Alen Simonyan @alensimonyanonline Channel on Telegram

Alen Simonyan

@alensimonyanonline


🤝 Հարգելի հետևորդ, ողջունում եմ Ձեզ իմ տելեգրամյան ալիքում:
Կարծում եմ, որ լավ տարբերակ է այստեղ կիսվել նորություններով, մտքերով, հուշերով, հաճախ նաև գաղտնիքներով և ինչո՞ւ ոչ՝ հույզերով:

Alen Simonyan (Armenian)

Ալեն Սիմոնյան է մի հայ դասարանական երգչու, երգչելի երգեր ստեղծումով ու համահայտ կազմով: Բարի գալուստ նրա տելեգրամ ալիք: Ես վատողներս կապում եմ ինտերնետում, Դուք ծանր տեսում եք նորություններ, հուշեր, մտածումներ ու գաղտնիքներ: Արժանի ժամանակ հնարավորություն ե՞ք ունենում մի խոսք թե ոչ՝, այս նոր տեղը կարող է լինել ձեր տելեգրամի ալիքը բացատրելու համար:

Alen Simonyan

13 Feb, 07:35


Փոքրիկ, յուրատեսակ մամուլի տեսություն անենք.
1) Չնայած երեկ լուրերի և ելույթների պակաս չկար` իմ գրառումը Քոչարյանների մասին 20 ժամվա ընթացքում միայն ֆեյսբուքում ունեցել է 3.200 լայք և 450 մարդ կիսվել է դրանով։ Սա նույնիսկ իմ էջի համար բավականին մեծ թիվ է։
2) Թագուհի Թովմասյանը նեղսրտելով, որ իրան գործուղում չեմ տանում այլևս, Ժողովուրդ օրաթերթի իր վիրավորական գործելաոճը տեղափոխել է իմ գործընկերների և ընկերների վրա` կարծելով, թե սենց նյութերը իրեն պատիվ է բերում կամ որևէ մեկի կյանքում դրանով բան կփոխի: Լավ կլիներ` իմանար իր գործընկերների վերաբերմունքն իր նկատմամբ: Հետո ի՞նչ, որ դրա մասին դեռ չեն գրել։
3) Հրապարակը «բացահայտում է» արել, որ ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված 20 րոպեն կարող է և հաճախ օգտագործվում է բոլոր խմբակցությունների կողմից բավարար ձայներ կամ քննարկումներ կազմակերպելու համար: Հիրավի, 4 տարի անց մեծագույն բացահայտում, որը կարող է և մեծ լուր է այս դատարկ մեդիադաշտում:
4) Էդմոն Մարուքյանը, մեծ, կանաչ կոկորդիլոսը դոշին ու լոռվա բարբառը ռուսական ակցենտով փոխարինած, ինչ-որ տեսանյութ է հրապարակել և ինձ ու իշխանությանն է վերագրում բաներ, որը նույնիսկ ինձ այդ մասին հարց տվող ընդդիմադիր լրագրողների մոտ է զարմանք առաջացրել:

Alen Simonyan

12 Feb, 11:38


Այսօր Ռոբերտ Քոչարյանի փոքրիկ տղեն իրեն թույլ է տվել լրագրողների մոտ բարոյականության և սրիկայության մասին խոսել և իմ անունը տալ: Իր խոսքը պնդեցնելու համար մի հատ էլ հղում է անում տանջված ղարաբաղցի ժողովրդի վրա ու հետն էլ ասում, որ դե կարող է մարդիկ կան, ովքեր Հյուսիսայինում տուն ունեն)) 😂
Թե մեկը չկա հարցնի` նախ դու կամ քո հայրը ի՞նչ կապ ունեք Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդի հետ, ոչ ընդեղ եք ընտրվել, ոչ` Հայաստանում: Կամ, որ այդքան սրտացավ ես, բա բիզնեսները, տները, Հյուսիսայինի տները խանութները, բջջային հեռախոսները կամ մեքենաների սալոնները ու ԲԱՆԲՈՆԵՐԿԱ հյուրանոցները ինչի՞ Ղարաբաղում չէին կառուցվում, բայց էս թեման շատ չեմ ուզում շարունակեմ. Այդ ազգանունի ու քո հոր արածների բերումով դուք քաղաքական իմաստով «բոքսի տանձիկ եք», ինչքան ուզենան` կասեն, կասեն, կասեն ու էլի ասելիք կմնա: Էլ չեմ ասում` դու ուր, քաղաքականությունն ուր։ Դու ԱԺ-ում ես մի բանի համար. եկել եք նախկինում արածը քաղաքական անձրևանոցի տակ պատսպարելու նպատակով: Ձեզ համար հայ մարդը ուր էլ լինի միևնույնն է: Բայց դու մոռացիր էս սաղ թեմաները և կենտրոնացի և մտածիր Մեղրին Ալիևին տալու շուրջ հորդ շարունակական բանակցությունների մասին, բանակցությունների` ուր ոչ միայն Հայաստանի Սյունիքի մի մասն էիք բանակցում Ադրբեջանին հանձնելու մասին, այլ նաև Ղարաբաղի մի մասը, սահմանադրությամբ ամրագրված մի մասը հանձնելու մասին: Ու էն մանկապարտեզի արդարացումները և կոկորդիլոսի արցունքները, թե, բա այնտեղ չկա չէ՞, որ Քոչարյանը ինչ է ասել անընդհատ կրկնի, բայց հիշի, որ դրա մասին կա ոչ միայն այս մեծ ռեպորտաժը, կա նաև Վազգեն Սարգսյանի Մեղրիում հայտնի ելույթը հոկտեմբերի 27 ից օրեր առաջ, հետո հիշի, որ կա տիկին Ռիմա Դեմիրճյանի հուշերը, և «Մեղրի տարհանման պլան» և շարունակաբար արդարացի, արդարացի կարմրի ու արդարացի, արդարացի ու կարմրի ու հետո էլի արդարացի:
Ասում են` Պիղատոսը, ով Հիսուսին ուղարկեց խաչին գամվելու, հետո դուրս եկավ մարդկանց մոտ և հրապարակային լվաց ձեռքերը, ասաց, որ նրա արյունը իր ձեռքերի վրա չէ, այլ հրեա ժողովրդի, ու հիմա նրա պատիժը դժոխքում այն է, որ նա անընդհատ լվանում է իր ձեռքերը ու անընդհատ արյուն է հոսում: Դուք պետք է անընդհատ արդարանաք ու անընդհատ թե Հայաստանի, թե Ղարաբաղի ժողովրդից ներողություն խնդրեք, այլ ճակատագիր չունեք:

դեռ այսքանը )

Alen Simonyan

01 Feb, 20:43


Մարդու ծիծաղ է գալիս, երբ ինչ-որ մարդիկ, ովքեր հավակնում են հանրային, նույնիսկ քաղաքական գործունեությամբ զբաղվել, փոխանակ ուղեղներին զոռ տան, մեկ էլ հանկարծ հայտնվելով տեսախցիկների առաջ կամ մտնելով համացանց՝ սկսում են տղայական «բազառներ» անել, խոսել այս կամ այն պաշտոնյայի տղայական կամ դուխավիկ լինել-չլինելուց, և թե ով՝ ով է եղել հեղափոխությունից առաջ կամ ով է լինելու, եթե մի օր պաշտոն չունենա և այլն: Ու զավեշտն այն է, որ չեն էլ հասկանում, որ դրանով ի ցույց են դնում իրենց մանրուղեղությունը:
Ի՞նչ են ենթադրում, որ պետական պաշտոնյան պետք է գողականի մեջ ըլնի ու իր պանյատներով՝ մինչ պաշտոնը ցանկալի է մի հատ էլ նստած-հելած լինի՞ ,թե՞ ենթադրում են, որ էշ-էշ դուրս տալով՝ կարող է մեկ էլ պաշտոնյան նյարդայնանա, ասի՝ «ո՞նց, արա, հլը արի համարները հանենք, իջնենք ձոր ասեմ քեզ»: Թե ով՝ ովա, ինչ ճանապարհա անցել ու ինչի շնորհիվ ուր հասել ախր բոլորը գիտեն:
Իսկ քաղաքականության մեջ, հանրային գործունեության նման բաները յուրաքանչյուր նորմալ մարդու մոտ միայն ծիծաղ է առաջացնում, այդ «թողեք, թողեք, ձեռս պահեք ու թողեք ես խփեմ»-ը:
Զարմանում եմ, մեկը չկա՞ սրանց սովորեցնի տարրական մարդկային ու կյանքի կանոններ, թե չէ երկու անգամ «Крёстный отец» ֆիլմն են նայել, էս վերջերս էլ «Слово пацана»-ն են նայել, հիմա տեսախցիկ են տեսնում կամ ինտերնետ մտնում, սկսում տուզիկի պես փղի վրա հաչալ, հաչալ` մտածելով, թե փղի կնճիթին է դա, կամ էլ կողքից նայողը կասի՝ -դե ուրեմն իրենից երևի մի բան ներկայցնում է, որ փղի վրա կարողանում է հաչալ:)))

Alen Simonyan

30 Jan, 07:52


Դե ինչ, սիրելի հայրենակիցներ, վերջապես գտանք այն մարդուն, ում հետ հնարավոր կլինի օրիգինալ հարցազրույց անցկացնել և ասել ու պատմել դրվագներ, որոնց անդրադառնալու բավարար հնարավորություն մինչ այս պահը չի եղել: Ասեմ, որ շատ ու շատ տարբեր մարդիկ էին արձագանքել, ինչի համար անխտիր բոլորին շնորհակալ եմ: Հարցազրույցը ձեր դատին կներկայացնենք փետրվարին: Իսկ թե ով կվարի հարցազրույցը, թույլ տվեք դեռ չհրապարակել, միայն ասեմ, որ հարցազրուցավարը բավականին հայտնի է, փորձառու լրագրող է, ով այսօր աշխատանքի բերումով ուղիղ կերպով իր մասնագիտությամբ չի աշխատում, լավ ճանաչում է ինձ և ծանոթ է մեր երկրի քաղաքական և հանրային անցուդարձին:
Շնորհակալ եմ իրեն համաձայնություն տալու համար, վստահ եմ հետաքրքիր կստացվի ու շատ ու շատ մարդիկ թե՛ իրենց, թե՛ իմ, թե՛ այսօրվա քաղաքական հասարակական ներկապնակի մարդկանց մասին նոր ու ուշագրավ բաներ կիմանան:

Alen Simonyan

29 Jan, 15:12


Հարգելի հայրենակիցներ, ուզում եմ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել հայցեր ներկայացնել նախ «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, որն օրերս մի հրապարակում էր արել, իբր ես բալթյան-սկանդինավյան երկրների խոհրդարանների բարձրաստիճան պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ ասել եմ, մեջբերում եմ՝ «պետք է ՌԴ-ն ջախջախվի, պարտվի, վերանա, որպեսզի մեր և ձեր երկրների համար լավ լինի: Ռուսաստանի կործանումը մեզ համար շատ լավ հեռանկարներ կբացի»:
Ի դեպ ասեմ, որ եթե նշված ԶԼՄ-ն մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակի հերքում և հեռացնի նյութը, ես կհրաժարվեմ հայց ներկայացնելու գաղափարից:
Մի բան է, երբ բամբասանքների և ներքին թեմաների շուրջ զրպարտություն է արվում, մեկ այլ բան, երբ շահարկվում է միջպետական հարցեր և հնարավորություն տրվում մեր հակառակորդներին դրա վրա շահարկումներ կառուցելու:
Ես այդ թեմայի շուրջ ինչ ասել եմ ու ասում եմ, արել եմ ու անում եմ հրապարակային, իսկ իմ բոլոր հանդիպումների տեսաձայնագրություններն առկա են:

Երկրորդ հայցն արդեն երկրորդն է «Մեդիահաբ» լրատվականի դեմ, որի լրագրողը իմ անձին անդրադառնալու հիվանդագին տարվածություն ունի, ընթացքում էլ արդարանալու և մենախոսության ոճով ինքնահաստատվելու, ով իր սեփական ֆանտազիաները հերթական անգամ փորձել է սուտ տեղեկություններով հրապարակել, թե իբր ռուսների պատճառով Փաշինյանը «շան լափ է թափել» Ալեն Սիմոնյանի գլխին․ զայրացել է նաև Գուրգեն Արսենյանը:
Տզզզզ ....)))
Հիմա ստիպված կլինի գալ դատարան և ապացուցել այս զառանցանքները:

Alen Simonyan

24 Jan, 14:35


Հիմա ասեմ, կասեն կոպիտ խոսեց կամ չարժեր ասել:
Հիմա, որ մի քանի նորաթուխ արդարության մարտիկներ են հայտնվել, եկել են, ինձ թեգ են անում գրեթե 15 տարի առաջ իմ մասնակցությամբ տրանսպորտի թանկացման դեմ պայքարի տեսանյութի կամ լուսանկարի վրա, մեկը հարցնի, ասի՝ բա էն ժամանակ, որ իրականում խնդիր կար, Սերժ Սարգսյան կար, իշխանավորին մոտիկից տեսնել չկար ու շենքի մուտքերում մարդկանց ծեծել կար, ո՞ւր էիք, հը՞ն, հիմա, արի ու տես, եկել են: Էն ժամանակ հարմար չէր, չէին եկել:
Կամ ձեզ թվում է մարդիկ չեն հասկանո՞ւմ, որ 15 տարի առաջ ու հիմա ոչ տրանսպորտն է նույնը, ոչ քաղաքը, ոչ էլ 100 դրամը:
Լավ, էն մի հոգավորը, որ դա անում է, պարզ է, քաղաքական հեռակա նպատակ է հետապնդում, կամ շատ մարդիկ այսօրվա իշխանության դեմ ինչ էլ անեն, առաջին գծում ամենաբարձրն են բղավելու, միայն բղավեն մեր դեմ:
Երևանում տրանսպորտի համակարգը պետք է կայանա և պետությունն ամեն բան արել է ու անելու է այն կայացնելու համար, իսկ ժողովուրդը բոլորին էլ լավ ճանաչում է և ամեն ինչ լավ հասկանում է:

Հ.Գ. Հետաքրքիր է, ինչո՞ւ մտահոգներով չեք հավաքվում, բողոքի ձայն բարձրացնում 20.000 դրամանոց մոնո ներկայացումների դեմ: Ասենք պահանջենք, որ 20.000 դրամանոց մոնո ներկայացումը դառնա 100 դրամ, իսկ տափակ ծամածռություններովը՝ 50 դրամ: Չնայած արդեն երևի 50 դրամով էլ մարդ չի գնա:

Alen Simonyan

24 Jan, 12:14


5 տարի առաջվա է այս տեսանյութը, Երևանի գազելների մասին է, դիտե՛ք, սա էլ ենք մենք եղել, այ սրա դեմ եմ պայքարել ես ու էլի շատ իմ ընկերներ, սա նույնիսկ 100 դրամ չարժեր:
Հիմա չկա ու էլ չի լինելու:

Alen Simonyan

22 Jan, 15:26


4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին

Բազմիցս եմ ասել, որ ընդդիմությունը չի աշխատում, չի աշխատել, իր մեջ լուրջ հակասություններ ունի, ու խոսքս ամենևին Սերժ Սարգսյան- Ռոբերտ Քոչարյան ակնհայտ հակասությունների մասին չէ, այլ հենց նույն Հայաստան դաշինքի ներսի մասին է և լրջության:
Ուրեմն սկզբից գալիս էին, գնում էին պատվիրակությունների հետ, հետո բողոքում էին, որ ես իրենց չեմ ընդգրկում պատվիրակությունների կազմում, հետո էլի մեկ-երկու անգամ եկան, հետո նորից սկսեցին հրաժարվել , հետո աղմուկ-աղաղակ բարձրացրին, որ չեմ տանում օրինակ՝ Կանադա այցի, հետո գնում են, բողոքում են եթերով, որ իրենք երկու օրով էին ուզում գալ, չտարա: Հիմա հրավիրում եմ պատգամավորներին, սկզբից այո են ասում, հետո՝ ոչ, ասեցի գրեք, թող գրավոր մերժեն, հետո մոտեցա խմբակցության ղեկավարին, Սեյրան Օհանյանին ասում եմ, եթե չեք գալու, ասեք այլևս թուղթ չկեղտոտեմ, իմանամ դիրքորոշում է, ասաց՝ ինձ գրեք: Գրել եմ, պատասխանել է, որ իմ դիրքորոշման պատճառով չեն գալիս այցի ինձ հետ:
4 տարի անց, պատկերացնո՞ւմ եք:
Սա լո՞ւրջ է, ժողովուրդ, սա ազգային կուսակցության, կամ գեներալի, կամ քաղաքական գործչի պատասխան և գործելաո՞ճ է:
Սա՞ է այն օրակարգը, որով իրենք եկել են դահլիճ:
Կամ իմ դիրքորոշումն ի՞նչ կապ ունի իրենց աշխատանքի հետ, կամ բա դահլիճ ո՞նց են գալիս՝ իմ դիրքորոշմանը ծանոթ լինելով:
Կներեք, բայց ավելի անլուրջ և ոչ մի բանի մասին ընդդիմություն Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատմության մեջ չի եղել:

Հ.Գ. Ի դեպ նմանատիպ մի պատճառաբանությամբ Ադրբեջանի խորհրդարանի նախագահը հրաժարվեց ինձ հետ հերթական նախատեսված հանդիպումից:

Alen Simonyan

21 Jan, 11:24


Մեկը կա, ով իրեն լրագրող է անվանում, արտահայտվում որպես փողոցային խուժան, իր խոսքերի հիմնավորում բերում քրեական ենթամշակույթը, իսկ ինձ տեսնելիս տերևի պես դողում է հետո պատից այն կողմ հոխորտում և իրեն կարևոր զգում, իր վախն ու դողն իմ անվտանգության գոյությամբ արդարացնում ու արդարանալով իրեն հույս տալիս: Մեկ-մեկ էլ իբր խելացի ձևանում ու, հա, մի նույն «Անասնաֆերմա» գրքի անունը տալիս՝ չիմանալով, որ «1984» կա, աշխարհում Օրուելից բացի Դոստոևսկի կա, դե «Իդիոտ», հասկացաք երևի: Չի հասկանում Գյոթե և չի պատկերացնում, որ «Ճանճերի տիրակալ» լինելն իր ճակատագիրն է: Նախկին պաշտոնյաների փեսաներից սիրուն ու թանկ շորիկ խնդրում, ինձ տեսնում ու ինքն իրենից ամաչելով՝ խանութից դուրս թռնում, էլի իմ մասին հիշում, որ ես չհիշեմ: Ու տզզում, տզզում, ճանճի պես մի կեղտից մյուս կեղտի վրա թռնում, թաթիկներն իրար քսում ու մտածում, որ ինքը կա ու կարևոր է: 🪰
Գրի, գրի ազատ, գրի ամեն օր, գրի պատերին, գրի ժամը մեկ, գրի, ոչ առաջինն ես, ոչ վերջինը, բայց ինչպես բոլոր ճանճերը՝ թերթի հարվածից ճողոպրի ու ոստոստա: Չէ՞ որ միայն այդ պահին դու կաս ու կարևոր ես: Չէ՞ որ սրանից հետո լրատվական դաշտի հայտնի Ճանճն ես դու:

Alen Simonyan

19 Jan, 16:03


Ուզում եմ հարցազրույց տալ

Alen Simonyan

13 Jan, 14:22


Մեծագույն ցավով տեղեկացա Ազգային Ժողովի պատգամավոր, Հայաստան դաշինքի անդամ, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին: Անկեղծորեն խորին ցավակցությունս եմ հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:
Աստված թող հոգին լուսավորի:

Alen Simonyan

12 Jan, 19:37


Բա չիմացաք ինչ պատահեց: Սա ասումա, որ Լոս Անջելեսում իմ տունն է այրվել, այն էլ՝ նորակառույց ու բազմահարկ, համ էլ բունկեր կար, այրվելա, թե բունկերն ինչի համար է Լոս Անջելեսում, ենթադրաբար ատոմային պատերազմի համար, և ինչպես է այրվել, եթե բունկեր է, ԶԼՄ-ն չի պարզաբանում:

Հ.Գ. Բա մեր տները Կանադայո՞ւմ չէին:

Alen Simonyan

31 Dec, 18:05


Գալդ բարի թող լինի 2025 🎄

Alen Simonyan

29 Dec, 18:51


Այսուհետ իրական Հայաստանի քարտեզն՝ ԱԺ նիստերի դահլիճում

Alen Simonyan

26 Dec, 08:53


🎄 Ավարտեցի ամանորյա ուղերձս ու ասեմ, որ բավականին հետաքրքիր անակնկալ է սպասվում:

Alen Simonyan

23 Dec, 10:36


Մեկուկես տարի առաջ, երբ շատ անհաջող կոտրեցի ձեռքս, ինձ բուժող բժիշկներիցս մեկն ինձ ասաց, որ ձեռքս այլևս նույնը չի լինի, քանզի կոտրվածքը հոդի մասում է և ոսկրի մոտ 30%-ը վերականգնել չի լինի:
Շատ ծանր էր դա լսելը, պատասխանեցի. «Բայց ես մարզվում եմ, գրեթե 80 կգ ծանրաձող եմ կարողանում բարձրացնել, ինչպե՞ս կարող է այնպես լինի, որ էլ չկարողանամ»:
Բժիշկ ընկերս ասաց, «Հա, ցավոք նման բան այլևս չես կարող անել»:
Երկրորդ վիրահատությունից հետո անցել է արդեն մեկ տարուց մի քիչ ավելի, այսօր չնայած ձեռքիս հոդի ոսկրի 30%-ի բացակայության՝ ես վերադարձրել եմ 80 կգ քաշը և այլ վարժություններում անցել նախկինում բարձրացրած քաշը: Ու չնայած աջ ձեռքի պտույտը 100% չի վերականգնվել ու չի էլ վերականգնվի՝ ես ոչ մի դժվարություն իմ կյանքում դրա հետ կապված չեմ զգում ու ասեմ ավելին, իմ 45-ամյակին մոտենում եմ իմ կյանքի թերևս ամենալավ ֆիզիկական վիճակում:


Հ.Գ. առանձնահատուկ շնորհակալություն մարզիչ Տիգրանին և իմ բժիշկներին ու Նաիրի ԲԿ-ին հոգատարության և աշխատանքի համար:

Alen Simonyan

08 Dec, 11:36


Դե ինչ, 24 ժամը չլրացած՝ դաշնակցական Գեղամը Մանուկյան միայն մի լավաշ նյութ գրեց, որը մի ռուսերեն խոսքով ասած՝ крутит է անում (ներեցեք, այլ բառ չգտա), ընթացքում էլի «կախվում է» պետության կողմից ինձ հատկացված մեքենաներից, կարելի է մտածել, թե ես աշխարհի միակ ԱԺ նախագահն եմ կամ պաշտոնյան, ով օրենքով անվտանգություն ունի, «կախվում է» իմ ընտանիքին պատկանող տանից, լավա, որ երկու 40-ն անց եղբայրներով Կոտայքի մարզի մի թաղամասում, ուր նույնիսկ ջուր չկա մինչ օրս, 120.000 դոլլարով վարկով մի ամառանոց ենք գնել, դա էլ արած չլինեինք՝ ինչի՞ց էին «կախվելու» թե՛ ինքը և թե՛ իր նմանները, որոնք, այլ թեմա չունենալով, դրանից են խոսում:
Հետո իմ երիտասարդ տարիքում հեռուստատեսային գործունեությունից է «կախվում», ինչով ես շատ ուրախ եմ և հպարտ:
Գեղամի և հերթական ներքին նեղ շրջանակի ստի հարցազրույցի կարևորությունն այդքան չէ, ի վերջո բավ է իմ հետ այս weekend-յան բանավեճը, հարցազրույցը, իմ արձագանքի շնորհիվ երեք անգամ ավելի մարդ դիտեց:
Հիմա ուղղակի կհետևեմ, թե ինչպես է դատարանում գալիս և պատմում, крутит լինում, որ ինքը Հյուսիսային պողոտա ասելով՝ այլ բան նկատի ուներ, որ Եկմալյան փողոցը նույնպես հյուսիսային պողոտա է, որովհետև ոչ պակաս ցուրտ է, և որ ինքը մի գիրք ունի, ուր դեռ 1920 թվականին, երբ հանձնում էին Հայաստանը բոլշևիկներին, ՀՅԴ ընկերները շրջաբերական են շրջանառել, որով Հյուսիսայինը և Եկմալյանը նույն բանն էր, և այլ նման ոչ մեկին չհետաքրքրող ցնդաբանություններ:
Իսկ ես միամտաբար մտածում էի, որ Գեղամը՝ կուրծքը առաջ, ճակատը պարզ, կասի՝ լավ եմ արել ասել եմ, ու կտանի ինձ օրինակ՝ Հյուսիսային Stefano Ricci խանութի շենքի դիմաց կկանգնեցնի ու կասի՝ բա սա քոնը չի՞, խանութը, շենքը դո՞ւ չես մեր շեֆի վրա վաճառել, հը՞)))


Հ.Գ. Դուք նվեր եք՝ որպես ընդդիմություն, երազանքի ընդդիմություն:
Խոցելի, թույլ, առանց որևէ բովանդակության հին և բոքսի տանձիկի պես հարմար:
Շնորհակալ եմ, որ դուք կաք, սիրելիներս ))

Alen Simonyan

07 Dec, 18:56


Քիչ առաջ մի հարցազրույց դիտեցի, որտեղ դաշնակցական Գեղամ Մանուկյանը «փեշերը փռել» և պաշտպանում էր Քոչարյանին, Քոչարյանի կարողությունը, Քոչարյանի անվտանգության աշխատակցի կողմից դաշնակցական Պողոս Պողոսյանի սպանությունը:
Բայց ձեռքի հետ նաև փորձելով ինձ վարկաբեկել՝ կրկին ստել է և մեղադրել կոռուպցիայի մեջ, ասել իբր ես Հյուսիսային պողոտայում տուն եմ առել և ծախել, ինչպես նաև խոսել է իմ ընտանիքին պատկանող Ջրվեժի տան մասին:
Հիմա ընկեր Գեղամին 24 ժամ եմ տալիս, որ կամ հերքի իր պնդումը և ներողություն խնդրի սուտ տեղեկություն տարածելու համար, կամ ներկայացնի ապացույցներ տան կամ տների, տարածքների հստակ հասցեներ, Հյուսիսային պողոտայում առք ու վաճառքի մասին որևէ տեղեկություն: Եթե դա չանի, ստիպված է լինելու դատարանում ապացուցել, որ ես երբևէ Հյուսիսային պողոտայում տուն եմ ունեցել, գնել կամ վաճառել եմ այն: Արդեն խոսել եմ փաստաբաններիս հետ և վստահեցնում եմ, որ ընկեր Գեղամը ստիպված է լինելու ներողություն խնդրել հերթական զրպարտության համար: Ուստի առաջարկում եմ անել դա հիմա: Ինչ վերաբերում է իմ ընտանիքին պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժի տանը, սրա հետ կապված Երկիր Մեդիայի դեմ արդեն հայց կա ներկայացված, մի զրպարտող նյութ էին արել, ու օրերս Երկիր Մեդիայի փաստաբանն առաջարկել էր հաշտություն կնքել, քանզի ակնհայտ է նաև իրենց համար, որ պարտվելու են և որ իրենց տարածած այդ տեղեկությունը զրպարտություն է: Ես մեծահոգաբար համաձայնվել էի՝ պահանջելով միայն հատուցել փաստաբանի ծախսը և հերքել սխալ տեղեկությունը, բայց այս հարցազրույցից հետո փոխեցի որոշումս և մինչև վերջ դատական կարգով հասնելու եմ այն բանին, որ Երկիր Մեդիան նույնպես հերքի և վճարի փոխհատուցում:
Վստահ եմ, որ ընկեր Գեղամն իր կողքի նստածներից գումար կհայթայթի, վերջը այսքան ջանասիրաբար պաշտպանում է, չէ՞, մի բան դրա դիմաց պե՞տք է ստանա, թե՞ ոչ:

հը՞

Հ.Գ. Միայն մի խնդրանք ընկեր Գեղամին, երբ գա դատարան իմ Հյուսիսայինի առած-ծախած տների մասին ապացույց ներկայացնելու, չփորձի ասել, որ դա նկատի չի ունեցել, Հյուսիսայինը նկատի չի ունեցել կամ ինձ նկատի չի ունեցել, կամ իրեն սխալ են հասկացել, եթե մյուսների պարագայում ինձ մեկ է նման մանր բաները, իրան դա չի սազի, ես իրեն արժանապատիվ եմ վերաբերվում, կհիասթափվեմ:

Alen Simonyan

06 Dec, 09:21


Նվիրվում է այն բոլոր ընդդիմադիրներին և իրենց հարող լրագրողներին, ովքեր մեզ մեղադրում են պադավատապետության, անիմաստ ծախսերի և շռայլությունների մեջ.

ՀՀ ԱԺ-ն մինչ հեղափոխությունը՝
2018 թվականի սկզբին, ունեցել է 81 տրասպորտային միջոց՝ հետագայում կրճատվելով

2018 թ. - 10 ավտոմեքենա,
2019 թ. -4 ավտոմեքենա,
2020 թ. -3 ավտոմեքենա,
2021 թ. -17 ավտոմեքենա,
2022 թ. -2 ավտոմեքենա,
2023 թ. - 3 ավտոմեքենա,
2024 թ. - մեկնարկել է ևս 12 ավտոմեքենայի կրճատման գործընթացը, որն ավարտին կհասցվի տարեվերջին։

Իսկ 2025 թվականի սկզբին ՀՀ ԱԺ-ն կունենա ընդամենը 30 տրանսպորտային միջոց:

Կրկին՝ 2018 թ. - 81 մեքենա
2025 թ. - 30 մեքենա

Alen Simonyan

03 Dec, 12:07


ԱԺ-ում հավատարմագրված հարգելի լրագրողներ, հաշվի առնելով մեր համագործակցության ընթացքում հանդիպող հաճախակի անհամաձայնությունները և ձեր կողմից շատ հարցերի վերաբերյալ, իմ ընկալմամբ, երբեմն սխալ պատկերացումները, ինչպես նաև չբացառելով իմ կողմից շատ խնդիրների հետ կապված ոչ ճիշտ ընկալումը՝ առաջարկում եմ մոտ օրերս միասին հանդիպել ԱԺ շենքում, առանց տեսախցիկների և բարձրախոսների, թեյի սեղանի շուրջ և զրուցենք մեր ընդհանուր աշխատանքի ձևի, ոճի, խնդիրների շուրջ: Հուսով եմ չեք մերժի իմ այս հրավերը:
Նախապես ասեմ, որ խոսելու որևէ փակ թեմա չի լինի, համարենք այս հանդիպումը աշխատանքային քննարկում, իրար ավելի լավ հասկանալու ևս մեկ հնարավորություն:
Կանխավ շնորհակալ եմ:

Հ.Գ. Ես արդեն խնդրել եմ կապ հաստատել ԱԺ բոլոր հավատարմագրված լրագրողների հետ և կազմակերպել հանդիպումը:

Alen Simonyan

30 Nov, 08:55


👉 https://www.instagram.com/alensimonyan/profilecard/?igsh=eDQ3NWVqM2FrejNk

Alen Simonyan

26 Nov, 12:54


Պարզվում է մեր ընդդիմությունը օրակարգի փնտրտուքի մեջ իր համար թիրախ գտավ իր իսկ խմբակցության անդամին՝ պատգամավոր Գեղամ Նազարյանին, և պատգամավոր Նազարյանի «մեղքն» այն է, որ նա ինձ հետ Վիետնամ է եկել հերիք չէ, նաև լուսանկարվել է ինձ հետ:
Իրավիճակը լրիվ անեկդոտային է, երկու օր առաջ մի պատգամավոր նեղսրտում է, որ իրեն Ժնև չեմ տարել, հիմա իրենք բոլորով նեղսրտում են, որ Գեղամ Նազարյանին տարել եմ, հիմա էլ գնում եմ Լեհաստանի նախագահի հետ հանդիպման, երկու անգամ ընդդիմությունից ներկայացուցիչ ենք ուզել ներգրավել, հրաժարվել են վախից երևի, դրանից առաջ էլ նեղսրտում էին, որ իմ պաշտոնական հրավերների ժամանակ ընդդիմությունից պատգամավոր չեմ տանում, տղերք, կողմնորոշվեք, մեկդ ասումա լավա, մյուսդ՝ դժգոհումա: Ընդդիմադիր բազմաթիվ պատգամավորներ ինձ հետ տարբեր երկրներ գործուղման են եղել և, անուններ չտամ, նույնիսկ մոտենում ասում են՝ բա ես այս կամ այն բարեկամական խմբի անդամ եմ, ինձ ինչի՞ չեք տարել, կանչել, պարոն Սիմոնյան:
Կամ պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ:
Ես ձեր տեսած եզակի լեգիտիմ ընտրված ԱԺ նախագահներից մեկն եմ, հետո էլ մի հատ ՍԴ-ով վերահաստատված պաշտոնյան եմ, ի՞նչ խնդիր ունեք ինձ հետ խոսելու, տեղ գնալու շփվելու նկարվելու՞, մինչ այս պահը չի՞ եղել: Կարող եմ անուններով հարկ եղած դեպքում ասել:
Իսկ, եթե խնդիրը նկարվելն է, ուղղակի մեր նկարները դեռ չի հրապարակվել, երևի դա է դարձել նեղվելու պատճառը:

Ամոթ է, ուղղակի ամոթ, բան ու գործ չունե՞ք:

Alen Simonyan

24 Nov, 11:12


Քիչ առաջ խոսնակս մի տեսանյութ ուղարկեց, թե ինչպես է ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը նեղսրտում, որ իշխանության հետ աշխատել չի լինում, որ մանր բաներ են անում իր հանդեպ, ուզում էր բարեկամական խմբերում ներառվել, բայց իրան չներառեցին, նույնիսկ ուզում էր գնալ Ժնև և ելույթ ունենալ գերիների հետ կապված: Մի խոսքով, մարդիկ ուզում են աշխատել, չեն թողնում ))
Զավեշտալի է, որ պատգամավոր Քոչարյանը մտածում է, որ ՀՀ ԱԺ խորհուրդը ռեստորանի պես մի բան է, ուր կարելի է երբ հարմար է՝ ուղարկել Սեյրան Օհանյանին, նա գա, պատվիրի, որ ուզում ենք, որ Լևոնը լինի՝
Հայաստան-Իրան բարեկամական խմբում,
Հայաստան- ԱՄՆ բարեկամական խմբում,
Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովում,
և ԱԺ խորհուրդը պետք է պատվերը կատարի:
Ի դեպ, առաջին նիստին, որտեղ այդ հարցն էր քննարկվում, նույնիսկ Օհանյանը չէր եկել, երկրորդ նիստին հարց է հնչում, կարող եք հիմնավորել, թե ինչո՞ւ պետք է օրինակ՝ պատգամավոր Քոչարյանը լինի իրար հետ հակամարտող երեք երկրների բարեկամական խմբերում միևնույն ժամանակ, ինչը սովորաբար չի արվում հասկանալի պատճառներով, ո՞րն է դրա հիմնավորումը և միակ պատասխանը, որը «Հայաստան»դաշինքի խմբակցության ղեկավար, գեներալ Ս.Օհանյանը մեզ ասաց, այդ պահին չհամոզեց:
Հիմնավորումն էր.
-Դե ինքը անգլերեն լավ ա խոսում:)))
Ինչ վերաբերում է Ժնև գնալուն և միջխորհրդարանական համաժողովի ժամանակ գերիների մասին խոսելուն, պարզվում է, որ պարոն Քոչարյանին հարմար չէր գալ նախատեսված 4 օրվա համաժողովին, իրան հարմար է գերիների մասին խոսել առաջին երկու օրերի ընթացքում, հետո այլ տեղ ուներ գնալու: Գերիների համար խոսելու կոնկրետ օրեր ունի պարոն Քոչարյանը, հետո գործեր կան:
Դա տենց չի աշխատում, կա՛մ գալիս ես աշխատելու, կա՛մ չես գալիս:
Եթե նախկինում ձեզ տենցա հարմար եղել, էլ տենց չի ու տենց չի լինելու:
Ոչ հանձնաժողովների հասանելիք պաշտոններն են վերցնում, որ իրար մեջ կիսելու խնդիր չլինի, ոչ ԱԺ փոխխոսնակի պաշտոնն են վերցնում, որ հանկարծ Իշխան Սաղաթելյանին չնեղացնեն, նիստերին կիսատ-պռատ են գալիս, մի մասն էլ գալիս դռան մոտից կնոպկեն սեղմում ու դահլիճից դուրս վազում, որ աշխատավարձի խնդիր չլինի կամ մանդատից զրկելու հարց չլինի և այլն:
Կներեք, բայց ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի, որ, երբ ուզես՝ գաս, խոսես, երբ ուզես՝ միջխորհրդարանական համաժողովին գնաս, երկրների մենյուն վերցնես, ասես՝ դե ես սա, սա ու սա եմ ուզում, իսկ սա չեմ ուզում:

Հ.Գ. Ի դեպ, պարոն Քոչարյանին, երևի չէին տեղեկացրել, ո՛չ ԱՄՆ, ո՛չ Իրան, ո՛չ ՌԴ խմբերի մեջ պրոֆեսոր Չարչյանը ներառված չի եղել, որ «ավտոմատ» պետք է իրեն մատուցվեր:

Alen Simonyan

07 Nov, 10:12


Վաղը ժամը 15:00-ին մի քիչ զրուցենք Radio Aurora-ի եթերում` 100.7 հաճախականությամբ։

Alen Simonyan

06 Nov, 08:05


Երեկ փողոցում մեր հայրենակիցների հետ հետաքրքիր զրույցի բռնվեցինք, քննարկեցինք տարբեր թեմաներ, նույնիսկ օրենսդրական նախաձեռնություն միասին մտածեցինք )))
Արդեն փոքրիկ ավանդույթ է դարձել հրապարակի այս անկյունում և Երևանի տարբեր փողոցներում, մարզերի այցելությունների ժամանակ նման չպլանավորած հանդիպումներ անցկացնելը,
որոնք հիմնականում սկսվում են՝
«Ալեն ջան, վաղուց չէիր եկել» արտահայտությամբ, և ավարտվում՝ «բա ե՞րբ էլի կգաք խոսենք» ասելով:

Այսպես ընկերացել ենք շատ ու շատ մարդկանց հետ մեր երկրում:

Alen Simonyan

30 Oct, 17:50


Այսօր աչքովս ընկավ, թե ինչպես է մեր լրագրողներից մեկը, ով, ի դեպ, լավ կլինի մեկ-երկու գեղարվեստական գիրք կարդա, վստահ եմ, պետք կգա, հերթական հարցադրումն անում զրուցակցին առ այն, թե ո՞վ և ինչպե՞ս պարտվեց պատերազմը: Էջը թերթեցի և մի քանի նյութ այնկողմ գտա պատասխաններից մեկը: Ահա այս գրաֆիկը:
Այն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի "արդյունավետ կառավարման" պատկերն է։ Սկսած 2000-ականների սկզբից Ադրբեջանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն արագ տեմպերով աճում է Հայաստանի նկատմամբ: Գալիս է մի պահ, երբ այն կրկնակի ավել է լինում Հայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ից։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանի բնակչության թիվը գրեթե չորս անգամ մեծ է Հայաստանի բնակչությունից, Ադրբեջանը գեներացնում է մոտ 8 անգամ ավելի մեծ ՀՆԱ։ Այդ տարիներին շեշտակիորեն աճում են Ադրբեջանի ռազմական ծախսերը և սպառազինությունների գնումները (որոշ տարիներին այն 10 անգամ գերազանցում էր Հայասատանի ռազմական ծախսերը)։ Սա ժամացույցի մեխանիզմով աշխատող ռումբ էր, որը մի օր պիտի պայթեր և այդ փորձնական պայթյունը եղավ 2016-ի ապրիլին, իսկ ամբողջականը՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին։
Ու սրա և այլ պատճառների մասին գիտի հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը, ցավալի է, որ մեր լրագրողը սրա մասին դեռ չգիտի:

Alen Simonyan

29 Oct, 07:25


ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ, ՔՊ նախկին պատգամավոր, «Ժողովուրդ» օրաթերթի իբր նախկին խմբագիր, հայոց լեզվի մեջ «զերո» բառի հեղինակ, այժմ Սերժ Սարգսյանի զինակից Թագուհի Թովմասյանը (եթե ինչ-որ բան մոռացա, թող ներող լինի) քնում-արթնանում է մի մտքով, թե ինչպես իմ մասին մի վատ բան գրի: Քուջուջա անում, քուջուջա անում կեղտոտ շորերիս մեջ, փորձում մի բան գտնել: Հիմա էլ գնացել, հասել է 2014 թվական իմ «Սիցիլիա» ՍՊԸ և դարակազմիկ բացահայտում արել, որ իմ անունով գրանցված ՍՊԸ-ն իր գոյության վերջին ժամանակահատվածում հարկային պարտավորություն է ունեցել, որը չի կատարել, ինչը հետագայում դատական կարգով գանձվել է: Կարճ ասած՝ ակումբս տվել եմ ընկերոջս, փաստաթղթերը մնացել է իմ անունով, չի կարողացել աշխատացնել, հարկեր վճարել, սնանկացել ու փակվել է, պետության դեմ իր պարտականությունն էլ կատարել է, և՞:
Բայց հարցը այն է, թե ում է այս ամենը հետաքրքիր կամ ի՞նչ է դա փոխում մեր իրականության մեջ: Ինչպես հայտնի խմբագիրն է ասում՝ «զերո» բան: Թե՞ քեզ թվում է հեսա Սերժը կարդալու է, կանչի, ջղայնանա վրաս, կամ ես գիշերը չեմ քնելու, կամ ընտրողս կարդալու է, ասի՝ վա՜յ, էս ինչա արել, թալանեցին էս երկիրը և այլն, ասենք, յանի ի՞նչ:
Ամեն քո սենց հոդված ի ցույց է դնում, թե որքան չարացած ես դու, Թագուհի ջան, թե որքան անճար վիճակում ես քեզ զգում, թե ինչպես ես ապարդյուն առիթ ման գալիս՝ խայթելու, քեզ կարևորելու ու չես նկատում, որ թեկուզ ամեն օր իմ մասին մի վատ բան գրելով՝ այդ հարցը չես լուծելու: Նույնիսկ դուխդ չի հերիքում ԱԺ նիստերի գալ, խոսել, աշխատել, դու ո՞նց ես պատկերացնում, որ այսօրինակ բաները իմ կամ հասարակության վրա որևէ ազդեցություն ունենան: Դու ամեն օր գրի, ես երկու ամիսը մեկ քեզ ու քո հզոոր մեդիային սենց մի գրառումով «զերո» կսարքեմ, դու ամեն օր գրի ու ամեն գրածի շուրջ մի քանի իրավաբան պահի, որ դատի չտամ քեզ: Դու ինձ ատի, որ դառնաս հայտնի ու մի նկատի, թե ոնց է իմ ուրվականը քո սենյակում արդեն հայտնվել:
Ցավում եմ քո համար:

Alen Simonyan

22 Oct, 20:24


Ասում են, որ այս ելույթիս հասցեատերերը շաատ են հավանել այն և ամբողջ գիշեր իրենց վրդովմունքն են հայտնել ու հայտնելու՝ «զաբոռներին» իմ մասին վատ բան գրելով:
Ուստի, այս ելույթը դնեմ այստեղ, թող մնա, որ մոռանաք՝ մտնեք նորից նայեք: Բարի գիշեր .... )

Alen Simonyan

17 Oct, 20:14


Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած լսումները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ լսելու բան չկա: Ամբողջ մի քանի ժամանոց լսումներից մնաց այն, որ մի հոգի ընկավ, Վազգեն Գալստանյանն ասաց, որ իրենք պարտվել են, պարտվել են քանիցս, բայց իր հոգին հանձնվել չգիտի և գնաց իր գործերով, նախկին իշխանությունների կողմից բազմիցս օգտագործված մի հին ծակ, ասենք թե« «կոշիկ», մի քանի վիրավորանք հնչեցրեց ու եթե դուրս չշպրտվեր պետական հիմնարկից աղմուկ-աղաղակով, ոչ մեկ երևի չէր էլ նկատի:
Հիմա բուռն փորձում են այդ լսումներին գոնե մեկ օրակարգ իմաստ տալ, որ չստացվի, որ իզուր էին հավաքվել ու ինձ նորից մեղադրում են քաղաքացու վրա թքելու մեջ, չնայած քաղաքացի չէր ու որ մի 7 անգամ ներողություն եմ խնդրել: Հա, ի դեպ, այլևս չեմ էլ պատրաստվում: Էն մեր սիրելի ժողովրդի ձայնն էլ ուրիշների վրա խարան է ման գալիս, փորձում պիտակավորել, որ չհիշեն իր ճակատին տպած Սերժի խարանը՝ իտալական բանԴիկով: Վերջում էլ գրումա, որ ինքը էսինչ հանձնաժողովի այն նախկին ինչն է ապօրինի հեռացված, լավ է չի գրում նաև՝ նախկին ՔՊ պատգամավոր է:

Մի քանի օրից հետ կգամ, ԱԺ նիստերը կսկսվեն, կգաք ամբիոնից կխոսենք, եթե կգաք)))

Alen Simonyan

14 Oct, 17:52


🇦🇲🇹🇷 Շատ կարևոր հանդիպում տեղի ունեցավ:

Alen Simonyan

13 Oct, 09:52


Այսօր մեր Երևանի ծննդյան օրն է. նա 2806 տարեկան է, նա այսօր էլ երիտասարդ է իր նոր սերունդով, այսօր էլ ժպտում է իր բնակիչների աչքերով, նա ծնվում է և երիտասարդանում իր նորածին մանուկների առաջին ճիչով, ու երբ մեր Երևանը կնշի իր 3000 ամյակը` այդ օրերին մեր սերունդները կնայեն այսօրվա կադրերը, ինչպես մենք ենք հիմա նայում հին կադրեր, կհամեմատի շենքերը, կփորձի գուշակել, թե որ փողոցը որն է, և որ շենքը ինչ տեսք ուներ, օրինակ, երբ Երևանը 2806 տարեկան էր: Երևանը իր շենքերի վրա կպահպանի մեր ձեռքերի հետքերը, փողոցները կհիշեն մեր քայլերը և ձայները, իսկ մենք կլինենք մեր հինավուրց ու երիտասարդ քաղաքի հավերժ պատմության մի վայրկյանը:
Շնորհավո´ր, մեր սիրելի մայրաքաղաք, մեր սիրո, մեր կյանքի հավերժ քաղաք:

Alen Simonyan

02 Oct, 17:40


Ուղիղ եթերի ժամանակ ասել, որ գնում ես Հանրային հեռուստաընկերություն ուղիղ եթեր ստանալու համար և ուղիղ եթերի ներքո բարձրանալ դեպի նոր ուղիղ եթեր:

Անհավանական

Alen Simonyan

23 Sep, 12:37


Թե ինչպես Հայաստանի ընդդիմությունը Կանադայում իշխանափոխություն արեց

Մեր Աստծո պարգև ընդդիմությունն իր ԶԼՄ-ներով հիմա էլ ներշնչանքով է զբաղված, թե իբր ՀՀ ԱԺ նախագահի այցը Կանադա հետաձգվել է այն պատճառով, որ իմ ղեկավարած պատվիրակության կազմում ընդդիմադիր պատգամավոր չկա: Մարդ այդքան անլուրջ ու ծիծաղելի չպետք է լինի էլի, որքան դուք եք: Լավ է՝ չեն ասում Կանադայում ներաքաղաքական ճգնաժամն էլ են իրենք առաջացրել, որի պատճառով հիմա Կանադայում նոր ընտրությունների են պատրաստվում: Այ սենց, դուք ձեզ հույս տվեք, ինքնախաբեությամբ զբաղվեք, հետո աչքերը ճպճպացնելով զարմացեք, թե ինչի ձեզ մոտ ոչինչ չի ստացվում: Չի՛ ստացվել ու չի՛ ստացվելու, ասել եմ ու էլի կասեմ՝ մենք, եթե բոլոր պետական շենքերի դռները բաց թողնենք, մեկ է դուք իշխանություն չե՛ք դառնալու:
Կանադայի այցը չեղարկելը որոշել եմ ես, միայն ես՝ քննարկելով իմ կանադացի գործընկերոջ հետ, որպեսզի նախընտրական անսպասելի սկսված պրոցեսներն անհնարին չդարձնեն նախատեսված հանդիպումների մի մասը: Պատվիրակության կազմը, ինձ եկած հրավերի, որոշում եմ ես:
Իսկ ընդդիմությունը պետք է նիստերին չգա, իրեն հասանելիք աշխատանքը չկատարի, հրաժարվի բացի եվրոպաներից ու կանադաներից այլ տեղ գնալ, իսկ պետությունը տոմս առնի, հյուրանոց ամրագրի, գնանք օդանավակայան, զանգեն, ասեն գիտեք՝ անձագիրս կորցրել եմ, Սերժը չի թողնում, Քոչարյանը չի թողնում, բյուրոն դեմա, օրագիրս էլ տանն եմ մոռացել: Նենց որ, հանդարտվե՛ք հարգելիներս, դուք նույնիսկ Հայաստանի ներսում ոչ մի լուրջ բանի վրա ազդեցություն չունեք, նույնիսկ ձեզ 2021 թվականին ընտրած ձեր ընտրողները ձեր հավաքներին չեն գալիս, Կանադայում դժվար թե ավելի պահանջված լինեք:
Հա, ի դեպ, Հունգարիա սեպտեմբերի 17-19-ն այցս նույնպես չեղարկվել է. ջրհեղեղ էր, և կազմի մեջ, որը պետք է գար հետս, չկար ընդդիմադիր պատգամավոր, կարող եք դա էլ շահարկել` ասելով, որ պատվիրակության մեջ դաշնակցական չկար, ջրհեղեղ սկսվեց: Այ, որ պատվիրակության մեջ մի լավ եկեղեցական լիներ, ամպերը Հունգարիայի վրա կբացվեին, ջուրը կկիսվեր և այցը Հունգարիա կկայանար:
Հ.Գ. Հենա երեք օր է՝ դիմում ենք ընդդիմադիր խմբակցություններին, որ գան Տաջիկստան գնանք, հրաժարվում են և Տաջիկստան չեն գալիս, բայց հուսամ՝ այցը կկայանա )))))

Alen Simonyan

21 Sep, 19:00


Մեկ տարի առաջ գրել էի, որ 2024 թվականի սեպտեմբերին Անահիտ աստվածուհուն հնարավոր է տեսնենք Հայաստանում, և, ահա, նա այստեղ է:

https://t.me/AlenSimonyanonline/48

Alen Simonyan

20 Sep, 20:00


Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է: Այն յուրաքանչյուր հայ մարդու և ՀՀ քաղաքացու համար, թերևս, ամենակարևոր տոնն է: Ամեն նպատակ, ամեն իղձ, ամեն երազանք և ուժ այս օրերին մենք պետք է կենտրոնացնենք մեր անկախ պետության համար:
Այն Արաքսի հունով գծված, հայկական լեռներով ամրացված, նուրբ, գեղադեմ հայուհու ուրվագծով ֆիքսված Հայաստանի Հանրապետությունն է:
Սա՛ է մեր տունը, որի պահպանման, զարգացման և ուժեղացման ու շենացման համար մենք, չխնայելով ոչ մի ջանք, պետք է ամեն օր ապրենք:
Սա՛ է մեր ժառանգությունը, սա՛ է մեր հայտարարությունն աշխարհին:
Սա՛ է այն մայր Հայաստանը, որի համար մենք ապրում ենք և պետք է ապրենք:
Մեր Հայաստանի Հանրապետությունը 33 տարեկան է, այն իրական է, այն մեզանից յուրաքանչյուրինն է, և մենք այն փոխանցելու ենք մեր սերունդներին:
Կեցցե՛ Հայ մարդը,
Կեցցե՛ Հայ ժողովուրդը,
Կեցցե՛ Հայաստանի քաղաքացին,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
որը հավերժ է:
Աստված մեզ օգնական

Alen Simonyan

09 Sep, 05:16


Աշխարհի տարբեր պառլամենտների օրինակով այսօրվանից ՀՀ Ազգային ժողովը նույնպես ունի իր սրճարանը, որից կօգտվեն ԱԺ աշխատակիցները, հյուրերը, լրագրողները և, ինչու ոչ, պատգամավորները:

Alen Simonyan

06 Sep, 07:13


Անսպասելի կարճ հանդիպում ունեցա փողոցում հավաքված տաքսու վարորդների հետ:
Տեղեկացրեցի, որ օրենսդրական նախաձեռնություն ունեմ, որը դրական ձևով կանդրադառնա բոլոր վարորդների վրա, լսեցի իրենց առաջարկները:
Հաճելի էր արձանագրել, որ դրական էին խոսում իրենց վերաբերող հարկային նոր փոփոխությունների մասին, խնդիրը միայն իրագործմանը և ձևին էր վերաբերում:
Խոստացա քննարկել բարձրացրած հարցերը գործադիրի գործընկերներիս հետ և կրկին հանդիպել:

Alen Simonyan

30 Aug, 14:55


Որպես Երիտասարդ խորհրդարան ծրագրի ԱԺ նախագահ՝ ինձ տեսաուղերձ է ուղարկել ԱԺ առաջին ամառային դպրոցի շրջանավարտ Պապինը

Alen Simonyan

25 Aug, 07:41


Ցավալի է, բայց բոլորս էլ հաճախ կորցնում ենք մեր հարազատներին, ընկերներին, դա է կյանք կոչվող խաղի կանոնները: Բայց լինում են դեպքեր, որ դա լինում է անարդար, ու մերվել դրա հետ չի լինում: Հայկոյի հեռանալը այս աշխարհից ինձ համար այդ օրինակներից էր: Անարդար, վաղաժամ և շատերիցս ավելին խլող, քան կարելի էր պատկերացնել, կորուստ, որին ոչ հավատում ես, ոչ ուզում ես հավատալ, ոչ էլ մերվել դրա հետ:
Շնորհավոր ծնունդդ, Հայկո ջան, լուսավոր, տաղանդավոր մեր ընկեր:

Alen Simonyan

17 Aug, 20:33


Ամառային փոքր ինչ թեթև գրաֆիկը թույլ է տալիս նաև լավ ֆիլմեր դիտել ու վերհիշել։ Ուզում եմ ձեզ երկու ֆիլմ ներկայացնել, որոնք նոր չեն, բայց, եթե դրանք դուք դեռ չեք դիտել, անկեղծ ասած նախանձում եմ ձեզ, որ նոր պետք է դիտեք:
Այսպես, առաջինը՝
2002 թվականին նկարահանված բրազիլացի ռեժիսոր Ֆերնադու Մայրելեսի «Աստծո քաղաքը» ֆիլմն է:
Անհավանական սիրուն, հետաքրքիր և առաջին իսկ րոպեից գրավիչ ֆիլմ է, որը ուղղակի անտարբեր չի կարող թողնել ոչ մեկին:
Երկրորդը՝
«Սեր, մահ և ռոբոտներ» ֆիլմն է:
Ինձ համար շատ անսպասելի մեծերի համար նկարահանված մուլտֆիլմերի շարքից է, որը Netflix-ի, իմ կարծիքով, ամենահաջողված նախագծերից է:
Այն բաղկացած է 4 եթերաշրջանից, ամեն եթերաշրջանը մոտ 10 սերիա է և 10-15 րոպեանոց, իրար հետ ոչ մի կապ չունեցող մուլտֆիլմներ են, որոնք նկարհանվել են տարբեր հեղինակների կողմից, տարբեր ոճերով, ու հաճախ դիտելիս հավատդ չի գալիս, որ էկրանին անիմացիոն ստեղծագործություն է, այլ ոչ թե ռեալ մարդկանցով նկարահանում: Լավ տեքստեր, ամեն մի մասը յուրահատուկ, մեկը կարելի է չհավանել, մյուսին ժպիտով վերաբերել, և հաճախ հանդիպել ուղղակի շեդևրի:
Եվս մեկ հիշեցում, ցանկալի է դիտել լավ որակով և լավ ձայնով, և հիշեք, որ ոչ մի սերիա կապ չունի նախորդի հետ, բոլորին միավորում է
Սերը , մահը և ռոբոտները

Լավ կիրակի ու
Բարի դիտում