, 12:28


🌳Մեկ անսարք լվացքի մեքենան, ճիշտ վերամշակելու դեպքում, չորս հատ ծառ է դառնում․․․ կենցաղային տեխնիկայի խոշոր ներկրող «Վեգա» ընկերությունում են հաշվարկել։

Ընկերությունը երկու տարի առաջ իր ներկրած տեխնիկայի համար սոցիալական պատասխանատվություն ստանձնելու որոշում է կայացրել։ Իր վաճառասրահներում անսարք կենցաղային տեխնիկա և մարտկոցներ է ընդունում՝ վերամշակելու նպատակով։

🔻Կենցաղային տեխնիկան մասնատում են, թափոնները՝ հանձնում վերամշակման, գումարը՝ փոխանցում «Իմ անտառ Հայաստան» կազմակերպությանը, որն ամենամյա անտառտնկման աշխատանքներ է իրականացնում Լոռու մարզում։

• «Վեգան» վտանգավոր թափոնների վերաօգտագործման գործունեության լիցենզիա է ստացել

«Վեգա»-ն 2023թ․ ամռանը Շրջակա միջավայրի նախարարությունից (ՇՄՆ) վտանգավոր թափոնների վերաօգտագործման գործունեության լիցենզիա է ստացել։ Լիցենզիան թույլ է տալիս՝ հավաքել, տեղափոխել, պահեստավորել, մասնատել և օգտահանել ցանկացած կենցաղային տեխնիկայից առաջացած թափոնները, այդ թվում՝ մարտկոցները։

🔗 Ավելին՝ այստեղ

Հետք

10 Feb, 10:31


Երևանի մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ ▫️
Երևանի քաղաքապետարանը նախագիծն իրականացնում է մանկապարտեզների գործունեությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով: ▫️ https://hetq.am/hy/article/172531

Հետք

10 Feb, 08:31


ԶՊՄԿ-ում աշխատավարձերը միջինում 20%-ով կավելանան ▫️
ԶՊՄԿ-ն կոչ է անում աշխատակիցներին վերադառնալ աշխատանքի։ ▫️ https://hetq.am/hy/article/172530

Հետք

10 Feb, 08:21


Միրգը՝ տեղական․ որքանով ենք ինքնաբավ

Հայաստանը մեծ մասամբ ապահովում է ներքին շուկայի համար անհրաժեշտ այն մրգերի ու ընդեղենի պաշարները, որոնք երկրում արտադրվում են։ Շատ քիչ տեսակների դեպքում է ինքնաբավության մակարդակը 100%-ից ցածր։ Վերջին տասը տարիների ընթացքում արտադրության, սպառման և արտահանման ծավալներում էական փոփոխություններ են եղել, որոշ մրգերի արտադրությունը նվազել է։

🍒 Կեռասի ինքնաբավության մակարդակը 2014-2023 թվականներին գերազանցել է 100%-ը, իսկ 2023-ին հասել է 220%-ի, ինչը վկայում է արտադրության զգալի աճի մասին։ Ներմուծումը չնչին է՝ վերջին տարիներին ընդամենը 100 տոննա։ Փոխարենը աստիճանաբար աճել է արտահանումը՝ 2023-ին հասնելով 6.6 հազար տոննայի։

🔗 Ավելին` այստեղ

Հետք

10 Feb, 07:31


Փաշինյանը Ֆրանսիայում կմասնակցի ԱԲ գործողությունների գագաթնաժողովին ▫️
Նախատեսված է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ ▫️ https://hetq.am/hy/article/172529

Հետք

10 Feb, 07:02


Մի շարք ավտոճանապարհներ դժվարանցանելի են ▫️
Ջուջևան-Ոսկեպար, Գեղարոտ-Ջամշլու, Նորաշեն-Ալագյազ ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում (մառախուղ) տեղ-տեղ առկա է մերկասառույց։ ▫️ https://hetq.am/hy/article/172528

Հետք

10 Feb, 06:57


• «Հետք»-ն անցած շաբաթ պատմեց, թե ինչպես են վաճառվել ուրիշների գերեզմանները․
🪦 ուսումնասիրել ենք Երևանի գերեզմանատների տարածքները, դրանցում արձանագրված մի շարք հանցագործություններ, ծանոթացել բազմաթիվ փաստաթղթերի, դատական գործերի, զրուցել պատասխանատուների հետ և պարզել գերեզմանատների կառավարման ոլորտում առկա բացերը, որոնք պարարտ միջավայր են դարձել կոռուպցիոն դրսևորումների համար։

• Լոռի Բերդի համայնքապետարան էլ 21,3 մլն դրամի պայմանագիր է կնքել համայնքապետի առաջին տեղակալի եղբոր ընկերության հետ,

• իսկ Սպանդարյանի 5 հանքերը մնում են Ակադեմիական քաղաքի տակ․ շահագործողների նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել։

📄Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության որոշման նախագիծ, որով ապագայում ներդրվելիք աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին հասանելիութուն է տրվելու Ներքին գործերի նախարարությանը:

📡Պատմեցինք ու արբանյակային պատկերով ցույց տվեցինք, որ Ադրբեջանը չի հանել իր մարտական դիրքը ՀՀ սուվերեն տարածքից։

• «Հետք»-ը պատմում է արցախյան վերջին մարտերի մասին, այս անգամ՝ Ասկերանի 414 մարտական դիրքի։

🎪Սոցիալական կրկեսի մասին լսե՞լ եք․ մեր այս տեսանյութում պատմում ենք արգենտինահայ Էզեկիելի մասին, ով ցանկանում է այստեղ հիմնել սոցիալական կրկես, որտեղ բոլորը կհավասարվեն խաղի միջոցով։

🛰️Իսկ վերջում առաջարկում ենք կարդալ այս հոդվածը և աջակցել մեզ՝ անկախ լրագրողներիս՝ ձեռք բերելու Planet հարթակի արբանյակային պատկերների բաժանորդագրություն։
Դրամահավաքին կարող եք մասնակցել
այստեղ։

Հետք

10 Feb, 06:30


Վթարային ջրանջատում Շիրակի մարզում ▫️
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ▫️ https://hetq.am/hy/article/172527

Հետք

10 Feb, 04:30


Օդի ջերմաստիճանի կանխատեսումը Երևանում այսօր․

🌅Առավոտյան՝ -6.49°C
☀️Ցերեկը՝ 0.07°C
🌗 Երեկոյան՝ 0.72°C
🌘 Գիշերը՝ -2.43°C


💦Օդի հարաբերական խոնավությունը՝ 42%
🍃Քամու արագությունը՝ 2.29մ/վ
☁️Ամպամածության ցուցիչը՝ 78%

© ԱՂԲՅՈՒՐԸ՝ OpenWeather ®

Հետք

09 Feb, 21:00


Հոսանքազրկումներ` Երևանում և մարզերում ▫️
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: ▫️ https://hetq.am/hy/article/172525

Հետք

09 Feb, 19:36


«Հետքն» ունի իր ընթերցողների օգնության կարիքը

Արժեւորելով փաստերի վրա հիմնված, ճշգրտած տվյալներով, օբյեկտիվ լրագրության դերը՝ «Հետքը» որոշել է բաժանորդագրվել արբանյակային լուսանկարների Planet հարթակին: Այս նախաձեռնությունը մենք իրականացնում ենք InFact/Փաստացի հարթակի շրջանակներում, այսինքն՝ լուսանկարներից օգտվելու են նաեւ գործընկեր լրատվամիջոցները:

Աջակցե՛ք անկախ լրագրողներին՝ ձեռք բերելու Planet հարթակի արբանյակային պատկերների բաժանորդագրություն, ինչը հնարավորություն կտա կատարել ավելի որակյալ հետազոտություններ, հետաքննություններ, պատրաստել առավել որակյալ մեդիաարտադրանք:

Դրամահավաքին կարող եք մասնակցել եւ մեր արշավի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Կարեւոր է յուրաքանչյուր չափի ներդրում:

Հետք

09 Feb, 13:00


Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով ▫️
Փետրվարի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի երեկոյան, 14-ին սպասվում են տեղումներ։ ▫️ https://hetq.am/hy/article/172524

Հետք

09 Feb, 06:30


Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները ▫️
Արագածի տարածաշրջանի, Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում (մառախուղ) տեղ-տեղ առկա է մերկասառույց։ ▫️ https://hetq.am/hy/article/172523

Հետք

09 Feb, 04:30


Օդի ջերմաստիճանի կանխատեսումը Երևանում այսօր․

🌅Առավոտյան՝ -2.84°C
☀️Ցերեկը՝ 0.53°C
🌗 Երեկոյան՝ 1.69°C
🌘 Գիշերը՝ -1.26°C


💦Օդի հարաբերական խոնավությունը՝ 47%
🍃Քամու արագությունը՝ 2.39մ/վ
☁️Ամպամածության ցուցիչը՝ 46%

© ԱՂԲՅՈՒՐԸ՝ OpenWeather ®

Հետք

08 Feb, 19:01


«Հետքն» ունի իր ընթերցողների օգնության կարիքը ▫️
Արժեւորելով փաստերի վրա հիմնված, ճշգրտած տվյալներով, օբյեկտիվ լրագրության դերը՝ «Հետքը» որոշել է բաժանորդագրվել արբանյակային լուսանկարների Planet հարթակին: ▫️ https://hetq.am/hy/article/172522

Հետք

03 Jan, 17:01


Թուրքիայի կառավարության կազմում կադրային փոփոխությունները չեն տարածվի հիմնական նախարարների վրա ▫️
Պարբերականի տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ հինգ կամ վեց նախարար կզրկվի իր պաշտոնից։ ▫️ https://hetq.am/hy/article/171886

Հետք

03 Jan, 16:30


ԱՄՆ-ում մեկնարկում են նոր գումարման Կոնգրեսի աշխատանքները ▫️
2019 թվականից ի վեր առաջին անգամ Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է կազմում ինչպես Սենատում, այնպես էլ՝ Ներկայացուցիչների պալատում: ▫️ https://hetq.am/hy/article/171885

Հետք

03 Jan, 16:30


Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները ժամանել են Սիրիա ▫️
Նրանք պլանավորում են հանդիպել նաև այդ երկրի նոր առաջնորդ Ահմեդ աշ-Շարայի հետ, որի գլխավորությամբ իսլամիստական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը դեկտեմբերի 8-ին տապալեց Բաշար Ասադի վարչակարգը։ ▫️ https://hetq.am/hy/article/171884

Հետք

03 Jan, 13:30


Սլովակիայի վարչապետը սպառնում է կրճատել ուկրաինացիներին աջակցությունը ▫️
Ֆիցոյի այս հայտարարությունը պատասխանն է Կիևի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման դադարեցմանը։ Նա Զելենսկու գործողություններն անվանել է «սաբոտաժ» և հայտարարել, որ նա «միտումնավոր վնասում է» ԵՄ ֆինանսներին։ ▫️ https://hetq.am/hy/article/171882

Հետք

03 Jan, 13:30


Ռուսական զորքերն անօդաչուներով հարձակվել են Կիևի վրա. կա 1 զոհ ▫️
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ Բրովարի շրջանում հարձակման հետևանքով վնասվել է բեռնատար ավտոմեքենա, վարորդը մահացել է, նա 25 տարեկան էր։ ▫️ https://hetq.am/hy/article/171883

Հետք

03 Jan, 13:01


Բայդենի վարչակազմը քննարկել է Իրանի միջուկային օբյեկտներին հնարավոր հարվածները. նախագահը չի տվել իր համաձայնությունը ▫️
Պարբերականի աղբյուրները պնդում են, որ Ջեյք Սալիվանի գլխավորությամբ ազգային անվտանգության թիմի հետ Բայդենի հանդիպումը, տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ։ ▫️ https://hetq.am/hy/article/171881

Հետք

03 Jan, 13:01


Հարավային Կորեայում քննիչները չեն կարողացել ձերբակալել երկրի նախագահին. թիկնապահներն ու զինվորականները դիմադրել են ▫️
Ոստիկանության ուղեկցությամբ քննիչներն այսօր տեղի ժամանակով առավոտյան ժամը 7-ին ժամանել էին Յուն Սոկ Յոլի նստավայրի դարպասների մոտ։ Սակայն հայտնվելով համալիրի տարածքում՝ նրանք բախվել էին նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցների դիմադրությանը։ ▫️ https://hetq.am/hy/article/171880

Հետք

03 Jan, 12:30


Կալիֆոռնիայում ինքնաթիռը բախվել է շենքերից մեկին. կա 2 զոհ և 19 վիրավոր ▫️
Բախումը տեղի է ունեցել թռիչքից երկու րոպե անց։ Ինքնաթիռը դուրս էր եկել Օրինջ շրջանում գտնվող Ֆուլերթոնի համայնքային օդանավակայանից։ ▫️ https://hetq.am/hy/article/171879

Հետք

03 Jan, 12:30


ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով ▫️
Վաշինգտոնը պատրաստ է Երևանի ու Բաքվի հետ աշխատել ցանկացած ձևաչափով, որը կարող է երկու կողմերի համար ապահովել առաջընթաց։ Այդ մասին «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանն ի պատասխան նշել են ԱՄՆ Պետքարտուղարությունից։ ▫️ https://hetq.am/hy/article/171878

Հետք

03 Jan, 12:01


Տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի դրամական աջակցություն․ այն կփոխանցվի e-քարտերի միջոցով ▫️
Հրատապ սննդի e-քարտի միջոցով իրականացվող աջակցությունը հնարավորություն է տալիս ընտանիքներին անխափան կերպով բավարարել իրենց սննդային պահանջները։ ▫️ https://hetq.am/hy/article/171877

Հետք

03 Jan, 10:30


Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետի պահեստում ▫️
Ըստ նախնական տվյալների՝ պահեստում այրվում է պիրատեխնիկա։ ▫️ https://hetq.am/hy/article/171875

Հետք

03 Jan, 09:30


Սպասվում է առանց տեղումների եղանակ ▫️
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ▫️ https://hetq.am/hy/article/171874

Հետք

03 Jan, 09:01


ՊՈԱԿ-ի տնօրենը ծառայողական պարտականությունները պատշաճ չի կատարել․ պետությանը պատճառվել է 7,5 մլն դրամի վնաս ▫️
Դ․Ա․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ ▫️ https://hetq.am/hy/article/171873

Հետք

03 Jan, 04:30


Օդի ջերմաստիճանի կանխատեսումը Երևանում այսօր․

🌅Առավոտյան՝ -5.78°C
☀️Ցերեկը՝ -0.4°C
🌗 Երեկոյան՝ -1.16°C
🌘 Գիշերը՝ -2.44°C


💦Օդի հարաբերական խոնավությունը՝ 50%
🍃Քամու արագությունը՝ 2.34մ/վ
☁️Ամպամածության ցուցիչը՝ 0%

© ԱՂԲՅՈՒՐԸ՝ OpenWeather ®

Հետք

02 Jan, 16:48


Սպասում և կարոտ․ պերուացի դատապարտյալի 10-րդ Ամանորը «Աբովյան» ՔԿՀ-ի ճաղերից այն կողմ

Հետք

02 Jan, 07:39


«Հետքը» շարունակում է ներկայացնել Հայաստանի տարածքում տեղի ունեցած, ինչպես նաեւ հայկական ավիացիային առնչվող պատահարները, որոնց ժամանակ ոչ միայն օդանավեր են շարքից դուրս եկել, այլեւ շատ դեպքերում մարդիկ են զոհվել:

• Հիշեցնենք, որ ավիացիայում պատահար է համարվում այն իրադարձությունը, որի ժամանակ որեւէ անձ ստանում է մահացու կամ լուրջ մարմնական վնասվածք, կամ երբ ավերվում է օդանավի կառուցվածքը, ինչը սովորաբար պահանջում է խոշոր նորոգում կամ վնասված տարրի փոխարինում: Պատահար են համարվում նաեւ այն դեպքերը, երբ օդանավն անհետ կորչում է կամ հայտնվում է այնպիսի տեղում, որտեղ դրան մոտենալն անհնար է: Մարդկային զոհի հանգեցրած պատահարը դասակարգվում է որպես աղետ, իսկ առանց զոհի պատահարը՝ վթար:

🔻Բոլոր հոդվածներին կարող ես ծանոթանալ այստեղ

Հետք

02 Jan, 07:38


✈️Հայկական ինքնաթիռի աղետը Միներալնիե Վոդիում

1961 թվականը ողբերգական ստացվեց հայկական քաղավիացիայի համար։
Վերջին պատահարը գրանցվեց տարվա վերջին օրը՝ 1961-ի դեկտեմբերի 31-ին:

🔻Դեկտեմբերի 29-ին, 30-ին ու 31-ին վատ եղանակային պայմանների պատճառով ԽՍՀՄ կովկասյան տարածաշրջանում բազմաթիվ չվերթեր ուշացան: Թբիլիսիի օդանավակայանում շուրջ 500 ուղեւոր էր հավաքվել: Երեւանի օդանավակայանը վատ եղանակի պատճառով տեւական ժամանակ փակ էր, եւ շատ ուղեւորներ արդեն սկսել էին վերադարձնել տոմսերը:

Դեկտեմբերի 31-ին Թբիլիսիի օդանավակայանում դեպի Մին. Վոդի թռիչքի նստեցման հայտարարություն չարվեց, սակայն հենց ուղեւորակամրջակը մոտեցավ ինքնաթիռին, հավաքված զանգվածն անկազմակերպ շտապեց դեպի օդանավ (СССР-75757): Ավիատոմսերի ստուգում չիրականացվեց: Օդանավի սրահի լցվելուց հետո ուղեւորակամրջակը, որի մեջ դեռ մարդիկ կային, սկսեց հեռանալ ինքնաթիռից: Հետո պարզվեց, որ բորտ-մեխանիկն ու բորտ-ուղեկցորդուհիներից մեկը չեն հասցրել նստել օդանավ: Վերջիններիս համար սանդուղք իջեցվեց, որով, սակայն, եւս մի քանի հոգի մտան օդանավ: Այս ամենի հետեւանքով 84 ուղեւորի համար նախատեսված «Իլ-18»-ում հայտնվեց 110 ուղեւոր:
Այսպիսով՝ օդանավը գերբեռնված էր:

🔗 Մանրամասները՝ այստեղ

Հետք

02 Jan, 04:30


Օդի ջերմաստիճանի կանխատեսումը Երևանում այսօր․

🌅Առավոտյան՝ -5.6°C
☀️Ցերեկը՝ -0.29°C
🌗 Երեկոյան՝ -0.75°C
🌘 Գիշերը՝ -1.97°C


💦Օդի հարաբերական խոնավությունը՝ 52%
🍃Քամու արագությունը՝ 2.36մ/վ
☁️Ամպամածության ցուցիչը՝ 0%

© ԱՂԲՅՈՒՐԸ՝ OpenWeather ®

Հետք

01 Jan, 19:11


2025-ը՝ առանց եկամտային հարկի վերադարձի. ինչ է սպասվում Երևանի անշարժ գույքի շուկայում

2025 թվականից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում դադարեցվում է։ Դա ստիպեց, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին օգտվել այս ծրագրից և մայրաքաղաքում գույք ձեռք բերել, շտապեն դա անել մինչև այս տարեվերջ։

🔻Շուկայի փորձագետների գնահատմամբ՝ եկող տարի Երևանում բնակարան գնելը գնորդի տեսանկյունից բավականին թանկ է լինելու։

🔗Մանրամասները՝ տեսանյութում

Հետք

28 Dec, 14:10


Կալանավորին սպասելիս

Նշանակված ժամին դատարանի դահլիճում ներկա են՝ նիստերի քարտուղարը, դատախազը, տուժողների ներկայացուցիչը, ամբաստանյալի պաշտպանը, տուժողները (զոհված զինվորների ծնողները) ու սպասում են կալանավորին։ Դեկտեմբերի 16-ին, հերթական անգամ, նիստը սկսելուց առաջ հայտարարվեց, որ կալանավորին դատարան չեն բերելու։

Կալանավորը Արցախի ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) Դ-20 հրետանային դիվիզոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանն է։ Նա մեղադրվում է Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020թ․ հոկտեմբերի 12-ին Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում գտնվող «Ջուվառլու» տեղամասում Ցորի հրետանային դիվիզիոնի շրջափակման մեջ հայտնվելու ժամանակ զինվորների ինքնապաշտպանությունը չկազմակերպելու, վերջիններիս չտարհանելու, ավտոմեքենայով կրակային դիրքից փախուստի դիմելու համար:

🔻2024թ․-ի ընթացքում այս գործով 11 դատական նիստ է նշանակվել, որից չորսը չի կայացել ամբաստանյալին քրեակատարողական հիմնարկից դատարան չբերելու պատճառով։

Քրեական գործը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանի աշխատակազմից «Հետք»-ին հայտնեցին, որ դատախազի միջնորդության հիման վրա դատավորը գրություն էր ուղարկել ոստիկանության ուղեկցող գումարտակին։ Պատասխանել էին, որ կալանավորին դատարան չեն ներկայացրել ծանրաբեռնվածության, թափուր հաստիքների և մեքենա չունենալու պատճառով։

🔗Մանրամասները՝ այստեղ

Հետք

28 Dec, 14:00


ՃՏՊ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին․ կան զոհեր և տուժած ▫️
Բախվել են «VAZ» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները. վերջիններս դուրս են եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մխրճվել ծառերի մեջ։ ▫️ https://hetq.am/hy/article/171829

Հետք

28 Dec, 13:30


Պուտինը ներողություն է խնդրել Ալիևից ▫️
Կրեմլն ընդգծում է, որ հեռախոսազրույցի ընթացքում նշվել է, որ ադրբեջանական ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել Գրոզնիում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների և ՌԴ հակաօդային պաշտպանության աշխատանքի ժամանակ: ▫️ https://hetq.am/hy/article/171828

Հետք

28 Dec, 12:30


Երկրաշարժ Վրաստանում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում ▫️
Փրկարար ծառայությունը հաղորդում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: ▫️ https://hetq.am/hy/article/171827

Հետք

28 Dec, 12:00


Հայաստանով Վրաստան մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխումը կանխվել է ▫️
31-ամյա երիտասարդը թմրամիջոցը պետք է փոխանցեր գնացքի մեքենավարի օգնական աշխատող 34-ամյա տղամարդուն, որը, նախնական պայմանավորվածության համաձայն, հերթական անգամ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով կտեղափոխեր Վրաստան: ▫️ https://hetq.am/hy/article/171826

Հետք

28 Dec, 11:54


Մի պահ պատկերացրեք հաշմանդամություն ունեցող երեխայի մորը, որն, իր ներսի ցավը սեղմելով, երեխային սովորեցնում է քայլել, վայր ընկնելով՝ չհուսահատվել, քաջալերում է նրան, ասում, որ քայլակը չկա, պետք է վեր կենա ու նորից քայլի։ Հիմա մի պահ պատկերացրեք, որ այդ մայրը Արցախից բռնագաղթի ճանապարհ անցած, ծանր ապրումներով, փախստականի կարգավիճակում ամեն ինչ զրոյից սկսող մեկն է։ Խոցելիությունը կրկնակի է դառնում։

Ամիսներ շարունակ այս տեսարանին է ականատես եղել Լուսինե Բաբայանը: Եվ դա նրան ոչ թե զարմացրել, այլ հիացրել է: Ըստ նրա՝ դա, հավանաբար, հենց այն մոդելն է, որ գենետիկորեն դրված է մեր մեջ՝ այդ տեսակը փնտրելու եւ այդ տեսակով ապրելու համար:

🔻Լուսինե Բաբայանը «Զարգացում եւ համագործակցություն» հիմադրամի կառավարման խորհրդի նախագահն է։ Մեր զրույցում նա պարբերաբար խոսում է արցախցի մայրերի կամային մեծ որակի ու դրական ներուժի մասին։

Այս տարվա օգոստոսից մինչեւ դեկտեմբեր Լուսինեի ղեկավարած հիմնադրամը «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության ենթադրամաշնորհային ծրագիր է իրականացրել, որը ֆինանսավորվել է ԵՄ-ի կողմից։ Նպատակն էր աջակցել Արցախից բռնի տեղահանված այն ընտանիքներին, որոնք հաշմանդամություն ունեցող երեխա ունեն։ Աջակցությունը ոչ միայն երեխային էր ուղղված, այլեւ նրա ընտանիքի մյուս անդամներին։ Լուսինեն ընդգծում է՝ իր նպատակը չէ խոսել այս ծրագրից կամ իրազեկել դրա մասին, այլ խոսել այն մեծ ներուժի մասին, որ ունեն արցախցիները:

🔗Ամբողջական հոդվածը կարդա այստեղ

Հետք

28 Dec, 11:31


Կենտրոնական բանկը չի պատասխանում՝ «Թել-Սելը» ուղետոմս վաճառելու իրավունք ունի՞, թե՝ ոչ

Մեր տեղեկություններով՝ կոնֆլիկտ է առաջացել Կենտրոնական բանկի (ԿԲ) և Երևանի քաղաքապետարանի միջև։ Ինչպես հայտնում են «Հետքի» աղբյուրները, Կենտրոնական բանկը խնդիր է տեսնում «Թել-Սելի» կողմից հանրային տրանսպորտի ուղետոմսեր և տրանսպորտային քարտեր վաճառելու մեջ։

▪️«Թել-Սել» ընկերությունն ունի վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա։ Այս լիցենզիան տրվել է ԿԲ-ի կողմից 2007 թվականին և վերջին անգամ թարմացվել 2024-ին։ Ըստ այդ լիզենզիայի՝ «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի իրականացնել՝

• դրամական (փողային) փոխանցումներ,
• վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ։


🔻Հետևաբար ստացվում է, որ «Թել-Սելը» իրականացնում է և հունվարի 1-ից կշարունակի ավելի մեծ ծավալով իրականացնել մի գործառույթ, որը չի մտնում նրա ունեցած լիցենզիայով սահմանված գործառույթների մեջ։

🔗Մանրամասները՝ այստեղ

Հետք

28 Dec, 11:01


Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված հողամասերը վերադարձվել են պետությանը ▫️
Դատախազությունը պահանջել էր անվավեր ճանաչել Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի հողամասերի վերաբերյալ 2007 թվականին կայացված՝ լոտ 22 և լոտ 24 աճուրդներն ու կիրառել անվավերության հետևանքներ։ ▫️ https://hetq.am/hy/article/171824

Հետք

28 Dec, 09:30


Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով ▫️
Երևանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ▫️ https://hetq.am/hy/article/171823

Հետք

28 Dec, 07:01


Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ ▫️
Ապարան-Նիգավան ավտոճանապարհին, Արագածի տարածաշրջանում և Ծիլքար գյուղում բուք է։ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ▫️ https://hetq.am/hy/article/171822

Հետք

28 Dec, 04:30


Օդի ջերմաստիճանի կանխատեսումը Երևանում այսօր․

🌅Առավոտյան՝ 1.03°C
☀️Ցերեկը՝ 2.49°C
🌗 Երեկոյան՝ 3.03°C
🌘 Գիշերը՝ 2.5°C


💦Օդի հարաբերական խոնավությունը՝ 92%
🍃Քամու արագությունը՝ 2.02մ/վ
☁️Ամպամածության ցուցիչը՝ 88%

© ԱՂԲՅՈՒՐԸ՝ OpenWeather ®

Հետք

27 Dec, 18:30


Հայաստանի մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում ▫️
Սարալանջ-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ ▫️ https://hetq.am/hy/article/171819

Հետք

27 Dec, 18:30


«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվեցին ՀՀ կառավարությանը ▫️
Պրոյեկտով արդեն իսկ իրականացվել է 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, նախատեսվում է ևս 250 մլն դոլարի ներդրում իրականացնել, կստեղծի շուրջ 1000 նոր աշխատատեղ։ ▫️ https://hetq.am/hy/article/171818

Հետք

27 Dec, 15:30


Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ ▫️
Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են խմբակցության գործունեությունը, ներքաղաքական առկա խնդիրներն ու հնարավոր զարգացումները։ Անդրադարձ է կատարվել աշխարհաքաղաքական իրավիճակին, արտաքին խորացող մարտահրավերներին։ ▫️ https://hetq.am/hy/article/171816

Հետք

27 Dec, 15:01


Վրեժ Մխիթարյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ ▫️
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վրեժ Մխիթարյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ: Որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am կայքում։ ▫️ https://hetq.am/hy/article/171815

Հետք

27 Dec, 14:30


Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտգործնախարարի հետ ▫️
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Լիտվայի միջև գործընկերության բազմաշերտ օրակարգին։ ▫️ https://hetq.am/hy/article/171814

Հետք

27 Dec, 14:04


Անձրևից հետո հաղորդալարերի կարճ միացում․
📍Գայի պողոտա-Նանսենի փողոց խաչմերուկ
©️Հոլովակը՝ Սյուզաննա Օհանյանի, Հետք

Հետք

27 Dec, 13:41


🎶Երաժշտության մեխանիկան. Ֆիզիկոս դաշնակահար Ալեքսանդր Հակոբյանը

1920-ականների Երևանում նվագակցության բարդ պարտիաները վստահում էին նրան։ Կոմպոզիտոր, Պետերբուրգի կոնսերվատորիայի ռեկտոր Ալեքսանդր Գլազունովը հորդորում էր նրան շարունակել կրթությունը որպես երաժիշտ` դաշնակահար, բայց Ալեքսանդր Հակոբյանն ընտրեց գիտությունը՝ չլքելով դաշնամուրը։
Տարիներ հետո Ալեքսանդր Հակոբյանը սկսում է նամակագրություն Նոբելյան մրցանակի դափնեկիր, ֆիզիկոս Մաքս Պլանկի հետ։ Չնայած մեծ էր երկու գիտնականների սերը երաժշտության, դաշնամուրի հանդեպ՝ նրանց նամակագրության թեման թերմոդինամիկան էր, ավելի կոնկրետ՝ Թերմոդինամիկայի երկրորդ սկզբունքի նոր հիմնավորումը։

🔗Մանրամասները՝ տեսանյութում

Հետք

25 Dec, 18:01


Լևոն Տեր-Պետրոսյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանի բանավեճի առաջարկին ▫️
Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի, եւ քեզ այլ բան չի մնում այս դառն իրողությունից մեր ժողովրդի ուշադրությունը շեղելու հուսահատ ճիգերից բացի։ ▫️ https://hetq.am/hy/article/171775

Հետք

25 Dec, 16:01


Փոխվարչապետ Խաչատրյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչներին ▫️
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ձևավորել 2025թ. աշխատանքային օրակարգը՝ պետություն-մասնավոր փոխգործակցության շարունակականությունն ապահովելու և արձանագրված խնդիրների ուղղությամբ մասնակցային եղանակով արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։ ▫️ https://hetq.am/hy/article/171774

Հետք

25 Dec, 15:30


Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 2024 թվականին համայնքին է հանձնվել 2600 քմ զավթված տարածք ▫️
Կառուցվել է 13 ֆուտբոլի դաշտ և 8 խաղահրապարակ,  հիմնանորոգվել 7 բակային տարածք, նորով է փոխարինվել 115 վերելակ: ▫️ https://hetq.am/hy/article/171773

Հետք

25 Dec, 14:58


Մեծարենցի փողոցն ինչու է անընդհատ քանդվում

«Հետք»-ի ընթերցող Դավիթ Սիմոնյանն օրեր առաջ դիմել էր խմբագրություն եւ դժգոհել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Մեծարենցի փողոցը վերջին մեկ տարում տասից ավել անգամ քանդվել է։ Ըստ նրա՝ այդ հատվածում մի քանի բնակելի համալիր է կառուցվում, և քանդման աշխատանքները, հավանաբար, դրանով են պայմանավորված։ Բայց նրան մտահոգում էր հետեւյալ հարցը՝ արդյոք պատկան մարմինները չեն կարողանում համակարգել այդ աշխատանքները, որպեսզի փողոցը մի քանի անգամ չքանդվի։

Փորձեցինք Երևանի քաղաքապետարանից ճշտել, թե ինչու է Մեծարենցի փողոցն անընդհատ քանդվում։ Այդ ընթացքում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանից առաջարկ ստացանք հանդիպել և տեղում արձանագրել առկա խնդիրները:

Վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի, Մալաթիայի բնակիչ Դավիթ Սիմոնյանի հետ դեկտեմբերի 6-ին այցելեցինք փողոց։ Նեղ փողոցով մեքենաները դժվարությամբ էին անցնում, հետիոտնի համար նախատեսված հատված չկար, իսկ կառուցվող բնակելի շենքերին շինանյութ մատակարարող բեռնատարներն ամբողջ փողոցը լցնում էին փոշով։

Ռոմիկ Մխիթարյանը քաղաքացու հետ շրջեց մի քանի փողոցով, լսեց նրա մտահոգությունները, խոստացավ լուծել այլընտրանքային ճանապարհի հարցը՝ ասֆալտի քերուկի միջոցով։

Մեր նկարահանումից գրեթե երեք շաբաթ է անցել, Դավիթն ասում է՝ փողոցում կրկին ակտիվ շինարարական աշխատանքներ են։

Մանրամասները՝ տեսանյութում

Հետք

25 Dec, 14:33


Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը դրական եզրակացություն է ստացել որոշակի նախապայմաններով

Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծը շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն է ստացել` փորձաքննական 7 պահանջների կատարման պայմանով: Դրանցից մեկը վերաբերում է «Աջափնյակ-4» քարայրին: Մասնավորապես, պահանջվել է աշխատանքները սկսել «Աջափնյակ-4» քարայրը հուշարձանների պետական ցուցակից հանելու վերաբերյալ լիազոր մարմնի կայացրած որոշման ընդունումից հետո:

Հիշեցնենք, որ ազգային հնագիտական խորհրդատուներ Բորիս Գասպարյանը, Արտուր Պետրոսյանը և ազգային քարտեզագրական խորհրդատու Դմիտրի Առաքելյանը իրենց եզրակացությամբ արձանագրել էին, որ մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման անմիջական ազդեցության տակ գտնվող «Աջափնյակ-4» քարայրը իրենից պատմամշակութային արժեք չի ներկայացնում և կարող է հանվել հուշարձանների պետական ցուցակից։

Մանրամասները՝ այստեղ

Հետք

25 Dec, 14:10


Անհուսալի վարկառուներին պետական աջակցությամբ ներելը ֆինանսների նախարարը հոգատարություն է համարում

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանը նախարարը շեշտեց, որ այս ծրագիրը բեռ չի դառնում բյուջեի համար։

«Այն մարդիկ, ովքեր պետք է ստանան այս աջակցությունը, ըստ էության, դա ստանալու են իրենց հավելյալ վճարած եկամտային հարկի հաշվին։ Այսինքն՝ այս պահին այդ մարդիկ եկամտային հարկ չեն վճարում, որովհետև չեն աշխատում։ Երբ իրենք սկսեն աշխատել և եկամտային հարկ վճարել, այս եկամտային հարկը ուղղվելու է այդ պարտավորությունների մարմանը»,- նշեց Վահե Հովհաննիսյանը։

🔗Մանրամասները՝ այստեղ

🔻Կարդացեք նաև՝
Ներելով անհուսալի վարկառուներին. առողջացման ծրագի՞ր, թե՞ ընտրակաշառք

Հետք

25 Dec, 13:57


Հռիփսիմյան գիմնազիայի շինարարությունը ԿԳՄՍՆ-ի հետ չի համաձայնեցվել. նախարարությունը պարզաբանում է պահանջում քաղաքապետարանից

Ամիրյան 6 հասցեում գտնվող Հռիփսիմյան իգական գիմնազիայի նախկին շենքում վերջին շաբաթներին շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Շենքի ճակատային հատվածն ու տանիքը ներկվել են, ներսում ևս աշխատանքներ են ընթանում։

ՀՀ կառավարության՝ 2004-ի հոկտեմբերի 7-ի որոշմամբ՝ շենքը ներառվել է Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։

Ամիրյան 6 հասցեի հուշարձան-շենքի տարածքում ընթացող շինարարական աշխատանքները չեն համաձայնեցվել ԿԳՄՍ նախարարության հետ: Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին նախարարությունից։

🔗Մանրամասները՝ այստեղ

Հետք

25 Dec, 13:34


📚Ըստ արհեստական բանականությանը որպես թարգմանիչ օգտագործած Մարիամ Դիլբանդյանի, տեխնոլոգիական առաջընթացը ստիպում է հին խնդիրների համար նոր լուծումներ առաջարկել։ Արհեստական բանականության «Kaytser» ինկուբատորի հիմնադիրն ասում է՝ հայերենով մասնագիտական գրականության անհասանելությունը լուրջ խնդիր է, պետք է խողովակներ ստեղծել, որ գիտելիքը ավելի կարճ ճանապարհով հասնի Հայաստան։

🔻Դեկտեմբերի 23-ին Երևանում լույս տեսավ հայերեն առաջին գիրքը, որն ամբողջությամբ թարգմանվել է արհեստական բանականության միջոցով։ Գրքի թեման էլ հենց ինքն է՝ արհեստական բանականությունը։

Քեյդ Մեցի «Հանճար կերտողները» գիրքը պատմում է արհեստական բանականության զարգացման հեղափոխական 50 տարիների մասին՝ առաջին անհավատալի թվացող մտքից մինչև տեխնոլոգիական հսկաների կռվախնձոր դառնալը։ Հեղինակը New York Times-ի տեխնոլոգիական թղթակիցն է, որն այս պատմությունը գրի է առել Սիլիկոնյան հովտի առաջատարների հետ ունեցած հարյուրավոր զրույցների համադրման արդյունքում։

🔗Մանրամասները՝ այստեղ

Հետք

25 Dec, 13:30


ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի 9 տարի ազատազրկման դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ ▫️
Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն կատարելու մեջ մեղադրվող՝ ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման ▫️ https://hetq.am/hy/article/171769

Հետք

25 Dec, 12:01


Փաշինյանը առցանց ձևաչափով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին ▫️
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-ին տեսակապի միջոցով կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ ▫️ https://hetq.am/hy/article/171764

Հետք

25 Dec, 11:30


Ալիևը ևս չի մասնակցի ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովին ▫️
Պատճառը Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռի կործանումն է։ ▫️ https://hetq.am/hy/article/171762

Հետք

25 Dec, 10:30


Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով ▫️
Երևան քաղաքում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան տեսքով։ ▫️ https://hetq.am/hy/article/171761

Հետք

25 Dec, 10:30


Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին ▫️
«Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին: Իրենց առօրյա կյանքով ապրող մարդկանց պատուհասած այս ողբերգությունը խորը վիշտ է առաջացնում»,- գրել է նա։ ▫️ https://hetq.am/hy/article/171759

Հետք

25 Dec, 10:01


Ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո ողջ է մնացել ավելի քան 25 մարդ ▫️
Փոխարենը այլ տվյալներ է ներկայացնում ռուսական РБК-ն՝ հղում անելով տեղի առողջապահական ծառայություններին։ Ռուսական այս լրատվամիջոցի փոխանցմաբ՝ ողջ մնացել 28 մարդ։ ▫️ https://hetq.am/hy/article/171758

Հետք

25 Dec, 08:30


ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր ▫️
Պարզվել է, որ ՀՀ տարածքում ապօրինի շրջանառվել է ավելի քան 560 շիշ ալկոհոլային խմիչք և 2010 տուփ ծխախոտ: Այդ արտադրանքի մի մասը դրոշմավորված է եղել կեղծ ակցիզային դրոշմանիշերով, մի մասն էլ վաճառվել է առանց ակցիզային դրոշմանիշերի։ ▫️ https://hetq.am/hy/article/171756

Հետք

25 Dec, 08:02


Ղազախստանում կործանվել է Բաքվից Գրոզնի մեկնող ինքնաթիռը. նախնական տվյալներով կան տասնյակ զոհեր ▫️
APA-ն նշում է, որ ինքնաթիռը Կասպից ծովի վրա աղետի ազդանշան է տվել  և հարկադիր վայրէջքի համար ուղևորվել Ղազախստան: ▫️ https://hetq.am/hy/article/171755

Հետք

25 Dec, 07:30


Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք ▫️
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ հայտնաբերված զենք-զինամթերքի մի մասը տղամարդը ձեռք է բերել մայրաքաղաքի Շոպրոնի փողոցի 51-ամյա բնակչից։ ▫️ https://hetq.am/hy/article/171752

Հետք

25 Dec, 07:01


ՄՊՀ-ն տուգանել է մի շարք բենզալցակայանների՝ պահանջներին չհամապատասխանող բենզին իրացնելու համար ▫️
Նշանակվել է տուգանք ավտոմոբիլային բենզինին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող ապրանքի վաճառք իրականացնելու համար։ ▫️ https://hetq.am/hy/article/171751

Հետք

25 Nov, 20:30


Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մարզերում ▫️
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: ▫️ https://hetq.am/hy/article/171095

Հետք

25 Nov, 19:01


Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները․ ՆԳՆ ▫️
Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, էականորեն շատացել են էլեկտրական շարժիչով անհատական շարժունակության տրանսպորտային միջոցները: ▫️ https://hetq.am/hy/article/171094

Հետք

25 Nov, 17:30


Փաշինյանը մասնակցել է 2024 թ. 9 ամսվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկմանը ▫️
Անդրադարձ է կատարվել նաև տնտեսական ակտիվությանը նպաստող գործոններին, արտահանման և ներմուծման դինամիկային, աշխատանքի շուկայի զարգացումներին, պետական բյուջեի հարկային եկամուտներին: ▫️ https://hetq.am/hy/article/171093

Հետք

25 Nov, 17:01


ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն ▫️
ԿԳՄՍ նախարարությունը խիստ մտահոգիչ և անընդունելի է համարում նման քրեական ենթամշակույթի տարրեր պարունակող ֆիլմում անչափահասների ներգրավվածությունը և մասնակցությունը: ▫️ https://hetq.am/hy/article/171092

Հետք

25 Nov, 15:10


Ուղեբեռից անհետացած իրեր, կոտրված ճամպրուկներ՝ բողոքներ լեհական LOT ավիաընկերությունից

Իլոնա Բալանյանը 2024-ի սեպտեմբերին LOT ավիաընկերության չվերթով մեկնել էր Ֆրանսիա։ Փարիզ հասնելով՝ տեսել է, որ իր ուղեբեռի զարդատուփից անհետացել է 4 ոսկյա զարդ։ Մնացած՝ ոչ թանկարժեք զարդերը տեղում են եղել։

Ասում է՝ առաջին անգամ չէր ուղեբեռում ոսկյա զարդ դնում, այս տարվա ընթացքում էլի էր ճափորդել, բայց ուղեբեռի հետ կապված որևէ խնդիր չէր առաջացել։ «Ժամացույց նույնպես կար, որը վերցրել, նայել են ու դրել մեկ այլ տեղում, դա պետք չի եղել, չեն վերցրել։ Ես այս տարի, մինչև Ֆրանսիա մեկնելս, արդեն 10 երկիր գնացել էի, երևի մոտ 30 ինքնաթիռ էի նստել, միշտ իմ նույն զարդերը եղել են նույն զարդատուփում, այսինքն՝ ես չեմ մտածել, որ կարող է զարդատուփս բացեն ու միջից զարդ հանեն։ Հիմա ասում են, որ ոսկյա զարդեր չէր կարելի հանձնել գրանցված ուղեբեռում, բայց ես նախկինում այլ ավիաընկերություններով ճափորդելիս ոչ մի խնդրի առաջ չէի կանգնել»,-պատմում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Հետք

25 Nov, 14:01


Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում նոյեմբերի 26, 27-ին ▫️
Կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ▫️ https://hetq.am/hy/article/171090

Հետք

25 Nov, 13:47


Ծառուկյանի բիտումի և քսայուղերի գործարանի ՇՄԱԳ նախագծին բացասական եզրակացություն է տրվել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և իրանահայ գործարարներին պատկանող «Արմօյլ» ՓԲԸ-ի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) նախագծին բացասական եզրակացություն է տրվել։ Շրջակա միջավայրի նախարարության փորձաքննական կենտրոնը եզրակացրել է, որ Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում «Արմօյլ» ՓԲԸ-ի կառուցած բիտումի և քսայուղերի գործարանը կառուցվել է մի շարք խախտումներով և նախատեսվող գործունեությունը անվտանգ չէ շրջակա միջավայրի համար։

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախագիծը «Արմօյլ» ՓԲԸ-ն ՇՄՆ փորձաքննական կենտրոն էր ներկայացրել 2024 թվականի օգոստոսին։ Կենտրոնը եզրակացությունը տվել է երկու ամիս անց՝ հոկտեմբերի 23-ին։

Ըստ փորձաքննական կենտրոնի եզրակացության՝ նախատեսվող գործունեության համար պահպանված չեն սանիտարապաշտպանական գոտիների համար սահմանված նորմերը։ Համաձայն հաշվետվության՝ մոտակա բնակելի տունը գտնվում է 140 մետր հեռավորության վրա, ճանապարհը՝ 74, իսկ 49 և 59 մետր հեռավորության վրա առկա են այգիներ։ Մինչդեռ ըստ քաղաքաշինական նորմերի՝ բիտումի արտադրության համար նախատեսված է 1000 մ սանիտարապաշտպանական գոտի, բիտումային տեղակայանքների համար՝ 300 մ, իսկ անմշակ նավթի, բիտումի, մազութի և այլ մածուծիկ նավթամթերքների համար՝ 500 մետր սանիտարապաշտպանական գոտի։

Փորձաքննական կենտրոնը խնդրահարույց է համարել նաև նախատեսվող գործունեության ընթացքում ծծմբի երկօքսիդի արտանետման քանակությունը, ինչն ըստ հաշվետվության՝ անխուսափելիորեն բացասական ազդեցություն է թողնելու հարակից տարածքների վրա և մեծացնելու է թափվող անձրևների թթվայնությունը։

Հետք

25 Nov, 13:31


Ուղեվարձը 100-դրամանոցով վճարելու վերաբերյալ իրավական ակտ կա՞, թե՞ ոչ. հարցին պատասխանելու համար Երևանի քաղաքապետարանին 30 օր է անհրաժեշտ ▫️
Քաղաքացիներն, ըստ գործող օրենսդրության, հանգիստ կարող են ցանկացած անվանական արժեք ունեցող ՀՀ դրամով վճարել, եթե ծառայություն մատուցողը չի ընդունում ուղեվարձը, դա արդեն քաղաքացու խնդիրը չէ ▫️ https://hetq.am/hy/article/171087

Հետք

25 Nov, 12:30


Հայհոյանքի համար դիտողությունը՝ առևանգման պատճառ․ 4 անձի մեղադրանք է ներկայացվել ▫️
Քննությամբ պարզվել է, որ վիճաբանության պատճառ է դարձել հեռախոսով խոսելու ընթացքում բարձրաձայն հայհոյանք հնչեցնելու համար Վ.Ղ.-ի կողմից Ա.Ս.-ին դիտողություն անելը։ ▫️ https://hetq.am/hy/article/171086

Հետք

25 Nov, 11:16


Հայ Թիֆլիսի անբաժան կերպարի մայրամուտը

Գևորգ Բաշինջաղյանի կյանքը հիասքանչ էր, 5 երեխաները մեծանում էին, եղբայրները լավ գործի էին և բարեկեցիկ կյանքով էին ապրում, Աշխենն իր կողքին էր և սիրում էր ամուսնուն երես տալ իր պատրաստած «գոզինախով»: Բայց կամաց-կամաց կյանքը վերցնում էր իրենը: 

1925-ի հոկտեմբերի 4-ին Գևորգ Բաշինջայանը արդեն չկար: 68 տարեկան էր: Նրան թաղեցին Թիֆլիսի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում՝ Սայաթ Նովայի կողքին, իր իսկ նախագծած շիրմատան մեջ: Դա մի ցնցող համազգային թաղում էր: Գերմանական հյուպատոսարանը գնեց նրա արվեստանոցը, որ գտնվում էր Թիֆլիսի բարձունքին` Իզմայելովյան  փողոցում: Նորոգության ժամանակ ոչնչացրին ներքին հարդարանքը` արված մեծ նկարչի ձեռքով:

Հետք

25 Nov, 11:02


Պաշտպանության նախարարն այցելել է սահմանագոտի ▫️
Նախարարը ծանոթացել է առաջնագծում ընթացող տարատեսակ լայնածավալ աշխատանքներին, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել հանձնարարականներ։ ▫️ https://hetq.am/hy/article/171085

Հետք

25 Nov, 11:01


Սպասվում են տեղումներ ▫️
Երևան քաղաքում նոյեմբերի 25-ին կեսօրից հետո, 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ▫️ https://hetq.am/hy/article/171084

Հետք

25 Nov, 10:01


Փաստաբանն ահազանգում է պարեկային ծառայողների ապօրինությունների մասին ▫️
Նշվածի վերաբերյալ նախ և առաջ հարկ է նշել, որ լուսաթափանցելիության օրենսդրություն հասկացությունը տեղին չէ։ ▫️ https://hetq.am/hy/article/171081

Հետք

25 Nov, 09:31


«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ են նախատեսվում ▫️
Արմեն Նուրբեկյանը ներկայացրել է առաջարկվող փոփոխությունները: Նշվել է, որ  ֆոնդերի ներդրումների որոշ սահմանափակումների մեղմման արդյունքում կընդլայնվեն ֆոնդերի կողմից իրականացվող ներդրումների եւ եկամուտների ստացման հնարավորությունները: ▫️ https://hetq.am/hy/article/171082

Հետք

25 Nov, 09:31


«Սուիթ օրիեանթ» ՍՊԸ-ին պատկանող շոկոլադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է ▫️
Շոկոլադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ▫️ https://hetq.am/hy/article/171080

Հետք

25 Nov, 08:12


Տարեցների «Հիշողության սրճարան» Գյումրիում

Շուրջ մեկ տարուց ավելի է` Գյումրիում գործում է տարեցների «Հիշողության սրճարանը»: Նախագծի հեղինակը «Ալցհայմերի խնամք» Հայաստան կազմակերպությունն է: Ծրագիրն իրականություն է դարձել «Հ.Հովնանյան ընտանիք» հիմնադրամի աջակցության շնորհիվ։ Առաջին սրճարանը բացվել է Երևանում՝ նախատեսված 65+ տարիքային խմբի անձանց համար, ովքեր ունեն դեմենցիա, «Ալցհայմերի հիվանդություն» ախտորոշում և պարզապես հասակակիցների հետ շփման կարիք:
Գյումրիում «Հիշողության սրճարանը» գործում է Լոֆթի տարածքում: Ծրագրի շահառուները ներկայում 23 հոգի են, թեպետ սկզբում այցելուների թիվն ավելի շատ է եղել՝ 32 հոգի: Ծրագրի համակարգող, հոգեբան Արմենուհի Սարգսյանի փոխանցմամբ, շահառուների մեջ չունեն արտահայտված դեմենցիա կամ «Ալցհայմերի հիվանդություն» ախտորոշմամբ շահառուներ: 

Ավելին`այստեղ

Հետք

25 Nov, 07:31


Այց Կաթնաղբիւր ▫️
Մօտիկ նստած գեղադէմ Վարդան Բախշեանը կը ժպտի։ Այդ օրերուն մեր միտքէն չէր անցներ որ քանի մը տարի ետք ազգովին պիտի կանգնէինք Արցախի մեր հայրենակիցներուն ինքնորոշման իրաւունքը պահանջելու։ ▫️ https://hetq.am/hy/article/171078

Հետք

25 Nov, 05:00


ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ ▫️
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: ▫️ https://hetq.am/hy/article/171077

Հետք

25 Nov, 04:30


Օդի ջերմաստիճանի կանխատեսումը մայրաքաղաք Երևանում այսօր․

🌅Առավոտյան՝ 11.3°C
☀️Ցերեկը՝ 12.85°C
🌗 Երեկոյան՝ 11.1°C
🌘 Գիշերը՝ 7.88°C


💦Օդի հարաբերական խոնավությունը՝ 43%
🍃Քամու արագությունը՝ 4.1մ/վ
☁️Ամպամածության ցուցիչը՝ 84%

© ԱՂԲՅՈՒՐԸ՝ OpenWeather ®

Հետք

24 Nov, 21:00


Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում ▫️
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: ▫️ https://hetq.am/hy/article/171076

Հետք

21 Nov, 16:30


Միջազգային քրեական դատարանը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալման օրդեր է տվել ▫️
Դատարանը Նեթանյահուին և Գալանտին մեղադրում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2024 թվականի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում կատարված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեջ: ▫️ https://hetq.am/hy/article/171019

Հետք

21 Nov, 16:00


Հարավային Կովկասում խաղաղությունը մոտ է, քան երբևէ. Թուրքիայի ԱԳ նախարար ▫️
Նա Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել բաց չթողնել այս պատմական հնարավորությունը: ▫️ https://hetq.am/hy/article/171021

Հետք

21 Nov, 16:00


ՌԴ-ն Ուկրաինային հարվածել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով. Ուկրաինայի ԶՈւ ▫️
The Guardian-ը գրում է, որ եթե տեղեկությունը հաստատվի, ապա դա կլինի այս տեսակի հրթիռի առաջին կիրառումը ռուս-ուկրաինական պատերազմի ողջ ընթացքում: ▫️ https://hetq.am/hy/article/171015

Հետք

21 Nov, 15:30


Խաղաղության ու կանանց մասին՝ պաթոսից անդին ▫️
Չմոռանանք, որ Ումբերտո Էկոյի պնդումը, թե «խոսքերը կարող են սպանել, միայն քաղաքական գործիչներին չէ, որ վերաբերում է։ ▫️ https://hetq.am/hy/article/170958

Հետք

21 Nov, 15:15


Իրական շահառուներին ստուգելու մեխանիզմներ դեռևս չկան․ ԱՃԹՆ-ն հրապարակել է հերթական զեկույցը

Սյունիքի մարզի Քաջարան համայնքն ընդերքօգտագործող ընկերությունից վճարված հարկերից և վճարներից ամենամեծ եկամուտ ստացող համայնքներից է։ 2022թ․ Քաջարանը ստացել է 1 մլրդ 330 մլն դրամի եկամուտ, որն ապահովվել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության արդյունքում։ Հաջորդում է Կապանը, որը նույն հարկերից և վճարներից ստացել է 871 մլն դրամ։ Այստեղ, հիշեցնենք, խոշորներից աշխատում է Կապանի լեռնահարստացման կոմբինատը։

Մեր դիտարկմանը, թե 2025թ․ նախաշեմին 2022թ․ տվյալներով զեկույց հրապարակելն այլևս արդիական չէ, և տվյալները թե՛ լրագրողական, թե՛ հասարակական հետաքրքրության տեսանկյունից հին են, ԱՃԹՆ-ի քարտուղարության ղեկավար Հասմիկ Մանուկյանը պատասխանեց, որ ԱՃԹՆ կանոնադրությամբ զեկույցները կարող են հրապարակվել 2 տարին մեկ, սակայն արդեն իսկ նախաձեռնվել է տվյալների ծնվելուն պես դրանք հրապարակայնացնելու գործընթացը։

Մանրամասները՝
https://hetq.am/hy/article/170989

Հետք

21 Nov, 15:00


«Մանկան» և «Ն-Ս» ՍՊԸ-ները մաքսատուրքից ազատման արտոնություն են ստացել ▫️
Մաքսատուրքից ազատման արտոնությունն ընդհանուր գնահատվում է 32.8 մլն դրամ։ ▫️ https://hetq.am/hy/article/171020

Հետք

21 Nov, 15:00


Ժամանակավոր քանակական սահմանափակում՝ կենդանի խոզերի ներմուծման նկատմամբ ▫️
Որոշման արդյունքում՝ կպաշտպանվեն խոզի մսի տեղական արտադրողների տնտեսական շահերը։ ▫️ https://hetq.am/hy/article/171018

Հետք

21 Nov, 14:35


Թմրանյութերի բիզնես, ոստիկանական բռնություն, նոր ճանապարհների որակ, վնասակար պոչամբարներ. «Հետքի» 4 նոր հետաքննական ֆիլմերը

«Հետք» փոդքասթի այս էպիզոդում զրուցում ենք մեր գործադիր տնօրեն Քրիստինե Բարսեղյանի հետ։
Նա պատմում է չորս նոր հետաքննական ֆիլմերի մասին, որոնք շուտով լույս կտեսնեն «Հետքի» YouTube-ում։ Բաժանորդագրվեք @HetqTV-ին ֆիլմերը բաց չթողնելու համար։

Հետք

21 Nov, 14:30


Գործադիրը հերթական գումարն է հատկացրել հանրապետության ճանապարհների հիմնանորոգման, վերակառուցման, նախագծման համար ▫️
Վարչապետը նշել է, որ նման, ինչպես նաև՝ մայթերը, ճանապարհներն անձնական նպատակներով օգտագործելու դեպքերը հանրային տարածքների նկատմամբ ապապետական վերաբերմունքի հետևանք են: ▫️ https://hetq.am/hy/article/171016

Հետք

21 Nov, 14:30


Ձմեռային զորակոչ՝ 2024 թ. նոյեմբերի 25-ից մինչև 2025 թ. հունվարի 31-ը ներառյալ ▫️
Ձմեռային զորակոչի շրջանակում մինչև 2025 թ. հունվարի 31-ը ներառյալ նախատեսվում է զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին։ ▫️ https://hetq.am/hy/article/171017

Հետք

21 Nov, 14:06


Կառավարության նախորդ՝ նոյեմբերի 15-ի նիստն անցավ լարված մթնոլորտում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհեց կառավարության անդամների, հատկապես՝ ուժայինների գործունեությունից։

Հավանաբար հենց այդ արդյունքները ստանալու կամ թույլ ղեկավարի պիտակից խուսափելու, կամ էլ փչացած ռադիոյի տպավորություն չթողնելու համար նիստից երեք օր անց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշ պաշտոնյաների խնդրել է ազատման դիմումներ գրել։ Այս գրառումից հետո հերթով հրաժարական ներկայացրին Կառավարության հինգ անդամներ՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը և Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Այս պաշտոնյաներից առաջ ընկավ և հրաժարականի դիմում գրեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։

Մանրամասները կարդա՝

Հետք

21 Nov, 14:00


Մոսկվան հերքում է Վրաստանի ներքին գործերի միջամտելու մեղադրանքները ▫️
Վրացական ընդդիմությունը պնդում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և դրա առաջնորդ, գործարար Բիձինա Իվանիշվիլին սպասարկում են Մոսկվայի շահերը ու ուզում են Վրաստանին շեղել եվրատլանտյան ինտեգրման ուղուց։ ▫️ https://hetq.am/hy/article/171010

Հետք

21 Nov, 14:00


«Ասիական համ» ընկերության արտադրական գործունեությունը կասեցվել է ▫️
Բնակելի տան պայմաններում սննդամթերքի աղտոտումը կանխարգելող սարքավորումները և տարածքներն ունենում են մաքրման, ախտահանման և տեխնիկական սպասարկման սահմանափակ հնարավորություններ: ▫️ https://hetq.am/hy/article/171014

Հետք

21 Nov, 13:30


Վրաստանի իշխող կուսակցությունը Կոբախիձեին դարձյալ կառաջադրի վարչապետի պաշտոնում ▫️
Խորհրդարանի խոսնակի պաշտոնի թեկնածուն էլ կլինի օրենսդիր մարմնի գործող ղեկավար Շալվա Պապուաշվիլին: ▫️ https://hetq.am/hy/article/171009

Հետք

21 Nov, 13:30


Թրամփն ինքն է ընտրում նախարարների թեկնածուներին. Իլոն Մասկ ▫️
Գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ ինքն ազդեցություն չունի այն գործընթացի վրա, թե ում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրում իր վարչակազմի նախարարների պաշտոններում։ ▫️ https://hetq.am/hy/article/171012

Հետք

21 Nov, 13:00


Տիգրան Դադունցը՝ արդարադատության նախարարի տեղակալ ▫️
2019 թվականից Տիգրան Դադունցը զբաղեցրել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրենի պաշտոնը: ▫️ https://hetq.am/hy/article/171013

Հետք

21 Nov, 13:00


Դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունները դիմում են Նիկոլ Փաշինյանին ▫️
Հավելենք, որ սույն գրությունը ներկայացնող ընկերությունների համար որևէ պարագայում ցանկալի չէ համապատասխան դեղերի բացթողումն իրականացնել առանց սահմանված կարգով տրված դեղատոմսերի: ▫️ https://hetq.am/hy/article/171011

Հետք

21 Nov, 12:18


Հայաստանի անտառվերականգնման տեմպերը գոհացուցիչ չեն․ չունենք փող և կարողություններ

Անտառվերականգնման աշխատանքների տեմպերը գոհացուցիչ չեն Հայաստանի ստանձնած պարտավորությունների տեսանկյունից։ Այս մասին երեկ՝ նոյեմբերի 20-ին, հայտարարեց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը անտառային լանդշաֆտի վերականգնման նախաձեռնությունների ներկա վիճակի քննարկմանը, որը նախաձեռնել էր Հայաստանի անտառային դաշինքը։
_________
Հայաստանը, հիշեցնենք, պարտավորվել է մինչև 2030 թվականը 50 հազար հա անտառ տնկել։

Անտառվերականգնման աշխատանքներ իրականացող Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ղեկավար Ռուբեն Խաչատրյանը նշեց, որ իրենք ևս ունեն բավականաչափ կարողություններ։ Արդեն իսկ նախաձեռնել են թիրախային բույսերի տնկարկը, այսինքն՝ հարմարվող բույսեր և տնկիներ են աճեցնում, որոնք կենսունակ կլինեն առանց ոռոգման։ Արդեն իսկ այդպիսի 3000 տնկի ունեն։ Թիրախում Արարատի և Վայոց ձորի մարզերն են։

«Պլանավորումը կախված է պահանջարկի ձևավորումից։ Եթե կա պահանջ, մենք ի զորու ենք ապահովել։ Հիմնադրամում ներուժ կա»,- վստահեցրեց Ռուբեն Խաչատրյանը։

Մանրամասները՝
https://www.hetq.am/hy/article/170992

Հետք

17 Nov, 16:07


Ազգերի լիգայի 2024-25 թթ․ խաղարկության խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում 🇦🇲Հայաստանի ազգային հավաքականը 2։1 հաշվով պարտության մատնեց 🇱🇻Լատվիայի ընտրանուն։

Հետք

17 Nov, 12:00


Փրկարարներն իրականացրել են մերկասառույցի մշակման աշխատանքներ. խցանումից դուրս է եկել 103 տրանսպորտային միջոց ▫️
Փրկարարներն Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 1-ին կմ-ին իրականացրել են մերկասառույցի մշակման աշխատանքներ. խցանումից դուրս է եկել 103 տրանսպորտային միջոց. ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։ ▫️ https://hetq.am/hy/article/170915

Հետք

17 Nov, 10:30


Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ▫️
Երևան քաղաքում նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև։ ▫️ https://hetq.am/hy/article/170914

Հետք

17 Nov, 06:30


Հրդեհ Ստեփանավան քաղաքում ▫️
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։22-ին, մարվել՝ 02։28-ին։ Այրվել է փայտե ոչ բնակելի շինությունը (մոտ 40 քմ)։ ▫️ https://hetq.am/hy/article/170912

Հետք

17 Nov, 04:30


Օդի ջերմաստիճանի կանխատեսումը մայրաքաղաք Երևանում այսօր․

🌅Առավոտյան՝ 4.28°C
☀️Ցերեկը՝ 5.48°C
🌗 Երեկոյան՝ 9.09°C
🌘 Գիշերը՝ 6.8°C


💦Օդի հարաբերական խոնավությունը՝ 68%
🍃Քամու արագությունը՝ 2.48մ/վ
☁️Ամպամածության ցուցիչը՝ 68%

© ԱՂԲՅՈՒՐԸ՝ OpenWeather ®

Հետք

16 Nov, 18:00


Արցախում հայաստանցիներն էին պատվիրում, Հայաստանում՝ արցախցիները․ Լիաննան և իր Amenita բրենդի պատմությունը ▫️
«Ինձ լավ եմ զգում հելյունագործության աշխարհում։ Այստեղ ստեղծագործելու անսպառ հնարավորություններ կան, իսկ ես սիրում եմ ստեղծագործել»,- ասում է Լիաննան։ ▫️ https://hetq.am/hy/article/170910

Հետք

16 Nov, 17:00


Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ▫️
Նոյեմբերի 17-ի գիշերը, 18-ի երեկոյան ժամերին, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ ▫️ https://hetq.am/hy/article/170911

Հետք

16 Nov, 16:30


Թուրքիայում հուսով են, որ Թրամփը կպահի տարածաշրջանում կոնֆլիկտների դադարեցման իր խոստումը ▫️
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ակնկալում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կկատարի իր նախընտրական խոստումները, այդ թվում՝ չբորբոքել նոր հակամարտություններ և ավարտին հասցնել շարունակվողները: ▫️ https://hetq.am/hy/article/170908

Հետք

16 Nov, 16:30


Թրամփի փեսան դարձյալ կարող է կարևոր նշանակություն ունենալ Մերձավոր Արևելքի հետ ԱՄՆ քաղաքականության մեջ ▫️
Ինչպես նշում են CNN-ի աղբյուրները, Սպիտակ տան ապագա ղեկավարի փեսան լավ հարաբերություններ է պահպանել Մերձավոր Արևելքի բազմաթիվ առաջնորդների հետ։ Քուշները նաև ֆինանսական շահեր ունի այդ տարածաշրջանում: ▫️ https://hetq.am/hy/article/170905

Հետք

16 Nov, 16:00


Ընդդիմադիր գործիչը սև ներկ է լցրել Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա ▫️
Վրացական ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Կիրթաձեն սև ներկ է լցրել Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գեորգի Կալանդարիշվիլիի վրա։ Այդ մասին հայտնում է Новости Грузия-ն։ ▫️ https://hetq.am/hy/article/170903

Հետք

16 Nov, 16:00


Թուրքիան անհրաժեշտության դեպքում ռազմական գործողություններ կանցկացնի Սիրիայի հյուսիսում. TRT Haber ▫️
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ մի քանի անգամ հայտարարել էր Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծումն ավարտելու պլանների մասին, որպեսզի ապահովի հարևան երկրի հետ սահմանի 600 կմ հատվածի վերահսկողությունը։ ▫️ https://hetq.am/hy/article/170906

Հետք

16 Nov, 15:30


Աբխազիայի նախագահը հայտարարել է բողոքի ցույցերի ֆոնին հրաժարականի պատրաստակամության մասին ▫️
Մասամբ ճանաչված Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ այն պայմանով, որ ցուցարարները ազատեն կառավարական շենքերը: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը։ ▫️ https://hetq.am/hy/article/170904

Հետք

16 Nov, 15:30


Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ ▫️
Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին: ▫️ https://hetq.am/hy/article/170909

Հետք

16 Nov, 15:00


Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած ▫️
Մեկ քաղաքացի դեմքի շրջանում ստացել է այրվածքներ և մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսպիտալացվել: ▫️ https://hetq.am/hy/article/170907

Հետք

16 Nov, 15:00


Նորքի երբեմնի այգիների վերականգնման մեկնարկը տրված է. շուրջ 2500 ծառ է տնկվել ▫️
Անտառային գոտին խնամելու համար տարածքն ամբողջությամբ ապահովվել է ոռոգման համակարգով: ▫️ https://hetq.am/hy/article/170902

Հետք

16 Nov, 14:30


Թրամփը կարող է Fox Business-ի հաղորդավարին նշանակել ֆինանսների նախարար ▫️
Թրամփի թիմը կարծում է, որ Քուդլոուն կարող է գլխավորել ֆինանսների նախարարությունը կամ ղեկավարել Սպիտակ տանը կից ազգային տնտեսական խորհուրդը, որը նա գլխավորում էր 2018-2021 թվականներին՝ Թրամփի առաջին նախագահության ժամանակ։ ▫️ https://hetq.am/hy/article/170901

Հետք

16 Nov, 14:00


Թրամփը որոշել է Սթիվեն Չունին նշանակել Սպիտակ տան հաղորդակցությունների հարցերով տնօրեն ▫️
Հրապարակման մեջ նշվում է, որ Չանը առանցքային դեր է խաղացել Թրամփի նախընտրական արշավի անցկացման գործում: ▫️ https://hetq.am/hy/article/170899

Հետք

16 Nov, 14:00


Մոսկվան կսպասի Ուկրաինայի կարգավորման շուրջ Թրամփի առաջարկներին. Լավրով ▫️
Լավրովի խոսքով՝ թե կոնկրետ ինչ կառաջարկի ամերիկյան գալիք վարչակազմը, դեռևս հայտնի չէ։ ▫️ https://hetq.am/hy/article/170900

Հետք

16 Nov, 13:00


Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային արվարձաններին ▫️
Հարձակումը սկսվել է Հարեթ-Հորեյք թաղամասում ցամաքային թիրախներին հարվածներով, որտեղ ավերվել են մի քանի շենքեր։ ▫️ https://hetq.am/hy/article/170897

Հետք

11 Nov, 20:11


Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում ▫️
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: ▫️ https://hetq.am/hy/article/170777

Հետք

11 Nov, 20:11


Կասեցվել է կաթմամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը ▫️
Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները: ▫️ https://hetq.am/hy/article/170776

Հետք

11 Nov, 19:11


Արմեն Դանիելյանը նշանակվել է ՍԱՏՄ ղեկավար ▫️
Արմեն Դանիելյանը մինչ այս զբաղեցնում էր վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ ▫️ https://hetq.am/hy/article/170775

Հետք

11 Nov, 17:25


Hetq: BEHIND THE SCENES

🟢Stay tuned and follow our investigations on all social platforms
❗️ Subscribe to our YouTube channel to watch our documentaries first👇🏻

🔗 https://www.youtube.com/@HetqTV

Հետք

11 Nov, 16:11


Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարարին ▫️
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի շուրջ։ ▫️ https://hetq.am/hy/article/170774

Հետք

11 Nov, 15:41


Armenian Card-ը մեկնարկում է ArCa Pay համակարգը ▫️
Armenian Card-ը Հայաստանի ազգային վճարային համակարգն է, որը շարունակաբար ժամանակակից լուծումներ է ներկայացնում է իր գործընկերներն` բանկերին և վճարահաշվարկային կազմակերպություններին` ապահովելով ՀՀ վճարային համակարգի զարգացումը: ▫️ https://hetq.am/hy/article/170773

Հետք

11 Nov, 14:41


Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենը մեղադրվում է հափշտակության համար. ՔԿ ▫️
Յոթ անձի, այդ թվում՝ Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենին, մեղադրանք է ներկայացվել՝ հափշտակություն կատարելու համար. վարույթների նյութերն ուղարկվել են դատարան։ ▫️ https://hetq.am/hy/article/170771

Հետք

11 Nov, 13:11


«Ինչու Լեռնային Ղարաբաղում հայեր չկան». «Ֆրիդոմ Հաուս»-ի զեկույցը ▫️
«Ադրբեջանի քաղաքականությունը շատ հստակ էր, շատ համակարգված ու ամբողջությամբ ուղղված էր նրան, որ աստիճանաբար հասներ մի իրավիճակի, որտեղ մարդիկ այլընտրանք չեն ունենա»,- ասաց Վարդինե Գրիգորյանը։ ▫️ https://hetq.am/hy/article/170769

Հետք

11 Nov, 13:11


Հնարավոր է կարճատև անձրև ▫️
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-ի գիշերը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ ▫️ https://hetq.am/hy/article/170768

Հետք

11 Nov, 11:41


2025-ին առանց մաքսատուրքի ներմուծման քվոտան տարածվելու է 2022-ի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված էլեկտրաշարժիչների վրա ▫️
ՊԵԿ-ը հորդորում է այս տարի ներմուծված և մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը թողարկման տարեթիվ ունեցող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներն անմիջապես ներկայացնել մաքսային ձևակերպման և չսպասել 2025 թվականի ընթացքում ձևակերպելուն։ ▫️ https://hetq.am/hy/article/170767

Հետք

11 Nov, 11:12


Վարչապետը մասնակցել է տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված միջոցառմանը ▫️
Փաշինյանը կարևորել է նաև տեղական ինքնակառավարման մարմիններում բարեփոխումների օրակարգի շարունակականությունը սոցիալ-հոգեբանական իմաստով, «Պետք է մեր սոցիալ-հոգեբանությունը որոշակիորեն փոխենք՝ արձանագրելով, որ մեր պետությունն է մեր ամրոցը»։ ▫️ https://hetq.am/hy/article/170766

Հետք

11 Nov, 10:41


Ֆասթ Բանկի քարտապանները կօգտվեն Google Pay-ից ▫️
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը: ▫️ https://hetq.am/hy/article/170765

Հետք

11 Nov, 10:41


Խորհրդարանական լսումներ երեխայի իրավունքների հարցերի վերաբերյալ ▫️
Հրավիրվել են խորհրդարանական լսումներ «ՄԱԿ-ի Համընդհանուր Պարբերական Դիտարկման (ՀՊԴ) ընթացակարգի շրջանակներում ՀՀ չորրորդ ազգային զեկույցում երեխայի իրավունքների վերաբերյալ ներկայացվելիք հարցերը» թեմայով: ▫️ https://hetq.am/hy/article/170764

Հետք

11 Nov, 10:01


Հայաստանը դասվում է Եվրոպայում օդի ամենացածր որակով երկրների շարքում. ՀԲ ▫️
«Հայաստանում կլիմայի փոփոխության դեմ պայքարով կարելի է ապահովել ավելի մաքուր օդ, ավելի առողջ համայնքներ և ավելի բարձր տնտեսական աճ»,- ասված է Համաշխարհային բանկի զեկույցում։ ▫️ https://hetq.am/hy/article/170763

Հետք

11 Nov, 10:01


Թրամփն ու Պուտինը քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմը, ռուսական կողմը հերքում է ▫️
Վերջիններս պնդում են, որ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը Պուտինին կոչ է արել «Ուկրաինայում չսրել պատերազմը» և հիշեցրել Եվրոպայում ամերիկյան զորքերի «զգալի ներկայության» մասին: ▫️ https://hetq.am/hy/article/170761

Հետք

11 Nov, 08:01


Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը ▫️
Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը ՝ ուղիղ հեռարձակմամբ։ ▫️ https://hetq.am/hy/article/170760

Հետք

11 Nov, 07:30


ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ ▫️
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ։ ▫️ https://hetq.am/hy/article/170759

Հետք

11 Nov, 07:30


ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ ▫️
ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ▫️ https://hetq.am/hy/article/170758

Հետք

11 Nov, 06:30


Ոստիկանությունը հրաժարվում է մասնավոր օբյեկտների տեսախցիկներին հասանելիություն ապահողո օրենսդրական փոփոխությունից ▫️
Օրինագծերի փաթեթով տնտեսվարողներին պարտադրվում էր տեսահսկման սարքեր տեղադրել եւ նախատեսվում էր ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով ոստիկանության համար հասանելիություն պարտադիր տեսահսկման համակարգերին: ▫️ https://hetq.am/hy/article/170757

Հետք

05 Nov, 20:00


Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում ▫️
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: ▫️ https://hetq.am/hy/article/170648

Հետք

05 Nov, 19:30


Լրագրողական կազմակերպությունները` լրագրող Վահե Մակարյանին ԱԺ հավատարմագրումից զրկելու վերաբերյալ ▫️
Հատկանշական է նաև, որ նման կոնֆլիկտներից հետո, որպես կանոն, պատասխանատվության են ենթարկվում միայն լրագրողները՝ զրկվելով ԱԺ-ում հավատարմագրումից։ ▫️ https://hetq.am/hy/article/170647

Հետք

05 Nov, 19:00


Իսրայելի վարչապետ Նեթանյահուն պաշտոնից ազատել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտին ▫️
Պաշտպանության նոր նախարար է նշակավել Իսրայել Կացը, որը մինչ այդ զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Իսրայելի արտաքին գործերի նախարար էլ նշակավել է Գիդեոն Սաարը։ ▫️ https://hetq.am/hy/article/170646

Հետք

05 Nov, 19:00


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բաքվում չի մասնակցի COP29-ին ▫️
Եվրոպական միությունը կներկայացնեն Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և կլիմայի հարցերով եվրոպական հանձնակատար Վոպկե Հուքստրան։ ▫️ https://hetq.am/hy/article/170645

Հետք

05 Nov, 18:30


Դոնալդ Թրամփը քվեարկել է ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ ▫️
Թրամփը քվեարկել է Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ քաղաքում։ Նա ընտրատեղամաս էր եկել կնոջ՝ Մելանյայի հետ։ ▫️ https://hetq.am/hy/article/170644

Հետք

05 Nov, 17:00


ԱՄՆ ընտրություններից կախված կլինի նաև ԵՄ արտաքին քաղաքականությունը. Հունգարիայի վարչապետ ▫️
Հունգարիայի վարչապետը շուտվանից բացահայտ կերպով աջակցում է Թրամփին և հույս ունի, որ նա կվերադառնա Սպիտակ տուն: Օրբանը համոզված է, որ դա օգտակար կլինի Եվրոպայի համար, քանի որ թույլ կտա «լուծել ուկրաինական հիմնախնդիրը»: ▫️ https://hetq.am/hy/article/170643

Հետք

05 Nov, 16:30


ԵՄ առաջնորդները նոյեմբերի 7-ին կքննարկեն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և Վրաստանում առկա իրավիճակը ▫️
Եվրոպացի պաշտոնյան պարզաբանել է, որ ԵՄ-ն փորձում է որոշել այն ընդհանուր դիրքորոշումը, որը հիմնված է թեկնածուներից որևէ մեկի հաղթանակի վրա: ▫️ https://hetq.am/hy/article/170642

Հետք

05 Nov, 16:00


Ռուսաստանը Երևանին և Բաքվին չի դրդում խաղաղության պայմանագրի հապճեպ կնքման. Լավրով ▫️
Լավրովը նշել է, որ այս ամենը պահանջում է ոչ միայն կողմերի զգալի ջանքերը՝ փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու հարցում, այլև՝ ժամանակ։ ▫️ https://hetq.am/hy/article/170641

Հետք

05 Nov, 15:30


ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերն է հանձնել Վլադիմիր Պուտինին ▫️
Նոյեմբերի 5-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը Կրեմլում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում իր հավատարմագրերն է հանձնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: ▫️ https://hetq.am/hy/article/170640

Հետք

05 Nov, 15:00


Կոտայքի մարզի բնակիչը կալանավորվել է՝ «Մարիխուանա» և մի քանի տեսակի սինթետիկ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով ▫️
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կոտայքի մարզի բնակչի նկատմամբ նախաձեռնվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: ▫️ https://hetq.am/hy/article/170639

Հետք

05 Nov, 13:30


Փաշինյանն Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին ▫️
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։ ▫️ https://hetq.am/hy/article/170637

Հետք

05 Nov, 13:00


Մոսկվան ամեն ինչ անում է Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման համար. Պուտին ▫️
Ռուսաստանի նախագահը նաև ուշադրություն է հրավիրել հոկտեմբերին Կազանում կայացած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների զրույցի վրա: ▫️ https://hetq.am/hy/article/170635

Հետք

05 Nov, 13:00


ԱՄՆ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները ▫️
Երևանի ժամանակով 14:00-ին ԱՄՆ-ում առաջին ընտրատեղամասերը բացվել են Վերմոնտ նահանգում։ Նահանգներում ընտրատեղամասերի մեծ մասը, սակայն, բացվել են Երևանի ժամանակով 15:00-ին։ Վերջին ընտրատեղամասերը կբացվեն Հավայան կղզիներում՝ Երևանի ժամանակով 21:00-ին։ ▫️ https://hetq.am/hy/article/170634

Հետք

05 Nov, 11:30


ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է իրանական վերլուծական կենտրոնների փորձագետների հետ ▫️
Գրիգորյանը Անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքին ու դրա վերջին զարգացումներին: ▫️ https://hetq.am/hy/article/170633

Հետք

05 Nov, 11:00


Փաշինյանը մասնակցել է «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովին ▫️
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, ողջունել սոցիալական արդարությանը նվիրված համաժողովի մասնակիցներին: ▫️ https://hetq.am/hy/article/170631

Հետք

05 Nov, 11:00


Սպասվում է առանց տեղումների եղանակ ▫️
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4, 6-7-ի գիշերը՝ 5-7 աստիճանով։ ▫️ https://hetq.am/hy/article/170630

Հետք

05 Nov, 10:30


ՀՀ քաղաքացիություն ստանալու արագացված ընթացակարգ՝ արցախցիների համար ▫️
Մեկ-երկու ամսվա ընթացքում կստանաք կարճ հաղորդագրություն, որ ՀՀ նախագահի հրամանագրով Ձեզ շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ ▫️ https://hetq.am/hy/article/170629

Հետք

05 Nov, 09:30


Յունիբանկն առաջարկում է բիզնեսի պարզեցված վարկավորում՝ առանց ձեռնարկությունների ֆինանսական վերլուծության ▫️
Վարկը տրամադրվում է մինչև 120 ամիս ժամկետով՝ ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով։ Տոկոսադրույքն ակցիայի շրջանակում մինչև տարեվերջ կազմում է 10% տարեկան վարկը ԱՄՆ դոլարով ստանալու և 15% տարեկան՝ ՀՀ դրամով ստանալու դեպքում: ▫️ https://hetq.am/hy/article/170628

Հետք

05 Nov, 08:00


Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարար ▫️
Մինչ այդ նա 2020-ից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն է եղել։ ▫️ https://hetq.am/hy/article/170627

Հետք

02 Nov, 14:31


ԱՄՆ-ն 425 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային ▫️
Հաղորդագրության մեջ նշվում է, որ խոսքը ոչ թե նոր գնումների, այլ այն սպառազինությունների փոխանցման մասին է, որոնք պահվում են ԱՄՆ-ի զինանոցներում: ▫️ https://hetq.am/hy/article/170575

Հետք

02 Nov, 14:31


Ռուսական զորքերը հրթիռակոծել են Խարկովի ոստիկանությունը. կա 1 զոհ և 40 վիրավոր ▫️
Հրթիռակոծության հետևանքով տուժել է ոստիկանության 30 աշխատակից, 1 փրկարար ու 9 խաղաղ բնակիչ: Զոհվել է 1 ոստիկան՝ 40-ամյա գնդապետ Անդրեյ Մատվիենկոն։ ▫️ https://hetq.am/hy/article/170574

Հետք

02 Nov, 14:02


Ռուսական անօդաչուները հարձակվել են Կիևի վրա ▫️
Ռուսական անօդաչուները նոյեմբերի 2-ի գիշերը հարձակվել են Կիևի վրա, քաղաքում գործել են հակաօդային պաշտպանության միջոցները։ Այդ մասին հայտնել է Կիևի քաղաքային զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։ ▫️ https://hetq.am/hy/article/170573

Հետք

02 Nov, 09:31


Օդի ջերմաստիճանը կնվազի ▫️
Մայրաքաղաքում նոյեմբերի 2-ի ցերեկը, 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ին հնարավոր է կարճատև անձրև։ ▫️ https://hetq.am/hy/article/170570

Հետք

02 Nov, 08:33


Հետք pinned « Կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված պետական ընկերության՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է որպես ԱՆԻՖ) անվտանգության բաժնում աշխատել են մարդիկ, որոնք ոչ մի կապ չեն ունեցել անվտանգության ոլորտի հետ, բայց փոխարենը եղել են իրավապահ…»

Հետք

02 Nov, 08:33


Կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված պետական ընկերության՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է որպես ԱՆԻՖ) անվտանգության բաժնում աշխատել են մարդիկ, որոնք ոչ մի կապ չեն ունեցել անվտանգության ոլորտի հետ, բայց փոխարենը եղել են իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքների անդամներ:

#Փաստորեն

Փաստորեն. ԱՆԻՖ-ի անվտանգության հեքիաթը

Հետք

02 Nov, 08:03


«Փաստորեն». ԱՆԻՖ-ի անվտանգային հեքիաթը ▫️
«Հետքն» սկսում է նոր շարք, որն անվանել ենք «Փաստորեն»: ▫️ https://hetq.am/hy/article/170569

Հետք

02 Nov, 04:30


Ջերմաստիճանի կանխատեսումը Երևանում այսօր․

🌅Առավոտյան՝ 5.18°C
☀️Ցերեկը՝ 9.05°C
🌗 Երեկոյան՝ 13.86°C
🌘 Գիշերը՝ 11.59°C


💦Օդի հարաբերական խոնավությունը՝ 50%
🍃Քամու արագությունը՝ 2.34մ/վ
☁️Ամպամածության ցուցիչը՝ 0%

© ԱՂԲՅՈՒՐԸ՝ OpenWeather ®

Հետք

01 Nov, 18:56


‼️Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից 2024 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պարեկային ծառայության մեքենաների մասնակցությամբ գրանցվել է 468 պատահար, որից 150-ի մեղավորը պարեկային ծառայության աշխատակիցներն են։

🔗 Մյուս մանրամասները՝ https://hetq.am/hy/article/170567

Հետք

01 Nov, 15:30


Քննարկվել է 2024-2026 թթ. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի նախագիծը ▫️
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2024-2026 թվականների Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի և դրանից բխող գործողությունների ծրագրի նախագիծը: ▫️ https://hetq.am/hy/article/170568

Հետք

01 Nov, 15:30


Կարեն Մուրադյանը նշանակվել է Չեխիայում Հայաստանի ռազմական կցորդ ▫️
Որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am կայքում։ ▫️ https://hetq.am/hy/article/170566

Հետք

01 Nov, 14:30


Հայ-ադրբեջանական սահմանին կայացել է սահմանազատման հանձնաժողովների հերթական հադնիպումը ▫️
Կողմերը քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը: ▫️ https://hetq.am/hy/article/170565

Հետք

01 Nov, 14:30


Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը ▫️
Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 50 հայտ: ▫️ https://hetq.am/hy/article/170564

Հետք

01 Nov, 14:00


Մանրամասներ՝ Արցախից բռնի տեղահանված անձանց համար 2025 թվականից նախատեսվող ծրագրի մասին ▫️
2025 թ․ ապրիլ ամսվանից նախատեսվում է սոցիալական աջակցություն տրամադրել բռնի տեղահանված առանձին խմբերի այն անձանց, ովքեր փաստացի բնակվում են ՀՀ-ում, հաշվառված են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից ▫️ https://hetq.am/hy/article/170563

Հետք

01 Nov, 13:30


Էդգար Զաքարյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ ▫️
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդգար Զաքարյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am կայքում։ ▫️ https://hetq.am/hy/article/170562

Հետք

01 Nov, 13:30


Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի պատվիրակությանը ▫️
Հատուկ անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում Լիոն քաղաքում նախատեսվող «Օվերնյ-Ռոն-Ալպեր-Հայաստան-Սյունիք» միջոցառմանը ▫️ https://hetq.am/hy/article/170561

Հետք

01 Nov, 11:30


Մաքսանենգ ճանապարհով ներկրված կես կիլոգրամ «Մեթամֆետամին»-ի ապօրինի շրջանառության փորձի մեղադրանքով 2 անձ է կալանավորվել ▫️
Դատարանը բավարարել է վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը: ▫️ https://hetq.am/hy/article/170558

Հետք

01 Nov, 10:30


Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Էրեբունի» մասնաճյուղը ▫️
Ֆասթ Բանկի Էրեբունի 14/1 հասցեում գտնվող մասնաճյուղը վերաբրենդավորվել է։ «Էրեբունի» սրահը համալրվել է տեխնիկական նոր սարքավորումներով և թվային նորարարություններով։ ▫️ https://hetq.am/hy/article/170557

Հետք

29 Oct, 20:30


Արդարադատության նախարար կնշանակվի Սրբուհի Գալյանը ▫️
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության առաջադրմամբ Արդարադատության նախարար կնշանակվի Սրբուհի Գալյանը, ով ներկայումս զբաղեցնում է Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը: ▫️ https://hetq.am/hy/article/170493

Հետք

29 Oct, 20:00


Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում ▫️
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: ▫️ https://hetq.am/hy/article/170492

Հետք

29 Oct, 18:00


Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով ▫️
ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 7.25%։ ▫️ https://hetq.am/hy/article/170491

Հետք

29 Oct, 14:51


Եթե 2014-ին գազարի ինքնաբավության մակարդակը 100% էր, ապա 2023-ի տվյալներով այն նվազել է՝ հասնելով 71․9%-ի։ Մնացած հատվածն էլ լրացվում է հիմնականում Իրանից ներմուծված գազարով։

🥕 Մանրամասները`
Գյուղմթերքի արտադրության ծավալները Հայաստանում նվազում են․ որքանով ենք ինքնաբավ

Հետք

29 Oct, 14:28


🎬 «Հետքին» հաջողվել է զրուցել Կինոակադեմիայի 15 անդամի հետ: Փորձել ենք պարզել, թե ինչ չափանիշներով են առաջնորդվել ընտրություն կատարելիս նրանցից յուրաքանչյուրը եւ որ ֆիլմն է ընտրել։

🎬 Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարեց Հայաստանից ամերիկյան «Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացարած ֆիլմերի ընտրության արդյունքները: Ակադեմիկոսները ընտրել են Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» խաղարկային ֆիլմը։

🔗Մանրամասները` տեսանյութում

Հետք

29 Oct, 12:30


Քրեական հեղինակությունը սպառնալիքի միջոցով ստանձնել է պարտքերի վերադարձման և այլ մասնավոր հարցերի լուծումը. ՔԿ ▫️
Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հ.Խ.-ն, ստանալով «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ», հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, իր անօրինական ազդեցությունն օգտագործելու և սպառնալիքի միջոցով ստանձնել է մասնավոր, այն է՝ պարտք մնացած գումարի վերադարձման, ինչպես նաև՝ այլ խնդիրներին վերաբերող վեճերն իրեն դիմած անձանց օգտին լուծելու հարցեր: ▫️ https://hetq.am/hy/article/170484

Հետք

29 Oct, 12:01


Ջրանջատում Արմավիրի մարզում հոկտեմբերի 30-ին ▫️
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից հոսանքազրկումներով պայմանավորված, հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-21:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի ջրամատակարարումը: ▫️ https://hetq.am/hy/article/170483

Հետք

29 Oct, 12:01


Պայթյուն ավտոմեքենայում ▫️
Պարզվել է, որ Վանատուր թաղամասի օղակաձև խաչմերուկում՝ գազալցակայանում, «Opel» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազաբալոնային համակարգի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման. տուժածներ չկան: ▫️ https://hetq.am/hy/article/170482

Հետք

29 Oct, 11:30


Քննարկվել են ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման համար ՀՀ-ի կողմից իրականացվելիք հիմնական միջոցառումները ▫️
Մասնակիցները քննարկել են ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման համար Հայաստանի կողմից իրականացվելիք հիմնական միջոցառումները: ▫️ https://hetq.am/hy/article/170480

Հետք

29 Oct, 11:30


Արա Եղոյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից ▫️
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 29-ի որոշմամբ՝ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Արա Եղոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ ▫️ https://hetq.am/hy/article/170481

Հետք

29 Oct, 11:01


Զեկույց ու առաջարկություններ՝ բռնի տեղահանված արցախցիների համար ՀՀ կառավարության բնակարանային ծրագրի վերաբերյալ ▫️
Արցախ Միությունը և Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունն ակնկալում են, որ ՀՀ կառավարությունը հաշվի կառնի սույն առաջարկները, ինչպես նաև արագ կերպով կմեկնարկի իրական ու արդյունավետ հանրային քննարկումներ ծրագրի հիմնարար բարելավման համար: ▫️ https://hetq.am/hy/article/170479

Հետք

29 Oct, 09:30


Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով ▫️
Երևանում հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ▫️ https://hetq.am/hy/article/170469

Հետք

29 Oct, 08:30


ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի առևտրի ոլորտում 1,2 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք ▫️
Դեպքի առթիվ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ▫️ https://hetq.am/hy/article/170468

Հետք

29 Oct, 07:30


Ավազակություն ՌԴ քաղաքացու նկատմամբ․ հանցագործությունն առերևույթ կատարած անձին ձերբակալելու որոշում է կայացվել ▫️
Նախաքննության ընթացքում իրականացվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում տուժողը մատնացույց է արել հստակ վայրը, որտեղ դեպքը տեղի է ունեցել։ ▫️ https://hetq.am/hy/article/170467

Հետք

29 Oct, 07:01


Բլոգերները ողջունել են ՊԵԿ-ի կողմից իրականացվող հավասար հարկային վարչարարության ապահովմանն ուղղված քայլերը ▫️
Տեղի է ունեցել հանդիպում ինֆլյուենսերների մասնակցությամբ՝ քննարկելու սոցիալական հարթակներում գովազդային ծառայությունների մատուցումից ստացվող հարկման համակարգը։ ▫️ https://hetq.am/hy/article/170466

Հետք

29 Oct, 06:30


Դատախազությունը պահանջում է Միքայել Մելքումյանից բռնագանձել 15 անշարժ գույք, 315 միլիոն դրամ ▫️
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 24-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: ▫️ https://hetq.am/hy/article/170465

Հետք

29 Oct, 04:30


Ջերմաստիճանի կանխատեսումը Երևանում այսօր․

🌅Առավոտյան՝ 2.94°C
☀️Ցերեկը՝ 6.6°C
🌗 Երեկոյան՝ 11.4°C
🌘 Գիշերը՝ 8.74°C


💦Օդի հարաբերական խոնավությունը՝ 50%
🍃Քամու արագությունը՝ 2մ/վ
☁️Ամպամածության ցուցիչը՝ 0%

© ԱՂԲՅՈՒՐԸ՝ OpenWeather ®

Հետք

28 Oct, 20:00


Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում ▫️
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: ▫️ https://hetq.am/hy/article/170464

Հետք

28 Oct, 14:01


Արմենիա Վայնի «Երևան» շարքը ՝ բրիտանացի լրագրողների ուշադրության կենտրոնում ▫️
Հատկանշական է, որ հայկական գինին բարձր գնահատականի է արժանանում հատկապես գինու նման բծախնդիր գիտակների կողմից։ ▫️ https://hetq.am/hy/article/170457

Հետք

27 Oct, 18:30


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է ընդունել խորհրդարանական ընտրությունների արդյունքները ▫️
Զուրաբիշվիլին նշել է, որ այդ ընտրությունների ճանաչումը նշանակում է «Ռուսաստանի գալուստն ու Վրաստանի ենթակայությունը»: «Ես դրա համար չեմ եկել այս երկիր։ Մեր նախնիները դրա համար չեն ապրել, և մենք դա չենք ընդունի»,- հայտարարել է նա։ ▫️ https://hetq.am/hy/article/170441

Հետք

27 Oct, 18:00


Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով ▫️
Հոկտեմբերի 28-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 28-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով: ▫️ https://hetq.am/hy/article/170440

Հետք

27 Oct, 14:30


Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին ընտրություններում հաղթանակի առիթով ▫️
Օգտվելով առիթից, Ձե´րդ գերազանցություն, մաղթում եմ Ձեզ հաջողություն և ամենայն բարիք, իսկ Վրաստանի եղբայրական ժողովրդին՝ անշեղ զարգացում և կայուն առաջընթաց: ▫️ https://hetq.am/hy/article/170438

Հետք

27 Oct, 07:30


Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող ուժը. ընդդիմությունը չի ճանաչում արդյունքները ▫️
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ չորս ընդդիմադիր խոշորագույն կուսակցությունները միասին ստանում են ձայների մոտ 37%-ը։ ▫️ https://hetq.am/hy/article/170437

Հետք

27 Oct, 04:30


Ջերմաստիճանի կանխատեսումը Երևանում այսօր․

🌅Առավոտյան՝ 2.29°C
☀️Ցերեկը՝ 9.2°C
🌗 Երեկոյան՝ 10.61°C
🌘 Գիշերը՝ 8.21°C


💦Օդի հարաբերական խոնավությունը՝ 44%
🍃Քամու արագությունը՝ 2.78մ/վ
☁️Ամպամածության ցուցիչը՝ 0%

© ԱՂԲՅՈՒՐԸ՝ OpenWeather ®

Հետք

26 Oct, 18:00


Վրաստանում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները. իշխանությունն ու ընդդիմությունը հայտարարում են իրենց հաղթանակի մասին ▫️
Վրաստանում Երևանի ժամանակով 20:00-ին ավարտվել են խորհրդարանական ընտրությունները։ Այդ երկրի ԿԸՀ տվյալներով՝ 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 50,6%-ը։ ▫️ https://hetq.am/hy/article/170436

Հետք

26 Oct, 16:00


Թբիլիսիում հարձակվել են «Միացյալ ազգային շարժման» գրասենյակի վրա ▫️
Ինչպես հայտարարել է կուսակցության առաջնորդներից Լևան Բեժաշվիլին, բռնության ակտը գործել են իշխող կուսակցության «ստահակները»։ Վրացի գործչի խոսքով՝ «նրանք ստացել են արժանի հարված»։ ▫️ https://hetq.am/hy/article/170435

Հետք

26 Oct, 15:09


🥔 2014 թվականին Հայաստանում 696 հազար տոննա կարտոֆիլ է արտադրվել։
10 տարվա ընթացքում այդ թիվը կրճատվել է գրեթե երկու անգամ։ Նվազել են պահուստները, սերմացուն, որպես անասնակեր օգտագործումը, արտահանումը։ Չնայած նրան, որ հիմնականում թվերը նվազում են, ինքնաբավության աստիճանը բարձր է՝ 99%։ Փոխարենը ավելացել է ներմուծումը. 2014-ի 12․9 հազար տոննայի համեմատ ներմուծումը 2023-ին հասել է 21․4 հազար տոննայի։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների՝ կարտոֆիլ ամենաշատը ներմուծում ենք Ռուսաստանից՝ շուրջ 3.7 հազար տոննա։ Հայաստանը նաև արտահանում է կարտոֆիլ՝ տարեկան միջինում 23 հազար տոննա։ Սովորաբար ավելի շատ արտահանել ենք, քան ներմուծել, սակայն վերջին երկու տարիներին ներմուծման ծավալներն ավելի շատ են եղել։

🥕 Հայաստանում գյուղմթերքի արտադրության ծավալների նվազման մասին առավել մանրամասն կարդա՝
https://hetq.am/hy/article/170431

Հետք

26 Oct, 12:30


Վրաստանում քրեական գործ է հարուցվել քվեատուփի մեջ քվեաթերթիկների լցոնման տեսանյութի հիման վրա ▫️
Paper Kartuli պարբերականը, հղում անելով Formula հեռուստաընկերությանը, գրում է, որ քվեաթերթիկները լցրած տղամարդը Մառնեուլի քաղաքային խորհրդի փոխնախագահն է։ ▫️ https://hetq.am/hy/article/170432

Հետք

26 Oct, 12:30


Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր ▫️
Երևանը կամրջային, թունելային հանգույցների քարտեզագրում և տեխնիկական բնութագիր երբևիցե չի ունեցել․ համայնքն առաջիկայում ոչ միայն կգույքագրի ու կտա առկա վիճակի մասին եզրակացություն, այլև յուրաքանչյուր նման կառույց կունենա իր անձնագիրը։ ▫️ https://hetq.am/hy/article/170433

Հետք

26 Oct, 09:30


Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով ▫️
Մայրաքաղաքում հոկտեմբերի 26-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ▫️ https://hetq.am/hy/article/170430

Հետք

26 Oct, 08:30


Քննչական կոմիտեն պարզաբանել է Մարտակերտի քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հանգամանքը ▫️
Հաշվի առնելով վերը նշված հիմնավորումները` վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ մեղադրյալի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, որը բավարարվել է ▫️ https://hetq.am/hy/article/170429

Հետք

26 Oct, 07:01


Վճռորոշ խորհրդարանական ընտրություններ Վրաստանում ▫️
Վրաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ Ինչպես պնդում են անկախ փորձագետներն ու լրատվամիջոցները, այս ընտրությունները կվճռեն Վրաստանի աշխարհաքաղաքական ապագան ու Արևմուտքի հետ վերջինիս հարաբերությունների ընթացքը։ ▫️ https://hetq.am/hy/article/170428

Հետք

26 Oct, 06:00


Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին ▫️
Օդային հարվածները հասցվել են մի քանի ալիքներով՝ Երևանի ժամանակով 03:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում։ Օդ են բարձրացվել ավելի քան 100 կործանիչներ, այդ թվում՝ F-35։ ▫️ https://hetq.am/hy/article/170427

Հետք

26 Oct, 04:30


Ջերմաստիճանի կանխատեսումը Երևանում այսօր․ 5.09 - 14.01°C

🌅Առավոտյան՝ 6.24°C
☀️Ցերեկը՝ 9.13°C
🌗 Երեկոյան՝ 12.05°C
🌘 Գիշերը՝ 8.65°C


💦Օդի հարաբերական խոնավությունը՝ 55%
🍃Քամու արագությունը՝ 3.83մ/վ
☁️Ամպամածության ցուցիչը՝ 87%

© ԱՂԲՅՈՒՐԸ՝ OpenWeather ®

Հետք

25 Oct, 19:30


Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ ▫️
«Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Կառավարության անդամներ եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր»,- նշվում է հաղորդագրությունում։ ▫️ https://hetq.am/hy/article/170426

Հետք

25 Oct, 19:30


Հասմիկ Տոլմաջյանը նշանակվել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ ▫️
Հասմիկ Տոլմաջյանը հետ է կանչվել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից և նշանակվել է Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։ ▫️ https://hetq.am/hy/article/170425

Հետք

25 Oct, 19:00


Արման Խաչատրյանը նշանակվել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան ▫️
Արման ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ): ▫️ https://hetq.am/hy/article/170424

Հետք

25 Oct, 18:00


Բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարանում ՄԻՊ-ի աջակցությամբ էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է ▫️
Պաշտպանը կարևորում է պետական և տեղաղական ինքնակառավարման մարմինների հետ կառուցողական աշխատանքը՝ խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու տեսանկյունից: ▫️ https://hetq.am/hy/article/170422

Հետք

25 Oct, 15:30


Երկրաշարժ Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք ▫️
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սարչապետ և Նորաշեն գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։ ▫️ https://hetq.am/hy/article/170421

Հետք

25 Oct, 15:01


Ագրավվել և ոչնչացվել է ոչ սպանդանոցային ծագման ավելի քան 70 կգ միս-մսեղիք ▫️
Առգրավված խմբաքանակները ոչնչացվել են այրման միջոցով: ▫️ https://hetq.am/hy/article/170420

Հետք

25 Oct, 14:30


Չհայտարարված մշտադիտարկման այց՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ ▫️
Ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ հայտարարած անձանց հետ, տեղի են ունեցել առանձնազրույցներ, ստուգվել են նաև բժշկական փաստաթղթերը: ▫️ https://hetq.am/hy/article/170419

Հետք

25 Oct, 14:30


ԻԻՀ-ից ՀՀ են ներմուծվել ապրանքներ, որոնց համար չեն հաշվարկվել մաքսային վճարներ և ԱԱՀ. ՔԿ ▫️
Նախաքննության ընթացքում ընկերության կողմից պետական բյուջե է վերականգնվել ընդհանուր 103 410 000 դրամի չվճարված վճարների գումարը: ▫️ https://hetq.am/hy/article/170418

Հետք

25 Oct, 13:30


Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը ▫️
Հանդիպման ավարտին զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԶՖԳ հետ հնարավոր համագործակցության նոր ուղղությունների վերաբերյալ։ ▫️ https://hetq.am/hy/article/170416

Հետք

25 Oct, 13:01


Խաչփարում կատարված սպանության կասկածանքով ձերբակալվել է տուժողի քաղաքացիական կինը. ՔԿ ▫️
Որոշում է կայացվել՝ 37-ամյա կնոջը, սպանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ձերբակալելու մասին: ▫️ https://hetq.am/hy/article/170415

Հետք

25 Oct, 12:44


💰 Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցի սեփականատեր, գործարար Նարեկ Նալբանդյանը մտնում է հանքարդյունաբերության ոլորտ։

2024թ․ հոկտեմբերի 17-ին նա դարձել է Մեղրաձորի ոսկի-բազմամետաղների հանքավայրը շահագործող «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի 33 %-ի բաժնետեր։
«Մեղրաձոր գոլդ»-ում միակ բաժնետերը, հիշեցնենք, Վարդան Մարգարյանն էր։ Այժմ նա բաժնեմաս չունի, փոխարենը 34 % բաժնեմաս ունի նրա որդին՝ Նարեկ Մարգարյանը։ 
«Մեղրաձոր գոլդ»-ի բաժնեմասերի մնացած 33 %-ը ձեռք է բերել Արտեմ Համլետի Սահակյանը: Նա Նարեկ Նալբանդյանի գործընկերն է։

Նարեկ Նալբանդյանն ու Արտեմ Սահակյանը հոկտեմբերի 2-ին նոր ընկերություն են հիմնել՝ «Հանքագործ» ՍՊԸ-ն, որտեղ հավասար բաժնեմաս ունեն։

🖇️Մանրամասները`
Նարեկ Նալբանդյանը մտել է հանքարդյունաբերության ոլորտ․ նա բաժնետեր է դարձել «Մեղրաձոր գոլդ»-ում

Հետք

25 Oct, 10:01


Արարատյան դաշտում կտրուկ կցրտի ▫️
Օդի ջերմաստիճանը 26-27-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ ▫️ https://hetq.am/hy/article/170412

Հետք

25 Oct, 09:01


Փորձել են Հայաստան ներմուծել առանց ակցիզային մակնշման 68 500 տուփ ծխախոտ ▫️
Իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող  68,500 տուփ ծխախոտը և  բեռնատար ավտոմեքենան վերցվել և ի պահ են հանձնվել «Ագարակ» մաքսային անցման կետում: ▫️ https://hetq.am/hy/article/170410

Հետք

25 Oct, 08:30


Հայաստանում կկայանա ամենամեծ BioML հաքաթոնը ▫️
Հաքաթոնի մրցանակային ֆոնդը կկազմի 2000 ԱՄՆ դոլար: Առաջատար երեք լուծումներին կտրվեն խրախուսական նվերներ, որոնք կբաշխվեն հետևյալ կերպով` 1-ին կարգ` 1000 ԱՄՆ դոլարին, 2-րդ կարգ՝ 600 ԱՄՆ դոլարին, և 3-րդ կարգ՝ 400 ԱՄՆ դոլարին համարժեք Ամազոն նվեր քարտեր։ ▫️ https://hetq.am/hy/article/170409

Հետք

25 Oct, 08:01


Լծեն-Տաթև ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել ▫️
Փրկարարներն իրականացրել են քարերի հեռացման աշխատանքներ. երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է ▫️ https://hetq.am/hy/article/170408

Հետք

25 Oct, 05:00


Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մարզերում ▫️
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` ▫️ https://hetq.am/hy/article/170407

Հետք

25 Oct, 04:30


Ջերմաստիճանի կանխատեսումը Երևանում այսօր․ 3.09 - 13.93°C

🌅Առավոտյան՝ 5.41°C
☀️Ցերեկը՝ 8.63°C
🌗 Երեկոյան՝ 11.81°C
🌘 Գիշերը՝ 9.8°C


💦Օդի հարաբերական խոնավությունը՝ 54%
🍃Քամու արագությունը՝ 3.07մ/վ
☁️Ամպամածության ցուցիչը՝ 58%

© ԱՂԲՅՈՒՐԸ՝ OpenWeather ®

Հետք

24 Oct, 18:00


Նշանակումներ եւ ազատումներ՝ Հայաստանի դիվանագիտական կորպուսում ▫️
Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան՝ հետ կանչվելով Իտալիայի Հանրապետությունում եւ Մալթայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից։ ▫️ https://hetq.am/hy/article/170406

Հետք

24 Oct, 18:00


Վլադիմիր Կարապետյանը Իտալիայում ՀՀ դեսպան է նշանակվել ▫️
Վլադիմիր Կարապետյանը հետ է կանչվել Ուկրաինայում և Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ ▫️ https://hetq.am/hy/article/170405

Հետք

24 Oct, 17:30


Սուրեն Պապիկյանը ԶԼՄ ներկայացուցիչների հետ այցելել է սահմանագոտի ▫️
Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ գերատեսչությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են սահմանագոտի՝ տեղում ծանոթանալու սահմանային ու թիկունքային պահպանության տեղամասերում իրականացվող աշխատանքների ընթացքին։ ▫️ https://hetq.am/hy/article/170404

Հետք

24 Oct, 17:00


Հափշտակություն՝ բնակարանների և ավտոկայանատեղիների առուվաճառքի առոչինչ պայմանագրեր կնքելով ▫️
Բնակարանների և ավտոկայանատեղիների առուվաճառքի առոչինչ պայմանագրեր կնքելով ՍՊ ընկերությունների տնօրենը 14 քաղաքացուց  ընդհանուր շուրջ 521․000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հափշտակել․ վնասի մի մասը վերականգնվել է ▫️ https://hetq.am/hy/article/170403

Հետք

24 Oct, 16:30


«Կատապուլտ». նոր սարքավորում՝ ժապավենների թվայնացման համար ▫️
Հայաստանի կինոյի հիմնադրամը «Կատապուլտ» ծրագրի շրջանակներում Հայկական բարեգործական ընդհանուր միությունից ստացած դրամաշնորհով ձեռք է բերել սկանավորման սարք, որը զգալիորեն բարելավում էլ աշխատանքը ժապավենների հետ։ ▫️ https://hetq.am/hy/article/170402

Հետք

24 Oct, 16:01


Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանձնարարվել է սեղմ ժամկետում ավարտել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները ▫️
«Կողմերը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է վարչապետի աշխատակազմի տարածած հաղոր ▫️ https://hetq.am/hy/article/170401

Հետք

24 Oct, 14:01


Լուսացույցի աշխատանքի փոփոխություն՝ Իսակովի պողոտա- Ամերիկյան փողոց խաչմերուկում ▫️
Հետիոտնը, սեղմելով լուսացույցի կոճակը, պարտավոր է սպասել 2-3 րոպե, և միայն հետիոտնային լուսացույցի «կանաչ» ազդանշանը միանալուց հետո հատել փողոցը: ▫️ https://hetq.am/hy/article/170399

Հետք

24 Oct, 14:01


«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը նորից կփոխվի ▫️
Գործադիրը կարծում է, որ օրենքի կիրառման որոշ խնդիրներ կան։ Օրինակ՝ հեռարձակման լիցենզիայի համար դիմելիս լրատվամիջոցը պարտքեր չպետք է ունենա։ ▫️ https://hetq.am/hy/article/170398

Հետք

24 Oct, 13:01


ՀՀ-ն ի վիճակի է ապահովել իր տարածքով ապրանքների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունը. Փաշինյան ▫️
Խաղաղության համաձայնագրի նախագիծը ձևակերպում, հասցեագրում և լուծում է բոլոր սկզբունքային հարցերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության ամուր հիմքեր ստեղծելու և հարաբերությունները կարգավորելու համար։ ▫️ https://hetq.am/hy/article/170396

Հետք

24 Oct, 12:30


Կսահմանվեն համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին և վիճակախաղերին հասանելիության արգելափակման դեպքերը ▫️
Հայաստանում գործող շահումով խաղեր կազմակերպողները գտնվում են մեր կարգավորումների և վերահսկողության ներքո և ենթարկվում են այն պահանջներին, որոնք մենք սահմանել ենք՝ պաշտպանելու Հայաստանի քաղաքացիներին շահումով խաղերի հետ կապված ռիսկերից: ▫️ https://hetq.am/hy/article/170395

Հետք

24 Oct, 12:30


Պետական աջակցության գործիքակազմ՝ բարձր տեխնոլոգիական ոլորտի և գիտահետազոտական աշխատանքների համար ▫️
Կառավարությունն այսօրվա նիստում հավանությանն է արժանացել «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: ▫️ https://hetq.am/hy/article/170393

Հետք

24 Oct, 12:01


Փաշինյան-Ալիեւ հանդիպում՝ Կազանում ▫️
BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունենում վարչապետ Փաշինյանի հանդիպումն Իլհամ Ալիեւի հետ։ ▫️ https://hetq.am/hy/article/170392

Հետք

24 Oct, 11:30


Հավելավճար՝ դիվանագետի յուրաքանչյուր աստիճանի համար ▫️
Նախագծով առաջարկվում է դիվանագետի յուրաքանչյուր աստիճանի համար սահմանել հավելավճարի նոր չափ՝ 80 տոկոս: ▫️ https://hetq.am/hy/article/170391

Հետք

24 Oct, 11:01


Վարչապետը զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ ▫️
Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող, այնպես էլ միջազգային նշանակության հարցերի: ▫️ https://hetq.am/hy/article/170390

Հետք

24 Oct, 10:30


Տնտեսավարողներին կառաջարկվի կարկտապաշտպան ցանցերի ներդրման մատչելի մեխանիզմ ▫️
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: ▫️ https://hetq.am/hy/article/170389

Հետք

24 Oct, 09:30


50 մլն դոլար՝ Հայաստանում փոքր բիզնեսին աջակցելու համար ▫️
Համագործակցության մեկնարկն ազդարարող փաստաթուղթը ստորագրել են Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանն ու ԶՖԿ-ի փոխտնօրեն Նիշա Բիսվալը։ ▫️ https://hetq.am/hy/article/170388

Հետք

23 Oct, 05:02


Ջերմաստիճանի կանխատեսումը Երևանում այսօր․ 3.09 - 13.39°C

🌅Առավոտյան՝ 3.73°C
☀️Ցերեկը՝ 8°C
🌗 Երեկոյան՝ 11.17°C
🌘 Գիշերը՝ 7.93°C


💦Օդի հարաբերական խոնավությունը՝ 43%
🍃Քամու արագությունը՝ 4.92մ/վ
☁️Ամպամածության ցուցիչը՝ 3%

© ԱՂԲՅՈՒՐԸ՝ OpenWeather ®

Հետք

23 Oct, 05:00


Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մարզերում ▫️
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` ▫️ https://hetq.am/hy/article/170349

Հետք

22 Oct, 17:30


Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Մայքլ Քարփենթերի գլխավորած պատվիրակությանը ▫️
Արարատ Միրզոյանը և Մայքլ Քարփենթերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։ ▫️ https://hetq.am/hy/article/170348

Հետք

22 Oct, 17:00


«Ձեզ քաջալերում եմ այս տարի վերջնական տեսքի բերել խաղաղության պայմանագիրը»․ Բայդենի նամակը՝ Փաշինյանին ▫️
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։ ▫️ https://hetq.am/hy/article/170347

Հետք

22 Oct, 16:31


💊 Փորձաշրջան՝ առանց վարձատրության

Կազմակերպության գործունեությունն ուսումնասիրելու համար աշխատանքի հայտարարությամբ գնացի հարցազրույցի, ընկերությունում փորձաշրջան անցա եւ ասացի, որ ուզում եմ աշխատել։
Job.am հայտարարությունների հարթակում աշխատանքի համար ռեզյումե ուղարկելուց կես ժամ չէր անցել, երբ զանգահարեցին և հրավիրեցին հարցազրույցի։

5 օր այս ընկերությունում պրակտիկա անցնելուց հետո պետք է անցնեի աշխատա
նքի, գրանցվեի, ունենայի վճարովի արձակուրդ։ Ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ Հասմիկ Կիրակոսյանի խոսքով, իմ գործը զանգեր անելն ու վաճառք ապահովելն է, ինչքան շատ վաճառեմ, այնքան շատ գումար կաշխատեմ։ Բոլոր մարդիկ, ում պետք է զանգահարեինք, նախկին հաճախորդներ էին կամ պարզապես հետաքրքրվածներ, որոնք իրենց անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար, տրամադրել էին ընկերությանը։

«Մենք սառը զանգեր չենք անում, բոլորը մեր հաճախորդներն են, կայքերում գովազդ ենք անում, գովազդով անցնում են, տվյալները լրացնում, հետո մեր աղջիկները զանգում են իրենց»,-ասում էր Հասմիկը։

Մանրամասները կարդա՝
Ինչպես են մարդկանց համոզում գնել անօգուտ բուժամիջոցներ

Հետք

22 Oct, 15:30


ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը Փաշինյանին է փոխանցել Ջո Բայդենի նամակը ▫️
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին վերաբերող հարցեր: ▫️ https://hetq.am/hy/article/170346

Հետք

22 Oct, 15:30


Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով տնօրեն Մայքլ Քարփենթերին ▫️
Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններն ընդգրկող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել են արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին և նախանշել հետագա համագործակցության ուղիները: ▫️ https://hetq.am/hy/article/170345

Հետք

22 Oct, 14:49


🐟 Սամվել Լաբլաջյանը չի քանդելու ձկնաբուծարանի ինքնակամ կառուցված պարիսպները

Վարչական դատարանը 2024թ. սեպտեմբերին երկու վճիռ է կայացրել Արարատի մարզում գործող խոշոր ձկնաբուծարաններից մեկի սեփականատիրոջ՝ Սամվել Լաբլաջյանի հայցերի հիման վրա։ Մեկ տարի առաջ հրապարակել էինք, որ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը 2022թ․ դեկտեմբերին Սամվել Լաբլաջյանին տուգանելու որոշում էր ընդունել՝ Հայանիստ գյուղի վարելահողերի վրա ձկնաբուծարան կառուցելու համար։

Մասիս համայնքի Հայանիստ գյուղում գտնվող ձկնաբուծարանը Ս․ Լաբլաջյանը կառուցել է 2008թ․-ին, և մինչ օրս այն ինքնակամ կառույց է համարվում։ Անհատ ձեռներեց Սամվել Լաբլաջյանի Արարատի մարզում գտնվող ձկնաբուծարանը մեծերի ցանկում է:

🐟Մանրամասները՝
https://hetq.am/hy/article/170344

Հետք

22 Oct, 12:01


ԱՍՀ նախարարն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին ▫️
Նախարարը շնորհավորել է դեսպանին ստանձնած պաշտոնի կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն։ ▫️ https://hetq.am/hy/article/170340

Հետք

22 Oct, 12:01


Իսահակյան փողոցում կարգելվի մեքենաների կանգառը ▫️
Մասնավորապես՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: ▫️ https://hetq.am/hy/article/170339

Հետք

22 Oct, 11:30


ԻԻՀ քաղաքացին կալանավորվել է՝ իրացման նպատակով ապօրինի թմրամիջոցի շրջանառության մեղադրանքով ▫️
Ըստ քաղաքացու բանավոր հայտարարության՝ վերջինս շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով, «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը ապօրինի ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի՝ քննությամբ դեռևս անհայտ օգտատիրոջից: ▫️ https://hetq.am/hy/article/170337

Հետք

22 Oct, 11:30


Արթուր Գրիգորյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից ▫️
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 22-ի որոշմամբ՝ Արթուր Գրիգորյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից։ ▫️ https://hetq.am/hy/article/170336

Հետք

22 Oct, 10:30


Սպասվում է առանց տեղումների եղանակ. եղանակի կանխատեսումը ▫️
Երևանում հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ▫️ https://hetq.am/hy/article/170335

Հետք

22 Oct, 10:01


Տեղի է ունեցել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ամբողջական կազմով հավաքը ▫️
Հանձնախումբը վերահաստատել է վերոնշյալ նպատակներին հասնելու ուղղությամբ բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և անհատների հետ համագործակցության իր պատրաստակամությունը։ ▫️ https://hetq.am/hy/article/170334

Հետք

22 Oct, 09:50


🧪 Երբևէ զանգեր ստացե՞լ եք, երբ Ձեզ առաջարկել են բնական բուսական բաղադրիչներ պարունակող միջոցներ գնել։
Եթե զանգեր ստացել եք, ամենայն հավանականությամբ մերժել եք, կամ եթե շատ լավ են համոզել, բավականին թանկ գնով ձեռք եք բերել հաբեր կամ քսուկներ՝ տարբեր հիվանդությունների բուժման համար՝ վարիկոզ, շաքարային դիաբետ, հոդացավեր, սեռական խնդիրներ և այլն։

Որոշ ժամանակ օգտագործելուց հետո գուցե զգացել եք, որ այն ձեզ չի օգնում, իսկ վաճառող ընկերությունը կամ չի պատասխանել ձեր զանգերին, կամ համոզել է, որ դա ձեր օրգանիզմից է։Հնարավոր է նաև, որ ամեն շաբաթ, ամեն ամիս նրանցից զանգ եք ստացել՝ նույն բովանդակությամբ։

Մենք ուսումնասիրել ենք նման մի ընկերության գործունեությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետք

22 Oct, 09:31


Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենի և այլոց վերաբերյալ քրեական գործը դատախազը հանձնել է Հակակոռուպցիոն դատարան ▫️
2024 թվականի հոկտեմբերի 15-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Հակակոռուպցիոն դատարան: ▫️ https://hetq.am/hy/article/170330

Հետք

22 Oct, 08:31


Կինը փայտով հարվածել է ամուսնուն՝ պատճառելով միջին ծանրության վնաս. դատախազը գործն ուղարկել է դատարան ▫️
2024 թվականի հոկտեմբերի 17-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ ▫️ https://hetq.am/hy/article/170329

Հետք

22 Oct, 07:01


28-ամյա անձը խոչընդոտել է պարեկների գործունեությանը, քարով հարվածել պարեկային ավտոմեքենային. ՔԿ ▫️
Պարզվել է, որ անձը, ով 28 տարեկան է և չունի մշտական բնակության վայր, եղել է ալկոհոլային հարբածության վիճակում։ ▫️ https://hetq.am/hy/article/170326

Հետք

22 Oct, 06:30


ԱԺ նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ ▫️
Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստը, որին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։ ▫️ https://hetq.am/hy/article/170324

Հետք

20 Oct, 06:30


Ֆերիկ համայնքը մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավար է ընտրում ▫️
Ընտրությունները լուսաբանելու համար որևէ ԶԼՄ չի հավատարմագրվել։ Չեն հավատարմագրվել նաև դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպություններ: ▫️ https://hetq.am/hy/article/170288

Հետք

20 Oct, 05:01


Ջերմաստիճանի կանխատեսումը Երևանում այսօր․ 4.09 - 13.05°C

🌅Առավոտյան՝ 5.45°C
☀️Ցերեկը՝ 8.39°C
🌗 Երեկոյան՝ 11.36°C
🌘 Գիշերը՝ 8.9°C


💦Օդի հարաբերական խոնավությունը՝ 48%
🍃Քամու արագությունը՝ 2.51մ/վ
☁️Ամպամածության ցուցիչը՝ 11%

© ԱՂԲՅՈՒՐԸ՝ OpenWeather ®

Հետք

19 Oct, 17:34


🎬Ովքեր են ընտրել Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը

Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմի օգտին քվեարկած 3 անդամներից 2-ը՝ Վահագն Տեր-Հակոբյանը և Սուսաննա Հարությունյանը չխուսափեցին հրապարակավ խոսել իրենց ընտրության մասին։
Վահագն Տեր-Հակոբյան, օպերատոր. ««1489» ֆիլմը շատ ազդեցիկ է ու կարծում եմ՝ Հայաստանի համար շատ կարեւոր է, որ նման ֆիլմ ուղարկենք, որպեսզի դրսում տեսնեն ու իմանան՝ ինչ է կատարվել, ես էդ տեսանկյունից եմ տվել ձայնս։ Ունեմ վերապահումներ էդ ֆիլմի նկատմամբ, բայց դա կարեւոր չի հիմա, ես գլոբալ եմ նայում հարցին»։
Սուսաննա Հարությունյան, Կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիայի նախագահ, «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ. «Շողակաթի ֆիլմը բարձր եմ գնահատում և իմ ուժերի ներածին չափով աջակցել եմ: Էդգար Բաղդասարյանի ֆիլմին էլ եմ շատ լավ ծանոթ՝ սկսած աշխատանքների առաջին փուլից։ Իմ ընտրությունը այս երկու ֆիլմերի մեջ էր, մեծ հարգանքով ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի հանդեպ՝ ընտրել եմ Շողակաթ Վարդանյանին»:

🎞️Կարդա ավելին՝
Ինչպես «Օսկարի» համար ընտրվեց «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը

Հետք

19 Oct, 16:30


Փաշինյանը տիկնոջ հետ Էջմիածնում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին ▫️
Սովորաբար Հայաստանում քաղաքացիների մեծ մասը սպորտն ընկալում է որպես իրենից հեռու ինչ-որ մի բան «Մենք ուզում ենք, որ ֆիզկուլտուրան և սպորտը դառնան մեր կյանքի և առօրեականության անբաժանելի մաս»,- ասել է Փաշինյանը: ▫️ https://hetq.am/hy/article/170287

Հետք

19 Oct, 14:23


🎞️ Սեպտեմբերի 5-ին Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարեց, որ «Օսկարի» 2025 թվականի մրցանակաբաշխությանը Հայաստանը կներկայացնի Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը։

• 4 ֆիլմ է ներկայացված եղել «Օսկարի»՝ Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը», Աննա Մաքսիմի «Մեդալի հակառակ կողմը», Շողակաթ Վարդանյանի «1489» և Զառա Ջյանի «Սիրով վրեժխնդիր եմ լինելու այս աշխարհից» ֆիլմերը:

• Հայկական ազգային կինոակադեմիայի կայքից տեղեկանում ենք, որ Ակադեմիան ունի 43 անդամ։ Ընտրությանը մասնակցել է 26 անդամ, որից 5-ը ձեռնպահ է մնացել։

• Ընտրությունները գաղտնի են անցկացվել: Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը այս որոշման առնչությամբ` «Հետքը» զրուցել է Կինոակադեմիայի անդամների հետ՝ պարզելու, թե ինչ չափանիշներով են առաջնորդվել ընտրություն կատարելիս ու նրանցից յուրաքանչյուրը որ ֆիլմն է ընտրել։ Մեզ հաջողվեց զրուցել Կինոակադեմիայի 15 անդամի հետ։

🎬Մանրամասները՝
Ինչպես «Օսկարի» համար ընտրվեց «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը

Հետք

19 Oct, 14:00


«3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման ժամանակ ընդունվել է համատեղ կոմյունիկե ▫️
նախարարները համաձայնել են, որ երկկողմ բանակցությունները լրացնելու են կայուն տարածաշրջանային խաղաղության և տնտեսական զարգացմանն ուղղված բազմակողմ խորհրդակցությունները: ▫️ https://hetq.am/hy/article/170286

Հետք

19 Oct, 12:26


Իմիններս հոն են...

1915թ. գարնանը Սիամանթոյին ձերբակալեցին և 75 ուրիշ մտավորական հայերի հետ աքսորեցին Անկարա նահանգի Այաշ գյուղ՝ Սարը Գըշլաս բանտը: Բանտախուցը չափազանց փոքր էր և ծայրաստիճան աղտոտ: Աքսորյալները փորձեցին մաքրել հատակը, բայց նրանց թույլ չտրվեց: Կարողացան միայն աղբը հավաքել խուցի անկյուններում՝ նստելու համար տեղ բացելով: Ամեն դեպքում 75 հոգին գետնին չտեղավորվեցին, 4-ը մնացին ոտքի վրա: Նրանց մեջ` նաև Ատոմ Յարճանյանը: Ձերբակալվելուց ճիշտ 1 տարի առաջ Ատոմը կրկին Եվրոպայում էր: Բոլորն անխտիր նրան հորդորում էին չվերադառնալ Պոլիս՝ իմանալով, թե ինչ է կատարվում և դեռ ինչեր պիտի կատարվեն օսմանյան կառավարության կողմից: Ասաց` «Պիտի երթամ, իմիններս հոն են»: Եվ եկավ: Ամիսներ անց ահավասիկ Այաշի աքսորավայրում էր և մնացել էր ընդամենը մի քանի շաբաթվա կյանք: Բայց նա չգիտեր այդ մասին:

Ավելին`

https://www.hetq.am/hy/article/170271

Հետք

19 Oct, 12:06


✈️1961 թ. ապրիլի 24-ին Հայաստանի տարածքում սարսափելի ավիաաղետ գրանցվեց: Զոհվեց 16 մարդ, այդ թվում՝ 4 երեխա: Զոհերի նման քանակ հայկական ավիացիան մինչ այդ չէր տեսել:

Ապրիլի 24-ին՝ 8:38-ին (Մոսկվայի ժամանակով), Հայկական առանձին ավիախմբի «Ան-2» ինքնաթիռը կանոնավոր չվերթով Երեւանից թռավ Ստեփանավան: Օդանավում, բացի 2 օդաչուներից, կար 17 ուղեւոր՝ 12 չափահաս եւ 5 երեխա, որոնք 3 ամսականից մինչեւ 5 տարեկան էին: Ինքնաթիռում նաեւ 208 կգ ձեռքի ուղեբեռ կար: Հետագայում պարզվել էր, որ Երեւանի օդանավակայանի փոխադրումների կազմակերպման ծառայությունը խախտել է գործող պահանջները, այն է՝ «Ան-2» ինքնաթիռում ուղեւորների թիվը չպետք է գերազանցեր 12-ը (ներառյալ՝ 2-12 տարեկան երեխաները): Այդուհանդերձ, ուղեւորների ավել քանակը չի դարձել աղետին հանգեցնող գործոն, սակայն բերել է ավելի մեծ թվով զոհերի:

🖇️Կարդա ավելին`
Թռիչքների կատարման պահանջների անտեսումը՝ 16 հոգու մահվան պատճառ. աղետ Պուշկինի լեռնանցքում

Հետք

19 Oct, 12:00


Հյուսիսային Կորեան Հարավային Կորեային սպառնում է պատերազմով ▫️
Ինչպես հայտարարում են Հյուսիսային Կորեայի իշխանությունները, հարավկորեական խոցված ռազմական անօդաչուի բեկորները հայտնաբերվել էին հոկտեմբերի 13-ին՝ Փհենյանում: ▫️ https://hetq.am/hy/article/170285

Հետք

19 Oct, 12:00


Ռուսական անօդաչուները հարձակվել են Կիևի վրա ▫️
Կիևի քաղաքային զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն հայտնել է, որ Դնեպրի շրջանում վնասվել է շենքերից մեկի ճակատային հատվածը, մեկ կին էլ ոտքի շրջանից վիրավորում է ստացել։ ▫️ https://hetq.am/hy/article/170283

Հետք

19 Oct, 11:30


Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների հերթական փոխանակումն են իրականացրել ▫️
Ինչպես փոխանցում է ռուսական կողմը, ռուսաստանցի բոլո զինվորականները գտնվում են Բելառուսի տարածքում, նրանց հոգեբանական և բժշկական օգնություն է ցուցաբերվում։ ▫️ https://hetq.am/hy/article/170282

Հետք

19 Oct, 11:30


Յահյա Սինվարի սպանությունից հետո ՀԱՄԱՍ-ի ղեկավարումն ստանձնել է Խալեդ Մաշալը ▫️
Պարբերականի աղբյուրները պատմել են, որ շարժման ղեկավարի պաշտոնակատար Մաշալն այժմ պատասխանատու է Իսրայելի հետ բանակցություններում առանցքային կողմերի հետ բոլոր հաղորդակցությունների և պատանդների ազատ արձակման հարցերի համար: ▫️ https://hetq.am/hy/article/170281

Հետք

19 Oct, 11:00


Պուտինը Ադրբեջանում չի մասնակցի COP29-ի գագաթնաժողովին ▫️
BBC-ի ադրբեջանական ծառայությանն իր աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանը համաժողովին ներկայացված կլինի «վարչապետի մակարդակով»։ ▫️ https://hetq.am/hy/article/170280

Հետք

19 Oct, 11:00


Հայաստանի ԶՈՒ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի տարեկան համաժողովին ▫️
Քննարկվել են համագործակցությանը, այդ թվում՝ փոխգործակցելիության գնահատման հաջորդ շրջափուլին վերաբերող հարցեր: ▫️ https://hetq.am/hy/article/170284

Հետք

19 Oct, 10:30


Սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով ▫️
Օդի ջերմաստիճանը հատկապես գիշերային ժամերին հոկտեմբերի 20-21-ին ատիճանաբար կնվազի ևս 2-4 աստիճանով։ ▫️ https://hetq.am/hy/article/170279

Հետք

19 Oct, 09:30


ԱՄՆ-ին հայտնի է, թե երբ և ինչպես Իսրայելը կպատասխանի Իրանի հրթիռային հարվածին. Ջո Բայդեն ▫️
Ընդ որում, նա հրաժարվել է դրանք կիսվել լրագրողների հետ։ ▫️ https://hetq.am/hy/article/170277

Հետք

19 Oct, 09:30


ԲՐԻԿՍ-ին Բաքվի ու Երևանի միանալը դրական կանդրադառնա երկու երկրների հարաբերությունների կարգավորման վրա. ՀՀ-ում ՌԴ դեսպան ▫️
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ օգուտներ կարող է ստանալ Հայաստանը, եթե անդամակցի այս կազմակերպությանը, Կոպիրկինը նշել է, որ Ռուսաստանն այդ հարցում կօգնի Հայաստանին։ ▫️ https://hetq.am/hy/article/170276

Հետք

19 Oct, 09:00


Մակրոնն ազդարարել է Ֆրանսիայում Լիբանանի հարցով միջազգային կոնֆերանսի անցկացման մասին ▫️
Մակրոնի պնդմամբ՝ խոսքը բացառապես հումանիտար բնույթի միջոցառման մասին է։ ▫️ https://hetq.am/hy/article/170275

Հետք

19 Oct, 09:00


Անօդաչուն հարձակվել է Նեթանյահուի տան վրա. Իսրայելի վարչապետը չի տուժել ▫️
Sky News Arabia-ի տվյալներով՝ ոստիկանությունը շրջափակել է այն տարածքը, որտեղ գտնվում է հարձակման ենթարկված տունը։  «Հարձակման հետևանքները դեռ պարզ չեն»,- հավելել է հեռուստաալիքի աղբյուրը: ▫️ https://hetq.am/hy/article/170278

Հետք

19 Oct, 08:30


Պուտինն ու Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ. Կոպիրկին ▫️
Նրա խոսքով՝ Փաշինյանի կողմից Պուտինի անձնական հրավերի ընդունումը՝ Կազանում մասնակցելու ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովի «ԲՐԻԿՍ+» ձևաչափի միջոցառումներին, ինքնին Ռուսաստանի և Հայաստանի միջև բարձր մակարդակով սերտ շփումների արտացոլումն է։ ▫️ https://hetq.am/hy/article/170274