Yerevan Live! @liveyerevan Channel on Telegram

Yerevan Live!

@liveyerevan


Մայրաքաղաքի ամենահետաքրքիր նորություններն ու ամենահետաքրքիր պատմությունները։ Միջոցառումներ, համերգներ, տոնակատարություններ։

Yerevan Live! (Armenian)

Երևանը մայրաքաղաքը է, որտեղ կարեկրուն միջովայրի մեջ բարձրացվում է սպասվող մարդկանց համար։ Երևան Live! կանայքի առաջին հետաքրքիր նորությունները ու ամենահետաքրքիր պատմությունները հանրահայտ դարձնում է յուրաքաղաքական ու սուր բարձրածավական իշխանության աշխարհը։ Այս առաքելական դրամաշարժությունը համապատասխան է բոլոր երթը։ Երևան Live! կապակցում է միջոցառումներ, Համերգներ, տոնակատարություններ, կրճատի կուսակցություններ ու շատ ավելի։ Երևան Live! որպես համեղ երթուղա առաջնություն ունի ընկերություններով, հանդես ունի բարեհաջող սպասողների կազիքը։

Yerevan Live!

22 Nov, 19:58


Հովիկ Աղազարյանն իր որոշման մասին կհայտարարի երկուշաբթի՝ 18:00-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին խնդրել է, որ պատգամավորական մանդատները վայր դնեն՝ հույս հայտնելով, որ Հովիկ Աղազարյանը կկատարի իր խնդրանքը։

24News-ը կապ հաստատեց Հովիկ Աղազարյանի հետ, նա նշեց, որ «ինքը կայացրել է, որոշում, որի մասին կհայտնի երկուշաբթի՝ ժամը 18:00-ին»:

Նշենք, որ այսօր Նարեկ Զեյնալյանը պատգամավորական մանդատը դնելու դիմում է ներկայացել ԱԺ նախագահին:

Yerevan Live!

22 Nov, 19:46


Yerevan Live! pinned «🔴Փաշինյանի համար Արևմտյան Ադրբեջանն ու Արևմտյան Հայաստանը նույնն են Նեղվում ենք ու ծանր ենք տանում, երբ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են Արևմտան Ադրբեջան տերմինը։ Բա որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, չենք մտածո՞ւմ, որ ինչ-որ մարդկանց գրգռում ենք։…»

Yerevan Live!

22 Nov, 19:46


🔴Փաշինյանի համար Արևմտյան Ադրբեջանն ու Արևմտյան Հայաստանը նույնն են

Նեղվում ենք ու ծանր ենք տանում, երբ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են Արևմտան Ադրբեջան տերմինը։ Բա որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, չենք մտածո՞ւմ, որ ինչ-որ մարդկանց գրգռում ենք։ Հանրայինի ուղիղ եթերում հայտարարում է Փաշինյանը։

Փաստենք, որ այս մարդու համար Արևմտյան Ադրբեջանն ու Արևմտյան Հայաստանը նույնն են, ավելին՝ այս մարդը լեգիտիմացնում է ադրբեջանցիների նկրտումները «Արևմտյան Ադրբեջանի» նկատմամբ, քանի որ Փաշինյանի այս համեմատությամբ Հայաստանի Հանրապետությունը դառնում է ադրբեջանցիների պատմական հայրենիքը։

Կարեն Կարապետյան

Yerevan Live!

22 Nov, 19:34


🔴Մենք որ ասում ենք Արեւմտյան Հայաստան, չենք մտածում, որ ինչ-որ մարդկանց գրգռում է, ոնց որ մեզ է գրգռում Արեւմտյան Ադրբեջան տերմինը

Նիկոլ Փաշինյան

Yerevan Live!

22 Nov, 19:33


🔴Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը

Նիկոլ Փաշինյան

Yerevan Live!

22 Nov, 19:30


🔴Ադրբեջանին առաջարկել ենք սահմանազատված հատվածներից հանել ԵՄ դիտորդներին, քանի որ օբյեկտիվորեն սահմանազատված հատվածներում դիտորդների կարիք չկա, հայտարարել է Փաշինյանը

Այսպիսով Երևանն արձագանքել է ԵՄ դիտորդներին հեռացնելու՝ Բաքվի պահանջին

Yerevan Live!

22 Nov, 19:23


🔴Ովքեր հանդես են գալիս արագաչափերը հանելու օգտին, ինքս կաջակցեմ, որպեսզի սկսեն ստորագրահավաք՝ արագաչափերը հանելու հարցով օրենսդրական նախաձեռնություն բերել ԱԺ։

Եթե 50 000 ստորագրություն հավաքեն, կգան ԱԺ, ԱԺ-ն դեմ կքվեարկի, կանցնենք 300 000 ստորագրության։ Այս հարցը պետք է լուծել համաժողովրդական ձևով։

Նիկոլ Փաշինյան

Yerevan Live!

22 Nov, 19:19


Yerevan Live! pinned «🔴Քաղաքական նոնսենս է, երբ գործադիրի ղեկավարն ուղիղ հրահանգ է իջեցնում օրենսդիրի անդամներին՝ հրաժարվել մանդատներից Նիկոլ Փաշինյանը հանրայինի եթերում բաց տեքստով հայտարարում է, որ ինքն է խնդրել Զեյնալյանին ու Աղազարյանին մանդատները վայր դնել՝ միաժամանակ հույս…»

Yerevan Live!

22 Nov, 19:17


🔴Քաղաքական նոնսենս է, երբ գործադիրի ղեկավարն ուղիղ հրահանգ է իջեցնում օրենսդիրի անդամներին՝ հրաժարվել մանդատներից

Նիկոլ Փաշինյանը հանրայինի եթերում բաց տեքստով հայտարարում է, որ ինքն է խնդրել Զեյնալյանին ու Աղազարյանին մանդատները վայր դնել՝ միաժամանակ հույս հայտնելով, որ Աղազարյանը չի մերժի իր խնդրանքը։

Պառլամենտարիզմի տեսանկյունից սա քաղաքական նոնսենս է, երբ գործադիրի ղեկավարն ուղիղ հրահանգ է իջեցնում օրենսդիրի անդամներին՝ հրաժարվել մանդատներից։ Սակայն եթե հաշվի առնենք, որ ՔՊ ողջ խմբակցությունը, մի մարդու նման, առանց որևէ բացառության իրենց մանդատները պարտական են այս մեկ մարդուն, քանի որ ՔՊ անդամներից գրեթե ոչ ոք չունի քաղաքական կենսագրություն, որևէ գաղափարախոսության կրող չէ, ավելին՝ քաղաքականությամբ է սկսել զբաղվել միայն պառլամենտում հայտնվելուց հետո, ապա ամեն ինչ ընկնում է իր տեղը։

Փաշինյանի մնացած արդարացումները՝ համակարգային խնդիր, և այլն և այլն, դատարկ խոսքեր են։ Նա բաց տեքստով յուրաքանչյուրին ասում է, որ դուք ոչինչ եք, դուք քաղաքականապես գոյություն չեք ունեցել ու չեք էլ ունենա, հետևաբար գլուխներդ կախ պարտավոր եք հլու-հնազանդ ենթարկվել ինձ, նույնիսկ միջանձնային խնդիրներ չեք կարող ունենալ միմյանց հետ առանց իմ գիտության ու թույլտվության։

Կարեն Կարապետյան

Սկզբնաղբյուրը՝ Times.am

Yerevan Live!

22 Nov, 18:52


Ինչպես Արգիշտի Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույն կերպ եւ նույն պատճառաբանությամբ և խնդրանքով դիմել եմ Նարեկ Զեյնալյանին եւ Հովիկ Աղազարյանին։ Այս մասին Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Դիտարկմանը, որ Հովիկ Աղազարյանն այդ խնդրանքը մերժել է, Փաշինյանն ասաց, որ հույս ունի, որ իր խնդրանքն անարձագանք չի մնա։

Yerevan Live!

22 Nov, 16:34


Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը. ավելի մանրամասն՝ այսօրվա հարցազրույցում. Փաշինյան

Yerevan Live!

22 Nov, 16:10


Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման

Լրտեսության համար մեղադրվող ԼՂ նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 18 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։

Գարնանը Արցախից Հայաստան տեղափոխված և անմիջապես կալանավորված Սարգիս Գալստյանը մեղադրանքը չի ընդունում, թեև ինքնախոստովանական ցուցմունք էր տվել, թե Ադրբեջանի օգտին լրտեսություն է արել, ապա հրաժարվել ցուցմունքից։

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն ավելի վաղ «Ազատությանն» ասել էր, թե պաշտպանյալը ինքնախոստովանական ցուցմունք տվել է իրավապահների սպառնալիքների ներքո։ Քննչական կոմիտեից, սակայն, հերքել էին սպառնալիքների ներքո ցուցմունք տալը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ վճիռը բողոքարկելու են վերաքննիչ ատյան։

Yerevan Live!

22 Nov, 13:23


Գարո Փայլանը երազում է կյանքը վայելել Բաքվում, իսկ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում

Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր Գարո Փայլանն օրերս առցանց քննարկումներից մեկի ժամանակ աղմկահարույց հայտարարություններ է արել, որոնք տարածվել են համացանցում։

Փայլանը նշել է, թե ինչպես է ցանկանում «աշխատել թուրքերի, քրդերի, ադրբեջանցիների և հայերի հետ», որ բոլորը եղբայրներ են․ «Ես չեմ պատրաստվում աշխատել միայն հայերի համար, պատրաստվում եմ աշխատել թուրքերի, քրդերի, ադրբեջանցիների և հայերի համար, նրանք իմ եղբայրներն են։ Մենք պետք է միասին գոյակցենք։

Իմ երազանքն է այցելել Շուշի, միասին խմել հայկական կամ ադրբեջանական կոնյակ, վայելել կյանքը Բաքվում, իսկ ադրբեջանցիներն իրենց ամառային հանգիստն անցկացնեն Սևանա լճում»,- ասել է Փայլանը։

Yerevan Live!

22 Nov, 13:06


🔴Հայ զինվորների պարը՝ Ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությանը

Yerevan Live!

22 Nov, 13:04


🔵Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում 2025-ին մշտական սահմանային ուղեկալներ կկառուցի

Yerevan Live!

22 Nov, 13:01


Խորին ցավով տեղեկացնում ենք, որ այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը

Մկրտիչը 33 տարեկան էր, Հայաստանի առաջնությունների բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող, ֆեդերացիայի լավագույն մարզիկներից։

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի ողջ անձնակազմը վշտակցում է Մկրտիչ Ղազարյանի ընտանիքին և հարազատներին։

Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիա

Yerevan Live!

22 Nov, 12:56


🔵Բեռնատարը հայտնվել է Որոտան գետում․ Իրանի քաղաքացին մահացել է

Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատարն ընկել է Որոտան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Սիսիան-Կապան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին, «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատար ավտոցիստեռնը (վարորդ՝ Ա․ Յ․, ծնված 1974 թ., ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին, վնասել Շամբ գյուղի խմելու ջրի ջրագիծը և հայտնվել Որոտան գետում:

Փրկարարները դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

@liveYerevan

Yerevan Live!

22 Nov, 12:31


🔵Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7 հասցեում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում 56-ամյա Մայիս Ա.-ն իր վարած «Shacman» մակնիշի բետոնախառնիչով կողաշրջվել է: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել շինարարության աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված վայրում կառուցվում է 3 բազմաբնակարան բնակելի շենք։

@liveYerevan

Yerevan Live!

22 Nov, 12:14


Հայկ Մարությանն ընդունում է Տիգրան Ավինյանի առաջարկը

«Ընդունում եմ Factor TV-ի առաջարկը` բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման ծրագրի շուրջ»,–գրել է նախկին քաղաքապետը։

Քաղաքապետարանից խնդրել են երկրից բացակայելու բերումով հետաձգել բանավեճը, և Մարությանն առաջարկում է այն կազմակերպել դեկտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում։

Yerevan Live!

21 Nov, 18:56


Քպ-ականներն անհանգիստ են, մազից են կախված, յուրաքանչյուր պահի պարտադրված կարող են մանդատ դնել

Հայաստանի ցանկացած ոլորտի ձախողումը կապված է Փաշինյանի հետ, պաշտոնանկություններ անելով՝ նա իր թիմին հասկացրեց՝ ինքն է ասողը, մեկը բախտը չփորձի՝ իր գլխից թռնի, «բազառներ անի», ձայն բարձրացնի։ Դա է վկայում նաև պատգամավորների մանդատ դնելու պահանջը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հանրային - քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանը։

«Փաշինյանն արհամարհական վերաբերմունք ունի իր թիմի հանդեպ, նա մեծամտացել է, նրանց նայում է որպես մարիոնետների, ասում է՝ դուք ոչինչ եք, գոյություն չունեք, ոնց ցանկանամ՝ այդպես էլ կվարվեմ ձեզ հետ։ Հիմա բոլոր ՔՊ-ականները անհանգիստ են, մազից են կախված, յուրաքանչյուր պահի պարտադրված կարող են մանդատ դնել։ Առ այս պահը չի եղել մի միջադեպ, որ պատգամավորը մանդատ դնի միայն նրա համար, որ ինչ-որ երևույթ քննադատել է»,- ընդգծեց բանախոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։

https://www.youtube.com/watch?v=MmENmf4MJmc

Yerevan Live!

21 Nov, 16:52


Թուրքիան կանգնած է ժողովրդագրական ճգնաժամի առաջ

Թուրքիայի նախագահականից հայտնում են, որ շատ երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, կանգնած են ժողովրդագրական ճգնաժամի առաջ։

«Քանի որ բնակչությունը արագորեն ծերանում է, և երիտասարդ բնակչության թիվը նվազում, այս փոխակերպումը մեծացնում է երկրների տնտեսական և սոցիալական բեռը և սահմանափակում որակյալ աշխատուժի աղբյուրը ապագայի համար:

Վերջերս հայտարարված բնակչության կանխատեսումները ցույց են տալիս, որ Թուրքիայում, որտեղ ծնելիության մակարդակը նվազել է 1.5 տոկոսով, տարեցների թիվը 2030 թվականի առաջին կիսամյակում կգերազանցի 15 տոկոսը, և ժողովրդագրական հնարավորությունների պատուհանը կփակվի»,-ասված է հայտարարության մեջ։

Yerevan Live!

21 Nov, 16:20


Կիևը ձգտում է երրորդ համաշխարհային պատերազմի

Ուկրաինայի կողմից Storm Shadow հրթիռներով Ռուսաստանի տարածքներին հարվածելը խոսում է էլ ավելի մեծ էսկալացիայի հասնելու Կիևի ցանկության մասին։ Այս մասին գրում են արևմտյան լրատվամիջոցները։

«Ուկրաինան ռմբակոծում է Ռուսաստանի տարածքները Բրիտանական Storm Shadow հրթիռներով։ Կիևն իսկապես ցանկանում է երրորդ համաշխարհային պատերազմ սկսել, քանի դեռ Թրամփը չի ստանձնել իր պաշտոնը: Կիևը ցանկանում է հնարավորինս բարդացնել Դոնալդ Թրամփի խաղաղության հասնելու նպատակը»,-նշում են պարբերականները։

Չորեքշաբթի Bloomberg գործակալությունը, վկայակոչելով արևմտյան պաշտոնյային, հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը առաջին անգամ օգտագործել են բրիտանական Storm Shadow հեռահար հրթիռները՝ Ռուսաստանի խորքերը հարվածելու համար: Այս շաբաթվա սկզբին Ուկրաինան գնդակոծել էր Բրյանսկի շրջանը վեց ATACMS բալիստիկ հրթիռներով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Yerevan Live!

21 Nov, 15:48


🔴Չորս բրոնզե մեդալ մեկ օրում

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությանն այսօր՝ նոյեմբերի 21-ին ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամներ, ժամկետային զինծառայողներ Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) նվաճեցին բրոնզե մեդալներ։

Yerevan Live!

21 Nov, 15:41


Զինծառայող Սամվել Գրիգորյանը (82 կգ) 9։1 հաշվով հաղթեց Ղազախստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:

Հրայր Ալիխանյանն էլ (74 կգ) հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին 12։2 հաշվով և կրկին բրոնզե մեդալ նվաճեց։

Yerevan Live!

21 Nov, 15:31


Ուկրաինան չի կարող ռազմական ճանապարհով ետ բերել Ղրիմը. Զելենսկի

Ուկրաինան չի կարող ռազմական ճանապարհով գրավել Ղրիմը, երկիրն այդքան ուժ չունի։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին` Fox News-ին տված հարցազրույցում։

«Մենք չենք կարող զոհել մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներին, գրոհելով Ղրիմի ուղղությամբ, որը միևնույնն է ռազմական ճանապարհով հետ բերելն անհնարին կլինի»,- ասել է ուկրաինայի առաջնորդը:

Նա հավելել է, որ Ուկրաինան կարող էր վերադարձնել Ղրիմը դիվանագիտական ճանապարհով։

Yerevan Live!

21 Nov, 15:06


ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը 9։1 հաշվով հաղթեց Ղազախստանի մասնակցին և նվաճեց բրոնզե մեդալ:

Yerevan Live!

21 Nov, 12:50


Բելգիացի քաղաքական գործիչները Բաքվից պահանջել են ազատել հայ գերիներին և դուրս գալ ՀՀ տարածքներից

Մանրամասները՝ հղմամբ։

Yerevan Live!

21 Nov, 09:01


🔴Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման տոնը

Ս. Կույս Մարիամին նվիրված տոներից է Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարին ընծայման տոնը, որ բոլոր քրիստոնեական եկեղեցիները ոգեկոչում են նոյեմբերի 21-ին: Ըստ ավանդության` երեք տարին լրանալուց հետո, Տիրամոր աստվածավախ ու բարեպաշտ ծնողները` Հովակիմն ու Աննան, իրենց ուխտի համաձայն, Մարիամին ընծայում են տաճարին, ուր նա մնում է մինչև նշանվելը:

Տոնի հաստատումն առնչվում է այն տաճարի հետ, որ կառուցել է Հուստինիանոս կայսրն Աստվածածնի պատվին հին հրեական տաճարի տեղը, Մորիա բլրի վրա: Տաճարի նավակատիքը տեղի է ունեցել 543 թվականին նոյեմբերի 21-ին: 638 թվականին հետո, երբ Հուստինիանոսի կառուցած տաճարը վերածվում է մուսուլմանական մզկիթի, տոնակատարությունը տարածվում է ողջ քրիստոնյա աշխարհով մեկ: Աստվածածնի ընծայման տոնը Հայ Եկեղեցի մուտք է գործել ԺԸ դարում: Երեքամյա Ս. Աստվածածնի` տաճարին ընծայման տոնը Հայ Առաքելական Եկեղեցու անշարժ տոներից է:

Yerevan Live!

21 Nov, 08:36


Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել անօրինական բանտարկված բոլոր անձանց

Մանրամասները՝ հղմամբ։

Yerevan Live!

21 Nov, 08:18


61թ.-ի ГАЗ66-ի ռաման դնում են մայթին, ասում՝ պապուս հիշատակն ա, տարեք ձեր ննջարանում դրեք

Նիկոլ Փաշինյան

Yerevan Live!

21 Nov, 07:56


Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել աշխատանքից ազատված պաշտոնյաներին

Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստին, անդրադարձել է օրերս տեղի ունեցած կադրային փոփոխություններին։

«Մեր նախորդ նիստից ի վեր կադրային որոշակի իրադարձություններ են տեղի ունեցել»,- ասել նա՝ շնորհակալություն հայտնելով աշխատանքից ազատված պաշտոնյաներին ու շնորհավորելով նորանշանակ նախարարներին։

«Շնորհակալական խոսքերս ուղղված են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին, ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին։ Այսօր առավոտյան նախարարությունում ներկայացրել եմ նորանշանակ նախարարներին՝ Արփինե Սարգսյանին և Դավիթ Խուդաթյանին, որոնք արդեն մասնակցում են Կառավարության նիստին»,- նշել է Փաշինյանը:

Yerevan Live!

21 Nov, 07:13


🔴Մեկնարկում է ձմեռային զորակոչը

Կառավարության որոշմամբ՝ 2024 թվականի ձմեռային զորակոչը կանցկացվի 2024 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2025 թվականի հունվարի 31-ը ներառյալ։

Որոշման նախագիծը ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստի օրակարգում։

Այս ընթացքում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայության կենթարկվեն այն արական սեռի քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը կամ որոնց տարկետման ժամկետը ավարտվում է նշված ժամկետում։

Որոշումը նախատեսում է զորակոչել նաև այն կանանց, ովքեր կամավոր հիմունքներով ցանկություն են հայտնել անցնելու շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն, ինչպես նաև օրենքով սահմանված հատուկ կարգավիճակ ունեցող արական սեռի քաղաքացիներին։

Պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացիների զորացրումը կիրականացվի 2025 թվականի հունվարի 9-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։ Նույն ժամկետում կզորացրվեն նաև այլընտրանքային ծառայություն անցած քաղաքացիները։

Զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծվելու են հանրապետական և մարզային զորակոչային հանձնաժողովներ, ինչպես նաև կենտրոնական բժշկական հանձնաժողով՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ։

Yerevan Live!

21 Nov, 04:11


Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»

եղեկություններ կան, որ Կարեն Սարուխանյանից բացի Նիկոլ Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու, որոնց մասին թիմում բացահայտ խոսում են, որ թմրանյութերի հանդեպ սեր ունեն։ Նրանց մեջ պատգամավորներ կան, նախարարներ։ ՔՊ-ում թմրանյութերի նկատմամբ հակվածության մասին հատկապես շատ է խոսում Անդրանիկ Քոչարյանը, որը, ըստ մամուլի տեղեկությունների, Հրաչ Հակոբյանի ու Սիսակ Գաբրիելյանի հասցեին ոչ հրապարակային ասել է «դեղ ցրողներ», «նարկոբարոններ» եւ այլ արտահայտությունների համար կանչվել վարչություն` պատասխան տալու։ Չնայած «գորգի վրա» հայտարարել է, թե ապացուցեք, որ նման բան եմ ասել, սակայն ակնարկել է, որ այնպես չէ, թե թիմին խորթ երեւույթ է թմրամոլությունը, եւ խոսքում ասել է, որ պետք է հետաքրքրվել, ու ամեն ինչ կպարզվի։

Ի դեպ, երեկ Կարեն Սարուխանյանի մասին լուրեր տարածվելուց հետո ԱԺ կուլիսներում որոշ իշխանականներ խոսում էին, թե տեսնենք՝ Սարուխանյանին կհորդորի՞ մանդատը դնել։

Yerevan Live!

21 Nov, 04:04


Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը․ «Հրապարակ»

Թեեւ ԱԳ նախարարն ու վարչապետը համառորեն չեն բացահայտում, թե որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը, սակայն դիվանագիտական մեր աղբյուրները հայտնում են, որ խոսքը 2 դրույթի մասին է՝ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ պետության ուժերի բացառում եւ միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարում։ Առաջինի մասով պահանջը դրվել է, երբ դեռ ԵՄ դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն չէի իրականացնում, եւ միայն ռուս սահմանապահներին է վերաբերել խնդիրը, ինչին ՀՀ իշխանությունները չեն առարկել, սակայն Ադրբեջանը հետո այդ պահանջը վերաձեւակերպել է, որ խոսքը վերաբերի նաեւ ԵՄ դիտորդներին:

Մինչդեռ Արեւմուտքը ճնշումներ է գործադրում, որ ԵՄ դիտորդները մնան եւ շարունակեն հետեւել տարածաշրջանային իրադարձություններին, ուստի պետք է երկարաձգել պայմանագիրը, որը լրանում է հաջորդ տարվա փետրվարին։ Եվ քանի դեռ այս կետի շուրջ համաձայնություն չկա, ըստ մեր աղբյուրի՝ մերոնք համաձայնություն չեն տվել նաեւ միջազգային դատարաններում գտնվող հայցերից հրաժարվելու պահանջին, սակայն սկզբունքորեն դեմ չեն, եթե, իհարկե, դա լինի սինխրոն` Ադրբեջանն էլ մեր դեմ ուղղված հայցերից հրաժարվի։ Սակայն եթե անգամ բոլոր կետերը համաձայնեցվեն, մեր աղբյուրը պնդում է, որ Ալիեւը թուղթ չի ստորագրելու: Նա նորանոր նախապայմաններ է առաջ քաշում: Եվ հիմա պնդում է՝ քանի դեռ ՀՀ Սահմանադրությունը չի փոխվել, չի ստորագրելու ոչ մի բան։

Yerevan Live!

21 Nov, 03:54


Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»

Իշխող խմբակցության ներսում ներթիմային գզվռտոցները շարունակվում են։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը եւ Սիսակ Գաբրիելյանը վերջերս խմբակցության փակ նիստերից մեկի ժամանակ թեժ վիճաբանություն են ունեցել, որի ժամանակ էլ կանանց ներկայությամբ հայհոյախառն արտահայտություններ են հնչեցրել միմյանց հասցեին. նիստին ներկա ՔՊ-ականները մի կերպ են սաստել նրանց, որպեսզի մեծ վիճաբանություն չլինի։

Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանն էլ, պատժից խուսափելու, միջադեպը կոծկելու համար, որ հարցը հանկարծ չհասնի ՔՊ վարչություն եւ Փաշինյանն իրենց էլ «չարժանացնի» Հովիկ Աղազարյանի ու Նարեկ Զեյնալյանի ճակատագրին, ԱԺ-ից դուրս խոսել են իրար հետ, փորձել խնդիրները հարթել։ Բայց խմբակցության կանայք բարկացած են, քանի որ հայհոյախառն արտահայտությունները իրենց ներկայությամբ են հնչել:

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ պատգամավորներից ստացած տեղեկությունը ճշտելու համար փորձեց կապ հաստատել Սիսակ Գաբրիելյանի հետ, սակայն նա մեր զանգին չպատասխանեց, Քոչարյանը՝ եւս:

Ինչպես ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, Անդրանիկ Քոչարյանի եւ Սիսակ Գաբրիելյանի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Քոչարյանը թիմակիցների հետ առանձնազրույցների ժամանակ տհաճ ռեպլիկներ է թողել Սիսակ Գաբրիելյանի եւ Հրաչյա Հակոբյանի հասցեին ու պիտակավորել վերջիններիս:

Մասնավորապես, Անդրանիկ Քոչարյանը վատաբանել է՝ նրանց կապելով խաղադրույքներով եւ թմրաբիզնեսով հարստացող գործարարների հետ՝ ասելով գործարարի «դեղ ցրողներ»: Հենց այս խոսակցություններն են պատճառ եղել, որ ե՛ւ Հրաչյա Հակոբյանը ե՛ւ Սիսակ Գաբրիելյանը կուսակցության վերնախավի մոտ բարձրացրել են երկու հարց. կա՛մ Քոչարյանը պետք է ապացուցի, կա՛մ պատասխան տա սուտ խոսելու համար:

Yerevan Live!

21 Nov, 03:49


«Երկրում կա մեծ կոռուպցիա, որի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը». «Փաստ»

Երեկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում մի քանի, կարելի է ասել, սկանդալային հայտարարություններ է արել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը: Բացի այն, որ նա Նիկոլ Փաշինյանին անվանել է շոումեն, իսկ նրա իշխանությանը համեմատել է նռնակը ձեռքին կապիկի հետ, Կարապետյանը նաև նշել է, թե իր նախաձեռնությամբ ստեղծված «Ազգային հպարտության տրիբունալի» հայտնի որոշումը դեռ շատ մեղմ է ու կարող է փոփոխվել, քանի որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է նոր հանցանքներ գործել: Մենք զանգահարեցինք Արշակ Կարապետյանին՝ ճշտելու, թե ինչի մասին է խոսքը:

«Բացի շարունակական զիջումների պատրաստակամությունից, բացի այն ամենի շարունակականությունից, ինչի մասին նշված է Տրիբունալի որոշման մեջ, ամենաթարմ հանցանքը, որ գործել է Նիկոլ Փաշինյանը, այն է, որ վիրավորել է մեր Սահմանադրությունը, մեր Անկախության հռչակագիրը: Հնարավո՞ր է պատկերացնել մեկ այլ երկիր, որի ղեկավարը նման կերպ արտահայտվի իր երկրի հիմնական օրենքի, իր երկրի, իր պետության հիմքում դրված Հռչակագրի մասին: Երևի թե հնարավոր չէ»,-ասաց Արշակ Կարապետյանը՝ նկատի ունենալով մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե «այդ Անկախության հռչակագիրը, բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ»:

Մյուս հարցը, ըստ Արշակ Կարապետյանի, վերաբերում է կոռուպցիային:Մեզ հետ զրույցում գեներալը նշեց, որ Հայաստանում կա մեծ կոռուպցիա. «Մեր տեղեկություններով, որոնք հիմա ճշտում ենք, այդ կոռուպցիայի գլխին կանգնած է հենց Նիկոլ Փաշինյանը: Ավելին, ունենք տեղեկություններ, որ մի քանի երկրում սրա հետ կապված կան ձերբակալվածներ: Հիմա չեմ ցանկանում մանրամասներ ներկայացնել, քանի որ բոլոր տեղեկությունները պետք է վերջնական ճշտենք: Երբ բոլոր փաստերը մեր ձեռքի տակ լինեն, մենք կհրապարակայնացնենք»:

Երրորդը վերաբերում է բանակին՝ ի մասնավորի նկատի ունենալով այն, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս նման հայտարարություն էր արել. «Խորհուրդ եմ տալիս դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը, որովհետև դա 3-րդ Հանրապետության ընթացքում բոլորիս գործած մեծագույն սխալն է»: Արշակ Կարապետյանն ասում է, որ սա ապագային միտված վտանգավոր հայտարարություն է: «Ես հիմա դիմում եմ բոլոր սպաներին, բոլոր գեներալներին՝ վստահ, որ իրենք էլ հասկանում են՝ այս մարդը հող է նախապատրաստում, որ ապագայում ասի՝ մեզ բանակ պետք չէ: Իսկ երբ էլի նոր տարածքներ կհանձնի, նորից սպաների ու գեներալների կնստեցնի և աչքն էլ չի թարթի»,-ասում է պաշտպանության նախկին նախարարը՝ միևնույն ժամանակ հավելելով. «Եթե, իհարկե, հասցնի»:

Գեներալի կարծիքով, այս իշխանությունները հնարավորինս շուտ պետք է հեռանան. «Ինչքան երկար մնացին իշխանության ղեկին, այնքան ծանր է լինելու ոչ միայն երկրի համար, այլև հենց իրենց համար, երբ արդեն հեռացած կլինեն իրենց աթոռներից»:

Yerevan Live!

21 Nov, 03:42


Անհատները՝ 1 միլիոն, իսկ հասարակական կազմակերպությունները 3 միլիոն ռուսական ռուբլի դրամաշնորհ կարող են ստանալ. «Փաստ»

Օրեր առաջ Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ առողջապահական ամենամասշտաբային միջոցառումը՝ MedMeet2024-ը։ Մասնակիցների թվով էքսպոն բավականին տպավորիչ էր: Իր տեսակով բավական տարբերվող էր «Եվրասիա» հասարակական կազմակերպության տաղավարը: Ի՞նչ է առաջարկում «Եվրասիան». առաջին հերթին՝ բոլոր այցելուներին առաջարկում է բժշկական մրցունակ դրամաշնորհային ծրագրեր գրել: Կազմակերպիչները մանրամասնում են՝ անհատները՝ 1 միլիոն, իսկ հասարակական կազմակերպությունները 3 միլիոն ռուսական ռուբլի դրամաշնորհ կարող են ստանալ «Առողջ Եվրասիա» ծրագրի շրջանակում: Սա լայն հնարավորություն է ընձեռում առողջապահական ոլորտի ամենալավ մասնագետներին, հետազոտողներին:Նրանք «Եվրասիայի» միջոցով կարող են կապեր հաստատել եվրասիական տարածաշրջանի՝ ոլորտի լավագույն մասնագետների հետ:

Ի դեպ, մեր տեղեկություններով, «Եվրասիան» շուտով Ռուսաստանի մայրաքաղաքում կազմակերպելու է մեծ համաժողով, որին իրենց մասնակցությունն են ունենալու նաև 20 բժիշկներ Հայաստանից: Կազմակերպությունը նաև բազմապիսի ծրագրեր ունի, որոնք նախատեսում է իրականացնել Հայաստանում: Ի մասնավորի, Հաջորդ տարի նախատեսվում է Հայաստանում կինոփառատոն և մեդիա ֆորում անցկացնել: Հավելենք, որ «Եվրասիան» Հայաստանից արդեն ավելի քան 500 հայ երիտասարդների է էքսկուրսիա տարել Ռուսաստան՝ «Ճանաչիր Ռուսաստանը» ծրագրի շրջանակներում: «Փաստն» այս ընթացքում բավական մեծ թվով երիտասարդներից արձագանքներ է ստացել. նրանք չափազանց ոգևորված են այդ այցերից:

Yerevan Live!

18 Nov, 03:55


ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել

Մանրամասները՝ հղմամբ։

Yerevan Live!

17 Nov, 19:28


Նիկոլ Փաշինյանի Բարդուղիմեոսյան գիշերը․ Կառավարությունը լռում է աղմկահարույց պաշտոնանկությունների մասին

Տարբեր լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 17-ին, պաշտոնանկ են արվել ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, գրում է Times.am-ը։

Ըստ տեղեկությունների՝ առաջիկայում սպասվում են ևս մի շարք պաշտոնանկություններ։

Բացի այդ, համաձայն շրջանառվող լուրերի, մանդատները վայր են դրել նաև ՔՊ խմբակցության որոշ պատգամավորներ, մասնավորապես Հովիկ Աղազարյանն ու Նարեկ Զեյնալյանը։

Թե որոնք են այս աղմկահարույց պաշտոնանկությունների պատճառը, պարզ կլինի մոտ ապագայում, սակայն հատկանշականն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաներին աշխատանքից հեռացրել է կիրակի՝ ոչ աշխատանքային օրը, ինչը ենթադրում է, որ իշխանությունների ներսում լուրջ խմորումներ են ընթանում, քանի որ առաջացել է պաշտոնանկությունների նման հրատապություն։

Շեշտենք նաև, որ որևէ պաշտոնական տեղեկատվություն Կառավարությունը դեռևս չի հաղորդում։

Yerevan Live!

17 Nov, 19:00


Կառավարությունում աղմկահարույց հրաժարականներ են սպասվում

24News-ի տեղեկությունների համաձայն, աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը: Պատճառների մասին անգամ չգիտեն կառույցի ներսում: Փորձեցինք ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի միջոցով ճշտել լուրը, սակայն վերջինս չպատասխանեց մեր զանգերին:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, զուգահեռաբար աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանը և ՊԵԿ նախարար Ռուստամ Բադասյանը:

Լուրեր կան, որ առաջիկայում ազատման դիմում կներկայացնի Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտ Քյարամյանը: Թե, որն է պատճառը այս զանգվածային հրաժարականների 24News-ը կներկայացնի առաջիկայում:

Ըստ տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ է արել նաև ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին:

Yerevan Live!

17 Nov, 17:01


Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել

Yerevan Live!

17 Nov, 15:48


Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում

@ArmeniaSputnik-ի տեղեկություններով՝ նրանք վրդովված են դիզվառելիքի գների կտրուկ բարձրացման մասին ԻԻՀ իշխանությունների որոշումից, որը վարորդները պարտավոր են գնել Հայաստան վերադառնալիս:

Գոյություն ունեցող կանոնների համաձայն ՝ հայկական բեռնատարները պետք է Իրան մտնեն առանց վառելիքի, իսկ հետ վերադառնան լիքը բաքերով, սակայն Իրանը մեկուկես անգամ բարձրացրել է դիզելային վառելիքի գները։ Վարորդները նաեւ դժգոհ են, որ Իրանի տարածքում հսկիչ-անցագրային միջոցառումներ անցնելու համար տրվող կտրոնները միայն պարսկերեն են եւ չունեն հայերեն կրկնօրինակներ: Հայաստանի ՊԵԿ-ը իրավիճակը դեռ չի մեկնաբանել։

Yerevan Live!

17 Nov, 15:47


Արթուր Միրանյանի գոլը

Լատվիա 1-2 Հայաստան

ՈՒԵՖԱ Ազգերի լիգա

Yerevan Live!

17 Nov, 15:17


Էդուարդ Սպերցյանի գլխով գոլը

Լատվիա 0-1 Հայաստան

ՈՒԵՖԱ Ազգերի լիգա

Yerevan Live!

17 Nov, 14:28


Թուրքիան հրաժարվել է թույլատրել Իսրայելի նախագահի ինքնաթիռին՝ թռչելու իր երկրի տարածքով, հայտնել են թուրքական լրատվամիջոցները ՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին

Այդ պատճառով Իցհակ Հերցոգը ստիպված է եղել չեղարկել այցը Բաքու` COP29-ի կլիմայի գագաթնաժողովին:

Yerevan Live!

17 Nov, 13:55


Նոր Զելանդիայի խորհրդարանում պատգամավորները հակա են կատարում (մաորի ցեղի ծիսական պար) ու խափանում օրինագծի քննարկումը

Yerevan Live!

17 Nov, 08:56


Աքլորը Իջևանի Խաչի կողքով պպտում էինք ու մորթում․ Փաշինյան

@liveYerevan

Yerevan Live!

17 Nov, 08:39


Ադրբեջանը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր՝ քաղաքի նախկինում քանդված պատմական 6 թաղամասերի հարևանությամբ։

Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախի Հանրապետության մայրաքաղաքի կենտրոնում քանդվել է շուրջ 8,5 հա բնակելի տարածք։

@liveYerevan

Yerevan Live!

17 Nov, 08:34


Վրաց-ռուսական սահմանին հերթում սպասում է ավելի քան 630 հայկական բեռնատար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ «Վերին Լարս» անցակետը մերկասառույցի պատճառով մի քանի ժամով փակվել էր բեռնատարների համար:

Yerevan Live!

16 Nov, 18:06


Լեոյի ելույթը` «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում

Yerevan Live!

16 Nov, 17:21


Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը. Հայաստանի պատվիրակ Լեոն «Cosmic Friend» երգով ելույթ կունենա 4-րդը

Yerevan Live!

16 Nov, 16:12


Ալիևը չստացավ այն, ինչ ակնկալում էր. շռնդալից համաժողով տեղի չունեցավ

Ալիևը չստացավ այն, ինչ ակնկալում էր, տեղի չունեցավ այն շռնդալից համաժողովը, որը նախատեսվում էր, և ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում օգուտ քաղել ստեղծված իրավիճակից։

Մանրամասները՝ տեսանյութում։

https://www.youtube.com/watch?v=p6b_QJ633FU

Yerevan Live!

16 Nov, 13:44


Երևանում 42-ամյա տղամարդը մահացել է եղբոր արձակած կրակոցի հետևանքով

Մանրամասները՝ հղմամբ։

Yerevan Live!

16 Nov, 12:08


Լիվտայի դպրոցներում սովորեցնելու են կառավարել անօդաչու թռչող սարքերը

Լիտվայի դպրոցներում անօդաչու թռչող սարքերի կառավարման դասընթաց կներդրվի՝ երիտասարդներին պաշտպանության համակարգում ներգրավելու համար։ Այս մասին հայտնում է Sputnik Լիտվան՝ վկայակոչելով բալթյան հանրապետության պաշտպանության նախարարությանը։

«Լիտվայի Պաշտպանության ու Կրթության նախարարությունները հրաձիգների ռազմականացված միության հետ համագործակցության համաձայնագիր են ստորագրել, որի շրջանակներում աշխատանք կտարվի երիտասարդության հետ, որպեսզի նրանք հոժարակամ ծառայեն լիտվական բանակում և ավելի շատ ժամանակ հատկացնեն քաղաքացիական դաստիարակությանը։ Դպրոցականների համար կկազմակերպվեն նաև անօդաչու թռչող սարքերի կառավարման դասընթացներ»,-ասվում է հրապարակման մեջ։

Գործակալության տվյալներով՝ Լիտվայում լայնորեն խոսել են հայրենասիրական դաստիարակության ուժեղացման անհրաժեշտության մասին` Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո, որի ֆոնին Վիլնյուսն էլ ավելի է խստացրել հակառուսական հռետորաբանությունը:

Yerevan Live!

16 Nov, 11:51


Թբիլիսիում ոստիկանությունը ձերբակալել է ԿԸՀ շենքի մոտ խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ցուցարարներին։

Yerevan Live!

16 Nov, 11:36


Հայաստանում հաշվառված ավտոմեքենաների թիվը մոտենում է 1 մլն-ի

Հայաստանում հաշվառված ավտոմեքենաների թիվը մոտենում է արդեն 1 մլն, ընդ որում՝ այս աճին նպաստել է նաեւ Արցախի բռնի տեղահանության ժամանակ տեղափոխված տրանսպորտային միջոցների թիվը։

«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ՆԳՆ-ից տրամադրել են վիճակագրական տվյալներ՝ վերջին տարիների հաշվառված մեքենաների վերաբերյալ։

Ըստ այդմ՝ 2021թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ տարածքում գրանցված է եղել 832.323 տրանսպորտային միջոց, որոնց թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է մոտ 12 հազարով եւ 2022թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել 844 068։ 2023 թ.-ին՝ Արցախի բռնի տեղահանումից հետո, մի քանի անգամ գերազանցել է նախորդ տարիների աճի տեմպը եւ դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ հաշվառված տրանսպորտային միջոցների թիվը հասել է 889 595-ի, իսկ 2024թ․ սեպտեմբերի 9-ի դրությամբ ավտոմեքենաների թիվն արդեն իսկ ավելացել է ավելի քան 21 հազարով՝ հասնելով 911 264։

Yerevan Live!

16 Nov, 10:51


Սպանություն բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն

Նոյեմբերի 15-ին՝ ժամը 14.20-ի սահմաններում, «ՀԱՊԱԿ» ՓԲԸ նախկին բուժառու Հ.Ա.-ն բուժհաստատության բակում բուժհաստատության աշխատակցի ուղեկցությամբ տեսակցել է Ա.Թ.-ին, որի ժամանակ Հ.Ա.-ն իր մոտ գնվող դանակով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին: Այդ ընթացքում Ա.Թ.-ին ուղեկցող աշխատակիցը, հասնելով օգնության, ձեռքով բռնել է դանակի շեղբը՝ խանգարելով Հ.Ա.-ին ավարտին հասցնել իր հանցավոր մտադրությունը: Այդ պահին օգնության հասած բժիշկներին հաջողվել է վնասազերծել Հ.Ա.-ին, իսկ տուժածին՝ տեղափոխել հիվանդանոց։ Սակայն վերջինս, ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքների պատճառով, գիտակցության չգալով, ժամեր անց մահացել է։

Yerevan Live!

16 Nov, 10:48


Ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել աննախադեպ միջադեպ․ Տիգրան Աբրահամյան

Մանրամասները՝ հղմամբ։

Yerevan Live!

16 Nov, 10:36


Ռուսաստանը չի պատկերացնում, թե ինչպես է ԱՄՆ-ն լուծելու Ուկրաինայի հարցը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չի պատկերացնում, թե ինչպես ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է լուծել ուկրաինական խնդիրը, միաժամանակ հավելելով, որ Ռուսաստանը կսպասի ԱՄՆ-ի առաջարկներին:

«Մենք պարբերաբար շեշտում ենք, երբ մեզ այդ մասին հարցնում են, որ ամեն դեպքում, քաղաքական գործիչը, ով ասում է, որ ինքը կողմ է ոչ թե պատերազմին, այլ խաղաղությանը, արժանի է ուշադրության»,-նշել է ՌԴ ԱԳ նախարարը:

«Թե կոնկրետ ինչ կառաջարկվի, մենք չգիտենք, մեր դիրքորոշումը հստակ ձևակերպված է նախագահ Պուտինի կողմից այս տարվա հունիսի 14-ին ԱԳՆ-ում նրա ելույթի ժամանակ»,-հավելել է նա:

Yerevan Live!

16 Nov, 09:53


ՌԴ ռազմածովային ու ռազմաօդային ուժերը մոտեցել են Բրիտանիայի ափերին․ Daily Mail

Մեծ Բրիտանիան օդ է բարձրացրել երկու կործանիչ, որպեսզի նրանք ուղեկցեն ռուսական Տու-142 հականավային ինքնաթիռը, որը թռչում էր Հյուսիսային ծովի վրայով՝ Թագավորության օդային տարածքի մոտ: Այս մասին հայտնել է Daily Mail-ը՝ վկայակոչելով բրիտանական պաշտպանության նախարարությանը:

Դա տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ բրիտանական ռազմածովային ուժերն ուղեկցել են Լա Մանշով անցնող ՌԴ ռազմանավերին: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ սա վերջին երեք ամսվա ընթացքում երկրորդ դեպքն է, երբ ռուսական ինքնաթիռներն ու նավերը մեկ շաբաթվա ընթացքում նկատվել են Բրիտանիայի օդային և ծովային տարածքի մոտակայքում, հայտնում է պարբերականը:

Yerevan Live!

16 Nov, 09:29


85 տարեկանում մահացել է դերասանուհի, ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան

Սվետլիչնայային շատերը հիշում են խորհրդային ֆիլմերում խաղացած դերերով, օրինակ՝ «Ադամանդե ձեռքը» կատակերգությունում։

Yerevan Live!

16 Nov, 09:27


Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ ընդդիմադիր Դավիթ Կիրթաձեն սև ներկ է լցրել ԿԸՀ-ի ղեկավարի վրա

Yerevan Live!

16 Nov, 09:03


Փաշինյանը ՀՀ միակ ղեկավարն է, որ որևէ ձևաչափով երբեք չի եղել Սպիտակ տանը. Սուրեն Սարգսյան

Մանրամասները՝ հղմամբ։

Yerevan Live!

16 Nov, 08:36


Փարաքարի ՔՊ-ական համայնքապետը ներկա է եղել այսօր տեղի ունեցած սպանության վայրում ու վիրավորվել

Նոյեմբերի 16-ի փողային հարցերի հետ կապված ռազբորկա և սպանություն է տեղի Երևանի 17-րդ թաղամասում: Մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանն է, ով հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է:

«Հրապարակ»-ի տեղեկություններով սպանության վայրում է եղել և այս թեմային մասնակից է նաև Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Վերջինս ոտքի հատվածում հրազենային վնասվածք է ստացել: Մեր տեղեկություններով՝ սպանության կասկածանքով որոնում են Լյուդվիգ Գյուլնազարի ընկերոջը:

Yerevan Live!

16 Nov, 07:37


Վանաձորում ձին ընկել է դիտահորը, օգնության են հասել փրկարարները

Նոյեմբերի 16-ին, ժամը 07:27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի թիվ 2/2 շենքի մոտակայքում ձին ընկել է դիտահորը և չի կարողանում դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դիտահորից (մոտ 2 մետր) դուրս են բերել կենդանուն։

Yerevan Live!

16 Nov, 07:22


Երևանում հնչել են կրակոցներ․ կա զոհ

Այսօր՝ նոյմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենայով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:

Ոստիկաններըը պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանն է, ով ըստ հիվանդանոցի հայտնած տեղեկությունների, մահացել է կրակոցից: Ոստիկանները Նազարբեկյան 15/6 հասցեն է, հայտնաբերլ են արնանման հետք և կրակված 1 գնդակ:  

Աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը վերջերս էր Ֆրանսիայից ժամանել Հայաստան:

Yerevan Live!

16 Nov, 05:27


ՔՊ-ն «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել․ «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ պաշտոնապես հաստատվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից միլիոնավոր դրամների «չթույլատրված նվիրատվություններ» ստանալու փաստը:

Նախօրեին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական վարույթի շրջանակներում պարզել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բազմաթիվ ՍՊԸ-ներից, անանուն նվիրատուներից և ֆիզանձերից օրենքի խախտումներով ստացել է գումարներ, իսկ հետագայում դրանք սահմանված կարգով չի փոխանցել հետ նվիրատուներին կամ վերադարձրել բյուջե։

Տարակուսելի է նաև այն փաստը, որ հարցի պատասխանող, ՔՊ կուսակցության պաշտոնատար անձ լիազորված Արուսյակ Մանավազյանը նույնիսկ չի մասնակցել ԿԿՀ հանձնաժողովի սույն գործի քննությանը: Նա առաջարկել է նիստն անցկացնել առանց իր ներկայության։

Արդյունքում՝ հանձնաժողովը արձանագրել է իշխող կուսակցության կողմից ՀՀ սահմանադրության, մի շարք օրենքների խախտման փաստը իսկ ԱԺ ՔՊ պատգամավոր Մանավազյանին էլ ենթարկել է վարչական տույժի:

Yerevan Live!

16 Nov, 05:22


Սուրեն Պապիկյանը մի խոստում էլ չկատարեց․ «Հրապարակ»

Դեռեւս 2023-ից պաշտոնական մակարդակով հայտարարվում էր, որ զինծառայողները նոր համազգեստ կունենան։ Նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարում էր, որ բանակը 2024-ին նոր համազգեստ կունենա, սակայն մինչ օրս ոչինչ չի արվել: Պապիկյանն ԱԺ պաշտպանության հանձնաժողովի հոկտեմբերի 31-ի նիստում հայտարարել է, որ Անվտանգության խորհուրդը երեկ հավանության է արժանացրել բանակի հագուստի պայմանագրի կնքման առաջարկը, եւ առաջիկայում այն կկնքվի։ «Մենք պետք է ունենանք դաշտային համազգեստ, տարբեր զորատեսակների համար նախատեսված համազգեստ, ինչպես նաեւ պետք է ունենանք տոնական եւ գրասենյակային համազգեստ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ 2025-ին կունենանք նոր համազգեստ։ Մինչդեռ, մեր տեղեկություններով, բյուջեի նախագծի՝ պաշտպանության ոլորտի գաղտնի քննարկումների ժամանակ մի քանի շաբաթ առաջ հարցը քննարկելիս եկել են եզրահանգման, որ նոր համազգեստը լավագույն դեպքում կլինի 2026-ին, քանի որ տեղական արտադրողները հանձն չեն առել այդ ծավալի հագուստ կարել, եւ տենդերներին ոչ ոք չի մասնակցել: Արդյունքում, մեր տեղեկություններով, ամերիկյան կազմակերպությունն է շահել մրցույթը։

ՊՆ-ից մեր հարցմանն ի պատասխան չասացին, թե որ ընկերությունն է ընտրվել։ «Խնդրում ենք հիմք ընդունել ՀՀ պաշտպանության նախարարի՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի 31.10.2024թ․ նիստում հայտնած տեղեկությունները: Դրանից զատ այս պահին որեւէ այլ տեղեկություն չենք կարող հայտնել»,- փոխանցեց ՊՆ խոսնակը։ Վերջին տարիներին բանակում սպայական հանդերձանքի որոշ ապրանքներ, մեր տեղեկություններով, ձեռք են բերվել ամերիկյան «5.11» ընկերությունից, չի բացառվում, որ նույն ընկերությունն է կարելու նաեւ հագուստը։ Դեռ պատերազմից հետո փորձագետները քննարկում էին նոր համազգեստի անհրաժեշտության հարցը՝ նշելով, որ հինն ասոցացվում է պարտության հետ, իսկ  նորը լինելու է ՆԱՏՕ-ական ոճով։ Հայկական բանակի համազգեստը վերջին անգամ փոխվել է մոտ 15 տարի առաջ։

Yerevan Live!

16 Nov, 05:15


Աջափնյակի ՔՊ-ական թաղապետի հաջողությունը Նիկոլ Փաշինյանի վիրակապի «ծանոթը» լինելն էր. «Ժողովուրդ»

«Սերոբ Սարգսյանը, ով մինչև հեղափոխությունը բուքմեյքերական կազմակերպության աշխատակից էր, 2018 թվականից արձանագրեց սրընթաց վերելք ոչ միայն իր, այլ նաև իր երիտասարդ կնոջ` Ինեսա Հակոբյանի համար` վերջինիս էլ տեղավորելով Արաբկիրի թաղապետարանում աշխատանքի:

Բազմաթիվ վայրիվերումներից հետո Սարգսյանի նախավերջին հանգրվանը «Հայփոստ» ՓԲԸ-ն էր, որը ՔՊ֊ականների և նրանց ընտանիքի անդամների հուսալի հանգրվանն ու եկամտի աղբյուրն է դարձել:

Աջափնյակի թաղապետարանում աշխատանքները ձախողած նախկին փոխթաղապետի նշանակումը ՔՊ-ում կադրերի տոտալ դեֆիցիտի արդյունք է»:

Yerevan Live!

16 Nov, 05:07


Նախընտրական քարոզչության սեզոնը կարելի է համարել բացված․ «Հրապարակ»

Փիառի, նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված: Նախօրեին ընդդիմադիր հռետորաբանության մեջ մտած Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանն էր «պատերով տալիս», ապա կառավարության նիստում` իրավապահներին, որոնք գործ չեն անում եւ «արյան ծարավ» զանգվածին չեն բավարարում մեղադրական դատավճիռներով:

Իսկ երեկ նախագահականում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակն էր հանձնում  Infosys Limited ընկերության հիմնադիր Նարայանա Մուրթիին` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար:

Yerevan Live!

16 Nov, 05:00


Գյումրիում քաղաքապետ է ցանկանում լինել Արայիկ Հարությունյանի ընկերը․ «Ժողովուրդ»

Գյումրիում թեեւ դեռ ընտրությունների օր անգամ նշանակված չէ, բայց քաղաքապետի թեկնածուների պակաս չկա:

Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գյումրու համայնքապետի ընտրություններին մտադիր է իր թեկնածությունն առաջադրել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ընկերը՝ Գյումրու Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր դարձած Կարեն Պետրոսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կարեն Պետրոսյանը հաստատեց՝ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել գալիք ընտրություններում. «Ընտրությունների հարցում, կարծես, հստակություն չկա, օր նշանակված չէ, բայց ես բազմիցս ասել եմ, որ եթե հանրային պահանջ լինի, մենք դիտարկում ենք ընտրություններին մասնակցելու հնարավորությունը»:

Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի հետ մտերմությանը՝ Կարեն Պետրոսյանն ասաց. «Ես պարոն Հարությունյանին ճանաչել եմ մինչեւ հեղափոխությունը, իր հանդեպ ունեցել եմ եւ ունեմ հարգանք:

Ես բոլոր կուսակցություններում ունեմ ընկերներ, ինձ համար քաղաքական հայացքները չեն կարող խոչընդոտ լինել՝ մարդու հետ ընկերություն անելու:

Արայիկ Հարությունյանի հետ ունենք կառուցողական հարաբերություններ, ինչը չի փոխվել. հաճախակի շփում չունեմ նրա հետ, բայց այն հարաբերությունները, որոնք ունեցել ենք, չեն փոխվել»:

Yerevan Live!

16 Nov, 04:54


Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ»

Վերջին շրջանում գնալով ավելի հաճախ են ռուսական տարբեր լրատվամիջոցներում ու սոցիալական հարթակներում հանդիպում տեղեկություններ, որոնք վերաբերում են Ռուսաստանում ադրբեջանցիների սանձարձակ ու հանցագործ պահվածքին:

Ի մասնավորի, վերջերս տեղեկություններ հրապարակվեցին, որ իրար ջարդուփշուր էին արել ադրբեջանական երկու խմբավորում՝ ինչ-որ «առևտրային տարածք» միմյանց մեջ չկիսելու պատճառով: Մի քանիսին պարզապես արյունլվա վիճակում տեղափոխել են հիվանդանոց, մյուսներին՝ ոստիկանություն:

Ընդհանրապես, ռուսաստանյան քրեական «խրոնիկոններում» բավական շատ են ադրբեջանցիները: Ուշագրավ է, որ նրանք առանձնակի «փայլատակում» են մանկապղծության, երեխաների նկատմամբ ուժի կիրառմամբ սեռական բռնության, անչափահասների նկատմամբ խարդախության մեջ: Մի շարք տելեգրամյան ալիքներ պարբերաբար տեսանյութեր են հրապարակում նման հանցագործությունների մասին:

Բացի այս ամենից, սոցցանցային տարբեր քննարկումներում անընդհատ շեշտվում է, թե որքան են ադրբեջանցիները զզվեցրել իրենց լկտիությամբ, սանձարձակությամբ ու վայրենիությամբ:

Yerevan Live!

09 Nov, 15:15


Բագրատ Սրբազանի ուղերձը Եռաբլուրից

Սիրելի՛ հայրենակիցներ, ուղերձը դիտեք յութուբյան լինքով

https://youtu.be/xtCtQDUat0I

Yerevan Live!

09 Nov, 13:29


Իլոն Մասկը մասնակցել է Թրամփի ու Զելենսկու հեռախոսազրույցին. Axios

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը մասնակցել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցին։ Այս մասին գրում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

«Չորեքշաբթի օրը տեղի ունեցած Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը Վլադիմիր Զելենսկու հետ երկու անակնկալ մատուցեց, Իլոն Մասկը նույնպես գծի վրա էր»,- ասվում է նյութում:

Նշվում է, որ զանգի մանրամասներից պարզ է դառնում, թե որքան ազդեցիկ կարող է լինել Մասկը Թրամփի երկրորդ վարչակազմում, ինչպես նաև անորոշությունը, թե կոնկրետ ինչպես է Թրամփը պատկերացնում Ուկրաինայի ապագան:

Yerevan Live!

09 Nov, 12:53


Թրամփի սպանությունը ծրագրել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը․ Associated Press

ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն պնդում է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի սպանությունը ծրագրել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անանուն ներկայացուցիչը ծրագրել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի սպանությունը, հաղորդում է գործակալությունը:

«Արդարադատության նախարարությունը ուրբաթ օրը բացահայտել է քրեական մեղադրանքները՝ նախագահական ընտրություններից առաջ Թրամփին սպանելու նպատակով կանխված դավադրության մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես փոխանցում է գործակալությունը՝ Մանհեթենի դատարան հանձնված նյութերում նշվում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անանուն պաշտոնյան անցյալ տարվա սեպտեմբերին հանձնարարել է իր կոնտակտին պլան կազմել Թրամփի լրտեսման եւ հետագա սպանության համար: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Yerevan Live!

09 Nov, 12:19


Այս կինն անհաղորդ է մարդկանց վշտին ու կորուստներին

Չորս տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 9-ին, Նիկոլ Փաշինյանը ստորագրեց կապիտուլյացիոն ակտը, որով ավարտվեց 44 օրյա արյունալի պատերազմը։ Բացի ցավալի պարտությունից ու հայրենիքի մի մասի կորստից, ունեցանք նաև շուրջ 5 հազար զոհ, ավելի քան 10 հազար հաշմանդամներ, մեծ թվով անհետ կորածներ ու ռազմագերիներ։

Ու հենց այս օրը, երբ ծնողներն ու հարազատներն կրենց վիշտն են սգում «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, Աննա Հակոբյանը հրապարակում է լուսանկարներ, որոնցում անհաղորդ մարդկանց վշտին ու կորուստներին, վայելում է կյանքը։

Yerevan Live!

09 Nov, 11:45


Իսրայելական բանակը ոչնչացրել է ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի պաշտպանական կառույցները

Իսրայելական բանակը ոչնչացրել է Հարավային Լիբանանի Ռաս Ան-Նակուրա սահմանային բնակավայրում գտնվող ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի հենակետի պաշտպանական կառույցները: Այս մասին ասվում է Լիբանանում խաղաղապահ զորակազմի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

«Իսրայելական բանակի էքսկավատորներն ու բուլդոզերները ոչնչացրել են ՌԱՍ ԱՆ-Նակուրայի հենակետի ցանկապատի և բետոնե ամրացման կառույցի մի մասը։ Ի պատասխան մեր հրատապ բողոքի՝ իսրայելական բանակը հերքել է խաղաղապահների հենակետի տարածքում իր կողմից իրականացված գործողություն»,-ասված է հայտարարության մեջ:

ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի հրամանատարությունը նախազգուշացրել Է իսրայելական կողմին, որ նյութական ունեցվածքին ուղղված Իսրայելի բանակի ավերիչ գործողություններն ակնհայտ են, և նման քայլերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի բացահայտ խախտում են:

Yerevan Live!

09 Nov, 11:21


Առաջիկա ամիսներին Եվրոպական հանձնաժողովը ՀՀ-ին կներկայացնի վիզաների ազատականացման ծրագիրը

Առաջիկա ամիսներին Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությանը կներկայացնի վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Այս մասին ասել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայույթյան պետ Արմեն Ղազարյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման մեկնարկի գործընթացին։

«Մինչ այդ ԵՄ-ն այդ փաստաթղթից ներկայացրել է 8 երկրի, որոնց հետ տարվել են բանակցություններ, և ազատակացվել է վիզային ռեժիմը։ Գործողությունների ծրագրերը հիմնականում բաղկացած են չորս հիմնական ուղղություններից՝ տվյալների պաշտպանության, այդ թվում՝ կենսաչափական տվյալների պաշտպանություն և փաստաթղթերի անվտանգություն, միգրացիայի կառավարում և ապաստան, սահմանների կառավարում, հանրային անվտանգություն և հանցավորության դեմ պայքար, հիմնարար ազատություններ և արտաքին չափումներ»,- ասել է Ղազարյանը:

Yerevan Live!

09 Nov, 10:36


Ջրառատ գյուղի տներից մեկում խոշոր հրդեհ է տեղի ունեցել, որի հետևանքով փրկարարները տանը հայտնաբերել են 1953 թվականի ծնված քաղաքացու դին։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Yerevan Live!

09 Nov, 10:23


Պակիստանի երկաթուղային կայարանում 24 մարդու կյանք խլած պայթյունի պահը

Պայթյունը տեղի է ունեցել Բելուջիստան նահանգի Կվետտա երկաթուղային կայարանի տոմսարկղերի մոտ։ Մահապարտ-ահաբեկիչը կայարան է մտել ուղեբեռով։Մահացածների թվում կան նաև իրավապահներ։

Պայթյունի հետեւանքով տուժել է մոտ 50 մարդ, գրել է AP-ն։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, ԵՄ-ում և Չինաստանում ահաբեկչական ճանաչված «Բելուջիստանի ազատագրման բանակ» անջատողական խմբավորումը։

Yerevan Live!

09 Nov, 09:49


Նոր Խարբերդում սպանել են 17-ամյա երիտասարդին

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդ 6-րդ փողոցում վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունցել, որի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն, որտեզ գիտակցության չգալով մահացել է։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 17-ամյա Դավիթ Տ․-ն է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ ժամը 22։00-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի 4-րդ և 5-րդ փողոցների հատման վայրում՝ գերեզմանոցների մոտ, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել մի կողմից մահացած Դավիթ Պ․-ի, վերջինս ընկեր, Արարատի մարզի բնակիչ 16-ամյա Գոռ Գ․-ի, իսկ մյուս կողմից Երևանի բնակիչ 22-ամյա Հարություն Ա․-ի, Արարատի մարզի բնակիչներ 28-ամյա Գևորգ Բ․-ի, 25-ամյա Արմեն Բ․-ի և 21-ամյա Աշոտ Գ․-ի հետ, որի ընթացքում էլ Դավիթ Տ․-ն ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։

Yerevan Live!

09 Nov, 08:40


Պետական համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Yerevan Live!

09 Nov, 08:05


Այսօրվանից ձերբակալվածներին կտեղափոխեն հատուկ մեքենաներով

ՀՀ ՆԳՆ–ն ձեռք է բերել 22 տրանսպորտային միջոց, որոնցից մեկը նախատեսված է առողջական խնդիրներ և հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Մեքենաներում կա միջազգային չափորոշիչներին համապատասխան կահավորված երեք խուց, որոնք ապահովված են օդորակման և հակահրդեհային համակարգերով: Մեքենաները կահավորված են նաև հատուկ լուսաձայնային ազդանշաններով:

Yerevan Live!

09 Nov, 07:44


Հայ Առաքելական եկեղեցին նշում է Գաբրիել և Միքայել հրեշտակապետերի և երկնային զորքի հիշատակության օրը

Մանրամասները՝ հղմամբ։

Yerevan Live!

09 Nov, 07:35


Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Սույն թվականի նոյեմբերի 9-ին` տեղական ժամանակով ժամը 10:35-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․22⁰ և արևելյան երկայնության 43.91⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2,3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Սիզավետ, Թավշուտ, Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Yerevan Live!

09 Nov, 07:00


Ալիևը հպարտանում է, որ ստիպել է Փաշինյանին իր հայտնի` «Արցախը Հայաստան է և վե´րջ» կարգախոսը փոխել

Մանրամասները՝ հղմամբ։

Yerevan Live!

09 Nov, 05:11


Ինչ եղանակ է սպասվում այսօր և առաջիկա օրերին

Երևանում նոյեմբերի 9-10-ին, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 11-ի երեկոյան ժամերին և 12-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։

Մարզերում նոյեմբերի 9-10-ին, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը և 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 11-ին՝ կեսօրից հետո, և 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-12-ին՝ հատկապես գիշերային ժամերին, կբարձրանա 3-5 աստիճանով։

Yerevan Live!

09 Nov, 05:06


ՔՊ-ն դեմ է ռազմագերիների մասին հայտարարություն ընդունելուն․ «Հրապարակ»

ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել ԱԺ հրատապ նիստ գումարելու նախաձեռնությամբ՝ գալիք երեքշաբթի։ Ընդդիմությունը պահանջում է ԱԺ հայտարարություն ընդունել Բաքվում գտնվող ռազմագերիների եւ պատանդների ազատ արձակման կոչով.

«Ադրբեջանական ագրեսիայի եւ արցախահայության բռնի տեղահանման հետեւանքով ավելի քան 1 տարի ապօրինաբար գերության մեջ են պահվում Արցախի Հանրապետության բազմաթիվ հայազգի քաղաքացիներ, իրենց տունն ու հայրենիքը պաշտպանող անձինք, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Բաքվի բանտերում մեր հայրենակիցներին պահելն ու խոշտանգելը ոչ միայն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետեւանք է, որի դրսեւորումները չեն դադարում մինչ օրս, այլեւ առկա բանակցային գործընթացում մարդկային կյանքերը, ազատությունն ու արժանապատվությունը որպես ճնշման միջոց օգտագործելու փորձ»։

Նման պայմաններում, ըստ ընդդիմադիրների, Բաքվում COP-29-ի անցկացմանը զուգընթաց` «ՀՀ ԱԺ-ն պարտավոր է վերաբերմունք արտահայտել այս անմարդկային եւ միջազգային իրավունքի համաձայն դատապարտելի երեւույթին՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով եւ ակնկալելով վերջինիս ազդեցության կիրառումը՝ պահանջելով Ադրբեջանից անմիջապես ազատ արձակել գերեվարված եւ պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ մյուս բոլոր հայ գերիներին»։ Մեր տեղեկություններով, ՔՊ-ն չի ուզում նման հայտարարություն տարածել, եւ այս նախաձեռնությունը կյանքի չի կոչվի։

Yerevan Live!

09 Nov, 04:52


Փակ հանդիպում թեկնածուի հետ․ հրահանգով կքվեարկեն․ «Հրապարակ»

ԲԴԽ անդամի թեկնածու՝ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը երեկ փակ հանդիպում է ունեցել իշխող ֆրակցիայի հետ, որին 71 հոգուց մոտ երկու տասնյակ պատգամավոր է մասնակցել, ինչը, փաստորեն, վերաբերմունք է ՔՊ վարչության որոշման նկատմամբ, որը Սիրունյանին առաջարկել է ընտրել ԲԴԽ անդամ։

Բանն այն է, որ ՔՊ շարքերում, այս թեկնածության հետ կապված, խուլ դժգոհություն կա, սակայն եթե վերեւից ստանան քաղաքական հրահանգ, ապա հլու-հնազանդ կողմ կքվեարկեն նրա թեկնածությանը։ Փակ հանդիպման ընթացքում հիմնականում խոսել է Սիրունյանը, ներկայացրել իր անցած ուղին եւ տեսլականը՝ Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքի առնչությամբ։

Հիշեցնենք, որ Սիրունյանը շաբաթներ առաջ էլ արդարադատության նախարարի թեկնածու էր, սակայն ՔՊ վարչությունը քվեարկության ժամանակ նրան ոչ մի ձայն չէր տվել։

Yerevan Live!

08 Nov, 10:41


Անկարայի քաղաքային խորհրդում իշխող «ԱԶԿ» և «Ժողովրդահանրապետական» կուսակցության խորհրդականների մեջ ծեծկռտուք է տեղի ունեցել:

Yerevan Live!

08 Nov, 10:19


Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կայցելի տնային կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին՝ որպես խոստովանահայր։

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանների միջնորդությունը։

Yerevan Live!

08 Nov, 08:33


Թիվ 26 ավտոբուսը բախվել է բետոնե արգելապատնեշին

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահմաններում Լուկաշինի փողոցում գործող գազաքլցակայանի տարածքում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել գազալցակայանի տարածքում տեղադրված երկաթե ցանցին և բետոնե հատվածին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Yerevan Live!

08 Nov, 07:53


«Ֆլայ Արնայի» համահիմնադիր Air Arabia-ն դժգոհ է եղել Նիկոլ Փաշինյանի կառավարությունից․ «Հետք»

Մանրամասները՝ հղմամբ։

Yerevan Live!

08 Nov, 07:28


Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ

Մանրամասները՝ հղմամբ։

Yerevan Live!

08 Nov, 07:08


Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները հորդորել են մոռանալ իրենց մասին. «Ժողովուրդ»

COP29-ին ընդառաջ հայ գերիների վերադարձը սպասված, գուցե նաեւ բաղձալի է, սակայն նրանց հետ Հայաստան չեն վերադառնալու ռազմաքաղաքական գերիները։ Ռազմաքաղաքական գերիները՝ Արցախի Հանրապետության ութ պաշտոնյաները՝ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, հրաժարվել են անգամ իրավաբանի կամ փաստաբանի ծառայություններից:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը միակն է Ռուբեն Վարդանյանից հետո, ով ունի միջազգային փաստաբան։ Դավիթ Բաբայանի փաստաբանը ամերիկաբնակ հայ Ջաք Հակոբ Բուռնազյանն է։ Իսկ Ռուբեն Վարդանյանը ունի միջազգային հանրության մեծ աջակցությունը, սակայն այդ աջակցությունը, կարծես, մինչ այս պահը որեւէ հաջողության չի հանգեցրել։

Նշենք, որ ռազմաքաղաքական գերիներից կան անձինք, որ խնդրել են ընտանիքներին կապ հաստատելու փորձեր այլեւս չանել եւ հորդորել են մոռանալ իրենց գոյության մասին։

Yerevan Live!

08 Nov, 04:17


ՊՆ առանցքային պաշտոնները թափուր են․ «Հրապարակ»

Մեկ տարուց ավելի է, ինչ Հայաստանի գլխավոր զինկոմի պաշտոնը թափուր է՝ ԺՊ-ն Արեն Սարգսյանն է։ Նախկին պետ Արմեն Ավթանդիլյանին պաշտոնից ազատել են անցած տարվա օգոստոսին։ Շուրջ 2 ամիս թափուր է նաեւ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը. Սասուն Բադասյանին պաշտոնից ազատելուց 2 ամիս է անցել, սակայն այն չի համալրվել: Անցած շաբաթ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց` ինչո՞ւ չեն համալրվում, բայց հստակ պատասխան չստացավ։

ՊՆ առանցքային պաշտոնները տեւական ժամանակ թափուր պահելու փաստը հատկապես ուշագրավ է այն տեղեկության ֆոնին, որ Ալիեւը խաղաղության պայմանագիր ստորագրելու նախապայմաններից մեկն էլ համարում է Հայաստանի Հանրապետության ապառազմականացումը: Հնարավոր է, որ հենց սրանով է պայմանավորված առանցքային պաշտոնները թափուր թողնելու հանգամանքը: Թեպետ չի բացառվում, որ ուղղակի կադրեր չունեն։

Yerevan Live!

08 Nov, 03:57


Ո՞վ է Գլխավոր դատախազի տեղակալի ենթադրյալ թեկնածուն. «Ժողովուրդ»

Ո՞վ է դատախազությունում Սրբուհի Գալյանից հետո ցանկանում համակարգել ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը:

«Ժողովուրդ» օրաթերթը, ՀՀ Գլխավոր դատախազությունում տարածված տեղեկությունները ի մի բերելով, պարզեց, որ հավանական թեկնածուի անունը արդեն կա: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 29-ին իշխող ուժը արդարադատության նախարարի մեկ ամսվա փնտրտուքներից հետո ի վերջո կանգ առավ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի թեկնածության վրա. «Քաղաքացիական պայմանագրի» վարչության՝ հոկտեմբերի 29-ի նիստում Գալյանի թեկնածությունը հաստատվել էր, եւ նա նոյեմբերի 5-ին նշանակվեց նախարար:

Գալյանի հեռանալուց հետո Գլխավոր դատախազությունում «առեղծվածային» ազատում եղավ. մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազի օգնական Արեւիկ Ավոյանն ազատվեց պաշտոնից։ Հրամանը նոյեմբերի 4-ին ստորագրել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Ավոյանն ավելի վաղ զբաղեցրել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Ըստ դատախազությունում տարածված լուրերի՝ նրա ազատումը պատահական չի եղել:

Գլխավոր դատախազի նախկին օգնականը ցանկություն է հայտնել առաջադրել իր թեկնածությունը ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը համակարգելու: Հավանաբար հենց նա էլ կլինի համակարգողը։

Yerevan Live!

08 Nov, 03:52


Գյումրու ավագանիում այսօր թեժ է լինելու. «Ժողովուրդ»

Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի անակնկալ հրաժարականից հետո, փաստացի, համայնքը ղեկավար չունի:

Այսօր ՀՀ երկրորդ քաղաքի ավագանին նոր համայնքապետի ընտրության օրակարգով նիստ է հրավիրել:

ՏԻՄ օրենքի համաձայն՝ ավագանու նիստը համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի որոշմամբ է հրավիրվում, սակայն քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հոկտեմբերի 27-ին ՔՊ-ի ճնշումների ներքո հրաժարական տվեց, փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանն էլ տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը. աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրելու։

Բայց այս պայմաններում, ամեն դեպքում, այսօր արտահերթ նիստ է հրավիրված. այն կկայանա եթե ավագանու 17 անդամ ներկա լինի: Եթե կամ քվորումի բացակայությամբ նիստը չկայանա, կամ կայանա, բայց համայնքի ղեկավար չընտրվի, ապա ավագանին կլուծարվի։

Իշխանությունները հակված են նաեւ Գյումրիում արտահերթ ընտրությունների գնալ:

Ինչպես ՔՊ-ն հայտարարել է՝ իր թեկնածուն պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանն է:

Կարող ենք արդեն կանխատեսել ՔՊ-ի ծրագիրը. ավագանու միջոցով տապալել համայնքապետի ընտրությունը, որպեսզի Սարուխանյանը նշանակվի ԺՊ։

Yerevan Live!

08 Nov, 03:37


30 օր՝ կաշառքի գործը «մոռացության տալու» համար. «Ժողովուրդ»

ՀՀ գլխավոր դատախազությունն ուղիներ է որոնում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին կոռուպցիոն գործից «մաքրելու» համար:

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ հետեւյալ հարցադրումներով.
– ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին կաշառք փոխանցելու գործով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մեղադրանք է առաջադրված քաղաքացի Աշոտի նկատմամբ: Ինչո՞ւ է մինչ օրս ենթադրյալ կաշառք վերցնողը՝ Հովիկ Աղազարյանը, որպես վկա ներգրավված գործում:

– Ե՞րբ եք պատրաստվում ՀՀ Ազգային ժողով մտնել՝ Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելու հարցով:

– Եթե գործը վերոնշյալ ելքը չի ունենալու, ապա կա՞ն արդյոք նախադրյալներ, իրավական հիմնավորումներ՝ Աղազարյանի վերաբերյալ գործը կարճելու համար:

Այս պարզ, տրամաբանական հարցադրումներին պատասխանելու համար ՀՀ Գլխավոր դատախազությունը 30 օր ժամանակ է խնդրել:

Yerevan Live!

07 Nov, 17:23


Բաքվում անցկացվելիք COP29-ը առիթ է՝ հիշեցնելու աշխարհին՝ Ադրբեջանը շարունակում է ցեղասպան վարքագիծը. ՀՅԴ

Մանրամասները՝ հղմամբ։

Yerevan Live!

07 Nov, 16:43


Որքա՞ն է աճել Թրամփի կարողությունն ընտրություններից հետո․ Telegraph

ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի կարողությունը աճել է 1,4 մլրդ դոլարով։ Այս մասին գրում է Telegraph պարբերականը:

Ըստ Telegraph-ի, նախնական քվեարկության տվյալների հրապարակումից հետո նրան պատկանող Trump Media and Technology Group ընկերության բաժնետոմսերն աճել են 35 տոկոսով։

«Դոնալդ Թրամփի կարողությունը ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո կաճի 1,4 միլիարդ դոլարով, քանի որ կտրուկ աճել են բաժնետոմսերի արժեքները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, պարբերականը հավելում է, որ ամերիկացի գործարար Իլոն Մասկի կարողությունը Թրամփի հաղթանակի ֆոնին նույնպես կարող է աճել 15 մլրդ դոլարով:

Yerevan Live!

07 Nov, 16:25


350 հայկական բեռնատար է սպասում Վերին Լարսի անցակետում

Ընդհանուր առմամբ, վերջին տվյալներով, հերթում գրանցված է 1080 բեռնատար:

Ըստ վիճակագրության՝ ամեն օր «Վերին Լարսով» անցնում է շուրջ 150 հայկական բեռնատար։

Yerevan Live!

07 Nov, 15:45


Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր-սեղան քննարկմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր-սեղան քննարկմանը: Այն անցկացվել է փակ ձևաչափով:

Միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի, Էստոնիայի, Թուրքիայի, Պորտուգալիայի, Անդորրայի, Բոսնիա-Հերցեգովիայի, Սերբիայի, Լատվիայի առաջնորդները:

Միջոցառման շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:

Yerevan Live!

07 Nov, 15:36


Մետրոյում լեփ-լեցուն է․ գնացքներում տեղ չկա։

Yerevan Live!

07 Nov, 13:18


Համահայկական աղոթք՝ Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների համար

Նոյեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի համահայկական աղոթք՝ արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես Ադրբեջանի կողմից առևանգված, գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող զինծառայողների, քաղաքացիական անձանց և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների համար։

Ամենայն Հայոց Հայրապետի կոչին ընդառաջ՝ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) և Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսը (ԵԵԿ) հորդորել են իրենց անդամ եկեղեցիներին ու բոլոր բարի կամքի տեր մարդկանց նոյեմբերի 10-ին միանալու Հայաստանին և արցախահայությանը նվիրված աղոթքի օրվան։

Yerevan Live!

07 Nov, 13:08


Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մակրոնի, Էրդողանի, Զելենսկիի և Կոբախիձեի հետ

Yerevan Live!

07 Nov, 13:04


Վրաստանի դեսպանը քննադատել է Զուրաբիշվիլիին Լոռու մարզը «պատմական Վրաստան» ներկայացնելու համար

Մանրամասները՝ հղմամբ։

Yerevan Live!

07 Nov, 12:51


ՔՊ-ականի «սառնասիրտ» կինը մաhացու վրաերթ կատարելուց հետո անգամ մեքենայից դուրս չի եկել. մանրամասներ

Մանրամասները՝ հղմամբ։

Yerevan Live!

07 Nov, 12:13


Ո՞վ է մեղավոր Քամալա Հարիսի պարտության համար. CNN

ԱՄՆ-ում մի շարք դեմոկրատներ ընտրություններում իրենց թեկնածու Քամալա Հարիսի պարտության պատասխանատվությունը բարդում են ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի վրա։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հարիսի նախընտրական շտաբի բարձրաստիճան ներկայացուցչին:

«Մեր կուսակցության ու Հարիսի պարտության պատասխանատվության առյուծաբաժինը պատկանում է Բայդենին»,-հեռուստաալիքը մեջբերում է նրա խոսքը։

Ինչպես նշում է աղբյուրը, կուսակցական պաշտոնյաները Բայդենին են մեղադրում ընտրություններում Թրամփի հաղթանակի համար։

Դեմոկրատները սխալ են համարում Բայդենի առաջադրումը որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, այնուհետև գտնում են, որ նա չպետք է երկար մնար նախագահական մրցավազքում, ինչի պատճառով Հարիսը ստիպված եղավ կարճ քարոզարշավ անցկացնել:

Yerevan Live!

29 Oct, 18:37


Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը վերջապես կողմնորոշվել է

ՔՊ–ն որոշել է արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը

Սրբուհի Գալյանը 32 տարեկան է։ Նախկինում եղել է արդարադատության նախարարի տեղակալ։ Այժմ գլխավոր դատախազի տեղակալն է և վերահսկում է ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված գործերը։

Yerevan Live!

29 Oct, 17:50


Volkswagen-ը փակում է գործարանները

Գերմանական Ֆոլկսվագեն մեքենաշինական ընկերության տնօրենների խորհուրդը հայտարարել է ծախսերի կրճատման մասին: Ինչպես փոխանցում է Bild պարբերականը՝ կոնցեռնը նախատեսում է ոչ միայն փակել Գերմանիայում տասը գործարաններից առնվազն երեքը, այլև կրճատել աշխատողների թիվն ու աշխատավարձը։

«Խոսքը բոլոր տեսակի աշխատանքների մասին է։ Այսպիսով, մեզանից ոչ ոք այլևս չի կարող իրեն ապահով զգալ այստեղ», - պարբերականի հոտ զրույցեւմ ասել է աշխատավորների խորհրդի ղեկավար Դանիելա Կավալոն։

Գերմանիայում Ֆոլկսվագենի գործարաններում աշխատում է շուրջ 120,000 մարդ, որոնց մոտ կեսը Վոլֆսբուրգի գլխավոր գործարանում։

Այն աշխատակիցները, որոնք կպահպանեն աշխատատեղերը, կբախվեն աշխատավարձի մոտավորապես 18% կրճատման, ինչպես նաև կվերացվեն հատուկ հավելավճարները։

Yerevan Live!

29 Oct, 13:31


Պուտինը միջուկային զենքի զսպման ռազմավարական ուժերի վարժանք է անցկացրել

Նա ընդգծել է, որ ՌԴ-ն չի պատրաստվում ներքաշվել սպառազինությունների նոր մրցավազքի մեջ, սակայն միջուկային ուժերը կպահպանի անհրաժեշտ բավարար մակարդակի վրա:

Yerevan Live!

29 Oct, 13:24


Իտալացի դահուկորդուհի Մատիլդա Լորենցին մահացել է մարզման ժամանակ ընկնելուց հետո։

Այս մասին ասվում է Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի (FIS) կայքում։

Մարզուհին 19 տարեկան էր։ Ողբերգությունը տեղի է ունեցել Իտալիայի Վալ Սենալես լեռներում գտնվող Grawand G1 լանջին։

Լորենզին մարզման ժամանակ ընկել է ու հարվածել գլխին։ Դահուկորդին հոսպիտալացրել են, սակայն նրան փրկել չի հաջողվել։ 

2024 թվականին նա ոսկե մեդալ է նվաճել սուպերգիգանտում Իտալիայի առաջնությունում։

Yerevan Live!

29 Oct, 11:33


Վրաստանի ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել» մեթոդը: Ես չգիտեմ, գուցե Հայաստանում էլ դա անվանում են «վրացական կարուսել»։

Սալոմե Զուրաբիշվիլի

Yerevan Live!

29 Oct, 11:07


Վրաստանը կբախվի լուրջ հետևանքների․ ԱՄՆ-ն սպառնում է

Վրաստանը կբախվի լուրջ հետևանքների՝ կապված ընտրախախտումների և երկրի ներկայիս արտաքին քաղաքական կուրսի պահպանման հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

«Մենք մշտապես կոչ ենք արել Վրաստանի կառավարությանը դադարեցնել իր հակաժողովրդավարական գործողությունները և վերադառնալ եվրաատլանտյան ուղի։ Մենք չենք բացառում հետագա հետևանքները, եթե վրացական կառավարության ուղղությունը չփոխվի»,- ասել է նա։

Միլլերը հավելել է, որ ԱՄՆ-ն միանում է Վրաստանի խորհրդարանի ընտրություններում տեղի ունեցած խախտումների մասին հաղորդագրությունների ամբողջական հետաքննության կոչին:

Yerevan Live!

29 Oct, 10:46


«Գահերի խաղ»-ի հեղինակները հանդիսատեսին կներկայացնեն նոր սերիալ

Նոր սերիալ HBO-ի կողմից։ Սերիալը կոչվում է «Յոթ թագավորությունների ասպետը»։ Այս մասին տեղեկանում ենք HBO-ի կայքից։

Ֆիլմի արտադրության գործընթացը վստահվել է կրկին Game of Trones մեծ աղմուկ հանած սերիալի գործադիր պրոդյուսեր Ջորջ Ռ. Ռ. Մարտինի, Իրա Պարկերի, Ռայան Քոնդալին և Վինս Ջերարդիսին։

Սերիալը պատմելու է երկու անզուգական ընկերոջ՝ Բարձրահասակ Սըռ Դունկանի և իր օգնական Էգգի մասին։ Նրանք թափառում են Վեստերոսում, պայքարում ճակատագրերի, թշնամիների դեմ։ Իրադարձությունները տեղի են ունենում «Գահերի խաղ»-ում տեղ գտած անցքերից մեկ դար առաջ, երբ դեռ «Երկաթե գահ»-ին տրում են Թարգարիենները, իսկ վիշապները հիշեցնում են իրենց ներկայության մասին։ Այս մասին տեղեկացնում է IMDb-ը։

«Յոթ թագավորությունների ասպետը» սերիալի պրեմիերան կլինի 2025 թվականին։

Yerevan Live!

29 Oct, 10:38


Բաքվի ժամանակով առաջնորդվող «անաչառը»

Ընդդիմությունը եթե հիմա կոտրի Հանրային ռադիոյի դուռը, վերաբերմունք կունենամ, 2018-ին չունեի

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը։

Yerevan Live!

29 Oct, 09:21


«Գոյ»-ի դերասանները գիշեր էլ են թատրոնում․ իրավապահները պետք է արձագանքեն իրավիճակին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան

Yerevan Live!

29 Oct, 08:36


Սիրիայում գտնվող ԱՄՆ ռազմաբազաները ենթարկվել են հարձակման

Սիրիայի Դեյր Էզ Զոր քաղաքի մերձակայքում գտնվող Ալ-Օմար նավթահանքում ԱՄՆ-ի ռազմաբազան անօդաչու սարքերի կողմից հարձակման է ենթարկվել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է տեղի աղբյուրը:

«Չորս անօդաչու թռչող սարքեր հյուսիսարևելյան կողմից հարձակում են գործել ամերիկյան բազայի վրա։ Նրանք թիրախավորել են բազայի ներսում գտնվող օբյեկտները և հարվածել անմիջապես այդ օբյեկտներին»,- ասել է աղբյուրը։

Նույն ամերիկյան բազան անցյալ կիրակի նույնպես հարձակման էր ենթարկվել երկու անօդաչու թռչող սարքերի կողմից:

Սիրիայում տեղակայված է ամերիկյան 28 օբյեկտ, այդ թվում՝ 24 ռազմաբազա և ԱՄՆ ներկայության 4 կետ, որոնք պարբերաբար ենթարկվում են անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակումների:

Yerevan Live!

29 Oct, 08:25


Ժերար Դեպարդիեին 21 կին մեղադրում է սեռական ոտնձգության մեջ

Փարիզում մեկնարկել է դերասան Ժերար Դեպարդիեի դեմ առաջին դատական գործընթացը. նրան մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ։ Այս մասին գրում է showbiz.am-ը:

Ժերար Դեպարդիեին մեղադրում են 2021 թվականին Les Volets Verts («Կանաչ փեղկեր») ֆիլմի նկարահանումների ժամանակ երկու կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։

Դեկորատորն ու ռեժիսորի ասիստենտուհին Դեպարդիեին մեղադրել են 2024 թվականի փետրվարին սեռական ոտնձգությունների և սեքսիստական վիրավորանքների մեջ։ Դերասանի փաստաբան Ժերեմի Ասուսը ավելի վաղ հայտարարել էր, որ Դեպարդիեն անձամբ է ներկայանալու նիստին:

«Վկաներն ու ապացույցները, որոնք նա կներկայացնի, ցույց կտան, որ նրա դեմ միայն կեղծ մեղադրանքներ են։ Հայցվորների հետապնդած նպատակը հենց նոր բացահայտվեց փոխհատուցման պահանջներում՝ հարստանալ 6-30 հզ. եվրոյի չափով», – հավելել է փաստաբանը։

Ականատեսների խոսքով՝ Դեպարդիեն նկարահանման հրապարակում համբուրել է կանանց և բռնել նրանց կրծքից, բայց միայն այն կանանց, որոնք իր ենթակայության տակ են եղել:

Yerevan Live!

29 Oct, 07:15


Հատվածական սահմանազատման դրույթի առկայությունն արդեն ական է, որը ցանկացած պահի կարող է պայթել

Հայաստանյան իշխանությունների հավաստիացումներն ու պնդումները, թե ադրբեջանական զորքերը սահմանազատման արդյունքում, ինչ-որ փուլում, դուրս են բերվելու ՀՀ ինքնիշխանության տարածքից, որևէ լուրջ հիմնավորում չունեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Նույնիսկ կնքված փաստաթղթերի, միջազգային բանաձևերի կամ միջազգային իրավունքի առկայությունը տարբեր երկրների հետ չի կանգնեցնում ագրեսիայի դիմելուց, այլ երկրի տարածքներ օկուպացնելուց և ստանձնած պարտավորությունները կատարելուց:

Այս ամենի համատեքստում, Հայաստանի իշխանության ձեռք բերված պայմանավորվածությունները նույնիսկ փաստաթղթային առումով են խոցելի և Ադրբեջանի համար, ըստ իրավիճակի գործելու հնարավորություն են տալիս:

Սահմանազատման կանոնակարգում հենց միայն հատվածական սահմանազատման դրույթի առկայությունն արդեն ական է, որը ցանկացած պահի կարող է պայթել և իրադարձություններն անկանխատեսելի հուն տեղափոխել»,-գրել է նա:

Yerevan Live!

29 Oct, 04:48


Գյումրու ճակատագրին ուրիշներն էլ կարժանանան․ «Հրապարակ»

Անցած շաբաթ Սիսիանում իշխանափոխության համար ՔՊ-ին, պարզվում է, օգնել է իրեն ընդդիմադիր հռչակած «Քաղաքացու որոշում» խմբակցությունը: Քանի որ նախկին քաղաքապետ Արմեն Հակոբջանյանի պարտադրված հրաժարականից հետո ՔՊ Սիսիանի ավագանին 13 անդամով չէր կարող նոր քաղաքապետ ընտրել, քանզի 14 ձայն էր հարկավոր: 34-ամյա նախկին առաքիչ Հովսեփ Առաքելյանին Սիսիանի համայնքապետ է դարձրել ՔՈ խմբակցության ավագանի Հայկ Հակոբյանի մեկ ձայնը: Բայց այդ ձայնը հենց այնպես չի նվիրվել նորընծա համայնքապետին, խոսվում է, որ դրա դիմաց պաշտոն են խոստացել Հայկ Հակոբյանին։

Ի դեպ, խոսվում է, որ նախկին քաղաքապետին հեռացնելու պատճառներից մեկն էլ այն էր, որ թույլ էր, չէր տիրապետում իրավիճակին, բացի այն, որ իր հովանավոր Կարեն Համբարձումյանի կամքին դեմ էր գնացել, ՔՊ առաջնորդները վստահ են եղել, որ նա չի ձգի առաջիկա համապետական ընտրությունների ժամանակ` ՔՊ-ի համար ձայներ չի կարողանա հավաքել: Իշխող թիմում չեն բացառում, որ առաջիկայում Սիսիանի եւ Գյումրու ճակատագրին այլ համայնքներ էլ կարժանանան, այսինքն` իշխանությունը խլելու գործընթացը շարունակվելու է, քանի որ տեղերում իշխանություն չունենալու պարագայում դժվար կլինի 2026-ին վերարտադրվելը։ Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ Շիրակի նախկին մարզպետ, մի անգամ այդ պաշտոնից հեռացված, Գյումրու ՔՊ կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյանին նշանակում են Գյումրու համայնքապետի ԺՊ, իսկ ընտրություններն անցկացվելու են եկող տարի։

Yerevan Live!

29 Oct, 04:42


Ինչո՞ւ Ռուբեն Վարդանյանին չեք պահանջում․ Ալիևը՝ Փաշինյանին․ «Հրապարակ»

Հոկտեմբերի 24-ին Ալիեւ-Փաշինյան կազանյան բանակցություններին մասնակցել են նաեւ 2 երկրի ԱԳ նախարարները։ Հանդիպման ընթացքում խոսք է գնացել գերիների շուրջ։ Երբ Արարատ Միրզոյանն Ալիեւին առաջարկել է COP-29-ին իրենց մասնակցելու դիմաց գերեվարված զինծառայողներից գոնե մի քանիսին վերադարձնել եւ երաշխավորել է, որ այդ դեպքում անձամբ կգնա Բաքու՝ մասնակցելու միջոցառմանը, Ալիեւը հարցին պատասխանելու փոխարեն Փաշինյանին է հարց տվել.

«Իսկ ինչո՞ւ Ռուբեն Վարդանյանին չեք պահանջում»: «Որովհետեւ գիտեմ, որ չեք տալու»,- պատասխանել է Փաշինյանը։

Ալիեւը շարունակել է․ «Փոխարենը՝ այլ երկրից են պահանջում, Պուտինն է պահանջում նրան»։

Ի դեպ, Արարատ Միրզոյանն այս զրույցի մասին պատմել է ՔՊ-ական պատգամավորներին` ուրբաթ երեկոյան տեղի ունեցած փակ հանդիպման ժամանակ։

Yerevan Live!

29 Oct, 04:27


Չեն թողնում բուհերը վերանորոգումներ իրականացնեն, ենթակառուցվածքներ ստեղծեն. «Փաստ»

Իշխանությունների հնարած «Ակադեմիական քաղաքը» լավագույն դեպքում կարող է գործել 8-ից 10 տարի հետո, բայց բուհերի «քանդման», փակման գործընթացը սկսվում է հենց այս օրվանից: Պարզվում է՝ չեղած բանի մասին խոսելով՝ թույլ չեն տալիս, որ բուհերը ներքին վերանորոգումներ իրականացնեն, ենթակառուցվածքներ ստեղծեն, լաբորատորիաներ բացեն: Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ տեղեկացնելով, որ հրաման կա՝ որևէ բան չի ֆինանսավորվում, որը կապված է ենթակառուցվածքների հետ:

«Բոլորի համար ակնհայտ է, որ «Ակադեմիական քաղաքը» «Նոր Վասյուկին» է՝ այստեղ այսպես կլինի, տիեզերք կթռչենք և այլն: Իրականում սա ինչ-որ մեկի, ընդ որում՝ բարձրագույն կրթություն չունեցողի գլխում ծագած գաղափար է, որին ցանկանում են օրենքի տեսք տալ: Օրենքի նախագիծ են մշակել, որի մեջ գրված է՝ լինելու է «Ակադեմիական քաղաք», այսքան հեկտար տարածք է ունենալու, և չի թույլատրվում դրանից դուրս բուհական որևէ ենթակառուցվածք ստեղծել»,-ասում է Մխիթարյանը: Նա նշում է, որ այսօր ունենք ուսանողների թվի նվազում. 10 տարի առաջ ուսանողների թիվը երկրի բուհերում 100-ից 105 հազար էր, իսկ հիմա՝ 70 հազարից քիչ է:

«Վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում ուսանողների թիվը կրճատվել է 30 տոկոսով, վերջին 5 տարվա ընթացքում՝ 15 տոկոսով: Դրան զուգահեռ կրճատվել է նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի թիվը՝ վերջին 5 տարում ավելի քան 12 տոկոսով: Բուհերում, որոնք 100 հազար ուսանող էին տեղավորում, հիմա 70 հազար էլ չկա, սրանից էլ բխում է, որ 30 տոկոսով ավելի շատ տարածք կա: Չնայած դրան, միևնույնն է, ուզում են ծախսել գումար՝ նախնական հաշվարկներով առնվազն 3 մլրդ դոլար, և կառուցել ինչ-որ ենթակառուցվածքներ՝ մարդկանց առումով առանց այն էլ «աղքատացած» համալսարաններն այնտեղ տեղափոխելու համար»,-ասում է կրթության փորձագետը:

Yerevan Live!

29 Oct, 04:19


Տրանսպորտի հետ կապված առաջիկայում ուրիշ խնդիրներ են առաջանալու․ «Հրապարակ»

Նոյեմբերի 1-ից Երեւանի քաղաքային տրանսպորտով երթեւեկելու համար մարդիկ պարտադիր պետք է 100 դրամանոց ունենան իրենց մոտ կամ QR կոդով վճարելու հնարավորություն: Եվ այս խնդիրը շատերին է անհանգստացնում: Մարդիկ վերջին օրերին 100 դրամանոցների որսով են զբաղված` խանութներից, բանկերից, կրպակներից ուղղակի սրբում են 100 դրամանոց մետաղադրամները: Անգամ իրար հետ մրցում են` ես կես կիլո ճարել եմ, ես 40 հատ ունեմ:

Մարզերում ապրող իրենց ընկեր-բարեկամներին եթե առաջ խնդրում էին` ընկույզ, մեղր, աշնան դեղձ բերել իրենց, հիմա խնդրում են 100 դրամանոցներ հավաքել եւ քաղաք գալիս բերել: Բայց առաջիկայում ուրիշ խնդիրներ էլ են առաջանալու: Օրինակ` «Թել-սելի» վճարային ապարատն ու 100 դրամանոցի ապարատն ավտոբուսի նույն հատվածում չեն: Այսինքն՝ ավտոբուս բարձրանալիս կուտակումներ են առաջանալու, եւ իրար խանգարելու են QR կոդով ու 100 դրամանոցով բարձրացողները:

Yerevan Live!

29 Oct, 03:56


ՔՊ-ն հասավ իր նպատակին. ով կլինի Գյումրու նոր քաղաքապետը. «Ժողովուրդ»

Իշխանությունները Գյումրիում պատրաստվում են արտահերթ ընտրությունների։ Երեկ հայտնի դարձավ, որ Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել։

Նրա հրաժարականի հետ միաժամանակ մանդատները վայր են դրել նաեւ «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Գյումրու իշխող ուժը այս որոշումն ընդունել է նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ նրա որդու՝ Խաչատուր Բալասանյանի քրեական հետապնդումից հետո։ Վերջիններս անցնում են Գյումրու Սեւ բերդի հարակից հողատարածքների օտարման գործով:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի թեկնածուն Գյումրու քաղաքապետի պաշտոնում ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն է, որը նախկինում Շիրակի մարզպետի պաշտոնն է զբաղեցրել։ Վերջինս Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն է։

Yerevan Live!

29 Oct, 03:41


ՔՊ-ն կանոնադրությունից հեռացրել է «Ուրվագիծը նմանվում է Արարատ լեռան ուրվագծին» բառերը. «Ժողովուրդ»

«Իլհամ Ալիեւի զայրույթը թերեւս մեղմելու քայլ է արվել. Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրությունից հեռացվել է «Արարատ լեռ» բառակապակցությունը։

«Ժողովուրդ» օրաթերթը 20.08.2024 թ. հոդված էր հրապարակել այն մասին, որ ՔՊ կուսակցության գլխավոր փաստաթուղթ կամ «սահմանադրություն» համարվող կանոնադրության մեջ կուսակցության սիմվոլ հանդիսացող «ձեռքսեղմում» պատկերը համարվել էր Արարատ լեռան հոմանիշ։

Եվ ահա, սահմանադրությունից հայանպաստ հոդվածները վերացնելուց հետո, ՔՊ-ն արդեն հեռացրել է Արարատ լեռան անունը իր կուսակցության մայր փաստաթղթից:

Yerevan Live!

28 Oct, 18:20


Միայն հաստ գլուխ ու հաստ վիզ ունենալը բավարար չէ մարդ կոչվելու համար։ Պարտադիր պայման է նաև ուղեղի ու խղճի առկայությունը, քանի որ բազմաթիվ անասուններ, այդ թվում երկոտանի, նույնպես օժտված են այդ «բարեմասնություններով»․ YerevanLive

«Այս «մարդը» ամենադաժան ձևով տանջամահ է անում կատվին, որը կերել է իր աղունիկին: Սա` մարդ, ասել է թե բարձրագույն էակ: Նա` ընդամենը կատու, ընդամենը բնազդով որս անող կենդանի, ոչ մեկին դիտավորյալ վնասելու միտք չունեցող: Օրենքի և այս ոլորտում դատաիրավական համակարգի հաշմանդամ լինելը ստիպում է, որ հանրային աղմուկ անենք, քանի որ տարիների փորձը ցույց տվեց, որ կենդանիների պաշտպանության հարցում իրենց վրա հույս դնելու չէ»։

Այս մասին ֆեյսբուքում գրել է օգտատեր Օվսաննա Հովսեփյանը, հրապարակելով տվյալ անձնավորության լուսանկարն ու կենդանուն տանջամահ անելու տեսանյութը:

Ըստ տեղեկությունների՝ նկարում պատկերված երկոտանին ձերբակալվել է։

@liveYerevan

Yerevan Live!

26 Oct, 08:12


ԵԽ-ն 453 կողմ ձայներով կոչ արեց Բաքվին ազատ արձակել հայ գերիներին և ապահովել ԼՂ հայության վերադարձը

Եվրոպական խորհրդարանը կոչ է արել Ադրբեջանին՝ ազատ արձակել հայ գերիներին եւ ապահովել Լեռնային Ղարաբաղ հայության անվտանգ վերադարձը։ Կառույցն ընդունել է «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումների եւ Հայաստանի հետ հարաբերությունների» վերաբերյալ բանաձեւ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Yerevan Live!

26 Oct, 06:49


Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հայտարարություն են տարածել, որ Իսրայելը հարձակվել է Թեհրանի, Խուզեստանի և Իլամ նահանգների մի շարք ռազմական կենտրոնների վրա՝ հավելելով, որ սահմանափակ վնասներ են հասցվել

Նշվում է, որ հարձակումը հաջողությամբ կասեցվել և հետ է մղվել երկրի հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգի կողմից։

Yerevan Live!

26 Oct, 06:47


Ձմռան և աշնան հանդիպումը՝ Լոռիում

Լուսանկարը՝ Գագիկ Սուրենյանի էջից

Yerevan Live!

26 Oct, 06:32


Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանին

Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը չեն կարողացել որսալ Իսրայելի արձակած հրթիռներից որևէ մեկը, հայտնել է «The Jerusalem Post»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են Թեհրանի արվարձանում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հետազոտական ​​կենտրոնին։

Նաև պայթյուն ու հրդեհ են եղել Թեհրանի ռազմական օբյեկտներից մեկում։

Իրանական ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնում են, որ ՊՆ պահեստում պայթյուն է եղել, որից հետո հրդեհ է բռնկվել։

Հնարավոր զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Yerevan Live!

26 Oct, 05:29


Ինչ եղանակ է սպասվում այսօր և առաջիկա օրերին

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։

Երևանում հոկտեմբերի 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։

Մարզերում հոկտեմբերի 26-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 26-27-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Yerevan Live!

26 Oct, 05:24


ՔՊ-ում «չիստկան» մոտենում է ավարտին ․ «Հրապարակ»

Կապանում թեժ նախապատրաստական, նախընտրական աշխատանքներ են ընթանում: Ըստ ամենայնի, հաջորդ ամիս ՔՊ-ն վերջապես տարածքային խորհուրդ կընտրի, որը Փաշինյանն անձամբ է լուծարել՝ դեռ այս տարվա հունիսին։ Կապան այցի ընթացքում, հիշեցնենք, նա հայտնաբերել էր, որ կուսակցական կառույցում, բառի բուն իմաստով, «բարդակ» է, ՔՊ-ականներն իրար միս են ուտում՝ փոխանակ շարքային քաղաքացիների հետ աշխատանքներ տանեն, եւ ցրել էր խորհուրդը, որ նորը ձեւավորվի։ Իսկ կառույցում ներկուսակցական թշնամանքի հիմքերը, պարզվում է, դրվել են դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ․ տեղի կուսակցական ազդեցիկ դեմքերն իրենց մտերիմներին են ընդգրկել ընտրացուցակներում՝ վարորդներին, օգնականներին, հորքուր-մորքուրի տղաներին, շարքային ՔՊ-ականները դուրս են մնացել, ու այդ սկզբունքով էլ ընտրվել է ՔՊ-ի կառույցը՝ նախագահը, անդամները։

Փաշինյանը հորդորել է մաքրել ցուցակները` հիմնահատակ, ասել է` եթե ընտրություններից հետո հայտնաբերի, որ որեւէ ՔՊ-ականի ազգուտակ կա ընդգրկված ցուցակում, ներում-բեկում չի լինելու։ Կապանի աղբյուրներից տեղեկացանք, որ «չիստկան» ավարտին է մոտենում, ամենայն հավանականությամբ՝ մինչեւ նոյեմբերի վերջ նոր խորհուրդ կընտրեն։

Yerevan Live!

26 Oct, 05:13


ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանն էլ կապ ունի նախկինների հետ․ «Հրապարակ»

Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանին հեռացրին նախկինների հետ կապի պատճառով, չնայած մոտ 10 տարի նա եղբոր հետ չէր շփվում: Իսկ հիմա քննարկվում է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանի թեկնածությունը, որին, ըստ մեզ հասած լուրերի, Նիկոլ Փաշինյանն է ուզում նշանակել, բայց որն ավելի սերտ կապեր ունի նախկինների հետ: Նա «Հզոր հայրենիք» կուսակցության ղեկավար Վարդան Վարդապետյանի հարսն է, ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանի եղբոր որդու կինը։

Ի դեպ, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ է Վարդապետյանների ազգականը։ Արփինե Սարգսյանը, Գրիգոր Մինասյանի նման, մտերիմ է նաեւ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հետ, իսկ ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը, Անդրեասյանի մոտ ընկերն է՝ նրա խորհրդականն էր, երբ Անդրեասյանը նախարար էր, ապա նշանակվել է ԲԴԽ նախագահի խորհրդական, իսկ այժմ Դատական դեպարտամենտի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում։ Այսինքն՝ այս պարագայում նաեւ շահերի բախում գոյություն ունի:

Yerevan Live!

26 Oct, 05:07


Ակտիվանում են թիրախավորումները խորհրդարանական ընդդիմության և «Սրբազան պայքարի» ուղղությամբ․ «Փաստ»

Վերջին շրջանում ավելի ակտիվ են դարձել խոսակցություններն այն մասին, որ քաղաքական ուժերի գործողությունների հիմքում առաջիկա ընտրություններն են, երբ էլ դրանք լինեն՝ հերթական, թե արտահերթ: Իրականում այստեղ արտառոց բան չկա, և քաղաքական ուժերի նման վարքը շատ բնական է: Ցանկացած քաղաքական ուժի գործունեության տրամաբանության մեջ ընդգծված է նաև ընտրական հնարավոր պրոցեսը: Խնդիրը վերաբերում է բովանդակությանը, այսինքն՝ քաղաքական ուժերի «ընտրական» գործելակերպին:

Տեսեք, եթե ամբողջ աշխարհում, որպես կանոն, կա իշխանություն և ընդդիմություն, ապա մեր մոտ կա իշխանություն, կա «տիտղոսային» պիտակումն ստացած ընդդիմություն, և կան այլ ուժեր, որոնք, տրամաբանորեն, կարծես թե, պետք է էլի ընդդիմություն լինեն: Դե, «այլ ուժեր» ասելով՝ մենք նկատի չունենք Փաշինյանի բացահայտ կամ «վառված» սատելիտներին: Եվ, ահա, այդ «ռասկլադում» ժամանակ առ ժամանակ ակտիվանում են թիրախավորումները խորհրդարանական ընդդիմության, հիմա արդեն՝ նաև «Սրբազան պայքարի» ուղղությամբ՝ «վայ, ինչի՞ մանդատները չեն դնում..., վայ, բա ինչի՞ այսօր ցույց արեցին (չարեցին), վայ, ինչի՞ մասնակցեցին այսինչ բանին, վայ, ինչի՞ ուշ հասան Բաղրամյան», և այլն, և այլն:

Մտադրությունները տարբեր են, հնարավոր է՝ նաև բարի, անկեղծ, մտահոգ: Չենք վիճում: Բայց այս ամենն, ի վերջո, հանգում է իշխանության շահերի սպասարկման: Ստացվում է՝ մի տեսակ ընդդիմության ընդդիմություն: Այնինչ, թվում է՝ ընդդիմության միասնական ու հավաքական խնդիրն ու նպատակը մեկը պիտի լինի. պայքարել իշխանության, այն էլ՝ այսպիսի իշխանության դեմ, այլ ոչ թե միմյանց դեմ...

Yerevan Live!

26 Oct, 04:58


Իշխանությունը կրկին փնտրտուքի մեջ է. այս անգամ ԲԴԽ գիտական անդամ գտնել չի ստացվում. «Ժողովուրդ»

«Այս տարվա հուլիսի 10-ից մինչ օրս քաղաքական իշխանությունը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամ չի կարողանում գտնել եւ փնտրտուքի մեջ է:

Հիշեցնենք, որ Վիգեն Քոչարյանի լիազորությունները ԲԴԽ-ում ավարտվել էին հունիսի 25-ին՝ պաշտոնավարման հինգ տարին լրանալու հիմքով։ Եվ քանի որ անցած այդ 5 տարիներին Վիգեն Քոչարյանը ԲԴԽ-ում պաշտոնավարել է քաղաքական իշխանությանը ոչ թե հակադրվելու, այլ ծառայություն մատուցելու սկզբունքներով, օրերս ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր: Նրա հետ Վճռաբեկ դատարան գնաց նաեւ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ ԲԴԽ անդամ Հայկ Գրիգորյանը, ու հիմա ՔՊ-ի քարը ավելի է ծանրացել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքական իշխանությունը գիտնական երկու անդամի թեկնածուների փնտրտուքի մեջ է. պիտի գտնեն ու բերեն ԱԺ՝ ընտրվելու: Սակայն, թեկնածուներ դեռ չկան»:

Yerevan Live!

26 Oct, 04:53


Ինչո՞ւ էին «ՀայաՔվե» նախաձեռնության ներկայացուցիչները մեկնել Իրաքյան Քուրդիստան. «Փաստ»

Օրերս «ՀայաՔվե» նախաձեռնության ներկայացուցիչներ Ատոմ Մխիթարյանը, Արամ Պետրոսյանը և Դավիթ Սարգսյանը մեկնել էին Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլ՝ դիտարկելու խորհրդարանական ընտրությունների ընթացքը: «ՀայաՔվեի» պատվիրակությունը Քրդական ինքնավարության Բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից արտոնագրված միջազգային դիտորդական առաքելություններից մեկն էր, Հայաստանից՝ միակը:

«Փաստի» հետ զրույցում հայկական պատվիրակության ղեկավար Ատոմ Մխիթարյանը նշում է՝ ընտրությունների ընթացքը դիտարկելու հրավերը ստացել են Իրաքի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից: «Ուղարկել ենք մեր տվյալները, որպես միջազգային դիտորդ մեզ հավատարմագրել են և հրավեր ուղարկել: Առաջին անգամ էր, որ Հայաստանից պատվիրակություն էր մեկնում Հյուսիսային Իրաք՝ ընտրությունների ընթացքը դիտարկելու համար: Օրերս նաև իրենց հանձնաժողովին կներկայացնենք մեր կարծիքը ընտրությունների ընթացքի վերաբերյալ, սա օրենքի պահանջ է»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Մխիթարյանը:

Տեղեկացնում է՝ Իրաքի Քուրդիստանն ունի 4,5 միլիոն բնակչություն, հիմնականում քրդեր: «Այն ունի խորհրդարան, վարչապետ, նախարարներ: Հոկտեմբերի 20-ին փոփոխված օրենսգրքով կայացան Իրաքի Քուրդիստանի խորհրդարանի ընտրությունները:

Նոր ընտրական օրենսգրքով խորհրդարանն ունենալու է 100 պատգամավոր, որոնցից հինգը նախատեսված է ազգային փոքրամասնությունների, ընդ որում՝ մեկն էլ հայերի համար: Իրաքի հյուսիսային մասը, որտեղ Քուրդիստանն է, սահմանակից է Թուրքիային, և Ցեղասպանության ժամանակ շատ հայեր, ուղղակի անցնելով սահմանը, բնակություն են հաստատել այստեղ: Այնտեղ հայկական բնակչություն կա, հիմնականում քրդախոս հայեր են, բայց պահպանել են իրենց կրոնը: Զախոյի շրջանը, որտեղ հայեր են բնակվում, անմիջապես սահմանակից է Թուրքիային: Այստեղ ունենք երկու հայկական եկեղեցի, երկրորդը կառուցվել է 2019 թ.-ին Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում քրդական կառավարության ֆինանսավորմամբ»,- նշում է մեր զրուցակիցը:

Պատվիրակները Էրբիլում եղած երեք օրվա ընթացքում այցելել են Քրդական ինքնավարության Բարձրագույն ընտրական հանձնաժողով, հանդիպել հանձնաժողովի նախագահ Օմար Ահմեդի հետ, եղել են Քուրդիստանի հայրենասիրական միության գրասենյակում, հանդիպել կուսակցության քաղբյուրոյի անդամ Սադի Ահմեդ Փիրեի, ինչպես նաև Քրդական ինքնավարության արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավար-նախարար Սաֆին Դիզայիի հետ։ «Բոլոր հանդիպում-քննարկումների հիմքում եղել են Հայաստանի հետ հարաբերությունները, միջազգային իրադրությունը, առկա հակամարտությունները և այլ հարցեր»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:

Yerevan Live!

26 Oct, 04:44


Ծովինարին չփրկեցին անգամ այս իշխանություններին մատուցած ծառայությունները․ «Հրապարակ»

Երեկ դեսպանների հերթական ռոտացիան տեղի ունեցավ. Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը հետ կանչվեց Իտալիայից եւ գործուղվեց Եվրոպայի ամենահետամնաց երկրներից մեկը` Բուլղարիա: Նրա փոխարեն նշանակվեց Փաշինյանի «լյուբիմչիկ» Վլադիմիր Կարապետյանը։ Դիվանագիտական շրջանակներում չարախնդում են, որ «Ծովինարին չփրկեցին անգամ այս իշխանություններին մատուցած ծառայությունները»:

Սերժ Սարգսյանի ժամանակ նախագահականում աշխատած, կրթությամբ արեւելագետ Համբարձումյանը 2018-ին արագ ճամբարափոխ եղավ` նշանակվելով Փաշինյանի կառավարության արտաքին կապերի վարչության պետ, իսկ 2020-ին՝ Իտալիայում ՀՀ դեսպան: Ասում են՝ նա աջակցել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ կապված քրեական վարույթներին եւ անգամ որդեգրումների գործով է փորձել ամեն ինչ անել, որ «միշիկական» հետքը հաստատվի: Մասնավորապես՝ Ֆլորենցիայում Մինասյանի հյուրանոցի փաստը, մեր տեղեկություններով, նրա օգնությամբ է բացահայտվել: Բայց, ինչպես տեսնում ենք, սա առաջին դեպքը չէ, որ ծառայություններ մատուցած անձանց չեն գնահատում, այլ միայն «օգտագործում» են:

Yerevan Live!

26 Oct, 04:24


ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ ստորագրությունները կան. ո՞րն է հաջորդ քայլը. «Ժողովուրդ»

«ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե անցկացնելու պահանջով ստորագրահավաքի համար անհրաժեշտ 50.000 ստորագրությունը հավաքվել է: Իսկ ո՞րն է լինելու հաջորդ քայլը, ի՞նչ են պատրաստվում անել ստորագրահավաքը նախաձեռնած արտախորհրդարանական ուժերը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հայաստանի «Եվրոպական» կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը հայտնեց, որ արդեն հաջորդ շաբաթ թղթերը կհանձնեն ԿԸՀ, երբ ԿԸՀ-ն հաստատի արդյունքները, արտախորհրդարանական ուժերը նախաձեռնությունը կհանձնեն խորհրդարան: Տիգրան Խզմալյանի խոսքով՝ արդեն նոյեմբերի սկզբին ստորագրահավաքի արդյունքները կհանձնեն ԱԺ:

«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ հայտնել էր. «Նիկոլ Փաշինյանը ամենեւին այս հարցով հանրաքվե անցկացնելու մտադրություն չունի, նա իր թիմակիցների հետ փակ հանդիպման ժամանակ հստակ հայտարարել է՝ ոչ մի հանրաքվե էլ չի լինելու: Այս մասին նա հրապարակավ հայտարարել էր նաեւ դեռ ամռանը՝ Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ` ասելով, որ Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն ինքը չի տեսնում, քանի որ «գիտի ժողովրդի կարծիքը»։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններից դատելով՝ կարող ենք արձանագրել, որ այս նախաձեռնությունը խորհրդարանում մերժվելու է: Ընթացակարգի համաձայն, եթե ԱԺ-ն 50 հազար ստորագրությամբ մերժի արտախորհրդարանական ուժերի այս նախաձեռնությունը, ապա նրանք կարող են 300 հազար ստորագրություն հավաքել եւ կրկին նույն օրակարգով դիմել ԱԺ-ին»:

Եվ այժմ տեսնում ենք, որ նախատեսված ստորագրությունները հավաքվել են: Հետեւենք՝ ինչ զարգացումներ կլինեն»:

Yerevan Live!

25 Oct, 18:00


Թրամփը խոստացել է հարվածե՞լ Մոսկվային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի հիշում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ որևէ խոսակցություն, որում վերջինս իբր սպառնում էր հարվածներ հասցնել Մոսկվային: Այս մասին Ռուսաստանի նախագահը հայտարարել Է Կազանում BRICS-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ես պարոն Թրամփի հետ նման խոսակցություն չեմ հիշում»,- ասել Է Պուտինը:

Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահը կոչ է արել լուրջ չվերաբերվել նման հայտարարություններին, քանի որ նմանատիպ խոսակցությունների պատճառը Միացյալ Նահանգներում ընթացող նախընտրական թեժ մրցավազքն է։

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Թրամփն անկեղծորեն ցանկանում է վերջ դնել Ուկրաինայի հակամարտությունը: Նա հավելել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագան այժմ կախված է հենց Միացյալ Նահանգներից: Պուտինի խոսքով՝ եթե Վաշինգտոնը հարաբերությունների կարգավորման կարիք չի զգում, ապա Մոսկվան էլ չի գնա այդ քայլին։

Yerevan Live!

25 Oct, 17:28


Զելենսկին վիրավորական արտահայտություններ է արել ՄԱԿ-ի հասցեին

Վլադիմիր Զելենսկին վիրավորական արտահայտություններ է արել ՄԱԿ-ի հասցեին, կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի Կազան այցելելուց հետո, որտեղ նա մասնակցել է ԲՐԻԿՍ գագաթնաժողովին։

«Միավորված ազգերի օրը կարևոր է, աշխարհը չի մոռանում ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների մասին, թեև նրա որոշ ֆունկցիոներներ նախապատվությունը տալիս են Կազանի գայթակղություններին, այլ ոչ թե ՄԱԿ-ի կանոնադրության բովանդակությանը»,-ասել է Զելենսկին։

Նշենք, որ հոկտեմբերի 24-ը ՄԱԿ-ի կազմավորման միջազգային օրն է։

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ին վրդովվեցրել էր Գուտերեշի քայլը, քանի որ նա մասնակցել էր Կազանում տեղի ունեցած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, սակայն հրաժարվել էր հունիսին Շվեյցարիայում կայացած Ուկրաինային նվիրված խորհրդաժողովին մասնակցելուց: Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությունը Գուտերեշի ընտրությունն անվանել է սխալ, խաղաղության գործին չնպաստող և ՄԱԿ-ի հեղինակությունը խաթարող:

Yerevan Live!

25 Oct, 08:51


Մասիսի շրջանում կինը խոհանոցային դանակով սպանել է ամուսնուն

Հոկտեմբերի 24-ին, ժամը 12.15-ին, Մասիսի շտապօգնության կայանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Խաչփար գյուղում դանակահարված անձ կա:

Խաչփար գյուղի 11-րդ փողոցի նշված տան նախասրահում ոստիկանները հայտնաբերել են տանտիրոջ՝ 44-ամյա Վարդան Ա.-ի դիակը՝ խոհանոցային դանակը պարանոցին:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով նույն տանը ձերբակալվել և բաժին է տեղափոխվել սպանվածի 37-ամյա կինը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանել է, որ գիշերը ինքն է խոհանոցային դանակով մի քանի հարված հասցրել ամուսնուն:

Yerevan Live!

25 Oct, 08:38


Իրանից փորձել են Հայաստան ներմուծել առանց ակցիզի 68 500 տուփ ծխախոտ․ ՊԵԿ

Մաքսանենգ ապրանքը հայտաբերվել է Իրանից Հայաստան ժամանած բեռնատարի կիսակցորդից` ցեմենտի պարկերի տակ թաքցված։

Նախնական հաշվարկով, ծխախոտները թաքցնելու միջոցով ՀՀ տարածք ներմուծելու արդյունքում, չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 22,5 մլն ՀՀ դրամ ակցիզային հարկ։

Yerevan Live!

25 Oct, 07:27


Հնդկաստանը Հայաստանին կվաճառի Սու-30ՄԿԻ կործանիչներ

Հնդկաստանը կարող է Հայաստանին վաճառել ռուսական Սու-30ՄԿԻ կործանիչներ, որոնք արտադրվել են լիցենզիայով։ Այս մասին հայտնում է Defense India պարբերականը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Հնդկաստանը կարող է նաև հայկական Սու-30ՍՄ-երն արդիականացնել ու հասցնել Սու-30ՄԿԻ-ի մակարդակին։

Ավելի վաղ Indian Defense Research Wing պարբերականը հայտնել էր, որ Հայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay քվազիբալիստիկ հրթիռներ ձեռք բերելու խնդրանքով։

@liveYerevan

Yerevan Live!

25 Oct, 07:13


Բանակում մահերը 2023 թվականի համեմատ գրեթե 2 անգամ նվազել են. ՊՆ խոսնակ

Այս պահի դրությամբ բանակում մահերը 2023-ի համեմատ գրեթե 2 անգամ նվազել են. Radar Armenia-ի հետ զրույցում ասել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորսյանը՝ պարզաբանելով, թե այս տարվա 33 մահվան դեպքից քանիսը կապ չեն ունեցել ծառայողական պարտականությունների հետ։

33 մահվան դեպքից՝

Ավիավթար - 2
Հիվանդության հետևանքով - 5
ՃՏՊ հետևանքով- 11 , որից 7-ը ծառայության հետ չկապված:
Դժբախտ պատահար - 5

«Կարող ենք արձանագրել, որ 2024 թվականի հաշվետու ժամանակահատվածում և այս պահի դրությամբ, նախորդ տարվա համեմատ, բանակում մահվան դեպքերը գրեթե 2 անգամ նվազել են, ինչը խոսում է այն մասին, որ հսկայական աշխատանք է տարվում նման դեպքերը զինված ուժերում բացառելու համար»,- նշել է նա։

@liveYerevan

Yerevan Live!

25 Oct, 06:48


Շներին հաջողվել է բարձրանալ եգիպտական բուրգերից մեկի վրա

Yerevan Live!

25 Oct, 06:35


Արմավիրի մարզում ընտանիքի 8 անդամներ, որոնցից 5-ն անչափահասներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Հոկտեմբերի 14-ին, ժամը 21։00-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ալաշկերտ գյուղից «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ «Արմավիր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 8 քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Արմավիրի մարզի բնակիչներ 27-ամյա Լիլիթ Տ․-ն, 19-ամյա Ռուզաննա Հ․-ն, 8-ամյա Հ․ Տ․-ն, 7-ամյա Ս․ Տ․-ն, 3-ամյա Ա․ Տ․-ն, 2-ամյա Ա․ Տ․-ն, մի քանի ամսական Հ․ Տ․-ն և 53-ամյա Շուշանիկ Ո․-ն:

Ոստիկանները պարզվել են նաև, որ Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Արման Տ․-ի կողմից չի տեղադրվել նոր տեղադրված ջրատաքացուցիչի ծխատար խողովակը, իսկ ազդանշանային համակարգը եղել է անջատված, ինչի հետևանքով էլ ջրատաքացուցիչի շմոլ գազը լցվել է տուն:

@liveYerevan

Yerevan Live!

25 Oct, 04:30


Ովքեր են այն 4 պատգամավորները, որոնք կողմ չեն քվեարկել կանոնակարգին․ «Հրապարակ»

ՔՊ 71 հոգանոց խմբակցությունը նախօրեին 67 կողմով ընդունեց Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանազատման աղմկահարույց կանոնակարգը, որն ընդդիմության կողմից բնորոշվեց որպես հերթական զիջումների փաստաթուղթ։ Ովքեր են այն 4 պատգամավորները, որոնք չեն քվեարկել կանոնակարգին կողմ, այն դեպքում, երբ գործուղման մեջ գտնվողներն անգամ, օգտվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի ընձեռած հնարավորությունից, գրավոր թողել էին իրենց կողմ դիրքորոշումները:

Գրավոր դիրքորոշումը` կողմ հայտնել էր 2 պատգամավոր․ Վահե Ղալումյանն ու Սոնա Ղազարյանը: Իսկ Արփի Դավոյանը, Ռուստամ Բաքոյանը, Էդուարդ Աղաջանյանը, Մերի Գալստյանը բացակա էին, բայցեւ իրենց դիրքորոշումը չէին փոխանցել ԱԺ-ին։ Մեզ թույլ չենք տա պնդել, որ սա եւս որոշակի դիրքորոշում է կամ ընդդիմանալու ձեւ: Թերեւս ուղղակի անփութություն է, թեեւ կարող է նաեւ էժան չնստել այս անձանց վրա:

Yerevan Live!

25 Oct, 04:24


Նիկոլ Փաշինյանը երկիրը բաշխել է իր բդեշխների միջև․ «Հրապարակ»

Լիսկաների եւ մյուսների բդեշխության ինստիտուտը ժամանակին քննադատող Նիկոլ Փաշինյանը երկիրը բաշխել է իր բդեշխների միջեւ, որոնք որոշում են, թե մարզում ով լինի համայնքապետ կամ ոստիկանապետ։

Սիսիանում ականատես եղանք, թե տեղական բդեշխը` ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը, ինչպես է գահընկեց անում իր ասածը չանող քաղաքապետին եւ իր ուզած մարդուն դարձնում քաղաքապետ` նախ ստիպեցին, որ հրաժարական տա Արմեն Հակոբջանյանը, ապա նրա փոխարեն երեկ Սիսիանի ավագանին 14 կողմ ձայնով համայնքապետ ընտրեց ՔՊ ավագանու անդամ Հովսեփ Առաքելյանին՝ 34-ամյա մի երիտասարդի, որը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Իվանյանի զարմիկն է՝ քրոջ որդին, որի թեկնածությանը սիսիանցիները դեմ էին․ ասում էին՝ նա ընդամենը առաքիչի փորձ ունի, զուգարանի թուղթ, անձեռոցիկ է ցրել, չի կարող մեծ համայնք ղեկավարել։

Քանի որ ՔՊ-ն ավագանու ընդամենը 13 անդամ ուներ, ստացվում է, որ Առաքելյանի ստացած 14 ձայներից մեկն ավագանու ընդդիմադիր անդամների կողմից է տրվել։

Yerevan Live!

25 Oct, 04:17


ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, կարծես թե, հ/կ չէ, եւ կոռուպցիոն դեպքեր հայտնաբերելու համար ստանում է մեր հարկերից գոյացած աշխատավարձը… Ինչեւէ` անիմաստ հարցադրում։

Ուսումնասիրելով ԱԺ պատգամավոր Մարիամ Պողոսյանի հետ համատեղ բնակվող Աշոտ Պողոսյանի՝ նրա հոր հայտարարագիրը՝ փորձում ենք կանխարգելել կոռուպցիան. Աշոտ Պողոսյանը 2021 թվականին հայտարարագրել է «զրո դրամ» եկամուտ եւ դրամական միջոց, որը իրատեսական է, քանզի նա երկար տարիներ է, ինչ չի աշխատում:

Պողոսյանն ընդդիմադիր է՝ «Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուս»-ի ակտիվ անդամ, սակայն կոմունիստ Աշոտ Պողոսյանը 2022 թվականին միանձնյա ռեժիմով ձեռք է բերել 29.3 միլիոն դրամով բնակարան Երեւանի Կենտրոն վարչական շրջանում։ Հավելենք, որ Աշոտ Պողոսյանը 2023 թվականից է սկսել հայտարարագրել ունեցվածքը եւ որեւէ եկամուտ չի ունեցել՝ միայն չնչին կենսաթոշակ։

ՔՊ-ի հետ նիկոլական, կոմունիստների հետ կոմունիստ, այսպես, կոմպլեմենտար եղանակով Մարիամ Պողոսյանը ընտանիքի հետ «թավշյա հեղափոխության» շնորհիվ սկսել է իր կարիերայի վերելքը։ Պատգամավորի օգնականից՝ պատգամավոր»:

Yerevan Live!

25 Oct, 04:10


Արտակարգ դրությամբ կարող են նոր ընտրություններ նշանակել․ «Հրապարակ»

Հայտնի է, որ մինչեւ հաջորդ համապետական ընտրությունները իշխանությունը փոփոխություններ կիրականացնի Ընտրական օրենսգրքում, որն արդեն շրջանառության մեջ է դրվել։ Պարզվում է՝ իշխանությունը մտադիր է գերազանցել իր սահմանած բոլոր հակաիրավական, հակաբարոյական ռեկորդները եւ, դիցուք, առաջարկում է սահմանել մի դրույթ, որով կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հնարավորություն կունենա քվեարկությունից մեկ կամ երկու օր հետո, երբ հայտնի դառնան քվեարկության նախնական արդյունքները, մինչ արձանագրություն կազմելը, հայտարարել արտակարգ դրություն ու այդ հիմքով նշանակել նոր քվեարկություն․

«Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է ԱԺ-ի կամ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներ առաջադրելու համար նախատեսված ժամկետի սկսվելուց հետո մինչեւ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, որից հետո ընտրական գործընթացի վերսկսումը պարտադիր ենթադրում է նոր քվեարկության կազմակերպում եւ անցկացում»: Սա նշանակում է, որ Փաշինյանը վստահ չէ, որ կվերընտրվի, ուստի օրենքում նման փոփոխություն է ձեռնարկում, որ, ասենք, ցույցերի կամ սահմանային լարվածության անվան տակ չեղարկի ընտրությունների արդյունքները։

Yerevan Live!

25 Oct, 03:45


Արդարադատության նախարարի նոր թեկնածուները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը արդարադատության նախարարի երկու նոր թեկնածուների է դիտարկում: Նրանք են՝ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը եւ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը. վերջինս հեղափոխությունից հետո՝ 2018-2021 թվականներին, վարչապետի աշխատակազմի այդ ժամանակվա ղեկավար Էդուարդ Աղաջանյանի տեղակալի պաշտոնն է զբաղեցրել:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն շուրջ մեկ ամիս է՝ չի կարողանում արդարադատության նոր նախարարի գտնել թիմի ներսից։ ՔՊ Վարչությունը երկու անգամ նիստ է արել, որպեսզի նոր նախարար ընտրի, սակայն՝ ապարդյուն, բոլոր թեկնածուներին մերժել է՝ կարողությունների բացակայության պատճառով: Նախարարի հիմնական թեկնածուները ՔՊ խմբակցության պատգամավորներ Արփի Դավոյանը եւ Արմեն Խաչատրյանն են եղել, որոնց լոբբինգով զբաղվել է ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: ՔՊ վարչությունը, սակայն, մերժել էր երկու թեկնածուներին էլ:

Հիմա, փաստորեն, ՔՊ-ն նախարար է փնտրում կուսակցությունից դուրս, որպեսզի պրոֆեսիոնալների գտնի:

Yerevan Live!

24 Oct, 17:29


Իսրայելի հարվածից զոհվել են հոգեհանգստի մասնակիցները

Իսրայելական ռմբակոծիչը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող Սայդա շրջանի Բաֆատա բնակավայրում գտնվող տանը, որտեղ տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն։ Հարվածի արդյունքում 19 մարդ Է զոհվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ին:

«Հարվածը հասցվել է այն տանը, որը պատկանում է Էզզեդդին ընտանիքին։ Այդ պահին այնտեղ հոգեհանգիստ է տեղի ունեցել, և հավաքվել է ավելի քան 20 մարդ, որոնցից 19-ը զոհվել են»,-փոխանցում է գործակալությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն շանսեր, որ ինչ-որ մեկը ողջ է մնացել փլատակների տակ, գրեթե չկան, քանի որ ամբողջ տունը փլուզվել է։

Yerevan Live!

24 Oct, 16:43


Իրանը հույս ունի Ռուսաստանի հետ ստորագրել ռազմավարական համագործակցության պայմանագիր

Թեհրանը հույս ունի, որ Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրն առաջին իսկ հնարավորության դեպքում կստորագրվի: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ բանակցությունների ավարտից հետո, որոնք կայացել են Կազանում՝ BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում:

«Հուսով եմ, որ մենք շուտով կկարողանանք ստորագրել այդ պայմանագիրը։ Ես վճռական եմ ինքս զբաղվել այդ հարցով։ Հուսով եմ, որ առաջին հնարավորության դեպքում մենք ավարտական տեսքի կբերենք պայմանագիրը և կստորագրենք մեր կողմից համաձայնեցված օրը»,-հայտարարել Է Իրանի նախագահը։

Ռուսաստանի և Իրանի նախագահները երկու շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ հանդիպումն են անցկացնում։ Պուտինի և Փեզեշքիանի նախորդ զրույցը տեղի է ունեցել Աշխաբադում՝ հոկտեմբերի 11-ին:

Yerevan Live!

24 Oct, 16:21


Ո՞վ է իրականացրել Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունը

Թուրքիայի իշխանությունները ենթադրում են, որ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացրել են, ամենայն հավանականությամբ, «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» անդամները։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան:

Չորեքշաբթի օրը պայթյունը որոտացել Է Անկարայի Քահրամանկազան շրջանում՝ ռազմական ինքնաթիռներ և տիեզերական սարքավորումներ արտադրող թուրքական TUSAŞ կորպորացիայի շենքի մոտ, որին հաջորդել է հրաձգությունը: Հարձակվողներից երկուսը ոչնչացվել են իրավապահ մարմինների կողմից։ Անկարայի գլխավոր դատախազությունը ահաբեկչության հետաքննություն է սկսել։ Ահաբեկչության զոհ է դարձել 5 մարդ, տուժել է 22-ը։

«Ահաբեկիչների ինքնության նույնականացման գործընթացը շարունակվում է։ Մեր գնահատմամբ՝ ահաբեկչությունը «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» ձեռքի գործն է։ Հենց որ ստանանք հստակ ապացույցներ, կկիսվենք հանրության հետ»,-լրագրողներին հայտնել Է նախարարը։

Yerevan Live!

24 Oct, 15:54


Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատիվ արեց` ընդունելու ինձ։

Մտքեր փոխանակեցինք Հայաստանում ստեղծված իրավիճակի և մեր երկու երկրների հարաբերությունների վերաբերյալ։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյի

Yerevan Live!

24 Oct, 13:32


Ադրբեջանական զորքը պետք է դուրս գա Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից. Եվրախորհրդարան

Մանրամասները՝ հղմամբ։

Yerevan Live!

24 Oct, 13:28


Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ քննարկվել են խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով։

Yerevan Live!

24 Oct, 11:38


Երևանը Բաքվին առաջարկել է սահմանային և մաքսային հսկողության պարզեցված մեխանիզմներ կիրառել. Փաշինյան

Բաքվի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցվել է առնվազն 80-90 տոկոսով։ Այս մասին Կազանում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՐԻԿՍ գագաթնաժողովի ժամանակ։ Ըստ նրա՝ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են բոլոր հիմնարար հարցերը՝ խաղաղության հիմքերը ստեղծելու համար։

Փաշինյանն առաջարկել է Ադրբեջանին արդեն ստորագրել խաղաղության պայմանագիրը։

«Ադրբեջանին առաջարկել ենք սահմանային և մաքսային վերահսկման մեխանիզմների ընթացակարգերի պարզեցում, ինչպես նաև անվտանգության հավելյալ միջոցների ձեռնարկում՝ հաշվի առնելով մեր երկրների օրենսդրությունն ու ինքնիշխանության նկատմամբ լիարժեք հարգանքը»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է իր տարածքով միջազգային տրանսպորտային հաղորդակցությունների և խողովակաշարերի անցմամբ և պատրաստ է ինքնուրույն ապահովել դրանց անվտանգությունը։

«Եվս մեկ անգամ ընդգծեմ՝ Հայաստանն ի վիճակի է և լիարժեք կապահովի իր տարածքով մարդկանց, բեռների փոխադրումների անվտանգությունը: Մենք դա երաշխավորում ենք:

Բոլոր պնդումներն առ այն, որ Հայաստանը, իբրև, համաձայնել է, որ որևէ 3-րդ երկիր ապահովի իր ինքնիշխան տարածքում հաղորդակցությունների անվտանգությունը, կամ որ դա նշված է որևէ փաստաթղթում, չեն համապատասխանում իրականությանը», – ասել է վարչապետը։

Yerevan Live!

24 Oct, 11:31


Պուտինը ողջունել է գագաթնաժողովի ընթացքում Փաշինյանի զրույցն Ալիևի հետ

Yerevan Live!

24 Oct, 11:14


Կազանում՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունենում վարչապետ Փաշինյանի հանդիպումն Իլհամ Ալիեւի հետ

Yerevan Live!

20 Oct, 08:29


Դատավո՞ր, թե՞ Նիկոլի ծառա

Այս գիշեր Երևանի տարբեր հատվածներում, այդ թվում աղբամանների վրա, փակցվել են Սահմանադրական դատարանի այն դատավորների նկարները, որոնք կայացրել են չարաբաստիկ որոշումը, համաձայն որի, Անկախության հռչակագրի դրույթները ՀՀ Սահմանադրության մեջ համարվելու են իրավական ուժ չունեցող։

Yerevan Live!

20 Oct, 08:04


Սոթքում առաջին ձյունն է տեղացել, իսկ բերքը դեռ չի հավաքվել

«Մոտ 150 հա կարտոֆիլ դեռ հողի տակ է, իսկ դա մարդկանց տարվա եկամուտն է, ապրուստի միջոցը»,- հայտնում է Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը։

Yerevan Live!

19 Oct, 17:05


Պուտինը դեմ է Ուկրաինայի հետ հրադադարին նույնիսկ երկու տարով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դեմ է Ուկրաինայի հետ կարճաժամկետ հրադադարին, նույնիսկ եթե այն տևի երկու տարի: Ռուսաստանի ղեկավարը շեշտել է կայուն խաղաղություն կառուցելու անհրաժեշտության մասին։

«Եթե մենք խոսում ենք ինչ-որ խաղաղ գործընթացների մասին, ապա դրանք չպետք է լինեն մեկ շաբաթով, նույնիսկ մեկ կամ երկու տարով, քանի որ այդ ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ երկրները կհասցնեն վերազինվել ու համալրվել նոր զինամթերքներով։ Մեզ անհրաժեշտ են երկարաժամկետ, կայուն և տևական խաղաղության պայմաններ, որոնք կապահովեն հավասար անվտանգություն այս դժվարին գործընթացի մասնակիցների համար»,-նշել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է հակամարտության շուտափույթ ավարտով: «Մենք, ինչպես ոչ ոք, շահագրգռված ենք այն հնարավորինս արագ և խաղաղ միջոցներով ավարտին հասցնելու հարցում»,- վստահեցրել է Պուտինը:

Yerevan Live!

19 Oct, 16:17


Էլիդա Քոչարյանը հռչակվեց բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ 21-ամյա Էլիդան մինչև 22 տարեկանների առաջնության 60 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը վիճարկում էր ուկրաինուհի Տատյանա Դովգալի հետ։ Համառ ու դժվարին մենամարտի երրորդ ռաունդում նա գերազանցեց մրցակցին ու հաղթանակ տարավ։

Առաջնությունն այս տարի անցկացվում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։

Հիեցնենք, որ մեկ տարի առաջ նույն տարիքային խմբում Էլիդա Քոչարյանը Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել էր Մոնտենեգրոյում։

Yerevan Live!

19 Oct, 15:09


ԱՄՆ-ն Ուկրաինային այլևս ուշադրություն չի դարձնում․ Զելենսկի

Վլադիմիր Զելենսկին բողոքել է, որ Միացյալ Նահանգներում ընթացող նախընտրական մրցավազքի պատճառով, ԱՄՆ-ն թուլացրել է ուշադրությունն Ուկրաինայի հանդեպ: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

«Այսօր նրանք պայքարում են ոչ թե Ուկրաինայի համար, այլ հանուն իրենց ընտրությունների։ Նման մոտեցումն իրենց երկրի հանդեպ գուցե արդար է, սակայն մեր հանդեպ՝ ոչ։ Մենք կարծում ենք, որ պետք է մնանք ուշադրության կենտրոնում, քանի որ պատերազմում ենք։ Այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում ոչ թե ընդամենը ընտրություններ են, այլ կենաց-մահու պայքար», - ասել է Զելենսկին։

@liveYerevan

Yerevan Live!

19 Oct, 13:11


Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարին

«3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման համատեղ կոմյունիկե է ընդունվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

Մանրամասները՝ հղմամբ։

Yerevan Live!

19 Oct, 12:51


Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դուլքադիրօղլու շրջանում։

Հնարավոր ավերածությունների կամ տուժածնների մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվում։

Yerevan Live!

19 Oct, 12:36


«3+3» ձևաչափով նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր

Ստամբուլում կայացած «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն։

Համատեղ հռչակագրում ընդգծվում է տարածաշրջանային տնտեսական համագործակցության ներդրումը երկրների միջև վստահության ամրապնդման, ինչպես նաև բարգավաճման և կայունության ապահովման գործում: Որոշվել է ուսումնասիրել տրանսպորտի, կապի, առևտրի, էներգետիկայի, ներդրումների և փոխգործակցության ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

Ինչպես նշված է հաղորդագրությունում՝ հռչակագրում ընդգծվել է նաև երկխոսության միջոցով տարածաշրջանում խաղաղության և կայունության աջակցության կարևորությունը։

Yerevan Live!

19 Oct, 12:20


Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մնալ 35 տարեկանից բարձր ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակում:

Transfermarkt հարթակի տվյալներով՝ տվյալ վարկանիշային աղյուսակում Մխիթարյանը զբաղեցնում է 6-րդ տեղը։

Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը 2022 թվականի նոյեմբերից չի փոխվել և կազմում է 6 միլիոն եվրո:

Yerevan Live!

19 Oct, 11:22


Հոկտեմբերի 19-ը ՀՀ ԶՈՒ Հրթիռահրետանային զորքերի օրն է

Yerevan Live!

19 Oct, 11:06


ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը մասնակցել է ՆԱՏՕ-ի ՕԿՀ տարեկան համաժողովին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 13-17-ը Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում մասնակցել է ՆԱՏՕ-ի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) տարեկան համաժողովին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

ՕԿՀ գործընթացի շրջանակում ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների ստորաբաժանումներն անցնում միջազգային առաքելությունների շրջանակում ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցելիության մակարդակի գնահատում:

Այցի ընթացքում գեներալ-մայոր Երոյանը հանդիպել է մի շարք գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալ, փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալին (Նորվեգիա) և ՆԱՏՕ-ի ԵԴՈՒԳՀ գործընկերության դիրեկտորատի ռազմական համագործակցության ծառայության ղեկավար-շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մարտին Ռեմեսին (Սլովակիա)։

Քննարկվել են համագործակցությանը, այդ թվում՝ փոխգործակցելիության գնահատման հաջորդ շրջափուլին վերաբերող հարցեր:

Հայկական պատվիրակությանն են հանձնվել հայկական ստորաբաժանումների նախորդ շրջափուլի գնահատման արդյունքում փոխգործակցելիությունը հաստատող հավաստագրերը։

Yerevan Live!

19 Oct, 10:13


Տավուշում բախվել են «Mercedes Vito»-ն ու «ՎԱԶ 2121»-ը․ կա 10 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Մ8 Թեղուտ գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes Vito» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 10 հոգի, որոնց մեջ կան նաև երեխաներ, տարբեր աստիճանի մարմնական վնասծվածքներով տեղափոխվե են «Դիլիջան» բժշկական կենտրոն:  

Դեպքի վյարում հավաքվածները նշում էին, որ վիրավորներից մի քանիսին հիվանդանոց են տեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենաներով, միչև այդ իրենց ավտոմեքենայի մեջ եղած դեղատուփից օգտագործել են անհրաժեշտ բժշկական պարագաներ՝ վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար:

Yerevan Live!

19 Oct, 09:38


Ռուս-ուկրաինական կոնֆլիկտում ԱՄՆ-ն այլևս նախկին բեռն իր ուսերին չի կրի․ ՆԱՏՕ

ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են նրան, որ ԱՄՆ-ն կսկսի ավելի քիչ դեր խաղալ Ուկրաինային աջակցելու հարցում՝ դաշինքի մյուս անդամների վրա ավելի մեծ ծանրաբեռնվածություն դնելով։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով դաշինքի ներկայացուցիչներին:

«Մենք չենք կարող ակնկալել, որ ԱՄՆ-ն կշարունակի իր վրա վերցնել չափազանց մեծ բեռ, ուստի դաշինքի գլխավոր քարտուղարը ցանկանում է, որ ՆԱՏՕ-ն Կիևին օգնություն ցուցաբերելու հարցում դառնա առաջատար, այլ ոչ թե դա մնա միայն ԱՄՆ-ի ուսերին»,-նշում է CNN-ը:

Պաշտպանական դաշինքի ներկայացուցիչը հավելել է, որ Եվրոպան պետք է ավելացնի Կիևին օգնելու ջանքերը նաև հաշվի առնելով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հավանական հաղթանակը նոյեմբերի 5-ի նախագահական ընտրություններում:

@liveYerevan