Karen Hovhannisyan Channel @karenkilikia Channel on Telegram

Karen Hovhannisyan Channel

@karenkilikia


Karen Hovhannisyan Channel (English)

Welcome to the Karen Hovhannisyan Channel, also known as @karenkilikia on Telegram! This channel is dedicated to showcasing the works and insights of Karen Hovhannisyan, a talented artist with a unique vision and style. Karen Hovhannisyan is known for his detailed and captivating artwork that often explores themes of nature, mythology, and spirituality. By joining this channel, you will have exclusive access to his latest creations, behind-the-scenes glimpses into his creative process, and updates on upcoming exhibitions and events. Whether you are an art enthusiast, a collector, or simply someone who appreciates beauty and creativity, the Karen Hovhannisyan Channel is the perfect place for you to immerse yourself in the world of this talented artist. Stay inspired, stay connected, and join us on this artistic journey with Karen Hovhannisyan!

Karen Hovhannisyan Channel

19 May, 18:55


Իրանի նախագահի ուղղաթիռի անհայտացման ֆոնին շատ կարևոր դետալ կարծես թե աչաքթող է արվել Բաքվի բռնապետի և Իրանի նախագահի հանդիպումից։

Երբ ներկայացվում էր Արաքս գետի վրա «Քիզ- Քալասի» հիդրոէլեկտրոկայանի տեղակայման վայրը քարտեզի վրա, Հայաստանի և Ադրբեջանի քարտեզները ներկված էին երկու երկրների դրոշներով ։ Կարող էր սովորականի նման, պարզապես գրված լիներ Հայաստան և Ադրբեջան, բայց չէ, Հայաստանի տարածքը հստակ նշված էր Հայաստանի գույներով, Ադրբեջանինը՝ իրենց դրոշի, նաև օկուպացված տարածքները։

Իրանը այս ժեստով , այս շրջանում բացահայտ դիրքորոշում է հայտնել Ադրբեջանի քողարկված նկրտումների վերաբերյալ, ինչպես նաև կանխել է , հնարավոր խոսակցությունը , այսպես ասած, զանգեզուրյան միջանցքի մասով Բաքվի բռնապետի կողմից․․․

Karen Hovhannisyan Channel

10 May, 12:41


Իսկապես , եթե խաղաղություն, ուրեմն ճշգրտված սահմաններ։ Սա անվիճելի է, սակայն այստեղ պետք է մենք հաշվի առնենք Բաքվի բռնապետի այն ցինիկությունը, որը նա բացահայտ ցուցադրում է ՝ սկսած 2020-ից։
2020-ի դեկտեմբերին հայտարարեց, որ եթե այդքան շատ են ուզում Ղարաբաղում ապրեն (նկատի ունենալով արցախահայությանը), թող գնան Հայաստան, այնտեղ ստեղծեն Ղարաբաղ ու ապրեն․․․

Հետո արդեն սկսեց ամեն անգամ հեռա բռունցք թափահարել մեզ վրա ամեն առիթի, ամեն անգամ։ Բաքվի բռնապետը և ահաբեկիչ Էրդողանը կարծում են, որ պատմական պահ է, Հայաստանը թույլ է, կարող են Հայաստանին հավերժ գլորել մի այնպիսի տեղ, որտեղից դժվար կլինի դուրս գալը։ Սահմանազատումն իհարկե բխում է մեր շահերից, սակայն այն պետք է լինի փոխադարձ հարգանքի, փոխադարձ հանձնառությունների, փոխադարձ զիջումների, ավելի ճիշտ տարածքների վերադարձի սկզբունքով, ոչ թե ահաբեկելու, շանտաժի, ճանապարհով։ Եթե նույնիսկ մեր սահմանի ողջ երկյանքով տեղի ունենա սահմանազատում, և մնա միայն մեկ մետր վիճարկելի, ապա այդ ամբողջ սահմանազատվածը ջուրն է ընկնում, պատերազմը նաև այդ սահմանազատվածներում է տեղի ունենալու։
Այստեղից հետևություն, որ պետք է լինի փոխհամաձայնություն, փոխըմբռնում, կամ գուցե որևէ փաստաթղթի ստորագրում, ըստ որի զերծ են մնալու ուժի կիրառումից սահմանային վեճերի դեպքում, հարցը լուծվելու է բացառապես քարտեզների, դրա անհնարինության դեպքում բանակցությունների հիման վրա։

Որպեսզի տեղի ունենա սահմանազատում, նախևառաջ պետք է չեզոքացնել պատերազմով սպառնալու վտանգը, այլապես սա բերելու է նոր պատերազմի, քանի որ վստահ եմ, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարծքները Բաքվի բռնապետը չի վերադարձնելու կրկին պատերազմի սպառնալիքով, կրկին ասելու է, պատերազմ եք ուզու՞մ․․․

Karen Hovhannisyan Channel

10 May, 05:30


Փաստը մնում է փաստ, որ Ադրբեջանը ևս չի ուզում անվերջ պատերազմի մեջ լինել, անընդհատ ռազմական գործողությունների մեջ լինել, բայց անորոշ վիճակը կարողանում է օգտագործել ի օգուտ իրեն։
Թե՛ ներքին քաղաքական կյանքում, թե՛ արտաքինում կարողանում է պատերազմով ահաբեկել թե՛ սեփական ժողովուդրին, և՛ թե հարևաններին, ի դեմս մեզ։

Այսօր մեր ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունները , երևի զարմանալի թվա շատերի մոտ, ուժեղացնում է նաև ՀՀ-ին։ Ուժեղացնում է այն իմաստով, որ ՀՀ իշխանությունը շատ հստակ, շատ կոնկրետ կարող է թե՛ միջազգային գործընկերներին ուղիղ, իսկ Ադրբեջանին արդեն միջնորդավորված, ասել, որ եթե Ադրբեջանը շարունակի իր ծավալապաշտական, միակողմանի պահանջատիրական, իր կողմից ոչ մի քայլ չարվող քաղաքականությունը, ապա կարող է ձախողի այն պրոցեսը, որը սկսվել է։
Իսկպաես շատ լավ առիթ է հիմա, որպեսզի մեր արտաքին քաղաքականությունում կարողանանք միջնորդներին, շահագրգիռ կողմերին ասել, որ ազդեն Ադրբեջանի վրա և գնա այնպեսի քայլերի, որով տեսանելի շրջանում սահմանագծման և սահմանազատման արդյունքում ՀՀ-ին կանցնեն ՀՀ-ի պատկանելիքը։ Ցավում եմ, որ ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցողը շատ կարճամիտերը, տեղական պաշտոնակռվով տառապողները դիտարկում են միայն ներքին քաղաքականության մեջ։
Կարճ ասած, սա հիանալի շանս է ՀՀ իշխանության համար, որպեսզի Ադրբեջանի հետ բանակցային գործընթացներում բեկում մտցնեն․․․

Karen Hovhannisyan Channel

06 May, 16:04


Ուղիղ մեկ ամիս առաջ գրառում էի կատարել, որ Բաքվի բռնապետը պատրաստվում է մայսին զորավարժություն անցկացնել։ Մայիսի 1-3 ընկած հատվածում անցկացրեց հարձակվողական բնույթի զորավարժություն, իսկ ավելի մանրամասն ՝ տեսանյութում։ https://youtu.be/b58uVqS-Qng?si=KkHLsRZ3cT7wbIVi

Karen Hovhannisyan Channel

05 May, 06:55


Թուրքական իշխանական մեդադաշտը տևական ժամանակ է , ինչ սկսել է արշավ ՀՀ-ի դեմ։
Էրդողանի խոսափողներն հանդիսացող մի շարք մեդառեսուրսներ հրապարակում են, այսպես ասած, փորձագիտական հոդվածներ, կրկին պալատական փորձագետների և վերլուծաբանների, որով ուղիղ մատնանշում են ՀՀ-ի հետ հարաբերությունների այն գինը, որը պետք է վճարի ՀՀ-ն։
Եթե նախկինում խոսում էին Արցախի մասին, ապա հիմա խոսում են նույնիսկ ՀՀ-ի տեղանունների փոփխաման մասին, ՀՀ ԶՈՒ-ի ապառազմականացման մասին, նույնիսկ մատնանշում, որ կարող են փորձարկել Թուրքիայի ժանդարմերայի ինստիտուտը ԶՈՒ-ի փոխարեն։
Նորից եմ պնդում, որ թշնш մին այսօր առավել վտանգավոր է դարձել ոչ թե սահմանին, այլ իր պահանջներում, թշնШ մին առավել վտանգավոր է դարձել, ոչ թե հնարավոր կռվի դաշտում, այլ իր պահանջներում․․․

Կարծում եմ, որ մենք պարզապես պարտավոր ենք այս տեսակ հրապարակումների համար պատասխանատվության կանչեք առնվազն միջազգային արենայում այն պետություններին , ովքեր նման նարատիվներով են սկսել կերակրել իրենց հասարակությանը։
Իսկ հրապարակումներին ծանոթանալու համար պարզապես թերթեք ամենօրա թուրքական մամուլը։ Դրանք մեկը չեն, երկուսը չեն․․․

Karen Hovhannisyan Channel

13 Apr, 21:20


🇮🇷🇮🇱 Հորդանանը բացել է իր օդային տարածքը Իսրայելի ռազմաօդային ուժերի համար։
Եգիպտոսը փակեց իր օդային տարածքը։
Իսրայելում օդային տագնապ է։
Բայդենը ուղերձով դիմում է ժողովուրդին…

Karen Hovhannisyan Channel

13 Apr, 17:11


🇦🇲 44-օրյա պատերազմից կարծես թե պետք է դասեր քաղած լինեինք, բայց չէ․․․
Այդ պատերազմի ժամանակ մեր տակտիկական սխալներից ճակատագրական էր նաև այն, որ մեր օգնական ուժերը չէին հասնում ռազմի դաշտ, նրանք շարքից դուրս էին գալիս դեռ ճանապարհի կեսից։ Քանի որ մեր մոբը , օգնական ուժերը տեղաշարժվում էին առավելագույնս կենտրոնացված, թշնШ մուն մնում էր մի բան անել, ընդամենը մեկ ԱԹՍ-ով շարքից հանել մի ավտոբուս, մի ՈՒՐԱԼ, մի ԿԱՄԱԶ և հետևաբար առաջնագծին զրկել առնվազն 30-40 հոգանոց օգնական ուժից։
Մինչ պատերազմը ես միշտ աղաղակում էի, որ աշխարհը վաղուց է հրաժեշտ տվել այս մեթոդին, որ տրանսպորտային միջոցները այլևս մոբիլ ամենագնացներ են, որոնք տեղափոխում են առավելագույնը հինգ զինծառայող, ընթանում են միմյանց հետևից՝ որոշակի հեռավորությամբ, երբ մեկին խոցեն, մյուսները չտուժեն։ Այդ մեթոդը հատկապես կիրառվել է Իրաքում, Սիրաիայում , Իսրայելում և այլն։

Սա բնականաբար ծախսատար է, բայց մեկ անգամ ներդրում ես կատարում և այլևս մինիմալի ես հասցնում մարդկային կորուստները։
Նույնն էլ վերաբերվում է անձնակազմը մարտական հերթափոխության տանել-բերելուն։ Մոբիլ ամենագնացներ պետք է լինեն ամեն դիրքի համար, պետք է ապահովեն քիչ թվաքանակով անձնակազմի տեղաշարժ, որպեսզի դժբախտ դեպքերի դեպքում կորուստը, վնասը մինիմալի հասցվի։

Մարդկային կյանքն առավել թանկ է , ուստի ցանկացած ծախս արդարացված է, եթե այն ուղղված է բանակում դժբախտ պատահարների, դեպքերի կանխարգելմանը։ Իսկ կանխարգելման դեմ ուղղված աշխատանքները պետք է դուրս գան կաղապարված մտածելակերպից , պետք է վերջ դրվի հարթավայրերի, գետերի անցումների , ծանր բեռների տեղափոխման համար նախատեսվածը օգտագործել նեղ կացաններում, կտրուկ շրջադարձերով , կտրուկ վայրէջքներով և վերելքներով ճանապարհների համար․․․

Karen Hovhannisyan Channel

11 Apr, 11:37


Կարծես թե Ադրբեջան անունով արհեստածին պետությունը կրկին զորավարժությունների է պատրաստվում։ Հավանաբար այն կանցկացվի մայիս ամսին։ Անշուշտ ոչ մեկին չի արգելվում անցկացնել զորավարժություն , կամ զորավարժանք, բայց այս դեպքում բոլորովին այլ խնդրի հետ գործ ունենք։ Երբ ողջ աշխարհը փորձում է միջնորդ լինել, որպեսզի խաղաղություն հաստատվի, փորձում են երկխոսության սեղանի շուրջ նստեցնել Հարավային Կովկասում ամենաարյունալի և երկարատև հակամարտության կողմերին, կողմերից մեկը չի դադարում ռազմական հռետորաբանությունը և վարքագիծը։ Կարծում եմ, որ մենք պետք է աշխատենք այս ուղղությամբ, և հասնել նրան, որ Ադրբեջանը առնվազն այս փուլում մինիմալի հասցնի զորավարժությունները։ Այդ զորվարժությունները Ադրբեջանն օգտագործում է միջոցոց զորքերի տեղաշարժը, կուտակումը քողարկելու և հետագայում այն բլից կրիգի , կամ նմանատիպ գործողության համար հանկարծակի օգտագործելու համար։
Ի դեպ, այս հավանական զորավարժությունը եթե տեղի ունենա, դա 2024-ի ընթացքում հինգերորդն է։ Ստացվում է այնպես, որ ամեն ամիս զորավարժություն են անցկացնում․․․

Karen Hovhannisyan Channel

07 Apr, 14:00


Բավականին ուշագրավ զարգացում է տեղի ունեցել երեկ ուշ երեկոյան, որը կարծես թե դուրս է մնացել մեր ուշադրությունից։
2022թ․-ին օգոստոսի 18-ին Բաքվում Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև կնքվում է պայմանագիր, ըստ որի Բաքու- Թբիլիսի - Կարս երկաթուղով փոխադրվող տարանցիկ ապրանքների մաքսային ընթացակարգերը պարզեցվում են։
Սակայն այդ ուղղությամբ աշխատանքները դադարեցվել էին հենց Թուրքիայի ձեռամբ, քանի որ Թուրքիայի նախագահը դեռ չէր վավերացրել պայմանագիրը։ Պայմանագրի ստորագրումից գրեթե երկու տարի անց, ապրիլի 6-ին պայմանագիրը վավերացնում է Էրդողանը , որի մասին տեղեկատվությունը ապրիլի վեցի լույս յոթի գիշերը տեղադրվում է Թուրքիայի կառավարության պաշտոնական կայքում։

Փաստացի Թուրքիայի կողմից սառեցված պայմանագիրը հապճեպ վավերացվում և տեղադրվում է կայքում ոչ աշխատանքային օրով, ոչ աշխատանքային ժամին։
Սա խոսում է նաև նրա մասին, որ, այսպես ասած, զանգեզուրյան միջանցքը այլընտրանք համարող տանդեմն այլևս անցնում է Վրաստանի հետ մաքսային հարաբերությունների պարզեցման տարանցիկ բեռների համար՝ այդքան էլ ոչ իրատեսական համարելով այլ, տվյալ դեպքում վերը նշված միջանցքի գոյությունը․․․
Ես այս կերպ կարող եմ մեկնաբանել այս անսպասելի և հապճեպ քայլը, որը կատարվում է գրեթե երկու տարի անց ․․․

Karen Hovhannisyan Channel

02 Apr, 18:58


Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը մեծ է համարում տեղային բախումների ռիսկը։

«Մեծ հաշվով մեծ է ռազմական գործողություններ սկսելու, կամ լոկալ բախումների վտանգը, և այս վտանգը չեզոքացնելու համար պետք է կարողանանք աշխատել միջազգային կառույցների հետ։ Ադրբեջանը միակողմանի զիջումներ է ուզում Հայաստանից, և այս փուլում ես ռազմական գործողությունների վտանգը շատ ավելի մեծ ու բարձր եմ գնահատում, և հնարավոր է, որ այո, որոշակի հատվածներում տեղի ունենան լոկալ բախումներ»։
https://hy.armradio.am/archives/562312?fbclid=IwAR3-FNMGFhqkOX3EFLy4c3VQBqWQIGl2TP9lkGsaWs_uDKvkN63wZTJjbWo_aem_AcB-nxDbxqpYmqPwDJW83Tey8CIG7Nmm81gafbhIPnLF1VVZg6MrlSFVhL0EANYcryY

Karen Hovhannisyan Channel

01 Apr, 12:47


https://armtimes.com/hy/article/283828?fbclid=IwAR0UxucnDtZTEvPnbVBApTiRLhAnkXFHCzlPt1x6ji2jJU2RbR2gk_UgdBg_aem_AXThx9NxYcLr8A34Qubd2Q7pWKghRQrgsXmLJOuYGrlpAppDoCN8BIpXyjxZ5d45MGg

Karen Hovhannisyan Channel

01 Apr, 12:45


https://www.tert.am/am/news/2024/04/01/karen-hovhannisyan/4102129?fbclid=IwAR08yd8dKjgwiMEn8cI8Ushi1ADi4B5s0G170D4TFhqJkxVRK9L_oXJSGHc_aem_AXS-uyLwR-ih4DT6Ey9R8pOpEbFQT83_sdLRi2hwzykZNSnuTtsAhW5dQdWYRB5kZ6Y

Karen Hovhannisyan Channel

01 Apr, 08:43


✔️ Թուրքիայում ՏԻՄ ընտրություններում Էրդողանը պարտվեց։
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցություն» - ը հաղթել է այնպիսի խոշոր և արդյունաբերական քաղաքներում ինչպիսիք են Ստամբուլը, Անկարան, Անթալիան, Թեքիրդաղը, Բուրսան և այլն։
Ընդդիմադիր կուսակցության համար սա շրջադարձային իրողություն է վերջին երկու տասնամյակի կտրվածքով։ Ի դեպ, Էրդողանը նույնպես խոստովանել է, որ իշխող ԱԶԿ-ն պարտություն է կրել ՏԻՄ ընտրություններում։

Karen Hovhannisyan Channel

01 Apr, 08:10


2016թ․-ի մարտին Թուրքիան քրդաբնակ նահանգներում սկսեց իրականացնել ռազմական գործողություններ օդից կիրառելով ԱԹՍ-ներ։ Առաջին անգամ երկրի ներսում ցամաքային գործողություններից զատ իրականացվեց նաև օդային գործողություններ խիտ բնակեցված վայրերում։ Այդ ժամանակ ես դա անվանեցի ԱԹՍ-ների փորձարկում , քանի որ Թուրքիան չուներ ոչ մի հիմանվոր պատճառ, որպեսզի խաղաղ բնակչության շրջանում կիրառեր նման մեթոդ․․․ Մի քանի շաբաթ անց նույն մեթոդը կիրառվեց արդեն Արցախում՝ հիմք դնելով նոր մեթոդով պատերազմի, որին մենք պատրաստ չէինք, և ցավոք սրտի, հետո էլ չպատրաստվեցինք․․․ Բացառապես մեր տղերքի անձնազոհության շնորհիվ էր, որ 2016թ․-ի ապրիլը չվերացվեց մեծ աղետի։

Karen Hovhannisyan Channel

27 Mar, 12:52


Երեկ այս թեմային անդրադարձ եմ կատարել։ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանցիները տներ են կառուցել, ինչպես նաև միջհամայնքային ճանապարհ․․․ Եթե գործենք խելացի և դիվանագիտորեն, ապա կարող են ազդել Ադրբեջանի ներքին քաղաքական կյանքի վրա, իր բոլոր հետևանքներով․․․

Karen Hovhannisyan Channel

17 Mar, 07:31


Բաքվի բռնապետն ու իր նազիր վեզիրները մի կողմից խոսում են նրա մասին, որ մոտ են խաղաղության պայմանագրին, բայց մյուս կողմից վերսկսել են զորավարժությունների անցկացման մարաթոնը, որը մեկը մյուսից ավելի լայնածավալ է։
Խաղաղության մասին խոսալը դա բացառապես արտաքին աշխարհի համար է, ինչու չէ, նաև մեզ համար, որ մենք, այսպես ասած, արխային ընկնենք, ականջի հետև գցենք բանակն ու անվտանգությունը։
Փորձված մեթոդ են կիրառում , որը հատուկ է ցեղախմբերին։ Խոսում են, քննարկում են, լավատեսություն են հայտնում, որպեսզի թուլացնեն լարվածությունը, զգոնությունը, իսկ իրականում պատրաստվում են հարձակման, ոչնչացման։
Մենք պետք է աշխարհի հետ աշխատենք և ցույց տանք, ապացուցենք, որ Բաքվի բռնապետի խոսքն ու գործը իրարից տարբերվում են, որ իր զորավարժությունները ոչ ավել ոչ պակաս հենց ՀՀ-ի դեմ է։
Առաջին, անցկացվում են բացառապես ՀՀ-ի հետ սահմանային հատվածներում։
Երկրորդ, անցկացվում են այնպիսի ռելեֆային պայմաններում, որոնք հատուկ են բացառապես Հայաստան-Ադրբեջան սահմանային հատվածներին։
Երրորդ, խաղաղության պայմանագրի շուջր հադիպումները ոչ այդքան արդյունք գրանցելու համար են, այլ ժամանակ ձգելու՝ ներկայացնելով նորանոր պահանջներ, որոնց իրականություն դարձնելը անհնար է , ինչն էլ առիթ է դարձնելու ռազմական նոր էսկալացիա սկսելու համար․․․
Բաքվի բռնապետի պլանների մեջ չի մտնում Հայաստանի հետ խաղաղությունը․․․

Karen Hovhannisyan Channel

12 Mar, 17:53


Մարտի 26-ին հետաքրքիր հանդիպում է սպասվում։ Գրանցվելու և ներկա գտնվելու համար խնդրում եմ անցնել հղումով.
https://www.facebook.com/events/729023832689962/?ref=newsfeed

Karen Hovhannisyan Channel

10 Mar, 08:11


Մարտի 5-ին ես գրառում էի կատարել, որ Բաքվի բռնապետը նախատեսում է անցկացնել լայնածավալ զորավարժություն, այդ թվում նաև Նախիջևանում։
Երեկ արդեն պաշտեոնապես Բաքվի բռնապետի մեդիան հայտնեց դրա մասին։
Զորավարժությունների մասին նախապես չէին հայտարարել, բայց իմ ամենօրյա մոնիթորինգով ես կարողացել էի ֆիքսել, որ նախատեսում են անցկացնել լայնածավալ զորավարժություններ։
Մեզ համար կարող է միևնույն լինել, թե ինչ են անում, բայց այս փուլում, երբ ողջ աշխարհի ուշադրությունը հայ-ադրբեջանական հարաբերությունները խաղաղ ճանապարհով բարելավելն է, Ադրբեջանը գնում է սադրիչ գործողությունների։ Նրանք այս կերպ փորձում են անուղղակի ուժի ազդեցությունով հոգեբանական ճնշում գործադրել մեզ վրա, որպեսզի ստանան առավելագույնս մեզանից առանց ռազմական գործողությունների սկսման։
Բաքվի բռնապետը միևնույն է գնալու է արկածախնդրության, նա մտածում է, որ մենք թույլ ենք դիվանագիտական և ռազմական դաշտում և հիմա ամենահրմար ժամանակաշրջանն է, որպեսզի մեզանից պոկի առավելագույնը։
Հնարավոր է, որ այդ հաշվարկները սխալ դուրս գան, քանի որ 2020թ․-ի իրավիճակը և թեման նույնը չէ, ինչ հիմա։ Բայց , միևնույն է, Բաքվի բռնապետը կաշառելու լավ փորձ ունի, ուստի պետք է նաև այս հանգամանքը հաշվի առնենք մեր պատասխան գործողություններում թե՛ ռազմի դաշտում, թե՛ դիվանագիտական դաշտում։

Karen Hovhannisyan Channel

06 Mar, 15:44


Ադրբեջանում խիստ ցավագին են ընդունում մի շարք երկրների պաշտպանության նախարարների այցերը ՀՀ։
Բաքվի բռնապետի, հիմնականում քողարկված վերահսկողության տակ գտնվող մեդիառեսուրսով, տեղեկատվական արշավ են սկսվել հատկապես Հունաստանի և Ֆրանսիայի դեմ, իսկ Իրանի մասով նոր թափ է հավաքում առանց այդ էլ ոչ բարեկամական արշավը։
Բաքվի բռնապետը ևս չի թաքցնում իր , այսպես ասած, դժգոհությունը, բայց իրականում անհանգստությունը՝ կապված հատկապես վերջին շրջանում մեր անվտանգային միջավայրում տեղի ունեցողի հետ։
Ադրբեջանում տրամադրություններ ստեղծող որոշ կենտրոններից սկսել են կոչեր հնչել, որ քանի շուտ է, քանի ժամանակ կա, պետք է հարձակվել Հայաստանի վրա։ Կարծում եմ, որ այս կոչերը վերաձևակերպելու են որպես հանրային պահանջ իր բոլոր հետևանքներով։
Հաղթանակի սինդրոմով տառապող Բաքվի բռնապետը իր բոլոր տեսակի ներքին հանդիպումներում հիշատակում է երկաթե բռունցքը , ինչպես նաև օկուպացված Արցախում կառուցված, այսպես ասած, հաղթանակի ճանապարհի շարունակությունը Հայաստանի Հանրապետության տարածքով, որով ուղղակիորեն սպառնում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը։

Karen Hovhannisyan Channel

05 Mar, 09:20


✔️ Բաքվի բռնապետը շարունակում է հակահայ և ռազմատենչ քաղաքականություն վարել։
Բաքվի բռնապետը նախատեսում է անցկացնել լայնածավալ զորավարժություններ, որն ընդգրկելու է նաև Նախիջևանը։ Խաղաղության համար իբրև թե բանակցող Բաքվի բռնապետը մի ձեռքով պատերազմի շերեփն է վերցնում իր ձեռքը, իսկ մյուս ձեռքով փորձում խաղաղության կաթսայի վրա կափարիչ դնել՝ մասնակցելով խաղաղության համար բանակցություններին․․․
Ինքս մնում եմ նույն կարծիքին, քանի դեռ Բաքվի բռնապետի դեմ չկան պատժամիջոցներ, ինքը իրեն կարծելու է ամենակարող ն ու անպատժելին ՝ իրենից բխող բոլոր հետևանքներով։