Արցախի լրատվական @artsakhilratvakan Channel on Telegram

Արցախի լրատվական

@artsakhilratvakan


<<ԱՐՑԱԽԻ ԼՐԱՏՎԱԿԱՆ>> լրատվական գործակալություն

❗️Մենք ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/artsakhilratvakan/

❗️Մեր կայքէջը՝ https://artsakhilratvakan.am

Արցախի լրատվական (Armenian)

Արցախի լրատվական լրատվական գործակալությունը մշտապես բարձր մակարդակով սպասարկում է առաջատար բանակի լրատվականությամբ: Եթե դուք պատրաստ եք ստանալ վերջին լրատվական լուրերը արցախից, այս գործակալությունը Ձեր համար է: Դեպի մեզ միևնույն հովանու շրջանակությամբ գար մեր ֆեյսբուք էջը https://www.facebook.com/artsakhilratvakan/ և մեր կայքէջը https://artsakhilratvakan.am: Մի թրև անցեք ու լինեք առաջինը, որի մասին կտեսնեք անվճար բանակի լրատվականներ:

Արցախի լրատվական

07 Jan, 18:13


Ալիև. Եթե Խաղաղության պայմանագիրը Երևանին պետք չէ, Բաքվին էլ պետք չէ

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը պետք է կայանա հունվարին, տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ամեն դեպքում, մենք դա առաջարկել ենք», - ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է նա։

azatutyun.am

Արցախի լրատվական

07 Jan, 16:23


Միջազգային անվտանգության մեխանիզմների ներդրումը հանդիսանում է դեպի Արցախ վերադարձի պարտադիր պայման

https://www.facebook.com/share/r/12Cr7gSsmWu/

Արցախի լրատվական

07 Jan, 15:23


Արցախի նախկին ղեկավարությանն առնչվող մեղադրանքները շատ ծանր են, դրանք վերաբերում են սահմանը ապօրինի հատելուց, մինչեւ ահաբեկչություն:

Ըստ կանխատեսումների և վերլուծությունների զուգահեռ ընթացակարգեր են լինելու եւ դատավարությունների մեկնարկը տրված է ոչ միայն պարոն Վարդանյանի եւ Հարությունյանի մասով, այլ նաեւ այնտեղ պահվող մյուս պատանդների:

Հիշեցնեմ, որ 23-ից հինգը կապված են 2020 թվականի պատերազմի հետ, եւ նրանց դատական գործերը ավարտված են:

Մենք ունեինք երկու միջադեպեր, կապված Լաչինի միջանցքի շրջափակման հետ, եւ այս անձինք եւս դատապարտված են, արդյունքում յոթ անձի առնչությամբ դատավարությունները իրենց ավարտին են հասցվել, եւ այս դատավարությունները վերաբերելի են լինելու մնացյալ անձանց, այսինքն 16 անձի առնչությամբ են դատավարություններ լինելու:

Մենք ունենք տեղեկատվություն, որ մարտական գործողությունների հետեւանքով գերեւարված տարեց, արցախցու գործը եւս կարող է առանձնացվել, ինչպես հայտնի է, տարիքի գործոնով պայմանավորված, ադրբեջանցիները թիրախավորում են եւ այս անձանց հատուկ նպատակային մեղադրանքներ են ներկայացնում ցեղասպանությունների առնչությամբ, արհեստական կապ են ստեղծում այսպես կոչված «Խոջալուի»դեպքերի հետ, սակայն այստեղ կենտրոնականը հենց Արցախի նախկին ղեկավարությանն է, որոնց առնչվող մեղադրանքները շատ ծանր են, դրանք վերաբերում են սահմանը ապօրինի հատելուց, մինչեւ ահաբեկչություն:

«Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի»-ի ղեկավար Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյան

Արցախի լրատվական

07 Jan, 14:54


Բնակապահովման ծրագիր․ քաղաքացիության մասին դրույթը չի վերանայվելու

Նախորդ տարեվերջին ՀՀ կառավարությունը մեկ տարով երկարաձգեց Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլի դիմումների ներկայացման վերջնաժամկետը։

Ըստ այդմ՝ դիմումների ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Բռնի տեղահանված արցախցիներն այս ծրագիրն արդյունավետ չեն համարում եւ պահանջում են, որ կառավարությունը փոփոխի այն։ Նշենք, որ ծրագրին դիմելության ցուցանիշը շատ ցածր է, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանն ասել է, որ ավելի քան 300 ընտանիք ստացել է բնակարաններ ձեռք բերելու վկայագիր։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօրվա դրությամբ բնակարաններ ձեռք բերելու ավելի քան 390 վկայագիր է տրամադրվել արցախցիներին։ Հարցին, թե քանի՞ արցախցի է արդեն բնակարան ձեռք բերել այդ վկայագրերով, Զառա Մանուչարյանը խոստացավ ավելի ուշ պատասխանել։

Հարցին, թե ծրագրում փոփոխություններ նախատեսվո՞ւմ են առաջիկայում, արցախցիները սպասում են փոփոխությունների, Զառա Մանուչարյանը պատասխանեց․ «Այդ ծրագրում բավական փոփոխություններ իրականացվել են՝ հաշվի առնելով նաեւ տեղահանված հայրենակիցների առաջարկություններն ու դիտարկումներ։ Կոնկրետ ո՞ր փոփոխությունը չի իրականացվել»։

Մեր դիտարկմանը, որ արցախցիները պահանջում են, օրինակ, չեղարկել ծրագրի հիմքում դրված ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու պարտադիր պահանջը, Զառա Մանուչարյանը պատասխանեց․ «Ոչ, այդ պայմանի վերանայում չի նախատեսում։ Բայց այլ փոփոխություններ ունենք, որոնք առաջիկայում կիրականացվեն ու դրանք կներկայացվեն նաեւ հայրենակիցներին»։

Step1.am

Արցախի լրատվական

07 Jan, 14:28


Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը։

Երբ դեռ փաստացի կար Արցախը Հայաստանի Ազգային Ժողովի մեր գործընկեր պատգամավորների այցերի ժամանակ փորձում էինք հնարավորինս մենակ չթողնել նրանց. զրուցել, ուղեկցել, թեկուզև մի բաժակ սուրճ հյուրասիրել։ Արցախի կորստից հետո նրանցից համարյա ոչ մեկը չզանգեց գոնե հարցնի ողջ ենք, թե մեռած։ Երբեմն էլ, եթե տեղահանված մեր որևէ քաղաքացու հարցով զանգում էի չէին պատասխանում։ Ներկայումս աշխատում եմ մի շենքի անվտանգության պահպանման ծառայությունում, որտեղ իշխող ուժը ունի գրասենյակ և շաբաթը մի քանի անգամ նիստ են անում։ Ու իմ գործընկերները հանդիպելիս ուղղակի "չեն ճանաչում"
Եթե մարդկանց համեմատենք կենդանիների հետ, իմ կարծիքով, այդպիսի վարքագիծ կդրսևորի խոզը։

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Սեյրան Հայրապետյան

Արցախի լրատվական

07 Jan, 12:02


ԼՂ հարգելի՛ հայրենակիցներ,

📌 այն ընտանիքները, որտեղ կան 2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված երեխաներ, կարող են կրկին դիմել ԼՂ բնակարանային պետական աջակցության ծրագրից օգտվելու համար։

ՀՀ-ում ծնված երեխաների նույնականացման հետ կապված բարեփոխումներն իրականացված են։

💻 Դիմում կարող եք ներկայացնել հետևյալ հղմամբ՝ https://housing.socservice.am/։

Արցախի լրատվական

06 Jan, 17:59


Այսօր Ալեն Սիմոնյանի ծննդյան օրն է։
Ցանկանում ենք որպեսզի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովա ի վերջո գրկի նրան և այլևս երբեք բաց չթողնի։

Արցախի լրատվական

06 Jan, 17:38


🔹Ֆրանսիան վերջին ամիսներին Ադրբեջանի անընդունելի միջամտությանն է ենթարկվել իր անդրծովյան տարածքների մեծ մասում, հատկապես Նոր Կալեդոնիայում, այն պատճառով, որ պաշտպանում է միջազգային իրավունքը և Հայաստանը, ասել է Մակրոնը

tert.am

Արցախի լրատվական

06 Jan, 16:48


Մինսկը հերքում է, որ Լուկաշենկոն ներողություն է խնդրել Զելենսկիից պատերազմի սկզբում

💬 «Բելառուսի նախագահը Զելենսկիից ներողություն չի խնդրել այն պարզ պատճառով, որ մենք ներողություն խնդրելու ոչինչ չունենք»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը RBC-ին տված հարցազրույցում։

Լուկաշենկոյի մամուլի քարտուղարի խոսքով՝ Զելենսկու հետ նրա հեռախոսազրույցը տեղի է ունեցել բացառապես Բելառուսի նախագահի կրտսեր որդու՝ Նիկոլայի հուզական արձագանքի պատճառով, ով իր հեռախոսում ունեցել է Զելենսկու կոնտակտային տվյալը։

💬«Ո՞րն էր այդ խոսակցության էությունը. մեր նախագահը, նախ և առաջ, ասաց, որ հակամարտությունը բռնկվել է Ուկրաինայի տարածքում, Զելենսկու տարածքում, և նա է, ով ժամանակի ընթացքում պետք է պատասխան տա դրա համար. Այդ իսկ պատճառով մեր նախագահը կոչ արեց նստել բանակցությունների սեղանի շուրջ, ինչն էլ արվեց. բանակցությունների երեք փուլ Բելառուսում, ապա Ստամբուլում»,- Նատալյա Էյսմոնտի խոսքերն է մեջբերում РБК-ն։

Արցախի լրատվական

06 Jan, 14:12


«Ես հեռախոսով խոսեցի Լուկաշենկոյի հետ, և նա ներողություն խնդրեց, նա ասաց, որ «դա ես չեմ», իր տարածքից հրթիռներ են արձակվել, և դա արել է Պուտինը»: Ես ասացի նրան, որ նա նույն մարդասպանն է, և նա ինձ պատասխանեց.

«Հասկացիր, դու չես կարող կռվել ռուսների հետ», - հիշում է Զելենսկին:

Հատված Լեքս Ֆրիդմանին տրված հարցազրույցից։

Արցախի լրատվական

05 Jan, 14:25


Պուտին և Ալիև. «սիրո» ժամանակներ ❤️‍🔥🤝

Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հարաբերությունները երկար տարիներ ձևավորվել են քաղաքական ու տնտեսական փոխադարձ շահերի հիման վրա։

«Սիրո» հիմնարար փաստեր և թվեր 📊🔢

1. Էներգետիկ համագործակցություն 🌍

• Ռուսաստանը տարիներ շարունակ եղել է Ադրբեջանի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկը 🤝💼։

• 2018 թվականին ռուս-ադրբեջանական առևտրաշրջանառությունը հասավ 2,5 միլիարդ դոլարի 💵📈։
• «Գազպրոմ»-ն ու Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, համագործակցել են էներգիայի արտահանման հարցում, հատկապես՝ դեպի Եվրոպա և Կենտրոնական Ասիա 🚛🌐։

2. Ռազմական համագործակցություն 💣🛡️

• 2011-2020 թվականներին Ռուսաստանը Ադրբեջանին վաճառեց շուրջ 5 միլիարդ դոլարի զինամթերք՝ այդ թվում՝ «Սմերչ» հրթիռային համակարգեր 🚀, «Տ-90» տանկեր և զրահամեքենաներ 🚓💥։

Ամբողջական հոդվածը կարող էք կարդալ այստեղ։

https://www.facebook.com/share/p/19xtvjAACh/

Արցախի լրատվական

03 Jan, 17:25


Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումներ . Ալիևի վարչակարգի հանցագործությունները

Հոդվածը ստորև
https://www.facebook.com/share/p/14ifANgEyk/

Արցախի լրատվական

03 Jan, 15:46


📌 ԼՂ-ից տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն․ այն կփոխանցվի e-քարտերի միջոցով
_______

🤝 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Գերմանիայի Դաշնային արտաքին գործերի գերատեսչության աջակցությամբ ԼՂ-ից տեղահանված և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրի միանվագ նպատակային դրամական աջակցություն․ այն շահառու ընտանիքներին կփոխանցվի էլեկտրոնային վճարային համակարգի (e-քարտերի) միջոցով։

2024-2025 թթ. ընթացքում աջակցությունը կտրամադրվի 4000 ընտանիքի, մասնավորապես՝ երեխաներ ունեցող ընտանիքներին, հղի կանանց, նորածին երեխաներ ունեցող ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին, միածնող ընտանիքներին, սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին, հրատապ կարիք ունեցող, սակայն պետական սոցիալական ծրագրերի շահառու չհանդիսացող ընտանիքներին։

🔻 Շահառու ընտանիքներն ընտրվել են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից՝ կարիքների համալիր գնահատման գործիքով՝ ավտոմատացված և օբյեկտիվ սանդղակավորմամբ։ Ըստ այդմ, յուրաքանչյուր ընտանիքի կտրամադրվի հետևյալ յոթ e-քարտերից երեքը՝ Ամանորյա (50,000 դրամ), Երեխայի խնամք (40,000 դր․), Հագուստ և կոշիկ (25,000 դր.), Առողջապահական (25,000 դր.), Վերադարձ դպրոց (60,000 դր․), Հարմարավետ կենցաղ (60,000 դր.) և Հրատապ սնունդ (11,000-44,000 դր.):

Ավելին՝ https://mlsa.am/news/842

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Արցախի լրատվական

02 Jan, 17:12


⚡️ 🇷🇺 Ասադը թունավորվել է մահացու թույնով. Մոսկվայում սպանության փորձ է եղել. նախնական տվյալներով նա ողջ է մնացել։

Արցախի լրատվական

02 Jan, 16:18


🔹«Մարիաննա» ընկերության սեփականատիրոջ որդին մի քանի անձանց հետ տեղափոխվել է ոստիկանության բաժին

📌Ոստիկանական հատուկ օպերացիան կապված է եղել 1 օր առաջ Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած կրակոցների հետ, որի ժամանակ կրակոցներ էին արձակել 47-ամյա բնակչի տան ուղղությամբ։

tert.am

Արցախի լրատվական

02 Jan, 10:32


Սուտ խոսելու տեսանկյունից Պուտիննը Փաշինյանի չի զիջում.մի տարածեք կադրեր,որտեղ Ռուսաստանի նախագահը տեղահանությունից հետո ասում է,որ Պրահան փոխել է ռուս խաղաղապահների կարգավիճակը.

Արցախի լրատվական

01 Jan, 18:41


Информационный ресурс, работающий по заданию бакинских властей, назвал "мышами" российских миротворцев, добросовестно выполнивших свою миссию и застреленных азербайджанцами.

" Миротворцы, во время АТО 19-20 сентября 2023 года сидели у себя на базе 23 часа, как мышки, а за 43 минуты до окончания операции решили выехать на патруль. Странно не кажется? Или уже привычно пускать под откос своих, что бы добиться иной цели?», - написал Telegram-канал.

Во время блокады Арцаха этот же канал опубликовал кадры с границы, где азербайджанцы через громкоговоритель на армянском языке призывали жителей приграничных сел Арцаха покинуть свои дома.

Такие кадры мог получить только очень близкий к правительству информационный ресурс.

ПС:

Мы намеренно не показываем название информационного ресурса, поскольку последний занимается пропагандой межнациональной розни.

Արցախի լրատվական

01 Jan, 14:11


Սոցիալապես որքան արդար՝ այնքան զորավոր է հայրենիքը։ Գերերջանիկ է այն մարդը, որ կարող է ասել՝ իմ հայրենիքում արևը ծագում է բոլորի և ամեն մեկի համար, այնտեղ երկիրը մշակելու և հոգեպես մշակվելու ազատություն ունեմ ես։

Գարեգին Նժդեհ

Շնորհավոր ծնունդդ զորավար։

Արցախի լրատվական

01 Jan, 14:10


🇺🇸 ԱՄՆ-ի Նոր Օռլեան քաղաքում ավտոմեքենան մխրճվել է բազմության մեջ, ինչի հետևանքով 10 մարդ զոհվել է, 30-ը վիրավորվել։

📌 Ականատեսները CBS News-ի թղթակցին պատմել են, որ ավտոմեքենան մեծ արագությամբ բախվել է Ամանորը տոնող բազմությանը, ապա վարորդը դուրս է եկել մեքենայից և սկսել կրակ արձակել, ինչից հետո ոստիկանությունը պատասխան կրակ է բացել։

infocom.am

Արցախի լրատվական

30 Dec, 14:35


Այսօրվանից Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցման կետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի ծառայողները:

Մինչ այս, Հայաստանի անկախացումից ի վեր, Ագարակ անցման կետում սահմանային վերահսկողություն իրականացնում էին Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ զորքերի ծառայողները եւ ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել մատուցած ծառայության համար:

Իսկ այսօրվանից սահմանապահ վերահսկողությունը ստանձնած մեր սահմանապահներին հաջողություն եւ բարի ծառայություն եմ մաղթում:

Նիկոլ Փաշինյան

Արցախի լրատվական

30 Dec, 14:13


Հոկտեմբերի 19-ին պատրաստ եմ եղել պատասխանատվություն ստանձնել,բայց մերժել են։

https://www.facebook.com/share/r/14h5aUcRHB/

Արցախի լրատվական

30 Dec, 12:59


ՏԱՐԵՄՈՒՏԸ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ 🎄🎉

Սիրելի՛ հայ ժողովուրդ 🇦🇲

Եթե դուք էլ ցանկություն չունեք լսելու վարչապետի ամանորյա ուղերձը, եթե ձեզ էլ է տհաճ նոր տարին սկսել իրականությունից կտրված սին ճառերի ներքո, հրավիրում ենք դեկտեմբերի 31-ին, ժամը 23:55-ին միանալ Մարտական Եղբայրություն միաբանությանը ուղիղ եթերում և մեզ հետ դիմավորել 2025 թվականը։ 📺🕐

Կհնչեն Մարտական Եղբայրություն միաբանության անդամների ուղերձներն ու մաղթանքները։🎤💫 Առաջարկում ենք իրար հետ ճանապարհել 2024 թվականը և դիմավորել 2025-ը 🎊

Եկեք միասին, ուրախությամբ, ամուր կամքով և համարձակ մտքով պատրաստվենք հաղթական պայքարի՝ հանուն իրապես Անկախ Հայաստանի։ Ժամանակն է շրջել պարտության էջը։ 💪🇦🇲💫⚡️

https://www.facebook.com/share/p/15mV6bhA1n/

Արցախի լրատվական

29 Dec, 17:49


Սամվել Բաբայանը երիցս արդարացի է. Ստեփանակերտում ԼՂՀ պատեկանության լուծարումը, բռնատեղահանությունը գերադասում էին իշխանությունը Բաբայանին հանձնելուց:

Երբ Ստեփանակերտում ասում էի, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը պիտի պետական նախարար նշանակվի, բանակը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն պետք է ենթարկվեն նրան, ինձ ասում էին. «Դու ժամանակին հակաբաբայանակն էիր, ի՞նչ պատահեց, որ նրան գովում ես»: Ոչ մի բացատրություն, որ ստեղծված էքզիստենցիալ իրավիճակում անձնական հարաբերությունները պետք է թողնել մի կողմ, չընդունվեց: Սամվել Բաբայանը երիցս արդարացի է. Ստեփանակերտում ԼՂՀ պատեկանության լուծարումը, բռնատեղահանությունը գերադասում էին իշխանությունը Բաբայանին հանձնելուց: Երեսպաշտությունը խժռեց ԼՂՀ պետականությունը: Բռնատեղահանությունից ավելի քան մեկ տարի անց, ղարաբաղցու ասած՝ «պատատակերին» բոլորը խոսում են հայրենիքը ծախած եւ արտերկիր թռածներից: Բայց ոչ ոք չի համարձակվում անուն առ անուն նշել նրանց: Բոլորն սպասում են, որ «մի գիժ» հրապարակի նրանց անունները: Եւ բոլորով ֆեյսբուքում մղկտում են. «Ինձ տար տոն լի՜...»: Ո՞վ տանի: Իսկ դու տուն գնալ ուզու՞մ ես: Թե՞ պարզապես ստեփանակերտյան բթամիտ խրախճանքների նոստալգիա ունես: Երեւաներեն ասած՝ «մի հատ ճշտվիր»՝ նոր խոսիր:

Վահրամ Աթանեսյան

Արցախի լրատվական

29 Dec, 12:29


Ռուսաստանի Դաշնության իշխանությունների կողմից ակնհայտ փաստը հերքելու և տվյալ դեպքում այն ​​քողարկելու փորձերը և՛ անհեթեթ են, և՛ հիմարություն. Իլհամ Ալիև

Ո՞րն է իմ պահանջների էությունը։

Նախ՝ ռուսական կողմը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից։

Երկրորդ՝ նա պետք է ընդունի իր մեղքը։

Երրորդ՝ մեղավորները
պետք է պատժվեն և պատասխանատվության ենթարկվեն, իսկ ադրբեջանական պետությանը և տուժած ուղևորներին ու անձնակազմի անդամներին պետք է փոխհատուցում տրվի։

Սրանք մեր պայմաններն են։ Դրանցից առաջինն կատարվել է երեկ։

Հուսով եմ, որ մեր մնացած պայմանները նույնպես կընդունվեն։

Այս բոլոր պայմանները արդար են։ Այստեղ ոչ մի արտառոց կամ գերբնական բան չկա, և դրանք հիմնված են միջազգային պրակտիկայի և նորմալ մարդկային վարքի վրա։ Այսպես. Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ ադրբեջանական հանրությունը կլինի և արդեն տեղեկացված է այս հարցի բոլոր ասպեկտների մասին։

Այս պայմանները, ինչպես արդեն ասացի, բնականաբար ձեր միջոցով են հաղորդվում հանրությանը։ Եվ նորից եմ կրկնում, հուսով եմ, որ մեր պայմանները կընդունվեն

Իհարկե վերջնական պատասխանները հայտնի կդառնա սև արկղերը բացելուց հետո։ Բայց նախնական վարկածները նույնպես բավականին հիմնավորված են ու փաստերի վրա հիմնված։ Իսկ փաստն այն է, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը դրսից խոցվել է Ռուսաստանի տարածքում՝ Գրոզնի քաղաքի մոտ, և գործնականում կորցրել է կառավարումը։

Թռչունների երամի հետ բախման վարկածը օրակարգից ամբողջությամբ հանել է այն փաստը, որ կործանված ինքնաթիռը (վթարի ենթարկված ինքնաթիռի- խմբ.) .արտաքնապես վնասվածքներ ուներ։

Ցավով նշեցի, որ Ռուսաստանում որոշ շրջանակներ գերադասեցին հավատարիմ մնալ այս վարկածին.

Մեզ հունից հանեց այն , որ ռուսական պաշտոնական կառույցները գազի ինչ-որ բալոնի պայթյունի վարկածներ առաջ քաշեցին։ Այսինքն՝ սա բացահայտ ցույց տվեց, որ ռուսական կողմը ցանկանում է լռեցնել հարցը, և դա, իհարկե, ոչ մեկին պատիվ չի բերում։

Կրկնում եմ՝ սև արկղերը բացվելուց և ավելի մանրամասն տեղեկություններ ստանալուց հետո բոլոր մանրամասները ի հայտ կգան, և շատ կետեր, որոնք այսօր էլ հարցեր են առաջացնում, ավելի պարզ կդառնան։

Օրինակ՝ ինչո՞ւ ինքնաթիռը չկարողացավ վայրէջք կատարել Գրոզնի քաղաքում։

Որովհետև պետք է նաև նշեմ, որ այս ակնհայտ փաստը հերքելու և տվյալ դեպքում այն ​​քողարկելու փորձերը և՛ անհեթեթ են, և՛ հիմարություն.

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը` ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում

Արցախի լրատվական

29 Dec, 12:16


Ո՞րն է իմ պահանջների էությունը։

Նախ՝ ռուսական կողմը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից։

    Երկրորդ՝ նա պետք է ընդունի իր մեղքը։

   Երրորդ՝ մեղավորները
պետք է պատժվեն և  պատասխանատվության ենթարկվեն, իսկ ադրբեջանական պետությանը և տուժած ուղևորներին ու անձնակազմի անդամներին պետք է փոխհատուցում տրվի։

Սրանք մեր պայմաններն են։ Դրանցից առաջինն ավարտվել է երեկ։

  Հուսով եմ, որ մեր մնացած պայմանները նույնպես կընդունվեն։

Այս բոլոր պայմանները արդար են։ Այստեղ ոչ մի արտառոց կամ գերբնական բան չկա, և դրանք հիմնված են միջազգային պրակտիկայի և նորմալ մարդկային վարքի վրա։ Այսպես. Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ ադրբեջանական հանրությունը կլինի և արդեն տեղեկացված է այս հարցի բոլոր ասպեկտների մասին։

Այս պայմանները, ինչպես արդեն ասացի, բնականաբար ձեր միջոցով են հաղորդվում հանրությանը։ Եվ նորից եմ կրկնում, հուսով եմ, որ մեր պայմանները կընդունվեն

Իհարկե վերջնական պատասխանները հայտնի կդառնա սև արկղերը բացելուց հետո։ Բայց նախնական վարկածները նույնպես բավականին հիմնավորված են ու փաստերի վրա հիմնված։ Իսկ փաստն այն է, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը դրսից խոցվել է Ռուսաստանի տարածքում՝ Գրոզնի քաղաքի մոտ, և գործնականում կորցրել է կառավարումը։

Մենք նաև գիտենք, որ մեր ինքնաթիռը անկառավարելի է դարձել էլեկտրոնային պատերազմի պատճառով: Սա ինքնաթիռին հասցված առաջին վնասն է

Գետնից բացված կրակի հետևանքով լրջորեն տուժել է նաև օդանավի պոչի հատվածը։

Թռչունների երամի հետ բախման վարկածը օրակարգից ամբողջությամբ հանել է այն փաստը, որ կործանված ինքնաթիռի (վթարի ենթարկված ինքնաթիռի- խմբ.) անցքերով լի է եղել.

Ցավով նշեցի, որ Ռուսաստանում որոշ շրջանակներ գերադասեցին հավատարիմ մնալ այս վարկածին.

  մեզ հունից հանած և զարմացնող պահերից մեկն այն էր, որ ռուսական պաշտոնական կառույցները գազի ինչ-որ բալոնի պայթյունի վարկածներ առաջ քաշեցին։ Այսինքն՝ սա բացահայտ ցույց տվեց, որ ռուսական կողմը ցանկանում է լռեցնել հարցը, և դա, իհարկե, ոչ մեկին պատիվ չի բերում։

  Կրկնում եմ՝ սև արկղերը բացվելուց և ավելի մանրամասն տեղեկություններ ստանալուց հետո բոլոր մանրամասները ի հայտ կգան, և շատ կետեր, որոնք այսօր էլ հարցեր են առաջացնում, ավելի պարզ կդառնան։ Օրինակ՝ ինչո՞ւ ինքնաթիռը չկարողացավ վայրէջք կատարել Գրոզնի քաղաքում։ Որքանո՞վ է էլեկտրոնային պատերազմն ազդել ինքնաթիռների կառավարման վրա: Որքա՞ն արդյունավետ են եղել օդում բախման և ինքնաթիռի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքները:

Որովհետև պետք է նաև նշեմ, որ այս ակնհայտ փաստը հերքելու և տվյալ դեպքում այն ​​քողարկելու փորձերը և՛ անհեթեթ են, և՛ հիմարություն.

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը` ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում

 

Արցախի լրատվական

29 Dec, 11:55


«Շնորհակալ եմ բոլոր քվեարկողներին ինձ Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած Մարզիկ և Հայաստանի Լավագույն Ֆուտբոլիստ ճանաչելու համար: Երախտապարտ եմ ինձ հավատացողներին, ինձ երկրպագողներին և իմ հաջողություններով ուրախացողներին»,-գրել է Հենրիխ Մխիթարյանը։

Արցախի լրատվական

28 Dec, 17:41


Ալիևը ստիպեց Պուտինին ներողություն խնդրել։

Ռուսաստանի նախագահը ներողություն է խնդրել Ադրբեջանի առաջնորդից օրեր առաջ տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ՝ փաստացի ընդունելով, որ ողբերգական միջադեպի ժամանակ տարածքում ռուսական ՀՕՊ համակարգեր են աշխատել։ Այդ մասին Վլադիմիր Պուտինը հայտնել է այսօր Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել Կրեմլի նախաձեռնությամբ։

Մինչ այդ ռուսական կողմը խուսափում էր ընդունել իր մեղքը,որին հաջորդեց ադրբեջանական կողմի կոշտ արձագանքը,որից հետո ՌԴ-ի նախագահ Պուտինը կրկին անգամ տեղի տվեց։ Ադրբեջանի նախագահին։

Արցախի լրատվական

28 Dec, 13:54


Ո՞վ է «կերել». խոշոր չափերի հասնող կանխիկ գումարը չի հասել ծառայողներին, Արցախի զինթոշակառուները դժգոհում են

Արցախի Պաշտպանության բանակի պահեստազորի մոտ 1000 զինթոշակառուներ մինչ օրս չեն ստացել իրենց հասանելիք՝ 2023թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսների թոշակներն ու նպաստները։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց զինթոշակառու Արմեն Գևորգյանը, նշելով, որ դա Պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի ու ֆինանսական ստորաբաժանման ղեկավար Կարեն Գրիգորյանի անգործության հետևանք է։

«Տեղահանությունից ավելի քան մեկ տարի է անցել, բայց հազարավոր զինթոշակառուներ դեռ չեն ստացել այդ գումարը։ Մինչդեռ, մեր ունեցած տեղեկություններով՝ Կարեն Գրիգորյանը 2023 թվականի սեպտեմբերին Արցախից Հայաստան է տեղափոխել կանխիկ 200 միլիոն դրամ, որը պատկանում է զինթոշակառուներին։ Հայաստան տեղափոխելուց հետո այդ գումարն անհետացել է, իսկ ինքը տեղափոխվել է ԱՄՆ»,- նշեց Գևորգյանը։

Պահեստազորի զինթոշակառուներն անհանգիստ են։ Արմեն Գևորգյանն ասաց, որ այս պահանջով դիմել է ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն, կատարվածի մասին տեղյակ պահել նախագահ Սամվել Շահրամանյանին, սակայն, հարցն այդպես էլ չի լուծվել։

«Այդ թոշակառուներից մեկը ես եմ։ Խոսքը 115 հազար դրամի մասին է, թվում է՝ մեծ բան չէ, բայց դա յուրաքանչյուր տեղահանված, թոշակառու, սոցիալապես բարդ վիճակում հայտնված ընտանիքների համար մեծ գումար է։ Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ նույն իրավիճակն է նաև աշխարազոր ուժերում։ Մարդկանց ընդունել են ծառայության՝ առանց պայմանագիր կնքելու։ Նրանք գնացել են հերթապահության, օրերով եղել են դիրքերում, սակայն, վերադարձել են ու գումար չեն ստացել»,- ասաց նա` հրավիրելով շահագրգիռ մարմիններին հետաքննել և հանրությանը ներկայացնել ողջ եղելությունը։

«Խորը ցավ ենք ապրում, այսպիսի երևույթներն ապականում են հայ ժողովրդի անունը»։

MediaHub-ը կապ հաստատեց նաև Արցախի աշխարհազորայիններից մեկի հետ։ Վերջինս ասաց, որ մեծ մասը իրենց հասանելիք գումարը չեն ստացել։

«Ես հստակ տեղեկություններ ունեմ, որ Արցախից խոշոր չափերի հասնող կանխիկ գումար է բերվել, որը պետք է այստեղ բաժանվեր աշխարհազորայիններին։ Սկզբից ասել են զոհված ու վիրավորում ստացած ծառայողներին են բաժանելու, այնուհետև մեզ։ Բայց թե ո՞վ է «կերել» այդ գումարները, մենք տեղյակ չենք»,- նշեց մեր զրուցակիցը։

MediaHub.am

Արցախի լրատվական

27 Dec, 15:59


⚖️ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է։

🔸 «Ծանրացնող հանգամանքներով խարդախության» աբսուրդ մեղադրանքը (ծանր հանցակազմ) փոխվել է «ինքնիրավչության» նույնքան աբսուրդ մեղադրանքի (ոչ մեծ ծանրության հանցակազմ): Միաժամանակ, ինքնիրավչության մեղադրանք է ներկայացվել Ստեփանակերտի ավագանու բոլոր անդամներին։

📌 Չնայած դրան, չի փոխվել օրը 12 ժամ տնից դուրս չգալու խափանման միջոցը (ես դրան անվանում եմ «տնային կիսակալանք»)։

Փաստաբան Ռուբեն Մելիքյան

Արցախի լրատվական

26 Dec, 15:33


Համաձայն է արդյո՞ք հոր կարծիքի հետ քաղաքապետ Ավինյանը

«Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի․

«Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի․ Ավինյանի հայր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են սարքել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝ 500․000 դրամ։

Oragir.News-ը մայրաքաղաքում հարցում է արել, անցորդներից, ինչպես նաև վարորդներից հետաքրքրվել, թե ի՞նչ կարծիք ունեն, որ հակառակ դատարանի վճռի, «կարմիր գծերի» արժեքը 160․000 դրամ է։ «Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կանգնի ստեղ․ ամեն իրա գեղի «Opel»-ով․․․ Գնացեք Իտալիա, տեսեք, ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»,- ասել է քաղաքապետի հայրը՝ Արմեն Ավինյանը։

Հարցին՝ դուք վճարե՞լ եք, քաղաքապետի հայրը պատասխանում է․ «Իմը անվճար է, էլեկտրական է»։

Արցախի լրատվական

26 Dec, 14:07


Այս առաջարկությունը տրվել է միակ նպատակով՝ ապահովել, որ ինքնաթիռը ընկնի Կասպից ծովը, զոհվեն բոլոր ականատեսները, իսկ ինքնաթիռը սուզվի ծովի հատակը։

«Ադրբեջանական Ավիաուղիներ»-ի ինքնաթիռը, որը ուղևորվում էր Բաքու-Գրոզնի երթուղով, ենթարկվել է գրոհի Գրոզնիի մոտ՝ ռուսական «Պանցիր-Ս» ՀՕՊ համակարգի կողմից:

Այս մասին գրում է Բաքվի իշխանություններին մոտ կանգնած Caliber տեղեկատվական ռեսուրսը՝ վկայակոչելով իր կառավարական աղբյուրներին:

Հայտնի է, որ Գրոզնիի օդանավակայանը թույլտվություն չի տվել ինքնաթիռին վայրէջք կատարել։ Ավելին, ինքնաթիռին մերժվել է նաև վայրէջքի թույլտվություն Մախաչկալայի և Միներալնիե Վոդի օդանավակայաններում։ ՀՕՊ համակարգերի և ՌԷՊ միջոցների ազդեցության ենթարկված ինքնաթիռի անձնակազմը ուղարկվել է Ղազախստանի Ակտաու քաղաք։

Այս առաջարկությունը տրվել է միակ նպատակով՝ ապահովել, որ ինքնաթիռը ընկնի Կասպից ծովը, զոհվեն բոլոր ականատեսները, իսկ ինքնաթիռը սուզվի ծովի հատակը։

Իր կողմից որպես վարկած ներկայացնում է տեղեկատվական ալիքը։

Արցախի լրատվական

26 Dec, 13:11


‼️"Հանուն Արցախի" ՀԿ-ների համաժողով‼️

Օրը՝ շաբաթ (28.12.24)
Ժամը՝ 11:00

Հասցե՝ Մովսես Խորենացի 15 (Էլիտ Պլազա)
🛑 Խնդում ենք մոտենալ 10:30՝ գրանցման համար:

Շնորհակալություն

Արցախի լրատվական

26 Dec, 12:56


Թուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» Արցախյան 44-օրյա պատերազմում

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում թուրքական ռազմական աջակցությունը վճռորոշ դեր է խաղացել Ադրբեջանի հաղթանակի գործում։

Թեև հաղորդվում էր, որ ոչ մի թուրք զինվոր մարտական գործողություններին ուղղակիորեն չի մասնակցել, որ Թուրքիան Ադրբեջանին տրամադրել է միայն ժամանակակից սպառազինություն, հատկապես՝ Bayraktar TB2 անօդաչու սարքեր, իրականացրել ռազմական ուսուցում, սակայն, ի հայտ եկան փաստեր, որ թուրք զինվորականներ նույնպես մասնակցել են մարտական գործողություներին:

Միջազգային հեղինակավոր “The Guardian” պարբերականն անգամ տեղեկություն տարածեց այն մասին, որ թուրքական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվում են վարձկաններ՝ Ադրբեջանին օժանդակելու համար:

«Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռիզեում ելույթի ժամանակ նշել էր, որ Թուրքիան կմտնի Իսրայել այնպես, ինչպես մտել է Ղարաբաղ, Լիբիա, ու այդպիսով կաջակցի Պաղեստինին: Էրդողանն այս հայտարարությունն արել էր իսրայելա-պաղեստինյան հակամարտության (Իսրայելի և «Համաս»-ի միջև լայնամասշտաբ ռազմական գործողություններ Գազայի հատվածում և Իսրայելի հարավում) համատեքստում, որը զայրույթի ալիք էր բարձրացրել Ադրբեջանում, քանի որ այն փաստացի վիճարկում է պատերազմում Ադրբեջանի «հաղթանակի մենաշնորհը»։

Այդ հայտարարությանը հետևեց Ադրբեջանի ՊՆ-ի արձագանքը, որտեղ նշվում էր, թե Արցախյան պատերազմում ադրբեջանական բանակի հաղթանակն իրենց զինվորների շնորհիվ է եղել։ Շեշտվում էր, որ Ադրբեջանի նախագահը բազմիցս շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ ցուցաբերած ռազմական և քաղաքական աջակցության համար, սակայն որևէ այլ երկրի զինվոր չի մասնակցել պատերազմին:

Էրդողանի հայտարարությունից երկու օր անց՝ ադրբեջանական պաշտոնական «Ադրբեջան» թերթը ևս արձագանքել էր Անկարային։ «Ղարաբաղյան հաղթանակի հեղինակը հաղթանակած գերագույն գլխավոր հրամանատարն է և ադրբեջանական բանակը» հոդվածում, անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը, նշվում է, որ այն «ջուր է լցնում հայկական ջրաղացին», կամ «եղբայրը եղբորը ցուցաբերած օգնությունը երեսով չի տա», «ձախ ձեռքը չպետք է իմանա, թե ինչ է անում աջ ձեռքը» և այլն:

Ըստ հոդվածագրի՝ «օգտագործված ամեն մի փամփուշտի գինը վճարված է եղել»: Հոդվածում Թուրքիային հիշեցրել են Ադրբեջանի կողմից Թուրքիայի օգտին արված քայլերի մասին, ինչպիսիք են՝ Ադրբեջանի աջակցությունը Թուրքիային դիվանագիտական տարբեր հարթակներում, թյուրքական պետությունների համագործակցության համար Իլհամ Ալիևի թափած ջանքերի, բռնազավթված Արցախում թուրքական շինարարական կազմակերպությունների ներգրավվածության և այլնի մասին, ապա ընդգծել, որ «եղբայրությունը պահանջում է փոխադարձ պարտավորություններ»:

Սկզբում թուրքական կողմը փորձում էր անտեսել ադրբեջանական դժգոհությունները, սակայն այս հրապարակումից կարճ ժամանակ անցած՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ակադեմիայի շրջանավարտների ավարտական միջոցառման ժամանակ Էրդողանը հերթական անգամ անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի պատերազմին՝ հայտարարելով, որ «Ղարաբաղում մեր ադրբեջանցի եղբայրների հետ ամբողջությամբ ոչնչացրել ենք թշնամու ուժերը»՝ կրկին շեշտելով Թուրքիայի մեծ դերն այդ հաղթանակում:

Այսպիսով՝ Էրդողանի հայտարարությունը բացահայտել է այն հակասությունները, որոնք առկա են թուրք-ադրբեջանական հարաբերություններում՝ կապված Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակի հետ՝ ընդգծելով «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարի հիմքում ընկած որոշակի բարդությունները»,-նշված է հոդվածում:

Shantnews.am

Արցախի լրատվական

26 Dec, 09:24


Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի Embraer 190 ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից:

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն:

Արցախի լրատվական

25 Dec, 17:55


Նիկոլ Փաշինյանին

Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի, եւ քեզ այլ բան չի մնում այս դառն իրողությունից մեր ժողովրդի ուշադրությունը շեղելու հուսահատ ճիգերից բացի։

Աղմկիր որքան ուզում ես, այս իրողությունն արդեն պատմական փաստ է, որն այլեւս ջնջել չի լինի։

Իսկ եթե, Նիկոլ, ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները եւ հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։
Այ դա արդեն կլինի իսկական բանավեճ, հիմնված փաստերի վրա։ Իսկ եթե դա չանես, եւս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից եւ զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան

Արցախի լրատվական

25 Dec, 16:03


Փաշինյանը երեք նախագահներին բանավեճի է կանչում, որպեսզի ևս մեկ անգամ ընդգծի իր ցանկալի ընդդիմությանը, ցույց տա, որ նրանց ֆոնին, ռուսի ասած, ինչ «մոլոդեց» է ինքը։

«Ճշմարտության ասպետը» սա չի անում ինչ-որ բան ապացուցելու կամ չապացուցելու համար, նպատակը դաշտը կրկին հնաբնակներով ապահովելն է։

Չէ՞ որ այնտեղ հով է և ապահով։

Նկարը գեներացված է արհեստական բանականության կողմից.

Արցախի լրատվական

25 Dec, 02:31


Երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել:

Դեկտեմբերի 23-ին եւ 24-ին մեկուսացել եւ աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է եւ վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի:

Այսուհանդերձ, նաեւ խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Մինչեւ օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Արցախի լրատվական

24 Dec, 08:52


Տեղի կունենա՞ Վարդան Ղուկասյան /Նիկոլ Փաշինյան բանավեճը.

Երկու օր է Փաշինյանը երեք նախագահներին բանավեճի է հրավիրում,բայց ապարդյուն։Չեն գալիս ու վերջ ինչ՞ անես,ամենայն հավանականությամբ չեն էլ գալու։

Եթե Փաշինյանը իսկապես պատրաստ է սուր հարցերի,առաջարկում ենք նրան բանավիճել Վարդան Ղուկասյանի հետ։

Կարծում ենք հետաքրքիր երկխոսություն կստացվի։

Արցախի լրատվական

24 Dec, 08:13


Նախկին նախագահներն ասում են, թե ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց վեց տարի է բանավիճում են ինձ հետ, հեռակա՝ «ապահով հեռավորությունից»:

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին եւ/կամ դատերին ու ոչ թե ամեն ասածս ներկայացուցիչներով, ծանոթ-բարեկամով, երբեմն տնով-տեղով, երբեմն օտարերկրյա ծանոթներով դրեք-վերցրեք:

Իսկ եթե դնում-վերցնում եք, եկեք ժողովրդի աչքի առաջ փաստարկները դեմ առ դեմ դնենք եւ ոչ թե «դիվանագետերեն» շուտասելուկներ արտադրեք, էն հույսով ու հավատով, որ միեւնույնն է, մարդկանց մեծ մասը չգիտի այդ լեզուն:

Նիկոլ Փաշինյան

Արցախի լրատվական

23 Dec, 18:42


Բանավեճի համար վիճելի թեմա է անհրաժեշտ․ ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի պատասխանը՝ Փաշինյանին


ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանի՝ բանավեճի հրավերին:

«Նախագահ Քոչարյանը վաղուց չի կարդում վարչապետի ֆեյսբուքյան մարազմատիկ գրառումները։ Ես ստիպված եմ ծանոթանալ դրանց՝ աշխատանքիս բերումով, և դա եղել է իմ արձագանքը։

Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ. իսկ այն, որ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անվիճելի պատմական փաստ է ու ակնհայտ՝ բոլոր ադեկվատ մարդկանց համար։

2018-2024 թվականներին Հայաստանում մեկ մարդ է ունեցել ամբողջական իշխանություն, և այդ մեկ մարդն է կրում բոլոր իրադարձությունների ամբողջական պատասխանատվությունը։ Մեկ մարդ է հայտարարել, որ բանակցում է իր սեփական կետից, ինչ որ պետք է՝ այն էլ բանակցում է, և այդ մեկ մարդը գործող վարչապետն է։ Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի։
Հազարավոր ոստիկանների և թիկնապահների ետևում թաքնված գոյատևողի՝ թաքնվելու ակնարկի մասին կցանկանայի լռել, դրա մասին ավելի խոսուն կպատմեն բունկեր-թաքստոցների բազմատանջ պատերը»։

Արցախի լրատվական

23 Dec, 18:15


6.2. Պատրաստակամ լինել հանդիպելու այն անձանց կամ կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք իրենց
վիրավորված կամ զրպարտված են համարում կոնկրետ հրապարակմամբ, եւ պատասխանի հնարավորություն ընձեռել բոլոր նրանց, որոնց հասցեին քննադատություն կամ
մեղադրանքներ են եղել
հրապարակումներում։

6.3. Ընդունել սեփական սխալները եւ պատրաստակամ լինել՝ ուղղելու դրանք։

6.4. Քաջալերել հանրությանը՝ արտահայտելու ԶԼՄ-ների նկատմամբ իրենց քննադատական վերաբերմունքը, պատրաստ լինել լրագրողական էթիկայի հարցերի շուրջ հասարակության հետ երկխոսության:

III. Արցախից բռնի տեղահանվածների վերաբերյալ լուսաբանումների ուղեցույց

...Ցանկացած խումբ՝ ազգային, տարածաշրջանային, կրոնական,գենդերային եւ այլն, միայն արտաքուստ է միասնական։ Այդ խմբերում միշտ կան մարդիկ, որոնք չեն կիսում մեծամասնության կամ առաջնորդող,
հանրությանը հայտնի շերտի տեսակետները:

Հետեւաբար, պետք է խուսափել ընդհանրացումներից։
Աշխատեք լրատվական նյութի մեջ չզետեղել այնպիսի տեսանյութեր/լուսանկարներ, որոնք կծառայեն արցախցիների (կամ բռնի տեղահանության ենթարկված որեւէ խմբի) մասին կարծրատիպերի խորացմանը:

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի աշխատակարգ

5.3. Ինքնակարգավորման նախաձեռնության (ԻՆ) անդամ չհանդիսացող ԶԼՄ-ների հրապարակումների վերաբերյալ բողոքները կարող են քննվել տվյալ լրատվամիջոցի համաձայնության դեպքում:

Այսուհանդերձ, տվյալ ԶԼՄ-ի համաձայնության բացակայության դեպքում ԴՄ-ն իրեն իրավունք է վերապահում ԻՆ ոչ անդամների հրապարակումների վերաբերյալ բողոքների քննությունից հետո ընդունել եւ հրապարակել փորձագիտական կարծիք կամ
հայտարարություն:

Գ. ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը,խտրականության կամ ատելության խոսքի տարածումը կանխարգելելու անհրաժեշտության բերումով, քննության է առել ԻՆ անդամ չհանդիսացող «Խոսնակ Լրատվական»-ի դեմ «Մտքի ուժը» գիտակրթական ՀԿ ներկայացուցիչ Արամայիս Աղաբեկյանի բերած բողոքը եւ,
ուսումնասիրելով բողոքում մեջբերված կարճ տեսանյութերը (ռիլերը), պարզել է, որ

➢ Կարճ տեսանյութերն, ըստ էության, այլ լրատվամիջոցների ստեղծած վիդեոկոնտենտից կտրված մեջբերումներ են՝ուղեկցված կարճ տեքստային մեկնաբանություններով (1.«Արցախցիները Արցախը թալանել են, հիմա անցել են Հայաստանին», 2. «Հայաստանում տաքուկ ապրածը արցախցուն չի հասկանա», 3. «Արցախցիք հիմա էլ Հայաստանն են
յուրացնում», 4. «Արցախցիները դեռ կենացով են փրկում Արցախը»:

➢ Թվարկվածներից առաջինը Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակված հարցազրույցից կտրված մեջբերում է,որում քաղաքական գործիչ Արման Բաբաջանյանը, խոսելով ՀՀ- ում հաստատված արցախցի որոշ պատգամավորների մասին,ասում է, թե նրանք ՀՀ իշխանություններին աշխատավարձերի պահանջներ են ներկայացնում՝ այն դեպքում, երբ իրենք Արցախից դուրս գալուց առաջ պետական գույքը վաճառել են հանուն իրենց անձնական եկամտի եւ այլն։
Լրագրողի ճշտող հարցին՝ «ո՞վ է դա արել», հյուրը պատասխանում է՝
«պատգամավորները»։ Մինչդեռ բողոքում քննվող կարճ տեսանյութում այդ մասը չկա, եւ հատկապես՝ ուղեկցող տեքստից դիտողը տպավորություն է ստանում, թե խոսքը բոլոր արցախցիների մասին է։ Կարճ տեսանյութի տակ արցախցիների մասին բազմաթիվ բացասական, ատելության խոսք պարունակող մեկնաբանություններ կան։

➢ «Հայաստանում տաքուկ ապրածը արցախցուն չի հասկանա» արտահայտությունը յութուբյան «ՓոդՔաթ» հաղորդման ժամանակ արել է հայաստանցի դերասանուհի Անաիս Սարդարյանը։ Համատեքստից կտրած տեքստային ուղեկցումը տպավորություն է ստեղծում, թե արցախցիները հանդիմանում են հայաստանցիներին՝ իրենց ցավերը չհասկանալու համար։ Ի հաստատումն այս ընկալման՝ կարճ տեսանյութի տակ արցախցիների մասին բազմաթիվ բացասական, ատելության խոսք պարունակող մեկնաբանություններ կան։

➢ Երրորդ ռիլը՝ «Արցախցիք հիմա էլ Հայաստանն են յուրացնում.
Փաշինյանն ի՞նչ մեղք ունի, արցախցին փախավ կռվից» տեքստի ուղեկցությամբ, հատված է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հարցազրույցից։ Անհասկանալի է, թե որտեղից է «Խոսնակ Լրատվական»-ը վերցրել կարճ տեսանյութին ուղեկցող տեքստը, քանի որ Բաբայանն իր խոսքում նման բան չի ասում։

➢ Չորրորդ տեսանյութն ինչ-որ միջոցառումից մեջբերում է, որտեղ հավանաբար միջոցառումը վարողը կամ հրավիրյալ դերասանը ճառ է արտասանում Արցախի մասին, իսկ տեսանյութը վերնագրված է՝ «Արցախցիները դեռ կենացով են փրկում Արցախը»։

Արցախի լրատվական

23 Dec, 18:15


Հանրագումարի բերելով վերոնշյալը՝ Դիտորդ մարմինն արձանագրում է, որ լրատվամիջոցը կոպտորեն խախտել է բարեխիղճ լրագրության ընդունված պատկերացումները, եւ բողոքում ներկայացված նյութերը հակասության մեջ են մտնում Էթիկայի կանոնագրի մի շարք կետերի հետ, քանի որ՝

ա) տեսանյութերին ուղեկցող տեքստերը չեն բխում նյութի բովանդակությունից, մեջբերումներն օգտագործվել են համատեքստից դուրս (Կանոնագիր, կետ 1.6.),

բ) չի հարգվել կարճ տեսանյութերում օգտագործված բովանդակությունն ստեղծողերի հեղինակային իրավունքը,
մեջբերումներ կատարելիս չեն նշվել աղբյուրները (կետ 2.4.),

գ) տարածված տեսանյութերը կարող են ընկալվել որպես արցախցիների նկատմամբ խտրականության դրսեւորում (3.4.1.),

դ) չեն մոդերացվել լրատվամիջոցի սոցցանցային էջի մեկնաբանությունները. չեն հեռացվել ատելության խոսք, բռնություն եւ օրենքով արգելված այլ գործողություններ քարոզող, ակնհայտ վիրավորանք պարունակող գրառումները (3.4.6.),

ե) տեսանյութերում մարդկանց հանդեպ նախապաշարված վերաբերմունք կա` նրանց աշխարհագրական պատկանելության եւ սոցիալական կարգավիճակի պատճառով (5.1.),
զ) տեսանյութերը թշնամանք եւ անհանդուրժողականություն,
քաղաքական, աշխարհագրական հայտանիշներով խտրականություն եւ ատելության խոսք են տարածում (5.2.):

Փաստորեն՝ «Խոսնակ Լրատվական»-ը խախտել է նաեւ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը՝ չտեղադրելով այնպիսի կոնտակտային տվյալներ, որոնց միջոցով հնարավոր լինի հետադարձ կապ հաստատել խմբագրության հետ։ Սրանով, միաժամանակ,
խախտվել է հանրության առջեւ հաշվետու լինելու համընդհանուր էթիկական սկզբունքը։

Դիտորդ մարմինը լրատվամիջոցներին հորդորում է իրենց հասանելի միջոցներով տարածել սույն փորձագիտական կարծիքը

Արցախի լրատվական

22 Dec, 20:25


🇺🇸🇷🇺 Թրամփը պատրաստ է հանդիպել Պուտինի հետ՝ ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու համար.

«Պուտինն ասաց, որ ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել ինձ հետ։ Այսպիսով, մենք պետք է սպասենք դրան, բայց մենք պետք է վերջ տանք այս պատերազմին»,- ասել է Թրամփը Արիզոնայում կայացած AmericaFest համաժողովում: Նա հավելել է, որ սա «մեկն է այն բաներից, որոնք նա ցանկանում է արագ անել»։

Արցախի լրատվական

22 Dec, 20:08


Ուկրաինացի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը, բրիտանացի Թայսոն Ֆյուրիի նկատմամբ հաղթական հաղթանակից հետո, գլխավերեւում բարձրացրել է այսպես կոչված «Մազեպայի թուրը»։

Սա հույզերի իսկական ալիք է առաջացրել ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Ռուսաստանում, որտեղ մինչև վերջերս շատերը երկրպագում էին ուկրաինացի մարզիկին:

Այս ժեստը չափազանց խորհրդանշական է թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի համար՝ հաշվի առնելով, թե որքան բացասաբար են ընկալում Հեթման Մազեպայի կերպարը Մոսկվայում ավելի քան երեք հարյուր տարի։

Ուսիկի թիմն ընդգծել է, որ իր ժեստով նա աշխարհին հիշեցրել է նշանավոր հեթմանի մասին, ով «երեք հարյուր տարի առաջ կռվել է Ուկրաինայի ազատության համար ռուս զավթիչներից»։

Արցախի լրատվական

22 Dec, 19:42


Էրդողանի և Ասադի անցյալի եղբայրական հարաբերությունները. Ալիևին սպառնացող վտանգը 🌍🤝

Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար ալ-Ասադի հարաբերությունները ժամանակին կարելի էր բնութագրել որպես եղբայրական։ 🤝 Երկու առաջնորդները, թեև տարբեր քաղաքական համակարգեր ներկայացնելով, որոշ ժամանակ համագործակցում էին տարածաշրջանային հարցերի շուրջ։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ այս «եղբայրությունը» միայն արտաքին շերտ էր՝ քողարկող տարաձայնությունները և մրցակցային դրվածքները։ 💔

Եղբայրական հարաբերություններից թշնամական դաշտ 🕊️➡️🔥
2000-ականների սկզբին Թուրքիան և Սիրիան սկսեցին ամրապնդել տնտեսական և քաղաքական կապերը։ 📈💼 Էրդողանն ու Ասադը հաճախ էին հանդիպում՝ համագործակցելով էներգետիկայի, առևտրի և տարածաշրջանային անվտանգության հարցերում։ Սիրիան նույնիսկ Թուրքիային հնարավորություն էր տալիս ընդլայնելու իր ազդեցությունը արաբական աշխարհում։ 🌟🕌

Բայց այս համագործակցությունը սկսեց կասկածի տակ դրվել, երբ սկսվեցին Սիրիայի ներքին հակամարտությունները։ ⚠️ 2011 թվականին, արաբական գարնան հետևանքով, Սիրիայում բռնկվեց քաղաքացիական պատերազմ, և Էրդողանը, որը մինչ այդ աջակցում էր Ասադին, արագ կողմնորոշվեց ընդդիմադիր խմբավորումների օգտին։ 🚩 Նա հայտարարեց Ասադին «ահաբեկիչ» և սկսեց աջակցել Սիրիայի ընդդիմությանը՝ նպատակ ունենալով փոխել ռեժիմը։ 🚀

Այս փոփոխությունը դարձավ շրջադարձային կետ Էրդողանի արտաքին քաղաքականության համար։ Եղբայրական հարաբերություններն արագորեն վերածվեցին թշնամության, և Թուրքիան դարձավ Ասադի ամենախիստ քննադատներից մեկը։ 🤬

Ալիևին սպառնացող Ասադի ճակատագիրը 🎭
Համեմատելով Էրդողան-Ասադ և Էրդողան-Ալիև հարաբերությունները՝ կարելի է նկատել մի շարք զուգահեռներ։ 🔗 Թուրքիայի և Ադրբեջանի ներկայիս հարաբերությունները շատ ավելի ամուր են թվում, քան ժամանակին Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունները։ 💪🇹🇷🇦🇿 Բայց արդյո՞ք այս ամրությունը երկարատև կլինի։ 🤔

Հաշվի առնելով Էրդողանի քաղաքական մանևրումների ոճը՝ կարելի է ենթադրել, որ նրա համագործակցությունը առաջնորդների հետ հիմնված է ոչ թե մշտական բարեկամության, այլ ժամանակավոր շահերի վրա։ 📊 Ալիևը, որն այժմ Էրդողանի ամենամոտ դաշնակիցներից մեկն է, կարող է հայտնվել նույն իրավիճակում, ինչ Ասադը, եթե Թուրքիայի շահերը Ադրբեջանում և Հարավային Կովկասում փոխվեն։ 🔄💥

Սա հատկապես ակտուալ է, եթե նկատի ունենանք այն, որ Ադրբեջանը, ինչպես Սիրիան ժամանակին, մեծապես կախված է Թուրքիայից՝ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական առումով։ 🛡️💰 Եթե Ալիևի ռեժիմը որևէ փուլում այլևս չհամապատասխանի Էրդողանի ծրագրերին, Թուրքիան կարող է հրաժարվել իր աջակցությունից։ 🚫

Դասեր անցյալից 📜
Ասադի ճակատագիրը ցույց է տալիս, որ Էրդողանը առաջնորդվում է ռազմավարական հաշվարկներով և հեշտությամբ կարող է փոխել իր դիրքորոշումը, եթե դա պահանջի իր քաղաքական և տարածաշրջանային շահերը։ ♟️🔀 Ալիևի համար սա զգուշացնող օրինակ է, քանի որ Թուրքիայի ներկայիս աջակցությունը Ադրբեջանին կարող է թուլանալ կամ փոխվել, եթե Էրդողանը այլ ռազմավարական նպատակներ դնի առաջնահերթ։ 🚦⚠️

Այսպիսով, թեև ներկայիս իրավիճակը ցույց է տալիս Թուրքիայի և Ադրբեջանի ամուր համագործակցությունը, տարածաշրջանի բարդ և անկանխատեսելի քաղաքականությունը կարող է ստեղծել նոր մարտահրավերներ, որոնք կփոխեն ուժերի բալանսը։ ⚖️💣 Ալիևը, ինչպես Ասադը, պետք է պատրաստ լինի նման հնարավոր զարգացումներին։ 🧐🚨

Արցախի լրատվական

22 Dec, 19:06


Տվեց անցավ...

Հիշո՞ւմ եք, թե մեր ողջ հասարակությունն ինչ շոկի մեջ էր, երբ տարիներ առաջ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակեց վարչապետի անգլերենի դասատուն, որը բացարձակ որեւէ դիվանագիտական փորձ չուներ... Բայց Դոնալդ Թրամփը տվեց անցավ՝ արդեն հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում ԱՄՆ-ի դեսպան է լինելու միլիարդատեր Ուորեն Սթիվենսը, որը պատկառելի գումար էր հատկացրել Թրամփի նախընտրական արշավի ժամանակ, իսկ նույն երկրում հատուկ ներկայացուցիչը կինի լուսանկարում պատկերված Մարկ Բերնեթը, որը 7 տարի շարունակ Թրամփի «The Apprentice» հեռուստաշոուի պրոդյուսերն էր...

Այ տենց կսովորեք հայերից...

Արմեն Դուլյան

Արցախի լրատվական

22 Dec, 18:41


Թուրքիայում փրկարարական ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ

Առողջապահության նախարարությունը հայտնել է չորս զոհի մասին՝ երկու օդաչուները, բժիշկն ու նրա օգնականը։ Աղետի պատճառ կարող էր լինել մառախուղը։

azatutyun.am

Արցախի լրատվական

22 Dec, 18:30


🇮🇷🇺🇲 Իրանը թուլացել է, և դա կարող է ստիպել Թեհրանին միջուկային զենք ստեղծել, ասել է ԱՄՆ նախագահ Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Նա ասել է, որ Թրամփի թիմին արդեն տեղեկացրել է առկա ռիսկի մասին։

«Զարմանալի չէ, որ Իրանում հնչում են ձայներ, որոնք ասում են. «Հեյ, միգուցե հենց հիմա մենք պետք է գնանք միջուկային զենքի հետևից... Գուցե մենք պետք է վերանայենք մեր միջուկային դոկտրինան», - ասել է Սալիվանը:

Արցախի լրատվական

25 Nov, 14:24


Հարցումը հասանելի է երեկվանից,այս պահին մասնակցել են 679 մարդ։

Հետաքրքրական է,որ հարցման մասնակիցները էական տարբերություն չեն դնում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև։

Նախկինում նախագահ Պուտինին և Ռուսաստանին վստահող արցախյան հասարակությունը այս պահին նույնացնում է նրան Ալիևի և Ադրբեջանի հետ։

Սա ևս մեկ անգամ փաստում է,որ ժողովուրդը իր հավաքականության մեջ երբեք չի սխալվում։

Հարցման հղումը տեղադրում եմ ստորև

https://t.me/artsakhspeaks1/3646

Արցախի լրատվական

25 Nov, 13:59


Սիրելի’ հայրենակիցներ,

Տեղահանվածների սոցիալական խնդիրների լուծման և արժանապատիվ ապրելու պայմաններ ստեղծելու նպատակով հրավիրվող հավաքը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 30-ին(շաբաթ), ժամը՝ 15:00-ին, Ազատության հրապարակում (Օպերայի շենքի հարակից տարածք)։

Օրակարգում՝
1. Սոցիալական աջակցության շարունակականություն բոլորի համար՝ մինչեւ սեփական տանիքով ապահովելը։ 2. Բնակապահովման ծրագրի վերանայում՝ ներկայացված բազմաթիվ առաջարկների հիման վրա։
3. Իրատեսական զբաղվածության ծրագրերի իրականացում։
4. Միջազգային հանրության կողմից մեր իրավունքների ճանաչում։

Հարգելի’ հայրենակիցներ,
սա պարզապես 50 հազարի համար պայքար չէ, անձերի պայքար չէ, այլ՝ մեր ընտանիքների վաղվա օրվա հարցը, որի միակ պատասխանատուն մենք ինքներս ենք։
Տե’ր կանգնենք մեր իրավունքներին։

Հ. Գ. ՀՀ Կառավարության սոցիալական ոլորտի ներկայացուցիչները հավաստիացնում են, որ իրենց կողմից ընդունված բոլոր որոշումները մեզ համար բավարար են և ընդունելի։
Եկե’ք միասին ապացուցենք հակառակը։

Լիաննա Պետրոսյան

Արցախի լրատվական

24 Nov, 17:38


Համացանցում ֆլեշմոբ է սկսվել

Արցախի լրատվական

24 Nov, 17:21


🇷🇺🇺🇸🇺🇦 Թրամփի թիմի մի մասը համաձայն է Ուկրաինայի հարցում Պուտինի պայմաններին - The Guardian.

Արցախի լրատվական

24 Nov, 16:43


🇯🇴 Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անհայտ անձը կրակ է բացել Իսրայելի դեսպանատան մոտ։ Նա վիրավորել է երեք ոստիկանի, որից հետո սպանվել է ոստիկանների կողմից։

📌 Իրավապահ մարմինները փնտրում են հանցագործության հնարավոր հանցակիցների։ Տարածքը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, շրջափակված է։ Իշխանությունները մոտակա շրջանների բնակիչներին խորհուրդ են տվել մնալ տանը մինչև ոստիկանական գործողությունների ավարտը:

azatutyun.am

Արցախի լրատվական

24 Nov, 16:16


Պետք է լինել քո քարոզած արժեքների կրողը,միայն այդ դեպքում մարդիկ կկանգնեն քո կողքին:

https://www.facebook.com/share/r/18pDwqtczQ/

Արցախի լրատվական

24 Nov, 15:25


Ոչ մի հիմնական քաղաքական ուժ չարձագանքեց.

Արցախի լուծարման հրանանագրի չեղարկման պահանջ ՀՀ խորհրդարանական ուժերը հանրային մակարդակով չձևակերպեցին:


https://www.facebook.com/share/v/1Ee4pygE3U/

Արցախի լրատվական

24 Nov, 12:34


💥 «Արցախյան 44-օրյա պատերազմի վերլուծություն» շարքի երկրորդ մաս

📅 Նոյեմբերի 27 Ժամը 20:00
📍 Մարտական եղբայրության գրասենյակ՝ Սայաթ-Նովա 25, բն, 12

👤 ԲԱՆԱԽՈՍ՝ Այսեր Ղազարյան

📝 ԹԵՄԱՆ՝ «Ղարաբաղյան Զարդատուփ» գործողությունը. ի՞նչպես չեզոքացվեց հայկական ՀՕՊ-ը

🔍 ԿԻՐԱՌՎԱԾ ՄԵԹՈԴՆԵՐ՝
🔸 Հեռահար զոնդավորման տեխնոլոգիաներ
🔸 Աշխարհատեղեկատվական (GIS) համակարգերի վերլուծություն
🔸 Արհեստական բանականության տվյալների մշակում
🔸 Օնլայն ինտերակտիվ քարտեզագրական վերլուծություններ

🎫 Մուտքն ազատ է։
Սպասում ենք Ձեր մասնակցությանը։

Արցախի լրատվական

24 Nov, 08:20


Ինչքան էլ «խեղճ» Նիկոլը իրեն կոտորում է՝ բացառիկ ծառայություններ մատուցելով Ադրբեջանին, միեւնույն է դժգոհ են մնում 🥹

Տաթև Հայրապետյան

Արցախի լրատվական

24 Nov, 07:39


Արցախցիների դեմ ակտիվ հակաքարոզ տանող այս ալիքը ոչ միայն չի փակվում,այլև շարունակում է ծլել ու ծաղկել։

Իշխանությանը գովերքում է,թուրքերին փառաբանում,արցախցիներից էլ թշնամու կերպար կերտում։

Այս ալիքի սեփականատերը նորմալ երկրում ԱԱԾ -ի նկուղում պիտի լինի,պիտի ցուցմունք տա,թե ինչ նպատակով և ինչի դիմաց է սա անում։

Անկախ Հայաստանում սրանց նմաները պիտի այնպիսի պատիժ ստանան,որ նրանց սերունդները ամաչեն տալ իրենց հայրերի անուները,իսկ նման գործ իր վրա վերցնելու ցանկություն ունեցողնել վախից ոտքերը թուլանա `հիշելով անցյալ տականքի ճակատագիրը։

Արցախի լրատվական

23 Nov, 19:37


Մեր տունը...

Նկարները համացանցից

Արցախի լրատվական

21 Nov, 18:32


⚫️ Արևմտյան հեռահար զենքերը կիրառվել են Ռուսաստանի տարածքով մեկ։

⚫️ Նոյեմբերի 19-ին 6 ATACMS հրթիռ, իսկ նոյեմբերի 21-ին Storm Shadow համակարգերը հարվածներ են հասցրել Կուրսկի և Բրյանսկի շրջանների թիրախներին։

⚫️ Անհնար է Ռուսաստանի տարածքում օգտագործել հեռահար զենքեր առանց մասնագետների այն երկրներից, որտեղ դրանք արտադրվել են, սա հայտնի է.

⚫️ Ուկրաինայում հակամարտությունը Ռուսաստանի Դաշնության վրա արևմտյան հրթիռներով հարձակումից հետո դարձել է գլոբալ

⚫️ Հակառակորդի կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ հեռահար զենքի կիրառումը չի կարող ազդել «հատուկ գործողության» ընթացքի վրա.

⚫️ Նոյեմբերի 21-ին ռուս զինվորականները կիրառել են ռուսական նորագույն միջին հեռահարության «Орешник» համակարգ.

⚫️ «Орешник» -ի օգտագործումը պատասխան է միջին և փոքր հեռահարության հրթիռներ արտադրելու և տեղակայելու ԱՄՆ ծրագրերին.

⚫️ ԱՄՆ-ը սխալ է թույլ տվել՝ խախտելով հեռահար հրթիռների վերացման պայմանագիրը. Նրանք իրենց հրթիռային համակարգերը տեղակայել են աշխարհի տարբեր շրջաններում

⚫️ Ռուսաստանն իրեն իրավունք է համարում զենք կիրառել այն երկրների թիրախների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել ռուսական թիրախների դեմ։

⚫️ Ռուսաստանը նախընտրում է խաղաղ միջոցները, բայց նաև պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, «պատասխան միշտ կլինի».

⚫️ Ռուսաստանի Դաշնությունը նախապես կզգուշացնի քաղաքացիներին «Орешник» -ի նման համակարգերի օգտագործման դեպքում;

⚫️ ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերն անզոր են Ռուսաստանի նորագույն հրթիռի դեմ.

⚫️ Ռուսաստանի Դաշնությունը նախապես կառաջարկի ուկրաինացի խաղաղ բնակիչներին հեռանալ վտանգավոր գոտուց, երբ հրթիռներ կիրառվեն.

🇷🇺 Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտին

Արցախի լրատվական

21 Nov, 17:06


artsakhor

Արցախի լրատվական

21 Nov, 17:06


168.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում նշանակել Արգիշտի Քյարամյանին:

Ծառայության գործող ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին ավելի վաղ մամուլը գործուղել էր Պետական եկամուտների կոմիտե՝ փոխարինելու Ռուստամ Բադասյանին:

Արցախի լրատվական

21 Nov, 16:30


ՀՀ իշխանությունը պարտավոր է դատի տալ Ադրբեջանին 1992 թվականին պատերազմ սկսելու համար:

https://www.facebook.com/share/r/1At8WHfEGn/

Արցախի լրատվական

21 Nov, 13:18


Հայաստանը մեր տունն է... 🏡⛰️
Պետությունն աջակցում է, որ կառուցես կամ գնես քո նոր տունը Հայաստանում։

ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցները բնակապահովման աջակցության ծրագրով կարող են ոչ միայն կառուցել, այլ նաև գնել տուն կամ բնակարան, ձեռք բերել կառուցվող շենքից գնման իրավունք, մարել արդեն գործող հիփոթեքային վարկը։

Մարզային բնակավայրերում տուն կառուցելու կամ ձեռք բերելու համար պետական աջակցության ծրագրերին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ https://irazekum.am/

#ՀայաստանըՄերՏուննէ #ՊետություննԱջակցումէ #ԿառուցիրՏունդՄարզում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Արցախի լրատվական

21 Nov, 12:18


Իմոնք ջան․․․
Դրամահավաքներ անելուց ես ունեմ մեկ շատ կարևոր օրենք՝ երբեք էմոցիոնալ կապ չստեղծել դրամահավաքի ոչ մի շահառուի հետ (ճարահատյալ եմ էդքան սառը, որ չգժվեմ․․․)
4 տարվա մեջ միայն մեկ անգամ խախտեցի իմ կողմից դրված օրենքը, երբ տեսա Գաբիի դրամահավաքը, որը կազմակերպել էր Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ը։
Դրամահավաքին անմիջապես միացան Իմոնք ու հանգանակեցին 29․000․000 ՀՀ դրամ։ Էդ օրվանից սկսած Գաբին դարձավ իմ երեխեն։ Էս աշխարհի երեսին մենակ Գաբին կարա ինձ ասի՝ ես լավանալու եմ, գամ ու դու կարմիր շորիկիով ու կաբլուկներով ես գալու ինձ դիմավորես, ու ես էլ համաձայնեմ 🙂 Էս աշխարհում մենակ Գաբին կարա զանգի ինձ ասի՝ ինչ կա այ ճպլ, հետո ասի՝ հա վայ մոռացել էի, ճպլը ես եմ 🙂 Գաբին, շատ դաժան հիվանդություն ունի, բայց պոզիտիվչիկի հավատքն ու ուժը, իր հրաշք ծնողների հավատքն ու ուժը, բոլորիս աղոթքները բուժելու են Գաբիին։
Գաբին լիարժեք բուժում է ստանում, բայց ընտանիքը կանգնել է մեծ խնդրի առաջ։ Արտերկրում հիվանդ երեխայի հետ ապրելն անասելի ծանր է։ Մարդիկ չեն կարող աշխատել, բայց կենցաղային ծախսերը պետք է հոգալ․․․ Բնականաբար կենցաղային ծախսերը հաճույքի համար չեն՝ երեխային հասցնել հիվանդանոց, սնունդ, տրանսպորտ, տան վարձ և այլն․․․
Այս նպատակով բացվել է դրամահավաք, որին պետք է խնդրեմ միանանք բոլորս։․․․Խնդրում եմ օգնեք իմ աղջկան․․․Գաբին ապրելու է!
‼️‼️ Շատ կարևոր, խնդրում եմ Իմոնքի հաշվին գումար չփոխանցեք, ես չեմ կարող հիմնադրամից ուղարկել gofundme (խնդիր կունենամ)։ Գումարները հանգանակեք հետևյալ դրամահավաքին՝ https://www.gofundme.com/f/support-gabriellas-brave-battle-against-cancer?utm_campaign=fp_sharesheet&utm_medium=customer&utm_source=facebook
📌📌Եթե դժվարանում եք gofundme հարթակով կատարել փոխանցում, կարող ուղարկել Գաբիի հայրիկի քարտին՝ ID bank 4318 2900 9183 0907 EMIL ISKANDARYAN
idram 055 013030 EMIL ISKANDARYAN

Խնդրում եմ նաև տարածել անասելի շատ, մեկնաբանել շատ, որ տեսանելի դառնա։
Եթե կլինեն հարցեր գրեք ինձ, ես սիրով կպատասխանեմ։

Արցախի լրատվական

21 Nov, 12:05


Россия не виновата в том, что произошло в Арцахе, виновата только Армения (по словам Марии Захаровой)

Россия, выступая в роли ключевого посредника в реализации трехстороннего соглашения 2020 года, взяла на себя обязательства обеспечить безопасность населения Арцаха. Однако, согласно заявлениям официальных лиц, в частности представителя МИД России Марии Захаровой, вина за события, приведшие к гуманитарной катастрофе в регионе, лежит исключительно на армянской стороне. Однако вместо выполнения своих обязательств российские миротворцы оказались неспособными предотвратить блокаду Лачинского коридора, которая изолировала 120 тысяч человек, лишив их доступа к продовольствию, медикаментам и базовым ресурсам.

На фоне этой ситуации особенно показателен снимок годичной давности, на котором зафиксированы российские миротворцы в Арцахе. Фото иллюстрирует их безразличие к уничтожению исторических памятников армянской культуры. Под их молчаливым наблюдением азербайджанская сторона разрушала памятники, включая бюст адмирала Исакова, Героя Советского Союза, который олицетворяет общее историческое наследие народов бывшего СССР.

Кроме того, Россия использовала конфликт в своих геополитических интересах, что поставило под сомнение её реальную заинтересованность в сохранении стабильности в регионе. Вместо защиты прав и безопасности армянского населения Арцаха Москва укрепляла свои отношения с Баку, пренебрегая интересами армянской стороны.

Именно такое поведение России стало одной из ключевых причин нынешнего кризиса. Безразличие и пассивность российских миротворцев вызывают справедливую критику и разочарование у армянского народа, который вновь оказался жертвой геополитических игр.

Как человек из Арцаха, я видел, как российские миротворцы вели себя здесь. Словно предприниматели, они продавали дорогостоящие продукты людям, таким образом наживаясь на нашем бедственном положении. Однако речь сейчас не об этом.

Речь о том, что они обвиняют армянские власти во всех событиях, произошедших в Арцахе. Возникает вопрос: если вы ездили в Баку до войны 19 сентября для обсуждения открытия коридора и заявили, что коридор будет открыт, почему вы обманывали обычных людей? О чём вы договаривались там на самом деле? О передаче Арцаха Азербайджану?


Тем не менее, теперь Армению выставляют главной виновницей всего произошедшего. Это очередное проявление политики двойных стандартов, которую многие пытаются оправдать.

@MountainsofKarabakh

Արցախի լրատվական

21 Nov, 11:05


«Գոնե որ գալիս ենք այցի, մի՛ ասեք՝ հոկտեմբերին բացվելու է, հիմա մարդիկ կասեն… Գյուղի ժողովուրդը տեսել է, չէ՞, տեսախցիկների առաջ ասել եմ՝ երբ է բացվում, ասել եք՝ հոկտեմբերին է բացվում, ես էլ գրել եմ. «Հոկտեմբերին մանկապարտեզը բացվում է»: Հիմա չստացվե՞ց, որ սուտ ասացի, ստացվե՞ց:

💬 Նիկոլ  Փաշինյանն

Սուտ ասելը միակ բանն է,որ քո մոտ ամենալավն է  ստացվում,այնպես որ բողոքելու բան չունես։

Արցախի լրատվական

21 Nov, 08:32


‼️ Սկսած 2025-ի ապրիլից՝ բռնի տեղահանված արցախցիներին տրամադրվող գումարը կկազմի 40 000 դրամ 50 000 դրամի փոխարեն, շահառուների շրջանակն էլ կկրճատվի: Որոշումը հաստատեց ՀՀ կառավարությունը:

🔸 Աջակցությունը կտրամադրվի՝
  - մինչև 18 տարեկան երեխաներին (շուրջ 33 000 անձ),
  - 63 և ավելի տարեկան անձանց (18 000 անձ),
  - կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց (մոտ 2600 մարդ):

‼️ 2025թ. հուլիսից 40 000-ը կնվազի՝ հասնելով 30 000 դրամի։

civilnet.am

Արցախի լրատվական

20 Nov, 16:16


🇦🇲🥇Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության առաջին օրվա գոտեմարտերի արդյունքում եզրափակիչ են դուրս եկել Հայաստանի հավաքականի ներքոնշյալ մարզիկները:

Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) եզրափակչում կպայքարեն ոսկե, Էլեն Բաբաջանյանը (53 կգ)՝ արծաթե, իսկ Աշոտ Խաչատրյանը (77 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ)՝ բրոնզե մեդալների համար:

Հաջողություն ու հաղթանակներ ենք մաղթում մեր մարզիկներին:

Սուրեն Պապիկյան

Արցախի լրատվական

20 Nov, 15:24


📣 Արդեն երրորդ անգամ մեկնարկում է ԿԱՄՔ Վ․ Սարգսյան գրական մրցույթը:

💥 Մրցույթին կարող են մասնակցել Արցախյան պատերազմներին, ինչպես նաև սահմանային ռազմական բախումներին մասնակցած զինվորականները՝ զորակոչիկ, կամավոր, պահեստազորային, սպաներ և ենթասպաներ, բժիշկներ և այլք:

Ի դեպ, ներկայացվող ստեղծագործությունների թեմատիկ սահմանափակումներ չկան։

🗓 Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թ. հուլիսի 1-ը:

Սպասում ենք Ձեր ստեղծագործությոններին:

https://www.kamq.org/%D5%AA%D5%B5%D5%B8%D6%82%D6%80%D5%AB

Արցախի լրատվական

20 Nov, 14:38


Կաճապով ապուրի մասին

https://www.facebook.com/share/r/1GoZuihU7k/

Արցախի լրատվական

20 Nov, 13:45


🇹🇷 Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը հայտարարել է՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ոլորտում ամենամեծ նախագիծը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է։

🗣 «Այս ուղղությամբ մենք օպերատիվ կերպով շարունակում ենք գործընթացներն ադրբեջանական կողմի հետ։ Որտեղով է անցնելու միջանցքը՝ Հայաստանի՞, թե՞ Իրանի տարածքով, կորոշեն մեր ադրբեջանցի եղբայրները։ Հաջորդիվ այդ միջանցքը Նախիջևանով կանցնի Թուրքիա։

📌 Թուրքիայում ավարտել ենք մեր նախագիծը, անցկացրել ենք մրցույթ, մոտ օրերս կսկսենք շինարարական աշխատանքները և ուղիղ տրանսպորտային կապ կապահովենք Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,- ադրբեջանական «APA»-ի փոխանցմամբ Բաքվում COP29-ի շրջանակում ասել է Աբդուլքադիր Ուրալօղլուն։

factor.am

Արցախի լրատվական

20 Nov, 13:37


Ֆեյսբուքը և Ինստագրամը արգելափակել են հայերի և ադրբեջանցիների միջև թշնամանք տարածող Բաքվի իշխանություններից սնվող ամենագրեսիվ տեղեկատվական ալիքի օգտահաշիվները։

Արցախի լրատվական

20 Nov, 13:24


ArmLur.am-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Վիետնամում գտնվող Ալեն Սիմոնյանը այսօր կեսօրին զանգահարել է ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանին և Նարեկ Զեյնալյանին ու փոխանցել Նիկոլ Փաշինյանի պահանջ-խնդրանքը:
Համենայնեպս, ՔՊ պատգամավորները ArmLur.am-ին այսպես պատմեցին. Ալեն Սիմոնյանն ասել է, որ պետք է Զեյնալյանն ու Աղազարյանը պատգամավորական մանդատները վայր դնեն:
Նարեկ Զեյնալյանն անմիջապես համաձայնել է ու գրել մանդատից հրաժարվելու դիմումը՝ իբրև սեփական նախաձեռնություն: Իսկ Աղազարյանն ասել է, որ չի պատրստվում վայր դնել իր մանդատը՝ հավելելով՝ ինչ ուզում են անեն:
Նոյեմբերի 17-23-ը արձակուրդում գտնվող Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը ArmLur.am-ի հետ զրույցում հերքեց հեռախոսազանգի ու նման զրույցի մասին լուրը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Աղազարյանը այսօր երեկոյան կանչվել է ՔՊ բարձրագույն մարմին՝ վարչության նիստին: Այնտեղ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բացատրել են Աղազարյանին, որ պետք է պատգամավորկան մանդատից ինքնակամ հրաժարվի:
ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ նա ևս մանդատից հրաժարվելու դիմումը գրեց քիչ առաջ:
Հավելենք, որ ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն՝ դեռ 5 օր ժամանակ ունի Հովիկ Աղազարյանը և կարող է փոշմանել ու հետ վերցնել մանդատից հրաժարվելու իր դիմումը՝ պահպանելով մանդատը:

Արցախի լրատվական

20 Nov, 13:16


Peace - The Only Way of Azerbaijan and Armenian Peoples

Azerbaijani and Armenian nations have lived side by side for centuries and formed unique cultural and economic relations of the South Caucasus. However, conflicts and military operations in recent decades have seriously damaged the future of the two nations, lacked mutual trust and shaken the prospects of joint development. Today, more than ever, peace must become the main goal. But the main obstacle in this path is the Aliyev regime, which serves Russian interests.

The Azerbaijani government, under the leadership of Ilham Aliyev, for many years, has used anti-Armenian rhetoric and military aggression as a means to distract attention from domestic political problems. For example, in addition to the destruction of thousands of lives during the 2020 Karabakh war, the Azerbaijani government increased its dependence on Russia. As a result of high-level meetings held in the post-war period, Moscow strengthened its position in the region and even strengthened its influence on Azerbaijan's economy and energy sector.

The Aliyevs government presents the people as the "winning party", but in fact this "victory" has a great value. According to 2021 data of the World Bank, 6% of the population of Azerbaijan lives in the poverty line, and military expenses are much higher than investments in social security.

The basis of hostility between Azerbaijan and Armenian peoples is not the will of the people, but the interests of political elites. When Aliyevs choose a military solution, their goal is not to ensure the welfare of the Azerbaijani people, but to serve the strategic interests of Russia. Historically, Azerbaijan and Armenia have been subjected to the economic and military influence of Russia, and this has a negative impact on the stability in the region.

Nevertheless, peace is not only impossible, but also vital. History shows that there is no real enmity between nations. For example, Azerbaijanis and Armenians cooperated in the fields of trade, culture and education until the early XX century. Even today, there are numerous opportunities for cooperation between the two nations and these can become sustainable peace.

The support of the international community is also important for the path of peace. Global political actors such as the USA, the European Union and the UN must sharply condemn the actions of regimes that hinder stability in the region. Besides this, Armenian and Azerbaijani societies should act with more active citizen initiatives to contribute to a mutual agreement.

Peace cannot be a short-term goal. This requires patience, political will and the willingness of nations to overcome artificially created barriers. Armenians and Azerbaijanis must create a joint future based on mutual respect and justice, in addition to having a long historical past and neighborhood experience. The Aliyev regime will end one day, but peace and cooperation among nations will remain as a symbol of human dignity and eternity.

Արցախի լրատվական

20 Nov, 12:29


🇦🇲 🇰🇿 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը 8:0 հաշվով հաղթել է Ղազախստանի ներկայացուցչին և դուրս է եկել հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2024 թ. աշխարհի առաջնության եզրափակիչ:

Արցախի լրատվական

19 Nov, 17:21


Դատարանը Կրոկուս Սիթի Հոլում տեղի ունեցած ահաբեկչության չորս ենթադրյալ կատարողների կալանքի ժամկետը երկարացրել է մինչև 2025 թվականի փետրվարի 22-ը։

Արցախի լրատվական

19 Nov, 17:14


⚖️ ԱԺ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանր եղջերավորների գործով որպես վկա երեկ երեկոյան հրավիրել է Հակակոռուպցիոն կոմիտե:

🔸 Այս տեղեկությունն «Ազատության» հետ զրույցում հաստատել է պատգամավորը՝ նշելով նաև, որ տեղի է ունեցել առերեսում:

Արցախի լրատվական

19 Nov, 15:35


▫️🇺🇸 ԱՄՆ պետքարտուղարի օգնական Բրայան Նիքոլսը հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից ամերիկյան հեռահար զենքերի օգտագործման թույլտվությունը, հնարավոր է, ստիպի Ռուսաստանին խաղաղության շուրջ բանակցություններ սկսել։ 

⚠️Սա ԱՄՆ իշխանությունների ներկայացուցչի կողմից արգելքի վերացման մասին տեղեկատվության առաջին հաստատումն է ։

Արցախի լրատվական

19 Nov, 14:54


Ուկրաինական զինված ուժերի կողմից Բրյանսկի շրջանին ամերիկյան ATACMS հրթիռներով հարվածները ազդանշան են, որ Արևմուտքը ցանկանում է էսկալացիա։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Լավրովը։

«... առանց ամերիկացիների հնարավոր չէ օգտագործել այդ բարձր տեխնոլոգիական հրթիռները, Պուտինը բազմիցս ասել է դա»,- նշել է նա։

Լավրովը նաև ընդգծել է, որ դեռևս պաշտոնական հաստատում չի եղել Ռուսաստանի Դաշնություն խորքը հարվածներ հասցնելու ԱՄՆ որոշման մասին՝ հավելելով, որ այս տեղեկությունը առայժմ միայն լրատվամիջոցներից է։

Նրա խոսքով՝ Մոսկվան համապատասխան կարձագանքի, եթե այս որոշումը հաստատվի։

Արցախի լրատվական

19 Nov, 14:46


«Իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս»

Այս մասին գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։

Արցախի լրատվական

19 Nov, 13:30


🗣 ՀՀ ներկայիս իշխանությունները Արցախը տալուց հետո Ալիևի հետ մեկտեղ հաղթանակ են նշել.

https://www.facebook.com/share/r/1EVUvobx2y/

Արցախի լրատվական

19 Nov, 13:06


⚡️ 🇷🇺🇺🇦 Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական զինված ուժերի գիշերային հարվածը 6 ամերիկյան ATACMS հրթիռներով Բրյանսկի շրջանի օբյեկտներից մեկին։

Գերատեսչությունը պարզաբանում է, որ հակահրթիռային մարտի արդյունքում S-400 հակաօդային պաշտպանության համակարգի և Pantsir հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի անձնակազմերը խոցել են հինգ ATACMS հրթիռ, մեկը խոցվել է։ Ուկրաինայի զինված ուժերի արձակած խոցված ATACMS հրթիռի բեկորներն ընկել են Բրյանսկի շրջանի ռազմական օբյեկտներից մեկի տեխնիկական տարածքում, հրդեհ է բռնկվել, սակայն զոհեր և ավերածություններ չկան:

Արցախի լրատվական

19 Nov, 12:42


🚌 Երևանի ավագանին ընդունեց հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթը:

📌 Նախագիծն ընդունվեց 34 կողմ, 0 դեմ, 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Արցախի լրատվական

18 Nov, 14:37


Արդար,ազնիվ,մե հրաշք Նիկոլն ու անպետք նազիր վեզիրները։

Սուրբն ուրիշ ձև էլ ո՞նց է լինում։

Արցախի լրատվական

18 Nov, 13:37


Ասում են, հեսա Հռոմի պապն էլ ա հրաժարական տալու...

Արմեն Դուլյան

Արցախի լրատվական

18 Nov, 13:36


🇺🇸 ԱՄՆ դեմոկրատ սենատորներ Շելդոն Ուայթհաուսն ու Էդ Մարքին Բաքվում COP29-ի շրջանակում ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ աջակցում են Հայաստանին՝ արձագանքելով ադրբեջանական լրատվամիջոցի հարցին, թե «ինչու ԱՄՆ-ն ջանքեր չի գործադրում Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար»։

🗣 «Ես և սենատոր Մարքին աջակցում ենք Հայաստանին, երկուսս էլ: Շատ ենք ցավում, որ տեղի է ունեցել այդքան շատ հայերի տեղահանում։ Մեղմ ասած, ես հեռու եմ այն ​​համոզմունքից, որ հայերն են դրա մեղավորը։ Եվ ես չեմ ցանկանում մեզ հյուրընկալողների մոտ մարդու իրավունքների հարցերով խոսել։ Բայց եթե դա լիներ թեման, ես չէի լինի շատ կոմպլիմենտար»,- ասել է Շելդոն Ուայթհաուսը;

🗣 «Մենք կարծում ենք, որ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն։ Կարծում ենք, որ հայերը պետք է Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք ունենան։ Եվ մենք կարծում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև պետք է լինի խաղաղության պայմանագիր»,- իր հերթին նշել է սենատոր Էդ Մարքին։

factor.am

Արցախի լրատվական

17 Nov, 20:44


Հումոր

Լրատվամիջոցների պնդմամբ Ալենը իմանալով պաշտոնազրկումների մասին զանգել է Փաշինյանին և խնդրել.

«Տրեներ թող էլի մի քիչ էլ խաղամ»

Արցախի լրատվական

17 Nov, 20:06


Բայդենն առաջին անգամ թույլ տվեց Ուկրաինային օգտագործել հեռահար հրթիռներ
Ռուսաստանի խորքերը թիրախավորելու համար

Ինչպես հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, ԱՄՆ նախագահն առաջին անգամ թույլ է տվել ուկրաինացի զինվորականներին օգտագործել ATACMS հեռահար հրթիռային համակարգը՝ Ռուսաստանի Կուրսկի շրջանում ուկրաինական զորքերը պաշտպանելու համար։ Աղբյուրների համաձայն, Կիևը համակարգն օգտագործելու թույլտվությունը ստացել է ի պատասխան «Մոսկվայի անսպասելի որոշմանը Հյուսիսային Կորեայի զորքերը ռազմական գործողությունների մեջ ներգրավելու վերաբերյալ»:

Արցախի լրատվական

16 Nov, 14:50


Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին:

Քննարկվել են նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր, հայտնում են ՀՀ կառավարությունից։

azatutyun.am

Արցախի լրատվական

16 Nov, 14:47


📌 Հիասթափեցնող է ՀՀ իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանությանը տրված քաղաքական գնահատականը:

📌 Այն չի արտահայտում հայ ժողովրդի շահերը:

📌 Կարծում եմ, որ Ադրբեջանի հանդեպ հայաստանյան իշխանությունների զիջողական քաղաքականությունը, իբր խաղաղություն ապահովելու նպատակով, իրականում բերեց ավելի մեծ վտանգների և անվտանգության սպառնալիքների մեր երկրին։

📌 Թուրքիայի և Ադրբեջանի ազգային ինքնության մեջ խորը նստած է հակահայկականությունը։

📌 Այդ տրամադրությունների փոփոխությունն անհնարին է առանց այդ երկրների արմատական վերափոխման։

📌 Իշխանությունները դավաճանել են իրենց իսկ խոստումները՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը։ Այն, ինչ խոստանում էին մինչև տեղահանությունը, ամբողջությամբ անտեսվեց հետո։

📌 Հպարտ եմ մեր զինվորների և քաղաքացիների քաջությամբ ու զոհաբերությամբ, ովքեր պաշտպանեցին Լեռնային Ղարաբաղը։ Բայց ցավով տեսնում եմ, որ նրանց հերոսությունը հակադրվում է իշխանությունների անճարակությանը։

📌 Ե՛վ ներկայիս, և՛ նախորդ իշխանությունները շահարկել են Ղարաբաղի հարցը՝ իրենց քաղաքական շահերի համար՝ անտեսելով տեղահանված հայերի իրական խնդիրները։

📌 Վերադարձը հնարավոր կլինի միայն Ադրբեջանի զորքերի դուրսբերումից հետո, միջազգային խաղաղապահների ներկայությամբ և հայ գերիների ազատմամբ։

🔸«Մեդիան հանուն հավասար հնարավորությունների» ծրագրի շրջանակում անցկացվող հերթական հարցազրույցի հյուրը Արթուր Օսիպյանն է:

https://www.facebook.com/share/v/187hEXvPrA/

Արցախի լրատվական

16 Nov, 10:15


Միջադեպից րոպեներ անց նիստը վերսկսվել է։ ԿԸՀ նախագահը, ով դահլիճ է վերադարձել աչքը կապած, հայտարարել է, որ ընդդիմադիրները ոչնչի չեն հասնի ահաբեկման միջոցով՝ շեշտելով, թե «իրական հանգամանքներ չկան, որոնք կվկայեն ընտրություններում շահարկումների մասին»։

Նիստին զուգահեռ բողոքի ակցիա է ընթանում ԿԸՀ շենի մոտ, ցուցարարները պահանջում են չեղարկել «կեղծ ընտրությունները»։

azatutyun.am

Արցախի լրատվական

16 Nov, 09:53


В Москве азербайджанцы кричат «алаху акбар» и «реж русню»...

Արցախի լրատվական

16 Nov, 09:32


▫️🇬🇪 Վրաստանում ընդդիմադիր պատգամավորը սև ներկ է լցրել ԿԸՀ նախագահի վրա

Նիստը ստիպված են եղել ընդհատել։

Արցախի լրատվական

16 Nov, 09:06


Հայաստանի Հանրապետության ամենահակահայ քաղաքական
գագաթը Նիկոլ Փաշինյանն է,բարձրություն առհասարակ չունի։

Իրենը ստորության խորությունն է։

Արցախի լրատվական

16 Nov, 08:37


📡 Արբանյակային պատկերների օբյեկտահեն, կիսավտոմատ վերծանման և անհրաժեշտ քարտեզագրական հիմքերի ու տեղեկատվական տարբեր աղբյուրներից ստացված տվյալների մշակման և համադրման միջոցով բացահայտվել են մի շարք կարևոր իրողություններ և փաստեր, որոնց մասին մինչ օրս «չի խոսվել»։

https://facebook.com/events/s/-44-%D6%85%D6%80%D5%B5%D5%A1-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B4%D5%AB-%D5%B0%D5%A1%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B3/1184849739274434/

Արցախի լրատվական

15 Nov, 20:07


Թրամփի վարչակազմի օրոք պատերազմն ավելի արագ կավարտվի։
Կիևի դիրքորոշման դեմ ԱՄՆ նորընտիր նախագահը ոչինչ չի ասել:

Զելենսկի

Արցախի լրատվական

15 Nov, 17:12


❗️Քիչ առաջ  Հակառաուպցիոն դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը եւ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը  Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի նկատմամբ։

[Գլխավոր դատախազություն] |news.am|

Արցախի լրատվական

15 Nov, 16:20


Շոլցն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել շուրջ 2 տարվա դադարից հետո
 

🔸Գերմանիայի կանցլեր Շոլցը Կրեմլի ղեկավարին կոչ է արել դադարեցնել պատերազմը, դուրս բերել զորքերն Ուկրաինայից՝ ընդգծելով, որ Գերմանիան կաջակցի Կիևին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։

🔸Կրելմի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահը, ստեղծված իրավիճակի համար հերթական անգամ մեղադրելով ՆԱՏՕ-ի վարած քաղաքականությունը, նշել է, որ ռուսական կողմը բաց է բանակցությունների վերսկսման համար։

azatutyun.am

Արցախի լրատվական

15 Nov, 14:58


Գնալով դժվարանալու է Քոչարյանի հետ չշփոթելը։

Արցախի լրատվական

15 Nov, 14:35


📣 ՄԱԿ-ի hայաստանյան գրասենյակի դիմաց տեղի ունեցել «Stop Greenwashing Genocide!» խորագրով ակցիա, որին ներկա է նաև էկոակտիվիստ Գրետա Թունբերգը։

🗣 Նա ընդգծել է, որ կլիմայական արդարությունը նշանակում է արդարություն բոլորի համար. «Չենք կարող ձևացնել, թե հոգ ենք տանում կլիմայի և շրջակա միջավայրի մասին, երբ Ադրբեջանի նման երկիրը, որն էթնիկ զտում ու ցեղասպանություն է իրականացրել, կլիմայական անվտանգության օրակարգ է առաջարկում: Երկիր, որը որևէ մտադրություն չունի իրական կլիմայական գործողություններ ձեռնարկել: Մենք չենք կարող ունենալ կլիմայական արդարություն առանց իրական արդարության»:

📃 Ակցիայի ավարտին նամակ հանձնվեց ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակ։

news.am

Արցախի լրատվական

15 Nov, 11:09


Հարգելի՛ հայրենակիցներ,

Այն անձինք, ովքեր ընդգրկված էին «Արցախփոստ» ՓԲԸ-ի կողմից վճարման ենթակա՝ Արցախում նշանակված կենսաթոշակների (բացի ՊԲ համակարգից), առանձին խմբերի երեխաներին և մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող ամենամսյա պետական նպաստների, առանձին խմբերի քաղաքացիներին տրվող ամենամսյա դրամական օգնությունների (փոխհատուցումների), սեպտեմբերի 2-ի կապակցությամբ տրվող միանվագ դրամական օգնությունների՝ 2023 թվականի սեպտեմբեր ամսվա վճարացուցակներում, սակայն առ այսօր չեն ստացել համապատասխան գումարները, խնդրում ենք.

✔️ անձնագրի, ՀԾՀ-ի (սոցիալական քարտի) և քարտային հաշվի (պարզաբանում՝ ոչ թե քարտի թվերը, այլ քարտային հաշվեհամարի) լուսանկարներն ուղարկել Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջին կամ [email protected] էլեկտրոնային հասցեին,

✔️ կարևոր է ուղարկել այնպիսի քարտի հաշիվ, որին հնարավոր լինի փոխանցել չվճարված գումարը (ցանկալի է, օրինակ, 40+10 հազար դրամ աջակցության քարտի հաշիվը): Խնդրում ենք չուղարկել թոշակի քարտի, պետական նպաստի, սննդի քարտի տվյալներ,

✔️ եթե գումարը լիազորված անձի անունով է, ապա նաև լիազորված անձի վերոնշյալ տվյալները,

✔️ հաղորդագրությունում նշել, թե շահառուն «Արցախփոստ» ՓԲԸ-ի որ մասնաճյուղից էր ստանում գումարը (նշել գումարի չափը) և Արցախի որ բնակավայրում էր հաշվառված,

✔️ եթե շահառուն մահացել է, ուղարկել նաև մահվան վկայականի լուսանկարը,

✔️ տվյալներն ուղարկելու խնդրի դեպքում կարող եք դրանք ներկայացնել Երևանի Նաիրի Զարյան 17Ա հասցեով:

Տեղեկացնում ենք, որ գործընթացը կատարվում է չվճարված թոշակների և նպաստների շահառուների բանկային տվյալների նույնականացման նպատակով:

Խնդրում և հորդորում ենք հայտարարության հետ չառնչվող կամ արդեն վճարված քաղաքացիների տվյալները չուղարկել՝ գործընթացը չծանրաբեռնելու նպատակով:

Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի լրատվական

14 Nov, 17:22


📍 Ամենաինքնիշխան քայլը, որ հայ ժողովուրդը երբևէ արել է՝ Արցախի ազատագրումն էր:

Դա ուղիղ մարտահրավեր էր Ադրբեջանին, Թուրքիային և Ռուսաստանին: Այն հայտարարություն էր, որ հայ ժողովուրդը չի հանդուրժի ճնշում և կձգտի ապրել ազատ ու ինքնիշխան իր հողի վրա:

📜 Աշխարհում քիչ ժողովուրդներ կան, որ 20-րդ դարավերջին սուվերենության նման հայտ ներկայացրած լինեն:
Ազատագրված Արցախը կասկածի տակ դրեց 1921 թվականին Մոսկվայում և Կարսում կայսրությունների կողմից հաստատված ռեգիոնալ կարգավորումները՝ վերաձևակերպելով տարածաշրջանի ուժերի բալանսը:

🧭 Սովետական Հայաստանի իրավահաջորդ 29 հազարանոց «իրական» Հայաստանն է կայսերական հայրենասիրության արդյունք:
Սա այն պետությունն է, որը ծնվեց մեծապետական հաշվարկների արդյունքում՝ հետագայում որպես միակ իրականություն պարտադրվելով հայ ժողովրդին:

🔗 Անկախության հռչակագիրը կանգնել է ազգուրաց ճիվաղի կոկորդին:
Այն կտրուկ հակադրվում է բոլոր նրանց, ովքեր փորձում են նսեմացնել հայ ժողովրդի ազատության և անկախության անսակարկելի արժեքը:

Արցախի լրատվական

14 Nov, 15:52


Թրաշված Փաշինյանը շատ նման է Ռոբերտ Քոչարյանին։Այնպես որ չշփոթելը կարևոր է։

Արցախի լրատվական

14 Nov, 15:30


Հեծանիվով վոյաժները,ՔՊ-ի ներսում գլադիատորական շոուները,կենդանիների արտագաղթն ու էտ կապակցությամբ հնչած ծիծաղները համալվեցին թրաշված Փաշինյանով։

Հերթական ստորությունը անելուց առաջ հանուն տեղեկատվական աղմուկի առաջարկում եմ ձեռի հետ քաչալացնել նաև Ալեն Սիմոնյանին։

Արցախի լրատվական

02 Nov, 19:48


🥇Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ Ջուլիետա Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ավարտին մոտեցող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության մինչև 20 տարեկանների +87 կգ քաշայինների պայքարում:

Արցախի լրատվական

02 Nov, 13:21


https://www.facebook.com/share/v/12BorqTk47r/

Հիմնական քաղաքական ուժերից ոչ մեկը չի արձագանքել Արցախի լուծարման փաստաթղթի չեղարկման կոչերին:

Արցախի լրատվական

01 Nov, 20:33


Կեսգիշերային հումոր

Արցախի լրատվական

01 Nov, 20:09


«Дорогой курдский брат, мы хотим, чтобы ты защищал свою веру, ислам, азан, свою родину, право на братство. Давай вместе создадим век Турции».
— Президент Эрдоган

Эти слова президент Турции произнёс через неделю после атаки на TUSAŞ (Турецкий центр аэрокосмической промышленности). Сообщается, что нападение организовала запрещённая в Турции Рабочая партия Курдистана (РПК), члены которой смогли сопротивляться в течение 71 минуты и нанести значительный урон (по последним данным, человеческие потери составили 40 человек).

Продолжение этому событию последовало 30 октября, когда был арестован мэр района Эсенюрт, считающегося пригородом Стамбула, Ахмет Озер, обвиняемый в связях с РПК.

Арест вызвал внутриполитический кризис в Турции, поскольку обвиняемый является членом главной оппозиционной силы и был избран её представителем.

Даже Яшар Ниязбаев, который всеми силами представляет Эрдогана как демократа, провёл параллель между уголовным преследованием политика и событиями в центре аэрокосмической промышленности Турции.

В двух словах, внутриполитические процессы в Турции обещают стать более напряжёнными: власти обвиняют оппозицию в поддержке курдской автономии, а экономический кризис продолжает углубляться.

Если также учитывать стремление Эрдогана к более масштабному участию в событиях на Ближнем Востоке и его недавнее сближение с Россией, ситуация становится всё более непредсказуемой.

«Злые языки» говорят, что даже близкие к власти Азербайджана круги оказывают скрытую поддержку Рабочей партии Курдистана.

Таким образом, в регионе всё может измениться в любой момент, и этот неспокойный мир вовсе не пахнет стабильностью.

Плохо то, что всего этого не осознают армянские власти, которые продолжают стоять, как потерянный осел, на придуманном ими перекрестке мира.

Արցախի լրատվական

01 Nov, 20:01


«Սիրելի քուրդ եղբայր, մենք ուզում ենք, որ դու պաշտպանես քո հավատը, իսլամը, ազանը,
հայրենիքը, եղբայրության իրավունքը: Եկ, միասին կառուցենք Թուրքիայի դարը»: -
Նախագահ Էրդողան

Այս խոսքերը Թուրքիայի նախագահը ասել է TUSAŞ-ի (Թուրքական ավիատիեզերական արդյունաբերություն կենտրոնի) դեմ իրականացված հարձակումից մեկ շաբաթ հետո։ Հաղորդվում է, որ Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցությունն է իրականացրել գործողությունը,որի արդյունքում քուրդ զինյալները հասցրել են 71 րոպե դիմադրել և զգալի վնաս պատճառել(մարդկային կորուստները ըստ վերջին տեղեկությունների հասել է 40-ի)։

Այս իրադարձության շարունակությունը տրվել է հոկտեմբերի 30-ին,երբ ձերբակալվել է Ստամբուլի արբանյակ համարվող Էսենյուրթի քաղաքապետ
Ահմեթ Օզերը,ով մեղադրվում է Քրդական բանվորական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ։

Ձերբակալությունը ներքաղաքական ճգնաժամ է առաջացրել Թուրքիայում,քանզի մեղադրյալը հանդիսանում է հիմնական ընդիմադիր ուժի անդամ և ընտրվել է որպես այդ ուժի ներկայացուցիչ։

Անգամ Էրդողանին ամեն կերպ ժողովրդավար ներկայացնող քարոզիչ Յաշար Նիյազբայեվն է քաղաքական գործցի դեմ քրեական հետապնդումը և Թուրքական ավիատիեզերական արդյունաբերություն կենտրոնում տեղի ունեցածի միջև հավասարության նշան դրել։

Կարճ ասած` Թուրքիայում ներքաղաքական գործընթացները խոստանում են թեժանալ,իշխանությունը մեղադրում է ընդիմությանը քրդական ինքնավարությանը աջակցելու մեջ,շարունակվում է խորանալ տնտեսական ճգնաժամը։

Եթե հաշվի առնենք նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններում էրդողանի ավելի մեծ ծավալով ընդգրկվելու ցանկությունն ու դեպի Ռուսաստան վերջինիս մերձեցումը իրավիճակը էլ ավելի խելագարություն կդառնա։

«Չար լեզուներն» ասում են,որ անգամ Ադրբեջանի իշխանությանը մոտիկ շրջանակներն են զարտուղի ճանապարհներով աջակցում Քրդական բանվորական կուսակցությանը։

Այնպես,որ տարածաշրջանում ամեն բան կարող է կայծակնային փոխվել,ցնցվող աշխարհը հեչ խաղաղությամբ և կայունությամբ չի բուրում։

Վատն այն է,որ այսքանը չեն գիտակցում մուրացկան ՀՀ իշխանությունները,ովքեր շարունակում են շիվարած էշի պես կանգնած մնալ իրենց հնարած խաղաղության խաչմերուկում։
#սրանցճանապարհենքգործկաանելու

Արցախի լրատվական

01 Nov, 17:27


🇦🇲 Սիրելի հայեր,

🔥 Մարտական Եղբայրություն միաբանությունը սույն թվականի նոյեմբերի 9-ին ժամը 17:30-ին կազմակերպում է հավաք և երթ: Հավաքվում ենք Գ. Նժդեհի արձանի մոտ և կարճ ելույթներից հետո, շարժվում ենք դեպի Հյուսիսային պողոտա, որի վերջնամասում սիմվոլիկ կերպով ոչնչացվելու է նոյեմբերի 9-ի փաստաթղթի պատճեն:

⚔️ Նոյեմբերի 9 -ի Հռչակագիրը մերօրյա ռուս-թուրքական դաշինքի արձանագրումն է, որը չբերեց և չէր կարող բերել խաղաղություն մեր ժողովորդին: Հակառակը եթե չգիտակցենք, որ Հայաստանի դեմ պատերազմը շարունակվում է, և դրված է մեր երկրի անկախության հարցը, ապա նոր նոյեմբերի 9-երի հնարավորությունը, ցավոք, շատ հեռու ապագայում չէ:

📜 2020 թ.-ի Նոյեմբերի 9-ին մեզ խաբեցին, դուրս բերեցին մեզ պայքարից, մեջքից հարվածեցին
խոստանալով խաղաղություն և անվտանգություն: Արդյունքում չստացանք խաղաղություն և կորցրեցինք Արցախն ու Հայաստանի այլ տարածքներ:

⚠️ Այսօր էլ նոյեմբերի 9—ի հայտարարությունը սպառնում է մեզ պատերազմով` Սյունիքի ուղղությամբ:

Միացի՛ր Մարտական եղբայրության երթին և միասին առաջին քարը դնենք ազգային հեղափոխության:

Արցախի լրատվական

01 Nov, 14:20


Նոյեմբերի 1-ը Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տեղադրման օրն է:

«Մենք ենք մեր սարերը» հուշարձանը, որն անվանում են նաև «Դեդո-բաբո», «Պապիկ-տատիկ», տեղադրվել է 1967 թվականին: Հուշարձանի քանդակագործը Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը: Ստեփանակերտի մուտքի մոտ, բլրի գագաթին գտնվող քանդակը պատրաստված է կարմիր տուֆից: Այն արցախյան հողում հայ ժողովրդի արմատների խորհրդանիշն է։

Կոթողը պատվանդան չունի։ Կարծես լեռնաբլուրը ճեղքվել է, և նրանք այդ ճեղքից բարձրացել, կանգնել են՝ ոտքերը ամուր դրած հայերի հողի մեջ,

Արցախի լրատվական

01 Nov, 14:19


ԼՂ հարգելի՛ հայրենակիցներ,

📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է 2025 թվականից գործարկման նախատեսվող նորացված աջակցության ծրագիր։

Միջոցառման մշակման գործընթացում հաշվի են առնվել ԼՂ հայրենակիցների հետ տարբեր ձևաչափերով կայացած հանդիպումները և դրանց շրջանակում ստացած առաջարկ-դիտարկումները։

📌 Ըստ այդմ, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով՝ 2025 թ․ նախատեսվում է տրամադրել աջակցության ծրագիրը հետևյալ ձևաչափերով․ 2025 թ. հունվար-մարտ ամիսների համար աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ՝ նույն շահառու խմբերի համար։ Գործող միջոցառման շրջանակում տրամադրվող 10,000 դրամ աջակցության բաղադրիչն այլևս չի շարունակվի։

2025 թ․ ապրիլ ամսվանից նախատեսվում է սոցիալական աջակցություն տրամադրել բռնի տեղահանված առանձին խմբերի այն անձանց, ովքեր փաստացի բնակվում են ՀՀ-ում, հաշվառված են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից և`

• ունեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան,
• 63 և ավելի տարեկան են,
• ստանում են կերակրողին կորցնելու դեպքում նպաստ,
• մինչև 18 տարեկան երեխա են։

🔻 Այս դեպքում՝ սոցիալական աջակցության ամսական չափը յուրաքանչյուր շահառուի համար նախատեսվում է՝
• 2025 թ. ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ՝ 40,000 դրամ,
• 2025 թ․ հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ 30,000 դրամ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Արցախի լրատվական

31 Oct, 13:00


▫️🇺🇸 Սպիտակ տունը, չխախտելով ավանդույթը, Հելոուինի կապակցությամբ ընդունելություն է կազմակերպել երեխաների համար:

81-ամյա նախագահը դիմավորելու արարողության ժամանակ «կծել է» երեք երեխայի:

Արցախի լրատվական

31 Oct, 12:40


Ցեղասպանության ճանաչման,Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության,ռուսական լծից դուրս գալու,հնարավոր դաշնակիցների հետ հարաբերությունները նոր որակի դարձնելու օրակարգերը ՀՀ ԱԳՆ-ի համար առաջնահերթ չեն։

Նոյեմբերի 9-ի քավության նոխազը ժամանակին այսքանը գիտակցելով էր կառավարության նիստին առաջարկում կով պահել։

Ցնցվող աշխարհում խաղաղության օրակարգի անհնարինությունն էր մարդուն ստիպել գոնե մի հարցում իրեն օգտակար զգալ։

Հոգեբան կամ ավելի լավ է հոգեբույժ ուղարկեք ԱԳՆ,անպետքության զգացումը կարող է շատ ծանր հետևանքների հանգեցնել։

Արցախի լրատվական

30 Oct, 18:09


Asia Times. Թալիբները կորցնում են վերահսկողությունը Աֆղանստանում

«Թալիբանը լիովին ձախողվել է ԻՊ-Խորասան ջիհադիստական ​​խմբավորմանը (ԻՊ-ի աֆղանական ճյուղ) զսպելու փորձերում, որը ձգտում է խալիֆայություն ստեղծել Հարավային և Կենտրոնական Ասիայում»,- նշում է աղբյուրը։ Այսպիսով, ԻՊ-Խորասանն է պատասխանատու Քաբուլի մարդաշատ շուկայում վերջերս տեղի ունեցած պայթյունի համար, որի հետևանքով 11 մարդ վիրավորվել է։

Հոդվածի համաձայն՝ «Իսլամական պետություն» Խորասանը հավաքագրում է թալիբների դժգոհ անդամներին և, ըստ տեղեկությունների, ներթափանցել է Գլխավոր հետախուզության վարչություն և կառավարության նախարարություններ, ինչի մասին վկայում է այս տարվա հունիսին գերատեսչության 20 անդամների ձերբակալությունը ահաբեկչական խմբավորման հետ կապերի կասկածանքով:

Միջազգային լեգիտիմության հասնելու թալիբների ձգտումը ծաղրի է ենթարկվել ԻՊ-Խորասանի կողմից, որը մեղադրել է ռեժիմին «դեպի Արևմուտք թեքվելու մեջ», ինչը արձագանքել է բազմաթիվ դժգոհ աֆղանցիներին: Միևնույն ժամանակ, թալիբների՝ ԻՊ-Խորասանը հաղթելու ձախողումը նրանց թույլ է տվել շատ աֆղանցիների աչքում, այդ թվում՝ չկարողանալով ապահովել կայունությունն ու անվտանգությունը, որը խոստացել էին իշխանության վերադառնալուց հետո:

Արցախի լրատվական

30 Oct, 15:20


Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 81 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը երկամարտի 341 կգ արդյունքով (150+191 կգ) ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
 

Արցախի լրատվական

28 Oct, 12:50


Ռազմական էսկալացիայի վտանգ չկա․ ԶՈՒ ԳՇ պետ

💬 Էդվարդ Ասրյանը նաև նշել է՝ սահմանազատման շրջանակում նախատեսվում է ՀՀ ինքնիշխան տարածքի վերականգնում։

azatutyun.am

Արցախի լրատվական

27 Oct, 13:19


Սիրի՛ր վեհը, գեղեցիկը և հերոսականը նույնիսկ թշնամիներիդ մեջ:Մի՛ նախանձիր, քանզի աշխարհը ոչինչ ունի, որ չունենա քո հոգին:Թուլություն է չարությունը:
Մեզանում քչերն են ուժեղ: Դրա համար էլ չար են շատերը, չար, պարսավասեր, աններող:
Մի՛ գարշիր հասարակությունից, բայց հաճախ գերադասիր իմաստուն մենությունը:
Ասված է. «Արծիվը թռչում է մենակ, ագռավները խմբով»:
Գոռոզությունը ուժ չէ, այլ տկարություն: Մարդկանց մի՛ նայիր վերևից, դա հեղինակություն չէ:

Նժդեհ Սպարապետ

Արցախի լրատվական

23 Oct, 17:52


🇦🇲🇦🇿Բաքվի դատարանը մերժել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետի երկարաձգմանը վերաբերող բողոքը։

⚖️ Վարդանյանը ներկայացված բողոքով խնդրել է չեղարկել իր կալանքի որոշումը, սակայն դատարանն անհիմն է համարել բողոքը։

armenpress.am

Արցախի լրատվական

23 Oct, 08:39


Վերապատրաստման դասընթացների մասնակցելու ու դրամաշնորհ ստանալու հնարավորթություն Արցախից տեղահանված ՀԿ-ների ու հիմնադրամների այն ներկայացուցիչների համար, ովքեր որոշել են շարունակել իրենց գործունեությունը:

«Այ Էս Էս Դի» ՀԿ-ն Հայաստանում Նիդերլանդների դեսպանության աջակցության շնորհիվ իրականացնում է «Տեղական կազմակերպությունների կարողությունների զարգացում գործնական գիտելիքների փոխանակման միջոցով՝ աջակցելով Լեռնային Ղարաբաղի տեղահանված ՀԿ-ներին» ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպում է հատուկ դասընթաց Երևան քաղաքում ս․թ․ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը, ժամը 10:00-ից 17:00-ը

Դասընթացներն ԱՆՎՃԱՐ են: Մանրամասներին ծանոթանալու ու հայտադիմումը լրացնելու համար, խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝ https://forms.gle/gAoVmTq5uHYrJXCz5
Embassy of the Netherlands in Armenia

«Այ Էս Էս Դի» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից

Արցախի լրատվական

22 Oct, 18:26


Այս ամենի մեջ Նիկոլ Փաշինյանի,Ալեն Սիմոնյանի կամ մնացածների հայտարարությունները չէ,որ արժանի են յուրահատուկ ուշադրության ։

Այս մարդիկ առանձնահատուկ նոր բան չեն ասում,իրենք իրենց գծի մեջ են և շարունակելու են նույն տեմպով։

Հանցագործությունների շարքը մեկով ավել, մեկով պակաս.իրենք հասկանում են,որ պատժի չափը վաղուց անցել է անհաշվելիի սահմանը և հիմա զուտ աշխատում են ժամանակ ձգելու վրա։

Հետաքրքիր է մեկ այլ առավել կարևոր մի բան`ադրբեջանական կողմի արձագանքը հայ ազգի տականքի խոսքին և գործողություններին։

Ալենի,Նիկոլի և մնացածների հայտարարություններին և նրանց սպասելիքներին ի պատասխան ադրբեջանական կողմը պաշտոնական կամ կիսապաշտոնական խողովակով ծաղրում է, ստորացնում և նոր պահանջներ դնում սրանց առաջ։

Ալիևը և նրա բարեկամները անշուշտ ցանկանում են այսուհետ նույնպես տեսնել այս անողնաշարներին ՀՀ իշխանության ղեկին,բայց անգամ նրանք չեն թաքցնում իրենց զզվանքն ու զարմանքը այս գույն և տեսակ չունեցող երևույթների հանդեպ։

Արցախի լրատվական

19 Oct, 15:32


Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան Ալեն Սիմոնյանին ասել է չէ։
Խեղճ Ալենը այդքան տանջվի Արցախի հարցով Ալիևից ավելի ադրբեջանամետ հայտարարություններ անի,դուք ասեք չեք ուզում հետը հանդիպե՞լ։

Դաժան է Սահիբան,կոտրված` Դելոնի անվանակցի սիրտը։

Արցախի լրատվական

19 Oct, 15:31


Անկախությունը առաջին հերթին որոշումներ կայացնելու ընդունակությունն է,
արտաքին գործոնների հետ շահերի համադրման միջոցով քոնը առաջ մղելու կարողություն։

Ես վստահ եմ,որ Հայաստանում և աշխարհում կան անհրաժեշտ որակի և քանակի հայեր,ովքեր կարող են և ցանկանում են իրենց խելքը,ռեսուրսներն ու կյանքը ներդնել Հայաստանի Հանրապետության անկախացման գործում։

Այդ մարդկանց իրար գլուխ չհավաքվելու պատճառները տարբեր են,բայց,որպես հիմնական ես կառանձնացնեյի անվստահության մթնոլորտըկերակրված մեր թշնամիների և հայ ազգի ներուժը սեփական ազգային անվտանգության սպառնալիք համարողների կողմից։

Այն իհարկե ազդեցիկ և լուրջ խոչընդոտ է,բայց ոչ անհաղթահարելի։

Իրար գտնելով,իրար հետ խոսելով միասին դժվարություններ հաղթահարելով
մենք կլուծենք այդ խնդիրը։

Փուլ առ փուլ,համբերատար,բայց հետևողական ձևով`դարերին փոխանցելու Հայաստան ունենալու երազանքով լցված։

Արցախի լրատվական

19 Oct, 11:25


Проблема в том, что, по моему мнению, Россия тоже осознала, что совершила ошибку. то есть она позволила Азербайджану осуществить акт геноцида.

Ваграм Балаян, член АРФД, председатель комитета по внешним связям Национального Собрания Арцаха

Источник материала: Aravot.am.

Արցախի լրատվական

18 Oct, 15:14


17 октября в Москве прошёл круглый стол «Этнические чистки и депортация народа Нагорного Карабаха. Год спустя». Организаторами его стали Общество русско-арцахской дружбы и редакция сайта russia-artsakh.ru

В работе круглого стола приняли участие наиболее авторитетные в РФ эксперты по проблеме Нагорного Карабаха. Среди них были Виктор Надеин-Раевский, Модест Колеров, Станислав Тарасов, Михаил Александров, Арсен Мелик-Шахназаров, Александр Широкорад, Рубен Заргарян, Никита Шангин и другие.

Участники мероприятия минутой молчания почтили память погибших в сентябре 2023 года от рук бандформирований алиевского нацистского режима карабахских армян и русских миротворцев.

Жёсткой критике была подвержена политика МИД РФ, граничащая с оправданием и поощрением этнических чисток и насильственной депортации армян Нагорного Карабаха бакинским нацистским режимом.

По итогам круглого стола был принято Обращение, которое мы публикуем ниже.

«Участники круглого стола «Этнические чистки и депортация народа Нагорного Карабаха. Год спустя», прошедшего в Москве 17 октября 2024 г. и собравшего наиболее авторитетных в РФ экспертов по проблеме Нагорного Карабаха (Арцаха), приняли нижеследующее Обращение.

Решительно осуждаем варварскую 9-месячную тотальную блокаду, осуществлённую правящим режимом Азербайджана в отношении армянского народа Нагорного Карабаха.

Решительно осуждаем и требуем привлечь к ответственности инициаторов и исполнителей вооружённой агрессии бакинского режима против народа Нагорного Карабаха 19 сентября 2023 г. и сопутствующей ей этнической чистки армян Нагорного Карабаха, за которыми последовала тотальная насильственная депортация всего населения края.

Осуждаем любые отрицания в Российской Федерации непреложного факта этнической чистки и насильственной депортации армян Нагорного Карабаха в сентябре 2023 г., от кого бы они ни исходили.

Требуем незамедлительного освобождения всех руководителей Нагорно-Карабахской Республики и других армянских заложников из застенков бакинского режима.

Призываем власти РФ принять реальные шаги по выявлению, задержанию и привлечению к уголовной ответственности убийц российских миротворцев, выполнявших свою миссию по защите мирных граждан Арцаха.

Для народа Свободного Арцаха ещё не всё потеряно. Азербайджано-карабахский конфликт – это глобальная проблема всего человечества, определения пути его развития. Здесь решается судьба мира.

Императивным международно-правовым фактом является то, что Республика Арцах де-юре продолжает существование. Необходимо незамедлительное возрождение всех представительных структур Республики Арцах.

Определение статуса - исключительное право народа Арцаха. Никто извне не вправе решать статус Арцаха.

Любой международный договор, касающийся Республики Арцах, должен соответствовать Венской конвенции о праве международных договоров 23 мая 1969 г. и, следовательно, фиксировать императивную норму международного права о самоопределении, то есть право Республики Арцах на самоопределение и независимость.

Любой договор или заявление, передающий Республику Арцах в состав Азербайджана, полностью противоречат международному праву, являются юридически ничтожными в соответствии с международным правом, в том числе Уставом ООН, Венской конвенцией о праве международных договоров.

ООН именно обязана незамедлительно взять мандат над территорией Арцаха и добиться вывода азербайджанских оккупационных войск. Необходимо обеспечить исполнение решений Международного суда ООН от 7 декабря 2021 г. и 17 ноября 2023 года.

ООН и другие международные акторы обязаны потребовать и принять меры, чтобы Азербайджан, то есть государство-правонарушитель бессрочных международных договоров - Соглашений 12 мая 1994 г. и 4 февраля 1995 г., Заявления от 9 ноября 2020 гг., восстановил Status quo ante bellum, то есть «ситуацию, которая существовала до войны».

russia-artsakh.ru

Արցախի լրատվական

18 Oct, 13:35


🇦🇲🇹🇷 Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ:

🔸 Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը միտված երկխոսության շարունակականությունը։

🔸 Նախարար Միրզոյանը վերահաստատել է գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

ՀՀ ԱԳՆ

Արցախի լրատվական

17 Oct, 11:55


🇦🇲🇺🇸 ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունի հետ։ 

🤝 Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Երկուստեք նշվել է, որ Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը պաշտպանության ոլորտում զարգանում է։

💬 Ամերիկյան կողմը նշել է, որ կշարունակի իր աջակցությունը ՀՀ ԶՈՒ կերպափոխման և բարեփոխումների ընթացքին։

🔸 Քննարկվել և կարևորվել է համատեղ անցկացվող միջոցառումների շարունակականությունը, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։

ՀՀ ՊՆ

Արցախի լրատվական

16 Oct, 10:11


Տեղահանությունից անմիջապես հետո ՀՀ իշխանություններին առաջարկվել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների վերականգնմանը նվիրված միջազգային համաժողով կազմակերպելհաշվի առնելով նմանօրինակ համաժողովների պրակտիկան և դրական արդյունքները։Իրենց շողքից վախեցած իշխանությունը բնականաբար մերժել է։

Մեկ տարի անց օտարն է նման նախաձեռնությամբ հանդես գալիս
տրամաբանորեն օգտագործելով իրեն ձեռնտու օրակարգը։

ՀՀ իշխանությունների ապիկարության ֆոնին Շվեյցարիան է պատրաստակամություն հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել`Դաշնային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մակարդակով ընդունելով համապատասխան բանաձև։

Սա առաջին դեպքը չէ,երբ օտար պետությունը կամ բարձրաստիճան պաշտոնյան Արցախի հարցում ավելի մեծ ակտիվություն է ցուցաբերում քան Նիկոլը։

Ցավալի է բայց փաստ,առանց սրանց հեռացնելու և ազգային իշխանություն ձևավորելու ոչ Արցախը և ոչ էլ Հայաստանը ապագա ունենալ չեն կարող։

Արցախի լրատվական

16 Oct, 09:31


Շվեյցարիան մտադիր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել։

Շվեյցարիայի Դաշնային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է համապատասխան բանաձևը։ Դաշնային խորհրդի ընդունումից հետո բանաձևը կքննարկվի նաև խորհրդարանի վերին պալատում։

Բանաձևով Դաշնային խորհուրդը կոչ է անում Շվեյացարիայի իշխանություններին կազմակերպել խաղաղության համաժողով։

Բանաձևում նշված է՝ համաժողովը, որի նպատակը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև երկխոսությունն է, կազմակերպվելու է ամենաուշը մեկ տարվա ընթացքում։ Այն անցկացվելու է միջազգային դերակատարների ներկայությամբ՝ բանակցելու դարերով Լեռնային Ղարաբաղում բնակված հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձի շուրջ:

Նախագծի հեղինակները կարևորում են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները պաշտպանելու բանակցությունների նոր ձևաչափի անհրաժեշտությունը, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարողությունները խիստ սահմանափակ են՝ աշխարհաքաղաքական լարվածության պատճառով։

«Շվեյցարիան նախկինում մի քանի անգամ հաջողությամբ հանդես է եկել որպես չեզոք միջնորդ միջազգային հակամարտություններում: Դաշնային խորհուրդը 2024-ի հունիսին Բյուրգենստոկում հյուրընկալեց Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության կոնֆերանսը։ Շվեյցարիան նաև արժեքավոր ծառայություններ է մատուցել Հայաստանին. 2009-ի հոկտեմբերին Շվեյցարիայի միջնորդությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեցին «Ցյուրիխյան արձանագրությունները», որոնք ուղղված էին երկկողմ հարաբերությունների կարգավորմանը»,- ասված է բանաձևի նախագծում։

Խորհրդարանականները կարծում են, որ Շվեյցարիայի տնտեսական շահերից է բխում տարածաշրջանում կայուն և կայուն խաղաղության հաստատումը՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ էներգետիկ սերտ համագործակցությունը․ «Սա մասնավորապես ներառում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնական իրավունքների վերականգնումը։ Միջազգային խաղաղության համաժողովը կարող է վճռական ներդրում ունենալ հակամարտության կարգավորման գործում, հնարավորություն տալ տեղահանվածների վերադարձին և դրանով իսկ նպաստել ողջ տարածաշրջանի կայունացմանը»։

Նյութի աղբյուրը Civilinet.am

Արցախի լրատվական

15 Oct, 08:40


Մարտական Եղբայրություն միաբանության հայտարարությունը Հայաստանում ֆուտբոլային ճգնաժամի և ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջի մասին

Մարտական Եղբայրություն միաբանությունը, ելնելով իր Հռչակագրում ամրագրած տոտալ քաղաքականության սկզբունքից, կարևորում է նաև սպորտի, մասնավորապես ֆուտբոլի, զարգացումը որպես ազգային և պետական կյանքի առանցքային մասերից մեկը:

Սպորտը, մասնավորապես ֆուտբոլը, ոչ թե զուտ զվարճանք են կամ ինչ-որ օժանդակ ոլորտ, այլ հանրության կյանքի կազմակերպման էական, կարևորագույն տարր:

Այսօր արձանագրում ենք, որ ֆուտբոլը հերթական ոլորտն է, որի արմատական բարեփոխման հետ կապված որոշակի հույսեր արթանացան 2018 թ-ից հետո, սակայն, այդ հույսերը զրոյացան տարիների ընթացքում:

Այսօր 2018 թ-ից վեց տարի անց և ՀՖՖ կողմից ընդունված «2019-2025 թթ.» ռազմավարության «ընդունումից 5 տարի անց», փաստում ենք, որ ևս մեկ ոլորտի քաղաքականություն ձախողվել է «հետհեղափոխական» Հայաստանում:

Ազգային հավաքականի անբավարար արդյունքներն այսբերգի միայն երևացող մասն են: Հավաքականի անհաջողությունների հիմքում ընկած են հիմնարար համակարգային խնդիրներ:

Մասնավորապես․

- Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը ինչպես եղել է, այդպես էլ մնում է անմիթար վիճակում: Վեց տարվա ընթացքում թեև գրանցվել է որաշակի նվազագույն առաջընթաց, սակայն ընդհանուր պատկերը մնում է խիստ անբավարար: Ֆուտբոլը թիվ մեկ թիմային սպորտ համարող երկրում ընդամենը երկու ֆուտբոլային լիգա ունենալը 18 օրիգինալ ակումբով՝ անընդունելի է:

- Մանկապատենական և երիտասարդական ֆուտբոլում «զարգացման ցուցիչ» են համարվում համապատասխան տարիքի ազգային հավաքականների խայտառակ արդյունքները:

- Ֆուտբոլը Հայաստանում ինչպես եղել է, այդպես էլ մնում է երևանակենտրոն: Մի շարք խոշոր բնակավայրեր բացակայում են Հայաստանի ֆուտբոլային քարտեզից:

- Կանանց ֆուտբոլն, որն այսօր աշխարհում ավելի ու ավելի է զարգանում, Հայաստանում մնում է ցածր մակարդակի վրա։

- Շատ մարզադաշտեր, հատկապես մարզային, անմխիթար վիճակում են և ի զորու չեն խաղեր ընդունել:

Սրանք պարզ խնդիրներ են, որոնք գաղտնիք չեն ոչ մեկի համար: Դրանց ցանկը կարելի է անվերջ շարունակել:

Վեց տարվա ընթացքում, եթե հնարավոր չէր հասնել դրանց լիարժեք լուծմանը, բոլորի համար գոնե տեսանելի ու հասկանալի պետք է դառնային առաջին արդյունքները և զարգացման միտումները:

Ֆուտբոլում տիրող անմխիթար վիճակի ուղիղ պատասխանատուն ՀՖՖ-ն է, և ավելի ընդհանուր՝ Հայաստանի կառավարությունը:

Հաշվի առնելով այս ամենը, միանում և աջակցում ենք Առաջին հայկական ճակատ (FAF) և ֆուտբոլային այլ ֆան շարժումների հնչեցրած
ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջին:

Մարտական Եղբայրություն միաբանություն

Արցախի լրատվական

14 Oct, 18:01


Խափանման միջոցը՝ քաղաքական դաշտից չբացակայելու ստորագրություն

Եվ այսպես, դատախազությունը պահանջում է Ռոբերտ Քոչարյանի որդուց և հարսից բռնագանձել 14 միավոր անշարժ գույք, մոտ 2,7 միլիարդ դրամ, ևս 3,7 միլիարդ դրամ՝ հունական Միկոնոս կղզու առանձնատան և Տանզանիայում ձեռք բերված ընկերությունների դիմաց, և այլն։ Մի քանի օր առաջ էլ մոտավորապես նույն ծավալի բռնագանձման սպառնալիքի տակ էր հայտնվել Սերժ Սարգսյանի եղբայրը։

Նիկոլ Փաշինյանի դարդուցավը, հասկանալի է, պետությանը հասցված վնասի վերականգնումը չէ։ Եթե այդ հարցը նրան իսկապես մտահոգեր՝ նա աջուձախ քամուն չէր տա բյուջեն, պարգևավճարների անվան տակ չէր օրինականացնի ալան-թալանը, միլիոնավոր դոլարներ չէր վատնի ինչ-որ կասկածելի երգիչներ հրավիրելու վրա, աչք չէր փակի տասնյակ միլիոնավոր դոլարների անիմաստ փոշիացումն իր իսկ թիմակիցների կողմից, և այսպես շարունակ։ Ակնհայտ է, որ «արդարության վերականգնումը» նույնպես առանձնապես չի հետաքրքրում Փաշինյանին, այլապես խոշոր «ձկներն ու մկներն» ազատության մեջ չէին լինի, ու նրանց փոխարեն անազատության մեջ չէին հայտնվի երկրորդական-երրորդական դեմքերը։

Ուրեմն ո՞րն է այս ամենի քաղաքական նպատակը։ Հասարակությանն ուղղված քարոզչական ուղերձը հասկանալի է․ «տեսնո՞ւմ եք, ժողովուրդ ջան, թե ովքեր են հավակնում իշխանության»։ Բայց բուն նպատակը, կարծում ենք, այլ է։

Բանն այն է, որ հանրության մեջ օրեցօր ավելի ու ավելի է արմատավորվում այն համոզմունքը, որ քանի դեռ երկրորդ և երրորդ նախագահները մեկառմիշտ չեն հեռացել քաղաքական ասպարեզից՝ որևէ ընդդիմադիր շարժում հաջողության հասնել չի կարող։ Ու սա լրջորեն անհանգստացրել է Նիկոլ Փաշինյանին․ բա որ հանկարծ սրանք իսկապես էլ որոշեն քաղաքականությունից հեռանա՞լ, ի՞նչ կլինի իր վիճակը։ Ու որպեսզի հանկարծ նման բան տեղի չունենա՝ որոշել է «ևս մի կռուգ» թարմացնել քրեական գործերը։

Որպեսզի հանկարծ սրանց մտքներով չանցնի «թարգել քաղաքականությունն» ու կյանքը վայելել որևէ էկզոտիկ կղզում։ Հասկանալի է, չէ՞, որ նման կարգի կոռուպցիոն մեղադրանքներից պաշտպանվելու ամենահարմար ձևն այդ ամենը որպես քաղաքական հետապնդում որակելն է, բայց դրա համար անհրաժեշտ է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ։

Եթե քաղաքականությունից դուրս ես գալիս՝ այլևս չես կարող որպես քաղհալածյալ ներկայանալ ու ստիպված ես պաշտպանվել որպես սովորական քրեական հանցագործ՝ միանգամայն կանխատեսելի հետևանքներով։ Հետևաբար՝ և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը իրենց հարազատների դեմ հարուցված գործերը որպես քաղաքական հետապնդում ներկայացնելու և նրանց «կոմֆորտ պաշտպանությունն» ապահովելու նպատակով ստիպված պիտի լինեն չհեռանալ ակտիվ քաղաքականությունից, եթե անգամ այդպիսի մեծ ցանկություն ունեն։

Այնպես որ՝ այդ քրեական գործերի «թարմացումներով» Նիկոլ Փաշինյանն իրականում մի հիմնական նպատակ է հետապնդում․ ստիպել, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը շարունակեն մնալ «հիմնական ընդդիմություն», հասարակությանը ցույց տալ, որ հենց նրանք են իր այլընտրանքը, և այդպիսով ամրապնդել սեփական իշխանությունը։

Մարկ Նշանյան

Նյութի աղբյուրը 4rd.am

Արցախի լրատվական

12 Oct, 15:46


Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Սևան Ղազարյանը գրում է.

Փաշինյանը հերթական անգամ Ադրբեջանին պատերազմ սկսելու հարմար առիթ է տալիս՝ ֆորմալ դաշնակիցների միջամտելու պարտականությունը նախապես «սառեցնելով»։

Նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունը դադարել է գործել ճիշտ այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանի լուռ համաձայնությամբ Ադրբեջանը վերսկսել է ռազմական գործողությունները «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում» 2023-ի սեպտեմբերին՝ խախտելով փաստաթղթի հենց 1-ին հոդվածը, ըստ որի կողմերը դադարեցնում են «բոլոր ռազմական գործողությունները» և «կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»։

Ըստ Վիեննայի կոնվենցիայի 60-62 հոդվածների՝ սա բավարար հիմք է որպեսզի որևէ միջազգային փաստաթղթի գործողությունն ամբողջությամբ կասեցվի։

Ամեն ինչ շատ պարզ է՝ որևէ հրադադարի հայտարարություն այլևս չի գործում, երբ ռազմական գործողությունները վերսկսվում են։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն փաստաթղթի գործողությունը չի համարում դադարեցված, այլ նաև մինչ օրս քննարկում է, թե ինչ ձևով պետք է իրականացվի այդ անվավեր թղթի կտորի 9-րդ հոդվածը, որն աշխարհին առավել հայտնի է որպես «Զանգեզուրի միջանցք»։

Ավելին՝ այդ ժամկետանց թղթի կտորը համարելով գործող փաստաթուղթ և միևնույն ժամանակ ձգձգելով դրա կատարումը՝ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին հրավիրում է (casus belli) ռազմական ճանապարհով իրականություն դարձնել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։

Ակնհայտ է, որ ոչ թե Նոյեմբերի 9-ի հայտարությունից հրաժարվելն է պատերազմ սկսելու հարմար առիթ տալիս Ադրբեջանին, այլ Նիկոլ Փաշինյանի կողմից այդ փաստաթուղթը օրինական ճանաչելն ու միաժամանակ չկատարելը։

Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը սառեցրել է ՀՀ մասնակցությունը ՀԱՊԿ-ին, որպեսզի միջանցք բացելու նպատակով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հավանական ագրեսիայի ժամանակ Ռուսաստանը հօգուտ Հայաստանի չմիջամտելու պատրվակ ունենա։

Ռուսաստանն այսօր բոլորովին էլ դեմ չէ, որ Հայաստանը «սառեցնի» մասնակցությունը ՀԱՊԿ-ին, որովհետև Հայաստանի մասնակցությունը հավելյալ գլխացավանք է։

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ Ադրբեջանին պատերազմ սկսելու հարմար առիթ է տալիս՝ ֆորմալ դաշնակիցների միջամտելու պարտականությունը նախապես «սառեցնելով», որպեսզի Սյունիքը դարձնի «զանգեզուր» ու հայ ժողովրդի շահերի հաշվին սեփական թշվառ քաղաքական գոյությունը ևս մի քանի տարի քարշ տա...

Արցախի լրատվական

12 Oct, 15:45


📌 Հադրութի շրջանից 2020թ. տեղահանվել է մոտ 12,000 բնակիչ, որոնցից 5200-ը վերադարձել էր Արցախ մինչև 2023թ.:

📌2023թ. Ռազմական գործողություններից հետո բոլոր հադրութցիները հայտնվել են Հայաստանում:

📌 Ինտեգրման գործընթացում կան բազմաթիվ խնդիրներ՝ կապված բնակարանների, աշխատանքի և սոցիալական աջակցության հետ:

📌Բնակարանային ապահովման ծրագիրը անարդյունավետ է, քանի որ տրամադրվող գումարները բավարար չեն:

📌 Առաջարկվել է տրամադրել տարածք կոմպակտ բնակության համար, որը կլուծի բազմաթիվ խնդիրներ:

📌. 40+10 ծրագրից շատ հադրութցիներ զրկվել են տարբեր պատճառներով:

📌. Կառավարությունը հաշվի չի առնում համայնքի ղեկավարի դիմումները և առաջարկները:

📌. Քաղաքացիություն ստանալու գործընթացը բարդ է և անհասկանալի:

📌. Քաղաքացիություն ստանալու պահանջը դիտվում է որպես մարդկանց զբաղեցնելու միջոց:

📌. Արցախ վերադարձը հնարավոր է միայն միջազգային երաշխիքների և խաղաղապահ ուժերի առկայության դեպքում:

🗣️Հարցազրույց քաղաքական գործիչ Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի հետ:

https://fb.watch/vakNQaF9f6/

Արցախի լրատվական

10 Oct, 11:23


📢 ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք հանդիսացել են ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու և 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չեն ստացել հավաստագիր՝ կկարողանան օգտվել կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից։ Նախագիծն արժանացել է հավանության Կառավարության այսօրվա նիստում։

Ըստ այդմ, աջակցությունը տվյալ ընտանիքներին կվճարվի նաև չստացած ամիսների համար:

Աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է, որ ԼՂ հայրենակիցները առցանց նոր դիմում ներկայացնեն․ դիմումների լրացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ հայտարարություն։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Արցախի լրատվական

07 Oct, 20:00


https://www.facebook.com/share/v/17uJn1EDQK/

Հոկտեմբերի 10-ին, ժամը 19:30-ին, «Էլիտ Պլազա» Բիզնես կենտրոնի երկրորդ հարկում (Մովսես Խորենացի փող., 15 շենք) տեղի կունենա Մարտական Եղբայրություն միաբանության երրորդ համաժողովը։

Կտրվի ներկայի քաղաքական գնահատականը,կխոսվի ապագայի անելիքների մասին։

Սիրով սպասում ենք բոլորին։

Արցախի լրատվական

05 Oct, 09:41


Ազգային պետության դպրոցը լավ մասնագետներ աճեցնելու խնդիր չպետք է դնի։

Նրա գերխնդիրը հայրենիքը սիրող և դրա համար պայքարի պատրաստ սերունդների դաստիարակումն է։

Մասնագետներ այդպիսի սերընդից հաստատապես կծնվեն`ովքեր ոչ միայն կմնան ու կարարեն իրենց հայրենիքում այլև ատամներով կպահեն այն։

Հայ ուսուցչի առջև պետությունը պարտավոր հենց այսպիսի խնդիր դնել։

Հայ ուսուցիչը իշխանության քաղաքական կամքի պարագայում ի վիճակի է անգամ սարեր շրջել։

Արցախի լրատվական

04 Oct, 19:15


❗️«Մեդիան հանուն հավասար հնարավորությունների»

🗣Ծրագիրն իրականացնում է «Մտքի ուժը» ՀԿ-ն «Այ Էս Էս Դի» համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ»( ISSD) ՀԿ-ի կողմից իրականացվող «Տեղական կազմակերպությունների կարողությունների զարգացում գործնական գիտելիքների փոխանակման միջոցով աջակցելով Լեռնային Ղարաբաղի տեղահանված ՀԿ-ներին» ծրագրի շրջանակներում` Նիդերլանդների թագավորության դեսպանության կողմից տրամադրված ֆինանսական աջակցությամբ:

📌Նախագծի հիմնական նպատակն է Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների կարիքների գնահատումը,դասակարգումը,հանրայնացումը։

🗣Հարցազրույցների փուլի առաջին հյուրը ռազմական,քաղաքական և հասարակական գործիչ Գրիգորի Սահակյանն է։

Արցախի լրատվական

04 Oct, 15:18


,,Պատասխանատու,, լրատվամիջոցը ձեւակերպել է, որ Պետրոս Ղազարյանը Բագրատ սրբազանին փորձեց ,,ռեւանշիստ դարձնել, բայց ձախողվեց,,: Հիմա հարց. եթե ,,սրբազան շարժումը,, ռեւանշիստական չէ, այսինքն՝ Ադրբեջանի դեմ չէ, Բաքվի հետ խնդիր չունի, ապա իշխանության է ձգտում որ հասնելու դեպքում ի՞նչ անի: Նոյեմբերի 9-ի թղթի 9-րդ կետի ռուս-ադրբեջանական վերախմբագրումը դարձնի Հայաստանի պարտավորություն եւ կատարի՞: Մի երեսուն տարի առաջ ասում էին՝ ,,լավ է օկուպանտ կոչվենք, քան՝ մազապուրծ,,: Հիմա ռեւանշիստ կոչվելուց դողդողու՞մ են, Ալիեւին ասում են՝ ռեւանշիստը մենք չենք, Նիկոլն է, արի օգնի՝ միասին տապալե՞նք:

Վահրամ Աթանեսյան

Արցախի լրատվական

04 Oct, 14:41


«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը հետախուզական գործունեություն է իրականացնում Ռուսաստանի և մեր գործընկերների դեմ ՆԱՏՕ-ի կոնկրետ երկրի շահերը սպասարկելու համար»,-ասել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։

Մյուս եղբայր Ալիևնել կոնկրետ մատնանշել է, թե ում ի նկատի ունի ռուս բարձրաստիճան պաշտոնյանԱՄՆ ին մեղադրելով բոլոր աններելի մեղքերի մեջ,հատուկ շեշտելով այդ գործում ԱՄՆ պետքարտուղարության դերն ու նշանակությունը։

Դատելով այս երկու հակահայկական կենտրոնների խոսույթից կարելի ենթադրել որ մի նոր բան է մոգոնվում ՀՀ-ի դեմ։

Հայ ազգի շահերի հետ աղերս չունեցող իշխանության ներկայացուցիչներն ու նրանց լեգիտիմությունը ապահովող անբովանդակ ընդիմությունը նման իրավիճակում փորձում են լվանալ հանցակիցներից մեկի Ռուսաստանի ձեռքերը
դա անելով բավակին փնթի բայց հետևողական ձևով։

Իրենց իրապես ազային համարող ուժերը պարտավոր են համախմբվել այս երկուսին հնարավորինս արագ չեզոքացնելու իրապես սուրբ գործը հաջողելու համար։

Արցախի լրատվական

03 Oct, 09:52


Երեկ Նիկոլի քարոզչական գործիք Պետրոսը պատին դեմ տվեց Բագրատ Սրբազանին։
Բովանդակային առումով ոչ մի հակադարձում,Պետրոսը անգամ թույլ տվեց իրեն սուտասան անվանել «հեղափոխության առաջնորդին»,քանի որ վերջինս Նիկոլին սխալ էր մեջբերել։

Իշխանության համար պայքար տվողը հասնում է Հ1-ի տաղավար և չի պնդում,որ հաջողելու դեպքում անելու է այլ կերպ քան Նիկոլը։

Ասում է` կգանք կասենք ինչ ենք անելու։

Սրանից ավելի լավ նվեր Նիկոլին կարելի՞ է մատուցել։