#digitalmarketing
📣 GOP -ը մանկական կրթահամալիր է, որի նպատակն է միջազգային ստանդարտներին համապատասխան որակյալ կրթությունը հասանելի դարձնել Հայաստանում:
📍 Գտնվելու վայրը ՝ Համո Սահյան 86(Սլավոնական համալսարանի հարևանությամբ)
Աշխատանքի բնութագիր՝
🕛 Աշխատանք օֆիսային է 14:00 ից մինչև 18:00 ( հարմար է նաև ուսանողների համար)
Փնտրում ենք մասնագետի` ով պատասխանատու կլինի կրեատիվ և հետաքրքիր կոնտենտ ստեղծելու, սոցիալական հարթակները ակտիվ պահելու , մարքեթինգային արշավներ իրականացնելու , ծառայությունների իրազեկվածությունը բարձրացնելու և նոր հաճախորդներ ներգրավելու համար :
💁🏻♀️ Պարտականություններ
✔️ Մշակել և իրականացնել մարքեթինգային ռազմավարություն,
✔️ Ստեղծել հետաքրքիր բլոգ ,գրառումներ , տեսանյութեր:
✔️Պլանավորել և իրականացնել արշավներ, կազմակերպելով ՝միջոցառումներ ,բաց դասեր , մաստեր կլասներ և տարբեր ծրագրեր:
✅ Կարևոր է ունենալ՝
• Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ:
• Ստեղծագործական մտածողություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և միաժամանակ մի քանի նախագիծ կառավարելու ունակություն:
📌 Կրթական ոլորտում փորձը կդիտարկվի, որպես առավելություն:
❗️ Մենք տալիս ենք հնարավորություն դառնալու աճող և անվերջ զարգացող GOP կրթահամալիրի մի մասը:
Ինչպես նաև որ գաղափարներ առաջարկելու և իրագործելու ստեղծագործական ազատություն:
✔️ Հարցազրույցի փուլը հաջող անցած մասնակիցը, կստանա հնարավորություն վերապատրաստվելու մարքեթինգային ոլորտում միջազգային փորձ ունեցող մասնագետի մոտ։
Ինչպես դիմել.
Ուղարկեք ձեր CV-ն, աշխատանքի պորտֆոլիոն ( եթե առկա է) կամ մոտիվացիոն նամակ
[email protected]՝