CivilNet @civilnetv Channel on Telegram

CivilNet

@civilnetv


CivilNet.TV – армянское онлайн-телевидение с разноплановым контентом, основанным на фактах и событиях, происходящих в Армении и регионах. Все важные события освещаются онлайн из самых горячих точек.

https://www.civilnet.am/

CivilNet Promotion (Russian)

CivilNet.TV – это армянское онлайн-телевидение, которое предлагает разноплановый контент, основанный на фактах и событиях, происходящих в Армении и регионах. Канал освещает все важные события онлайн из самых горячих точек. Если вы хотите быть в курсе последних новостей и происходящего в Армении, CivilNet.TV - это идеальный источник информации для вас. Независимый, объективный и всегда актуальный контент поможет вам быть в курсе всех событий. Подписывайтесь на канал CivilNet.TV и будьте в курсе всех событий в Армении и регионах. Посетите https://www.civilnet.am/ для получения дополнительной информации.

CivilNet

10 Jan, 16:24


https://youtu.be/Zi3C84S42N8

CivilNet

10 Jan, 11:34


#CivilNetCheck

📢 Ժամկետ խախտվեց՝ գալու՛ է անձնական պատասխանատվության պահը. Նիկոլ Փաշինյան:

Ժամկետները խախտվել են։

🏗️ Դպրոցների, մանկապարտեզների, մարզադահլիճների շինարարության ժամկետների վերաբերյալ խոստումներն ու իրականությունը։

👉https://www.civilnet.am/news/811842/

CivilNet

10 Jan, 10:28


#CivilNetCheck

🚨 Meta-ն փորձում է փակել ապատեղեկատվության դեմ պայքարի կարևոր գործիք։

Աշխարհի փաստեր ստուգողները միավորվել են՝ դիմելով Ցուկերբերգին։

🔎 Ինը տարվա աշխատանքը վտանգված է. ինչ կլինի առանց փաստերի ստուգման։


👉https://www.civilnet.am/news/811829/

CivilNet

09 Jan, 13:39


https://youtu.be/alVk8CB11xA

CivilNet

09 Jan, 12:50


CivilNetCheck

Արարատ Միրզոյանը պնդում է, թե 1994-ից հետո քննարկված բոլոր տարբերակները ենթադրել են ԼՂ-ն Ադրբեջանի կազմում։

Սակայն փաստերը հակառակն են ցույց տալիս։

📝 2001-ի Քի Վեսթի համաձայնագիրը նախատեսում էր Արցախի միացում Հայաստանին։
📝 Կազանյան փաստաթղթով ԼՂ վերջնական կարգավիճակը որոշվելու էր հանրաքվեով։
📝 Մադրիդյան սկզբունքներով նույնպես նախատեսված էր պլեբիսցիտ։


👉https://www.civilnet.am/news/811671/

CivilNet

09 Jan, 12:34


https://youtu.be/M5T_PbmzmK0

CivilNet

08 Jan, 13:39


📍 Սնուփ Դոգի համերգը չի կայանա

CivilNet

08 Jan, 12:47


https://youtu.be/evT1mAN7bJk

CivilNet

08 Jan, 10:39


«Մենք ամիսուկես առաջ ուղարկել ենք խաղաղության պայմանագրի մեր առաջարկը և սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին»,- հունվարի 8-ին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նա ասաց, որ այս պահին ունենք տասնյոթ առաջարկվող հոդվածներից համաձայնեցված տասհինգը։

«Տեսնենք ինչպիսին կլինի այն երկու հոդվածների վերաբերյալ ադրբեջանական կողմի արձագանքը։ Մենք համոզված ենք, որ փոխընդունելի լուծումներ ենք առաջարկել, որոնք հնարավորություն կտան ոչ միայն փաստաթուղթ ստորագրել ու անցնել առաջ, այլև հնարավորինս հիմնարար լուծում տալ գոյություն ունեցող խնդիրներին»։

Խոսելով Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին՝ արտգործնախարարն ասաց, որ «խաղաղության խաչմերուկը ողջունվել է մի շարք միջազգային դերակատարների կողմից։ մեր առաջարկին ադրբեջանական կողմի առաջնային արձագանքը դրական էր, ցավոք այս մասին պատասխան ևս չենք ստացել»։

CivilNet

08 Jan, 10:34


Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը տարածաշրջանային այցով մեկնել է Բաքու։ 👉 https://www.civilnet.am/news/811481/

CivilNet

07 Jan, 17:04


#CivilNetCheck

Սկզբում՝ 30 օր  
Հիմա՝ ԸՆԴԱՄԵՆԸ 3 օր

💡 Քաղաքապետարանը ՉԻ ԻՐԱԶԵԿԵԼ տրանսպորտի QR կոդերի ժամկետի կրճատման մասին, իսկ Telcell-ում ժամկետի մասին տեղեկությունը դժվար է գտնել։
💭 Արդյունքում շատերը կորցրել են իրենց գնած տոմսերը։

👉 https://www.civilnet.am/news/808542/

CivilNet

07 Jan, 08:52


#CivilNetCheck

🗣️ 2024-ի ամենամեծ սուտը՝ Փաշինյանի պնդումն արցախյան բանակցությունների մասին։

📊 Հարցմանը մասնակցած 350 ընթերցողների 54,9%-ը քվեարկել է այս տարբերակի օգտին։

✍️ Ընթերցողներն առանձնացրել են նաև ANIF-ի և ընդդիմության կեղծ հայտարարությունները։


👉https://www.civilnet.am/news/811268/

CivilNet

04 Jan, 16:24


#CivilNetCheck

🔍 ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմն ամփոփել է տարվա ամենատարածված կեղծ և անհիմն լուրերը։
Հոդվածում կգտնեք՝
🗺️ Ի՞նչ կեղծ լուրեր տարածվեցին Տավուշի սահմանային իրադարձությունների մասին։

🕵️‍♀️ Ի՞նչ կեղծ և անհիմն պնդումներ են հնչեցրել պաշտոնյաները հանրային ելույթներում։

🤖 Ինչպե՞ս են օգտագործվել արհեստական բանականությունն ու դիփ-ֆեյքերը մարդկանց մոլորեցնելու համար։


👉https://www.civilnet.am/news/810709/

CivilNet

03 Jan, 07:32


https://youtu.be/hcGuDjs7GV4?si=usfo4nDf3pq4u0Yu

CivilNet

31 Dec, 17:39


Եռաբլուր. 2024-ի վերջին օրը 📷@gevorgharoyan

CivilNet

31 Dec, 13:10


https://youtu.be/jtKDlVVzp5E

CivilNet

31 Dec, 09:25


https://youtu.be/Yt-NElSuJQM

CivilNet

30 Dec, 17:07


https://youtu.be/r2B5Oe1974E

CivilNet

30 Dec, 16:20


https://youtu.be/-uR6JGTK-S8

CivilNet

30 Dec, 16:19


https://youtu.be/3oIHdnHELVo

CivilNet

27 Dec, 10:51


Անհայտ կորած զինվորների ծնողները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Քոչարյանը հայտնել է, որ կարող է ընդունել միայն չորս հոգու՝ քսան րոպեով, մնացածի հետ կարող է հանդիպել հունվարին։ Ծնողները պահանջում են հանդիպումն անցկացնել այսօր և բոլորի հետ։

CivilNet

26 Dec, 11:00


🙋‍♀️2024-ի ամենամեծ սուտը․ ընտրե՛ք

👉https://www.civilnet.am/news/809765/

CivilNet

25 Dec, 07:56


📍Բաքվից Գրոզնի մեկնող ինքնաթիռն ընկել է Աքթաու քաղաքում

Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող քաղաքացիական օդանավում եղել է 72 մարդ՝ 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։

Ղազախստանի առողջապահության նախարարը հայտարարել է, որ 6 հոգի փրկվել է։

Նախնական վարկածների համաձայն՝ քաղաքացիական ինքնաթիռը վթարվել է թռչունների երամին բախվելու հետևանքով։

CivilNet

25 Dec, 06:39


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին. այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում։

CivilNet

25 Dec, 06:38


https://www.youtube.com/watch?v=SP1GrTfGlUA

CivilNet

24 Dec, 12:53


https://youtu.be/w_5GE1SgMCI

CivilNet

23 Dec, 11:16


https://youtu.be/H7igIROkgqg

CivilNet

20 Dec, 13:25


https://youtu.be/_cqwMIW0SK8

CivilNet

20 Dec, 11:31


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով օրական 8-ից 7 ժամ, շաբաթական՝ 40-ից 35՝ պահպանելով աշխատավարձը։

https://www.civilnet.am/news/810269

CivilNet

20 Dec, 10:18


Տարածաշրջանի ապաշրջափակման համատեքստում Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման և երկու անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ։ Այս մասին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ հանդիպմանն իր ելույթում ասել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։

https://www.civilnet.am/news/810243

CivilNet

20 Dec, 07:17


Քաղաքացին զոհված զինծառայողների ծնողից հափշտակել է 4,8 մլն դրամ՝ շիրմաքարեր պատրաստելու պատրվակով։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

CivilNet

20 Dec, 07:15


Միացյալ Նահանգների գործող վարչակազմը մինչև իր պաշտոնավարման վերջին օրը կշարունակի աշխատել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ուղղությամբ։ Այդ մասին դեկտեմբերի 19-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։

https://www.civilnet.am/news/810218

CivilNet

19 Dec, 12:01


Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը 10 մլն գրավի դիմաց փոխարինվել է տնային կալանքով։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց Տիգրան Խաչատրյանի փաստաբան Վահագն Քեշիշյանը։

CivilNet

19 Dec, 09:26


#CivilNetCheck

🙋‍♀️Դուք արդեն ընտրե՞լ եք 2024-ի ամենամեծ սուտը։

https://www.civilnet.am/news/809765/

CivilNet

19 Dec, 08:20


Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը բյուջե է վճարել 33 մլրդ դրամի շահաբաժին, 73 մլրդ դրամի հարկեր

https://www.civilnet.am/news/810051

CivilNet

19 Dec, 08:07


Կառավարությունը խստացնում է զինվորական տարկետման պայմանները

Մի շարք հիվանդություններ, որոնցով զորակոչիկները մեկ տարի տարկետում էին ստանում, կճանաչվեն սահմանափակումով պիտանի զինծառայության համար, եթե մեկ տարվա ընթացքում առողջական վիճակի վատթարացում չլինի։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության դեկտեմբերի 19-ի նիստում։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ որոշ հիվանդությունների դեպքում զորակոչիկին տրվում է տարկետում մեկ տարով այն տրամաբանությամբ, որ մեկ տարվա ընթացքում դիտարկվի՝ հիվանդությունը զարգանում է, թե ոչ։

«Լինում են հիվանդություններ, որ մեկ տարվա ընթացքում հնարավոր է բժշկական միջամտության միջոցով չեզոքացնել։ Փորձը ցույց է տալիս, որ հանրության շրջանում չկա շահագրգռվածություն բժշկական միջամտության միջոցով առողջությունը վերականգնելու։ Սա բերում է նրան, որ ևս մեկ տարվա տարկետում է տրվում, հետո ևս մեկ տարվա և այլն»,- ասաց պաշտպանության նախարարը՝ անվանելով դա զինծառայությունից խուսափելու յուրօրինակ սողանցք։

Պապիկյանը մանրամասնեց՝ եթե մեկ տարով տարկետում ստացանալուց հետո պարզվի, որ վիրահատությամբ հիվանդությունը չեզոքացնելու հնարավորություն է եղել, որը չի արվել, ՊՆ-ն իր միջոցներով կկազմակերի միջամտությունը և սահմանափակումներով ծառայության կզորակոչի այդպիսի անձանց։

CivilNet

18 Dec, 11:17


Ադրբեջանը դեռ չի արձագանքել ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի առաջարկներին, հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

https://www.civilnet.am/news/809960

CivilNet

18 Dec, 07:57


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, թե խաղաղության պայմանագրի որ կետերը չեն համաձայնեցվել Հայաստանի հետ։ Առաջինը վերաբերում է միջազգային ատյաններում փոխադարձ հայցերից հրաժարվելուն, երկրորդը՝ սահմանին այլ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելուն։

Միևնույն ժամանակ, Ալիևը նշել է, որ մինչ խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը և համաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։

https://www.civilnet.am/news/809914

CivilNet

18 Dec, 07:27


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն նախատեսում է ռուսական զենք գնել։ Նա նաև ասել է, որ Լեռնային Ղարաբաղի վերականգնման գործում սպասում է ռուսական ներդրումների:

https://www.civilnet.am/news/809904

CivilNet

18 Dec, 06:30


Դատախազությունը պահանջում է Հաշվեքննիչ պալատի նախկին նախագահ Լևոն Յոլյանից բռնագանձել վեց անշարժ գույք և 1,7 մլրդ դրամ։

CivilNet

17 Dec, 17:04


https://youtu.be/hd3roSrm0Xg

CivilNet

21 Nov, 15:23


Թուրք նախարարը Բաքվում «Զանգեզուրի միջանցքը» ճանապարհ է անվանել. https://youtu.be/7QJs9E_NtKM

CivilNet

21 Nov, 10:29


Արցախցիների բնակարանների հավաստագրերի փոքր թիվը տեխնիկական խնդիրների հետևանք է. նախարարություն

https://www.youtube.com/watch?v=KmDrww3R-fQ

CivilNet

21 Nov, 07:55


Արցախցիների 50 000 դրամների ծրագրի շահառուների թիվն աստիճանաբար կկրճատվի

Բռնի տեղահանված արցախցիներին 40 000+10 000 դրամների սոցիալական աջակցության ծրագիրը կվերափոխվի։ Մինչև մարտ ամիսը 50 000 դրամ ստացողների շրջանակը կմնա նույնը, բայց ապրիլից շահառուների շրջանակը կփոխվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նոյեմբերի 21-ի նիստում։

Ապրիլից սկսած գումարը կկազմի 40 000 դրամ, աջակցությունը կտրամադրվի մինչև 18 տարեկան երեխաներին (շուրջ 33 000 անձ), 63 և ավելի տարեկան անձանց (18 000 անձ), կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց (մոտ 2600 մարդ): Այս անձինք 40 000 դրամները կստանան մինչև հունիսը ներառյալ, իսկ հուլիսից 40 000-ը կնվազի՝ հասնելով 30 000 դրամի։

CivilNet

21 Nov, 07:25


2024-ի ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 25-ին և կտևի մինչև հունվարի 31-ը, իսկ զորացրումը տեղի կունենա հունվարի 9-31-ը։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության նոյեմբերի 21-ի նիստի օրակարգում։

CivilNet

20 Nov, 16:59


👉 35 տարի առաջ՝ նոյեմբերի 20-ին, ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան

🔹 Մենք կապահովենք ձեր անվտանգությունը
🔹 Մենք կօգնենք ձեզ կրթվել
🔹 Մենք կպաշտպանենք խոսելու և լսված լինելու ձեր իրավունքը

#worldchildrensday

CivilNet

20 Nov, 10:43


#CivilNetCheck

Նախարար Անդրեասյանը պնդում է՝ վերջին 3 տարում ավելի շատ դպրոց է կառուցվել և նորոգվել, քան «նախորդ ավելի քան 25 տարվա ընթացքում»։

🎯 Իրականում նախարարը համեմատում է անհամեմատելին՝ կատարված աշխատանքները դեռ չավարտված ծրագրերի հետ։

📊 1991-2017թթ․ շինաշխատանքներ են իրականացվել 991 դպրոցում, իսկ վերջին 3 տարում՝ ընդամենը 35-ում։

👉https://www.civilnet.am/news/805722/

CivilNet

20 Nov, 10:08


#CivilNetCheck

«Մեգամոլի» անունից կեղծ գրառումներ են տարածվում։

⚠️Սառնարանն ու լվացքի մեքենան՝ որպես խայծ անձնական տվյալներ են կորզելու համար։

👉https://www.civilnet.am/news/806307/

CivilNet

20 Nov, 07:50


Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը կնշանակվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, տեղեկացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

CivilNet

20 Nov, 06:46


Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է գերմանացի պաշտոնակից Անալենա Բերբոքին։

Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ, անդրադարձել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Արարատ Միրզոյանն ու Անալենա Բերբոքը քննարկել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցեր։

CivilNet

20 Nov, 05:02


Արփինե Սարգսյանը կնշանակվի ներքին գործերի նախարար. Փաշինյան

CivilNet

19 Nov, 13:10


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը դադարեցնում է պատգամավորական լիազորությունները։

CivilNet

19 Nov, 11:36


Մխիթար Հայրապետյանն ու Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով։

«Իմ քայլի» հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:

CivilNet

19 Nov, 10:43


Նախագահի հրամանագրերով ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Ազատումների համար հիմք է հանդիսացել վարչապետի առաջարկությունը։

Կառավարության որոշումներով էլ աշխատանքից ազատվել են Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։

CivilNet

19 Nov, 10:15


Երևանի ավագանին 34 կողմ, 23 դեմ ձայներով ընդունեց տրանսպորտից օգտվողների համար նախատեսված արտոնությունների փաթեթը։

CivilNet

18 Nov, 13:22


Ադրբեջանը հաջորդ տարվա համար ավելացնում է ռազմական ծախսերը։ Ըստ Ադրբեջանի 2025-ի պետական բյուջեի՝ կառավարությունը պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի համար հատկացնելու է շուրջ 4,9 միլիարդ դոլար։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ռազմական ծախսերի համար ի սկզբանե նախատեսված էր շուրջ 3,9 միլիարդ դոլար, սակայն հաշվի առնելով Հայաստանի՝ սպառազինություններ ձեռք բերման քաղաքականությունը, Ադրբեջանը պաշտպանական ոլորտին հատկացվող գումարը ավելացրել է մոտ 1 մլրդ դոլարով։

CivilNet

18 Nov, 11:21


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Աթոռում առանձնազրույց է ունեցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ

CivilNet

18 Nov, 09:43


Հայաստան-Իրան-Ադրբեջան սահմանային գոտում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում, ինչպես նաև Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր և Ներքին Հանդ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ։

CivilNet

18 Nov, 09:22


Վեց պաշտոնանկություն մեկ օրում. ովքեր են հեռացել 👇https://www.civilnet.am/news/805859/

CivilNet

18 Nov, 09:03


«Այսօր ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում». Ռուստամ Բադասյան

CivilNet

18 Nov, 08:35


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հաստատեց՝ աշխատանքից ազատման դիմում է գրել։

CivilNet

18 Nov, 07:51


«Եկել է պահը հայտնելու ձեզ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին». Արգիշտի Քյարամյան

CivilNet

18 Nov, 07:31


Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

CivilNet

18 Nov, 06:34


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների «խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները»։ Այդ մասին Փաշինյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում։

Աշխատանքից ազատման մասին պաշտոնապես հայտարարել են Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։

Տելեգրամյան ալիքներում և լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Կառավարության վերջին՝ նոյեմբերի 15-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում։ «Դատական, իրավապահ, ուժային կառույցների հարգելի ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է»,- ասել էր Փաշինյանը։

CivilNet

16 Nov, 14:47


Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին:

Քննարկվել են նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր:

CivilNet

15 Nov, 17:01


📍 Արարատ Միրզոյանը իրանցի իր պաշտոնակցին հրավիրել է Հայաստան
📍 Իրանն ու Ռուսաստանը տարածաշրջանում դաշնակիցներ չեն․ Իրանի դեսպան
📍 Իրանում քննարկում են Դոնալդ Թրամփի նախագահության հեռանկարները https://youtu.be/3iIkyDyB9Hk

CivilNet

15 Nov, 14:09


Նախարար Անդրեասյանը պնդում է՝ վերջին 3 տարում ավելի շատ դպրոց է կառուցվել և նորոգվել, քան «նախորդ ավելի քան 25 տարվա ընթացքում»։

🎯 Իրականում նախարարը համեմատում է անհամեմատելին՝ կատարված աշխատանքները դեռ չավարտված ծրագրերի հետ։

📊 1991-2017թթ․ շինաշխատանքներ են իրականացվել 991 դպրոցում, իսկ վերջին 3 տարում՝ ընդամենը 35-ում։

🔍 Մանրամասները՝ #CivilNetCheck-ի հոդվածում։

https://www.civilnet.am/news/805722/

CivilNet

15 Nov, 14:04


Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթ են ներկայացրել։

CivilNet

11 Nov, 15:42


https://youtu.be/s4D_toW0fu4

CivilNet

11 Nov, 10:46


Հոկտեմբերի վերջին Շվեյցարիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Ադրբեջանից նամակ է ստացել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, ադրբեջանա-շվեյցարական խորհրդարանական խմբի նախագահ Ռիզվան Նաբիևից։

Նաբիևը նամակում պահանջել էր հետ կանչել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպելու՝ հանձնաժողովի հեղինակած բանաձևի նախագիծը։ 👇👇 https://www.civilnet.am/news/804990/

CivilNet

11 Nov, 10:36


Նոյեմբեր 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 25 483 բռնի տեղահանված արցախցի, վերադարձել՝ 13 837-ը: Այսինքն, բռնի տեղահանությունից հետո նոյեմբերի 1-ի դրությամբ ՀՀ-ից հեռացել և չի վերադարձել 12 006 արցախցի։ Տվյալները ՍիվիլՆեթին տրամադրել է ազգային անվտանգության ծառայությունը։

CivilNet

11 Nov, 09:26


Կարտոֆիլն արեց այն, ինչ չի կարողանում անել ցորենը. պարենային անվտանգության շուրջ

Հայաստանում արդեն տարիներ է, ինչ կարտոֆիլի արտադրությունը կազմակերպվում է հոլանդական բարձրարժեք տնկանյութերով։ Այսօր Հայաստանը կարտոֆիլի մասով հասել է ինքնաբավության աստիճանի և անգամ արտահանում է։ Ցորենի մասով, սակայն, Հայաստանը շարունակում է խիստ կախված մնալ ներմուծումից։ Որքանով են այս և այլ մշակաբույսերը կարևոր երկրի պարենային անվտանգության տեսանկյունից։

https://www.civilnet.am/news/804961

CivilNet

11 Nov, 08:50


Հայաստանը Բաքվում արդեն մեկնարկած COP-29 համաժողովին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չունի, ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

CivilNet

11 Nov, 07:02


Երևանի հանրային տրանսպորտի համար ներկրված 171 ավտոբուսներն արդեն Հայաստանում են։ Այդ մասին հայտարարվեց քաղաքապետարանի նոյեմբերի 11-ի գործակարգավարական նիստին։

Ավտոբուսները, սակայն, դեռևս երթուղի դուրս չեն եկել։ Ներկայում իրականացվում են մաքսազերծման աշխատանքներ։

CivilNet

11 Nov, 06:51


Ներքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարում առանց հանրային լայն կոնսենսուսի ձեռնպահ մնալ տնտեսվարողների տեսախցիկներին հասանելիություն ստանալու ու 24-ժամյա իրական ռեժիմով վերահսկողություն իրականացնելու նախագիծը երկրորդ ընթերցման ներկայացնելուց։

«Եթե հանրությունը, որի շահերի պաշտպանության երաշխավորմանն էր միտված այս նախագիծը, չունի լայն կոնսենսուս հենց իր անվտանգությանը միտված այս նախաձեռնության շուրջ, ապա ՀՀ ներքին գործերի նախարարությունը նման պայմաններում սառեցնում է նախագծի հետագա ընթացքը՝ շահագրգիռ մարմիններին կրկին քննարկման սեղան հրավիրելու մեծ պատրաստակամությամբ»,- ասված է գերատեսչության տարածած հայտարարությունում։

CivilNet

11 Nov, 06:06


ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Washington Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Սա նրանց առաջին զրույցն է ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո։ Մոսկվան և Վաշինգտոնը հեռախոսազրույցի մասին պաշտոնապես (դեռ) չեն հաղորդել:

Ըստ լրատվամիջոցի՝ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը Պուտինին «խորհուրդ է տվել չսրել պատերազմն Ուկրաինայում» և հիշեցրել է Եվրոպայում ԱՄՆ զգալի ռազմական ներկայության մասին: Թրամփը Ուկրաինայում «պատերազմի շուտափույթ լուծման հարցում» բանակցությունների հետաքրքրություն է հայտնել։

CivilNet

07 Nov, 13:09


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին, որի շրջանակում շփվել է տարբեր երկրների ղեկավարների, այդ թվում` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։

CivilNet

07 Nov, 09:38


Խաղաղության պայմանագրի բոլոր դրույթների վերաբերյալ վերջնական համաձայնություն այս պահին չկա, հայտարարել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Նա վստահեցնում է, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը խաղաղության պայմանագրի մաս չի հանդիսանում։

Կոստանյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին պայմանավորվածություններ չկան Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կամ արտգործնախարարների մակարդակով հնարավոր հանդիպման վերաբերյալ։ Բաքվում կայանալիք COP29-ին մասնակցության մասով դեռևս որոշում կայացված չէ։

CivilNet

07 Nov, 08:35


Կառավարությունը կշարունակի միկորձեռնարկություններին հարկային հատուկ դաշտից ընդհանուր դաշտ տեղափոխելու քաղաքականությունը։ Հարկային օրենսգրքում առաջարկվող նոր փոփոխություններով գործադիրն առաջարկում է 2025-ի հուլիսի 1-ից մի շարք մասնագիտական աշխատանքների կատարումն ու ծառայությունների մատուցումը նույնպես միկրոձեռնարկատիրության համակարգից ու շրջանառության հարկից տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ։

Խոսքը վերաբերելու է հետևյալ տնտեսական գործունեության հետևյալ տեսակներին՝ իրավաբանական, հաշվապահական, կառավարման հարցերով խորհրդատվություն, շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարություն, ճարտարապետական, ճարտարագիտական գործունեություն, գովազդային գործունեություն, առողջապահություն և այլն։

CivilNet

07 Nov, 08:17


Վարչապետի աշխատակազմը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նոյեմբերի 7-ի նիստում։

Մեսրոպ Մեսրոպյանը 2019-2020 թվականներին եղել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ, ապա Կոտայքի մարզպետ։ Նա ՔՊ վարչության անդամ, «Երկրապահ» կամավորականների միության ղեկավար Սասուն Միքայելյանի ազգականն է։

CivilNet

07 Nov, 07:38


ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, թե Վաշինգտոնը մտադիր է քարոզչական արշավ իրականացնել Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի համագործակցությունը վարկաբեկելու ուղղությամբ:

Ըստ ռուսական կողմի՝ ԱՄՆ-ն մեծացնելու է հայ քաղաքական վերնախավի վրա ազդեցությունը, որպեսզի Երևանն արագացնի արևմտյան ուղղության վերջնական կողմնորոշման գործընթացը։

https://www.civilnet.am/news/804592

CivilNet

07 Nov, 06:21


Ամերիկյան RANE (նախկին Stratfor) կենտրոնը վերլուծություն-կանխատեսում է հրապարակել ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրության և ԵՄ-ի վրա դրա ազդեցության մասին։

«Դոնալդ Թրամփի վերադարձը ԱՄՆ նախագահի պաշտոնին խաթարելու է անդրատլանտյան հարաբերությունները՝ հավանաբար սրելով առևտրային լարվածությունը, թուլացնելով առանց այն էլ սահմանափակ համագործակցությունը կլիմայի և տեխնոլոգիական քաղաքականության հարցերում և լարելով ԵՄ միասնականությունը պաշտպանության և Ուկրաինային աջակցության հարցերում»,- ասված է վերլուծությունում։

https://www.civilnet.am/news/804572

CivilNet

06 Nov, 11:09


Արցախահայերը քաղաքացիություն չունեն․ Գերմանիայի դատարանի նախադեպային որոշումը

Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը ընդունել է որոշում, որով արցախցիներին համարում է քաղաքացիություն չունեցող անձինք։ Ընդունված որոշման մեջ ասվում է, որ նրանք չեն կարող վերադառնալ Արցախ՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հետապնդման ենթակա լինելը։ Այս որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։ Սա նախադեպային որոշում է, որի ընդունման գործընթացում կարևոր դեր է ունեցել Հայ-գերմանական իրավաբանների միությունը։

https://www.civilnet.am/news/804480

CivilNet

06 Nov, 10:03


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։

CivilNet

06 Nov, 09:35


🇺🇲 Ի՞նչ է նշանակում Թրամփի հաղթանակը Հայաստանի համար 👉https://youtu.be/Xjm38207bM4

CivilNet

06 Nov, 09:00


🇺🇸 Նախնական արդյունքներով ԱՄՆ 47-րդ նախագահը Դոնալդ Թրամփն է

CivilNet

06 Nov, 08:24


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրմանը։

CivilNet

06 Nov, 06:04


Նոյեմբերի 5-ին Միացյալ Նահանգներում տեղի են ունեցել թվով 60-րդ նախագահական ընտրությունները: Նախագահի թեկնածուներն են հանրապետական, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և ԱՄՆ ներկայիս փոխնախագահ, դեմոկրատ Քամալա Հարիսը։

Թարմացվող տեղեկատվությամբ առաջատարը Թրամփն է, հաղորդում է CNN-ը։ Նա ստացել է 246 ընտրիչների ձայներ, Հարիսը՝ 182: Ընտրական կոլեգիայի 270 ձայն ստացած թեկնածուն կդառնա երկրի 47-րդ նախագահը։

New York Times-ի գնահատմամբ` Թրամփի հաղթանակի հավանականությունը 89 տոկոս է։

CivilNet

05 Nov, 13:58


Վերջին շրջանում հայկական ֆուտբոլում ճգնաժամ է։ Երկրպագուների տարբեր ճակատների ու ակումբների խոսքով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) ղեկավարությունը սպառել է իրեն ու պետք է հրաժարական տա։ ՀՖՖ նախագահի խոսքով էլ՝ հայկական ֆուտբոլում իր կառավարման շրջանում խնդիրներ են առաջացել տարբեր պատճառներով՝ Կովիդից մինչև ռուս-ուկրաինական հակամարտություն, որոնք, ըստ նրա, ազդել են հայկական ֆուտբոլի վրա։ Սիվիլնեթը փորձել է ի մի բերել տեղի ունեցածն ու ներկայացնել կողմերի կարծիքները՝ տիրող իրավիճակի շուրջ։ 👇👇https://www.civilnet.am/news/804327/

CivilNet

05 Nov, 11:22


Ռուսաստանը կշարունակի ամեն ինչ անել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։ Այսուհետ ևս կաջակցենք խաղաղության պայմանագրի, սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին»,- ասել է Պուտինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

CivilNet

05 Nov, 09:34


#CivilNetCheck

🇬🇪 Մամուլն ու սոցմեդիան պնդում են, թե Վրաստանի նախագահը կապ չունի ֆեյսբուքյան էջի հետ, որը հայկական Լոռին ու Տաշիրը «պատմական Վրաստանի» տարածք համարած էջի գրառում է տարածել

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը, ընթերցողների խնդրանքով, ստուգել է տեղեկությունը

📞 Մենք կապ ենք հաստատել Վրաստանի նախագահական գրասենյակի մամուլի բաժնի հետ

👉https://www.civilnet.am/news/804149/

CivilNet

05 Nov, 07:57


Հայկական կողմը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Ադրբեջանին:

https://www.civilnet.am/news/804212

CivilNet

05 Nov, 07:34


Նախագահի հրամանագրով Սրբուհի Գալյանը նշանակվեց արդարադատության նախարար:

CivilNet

05 Nov, 07:32


Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հաստատել է Politico-ի տարածած տեղեկատվությունը, որ Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ սպառնալիքներ է ստացել Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովից։

https://www.civilnet.am/news/804187

CivilNet

05 Nov, 07:09


Եվրամիության պատվիրակությունը ժամանել է Երևան՝ մշակելու վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ծրագիրը, ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

https://www.civilnet.am/news/804184

CivilNet

04 Nov, 16:03


https://youtu.be/DTiGaB3BztU

CivilNet

04 Nov, 12:07


Գերիներ չվերադարձնելու պարագայում COP29-ին մասնակցությունը ճիշտ չէ, կարծում է Ալեն Սիմոնյանը

https://www.civilnet.am/news/804135

CivilNet

04 Nov, 11:17


«ԱՄՆ նախագահի թեկնածուներից որևէ մեկը չի վաստակել Հայ դատի հանձնախմբի աջակցությունը»․ Հայ դատի կենտրոնական գրասենյակը ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ ներկայացնում է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դիրքորոշումը։

https://www.civilnet.am/news/804117

CivilNet

04 Nov, 10:56


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

CivilNet

04 Nov, 08:19


Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հոկտեմբերին այցելել են ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Տեսակցությունների ընթացքում գերիների հետ եղել են առանձնազրույցներ, նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ։

CivilNet

04 Nov, 07:11


2024-ի սեպտեմբերին Հայաստանում գրանցված աշխատողների թիվը 768 547 է, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 5,9 տոկոսով կամ 42 491-ով, ասել է պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

CivilNet

04 Nov, 06:55


Նոյեմբերի 4-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քննարկվեց քաղաքային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ընթացքը՝

- Շաբաթվա ընթացքում միասնական տոմսային համակարգից ընդհանուր 3 742 435 ուղևորից օգտվել է 126 000-ը կամ 3,4 տոկոսը:

- Մինչև 2025թ. հունվարի 1-ը նախատեսվում է անցում կատարել գրեթե հարյուր տոկոս անկանխիկ վճարումների։

- Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ շուտով հնարավոր կլինի վճարել բանկային քարտերով։

- Նախատեսվում է ներդնել զեղչային համակարգ հետևյալ խմբերի համար՝ դպրոցականներ, թոշակառուներ, հատուկ կարիքներ ունեցող անձինք։

CivilNet

01 Nov, 15:54


https://youtu.be/D6kxSDwA8LY

CivilNet

01 Nov, 12:42


«Այս պահի դրությամբ Լիբանանում հայության շրջանում և հայկական հաստատությունների շրջանում կորուստներ և ավերածություններ չկան։ Այնտեղ բոլորն աշխատում են բնականոն ռեժիմով, պարենի և դեղորայքի պակաս ու խնդիր չկա»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։

https://www.civilnet.am/news/803960

CivilNet

01 Nov, 06:26


Հայաստանը 2026 թվականին հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP-17-ը, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

Ադրբեջանը ևս համաժողովը հյուրընկալելու հայտ էր ներկայացրել, նրա օգտին քվեարկել է 58, Հայաստանի օգտին՝ 65 երկիր։

CivilNet

01 Nov, 06:18


#CivilNetCheck

🪙 1 բնակչին հասնում է ավելի քան 10 մետաղադրամ, անհրաժեշտության դեպքում ԿԲ-ն պատրաստ է լրացուցիչ պահանջարկը բավարարել։

Մասնավոր երթուղիների դեպքում սահմանափակումը չի կիրառվում։

👉https://www.civilnet.am/news/803848/

CivilNet

01 Nov, 05:54


Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման կանոնակարգի պաշտոնականացումը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլերը:

CivilNet

31 Oct, 07:12


Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի արտաքին գործերի նախարարության թիվ մեկ առաջնահերթությունը չէ, հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

CivilNet

31 Oct, 06:48


Արտգործնախարար Արարատ Միրզոյանի կարծիքով՝ առաջիկայում հնարավոր կլինի համաձայնության գալ խաղաղության պայմանագրի «ևս մեկ-երկու ձևակերպումների շուրջ, որից հետո արդեն պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման»։

https://www.civilnet.am/news/803697

CivilNet

30 Oct, 12:14


Առաջարկվում է զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների համար չդադարեցնել կենսաթոշակը մարտական խնդիրներ իրականացնող որոշ զորամասերում պայմանագրային ծառայության անցնելու պարագայում։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարալու նախաձեռնությամբ հանդես են եկել ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։

CivilNet

30 Oct, 12:10


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր:

CivilNet

30 Oct, 11:43


#CivilNetCheck

Որքանո՞վ են հիմնավոր տարածվող լուրերը, թե հայկական շուկայում Լեռնային Ղարաբաղից բերված նուռ է վաճառվում։

Հայաստանն արդյոք նուռ ներկրո՞ւմ է։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը գնացել է սոցցանցերում մեծ տարածում գտած հրապարակման հետքերով։

👉https://www.civilnet.am/news/803559/

CivilNet

30 Oct, 11:32


#CivilNetCheck

📍Քաղաքացիական պայմանագիրն իսկապես իր կանոնադրության տեքստից հեռացրել է Արարատ լեռը:

Սակայն դա արվել է տարիներ առաջ։

👉https://www.civilnet.am/news/803394/

CivilNet

30 Oct, 07:39


«Խաղաղության խաչմերուկը» ներկայացնելու համար նախատեսվում է թուրք լրագրողների այց Հայաստան, հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

CivilNet

30 Oct, 07:11


Վարչապետի, նախագահի աշխատակազմերի և ԱԺ-ի բյուջեները 2025-ին կկրճատվեն

https://www.civilnet.am/news/803475

CivilNet

29 Oct, 15:08


📣 Պաշտոնյաները հակասական տվյալներ են տարածում բանակում մահվան դեպքերի վերաբերյալ:

👉 https://www.civilnet.am/news/803369/

#CivilNetCheck

CivilNet

29 Oct, 13:36


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 7-ին մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին, որն անցկացվելու է Բուդապեշտում։ Տեղեկությունը հաստատել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

CivilNet

29 Oct, 11:13


Ընտրությունների չեղարկում արտակարգ դրության դեպքում. հակադիր կարծիքներ օրինագծի մասին

Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է չեղարկել ընտրությունների արդյունքները արտակարգ կամ ռազմական դրության պարագայում, միանշանակ չի ընդունվել քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության կողմից։ Օրինագծի հեղինակները նշում են՝ քննարկումները դեռ շարունակվում են։

https://www.civilnet.am/news/803243

CivilNet

29 Oct, 11:07


https://youtu.be/WvZbTPUE9V8

CivilNet

29 Oct, 08:25


Կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 29-ի նիստում որոշել է կրկին իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով` սահմանելով 7,25 %:

CivilNet

29 Oct, 07:33


Հոկտեմբերի 29-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին։ ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Գերմանիա համագործակցության ներկայիս ընթացքին և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր:

CivilNet

29 Oct, 06:35


Գլխավոր դատախազությունը պահանջում է Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանից բռնագանձել 15 անշարժ գույք, 315 միլիոն դրամ։

CivilNet

28 Oct, 13:42


Գյումրիի ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները` համայնքի ղեկավարի գլխավորությամբ, մանդատներից հրաժարվելու դիմում են ներկայացրել, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

https://www.civilnet.am/news/802989

CivilNet

28 Oct, 11:16


Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իրանի դեմ գործողությունները։

«Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգությունը խաթարելուն ուղղված գործողությունները, որոնք արտահայտվել են նաև անցյալ շաբաթ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողություններում։ Մենք խորապես մտահոգված ենք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով։ Հուսով ենք, որ դիվանագիտությունը թույլ կտա պաշտպանել միջազգային իրավունքը և կանխել հետագա անցանկալի զարգացումները»,- նշված է ԱԳՆ X-ի էջում։

Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 26-ի գիշերը հարվածներ էր հասցրել Իրանում ռազմական օբյեկտներին:

CivilNet

28 Oct, 10:52


Վրաստանի ընտրությունները և Հայաստանը. ինչ սպասել

https://www.civilnet.am/news/802923

CivilNet

28 Oct, 09:04


Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024-ի հունվար-սեպտեմբերի 1 000 խոշոր հարկատուների ցուցակը, ըստ որի՝ ամենից շատ հարկերը վճարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 83,6 մլրդ դրամ։ Այս տարվա առաջին ինն ամիսներին երկրորդ ամենամեծ հարկատուն «Մոբայլ սենթր»-ն է՝ վճարած 49,1 միլիարդով։

Ամենաշատ հարկ վճարած երրորդ ընկերությունը «Գրանդ տոբակոն» է, որը վճարել է 39,7 միլիարդի հարկեր։ «Գազպրոմ Արմենիան» վճարած 36,3 միլիարդ դրամով չորրորդն է։

https://www.civilnet.am/news/802895

CivilNet

28 Oct, 08:01


2025-ին կապիտալ ծախսերը կկազմեն շուրջ 733 մլրդ դրամ, որի 55,8 %-ն ուղղվելու է պաշտպանության ոլորտին, հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

CivilNet

24 Oct, 15:05


https://youtu.be/rdX00R5q20I

CivilNet

24 Oct, 13:12


Փաշինյանն ու Ալիևը ԱԳ նախարարներին հանձնարարել են սեղմ ժամկետում վերջնականացնել խաղաղության պայմանագիրը

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանազատումը։

«Արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով»,- տեղեկացնում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

CivilNet

24 Oct, 12:06


Եվրախորհրդարանը 453 կողմ, 31 դեմ և 89 ձեռնպահ ձայներով ընդունեց Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի ոտնահարման և Հայաստանի հետ հարաբերությունների մասին բանաձևը, որով՝

- Աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության սկզբունքների վրա

- Պահանջում է Ադրբեջանից զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքներից

- Կոչ է անում պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքները խախտող Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ

- Արցախահայերի բռնի տեղահանումը որակում է որպես էթնիկ զտում

- Աջակցում է Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությանը, կոչ է անում ուժեղացնել առաքելության մանդատը։

CivilNet

24 Oct, 11:44


Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը դեպի խաղաղության պայմանագիր ճիշտ ճանապարհն է։ Այդ մասին Կազանում ընթացող BRICS գագաթնաժողովի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Լոգիստիկան տարածաշրջանում համագործակցության համար կարևոր է։ Առավել կարևոր է, որ դուք դրական եք վերաբերվում Ադրբեջանի և տարածաշրջանի այլ երկրների հետ փոխգործակցությանը։ Շատ հաճելի է նշել, որ սահմանազատման գործընթացը սկսվել է, և դա դեպի խաղաղության պայմանագիր ճիշտ ճանապարհն է։ Այն, որ Ձեզ հաջողվեց այսօրվա մեր աշխատանքի ընթացքում մտքեր փոխանակել Ադրբեջանի նախագահի հետ, արդեն դրական է մեր միջոցառման համար»,- ասել է Պուտինը։

CivilNet

24 Oct, 11:01


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում է անցկացնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Կազանում ընթացող BRICS-ի գագատնաժողովի շրջանակներում։

CivilNet

24 Oct, 10:02


Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հնարավոր է համարում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ավելի շուտ դրական հանգուցալուծման կհասնի, քան հայ-ադրբեջանականը։

«Ես չեմ ասում, որ այդպես կլինի, ասում եմ՝ այդպիսի հնարավորություն տեսնում եմ»,- հոկտեմբերի 24-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Ռուբինյանը։

CivilNet

24 Oct, 08:00


Կառավարությունը հարկային աջակցության նոր մեխանիզմներ է ներդնում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների համար։ Փոփոխությունները 7 տարվա համար են։ Կառավարությունն առաջարկում է․

- ՏՏ ոլորտի ընկերությունների համար նվազեցնել շրջանառության հարկը՝ 5 տոկոսից դարձնելով 2 տոկոս։

- մինչև 30 հոգանոց սկսնակ ընկերությունները նոր աշխատակից ներգրավելիս կարող են եկամտահարկի 100 տոկոսի չափով փոխհատուցում ստանալ։

- 30-ից ավել աշխատակիցներ ունեցող ընկերությունների դեպքում նոր աշխատակից ներգրավելիս կփոխհատուցվի եկամտահարկի 50 տոկոսը։

- Եկամտահարկի 50 տոկոսի փոխհատուցում է տրամադրվելու նաև աշխատանքային միգրանտներ կներգրավող ՏՏ ընկերություններին։

- Կնվազեցնել ՏՏ ընկերությունների այն աշխատակիցների եկամտահարկը, որոնք կներգրավեն գիտահետազոտական աշխատանքներում։ Նրանց համար եկամտահարկը կլինի 10 տոկոս՝ 20-ի փոխարեն։

CivilNet

24 Oct, 07:14


Կազանում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Հանդիպմանը Փաշինյանն ու Փեզեշքիանը ընդգծել են, որ հարաբերությունների զարգացումը երկու երկրների առաջնահերթություններից է։

Հայաստանի և Իրանի նախագահները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ:

CivilNet

24 Oct, 06:03


ԱՄՆ նախկին նախագահ և ներկայում ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Թվիթերի իր էջում գրառում է արել 2023-ի Արցախի էթնիկ զտման մասին՝ մեղադրանք հնչեցնելով նախագահական ընտրություններում իր մրցակից և ԱՄՆ գործող փոխնախագահ Քամալա Հարիսի նկատմամբ։

«Քամալա Հարիսը ՈՉԻՆՉ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ սարսափելի հալածանքների էին ենթարկվում և բռնի տեղահանվում Արցախում: Աշխարհի քրիստոնյաները ապահով չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Միացյալ Նահանգների նախագահ: Երբ ես նախագահ լինեմ, ես կպաշտպանեմ հալածվող քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»։

CivilNet

24 Oct, 06:01


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային մեկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին:

CivilNet

23 Oct, 17:01


https://youtu.be/5zhugVgaF34

CivilNet

23 Oct, 13:34


Երևանը կմերժի 3+3-ը հայ-ադրբեջանական բանակցությունների հարթակ դարձնելու առաջարկը, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ինչպես կարող է այս հարթակը լինել կամ չլինել Հայստան-Ադրբեջան բանակցությունների հարթակ։ Այդ առաջարկը մեծ հաշվով չկա էլ դրված սեղանին, եթե լինի էլ, մենք նպատակահարմար չենք գտնի դրան դրական արձագանքել, որովհետև մենք Ադրբեջանի հետ ունենք երկկողմ բանակցությունների ձևաչափը՝ և սահմանազատման և խաղաղության պայմանագրի շուրջ»,- հոկտեմբերի 23-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է Միրզոյանը։

CivilNet

23 Oct, 13:13


Կիրանցում դպրոց գնալը վերջին 35 տարում ավելի անվտանգ չի եղել, քան այսօր է. Փաշինյան

https://www.civilnet.am/news/802245

CivilNet

23 Oct, 09:55


Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հավաքակայանը համալրվել է աղբատար, մասնավորապես՝ «Կամազ» մակնիշի 8 և «Howo» մակնիշի 6 նոր մեքենայով։

CivilNet

23 Oct, 07:42


«Հոկտեմբերի 23-ին՝ մինչև ժամը 13։00-ն, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի վերևի հատվածում ճանապարհի լայնացման աշխատանքներ կատարելու նպատակով իրականացվելու են պայթեցման աշխատանքներ»․ ՊՆ

CivilNet

23 Oct, 06:21


Ազգային ժողովն 67 կողմ, 0 դեմ ձայներով ընդունեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու օրենքի նախագիծը։

CivilNet

22 Oct, 13:38


#CivilNetCheck

🎭 Խարդախները արհեստական բանականության միջոցով սոցցանցերում «խոսեցնում» են հայտնի դեմքերին։

💸 Կեղծ տեսանյութերում Գալկինը, Կիրկորովը և այլք իբր պատմում են կորցրած գումարների վերադարձի մասին։

⚠️ Զգուշացեք՝ «անվճար իրավաբանական օգնությունը» ֆինանսական խարդախության նոր ծուղակ է։

👉https://www.civilnet.am/news/802011/

CivilNet

22 Oct, 08:59


Բաքվում կայանալիք COP29-ին Հայաստանի մասնակցության մասով որոշում դեռ չկա, հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Կքննարկենք, կհասկանանք։ Եթե պետք է մեր պետությանը՝ կգնանք, եթե ոչ` չենք գնա»,- ասել է Սիմոնյանը։

CivilNet

22 Oct, 07:38


Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին կհատկացնի լրացուցիչ 24,5 մլն դոլար՝ ընդհանուր աջակցությունը հասցնելով 122,7 մլն դոլարի

CivilNet

18 Oct, 14:00


Հայաստանցիների 61 տոկոսը չի վստահում որևէ քաղաքական գործչի․ հարցում

Հայաստանի քաղաքացիները քաղաքական գործիչներից ամենաշատը վստահում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հրապարակվել է ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հանրային կարծիքի ուսումնասիրությունը։

Հարցումն անցկացվել է 1 503 քաղաքացիների շրջանում՝ սեպտեմբերին։

Ըստ հարցման արդյունքների՝ քաղաքացիների 16 տոկոսն ասել է, որ վստահում է Փաշինյանին։ 4 տոկոսը հայտնել է, որ վստահում է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, նույն չափի է նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին հայտնած վստահությունը։ Հարցվածների երկու տոկոսն ասել է, որ վստահում է Ռոբերտ Քոչարյանին, ևս երկու տոկոսը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ Հարցվածների 61 տոկոսը պատասխանել է՝ ոչ մեկին չի վստահում։

CivilNet

18 Oct, 13:35


#CivilNetCheck

Պարեկների որոշումների քանի՞ տոկոսն է բողոքարկվել

Բողոքների քանի՞ տոկոսն է բավարարվել

Ընդդիմադիր պատգամավորը կարծիք է հայտնել, թե պարեկային ծառայության որոշումները մշտապես չեղարկվում են հօգուտ քաղաքացիների

📊 Թվերը հետաքրքիր պատկեր են բացահայտում

👉https://www.civilnet.am/news/801722/

CivilNet

18 Oct, 13:23


Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ։ Հանդիպումը կայացել է 3+3 տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակներում։

Թուրքիայի ԱԳՆ-ն հաղորդում է, որ Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերություններին ու կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր։

Ըստ հայկական կողմի՝ Միրզոյանը վերահաստատել է գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

CivilNet

18 Oct, 12:49


Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Երևանին և Բաքվին առաջարկել են օգտագործել 3+3 հարթակը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքն ավարտելու համար, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

https://www.civilnet.am/news/801711

CivilNet

18 Oct, 11:45


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ստամբուլում անցկացված 3+3 տարածաշրջանային հարթակի հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հարցին։

«Ադրբեջանը տարածաշրջանի երկրների հետ մշակել է հայեցակարգ՝ դիմագրավելու անվտանգության, տնտեսության, առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և շրջակա միջավայրի ոլորտներում ընդհանուր մարտահրավերներին։ Տարածաշրջանի կայունության և խաղաղության հաստատման համար [այն էլ] նման հույժ կարևոր պահի որպես հետհակամարտային ժամանակահատված կարևոր է, որ անցյալ հակամարտության հետևանքները վերացվեն սահմանադրական փոփոխությունների ճանապարհով»,- հայտարարել է Բայրամովը։

CivilNet

18 Oct, 11:33


Արարատ Միրզոյանը Ստամբուլում խոսել է Գյումրի-Կարս երկաթուղին գործարկելու անհրաժեշտության մասին

«Հայաստանն ու Թուրքիան արդեն պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ Հայաստանի և Թուրքիայի միջև Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապի հետ միասին անմիջապես արդյունավետ կապ կապահովի Պարսից ծոցի, Սև ծովի, Կասպից ծովի և Միջերկրական ծովի միջև»,- 3+3 տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպմանն իր ելույթում ասել է Միրզոյանը։

Նա նաև հայտարարել է, որ Հայաստանն արդեն ավարտել է Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող Մարգարա սահմանային անցակետի շինարարությունը և տեխնիկական վերազինման ապահովումը։

https://www.civilnet.am/news/801676

CivilNet

18 Oct, 10:38


https://youtu.be/li9VXenZWrQ

CivilNet

18 Oct, 08:44


Ստամբուլում մեկնարկել է 3+3 տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։

CivilNet

18 Oct, 07:55


Զինծառայող Աղասի Դալլաքյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել են դասակի հրամանատար սպան և ծառայակիցը, հայտնում է Քննչական կոմիտեն։

https://www.civilnet.am/news/801632

CivilNet

18 Oct, 06:52


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամ Ջիվանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ:

CivilNet

18 Oct, 06:45


Բաքվի դատարանը երկարաձգել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

CivilNet

18 Oct, 06:17


https://youtu.be/qO88mrygl_s

CivilNet

18 Oct, 06:06


Հոկտեմբերի 18-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Ստամբուլում կայանալիք 3+3 տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպմանը: Հայաստանի արտգործնախարարությունից հայտնում են, որ ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:

Թուրքական TRT-ն գրում է, որ այսօր Ստամբուլում կայանալիք հանդիպմանը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կընդգծի Անկարայի աջակցությունը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին։

Ըստ կայքի՝ հանդիպման արդյունքում նախատեսվում է ընդունել համատեղ հայտարարություն, որում կընդգծվի երկխոսության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքի, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման կարևորությունը:

CivilNet

17 Oct, 12:25


«Այսօր Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ, քան էի 2018 կամ 2019 թվականներին»։ Այդ մասին «Ռենդերֆորեսթ» ՏՏ ընկերություն այցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ իր այս հայտարարությունը կարող է շատերի համար տարօրինակ թվալ։

«Այդ լավատեսությունը և տարօրինակ հայտարարությունը հետևյալն է. պիտի խոստովանեմ, որ այսօր ես Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ, քան էի 2018 կամ 2019 թվականներին: Դա կապված է հետևյալի հետ, որ 2018, 2019 թվականներին, երբ ես մտածում էի ապագայի մասին, ապագա տանող ճանապարհների մասին, այդ բոլոր ուղիներով գնալիս մտածողության հարթության մեջ մտնում էի փակուղի՝ շարունակություն չտեսնելով կամ տեսնելով այլ բան»,- ասել է Փաշինյանը։

CivilNet

17 Oct, 08:49


2025-ի հունվարի 1-ից հետո եկամտահարկի վերադարձով ձեռք բերվող բնակարանների համար պետության կողմից վերադարձվող գումարը չի կարող գերազանցել 750 հազար դրամը։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 17-ի նիստում՝ որպես չզեկուցվող հարց։

Փոփոխությունը չի վերաբերելու այն քաղաքացիներին, որոնք արդեն իսկ կնքել են եկամտահարկի վերադարձով հիփոթեքային պայմանագիր։

Նախկինում վերադարձվող եռամսյակային գումարը չէր կարող գերազանցել 1,5 միլիոն դրամը:

Նոր փոփոխություններով՝ 2027-ի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով վերադարձ չի լինելու, եթե գույքը գտնվում է Երևանին հարակից՝ Արագածոտն, Արարատ, Արմա­վիր և Կոտայք մարզերում։ Իսկ 2029-ի հունվարի 1-ից առհասարակ եկամտահարկի վերադարձով բնակարանի ծրագիրը չի գործելու։

CivilNet

17 Oct, 07:51


Վերջին տասնամյակներին հղիության արհեստական ընդհատման հետևանքով Հայաստանում չի ծնվել շուրջ 80 000 աղջիկ, հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Կառավարությունում խնդրի քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Մարդկանց ինչ-որ մասն ուզում է ունենալ տղա երեխաներ։ Սելեկտիվ աբորտների հիմնական զոհը աղջիկ երեխաներն են։ Վերջերս մի տեղեկանք էի կարդում, որտեղ արված էր հետևյալ արձանագրումը, որ սելեկտիվ աբորտների հետևանքով առաջիկա տարիներին աղջիկների թվաքականի հետ կապված խնդիր է լինելու։ Դա մեր վերարտադրողական պոտենցիալի վրա էական բացասական ազդեցություն է ունենալու կամ արդեն ունեցել է»։

Վարչապետը հայտարարեց՝ այս թեմայով հանրության հետ պետք է խոսակցություն ունենալ ու դա պետք է «լսվող խոսակցություն լինի»։

CivilNet

17 Oct, 06:46


Կառավարությունը 25 միլիոն դրամ կհատկացնի վարչապետի և նախագահի՝ առաջիկայում նախատեսվող օտարերկրյա պետություններ այցելությունների կազմակերպման համար։ 2024-ի համար այդ նպատակով արդեն հատկացվել էր 51 միլիոն դրամ, որն ամբողջությամբ սպառվել է։

CivilNet

17 Oct, 06:08


Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի շրջանակում ներմուծման սակագնային քվոտան հոկտեմբերի 16-ին սպառվել է։

Այս տարվա համար նախապես սահմանված 7 400 հատ քվոտայի սպառված լինելու պայմաններում` ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ի որոշմամբ ներմուծման սակագնային քվոտան ավելացվել էր ևս 600-ով, որից հետո հոկտեմբերի 11-ից մինչև 16-ը ընկած ժամանակահատվածում արտոնությամբ ձևակերպվել է 600 էլեկտրական մեքենա։

CivilNet

16 Oct, 13:39


Փաշինյանը Հայաստանում ԵՄ դեսպանների հետ քննարկել է խաղաղության պայմանագիրը

https://www.civilnet.am/news/801321

CivilNet

16 Oct, 10:28


Հոկտեմբերի 16-ի երեկոյան և 17-ին սպասվում են հորդառատ անձրևներ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնում է, որ սպասվող տեղումների հետևանքները մեղմելու համար կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում։