Փաստինֆո | Pastinfo.am @pastinfoam Channel on Telegram

Փաստինֆո | Pastinfo.am

@pastinfoam


«Փաստինֆո» գործակալության հայերեն ալիքը՝ Telegram- ում։ Մեջբերումներ անելի հղումը pastinfo-ին պարտադիր է:

Հետեւեք մեզ նաեւ ռուսերեն՝ https://t.me/pastinfo_ru

Տելեգրամում գովազդային հայտարարությունների համար դիմեք մեզ՝ [email protected]
Հեռ.+ 37411771 77

Փաստինֆո | Pastinfo.am (Armenian)

Գտնվեք ինքնաթիռ էջեր ունեցող գործակալության հայերեն ալիքում «Փաստինֆո» անվանումը։ Այն տեղեկացնում է միջոցառման մասին ու այլ չափերով տեղեկատվություններ Հայաստանից և շատ այլ դիստրիբուտարներից։ Եթե ցանկանում եք միջոցառման եկել միջավայր, ապա պարզ էլ մտածեք գրել «Փաստինֆո» ալիքում։ Կարող եք նաև հետևել թե ռուսերեն՝ https://t.me/pastinfo_ru ալիքում։ Եթե սահմանաչափ գովազդային հայտարարություններ էք փնտրում, գնահատեք «Փաստինֆո» ալիքում կամ տեղեկացեք մեզ [email protected] էլ․ փոստով։ Եթե ցանկանում էք կապվել ալիքի ստեսբ կամ իմաստն՝ +37411771 77 հեռախոսահամարով։

Փաստինֆո | Pastinfo.am

23 Nov, 10:04


Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Փաստինֆո | Pastinfo.am

23 Nov, 09:27


‼️«Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան

Փաստինֆո | Pastinfo.am

23 Nov, 09:18


Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել, ես որոշել եմ արձագանքել վարչապետի խնդրանքին։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Փաստինֆո | Pastinfo.am

23 Nov, 08:57


Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Փաստինֆո | Pastinfo.am

23 Nov, 08:13


Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը

Փաստինֆո | Pastinfo.am

23 Nov, 08:08


Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
«Այս գործընթացը ոչ միայն իրավական, այլև մշակութային արժեքների և  ստեղծագործական իրավունքի պաշտպանության հարց է։

«Գոյ» թատրոնը որպես հայկական արվեստի կարևորագույն կենտրոն` կանգնած է իր գոյատևման համար պայքարի ճանապարհին։ Մենք համոզված ենք, որ այս նիստը ոչ միայն մեր, այլև ամբողջ հայկական մշակույթի համար է՝ որպես ազգային և ինքնատիպ թատրոնի իրավունքների պաշտպանություն։
«Գոյ» թատրոնը տարիներ շարունակ եղել է ստեղծագործական ազատության հենարան՝ ներկայացնելով արվեստի նորարարական մոտեցումներ։
Թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը։
Այս նիստը Հայաստանի մշակութային ապագայի համար կարևոր նշանակություն ունի»,- նշում են «Գոյ» թատրոնից։ 

Փաստինֆո | Pastinfo.am

22 Nov, 19:32


‼️‼️Նիկոլ Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ:

Այդպիսով` երկրի ղեկավար ներկայացող անձը, փաստացի, ընդունել է, թե Ադրբեջանն ունի իրավունքներ Սյունիքի նկատմամբ

Փաստինֆո | Pastinfo.am

22 Nov, 19:23


‼️ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում

Փաստինֆո | Pastinfo.am

22 Nov, 19:06


Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը և նրա ամուսինը՝ Դանիել Հոլեֆլյայշը, հայտարարել են 17 տարվա ամուսնական կյանքից հետո ամուսնալուծության մասին: Այս մասին ուրբաթ հայտնել է Bild պարբերականը՝ հղում անելով նախկին ամուսինների հայտարարությանը:

Փաստինֆո | Pastinfo.am

22 Nov, 19:03


Հովիկ Աղազարյանին Նիկոլ Փաշինյանը եւս խնդրել է մանդատը վայր դնել: Այդ մասին նա հայտարարել է հանրայինի եթերում

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Փաստինֆո | Pastinfo.am

22 Nov, 18:54


Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով:

Փաստինֆո | Pastinfo.am

22 Nov, 18:36


Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում: Տեղեկությունը պաշտոնապես հաստատել է Նիկոլ Փաշինյանը:

Փաստինֆո | Pastinfo.am

22 Nov, 18:35


Փաշինյանը հաստատել է, որ կիրակի օրն է պաշտոնյաներին գրավոր առաջարկել հրաժարական ներկայացնել: Ընդ որում` պնդել է, որ դա եղել է միանձնյա որոշում:

Փաստինֆո | Pastinfo.am

22 Nov, 18:22


‼️Նիկոլ Փաշինյանը հանրայինի եթերից հաստատել է, որ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահի պաշտոնից ազատվել է իր «խնդրանքով»:

Սա փաստացի հայտարարություն է Սահմանադրությունը խախտելու մասին, ինչը դրսեւորվել է իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը խախտելով:

«Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա», - ամրագրվում է Սահմանադրությամբ:

Փաստինֆո | Pastinfo.am

22 Nov, 18:13


Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը` ուղիղ միացմամբ

Փաստինֆո | Pastinfo.am

22 Nov, 17:20


ԼՂՀ-ից բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու ծրագրի շահառուների թիվը չի ավելանում։ Օգոստոսից առ այսօր որեւէ նոր հայտ չի հաստատվել։ ՀՀ աշխատանքի և սոցիալական ծառայությունների նախարարության մամլո խոսնակ Զառա Մանուչարյանը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ ծրագիրն այս պահին ունի 30 շահառու։

Նշենք, որ շահառուների թիվը 30 էր նաեւ օգոստոսի դրությամբ։ Մինչդեռ, Արցախից բռնի տեղահանվել է 115.000 արցախցի։

Փաստինֆո | Pastinfo.am

22 Nov, 16:36


Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբն է. Բայդենի նվերը՝ Թրամփին, իսկ Պուտինը զգուշացրեց՝ չի կատակում.Գրիգոր Բալասանյանի անդրադարձը

Փաստինֆո | Pastinfo.am

22 Nov, 15:41


‼️Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Փաստինֆո | Pastinfo.am

22 Nov, 15:13


Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն արդեն հատել է անհրաժեշտ 8000 ստորագրության շեմը։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ ընդգծելով, որ ավելի քան 9000 ստորագրություն ունեն, սակայն դեռ շարունակում են տրանսպորտի թանկացման դեմ իրականացվող ստորագրահավաքը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ