Հայաստան դաշինք @hayastandashinq Channel on Telegram

Հայաստան դաշինք

@hayastandashinq


Դաշինքը ձևավորվել է հանուն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի հարատև անվտանգության, զարգացման և բարեկեցության:

Հայաստան դաշինք (Armenian)

Հայաստան դաշինք կանխատեսեք Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ճոխարկու, բարձր առաջարկներով լի գործընթաց, որ նպատակված է Հայ ժողովրդի հարատև անվտանգության, զարգացման և բարեկեցության մասին: Այն առաջադրում է գործընթացը աշխարհի երկրներից հինգ կամ ավելի լեռների վրա, սպասվում է համարյա հեղինակ՝ թվայնա հայություն սովորելու տակ: Մի շարք հատուկ վերաբերյալներով, արտոնի ատելը կհետաքրքրեք այստեղ: Դաշինքը չի գործում միայն գերազանքից՝ այն տրամադրում է նաև առավետ միջոցներ տեղափոխելու և բնագիր անետուն հաշտապես մատչելի հացեր՝ արատապետում առավետ հացը անվճար դնելու համար: այս կալի անցյալի երկու տարիներից ելնելով մենք կարող ենք դաշինք մատնանալ լիցքաղայավախ մարդկանցից յոյս ու հզորություն ունենալու մեծ այց հանեմ անուռնալ երաժշտական ու համայնածո աշխարհներին: Դարձեք հայաստանյան դաշինքը ձեզ առցանց և անզչափված անվճար ճանաչերը ցանկանում են սահմանված հարթաթեցում գտնել նոր համակարգիչներ: Մինչեւ հասկացեք, թե հայաստանյան դաշինքը ապրում է՝ այն ջուր են տալու անվերջ ու առավել անգամ որոկային սուրբերակության մեծ բանակի պայքարների հետ: Դարձեք հայաստանյան դաշինքը ձեր աջակցությամբ և առաջարկեք ականոնների առաջնային և բարձր մակարդակ՝ սուրբա պայքարներով լավ այց մատնելու հետ: Դարձեք հայաստանյան դաշինքը կամունք ձեր սովորության մեջ քաղաքական փրկության համար, ամենամտնելի բաներից անկասկած ու բազմակայական այց ու թռամբ կարող եք հայաստանյան դաշինք անամուսի համար հավանական փորձերն ու ավելին:

Հայաստան դաշինք

15 Nov, 16:05


🗣 Կարևորը ԱԺ-ից. Նոյեմբերի 15, 2024թ․
#ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌 Արթուր Խաչատրյան
Միայն այս իշխանության օրոք են թուրքերը բույն դրել Հայաստանում, չի եղել ուրիշ ժամանակ։ Ինքնիշխանությունից եք խոսում․ այնքան ինքնիշխան եք, որ չեք կարողանում սեփական տարածքում գործարան կառուցել։ Ուզում եք ԱՄՆ դրոշը դրեք, ուզում եք՝ ՄԱԿ-ինը։ Ալիևը չի թողնում։ Հիմա էլ որոշել են, որ մեր երկրի բոլոր դժբախտությունների հիմքը ՀՀ անկախության հռչակագիրն է եղել։

📌 Թադևոս Ավետիսյան
ՔՊ-ի նոր բանաձևը հետևյալն է ու շատ պարզ․ փող տո՛ւր ու դարձի՛ր հերոս, և հետո փող տո՛ւր, որ մնաս հերոս, թե չէ պետական տեռորի զոհ կդառնաս, կզրկվես բիզնեսիցդ, տնից-տեղիցդ, և պետությունը քեզ համար նոր կացարան կապահովի բանտախցում։ Հակահերոս են միայն թոշակառուներն ու սոցաջակցություն ստացողները։

📌 Ագնեսա Խամոյան
ՀԾԿՀ նախագահի պաշտոնում առաջադրված մարդու աշխարհընկալումն այնպիսին է, որ Ռուսաստանը մեր «ոխերիմ» բարեկաման է։ Ինչպե՞ս է նա պատրաստվում աշխատել ռուսական կապիտալով ընկերությունների հետ՝ Գազպրոմի, Հարավ-Կովկասյան երկաթուղու։ Իսկ հնարավո՞ր է, որ Փաշինյանը նրա առջև պայման է դրել, օրինակ, Սամվել Կարապետյանից խլել ՀԷՑ-ը։

📌 Գառնիկ Դանիելյան
Երկակի ստանդարտներով առաջնորդվելն այս պետությանը օգուտ չի տալու, և որակյալ աշխատողներն ու մասնագետները միշտ էլ իրենց սկզբունքայնության պատճառով տուժելու են։ Այդ մարդիկ որևէ իշխանության հետ չեն հարմարվելու ու միշտ տուժելու են։

📌 Գեղամ Մանուկյան
Երեկ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից փորձեց սպանել մեր անկախությունը, ասելով՝ Հռչակագիրը պետություն չլինելու մասին է։ Գիտե՞ք՝ ինչու։ Ոչ թե նրա համար, որ նա այդպես է մտածում, այլ որովհետև Ադրբեջանն ամեն օր Հայաստանին ստիպում է Անկախության հռչակագրից հրաժարվել։

📌 Լիլիթ Գալստյան
Փաշինյանի երեկվա հակապետական, հակազգային, թուրանական թեզերից հետո պիտի նվազագույնը 15 րոպե անց այս դահլիճում հայտնվեր դատախազությունն ու ԱԱԾ-ն։ Բայց ոչ։ Բանակցությունները զրոյացրած Փաշինյանը հանկարծ զրոյացնում է Անկախության հռչակագիրը, հայտարարելով, որ այն ՀՀ չգոյության մասին է։

📌 Քրիստինե Վարդանյան
Եկեք պարզենք՝ ովքեր են հոկտեմբերի 27-ի շահառուները։ Հոկտեմբերի 27-ին այդ խառը պահին մի խումբ մարդիկ երկրի այն ժամանակվա ղեկավարին ներկայացրել են մի ցանկ ու ասել, որ այդ մարդկանց պետք է պաշտոն տաք, թե չէ երկրում խառնաշփոթ կառաջանա։ Ցանկից երկուսը հիմա պաշտոն ունեն, այդ թվում՝ Անդրանիկ Քոչարյանը։

📌 Արծվիկ Մինասյան
Սա մի իշխանություն է, որը Հայոց բանակին համարում էր տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունեցող, մարտունակ և ինտելեկտուալ բանակ: Զուգահեռաբար նա գերեվարում էր Զինված ուժերի ներկայացուցիչներին, կեղծ թիրախներ դնում, ոչնչացնում բանակը, սպայական կազմի հեղինակությունը: Հետևանքն էլ եղավ այն, որ կորուստների համար մեղադրեց ԶՈՒ-ին։

📌 Գեղամ Նազարյան
Նիկոլ Փաշինյանին կոչ եմ անում ևս մեկ անգամ ընթերցել Անկախության հռչակագիրը և առաջին իսկ առիթով գա ասի՝ ո՞ր դրույթն է մեր անկախությունը հերքում։ Ի՞նչ մոլուցք է՝ հայրենիքից հրաժարվել։

📌 Աննա Գրիգորյան
Ամբողջ օրը խոսում են ՀՅԴ բազմաթիվ շրջաբերականներից մեկի մասին, բայց ոչ մի խոսք՝ թե Ադրբեջանի հետ չհամաձայնեցված կետն ինչի՞ մասին է։ Ի՞նչ եղան Թուրքիայի հետ բանակցությունները, ինչպե՞ս ադրբեջանցիները մտան Տեղ գյուղ, ինչպե՞ս հանձնվեց Գորիս-Կապան ճանապարհը։ Եկեք դրա մասին խոսեք, որովհետև այդ ամենը ՀՀ քաղաքացու մասին է։

Հայաստան դաշինք

14 Nov, 15:54


🗣 Կարևորը ԱԺ-ից. Նոյեմբերի 14, 2024թ․
#ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌 Քրիստինե Վարդանյան
Թուրքիային ու Ադրբեջանին մեր անվտանգության երաշխավոր սարքելը փաթեթավորել են «իրական Հայաստան» անիրատեսական տերմինի ներքո։ Մենք ասում ենք, որ աշխարհում ընդամենը մի պետություն կա, որ մեր ազգին ցեղասպանել է՝ Թուրքիան, և կա մի պետություն, որ բազմաթիվ անգամներ հարձակվել է Հայաստանի վրա՝ Ադրբեջանը։ Հայ ժողովրդին գոյաբանական սպառնալիք շարունակում են ներկայացնել այս երկու պետությունները։

📌 Գառնիկ Դանիելյան
Փաշինյանն ասում է՝ Կիրանցում անվտանգ է։ Խնդիր չկա, բայց Ձեր կառուցած պատը Կիրանցում համարում են լացի պատ։ Գյուղացիները հեռադիտակով հետևում են, որ անասունը սահմանը չանցնի։ Մարդիկ զրկված են ցորեն ու գարի ցանելու հնարավորությունից։

📌 Արթուր Խաչատրյան
ՔՊ-ի կառավարությունը Հայաստանը գցել է անիծյալ շրջանի մեջ։ Պարտքի միջոցով արհեստական շնչառություն եք տալիս, բայց դրանով չեք թողնում, որ թոքերն աշխատեն, սպանում եք տնտեսությունը։ Խոսում եք հայ-ամերիկյան հարաբերությունների մասին, բայց փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ միակ ղեկավարն է, ում ԱՄՆ ոչ մի նախագահ չի ընդունել։

📌 Գեղամ Մանուկյան
Այս իշխանությունն անհավատալի տաղանդ ունի։ Հիմա պարզվում է, որ իրենց թիկնազորը և ՊՊԾ-ն շատացել է, եղած-չեղած մարդու հետևից մարդ են դնում, որովհետև ընդդիմությունն է մեղավոր։ Ընդդիմությունը ուզում է իրենց խփի, վախեցած են:

📌 Ագնեսա Խամոյան
2020 թ․պատերազմի 36-րդ օրը Փաշինյանը կամավորներին կոչ էր անում լսել իր հրամանը, ոտքի կանգնել և գնալ զինկոմիսարիատ, իսկ հետո հայտարարեց, որ էն գլխից մենք պարտված էինք, արդյունքը նույնն էր լինելու, միայն առանց զոհվելու։ Ասում է՝ երրորդ հանրապետության մեծագույն սխալը բանակի սրբագործումն է։ Երրորդ հանրապետության մեծագույն սխալը ՔՊ-ին իշխանություն տալն էր։

Հայաստան դաշինք

13 Nov, 13:19


🗣 Կարևորը ԱԺ-ից. Նոյեմբերի 13, 2024թ․
#ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌 Արմեն Ռուստամյան
Պարզվում է, որ շուտով նոր կատեգորիա կարող է առաջանալ՝ «իրական Հայաստանի քաղաքացի»։ ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու «իրական Հայաստանի քաղաքացի», որոնք՝ ոչ։ Այն քաղաքացիները, որոնք իրենց տանը կունենան Արարատ լեռան նկարը, «պրոբլեմ են ունենալու», որովհետև Արարատը պետք է փոխարինվի Արագածով:

📌 Գեղամ Մանուկյան
Որոշեցի վերհիշել մի «թունդ ընդդիմադիրի» ելույթները։ 2012 թվականին արտաքին պարտքի սպասարկման համար հատկացված 1 մլն դոլարը խայտառակություն էր գնահատվում: 2025-ին արտաքին պարտքի սպասարկման համար կհատկացվի է 1 մլրդ դոլար։

📌 Գեղամ Նազարյան
Կենսաթոշակառուները դեռ պետք է գոհ լինեն, որ չենք հասել մի կետի, երբ նրանց առաջարկեն բարձր կենսաթոշակ ստանալու համար անցնել ատեստացիա՝ ապացուցեն, որ իրենք լավ տատ ու պապ են, նոր կենսաթոշակը կբարձրանա։

📌 Թադևոս Ավետիսյան
2024 թ․երկրորդ եռամսյակից սկսած տնտեսական աճը նվազել է շուրջ 2 անգամ, իսկ 2025 թ․նույնիսկ լավագույն սցենարի դեպքում կանխատեսվում է ընդամենը 5,6 տոկոս աճ։ «Հարկատուն հերոս է» կեղծ հայտարարություններին զուգահեռ աճում է ՓՄՁ սուբյեկտների և քաղաքացիների հարկային բեռը։

📌 Արծվիկ Մինասյան
Այս կառավարության խոստումներն ու իրականացրած ծրագրերը համադրելիս՝ տեսնում ենք, որ դրանց 99 տոկոսը ծալել դրել է մի կողմ և իրականացնում է իրավիճակային գործողություններ։ Ամեն ինչ անում է սեփական վերարտադրությունն ապահովելու համար, և հանրության համար ստեղծած նույնիսկ փոքրիկ բարիքը ներկայացնում է որպես մի մեծ աստվածաշնորհ երևույթ։

📌 Արթուր Խաչատրյան
Մեզ ներկայացված բյուջեի նախագիծը ես կկոչեմ «պարտքով ու երազներով ապրելու բյուջե»: Վերից վար ձախող բյուջե է, իրականության աղճատում, չհիմնավորված խոստումներ, ձախողումների արձանագրում։ Միակ դրական կողմն այն է, որ կառավարությունն ԱԽՔ Արմեն Գրիգորյանին ասել է՝ ձենդ կտրի ու մի խառնվի էն հարցերին, որից ոչ մի բան չես հասկանում, որովհետև բրնձաբուծության մասին այստեղ խոսք չկա։

📌 Ագնեսա Խամոյան
ՀՀ հպարտ քաղաքացիներ, շնորհավորում եմ ձեզ։ Դուք ոչ միայն 3 մլն վարչապետեր եք, պարզվում է՝ ձեր 80%-ը նաև հերոսներ են, շնորհավորում եմ։ Դուք հերոս եք, բայց հերոս եք ՔՊ-ի բացատրական բառարանով։ 2018 թվականի իշխանափոխության առաջին օրվանից ստանձնեցիք Արցախյան ազատամարտն ու հերոսներին արժեզրկելու և բարոյալքելու գործընթացը։

📌 Արմենուհի Կյուրեղյան
Այս իշխանության համար կարևորը հանրությանն իր կողքին պահելն է՝ թեկուզ և հատկապես խաբելով ու հազար ու մի խոստում տալով։ Կխոստանան, հետո երբ ժամկետը լրանա, այդ հարցերը շրջանցելու նուրբ արվեստին տիրապետելով, հանրության համար կստեղծեք ավելի լուրջ ու ցավոտ խնդիրներ, որ այդ խստումների մասն հանրությունը չհիշի։

📌 Աննա Գրիգորյան
Նիկոլ Փաշինյանը, պադավատապետության դեմ պայքարելու փոխարեն, 21-րդ դարի ամենասիրուն, էկոլոգիապես մաքուր պադավատապետությունն է ստեղծել։ Հեղափոխական տղերքը մետրո էին նստում, հեծանիվ էին քշում, հիմա մինչև էլեկտրական մեքենա չնստեն, մարդիք երևի գործի չեն գնա։ Այս տարի կառավարությունը ծախսել է 2,5 մլրդ դոլար միայն սեփական հարմարավետության համար։

📌 Ընդդիմությունը բոյկոտեց հարցուպատասխանը կառավարության անդամների հետ

Հայաստան դաշինք

12 Nov, 14:12


🗣 Կարևորը ԱԺ-ից. Նոյեմբերի 12, 2024թ․
#ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌Ընդդիմությունը հրատապ քննարկում կազմակերպեց Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցով, սակայն ՔՊ-ն վիժեցրեց պատանդառված անձանց հայրենիք վերադարձնելու մասին հայտարարությունը

📌Արմեն Ռուստամյան
Քանի Երևանի պաշտոնական դիրքորոշումը Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցով չի հնչել, մեր լոբիստական աշխատանքները դժվարություն են ունենում։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը դատելով՝ Բաքուն, ըստ էության, դատում է արցախահայությանը՝ հավաքական իմաստով, որովհետև նրանք Արցախի ժողովրդի կողմից ընտրված ղեկավարներ են եղել։ Պետք է թույլ չտալ, որպեսզի Ադրբեջանը հանգիստ, խաղաղ իր նպատակներն իրականացնի։

📌 Լիլիթ Գալստյան
ՀՀ խորհրդարանի պարտականությունն է հանդես գալ միաձայն հայտարարությամբ՝ պահանջելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձը։ Անհնար է որևէ բանակցություն, որի առանցքում չկա հայ գերիների վերադարձը։ Սա Հայաստանի և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվության հարցն է։

📌 Արծվիկ Մինասյան
ՀՀ խորհրդարանը, ինչպես հայ ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմին, պարտավոր է միջազգային հանրության առջև առնվազն դնել այն խնդիրը, որ չի կարող մի երկրի ղեկավար հանգիստ նստել և անցկացնել միջազգային համաժողով, քանի դեռ պատանդ է պահում մարդկանց, ովքեր պայքարի էին դուրս եկել սեփական հայրենիքի ու արժանապատվության համար։

📌 Արթուր Խաչատրյան
Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիներին որպես լծակ օգտագործել Հայաստանի դեմ։ COP-29-ի առիթը պետք է օգտագործենք գերիներին վերադարձնելու համար։ ԵԽ-ն և տարբեր երկրներ բարձրագույն մակարդակով Բաքվից պահանջում են հայ գերիներին վերադարձնել, ՀՀ կառավարությունը լուռ է։ Կասեք՝ դիվանագիտությունը ամեն ինչ չէ, որ բարձրաձայն ասում է։ Բարձրաձայն չասող դիվանագիտության արդյունքը տեսնում ենք՝ որևէ առաջընթաց չկա։

📌 Աննա Գրիգորյան
Առավոտից երեկո խոսում եք խաղաղության մասին։ Չկա խաղաղություն, քանի մեր բոլոր հայրենակիցները վերադարձված չեն Ադրբեջանից։ Դա մեր թիվ 1 օրակարգը պետք է լինի։ Մեր արժանապատվության վերականգնումն սկսվելու է մեր բոլոր ռազմագերիների վերադարձից, և այսօր այն օրն է, երբ պետք է դիրքորոշում հայտնենք։

📌 Արծվիկ Մինասյան
Սա քաղաքական ամոթ է։ Այս կարևոր նախաձեռնությանը մենք բոլորս պետք է միավորվեինք և ասեինք՝ այո՛, սա մեր ազգի արժանապատվության հարցն է, բոլորս պետք է ջանք գործադրեինք հայտարարությունն ընդունելու համար։ Այստեղ արտացոլված է հայ ժողովրդի շահը։ Եթե քաղաքական մեծամասնությունը սրան դեմ է արտահայտվում, ուրեմն այն դեմ է արտահայտվում հայ ժողովրդի հավաքական կամքին ու շահին։

📌 Թադևոս Ավետիսյան
Սուտ խոստումների և մանիպուլյացիաների հերթական ականատեսն ենք եղել այս անգամ Երևան քաղաքում։ Օրինակ, գույքահարկի բարձրացումը, տրանսպորտային «բարեփոխումը»։ Ինչ անում եք, վատ եք անում։ Իջեք փողոց տեսեք, փողոցից եք եկել։ Երևանի խնդիրներն օր օրի խորանում են, դրանք լուծելու փոխարեն տեսնում ենք հերթական պոպուլիստական դրսևորումներ։

📌 Մհեր Մելքոնյան
Գյումրիում տեղի ունեցածն առկա անօրինականության, քաղաքական հետապնդումների, իշխանությունների կողմից ատելության, թշնամանքի մթնոլորտի հերթական դրսևորումն է, որի պարագայում անընդունելի և դատապարտելի է նաև հազարավոր գյումրեցիների քվե ստացած «Բալասանյան» դաշինքի դրսևորած նման վարքագիծը։ Այս ամենն իրականացվեց համայնքում իշխանությունն ամբողջությամբ զավթելու և այնտեղ կուսակցական բացարձակ իշխանություն հաստատելու նպատակով։

📌 Գառնիկ Դանիելյան
ՀՀ պետական բյուջեի միջոցները շարունակում են անխնա վատնել՝ հսկայական միջոցներ են գնում տարբեր համերգների, արբանյակների, հեծանվարշավների, ֆեստիվառների վրա։ Հիմա էլ որոշել են հունվարի 1-ից երեք անգամ թանկացնել տրանսպորտի գինը և ներկայացնել որպես մեծագույն հաջողություն։ Ի՞նչ է այս ամենը, եթե ոչ թալան և անարգանք սեփական ժողովրդի նկատմամբ։


📌 Քրիստինե Վարդանյան
Հայտարարություն չեն ընդունում, որևէ կոնկրետ քայլ չեն ձեռնարկում ու գլուխ են գովում, որ հարյուրավոր գերիներ են հետ բերել։ Կներեք, իսկ նախքան ձեր իշխանությունը քանի՞ գերի ենք ունեցել։ Գերիների անհապաղ և ամբողջական վերադարձը կարող էր լինել նախապայման ցանկացած բանակցությունների համար։ Ու նախքան որևէ հող, դիրք հանձնելը, պետք է լուծվեին այս մարդասիրական հարցերը։

Հայաստան դաշինք

23 Oct, 16:54


🗣 Կարևորը ԱԺ-ից. Հոկտեմբերի 23, 2024թ․
#ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌 Ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել են հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու քվեարկությունը։

📌 Լևոն Քոչարյան
Այսպես կոչված հատվածային սահմանազատման անվան տակ Հայաստանը, Տավուշի օրինակով, հետագայում մեկ այլ հատվածում կարող է կրկին տարածքներ զիջել Ադրբեջանին։ Մեր զինվորները հնարավոր է հետ քաշվեն մի տեղից, իսկ ադրբեջանցիները՝ հետ քաշվելու փոխարեն, մնան նույն տեղում՝ մեր սուվերեն տարածքում։ Ո՞րն է ադրբեջանցիներին կուրորեն հավատալու պատճառը։

📌 Մհեր Մելքոնյան
ՔՊ-ն, չհամակերպվելով, որ Գյումրիում չունի լիարժեք իշխանություն, այսօր էլ, օգտագործելով իշխանական ճնշում գործադրելու հնարավոր և անհնարին բոլոր մեթոդները, փորձում է Ախուրյանի, Ալավերդու, Վանաձորի օրինակով իշխանությունը գրավել նաև Գյումրիում։

📌 Լիլիթ Գալստյան
Քաղաքակիրթ աշխարհը փորձում է առիթն օգտագործել և COP29-ին ընդառաջ Բաքվի վրա ճնշում գործադրել հայ գերիներին, անօրինական պահվող քաղաքացիական անձանց և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատ արձակելու ուղղությամբ։ Այդ աշխատանքը կարող է արդյունավորվել պաշտոնական Երևանի հետ համահունչ ջանքերով։

📌 Գեղամ Մանուկյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունեց, որ սահմանազատման հարցով կան ռիսկեր, որ կարող է ինչ-որ հատվածից հետո այդ սահմանազատումը չլինի: Արդյո՞ք կառավարությունը գնահատել է այդ ռիսկերը, որ դիցուք, Ադրբեջանի պահանջով կկվի էլի որևէ ձագ տալուց հետո հաջորդ անգամ Հայաստանին ձեռնտու, ՀՀ-ի օկուպացված որևէ հատված, դիցուք Ներքին Հանդում, պատճառ բերեն, որ “Սոսիների պուրակ” արգելոցի ամբողջականության համար այդ հատվածը հանձնեն Ադրբեջանին։

📌 Գառնիկ Դանիելյան
Մեր հասարակությունն ամեն անգամ ականատես է լինում անթաքույց կոռուպցիոն սխեմաներին։ Այսօր փորձում են կոծկել, ծածկել որոշ կոռուպցիոն սկանդալներ, ընտրովի արդարադատություն են իրականացնում՝ կուսակիցներին, համախոհներին ներելով, աչք փակելով նրանց արարքների վրա։

📌 Քրիստինե Վարդանյան
Ռիսկերը նվազեցնելու համար հայկական կողմը կարող է սկզբից ամբողջ գծով անել սահմանազատումը, ֆիքսել, հետո նոր զորքերը հետ քաշել։ Սա կբխի ՀՀ շահերից։ Կարո՞ղ է անել։ Այո։ Կանե՞ն՝ ոչ, որովհետև ամբողջ գործընթացն իրականացվում է Ադրբեջանի պահանջներով։ Ե՞րբ են ադրբեջանական զորքերը դուրս գալու ՀՀ սուվերեն տարածքից։

📌 Ագնեսա Խամոյան
Քննչական կոմիտեի ղեկավարը մեկ շաբաթ առաջ բացահայտ հայտնել է իշխանական պատգամավորի կողմից իր որդու գործի վերաբերյալ հովանավորչության միջնորդությունների մասին։ Սակայն մինչ օրս այդ հայտարարությունը ոչ մի իրավական հետևանք չի ունեցել։

📌Աննա Գրիգորյան
2019 թվականին մեծ շուքով ստեղծված ԱՆԻՖ հիմնադրամը այս տարի փակ դռների հետևում փակվեց։ Բայց այս մի քանի տարվա ընթացքում հօդս է ցնդել մոտ 10 մլրդ դրամ գումար՝ ներառյալ հիմնադրամի աշխատակիցների անհասկանալի բարձր աշխատավարձերը, պարգևավճարները, ու իրենց հիմնական գործառույթներն արտապատվիրակել են մեկ այլ կազմակերպությանը։ Սա բացահայտված դեպք է, որի իրավական հետևանքները չկան։

Հայաստան դաշինք

22 Oct, 14:29


🗣 Կարևորը ԱԺ-ից. Հոկտեմբերի 22, 2024թ․
#ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌Ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել են հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու հարցի քննարկումը։

📌Գեղամ Մանուկյան
ՄԱԿ-ի բանաձևերը չեն վերաբերվել Արցախի կարգավիճակին։ Դրանք վերաբերվել են հրադադարի հաստատմանը, ռազմական գործողությունների դադարեցմանը։ ՄԱԿ-ի բանաձևերը որևէ կիսալեգիտիմ, նույնիսկ աննշան, Ադրբեջանին որևէ իրավական հիմք չէին տալիս Արցախի վրա հարձակվելու և Արցախի օկուպացիայի համար։ Այդ հիմարագույն թեզն ո՞վ է խորհուրդ տվել։

📌 Արծվիկ Մինասյան
Վարչատարածքային բաժանման մասին օրենքին տարբեր ժամանակներում կողմ է քվեարկել նաև Նիկոլ Փաշինյանը։ Հարց՝ ինքն էլ էր այդ ժամանակ մտածում Արցախն Ադրբեջան է և վե՞րջ։ Եթե այո, նշանակում է՝ էն գլխից, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը մտածում էր՝ Արցախն ինչպես թողնել Ադրբեջանի կազմում։ Եթե ոչ, ուրեմն ձեր ամբողջ թեզը փլուզվում է։

📌 Արմեն Ռուստամյան
Այս Ազգային ժողովը ձեռնամուխ է լինելու ամբողջությամբ հակասահմանադրական և հակաօրինական կանոնակարգի վավերացմանը, այն էլ այն պայմաններում, երբ որ Ադրբեջանում նման համընթաց գործընթաց տեղի չի ունենում։ Սա նոնսենս է։ Հիմա մենք վավերացնում ենք, չենք կարող բացառել, որ Ադրբեջանը չի վավերացնելու։ Առավել ևս, կարող է վավերացնի Հայաստանի համար անընդունելի վերապահումներով։

📌 Արմենուհի Կյուրեղյան
«Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը դատարկելու է մարզերը երիտասարդներից, նրանք այլևս հնարավորություն չեն ունենալու իրենց ապրելու վայրում բարձրագույն կրթություն ստանալ։ Իսկ ինչի՞ համար է դա, եթե ոչ՝ երկիրը կամաց-կամաց, սահմանամերձ բնակավայր առ բնակավայր ազատել հայ քաղաքացուց, և ավելի հեշտ հանձնել թշնամուն, կատարել թուրք- ադրբեջանական տանդեմի պահանջները։

📌 Գառնիկ Դանիելյան
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները տեղյակ չեն՝ որտեղ և երբ է լինելու հաջորդ «սահմանագծումն ու սահմանազատումը»։ Պարզվում է, որ այդ հարցով զբաղվող փոխվարչապետը նույնպես չգիտի։

📌Լիլիթ Գալստյան
Ալմա-Աթայի հռչակագիրը չի նկարագրում ԱՊՀ-ին անդամակցող որևէ երկրի սահման։ Այս վեց տարիների գործունեության ընթացքում ՔՊ-ն առաջարկվող տարբերակներից ընտրել է միայն վատթարագույնը։ Ինչո՞ւ եք մինչև հիմա թաքցրել 80-ականներին ստեղծված հանձնաժողովի կողմից արված սահմանազատման քարտեզները և փաստերը։

📌 Քրիստինե Վարդանյան
Ո՞նց է լինում, որ Ադրբեջանը բացառապես ՔՊ-ի հայտարարություններն ու ստորագրություններն է վկայակոչում որպես Արցախի վրա իրավազորության հիմք: Անգամ Ալիևը Սամվել Շահրամանյանի ստորագրած թուղթը չի վկայակոչում որպես Արցախի վրա իրավազորության տարածման հիմք: Վարչատարածքային բաժանման մասին օրենքով՝ մայիսին «սահմանազատված» տարածքները ՀՀ տարածքներ են։

Հայաստան դաշինք

02 Oct, 14:54


🗣 Կարևորը ԱԺ-ից. Հոկտեմբերի 2, 2024թ․
#ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌ՔՊ-ն դեմ քվեարկեց Արցախի ժողովրդի հարցերով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը:

Արծվիկ Մինասյան
Քաղաքական մեծամասնությունն ընդամենը փորձում է հրաժարվել սահմանադրական պարտականությունների կատարումից: ՔՊ-ն տորպեդահարում և հրաժարվում է իր սահմանադրական լիազորություններից:

📌 Ընդդիմությունը բոյկոտել է ԿԲ խորհրդի անդամի ընտրությունը:

📌 Արթուր Խաչատրյան
Սատանան մանրուքների մեջ է, և, հավանաբար, այդ «մանրուքներն» են, որ խոչընդոտում են, ու Ադրբեջանի հետ այդ փաստաթուղթը չի ստորագրվում։ Անհրաժեշտ է հրապարակել այդ 13 կետը և անհրաժեշտության դեպքում նույնիսկ այդ հարցը հանրաքվեի դնել, որովհետև կոնցեպտուալ մակարդակը մի բան է, թուղթ ու գրչով գրված ու ստորագրված փաստաթուղթն՝ ուրիշ բան։

📌 Արծվիկ Մինասյան
Անհասկանալի է՝ ինչու է ընդդիմադիր պատգամավորներին արգելվում ծանոթանալ «Խաղաղության փաստաթղթին»։ Այդ մասով հիմա դատական հայց է պատրաստվում։

📌 Աղվան Վարդանյան
Ն․Փ․- ի ո՞ր խոսքին հավատա Հայաստանի քաղաքացին․ «Արցախ կա» ասելով՝ դու Արցախը հանձնել ես Ադրբեջանի նախագահին, հիմա պետություն ունենալու նոր հնարավորությո՞ւն ես տեսնում, թե՞ իշխանության մնալու հնարավորություն։ Հազարավոր մարդկանց կյանքի վրա այսպես մանիպուլյացիա անողին ի՞նչ անուն կտաք, ինչպե՞ս կբնութագրեք։

📌 Քրիստինե Վարդանյան
Վարչապետը խնդիր չունի բարձր ամբիոններից 180 աստիճանով իրար հակասող հայտարարություններ անել, միայն թե հաշվարկը լինի այն, որ դա ականջահաճո է։ Նույնն էլ հենց հիմա է անում․ այն դեպքում, երբ մեր թշնամին շատ կոնկրետ պահանջներ է մեզ ներկայացնում, որոնց հերթով հասնում է։ Այդ պահանջներին հայ ժողովուրդը սովորաբար անտեղյակ է լինում՝ մինչև վարչապետը դրանք իրականություն չի դարձնում։

📌 Աննա Գրիգորյան
ՀՀ վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից ոչ մի խոսք չի ասել մեկ տարի առաջ տեղի ունեցած Արցախի ժողովրդի էթնիկ զտման մասին։ Դա հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական դեպքերից էր։ Չխոսվեց ՀՀ օկուպացված տարածքների, գերիների մասին։ Իսկ Ադրբեջանը պահանջեց ՀՀ սահմանադրությունը փոխել, 400 հազար ադրբեջանցի բերել։ Չկա այն գիտակցումը, որ ինչքան ՀՀ իշխանությունը զիջում է, Բաքուն կարմիր գիծ չի քաշում։

📌 Գառնիկ Դանիելյանի հարցը Տիգրանաշենի վերաբերյալ բանակցությունների և ՀՀ՝ ադրբեջանցիների հնարավոր տեղափոխման մասին Նիկոլ Փաշինյանին հունից հանեց։

📌 Ագնեսա Խամոյան
Ունենք իրավիճակ, երբ ՀՀ վարչապետն ու ԱԳ նախարարը չեն բացառում ռազմական գործողություններ Ադրբեջանի կողմից, ունենք թուղթ, որն այդ երկիրը չի ցանկանում ստորագրել, մյուս կողմից հայտարարում են․ ամեն ինչ անում ենք՝ մթնոլորտը փոխելու համար։ Ի՞նչ է անում իշխանությունը։ Մենք տեսել ենք, երբ այդ մթնոլորտը փոխելու համար Հայաստանը գնում է միակողմանի զիջումների՝ կատարելով Ադրբեջանի ցանկությունները։

📌 Գեղամ Մանուկյանը Նիկոլ Փաշինյանին նվիրեց «Աշխարհի մտավորականները Հայոց ցեղասպանության մասին» թուրքերեն լեզվով գիրքը։

Հայաստան դաշինք

01 Oct, 14:18


🗣 Կարևորը ԱԺ-ից. Հոկտեմբերի 1, 2024թ․
#ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌Ընդդիմությունն առաջարկում է ստեղծել բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված արցախցիների կենսագործունեության կազմակերպման պայմանների ուսումնասիրություն իրականացնող քննիչ հանձնաժողով, որի կազմում կլինեն 11 պատգամավոր ՔՊ-ից, 5 պատգամավոր՝ «Հայաստան»-ից և 1 պատգամավոր «Պատիվ ունեմ»-ից։ Հանձնաժողովը նախագահելու է Արթուր Խաչատրյանը, փոխնախագահը կլինի ՔՊ-ից։

📌 Արծվիկ Մինասյան
Քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակն է Արցախի ժողովրդի կենսագործունեության ապահովման պայմանների ուսումնասիրությունը, կարիքների գնահատման համակարգի վերլուծությունը, իրականացվող ծրագրերի միջև անհամապատասխանության փաստերի արձանագրումն ու լուծումների առաջարկը։ Կլինի մեկ միասնական մարմին, որտեղ իշխանությունը և ընդդիմությունը կկարողանան լուծել այդ խնդիրները՝ առանց քաղաքականացման։

📌 Սեյրան Օհանյան
Քննիչ հանձնաժողովի ստեղծումն անհրաժեշտ է, քանի որ Արցախի հարցը փակված չէ։ Արցախի սուբյեկտայնությունը, նրա ժողովրդի համար բոլոր պայմանները, հատկապես՝ սոցիալ-տնտեսական պայմանների ձևավորումը, նպաստելու են արցախցիների համահավաք իրավիճակին և կկանխեն նրանց արտագաղթը։ Հետագայում սա հիմք կհանդիսանա նաև Արցախի հարցի առաջքաշման՝ քաղաքական առումով։

📌 Արթուր Խաչատրյան
2020 և 2023 թվականներին Արցախից մազապուրծ եղած մեր հայրենակիցներն ստիպված են եղել կարճ ժամանակ անց լքել Հայաստանը, որովհետև չեն կարողացել այստեղ աշխատանք և տուն գտնել։ Անհրաժեշտ է վերանայել իրականացվող ծրագրերը, հասկանալ՝ ինչ է պետք շտկել։ Վերջ ի վերջո, բոլորիս նպատակներից է բխում, որ արցախահայերը մնան Հայաստանում։

📌Գեղամ Մանուկյան
Սահմանադրական դատարանն իր եզրակացությամբ անցել է իր բոլոր լիազորությունները և ձեռք է բարձրացրել մեր հանրապետության ծննդյան վկայականի՝ Անկախության հռչակագրի վրա։ ՍԴ-ն կամ անգամ համաժողովրդական հանրաքվեն չեն կարող ձևափոխել, վերախմբագրել Անկախության հռչակագիրը, ինչը փորձ է արել անել դատարանը։ ՍԴ-ի այս որոշումը Փաշինյանին պետք էր, որ ցույց տա՝ Ալիևի պահանջը կատարված է։

📌Թադևոս Ավետիսյան
Սահմանամերձ համայնքներում ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրն անորոշ ժամանակով կասեցվել է։ Ոլորտի պատասխանատուներն, իրար հերթ չտալով, մի կողմից գովում էին ծրագրի արդյունքները, իսկ մյուս կողմից՝ ներկայացնում առկա խնդիրները։ Իրականում սա էլ է դառնում հերթական չիրականացված բարձրագոչ խոստումը։ Տարին դեռ չի վերջացել, բայց նախատեսված գումարը սպառվել է դեռ ամիսներ առաջ, ծրագրի հասցեականության խնդիրը լուծված չէ, իսկ ծախսված պետական միջոցների փոշիացման ռիսկն առնվազն կառավարելի չէ։

📌 Մհեր Մելքոնյան
Հայաստանի կրթական համակարգում տիրող իրավիճակը մի խումբ հասկացող անհատների աշխատանքի արդյունք է։ Պարզապես նրանք իրենց առջև տարբեր նպատակներ են դրել․ ոչ թե կրթական համակարգի բարեփոխում, ազգային կրթական համակարգի ձևավորում, այլ այդ համակարգի վերջնական փլուզում։

📌 Արթուր Խաչատրյան
ՍԴ-ն սահմանադրությանը չհակասող է ճանաչել մի փաստաթուղթ, որն ական է մեր պետության տակ և որն Ադրբեջանին հնարավորություն կտա բզկտել մեր սահմանները, Հայաստանի դեմ նոր հարձակում սկսել։ Սահմանազատման հիմնարար սկզբունքը չտեսած՝ ՍԴ-ն այն ճանաչել է սահմանադրությանը չհակասող։ Այս իշխանության նպատակն է ունենալ մի թուղթ, որ ասեն՝ գնում ենք խաղաղության, և այդ թուղթը հերթական հանգրվանն է։

📌 Քրիստինե Վարդանյան
ՍԴ-ն իրականում կատարել է Իլհամ Ալիևի պահանջը։ Բայց նաև իրեն լիազորություն է վերապահել քննել Անկախության հռչակագիրը ու այն հակադրել ՀՀ սահմանադրությանը։ Գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Նիկոլ Փաշինյանն այլևս մենակ չէ գործում հանցանքները․ նա ընդլայնում է իր հանցակիցների թիվը։ Վստահ եմ, որ ՍԴ-ում դա շատ լավ հասկանում են։

Հայաստան դաշինք

21 Sep, 07:03


🇦🇲

Հայաստան դաշինք

11 Sep, 16:48


🗣 Կարևորը ԱԺ-ից. Սեպտեմբերի 11, 2024թ․
#ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌 Արթուր Խաչատրյան
Այս կառավարության համար տուգանքն ու տույժը որպես եկամտի աղբյուր են դիտվում։ Այս տարվա առաջին կիսամյակում տույժերն ու տուգանքները նախորդ տարվա համեմատ ավելի քան 20%-ով աճել են։ Սա նշանակում է, որ հարկային վարչարարությունը խայտառակ վիճակում է։

📌 Լևոն Քոչարյան
2018 թ․ սեպտեմբերի 11-ին հրապարակված հայտնի գաղտնալսումն առաջին ցցուն ապացույցն էր, թե ինչքան կեղծ էին իշխանության եկած ուժի խոստումները․ ժողովրդավարության բաստիոնը, որ դատավորներին զանգեր չեն լինելու և այլն։ Այս ամենին հետևեցին ճնշումներ դատավորների, ՍԴ-ի վրա, քաղաքական հետապնդումներ ընդդիմադիրների նկատմամբ։ Այսօր էլ սխեման նույնն է մնացել, և ամեն ինչ նույն կերպ է։

📌 Թադևոս Ավետիսյան
Ասում են՝ «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ», «հարկատուն հերոս է», բայց կոնկրետ այս քառօրյայի ընթացքում իշխող ուժը տարբեր նախագծերի տեսքով ճիշտ հակառակ վերաբերմունք է դրսևորել։

📌 Սեյրան Օհանյան
ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը և կառավարության ծրագիրը չեն համապատասխանում այսօրվա իրականությանը։ Ոտքի վրա և ձեռքի հետ երկիրը չեն կառավարում․ երկիրը կառավարում են ինստիտուցիոնալ։ Ինստիտուտներ կան՝ Անվտանգության խորհուրդ և կառավարություն, որոնք պետք է մշակեն այդ փաստաթուղթը, բայց չեն անում։

📌 Արմենուհի Կյուրեղյան
Հայաստանյան տարբեր բուհերում շարունակվում է այն պրակտիկան, երբ բուհի ռեկտորը պայմանագիր է կնքում իր ցանկությամբ ընտրված դասախոսների հետ՝ առանց դասախոսական կազմի մրցույթ հայտարարելու։

📌 Ագնեսա Խամոյան
Փաշինյանի և նրա թիմակիցների անվտանգությունն ապահովելու և իշխանությունը պահելու համար ուժային համակարգն իդեալական աշխատում է, բայց ՀՀ քաղաքացին իր երեխային մեծացնում է մի մթնոլորտում, որտեղ թմրանյութերի հետ կապված անձին ոստիկանությունն ընդամենը մի քանի անգամ բերման է ենթարկում և բաց թողնում։ Իշխանությունը բացառապես քաղաքական բովանդակություն ունեցող գործերի վրա է կենտրոնացել՝ կուտակելով քաղաքական կապիտալ․ արդյունքում 3 մլն վարչապետերը մնում են անտեր։

📌 Գառնիկ Դանիելյան
ՍԴ-ն պետք է հաստատի սահմանազատման և սահմանագծման կարգը, բայց այդ կարգում նշված չէ՝ թե ո՞ր թվականի քարտեզով է այդ գործընթացը տեղի ունենալու։ Եթե 1975 թ․ քարտեզն այդքան լավն է, ինչո՞ւ կարգի մեջ նշված չէ, թե՞ Ադրբեջանը նոր քարտեզ է դնելու թևի տակ ու գա։ Ի՞նչ է լինելու այդ փաստաթղթի հետ, եթե ՍԴ-ն որոշի, որ այն չի համապատասխանում ՀՀ օրենսդրությանը։

📌 Աննա Գրիգորյան
Դժվար եմ պատկերացնում խաղաղության պայմանագիր կնքել այն ժամանակ, երբ ՀՀ անձնագիր ունեցող մարդիկ շարունակեն գտնվել Բաքվի բանտում։ Տվյալ պայմանագրում հիմնարար սկզբունք պետք է լիներ նաև սահմանների բացումը և ադրբեջանական զորքի դուրս գալը մեր երկրի տարածքից։ Դժվար եմ պատկերացնում խաղաղություն կնքել մի երկրի հետ այն ժամանակ, երբ նույն երկրի զորքը օկուպացրել է քո սուվերեն տարածքը։ Չկա նաև այդ խաղաղության երաշխավորը։

📌Քրիստինե Վարդանյան
Իրականում Ադրբեջանի հետ քննարկվում է միակողմանի զիջումների փաստաթուղթ, որն ամրագրում է այն, ինչ մենք զիջել ենք մինչ այս պահը, և դուռ չի փակում Ադրբեջանի նոր պահանջների համար։ ՀՀ իշխանությունը բանակցում է ուժի կիրառման սպառնալիքի տակ, Բաքվում հայ գերիների և ՀՀ տարածքում ադրբեջանական զորքերի առկայության պայմաններում։ Իսկ ի՞նչ է զիջում Ադրբեջանը․ ոչինչ։

Հայաստան դաշինք

10 Sep, 15:37


🗣 Կարևորը ԱԺ-ից. Սեպտեմբերի 10, 2024թ․
#ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌 Արթուր Խաչատրյան
Ընդդիմադիր պատգամավորների՝ «Խաղաղության պայմանագրի» 7րդ և 8-րդ տարբերակներին ծանոթանալուց հետո Ադրբեջանում վայնասուն բարձրացավ, ինչից հետո նրանց արգելվեց ծանոթանալ գաղտնի փաստաթղթերին՝ չնայած որ տեղեկատվության արտահոսք չի եղել։

📌 Թադևոս Ավետիսյան
Արտաքին պատահական գործոնն աստիճանաբար թուլանում է և մոտ ապագայում այն կվերանա, ինչն արդեն իսկ բացասական ազդեցություն է թողնում ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման վրա։ Զուգահեռաբար տեսնում ենք հարկային տեռոր փոքր և միջին բիզնեսի նկատմամբ, հարկային բեռի ավելացում, սոցիալական նպաստների և արտոնությունների վերացում։

📌 Արթուր Խաչատրյան

Ադրբեջանին հանձնված կիրանցիների սեփականությունը հանդիսացող գույքի և տարածքի մակերեսի վերաբերյալ հարցմանը կառավարությունը գաղտնի թղթածրարով է պատասխանել։ Սա նշանակում է, որ իրենք գաղտնի, ժողովրդի թիկունքում տարածք են հանձնել Ադրբեջանին, այլապես՝ պատասխանը կգար բաց։

📌 Արմենուհի Կյուրեղյան
Այս իշխանությունների օրոք հաճախակի են դարձել դեպքերը, երբ բուհերում դասախոսների հետ չեն կնքում աշխատանքային պայմանագրեր՝ զուտ նրանց ընդդիմադիր հայացքների համար։ Իսկ մի մասի հետ կնքում են որոշակի ժամանակով՝ դրանով զրկելով նրանց անընդհատ ստաժ ունենալու, արձակուրդային ստանալու հնարավորություններից։

📌 Ագնեսա Խամոյան
2023 թվականին գրեթե բոլոր հանցատեսակների դեպքերն էապես աճել են, իսկ բացահայտման դեպքերը՝ նվազել։ Իրական Հայաստանում այս պատկերն է, որովհետև ողջ ուժային համակարգը կենտրոնացված է ընդդիմախոսներին ճնշելու, գաղտնալսելու, արտաքին դիտարկումներ անելու համար։ Անզեն ցուցարարի վրա զորք են ուղարկում, զինված հանցագործի վրա՝ օպերլիազոր։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ իշխանությունը պայքարում է ոչ թե հանցագործների դեմ, այլ՝ իր աթոռը պահելու համար։

📌 Լիլիթ Գալստյան
Բուհերն այսօր դարձել են քաղաքական հետապնդման օջախներ։ Անցանկալիներից ազատվելու համար կրթական ծրագիր ու ամբիոն է փակվում՝ առանց մոնիտորինգ իրականացնելու։ Ոստիկանական բռնություններով, ծառայասերների արդարադատությամբ և անպտուղ համառությամբ ո՛չ ժողովրդավարական բաստիոն կարելի է կառուցել, ոչ էլ՝ ներդաշնակ հասարակություն։

📌Գառնիկ Դանիելյան
Օրվա իշխանությունը Կիրանցում սահմանազատման անվան տակ միակողմանի զիջում է արել, հետո նոր կարգը հաստատել։ Ինչո՞ւ են Կիրանցում ենթակառուցվածքները՝ կամուրջը, ճանապարհը, ջրային ակունքները հանձնել թշնամուն, Կիրանցի խորհրդանիշ արծիվը հանել են իր տեղից, ու հիմա այդտեղ Ադրբեջան է՝ դպրոցից ընդամենը 5 մետր հեռավորության վրա։

📌 Աննա Գրիգորյան
17 կետից բաղկացած ոչ մի բանի մասին պայմանագիրը Նիկոլ Փաշինյանն ուզում է վերցնի ու ասի՝ հեսա, խաղաղություն եմ բերել։ Հետո ինչ, որ մեր քաղաքացիները Բաքվի բանտերում են, որ ադրբեջանական զորքը մեր երկրի տարածքում է, իսկ մեր սահմանները փակ են։

📌 Քրիստինե Վարդանյան
ՀՅԴ ժողովներին չի քննարկվում ՀՀ ինքնիշխան տարածքներից որևէ մեկին զիջելու հարց։ ՔՊ-ն կեղծում է, ինչպես կեղծել է Ռոբերտ Աբաջյանի պապիկին ու բեմ հանել։ ՀՀ ինքնիշխանությունն ու Դաշնակցությունը բնական դաշնակիցներ են, ու դա ապացուցման կարիք չունի։

Հայաստան դաշինք

09 Sep, 15:32


🗣 Կարևորը ԱԺ-ից. Սեպտեմբերի 9, 2024թ․
#ԱԺ #ՀայաստանԴաշինք

ՔՊ-ն հրաժարվեց քննարկել ընդդիմության առաջարկած «ՀՀ պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրինագիծը։

📌 Գեղամ Նազարյան
Այս նախագիծը պետք է կառավարությունը բերեր ԱԺ, որ հեշտացներ զոհված զինծառայողների ընտանիքների գործը, և նրանք ստիպված չլինեին ամեն անգամ այդ չարաբաստիկ թուղթը ներկայացնել։ Բայց կառավարությունը նույնիսկ չի էլ կարդացել նախագիծը, իսկ իշխող ուժը հրաժարվել է այն օրակարգում ներառել։

📌 Արծվիկ Մինասյան
ՔՊ-ի տոտալ մերժողական մոտեցումը հանգեցնում է նրան, որ ընդհանրապես նաև առողջ գաղափարները, թեև ներքին համոզմամբ ընդունում են, բայց պատրաստ չեն քննարկման առարկա դարձնել, քանի որ ներկայացրել է ընդդիմադիր խմբակցության պատգամավորը։

📌 Արթուր Խաչատրյան
Ըստ ՔՊ-ի՝ Արցախը հայաթափվեց ոչ թե Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական էթնիկ զտման և զինված կոնֆլիկտի արդյունքում, այլ որովհետև ստորագրվել է մի թուղթ, որը ոչ մեկ չի տեսել:

📌 Արծվիկ Մինասյան
Արցախը հանձնած ուժը, որը հրաժարվել է Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց, հիմա էլ փաստացի հրաժարվում է Արցախի ժողովրդի, որպես միջազգային իրավունքի սուբյեկտի, իրավունքները բարձրաձայնելուց։

Ընդդիմությունը հանդես կգա արցախցիների սոցիալ-տնտեսական իրավունքների իրացմանն ուղղված կոնկրետ առաջարկներ ներկայացնելու և գործողություններ իրականացնելու համար քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։

📌 Գառնիկ Դանիելյան
Ավելի քան երեք տասնյակ ընդդիմադիր քաղաքացիների մեքենաները երեքուկես ամիս է՝ հատուկ պահպանվող տարածքում են: Բանավոր հարցմանն ի պատասխան ՆԳՆ պաշտոնյան ասել է՝ կպահվեն այնքան, ինչքան ինքը հարկ կհամարի։ Նման պաշտոնյան պետք է պատասխանատվության ենթարկվի։

📌 Լիլիթ Գալստյան
Կատարյալ խառնաշփոթ և իրավական նոնսենս է առաջացնում մշակութային կազմակերպությունների կարգավիճակը նկարագրող հոդվածը, որտեղ առաջարկվում է «ազգային» բառը փոխարինել «պետականով»։

Հայաստան դաշինք

23 Aug, 15:20


«Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ օգոստոսի 22-ին կայացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ։

Նիստի ընթացքում քննարկվել են ինչպես Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող հարցեր, այնպես էլ աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի վրա։

Քննարկվել են նաև ԱԺ առաջիկա նստաշրջանում խմբակցության անելիքները։

«Հայաստան» խմբակցություն
23.08.2024թ.

Հայաստան դաշինք

21 Jul, 10:02


​​Մեծ վշտով տեղեկացանք «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, պայքարի առաջամարտիկ Հովհաննես Հարությունյանի անժամանակ մահվան մասին:

Մահը բոլորիցս խլեց նվիրյալ զինակցին և պայքարի գաղափարական ընկերոջը:

Կիսելով կորստի անասելի ցավը մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն
21.07.2024 թ.

Հայաստան դաշինք

04 Jul, 15:38


Ինչպես բոլոր նախորդ դեպքերում, Սահմանադրության օրվա կապակցությամբ Ազգային Ժողովի կողմից տրված պարգևավճարը «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ուղղելու են սոցիալական աջակցությանը։

Հայաստան դաշինք

21 Jun, 17:46


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱԺ-ում ընդդիմադիր ֆրակցիաների կողմից հրավիրված «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» թեմայով արտահերթ նիստին զուգահեռ, որին ՔՊ-ն, հերթական անգամ խախտելով Սահմանադրությունը, հրաժարվեց մասնակցել, փոխարենը ԱԺ քննարկման օրակարգ բերեց «Հայաստանի Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» լսումներ անցկացնելու հարցը:

Մեր կարծիքով, այս հարցը ներկայումս օրակարգ բերելը խիստ արհեստական է, աշխարհաքաղաքական իրողություններից կտրված և ներքաղաքական իմաստով՝ կեղծ։ Այն նպատակ ունի շեղել հանրության ուշադրությունը գործող իշխանությունների հեռացման իրական օրակարգից:

Կարծում ենք, որ իշխանությունների կողմից այս օրակարգի առաջ բերման իրական նպատակը Սահմանադրության փոփոխության հանրաքվեի անցկացման հարցն է, որը կարող է զուգորդվել Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցի վերաբերյալ հանրաքվեով: Սա արվում է այն պարզ պատճառով, որ ԵՄ անդամակցության քողի տակ անցկացվող Սահմանադրության փոփոխություններով բավարարեն թուրք-ադրբեջանական հերթական պահանջը։

Իշխանությունները և նախագծի հեղինակները նախ և առաջ պետք է ազնվորեն հանրությանը իրազեկեն և պատասխանեն հետևյալ հարցին՝ արդյո՞ք ՀՀ-ն պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից՝ հաշվի առնելով, որ ԵՄ-ն առաջին հերթին մաքսային միություն է։ Նկատի ունենալով ՀՀ ձևավորված առևտրատնտեսական հարաբերությունները, տնտեսության և արտաքին առևտրի կառուցվածքը, նման քայլը կարող է խիստ վնասակար լինել Հայաստանի տնտեսության համար:

ԵՄ անդամակցության հարցը կարող է լուծվել բացառապես ԵՄ-Հայաստան բանակցություններում ձեռք բերված համապատասխան փոխադարձ համաձայնությունների միջոցով։ Հանրաքվեի միջոցով անդամակցության հայտ ներկայացնելու վերաբերյալ ԵՄ կողմից դրական արձագանքի հնարավոր բացակայությունը լրջագույն հարված կլինի երկրի հեղինակությանը։ Պատահական չէ, որ ԵՄ անդամակցության թեկնածու ԱՊՀ նախկին պետությունները՝ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը հայտ ներկայացնելու համար հանրաքվեներ չեն անցկացրել։

Այսօրինակ նախաձեռնություններով իշխանությունը շարունակելու է պառակտումը հասարակության մեջ՝ բերելով նոր բաժանումների՝ հակառուսական, հակաեվրոպական, պիտակավորումներով։

ԱԺ «Հայաստան» խմբակցություն
21.06.2024թ.

Հայաստան դաշինք

13 Jun, 15:55


Մաս 2-րդ

Բոլոր քաղաքական ուժերին և հասարակական կազմակերպություններին, որոնք իրենց համարում են ժամանակակից հայ հանրության մաս և պատրաստ են պայքարել ազատության ու արդարության համար, պետք է իրենց հստակ վերաբերմունքը արտահայտեն հունիսի 12-ի իրադարձությունների կապակցությամբ։ Հակառակ դեպքում, մենք գտնում ենք, որ նրանք հավասարապես պատասխանատվություն են կրում Փաշինյանի վարչակարգի քաղաքականության համար, համերաշխ են նրա հետ և իրենց գործողություններով ամրապնդում են այն։

Կոչ ենք անում

1. Միջազգային հանրությանը՝ դատապարտել իշխանությունների գործողությունները։ Հակառակ դեպքում՝ ակնհայտ կլինեն երկակի ստանդարտները առ այն, որ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերում միջազգային հանրության հետ համագործակցության օրակարգը սպառել է իրեն և կրում է բացառապես աշխարհաքաղաքական նպատակահարմարության բնույթ՝ սպասարկելով Փաշինյանի ռեժիմի շահերը։

Կոչ ենք անում ԵԽԽՎ-ին հունիսյան նստաշրջանի օրակարգից հանել Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման հարցը, քանի որ նախապատրաստված նյութերն օբյեկտիվ չեն, չեն արտացոլում մարդու իրավունքների և ժողովրդավարության որակի իրական վիճակը երկրում և էապես խրախուսում են Նիկոլ Փաշինյանի ավտորիտար ռեժիմի ամրապնդումը։ Եվրախորհրդի հետագա կողմնակալ վերաբերմունքը Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության իրական վիճակին, ընդդիմության և քաղաքացիական հասարակության կարծիքների անտեսումը կվարկաբեկի այս կազմակերպության հեղինակությունն ու նշանակությունը։

2. Հաշվի առնելով, որ գործող իշխանությունների օրոք անհնար է հասնել իրավապահ մարմինների ղեկավարների գործունեության օբյեկտիվ և արդարացի իրավական գնահատականի (ներքին գործերի նախարար, ոստիկանապետ, ԱԱԾ տնօրեն, քննչական կոմիտեների ղեկավարներ), առաջարկում ենք նրանց ինքնակամ հրաժարական տալ։

Այս կոչին չհետևելը հետագայում դիտվելու է որպես Ձեր գործողությունները ծանրացնող հանգամանք, քանի որ պաշտոնավարման շարունակությունը ընկալվելու է որպես ապօրինի և հակաօրինական գործողությունները շարունակելու գիտակցված ցանկություն։

3. ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին՝ աջակցել Սրբազան շարժմանը, կանգնել այն մարդկանց կողքին, ովքեր ցանկանում են սրանց հեռացմամբ թևակոխել կայուն խաղաղության և ամուր պետության ժամանակաշրջան։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն

13 հունիսի, 2024թ.Հայտարարություն

Հայաստան դաշինք

13 Jun, 15:54


​​Մաս 1-ին

Նիկոլ Փաշինյանը և նրան սպասարկող խորհրդարանական մեծամասնությունը կորցրել են քաղաքական լեգիտիմությունը և պետք է անհապաղ հրաժարական տան։ Նրանց հետագա գործունեությունը միայն խորացնում է քաղաքացիական դիմակայությունը երկրի ներսում և վարկաբեկում Հայաստանի հեղինակությունն ու ճանաչումը միջազգային հարաբերություններում։

Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը կրում են քաղաքական, բարոյական և քրեաիրավական անմիջական պատասխանատվություն վերջին օրերի իրադարձությունների համար՝ ըստ էության վերածվելով հակաժողովրդական և ապազգային քաղաքական տարրերի, որոնք սպասարկում են արտաքին ուժերի, առաջին հերթին՝ Թուրքիայի և Ադրբեջանի շահերը։

Ակնհայտ է, որ մեր ժողովրդի պատմության վերջին շրջանի բոլոր ողբերգական իրադարձություններն ուղղակիորեն առնչվում են Նիկոլ Փաշինյանի և նրա մերձավոր շրջապատի գործունեության հետ (2008թ. մարտի 1, 2018թ. իշխանության զավթում, 44-օրյա պատերազմ, Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիա, Լեռնային Ղարաբաղի կորուստ): Եկել է ժամանակը դադարեցնել այս ընթացքը և շարունակել մեր արժանապատիվ ընթացքը առանց Նիկոլի ու նրա մեծամասնության։ Սա արդեն մեր ժողովրդի համար դարձել է գոյաբանական անհրաժեշտություն։

Փաստերը վկայում են, որ անցած վեց տարիներին երկրում ձևավորվել է Նիկոլ Փաշինյանի միանձնյա կառավարման ռեժիմ։ Այն որևէ կապ չունի Սահմանադրության հիմնարար նորմերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ։ Իրենց մեծամասնություն անվանող մարդկանց մի փոքր խումբ, պատերազմի նոր սպառնալիքներով շանտաժի ենթարկելով հասարակությանը, պատանդ է պահում հայկական պետությունը՝ հանուն սեփական անվտանգության և հարստացման։

Ռեժիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի խոստովանությունները վկայում են, որ վերջին վեց տարիներին նա շահարկում է հասարակական կարծիքը, մոլորության մեջ գցում բնակչությունը, ծառայում է այլ շահերի, ամրապնդում իր ընտանիքի և մերձավորների նյութական բարեկեցությունը։

Կառավարման վեց տարիներին նա ավելացրել է երկրի պետական պարտքը վեց միլիարդ դոլարով, աճել է կոռուպցիան, ոչնչացվել է պետության ողջ պաշտպանական համակարգը։ Իշխողների քաղաքականությունն ու գործողությունները հակասում են Հայաստանի Սահմանադրությանը և սպառնում են սահմանադրական կարգին։

Իշխանությունների ագրեսիվությունը, խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժի կիրառումը, Ազգային ժողովը ռազմականացված օբյեկտի վերածելը հոգեվարքի և իրենց կատարած հանցագործությունների համար անձնական քրեական պատասխանատվության պահը հնարավորինս հետաձգելու ցանկության դրսևորում է։

Այսօր Հայաստանը վերածվել է ոստիկանական պետության, որտեղ իրավապահ մարմինները ոչ թե հասարակական կարգը պահպանելու և մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգելու գործառույթ են իրականացնում, այլ միայն պաշտպանում են ռեժիմի առաջնորդին և նրա մերձավոր շրջապատին։ Այն, որ ոստիկանությունը չի ծառայում հասարակությանը, վկայում է տարեցտարի երկրում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճը։ Դատական և իրավական համակարգը դարձել է քաղաքական ռեժիմի կցորդը և ամբողջությամբ կորցրել է իր անկախությունն ու օբյեկտիվությունը։

2024 թվականի հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ մարդու իրավունքների պաշտպանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և գլխավոր դատախազը պետք է անհապաղ հրաժարական տան՝ որպես սահմանադրական մարմինների ներկայացուցիչներ, որոնք չեն կարողացել կանխել մարդու իրավունքների զանգվածային խախտումները, չեն ապահովել օրենքի գերակայություն։

Հունիսի 12-ի Բաղրամյան պողոտայի դեպքերը այն կարմիր գիծն էին, որ գործող իշխանություններին դրեց օրենքից դուրս։ Մենք գտնում ենք, որ բոլոր ապօրինի գործողություն իրականացնող ոստիկանները, քննիչները, դատախազներն ու դատավորները անձնական պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների և որոշումների համար։ Նրանք դիտվելու են որպես Փաշինյանի հակաժողովրդական և հակապետական ռեժիմին աջակցողներ, խաղաղ ցուցարարների նկատմամբ իշխանությունների վայրագ, հակաօրինական գործողությունները արդարացնող։

Հայաստան դաշինք

12 Jun, 19:38


Մաս 2-րդ

📌 Լիլիթ Գալստյան
Պատմության ձեր քաղաքական թիմի կենսագրության մեջ դաջելու է, որ մենք Արցախի կորուստ ունեցանք Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք։ Այն Փաշինյանի, որը եկել էր Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու և «անջատում հանուն փրկության» ծրագիրն իրականացնելու համար։

📌 Ագնեսա Խամոյան
Ո՞վ է անվտանգ ու ինքնիշխան Հայաստանի անվտանգության երաշխավորը այն պայմաններում, երբ որ խաղաղությունը մնում է Ադրբեջանի բարեհաճության հույսին։

📌 Քրիստինե Վարդանյան
«Մարտի 1»-ով դիվիդենտ հավաքած քաղաքական ուժը հենց հիմա ուժ է կիրառում այն քաղաքացիների նկատմամբ, ում առջև 2018-ին բացել էր ԱԺ այգու դարպասները։ 2018-ին չէ, որ խաբել եք մեզ․ 2000-ականներին էիք գրել, որ Արցախն Ադրբեջան է։ Այս տեմպերով, որ գնա, մի տարի հետո գալու եք, ասեք՝ Հայաստանն ամբողջությամբ պիտի լինի Ադրբեջանի տիրապետության տակ։ Ինքնիշխանությունից էլ, որ խոսում եք․ սա ինքինշխանություն չէ, թուրքիշխանություն է։

📌 Էլինար Վարդանյան
Ո՞վ ու ե՞րբ է ներողություն խնդրելու Վեհափառից՝ Սարդարապատի հուշահամալիրի տգեղ այլանդակության համար։ Ո՞վ ու ե՞րբ է ներողություն խնդրելու փողոցում հավաքված մարդկանցից, որոնք ձեր մեղքով անդամալույծ են դառնում։ Ո՞վ ու ե՞րբ է ներողություն խնդրելու մեր բոլոր քաղաքացիներից այն հոգեկան ապրումների համար, որ ունեն այս պահին։ Ձեր մեղքի համար վաղը ձեր երեխաներն են իրենց վատ զգալու, ձեր մեղքի կրողը դառնալու։

📌 Գեղամ Նազարյան
Եթե 2018-ին վարչապետ դառնար մեկ այլ անձ, իսկ Փաշինյանը գոհ գնար և զբաղվեր մեկ այլ գործով, բայց հետևեր 6 տարվա իրադարձություններին, նա կլիներ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկո՞ւմ, թե՝ այլ տեղում և ի՞նչ վերաբերմունք կունենար այս ամենին։

📌 Աննա Գրիգորյան
Դուք կորցրել եք ձեր լեգիտիմությունը, այլևս ձեր միակ հենարանը ոստիկանական ուժն է, բերետը, ժողովրդի նկատմամբ իրականացվող բիրտ ուժը։
Բոլորիս անվտանգությունից զատ միայն ձեր անվտանգությունն ենք նախընտրում, ամենից շատ ձեր աթոռն եք սիրում։ 2008 թվականին փառավորվում էիք, երբ ցուցարարը ոստիկանին խփում էր, հիմա փառավորվում եք, որ ոստիկանն է ցուցարարներին ծեծում, բռնության ենթարկում։

Հայաստան դաշինք

12 Jun, 19:37


Մաս 1-ին

🗣 Կարևորը ԱԺ-ից. Հունիսի 12, 2024թ․
#ԱԺ #ՀայաստանԴաշինք

Փաշինյանի սադրիչ արտահայտությունների հետևանքով ԱԺ նիստերի դահլիճում քաշքշուք սկսվեց, իսկ ԱԺ պատերից դուրս ոստիկանությունը թիրախավորել էր բեմահարթակը՝ տասնյակ լուսաձայնային նռնակներ արձակելով հավաքվածների ուղղությամբ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի՝ չկատարված խոստումների մասին հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը բորբոքվեց, հունից դուրս եկավ, իսկ երբ իրավիճակը լարվեց, դուրս եկավ ԱԺ նիստերի դահլիճից ու թաքնվեց ԱԺ նախագահի աշխատասենյակում։

📌 Աղվան Վարդանյան
Ասա՛, թող դարպասները բացեն, քայլելով իջիր ժողովրդի մոտ, ասա՛, որ սիրում ես, խոնարհվում ես, հպարտանում ես։ Նորմալ մարդը ամոթից գետինը կմտներ, բայց սա այդ դեպքը չի։ Ես գիտեմ, հողը ամոթ ունի, հողը ձեզ չի ընդունելու։ Որ գնաք տուն, Ձեզ հայելու մեջ կնայեք։

📌 Թադևոս Ավետիսյան
Խոսում էիք «դուխով» կոչերով ու գլխարկներով, իսկ հիմա բերել եք եռագլուխ վախ, մարդկանց վախեցնում, և դուք եք վախենում թշնամուց, դրա համար ամեն ինչ զիջում եք՝ սեփական աթոռը պահելու ակնկալիքով։ Խոսում էիք ժողովրդավարությունից, բայց դրա փոխարեն ունենք անկանոն ոստիկանապետություն։

📌 Մհեր Սահակյան
Թուրք-ադրբեջանական տանդեմը մեր ազգային ինքնության հետ կապված խնդիր ունի և պահանջներ է ներկայացնում նույնիսկ Սահմանադրության դրույթների փոխելու հետ կապված։ Այս զիջումներում մինչև ո՞ւր եք պատրաստ գնալ, թեկուզ իշխանությունը պահելու համար։

📌 Արմեն Ռուստամյան
44-օրյա պատերազմից երկու օր առաջ ՄԱԿ-ին ուղղված տեսաուղերձում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից ու Ցեղասպանությունից էիք խոսում։ Է՞ն ժամանակ եք ճիշտ ասել, թե՞ հիմա։ Ստել եք ՄԱԿ-ին, հիմա էլ շարունակում եք աղավաղել մեր պատմությունը և պատրաստվում եք գործել ԱԺ կողմից հաստատված ծրագրին հակառակ, որի իրավունքը չունեք։ Սա խոսում է ձեր կառավարության ոչ լեգիտիմության մասին, միակ ձևը հրաժարականն է, և նոր կառավարության ձևավորումը։

📌 Գառնիկ Դանիելյան
Ո՞ր իրական Հայաստանում է, որ գյուղը կարող է կիսվել երկու մասի, որ այդ գյուղացիների անվտանգությունը պետք է ապահովեն ծառերը, իսկ վարչապետինը՝ ոստիկանական, ԱԱԾ ու փրկարար ուժերը, որ առաջնագիծը հանձնելու համար գեներալներին ուսադիրներ են տալիս։ Ձեզ համար կարմիր գծեր չկան, թշնամին էլի տարածք պահանջի, ասելու եք՝ նախկիններն են մեղավոր։ Միակ լուծումը Ձեր հեռացումն է իշխանությունից։

📌 Արծվիկ Մինասյան
Նիկոլ Փաշինյանը, որ 2018-ին հոգին փառավորվում էր ոստիկաններին ծեծելուց, հիմա քրիստոնեաբար դարձել է համակրող, հանդուրժող։ Մի հատ էլ շնորհակալություն է հայտնում։ Ինչի՞ համար եք շնորհակալություն հայտնում, ծեծելո՞ւ, խոշտանգելո՞ւ։

📌 Գեղամ Մանուկյան
Ինչքա՞ն կարելի է ուրիշներին մեղադրել, ամեն անգամ մի նոր մարդու մեղավոր կարգել։ Քաղաքական պատվերով՝ 2,5 տարի է, որ ԱԱԾ մեկուսարանում նստած է Արցախի ՊԲ հրամանատարը Միքայել Արզումանյանը։ Պարբերաբար սուտ եք խոսել ու մեղավորներ կարգել։

📌Արմենուհի Կյուրեղյան
Եթե անհանգստացած ու վախեցած չեք Շարժումից, եթե Շարժումը մարող է, եթե համոզված եք, որ մնալու եք իշխանության, որովհետև լեգիտիմ եք, ապա ինչո՞ւ եք այդքան ոստիկանական ուժ կենտրոնացրել ու կիրառում։ Ինչքան բարձր եք գոռում, թե չեք վախենում, այնքան ձեր վախերն ավելի մեծ են։ Իսկ վախենում եք, որովհետև ոչ ոք ձեզանից ավելի լավ չգիտի, թե ինչ եք արել և իշխանությունը կորցնելուց հետո ինչեր են բացվելու և ինչերի համար եք պատասխան տալու։

📌 Արթուր Խաչատրյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք երկրների նախագահներին ասում եք՝ սուտասան են։ Ուզո՞ւմ եք դրանից հետո ՀՀ դիվանագիտությունը պարտություն չկրի։ Ասում եք՝ եթե խաղաղության ճանապարհով չգնանք, կռիվ կլինի, իսկ որ գնանք, Աստված գիտի՝ ինչ կլինի։ Դուք ստեղծված իրավիճակում ադեկվատ լուծում չեք առաջարկում։ Երկիրը չեք առաջնորդում, տանում եք դեպի ձախողում։

📌 Սեյրան Օհանյան
Այս դահլիճում կրքերը բորբոքվում են, որովհետև այնուամենայնիվ չեք պատասխանում՝ ի՞նչ եք անելու կառավարության ծրագրի հետ․ այդ ծրագրի ու իրականության հետ մեծ տարբերություն կա։ Ձախողել եք պետական կառավարումը, անվտանգության և Արցախի հետ կապված բոլոր հարցերում։ Այսօր էլ այդ գործընթացը ՀՀ սահմանում է ընթանում․ հայ սահմանապահ գյուղացին ադրբեջանցու դեմ միայնակ է հայտնվում։