1in.am I Առաջին լրատվական ծառայություն @arajintv Channel on Telegram

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

@arajintv


1in.am-ը տեղեկատվական-վերլուծական կայք է, որի նպատակն է Հայաստանում, տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների` օնլայն ռեժիմով լուսաբանումը:

1in.am I Առաջին լրատվական ծառայություն (Armenian)

Ա 1in.am-ը առաջին լրատվական ծառայությունը, որ առաջինն է տեղում դարձել տեղափոխությունները Հայաստանում և աշխարհում: Այդ կայքի նպատակն է լուսաբանել եւ ավելի ծանոթ դարձել բնակարանների, գլխաւոր ճանապարհների, գործարաական միջոցների ճկունչերը: Ասա, ոնց բաներ են առաջատար մարդկանց, բիզնեսմենտների որակավոր տեղեկության աշխարհում: Մեր ընկերությունը - arajintv կանանց եւ այլեւս նախկինները նոր հսկի ունենալու համար: Ցանկանում եք ուղեկցի լուսաբանական պատմությանը լրատվական բառերով: Այդպես, 1in.am-ը առաջինն է: Առաջը եկաք, լինեք մեզ ինչպե՞ս: 1in.am-ը հասցնում է ռեստորանների, մնացապատել իրադարձությունները գնալու համար: Դուք վերագործում եք սա ավելի դժվար: Դե, դժվար չէ սա: Մեր կրթահարող և բարի սլով գտնվելու համոզ եք: Ծառայեք մեզ, ջրվող տապ եղեք մեզ իսկ առաջինը:

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

18 Feb, 20:35


🇫🇷🇫🇷🇫🇷Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վստահեցրել է, որ Ֆրանսիան չի պատրաստվում ցամաքային զորքեր ուղարկել Ուկրաինա։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

18 Feb, 20:33


🇪🇺🇪🇺🇪🇺ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վերանայման ֆոնին Եվրահանձնաժողովից հայտնել են, որ Եվրամիությունը շարունակելու է հակառուսական պատժամիջոցների խստացման քաղաքականությունը, նույնիսկ եթե Վաշինգտոնը չեղարկի դրանք:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

18 Feb, 20:30


Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի առողջական վիճակի կլինիկական պատկերը բարդ է․ հետազոտությունները ցույց են տվել սկսվող երկկողմանի թոքաբորբ, որը պահանջում է հետագա դեղորայքային թերապիա, հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը:

«Լաբորատոր հետազոտությունները, կրծքավանդակի ռենտգենը և կլինիկական վիճակը շարունակում են ներկայացնել բարդ պատկեր: Պոլիմանրէային վարակը, որն առաջացել է բրոնխոեկտազի և ասթմատիկ բրոնխիտի ֆոնի վրա և պահանջում էր հակաբիոտիկ թերապիայի օգտագործում կորտիզոնով, բարդացնում է թերապևտիկ բուժումը»,- ասվում է հաղորդագրությունում։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

18 Feb, 20:28


🇦🇲🇦🇲🇦🇲ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը սոցցանցի իր էջում գրել է.

««Արցախը բանակցային գործընթացից երբեք դուրս չի մնացել։ Սա կեղծ թեզ է, որը շարունակաբար փորձում են հրամցնել մեր ժողովրդին։ Մեկ օրինակ բերեք, երբ իմ օրոք համանախագահողները եկել են տարածաշրջան և չեն գնացել Ղարաբաղ, չեն հանդիպել Ղարաբաղի ղեկավարության հետ։ Մինսկի խմբի բոլոր գործողությունները եղել են Ղարաբաղի ներգրավվածությամբ, Ղարաբաղը եղել է կոնֆլիկտի կողմ։ Քարոզչական նպատակներով օգրագործված թեզ է, որը որևէ փաստական հանգամանքով հիմնավորված չէ»,- ասում է Քոչարյանը։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

18 Feb, 20:26


🇦🇲🇦🇲🇦🇲Փետրվարի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

18 Feb, 20:23


🇦🇲🇦🇲🇦🇲Մեր աշխատանքի հիմքում մարդկանց ակնկալիքներն ու կարիքներն են, սոցցանցի իր էջերում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Աջափնյակցիների հետ քննարկեցինք վարչական շրջանի բարելավման ընթացքը՝ հանրային տարածքների բացազատումը, բակերի բարեկարգումը և նոր ֆուտբոլային դաշտերի կառուցումը։ Կարևոր է, որ յուրաքանչյուր փոփոխություն ծառայի մարդկանց ու դարձնի միջավայրն ավելի հարմարավետ»,- գրել է քաղաքապետը։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

18 Feb, 20:18


🇹🇷🇹🇷🇹🇷Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դիվանագիտական ​​նախաձեռնությունը համընկնում է վերջին երեք տարիների ընթացքում այդ երկրի նկատմամբ պաշտոնական Անկարայի քաղաքականությանը: Այս մասին Թուրքիայի ղեկավարը հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

18 Feb, 20:17


🇺🇸🇺🇸🇺🇸Ռուս-ուկրաինական կարգավորման բանակցություններում ԵՄ-ի դերակատարումը բացառվում է՝ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

18 Feb, 20:16


Եվրամիությունն աշխատում է մի քանի հարյուր միլիարդ եվրո արժողությամբ պաշտպանական փաթեթի վրա՝ Ռուսաստանի դեմ պայքարում Ուկրաինային աջակցելու համար։ Այս մասին տեղեկացնում է գերմանական Berliner Zeitung-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն ակնարկել է, որ առաջիկա փաթեթը կարող է կազմել մոտ 700 միլիարդ եվրո:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

18 Feb, 18:59


🇺🇸🇺🇸🇺🇸Էր Ռիադում ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններն առաջին, բայց «պատմական քայլ» էին Ուկրաինայում խաղաղության հաստատման ճանապարհին։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիտը։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

18 Feb, 18:56


🇺🇸🇺🇸🇺🇸Իլոն Մասկը վարչակազմում զբաղեցնում է նախագահի ավագ խորհրդականի պաշտոնը և կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատակից չէ:

Ինչպես գրում է The Independent-ը, այս մասին ասվում է Սպիտակ տան պատասխանում:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

18 Feb, 18:35


🇦🇲🇦🇲🇦🇲Կիևը և ԵՄ-ն պետք է լինեն սեղանի շուրջ. Ուկրաինան չի ընդունի ՌԴ-ԱՄՆ ձեռք բերված որևէ համաձայնություն

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

18 Feb, 18:33


🇺🇸🇺🇸🇺🇸Վաշինգտոնը Վարշավային տեղեկացրել է, որ մտադիր չէ կրճատել այդ երկրում տեղակայված իր զորախումբը: Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգի հետ հանդիպումից հետո այս մասին իր գրասենյակի մամուլի ծառայության միջոցով հայտնել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:

«Մեզ վստահեցրել են, որ Ամերիկան չունի Լեհաստանում գտնվող ամերիկացի զինվորների թիվը կրճատելու որևէ մտադրություն»,- նշել է Դուդան՝ հավելելով, որ հակառակը՝ երկրում ամերիկյան զորախմբի ավելացման հույս ունի:

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

18 Feb, 18:31


🇨🇦🇨🇦🇨🇦Կանադայի կառավարությունը դեմ է, որ Ռուսաստանը վերադառնա G7 խումբ:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին, որն այժմ գտնվում է Բրյուսելում:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

18 Feb, 18:28


‼️‼️‼️Արարատի մարզում 31-ամյա տղամարդը հայտնաբերվել է կախված՝ տան անասնագոմում

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

18 Feb, 18:24


‼️‼️‼️Հայ և ղազախ իրավապահները բացահայտել են խոշոր միջազգային խարդախության սխեմա

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

18 Feb, 18:21


Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը սոցիալական ցանցի իր էջերում գրառում է արել, որտեղ անդրադարձել է երեկ Փարիզում կայացած ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը և Ուկրաինայի պատերազմի պատճառով ստեղծված իրավիճակին։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

18 Feb, 18:20


‼️‼️‼️Արագածոտնում 22-ամյա աղջիկը մահացած է հայտնաբերվել լոգարանում. հանգամանքները պարզվում են

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

18 Feb, 17:57


🇦🇲🇦🇲🇦🇲Podcast կարևորի մասին

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

18 Feb, 17:52


🇷🇺🇷🇺🇷🇺ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացուցիչների հատուկ խումբ կնշանակի, որոնք կաշխատեն ԱՄՆ հատուկ ներկայացուցիչների հետ Ուկրաինաի հարցի շուրջ:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Feb, 19:32


🇦🇲🇦🇲🇦🇲«Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի ՊԱՐԳԸ։

Մրցույթի կիսաեզրափակիչ համերգները տեղի կունենան Շվեյցարիայի Բազել քաղաքում, 2025 թվականի մայիսի 13-ին և 15-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 17-ին:

Մրցույթին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել 12 մասնակից։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Feb, 19:18


🇺🇸🇺🇦Վաշինգտոնը հիասթափված է Զելենսկու «անհեռատես» որոշումից՝ բաց թողնելու «մեծ հնարավորությունը»՝ ստորագրելու ԱՄՆ-ի առաջարկած համաձայնագիրը ուկրաինական հանքանյութերի վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հյուզը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ հանձնարարել է իր նախարարներին չստորագրել առաջարկվող համաձայնագիրը, որը թույլ կտա Միացյալ Նահանգներին օգտվել Ուկրաինայի հազվագյուտ հողային հանքանյութերից, քանի որ փաստաթուղթը չափազանց կենտրոնացած է ԱՄՆ շահերի վրա:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Feb, 19:08


🇦🇲🇮🇷ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը փետրվարի 16-ին հանդիպել է ԻԻՀ առաջին փոխնախագահի՝ տարածաշրջանային համագործակցության և միջազգային հարցերով տեղակալ Ալի Նաջաֆի Խոշրուդիի հետ:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Feb, 19:04


🇦🇲🇦🇲🇦🇲Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Feb, 18:34


🇺🇦🇺🇦🇺🇦Ո՛չ ես, ո՛չ ուկրաինացի ժողովուրդը երբեք չենք ընդունի ԱՄՆ-ի և Ռուսաստանի որևէ որոշում, եթե Ուկրաինան ներգրավված չլինի դրանցում։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին NBC News-ին տված հարցազրույցում։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Feb, 18:33


🇦🇲🇦🇲🇦🇲2024 թվականին Հայաստանում զգալիորեն աճել է սննդամթերքի արտադրությունը։ Ըստ վիճակագրական կոմիտեի՝ մսի արտադրության ծավալները հասել են 86․654,5 տոննայի, ինչը 9.4%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշների համեմատ։ Հատկապես աչքի է ընկել խոշոր եղջերավոր անասունի մսի արտադրության աճը՝ 7.5% (51․828,7 տոննա)։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Feb, 18:32


YouTube-ը ներկայացրել է Dream Screen նորացված գործառույթը. գրում է Kommersant-ը։

Այժմ այն թույլ է տալիս կարճ տեսանյութերի՝ Shorts բաժնի համար տեքստային նկարագրության հիման վրա ստեղծել ամբողջական տեսանյութեր: Գործիքը աշխատում է Google Veo 2 նեյրոցանցի հիման վրա և օգտատերերին հնարավորություն է տալիս ընտրել տեսանյութերի ոճերը, էֆեկտները և տևողությունը:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Feb, 18:31


🇫🇷🇫🇷🇫🇷Ֆրանսիան երկուշաբթի կընդունի Ուկրաինայի և անվտանգության հարցերով եվրոպական գագաթնաժողովը։ Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն, գրում է Reuters-ը։

Միաժամանակ, Ֆրանսիայի արտգործնախարարը հրաժարվել է նշել միջոցառման մասնակիցների ճշգրիտ ցանկը։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Feb, 18:29


🇺🇸🇺🇸🇺🇸ԱՄՆ պատվիրակությունը այսօր՝ կիրակի օրը, մեկնում է Սաուդյան Արաբիա՝ բանակցություններ վարելու ռուս պաշտոնյաների հետ՝ լավ առաջընթացի հույսով։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիտկոֆը, գրում է Reuters-ը։

«Ես գնում եմ այսօր երեկոյան», – ասել է Ուիտկոֆը Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Feb, 18:01


🇦🇲🇦🇲🇦🇲Շատ երկրներ ԱՄՆ-ից երես են թեքելու. պետք է հասկանանք ամերիկյան նոր քաղաքականության տրամաբանությունը

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Feb, 17:57


Չիլիի ափերին՝ Մագելանի նեղուցում, փոքրիկ նավակով նավարկող Ադրիան Սիմանկասին կուլ է տվել սապատավոր կետը։ Նրա հայրը, որը մոտակայքում մեկ այլ նավակում էր, տեսախցիկով ֆիքսել է այդ պահը։ Միջադեպի տեսանյութը մեծ տարածում է գտել համացանցում։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Feb, 17:54


🇦🇲🇦🇲🇦🇲Կանադայում հակաամերիկյան տրամադրություններ են. տարիֆները մեծ վնաս կհասցնեն նաև ԱՄՆ տնտեսությանը

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Feb, 17:31


🇦🇲🇦🇲🇦🇲ԱՄՆ կողմից Եվրոպային պաշտպանելու դարաշրջանն անվերադարձ անցել է. ԵՄ-ում դա պետք է հասկանան

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Feb, 17:19


‼️‼️‼️Այսօր՝ փետրվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում «Զիլ 131» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել, գրում է Shamshyan.com-ը։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Feb, 17:17


🇮🇱🇺🇸Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երուսաղեմում հանդիպում են ունեցել, որից հետո համատեղ հայտարարություններ են արել։

Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ամենամեծ ընկերն է, որ Իսրայելը երբևէ ունեցել է Սպիտակ տանը»։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Feb, 17:17


🇦🇲🇦🇲🇦🇲Փետրվարի երրորդ տասնօրյակում հանրապետությունում սպասվում են 2024-2025 թվականի ձմեռվա ամենացածր ջերմաստիճանները: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Փետրվարը դեռ չի ասել իր վերջին խոսքը։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Feb, 17:16


🇦🇲🇦🇲🇦🇲ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի գրառումը․

«Սիրելի քաղաքացիներ,

Փետրվարի 12-ին Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ընդլայնում է ֆոնդերի ներդրումներ անելու գործիքակազմը՝ հնարավրություն ստեղծելով

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Feb, 17:15


🇺🇸🇺🇸🇺🇸Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնում են Սաուդյան Արաբիա՝ խաղաղ բանակցություններ սկսելու Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ:

Այս մասին հայտնում է POLITICO-ն՝ վկայակոչելով ծրագրին ծանոթ երկու ամերիկացի պաշտոնյայի:


Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Feb, 16:53


🇦🇲🇦🇲🇦🇲Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Feb, 16:52


Թրամփը սկսու՞մ է Գազայի «վերակառուցումը»

🇦🇲🇦🇲🇦🇲Իսրայելի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ Միացյալ Նահանգներից ստացվել է 1600 հատ 908 կիլոգրամանոց ռումբ, որ հատկացվել են ռազմա-օդային ուժերին և պահեստավորվել: Ավելի վաղ ամերիկյան մամուլը տեղեկություն է հայտնել, որ Վաշինգտոնն Իսրայելին «կմատակարարի հակաբունկերային ռումբեր»: Փորձագետները համարում են, որ այդ ռումբերը «կարող են խոցել Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտները»:

Իսրայելական մամուլը գրում է, որ այդ ռումբերի համար Նաթանյահուի կառավարությունը վճարել է վաղուց, բայց առաքումը տեղի չի ունեցել, որովհետև Բայդենի վարչակազմն արգելք է սահմանել այն հիմնավորմամբ, որ «ծանր ռումբերի կարող են Գազայի խաղաղ բնակչության շրջանում մեծաթիվ զոհերի պատճառ դառնալ»:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Jan, 07:16


🇦🇲🇦🇲🇦🇲Հայոց բանակի օրվա կապակցությամբ այսօր դեսպանատունը փակ կլինի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Jan, 07:15


🇦🇲🇦🇲🇦🇲ՀՀ Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Վարչապետը ծաղիկներ է խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Jan, 07:15


🇦🇲🇦🇲🇦🇲Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով:

«Սիրելի՛ հայրենակիցներ, պարոնայք սպաներ և, իհարկե, մեր շատ սիրելի զինծառայողներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության բանակի 33-րդ տարեդարձի առթիվ:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Jan, 07:14


🇺🇸🇺🇸🇺🇸ԱՄՆ Սենատը հաստատել է Սքոթ Բեսենթին որպես ֆինանսների նախարար։ Բեսենթը կղեկավարի երկրի հարկերի հավաքագրումը և 28 տրիլիոն դոլար արժողությամբ գանձապետական շուկան, ունենալով հսկայական ազդեցություն հարկաբյուջետային քաղաքականության, ֆինանսական կարգավորումների, միջազգային պատժամիջոցների և արտերկրից ներդրումների վրա։

62-ամյա Բեսենթը միլիարդատեր է, հեջ ֆոնդի կառավարչի։ Նրա քաղաքականությունն ուղղված է հարկերի կրճատմանը և բարձր մաքսատուրքերի սահմանմանը։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Jan, 07:13


🇦🇲🇦🇲🇦🇲Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը ուղերձ է հղել բանակի կազմավորման տարեդարձի առթիվ։

«Հայոց բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Jan, 07:13


🇦🇲🇦🇲🇦🇲Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը բանակի կազմավորման օրվա կապակցությամբ:

«Սիրելի՛ հայրենակիցներ,


Այսօր մենք նշում ենք բանակի կազմավորման 33-րդ տարեդարձը՝ հպարտությամբ հիշելով այն ճանապարհը, որը զինված ուժերը հաղթահարել են։ Այս օրը ոչ միայն տոն է, այլև հերթական առիթ՝ արժևորելու բանակի դերը երկրի պաշտպանությունում և անկախ պետականության կայացման գործում։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Jan, 07:12


🇦🇲🇦🇲🇦🇲Այսօր Հայկական բանակի կազմավորման 33-ամյակն է։

1992 թվականի հունվարի 28-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, որի ենթակայությանը հանձնվեցին երկրում եղած ուժային կառույցներից որոշակի ստորաբաժանումներ, մասնավորապես՝ ներքին գործերի նախարարության պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատը։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Jan, 07:11


🇦🇲🇦🇲🇦🇲Հանրապետության տարածքում հունվարի 28-31-ը, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում հունվարի 28-31-ը, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Jan, 07:11


Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում այս գիշեր հազարավոր քաղաքացիներ լայնամասշտաբ բողոքի ակցիա են անցկացրել, պահանջելով նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրաժարականը

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Jan, 07:10


🇺🇸🇺🇸🇺🇸ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ հեռացրել է ավելի քան տասնյակ աշխատակիցների, որոնք զբաղվել են նախագահ Դոնալդ Թրամփի քրեական հետապնդումներով, գրում է APnews-ը։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Jan, 07:10


🇮🇱🇮🇱🇮🇱BBC-ն գրում է, որ Իսրայելի կառավարության մամուլի քարտուղար Դավիթ Մենցերը հաստատել է ավելի վաղ տեղական ԶԼՄ-ների հրապարակումները, որ ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 33 իսրայելցուց միայն 25-է են ողջ։

«ՀԱՄԱՍ-ից ստացված ցուցակը համընկնում է իսրայելական հետախուզության տվյալների հետ։ Այդ պատճառով ես կարող եմ ձեզ տեղեկացնել, որ մեր պատանդներից 25-ը ողջ են, իսկ 8-ը սպանվել են ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից», – ասել է Մենցերը:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Jan, 06:49


🇦🇲🇦🇲🇦🇲«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Jan, 06:45


🇦🇲🇦🇲🇦🇲Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Jan, 06:45


🇦🇲🇦🇲🇦🇲Թուրքիան և Ռուսաստանը քաջալերում են Ադրբեջանի հակաֆրանսիական արշավը. Ալիևը խաղալիք է նրանց համար

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Jan, 06:44


🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանը պետք է Բելառուսի դեսպանին 48 ժամ ժամանակ տա՝ երկիրը լքելու համար

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Jan, 06:43


Աշխարհաքաղաքական մեծ եռանկյան Հայաստանի «անկյունը»

🇦🇲🇦🇲🇦🇲ԱՄՆ-ն ու Չինաստանը կարող են լինել գործընկերներ և նույնիսկ բարեկամներ, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը՝ ասելով, որ երկրներն ունեն ընդհանուր հետաքրքրություններ և կարող են իրենց գործընկերությամբ ու բարեկամությամբ նպաստել թե՛ երկու երկրների, թե՛ ամբողջ աշխարհի բարգավաճմանը: Տասն օր առաջ տեղի ունեցավ Ցզինպինի հեռախոսազրույցն ԱՄՆ այն ժամանակ դեռևս միայն ընտրված նախագահ Թրամփի հետ, իսկ դրանից երկու օր անց Չինաստանի նախագահը տեսազանգ ունեցավ ՌԴ նախագահ Պուտինի հետ:

ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը էական դեր կարող է խաղալ ուկրաինական հակամարտության դադարեցման հարցում: Ըստ ամենայնի՝ Թրամփը նկատի ունի այն, որ, եթե Չինաստանը նվազեցնի աջակցությունը Ռուսաստանին սահմանափակի տնտեսական կոմունիկացիան, ապա դա զգալի կթուլացնի Պուտինի դիրքերն ու նա հակված կլինի բանակցության: Սի Ցզինպինը համաձա՞յն է այդ մոտեցմանը, թե՞ նա ԱՄՆ նախագահին առաջարկում է հրաժարվել Չինաստանը ՌԴ հանդեպ ճնշման միջոց դիտարկելու մտքից և պայմանավորվել...

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Jan, 05:36


Նիկոլ Փաշինյանն այցելեց Եռաբլուր, այնտեղ են նաև ՀՀ նախագահը, ԱԳ նախարարը, ԱԺ նախարարը, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Jan, 05:35


Ադրբեջանի պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարարությունները մեզ միշտ էլ մտահոգում են, սակայն օպերատիվ գնահատականում դրանք փոքր մաս են կազմում:

ԳՇ պետ Էդվարդ Ասրյան

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Jan, 05:34


Այո՛, քաղաքացիները մտահոգություններ պիտի ունենան, որովհետև հակառակորդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում։

ԳՇ պետ Էդվարդ Ասրյան

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

27 Jan, 19:33


🇷🇺🇷🇺🇷🇺ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը և ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը քննարկել են Ղազախստանի Ակտաուի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանումը և ընդգծել պաշտոնական հետաքննությունն ավարտելու անհրաժեշտությունը։

«Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման թեման քննարկելիս ընդգծվել է ծառայողական հետաքննությունն ավարտելու և դրա արդյունքները հրապարակելու անհրաժեշտությունը՝ պարզելու ողբերգության բոլոր հանգամանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

21 Jan, 20:38


🇦🇲🇦🇲🇦🇲ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն անդրադարձել է համընդհանուր հայտարարագրմանը։

«Երեք ամփոփ պարզաբանում՝ եկամուտների հայտարարագրման թեմայով։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

21 Jan, 20:36


‼️‼️‼️Հունվարի 21-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22:20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորանների սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում Howo բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Mercedes-ին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով կա 2 զոհ, 2 վիրավոր։ Վիրավորներին բեռնատարից դուրս են բերել Աշտարակի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Տեղում են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն ու Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

21 Jan, 20:34


🇹🇷🇹🇷🇹🇷Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 22-ը հանրապետությունում համազգային սուգ է հայտարարել՝ 66 մարդու կյանք խլած հրդեհի պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հունվարի 22-ին երկրի դրոշը խոնարհվելու է մինչև մայրամուտ», – կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է Թուրքիայի ղեկավարը։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

21 Jan, 20:31


🇪🇺🇪🇺🇪🇺ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության ելույթից հետո, որում նա չհիշատակեց Ուկրաինան, ԵՄ-ից խոստովանել են, որ իրենք դեռ չեն հասկանում Ուկրաինայի հարցում ԱՄՆ նոր քաղաքականությունը և պատրաստ են այն քննարկել Վաշինգտոնի հետ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է ԵՄ տնտեսական հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։

«Ճիշտ է, մենք հստակ ուղերձ չունենք Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի նոր վարչակազմի մոտեցման մասին, բայց մենք հավատարիմ ենք շարունակական աջակցությանը և պատրաստ ենք հետայսու ևս ներգրավվել Միացյալ Նահանգներին՝ հաստատելու հավաքական ջանքերի շարունակությունը բոլոր ժողովրդավարական երկրների կողմից՝ ուղղված Ուկրաինային»,- ասել է եվրահանձնակատարը։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

21 Jan, 19:52


🇧🇾🇧🇾🇧🇾Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքը՝ որպես պետության ղեկավար, պատրաստ է ներում շնորհել ընդդիմության 2020 թվականի ցույցերի մասնակիցներին, բայց նախ ժողովուրդը պետք է ների նրանց։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

21 Jan, 19:51


🇩🇪🇩🇪🇩🇪Գերմանիայի փոխկանցլեր և Կանաչների կուսակցությունից էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը Փարիզի կլիմայի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը ճակատագրական ազդանշան է անվանել աշխարհի համար։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

21 Jan, 19:50


🇮🇷🇦🇿Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

21 Jan, 19:49


🇦🇲🇦🇲🇦🇲Ակնհայտ է, որ նոր ու բարդ համակարգեր են ներդրվում, որոնք քաղաքակիրթ երկրի տեսք են տալու մեր պետությանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Նման ներդրումներն ունենում են իրենց թերությունները: Հընթացս բոլոր հարցերը պարզաբանվում են: Որտեղ համակարցը ստեղծողը սխալ կլինի, կլավարկի այն, բայց սադրանքների տրվել պետք չէ:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

21 Jan, 19:48


🇺🇸🇺🇸🇺🇸ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հունվարի 20-ին նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության պարահանդեսին սև ու սպիտակ զգեստ է հագել: Մելանիան հագել է առանց ժապավենի սպիտակ զգեստ՝ երկրաչափական սև նախշերով և փոքր կտրվածքով: Տեսքը լրացնում էին սպիտակ բարձրակրունկներն ու հաստ, սև վզնոցը։ Զգեստը նախագծել է դիզայներ Էրվե Պիերը՝ Մելանիայի ոճի երկարամյա խորհրդատուն: Պիեռը նրա համար զգեստ էր պատրաստել նաև առաջին երդմնակալության օրոք։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

21 Jan, 19:33


🇦🇲🇦🇲🇦🇲Շարունակելով եկամուտների տարեկան հայտարարագրման մասին ամենահաճախ տրվող հարցերի շարքը՝ ՊԵԿ-ը հարցուպատասխանով շարունակում է ներկայացնել, թե որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման։

ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել հայտարարատուի կողմից։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

21 Jan, 18:56


‼️‼️‼️Ներխուժել է Դեմիրճյանի տուն-թանգարան և սպառնացել աշխատակցին

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

21 Jan, 18:53


‼️‼️‼️Աբովյանում կանանց միջև ծեծկռտուք՝ քարերով և վիրավորներով. իրականացնում է քննություն

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

21 Jan, 18:52


‼️‼️‼️Վանաձորի ՔԿՀ-ում կալանավորի խցում հայտնաբերվել են 7 հեռախոս և 40 մետրանոց պարան

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

21 Jan, 18:41


🇩🇪🇦🇿Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել են Գերմանիայի կանցլերը և Ադրբեջանի նախագահը: Ադրբեջանական կողմի տվյալով՝ հանդիպումը տեղի է ունեցել գերմանական կողմի առաջարկով:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

21 Jan, 18:39


🇺🇸🇺🇸🇺🇸Մարկո Ռուբիոն երդմամբ ստանձնել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը։ Այդ մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն։ Ռուբիոն դարձել է Սենատի կողմից հաստատված առաջին պաշտոնյան, ով երդում է տվել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի գրասենյակում, իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը կատարել է երդման արարողությունը։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

21 Jan, 18:35


‼️‼️‼️Երևանում ռուս առաքիչի և եգիպտացի բնակչի վիճաբանությունն ավարտվել է վնասվածքներով

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

21 Jan, 18:33


🇺🇦🇺🇦🇺🇦Եվրոպական երկրները պետք է ձևավորեն անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականություն, այլ ոչ թե խաղան մարդկային հույզերի վրա՝ պնդելով, որ պաշտպանական ծախսերը պետք է կատարվեն բժշկության կամ կենսաթոշակների հաշվին: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ ելույթ ունենալով Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովում։

Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ դեռևս պարզ չէ, թե արդյոք Եվրոպան կմասնակցի Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո բանակցություններին: Միևնույն ժամանակ, նրա խոսքով՝ արդեն նկատելի է Չինաստանի ազդեցությունը Ռուսաստանի վրա:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

21 Jan, 18:25


🇦🇲🇦🇲🇦🇲Podcast կարևորի մասին

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

21 Jan, 18:24


‼️‼️‼️Սյունիքում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ՝ տուժածներ չկան

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

21 Jan, 18:22


🇮🇱🇮🇱🇮🇱Իսրայելի վարչապետը հայտարարել է Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքում ռազմական նոր գործողության մասին:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Jan, 19:41


‼️‼️‼️Այսօր՝ հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:30-ի սահմաններում Արցախի պողոտա 44 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 14-ամյա Կարեն Մ.-ի վարած «Mercedes E300» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 54-ամյա Արմեն Մ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Jan, 19:29


🇹🇷🇹🇷🇹🇷Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն իր պաշտոնական էջում անդրադարձել է կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձանց Հայաստանից Թուրքիա արտահանձնմանը՝ բարձր գնահատելով այս հարցում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը։

Արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված խնդրանքին` 2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ: Այս մասին հայտնել էին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Jan, 19:04


🇦🇲🇦🇲🇦🇲Մահացել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պապիկը՝ Սուրեն Շամիրի Պապիկյանը։ Այս տարի կլրանար նրա 100-ամյակը: Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Jan, 18:47


Հազարավոր մարդիկ հունվարի 19-ին հարգանքի տուրք են մատուցել 18 տարի առաջ սպանված Հրանտ Դինքի հիշատակին «Սեբաթ» շենքի դիմաց, որտեղ նախկինում գտնվում էր «Ակոս» թերթի գրասենյակը: Այս մասին տեղեկացրին «Հրանտ Դինք» հիմնադրամից։

«Արարողության ժամանակ Տյուլին Օզենը կարդաց Գեզիի դատավարության շրջանակներում 2022 թվականի ապրիլից անազատության մեջ գտնվող Չիգդեմ Մատերի՝ Բաքըրքյոյի բանտից ուղարկված նամակը։ Չիգդեմ Մատերն իր նամակում գրել է. «Այսօր ես վստահ եմ, որ Սեբաթի շենքի դիմաց են նրանք, ովքեր դեռ չեն ծնվել, երբ սպանվեց Հրանտը: Սերունդները փոխվում են, բայց «որտե՞ղ ենք մենք» հարցի պատասխանն ուժ է ստանում այն բանից, որ մենք համառորեն մնում ենք այստեղ։ Մենք դեռ այստեղ ենք, համառորեն»:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Jan, 18:44


🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանն ԱՄՆ-ից բացառիկ միջոցներ կարող է ստանալ. դրանք հատուկենտ երկրներ են տիրապետում

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Jan, 18:36


🇦🇲🇦🇲🇦🇲Ինքս եմ շահագրգիռ, որ ուսումնասիրություններ լինեն ԶՈՒ այն ներկայացուցիչների նկատմամբ, որոնց շուրջ կան հարցեր և պատմություններ։ Այդ մասին ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը գրառում է կատարել Ֆեյսբուքում և տեսանյութ հրապարակել։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Jan, 18:02


🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանը դարձել է Արևմուտքի միակ դաշնակիցը Հարավային Կովկասում. պետք է ընտրություն կատարենք

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Jan, 17:55


‼️‼️‼️Երեկ՝ հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Զովունի գյուղի 23-րդ փողոցում բախվել «ԳԱԶ 3110» մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում, գրում է Shamshyan.com-ը։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Jan, 17:49


🇦🇲🇦🇲🇦🇲Իրանի դիրքերը թուլացել են ամբողջ աշխարհում. թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է օգտվել դրանից

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Jan, 17:44


Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում ավարտվել են 6-րդ տուրի պարտիաները:

Տղամարդկանց առաջնությունում հաղթանակ են տոնել Ռոբերտ Հովհաննիսյանը, Սարգիս Սարգսյանը և Բենիկ Ագասարովը: Միավոր կիսել են Դավթյան-Հայրապետյան, Ղարիբյան-Պետրոսյան զույգերը:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Jan, 17:29


Fastex-ն «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների վերազինմանը տրամադրել է 20 մլն դրամ։ Նախաձեռնության շրջանակում հունվարի 13-ին տեղի է ունեցել Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացման արարողությունը: Ընդհանուր առմամբ այս համագործակցությամբ բացվել է մեկ և վերազինվել 32 աշխատանոց, որոնցից 16-ը՝ Տավուշի, իսկ 17-ը՝ Շիրակի մարզում։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Jan, 17:15


🇦🇲🇦🇲🇦🇲ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել՝ գրելով․

«Ուզում եմ հարցազրույց տալ»։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Jan, 17:14


Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կարմիր Խաչին է հանձնել երեք իսրայելցի պատանդների, հայտնում է Sky News Arabia-ն՝ հղում անելով աղբյուրներին։

«ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածի հյուսիսում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին է հանձնել երեք իսրայելցի կին պատանդների»,- հայտնել են հեռուստաալիքի աղբյուրները։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Jan, 17:05


Ադրբեջանն օգտագործել է մեր բաց թողած հնարավորությունը

🇦🇲🇦🇲🇦🇲Նախկին նախագահներին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված բանավեճի հրավերը փորձագետներին բաժանել է երկու «բանակի», մեկը ճգնում է հաստատել Փաշինյանի գնահատականը, որ բանակցությունները միշտ եղել են Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու կամ Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, մյուսը նույն մոլեռանդությամբ ճգնում է ապացուցել, որ Հայաստանի նախկին ոչ մի իշխանություն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԼՂ-ով հանդերձ չի ճանաչել:

Զավեշտը, թե ողբերգությունն այն է, որ երբ համացանցում տարածվեց «Ազատություն» ռադիոկայանի բավական հավասարակշռված հաղորդումը, որի հիմնական թեզն այն է, որ 1997թ. ԱՄՆ այցի և Սպիտակ տանն ու պետական դեպարտամենտում բանակցությունների արդյունքում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը ԼՂ կարգավիճակի հարցում «նշաձողն իջեցրել է», մյուս կողմից նույնպես Միացյալ Նահանգների պետդեպի արխիվներին հղումով մի քանի հրապարակումներ արվեցին, որ ապացուցում են, թե Հայաստանն ի սկզբանե, դեռևս 1992թվականին, Լեռնային Ղարաբաղը...

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Jan, 16:53


🇷🇺🇷🇺🇷🇺Լրագրող Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, նույն վիճակում է, որևէ փոփոխություն չկա։

«Այսօր Աստվածահայտնությունն է, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր այս օրերին աղոթում են Տիգրանի համար: Գիտեմ, որ շատերն անհանգստացած են, լուրեր չեն ստանում նրա վիճակի մասին, հարցնում, գրում են ինձ։ Ընկերներ և անծանոթներ, ցավոք սրտի, վիճակը նույնն է»,- գրել է նա։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Jan, 16:52


🇦🇲🇺🇸🇦🇲ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են․

Հունվարի 20-ին դեսպանատունը դ-ր Մարտին Լյութեր Քինգի օրվա կապակցությամբ փակ կլինի։ Դ-ր Մարտին Լյութեր Քինգն իր ողջ կյանքի ընթացքում հավասարության, սոցիալական արդարության և բոլորի համար տնտեսական հնարավորությունների ապահովման ջատագով է եղել։ Նա իր կյանքով ու գործունեությամբ մեր մեջ սերմանել է հույս, սեր, կարեկցանք և խիզախություն, որն արդիական է բոլոր ժամանակներում։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Jan, 16:00


🇦🇲🇦🇲🇦🇲Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Jan, 15:59


🇦🇲🇦🇲🇦🇲Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը․

Արցախի Հանրապետության ղեկավարների նկատմամբ Ադրբեջանում սկսված «դատավարությունների» վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Jan, 15:41


‼️‼️‼️Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող ձյան պատճառով` Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Jan, 15:16


🇦🇲🇦🇲🇦🇲ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են․

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձի Հայաստանից Թուրքիա արտահանձնման վերաբերյալ։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

12 Jan, 20:05


🇷🇺🇹🇷Հունվարի 12-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջեւ։

Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, էներգետիկ անվտանգության հարցերը և Ուկրաինայում տիրող իրավիճակը։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

12 Jan, 20:04


‼️‼️‼️Եմենի կենտրոնական Ալ-Բայդա նահանգում գտնվող լիցքավորման կայանում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի:

Այս մասին հայտնում է SABA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահական գերատեսչությանը։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

12 Jan, 19:47


Թուրքիան «խոչընդոտու՞մ է» ռուս-իրանական պայմանագրին

🇦🇲🇦🇲🇦🇲Հունվարի 12-ին Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Լավրովը և Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել: Այդ առթիվ ՏԱՍՍ-ի տարածած հաղորդագրության տեքստում աչքի է զարնում, որ կողմքերը «քննարկել են էթնիկ-կրոնական բոլոր ուժերի մասնակցությամբ ինկլյուզիվ երկխոսության միջոցով սիրիական կարգավորման հետագա քայլերը»:

Թուրքիան, ինչպես հայտարարել է երկրի նախագահ Էրդողանը, Սիրիայի հյուսիս-արեւելյան շրջանի «քրդական ինքնավարության իշխանություններին» չի ճանաչում որպես այդ երկրի քուրդ բնակչության ներկայացուցիչներ, պահանջում է, որ նրանք հեռանան, ռազմական կազմավորումները՝ զինաթափվեն:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

12 Jan, 19:46


🇦🇲🇦🇲🇦🇲Այսօր՝ դատական իշխանության օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը շնորհավորել է դատավորներին և դատական ծառայողներին՝ առանձնահատուկ կարևորելով այն հանգամանքը, որ ժողովրդավարության ուղիով ընթացող բոլոր երկրներում առանձնակի դերակատարություն ունեն դատարանները, որոնց գործունեության արդյունքները թե՛ պետության, թե՛ հասարակության ձևավորման և կենսագործունեության ընթացքում մշտապես կրել են իրավունքի գերակայության, արդյունավետ արդարադատության և արդար դատաքննության երաշխավորի դերը։ Այս մասին հայտնում են Դատական իշխանությունից։

«Այս սկզբունքների ամրագրմամբ է իրականացվել պետականության շինարարությունը և ձևավորվել ժողովրդավարական հասարակությանը հարիր դատական համակարգ», – ընդգծել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

12 Jan, 19:28


🇬🇪🇬🇪🇬🇪Բաթումում հունվարի 11-ին ոստիկանության բաժանմունքի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ ձերբակալված 12 անձանցից երեքը գրավոր ծանուցմամբ ազատ են արձակվել։

Այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին հեռուստաալիքը՝ հղում անելով Ներքին գործերի նախարարությանը:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

12 Jan, 19:03


🇦🇲🇦🇲🇦🇲Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը զորակցություն է հայտնել Լոս Անջելեսի բնակչությանը․ «Լոս Անջելեսի սիրելի բարեկամներ, այս դժվարին պահին Երևանը ձեր կողքին է։ Ձեր կորուստները և փորձությունները խորապես վշտացրել են մեզ։ Իմացեք, որ կիսում ենք ձեր ցավը։ Դուք մեր սրտերում եք դժվարությունների հաղթահարման այս պահին»։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

12 Jan, 19:02


🇦🇲🇦🇲🇦🇲«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ֆեյսբուքի էջում լուսանկարներ են հրապարակվել Փարաքարի նախնական ընտրություններից:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

12 Jan, 19:01


🇺🇸🇺🇸🇺🇸ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին պարգևատրել է Ազատության նախագահական շքանշանով. սա ԱՄՆ բարձրագույն քաղաքացիական պարգևն է։ Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան կայքը։

«Սա առաջին դեպքն է, երբ նախագահ Բայդենը պարգևատրում է Նախագահական Ազատության մեդալով»,- ասվում է հայտարարության մեջ։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

12 Jan, 19:00


Բրիտանացի դերասան Ջուդ Լոուն հաստատել է, որ կմարմնավորի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ջուլիանո դա Էմպոլիի «Կրեմլի կախարդը» գեղարվեստական ​​գրքի հիման վրա նկարահանված ֆիլմում։ Այս մասին հայտնում է Deadline-ը։

Լոուն ասել է, որ դեռ չի սկսել աշխատել դերի վրա։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

12 Jan, 18:59


‼️‼️‼️«Աէրոֆլոտ» ընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայում: Այս մասին, հայտնում է «Տուտ Դագեստան» Տելեգրամ-ալիքը:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

12 Jan, 18:58


‼️‼️‼️Հունվարի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

12 Jan, 18:57


Աֆրիկայի ամենամեծ գետերից մեկը՝ Զամբեզին, գրեթե ցամաքել է, իսկ գետի ջրի մակարդակը Նամիբիայում գրանցել է ամենացածր ցուցանիշը վերջին հինգ տարվա ընթացքում՝ 15 սմ։ Անցյալ տարի այս ցուցանիշը 90 սմ էր։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Նամիբիական թերթի հոդվածը և Namibia Water Corporation (NamWater) ազգային ջրամատակարարման ընկերության տվյալներին։

Գետի հետագա ծանծաղումը կարող է հանգեցնել ենթակառուցվածքների ոչնչացմանը և տնտեսական վնասի: Այնուամենայնիվ, NamWater-ի փորձագետները հուսով են, որ կտեղան անձրևներ, համալրելով ջրի քանակը Զամբեզիում։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

12 Jan, 18:41


Ընդդիմության կողմնակիցները ձվեր են նետել վրացի դատավորների վրա, ովքեր հավաքվել էին Թբիլիսիի ռեստորանում` կորպորատիվ երեկույթի համար:

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

12 Jan, 18:30


🇦🇲🇦🇲🇦🇲Թող Ռուսաստանը մեզ չվախեցնի ԵԱՏՄ-ի օգուտներից զրկելով. իրենք ավելի շատ կտուժեն. Հովսեփ Խուրշուդյան

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

12 Jan, 17:53


🇦🇲🇦🇲🇦🇲Ռուսաստանի նավթային եկամուտների սահմանափակումը կազդի պատերազմի ելքի վրա. Վիտալի Պորտնիկով

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

12 Jan, 17:36


🇦🇲🇦🇲🇦🇲Լայնամասշտաբ պատերազմ չի լինի. Ադրբեջանին չեն թողնի անել այն, ինչ արեց 2020թ-ին. Արիֆ Յունուսով

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

12 Jan, 16:18


‼️‼️‼️Հունվարի 11-ին բնակարանային գողություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղում։ Գողությունը կատարվել էր հայրենիքի պաշտպանության համար զոհված Արմեն Գասպարյանի տնից։

Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ստացած օպերատիվ տեղեկությունն իրացվեց Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների հետ համատեղ։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

12 Jan, 16:13


🇦🇲🇦🇲🇦🇲Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

12 Jan, 16:12


‼️‼️‼️Tesla-ն Չինաստանում ներկայացրել է իր ամենավաճառվող Model Y-ի նոր տարբերակը։ Նոր մոդելը, որի գինը 263,500 յուան է (35,900 դոլար), 5,4%-ով ավելի թանկ է նախորդից։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

12 Jan, 16:07


Կալիֆոռնիայի հարավում մոլեգնող անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 16-ի, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով Լոս Անջելեսի շրջանի բժշկական փորձաքննության գրասենյակի հաշվարկները:

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Jan, 17:22


🇦🇲🇦🇲🇦🇲Ռուսաստանը երկիր-բենզալցակայան է. Ուկրաինան նրան զրկեց միլիարդավոր դոլարներից. Եվգենի Մագդա

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Jan, 17:02


Ալիևը «խաղաղությո՞ւն», թե՞ Հայաստանի «դեմ էքսպանսիա» է անոնսավորում

🇦🇲🇦🇲🇦🇲Փորձագետների, վերլուծաբանների, մամուլի և սոցիալական մեդիայի ուշադրությունից, կարծես, դուրս մնաց, որ անցյալ տարեվերջին՝ դեկտեմբերի 28-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել և 2025 թվականը հռչակել «սահմանադրության և ինքնիշխանության տարի»: Ֆորմալ հիմնավորումն այն է, որ լրանում է սահմանադրության ընդունման 30 և «հայրենական պատերազմում հաղթանակի» 5-րդ տարին:

Ալիևն այդ որոշումն ընդունել է Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի աղետից երեք և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կրկնակի հեռախոսազրույցից երկու օր, Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի տապալումից երեք շաբաթ անց: Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի ինքնիշխանության և «անկախ արտաքին քաղաքականության» մասին ընդգծումները, որ նա արել է կարգադրության տեքստի պրեամբուլայում, հասցեագրված են միջազգային ուժային կենտրոններին:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Jan, 16:10


🇦🇲🇦🇲🇦🇲Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Jan, 16:07


🇦🇲🇦🇲🇦🇲«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրմանը մնաց 7 օր։

Այս մասին տեղեկացնում են Առաջին ալիքի ֆեյսբուքյան էջի միջոցով:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Jan, 16:06


🇦🇲🇦🇲🇦🇲ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանիվ է վարել Հրազդանի կիրճում։

«Հրազդանի կիրճում՝ 30 կմ»,- Ֆեյսբուքի իր էջում տեսանյութին կից գրել է Նիկոլ Փաշինյանը։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Jan, 16:05


‼️‼️‼️ԱԱԾ-ն տեղեկություններ չի տրամադրում, թե քանի ծառայողական մեքենա է կրճատվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով։

Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ից պարզաբանել են, որ կառույցի ծառայողական ավտոմեքենաների թվաքանակի վերաբերյալ հայցվող տեղեկատվությունը կառավարության 2024թ․ հունվարի 11-ի N 53- Ն որոշման հավելվածի 38-րդ կետի, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայությունում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի համաձայն դասվում են պետական գաղտնիքի շարքին, ունեն գաղտնիության համապատասխան դրոշմագիր և տեղեկատվության ազատության մասին օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով չեն կարող տրամադրվել։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Jan, 16:05


‼️‼️‼️Հունվարի 3-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։

Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, պարզվել է, որ 2025թ.-ի հունվարի 1-ին ազգությամբ 3 հնդիկներ Հուսանդիպը, Բլիհարջուտը, Տրնջիտն ապօրինի մուտք են գործել Այգեկցի 97/1 հասցեում գտնվող ազգությամբ մեկ այլ հնդիկ Ակաշի ժամանակավոր բնակության վայր: Նրանք ծեծել են վերջինիս՝ պահանջելով գումարի տեղը հայտնել, որից հետո իմանալով գումարի տեղը Հուսանդիպը վերցրել է Ակաշին պատկանող 200,000 դրամը և մյուս անձանց հետ դիմել փախուստի։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Jan, 15:24


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Jan, 14:09


Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ: Մեզ եւ ձեզ մեծ Աւետիս

ՀՀ
ՎԱՐՉԱՊԵՏ

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Jan, 14:07


Հնդկաստանում առափնյա պահպանության ուղղաթիռ է կործանվել ուսումնական թռիչքի ժամանակ։

📌Ինքնաթիռում երեք մարդ է եղել, այդ թվում՝ երկու օդաչու, բոլորը զոհվել են։

India Today

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Jan, 14:02


Հունաստանի իրավապահ մարմինները հայտարարել են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով Իզզաթ Հանիմ Ջավադովային ժամանակավորապես կալանավորելու մասին, ով, ըստ ոստիկանության խոսնակի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ազգականն է:

Ինչպես հայտնում է «Balkan Insight» թերթը, Հունաստանի ոստիկանությունը հաստատել է, որ էլեկտրոնային պարային երաժշտության դիջեյ Ջավադովան, ով հայտնի է նաև Միքայելա կեղծանունով, Իլհամ Ալիևի ազգականուհին է. նա կալանավորվել է մասնավոր երեկույթի ժամանակ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Jan, 13:10


Վարդան Օսկանյանը բացեց Քի Վեսթի գաղտնիքը

🇦🇲🇦🇲🇦🇲Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, կարծես, որոշել էր նոր տարում Հայաստանի հանրությանը, բռնատեղահանված հարյուր հիսուն հազար արցախցիներին և աշխարհասփյուռ հայությանը մեծ և բոլոր առումներով անգնահատելի նվեր մատուցել: Լրատվամիջոցներից մեկին հարցազրույցում նա բացահայտել է, որ Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքով Հայաստանին միավորելու և փոխարենը Մեղրին Ադրբեջանին հանձնելու առաջարկության հեղինակային իրավունքը պատկանում է ոչ թե ամերիկացի քաղաքագետ Պոլ Գոբլին, ինչպես տասնամյակներ շարունակ ընդունված էր ասել մեզանում, այլ… Հեյդար Ալիևին:

«1999 թվականին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը Ժնևում նախագահ Քոչարյանին առաջարկեց Հայաստանի կազմում ճանաչել Արցախն ու Լաչինի շրջանը, իսկ դրա փոխարեն Ադրբեջանին հանձնել Մեղրին»,- ասել է Օսկանյանը և մանրամասնել.«Երբ նախագահ Քոչարյանը դուրս եկավ հանդիպումից և ինձ ու վարչապետ Վազգեն Սարգսյանին ասաց հայր Ալիևի առաջարկի մասին, մենք միանգամից անդրադարձանք, որ Ալիևը պատրաստ է հրաժարվել Արցախից, այլ ոչ, թե որ մենք...

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Jan, 13:05


🇦🇲🇦🇲🇦🇲Հյուսիս-արևմուտքից ցիկլոնի անցմամբ պայմանավորված, այսօր ուշ երեկոյան առանձին շրջաններում, առաջիկա գիշերը և առավոտյան հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց, հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Վաղը ցերեկվանից սկսած տեղումները կդադարեն և առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ:

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Jan, 13:05


🇦🇲🇦🇲🇦🇲Տոնական վերջին համերգը Շահումյանի անվան պուրակում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Պատրա՞ստ եք պարել ու վայելել անմոռանալի երաժշտական երեկո։

«Նեմրա» բենդը սպասում է ձեզ վաղը՝ ժամը 20:00-ին, իր լավագույն կատարումներով։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Jan, 13:04


Ինչ դաս եմ ես սերտում պատմությունից. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

🇦🇲🇦🇲🇦🇲Ի՞նչ դաս եմ ես սերտում պատմությունից: Ֆեյսբուքում տեսանյութին կից գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Jan, 10:37


‼️‼️‼️Եռաբլուրի շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ-ի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Գողություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ ՔԿ-ից։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Jan, 10:31


‼️‼️‼️Հունվարի 5-ին, ժամը 08։00-ի սահմաններում ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել։

ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում հայտարարվել է անձնակազմի հավաք։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Jan, 09:59


🇨🇳🇨🇳🇨🇳Չինաստանում նոր վիրուսի բռնկում է՝ մետապնևմովիրուսի (hMPV) բռնկման հետևանքով հիվանդանոցները ծանրաբեռնված, գրում է Daily Mail-ը։

Աղբյուրը նշում է, որ հիվանդությունն արդեն իսկ զգալի բեռ է ստեղծել տեղի առողջապահական համակարգի վրա։ Հիվանդության հարուցիչը COVID-19-ի և գրիպի նման ախտանիշներ է առաջացնում՝ ախտահարելով թոքերը։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Jan, 09:15


Ո՞ւմ է խանգարում Կասիմ-Ժոմարտ Տոկաևը

🇦🇲🇦🇲🇦🇲Tengrinews –ը թարգմանաբար ներկայացրել է «Ana tili» («Մայրենի լեզու») թերթին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ծավալուն հարցազրույցը, որից, երևի, արժե առանձնացնել երկու կարևոր հարցադրման մեկնաբանություն-պատասխանը: Հարցին՝ ո՞րն էր Ղազախստանի ներքաղաքական ճգնաժամի և զանգվածային անկարգությունների պատճառը, Տոկաևը պատասխանել է, որ այդ իրադարձություններին նախորդել է իշխանության վերադառնալու մտադրության մասին նախկին նախագահ Նազարբաևի հայտարարությունը:

Նա խոստովանել է, որ օրենքով ունենալով «Ելբասիի» (ազգի առաջնորդի) կարգավիճակ և զբաղեցնելով Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը, Նուրսուլթան Նազարբաևը փաստացի երկիշխանություն էր հաստատել: Տոկաևը հիշել է, որ այս փուլում պետական պաշտոնյաները և քաղաքական գործիչները կատակում էին, որ Նազարբաևը ոչ թե թողել է պաշտոնը, այլ ունեցել է առաջխաղացում, քանի որ նրան է ենթարկվում նաև նախագահը:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Jan, 09:14


‼️‼️‼️Դեկտեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 03։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններով են ստացվել, որ Ալիխանյան եղբայրներ փողոց 6 հասցեում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով «պոլիտրավմա ԳՈՒՎ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել Երևանի բնակիչ 53-ամյա Սերգեյ Տ․-ին, ում առողջական վիճակը ծանր է։ Վերջինիս քույրը բժիշկներին հայտնել է, որ նրան մարմնական վնասվածքները եղբորը հասցրել է նրա հարևանը։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Dec, 06:48


🇦🇲🇦🇲🇦🇲Մեր գիտական ներուժը կարող է հատկացված գումարներից 10 անգամ ավելի կլանելու. լավ արդյունքներ ունենք

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Dec, 06:47


‼️‼️‼️Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Dec, 06:45


🇦🇲🇦🇲🇦🇲Մտահոգիչ պատկեր է՝ Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշները եռամսյակը մեկ վերանայվում են. Աղասի Թավադյան

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Dec, 06:44


⚽️⚽️⚽️Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը Globe Soccer Awards-ի վարկածով արժանացել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Դուբայում։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Dec, 06:43


🇦🇲🇦🇲🇦🇲Ալիևը ժամանակ է ձգում. պետք է ունենանք սցենար, որ Ադրբեջանը չի ստորագրելու խաղաղության պայմանագիրը

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Dec, 06:42


🇦🇲🇦🇲🇦🇲Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը․

Բանտային օրագիր. երկուսից երկու

18-ը օգոստոսի, 2009թ., «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Այս տարվա կարկտաշունչ եղանակը չի շրջանցում անգամ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի խցերը։ Չեք հավատա, բայց բանտային իմ խցում կարկուտի տակ ընկա։ Պառկած էի հարմարավետ նառիս ու ականջակալներով երաժշտություն էի լսում։ Մեկ էլ՝ հարված, էլի հարված՝ ուղիղ գլխիս։ Տեղիցս վեր թռա՝ տեսնեմ կարկուտ է ներս լցվում կրկնակի ճաղապատ պատուհանից։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Dec, 06:40


🇦🇲🇦🇲🇦🇲Հանրապետության տարածքում դեկտեմբերի 28-ին շրջանների զգալի մասում, 29-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին մարզերում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին և 31-ին, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Dec, 06:19


Ամուլսարի «ոդիսականն» ավարտվո՞ւմ է

🇦🇲🇦🇲🇦🇲Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Լիդիան Արմենիա ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսի փոխանցումը կառավարությանը՝ որպես նվիրատվություն: Կառավարության ներկայացուցիչ էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ Ամուլսարի ոսկու հանքի ներդրումային ծրագիրը խոշոր նախագիծ է, որ կապահովի աշխատատեղեր և բյուջետային եկամուտներ: Լիդիան Արմենիայի տնօրենը հայտնել է, որ հանքի շինարարությունն ավարտելու նպատակով աշխատանքը կսկսի առաջիկա եռամսյակում, իսկ հանքը կշահագործվի արդեն տարեվերջին:

Սրանով ավարտվո՞ւմ է Ամուլսարի ոսկու հանքի ներդրումային ծրագրի «ոդիսականը», որ շարունակվում է արդեն գրեթե տասը տարի: Հայաստանի համար խոշորագույն ներդրումային ծրագրի կարևորության մասին է խոսում թեկուզ այն, որ դրա հանդեպ պարբերական ուշադրություն էին ցուցաբերում Հայաստանում ԱՄՆ դեսպանները, հայտարարելով, որ Հայաստանի ներդրումային հեռանկարները, ներդրումային վարկը կախված է ներդրումային այդ ծրագրի ընթացքից:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

27 Dec, 20:04


🇬🇪🇬🇪🇬🇪Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեկնաբանել է «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումը։

«Շանտաժը, ճնշումը, սպառնալիքները, որոնք իրականացվում են Վրաստանի դեմ, բացարձակապես չեն աշխատում։ Ընդդիմությունն ստիպված է քայլեր ձեռնարկել, որոնք, ի վերջո, կհանգեցնեն ընտրությունների օրինականության համընդհանուր ճանաչմանը»,- ասել է նա։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

27 Dec, 20:00


🇺🇦🇺🇦🇺🇦Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ակտաուում կործանված ադրբեջանական ինքնաթիռի լուսանկարներն ու տեսանյութերը վկայում են, որ ողբերգության պատասխանատուն ՌԴ-ն է։

«Եթե ​​Ռուսաստանը շարունակի ստել, անհրաժեշտ կլինի միջազգային ճնշում գործադրել Մոսկվայի վրա։ Ճշմարտությունը պետք է հաստատվի, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է նա։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

27 Dec, 19:59


🇺🇸🇺🇸🇺🇸Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ, ենթադրաբար, կան «նախնական նշաններ», ըստ որի Բաքու-Գրոզնի չվերթը կարող էր խոցվել ռուսական հակաօդային պաշտպանության կողմից, սակայն հրաժարվել է խոսել այդ նշանների մասին։

«Մենք տեսել ենք նախնական նշաններ, որոնք կարող են ցույց տալ, որ ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Քիրբին։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

27 Dec, 19:36


Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԿԲ հանդիսավոր ընդունելությանը

🇦🇲🇦🇲🇦🇲Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված ամանորյա ընդունելությանը: Միջոցառմանը մասնակցել են կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, բանկային համակարգի ներկայացուցիչներ:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

27 Dec, 19:15


‼️‼️‼️Դդմաշենի գազալցակայանում պայթյունի հետևանքով զոհվել է տղամարդ

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

27 Dec, 19:13


🇬🇪🇬🇪🇬🇪Վրաստանի նախագահի երդմնակալությունն իրավական ուժ չունի, այդ պատճառով ես մնում եմ նախագահ և շարունակելու եմ աշխատել՝ հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Վրաստանի նախագահը նշել է, որ մանրամասները կհրապարակվեն կիրակի՝ դեկտեմբերի 29-ին: Նույն օրը առավոտյան նախատեսված է Վրաստանի նորընտիր նախագահ Միխեիլ Կավելաշվիլու երդմնակալության արարողությունը:

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

27 Dec, 18:58


🇦🇿🇦🇿🇦🇿Ադրբեջանական AZAL ավիաընկերությունը հայտնել է, որ Բաքու-Գրոզնի չվերթով ինքնաթիռի կործանման պատճառն «արտաքին ֆիզիկական և տեխնիկական միջամտությունն է»:

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

27 Dec, 18:56


🇦🇿🇹🇷Հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի միջև։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

27 Dec, 18:56


⚽️⚽️⚽️Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Ֆուտզալի Հայաստանի 2024 թ․ լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։

Հավաքելով 58 միավոր՝ Ֆուտզալի Հայաստանի 2024թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

27 Dec, 18:43


‼️‼️‼️Հաղթանակում տղամարդը կրակել է հարևանի տան վրա. նա ձերբակալվել է

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

27 Dec, 18:41


🇦🇲🇦🇲🇦🇲Իշխանությունը հասկանում է, որ շատ բաներ վարի է տվել և այժմ ուզում է ռեստարտ տալ. Դանիել Իոաննիսյան

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

27 Dec, 18:34


Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքն աշակերտներին հրավիրում է քննական դիտանկյունից ընկալել պատմությունը։

📌Դասագրքի ընթերցումը վերահաստատեց իմ համոզմունքը, որ առարկան պետք է կոչվի «Հայաստանի պատմություն»:

Նիկոլ Փաշինյան

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Nov, 07:14


🇦🇲🇦🇲🇦🇲«Պրն․ Քոչարյա՛ն, ոտքի կանգնեք»․ նախկին նախագահը չի հասկանում՝ ինչ է իրենից ուզում դատարանը

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Nov, 07:00


🇦🇲🇦🇲🇦🇲Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Nov, 06:52


Կոնվերս Բանկը վերանայել է C360 փաթեթների կուտակային հաշիվներում առկա միջոցների նկատմամբ կիրառվող տոկոսադրույքը. այն բարձրացվել է, ինչի արդյունքում մեծացել է խնայողություններից ստացվող եկամտի չափը:

Այսուհետ Neo Light, Neo և Ultra փաթեթների հաճախորդների կուտակային հաշիվներին առկա դրամական միջոցների նկատմամբ կկիրառվի տարեկան 4% տոկոսադրույք (տարեկան տոկոսային եկամտաբերություն՝ 4,06%)՝ նախկին 3.5%-ի փոխարեն, իսկ Elite, Signature և Synergy փաթեթների դեպքում՝ 4.25% (տարեկան տոկոսային եկամտաբերություն՝ 4,32%)՝ նախկին 3.5%-ի փոխարեն:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Nov, 06:47


⚽️⚽️⚽️Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան 5-րդ տուրի հերթական հանդիպումները:

Անգլիական «Լիվերպուլ»-ը սեփական հարկի տակ հաղթեց Մադրիդի «Ռեալ»-ին 2:0 հաշվով: «Ցրվենա Զվեզդա»-ն 5 գնդակ ուղարկեց «Շտուտգարտ»-ի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: «Շտուրմ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Ժիրոնա»-ին, «Աստոն Վիլա» – «Յուվենթուս» (0:0), և «Սելթիկ» – «Բրյուգե» (1:1) խաղերն ավարտվեցին ոչ-ոքի:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Nov, 06:37


‼️‼️‼️Ուղիղ․ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Nov, 06:32


🇦🇲🇦🇲🇦🇲Աժ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Nov, 06:29


‼️‼️‼️Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Nov, 06:01


🇦🇲🇦🇲🇦🇲Ռուսաստանը սպառնալիք է. ինչո՞ւ չենք կանչում Կոպիրկինին և ասում՝ Հայաստանն իր ընտրությունն արել է

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Nov, 05:51


🇺🇸🇺🇦🇺🇸Բայդենի հեռացող վարչակազմը Ուկրաինային 725 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում. հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ը նախատեսում է ամերիկյան պաշարներից տարբեր սարքավորումներ տրամադրել, այդ թվում՝ հակատանկային սպառազինություն, դրոններ, ականներ, Stinger հրթիռային համակարգեր եւ զինամթերք HIMARS ՀԿՌՀ-ների համար: Փաթեթի բովանդակությունն ու չափը կարող են փոխվել առաջիկա օրերին, նշում է գործակալությունը։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Nov, 05:32


🇦🇲🇦🇲🇦🇲Վրաստանի նախագահի թեկնածուն լավ հարձակվող էր. վերջերս հարձակվում էր նաև քաղհասարակության վրա

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Nov, 05:26


🗞🗞🗞«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ-ում կրկին աշխատանքի է անցել: 2020 թվականի պատերազմից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունից դուրս եկած եւ երկար ժամանակ անգործ մնացած Արծրուն Հովհաննիսյանը տեղավորվել էր ՀՀ ԱԺ պաշտպանության հանձնաժողովում՝ որպես փորձագետ: Արծրուն Հովհաննիսյանին Անդրանիկ Քոչարյանը հանձնարարություններ էր տալիս, նա կատարում էր:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Nov, 05:23


🗞🗞🗞«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ՝ Էլինար Վարդանյանի գլխավորությամբ, խորհրդարանում ուրբաթ օրը արցախցիների հարցով քննարկում են անելու, որին կմասնակցեն Արցախի օրենսդիր, գործադիր մարմինների, ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ: Փորձելու են բարձրաձայնել ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացի վերաբերյալ արցախցիների մտահոգություններն ու անվստահությունը։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Nov, 05:20


🗞🗞🗞«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանից պատճառաբանում էին, թե Վրաստանն արգելում է ավտոմեքենաների ներկրումը, քանի որ դրանք տարվում են ՌԴ: Թեեւ իրականում՝ ՌԴ-ով Ղազախստան: Եվ հիմա պարզվում է՝ նույն գործարքն արվում է առանց Հայաստանի:

«Sputnik Վրաստան»-ը գրում է, որ վերջին 10 ամիսների ընթացքում Վրաստանը Ղրղզստանին վաճառել է 1,5 միլիարդ դոլարի ապրանք, որից 50 միլիոն դոլարը եղել է մեքենաների վաճառք։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Nov, 05:18


🗞🗞🗞«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում լուրեր են պտտվում, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականից հետո ԲԴԽ հաջորդ անդամը, որը կլքի կառույցը, Երանուհի Թումանյանցն է։

«Ժողովուրդ» օրաթերթը անձամբ Երանուհի Թումանյանցին հարց ուղղեց՝ կգնա նա Կարեն Անդրեասյանի հետեւից, թե ոչ: Դատավորը լսեց հարցը, բազմանշանակ ժպտաց ու չպատասխանելով՝ հեռացավ:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Nov, 05:08


🇦🇲🇦🇲🇦🇲«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Nov, 05:07


🇦🇲🇦🇲🇦🇲Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Nov, 05:07


🇦🇲🇦🇲🇦🇲Ռուսներն ամերիկացիներին իրենց արշինով են չափում. նրանք միայն ենթարկեցնելու փիլիսոփայությունը գիտեն

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Nov, 05:06


🇦🇲🇦🇲🇦🇲Հանրապետության տարածքում նոյեմբերի 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Nov, 05:03


‼️‼️‼️Նոյեմբերի 28-ին՝ ժամը 08։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Արագածի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի ատոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

28 Nov, 04:57


‼️‼️‼️«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

22 Nov, 20:52


🇦🇲🇦🇲🇦🇲Անսպասելի էր այսքան լայն արձագանքը․ վարչապետը՝ սափրվելու պատճառների մասին

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

22 Nov, 20:49


🇦🇲🇦🇲🇦🇲Տեղեկատվական էր, բայց շատ պոզիտիվ․ Փաշինյանը՝ Թրամփի հետ հեռախոսազրույցի մասին

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

22 Nov, 20:41


🇦🇲🇦🇲🇦🇲Եթե դա չանեմ, նշանակում է՝ գիտակցաբար երկիրը տանում եմ դեպի պետականության կորուստ․ վարչապետ

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

22 Nov, 20:36


🇦🇲🇦🇲🇦🇲Անկախության հռչակագրում դրել ենք տրմաբանություն, որը ենթադրում է խորը կոնֆկտներ մեր միջավայրի հետ

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

22 Nov, 20:29


🇦🇲🇦🇲🇦🇲ՀՀ-ն և Ադրբեջանը քաղաքական առումով պիտի չբզբզեն իրար․ Փաշինյանը՝ ռազմավարական գործարքի մասին

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

22 Nov, 20:27


🇦🇲🇦🇲🇦🇲Ադրբեջանին արել ենք առաջարկ՝ հանել ԵՄ դիտորդներին արդեն սահմանազատված հատվածներից․ վարչապետ

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

22 Nov, 20:22


🇦🇲🇦🇲🇦🇲Ո՞ր դեպքում Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ միջազգային հայցերից

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

22 Nov, 20:10


🇦🇲🇦🇲🇦🇲Պետք է հասկանանք, ինչու է Ադրբեջանը բարձրացնում ՀՀ Սահմանադրության հարցը․ վարչապետի 3 փաստարկները

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

22 Nov, 20:03


🇪🇺🇪🇺🇪🇺Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կանխատեսել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կարող են նստել բանակցությունների սեղանի շուրջ, որտեղ քննարկման հիմնական թեման կլինի Ուկրաինան։ Այս մասին Բորելը հայտնել է իսպանական Cadena SER ռադիոկայանի եթերում։

Բորելը նշել է, որ վերջերս Ուկրաինայում հանդիպել է նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և քննարկել այս հնարավորությունը։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

22 Nov, 19:59


🇦🇲🇦🇲🇦🇲Գիտեի, որ 50․000 ստորագրություն կհավաքվի, վստահ եմ՝ 300․000 նույնպես․ վարչապետը՝ «Եվրաքվե»-ի մասին

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

22 Nov, 19:57


‼️‼️‼️Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

22 Nov, 19:54


🇷🇺🇷🇺🇷🇺ՌԴ ապագան մեծապես կախված է հատուկ գործողության խնդիրների լուծումից, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա հայտարարել է, որ «Օրեշնիկ» համակարգի փորձարկումը հաջող է անցել և շնորհավորել է այդ առիթով։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

22 Nov, 19:51


🇦🇲🇪🇺🇦🇲ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը Երևանում համատեղ հյուրընկալել են բարձր մակարդակի միջոցառում՝ նվիրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին:

Միջոցառմանը հրավիրված էին մասնակցելու ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության հարթակի ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀԸԳՀ ներքո ձեռք բերված հաջողություններին և վերահաստատվել է Համաձայնագրի շարունակական իրականացման նկատմամբ համատեղ հանձնառությունը:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

22 Nov, 19:41


Իտալական Corriere della Sera պարբերականի լրագրողը Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանից հետաքրքրվել է, թե կարիերայի ավարտից հետո ֆուտբոլիստը կդառնա մարզի՞չ, քաղաքական գործի՞չ, նախագա՞հ։

«Ես դեռ չգիտեմ. Միգուցե ես դա կասեմ գրքում»,- ասել է Մխիթարյանը։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

22 Nov, 19:38


🇦🇲🇦🇲🇦🇲Տատիկներն ու մայրիկները դեմ են արագաչափերի հանելուն․ հարցը ճիշտ կլինի լուծել հանրաքվեի միջոցով

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

22 Nov, 19:31


🇦🇲🇦🇲🇦🇲Այս խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

22 Nov, 19:29


Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ավագ Հենրիխ Մխիթարյանը իտալական Corriere della Sera պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է, որ գիրք է գրելու իր կարիերայի մասին, որը, սակայն, դեռ չի սկսել։

«Ես դեռ պետք է սկսեմ։ Բայց ես շատ բան ունեմ ասելու իմ կարիերայի և կյանքի մասին»,- ասել է հայ ֆուտբոլիստը։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

22 Nov, 19:26


🇦🇲🇦🇲🇦🇲Հույս ունեմ՝ խնդրանքս անարձագանք չի մնա․ վարչապետը խնդրել է նաև Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

22 Nov, 19:22


‼️‼️‼️Հունիսի 29-ին, գիշերվա ժամը 2.10-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանություն ստացվել էր հաղորդում, որ շտապօգնության խումբը «գլխուղեղի վնասվածք և տրավմա» ախտորոշմամբ Բագրատունյաց փողոցից բուժօգնության է տեղափոխել 45-ամյա Գառնիկ Ավագյանին։

Ոստիկանության Շենգավիթի բաժնից մեկնել էր օպերատիվ խումբ, ձեռնարկվել էին անհետաձգելի միջոցառումներ: Տուժած տղամարդն ի վիճակի չէր հաղորդում տալու, իսկ ժխտող հանգամանք, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, չհայտնաբերվեց:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

22 Nov, 19:14


🇦🇲🇦🇲🇦🇲Ո՞վ է փոխարինելու Արգիշտի Քյարամյանին ՔԿ նախագահի պաշտոնում

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

17 Nov, 20:51


Նախօրեին տեղի է ունեցել «Միսս Տիեզերք 2024», որի հաղթող է ճանաչվել Դանիայի ներկայացուցիչը՝ մոդել Վիկտորյա Կյաերը, հայտնում է Telemundo հեռուստաալիքի կայքը։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

17 Nov, 20:49


‼️‼️‼️Նոյեմբերի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 15:20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են 24-ամյա Սպարտակ Վարդանյանի վարած «Chevrolet» մակնիշի, 40-ամյա Արտյոմ Բաբայանի վարած «Kia Forte» մակնիշի և 23-ամյա Նժդեհ Ռազմիկ Մկրտիչի վարած «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենաները։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

17 Nov, 20:48


Ռուս իրավապահները միջազգային հետախուզում են հայտարարել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի նկատմամբ, որին հեռակա մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի խարդախության համար։

Մոսկվայի դատարանը նրան հեռակա ձերբակալել է։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

17 Nov, 20:47


🇷🇺🇷🇺🇷🇺«Նարոդնայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Յուլյա Կուզնեցովան զոհվել է Կուրսկի մարզի Բոլշեսոլդատսկի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով: Այս մասին հայտնել է շրջանի ղեկավար Ալեքսեյ Սմիրնովը Telegram-ի իր ալիքում։

Նա մանրամասնել է, որ Կուզնեցովան տեղափոխում էր խմբագրության արխիվային փաստաթղթերը և պատրաստվում էր նյութ հրապարակել շրջանում տիրող իրավիճակի մասին:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

17 Nov, 20:45


‼️‼️‼️Նոյեմբերի 16-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում կրակոցներ են հնչել։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

17 Nov, 20:44


⚽️⚽️⚽️Ֆուտբոլի Ազգերի լիգայի վերջին տուրում Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանի ղեկավարությամբ Ռիգայում հյուրընկալվեց Լատվիայի թիմին եւ հաղթեց 2:1 հաշվով։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

17 Nov, 20:43


🇦🇲🇦🇲🇦🇲Դերասանուհի, հաղորդավար Զառա Արամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է սրտի հետ կապված խնդիրներին և առողջական վիճակին:

«Հետո բողոքում են, որ բոլորը չարացած են, պատեհ անպատեհ վիրավորում են, չարախոսում… չկամ են ու անաստված…

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

17 Nov, 20:42


Ռուսաստանի ներքին «օկուպացիան»

🇦🇲🇦🇲🇦🇲«Նեզավիսիմայա գազետան» ահազանգում է, որ Թուրքիան Կենտրոնական Ասիան «վերանվանել է Թուրքեստան» և մեծացնում է այդ կարևորագույն տարածաշրջանում ազդեցությունը: Ընդ որում՝ «Մեծ Բրիտանիայի հովանավորությամբ»: Պարբերականը ձևակերպում է, որ դա ուղղված է Ռուսաստանի և Չինաստանի աշխարհաքաղաքական շահերի դեմ: Ո՞րն է հակազդեցության Մոսկվայի հնարավորությունը՝ վերլուծականի հեղինակը նույնիսկ չի ակնարկում:

Պետք է հիշել Թուրքիայի MIT-ի ներկայիս տնօրեն Քըլըչի հայտարարությունը, որ նա արել է՝ զբաղեցնելով նախագահ Էրդողանի գլխավոր խորհրդականի պաշտոնը: «Մենք կարող ենք Ռուսաստանը պայթեցնել ներսից». ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին Էրդողանի մասնակցության մասին նրա գրասենյակը ծանուցել է, որ նախագահը «մեկնում է Թաթարստանի մայրաքաղաք Կազան»:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

17 Nov, 20:41


🇩🇪🇷🇺Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցը շատ կարևոր է համարում։ Նա նշել է, որ ՌԴ ղեկավարի խոսքերում ոչինչ չի գտել, որը կմատնանշեր ուկրաինական հակամարտության հարցում Մոսկվայի դիրքորոշման փոփոխությունը։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

17 Nov, 20:40


🇦🇿🇦🇿🇦🇿Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Օգյուստ Պֆլյուգերի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

17 Nov, 20:38


🇷🇺🇷🇺🇷🇺Երգիչ Գրիգորի Լեպսը StarHit-ի հետ զրույցում խոստովանել է, որ ծրագրում է ամուսնանալ 18-ամյա Ավրորա Կիբայի հետ 2025 թվականի ամռանը։

«Հուսով եմ, որ մինչ այդ չեմ քանդվի», – կատակել է երգիչը:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

17 Nov, 20:37


Apple-ն իր կայքում թարմացրել է հին և վինտաժային արտադրանքների ցանկը՝ ներառելով iPhone-ի և Apple Watch-ի մի քանի հին մոդելներ:

iPhone 6s Plus-ը և iPhone XS Max-ն այժմ դասակարգվում են որպես «վինտաժ» ամբողջ աշխարհում: Սա նշանակում է, որ Apple-ը և Apple-ի լիազորված ծառայություններ մատուցողները կարող են առաջարկել վերանորոգում այս սարքերի համար, բայց միայն այն դեպքում, եթե առկա են մասեր, հայտնում է MacRumors-ը։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

17 Nov, 20:36


Չինական Geely ավտոընկերությունը հայտարարել է, որ իր էլեկտրական առաջնակարգ Zeekr մակնիշը նախատեսում է ստանալ Lynk & Co ընկերության 51%-ը՝ սկսելով փոփոխություններ իրականացնել ընկերության ռազմավարությունում։ Գործարքի արդյունքում Lynk-ի արժեքը գնահատվում է 2,5 միլիարդ դոլար։

Zeekr-ը 30% բաժնեմաս կգնի Volvo Cars-ից և 20%՝ Geely Holding-ից, հետո կավելացնի իր բաժնեմասը մինչև 51%։ Գործարքի նպատակն է ստեղծել նոր էներգետիկ ավտոմոբիլների արտադրության խումբ՝ ակնկալելով ավելի քան մեկ միլիոն ավտոմոբիլ վաճառել։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

17 Nov, 20:33


🇦🇲🇦🇲🇦🇲Վրաստանի հասարակությունը կարծում է՝ իշխանությունը գողացվել է. դրա դեմ պայքարը շարունակվում է

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

17 Nov, 20:32


🇦🇲🇦🇲🇦🇲Մեր տնային աշխատանքը բարդացել է. պետք է բանակը համապատասխանեցնենք արևմտյան չափանիշներին

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

17 Nov, 20:31


🇦🇲🇦🇲🇦🇲Թրամփը չի կարող Ուկրաինային ստիպել միանգամից կանգնեցնել պատերազմը. Կիևը չի պատրաստվում կանգ առնել

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

17 Nov, 20:30


🇦🇲🇦🇲🇦🇲ԱՄՆ նոր վարչակազմը հայամետ է. խաղաղության պայմանագրի հարցում Բաքուն ավելի լավ դիրքերում չի լինելու

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

17 Nov, 20:29


🇦🇲🇦🇲🇦🇲Միայն ակաշները բավարար չեն. պետք է զարգացնել կործանիչ ավիացիան

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

17 Nov, 17:11


Թբիլիսիի Ճավճավաձե պողոտայում ցուցարարները վրաններ են տեղադրում։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

17 Nov, 13:31


🇦🇲🇦🇲🇦🇲ԱՄՆ-ն խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում ավելի քիչ ճնշումներ կգործադրի Ադրբեջանի վրա

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Nov, 10:47


Թբիլիսիում ոստիկանությունը ձերբակալել է ԿԸՀ շենքի մոտ խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ցուցարարներին։

Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են արգելափակել երթևեկությունը։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Nov, 10:31


⚽️⚽️⚽️Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Ռիգա, որտեղ նոյեմբերի 17-ին ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում, կմրցի Լատվիայի ընտրանու հետ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Nov, 10:29


🇦🇲🇦🇲🇦🇲Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել․

Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը. Արագած, առավելագույն բարձրությունը 4090 մետր։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Nov, 10:06


Թուրքական «մարշ»՝ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից սպասելիքներով

🇦🇲🇦🇲🇦🇲Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը հեռուստաընկերություններից մեկին հարցազրույցում անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերությունների հեռանկարին: Նրա կանխատեսումները, ինչպես թուրքական մամուլի փոխանցումներից է հասկացվում, այնքան էլ լավատեսական չեն: Ֆիդանը, գնահատելով ԱՄՆ ընտրված նախագահի թիմի ձևավորման մասին առաջին տեղեկությունները, զարմանալի և արտառոց չի համարել, որ Թրամփի նշանակումները հիմնականում հրեամետ են. «Դա սպասելի էր, ԱՄՆ-ում հրեական կողմնորոշումը միշտ առկա է»,- ասել է թուրք դիվանագետը, ապա ավելացրել, որ եթե նախագահության ընթացքում Թրամփը կենտրոնանա միայն ուկրաինական կարգավորման ուղղությամբ և անուշադրության մատնի Պաղեստինի խնդիրը, ապա Մերձավոր Արևելքում այլ երկրներ նույնպես կվտանգվեն, բացառված չէ, որ լայնածավալ պատերազմ սկսվի:

Ֆիդանը թուրք-ամերիկյան հարաբերություններում երկու գերխնդիր է ձևակերպել:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Nov, 09:51


🇦🇿🇹🇷Ադրբեջանն ու Թուրքիան մինչև տարեվերջ կընդունեն համագործակցության նոր ճանապարհային քարտեզ՝ հայտարարել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների փոխնախարար Մուհամեդ Քասիմ Գյոնյուլուն։

Նրա խոսքով՝ փաստաթուղթը պատրաստվում է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։ Թուրք պաշտոնյան ընդգծել է երկու երկրների հաջող համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ ստանդարտացման ոլորտում: Նա նշել է, որ Թուրքիան ադրբեջանական կողմին է տրամադրել թուրքական չափանիշները և նպաստում է այդ երկրի արդյունաբերության զարգացմանը:

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Nov, 09:46


Բողոքի ակցիա Վրաստանում: Նիստի ժամանակ ԿԸՀ-ի ղեկավարի վրա սեւ ներկ են լցրել։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Nov, 09:43


Հազվագյուտ բնական երևույթ՝ ջրահողմ է նկատվել Վենեսուելայի Ֆալկոն նահանգի Ադիտորա քաղաքի բնակիչների կողմից։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Nov, 09:41


🇦🇲🇦🇲🇦🇲Վերջին տարիներին «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ բացասական վերաբերմունքը փոխվել է

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Nov, 09:35


‼️‼️‼️Այսօր՝ նոյմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Երևանի քրեական ոստիկանության վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենայով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է Shamshyan.com-ը։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Nov, 09:18


🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմի դեպքում Ադրբեջանը ծանր գին է վճարելու

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Nov, 09:01


Միշուստինն Ալիևին չի համոզել. նա Պուտինի հետ դիմակայության կգնա՞

🇦🇲🇦🇲🇦🇲«Նոյեմբերի 15-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևին»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության տեքստում: Կողմերը քննարկել են տրանսպորտի և արդյունաբերական կոոպերացիայի ոլորտում մի շարք փոխշահավետ նախագծերի գործնական իրականացման հարցերը:

Վերահաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա բազմակողմանի զարգացմամբ կողմերի փոխադարձ շահագրգռվածությունը, ձեռք է բերվել տարբեր մակարդակներով շփումները շարունակելու համաձայնություն:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Nov, 08:56


Հայաստանը ներկայացնող շախմատիստները Մոնտենեգրոյում շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:

7-րդ տուրից հետո Հայաստանի երեք ներկայացուցիչները` Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Արամ Հակոբյանն ունեն 5,5 միավոր:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Nov, 08:28


🇷🇺🇷🇺🇷🇺Հայկական կողմի հայտարարությունները վկայում են այն մասին, որ Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ի աշխատանքի բոլոր ձևաչափերից։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը` պատասխանելով նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին, գրում է Tass.ru-ն։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Nov, 08:27


ՀՀ նախագահը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիներին և անհետ կորածներին առնչվող հարցեր

🇦🇲🇦🇲🇦🇲Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց առնչվող խնդիրները և հումանիտար բնույթի այլ հարցեր։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Nov, 07:52


‼️‼️‼️Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի խափանման միջոց ընտրված տնային կալանքը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը դատախազի բողոքի հիման վրա փոխել է կալանքի։

Այդ մասին Radar Armenia-ին հայտնեցին Դատախազությունից։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Nov, 07:04


🥊🥊🥊Բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը Netflix-ի եթերում ընթացած մարտում պարտվել է ամերիկացի բլոգեր Ջեյք Փոլին։ Ութ ռաունդ երկու րոպե տևողությամբ մենամարտը տեղի է ունեցել շաբաթ գիշերը Արլինգթոնում՝ Տեխաս։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Nov, 06:51


🇦🇲🇦🇲🇦🇲Հանրապետության տարածքում նոյեմբերի 16-ի կեսօրից հետո, 17-20-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։

Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ, նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 17-21 մ/վ։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Nov, 06:50


‼️‼️‼️Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան լքել է Սուխումը ընդդիմության վերջնագրի ֆոնին։ Այս մասին Telegram-ի ալիքում հայտնել է Աբխազիայի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Ընդդիմությունը պահանջում է նրա հրաժարականը։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Nov, 06:36


🇦🇲🇦🇲🇦🇲Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսել COP 29-ի PR ապահովելու համար, բայց հակառակ արդյունքն է ստանում

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

16 Nov, 06:21


🇦🇲🇦🇲🇦🇲Ռուսաստանը փորձում է նոր ռազմաքաղաքական բլոկ ձևավորել. այնտեղ պետք է լինի նաև Ադրբեջանը

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

15 Nov, 05:39


🇦🇲🇦🇲🇦🇲Հանրապետության տարածքում նոյեմբերի 15-ին, 16-ի և 18-ի գիշերը, 17-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի և 18-ի ցերեկը, 17-ի գիշերը, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։

Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ, նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 17-21 մ/վ։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

15 Nov, 05:35


🇦🇲🇦🇲🇦🇲Իրանը չի ուզում տարածաշրջանում պատերազմ. նա փորձում է խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

15 Nov, 05:32


🗞🗞🗞«Հրապարակ» թերթը գրում է. «Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմն առնել չի հաջողվում, թիվը տարեցտարի մեծանում է։ 2024թ. 9 ամիսների ընթացքում ոստիկանության կողմից հանրապետությունում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2 հազար 571 դեպք, որից 1.323-ը՝ իրացման: Թվերը տրամադրել են ՆԳՆ-ից։ Սակայն իրական շրջանառությունը տասնապատիկ ավելին է: Իրացումը հիմնականում կատարվում է համացանցի, Տելեգրամի միջոցով։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

15 Nov, 05:29


‼️‼️‼️«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

15 Nov, 05:18


🇦🇲🇦🇲🇦🇲Եթե ՀԱՊԿ-ը գոյություն ունի, ապա ի՞նչ գործ ունեն հյուսիսկորեացի զինվորները Ռուսաստանում

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

15 Nov, 05:16


🇦🇲🇦🇲🇦🇲«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

15 Nov, 05:14


🇦🇲🇦🇲🇦🇲Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

15 Nov, 05:09


Երևանն ու Թեհրանը «ճշտում են սլաքները»

🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, նաև համատեղ միջոցառումներին վերաբերող թեմաներ: Ինչ միջոցառումների մասին է խոսքը մասնավորապես, հայտնի չէ: Արդյո՞ք Իրանի արտգործնախարարը ծրագրում է այց Հայաստան, որն ըստ էության կլինի Աբաս Արաղչիի պաշտոնավարման ընթացքում նախարարի կարգավիճակով նրա առաջին այցը:

Կամ Հայաստանի արտգործնախարարը ծրագրո՞ւմ է այց Իրան: Իհարկե, հեռախոսազրույցի բուն առարկան թերևս այն իրավիճակն է, որ առկա է միջազգային հարաբերություններում և ռեգիոնի շուրջ, որը գտնվում է որոշակի վերափոխման փուլում՝ հաշվի առնելով ԱՄՆ-ում նոր նախագահի և ադմինիստրացիայի հանգամանքը, որը առաջ է բերել մի շարք անորոշություններ և հարցադրումներ:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

15 Nov, 05:08


Երկրպագուները դժգոհել են խաղի արդյունքից և կրկնել իրենց պահանջը` ՀՖՖ նախագահի հրաժարական։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

15 Nov, 04:55


Նոր Զելանդիայի ընդդիմադիր կուսակցություններից մեկի ներկայացուցիչներն այսօր ցուցադրել են բարձր կազմակերպված քաղաքական բողոքի ակցիա` միավորված տեղական բանահյուսության և սիմվոլիզմի տարրերով։

Այսպիսով ընդդիմադիր քաղաքական գործիչներն ամբողջացրին գործող օրինագծի վճռական մերժումը։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

14 Nov, 21:04


🇦🇲🇦🇲🇦🇲Շվեդ բնապահպան, ակտիվիստ Գրետա Թունբերգը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։

Նրան դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ-ի տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

14 Nov, 20:36


⚽️⚽️⚽️Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սուրեն Չախալյանը Ֆարերյան կղզիների ընտրանուց կրած պարտությունից հետո հայտարարել է, որ թիմն ուներ առավելություն, սակայն ստեղծած գոլային պահերը չկարողացան վերածել գոլի։

«Ունեինք առավելություն, սակայն վիճակագրությունը դարձել է երկրորդական։ Ֆուտբոլը դաժան է, մեկ սխալը բերում է այսպիսի արդյունքի»,- ասել է նա։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

14 Nov, 20:35


‼️‼️‼️Նոյեմբերի 14-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Թևոսյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնին։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

14 Nov, 20:34


⚽️⚽️⚽️ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի հինգերորդ մրցափուլի շրջանակում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց Ֆարերյան կղզիների ընտրանուն և զիջեց նվազագույն հաշվով։

33-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց մրցակցի ավագ Վիլջորմուր Դավիդսենը։ Խաղարկության վերջին հանդիպումը կկայանա նոյեմբերի 17-ին, Հայաստանի ընտրանու մրցակիցը կլինի Լատվիայի հավաքականը։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

14 Nov, 20:27


🇺🇸🇺🇸🇺🇸ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ նոյեմբերի 14-ին կհանդիպի Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը՝ դառնալով առաջին արտասահմանյան առաջնորդը, ում Թրամփը կընդունի ընտրություններից հետո։ Այս մասին հաղորդում է Clarín-ը։

Հանդիպումը տեղի կունենա Թրամփի Ֆլորիդայի Պալմ Բիչ քաղաքում գտնվող Մար-ա-Լագո նստավայրում։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

14 Nov, 18:37


Մարկ Ռուբիոն թուրքամե՞տ է, թե՞ թուրքատյաց

🇦🇲🇦🇲🇦🇲ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետական քարտուղարի պաշտոնում կնշանակի սենատոր Մարկ Ռուբիոյին: Թուրքական turkgazetasi-ն անդրադարձել է ԱՄՆ ապագա պետքարտուղարի քաղաքական հայացքներին և Թուրքիայի ու նախագահ Էրդողանի հանդեպ վերաբերմունքին:

Պարբերականն առանձնացրել է Ռուբիոյի «հակաթուրքական» գործունեության մի քանի էական դրսեւորումներ: Նա պաշտպանել է «1915թ. իրադարձությունները հայոց ցեղասպանություն ճանաչելու բանաձևը», Ռուբիոն քննադատել է նախագահ Թրամփին, երբ վերջինս մտադիր էր Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմագործողությանն ընդառաջ այդ շրջանից դուրս բերել ամերիկյան սոտարաբաժանումները և հասել է իր նպատակին:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

14 Nov, 18:31


🇦🇲🇦🇲🇦🇲Ռուսաստանը փորձելու է փչացնել Հայաստանի իմիջը. դա Հուդայի համբույրի նման մի բան է

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

14 Nov, 18:29


‼️‼️‼️Ապօրինի զենք ու զինամթերք՝ «Մակարով» ատրճանակ և դանակ՝ Երևանի հյուրանոցում

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

14 Nov, 18:27


‼️‼️‼️Իրանցի տղամարդու ընկերն իրենից 45 հազար դոլար է գողացել

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

14 Nov, 18:23


🇦🇲🇦🇲🇦🇲Ճիշտ էր COP 29-ին չմասնակցելը. Ալիևը մեր ներկայությամբ անընդունելի հայտարարություններ էր անելու

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

06 Nov, 20:52


🇺🇸🇺🇸🇺🇸ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը զանգահարել է նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին և շնորհավորել նրան՝ նախագահի ընտրությունում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Սպիտակ տնից։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

06 Nov, 20:43


🇺🇸🇺🇸🇺🇸ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսը զանգել է հանրապետական կուսակցության թեկնածու, իր մրցակից Դոնալդ Թրամփին՝ նախագահի ընտրությունում հաղթանակի առթիվ շնորհավորելու համար, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով Հարիսի բարձրաստիճան խորհրդականին։

«Հարիսը զանգահարել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամին՝ ընտրությունում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

06 Nov, 20:20


🇦🇲🇦🇲🇦🇲Ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը մեկամյա կտրվածքով աճել է 8.7 տոկոսով:

Այդ մասին նշված է 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ամփոփագրում:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

06 Nov, 20:09


🇺🇸🇫🇷Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է AFP-ն։

Գործակալության տվյալներով՝ նրանք պայմանավորվել են համագործակցել հանուն խաղաղության և կայունության վերականգնման։

Նշվում է, որ հեռախոսազրույցը տևել է շուրջ 25 րոպե։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

06 Nov, 20:02


🇺🇸🇺🇸🇺🇸Դեմոկրատ Ջիմ Մեսինան, որը 2012 թվականին ղեկավարել է Բարաք Օբամայի նախընտրական շտաբը, հայտարարել է, որ քվեարկության նախնական արդյունքները ցույց են տվել, որ դեմոկրատական կուսակցությունը խնդիրներ ունի ընտրողների տարբեր խմբերի, այդ թվում՝ երիտասարդության և իսպանախոս ամերիկացիների հետ հաղորդակցվելու հետ:

«Հուսով եմ՝ մենք բոլորս որոշ ժամանակ կանցկացնենք այս ամենը ի մի բերելու, համապարփակ վերլուծություն ենթարկելու և խոսելու այն մասին, թե ինչպես առաջ շարժվել, քանի որ այս գիշեր մեզ լավ դաս տվեցին: Հուսով եմ՝ դա կօգնի: Եվ մենք պետք է մտածենք, թե ինչպես առաջ շարժվել այնպես, որ նորից դառնանք մեծամասնության կուսակցություն, որը նախկինում էինք»,- ասել է Մեսինան MSNBC-ի հետ զրույցում։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

06 Nov, 19:55


🇺🇸🇺🇸🇺🇸Դեմոկրատները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին են մեղադրում նախագահական ընտրություններում Քամալա Հարրիսի պարտության մեջ, հայտնում է Reuters-ը։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

06 Nov, 19:41


🇦🇿🇦🇿🇦🇿Ադրբեջանցի զինծառայողն ինքնասպանություն է գործել, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Աղդամի շրջանի զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել ՊՆ զորամասերից մեկի զինծառայող, շարքային Անար Յոլչու օղլու Հուսեյնովի ինքնասպանության մասին։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են իրեղեն ապացույցներ, հարուցվել է քրեական գործ։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

06 Nov, 19:40


‼️‼️‼️Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 37-ի, վիրավորվել է 105 խաղաղ բնակիչ, ասվում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

«Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական ագրեսիայի զոհ է դարձել 37 մարդ, 105-ը՝ վիրավորվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

06 Nov, 19:39


🇦🇲🇦🇲🇦🇲Արաբկիր վարչական շրջանում հեռացվում են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդային վահանակները, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Ըստ աղբյուրի՝ մեծ տեղեկատու դաշտով 156 գովազդային վահանակներն ամբողջությամբ հեռացվել են։ 2578 արտաքին գովազդային միջոցներից ապամոնտաժվել է 1789-ը։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

06 Nov, 19:16


Փաշինյանը ժամանել է Բուդապեշտ

🇦🇲🇦🇲🇦🇲Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Հունգարիա:

Նոյեմբերի 7-ին ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին:

Հունգարիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ:

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

06 Nov, 19:05


🇦🇲🇦🇲🇦🇲«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել է Հայաստանի միակ էգ Ընձառյուծը. հայտնել է ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

06 Nov, 19:03


🇷🇺🇺🇸Ռուսաստանը կաշխատի ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ ելնելով ազգային շահերից և «հատուկ ռազմական գործողության» (խմբ.՝ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունները) նպատակներից: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

«Ռուսաստանը կաշխատի նոր վարչակազմի հետ, երբ այն «գրանցվի» Սպիտակ տանը՝ ամուր պաշտպանելով Ռուսաստանի ազգային շահերը և առաջնորդվելով հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակներով։ Մեր պայմաններն անփոփոխ են և լավ հայտնի են Վաշինգտոնում», – ասվում է ՌԴ արտգործնախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

06 Nov, 19:02


‼️‼️‼️«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ վերջին շաբաթներին հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակը բացասական է անդրադառնում համայնքում տիրող մթնոլորտի վրա՝ ստեղծելով նյարդային միջավայր։

«Այնուամենայնիվ, Սյունիք ՖԱ-ն արտահայտում է անհանդուրժողականություն ակումբի պաշտոնական սոցիալական էջերում, ակումբի վերաբերյալ գրառումների ներքո վիրավորական մեկնաբանությունների, անհիմն զրպարտանքների վերաբերյալ, որոնք աղերս չունեն իրականության հետ և փորձում են արատավորել ակումբի, ակումբի ներկայացուցիչների, ֆուտբոլիստների բարի համբավը։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

06 Nov, 19:00


🇧🇾🇺🇸Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Դոնալդ Թրամփին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, հայտնում է Belta գործակալությունը։

«Լուկաշենկոն շնորհավորել է Թրամփին՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնին վերադառնալու կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով բելառուսական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

06 Nov, 18:37


Իսկ ո՞վ է երաշխավորում, որ դեմոկրատների պարտության պատճառն իրենց անվճռականությունը չէ

🇦🇲🇦🇲🇦🇲Նախագահության չորս տարիներին Բայդենը, իրոք, թուլացրել է ԱՄՆ-ն: Առաջին քայլն Աֆղանստանից ամերիկյան-կոալիցիոն զորքերի դուրսբերումն էր, որից հազիվ երկու տարի անց Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա: Եվրոպայում սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենաարյունալի պատերազմը:

Եթե Վաշինգտոնում ուժեղ և վճռական իշխանություն լիներ, ապա Վլադիմիր Պուտինը նման համարձակ քայլի չէր դիմի: (Այս դեպքում էլ տևականորեն բացառենք, որ դա պայմանավորված պատերազմ էր): Իսկ այն, ինչ Մերձավոր Արևելքում սկսվեց մեկ տարի առաջ ու շարունակվում է, ընդհանրապես նոնսենս է, որովհետև Իսրայելին հակառակորդի հարվածներից ապահովագրող, նրան գերժամանակակից սպառազինություններ և ռազմամթերք տրամադրող ԱՄՆ-ն հանկարծ պարզվում է, որ Բիբիի վրա ոչ մի ազդեցություն չունի:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

06 Nov, 18:22


🇦🇲🇦🇲🇦🇲Թրամփի ընտրվելն ազդելու է ամբողջ Կովկասի վրա․ բոլորը սպասում են՝ ինչ կանի նա Ուկրաինայի հարցում

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

06 Nov, 18:01


🇦🇲🇦🇲🇦🇲Մոլդովայում փոքր դադար է ավելի կարևոր իրադարձությունից՝ խորհրդարանական ընտրություններից առաջ

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

06 Nov, 17:53


🇺🇸🇺🇸🇺🇸ԱՄՆ-ի ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում փոփոխությունները կանդրադառնան ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև մնացած աշխարհի վրա․ նման կարծիք է հայտնել Սթենֆորդի համալսարանի ավագ գիտաշխատող Ֆրենսիս Ֆուկույաման։

Ընտրողներն, ըստ նրա, քվեարկում են՝ արձագանքելով կարճաժամկետ խնդիրներին, այդ թվում՝ գնաճին, նրանց չեն հուզում երկարաժամկետ, կարևոր հարցերը, ինչպիսին է օրենքի գերակայությունը ևն:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

06 Nov, 17:49


🇺🇸🇺🇸🇺🇸Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, ի տարբերություն իր առաջին նախագահական ժամկետի, նոր վարչակազմի օրոք իր երեխաներին չի նշանակի պաշտոններում, քանի որ այդ փորձը չափազանց ցավոտ է եղել ընտանիքի համար։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

06 Nov, 17:48


🇪🇺🇺🇸🇪🇺Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված շնորհավորական ուղերձում շարունակական համագործակցության հույս է հայտնել՝ միաժամանակ տեղեկացնելով ուժեղ և ինքնիշխան Եվրոպա կառուցելու ծրագրերի մասին։ Բորելը համապատասխան գրառում է կատարել X ցանցում։

«Արտաքին գործերի և անվտանգության ընդհանուր քաղաքականության շրջանակներում Եվրամիությունը ջանք չի խնայի ԱՄՆ-ի հետ ակտիվ հարաբերություններ պահպանելու համար:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Nov, 21:03


Ամերիկացի հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրաժարվում է խոսել իր նկատմամբ ենթադրյալ սեռական բռնության վերաբերյալ ցանկացած հարցից։

Ենթադրվում է, որ Ջենիֆեր Լոպեսի նախկին սիրավեպը երաժշտական մագնատ P․Diddy-ի հետ նյարդայնացնում է նրան։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Nov, 20:45


‼️‼️‼️Google-ը փորձել է արդարանալ ուկրաինական ռազմական համակարգերի արբանյակային պատկերներ հրապարակելու համար իր քարտեզներում՝ ասելով, որ դրանք վերցվել են հասանելի հանրային աղբյուրներից ավելի քան մեկ տարի առաջ: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Nov, 20:26


🇺🇸🇦🇲🇺🇸ՀՀ պատվիրակությունը ևս դիտարկում է ԱՄՆ նախագահական ընտրությունները

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Nov, 20:16


🇺🇸🇺🇸🇺🇸ԱՄՆ նախագահը հանրապետական թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քվեարկել է Միացյալ Նահանգների նախագահի ընտրությանը, հաղորդում է CNN-ը։ Քվեարկությունը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Պալմ-Բիչ քաղաքի ընտրական տեղամասերից մեկում։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Nov, 20:13


🇮🇱🇮🇱🇮🇱Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի պաշտոնանկությունից հետո Թել Ավիվում ցույցեր են սկսվել, հայտնում են տեղի լրատվամիջոցները։

Ցուցարարները փակել են Թել Ավիվի կենտրոնական մայրուղին, ճանապարհի վրա կրակ են վառել և կաթվածահար են արել երթևեկությունը։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Nov, 19:44


🇺🇸🇺🇸🇺🇸ԱՄՆ-ում ձերբակալվել է տղամարդ, ով նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում սպառնացել է զանգվածային կրակոցներով, հայտնում է ABC-ն։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Nov, 19:09


🇺🇸🇦🇲🇺🇸ԱՄՆ ընտրական հանձնաժողովը ոչ թե ընտրությամբ, այլ բացառապես ֆինանսական թափանցիկությամբ է զբաղվում

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Nov, 18:58


🇦🇲🇦🇲🇦🇲Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքից առգրավել են թվով 4 խաղային ապարատ:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Nov, 18:54


‼️‼️‼️Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ քրեաիրավական պայքարը լայն թափով շարունակվում է։

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ԹԴՊ բաժնից ստացված տեղեկությունների հիման վրա, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի մարզի բնակչի կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափի թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Nov, 18:53


Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը պաշտոնանկ է արվել։ Նրա փոխարեն նշանակվել է Իսրայել Կացը, ԱԳ նախարար է դարձել Գեդեոն Սաարը։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Nov, 18:31


Հնդկաստանը և Չինաստանը մտադիր են գնալ ապաէսկալացիայի

🇦🇲🇦🇲🇦🇲Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջանշայկարն Ավստրալիա այցի շրջանակներում լրատվամիջոցներին ասել է, որ Պեկինը և Նյու Դելին մտադիր են երկու երկրների սահմանի փաստացի վերահսկողության գոտում շեշտը դնել իրավիճակի ապաէսկալացման վրա: Այդ մասին հայտնում է inosmi.ru-ն՝ հղում անելով Կամբերայից ստացված հաղորդագրությանը:

Հնդկաստանի և Չինաստանի զորքերը վերսկսել են փաստացի վերահսկողության գոտու վիճելի հատվածների պարեկությունն Արևելյան Լանդակհում, որին նախորդել է զինվորականների տարանջատումը, որ այնտեղ են գտնվում 2020թ. մայիսից՝ հաճախ վտանգավոր մերձավորության վրա դիրքերում: «Հաջորդ փուլը պետք է լինի ապաէսկալացումը, որի արդյունքում զորքերը կվերադառնան իրենց մշտական տեղակայման վայրեր, որտեղ նրանք գտնվում էին սահմանային հակամարտությունից առաջ»,- ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Nov, 18:29


🇦🇲🇦🇲🇦🇲Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Nov, 18:27


Սաուդյան Արաբիան շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի ամրապնդմամբ

🇦🇲🇦🇲🇦🇲Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի արքայազն, Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի և Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդի հետ։

Արքայազնը Հայաստան է այցելել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին անցկացվող «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային համաժողովի շրջանակներում: Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելելու և միջազգային համաժողովին մասնակցելու համար:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Nov, 18:22


🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանում 2026թ․ ընտրությունները նման են լինելու Վրաստանում և ոչ թե Մոլդովայում տեղի ունեցածին

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Nov, 18:20


Ֆրանսիայի և Հայաստանի համայնքները հնարավորություն ունեն արդյունավետորեն փոխանակելու լավագույն փորձը․ Վահագն Խաչատուրյանը՝ Ալֆորվիլի քաղաքապետին

🇦🇲🇫🇷🇦🇲Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետ Լյուկ Կարվունասի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ալֆորվիլը Ֆրանսիայի առավել հայաշատ քաղաքներից մեկն է, որն ակտիվորեն հանդես է գալիս Հայաստանի և հայկական օրակարգային հարցերի պաշտպանությամբ:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Nov, 18:18


🇮🇱🇮🇱🇮🇱Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը պաշտոնանկ է արվել, հաղորդում է Նեթանյահուի գրասենյակը։

Նեթանյահուն հայտարարել է, որ որոշել է Պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնում նշանակել արտգործնախարար Իսրայել Կացին։ Երկրի ԱԳ նախարարի հաստիքը կզբաղեցնի Գեդեոն Սաարին։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Nov, 18:16


🇬🇪🇬🇪🇬🇪Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նոյեմբերի 7-ին կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։

Ինչպես հաղորդում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, գագաթնաժողովի գլխավոր թեման Եվրոպայի անվտանգության մարտահրավերներն են։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Nov, 18:05


🇦🇲🇮🇷🇦🇲Մեկնարկել է Հանրային Կապերի և Տեղեկատվության Կենտրոնի կողմից կազմակերպված «Հայաստան-Իրան. Համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» խորագիրը կրող փորձագիտական եռօրյա համաժողովը։

Կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ Իրանի առաջատար ուղեղային կենտրոնների, լրատվական գործակալությունների ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարներ Արմեն Սիմոնյանի ու Քրիստինե Ղալեչյանի հետ։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Nov, 17:59


🇺🇸🇦🇲🇺🇸Մեկնարկել են ԱՄՆ ընտրությունները, որոնց արդյունքներն անկանխատեսելի են

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

05 Nov, 17:51


🇺🇸🇺🇸🇺🇸ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ֆուլթոն բնակավայրում, որը 2020 թվականի ընտրություններից հետո դատական ​​գործընթացների կենտրոնում էր, նախագահական ընտրությունների քվեարկությունն ընդհատվել է սպառնալիքների պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ֆուլթոնի ընտրական գրանցումների հանձնաժողովի նախագահ Նադին Ուիլյամսը։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

29 Oct, 20:25


🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարեն Ասլանյանը դարձավ ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

29 Oct, 20:21


🇺🇸🇺🇸🇺🇸ԱՄՆ-ի Դեմոկրատական ​​կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը իր հանրապետական ​​մրցակից Դոնալդ Թրամփից առաջ է անցել ընդամենը մեկ տոկոսով։ Հարիսին աջակցում է հարցված ամերիկացիների 44%-ը։ Այս մասին են վկայում Reuters-ի հարցման արդյունքները։

«Քամալա Հարիսի առավելությունը Դոնալդ Թրամփի նկատմամբ կրճատվել է ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների վերջին փուլում, թեև դեմոկրատն առաջ է անցել հանրապետականից մեկ տոկոսով», – նշված է հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

29 Oct, 20:20


🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ, Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, 73 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 320 կգ արդյունքով (140+180 կգ) ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Պոկում վարժությունում Սահակյանը մեկ հաջող մոտեցում է կատարել և գլխավերևում պահելով 140 կգ կշռող ծանրաձողը՝ նվաճել վարժության փոքր բրոնզե մեդալը:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

29 Oct, 20:13


🇦🇲🇦🇲🇦🇲Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՔՊ վարչության նիստում Արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրվել է Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի թեկնածությունը։

Գալյանը նախկինում եղել է ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի պետ, ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման և արտաքին կապերի բաժնի պետ, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

29 Oct, 20:11


🇮🇱🇮🇱🇮🇱Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն սպառնացել է «Հըզբոլլահ»-ի նոր գլխավոր քարտուղար Շեյխ Նաիմ Ղասեմին, որի նշանակման մասին հայտնի էր դարձել այսօր։

«Ժամանակավոր նշանակում, ոչ երկարատև»,- X-ի իր էջում գրել է Գալանտը՝ հրապարակելով Ղասեմի լուսանկարը։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

29 Oct, 20:08


🇦🇲🇫🇷🇦🇲ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունն անդրադարձել է դեսպան Օլիվիե Դըկոտինյիի՝ Ներքին Հանդ կատարած այցին։

«Հայաստանի Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանական մարտական դիրքերի կողմից, որոնք գտնվում են Հայաստանի տարածքի մի մասի վրա։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու դեսպան Օլիվիե Դըկոտինյին մտքեր փոխանակեցին այս իրավիճակում գտնվող բնակիչների հետ»,- հայտնում են դեսպանությունից։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

29 Oct, 20:01


🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Նախկին իշխանության ներկայացուցիչներից մեկն ասում է, որ եթե 2018թ. իշխանափոխություն տեղի չունենար, բանակը մինչև 2020թ. ստանալու էր 2500 ԱԹՍ:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

29 Oct, 20:00


‼️‼️‼️Հոկտեմբերի 29-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են ԶԻԼ 130, Kia, Opel, BMW և Mercedes Vito մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով ԶԻԼ-ը, որը բարձված էր ավազով, կողաշրջվել է, իսկ վարորդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

29 Oct, 19:58


‼️‼️‼️Տղամարդը ձերբակալվել է կատվին տանջամահ անելու համար

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

29 Oct, 19:55


‼️‼️‼️Միքայել Մելքումյանից պահանջվում է բռնագանձել 15 անշարժ գույք, 315 մլն դրամ

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

29 Oct, 19:53


‼️‼️‼️Արգիշտի Քյարամյանի արած հայտարարությունների մասով քրեական վարույթ է նախաձեռնվել

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

29 Oct, 18:50


🇦🇲🇦🇲🇦🇲Վրաստանի իշխանությանը Հայաստանի կողմից չշնորհավորելը կարող էր խնդիրներ առաջացնել

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

29 Oct, 18:49


🇦🇲🇦🇲🇦🇲Կարծում եմ՝ շուտով ականատես կլինենք Խաղաղության պայմանագրի ստորագրմանը

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

29 Oct, 18:49


🇦🇲🇦🇲🇦🇲Միայն Ռուսաստանից լեգիտիմություն ստանալը խնդիր կլինի «Վրացական երազանք»-ի համար

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

29 Oct, 18:48


🇮🇱🇮🇱🇮🇱Իսրայելական ուժերը շարունակում են հարվածել Լիբանանին, մասնավորապես՝ սահմանամերձ բնակավայրերին, ինչպես նաև Բեյրութի մոտակա տարածքներին: Կան տասնյակ զոհեր: «Հըզբոլլահն» էլ հարվածներ է հասցրել Իսրայելին, այդ թվում՝ Հայֆա քաղաքին, ինչպես նաև Լիբանանում գտնվող իսրայելական ուժերին:

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալով՝ Մերձավոր Արևելքում էսկալացիայից ի վեր երկրում զոհվել է 2700-ից ավելի մարդ, մեծ մասը՝ վերջին մեկ ամսում, շուրջ 13000-ը զոհվել է:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

29 Oct, 17:20


🇬🇪🇬🇪🇬🇪Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձագանքել է «հայկական կարուսելի» մասին երկրի նախագահ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքերին։ Նշվում է, որ երկրի նախագահի հայտարարությունն անվստահություն է առաջացնում տեխնոլոգիաների նկատմամբ։

«Տեխնոլոգիաների ներդրումն իրականացվել է Smartmatic ընկերության հետ համագործակցությամբ։ Այն ընտրությունների անցկացման փորձ ունի ավելի քան 30 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Հայաստանում և այլուր։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

29 Oct, 17:02


Վրաստանում Իրանի զգայուն «նյարդը». Թեհրանի հատկանշական արձագանքը

🇦🇲🇦🇲🇦🇲«Ես կցանկանայի հավատալ ձեզ, երբ ասում եք, որ կյանքը և մարդկային արժանապատվությունը պետք է պաշտպանված լինեն։ Խնդիրն այն է, որ ձեր համաքաղաքացի եվրոպացիներն անխոս աջակցում են Գազայի ցեղասպանությանը և Լիբանանի ջարդերին»,- հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին՝ ի պատասխան Վրաստանում ընտրության և հետընտրական իրավիճակի վերաբերյալ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի հանձնակատար Ժոզեֆ Բորելի հայտարարության:

Իրանի արտգործնախարարի արձագանքի հարցում ուշագրավը հենց ինքը փաստն է, որ նա այդ կերպ անդրադարձել է մի հայտարարության, որը, ըստ էության, Իրանի մասին չէ, Իրանին անմիջականորեն առնչվող հարցի վերաբերյալ չէ: Սակայն, դա թերևս միայն առերևույթ: Գործնականում, Իրանի ԱԳ նախարարի արձագանքը հուշում է, որ Թեհրանը ոչ պակաս զգայուն է Վրաստանի շուրջ զարգացումների հանդեպ, թեև սահմանակից չէ Վրաստանին և կարծես թե առանձնապես ակտիվ չի էլ եղել Վրաստանում կամ դրա շուրջ ծավալվող իրողությունների հանդեպ:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

29 Oct, 16:55


🇪🇺🇬🇪🇪🇺Վրաստանում խորհրդարանի ընտրությունից հետո տեղի ունեցած զարգացումները շատ մտահոգիչ են՝ նշված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հայտարարության մեջ։

«Միջազգային դիտորդները հայտնել են ընտրարշավի ընթացքում, ինչպես նաև ընտրության օրը տեղի ունեցած խախտումների մասին: Նրանք ընտրությունները չեն համարել ազատ և արդար։ Խնդրում եմ թափանցիկ հետաքննություն անցկացնել։ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը և իշխանության համապատասխան մարմինները պետք է հետաքննեն ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության վրա ազդող խախտումները, ճնշումներն ու ահաբեկումները, որոնց մասին հայտնում են դիտորդները: Այս խախտումները պետք է վերացվեն արագ, թափանցիկ և ինքնուրույն»,- նշել է Ժոզեպ Բորելը:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

29 Oct, 16:39


🇬🇪🇬🇪🇬🇪Մենք ականատես ենք դառնում բարձր մակարդակով անցկացված ընտրությունների ապալեգիտիմացման գործընթացի, հայտարարել է Վրաստանի ԱԺ խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

«Վրաստանում բողոքի ալիք ստեղծելու, լարվածություն առաջացնելու և անկարգությունների նպատակը հեղափոխական սցենարի զարգացումն է»,- հայտարարել է նա։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

29 Oct, 16:39


Չադում կալանավորված ռուսներն իրենց լավ են զգում, նրանց տրամադրվում է անհրաժեշտ բժշկական հսկողություն և լավ սնունդ։ ՌԴ դեսպանատունը տեղի իշխանությունների հետ հանդիպումից հետո ակնկալում է իր քաղաքացիների շուտափույթ ազատ արձակում։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ՌԴ դիվանագիտական ​​ներկայացուցչության մամուլի կցորդ Յուլիա Գնեզդիլովան։

«Հանդիպում ենք ունեցել իշխանությունների ներկայացուցիչների հետ, հուսով ենք, որ կալանավորները շուտափույթ ազատվեն։ Իրականացվում է անհրաժեշտ բժշկական հսկողություն»,- ասել է Գնեզդիլովան։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

25 Oct, 14:04


Բայդենի նամակից մինչև Ալիևի սեղան՝ Կազանով. ի՞նչ է կատարվել

🇦🇲🇦🇲🇦🇲Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Հայաստանի հետ ստորագրված սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգը: Ինչպես հայտնի է, Հայաստանում կանոնակարգն անցել է ներպետական վավերացման գործընթաց, իսկ Ադրբեջանում այդպիսի գործընթացի մասին որևէ հրապարակային տեղեկություն չի եղել: Եվ հանկարծ տեղեկություն, որ Ալիևը ստորագրել է կանոնակարգը: Դա տեղի է ունենում Կազանի հանդիպումից հետո:

Մինչ այդ ադրբեջանական մամուլում որևէ կերպ չի եղել որևէ բառ անգամ, որ կանոնակարգը անցնում է ներպետական վավերացման գործընթաց: Հետևաբար, մեծ հավանականությամբ Ալիևի ստորագրությունը Կազանում հանդիպման արդյունք է, ինչն էլ հարց է առաջացնում, թե ի՞նչ քննարկումներ են եղել Փաշինյան-Ալիև հանդիպմանը, որի արդյունքում Ադրբեջանի նախագահը ստորագրել է կանոնակարգը: Համենայն դեպս, եղել են ու առկա են հարցեր, թե ինչո՞ւ հանկարծ, առանց նախորդ փուլերի վերաբերյալ որևէ տեղեկատվության:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

25 Oct, 13:43


🇮🇱🇮🇱🇮🇱Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Բեյրութի Դահիեի արվարձանում «Հեզբոլլահ» խմբավորման հետախուզության շտաբներին, զինապահեստներին և հակաօդային պաշտպանության կայանքներին հարվածներ հասցնելու մասին։ Այս մասին ԻՊԲ-ն հաղորդագրություն է տարածել իր Telegram ալիքում:

«Գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը, հիմնվելով հետախուզության տվյալների վրա, հարվածներ են հասցրել մի քանի զինապահեստների և «Հեզբոլլահ»-ի հետախուզության շտաբների հրամանատարական կենտրոնների և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների Դահիեի շրջանում, որը «Հեզբոլլահ»-ի ահաբեկիչների առանցքային հենակետն է», – ասվում է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

25 Oct, 13:40


‼️‼️‼️Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը և նրա հետ փոխկապակցված անձինք հոկտեմբերի 31-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

Ինչպես տեղեկացնում է «Ազդարար» կայքէջը, ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Հովհաննիսյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

25 Oct, 13:39


🇦🇿🇦🇿🇦🇿Ադրբեջանում ԵՄ դեսպան Պետեր Միխալկոն այսօր կանչվել է ԱԳՆ. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դեսպանին բողոքի նոտա է փոխանցվել հոկտեմբերի 24-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի, ինչպես նաև եվրահանձնակատար Նիկոլաս Շմիտի հայտարարությունների կապակցությամբ։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

25 Oct, 13:38


Պարբերականը, հղում անելով ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի գործող և նախկին պաշտոնյաների շրջանում սեփական աղբյուրներին, գրում է, որ մասնավոր զրույցներում նրանք քննարկել են անձնական թեմաներ, բիզնես և աշխարհաքաղաքականություն, ինչը անհանգստացնում է ԱՄՆ նախագահի վարչակազմին, քանի որ Մասկը կարող է մուտք ունենալ որոշակի գաղտնի տեղեկատվության:

2022 թվականի հոկտեմբերին Մասկը հրապարակավ հայտարարել է, որ Պուտինի հետ շփվել է միայն մեկ անգամ՝ տիեզերքի մասին: Սակայն 2022 թվականից հետո Մասկը խոսել է նաև մի քանի բարձրաստիճան ռուս պաշտոնյաների հետ, որոնց թվում է եղել Պուտինի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն։ Թե ինչի մասին էր նրանց խոսակցությունը եղել, պարբերականի աղբյուրը չի նշել։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

25 Oct, 13:19


🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանը ստացել է COP29 համաժողովին մասնակցելու Բաքվի հրավերը, այն ստացվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի անունով։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

25 Oct, 13:00


🇮🇱🇮🇱🇮🇱Իսրայելի զինվորականներն օրերս հերթական անգամ կրակ են բացել Լիբանանի հարավում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) զինծառայողների ուղղությամբ, որոնք գտնվում էին Դհեյրա բնակավայրի մերձակայքում տեղակայված դիտակետում: Այս մասին հաղորդվում է UNIFIL-ի կողմից հոկտեմբերի 25-ին տարածված հայտարարության մեջ:

«Հոկտեմբերի 22-ին խաղաղապահները, որոնք հերթապահություն էին իրականացնում Դհեյրայի մերձակայքում տեղակայված դիտակետում, հետևում էին իսրայելցի զինվորականների կողմից մոտակայքում իրականացվող շենքերի ստուգման գործողություններին: Երբ ԻՊԲ զիվորները հասկացան, որ իրենց հետևում են, նրանք կրակ բացեցին դիտակետի ուղղությամբ: Հերթապահ խաղաղապահները հետ են քաշվել դիրքերից», – ասվում է X սոցիալական հարթակում հրապարակված հայտարարության մեջ։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

25 Oct, 12:58


‼️‼️‼️2023 թ. հոկտեմբերին Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ»-ի միջև ռազմական էսկալացման սկզբից ի վեր իսրայելական գնդակոծությունների զոհ է դարձել 163 բուժաշխատող, 272-ը վիրավորվել է, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Ֆիրաս Աբյադը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք արձանագրել ենք Իսրայելի զինված ուժերի հարվածների 55 դեպք պետական ​​հիվանդանոցներին և մասնավոր կլինիկաներին, որոնցից 8-ն ամբողջությամբ ավերվել են և դադարեցրել աշխատանքը, 36-ին նյութական վնաս է պատճառվել», – ասել է առողջապահության նախարարի պաշտոնակատարը Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

25 Oct, 12:49


🇬🇪🇬🇪🇬🇪«Հավանաբար, իմպիչմենտ կլինի, և ինձ բանտ կնստեցնեն, եթե դա տեղի ունենա»,- այսպես է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պատասխանել մամուլի ասուլիսի ժամանակ տրված հարցին, թե ինչ կլինի, եթե ընտրություններում հաղթի «Վրացական երազանքը»:

Զուրաբիշվիլիի խոսքով՝ այս ընտրությունները էքզիստենցիալ նշանակություն ունեն։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

25 Oct, 12:31


🇦🇲🇦🇲🇦🇲«Կեսօրից առաջ եվ հետո» Սիրանույշ Պապյանի հետ

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

25 Oct, 12:22


ՌԴ «բարձրաստիճան պատվիրակություն» է մեկնել Իսրայել. Ռուսաստանն Ավետյաց երկրի իր «օրինական բաժի՞նն» է ուզում

🇦🇲🇦🇲🇦🇲Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված և Դուբայից հեռարձակող Al-Hadath հեռուստաընկերությունը հոկտեմբերի 24-ին, երբ Կազանում աշխատանքներն ավարտում էր ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովը, իսկ Դոհայում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը վարչապետ ալ-Թանիի հետ քննարկում էր Գազայում հրադադարի հաստատման և պատանդների փոխանակման բանակցությունների վերսկսման հնարավորությունը, հայտնել է, որ նույն օրն Իսրայել է ժամանել ՌԴ բարձրաստիճան պատվիրակություն:

Նախօրեին ՌԻԱ-Նովոստին տեղեկացրել է, որ Մոսկվայում է գտնվում ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի նախագահի տեղակալ Մուսա Աբու-Մուրզուկը: Նա հանդիպել է փոխարտգործնախարար, Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովի հետ: Մարզուկն ասել է, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է առաջնահերթության կարգով լուծել ՌԴ քաղաքացի հանդիսացող երկու պատանդների հարցը, եթե Իսրայելի հետ գործարքը կայանա:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

25 Oct, 12:18


Արարատի մարզի Խաչփար գյուղում 44–ամյա տղամարդուն խոհանոցային դանակով սպանել է իր կինը

Սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

25 Oct, 11:59


‼️‼️‼️Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքը թալանել են՝ հափշտակելով գանձանակը. այդ մասին իրավապահներին հաղորդում է ներկայացրել քահանան։

Radar Armenia-ն Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ կատարվածի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

25 Oct, 11:54


🇦🇲🇦🇲🇦🇲Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Հակոբ Աբրահամյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հակոբ Աբրահամյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

25 Oct, 11:51


🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանի հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել ՀՀ-ԵՄ համապարփակ եվ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (հըգհ) կիրարկման միջոցառումների համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին :

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

25 Oct, 11:49


🇦🇲🇦🇲🇦🇲Պետք է նվազեցնենք Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում և խորացնենք Արևմուտքի հետ գործընկերությունը

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

25 Oct, 11:44


🇦🇲🇦🇲🇦🇲Ալիևի շուրջ կատարվող իրադարձությունները նրա օգտին չեն. նույնիսկ Թուրքիայի հետ լարվածություն կա

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

25 Oct, 11:43


🇦🇲🇦🇲🇦🇲Թվայնացում և թանկացում․ քաղաքացիություն ստանալու և հրաժարվելու գործընթացում փոփոխություն է սպասվում

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Oct, 20:45


‼️‼️‼️Հոկտեմբերի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում՝ Մ2 մայրուղում, ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են Ford Transit մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու քաղաքացիները: Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Oct, 20:42


Գրոսմայստեր Արամ Հակոբյանը շարունակում է գլխավորել Ղազախստանում ընթացող «Pavlodar Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի աղյուսակը:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Oct, 20:39


‼️‼️‼️Լիբանանի արտակարգ հանձնաժողովի հաղորդագրության մեջ ասվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում 30 մարդ է զոհվել Լիբանանի ուղղությամբ իսրայելական ռմբակոծությունների հետևանքով, ևս 135-ը՝ վիրավորվել։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Oct, 20:03


🇺🇸🇺🇸🇺🇸Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրադադարի հասնելը կարող է ավելի հեշտ լինել, քան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպումից հետո:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Oct, 19:27


🇹🇷🇮🇷Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ կենտրոնացել է Իսրայելի գործողությունների և տարածաշրջանային կայունության հարցում դրանց հնարավոր հետևանքների վրա:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Oct, 19:15


🇷🇺🇺🇦Ռուսական զորքերը շաբաթ օրը հարյուրից ավելի հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Այդ մասին Telegram-ի իր ալիքում հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Զինվորականների խոսքով՝ իրենց հաջողվել է խոցել 98 անօդաչու թռչող սարքերից 42-ը և վեց հրթիռներից չորսը։ Եվս 42 անօդաչու թռչող սարք կորել է տեսադաշտից։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալով էլ՝ մինչև հոկտեմբերի 19-ի առավոտյան ժամը 6-ն ընկած ժամանակահատվածում ռուսական բանակը ոչնչացրել և որսացել է ուկրաինական 16 անօդաչու թռչող սարք։ Երկուսը թռել են Ռոստովի, մեկը՝ Բելգորոդի, ևս տասներեքը՝ Բրյանսկի շրջանների վրայով։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Oct, 19:13


🇮🇱🇮🇱🇮🇱Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանին մեղադրել է իրեն և իր կնոջը սպանելու փորձի մեջ և դա անվանել «ահռելի սխալ»։

«Իրանից ուղարկվածները, որոնք այսօր իմ և կնոջս դեմ մահափորձ կատարածեցին, ահռելի սխալ թույլ տվեցին։ Դա չի խանգարի ինձ և Իսրայել պետությանը մեր թշնամիների դեմ վերածննդի համար պայքարում՝ ապագա սերունդների անվտանգությունն ապահովելու համար»,- հայտարարել է Նեթանյահուն։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Oct, 18:59


🇺🇦🇺🇦🇺🇦Օդեսայի մերձակայքում սպանված են գտել գործարար Գենադի Բեյբությանին, որը ղեկավարում էր «Իրավապահ մարմինների աջակցության բաժինը», հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ Բեյբությանը զորահավաք անցկացնելու գործում ուժայիններին օգնող ուկրաինական կամավորական կազմավորման ղեկավարն էր։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Oct, 18:51


🇦🇲🇦🇲🇦🇲Հանրապետության տարածքում հոկտեմբերի 19-22-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով: Հոկտեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Oct, 18:45


🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը երկրորդ անգամ անընդմեջ դարձել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն։

Եզրափակչում նա հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Տատյանա Դովգալին։

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Oct, 18:35


🇮🇷🇮🇷🇮🇷Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին դատապարտել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի սպանությունը՝ կրկնելով, որ Իրանը պատրաստ է Իսրայելի հետ հնարավոր հակամարտության ցանկացած սցենարի՝ հայտնում է Reuters-ը։

Իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ մամուլի ասուլիսում Արաղչին ասել է, որ Իրանը ցանկանում է նվազեցնել լարվածությունը՝ հավելելով, որ պատերազի հավանականությունը տարածաշրջանում պահպանվում է։ «Տարածաշրջանում ոչ ոք, բացի սիոնիստական ​​ռեժիմից, չի ցանկանում այս պատերազմը»,- ասել է նա։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Oct, 18:31


🇪🇺🇪🇺🇪🇺ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի սպանությունը բացում է Մերձավոր Արևելքում հրադադարի հասնելու և հակամարտությունը քաղաքական լուծում գտնելու հեռանկարը, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը։

«Սինվարի սպանությունից հետո Մերձավոր Արևելքում նոր հեռանկար է բացվել, մենք պետք է օգտագործենք այն՝ հասնելու հրադադարի և պատանդներին ազատելու և քաղաքական լուծում գտնելու համար», – ասել է նա լրագրողներին:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Oct, 18:01


🇦🇲🇦🇲🇦🇲Եթե Արևմուտքը ուզում է պարտության մատնել Ռուսաստանին, պետք է նորանոր կարմիր գծեր հատի

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Oct, 17:53


Հնդկաստանում Յամունա գետը ծածկվել է թունավոր փրփուրով։

Գետում մեծ քանակությամբ ամոնիակ և ֆոսֆատներ են կուտակվել, որը վտանգ է ներկայացնում առողջության համար:

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Oct, 17:49


🇦🇲🇦🇲🇦🇲Ունենք շատ տաղանդներ, որոնք ռեալիզացման դաշտ չունեն. Բեթհովենի կոնսերվատորիան նոր հնարավորություն է

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Oct, 17:19


🇦🇲🇦🇲🇦🇲Մեր խնդիրը տարածքի և հարևանների մեջ չէ. անհաջողությունների պատճառը պետք է փնտրենք մեր ներսում

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Oct, 17:03


Հայաստանի համար հույժ կարևոր մեկ այլ հարց ստամբուլյան սեղանին

🇦🇲🇦🇲🇦🇲Վրաստանը չմասնակցեց Ստամբուլում կայացած արտգործնախարարական հանդիպմանը, սակայն կասկածից վեր է, որ Վրաստանի հարցը «ներկա» է եղել Ստամբուլում: Թե ինչ ձևաչափում հատկապես, ասելն իհարկե բարդ է, որովհետև հնարավոր է, որ այդ հարցն առավել ընդգծված քննարկվել է երկկողմ հանդիպումների ձևաչափով՝ հաշվի առնելով առաջին հերթին այն հանգամանքը, որ Վրաստանի հարցում շահերն ու հետաքրքրությունները զգալիորեն տարբեր են: Օրինակ, Թբիլիսի-Մոսկվա հարաբերության լիարժեք կարգավորումը չի ոգևորում Անկարային ու Բաքվին, քանի որ դա կարող է փոխել ուժերի բալանս, և ոչ հօգուտ նրանց:

Փոխարենը, այդ հարաբերության կարգավորումը պահանջված կարող է լինել Իրանի համար, քանի որ այդ կերպ կընդլայնվի Հյուսիս-հարավ հաղորդակցության ցամաքային այլընտրանքի հնարավորությունը, ինչը դարձյալ չի բավարարի Ադրբեջանին, որն այսօր այդ հարցում Ռուսաստանի և Իրանի միջև ցամաքային անմիջական կապի «մոնոպոլիստն» է:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Oct, 17:01


Պրոֆեսիոնալ հարթակ` գործարարների համար. կայացավ Mantashyants Global EXPO 2024-ի պաշտոնական բացումը

Հոկտեմբերի 18-ին կայացավ Mantashyants Global EXPO 2024-ի պաշտոնական բացումը։ EXPO-ն Մանթաշյանց գործարարների միության անդամների բիզնեսները մեկ հարթակում ներկայացնող խոշոր ցուցահանդես է, որը կազմակերպվում է առաջին անգամ:

Ցուցահանդեսը պրոֆեսիոնալ հարթակ է գործարարների համար՝ ծանոթանալու միմյանց բիզնեսներին, տեղեկանալու յուրաքանչյուր բիզնեսի առանձնահատկություններին և ունեցած հնարավորություններին:

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Oct, 16:54


🇮🇱🇮🇱🇮🇱Իսրայելի նախարարների կաբինետի բարձրաստիճան աղբյուրը պնդում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի առանձնատան վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը քաղաքական գործչին վերացնելու փորձ էր Իրանի կողմից, հայտնում է N12 հեռուստաալիքը։

Նրա խոսքով՝ վարչապետի դեմ մահափորձը ձախողվել է, քանի որ կառավարության ղեկավարը վերջին օրերին իր նստավայրում չի եղել։

Կարդալ ավելին 👈

1in.am I Առաջին լրատվական ծառայություն

19 Oct, 16:51


‼️‼️‼️ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Յահյա Սինվարի մարմինը կարող են փոխանակել Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդների հետ: Այս մասին հայտնում է CNN-ը ՝ վկայակոչելով իսրայելական երկու աղբյուր։

Նշվում է, որ այժմ ՀԱՄԱՍ-ը գերության մեջ է պահում մոտ 100 մարդու։

Կարդալ ավելին 👈