Infocom @infocomm Channel on Telegram

Infocom

@infocomm


Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ [email protected]
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am

Infocom (Armenian)

Ինֆոկոմը առաջարկում է առաջարկում է տեղեկատվական զարկերակը որոնք կստանանք մասնակցելով այն մեծության հետ, որը նաեւ նվիրաբերում է բարեփոխությունները: Կայքի հետ հայտնի է infocom.am կայքը, իսկ էլ. հասցեն է [email protected]: Մենք նաև հասարակում ենք մեր նորարարությունները մեր youtube, facebook, twitter և instagram էջերով: Դիտեք մեր պաշտոնական ներկայությունները և լինեք մեզ հետ կապվելու համար: Նվիրաբերեք բնորոշ գործերով ու կարգավորություններով մաքուր ճանապարհ ողջ հայաբենական սոցիալ դարձը: Ինֆոկոմ - Ձեզ հետ է:

Infocom

13 Jan, 19:50


❗️Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքները հայտնի են՝ 594 ձայնով առաջատար է Լյուդվիգ Գյուլնազարյանը։

Infocom

13 Jan, 16:00


Ուժային կառույցների ներկայացուցիչները խոշոր նվիրատվություններ են հայտարարագրում, որոնց ծագման աղբյուրը հետագծելի չէ

2023 թվականին ուժային կառույցների՝ Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության, Հակակոռոպւցիոն կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության 85 աշխատակիցներ ստացել են 343 մլն դրամի նվիրատվություն։

Գումարային արտահայտությամբ ամենամեծ նվիրատվությունները ուժային կառույցների աշխատակիցները ստացել են ծնողներից՝ մոտ 95 մլն դրամ։

2023 թվականին ուժային կառույցների ներկայացուցիչների 105 նվիրատուներից 96-ը հայտարարատու չեն եղել և նրանց նվիրաբերված գումարի ծագման աղբյուրը հանրության համար տեսանելի չէ։ Ավելին՝ անգամ հայտարարատու նվիրատուների դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը միշտ չէ, որ ուսումնասիրում է այդ հայտարարագրերը։ Սա այն դեպքում, երբ պաշտոնյաների մի մասի դեպքում նվիրատվությունների ստացումը պարբերական բնույթ է կրում, իսկ բոլոր նվիրատվությունների միջին գումարը մոտ է Հայաստանում 1 տարվա միջին աշխատավարձին։

Infocom

13 Jan, 15:42


Օրվա կարեւորը՝ #միվոյսով

Infocom

13 Jan, 15:14


🇦🇲🇺🇸 Հունվարի 14-15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում:

🤝
Ծրագրված են հանդիպումներ ԱՄՆ գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: [ՀՀ ԱԳՆ]

Infocom

13 Jan, 14:39


📝 Լյովա Սարգսյանը նշանակվել է արդադարադատության նախարարի խորհրդական։

[ՀՀ արդարադատության նախարարություն]

Infocom

13 Jan, 14:23


❗️Հունվարի 13-ին՝ ժամը 16:41-ի սահմաններում, ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատվածում՝ ձորում, նկատել է ընկեոջ՝ շրջված վիճակում գտնվող «Հոնդա» մեքենան։

📌 Ըստ նախնական տեղեկությունների՝ մեքենայում եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը, որը մահացել է։

[ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյան]

Infocom

13 Jan, 13:18


⚖️ Գյումրիի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը 2024 թվականի ընթացքում՝ իրենց հերթափոխի ժամանակ, պարբերաբար, հարվածներ են հասցրել և բռնի այլ գործողություններ են կատարել երեխաների նկատմամբ:

👩‍⚖️ 2025 թվականի հունվարի 3-ին Ռ.Մ.-ի և Ն.Մ.-ի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է իրավասու դատարան:

📌 «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի բուժքույր Ն.Մ.-ն և դայակ Ռ․Հ․-ն ազատված են աշխատանքից:

[Գլխավոր դատախազություն]

Infocom

13 Jan, 12:35


🇮🇷 Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին հայտարարել է, որ իրենց համար Հարավային Կովկասի անվտանգությունը շատ կարևոր է, և այդ անվտանգությունն ու կայունությունը պահպանելու և ամրապնդելու համար օգտագործում են ցանկացած հնարավորություն։

📌 Այս մասին նա ասել է՝ անդրադառնալով Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի՝ Երևան և Բաքու այցի մասին հարցին։

🗣 Վստահ ենք՝ դրանք պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները՝ հեռու արտաքին միջամտությունից։ Այս այցերն էլ այդ երկու երկրի հետ հարաբերություններն ու քննարկումներն ամրապնդելու նպատակով էին, որպեսզի վստահ լինենք, որ տարածաշրջանում խաղաղության պահպանմանն ու ամրապնդմանն ուղղված նախկին գործընթացները, այդ թվում՝ «3+3»-ը, դեռ կշարունակվեն, և Իրանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել այս ուղղությամբ՝ ունեցած հնարավորություններով»։|1lurer.am|

Infocom

13 Jan, 12:11


🇦🇲🇪🇺 Տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ:

🗣 Վարչապետը գոհունակություն է արտահայտել Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ վիճակի վերաբերյալ:

🔸 Նախագահ Կոշտայի հարցին ի պատասխան վարչապետ Փաշինյանը նրան տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ընթացիկ վիճակի մասին եւ ընդգծել, որ Հայաստանի Կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից:

🔸 Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը առաջիկա հարմար առիթներով:

[ՀՀ կառավարություն]

Infocom

13 Jan, 12:06


🇫🇷 Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի խոսքով Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն։

🗣 «Հայաստանը ներկայացնում է իր կառավարությունը, և այն աջակցությունը, որ Ֆրանսիան ցուցաբերում է Հայաստանին, շատ ավելի հստակ ներկայացվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից։ Այն առանց նախապայմանների է, ամբողջական է և հաստատուն»,- շեշտեց դեսպանը։

📌 Դեսպանի խոսքով Ֆրանսիան Հայաստանի կողքին է. «Սա տարածաշրջանում երկարատև և արդարացի խաղաղության  հանձնառություն է, բայց նաև  հանձնառություն է Հայաստանի կողքին լինելու, պահպանելու նրա տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը»։|armenpress.am|

Infocom

13 Jan, 08:45


🇪🇺 Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ամփոփել է հունվարի 7-11-ը տարածաշրջան կատարած իր առաջին այցն ու մանրամասներ ներկայացրել անցկացված հանդիպումներից։

🇦🇲🇦🇿 Նա նշել է, որ Հայաստանում և Ադրբեջանում ունեցած տարբեր հանդիպումներում ընդգծվել է ԵՄ-ի պատրաստակամությունը ուժեղացնելու աջակցությունը Հայաստան-Ադրբեջան բանակցություններին, հումանիտար խնդիրների լուծմանը, տարածաշրջանային համագործակցության նախաձեռնություններին և այլն։

💬 «Կարևոր է առաջ շարժվել դեպի կայուն խաղաղություն, առաջընթաց ապահովել չլուծված հարցերի շուրջ և նախապատրաստել բնակչությանը խաղաղ ապագային: Կարևոր է սպառնալիքների ընկալումը լուծելն ու նվազեցնելը, այդ թվում՝ հանրային հաշտեցման ջանքերի և խաղաղության հաստատման դրական հռետորաբանության միջոցով»,- նշված է Գրոնոյի գրառման մեջ: |armenpress.am|

Infocom

13 Jan, 05:52


🇺🇸 Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 24-ի, մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ համարվում են անհետ կորած, հայտարարել է նահանգապետ Գևին Նյուսոմը՝ չբացառելով, որ զոհերի թիվը կարող է աճել։

🔥 Reuters-ը նշում է, որ 12 հազար 300 կառույց է վնասվել կամ ավերվել, 105 հազար մարդ շարունակում է մնալ պարտադիր տարհանված, ևս 87 հազարը նախազգուշացվել է տարհանման մասին։ |azatutyun.am|

Infocom

12 Jan, 15:26


❗️Հունվարի 11-ին բնակարանային գողություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղում՝ հայրենիքի պաշտպանության համար զոհված Արմեն Գասպարյանի տնից։

🔸 Անհետաձգելի միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։ Նա ներկայացվել է Սևանի քննչական բաժին։ Գողոնը մասամբ հայտնաբերվել է։

[ՆԳՆ ոստիկանություն]

Infocom

12 Jan, 13:55


🇰🇷 Հարավային Կորեայում վթարի ենթարկված մարդատար ինքնաթիռի սև արկղերը դադարեցրել են ձայնագրությունը վթարից մոտ չորս րոպե առաջ, ինչպես հաղորդում է CBS news լրատվամիջոցը՝ հունվարի 11-ին հայտնել են հարավկորեական պաշտոնյաները:

🔸 Տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ պարզ չէ, թե ինչու սարքերը չեն գրանցել տվյալները վերջին չորս րոպեների ընթացքում:

📌 Հարավային Կորեայի քննիչները հայտնել են, որ օդային երթևեկության վերահսկիչները զգուշացրել են օդաչուին թռչունների հնարավոր հարվածների մասին օդանավի աղետի ազդանշան տալուց երկու րոպե առաջ, որը հաստատում է, որ թռչնի հարված է տեղի ունեցել, որից հետո օդաչուն փորձել է վթարային վայրէջք կատարել:

Infocom

12 Jan, 06:35


🇺🇸 Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, հաղորդում է CNN-ը։ Այրվել է մոտ 154.9 քառակուսի կիլոմետր տարածք։ Տարհանված մարդկանց թիվը հասել է 153 հազարի։

🔥 Ներկայումս Լոս Անջելեսի տարածքում շարունակում են 6 խոշոր հրդեհներ մոլեգնել։ Հրշեջները հայտարարել են, որ կարողացել են երկու ամենախոշորները մասնակի տեղանյացնել և վերահսկողության տակ վերցնել Ալտադինա և Փասիֆիկ Փալիսեյդս շրջաններում։

📌 Օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ քամու արագությունն այս օրերին պիտի նվազի, ինչը փոքր-ինչ կհեշտացնի հրշեջների աշխատանքը։ |azatutyun.am|

Infocom

10 Jan, 18:00


⚖️ ՄԻԵԴ-ը Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռ է կայացրել․ ՀՀ-ն պարտավորվում է վճարել 50․000 Եվրո

📌 «Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է 2012 թվականի նոյեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Հ.Մովսիսյանի ողբերգական մահվան դեպքին։ 

🔸 2012թ․-ին, երբ Հ.Մովսիսյանը գտնվում էր ժամկետային զինծառայության մեջ, վերջինիս մոտ ախտորոշվել էր օրգանական հոգեբուժական խանգարում։ Զինծառայության ընթացքում Հ․Մովսիսյանը ինքնասպանության փորձ էր կատարել։ Չնայած հոգեկան առողջության խնդիրներին՝ նա դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման՝ զինծառայությունից խուսափելու նպատակով ինքնախեղման մեղադրանքով։ Վերջինիս տեղափոխել էին ԼՂՀ Շուշիի մեկուսարան, որտեղ ավելի ուշ հայտնաբերել էին սավանից կախված։ |hcav.am|

Infocom

10 Jan, 16:19


❗️ Եռաբլուրում շիրմաքարերի վրայից ծաղիկներ գողանալու գործով երեք անձի կալանավորման միջնորդություն է ներկայացվել։

🗣 Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Infocom

10 Jan, 15:43


Օրվա կարեւորը՝ #միվոյսով

Infocom

10 Jan, 14:47


🇦🇲🇪🇺 ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։

📌 Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ և ԵՄ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերին։

🔸Հանդիպմանը քննարկվել է արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը։ Քննարկվել է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Հայաստանի քայլերն ուղղված նախագծի իրականացմանը:

[ՀՀ ԱԽ գրասենյակ]

Infocom

10 Jan, 14:15


❗️ Փաստաբան Արսեն Բաբայանը ազատ է արձակվել։

🗣 «Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են», - գրել է Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում։

Infocom

10 Jan, 14:01


🚔 Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել է, որ իրեն և ընկերներին ձերբակալել են։

🗣 «Ճանպարհներս կտրեցին հատուկ նշանակության դիմակավոր տղաները», - գրել էր Բաբայանը։

📌 Նա հայտնել է, որ ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով։ Այս մասին, Բաբայանի խոսքով, իրեն հայտնել է քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարել է ձերբակալման պրոցեսը։

Infocom

10 Jan, 12:38


🇦🇲🇪🇺 ՀՀ-ում ԵՄ դեսպանը հայտնել է՝ տեղյակ են ՀՀ կառավարության՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին հավանություն տալու որոշման մասին և կուսումնասիրեն այն։

📌 «Ազատության» հետ զրույցում Վասիլիս Մարագոսը նշել է, որ Եվրամիությունը շատ սերտ հարաբերություններ ունի Հայաստանի հետ և աշխատում է խորացնել դրանք։

🗣 «Մենք ունենք «Դիմակայունություն և աճ» ծրագիրը (խմբ.- այդ ծրագրով 270 միլիոն եվրո պետք է հատկացվի Հայաստանին), և մենք քննարկումների մեջ ենք Հայաստանի իշխանությունների հետ այն բոլոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ԵՄ-ՀՀ հարաբերություններին, որոնք ընթանում են դրական ուղղությամբ», - շեշտել է նա։

Infocom

10 Jan, 12:24


💊 Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը:

📌 Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր են և կյանք փրկող, սակայն դրանք պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով։ Կարևոր է`
🔸 ձեզ նշանակված hակաբակտերիային դեղերը խորհուրդ մի՛ տվեք ուրիշներին,
🔸 ինքնուրույն մի՛ ընդհատեք բժշկի կողմից հակաբակտերիային դեղերով նշանակված բուժումը,
🔸 մի՛ օգտագործեք բուժման ավարտից հետո մնացած դեղերը և մի՛ փոխանցեք այլ մարդկանց, հակառակ դեպքում վարակների բուժումը դժվարանում է կամ դառնում անհնար:

[ՀՀ առողջապահության նախարարություն]

Infocom

10 Jan, 10:53


🇦🇲🇱🇧 Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով:

📌 Հիշեցնենք, որ երեկ Լիբանանի խորհրդարանը քվեարկության երկու փուլերի արդյունքում Զինված ուժերի հրամանատար գեներալ Ջոզեֆ Աունին ընտրեց երկրի նախագահ։

🗣 «Վերահաստատում եմ Հայաստանի աջակցությունը Լիբանանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը: Վստահեցնում եմ, որ Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին՝ մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ», - ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:

Infocom

10 Jan, 10:44


⚖️🗣 Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի կարծիքով երկու երկրների միջև առկա իրավական վեճերը չեն կարող խանգարել խաղաղության գործընթացին։

🔸 «Իմ կարծիքով, իրավական վեճերի իմաստն ինչ-որ տեղ խաղաղության հաստատումն է։ Երբ պետությունները նախաձեռնում են իրավական վեճեր, տարաձայնությունները լուծում են քաղաքակիրթ եղանակով, դա նաև պատերազմը կանխարգելել է նշանակում», - նշեց նա։

Պատասխանելով Ադրբեջանի՝ միջազգային ատյաններից իրավական վեճերը հետ կանչելու պահանջի և Հայաստանի հնարավոր պատասխանի մասին հարցին Կիրակոսյանն ասաց.

🔸 «Դրա մասին պետք է չշտապել մեկնաբանություն տալ, ես էլ մեկնաբանություն չտամ։ Ադրբեջանն էլ ՀՀ-ի դեմ գործեր ունի, միայն Հայաստանը չէ։ Այստեղ հարց է առաջանում, եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում»։ |news.am|

Infocom

10 Jan, 07:57


🔸 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողներն այս պահին հանդիպում են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:

🗣 Այս մասին ԱԺ-ից հայտնել է news.am-ի թղթակիցը:

Infocom

09 Jan, 18:57


🇦🇲🇦🇿 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին․

🗣 «Փաշինյանի հայտարարությունները չեն կարող Հայաստանի բարի մտադրությունների վկայություն լինել։ Եվ ի՞նչ է նշանակում այս ամենը, պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Թող ձեր գործողություններն ավելին ասեն, քան ձեր խոսքերը։

🔸 Եթե Հայաստանն իրոք շահագրգիռ է իր հարևանների հետ խաղաղության հաստատման հարցում, ինչո՞ւ եք ամեն կերպ խուսափում ձեր Սահմանադրության և ազգային օրենսդրության շրջանակներում հրաժարվել այն տարածքներից, որոնք դուք անվանում եք «Արևմտյան Հայաստան» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Կներեք, բայց ձեր կռվանները չեն կարող «Հայաստանի բարի մտադրությունների» վկայություն համարվել»: |azatutyun.am|

Infocom

09 Jan, 18:01


🇦🇲🇺🇸 Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։

📌 Մենք ցավակցություն ենք հայտնում տուժածների, այդ թվում՝ ողբերգական ձևով կորցրած կյանքերի համար։ Տուժածներին շուտափույթ ապաքինում մաղթելով՝ մենք հուսով ենք, որ հետևանքներն արագ կվերացվեն և համայնքային կյանքն ամբողջապես կվերականգնվի։ [ՀՀ ԱԳՆ]

Infocom

09 Jan, 17:52


🇺🇸 Լոս Անջելեսը լայնածավալ հրդեհների մեջ է:

📌 Պաշտոնական աղբյուրները հայտնում են 5 զոհի մասին։ 140 հազար մարդ տեղահանվել է։ Լոս Անջելեսի հայաբնակ բնակավայրերից՝ նախևառաջ Փասադենայից, հայերը տարհանվել են։

🔸 Հրդեհները դեռ անկառավարելի են, երկու հազար շենք է այրվել, կրակը երեկվանից հասել է Հոլիվուդի բլուրներին։ |azatutyun.am|

Infocom

09 Jan, 17:15


🚌 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025թ. հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ։

🗣 Ինչպես գիտեք, բոլոր վճարումները հունվարի 1-ից իրականացվում են բացառապես անկանխիկ ձևաչափով։ Համեմատության համար նշեմ, որ 2024թ. նույն ժամանակահատվածում հավաքագրված գումարը կազմել է 75,213,900 ՀՀ դրամ։

[Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյան]

Infocom

09 Jan, 17:08


🇷🇺💬 Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են։ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության նախագիծը երկրին կանգնեցնում է ընտրության առաջ։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

🗣 ՌԴ փոխվարչապետը նշել է, որ ԵԱՏՄ-ի հետ Երևանի հարաբերությունների խզման դեպքում Հայաստանում կբարձրանան էներգիայի և պարենի գները, իսկ հայկական ապրանքների արտահանումը կկրճատվի 80 %-ով: |armeniasputnik.am|

Infocom

09 Jan, 16:32


🇦🇲🇺🇸 Կալիֆոռնիայում hունվարի 7-ից բռնկված հրդեհների հետևանքով զոհվածների թվում, այս պահին ունեցած տեղեկություններով, ՀՀ քաղաքացիներ չկան:

🗣 Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատում է բնականոն ռեժիմով, իրականացվում է հյուպատոսական ընդունելություն:

[ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյան] |1lurer.am|

Infocom

09 Jan, 15:35


📌 Երևանի Իսակովի պողոտայի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք, որը գործարկվելու է 2025 թվականի հունվարի 15-ից։

[ՆԳՆ ոստիկանություն]

Infocom

09 Jan, 09:37


15 տարում ոչ մարտական 427 զոհ․ Փաստահավաք հանձնաժողովի մասին ուշացող խոստումը

🪖15 տարվա ընթացքում ոչ մարտական պայմաններում զոհվել է 427 հայ զինծառայող։ Նույն ժամանակահատվածում Հայաստանում փոխվել է կառավարող ուժը, արդարադատության 10 նախարար, բայց արդարության սպասողների շարքերում դեմքերը հաճախ անփոփոխ են։ Նանա Մուրադյանը նույնքան տարի պայքարում է որդու մահվան հանգամանքների բացահայտման համար․ նրա որդին՝ Վալերիկ Մուրադյանը, այդ 427 զինծառայողներից մեկն է։
🔍 Ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում։ Հանձնաժողովը, որ պիտի ստեղծված լիներ դեռ 2020-ին, ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է միայն 2025 թ․–ին։ Մեր հարցին ի պատասխան Արդարադատության նախարարությունն այս ձգձգումը պայմանավորել է նախագծի շուրջ երկարատեւ քննարկումներով։
🗣 Որդեկորույս մայրը թերահավատորեն է մոտենում սրան, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, Փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։

Infocom

09 Jan, 09:04


🇦🇲🇦🇿 Տարածաշրջանում երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու ՀՀ առաջարկը հստակ է.

ա) փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից,
բ) Բերքաբեր-Ոսկեպար հատվածում իրականացված սահմանազատման փորձի և երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի հիման վրա շարունակել սահմանազատման գործընթացը,
գ) կնքել Խաղաղության պայմանագիր, որը 90 տոկոսով պատրաստ է,
դ) իրագործել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ լուծելով նաև Ադրբեջան-Ադրբեջան կապի հարցը՝ ՀՀ տարածքով և Հայաստան-Հայաստան կապի հարցն Ադրբեջանի տարածքով՝ համաձայն Կազանում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված առաջարկների,
ե) հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ներդնել,
զ) ամբողջական կերպով լուծել պահվող անձանց խնդիրը,
է) ամբողջ ինտենսիվությամբ աշխատել գտնվելու վայրն անհայտ համարվող անձանց ճակատագրի պարզաբանման խնդրի լուծման վրա,
ը) հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում,
թ) աշխատել Խաղաղության պայմանագրի կետերի ամբողջական և արդյունավետ իրագործման վրա,
ժ) սպառազինությունների փոխադարձ վերահսկման, քվոտավորման, կիրառման սահմանափակումների շուրջ բանակցելու մեխանիզմ ձևավորել,
ի) երկու երկրներից փախստականների հետ կապված հարցերը քննարկել ամբողջության մեջ, խաղաղության հաստատումից հետո ձևավորելով համատեղ մասնագիտական, փորձագիտական հանձնաժողով,
լ) լուծարել ԵԱՀԿ ՄԽ-ն:

[ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]

Infocom

09 Jan, 08:57


Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Հայաստան. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

🇦🇿 «Արևմտյան Ադրբեջանը Ղազախն է, Թովուզն է, Աղստաֆան է, Գեդաբեյն է, Դաշքեսանն է, Քելբաջարն է, Լաչինն է, Կուբաթլուն է, Զանգելանն է: Սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան: Եթե շատ են ուզում այլ տեղ փնտրել, Նախիջևանն էլ կարող ենք համարել Արևմտյան Ադրբեջան:

🇦🇲 Արևելյան Հայաստանը Իջևանն է, Բերդն է, Ճամբարակն է, Վարդենիսն է, Ջերմուկն է, Գորիսն է, Կապանն է, Ներքին Հանդն է, Նռնաձորն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևելյան Հայաստան:

❗️ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը քննարկի փախստականների իրավունքների հարցը՝ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի ներքո: Երբ Ադրբեջանն օգտագործում է «Արևմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձի հարց» խոսույթը, այս ձևակերպման բերումով հենց ինքը փակում է որևէ քննարկման հնարավորություն, որովհետև ակնհայտ է դարձնում, որ փախստականների հարցը փորձում է օգտագործել միջազգային իրավունքի սուբյեկտ, ինքնիշխան պետություն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու, Հայաստանից տարածքային պահանջներ ձևակերպելու համար: Հարցի քննարկման համար Ադրբեջանը նախ պետք է հրաժարվի «Արևմտյան Ադրբեջանի» և այդ կարգի խոսույթներից:

🔸 Նախորդ կետում նշված հանգամանքների համապատկերում պաշտպանունակ բանակ ունենալու ՀՀ իրավունքը կասկածի տակ դնելով՝ պաշտոնական Բաքուն փորձում է ստանալ ՀՀ դեմ անարգել ագրեսիա իրականացնելու հնարավորություն»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

Infocom

08 Jan, 18:33


🇺🇸 Լոս Անջելեսում արտակարգ դրություն է հայտարարվել անտառային հրդեհների պատճառով, որոնք ընդգրկել են քաղաքի արևմուտքում գտնվող մի քանի շրջաններ։

📌 Ինչպես հայտնում է BBC-ին, վերջին տվյալներով երկու մարդ մահացել է։ Ըստ Reuters-ի՝ 70000 մարդ տարհանվել է։

🔸 Իշխանությունները զգուշացնում են, որ իրավիճակը սրվում է փոթորկոտ քամիների և չոր եղանակի պատճառով, և կրակը զսպելու հնարավորություն չկա։ |armradio.am|

Infocom

08 Jan, 18:22


🇦🇲🇮🇷 Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը:

🤝 ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գործընկերոջը դիմավորել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԽ քարտուղարը:

Infocom

08 Jan, 17:35


🇦🇿🇹🇷Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել:

🤝 Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

🗣️ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է, որ երկու երկրների համագործակցությունը բոլոր ոլորտներում զարգանալու է «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով։ Թուրքիայի նախագահն ասել է, որ իրենք լիովին աջակցում են հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և նշել, որ Թուրքիան միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։

Infocom

08 Jan, 16:23


❗️Վաղվանից, արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությունից օգտվելու իրավունք ունեցող մեր քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային քարտերով կարող են մոտենալ իրենց վարչական շրջանի մասնաշենք (թաղապետարան), նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին։

📌 Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։
 
🔸 Հիշեցնենք նաև, որ նույն գործընթացը հնարավոր է իրականացնել transport.yerevan.am կայքում՝ առանց որևէ տեղ մոտենալու։

[Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյան]

Infocom

08 Jan, 16:18


Օրվա կարեւորը՝ #միվոյսով

Infocom

08 Jan, 15:51


Արայիկ Հարությունյանը Գոռ Իշխանյանին ասել է՝ ինչո՞ւ ես հոկտեմբերի 11-ին զորք ուղարկել Հադրութ, երբ 9-ից այնտեղ հակառակորդի դրոշն էր դրված

🪖 Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը 44-օրյա պատերազմից հետո զոհված զինծառայողների հարազատների ու սպաների հետ հանդիպման ժամանակ Մարտունի 3 զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանին հարցրել է՝ ինչո՞ւ է 73-հոգանոց վաշտը հոկտեմբերի 11-ին ուղարկել Հադրութի «9 կմ» կոչվող տեղանք այն պարագայում, երբ հոկտեմբերի 9-ից այնտեղ արդեն հակառակորդի դրոշն էր կանգնեցված։ Գոռ Իշխանյանն էլ պատասխանել է, թե հրաման է կատարել։

⚖️ Այս երկխոսության մասին այսօր դատարանում պատմեց Հադրութի Այգեստան գյուղում շրջափակման մեջ ընկած եւ հոկտեմբերի 11-ին զոհված զինծառայող Արման Այվազյանի հայրը՝ Համլետ Այվազյանը, որը ներկա է եղել զինվորականների հետ հանդիպմանն ու մինչ այժմ պահում է այդ քննարկման ձայնագրությունը՝ այն դատարանին տրամադրելու պատրաստակամությամբ։

Infocom

08 Jan, 15:03


Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանն առայժմ հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ

📌 Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի վերաբերյալ արդեն 3 տարի դատարանում գտնվող եւ 4 դատավորի վարույթով անցած գործով այսօր մեղադրյալի հարցաքննության փուլն էր։ Վերանյանը, սակայն, հայտարարեց՝ այս փուլում հրաժարվում է ցուցմունք տալ։ Այս պատասխանը վրդովեցրեց զոհված զինծառայողների ծնողներին։

🔸 Դատավորն ու հանրային մեղադրողը պարզաբանեցին՝ ցուցմունք տալը ամբաստանյալի իրավունքն է, ոչ թե պարտականությունը․ նա կարող է այժմ օգտվել լռելու իր իրավունքից, իսկ ցանկացած այլ փուլում մտափոխվել եւ ցուցմունք տալ։

📌 Անդրանիկ Վերանյանը, հիշեցնենք, այն սպան է, որը 2020 թ․ հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի խաչմերուկում պատսպարված ինժեներասակրավորական վաշտի անձնակազմին մեքենաները նստելու եւ երթը շարունակելու հրաման է տվել՝ չնայած հակառակորդի՝ ԱԹՍ–ի առկայությանը։ Րոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է մեքենային, ինչի հետեւանքով 18 զինծառայող զոհվել է, 3 անձ՝ վիրավորվել։ Նրա պաշտպան Նարեկ Գրիգորյանը դատարանին միջնորդեց դիմել ՀՀ ԶՈՒ ԳՇ՝ պարզելու՝ կա՞ ԱԹՍ–ի առկայության ժամանակ հրամանատարի գործողությունները սահմանող որեւէ իրավական ակտ թե՞ ոչ։

Infocom

08 Jan, 14:41


⚖️ Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝

🔸2 անշարժ գույք Երևան քաղաքում՝ ընդհանուր 766 միլիոն դրամ շուկայական արժեքով.
🔸 1 բնակարանի գնման իրավունք.
🔸 5 տրանսպորտային միջոց.
🔸 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք.
🔸 2 իրավաբանական անձանցում մասնակցություններ.
🔸 2 միլիարդ 150 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:

Infocom

08 Jan, 14:28


🚍 Մեկանգամյա տոմսերը սպառվում են ձեռքբերումից հետո 3 օրվա ընթացքում, և չի ենթադրվում, որ պետք է երկարաժամկետ լինեն մեկ ուղևորության դեպքում: Այս մասին ասաց Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով տրանսպորտի QR կոդով տոմսերի ժամկետների կրճատմանն ու 3 օր սահմանելու ավագանու որոշմանը։

🗣 Նրա խոսքով՝ փետրվարի 1-ից՝ միասնական տոմսային համակարգին ամբողջովին անցնելուց հետո այդ խնդիրը կլուծվի, քանի որ մարդիկ երկարաժամկետ տոմսային պրոդուկտներ պետք է ունենան։

📌 Անդրադառնալով արտոնությունների փաթեթներին՝ Գրիգորյանը նշեց, որ արտոնություններից օգտվելու համար թոշակառուները պետք է ունենան Երևանի հաշվառում, իսկ ուսանողները՝ ոչ, քանի որ այս դեպքում կգործի ոչ թե Երևանում հաշվառված լինելու տրամաբանությունը, այլ Երևանի բուհում սովորելու:

Infocom

08 Jan, 14:02


🚌 Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր․ Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյան

🗣 «Հանրային տրանսպորտում ծանրաբեռնվածությունը որոշակի ժամերին բավականին բարձր է, և այս ուղղությամբ մենք շարունակաբար պետք է աշխատենք, որպեսզի նման իրավիճակ չունենանք: Վալիդատորների պահեստային առկա թվաքանակը արդեն օգտագործվել է, դրանք տեղադրվել են MAN մակնիշի ավտոբուսներում և տրոլեյբուսներում: Իսկ արդեն փետրվար, մարտ ամիսներին նախատեսում ենք տեղադրման աշխատանքները շարունակել, քանի որ արդեն նոր վալիդատորների պատվերը իրականացված է»,- ասաց Գրիգորյանը: |armenpress.am|

Infocom

08 Jan, 12:44


🇺🇸🇦🇲 Արարատ Միրզոյանն ասուլիսում անդրադարձավ փորձագիտական հանրությունում հնչող տեսակետի վերաբերյալ հարցին, թե մինչև Դոնալդ Թրամփի երդմնակալությունը կստորագրվի Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիր:  

🗣 «Մենք ունենք ռազմավարական երկխոսություն, որը պայմանավորվել ենք բարձրացնել ռազմավարական գործընկերության: Քննարկվող փաստաթղթեր այս մասին, իհարկե, կան: Հանդիպում էլ է նախատեսվում՝ ՀՀ–ն ներկայացնող պաշտոնյաների և ԱՄՆ-ն ներկայացնող պաշտոնյաների»,- ասաց Միրզոյանը:

📌 ԱԳ նախարարն առաջարկեց սպասել մի քանի օր՝ մինչև Թրամփի երդմնակալությունը, ու տեսնել, թե ինչ կլինի: |armenpress.am|

Infocom

08 Jan, 12:24


🗣 «Արևմտյան Ադրբեջան»-ն Ադրբեջանի արևմտյան շրջաններն է, Հայաստանի տարածքն անվանել «Արևմտյան Ադրբեջան», արդեն իսկ խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների մասին․ Արարատ Միրզոյան

🔸 Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը երբեք չի թաքցրել, որ Խորհրդային շրջանում Հայաստանում ապրել են ադրբեջանցիներ․ «ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ նրանց ճնշող մեծամասնությունը հեռացել է բավականին քաղաքակիրթ ճանապարհով, օրինակ՝ 100 ընտանիք ուղղակի վաճառել է իր բնակարանը, բռնագաղթի կամ բռնի տեղահանության ժամանակ նման բան պատկերացնել հնարավոր չէ, 12 հազար ընտանիք կարողացել է փոխանակել բնակարաններն Ադրբեջանում ապրող հայերի հետ և 160 հազարից ավել մարդ ստացել է ՀՀ կառավարությունից փոխհատուցում, հետևաբար այստեղ իրավունքներն էլ են սպառված:

🔸 Կարող ենք զուգահեռ տանել Ադրբեջանում ապրած շուրջ 500 հազար հայերի հետ (եթե Լեռնային Ղարաբաղն էլ հաշվենք), և հիշել նրանց ճակատագիրը, հիշել Բաքվի, Սումգայիթի ջարդերը: Այս ամենը փաստ է, արձանագրված փաստ»,- ասել է Միրզոյանը: |tert.am|

Infocom

08 Jan, 11:43


⚖️ Գլխավոր դատախազությունը պահանջում է Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել՝

🏘 2 անշարժ գույք Տավուշի մարզում, 1 գույքի շուկայական արժեք,
🏦 1 չմարված ավանդի գումար.
💵 1 գույքի վարձակալության վճարները մինչև վճռի փաստացի կատարումը.
💰 26 միլիոն 844 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ, 42 միլիոն 279 հազար դրամ, որը 2009-2022 թվականների ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել:

Infocom

07 Jan, 18:21


❗️«Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, և այն բաց կլինի: Ինչքան շուտ հասկանան սա, այնքան լավ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

🗣 «Մենք խաղաղություն և համագործակցություն ենք ուզում Հարավային Կովկասում։ Հայաստանը չպետք է խանգարի մեզ։ Չպետք է գործեն որպես աշխարհագրական պատնեշ Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,- ասել է նա։

Infocom

07 Jan, 18:12


🇦🇲🇦🇿 Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կբերի: Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում։ Այս մասին հունվարի 7-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է նախագահ Իլհամ Ալիևը։

🔸 Նրա խոսքով Հայաստանը սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար։ Ալիևի կարծիքով՝ Հայաստանը ֆաշիստական ​​պետություն է:

🗣 «Հայաստանում ֆաշիստական պետություն է ձևավորվել։ Այդ ֆաշիզմը կոչնչացնի կա՛մ Հայաստանի ղեկավարությունը, կա՛մ մենք։ Այլ ելք չկա»,- ասել է Ալիևը։

Infocom

07 Jan, 17:51


🇦🇲🇦🇿 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը պետք է կայանա հունվարին, տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

🗣 Ալիևը նշել է, որ ադրբեջանական կողմն է առաջարկել հունվարին հանդիպել։ Ալիևը նաև մի շարք հայտարարություններ է արել։ Խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ նա նշել է, որ եթե այն Երևանին պետք չէ, Բաքվին էլ պետք չէ։ |azatutyun.am|

Infocom

07 Jan, 16:01


❗️ Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը Հայաստանի պետական անվտանգության շահերի դիտանկյունից քննարկելուց և գնահատելուց հետո որոշում կկայացվի այն հրապարակել/չհրապարակելու մասին: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են վարչապետի աշխատակազմից։

🗣 «Ակնհայտ է, որ երեք նախագահները իրենց ձեռքի տակ ունեն բանակցային բոլոր փաստաթղթերը, և եթե դրանցում կա իրենց ընթացիկ պնդումները հիմնավորող որևէ փաստ, անհասկանալի է, թե ինչու չեն հրապարակում։

🔸 Վարչապետ Փաշինյանը տարբեր ժամանակներում ունեցած իր հրապարակային ելույթներոմ բանավոր կերպով հրապարակել է բանակցային գործընթացի առանցքային դրվագները»,- Լևոն Տեր-Պետրոսյանի կոչին արձագանքելով՝ նշել են վարչապետի աշխատակազմից։

🔗 Կարդալ ավելին

Infocom

07 Jan, 15:50


Անչափահասի նկատամբ սեռական բռնության հոդվածով մեղադրանք է առաջադրվել մեկ անձի. անչափահասը ինքնասպանություն է գործել. Քննչական կոմիտե

⚖️ Ինֆոքոմի հարցին ի պատասխան կառույցից հայտնել են, 2024 թվականի դեկտեմբերի 21-ին անչափահասը՝ դեղահաբեր խմելու հետևանքով դեղորայքային թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել է Մուրացան մանկական ԲԿ: 2024 թվականի դեկտեմբերի 24-ին վերջինս մահացել է:

📌 Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անչափահաս անձին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) և 187-րդ հոդվածի 2-րդ մասով (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։

Infocom

07 Jan, 15:42


Օրվա կարեւորը՝ #միվոյսով

Infocom

07 Jan, 15:24


🇨🇳 Չինաստանի հարավ-արևմուտքում՝ Տիբեթի ինքնավար շրջանում, տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 126-ի, վիրավորներինը՝ 188-ի:

📌 Այսօր՝ տեղական ժամանակով ժամը 09:05-ին, Տիբեթի ինքնավար շրջանի Շիգաձե շրջանի Թինգրի գավառի տարածքում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Օջախը գտնվել է 10 կմ խորությամբ։ Երկրաշարժից հետո սեյսմոլոգները գրանցել են 49 հետցնցում։ |1lurer.am|

Infocom

07 Jan, 11:59


🚌 Քաղաքապետարանը ներկայացրել է, թե նախապես ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, որպեսզի փետրվարի 1-ից պատրաստ լինեք օգտվելու հանրային տրանսպորտի ծառայություններից։

Transport.yerevan.am կայքի միջոցով կարող եք.
🔸 ծանոթանալ և ընտրել ձեզ և ձեր հարազատների համար ամենամատչելի տոմսային փաթեթները,
🔸 ստուգել արտոնության հասանելիությունը՝ մուտքագրելով ՀԾՀ-ն և ծննդյան ամսաթիվը,
🔸 արդեն այսօրվանից ձեռք բերել նոր տոմսային փաթեթը՝ այն կցելով ձեր ֆիզիկական բանկային կամ տրանսպորտային քարտին, որն ունի անհպում վճարման հնարավորություն։

🔈 Այն քաղաքացիների համար, որոնք համակարգչից կամ բջջային հեռախոսից օգտվելու դժվարություններ ունեն և արտոնությունների խմբի շահառու են, սկսած 08․01․2025թ․-ից ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 21:00-ն գործելու են Telcell ընկերության սպասարկման կետերը (հասցեները՝ transport.yerevan.am կայքում)։
🔗Կարդալ ավելին

Infocom

07 Jan, 10:54


😷 Չինաստանում ներկայումս արձանագրվում է մարդու մետապնևմովիրուսային (HMPV) վարակի դեպքերի կտրուկ աճ։ Այս մասին գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ նշելով, որ հաղորդում է Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը։

🗣 «Բացի այդ, լարված համաճարակային իրավիճակ է նաև մյուս շնչառական վարակների առումով, մասնավորապես՝ A գրիպի, Mycoplasma pneumoniae և Covid-19 վարակների: Ահազանգող է, որ HMPV վարակի տարածումը հանգեցրել է հանկարծակի մահվան դեպքերի զգալի աճի, հատկապես՝ 40-ից 80 տարեկան անձանց շրջանում: Ավելացել է նաև մինչև 14 տարեկան երեխաների թոքաբորբով հոսպիտալացված դեպքերի թիվը», - գրել է Մուրադյանը:

📌 Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ հաղորդմամբ՝ 2024թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում հայտնաբերվել է վիրուսի 50 դեպք։ Ապրիլից մինչ այժմ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում մետապնևովիրուս չի հայտնաբերվել։

Infocom

07 Jan, 10:18


Նոր վիրուսի տեսակ է շրջանառվում. ՀՀ ԱՆ

📌 Սուր շնչառական այս վարակը հիմնականում տարածվում է օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև կենցաղային իրերի հետ շփման միջոցով:

📌 2024թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում հայտնաբերվել է վիրուսի 50 դեպք։ Ապրիլից մինչ այժմ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում մետապնևովիրուս չի հայտնաբերվել։

‼️ Ախտանշաններն են՝

🔸 Ջերմություն,
🔸 հազ,
🔸 քթահոսություն,
🔸 դժվարացած շնչառություն,
🔸 գլխացավ։

Infocom

07 Jan, 07:48


‼️ Ծովինար Թադևոսյանը կնշանակվի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ:

🗣️ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Infocom

06 Jan, 16:46


🇨🇦Կանադայի վարչապետը կհեռանա պաշտոնից

📌 Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկուշաբթի հայտարարել է, որ ինը տարվա ղեկավարումից հետո մտադիր է հեռանալ վարչապետի և իշխող լիբերալների առաջնորդի պաշտոնից, սակայն կշարունակի պաշտոնավարել այնքան ժամանակ, քանի դեռ կուսակցությունը փոխարինող չի ընտրել:

🔸 Reuters-ի հաղորդմամբ նա մամուլի ասուլիսում ասել է, որ խորհրդարանը կգործարկվի մինչև մարտ: |azatutyun.am|

Infocom

06 Jan, 14:06


🔸 Ժամը 17:28-ին Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզում՝ 2-4 բալ, ինչպես նաև՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ [ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]

Infocom

06 Jan, 13:54


🚑 Վթարից տուժած 7 քաղաքացի տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն, հաղորդում է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։

Տուժածներից 4-ը՝ 2 երեխա և 2 մեծահասակ, բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3 տուժող դեռ շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո, առաջիկա ժամերին դուրս կգրվեն: Եվս մեկ տուժող Աշտարակի բժշկական կենտրոնում է, որը ևս շուտով դուրս կգրվի: Տուժածներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: |1lurer.am|

Infocom

06 Jan, 13:44


🚍 Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի Տառերի Պուրակ հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։  Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի  «GAZel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում․ կան տուժածներ։

🚒 Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: [ՀՀ ՆԳՆ]

Infocom

06 Jan, 12:19


Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 6-ին՝ ժամը 14։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

[ՀՀ ՊՆ]

Infocom

06 Jan, 10:47


❗️ Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է այսօր՝ ժամը 13։24-ին։ [ՆԳՆ]

Infocom

06 Jan, 10:43


🇦🇿 Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական ինքնաթիռի կործանման մեղավորը ՌԴ ներկայացուցիչներն են։

🗣️ «Եթե ​​Գրոզնի քաղաքը ժամանակին միջոցներ ձեռնարկեր ռուսական օդային տարածքը փակելու համար, եթե պահպանվեին ցամաքային ծառայության բոլոր կանոնները և համակարգված լինեին ՌԴ զինված ուժերի և քաղաքացիական ծառայությունների միջև, ապա այս ողբերգությունը չէր լինի»,- ընդգծել է Իլհամ Ալիևը։

📌 Նշելով, որ «սև արկղերի» ուսումնասիրության գործընթացը շարունակվում է, Ալիևն վստահություն է հայտնել, որ մոտ ապագայում պարզ կլինեն նախնական արդյունքները, տեսանելի կլինի ողբերգության ամբողջ պատկերը, ինչը կարևոր է ողբերգության ամբողջական հետաքննության և մեղավորներին պատժելու համար։

Infocom

06 Jan, 10:42


🌨 Աշոցքում, Չարենցավանում, Վարդենիսում և «Մեղրու սար» հատվածում ձյուն է տեղում, ճանապարհները կարող են լինել սառցակալած և վտանգավոր։
🌬 Ջերմուկում և Չիվա-Ելփին ավտոճանապարհին մառախուղ է, ինչը զգալիորեն նվազեցնում է տեսանելիությունը։
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
🚛 Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ [ՆԳՆ]

Infocom

06 Jan, 09:55


⛪️ Էջմիածնի Մայր տաճարում մատուցվել է Սուրբ Ծննդյան Հայրապետական Պատարագ։ Ամենայն Հայոց կաթողիկոսը պատգամ է հղել տոնի առիթով.

🔸 «Աշխարհաքաղաքական ներկա բարդ իրադրության մեջ ծանր փորձությունների ենթարկվեց մեր ժողովուրդը՝ բռնազավթվեց և հայաթափվեց Արցախը, գրավված են մնում Հայաստանի ինքնիշխան տարածքներ, տակավին գերության մեջ են և անհայտ կորած մեր բազում զավակներ, Ադրբեջանի կողմից շարունակում են հնչեցվել նորանոր պահանջներ ու սպառնալիքներ։

🔸 Այսօր մեր երկիրը խռովահույզ է ներքին խնդիրներով՝ կեղծիք, անօրինականություն, չարակամություն, քինախնդրություն, արատավոր երևույթներ, որոնք հասարակության մեջ պատճառ են դառնում անվստահության, անտարբերության, թշնամանքի ու պառակտումի և հանգեցնում ազգի տկարացման։

🔸 Չենք կարող ծառայել համընդհանուր բարիքին՝ տրվելով փառասիրությանն ու իշխանատենչությանը և առաջնայնություն տալով սեփական շահերին։ Մենք՝ որպես ազգ, լինի հայրենիքում, թե սփյուռքում, կհաջողենք, եթե միշտ հավատարիմ մնանք Քրիստոսին, Նրա վարդապետությանը, ընթանանք Աստծո Խոսքի և աստվածային կամքի համաձայն, ձերբազատվենք մոլորեցնող ու բաժանարար մարդկային նենգամտությունից», - նշել է Գարեգին Երկրորդը պատգամում։

Infocom

03 Jan, 13:49


❗️Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհը մարվել է։

[
ՆԳՆ Փրկարար ծառայություն]

Infocom

03 Jan, 12:33


⚖️ Հակակոռուպցիոն դատարանի վճռով նախատեսվում է Դավթաշեն համայնքի նախկին ղեկավար, 2012-2019թթ. ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից՝ Աննա Վլադիմիրի Գասպարյանից, որպես ապօրինի ծագում ունեցող գույք հօգուտ Հայաստանի բռնագանձել 668.194.872 դրամ:

[ԲԴԽ]

Infocom

03 Jan, 11:04


🔥 Կադրեր՝ Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհից

👩‍🚒 Ըստ ՆԳՆ փրկարար ծառայության՝ հրդեհի հետևանքով կա երկու տուժած։ Հրդեհը ժամը 14:24-ին մեկուսացվել է:

Infocom

03 Jan, 09:34


🔥 Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։

📌 Ըստ նախնական տվյալների՝ պահեստում այրվում է պիրոտեխնիկա։

[ՆԳՆ փրկարար ծառայություն]

Infocom

03 Jan, 08:28


🇦🇲🇺🇸 Սրտի ցավով տեղեկացանք Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին։ Դատապարտում ենք բռնության նման անիմաստ գործողությունները և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերին, նրանց մտերիմներին և ԱՄՆ կառավարությանը:

[ՀՀ ԱԳՆ]

Infocom

03 Jan, 08:15


👮🏻‍♀️Հունվարի 2-ին պարեկները մոտեցել են Կոմիտասի պողոտա՝ ճանապարհատրանսպորտային պատահարն արձանագրելու։ 47-ամյա վարորդը, գտնվելով ոչ սթափ վիճակում, ներկայացրել է վարորդական իրավունքի երկու վկայական, որոնցից մեկը՝ կեղծ։ Արձանագրություն կազմելու նպատակով պարեկը վերցրել է վկայականները, ինչից հետո քաղաքացին պարեկների մեքենայի սրահ է նետել 20 հազար դրամ՝ վարորդական վկայականները վերադարձնելու և արձանագրություն չկազմելու համար:
🔍Կաշառք տալու և կեղծ վարորդական վկայական ներկայացնելու հիմնավոր կասկածով անձը ձերբակալվել է։

[ՆԳՆ ոստիկանություն]

Infocom

03 Jan, 06:21


Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
🚚 Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում։
🚘🚛 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

[ՆԳՆ փրկարար ծառայություն]

Infocom

03 Jan, 05:03


Հանրային տրանսպորտում մետաղադրամով վճարել այլևս հնարավոր չէ. սարքերը հունվարի 1-ից կապարակնքված են:

Հնարավոր է վճարել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով:

Infocom

02 Jan, 12:52


🇺🇸 Ամանորի գիշերը Նոր Օռլեանում տեղի ունեցած միջադեպը իշխանությունները ահաբեկչություն են որակել:

📌 Հայտնում են, որ զոհերի թիվը հասել է 15-ի, վիրավորվել է 30 մարդ:

🔸 ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն բացահայտել է հարձակում իրականացրած անձի ինքնությունը: |1lurer.am|

Infocom

02 Jan, 09:09


🇧🇾 ԵԱՏՄ նախագահությունը հունվարի 1-ին Հայաստանից անցավ Բելառուսին։

🔸 2024-ի վերջին Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն հայտարարեց, որ Մինսկը ողջ պատասխանատվությամբ կստանձնի այդ առաքելությունը և կանի հնարավորն՝ ասոցիացիայի հետագա զարգացման համար։

📌 Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մայիսին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին կմասնակցի տեսակապի միջոցով։|azatutyun.am|

Infocom

01 Jan, 18:18


🇭🇺 Հունգարիան զրկվեց Եվրամիության մոտ 1 միլիարդ եվրոյի ֆինանսական հատկացումից՝ կոռուպցիոն կասկածների պատճառով։

📝Ամիսներ առաջ հրապարակված զեկույցում Եվրահանձնաժողովը պնդել է, որ Հունգարիան չի համապատասխանում ԵՄ ժողովրդավարական չափանիշներին, մասնավորապես՝ քաղաքական ֆինանսների, շահերի բախման և ԶԼՄ-ների անկախության հարցերում:

📌 Վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ այդ գումարներն «իրենցն են»՝ խոստանալով պայքարել ֆինանսական փաթեթը ստանալու համար։|azatutyun.am|

Infocom

01 Jan, 16:04


⛅️ Երևանում և Հանրապետության ողջ տարածքում հունվարի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
🌡 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
🌤 Հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 3-5 աստիճանով, տեղումների քանակը` նորմայից պակաս։

[Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]

Infocom

01 Jan, 14:58


🇪🇺🇵🇱 2025 թ. հունվարի 1-ին Եվրամիության խորհրդի վեցամսյա նախագահությունը Հունգարիայից անցավ Լեհաստանին։

📌 Պաշտոնական Վարշավան նախագահության կարգախոս է հռչակել՝ «Անվտանգություն, Եվրոպա», այս մասին հայտարարել է Լեհաստանի կառավարության Եվրոպական միության հարցերով նախարար Ադամ Շլապկան։

🗣 «Մենք պետք է պահպանենք հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, բայց Եվրոպան պետք է դառնա անկախ, պետք է ոտքի կանգնի։ Ռուսաստանի հետ հարաբերություններում վախի և անորոշության դարաշրջանը պետք է ավարտվի», - հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։|azatutyun.am|

Infocom

01 Jan, 13:42


🇷🇴🇧🇬 Ռումինիան և Բուլղարիան հունվարի 1-ին դարձան Շենգենյան գոտու լիիրավ անդամներ։ Շենգենյան համաձայնագրի մյուս մասնակիցների հետ այդ երկրների ցամաքային սահմանների ստուգումները չեղարկվել են։

📌 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Ռումինիայի և Բուլղարիայի, ինչպես նաև Ռումինիայի և Հունգարիայի միջև կգործեն ընտրանքային ստուգումներ, որից հետո դրանք ամբողջությամբ կվերանան։|1lurer.am|

Infocom

01 Jan, 13:17


🇺🇸 ԱՄՆ-ի Նոր Օռլեան քաղաքում ավտոմեքենան մխրճվել է բազմության մեջ, ինչի հետևանքով 10 մարդ զոհվել է, 30-ը վիրավորվել։

📌 Ականատեսները CBS News-ի թղթակցին պատմել են, որ ավտոմեքենան մեծ արագությամբ բախվել է Ամանորը տոնող բազմությանը, ապա վարորդը դուրս է եկել մեքենայից և սկսել կրակ արձակել, ինչից հետո ոստիկանությունը պատասխան կրակ է բացել։

Infocom

01 Jan, 13:02


🇮🇷🇦🇿 Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանն կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որի ընթացքում իրանական կողմին փոխանցվել է խիստ բողոք Ադրբեջանի և Իլհամ Ալիևի հասցեին հնչած վիրավորական խոսքերի կապակցությամբ, որոնք ասվել էին դեկտեմբերի 29-ին, Արդաբիլում տեղի ունեցած միջոցառման ընթացքում։

📌 Միջոցառմանը մասնակցում էր Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Այաթոլլա Սեյեդ Հասան Ամելին։

🔸 Ադրբեջանի ԱԳ նախարարությունը պահանջել է դադարեցնել նմանատիպ սադրանքներն Ադրբեջանի դեմ, նշելով. «Իրանում հակաադրբեջանական քարոզչությունը չի համապատասխանում երկկողմ հարաբերությունների ոգուն»։

Infocom

01 Jan, 07:01


⛽️🇷🇺 Ռուսական գազի մատակարարումն Ուկրաինայի տարածքով Եվրոպա այսօրվանից դադարեցվել է:

📄 2024 թվականի վերջին լրացել է 5-ամյա պայմանագրի ժամկետը, իսկ նոր պայմանագիր չի կնքվել։ Այս մասին հայտնել են ռուսական«Գազպրոմ» ընկերությունից։

🇺🇦 Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացառել էր դրա երկարաձգումը պատերազմի պատճառով. «Մենք նրանց թույլ չենք տա լրացուցիչ միլիարդներ վաստակել մեր արյան վրա»,- նշել էր Զելենսկին։

Infocom

28 Dec, 12:15


❗️ Վրաստանի Դմանիսի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 4.2 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

📌 Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Բավրա, Ղազանչի, Աշոցք, Մուսայելյան գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան քաղաքներում և Մեծավան, Սարչապետ, Միխայելովկա գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

[ՆԳՆ փրկարար ծառայություն]

Infocom

28 Dec, 11:25


🇺🇸🇬🇪 ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել վրացի միլիարդատեր, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ ԱՄՆ Պետական դեպարտամենտի հայտարարության մեջ նշվում է, որ պատժամիջոցները կիրառվել են, քանի որ նա «խարխլում է Վրաստանի ժողովրդավարական և եվրաատլանտյան ապագան՝ ի շահ Ռուսաստանի Դաշնության»։

📌 Պատժամիջոցներին անդրադառնալով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այդ քայլն անվանել է «շանտաժ»։

Infocom

28 Dec, 10:46


📌 Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ, այս մասին հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անհետ կորածների հարազատների հետ Ազգային ժողովում 2 ժամ տևած հանդիպումից հետո։

🔸 Նրա փոխանցմամբ՝ կհրավիրվեն համապատասխան գերատեսչություններից իրավասու պաշտոնյաներ, և անհետ կորածների հարազատներին հուզող հարցերը կդառնան քննարկման առարկան։ |azatutyun.am|

Infocom

28 Dec, 08:51


❗️Անհետ կորածների հարազատներն այս պահին խորհրդարանում են՝ հանդիպելու ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:

📌 Անդրանիկ Քոչարյանը, որ նաև 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովն է ղեկավարում, երեկ հրաժարվում էր բոլորին ընդունել՝ առաջարկելով , որ չորս հոգի գնան հանդիպման։ Անհետ կորածների հարազատների համար պայմանն անընդունելի էր, նրանք մնացին փողոցում այնքան մինչև իրենց հանդիպեց Ալեն Սիմոնյանը։ |azatutyun.am|

Infocom

28 Dec, 06:46


❗️2025թ. հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ (համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություններ):

✍️ Որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թեկնածու ինքնառաջադրվելու համար թեկնածուները ինքնակենսագրականը, կարճ մոտիվացիոն նամակ, լուսանկար, անձնագրի պատճենը խնդրում եմ ուղարկեն [email protected] էլ. փոստին, մինչեւ 2025թ. հունվարի 2-ի ժամը 12.00-ն։

[Նիկոլ Փաշինյան]

Infocom

28 Dec, 06:40


❗️ 🛬 «Վաղ ազդանշաններ» կան, որ ադրբեջանական մարդատար ինքնաթիռը կարող էին ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել, այս մասին հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

📌 Վթարի պաշտոնական հետաքննությունը դեռ չի ավարտվել, սակայն փրկվածները ասել են, որ լսել են երեք պայթյուն, որոնք կարծես դրսից են հնչել, երբ ինքնաթիռը թռչելիս է եղել Գրոզնիի վրայով։ |azatutyun.am|

Infocom

27 Dec, 17:29


Քաջարան համայնքը համայնքապետի կնոջ մասնակցությամբ ընկերությունից ավելի քան 700 միլիոն դրամի գնում է կատարել

📄 Քաջարանի համայնքապետարանը վերջին 3 տարում շուրջ 700 մլն դրամի պայմանագրեր է կնքել մի ընկերության հետ, որի 40%-ը պատկանում է համայնքապետի կնոջը, 9%-ն էլ՝ ավագանու անդամներից մեկի եղբորը։ Միաժամանակ, համայնքապետ Մանվել Փարամազյանը չի հայտարարագրել կնոջ մասնակցությունը առևտրային կազմակերպություններում։

Infocom

27 Dec, 16:34


🤝 Ալեն Սիմոնյանի հետ 1 ժամից ավելի տևած հանդիպումն ավարտվեց

🗣 Ծնողների փոխանցմամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել վաղը հանդիպել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, որն իրենց պահանջն էր: Այսօր հանդիպումը չկայացավ: |azatutyun.am|

Infocom

27 Dec, 16:30


❗️«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվեց ՀՀ կառավարությանը։

📝 ՀՀ կառավարության կողմից պայմանագիրը ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ տնօրեն Հայկ Ալոյանը։

🔸 «Լիդիան Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հայկ Ալոյանը, ի պատասխան լրագրողների հարցի, հայտնել է, որ Ամուլսարի հանքի շինարարական աշխատանքները կսկսվեն առաջիկա եռամսյակում, իսկ բուն շահագործումը նախատեսվում է 2025 թվականի չորրորդ եռամսյակում:

Infocom

27 Dec, 16:13


Օրվա կարեւորը՝ #միվոյսով

Infocom

27 Dec, 16:06


🚧 Մինչ ԱԺ-ի ներսում ընթանում է հանդիպումը, Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվեց։ |azatutyun.am|

📌 Ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է Բաղրամյան պողոտայում ընթացող ակցիայի հետ կապված իրավիճակը՝ նշելով, որ իրավապահները մի քանի անգամ հորդորել են ակցիայի մասնակիցներին բացել ճանապարհը:

Infocom

27 Dec, 15:33


🇦🇲🇦🇿 Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Ստեփանակերտում հոկտեմբերին մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար։

🔸 Ըստ Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիներ հարցերով պետական հանձնաժողովի տարածած հայտարարության՝ եթե մինչև եկող տարվա հունվարի վերջ հայկական կողմը չվերցնի Վերա Աղասյանի դին, ապա նրան կհուղարկավորեն Ադրբեջանի տարածքում։ |azatutyun.am|

Infocom

27 Dec, 15:19


❗️ Անհետ կորածների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան :

🔸Անդրանիկ Քոչարյանն «Ազատության» հետ զրույցում նշեց. - «Եկել են Ազգային ժողով, առաջարկել եմ բարձրանան 4 հոգի վերև, հրաժարվել են, գնացել Բաղրամյան փողոցը փակել են»:

🗣 Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ իջավ և հանդիպեց անհետ կորածների հարազատներին, առաջարկեց ներս մտնել ԱԺ՝ ներսում քննարկելու համար։ Սիմոնյանը խոստացավ հանդիպում կազմակերպել Անդրանիկ Քոչարյանի հետ։ Այս պահին անհետ կորածների հարազատները ներս մտան խորհրդարան:

Infocom

27 Dec, 14:44


🇦🇲🇱🇹 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ:

📌 Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Լիտվայի միջև գործընկերության բազմաշերտ օրակարգին, որը ներառում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացող մի շարք ուղղություններ՝ ժողովրդավարական բարեփոխումներից մինչև ակտիվ ոլորտային համագործակցություն և դիմակայունության ամրապնդում: Նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների  շուրջ: [ՀՀ ԱԳՆ]

Infocom

27 Dec, 13:24


🌲📺 Հանրային «Առաջին ալիք», «Շողակաթ» հեռուստաընկերությունները և Հանրային ռադիոընկերությունը ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերը որոշելիս առաջնորդվել են յուրաքանչյուրն իր ծրագրային բազմազանությամբ ձևավորված լսարանի նախասիրություններով, ինչպես նաև պահպանել են կարևոր իրադարձության և պաշտոնական հաղորդագրության համար նախատեսված օրենսդրական կարգավորումները։

📌 Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է, որ հիմնավոր է համարում 2024 թ․ դեկտեմբերի 31-ի ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ ընկերությունների որոշումները և պաշտպանում է դրանք:

[Հանրային հեռարձակողի խորհուրդ]

Infocom

27 Dec, 12:53


✈️🇷🇺 «Ռոսավիացիա»-ի ղեկավար Դմիտրի Յադրովը հայտարարել է, որ երբ Ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել Գրոզնիի օդանավակայանում, քաղաքը ենթարկվել է անօդաչու սարքերի հարձակման։

🗣 Նրա խոսքով՝ այդ օրը և այդ ժամերին իրավիճակը տարածքում «բարդ է եղել», այդ պատճառով էլ մտցվել է ռեժիմ, որը նախատեսում է բոլոր օդանավերի անհապաղ հեռացում օդանավակայանի տարածքից»։ Նա նշել է, որ օդաչուները երկու անգամ փորձել են վայրէջք կատարել Գրոզնիում, սակայն չի հաջողվել խիտ մառախուղի պատճառով։ Յադրովը պնդել է, որ ինքնաթիռի հրամանատարին առաջարկել են վայրէջք կատարել Ռուսաստանի այլ օդանավակայաններում, սակայն նա որոշել է թռչել Ակտաուի օդանավակայան։

🗞 Հիշեցնենք, որ Euronews-ը և Reuters-ը, վկայակոչելով Ադրբեջանի կառավարության աղբյուրները, հայտնել են, որ կործանման պատճառը ռուսական հակաօդային ուժերի հարվածն է:

📌 Նշենք, որ այսօր Ադրբեջանական ավիաուղիները (AZAL) հայտարարել է, որ դադարեցվում են թռիչքները դեպի ՌԴ որոշ քաղաքներ՝ Մինվոդի, Սոչի, Վոլգոգրադ, Ուֆա, Սամարա, Գրոզնի, Մախաչկալա։

Infocom

27 Dec, 11:06


🪧 Անհետ կորած զինվորների ծնողները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։

📌 Քոչարյանը հայտնել է, որ կարող է ընդունել միայն չորս հոգու՝ քսան րոպեով, մնացածի հետ կարող է հանդիպել հունվարին։ Ծնողները պահանջում են հանդիպումն անցկացնել այսօր և բոլորի հետ։ |civilnet.am|

Infocom

27 Dec, 08:48


👨‍🚒 Դդմաշենի գազալցակայանում ավտոմեքենայի պայթյուն է եղել:

🔸 Պայթյունի հետևանքով մահացել է ուղևոր Ն․Հ.-ն (ծնված 1985 թ․), իսկ գազալցակայանի աշխատակիցը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

[ՆԳՆ ՓԾ]

Infocom

27 Dec, 08:42


⚽️ 12-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ [ՀՖՖ]

Infocom

09 Dec, 14:48


🇦🇲🇦🇿 Այժմ 17 հոդվածից 15-ի շուրջ արդեն համաձայնություն կա: Ես կարծում եմ, որ մենք կարող էինք վերջնական տեսքի բերել և ստորագրել պայմանագիրը նույնիսկ մինչև Բաքվում կայացած COP29 կլիմայական գագաթաժողովը: Ցավոք, դա տեղի չունեցավ, բայց հիմա մենք պատրաստ ենք դա անել սեղմ ժամկետներում: Կարելի է ասել, որ սա հույսի պահ է: Ես կասեի, որ շատ մոտ ենք: Այս մասին ասել է Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Lännen Media» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

🗣 «Բայց չնայած մեր երկու պետությունների և հասարակությունների ողբերգական անցյալին, կա թշնամանքի էջը շրջելու հնարավորություն: Անցյալը դժվարին է եղել։ Այն դժվար է ըմբռնել, մոռանալ, ներել, բայց մեր տարածաշրջանում բավարար չափով արյուն է թափվել, և հիմա մենք ունենք հնարավորություն նայելու դեպի ապագա»,- ասել է Միրզոյանը։

Infocom

09 Dec, 14:32


🗣 Մեզ երբեք չեն առաջարկել, չեն ճնշել և չեն ակնկալել որևէ ձևով մասնակցել Ուկրաինայում պատերազմին: Նման փորձ չի եղել։

Այս մասին ասել է Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Lännen Media» լրատվական գործակալության հարցին, թե որքանո՞վ է Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը համատեղելի եվրոպական նպատակների հետ և կարո՞ղ է արդյոք Հայաստանը ենթարկվել ճնշման՝ մասնակցելու Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայի դեմ:

Infocom

09 Dec, 14:28


Օրվա կարեւորը՝ #միվոյսով

Infocom

09 Dec, 14:26


🗣 [ՀԱՊԿ]-ի անտարբեր վերաբերմունքը հանգեցրեց հսկայական հիասթափության․ դա, հիրավի, փոխեց Հայաստանում հասարակական կարծիքը․ Արարատ Միրզոյանը՝ ֆիննական լրատվամիջոցներին տված հարցազրույցում

📌 «Դա յուրահատուկ վիճակ է ստեղծել: Մենք գտնվում ենք մի մեծ գործընթացի մեջ: Թե ուր կտանի մեզ այս գործընթացը, չեմ կարող կանխատեսել, բայց կարող եմ ասել, որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունները  եվրոպացի գործընկերների հետ տարբեր ոլորտներում: Խոսքը գնում է տնտեսության, տնտեսական դիմակայունության, ինչպես նաև քաղաքական երկխոսության և փոխըմբռնման մասին: Կա ԵՄ ներգրավվածություն անվտանգության հարցերում, Հայաստանի անվտանգության միջավայրում: Մենք ԵՄ-ի հետ ունենք քաղաքական և անվտանգության երկխոսության ձևաչափ: Հայաստանում տեղակայված է ԵՄ առաքելությունը, որը մշտադիտարկում է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս զարգացումները մի քանի տարի առաջ անհնար էր պատկերացնել»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Infocom

09 Dec, 14:23


⚖️ Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար։

[ՀՀ Գլխավոր դատախազություն]|armeniasputnik.am|

Infocom

09 Dec, 13:46


🗣 Հալեպահայերն անվտանգության երաշխիք են ստացել քաղաքի ռազմական կառավարիչներից։ Բերիո թեմի առաջնորդ Մակար արքեպիսկոպոս Աշգարյանն «Ազատությանը» հայտնել է, որ այսօր Հալեպի մյուս քրիստոնյա համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպմանն են այդ մասին իրենց հայտնել։

🔸 «Կարող ենք ասել, որ ապահովություն լինելու է, չպետք է վախենանք։ Ընդհակառակը՝ պետք է հուսանք, որ մոտ ապագայում ամեն ինչ պետք է լավ լինի։ Իրենք ասում են, որ լավ կլինի, որ ամեն մարդ սկսի աշխատանքին գնա, թեև որոշ տնտեսական դժվարություններ ունենք։ Բանկերը փակ են, տակավին դպրոցները փակ են։ Բայց մոտ ժամանակներս՝ հավանաբար մեկ շաբաթից համալսարաններն ու դպրոցները կսկսեն իրենց բնականոն ընթացքի մեջ մտնել։ Մաղթենք, որ բանկային դրությունն էլ կկարգավորվի», - ասաց Աշգարյանը։

📌 Ըստ արքեպիսկոպոսի՝ քաղաքում իրավիճակը խաղաղ է։|azatutyun.am|

Infocom

09 Dec, 13:21


🗣 Այժմ Ադրբեջանի դեմ հայցերը փոխադարձության սկզբունքով հետ կանչելու հարց չի քննարկվում. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան

📌 Կիրակոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել վարչապետ Փաշինյանի հայտարարությունը։ Նա վստահեցրեց՝ այժմ նման հարց չի քննարկվում: Նրա խոսքով՝ շարունակվում է գործերի քննությունը, շարունակվում են նաև ընթացակարգային քայլերը, որ անհրաժեշտ են հայցերի քննությունն ապահովելու համար։

🗞 Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Եղիշե Կիրակոսյանը դեմ է հայցերը հետ կանչելու կառավարության մոտեցմանը, լրատվամիջոցներն անգամ նրա հնարավոր հրաժարականի մասին էին գրում: Արդյոք Կիրակոսյանն այս հարցով վարչապետ Փաշինյանի հետ վեճ ունեցե՞լ է և եթե ի վերջո Հայաստանի բանակցողները նման որոշում կայացնեն՝ հնարավո՞ր է հրաժարականի դիմում ներկայացնի․ «Չեմ մեկնաբանում այդ հարցերը», - պատասխանեց նա: |azatutyun.am|

Infocom

09 Dec, 12:19


📌 Հայաստանում Սիրիայի դեսպանատան շենքից արդեն իսկ հեռացվել է Բաշար ալ-Ասադի կառավարության դրոշը։ Սիրիան զավթած զինյալների դրոշն առայժմ բարձրացված չէ։

🗣️ Դեսպանատնից «Ազատությանը» տեղեկացրել են, որ նախկին կառավարության դրոշը դեռ երեկ է հանվել, նորի տեղադրման ժամկետների մասին տեղյակ չէին։

🇷🇺 Մոսկվայում Սիրիայի դեսպանատան գլխին արդեն ծածանվում է դրոշը, այն այսօր երգով ու ծափերով բարձրացվեց։

Լուսանկարը՝ ՌԴ-ում Սիրիայի դեսպարատնից/Reuters.com

Infocom

09 Dec, 08:54


‼️ «Արաբկիր» ԲԿ-ում 14 տարեկան երեխա է մահացել:

🔸 «14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր է ընդունել և սուր թունավորումով տեղափոխվել Ալավերդիի հիվանդանոց, որտեղից սուր երիկամային անբավարարության պատճառով մեկ օր անց տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր: Այնտեղ ախտորոշվել է բազմաօրգանային սուր անբավարարություն, և բժիշկների ջանքերը, ցավոք, արդյունք չեն տվել»,- հայտնում են ԲԿ-ից։

Infocom

09 Dec, 07:28


🇺🇸🇺🇦 Դոնալդ Թրամփը հայտնել է՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է խաղաղության։

🗣 Այդ մասին ԱՄՆ նորընտիր նախագահն ասել է New York Post պարբերականին՝ անդրադառնալով Փարիզի Աստվածամոր տաճարի բացման արարողության շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը։

💬 «Նա ցանկանում է խաղաղություն հաստատել։ Սա նոր բան է։ Նա հրադադար է ուզում։ Նա խաղաղություն է ուզում։ Մենք մանրամասները չենք քննարկել: Նա կարծում է, որ եկել է ժամանակը, և (ՌԴ նախագահ) Պուտինը նույնպես պետք է մտածի, որ ժամանակն է, որովհետև երբ կորցնում ես 700 000 մարդու, ուրեմն ժամանակն է։ Այս ամենը չի ավարտվի, մինչև խաղաղություն չլինի»,- ասել է Թրամփը: |armenpress.am|

Infocom

09 Dec, 06:50


🇺🇸🇹🇷 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել:

🇸🇾 Քննարկման թեման Սիրիայում տեղի ունեցող զարգացումներն են եղել: Ըստ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի՝ Բլինքենն ընդգծել է խաղաղ բնակչության պաշտպանության կարևորությունը ողջ Սիրիայում:

🇺🇳 Պետքարտուղարը պնդել է հակամարտության քաղաքական լուծման անհրաժեշտությունը՝ համաձայն ՄԱԿ ԱԽ 2254 բանաձևի, ըստ որի՝ խորհրդի անդամները վերահաստատում են սիրիական ճգնաժամի քաղաքական լուծման անհրաժեշտությունը:|azatutyun.am|

Infocom

09 Dec, 05:23


‼️ Ռուսական ТАСС գործակալությունը, հղում անելով Կրեմլի իր աղբյուրներին, հայտնում է՝ Սիրիայի արդեն նախկին նախագահ Բաշար Ասադը Մոսկվայում է, և Ռուսաստանում նրան ապաստան է տրամադրվել։

🗣 «Ասադն իր ընտանիքի անդամների հետ ժամանել է Մոսկվա։ Ռուսաստանը, մարդասիրական նկատառումներից ելնելով, ապաստան է տրամադրել նրանց»,- ասել է գործակալության զրուցակիցը։ |hetq.am|

Infocom

09 Dec, 05:18


🇮🇱🇸🇾 Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրահանգով երկրի ԶՈՒ-ն գրավել է բուֆերային գոտին, որը գտնվում է Գոլանի բարձունքների և Սիրիայի միջև: Սիրիական բանակն ավելի վաղ լքել է այնտեղի դիրքերը:

🗣 «Մենք թույլ չենք տա, որ որևէ թշնամական ուժ հաստատվի մեր սահմանին»,- հայտարարել է Նեթանյահուն Սիրայում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին:

📍 Սա առաջին դեպքն է, որ իսրայելական զորքը տեղակայվելու է բուֆերային գոտում: Իսրայելը գրավել է Սիրիային պատկանող Գոլանի բարձունքները 1967թ. և անեքսիայի ենթարկել այն 1981-ին: Բուֆերային գոտին ստեղծվել է 1974թ., այնտեղ պարեկություն էին իրականացնում ՄԱԿ-ի խաղաղապահները: |cnn.com|

Infocom

08 Dec, 15:34


📣 Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարությունները անդրադարձել են Սիրիայում ստեղծված իրավիճակին․

🇫🇷 «Ֆրանսիան կոչ է անում դադարեցնել կրակը, պահպանել պետական ​​ինստիտուտները և հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Նա կոչ է անում խաղաղ քաղաքական անցում կատարել, որը հարգում է սիրիացի ժողովրդի բազմազանությունը և պաշտպանում է քաղաքացիներին և բոլոր փոքրամասնություններին միջազգային իրավունքի համաձայն: Նա կոչ է անում բոլոր սիրիացիներին միասնության, հաշտության և ծայրահեղականության ցանկացած ձևից հրաժարվելու», - նշված է Ֆրանսիայի ԱԳ նախարարության հայտարարությունում։ |1lurer.am|

🇮🇷 Իրանի ԱԳ նախարարությունն էլ հույս է հայտնել, որ Իրանի և Սիրիայի ժողովուրդների հարաբերությունները կշարունակեն զարգանալ․ «Անհրաժեշտ է ազգային երկխոսություն հաստատել սիրիական հասարակության բոլոր հատվածների մասնակցությամբ՝ ներառական կառավարություն ձևավորելու համար։ Իսլամական Հանրապետությունը շարունակում է կառուցողական փոխգործակցությունը ՄԱԿ-ի հետ ճգնաժամը կարգավորելու համար», - նշված է Իրանի ԱԳ նախարարության հայտարարությունում։ |tert.am|

Infocom

08 Dec, 14:57


🇸🇾 Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը  մի քանի երկրների է դիմել իրեն ընդունելու համար, սակայն մերժում է ստացել: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում պնդել է Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի քաղկոմիտեի անդամ Անաս ալ-Աբդը՝ կարծիք հայտնելով, որ Ասադը հնարավոր է աֆրիկյան որևէ երկիր գնա: |armenpress.am|

Infocom

08 Dec, 13:08


🔥 Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 8ա շենքի բնակարաններից մեկում։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկի ննջարանում:

🚒 Փրկարարները բնակարանից դուրս են բերել տանտիրուհուն՝ Ֆ․ Կ․-ին (ծնված 1975 թ.) և շենքից տարհանել ևս 15 բնակչի: Ֆ․ Կ․-ն տեղում բուժօգնություն ստանալիս մահացել է։ Այրվել է ննջարանի (մոտ 20 քմ) գույքը։

[ՆԳՆ փրկարար ծառայություն]

Infocom

08 Dec, 12:10


🇬🇪 Վրաստանում կընդունվի օրենք, որը կարգելի հավաքների մասնակիցների կողմից դեմքը տարբեր միջոցներով ծածկել։ Ինչպես փոխացնում է Վրաստանի առաջին ալիքը, այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

🗣 «Սա շատ կարևոր օրենք է, որը կօգնի կանխարգելել բռնությունները հավաքների ժամանակ։ Այս օրենքները գործում են ԵՄ անդամ շատ երկրներում, և բռնության կանխարգելման համար կարևոր է նման օրենքի ընդունումը նաև մեր երկրում»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Infocom

08 Dec, 11:56


🇷🇺🇸🇾 Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը սիրիական հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշել է հրաժարական տալ և լքել Սիրիան՝ ցուցումներ տալով խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը, մինչդեռ Ռուսաստանը չի մասնակցել բանակցություններին, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

🗣 «Բաշար ալ-Ասադի և Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում զինված հակամարտության մի շարք մասնակիցների բանակցությունների արդյունքում նա որոշել է լքել նախագահական պաշտոնը և լքել երկիրը՝ հանձնարարականներ տալով իրականացնել իշխանության փոխանցումը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ |factor.am|

Infocom

08 Dec, 10:03


❗️Գյումրիում մեկնարկել են քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրությունները, հայտնում է ՀՀ ԱԺ «ՔՊ» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

📌 Ավելի վաղ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին Գյումրիում լինելու են շրջիկ խմբեր, որոնք առավոտյան դուրս են գալու և շրջելու են քաղաքի փողոցներով՝ առաջարկելով ընտրել առաջարկվող 7 թեկնածուից որևէ մեկին, ում Նիկոլ Փաշինյանը կնշանակի Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար:

🔸 Քվեարկությունները կավարտվեն և արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 10-ին:

Infocom

08 Dec, 09:57


❗️Սիրիական երկու աղբյուր Reuters-ի հետ զրույցում չեն բացառել, որ «Ասադին տեղափոխող» ինքնաթիռը կարող է կործանված լինել։

📌 Այն բանից հետո, երբ զինյալները մտել են Դամասկոս, Syrian Air-ի «Իլ 76» ինքնաթիռն օդ է բարձրացել և ուղղություն վերցրել դեպի ափամերձ շրջաններ, որտեղ տեղակայված են ռուսական ռազմաբազաները։ Սակայն որոշ ժամանակ անց ինքնաթիռը, գտնվելով 500 մ բարձրության վրա, անհետացել է ռադարներից: Տեղեկության պաշտոնական հաստատում չկա, ինչպես նաև հայտնի չէ Ասադի գտնվելու վայրը: |tert.am|

Infocom

23 Nov, 15:46


🇫🇷🇺🇦 Ուկրաինային աջակցելու հարցում «կարմիր գծեր» չկան։ BBC-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրոն։ Նա հայտարարել է, որ Ուկրաինան կարող է ֆրանսիական հեռահար հրթիռներ արձակել Ռուսաստանի վրա «ինքնապաշտպանության համար», բայց չի հաստատել, թե արդյոք ֆրանսիական զենքն արդեն օգտագործվել է:

🗣 «Ամեն անգամ, երբ ռուսական բանակը մեկ քառակուսի կիլոմետրով առաջ է գնում, սպառնալիքը մեկ քառակուսի կիլոմետրով մոտենում է Եվրոպային», - ասել է նա: |tert.am|

Infocom

23 Nov, 13:09


🇺🇦🇷🇺 Ուկրաինան կորցրել է ՌԴ Կուրսկի մարզում օգոստոսյան ներխուժման ընթացքում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը, այս մասին Reuters-ին հայտնել է ուկրաինացի բարձրաստիճան զինվորական աղբյուրը։

🗣 «Առավելագույնը մենք վերահսկում էինք մոտ 1,376 քառակուսի կիլոմետր, այժմ, իհարկե, այս տարածքն ավելի փոքր է, հակառակորդը մեծացնում է իր հակահարձակումների ծավալը», - Reuters-ին ասել է Ուկրաինայի գլխավոր շտաբի ներկայացուցիչը։ |tert.am|

Infocom

23 Nov, 12:17


🇮🇷🇷🇺 Իրանը «բողոքի նոտա» է ներկայացրել Ռուսաստանի ԱԳՆ՝ Կազան քաղաքում երկու իրանցի ուսանողներին «բռնությամբ» ձերբակալելու կապակցությամբ։

📌 Ուսանողները ձերբակալվել են ուրբաթ օրը Կազանի դաշնային համալսարանում՝ վիզաների երկարաձգման կենտրոն այցելելուց հետո, որտեղ ոստիկանները ուսանողներին ենթարկել են «անմարդկային ծեծի», հայտնում են Իրանի հյուպատոսությունից: Ավելի ուշ ուսանողներին ազատ են արձակել Իրանի հյուպատոսության միջամտությամբ:

🔸 Իր հերթին Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին X-ի գրառմամբ դատապարտել է «ցանկացած վատ վերաբերմունք իրանցի ուսանողների նկատմամբ»:

Infocom

23 Nov, 11:14


🇺🇦🇷🇺 ՌԴ-ում հարցվածների 53 տոկոսի կարծիքով՝ Մոսկվան պետք է խաղաղ բանակցություններ սկսի, այս մասին են վկայում Russian Field հետազոտական ընկերության կողմից նոյեմբերին անցկացված հարցման արդյունքները։

🔸 Ռազմական գործողությունների շարունակության օգտին կողմ է արտահայտվել ռուսաստանցիների 36 տոկոսը՝ սա 2022 թվականի մարտից ամենացածր ցուցանիշն է։ Խաղաղության համաձայնագիրը «վաղը» ստորագրելուն աջակցել է հարցվածների 79 տոկոսը։

🔸 Անցած օրերին Ուկրաինայում նմանատիպ հարցումներ է իրականացրել Gallup ընկերությունը։ Արդունքների համաձայն՝ 52 տոկոսը կցանկանար, որ Կիևը հնարավորինս շուտ նստի խաղաղ բանակցությունների սեղանին: |azatutyun.am|

Infocom

23 Nov, 10:51


Infocom pinned «Սպասվող Գիտարբուքը «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով է: Քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ - ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների…»

Infocom

23 Nov, 10:40


❗️ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ֆլորիդայում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին:

🗣 «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», - ասել է ՆԱՏՕ–ի մամուլի խոսնակ  Ֆարահ Դախլալլահին: |armenpress.am|

🔸 Հիշեցնենք, որ դեռևս այս տարվա հունվարին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում մտադիր է լքել ՆԱՏՕ-ն։

Infocom

23 Nov, 10:14


❗️Ադրբեջանի հյուրընկալած ՄԱԿ-ի կլիմայական ամենամյա համաժողովը պաշտոնապես ավարտվել է, Բաքվում ապամոնտաժում են հավաքի ենթակառուցվածքները, սակայն COP29-ի վերջնական գործարքը դեռ չկա։

📌 Ադրբեջանի իշխանությունը երեկ ներկայացրել էր համաձայնագրի նախագիծ, ըստ որի հարուստ երկրները պետք է տարեկան 250 միլիարդ դոլար տրամադրեն աղքատ երկրներին մինչև 2035 թվականը՝ կլիմայի փոփոխությունների, դրա հետևանքների դեմ պայքարի համար: Համաժողովի մասնակիցները կտրականապես մերժել էին նախագիծը։

🔸 Բանակցությունները շարունակվել են ամբողջ գիշեր, ակնկալվում է, որ առաջիկա ժամերին կհրապարակվի համաձայնագրի վերջնական տարբերակը։ |azatutyun.am|

Infocom

23 Nov, 09:07


🇨🇦 Կանադան կկատարի Միջազգային քրեական դատարանի որոշումը և կկալանավորի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր՝ հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին:

🗣 «Կանադան Միջազգային քրեական դատարանի հիմնադիր երկրներից է։ Մենք միշտ վստահ ենք եղել ոչ միայն միջազգային իրավունքի կարևորությանը, այլև բոլորի կողմից այն միշտ պահպանելու պարտավորությանը: Միևնույն ժամանակ, դրան հասնելու համար աշխարհում հաշվետվողականություն է պետք»,- ասել է նախարարը։ |1lurer.am|

Infocom

23 Nov, 08:57


📍 Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Ադրբեջանի տարածքում գրանցվել է 4․3 մագնիտուդով երկրաշարժ, որը զգացվել է Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում՝ 3-4 բալ ուժգնությամբ:

📌 էպիկենտրոնը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

[ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]

Infocom

23 Nov, 08:44


🇱🇧🇮🇱 Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 4 մարդ է զոհվել:

📌 Հաղորդվում է, որ ավիահարվածների հետևանքով ավերվել է 8–հարկանի շենք։ Reuters–ի ականատեսներն ասել են, որ պայթյունները ցնցել են մայրաքաղաքը առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում: |tert.am|

Infocom

23 Nov, 07:54


❗️ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է պատգամավորը՝ ի պատասխան հարցի, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Աղազարյանին ևս խնդրել է մանդատը վայր դնել, դեռ շարունակելո՞ւ է պայքարել:

🗣 «Ես որոշում կայացրել եմ, սակայն այն կհրապարակեմ երկուշաբթի օրը` ժամը 18:00-ին»,- ասել է պատգամավորը:

Infocom

23 Nov, 06:41


🇦🇲🇪🇺 Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Եվրաքվե»-ի ստորագրահավաքի արդյունքների հնարավոր քննարկմանը ԱԺ-ում, նշել է, որ քաղաքական տրամաբանության տեսակետից դժվար կլինի դեմ արտահայտվել նախաձեռնությանը։

🗣 «Ես գնացել եմ Եվրոպական խորհրդարան և ասել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է Եվրամիությանը լինել այնքան մոտ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ Իմ այդ ելույթից հետո Հայաստանում քննակումներն ակտիվացել են, և այդ ակտիվ քննարկումները բերել են ստորագրահավաքի և նախագիծ է մտնում ԱԺ։ Քաղաքական տրամաբանությունն ասում է, որ այն կառավարող մեծամասնությունը, որի քաղաքական լիդերը հայտարարություն է արել Եվրոպական խորհրդարանի ամբիոնից, եթե չընդունի այն, դա ոչ միայն մեր հանրության ներսում, այլև նույն եվրոպական հանրությանը դժվար կլինի բացատրել։ Նրանք կարող են հարց տալ՝ մի րոպե, դուք հայտարարեցիք այդ մասին, իսկ ձեր հանրությունը արձագանքեց դրան, հիմա դուք դրան դե՞մ եք»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հարցը դեռ քննարկման փուլում է։ |armenpress.am|

Infocom

23 Nov, 06:33


🚙 Ես ինքս կաջակցեմ այն հանրային խմբին, ովքեր արագաչափերը հանելու օգտին օրենսդրական նախաձեռնություն կբերեն Ազգային ժողով՝ ունենալով 50 հազար ստորագրություն: Հանրայինի եթերում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը․

🗣 «Մենք նախ կպայմանավորվենք, որ ԱԺ-ն դեմ կքվեարկի, կանցնենք 300 հազար ստորագրություն հավաքելու տարբերակին, ինչից հետո այդ հարցը կդրվի հանրաքվեի»,- ասել է նա: |tert.am|

Infocom

22 Nov, 20:09


🗣 Հիմա մենք ինչքան նեղվում ենք, ծանր ենք տանում, պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արեւմտյան Ադրբեջան» տերմինը, չէ՞, բա մենք որ ասում ենք «Արեւմտյան Հայաստան», չենք մտածո՞ւմ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում ա։ Ոնց ասում են «Արեւմտյան Ադրբեջան», մեզ ա գրգռում, նենց էլ ոնց ասում ենք «Արեւմտյան Հայաստան», ուրիշներին ա գրգռում։

💬 Հիմա էլի ասելու են՝ ա՜, հերթական դավաճանությունը, էս ստոր տականքությունը։ Ես էսօր գտնվում եմ մի կարգավիճակում եւ մի պատասխանատվության մեջ, ես պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել եւ ցույց տալ պատճառահետեւանքային կապերը, շղթաները։ Եթե ես դա չանեմ, նշանակում ա ես գիտակացաբար մեր երկիրը տանում եմ դեպի պետականության կորուստ․ ես չեմ կարող դա թույլ տալ։ [Նիկոլ Փաշինյան]

Infocom

22 Nov, 20:06


🇦🇲🇦🇿 Մենք հետեւողականորեն փաստարկներով փորձում ենք փարատել Ադրբեջանի մտավախությունը տարածքային պահանջների մասին. Փաշինյան

🗣️ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Սահմանադրության հետ կապված փաստարկները՝ ընդգծելով, որ այն բանակցային գործընթացի սեղանի շուրջ չի քննարկվել։

🔸Առաջին փաստարկը Սահմանադրական դատարանի որոշումն է։

🔸Երկրորդ փաստարկը, ըստ Փաշինյանի, հետեւյալն է. «[…] խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում ունենք համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է՝ կողմերից որեւէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար։ Իսկ այդ պայամանագրի արդեն իսկ համաձայնեցված ուրիշ հատվածում արձանագրվում է, որ ՀՀ-ն եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ եւ պարտավորվում են ապագայում նույնպես չառաջադրել տարածքային պահանջներ»։

🔸Երրորդ փաստարկն այն է, որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետը ասում է, որ ՀՀ-ում վավերացված միջազգային պայմանագրերն ունեն գերակա ուժ ներքին օրենսդրության նկատմամբ։

Infocom

22 Nov, 18:54


🗣 Ես ծառայողական մեքենաների խնդիրը լուծելու եմ կացնային ձեւով․ հիմա ինչ ա տեղի ունենում․ ես ծառայողական մեքենաների ցուցակներն ուզում եմ, եւ առավոտ էլ էի դրանով զբաղված, եւ էսպես գրիչով խազեր եմ քաշում էդ մեքենաների վրա։

🚗 Խոսքը ծառայողական մեքենաների մասին է, որոնք ծառայում են անձանց։ Դրանց մոտ 80 տոկոսը կկրճատվի։ [Նիկոլ Փաշինյան]

Infocom

22 Nov, 18:49


📌 Ինչպես Արգիշտի Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույն կերպ եւ նույն պատճառաբանությամբ և խնդրանքով դիմել եմ Նարեկ Զեյնալյանին եւ Հովիկ Աղազարյանին։ Այս մասին Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

🔸 Դիտարկմանը, որ Հովիկ Աղազարյանն այդ խնդրանքը մերժել է, Փաշինյանն ասաց, որ հույս ունի, որ իր խնդրանքն անարձագանք չի մնա։

📌 Հիշեցնենք՝ Նարեկ Զեյնալյանը հայտարարել էր, որ իր նախաձեռնությամբ մանդատը վայր է դնում, իսկ ավելի ուշ էլ պնդել էր, որ որևէ պարտադրանք չի եղել։ Իսկ Հովիկ Աղազարյանը հայտարարել է, որ իր օրակարգում մանդատը վայր դնելու հարց չկա:

Infocom

22 Nov, 18:41


❗️Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում։ Այս մասին Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

🗣 «2020 թվականին Պողոսյանը նշանակվել է ԱԱԾ Քննչական դեպարտամենտի ղեկավար, և այդ նույն ահազանգերը ստացել եմ նաև այդ ժամանակ։ Շատ խորը ուսումնասիրություն է կատարվել և այդ ահազանգերը հերքվել են։ Հիմա նորից կիրականացվեն ստուգումներ, և մեծ հավանականությամբ այդ ահազանգերը կրկին կհերքվեն»,- ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությանը, թե Պողոսյանը կապ ունի կոռուպցիոն գործարքների հետ։

Հիշեցնենք, որ Պողոսյանը այս պահին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն է։

Infocom

22 Nov, 18:18


📌 Տվյալ շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ ավելի շատ համակարգերի հետ են կապված։ Բայց բոլոր գործընկերների աշխատանքը, այդ թվում հրաժարական տված, ես գնահատում եմ, բոլոր այդ մարդիկ իրենց շատ էական ներդրումն են ունեցել համակարգերի զարգացման գործում։

🔸Բայց մյուս կողմից ակնհայտ է, որ այն ուղղություններում, որտեղ տեղի են ունեցել իրադարձությունները, որոշակի հարցեր կան, որոնք կամ 2018-ից են բարձրացվել, դրանից առաջ, դրանից հետո, մինչեւ օրս էլ։ Այդ հարցերն ավելի արդյունավետ հասցեագրման անհրաժեշտություն ունեն։ [Նիկոլ Փաշինյանը՝ պաշտոնյաների հրաժարականի մասին]

Infocom

22 Nov, 17:13


🇩🇪🇦🇿 Ադրբեջանի ԱԳՆ հաղորդմամբ՝ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքին։

🤝 «Նախարարները քննարկել են նաև տարածաշրջանում հետհակամարտային իրավիճակը, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը, ինչպես նաև՝ խաղաղության գործընթացին առնչվող մարտահրավերները»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ |factor.am|

Infocom

20 Nov, 19:28


Մայոր Հայկազ Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվեց տնային կալանքով, գրավով եւ բացակայելու արգելքով

⚖️ 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, մայոր Հայկազ Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվեց տնային կալանքով, երկրից բացակայելու արգելքով եւ 3 մլն դրամ գրավով։ Այսօր նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ Վարդգես Ստեփանյանի։

🔸 Հայկազ Գրիգորյանը կալանավորվել էր այս տարվա հունիսին։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու համար, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում։ Հակակոռուպցիոն դատարանում, մասնավորապես, քննության առարկա են հոկտեմբերի 2-ին Ջրականի բնագծից Հայկազ Գրիգորյանի ղեկավարած ստորաբաժանման՝ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի 13-րդ վաշտի նահանջի հանգամանքները։

Infocom

20 Nov, 18:56


🇪🇺🇦🇿 COP29-ում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Լիդիա Պերեյրան և կլիմայի հարցերով եվրահանձնակատար Վոպկե Հոքստրան ձեռնպահ են մնացել պատասխանել հարցին, թե ինչպես են ընկալում պաշտոնական Բաքվի քննադատությունները եվրոպական ինստիտուտների հասցեին։

📌 BBC-ի րագրողը հարցրել է, թե ԵՄ-ի և Եվրախորհրդարանի ներկայացուցիչները քննարկե՞լ են, արդյոք, մարդու իրավունքների հարցերը Ադրբեջանի իշխանությունների հետ, ինչպես պահանջում են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ: Լիդիա Պերեյրան նշել է, որ իր պատվիրակությունը դեռևս չի հանդիպել պաշտոնյաների հետ: [...] ԵՄ-ի հասցեին Բաքվի քննադատության առնչությամբ եվրահանձնակատար Հոքստրան ասել է, որ փոխադարձ քննադատությունը մեծ քաղաքականության մի մասն է։

🗣 «Կան երկարատև երկկողմ վեճեր, մասնավորապես, Բաքվի և Փարիզի միջև։ Բայց այն, ինչ պետք է անի COP-ի նախագահը, մի կողմ թողնի այդ տարաձայնությունները և կենտրոնանա կլիմայի փոփոխության դեմ պայքարի քննարկումների վրա»,- ասել է կլիմայի հարցերով եվրահանձնակատար Վոպկե Հոքստրան։ |factor.am|

Infocom

20 Nov, 18:26


🥇 Ազատ ոճի 61 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սարգիս Բեգոյանը նվաճեց  Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության արծաթե մեդալ:

Infocom

20 Nov, 18:22


🇹🇷 Էրդողանը հայտարարել է, թե Սիրիայի հյուսիսն օկուպացվել է ԱՄՆ-ի կողմից աջակվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության կողմից։

🗣 «Մենք բացարձակապես ոչ մի հանդուրժողականություն չունենք մեր սահմաններից դուրս գտնվող կառույցների նկատմամբ, որոնք մշտապես վտանգ են ներկայացնում մեր երկրի ազգային անվտանգությանը [...] Հյուսիսային Սիրիան օկուպացվել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK/PYD/YPG-ի կողմից, որոնց աջակցում է Ամերիկան։ Այս տարածաշրջանը չափազանց կարևոր է ոչ միայն մեզ, այլև Սիրիայի համար։ Տարածաշրջանը PKK/PYD/YPG-ից մաքրելը շատ կարևոր է նաև սիրիական վարչակազմի համար»,- ասել է Էրդողանը լրագրողներին ինքնաթիռում Բրազիլիայից վերադառնալիս։ |factor.am|

Infocom

20 Nov, 17:38


🏆 77 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Աշոտ Խաչատրյանը հաղթեց Հորդանանի Թագավորության մասնակցին և նվաճեց Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ։

[ՀՀ ՊՆ]

Infocom

20 Nov, 17:32


⚖️ ՄԻՊ-ը դիմել է սահմանադրական դատարան՝ փաստաբանական գործունեության հարկման հետ կապված։

🔸 ՄԻՊ-ը դիմում է ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան՝ «ՀՀ ԱԺ-ի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 64-րդ, 78-րդ և 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

📌 Նշված հարցով դեռևս 2024 թվականի հուլիսի 29-ին Փաստաբանների պալատը դիմել էր ՄԻՊ-ին՝ ներկայացնելով օրենքի խնդրահարույց կարգավորումների հակասությունները Սահմանադրության՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները սահմանող գլխի դրույթներին:

[ՀՀ փաստաբանների պալատ]

Infocom

20 Nov, 17:06


🏆 67 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Գասպար Տերտերյանը հաղթեց Իրանի մասնակցին և նվաճեց ոսկե մեդալը՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն:

[ՀՀ ՊՆ]

Infocom

20 Nov, 15:40


🥇Սուրեն Աղաջանյանը (60 կգ) հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն:

Infocom

20 Nov, 15:25


🤼‍♀️ 53 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ կուրսանտ Էլեն Բաբաջանյանը հաղթեց Մոնղոլիայի մրցակցին և նվաճեց արծաթե մեդալը:

[ՀՀ ՊՆ]

Infocom

20 Nov, 14:08


🇦🇲🇪🇪 Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին:
 
🤝 Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ:

[ՀՀ կառավարություն]

Infocom

20 Nov, 13:40


🇹🇷 Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը հայտարարել է՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ոլորտում ամենամեծ նախագիծը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է։

🗣 «Այս ուղղությամբ մենք օպերատիվ կերպով շարունակում ենք գործընթացներն ադրբեջանական կողմի հետ։ Որտեղով է անցնելու միջանցքը՝ Հայաստանի՞, թե՞ Իրանի տարածքով, կորոշեն մեր ադրբեջանցի եղբայրները։ Հաջորդիվ այդ միջանցքը Նախիջևանով կանցնի Թուրքիա։

📌 Թուրքիայում ավարտել ենք մեր նախագիծը, անցկացրել ենք մրցույթ, մոտ օրերս կսկսենք շինարարական աշխատանքները և ուղիղ տրանսպորտային կապ կապահովենք Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,- ադրբեջանական «APA»-ի փոխանցմամբ Բաքվում COP29-ի շրջանակում ասել է Աբդուլքադիր Ուրալօղլուն։|factor.am|

Infocom

20 Nov, 13:18


🇦🇿🇫🇷 Ադրբեջանի ԱԳՆ-ն, իր հերթին, այսօր Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոյին կանչել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչություն։

🗣 COP29-ը բոյկոտելու կոչերն անընդունելի են, արտգործնախարարությունում ասել են դեսպանին։

📌 Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ դեսպանին է այսօր փոխանցվել նաև Բաքվի դժգոհությունը հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության կապակցությամբ, մասնավորապես, նշելով, թե «Հայաստանին զինելու և ռևանշիզմ խրախուսելու Ֆրանսիայի քայլերը վնասում են խաղաղության գործընթացը»։ |azatutyun.am|

Infocom

20 Nov, 10:02


📍 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 4-րդ անգամ է մրցույթ հայտարարվել։ Մեկ տարի է, ինչ հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալ դերակատար այս կառույցը, համալրված չէ, ավելին՝ չունի ընտրված նախագահ։
📄 Այժմ մասնակցության հայտ է ներկայացրել 5 հավակնորդ, այդ թվում՝ նախկին եւ ներկա պաշտոնյաներ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Գլխավոր դատախազությունից։
📎 Կարդալ ավելին

Infocom

20 Nov, 09:34


✍🏻 ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Արփինե Սարգսյանին ՀՀ ՆԳ նախարար նշանակելու հրամանագիրը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի որոշմամբ Սարգսյանն ազատվել է ՆԳ փոխնախարարի պաշտոնից:

Infocom

20 Nov, 08:45


🎄 Երևան քաղաքի ամանորյա զարդարանքի համար այս տարվի կծախսվի 549 մլն 706 հազար դրամ:

🗣 Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Infocom

20 Nov, 08:05


🇺🇸🇺🇦 Կիևում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես կփակվի Ուկրաինայի մայրաքաղաքի ուղղությամբ սպասվող ավիահարվածի սպառնալիքի պատճառով։

💬 «Կիևում ԱՄՆ դեսպանատունը կոնկրետ տեղեկություն է ստացել նոյեմբերի 20-ին հնարավոր խոշոր ավիահարվածի մասին։ Որպես կանխարգելիչ միջոց դեսպանատունը կփակվի, իսկ դեսպանատան աշխատակիցներին կտրվեն ցուցումներ տեղում ապաստանելու համար։ Դեսպանատունը խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին օդային հարձակման դեպքում պատրաստ լինել անհապաղ ապաստարան տեղափոխվելուն»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում։ |tert.am|

Infocom

20 Nov, 07:49


Դավիթ Խուդաթյանը, որ ներկայումս Արմավիրի մարզպետն է, կնշանակվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։

[Նիկոլ Փաշինյան]

Infocom

20 Nov, 05:36


🇫🇷🇦🇿 Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարություն։

📍 Այս քայլը հաջորդել է COP29-ում Ադրբեջանի իշխանությունների՝ Ֆրանսիային և եվրոպացիներին ուղղված անընդունելի հայտարարություններին, որոնց արդյունքում Ֆրանսիայի Կանաչ անցման, էներգետիկայի և կլիմայի հարցերով նախարար Անյես Պանիե-Ռունաշերը ստիպված է եղել չեղարկել իր մասնակցությունը համաժողովին։

📍 Ադրբեջանի թշնամական գործողությունները պետք է դադարեցվեն: [Ֆրանսիայի ԱԳՆ]

Infocom

20 Nov, 05:28


🇺🇸🇹🇷 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հանդիպում են ունեցել Ռիո դե Ժանեյրոյում:

💬 Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ կողմերը քննարկել են՝
🇦🇲🇦🇿 Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության կարևորությունը,
🇱🇧 իրավիճակը Լիբանանում,
🇮🇱 ընդգծել են Գազայում պատերազմը վերջ դնելու և բոլոր պատանդների ազատ արձակման անհրաժեշտությունը: |azatutyun.am|

Infocom

20 Nov, 05:18


Արփինե Սարգսյանը, որն այս պահին զբաղեցնում է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը, կնշանակվի ներքին գործերի նախարար։

[Նիկոլ Փաշինյան]

Infocom

17 Nov, 19:35


{ՉՀԱՍՏԱՏՎԱԾ}

❗️Մի քանի լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնում են, որ զբաղեցրած պաշտոններից կազատվեն ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Infocom

17 Nov, 15:59


⚽️ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Ռիգայում ՈՒԵՖԱ Ազգերի լիգայում հաղթեց Լատվիային 2։1 հաշվով։

Infocom

17 Nov, 15:09


🇦🇿🇺🇸 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության հետ հանդիպմանը պնդել է, որ Հայաստանը վարում է «ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականություն», որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար։

📌 Նա հավելել է, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար կարևոր է Հայաստանի Սահմանադրության մեջ վերջ դնել Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներին: |tert.am|

Infocom

17 Nov, 13:36


🇩🇪🇷🇺 Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ օրերս Վլադիմիր Պուտինի հետ իր զրույցը ցույց է տվել, որ ուկրաինական պատերազմի վերաբերյալ Ռուսաստանի նախագահի հայացքներում փոփոխության նշույլ անգամ չկա։

🗣 «Զրույցը շատ մանրամասն էր... քիչ բան է փոխվել պատերազմի վերաբերյալ Ռուսաստանի նախագահի տեսակետներում, և դա լավ նորություն չէ», - ասել է Գերմանիայի կանցլերը, ում հեռախոսազանգը Պուտինին քննադատության է ենթարկվել։ |azatutyun.am|

Infocom

17 Nov, 11:58


🇨🇳 Նոյեմբերի 16-ին Չինաստանի արեւելյան Ցզյանսու նահանգում դանակով զինված ուսանողը հարձակվել է քոլեջի ուսանողների վրա։ 8 մարդ զոհվել է, ևս 17-ը վիրավորվել են:

🔸 Ըստ ոստիկանության՝ 21-ամյա հարձակվողն այս տարի պետք է ավարտեր քոլեջը, սակայն չի կարողացել հանձնել ավարտական ​​քննությունները։ Նրան իրավապահ մարմինները բերման են ենթարկել հանցագործության վայրից: |factor.am|

Infocom

17 Nov, 11:36


🛣 Նոյեմբերի 17-ին ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը:

🔸 Փրկարարներն Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 1-ին կմ-ին իրականացրել են մերկասառույցի մշակման աշխատանքներ. խցանումից դուրս է եկել 103 տրանսպորտային միջոց. ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

[ՆԳՆ փրկարար ծառայություն]

Infocom

17 Nov, 08:59


🎓 ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։

🗣 «Այսօր ՀՀ-ում բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան կրթական միջավայր ապահովելուն, հետազոտական ենթակառուցվածքների հասանելիությանը, կրթական ծրագրերի բովանդակության բարելավմանը, որակի չափանիշների բարձրացմանը, ինչպես նաև ուսանողի սոցիալական, մշակութային, մարզական և ժամանցային միջավայրի ստեղծմանը: [...] Օրենքը [Բարձրագույն կրթության և գիտության մասին] նախատեսում է ուսանողների աջակցության նոր հնարավորություններ և մոտեցումներ՝ ամրապնդելով պետության քաղաքականությունը, որ ոչ մի լավ սովորող ուսանող պետք է դուրս չմնա համակարգից սոցիալական և ֆինանսական խնդիրների պատճառով։

🔸 Բարեփոխումների համատեքստում չեմ կարող չանդրադառնալ «Ակադեմիական քաղաք» ծրագրին, որը թվարկյալ բոլոր նպատակների հանգուցակետն է։ Այսօր մեր ջանքերն ուղղել ենք մի ծավալուն նախագծի, որն ապահովելու է մեր ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի, հետազոտողների ու գիտական միջավայրի ներկայացուցիչների համար առավելագույն պայմաններ՝ լավագույնս դրսևորելու սեփական ներուժն ու դա ծառայեցնելու ՀՀ անխափան զարգացմանը» , - նշված է Ժաննա Անդրեասյանի ուղերձում։

Infocom

17 Nov, 07:43


🇺🇸🇨🇳 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պայմանավորվել են, որ միջուկային զենքի կիրառման վերաբերյալ որոշումները պետք է ընդունեն մարդիկ և ոչ թե արհեստական բանականությունը (AI), ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

🗣 «Երկու առաջնորդները վերահաստատել են միջուկային զենքի կիրառման որոշման նկատմամբ մարդկային վերահսկողության պահպանման անհրաժեշտությունը», - ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ: |azatutyun.am|

Infocom

17 Nov, 07:26


🇺🇦🇷🇺 Նոյեմբերի 17-ի առավոտյան ռուսական զորքերը լայնածավալ օդային հարձակում են իրականացրել Ուկրաինայի վրա՝ օգտագործելով անօդաչու սարքեր և հրթիռներ, հայտնել են Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերը։

📌 Արձանագրվել են ՌԴ անօդաչու թռչող սարքերի, «Կալիբր» հրթիռների արձակումներ Սև ծովից, բալիստիկ հրթիռների արձակումներ Թեոդոսիայից, Վորոնեժից, ինչպես նաև «Կինժալ» հրթիռներ՝ Տամբովից։ Կիևում աշխատում է հակաօդային պաշտպանության համակարգը: |tert.am|

Infocom

17 Nov, 06:45


🇮🇱 Իսրայելի Կեսարիա քաղաքում շաբաթ օրը երկու ռումբ է արձակվել երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի տան ուղղությամբ և ընկել այգում, հայտնում է ոստիկանությունը։

📌 Ո՛չ Նեթանյահուն, ո՛չ նրա ընտանիքը այնտեղ չեն եղել, և ավերածություններ չեն գրանցվել։

🗣 «Իսրայելի վարչապետին, ում սպառնում են Իրանը և նրա վստահորդները, որոնք փորձում են սպանել նրան, չի կարող ենթարկվել նույն սպառնալիքներին տանը»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը: |azatutyun.am|

Infocom

17 Nov, 06:36


🏆 «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում հաղթել է Վրաստանի ներկայացուցիչը «Մայրիկիս» երգով:

🔸Հայաստանի պատվիրակ Լեոն «Cosmic Friend» երգով զբաղեցրեց ութերորդ հորիզոնականը:

Infocom

16 Nov, 17:53


🇮🇱🇦🇿 Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը չեղարկել է իր ծրագրված այցը Բաքվում ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովին։

📌 Հերցոգի վարչակազմն Ադրբեջան իր այցի չեղարկումը բացատրել է «անվտանգության նկատառումներից ելնելով»։ |news.am|

Infocom

16 Nov, 14:42


🇦🇲🇺🇸 Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

📌 Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին:

🔸Քննարկվել են նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր:

[ՀՀ կառավարություն]

Infocom

16 Nov, 12:59


📌 Աբխազական ընդդիմությունը մերժել է նախագահ Ասլան Բժանիայի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկը։

🔸 Ընդդիմության առաջնորդները մերժել են Աբխազիայի նախագահի առաջարկը՝ հայտարարելով, որ խորհրդարանի և նախագահի աշխատակազմի շենքերից չեն հեռանա, քանի դեռ Ասլան Բժանիան պաշտոնապես հրաժարական չի ներկայացրել։ |azatutyun.am|

Infocom

16 Nov, 12:43


🇫🇷 Փարիզի Աստվածամոր տաճարի հանդիսավոր բացումը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 7-ին։

🔸 Տոնակատարությունները կսկսվեն դեկտեմբերի 6-ին, երբ տաճար կվերադառնա 2019 թվականին հրդեհից փրկված Տիրամոր և մանկան 14-րդ դարի արձանը։

📌 Տաճարում հրդեհը բռնկվել էր 2019 թ. ապրիլի 15-ին, ինչի հետևանքով փլվել էր տաճարի աշտարակը, ժամացույցը։ Տաճարի վերականգնումը սկսվել է 2022 թվականին։ Ֆրանսիայի կառավարությունը որոշել է վերստեղծել տաճարի նախկին տեսքը, այդ թվում՝ նախագծել 19-րդ դարի գմբեթի կրկնօրինակը, որն ամբողջությամբ այրվել է հրդեհի ժամանակ։ |shantnews.am|

Infocom

16 Nov, 11:05


❗️󠁧󠁥Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան խոստացել է հրաժարական տալ, երբ ցուցարարները լքեն Սուխումի խորհրդարանի շենքը:

🗣 «Երբ նրանք (ցուցարարները - խմբ.) դուրս գան շենքից, ես հրաժարականի դիմում կգրեմ, և նոր ընտրություններում կտեսնենք, թե որքան աջակցություն կստանանք»,- ասել է Բժանիան Տամիշ գյուղում մարդկանց հետ հանդիպման ժամանակ։

📌 Ավելի վաղ Աբխազիայի ղեկավարի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Ասլան Բժանիան լքել է հանրապետության մայրաքաղաքը և գտնվում է հայրենի Տամիշ գյուղում։ |tert.am|

Infocom

16 Nov, 08:03


🇬🇪 Վրաստանում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Կիրթաձեն սև ներկ է լցրել ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի վրա այն ժամանակ, երբ ԿԸՀ-ն պետք է ներկայացներ ընտրությունների վերջնական արդյունքները։

🗣 «Դուք չեք հասկանում վրաց ժողովրդին, չեք հասկանում ուսանողներին, ովքեր բողոքում են։ Դուք խլել եք մեր ապագան և մեր երկիրը տանում եք դեպի Ռուսաստան [․․․] Դուք սև բիծ եք »,- մինչ ներկ լցնելը այսպես է դիմել Դավիթ Կիրթաձեն ԿԸՀ նախագահին, որից հետո նրա խոսափողն անջատել են։

🎥 Տեսահոլովակը՝ Publika։

Infocom

16 Nov, 07:32


❗️Հայկական կողմի հայտարարությունները վկայում են այն մասին, որ Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ի աշխատանքի բոլոր ձևաչափերից՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը` պատասխանելով նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին լրագրողների հարցին։

📌 Հայաստանն ավելի վաղ հայտարարել է, որ սառեցնում է մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին և դադարեցնում է կառույցի ֆինանսավորումը: Այնուհանդերձ, Երևանը դեռ պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։ |1lurer.am|

Infocom

15 Nov, 18:09


📌 Վահագն Վերմիշյանը արդարացվեց 2 դրվագով, սակայն 8 տարի ազատազրկման հրահանգը չվերացվեց:

🔸 Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Infocom

15 Nov, 18:01


🇬🇪 Վրաստանում բողոքի ակցիաները շարունակվում են։

📢 Քաղաքացիները երեկոյան հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, որից հետո երթով շարժվել են դեպի Թբիլիսիի պետական ​​համալսարան։ Բողոքի ակցիայի մասնակիցները աջակցում են ԹՊՀ ուսանողներին, որոնց թույլ չեն տալիս մտնել համալսարանի շենք:

Infocom

13 Nov, 17:26


🇺🇸 ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել նախագահ Ջո Բայդենի հետ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

🤝 Բայդենը Թրամփին խոստացել է, որ կապահովի իշխանության սահուն անցումը ԱՄՆ հաջորդ վարչակազմին։ |shantnews.am|

Infocom

13 Nov, 16:54


Ոստիկանները 3-րդ անգամ է՝ չեն ապահովում մայոր Հայկազ Գրիգորյանի մասնակցությունը իր գործով նիստին

🚓 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, մայոր Հայկազ Գրիգորյանի գործով նիստը հետաձգվում է արդեն 4-րդ անգամ, որից 3-ն այն պատճառով, որ ոստիկանության ուղեկցող գումարտակը դատարան չի ներկայացնում հունիսից կալանքի տակ գտնվող Գրիգորյանին։
Ոստիկանության պատճառաբանությունները տարբեր են, սակայն, ըստ էության, նույն խնդրի շրջանակում՝ ուղեկցող գումարտակը ծանրաբեռնված է, մեղադրյալին տեղափոխող մեքենան սարքին չէ, թափուր հաստիքներ են առկա եւ այլն։

⚖️ Հայկազ Գրիգորյանի պաշտպան Նորիկ Նորիկյանը դատարանում հայտարարեց, որ այսպիսով խախտվում է իր պաշտպանյալի արդար դատաքննության իրավունքը, որը երաշխավորվում է ՀՀ Սահմանադրությամբ․ Սահմանադրության 63-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Infocom

13 Nov, 16:44


📌 Երբ Տիգրան Ավինյանը 2018-2021 թվականներին փոխվարչապետի պաշտոնում էր և, ի թիվս այլ ոլորտների, համակարգում էր գյուղատնտեսությունը, նրա ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ընկերությունը խաղողի, ժամանակակից տեխոնոլգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի ինը շահառուների համար աշխատել է որպես կապալառու՝ օգնելով այդ ծրագրի շահառուներին այգիներ հիմնել։

🔸 Շահառուները հարյուր հազարավոր դոլարներ են ստացել կառավարությունից՝ պտղատու այգիներ հիմնելու համար։ Շահառուն ոչ թե ինքն է ուղիղ իրականացրել այգեհիմնումը, այլ որպես կապալառու ներգրավել է «Իրիգեյթ»-ին։ Էկոնոմիկայի նախարարությունը հրաժարվում է հայտնել, թե ընդհանուր առմամբ «Իրիգեյթ»-ը որքան գումար է ստացել շահառուներից։

📌 2018-ի հոկտեմբերին «Իրիգեյթ»-ի հետ կապված սկանդալ պայթեց, երբ OCCRP-ի անդամ «Հետք»-ը գրեց, որ «Իրիգեյթ»-ը 35 000 դոլարի պետական դրամաշնորհ է ստացել։ Տիգրան Ավինյանը դրամաշնորհի համար դիմել էր դեռ այդ տարվա փետրվարին, բայց ընկերությունը հաղթեց, երբ Ավինյանն արդեն փոխվարչապետ էր։ Սակայն ՍիվիլՆեթն ու OCCRP-ն հայտնաբերել են, որ «Իրիգեյթ»-ն անուղղակի օգուտներ է ստացել նաև գյուղատնտեսական մեկ այլ պետական ծրագրից։ |civilnet.am|

🔗 Կարդալ ավելին

Infocom

13 Nov, 16:41


❗️Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին:

🔸Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: [ՀՀ ՊՆ]

Infocom

13 Nov, 16:06


🇦🇲🇦🇿 Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը COP29-ի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

🤝 Միշուստինը Ալիևին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ բարեմաղթանքները, ինչպես նաև շնորհավորել ՄԱԿ-ի կլիմայի համաժողովի հաջող անցկացման կապակցությամբ։ Ալիևն իր հերթին բարեմաղթանքներ և ողջույններ է փոխանցել ՌԴ նախագահին։|factor.am|

Infocom

13 Nov, 15:02


Դատական դեպարտամենտը 1 եւ 2 տարուց ավելի գործեր քննող դատավորների ցանկ է հավաքագրում
👩🏻‍⚖️🧑🏻‍⚖️ Վերջին ամիսներին Դատական դեպարտամենտը գրություններ է ուղարկել ՀՀ դատարանների նախագահներին՝ խնդրելով տրամադրել դատավորների վարույթում եղած այն գործերի ցանկը, որոնց քննության տեւողությունը գերազանցում է Բարձրագույն դատական խորհրդի սահմանած ուղենիշային ժամկետները:
Առանձնակի բարդության քրեական գործերի քննության առավելագույն ժամկետը 24 ամիս է, առանձնակի բարդության վարչական գործերինը՝ 18 ամիս, քաղաքացիական գործերինը՝ 13-18 ամիս։
📃 «Ինֆոքոմ»-ի տրամադրության տակ է հայտնվել դատարանների նախագահներից մեկին ուղղված գրությունը, որում նկարագրված է վերոնշյալ պահանջը։

Infocom

13 Nov, 14:38


🇦🇲🇦🇿 ՀՀ որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP29 միջոցառմանը մասնակցելու համար ոչ մի անգամ չի ներկայացվել, չի գրանցվել: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

📌«Չեմ բացառում, որ քաղաքացիական հասարակության ինչ-որ կազմակերպություններ այդպիսի բան արած լինեն։ Սակայն, նման տեղեկություն էլ ինձ հայտնի չէ»,- ասաց Միրզոյանը։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը համաժողովին մասնակցելու համար գրանցել է իր մի քանի ներկայացուցիչների, նրանց մասնակցությունը COP29-ին Ադրբեջանում չեն տեսնում»։

Infocom

13 Nov, 14:35


🗣 Այն, ինչ տեղի է ունեցել Գյումրիում, քաղաքական անպատասխանատվության շատ կոնկրետ դրսևորում է: Այսօր Գյումրիում, ըստ էության, չկա որևէ ղեկավար պաշտոնյա, նույնիսկ պաշտոնակատար: Այդ մարդիկ մանդատ են ստացել ազատ անկախ ընտրություններով, Գյումրին կառավարելու հայտ են ներկայացրել: Հիմա իրենց քայլով Գյումրիում ստեղծել են ճգնաժամ։

📌 Նրանք, որոնք կասեն, թե իշխանությունը ճնշել է, որ իրենք մանդատ դնեն, կատարյալ սուտ է, այդպիսի բան չի եղել: Գուցե ընդհակառակը՝  փորձ  է արվել իշխանությանը շանտաժի ենթարկել ինչ–ինչ առավելություններ կամ արտոնություններ ունենալու կամ պահպանելու ուղղությամբ: Այդ շանտաժն ի սկզբանե չէր կարող անցնել։ [Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|

Infocom

13 Nov, 14:12


🇷🇺 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է՝ 2023 թվականի հունիսին Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը մոտ էին տարածաշրջանային երթուղիների ապաշրջափակմանը, սակայն Արևմուտքի ճնշման արդյունքում Երևանը սառեցրել է իր մասնակցությունը բոլոր եռակողմ աշխատանքային խմբերում և ձևաչափերում։

🗣 «ԱՄՆ-ն, ԵՄ-ն, որոնք փորձում էին միջնորդի դեր ստանձնել, նոր բան չառաջարկեցին, այլ ընդամենը վերարտադրեցին ռուսականը՝ միաժամանակ աղավաղելով դրանց էությունը՝ հույս ունենալով իրենց վերագրել խաղաղ գործընթացը։ Մինչդեռ իրական նպատակն ակնհայտ է՝ նրանք ցանկանում են վերահսկել տարածաշրջանը, Ռուսաստանին դուրս մղել այնտեղից, միաժամանակ նաև Իրանին դուրս մղել, Թուրքիային»,- պնդել է ռուսաստանցի պաշտոնյան՝ կարծիք հայտնելով, թե Արևմուտքը «թքած ունի» Հարավային Կովկասի ու տարածաշրջանի ժողովուրդների ճակատագրի վրա։ |azatutyun.am|

Infocom

13 Nov, 13:56


❗️ Փաշինյանը ԱԺ-ում հայտնեց Կազանում տեղի ունեցած «կարևորագույն իրադարձության մասին», ինչը, նրա խոսքով, «շատ նման է նրան, որ տարածաշրջանային կոմինիկացիաների բացման հարցում կարող ենք ունենալ լուծում, որը, կարող է փոխադարձ և լիարժեքորեն ընդունելի լինել»։

🗣 «Մենք այս առաջարկը արդեն նաև գրավոր ձևով փոխանցել ենք Ադրբեջանին»։

❗️ Փաշինյանը հայտնեց նաև, որ ադրբեջանական կողմին են փոխանցվել խաղաղության պայմանագրի մնացած 2 [չհամաձայնեցված] հոդվածների վերաբերյալ ՀՀ առաջարկները։

Infocom

13 Nov, 13:36


🚘⚡️ Էլեկտրական մեքենաների համար երկու տարվա սահմանափակումը չի կիրառվի․ Փաշինյան

📌 Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Պետական եկամուտների կոմիտեն հայտարարել էր, որ 2025-ի ընթացքում առանց մաքսատուրքի կարող են ներմուծվել միայն 2022-ի դեկտեմբերի 31-ից հետո թողարկման տարեթիվ ունեցող էլեկտրական շարժիչով մեքենաները:

🔸 «Եկել եմ այն որոշման, որ մենք այդ երկու տարվա սահմանափակումը չենք կիրառի։ Կարծում եմ, որ մեր պետական մարմինները ճիշտ չեն կոմունիկացրել հարցը, և միայն այդ պատճառով մենք պետք է այդ որոշումը կայացնենք՝ դրա հետ համաձայն չլինելով»։

🔸 Փաշինյանը նշեց, որ 5000 մեքենայի քվոտա կտրամադրվի քաղաքացիներին, 3000-ը՝ դիլերներին, այսինքն՝ այն պաշտոնական ներկայացուցիչներին, որոնք իրենց հետ բերում են նաև ծառայություններ․ «Հակառակ դեպքում մենք էլեկտրամոբիլներ կունենանք, դրանց սպասարկող ենթակառուցվածքներ չենք ունենա»,- հայտնեց Փաշինյանը։ |civilnet.am|

Infocom

13 Nov, 13:12


🗣 ՀՀ քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է ՀՀ քաղաքացիությունից, որ վերջինս բանակում չծառայի. այս հանգամանքից ելնելով՝ պետք է լյուստրացիայի պրոցես սկսենք առաջին հերթին պետական կառավարման համակարգում․ Սուրեն Պապիկյան

🔸 «Այս հարցով դիմել եմ նաև ՀՀ վարչապետին։ Իմ կարծիքով՝ պետական պաշտոնյան պետք է իրեն թույլ չտա, որ ոչ միայն իր զավակը, այլ իր մերձավոր հարազատների զավակները հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից»,- ընդգծեց Պապիկյանը ԱԺ-ում։

🔸 Նախարարը շեշտեց, որ նման դեպքերի ցավալի ցուցանիշներ են արձանագրվել, և դրա դեմ պետք է պայքարել․ «Մենք պետք է ինքներս մեզ հետ առերեսվենք և ինձ համար բավականին վատ տենդենցի դեմն առնենք։ Այս երևույթը նոր չէ, չգիտեմ քանի տարվա պատմություն ու խորք ունի, բայց սա մի երևույթ է, որի դեմ պետք է պայքարել»։

Infocom

13 Nov, 12:19


🇦🇲🇦🇿 Խաղաղության պայմանագրի շուրջ ավելի համագործակցաբար ենք աշխատում. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան

🗣 «Այստեղ դեռևս մնացել են մեկ-երկու ձևակերպումներ, հոդվածներ, որոնց շուրջ աշխատանքները շարունակվում են ավելի ինտենսիվ, քան նախորդ շրջանում։ Ես կասեի՝ նույնիսկ ավելի համագործակցաբար, ավելի կառուցողական մթնոլորտում»,- պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը «իսկապես շատ մոտ են նրան, որ կունենան վերջնական համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստ»։

🛣 Նա նաև նշեց, որ բանակցությունները բավականին ակտիվ ընթանում են նաև հաղորդակցության ուղիների, մասնավորապես՝ երկաթուղու վերականգնման ուղղությամբ։|civilnet.am|

Infocom

13 Nov, 11:50


🗣 Հայաստանի շուրջ 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքի հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ ՀՀ պաշտպանության նախարար

❗️ «Սահմանազատման գործընթացը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել խաղաղ, բանակցային ճանապարհով, առավել ևս այս քաղաքական խնդրի ներքո ՀՀ բանակը, բացի ՀՀ տարածքային ամբողջականությունն արտաքին հարձակումից պաշտպանելուց, այլ խնդիր չունի և չի ունենալու»,- ասաց Պապիկյանը ԱԺ-ում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

Infocom

13 Nov, 11:46


🇮🇷🇷🇺 Ռուսաստանն ու Իրանը Հարավային Կովկասում տարբերվող շահեր ունեն. New York Times-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, մանրամասնելով․ «Մենք որոշ տարաձայնություններ ունենք, և որոշ համընդհանուր շահեր։ Դա չի նշանակում, որ մենք դաշնակից ենք»։

🗣 «Մենք չենք կարող ընդունել միջազգային սահմանների փոփոխություն», - ամերիկյան պարբերականին տված եզակի հարցազրույցում ասել է դեսպանը` միաժամանակ, խուսափելով հստակեցնել՝ ինչ կանի Թեհրանը, եթե Ադրբեջանը հարձակվի․ «Դա տեղի չի ունենա», - ասել է դեսպանը։

🇪🇺 Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը ասել է, որ «իրանցիները հայերի լավագույն բարեկամներն են այս տարածաշրջանում»։ Ինչպես նշում է պարբերականը, Ռիտերը ասել է, որ ադրբեջանցիներն ու ռուսները վրդովվում են եվրոպական ներկայությունից, մինչդեռ Իրանը, թվում է, թե ընդունում է այն։|azatutyun.am|

Infocom

13 Nov, 09:05


🎄 Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 13-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 14-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից մինչև Թումանյան փողոցն ընկած հատվածի երթևեկությունը:

[Երևանի քաղաքապետարան]

Infocom

13 Nov, 07:12


‼️ Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. սպառողների վրա դա չի անդրադառնա:

🔸 ««Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:

🔸 Նշված ժամանակահատվածում ՀՀ սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին»,- հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:

Infocom

13 Nov, 06:25


🇦🇿🗣 Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումը կվերսկսեն դեկտեմբերին։

💬 «Մինչև նոյեմբերի վերջ Ադրբեջանի օրակարգի հիմնական թեման COP-29-ն է։ Դեկտեմբերից սկսած՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր գործընթաց կսկսվի խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների վերաբերյալ»,- ասել է Հաջիևը։ |armenpress.am|

Infocom

13 Nov, 06:17


🇺🇸 Իլոն Մասկը պաշտոն կստանա Թրամփի կառավարությունում:

💬 Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միլիարդատեր Իլոն Մասկը և Վիվեք Ռամասվամին կղեկավարեն ԱՄՆ պետարդյունավետության դեպարտամենտը: Նրա խոսքով նրանք միասին կաշխատեն «վերացնել կառավարական բյուրոկրատիան, կրճատել ավելորդ կանոնակարգերը ու անտեղի ծախսերը և վերակառուցել դաշնային գործակալությունները»:

🗣 «Սա ունի պոտենցիալ՝ դառնալու մեր ժամանակի «Մանհեթենի նախագիծը»,- ասվում է Թրամփի հայտարարության մեջ: |foxnews.com|

Infocom

06 Nov, 07:45


🇹🇷 Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է՝ Անկարայի և Երևանի հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո։

🗣 «Անկարայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերումը դիտարկում են որպես կարևոր տարր Հարավային Կովկասում կայունության ապահովման համար: Մենք առավելագույն աջակցություն ենք ցուցաբերում պայմանավորվածությունների հասնելու համար և ուրախ ենք տեսնել, որ կողմերը մոտենում են դրանց։ Սահմանի վերաբերյալ վերջին որոշումները (խոսքը սահմանազատման գործընթացի մասին է՝ խմբ.) այս առաջընթացի լավ օրինակ են»,- նշել է նախարարը։ |hetq.am|

Infocom

06 Nov, 07:42


🇭🇺 Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը արդեն շնորհավորել է Դոնալդ Թրամփին: Նա նշել է, որ «այս հաղթանակը շատ անհրաժեշտ էր աշխարհին»:

📍 Օրբանը Թրամփին աջակցություն էր հայտնել դեռևս քարոզարշավի ընթացքում: Թրամփի հետ հանդիպումից հետո նա հայտարարել էր, որ որ նախագահ ընտրվելուց հետո նա դադարեցնելու է ռազմական օգնությունը Ուկրաինային։

Infocom

06 Nov, 07:39


🗣 Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել Ֆլորիդայում՝ կողմնակիցների առջև: Նա խոստացել է դնել Ամերիկայի ոսկեդարի սկիզբը:

Infocom

06 Nov, 06:56


🇺🇸 Fox News-ի տվյալներով Թրամփը արդեն իսկ հավաքել է ընտրիչների 277 ձայն՝ ապահովելով իր հաղթանակը ԱՄՆ 47-րդ նախագահի ընտրություններում:

Infocom

06 Nov, 05:03


🇺🇸🗳 Դոնալդ Թրամփն առաջատար է ԱՄՆ 7 տատանվող նահանգներից 6-ում, որոնցում քվեարկության արդյունքը որոշիչ կլինի ընտրությունների վերջնական արդյունքների համար:

🗞 Համապատասխան գնահատականներ են տալիս ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները, այդ թվում ՝ Fox News հեռուստաալիքը, The New York Times-ը, The Washington Post-ը, Axios պորտալը։

📊 New York Times-ն անգամ Թրամփի հաղթանակը կանխատեսում է 87% հավանականությամբ: |tert.am|

Infocom

05 Nov, 18:31


📌 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է Կառավարությանն առաջարկել քննարկել Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում և ԱԺ ՔՊ խմբակցությանն առաջարկել քննարկել Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնում։

[«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն]

Infocom

05 Nov, 18:12


🇮🇱 Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը պաշտոնանկ է արվել։ Նրա փոխարեն նշանակվել է Իսրայել Կացը, ԱԳ նախարար է դարձել Գեդեոն Սաարը: |tert.am|

Infocom

05 Nov, 16:25


🇬🇪 Թբիլիսիի վերաքննիչ դատարանի մոտ տեղի է ունեցել Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների կազմակերպած բողոքի ակցիան, որից հետո ցուցարարները երթ են սկսել։

🔸 Ընդդիմությունը երթը կշարունակվի նաև վաղը։ |aliq.ge|

Infocom

05 Nov, 16:10


Օրվա կարեւորը՝ #միվոյսով

Infocom

05 Nov, 15:05


🇪🇺 Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովին, Reuters գործակալությանը հայտնել է նրա խոսնակը։ |azatutyun.am|

Infocom

05 Nov, 14:18


🇦🇲🇦🇿 Այսօր հայկական կողմը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները։

📝 Դրանք նախագծի 11-րդ խմբագրություն են:

[ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյան] |armeniasputnik.am|

Infocom

05 Nov, 14:01


🇦🇲🇷🇺🇦🇿 Մոսկվան, ի տարբերություն արևմտյան կեղծավոր միջնորդների, Երևանին և Բաքվին չի դրդում հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

🗣 «ՌԴ-ն վստահ է, որ հապճեպ խաղաղությունը՝ առանց Բաքվի և Երևանի դիրքորոշումների, ինչպես նաև տեղում իրողությունների համակողմանի դիտարկման, ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ընդհակառակը, դա լարվածության և հակամարտության հնարավոր սրման լրացուցիչ ռիսկեր կստեղծի։

📌 Հաշվի առնելով երկար տարիների թշնամությունը, ռազմական գործողությունները, երկու կողմից էլ զոհերը՝ մենք հասկանում ենք, թե որքան դժվար է Բաքվի և Երևանի համար առաջընթացի հասնել կարգավորման գործընթացում: Այս ամենը կողմերից պահանջում է ոչ միայն զգալի ջանքեր՝ փոխընդունելի լուծումներ գտնելու համար, այլև ժամանակ»,- ասել է Լավրովը։|tert.am|

Infocom

05 Nov, 13:46


🇦🇲🇦🇿 Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը մեծապես կօգնի Երևանի և Բաքվի հաշտեցմանը։ Այս մասին ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։

🗣 Դեսպանն ընդգծել է՝ եթե Երևանն ու Բաքուն գնում են խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհով, պատրաստվում են ամբողջ աշխարհին հայտարարել, որ երկու պետությունները, ազգերը ապրելու են խաղաղության և համագործակցության պայմաններում, ապա պետք է սկսեն քայլերից, որոնք կգնահատվեն։  |armenpress.am|

Infocom

05 Nov, 13:12


📝 Այսօր Հյուսիսային պողոտայում անցկացվեց տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ կազմակերպած ստորագրահավաք։ Լրագրողների հետ զրույցում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ասաց․

🗣 «Եթե մենք կարողանանք հասանելիություն ստանանք բոլոր մարդկանց մոտ, մենք 500 հազարից ավել ստորագրություն կհավաքենք տրանսպորտի թանկացման դեմ:

📌 Որովհետև ում հարցնում ես՝ բոլորը դեմ են այս թանկացմանը: Այստեղ հարցը միայն այն է, թե ինչքանով մենք կկարողանանք հասնել մարդկանց, ինչքան կհասցնենք դա անել: Մենք ակնկալում են տասնյակ հազարներ»։ |news.am|

Infocom

05 Nov, 11:17


🇷🇺 Ռուսաստանն արել և անում է ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար. Վլադիմիր Պուտին

🗣️ «Մենք կշարունակենք աջակցել խաղաղության պայմանագրի, պետական ​​սահմանի սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին՝ 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով հայտնի եռակողմ համաձայնագրերին համապատասխան», - ասել է Պուտինը դեսպանների ընդունելության ժամանակ։ |tass.ru|

Infocom

05 Nov, 10:59


🇦🇲🇷🇺 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան Գուրգեն Արսենյանի հավատարմագրերը։

📌 Պուտինը այսօր Կրեմլում ընդունել է 28 նոր դեսպանների։

Infocom

05 Nov, 07:40


‼️ Խնդրահարույց գրառում արած ֆեյսբուքյան էջն իսկապես պատկանում է Վրաստանի նախագահին |civilnet.am|

🔸 Լայնորեն քննարկվում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անվամբ ֆեյսբուքյան էջի գրառումներից մեկը, որում հայկական Լոռին ու Տաշիրը «պատմական Վրաստանի» տարածք է ներկայացված։ Որոշ օգտատերեր և լրատվամիջոցներ պնդում են, թե դա Վրաստանի նախագահի իրական ֆեյսբուքյան էջը չէ, և նախագահն իր պաշտոնական էջում երբևէ նման գրառում չի արել։

🔸 Սալոմե Զուրաբիշվիլիի անվամբ ֆեյսբուքյան էջը տարածել էր «Adjara Voyage» էջի գրառումը, որում զբոսաշրջիկներին առաջարկվում է այցելել «պատմական Վրաստանի տարածք՝ Լոռի և Տաշիր»:

🔸 #CivilNetCheck-ի հետ զրույցում Վրաստանի նախագահական գրասենյակի մամուլի բաժնից հաստատել են, որ ֆեյսբուքյան էջը, որով տարածվել էր գրառումը, պատկանում է Սալոմե Զուրաբիշվիլիին։ Սա փաստացի նրա ոչ պաշտոնական էջն է, որտեղ առկա են նաև բազմաթիվ անձնական լուսանկաներ և տեղեկություններ։

Infocom

05 Nov, 07:14


🇦🇲🇪🇺 ԵՄ պատվիրակությունը ժամանել է Երևան՝ մշակելու վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ծրագիրը. ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյան

💬 Հովհաննիսյանը ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտնեց՝ 2024-ը աննախադեպ տարի էր ԵՄ-ՀՀ գործընկերության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից. «Կարող ենք բազմաթիվ ձեռքբերումներ նշել, օրինակ՝ վավերացվեց Հայաստան-Եվրոպոլ, Հայաստան-Եվրոջասթ պայմանագրերը: Երկու կարևոր որոշումներ ընդունվեցին հուլիսին արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը մեկնարկելու և եվրոպական խաղաղության գործիքի միջոցով Հայաստանին աջակցություն տրամադրելու վերաբերյալ»։

📍 Փոխարտգործնախարարը նշեց նաև, որ ավարտին է հասցվում ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի նախագիծը. «Այդ բոլոր քայլերը, իհարկե, կունենան իրենց ազդեցությունը 2025-ին նախատեսվող աշխատանքների առումով»: |civilnet.am|

Infocom

31 Oct, 18:11


🇦🇲🇺🇸🇦🇿 ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանին և Ադրբեջանին՝ սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը պաշտոնականացնելու համար: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլերը: 

🗣 «Առաջընթացը հնարավոր է կայուն երկխոսության միջոցով։ Մենք աջակցում ենք երկու կողմերի աշխատանքին՝ դեպի կայուն, արժանապատիվ խաղաղություն՝ հանուն տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման»,- գրել է Միլերը: |armenpress.am|

Infocom

31 Oct, 17:45


🇦🇿🇦🇲🇫🇷 Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոնտինյիի կողմից արված մի շարք դիտարկումների․

📢 «Այն, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին, ով չի պահպանել դիվանագիտական վարվելակարգի տարրական կանոնները, ավելի շատ կենտրոնացած է Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի վրա, քան հայ-ֆրանսիական հարաբերությունների, առաջին հերթին Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողման հետևանք է։

📌 Ֆրանսիայի պահվածքն ու սադրանքները, որոնք ուղղված են տարածաշրջանում էսկալացիայի շարունակմանը, ապացուցել են այս երկրի կողմից իրականացվող մտադրությունների և քաղաքականության իրական բնույթը և՛ հակամարտությունում, և՛ հետկոնֆլիկտային ժամանակաշրջաններում»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳն մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։ |tert.am|

Infocom

31 Oct, 17:40


🥇 Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Լեհաստանի Ռաշին քաղաքում ընթացող ծանրամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում։

Infocom

31 Oct, 17:34


⚖️ Էրեբունու ՁՊՎ-ից ազատ արձակվեցին Աղվան Արշակյանը և Հայկ Նիկողոսյանը։ Այս մասին հայտնում է «Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը։

Infocom

31 Oct, 17:24


🇪🇺🇲🇩Մոլդովայի Սահմանադրական դատարանը հինգշաբթի հաստատել է երկրի եվրաինտեգրման հարցով հանրաքվեի արդյունքները։

📝 Մոլդովայի Սահմանադրության մեջ մի շարք փոփոխություններ են կատարվելու, այդ թվում՝ Սահմանադրության նախաբանում գրվելու է, որ «Եվրոպական ինտեգրումը Մոլդովայի Հանրապետության ռազմավարական նպատակն է»։ |1lurer.am|

Infocom

31 Oct, 16:50


📌 Առնվազն 155 մարդ է զոհվել Իսպանիայում փոթորկի հետևանքով, որն ուղեկցվել է հորդառատ անձրևներով և ջրհեղեղ է առաջացրել։ Այս մասին X-ում հայտնել է տարածաշրջանային արտակարգ իրավիճակների ծառայությունը։ |shantnews.am|

Infocom

31 Oct, 16:48


📝 Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նոր նախագիծ, որով սահմանվում է, որ կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները կարող են որոշ զորամասերում կրկին անցնել պայմանագրային զինծառայության՝ պահպանելով կենսաթոշակ ստանալու իրավունքը: 

🗣 «Այս օրենքով մենք հնարավորություն ենք տալիս երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած մեր զինծառայողներին կրկին անցնել ծառայության ԶՈՒ-ում՝ պահպանելով իրենց կենսաթոշակը: Նրանք այդ ծառայությունը պետք է իրականացնեն ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հաստատված զորամասերում:»,-ասաց օրենքի համահեղինակ Արմեն Խաչատրյանը: |armenpress.am|

Infocom

31 Oct, 16:25


🔸 Սրբազան պայքարի աջակիցները Էրեբունու ՁՊՎ-ի առջև հավաք են իրականացնում` հաջակցություն ձերբակալված 9 քաղաքացիների։

Infocom

31 Oct, 15:45


Օրվա կարեւորը՝ #միվոյսով

Infocom

31 Oct, 15:19


📝 ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել, ըստ որի Արսեն Ավագյանը նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

🔸 Նախագահի մեկ այլ հրամանագրով Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ռուբեն Խարազյանը։

Infocom

31 Oct, 14:56


⚖️ 9 անձ ձերբակալվել է ապօրինի զենք պահելու կասկածանքով․ փաստաբան Հովհաննես Խուդոյան

📌 Ըստ փաստաբանի՝ ոստիկանները «օպերատիվ տվյալներ» կեղծելով` իբր ապօրինի զենք պահելու կասկածով բերման են ենթարկել ակտիվիստ 4 երիտասարդի, որոնցից երկուսը՝ Հայկ Նիկողոսյանն ու Աղվան Արշակյանը ձերբակալվել են։

🗣 «Երիտասարդները որևէ հակաիրավական արարք չեն կատարել ու հետապնդվում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը պաշտպանելու համար»,- նշել է ձերբակալված 2 երիտասարդների փաստաբանը՝ հավելելով, որ ավտոմեքենայի ապօրինի խուզարկությամբ հայտնաբերելով քաղաքական բովանդակության թռուցիկներ (սկզբից փնտրվում էր զենք)՝ Քննչականը որոշել է շարունակել ձերբակալված պահել անձին ու նրա ընկերոջը։

📌 Ձերբակալվածների թվում է նաև պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը, ձերբակալված մյուս անձանց անուններն են՝ Վիգեն Ազատյան, Արա Մկրտչյան, Նիկոլայ Քոչարյան, Մուշեղ Նավասարդան, Միքայել Օհանյան, Արտեմ Խառատյան։ |hetq.am|

Infocom

31 Oct, 14:52


🇦🇲🇮🇷 ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Գրիգոր Հակոբյանը նշանակվել է Իրանում ՀՀ դեսպան:

Infocom

31 Oct, 14:26


📌 Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Infocom

31 Oct, 13:54


⚖️ Կատվի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու համար մեղադրանք է ներկայացվել Ավշար բնակավայրի՝ ավելի վաղ ձերբակալված 51-ամյա բնակչին։

📌 Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ վերջինս ընդունել է իր կողմից նման արարք կատարելու փաստը, հայտնել, որ զղջում է դրա համար։

🔸 Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և անձն ազատ է արձակվել արգելանքից։

🔸 Նշենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվում, որտեղ երևում էր, թե ինչպես է տղամարդը 2 ձողերով հարվածում կատվի գլխին, մարմնի այլ հատվածների։ Կատուն ավելի վաղ կերել է տղամարդու 5 աղավնիներին։

Infocom

31 Oct, 13:44


🇦🇿 Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է՝ խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց է նկատվում։ Նա, միաժամանակ, կրկնել է, թե «հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրության մեջ առկա տարածքային պահանջներն են Ադրբեջանի նկատմամբ»։

📌 Ջեյհուն Բայրամովը Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիին հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրել է նաև, որ աշխատանքներ են տարվում փաստաթղթի նախագծի համաձայնեցման ուղղությամբ։

Infocom

31 Oct, 12:13


📌 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը կարծում է, որ COP-29-ին Հայաստանի մասնակցության նախապայման պետք է լինի հայ ռազմագերիների ազատ արձակումը:

🗣 «Շատ հստակ, Հայաստանից չի կարող պատվիրակություն մասնակցել Ալիևի նախաձեռնած, այսպես կոչված, միջազգային շոուին, եթե դեռ մենք Բաքվում ունենք ռազմագերիներ և պատանդառված անձինք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

🔸 Նրա խոսքով՝ պահանջը բավարարելուց հետո էլ, եթե Հայաստանից գագաթնաժողովին մասնակցեն, շատ կարևոր է, որ Բաքվում բարձրաձայնեն այն մնացած խնդիրները, որ կան․ «Ադրբեջանի ագրեսիայի մասին, Արցախում էթնիկ զտման, ցեղասպանության մասին, ինչպես նաեւ այն մասին, որ Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում»:|news.am|

Infocom

31 Oct, 08:57


🪧 «Գոյ» թատրոնի դերասանները երեք օր թատրոնում գիշերելուց հետո ինքնակամ դուրս են եկել շենքից։ Նրանք այսօր ժողով կիրականացնեն՝ հասկանալու հաջորդ քայլը։

📌 Նշենք, որ «Գոյ»-ի ստեղծագործական թիմի անդամները գիշերում էին թատրոնի տարածքում։ «Սունդուկյան» թատրոնի հետ միացմանը ընդդիմացող «Գոյ»-ի անձնակազմը թե՛ դատարաններում, թե՛ դրանից դուրս շարունակում է պայքարել հին կարգավիճակը վերականգնելու համար։

🗣 ԿԳՄՍ Նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով թեմային, նշել էր․ «Կարծում եմ, որ հետագա գործընթացները նախարարության ու թատրոնի տիրույթից դուրս են, և մեր իրավապահ մարիններն են, որ պետք է այս իրավիճակին արձագանքեն»։

📌 Նախարարի խոսքով երաշխավորվել է, որ իրենց ստեղծագործական գործունեության և ազատության որևէ խոչընդոտ չկա, և իրենք կարող են այն իրացնել բեմերում, այդ թվում՝ «Սունդուկյան» թատրոնի բեմերում: |azatutyun.am|

Infocom

31 Oct, 08:40


🇦🇲 Հայաստանի մասնակցությունը COP-29-ին որևէ կերպ հաստատված չէ։ Մենք որևէ պաշտոնական արձագանք և վերաբերմունք այս հարցում չենք դրսևորել։ Իհարկե, նաև չենք էլ բացառում։

[ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-ում պետական բյուջեի նախնական քննարկմանը]

Infocom

31 Oct, 07:13


🗣 Հայոց ցեղասպանության ճանաչման օրակարգը Հայաստանի արտգործնախարարության թիվ մեկ առաջնահերթությունը չէ․ Արարատ Միրզոյան

🔸 «Պատմության ողբերգական անցքերը ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, ԱԳՆ օրակարգում չէ»։

🔸 Միրզոյանի խոսքով՝ ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթությունը Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղության և կայունության ապահովումն է․ «Սրա շրջանակներում թիվ մեկ քայլը, որ մենք դիտարկում ենք և որի ուղղությամբ մեր ջանքերը գործադրում ենք, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն է»։

Infocom

31 Oct, 06:50


🗣 Խաղաղության պայմանագրում կա 1-2 ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքը շարունակվում է․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան

📌 Միրզոյանը «զգուշավոր լավատեսություն» հայտնեց, որ մոտ ապագայում դրանք ևս կհամաձայնեցնեն և պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման։

Infocom

29 Oct, 19:25


Զորամասի հրամանատարի տեղակալը նահանջի օրը լսել է Ջաբրայիլի գրավման մասին, հետո իմացել, որ այն գրավվել է հաջորդ օրը

⚖️ Հակակոռուպցիոն դատարանում այսօր հարցաքննվեց 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Գեղամ Ասատրյանը։ Նա որպես վկա է դատակոչված պատերազմի ժամանակ իր հրամանատարին՝ Հովիկ Գաբրիելյանին առնչվող գործի շրջանակում, որով նա մեղադրվում է ենթակա անձնակազմի հետ դեպի Հադրութ նահանջելու եւ այդ մասին աջ կողմում գտնվող յուրային ստորաբաժանումներին չտեղեկացնելու մեջ։

🗣 Ասատրյանն ասաց, որ մինչեւ Հովիկ Գաբրիելյանի գալը (պատերազմի սկսվելուց նա ՌԴ-ում զորավարժությունների է եղել) սպառազինության խնդիր չեն ունեցել, հաստիքով ինչ հասանելիք եղել է, ունեցել են։ Հանրային մեղադրողը եւս մեկ անգամ ճշտող հարց տվեց՝ մինչեւ բնագծից նահանջելը որեւէ տեսակի սպառազինության պակաս ունեցե՞լ է զորքը, ինչին վկան բացասական պատասխան տվեց։ Սպառազինության պակասի մասին հարցերն, ըստ էության, կապ ունեն այն հանգամանքի հետ, որ մեղադրյալը պնդում է՝ մինչեւ նահանջ անելը վերադաս հրամանատարությանը տեղեկացրել է, որ զորքն ի վիճակի չէ դիմակայել հակառակորդին, օգնություն է խնդրել, սակայն չի ստացել, դրա համար ստիպված նահանջ է արել։

Infocom

29 Oct, 19:00


🤼‍♀️ Ըմբշամարտիկ Կարեն Ասլանյանը դարձավ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Infocom

29 Oct, 18:41


📢 Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել Արևմուտքին ճնշում գործադրել կառավարող «Վրացական երազանք» կուսակցության վրա՝ վերանայելու շաբաթավերջին անցկացված «գողացված» ընտրությունների արդյունքները՝ նշելով, որ հակառակ դեպքում Վրաստանը կկորցնի իր «եվրոպական հեռանկարը»:

🗣 «Այժմ շատ բան կախված է մեր գործընկերների արձագանքներից, թե որքան հստակ կլինի նրանց արձագանքը, որքան ուժեղ կլինի նրանց ճնշումը իշխանությունների վրա, որովհետև կարծում եմ, որ ոչ ոք չի կարող թույլ տալ Վրաստանը կորցնել հօգուտ Ռուսաստանի այսպիսի ձևով։

🔸 Եթե ճնշում չգործադրվի, ապա դա նշանակում է, որ Արևմուտքը չի փորձել ամեն ինչ՝ Վրաստանին արևմտյան կողմում և եվրոպական հեռանկարում պահելու համար»,- ասել է Զուրաբիշվիլին։

Infocom

29 Oct, 18:17


📌 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության այսօրվա նիստում որոշվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։

[«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն]

Infocom

29 Oct, 18:06


🇦🇲🇫🇷 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունն անդրադարձել է դեսպան Օլիվիե Դըկոտինյիի՝ Ներքին Հանդ կատարած այցին։

📝 «Հայաստանի Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանական մարտական դիրքերի կողմից, որոնք գտնվում են Հայաստանի տարածքի մի մասի վրա։

🤝 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու դեսպան Օլիվիե Դըկոտինյին մտքեր փոխանակեցին այս իրավիճակում գտնվող բնակիչների հետ»,- հայտնում են դեսպանությունից։

Infocom

29 Oct, 17:25


🇬🇪 Թբիլիսիում մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացնում։

📌Ուսանողները բողոքում են Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ընտրությունների արդյունքների դեմ։

Infocom

29 Oct, 16:49


🥇Ծանրամարտիկ Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:

Infocom

29 Oct, 15:05


🇪🇺🇬🇪 ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը անդրադառնալով Վրաստանում կայացած ընտրություններին՝ հայտնել է․

🗣 «Միջազգային դիտորդները հայտնել են ընտրարշավի ընթացքում, ինչպես նաև ընտրության օրը տեղի ունեցած խախտումների մասին: Նրանք ընտրությունները չեն համարել ազատ և արդար։ Խնդրում եմ թափանցիկ հետաքննություն անցկացնել։ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը և իշխանության համապատասխան մարմինները պետք է հետաքննեն ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության վրա ազդող խախտումները, ճնշումներն ու ահաբեկումները, որոնց մասին հայտնում են դիտորդները:

🔸 Վրաստանը ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկիր է, և պետք է ցույց տա իր հավատարմությունը եվրոպական արժեքներին՝ սկսելով ընտրական գործընթացի լիակատար թափանցիկությունից»։ |1lurer.am|

Infocom

29 Oct, 13:50


📌 Փաշինյանը նոյեմբերի 7-ին մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին, որն անցկացվելու է Բուդապեշտում։

[Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյան]|armenpress.am|

Infocom

29 Oct, 11:34


📌 «Նման օրակարգ չկա, նման հարց երբևէ չի քննարկվել»․ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձել է Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու նախաձեռնության մասին հարցին։

Infocom

29 Oct, 10:53


🗣 ՔՊ պատգամավոր, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է շրջանառվող լուրերին, թե մի խումբ ՔՊ-ականներ նախաձեռնություն են սկսել իրեն ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցով։ 

🔸 Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ տեղյակ չէ նման նախաձեռնության մասին։ «Ես այդպիսի տեղեկություն չունեմ։ Ընդ որում, պետք է այդ լուրի աղբյուրը գտնել»,- հայտարարել է Քոչարյանը։ 

📌 Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք անդամներ մտադիր են բարձրացնել Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը։

Infocom

29 Oct, 09:00


Շեյխ Նաիմ Ղասեմը ընտրվել է «Հեզբոլլահ»-ի նոր ղեկավար:

Infocom

29 Oct, 08:49


🇺🇸🇺🇦 Վաշինգտոնը չի սահմանափակի Կիևի զենքի կիրառումը Հյուսիսային Կորեայի ուժերի դեմ Ուկրաինայի հետ մարտերում. հայտարարել է Պենտագոնը։

💬 Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինը հայտնել է՝ մոտ 10 հազար հյուսիսկորեացի զինվորականներ են տեղակայվել ՌԴ արևելյան հատվածում՝ վերապատրաստման համար:

🗣 «Նրանց մի մասն արդեն տեղակայվել է Ուկրաինային շատ մոտ։ Մտահոգությունները գնալով մեծանում են, որ Ռուսաստանը մտադիր է նրանց օգտագործել Կուրսկի շրջանում ուկրաինական զորքերի դեմ մարտերում»,- ասել է Սինը: |azatutyun.am|

Infocom

29 Oct, 08:22


🇮🇱 Իսրայելը օրենք է ընդունել, որն արգելափակում է ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) աշխատանքը։

📍 Փաստաթղթի համաձայն՝ Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությանը կամ UNRWA-ին կարգելվի «ցանկացած գործունեություն» իրականացնել կամ ծառայություններ մատուցել Իսրայելում։ Իսրայելի իշխանություններին արգելված է որևէ կապ ունենալ UNRWA-ի հետ։

📍 Իսրայելն ասում է, որ UNRWA-ի հարյուրավոր աշխատակիցներ կապեր ունեն «ՀԱՄԱՍ»-ի զինյալների հետ: |hy.armradio.am|

Infocom

29 Oct, 08:20


🔸 ՀՀ կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.25%:

Infocom

29 Oct, 06:27


⚖️ ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել.

🔸 15 անշարժ գույք,
🚙 2 տրանսպորտային միջոց,
🔁 1 իրավաբանական անձում մասնակցություն,
💰 շուրջ 315 միլիոն դրամ:

Infocom

28 Oct, 17:32


📢 Թբիլիսիում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիան։ Չնայած ակցիայի ավարտվելուն՝ մի խումբ քաղաքացիներ շարունակում են մնալ խորհրդարանի շենքի դիմաց։

📌 Ընդդիմության առաջնորդները խոստացել են հետագա ծրագրերի մասին հայտարարել ավելի ուշ:

Infocom

28 Oct, 17:05


🇦🇲🇦🇿🇹🇷 Ադրբեջանն ու Հայաստանն անկեղծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղության համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

🗣 «Ակնհայտ է, որ «3+3» հարթակն արդյունավետ է, և մենք ցանկանում ենք այն վերափոխել ինստիտուցիոնալ հարթակի։ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել։

🤝 Մենք տեսնում ենք եղբայրական Ադրբեջանի և Հայաստանի ջանքերն այդ ուղղությամբ, և Անկարան կհետևի գործընթացին։ Մենք կշարունակենք համակարգված աշխատել մեր ադրբեջանցի եղբայրների հետ»,- ասել է Էրդողանը։|tert.am|

Infocom

28 Oct, 16:36


🇭🇺🇬🇪 Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Վրաստան։ Վաղը նախատեսվում է Հունգարիայի վարչապետի պաշտոնական հանդիպումը կառավարության անդամների հետ։

🇪🇺 Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Հունգարիայի վարչապետը չի ներկայացնում Եվրամիությունը։

Infocom

28 Oct, 16:32


🇬🇪 Բողոքի ակցիային միացավ նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և հանդես եկավ ելույթով։ Զուրաբիշվիլին, դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ ևս մեկ անգամ նշեց, որ իշխանությունը գողացել է մարդկանց ձայները և փորձում է գողանալ նաև նրանց ապագան։

📢 Վրացական ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ անցկացնել։ Այս մասին հայտարարել է «Միասնություն-ազգային շարժման» առաջնորդներից Գիորգի Վաշաձեն։

Infocom

26 Oct, 21:37


❗️Վրաստանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» և «Փոփոխությունների կոալիցիա» կուսակցությունները մեղադրել են կառավարությանը ընտրությունները կեղծելու մեջ և հրաժարվել են ընդունել արդյունքները: |OC Media|

Infocom

26 Oct, 19:19


🇬🇪 Վրաստանի ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքներով «Վրացական երազանք» կուսակցությունը առաջատար է 52,99 տոկոսով՝ ընդդեմ ընդդիմադիր կուսակցությունների ընդհանուր 38,4 տոկոսի, որոնք հաղթահարել են 5 տոկոս ընտրական շեմը:

📌 Նախնական արդյունքները հիմնված են 2206 ընտրատեղամասերի վրա, որը կազմում է բոլոր տեղամասերի 90%-ը։

Infocom

26 Oct, 17:41


❗️Վրաստանի ընտրատեղամասերի 69%-ի ձայների հաշվարկների արդյունքներով «Վրացական երազանք» կուսակցությունը առաջատար է։ Այս մասին հայտնում է OC Media լրատվամիջոցը։

🔸 Ըստ հրապարակած տվյալների՝ «Վրացական երազանքը» հավաքել է՝ 53%, «Միացյալ ազգային շարժումը»՝ 10%, «Կոալիցիա հանուն փոփոխությանը»՝ 11%, «Ուժեղ Վրաստանը»՝ 9%, իսկ «Հանուն Վրաստանի» կուսակցությունը՝ 8%։

Infocom

26 Oct, 17:21


❗️Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ի միկրոբլոգում հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունում հաղթանակ է տարել ընդդիմությունը՝ հավաքելով ձայների 52 տոկոսը:

📌 Իր հերթին իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիում հնչեցրած ելույթում շնորհավորել է հանդիսատեսին ընտրություններում իր թիմի ենթադրյալ հաջողության համար:

Infocom

26 Oct, 16:14


❗️Թբիլիսիում ավելի քան 100 մարդ հարձակվել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա։ Այդ մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները։

🔸 Ինչպես պնդում են ընդդիմադիր կուսակցությունում, գրասենյակի տարածք ներխուժել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակիցները, որոնք զինված են եղել փայտե ձեռնափայտերով և մահակներով։Նրանք ավտոմեքենաներով ժամանել են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ և զանգվածային ծեծկռտուք հրահրել։ |hetq.am|

Infocom

26 Oct, 16:04


🇺🇸🇦🇿 ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային պարտավորություններին և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին՝ հայտարարել է երկրում Ամերիկայի դեսպանատունը՝ X-ի իր էջում։

📌 Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին վերացնել դոկտոր Իբադօղլուի նկատմամբ սահմանափակումները և «ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին»։

🔸 53-ամյա Իբադօղլուն ճաղերի ետևում էր հայտնվել անցած տարվանից՝ Ալիևի ընտանիքի կոռուպցիոն գործարքների մասին հրապարակումներից հետո։ Արևմուտքի շարունակական քննադատություններից հետո այս տարվա ապրիլին նրա խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով:|azatutyun.am|

Infocom

26 Oct, 15:44


🇬🇪 Վրաստանում ընթացող խորհրդարանական ընտրություններում արձանագրվել են մի շարք ընտրախախտումներ, որոնք LIVE թարմացումներով ներկայացրել է OC Media-ն։ Հիմնական խախտումները եղել են․

🔸 «Մտիս Ամբեբի»-ի առցանց լրատվական կայքի խմբագիր Գելա Մտիվլիշվիլին հաղորդել է, որ հարձակման է ենթարկվել Արևելյան Վրաստանում։ Ընդդիմության ընտրողները ևս նշել են, որ խմբային հարձակման են ենթարկվել Թբիլիսիում։

🔸 Ադրբեջանցի պատգամավորը հարցազրույց է տվել՝ պնդելով, որ Վրաստանի ընտրություններում խախտումներ չեն տեղի ունենում, մինչդեռ նրա հետևում ընտրողը լուսանկարում էր իր քվեաթերթիկը։

🔸 OC Media-ի թղթակիցը հայտնել է՝ լսել է, թե ինչպես է մի անձ հեռախոսով փորձում բանակցել «20 լարի ($7.30) ավել» գումարի շուրջ, ակնհայտորեն իր ձայնի դիմաց։|civilnet.am|

Infocom

26 Oct, 15:25


🇪🇺🇦🇲 «Հայկական Եվրաքվեի» շտաբը հայտարարություն է տարածել, որ ստորագրահավաքը ավարտված է և անհրաժեշտ 50 հազար ստորագրությունների փոխարեն հավաքագրվել է 60 հազարը նախանշված ժամկետից գրեթե կրկնակի ավելի շուտ։

🔸 «Սա կարեւոր ազդակ է մեր մեծ տարածաշրջանում՝ Հարավ-Արեւելյան Եվրոպայում ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացներում՝ դրական արձագանք թողնելով Վրաստանում եւ Մոլդովայում նույն օրերին ընթացող ժողովրդավարական շարժումներին։

🔸 Մենք հաստատակամորեն կպաշտպանենք Ձեր պատգամն ու իղձերը՝ հասնելու մեր ընդհանուր նպատակին՝ Հայաստանի Հանրապետության անդամակցությանը Եվրոպական Միությանը:
Կեցցե՛ ազատ, անկախ եւ եվրոպական Հայաստանը», - նշված է «Հայկական Եվրաքվեի» հայտարարությունում։

Infocom

26 Oct, 14:16


❗️Հոկտեմբերի 10-ին ՀՀ ՄԻՊ-ի և ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչները համատեղ այց են իրականացրել ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության Մոսկվայի օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոն։

📌 Այցի ընթացքում Օմբուդսմանների ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ տարածքում առանց թույլտվության բնակվող և ռեադմիսիայի սպասող ՀՀ քաղաքացիների հետ:
Առանձնազրույցների ընթացքում ՀՀ քաղաքացիները բարձրացրել են պատշաճ բժշկական օգնության, այդ թվում՝ դեղորայքի տրամադրման, անձնական հիգիենայի, մերձավոր ազգականներին միմյանցից անջատ պահելու հետ կապված և այլ հարցեր:

[ՀՀ ՄԻՊ]

Infocom

26 Oct, 11:40


📌 Վրաստանի Մանեուլի քաղաքի 69-րդ ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպի պատճառով նշված ընտրատեղամասի քվեներն անվավեր են ճանաչվել, ճեպազրույցում հայտնել է ԿԸՀ մամուլի խոսնակ Նաթիա Իոսելիանին։

Infocom

26 Oct, 11:34


❗️Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ինքնաբացարկի դիմումներ է ստացել «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ցուցակում ընդգրկված 5 ավագանու անդամների թեկնածուներից։ Ինքնաբացարկի դիմումները քննարկելու եւ որոշում կայացնելու նպատակով ընտրական հանձնաժողովը նիստ էր հրավիրել։ Նիստին մասնակցում էր հանձնաժողովի 7 անդամից 6-ը։

🗣 Հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ընտրական ցուցակում մնացել է մեկ անձ՝ Էմմա Հովհաննիսյանը, որը չունի ավագանու մանդատ։ Նա ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել հանձնաժողովին, երկրում չէ։

🔸 «Բալասանյան» դաշինքի ցուցակից սեփական դիմումների համաձայն դուրս եկողների ցանկում է նաև տնային կալանքում գտնվող Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը: Դաշինքի կողմից ավագանու անդամների մանդատները վայր դնելու վերաբերյալ արձանագրություն հանձնաժողովը դեռ չի ստացել: |armenpress.am|

Infocom

26 Oct, 10:59


❗️Կադրեր, որտեղ ընդդիմադիր դիտորդը ֆիզիկական բռնության է ենթարկվում Վրաստանի Մարնեուլի քաղաքի 69-րդ ընտրատեղամասում։

📌 Ինչպես հաղորդում է Վրաստանում գործող Ալիք Մեդիա լրատվամիջոցը, դեպքին անդրադարձել է նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, նշելով, որ ամոթալի և անբարոյական է էթնիկ փոքրամասնութան օգտագործումն ընտրությունները կեղծելու նպատակով։

🔸 Նշվում է, որ Մարնեուլիի 69-րդ ընտրատեղամասը փակվել է:

Infocom

26 Oct, 10:01


📌 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները և հարակից գրառումները ներկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալված 62-ամյա կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, հայտարարել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

🗣 «Վերջինս ընդունել է մեղադրանքը, հայտարարել, որ զղջում է կատարվածի համար։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, և անձն ազատ է արձակվել արգելանքից։ Նախաքննությունը շարունակվում է», - նշել է Աբրահամյանը։

Infocom

26 Oct, 09:41


❗️Սոցցանցերում տեսանյութ է տարածվում, թե ինչպես են մի քանի քվեաթերթիկներ լցնում Վրաստանի Մարնեուլի քաղաքի 69-րդ ընտրատարածքի քվեատուփի մեջ։

📌 Նախկին հանրային պաշտպան Նինո Լոմջարիան հայտարարել է, որ նույն տարածքում միջադեպը նկարահանող անձը ենթարկվել է ֆիզիկական բռնության։

📌 Կենտրոնական ընտրական հանձնաժողովից նշել են, որ Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ։

Infocom

26 Oct, 08:23


🇬🇪 Վրաստանում իրենց քվեարկությունն կատարել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

🗣 «Մենք պետք է հիշենք, որ այս ընտրությունները համարժեք են հանրաքվեի: Ես կոչ եմ անում բոլոր կողմերին ճանաչել ընտրությունների արդյունքները, որոնք կհրապարակի ԿԸՀ-ն»,- ասել է Կոբախիձեն:

📌 Նախագահ Զուրաբիշվիլին էլ նշել է, որ քվեարկել է նոր Վրաստանի օգտին․ «[...] Այն Վրաստանի օգտին, որի համար եկել եմ այս երկիր 22 տարի առաջ: Այս գիշեր մենք հաղթող ենք լինելու, ոչ ոք չի պարտվելու, քանի որ Վրաստանը հաղթելու է»,- լրագրողներին ասել է նախագահը։ |armtimes.com|

Infocom

26 Oct, 08:03


⚖️ ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Միշա Գյուրջյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման մասին.

🗣 «Քրեական վարույթով հիմնավորվել է, որ մեղադրյալի կողմից ավտոմեքենան իր անվամբ գրանցելու ժամանակահատվածում ներկայացվել են տեղեկանքներ, որոշումներ, որոնք իրականությանը չեն համապատասխանել կամ գոյություն չեն ունեցել և այդ եղանակով հիշյալ ավտոմեքենան անհատույց և ապօրինի դարձրել է իրենը [Միշա Գյուրջյանինը - խմբ.]։

🔸 ՀՀ Կառավարության փաստացի անձի իրավական վիճակը բարելավող որոշման իրավակարգավորումների պայմաններում մեղադրյալի կողմից կատարված արարքի հանրային վտանգավորությունն էականորեն նվազել է և […] չի կարող համարվել հանցանք», - նշված է ՔԿ հայտարարությունում, հավելելով՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ մեղադրյալի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Infocom

26 Oct, 06:54


🇮🇷🇮🇱 Իրանի ՀՕՊ-ը հայտարարություն է տարածել, որ Իսրայելը հարձակվել է Թեհրանի, Խուզեստանի և Իլամ նահանգների մի շարք ռազմական կենտրոնների վրա՝ հավելելով, որ սահմանափակ վնասներ են հասցվել:

📌 Նշվում է, որ հարձակումը հաջողությամբ կասեցվել և հետ է մղվել երկրի հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգի կողմից։ |tert.am|

Infocom

26 Oct, 06:38


🇬🇪 Վրաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները:

📌 Համամասնական ընտրակարգով ընտրված 150 տեղանոց խորհրդարանը կհամալրեն այն կուսակցությունները, որոնք կհաղթահարեն 5 տոկոս ընտրաշեմը։

📸 Լուսանկարում՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քվեարկում է/ Հերմինե Վիրաբյան/ OC Media:

Infocom

26 Oct, 05:47


🇮🇱🇮🇷 Իսրայելական բանակը հայտարարել է, որ «ճշգրիտ» հարձակումներ է իրականացրել Իրանի թիրախների վրա։

📌 Հաղորդվել է, որ մի քանի պայթյուններ են որոտացել Իրանի մայրաքաղաք Թեհրանում և մոտակա Քարաջ քաղաքում, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

🔸 Նշվում է նաև, որ իսրայելական հարվածները չեն թիրախավորել էներգետիկ կամ միջուկային օբյեկտները: Որոշ լրատվամիջոցներ հայտնել են Շիրազ քաղաքի վրա իսրայելական հարձակումների երկրորդ ալիքի մասին, սակայն Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ որևէ այլ վայրում հարվածներ չեն եղել, և Իսրայելը չի մեկնաբանել: |azatutyun.am|

Infocom

25 Oct, 16:08


Օրվա կարեւորը՝ #միվոյսով

Infocom

24 Oct, 18:44


⚽️ Կոնֆերենցիաների լիգայի 2024-25թթ․ խաղարկության լիգայի փուլի 2-րդ տուրի հերթական հանդիպման ժամանակ «Նոան» 0-1 հաշվով պարտվեց «Ռապիդին»։

Infocom

24 Oct, 18:15


🇦🇲🇮🇹 Վլադիմիր Կարապետյանը Իտալիայում ՀՀ դեսպան է նշանակվել:

🇦🇲🇪🇬ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Սարգսյանը նշանակվել Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

🇦🇲🇧🇬 Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

Infocom

24 Oct, 16:06


🇦🇲🇫🇷 Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատիվ արեց` ընդունելու ինձ։ Այս մասին հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին

🤝«Մտքեր փոխանակեցինք Հայաստանում ստեղծված իրավիճակի և մեր երկու երկրների հարաբերությունների վերաբերյալ»,- տեղեկացրել է նա։

Infocom

24 Oct, 15:58


🇦🇲🇮🇶 ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուբեն Սողոյանը նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան:

Infocom

24 Oct, 15:50


🚧 Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը՝ ժամը 00:00-ից մինչև 08:00-ն, փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Թամանցիների փ. - Արտաշատի խճ. օղակաձև հատումից մինչև Թամանցիների փ. – Արշակունյանց պ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը:

[Երևանի քաղաքապետարան]

Infocom

24 Oct, 15:47


🇦🇿🇪🇺 Ադրբեջանի խորհրդարանը քննարկել է և մերժել հոկտեմբերի 24-ին Եվրախորհրդարանում ընդունված բանաձևը՝ «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների» վերաբերյալ:

📢 Մեկնաբանության մեջ նշվում է, որ բանաձևը կողմնակալ և միակողմանի է և խեղաթյուրում է իրականությունը։ Միաժամանակ նրանք վրդովված են, որ, Հայաստանի նկատմամբ Եվրախորհրդարանում, իրենց բնորոշմամբ, ցուցաբերում են առանձնահատուկ հոգատարություն, խրախուսվում է Հայաստանի սպառազինումը: |1lurer.am|

Infocom

24 Oct, 14:52


Օրվա կարեւորը՝ #միվոյսով

Infocom

24 Oct, 13:54


ՀՀ անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկումն ու սպասարկումը կիրականացնի արտասահմանյան ընկերություն

❗️ ՀՀ կառավարությունը, ի դեմս ՆԳՆ-ի, պատրաստվում է կնքել պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիր՝ ՀՀ անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկման, ենթակառուցվածքների նախատեսման եւ մի շարք ծառայությունների մատուցման նպատակով։ Մրցույթի արդյունքում որակավորվել է 3 հայտատու՝ գերմանական 2 եւ ֆրանսիական 2 ընկերությունների կոնսորցիում եւ գերմանական 1 առանձին ընկերություն։ Այժմ՝ մինչ 2025 թ․ հունվարի 8-ը, նրանք պետք է ներկայացնեն իրենց առաջարկները։
📄 ՆԳՆ-ն սա հիմնավորում է կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի գործածության՝ ավելի քան 10 տարվա ընթացքում քաղաքացիների վատ փորձառությամբ, անձը հաստատող եւ ճամփորդական ժամանակակից եւ անվտանգ փաստաթղթերի օգտագործման ցածր մակարդակով, ոչ արդյունավետ այլ գործընթացներով։
🗣 Սպասվող փոփոխության, դրա անվտանգային ռիսկերի շուրջ «Ինֆոքոմը» զրուցել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանի հետ։
📎 Կարդալ ավելին

Infocom

24 Oct, 13:09


❗️ Փաշինյանն ու Ալիևը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

📌 Արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով։

[ՀՀ կառավարությունը՝ BRICS-ի շրջանակներում Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին]

Infocom

24 Oct, 12:58


🇬🇪 Վրաստանի՝ եվրոպական ուղի վերադառնալուց է կախված նաև մեր հարևան Հայաստանի լինել-չլինելը, ինչպես նաև Կովկասում խաղաղության ճակատագիրը:

📌 Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ դիմելով հայ ընտրողներին։

🗣 «Իմ թանկագին հայ հայրենակիցներ, մեր ընդհանուր հայրենիքի՝ Վրաստանի ճակատագիրն է որոշվում։ Մի վախեցեք անցողիկ կառավարությունից, գնացեք ընտրության և ընտրեք ընդդիմությանը», - նշվում է Սաակաշվիլիի հայերեն գրառման մեջ:

🗳 Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։

Infocom

24 Oct, 12:45


🇷🇺 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փաշինյանի ելույթից հետո դիմելով նրան ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը դեպի խաղաղության պայմանագիր տանող ճիշտ ճանապարհն է։

🗣 «Այն, որ Ձեզ հաջողվեց այսօրվա մեր աշխատանքի ընթացքում մտքեր փոխանակել Ադրբեջանի նախագահի հետ, արդեն դրական է մեր միջոցառման համար։

🔸 Լոգիստիկան տարածաշրջանում համագործակցության կարևոր ուղղություն է։ Ավելի կարևոր է, որ դուք դրական եք վերաբերվում Ադրբեջանի և տարածաշրջանի այլ երկրների հետ փոխգործակցությանը»,- հայտարարել է Պուտինը։

Infocom

24 Oct, 12:35


🗣 ՀՀ խորհրդարանը երեկ վավերացրել է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման պետական հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը»։

🔸 Երկու երկրներում նշված փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո մենք կկարողանանք ակտիվացնել սահմանազատման գործընթացը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիմնարար սկզբունքների հիման վրա։

🔸 Կցանկանայի հատկապես ընդգծել (ի դեպ), որ այս իրավական փաստաթղթի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը վերջնականապես փարատեց բոլոր մտահոգությունները և վերացրեց բոլոր փաստարկները՝ իբր ՀՀ Սահմանադրության մեջ հարևան երկրների հանդեպ ենթադրյալ տարածքային պահանջների առկայության վերաբերյալ՝ արձանագրելով, որ նման մեկնաբանություններն անհիմն են և ոչ օրինական։

[Փաշինյանը՝ «ԲՐԻԿՍ+»-ի իր ելույթում]

Infocom

24 Oct, 12:32


🇦🇲🗣 ՀՀ-ն ի վիճակի է ապահովել և լիարժեքորեն ապահովելու է իր տարածքով ապրանքների, ռեսուրսների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունը. Փաշինյանի ելույթը «ԲՐԻԿՍ+»-ին

❗️ «Բոլոր հայտարարությունները, թե իբր Հայաստանը համաձայնել է իր ինքնիշխան տարածքում հաղորդակցությունների անվտանգության ապահովման գործում երրորդ երկրի մասնակցությանը, կամ որ դա նախատեսված է որևէ փաստաթղթով, իրականությանը չեն համապատասխանում»։

Infocom

24 Oct, 11:57


🇦🇲🇹🇷 Հայաստանի ու Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները շուտով կհանդիպեն՝ Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման համար անհրաժեշտ պայմանները գնահատելու համար։

📌 Այս մասին հայտնել է Երևան-Անկարա կագրավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ հանդիպման օրը դեռ հստակ չէ:|azatutyun.am|

Infocom

24 Oct, 11:32


🇪🇺 Եվրախորհրդարանն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին և ապահովել ԼՂ հայության անվտանգ վերադարձը

🗣 ԵԽ-ն վերահաստատում է նաև իր պահանջը՝ ադրբեջանական զորքը պետք է դուրս գա Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից եւ կոչ է անում Ադրբեջանին հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։  

🔸 «Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումները անհամատեղելի են COP 29-ի անցկացման հետ։ ԵՄ առաջնորդներին, մասնավորապես Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին կոչ է արվում COP 29-ը որպես հնարավորություն օգտագործել՝ հիշեցնելու Ադրբեջանին իր միջազգային պարտավորությունների մասին և բովանդակալից կերպով անդրադառնալու այդ երկրում մարդու իրավունքների վիճակին», - նշված է բանաձեւում։ |armenpress.am|

Infocom

24 Oct, 11:03


❗️ Կազանում տեղի է ունենում վարչապետ Փաշինյանի հանդիպումն Իլհամ Ալիեւի հետ։

[ՀՀ կառավարություն]

Infocom

24 Oct, 10:46


🇦🇲🇦🇿 Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը զրույց են ունեցել «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովի ընդհանուր քննարկման ընթացքում։

Infocom

24 Oct, 08:42


Կառավարությունը հարկային աջակցության նոր մեխանիզմներ է ներդնում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների համար։ Փոփոխությունները 7 տարվա համար են։

📍 Կառավարությունն առաջարկում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների համար նվազեցնել շրջանառության հարկը՝ 5 տոկոսից դարձնելով 2 տոկոս։

📍 Մյուս ուղղությունն այն է, որ մինչև 30 հոգանոց սկսնակ ընկերությունները նոր աշխատակից ներգրավելիս կարող են եկամտահարկի 100% փոխհատուցում ստանալ, 30-ից ավել աշխատակիցներ ունեցող ընկերությունների դեպքում՝ 50%։

📍 Եկամտահարկի 50% փոխհատուցում է տրամադրվելու նաև ՏՏ այն ընկերություններին, որոնք աշխատանքային միգրանտներ կներգրավեն իրենց ընկերություններում։

Infocom

24 Oct, 08:38


👮 ԱԺ-ն ընդունեց «Ոստիկանության գվարդիայի մասին» և կից մի շարք օրենքներում նոր կարգավորումներ նախատեսող օրենսդրական փաթեթը։ Նախագծին կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 28։ 

Ոստիկանության գվարդիայի ձեւավորման համար օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել 2025թ. նոյեմբերի մեկը: Մինչ այդ օրենսդրական որոշ կարգավորումներ ուժի մեջ կմտնեն ենթաօրենսդրական դաշտը նոր կարգավորումներին ներդաշնակեցնելու համար: |armenpress.am|

Infocom

21 Oct, 07:01


🇹🇷🇺🇸 ԱՄՆ-ում մահացել է Գյուլենական շարժման հիմնադիր, հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենը. հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

👮🏻‍♂️ Գյուլենը մեղադրվում է 2016թ. Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձի մեջ, ինչից հետո շարժումը կառավարության կողմից ճանաչվեց որպես ահաբեկչական կազմակերպություն (FETO): Հեղաշրջման փորձից հետո կառավարությունը սկսեց պետական համակարգի «մաքրման» աշխատանքներ, ինչի արդյուքնում շուրջ 40 հազար մարդ բանտարկվեց, իսկ 110 հազար պետական ծառայողներ ազատվեցին աշխատանքից՝ Գյուլենական շարժման հետ կապ ունենալու մեղադրանքով։

🤝 Մինչ այդ Էրդողանի կառավարությունը եւ Գյուլենը ունեցել են ջերմ հարաբերություններ, Գյուլենի անմիջական աջակցությամբ 2011թ. Էրդողանի կուսակցությունը ընտրություններում կարողացավ կրկին հաղթանակ տանել։ Գյունելականների աճող ազդեցության պայմաններում իշխանությունը սկսեց զսպողական քաղաքականություն վարել Գյուլենի նկատմամբ։

Infocom

21 Oct, 06:50


🇲🇩 Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ կիրակի օրը երկրում անցկացված երկակի քվեարկություններում (նախագահի ընտրություն և ԵՄ անդամակցության հանրաքվե) եղել է արտաքին «աննախադեպ» միջամտություն, երբ նախնական արդյունքները ցույց տվեցին, որ ընտրությունները գնում են դեպի երկրորդ փուլ, իսկ ԵՄ հանրաքվեն հասել է վերջնագծին:

🗳 Նախագահական ընտրություններում Սանդուն ստացել է ձայների 38%-ը, իսկ նրա գլխավոր մրցակիցը՝ նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ 28%-ը: 2-րդ փուլը կանցկացվի նոյեմբերի 3-ին:

🇪🇺 Ձայների ավելի քան 92%-ի հաշվարկից հետո հանրաքվեում մոլդովացիների 52%-ը քվեարկել է «ոչ», իսկ 47%-ը՝ «այո» ԵՄ անդամակցությանը: Չնայած տարբերությանը՝ վերլուծաբանները նշել են, որ «այո»-ի ճամբարը դեռ կարող է հաղթել, քանի որ մեծամասամբ ԵՄ կողմնակից սփյուռքի քվեաթերթիկները դեռ չեն հաշվարկվել:

📣 Մոլդովացիներին հղած ուղերձում Սանդուն ասել է, թե կան «հստակ ապացույցներ», որ քրեական խմբավորումները, համագործակցելով Մոլդովայի շահերին թշնամաբար տրամադրված արտաքին ուժերի հետ, փորձել են գնել 300 000 ձայն, ինչը նա անվանել է «աննախադեպ մասշտաբի խարդախություն»:

Infocom

20 Oct, 14:38


🥇Բուլղարիայում ընթացող մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և դարձել Եվրոպայի չեմպիոն։

[Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա]

Infocom

20 Oct, 13:52


🇮🇷 Իրանը սկսել է պատեր կառուցել իր արևելյան սահմանների երկայնքով՝ անվտանգության ռիսկերին դիմակայելու համար, հայտնել է Իրանի սահմանապահ ոստիկանության հրամանատար Ահմադ Ալի Գուդարզին։

🔸Նախագծի առաջնահերթությունը Աֆղանստանի և Պակիստանի հետ սահմանի անվտանգությունն է, որը նպատակ ունի կանխել վառելիքի, ապրանքների և հատկապես թմրանյութերի մաքսանենգությունը՝ հավելելով, որ այն նաև նպատակ ունի պայքարել անօրինական ներգաղթի դեմ։ |azatutyun.am|

Infocom

20 Oct, 13:02


🇦🇲🇮🇷 «Հայաստանի աշխարհագրական դիրքն ու դրա ընձեռած հնարավորությունները բնական կամուրջ են Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա»,- այս մասին ISNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը։

📌 Դեսպանը նաև կարևորել է Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կմ հատվածի շինարարական աշխատանքները և նշել. «ենթակառուցվածքային կարևոր նշանակությունից զատ, այն ունի նաև ռազմավարական, տնտեսական, քաղաքակրթական ու մշակութային մեծ իմաստ. այն դառնալու է հյուսիսը հարավին և Պարսից ծոցը Սև ծովին կապող կարևոր հանգուցային կետերից մեկը»։

🔸 Արսեն Ավագյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից առաջ քաշված «Զանգեզուրի միջանցքի» հարցին, նշելով, որ ՀՀ դիրքորոշումը արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, որը ոչ միայն լիարժեք փոխըմբռնման է արժանացել Իրանում, այլև Թեհրանից ամենաբարձր մակարդակով շարունակում են հնչել հրապարակային հայտարարություններ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ: |armenpress.am|

Infocom

20 Oct, 11:47


🇦🇲🇮🇷 ՀՀ դեսպանություն է այցելել Իրանի Կիոկուշին կարատեի մարզիկ Ահմադ Բաղերիին և ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված իր ընկեր Արթուր Սուքիասյանի՝ դեսպան Արսեն Ավագյանին հանձնել վերջերս Դանիայի Աալբորգ քաղաքում կայացած մրցապայքարում նվաճած ոսկե մեդալը:

[Իրանում ՀՀ դեսպանություն]

Infocom

20 Oct, 07:18


🇲🇩 Հոկտեմբերի 20-ին Մոլդովայում նախագահական ընտրություններ են։ Նախագահի պաշտոնի համար պայքարում է 11 քաղաքական գործիչ, այդ թվում՝ գործող նախագահ Մայա Սանդուն: Քիշնևում հավանական են համարում ընտրությունների երկրորդ փուլը։

🇪🇺 Ընտրություններին զուգահեռ քաղաքացիները մասնակցում են Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեին։ Դրա համար պետք է փոփոխություններ կատարվեն երկրի Սահմանադրության մեջ։ Մինչև այժմ անցկացված հարցումներով ընտրողների կեսից ավելին կողմ է ԵՄ-ին Մոլդովայի անդամակցությանը։ |azatutyun.am|

Infocom

19 Oct, 17:35


🎬 Սեպտեմբերի 5-ին Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարեց, որ «Օսկարի» 2025 թվականի մրցանակաբաշխությանը Հայաստանը կներկայացնի Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը։ Ինչպե՞ս է «Օսկարի» համար ընտրվել այս ֆիլմը։

🔸 Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմի օգտին քվեարկած 3 անդամներից 2-ը՝ Վահագն Տեր-Հակոբյանը և Սուսաննա Հարությունյանը չխուսափեցին հրապարակավ խոսել իրենց ընտրության մասին։ Երրորդ ձայնը տվողը ցանկացել է գաղտնի մնալ․ ««1489» ֆիլմը շատ ազդեցիկ է ու կարծում եմ՝ Հայաստանի համար շատ կարեւոր է, որ նման ֆիլմ ուղարկենք, որպեսզի դրսում տեսնեն ու իմանան՝ ինչ է կատարվել, ես էդ տեսանկյունից եմ տվել ձայնս։ Ունեմ վերապահումներ էդ ֆիլմի նկատմամբ, բայց դա կարեւոր չի հիմա, ես գլոբալ եմ նայում հարցին», - նշել է օպերատոր Վահագն Տեր-Հակոբյանը։

📌 «Հետքի» հետ զրույցում անդամներից չորսը՝ Դավիթ Սահակյանցը, Դավիթ Բաբայանը, Սերժ Ավետիքյանը, Կարեն Ղազարյանը, նշել են, որ ընտրել են Էդգար Բաղդասարյանի ֆիլմը․ ««Յաշայում․․․» տեսնում եմ հղումներ դեպի Բունյուել, Ինյարիտու կամ Գոդար, որտեղ կա ինտելեկտ, իդեա, ռեժիսորի աշխատանք։ Ընդհանրապես, տարօրինակ եմ գտնում այն հարցը, թե ինչու է ուղարկվել այս, այլ ոչ թե այն ֆիլմը։ Մի քանի տարի առաջ Ակադեմիան դեռ չէր ստեղծվել, և շատ քչերն էին հետաքրքրվում հայկական կինոյով և «Օսկարին» ուղարկվող ֆիլմերով, հիմա, չգիտես ինչու, այդ թեման հասարակական քննարկման դաշտ է տեղափոխվել», - նշել է ռեժիսոր Դավիթ Բաբայանը։ |hetq.am|

Infocom

19 Oct, 16:04


🥇 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը երկրոդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոնի տիտղոսը։

🔸 Եզրափակչում հայ մարզուհին հաղթեց ուկրաինուհի Տետիանա Դովգալին։

[Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա]

Infocom

19 Oct, 14:55


❗️Ալեն Սիմոնյանը չի համարում, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացը փակուղում է։ Այս մասին«Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ նախագահը, հավելելով՝ պետք է թույլ չտալ, որ այդ գործընթացը մտնի փակուղի։

🗣 Այն հարցին, թե ինչու՞ չի կայացել Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպումը, Սիմոնյանը պատասխանել է․ «Օգնականս գրեց՝ ի՞նչն է պատճառը, և ի պատասխան մեզ ասացին, որ նախ պարոն Սիմոնյանի որոշ հայտարարություններ՝ իմ հայտարարությունները, երկրորդը՝ Ֆրանկոֆոնիայի ընթացքում տեղի ունեցածը և այլն»։

📌 Հարցազրույցում անդրադառնալով Ալմա-Աթայի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու հարցին, նա նշել է․ «[…] Ես կասեմ մի բան՝ այն փաստաթուղթը, որը հաջորդ շաբաթ կգա ԱԺ, փաստացի հենց Ալմա-Աթայի չափանիշներով և տրամաբանության մեջ փաստաթուղթ է, և այնտեղ, մեծ հաշվով, դա ամրագրված է»։

Infocom

19 Oct, 13:14


❗️ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման ժամանակ ընդունվել է համատեղ կոմյունիկե, որի արդյունքներով նախարարները.

🔸[…] վերահաստատել են վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության հարգման, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության, ներքին գործերին չմիջամտելու, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման արգելքի և մարդու իրավունքների հարգման կարևորությունը` հիմնված ՄԱԿ կանոնադրության բոլոր սկզբունքների վրա:

🔸 Տարածաշրջանային երկրների առաջնային դերին համահունչ, կարևորելով երկխոսությունը, օգտվելով տարածաշրջանային համագործակցության հնարավորություններից և միջազգային կարևորագույն հարցերի շուրջ անկեղծորեն երկխոսելու կարողությունից՝ քննարկել են տարածաշրջանին հուզող չլուծված խնդիրները:

🔸 Գոհունակությամբ արձանագրել են տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների կարգավորման և զարգացման դրական դինամիկան։

[ՀՀ ԱԳՆ]

Infocom

19 Oct, 10:26


❗️ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 13-17-ը Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում մասնակցել է ՆԱՏՕ-ի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) տարեկան համաժողովին։

🔸 Այցի ընթացքում գեներալ-մայոր Երոյանը հանդիպել է մի շարք գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալ, փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալին (Նորվեգիա) և
ՆԱՏՕ-ի ԵԴՈՒԳՀ գործընկերության դիրեկտորատի ռազմական համագործակցության ծառայության ղեկավար-շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մարտին Ռեմեսին (Սլովակիա)։

[ՀՀ ՊՆ]

Infocom

19 Oct, 09:52


🇫🇷🇱🇧🇮🇱 Ֆրանսիան իր տարածքում հոկտեմբերի 24-ին կանցկացնի Լիբանանին նվիրված միջազգային համաժողով: Այդ մասին հայտարարել է Էմանուել Մակրոնը։ Նրա պնդմամբ՝ խոսքը բացառապես հումանիտար բնույթի միջոցառման մասին է։

📌 Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ տարաձայնություններին: Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան աջակցում է հրեական պետությանը, «սակայն այդ հանգամանքն իրեն չի զրկում Իսրայելի կառավարության ղեկավարի հետ չհամաձայնելու իրավունքից»: |hetq.am|

Infocom

19 Oct, 08:24


🇮🇱 Հոկտեմբերի 19-ին անօդաչու թռչող սարք է արձակվել Իսրայելի Կեսարիա քաղաքում գտնվող վարչապետ Բենիամին Նեթանյահուի տան ուղղությամբ, ինչպես հաղորդում է Reuters-ը՝ ասել է նրա խոսնակը՝ հավելելով, որ վարչապետը մոտակայքում չի եղել և զոհեր չկան։

Infocom

19 Oct, 07:46


🇦🇲🇷🇺 Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում, Ռիա Նովոստի-ին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

🗣 Նրա խոսքով՝ Փաշինյանի կողմից Կազանում միության 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք ԲՐԻԿՍ+ ձևաչափի միջոցառումներին մասնակցելու Պուտինի անձնական հրավերի ընդունումն ինքնին Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով սերտ շփումների արտացոլումն է։ |tert.am|

Infocom

19 Oct, 06:41


🇷🇺🇺🇦 ՌԴ-ն ու Ուկրաինան հոկտեմբերի 18-ին 190 ռազմագերի են փոխանակել ԱՄԷ-ի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում:

📌 ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ վերադարձած ռուս զինվորականներից 95-ը Բելառուսում բուժզննում են անցնում։

🔸 Ուկրաինական լրատվականները հաղորդում են, որ վերադարձվածների թվում է ուկրաինացի լրագրող և իրավապաշտպան Մաքսիմ Բուտկևիչը, որը ռուսական դատարանի կողմից դատապարտվել էր ռուսական զորքերի վրա կրակելու համար: |azatutyun.am|

Infocom

18 Oct, 18:42


📝 Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը հայտնել է, որ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու պահանջով ստորագրահավաքի արդյունքում հավաքվել է անհրաժեշտ 50.000 ստորագրությունը:

📌 Հիշեցնենք, որ մինչև նոյեմբերի 14-ը, նախաձեռնող խումբը պետք է հավաքեր նվազագույնը 50 հազար ստորագրություն, որպեսզի ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի հարցը մտներ ԱԺ օրակարգ։

🔸
Եթե Ազգային ժողովը չընդունի ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու որոշումը, նախաձեռնության անդամները այդ փուլում արդեն պետք է հավաքեն 300 հազար ստորագրություն։

Infocom

18 Oct, 17:53


🚌 Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք ենք բերել 171 նոր 8.6 մետրանոց ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս:

🔸 Առաջին խմբաքանակն արդեն Երևանում է: Առաջիկայում մնացած խմբաքանակը ևս կհասնի Երևան:

[Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան]

Infocom

18 Oct, 17:14


🇹🇷🇦🇿 Հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը։ Հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

📌 Բայրամովը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ հայտարարելով, թե «խաղաղության գործընթացի առջև ծառացած խնդիրներ կան»։

🔸 Նա կրկնել է ադրբեջանական թեզերը, թե «անհանգստության աղբյուրը մնում է Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների շարունակումը, ինչպես նաև այն, որ Հայաստանն այդ ուղղությամբ համակարգված աշխատանք տանելու փոխարեն՝ անտեսում է խնդիրը»։ |factor.am|

Infocom

18 Oct, 17:05


🇦🇲🇦🇿 Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի շուրջ բանակցությունները և պայմանավորվել են շարունակել ջանքերը պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ:

🤝 Կողմերը գնահատել են Թուրքիայի հյուրընկալությունը։

[ՀՀ ԱԳՆ]

Infocom

18 Oct, 16:37


❗️Բարձրագույն դատական խորհուրդը Երևանի քրեական դատարանի նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական գործը չի վերանայի:

📢 ՍԴ որոշումից հետո Դավիթ Հարությունյանը դիմել էր ԲԴԽ` իր գործի վերանայման պահանջով: ԲԴԽ-ն դիմումը գրավոր է քննել ու առանց կողմերի, այդ թվում` Դավիթ Հարությունյանի ներկայության ու այսօր որոշել, որ գործը չի վերանայվի: |factor.am|

Infocom

18 Oct, 15:42


Օրվա կարեւորը՝ #միվոյսով

Infocom

18 Oct, 15:29


🇦🇲🇦🇿 «3+3» Խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի հանդիպման շրջանակում ընթանում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի և միջպետական ​​հարաբերությունների հաստատման շուրջ բանակցությունների հերթական փուլը։

🤝 Հանդիպմանը մասնակցում են Արարատ Միրզոյանը եւ Ջեյհուն Բայրամովը։

Infocom

18 Oct, 15:11


🇦🇲🇦🇿 Ստամբուլում Միրզոյանի և Բայրամովի միջև հանդիպում տեղի կունենա:

🗣️ «Ինչպես տարբեր այլ հարթակներում, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել երկկողմ պայմանավորվածություն Ստամբուլում երկու երկրների ԱԳ նախարարների միջև հանդիպման անցկացման վերաբերյալ»,- ասաց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: |1lurer.am|

Infocom

18 Oct, 15:01


🇦🇲🇹🇷 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Դոլմաբահչեի պալատի աշխատանքային սրահում ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և «3+3» հարթակի մյուս երկրների ԱԳ նախարարներին։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Infocom

18 Oct, 14:57


🇦🇲🇮🇷 Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:

🤝 Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված օրակարգային հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

🚧 Վերահաստատվել է տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցում սկզբունքային մոտեցումը՝ հիմնված ինքնիշխանության և իրավազորության հարգման վրա։ [ՀՀ ԱԳՆ]