Aysor.am News from Armenia @aysor Channel on Telegram

Aysor.am News from Armenia

@aysor


News from Armenia
Send all your questions to [email protected]

Aysor.am News from Armenia (English)

Are you looking for reliable and up-to-date news from Armenia? Look no further than Aysor.am! This Telegram channel is your go-to source for all the latest news, updates, and developments from Armenia. Whether you're interested in politics, culture, sports, or any other aspect of Armenian life, Aysor.am has got you covered. With a team of experienced journalists and reporters, you can trust that the information you receive is accurate and unbiased. Stay informed and stay connected with Aysor.am. Join our channel today and never miss out on any important news from Armenia! Have a question or a news tip to share? Send us an email at [email protected] and our team will be happy to assist you.

Aysor.am News from Armenia

22 Feb, 08:31


Այն, ինչ տեղի է ունենում Վարդան Ղուկասյանի դեմ, քաղաքական բռնաճնշում է: Այս մասին ասվում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գրասենյակի տարածած հայտարարությունում:

«Վարդան Ղուկասյանի գրասենյակի մերձակայքում քաղաքացիական հագուստով ծպտված ոստիկանական գործակալներ են տեղակայված, որոնք փաստացի խաթարում են մեր գրասենյակի բնականոն աշխատանքը և մեզ այցելած քաղաքացիներին հարցուփորձ անելով վախ ներարկում»:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

22 Feb, 08:25


Միջին աշխատավարձն աճել է 66 տոկոսով, սակայն, եթե միջին կշռված եկամտային հարկը 2018-ին 25,3% էր, ապա 2024-ին՝ 20 տոկոս, այսինքն՝ 5,3% էլ իջել են հարկերը։

Գևորգ Պապոյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

22 Feb, 08:12


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էդգար Ղազարյանին փորձում են ահաբեկել ու մեղադրանք առաջադրել, որպեսզի լռեցնեն. Սրբազան

Aysor.am News from Armenia

22 Feb, 08:02


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաբեբաների բերանները պետք է փակել. Բագրատ Սրբազանի զրույցը քաղաքացիների հետ

Aysor.am News from Armenia

22 Feb, 07:50


Իրավիճակի բերումով, իշխանությունն ինքն է իր քայլերով արագացնում է իր փլուզումը` երաշխավորված տեղ ապահովելով այդ նույն փլատակներում։

Տիգրան Աբրահամյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

22 Feb, 07:35


Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրել է.

«Եթե իմ դեմ նախաձեռնված քրեական վարույթով ինչ-որ մեկը պիտի դատվի, ապա դա հաստատ լինելու են այս գործի հետ առնչություն ունեցած բոլոր դատախազներն ու քննիչները, քանի որ ՀՀ քրեական օրենսգիրքը նրանց համար նախատեսել է հոդված 480-ը, որը վերաբերում է ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելուն։

Հ․Գ․ Զարմանում եմ ես սրանց վրա․ ենթադրենք՝ նա լրիվ խելագարվել է իր արածից ու իր ցավից, էլ չասեմ «գործարանային դեֆեկտները», բա Ձեր խելքն ու՞ր էր, որ Ձեր կամքով եկել, ընկել եք իմ ձեռքը»։

Aysor.am News from Armenia

22 Feb, 07:30


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Aysor.am News from Armenia

22 Feb, 07:04


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ նշելու Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ-ի հաղթանակի 80-ամյակը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

22 Feb, 06:55


Փետրվարի 22-ի կեսգիշերից սկսած և առավոտյան Գեղարքունիքի մարզում ձյան տեղումները հիմնականում դադարել են։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

22 Feb, 06:23


ArmLur.am-ի տեղեկություններով՝ փետրվարի 20-ին թիվ 142 մանկապարտեզում մի տղամարդ ծեծի է ենթարկել մանկապարտեզի երեխայի ծնողին։

Դեպքի վայր շտապած իրավապահները պարզել են, որ Դ. Ա․-ն այցելել է թիվ 142 մանկապարտեզ իր երեխաներին տեսակցելու համար, այդ ժամանակ իրեն է մոտեցել նախկին ամուսնու հայրը։ Կ. Արշակյանը վիճաբանել է իր հետ, որի ընթացքում քաշել է մազերից՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

22 Feb, 06:19


Նման կետեր խաղաղության պայմանագրում չեն քննարկվում, «Ազատությանը» փոխանցել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը՝ արձագանքելով Ադրբեջանի Մեջլիսի փոխնախագահի պնդմանը, թե հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի երկու չհամաձայնեցված հոդվածներից մեկը «Զանգեզուրի միջանցքի», մյուսն էլ ՀՀ սահմանադրության մասին է:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

22 Feb, 05:42


Մ-2, Սիսիան-Նորավան․ ճանապարհների ձմեռային սպասարկումն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով․ Ճանապարհային դեպարտամենտ

Aysor.am News from Armenia

22 Feb, 05:42


Ակնհայտ է` Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումն ունի նրա հանրային-քաղաքական բնույթի հրապարակային խոսքը լռեցնելու նպատակ` ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասի բացահայտ չարաշահումով, գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Սա կոպիտ ոտնձգություն է խոսքի ազատության նկատմամբ` քրեական հետապնդման արհեստական փաթեթավորմամբ։ Առավել դատապարտելի է խափանման միջոցի տեսքով հարկադրանք կիրառելու նախաձեռնությունը»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

22 Feb, 05:34


Ֆանտան-Ջրաբեր (բուք), Կապուտան-Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածից Մեղրի տանող բոլոր ճանապարհները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար (անվաշղթաների կիրառման դեպքում):

Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները, Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը և Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ) փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Սյունիք գյուղից Տաթև տանող ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը՝ բեռնատարների համար։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

22 Feb, 04:55


Փաշինյանն ինչ ասում է, սուտ է ասում. հայտարարագրման համակարգը իշխանությունների «կոկորդին է մնացել»

Օրվա մամուլի ուշագրավ հրապարակումները

Aysor.am News from Armenia

21 Feb, 20:06


Սիրելի´ հայրենակիցներ

Այս օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը:
Տեղեկացնում ենք, որ որոշում ենք կայացրել նման դեպքերի բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով` անկախ սոցիալական կարգավիճակից:

Զգույշ և զգոն եղեք:


ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Aysor.am News from Armenia

21 Feb, 18:54


Ինչու՞ Սուրեն Պապիկյանի կուրսեցի Սաշա Կատվալյանի հարևանները դարձան բիզնեսմեն և ինչո՞ւ փողոցներում աղ չէր ցանվել․ Արթուր Չախոյանը փաստեր է ներկայացնում

Aysor.am News from Armenia

21 Feb, 18:14


Քրեական հետապնդումը Էդգար Ղազարյանին լռեցնելու նպատակով է

Aysor.am News from Armenia

21 Feb, 18:01


«Ռեժիմը ձգտում է Էդգար Ղազարյանին զրկել խոսքի իրավունքից»․ Փաստաբանը մանրամասնեց՝ Ղազարյանին մեղադրանք են առաջադրել հրապարակային քննադատության համար

Aysor.am News from Armenia

21 Feb, 17:43


Էդգար Ղազարյանին մեղադրանք են ներկայացրել հրապարակային քննադատական խոսքի համար։ Քրեական հետապնդումը Էդգար Ղազարյանին լռեցնելու նպատակով է։ Այդ մասին րոպեներ առաջ հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, Ղազարյանի նկատմամբ վարչական վերաահսկողություն սահմանելու միջնորդություն է ներկայացվելու։

Aysor.am News from Armenia

18 Feb, 17:32


Առաջիկայում կոչը կհնչի. հասնելու ենք բաղձալի արդյունքին. Արա Ռոստոմյան

Aysor.am News from Armenia

18 Feb, 17:29


Թողարկում № 6․ Այսօր հարցերին պատասխան է տալիս Ռուբեն Մելիքյանը https://www.youtube.com/shorts/MftH1oR_P6s

Aysor.am News from Armenia

18 Feb, 17:23


«ՔՊ-ի ԺՊ-ի թիմում խառնվել են իրար իմ առաջադրվելու հայտարարությունից հետո և ճիշտ էլ արել են: Հատիկ առ հատիկ, ինչպես սիրում է ասել իրենց «շուշաթրաշ հոգևոր հովիվը», ես բացահայտելու եմ ամբողջ սուտը ու կեղծիքը, որի շուրջ կառուցում է իր ուղին ՔՊ-ի ԺՊ-ն՝ Սարիկ Մինասյանը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գյումրու համայնքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

18 Feb, 16:51


Գյումրու Անի թաղամասը պետք է կանաչապատվի, բարեկարգվի․ Ռուբեն Մխիթարյան

Aysor.am News from Armenia

18 Feb, 15:28


Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Կասպիական հնգյակի» երկրներին առաջարկել է «ավելի մոտ լինել» ԵԱՏՄ-ին՝ մտածել սերտ համագործակցության շուրջ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

18 Feb, 13:03


Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Aysor.am News from Armenia

18 Feb, 12:30


ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունն Աբու Դաբիում (ԱՄԷ) մասնակցում է «IDEX-2025» ռազմատեխնիկական ցուցահանդեսին, որին Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով։

Ցուցահանդեսին մասնակցության շրջանակում Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունենում գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ: Քննարկվում են ընթացիկ և զարգացման ծրագրեր, ձեռք են բերվում նոր պայմանավորվածություններ։

Aysor.am News from Armenia

18 Feb, 12:02


Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ պահանջելով դադարեցնել Էմիլ Թորոսյանի արտահանձնումը Ռուսաստանի Դաշնությանը։

«Հատկանշական է այն փաստը, որ Էմիլ Թորոսյանը ծագումով հայ է, ունի բոլոր իրավունքները և հնարավորությունները քաղաքացիություն ստանալու և դեռևս սեպտեմբերին քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել, սակայն միջոցներ չեն ձեռնարկվել վերջինիս կողմից ձեռնարկված երկու իրավական գործընթացների՝ քաղաքացիության ստացման և ապաստանի հարցի լուծման համար։

Պահանջում ենք ՀՀ Գլխավոր դատախազությունից անհապաղ դադարեցնել Էմիլ Թորոսյանի արտահանձնման գործընթացը, քանի որ արտահանձնումից հետո ՌԴ-ում Է․Թորոսյանի նկատմամբ հնարավոր խոշտանգումների համար պատասխանատվություն կկրի նաև Հայաստանի Հանրապետությունը»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

18 Feb, 11:55


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիրան Խաչատրյանն ազատության մեջ է

Aysor.am News from Armenia

18 Feb, 11:46


Տիրան Խաչատրյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 10-ին՝ ժամը 14։40-ին

Aysor.am News from Armenia

18 Feb, 11:34


ԵՄ առաջնորդները և Լոնդոնը քննարկել են Ուկրաինա մինչև 30,000 զինծառայողներ ուղարկելու հարցը՝ վերահսկելու հրադադարը, եթե Մոսկվան և Կիևը համաձայնության գան այդ ուղղությամբ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

18 Feb, 11:25


Հովիկ Աղազարյանը հետևել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին ու խոստովանել՝ կային մտքեր, որոնց հետ համաձայն է։

«Կային մտքեր, որոնց հետ համաձայն եմ։

Կային մտքեր, որոնց հետ համաձայն չեմ։

Կային մտքեր, որոնք լղոզված էին։

Անկախ իմ բացասական վերաբերմունքից Արցախի գրեթե ողջ ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ, ստեղծված իրավիճակը ողջ հայ ժողովրդի ամոթն է»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

18 Feb, 11:10


LIVE. Տիրան Խաչատրյանի գործով դատական նիստ

Aysor.am News from Armenia

18 Feb, 11:07


Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխվեց։


Կիրառվեց 10 միլիոն ՀՀ դրամ գրավ և չբացակայելու արգելք։

Aysor.am News from Armenia

18 Feb, 10:49


Մերձավանի միջադեպի գործով ևս մեկ անձ է կալանավորվել։

Վարույթն իրականացնող մարմինն առ այժմ չի հստակեցնում, թե ով է կալանավորված անձը և ինչ մեղադրանքով է կալանավորվել, արդյո՞ք այն անձանցից մեկն է, որին իրավապահները փնտրում էին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

18 Feb, 10:44


Գառնիկ Դանիելյանը գրել է.

«Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» ՌԴ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, օտարերկրյա քաղաքացիներն այս տարվա հունվարի 1-ից առանց վիզայի չեն կարող գտնվել ՌԴ-ում ավելի, քան տարեկան 90 օր։ Այս սահմանափակումը մտահոգություններ էր առաջացրել հատկապես բեռնատարների վարորդների շրջանում, որոնք աշխատանքի բերումով հաճախ են ուղևորվում Ռուսաստանի Դաշնություն։

Ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ հայկական կողմը։ Արդյո՞ք առաջարկվել է ռուսական կողմին որոշ կատեգորիաների դեպքում վերանայել որոշումը։

Հարցի պարզաբանման նպատակով փետրվարի 7-ին գրություններ էի ուղարկել ՀՀ ԱԳՆ-ին և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

18 Feb, 10:17


Տիրան Խաչատրյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտարարեց, որ Խաչատրյանը վերջին պատերազմի ժամանակ օրհասական պահին ինքնաձիգը վերցրել ու մտել է կռվի մեջ։


«Պետությունն ունի՞ պատասխանատվություն այս մարդուն ասելու՝ հարգելի պարոն Խաչատրյան, նախաքննությունն ավարտվեց, ըստ մեղադրանքի կողմի՝ մեղքը հիմնավորված է, շնորհակալություն, որ այսքան ժամանակ նստեցիք «Վարդաշեն» ՔԿՀ-ում, հիմա վեր կացեք, գնացեք տուն, գործի քննությունը շարունակվում է»,- ընդգծեց Հարությունյանը։


Փաստաբանն ակնկալում է, որ դատարանը կլինի պետությունը ներկայացնող այն պաշտոնատար անձը, որը կտա հարցերի պատասխանը թե իրավական, թե բարոյական առումով, բայց՝ ճիշտ ու արարացի։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

18 Feb, 10:15


Ազատ կարձակվի՞ Տիրան Խաչատրյանը. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։

Որոշումը կհրապարակվի այսօր։

Aysor.am News from Armenia

18 Feb, 10:09


Վլադիմիր Պուտինը պատրաստ է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների։ Հայտարարել է Դմիտրի Պեսկովը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

18 Feb, 09:53


Թուրքիայում վաճառքի է հանվել հայկական եկեղեցին և հողատարածքը։

Նման հայտարարություն է տեղադրվել 2025-ի փետրվարի 5-ին  անշարժ գույքի գործակալության կայքում և նշվել, որ «հայկական եկեղեցու և քահանայի տան» զբաղեցրած հողատարածքը վաճառվում է 2 մլն 810.000 լիրայով (մոտ 77.500 դոլար)։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

11 Feb, 19:26


«ՀՀ ԱԺ նախագահը» հերթական անգամ թքեց՝ կրկին բոլորիս երեսին: Եվ նա ու իր նմանները միշտ էլ կթքեն ու կհպարտանան իրենց այդ «հերոսական» կարողությամբ, քանի դեռ պատասխան չեն տվել իրենց բարոյական ու իրավական սխալների ու հանցանքների համար:

Ցինիզմի ինչ մակարդակ պիտի ունենան իշխանությունները, որ մի կողմից՝ Արցախը հանձնեն թշնամուն և հայտարարեն Հայաստանի չմիջամտելու մասին, իսկ մյուս կողմից՝ կռված, հյուծված ու բառացիորեն միայնակ մնացած ժողովրդին լկտիաբար մեղադրեն չկռվելու մեջ»․

Արտակ Բեգլարյան


ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

11 Feb, 18:11


Ռուսաստանի արտգործնախարարությունում հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

11 Feb, 18:01


Մերձավանում սպանության անմիջական մասնակիցներից մեկը փախուստի է դիմել, «Փաստինֆո»-ին հայտնել են ՔԿ-ից։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

11 Feb, 17:57


Երևանյան լճում 68-ամյա տղամարդ է խեղդվել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

11 Feb, 17:30


Որոշել եմ առաջադրվել որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու․ Ռուբեն Մխիթարյան

Aysor.am News from Armenia

11 Feb, 17:12


«Վերջին 6 տարիների ընթացքում Հայաստանում ինտերնետ շահումով խաղերի ոլորտում կատարված խաղադրույքների ընդհանուր գումարը աճել է աննախադեպ՝ 2037% ով՝ կազմելով շուրջ 67 միլիարդ ԱՄՆ դոլար։ Այդ գումարների ծագումը լուրջ հարցեր է առաջացնում, մասնավորապես՝ անհասկանալի է, թե ինչ աղբյուրներից են գոյանում այդ գումարները և ինչպես և ում են տրվել շուրջ 65 միլիարդ ԱՄՆ դոլար շահումները, ինչպես նաև՝ ինչ վերահսկողության մեխանիզմներ են ներդրված պետության, իրավապահ մարմինների և Կենտրոնական բանկի կողմից՝ այս գործընթացի կառավարման համար»․

ԱԱԾ պահեստազորի սպաներ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

11 Feb, 16:40


Թողարկում № 4․ Այսօր հարցերին պատասխան է տալու հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը - https://www.youtube.com/shorts/H5-9Gj9AEVo

Aysor.am News from Armenia

11 Feb, 16:25


ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է՝ ԱՄՆ Կոնգրեսից պահանջելու են այն մարդկանց անունները, ում ֆինանսավորել է USAID-ն՝ Ռուսաստանում, ցուցակն էլ տրամադրելու են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը։

«Նրանք, ովքեր դրսից փող են ստացել, հիմա թող Կարմիր հրապարակում խոստովանեն ու ապաշխարեն՝ և՛ կուսակցությունները, և՛ հասարակական կազմակերպությունները, և՛ «իրավապաշտպանները»,- ասել է Վոլոդինը՝ անդրադառնալով նաև Ռուսաստանը լքածներին․

«Ռելոկանտները այն հույսով են, թե USAID-ն իրենց կֆինանսավորի դրսում՝ այլ երկրներում։ Իսկ հիմա սոված կմնան՝ իզուր սպասելով, թե իրենց նորից ինչ-որ բան կտան։ Ոչ ոք էլ ոչինչ չի տա, այդ հարցը լուծվել է»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

11 Feb, 16:11


Հանրային ռադիոյի շենքի դիմացից հեռացվել է Արցախի դրոշը։

«Այո, դրոշը երեկ է հեռացվել, իմ որոշմամբ»,- MediaHub-ին ասել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանը։

Ավելի համոզիչ երևալու համար, որ Արցախի դրոշը ռադիոտան մոտից հանելը ի՛ր որոշումն է, Քոլոյանը նշել է․ «Ուզո՞ւմ եք ասեմ՝ մամայիս, պապայիս արև։ Ո՞նց ասեմ, որ հավատաք՝ իմ կամքով է»։

Ապա պնդել է, թե մի բան էլ ուշ է հեռացրել դրոշը, կես տարի առաջ պետք է արած լիներ։

«Կներեք, որ դանդաղ եմ մտածել»,- ասել է Քոլոյանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

11 Feb, 15:53


«Գերագույն գլխավոր կեղծարարը երկու ամիս առաջ ասում էր, թե 1994 թվականից բանակցել ենք «Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու» շուրջ, այսօր էլ հայտարարում է, թե Հայդատական, պահանջատիրական ենք եղել»․ Լևոն Զուրաբյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

11 Feb, 15:08


Բագրատ Սրբազանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել

Aysor.am News from Armenia

11 Feb, 15:00


Եվրամիությունից պատվիրակություն է եկել Հայաստան, այստեղ կգտնվեն մինչև փետրվարի 14-ը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

11 Feb, 14:51


«Հայաստանի իշխանությունը շարունակում է պոպուլիզմի վրա հիմնված վտանգավոր արտաքին քաղաքականություն վարել, որի հիմնական նպատակը միջազգային կարևորագույն հարցերը ներքաշելն է ներքաղաքական քարոզչական դաշտ։

․․․ ԵՄ-ին անդամակցությունը ոչ թե ցանկության կամ քաղաքական կարգախոսների հարց է, այլ բարդ ու երկարաժամկետ դիվանագիտական գործընթաց, որը պահանջում է տնտեսական, քաղաքական և իրավական խորը վերափոխումներ։
2014 թվականից սկսած՝ Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը որդեգրել են եվրաինտեգրման ուղին, սակայն ոչ միայն չեն անդամակցել ԵՄ-ին, այլ նաև բախվել են տնտեսական ճգնաժամերի, ներքին անկայունության և լրջագույն անվտանգային մարտահրավերների»․

Հենրիխ Դանիելյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

11 Feb, 14:34


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական Հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը Վաշինգտոնում բարձրացրել է Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի, հայ գերիների ազատ արձակման, օկուպացված Արցախում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հարցերը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

11 Feb, 14:12


«Երբ Ֆրիդոմ Հաուսը ներկայացնում էր Արցախում էթնիկ զտման մասին անգլալեզու զեկույցը՝ փաստագրելով ադրբեջանական հանցագործությունները, քննարկման ժամանակ հարց տվեցի, թե ինչպես կարելի է անել, որ զեկույցը հասանելի լինի նաև հայ հանրությանը, որպեսզի մարդիկ ծանոթանան Արցախում կատարվածին, և ի վերջո վերանա այն անիմաստ հարցերի շարանը, թե ինչու չկռվեցիք, կարելի էր մնալ ու պայքարել և այլն:

Երևի միամտություն էր կարծել, թե զեկույցը կամ բազմաթիվ այլ փաստագրող նյութեր կարող են որևէ բան փոխել, քանի որ ատելության խոսք գեներացնող այդ թեզերը հրապարակ են նետվում քաղաքական իշխանության և նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից, և դրա դեմ պայքարը ենթադրում է պայքար պետական քարոզչամեքենայի դեմ։

Ի պատասխան ԱԺ նախագահի՝ կարելի է բերել բազմաթիվ փաստեր, պայքարի և անձնազոհության բազմաթիվ դրվագներ, բայց այդ ամենն անիմաստ է, երբ գործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության, ստորության և ցինիզմի հետ»։

ԱՐՑԱԽԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ԳԵՂԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Aysor.am News from Armenia

11 Feb, 13:57


«Փորձում եք ասածները նենգափոխել»․ Ռուբինյանը աջակցում է Ալեն Սիմոնյանին

Aysor.am News from Armenia

11 Feb, 13:53


«Մեկ շաբաթ մշակել են օպերացիան»․ Ինչպես են նկարել Փաշինյանի՝ ավտոբուս նստելու տեսարանը

Aysor.am News from Armenia

11 Feb, 13:51


Այսօր Վաշինգտոնից մասնավոր ինքնաթիռ է ժամանել Մոսկվա․ Լուրերը, թե Ռուսաստան է եկել Թրամփի բանագնացը, ոչ հաստատվում են, ոչ էլ հերքվում

Aysor.am News from Armenia

11 Feb, 13:49


Դուք եք լուծարել Արցախի Հանրապետությունը․ Արթուր Հովհաննիսյանն՝ ընդդիմությանը

Aysor.am News from Armenia

11 Feb, 13:47


Արցախցիները բոլորի փոխարեն են կռվել, իսկ դուք միայն հայերի դե՞մ եք կարողանում կռվել․ Քրիստինե Վարդանյանն՝ իշխանությանը

Aysor.am News from Armenia

04 Feb, 18:36


Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքական չի վերադառնա։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

04 Feb, 16:38


«Պատասխան եք տալու»․ Նոր նախագիծ

Պատասխան է տալիս Թովմաս ուրարակիր Առաքելյանը

Aysor.am News from Armenia

04 Feb, 16:21


ԶՊՄԿ-ում գործադուլը շարունակվում է, կոմբինատի ղեկավարության հետ համաձայնություն ձեռք չի բերվել։ Աշխատակիցների պահանջներն անփոփոխ են։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

04 Feb, 16:11


Սփյուռքից թող գա լուրջ մարդ, առաջնորդի. այստեղ անապատ է. Արթուր Խաչիկյան

Aysor.am News from Armenia

04 Feb, 14:02


Շվեդիայի կենտրոնական Էռեբրու քաղաքի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել:
Հինգ մարդ վիրավորվել է, սակայն նրանց վնասվածքների աստիճանը հայտնի չէ: Տեղում աշխատում են ոստիկանները, բժիշկներն ու փրկարարները։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

04 Feb, 13:54


Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ գտնվում է Ուկրաինայում։
«Ես Կիևի էլեկտրական ենթակայանում եմ, որը Ուկրաինայի էներգետիկ համակարգի կարևոր մասն է՝ անհրժեշտ միջուկային անվտանգության համար»,- գրել է Գրոսսին Х-ում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

04 Feb, 13:40


Պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատում՝ հանդիպելով վերջինիս նախագահ Կլոդ Վիզլերի հետ:

Հատուկ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող մի շարք հարցերի:
Ալեն Սիմոնյանը կարեւորել է վիզաների ազատականացման երկխոսության պաշտոնական մեկնարկն ու ողջունել ԵՄ խորհրդի վերջին որոշումը՝ Հայաստանում քաղաքացիական առաքելության մանդատը եւս 2 տարով երկարաձգելու վերաբերյալ:
Կլոդ Վիզլերն իր հերթին նշել է, որ Լյուքսեմբուրգը սատարում է Հայաստանի եվրոպական ու ժողովրդավարական նկրտումներին ու պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ ճանապարհին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

04 Feb, 13:16


Երևանում հանրային տրանսպորտի 50 տոկոսով թանկացումը միայն 0.1 տոկոսի ազդեցություն կունենա Հայաստանում գնաճի ցուցանիշի վրա. այդ մասին հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Սպառողական զամբյուղում հանրային տրանսպորտի ծառայությունների տեսակարար կշիռը 0.4 տոկոս է, որից 0.23-ը Երևանի ցուցանիշն է: Եթե դիտարկենք ամենածայրահեղ սցենարը, համաձայն որի մարդիկ փաթեթներ չեն գնում, այլ օգտվում են միայն 150 դրամանոց տոմսերից (այսինքն, թանկացումը լինում է 50 տոկոսով), ապա սպառողական գների ընդհանուր ինդեքսի վրա կլինի 0.1 տոկոս աճի ազդեցություն»,- նշել է նա:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

04 Feb, 12:54


«Փետրվարի 1-ին, ժամը 16։20-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է ահազանգ, որ մայրաքաղաքի Թամրուչի փողոցում երկու մեքենաների ուղևորներ մահակներով հարվածում են միմյանց։ Նշվել է նաև, որ ավտոմեքենաներից մեկի դիմապակին կոտրած է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված հասցեում անհայտ անձանց կողմից տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի:
17-ամյա տղաներից մեկն իր մոտ եղած դանակով երեք անգամ հարվածել է 23-ամյա երիտասարդին:


Պարզվել են ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունները. հայտնում են ՆԳՆ-ից։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

04 Feb, 12:37


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գժվցրին». տրանսպորտի վարորդի նյարդերը տեղի տվեցին

Aysor.am News from Armenia

04 Feb, 12:36


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված եկավ, նստեց ղեկավար, հիմա տեսել ա, զարմացել ա․ քաղաքացին՝ Փաշինյանի մասին

Aysor.am News from Armenia

04 Feb, 12:35


Էջիածնի հրապարակից հանվել է Արցախի դրոշը

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

04 Feb, 12:27


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչի իմ փողն ուրիշն ուտի,Ավինյանն ա ուտում, իրա նման գրողի ցավերն են ուտում․թեժ վեճ՝ ուղևորների միջև

Aysor.am News from Armenia

04 Feb, 12:24


‼️«2020 թվականի օգոստոսի 14-ին, փաստը մոտս կա, ես քեզ, Նիկոլ Փաշինյան, գրավոր գրեցի, որ մինչև սեպտեմբերի վերջ պատերազմ է սկսելու: Առաջարկում եմ ուժեղացնել դիվանագիտությունդ, ուղարկել արտգործնախարարին Մոսկվա, այլ երկրներ, անհրաժեշտ է անել ամեն ինչ, որ պատերազմ չսկսվի: Փաստացի կարող եմ ապացուցել: Դուք ոչինչ չարեցիք:

Հիմա նստել, կռուտիտ ես անում»,- Facebook-ում գրել է Արշակ Կարապետյանը։

Aysor.am News from Armenia

04 Feb, 12:22


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամեն նորմալ բանի համար բոյկոտում են, ես ուզում եմ վճարել և վճարում եմ

Aysor.am News from Armenia

04 Feb, 12:20


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թելսելը տապալել է աշխատանքները, իսկ քաղաքապետարանը չգիտես ինչու լռում է

Aysor.am News from Armenia

04 Feb, 12:19


Երևանի Սիլիկյան թաղամասում գտնվող Սպանդարյանի 5 հանքերը ընդգրկված են Ակադեմիական քաղաքի՝ գերակա շահ ճանաչված տարածքների ցանկում։ Հանքերը շահագործող ընկերությունների նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում։ Գրում է Հետքը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

04 Feb, 12:16


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քանի՞ տարի քաղաքապետ եղաք, Ձեր ժամանակ ինչու չարեցիք․ քաղաքացին՝ Հայկ Մարությանին

Aysor.am News from Armenia

04 Feb, 12:14


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ռա՛դ եղի, դավայ իջի՛, արա, հերիքա չարչարեք ժողովրդին»․ ավտոբուսի ուղևորը հարվածեց լրագրողի ձեռքին

Aysor.am News from Armenia

04 Feb, 11:43


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նույն ձևի տրանսպորտա էիլ, իրար գլխի փռշտալով գնում ենք, սրանց ընտրել եմ, բայց փոշմանել եմ

Aysor.am News from Armenia

02 Feb, 07:50


ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանի գնահատմամբ՝ Հանրապետության հրապարակում ադրբեջաներենով հայերին վիրավորող երգը երգող օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութը հրապարակելու համար ձերբակալված Ղարիբ Բաբայանի դեպքով բոլորին հստակ ուղերձ իջեցվեց, որ այսուհետ չի հանդուրժվելու Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ սուր խոսքը։


«Հայաստանը բաց ու անվտանգ է թուրքական աշխարհի համար...»,- հայտարարել է Համբարձումյանը։


ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

02 Feb, 07:37


Երևան քաղաքի Արզումանյան փողոցում քաղաքացին ցանկացել է ինքնասպանություն գործել՝ նետվելով բնակարանի պատուհանից։


ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

02 Feb, 06:46


Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի գնահատմամբ՝ Հայաստանում գնալով փորձելու են արգելել բոլոր այն գործողությունները, ծրագրերը, քայլերը, նախաձեռնությունները, որոնք հակասում են Թուրքիային ու Ադրբեջանին։


Ըստ նրա՝ այս ամենը, որ իրականացնում են Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները, չունի ոչ մի այլ բացատրություն, քան հաճոյանալ Թուրքիա-Ադրբեջան երկյակին։


«Ուստի դիմադրել է պետք։ Գիտեմ, որ հոգնել եք, գիտեմ, որ զայրացած եք, գիտեմ, որ թևաթափ լինելը մոտ է թվում, բայց չի կարելի»,- նշել է նա։



ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

02 Feb, 06:18


Ալեն Սիմոնյանը վստահ է՝ բոլորը գիտեն, թե ով ով է, ինչ ճանապարհ է անցել ու ինչի շնորհիվ ուր է հասել։


«Թե չէ երկու անգամ «Крёстный отец» ֆիլմն են նայել, էս վերջերս էլ «Слово пацана»-ն են նայել, հիմա տեսախցիկ են տեսնում կամ ինտերնետ մտնում, սկսում տուզիկի պես փղի վրա հաչալ, հաչալ` մտածելով, թե փղի կնճիթին է դա»,- նման գրառում է արել Ազգային ժողովի նախագահը։


ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

01 Feb, 21:47


Ղարիբ Բաբայանն ազատ արձակվեց

Aysor.am News from Armenia

01 Feb, 21:41


‼️ Ղարիբ Բաբայանն ազատ արձակվեց, նրան կալանավորելու միջնորդությունը մերժվեց․ նրա նկատմամբ ընտրվել է վարչական հսկողություն և սահմանափակվել է հրապարակային խոսքով հանդես գալը

Aysor.am News from Armenia

01 Feb, 21:26


Ղարիբ Բաբայանին առաջադրված մեղադրանքը նույնիսկ չնչին հիմնավորվածություն չունի․ Փաստաբան

Aysor.am News from Armenia

01 Feb, 21:21


Ղարիբ Բաբայանի գործով դատական նիստն ավարտվեց, վճիռը կհրապարակվի 1 ժամից։

Aysor.am News from Armenia

01 Feb, 21:08


Ղարիբ Բաբայանին առաջադրված մեղադրանքը զայրացրել է բոլորիս․ Տիգրան Աբրահամյան

Aysor.am News from Armenia

01 Feb, 21:02


Մեզ համար թուրք է այն մարդը, ով թուրքին քննադատողին դատում է․ Աշոտ Անդրեասյան

Aysor.am News from Armenia

01 Feb, 20:58


ԱԱԾ-ն թող հրապարակում ադրբեջաներենով երգողներով զբաղվի, ոչ թե տեսանյութը հրապարակողով․ Բագրատ Սրբազան

Aysor.am News from Armenia

01 Feb, 20:55


Սա քաղաքական ղեկավարության պատվերով կազմակերպված շոու է․ Արցախի ՄԻՊ

Aysor.am News from Armenia

01 Feb, 20:52


Ղարիբ Բաբայանն ու նրա փաստաբանը դատարանի դահլիճում

Aysor.am News from Armenia

01 Feb, 20:47


Ադրբեջանցի դիվերսանտին այս իշխանությունները հետ են հանձնում, հային՝ տանում, բանտարկում․ Նարեկ Մալյան

Aysor.am News from Armenia

01 Feb, 20:26


LIVE. Քաղաքացիներն աջակցություն են հայտնում Ղարիբ Բաբայանին

Aysor.am News from Armenia

01 Feb, 20:23


«Տեսանյութը նկարահանողներին են ուզում պատասխանատվության ենթարկել, ոչ թե այն սրիկաներին, ովքեր մեր թշնամի պետության ներկայացուցիչներն են։
ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որ այդ անձինք Իրանից են եկել։ Ես ուզում եմ ասել, որ ԱԱԾ-ն ժողովրդին ապուշի տեղ չի՛ կարող դնել, որովհետև բոլորս էլ գիտենք, որ Իրանի հյուսիսում Ատրպատականն է, այնտեղ 10 միլիոնից ավելի ադրբեջանցիներ են բնակվում, և դա հենց ԱԱԾ-ի բացթողումն է, որ իրենք չեն նայում՝ Հայաստան մուտք գործելուց ի՞նչ ծագման մարդիկ են մտնում մեր երկիր և ովքեր կարող են հրապարակում երգել՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»․ ՀՀԿ ԵԿ թևի ներկայացուցիչ Աշոտ Անդրեասյան

Aysor.am News from Armenia

01 Feb, 20:07


ԱԱԾ-ն փոխանակ անդրադառնա տեսանյութի բովանդակությանը, զբաղվի նրա՛նց հայտնաբերմամբ ու չեզոքացմամբ, ովքեր ադրբեջաներենով «Ղարաբաղ» երգելով՝ փորձում էին մեր աչքը մտցնել ու մեզ ստորացնել, զբաղվում է այն մարդով, որը, իմ պատկերացմամբ, կարող էր լինել մեզանից յուրաքանչյուրը։

Բագրատ Սրբազան

Aysor.am News from Armenia

01 Feb, 20:04


Քաղաքացիները փակել են «Հյուսիս-Հարավ» միջպետական մայրուղին՝ հաջակցություն Ղարիբ Բաբայանի

Aysor.am News from Armenia

01 Feb, 19:59


«Քննչական կոմիտեի տեքստը Հանրապետության հրապարակից տեսանյութի կապակցությամբ ամբողջությամբ անօրինական պրակտիկայի մասին է: Դա քաղաքական իշխանությունների պաշտպանի տեքստ է:
Այս գործն օգուտ է Հայաստանի դեմ ադրբեջանական քարոզչությանը, պաշտպանում է ադրբեջանական կեղծ թեզերը հայ ժողովրդի ու Հայաստանի նկատմամբ: Դեռ մարդուն էլ ապօրինաբար կալանքի են տանում ու հայտարարում, թե հարուցված քրեական հետապնդումը իշխանությանը և իրավապահ մարմիններին քննադատելու համար է: Սա ամբողջությամբ անօրինական, հակասահմանադրական է»․ Արման Թաթոյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

31 Jan, 12:42


ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Իրան սահմանին մենք արդեն որոշակի համատեղ ծառայություն իրականցնում ենք. ի պատասխան Aysor.am-ի հարցին, թե հայ-թուրքական սահմանից արդյո՞ք դուրս կգան ռուս սահմանապահները, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հայ և ռուս սահմանապահների համատեղ ծառայություն իրականացնելը երկու երկրների քաղաքական կամքի խնդիրն է։ «Քանի կա այդ կամքը համագործացելու, մենք կհամագործակցնենք, եթե ինչ-որ բան փոխվի, դա էլ կփոխվի։ Մենք հիմա համատեղ ծառայություն ենք իրականացնում և չեմ էլ բացառում, որ այդ համատեղ ծառայությունը կընդլայնվի»,-ասաց նա։

Ի պատասխան հարցին, թե հնարավո՞ր է ՀՀ-ն Բելառուսի հետ դիվանագիտական հարաբերությունները խզի՝ Փաշինյանը պատասխանեց. «Պրոցեսները տեսնում եք, առնվազն մենք այս պահին ակտիվ հարաբերություններ չունենք, հետագա իրադարձություններն իրենք իրենց ցույց կտան»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

31 Jan, 12:26


Վարչապետի և իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ «Ընտանեկան փոդքաստ»-ը նկարահանվում է մեր անձնական միջոցներով, լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է հավաստիացնեմ, որ մեծ գումար չի ծախսվել։ 700 հազար դրամ է ծախսվել մեր անձնական միջոցներից։ Որտեղի՞ց մեզ 700 հազար դրամ, էլի մեր անձնական միջոցներից։ Ի դեպ, ասեմ՝ 2024 թվականին Աննայի սեփականությունը հանդիսացող «Կինո Հայրենիք»-ի մեր բնակարանը վաճառել ենք»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

31 Jan, 12:24


Որպեսզի Արցախի խնդիրը ասպարեզից ընդհանրապես հանվի, փորձում են վերացնել նաև Արցախի խնդրով ստեղծված միակ միջազգային օրինական հարթակը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Խնդրում և հորդորում ենք ՄԱԿ-ի ԱԽ մշտական երեք անդամ երկրների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի կառավարություններին, որոնք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, պահպանել Մինսկի խումբը և միջազգային իրավունքի գործիքակազմով ժամանակի ընթացքում արդարացի լուծում փնտրել Արցախի գոյություն ունեցող խնդրի համար: Մինսկի խմբի լուծարմամբ աշխարհի բոլոր անկյուններում ավելի է լկտիանալու թուրք-ադրբեջանական գիշատիչ տանդեմը՝ ոտնահարելով միջազգային իրավունքը և հազարամյակներով ստեղծված ու իր հետ ոչ մի կապ չունեցող համամարդկային արժեքները:

Կամո Աթայան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

31 Jan, 12:18


Մենք չենք կարող հրաժարվել անկլավի օրակարգից. հրավիրված մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե ես ասեմ, որ անկլավի օրակարգ չկա, դա ՀՀ-ում քրեական պատասխանատվության հիմք է, որովհետև ՀՀ-ն ունի ինքնիշխան տարածք՝ ի դեմս Արծվաշենի, որից մենք չենք կարող հրաժարվել»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

31 Jan, 12:06


Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ Ա. Մարտիրոսյանի, արդարացրեց Կարապետ Պողոսյանին:

Պողոսյանին ձերբակալել էին 2024 թվականի հունիսի 5-ին, դեպի Վարդենիս Սրբազան երթի ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքից։

Aysor.am News from Armenia

31 Jan, 12:02


Ձախողված կառավարության ղեկավարն ասելիք և անելիք չունի: Սա շատ բնական է: Վկան այսօրվա մամուլի ասուլիսն է, որտեղ դատարկաբանությունից բացի ոչինչ չկար:

Երկրի նախորդ ղեկավարների ասուլիսները, տարբեր երկրների ու նաև մեր հասարակության համար, երկար ժամանակ դառնում էին քաղաքական իրադարձություն: Երկար ժամանակ (առ այսօր) քաղաքական շրջանակները, լրատվամիջոցները, պարզ մարդիկ քննարկում, վերլուծում, մեկնաբանում էին ՀՀ նախագահների ասածները:

Նիկոլի ասուլիսը երկու ժամ հետո մոռացված իրադարձություն է լինելու: Եվ, ընդհանրապես, ակնհայտ է, որ հասարակության մեծ մասին այլևս չի հետաքրքրում, թե ի՞նչ է ասում կառավարությունը կամ նրա ներկայացուցիչը:


Վաղուց ժամանակն է, որ միասնական ընդդիմությունը խոսի հասարակության ապագայի, ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի ու կուտակված հարցերի լուծումների մասին:

Արտակ Զաքարյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

31 Jan, 11:33


Այն, որ Ադրբեջանը էսկալացիա է ուզում հրահրել, գիտենք, այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ եթե արձագանքենք Ադրբեջանին, գուցե, «սրտներս հովանա», բայց դրա արդյունքում լուծվի ոչ թե Հայաստանի, այլ՝ Ադրբեջանի խնդիրը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

31 Jan, 11:13


Բիբլոս Բանկ Արմենիան արժանացել է Mastercard-ի մրցանակին՝ պրեմիում դասի առաջարկներում գերազանցության համար։

Հունվարի 17-ին՝ Mastercard-ի հատուկ միջոցառմանը, Բանկը լավագույնն է ճանաչվել «Excellence in Premium Value Proposition» անվանակարգում, որտեղ ներկայացված են պրեմիում դասի քարտերն ու ծառայությունները։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

31 Jan, 11:12


Բանկային գաղտնիքը «սրբազան կով» չէ, այն կարող է բացահայտվել. Փաշինյան

Aysor.am News from Armenia

31 Jan, 11:07


ԱՆԻՖ-ի հետ կապված իրավիճակը Փաշինյանը ձախողված է համարում։

«Գնահատում եմ խայտառակություն, գնահատում եմ շատ վատ, ինչ բառ ուզում եք՝ ասեք, ես համաձայն կլինեմ այդ բառերի հետ»,- նշեց նա։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

31 Jan, 10:57


«Լավ ա ասված». Փաշինյանն արձագանքեց «ժողովրդին քացու տակ» գցելու և «ժողովրդի վրա թքելու» մասին իր հայտարարությանը

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

31 Jan, 10:53


ՀՀ վարչապետը միաժամանակ հարց բարձրացրեց՝ իսկ կա՞ հիմք մտածելու, որ Ադրբեջանը նոր կոնֆլիկտ սկսելու մտադրություն ունի․«Նման հիմքեր կան, և այդ հիմքերից ամենակարևորն «Արևմտյան Ադրբեջան» խոսույթն է, որը ՀՀ-ի տարածքային ամբողջականության նկատմամբ ուղիղ ոտնձգություն է ոչ միայն այն պատճառով, որ Ադրբեջանը, ըստ էության, պաշտոնական մակարդակում ՀՀ-ի ինքնիշխան տարածքի շուրջ 60 տոկոսն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», այլևս համապատասխան անունով կազմակերպության հայցակագում ձևակերպումներ են դրված, որը նշանակում է, որ ոչ միայն այդ կազմակերպույթունը, այլև խոսույթն օգտագործող ցանկացած մարդ չի ճանաչում ՀՀ-ի ինքնիշխան տարածքի անռնվազն 60 տոկոսը»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «ՀՀ-ի տարածքում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» և այս բառապաշարի ներքո ցանկացած թեմա ՀՀ-ի համար քննարկելի չէ»։

Խոսելով արդեն Ադրբեջանի երրորդ պահանջից, ըստ որի, ՀՀ-ն պետք է վերադարձնի ձեռք բերված զենքերը և չզինվի, Փաշինյանը նշեց. «Հիմա այս ֆոնին ՀՀ-ն իրավունք ունի՞ բանակ ունենալու, որը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է։ Մենք հարևաններից որևէ մեկից տարածքային պահանջներ չունենք, ՀՀ-ի բանակի միակ խնդիրը ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանությունն ու անվտանգությունն է, ուրիշ խնդիր ՀՀ բանակը չունի և չի ունենալու»։

Ըստ նրա, եթե Ադրբեջանն ունի ՀՀ-ի սպառազինության հետ կապված մտահոգություններ և հարցեր, նույնն էլ ՀՀ-ն ունի․«Մենք առաջարկել ենք ստեղծել սպառազինություների փոխադարձ վերահսկման և հետաքննության համատեղ մեխանզիմներ»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

31 Jan, 10:51


‼️ Հայտարարագրման ժամկետը մայիսից տեղափոխվեց նոյեմբերի 1

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

31 Jan, 10:21


ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը 2022թ.-ին. ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով, Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը հենց ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների մեղքով։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

31 Jan, 10:18


«Ազատություն» ռադիոկայանը երեկ՝ հունվարի 30-ին, հրապարակել էր տեսանյութ «Երբ, ով և ինչ է բանակցել Մեղրիի շուրջ՝ ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի» վերնագրով։

«Գաղտնազերծումները» մեկնաբանելու խնդրանքով Yerevan․Today-ը դիմել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին։

««Ազատության» նյութից տպավորություն է ստեղծվում, թե նախագահ Քոչարյանը Մեղրին տալիս էր իսկ Հեյդար Ալիևի պես փորձառու և հմուտ քաղաքական գործիչը հրաժարվում էր այն վերցնել․ սա առնվազն ծիծաղելի է, եթե չասեմ՝ անարգանք և ծաղր սեփական ունկնդրի մտավոր ունակությունների հանդեպ։

Ով ինչ է տվել, ում է տվել , որքանով և քանի անգամ է տվել, արդեն փաստ է և՝ պատմական փաստ»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

31 Jan, 10:14


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի սկզբին ԱՄՆ այցը շատ կարևոր է համարում։

Նա, սակայն, այցի ընթացքում ԱՄՆ նախագահի հետ հանդիպում չի ունենա։

«Այս պահին մենք ծրագրում նման կետ չունենք»

Aysor.am News from Armenia

31 Jan, 10:12


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլևս ցանկություն չունի արձագանքելու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։

Մամուլի ասուլիսի ժամանակ նա այսօր հայտարարեց, որ Լուկեշենկոյի հետ իր բանավեճն ավարտվել է։

«Լուկաշենկոյի հետ բանավեճի բան այլևս չունեմ»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ Բելառուսի նախագահը հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանը «սիրախաղ» է սկսել Եվրամիության հետ, ինչը, նրա կարծիքով, «կկործանի» Հայաստանը:

Aysor.am News from Armenia

31 Jan, 10:10


Եղել են դեպքեր, երբ մարդը հացի փող չի ունեցել, ես իրեն տվել եմ. պետք է ասենք՝ հարգելիս, հացի փող ունենալու ձևն աշխատելն է. Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

31 Jan, 10:07


Հաղորդակցության ուղիների մասով ՀՀ-ն Ադրբեջանին կոնկրետ առաջարկ է արել, լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այդպիսի առաջարկ են արել և սպասում են Ադրբեջանի դրական պատասխանին։

Փաշինյանը նաև հավելեց, Ադրբեջանի դիրքորոշումները լավ իմանալով, չի պատկերացնում, թե ինչու պետք է մերժեն իրենց առաջարկները։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

31 Jan, 10:02


Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «Խաղաղության պայմանագրի»ի հետ կապված նոր ասելիք չկա։

«Եթե չեմ սխալվում, արդեն ասել եմ, որ նախագծում առկա 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են։ 2 չհամաձայնեցված կետ կա և երկուսի մասով էլ ՀՀ-ն առաջարկներ է ներկայացրել։ Դրանցից մեկը վերաբերում է երրորդ երկրների ուժերի ներկայացուցիչներ սահմանի երկայնքով չտեղակայելուն, և մենք առաջարկում ենք դա կիրառել սահմանազատված հատվածների նկատմամբ։

Կա նաև խնդիր իրավական հարցերը միջազգային ատյաններից հետ կանչելու հետ կապված»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

29 Jan, 17:53


«Կոչ ենք անում միասնաբար պայքարել այս հակասոցիալական որոշման դեմ։ Պետք է փետրվարի 1-ից բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացման որոշումը՝ չգնելով թանկարժեք փաթեթները և չվճարելով ուղեվարձն այնքան ժամանակ, քանի դեռ չի վերանայվել թանկացման որոշումը»․ Մշակութային գործիչներ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

29 Jan, 16:53


Փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտում հսկիչներ կլինեն։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

29 Jan, 16:42


ՊՆ-ն դեմ է այդ որոշմանը, բայց չի ասում. Գեղամ Մանուկյան

Aysor.am News from Armenia

29 Jan, 15:33


«Արդշինբանկ» ՓԲԸ-ն հայտարարել է, որ Կենտրոնական բանկը գրանցումից հանել է դեռևս 2002 թվականին սնանկացած և 2003 թվականին լուծարված «Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերությունը։

«Արդշինբանկ փակ բաժնետիրական ընկերությունը շարունակում է գործել սովորական ռեժիմով, կապ չունի շուրջ 23 տարի առաջ լուծարված բանկի հետ և չի հանդիսանում այդ բանկի իրավահաջորդը»,- նշված է հայտարարությունում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

29 Jan, 14:42


ՆԳՆ-ից հայտնում են՝ «Վանաձորում 15-ամյա պատանին անձնական հարցերի շուրջ վիճաբանել է 33-ամյա համաքաղաքացու հետ և ծեծի ենթարկել նրան, ինչի հետևանքով վերջինս ընկել է ապակու կտորների վրա՝ ստանալով մարմնական վնասվածքներ»:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

29 Jan, 14:08


«Արդշինբանկը» լուծարվել է, գործունեությունը` դադարել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

29 Jan, 13:32


«Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը որպես Հայաստանի ղեկավար այլ բառով, քան ազգային աղետ, դժվար է նկարագրել։

Փաշինյանի օրոք Հայաստանը վերածվել է վասալական պետության՝ մշտապես հարկադրված տարածքային, պատմական, սահմանադրական և դիվանագիտական լրացուցիչ զիջումներ կատարելու։

Ամենաամոթալին թերևս այն է, որ Փաշինյանը վերջերս Հայոց ցեղասպանության ժխտողականանության ապշեցուցիչ մեկնաբանություններ արեց՝ անհասկանալի դավաճանություն սեփական ազգի պատմության հանդեպ։ Հայաստանի ղեկավարի կողմից հայ ժողովրդի ամենամեծ ողբերգության նվաստացումը և խեղաթյուրումը անընդունելի է։ Սա ծայրահեղ վիրավորանք է մի երկրի համար, որն արդեն չափազանց մեծ գին է վճարել նրա աղետալի ձախողումների համար։

․․․ Հայաստանը այլևս չի կարող դիմանալ նրա ձախողումներին։ Որքան երկար նա մնա պաշտոնում, այնքան մեծ վնաս կհասցնի։ Արդարացումների ժամանակն ավարտվել է։ Փաշինյանը պետք է հեռանա՝ հանուն Հայաստանի արժանապատվության, անվտանգության և ապագայի»․

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյան


ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

29 Jan, 13:04


Դատարանը վերացրել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվող վարչական հսկողությունը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

29 Jan, 12:56


«Քննարկումներն ու պնդումներն այն մասին, որ Հայաստանը կարող է շարունակել մնալ ԵԱՏՄ անդամ՝ միաժամանակ մտնելով ԵՄ կազմ, անհիմն են։ Եթե եվրոպական շուկաները բացվեն Հայաստանի համար, ապա կփակվեն ԵԱՏՄ երկրների շուկաները։
Այն մարդիկ, ովքեր Հայաստանում պնդում են՝ իբրև թե հնարավոր է գտնել այս հարցում լուծում, մեղմ ասած, մոլորեցնում են հայ ժողովրդին»․ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

29 Jan, 12:38


ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է քարտեզագրական նյութեր տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ սահմանազատման և սահմանագծման համար։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

29 Jan, 12:14


Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանն իր խորը հիասթափությունն է հայտնել վարչապետի գործողությունների վերաբերյալ՝ դրանք որակելով որպես «անպատասխանատու»՝ այնուհետև նշելով, որ դա «ամոթ է Հայաստանի Հանրապետության վարչապետի համար»:

«Ցեղասպանության այս տեսակի ժխտման և պատմական ռևիզիոնիզմի մեջ ներգրավվելը հանցավորության աստիճանի վտանգավոր է: Այն ժամանակաշրջանում, երբ մեր ժողովուրդը վերջերս է բախվել ցեղասպանական էթնիկ զտումների և ակտիվորեն ձգտում է պահպանել Արցախի հայկական ժառանգությունը, անընդունելի է ցեղասպանության ցանկացած տեսակի ժխտման քարոզչությունը։ Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերը եղել են հայ համայնքների առանցքային հանձնառությունը․ պայքար, որը հենց ցեղասպանությունը վերապրածներին թույլ է տվել կազմակերպվել և մոբիլիզացվել արդարության հասնելու իրենց արժանապատիվ իրավունքի շուրջ: Ցանկացած ժխտողականություն պետք է հանդիպի վճռական մերժման, հայ ժողովրդին ու Հայաստանը ոչնչացնել ցանկացողների հանդեպ ստրկամիտ ​​քաղաքականությունը պետք է անհապաղ փոփոխվի»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

29 Jan, 12:04


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:

Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են Անվտանգության խորհրդի իրավասությանը վերաբերող հարցեր:

Aysor.am News from Armenia

29 Jan, 11:39


Բաքուն էներգետիկ համագործակցությունն օգտագործում է քաղաքական ազդեցությունն ամրապնդելու համար՝ խորացնելով կապերը գազ ստացող երկրների հետ, այս մասին վերլուծական հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը՝ մեկտեղ ներկայացնելով, թե ինչ ընթացակարգերով են իրականացվում այս գործարքները և ինչ հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի ու տարածաշրջանի համար:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

29 Jan, 11:27


Երևանում հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ին, փետրվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում 29-ի ցերեկը, 30-31-ին, փետրվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 30-ից փետրվարի 3-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։

Aysor.am News from Armenia

29 Jan, 10:53


Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է լրագրող Արմեն Դուլյանի մահվան կապակցությամբ։

«Արմենը և ես սովորել ենք միևնույն դասարանում: Նա միշտ աչքի է ընկել իր ինքնատիպ ոճով, գրագետ ու անաչառ խոսքով»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

29 Jan, 10:29


Հունվարի 30-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին:

ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Aysor.am News from Armenia

29 Jan, 10:27


Ալեն Սիմոնյանը չի հայտարարել, որ «Ռուսաստանը պետք է ջախջախվի, պարտվի, վերանա»։

ԱԺ նախագահի մամուլի խոսնակը հերքում է տարածել մամուլում շրջանառվող տեղեկության վերաբերյալ։

«Այս պահին դիտարկում ենք իրավական ճանապարհով այդ կեղծիքը հերքելու տարբերակը»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

29 Jan, 09:48


Քաղաքապետարանն արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում տրանսպորտի սակագնի հարցն է

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

29 Jan, 09:40


Հարցված քաղաքացիների մեծ մասը չի պատրաստվում ներկայացնել եկամուտների հայտարարագիր

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

29 Jan, 09:37


ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը, որն ավելի քան 2,5 տարի կալանքի տակ է, կշարունակի մնալ կալանքի տակ։

Aysor.am News from Armenia

27 Jan, 16:27


Բագրատաշենի անցակետում ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքացիների և մաքսային ծառայողների միջև, ապա՝ դանակահարություն։ Հիվանդանոց տեղափոխվածներ կան։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

27 Jan, 15:43


«Հայաստանին դեռ 1990-ականների սկզբին Թուրքիայի ներկայացրած նախապայմանների «առաջին տասնյակում» առկա են՝

- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դադարեցումը և դրան առնչվող «անցյալի հիշողությունների հիման վրա Թուրքիայի դեմ թշնամանքի դադարեցումը»,

- Արարատ լեռը՝ որպես սիմվոլ հեռացնելը,

- Կարսի պայմանագրի ճանաչումը,

- Անկախության հռչակագրի փոփոխությունը և այլն։

Պետք է հստակ գիտակցել, որ Հայաստանի իշխանությունները փաստացի ընդունել են Թուրքիայի նախապայմանների ամբողջական փաթեթը, իսկ իշխանական թեզերը՝ «ինքնիշխանության», «պրագմատիզմի», «իրական ու պատմական Հայաստանների», Արարատի ու Արագածի հակադրության և այլն, ոչ այլ ինչ են, քան չստացված քաղաքական խուսանավումների փորձեր»։

Թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

27 Jan, 15:16


«Հայաստանի կառավարության ղեկավարն իրեն թույլ է տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ անընդունելի պնդումներ, որոնք իրենց էությամբ այլ բան չեն, քան թուրքական ժխտողականության այնպիսի անպիտան թեզեր, որոնք տասնամյակներ շարունակ մերժվել են ոչ միայն Հայաստանի և համայն հայության, այլև միջազգային առաջադեմ հանրության, տասնյակ պետությունների, ոլորտի առաջատար գիտնականների, մասնագիտական կազմակերպությունների և նույնիսկ բազմաթիվ թուրք մտավորականների կողմից։

Հայոց ցեղասպանության էության նենգափոխումը, կատարված ոճրագործության մասշտաբների մեղմացումը, Հայոց ցեղասպանության խնդրի միջազգայնացման դեմ արշավը և տարատեսակ այլ շահարկումները նախևառաջ անարգանք են անմեղ զոհերի հիշատակին։ Հայաստանի կառավարության ղեկավարի ցնորամիտ ելույթները անարգանք են նաև Հայոց
ցեղասպանությունը տասնամյակներ շարունակ հետազոտող հայ և օտար գիտնականների, Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար պայքարած հարյուրավոր մարդասերների, այդ ոճրագործությունն ընդունած տասնյակ պետությունների համար։

Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը իրականացնում է արդեն ոչ թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու, այլ Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականություն»․ Հայ Դատ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

27 Jan, 13:42


«1944 թվականի հունվարի 27-ը պատմական է Մեծ Հայրենական պատերազմի տարեգրության մեջ։ Ամբողջությամբ վերացվեց Լենինգրադի շրջափակումը։

Անուրանալի է հայ ժողովրդի հերոսական մասնակցությունը թե՛ Մեծ Հայրենականի հաղթանակի, թե՛ մասնավորապես Լենինգրադի պաշտպանության գործում։

Ամբողջ թիկունքի ապահովումը ղեկավարում էր Անաստաս Միկոյանը, Էրմիտաժի էքսպոնատների պահպանումն ու տեղափոխումը ղեկավարում էր աշխարհահռչակ գիտնական Հովսեփ Օրբելին, ծովային հրամանատարությունն իրականացնում էր ծովակալ Հովհաննես Իսակովը, իսկ Լենինգրադի երկինքը պաշտպանում էր ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը։

Փա՜ռք Մեծ Հայրենականի հերոսներին»․ Էդուարդ Շարմազանով

Aysor.am News from Armenia

27 Jan, 13:17


«Սահմանազատման անվան տակ Կիրանցից տարածքներ հանձնելուց հետո գյուղում դժվարացել է հողի մշակությունը։ 2024 թվականին Կիրանցում հնձվել է 38 հեկտար աշնանացան, այժմ՝ 7 հեկտար աշնանացան ցորեն ու գարի է ցանվել։

Հարց է, թե սահմանագոտում ինչպես է կատարվելու հացահատիկի հունձը»․ Ոսկան Սագսյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

27 Jan, 12:49


Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ներկայացուցիչները չեն մասնակցել Բելառուսում նախագահական ընտրությունների դիտարկմանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

27 Jan, 12:26


Հանրապետության տարածքում հունվարի 27-ի ցերեկը, 28-31-ը, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում հունվարի 27-ի ցերեկը, 28-31-ը, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Aysor.am News from Armenia

27 Jan, 11:34


Մահացել է Արմեն Դուլյանը

Sputnik Արմենիայի վերլուծաբան, «5 րոպե Արմեն Դուլյանի հետ» հաղորդաշարի հեղինակ Արմեն Դուլյանը 71 տարեկան էր։

Կիրակի երեկոյան նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, կյանքը փրկել չի հաջողվել։

Sputnik Արմենիա

Aysor.am News from Armenia

27 Jan, 11:02


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Ասադ Ալ-Շայբանիի հետ:

Երկուստեք շեշտվել են Հայաստանի և Սիրիայի ժողովուրդների միջև առկա պատմական ամուր կապերը: Այս համատեքստում աջակցություն է հայտնվել Սիրիայում համերաշխության մթնոլորտի ձևավորմանը և ներառականությանն ուղղված ջանքերին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

27 Jan, 10:15


ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ Բրիս Ռոքֆոյին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի շուրջ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

27 Jan, 10:07


Ամոթալի է, որ Հայոց ցեղասպանության պատասխանատվության հարցի քննարկումն ու պատմության վերանայման փորձը ՀՀ բարձրաստիճան ղեկավարի պաշտոնն զբաղեցնողը կատարում է այն երկրում, որը դեռևս 2006 թ. ազատազրկման դատապարեց և տուգանեց թուրք հայտնի ժխտողական, ազգայնամոլ Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանության իրողությունը վիճարկելու համար, բայց առավել ամոթալի է շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների կրավորական պահվածքն ու շահադիտական լռությունն այս հարցում, բացառությամբ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, նաև Արցախի հայրենազրկման հարցի միջազգայնացման, դատապարտման և հայության իրավունքների վերականգնման հարցում հետևողականորեն աշխատանք տարած որոշ կառույցների ու գործիչների։

Genesis Armenia

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

27 Jan, 10:02


«Հետք»-ը գրում է․ «2013-2016 թթ. ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որը ներկայում ՀՀ իրավապահների կողմից հետախուզվում է, Ռուսաստանի քաղաքացի է դարձել եւ 2022-ի հունվարից հաշվառված է Մոսկվայում:

ՌԴ քաղաքացի դառնալուց բացի՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյան մի քանի տարի առաջ նաեւ բիզնես էր հիմնել Ռուսաստանում»:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

27 Jan, 09:40


Կոնվերս Բանկի հաջողությունները քարտային փոխանցումների ոլորտում այս անգամ բարձր գնահատականի են արժանացել գործընկեր Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի կողմից: Համակարգի՝ հունվարի 17-ին կայացած հանդիսավոր միջոցառման ընթացքում Կոնվերս Բանկը լավագույնն է ճանաչվել «Excellence in Payment Channels» անվանակարգում:

Մրցանակը Բանկին է շնորհվել քարտային փոխանցումների ոլորտում նորարար մոտեցումների, հաջողությունների, ինչպես նաև նոր կապուղիների ներդրմամբ հաճախորդներին ընձեռվող հնարավորությունների ընդլայնման շնորհիվ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

27 Jan, 09:29


Փաշինյանը կրկնում է Ցեղաuպանnւթյան ժխտման ամենավտանգավոր թեզերից մեկը, որը մեկ դարից ավելի տարածում է Թուրքական պետությունը, գրել է Վարդան Օսկանյան։

«Թուրքիան տասնամյակներ շարունակ Ցեղասպանությունը ժխտելու համար ապավինել է մանրակրկիտ մոգոնած պատումին՝ մարդկայնության դեմ ոճիրը ներկայացնելով որպես «պատերազմական ժամանակաշրջանի փոխադարձ տառապանք», ապացույցների մերժումը դարձնելով պետական քարոզչություն ու ագրեսիվ լոբբինգ անելով ճանաչման դեմ։ Փաշինյանը տարօրինակ կերպով թութակում է սա՝ կասկածի տակ դնելով պատմական հաստատված իրողությունները և պառակտում սերմանելով Հայաստանի ու աշխարհի հայության շրջանում։ Առաջարկելով, որ հայերը պետք է հետաքննեն Ցեղասպանության «պատճառները»՝ նա մեղքը ոճրագործից տեղափոխում է զոհի վրա՝ խորամանկ հնարք, որը հաճախ են օգտագործում ցեղասպանության ժխտողները»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

27 Jan, 09:22


Թուրքերն անընդհատ են այդ մասին խոսում, և հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ ՀՀ-ում գործող իշխանությունը փորձում է թուրքական այդ խոսույթը, պատումները պարտադրելլ մեր ժողովրդին։ Ընդ որում, դա անում է մաս-մաս՝ մեր գիտակցությունը թունավորելով, մեր մեջ կասկած սերմանելով՝ արդյո՞ք ցեղասպանություն եղել է, թե՞ ոչ։

Ավետիք Չալաբյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

27 Jan, 09:16


2024թ. դեկտեմբերի արդյունքներով 2018թ. դեկտեմբերի համեմատությամբ Հայաստանում ստեղծվել է 189 հազար նոր աշխատատեղ, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Միջին աշխատավարձն աճել է 156 հազար դրամով, կամ 70 տոկոսով»։

Aysor.am News from Armenia

27 Jan, 09:14


Մենք ոչ միայն կոչ ենք անում քաղաքացիներին միանալ տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտի գործողություններին, այլև պատրաստ ենք աջակցել նրանց։

«Վարչական տույժերի դեպքում քաղաքացիները կարող են այցելել մեր գրասենյակ՝ Աբովյան 25, և մենք այդ տույժերը բոյկոտի ամբողջ ընթացքում կփոխհատուցենք»,- ասաց Ավետիք Չալաբյանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

27 Jan, 08:54


ԲԴԽ-ի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, պայթյուն է տեղի ունեցել «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայում:

Պայթյունի հետևանքով 1 կնոջ տեղափոխել են հիվանդանոց:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

27 Jan, 08:52


Այսօր, իրականում ազդարարվում է իշխանության «ընդունման - հանձնման» երկարատև և բեմականացված գործընթացի մեկնարկը։

Նիկոլ Փաշինյանը «փառքով» ավարտում է այն «առաքելությունը», ինչի համար ստացել էր իշխանությունը 2018-ին։

Սուրեն Պետրոսյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

27 Jan, 08:45


Անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը նշում է ծննդյան 86-րդ տարեդարձը

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

23 Jan, 18:05


Փետրվարի սկզբին Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ է մեկնելու:

Մասնակցելու է Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին և «Ազգային աղոթքի նախաճաշին»

Aysor.am News from Armenia

23 Jan, 17:20


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Ուկրաինան պատրաստ է բանակցել և պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ։

Թրամփն ասել է նաև, որ ցանկանում է «որքան հնարավոր է՝ շուտ» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

23 Jan, 16:36


Մարդիկ կան, որ այնքան էլ չեն ուզում Փաշինյանին հեռացնեն. ֆինանսական պարտավորություններ ունեն

Aysor.am News from Armenia

23 Jan, 14:34


Վլադիմիր Զելենսկին համաձայն է բանակցել Վլադիմիր Պուտինի հետ, եթե Դոնալդ Թրամփը երաշխավորի Ուկրաինայի անվտանգությունը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

23 Jan, 14:21


Դավոսում Նիկոլ Փաշինյանն ու Մարկ Ռյուտեն քննարկել են ՆԱՏՕ-ի և Հայաստանի համագործակցությունը շարունակելու հարցը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

23 Jan, 14:10


Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը հիասթափություն է հայտնել Վարդանյանի և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայերի շահերի պաշտպանության հարցում Հայաստանի կառավարության սահմանափակ ջանքերի առնչությամբ: Նա Նիկոլ Փաշինյանին կոչ է արել ակտիվ լինել և ներգրավել միջազգային հանրության աջակցությունը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

23 Jan, 13:49


Միջազգային քրեական դատարանի դատախազությունը պահանջել է օրդերներ տալ «Թալիբան» շարժման առաջնորդին և Աֆղանստանի Գերագույն դատարանի նախագահին ձերբակալելու համար։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

23 Jan, 12:45


Բանակ են մեկնում Արագածոտնի մարզի զորակոչիկները

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

23 Jan, 12:42


«Խաղաղության պայմանագիրը դեռեւս ստորագրված չէ: Քննարկվող հոդվածների մեծ մասը համաձայնեցվել է: Մենք ադրբեջանական կողմին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, որոնք թույլ կտան ոչ միայն ստորագրել փաստաթուղթն ու առաջ շարժվել, այլեւ հիմնարար ու լիարժեք պատասխաններ տալ առկա խնդիրներին: Ցավոք, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի»,- ասել է ԱԺ նախագահը՝ «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» պանելային քննարկման ժամանակ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

23 Jan, 12:37


Հերթական անգամ իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել՝ այս անգամ էլ ինչ-որ տարածքի տեսանյութ հրապարակելով և պնդելով, թե դա իբր իմ տարածքն է: Այս մասին գրել է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Ինձ զրպարտողների ու վիրավորողների հետևից ես գնալու եմ արդեն իրավական հնարավոր գործիքակազմերով, որքան էլ դա ընթացակարգային առումով բարդ ու ժամանակատար լինի»:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

23 Jan, 12:28


Հունվարի 23-ին ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը ժամը 06:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա՝ Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Պրոսպեկտ մոլ - Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը:

Aysor.am News from Armenia

23 Jan, 12:05


Օրվա լրահոսում հայտնվեց «ՀՀ արտաքին հետախուզական ծառայություն» կոչված հիմնարկի կողմից պատրաստված անդրանիկ տարեկան զեկույցը, որը միանգամից վերածվեց հերթական ծաղրուծանակի առարկայի։

Քննադատների և հեգնողների տեսակետները միաժամանակ և իրավացի են, և միամիտ։

Իրոք, զեկույցի մասնագիտական որակը, գնահատականները և կանխատեսումները «զարմանահրաշ» են իրենց պրիմիտիվությամբ և մակերեսայնությամբ։ Վստահաբար, արհեստական բանականության ցանկացած հասանելի ծրագրի կողմից գեներացված կոնտենտը շատ ավելի որակյալ կլիներ իր կառուցվածքով և բովանդակությամբ։ Սակայն կհամաձայնեք, որ միամիտ կլիներ ակնկալել լուրջ, պրոֆեսիոնալ և իմաստուն փաստաթուղթ մի հիմնարկից, որի ստեղծման և կադրային համալրման նախապատմությունները և սկանդալները լավատեսության առիթներ չեն տվել։

Փաշինյանի օրոք թե՛ աշխատող, թե՛ նորաստեղծ պետական ինստիտուտների գերակշիռ մեծամասնությունը պրոֆանացիա է։ Եվ «հայկական ЦРУ»-ն բացառություն չէ։ Բայց… Թերագնահատել այդ էսսեն նույնպես պետք չէ, քանզի նաև նրանով են բացահայտվում և արտահայտվում իշխող վարչախմբի իրական նպատակները, վախերը և ծրագրերը։


Արմեն Աշոտյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

23 Jan, 11:34


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ է համարում հավանականությունը, որ Հայաստանի խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը, որին ավելի վաղ հավանություն էր տվել Հայաստանի կառավարությունը։

«Ինչո՞ւ ենք մենք ուզում ավելի մոտ լինել Եվրամիությանը, որովհետև մենք ժողովրդավարություն ենք։ Եթե դու ժողովրդավարություն ես, դու ցանկանում ես ավելի մոտ լինել ժողովրդավարությանը, որովհետև հակառակն անտրամաբանական կլինի»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

23 Jan, 11:31


Էտ որ ասում են՝ «Աննա Հակոբյանի մեքենան»․․․ , Աննա Հակոբյանը մեքենա չունի. ընտանեկան փոդքաստի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Աննա Հակոբյանն էլ ավելացրեց, որ իր մեքենան «Qashqai» է՝ 2009թ.-ի։

«Կանգնած է, և մեկումեջ օգտագործում է մեր ընտանիքի անդամներից մեկը»,-հավելեց Փաշինյանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

23 Jan, 11:18


Սիվիլիթաս հիմնադրամը (ՍիվիլՆեթի մայր կազմակերպությունը) դատի է տվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և պահանջում է ուղիղ եթերում հրապարակայնորեն ներողություն խնդրել Սիվիլիթաս հիմնադրամից՝ «մեդիան մեզ մոտ դառել ա մի հատ մեծ աղբանոց» արտահայտության համար։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

23 Jan, 11:15


ՀՀ ՊՆ վարչական համալիրում Կանզասի պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը:

Կողմերը, բարձր գնահատելով Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի իրականացման ներկայիս մակարդակը, ընդգծել են, որ համագործակցային դաշտի ընդլայնման լավ հնարավորություններ կան, և պատրաստակամություն են
հայտնել աշխատելու այդ ուղղությամբ:


ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

23 Jan, 10:59


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը ցուցադրել է, թե Դավոսում ինչ պայմաններում են ինքն ու կինը մնում

Aysor.am News from Armenia

23 Jan, 10:57


Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել է, որ դատավոր Անտոնյանի վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը եղել է կանխակալ և այդպիսով ինքնաբացարկ չի հայտնել, դրա արդյունքում, փաստորեն, դատավորը հեռացվել է դատական համակարգից, այս մասին գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

Եվրոպական դատարանը պարտավորեցրել է վերաբացել այդ գործը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

23 Jan, 10:53


Ի տարբերություն Աննա Հակոբյանի, Նիկոլ Փաշինյանի համար մեծ խնդիր չէ ամեն օր տրանսպորտով երթևեկելը, բայց դա «ավելի թանկ է նստելու»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

23 Jan, 10:46


LIVE. Նիկոլ Փաշինյանը Դավոսում մասնակցում է պանելային քննարկման

Aysor.am News from Armenia

21 Jan, 17:19


Փաստաթղթերը գաղտնազերծելը բոլորի երեսը կբացի․ Լևոն Զուրաբյան

Aysor.am News from Armenia

21 Jan, 16:21


ՀՀ ԱԳՆ-ն շտապել է ցավակցել Թուրքիային՝ Բոլու նահանգում բռնկված հրդեհի կապակցությամբ։

Նշել են․ «Խորապես վշտացած ենք»։

Aysor.am News from Armenia

21 Jan, 16:00


Բաքվում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունը։

Այսօրվա նիստին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների, փաստաբանները պաշտպանյալների խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու միջնորդություն են ներկայացրել: Մեղադրող դատախազը պահանջել է դատարանից՝ անփոփոխ թողնել խափանման միջոց կալանքը։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 27-ին, որի ժամանակ կհրապարակվեն միջնորդությունների վերաբերյալ որոշումները։

Ադրբեջանը, այսպիսով, ցանկանում է տպավորություն թողնել, իբրև «բաց դատավարության» ընթացքում «հավատարիմ է մնում» իրավական ընթացակարգերին ու նաև պատրանք ստեղծել, իբրև քննարկում է նաև առևանգված ու Բաքու տեղափոխված և անօրինականորեն կալանքի տակ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության խափանման միջոցը փոխելու հարցը։

Aysor.am News from Armenia

21 Jan, 14:56


ԱԺ-ից ձեռնաշղթաներով բերման ենթարկած NewDay.am կայքի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին ազատ են արձակել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

21 Jan, 13:55


ՀՀ քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանից՝ հրապարակել բանակցային փաթեթները

Aysor.am News from Armenia

21 Jan, 13:43


Ադրբեջանը «սահմանազատման» անվան տակ Հայաստանի իշխանությունից պահանջում ու ստանում է տարածքներ․ Տիգրան Աբրահամյան

Aysor.am News from Armenia

21 Jan, 13:37


Օգտվելով ՀՀ իշխանությունների կամազուրկ վարքից՝ Ադրբեջանը դատում է մարդկանց, ովքեր մեր հավաքական հաղթանակի կերտողներն են․ Սեյրան Օհանյան

Aysor.am News from Armenia

21 Jan, 13:28


Արցախում էթնիկ զտումներն անհետևանք թողնելը վավերացնում է ուժի դիրքերից հարցեր լուծելու նախադեպը․ Արմեն Ռուստամյան

Aysor.am News from Armenia

21 Jan, 11:58


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հեռախոսս անջատածա պարտքի պատճառով». հայտարարագիրը լրացնելիս Փաշինյանը խնդիր ունեցավ

Aysor.am News from Armenia

21 Jan, 11:56


Ըստ իմ տեղեկությունների և հիմնավոր կասկածների, Ոսկեպարում սահմանագծման, սահմանազատման գործընթացն ավարտված չէ. լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Հերթական հայրենահանձնումն է տեղի ունենալու ՀՀ-ում՝ Ոսկեպարի հատվածից, և դրա մասին ասել է Իլհամ Ալիևը»:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

21 Jan, 11:50


Հայկ Մարությանը գրել է.

«Ժողովուրդ ջան, պետական մեքենան անցել է գրոհի: Փորձում են բոլորիս վախեցնել, որ հետ կանգնենք մեր պայքարից»:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

21 Jan, 11:47


«Ասել եմ, որ սրբազան հայրերին, արքեպիսկոպոսներին պետք է դիմել իրենց կարգին համապատասխան, չի կարելի սրբազաններին ասել սև շերեր հագած, հոգևորականի շորեր հագած։ Եթե դու խոսում ես այդ խոսույթով և շարունակում նույն գործելաոճը, դու էլ մնացածին մեղադրելու ինչ իրավունք ունես, դու էլ չափ ու սահման չունես», - ասաց Գառնիկ Դանիելյանը։

Նա նշեց, որ այսօր էլ բերել են ԲԴԽ-ի մի թեկնածուի, որն ունի հայհոյախառն բառապաշար, ներազգային պառակտում է մտցնում։

«Նաև այս դահլիճից Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ աղանդավոր է Սիրունյանը»,-ասաց նա։


ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

21 Jan, 11:14


Նարեկ Մալյանը գրել է.

«Սիրելի՛ ընկերներ, շատերդ եք ինձ հարցնում, թե որտեղից եմ ֆբ ուղիղ եթերներս նկարահանում: Այսպիսով, հայտնում եմ, որ հիմնադրել եմ «Կամեր 23» փաբ-ակումբը: Բանտից դուրս գալուց հետո հասկացա, որ մեր քաղաքում չկա մի ակումբ, որտեղ հետաքրքիր ժամանցի ու օգտակար շփումների շուրջ կհավաքվեն վերջին տարիներին անընդհատ ծանր ապրումների միջով անցնող մարդիկ:

Ակումբը փակ ֆորմատի է: Այնտեղ կարող են մուտք գործել միայն բացառապես ակումբի անդամները, կամ՝ ակումբի անդամների երաշխավորությամբ»:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

21 Jan, 11:10


Ռուսաստանն ուրախ կլինի Հայաստանի ղեկավարությանը տեսնել Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված մայիսյան տոնակատարություններին: Այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

21 Jan, 11:06


LIVE. ԱԺ ճեպազրույցներ

Aysor.am News from Armenia

21 Jan, 10:54


Համընդհանուր հայտարարագիրս ամբողջությամբ լրացնելու համար ինձ պակասում է երկու տվյալ՝ 2024-ին ստացածս վարկերի թիվը եւ ավանդից ստացած տոկոսները։ Այդ տվյալներն եմ հավաքում։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

21 Jan, 10:47


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտաքին գերծերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց, որ Մոսկվայի և Երևանի շփման դադարը հաղթահարված է։

«Բանակցությունները կայացել են երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությամբ և բավականին հագեցած են եղել»,-ասաց Լավրովը։

Aysor.am News from Armenia

21 Jan, 10:37


Արարատ Միրզոյանը Լավրովին հրավիրել է Երևան։

«Կօգտվեմ ինձ այսօր արված հրավերից, և կայցելեմ Երևան»,- Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը։

Aysor.am News from Armenia

21 Jan, 10:36


LIVE. Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների ասուլիսը Մոսկվայում

Aysor.am News from Armenia

21 Jan, 10:26


Ռեալիթի աստղ, մոդել և գործարար Քիմ Քարդաշյանը քննադատության է ենթարկվել իր քաղաքական դիրքորոշման համար։

Քիմ Քարդաշյանը Instagram-ում լուսանկար է հրապարակել, որտեղ Մելանյա Թրամփն ամուսնու՝ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը մուգ վերարկուով և լայնեզր գլխարկով է։ Մոդելի երկրպագուները կարծում են, որ նա այդպիսով հայտարարում է իր աջակցությունը ԱՄՆ 47-րդ նախագահի քաղաքականությանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

19 Jan, 08:01


Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ և պահանջներ կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության առաջությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։

Միաժամանակ շարունակում են ուժի մեջ մնալ Արդարատության միջազգային դատարանի 2021 թ․ դեկտեմբերի 7-ի և 2022 թ․ հոկտեմբերի 12 որոշումները, որոնցով Դատարանը կիրառել է ժամանակային միջոցներ՝ ի թիվս այլնի Ադրբեջանում պահվող բոլոր անձանց անտվանգությունը և օրենքի առջև հավասարությունը ապահովելու վերաբերյալ։
«ՄԻՀՆ գրասենյակը հետեւում է այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին»,-նշվում է հաղորդագրության մեջ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

19 Jan, 07:49


Այսօր՝ հունվարի 19-ին, կրակոց է հնչել Կոտայքի մարզի Բուժական բնակավայրում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ՝Կոտայքի մարզի քրեական ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են դեպքի վայրը, հրազեններն ու պարզել իրականությունը․ կասկածյալը վիրավորի եղբայրն է։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

19 Jan, 06:23


«Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի ԶՈՒ շտաբների պետերի բանակցությունները։ Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ»,- գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

19 Jan, 05:50


Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

18 Jan, 16:39


Ռուբեն Վարդանյանը գլխացավանք է դառնալու Ադրբեջանի համար. Սուրեն Սուրենյանց

Aysor.am News from Armenia

18 Jan, 16:21


«Եվրոպական Միությանը Հայաստանի միանալու խոսակցությունների ֆոնին կրկին ակտիվացել է «մեկ գիշերվա մեջ Հայաստանը մտցրին ԵԱՏՄ» խոսույթը։ Այս առնչությամբ ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը ընդգծում է․

«․․․Իրականության մասին լավ գիտի Նիկոլը, ով այս հարցը ուղիղ քննարկել է ՌԴ նախագահի հետ Սոչիում իրենց առաջին հանդիպման ընթացքում (2018-ի մայիսի 14-ին): Պուտինն իրեն ասել է, որ ՌԴ-ից որևէ ճնշում չի եղել, և ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության համար նախագահ Սարգսյանն է ժամանակին խնդրել իրեն։

Շեշտեմ, որ Սերժ Սարգսյանի այդ քայլի շնորհիվ է, որ մինչև իշխանազավթումը Հայաստանը խիստ մրցունակ էր նաև գեոպոլիտիկ իմաստով, մինչև Նիկոլը չսկսեց բոլոր ուղղություններով քանդել Հայաստանի անվտանգային միջավայրը։

Սարգսյանի այդ քայլի շնորհիվ է, որ Հայաստանը մինչև 2020թ․ խուսափեց կրկնել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ճակատագիրը։

Երրորդ նախագահի այդ քայլի շնորհիվ է, որ տնտեսական իմաստով Հայաստանը դեռ շնչում է։

Ի վերջո, եթե, ըստ այդ վայրահաչների, հնարավոր է «մեկ գիշերվա մեջ» նման միություններ մտնել, ապա ակնկալում եմ իրենց տերերից մեկ գիշերվա մեջ Հայաստանը մտցնել ԵՄ։

Ավելին, հաշվի առնելով դրանց հեքիաթասաց «Շահրեզադե» էությունը, պատրաստ եմ սպասել 1000 ու մեկ գիշեր»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

18 Jan, 14:48


Կալիֆորնիայում աղետաբեր հրդեհներից հետո Իլոն Մասկը քննադատել է Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասսին՝ հայտարարելով, թե նա քաղաքականությունը վեր է դասում մարդկանց օգնելու անհրաժեշտությունից։

Մասկն իր հայտարարությունն արել է Daily Mail-ի հրապարակումից հետո։ Այնտեղ նշված է, թե Կալիֆորնիայում անտառային հրդեհներն սկսվելուց մեկ շաբաթ առաջ Լոս Անջելեսի քաղաքապետը պահանջել է 49 միլիոն դոլարով կրճատել հրշեջ ծառայության բյուջեն, ինչը ենթադրում է 16 հրշեջ կայանների փակում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

18 Jan, 14:20


«ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթուղթը իր կոնտենտով չի ենթադրում անվտանգության որևէ ուղիղ երաշխիք և մեխանիզմ Հայաստանի համար։

Ստեղծված տարածաշրջանային իրավիճակում և փաշինյանական քաղաքականության արդյունքում, ճիշտ հակառակը, այդ փաստաթուղթը կտրուկ ավելացնելու է անվտանգային ռիսկերը՝ Ռուսաստանի և Իրանի աճող առարկայական մտահոգությունների ֆոնին։ Այդ իմաստով հատկապես մտահոգիչ են ՀՀ սահմանների հետ կապված ամերիկյան ենթադրվող գործառույթները։

Հատկանշական է, որ ադրբեջանական ագրեսիայի մասին հստակ ձևակերպումներ փաստաթուղթը չի պարունակում, օրինակ, Արցախի հայաթափման կամ Հայաստանի ինքնիշխան տարածքների զավթման հետ կապված։

Հայաստանում միջուկային էներգետիկայի ապագայի հետ կապված ուրվագծվող զարգացումները լրջագույն մտահոգությունների առանձին ծանր բեռ են ստեղծում։

․․․ Եվ իհարկե, Հայաստանում «ժողովրդավարության բարձր մակարդակի» մասին ձևակերպումները զավեշտ են։
Տպավորություն է, որ ԱՄՆ Պետքարտուղարը չի կարդացել ԱՄՆ Պետքարտուղարության վերջին տարեկան զեկույցը այս թեմայով»․ Արմեն Աշոտյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

18 Jan, 13:54


Հակակոռուպցիոն վերաքննիչ քրեական դատարանը փոխել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի խափանման միջոցը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

18 Jan, 13:43


Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համար։

Aysor.am News from Armenia

18 Jan, 13:09


ԵԱՏՄ-ում հայտարարել են՝ Իրանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը մոտ ապագայում ուժի մեջ կմտնի, ընթացակարգերն ավարտվել են։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

18 Jan, 12:03


Թատերագիր, սցենարիստ Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

18 Jan, 11:13


«Ես Ռուբենին անձամբ ճանաչում եմ ավելի քան 15 տարի։ Նա մարդկությանը միավորելու և կրթության միջոցով համաշխարհային խաղաղություն բերելու երազանքն էր առաջ մղում։ Այն, ինչին նա բախվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, ծաղր է արդարության նկատմամբ և արդարացում չունի»,- գրել է Լևոն Արոնյանը։

Aysor.am News from Armenia

18 Jan, 10:57


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Aysor.am News from Armenia

18 Jan, 10:54


ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը չի առաջադրվի Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։

«Որոշում եմ կայացրել՝ այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու։ Կարծում եմ ժամանակն է (կամ մի բան էլ ուշացած), որ լինեն նոր դեմքեր, նոր ծրագրերով»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

18 Jan, 10:35


Բագրատ սրբազանն Իրան է մեկնել մասնավոր այցով, հայտնում է «Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը։

Այսօր երեկոյան Բագրատ Սրբազանը կհանդիպի Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

18 Jan, 10:11


Նոր գույք և մարզումային ժամանակակից պայմաններ՝ Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

18 Jan, 10:09


Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը։

«Ռուբեն Վարդանյանը լուրջ մեղադրանքներ է բարձրաձայնել մարդու իրավունքների խախտումների մասին, այդ թվում՝ կալանքի ժամանակ վատ վերաբերմունքը, կեղծված գործի նյութերը ստորագրելու հարկադրանքը և պաշտպանությունը նախապատրաստելու հնարավորությունից զրկումը։ Իշխանությունները պետք է անհապաղ, մանրակրկիտ, անկախ, անաչառ և արդյունավետ կերպով հետաքննեն այս ծանր մեղադրանքները և պատասխանատվության ենթարկեն նրանց, ովքեր կասկածվում են որպես այս ամենի պատասխանատու»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

18 Jan, 09:44


Մինչև դատավարության սկսվելն արդեն իսկ արձանագրվել են արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի շահերի պաշտպան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

18 Jan, 09:40


Իրանի մայրաքաղաք Թեհրանում կրակ է բացվել Գերագույն դատարանի կենտրոնակայանի մոտ, ինչի հետևանքով կան զոհեր։

Այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հրաձգության հետևանքով 2 դատավոր սպանվել է, իսկ երրորդը՝ վիրավորվել։

Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

Aysor.am News from Armenia

11 Jan, 07:33


‼️Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը։

«Հայաստանի Հանրապետությունը միանշանակ եւ աներկբա ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ պատրաստ է դա վերահաստատել խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ինչպես նաև վերոնշյալ գրառման մեջ նշված մյուս բոլոր նախաձեռնությունների ու քայլերի իրագործմամբ: Կարեւոր է, որ Ադրբեջանը նույնպես միանշանակ եւ աներկբա ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»,-գրել է վարչապետի մամուլի խոսնակը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

11 Jan, 07:20


Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, որը պետք է կտրվի մեր կյանքից. Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին

Aysor.am News from Armenia

11 Jan, 07:16


Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը՝ ճշմարտության, հաղթանակի վերջնարդյունքի արձանագրումը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Այդ ճանապարհից ոչինչ չի կարող մեզ շեղել՝ ո՛չ աղմուկը, ո՛չ քննադատությունը, ո՛չ հուսախաբությունը, ո՛չ հուսահատությունը։ Ոչինչ չի կարող այդ ճանապարհից շեղել՝ մինչև մեր հաղթանակի վերջնարդյունքի արձանագրում»,-հայտարարեց Սրբազանը։

Aysor.am News from Armenia

11 Jan, 06:51


Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

11 Jan, 06:36


Այս աղետը ոչ միայն մարդկային զոհերի է հանգեցրել, այլև հազարավոր մարդկանց ստեղծածը մի քանի օրում մոխիրի է վերածել:

​Չեմ կասկածում, որ ԱՄՆ-ի նման երկիրը դուրս կգա այս աղետալի իրավիճակից, սակայն կան բաներ, որոնք պարզապես անվերականգնելի են:

Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց:

Ցավակցություններս՝ բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին։

Տիգրան Աբրահամյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

11 Jan, 06:17


‼️Հարգելի քաղաքացիներ, Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն, այլ առկա մառախուղի խտացման(սուբլիմացիա) հետևանք:

Գագիկ Սուրենյան

Aysor.am News from Armenia

11 Jan, 05:30


Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Շիրակի մարզում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան քաղաքներում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Aysor.am News from Armenia

11 Jan, 05:16


Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք: Նիկոլ Փաշինյանը խիստ հրահանգ է տվել առաջիկայում գետնի տակից էլ լինի հիմքեր պեղել, եթե դրանք չկան էլ «ստեղծել» ու գործեր հարուցել, կալանավորել իր բոլոր ընդդիմախոսներին, ովքեր կփորձեն քննադատել ու մի թթու խոսք ասել իշխանություններին:

Օրվա մամուլի ուշագրավ հրապարակումները

Aysor.am News from Armenia

10 Jan, 18:38


Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ով նաև Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ է, քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց, թե որն է իրեն ու մի քանի այլ անձանց ձերբակալելու իրական պատճառը։

Բանն այն է, որ «Մասնավոր պահնորդական ծառայության մասին» օրենքի սահմանած ծառայություններից օգտվում է նաև Արթուր Վանեցյանը, իսկ նշված օրենքը նախատեսում է, որ պահպանվող անձին կարող է ուղեկցել մեքենա, որում կարող են լինել ոչ ավելի, քան 3 անվտանգության աշխատակիցներ։ Չնայած ՀՀ օրենքով սահմանված այս դրույթին՝ ոստիկանությունը, իշխանության հրահանգով, արդեն չորրորդ անգամ ձերբակալում է համապատասխան լիցենզիա ունեցող անվտանգության աշխատակիցներին՝ իբր ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածով։

«Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծնվել է միտք, որ հենց Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի «Մասնավոր պահնորդական ծառայության մասին» օրենք ծառայություններից։ Ակնհայտ է, որ սա ուղիղ քաղաքական նպատակ է հետապնդում, որովհետև այդ ինչ-որ մեկը, որի հիվանդ գլխում ծնվել է այդ միտքը, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի «Մասնավոր պահնորդական ծառայության մասին» օրենքի ծառայություններից, արդեն չորրորդ անգամ ոստիկանության աշխատակիցներին ստիպում է, որ որ լիցենզավորված ծառայության անվտանգության աշխատակիցներին, որոնք զենք կրելու իրավունք ունեն, որոնց տվյալներն ամբողջությամբ առկա են ոստիկանության և ԱԱԾ համապատասխան բազաներում, ձերբակալեն։

Սա միտված է մի բանի, որ թույլ չտան Արթուր Վանեցյանին օգտվել օրենքով թույլատրելի ծառայությունից»,- ՄԱՆՐԱՄԱՍՆԵՑ Արսեն Բաբայանը։

Aysor.am News from Armenia

10 Jan, 18:13


Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

10 Jan, 18:03


«Մեր ձերբակալությունն ունի նախաբան․ կեսօրից սկսած՝ ոստիկանությունն արդեն «Հայրենիք» կուսակցության դիմաց տեղակայել էր «պոստեր» և իրականացնում էր մեզ հետևելու գործընթաց։ Մենք դա ֆիքսել էինք, ես անձամբ գոնե գիտեի, որ պետք է իրականացնեն այդ ձերբակալությունը։ Եվ ես այն մեքենայում էի, որը հետո տեղափոխեցին ոստիկանության բաժին, հենց դրա համար, որովհետև շատ լավ գիտեի, որ այդ մեքենան պիտի տանեն ու այնտեղ գտնվող մարդկանց պետք է ձերբակալեն։

Ճանապարհին, երբ գրառում արի, որ ինձ ձերբակալել են, հավանաբար, այդ օպերացիան իրականացնողը զանգ ստացավ, և երբ հասանք Քրեական ոստիկանության Երևանի ստորաբաժանում, ինձ դռան մոտ հայտնեցին՝ իբր ինձ չեն ձերբակալել»․ Արսեն Բաբայան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

10 Jan, 17:33


Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

10 Jan, 17:28


Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Aysor.am News from Armenia

10 Jan, 17:27


«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Արսեն Բաբայանն ու ընկերները ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Արթուր Վանեցյանին։ Վերջինս ավտոմեքենայում չի եղել։

Արթուր Վանեցյանի մեքենայի վրա կազմակերպված ոստիկանական օպերացիան կարելի է գնահատել որպես նրա դեմ ուղղված քայլ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

10 Jan, 17:11


Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին
առաջարկել է Կանադան փոխանակել ամերիկյան նահանգներից որևէ մեկի հետ։


Առաջարկը նա արել է կատակով, իր ու Թրամփի խոսակցության ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐՆ էլ անձամբ է հայտնել։

Aysor.am News from Armenia

10 Jan, 16:51


«Մի հետաքրքիր բացահայտում անեմ․ մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության ՔՐԵԱԿԱՆ ԵՆԹԱՄՇԱԿՈՒՅԹԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ բաժինը․․․»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

10 Jan, 16:32


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

Հոգեշնորհ Տ. Վիրապ աբեղա Սարգսյանը ծառայության է նշանակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում, Հոգեշնորհ Տ. Մաշտոց աբեղա Մխիթարյանը ծառայության է կոչվել Վեհարանում՝ որպես Կաթողիկոսական գրասենյակի գործավար-քարտուղար, Արժանապատիվ Տ. Նարեկ քահանա Սարգսյանը՝ Արագածոտնի թեմում, Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Գևորգյանը՝ Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Արամ քահանա Բաղումյանը Տավուշի թեմում, Արժանապատիվ Տ. Երեմիա քահանա Վարդանյանը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում:

Արժանապատիվ Տ. Գաբրիել քահանա Վարդանյանը, ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Կանադայի հայոց թեմում։

Aysor.am News from Armenia

10 Jan, 16:19


Կիսապաշտպան Վադիմ Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվ» ակումբի հետ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

10 Jan, 16:09


Մառախուղը Հայաստանի մի շարք մարզերում խտացել է։ Եթե 3 ժամ առաջ ճանապարհներին տեսանելիությունը 50-100 մետր էր, ապա այժմ՝ 20-30 մետր։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

10 Jan, 16:06


Այս գիշեր ինքնասպանության դեպք է տեղի ունեցել «Արթիկ» ՔԿՀ-ում։ Կալանավորներից մեկը բանտախցում կախվել է։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

04 Jan, 18:48


Այսօր՝ հունվարի 4-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Գ. Սարգսյանը իր վարած «Jeep Compass Latitude» մակնիշի ավտոմեքենայով Հարթավան-Երնջատափ ավտոճանապարհին հայտվել է մերկասառույցի վրա, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակոմ՝ բախվելով գազատարին:

Իսկ վարորդը Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի եղբայրն է:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

04 Jan, 18:45


Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը անդրադարձել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր, ազգային հերոս Տիրան Խաչատրյանի ձերբակալությանը․

«Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ։ Իշխող ուժի պարագլխի քաղաքական շահն ակնհայտ է՝ իր գլուխն ազատել 44-օրյա ողբերգական պատերազմի համար պատասխանատվությունից։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

04 Jan, 18:43


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Փաշինյանի «սլիվը»
2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացում Ազգային հերոսի կոչում ստացած Տիրան Խաչատրյանն այսօր ձերբակալվել է այդ նույն պատերազմին առնչվող գործով:
Այ, այսպես են արժեզրկում հերոսի ինստիտուտը. պարգևներ, կոչումներ «շաղ տալով», հետո պարտության պատասխանատվությունը ամեն կերպ բանակի վզին փաթաթելու մոլագարությամբ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

04 Jan, 16:58


Հունվարի 2-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ Ն․ Լ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 09։30-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք իրեն անհայտ պայմաններում մտել են Ներքին Չարբախի իրենց տուն և ննջասենյակի պահարանից հափշտակել տարբեր տեսակի ոսկյա զարդեր։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

04 Jan, 16:54


Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի հայտարարությունը․

«Գործի նախապատմությունը

Գաբրիել Չենբերջյանին առնչվող 2018 թվականի մայիսի 2-ին հարուցված քրեական գործը վեց ու կես տարի շարունակվել է առանց էական առաջընթացի: 2024 թվականի դեկտեմբերի 4-ին հսկող դատախազը, հիմնվելով բացառապես գործում առկա վաղեմի տվյալների վրա, կայացրել է Գաբրիել Չենբերջյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշում՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ըստ մեղադրանքի՝ նա իբր միջոցներ տրամադրելու և խոչընդոտներ վերացնելու եղանակով օժանդակել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գումարի օրինականացմանը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

04 Jan, 15:42


«Այսօր ձերբակալվել է ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։ Նրան մեղադրում են ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութության համար, այն ռազմական դրության, որի ժամանակ իշխանությունը նրան տվել է ՀՀ ազգային հերոսի կոչում։ Տիրան Խաչատրյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը

Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը դատապարտում է գործող իշխանության այս քայլը, պահանջում անհապաղ ազատ արձակել Տիրան Խաչատրյանին ու դադարեցնել շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործը»։


ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

04 Jan, 14:39


Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը տեղի կունենա 18:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան (Մասիվի դատարան) նստավայրում, նախագահությամբ Մասիս Մելքոնյանի:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

Aysor.am News from Armenia

04 Jan, 12:04


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ դերասան Կարեն Ասլանյանի հարսանիքի քավոր

Aysor.am News from Armenia

04 Jan, 11:36


Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել․

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով։
Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

04 Jan, 11:32


«Վետօ» շարժման ղեկավար, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը նամակ է ուղղել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին․

«Հարգելի պարոն դեսպան, վերջերս հայ-ռուսական բարեկամության անունից փորձում է հանդես գալ մի մարդ, ով ժամանակին վարձատրվում էր Ջորջ Սորոսից և ով 2018 թվականի հեղափոխությունից հետո այցելում էր Արսեն Խառատյանի տուն, ծրար փոխանցում նրան, պաշտոն խնդրում նրանից: Հուսով եմ հետագայում կբացառվեն ՌԴ դեսպապատան կողմից սորոսականների հետ համագործակցության բոլոր դրսևորումները: Սորոսից վարձատրվող մարդիկ չեն ունենում հայրենիք, չեն կարող ունենալ սկզբունքներ»:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

04 Jan, 11:25


Առավոտյան ձերբակալել են ազգային հերոս, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին:

Քննչական կոմիտեից, առավոտյան 9.30-ի սահմաններում այցելել են նրանց տուն ու ասել, որ ձերբակալելու հրաման ունեն։ Տիրան Խաչատրյանը տեղում ծանոթացել է մեղադրանքին ու կնոջն ասել, որ խոսքը 44-օրյա պատերազմին է վերաբերում.
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

04 Jan, 10:29


Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2026թ. Հայաստանում կայանալիք COP-17 համաժողովի կազմակերպչական հարցերը քննարկեցի իմ գլխավոր խորհրդական Համբարձում Մաթեւոսյանի հետ, ով COP-17-ի կազմկոմիտեի նախագահն է»:

Aysor.am News from Armenia

04 Jan, 07:48


Այսօր՝ հունվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ոնեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վրացական 21 շենքի բակում գործող մարզադաշտի մոտ տղամարդու դի կա։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

04 Jan, 07:35


Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր Վատիկան այցի ընթացքում իրենց կենցության ծախսերի մասին աղմուկ է բարձրացել և իրենք Վատիկանում կեցության համար պետբյուջեից ծախսել են 787,000 դրամ։
Այս մի գրառման մեջ Փաշինյանը մի շարք մանիպուլյացիաներ է արել՝ հիմնավորելով, որ նպատակաուղղված կերպով շուրջ մեկ ամիս է՝ թաքցնում են, թե որքան գումար է ծախսվել պետբյուջեից և «Իմ քայլը» հիմնադրամից» Աննա Հակոբյանի՝ Իտալիա կատարած այցի համար։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

04 Jan, 06:52


«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է․
Եթե հետևենք տոնական օրերի պետական ու «փորձագիտական»շրջանակների հռետորաբանությանը, կնկատենք, որ կարմիր թելով անցնում է մի սուտ. ըստ նրանց՝ 2024 թվականին Հայաստանը, ի տարբերություն նախորդ տարիների, որևէ կորուստ չի կրել։
Բնական է, որ հասարակությանը պետք է փոխանցել դրական ուղերձներ, բայց դրանք չեն կարող հիմնված լինել ստի վրա. չի կարելի խաբել մարդկանց։ Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

04 Jan, 06:34


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Իմ թեզն այն է, որ հերոսությունը պետք է առօրեականացվի: Մեր միջինացված ընկալման համաձայն հերոսը առանձնահատուկ վարքագծի, մտածողության, միջավայրի մարդ է:


Այս ընկալումը ունենում է իր հաջորդ դրսեւորումը՝ հերոսը զոհվածն է: Հերոսության վերաբերյալ իմ գրեթե բոլոր գրառումների, ելույթների տակ (սոցիալական ցանցերում) շատ հավանումների են արժանանում այն մեկնաբանությունները որոնք փաստում են՝ հերոսները Եռաբլուրում են: Ոչ ոք չի վիճարկում, որ Եռաբլուրում հերոսներ են, բայց երբ ասում ենք՝ հերոսները Եռաբլուրում են, դա նշանակում է, որ ապրողների մեջ հերոսներ չկան»:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

04 Jan, 06:24


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է.

«Իմացա, որ աղմուկ է բարձրացել, թե Վատիկան կատարած այցի ժամանակ անհավանական ծախսեր են արվել մեր կեցության վրա։ Տեղադրում եմ Հռոմի` մեզ համար վարձված սենյակի տեսանյութը: Ես նույն օրը վերադարձել եմ, Աննան մնացել է այս սենյակում, որովհետեւ միջպետական հրավերով պիտի այլ միջոցառման մասնակցեր։ Պետբյուջեից ծախսվել է 787 հազար դրամ»։

Aysor.am News from Armenia

03 Jan, 19:26


Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային վարպետի նորմա:

Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ Միքայելը նորման լրացրեց երկրորդ անգամ:

Aysor.am News from Armenia

03 Jan, 19:22


Մայրը նոր ծնված երեխային նետել է արտաքնոցը։ ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել բացառիկ տեսանյութ դեպքի վայրից։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

03 Jan, 18:26


ՔՊ Վարչության այսօրվա նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին կմասնակցեն Արփինե Առաքելյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը, Գոռ Սարիբեկյանը:

Նախնական ընտրություններում ամեշատ ձայներ ստացած թեկնածուն կնշանակվի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

Նիկոլ Փաշինյան

Aysor.am News from Armenia

27 Dec, 17:35


Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը որոշում է ընդունել ցրել Բունդեսթագը։ Փետրվարի 23-ին արտահերթ ընտրություններ կանցկացվեն։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

27 Dec, 16:31


Հայաստանից Ռուսաստան ավիաչվերթները կիրականացվեն ըստ գրաֆիկի, Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը չի սահմանափակվի․ ՏԿԵՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

27 Dec, 16:05


Քաղաքական հակառակորդներիդ կարող ես ոչնչացնել, հոգևոր իշխանությանը՝ անհնար է

Aysor.am News from Armenia

27 Dec, 15:37


Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին առաջադրված մի աբսուրդ մեղադրանքը փոխվել է մեկ այլ՝ նույնքան աբսուրդ մեղադրանքի։ Մեղադրանք է ներկայացվել նաև Ստեփանակերտի ավագանու բոլոր անդամներին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

27 Dec, 15:16


Դեկտեմբերի 27-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

27 Dec, 15:03


Հայաստանի կառավարությունը 2,5 միլիոն դոլարից ավելի գումար է ծախսելու՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետեր Walnort Finance Limited-ի կողմից ներկայացված ներդրումային արբիտրաժային հայցից պաշտպանվելու համար։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

27 Dec, 14:17


«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը հանդես է գալիս հանրային նախաձեռնությամբ՝ կոչ անելով հայտ ներկայացնել և Հայաստանը դարձնելBRICS-ի գործընկեր պետություն։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

27 Dec, 13:36


Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ներկայացրեց այն փաստաթուղթը, որն ապացուցում է՝ Հայաստանի այժմյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, ստում է, երբ պնդում է՝ իբրև 1994-ից ի վեր արցախյան հիմնահարցի կարգավորման շուրջ բանակցությունները միտված են եղել Արցախը Ադրբեջանի կազմում թողնելուն։

«Ես ներկա էի այդ հանդիպմանը՝ որպես արտգործնախարար: Այնտեղ համանախագահների՝ (Ֆրանսիա, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ) մակարդակով հայտարարեցին՝ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա պետք է լինի հարցի կարգավորումը։ Սա այն փաստաթուղթն է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդունել են որպես բանակցային հիմք: Փաշինյանը մեղմ ասած, ստում է, մեր ժողովրդի աչքերին նայելով՝ խաբում է։ Այս սկզբունքներն ասում էին, որ Լեռնային Ղարաբաղն իրավունք ունի իր կարգավիճակը որոշելու քվեարկությամբ, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի հանրաքվեի միջոցով որոշելու իր ճակատագիրը»,- ներկայացնելով փաստաթուղթն՝ ասաց Վարդան Օսկանյանը՝ հավելելով՝ եթե Փաշինյանը իր «զրոյական կետից» չսկսեր բանակցությունները, շարունակություն տար այս փաստաթղթին, մենք այսօր կունենայինք Արցախ՝ Լաչինի միջանցքով,- «Փաշինյանը և՛ գլխավոր մեղավորն է, և՛ պատասխանատուն է Ղարաբաղի կորոստի համար»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

27 Dec, 13:02


ԿԳՄՍՆ-ից պնդում են՝ իրենք չեն խոչընդոտում դպրոցներում պարգևավճարների տրամադրմանը: Միևնույն ժամանակ նշում են․ «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգի համապատասխան տնտեսված միջոցները ենթակա են վերադարձման պետական բյուջե»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

27 Dec, 12:48


«Հայաստանում տնտեսական ակտիվության աճի տեմպն էականորեն դանդաղել է, արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են ապրել».
«Լույս» հիմնադրամ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

27 Dec, 12:29


Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով խորհուրդը դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին՝ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելու փաստը դատապարտելու կոչով։

«Կոչ ենք անում Ձեզ և միջազգային հանրությանը դատապարտել Հայաստանի իշխանությունների ոչ կոռեկտ գործողությունները, ինչպես նաև խնդրում ենք օգտագործել ձեր ազդեցությունը և բոլոր հնարավոր միջոցները՝ ազդելու պաշտոնական Երևանի վրա՝ ՌԴ քաղաքացի Անդրանիկ Միհրանյանի իրավունքների կոպիտ ոտնահարման հետևանքները վերացնելու համար»,- նշված է դիմումի մեջ։

Նամակը ստորագրել է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեևը։

Դեկտեմբերին Հայաստանի իշխանություններն Անդրանիկ Միհրանյանին արգելեցին մուտք գործել երկիր․ «Զվարթնոց» օդանավակայանում Միհրանյանին հայտնել էին, որ նրա մուտքը արգելվել է: Նա եկել էր՝ այցելելու ծնողների շիրիմներին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը այս կապակցությամբ ավելի ուշ հայտարարեց՝ Ռուսաստանի իշխանությունները Միհրանյանի մուտքի արգելքը դիտարկում են որպես պաշտոնական Երևանի կողմից ոչ բարեկամական քայլ՝ հակասող երկու երկրների դաշնակցային հարաբերություններին։

Aysor.am News from Armenia

27 Dec, 12:11


LIVE. Անհետ կորածների հարազատների բողոքի ակցիան

Aysor.am News from Armenia

27 Dec, 11:34


Վլադիմիր Սանոսյանը՝ Հայաստանի 2024թ․ լավագույն ֆուտզալիստ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

27 Dec, 11:19


Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորածների հարազատներն այսօր փակել էին Բաղրամյան պողոտան։ Նրանց պահանջն էր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպումը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

27 Dec, 11:07


2023-2024 թվականների ընթացքում Դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում, պետությանը վերադարձված գույքերի շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը գերազանցում է 30 մլն ԱՄՆ դոլարը:

Մասնավորապես՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում 2023-2024 թվականների ընթացքում 8 գույքի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքը:

ՀՀ գլխավոր դատախազ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

27 Dec, 10:46


Ֆուտզալի Հայաստանի 2024թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

27 Dec, 10:39


Դդմաշենի գազալցակայանում մեքենայի պայթյունի մասին մանրամասներ է հրապարակել ArmLur.am-ը։

Մեքենայում կին է եղել։
Բանն այնն է, որ մեքենայում գտնվող կնոջ ոտքը վիրահատել են ու այն գտնվել է գիպսի մեջ։ Հարազատները մոտեցել են գազալցակայան՝ մեքենան լիցքավորելու, և որպեսզի վիրահատված կնոջը մեքենայից չիջեցնեն, նրա վրա շոր են գցել ու գազալցակայանի աշխատակիցներին վստահեցրել, որ մեքենայում մարդ չկա։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

27 Dec, 10:29


Ստեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

27 Dec, 10:03


Բլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով։

«Հարկային դաշտը վերջը 222 lava-ին էլ հասավ՝ 109 մլն դրամի վարչական տուգանքի չափով: Որ նման գումարներ եք ուղարկում, մտածո՞ւմ եք, որ մարդ կարող է բացի և ինֆարկտ ստանա, ո՞վ է պատասխան տալու: Գիտեմ, որ դուք հաճույք եք ստանում մեծ եկամուտ ստացող մարդուն նվաստացնելուց, բայց իմ դեպքում չպետք է այդպես լինի, ես բիզնեսմեն չեմ: Եկել եք ինձ, որ ո՛չ բիզնես ունեմ, ո՛չ առքուվաճառքի գործարք եմ անում, ո՛չ գովազդ եմ անում, տուգանո՞ւմ եք»,- ասել է բլոգերը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

27 Dec, 10:00


Վրեժ Մխիթարյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ։

Վարչապետը որոշում է ստորագրել։

Aysor.am News from Armenia

03 Dec, 16:43


Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքը մեկ ամսից ավելի է՝ չի քննվում։

ՄԱՆՐԱՄԱԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

03 Dec, 16:13


Դատարանը բավարարել է Տաթև Վիրաբյանի (Տաթև Արցախ) հայցն ընդդեմ Դիանա Մարտիրոսյանի՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին։

Արդյունքում Դիանա Մարտիրոսյանը ստիպված կլինի հերքել նախկինում իր կողմից հրապարակված տեղեկությունները, որոնք արատավորել էին Տաթև Վիրաբյանի անունն ու բարի համբավը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

03 Dec, 15:37


«Իրաքի տարածքից ժամանած իրանամետ ուժերի աջակցության պայմաններում սիրիական բանակն աստիճանաբար հետ է նվաճում Հալեպի նահանգի՝ ահաբեկիչների կողմից բռնազվաթված տարածքները։

Դեռևս չափազանց վաղ է խոսել կառավարական ուժերի ակնառու հաջողությունների մասին, սակայն ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում․ ինչպես միշտ, ամեն ինչ հերթական անգամ վճռվում է մարտի դաշտում։

Երկդիմի կերպով ահաբեչությունն, իբր, քննադատող, սակայն նույն այդ ահաբեկիչներին հովանավորող և աջակցող էրդողանական վարչախումբը նույնպես քաջ գիտակցում է սա, ուստի Հալեպում վճռվում է ոչ միայն Սիրիայի, այլ նաև ողջ տարածաշրջանի հետագա ճակատագիրը՝ տարածաշրջանի, որտեղ նաև մենք ենք»․ Վարդան Ոսկանյան

Aysor.am News from Armenia

03 Dec, 15:27


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն այսօր ԱԺ-ում իշխող՝ ՔՊ խմբակցությանը տարակուսանք հայտնեց՝ այդ ինչպե՞ս եղավ, որ ժամանակին ցույցեր ու գործադուլներ անող այժմյան ՔՊ-ականնեը հանկարծ այդքան անհանդուրժող դարձան իրենց իրավունքները պաշտպանելու համար բողոքի ձայն բարձրացնողների նկատմամբ։ Ավելին, ցույցերը համարում են նույնիսկ «հակապետական» քայլ։

«Հարց ունեմ ՔՊ-ին՝ ա՛յ «հեղափոխական» թիմ, էդ ո՞ր պահին էսպես ատեցիք ցույցերը, գործադուլները, Գյումրի-Երևան ճանապարհին ո՞ր մասում էդ միտքը ծագեց, որ դա հակապետական է»,- դիմելով նրանց՝ ասաց ընդդիմադիր պատգամավորը։

««Հեղափոխական» թիմը ցույցերն ու գործադուլները համարում է հակապետական գործունեություն։ Հրապարակեք ցանկը, թե ո՞ր հարցերով ու ովքե՞ր կարող են իշխանության դեմ ցույց անել։ Կամ նախաձեռնություն բերեք, որ «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում ցույցերն ու գործադուլներն արգելվում են․ ավելի անկեղծ կլինի»,- ընդգծեց Վարդանյանը։

Aysor.am News from Armenia

03 Dec, 14:42


«Կապիտուլյանտ Նիկոլը շարունակում է Հայաստանի ԱԺ-ում իր կոլլաբորացիոնիստական ու ադրբեջանահաճո ելույթները։
Կապիտուլյանտն ԱԺ-ում ասում է՝ աշխարհը մեզ ընկալում է որպես «ազգ-նահատակ»։
Սա նույնիսկ նահատակ բառի իմաստը չի ընկալում։
Նահատակը վեհ գաղափարի, հավատի ու հայրենիքի համար գիտակցաբար կյանքը զոհած մարդն է։
Նահատակ էին Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալները։ Նահատակ էր Վարդան Մամիկոնյանը։ Նահատակ էին Դուշման Վարդանն ու Ռոբերտ Աբաջյանը։
Նահատակներ են հանուն Հայաստանի ու Արցախի գիտակցաբար մարտիրոսված հայորդիները։

Նահատակը հաղթողն է:
Նահատակության արդյունքը հենց Եռաբլուրն է։
Նահատակությունը յուրաքանչյուր ազգի վաղվա հաղթանակի գրավականն է։
Նահատակությունը հանգեցնում է հարության։
Սա արդեն նահատակությունն է որպես վատ երևույթ ներկայացնում։
Նահատակությունը վաղվա կյանքի ու հաղթանակի գրավականն է։
Դու դրանից ի՞նչ պիտի հասկանաս, Նիկոլ Փաշինյան։ Քոնը Էրդողանի գիրքն ու կորցրած կադաստրի վկայականն է։
Ամոթը ոչ թե նահատակ լինելն է, այլ կենդանի մեռելի կարգավիճակով անհոգ գոյատևելը»․ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Aysor.am News from Armenia

03 Dec, 14:28


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հայտարարությանը, որը նա հնչեցրել է խորհրդարանում։ ՔՊ-ականը նեղսրտել էր Աբրահամյանի՝ բանակի վերաբերյալ նախորդիվ արված հայտարարությունից ու նրան դիմելով՝ ասել էր․ «Ամոթ է, ինձնից երկու անգամ բոյով ես, գալիս, էստեղ կանգնում, ասում ես, թե մենք հարվածել ենք բանակին»։ Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով իշխանական խմբակցության անդամին, նշել է․

«ՔՊ ֆրակցիայի մի պատգամավոր, ԱԺ ամբիոնից, «արձագանքելով» ի պաշտպանություն զինծառայողների, հրամանատարների ու հավաքական բանակի մասին իմ ելույթին, խոսքը սկսեց հետևյալից` «դու ընդհանրապես տեսե՞լ ես մեր պաշտպանական դիրքերը, գնացեք, մի հատ այցելեք, տեսեք՝ ի՞նչ է կատարվում»:
Ավելի տհաս և զավեշտալի մեկնաբանություն իմ հասցեին երբեք չէի լսել: Ես մտածում էի, որ երբ նյութերիս տակ գրում էին` «Mek-mek el duq poster ayceleq» ասողները ադրբեջանական օգտատերեր են, այն է, պարզվում է, որ դրանց գաղափարական հայրը ԱԺ-ում է` ոչինչ չասող դեմքով և բովանդակությամբ:
Ինձ շատ բանում, միգուցե, կարելի է մեղադրել, բայց դիրքերում չլինելու մեջ միայն անմեղսունակները կարող են:
Վստահ եմ, որ սրա լպիրշ պահվածքն ու խոսքը նույնիսկ իր խմբակցության համար էր տարօրինակ, բայց ոչ թե բառապաշարի, այլ դիրքեր, զորամասեր գնալու թեմայով զազրախոսելու համար:
Թե ես ինչպես, ինչ խորությամբ ու մանրամասներով եմ տիրապետում բանակի զարկերակին, շատերը գիտեն, այդ թվում` նաև ՊՆ-ում, ուղղակի իմ իմացածի 95%-ի մասին հրապարակային չեմ արտահայտվում, որովհետև դրանց ճնշող մեծամասնությունը փակ, գաղտնի բնույթի տեղեկություններ են:
Ի տարբերություն շատ շատերիդ, իմ պատկերացումները բանակի մասին չեն սահմանափակվում «կլուբնիկ-մայկա-տռուսիկ» մակարդակում:
Ես չգիտեմ, թե ո՞վ էր ընտրել սույն պերսոնաժին բանակի թեմայով ինձ «արձագանքելու», սակայն սա լավագույն «նվերն» էր մեր հասարակության համար՝ համեմատության մեջ գնահատելու, թե սրանք կերպարային, բովանդակային և էության առումով ինչ սնանկ վիճակում են»:

Aysor.am News from Armenia

03 Dec, 13:32


Հերիք է՝ մարդկանց տանենք, մատաղ անենք թվացյալ ինչ-որ հայրենիքներին․ Ալեն Սիմոնյան

Aysor.am News from Armenia

03 Dec, 13:29


Հարց ունեմ ՔՊ-ին՝ ա՛յ «հեղափոխական» թիմ, էդ ո՞ր պահին էսպես ատեցիք ցույցերը, գործադուլները․ Քրիստինե Վարդանյան

Aysor.am News from Armenia

03 Dec, 13:19


Պարո՛ն Սիմոնյան, ասացին՝ այսօր իմ մասին եք խոսել․ Էլ չանե՛ք․ Աղվան Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին

Aysor.am News from Armenia

03 Dec, 13:15


21-րդ դարն է՝ ավտոբուսների վարորդները զուգարան չունեն․ Թադևոս Ավետիսյան

Aysor.am News from Armenia

03 Dec, 13:10


Շատ վատ է, որ 6-7 տարի վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը դեռ փնտրտուքների մեջ է․ Աբրահամյան

Aysor.am News from Armenia

03 Dec, 12:42


Եթե Փաշինյանը շարունակի մնալ վարչապետ, ապա կշարունակի փոքրացնել մեր պետությունը․ Մամիջանյան

Aysor.am News from Armenia

03 Dec, 12:39


LIVE. Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ

Aysor.am News from Armenia

03 Dec, 12:18


Ալեն Սիմոնյանը լրագրողներին հրավիրում է հանդիպման։

«Առաջարկում եմ մոտ օրերս միասին հանդիպել ԱԺ շենքում, առանց տեսախցիկների և բարձրախոսների, թեյի սեղանի շուրջ և զրուցել մեր ընդհանուր աշխատանքի ձևի, ոճի, խնդիրների շուրջ: Հուսով եմ՝ չեք մերժի իմ այս հրավերը»:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

03 Dec, 11:57


🏋🏻‍♂️ Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Aysor.am News from Armenia

03 Dec, 11:57


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՛չ Քոչարյանի, ո՛չ Սարգսյանի իշխանությունները չէին արգելում շաքար, աղ ուտել, դա իմ որոշումն է եղել

Aysor.am News from Armenia

03 Dec, 11:51


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանակայինների առաջնությունում հաղթանակը ոչ միայն իմն էր, այլև՝ զինված ուժերի. Էլեն Բաբաջանյան

Aysor.am News from Armenia

03 Dec, 11:31


Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին։ Առողջական խնդիրներ ունի։

Նա ընդգծել է, որ շատ անելիքներ կան Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության և Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման համար:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

03 Dec, 11:21


Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աշխատանքային օրենսգիրքը երբեք չի այլանդակվել այն աստիճան, ինչ աստիճան որ այլանդակվում է Երևանի քաղաքապետի տեղակալի կողմից։

Հուշում՝ դեղին փողկապով «իրավաբանին».

Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 2-րդ մասի 6 հոդվածով ՀՀ-ն պարտավորություն է ստանձնել շահերի բախման դեպքում առանց վերապահության ճանաչել գործադուլի իրավունքը»:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

03 Dec, 11:04


Երևանում բազմաթիվ անգամ տարբեր կամուրջներից իրեն ցած նետելու փորձ կատարած 42-ամյա տղամարդն այսօր կամրջից ընկել է։

Շամշյանի տեղեկություններով՝ Խ. Հայրապետյանը իրավապահ համակարգում հայտնի է որպես մոտ 800-ից ավելի անգամ Երևանում և Արարատի մարզում ինքնասպանության փորձեր կատարած անձ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

30 Nov, 16:08


Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալությունը ավիաընկերություններին հորդորել է մինչև 2025 թվականի հունվարի 31-ը խուսափել Իրանի և Լիբանանի օդային տարածքներում թռիչքներ իրականացնելուց։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

30 Nov, 15:51


«Իշխանությունը որոշեց Գյումրիում անցկացնել «փրայմերիզ»՝ այն ներկայացնելով իբրև դեմոկրատական քայլ, իսկ իրականում անելով ուլտրաբոլշևիկական տակտիկական քայլ։ Փաշինյանը խնդիր ունի՝ կեղծ օրակարգերով զբաղեցնել հանրությանը, քաղաքական դաշտը՝ այսպես կոչված խաղաղության պայմանագիր կնքելուն հասնելու համար»,- Aysor.am-ի հետ զրույցում նշել է հանրային կառավարման մասնագետ Արթուր Գևորգյանը՝ հավելելով՝ Գյումրիում համատարած դժգոհ են այս իշխանությունից։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

30 Nov, 15:21


Իրանն ու Ռուսաստանը աջակցություն են հայտնել Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

30 Nov, 14:56


Ռուսաստանի կառավարությունը երկրից բենզինի արտահանման սահմանափակման ժամկետը երկարացրել է մինչև 2025 թվականի հունվարի 31-ը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

30 Nov, 14:33


«Արևմուտքի միակ նպատակն է Վրաստանից ստանալ հակառուսական բևեռ, որովհետև երկար տարիներ այդ ուղղությամբ լուրջ ներդրումներ են արվել և սպասելիքներ կան. վրացական իշխանությունն այդ գիծը մերժում է՝ ունենալով որոշում՝ որևէ բևեռի կողմ չթեքվել։ Վրաստանում իշխանությունն ազգակենտրոն դիրքավորում ունի, իրավիճակը գնահատում է քաղաքական ռեալության սկզբունքներով»,- Aysor.am-ի հետ զրույցում ասել է «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

30 Nov, 14:20


«Հայաստանում ուղղորդված, քաղաքականացված և կախյալ իրավապահ ու դատական համակարգեր ստեղծելու իրական ճարտարապետները գտնվում են դրսում։ Նրանք են գծել մեկ անձից կախված, մեկ կենտրոնից կառավարվող, ռեպրեսիվ գործիքի վերածված ուժային և դատական բլոկներ կերտելու ճանապարհային քարտեզը։ Սա պարզ էր հենց 2018 թվականից և իշխանազավթման օպերացիայի կարևոր մասն էր։

Ասեմ ավելին․ դեռևս 2018-ի հունիսին «Սորոսի» հիմնադրամի փաստաթղթում ուղիղ տեքստով գրված էր, որ «հեղափոխության հաղթանակն» ամրապնդելու համար նոր իշխանությունները պիտի ամբողջությամբ իրենցով անեն իրավապահ և դատական ոլորտները։ Փաստաթուղթը կհրապարակեմ, երբ տնային կալանքից ազատվեմ»․ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

30 Nov, 14:07


«Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ նախաքննական մարմնի դրսևորած վերաբերմունքը հանդուրժել այլևս հնարավոր չէ։ Փաստաբանական գործունեությանս ողջ ընթացքում չեմ արձանագրել ավելի շատ խախտումներ, քան այս մեկ վարույթով։

Քննչականը, անտեսելով և՛ սահմանադրական, և՛ կոնվենցիոն, և՛ դատավարական սկզբունքները, առաջնորդվում է «վերևից ինչ ասեն, էն էլ կանենք» կարգախոսով»․ ՓԱՍՏԱԲԱՆ ՌՈՄԱՆ ԵՐԻՑՅԱՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

30 Nov, 13:40


«Աղտոտված օդ, կեղտոտ ջուր, անորակ սնունդ, սթրեսային միջավայր․․. Սրանցից յուրաքանչյուրի բարելավման հարցում Առողջապահության նախարարությունը հսկայական անելիք ունի։

Երևանն օդի աղտոտվածության, շինարարական փոշու մակարդակով տարածաշրջանում ռեկորդային է, այս խնդիրը Առողջապահության նախարարությունը չի կարող անտեսել։ Առաջին ահազանգողն ու հետևողական պայքարի դրոշակակիրը պետք է լինի առողջապահական համակարգը, որովհետև այդ աղտոտված օդի հետևանքները դառնում են բեռ՝ հենց առողջապահական համակարգի համար»,- «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոնի» ղեկավար, բժիշկ-վիրաբույժ Սամվել Սողոմոնյանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

30 Nov, 13:30


«Վերջին շրջանում պատգամավոր Գեղամ Նազարյանի դիրքորոշումները տարբերվում են խմբակցության քաղաքական ուղեգծից ու առաջնահերթություններից։

Այս իրավիճակում Գեղամ Նազարյանի հետագա գործունեությունը խմբակցության կազմում դառնում է անհնար:

Խմբակցության նիստում տեղի ունեցած քննարկման արդյունքում պատգամավորին առաջարկել ենք դուրս գալ խմբակցությունից՝ վերջինիս որոշմանը թողնելով որպես անկախ պատգամավոր գործելու ընտրությունը։ Նա համաձայնել է»․ ԱԺ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

30 Nov, 13:20


ԱԺ «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ հայց են ներկայացրել՝ ընդդեմ կառավարության և ԱԳՆ-ի։

Հայցադիմումը վարույթ է ընդունվել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

30 Nov, 13:06


Փաշինյանն ու կինը կառավարության շենքում պատրաստվում են Ամանորին

Aysor.am News from Armenia

30 Nov, 12:54


«Հայաստանի խնդիրն է վերջնականապես կողմնորոշվել իր ռազմաքաղաքական և անվտանգային միջավայրի կառուցման մեջ: Նիկոլի կառավարության խճճված և արդյունքում միայնակ ու անօգնական մնացած քաղաքականությունն առաջիկայում ոչ մի պաշտպանություն կամ աջակցություն չի գտնելու նաև Արևմտյան միջավայրում:

Սառը հաշվարկների և ճշգրիտ կանխատեսումների այս ժամանակահատվածում Նիկոլի արկածախնդրությունն ու կիսագրագետ քաղաքական պատկերացումները կրկնակի մեծ հարվածի տակ են դնելու Հայաստանի Հանրապետության ապագան»․ Արտակ Զաքարյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

30 Nov, 12:36


«Ուկրաինական «մայդանի» սցենարը չի կարող կրկնվել Վրաստանում, քանի որ պետական ինստիտուտներն ուժեղ են, ժողովուրդն՝ իմաստուն», -հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Արմատականներն ու նրանց օտարերկրյա հովանավորները մշտապես պատճառներ են հորինում՝ փորձելով երկրում անկարգություններ հրահրել և Վրաստանն «ուկրաինացնել»։ Նրանք դեռ չեն հասկացել, որ ի տարբերություն 2013 թվականի Ուկրաինայի, Վրաստանը անկախ պետություն է՝ ուժեղ ինստիտուտներով և, ամենակարևորը, փորձառու և իմաստուն ժողովուրդով, ում ամրությունը չի սասանվի։ «Մայդանի» սցենարը Վրաստանում չի կարող իրականանալ։ Վրաստանը պետություն է, իսկ պետությունը, բնականաբար, դա թույլ չի տա»,- ասել է Կոբախիձեն։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

30 Nov, 12:19


Վերին Լարսի անցակետը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Aysor.am News from Armenia

30 Nov, 12:11


«Սիրիայում ծայրահեղ վտանգավոր զարգացումներն ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունենալու նաև Հարավային Կովկասի վրա, իսկ մեր դեպքում դա առավել ծանր բնույթ կարող է կրել՝ ՀՀ իշխանության անհավասարակշիռ արտաքին քաղաքականության և կառավարման համակարգի անարդյունավետության պայմաններում»․ Տիգրան Աբրահամյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

30 Nov, 11:55


Հալեպում իրավիճակը չափազանց մտահոգիչ է։ Այդ մասին գրում է Իշխան Սաղաթելյանը՝ տեղեկացնելով, որ հեռախոսազրույց է ունեցել դեսպան Նորա Արիսյանի և մի խումբ այլ պաշտոնյաների հետ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

30 Nov, 11:49


«Հայաստանում դեղորայքի բարձր գինը օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ ունի. շուկան փոքր է, սպառումը՝ ոչ մեծ։ Երբ շուկան մեծ է, սպառումն էլ մեծ է, ներմուծողները կարողանում են ավելի մատչելի գներով ներմուծել։

Թեև Վրաստանի շուկան մերի նման փոքր է, բայց հարկային կարգավորման շնորհիվ ավելի մատչելի է դեղորայքը։ Այնտեղ դեղորայքի դեպքում սահմանված չէ ավելացված արժեքի հարկ, ինչի հաշվին էլ Հայաստանի համեմատ՝ Վրաստանում դեղորայքը 20, 25 տոկոսով մատչելի է»,- Aysor.am-ի «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար, բժիշկ-վիրաբույժ Սամվել Սողոմոնյանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

30 Nov, 11:28


Սիրիայի հյուսիսում նորից թեժ պատերազմ է։ Ահաբեկիչները գրավել են առնվազն Հալեպ քաղաքի մի հատվածը (քաղաքի արևմտյան կեսը)։

Հալեպի բնակչությունը, այդ թվում՝ հայությունը մեծ վտանգի մեջ է։


Ինչո՞ւ է պետք մանրամասն հետևել այս հերթական պատերազմական փուլին, որովհետև Սիրիայի վրա այս նոր հարձակման նախապատրաստության ողջ փուլում Թուրքիան հանդես էր գալիս «խաղաղության» կոչերով և պնդում, որ նոր տարածքներ գրավելու մտադրություն չունի։ Մինչդեռ դա ընդամենը սիրիական զգոնությունը թուլացնելու ու իրական մտադրությունները քողարկելու միջոց էր։

Օգտվելով աշխարհաքաղաքական իրադրությունից՝ Թուրքիան հերթական անգամ խախտեց բոլոր պայմանավորվածությունները։

Ինչպես ասում են՝ «Կո՛ւժ, քեզ կասեմ, կուլա՛, դու լսի՛ր»։


Վարուժան Գեղամյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

30 Nov, 11:11


Նոյեմբերի 30-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը:

Դեռևս 2014 թվականին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:

Այդ օրը հավատացյալների օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

30 Nov, 10:54


Դեկտեմբերի 1-2-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

22 Nov, 06:30


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիին՝ Անկախության օրվա առթիվ:

«Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով և անթույլատրելի ենք համարում խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը: Հայաս­տանի Հանրապետությունն աջակցում է Լիբանանի տարածքային ամբողջա­կանությանը, ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը և գործուն մասնակցությամբ՝ հայկական խաղաղապահ զորախմբի միջոցով, իր ներդրումն է ունենում Լիբանանի անվտանգության ամրապնդման գործում», - ասել է Փաշինյանը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

22 Nov, 06:15


Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է մեքենաների։ Նա տեղում մահացել է։

Շամշյանը հայտնում է, որ մոտոցիկլավարը մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

22 Nov, 06:08


Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության երկրորդ օրվա գոտեմարտերի արդյունքում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ հավաքականի մարզիկները նվաճել են 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

22 Nov, 06:05


ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետ:

Սթիվեն Նիքսը վերահաստատել է ինստիտուտի հանձնառությունն աջակցելու Հայաստանի զարգացմանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

22 Nov, 06:01


Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը և պատահական չէ, որ ռեպորտաժների կադրերի կենտրոնում Սերժ Սարգսյանն է, իսկ Փաշինյանը միայն հանդիպում է սարկազմիկ բնույթի նյութերում։


Տիգրան Աբրահամյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

22 Nov, 05:45


ԲՏԱ նախարարը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

22 Nov, 05:00


Հովիկ Աղազարյանը «ուլտիմատում» է դնում ՔՊ վերնախավի առաջ՝ պահանջելով հրապարակել որոշումը, որպեսզի ինքը «մտածի» մանդատը վայր դնելու մասին: ՔՊ վարչության անդամներն էլ, կարծես, անհարմար դրության մեջ են. քար լռություն են պահում և չեն հրապարակում կուսակցության վերնախավի որոշումը:

Կարճ ասած՝ Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում։

Օրվա մամուլի ուշագրավ հրապարակումները

Aysor.am News from Armenia

21 Nov, 18:02


ՌԴ զինված ուժերին և ՌԴ քաղաքացիներին հղած իր այսօրվա ուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նաև՝ պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման, և եթե դրա վերաբերյալ կասկածներ կան, ապա դրանք զուր են և անտեղի։

Այս համատեքստում Ռուսաստանի նախագահը նշել է նաև՝ ռազմական պատասխան կտան այն երկրներին, որոնք թույլատրել են իրենց հեռահար զենքերով հարվածել Ռուսաստանին։

«Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների ռազմական օբյեկտների ուղղությամբ, որոնք թույլատրել ենք իրենց զենքը կիրառել Ռուսաստանի դեմ»,- ասել է նա։

Պուտինը նշել է նաև՝ Ռուսաստանը նախապես Ուկրաինայի և այլ երկրների քաղաքացիներին կնախազգուշացնի, որ նրանք լքեն խոցման ենթակա տարածքները։

Aysor.am News from Armenia

21 Nov, 17:42


ՄԱԿ-ը ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել էսկալացիան կանխելու համար։

Aysor.am News from Armenia

21 Nov, 17:27


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել ՌԴ զինված ուժերին և ՌԴ քաղաքացիներին՝ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքին Արևմուտքի տրամադրած հեռահար զինատեսակներով հարվածելու կապակցությամբ։

Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, հայտարարել է, որ նոյեմբերի 19-ին՝ 6 ATACMS հրթիռներով, իսկ նոյեմբերի 21-ին՝ Storm Shadow համակարգերով հարվածներ են հասցվել Կուրսկի և Բրյանսկի շրջաններին։

«Ուկրաինայում հակամարտությունը գլոբալ բնույթ է ձեռք բերել Ռուսաստանի տարածքի ուղղությամբ արևմտյան հեռահար հրթիռներով գրոհներից հետո։ Անհնար է հեռահար զինատեսակներով հարվածներ հասցնել Ռուսաստանին՝ առանց այն երկրների մասնագետների ներգրավման, որտեղ այդ զինատեսակներն արտադրվել են, դա հայտնի է»,- ասել է Պուտինը։

Նա նաև շեշտել է․ «Հակառակորդի կողմից հեռահար զինատեսակների կիրառումը չի կարող ազդել հատուկ ռազմական գործողության ընթացքի վրա, հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակներն իրականացվելու են, իսկ էսկալացիայի դեպքում Ռուսաստանը վճռական և հայելային կպատասխանի»։

ՌԴ նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է վիճելի հարցերը լուծել խաղաղ ճանապարհով, բայց պատրաստ է նաև իրադարձությունների ցանկացած զարգացման։
«Ռուսական նորագույն զինատեսակներին հակազդելու միջոցներ այսօրվա դրությամբ չկան»,- ասել է Պուտինը։

Aysor.am News from Armenia

21 Nov, 17:08


Լիբանանի արևելքում գտնվող բնակավայրերի ուղղությամբ իսրայելական օդուժի ավիահարվածների հետևանքով զոհվել է 22 խաղաղ բնակիչ։ Հարվածները հասցվել են
Բաալբեկ քաղաքի շրջակայքում գտնվող մի քանի բնակավայրերի։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ գրոհի է ենթարկվել առնվազն 5 բնակավայր։

Լիբանանի 6 խաղաղ բնակիչ զոհվել է Մակնա բնակավայրում, 4-ը՝ Ֆլավիում։ 2 հոգի զոհվել է Ամաշկիի ուղղությամբ իսրայելական ավիահարվածների հետևանքով։ Նաբհա և Բրիտալ բնակավայրերում 10 հոգի է զոհվել։

Aysor.am News from Armenia

21 Nov, 16:36


Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեում մոտ 4 ժամ տևած հարցաքննությունից հետո քննիչները, «Հրապարակ»-ի տեղեկություններով, առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը ` դրանում առկա տեղեկատվությունն ուսումնասիրելու համար:

Aysor.am News from Armenia

21 Nov, 14:54


Հռոմի Սուրբ Թովմա Ակվինացու անվան քահանայապետական համալսարանում տեղի է ունեցել միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը։ Այն կրում էր «Սրբազան հողեր, ընդհանուր տեսլական» խորագիրը։

Համաժողովին իր մասնակցությունն է բերել Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Սրբազան Հայրը ժողովականներին ներկայացրել է՝ ինչպես է Ադրբեջանի կողմից պղծվում և ոչնչացվում Արցախի հայկական հազարամյա մշակույթը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

21 Nov, 13:25


2024թ. 9 ամիսներին թերակատարվել են պետական բյուջեի՝ թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերը։ Ընդ որում, կապիտալ ծախսերի թերակատարման տոկոսը 3.2 անգամ գերազանցում է ընթացիկ ծախսերի թերակատարման տոկոսին։ Այս հանգամանքը բավական մտահոգիչ է, քանզի նշանակում է, որ կառավարությունը, բացի այն, որ չի կարողացել ապահովել բյուջեով պլանավորված ծախսերի կատարումը և դրանով իսկ՝ պետական ապարատի արդյունավետ գործունեությունը, այլ նաև թերացել է տնտեսական աճի պոտենցիալի ավելացմանը նպաստելու առումով, ինչը հետագայում չի կարող բացասաբար չանդրադառնալ տնտեսության զարգացման վրա։

ՀՀ պետական պարտքը 2024թ. 9 ամիսներին աճել է 5.5%-ով և սեպտեմբերի 30-ի դրությամբ անցել է 12.5 մլրդ ԱՄՆ դոլարից։ 6.1%-ով աճել է նաև կառավարության պարտքը, որի կառուցվածքում շարունակում է աճել ներքին պարտքի տեսակարար կշիռը. այն սեպտեմբերի վերջի դրությամբ հասել է ռեկորդային 51.8%-ի։ Դա անխուսափելիորեն կհանգեցնի պետական պարտքի սպասարկման ծախսերի աճի, քանի որ ներքին պարտքն արտաքին պարտքից անհամեմատ ավելի «թանկ» է։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

21 Nov, 13:10


Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը Մոսկվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ է հանդիպել, նրանց ներկայացրել Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային բարդ իրավիճակը։

Aysor.am News from Armenia

21 Nov, 12:58


Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեի նախագահ կնշանակվի ՀՀ Գլխավոր Դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը։

Aysor.am News from Armenia

21 Nov, 11:18


Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դարձել է Միջազգային արևային դաշինքի 104-րդ լիիրավ անդամ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

21 Nov, 11:12


86 տարեկանում կյանքից հեռացել է Միացյալ Թագավորության նախկին փոխվարչապետ (1997-2007), ԵԽԽՎ նախկին պատգամավոր Ջոն Պրեսկոտը։

BBC-ի փոխանցմամբ, Պրեսկոտը Ալցհեյմերի հիվանդություն ուներ և մահացել է խնամքի հաստատությունում։

Նշենք, որ Ջոն Պրեսկոտը 2008թ. մարտի 1-ից հետո ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողն է եղել։

Aysor.am News from Armenia

21 Nov, 11:09


Բելգիացի քաղաքական գործիչները Բաքվից պահանջել են ազատել հայ գերիներին և դուրս գալ ՀՀ տարածքներից

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

21 Nov, 10:44


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա կառավարման խայտառակություն է. Արթուր Չախոյանը նոր տեսանյութ է հրապարակել

Aysor.am News from Armenia

18 Nov, 11:50


«Արմավիր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ Ա․ Պ․-ի համազգեստի պարանոցային հատվածում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են կպչուն ժապավեններով փաթեթավորված, ընդհանուր 125,38 գրամ քաշով, տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ։

Նա ձերբակալվել է։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

18 Nov, 11:15


«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի՝ ոչ արցախցիների վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում»:


ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

18 Nov, 11:12


Նախարարությունում Գնել Սանոսյանին ծափերով են հրաժեշտ տվել

Aysor.am News from Armenia

18 Nov, 10:59


«Հրապարակ»-ի տեղեկություններով, Գնել Սանոսյանի պաշտոնանկության տեղեկության հաստատվելուն պես, վաղ առավոտյան աշխատանքից ազատման դիմում է գրել նաեւ նրա խորհրդականը՝ Արամ Մելքոնյանը։

Ազատման դիմումի մասին լուրը Մելքոնյանը հաստատել է։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

18 Nov, 10:44


«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը գրել է. «Հայաստանում չկա զանգովի արդարադատություն։ Հայաստանում ծնգցնովի արդարադատություն է` իշխանությունները ծնգցնում են, դատական համակարգը հետ ա զանգում»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

18 Nov, 10:43


Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ

Aysor.am News from Armenia

18 Nov, 10:31


Նիկոլ Փաշինյանը կնոջ և դստեր հետ այցելել է Վատիկանի թանգարան

Aysor.am News from Armenia

18 Nov, 10:30


Հունվար-հոկտեմբերին Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25%-ով, իսկ ներմուծումը կտրուկ կրճատվել է։ Այդ մասին հայտնել է Գևորգ Պապոյանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

18 Nov, 09:55


Ներքին գործերի նախարարության և ենթակա ծառայությունների սիրելի՛ գործընկերներ, Ներքին գործերի նախարարի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել:

ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆ

Aysor.am News from Armenia

18 Nov, 09:44


Հայաստանը ներկայացնող շախմատիստներ Կարեն Գրիգորյանը և Էլինա Դանիելյանը հաղթել են միջազգային մրցաշարում:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

18 Nov, 09:39


Երևանում նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

18 Nov, 09:14


Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում

Սույն թվականի նոյեմբերի 18-ին` տեղական ժամանակով ժամը 12:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։41-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․97⁰ և արևելյան երկայնության 46.67⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտի՝ Ահար քաղաքից 65 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3,8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում, ինչպես նաև Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր և Ներքին Հանդ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ։

Aysor.am News from Armenia

18 Nov, 09:14


ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը լքել է Ադրբեջանը, նրան Բաքվում հետապնդել ու հալածել են։

Նրան հետապնդել են տեղի լրագրողները, որոնք խիստ «վիրավորված են եղել» Փալոնի հայամետ դիրքորոշումներից:

Փալոնին հալածել են օդանավակայանում, հյուրանոցում, որտեղ մշտապես «հերթապահել» են մի խումբ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և հասարակական ակտիվիստներ Ադրբեջանից՝ բողոքի ակցիաներով ու կարգախոսներով:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

18 Nov, 08:51


Այսօր ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում։

Ռուստամ Բադասյան

Aysor.am News from Armenia

18 Nov, 08:29


Այսօր աշխատանքից ազատման դիմում եմ գրել և թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։

Գնել Սանոսյան

Aysor.am News from Armenia

18 Nov, 08:14


Երևանի 146 մանկապարտեզներին մատակարարված հավի մսի և սերուցքային կարագի մեջ հայտնաբերվել են մանրէներ։

Նոյեմբերի 6-ի դրությամբ Երևանի 146 մանկապարտեզներում առկա էր մոտ 3850 կգ հավի միս: Այս գործընթացին զուգահեռ նոյեմբերի 5-ին մանրէաբանական փորձարկման է ներկայացվել նաև սերուցքային կարագի չորս նմուշ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

18 Nov, 08:08


Դիտարկմանը, թե ընդդիմությունը հասարկությանը խոստացել էր, որ կհեռացնի իշխանություններին, սակայն մինչ այս պահը չի կատարել խոստումը՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց.

«Այո՛, խոստացել ենք, մինչ այս պահը չենք կարողացել։ Բայց եթե խոստացել ենք, հեռացնելու ենք, հանգիստ եղեք»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

18 Nov, 07:46


ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ևս հրաժարվել է պաշտոնից

Aysor.am News from Armenia

18 Nov, 07:42


Բաքվում պահվող գերիներից շատերին Նիկոլը գործընկեր է համարել, հաց կիսել հետները և իր բնույթի համաձայն՝ դավաճանել։ Նիկոլի կամակատար, արժանապատվությունից զուրկ ՔՊ-ականները՝ նույնը։ Մեր գերիների վերադարձի խոչընդոտը սրանք են։

Աղվան Վարդանյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

15 Nov, 11:13


Նոյեմբերի 16-ին կեսօրից հետո, 17-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

15 Nov, 10:40


Ամեն օր ցավ եմ ապրում մեր բանակի համար, խորհուրդս իմ զինվորական ընկերներին ոչ թե ընդվզելն է, այլ տեղում կանգնելն ու պաշտոն կորցնելուց չվախենալն է, ոչ թե պաշտոն ունենալու ժամանակ լկտիանալ, չարաշահել այդ պաշտոնը, այլ կատարել պարտականությունները, ինչպես ռազմարվեստն է պահանջում։

Մովսես Հակոբյանը

Մանրամասներ

Aysor.am News from Armenia

15 Nov, 10:32


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սասուն Միքայելյանի որդին էնքան լավ քաղաքապետ ա, որ ասում են՝ «Սևակն ամուսնացել է Հրազդանի հետ»

Aysor.am News from Armenia

15 Nov, 10:28


Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր շարունակվում էր «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական նիստը։ Նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը չէին ներկայացել։ Դատական նիստին ներկա էր մեղադրյալներից միայն Արմեն Գևորգյանը։

Նիստը նախագահող Սարգիս Պետրոսյանը հայտարարեց, որ դատարանի որոշմամբ քրեական գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին հարկադրաբար ներկայացնեն ՀՀ Հակակոռուպցիոն դատարան՝ կայանալիք հերթական դատական նիստին նրանց մասնակցությունը ապահովելու նպատակով։

Որոշման կայացումը հանձնարարվեց ՀՀ ոստիկանապետին։

Aysor.am News from Armenia

15 Nov, 10:25


Բախվել են ՊՆ «Վիլիս»-ն ու «ՎԱԶ 2106»-ը, «Վիլիս»-ը կողաշրջվել է։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել հիվանդանոց
։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

15 Nov, 09:25


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է մինչև տարեվերջ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությունը։

Նա լրագրողներին ասել է, որ բանակցային գործընթացը բաղկացած է երկու բաղադրիչից. «Դրանցից մեկը ֆիզիկական շփումն է և դա կարևոր է։ Ներկայումս ադրբեջանական պատվիրակության հիմնական ուշադրությունը կենտրոնացած է COP29-ի վրա: Այս պատճառով մինչև դեկտեմբեր հնարավոր չէ դեմ առ դեմ հանդիպումներ անցկացնել»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

15 Nov, 09:15


Այն տեսլականը, որը նկարագրված է ՀՀ Անկախության հռչակագրում, ըստ էության, շատ անիրական է պատկերում Հայաստանի անկախ Հանրապետությունը, ուստի կիսում եմ վարչապետի մոտեցումը, ըստ որի, Անկախության հռչակագիրը Հայաստանի չգոյության մասին է, ասաց Սարգիս Խանդանյանը։

Լրագրողները Խանդանյանից փորձեցին ճշտել՝ ընդունո՞ւմ է, որ 1915 թվականին Թուրքիան հայերին ցեղասպանել է, թե՞ նա էլ է արդեն դա սպառնալիք համարում ՀՀ-ի համար։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

15 Nov, 09:12


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար «շատ զարմանալի է», որ Կիրանցի հատվածից անասուններն անցնում են սահմանը։

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը տեղեկացրեց, որ կահավորման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։

«Անասունների անցումը տեղի է ունեցել մինչև փշալարերը տեղադրելու պահը, դրանից հետո որևէ դեպք չենք ունեցել»,- նշեց ԱԱԾ տնօրենը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

15 Nov, 09:07


ՄԻՊ-ը համաձայն է Փաշինյանի հետ. տարբեր իրավասու մարմինների մոտ տեսնում է արհեստավարժության շատ լուրջ պակասի խնդիր։

«Դրա առնչությամբ ես անընդհատ խոսել եմ, հիմա էլ եմ խոսում, արձանագրում։ Խնդիրների մի մասը բխում է նրանից, որ շատերն ընդհանրապես չունեն պատշաճ գիտելիքներ և հմտություններ՝ տարատեսակ ոլորտներում։ Պետք է աշխատենք այդ խնդիրների լուծման ուղղությամբ»,-ասաց պաշտպանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

15 Nov, 09:01


Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացումը նոր թեմա չէ. լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կոմունիկացիաների մասին հայտարարություններին։

«Երեքուկես տարվա քննարկումներից հետո մենք ուշացած ենք համարում «պայմանավորվածություն է ձեռք բերվել» արտահայտությունը։ Այդ պայմանավորվածությունը պետք է վաղուց ձեռք բերվեր։ Եթե դրա վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ դեռ չկա, եթե Հայաստանն այդ ուղղությամբ աշխատանք չի սկսել, ուրեմն դեռ բաց հարցեր կան»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

15 Nov, 08:54


«Մենք մեր ձեռքով մեր պետությունը քանդում ենք, սա է ճշմարտությունը»,- հավելեց վարչապետը։

Փաշինյանն ասաց, որ մարդկանց հետ պետք է խոսել ուղիղ՝ ճշմարտության լեզվով, հակառակ դեպքում՝ «տեղ չենք հասնի»։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

15 Nov, 08:46


Ապաշրջափակման հարցով Բաքվին առաջարկներ ենք ներկայացրել, սպասում ենք արձագանքի, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Չեմ կարող մանրամասնել, բայց, ընդհանուր առմամբ, առաջարկների ոգին բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծից և այն պատկերացումներից, որոնք ՀՀ կառավարությունը ներկայացրել է այս վերջին տարիներին։ Առաջարկների հիմքում այդ երկու սկզբունքներն են՝ ինքիշխանությունը և իրավազորությունը»։

Խանդանյանը նաև նշեց, որ իր տեղեկություններով, Բաքվից դեռևս գրավոր արձագանք չի եղել։

Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է վարչապետը հայտարարում, որ հնարավոր է փոխադարձ ընդունելի լուծումներ լինեն, եթե Բաքվից դեռ արձագանք չկա՝ Խանդանյանը պատասխանեց.«Այն խոսակցությունից, որը տեղի է ունեցել Կազանում և այնտեղ, ենթադրում եմ, որ որոշակի դետալներ քննարկվել են։ Շատ ճիշտ եք նշում, դրանից հետո հնարավոր է լինի փոխընդունելի լուծում։ Երբ արձագանքը ստանանք, այդ «հնարավոր»-ն ավելի նյութական կդառնա»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

15 Nov, 08:44


Viva-ն տեղեկացնում է, որ այսօր (նոյեմբերի 15-ին) ժամը 16.25-ին, ընկերության գլխամասային գրասենյակում՝ (Երևան, Արգիշտի 4/1) տեղի կունենա մամուլի համատեղ ասուլիս՝ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2023թ. ՀՀ պետական մրցանակը ստանալու նպատակով Հայաստան ժամանած՝ «Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտիի մասնակցությամբ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

15 Nov, 08:39


Իհարկե, թերացումներ տեսնում եմ, մտածում եմ, որ պետք է ավելի շատ աշխատել և մեր քաղաքացիների ակնկալիքները հնարավորինս բավարարել, ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձագանքելով վարչապետ Փաշինյանի «համբերությանս բաժակը լցվել է» արտահայտությանը։

Հարցին, թե Փաշինյանի խոսքը լուրջ չի՞ ընկալվում կառավարության անդամների կողմից՝ նախարարն արձագանքեց.

«Մեկնաբանելու բան չունեմ»։

Aysor.am News from Armenia

15 Nov, 08:38


Եթե մտածում եք, որ ՌԴ-ն մեզ «գաղութացրել է», ինչպե՞ս եք շփվելու «Գազպրոմի» հետ և արդյո՞ք Դուք հնարավոր եք համարում մոտ ապագայում Ադրբեջանից գազի ներկրումը, Աժ-ում դիմելով ՀԾԿՀ նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանին՝ հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Մեսրոպյանը նշեց, որ չի կարող պնդել, հաստատել կամ հերքել՝ մոտ ապագայում հնարավոր կլինի Ադրբեջանից գազ ներկրել, թե՝ ոչ. «Դա իմ որոշելիքը չէ այս պահին, հետագայում, եթե ընտրվեմ՝ ևս։ Ես կարող եմ ասել, որ մեր երկրում էլեկտրաէներգիայի 60-65 տոկոսն արտադրվում է ներկրվող միջուկային և գազային վառելիքով, և այդ երկու էներգակիրները հիմնականում ներկրում ենք ՌԴ-ից, սա փաստ է։ Եվ այս փաստի հետ հաշվի չնստել հնարավոր չէ։ Ֆեյսբուքում ես ինչ-որ գրառում եմ կատարել, հիմա դրա հետ կապված ինձ անընդհատ հարցեր եք ուղղում։ Ես դրանք երբեք չեմ ջնջելու։ Հիմա պարզապես երկընտրանքի մեջ եմ՝ ինչպես պատասխանեմ, որ վաղը լրագրողները չշահարկեն դրանք»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

15 Nov, 08:29


Դանիելյանն անդրադառնալով ՀԾԿՀ նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանի այն հայտարարությանը, թե ռուս էներգակիրներին հիմա այլընտրանք չի տեսնում, ասաց.

«Դուք ՔՊ խմբակցության այլընտրանքային տարբերակները չեք լսել՝ աթարի հետ կապված, որ գազին կարող է այլընտրանք լինել աթարը։ Այդ հարցը մի հատ քննարկեք, տեսեք։ Բավականին հետաքրքրիր առաջարկ է հնչել ՔՊ-ի կողմից»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

15 Nov, 08:25


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համբերության բաժակը լցվել է, այսօր նա այս մասին խոստովանեց կառավարության նիստում։

Վարչապետի խոսքով՝ «ով ճռռիկ-վռռիկ է արել, շարունակում է նույնն անել»։ ասաց, թե որ գյուղ մտնում է, ասում են՝ ումից վախեցել են ժամանակին, հիմա էլ են շարունակում վախենալ։

«Ու ստացվի, որ Հայաստանում թույլ իշխանությո՞ւն է։ Կներեք, ուրեմն թույլն ուժային կառույցներն են։ Ո՞նց կարա պետության մեջ որևէ մեկը թպրտա, ո՞նց կարա տենց բան լինի»։

Փաշինյանն ասաց, որ այլևս որոշումներ է կայացնելու։

«Ինձ այլևս ոչ մի բան չի հետաքրքրում, ես չեմ կարա թույլ տամ, որ այս երկրում որևէ մեկը մտածի, որ վարչապետի ասածը «դե հա, բան էր, ասեց գնաց»։ Չի կարա տենց բան լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

15 Nov, 08:17


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի հատ ասեք էլի՝ էդ ի՞նչ «004» շրջաբերական էր և դուք ուզո՞ւմ եք մատաղ անել ՀՀ-ն, թե՝ ոչ

Aysor.am News from Armenia

15 Nov, 08:13


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես հեռու եմ այն մտքից, թե իմ գործունեությամբ պետք է ապացուցեմ, որ ՀԷՑ-ը մեր թշնամիներից մեկն է

Aysor.am News from Armenia

15 Nov, 08:07


Փաշինյանի խոսքով՝ պետք է բոլորի համար թափանցիկ լինի՝ ոստիկանությունը որ դեպքում ու ինչ պարագայում պետք է ուժ կիրառի։

«Երբ դեպք է տեղի ունենում, ուզում ենք հասկանալ՝ ի՞նչն է պատճառը, պարզվում է՝ ոստիկանության աշխատողի հասցեին հնչել է այն կարգի հայհոյանք, որը մեր իրականության մեջ համարվում է մարդու սրբությունը պղծել։ Մենք պետք է հստակ ձևակերպենք, թե այդ դեպքում ոստիկանի վարքականոնը որն է, ինքը ինչ պետք է անի»,- ասաց նա։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

11 Nov, 10:00


Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-ի գիշերը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

11 Nov, 09:56


ՀՖՖ-ից վստահեցնում են՝ չեն խոչընդոտում երկրպագուական շարժումներին, որ տոմսեր ձեռք բերեն։

«Չկա ավելի կարևոր բան, քան ազգային հավաքականը: Ուստի կոչ ենք անում բոլոր երկրպագուներին գալ մարզադաշտ և, ինչպես միշտ, աջակցել Հայաստանի ազգային հավաքականին Ֆարերյան կղզիների ընտրանու դեմ տնային խաղում»:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

11 Nov, 09:11


Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկում քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

11 Nov, 09:04


Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ գերիների հարցով ինքն անհատապես էլ է զբաղվել։ «Նշել եմ, որ հնարավորությունը եկեղեցու միջոցով կարող է արդյունք ապահովել։ Ես ինքս գնացել եմ Վեհարան, այդ առաջարկով հանդես եմ եկել կաթողիկոսին»,-ասաց նա։

Հարցին թե կաթղիկոսը մերժե՞լ է՝ պատասխանեց. «Ո՛չ, գործողություներ եղան, արդյունքները ապագայում կերևան»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

11 Nov, 08:57


Խաղաղության պայմանագրի շուրջ դեռևս շարունակում են մնալ հարցեր, որոնց շուրջ երկու կողմերի տեսակետները տարբերվում են, բայց, Վահան Կոստանյանի խոսքով, հայկական կողմը տեսնում է հնարավորություն՝ տեսակետները մոտարկելու։

«Հայաստանի Հանրապետությունը շարունակում է շահագրգռված լինել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ու կարծում ենք՝ դրական հաղորդագրություններն են, որ օգնում են այս գործընթացին, ինչպես նաև երկու պետությունների հանրություններին նախապատրաստելը»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

11 Nov, 08:52


44-օրյա պատերազմի պատճառները քննող հանձնաժողովի զեկույցն ավարտված է, հետո հնարավոր է լինեն քրեական գործեր. հայտնեց Անդրանիկ Քոչարյանը։

Քոչարյանն ասաց նաև, որ ինքը գաղտնի թղթեր չի կարող ունենալ, որովհետև հանձնաժողովը ստեղծված է Ազգային ժողովի կողմից։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

11 Nov, 08:44


Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

11 Nov, 08:43


Հանձնարարվել է մշակել իրավական լուծումներ, որպեսզի միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրումից հետո առանց համապատասխան վճարի ուղևորափոխադրման պարագայում ծառայությունը կարողանա վարչարարություն իրականացնել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

11 Nov, 08:26


Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Արարատ-Երասխ-Սուրենավան երթուղու մարդատար «Գազել»-ն ու «Mercedes»-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:

Aysor.am News from Armenia

11 Nov, 08:19


LIVE. Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը

Aysor.am News from Armenia

11 Nov, 08:11


Հայաստանը Բաքվում COP 29-ին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չի կայացրել

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյան

Aysor.am News from Armenia

11 Nov, 08:00


Հայաստանում տղամարդկանց միջին աշխատավարձը 64%-ով բարձր է կանանց միջին աշխատավարձից։ Այն դեպքում, երբ աշխատող կանայք 5%-ով ավելի են աշխատող տղամարդկանցից։

Այս մասին գրում է «Ապրելու երկրի» համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ ցածր աշխատավարձի պատճառը այն է, որ կանանց 35%-ը աշխատում է կրթության և առողջապահության ոլորտում, որտեղ աշխատավարձերընամենացածրն են, թեև պետության զարգացման համար կարևորագույն ոլորտներն են։

«Կրթության ոլորտում կանանց միջին աշխատավարձը (մաքուր)111,000 դրամ է և առողջապահության ոլորտում՝ (մաքուր) 151,000 դրամ է»։

Aysor.am News from Armenia

11 Nov, 07:48


Շաբաթը սկսենք լավ լուրով՝ «Կոշիկի (ոտնամանի) գործով» հսկող դատախազը, քննիչի միջնորդությամբ, դադարեցրել է Արցախի Վանք գյուղից Նարեկ Թևոսյանի դեմ քրեական հետապնդումը՝ հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռելու հոդվածով։ Պարզ ասած՝ արդարացրել են Նարեկին։ Այս մասին հայտնում է փաստանամ Ռուբեն Մելիքյանը։

Նարեկն այս գործով անազատության մեջ է գտնվել 3 ամիս, որից երկուս ու կես ամիսը՝ բանտային, մնացածը՝ տնային կալանքի ներքո։

«Իհարկե, այս գործը ընդհանրապես չպետք է «ծնվեր», առավել ևս՝ բոլոր գրված ու չգրված օրենքներով՝ Նարեկը չպետք է բանտարկվեր (բանտարկողը Մասիվի դատավոր Մանվել Շահվերդյանն էր, որին՝ «ջերմ ողջույններ»): Բայց դե՝ այս պահին ավելի էական է այն, որ քննիչն ու դատախազը, իրենց նախաձեռնությամբ, արդարացրել են Նարեկին։ Չէ՞ որ կարող էին գործն ուղարկել դատարան ու ամիսներ շարունակ մեզ տանել-բերել։

Վստահեցնում եմ ձեզ՝ ցանկացած քննիչի ու դատախազի համար շատ ուրախալի է անձի իրավունքը վերականգնող լիարժեք օրինական որոշում կայացնելը, այն էլ՝ սեփական նախաձեռնությամբ։ Դա՛ է պատճառը որ ես նախընտրում եմ, որ քննիչ-դատախազները ողջամիտ ժամկետում զրկված չլինեն այդ հնարավորությունից։

Բայց մեկ այլ արցախցու՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի մասով, ցավոք, ողջամիտ ժամկետն արդեն անցնում է, իսկ արդար որոշումը՝ չկա ու չկա։ Ավելին՝ պարոն Սարգսյանը փաստացի «կիսատնային կալանքի» տակ է՝ ամիսներ շարունակ նա 19:00-7:00-ը պետք է տնից դուրս չգա։ Ուստի, ստիպված եմ միջնորդություն ներկայացնել՝ գոնե այդ պատժողական միջոցը վերացնելու մասին։

Դավիթ Սարգսյանի գործին ավելի մանրամասն կանդրադառնամ այսօր կեսօրից հետո՝ «լայվով»։ Իսկ այժմ ինձ մնում է շնորհակալություն հայտնել փաստաբաններ, իմ սիրելի ուսանողներ Լուսինե Հովհաննիսյանին ու Մարտիկ Մարտիրոսյանին, որոնք իմ խնդրանքով հունիսի սկզբին pro bono միացան Նարեկ Թևոսյանի պաշտպանական թիմին ու մեծ գործ կատարեցին»։

Aysor.am News from Armenia

11 Nov, 07:38


Տաքսու վարորդը մահակով խփել էր 68-ամյա տղամարդու գլխին: Նա մահացել է, վարորդը ձերբակալվել է։

Մահացածը Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ 68-ամյա Սահակ Շահենյանն է:

Պարզվել է, որ ժամը 20.30-ի սահմաններում սուպերմարկետի մոտ վիճաբանություն է եղել Արարատի մարզի Դարբնիկ գյուղի 56-ամյա բնակչի և Սահակ Շահենյանի միջև, որի ընթացքում 56-ամյա տղամարդը որպես տաքսի շահագործվող իր «Մերսեդես» մակնիշի մեքենայի բեռնախցիկից վերցրել է փայտե մահակն ու հարվածել Սահակ Շահենյանի գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք։

Aysor.am News from Armenia

11 Nov, 07:34


Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը հատելու համար սպասում է շուրջ 700 հայկական բեռնատար։ Այս մասին հայտնում են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։

Aysor.am News from Armenia

11 Nov, 07:01


Նոյեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում 2 մլն 131 հազար 746 ուղևորից 578 հազար 22-ը օգտվել է տոմսային համակարգից:

Նախորդ շաբաթվա համեմատ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հասույթն ավելացել է 24 մլն 700 հազար դրամով:

Aysor.am News from Armenia

11 Nov, 06:34


Բաքվում այսօր մեկնարկում է COP29-ը։

Aysor.am News from Armenia

11 Nov, 06:33


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. հայտնել է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թրամփը Պուտինին խորհուրդ է տվել չսրել պատերազմն Ուկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում ԱՄՆ-ի զգալի ռազմական ներկայության մասին։

Թրամփը նաև հետաքրքրություն է հայտնել՝ քննարկելու «հակամարտության շուտափույթ կարգավորումը»:

Aysor.am News from Armenia

11 Nov, 06:21


ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը ժամանել է Բաքու։ Նա մասնակցելու է COP29-ին։

Aysor.am News from Armenia

11 Nov, 06:19


«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ նոյեմբերի 11-ին ժամը 10:30-16:00-ն կդադարեցվի Ավետ Ավետիսյան, Երզնկյան, Կիեվյան 2 նրբ. ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Aysor.am News from Armenia

05 Nov, 15:52


Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են մարդատարն ու բեռնատարը, վթարի հետևանքով տուժած 6 քաղաքացիներին տեղափոխել են հիվանդանոց։

ՄԱՆՐԱԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

05 Nov, 15:26


«Գոյ» թատրոնը հայտարարել է․ «Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի կողմից փաստացի շարունակվում են ապօրինությունները և իրավունքի խախտումները։

Մենք հորդորում ենք՝ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն՝ դադարեցնել անօրինությունը։

Հետևողական ենք լինելու մեր խախտված իրավունքների պաշտպանության գործընթացին»:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

05 Nov, 15:08


Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարքագիծը, «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության վարչությանը հորդորում է քննության առարկա դարձնել Ալեն Սիմոնյանի պահվածքը, սանձել վերջինիս:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

05 Nov, 14:42


«Երիտասարդները, եթե շարունակեն վախենալ, եթե շարունակեն չնկատել իրենց շուրջ կատարվողը, դատապարտված են լքել Հայաստանը կամ այստեղ ապրել ուղղակի ապրելու համար»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է լրագրող Կարպիս Փաշոյանը։

«Երիտասարդության դերը շատ կարևոր է բոլոր հասարակություններում։

Ի դեպ, ներկայիս իշխանությունն էլ իշխանության հասել է երիտասարդության երեք տոկոսի՝ այդ կրիտիկական տոկոսի աջակցության շնորհիվ։ Ո՛ր քաղաքական ուժը կարողացավ այդ կրիտիկական տոկոսին վերահսկել, նա կկարողանա գալ իշխանության։

Ցավոք, մեր այդ երեք տոկոսը սկսել է որդնել։ Երբ տեսնում ես, թե ինչեր են գրում, ինչերի են հավատում, ինչեր են խոսում, հիասթափվում ես»,- նշել է Փաշոյանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

05 Nov, 14:30


«Խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ Բաքուն պատասխան առաջարկներ է ուղարկել, հայկական կողմն ստացել է դրանք։

Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակը։

Aysor.am News from Armenia

05 Nov, 14:18


ԵԽ նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ երրորդ համաշխարհային պատերազմի վտանգն իրական է և կոչ է արել կանխել նոր աշխարհամարտը։

«․․․ Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկումը հնարավոր է, բայց մենք կարող ենք և պետք է կանխենք այն։ Պատմության ընթացքը դեռ հնարավոր է փոխել»,- ասել է Միշելը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

05 Nov, 13:43


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:

Ժողովի ընթացքում կքննարկվեն հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

05 Nov, 13:32


«Ռուսաստանը Երևանին և Բաքվին չի շտապեցնում, որ կարճ ժամկետում խաղաղության պայմանագիր կնքեն», - հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ի տարբերություն արևմտյան կեղծ միջնորդների, մենք մեր գործընկերներին չենք դրդում, որ հապճեպ խաղաղության պայմանագիր կնքեն։ Ռուսաստանը հասկանում է, որ առանց Բաքվի և Երևանի բոլոր դիրքորոշումները հաշվի առնելու, առանց իրողությունները գնահատելու, դա ոչ միայն դրական արդյունքի չի հանգեցնի, այլև կստեղծի լարվածության և հակամարտության սրացման լրացուցիչ ռիսկեր»,- ասել է նա։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

05 Nov, 13:07


Աննախադեպ «բարեփոխումը» մնաց թղթի վրա․ անցումն էլեկտրոնային դեղատոմսերին հետաձգվում է։ Այդ մասին հայտնել է «Առողջության իրավունք» ՀԿ համանախագահ Անուշ Պողոսյանը՝ ներկայացնելով շրջանառվող նախագիծը, որով առաջարկվում է էլեկտրոնային եղանակով դեղատոմսերի գրման գործընթացը երկարաձգել մինչև 2027 թվականի հունվարի 1-ը:

«Մի խոսքով, ՀՀ առողջապահության նախարարությունը ասում է, որ այս «բարեփոխումը» ևս չստացվեց։ Ու ոչ մի պաշտոնյա չի տալիս ժողովրդին բացատրություն, թե ինչու իրենց մոտ ոչինչ չի ստացվում։
Կարևորը` ստացվում է ստանալ պարգևավճարներ»,- ընդգծել է Անուշ Պողոսյանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

05 Nov, 12:40


ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը շնորհավորել է հետախույզներին՝ մասնագիտական տոնի առթիվ:

«Որպես Հայաստանի Զինված ուժերի էլիտա՝ դուք լուծել և լուծում եք ամենաբարդ խնդիրները՝ ի շահ մեր պետության անվտանգության ապահովմանը: Հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել աշխատելու ձեզ՝ լավագույններից լավագույնների հետ»:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

05 Nov, 11:47


«Հորեղբորս բիզնեսն է, ես կապ չունեմ». Սոցապ նախարարն անդրադարձել է ՊԵԿ-ի կողմից 100 մլն դրամի ստվերային շրջանառության բացահայտմանը։

Նա չի հերքել, որ տարիներ առաջ հայրն է հիմնել ընկերությունը։

«Յուրաքանչյուր մարդ իր գործունեության համար է պատասխան տալիս»,- լրագրողների հետ զրույցում ասել է Նարեկ Մկրտչյանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

05 Nov, 11:33


ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է իրանական վերլուծական կենտրոնների փորձագետների հետ։

«Ողջունել եմ փորձագետների այցը Հայաստան և կարևորել նման աշխատաժողովների անցկացումը, որոնք միտված են ամրապնդելու քաղաքական շրջանակների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների միջև վստահությունն ու թափանցիկությունը: Ներկայացրել եմ Հայաստան-Իրան զարգացող հարաբերությունների ընթացքը և ընդգծել տնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը», - հայտնել է նա։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

05 Nov, 11:29


Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ, նոյեմբերի 10-ին աշխարհի հայկական եկեղեցիներում էկումենիկ (համաշխարհային) աղոթք կարվի՝ հանուն Հայաստանում խաղաղության և արդարության, և Բաքվում ապօրինի պահվող պատանդների ազատ արձակման։ Աղոթք կկատարվի Հայ առաքելական եկեղեցու աշխարհի բոլոր թեմերում։ Նախաձեռնությանը միացել են նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

Գարեգին Բ-ն համայն հայությանը կոչ է արել գալ եկեղեցիներ և միանալ աղոթքին: Նա նշել է, որ նոյեմբերի 11-ին Ադրբեջանում կայանալիք COP29 կլիմայական գագաթնաժողովի նախօրեին՝ այս միջոցառումը կարող է աշխարհի ուշադրությունը հրավիրել գերիների խնդրի վրա։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

05 Nov, 11:14


Ռուսաստանն ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվան կշարունակի աջակցություն ցուցաբերել խաղաղության պայմանագրի, պետական ​​սահմանի սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին՝ եռակողմ համաձայնագրերին համապատասխան։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

05 Nov, 11:08


Ամենօրյա բանակցություններ են ընթանում նոր գլխավոր մարզիչի նշանակման համար: Բանակցությունները շատ ծանր են ընթանում, քանի որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆինանսական առումով երբեք մոտ չի եղել այն թվերին, որոնք հրապարակվում են:

Ես և ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը Միշել Տեր-Զաքարյանի հետ հանդիպել ենք, նա մեծ ֆինանսական պահանջներ ունի: Մարգար Աղաջանյանի տարբերակն էլ ենք քննարկել: Նրա հետ ևս հանդիպումներ ունեցել ենք:

Հստակ է` նոր մարզիչը կլինի արտասահմանից:

Թեկնածուների թվում շատ մասնագետներ կան, այս թվում` Ռաուլը: «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտայի հետ բանակցելու վերաբերյալ լուրերը կեղծ են
։


ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյան


ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

05 Nov, 11:00


Շնորհակալություն հայտնեցի Գրիգոր Մինասյանին եւ հաջողություններ մաղթեցի Սրբուհի Գալյանին Արդարադատության նախարարի պաշտոնում

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Aysor.am News from Armenia

05 Nov, 10:54


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և MediaHub-ի լրագրող Վահե Մակարյանի միջև միջադեպի մասին Aysor.am-ը զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ։

«Միջադեպի օրը մեր պատգամավորներից մեկի սենյակում էինք, ձայներ էին լսվում, հստակ հասկանալի էր, որ Ալեն Սիմոնյանն է գոռգոռում, նաև հստակ էր, որ վիրավորում է դիմացինին, մենք միայն հետո տեղեկացանք, որ լրագրող Վահե Մակարյանն է եղել միջադեպի կողմը։ Ես, իսկապես, չեմ հիշում, որ մեր երկրի պատմության մեջ ԱԺ որևէ նախագահ նման պատմությունների մեջ հայտնված լինի, նման վարքագիծ ցուցաբերած լինի։ Մենք նաև պետք է հաշվի առնենք, որ Ալեն Սիմոնյանը թքել է քաղաքացու վրա, այսինքն՝ գործ ունենք հատակից ներքև իջած մարդու հետ»։

Պատգամավորն ընդգծում է՝ այս և նմանատիպ միջադեպերն անպատժելիության, բացարձակ իշխանության հետևանք են։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

05 Nov, 10:29


Հավատքի համար նահատակված Սուրբ Սարգիսի մարմինը Հայաստան է տեղափոխել Մեսրոպ Մաշտոցը և ամփոփել Ուշի գյուղում։ Ամփոփման վայրում կառուցվել է Սուրբ Սարգիս վանքը, որը երկար դարեր եղել է ուխտատեղի:

Ըստ լրագրող, պատմաբան Անի Հակոբյանի՝ Սուրբ Սարգիսի կերպարը տեսանելի է հայկական մշակույթի տարբեր ճյուղերում, ինչպես նաև եկեղեցաշինության բնագավառում: Սուրբ Սարգիսը առկա է նաև կենցաղարին մշակույթում՝ համարվելով սիրո և սիրահարների պահապանը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

05 Nov, 10:14


Սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4, նոյեմբերի 6-7-ի գիշերը՝ 5-7 աստիճանով։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

05 Nov, 10:08


Գագիկ Ծառուկյանը Լիբանանում բնակվող մեր հայրենակիցներին անհրաժեշտ հրատապ օգնություն ցուցաբերելու նպատակով 100 000 ԱՄՆ դոլար է փոխանցել: Արամ Առաջին Կաթողիկոսի հետ ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն՝ մշտական կապ պահպանելու և ըստ իրավիճակի զարգացման կոնկրետ աջակցության ծրագրերի քննարկման շուրջ։

Այդ մասին հայտնում է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

03 Nov, 12:35


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կինը այսօր Սևանում են հեծանվային զբոսանք արել:

«Ոնց որ նինջա ըլնես, Աննա»,- տեսնելով կնոջն` ասել է Փաշինյանը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

03 Nov, 11:55


Այսօր համացանցում է հայտնվել ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ավատարը, որ ստեղծվել է Արհեստական բանականության միջոցով։

Աշոտյանի ավատարը մի քանի հարցի է պատասխանել, անդրադարձել է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին:

«Թողնենք նրա քաղաքական ուղին հանգչի խաղաղությամբ. ամեն»:


ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

03 Nov, 11:42


Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Վթարի ենթարկվածները մասնակցում էին հարսանեկան արարողությանը և հարսանիքը նկարահանողներն են եղել։


ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

03 Nov, 11:02


Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

03 Nov, 10:21


«Շիրակ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ արգելում են Fast TV-ին Գյումրու Քաղաքային ստադիոնից իրականացնել հեռարձակում։

Ըստ ակումբի` հեռուստաընկերությունը փաստացի ստանձնել է ՀՖՖ ղեկավարության աղետաբեր գործունեությունը սրբագրողի դերը։

«Ֆան-ակումբների կողմից ՀՖՖ վերնախավի հրաժարականի պահանջով նախադեպը չունեցող ակցիաներ են իրականացվել առաջնության խաղերի ժամանակ, սակայն մասնավոր Fast TV-ն ոչ միայն շեղել է իր տեսախցիկների պատկերները՝ չցուցադրելով խաղադաշտերում տեղի ունեցողը, այլ նաև իր մեկնաբանների (բացառությամբ Արման Աբելյանի) շուրթերով խեղաթյուրել է իրականությունը»,- ասվում է հայտարարությունում:


ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

03 Nov, 09:31


Միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանի գնահատմամբ` վերջին օրերին Թրամփի կողմից «Արցախ» անվան կիրառումը, «էթնիկ զտումներ» տերմինի կիրառումը, Արամ կաթողիկոսի հետ շփումը ուղիղ հակասության մեջ են Հայաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումների հետ:


Նա վստահ է` Երևանում այս ամենին նյարդայնացած են հետևում:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

03 Nov, 08:41


Նոյեմբերի 2-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 23 192 300 ՀՀ դրամ, որից 5 083 700-ը վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR):

Իսկ դրա նախորդ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 26-ին, մինչև նոր վճարման պայմաններին անցնելը, հավաքագրումները կազմել են 18 250 000 ՀՀ դրամ։

Մինչև ամբողջական տոմսային համակարգին անցումը, առաջիկայում հնարավոր է լինելու վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով։

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան

Aysor.am News from Armenia

03 Nov, 07:31


Զինված ուժերի հանդեպ սերը ծնվել է ինձ հետ, ասում է կապիտան Աննա Վարդանյանը:

«Զինվորական ծառայությունը, բնականաբար, հեշտ չէ, չեմ էլ ակնկալել, որ պետք է հեշտ լինի»,- ասում է Վարդանյանը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

03 Nov, 07:17


«Արարատ», «Ալաշկերտ» ու «Սյունիք» ակումբներն իրենց աջակցությունն են հայտնել Արմեն Մելիքբեկյանին:

Հայտարարել են, թե ՀՖՖ-ի կողմից կատարվել է մեծ ծավալի աշխատանք:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

03 Nov, 07:02


Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ:

Թրամփը վերահաստատել է իր աջակցությունը Արցախի հայերին: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

02 Nov, 18:25


«Վրաստանում խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո արևմտյան կառույցներն այդ ընտրությունները գնահատեցին իբրև ոչ մրցակցային, իսկ մենք անմիջապես հիշեցինք Հայաստանում 2018, 2021 թվականների ընտրությունները, որոնք ակնհայտորեն ոչ մրցակցային էին, բայց Արևմուտքից համապատասխան գնահատականներ այդպես էլ չհնչեցին։

«Ակնհայտ է, որ մարդու իրավունքների ոլորտը երկար տարիներ պատրաստվել է՝ որպես զենք Արևմուտքի քաղաքական շահերը սպասարկելու համար, և այսօր տեսնում ենք այդ զենքի կիրառումը»,- «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

02 Nov, 17:46


«Այն մարդիկ, որոնք մեզնից պահանջում են մանդատները վայր դնել, ինչո՞ւ նախ Նիկոլ Փաշինյանից չեն պահանջում հրաժարական տալ: Եթե իրենց նպատակը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, ապա ինչո՞ւ նախ Փաշինյանին պահանջներ չեն ներկայացնում»ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

02 Nov, 16:54


«Աշխարհի բոլոր ազգերն էլ ունեն իրենց ցածր խավը, բայց հայի ցածր խավը աշխարհի ոչ մի ազգ չունի։ Ես փողոցում քայլում եմ՝ ոռնոց է լսվում պատուհաններից։ Հային վայել չէ այդպիսի երաժշտություն լսելը՝ մուղամ, ոռնոց, կլկլոց, նամազ, մկկոց. չգիտեմ՝ ինչ է կատարվում մարդկանց հետ։

Ջերմուկի դեպքերին, երբ երկու հարյուրից ավելի զոհ ունեցանք, հրավառություն անողներ եղան. լավ, ինչների՞ս վրա ենք ուրախանում։ Անդադար լսում եմ «Հայեր, միացեք» կոչը. ինչպե՞ս կարող է հայը միանալ այս տեսակի հետ, միանա, որ ի՞նչ անի,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

02 Nov, 14:53


Ուկրաինայի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքից դուրս է բերվել ամերիկացի Դենիել Մարտինդեյլը, ով մինչ այս գաղտնի տվյալներ է փոխանցել ռուսական կողմին։

Ամերիկացին ուկրաինական կողմում է գտնվել 2022 թվականի փետրվարի 11-ից, նա 2 տարի շարունակ Ռուսաստանի ուժային կառույցներին է տրամադրել Ուկրաինայի ռազմական օբյեկտների կոորդինատները։ Ամերիկացու հաղորդած տվյալներն օգտագործվել են ուկրաինական ռազմական ենթակառուցվածքներին, տեխնիկային, կենդանի ուժին թիրախավորված հարվածներ հասցնելիս։

Ռազմական գոտուց դուրս բերված ամերիկացին այժմ գտնվում է Մոսկվայում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

02 Nov, 14:31


«Հայոց ցեղասպանության ուրացումը ոչ թե Միրզոյանի, այլ անձամբ Փաշինյանի նախաձեռնությունն է։ Սրանց անբարոյանականության հերթական հակառեկորդը կանխատեսելի էր դեռևս 2018-ից: Սրանք թեպետ պաշտոնական թղթերում հիշատակում էին Հայոց ցեղասպանության հարցը, սակայն ռեալ գործողություններով անում հակառակը՝ Նիկոլի, կառավարության, ԱԺ-ի մակարդակներում։

Հիմա սրանք անցել են ուրացման բացահայտ քաղաքականությանը, որովհետև առ այսօր անպատիժ են մնում հայ ժողովրդի դեմ գործած իրենց հանցանքների համար։

․․․ Հայոց ցեղասպանության հարցի ուրացումն ունի նաև լրջագույն միջազգային հետևանքներ։ Նախ՝ հարված է հասցվում ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջազգային մեխանիզմներին, որոնցում Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր մասն է։ Նիկոլը նաև լվանում է Թուրքիայի արյունոտ երեսը վերջինիս՝ ԵՄ հնարավոր անդամագրության գործընթացում։ Հարվածի և հարցականի տակ է դրվում նաև միջազգային քաղաքական շրջանակների տասնյակ տարիների պայքարն ու աշխատանքը»․ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

02 Nov, 12:17


Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշել է Իսրայելին ռազմական պատասխան տալ՝ հոկտեմբերի 26-ին Իրանի ռազմական օբյեկտներին հարվածելու դիմաց։ Այդ մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Էսմայիլ Քոսարին։

«Սիոնիստական ռեժիմին (Իսրայելին-խմբ․) ռազմական պատասխան տալու որոշումն արդեն կայացվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում»,- ասել է նա։

Էսմայիլ Քոսարին հավելել է, որ Իսրայելին տրվելիք պատասխանը շատ ավելի հզոր կլինի, քան հոկտեմբերի 1-ին և մինչ այդ տրված հարվածներն են եղել, իսկ պատասխան գործողությանը ներգրավված կլինեն նաև Դիմադրության ուժերը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

02 Nov, 11:28


«Բջջային նոր հավելվածի միջոցով շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները լրացվում են էլեկտրոնային եղանակով․ բուժառուի տվյալները ներբեռնվում են մեկ ընդհանուր համակարգում՝ հետագայում տեսանելի դառնալով բուժող բժշկի համար։

1-03 հեռախոսահամարին ստացված զանգերը սպասարկվում են 100%-ով, ինչը մեզ թույլ է տալիս արդյունավետ արձագանքում իրականացնել», - Տիգրան Ավինյանը՝ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում բարեփոխումների մասին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

02 Nov, 10:56


«40+10 հազար» աջակցության ծրագիրը կշարունակվի մինչև ապրիլ, այնուհետև կգործի միայն հատուկ խմբերի համար, հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Ըստ նրա` ուշագրավ է, որ այդ հայտարարության մեջ հատուկ շեշտվում է՝ այս որոշումը կայացվել է արցախցիների հետ տարբեր ձևաչափերով կայացած հանդիպումների և դրանց շրջանակում ստացած առաջարկ-դիտարկումների արդյունքում․

«Արցախյան հանրությունը պետք է իմանա, թե ո՞վքեր են այդ մարդիկ, որ իրենց իրավունք են վերապահում արցախցիների անունից խոսել և նրանց շահերին հակասող առաջարկ-դիտարկումներ ներկայացնել։

Հ․Գ․ Տեղեկացված եմ, որ Արցախի ԱԺ-ի և կառավարության ներկայացուցիչների հետ նման քննարկումներ չեն եղել»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

02 Nov, 10:45


Հանրապետության տարածքում նոյեմբերի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-6, նոյեմբերի 4-6-ի գիշերը` ևս 3-5 աստիճանով։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

02 Nov, 10:25


Խորապես վշտացած ենք Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ։

Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Այս վշտալի պահին հայտնում ենք մեր համերաշխությունը։

ՀՀ ԱԳՆ

Aysor.am News from Armenia

29 Oct, 18:15


ՔՊ-ն Արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել է Սրբուհի Գալյանի թեկնածությունը

Aysor.am News from Armenia

29 Oct, 17:20


Իշխանությունը փոխվելու է, պատիժ լինելու է. Ռուբեն Մելիքյան

Aysor.am News from Armenia

29 Oct, 16:49


Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչ, Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, 73 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 320 կգ արդյունքով (140+180 կգ) ոսկե մեդալ է նվաճել մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Aysor.am News from Armenia

29 Oct, 16:38


«Մտահոգված ենք, որ ԵՄ երկրները և Ամերիկայի Միացյալ Նահանգները երեկ իրենց պաշտոնական հայտարարություններում վերջնագրեր են ներկայացրել Վրաստանի ղեկավարությանը։ Դա հակասում է միջպետական հարաբերությունների նորմերին, դրան պետք է վերջ տրվի»․ Դմիտրի Պեսկով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

29 Oct, 15:27


«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պատասխանել է Հայաստանի ազգային հավաքականը ՀՖՖ գործող նախագահի պաշտոնավարման օրոք գլխավորելու հավանականության մասին հարցին։

«Ինձ համար էական չէ, թե ով է ՀՖՖ նախագահը, ինձ համար կարևորը մեր հավաքականն է ու նրա գրանցած արդյունքները»,- ասել է Եղիշե Մելիքյանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

29 Oct, 14:58


Իրանը 200%-ով ավելացնելու է ռազմական ծախսերը։

«Ռազմական բյուջեի զգալի՝ 200%-ով աճ է նախատեսվում»,- ասել է Իրանի կառավարության ներկայացուցիչը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

29 Oct, 14:41


Երևանի Արարատյան փողոցի թիվ 62/2 շենքում հրդեհ է բռնկվել։

Տուժած 89-ամյա բնակչին հիվանդանոց են տեղափոխել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

29 Oct, 14:20


«Չի՛ կարող Երկրապահը սատարել երկիր հանձնող Նիկոլ Փաշինյանին. կամ պետք է Սասուն Միքայելյանից ազատվեն, կամ Երկրապահի անունը փոխեն։

Խայտառակություն է, որ Երկրապահ կամավորական կազմակերպության ղեկավարն ասում է՝ այլևս չենք կարող կռվել թշնամու դեմ, պետք է գնանք սահմանազատման-սահմանագծման։

Սասո՛ւն Միքայելյան, դու ի՞նչ ուղերձ ես դրանով տալիս սահմանին կանգնած զինվորին, ի՞նչ ուղերձ ես տալիս մեր ժողովրդին, ի՞նչ ուղերձ ես տալիս Ադրբեջանին ․․․»․ Իշխան Սաղաթելյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

29 Oct, 14:05


Բրազիլիայի Ֆլորիանոպոլիս քաղաքում ընթացող 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությանը Հայաստանից մասնակցում են 4 շախմատիստներ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

29 Oct, 13:56


Viva-ի` «Վիրտուալ ԱՀԿ» (վիրտուալ ավտոմատ հեռախոսային կայան) ծառայությունից օգտվող կազմակերպությունները կարճ ժամանակահատվածում վաճառքի ցուցանիշի և հաճախորդների աճ են գրանցել:

Անկախ բիզնեսի չափից և աշխատակիցների թվից՝ «Վիրտուալ ԱՀԿ»-ից օգտվող կազմակերպությունները, նվազագույն ներդրումներ կատարելով, համակարգված և արդյունավետ բիզնես գործընթացներ են վարում ֆիքսված շարժական համակցման տեխնոլոգիայի՝ FMC (ԷՖ-Էմ-Սի) շնորհիվ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

29 Oct, 13:38


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բուդապեշտում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովին։

Այն տեղի է ունենալու նոյեմբերի 7-ին։

Aysor.am News from Armenia

29 Oct, 13:16


Ակբա Լիզինգը և JAC Motors Armenia-ն ներկայացնում են աննախադեպ առաջարկ, որի շրջանակում JAC-ի «փիքափներն» ու կոմերցիոն դասի լայն մոդելային շարքի մեքենաները հնարավոր է ձեռք բերել 3 տարի մարման ժամկետով, տարեկան փաստացի 0% տոկոսադրույքով՝ անվճար ստանալով նաև ԿԱՍԿՈ ապահովագրություն:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

29 Oct, 12:47


Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 29-ից 31-ն աշխատանքային այցով գտնվելու է Կոլումբիայում։

Հանդես կգա ելույթով, հանդիպում կունենա Կոլումբիայի նախագահի և գործընկեր երկրների բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

29 Oct, 12:28


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել»։

«Մեզ մոտ դա կոչվում է «հայկական կարուսել»։ Ես չգիտեմ, գուցե, Հայաստանում էլ դա անվանում են «վրացական կարուսել»»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

29 Oct, 12:20


Երբ ինձ ասացին Հայաստան գալու մասին, անմիջապես նայեցի քարտեզին, խորհրդակցեցի գործակալիս հետ ու որոշեցի գալ: Երկու տարվա պայմանագիր ստորագրեցի: Երևանում կյանքը շատ լավ է, քաղաքը հրաշալի է, կան շատ զբոսաշրջիկներ, սնունդը լավ է, միակ թերությունը՝ ծովափ չունենալն է։

«Նոայի» պաշտան Գոնսալո Սիլվա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

29 Oct, 12:10


Երեկ «Արարատ-Արմենիա» - «Նոա» հանդիպման ընթացքում տեղի է ունեցել տհաճ միջադեպ:

«Արարատ-Արմենիա» ակումբը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ ցավում են տեղի ունեցածի համար և հույս հայտնում, որ միջադեպը կհարթվի:

«Հաջողություն ենք մաղթում Նոային Կոնֆերենցիաների լիգայում և բոլորիս մաղթում դիտարժան ֆուտբոլ՝ Հայաստանի Պրեմիեր լիգայում»,- ասվում է հաղորդագրությունում։

Aysor.am News from Armenia

29 Oct, 12:03


Փաստորեն, «իզմ»-եր ժխտող Նիկոլը, երկար տարիներ խարխափումից և դեգերոմից հետո գտավ իրեն ամենահարազատ «իզմը»՝ դա «լափիզմն է», ասաց Արմեն Աշոտյանը։

«Նա խթանում է արտագաղթը, որովհետև եթե պետության ֆունկցիան կերակրելն է, և հայը պետք է մնա Հայաստանում զուտ ուտելու համար, ապա Ամերիկայում ավելի լավ են կերակրում, ՌԴ-ում էլ ավելի լավ կարող է կերակրեն, Ֆրանսիայում ամենլավն են կերակրում։ Նիկոլի արտահայտությունն արտագաղթի խթան է»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

29 Oct, 10:54


Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը հաստատեց՝ Կառավարության և ԱԺ-ի կողմից գումար չստանալու դեպքում ռադիոյում աշխատողների հաստիքները կկրճատվեն։

«Ես այսօր այստեղ եկել եմ փող խնդրելու։


Քոլոյանը նաև պնդեց, որ որևէ կերպ Հանրային ռադիոն չի կարող դառնալ իշխանության քարոզչամիջոց։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

29 Oct, 10:45


Ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում՝ շրջանաձև խաչմերուկում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված գազալցակայանը պատկանում է ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի խնամուն՝ Կոտայքի ճանշինի ղեկավարին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

29 Oct, 10:37


Ես ընդամնեը կախել եմ մեխանիզմ, որը ցույց է տալիս որոշակի քաղաքի ժամ. լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ու Թուրքիայի ժամանակը ցույց տվող ժամացույցները ռադիոտան պատից կախելու իր որոշմանը։

Իսկ հաշվի չի՞ առել, որ այնտեղ աշխատողներ կան, որոնց երեխաները զոհվել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

25 Oct, 07:20


Հայաստանի ու Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները շուտով կհանդիպեն՝ գնահատելու Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման պայմանները, հայտնել է Ռուբեն Ռուբինյանը։

Ըստ նրա, սակայն, դեռ հանդիպման օր չի նշանակվել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

25 Oct, 07:01


LIVE. ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներ

Aysor.am News from Armenia

25 Oct, 06:46


Տան նախասրահում ոստիկանները հայտնաբերել են տանտիրոջ՝ 44-ամյա Վարդան Ա.-ի դիակը՝ խոհանոցային դանակը պարանոցին:

Կինը խոստովանել է, որ գիշերը ինքն է խոհանոցային դանակով մի քանի հարված հասցրել ամուսնուն:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

25 Oct, 06:39


Հանրապետության տարածքում հոկտեմբերի 25-ին, 26-ի գիշերը, 28-ին և 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերն Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

25 Oct, 06:25


Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Մուշ 2 թաղամասի 11-րդ փողոցի շենքերից մեկից ընտանիքի անդամներ են տեղափոխվել՝ մի մասը՝ Գյումրու բժշկական կենտրոն, մի մասը՝ «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձանց մոտ հնարավոր է՝ թունավորում է եղել, ինչն առաջացած լինի խոհանոցում տեղադրված գազի կաթսայի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

25 Oct, 06:10


Շատերի համար խնդիրը փաշինյանական իշխանությունը չէ, այլ, պարզապես, մանդատ ունենալը կամ իշխանական կերակրատաշտին մոտ գտնվելը:

Նաև սրանով է պայմանավորված, որ տարբեր փուլերում իշխանության դեմ ծավալվող շարժումներին, գործընթացներին կամ չեն սատարել, կամ դա ունեցել է խորհրդանշական բնույթ. իրենք էլ սեփական նախաձեռնությամբ որևէ լուրջ պրոցես չեն ձեռնարկել:

Վերջին շրջանում 2-րդ ու 3-րդ նախագահների դեմ նկատվող արշավների հիմքում ևս ընտրական գործընթացներն են, որոնք սարերի հետևում չեն:

Տիգրան Աբրահամյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

25 Oct, 06:07


Միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանն «անհերքելի մեկ իրողություն» է ներկայացրել` ընդգծելով` Թրամփի օրոք Արցախը հարձակման ենթարկվեց, Բայդենի/Հարիսի օրոք՝ հայաթափվեց:

Ըստ նրա` այս ամենն ուղղորդվում էր ոչ միայն ԱՄՆ-ի, այլև միջազգային հանրության քննադատական հայտարարություններով, բայց` զրո հստակ գործողություններով:

«Սա է պատճառներից մեկը, որ ԱՄՆ հայկական կազմակերպությունները պաշտոնապես չեն աջակցում ԱՄՆ նախագահի և ոչ մի թեկնածուի»:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

25 Oct, 05:58


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը արդարադատության նախարարի երկու նոր թեկնածուների է դիտարկում: Նրանք են՝ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը։

Օրվա մամուլի ուշագրավ հրապարակումները

Aysor.am News from Armenia

25 Oct, 05:43


Արմավիրում ընտանիքի 8 անդամներ, որոնցից 5-ն անչափահասներ են, տեղափոխվել են հիվանդանոց։

Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Արման Տ․-ի կողմից չի տեղադրվել նոր տեղադրված ջրատաքացուցիչի ծխատար խողովակը, իսկ ազդանշանային համակարգը եղել է անջատված, ինչի հետևանքով էլ ջրատաքացուցիչի շմոլ գազը լցվել է տուն:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

24 Oct, 16:09


ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպել ու քննարկել են Հայաստանում ստեղծված վիճակը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

24 Oct, 15:52


Դեսպաններ են հետ կանչվել և նոր դեսպաններ նշանակվել տարբեր երկրներում։

Այսպես՝ Արմեն Եդիգարյանը հետ է կանչվել Բուլղարիայի Հանրապետությունում և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, Ծովինար Համբարձումյանը՝ Իտալիայի Հանրապետությունում, Մալթայի Հանրապետությունում և Սան Մարինոյի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, Վլադիմիր Կարապետյանը՝ Ուկրաինայում և Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, Արմեն Սարգսյանը՝ Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, Հրաչյա Փոլադյանը՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Օմանի Սուլթանությունում և Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։

Դեսպաններ են նշանակվել Լաոսում, Իրաքում, Եգիպտոսում և այլ երկրներում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

24 Oct, 15:21


Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը համաշխարհային հանրությանն ուղղված կոչ է հնչեցրել Կազանում՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ։

«Աշխարհի երկրներին կոչ ենք անում պարտավորեցնել օկուպացիոն ռեժիմին (Իսրայելին- խմբ.) վերջ դնել իրենց անօրինական ներկայությանը Պաղեստին պետության հողերում՝ մեկ տարվա ընթացքում»,- ասել է Աբբասը։

Նա նշել է նաև՝ ինչ պետք է անել, եթե Իսրայելը չկատարի այս պահանջը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

24 Oct, 13:37


Ակբա բանկն առաջինը Հայաստանում համագործակցություն է սկսում ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի հետ, որի արդյունքում 50 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու, տնտեսական աճը խթանելու համար։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

24 Oct, 13:12


Փաշինյանն ու Ալիևը արտգործնախարարներին հանձնարարել են շարունակել «Խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունները՝ սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

24 Oct, 13:03


ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կողմից արցախցիների տեղահանության, էթնիկ զտումների, քրիստոնյաների հետապնդումների վերաբերյալ հայտարարությանն արձագանքել է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը՝ նշելով․

«Նախագահ Թրամփը, ով կտրուկ ավելացրել է ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին՝ զինելով և քաջալերելով Ալիևի ռեժիմի 2020թ․ հարձակումը Արցախի վրա, պետք է անի ավելին, քան քարոզարշավի հայտարարություն հրապարակելը։

Նա կարող է սկսել՝ հրապարակայնորեն սատարելով արցախցիների վերադարձի իրավունքը և անձամբ կոչ անելով Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոնսոնին քվեարկության դնել թիվ 7288 բանաձևը։ Այդպիսով կիրառության մեջ կդրվի 907-րդ հոդվածի սահմանափակումները՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օժանդակության վերաբերյալ:

Իր հերթին, փոխնախագահի թեկնածու Ջեյ Դի Վենսը՝ ԱՄՆ Սենատի անդամը, պետք է հովանավորի և աշխատի թիվ 540 բանաձևի ընդունման ուղղությամբ՝ մանրամասն ուսումնասիրելով Ադրբեջանի կողմից ԱՄՆ ռազմական օժանդակության օգտագործումը հակահայկական ռազմական հանցագործությունների ընթացքում»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

24 Oct, 12:39


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գրառում է կատարել սոցիալական ցանցում՝ դիմելով հայ ընտրողներին։

«Իմացե՛ք, Վրաստանի եվրոպական ուղի վերադառնալուց է կախված նաև մեր հարևան Հայաստանի լինել-չլինելը, ինչպես նաև Կովկասում խաղաղության ճակատագիրը»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

24 Oct, 12:31


Մասիսում 46-ամյա կինն առանձնակի դաժանությամբ սպանել է 44-ամյա տղամարդուն։

Պարանոցի հատվածում դատաբժիշկը հայտնաբերել է խոհանոցային դանակը, մարմնի վրա էլ՝ սուր կտրող-ծակող առարկային հարվածի մի քանի հետքեր:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

24 Oct, 12:21


LIVE. Գերիների եվ անհետ կորածների հարազատների քայլերթը. Փաշինյանին ուղղված նամակ ունեն

Aysor.am News from Armenia

24 Oct, 12:19


Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Փաշինյանի և Ալիևի հանդիպումն ավարտվել է։ Նշվում է, որ այն տևել է մեկ ժամ։

Aysor.am News from Armenia

24 Oct, 12:17


Թույլ քաղաքական ենթակառուցվածքի առկայության և արդյունավետ կառավարման համակարգի բացակայության պայմաններում երկրի տնտեսական կյանքի խաթարումը կամ կոլապսը կարող է հանգեցնել ոչ միայն սոցիալական և քաղաքական խնդիրների, այլև՝ պետության փլուզման վտանգի։

Ներքոթվարկյալ որոշ գործոնների ու ցուցանիշների վերլուծությունը վկայում է մեր երկրի տնտեսության հնարավոր խոցելիության և երկարաժամկետ տնտեսական ու քաղաքական ապագայի երաշխիքների բացակայության մասին։

Դավիթ Անանյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

20 Oct, 06:54


Այսօր՝ 2024 թվականի հոկտեմբերի 20-ին, Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են: Ֆերիկ համայնքի ընտրողների թիվը 263 է, հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

20 Oct, 06:42


Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ չստորագրել. այս մասին հայտարարություն է տարածել«ՀայաՔվե» նախաձեռնությունը։ «Արցախի օկուպացիան ՀՀ իշխանությունների կողմից չի արձանագրվել, չի դատապարտվել, ընդհակառակը՝ լեգիտիմացվում է»,-նշում է ՀայաՔվեն։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

20 Oct, 06:10


Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Սոթքում առաջին ձյունն է այսօր տեղացել, բայց գյուղացիների մեծ մասը դեռ չի հասցրել բերքը հավաքել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

20 Oct, 05:58


ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

19 Oct, 19:25


Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Hayat Project»-ի մեծ մենահամերգը։

Լեփ-լեցուն դահլիճը վայելեց խմբի սիրված երգերը։

Խմբի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը» երգից առաջ շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին, հուզիչ խոսքեր ասաց ու իր ելույթն ավարտեց «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությամբ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

19 Oct, 17:14


«Երեկ գիշերը հերթական հանցավոր արարքն է կատարվել ոստիկանության ծառայողների կողմից։ Հիմք ընդունելով ակնհայտ կեղծ «օպերատիվ տվյալները» իբր թե զենք ունենալու մասին՝ մի խումբ ոստիկաններ ձերբակալել են Սրբազան Պայքարի համակիր անձին, դիմադրության բացակայության պայմաններում նրա նկատմամբ կիրառել բռնություն։

Հրապարակվել է նաև տեղեկություն, որ նույն ժամանակ ևս մի քանի անձ նույն եղանակով ձերբակալվել են»․ Փաստաբան Հովհաննես Խուդոյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

19 Oct, 13:33


«Չի կարելի քննչական կոմիտեի ղեկավարին վիրավորել, անարգել, միևնույն ժամանակ չի կարելի պատգամավորների հանդեպ անհարգալից լինել, ես դա միանշանակ անընդունելի եմ համարում»,- անդրադառնալով օրերս ԱԺ-ում ՔԿ նախագահ Արգիտի Քյարամյանի և ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ միջադեպին՝ «Ազատության»-ը տված հարցազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշել է՝ միջադեպի հետ կապված հարցը քննարկում են ու կշարունակեն քննարկել ՔՊ-ում։

«Կարգապահական վարույթ ունենք նաև ՔՊ կուսակցության ներսում՝ պատգամավորների նկատմամբ՝ կապված այդ միջադեպի հետ, որը կքննարկենք վարչության գալիք նիստերի ընթացքում»,- ասել է Սիմոնյանը։

Նա նաև վստահեցրել է, թե չի լսել խոսակցություններ, որ ՔՊ-ն պատրաստվում է ՔԿ նախագահ Քյարամյանի պաշտոնանկության հարցով ստորագրահավաք նախաձեռնել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

19 Oct, 12:49


ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են՝ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպմանը ընդունվել է համատեղ կոմյունիկե։

«Վերահաստատվել են վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության հարգման, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության, ներքին գործերին չմիջամտելու, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման արգելքի և մարդու իրավունքների հարգման կարևորությունը` հիմնված Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության բոլոր սկզբունքների վրա»:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

19 Oct, 12:36


Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել։

Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 6-ին կրկին Քահրամանմարաշ նահանգում տեղի ունեցած երկրաշարժից 50 500 մարդ էր մահացել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

19 Oct, 12:08


«Հըզբոլլահ»-ը հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսային շրջանները։

2 ժամվա ընթացքում Լիբանանից առնվազն 115 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

19 Oct, 11:53


Հոկտեմբերի 19-ը ՀՀ ԶՈՒ Հրթիռահրետանային զորքերի օրն է

Aysor.am News from Armenia

19 Oct, 11:35


«Գիշերը ժամը 1-ին կանգնեց այս լուսեղեն էակի, իմ քրոջ աղջկա սիրտը, ում հիվանդանոց էին տեղափոխել Շատինով անցնող միջպետական ճանապարհի վրա տեղի ունեցած ավտովթարից։ Քանի՞ երեխա դեռ պիտի զոհվի ավտովթարից, որ տեղներիցդ շարժվեք»․ երեխայի մորաքույրը՝ Մերի Սարգսյանը, գրառում է արել՝ մեղադրելով մի շարք պատկան մարմինների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը, որ այդպես հեշտ ու հանգիստ ավտովթարի զոհ դառնան։ Դուք ինչու՞ չեք ստուգում, որ գյուղամեջերով անցնող միջպետական ճանապարհները նորմալ կահավորում ունենան»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

19 Oct, 11:21


2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը վառեց Արցախի ադրբեջանացման կանաչ լույսը։

Ուղիղ չորս տարի առաջ ՌԴ նախագահ Վ.Պուտինը պատերազմը դադարեցնելու առաջարկ էր արել հայկական ու ադրբեջանական կողմերին, որը նրա համար «անհասկանալի պատճառներով հայ գործընկերները մերժեցին»։

Եվս մեկ անգամ պնդում եմ, որ հոկտեմբերի 19-ից հետո բոլոր մարդկային ու տարածքային կորուստներն ուղիղ կապիտուլյացիայի սիմվոլի խղճին են։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

19 Oct, 10:28


ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 13-17-ը Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում մասնակցել է ՆԱՏՕ-ի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) տարեկան համաժողովին։

Քննարկվել են համագործակցությանը, այդ թվում՝ փոխգործակցելիության գնահատման հաջորդ շրջափուլին վերաբերող հարցեր:

Հայկական պատվիրակությանն են հանձնվել հայկական ստորաբաժանումների նախորդ շրջափուլի գնահատման արդյունքում փոխգործակցելիությունը հաստատող հավաստագրերը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

19 Oct, 10:15


Խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: 10 հոգի, որոնց մեջ կան նաև երեխաներ, տարբեր աստիճանի մարմնական վնասծվածքներով տեղափոխվե են «Դիլիջան» բժշկական կենտրոն:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

19 Oct, 10:04


Բնակիչներից մեկը պատմեց՝ ամբողջ Գյումրին այս պահին խոսում է, որ Սլաբոդկա թաղամասում, երբ Փաշինյանը հեծանիվ էր քշում, մի խումբ թափառող շներ ոհմակով հարձակվել են նրա եւ նրա թիկնապահների վրա։ Նրանք խուճապահար փախչել են Սլաբոդկա թաղամասից։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

19 Oct, 09:50


Վերականգնվում է Գնդեվազի եկեղեցին։ 400 տարի անց բացվում են եկեղեցու իրական որմնանկարները։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

19 Oct, 09:24


Կիրանցը մնացել է առանց արոտավայրի։

Բնակիչներն ասացին, որ իրենք անհանգստություն և վտանգներ են զգում, քանզի ամեն օր տեսնում են Ադրբեջանին հանձնված տարածքում կանգնեցված Ադրբեջանի դրոշը, տեսնում են, որ այնտեղ ադրբեջանցի զինվորականներ են հայտնվում, ադրբեջանցիներն այդ տարածքում քեֆեր են անում։

Ադրբեջանցիներն իրենք են հնձել Խերմիլի գյուդի մոտակա տարածքում Կիրանցի բնակիչների ցանած մի քանի հեկտար ցորենի արտերը։

Ահազանգ՝ Կիրանցից

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

19 Oct, 09:17


Ձերբակալվել է Միհրան Պողոսյանի կուսակցության 8 անդամ։ Նրանցից 3-ը աղջիկներ են։

Կուսակցությունը հայտարարություն է տարածել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Aysor.am News from Armenia

19 Oct, 08:51


Երևանում հոկտեմբերի 20-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը հատկապես գիշերային ժամերին հոկտեմբերի 19-21-ին աստիճանաբար կնվազի ևս 4-6 աստիճանով։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ