Zhirayr Voskanyan | reporter @zhirayrvoskanyan Channel on Telegram

Zhirayr Voskanyan | reporter

@zhirayrvoskanyan


Պատմում եմ ճշմարտությունը:

Instagram: https://www.instagram.com/zhirayrvoskanyan/

YouTube: https://www.youtube.com/c/ZhirayrVoskanyan/featured

Facebook: https://www.facebook.com/zhirayrjournalistvoskanyan/

Zhirayr Voskanyan | reporter (Armenian)

Գիտեք պատմաբան Ժիրայր Ոսկանյանը՝ ներկայացնում է ճշմարտությունը: Նրա ներկայացմամբ դուք կկարողանաք իմանալ միջոցները, որոնք նրա մասնագետությամբ հաստատել են առաջատեղ իր հուշարձանների համար: Արագ հետաքրքրություն, հասարակ մասնակիցների համար կայքերում համայնքային ջերմերի և վճարների վերաբերյալ: Կարող եք հետևել Ժիրայրի ճանապարհը Instagram, YouTube և Facebook էջերում:

Zhirayr Voskanyan | reporter

09 Jan, 10:08


🇷🇺🇦🇲🇪🇺«Կասկածում եմ, որ Հայաստանը կարող է լինել միաժամանակ և՛ ԵՄ-ում, և՛ ԵԱՏՄ-ում։ Երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինելը, հիպոթետիկ ասած, անհնար է: Հայաստանին ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է». Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

09 Jan, 09:31


🇦🇲🇦🇿«1. Արեւմտյան Ադրբեջանը Ղազախն է, Թովուզն է, Աղստաֆան է, Գեդաբեյն է, Դաշքեսանն է, Քելբաջարն է, Լաչինն է, Կուբաթլուն է, Զանգելանն է: Սրանից դուրս չկա եւ չի կարող լինել Արեւմտյան Ադրբեջան: Եթե շատ են ուզում այլ տեղ փնտրել, Նախիջեւանն էլ կարող ենք համարել Արեւմտյան Ադրբեջան:

2. Արեւմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա եւ չի կարող լինել Արեւմտյան Հայաստան:

3. Արեւելյան Հայաստանը Իջեւանն է, Բերդն է, Ճամբարակն է, Վարդենիսն է, Ջերմուկն է, Գորիսն է, Կապանն է, Ներքին Հանդն է, Նռնաձորն է. սրանից դուրս չկա եւ չի կարող լինել Արեւելյան Հայաստան:

4. Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը քննարկի փախստականների իրավունքների հարցը՝ «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթի ներքո: Երբ Ադրբեջանն օգտագործում է «Արեւմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձի հարց» խոսույթը, այս ձեւակերպման բերումով հենց ինքը փակում է որեւէ քննարկման հնարավորություն, որովհետեւ ակնհայտ է դարձնում, որ փախստականների հարցը փորձում է օգտագործել միջազգային իրավունքի սուբյեկտ, ինքնիշխան պետություն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու, Հայաստանից տարածքային պահանջներ ձեւակերպելու համար: Հարցի քննարկման համար Ադրբեջանը նախ պետք է հրաժարվի «Արեւմտյան Ադրբեջանի» եւ այդ կարգի խոսույթներից:

5. Նախորդ կետում նշված հանգամանքների համապատկերում պաշտպանունակ բանակ ունենալու ՀՀ իրավունքը կասկածի տակ դնելով պաշտոնական Բաքուն փորձում է ստանալ Հայաստանի Հանրապետության դեմ անարգել ագրեսիա իրականացնելու հնարավորություն:

6. Տարածաշրջանում երկարատեւ կայունություն եւ խաղաղություն հաստատելու Հայաստանի Հանրապետության առաջարկը հստակ է.

ա) փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից,

բ) Բերքաբեր-Ոսկեպար հատվածում իրականացված սահմանազատման փորձի եւ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի հիման վրա շարունակել սահմանազատման գործընթացը,

գ) կնքել Խաղաղության պայմանագիր, որը 90 տոկոսով պատրաստ է,

դ) իրագործել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, լուծելով նաեւ Ադրբեջան-Ադրբեջան կապի հարցը՝ Հայաստանի Հանրապետության տարածքով եւ Հայաստան-Հայաստան կապի հարցն Ադրբեջանական Հանրապետության տարածքով, համաձայն Կազանում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված առաջարկների,

ե) հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ներդնել,

զ) ամբողջական կերպով լուծել պահվող անձանց խնդիրը,

է) ամբողջ ինտենսիվությամբ աշխատել գտնվելու վայրն անհայտ համարվող անձանց ճակատագրի պարզաբանման խնդրի լուծման վրա,

ը) հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում,

թ) աշխատել Խաղաղության պայմանագրի կետերի ամբողջական եւ արդյունավետ իրագործման վրա,

ժ) սպառազինությունների փոխադարձ վերահսկման, քվոտավորման, կիրառման սահմանափակումների շուրջ բանակցելու մեխանիզմ ձեւավորել,

ի) երկու երկրներից փախստականների հետ կապված հարցերը քննարկել ամբողջության մեջ, խաղաղության հաստատումից հետո ձեւավորելով համատեղ մասնագիտական, փորձագիտական հանձնաժողով,

լ) լուծարել ԵԱՀԿ ՄԽ-ն». Նիկոլ Փաշինյան

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

09 Jan, 09:00


«Վեր կա՛ց, աշխատիր։ Չես աշխատում, ուրեմն՝ աղքատությունը քո ընտրությունն է:

Հանճարներ են եղել, որ ասել են՝ մենք աղքատության մեջ կմնանք։ Դու Դիոգենեսն ես, շատ լավ, պատմությունը քեզ կգնահատի, բայց վազն արի մեզնից, ինչ ես ուզում». Նիկոլ Փաշինյան

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

09 Jan, 08:34


«Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է տարել և գտնվում է կոմայի մեջ»,- հայտնել է նրա կինը՝ Z պրոպագանդիստ Մարգարիտա Սիմոնյանը։

59-ամյա Տիգրան Քեոսայանը դերասան, ռեժիսոր, սցենարիստ և Z պրոպագանդիստ է։
2022 թվականին Քեոսայանն իր քարոզչական գործունեության համար ընդգրկվել է Եվրամիության, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների պատժամիջոցների ցուցակներում, նրա մուտքը ՀՀ արգելվել է:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

09 Jan, 08:04


🇦🇲🇪🇺 Կառավարությունը դրական դիրքորոշում հայտնեց ԵՄ-ին՝ ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությանը:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

09 Jan, 07:23


🇦🇲🇪🇺«Կառավարությունը քննարկում է «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը։

Այս օրենքի ընդունումից հետո ԵՄ-ի հետ պետք է քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որ իրենք են պատկերացնում և որը մենք ենք պատկերացնում, և միասին ճանապարհային քարտեզ պետք է կազմենք։

Մինչև ճանապարհային քարտեզի ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկը, ՀՀ-ն որևէ այլ գործողություն չունի անելու։ Սա ասում եմ հանրության շրջանում ճիշտ ակնկալիքներ ձևակերպելու համար։

Սրանով ընդգծում ենք ՀՀ ինքնիշխան իրավունքներից օգտվելու գործիքակազմին հասանելիությունը և այն, որ վարում ենք անկախ արտաքին քաղաքականություն, որ հիմնված է մեր պետական շահերի վրա». Նիկոլ Փաշինյան

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

09 Jan, 07:01


🇺🇸🔥🇦🇲Լոս Անջելեսի անտառային հրդեհների հետևանքով այրվել է Փասադենայի հայկական «Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնյա» դպրոցը։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

09 Jan, 06:30


🇦🇲🇪🇺«Հունվարի 6-8-ը ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պարեկություն է իրականացրել Սյունիքի մարզում:

Իրադրությունը հանգիստ է եղել, որևէ արտառոց տեղաշարժ չի նկատվել». ՀՀ-ում ԵՄ առաքելություն

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

09 Jan, 05:46


🇦🇲🇮🇷 Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը:

Մինչ այդ նա եղել էր Բաքվում, հանդիպել Ալիևի հետ:


https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

08 Jan, 11:11


«ՀՀ-Ադրբեջանի սահմանին շարունակում է տեղակայված մնալ Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը, որը կարևոր գործոն է հատկապես այն ժամանակներում և այն հռետորաբանության պայմաններում, որում մենք ապրում ենք, և որին մենք ականատես ենք լինում: Մեր համոզմունքն է, որ քանի դեռ ՀՀ-ը չունի սահմանազատված սահմաններ, կամ այն հատվածները, որտեղ ՀՀ-ը չունի սահմանազատված սահմաններ Ադրբեջանի հետ, և քանի դեռ լինում են այսպիսի շինծու մեղադրանքներ ՀՀ ԶՈՒ-ի կողմից կրակոցներ արձակելու կամ խաղաղությունը խախտելու վերաբերյալ, ինչին ականատես եղանք նաև բառացիորեն օրեր առաջ, այս պայմաններում մենք շարունակելու ենք կարիք ունենալ ԵՄ քաղաքացիական առաքելության և համարում ենք նրանց ներկայությունը պահանջված». ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

08 Jan, 08:28


- Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է Հայաստանի Հանրապետության սպառազինության մասին՝ ասելով, որ այն միայն նոր լարվածություն կբերի տարածաշրջանին...
- Այդ թեմային էլ բազմիցս անդրադարձել եմ: Հայաստանի Հանրապետության բանակի բարեփոխումների օրակարգում ոչ լեգիտիմության որևէ տարր չկա: Պիտի կրկնեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների, ներառյալ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նույնը, այսինքն՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հստակ և անվերապահ ճանաչում է ակնկալում Ադրբեջանից: Հայտարարել եմ նաև, որ մենք ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով ետ բերելու խնդիր չենք դնում, որովհետև սահմանազատման գործընթացը տալիս է հնարավորություն այդ հարցը հասցեագրելու խաղաղ, բանակցային ճանապարհով: Այս ամենի արձանագրումով որևէ մեկը չի կարող վիճարկել պաշտպանունակ բանակ ունենալու Հայաստանի Հանրապետության իրավունքը: Ինչ վերաբերում է սպառազինության հետ կապված մտահոգություններին, մենք էլ ունենք մտահոգություններ Ադրբեջանի կողմից սպառազինվելու վերաբերյալ, նաև լսել ենք նրանց մտահոգությունը: Այս է պատճառը, որ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ձևավորելու առաջարկ ենք արել Ադրբեջանին և սպասում ենք նրանց պատասխանին: 

- Վերջին օրերին Ադրբեջանը մի քանի անգամ տեղեկատվություն տարածեց, թե իբր Հայաստանի բանակը խախտել է հրադադարի ռեժիմը Հայաստան-Ադրբեջան սահմանին, Հայաստանի ՊՆ-ն հերքեց այդ տեղեկատվությունը՝ հիշեցնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկի մասին: 
- Իհարկե, մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Բայց նման իրավիճակները պարբերական բանավեճերի պատճառ չդարձնելու համար մենք առաջարկել ենք ստեղծել համատեղ մեխանիզմ, որ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ամեն ահազանգ համատեղ ստուգենք և գանք համատեղ եզրակացությունների: Մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին: 

- Իլհամ Ալիևն ասել է նաև, որ սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու հունվարին: 
-Այո, հունվարին հանդիպում նախատեսվում է: Համոզված եմ, որ 2024 թվականին տեղի ունեցած սահմանազատման դրական փորձը պետք է հանգիստ, աշխատանքային պայմաններում զարգացնել: Մենք տրամադրված ենք այսպիսի աշխատանքի: 

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

08 Jan, 08:27


ՀՀ վարչապետի արձագանքն Ադրբեջանի նախագահին.


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին:

- Պարոն վարչապետ, Ադրբեջանի նախագահը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ագրեսիվ հայտարարություններ է արել Հայաստանի Հանրապետության հասցեին: Ո՞րն է Ձեր գնահատականը:
- Թերևս Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել: Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները՝ սա զուգորդելով Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ տեղեկությունների տարածմամբ՝ տարածաշրջանում նոր էսկալացիայի «հիմնավորում» ձևավորելու համար: Մենք չենք գնալու այս ճանապարհով, հավատարիմ ենք մնալու խաղաղության ռազմավարությանը և հետևողականորեն շարունակելու ենք խաղաղության օրակարգի իրագործումը: Սա նշանակում է՝ կիրառելու ենք ոչ թե ագրեսիվության, այլ երկխոսության լեզու: Մենք շարունակելու ենք կենտրոնացած մնալ սահմանազատման, խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման, հումանիտար հարցերի, այդ թվում՝ անհետ կորածների ճակատագրի պարզաբանման խնդիրների վրա:

- Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում է ֆաշիստական պետություն լինելու մեջ: Սա նո՞ւյնպես մտնում է Ձեր նշած տրամաբանության մեջ: 
- Անկասկած, որովհետև հաշվարկն այն է, որ արձագանքը կլինի՝ ֆաշիստը դու ես, և իմ նկարագրած գալարը կսկսի լարվել: Բայց կա մյուս մոտեցումը. արձանագրենք, որ Ադրբեջանում Հայաստանի մասին այսպիսի ընկալում կա և փորձենք հասկանալ, թե ի՞նչն է դրա պատճառը: Մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում նույնպես նման ընկալում կա Ադրբեջանի մասին: Հենց փոխադարձ այս ընկալումներն են, որ բերել են բազմամյա հակամարտության: Բայց խաղաղության ռազմավարությունն այն է, որ մենք արձանագրենք, որ Ադրբեջանում մեր մասին նման ընկալում կա, նրանք էլ արձանագրեն, որ Հայաստանում իրենց մասին նման ընկալում կա: Այդ ընկալումները քննարկելու, հասցեագրելու մասին է խաղաղության օրակարգը: Խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված հոդվածների մի մասը փակում է այդ ընկալումներից մի մասի էջը, մյուս մասերով էլ հնարավորություն է տալիս, որ բոլոր փոխադարձ բացասական ընկալումները երկկողմ օրակարգի մաս դարձնենք և հասցեագրենք դրանք: Հավելեմ, որ Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ առաջարկել ենք լուծումներ և Ադրբեջանի դրական պատասխանի դեպքում պատրաստ ենք ստորագրել պայմանագիրը: 

-
Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է միջանցքի մասին՝ ասելով, որ այն պետք է բացվի և կբացվի: Ի՞նչ է սա նշանակում:
- Հայաստանի Հանրապետությունը սեղանին է դրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և պատրաստվում է այն իրագործել. մեր օրակարգում այլ նախագիծ չկա: «Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաների բացում, ներառյալ Ադրբեջան-Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով և Հայաստան-Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով: Արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, որ մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին: Դա ավելին է քան առաջարկը, դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է, և մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին, որից հետո կայացած համաձայնությունը կարձանագրվի թղթի վրա, և մենք կսկսենք երկաթուղու մեր հատվածների շինարարությունը:  

- Իսկ ի՞նչ կասեք այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մասին Ալիևի երեկվա հայտարարության մասին:
- Այս թեմայով նոր բան չի ասվել, որ ես նոր արձագանք ունենամ: Իսկ նախորդ ասածներին արձագանքել եմ «Արմենպրես»-ին տված նախորդ հարցազրույցում: Վերահաստատում եմ իմ այդ արձագանքը:

Zhirayr Voskanyan | reporter

07 Jan, 11:45


«Անցումային շրջանը հնարավորինս դյուրին կազմակերպելու նպատակով մինչև ս.թ. փետրվարի 1-ը պահպանվում է Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի և Telcell վճարային տերմինալների միջոցով տոմս ձեռք բերելու հնարավորությունը հետևյալ սակագներով.
ավտոբուսի և մետրոյի համար՝ 100 դրամ, տրոլեյբուսի համար՝ 50 դրամ». Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

07 Jan, 11:14


«Չինաստանում ներկայումս արձանագրվում է մարդու մետապնևմովիրուսային (HMPV) վարակի դեպքերի կտրուկ աճ՝ հաղորդում է Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը։

Բացի այդ, լարված համաճարակային իրավիճակ է նաև մյուս շնչառական վարակների առումով, մասնավորապես՝ A գրիպի, Mycoplasma pneumoniae և Covid-19 վարակների: Ահազանգող է, որ HMPV վարակի տարածումը հանգեցրել է հանկարծակի մահվան դեպքերի զգալի աճի, հատկապես՝ 40-ից 80 տարեկան անձանց շրջանում: Ավելացել է նաև մինչև 14 տարեկան երեխաների թոքաբորբով հոսպիտալացված դեպքերի թիվը». ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

07 Jan, 10:46


Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից մանրամասներ են հայտնել նոր տարածված վիրուսի՝ մարդու մետապնևմավիրուսի մասին.

«Մարդու մետապնևմավիրուսը (HMPV) սուր շնչառական վարակ է, որը տարածվում է հիմնականում օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև՝ կենցաղային իրերի հետ շփման միջոցով:

Ախտանշանները նույնն են, ինչ բոլոր սուր շնչառական վարակների դեպքում՝
ջերմություն, հազ, քթահոսություն, դժվարացած շնչառություն, գլխացավ:

Սուր շնչառական վարակների, այդ թվում` մետապնևմավիրուսի կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է՝
Ձեռքերը պարբերաբար և մանրակրկիտ լվացե՛ք օճառով, հատկապես հասարակական վայրեր այցելելուց հետո և ուտելուց առաջ։
Խուսափե՛ք սերտ շփումից մարդկանց հետ, ովքեր ունեն շնչառական վարակների ախտանիշներ
Պարբերաբար մաքրե՛ք և ախտահանե՛ք ձեր տան և աշխատավայրում իրերի և առարկաների մակերեսները
Մի՛ դիպչեք ձեր դեմքին կեղտոտ ձեռքերով
Պարբերաբար օդափոխե՛ք տարածքներ
Պատվաստվե՛ք սեզոնային գրիպի դեմ:
Եթե դուք նկատում եք սուր շնչառական վարակին բնորոշ ախտանիշներ՝ հետևե՛ք հազի վարվելակարգի կանոններին. կրե՛ք բժշկական դիմակներ և փոխե՛ք դրանք յուրաքանչյուր 4 ժամը մեկ, մնացե՛ք տանը և հնարավորինս շուտ դիմե՛ք բժշկի:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը մշտապես կապի մեջ է գտնվում ԱՀԿ հայաստանյան գրասենյակի հետ և հետագա թարմացումների մասին լրացուցիչ կտեղեկացվի»։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

06 Jan, 17:32


🇨🇦 Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է հրաժարականի մասին:

Թրյուդոն նաև լքում է 2013 թվականից ղեկավարած Կանադայի «Լիբերալ» կուսակցության առաջնորդի պաշտոնը։ Նա կշարունակի մնալ վարչապետի պաշտոնում մինչև կուսակցության նոր ղեկավարի ընտրությունը։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

06 Jan, 14:08


«Ժամը 17:28-ին Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզում՝ 2-4 բալ, ինչպես նաև՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ». ՀՀ ՆԳՆ

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

06 Jan, 13:31


«Ֆրանսիան վերջին ամիսներին ենթարկվել է Ադրբեջանի անընդունելի միջամտության իր անդրծովյան տարածքների մեծ մասում, հատկապես Նոր Կալեդոնիայում՝ չհասկանալով փաստը, որ մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքը և Հայաստանը». Էմանուել Մակրոն

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

06 Jan, 13:08


«Վթարի հետևանքով Ապարանի ԲԿ է դիմել 7 տուժած, որից 2-ը երեխաներ։ Երեխաները առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։ Մեծահասակներից 2 դուրս է գրվել, 3-ը հոսպիտալացվել են, բայց առաջիկա ժամերին դուրս կգրվեն։

Տուժած 1 անձ դիմել է Աշտարակի բկ։ Վիճակը բավարար է, շուտով դուրս կգրվի». Առողջապահության նախարարություն

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

06 Jan, 12:34


«Արայիկ Հարությունյանի ու Ռուբեն Վարդանյանի դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին»,- հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

01 Jan, 12:04


🚌«Այսօրվանից Երևանում երթուղի դուրս եկան 171 նոր ավտոբուսներ». Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

01 Jan, 11:12


Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի ամանորյա ուղերձը.

« Մենք աջակցել ենք ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին բազմաթիվ ոլորտներում, որոնք անմիջականորեն ազդում են մարդկանց ամենօրյա կյանքի վրա՝ կրթություն, տրանսպորտ, ավիացիոն  անվտանգություն, միջուկային անվտանգություն, ոստիկանության և արդարադատության ոլորտների  բարեփոխումներ. մենք ներդրում ենք ունեցել էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի (մասնավորապես արևային վահանակների) և թափոնների կառավարման ոլորտներում։
Մենք աջակցել ենք զբոսաշրջությանը, տեղական համայնքների զարգացմանը, սոցիալական համահարթեցմանը, երիտասարդությանն ու մշակույթին։ Մենք օգնում ենք Հայաստանին հաղթահարել Լեռնային Ղարաբաղի հայերի սոցիալ-տնտեսական խնդիրները։ 2023թ.-ի սեպտեմբեր ամսից ի վեր ԵՄ-ն մոբիլիզացրել է ավելի քան 70 մլն եվրո (մոտ 30 միլիարդ ՀՀ դրամ)՝ հայ փախստականների կարիքները հոգալու նպատակով։
Եվրոպական միության Տնտեսական և ներդրումային պլանը մոբիլիզացրել է ավելի քան 600 մլն եվրո՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և օգնելով տնտեսական դիվերսիֆիկացմանը, տրամադրելով նոր հնարավորություններ փոքր և միջին ձեռնարկություններին, գյուղատնտեսությանը, կին ձեռներեցներին։ Անցյալ ամիս մենք ստորագրեցինք 70 միլիոն եվրոյի նոր ֆինանսական փաթեթ Եվրոպական ներդրումային բանկի կողմից՝ ֆինանստների հասանելիության հետագա բարելավման համար:
Բացի այդ, մենք հայտարարեցինք 270 մլն եվրո բյուջե նախատեսող Հայաստանի Դիմակայունության և աճի ծրագիրը ՝ ամրապնդելու Հայաստանի տնտեսությունն ու այն Եվրոպային ավելի մերձեցնելու նպատակով։
Տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման մեր ջանքերի շրջանակում մենք շարունակել ենք  ներգրավվել գործընկերների հետ, և Հայաստանում ԵՄ առաքելությունը  շարունակել է իրականացնել իր մանդատը՝ ապահովելով մարդկանց անվտանգությունն ու նպաստելով վստահության ամրապնդմանը։ Վերջերս այն իրականացրեց իր  4000-րդ պարեկությունը։
Եվ վերջապես, մենք գործարկել ենք Խաղաղության եվրոպական գործիքակազմը Հայաստանի համար, մեկնարկեցինք մուտքի արտոնագերի  ազատականացման շուրջ երկխոսությունը, որի նպատակն է առանց վիզայի ճամփորդելու հնարավորության ներդնումը՝ պայմանով, որ առկա լինեն լավ կառավարվող անվտանգային և շարժունակության պայմաններ։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին, Հայաստանի բոլոր շահառուներին  և իմ գործընկեր՝ ԵՄ երկրների դեսպաններին, գերազանց համագործակցության ու նվիրումի համար։ Ուզում եմ ընդգծել մեր անսասան հավատը Հայաստանի հսկայական ներուժի նկատմամբ։ Հայաստանը գտնվում է խաչմերուկում, որտեղ կան կայուն տնտեսական աճի, սոցիալական համահարթեցման և ժողովրդավարական զարգացման հնարավորություններ։ Մենք միավորված ենք մեր ընդհանուր արժեքներով և խաղաղության ու կանոնահեն միջազգային կարգի նկատմամբ մեր հավատով։ Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի պետականությանը, ինքնիշխանությանն ու ժողովրդավարությանը։ Այն Հայաստանի և նրա ժողովրդի նվիրյալ գործընկերն է։
Թող Նոր Տարին ձեզ և ձեր ընտանիքներին բերի խաղաղություն, բարեկեցություն և թող այն ամրապնդի ձեր երազանքներին հետամուտ լինելու ձեր նվիրումը։
Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ»։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

31 Dec, 21:28


ՀՀ վարչապետի ամանորյա ուղերձը:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

31 Dec, 19:44


🇦🇲♥️Շնորհավոր Ամանոր. թող մեր Հայաստանը ավելի խաղաղ, ավելի անվտանգ, ավելի ուժեղ, ավելի խոհեմ լինի նոր տարում:

Zhirayr Voskanyan | reporter

31 Dec, 18:54


ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը.

«Մեր պատմության այս բեկումնային փուլում, երբ բազմաթիվ են ներքին և արտաքին տարաբնույթ մարտահրավերները, առավել քան երբևէ հրամայական է ազգային անվտանգության համակարգի հետևողական ամրապնդումը: Սա պահանջում է մեզանից համազգային համախմբում, միասնական տեսլական և հստակ ռազմավարություն՝ ուղղված մեր պետության և ժողովրդի ներուժի լիարժեք իրականացմանը, միջազգային հարաբերություններում Հայաստանի դիրքերի ամրապնդմանը: Յուրաքանչյուր քաղաքացու դերն անփոխարինելի է այս գործում:

Միայն բոլորիս համատեղ կամքով, վճռականությամբ և նպատակասլաց գործողություններով կարող ենք կերտել անվտանգ, կայուն և զարգացող Հայաստան՝ պահպանելով մեր ազգային արժեքներն ու ինքնությունը, միաժամանակ արդիականացնելով մեր պետությունը համաշխարհային զարգացումներին համահունչ:

Հավատացած եմ, որ միասնական ջանքերով, պատասխանատու վերաբերմունքով և անընդհատ կատարելագործման ձգտումով կարող ենք հաղթահարել այս բոլոր մարտահրավերները: Թող 2025 թվականը դառնա մեր պետականության ամրապնդման, անվտանգության զարգացման և նոր ձեռքբերումների տարի»:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

31 Dec, 17:28


🇦🇲♥️Զինվորի անակնկալ արձակուրդը՝ տոներին ընդառաջ։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

31 Dec, 15:27


ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ամանորյա ուղերձը.

«Սիրելի՛ հայրենակիցներ, 2024 թվականի բանակային տարին ևս պատմություն դարձավ: Տարեմուտը հետ նայելու, անցած ճանապարհն արժևորելու, արածն ու չարածը նժարելու խորհուրդ է հուշում բոլորիս: Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում, երբ «թեժ» կետերն աշխարհի քարտեզի վրա ոչ թե նվազում, այլ ավելանում են, այս համատեքստում չենք կարող չխոստովանել, որ 2024-ին մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը երկրում խաղաղության պահպանումն էր։

Պետության ինքնիշխանության և ժողովրդի անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկի՝ բանակի ուժի ու մարտունակության կարևորությունը դժվար է վիճարկել: Ուստի 2024-ի ընթացքում մեր բոլոր ջանքերը միտված են եղել բանակի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն ու զարգացմանը՝ բանակաշինության ընթացքն առավել արդյունավետ դարձնելուն, ինչպես նաև 21-րդ դարի պահանջներին հարիր բանակ ունենալուն։
Տարվա ընթացքում մենք շարունակել ենք բարելավել բանակային դիրքերի կահավորումը ժամանակակից սարքավորումներով՝ սահմանի հուսալի պաշտպանության ու մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի անվտանգության ապահովման բարձրացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելով:

Բարեփոխումների շրջանակում զինված ուժերի համալրումն ապահովելու և զինծառայությունն առավել գրավիչ դարձնելու ծրագիրը 2024-ի ընթացքում նույնպես դրական արդյունք է արձանագրել՝ ապացուցելով գործնական ու օգտավետ քայլերի նպատակահարմարությունն ու ճշմարտացիությունը: Խոսքը վերաբերում է և՛ «Պաշտպան հայրենյաց» ծրագրին, և՛ զինծառայողների ատեստավորման գործընթացին, և՛ բանակում կանանց ներգրավվածությունը մեծացնելուն:
Կարևորելով օրենքի գերակայության սկզբունքն ու օրենքի առաջ բոլորի հավասարության գաղափարը՝ բանակում օրինականությունն ամրապնդելու և կանոնադրային հարաբերություններից հնարավոր շեղումները նվազեցնելու նոր մեխանիզմներ են ներդրվել՝ պատժի անխուսափելիության գաղափարի և յուրաքանչյուր իրավախախտմանն իրավական գնահատական տալու պրակտիկան համադրելով կանխարգելիչ գործողությունների ու հանցածին մթնոլորտի վերացման աշխատանքների  հետ:

2024 թվականի ձեռքբերումների շարքում պետք է նշել նաև զինվորների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավելումն ու զորանոցաշինության աշխատանքների ծավալի մեծացումը, որոնք գալիք տարվա ընթացքում կշարունակվեն ավելի մեծ ակտիվությամբ ու ծավալով։
Ընթացիկ տարում զարգացել և  ընդլայնվել է պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցությունը, ստեղծվել են նախադրյալներ՝ նոր փոխգործակցությունների և անվտանգության միջավայրի ամրապնդման համար:

Այս ամենով հանդերձ՝ պետք է փաստել, որ բանակաշինությունն անընդհատ գործընթաց է՝ սերտորեն կապված պետական կառույցների հետ փոխգործակցության ու հասարակական կյանքի կարևորագույն ոլորտների հետ: Ուստի 2025-ը դիմավորում ենք բարեփոխումների շարունակականության, ներդաշնակված գործունեության և չլուծված խնդիրներն արագ հաղթահարելու ակնկալիքով: Այն ամուր համոզմունքով, որ մարտունակ բանակ, տոկուն հասարակություն, ամուր երկիր ունենալու մեր հավաքական ջանքերն առավել արգասաբեր են լինելու:

Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող ձեր ընտանիքներում տիրեն սերը, համերաշխությունն ու ուրախությունը: Եվ 2025-ը դառնա խաղաղության, աշխատանքի ու բարեկեցության տարի: Փա՛ռք Նահատակներին, կեցցե՛ Հայաստանի Հանրապետության  բանակը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

31 Dec, 15:01


🇦🇲♥️Հայրենիքի պաշտպանները պատրաստվում են տոներին:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

31 Dec, 14:33


🇦🇲🇹🇷«Դեկտեմբերի 31-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ:

Նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և միջազգային հարցեր». ՀՀ ԱԳՆ

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

31 Dec, 14:01


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ամանորյա ուղերձը.

«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Թող գալիք տարին հուսահատության հաղթահարման տարի լինի։ Ցանկացած դժվարություն հաղթահարելի է։ Վստահ եմ, որ տեսանելի ապագայում կարող ենք հեռացնել զարգացման և ազգային արժանապատվության վերականգնման խոչընդոտները, շտկել մեր պետության մեջքը»:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ամանորյա ուղերձը.

«Այսօր մենք ճանապարհում ենք ևս մեկ տարի` փորձություններով, կորուստներով և դժվարություններով լեցուն, որոնք, ցավոք, չմնացին անցյալում: Մեր հաջողությունների ու հաղթանակների պատմությունը նոր տողից և խորքից գրելու համար անհրաժեշտ է վերջակետ դնել նախորդ նվաստացուցիչ, արյունալի և մղձավանջային պարբերության ավարտին։ Հորդորում եմ հերթական անգամ չընկնել իշխանազավթների սուտ խոստումների ծուղակը, անել ամեն ինչ՝ օր առաջ ազատվելու թշնամու կամակատարը դարձած այս ապազգային իշխանություններից, պատասխանատու լինել մեր սերունդների առաջ»:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

31 Dec, 13:00


🇦🇲Մեղրիի սահմանային անցակետն անցավ հայ սահմանապահների վերահսկողությանը:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

31 Dec, 12:01


«2024-ի ամփոփիչ հեծանվավարումս». Փաշինյան

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

31 Dec, 11:01


🇷🇺Այսօր լրացավ ուղիղ 25 տարի Վլադիմիր Պուտինի ամանորյա առաջին ուղերձից։ «Ագենտստվո»-ն ճշտել է, թե այս կոչի խոստումներից ո՞րն է կատարվել. պարզվել է՝ ոչ մեկը:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

31 Dec, 10:17


🇦🇲♥️ԶՈՒ նվագախմբի տոնական կատարումներից:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

30 Dec, 15:40


«Էսպիսի բան ենք մտածել։ Առաջին թողարկումը մի քանի ժամից՝ «Ընտանեկան փոդկասթ»». Փաշինյան

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

30 Dec, 14:39


🇦🇲🇮🇷«Այսօրվանից Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցման կետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի ծառայողները:

Մինչ այս, Հայաստանի անկախացումից ի վեր, Ագարակ անցման կետում սահմանային վերահսկողություն իրականացնում էին Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ զորքերի ծառայողները եւ ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել մատուցած ծառայության համար:

Իսկ այսօրվանից սահմանապահ վերահսկողությունը ստանձնած մեր սահմանապահներին հաջողություն եւ բարի ծառայություն եմ մաղթում». Փաշինյան

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

30 Dec, 13:05


«ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը դեկտեմբերի 29-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՌԴ Մոսկվա քաղաքի Տվերսկոյ շրջանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից, ապա ազատ արձակվել:

Արշակ Կարապետյանը 05.12.2024թ-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310-րդ, 308-րդ հոդ 1-ին մասի, 38-308-րդ հոդ 1-ին մասի և 38-375-րդ հոդ 1-ին մասի մեղադրանքով հետախուզվում է, իսկ որպես խափանման միջոց ընտրված է բացակայելու արգելքը:
Վերջինիս նկատմամբ հայտարարված է նաև միջպետական հետախուզում». ՀՀ ՆԳՆ

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

30 Dec, 09:18


🇷🇺 «Պուտինն Ամանորի և Սուրբ ծննդյան կապակցությամբ շնորհավորել է մի շարք օտարերկրյա առաջնորդների՝ ներառյալ Վահագն Խաչատուրյանին, Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Ալիևին, Տոկաևին, Լուկաշենկոյին և այլն:

Պուտինը ամանորյա շնորհավորանք չի հղել Բայդենին և «ոչ բարեկամ» երկրների այլ առաջնորդներին։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

30 Dec, 07:48


🤡Աֆղանստանում թալիբներն արգելել են պատուհանները, որոնք «նայում են» այն վայրերին, որտեղ կանայք են:

«Թալիբան» խմբավորման առաջնորդը կարգադրել է կառուցել նոր տներ՝ առանց պատուհանների, որոնք նայում են կանանց կողմից օգտագործվող տարածքներին, ինչպիսիք են խոհանոցը կամ բակը։ Հին տների սեփականատերերը պետք է նման պատուհանները փոխարինեն պատերով: Դա նախատեսված է «անպարկեշտ գործողությունները» կանխելու համար:

Այսպիսով, Աֆղանստանում կանանց վիճակը շարունակում է վատթարանալ։ 2021 թվականին թալիբների իշխանության գալուց հետո կանայք զրկված են կրթության, աշխատանքի և կառավարության որոշումներին մասնակցելու իրավունքից։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

30 Dec, 07:15


🇺🇸🇦🇲«Ուրախ եմ փաստել, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի ժողովուրդների միջև կապերն առավել քան երբևէ ամուր են». ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվին

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

20 Nov, 13:15


🇦🇿🇫🇷 Ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը. նրան բողոք են հայտնել COP29-ում Ադրբեջանի նախագահության դեմ Փարիզի գործողությունների առիթով:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

20 Nov, 12:56


🇮🇷«Իրանը կփոխի մայրաքաղաքը: Մենք այլ ելք չունենք, քան երկրի տնտեսական և քաղաքական կենտրոնը տեղափոխել հարավ և ծովի մոտ:

Մենք ցանկանում ենք շարունակել առաջնային ռեսուրսները բերել հարավից. երկրից ու ծովից դեպի կենտրոն և դրանք վերածենք արտադրանքի և հետո արտահանենք, եթե ուղարկենք հարավ, դա լրջորեն կարժեզրկվի և կնվազեցնի մեր մրցունակությունը։

Խնդիրը չլուծելու դեպքում ապագայում բնապահպանական խնդիրների առաջ ևս կկանգնենք». Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյան

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

20 Nov, 09:08


🎄 «Երևան քաղաքի ամանորյա զարդարանքի համար այս տարի կծախսվի 549 մլն 706 հազար դրամ». Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

20 Nov, 07:52


«Դավիթ Խուդաթյանը, որ ներկայումս Արմավիրի մարզպետն է, կնշանակվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար». վարչապետ Նիկոլ Փաշինյան

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

20 Nov, 07:52


«Օրենքով գողի» կարգավիճակ ունեցող «Պզոն» արդարացվել է

«Դատախազության հերթական ֆիասկոն: Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց արդարացման վերդիկտ ՝ «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելը» հատկանիշներով մեղադրվող Արմեն Ղազարյանի վերաբերյալ». փաստաբան

Հ.Գ. Հիշեցնեմ, որ 2022-ի մարտի 21-ին դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Արմեն Ղազարյանի նկատմամբ այն բանի համար, որ նա, ունենալով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, պահպանել է այն: Ըստ դատախազության՝ պարզվել էր, որ 1991թ. Արմեն Ղազարյանը ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց ներկայությամբ «թագադրվելով»՝ ստացել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և 2022-ի նոյեմբերի 1-ի դրությամբ շարունակել է պահպանել օրենքով չթույլատրվող այդ կարգավիճակը։ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել համակցված խափանման միջոցներ՝ բացակայելու արգելքը և 20 մլն դրամի չափով գրավը։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

20 Nov, 07:08


«Մանդատս վայր կդնեի, եթե Քյարամյանը անուններ տար, թե իբր որդուս գործով իրեն զանգել են». Հովիկ Աղազարյան

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

20 Nov, 06:52


«Ալեն Սիմոնյանն ինձ չի զանգել. Armlur-ը, դրա դիցուհի Թագուհի Թովմասյանը ստախոս սրիկաներ են, թող հավայի չհաչան». ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյան

Հիշեցնեմ՝ armlur-ը գրել էր, թե «Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր դրեց»:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

20 Nov, 06:30


🌫️«Շղթայական ավտովթար Արարատի մարզում․ իրար են բախվել 26 ավտոմեքենա. պատճառը մառախուղն է և որոշ վարորդների` ոչ ձմեռային անվադողերով ավտոմեքենա վարելը». shamshyan.com

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

20 Nov, 06:21


🇷🇺🇺🇦Ուկրաինական օկուպացված տարածքներից տղամարդիկ առաջին անգամ զորակոչվել են ռուսական բանակ:

Նրանց բանակ ուղարկելու մասին գրում են Ռուսաստանի կողմից անեքսիայի ենթարկված Զապորոժիեի և Խերսոնի շրջանների ղեկավարներ Եվգենի Բալիցկին և Վլադիմիր Սալդոն, ինչպես նաև քարոզչամիջոցներ «Իզվեստիան» և «ՌԻԱ Նովոստին»:

Զորակոչիկներն ազատ են ծառայության առաջին օրվանից պայմանագիր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ, մեկնել ռազմաճակատ. հայտնի են բազմաթիվ ճնշումների և հարկադրանքի դեպքեր:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

20 Nov, 06:10


🇺🇸🇺🇦Ըստ Washington Post-ի՝ հղում անելով երկու անանուն ամերիկացի պաշտոնյաների, հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է Ուկրաինային հակահետևակային ականներ փոխանցել։

WP-ն կարճ թվիթում ոչինչ չի ասում ականների քանակի և դրանց առաքման ժամկետների մասին։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

20 Nov, 06:01


🇫🇷🇦🇿 Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաեւան կանչվել է երկրի ԱԳՆ՝ կապված COP29-ի շրջանակներում Ադրբեջանի իշխանությունների կողմից Ֆրանսիային և Եվրոպային արված «անընդունելի հայտարարությունների» հետ։

Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ Ֆրանսիայի և եվրոպացիների հասցեին անընդունելի հայտարարությունների պատճառով Ֆրանսիայի բնապահպանության նախարար Անյես Պանիե~Ռունաշերը ստիպված է եղել չեղարկել իր մասնակցությունը ՄԱԿ-ի այս համաժողովին։

Բացի այդ, Փարիզը հայտարարում է, որ «Ադրբեջանի թշնամական գործողությունները պետք է դադարեցվեն»։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

20 Nov, 05:40


🇺🇸🇹🇷 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հանդիպում են ունեցել Ռիո դե Ժանեյրոյում:

«Կողմերը քննարկել են՝ Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության կարևորությունը, իրավիճակը Լիբանանում, ընդգծել են Գազայում պատերազմը վերջ դնելու և բոլոր պատանդների ազատ արձակման անհրաժեշտությունը». ԱՄՆ պետդեպարտամենտ

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

20 Nov, 05:10


🇦🇲🇩🇪«Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները հանգամանալից քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով վերջին ժամանակահատվածում արձանագրված ձեռքբերումներին, ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև համագործակցության խորացման հեռանկարներին: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը բավականին հավակնոտ է՝ հիմնված ինչպես համագործակցության փորձի, այնպես էլ հետագա զարգացման տեսլականի վրա:

Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում համագործակցությանը:

Արարատ Միրզոյանը և Անալենա Բերբոքը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ: Հարավային Կովկասում կայունության ապահովման համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: 

Նախարար Միրզոյանը ներկայացրել է գործընթացում վերջին զարգացումները, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի վերջնականացման ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ ընդգծելով պայմանագրի ստորագրման կարևորությունը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է ՀՀ կառուցողական մոտեցումը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում՝ որպես խաղաղության օրակարգի, ինչպես նաև ավելի լայն աշխարհագրությամբ տնտեսական փոխկապակցվածության խթանման կարևոր բաղադրիչ». ՀՀ ԱԳՆ

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

20 Nov, 04:38


«Արփինե Սարգսյանը, ով այս պահին զբաղեցնում է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը, կնշանակվի Ներքին գործերի նախարար». վարչապետ Նիկոլ Փաշինյան

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

19 Nov, 18:31


🇳🇿Նոր Զելանդիայի խորհրդարանում պատգամավորներն ակցիա են իրականացրել՝ ընդդեմ 184-ամյա պայմանագրի վերանայման օրենսդրական նախաձեռնության։

Հետ մաորիները կազմակերպել է Նոր Զելանդիայի պատմության ամենամեծ բողոքի ակցիան։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

19 Nov, 18:00


🇷🇺🤡

Եգիպտոսից ժամանած պատգամավորին վախեցրել են ընտանիքում կնոջ դերը փոխելու ՌԴ իշխանությունների առաջարկները:

ՌԴ Պետդումայում Եգիպտոսի խորհրդարանի պատգամավոր Ասսի Մուստաֆա Դոհան ասել է, որ իրեն վախեցնում են ընտանիքում կանանց դերի վերաբերյալ Ռուսաստանի իշխանությունների պահպանողական տեսակետները։ Դոհան ելույթ է ունեցել ռուսերենով ու ասել, որ տեսել է ֆորումի համար պատրաստված փաստաթղթերը, և նրանք վախեցրել են իրեն. «Հոր դերի ուժեղացում, օրինակ. Ի՞նչն է ուժեղացնում հոր դերը: Մենք պայքարում ենք հայրիշխանության դեմ»։ Խորհրդարանականի խոսքով՝ Եգիպտոսում օրենքը կանանց կողմն է, սակայն ավանդույթները խախտում են նրանց իրավունքները։ «Ես գիտեմ, որ շատ կանայք ամուսնալուծություն են խնդրում միայն այն պատճառով, որ իրենց տանը պարզապես ստրուկ են զգում: Տղամարդն իրավունք ունի, ավանդույթի համաձայն, պարզապես թույլ չտալ նրան դուրս գալ տնից»:

Ֆորումում ելույթ է ունեցել նաև Պետդումայի պատգամավոր Մարչենկոն՝ նշելով, որ Ռուսաստանի խորհրդարանը փորձում է աջակցել տղամարդկանց և հայրերին, քանի որ նրանք դժգոհ են, որ կանանց դերը սկսել է փոխվել դեպի ավելի մեծ անկախություն.«Մենք ցանկանում ենք, որ կանայք ավելի շատ ուշադրություն դարձնեն իրենց ընտանիքին, տղամարդկանց և երեխաներին: Որպեսզի այդքան չձգտեն դեպի բիզնես, քաղաքականություն, տնտեսություն, կառավարում կամ մշակույթ»:

Պետական ​​դումայի մշակույթի կոմիտեի նախագահ Օլգա Կազակովան ֆորումում ասաց, որ «ավանդական ընտանիքի արժեքը» Ռուսաստանի համար հիմնական է։

Պետդումայի ընտանիքի պահպանման կոմիտեի ղեկավար Նինա Օստանինան նշել է, որ կինը ընտանիքի շարունակողն է, իսկ տղամարդը հենց այն մարդն է, ով կնոջը ոգեշնչում է երեխաներ ունենալ:

Հ.Գ. Ավանդական արժեքները դարձել են ռուսական քարոզչության հիմնական նարատիվներից մեկը ոչ միայն երկրում ժողովրդագրական իրավիճակի վատթարացման պատճառով, այլ նաև նպտակ ունեն կաշկանդել, սահմանափակել հանրությանն ու վախ սերմանել ինքնաարտահայտման, ինքնուրույնության, ազատ ընտրության նկատմամբ: Երեխաներին դպրոցներում սովորեցնում են «ճիշտ ընտանիքի» մասին, նույնիսկ բարձրաստիճան զինվորականները կանանց համոզում, կոչ են անում ծննդաբերել:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

19 Nov, 17:30


🇦🇲🇩🇪ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունենում Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի և Արարատ Միրզոյանի հանդիպումը:

Օրակարգում են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

19 Nov, 17:15


🇬🇪 Վրաստանի նախագահը խորհրդարանական ընտրությունների խախտումների հարցով դիմել ՍԴ։

Իսկ Թբիլիսիում շարունակվում է ընդդիմության բողոքի ակցիան՝ ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

11 Nov, 18:00


Վարչապետի աշխատակազմի ՏՄ համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմեն Դանիելյանը նշանակվել է ՍԱՏՄ ղեկավար։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

11 Nov, 17:32


❗️Ընկերներ, ներողություն եմ խնդրում. Դավիթ Ատեփանյանի հետ եթերը տեխնիկական խնդիրների պատճառով կանենք նոյեմբերի 12-ին՝ 21:00-ին:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

11 Nov, 17:28


Live stream finished (2 minutes)

Zhirayr Voskanyan | reporter

11 Nov, 17:25


Live stream started

Zhirayr Voskanyan | reporter

11 Nov, 17:24


Live stream finished (3 minutes)

Zhirayr Voskanyan | reporter

11 Nov, 17:21


Live stream started

Zhirayr Voskanyan | reporter

11 Nov, 17:15


Live stream finished (3 minutes)

Zhirayr Voskanyan | reporter

11 Nov, 17:11


Live stream started

Zhirayr Voskanyan | reporter

11 Nov, 17:09


Live stream finished (2 minutes)

Zhirayr Voskanyan | reporter

11 Nov, 17:07


Live stream started

Zhirayr Voskanyan | reporter

11 Nov, 17:04


Live stream finished (3 minutes)

Zhirayr Voskanyan | reporter

11 Nov, 17:00


Live stream started

Zhirayr Voskanyan | reporter

11 Nov, 17:00


Live stream finished (1 minute)

Zhirayr Voskanyan | reporter

11 Nov, 16:59


Live stream started

Zhirayr Voskanyan | reporter

11 Nov, 13:26


«ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Հրազդան» մարզադաշտի հարակից շուկայում թարմ մորթած արջեր են վաճառում:

Նշված հասցե մեկնած համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հայտնաբերել են արջի երկու գլուխ, որից մեկը՝ ամբողջական մորթիով: Ապօրինի որսագողության կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել վաճառողը՝ Չարենցավան քաղաքի բնակիչ 47-ամյա տղամարդը:

Նա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են». ՆԳՆ

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

11 Nov, 09:04


🇺🇸🇷🇺«Պուտինի և Թրամփի միջև խոսակցություն չի եղել, ինչի մասին վերջերս գրել էր Washington Post-ը։

Պուտինի և Թրամփի միջև շփումների կոնկրետ պլաններ դեռ չկան». Կրեմլի խոսնակ Պեսկով

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

11 Nov, 08:17


«Դեռ որոշում չունենք». ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ Բաքվում COP 29-ին Հայաստանի մասնակցության մասին:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

11 Nov, 06:45


📸ՆԳՆ-ն սառեցնում է հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման նախագծի հետագա ընթացքը:

«Նախագծերի քննարկումները ցույց են տալիս, որ թեև իրավական հարթությունում երաշխիքներն ամրագրված են, հետապնդվող նպատակն իրավաչափ է, սակայն հանրության տարբեր խմբերի ընկալումներում որոշ մտահոգություններ դեռևս փարատված չեն։

Հաշվի առնելով այդ հանգամանքը, կարևորելով հանրային անվտանգության ապահովման գործում միասնական ընկալում և գործողությունների միասնական օրակարգ ձևավորելու անհրաժեշտությունը՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարում առանց հանրային լայն կոնսենսուսի ձեռնպահ մնալ նախագծերը երկրորդ ընթերցման ներկայացնելուց». ՆԳՆ

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

11 Nov, 06:30


Սթարմերը և Մակրոնը «վերջին անգամ» կփորձեն համոզել Բայդենին՝ թույլ տալ Ուկրաինային հարձակվել Ռուսաստանի թիրախների վրա:

The Telegraph-ի աղբյուրների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարները հարցը կքննարկեն Փարիզում:

Բացի այդ, երկու երկրների ղեկավարները կքննարկեն Թրամփի առաջիկա նախագահության հնարավոր հետեւանքները եւ Եվրոպայի դեմ ԱՄՆ-ի առեւտրային պատերազմի հավանականությունը։

Հիշեցնեմ՝ Զելենսկին երկար ժամանակ կոչ է արել արևմտյան երկրներին թույլ տալ հեռահար հրթիռների կիրառումը՝ ռուսական տարածքի խորքը հարձակվելու համար։ The Guardian-ը սեպտեմբերի սկզբին հայտնել էր, որ Բրիտանիան թույլատրել է հարվածներ հասցնել Ռուսաստանին Storm Shadow հրթիռներով: Ըստ The New York Times-ի՝ մինչ այդ Ջո Բայդենը պետք է դիրքորոշում արտահայտի, «քանի որ ռուսական պոտենցիալ պատասխանը կարող է ազդել ընդհանուր կոալիցիայի անվտանգության վրա»։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

11 Nov, 06:01


🇺🇸🇺🇦«Բայդենն անձամբ կխնդրի Թրամփին չդադարեցնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը:

Նախագահ Բայդենը հնարավորություն կունենա առաջիկա 70 օրվա ընթացքում ապացուցել Կոնգրեսին և ապագա վարչակազմին, որ Միացյալ Նահանգները չպետք է հեռանա Ուկրաինայից». ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը՝ CBS News-ի եթերում:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

09 Nov, 05:07


Այսօր նոյեմբերի 9-ն է՝ տխրահռչակ եռակողմ հայտարարության չորրորդ տարելիցը։ Շուշիի անկումից հետո Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը ստորագրեցին հայտարարությունը, որով հայկական կողմը կորցրեց Արցախի 7 շրջան, Շուշին ու Հադրութը։ Այդ գիշեր Ռուսաստանը մոտ 2 հազար խաղաղապահ և 470 միավոր զինտեխնիկա ուղարկեց Արցախ։ Ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանման վերահսկողության համար ռուսական դիտակետերը տեղակայվեցին Արցախի և Ադրբեջանի սահմանի երկայնքով:
2023-ի սեպտեմբերին Ադրբեջանը, ռուս «խաղաղապահների» ներկայությամբ ու մասնակցությամբ, դիմելով ահաբեկչական հարձակման՝ ամբողջությամբ հայաթափեց Արցախը:
Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախում և Հայաստանում զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3825 է։ Մինչ օրս տասնյակ ռազմագերիներ գտնվում են Ադրբեջանում, տասնյակների մասին չկան տեղեկություններ:

Հ.Գ. լուսանկարն արել եմ Շուշիում՝ վերջին անգամ լինելով 2020-ի նոյեմբերի 5-ին:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

08 Nov, 19:00


Ժողովրդավարական ուժերի պլատֆորմի համաժողովն ամփոփել է Եվրաքվեի ստորագրահավաքի արդյունքները։

«Մասնակիցները նշեցին, որ նախաձեռնության հեղինակները՝ քաղաքական եւ քաղաքացիական ուժերը իրենց անելիքը արել են եւ այժմ քայլ անելու հերթը հայաստանի իշխանություններինն է, որը պետք է Ազգային ժողովում քննարկի եւ ընդունի «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքը։

Ելույթ ունեցողները ընդգծեցին Եվրամիությանը Հայաստանի անդամակցության կարեւորության քաղաքակրթական, անվտանգային, տնտեսական եւ մի շարք այլ ասպեկտներ». Եվրաքվեի շտաբ

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

08 Nov, 18:30


🇮🇹 «COP 29-ից առաջ Իտալիայի խորհրդարանականները կոչ են արել ազատել հայ ռազմագերիներին:

Խորհրդարանականները արձանագրում են, որ Բաքվում դեռևս պահվում են 23 հայ ռազմագերիներ, որոնց ընտանիքները երկար ժամանակ է, ինչ սպասում են նրանց տուն վերադարձին». Իտալիայում ՀՀ դեսպանություն

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

08 Nov, 18:00


«Լավ լուր կա վարորդների համար: Նախատեսվող փոփոխությունը կվերաբերվի բալերին:

Փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո այդ բալերը 9-ի փոխարեն 13 կդառնան, կշատանան: Մի քանի խախտում կծանրացվի, օրինակ՝ հարբած կամ հանդիպակաց գոտով մեքենա վարող վարորդներից ավելի շատ բալեր կհանվեն: Այն հնարավոր է՝ այս տարի ընդունվի». ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

08 Nov, 17:30


«Մայրաքաղաքի կենտրոնում մեքենայով խուլիգանություն կատարած երիտասարդը ներկայացվել է ոստիկանություն:

29-ամյա երիտասարդը Աբովյան, Թումանյան, Պուշկինի փողոցներում, Մաշտոցի պողոտայում և Հանրապետության հրապարակում երթևեկել է լուսացույցի կարմիր լույսի առկայությամբ, իսկ Պուշկինի փողոցում՝ նաև հանդիպակաց». Ոստիկանություն

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

08 Nov, 17:05


🇷🇺 Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայտնում է, որ այսօր մահացել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսը։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

08 Nov, 16:41


Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը դադարեցնում է լիազորությունները։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

08 Nov, 13:01


«Հարավային Կովկասում խաղաղության և կայունության դարաշրջան է մոտենում։ Հուսով ենք՝ Ադրբեջանը կամրապնդի իր պատմական հաջողությունը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելով». Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

08 Nov, 12:30


🇭🇺 «Եվրամիությունը պետք է վերանայի իր աջակցությունն Ուկրաինային ԱՄՆ-ում Թրամփի հաղթանակից հետո: Թրամփը կդադարեցնի Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆինանսավորումը, իսկ Եվրամիությունը միայնակ չի կարողանա ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային». Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

08 Nov, 12:02


🇦🇲⚽️ «Սուրեն Չախալյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը նոյեմբերին կայանալիք հանդիպումներում, հետո կնշանակվի նոր գլխավոր մարզիչ». ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյան

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

08 Nov, 11:30


🇷🇺🇦🇿 Բաքվում կայանալիք COP29-ին ՌԴ-ն կներկայացնի վարչապետ Միխայիլ Միշուստինը:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

08 Nov, 11:01


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսպես կոչված «Հաղթանակի օրվա» կապակցությամբ ելույթ է ունեցել և անդրադարձել Հայաստանի հետ հարաբերություններին. «Կարծում եմ՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներն այսօր բավարար են, որպեսզի Հայաստանը ճիշտ քայլեր ձեռնարկի։ Հակաադրբեջանական ուժերը, որոնք չեն ցանկանում համակերպվել այս իրավիճակի հետ՝ իսլամաֆոբները, ադրբեջանաֆոբները, որոնք նստած են արևմտյան որոշ մայրաքաղաքներում, այսօր Հայաստանին դրդում են նոր պատերազմի»:


Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությունը. «Ներկայումս Հայաստանի հետ Ադրբեջանի նախաձեռնած երկկողմ բանակցություններում կարևոր առաջընթաց է գրանցվել։ Սակայն, չնայած բանակցությունների առաջընթացին, պահպանվում են խաղաղ բանակցությունների հաջող ավարտի մարտահրավերներն ու ռիսկերը. Հայաստանի ռազմականացումը և Ադրբեջանի նկատմամբ Սահմանադրության մեջ պահպանվող տարածքային հավակնությունները»:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

08 Nov, 10:40


«Մաքքաբիի» և «Այաքսի» ֆուտբոլային թիմերի հանդիպումից հետո Ամստերդամում անկարգություններ են սկսվել՝ Պաղեստինի դրոշը պատռելու պատճառով:

Իսրայելի վարչապետը կարգադրել է 2 փրկարարական ինքնաթիռ ուղարկել Իսրայելի քաղաքացիներին օգնելու համար:

Ամստերդամի ոստիկանությունը հայտնել է, որ անկարգությունների պատճառով 5 մարդ հոսպիտալացվել է, 62-ը՝ բերման ենթարկվել։

Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շոֆն անընդունելի է անվանել իսրայելցի երկրպագուների վրա հարձակումները՝ նշելով դրանց հակասեմական բնույթը։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

08 Nov, 10:13


🗳️Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ:

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ առաջիկա նիստում չի պատրաստվում քաղաքապետի թեկնածու առաջադրել կամ քվեարկել այլ խմբակցությունների կողմից առաջադրվելիք թեկնածուների օգտին։
«Սիրելի´ գյումրեցիներ, 2021 թվականին Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ձեզ ներկայացրեց քաղաքի զարգացման մեր ծրագիրը, որը սակայն չստացավ ընտրողների մեծամասնության վստահության քվեն, «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրությունների արդյունքով զբաղեցրեց 2-րդ տեղը։ Մենք խոնարհաբար ընդունեցինք ձեր քվեարկության արդյունքները և ձեր կողմից ամենաշատ քվեն ստացած ուժի ներկայացուցչին ընտրեցինք քաղաքապետ՝ ինքներս էլ քաղաքի կառավարման որոշակի պատասխանատվություն ստանձնելով։ «Բալասանյան» դաշինքի հետ մեր հետագա համագործակցությունը սակայն չստացվեց, կամ գոնե չստացվեց այնպես, ինչպես մենք էինք ուզում ու ինչպես ավելի շահեկան կլիներ քաղաքի համար, և մենք խզեցինք կոալիցիոն համագործակցության հուշագիրը՝ մտադրված լինելով ծառայել համայնքին արդեն ընդդիմադիր դիրքերից մինչև գործող ավագանու պաշտոնավարման ժամկետի ավարտը։ Սակայն վերջին օրերին ծագած իրավական պրոցեսներին մեզ համար անհասկանալիորեն հաջորդեց «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամների մանդատները վայր դնելը, ինչի շնորհիվ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը գործող ավագանու կազմում փաստացի դարձավ մեծամասնություն։ Ոմանք, շահարկելով այս փաստը, անհաջող փորձեր են անում իրավական գործընթացներին քաղաքական նրբերանգներ տալու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Գյումրիում իշխանազավթման մեջ մեղադրելու համար։ Սիրելի´ գյումրեցիներ, թեև այս պահին գործող ավագանու կազմում «Քաղաքացիական պայմանագիրը» մեծամասնություն է, բայց գործող ավագանին չի արտացոլում 2021-ին ձեր կատարած քվեարկության արդյունքները` ինչպես նաեւ հաշվի առնելով քաղաքի կառավարումը բարձիթողի վիճակում չթողնելու, ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ եւ անցնցում հաղթահարելու անհրաժեշտությունը «Քաղաքացիական պայմանագիրը» առաջիկա ավագանու նիստում չի պատրաստվում առաջադրել քաղաքապետի թեկնածու կամ քվեարկել այլ խմբակցությունների կողմից առաջադրվելիք թեկնածուների օգտին, և քանի որ առանց «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամների ձայների ոչ ոք չի կարող համայնքապետ ընտրել՝ Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ, քանի որ Գյումրիում որոշողը գյումրեցին է, համայնքային իշխանություն ձևավորողը գյումրեցին է և հենց գյումրեցին էլ պիտի որոշի, թե ով է լինելու Գյումրու հաջորդ համայնքապետը»,- ասվում է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ։ 
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Գյումրիի քաղաքապետ ընտրելու օրակարգով նոյեմբերի 8-ին արտահերթ նիստ է հրավիրել։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

08 Nov, 06:01


💰«Աշխարհի ամենահարուստ մարդու՝ Իլոն Մասկի, կարողությունը ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո աճել է 26,5 միլիարդ դոլարով և այսօր կազմում է 290,3 միլիարդ դոլար:

Ընդհանուր առմամբ, աշխարհի տասը ամենահարուստ մարդկանց ակտիվների արժեքն աճել է 63,5 միլիարդ դոլարով». Bloomberg Billionaires Index

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

08 Nov, 05:01


🇷🇺🇺🇦🇺🇸Պուտինի՝ Ուկրաինայի հետ խաղաղության պայմանները գրեթե կրկնում են Թրամփի թիմի պլանը:

Պատասխանելով հարցին, թե ինչ սահմաններում է Մոսկվան ճանաչում Ուկրաինան, Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանի կազմում ընդգրկված շրջանները պետք է մնան Ռուսաստանի կազմում։ Միաժամանակ նա հստակ չի նշել սահմանները, ինչպես անում էր ամռանը։

«Ուկրաինայի սահմանը պետք է գծվի որոշակի տարածքներում ապրող մարդկանց ինքնիշխան որոշումներին համապատասխան, որոնք մենք անվանում ենք մեր պատմական տարածքներ։ Ամեն ինչ կախված է ընթացիկ իրադարձությունների դինամիկայից»,- ասել է Պուտինը։ Միաժամանակ նա պարզաբանել է, որ Ուկրաինայի չորս շրջաններ դիմել են Ռուսաստանին օգնության համար։

Ամռանը Պուտինն արտաքին գործերի նախարարության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ խաղաղության պայմանները «շատ պարզ» են. «Ուկրաինական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Դոնեցկի, Լուգանսկի ժողովրդական հանրապետություններից, Խերսոնից և Զապորոժիեի շրջաններից: Հենց Կիևը հայտարարի, որ պատրաստ է նման որոշմանը և սկսի զորքերի իրական դուրսբերումն այդ շրջաններից, ինչպես նաև պաշտոնապես ծանուցի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ծրագրերից հրաժարվելու մասին, մեր կողմն անմիջապես կհայտարարի զինադադար և բանակցություններ կսկսվեն»։

Ելույթ ունենալով հինգշաբթի օրը՝ Պուտինը նաև հասկացրել է, որ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը մնում է պատերազմի խաղաղ կարգավորման հիմնական պայմանը։

Իրականում Պուտինի ծրագիրը համընկնում է Թրամփի թիմի կողմից դիտարկվող հակամարտության կարգավորման տարբերակների հետ։ Ըստ The Wall Street Journal-ի՝ ԱՄՆ նոր նախագահի խորհրդականների առաջարկած բոլոր տարբերակները ներառում են ներկայիս ճակատային գծի սառեցում և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների դադարեցում։

Ավելի վաղ «Վալդայ» ակումբի ելույթի ժամանակ Պուտինը հայտարարել էր Թրամփի հետ բանակցելու պատրաստակամության մասին, իսկ Թրամփն էլ ասել, որ դեռ չեն խոսել, բայց «կարծում եմ՝ կխոսենք»:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

07 Nov, 20:31


🇩🇪🇦🇿 Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29 կլիմայի գագաթնաժողովին։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

07 Nov, 20:25


🇺🇸🇷🇺Թրամփը պատասխանել է Պուտինին. «Մենք դեռ չենք խոսել, բայց կարծում եմ՝ կխոսենք»:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

07 Nov, 20:00


🇷🇺 «Արևմուտքը փորձեց ջախջախիչ հարված հասցնել Ռուսաստանին և տարանջատել նրան համաշխարհային քաղաքականությունից և տնտեսությունից, բայց դա չհաջողվեց։

Ռուսաստանին՝ միջուկային տերությանը, ռազմավարական պարտության հասցնելու Արևմուտքի կոչերը արկածախնդրություն են։

Մեր աչքի առաջ բոլորովին նոր աշխարհակարգ է ձևավորվում։ Միջազգային հակամարտություններն ու բախումները հղի են փոխադարձ ոչնչացմամբ, և ոչ ոք երաշխիք չի տալիս, թե միջուկային զենք չի կիրառվի». ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

30 Oct, 21:37


🇪🇸 Իսպանիայի Վալենսիա քաղաքում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով առնվազն 92 մարդ է զոհվել:

🇦🇲«Հայաստանն իր խորին ցավակցությունն է հայտնում Իսպանիայում տեղի ունեցած ողբերգական ջրհեղեղի կապակցությամբ։
Մեր համերաշխությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր բախվել են այս տարերային աղետի հետևանքներին». ՀՀ ԱԳՆ

«
Այս պահին առկա տեղեկատվությամբ՝ Վալենսիայում ջրհեղեղի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ, հայեր չկան». ԱԳՆ խոսնակ

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

30 Oct, 21:07


🇦🇲 «Վարչապետի աշխատակազմը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առաջխաղացման համար նախատեսում է մի շարք միջոցառումների անցկացում։

🇹🇷 «Խաղաղության խաչմերուկ»-ը ներկայացնելու համար նախատեսվում է թուրք լրագրողների այց Հայաստան

🇮🇷Առաջիկայում ունենալու ենք նաև իրանցի մեր գործընկերների այց Հայաստան, որտեղ նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն է քննարկվելու». Վարչապետի աշխատակազմի ղեկավար

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

29 Oct, 18:09


ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրվել է Սրբուհի Գալյանի թեկնածությունը։

Որոշումը կայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հ.Գ. Սրբուհի Գալյանը ներկայումս զբաղեցնում է Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

29 Oct, 17:30


🇬🇪 Խորհրդարանական ընտրություններից դժգոհ ուսանողները Թբիլիսիում բողոքի ակցիա են իրականացնում:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

29 Oct, 15:40


«Ժամանակավոր նշանակում, ոչ երկարատև». Իսրայելի ՊՆ Յոավ Գալանտը՝ Ղասեմի նշանակման մասին:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

29 Oct, 15:11


🇬🇪«Մենք ականատես ենք դառնում բարձր մակարդակով անցկացված ընտրությունների ապալեգիտիմացման գործընթացի։

Անկարգությունների նպատակը հեղափոխական սցենարի զարգացումն է». Վրաստանի ԱԺ խոսնակ Շալվա Պապուաշվիլի

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

29 Oct, 13:31


«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 7-ին մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին, որն անցկացվելու է Բուդապեշտում». վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյան

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

29 Oct, 11:53


🇹🇷🇬🇪Ռեջեփ Էրդողանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

29 Oct, 11:24


🇬🇪🇦🇲«Վրաստանի ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել» մեթոդը: Ես չգիտեմ, գուցե Հայաստանում էլ դա անվանում են «վրացական կարուսել»». Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

29 Oct, 10:55


«Անհասցե լուրերին ես երբևիցե չեմ պատասխանում։ Կարձագանքեմ այն ժամանակ, երբ թաքնված աղբյուրի պատվիրատուի անունը կհնչեցվի». Անդրանիկ Քոչարյանը հրաժարվել է մեկնաբանել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից իրեն հեռացնելու մտադրության մասին լուրը։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

29 Oct, 10:33


ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հերքում է Անդրանիկ Քոչարյանին ԱԺ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու մտադրության մասին լուրերը։ Նրա խոսքով՝ օրակարգում նման հարց չկա։

Խմբակցության ղեկավարը պնդում է նաեւ, որ ՔՊ-ում թեւեր չկան.
«ՔՊ-ում մեկ թեւ կա, և դա Նիկոլ Փաշինյանի թեւն է»:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

29 Oct, 10:00


🇸🇪🇬🇪Շվեդիան դադարեցրել է գործակցությունը Վրաստանի հետ:

🇨🇦🇬🇪Կանադան վերանայում է հարաբերությունները Վրաստանի ղեկավարության հետ՝ հաշվի առնելով խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

29 Oct, 09:47


ՔՊ-ականները մտադիր են բարձրացրել Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը:

Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք անդամներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկ նախատեսված նիստում պատրաստվում էին բարձրացրել Անդրանիկ Քոչարյանին Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը։
«Ազատության» աղբյուրի փոխանցմամբ, խմբակցությունից շատերը, այդ թվում՝ առանցքային անդամներ, կողմ են Քոչարյանին պաշտոնանկ անելուն, բայց դեռ այդ հարցը պետք է քննարկվի Փաշինյանի հետ։ Քոչարյանը ևս տեղյակ է թիմակիցների մտադրության մասին։
Այս պահին նրան հեռացնելու հիմնավորումները դեռ հստակ ձևակերպված չեն, կհաջողե՞ն ՔՊ-ականներն իրենց թիմակցին հեռացնելու հարցում, թե՞ ոչ, դեռ պարզ չէ։ «Ազատության»-ը փոխանցեցին, որ որոշումն, ըստ էության, կախված է վարչապետից։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

29 Oct, 09:30


🇫🇷🇦🇲Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի ուշագրավ հայտարարությունները.

«Ադրբեջանը պարտավոր է թույլ տալ հայերի վերադարձը Արցախ». «Հետք»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին:

«Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև քննարկում է տեղի ունեցել Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, որը կազմակերպվել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի նախաձեռնությամբ: Դա չի նշանակում, որ ԵՄ միջնորդությունը դադարել է: ԵՄ-ն դեռևս իր ծառայություններն է առաջարկում երկու կողմերին: Իմ տեղեկությամբ՝ Հայաստանը չի մերժել ԵՄ առաջարկը: Եվ, իհարկե, եթե հայացք նետենք բանակցություններին և դրանց արդյունքներին, ամենակարևոր և արդյունավետ քայլերն իրականացվել են ԵՄ միջնորդության շնորհիվ, հատկապես, երբ կողմերը հանդիպեցին Պրահայում 2022 թվականի հոկտեմբերին՝ ԵՄ-ի և նախագահ Մակրոնի հետ միասին, որտեղ կողմերը վերահաստատեցին իրենց հավատարմությունը Ալմա-Աթայի հռչակագրին, որն առանցքային է արդար և կայուն խաղաղության հաստատման համար»,- ասել է դեսպանը։

«Կարծում եմ՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու անհրաժեշտությունը հրատապ է: Անընդհատ հայտարարվել է, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի կողմից, որ համաձայնագրի մեծ մասն արդեն համաձայնեցված է: Հայաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել ստորագրել այն, ինչը արդեն համաձայնեցված է՝ որպես համաձայնագրի հիմք, հետագայում քննարկումներ կարող են տեղի ունենալ չլուծված հարցերի շուրջ:
Ադրբեջանն ունի հատուկ պատասխանատվություն, հատկապես, որ իբրև COP 29-ի կազմակերպիչ իր վրա է սևեռում միջազգային ուշադրությունը, ինչը նրանց համար հատուկ միջազգային պարտավորություններ է առաջացնում։ Այս փուլում նրանց հիմնական պատասխանատվությունն է՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել»,- հավելել է նա։

Դեսպանն անդրադարձել է դիտարկմանը, որ Ադրբեջանը մշտապես հայտարարում է, թե Հայաստանը կրակ է բացել իր դիրքերի ուղղությամբ, չնայած ԵՄ դիտորդական առաքելությունը նշում է, որ սահմանային լարվածության մասին հաղորդագրություններն իրականությանը չեն համապատասխանում։ ԵՄ-ն նախատեսու՞մ է ընդլայնել այս առաքելությունը։
Դեսպանը պատասխանել է. «Ես շատ զարմացած եմ Ադրբեջանի, ինչպես նաև՝ Ռուսաստանի կողմից Եվրոպական առաքելության նկատմամբ քննադատությունից: Բավականին ուշագրավ է, որ մենք նույն բառերն ենք լսում ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Ադրբեջանից, կարելի է ենթադրել, թե դա ռուսերենից է թարգմանված ադրբեջաներեն, կամ ադրբեջաներենից՝ ռուսերեն: Բայց եթե դիտարկենք փաստերը, Եվրոպական առաքելությունը նպաստել է շփման գծում ռազմական միջադեպերի քանակի նվազմանը:
Ես խոսում եմ իրական միջադեպերի մասին, ոչ թե կեղծ լուրերի: Շփման գծի մոտ գտնվող հայկական գյուղերի բնակիչները, որոնք ենթարկվում են կրակոցների վտանգին և անգամ հակամարտության վերսկսման վտանգին, ողջունում են առաքելության ներկայությունը: Ես միացել եմ ԵՄ առաքելության պարեկներին և հանդիպել տեղացիներին: Նրանց համար Եվրոպական առաքելությունը ապահովության նշան է և վկայում է, որ աշխարհը նրանց չի մոռացել: Ահա թե ինչու Ֆրանսիան, իր ԵՄ գործընկերների հետ միասին, պնդեց առաքելության ընդլայնման վրա, ինչն արդեն տեղի է ունենում։ Առաքելության անձնակազմը գրեթե կրկնապատկվում է, և դրա հնարավորությունները մեծացվում են: Դա եղել է տարածաշրջանում կայունության ապահովման ամենակարևոր ներդրումներից մեկը»:

Քանի՞ հոգի է ընդգրկվելու առաքելության մեջ ընդհանուր առմամբ։ Դեսպանը ուշագրավ պատասխան է հնչեցրել. «Ծրագրվում է մոտավորապես կրկնապատկել առաքելության ներկայությունը, ինչը նշանակում է մի քանի հարյուր մարդ: Նրանք չափազանց արդյունավետ են: Եթե հայացք գցենք վերջին տարիներին, Google-ով «զինված» մի քանի տասնյակ եվրոպացի դիտորդներ՝ նրանք քաղաքացիական անձինք են, զինված չեն, այս տարածաշրջանի կայունության համար ավելին են արել, քան Լեռնային Ղարաբաղում ռուսական զորախումբը»:

Իսկ Դա նշանակո՞ւմ է, որ ԵՄ-ն չի հեռացնելու իր առաքելությունը սահմանից Բաքվի և Մոսկվայի պահանջով: Այս հարցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին հստակ պատասխան է տվել. «Առաքելության մանդատը որոշվում է Բրյուսելում»:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

29 Oct, 09:10


«Հեզբոլլահ»-ի նոր գլխավոր քարտուղար է դարձել Շեյխ Նաիմ Ղասեմը:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

29 Oct, 08:53


🇮🇱🇵🇸 Ավելի քան 100 խաղաղ բնակիչ գտնվել է Գազայի Բեյթ Լահիյա քաղաքում իսրայելական ավիահարվածի կողմից ռմբակոծված շենքում։

🇮🇱🇱🇧 Հոկտեմբերի 28-ին Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող պատմական Տյուր քաղաքին։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

29 Oct, 08:32


«Նախատեսվում է ՈւԵՖԱ–ի չափանիշներով ֆուտբոլային մարզադաշտեր կառուցել Վանաձորում և Իջևանում:

ՀՀ կառավարությունը ծրագրում է Վրաստանի հետ համատեղ անցկացնել 2029 թվականի ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Դա նշանակում է, որ պետք է համապատասխան ենթակառուցվածք ստեղծել». ՀՀ ԿԳՄՍ նախարար

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

29 Oct, 07:17


🇦🇲 🇩🇪 «Հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է  ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին:

Նախարար Պապիկյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում իր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, մաղթել նոր ձեռքբերումներ Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Գերմանիա համագործակցության ներկայիս ընթացքին և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է
պաշտպանական  բարեփոխումների ընթացքը:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր». ՀՀ ՊՆ

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

25 Oct, 08:19


🇬🇪 Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ եթե հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքը» հաղթի, իրեն կարող են բանտ նստեցնել:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

25 Oct, 07:15


Խորհրդարանական ճեպազրույցներ. ՈՒՂԻՂ

Zhirayr Voskanyan | reporter

25 Oct, 06:24


🇫🇷🇦🇲🇷🇺🇦🇿«Հարցեր են առաջանում՝ կապված այն թույլտվության և գործողությունների ազատության հետ, որը Մոսկվան կարող է տրամադրել Ադրբեջանին՝ Հայաստանը ապակայունացնելու համար». Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյու:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

25 Oct, 05:46


🇺🇸🇹🇷 Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:

Կողմերը քննարկել են նաև իրավիճակը Հարավային Կովկասում՝ ընդգծելով արդար և երկարատև խաղաղության հասնելու կարևորությունը, որն օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

25 Oct, 05:30


👀Նիկոլ Փաշինյանը Կազանում կարճատև զրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

24 Oct, 17:10


ՀՀ–ում կարգելափակվեն շահումով խաղերի առցանց հարթակները:

«Եթե քաղաքացին մուտք գործի այդպիսի կայք, նա ավտոմատ կուղղորդվի ՀՀ ֆինանսների նախարարության կայքում բացված հատուկ էջ, որտեղ կասվի` դուք մուտք եք գործել վտանգավոր և չթույլատրված կայք». Ֆինանսների նախարար:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

24 Oct, 16:48


ՀՀ քննչական կոմիտեն հաշվետու կլինի ԱԺ–ին:

Խորհրդարանում հաշվետվություն ներկայացնում է ՀՀ կառավարությունը, սակայն խորհրդարան չեն գալիս քննչական և հակակոռուպցիոն կոմիտեների, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարները:

Պատգամավորների առաջարկն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

24 Oct, 13:51


🇺🇸🇦🇲🇦🇿Պետդեպը չի բացահայտում ԱՄՆ նախագահի առաջարկները Երևանին և Բաքվին:

ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ պատասխանելով «Ազատության» գրավոր հարցմանը, թե հայկական և ադրբեջանական կողմերին հղած նամակներում ի՞նչ է առաջարկել և ի՞նչ փոխզիջումների մասին է գրել ԱՄՆ նախագահը, նշել է․

«Կողմերը նշանակալի առաջընթաց են արձանագրել խաղաղության համաձայնագրի վերջնականացման ուղղությամբ: ԱՄՆ-ը հանձնառու է սատարել այդ գործընթացը կողմերի համար օգտակար ցանկացած ձևով: Այս պահին հավելելու ոչինչ չունենք»:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

24 Oct, 13:26


🇦🇲🇦🇿 «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
Կողմերը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով». ՀՀ կառավարություն

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

24 Oct, 13:09


🇬🇪🇪🇺🇦🇲«Վրաստանի՝ եվրոպական ուղի վերադառնալուց է կախված նաև մեր հարևան Հայաստանի լինել-չլինելը, ինչպես նաև Կովկասում խաղաղության ճակատագիրը:

Իմ թանկագին հայ հայրենակիցներ, մեր ընդհանուր հայրենիքի՝ Վրաստանի ճակատագիրն է որոշվում։ Մի վախեցեք անցողիկ կառավարությունից, գնացեք ընտրության և ընտրեք ընդդիմությանը». Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ դիմելով հայ ընտրողներին։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

24 Oct, 11:32


❗️🇪🇺🇦🇲🇦🇿Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դուրս բերել Ադրբեջանի զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից:

Եվրոպական խորհրդարանում ձայների 453 կողմ, 31 դեմ և 89 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվել է Ադրբեջանում տիրող իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտման ու Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ բանաձևը: Քվեարկությանը մասնակցել է 573 պատգամավոր:

Փաստաթղթում եվրապատգամավորները դատապարտել են Բաքվին՝ հանրապետությունում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտման համար, կոչ են անում ազատ արձակել քաղաքական հայացքների պատճառով դատապարտված անձանց, իսկ ԵՄ առաջնորդներին, մասնավորապես՝ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, որպես հնարավորություն օգտագործել COP29-ը՝ հիշեցնելու Ադրբեջանին իր միջազգային պարտավորությունների մասին, անդրադառնալ այդ երկրի մարդու իրավունքների վիճակին Ադրբեջանի իշխանությունների հետ իրենց  փոխհարաբերություններում:
 
Պատգամավորները բանաձևում վերահաստատել են աջակցությունը և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, նրանց հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ համաձայն 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի։ Վերահաստատել են նաև պահանջը՝ Ադրբեջանի զորքերը դուրս բերել Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից, միաժամանակ կոչ են արել Ադրբեջանին՝ հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ընդգծել են, որ Նախիջևանի հետ Ադրբեջանի կապի խնդիրները պետք է լուծվեն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով:
 
Եվրապատգամավորները վերահաստատել են իրենց դիրքորոշումը, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:
 
Բանաձևին կողմ քվեարկածները ողջունել են ԵՄ մի քանի անդամ պետության կողմից Հայաստանին պաշտպանական ռազմական աջակցություն տրամադրելու գործողությունները և կոչ են արել անդամ պետություններին՝ դիտարկել նմանատիպ նախաձեռնությունները: Բանաձևը նաև ողջունել է ԵՄ-ի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների նոր թափը, կոչ արել Հանձնաժողովին և Խորհրդին՝ ակտիվորեն աջակցել ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման Հայաստանի ցանկությանը:
 
Պատգամավորները կոչ են արել Ադրբեջանին՝ լիովին կատարել Արդարադատության միջազգային դատարանի բոլոր հրամանները, ներառյալ՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ի հրամանը, որում նշվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց անվտանգ, անարգել և արագ վերադարձի համար միջոցները: Պատգամավորները նաև պահանջել են ձեռնպահ մնալ ԼՂ-ում հայկական մշակութային, կրոնական և պատմական ժառանգության ոչնչացումից և պաշտպանել այն: 
 
Կոչ է արվել ԵՄ-ին՝ դադարեցնել ամբողջ տեխնիկական և ֆինանսական աջակցությունն Ադրբեջանին, որը կարող է նպաստել նրա ռազմական կամ անվտանգության կարողությունների ամրապնդմանը, անդամ պետություններին էլ՝ սառեցնել բոլոր ռազմական և անվտանգության սարքավորումների արտահանումը Ադրբեջան: 
 
Կոչ է արվել ԵՄ-ին և նրա անդամ պետություններին՝ ուժեղացնել Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը, ավելի մեծացնել այն և երկարացնել գործունեության ժամկետը:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

24 Oct, 11:18


«Հաճելի է արձանագրել, որ սկսվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը։ Դա է ճիշտ ճանապարհը դեպի խաղաղության պայմանագիր». Պուտինն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի ելույթին:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

24 Oct, 11:13


«Հայաստանը շահագրգռված է իր տարածքով անցնող միջազգային տրանսպորտային հաղորդակցություններով և խողովակաշարերով և պատրաստ է ինքնուրույն ապահովել դրանց անվտանգությունը». Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ BRICS+-ում

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

24 Oct, 10:54


🇦🇲🇦🇿Մեկնարկել է Նիկոլ Փաշինյան~Իլհամ Ալիև հանդիպումը:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

24 Oct, 10:46


««ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույցներ արտերկրի գործընկերների հետ». վարչապետ Փաշինյան

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

22 Oct, 18:15


🇪🇺🇦🇲🇦🇿Եվրախորհրդարանում կայացել է քննարկում՝ «Ադրբեջանում քաղաքական իրավիճակը և մարդու իրավունքների խնդիրները» թեմայով: Հինգշաբթի կկայանա բանաձևի քվեարկությունը:

Աշխատանքի և սոցիալական հարցերով եվրահանձնաժողովի փոխնախագահ Նիկոլաս Շմիտը նշել է, որ Ադրբեջանում օրեցօր վտանգվում են մարդու իրավունքները, և ավելի է ճնշվում ազատ խոսքը: Միաժամանակ, նա նշել է, որ Երևանը և Բաքուն այսօր առավել քան երբևէ մոտ են խաղաղության հաստատմանը, և Եվրամիությունն ամբողջովին աջակցում է երկու երկրի միջև ընթացող խաղաղության գործընթացին:

Ֆրանսիացի պատգամավոր Քսավիե Բելամին դատապարտել է Ադրբեջանի հարձակումը ԼՂ և Հայաստանի դեմ, հայտարարել է, որ Իլհամ Ալիևը փորձում է միջամտել Եվրամիության, Ֆրանսիայի ներքին գործերին, ապակայունացնել իրավիճակը Նոր Կալեդոնիայում: Նա առաջարկել է անհապաղ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահի և պաշտոնյաների հանդեպ:

Ֆրանսիացի մեկ այլ պատգամավորի՝ Ժորդան Բարդելայի խոսքով՝ Եվրամիությունը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի աջակցությամբ, գազ է գնում Ադրբեջանից:

Նատալի Լուազոն ԼՂ դեմ հարձակումն անվանել է էթնիկ զտում և կոչ արել բոյկոտել Բաքվում կայանալիք ԿՈՊ-29 համաժողովը:

Պատգամավորները պնդել են, որպեսզի ԵՄ-ն Ադրբեջանից պահանջի հարգել մարդու իրավունքները, պահպանել հայկական մշակութային ժառանգությունը և ապահովել ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի իրավունքները:
Նրանք նաև տեղեկացրել են, որ հինգշաբթի քվեարկության դրվելիք բանաձևում ամբողջությամբ սատարում են ԵՄ հետ Հայաստանի մերձեցման նախաձեռնությանը և դատապարտում Իլհամ Ալիևի քաղաքականությունը տարածաշրջանում:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

22 Oct, 17:53


«Ձերբակալվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները Երևանի Պուշկինի փողոցի պատերից ջնջող կինը:

ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները:

Ձերբակալվել է մայրաքաղաքի 62-ամյա բնակիչ Հասմիկ Գ.-ն: Նա և կազմված փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե». ՆԳՆ խոսնակ

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

22 Oct, 16:34


🇺🇸🇦🇲ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի պարոն վարչապետ,

Ուրախ եմ տեսնել, որ Ձեր երկիրը և Ադրբեջանը կայուն առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ, որը կկարգավորի ձեր երկու երկրների միջև հարաբերությունները:

Ես ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ Միացյալ Նահանգները պատրաստ են աջակցել կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին, որը վերջնականապես վերջ կդնի դարավոր հակամարտությանը։ Խաղաղության համաձայնագիրը, որը երաշխավորում է Հայաստանի միասնությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ապահովություն և կայունություն կապահովի ոչ միայն հայ ժողովրդի համար: Այն կվերափոխի ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանը։

Ինչպես գիտեք, խաղաղության համաձայնագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի համառություն, հնարամտություն և փոխզիջում: Բայց հայրենասիրությունը քաղաքականությունից վեր դասելով՝ Դուք խիզախորեն և հետևողականորեն ընտրել եք խաղաղության ուղին, և ես Ձեզ քաջալերում եմ այս տարի վերջնական տեսքի բերել պայմանագիրը։

Իմ վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն: Ես խնդրել եմ Եվրոպայի գծով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերին տեղեկացնել Ձեզ որոշ քայլերի մասին, որոնք մենք կուզենայինք ձեռնարկել և ստանալ Ձեր կարծիքն Ադրբեջանի հետ քննարկումների վերաբերյալ:

Ինչպես անցյալ ամիս Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հիշատակվեց, այժմ եկել է պահը վերահաստատելու հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը և խաղաղության հիմնարար սկզբունքներին: Ավելի պայծառ ապագան հասանելի է, և ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատանքին՝ այն բաց չթողնելու համար»:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

22 Oct, 15:44


🇦🇲🇺🇸Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը և Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին:

Մայքլ Քարփենթերը նախ վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրն արդեն իսկ համաձայնեցված հոդվածների հիման վրա և շարունակելու հետագա քննարկումները: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ պայմանագրի ստորագրումը կնպաստի փոխվստահությանը և դրական ազդակ կհաղորդի մյուս հարցերի քննարկման ու համաձայնության հասնելու գործին:

Մայքլ Քարփենթերն ընդգծել է, որ ԱՄՆ ողջունում է Հայաստանի նպատակադրումն ու քայլերը՝ ի նպաստ խաղաղության ու կայունության հաստատման, կարևորել սահմանազատման գործընթացն ու կանոնակարգի ստորագրումը, շեշտել Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ հետագայում ևս նպաստելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: Մայքլ Քարփենթերն ընդգծել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԱՄՆ համագործակցության երկկողմ օրակարգին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

22 Oct, 15:22


🇦🇲🇺🇸«Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով տնօրեն Մայքլ Քարփենթերին:

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններն ընդգրկող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել են արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին և նախանշել հետագա համագործակցության ուղիները:
Հանդիպմանը քննարկվել է արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, որի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքին: ՀՀ ԱԽ քարտուղարը վերահաստատել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման պատրաստակամությունը». ՀՀ ԱԽ գրասենյակ

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

22 Oct, 15:06


🇦🇲🇺🇸 «Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով տնօրեն Մայքլ Քարփենթերի գլխավորած պատվիրակությանը։

Արարատ Միրզոյանը և Մայքլ Քարփենթերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։ Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից գործադրվող ջանքերը, և անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումներին». ՀՀ ԱԳՆ

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

22 Oct, 14:01


«Հիասթափեցնում ես, կրկին փորձիր․ ձեզնից ամաչեք». ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ

Zhirayr Voskanyan | reporter

22 Oct, 12:01


🎟️«Եթե երբևէ չեք գնել QR ուղետոմս Telcell Wallet-ով, ապա հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 30-ը Telcell Wallet հավելվածով 1 QR ուղետոմս գնելու դիմաց կստանաք ևս 10 ուղետոմս ավտոբուսի և մետրոյի համար։

Հ․Գ․ Կարելի է գնել ցանկացած ուղետոմս (transport.telcell.am)». Telcell Wallet

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

22 Oct, 11:26


🚌«Երևան քաղաքն առավելություն և առանձնացված գծեր է տալիս հանրային տրանսպորտին:

Առաջնային փուլով՝ իրագործվում է միասնական միջանցքի գաղափարը, որով կապվում են մի քանի վարչական շրջաններ՝ հասարակական տրանսպորտի համար ստեղծելով անխոչընդոտ երթևեկություն». Երևանի քաղաքապետարան

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

22 Oct, 10:43


ԱԺ օրակարգում ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի վավերացման հարցն է. ՈՒՂԻՂ

Zhirayr Voskanyan | reporter

22 Oct, 09:30


🇫🇷🇲🇩🇪🇺«Ապատեղեկատվական մանիպուլյացիաները չսասանեցին մոլդովացիների վճռականությունը, որոնց ցանկությունը եվրոպական ընտանիքին միանալու ավելի ուժեղ էր։ Մայա Սանդուն մարմնավորում է այս կամքը։ Մոլդովան կարող է հույս դնել մեր աջակցության վրա՝ հասնելու իր եվրոպական ճակատագրին». Էմանյուել Մակրոն

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

22 Oct, 09:01


🇦🇲🎶 Հայաստանը թողարկել է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի պատվիրակ Լեոյիօ երգն ու տեսահոլովակը:

Հ.Գ. հավանեցի՞ք

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

22 Oct, 08:11


ԱԺ նիստ. օրակարգում ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի վավերացման հարցն է. ՈՒՂԻՂ

Zhirayr Voskanyan | reporter

22 Oct, 07:58


🇦🇲🇦🇿«COP29-ին Հայաստան ի մասնակցության որոշում չկա:
Եթե պետք է մեր պետությանը՝ կգնանք, եթե ո'չ` չենք գնա». Ալեն Սիմոնյան

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

22 Oct, 07:31


ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանին և նրա ընտանիքի անդամներին հոկտեմբերի 29-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

22 Oct, 07:01


🇦🇲🇪🇺 «Անցյալ շաբաթավերջին EUMA դիտորդներն իրականացրել են սեզոնի իրենց առաջին ձնային պարեկությունը:

Ծովի մակարդակից 3350 մետր բարձրության վրա մեր առաքելության մասնակիցները ցուցաբերեցին գերազանց թիմային աշխատանք և ճկունություն». EUMA մամուլի ծառայություն

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

22 Oct, 06:03


ԱԺ-ն վավերացնում է ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը. ՈՒՂԻՂ

Zhirayr Voskanyan | reporter

22 Oct, 05:30


🇦🇿 Ադրբեջանի խորհրդարանում «ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի նախաձեռնող խումբ՝ պատգամավոր Ազիզ Ալեքբարովի գլխավորությամբ»։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

22 Oct, 05:00


Այսօր Կազանում մեկնարկում է «ԲՐԻԿՍ» 16-րդ գագաթնաժողովը։ Հայաստանը վարչապետի մակարդակով կմասնակցի գագաթնաժողովին, սակայն կազմակերպությանը անդամակցելու հարց Երևանը դեռ չի քննարկում:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

21 Oct, 14:57


Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ Լևոն Ջուլֆալակյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է ստացել:

Այս մասին փաստում է ՌԴ նախագահի ստորագրած հրամանագիրը:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

21 Oct, 07:04


ԱԺ-ում քննարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. ՈՒՂԻՂ

Zhirayr Voskanyan | reporter

21 Oct, 06:50


83 տարեկանում ԱՄՆ-ում մահացել է Ֆեթուլլահ Գյուլենը, որի արտահանձնումն էր պահանջում Անկարան 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո։

Թուրքիան նրան համարում էր «Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպության» պարագլուխ:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

21 Oct, 06:44


🇲🇩🇪🇺Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը գտնվում է հզոր DDoS հարձակման տակ, որը սկսվել է անմիջապես այն բանից հետո, երբ եվրաինտեգրման կողմնակիցների ձայները սկսեցին գերազանցել հակառակորդների ձայները։

Այնուամենայնիվ, բացը շարունակում է մեծանալ։ Ներկայումս հաշվառված է արձանագրությունների 98.47%-ը, ինչի արդյունքում.

Կողմ՝ 733508 կամ ձայների 50,09%

Դեմ՝ 730794 կամ ձայների 49,91%

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

21 Oct, 06:40


Տիգրան Ավինյանը խոսել է շինթույլտվությունների հարցում ձևավորված նոր կոռուպցիոն սխեմայի մասին:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

21 Oct, 05:41


🇲🇩Մոլդովայում քաղաքական լարվածությունը մեծանում է.

🇪🇺ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեի արդյունքներն այս պահին՝

❗️Կողմ - 50%
❗️Դեմ - 49%

Նախագահի ընտրության արդյունքները՝

Մայա Սանդու - 41,86%

Ալեքսանդր Ստոիանոգլո - 26,34%

Տեղի է ունենալու 2-րդ փուլ:

Սանդուն ԵՄ անդամակցության կողմնակից է, Ստոիանոգլոն ռուսամետ գործչի համարուն ունի:

Առավոտյան ժամը 03:00-ին Մայա Սանդուն հայտարարեց, որ տեղի է ունեցել հարձակում ժողովրդավարության ու ազատության վրա՝ հանցավոր խմբերի կողմից, որոնք գործել են դրսի ուժերի համակարգմամբ: Քիշնևում վստահ են՝ խոսքը Ռուսաստանի մասին է: Ըստ Մոլդովայի նախագահի՝ հանցավոր խմբերը թշնամական ուժերի հետ տասնյակ միլիոնավոր եվրոներով հարձակվել են են Մոլդովայի վրա: Նա հայտարարեց նաև՝ փաստեր ունեն 300.000 ձայների գնման փորձի մասին:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

20 Oct, 18:13


🇬🇪🇪🇺Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է երկրի եվրոպական կուրսի ցույցին։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

20 Oct, 16:31


🤡 ««Интердевочка» ֆիլմը հայտնվեց կինոթատրոններում, մարդիկ հերթեր էին կանգնում այն դիտելու համար, արդյունքում ԽՍՀՄ-ը փլուզվեց». ՌԴ Պետդումայի խոսնակ Վոլոդին

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

20 Oct, 16:06


🇬🇪🇪🇺Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը, որին մասնակցում են հազարավոր մարդիկ։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

20 Oct, 09:31


🇲🇩🇪🇺Մոլդովայի նախագահը քվեարկեց հանուն եվրոպական ապագայի:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

20 Oct, 09:06


🇲🇩🇪🇺Մոլդովացիները քվեարկում են հանուն խաղաղ ու ազատ ապագայի՝ ԵՄ կազմում:

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

20 Oct, 07:51


🇲🇩 Այսօր՝ հոկտեմբերի 20-ին Մոլդովայում նախագահական ընտրություններ են։ Նախագահի պաշտոնի համար պայքարում է 11 քաղաքական գործիչ, այդ թվում՝ գործող նախագահ Մայա Սանդուն: Քիշնևում հավանական են համարում ընտրությունների երկրորդ փուլը։

🇪🇺 Ընտրություններին զուգահեռ քաղաքացիները մասնակցում են Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեին։ Դրա համար պետք է փոփոխություններ կատարվեն երկրի Սահմանադրության մեջ։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

19 Oct, 17:00


🇲🇩🇪🇺Մոլդովայում լռության օր է:

Zhirayr Voskanyan | reporter

19 Oct, 16:33


🇦🇲🇦🇿Ալեն Սիմոնյանը չի համարում, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացը փակուղում է։ Այս մասին«Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ նախագահը, հավելելով՝ պետք է թույլ չտալ, որ այդ գործընթացը մտնի փակուղի։

Այն հարցին, թե ինչու՞ չի կայացել Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպումը, Սիմոնյանը պատասխանել է․ «Օգնականս գրեց՝ ի՞նչն է պատճառը, և ի պատասխան մեզ ասացին, որ նախ պարոն Սիմոնյանի որոշ հայտարարություններ՝ իմ հայտարարությունները, երկրորդը՝ Ֆրանկոֆոնիայի ընթացքում տեղի ունեցածը և այլն։

📌 Հարցազրույցում անդրադառնալով Ալմա-Աթայի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու հարցին, նա նշել է․ «Ես կասեմ մի բան՝ այն փաստաթուղթը, որը հաջորդ շաբաթ կգա ԱԺ, փաստացի հենց Ալմա-Աթայի չափանիշներով և տրամաբանության մեջ փաստաթուղթ է, և այնտեղ, մեծ հաշվով, դա ամրագրված է»։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

19 Oct, 13:18


🇮🇱🇱🇧Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում Բեյրութի հարավում գտնվող «Հըզբոլլահի» թիրախներին։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

19 Oct, 13:01


🇦🇲🇹🇷🇦🇿🇷🇺🇮🇷Թուրքիայի ԱԳ նախարարի հրավերով Հայաստանի, Ադրբեջանի, ՌԴ-ի, Իրանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ տեղի է ունեցել «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպումը, որի արդյունքներով համատեղ կոմյունիկե է ընդունվել։

«Հանդիպման ընթացքում նախարարները. 
Վկայակոչել են «3+3» ձևաչափով տեղի ունեցած նախորդ հանդիպումները, որոնք անցկացվել են Մոսկվայում և Թեհրանում։  Ընդգծել են «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակում հերթական հանդիպման անցկացման կարևորությունը ներկայիս բարդ զարգացումների պայմաններում, որոնք սպառնում են տարածաշրջանային և միջազգային խաղաղությանը և կայունությանը, և պայմանավորվել են շարունակել համագործակցությունը «3+3» ձևաչափի շրջանակներում։ Հաշվի առնելով բարիդրացիական հարաբերությունների վճռորոշ անհրաժեշտությունը, որը բխում է փոխադարձ շահերի իրականացմանն ուղղված համատեղ ջանքերից՝ վերահաստատել են վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության հարգման, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության, ներքին գործերին չմիջամտելու, ուժի  կամ ուժի սպառնալիքի կիրառման արգելքի և մարդու իրավունքների հարգման կարևորությունը` հիմնված Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության բոլոր սկզբունքների վրա:
Տարածաշրջանային երկրների առաջնային դերին համահունչ, կարևորելով երկխոսությունը, օգտվելով տարածաշրջանային համագործակցության հնարավորություններից և միջազգային կարևորագույն հարցերի շուրջ անկեղծորեն երկխոսելու կարողությունից՝ քննարկել են տարածաշրջանին հուզող չլուծված խնդիրները: Գոհունակությամբ արձանագրել են տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների կարգավորման և զարգացման դրական դինամիկան։ Նշելով տարածաշրջանային տնտեսական համագործակցության կառուցողական դերը տարածաշրջանային վստահության կառուցման, բարգավաճման և կայունության հարցերում, ինչն իր հերթին օգուտ է բերում տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին՝ հակամարտությունների թեմաների փոխակերպման միջոցով տրամադրելով տնտեսական և առևտրի զարգացման հնարավորություններ, պայմանավորվել են շարունակել ուսումնասիրել փոխգործակցության հնարավորությունները տրանսպորտի, հաղորդակցության, առևտրի, էներգետիկայի, ներդրումների և կապի ոլորտներում։ 
Ընդգծել են մշակութային համագործակցության և մարդկանց միջև շփումների կարևորությունը՝ կրթության, գիտության, զբոսաշրջության, մշակույթի և սպորտի ոլորտներում համատեղ նախագծերը խրախուսելու նպատակով։
Համաձայնել են, որ երկկողմ բանակցությունները լրացնելու են կայուն տարածաշրջանային խաղաղության և տնտեսական զարգացմանն ուղղված բազմակողմ խորհրդակցությունները: Վերահաստատել են, որ «3+3» հարթակի դռները միշտ բաց կլինեն Վրաստանի միանալու համար։           Մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակի առնչությամբ և խստորեն դատապարտել են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների կոպիտ խախտումները, որոնք կարող են վտանգել տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը, և կոչ արել հարգել միջազգային իրավունքը, կրակի անհապաղ դադարեցման և տուժածների համար մարդասիրական աջակցությանն անխոչընդոտ հասանելիության միջոցով վերջ տալ բոլոր ագրեսիաներին և վայրագություններին:
Ընդունելով ահաբեկչական և հանցավոր գործունեության աճը մեր տարածաշրջանին մոտ գտնվող տարածքներում՝ իրենց հանձնառությունն են հայտնել համագործակցել ահաբեկչության բոլոր ձևերի և դրսևորումների դեմ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին համապատասխան: Ընդգծել են «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի կանոնավոր նախարարական հանդիպումների, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում խորհրդակցությունների կարևորությունը՝ տարածաշրջանում վստահության և համագործակցության միջավայրի ամրապնդման նպատակով։
Պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպման վայրն ու ամսաթիվը կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարները շնորհակալություն են հայտնել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարին լավ ընդունելության և հանդիպման հաջող անցկացման համար». ՀՀ ԱԳՆ

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

19 Oct, 12:45


🇦🇲Հոկտեմբերի 19-ը ՀՀ ԶՈՒ Հրթիռահրետանային զորքերի օրն է։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

19 Oct, 12:15


«ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 13-17-ը Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում մասնակցել է ՆԱՏՕ-ի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) տարեկան համաժողովին։

ՕԿՀ գործընթացի շրջանակում ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների ստորաբաժանումներն անցնում են միջազգային առաքելությունների շրջանակում ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցելիության մակարդակի գնահատում:

Այցի ընթացքում գեներալ-մայոր Երոյանը հանդիպել է մի շարք գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալ, փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալին (Նորվեգիա) և
ՆԱՏՕ-ի ԵԴՈՒԳՀ գործընկերության դիրեկտորատի ռազմական համագործակցության ծառայության ղեկավար-շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մարտին Ռեմեսին (Սլովակիա)։

Քննարկվել են համագործակցությանը, այդ թվում՝ փոխգործակցելիության գնահատման հաջորդ շրջափուլին վերաբերող հարցեր». ՀՀ ՊՆ

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

19 Oct, 11:52


🇮🇱«Իսրայելին ոչինչ չի կանգնեցնի». Նեթանյահուն մեկնաբանել է Կեսարիայում գտնվող իր նստավայրին անօդաչու թռչող սարքի հարվածը։

https://t.me/zhirayrvoskanyan

Zhirayr Voskanyan | reporter

19 Oct, 10:03


🇫🇷🇱🇧🇮🇱 «Ֆրանսիան իր տարածքում հոկտեմբերի 24-ին կանցկացնի Լիբանանին նվիրված միջազգային համաժողով: Խոսքը բացառապես հումանիտար բնույթի միջոցառման մասին է։

Ֆրանսիան աջակցում է հրեական պետությանը, սակայն այդ հանգամանքն ինձ չի զրկում Իսրայելի կառավարության ղեկավարի հետ չհամաձայնելու իրավունքից». Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն

https://t.me/zhirayrvoskanyan