Gohar Hayrapetyan @gohar_hayrapet Channel on Telegram

Gohar Hayrapetyan

@gohar_hayrapet


TV Host, Journalist

Գոհար Հայրապետյան (Armenian)

Գոհար Հայրապետյան կանաչ էր հրաչյա ու դարձել է հայերեն պաշտոնական լեռների հարցում։ Այս անձը դկում է ոգեկան մեծամասների համար և տեղեկություն տեղեկատվականների։ Երկիրն աղվախուսակ, կառաչեալ, բազմավարություն է առողջությունը մատուցումաս։ Գոհար Հայրապետյան կահանա եւ գրաֆիկայի մեծատես աշխարհաքաղաքական աղջությունը։

Gohar Hayrapetyan

01 Sep, 15:55


❗️Առհասարակ վաղուց էի ուզում գրել այս թեմայի մասին։ Ռուսաստանից եկած «գաստռալյոռների», ինֆոգնչուների, բլոգերների, «տասովշիկների», պատերազմից թռած ու էստեղ ապահով պախկված շոու-բիզնեսի հայ ներկայացուցիչների...

Էս վերջինը մի ուրիշ կատեգորիա է, որ սկսում են մոսկովյան ակցենտով և «իմպեռսկի զամաշկեքով» հարցազրույցներ տալ կամ վարել ու կյանքի դասեր տալ «գուբեռնիայի հետամնաց առմյաշկեքիս»։

Ինչքան Ճ կլասի բլոգեր կա մտավ ասպարեզ՝ օգտագործելով փոքր ազգերին բնորոշ մեր բարդույթները։ Սկսում են դիֆերամբներ երգել հայերի մասին, երկինք հանել, կիրիլիցայով հայերեն ստատուսներ ձոնել՝ ахпер джан, Цавт Танем! Им Хайастан Ու վերջ, հազարավոր դիտումներ, կիսումներ, մոնետիցազիա, գովազդ։

Առանձին պատմություն են բարեգործական ֆոնդ բացողները։
Ժամանակակից օստապ բենդերները եզակի տաղանդ ունեն համոզելու իրենց ֆոնդին գումարներ փոխանցելու՝ Գյումրիում էսիմ ինչ կառուցելու, Դիլիջանում Նոր Վասյուկի կառուցելու, սահմանամերձ գոտու երեխաներին օգնելու: Կլորիկ գումարներ են քերում: Հետո մեր սարերի ֆոնին ֆոտոսեսիաներ են անում, մի երկու սթից բան անում, գումարների առյուծի բաժինը պարզ չի ինչի վրա է գնում, իսկ հետո հայտարարում են, որ ֆոնդը փակվել է: Վերջերս իմացա, որ նման մի ամբիցիոզ ֆոնդ փակվեց :))

Դե Վոթսափով ու Տելեգրամով, List.am -ով գցողների մասին երևի լռեմ, բազմաչարչար Սամվել Մարտիրոսյանը մազ ճերմակացրեց մինչև մի մասը սկսեց հասկանալ, որ ռուսերեն ասած лохотрон -ի զոհ կարող է դառնալ։

Ինչքան անհասկանալի քոուչ, թրեյներ կա գալիս են այստեղ «կրթելու և կթելու» ակնկալիքով։ Վերջին Սուլեյման Բռնաբարի պատմությունը ձեզ օրինակ։

Ասածս ինչ է, Ռուսաստանում հայտնի ինֆոգնչու և կնաատյաց Արսեն Մարգայանի վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ցանկության դեպքում կարող ենք նաև զգոն լինել և հանրային իմունիտետ ձևավորել այս ամենի հանդեպ։ Եթե սա ռեզոնանս չստանար, պատկերացնում եմ Ռուսաստանից նմանատիպ ինֆոգնչուների ինչ հոսք էր սկսվելու։ Խոպան հող է, բա պետք է մոնետիցազնել։

Իսկ նմանատիպ սուբյեկտներին դահլիճներ տրամադրողներին փոքրիկ խորհուրդ. գոյություն ունի Գուգլ, զուտ մի ալարեք փնտրեք այդ մարդկանց մասին տեղեկատվություն դահլիճ տրամադրելուց առաջ։

Իհարկե, շատ են նաև պարկեշտ մարդիկ, որոնք իսկապես սիրել են Հայաստանը, հայերին, լիքը բան են արել՝ աղբ հավաքելուց սկսած մինչև ամենատարբեր ծրագրեր: Բայց կան նաև այսպիսիք:

Gohar Hayrapetyan

01 Sep, 12:18


Կազմակերպիչը՝ ոմն Սամոխին, սթորի է դրել, որ «պո մուժսկի» բռուտալ միջոցառումը կկայանա առանց Սամարայի Սուլեյման բռնաբարի: Սպասենք, տեսնենք

Gohar Hayrapetyan

01 Sep, 06:47


Եթե չեմ սխալվում՝ օրենք կար, որ քրեական պատասխանատվության է ենթարկվում անձը, ով կասկածի տակ է դնում ՀՀ ինքնիշխան պետության գոյությունը:
ԱԱԾ-ն չպե՞տք է սույն սուբյեկտին ձերբակալվի ՀՀ մուտք գործելուն պես

Gohar Hayrapetyan

31 Aug, 18:32


Սամարայից հերթական կնատյաց, հայատյաց մի «բլոգեր -ինֆոգնչու» կա՝ Արսեն Մարգարյան:

Հսկայական գումարն է աշխատում չկայացած տղամարդկանց հաշվին:

Ողջ սրտով ատում է կանանց՝ քողարկելով իր մանկական տրավմաները և ատելությունը մասկուլինության տակ:

Կուրսեր է վաճառում՝ ինչպես դառնալ իսկական տղամարդ: Սովորեցնում է, որ կանանց պետք է բռնաբարել (իբր իրականում «կնանիք» ուզում եմ, զուտ ձևեր են թափում, հետո դեռ մի բան էլ մերսի կասեն):
Խոստովանել է, որ սեռական կապ է ունեցել 12 տարեկան աղջիկների հետ («էն տախտակների չէ, փարթամ բարեմասնություններով, իրենք են նետվել վրաս»), հետո ասել է իբր կատակ էր:
Ատում է, ոչ միայն կանանց, այլ նաև Հայաստանը, երազում է տեսնել Ադրբեջանի կազմում, իրեն էլ հայ չի համարում:
Բայց բիզնես թրիփի շրջանակներում սույն կերպարը գալիս է Հայաստան հայ տղամարդկանց կրթելու և կթելու: Ոչ ավել, ոչ պակաս «Մարիոթի» սրահում են տեղի ունենալու «բռուտալ սեմինարչիկները»:
Հա, տոմսերի արժեքն էլ 25 հազար դրամ:
Կարծում եմ՝ բոլոր հիմքերը կան այս «բարի սամարացուն» հենց սահմանից ճանապարհել դեպի Սամարա:

Gohar Hayrapetyan

24 Aug, 21:46


Telegram-ի հիմնադիր միլիարդատեր Պավել Դուրովը քիչ առաջ ձերբակալվել է Փարիզի օդանավակայանում։

Նա Ֆրանսիա էր ժամանել Ադրբեջանից։

Ֆրանսիայի իրավապահ մարմինները կասկածում են, որ Դուրովը ներգրավված է «թմրանյութերի շրջանառության, երեխաների դեմ հանցագործությունների և խարդախության» մեջ։

Դուրովին սպառնում է մինչև 20 տարի ազատազրկում։

Նրան առաջադրված մեղադրանքներն են՝

🔻ահաբեկչություն,
🔻թմրանյութեր,
🔻հանցակցություն,
🔻խարդախություն,
🔻փողերի լվացում,
🔻մանկապիղծ բովանդակություն։

Տելեգրամով ինչ ասես վաճառում են թմրանյութերից սկսած մինչև կանայք և երեխաներ:
Այս Խայտառակ 18+ -երը հենց Դուրովի «զավակներն են»

Gohar Hayrapetyan

29 Jul, 12:45


Վրաստանի առաջիկա ընտրությունների, ինչպես նաև երիտասարդ սերնդի դերակատարության մասին՝ Վրաստանի քաղաքական լանդշաֆտը փոխելու առումով, ռեպորտաժ ենք պատրաստել 1.5 տարի հավաքած հարցազրույցների, ցույցերի լուսաբանումների իմ արխիվից:
Այդ հարցում ինձ օգնել է իմ տաղանդավոր ջենզիկ, երիտասարդ լրագրող և կուրսեցի Միլենա Բարսեղյանը:

https://youtu.be/Q92QV0oO9G4?si=osM32I0E9q2OUacd

Gohar Hayrapetyan

15 Jun, 06:42


ԲՏԱ նախարարն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ, պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել մի շարք ուղղություններով

Հ.Գ. Ներքաղաքական աղմուկի մեջ շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունենում: Այդ մարդիկ Հայաստանի անցյալն են: Իսկ Հայաստանի ապագան քաղաքակիրթ, զարգացած աշխարհի մի մաս լինելն է: Շանսեր միշտ տրվում են, թե անհատին, թե հասարակություններին: Ու նրանցից է կախված՝ կօգտագործի շանսը, թե ոչ: Եթե չի օգտագործում, հետո ողբալով ասում է էէէ հայի բախտ

Gohar Hayrapetyan

13 Jun, 20:19


Ճի՞շտ ենք հասկանում, որ նա պատրաստվում է լքել քաղաքական դաշտը և ապասառեցնել սրբազան կարգավիճակը:

Gohar Hayrapetyan

13 Jun, 19:22


Նախորդ մեկնաբանությունս հաստատող տեղեկատվություն

Հայաստանում ԱՄն դեսպանատունը հայտարարել է Պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Վերմայի այցի մասին Հայաստան

Պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման հունիսի 17-19-ը պաշտոնական այցով կժամանի Երևան, որտեղ կմասնակցի Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին, կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս այցը վկայում է հայ ժողովրդի հետ երկկողմ կապերի հետագա ամրապնդման մեր մտադրության մասին։

Պետքարտուղարի առաջին տեղակալ Վերման կգլխավորի Կալիֆորնիա, Կանզաս, Միչիգան, Մոնթանա և Փենսիլվանիա նահանգների համայնքային և նահանգային պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը։ Նրան կուղեկցեն Նահանգային ու քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Նինա Հաչիգյանը, որը ղեկավարում է պետքարտուղարության նորաստեղծ ենթազգային դիվանագիտության թիմը, և Կոմերցիոն ու բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն։

Պատվիրակությունը կհանդիպի հանրային և մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Gohar Hayrapetyan

13 Jun, 11:32


Հայաստանում տեղի ունեցող բոլոր ներքաղաքական գործընթացները ունեն մի նպատակ՝ թույլ չտալ Հայաստանին դուրս գալ ռուսական օրբիտայից (կարդալ՝ ախոռից)


❗️❗️Ուրեմն Հայաստան է գալիս ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենի ղեկավարած միջգերատեսչական պատվիրակությանը: Ամփոփիչ հանդիպման ընթացքում Հայաստանն ու Միացյալ Նահանգներն անդրադարնում են երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ առաջընթացին և ուրվագծեցին գալիք տարում կապերի խորացման տեսլականը, որը կձևակերպվի Փոխըմբռնման հուշագրով՝ երկկողմ երկխոսության կարգավիճակը բարձրացնելով Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի:

🇬🇪Զուտ հիշեցնեմ. Օ‘Բրայենը եկավ Վրաստան, Իվանիշվիլին անգամ չհանդիպեց հետը:

Իմպերիան չի կարող հանդուրժել, որ վերջապես Արևմուտքի մշտական գործընկեր Վրաստանի հարցերը լուծեց, իսկ բանից պարզվում է իր հլու-հնազանդ մշտական վասալ Հայաստանն է դառնում Արևմուտքի հենարանը տարածաշրջանում:

Ուշադիր կարդացեք այս կետը.

❗️«Միացյալ Նահանգները վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը և տարածքային ամբողջականությանը:
Աջակցություն Հայաստանի տնտեսական և էներգետիկ դիմակայունությանը»:

Սա նշանակում է, որ տնտեսական և էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից ԱՄՆ օգնությամբ նվազելու է: Այն հսկայական գումարները, որոնք տարիներ շարունակ տրվել է Վրաստանին, իսկ այժմ կրճատվել, դրանց պոտենցիալ շահառուն կարող է դառնալ Հայաստանը:

Հենց սա չի կարող թույլ տալ Ռուսաստանը: Այդ պատճառով գործի է դրվել 5-րդ շարասյունը

Gohar Hayrapetyan

10 Jun, 17:57


Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը կանչվել էր Մոսկվա խորհրդակցությունների, վերադարձել է Երևան։


Հ.Գ. Իհարկե, պետք է վերադառնար, նոր ինստրուկտաժով. բնական է չեն հանձնվելու: Մոսկվան արցունքներին և ազատության ձգտումներին չի հավատում: Միայն վասալային հարաբերություններին:

Բացի այդ ալիբի էր, այս ցույցերի հետ մենք կապ չունենք. անգամ մեր դեսպանն այնտեղ չէր:

Gohar Hayrapetyan

10 Jun, 11:20


Վրաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը 2024 թվականի առաջին եռամսյակում նվազել է 64,4 տոկոսով.

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ նախնական տվյալներով, 2024 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 201,4 մլն դոլար, ինչը 64,4%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ։

Հ.Գ. Ահա, թե ինչ է նշանակում, երբ երկիրդ տանում ես դեպի ռուսական ծիր, Հայաստանը սրա միջով անցել է և անցնում է: Առ այսօր քաղում ենք դրա հետևանքները

Gohar Hayrapetyan

10 Jun, 05:00


Սրբազան շարժումը հասավ իր սպասելի և ավանդական հանգրվանին՝ Բաղրամյան փողոցը փակելուն

Ես ապրում եմ ԱԺ հետևի հարակից փողոցում: Եվ այնպես է ստացվել, որ Բաղրամյանը փակելու բոլոր «քաղաքական խցանումների» հետևանքները իմ մաշկի վրա գիտեմ:

Ամեն անգամ, երբ Բաղրամյանը փակում են, ավտոմեքենաների ու ավտոբուսների հսկայական հոսքը սկսում է շրջանցել ու ժամերով կանգնել Դեմիրճյան, Պռոշյան, Ֆրիկ փողոցներում:

Պետք է տեսնել և լսել վարորդների, ուշացող մարդկանց, հարակից շենքերում ապրող ու իրենց բակերից դուրս գալ չկարողացող մարդկանց զայրույթը և հայհոյանքները, պահանջները ոստիկաններին, որ բացեն մայրաքաղաքի գլխավոր պողոտան:

Նույն սցենարն արդեն 4 տարի: Քանի դեռ մարդիկ ռեալ այլընտրանք, ռեալ քաղաքական ծրագիր, տրամաբանական և կապակցված խոսք, ներկայանալի թիմ չեն տեսել, երբեք չի հավաքվի կրիտիկական զանգված իշխանափոխության համար: Ուզում է մի ամիս փակես Բաղրամյանը, ուզում է 10 ամիս:

Gohar Hayrapetyan

09 Jun, 16:13


Դրսից մարդ բերելու նուրբ արվեստը

Բագրատ սրբազանը դիմել է իր գործընկերներին: Ռուսերենից թարգմանած տեքստը հետևյալն է.

«Հուսահատ իրավիճակ է: Եթե Մոսկվայում մի բան չանեք, շարժումը փակուղու մեջ է»:

Չեմ հիշում ով էր ասել, բայց դիպուկ. Հայաստանի վրա դրսից մարդ միշտ ներսի տղերքն են կանչել

Հ.Գ. адекватная реакция - это 11ая болшевицкая красная армия 🤦‍♀️