Elbakyan's diary @elbakyan_edgar Channel on Telegram

Elbakyan's diary

@elbakyan_edgar


Edgar Elbakyan's Telegram channel

Elbakyan's diary (English)

Are you a fan of Edgar Elbakyan's work and want to get an exclusive peek into his life? Look no further than 'Elbakyan's diary' Telegram channel! This channel, with the username @elbakyan_edgar, offers a unique opportunity to follow along with Edgar Elbakyan's daily adventures, thoughts, and musings. From behind-the-scenes glimpses of his creative process to personal reflections on life, 'Elbakyan's diary' provides an intimate look into the mind of this talented individual. So, who is Edgar Elbakyan? He is a renowned artist known for his thought-provoking paintings and installations that challenge societal norms and provoke deep contemplation. What is 'Elbakyan's diary'? It is a virtual diary where Edgar Elbakyan shares his innermost thoughts and experiences with his followers, offering a rare insight into the life of an artist. Join 'Elbakyan's diary' today to become part of Edgar Elbakyan's inner circle and gain a deeper understanding of his artistic vision and personal journey.

Elbakyan's diary

09 Jan, 17:48


Վերնագիրը «կիսամեջբերում» է։ Պահեստային բենզին պահելու «օդում կախված» վկայությունները վերաբերում են 2022 թ․ սեպտեմբերին։ Ինչևէ, էականը դա չէ, այլ այն, որ դե-ֆակտո իշխանությունները Հայաստանին տանում են նոր կապիտուլյացիայի, 2025 թ․-ը հռչակել են «թուրքերի տակ պառկելու» տարի, իսկ ապագա ազգային իշխանություններից ժողովրդի պահանջած ակնկալիքները պետք է լինեն առարկայական։

https://www.youtube.com/watch?v=lKDfW6iUpqE

քաղաքագետ Էդգար Էլբակյան

@elbakyan_edgar

Elbakyan's diary

31 Dec, 15:20


Նոր տարվա առթիվ դժվար է ավելի խորունկ բան ասել, քան այն, ինչ 1879 թ․ գրել է Ռափայել Պատկանյանը։

«Երնէ՜կ, թէ այս նոր տարին
Հայ ազգ ի մի գումարուէր,
Ի գլուխ Կարնոյ Հայ ամրին
Հայի դրօշակ ծածանէր
»։

#ՀաջորդՏարիՇուշիում
#ՀավերժականՀայաստան

https://youtu.be/dxb4VFrOQaw

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Elbakyan's diary

22 Dec, 14:55


Հայաստանի անկումը հետևանք է բացառապես գաղափարազրկության, և Հայաստանի զարթոնքն սկսելու է բացառապես գաղափարական զարթոնքով։

https://www.panorama.am/am/news/2024/12/22/%D4%B7%D5%A4%D5%A3%D5%A1%D6%80-%D4%B7%D5%AC%D5%A2%D5%A1%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6/3093889

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Elbakyan's diary

14 Dec, 12:23


Եթե հայերի ցեղասպանություն հայկական հողերի վրա չի եղել, ինչպես պնդում են թուրքերն ու նրանց դրածո ՀՀ իշխանությունները, ուրեմն թուրքերի ասածն է ստացվում, որ տեղի է ունեցել թյուրքերի ցեղասպանություն ներկայիս ՀՀ տարածքում, որը «թյուրքական հայրենիք» է։

Հայ-թուրքական հարաբերությունների հարցով ապագա բանակցություններում թուրքերի կողմից ցեղասպանության ճանաչումն ըստ այդմ պիտի լինի կանխարգելիչ նախապայման, այլապես Հայաստանը չի կարող դիմակայել թուրքական սպառնալիքին։

https://youtu.be/pYZ72urzQao?si=V4fIe9jmEiY0znmq

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Elbakyan's diary

13 Dec, 12:49


21 տարի առաջ այս օրը ԱՄՆ Պաշտպանության նախարարության թիվ 121 հատուկ նշանակության խումբը «Կարմիր արշալույս» գործողության շրջանակներում հայտնաբերեց և գերեվարեց Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնին։

Դրանից 5 տարի անց՝ 2008 թ․ մարտի 29-ին, ելույթ ունենալով Դամասկոսում կայացած Արաբական երկրների լիգայի վեհաժողովին՝ Լիբիայի ղեկավար Մուամար Կադաֆին զգուշացրեց, որ Սադամի ճակատագիրն սպասում է իրենց բոլորին, եթե շարունակեն աչք փակել ամերիկյան և արևմտյան ամենակուլ աշխարհակալության վրա։ Տանտեր Բաշար Ասադին այդ նախազգուշացումը ծիծաղելի թվաց…

Ժամանակակից ազգային էլիտաների ընչաքաղցությունը, կարճատեսությունն ու համակարգաստեղծ կարողությունների անկումը բերելու են ամբողջ պետությունների և ազգային միավորների անհետացման։ Մեր՝ հայերիս, խնդիրը միայն այն չէ, որ մեր էլիտաները ևս չեն փայլում ռազմավարական խորքային պլանավորման հանճարով, այլ այն, որ մեր թշնամի Թուրքիան համաշխարհային բթամտության այս շքերթում, ցավոք, եզակի բացառություններից է, և ունի էլիտաներ, որ կարողանում են բացի այսպահային աթոռակռվային բազառներից՝ նաև հոգալ 100 տարի հետոյի հարցերը։

Կից՝ Մ․ Կադաֆիի նախազգուշացում-կանխատեսումը․ «Մի ամբողջ արաբական պետության ղեկավարություն կախաղան հանվեց։ Իսկ մենք, այստեղ նստած, ոչինչ չենք ձեռնարկում։ Մինչև ե՞րբ։ Ձեզնից յուրաքանչյուրը կարող է լինել հաջորդը։ Ինչո՞ւ մենք չենք հետաքննում Սադամ Հուսեյնի սպանությունը։ Ամերիկան վերջինիս հետ ուս-ուսի մարտնչում էր Խոմեյնու դեմ։ Նրանք ընկերներ էին։ Չեյնին (ԱՄՆ ՊՆ ղեկավար - Է․Է․) Սադամի ընկերն էր։ Նույնպես և Ռամսֆելդը (ԱՄՆ ՊՆ ղեկավար - Է․Է․), որ Պենտագոնի շեֆն էր, երբ ավերում էին Իրաքը … Սադամ Հուսեյնի մոտ ընկերն էր։ Բայց վերջ ի վերջո նրանք հանձնեցին և կախաղան հանեցին Սադամին։ Հիմա դուք, … նույնպես Ամերիկայի ընկերներն եք, … հավաքվել եք այստեղ։ Լա՛վ, «դուք» չէ, «մենք»։ Բայց միգուցե կգա օրը, երբ Ամերիկան մեզ էլ կկախի»։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Elbakyan's diary

11 Dec, 15:29


Ի՞ՆՉՊԵՍ ԸՆԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՍԻՐԻԱՆ

• Արցախյան առաջին հաղթական պատերազմից հետո մի անգամ ՀՀ այն ժամանակվա պաշտպանության նախարարը քարտեզի վրա գեներալ Մանվել Գրիգորյանին է ներկայացնում բանակային զորավարժության սցենարը․
– Էս առաջնագիծն ա, ստեղից էլ թշնամին մտել ա, գրավել ա մեր դիրքերը։
– Գա̈ , թուրք իմ դիրքե՞րն էլ ա գրավե։
– Հա՛։
– Խ**ս կերել ա։
– Իսկական չի գրավել, Մանվե՛լ, ես եմ տենց ասում։
– Գա̈ , դու էլ ես խ**ս կերե։


• Պատերազմի միջով անցնող երկրները պարտվում են այն ժամանակ, երբ կռիվը չավարտված՝ հրամանատարները հանում են զինվորական համազգեստը և հագնում վաղաժամ հյուսված կոստյումները։ Մանվելը հավաքական խտացումն էր այն տեսակի, որ մինչև վերջ մնաց զինվորական համազգեստի մեջ։ Ցավոք, այդ տեսակի ներկայացուցիչների շարքերը նոսրացան՝ հանգեցնելով 2018 թ․-ին։

• Նույնը տեղի ունեցավ Սիրիայում։ 13 տարի մաքառած երկրի իշխող էլիտայի ներսում ի վերջո արմատ գցեց պրոթուրքական խմբավորումը, որ համոզված էր, թե պետք է «լեզու գտնել հարևան Թուրքիայի հետ» (ծանո՞թ ձևակերպում է, չէ՞)։ Արդյունքում մի ողջ տասնամյակ ծանր ու համառ կռիվներով ազատագրված ու պահված երկիրը մի քանի օրում հանձնվեց թշնամուն։

• Ադրբեջանի պարտված նախագահ Աբուլֆազ Էլչիբեյն իր ժամանակին ձևակերպել է այս երևույթը հետևյալ բառերով՝ «tank qabağında duran oğlanlar pul qabağında sındılar» («տանկի դեմը կանգնող տղեքը փողի դեմը չոքեցին»)։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Elbakyan's diary

11 Dec, 15:11


«Դժբախտ ու դժգույն քաղաքների» շքերթ։ Նույն սցենարն ու նույն մեխանիզմը։

"По его словам, на подконтрольной киевскому режиму территории уже начата информационно-пропагандистская кампания по преуменьшению значимости этих городов, упоминая их в негативном окрасе, тем самым показывая, что они обуза, дотационные и не играют важной роли в вопросах обороны."

https://ria.ru/20241211/goroda-1988566292.html

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Elbakyan's diary

06 Dec, 14:00


Աշխարհն ամբողջությամբ վերադարձել է պատերազմի իրավունքի և ուժի տիրապետության բնական կերպարանքին։

Հայաստանի առաջնային խնդիրը, անշուշտ, այն է, որ երկրի ղեկին մի ռեժիմ է, որ ժողովրդին տանում է ոչ թե պայքարի, այլ ստրկության։

Ցավոք, առաջնային խնդիր լինելով հանդերձ՝ սա միակ խնդիրը չէ։ Հաջորդ խնդիրն այն է, որ այդ ռեժիմի դեմ պայքարի դուրս եկած ազգային-ընդդիմադիր ուժերը ևս, ինչ-որ չափով գիտակցելով երկրի գլխին կախված վտանգի չափը, ինչ-որ չափով պատրաստ չլինելով դրանց ամբողջությամբ առերեսվել, ժողովրդին չեն ուղղում մեկ մարդու պես պայքարելու, կռվելով հայ մնալու և ապրելու իրավունք ստանալու երկար սպասված պատգամները։

Տարիներ շարունակ տեղին ու անտեղին նժդեհներ ու չերչիլներ մեջբերողների մեջ չկան այնպիսիները, որ ժողովրդին ոգի կտան՝ չվհատվելու պատերազմի հեռանկարից, ընդհակառակը՝ այն ընկալելու որպես ազատության գրավական։ Չկան այնպիսիները, որ ժողովրդին ազնվորեն կասեն՝ «ես ձեզ չեմ կարող ոչինչ խոստանալ՝ բացի արյունից, կռուժկով լողանալուց ու կտրոնով հացի հերթերից»։

Իսկ մարդկանց նման բան ասելու համար առաջին հերթին պիտի ինքդ պատրաստ լինես դրան։ Քանի դեռ դա չկա, հայոց քաղաքական դաշտում շարունակում են թևածել «բա ուզում եք՝ պատերա՞զմ լինի», «բա որ դուք գաք, ի՞նչ եք անելու, կռի՞վ եք սկսելու» փակուղային և ինքնացեղասպանական խոսույթները…

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Elbakyan's diary

05 Dec, 12:31


Հասկանալի է, թե Եղիշե Չարենցի անթիվ-անհամար երկերից հետստալինյան Սովետական Միությունում ինչու հանրահռչակվեց հենց «Երկիր Նաիրին»։ Ռուսական աշխարհակալության կողմից հայերիս առաքվող ուղերձը շատ պարզ է․ «եթե մեզ հետ չեք, վերջներդ սա է»։

Այստեղ ռուսական և թուրքական շահերի միջև հետաքրքիր առնչություն է գոյանում։ Թուրքերին նույնպես ձեռնտու է հայության շրջանում «երկիրնաիրիական» ծեքծեքումները, որովհետև դրա միջոցով կարելի է հայերին անընդմեջ սարսափի մեջ պահել՝ «եթե ուզում եք անկախ լինել, վերջներդ սա է»։

Երևութական նմանության կողքին աչքի է զարնում նաև ռուսական և թուրքական մոտեցումների էութենական տարբերությունը․ առաջինի համար էական է, որ մենք իր դեմ չլինենք կամ ուրիշի հետ չլինենք, իսկ երկրորդի համար էական է, որ մենք ընդհանրապես չլինենք։

Ավելորդ է ասել, որ «Երկիր Նաիրիի» հանդեպ լևոնակապիտուլյանտականների անթաքույց սերը հենց թուրքական մտածողական տարբերակի դրսևորում է։

Մինչդեռ Չարենցը գրել է նաև «Ես իմ անուշ Հայաստանի»-ն և «Ազգային երազ» պոեմը, որ անպայման խորհուրդ եմ տալիս կարդալու։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Elbakyan's diary

04 Dec, 09:15


Կազմակերպչական և հրամանատարական գործի գերագահության մասին.

«Ամեն գնդում ու ամեն վաշտում պատահում են տարբեր որակի մարդիկ։ Գիտակից և անձնազոհ մարդիկ փոքրամասնություն են։ Մյուս ծայրում պիղծ, մորթապաշտ և միտումնավոր թշնամիացածների չնչին փոքրամասնությունն է։ Այս երկու փոքրամասնությունների միջև անվստահ տատանվողների հոծ միջամասնությունն է։ Փլուզում տեղի է ունենում այն ժամանակ, երբ լավագույնները զոհվում կամ դուրս են մղվում ասպարեզից, իսկ մորթապաշտներն ու թշնամիները՝ հաղթանակում։ Այդ ժամանակ միջամասնությունը կազմողները չեն իմանում, ում հետևից գնալ, և վտանգի պահին տրվում են խուճապի։ 1919 թ․ փետրվարի 24-ին մոսկովյան Սյունազարդ դահլիճում երիտասարդ հրամանատարներին ասել եմ հետևյալը․ «Տվե՛ք ինձ երեք հազար դասալիքներ, կոչե՛ք դա գունդ, ես նրանց կտամ մարտական հրամանատար, լավ կոմիսար, համապատասխան գումարտակապետներ, վաշտապետներ ու դասակապետներ, և երեք հազար դասալիքները չորս շաբաթվա ընթացքում մեր հեղափոխական երկրում կվերածվեն գերազանց գնդի… Վերջին շաբաթներում,- հավելել եմ ես,- մենք կրկին փորձեցինք այս ձևը նարվյան և պսկովյան ռազմաճակատներում, որտեղ ցաքուցրիվ փշրանքներից կարողացանք ստեղծել ընտիր զորամասեր»»։

Լև Տրոցկի՝ ռուսական քաղաքացիական պատերազմի հաղթած ղեկավար

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Elbakyan's diary

02 Dec, 10:28


Մինչ աշխարհն ու մեր տարածաշրջանն ավելի խորն են թաթախվում արյան գետերի մեջ, թշնամի Ադրբեջանը հիմնավորումներ է կառուցում Հայաստանի Սյունիքի մարզի վրա հարձակվելու համար, իսկ ՀՀ դե-ֆակտո թուրքական վարչակարգը ձևեր է փնտրում այդ գործը հեշտացնելու և Հայաստանը լուծարելու համար, հայրենի ընդդիմության մեծ մասը, անհուսորեն թաղված «էլեկտորալ գետտոյի» մեջ, մտածում է ոչ թե թուրքական վարչակարգից ազատվելու, այլ այդ վարչակարգի կազմակերպելիք նոր ընտրություններում միմյանց թիրախավորելով ու պիտակավորելով՝ ընդդիմադիր ձայները մեջ-մեջ անելու մասին։

Իսկ ժողովուրդը, չզգալով ու չտեսնելով մեկին, որ պատրաստ է՝ իրեն վարելու ազգային-ազատագրական պայքարի փշոտ, բայց փրկարար ճանապարհով, պատրաստվում է հերթական «ուրախ տարի ըլնի, ձերն էլ, ձերն էլ, կարևորը՝ խաղաղության ըլնի» ինքնախաբեական մանտրան կրկնելուն՝ նախընտրելով մնալ «դավին անտեղյակ, ցավին անտարբեր»…

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Elbakyan's diary

25 Nov, 10:08


Էսօր Մոնթեի ծնված օրն ա…

https://www.youtube.com/watch?v=d-b7ousrrI8

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Elbakyan's diary

21 Nov, 08:31


Սիրելի՛ ընկերներ, ինչպես գիտեք, մեր Հայկական համալսարանի մի խումբ շրջանավարտների կողմից նախորդ տարվա սեպտեմբերին հիմնվել և ցայսօր արդյունավետորեն գործում է Հայկական առաքելություն բարեգործական հիմնադրամը, որի գործունեության կիզակետում ՀՀ-ում հաստատված արցախցիներին օգնել ու զորացնելն է այնպես, որ մինչև Արցախի վերաազատագրումը շարունակեն ապրել ու կայանալ հայրենիքի այս հատվածում։

Հիմնադրամի կողմից այս պահին իրականացվում է «Նոր տարի 2025» թեմատիկ ծրագիրը, որի շրջանակներում հայաստանյան և սփյուռքյան նվիրատուների ջանքերով արցախցի դիմումագիր երեխաներն ստանում են իրենց փափագած նվերները։

Եթե ցանկանում եք դառնալ նվիրատու, արձագանե՛ք, խնդրեմ, մեկնաբանություններում։ Եթե ցանկանում եք, որ «աջ ձեռքը չիմանա՝ ձախն ինչ է անում», գրե՛ք նամակով։

«Յուրաքանչյուրը թող տա, ինչպես հոժար է սրտով և ոչ թե հարկադրաբար և տրտմությամբ, որովհետև Աստված սիրում է զվարթառատ տուրքը»։ Բ Կորնթացիներին 9։7

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Elbakyan's diary

19 Nov, 10:29


ՀԻՇԱՏԱԿՆ ԱՐԴԱՐՈՒՅՆ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ ԵՂԻՑԻ

• Այսօր Զորավար Մանվել Գրիգորյանի մահվան 4-րդ տարելիցն է։

• Մի անգամ, երբ հայրենակիցները Հովհաննես Բաղրամյանին դիմել են «զորավար» բառով, մարշալը պատասխանել է, որ ինքը և իր մարտական ընկերները զորավար չեն, իրենց արածը սոսկ մաթեմատիկական հաշվարկ է, այսքան՝ ինքնաթիռ, այսքան տանկ, իսկ իր ճանաչած միակ զորավարը Անդրանիկն էր, որ մաթեմատիկայի կանոններին հակասող հրաշքներ էր գործում մարտադաշտում։

• Իսկ մի ուրիշ անգամ Վազգեն Սարգսյանը բաժակաճառի ժամանակ, դիմելով Մանվելին, ասել է՝ «Մանվե՛լ, դու պիտի իմանաս, որ դու Անդրանիկից ավելի ուժեղ հերոս ես, որովհետև դու հող ես գրավել…»։

• Մանվելին կարելի է ընդունել կամ չընդունել որպես կերպար, բայց ուրանալ երկու պարզ ճշմարտություն անկարելի է․ Մանվելը երբեք զինվորի բաժին հացը չի կերել ու երբեք թուրքին հող չի հանձնել։

• Ու հենց այս պատճառով էլ նրա կերպարն ամենայն արդարությամբ է հառնում հայոց պատմության դատաստանի առաջ, ինչը չես ասի նրան հալածողների և ուրացողների մասին, որոնց հատուցման օրը դեռ գալու է…

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Elbakyan's diary

17 Nov, 12:48


ՀԱՅԿԱԿԱՆ ԱՂՈԹՔ
(հեղ․՝ Էդգար Էլբակյան)

Հազարագանձ, մեսրոպաշունչ հին լեզվիս
Անշունչ ու անբարբառ մի՛ թող, Հա՛յր մեր։
Կա՛մ դու հեթանոս արա ժողովրդիս,
Կա՛մ առանց Նարեկի մի՛ թող, Հա՛յր մեր։
Լուսավորչի աթոռը՝ պարապ, զորքիս
Առանց սպարապետի մի՛ թող, Հա՛յր մեր։
Ստի զնդանում պատմության մատյանիս
Առանց Խորենացու մի՛ թող, Հա՛յր մեր։
Հայրական տո՛ւն դարձրու եղբայրներիս,
Հային անհայրենիք մի՛ թող, Հա՛յր մեր։
Հողահավա՛ք տուր մեզ․ մե՛զ՝ առանց Մասիս,
Սասունն առանց Դավիթ մի՛ թող, Հա՛յր մեր։

Ֆրանկֆուրտ՝ տունդարձի ճանապարհին, 17.11.2024 թ․

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Elbakyan's diary

05 Nov, 10:33


ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ

• Ձեզնից ոմանք այս գրառումը կկարդան լույս օրով, ոմանք՝ գիշերը, որովհետև ճակատագիրն ու մեր սեփական թուլությունը հայերիս ցաքուցրիվ են արել աշխարհի ժամային գոտիներով մեկ։ Ինքս այս տողերը գրում եմ հեռավոր Ամերիկայից, ուր ֆիզիկապես գտնվում եմ եռաշաբաթյա գործուղման մեջ, իսկ հոգիս ու միտքս Արցախում են, որտեղից 3000 տարի շարունակ հայերը երբեք ցաքուցրիվ չէին եղել աշխարհի ժամային գոտիներով մեկ։ Բայց արի ու տես, որ հոգիս ու միտքս հիմա դեգերում են Արցախի մարդաթափ փողոցներում…

• Շատերդ տեսած չեք լինի այս հոլովակը։ 2023 թ․ սեպտեմբերի 27-ն է։ Փրկարար Սաշա Ավանեսյանը վերջին մարդկանցից է, որ բռնագաղթի ճամփան է բռնել հայրենի քաղաքից, որի փողոցներից մեկում հանդիպում է Ֆրեդերիկին՝ ստեփանակերտցիներին քաջածանոթ Ֆրեդիկին։ Վերջինիս բարի բնությունը հայտնի էր քաղաքի յուրաքանչյուր բնակչի։ Ականատեսները պատմում են, որ բռնագաղթի օրերին կորամեջք Ֆրեդիկը քայլում էր Ստեփանակերտի ամայացած փողոցներում, զգուշությամբ ուղղում տապալված մանկասայլակները՝ ասես փորձելով սեփական վտիտ ուժերով վերականգնել տիեզերական մի մեծ անարդարություն։

• Իսկ Ֆրեդիկը վտիտ է ի ծնե։ Հաշմանդամ է և տառապում է մանկական ուղեղային կաթվածով։ Չնայած սովետական տարիներին պետական խնամքի զարգացած համակարգին՝ ծնողներն իրենք էին պահել և սիրո ու հոգածության արժանացրել իրենց զավակին։ Արդեն մեծ տարիքում Ֆրեդիկն այդ բարությունը վերադարձնում էր մյուսներին՝ շրջափակման օրերին իրեն բաժին հասած սնունդը կիսելով այլոց հետ։

• Փրկարար Սաշայի համար անկարելի էր քշել-անցնել՝ առանց Ֆրեդիկին զգուշացնելու, որ պետք է հրապարակ գնալ և տարհանվել։ Ստանալով վերջինիս բացասական պատասխանը՝ Սաշան ասում է մի նախադասություն, որն առաջին անգամ լսելուց հետո մինչ օրս դաջվել է ականջներիս մեջ և թերևս մինչև օրերիս ավարտը կշարունակի հնչել ու հիշեցնել մեծ ողբերգությունը՝ «Ֆրեդո՛, մենակ տուվըս հայ մնացալ»։

• Ի՞նչ էր ուզում ասել Սաշան։ Միգուցե նա պարզապես նկատի ուներ, որ բոլոր հայերը բռնագաղթեցվել են, և միայն Ֆրեդիկն է մնացել, ուստի՝ նա էլ պետք է դուրս գա։ Իսկ միգուցե հոգու խորքից Սաշան իր ակնածանքն էր հայտնում այդ վտիտ, բայց ներքին մի զորավոր ուժով մարդու հանդեպ, որ մեն-մենակ հայ է մնում իր հայրենիքում։ Իսկ միգուցե Ֆրեդիկն այս դեպքում հանդես է գալիս որպես «մեկ հայ, այն էլ՝ թանգարանում» եղերական արքետիպի իրական մարմնավորում…

• Ֆրեդիկին միգուցե տեսած լինեք ադրբեջանական տեսանյութերից մեկում՝ մեն-մենակ Ստեփանակերտի փողոցներում քայլելիս և թշնամու կողմից ծաղրվելիս։ Միգուցե և տեսած չլինեք, և առաջին անգամ միայն այս գրառումից իմացաք նման մարդու գոյության մասին։ Բայց նա կա և գոյություն ունի և Արցախում է։

• Եվ ես երկու ցանկություն ունեմ։ Մեկը, որ Ֆրեդիկը հիշվի հենց այս կադրերով՝ ինքնավստահ, սեփական հողի վրա խրոխտ կանգնած, խոնարհ, բայց չխոնարհվող։ Եվ երկրորդը, որ Արցախի վերածնվող քաղաքներում ու գյուղերում մի օր բոլորս կարողանանք ասել՝ «Ֆրեդո՛, մենակ տու չըս հայ մնացալ, հասե եշի՛, հիշքան հայ կա Արցախում, մենակ տու չըս հայ մնացալ, Ֆրեդո՛»…

Լոս Անջելես, 5 նոյեմբերի 2024 թ․

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Elbakyan's diary

03 Nov, 18:06


Նիկոլական ալիքներից մեկն իր էջում տեղադրել է լուրը, որ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Արամ 1-ին կաթողիկոսին ու վերահաստատել իր աջակցությունը արցախահայությանը։ Եւ ահա, խնդրեմ, ուշադրություն դարձրեք արձագանքներին. Ալիքի հետեւորդների 80+ տոկոսը 👎 այսպես է արձագանքել այս լուրին։ Եթե այս ալիքի հետեւորդները հայեր են եւ ոչ թուրքեր, ապա հետաքրքիր է, թե ինչն է այս մարդկանց նյարդայնացրել՝ այն փաստը, որ Թրամփը զանգել է Արամ 1-ին կաթողիկոսին եւ ոչ թե նիկոլի՞ն, թե՞ այն, որ նախագահ Թրամփն Արցախ անվանումն է շարունակում օգտագործել՝ ի հեճուկս Հայաստանի թրքամետ իշխանության։

Արթուր Սահակյան

Elbakyan's diary

01 Nov, 09:35


⚡️Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ժամը 14։00-ին

🔷Բողոքի ակցիա ՄԱԿ֊ի գրասենյակի առջև

🔷Պահանջում համաժողովին մասնակցող պատվիրակներին` ճնշում գործադրել Բաքվի վրա` ազատ արձակելու բոլոր հայ գերիներին։

@armnationalfront

Elbakyan's diary

15 Oct, 08:23


ԴԱՇՆԱԿԻՑ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

• Դաշնակցակերտումը, նույն ինքը՝ դաշնակից ձեռք բերելը, ցանկացած պետության (հատկապես՝ փոքր) ռազմավարական մտքի խորության ցուցիչն է։ Եթե կարողանում ես հաջող դաշնակցակերտում իրականացնել, ուրեմն կենսունակ ես։ Մեծ առումով սա մարդու կենսաբանական բնույթի արտահայտումն է մեծ քաղաքականության մեջ։ Պատահական չէ, որ կենցաղային խոսքում ևս «էդի իսկի 1 հատ նորմալ ընկեր չունի»-ն սոցիալական պարսավանք է, իսկ «մեծ շրջապատի տեր մարդ»-ը՝ գովեստ։

• Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով»։ Դաշնակից կերտելու համար նախ հարկավոր է սեփական շահերը ճշգրիտ սահմանել, ապա՝ ցուցաբերել մարտավարական ճկունություն՝ առանց զոհաբերելու ռազմավարական առաջնահերթությունները։

• Մի անգամ հայոց ռազմաքաղաքական էլիտան այդպիսի ճկունություն ցուցաբերեց՝ Աբդուլ Համիդի ստեղծած «համիդիե» գնդերից մեկի սպային ընդունելով հայոց բանակի շարքեր, և չսխալվեց։ Նաև այդ քայլի շնորհիվ երկարաժամկետ հեռանկարում հայությունը ձեռք բերեց ռազմավարական դաշնակից։ Փորձե՛ք գուշակել, որ հերոսի մասին է խոսքը, որի պատվին նաև արձաններ են կանգնեցված Հայաստանում։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Elbakyan's diary

13 Oct, 16:27


‼️‼️‼️🇹🇷🇦🇿🇦🇲 Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն այսօր հայտարարել է, որ Հայաստանի տարածքով անցնելիք 61 կիլոմետրանոց միջանցքի բացումը ընդամենը ժամանակի հարց է։

🔺 Նախարարը նշել է, որ թեև Անկարան ուղղակիորեն չի մասնակցում Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների բացման շուրջ ընթացող բանակցություններին, բայց Բաքվի հետ մշտական կապի մեջ է։

Նա մասնավորապես ասել է․

🗣️ «Թուրքիան և Ադրբեջանը համատեղ նախագիծ են իրականացնում։ Կան որոշակի խնդիրներ, բայց դրանք առաջիկայում կարող են լուծվել։ Ժամանակի հարց է»։

Հայկական ալիք | @hayaliq

Elbakyan's diary

12 Oct, 15:37


Ի պատասխան և ի հերքումն «խեղճ Նիկոլն ի՞նչ անի, աշխարհը խառն ա, ռուսն իրա շահերի համար թուրքերի հետ բարեկամացել ա» քարոզչական ստի՝ կարճ հիշեցում, թե ինչպես է 2018 թ․-ից «խեղճ Նիկոլի» և իր ռեժիմի կողմից միտումնավոր կերպով ոչնչացվել հայ-ռուսական ռազմավարական դաշինքը։

Կարնո բարբառով խոսողների ասած՝ «լալու բան է, խնդանք գը»։

https://youtube.com/shorts/Lrei-M9poqo?si=PyTnNkGrBoy1GmlH

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Elbakyan's diary

12 Oct, 08:15


Լսելու


https://youtube.com/shorts/wTu8GZ8URaU?si=YaekBXK_0PHTfHUA

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Elbakyan's diary

11 Oct, 10:05


Խոսում եմ մի շարք օրախնդիր և օդում ծանրացած հարցերից, որպիսիք են «նախկինները թող գնան, որ նորերը գան» թեման, ազգային էլիտային վերաբերող հարցերը, «բեմը զանիտ անելու» մեղադրանքները, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Ռուսաստանի նորագո շահերը և ազգային-ազատագրական պայքարի էությունը, ու թե ինչպիսի մարդիկ կարող են մոտ գալ այդ շարժման առաջնորդությանը։

Անդրադարձել եմ նաև քաղաքական գործիչների վարկանիշների ու հակավարկանիշների անպտուղ թեմային, որը մերօրյա սպառնալիքների պայմաններում համարում եմ արհեստածին ու անտեղին։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

https://www.youtube.com/watch?v=JIcQF78Z6jI

Elbakyan's diary

03 Oct, 11:58


Հատկապես երեկվանից հետո ՇԱՏ հարցերի պատասխաններ ու լուծման ուղիներ կարող եք գտնել այսօրվա երկար զրույցիս մեջ։

Ուրախ կլինեմ կարծիքների համար։

https://www.youtube.com/watch?v=kY-vJLxxftA

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Elbakyan's diary

02 Oct, 15:35


https://youtu.be/V9PbFENkSRc?si=K_-5CgyzPnyEpawR

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Elbakyan's diary

01 Oct, 10:28


Հայկական և հայաստանյան հանրային խոսույթում, ցավալիորեն, դեռևս կենսունակ ամենավնասակար, վտանգավոր ու քայքայիչ մտասևեռումներից մեկն այն է, թե Թուրքիայի (այժմ նաև արհեստածին Ադրբեջանի) հետ մեր խնդիրների պատճառը հենց մենք ենք, և եթե մենք փոխվենք, ապա դրանք կլուծվեն։

Ընդ որում, «փոխվելը», փաստացի, մեղմասացություն է, որի տակ իրականում թաքնված է թուրքական ագրեսիվ պահանջների առջև տեղի տալը, ծավալապաշտական նկրտումների հետ համակերպվելը, լայն իմաստով հրաժարվելն այն ամենից, ինչը կարող է «զայրացնել» Թուրքիային և փաստացի ազգագրական ռեզերվացիայի անպատիվ կարգավիճակով թուրքական տեսլականին «ինտեգրվելը»։

Ծագումնաբանորեն թուրքական պատումի (նարատիվի) այս վտանգավոր մտասևեռման ներմուծումը հայկական և հայաստանյան խոսույթ մոտավորապես նույնն է, թե, պատկերավոր ասած, ազատ հագնված պարկեշտ կնոջ և նրան բռնաբարողի միջև առաջացած խնդրում հենց կնոջը, այլ ոչ թե բռնարարին մեղավոր կողմ դիտարկել, իսկ խնդրի լուծմանը կնոջը չադրա հագնել ստիպելու և պարբերաբար կամավոր կերպով բռնարարին տրվելու ու «հաճույք» ստանալու միջոցով հասնել։

Այս կործանարար մտասևեռումը ոչ միայն չունի ապացուցողական որևէ հիմք, այլ նաև հակամարդկային է և ամոթալի, իսկ դրանով շարժվելը հայության և Հայաստանի՝ դեպի ֆիզիկական և բարոյական ոչնչացում տանող ուղիղ ճանապարհ է։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan

Elbakyan's diary

30 Sep, 15:32


Թշնամական պետության ղեկավար Ի․ Ալիևն այսօր խոստացել է, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ադրբեջանական մշակութային միջոցառում է կազմակերպելու, «երբ օրը գա»։

2018 թ․, առավելապես՝ 2020 թ․-ից հետո թշնամական երկրներ Թուրքիայից և Ադրբեջանից հնչող այսօրինակ հայտարարություններն անտեսվում են ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից։ Անշուշտ, ԱԳՆ-ի ոչինչ չասող հայտարարություններից որոշներում ձևական դատապարտման խոսքեր միգուցե և գտնեք, բայց ասելիքիս իմաստը դա չէ։

Իմաստն այն է, որ իրական ազգային իշխանությունների դեպքում ամբողջ հանրային ուշադրությունն ու պետական համակարգը կմոբիլիզացվեր թշնամական նման հայտարարությունների դեմ՝ ժողովրդին ցույց տալով, որ մենք ունենք արտաքին թշնամի, որի դեմ պիտի պայքարենք։

Փոխարենը, ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից թշնամի և պատերազմի հրձիգ են ներկայացվում Հայաստանի և Սփյուռքի այն ուժերը, որոնք ցանկանում են երկիրն անվտանգ տեսնել արտաքին թշնամու ոտնձգություններից և օրեցօր մեծացող ախորժակից։

Այստեղից ևս մեկ անգամ պարզ հետևություն կարելի է անել, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները փաստացի ծառայում են արտաքին թշնամու շահերին։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Elbakyan's diary

28 Sep, 17:25


ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

• Արմավիրի բնակավայրերից մեկում մի արցախցի բռնի տեղահանված տղամարդ կա, ում որդին զոհվել է Արցախյան վերջին անավարտ պատերազմներում։ Հանգստյան օրերին միջին տարիքի այդ տղամարդը երբեմն քայլերն ուղղում է դեպի բակային տաղավարը, որտեղ բնակիչները նարդի, թուղթ ու շաշկի են խաղում։ Արցախցի տղամարդը հեռվից հետևում է խաղերին, բայց չի առաջանում, որովհետև տեղացիները ցուցադրական կերպով ուշադրություն չեն դարձնում իր վրա։ Որովհետև տեղացիները թուրքական քարոզչության լծի տակ են գտնվում, դրա համար՝ արհամարհում են մի մարդու, որն իր համերկրացիների հետ 30 տարի շարունակ ծնկի բերած է պահել թուրքերին, ում քարոզչության լծի տակ գտնվում են տեղացիները…

• Ցանկացած առաջնորդի պարտականությունն է արդարություն հաստատել և արդար օրենքներով դատել։ Այսօր Հայոց աշխարհում անարդարության մեծագույն զոհերն Արցախն ու արցախցիներն են, ուստի՝ չի կարող լինել առաջնորդություն, որ հոգ չի տանում Արցախի հարցով արդարության վերականգնման համար։

• Որդիական բավականությամբ լսեցի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական խոսքի համապատասխան հատվածը․ «Հայրապետական Մեր հորդորն է ձեզ, սիրելի արցախահայեր, աննկուն և անվհատ դիմագրավեք նեղություններն ու դժվարությունները։ Արցախյան ոճրագործությունը իրականացվել է ոչ միայն ձեր, այլև մեր ողջ ժողովրդի հանդեպ։ Ազգովի հետևողական պիտի լինենք հայրենի բնօրրանում ազատ ու արժանապատիվ ապրելու ձեր իրավունքի պահանջատիրության մեջ։ Այս սուրբ խորանից Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ձեզ՝ հայցելով, որ երկնային շնորհները հեղվեն ձեր կյանքից և ընտանեկան հարկերից ներս։ Որպես Հայրապետ Ամենայն Հայոց՝ հավատում ենք մեր ազգի ներքին ուժականությանն ու մեր ժողովրդի վերհառնումին, մեր լուսավոր ու հաղթական գալիքին»։

Սա պիտի օրինակ և պատգամ լինի քաղաքական կյանքում գործող բոլոր ուժերին ու միավորներին։ Չկա առաջնորդություն առանց արդարության ձգտումի, չկա հայոց արդարություն առանց Արցախի ու արցախցիների հարցի օրակարգավորման ու դատի հետապնդման։

«Թող արքան իրավունք տա ժողովրդի աղքատներին, պահպանի տնանկների որդիներին և ընկճի ամբարտավաններին» (Սաղմոս 71․4)։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Elbakyan's diary

27 Sep, 17:42


2020 թ․ Արցախյան երրորդ պատերազմի 4-րդ տարելիցին նվիրված թերևս միակ ֆիլմային անդրադարձը մեր «Հայկական նախագծի» կողմից

Ֆիլմում խոսում են մեր Հայկական համալսարանի՝ պատերազմին մասնակցած շրջանավարտները։

Ֆիլմը կենդանի վկայություն է, որ բանակ կար, բանակը կռվում էր․ չկար հայկական իշխանություն, որն անպայման լինելու է։

https://www.youtube.com/watch?v=2S1rK-pbkDI

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Elbakyan's diary

24 Sep, 08:35


Սովետի վերջին տարիներին հայերս միութենական բոլոր ֆիլմերի լուսագրերում որոնում էինք -ЯН ազգանուն և վստահ էինք, որ «Նուպոգոդին» էլ է հայ։ Մեծ ու հզոր ազգ լինելու մտայնությունն էր նաև, որ հնարավոր դարձրեց Արցախյան առաջին հաղթանակը։

Թուրքական քարոզչության (այդ թվում՝ լևոնականության) հիմնական նպատակներից է եղել հայերիս համոզելը, որ մենք «սովորական ազգ» (©ԼՏՊ) ենք, իսկ մեր օրերում՝ արդեն ալիևա-կապիտուլյանտական քարոզի պայմաններում՝ որ մենք անարգ ու թերի, անվճռական ու անպտուղ ազգ ենք, ուստի և՝ վերանալու արժանի։

Դժբախտաբար, այդ քարոզը տեղ է գտնում նաև հայ հայրենասերների շրջանում։ Որովհետև քաղաքականապես հայ հայրենասերները հիմնականում միջին և բարձր եկամուտ ունեցող մարդիկն են, որոնք հայտնի են բարձր ինքնագնահատականով։ Իրենց համար անցյալ և ներկա հայ ազգը ոչ թե այն է, ինչ կա, որից պետք է ձուլել այն, ինչ պետք է, այլ այն է, ինչ իրենք են ցանկանում տեսնել, ինչն իրենց «արժանի» են համարում։

Անհնար է նվիրվել մի ժողովրդի դատին, որի պատմության դժբախտություններն ու անկումները քոնը չես համարում, որովհետև դու «կայացած» մարդ ես, ուստի՝ «լուզեռությունը» քոնը չէ։

Թե բա՝ կաթողիկոսը հրավիրել է կապիտուլյանտին։ Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսն էլ, որով հիանում եք Սարդարապատի ճակատամարտից առաջ ցուցաբերած վարքի համար, 1918 թ․ օգոստոսին Էջմիածնում պաշտոնական ճաշ է հյուրասիրել ցեղասպան Խալիլ փաշային…

Ո՛ւժ գտեք՝ լինելու հալածված ժողովրդի անդամն ու առաջնորդը, ուժ չունեք, խոստովանե՛ք, որ ուժ չունեք, ոչ թե ազգային թերարժեքության ցողարձակումներ տարածեք ձեր շուրջը։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Elbakyan's diary

23 Sep, 19:04


✝️ Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման
արարողությունների ժամանակացույց


🟣 Սեպտեմբերի 28-ին՝ շաբաթ օրը, Սուրբ Գևորգ քաջամարտիկ զորավարի հիշատակության օրը, ժամը 17:00-ին Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում կկատարվի Սրբալույս Մյուռոնի օրհնություն՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

🟣 Սեպտեմբերի 29-ին՝ կիրակի օրը, Վարագա Սուրբ Խաչի տոնին, ժամը 10:30-ին, տեղի կունենա Մայր Տաճարի վերաօծման արարողությունը և Հայրապետական Սուրբ Պատարագ։

[ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ]

Հայկական ալիք |
@hayaliq

Elbakyan's diary

22 Sep, 14:49


«Իրիքնյակը տյուս ա կիլան, տանըս, հայրենիքիս յիրա լյուս ա կիլան»։

https://www.youtube.com/watch?v=C-XwDemMK3E

Elbakyan's diary

22 Sep, 12:02


⚡️«Արցա՜խ» վանկարկումներ Գառնիկ Դանիելյանի ելույթի ժամանակ

Մարզահամերգային համալիրը լեփ-լեցուն է

@armnationalfront

Elbakyan's diary

21 Sep, 15:51


⚡️«ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ» ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

🔷Մենք՝ որպես «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպություն՝ համոզված ենք, որ անկախությունն ամենօրյա հոգածության և վերաիմաստավորման կարիք ունի։

🔷
Հայաստանի պատմաաշխարհագրական ինքնությունը մեզ թելադրում է իմաստավորելու անկախությունը՝ որպես թշնամու կամքից անկախ գոյություն ունենալու և զարգացման հնարավորությունների տիրապետելու վիճակ։

🔷Դժբախտաբար, ներկայումս ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից տարվում է հակազգային քաղաքականություն՝ անկախությունը բնորոշելով որպես «անկախություն ազգային պատասխանատվությունից» և հայրենիքը երևակայական «բարիքների» դիմաց հանձնելու գործընթաց։

@armnationalfront

Elbakyan's diary

21 Sep, 11:45


«Երբ 1 տարեկան երեխայից պահանջես բացատրել, թե երբ, որտեղ ու ինչ մեխանիզմով է ինքը քայլելու, ինքը չի կարողանա պատասխանել։ Բայց ինքը հաստատ կքայլի։

Լևոնականությունը, որը ինքնաոչնչացումը փաթեթաորել է «ռացիոնալիզմ» գեղեցիկ բառով, նման է շատ կարդացած, բայց էմոցիոնալ ինտելեկտից զուրկ այն մեծահասակին, ով 1 տարեկան երախային տալիս է այսպիսի հարցեր, ու հպարտանում է, երբ երեխան չի կարողանում փաստարկված պատասխանել։

Երբեմն վճռականությունը, սեփական ուժերի վրա հավատն ու առողջ բնազդները ավելի ուժեղ են գտնվում, քան նեոգաղութատիրական պրոպոգանդան, միջազգային հանրության դիրքորոշումն ու ռեսուրսները։ Այդպես եղավ Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ։

Չգիտեմ, թե նույն բանը հետագայում կլինի, թե չէ, բայց դրա տեսական հնարավորությունը ժխտողները նման են երեխայից պատասխան չստանալու հիման վրա նրա քայլելու հնարավորությունն իսպառ ժխտողներին։
Ոչ երանի էն մարդուն, ով ֆիզիկապես դեռ ֆունկցիոնալ վիճակում գտնվելով հանդերձ հոգեպես մեռած է»։

Ազգային գործարար
Գևորգ Բարսեղյան


քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Elbakyan's diary

21 Sep, 08:28


🇦🇲 Послание «Армянского проекта» по случаю Дня независимости Армении
 
Дорогие соотечественники, в Армении и в диаспоре, 21 сентября в армянском календаре отмечается как День независимости. Это символический повод вспомнить борьбу за национальную независимость армян против тирании, начиная с Айка Наапета до наших дней, и всех наших соотечественников, принесших жертвы на этом пути.
 
Несмотря на то, что процесс восстановления независимости Армении в 1988-1991 гг. был в контексте распада бывшего Советского Союза, наш идеал независимости уходит корнями в глубь веков, проявился в новейшее время в виде Первой Республики Армения, затем сохранился в национальных институтах и общественной памяти, и, наконец, прошел проверку историей в виде героической борьбы и победы армянского народа в приграничных районах Армении и в Арцахе. Поэтому сегодня мы вновь обязаны вспомнить всех наших братьев и сестер, которые ковали эту победу.
 
Мы, как общественная научно-образовательная организация «Армянский проект», убеждены, что независимость требует ежедневной заботы и переосмысления. Историко-географическая идентичность Армении диктует нам осмысление независимости как состояние, позволяющее существовать и развиваться независимо от воли врага. К сожалению, в настоящее время де-факто власти Республики Армения проводят антинациональную политику, определяя независимость как «независимость от национальной ответственности» и сдача родины в обмен на воображаемые «блага».
 
Как каждый из нас, принимая на себя свою долю ответственности перед прошлым, настоящим и будущим поколениями армян, мы с уверенностью утверждаем, что существование по-настоящему независимой Армении возможно только через переосмысление идеи государственности на основе принципов национального государства и его скорейшее воплощение в жизнь. Любая другая модель государственности, кроме той, которая направлена на защиту коллективных прав армян и развитие коллективной армянской идентичности, несовместима с нашей историко-географической идентичностью и объективными вызовами, а следовательно, является путем к краху.
 
Дорогие соотечественники, нынешние вызовы и экзистенциальные проблемы, постигшие Армению, должны побуждать нас к еще большей ответственности, а не к отчаянию. В условиях глубокого общественно-политического кризиса ответственность за политическую судьбу страны, за вновь освобождение Арцаха и за передачу будущим поколениям более просторного и процветающего армянского государства распространилась на более широкие общественные круги, а это значит – на каждого из нас, в меру наших душевных и интеллектуальных способностей.

Мы уверены, что в этом вопросе армянская молодежь, на расширение возможностей которой направлена и наша деятельность, сыграет ключевую роль.
 
Дорогие соотечественники, в Армении и в диаспоре, для победы в борьбе за независимость давайте останемся верны призыву наших предков не смешивать храбрость и доблесть с трусостью, и евангельскому завету не употреблять свободу для прикрытия зла.
 
Общественная научно-образовательная организация «Армянский проект»
Ереван, 21 сентября 2024 г.

Армянская волна | @hayaliqru

Elbakyan's diary

21 Sep, 08:17


🇦🇲 «ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ» ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ հայրենակիցներ՝ ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի, հայոց օրացույցում սեպտեմբերի 21-ը նշվում է որպես անկախության օր։ Սա խորհրդանշական առիթ է՝ հիշելու Հայկ Նահապետից սկսած՝ բռնակալության դեմ հայոց ազգային անկախության համար մղվող պայքարը և այդ ճանապարհին զոհաբերության գնացած մեր բոլոր հայրենակիցներին։

Չնայած նրան, որ 1988-1991 թթ․-երին Հայաստանի վերանկախացման գործընթացի համաշարը նախկին Խորհրդային Միության փլուզումն էր՝ անկախության մեր իդեալը գալիս է դարերի խորքից, նոր ժամանակներում դրսևորվել է Հայաստանի առաջին հանրապետության տեսքով, ապա պահպանվել ազգային հաստատությունների և հանրային հիշողության մեջ և, ի վերջո, պատմության քննությունն է բռնել Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում և Արցախում հայ ազգի հերոսական պայքարի և հաղթանակի տեսքով։ Ուստի՝ այսօր ևս մեկ անգամ պարտավոր ենք հիշել այդ հաղթանակը կերտած մեր բոլոր եղբայրներին և քույրերին։

Մենք՝ որպես «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպություն՝ համոզված ենք, որ անկախությունն ամենօրյա հոգածության և վերաիմաստավորման կարիք ունի։ Հայաստանի պատմաաշխարհագրական ինքնությունը մեզ թելադրում է իմաստավորելու անկախությունը՝ որպես թշնամու կամքից անկախ գոյություն ունենալու և զարգացման հնարավորությունների տիրապետելու վիճակ։

Դժբախտաբար, ներկայումս ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից տարվում է հակազգային քաղաքականություն՝ անկախությունը բնորոշելով որպես «անկախություն ազգային պատասխանատվությունից» և հայրենիքը երևակայական «բարիքների» դիմաց հանձնելու գործընթաց։

Յուրաքանչյուրի պես կրելով մեր բաժին պատասխանատվությունը հայոց նախկին, ներկա և գալիք սերունդների հանդեպ՝ վստահությամբ պնդում ենք, որ իրապես անկախ Հայաստանի գոյությունը հնարավոր է միայն ազգային պետության հիմնադրույթների վրա պետականության գաղափարի վերաիմաստավորմամբ և շուտափույթ կյանքի կոչմամբ։

Հայոց հավաքական իրավունքների պաշտպանությանը և հայոց հավաքական ինքնության զարգացմանը միտված ազգային պետության մոդելից զատ՝ պետականության ցանկացած այլ մոդել անհամապատասխան է մեր պատմաաշխարհագրական ինքնությանը և առարկայական մարտահրավերներին, ուստի և՝ ճանապարհ է դեպի կործանում։

Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանին պատուհասած ներկայիս մարտահրավերներն ու գոյաբանական խնդիրները պետք է հուսահատեցնելու փոխարեն ավելի մեծ պատասխանատվության կոչեն մեզ։

Հասարակական-քաղաքական խորը ճգնաժամի պայմաններում երկրի քաղաքական ճակատագիրը տնօրինելու, Արցախը վերաազատագրելու և սերունդներին ավելի ընդարձակ ու բարեկեցիկ հայկական պետություն ժառանգելու պատասխանատվությունը սահմանափակ թվով անձանցից զատ՝ տարածվել է հանրային ավելի մեծ շրջանակների, ասել է թե՝ յուրաքանչյուրիս վրա՝ ըստ մեր հոգու և մտքի կարողությունների։ Վստահ ենք, որ այս հարցում մեծ աշխատանք ունի անելու մանավանդ հայ երիտասարդությունը, որի կարողությունների ընդլայնմանն է ուղղված և մեր կազմակերպության գործունեությունը։

Սիրելի՛ հայրենակիցներ՝ ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի, անկախության համար պայքարում հաղթելու համար հավատարիմ լինենք քաջությանն ու արիությանը վախկոտություն չխառնելու մեր նախնյաց կոչին և ազատությունն իբրև չարիքի պատրվակ չբռնելու ավետարանական պատգամին։

«Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպություն
Երևան, 21 սեպտեմբերի 2024 թ․

Հայկական ալիք | @hayaliq