Tatev Hayrapetyan @tatevhayrapetyan Channel on Telegram

Tatev Hayrapetyan

@tatevhayrapetyan


Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ, 7֊րդ գումարման ԱԺ պատգամավոր (2019֊2021 թթ.)

Tatev Hayrapetyan (Armenian)

Տաթև Հայրապետյան այսօր դարձել է Ռաիսայի հանրային հարաբերությունների հետ ու վերաբերված է այդ երկրերի պատմությունը: Ես որպես Ադրբեջանի հարցերով օրերի մանրամասն կարող եմ առաջարկել ադրբեջանական փորձագետի աշխատանքերի թեկնածուն, ծածկեցող նույն մտնահետաժողով զգալով իր հարցումները: Ներկայացուցիչ էվենտներում կողմերերի եւ մշակութային մասնագետների խնդիրներով աշխատող Տաթև Հայրապետյան աստվածաբերական հանրագիտական թեկնածու է: Կարող եք դիտել նրա աշխատանքները և հետաքրքրել նրա ակադեմիական գործընթացը Telegram ալիքում:

Tatev Hayrapetyan

11 Feb, 16:02


‼️Ուղիղ մեկ շաբաթ առաջ նույնաբովանդակ տեքստ հնչել է Ադրբեջանի ԱԺ պատգամավորներից, այսօր դա կրկնել է Փաշինյանը։
Համեմատեք ու դատեք ինքներդ։



«Հայաստանում, ըստ էության, գործող բոլոր կուսակցությունները գործել են ՀՅԴ-ի գաղափարախոսության ներքո։ Այստեղ մեկ հարց՝ ինչո՞ւ բոլորս չենք անդամակցել Դաշնակցությանը, որովհետեւ ՀՀՇ-ին թվացել է, թե իրենք ավելի լավ դաշնակցական են, քան իսկական դաշնակցականները, ՔՊ-ականներին թվացել է՝ թե մենք ավելի լավ դաշնակ ենք, քան իրական դաշնակցականները»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։

Tatev Hayrapetyan

11 Feb, 14:40


Բաքվում գործող «Ռուսական տունը» այսօր փակվեց։ Բաքվի «Ռուսական տան» տարածած հաղորդագրությունում նշվում է, որ կազմակերպությունը փակվել է Ադրբեջանի արտգործնախարարության պահանջով։
Դրանից անմիջապես հետո արդեն ամպեր են կուտակվում «Սպուտնիկ Ադրբեջան»-ի գլխավերեւում…

Tatev Hayrapetyan

11 Feb, 11:36


⁉️🔥Ադրբեջանական հաղորդման այս հատվածը խորհուրդ եմ տալիս լսել, այստեղ հստակ բացատրվում է, թե ինչով է զբաղված Փաշինյանն ու նրա թիմը՝ դա Հայաստանի գաղափարական ոչնչացումն է։
Ադրբեջանը դրան երբեք չէր կարող հասնել, եթե չունենար Փաշինյանի պես հենարան, որը բարձրաձայնում է ամենաանհեթեթ թվացող, բայց կարճաժամկետ ու երկարաժամկետ առումով Հայաստանը գաղափարապես ոչնչացնող, մեր ինքնության հիմնասյուները քայքայող թեզեր։ Ամեն անգամ մենք նորովի ենք զարմանում, նորովի նյարդայնանում նոր անհեթեթ հայտարարությունից հետո, մինչդեռ դա արդեն քաջ հայտնի ձայնասկավառակն է, ուղղակի նորից են պտտեցնում։

Ուշագրավն այն է, որ հենց մեր հանրային արձագանքից է կախված որքան հանդուգն Փաշինյանն ու նրա թիմը առաջ կբրդեն հակառակորդի թելադրած այս կամ այն թեզը։ Եթե արձագանքը դաժան եղավ, որոշ ժամանակ կլռեն, եթե մի քիչ հանդուրժողականություն զգացին, ակտիվորեն կշարունակեն։ Մենք, իհարկե, կազատվենք այս իշխանությունից, հուսամ ոչ շատ հեռու ապագայում, բայց նրանց տված վնաս ահռելի է, անպատկերացնելի, դա հաղթահարելու համար անսպառ աշխատել է պետք՝ հստակ ու կազմակերպված։

Tatev Hayrapetyan

11 Feb, 09:16


Սա կրկին եմ տեղադրում, հատուկ նրանց համար, որոնք ակտիվ կոլաբորացիոնիզմով են զբաղված ու ադրբեջանական թեզեր են տարածում։

Tatev Hayrapetyan

10 Feb, 19:06


Ոտքից գլուխ ֆարս է ու կեղծիք այս «դատավարությունը», անգամ նորմալ չեն կարողանում թարգմանել ու բացատրել, թե մարդուն ինչի մեջ են «մեղադրում»։ Դատախազի «մեղադրական» եզրակացությունն էլ այնքան երկար է, որ ամեն նիստի մաս-մաս ընթերցում է…
Կրկնում եմ, եթե Ադրբեջանը որեւէ փաստարկ ունենար այս մարդկանց դեմ, այդ ամենը կներկայացներ միջազգային ատյաններում, ոչ թե փակ ու անհեթեթ «դատավարություն» կկազմակերպեր…

Tatev Hayrapetyan

10 Feb, 18:07


«Ադրբեջանի և՛ պետական հեռուստաընկերությունը, և՛ պաշտոնական մամուլը բավական կոշտ հայտարարություններով են հանդես գալիս: Օրեր առաջ նրանց պետական հեռուստաընկերության եթերում ասվում էր. «Եթե Պուտինը իսկական տղամարդ է, ապա պետք է զանգահարի ու ներողություն խնդրի Ալիևից»: Ես կարծում եմ, որ գործընթացներն ավելի խորքային ու լուրջ են ու բազմաշերտ, կան երևացող ու չերևացող կողմեր:

Իմ տպավորությամբ՝ մի կողմից ցույց է տրվում այդ թուրքական աշխարհի համագործակցությունը, մասնավորապես, Թուրքիայի, Ղազախստանի հետ, ըստ էության, շատ բան կոորդինացվում է, մյուս կողմից՝ կարծում եմ, այլ արտաքին դերակատարներ ևս խառնված են: Ալիևը նաև փորձում է որոշակի դիվիդենտներ շահել Արևմուտքում, եթե ուշադրություն դարձնեք՝ Դավոսում տեղի ունեցած Զելենսկի-Ալիև հանդիպման ժամանակ էլ այդ թեմային անդրադարձ կատարվեց:

Մեկ այլ ուշագրավ դրվագն էլ այն է, որ վերջին շրջանում «ընդդիմադիր» ադրբեջանական մամուլով սկսեցին տեղեկություններ հաղորդել, թե իբրև Ալիևի ինքնաթիռը ևս հայտնվել է խափանումների մեջ, հետո արդեն մամուլով տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը կարող է դիմել միջազգային ատյաններ՝ գործընթացը քննելու նպատակով: Ակնհայտ շանտաժ է տարվում ռուսական կողմի հանդեպ, փորձում են առանձնակի միջազգային հնչեղություն հաղորդել այս գործընթացին՝ մի քանի նպատակ հետապնդելով:

Ժամանակագրորեն դա համընկավ նաև ռուս-իրանական վերջին համագործակցային պայմանագրի հետ, որտեղ՝ կարծում եմ, նաև դատելով Իրանի դեսպանի այս վերջին մամուլի ասուլիսից՝ որոշակի շահերի համընկնում ու պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև տարածաշրջանի համար, ու դա անհանգստացնում է Ադրբեջանին, ավելի շատ՝ թուրքական կողմին: Բայց ինձ թվում է, որ գործընթացն ավելի բազմաշերտ է, ու չերևացող կողմեր կան, քանի որ և՛ Ադրբեջանը, և՛ Ռուսաստանը բաց պետություններ չեն տեղեկատվության առումով, ու մենք հիմնականում դատում ենք պաշտոնական հաղորդագրություններից»:

https://medialab.am/295207/

Tatev Hayrapetyan

10 Feb, 14:39


‼️✈️«Ադրբեջանը երկինք է բարձրացրել Սու-25 և Սու-25 ML գրոհային ինքնաթիռները։

Ռազմական օդաչուները ուսումնավարժական թռիչքների շրջանակներում մշակել են թռիչքներ և վայրէջքներ, օդային հետախուզություն, պայմանական հակառակորդի թիրախների կոորդինատների որոշում և տարբեր բարձրություններում բարդ մանևրներ են իրականացրել…»,-հաղորդում է Ադրբեջանի ՊՆ-ն։

Tatev Hayrapetyan

10 Feb, 12:39


⚡️🔥«Վերադառնանք հարցին՝ այո, մենք վերադառնալու ենք հայրենիք։ Ինչպես նախագահն ասաց, մենք մեքենայով կվերադառնանք, ոչ թե տարածքային պահանջներ ներկայացնելով, այլ, ինչպես նախագահն ասաց, մեքենայով։ Այնտեղ գնալուց և այնտեղ ապրելուց հետո մեր հայրենակիցները կաշխատեն Հայաստանի պետական ​​և ուժային կառույցներում, կընտրվեն նաև խորհրդարանի պատգամավորներ։ Ինչու՞ ոչ։ Մենք կվերադառնանք այնտեղ, կվայելենք բոլոր քաղաքական ու իրավական ազատությունները։ Մենք այնտեղ կվերադառնանք ոչ թե որպես հյուրեր, այլ որպես տեղաբնակներ»,-նման հայտարարություն արել է Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր, իրենց Ազգային Ժողովի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը։

Այս հայտարարությունը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանում հորինում են գոյություն չունեցող իրավունքներ, կեղծ ու անհեթեթ օրակարգեր, սկսում դրանք շահարկել՝ մնալով անպատասխան։ Իսկ զուգահեռ իրականության մեջ Հայաստանում հրաժարվում են առկա, անքննելի, բոլորի համար ընկալելի իրավունքներից, Արցախի հարցում մեր ողջ պատմությունից ու ժառանգությունից՝ արդյունքում ստանալով ավելի ու ավելի հանդուգն Ադրբեջան։

Tatev Hayrapetyan

10 Feb, 11:26


⁉️🔥Ռուս-ադրբեջանական վերջին շրջանի լարվածությունը վերլուծելիս զգուշավոր կարծիք էի հայտնել, որ դա կապված է ռուս-իրանական՝ վերջերս ստորագրված գործընկերության համաձայնագրի հետ։

Ամեն դեպքում, ես դրա մասին արտահայտվել եմ շատ զգուշավոր՝ հաշվի առնելով մատուցվող տեղեկատվության սահմանափակ լինելը։
Ուշագրավ է, որ ադրբեջանական «AZ TV» պետական հեռուստաընկերության վերջին թողարկման մեջ անդրադարձ է արվում ՌԴ-ի հետ հարաբերություններին, ինչպես նաև Իրանի դեսպանի վերջին հայտարարություններին։ Հաղորդավարը դա որակում է որպես փորձ՝ ստեղծելու «ռուս-իրանական տանդեմ՝ ընդդեմ Ադրբեջանի»։

Ես շարունակում եմ մնալ այն համոզման, որ ադրբեջանական կողմի՝ վերջին շրջանի քարոզչական արշավը նպատակ ունի տրամադրություններ շոշափել տարբեր տարածաշրջանային ու ոչ տարածաշրջանային խաղացողների մոտ՝ գործողությունների գնալու վերաբերյալ որոշումներ կայացնելուց առաջ։

Tatev Hayrapetyan

10 Feb, 06:34


Նիկոլ Փաշինյանը ինքն իրեն հարց ու պատասխան տալով հոդված է հրապարակել՝ «Խաղաղության բոլոր նախադրյալներն առկա են» վերնագրով, որտեղ նշված է. «Նախ, ի հեճուկս Պրահայի պայմանավորվածության Ադրբեջանի բարձրագույն օղակներից հնչում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ առնող հայտարարություններ: 
Այդ հայտարարություններն առավել ամբողջական կերպով ձեւակերպված են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» խոսույթում, որը հովանավորվում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից եւ համանուն կազմակերպության հիմնարար փաստաթղթերում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 60 տոկոսը անվանվում է «ներկայումս Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքներ» կամ «ներկայումս Հայաստանի Հանրապետություն կոչվող քաղաքական եւ իրավական միավորի կողմից վերահսկվող տարածք»: 
Հիմա սա համադրենք Բաքվում ընթացող թատերականացված դատավարության, Ադրբեջանի կողմից միլիարդների հասնող սպառազինությունների ձեռքբերման, եւ պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանության հետ եւ հասկանալի կդառնա, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ…»։

Փաշինյանը սա «նկատում է» ավելի քան 2 տարի անց, քանի որ «Արեւմտյան Ադրբեջան» խոսույթը սկսվել է ակտիվորեն գեներացվել հենց Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո։ Միգուցե տարիներ անց էլ «նկատի», որ Արցախը զիջելով ու ՀՀ կենսական շահերից հրաժարվելով այդպես էլ խաղաղություն չկառուցվեց, այլ Ադրբեջանը փոխարենն ավելի ագրեսիվ դարձավ։ Բայց մինչեւ պարզ բաները «նկատի», արդեն մեր պետության համար շա՜տ ուշ կլինի…

https://armenpress.am/hy/article/1211572?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR1mGDJrT_XYtZcBE-4MIZ7LyifhcbfTHZ6RCz-UEpdzpNDEg2hNBTM1fC0_aem_uSMMIyuWueBqb2Yj0LDgdw

Tatev Hayrapetyan

09 Feb, 16:13


⁉️Ինչու՞ է կարեւոր Ցեղասպանության միջազգային ճանաչումը։ https://youtu.be/D3dztn7KPYk?si=Q9kpppmgp6-TOPm7

Tatev Hayrapetyan

09 Feb, 08:26


Պատմաբան Սուրենի Մանուկյանի եւ Նազենի Հովհաննիսյանի այս զրույցը խորհուրդ եմ տալիս անպայման լսել։ Շատ համապարփակ ու կարեւոր զրույց է պատմության, Ցեղասպանության եւ մի շարք այլ հարցերի մասին։ Ամբողջական հաղորդման հղումը՝ https://www.youtube.com/live/b3lQzRB-S88?si=734NR8ItwdBMhbYA

Tatev Hayrapetyan

08 Feb, 18:40


«Գեոպոլիտիկա»-ի այս դիտարկմանն ի պատասխան ասեմ՝ ըստ իս, Ալիեւը այս արշավով տրամադրություններ է ստուգում՝ թե՚ ՀՀ-ում, թե՚ այլ խաղացողների մոտ։ Պատերազմի սցենար նա մշտապես ունի, բայց գնալ գործողության, թե ոչ, շատ ավելի բարդ ու բազմաշերտ հարց է։ Ալիեւը պարբերաբար անում է նման տեղեկատվական արշավներ, ըստ արձագանքների էլ արդեն որոշում կայացնում։ Տարբեր դերակատարներից եկող կանխարգելիչ արձագանքներ հնարավոր կլինի ստանալ, եթե մենք ՀՀ պետական շահը սպասարկող իշխանություն ունենանք։ Ես վստահ եմ՝ խելացի ու համառ դիվանագիտական աշխատանքը շատ վտանգավոր սցենար կարող է կանխել։

https://t.me/armgeopolitic/22725

Tatev Hayrapetyan

08 Feb, 18:22


‼️Ադրբեջանի ՊՆ-ի հետ փոխկապակցված «Caliber.az» կայքը հերթական անհեթեթ հրապարակումն է արել, թե իբր հայկական կողմը պատերազմի է պատրաստվում։
Այս թեմայով ադրբեջանական քարոզչական արշավը նոր թափ է սկսել հավաքել վերջին օրերին։ Նման հրապարակում արել էր նաեւ ադրբեջանական հանրային հեռուստաընկերությունը։
Որքան ակտիվորեն է Փաշինյանը հայտարարում մեր պետական շահերի զիջման պատրաստակամության մասին, այնքան ագրեսիվ է դառնում Ադրբեջանը…

Tatev Hayrapetyan

08 Feb, 13:58


‼️🔥Ես շարունակ, անհոգնել կրկնում եմ, որ Բաքվում մեր հայրենակիցների դեմ ընթացող շինծու «դատավարությունները» ուղղված են Հայաստանի Հանրապետության դեմ, դա փաստ է, դրա մասին պարզ խոսում է նաեւ ադրբեջանական կողմը։ Երեկ մեր 15 հայրենակիցների գործով «դատավարության» «մեղադրական եզրակացության» մեջ արդեն ՀՀ-ից ֆինանսական «փոխհատուցման» պահանջ է ընթերցվել՝ միլիարդավոր դոլարների հասնող։ Այս ֆոնին ԵԱՀԿ ՄԽ չեղարկումը, դրանով Արցախյան հարցը «փակումը», ողջ հակամարտության պատմության խեղաթյուրումը, ինչպես նաեւ միջազգային դատական գործընթացներից հրաժարումը ճակատագրական է դառնալու հենց ՀՀ-ի համար։

Ադրբեջանի շինծու ու կեղծ օրակարգերը չեզոքացնելու ամենաճիշտ ու փաստկան ճանապարհը միջազգային իրավական գործընթացներն են, իսկ դրանցից հրաժարումը բերելու է աղետալի հետեւանքների։

Tatev Hayrapetyan

08 Feb, 08:35


Ծանրաբեռնված շաբաթվա ընթացքում ժամանակ չէր եղել անդրադառնալու ՀՀ-ում Իրանի դեսպանի ծավալուն ասուլիսին։ Ըստ իս՝ նա շատ կարեւոր շեշտադրումներ է արել, նաեւ խորհուրդներ տվել՝ այդքան չթերագնահատելու մեր սեփական կարողությունները։ Իրանի դիրքորոշումը մեծ դեր է խաղում Ադրբեջանի ագրեսիան զսպելու ճանապարհին, սա փաստ է։ Միեւնույն ժամանակ՝ հնարավոր ագրեսիայի ու Ալիեւի աճող ախորժակի զսպման գլխավոր երաշխավորը պետք է լինի ուժեղ ու մարտունակ բանակը։ Իսկ ասուլիսը խորհուրդ եմ տալիս լսել, միգուցե ոմանք հասկանան ինչպես կարելի է դիվանագիտական լեզվով, առանց ավելորդ բառերի հստակ գնահատականներ տալ կենսական ու պետական նշանակության հարցերի մասին։
https://www.youtube.com/live/c1Z2QubdmeU?si=cSy-VewdVd8HyZBW

Tatev Hayrapetyan

07 Feb, 17:19


«Մուտիտների» բացահայտման թեմայով ամբողջական հաղորդումը՝ https://youtu.be/D3dztn7KPYk?si=Q9kpppmgp6-TOPm7

Tatev Hayrapetyan

07 Feb, 11:18


📍🔥Բաքվում մեր հայրենակիցների դեմ ընթացող «դատավարությունների» շինծու լինելն ակնհայտ է դառնում անգամ ադրբեջանական կողմի գործողությունների ուսումնասիրությունից։ Այդ առումով ուշագրավ է, որ նախորդ «դատավարության» ժամանակ նրանք տեղադրել էին նյութ, թե մեկը իբր վկայություն է տվել Խոջալուի և Ռուբեն Վարդանյանի կապի մասին, այս անհեթեթ նյութը որոշ ժամանակ անց ժխտեց հենց ադրբեջանական մամուլը։

Հիմա էլ պարզ է դառնում, որ Վարդանյանին համար անգամ իրեն առաջադրված մեղադրանքը չեն թարգմանում ու ներկայացնում, կամ այնպիսի թարգմանիչ են տրամադրել, որը տեղ-տեղ ադրբեջանական օրենսդրության փոխարեն վկայակոչում է բելառուսականը: Փաստացի, ոչ թարգմանիչով են կարողանում ապահովել, ոչ նորմալ տեղեկատվություն են հաղորդում, որևէ միջազգային լրագրող չի կարող հետևել, թե ինչ է կատարվում դատական դահլիճում։

Հենց այս փակ ու անհեթեթ գործընթացն էլ փաստում է, որ Բաքվի ձեռքում ոչինչ չկա, ուղղակի նպատակ կա այս ամենն ուղղել Հայաստանի դեմ, դա նաև արձանագրված էր այսպես կոչված դատախազի «մեղադրական եզրակացության» մեջ։ Օրինակ նույն Վարդանյանը մեղադրվում է, թե իբր «անդամագրվել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն, որը գործել է ծանր հանցագործություններ կատարելու համար՝ Հայաստանի և նրա զինված ուժերի աջակցությամբ Ադրբեջանի դեմ ագրեսիվ պատերազմ մղելու մեջ»։

Հենց այս համատեքստում էլ միջազգային իրավական ատյաններից հայցերի հետքաշումը, ինչի վերաբերյալ պատրաստակամությունն է հայտնել Փաշինյանը, կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ, թե՛ մեր հայրենակիցների, թե՛ մեր պետության համար։

Tatev Hayrapetyan

06 Feb, 17:37


Ադրբեջանական կողմը այսօր Բաքվում մեր հայրենակիցների դեմ իրականացվող շինծու «դատավարություններից» հրապարակումներ է արել։ Բացի Արայիկ Հարությունյանի խոսքերից, մեջբերել են նաև Դավիթ Բաբայանի խոսքը, իբր նրանք ասում են, թե ճնշումներ չկան։ Բայց իրողությունը հասկանալու համար բավական է կարդալ Բաբայանի ասածն ամբողջությամբ, որտեղ նաև ասված է․ «․․․Թող նրանք, ովքեր կարող էին լինել մեր տեղում, իրենց հարց տան, իրենք ինչպես կվարվեին․․․»։
Կարծում եմ անգամ ճնշումների տակ ու նման բարդ իրավիճակում Բաբայանը իր ուղերձը տվել է։

Նաև ասեմ, որ ես լուսանկարներ առհասարակ չեմ դնում իմ էջում՝ հասկանալի պատճառներով, բայց Ռուբեն Վարդանյանի այս լուսանկարը ինձ վրա շատ ազդեց, այս մարդու պայքարելու կամքը ուղղակի ապշեցնող է․․․

Tatev Hayrapetyan

06 Feb, 14:56


«Մեր դիրքորոշումը հետևյալն է` ովքեր ռասիստական ու ազգայնական լոզուգներով են հանդես գալիս, նրանք ոչ Իրանի ժողվորդի ներկայացուցիչներ են, ոչ էլ ԻԻՀ պաշտոնական դիրքորոշում արտահայտողները»,-ասել է ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ մեկնաբանելով վերջերս մեծ աղմուկ հանած տեսանյութը։

https://t.me/infocomm/59020

Tatev Hayrapetyan

06 Feb, 13:38


«Այս միջադեպը հաստատում է, որ Հայաստանը կառավարվում է ծայրահեղ ազգայնական կազմակերպությունների՝ Հնչակների կամ Դաշնակցության կողմից՝ խիստ հակաթուրքական, հակաադրբեջանական գաղափարախոսական հարթակի հիման վրա, և բնականաբար մի շարք հարցեր է առաջացնում․․․»,-ասել է ադրբեջանցի պատգամավորներից մեկը՝ իբր մեկնաբանելով Ղարիբ Բաբայանի միջադեպը։

Մեկ էլ պատգամավոր էլ ասել է․ «Հայկական ռասիզմը, որը 19-րդ դարի վերջում դարձավ ազգային գաղափարախոսություն, լուրջ խնդիրներ առաջացրեց շրջակա աշխարհագրական տարածքներում ապրող բոլոր ժողովուրդների, ներառյալ հենց հայ ժողովրդի համար։ Օսմանյան կայսրության տարածքներում ստեղծված «Հնչակները», «Դաշնակցությունը» և այլ կուսակցություններ և շարժումներ, ստանալով մեծ կայսրությունների նյութական և բարոյական աջակցությունը, թունավորեցին հայ բնակչության միտքը, ինչը հանգեցրեց ողբերգական բացասական հետևանքների․․․»։

Փաստորեն մեզ մինչև հիմա դաշնակներն ու հնչակներն են կառավարում, տեղյակ չենք 🙂
Իսկ ֆաշիզմի փնտրտուքով զբաղվող ադրբեջանցի պատգամավորները կարող են ուղղակի այցելել մարդասպան Ռամիլ Սաֆարովին, ով ապրում է պետության տված բնակարանում, ստանում է պետական թոշակ և հերոսացվել է Բուդապեշտում քնած հայ զինծառայողին կացնահարելու համար։ Նա այդ դաժանության գնացել է Իլհամ Ալիևի վարած քաղաքականության ու քարոզչության շնորհիվ․․․

Tatev Hayrapetyan

06 Feb, 09:33


Գուշակեք՝ ում ղեկավարած կառավարության ծրագրում է սա գրված 🙂

«Հայաստանը շարունակելու է ակտիվորեն նպաստել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին, էթնիկ, կրոնական և ռասայական հողի վրա խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարին։ Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի կողմից էականորեն փոխել է ցեղասպանության միջազգային ճանաչման իրադրությունը: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, և սա լինելու է Կառավարության առաջնահերթությունների շարքում: Ցեղասպանության միջազգային ճանաչումը Կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին»։

Tatev Hayrapetyan

06 Feb, 06:30


Այս հաղորդման մեջ ադրբեջանցի հաղորդավարն ու պատգամավորն էլ չեն կարողանում զսպել իրենց ծիծաղը ու հեգնանքը, երբ խոսում են Փաշինյանի այն հայտարարությունից, թե իբր գերբի վրա Արարատի նկարի պատճառով մեզ զենք չեն վաճառում։ Պատգամավորը ասում է՝ դե հեքիաթներ է պատմում…Անգամ հակառակորդ հարեւանների համար է զավեշտալի նման անհեթեթ պնդումը։ Մի խոսքով, Փաշինյանը տարածաշրջանային մասշտաբով հումորներ է անում, կարող է գրել իր առաջիկա ձեռքբերումների շարքում 🥹

Tatev Hayrapetyan

05 Feb, 18:52


Արհեստական օրակարգեր ստեղծելու ու դրանց շուրջ անիմաստ քննարկումներ հրահրելու մասին 🙂

https://youtu.be/XEkcTsG2a5A?si=anQuymxwcrs1FUem

Tatev Hayrapetyan

05 Feb, 17:05


⚡️🔥«Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը փաստացի ընդունել է, որ նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական ինքնաթիռը՝ Բաքու-1-ը, բախվել է արտաքին տեխնիկական միջամտության՝ դեկտեմբերի 25-ին Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ոչ պաշտոնական գագաթնաժողովի համար Սանկտ Պետերբուրգ մեկնելիս: Բացահայտումները տեղի են ունենում միջադեպի հետ կապված հանգամանքների աճող ուսումնասիրության ֆոնին, ներառյալ Ռուսաստանի օդային տարածքում GPS ազդանշանի կորստի մասին հաղորդումները»,-նման հրապարակում էր արել այսօր ադրբեջանական «Turan» գործակալությունը: Սա իսկապես շատ ուշագրավ նորություն է, ընդ որում՝ այն հրապարակվում է ընդդիմադիր համարվող աղբյուրի միջոցով, դա ևս պատահական չի արված։

Դրանից հետո արդեն ադրբեջանական մամուլը տեղեկություն է տարածում, որ «Ադրբեջանը կդիմի միջազգային դատարան AZAL ինքնաթիռի ողբերգության համար»։

Իմ տպավորությամբ, այստեղ ակնհայտ «շանտաժ» օպերացիա է տարվում ՌԴ-ի հանդեպ, կարծում եմ մի քանի նպատակով։ Ամեն դեպքում ռուսական կողմը դեռևս կոչ է անում սպասել պաշտոնական եզրափակիչ զեկույցին։

Tatev Hayrapetyan

05 Feb, 12:54


Այս նյութը կազմել եմ դեռևս 2023 թվականի ամռանը։ Գնալով այս ոչ պատահական «զուգադիպությունների» շարքը, ցավոք, համալրվում է․․․

«Միշտ այդ զինանշանին նայելիս, վերջերս ինձ մոտ հարց է ծագել, երբ 1991 թվականին այդ զինանշանն ընդունել ենք, այդ պատկերը, որը մեզնից յուրաքանչյուրի համար սրբություն է, 1991 թվականի հիմնադրված պետության հետ ինքն ի՞նչ կապ ունի, ինքն ինչի՞ մասին է: Ի՞նչ է պատկերված մեր զինանշանի վրա՝ Նոյան տապանն Արարատ լեռան վրա, Հայաստանի չորս տոհմերի զինանշանները։ Վերջերս, երբ նայում եմ այս զինանշանին, հարց է ծագում՝ մեզանից յուրաքանչյուրի համար սրբավայր հանդիսացող պատկերն ինչպե՞ս է կապված 1991 թվականին հիմնադրված պետության հետ, ինչի՞ մասին է։ Նոյան տապան, որը գտնվում է Արարատ լեռան վրա, իսկ Հայաստանի Հանրապետության այսօրվա տարածքը ջրի տակ է։ Առյուծ, որը բնական պայմաններում վաղուց Հայաստանում չէ…»:
Նիկոլ Փաշինյան, 15.06.2023

«Հայաստանը պետք է վերջ դնի իր հարևանների տարածքային ամբողջականությունը խախտող գործողություններին։ Հարևան պետությունների նկատմամբ տարածքային նկրտումներ կան նաև Հայաստանի ազգային խորհրդանիշների վրա են։ Հայաստանի զինանշանի վրա պատկերված է Թուրքիայի տարածքում գտնվող Աղրը դաղ (Արարատ) լեռը։ Հայաստանը պետք է վերանայի այդ հարցերը»:
Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Թուրալ Գանջալիև, 16.06.2023

https://www.aravot.am/2023/06/19/1349310/

Tatev Hayrapetyan

04 Feb, 10:44


Tatev Hayrapetyan pinned «⚡️🔥«Մենք ապրում ենք նման ֆաշիստական ​​պետության հարևանությամբ, և ֆաշիզմի սպառնալիքը պահպանվում է: Ուստի ֆաշիզմը պետք է արմատախիլ արվի։ Կա՛մ Հայաստանի ղեկավարությունը կկործանի, կա՛մ մենք։ Մենք այլ ելք չունենք»,- հունվարի 7-ին ասել էր Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը։…»

Tatev Hayrapetyan

04 Feb, 10:40


‼️Իմ կողմից հավելեմ նաև հարևան հակառակորդները զգուշորեն «մոռանում են», որ 1918 թվականին Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության անունը կարող էր նույնիսկ Ադրբեջան չլիներ։ Հենց ինքը հանրապետության հիմնադիր համարվող Ռասուլզադեն, խոսելով 1918-1920 թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ձևավորման մասին, նշել էր. «Ադրբեջան» անունը միանգամից չի ընտրվել որպես երիտասարդ հանրապետության անվանում: Դրան նախորդել են քննարկումներ, որոնց ժամանակ, «Ադրբեջան»-ից բացի, քննարկվել է նաև «Թուրքիա» անվանելու տարբերակը, քանի որ Թուրքիայի Հանրապետությունը դեռևս գոյություն չուներ (հարևան երկիրը պաշտոնապես կոչվում էր Օսմանյան կայսրություն)»։ Ի վերջո հաստատվում է «Ադրբեջան» անվանումը, քանի որ, ըստ Ռասուլզադեի, «Ադրբեջան»-ը վերաբերում էր Ադրբեջանի թուրքերին` որպես էթնանվանում: Առաջին հանրապետության անվանումը «Ադրբեջան» էր, մինչդեռ ազգի անունը թուրք էր, և լեզուն էլ թուրքերենն էր, գրում է ադրբեջանցի հեղինակներից մեկը: Հատկանշական է, որ թուրքական բուրժուազիան դեմ էր նման անվանակոչմանը. նրանք առաջարկում էին անվանել Հարավային Կովկասի Թուրքական Հանրապետություն։

Այդ ամենի մասին մանրամասն կարող եք կարդալ իմ մենագրության մեջ, ավելի ստույգ` 20-ից 25 էջերի վրա՝ փաստերով։ «ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ 1988-1998 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ» վերնագրով իմ մենագրությունը հասանելի է նաև էլեկտրոնային տարբերակով։
http://publishing.ysu.am/files/Hayrapetyan_Tatev.pdf

Tatev Hayrapetyan

04 Feb, 10:24


❗️🔥Ադրբեջանի ՊՆ-ի հետ փոխկապակցված «Caliber.az» կայքի այս տեսանյութը հերթական անգամ խեղում է տարածաշրջանի ողջ պատմությունը, ընդ որում՝ նպատակ հետապնդելով արտահայտել տարածքային հավակնություններ ոչ միայն ՀՀ-ի, այլև Իրանի նկատմամբ։ Սա զուտ քարոզչություն չէ, որ արհամարհենք, սա պետական քաղաքականություն է։ Այն, որ Թավրիզը ներկայացվում է որպես հին ադրբեջանական քաղաք, առկա է նաև ադրբեջանական դասագրքերում, այն, որ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան» ևս կա դասագրքերում, նաև պետական գերատեսչական կայքերի քարտեզներում, որոնց մասին պարբերաբար խոսում եմ։ Ուստի ես մնում եմ այն համոզման, որ Ադրբեջանի ղեկավարության վարած ծավալապաշտական քաղաքականությունը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի այլ պետությունների համար ևս, ուղղակի Հայաստանը «հարմար» թիրախ է, Իրանի հարցում Ալիևը ռիսկ չի անում հոխորտալ, բայց իր քաղաքականությունը միևնույն է առաջ է բրդում տարբեր մեթոդներով։

Tatev Hayrapetyan

03 Feb, 15:41


«Սիրիան մեզ համար հեռավոր աշխարհագրություն չէ, այլ հոգևոր հայրենիք»,-հայտարարել է Ադրբեջանի իշխող ուժի պատգամավորներից մեկը։
Մինչ ոմանք իրենց եղած հայրենիքից ակտիվորեն հրաժարվում են, ուրիշներն էլ ոմանց հաշվին ամենուրեք չեղած «հայրենիք» են փնտրում 🙂

Իմ կարծիքով, այս ամենով հիմք է նախապատրաստվում Սիրայում ադրբեջանական բազմաբնույթ, այդ թվում՝ ուղիղ ռազմական ներկայության համար, ինչը վստահորեն Անկարա-Բաքու վերջին ինտենսիվ քննարկումների մաս է կազմել։

Tatev Hayrapetyan

03 Feb, 14:42


⚡️⚡️⚡️«Չպետք է մոռանալ, որ այն տարածքները, որտեղ ներկայումս գտնվում է Հայաստանը, պատմական ադրբեջանական հողեր են։ Հայաստանը հանրապետություն է, որը փաստացի ստեղծվել է Ադրբեջանի հողերի վրա... Արևմտյան ադրբեջանցիների իրավունքն է ապրել այն տարածքներում, որտեղ նրանք ծնվել, մեծացել են և որտեղ ապրել են իրենց նախնիները։ Գոնե նրանք պետք է կարողանան հարմարավետ այցելել այդ տարածքներ։ Զանգեզուրի միջանցքի բացումը պետք է դիտարկել որպես արևմտյան ադրբեջանցիների իրավունքների վերականգնման առաջին քայլերից մեկը»,-սա հատված է Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության անդամ, պատգամավոր Նագիֆ Համզաևի հարցազրույցից։

Պետական մակարդակով ՀՀ տարածքը կոչում են «Արևմտյան Ադրբեջան» ամեն օր, իրենց վերագրում գոյություն չունեցող «իրավունքներ», ամեն ժամ այդ անհեթեթ ու վտանգավոր քարոզն է, ինչը ոչ միայն չի ընկալվում ՀՀ քաղաքական ղեկավարության կողմից, այլև ինչ-որ տեղ խրախուսվում է, երբ ՀՀ իշխանությունները միակողմանիորեն հրաժարվում են մեր կենսական իրավունքներից՝ դիմացը ստանալով նոր ագրեսիվ նկրտումներ։
Իսկ այս մեջբերումն արեցի, որպեսզի երկարաժամկետ առումով ևս հասկանալի լինի, թե Բաքվի ինչին է պետք «միջանցք» կոչվածը, դա Հայաստանի դեմ ապագա ագրեսիայի պլացդարմ է, որի մասին արդեն բացահայտ տեքստով խոսում են․․․

Tatev Hayrapetyan

03 Feb, 14:00


Վերջին շրջանում ռուս-ադրբեջանական հարաբերություններում «ջերմության» պակաս չկա․․․🥹

Tatev Hayrapetyan

03 Feb, 13:35


⚡️🔥«Մենք ապրում ենք նման ֆաշիստական ​​պետության հարևանությամբ, և ֆաշիզմի սպառնալիքը պահպանվում է: Ուստի ֆաշիզմը պետք է արմատախիլ արվի։ Կա՛մ Հայաստանի ղեկավարությունը կկործանի, կա՛մ մենք։ Մենք այլ ելք չունենք»,- հունվարի 7-ին ասել էր Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը։ Սրան ի պատասխան՝ ՀՀ ղեկավարությունը հերթական լղոզված ու անհեթեթ տեքստն էր արտաբերել։

Սակայն այս թեման, թե իբր Հայաստանը «ֆաշիստական» պետություն է, Բաքվի քարոզչական ու քաղաքական գործունեության կարևոր թեզերից է, այն կիրառվում է նաև մեր հայրենակիցների դեմ ընթացող շինծու «դատավարությունների» համատեքստում։

Բայց այդ անհեթեթ քարոզչաթեզը հեշտությամբ կարելի է ջախջախել մի պարզ ու տրամաբանական հարցով, եթե ՀՀ տարբեր իշխանությունների ու ղեկավարների կողմից իսկապես ադրբեջանցի ժողովրդի դեմ պետական մակարդակով ատելություն ու անհանդուրժողականություն քարոզված լիներ, ապա ինչու՞ պետք է Ադրբեջանը պահանջեր հետ կանգնել միջազգային իրավական գործընթացներից
։

Դրանց թվում է նաև «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ներքո քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործը, ինչին ի հակակշիռ՝ Ադրբեջանը ներկայացրել է համանուն գործ՝ «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի»։

Հիմա եկեք ինքներս մեզ հարց տանք, եթե Ադրբեջանը կարողանար որևէ փաստական ապացույց ներկայացնել, որ Հայաստանը «ֆաշիստական», «անհանդուրժող» պետություն է, ապա ինչու՞ պետք է պայման դներ, որ հայկական կողմն ու ադրբեջանական կողմը հրաժարվեն այս գործընթացից։ Պատասխանը պարզ է, քանի որ չունի որևէ փաստ, ապացույց, կա զուտ ագրեսիվ ու դատարկ քարոզչություն։ Իրողությունն էլ ճիշտ հակառակն է․ Ադրբեջանի ղեկավարությունն է, որ տասնամյակներով պետական մակարդակով ատելություն է քարոզել հայերի դեմ, ընդ որում՝ այդ քարոզչությունը ոչ միայն չի փոխվել, այլև ակտիվացել ու նոր թափ է ստացել 2020 թվականից հետո։ Դրա համար էլ Ադրբեջանը չի ուզում, որ այս դատական գործերը շարունակվեն։
Երկու օրինակ բերեմ, իսկ մնացյալը կարող եք կարդալ դեռևս 2022 թվականի դեկտեմբերի հրապարակված իմ հոդվածում, որտեղ որևէ մեկնաբանություն չեմ արել, զուտ մեջբերել եմ Ալիևի՝ 2021 և 2022 թվական որոշ ելույթներից հատվածներ։

📍«Այնտեղ կարծես վայրենի ցեղ է ապրել։ Այստեղ միայն տգեղ բաներ են արել՝ քանդել, քանդել, վառել։ Որտեղի՞ց այս ամբողջ ատելությունը, այս բոլոր անմարդկային արարքները։ Հոգեբանները կամ հոգեբույժները պետք է մեզ ասեն, որ սովորական մարդը նման բնույթի գործողություններ չի կատարում․․․»,-ասել է Ալիև, 2022 հունիսի 27-ին Քարվաճառում։

📍«Մենք ոչ միայն ազատագրել ենք մեր հողերը, այլև մաքրել ենք տարածաշրջանը, Հարավային Կովկասը այս վայրենի ուժերից։ Կրկնում եմ, որ նրանք հիմա նվաստացած վիճակում են, բայց ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նրանք նորից գլուխ չեն բարձրացնի»-,-ասել է Ալիևը 2022 թվականի հունվարի 31-ի իր ելույթում։ Նման ելույթների պակաս չկա, դրանց մեծ մասը ես պարբերաբար ներկայացնում եմ մեր լսարանին։

Այնպես որ Ալիևը ուղղակի պետք է նայի հայելու մեջ ֆաշիզմի իրական քարոզիչին գտնելու համար։ Եվ իրապես մենք ապրում ենք մի պետության հարևանությամբ, որտեղ պետական մակարդակով հայի դեմ ատելության քարոզը Բաքվի բռնապետական վարչակարգի պահպանման կարևոր հենարաններից է․․․

Tatev Hayrapetyan

02 Feb, 08:01


Ատելության, պետական մակարդակով էթնիկ հային դեհումանիզացիայի ենթարկելու քաղաքականության հետ ես առնչվում եմ ամեն օր։ Ասել, որ դա վտանգավոր խոսույթ է, նշանակում է՝ ոչինչ չասել։ Քսենոֆոբիայի այդ քաղաքականությունը ոչ միայն Ռամիլ Սաֆարովներ բերեց ասպարեզ, այլեւ հանգեցրեց 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի ընդդեմ Արցախի, դրան հաջորդեց բլոկադան, հայերի էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը Արցախում։ Ես դեռ չեմ խոսում պատերազմական հանցագործությունների, հայ կին զինծառայողի անդամահատման եւ այլ դաժան ու ողբերգական իրողությունների մասին։ Մարդկության դեմ մեծագույն հանցագործությունը՝ Ցեղասպանությունը, տեղի է ունենում էթնիկ խմբի վերաբերյալ պետական մակարդակով տարածվող ատելության քարոզի միջոցով, որը հանգեցնում է տվյալ էթնիկ խմբի դեհումանիզացիային ու «հեշտացնում» նրա զանգվածային ոչնչացումը։

Ասածս այն է, որ Ադրբեջանում պետական մակարդակով տարածվող ատելությունը ամեն կերպ կոծկող, Ադրբեջանի մասին կեղծ իմիջ ստեղծող, Ալիեւի խոսույթը բառ բառ կրկնող ՀՀ իշխանությունը հերթով կարգով կատարում է Ալիեւի պահանջները՝ միգուցե հույս ունենալով, որ դա կօգնի երկարաձգել իշխանությունը եւ պահպանել սեփական ֆիզիկական գոյությունը Ադրբեջանի կողմից։ Եկել եմ ասելու, որ չի օգնի, քանի որ դուք Ալիեւին լավ չեք ճանաչում, ուստի ձեզ այդքան մի կոտորեք…

Դուք նաեւ մեր հանրությանն ենք մի քիչ շատ թերագնահատում, մտածում եք նենց եք խեղճացրել ձեր «խեղճիզմով», որ խելոք կհանձնվեն, տեղ էլ եք սխալ հաշվարկ արել։

Մի լուսավոր օր դուք այլեւս չեք լինի իշխանության ու եթե ամեն ինչ ճիշտ գնա, կենթարկվեք պատասխանատվության արդար դատական համակարգում, որպեսզի մի օր մենք իմանանք՝ ինչի գնացիք կոլաբորացիոնիզմի հային դեհումանիզացնող բռնապետական Ադրբեջանի ղեկավարության հետ։ Եւ վստահ եմ՝ մեղադրանքները ոչ մեկ ձեզ վրա չի կարի, դրանք չեն լինի շինծու, քանի որ դուք եք այդ հագուստը կարում ձեզ վրա՝ մեր պետության ու մեր ազգային ինքնության դեմ…

Tatev Hayrapetyan

31 Jan, 11:05


«Ինչպես ակնհայտ է, Երևանի այս բոլոր սադրիչ գործողություններն ուղղված են տարածաշրջանում իրավիճակի սրմանը։ Սակայն Հայաստանը պետք է դադարեցնի կրակի հետ խաղալ և վերջ դնի իր սադրիչ պահվածքին։ Հակառակ դեպքում, նույնիսկ օտար ուժերը, որոնց վրա նա հենվում է և ձեռք բերած զենքերը, բավարար չեն լինի Հայաստանին Ադրբեջանի «երկաթե բռունցքի» զայրույթից պաշտպանելու համար, ինչպես դա եղավ 2020 թվականի Հայրենական պատերազմում և 2023 թվականի հակաահաբեկչական գործողությունների ժամանակ»,-սա հատված է Ադրբեջանի պետական պաշտոնական թերթում երեք օր առաջ հրապարակված հոդվածից։

Հիմա ես չասեմ, դուք ասեք՝ սպառնալիքը պոզով պոչո՞վ է լինում, էլ ինչպես սպառնան, որ հասկանալի լինի, որ Փաշինյանի վարած «խեղճիզմի» քաղաքականությունը տապալված է, իրավունքների միակողմանի զիջումը չի կարող բերել խաղաղության։

Tatev Hayrapetyan

31 Jan, 10:00


Ուշագրավ է, թե ինչպես են ադրբեջանական լրատվականները արձագանքում Ազատություն ռադիոկայանի վերջին տեսանյութին։ Իշխանական լրատվականներից մեկը գրել է․ «Էլ ավելի անհասկանալի է, թե ինչու են հիմա հիշել այս ծրագրերը։ Հակամարտությունը լուծվել է ռազմական ճանապարհով. Ադրբեջանը լիովին վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը և պետական ինքնիշխանությունը, և ավարտվեց ադրբեջանական հողերի օկուպացիան։ Ներկա պայմաններում «տարածքային փոխանակումը» ոչ մի նշանակություն չունի»:
Հետո հավելել էին, որ հիմա իրենց աչքը Սյունիքի վրա է, ուստի աշխատում են այդ ուղղությամբ։

Իմ կողմից ուզում եմ հիշեցնել, որ 2024 թվականի հունվարի իր ելույթում Իլհամ Ալիևը բաց տեքստով խոստովանել էր, որ ինքը մերժել է խաղաղ կարգավորման առաջարկները։ Թեև այս ռեպորտաժում խոսքը Հեյդար Ալիևի վարած բանակցությունների մասին է։

Tatev Hayrapetyan

30 Jan, 12:11


Նմանատիպ վերնագրերի պակաս ադրբեջանական մամուլում վերջին օրերին չկա։ Ինչ ուզում եք բացեք, օնլայն մամուլ, հեռուստաալիքներ, ամենուրեք նման վերնագրեր կհանդիպեք։ Բնական է, որ դա հակառակ կերպ պետք է կարդալ, դրանք ադրբեջանական ագրեսիվ մտադրությունների արտացոլանք են։

Ասում եմ՝ քանի օր է՝ Արարատը լավ չի երևում, ամպերի տակ է, մտածեմ նայել ենք ազգովի, դրանից է Ադրբեջանը ագրեսիվանում 🤔

Tatev Hayrapetyan

30 Jan, 11:26


⁉️Ըստ ձեզ, ինչու՞ է ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը, ողջ իշխանական մամուլը միևնույն ժամանակ ակտիվ քարոզչական արշավ իրականացնում և՛ ՌԴ-ի, և՛ ԵՄ դիտորդական քաղաքացիական առաքելության, և՛ ԱՄՆ նոր վարչակազմի որոշ նշանակումների դեմ։ Դե Հայաստանի մասին չեմ խոսում, դա ամենօրյա բան է, երբեք չփոփոխվող․․․
Ինչու՞ է Ալիևն այսքան թիրախներ ընտրում միաժամանակ 🧐

Tatev Hayrapetyan

30 Jan, 07:53


‼️🔥Ալիևի վերջին ելույթից հետո, որտեղ նա հերթական անգամ կեղծում էր պատմությունն ու դեռ մի բան էլ ասում, որ երբեք չի մոռանա Զանգեզուրը, ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը հերթական արշավն է սկսում՝ արտահայտելով ՀՀ տարածքի նկատմամբ ադրբեջանական պետության նկրտումները։ Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերության այս տեսանյութում Հայաստանի Հանրապետության տարածքը հերթական անգամ կոչում են «Արևմտյան Ադրբեջան», ողջ քարտեզի վրա տեսնում եք, որ մեր պետության մարզերի ու քաղաքների անունները փոխված են, հաղորդման մեջ էլ կրկին կեղծում են պատմությունը, թե իբր Սյունիքը մնացել է Հայաստանին «ապօրինաբար»՝ «մոռանալով», որ հայկական Նախիջևանն ու Արցախն են հանձնվել Ադրբեջանին այդ շրջանում՝ ամբողջությամբ անհիմն ու ապօրինաբար։

Ալիևն այլևս միայն «միջանցք» չի ուզում, այլ շատ ավելի մեծ ախորժակ է բացել ՀՀ իշխանությունների քաղաքականության շնորհիվ նաև։ Ադրբեջանի ողջ պետական քարոզչամեքենան էլ ծառայեցվում է Ալիևի այդ ախորժակի տեղեկատվական սպասարկմանը։

Tatev Hayrapetyan

29 Jan, 17:02


«Իրենց ամբողջ մամուլը այս գործընթացի մեկնարկից անմիջապես հետո դա կոչեց «Նյուրնբերգյան դատավարություն», իրենց Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ էր պատրաստել, համեմատություններ էր անցկացնում ֆաշիստական Գերմանիայի հետ, ու, ամենակարևոր հանգամանքը, որ իրենց իշխանությանը ներկայացնող թերթերը շատ հստակ ձևակերպումներով գրում են, որ սա ուղղված է Հայաստանի դեմ, նպատակն է Հայաստանը որպես ագրեսոր ու օկուպանտ երկիր կարգելը, բնականաբար, դրանից բխող հետևանքներով: Նույնիսկ մեկ-երկու հրապարակում եմ հանդիպել, որոնցում մոտավոր թվեր են նշում, թե հետագայում ի՛նչ փոխհատուցումներ պետք է Հայաստանից պահանջեն: Ազգամիջյան ատելության հրահրման, ընդհանուր առմամբ հայատյացության և այլնի հետ կապված ակնհայտ ծրագիր է հետապնդվում:

Մեկ ուշագրավ բան էլ եմ նկատել, որ թեև այս գործընթացները տեղի են ունենում ցերեկային ժամերին, բայց իրենք երկու «դատավարությունների» պարագայում էլ տեղեկատվությունը միշտ ուշ երեկոյան են տալիս: Իմ դիտարկմամբ՝ սա հատուկ է արվում, որովհետև երեկոյան ժամերին մարդիկ ավելի ակտիվ են համացանցում: Սա հոգեբանական պատերազմի ձև է: Ամբողջությամբ շինծու գործընթաց է, որը ընթանում է փակ դռների հետևում, վստահ եմ, որ ոչ մի միջազգային լրագրողի թույլ չեն տալիս այնտեղ ներկա լինել, նրանք ուղղակի ռեպորտաժներ են տարածում, այլընտրանքային որևէ աղբյուր չկա»:

https://medialab.am/294602/

Tatev Hayrapetyan

29 Jan, 12:44


Քանի որ վերջերս շատերն են ասում, որ արհեստական բանականությանը այս կամ այն հարցով դիմել են ու քչից-շատից օգնել է, ես էլ իմ առօրյայից մի օրինակ բերեմ։ Արհեստական բանականությանը խնդրել եմ կարծիք արտահայտել Ալիևի՝ 2021 թվականի հոկտեմբերի 18-ի այն ելույթի տեքստի մասին, որը ներկայացվում է նաև Ադրբեջանի հինգերորդ դասարանի հանրակրթական դպրոցական դասագրքում, գուշակե՞ք՝ ինչ արեց, ջնջեց, քանի որ այդ բովանդակությունը խաթարում է իր կանոնները 🥹
Դեռ մի կողմ, որ ես սա կարդում եմ, բայց պատկերացրեք, որ այսպես ուսուցանվում է մի ամբողջ սերունդ։ Ադրբեջանցի երեխան, երբ պատմության դասագիրք է բացում, սա է անցնում։ Նաև նկատեցիք, որ այս հավելումներն արվել են 2020-ից հետո, ինչ մեկնարկել է «խաղաղության» օրակարգը։

Բոլոր լուսանկարները տեղադրում եմ, այդ թվում վերոնշյալ ելույթի մասը։

Tatev Hayrapetyan

29 Jan, 11:33


🔥⚡️Երեկ Բաքվի բռնապետ Ալիևը տրանսպորտային հարցերին նվիրված քննարկման ժամանակ հերթական անգամ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ հավակնություններով է հանդես եկել՝ ասելով․ «Կարևոր է հիշել, որ 1920 թվականի նոյեմբերին խորհրդային իշխանություններն անարդարացիորեն մեզանից խլեցին Արևմտյան Զանգեզուրը՝ ծանր անարդարություն գործելով ադրբեջանական ժողովրդի նկատմամբ։ Դա ոչ առաջին, ոչ էլ վերջին նման հանցագործությունն էր։

Երկրորդ, իրադարձությունների հաջորդականությամբ, մեկ այլ ծանր անարդարություն էր, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի» ստեղծումը Ադրբեջանի տարածքում։ Մինչ այդ ցարական Ռուսաստանը հերթական սխալն էր թույլ տվել՝ հայերին վերաբնակեցնելով Ադրբեջանի տարածքում։ Անգամ մինչ դա՝ Ղարաբաղի խանի սպանությունը, ով Ղարաբաղի նկատմամբ երաշխավորված ղեկավարություն ուներ, ևս լուրջ անարդարություն էր։

Հայտնի են նաև 20-րդ դարի այլ հանցագործություններ, այդ թվում՝ Խոջալուի ցեղասպանությունը, հունվարի 20-ի ողբերգությունը և 1990-ականների սկզբին մեր հողերի օկուպացումը: Ադրբեջանական ժողովուրդը չի մոռացել այս իրադարձությունները, և մենք երբեք չենք մոռանա Զանգեզուրը․․․
»։

Այն, որ Ալիևը կեղծում է տարածաշրջանի պատմությունը, աչք ունի Հայաստանի Հանրապետության նկատմամբ, դա երբեք չի թաքցնում ակնհայտ է, նաև հասկանալի, քանի որ դա անում է հակառակորդ կողմը, որտեղ հայատյացությունը պետական քաղաքականություն է։
Առավել մտահոգիչ է մեզ մոտ իշխանությունների կողմից մեր իսկ պատմության խեղումը, վտանգավոր հարցադրումների առաջ քաշումը՝ հօգուտ հակառակորդի, մեր իրավունքների մերժումն ու ուրացումը։ Հենց դրա միջոցով է Ալիևը այսքան հանդուգն ու համարձակ դառնում, քանի որ Փաշինյանի պես հենարան ունի Հայաստանում․․․

Tatev Hayrapetyan

29 Jan, 10:52


Ադրբեջանական պաշտոնական քաղաքականության հակահայկական էությունը, հայերի հանդեպ ատելության քարոզն ու ՀՀ-ի նկատմամբ տարածքային հավակնություններն արտացոլված են ամենուրեք՝ դպրոցական դասագրքերից մինչև սպորտի ու ռազմարդյունաբերության ոլորտներ։ Օրինակ, երեկ իրենց պետական լրատվամիջոցը ներկայացնում էր իրենց ստեղծած «Զանգեզուր» կոչվող անօդաչու թռչող սարքը։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ Արցախի դեմ ձեռնարկված ագրեսիայի ժամանակ էլ իրենք մեր դեմ կիրառվող ԱԹՍ-ները Ալիևի մակարդակով կոչում էին "Iti qovan", այսինքն՝ «շուն քշող»։ Ենթադրում եմ՝ հասկանում եք, թե «շուն» ասելով ում նկատի ունեն։ Հետո սկսեցին այդ անունով ԱԹՍ-ներ արտադրել։

Նշեմ նաև, որ «Զանգեզուր»-ը դա հայկական ծագման բառ է․ Զանգեզուր տեղանունն արտացոլում է Ձագէձոր / Ձագաձոր տեղանվան փոխակերպված ձևը։
Ուստի սա ևս մեկ ապացույց է, որ մինչ մեզ փորձում են «համոզել», որ հանկարծ Արարատին չնայենք, մեր հակառակորդը ռեալ, գետնի վրա աշխատում է մեր դեմ՝ բոլոր ճակատներով․․․

Tatev Hayrapetyan

28 Jan, 06:21


Բանակ չունեցանք, մեզ ոչ ոք չի հարգելու: Վերջին 10 տարում մեր ստեղծած ամենալուրջ բանը բանակն է: Միակը չէ, բայց ողնաշարն է: Ինչ-որ թերություններ կունենանք, անցողիկ բաներ են, կարևորը՝ զսպանակը, կայացած է: Ու էդ զսպանակի զսպանակը բանակի հրամանատարներն են: Պետությունը նրանց վրա է կանգնում: Սիրեք-չսիրեք, ինչ գրեք-չգրեք, նրանք էս երկրի պետական մարդիկ են:

Դառը բան եմ ասելու, կներեք, թե չեք ների, Աստված ձեզ հետ: 60 անգամ թուրքը մեզ ավելի լավ գիտի, քան դուք: Մեր բանակի գեներալների արյան մեջ շաքարի տոկոսն էլ նրանք գիտեն, դուք իրարից չեք զանազանում, որովհետև մեր հաղթանակները ձեզ համար կարծես թե սովորական բաներ էին…

Մտածեք էս երկրի մասին: Մտածեք էս բանակի մասին, սա է էս երկրի փրկությունը: Սա է էսօր, ցավալիորեն ամենակայացած արժեքը: Ցավալիորեն: Մտածեք էս երկրի մասին: Վաղը 21-րդ դարն է սկսվում ու էդ դարը մեր դարը պիտի լինի՝ մեր հաղթանակի, մեր խելքի գալու, մեր միասնության, մեր հաջողության՝ վերջապես...

Սպարապետ Վազգեն Սարգսյան

Շնորհավոր Հայոց Բանակի օրը 🇦🇲🇦🇲🇦🇲

Tatev Hayrapetyan

27 Jan, 17:05


Իմ գործընկեր, հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը շատ դիպուկ ու կարեւոր դիտարկումներ է արել։ Խորհուրդ եմ տալիս լսել այս հաղորդումը՝ https://youtu.be/b4vUMzYw4Z4?si=S2zaGMf3DK8OMuGg

Tatev Hayrapetyan

27 Jan, 15:42


Շերլոկ Հոլմսը կասեր՝ "Элементарно, Ватсон, элементарно..."🧐

Շատ ուշագրավ է այս թեման, որովհետև իրենց իսկ տարածած անհեթեթությունը ժխտելով՝ ադրբեջանական կողմը նոր անհեթեթություն է հորինում։ Ռուբեն Վարդանյանի հետ կապված այս կեղծ նյութը տարածել են Վարդանյանի շինծու «դատավարության» ավարտից մոտ մեկ ժամ անց՝ մոտավորապես 14:00-ի կողմերը։ Իսկ Արայիկ Հարությունյանի ու մյուսների շինծու «դատավարությունը» սկսել է դրանից երկու ժամ անց՝ 16:00-ին։ Հիմա ասում են դա շփոթմունք է եղել, այսինքն՝ երկու ժամ առաջ շփոթված անհեթեթ ինֆորմացիա են տարածել մի բանի մասին, որը տեղի էր ունենալու երկու ժամ հետո 🤔 Ինչպիսի՜ շփոթմունք․․․

Tatev Hayrapetyan

27 Jan, 15:09


Ադրբեջանական մամուլը այսօր կեղծ ու անհեթեթ տեղեկություն էր տարածել Վարդանյանի մասին, որն աբսուրդի ժանրից էր, հիմա դրել ժխտում են, քանի որ գիտեն, որ խայտառակ են եղել, բայց մոռացել են մի կարևոր «նյուանս»՝ իրենք, ոչ թե սխալվել են, այլ կարծել են, որ իրենց հիմարությունը ոչ մի արձագանք չի գտնի։ Իրենց մամուլը տեղեկություն դնում է միայն, երբ «վերևներից» հաստատում են, այնպես որ սխալմունք չկար, ուղղակի սեփական աբսուրդ ինֆորմացիան որոշեցին ժխտել․․․

Tatev Hayrapetyan

27 Jan, 14:03


Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ․․․

Tatev Hayrapetyan

27 Jan, 10:12


Նախատեսվում է Էրդողանի այցը Ադրբեջան, նշվում է, որ նա այցելելու է օկուպացված Խոջալու։

Tatev Hayrapetyan

27 Jan, 10:04


Tatev Hayrapetyan pinned «🔥📍Քանի որ այսօր Բաքվում կրկին վերսկսվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մեր հայրենակիցների դեմ շինծու «դատավարությունները», կցանկանայի մի քանի կետով ներկայացնել, թե ինչ նպատակներ ու գործիքակազմ, ըստ իս, Բաքուն կփորձի կիրառել առաջիկայում, որպեսզի…»

Tatev Hayrapetyan

27 Jan, 07:01


🔥📍Քանի որ այսօր Բաքվում կրկին վերսկսվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մեր հայրենակիցների դեմ շինծու «դատավարությունները», կցանկանայի մի քանի կետով ներկայացնել, թե ինչ նպատակներ ու գործիքակազմ, ըստ իս, Բաքուն կփորձի կիրառել առաջիկայում, որպեսզի մեր հանրությունն էլ ավելի պատրաստված ու զգոն լինի։ 

❗️Ամենից առաջ հիշեք՝ սա ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ, դրա մասին ադրբեջանական պաշտոնական մամուլը շատ բաց տեքստով գրել է։

❗️Այս ամբողջ ընթացքում ադրբեջանական մամուլը պատգամավորների և տարբեր այլ անձանց մակարդակով մեծ ծավալի ատելության խոսք է տարածում էթնիկ հայերի վերաբերյալ։ Այն փաստը, որ դատավարությունը իրենք կոչում են «նյուրեմբերգյան», մեր հայրանակիցներին էլ «ֆաշիստներ», պատահական չէ, դա հստակ ատելության ու թշնամանքի քարոզի նպատակով է արվում։ 

❗️Դրա հետ մեկտեղ ադրբեջանական քարոզչական մամուլը օգտագործում է «յան» ազգանունով հայ համարվող մարդկանց, որոնք տարբեր օնլայն հարթակներից շարունակ ատելության խոսք են գեներացնում Արցախի հայերի ու Բաքվում պատանդառության մեջ գտնվող մեր հայրենակիցների դեմ, չգիտեմ դա անում են գումարի դիմաց, թե սպառնալիքների ներքո, բայց նրանց խոսքը մեծ կիրառություն է ստանում ադրբեջանական մամուլում։ Ոմանք քաջածանոթ են նաև հայկական լսարանին, ուստի կարիք չկա, որ ես անուններ տամ։ 

❗️Սա կարևոր է այն առումով, որ այս թեման ադրբեջանական կողմը շահարկում է հենց հայկական հանրության ներսում որոշ վտանգավոր տրամադրություններ գեներացնելու համար, կարճ ասած՝ հայերին հայերի դեմ օգտագործելու համար։
Այս հանգամանքը հաշվի առնելով՝ ես չեմ բացառում, որ առաջիկայում այդ շինծու «դատավարություններին» կարող են հայտնվել «յան» ազգանունով հայ համարվող «ականատեսներ»՝ ճնշման կամ գումարի դիմաց: Դա Ալիևի ձեռքին կդառնա շատ ուժեղ քարոզչական գործիք։ Սա հաշվի առնելով մեր հանրության հորդորում եմ չտրվել էմոցիաներին, հասկանալ, որ այս ամենը մեր դեմ վարվող հիբրիդային պատերազմի մաս է։ 

❗️Ակնհայտ է, որ այս շինծու «դատավարություններով» Ալիևը հստակ նպատակ է դրել ազգամիջյան թշնամանքի նոր ալիք հրահրել ադրբեջանական հանրության ներսում ընդդեմ հայերի։ Մեր հանրության մեծ մասն է բնական է բարկություն է զգում, երբ տեսնում է Բաքվի դատարանից տարածվող լուսանկաներները։ Այս ամբողջ գործընթացն ինքնին հակասում է խաղաղության մասին հյուսված հեքիաթներին։ 

‼️Ամփոփելով ևս մեկ անգամ կրկնեմ՝ հայ հանրության և հայոց պետության դեմ մղվում է հստակ մշակված հոգեբանական, հիբրիդային, տեղեկատվական պատերազմ։ Դրա համար պետք է ներկայացվող ինֆորմացիային վերաբերվել հնարավորինս սառնասիրտ, զտել այն, հասկանալ դրա քարոզչական նպատակներն ու չտրվել դրանց։ Սա, իհարկե, առանձնակի բարդ է, քանի որ այդ պատերազմը մեր հանրության դեմ մղվում է ոչ միայն Ադրբեջանի, այլև հենց հայկական իշխանությունների կողմից․․․

Tatev Hayrapetyan

26 Jan, 06:11


ՄԱՐԴ ԷԼ ԿԱ, ՄԱՐԴ ԷԼ
Մարդ կա ՝ ելել է շալակն աշխարհի, 
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում... 
 
Դու, որ սխալվել, սակայն չես ստել, 
Կորցրել ես հաճախ, բայց նորից գտել. 
Դու, որ սայթաքել ու վայր ես ընկել, 
Ընկել ես, սակայն երբեք չես ծնկել, 
Այլ մագլցել ես կատարից կատար, 
Ելել ես անվերջ, բարձրացել ես վեր՝ 
Քո ահեղ դարից առնելով թևեր... 
Ելել ես, որ ողջ աշխարհը տեսնես, 
Որ անօրինակ քո դարը տեսնես, 
Բոլոր կերպերով դու նրան զգաս, 
Շահածով խնդաս, կորուստը սգաս... 
Ելել ես իբրև նրա մունետիկ, 
Որ նրա հեռուն զգաս քեզ մոտիկ, 
Որ ճշմարտության ափերը տեսնես, 
Ծպտըված ստի խաբելը տեսնես, 
Որ չվախենաս, որ չվարանես՝ 
Անարդարության դեմքը խարանես... 
Ահա թե ինչու դու այսքան տարի, 
Դու, որ հարազատ ծնունդն ես դարի, 
Քայլում ես անդուլ, առաջ ընթանում, 
Քայլում ես այնպես ծանր ու վիթխարի, 
Ասես աշխարհն ես շալակած տանում... 
 
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում, 
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի... 
 
Նա, որ ելել է շալակն աշխարհի, 
Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում, 
Գիտի, թե ո՛ւմ հետ և ո՛ւր է գնում. 
Ո՛ւմ մեռելին է անարցունք լալիս, 
Ո՛ւմ խոսքի վրա ստից ծիծաղում, 
Ո՛ւմ հետ դինջ նստած նարդի է խաղում, 
Հարկ եղած դեպքում և տանուլ տալիս... 
Վերից է նայում ցածրում կանգնածին, 
Չի նայում երբեք ներքև ընկածին. 
Վերև կանգնածի աղջըկան, որդուն, 
Սիրուհուն անգամ ու քարտուղարին 
Ո՜նց է քսմսվում, ու շողոքորթում... 
Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝ 
Կանգնած է այնտեղ նա երկյուղալի. 
Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս, 
Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս... 
 
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, 
Հարազատ մորից ու որդուց ավել, 
Աշխարհում նա իր աշխարհն է սիրում... 
 
Սո՛ւտ է: Նա այնտեղ իր շահն է սիրում: 
 
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, 
Նա պատմության մեջ իր դարն է սիրում... 
 
Սո՛ւտ է: Նա դարի ավարն է սիրում: 
 
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր 
Մեր կյանքն է սիրում, մեր նորն է սիրում... 
 
Սո՛ւտ է: Նա միայն իր փորն է սիրում: 
 
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր 
Գաղափարական իր հորն է սիրում... 
 
Սո՛ւտ է: Ո՛չ հորը, ո՛չ մորն է սիրում, 
Թանկ չէ ո՛չ որդին, և ո՛չ էլ թոռը: 
 
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր 
Սիրում է կյանքում նա իր... աթոռը: 
Աթոռն է սիրում 
Ու նրան տիրում. 
Ցանկացած գնով ելնում է նա վեր, 
Փորձում է թռչել նա առանց թևեր, 
Անվերջ սողալով առաջ է գնում, 
Գնում է այսպես և... տարեց-տարի 
Ելնում է այսպես... շալակն աշխարհի: 
 
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում, 
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի... 

Այսօր հավերժություն ստեղծած Պարույր Սեւակի ծննդյան օրն է 🙂

Tatev Hayrapetyan

25 Jan, 19:28


Եկեք հիշենք՝ մարդը անթաքույց կոլաբորանտ է, իր վրա դրված ֆունկցիան փայլուն կատարում է՝ գեներացնելով Ալիեւի սրտից ու մտքից բխող՝ հայկական պետականության եւ ինքնության դեմ ուղղված խոսույթներ։
Ուստի շատ նյարդայնանալ պետք չի, ուղղակի կոլաբորացիոնիզմը տապալելու ուղին է պետք արագ գտնել…

Tatev Hayrapetyan

25 Jan, 17:14


Նժդեհը մի խոսք ունի, ասում է եթե քեզ հարցնեն, թե ինչ պետք է անել, որ մեր ժողովուրդը հեռու մնա նոր աղետներից, պատասխանիր Դեմոսթենեսի խոսքերով` «ոչինչ այն ամենից, ինչ որ անում եք...»…

Tatev Hayrapetyan

25 Jan, 14:39


🇦🇿🇮🇷Ադրբեջանն Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին նորից հրավիրել է ԱԳՆ։

📍Բաքվում դժգոհություն են հայտնել, որ երկու երկրների տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստից հետո Թեհրանում Ադրբեջանի դեսպանին հրավիրել են Իրանի ԱԳՆ ու «անհիմն բողոք» հայտնել։

📍Ադրբեջանական կողմը դժգոհել է , որ «ներողության փոխարեն Իրանում հակաադրբեջանական արշավը շարունակվում է»։

@IRI2day

Tatev Hayrapetyan

24 Jan, 13:35


«Հիմա հարց է՝ ի՞նչ է լինելու հետո ադրբեջանա-ռուսական հարաբերությունների հետ։ Ինչպես մեզ հայտնեցին հավաստի աղբյուրները, եթե Ռուսաստանը փորձի լռեցնել գործը և չհրապարակի հետաքննության արդյունքները, Ադրբեջանը կդիմի միջազգային իրավական մարմիններին։ Ավելին, ադրբեջանա-ռուսական հարաբերություններում բեկումնային կետ կդառնա պատասխանատվություն ընդունելուց հրաժարվելը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ռուսաստանի կողքին արդեն մի քանի բարեկամ պետություններ են մնացել, և շուտով նա կարող է կորցնել ևս մեկը՝ Ադրբեջանը։ Ավելին, Ռուսաստանի առանց այն էլ ցածր իմիջը Ադրբեջանի բնակչության շրջանում զգալիորեն վատթարացել է վերջին իրադարձությունների լույսի ներքո․․․»,-գրում է Ադրբեջանի ՊՆ-ի հետ փոխկապակցված կայքը։

Ինչ խոսք, մի քանի ուղղություններով հարձակման են անցել տեղեկատվական տիրույթում՝ ԵՄ դիտորդական առաքելությունից մինչև ՌԴ ղեկավարություն, շարունակ խոսում են սպառնալիքների լեզվով, իսկ «կուլիսների» ետևում վստահ եմ՝ մեծ առևտուր է գնում․․․
Միայն կասեմ, որ ռուսական ղեկավարությունը Ալիևի այս «ջերմ» վերաբերմունքը ավելի քան վաստակել է։

Tatev Hayrapetyan

24 Jan, 13:28


🇮🇷🇦🇿Իրանի ԱԳՆ Եվրասիայի վարչության պետը հանդիպել է Թեհրանում Բաքվի դեսպանի հետ և բողոք հայտնել Իրանի ու իրանցիների նկատմամբ «Ադրբեջանի որոշ շրջանակների ու անձանց բացասական գործողությունների և անհարգալից հայտարարությունների» կապակցությամբ:

@IRI2day

Tatev Hayrapetyan

24 Jan, 13:16


Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար-ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Հիքմեթ Միրզոևը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։

Ադրբեջանի ու Թուրքիայի միջև չդադարող փոխայցեր, համատեղ զորավարժություններ, խորհրդակցություններ ու տեղեկատվական ոչ հաճելի հոսքեր․․․ կարծում եմ այդ ամենին պետք է պատշաճ ուշադրություն դարձնել՝ անհեթեթ օրակարգերով տարվելու և Հայաստանը նոր արկածախնդրությունների տանելու փոխարեն․․․

Tatev Hayrapetyan

24 Jan, 13:09


«Ո՞ւմ կարող ենք իրականում հերոս անվանել:

Հերոսներն այն անհատներն են, ովքեր վտանգում են իրենց կյանքը և կատարում են անվերապահ զոհաբերություն՝ հանուն վեհ նպատակների: Ոչ ոք հերոս չի ծնվում։ Այդ կոչմանը կարող են հասնել միայն նրանք, ում սրտերն ու մտքերը լցված են հայրենիքի, ազգի և դրոշի հանդեպ սիրով․․
․»,-սա հատված է ադրբեջանական 5-րդ դասարանի դասագրքից, բնական է այստեղ խոսքը գնում է ԼՂ-ի դեմ իրենց սանձազերծած պատերազմների մասին։

Երբ «խաղաղության» պայմանագիր կնքեն Փաշինյանի հետ, վերջինս նրանց «լիկբեզ» կանի, որ իմանան, թե իրականում հերոսն ով է․․․

Tatev Hayrapetyan

24 Jan, 10:07


🥹 Սա ես ուզում ասես, երբ տեսնում ես, թե իշխանական մամուլը ինչպես է էժան ու շատ պրիմիտիվ քարոզչական պայքար սկսել Հայկ Մարությանի դեմ, ով արդարացիորեն կոչ է անում բոյկոտել հանրային տրանսպորտի թանկացումը․․․

Tatev Hayrapetyan

23 Jan, 12:58


🇦🇲Նիկոլ Փաշինյանը անթաքույց լուրջ խնդիր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության տարբեր բաղադրիչների հետ, չգիտեմ դա Ալիևի պահանջով է արտահայտվում, թե ինքնաբուխ, բայց դա անթաքույց է։ Ընդ որում, դա անում է մի մարդ, որ իրեն 2018—ին դրսևորում էր որպես «ազգային» գործիչ։

Ազգայինի ու պետականի անմիտ հակադրումը ոչ միայն չի ամրապնդում պետականը, այլև փորձ է խարխլելու մեր արմատը, հիմքը՝ մեզ մեր ազգային ինքնությունից հեռացնելու նպատակով։

Պետականի ու պետության մասին հոգ տանող ղեկավարը երբեք չէր հայտարարի, որ Արցախում զոհեր լինեին, թե չէ, նույն պատկերը կլիներ, կամ թե չէր ասի, որ պատերազմը շուտ չի կանգնեցրել, որ իրեն դավաճան չասեն, չէր խեղաթյուրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ պատմությունը՝ ի շահ Ադրբեջանի, չէր փնտրի կադաստրի թղթեր Ալիևի դարակներում, Երասխում մետաղաձուլական գործարանի կառուցումը չէր չեղարկի Ալիևի պահանջով, հարցականի տակ չէր դնի պետության հիմք հանդիսացող Անկախության հռչակագիրն ու Սահմանադրությունը և բազմաթիվ այլ բաներ չէր անի կամ կաներ ճիշտ հակառակը, եթե գիտակցություն ունենար՝ ինչ ասել է պետություն ու պետական շահ։ Բայց նա դրանից կիլոմետրերով հեռու է, հակառակ դեպքում երբեք այսքան համառ ու կազմակերպված պայքար չէր մղի պետական ու ազգային ամեն երևույթի, առաջին հերթին՝ շահերի դեմ, դե Օպերայի ու Բալետի ազգային բաղադրիչի մասին չեմ էլ խոսում․․․

Tatev Hayrapetyan

23 Jan, 12:41


ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդները հեռադիտակով նայեցին, Ալիևին ներվայնացրին քիչ էր, հիմա արդեն «զինվում են» ու «կամուֆլաժ ֆորմա» հագնում, մի օր էլ կարթնանանք կիմանանք «պատերազմ» են սկսել Ադրբեջանի դեմ․․․🤥

Tatev Hayrapetyan

23 Jan, 11:22


Ադրբեջանի Միլլի Մեջլիսում ստեղծվում է հանձնաժողով, որն, ըստ պաշտոնական հաղորդագրության, պետք է զբաղվի «հակամարտությունից հետո առկա շրջանում խաղաղ համակեցության ապահովման հարցերով»։

Հետաքրքիր է՝ ո՞վ է ում հետ «համակեցվում», եթե ԼՂ-ում որևէ հայ չի մնացել ադրբեջանական քաղաքական ղեկավարության համառ ջանքերի շնորհիվ․․․

Tatev Hayrapetyan

23 Jan, 10:03


🔥⚡️Վստահ եմ, որ բոլորդ էլ արդեն նկատել եք, որ ադրբեջանական մամուլի 98%-ը կառավարվում է պետության կողմից, կան կայքեր, որոնք անթաքույց փոխկապակցվածություն ունեն ՊՆ-ի, աշխատակազմի կամ այլ գերատեսչությունների հետ։ Իսկ մնացյալը սովորաբար ժամացույցի սլաքի պես տեղադրում են «վերևից» ուղարկված նյութերը։ Այս տեղեկատվական տիրույթում հայերի, հայկական պետության դեմ ատելության, թշնամանքի քարոզի պակաս չկա։ Ես տեղադրում եմ այդ ամենի ամենափոքր ու իմ համոզմամբ՝ ամենակարևոր հատվածը, թեև կարդում եմ ու դիտում եմ գրեթե ամբողջը։

Կան նաև փորձագետներ, պատգամավորներ, տարբեր նախկին ու ներկա պաշտոնյաներ, որոնց խոսքը ինձ համար հավասարազոր է բաց հետախուզուական աղբյուրից ստացված տվյալի կամ այլ կերպ ասած՝ իրենք ասում են այն, ինչ մտադիր է անել Ալիևն առաջիկայում։ Սովորաբար այդ ամենը տարածվում է իրենց լեզվով, ոչ ռուսերեն կամ անգլերեն։ Ինչու՞ եմ այսքանը գրում, քանի որ վերջին օրերին անհանգստացնող լրատվական հոսքերի ականատես եմ լինում։

Այսպես, Ադրբեջանի իշխանամետ փորձագետ Ուզեիր Ջաֆարովը երկու օր առաջ իր հարցազրույցում ասել էր․ «Ադրբեջանի կողմից Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված ակտիվ ուժի գործոնի կիրառման մասին դժվար է որևէ բան ասել։ Թեև պաշտոնական Բաքուն շահագրգռված չէ ուժի կիրառմամբ, սակայն Երևանն արհեստականորեն ձգձգում է գործընթացը։ Նման դեպքում Ադրբեջանն այլ ելք չի ունենա։ Սա չի նշանակում, որ Ադրբեջանը տանկեր կտեղակայի կամ զորք կուղարկի Զանգեզուրի շրջան։ Բաքուն Երեւանի վրա ազդեցության բազմաթիվ լծակներ ունի։ Ուստի հայկական կողմը պետք է գիտակցի, որ Ադրբեջանն այլևս սպասողական դիրքերում չի մնա․․․»։

Սա այն փորձագետն է, որը 2023 թվականի օգոստոսի իր հարցազրույցում ասել էր․ «Խաղաղությունը պարտադրող գործողություն պետք է սկսենք՝ սեպտեմբերին»։ Դա Արցախի դեմ սկսած ագրեսիայի մեկ ամիս առաջ է եղել։

Իմ կարծիքով, երբ համադրում ես տարբեր լրատվական աղբյուրներ, ապա ակնհայտ երևում է, որ ադրբեջանական կողմը ունի առաջիկայում ռազմական սցենարի դիմելու ցանկություն ու ծրագիր, բայց որոշ գործոններ դեռևս խանգարում են գնալ նման քայլի, այստեղ արդեն կարևոր է դրա շուրջ կոնսեսուսներ թույլ չտալը, դա կանխող աշխատանք տանելը՝ բոլոր ճակատներով՝ տեղեկատվականից մինչև քաղաքական ու ռազմական։ Ադրբեջանի համար հեշտ չի այդ ուղղությամբ գործողության գնալը տարբեր խաղացողների շահերի բախման արդյունքում, դրա համար պետք է խելացի աշխատել ու խափանել ռազմական սցենարի հնարավորությունը Սյունիքի ուղղությամբ։ Ես վստահ եմ, որ դա հնարավոր է անել․․․

Tatev Hayrapetyan

22 Jan, 17:50


🥹😁

Լուսանկարը՝ Armcomedy FB էջից

Tatev Hayrapetyan

22 Jan, 10:40


⚡️🔥Մինչ մեզ մոտ Ազգային Ժողովում իշխող ուժի ներկայացուցիչները շուտ շուտ են կրկնում «Ղարաբաղ» բառը, որ Ալիևը սիրտը շոյեն, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորներից մեկը՝ Արզուխան Ալիզադեն, իր հարցազրույցներից մեկում, խոսելով Սյունիքի նկատմամբ ադրբեջանական նկրտումների մասին, ասում է, որ հայկական հասարակությունը «հիվանդ է»։ «Նրանք սիրում են վերահսկվել ուրիշների, ոչ թե իրենց կողմից: 30 տարի անց նրանք վերջապես «երկաթե բռունցք» զգացին իրենց գլխին ու մի քիչ խելքի եկան։ Երևում է՝ հաջորդ անգամ ևս «երկաթե բռունցքը» գործի կդրվի։ Մեր նախագահը շատ կոնկրետ ասաց, որ Զանգեզուրի միջանցքն անպայման բացվելու է․․․»։

Հայերի նկատմամբ ատելության քարոզի և Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների քաղաքականությունը Ադրբեջանում իրականացվում է պետական մակարդակով՝ անթաքույց։ Այն արտահայտվում է ամենուրեք, հենց սա է խորքային ու լուրջ խնդիրը, որի մասին մեզ մոտ գերադասում են լռել ու չտեսնելու տալ․․․

Tatev Hayrapetyan

21 Jan, 12:16


⚡️Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ օկուպացված Ստեփանակերտում Ադրբեջանի ՊՆ ղեկավար Հասանովը ցամաքային ուժերի օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «Հանդիպմանը վերլուծվել է ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին առկա օպերատիվ իրավիճակը, զորամասերի մարտական ​​պատրաստության աշխատանքները և զինվորական կարգապահության վիճակը։
Հասանովը համապատասխան հանձնարարականներ է տվել զորամասերի ծառայողական և մարտական ​​գործունեությունը բարելավելու, զգոնությունը բարձրացնելու, հանձնարարված խնդիրների ճշգրիտ և ժամանակին կատարումն ապահովելու ուղղությամբ․․․»։

Կարծում եմ այս խորհրդակցությանը արժե ուշադրություն դարձնել՝ չմոռանալով նաև, որ այս օրերին Կարսում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են անցկացվում։

Tatev Hayrapetyan

21 Jan, 10:54


Դատելով Միրզոյան-Լավրով հրապարակային ելույթներից՝ հայ-ռուսական հարաբերություններն ուղղակի «շակալադնի են» 🥹 😀

Tatev Hayrapetyan

21 Jan, 10:22


⚡️Ու երբ Ալիևը Հայաստանին հանիրավի ու անհիմն մեղադրում է զինվելու ու «ռևանշիզմի» մեջ, ՀՀ պատկան մարմինները առանձնապես ջանք չեն թափում խոսելու Ադրբեջանի ակտիվ ռազմականացման մասին, քանի որ դա ձեռնտու չի, չէ՞ որ «խաղաղության» մասին փուչիկը կարող է հանկարծ պայթել, անհարմար բան կստացվի, կպարզի Արցախը «Ղարաբաղ» ասելն ու Ադրբեջանին նվիրելը այդքան էլ Հայաստանին խաղաղություն չբերեց, այլ ամբողջությամբ հակառակը՝ մեծացրեց Ադրբեջանի ախորժակը ու թիրախի տակ դրեց հենց Հայաստանի Հանրապետությանը․․․

Tatev Hayrapetyan

21 Jan, 10:18


⚡️🔥Ադրբեջանական ընդդիմադիր համարվող «Meydan.tv» կայքը օրեր առաջ մի հոդված էր հրապարակել, որը ներկայացնում եմ հայերեն թարգմանությամբ՝ առանց բառ փոխելու։

«Երկրորդ արցախյան պատերազմից հետո Իսրայելն ավելի շատ զենք է մատակարարում Ադրբեջանին

Դատելով մատակարարումների ծավալներից, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր էսկալացիայի։

Հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել տեղական լրատվամիջոցներին: Հարցազրույցում շոշափվել են բազմաթիվ հարցեր, ներառյալ Հայաստանին ուղղված սպառազինման մեղադրանքները և պետության ղեկավարի սպառնալիքները: Ալիևի ելույթից հակիրճ մեջբերումներ.

«Հայաստանում ընթացող սպառազինման գործընթացը նոր սպառնալիքի գործոն է: Մենք չենք կարող կողքից դիտել և ոչինչ չանել: Ադրբեջանի պետական բյուջեի զգալի մասը կծախսվի ռազմական և անվտանգության հարցերի վրա։ ... Հայաստանում սպառազինությունների մրցավազքը մեզ ստիպում է, հիմնական հարցերի հետ մեկտեղ, ֆինանսական ռեսուրսներ ուղղել նաև ռազմական հարցերին: Հայաստանը չի կարող մրցակցել մեզ հետ սպառազինությունների մրցավազքում: Հայաստանի սպառազինումը պարզապես կհանգեցնի նոր լարվածության... Զանգեզուրի միջանցքը պետք է և կբացվի: Որքան շուտ նրանք դա հասկանան, այնքան լավ: Նրանք չպետք է մեզ նյարդայնացնեն...»:

Մենք փորձեցինք պարզել, թե վերջին տարիներին ինչպես է Ադրբեջանի սպառազինման իրավիճակը: Այս տարի պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի հոդվածն աճել է 18 տոկոսով. պետական բյուջեից դրա համար հատկացվել է շուրջ հինգ միլիարդ դոլար:

Եվ ահա արդեն 25 տարի է, ինչ Իսրայելը ռազմավարական դաշինքի մեջ է Ադրբեջանի հետ՝ միլիարդավոր դոլարների զենք վաճառելով Բաքվին: Փոխարենը Ադրբեջանը 90-ականներից նավթ է մատակարարում Իսրայելին: Փորձագետների գնահատմամբ՝ 2016-2020 թվականներին Իսրայելի բաժինը կազմել է Ադրբեջան զենքի մատակարարումների մոտ 70 տոկոսը:

Երկրորդ արցախյան պատերազմից հետո հայտնի իսրայելական «Haaretz» թերթում հոդված է հրապարակվել «Իսրայելական ավիաբազայից 92 չվերթը պատկերացում է տալիս Ադրբեջան զենքի արտահանման ծավալների մասին»: Պաշտոնական տվյալների համաձայն՝ տարիներ շարունակ Ադրբեջանը Իսրայելից գնել է բալիստիկ հրթիռներ, ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր, անօդաչու կամիկաձեներ և շարունակում է գնել ավելի ու ավելի կատարելագործված մարտական համակարգեր և սպառազինություն:

Մեզ նաև հաջողվել է պարզել, որ ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերության բեռնատար ինքնաթիռները թռել են Իսրայելի Օվդա ռազմաօդային բազայից՝ Էյլաթի հյուսիսում, թռել են Իսրայելի և Թուրքիայի վրայով, այնուհետև վայրէջք կատարել Բաքվում: 2024 թվականին եղել է 25 նման չվերթ: Համեմատության համար՝ 2016 թվականին այդպիսի թռիչքները ութն էին, 2018-ին՝ 11, իսկ 2020 թվականի երկրորդ արցախյան պատերազմի ժամանակ՝ 26: Վերջին ինը տարիների ընթացքում այդպիսի չվերթները եղել են 135-ը:

Բաց աղբյուրների տվյալներով, այդ թվում՝ ըստ Flightradar24.com կայքի, անցյալ տարի Բաքվում վայրէջք են կատարել ավելի քան քառասուն բեռնատար ինքնաթիռներ, որոնք զենք էին տեղափոխում Իսրայելից, Պակիստանից, Իտալիայից, Սերբիայից և Բուլղարիայից:

Նայելով մատակարարումների ծավալներին՝ կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր էսկալացիայի: Կողմերի՝ տարբեր պատրվակներով խաղաղության համաձայնագիր չստորագրելը, Իրանի հետ փչացած հարաբերությունները և տարածաշրջանում աշխարհաքաղաքական լարվածության ուժեղացումը ցույց են տալիս, որ այստեղ չի կարելի բացառել նոր ռազմական գործողությունների հնարավորությունը:

Ի դեպ, Իլհամ Ալիևի ելույթից հետո Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը 2020 թվականի պատերազմից հետո առաջին անգամ սոցիալական ցանցերում տեղադրել է «Մեր կամքը երկաթյա է, մեր ուժը՝ անպարտելի» վերնագրով տեսահոլովակ: Սա, թերևս, նույնպես կարելի է դիտարկել որպես ուղերձ»։

Tatev Hayrapetyan

20 Jan, 15:35


Ադրբեջանական «Бакинский рабочий» թերթը մեր հայրենակիցների դեմ սկսված շինծու «դատավարությունների» մասին իր հոդվածում գրում է․ «Այս գործընթացն առաջին հերթին ծառայելու է դատական ​​ճանապարհով հաստատելու Հայաստանի պետական ​​պատասխանատվությունը՝ որպես բռնազավթող և ագրեսոր երկրի, ինչպես նաև այլ անօրինական գործողությունների համար»։

Ի գիտություն ասեմ, որ «Бакинский рабочий» թերթը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տպագիր օրգանն է, ուստի այս տողերը պատահաբար չեն գրվել, դրանք հստակ ցույց են տալիս, թե ինչ նպատակով է կազմակերպվում այս շինծու «դատական» գործընթացը․ այն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Սա տեղադրում եմ, որպեսզի ևս մեկ անգամ հասկանանք՝ սա մեր պետության խնդիրն է, այդ մարդկանց ազատ արձակումը առաջին հերթին բխում է Հայաստանի Հանրապետության կենսական շահերից։ Ես դեռ չեմ խոսում այն մասին, թե ինչ բացառիկ նվեր կդառնա այս պայմաններում ԵԱՀԿ ՄԽ լուծարումն ու միջազգային իրավական գործընթացներից հրաժարումը․․․

Tatev Hayrapetyan

18 Jan, 11:48


Մինչ ՀՀ տարբեր գերատեսչությունների կայքերից հեռացնում են «Լեռնային Ղարաբաղի» հակամարտության մասին բաժինը, ամբողջությամբ փոխում խոսույթները Արցախի մասին, Ադրբեջանի ՊՆ-ի կայքում նման պատկերի ականատես կարող ենք լինել։ Խոսքը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի մասին է․․․Մնացած մեկնաբանությունները կթողնեմ Ձեզ։

Tatev Hayrapetyan

18 Jan, 07:01


Tatev Hayrapetyan pinned «⚡️📍«Նկատի ունենալով, որ ադրբեջանական ժողովրդի էթնիկ զտումները և տարածքների օկուպացիան իրականացվել են անմիջականորեն Հայաստանի զինված ուժերի կողմից, իսկ օկուպացված տարածքներում ստեղծված խունտան ու ռազմական կառույցները ֆինանսավորվել, զինվել և վերահսկվել են հենց…»

Tatev Hayrapetyan

17 Jan, 19:30


«Ժողովուրդների բախտավորության և անբախտության, հզորության և տկարության աղբյուրը գտնվում է իրենց մեջ»։
Գարեգին Նժդեհ

Լուսանկարում՝ Խուստուփի Կուսական գագաթը լուսաբացից առաջ ⛰️
Նկարը՝ Cosmo Deus ֆեյսբուքի էջից

Tatev Hayrapetyan

17 Jan, 18:31


Իրական ռազմական հանցագործ Ալիեւը, որ տասնամյակներով ատելություն է քարոզել էթնիկ հայի դեմ, որ անհնար է դարձրել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորումը, սանձազերծել է ագրեսիա, հովանավորել ու պարգեւատրել է հայ մարդկանց նկատմամբ վայրագությունների իրականացումը, ով կազմակերպել ու իրականացրել է 120,000 հայի էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը (այդ ամենը փաստերով է ապացուցվում) այսօր Բաքվում «դատավարություն» է կազմակերպել, անունն էլ դրել «նյուրեմբերգ», բացի այդ խոսում է ադրբեջանցիների՝ Հայաստանի հանդեպ «իրավունքներից»։

Ինչ էլ արդարացիորեն ասենք միջազգային հանրությանը ու տարբեր դաշնակիցներին իրենց սխալ պահելու համար, այս ամենին Ալիեւը հասել է մեծամասամբ Փաշինյանի շնորհիվ ու բոլոր նրանց, ովքեր շարունակում են սատարել մեր իրավունքներից ու արժանապատվություն հրաժարվող իշխանությանը…

Tatev Hayrapetyan

17 Jan, 11:12


⚡️⚡️Ինչ էլ որ գրի ադրբեջանական մամուլը մեր հայրենակիցների «խոստովանությունների» մասին, միշտ հիշեք՝ այդ մարդիկ պատանդ են Բաքվում, ուստի այդ ամենը ամբողջությամբ կեղծ է։ Արդեն այդ թեմայով կան հրապարակումներ, ուստի ցանկացա ևս մեկ անգամ դա շեշտել։

Tatev Hayrapetyan

17 Jan, 10:52


⚡️📍«Նկատի ունենալով, որ ադրբեջանական ժողովրդի էթնիկ զտումները և տարածքների օկուպացիան իրականացվել են անմիջականորեն Հայաստանի զինված ուժերի կողմից, իսկ օկուպացված տարածքներում ստեղծված խունտան ու ռազմական կառույցները ֆինանսավորվել, զինվել և վերահսկվել են հենց Հայաստանի կողմից, Բաքվում սկսված «Նյուրնբերգյան դատավարությունը» լինելու է հայկական պետության պատասխանատվության հաստատումը․․․»,-սա հատված է ադրբեջանական իշխանական կայքերից մեկի հրապարակումից Բաքվում մեր հայրենակիցների դեմ ընթացող ապօրինի դատավարությունների վերաբերյալ։

Ես տարբեր առիթներով նշել եմ, որ այս վտանգավոր գործընթացը երկարաժամկետ առումով ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ, ուստի հենց Հայաստանի Հանրապետության շահերից է բխում այդ մարդկանց ազատության համար պայքարը։ Ընդ որում, մինչ ՀՀ իշխանությունները լռում ու մոռացության են մատնում այն սարսափելի իրողությունները, որոնք տեղի ունեցան մեր հայրենակիցների դեմ Արցախում, Ադրբեջանը մեզ վերագրում է գոյություն չունեցող մեղադրանքներ, դարձնում դրանք օրակարգի մաս, մշակում ռազմավարություն ու առաջ բրդում դրանք․․․

Ցավալի է, բայց փաստ՝ ՀՀ իշխանությունները մեծապես օգնել են Ալիևին խեղաթյուրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, իսկ այդ ամենն ուղղվելու է հենց Հայաստանի Հանրապետության դեմ։

Tatev Hayrapetyan

16 Jan, 19:06


«Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանը, անտեսելով իր անձի համար բոլոր հնարավոր հետևանքները, հայտարարել է, որ իրեն վերագրվող ցուցմունքները և ստորագրությունները կեղծ են, ու դրանով պաշտպանել է Հայաստանը այդ «դատավարության» ապագա հնարավոր հետևանքներից։

Արիություն ու բարոյականություն է պետք անգամ Բաքվի բանտից Հայաստանի դեմ ցուցմունք չտալու համար, հատկապես, երբ տեսնում ես, որ նույնիսկ Հայաստանի վարչապետն է ազատ ու տաք տեղից ցուցմունքներ տալիս Հայաստանի դեմ։

Շնորհակալ եմ, Ռուբե՛ն, թեև դու սա չես կարդա, ու սա գրում եմ մեր համար՝ գնահատել կարողանալու մեր որակը չկորցնելու համար»։

Միքայել Նահապետյան

Tatev Hayrapetyan

16 Jan, 17:35


Ռամիլ Սաֆարովի հերոսացումը Ադրբեջանում պետական մակարդակով էթնիկ հայի դեմ քարոզվող ատելության ամենավառ օրինակներից է։ https://youtu.be/ftYezAqVSdo?si=zeaXpRvsEv7vTp_d

Tatev Hayrapetyan

16 Jan, 14:26


📍📍Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ուղերձը (փոխանցվել է ընտանիքին հեռախոսազանգի ընթացքում)

16 հունվարի, 2025թ.

«Ցանկանում եմ դիմել միջազգային հանրությանը, մարդկանց, որոնք անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում և երկարատև ու իրական խաղաղություն են ուզում:

Ես՝ Ռուբեն Վարդանյանս, 2023 թ. սեպտեմբերի 27-ից արդեն ավելի քան 470 օր գտնվում եմ Ադրբեջանի Հանրապետության պետական անվտանգության ծառայության մեկուսարանում: Այդ օրերից 340-ը ես անցկացրել եմ մենախցում, 23-ը՝ պատժախցում: Դատավարությունից առաջ ցանկանում եմ հետևյալ հայտարարությունը փոխանցել: Եթե դուք կարդում եք սա, նշանակում է, ես սպառել եմ այստեղ կատարվողի մասին ճշմարտությունը ձեզ հասցնելու բոլոր այլ միջոցները:

Հունվարի 17-ին, ժամը 15:00-ին նշանակված է իմ գործով դատական նիստը: Ինձ ասվել է, որ ինձ առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում:
Բայց մինչև հիմա ինձ հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը: Ինձ և իմ փաստաբանին ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ես չեմ տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված՝ 2024թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2025 թ. հունվարի 8-ը:

Հոդվածների ցանկը, որոնցով ինձ մեղադրանքներ են առաջադրված, ռուսերենով ես ստացել եմ միայն 2025թ. հունվարի 8-ին:
Միևնույն ժամանակ ճնշում է գործադրվել իմ, իմ փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն մեզ ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ:
Պաշտոնապես հայտարարում եմ հետևյալը. Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել, բացառությամբ առաջին հարցաքննության, որի ժամանակ ուղղակի ասել եմ իմ անուն-ազգանունը: Եվս մեկ անգամ ընդգծում եմ. իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են: Այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն: Իմ փաստաբանին և թարգմանչին ստիպել են իրենց ստորագրությունները դնել այդ փաստաթղթերի տակ:
Ես նորից եմ հայտարարում ու պնդում իմ բացարձակ անմեղության, իմ հայրենակիցների անմեղության մասին և պահանջում եմ անհապաղ դադարեցնել մեր նկատմամբ այս քաղաքականացված գործը:
Չնայած մեր անմեղությանը և գործի քաղաքական դրդապատճառներին՝ շատ հավանական է, որ մեղադրողները կանտեսեն իմ հայտարարությունը և կսկսեն դատավարությունը: Այս պարագայում ես խնդրում և պահանջում եմ ձեզնից աջակցել իմ հետևյալ պահանջներին՝
1. Ինձ ու իմ փաստաբանին հնարավորություն տալ լիարժեք պատրաստվել պաշտպանության: Մասնավորապես, մեզ ժամանակ և հնարավորություն տալ ուշադիր ծանոթանալ գործի նյութերին ռուսերենով:
2. Վերացնել թույլ տրված խախտումներն ու կեղծիքները: Մասնավորապես, ճանաչել անընդունելի բոլոր կեղծ փաստաթղթերն ու հարցաքննությունների արձանագրությունները, որոնք երբեք չեն անցկացվել, քանի որ ես ոչ մի ցուցմունք չեմ տվել իմ ձերբակալման օրվանից ի վեր:
3. Իմ և մյուս բոլոր մեղադրյալների նկատմամբ դատավարությունն անցկացնել հրապարակային: Ես պնդում եմ, որ լինի առավելագույնս բաց դատաքննություն՝ միջազգային լրատվամիջոցների և հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
4. Միավորել իմ գործը մյուս մեղադրյալների գործերի հետ: Իմ՝ 422 հատորանոց գործի ավելի քան 400 հատորները ընդհանուր գործի էպիզոդներ են: Դրանից միայն 6-ն է վերաբերում իմ նկատմամբ առաջադրված կեղծ մեղադրանքներին: Իմ գործի առանձնացումը արհեստական և անհիմն որոշում է:

Ո՛չ չարություն, ո՛չ ատելություն ես չեմ զգում: Հակառակը, ես անկեղծորեն կարեկցում եմ բոլոր նրանց, ովքեր օրենք, բարոյական սկզբունքներ ու Ղուրանի պատվիրաններ են խախտում:
Ես վստահ եմ, որ իրական խաղաղությունը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ հակամարտությունում ներգրավված երկրների առաջնորդները, իրենց հասարակությունների հավանությամբ, կկարողանան միասին ծաղիկներ խոնարհել այս պատերազմում բոլոր ընկածների շիրիմներին:
Ես խոստանում եմ անել ամեն հնարավորը, որ դա տեղի ունենա իմ կենդանության օրոք: Ինչպես ասել է մեծն Մահաթմա Գանդին, աշխարհն ինքնաոչնչացումից փրկելու միակ ճանապարհը առանց բռնության, ճշմարտության և սիրո սկզբունքներով ապրելն է: Մենք կարող ենք հասնել իրական խաղաղության բոլոր մարդկանց նկատմամբ կարեկցանքի միջոցով՝ անկախ նրանց մաշկի գույնից, ազգությունից կամ դավանանքից:

Tatev Hayrapetyan

16 Jan, 14:26


Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար: Բոլորին սիրում եմ և երախտապարտ եմ ՝ իմ նկատմամբ բարի վերաբերմունքի համար:
Իմացեք, որ ես ամուր եմ, դիմանում եմ և հավատում եմ, որ ճշմարտությունը հաղթելու է»։

Ռուբեն Վարդանյան

Tatev Hayrapetyan

16 Jan, 06:01


📌Այս օրերին լրանում է Բաքվում հայերի ջարդերի 35-րդ տարելիցը: Դրա հետ կապված ցանկանում եմ հիշեցնել, որ դրանք նախապես կազմակերպված ու ծրագրված հանցավոր գործողություններ էին։ Սումգայիթից ու Գանձակից հետո թիրախում Բաքվում ապրող հայերն էին։

«…Այդ մասին է վկայում նաև տարիներ անց 2012 թ., ադրբեջանական ANS TV հեռուստաընկերության հեռարձակած «Ən Yeni Tarix» հաղորդման` 1990 թ. հունվարի դեպքերին նվիրված թողարկման ժամանակ MMŞ-ի փոխնախագահ Նուրադդին Խոջայի խոստովանությունն այն մասին, որ Ժողճակատը հստակ ծրագիր է ունեցել ազատել Բաքուն հայերից. «Հայերին Բաքվից հանելը ճիշտ էր, հայերը դանդաղ ազդեցության ռումբ էին, հայը՝ մեզ մեջքից հարվածող մարդ... հայերը մեզ համար վտանգ էին..․»,-սա հատված է իմ մենագրությունից՝ «ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ 1988-1998 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ», որը հասանելի է նաև էլեկտրոնային տարբերակով:
http://publishing.ysu.am/files/Hayrapetyan_Tatev.pdf

Tatev Hayrapetyan

15 Jan, 17:39


Հետաքրքիր հոդված է 🙂

«Ինքնաթիռի կործանման հարցում կոշտ դիրքորոշում որդեգրելով՝ Իլհամ Ալիեւը եւս մեկ անգամ, ինչպես ղարաբաղյան պատերազմի արդյունքում, հաստատեց իր դերը՝ որպես «ազգի պաշտպան»։ Ընդ որում, այնպիսի ազգի, որին հնարավոր չէ ճնշել, եւ որն ունակ է պաշտպանել իր իրավունքները նույնիսկ հսկա ու վտանգավոր հարեւանի դեմ։ Բնազդաբար կամ գիտակցաբար Ալիեւը գործում է ազգային ինքնության ֆենոմենը բնութագրող քաղաքագիտության տրամաբանությանը խիստ համապատասխան։

Ճիշտ է, վաղ թե ուշ նման քաղաքականությունը կարող է դաժան կատակ խաղալ նրա հետ։ Կարճաժամկետ մարտավարական հարձակումները, որոնք լավ են ընդունվում համաքաղաքացիների կողմից, ի վերջո պետք է հանգեցնեն կոնկրետ ցանկալի արդյունքների: Եվ ամենեւին էլ փաստ չէ, որ Բաքվին հաճոյանալու համար Պուտինը կորոշի անտեսել իր վաղեմի «ոչինչ չընդունելու» սկզբունքը։ Նա գիտի, որ եթե մեկ անգամ զիջես, մնացած բոլոր դաշնակիցները ձեզանից նույնը կսպասեն»:

https://mediamax.am/am/specialprojects/arm_world/56705/

Tatev Hayrapetyan

14 Jan, 13:39


⁉️📰ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը Հայաստանին  ներկայացվող ադրբեջանական պահանջներից մեկն է ընդամենը։ Ուզում եմ հիշեցնել, որ մինչև Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունը եղավ Ալիևի հերթական սպառնալիք-ելույթը, որտեղ բազմաթիվ պահանջների հետ մեկտեղ անդրադարձ կար նաև այս հարցին։ Եվ Փաշինյանը այս ելույթից հետո հայտարարեց հերթական միակողմանի զիջման պատրաստակամության մասին։
Ըստ էության, Մինսկի խումբը ձևավորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման ընթացքն ապահովելու համար, և դրա լուծարումը, ավելի ճիշտ՝ լուծարման փաստը (ճիշտ է, այսօր Մինսկի խումբն ակտիվ չէ, չի քննարկում խնդիրը որպես այդպիսին), նշանակում է միջազգայնորեն ամրագրել, որ հակամարտությունը «լուծվել է» և լուծվել է ագրեսիայի միջոցով։
Այսինքն՝ ընդունել, որ հակամարտության լուծումը հնարավոր է ագրեսիվ պատերազմի և էթնիկ զտման միջոցով, ինչն արել է Ադրբեջանը, ինչն Ալիևն է իրականացրել, և ինչը հայկական կողմը համարում է նորմալ և օրինաչափ։
Երկրորդ՝ միջազգայնորեն դա հակամարտություն է, քանի դեռ գոյություն ունի Մինսկի խումբը, միջազգային փաստաթղթավորումը և առաջարկվող լուծումները։ Եթե այն վերացնենք, ասենք՝  այլևս չկա հակամարտություն, դա նշանակում է, որ Ադրբեջանը կարող է ներկայացնել խնդիրը ցանկացած այլ կերպ։ Հաշվի առնելով մեր հայրենակիցների սպասվող դատավարությունները Բաքվում, և նրանց ներկայացվող ահաբեկչության մեղադրանքը՝ փաստացի նրանց միջազգային իրավաբաններին զրկում ենք կռվաններից։ Եթե չկա հակամարտություն, կարող է լինել ահաբեկչություն, սեպարատիզմ՝ այն բոլոր անունները, որ Ադրբեջանը տալիս է այս հակամարտությանը։
Այսինքն՝ ամբողջությամբ խեղաթյուրվում է ողջ հակամարտության պատմությունը, որն ի սկզբանե եղել է այն պատճառով, որ Ադրբեջանը ստեղծել է մի իրավիճակ, որ այնտեղ չապրեն հայերը։

https://ankakh.com/hy/article/173455

Tatev Hayrapetyan

13 Jan, 18:40


Ամբողջական հարցազրույցը՝ https://youtu.be/ftYezAqVSdo?si=zeaXpRvsEv7vTp_d

Tatev Hayrapetyan

13 Jan, 14:05


📍Սա էլ ի լրումն՝

Ադրբեջանի իշխող պատգամավորներից ասել էր, որ կրթության մեջ պետք է ներառվեն «Արևմտյան Ադրբեջանի» պատմության մասին գրքերը.

«Մինչ Արևմտյան Ադրբեջանին առնչվող անկյուն ստեղծելը ծրագրերում պետք է ներառվեն ուսումնական գրքեր այս վայրի պատմության, մշակույթի, արվեստի մասին․․․Մեր Արևմտյան Ադրբեջանի պատմությունը պետք է վերաշարադրվի և ավելացվի դասագրքերում։ Կարծում եմ, որ 2022 թվականից Արևմտյան Ադրբեջան համայնքի ստեղծումը, այնտեղ մեր նախագահի ելույթը երկարաժամկետ ճանապարհային քարտեզ էր Ադրբեջանի ժողովրդի, մեր պետության, ինչպես նաև հաստատությունների համար․․․»։

Բայց մեզ համար անհանգստանալու կարիք չկա, «խաղաղությունը» ակտիվ կառուցապատվում է,Հայաստանի պատմությունը գրվում է, տոլման եփվել է, հեծանիվը քշվում է, դմակով խաշլաման էլ հենց նոր դրեցին կրակի վրա 🔥🥹

Tatev Hayrapetyan

13 Jan, 13:18


⚡️🔥Փաստացի, «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը ադրբեջանական հանրակրթական դպրոցական դասագրքեր է մտել 2022 թվականի վերջին-2023 թվականի սկզբին, այն բանից հետո, երբ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Արցախը ու ՀՀ-ից որոշ տարածքներ ճանաչեց Ադրբեջանի մաս։ Հիշեցնեմ, որ դրանից երկու ամիս անց՝ 2022 դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի բռնապետ ղեկավարը ծավալուն ելույթ ունեցավ՝ հայտարարելով «Հայաստանը երբեք գոյություն չի ունեցել այս տարածաշրջանում։ Ներկայիս Հայաստանը մեր հողն է»։

Դրանից հետո նրա կարգադրության հիման վրա Ադրբեջանի հանրակրթական դպրոցական դասագրքերում սկսվել է պատմության կեղծման նոր ալիք, ըստ որի Հայաստանի Հանրապետությունը ներկայացվում է որպես «ադրբեջանական հող»։ Հենց այսպես էլ, փաշինյանական խաղաղության դարաշրջանի կառուցապատման ակտիվ փուլում Ադրբեջանը տարածքային անթաքույց պահանջների նոր ալիք սկսեց՝ այս անգամ արդեն Հայաստանի Հանրապետության կամ ինչպես կասեին ՔՊ-ականները՝ «իրական» Հայաստանի նկատմամբ․․․

Հ․Գ․ Շնորհակալ եմ հարցիս արձագանքելու համար 🙂

Tatev Hayrapetyan

13 Jan, 12:23


⁉️Կարո՞ղ եք գուշակել, թե երբվանից, ո՞ր թվականից է Ադրբեջանի հանրակրթական դպրոցներում քարոզվում, որ Հայաստանի Հանրապետության տարածքը դա «Արևմտյան Ադրբեջան է», այսինքն՝ ադրբեջանիցների «պատմական հողը»։

Tatev Hayrapetyan

13 Jan, 11:47


«Որպես հայկական ազգանունների ուսումնասիրող կարող եմ ասել, որ ժամանակակից հայկական ազգանունների 70 տոկոսը ադրբեջանա-թուրքական արմատներ ունի, 25 տոկոսը կապված է քրիստոնեական և հին ալբանական անունների հետ, իսկ իրական հայկական տարրը 5-10 տոկոսից ավելին չի կազմում»,-ադրբեջանցի պատգամավոր Ազիզ Ալիքբերլին է նման «հանճարեղ» միտք հայտնել։

Մարդ արդեն չգիտի, սրանց անհեթեթությունները ոնց մեկնաբանի, որ ճիշտ ստացվի։ Արդեն քանի դար է՝ջնջում, ցեղասպանում, էթնիկ զտում են կազմակերպում, որ հայկական արմատը վերացնեն տարածաշրջանից, չի ստացվում ու չի էլ ստացվելու․․․🔥

Tatev Hayrapetyan

13 Jan, 10:34


⚡️📍Հատուկ «խաղաղություն» կառուցողների համար եմ տեղադրում եմ մի փոքր հատված Ադրբեջանի հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի պատմության դասագրքից։

«Հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի արևմտյան մասում։ Մոսկվայի ղեկավարությունը Հայկական ԽՍՀ-ին է փոխանցել Ադրբեջանական ԽՍՀ-ին պատկանող հողերի մի մասը, այդ թվում՝ Շարուր-Դարալագյազը և Արևմտյան Զանգեզուրը: Արդյունքում Ադրբեջանը անջատվեց Նախիջևանից։ Իրենց պապենական հողերից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հետագայում ձևավորեցին Արևմտյան Ադրբեջան համայնքը։ Այս համայնքը միջազգային կազմակերպությունների առջև հանդես է գալիս Արևմտյան Ադրբեջանում մեր պատմական ժառանգության պաշտպանության և տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության համար: Նրանք շարունակում են պայքարել իրենց հայրենիք վերադառնալու համար»։

«Արևմտյան Ադրբեջանը» դա զուտ խոսույթ չէ, քարոզչություն չէ, դա հստակ մշակված պետական զավթողական ծրագիր է, որն այսօր ուսուցանվում է նաև ադրբեջանական դպրոցներում։

Tatev Hayrapetyan

11 Jan, 11:41


https://www.youtube.com/watch?v=Sh_sGUqIhaA

Tatev Hayrapetyan

11 Jan, 08:05


ԵԱՀԿ Մինսկի խմբի չեղարկմամբ Փաշինյանը հերթական կարեւոր ծառայությունն է մատուցում Ալիեւին։ Դրանով նա օգնում է Ալիեւին միջազգայնորեն ամրագրել հակամարտության «լուծման» նորմալ լինելը ագրեսիայի միջոցով։ Բացի այդ վերջնական դուրս է բերվում Արցախի թեման միջազգային ասպարեզից։ Ի վերջո, եթե դա հակամարտություն չի, ապա կարող է լինել ցանկացած այլ բան՝ «ահաբեկչություից» մինչեւ «օկուպացիա»։ Սա արվում է Բաքվում մեր հայրենակիցների դեմ նախատեսվող շինծու դատավարությունների նախաշեմին, որոնք մեղադրվում են նաեւ «ահաբեկչության» մեջ։ Սրանով Փաշինյանը կօգնի Ալիեւին վերջնականապես փոխել ԼՂ հիմնահարցի էությունը՝ դիմացը ստանալով ՈՉԻՆՉ, բացի տարածքային նոր պահանջներից…

Tatev Hayrapetyan

10 Jan, 19:32


Խուստուփը Օրիոնի համաստեղության, Սիրիուսի, Պլեադների ֆոնին ❤️💫

Լուսանկարը՝ Վիգեն Սարգսյանի

Tatev Hayrapetyan

10 Jan, 10:39


⚡️📍ԵԱՀԿ ՄԽ լուծարման մասին ակտիվորեն խոսում են Բաքուն ու Մոսկվան։ Երեկ Փաշինյանը շատ բաց տեքստով հայտարարեց, որ պատրաստ է ընդունել նաև այդ պահանջը։ Ի՞նչ վտանգներ է պարունակում նման պահանջի ընդունումը Հայաստանի համար։

ԵԱՀԿ ՄԽ-ն ստեղծվել է ԼՂ հակամարտության բանակցային լուծման հասնելու նպատակով։ Ադրբեջանը մերժել է տասնամյակներով առաջարկվող տարբեր լուծումները ու գնացել ագրեսիայի ճանապարհով։ Իլհամ Ալիևը ուղիղ ասել է այդ մասին, որ պատերազմը եղել է իր կյանքի առաքելությունը։ Այո, այս պահին ԼՂ-ում հայեր չեն ապրում, նրանք դուրս են եկել ագրեսիվ պատերազմի ու բռնի տեղահանման հետևանքով։ Չկա նաև որևէ գործընթաց այդ թեմայի վերաբերյալ, բայց ԵԱՀԿ ՄԽ պաշտոնական լուծարումը նշանակում է, որ ՀՀ ղեկավարությունը հերթական անգամ բացառիկ ծառայություն է մատուցելու Բաքվին՝ դիմացը չստանալով ՈՉԻՆՉ։ Իսկ ծառայությունն այն է, որ Ադրբեջանը միջազգայնորեն ամրագրում է, որ հակամարտությունը «լուծել է» ագրեսիվ պատերազմ սանձազերծելով։ Այսինքն՝ օրինաչափ է դարձնում ուժի ու ուժի սպառնալիքի կիրառումը։

Սա մեծ վտանգ է ոչ միայն մեր պետության և տարածաշրջանի, այլ նաև աշխարհի տարբեր ծայրերում առկա հակամարտությունների տեսանկյունից։ Պարզ չի՞, թե ինչու է Մոսկվան այդքան ակտիվորեն խոսում ՄԽ լուծարման մասին, դա լավ նախադեպ է, որ ագրեսիվ պատերազմով ձևավորված իրողությունները ամրագրվեն միջազգայնորեն։ Եթե ուշադրություն դարձնեք Արևմուտքից ՄԽ-ի լուծարման վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի հնչում։ Այս ճանապարհին Փաշինյանը հերթական անգամ դառնում է Բաքվի շահերի սպասարկող, կրկնում եմ դիմացը չստանալով որևէ բան մեր պետության համար, բացի ագրեսիայի նոր վտանգից․․․

Tatev Hayrapetyan

10 Jan, 10:16


🇦🇲🇦🇿Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչու է գաղափար առաջ քաշում դատական պրոցեսները դադարեցնելու մասին. Եղիշե Կիրակոսյանը կարծում է, որ պատասխանը պարզ է

Կիրակոսյանը չցանկացավ մեկնաբանել Փաշինյանի վերջին հայտարարությունը, որում նա առաջարկում էր Ալիևին նաև փոխադարձաբար հրաժարվել միմյանց նկատմամբ միջազգային դատական ատյաններում ներկայացված պահանջներից։

«Կարող եմ վստահ ասել, որ ՀՀ-ի կողմից նախաձեռնած, օրինակ, Արդարադատության միջազգային դատարանում քննվող «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի հիման վրա ընթացող վեճը միտված է պատերազմը կանխարգելելու»,- շեշտեց Կիրակոսյանը։

@ArmeniaSputnik

Tatev Hayrapetyan

09 Jan, 18:30


«Մեր կռիվը չէր մղվում այս կամ այն կուսակցության կամ դասակարգի դրոշի տակ: Նա ուղղված չէր խորհրդային իրավակարգին դեմ: Հայկական լեռնաշխարհը Ադրբեջանին կցելու տարիներով կրկնվող փորձերը.  ահա թե ինչն էր մեր բազուկը զինել և մեզ լեռները հանել» :

Գարեգին Նժդեհ, «Ինչու պայքարեց Լեռնահայաստանը»

Հ.Գ. Պատկերում սյունաց լեռներն են՝ Կապուտջուղն ու Գազանասարը։ Տեսանյութը՝ Cosmo Deus ֆեյսբուքյան էջից է։

Tatev Hayrapetyan

09 Jan, 16:15


-Ադրբեջանի նախագահը տեղական լրատվամիջոցներին ծավալուն հարցազրույց է տվել, որի ընթացքում բացահայտ կոշտ հռետորաբանությամբ սպառնալիքներ է հնչեցրել ՀՀ-ի հասցեին: ՀՀ վարչապետը պատասխանել է Իլհամ Ալիևի այդ հայտարարություններին, ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի պատասխանը:

– Նիկոլ Փաշինյանի թվացյալ զուսպ ու կառուցողական պատասխանը բնավ էլ պատասխան չէր Ալիևի սպառնալիքներին, իմ դիտարկմամբ՝ դա Ադրբեջանի նախագահի հոգեվիճակը վերլուծելու չստացված փորձ էր: Մեծ հաշվով, այդ հերթական անհեթեթ համեմատությունները, որ եթե Ադրբեջանը նման ընկալում ունի, մենք էլ իրենց մասին ունենք, չգիտեմ՝ Ադրբեջանն ինչ ընկալում կարող է ունենալ, բայց Հայաստանի ընկալումները հենված են հստակ փաստերի վրա, ու դրանք զուտ ընկալումներ չեն, կան բազմաթիվ զեկույցներ, ընդ որում՝ միջազգային զեկույցներ, թե ինչպես է Ադրբեջանը տասնամյակներ շարունակ պետական մակարդակով հայ ժողովրդի դեմ ատելություն քարոզել: Եթե Նիկոլ Փաշինյանը մոռացել է Ռամիլ Սաֆարովի դեպքը, բազմաթիվ պատերազմական հանցագործություններ և այլ վայրագություններ ու, ի վերջո, Արցախում տեղի ունեցածը հենց այդ քարոզչության հետևանք է, ապա ճիշտ կանի հիշողությունը թարմացնի, եթե զուտ հիշողությունն է խնդիրը: 

https://medialab.am/293779/

Tatev Hayrapetyan

09 Jan, 12:10


Ալիևի ելույթից հետո ադրբեջանական մամուլը կրկին ակտիվ քարոզչական պայքար է սկսել։ Սա մի կողմից նպատակ ունի հոգեբանական ահաբեկչություն իրականացնել հայ հանրության նկատմամբ, մյուս կողմից էլ՝ անկեղծորեն ցույց է տալիս Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները։ Շատ պարզ ու հասկանալի շարադրում են իրենց ծրագրերը, ինչպես որ արել են նախորդիվ։ Ուղղակի այս տեղեկատվության հետ պետք է խելացի աշխատանք տանել․․․

Tatev Hayrapetyan

09 Jan, 10:44


🔥⁉️Ալիևի տարեսկզբյան ելույթը վերլուծելիս, ես նշել էի, թե որ երկրներին ու դերակատարներին է նա թիրախավորել։ Ինձ համար կարևոր էր հասկանալ, թե ինչո՞վ է պայմանավորված այդ թիրախավորումը, բացի արդեն հայտնի հանգամանքներից, որոնց մասին տարբեր առիթներով խոսել եմ։ Ըստ իս՝ դա պայմանավորված է նրանով, որ այդ դերակատարներից յուրաքանչյուրը այս կամ այն չափով զսպում է Ադրբեջանի հավանական ագրեսիան՝ Իրանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և մյուսները։ Հենց դա է Ալիևի բարկության պատճառը, քանի որ ագրեսիայի գնալու համար իրեն պետք է առնվազն չեզոքություն կամ կանաչ լույս, ինչը նա դեռևս չի ստանում՝ տարբեր հանգամանքներով պայմանավորված։

Իսկ ՀՀ իշխանությունները այս ամենը հաշվի առնելու ու աշխատելու փոխարեն, զբաղված են Ալիևի հոգեբանի դերը ստանձնելով ու հերթական զիջումների մասին իրենց պատրաստակամությունը հայտնելով՝ իբր թե դրանով հանգստացնելու են Բաքվի բռնապետին։


Ալիևը հստակ որոշում ունի՝ առաջիկայում գնալ ագրեսիայի՝ անկախ նրանից, թե որքան նոր զիջումներ կկորզի Փաշինյանից։ Այստեղ կարևոր է ոչ թե հերթական անգամ մեր իրավունքներից հրաժարվել, այլ գիտակցել, թե ովքեր են դեր խաղում այդ ագրեսիայի զսպման գործում և հենց այդ ուղղությամբ ջանքեր գործադրել։ Բայց դե եթե մեր պետության ԱԳՆ ղեկավարը լրագրողի հարցին ի պատասխան, թե որքան ինտենսիվ են աշխատում ագրեսիան զսպելու համար տարբեր դերակատարների հետ, ասում է, որ աշխարհը նույնը չէ, մոլորակը այլ կերպ է պտտվում և միակ ուղին Բաքվի հետ խոսելն է, ապա ակնհայտ է դառնում՝ ոչ մի իրական քայլ չի արվում այդ ագրեսիան զսպելու համար, իսկ զիջումներով այն զսպելու ժամանակաշրջանը մոտենում է ավարտին։ Ալիևը շատ անկեղծ է իր նպատակների մեջ, դրանք չտեսնել հնարավոր չէ։ Ուստի անհեթեթ օրակարգերով դաշտը լցնելու փոխարեն ավելի լավ է աշխատել ագրեսիան զսպելու համար, քանի դեռ ժամանակ կա․․․

Tatev Hayrapetyan

08 Jan, 17:21


Ալիևի ելույթին Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի հնչեցրած արձագանքներից, իսկ ավելի ճիշտ՝ Ալիևի հոգեվիճակի չստացված վերլուծությունից հետո, ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ նրանք որևէ քայլ չեն արել ու չեն անելու միջազգային գործընկերների հետ աշխատելու ու հնարավոր ագրեսիվ քայլերը կանխելու համար։ Փոխարենը շարունակելու են ձևացնել, որ իբր ունեն «խաղաղության» օրակարգ ու դրանով առաջ են գնում, մինչդեռ այդ օրակարգում որևէ բովանդակային կետ չկա։ Հավանաբար պլանավորել են հնարավոր ագրեսիվ քայլերի դեպքում «իրական» Հայաստանի սահմաններով մեծ տարաներով այնպիսի՜ ճաշ եփել, որ այդ հոտերից Ալիևը խրտնի ու հետ քաշվի․․․

Իսկ առանց հեգնանքի ևս մեկ անգամ ասեմ՝ աշխատելու շատ տեղ կա, հնարավորություններ կան!

Tatev Hayrapetyan

08 Jan, 15:46


Tatev Hayrapetyan pinned «⚡️🔥 1/1 Ալիևը տարին միշտ մեկնարկում է ծավալուն ելույթով։ Վերջին երկու տարիներին՝ 2023-ին ու 2024-ին, նա խոսել էր հունվարի 10-ին, մոտ երկու ժամ։ Այս անգամ խոսել է երեք ժամ ու մի երկու օր շուտ։ Այս ելույթի որոշ հատվածներ շատ ակտիվ են քննարկվել մեր մեդիա տիրույթում՝…»

Tatev Hayrapetyan

08 Jan, 15:13


Այս հարցազրույցը երեկ եմ տվել, Ալիևի ելույթից ժամեր առաջ։ Հարցազրույցում նշում եմ, որ առաջիկա օրերին Ալիևը վստահորեն ծավալուն ելույթ կունենա ու նոր սպառնալիքներ կհնչեցնի, քանի որ քաջածանոթ եմ նրա քաղաքականությանը։ Բայց ամենակարևորը խոսում եմ լուծումների ու հնարավոր քայլերի մասին։ Ամբողջական հարցազրույցը՝
https://www.youtube.com/watch?v=Sh_sGUqIhaA

Tatev Hayrapetyan

08 Jan, 14:16


1/2 ⚡️🔥ԵՄ-ի առնչությամբ, մասնավորապես՝ դիտորդական առաքելության մասով, Ալիևն ասում է․ «Բայց հետո, առանց որևէ ծանուցման, առանց մեզ հետ որևէ պայմանավորվածության, նրանք ոչ միայն երկարաձգեցին այս առաքելությունը, այլ ավելացրին այն և նույնիսկ հրավիրեցին Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի՝ ըստ էության խաթարելով վստահությունը։ Եվ հետո այս, ինչպես ասում են, հեռադիտակների ամոթալի ցույցերը, երբ հագնում են ինչ-որ կիսառազմական հանդերձանք, սապոգներ ու ինչ-որ մարտիկի նման շրջում։ Ես չեմ ուզում նրանց ցույց տալ, թե ինչ արագությամբ կարող են փախչել այնտեղից, եթե ինչ-որ մեկը պատահաբար փռշտա Ադրբեջանի տարածքում, բայց մեր ձեռքերը քոր են գալիս։ Ահա թե ինչու մենք նրանց ասացինք, որ դադարեցնեն հեռադիտակի այս շոուները, և նրանք կարծես թե անում են առանց դրա: Չնայած վերջերս եվրոպական երկրի նախագահն իրեն թույլ տվեց հեռադիտակով Ադրբեջանին նայելու հանդգնություն։ Բայց ի՞նչ չտեսավ նա այստեղ՝ Բաքվում, երբ մեկ շաբաթ առաջ այստեղ էր և ինձ հետ հանդիպում խնդրեց։ Եթե ​​ինչ-որ բան տեսնելու կարիք ունենար, կուղարկեի Ղարաբաղ, նա կնայեր սարերին։ Բայց դա ցուցադրություն է, գիտեք։ Դա տեղի է ունենում մի պատճառով. Դա վերաբերմունք է։ Դու հեռադիտակով ես նայում այնպես, կարծես թշնամուն: Եթե ​​դուք այսպես եք վերաբերվում Ադրբեջանին, ապա մենք էլ ինչպե՞ս վարվենք ձեզ հետ․․․»։

Փաստորեն Ալիևի ձեռքերը «քոր են գալիս» ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդներին վնասելու համար, ինչ խոսք, շատ անկեղծ խոստովանություն է։

Ալիևը շատ կարևոր անդրադարձ է անում նաև այն ադրբեջանցիների հասցեին, ովքեր միջազգային ֆինանսավորում են ստանում ու փորձում այլընտրանքային կարծիք ձևավորել ադրբեջանական հանրության համար։ Բաքվի բռնապետը այդ առումով ասում է․ «Մենք տեսնում ենք, որ ադրբեջանցի երիտասարդության որոշ ներկայացուցիչներ բռնել են դավաճանության, զուտ դավաճանության, հայերի հետ համագործակցության ճանապարհը, սա նաև ուղեղների լվացման արդյունք է այս, այսպես կոչված, դրամաշնորհային ծրագրերի միջոցով, որոնք ֆինանսավորվում են NED և EED կողմից․․․»։

Հասկանում ե՞ք մեզ առանց որևէ հիմնավորման «ֆաշիզմի» մեջ մեղադրող, պետական մակարդակով հայերի դեմ տասնամյակներ շարունակ ատելություն քարոզող, Ռամիլ Սաֆարովի պես մարդասպանին հերոսացնող, Արցախում էթնիկ զտում ու բռնի տեղահանում իրականացրած Ալիևը բաց տեքստով ասում է՝ հայերի հետ համագործակցողները դավաճան են, սրանից էլ բաց ու ակնհայտ ատելության ու թշնամանքի տարածու՞մ։ Ալիևը, ինչպես միշտ, շատ անկեղծ է իր թշնամանքի մեջ․․․

Եվ վերջում տեղադրում եմ նրա խոսքից մի հատված, հատկապես դեռևս Փաշինյանի քաղաքականության ջատագովների ու պաշտպանների համար․ «․․․Երկիրը չի կարող թույլ լինել,​​ղեկավարները կարող են լինել թույլ, ըստ դրա էլ՝ երկիրը համարվում է թույլ․․․»։

📍Պետք չի Հայաստանը ներկայացնել որպես թույլ ու անպաշտպան պետություն, թույլ է ու անկարող երկրի ղեկավարությունը։ Ալիևը ամեն ելույթում մեզ նոր հնարավորություններ է տալիս, այնքան պետություններ է թիրախավորել, որ եթե միայն սկսենք բոլոր հետ աշխատել, արդեն լուրջ գործոն կլինի Ալիևին զսպելու ճանապարհին։ ՀՀ իշխանությունները դա չեն անելու, Փաշինյանի արձագանքը, ավելի ճիշտ՝ հերթական վտանգավոր զուգահեռների անցկացումը, դրա վառ վկայությունն է։

Ալիևի քայլերը, ելույթները, քարոզչությունը ոչ թե խուճապ ու վախ պետք է առաջացնեն, այլ հստակ գործողությունների և աշխատանքի արդյունք պետք է դառնան։ Նա համատարած թշնամիներ է փնտրում և գտնում, անում արտահայտություններ, որոնց բացահայտ ցույց են տալիս այդ ղեկավարի վտանգավոր, ագրեսիվ նպատակները ոչ միայն մեր պետության, այլև ողջ տարածաշրջանի համար։ Այդ ամենը կարելի է կանխել խելացի աշխատանքի, հավասարակշռված դիվանագիտության ու ճիշտ ռազմավարության առկայության դեպքում, իսկ Փաշինյանի հռչակած «խեղճիզմի» քաղաքականությունը շուտվանից տապալվել է, Ալիևը նրան ու մեր պետությունը նվաստացնելուց հաճույք է ստանում ու դրանից նոր քայլեր բխեցնում, դրանք ԿԱՆԽԵԼ Է ՊԵՏՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ, մենք այդ հնարավորությունն ունենք։

Tatev Hayrapetyan

08 Jan, 13:50


⚡️🔥 1/1 Ալիևը տարին միշտ մեկնարկում է ծավալուն ելույթով։ Վերջին երկու տարիներին՝ 2023-ին ու 2024-ին, նա խոսել էր հունվարի 10-ին, մոտ երկու ժամ։ Այս անգամ խոսել է երեք ժամ ու մի երկու օր շուտ։ Այս ելույթի որոշ հատվածներ շատ ակտիվ են քննարկվել մեր մեդիա տիրույթում՝ անթաքույց սպառնալիքների պատճառով։ Բայց անկեղծորեն ասեմ՝ մեր դեմ ուղղված բոլոր սպառնալիքները այս կամ այն չափաբաժնով վաղուց արդեն հնչել են թե՛ Ալիևի, թե՛ այլ պաշտոնյաների, և՛ թե իրենց հեռուստաալիքների միջոցով։ Տեսնողը տեսել է, չտեսնողն էլ չտեսնելու է տվել, բայց դրանից իրողությունները չեն փոխվել։

Այդուհանդերձ, այս ելույթը, ավելի ճիշտ՝ հարցուպատասխանը, պարունակում է մի քանի ուշագրավ հայտարարություններ։ Սա ուղղված չէր միայն մեր դեմ, սա ելույթ էր՝ ընդդեմ ԱՄՆ ներկայիս վարչակազմի, որոնց Ալիևը կոչում է «սորոսական», ընդդեմ Ֆրանսիայի, Կանադայի, հատկապես հրաժարական տված վարչապետի, ընդդեմ ԵՄ որոշ երկրների, որոնք դիտորդական քաղաքացիական առաքելություն են իրականացնում ՀՀ-ում, ի վերջո՝ նաև ընդդեմ Իրանի։ Ռուսաստանի հարցում, Ալիևն ավելի զգուշավոր էր։ Ես կներկայացնեմ հատվածներ, որոնք մեր մամուլում տեղ չեն գտել։

Այսպես, Ֆրանսիային անդրադառնալիս նա նշում է․ «Իսլամաֆոբիան և այլատյացությունը, ընդհանուր առմամբ, ֆրանսիական քաղաքական դասի բնորոշ գծերն են։ Եվ ոչ միայն դա։ Ի դեպ, հակասեմիտիզմը նույնպես հայտնի է բոլորին։ Գումարած, կա հայկական ազդեցություն, հայկական լոբբին, և բոլորն ուզում են ներկայանալ հայկական համայնքների առջև և ինչ-որ դիվիդենտներ ստանալ թե՛ հիմա, թե՛ ապագայում․․․Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք ազդանշաններ ենք ստանում Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչներից՝ կապ հաստատելու համար։ Հիշում եմ, որ դրանք եղել են երեք-չորս տարբեր անձանցից, և մեր պատասխանը միշտ եղել է՝ «պատրաստ ենք»։ Այո, մենք այսօր պատրաստ ենք, բայց ոչ մի տեղ չենք գնալու՝ ոչ Փարիզ, ոչ Բրյուսել։ Եթե ​​մեզ հետ հանդիպելու կարիք ունեք, կարող եք մեզ հետ հանդիպել այստեղ՝ Բաքվում։ Բայց ինչ-որ փուլում կրկին վակուում է ու լռություն է առաջացել․․․Գլխավորն այն է, որ նրանք մեզ ձեռք չտան, չխառնվեն մեր գործերին և չխառնվեն Հարավային Կովկասի գործերին։ Սա արդեն պահանջ է, որը մենք բավականին հստակ ձևակերպում ենք»։

Այսինքն՝ Ալիևը հստակ խնդիր ունի՝ թույլ չտալու Արևմուտքի ներկայացվածությունը մեր տարածաշրջանում։

Իրանի մասին խոսելիս, տարբեր այլ դրվագների հետ մեկտեղ Ալիևը նաև ակնարկում է, որ Իրանի հոգևոր առաջնորդից ներողություն է ակնկալում․ «Ինչ վերաբերում է գավառական մոլլայի՝ ատելությամբ լցված վերաբերմունքին մեր նկատմամբ, ապա սա առաջին անգամը չէ։ Արդաբիլ քաղաքի այդ մոլլան բազմիցս վիրավորական արտահայտություններ է արել Ադրբեջանի, ադրբեջանցի ժողովրդի, այդ թվում՝ իմ հասցեին։ Այստեղ հարցն այն է, թե ինչպիսին է իրեն այդ պաշտոնում նշանակած անձի վերաբերմունքը այդ հարցում։ Չէ՞ որ նա ինքնուրույն չի եկել այնտեղ նստել։ Մենք շատ լավ գիտենք, թե ով է նրան նշանակել։ Ինչպիսի՞ն է նրա արձագանքը, սատարո՞ւմ է, թե՞ ոչ, և ո՞վ է ներողություն խնդրելու Ադրբեջանից։ Ներողություն կխնդրե՞ն, թե՞ ոչ։ Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ արտահայտված ափսոսանքը բավարար չէ։ Բացահայտ վիրավորանք եղավ՝ և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի նախագահներին, մեր ժողովուրդներին, և՛ պաշտոնական միջոցառման ուղիղ եթերի ժամանակ։ Եվ միայն ափսոսա՞նք: Սա, իհարկե, անընդունելի է։ Ուստի կարծում ենք, որ գավառական մոլլան պետք է պատժվի։ Նրան առնվազն պետք է ազատել զբաղեցրած պաշտոնից և ստիպել ներողություն խնդրել Ադրբեջանից․․․»։

ԱՄՆ-ին ներկայիս վարչակազմին Ալիևը փաստորեն կարգում է որպես «սորոսական»։ Դրա հետ մեկտեղ նա նշում է․ «Բայդենի վարչակազմի հիմնական սխալն Ադրբեջանի հարցում այն ​​էր, որ նա ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները վերածեց հայ-ամերիկյան հարաբերությունների զոհի։ Այսինքն՝ նրանք Ադրբեջանին մոտեցան Հայաստան-Ադրբեջան կամ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների տեսանկյունից, և մինչ այդ ձեռք բերված լավ արդյունքները ստվերվեցին, ինչը առաջին կետն է։ Երկրորդ՝ նրանք անարդար կեցվածք դրսևորեցին Ադրբեջանի նկատմամբ, մասնավորապես՝ Ղարաբաղի հարցում, և դա և՛ անարդար էր, և՛ երկակի ստանդարտների վրա հիմնված դիրքորոշում.․․»։

Իմ կողմից հիշեցնեմ, որ հենց ՀՀ իշխանություններն օգնեցին Ալիևին դուրս մղել բոլոր, այդ թվում՝ արևմտյան միջնորդներին Հայաստան-Ադրբեջան գործընթացից։

Tatev Hayrapetyan

07 Jan, 18:19


Ալիեւը շատ ծավալուն հարցազրույց է տվել, որին կադրադառնամ առաջիկայում, բայց ՀՀ ԱԳՆ-ին ու պատկան այլ գերատեսչություններին խորհուրդ եմ տալիս չկարդալ, չարձագանքել, ի՞նչ կապ ունի, թե Ալիեւն ինչ է խոսում, դուք խելոք հարիսա սարքեք, գործ չունեք արձագանքեք, ձեւ տվեք, որ սա մեզ հետ ոչ մի կապ չունի՝ ոնց որ միշտ անում եք 🥹🙂

Tatev Hayrapetyan

06 Jan, 15:42


Ադրբեջանը տարին սկսում է հերթական քարոզչական արշավով՝ ուտելիքային բլոգ վարող ու անհեթեթություններով զբաղված ՀՀ իշխանություններին մեղադրելով «պատերազմ նախապատրաստելու» մեջ։ Իհարկե, անհեթեթ է հնչում դա, բայց սա հայտնի ձեռագիր է՝ ստուգել տրամադրություններ՝ հետագա գործողությունները պլանավորելու համար…

Tatev Hayrapetyan

06 Jan, 11:39


Տարածվող ապատեղեկատվության ֆոնին ուզում եմ հիշեցնել Ալիեւի ամանորյա ուղերձը։

Tatev Hayrapetyan

06 Jan, 11:37


Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում։

Tatev Hayrapetyan

06 Jan, 08:57


Eng⬇️ Рус⬇️

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
___

The statement by the Azerbaijani Ministry of Defence, claiming that on January 5, between 10:00 p.m. and 10:10 p.m., the Armed Forces of the Republic of Armenia opened fire on Azerbaijani positions in the southeastern section of the border, does not correspond to reality.

It should be noted that the Office of the Prime Minister of the Republic of Armenia has proposed the establishment of a joint Armenian-Azerbaijani mechanism to investigate ceasefire violations and related cases. To date, Azerbaijan has not provided a response to this proposal.
___

Сообщение МО Азербайджана о том, что якобы 5 января в период с 22:00 до 22:10 подразделения ВС РА открыли огонь в направлении азербайджанских позиций, расположенных в юго-восточной части приграничной зоны, не соответствует действительности. 

Напомним, что аппарат премьер-министра РА предложил для расследования случаев нарушения режима прекращения огня и/или информации о них создать совместный механизм Армения-Азербайджан, на что Азербайджан до сих пор не отреагировал.

Tatev Hayrapetyan

06 Jan, 08:49


Ադրբեջանական կողմը տարին բացում է հերթական վտանգավոր ապատեղեկատվությամբ…

Tatev Hayrapetyan

05 Jan, 14:54


Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ։ Մեզ և Ձեզ մեծ Ավետիս։

Շնորհավոր Սուրբ Ծնունդ ❤️

Tatev Hayrapetyan

05 Jan, 08:10


Եթե խաղաղության ենք գնում, ինչո՞ւ է Ադրբեջանն իր դպրոցներում սովորեցնում, որ ՀՀ-ի տարածքն իրենն է։

Ամբողջական հարցազրույցը՝ https://youtu.be/QYYltfunUcs?si=toUh4dB2W3Nb15X6

Tatev Hayrapetyan

04 Jan, 15:45


Channel photo updated

Tatev Hayrapetyan

24 Dec, 11:58


«‼️ Նիկոլ Փաշինյանի բանավեճն իրականություն դարձավ

🗣️ Հայաստանի նախկին նախագահներին ուղղված բանավեճի առաջարկն իրականություն է դարձել։ Թեև նախկին նախագահներից ոչ մեկ չի համաձայնվել բանավիճել Փաշինյանի հետ՝ պնդելով, որ այդ մակարդակի չեն իջնի, մարտահրավերներն ընդունել է նախկին վարչապետ (2018-2021) Նիկոլ Փաշինյանը, ահա որոշ սղագրություններ նախկին ու ներկա Նիկոլ Փաշինյանի բանավեճից.

1️⃣ Նախկին Նիկոլ Փաշինյան (14.04.2021) - Որպես բանակցային հարց, այո, պիտի դնենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի դեօկուպացիայի խնդիրը:
1️⃣ Ներկա Նիկոլ Փաշինյան (22.04.2023) - Դուք չեք կարող, իհարկե, քանի որ Հայաստանի բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։

2️⃣ Նախկին Նիկոլ Փաշինյան (24.04.2021) - «Անջատում հանուն փրկության» բանաձևը տեսնում ենք որպես Արցախի խնդրի միակ լուծում:
2️⃣ Ներկա Նիկոլ Փաշինյան (23.12.2024) - Նախկին Նիկոլ Փաշինյանը սխալ էր, ես ճիշտ էի (մի փոքր իմպրովիզ). բանակցային գործընթացը միշտ եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։

3️⃣ Նախկին Նիկոլ Փաշինյան (14.04.2021) - Սա ամենամեծ ձախողումն է, երբ ամբողջ հայ ժողովրդին ներշնչվել է, որ գիտեք ինչ, մենք պետք է հրաժարվենք Արցախյան շարժման բոլոր արդյունքներից:
3️⃣ Ներկա Նիկոլ Փաշինյան (19.12.2023) - Այ սրա մասին եմ ես խոսում, քանի որ երբ հետ ենք գնում ու խոսում ենք 1990-1991 թվականների խոսույթով, մենք պարզում ենք, որ առաջնորդները կամ առնվազն նրանց մի մասը ոչ թե ասում են, որ մեզ անկախություն է պետք, որովհետև մենք ուզում ենք պետություն ունենալ, այլ՝ մեզ անկախություն է պետք` Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելու համար:

4️⃣ Նախկին Նիկոլ Փաշինյան (25.10.2020) - Ֆրանսիայի Սենատը պատմական որոշում է կայացրել․ Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ։
4️⃣ Ներկա Նիկոլ Փաշինյան (19.12.2023) - Նա մոլորեցնում է ձեզ (իմպրովիզ), քանի որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումն Անվտանգության խորհրդի ՄԱԿ-ի 1993-ի բանաձևերով, Լիսաբոնի գագաթնաժողով, 1999-ի Ստամբուլյան գագաթնաժողովի արդյունքներով, Մադրիդյան սկզբունքներով, 2016-ի բանակցային փաթեթներով, անհնար է: Հասկանո՞ւմ եք, մենք դրել ենք խնդիր, մեր ռեսուրսը ծախսել ենք մի խնդրի լուծման վրա, որի լուծումն, ի սկզբանե, ողջ միջազգային հանրությունը կանխարգելել է։

Բանավեճը, ցավոք, ընդհատվեց, քանի որ նախկինը նորին անվանեց կոշիկ լզող. «Այ կոշիկ լիզող, դու պատիվ չունես, քո պատիվը վաղուց ծախել ես օտարներին”», իսկ մյուսն էլ խոստացավ նրան «ասֆալտի դիետա»՝ ասելով, որ «ասֆալտ կուտի ու բորդյուր կլիզի»։

Տվյալ գրառումը կրում է հումորային բնույթ, սակայն ինչքան էլ տարօրինակ է. նախկին ու ներկա Նիկոլ Փաշինյանը նույն անձն է»։

Լրագրող Գեւորւգ Թոսունյան

Tatev Hayrapetyan

24 Dec, 10:51


«Տիգրան Ավինյանը ոչ միայն դեպի ԱՄՆ ավիատոմսի գինը չի իմացել, այլ նաև չվերթի ուղղությունը և անակնկալի է եկել՝ հայտնվելով Լոս-Անջելեսում։ Վարչապետը սեփական թիմակիցներին սանձելու նպատակով կարգադրել է այսուհետ դեպի ԱՄՆ հասնել Մեքսիկայով՝ որպես ամենատարածված ուղղություն»։

ՀՀ Պարզաբանման նախարարության գնումների բաժին

Tatev Hayrapetyan

23 Dec, 20:16


No comment 🙂

Tatev Hayrapetyan

23 Dec, 18:36


«Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ: Արդյունքում, վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը…»,-Արման Մուսինյան:

Լավ պատասխան էր 🙂

Tatev Hayrapetyan

23 Dec, 18:20


🙄🍿Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակն անդրադարձել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը, որտեղ անդրադարձել էին Ադրբեջանի պետական հեռուստաընկերության հայտատարությանը։

«Մի խոսքով, հաշվի առնելով այս ամենը և ԱՄՆ դեսպանատան նախորդ սադրիչ մեկնաբանությունները, ԱՄՆ-ի՝ կողմից լրատվամիջոցների ազատության նկատմամբ անհանդուրժողականությունը, որն իրեն ներկայացնում է որպես խոսքի ազատության ջատագով, ապշեցուցիչ է:

Թվում է, թե ԱՄՆ ներկայիս վարչակազմն ամեն կերպ ձգտում է փչացնել իր արտաքին հարաբերությունները, մասնավորապես Ադրբեջանի հետ՝ կենտրոնանալով երևակայական և առասպելական հավակնությունների վրա
»,-գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակը X-ի իր էջում։

Tatev Hayrapetyan

23 Dec, 15:24


«Նախկինների» մասին ձայնասկավառակը Փաշինյանն անվերջ պտտացնելու է։ Հանկարծ կրկին որոշեց անդրադառնալ ԼՂ նախկին բանակցային գործընթացին, ստել ու հետո ստի մասին քննարկում գեներացնել։

Ըստ իս՝ ցանկացած սուտ արագորեն բացահայտվում է պարզ տրամաբանական հարցի միջոցով։ Եթե 1994 թվականից ի վեր բոլոր լուծման տարբերակներով Արցախը պետք է լիներ Ադրբեջանի կազմում, ապա ինչու ո’չ հայր եւ ո’չ էլ որդի Ալիեւները չգնացին խաղաղ լուծման, մերժեցին Քի Վեսթը, Կազանը, այլ տարբերակներ, չէի՞ն ուզում Արցախը լիներ Ադրբեջանի կազմում…Իսկ որ Ադրբեջանն է խաղաղ կարգավորումը մերժել, դա Ալիեւն ուղիղ ասել է։ Պետք չի անգամ մտնել մանրամասների մեջ հասկանալու համար, որ Փաշինյանը ստում է բանակցային գործընթացի մասին։

Այստեղ այլ հարց է, թե այդ ինչ «նեղն» է ընկել, որ հիշել է իր սիրելի «նախկիններին», միգուցե պարզապես հասկացել է, որ «խեղճիզմի» քաղաքականությամբ ու միակողմանի զիջումների միջոցով «խաղաղության պայմանագիր» չի ստանալու Ալիեւից ու այդ պահին կրկին դարակից հանել է «նախկինների» հին ու բարի ձայնասկավառակը…📀📺

Tatev Hayrapetyan

23 Dec, 14:14


🔥📍Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը կրկին պատասխանել է Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը՝ շատ ուշագրավ հայտատարությամբ։

«Վերջերս ԱՄՆ երեւակայական «բոբո ձյաձյաների» ուղղությամբ հնչել են դպրոցական «bully»-ի (բուլինգ՝ հոգեբանական ճնշում) բառամթերքին հատուկ բազմաթիվ խոսքեր։
Այս ամսվա թոփ հիթերը «Az Tv»-ի հեղինակած «Շաբաթական» թողարկման «ակնհայտ շանտաժ» եւ «տմարդություն» բառերն են։ Լավ փորձ է, բայց դա չի շեղելու ուշադրությունն այն փաստից, որ 300 քաղբանտարկյալ Ադրբեջանում բանտարկված են շինծու մեղադրանքներով եւ տոները իրենց ընտանիքներից հեռու են անցկացնում»,-նշված է դեսպանատան Xի էջում։

Tatev Hayrapetyan

23 Dec, 11:27


Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը շարունակում է Արևմուտքի թիրախավորման և «դեմոնիզացիայի» իր հետևողական քաղաքականությունն ու քարոզչական արշավը։ Օրեր առաջ անդրադարձել էի ԱՄՆ-Ադրբեջան փոխադարձ հայտարարություններին։ Դրանից հետո այս կիրակի օրվա գլխավոր թողարկման ժամանակ «Az TV»-ն ևս մեկ անգամ ԱՄՆ պետքարտուղարին անդրադառնալիս կիրառեց վիրավորական «namərdlik» տերմինը, որը բառացի թարգմանվում է «տմարդություն»՝ մեղադրելով ԱՄՆ-ին մարդու իրավունքների հետ կապված հարցերը Ադրբեջանի իշխանությունների դեմ ուղղելու մեջ։

Ուշագրավ է, որ հաղորդման մի դրվագում նշում են, որ ԱՄՆ-ն դրդում է Ադրբեջանին «խաղաղության պայմանագիր» ստորագրել Հայաստանի հետ, մեկ այլ դրվագում էլ շեշտում, որ ԱՄՆ-ն թույլ չի տալիս ՀՀ կառավարությանը ընդառաջ գնալ Ադրբեջանի բոլոր պահանջներին, այդ թվում՝ միջազգային իրավական ակտերի հետքաշման, սահմանադրության փոփոխության, ինչպես նաև ԵՄ քաղաքացիական առաքելության դուրսբերման պահանջներին․․․

Tatev Hayrapetyan

23 Dec, 05:41


«Իհարկե, մենք բոլորս ցանկանում էինք հնարավորինս շուտ վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը։ Սակայն պատմության տեսանկյունից 30 տարին այնքան էլ երկար ժամանակ չէ։ Այս ընթացքում բանակցությունների ընթացքում բազմաթիվ առաջարկներ են հնչել, և ոմանց կարող է հետաքրքրել, թե ինչու Ադրբեջանը չէր ընդունում դրանք։ Ի վերջո, այս առաջարկների հիման վրա մի քանի շրջաններ կվերադարձվեին Ադրբեջանին առանց պատերազմի, նախկին տեղահանվածները կվերադառնային իրենց տները, միաժամանակ իրավիճակը կկարգավորվեր։ Ինչո՞ւ Ադրբեջանը չի համաձայնում և չի հաշտվում այդ առաջարկների հետ։ Իհարկե, բանակցություններն ունեին իրենց ռազմավարությունն ու մարտավարությունը։ Իհարկե, մենք բանակցությունները վարել ենք այնպես, որ նվազագույնի հասցնենք արտաքին ճնշումը՝ մեր նպատակներին հասնելով։ Բայց ինձ համար գլխավորն այն էր, որ սա պատմական խնդիր է, ազգային խնդիր է, և ինչ-որ թվացյալ բարենպաստ շահեր փնտրելը սխալ կլինի։ Մենք պետք է հարցը լուծենք հիմնարար ճանապարհով, պետք է մեկընդմիշտ լուծենք, պետք է ամբողջությամբ վերականգնենք մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

Սա հատված է Ալիեւի՝ այս տարվա հունվարի ելույթից, որտեղ նա բաց տեքստով խոստովանում է, որ մերժել է խաղաղ կարգավորման տարբերակները։
Ըստ ձեզ ինչու՞ պետք է մերժեր, եթե ըստ Փաշինյանի ու «Քանդենք պետությունը» կուսակցության՝ 1994-ից քննարկվել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում թողնելու տարբերակներ..

Tatev Hayrapetyan

22 Dec, 16:03


🔥📝 Օրերս Ադրբեջանի Միլլի Մեջլիսի «Օտարերկրյա միջամտության և հիբրիդային սպառնալիքների» հարցերով հանձնաժողովը (այն ստեղծվել է 2024 թվականի սեպտեմբերին) ծավալուն (ավելի քան 60 էջ) զեկույց 📖 է հրապարակել «Հիբրիդային հարձակումները COP29»-ի դեմ թեմայով։ Շատ ուշագրավ շեշտադրումներով զեկույց է մի պետության կողմից, ով ակտիվորեն զբաղված է ՀՀ-ի և մի շարք այլ պետությունների դեմ հիբրիդային ու տեղեկատվական պատերազմով։ Որոշ կարևոր հատվածներ ներկայացնում եմ ձեր ուշադրությանը։

📌Զեկույցի նախաբանում գրված է․ «1991-ի հոկտեմբերի 18-ին, երբ ընդունվեց «Ադրբեջանի Հանրապետության պետական ​​անկախության մասին» սահմանադրական ակտը, Ադրբեջանն արդեն չորս տարի կրում էր հարևան Հայաստանի միջամտությունն ու սպառնալիքները։ Այս ընթացքում մոտ 300,000 ադրբեջանցիներ, որոնք դարեր շարունակ ապրել են իրենց պապական հողերում՝ այսօրվա Հայաստանում, բռնի տեղահանվել են դաժան էթնիկ զտումների արդյունքում»։ Հետագայում, իհարկե, ներկայացվում է Լեռնային Ղարաբաղում ձեռնարկված ագրեսիայի մասին իրենց պաշտոնական խոսույթները, որոնք միտված են «արդարացնելու» պատերազմը։ Փաստացի, Ադրբեջանի ԱԺ-ի վերոնշյալ զեկույցում ևս մեկ անգամ ակնհայտ տարածքային հավակնություններ են ներկայացվում Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

📚Զեկույցի ամբողջ էությունն այն է, որ Եվրոպական Խորհրդարանի, ԵԽԽՎ-ի, Հոլանդիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ պետությունների խորհրդարանների հայտարարությունները, որտեղ քննադատություն է հնչեցվում Ադրբեջանի հասցեին, դա բացառապես ներկայացվում է որպես «գլոբալ հայկական համայքնի» ձեռքի գործ։ Զեկույցի թիրախում են նաև մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, օրինակ՝ «Freedom House», «NED», «Human Rights Watch», «Amnesty International» և այլք։

🔖Զեկույցում առանձնահատուկ ծավալուն անդրադարձ են անում Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանին, ինչպես նաև նրա որդուն՝ Դավիթ Վարդանյանին ու գործընկեր Նուբար Աֆեյանին։ «Վարդանյան-Աֆեյան համագործակցության հակաադրբեջանական քարոզարշավը ներառում է բարձրակարգ PR ընկերությունների, Հոլիվուդ անհատականությունների, ազդեցիկ ամերիկ գործարարների, նշանավոր ընտանիքների և նույնիսկ պետական ​​պաշտոնյաների ներգրավվածություն»,-գրված է զեկույցում։ Այսինքն՝ Բաքվի բանտում մեկուսացման մեջ պահվող Վարդանյանը մեղադրվում է COP29-ի շրջանակներում Ադրբեջանի մասին գրվող նյութերի համար։ Վարդանյանի հանդեպ ադրբեջանական իշխանությունների մտասևեռումը ևս մեկ անգամ փաստում է, որ նրա և ապօրինաբար պահվող մեր մյուս հայրենակիցների ազատ արձակումը ֆիզիկական անվտանգության հարց է։

📝Իրականում այս զեկույցն ինքնին ՀՀ-ի, նաև մի շարք արևմտյան երկրների ու միջազգային կազմակերպությունների դեմ տարվող տեղեկատվական քարոզչության ցուցիչ է։ Սա նաև նշանակում է, որ անգամ ՀՀ ղեկավարության վարած այսօրվա քաղաքականության պայմաններում Ադրբեջանը չի հանգստանում, չի բավարարվում, գեներացնում է տարածքային նոր պահանջներ։

🔎Բայց սա նաև նշան է, որ Ադրբեջանի ղեկավարությունը շատ դժգոհ է COP29-ի արդյունքներից, ուստի Ալիևը անհրաժեշտություն է համարել իր ավտորիտար վարչակարգի մասին քննադատությունը գցել երևակայական «գլոբալ հայկական համայնքնի» «գրպանը»։ Եվ ի վերջո, եթե մեր ղեկավարության անգործության պայմաններում են այսքան «նեղվում», պատկերացրեք՝ որքան ձեռբերումներ կարելի էր գրանցել աշխատելու, Ալիևի վտանգավոր խոսույթներն իր դեմ ուղղելու դեպքում։ Մենք դրա բոլոր հնարավորություններն ունենք, և դա Ալիևի ագրեսիվ մտադրությունները զսպելու կարևոր գործիքակազմ է․․․

Tatev Hayrapetyan

20 Dec, 12:55


«Խաղաղությունն, իրականում, այնքան մոտ չէ, որքան միջազգային հանրությանը փորձում է ներշնչել Նիկոլ Վովաևիչը», սա ադրբեջանական քարոզչական հեռուստաընկերության մեկնաբանությունն է Փաշինյանի՝ երեկ հնչեցրած հայտարարություններին։ Մինչ Փաշինյանը ջանք ու եռանդ չի խնայում Ադրբեջանի զավթողական ու ագրեսիվ նպատակները կոծկելու համար, Լեռնային Ղարաբաղի հարցում փաստացի ընդունում է ու պատրաստ է ամրագրել խնդրի «լուծման» ագրեսիվ մեթոդը՝ դրանով իսկ մե՜ծ խնդիրներ ստեղծելով ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար, ադրբեջանական կողմը բաց տեքստով ասում է, որ ոչ մի թուղթ չի ստորագրելու․․․

Փաշինյանի «խեղճիզմի», միակողմանի զիջումների, մեր պետական ու անհատական իրավունքներից հրաժարվելու ողջ քաղաքականությունը տապալված է, Ալիևը թուղթ չի ստորագրելու, ավելին՝ նոր պահանջներով է հանդես գալիս։ Սրանք հստակ արձանագրելու փոխարեն ՀՀ իշխանությունները շարունակում են փափուկ բարձ դնել ոչ միայն մեր հանրության, այլև միջազգային գործընկերների գլխի տակ՝ ասելով, որ մոտ են թղթի ստորագրմանը․․․

Tatev Hayrapetyan

20 Dec, 11:45


⚡️🔥ԱՄՆ-Ադրբեջան փոխադարձ հայտարարությունների մասին, որոնք աննկատ մնացին մեր տեղեկատվական դաշտում

Տևական լռությունից հետո երեկ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը որոշեց արձագանքել Ադրբեջանի պետական հեռուստաընկերության կողմից ԱՄՆ դեմ տարվող քարոզչությանը։

Նշեմ, որ այս կիրակի օրը ադրբեջանական պետական «Az TV» հեռուստաընկերությունը ԱՄՆ-ին թիրախավորող հերթական ռեպորտաժում նշում էր, որ Բլինքենի կոչը Ադրբեջանին դադարեցնել ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության վրա աճող ճնշումները, պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը մերժել է ԱՄՆ միջնորդությունը Հայաստան-Ադրբեջան բանակցությունների շրջանակում։ Նրանք Բլինքենի քայլը անվանել էին «namərdlik», որը բառացի թարգմանվում է «տմարդություն»։

Այս ռեպորտաժից հետո Բաքվում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ ասված էր․ «Ազատ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության դեմ կառավարության կողմից ճնշումների վերաբերյալ միջազգային քննադատությունը մի բանի արդյունք է. փաստ է, որ գրեթե երեք տասնյակ լրագրողներ և բլոգերներ ձերբակալվել են 2023 թվականի նոյեմբերից: «Վախկոտություն» (Az TV-ի կիրառած «տմարդություն» բառը նկատի ունեն) է արդյոք հարցնել, թե ինչու: Թե՞ այստեղ իրական «վախկոտ» արարքը ադրբեջանական հանրության ուշադրությունն այս փաստից շեղելու փորձն է։ Մեդիագրագիտության շաբաթ է. չմոռանաք փնտրել տարբեր տեղեկատվական աղբյուրներ, կասկածի տակ դնել խոսույթները և զգոն լինել մոլորության մեջ չընկնելու համար»։

Դեսպանատան հայտարարությունն անպատասխան չմնաց։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը հանդես եկավ հետևյալ պատասխանով․ «Չմոռանանք, որ իրական «վախկոտությունն» այն է, երբ ԱՄՆ-ում «հայտնի, ազնիվ և անաչառ» ներկայացված կազմակերպությունները սուտը մատուցում են որպես ճշմարտություն և օգտագործում են մարդու իրավունքները որպես պատրվակ աշխարհաքաղաքական նպատակների համար։ Ադրբեջանի հասցեին ԱՄՆ-ի անհիմն մեղադրանքները, չնայած այն հանգամանքին, որ այս երկիրը միջազգային ասպարեզում ներկայանում է որպես մարդու իրավունքների պաշտպան, բայց միևնույն ժամանակ անտեսում է մարդու բազմաթիվ իրավունքներ, երկակի ստանդարտների վառ օրինակ են։

Քննադատությունը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե քննադատող կողմի մտադրությունները մաքուր են, իսկ բարոյական սկզբունքները՝ բարձր: Անցյալի սխալներից դասեր քաղելը ապագայում հաջող քայլերի նախապայմանն է
»։

Կարծում եմ ԱՄՆ-ն ուշացել է իր արձագանքներում, ես հասկանում եմ, որ իրենք չեն ուզում փոխհրաձգության մեջ մտնել ադրբեջանական կողմի հետ, բայց Ալիևի քաղաքականությունն այսօր հստակ ուղղվում է ԱՄՆ-ի դեմ, ԱՄՆ-ն ու Արևմուտքը ներկայացվում են որպես ապագա հնարավոր էսկալացիաների «պատասխանատուներ», կիրառվում են քարոզչական տարբեր գործիքներ ԱՄՆ-ին «դեմոնիզացնելու» համար՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ադրբեջանի ղեկավարության կողմից տարվող այս հետևողական քաղաքականությունը չնկատել, հնարավոր չէ․․․

Tatev Hayrapetyan

18 Dec, 18:27


📍Ալիեւի հարցազրույցի մասին

«Փաստացի Ադրբեջանն իր պահանջներով ուզում է, որ Հայաստանն ընդհանրապես ամբողջությամբ հրաժարվի իր իրավունքներից։ Այդ հարցազրույցի ժամանակ Ալիևը շեշտում է, որ ներկայիս աշխարհակարգում ուժն ու զենքն են հարցեր լուծում, ու այդ տրամաբանության մեջ շեշտում է նաև, որ Հայաստանը չպետք է զինվի, զենք գնի, որովհետև Ադրբեջանը դա դիտում է որպես սպառնալիք։ Այսինքն՝ հստակ ցույց է տալիս, որ և՛ իրավական, և՛ ռազմական տեսանկյունից ինքը փորձում է Հայաստանի նկատմամբ էական սահմանափակումներ կիրառել, միևնույն ժամանակ շեշտում է, որ Ադրբեջանը շարունակում է զինվել, խոսում է վերջին շրջանում ռազմական բյուջեի աննախադեպ աճից։ 
Մի կողմից՝ նա փորձում է Հայաստանին զրկել ինքնապաշտպանության հնարավորություններից, իր իրավունքներից, մյուս կողմից ցույց է տալիս, որ Ադրբեջանը հեռահար նպատակներ ունի, դրա համար էլ զինվում է և պատրաստվում։ Հենց այս տրամաբանության մեջ էլ կրկին առաջ է քաշում ադրբեջանցիների վերադարձի թեման, որը հայկական կողմը շարունակ անարձագանք է թողնում, հավանաբար հույս ունենալով, որ եթե չարձագանքեն դրան՝ այն կփակվի։ Բայց նրանք կա՛մ Ադրբեջանի քաղաքականությունը չեն հասկանում, կա՛մ ուղղակի ջայլամի նման գլուխներն ավազի մեջ են մտցրել»։ 

https://medialab.am/292821/

Tatev Hayrapetyan

18 Dec, 16:10


Tatev Hayrapetyan pinned ««COP 29-ից հետո. ի՞նչն է բորբոքում Ալիևի զայրույթը» վերնագրով իմ հոդվածում մանրամասն շարադրել եմ, թե ինչ հռետորաբանություն ու քաղաքականություն է որդեգրել Ալիևը COP29-ի նախօրեին, ընթացքում և հետո։ Հստակ օրինակներով ցույց եմ տվել, որ մեզ բոլորիս հայտնի հակահայկական…»

Tatev Hayrapetyan

18 Dec, 11:58


«COP 29-ից հետո. ի՞նչն է բորբոքում Ալիևի զայրույթը» վերնագրով իմ հոդվածում մանրամասն շարադրել եմ, թե ինչ հռետորաբանություն ու քաղաքականություն է որդեգրել Ալիևը COP29-ի նախօրեին, ընթացքում և հետո։ Հստակ օրինակներով ցույց եմ տվել, որ մեզ բոլորիս հայտնի հակահայկական քարոզչությունն արդեն ուղեկցվում է Արևմուտքի դեմ ատելության և անհանդուրժողականության քարոզով։

«COP29-ի ողջ ընթացքում՝ առաջ, ընթացքում և հետո, Ադրբեջանի ռեժիմը պահպանեց իր հակաարևմտյան հռետորաբանությունը՝ միաժամանակ մեղադրելով Հայաստանին Արևմուտքի հետ համագործակցության մեջ: Պատերազմի չդադարող քարոզչությունը և անհիմն մեղադրանքները Հայաստանի և ԵՄ անդամ երկրների հասցեին հուշում են, որ Ալիևը փորձում է հասկանալ իրադրությունը՝ հերթական սադրանքի կամ ռազմական գործողության գնալու նպատակով։

Ալիևի հրաժարումը խաղաղության պայմանագիր ստորագրելուց, ադրբեջանական հասարակության ներսում հաշտեցման կամ խաղաղության դիսկուրսի ճնշումը և նախապայմանների թելադրումը հստակ ցույց են տալիս, որ Բաքվի վարչակազմը մշտապես ունենալու է արտաքին թշնամիների կարիք, ինչը ավտորիտար ռեժիմների բնորոշ հատկանիշն է: Այս համատեքստում Ալիևը գնալով ավելի ու ավելի է թիրախավորելու ԵՄ-ին կամ արևմտյան որոշ դերակատարներին ոչ միայն որպես հակառակորդներ, այլ նաև որպես ապագա հնարավոր ագրեսիայի քավության նոխազներ և պատասխանատուներ: Այս աճող սպառնալիքը պահանջում է լուրջ ուշադրություն և կանխարգելիչ գործողություններ, քանի որ ճգնաժամից խուսափելը շատ ավելի հեշտ է, քան դրա հետևանքների հետ բախվելը
»,-նշել եմ հոդվածի ամփոփման մեջ։

Ալիևի՝ ռուսական РИА Новости-ին տված վերջին հարցազրույցը ևս մեկ անգամ փաստում է, որ ես իրավացի եմ իմ դիտարկումներում։

Հոդվածը անգլերեն է, ուստի շնորհակալ կլինեմ, եթե այն տարածեք նաև օտարալեզու հարթակներում։

https://evnreport.com/politics/aliyevs-rage-after-cop29/

Tatev Hayrapetyan

17 Dec, 11:41


Բաքու է ժամանել Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունը՝ գեներալ-լեյտենանտ Թունջայ Ալթուղի գլխավորությամբ։

Հիշեցնեմ, որ վերջին օրերին Բաքվի ու Անկարայի միջև զինվորական ու դիվանագիտական փոխայցերի ակտիվության մեծ աճ է նկատվում։

Tatev Hayrapetyan

17 Dec, 11:23


⚡️COP29-ի ավարտից անմիջապես հետո Ադրբեջանը դատարան է ուղարկում Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս ռազմագերիների դատական գործը։
Ադրբեջանի դատախազությունը հրապարակել է նրանց դեմ առաջ քաշված մեղադրանքները։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ «ՀՀ զինված ուժերի և ապօրինի զինված խմբավորումների կողմից 2548 դրվագով կատարված հանցագործությունների մեջ մեղադրվում է 15 անձ»։ Դատախազությունը հրապարակել է հետևյալ անունները՝ Արկադի Ղուկասյան, Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան, Լյովա Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Գարիկ Մարտիրոսյան, Մելիքսեթ Փաշայան, Գուրգեն Ստեփանյան, Լևոն Բալայան, Մադաթ Բաբայան, Դավիթ Ալավերդյան, Վասիլի Բեգլարյան և Էրիկ Ղազարյան։ Ինչպես տեսնում եք, այս հաղորդագրության մեջ չկա Ռուբեն Վարդանյանի անունը։ Այստեղից ենթադրում եմ, որ նրա գործը դիտարկվում է առանձին։

Երեկ հայտնի դարձավ, որ Բաքուն նոր մեղադրանքներ է առաջ քաշել ընդդեմ Ռուբեն Վարդանյանի՝ նրան ցմահ ազատազրկման դատապարտելու նպատակով։ Այդ մեղադրանքները և ողջ դատական գործընթացը փակ է պահվում, քանի որ դրանք բոլորն ապօրինի են և որևէ փաստական տվյալ չկա դրանց հարցում։

Ուշագրավ է ևս մեկ դրվագ․ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններին հրավիրում է համագործակցել այս հարցում: «Ղեկավարվելով սույն քննչական գործի շրջանակում կասկածվող բազմաթիվ անձանց, ինչպես նաև վկաների՝ Հայաստանի տարածքում գտնվելու լուրջ պատճառներով՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին համագործակցության հրավեր է անում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կարճ ասած՝ ասում են օգնենք դատենք և փակենք, ում էլ չենք ձերբակալել, հանձնեք մեզ։

Չնայած որոշ սպասումների, թե COP29—ը առիթ կդառնա, որ Բաքուն ազատ արձակի հայ ռազմագերիներին, իրողություններն, ինչպես և սպասելի էին Ալիևի քաղաքականության դեպքում, այլ կերպ են դասավորվում, ինչը ևս մեկ ցուցիչ է, որ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն ու բարիդրացիություն։

Ես համոզված եմ՝ այս դատավարությունները վերոնշյալ մարդկանց դեմ չեն միայն, այդ մարդիկ թիրախում են, բայց նպատակը շատ ավելի հեռահար է՝ ներկայացնել Հայաստանը որպես ահաբեկչական ու օկուպանտ պետություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Պատահական չէ, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ասել էր, որ «ագրեսոր և օկուպանտ երկրների ռազմական պլանավորման մեջ որոշակի սահմանափակումների կիրառումը միջազգային հարաբերություններում հաստատված պրակտիկա է։ Օրինակ՝ նման միջոցներ են ներդրվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և իրաքա-քուվեյթյան պատերազմից հետո՝ Իրաքի հետ կապված»։ Նրա խոսքով՝ Հայաստանը՝ «որպես ագրեսոր երկիր, նույնպես պետք է բախվի նմանատիպ սահմանափակումների»։

Այս հանգամանքից ելնելով՝ Հայաստանը որպես պետություն պետք է բոլոր հնարավոր միջոցներով հետամուտ լինի վերոնշյալ անձանց ազատ արձակմանը, չնայած միամտություն է դա ակնկալել Փաշինյանի կառավարությունից, հատկապես այն բանից հետո, երբ Փաշինյանը բաց տեքստով թիրախավորեց Ռուբեն Վարդանյանին՝ դրանով իսկ հերթական ծառայությունը մատուցելով Բաքվին․․․

Tatev Hayrapetyan

16 Dec, 12:08


❗️Իրանի խորհրդարանի պատգամավորը կասկածի տակ է դրել երկրի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարի մասին պաշտոնական վարկածը:

«Էբրահիմ Ռայիսիին նահատակության են հասցրել: Երկրի ներսում նպատահարմար չեն համարում հայտարարել, որ սիոնիստական ռեժիմն ու ԱՄՆ-ն են դա իրագործել՝ Ալիևի ռեժիմի հետ համագործակցությամբ: Ուղղաթիռի կործանումը վերագրում են մի ամպակույտի: Եփած հավի ծիծաղն էլ է գալիս: Ուրեմն խելացի ամպ է եղել, որ այդ երեք ուղղաթիռից նախագահի ուղղաթիռի դիմացն է դուրս եկել: Այս փաստարկը դպրոցական երեխաներին խաբելու համար գուցե աշխատի»,- հայտարարել է պատգամավոր Քյամրան Ղազանֆարին:

@IRI2day

Tatev Hayrapetyan

15 Dec, 18:10


Բյուրականի աստղադիտարանը և Սատուրնը🙂
Այսօրվա լիալուսինը 🌕
Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի

Tatev Hayrapetyan

17 Nov, 18:15


Սյունիք ❤️🇦🇲
📸ի հեղինակ՝ Վիգեն Սարգսյան

Tatev Hayrapetyan

17 Nov, 07:55


«Անլսելի ու անպատկերացնելի բան է, երբ պետության ղեկավարը իր երկրի Անկախության հռչակագիրը, պետության հիմնարար փաստաթուղթը համարի պետությանն ուղղված սպառնալիք։ Սա բավականին վտանգավոր հայտարարություն է, իրենից բխող բոլոր հետևանքներով։ Հռչակագրի շնորհիվ է Հայաստանը դարձել անկախ պետություն, բայց Փաշինյանը այն սպառնալիք է համարում: Նիկոլ Փաշինյանի համար անկախ պետություն ունենալը սպառնալիք է։  Հայաստանի մասին նույն տրամաբանությամբ են մտածում Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները։ Բայց նրանց տրամադրությունը հասկանալի է, նրանք պարզապես ցանկանում են Հայաստանը կազմաքանդել։ Ամեն ինչ անում են, որ Հայաստանը՝ որպես պետություն գոյություն չունենա։ Այժմ նույն տրամաբանությունը տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի ելույթներում»։

Ամբողջական հոդվածը՝: https://hraparak.am/post/c30bd316c4cfa34ec141575b5dcaf8b5

Tatev Hayrapetyan

16 Nov, 15:36


Սա ավելի քան մի տարի առաջ եմ ասել եւ առաջարկս ուժի մեջ է 🙂

Tatev Hayrapetyan

16 Nov, 08:39


– Ադրբեջանի արտգործնախարարի բնորոշմամբ՝ հայկական կողմի չմասնակցելը COP 29-ին «կորսված հնարավորություն է»։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իշխանությունների այս որոշումը։

– Շատ դժվար է գնահատել մի որոշում, որը դեռ չի կայացվել, որովհետև նրանք չեն բացառում, որ մասնակցելու են այդ միջոցառմանը։ Ես մի բան հստակ գիտեմ, որ Ադրբեջանը ոչ մի քայլ չի արել, այդ թվում՝ պատանդառված անձանց վերադարձի հարցում, դա ակնհայտ է: Ավելին՝ COP29-ից առաջ Ալիևը Շուշիի օկուպացիայի առիթով հերթական անգամ բավականին ընդգծված ագրեսիվ ելույթով հանդես եկավ, որին Հայաստանից, ինչպես միշտ, որևէ արձագանք չհնչեց: Ադրբեջանն իր խոսույթով ու քաղաքականությամբ հստակ ցույց է տալիս, որ որևէ թղթի ստորագրման հարցում շահագրգռված չէ ու որևէ քայլ չի անում ի պատասխան Հայաստանի բազմաթիվ միակողմանի զիջումների։

https://medialab.am/290882/

Tatev Hayrapetyan

15 Nov, 07:03


Ալիևն էլ իր խոսույթով ցույց է տալիս, որ ագրեսիվ քայլերով հարցեր լուծելն օրինաչափ է, այդպես պետք է առաջ գնալ, նա հստակ ձևակերպում է հերթական նկրտումները Հայաստանի տարածքի նկատմամբ։

Այն, որ այս իրողությունների պայմաններում Փաշինյանը ներքին հանրության և միջազգային դերակատարների առջև Ալիևի ու Ադրբեջանի այլ կերպար է փորձում ստեղծել, վտանգավոր է։

«Եթե Ադրբեջանը նորից գնա ագրեսիվ գործողությունների, արդեն շատ դժվար է լինելու միջազգային գործընկերներին բացատրել՝ ինչպես ստացվեց՝ Ադրբեջանը շատ կառուցողական էր, մեկ էլ պտտվեց, դարձավ ագրեսիվ ու հարձակողական»:

https://arm.sputniknews.ru/20241114/nikvol-pashinjann-adrbejani-keghts-imij-e-steghtsum-inchi-khangecni-nra-lavatesutjuny-83015202.html

Tatev Hayrapetyan

14 Nov, 19:46


Խուստուփը՝ հիմա՝ լուսնի լույսով փաթաթված 💫❤️
Նկարը՝ Վիգեն Սարգսյանի

Tatev Hayrapetyan

14 Nov, 18:13


Ո՞վ է ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարը՝ Ռուբիոն, եւ ի՞նչ կտա նրա նշանակումը Հայաստանին 🙂

Tatev Hayrapetyan

14 Nov, 09:56


Փաշինյանը կոլաբորացիոնիզմի «մաստեր կլասս» է ցույց տալիս ՀՀ ԱԺ ամբիոնից։ Ես այլ բնութագրում չեմ կարող տալ մի ղեկավարի, ով բառ բառ կրկնում է Ալիևի խոսույթը, դեռ մի բան էլ ավելին՝ էմոցիա ու էքսպրեսիայի է դնում դրա մեջ։ Ով փորձում է իր էժանագին մանիպուլյատիվ ելույթներով համոզել, որ խնդիրը բանակն է, անկախության հռչակագիրը, Տիգրան Մեծը, բայց ոչ երբեք ինքը ու իր վարած վտանգավոր քաղաքականությունը։

Փաշինյանը բոլորից լավ գիտի, որ իր «խեղճիզմի», միակողմանի զիջումների քաղաքականությունը ձախողվել է, որ Ալիևը որևէ թուղթ չի ստորագրելու անգամ այսքան նվաստացումներից ու մեր պետության համար կենսական իրավունքներից հրաժարվելուց հետո, ավելին՝ նոր ցուցակ է դրել Փաշինյանի դիմաց, որի իրագործմանն էլ հիմա Փաշինյանը եռանդով լծված է, քանի որ իշխանության ու պետական շահի միջև ինքը միշտ ընտրել ու ընտրելու է իշխանությունը, եթե անգամ դրա գինը ադրբեջանական քաղաքական շահերի սպասարկումն է․․․

Tatev Hayrapetyan

13 Nov, 16:34


⁉️🙂Несколько дней назад, на открытии COP29, я разместила на своей странице в X видео с макетом кита на Бакинском бульваре, что часто бывает на подобных конференциях. Но основной смысл моего поста заключался в том, что многие мировые лидеры, отказавшись от участия в этом событии, косвенно помешали Алиеву скрыть его авторитарный имидж и ответственность за этнические чистки в Нагорном Карабахе. Впрочем, в самом посте не было ни слова о макете кита, за исключением самого видео, снятого азербайджанским оппозиционером.

В результате я вновь стала мишенью как фейковых, так и реальных азербайджанских пользователей, как на платформе X, так и в Telegram. Они даже не удосужились прочитать содержание моего поста, но решили еще раз продемонстрировать, на какие организованные нападки они способны. В итоге мой пост набрал почти 100 000 просмотров. Так что, благодаря деньгам, полученным Алиевым, они сами помогли мне снова поднять тему авторитарного режима Азербайджана и этнических чисток в Нагорном Карабахе. Все это стало возможным благодаря их исключительной ненависти и нетерпимости, направленной как против армян, так и против меня лично в этом конкретном случае.

Как показывает практика, наши соседи гораздо более предсказуемы, чем нам кажется или чем их нам представляют. Главное - правильно работать на всех платформах.

Tatev Hayrapetyan

13 Nov, 10:40


Ադրբեջանի բռնապետ ղեկավարը COP29-ի իր ելույթներում առանձնակի թիրախավորում է Եվրոպական Խորհրդարանին, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին, Ֆրանսիային, Հոլանդիային ու իհարկե նաև Հայաստանին՝ չդադարելով գլուխ գովել, որ պատերազմով հարց է լուծում։ Դա Ալիևն անում է՝ վայելելով Լուկանշենկոյի ու Էրդողանի ընկերակցությունը։ Ինչ խոսք, հիասքանչ բնապահպանական համաժող է ընթանում Բաքվում 🧐

Tatev Hayrapetyan

13 Nov, 07:04


COP29-ի, Ալիեւի ելույթների եւ մի շարք այլ հարցերի մասին ամբողջական հարցազրույցը՝ https://youtu.be/vqGh-uq5Sqc?si=75HJ05p4h9fYggH_

Tatev Hayrapetyan

12 Nov, 15:43


‼️‼️Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի 2024 թվականի նոյեմբերի 12-ի վճիռը, որով Դատարանը ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվեցիայի շրջանակում ներկայացված Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով:

Դատարանը մասնավորապես գտել է որ Կոնվենցիայի 22-րդ հոդվածով նախատեսված պայմանները պահպանվել են: Մասնավորապես՝ Հայաստանը բանակցել է բարեխղճորեն, բանակցվող հարցերի նկատմամբ կիրառելի է եղել կոնվենցիան և Հայաստանի կողմից գանգատ ներկայացնելու դրությամբ՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին, բանակցությունները ձախողված են եղել:

Դատարանը նաև ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի նախնական առարկությունները, որոնք վերաբերում էին դատարանի առարկայան իրավազորությանը (ratione materiae): Մասնավորապես դատարանն արձանագրեց, որ Հայաստանի պահանջներ, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի սպանություններին, խոշտանգումներին և անմարդկային վերաբերմունքի դեպքերին, ինչպես նաև ազատազկումներին և բռնի անհետացումներին, բխում են կոնվենցիայից:

Tatev Hayrapetyan

12 Nov, 08:00


Ինչպես եւ կանխատեսելի էր, Ադրբեջանը COP29-ը վերածում է Հայաստանի դեմ շինծու մեղադրանքների հերթական առիթի։ ՀՀ ԱԳՆ հանկարծ չարձագանքեք, իսկ Փաշինյանն էլ թող գնա ՄԱԿ-ի ամբիոնից ասի՝ լավն ասենք, որ լավ լինի 🙏
Ալիեւի ելույթի մանրամասներին կանդրադառնամ ավելի ուշ։

Tatev Hayrapetyan

11 Nov, 17:29


Ադրբեջանական քարոզչական «Baku.tv» ալիքը նշում է, որ եթե Փաշինյանը չընդունի հրավերը, COP29-ի շրջանակներում չգնա Բաքու՝ կատարելու իրենց պահանջները, ապա «Հայաստանի գոյությունը կդրվի հարցականի տակ»։

Ինչ խոսք, մի տեսակ շատ սրտանց են հրավիրում 🙄

Tatev Hayrapetyan

11 Nov, 12:00


Փաստացի, բազմաթիվ երկրների առաջնորդներ հրաժարվել են մեկնել Բաքու՝ մասնակցելու COP29—ին։ Սովորաբար այս միջազգային կոնֆերանսին մասնակցում են առաջին կամ երկրորդ դեմքերի մակարդակով։ Այս պահին Ալիևը վայելում է Բելառուսի նախագահի, Սերբիայի նախագահի, Իրաքի նախագահի և մի քանի տարբեր կղզիների նախագահների ընկերակցությունը։ Իրանի նախագահը ևս հաստատել էր մասնակցությունը, բայց հիմա լուրեր են պտտվում, որ նա չի ժամանելու, քանի որ բազմաթիվ երկրների առաջնորդներ հրաժարվել են մեկնել Բաքու։ Էրդողանը ևս խոստացել էր Ալիևին ներկա լինել։ Մյուս երկրների ղեկավարները մեծավ մասամբ հրաժարվել են մասնակցել այս միջոցառմանը, որը հյուրընկալվում է ավտորիտար վարչակարգի ղեկավարի կողմից, ով առավոտից երեկո հպարտանում է, որ ագրեսիայի է գնացել ու էթնիկ զտում իրականացրել․․․Չմոռանանք նաև, որ այս միջոցառումը Ադրբեջանը հյուրընկալում է Հայաստանի շնորհիվ։

Tatev Hayrapetyan

10 Nov, 14:02


Վաղը Բաքվում մեկնարկում է COP29-ը։
ՀՀ իշխանությունները մինչ օրս չեն հայտնել դիրքորոշում մասնակցության կամ չմասնակցության մասին: Հիմա հարց ալիքիս հետեւորդներին՝ ըստ ձեզ ՀՀ-ն կմասնակցի, թե՞ ոչ։ Եւ եթե կա որոշում՝ ինչու՞ է դա մինչ օրս գաղտնի պահվում։ 🙄

Tatev Hayrapetyan

10 Nov, 08:07


Ադրբեջանական կողմը գրել է, որ «Թալիբանը» ներկայացուցչություն է ուղարկում COP29-ին։ Բացի այդ, հաղորդվում է Մարշալյան կղզիների նախագահի ու Բահամյան կղզիների վարչապետի ժամանման մասին 🙂

Իսկ թե ովքեր չեն մասնակցի այս միջոցառմանն ու ինչպես շատ պետություններ ոչ բարձր մակարդակի պատվիրակություններ են ուղարկում վաղը Բաքվում մեկնարկող միջոցառմանը, կներկայացնեմ ավելի ուշ։

ՀՀ մասնակցության կամ չմասնակցության մասին այդպես էլ տեղեկություն չի հաղորդվել։

Tatev Hayrapetyan

09 Nov, 16:08


Նոյեմբերի 9-ի հետ կապված ես շատ ասելիք չունեմ։
Մի բան գիտեմ՝ պետք է գա օր, որ այն ժամանակվա ու այսօրվա ղեկավարը, ով հայտարարեց՝ այսքան զոհ չունենայինք, նույն արդյունքը կլիներ, ով ասաց, որ պատերազմը, եթե դադարեցներ, իրեն դավաճան կկոչեին, ով ուրացավ սեփական ժողովրդի կռիվը ու համոզեց հանրության մի մասին, որ դա է ճշմարիտ ուղին, իսկ հիմա էլ ջան ջիգյար է անում մեր դեմ պատերազմ անողների հետ, կատարում նրանց պահանջները ու դրա անունը դնում «խաղաղության օրակարգ»՝ կանգնի արդար դատավարության առաջ ու պատասխան տա ամեն բառի ու ամեն արածի համար։

Պետք է գա օր, երբ այս արժեզրկման ու անտրամաբանության ժամանակը հաղթահարած կլինենք, օր, երբ որպես պետություն ու հանրություն արժանի կլինենք այն բացառիկ մարդկանց անձնազոհությանն ու կռվին, ում համար պետությունը, հայրենիքը, ազգային արժանապատվությունը սեփական կյանքից թանկ արժեքներ էին․․․

Tatev Hayrapetyan

08 Nov, 18:37


Այսօր Բաքվի բռնապետը լուսանկար է հրապարակել այսպես կոչված «Երեւանի խանության» դրոշի հետ։ Կարծում եմ՝ Ալիեւի հետագա նկրտումները ավելի քան անթաքույց են ու պատահական չէ, որ նա վերահաստատում է իր ծավալապաշտական նպատակները այսօր՝ 2020 թվականի նոյեմբերի 8-ից 4 տարի անց…

Tatev Hayrapetyan

08 Nov, 15:08


‼️«Հայ ժողովուրդն էլ պետք է իմանա, թե ով է իր գլխավոր թշնամին։ Դա մենք չենք: Մենք նրանց ոչ մի վատ բան չենք արել։ Մենք նրանց հաց տվեցինք։ Նրանք ապրել են մեր հողերում, իրենց համար կյանք են կառուցել դրանց վրա։ Չնայած այն հանգամանքին, որ նրանք այստեղ են տեղափոխվել միայն 19-րդ դարում։ Ի՞նչ վատ բան արեցինք նրանց։

Նրանք մեր դեմ ցեղասպանություն են գործել ՝ Խոջալուի ցեղասպանությունը։ 30 տարվա ընթացքում նրանք ավերեցին մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը, պղծեցին, քանդեցին մեր մզկիթները, ականապատեցին ամբողջ այդ տարածաշրջան …Մենք նրանց թշնամիները չենք, նրանց թշնամիները քաղաքական գործիչներն են, որոնք կանգնած են նրանց թիկունքում, իսկ հետո նապաստակների, մկների պես փախչում են։ Թող նրանք լավ լսեն իմ խոսքերը»,-իր այսօրվա ռազմատենչ ելույթում հայտարարել է Բաքվի բռնապետ Իլհամ Ալիեւը։

Փաստորեն մեզ՝ «եկվորներիս» հաց են տվել, տեղավորել «իրենց հողում», որտեղ Մեսրոպ Մաշտոցը առաջին հայկական դպրոցն է հիմնել, իսկ մենք մինչ օրս դա չենք գնահատում…

Tatev Hayrapetyan

07 Nov, 14:38


«Ամենայն տեղ ուտելը մին է,
Մարդ անընդհատ պիտ ուտի,
Բայց երանի, ով դմակով
Խաշլամային կհասնի»։

Այսպիսին պետք է լինի ՀՀ օրհներգը՝ ըստ ՔՊ առաջարկի 🙂

Tatev Hayrapetyan

07 Nov, 10:44


Ըստ ադրբեջանական հարուստ երևակայության՝ ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայացուցիչները նոր սադրանք են նախապատրաստում Ադրբեջանի դեմ 🫠 Ստացվում է՝ Ադրբեջանը խաղաղություն է կառուցում, իսկ սադրիչ եվրոպացիներին էլ ամեն կերպ դա խաթարում են․․․

Tatev Hayrapetyan

07 Nov, 09:04


«Այս տրամաբանությունը, որի մեջ Ադրբեջանը դրել է ընդհանուր գործընթացը, և դրա համատեքստում, երբ ՀՀ իշխանությունն անընդհատ հրաժարվում է իրավունքներից, բնականաբար, Ադրբեջանին շահավետ է գործընթացը շարունակել հենց այդ տրամաբանությամբ։ Հետևաբար, հարցի երկրորդ կողմն է, թե հայկական ու ադրբեջանական կողմերն առաջարկների քանի փաթեթ կփոխանակեն։

Հարցն այն է, որ Ադրբեջանի համար նպատակահարմար չէ հայկական կողմի հետ ստորագրել որևէ փաստաթուղթ։ Այսօր պահանջելու են Սահմանադրությունը փոխել, վաղն այլ պահանջ կներկայացնեն, ու այս շարքն այդպես կշարունակվի»։

https://168.am/2024/11/06/2122159.html

Tatev Hayrapetyan

06 Nov, 20:06


Խուստուփը՝ հիմա ❤️
Վիգեն Սարգսյանի ֆբ էջից

Tatev Hayrapetyan

06 Nov, 10:41


Աղբյուրը՝ Գևորգ Թոսունյանի ֆբ էջ

Tatev Hayrapetyan

06 Nov, 10:00


Քաղաքականությունը դա փոխշահավետ առաջարկների, օրակարգերի, բովանդակության, համառ աշխատանքի ու կամքի մասին է։ Վստահ եմ՝ ցանկության ու կամքի դեպքում կարելի է գտնել ԱՄՆ հանրապետական նախագահի հետ աշխատելու հնարավորություններ։ Մեկ վառ օրինակն այն է, որ հենց ինքը Թրամփը վերջերս խոսում էր Արցախի քրիստոնյա հայերի մասին։ Սա ուղղակի մի դրվագ է հնարավոր օրակարգից։

Բայց այստեղ հարցն այն է, որ ՀՀ ղեկավարությունը ունակ չէ ստեղծել բովանդակություն և օրակարգ։ Իր ուղերձը աշխարհին հետևյալն է՝ թողեք ես «խախանդ» հեծանիվ քշեմ ու դմակով խաշլամա ուտեմ։ Այս ուղերձների պարագայում՝ ցանկացած փոխդասավորություն ու ընտրություն չի կարող Հայաստանին օգուտ բերել, քանի որ Հայաստանին վնաս բերող հենց երկրի ղեկավարությունն է, որը հրաժարվում է սեփական պետության շահերից՝ հօգուտ Ադրբեջանի ու Թուրքիայի, իսկ դիմացը չի ստանում ոչինչ՝ բացի նոր պահանջներից ու պատերազմի սպառնալիքներից։

Այսօր աշխարհն ամբողջությամբ վերադասավորումների մեջ է․ բոլորն իրենց նոր, ախորժալի տեղն են փնտրում արևի տակ, բացի մեզանից՝ մեր ղեկավարության ուզածը մի նեղ հեծանվային «դարոժկա» է, մեկ էլ մի կուշտ փոր հաց, ուրիշ ոչինչ․․․

Tatev Hayrapetyan

05 Nov, 19:46


⁉️ Օրվա հարցը՝ ո՞վ է լինելու ԱՄՆ հաջորդ նախագահը 🙄

Tatev Hayrapetyan

05 Nov, 18:33


Ամբողջական հարցազրույցը՝ https://www.youtube.com/live/oND6EsoK9pA?si=YTSXquv-9qKHTssK

Tatev Hayrapetyan

05 Nov, 09:10


«Ֆաշիստները միշտ մնում են ֆաշիստ, քանի դեռ չեն հայտնվել Եռաբլուրում», նման գրառում է իր X-ի էջում արել Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը։ Նույն գրառման մեջ նա Հայաստանի տարածքը կոչել էր «Արևմտյան Ադրբեջան»։

Սա հենց այն ադրբեջանցի դեսպանի գրառումն է, որի մասին ակտիվ քննարկումներ են գնում դեսպան Տիգրան Բալայանի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Նա մշտապես էլ հանդես է եկել հայատյաց ու ատելությամբ լի գրառումներով ու գործունեությամբ։ Նա միակ դեսպանը չի, որ նման վարք է իրեն թույլ տալիս։ Ինքս անցած տարվա հուլիսին նման իրավիճակի ականատես եմ եղել, երբ այն ժամանակ Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպանը փակ քննարկման ժամանակ իրեն թույլ տվեց ընդգծված հակահայկական կոչերով հանդես գալ։

Այս միջադեպը պետք է ոչ թե կոծկել, այլև շատ հստակ գնահատականների հասնել, հակառակ դեպքում՝ այդ երկրի դեսպաններն ու ներկայացուցիչները շարունակելու են տարբեր առիթներով ցույց տալ իրենց ատելությունը հայերի հանդեպ՝ դրանից բխող բոլոր անախորժ հետևանքներով։

Tatev Hayrapetyan

04 Nov, 12:32


Իշխող ՔՊ-ում շարունակվող փոխադարձ գզվռտոցների ֆոնին, հիշեցի, որ վերջերս այդ ուժի պատգամավորներից մեկը 24 news-ին տված իր հարցազրույցում անկեղծորեն խոստովանեց, որ իրենք Փաշինյանի շուրջ պետք է միավորվեն, քանի որ ուզում են կրկին պատգամավոր դառնալ։ Այսինքն՝ վերահաստատեց, որ չկա արժեքային հիմք, չկա քաղաքական կամ գաղափարական հենք, կա ցանկություն՝ ունենալ պաշտոն, իսկ դա, իր համոզմամբ, կարող է ապահովել Փաշինյանի վերընտրությունը։ Այստեղ արդեն պարզ է չէ՞, որ ինչ էլ անի Փաշինյանը, որքան էլ կոլաբորանտ ու հակապետական քաղաքականություն վարի, միևնույն է՝ պաշտոնի մորմոք ունեցող ՔՊ-ականները ցանկանալու են, որ նա մնա վարչապետ՝ հանուն սեփական իսկ շահի, քանի որ պետական շահի գիտակցում առհասարակ չկա։ Եթե լիներ, ապա 2020 թվականի նոյեմբերի 9—ից հետո հենց ՔՊ-ն կհեռացներ Փաշինյանին վարչապետի պաշտոնից՝ գիտակցելով պարտված ղեկավարի կառավարման ծանր հետևանքները երկրի համար։

Այդուհանդերձ, այդ թևերն ու ոտքերը, որոնց մասին ակտիվ խոսվում է այս օրերին, միշտ էլ եղել են այդ ուժի մեջ, ինքս դա բազմիցս տեսել եմ, թե որքան անհանդուրժող են նրանք իրար նկատմամբ, ուղղակի մեկը մյուսին վերացնում է, երբ զգում է, որ պատրաստ է դրան։ Հիմա՝ ընտրություններից որոշ ժամանակ առաջ, իսկը ժամանակն է հեռացնել իրար համար անցանկալի դեմքերին։ Այդ ճանապարհին էլ ոմանք թերագնահատում, ոմանք էլ՝ գերագնահատում են իրենց ուժերը, դրա համար էլ այս ամենը դառնում է հանրային լայն քննարկման առարկա։ Մեծ հաշվով էական չէ, թե ով ում «հախից կգա», էականն այն է, որ այդ մարդիկ առաջնորդվում են մեկ նպատակով՝ ծառայել սեփական շահին, անգամ, երբ դա հակասում է պետականին։ Նման կառավարման դեպքում՝ որևէ դրական ակնկալիք ունենալ նրանցից, մեղմ ասած, ինքնախաբեություն է։

Ես շարունակում եմ մնալ իմ այն համոզման, որ այդ ամենը կարելի է փոխել հենց գաղափարական ու ծրագրային մոտեցումներով, առաջնորդությամբ ու թիմով․․․

Tatev Hayrapetyan

04 Nov, 10:56


Ադրբեջանում շատ ծանր են տարել այն լուրը, թե ինչ պատվիրակության կազմով է ԱՄՆ ներկայացված լինելու COP29-ի միջոցառմանը։ Դա հակաամերիկյան հերթական հիստերիայի պատճառ է դարձել։

Մասնավորապես, Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Էլման Մամեդովը, անդրադառնալով ամերիկյան պատվիրակության կազմին, ասել է․ «COP29-ը ոչ թե ադրբեջանական, այլ միջազգային իրադարձություն է։ Պարզապես այս անգամ այն անցկացվում է Ադրբեջանում։ ԱՄՆ-ն իր վերաբերմունքն է հայտնում միջազգային այս իրադարձությանը՝ իր ուղարկած պատվիրակությամբ։ Մյուս կողմից, եթե հաշվի առնենք ԱՄՆ-ի դեմքն ու ով լինելը, ապա կարող ենք ասել, որ ԱՄՆ-ն ամենաստոր մակարդակի քայլերի ունակ պետություն է։ Միացյալ Նահանգները հայտնի է որպես ցեղասպանություններ իրականացնող, հակամարտություններ, հեղաշրջումներ հրահրող և աշխարհի բոլոր ծայրերում տարբեր տհաճ գործողություններ կատարող երկիր։ Ուստի նա իրեն արժանի պատվիրակություն է ուղարկում։ Նրանք, ովքեր կարծում են, որ դա կվնասի Ադրբեջանի հեղինակությանը, սխալվում են»։

Նշեմ, որ Բաքվում անցկացվելիք COP29-ի գագաթնաժողովին ԱՄՆ պատվիրակությունը կներկայացնեն ավելի քան 20 նախարարություններ, գերատեսչություններ և կազմակերպություններ: Պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ նախագահի միջազգային կլիմայական քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Ջոն Պոդեստան: Թե ինչու են Բաքվում այդքան ագրեսիվ այդ պատվիրակության կազմի հանդեպ, անհասկանալի է, բայց որ Ալիևը շարունակում է Արևմուտքի հետևողական «դեմոնիզացիայի» գործընթացը՝ դա ակնհայտ փաստ է։

Tatev Hayrapetyan

04 Nov, 06:00


🇮🇷🇦🇿Իրանի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերն այսօր համատեղ զորավարժություն են անցկացնելու Կասպից ծովում:

📍Զորավարժության կարգախոսն է «համագործակցություն հանուն խաղաղության և բարեկամության»:

📍Խաղարկվելու են որոնողափրկարարական գործողություններ:

📌Ընթացիկ տարում Իրանն ու Ադրբեջանն անցկացրել էին ևս մեկ համատեղ զորավարժություն:

@IRI2day

Tatev Hayrapetyan

28 Oct, 15:51


Ինձ մի հարց է սկսել լրջորեն մտատանջել։ Եթե մեր պետության գլխավոր քաղաքական ուղղությունը հռչակվում է ուտելիքը, կարո՞ղ է շուտով ռեպրեսիաներ սկսվեն չուտողների կամ ոչ այնքան հավեսով հաց ուտողների նկատմամբ 🥺🙄

Tatev Hayrapetyan

28 Oct, 12:54


⚡️Մի քանի օր առաջ Ալիևը հաստատեց ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Դա տեղի ունեցավ Կազանում ԲՐԻԿՍ-ի հանդիպումից անմիջապես հետո։ Ալիևի թվացյալ կառուցողական, բայց իրականում ոչ մի էական բան չփոխող այս քայլը արվեց փաստացի ռուսական ձևաչափում տեղի ունեցած քննարկումներից հետո։ Հիշեցնեմ նաև, որ դա արվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բայդենը նամակներ էր հղել Ալիևին, իսկ այնուհետև նաև՝ Փաշինյանին։

Քանի որ ես վերլուծությունները կառուցում եմ գերազանցապես փաստերի հիման վրա, ուստի մինչ այս թեմային անդրադառնալը մշտադիտարկման ենթարկեցի ադրբեջանական ողջ լրատվադաշտը՝ «վայելելով» նաև ադրբեջանական պետական «AZ TV» հեռուստաընկերության կիրակնօրյա գլխավոր թողարկումը։
Այստեղ հնչող ուղերձներից էլ պարզ դարձավ, որ այս քայլն արվել է ընդդեմ արևմտյան միջնորդության և հօգուտ՝ ռուսականի՝ հետագայում այս ձևաչափում նոր ձեռքբերումներ գրանցելու ակնկալիքով։ Հաղորդման մեջ հաղորդավարն անդրադառնում է Բայդենի նամակին ու նշում, որ հենց ԱՄՆ-ն է իբր դեմ խաղաղության ձեռքբերմանը, իբր զինում է Հայաստանին՝ ընդդեմ Ադրբեջանի և այլն։ Այս համատեքստում ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը հիշեցնում է այդ պետության դիրքորոշումը՝ իրենք որևէ թուղթ չեն ստորագրելու։

Ավելին ասեմ, կարգը հաստատելուց հետո վստահորեն Ադրբեջանը դուրս չի գալու ՀՀ օկուպացված տարածքներից։ Ես շատ երջանիկ կլինեի սխալվել իմ կանխատեսումներում, բայց ամեն դեպքում ուզում եմ հիշեցնել ևս մեկ անգամ այս տարվա հունվարի 10-ի Ալիևի ելույթը, որտեղ նա բառացի ասել էր․

«Այնպես որ, իհարկե, մենք ոչ մի տեղ հետ չենք գնալու։ Ոչ 2021 թվականի մայիսի դիրքերից, ոչ 2022 թվականի սեպտեմբերի դիրքերից, մենք հետ քայլ չենք անում, քանի որ այդ սահմանը պետք է սահմանվի։ Սակայն մեր գտնվելու վայրը, որը ներկայումս վիճարկվում է Հայաստանի կողմից, չի ներառում որևէ կարգավորում։ Այն դիրքերն ու բարձունքները, որտեղ մենք կանգնած ենք, նախկինում երբեք բնակեցված չեն եղել։ Այսօր Հայաստանը շարունակում է օկուպացնել մեր գյուղերը, և դա անընդունելի է։ Կրկին ուզում եմ նշել, որ այս հարցը կհստակեցվի այս ամսվա վերջին հանձնաժողովների նիստի ժամանակ»։

Ալիևն արձանագրել էր, որ 2021 թվականի մայիսին, նոյեմբերի և 2022 թվականի սեպտեմբերին ձեռնարկած գործողություններն ու ագրեսիաները նպատակ են ունեցել վերահսկողություն սահմանել Հայաստանի միջպետական սահմանների նկատմամբ։ Նա նշել էր․ «Ջերմուկ քաղաքը` մեր նախկին իրական անունով Իստիսու քաղաքը, հենց մեր դիմաց էր: Ո՞վ կարող էր մեզ կանգնեցնել: Մեր նպատակը մեր սահմանը պաշտպանելն էր։ Մենք պետք է ունենայինք այն բարձունքները, որպեսզի կարողանայինք մեր աչքերով տեսնել Հայաստանի ծրագրերը։ Այս թեմայի շուրջ զրույցի ժամանակ մի արևմտյան պաշտոնյա ինձ ասաց, որ դու արբանյակ ունես և այն կարող ես տեսնել արբանյակից։ Ես նրան ասացի, որ իմ աչքերն իմ արբանյակն են։ Ես պետք է դա տեսնեմ իմ աչքերով․․․»։

Ուստի եզրակացությունը հստակ է՝ Ալիևը շարունակում է գործընթացի շրջանակներում քաղել առավելագույնը՝ տեղափոխելով այն հարթակից հարթակ, քննարկումից քննարկում և հստակ իմանալով, որ այս փուլում որևէ թուղթ չի ստորագրելու Հայաստանի հետ։

Tatev Hayrapetyan

28 Oct, 07:21


Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հաճույքով շնորհավորում էր Իլհամ Ալիեւին այս տարվա փետրվարին արտահերթ ընտրություններում հաղթելու համար, մի մարդու, ով այդ պաշտոնին է որպես բռնապետ 2003-ից, բայց արի ու տես, որ գոհ չի Վրաստանում տեղի ունեցած ընտրություններից 🙄

Tatev Hayrapetyan

27 Oct, 18:44


Նայում եմ Վրաստանի ընտրությունների մասին եկող տարբեր արձագանքները՝ հատկապես արեւմտյան շրջանակներից ու մտածում՝ տեսնես ինչու ադրբեջանական դեմոկրատիայի համար երբեք պայքարողներ չգտնվեցին, իմ գործն էլ Ալիեւից բացի այլ դերակատարներ կընդգրկեր… 🥺

Tatev Hayrapetyan

27 Oct, 08:14


«Մեր հացն ուտող, ուրիշի դռանը հաչող շներից եմ վախենում։
Մեզանից եմ վախենում, որ միլիոնանոց միտինգներից, Սումգայիթից ու երկրաշարժից հետո՝ էլի մեկմեկու անվերապահորեն սիրել-ներել-հանդուրժել չսովորեցինք...

Մի սուտ բանի համար ավտոբուսում կարող ենք մեկմեկու գլուխ ջարդել, հինգ րոպե անց ինքներս մեզ վարկաբեկել. «ազգ չենք, էլի», կես ժամ հետո վանկարկել՝ «մի-ա-ցում»։

Հազար անգամ ասել ենք, որ մեր փրկությունը մեր միասնական ուժի մեջ է, բայց այնքան ենք իրարից հեռու, ասես իրավապահ մարմինների աշխատողներս այլ ազգից ենք, գործարարներս՝ ուրիշ, մեկէլներս ու էն մեկէլներս՝ լրիվ ուրիշ… Մինչդեռ հայ գյուղացին, հայ շինարարը, հայ գիտնականն ու կառավարիչն այսօր առավել, քան երբևէ, պարտավոր են մեկմեկու հանդուրժել-օգնել՝ դառնալու աշխարհի ամենալավ հողագործն ու շինարարն ու գիտնականն ու կառավարիչը։ Եվ ամենալավերի հավաքականությունը կդառնա ամենակարող ուժ։ Ուրիշների քանակի դեմ՝ որակ, այլ ելք մենք չունենք։

Որակազրկումից եմ վախենում, կեղծ դիպլոմներից, սուտ կոչումներից, ծակ փիլիսոփայությունից, բոշայությունից, որբացությունից, ծախված դիրքերից…
Վախենում եմ մեր խելքի չգալուց։
Ամենից շատ վախենում եմ նրանցից, ովքեր ոչ մի բանից չեն վախենում, բացի աթոռ կորցնելուց (եթե ունեն)»։

Սպարապետ
Վազգեն Սարգսյան



Հ.Գ Այսօր հոկտեմբերի 27-ն է։ 25 տարի առաջ այս օրը գլխատվեց ՀՀ քաղաքական ու ազգային էլիտան՝ խափանելով իսկապես ուժեղ պետություն ունենալու հնարավորությունը, ինչը ստեղծվել էր Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմերճյանի պետական եւ ազգային գործունեության շնորհիվ։

Tatev Hayrapetyan

26 Oct, 07:11


🔴Գիշերն Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել Իրանին։

📍Ըստ իրանական կողմի՝ թիրախավորվել են Թեհրան, Իլամ, Խուզիստան նահանգներում գտնվող ռազմական օբյեկտները։

📍Իրանական կողմը հարձակումը ներկայացնում է որպես «թույլ»։ Ասում են՝ ՀՕՊ-ը հաջող է գործել, բայց որոշ տեղերում «սահմանափակ վնասներ ունեն»։

📍Այս պահի դրությամբ ընդհանուր հռետորաբնությունը հետևյալն է՝ «առանձանպես բան չի եղել, Իսրայելն այդքան չկա, որ Իրանին վնաս հասցնի»։

📌Եթե հռետորաբանությունը չփոխվի, նշանակում է, որ Թեհրանում հակված են սրանով ավարտել ընթացիկ լարվածությունը, ինչպես եղավ ապրիլին։

@IRI2day

Tatev Hayrapetyan

25 Oct, 14:46


Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կրկին խոշոր հրդեհ է բռնկվել։ Մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

Tatev Hayrapetyan

24 Oct, 13:37


Արարատը հիմա ❤️

Tatev Hayrapetyan

24 Oct, 07:59


«Լռեցնելով խաղաղությունը. Ալիևը պահպանում է խաղաղության խոսույթի արգելքը Ադրբեջանում»։ Այս մասին մանրամասն հոդված եմ գրել, որտեղ հենց Ալիևի ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա ապացուցել եմ, որ վերջինս ոչ միայն շարունակում է մերժել լուծման խաղաղ տարբերակները, այլև արգելափակում է խաղաղության մասին հանրային քննարկում առհասարակ։ Հոդվածում նաև մանրամասն ներկայացրել եմ, թե ինչպես է Ադրբեջանը Ռուսաստանի հետ համատեղ «դեմոնիզացնում» Արևմուտքին և ինչպես է Արևմուտքը աչք փակում Ադրբեջանի գործողությունների վրա։ Հոդվածն անգլերեն է։ Շնորհակալ կլինեմ, եթե օգնեք այն տարածել նաև օտարալեզու լսարանում, մասնավորապես՝ X հարթակում։

https://evnreport.com/politics/silencing-peace/

Tatev Hayrapetyan

23 Oct, 16:54


«Ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը նման հայտարարություն անում, որը բացառապես ադրբեջանական թեզերի կրկնությունն է, կամ բացառապես բխում է Ադրբեջանի շահերից․ իմ խորին համոզմամբ՝ նա ցանկանում է ուղղակի ցույց տալ ադրբեջանական կողմին, որ կարող է լինել ավելի կոլաբորանտ, ավելի ադրբեջանահաճո քաղաքականություն վարել, քան Նիկոլ Փաշինյանն է վարում։ Ես այսօր ՔՊ-ի ներսում տեսնում եմ այդ մրցակցությունը, թե ով հետագայում կարող է հավակնել վարչապետի դերին, և այդ մրցակցության շրջանակներում ոմանք իրենց գերխնդիրն են համարում հաճոյանալ հենց Իլհամ Ալիևին։ Այդ ամբողջը ես տեղավորում եմ հենց այդ տրամաբանության մեջ»:

https://168.am/2024/10/23/2114889.html

Tatev Hayrapetyan

23 Oct, 10:51


Ձեր կարծոքով՝ ո՞ր քաղաքական ուժի կարգախոսն է սա 🙄

Tatev Hayrapetyan

22 Oct, 19:23


«Հետաքրքիր ա չէ՞, որ Ալենը, Արմեն և Մհեր Գրիգորյանները, Նիկոլը... մի խոսքով բոլոր նրանք ում խոսքը վաղը մեկնաբանվելու է որպես Հայաստանի դիրքորոշում ոչ թե հովիկիհանճար` այ էդ բոլորը առանց որևէ անհրաժեշտության, առանց անկյուն քշված լինելու ցուցմունքներ են տալիս Հայաստանի դեմ։ Բայց էդ նույն մարդիկ ոչ մի դեպքում չեն ասում ոչ մի էնպիսի բան, որը ալիբի կստեղծի, վաղը-մյուս օր միջազգային ատյաններում կօգնի Հայաստանի ներկայացուցիչներին «կռուտիտ անել» նիկոլականների կերած բողկերը։

Օրինակ երբեք ոչ մի տեղ էս մարդիկ անգլերենով չեն հայտարարել, որ իքս թուղթը ստորագրում են պատերազմի սպառնալիքի ներքո, որովհետև ուրիշ ճար չունեն։ Ընդհակառակը` բոլոր ցավոտ որոշումները ներկայացնում են որպես ՀՀ շահերից բխող սեփական ու ինքնիշխան որոշումներ։ Որ հանկարծ վաղը մյուս օր էդ ամենը չկարողանանք հետողորմյա անել ուժի սպառնալիքի տակ ստորագրված լինելու իրավական հիմքով։

Կոլաբորանտը` թշնամու քաղաքական ծրագրերի իրականացումն ապահովողը հո պոզով-պոչով կենդանի չի, էս ա կոլաբորանտը»։

Միքայել Նահապետյան

Tatev Hayrapetyan

22 Oct, 08:54


Հրդեհ է բռնկվել Ադրբեջանի՝ Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանում։ Սա տեղի է ունենում Բաքվում առատ անձրևների հետևանքով ստեղծված ծանր իրավիճակին զուգահեռ։ Անձրևների հետևանքով բազմաթիվ մեքենաներ մնացել են ջրի տակ, կան նաև շինությունների փլուզումներ։

Tatev Hayrapetyan

22 Oct, 07:28


Ադրբեջանցիների «մորքուրի գանձ» տիտղոսի համար պայքարը շարունակվում է ՔՊ-ի միջեւ։ Իսկ եթե ավելի լուրջ՝ հենց երեկ իմ հարցազրույցում մանրամասն ու փաստերով ցույց եմ տվել, որ ՔՊ-ում ոմանք փորձում են Նիկոլ Փաշինյանից ավելի կոլաբորանտ դիրքավորվել, ուստի ադրբեջանամետ հայտարարությունների պակաս չկա։

Tatev Hayrapetyan

22 Oct, 06:54


Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նման իրավիճակ է ստեղծվել անձրեւների հետեւանքով։

Tatev Hayrapetyan

21 Oct, 18:27


«Безотчетник»-ների ժամանակաշրջան է, ոչ ոք իր խոսքերի համար չի ուզում պատասխանատվություն ստանձնել։

Ամբողջական զրույցը՝ https://youtu.be/a3cRz88f-MY?si=UIy7Y5ezy8_OjXWh

Tatev Hayrapetyan

21 Oct, 14:05


Այսօրվա ՀՀ ԱԺ քննարկման ադրբեջանական կողմի պատասխանն է… խաղաղությունը երբեք այսքան «մոտ» չի եղել…

Tatev Hayrapetyan

21 Oct, 07:53


Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը իր կիրակնօրյա գլխավոր թողարկման առյուծի բաժինը, սովորույթի համաձայն, նվիրել էր Հայաստանին, Ֆրանսիային ու իհարկե, ԱՄՆ-ին։ Համաձայն իրենց քարոզչության՝ հենց ԱՄՆ-ն է այսօր արգելափակում խաղաղության հաստատումը տարածաշրջանում՝ «պատրաստելով Հայաստանին նոր պատերազմի»։ Այս անհեթեթ ու անհիմն պնդումը ամբողջությամբ բխում է Մոսկվայի շահերից ու համապատասխանում այնտեղից եկող հռետորաբանությանը։ Այս ամենը հավուր պատշաճի չի ընկալվում Վաշինգտոնում, կամ էլ ընկալման դեպքում՝ չկան հստահ հակաքայլեր։ Ադրբեջանը շարունակաբար ապացուցում է, որ չունի խաղաղության գնալու նպատակ, բայց դե շատերին «հարմար չէ» դա հասկանալ․․․

Tatev Hayrapetyan

19 Oct, 08:11


Ուշագրավ է, որ Թուրքիայում կայացած Միրզոյան-Բայրամով հանդիպման ֆոնին, ադրբեջանական իշխանական լրատվականները շարունակում են պատերազմի անթաքույց հռետորաբանությունը։

Ադրբեջանական «Baku.tv» լրատվականի այս հրապարակման մեջ ևս մեկ անգամ փորձում են հեծանիվ քշող ու եգիպտացորենի պատրաստման բաղադրատոմսով կիսվող Փաշինյանին երևակայել գոյություն չունեցող «ռևանշիստական» հակումներ։ Ընդ որում, այս ալիքի լոգոյում գրված է «Արևմտյան Ադրբեջան», այնպես, ինչպես Հայաստանի տարածքը 2022 թվականի դեկտեմբերի 24-ից անվանակոչել է Ալիևը։ Իսկ դրան մինչ օրս Հայաստանում որևէ պատշաճ քաղաքական գնահատական չի հնչել, էլ չեմ խոսում այն մասին, թե ինչպիսի արագությամբ դա կարելի էր ուղղել հենց Ադրբեջանի դեմ։

Tatev Hayrapetyan

18 Oct, 12:40


Շարունակելով այս թեման նպատակահարմար է համարում հիշեցնել վերոնշյալ իշխանամետ փորձագետի մեկ այլ հարցազրույց, որը նա տվել է 2023 թվականի օգոստոսին՝ ասելով՝ «Խաղաղությունը պարտադրող գործողություն պետք է սկսենք՝ սեպտեմբերին»։ Դա Արցախի դեմ սկսած ագրեսիայի մեկ ամիս առաջ է եղել։ Ինչու՞ եմ դա նշում, քանի որ կարևոր է ճիշտ ու ժամանակին գնահատել Բաքվից եկող վտանգավոր ազդակները՝ հակաքայլեր ձեռնարկելու ու ագրեսիվ գործողությունները կանխելու նպատակով։

Ջայլամի պես գլուխներս հողի տակ մտցնելով, ոչինչ չտեսնելով ու հակաքայլեր չձեռնարկելով մենք ագրեսիան չենք կանխելու, այլ ճիշտ հակառակը՝ լինելու ենք անպատրաստ ու շատ ավելի խոցելի։ Ինքս շարունակում եմ մնալ այն կարծիքի, որ մենք դեռևս գործ ունենք Ադրբեջանից եկող ուժի սպառնալիքի քաղաքականության հետ, իսկ ագրեսիայի վտանգը հնարավոր է կանխել, բայց դա համառ ու նվիրված աշխատանք է պահանջում․․․

Tatev Hayrapetyan

17 Oct, 16:59


«Այն հրթիռային համակարգերը, որոնք կժամանեն Հայաստան, մի օր կարող են վերածվել մետաղի կույտի, քանի որ դրանք պոտենցիալ սպառնալիք են լինելու Ադրբեջանի անվտանգության համար, և Բաքուն բոլոր իրավունքներն ունի դրանք ոչնչացնելու։

Հայաստանն այս քայլին ի պատասխան անգամ չի կարող որևէ բան ասել Ադրբեջանին։ Նրանք շատ լավ գիտեն, որ այն դիրքերից, որտեղ տեղակայված է Նախիջևանի բանակը, մենք կարող ենք հասնել Երևանի կենտրոն, դա մեզ համար խնդիր չէ։ Բայց մենք երբեք նույնիսկ չենք նշել այս թեման... Ադրբեջանը հետևություններ է արել իր սխալներից. hայերը պետք է պատրաստ լինեն այն քայլերին, որոնք Բաքուն կձեռնարկի, որպեսզի պատշաճ կերպով արձագանքի Երևանին, եթե ռազմականացման քաղաքականությունը շարունակվի
»,-այդ մասին ասել է Ադրբեջանի իշխանամետ փորձագետ Ուզեիր Ջաֆարովը։

Ադրբեջանական մամուլում ՀՀ-ի հասցեին հնչող ակնհայտ սպառնալիքների պակաս չկա, բայց մեր իշխանությունների քննարկումները բացառապես քյաբաբի ու խաշի շուրջ են փաստացի․․․

Tatev Hayrapetyan

17 Oct, 07:22


– Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկրի զինված ուժերին հրահանգել է զորքերի «մարտունակությունը պահել» բարձր մակարդակի վրա, որպեսզի կանխեն «ռևանշիստական ուժերի սադրանքները»։ Այս հայտարարությունն արդյո՞ք նշանակում է, որ ադրբեջանական կողմը պատրաստվում է առաջիկայում լոկալ կամ լայնամասշտաբ հարձակման Հայաստանի դեմ։

– Իրականում, նման ենթադրություն անելու համար բաց աղբյուրներում առկա տեղեկատվության վրա հիմնվելը բավարար չէ, դրա համար անհրաժեշտ են օպերատիվ տվյալներ, միշտ պետք է այս հանգամանքը հաշվի առնել, այսինքն՝ օպերատիվ-հետախուզական տվյալների հիման վրա են հասկանում՝ կա՞ զորքերի տեղաշարժ սահմանների երկայնքով, թե ոչ։ 

Իմ դիտարկումը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանն արդեն տևական ժամանակ Հայաստանի հանդեպ կիրառում է ուժի սպառնալիքի քաղաքականություն, որն էլ հետագայում վերածվելու է ուժի կիրառման քաղաքականության։ Թե ո՛ր պահից, ընդհանուր տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ինչ իրավիճակում դա կարող է փոխվել, հաշվի առնելով բավականին բարդ և՛ տարածաշրջանային, և՛ աշխարհաքաղաքական իրավիճակը, դա արդեն վերլուծությունների հարց է։

Այն, որ Ադրբեջանը ուժի սպառնալիքից հետո մշտապես անցնում է ուժի կիրառման քաղաքականությանը, մենք բազմիցս տեսել ենք, ու այդ ձեռագիրն ակնհայտ է։ Հիմա մենք գործ ունենք ուժի սպառնալիքի քաղաքականության հետ, երբ պաշտպանության նախարարի մակարդակով, մինչ այդ՝ Իլհամ Ալիևն էր խոսում, ասվում է, թե ներկայիս կառավարությունը ռևանշիստական է: Ֆանտաստիկ երևակայություն պետք է ունենաս, որ Փաշինյանին ու նրա կառավարության անդամներին, որոնք հնարավոր ու անհնար զիջումներն արել են Ադրեջանին, դիտարկել որպես ռևանշիստներ։ 

Իրականում Ադրբեջանը «ալիբիներ» է ձևավորում, «հիմքեր» է ստեղծում հետագա գործողությունների համար։ Իհարկե, նրանք ունեն պատերազմի մտադրություն ու դրա համար են դա անում, բայց թե ե՛րբ ու ինչպե՛ս, դա արդեն այլ քննարկման հարց է։ 

https://medialab.am/289462/

Tatev Hayrapetyan

16 Oct, 16:00


«Անձրևից հետո Արգիշտի Քյարամյանը կպարգևատրվի նաև «Ծովային հետևակում ծառայելու համար» ու «Փերլ-Հարբորի ճակատամարտում ցուցադրած արիության համար» մեդալներով»։

Լուրեր Դժոխքից ֆբ էջ

Tatev Hayrapetyan

14 Oct, 17:28


ՀՀ-ում փնտրվում է Արդարադատության նախարար՝ դատեք, որ չդատվեք կարգախոսով 🙄

Tatev Hayrapetyan

14 Oct, 12:50


Մենք օդապարիկներ ենք թռցնում, իսկ զուգահեռ իրականության մեջ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ուսումնամարզական հերթական վարժանքներն են անում․․․
Հիշեցնեմ, որ մինչ այս պահը Ադրբեջանը անց է կացրել մոտ յոթանասուն անհատական ու համատեղ զորավարժություն, բայց պատերազմական հակումների մեջ մեղադրում է օդապարիկներ թռցնող ու հեծանիվ քշող Փաշինյանին:

Tatev Hayrapetyan

14 Oct, 12:35


ՀԱՊԿ-ում թղթի վրա Հայաստանի գործընկեր համարվող Բելառուսը թե՛ 2020 թ. պատերազմից առաջ, թե՛ դրանից հետո, այդ թվում՝ ներկա պահին, շարունակում է ռազմական առեւտուրն Ադրբեջանի հետ, որի իշխող ռեժիմի ռազմաշունչ, ագրեսիվ ու հակահայ հռետորաբանությունը հատկապես Իլհամ Ալիեւի նախագահության տարիներին երբեք չի թուլացել ու այսօր էլ շարունակվում է: Սա հիմք է տալիս ասելու, որ պաշտոնական Բաքվի կողմից (իր մեծ ու փոքր արտաքին քաղաքական հենարանների աջակցությամբ) Հայաստանի դեմ նոր ռազմական էսկալացիայի ռիսկը մնում է բավականին բարձր:

https://hetq.am/hy/article/170137

Tatev Hayrapetyan

14 Oct, 07:49


🧿Ռաշթ-Ասթարա երկաթուղու կառուցումը շարունակում է ձգձգվել

📍Իրանի խորհրդարանի պատգամավորը հայտնել է, որ Ռաշթ-Ասթարա երկաթուղու կառուցումը ձգձգվում է, քանի որ ռուսական կողմի հետ վերջնական պայմանագիր չեն կնքել են: Ըստ պատգամավորի՝ ռուսները վերջնական եզրահանգման չեն եկել ֆինանսավորման եղանակի, նախագծին մասնակցության ձևաչափի շուրջ:

📍«Ռուսների հետ բանակցություններում հիմնական խնդիրը Ռաշթ-Ասթարա երկաթուղու նախագծի վերջնական արժեքն է և այդ նախագծի իրականացման եղանակը: Այս նախագիծը թանկ, կարևոր, ռազմավարական և ազդեցիկ նախագիծ է, սակայն, կարծես թե, ֆինանսավորման հարցում ռուսների կողմից խնդիր կա, և ռուսները չեն կարողացել այս նախագիծը ֆինանսավորել: Իրանն էլ հայտարարել է, որ այս նախագծի իրագործման համար ռուսական վարկի կարիքը չունի, այլ ցանկանում է, որ ռուսները ներդրումներ իրականացնեն այս նախագծում»,- ասել է պատգամավորը:

📌Հիշեցնեմ, որ մինչև այս հայտարարվում էր, որ երկաթուղու կառուցման համար ռուսները վարկ են տրամադրելու: Ստացվում է՝ դա վերջնական պայմանավորվածություն չէր: Իսկ առհասարակ այս իրավիճակը լրիվ սպասելի էր:

@IRI2day

Tatev Hayrapetyan

13 Oct, 17:08


«Հոկտեմբերի 15-ին Անվտանգության խորհրդի դիմաց տեղի կունենա բրնձի լապշայի փառատոն» 🙂

Լուրեր Դժոխքից ֆբ էջ

Tatev Hayrapetyan

13 Oct, 15:03


Մի անհամեստ հարց ունեմ՝ տեսնես Երեւանի 2806 ամյակը նշող իշխանականների մոտ հարց չի՞ առաջանում՝ իսկ սա իրական, թե՞ պատմական Հայաստանի մաս է 🙂
Դուք ձեր կեղծ ու վտանգավոր դիսկուրսների գերին եք դարձել մեծ հաշվով…

Tatev Hayrapetyan

13 Oct, 10:38


Իսկ արդյոք Ադրբեջանում ոչ մի խնդիր չկա՞։

https://youtu.be/2Ic6Ab4xIqo?si=F8uARcWS7lvOYuIT

Tatev Hayrapetyan

13 Oct, 08:08


Հարց ունեմ իմ ալիքի հետևորդներին՝
Ի՞նչ եք կարծում ինչպես է ստացվում, որ բազմաթիվ միակողմանի զիջումներից, հանձնում ենք, որ պատերազմ չլինի հեքիաթներից հետո, այսօր ՀՀ իշխանությունները անթաքույց խոսում են պատերազմի վտանգի և այլ ռիսկերի մասին։ Այդ ամենն էլ ուղեկցվում է Ադրբեջանից եկող պատերազմի սպառնալիքներով։ Արդյոք պատահականություն է՞ սա, թե կազմակերպված հոգեբանական արշավ հայ հանրության դեմ։

Մեկնաբանություններում խնդրում եմ զերծ մնալ վիրավորանք և հայհոյանք պարունակող բառամթերքից։

Tatev Hayrapetyan

13 Oct, 07:43


«Հայաստանի զինված ուժերի ակտիվություն է նկատվում վերջին օրերին: Հայաստանի պաշտպանության նախարարությունը ավտոբուսներով անձնակազմին տեղափոխում է Ադրբեջանի հետ պայմանական սահման։ Նաև տեխնիկա է կուտակվում պայմանական սահմանին։ Պաշտոնական Երևանը ու նրա հովանավորները կարծես թե պատրաստվում են սադրանքի Ադրբեջանի դեմ»,-սա ադրբեջանական տելեգրամյան ալիքի հրապարակումն է։

Կատարյալ անհեթեթություն է, բայց հիշեցնում է շատ վտանգավոր ձեռագիր․․․Բաքուն դեռևս այս պահի դրությամբ մեր դեմ կիրառում է ուժի սպառնալիքի քաղաքականությունը։ Վտանգավոր զարգացումները հնարավոր է կանխել ոչ թե խաշլամի դմակներով ու հեծանիվներով, այլ համառ դիվանագիտական ու քաղաքական աշխատանքով, բայց դե ում ես՝ ինչ ասում․․․

Tatev Hayrapetyan

12 Oct, 18:47


Քաղաքականացնե՞լ ☺️

Tatev Hayrapetyan

12 Oct, 08:10


⚡️⚡️⚡️Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավար Զաքիր Հասանովը հրավիրել է ադրբեջանական բանակի ղեկավարությանը օպերատիվ իրավիճակը վերլուծելու համար։ Տարածված մամուլի հաղորդագրության համաձայն՝
«Տրվել են համապատասխան հանձնարարականներ
զորքերի մարտունակությունը բարձր մակարդակի մշտական ​​պահպանման, ինչպես նաև պայմանական սահմանին ռևանշիստական ​​ուժերի բոլոր հնարավոր սադրանքների դեմ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու պատրաստակամության վերաբերյալ
»։

Իմ դիտարկմամբ՝ Ադրբեջանը շատ բացահայտ կերպով ՀՀ-ի դեմ կիրառում է ուժի սպառնալիքի քաղաքականությունը։ Այն պարագայում, երբ Փաշինյանի իշխանությունը արել է ամեն հնարավոր ու անհնարին զիջում Ադրբեջանին մի թղթի կտոր պոկելու ակնկալիքով, Ադրբեջանը փորձում է թե՛ քարոզչական, թե՛ քաղաքական ու դիվանագիտական գործիքակազմով անհնար դարձնել որևէ թղթի ստորագրում, քանի որ Ալիևին շատ հարմար է գործընթացը, որի շրջանակներում ինքը ստանում է առավելագույնը՝ դիմացը չտալով ոչինչ։ Իսկ Փաշինյանին մեջ «ռևանշիստ» տեսնելու համար, իհարկե, առանձնահատուկ երևակայություն է պետք․․․

Tatev Hayrapetyan

12 Oct, 08:04


Քանի որ երեկ https://t.me/armgeopolitic ալիքը հարց էր ուղղել ինձ, թե արդյոք ադրբեջանական մամուլում տեղեկատվություն կա, թե իբրև Հայաստանը՝ Թուրքիայի հետ միասին հարձակվելու է Ադրբեջանի վրա, ապա ասեմ, որ ոչ՝ նման բովանդակությամբ նյութ չի հրապարակվել։ Բայց Ադրբեջանի ՊՆ-ի հետ առնչվող «Caliber.az» կայքը հրապարակել է հերթական անհեթեթ տեղեկատվությունը նման բովանդակությամբ՝

«Հայաստանը նախատեսում է «արագ, հաղթական պատերազմ» սկսել Ադրբեջանի դեմ՝ այնուհետև այդ տարածքները փոխանակելու, այսպես կոչված, «Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքների հետ»։ Բացի նման «հաղթանակը» պետք է օգնի «վերականգնել հայկական բանակի և հասարակության բարոյահոգեբանական վիճակը»։ Բացի այդ նրանք նշել էին, թե իբրև
«Հայաստանը ցանկանում է դառնալ «ՆԱՏՕ-ի նոր հարավային թևը». Ավելին, Հայաստանը պատրաստ է ավիաբազաներ կառուցել և հակահրթիռային պաշտպանության ստորաբաժանումներ տեղակայել․․․»,-նշել էր կայքը։

Այս նյութում հերթական անգամ Հայաստանին վերագրում են քայլեր, որոնք իրողության հետ կապ չունեն։ Ուշագրավն էլ այն է, որ վերջերս Բաքվում էր ՆԱՏՕ-ի Միջազգային ռազմական շտաբի տնօրեն, գեներալ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը, որը այցելել էր նաև Բաքվի այսպես կոչված «ռազմավարի պուրակ»։ Դա հայկական կողմը այդպես էլ անարձագանք թողեց։

Tatev Hayrapetyan

11 Oct, 10:06


«Վերջին օրերին հայկական կողմի հետ կապված դրական լուրեր են հայտնվել Զանգեզուրի հարցով, իսկ մանրամասները պարզ կդառնան մոտ ապագայում»,- ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Նա մասնավորապես նշել է. «Զանգեզուրի միջանցքը Բաքու-Թբիլիսի-Կարս գծի այլընտրանքն է կամ երթուղի, որը մեծացնելու է դրա թողունակությունը։ Մի նախագիծ է, որը մենք կազմել ենք որպես Կասպիցով անցնող Ադրբեջանից դեպի Հայաստան կամ Իրան, այնտեղից էլ Նախիջևան և Դիլուջու, Իգդիր, Կարս [գնացող գիծ]։ Ադրբեջանական կողմի կարևոր հատվածները կառուցվել են, Նախիջևանի կողմում առկա գծի վերականգնման աշխատանքներն սկսվելու են, Թուրքիայի կողմի 224 կմ-ի տենդերն անցկացրել ենք, հաջորդ տարի ենք սկսելու»։

Պատասխանելով այն հարցրին՝ Իրանով թե՞ Հայաստանով է անցնելու այն, Ուրալօղլուն նշել է, որ այդ բանակցություններն ադրբեջանական կողմն է վարում, սկզբում Իրանի դեպքում բավականին առաջընթաց էր գրանցվել, ապա պնդել, թե վերջի օրերին հայկական կողմի հետ կապված զարգացում կա։

«Կարծում եմ առաջիկա գործընթացում դա էլ կհստակեցվի, և ամենակարճ ճանապարհով Ադրբեջանին և հետևապես թյուրքական աշխարհին կկապվենք»,- ընդգծել է թուրք նախարարը։

📍Ի՞նչ եք կարծում ինչու է թուրքական կողմը նման հայտարարություն անում Փաշինյանի՝ Մոսկվա այցից անմիջապես հետո։ Եվ չե՞ք կարծում արդյոք, որ եթե սա զուտ ապատեղեկատվություն է, ապա հայկական կողմը պետք է արձագանքի այս հայտարարությանը։

Tatev Hayrapetyan

10 Oct, 17:18


Ամբողջական հարցազրույցը՝

https://youtu.be/dTe7bMzNeNI?si=6Vy4blufURm-xIN5

Tatev Hayrapetyan

10 Oct, 12:12


Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար Էլմար Մամեդյարովի հարցազրույցի այս հատվածը շատ ուշագրավ է։ Հարցազրույցի ընթացքում հաղորդավարը ամեն կերպ փորձում է հարկադրել Մամեդյարովին մեղադրել ՀՀ-ին «ռևանշիզմի մեջ», բայց այդքան էլ չի հաջողվում։ Հատկանշական է, որ մի կողմից Մամեդյարովը նշում է, որ ՀՀ-ն իր բանակի համար անհրաժեշտ մինիմալն է անում, մյուս կողմից էլ հույս հայտնում, որ Ադրբեջանի ԳՇ-ում Հայաստանի ու հայ ժողովրդի «հարցերը» լուծելու պլան ունեն՝ ամեն դեպքում․․․
Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։