ՄԵՆՔ @menq_group Channel on Telegram

ՄԵՆՔ

@menq_group


🚩 Հայկական ամենահզոր Մեդիաբանակը

ՄԵՆՔ (Armenian)

ՄԵՆՔ կանալը արդեն շատ շատ հայկական Օնլայն մեդիայի բարեփոխության համար տեղեկացնում է: Այն հայկական տեղեկագիրը, որը հասանելի է բոլորին, ում երաժշտությունը, սննդերը, հաշվի սահմանված մարդկանցը, գործիչները, որոնք ունեն կարտորություն անել դարձել են Երևանի հայհամալիրի կանալը: Այդ դաշտում, մենք շատ կերտորում ենք հայկական երգերը որոնք ջահում էինք և սիրում ենք, որ դրանք ունեն: Այնպիսի դաշտին, մենք հին հայերի կազմակերպությունների մասին գիտել կարողանունք: Այն կազմել է խոստանալի երդութեան և ճշգրտության մասին, որոնք չեն լինում մեր օրերում ու որոնք միշտ համոզ ունեն խմբագրություն: ՄԵՆՔ կանալը արդեն ուսում է ավելի քան 100,000 անդամականեր: Եկ միասին մեզ, իսկ դու կդառնաս մԵՆՔ կանալի հիասցելու վարում:

ՄԵՆՔ

08 Nov, 07:03


🤩 ԲԱՆԱԿ ջան բարի լույս Ձեզ

Ն
որ հարցազրույց եմ բերել )

Խոսել ենք նաև «ՄԵՆՔ»-ից, վերհիշել ենք մեր անցած ճանապարհը )
Դիտելու համար

ՄԵՆՔ

26 Sep, 19:10


4 տարի անցավ այն օրից, երբ բացվեց «ՄԵՆՔ» խումբը: Ցավոք, խմբի ստեղծումը ոչ մի նշանավոր ու լավ իրադարձության արդյունք չէր, բայց պատերազմի ժամանակ ՄԵՆՔ միասին կարողացանք անել առավելագույնը, ինչն այդ ժամանակ մեր ուժերի սահմաններում էր, երբեմն անգամ դրանից էլ վեր:
Պատերազմի ողջ ընթացքում ՄԵՆՔ փորձեցինք օգնել մեր տղերքին, մեր ազգին ու մեր զինվորներին, ովքեր ամենքը իր կռիվն էր մղում թշնամու դեմ ամեն ուղղությամբ:
Չմանրանամ, թե ինչեր ենք արել պատերազմի ժամանակ, ինչեր ենք արել պատերազմի ավարտից հետո, ինչեր ենք արել էս 4 տարիների ընթացքում ու ինչեր դեռ ունենք անելու:

ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ՈՒ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ, ովքեր այս տարիների ընթացքում դարձան «ՄԵՆՔ»-ի մի մասը, ովքեր ստեղծեցին եթե ոչ ամենահզոր, ապա հայկական ամենահզոր կիբերբանակներից մեկը.

Շնորհակալ եմ, որ մեզ մենակ չթողեցիք ծանր պահին ու ցույց տվեցիք, թե ինչերի ենք ունակ մենք:

Պատերազմը թևակոխել է նոր, սառը ու անմարդկային փուլ, իսկ վերջնարդյունքում մենք պարտվելու իրավունք անգամ չունենք:

Ցավոք, վերջին 1 տարում ես ինքս չեմ կարողանում շատ ժամանակ հատկացնել խմբին ու նոր նախաձեռնություններ մշակել, բայց դա չի նշանակում, որ «ՄԵՆՔ»-ը դադարեցրել է իր գործունեությունը: Էս խումբը Դուք եք, էս խումբը Ձերն է, Ձեր ու իմ մի մասնիկը:

Հավերժ փառք մեր ընկած, զոհված, անմահացած ու հերոսացած Տղերքին, Ձեր արյունը հաստատ ջուր չի դառնա:

ՄԵՆՔ դեռ կհանդիպենք, խոստանում եմ )

Կապի ավարտ 🫡

ՄԵՆՔ

06 Jul, 06:53


‼️ ՄԵՆՔ ջան բարի լույս:
Ֆեյսբուքում մեր խումբը ՉԻ ՓԱԿՎԵԼ: Իմ էջն են կոտրել ոչ ու բարով խակեռները )
Փորձում եմ էջս հետ բերել, որից հետո խումբը ավտոմատ կվերականգնվի:

Լավա գոնե էս մեր ալիքը կար )
Սպասենք, մինչև սարքեմ 😀

ՄԵՆՔ

14 Jun, 08:51


‼️ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 14-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

© ՀՀ ՊՆ

ՄԵՆՔ

26 May, 06:24


⚠️Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել, Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցվել են մի շարք տներ, Շնող գյուղից դեպի Թեղուտ հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը (նախնական տվյալներով կա 1 զոհ), Այրում-Ալավերդի ավտոճանապարհին արգելափակվել է 1 բեռնատար (ամբողջությամբ ջրի մեջ, խցիկի վրա 2 քաղաքացի), Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ և անասնագոմեր։
Նախնական տվյալներով 1 տարեց քաղաքացի ընկել է գետը,
որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ժ․08։00-ի դրությամբ՝
Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը քանդվել է։ Բնակավայրը ջրածածկված է։

Ախթալա բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը ջրածածկված է, հնարավոր է լինեն քանդված հատվածներ, երկաթգիծի վրա նշմարվում են նստվածքային տեղամասեր և տապալված սյուներ։

Ալավերդի քաղաքի Մ6-ճանապարհին, Թումանյան փողոցում, Սանահին թաղամաս տանող ճանապարհին և Մ6 ճանապարհի գերեզմանների հատվածում ճանապարհը ամբողջությամբ ջրածածկված է, նկատելի են ամբողջական փլուզված տեղամասեր։ Ամբողջությամբ քանդվել է Սանահին կայարանը Ալավերդի քաղաքին կապող կամուրջը։

Շնող-Թեղուտ հատվածում գետի վարարման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ քանդվել է։
Նախնական տվյալներով Մ6-Թեղուտ հատվածում գետում առկա է ավտոմեքենա որում կա քաղաքացի։

Փամբակ համայնքում՝ Մ6-ճանապարհի Քոբայր-Ձորագետ ավան հատվածում, ճանապարհը ամբողջությամբ փլուզվել է մի քանի հատվածներում։ Տվյալ հատվածում 3 ավտոմեքենա արգելափակված է։

Ձորագետ ավանի 70 բնակիչ տարհանվել են.

ՆԳՆ

ՄԵՆՔ

22 May, 18:16


ԲԱՆԱԿ ջան, Ձեզ նոր հաղորդում եմ բերել :)
Կներեք, որ վերջին շրջանում պասիվացել եմ, զուտ աշխատանքի բերումով չեմ հասցնում ժամանակ հատկացնել Ձեզ:
Շուտով կվերադառնանք 🫡
Իսկ Ձեզ բարի դիտում


https://youtu.be/2Go_MRD7UnI?si=MqYvjjMX7Kp6EdbN

ՄԵՆՔ

06 May, 15:06


ԲԱՆԱԿ ջան, ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ 🖤🖤🖤

ՄԵՆՔ

12 Apr, 17:58


⚡️⚡️ վթարը տեղի է ունեցել Սյունիքի մարզում՝ Մեղրիի տարածաշրջանի Նռնաձորի ճանապարհին։ Վիրավորում ստացածները Մեղրիի հիվանդանոցում են։

ՄԵՆՔ

12 Apr, 17:18


4-զոհ, 20 վիրավոր, որոնցից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր...

ՄԵՆՔ

12 Apr, 15:23


‼️ Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:

Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ:

Տվյալներն այս պահին ճշգրտվում են:

Պատահարի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

© ՀՀ ՊՆ

ՄԵՆՔ

06 Apr, 05:39


🛑 Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:
Մասնավորապես, կրակ է բացվել
ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

Հատկանշական է, որ գիշերվա ընթացքում ադրբեջանական զինուժի կրակոցների գերակշիռ մասը եղել է ոչ նպատակային և անկանոն:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն Իշխանասարի ուղղությամբ ժամը 21:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում դիտարկել են նաև ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ։

Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի նշված գործողությունները ունեցել են սադրիչ նպատակ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների կողմից համանման հակադարձ գործողությունների ձեռնարկմանը հասնելու նպատակով, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չեն արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում հանդարտվել է:

Պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ ադրբեջանական քարոզչամեքենան նախօրեին կեղծ տեղեկություններ է տարածել՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած պլանային հերթափոխը փորձելով ներկայացնել իբրև կուտակումներ առաջնագծում:

ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումը, իրականացնելով բաց աղբյուրների մշտադիտարկում և վերլուծություն, արձանագրել է նաեւ, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում աճել են ադրբեջանական մամուլից հայկական լրատվադաշտ նետված ապատեղեկատվության տարածման դեպքեր, ուստի մեր հայրենակիցներին հորդորում ենք լինել զգոն, հետևել պաշտոնական լրահոսին: Հայաստան-Ադրբեջան սահմանագծի և շփման գծի երկայնքով տեղի ունեցողի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է և շարունակելու է իրազեկել

ՄԵՆՔ

05 Apr, 15:54


‼️ Ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, Տավուշի մարզի Չինարիի, իսկ ժամը 17:30-ին Վերին Գեղարքունիքի մարզի Շորժայի հատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

Միևնույն ժամանակ,ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ապրիլի 5-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

ՀՀ ՊՆ

ՄԵՆՔ

02 Apr, 12:03


🇦🇲 Հայկական հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարք «Արալեզ» և «Դավարո» ընկերության հայրենական արտադրության «SMA-A5» 9 կիլոգրամանոց օպտիկական կառավարվող ռումբեր։

Եթերային թռիչքի բարձրությունը մինչև 6000 մ է:
Թռիչքի տևողությունը մինչև 6 ժամ։
Թռիչքի հեռահարությունը մինչև 600 կմ:
Բեռնատար՝ 40-50 կգ.
Առավելագույն արագությունը՝ 120 կմ/ժ։
Թևերի բացվածքը՝ 7 մ:
Երկարությունը՝ 3,5 մ։
Թռիչքի քաշը՝ 120-150 կգ։

ՄԵՆՔ

02 Apr, 05:59


Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կութ և Տեղ գյուղերի հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

ՄԵՆՔ

01 Apr, 18:33


❗️ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր է իրականացնում:
 
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև հրապարակել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահպանության թիկունքային տեղամասերում վերջին ամիսներին իրականացրած ինժեներական, ամրաշինական և, ընդհանուր առմամբ, պաշտպանական բնույթի ու նշանակության ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների տեսամոնտաժված կադրերը` այսպիսով փորձելով դրանք ներկայացնել իբրև վերջին մի քանի օրերին տեղի ունեցած ակտիվ աշխատանքներ և կուտակումներ առաջնագծում:
 
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է, դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ և միտված են ՀՀ տարածքային ամբողջականության  պաշտպանությանը:

Ինչպես նշել էինք, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը ՀՀ ՊՆ-ն գնահատում է կայուն և սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում, հետևաբար զորքերի կուտակումների մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

© ՀՀ ՊՆ

ՄԵՆՔ

31 Mar, 07:10


❗️ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ-ի ԶՈւ-ն սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր են իրականացնում, չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ

📌Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ երեկ՝ մարտի 30-ին, տելեգրամյան մի շարք ալիքներում տարածվել են ՀՀ ԶՈՒ շարքերը համալրած նորակոչիկ վարորդների՝ ուսումնական գործընթացի շրջանակում կատարած ավտոերթի լուսանկարներ՝ փորձելով դրանք ներկայացնել որպես դեպի սահմաններն ուղղված զորաշարժ, ինչն իրականությանը չի համապատասխանում

📌Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է կայուն և սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում

(C) ՀՀ ՊՆ