HayaQve ՀայաՔվե @hayaqve Channel on Telegram

HayaQve ՀայաՔվե

@hayaqve


«ՀայաՔվեն» ազգային քաղաքացիական միավորում է, որի նպատակն է կանխել Հայաստանի Հանրապետության կապիտուլյացիան, հասնել Հայաստանում գործող ապազգային իշխանության հեռացմանը, արդյունավետ նոր ազգային իշխանության ձևավորմանը։

🔗https://youtube.com/@hayaqve

HayaQve ՀայաՔվե (Armenian)

«ՀԱՅԱՔՎԵ»-ն առաջարկում է մի նախաձեռնություն, որը մասնակի է քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն: Դա ապահովում է հանրապետական սեյքսիստային ապացուցումներ Հայաստանի եւ արքայազնգեական տարբերակների մասին, ինչը կօգնի ապահովել հայ ժողովրդին տեսանյութերով ու տեսողություններով մասնակցել՝ զարգացնելու թեմաներին: Եթե դուք ուզում եք հետազոտել Հայաստանի առաջին ժողովրդական ալիքը եւ աշխարհի այլ շարքերը, ապա միայն մի հղում է՝ https://youtube.com/@hayaqve

HayaQve ՀայաՔվե

06 Jan, 13:21


⚡️Ռուբեն Վարդանյանը խորհրդանշում է մեր ազգի խիղճը. Հովհաննես Իշխանյան

HayaQve ՀայաՔվե

06 Jan, 10:00


⚡️Փաշինյանը ստել է Արցախի և Մինսկի խմբի հարցում. Մենուա Սողոմոնյան

HayaQve ՀայաՔվե

06 Jan, 09:00


Հայկական Արցախը🧡

HayaQve ՀայաՔվե

06 Jan, 07:01


⚡️Ոչ ոք չի մոռացվել...

HayaQve ՀայաՔվե

06 Jan, 06:00


⚡️«ՀայաՔվեի» նպատակն այս խառնակ ժամանակներում նոր ազգային ուժերի ձևավորումն արագացնելն է։

«ՀայաՔվեն»` որպես նոր ազգային ուժերի ավանգարդում գտվող կառույց, այսօր սրընթաց փոխակերպում է ապրում։ Մենք նախաձեռնությունից դարձել ենք ազգային քաղաքացիական միավորում` ընդլայնելով և´ մեր ոլորտային ծածկույթը, և´ գործիքակազմը, և´ տարածքային կառույցների ցանցը։

•Մեր նպատակն է երկիրն ազատել այս խայտառակ վարչախմբից` միևնույն ժամանակ մեր հասարակությանն առաջարկելով այնպիսի քաղաքական այլընտրանք, որը կվայելի նրա վստահությունը և ընդունակ կլինի մեր երկիրը հանելու այս ճգնաժամից։

ℹ️Այդ ճանապարհին մենք պատրաստ ենք համագործակցելու բոլոր համախոհ ուժերի հետ, ավելին` ամեն ինչ կանենք, որ նրանք միասնական ճակատով հանդես գան Փաշինյանի վարչախմբի դեմ` մի կողմ դնելով անձնական հավակնությունները։

HayaQve ՀայաՔվե

05 Jan, 14:15


🧡Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի: Մեզ և ձեզ մեծ Ավետիս...

HayaQve ՀայաՔվե

05 Jan, 14:01


⚡️Եթե չունեք անվտանգություն, տնտեսական զարգացումը հնարավոր չէ. Ավետիք Չալաբյան

HayaQve ՀայաՔվե

05 Jan, 09:58


⚡️Պատերազմի մասին ամբողջ ճշմարտությունը, միևնույն է, պարզվելու է. Դավիթ Սարգսյան

HayaQve ՀայաՔվե

05 Jan, 08:59


Հայկական Արցախը🧡

HayaQve ՀայաՔվե

05 Jan, 06:59


⚡️Ոչ ոք չի մոռացվել...

HayaQve ՀայաՔվե

05 Jan, 06:22


⚡️Գործող իշխանությունը, հենվելով արտաքին աջակցության վրա, երկրում փաստացի տոտալ իշխանազավթում է իրականացրել՝ դատական համակարգի անկախությունը վերացված է, իրավապահ մարմինները հնազանդ ծառայում են քաղաքական իշխանությանը, ՏԻՄ-երի ֆորմալ անկախությունը ջախջախված է, քաղաքական դատավարությունների թիվն աճել է երկրաչափական պրոգրեսիայով:

Դրանով հանդերձ, գործող իշխանության վարկանիշը շարունակում է անկում ապրել` հարկադրելով նրան գնալու աբսուրդ քայլերի՝ սեփական կողմնակիցների նկատմամբ հաշվեհարդար, բանավեճի անհեթեթ մարտահրավեր, սեփական ընտանիքի կենցաղի ամոթալի պրոպագանդում և այլն, որոնք, սակայն, այլևս ի զորու չեն կասեցնելու հեղինակության անկումը:

ℹ️Որպես հուսահատ քայլ` գործող իշխանությունը փորձում է նորից ահաբեկել մարդկանց նախկինների վերադարձով,սակայն նույնիսկ սա չի գործում։ Հասարակությունը հասկանում է, որ գործող իշխանությունը բախվելու է նոր ազգային ուժերի հետ:

HayaQve ՀայաՔվե

04 Jan, 13:22


⚡️Գործող քաղաքական ռեժիմը հայ ժողովրդի թշնամին է. Արմեն Մանվելյան

HayaQve ՀայաՔվե

04 Jan, 12:13


‼️ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական քաղաքական հաշվեհարդարի դրսևորումն է։

Գաղտնիք չէ, որ գործող վարչախումբը գենետիկ ատելություն ունի Հայոց բանակի, նրա արժանավոր սպաների ու գեներալների նկատմամբ։ Տիրան Խաչատրյանին ներկայացվող մեղադրանքն առնչվում է 44-օրյա պատերազմի հանգամանքներին, մինչդեռ նրան հերոսի կոչում շնորհվել է հենց 44-օրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած խիզախության ու ռազմական արժանիքների համար։

•Այս հաշվեհարդարի միջոցով գործող վարչախումբը նախ՝ ցանկանում է պայմանավորված պատերազմում պարտության ողջ պատասխանատվությունն իր վրայից գցել հայոց բանակի, նրա արժանավոր սպաների ու գեներալների վրա, երկրորդ՝ ձգտում է չեզոքացնել մարտական ուղի անցած, հմուտ ու արժանապատիվ ռազմական գործիչներին և թուլացնել պետության դիմադրողականությունը՝ իր գործընկեր Բաքվի բռնապետական վարչախմբին առաջիկայում կատարելիք նոր զիջումներին ընդառաջ։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստիվ դատապարտում է գործող վարչախմբի կողմից քաղաքական հետապնդման այս դրսևորումը, պահանջում անհապաղ ազատ արձակել Տիրան Խաչատրյանին և դադարեցնել նրա դեմ կեղծ մեղադրանքներով հարուցված քրեական գործը։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդ

HayaQve ՀայաՔվե

04 Jan, 11:01


⚡️Ահա´ թե ինչի մասին էին մադրիդյան սկզբունքները. Մենուա Սողոմոնյան

HayaQve ՀայաՔվե

04 Jan, 09:51


Հայկական Արցախը🧡

HayaQve ՀայաՔվե

04 Jan, 07:00


⚡️Ոչ ոք չի մոռացվել...

HayaQve ՀայաՔվե

04 Jan, 06:00


⚡️Այս վարչախմբի իրականացրած «բարեփոխումների» և ոչ մի ծրագիր իրական բարելավման չի բերել:

Դատական «բարեփոխումները» տապալված են, դատարանների հեղինակությունը պատմականորեն ամենացածր կետում է:

ℹ️Կրթության բնագավառում արվում է խոստացվածի հակառակը՝ պետական բուհերը դարձել են ՔՊ մասնաճյուղեր, ընդդիմադիր դասախոսները համատարված հեռացվում են աշխատանքից, դասավանդման որակն ընկնում է: Դպրոցներն անուշադրության են մատնված, կրթական ծրագրերը փոխվում են` թուրքական պատումներն աճող սերնդին պարտադրելու նպատակով, շարունակվում է թերֆինանսավորումը:

•Սոցիալական ոլորտում բարեփոխումներ չկան, կենսաթոշակային ապահովությունը շարունակում է անբավարար մնալ, փոխարենը աճում են ոստիկանների և պետական ապարատի պարգևավճարները:
Ներքին քաղաքականությունը դարձել է արտաքին քաղաքականության պատանդը:

HayaQve ՀայաՔվե

03 Jan, 13:12


⚡️Մեզ արհավիրքներ են սպասում. Դավիթ Սարգսյան

HayaQve ՀայաՔվե

03 Jan, 10:14


⚡️«ՀայաՔվեն» ոտնձգություններից պաշտպանելու է Անկախության հռչակագիրը. Արմեն Մանվելյան

HayaQve ՀայաՔվե

03 Jan, 09:06


Հայկական Արցախը🧡

HayaQve ՀայաՔվե

03 Jan, 06:59


⚡️Ոչ ոք չի մոռացվել...

HayaQve ՀայաՔվե

03 Jan, 06:00


⚡️2025-ի տարեմուտին արժե ևս մեկ անգամ արձանագրել, որ վարչախումբն արցախցի փախստականների ինտեգրման քաղաքականություն չի վարում:

Պետական երկարաժամկետ քաղաքականությունն այս հարցում բացակայում է, աջակցությունը ձևական բնույթ է կրում: Միջազգային ասպարեզում որևէ աշխատանք չի տարվում՝ օտարերկրյա օգնություն ստանալու և փախստականների համար կյանքի տանելի պայմաններ ստեղծելու նպատակով:

•Մեծ հաշվով՝ սրանց ձգտումն է, որ հայ մարդիկ հեռանան Հայաստանից:

HayaQve ՀայաՔվե

01 Jan, 09:38


⚡️Հունվարի 1-ը հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր, իմաստասեր, Հայաստանի առաջին հանրապետության ռազմական և պետական գործիչ, Լեռնահայաստանի Հանրապետության առաջնորդ Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է:

HayaQve ՀայաՔվե

27 Nov, 12:39


⚡️Վարչախումբը փորձում է իր մեղքը դնել բոլորիս վրա. Մենուա Սողոմոնյան

HayaQve ՀայաՔվե

27 Nov, 12:31


⚡️«Ասում եք Կառավարությունը գույքահարկն ավելացրել ա: Էդ գույքահարկը ձեր ճանապարհներն ա դառնալու, ձեր մանկապարտեզն ա դառնալու։ Ոչ մի բան չի լինի, եթե ձեզնից յուրաքանչյուրը 2 տուփ ծխախոտ պակաս ծխի, էդ փողը վճարի բյուջե, մի շիշ արաղ պակաս խմի, էլ չեմ ասում 2 շիշ պակաս խմի, էդ փողը վճարի բյուջե։ Գույքահարկը որ ավելացրինք, հորս տու՞ն եմ տանելու, ձեր հոր տուն ա մտնելու էդ գույքահարկը, որովհետև ձեր հայրական տների ճանապարհներն ա էդ գույքահարկը, ձեր երեխեքի մանկապարտեզն ու դպրոցն ա էդ գույքահարկը», - ահա այս պարզունակ տրամաբանությամբ էր Նիկոլ Փաշինյանը 2021թ․ նախընտրական քարոզարշավի ժամանակ ներկայացնում հարկային բեռի ավելացումն իր ընտրողներին։

•2020թ․ Ազգային ժողովն ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ 2021 թվականի հունվարի 1-ից գույքահարկը հաշվարկվելու էր տվյալ գույքի ոչ թե կադաստրային, այլ շուկայականին մոտարկված արժեքի հիման վրա։

Հիմնավորման մեջ ասվում էր, որ գույքահարկի միջոցով կվերականգնվի սոցիալական արդարությունը, որը խախտվել էր համահարթ եկամտահարկի մոդելին անցնելուց հետո, երբ տարբեր եկամուտ ստացողները հարկվում են հավասարաչափ։

ℹ️Հարկային բեռի կտրուկ աճը կանխելու համար հարկման նոր համակարգին առաջարկվում էր անցում կատարել չորս տարիների ընթացքում։ Մասնավորապես, սահմանվել էր, որ 2021 թ. վճարման ենթակա կլինի անշարժ գույքի նոր արժեքի և նոր դրույքաչափերի հիման վրա հաշվարկված հարկի 25 տոկոսը, 2022 թ. ՝ 30 տոկոսը, 2023 թ.՝ 35 տոկոսը, 2024-ին՝ 50 տոկոսը, և նոր համակարգն ամբողջությամբ կներդրվի 2026թ-ից:

Օրենքի՝ ամբողջ ծավալով գործելուց հետո, այն իր ծանր ազդեցությունը կունենա շարքային քաղաքացու կյանքի, ձեռնարկատիրության ոլորտի ու անշարժ գույքի շուկայի վրա։

Հայաստանում անշարժ գույքի շուկայական արժեքը մի քանի անգամ բարձր է կադաստրային արժեքից։ Հետևաբար Կենտրոնում կամ հարակից վարչական շրջաններում բազմաթիվ բնակարանների գույքահարկն ավելացավ մի քանի անգամ, մինչդեռ դրանց սեփականատերերի եկամուտները համաչափ չբարձրացան։

Իսկ ինչ պետք է անեն միայնակ թոշակառուներն ու ծերերը, ովքեր բնակվում են, օրինակ, Մաշտոցի պողոտայում, չունեն բարձր եկամուտներ։ Հարցի լուծումն առաջարկում էր ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ առաջարկելով նրանց վաճառել այդ բնակարանները և գնել ավելի համեստ բնակարաններ քաղաքի ծայրամասերում։

«Հարկ վճարողը հերոս է»,- կհայտարարի իշխանությունն ու կլծվի ժողջանի հաշվին բյուջեն լցնելու ու դրանով իշխանական հաճույքները բավարարելու նուրբ գործին։

HayaQve ՀայաՔվե

27 Nov, 09:56


⚡️Ո՞վ է որոշել, որ տրանսպորտում դպրոցականների զեղչը պետք է ընդամենը 20 տոկոս կազմի. Հրայր Կամենդատյան

HayaQve ՀայաՔվե

27 Nov, 09:00


⚡️Հայկական Արցախն ու արցախցիները

📸 Mary Asatryan

HayaQve ՀայաՔվե

27 Nov, 07:00


⚡️Ոչ ոք չի մոռացվել...

HayaQve ՀայաՔվե

27 Nov, 06:02


⚡️ՔՊ-ի հետ ամեն ինչ պարզ է, նրանք Թուրքիայի օրակարգին ծառայող վարձկաններ են, պատրաստ են ցանկացած հակապետական ակտ վավերացնելու։

Բացի Փաշինյանից` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ևս հրաշալի գիտի, որ իշխանափոխության դեպքում դատարանի առաջ է կանգնելու սահմանադրական կարգը խախտելու համար, ընդ որում` Փաշինյանը հատուկ է շինծու «սահմանազատման» բեռը դրել նրա ուսերին, նա էլ, հրաշալի հասկանալով, որ հանցանք է գործել, առանց որևէ իրավական հիմքի Ադրբեջանին հայապատկան տարածքներ է հանձնել։

ℹ️Եթե վարչախումբը պնդում է, որ այդ իրավական հիմքը կա, թող ներկայացնի դատարանում, նաև նշի, թե երբ և ինչ փաստաթղթով է այդ իրավական հիմքը վավերացվել Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների կողմից։
Սրա հիմքում այն կրավորականությունն ու պարտվողականությունն է, որն այս վարչախմբի ամբողջ գործունեության նշանաբանն է։

HayaQve ՀայաՔվե

26 Nov, 12:42


⚡️Հայաստանում ժողովրդավարություն չկա´. Հովհաննես Իշխանյան

HayaQve ՀայաՔվե

26 Nov, 11:00


⚡️Ադրբեջանի իշխանությունները Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի շրջանակում անցկացրել են «Ադրբեջանական Էրիվան» ցուցահանդեսը՝ խեղաթյուրելով պատմությունն ու իրականությունը։

Ցուցահանդեսին ներկայացված են եղել գրքեր «Արևմտյան Ադրբեջանի» և «Էրավանի» մասին, «Արևմտյան Ադրբեջանի» խոհանոցը։

•ՀՀ-ի նկատմամբ տարածքային հավակնություններ ունեցող և Ադրբեջանում նախագահի մակարդակով քարոզվող «Արևմտյան Ադրբեջան» թեզը քննադատելու ու դրան հակադարձելու փոխարեն Փաշինյանն այն դարձնում է քննարկման առարկա։

«Բա որ մենք ասում ենք՝ «Արևմտյան Հայաստան», չե՞նք մտածում, որ դա էլ ինչ-որ մարդկանց գրգռում է»։ Ահա այսպես Արևմտյան Հայաստան պատմական իրողությունը մեր պատմությունից ու հիշողությունից փորձում է դուրս հանել թշնամական շահերի ջատագով Նիկոլ Փաշինյանը՝ զուգահեռներ տանելով Արևմտյան Հայաստան ու «Արևմտյան Ադրբեջան» անվանումների միջև, դնելով դրանք կշեռքի նժարներին ու հավասարության նշան դնելով դրանց միջև։

ℹ️ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը X-ի իր միկրոբլոգում պատկերել է Իրանի՝ Արեւմտյան Ադրբեջան նահանգը` վերնագրելով այն «մեկն ու միակը» գրառումով: Այսինքն, այս գրառումը հստակ ուղերձ է, որ Արևմտյան Ադրբեջանը Իրանի 31 նահանգներից մեկն է, եւ դա միակ Արևմտյան Ադրբեջանն է: Հնարավոր է՝ այս գրառումը ոչ թե Ադրբեջանի, այլ հենց Հայաստանի ղեկավարին է ուղղված։

«Արևմտյան Ադրբեջանը» մտացածին թեզ է, որն առաջ է քաշվել հենց թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից՝ ի հակակշիռ Արևմտյան Հայաստանի։
Երբ «Արևմտյան Ադրբեջանի» մասին բարձրաձայնում է Ալիևը, մենք բարկանում ենք, բայց ընկալում ենք դա որպես նվաճողական նկրտումներ մեր երկրի նկատմամբ: Իսկ երբ դրա մասին բարձրաձայնում է քո երկրի ղեկավարը, ցավով ընդունում ենք, որ նա միայն թշնամական շահերի սպասարկու է։

•Նախ Փաշինյանին հանգիստ չի տալիս Հայաստանի զինանշանը, որի վրա պատկերված է Արարատը, հետո` հայկական կոնյակը պիտի դառնա բրենդի ու զրկվի Արարատ անունից, այնուհետև` Արարատ լեռան ու Արագածի միջև տարվում է «մերն է, մերը չի» արհեստական թեզը։ Հիմա էլ թե` «մի ասեք Արևմտյան Հայաստան, մի գրգռեք Ադրբեջանին ու Թուրքիային»։

Մարդ ինչ աստիճանի կոլաբորանտ պիտի լինի, որ Հայոց Ցեղասպանության ապացուցված փաստից հետո առաջացած Արևմտյան Հայաստան տեղանունը համեմատի ստոր նպատակներով հնարած «Արևմտյան Ադրբեջան» տերմինի հետ։ Ինչ աստիճանի տականք պիտի լինի, որ ուրանա 1,5 մլն հայերի կոտորածը, այն դեպքում, երբ Հայոց Ցեղասպանությունը ճանաչել ու դատապարտել են աշխարհի 35-ից ավելի երկրներ, առանձին նահանգներ, քաղաքներ, խորհրդարաններ ու միջազգային կազմակերպություններ։

Համեմատություն տանելով Արևմտյան Հայաստանի ու «Արևմտյան Ադրբեջանի» միջև` Փաշինյանն, ըստ էության, դաշտ նետեց նոր թեմա, որի մասին խոսել` կնշանակի թեման ծավալել ու զարգացնել, բայց դրա մասին չխոսելն էլ, ցավոք, կնշանակի, որ մենք համաձայն ենք Փաշինյանի հետ։ Այնպես որ, Փաշինյանը հրաշալի կատարում է տերերի հանձնարարություններն ու հայ հասարակությանը գցում հերթական ծուղակի մեջ։

HayaQve ՀայաՔվե

26 Nov, 10:01


⚡️Այս խմբակը վարում է հակասոցիալական քաղականություն. Հրայր Կամենդատյան

HayaQve ՀայաՔվե

26 Nov, 09:00


⚡️Հայկական Արցախն ու արցախցիները

📸 Artsakh Press

HayaQve ՀայաՔվե

26 Nov, 07:00


⚡️Ոչ ոք չի մոռացվել...

HayaQve ՀայաՔվե

26 Nov, 06:00


⚡️ՍԴ-ի` Անկախության հռչակագիրը չեղարկող որոշումն ապօրինի է:

Վարչախմբի խամաճիկներից բաղկացած ՍԴ-ն իրեն իրավունք է վերապահել որոշելու, որ 1995-ից ի վեր Անկախության հռչակագիրն իբր այլևս չի գործում որպես սահմանադիր փաստաթուղթ, թեև նրա հղումը դրված է նախաբանում, որը Սահմանադրության անփոփոխելի մասն է, և 1995 թ․-ից ի վեր չի փոխվել։

Սրանով Հայաստանի Հանրապետությանը և հայությանը ծանրագույն հարված է հասցվում, քանի որ փաստացի մեզ զրկում ենք թե Արցախի հետ միավորման հեռանկարից, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման հնարավորությունից։

ℹ️Սա չի կարող այսպես մնալ։ Սա ապօրինի կերպով ձևավորված դատարան է, 2020 թ․ -ից հետո նրա ընդունած բոլոր որոշումներն ապագայում վերանայվելու են դատարանի նոր կազմի կողմից։
Նույնը վերաբերում է ԱԺ-ի կողմից կանոնակարգի վավերացմանը։

HayaQve ՀայաՔվե

25 Nov, 13:00


⚡️Վերջին հինգ տարում ուսանողների թիվը կրճատվել է 12 տոկոսով. Ատոմ Մխիթարյան

HayaQve ՀայաՔվե

24 Nov, 08:00


⚡️Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի. Ավետիք Չալաբյան

HayaQve ՀայաՔվե

24 Nov, 06:00


⚡️Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա, դառնալ Թուրքիայի նեոթուրանական նախագծի մեջ մի պարզ տնտեսական պտուտակ։ Սակայն հենց Փաշինյանն է փաստում իր նախագծի անտրամաբանականությունը` նշելով, որ «Բաքվի հայտարարությունների վերլուծությունը վկայում է, որ ըստ Ադրբեջանի` Հայաստանի ճանապարհները պիտի բացվեն, սակայն Հայաստանը պետք է շարունակի մնալ շրջափակման մեջ»։

Այո, Բաքուն շահագրգռված չէ Հայաստանի զարգացմամբ, հենց այդ պատճառով է փորձում ամեն գնով զավթել միջանցքը, ձգձգել բանակցությունները։

Ադրբեջանը շատ լավ է հասկանում ուժերի հարաբերակցության փոփոխությունը հօգուտ Հայաստանի՝ ի տարբերությունը այդ գործոնը չնկատելու տվող Փաշինյանի։

HayaQve ՀայաՔվե

23 Nov, 12:35


⚡️Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է. Մենուա Սողոմոնյան

HayaQve ՀայաՔվե

23 Nov, 09:01


⚡️Հայկական Արցախն ու արցախցիները

📸 Artsakh Press

HayaQve ՀայաՔվե

23 Nov, 07:00


⚡️Ոչ ոք չի մոռացվել...

HayaQve ՀայաՔվե

23 Nov, 06:00


⚡️Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը, դա միայն թշնամու ախորժակն է բացում։

Այսօր դու ՍԴ որոշում ես ընդունում՝ բավարարելու Ալիևի ախորժակը, վաղը նա գալիս է, սկսում խոսել «Արևմտյան Ադրբեջանից» և միֆական 300 000 ադրբեջանցիներից, թեև առավելագույնը դրա ընդամենը կեսն է Խորհրդային Հայաստանի տարածքում ապրել մինչև 1988 թ․, և այսօր էլ նրանցից որևէ մեկն իր կամքով ցանկություն չունի վերադառնալու։

•Հիմա էլ նոր պահանջ է հնարել, ասում է` ես ուզում եմ, որ ողջ հայ ժողովուրդն ինձ հետ պայմանագիր կնքի։ Քեզ հետ թող քո կամակատարները պայմանագիր կնքեն, հայ ժողովուրդն այս ստորացումը կուլ չի տալու:

Ալիևը դա լավ հասկանում է, տեսնում է նաև, որ Նիկոլն ընդամենը 20% աջակցություն ունի և չի կարողանալու հանրաքվեով կապիտուլացիան մեր ժողովրդի վզին փաթաթել:

HayaQve ՀայաՔվե

22 Nov, 13:05


⚡️Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան

HayaQve ՀայաՔվե

22 Nov, 11:31


⚡️Սուտն ու մանիպուլյացիան այս իշխանության համար օդի ու ջրի նման կարևորություն ունեն։

Իրականությունն ու պատմությունը խեղաթյուրելը հնարավորություն է տալիս առաջ տանել սեփական օրակարգն ու ծառայել թշնամական շահերին։ Դրա լավագույն օրինակը Շուշիի մասին փաշինյանական մանիպուլյացիան էր, որը թեև պայթեց փուչիկի պես, բայց կատարեց իր սև գործը։

ℹ️ 2020թ. նոյեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Կարող էինք խուսափել պատերազմից։ Այո կարող էինք, եթե համաձայնվեինք Ադրբեջանին հանձնել 7 շրջանները, ներառյալ Շուշին։ 1998թ․ սկսած բանակցային բովանդակության մեջ եղել է կոնկրետ թեմա, որ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին»։
Րոպեներ անց Փաշինյանի խոսքերը հերքեց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` ֆեյսբուքյան գրառմամբ հայտնելով, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց: Իսկ ժամեր անց հրաժարականի դիմում գրեց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Հենց հաջորդ օր` նոյեմբերի 17–ին, Փաշինյանի խոսքերը հերքեց նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պարզաբանելով, որ դեռեւս հոկտեմբերի 19-ին, երբ դեռ ադրբեջանական զորքը չէր հասել Շուշիի մատույցներ, իրեն հաջողվել էր համոզել Ալիևին կանգնեցնել պատերազմը, սակայն իր համար անակնկալ ձևով Փաշինյանը չէր համաձայնել՝ ասելով. «մենք շարունակելու ենք պատերազմել»:

•Սրանք դրվագներ են, որ լիարժեք բացահայտում են Փաշինյանի որոշումների ու գործողությունների տրամաբանությունը, նպատակներն ու ծրագրերը։

HayaQve ՀայաՔվե

22 Nov, 09:00


⚡️Հայկական Արցախն ու արցախցիները

📸 Artsakh Press

HayaQve ՀայաՔվե

22 Nov, 08:31


⚡️Մեր կյանքում լավ բաներ էլ կան, բայց դրանք կապված չեն այս իշխանության հետ. Ավետիք Չալաբյան

HayaQve ՀայաՔվե

19 Nov, 12:33


⚡️Օրական 180 մլն դրամ` ահա´ ԹելՍելի շրջանառությունը. Հրայր Կամենդատյան

HayaQve ՀայաՔվե

19 Nov, 11:22


⚡️Բաքվում անցկացվող COP 29 կլիմայական կոնֆերանսի ժամանակ Ալիևի կառավարության կողմից ճնշումների և ահաբեկումների պայմաններում, սենատորներ Էդ Մարքին և Շելդոն Ուայթհաուսը, ինչպես նաև Կոնգրեսի հայկական հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենք Փալոնը բարձրաձայնել են Արցախի էթնիկ զտումների ենթարկված հայ բնակչության վերադարձի իրավունքի իրացման հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտությունը։

HayaQve ՀայաՔվե

19 Nov, 11:09


⚡️2018-ին իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը հայրենադարձությունը հռչակեց ազգային գերնպատակ: Նպատակը բնակչության թիվը զգալիորեն մեծացնելն էր։ Ինչպես միշտ` հայտարարությունները ճոռոմ էին, իրականությունը՝ այլ։ Մեծ ծավալների արտագաղթը կանխելու ոչ փորձեր եղան, ոչ էլ՝ ցանկություն։

Դեռևս 2019-ին մի ճաշկերույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2016-ի համեմատ` 2018-19թթ․ արտագաղթի միտումները նվազել են 90 տոկոսով, ինչից հետո կողքին նստած իր տիկինը զարմացած կիտեց հոնքերը։ Բայց, քանի որ այս իշխանության համար շարժիչ ուժը պոպուլիզմն է, իրականության մասին նախընտրում են լռել։

ℹ️Իսկ վիճակագրությունն առավել քան խոսուն է։
Վերջին տարիներին Հայաստանի բնակչությունը մեծ թափով արտագաղթում է։
2021թ. գնացել ու չի վերադարձել 73,5 հազար, 2022թ.՝ 27,9 հազար, 2023թ.՝ 36,5 հազար քաղաքացի։
2024թ. ութ ամսում էլ արդեն գնացել ու չի վերադարձել 24,1 հազար քաղաքացի։
Նվազել է նաև ծնելիության ցուցանիշը։
Այս տարվա 8 ամսում Հայաստանում 1110-ով ավելի քիչ երեխա է ծնվել, քան անցած տարի, 1721-ով ավելի քիչ, քան 2022թ., 1602-ով ավելի քիչ, քան 2021թ., գրեթե 1000-ով ավելի քիչ, քան 2020թ.։

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով այդ երկրների քաղաքացիների ներհոսքը Հայաստան Փաշինյանը համարեց բնակչության թվի աճ ու շտապեց վերագրել իր վարած քաղաքականությանը։

• Իսկ հիշու՞մ եք՝ ինչ էր խոստանում Նիկոլ Փաշինյանը ՀՀ հպարտ քաղաքացուն մինչև պատերազմը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Խոստանում էր մինչև 2050թ. Հայաստանի բնակչության թիվը դարձնել 5 մլն, կյանքի միջին տևողությունը՝ 90 տարի:
Դատելով արտագաղթի տեմպերից ու ծնելիության մակարդակի նվազումից` մի քանի տարի հետո Հայաստանը կանգնելու է ոչ թե ժողովրդագրական ճգնաժամի, այլ ժողովրդագրական աղետի առաջ։

HayaQve ՀայաՔվե

19 Nov, 10:01


‼️Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսականի շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին:

HayaQve ՀայաՔվե

19 Nov, 09:19


⚡️Հայկական Արցախն ու արցախցիները

📸 Artsakh Press

HayaQve ՀայաՔվե

19 Nov, 07:00


⚡️Ոչ ոք չի մոռացվել...

HayaQve ՀայաՔվե

19 Nov, 06:00


⚡️Ազգային պետություն` չի նշանակում նացիզմ, ֆաշիզմ։

Ազգային պետությունը մեծ հարգանքով ու հոգատարությամբ է մոտենում իր պետության տարածքում ապրող ազգային փոքրամասնություններին, պահպանում ու զարգացնում է նրանց մշակույթը, խրախուսում է ծեսերի ու ավանդույթների պահպանումը։

Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները՝ անկախ ազգային պատկանելությունից, լիիրավ քաղաքացիներ են, օգտվում են հավասար իրավունքներից և կրում հավասար պարտականություններ։ Ազգային պետությունը չի խրախուսում օտարերկրացիների զանգվածային ներգաղթը։

Միաժամանակ, օտարազգիները Հայաստանում պետք է իրենց ապահով ու պաշտպանված զգան և միևնույն ժամանակ շոշափելի ներդրում ունենան։

HayaQve ՀայաՔվե

18 Nov, 12:32


⚡️«Ուժային կառույցները այն կառույցներն են, որ պետք է ուժ կիրառելու հնարավորություն ունենան»,- կառավարության վերջին նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ երկու օր անց գլխատելով նույն այդ ուժային կառույցները։

Աշխատանքից ազատվեցին / հրաժարականի դիմում գրեցին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ու Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։

ℹ️ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը փորձեց արդարացնել Փաշինյանի որոշումները՝ անուղղակի մեղադրելով հենց աշխատանքից ազատվածներին։ Իբր «Հայաստանում մարդիկ ունեն արդարության պահանջ, կան բացթողումներ և չարված գործեր»:

Եթե փորձենք զուգահեռներ տանել Փաշինյանի իմիջի փոփոխության, ԱՄՆ նախագահի ընտրության, հակառուսական տրամադրությունների, ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրությունների ու այս օրերին կատարվող մյուս իրադարձությունների միջև, ստացվում է մեծ խառնաշփոթ, որում գտնվում է Հայաստանն արդեն մի քանի տարի, և որից փորձում է դուրս գալ Փաշինյանը՝ զոհաբերելով յուրայիններին։

Փաշինյանի թիմում կադրային սով կա, ու նման կտրուկ հրաժարականները չարագուշակ սպասելիքներ են առաջացնում ու ստիպում են կառուցել դավադրապաշտական տեսություններ։
Մի կողմից դրանք ներքին լսարանի համար արվող նախընտրական շրջանի գործողություններ կամ աշխատանքի իմիտացիա են հիշեցնում։ Մյուս կողմից էլ կարծիք կա, որ մոտ հեռանկարում որոշակի իրադարձություններ են սպասվում, իսկ յուրայինները հրաժարվում են կրել դրանց անմիջական մասնակիցը լինելու պատասխանատվությունը։

Բայց այս իշխանության օրոք արդեն հասցրել ենք համոզվել, որ չկա մեկը, ով կնշանակվի պաշտոնի Նիկոլ Փաշինյանի կողմից ու կհրաժարվի կատարել նրա հրամանները։
Այս ամենից կարելի է հանգել մի եզրակացության` մենք ապրում ենք առանց լուրջ օրակարգերի, ու նմանատիպ «շոուներով» մեզ փորձում են զբաղեցնել։ Վերջին հաշվով մեզ համար միևնույն է, թե ով կնստի այս կամ այն նախարարի աթոռին, մենք մնալու ենք նույն կոտրած տաշտակի առաջ, քանի դեռ երկրի գլխավոր պաշտոնը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը։

HayaQve ՀայաՔվե

18 Nov, 12:02


⚡️Ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանում գերիներ ունենք, Արցախն էլ քանդվում է. Ավետիք Չալաբյան

HayaQve ՀայաՔվե

18 Nov, 10:03


‼️Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր՝ քաղաքի` նախկինում քանդված պատմական 6 թաղամասերի հարևանությամբ։

Այսպես, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախի Հանրապետության  մայրաքաղաքի կենտրոնում քանդվել է շուրջ 8,5 հա բնակելի տարածք։ Նախկինում գետնին էին  հավասարվել համալսարանին հարակից 3,5 հա և «Եվրոպա» հյուրանոցին հարակից բնակելի 0,5 հա շենքերը։

Հասարակական շինությունները քանդելու առաջին դեպքերը գրանցվել են այս գարնանը, այնուհետև Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմը քանդել է ԱՀ խորհրդարանի շենքը, Վետերանների միության շենքը և Վերածննդի հրապարակում գտնվող «Արմենիա» հյուրանոցը։

HayaQve ՀայաՔվե

18 Nov, 09:02


⚡️Հայկական Արցախն ու արցախցիները

📸 Artsakh Press

HayaQve ՀայաՔվե

18 Nov, 08:30


⚡️«ՀայաՔվեն» շարունակում է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացը

HayaQve ՀայաՔվե

18 Nov, 07:11


⚡️Կիրակի երեկոյան ՀՀ իրավապահ համակարգում աննախադեպ "աստղաթափություն" տեղի ունեցավ, միանգամից հրաժարական տվեցին գործող ՆԳՆ նախարարը, Քննչական երկու ծառայությունների պետերը, ՊԵԿ նախագահը և ԲԴԽ նախագահը, դրանց միացավ նաև ոչ ուժային նախարարներից մեկը (անունները հատուկ չեմ նշում, որովհետև դա էական չի)։

Քանի որ սա ակնհայտ կոլեկտիվ հրաժարական է, իմաստ չունի խնդիրը փնտրել անձերի մեջ՝ սա գործող վարչախմբի պարագլուխ Նիկոլ Փաշինյանի կողմից սկսված նոր խաղ է, որով նա փորձում է փրկել իր անկում ապրող վարկանիշը, և պարզաջրել իր հակազգային և հակապետական վարչակարգը ապագա ընտրություններից առաջ։ Նույն խաղի մեջ է մտնում նաև սափրվելը, հեծանվով գերպաշտպանված երթերը, և քաղաքական թաթերախաղի բազմաթիվ այլ բաղադրիչներ, որոնք բոլորը կոչված են Փաշինյանին նոր, պետականամետ և ժամանակակից կերպար ստեղծել՝ մաշված, փնթի և վարկաբեկվածի փոխարեն։

ℹ️Այս կապակցությամբ ցանկանում եմ ընդամենը մի քանի կետ արձանագրել՝
ա) հրաժարական տված բոլոր պաշտոնյանները Փաշինյանի վարչախմբի կարկառուն գործիչներ են, և նրա հետ միասին կիսում են նրա կառավարման քաղաքական և իրավական ողջ պատասխանատվությունը, և դրանից խույս չեն տալու,
բ) Փաշինյանը, որքան էլ փորձի փրկել իր քաղաքական դեմքը, իր անմիջական զինակիցներին զոհաբերելով, հաջողության չի հասնելու՝ հասարակությունը միամիտ չի, և գիտակցում է, որ առանձին պաշտոնյաների մեջ չի խնդիրը, այլ այն հակապետական համակարգի, որը անցած տարիների ընթացքում ձևավորել է իշխող վարչախումբը,
գ) ումով էլ որ Փաշինյանը փոխարինի գնացողներին, նորերը ոչ մի իրական փոփոխություն չեն բերելու, քանզի այս պայմաններում ոչ մի իրեն հարգող գործիչ չի վերցնելու իր վրա Փաշինյանի ձախողված քաղաքական կուրսի պատասխանատվությունը։

Ինչ մնում է մեզ, պետք է արձանագրենք, որ հանրային ճնշումը գործող վարչակարգի վրա արդեն ինչ որ պտուղներ է սկսում տալ, բայց բնականաբար չբավարարվենք սրանով,, և շարունակենք ավելացնել այդ ճնշումը՝ թուրք-ադրբեջանական կամակատարներից վերջնականապես ազատվելու
համար։

Ավետիք Չալաբյան

HayaQve ՀայաՔվե

18 Nov, 07:00


⚡️Ոչ ոք չի մոռացվել...

HayaQve ՀայաՔվե

18 Nov, 06:00


⚡️Հայաստանի ազգային պետություն լինելը նշանակում է, որ Հայաստանը ո՛չ բազմազգ (ինտերնացիոնալ) է, ո՛չ ապազգային։

Բազմազգ չէ, քանի որ Հայաստան պետությունն առաջին հերթին հայի տեսակի, հայ ինքնության, հայկական մշակույթի, բարոյականության պահպանման համար է ստեղծված (իհարկե, ազգային փոքրամասնությունների իրավունքների լիարժեք պահպանմամբ)։ Հայաստանի ազգային պետության գլխավոր հատկանիշը հայ ազգի մշակութային դիմագիծն է։

ℹ️Հայաստանն ապազգային չպետք է լինի, այսինքն՝ պետական մակարդակով պետք է կարևորվի ու խրախուսվի ազգային ինքնության, մշակույթի, տեսակի պահպանումը։ Ազգային պետությունը չի կարող ունենալ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք կեղծ կատեգորիա կհամարեն հայրենասիրությունը, կասկածի տակ կառնեն ազգային հերոսների ավանդը, կվատաբանեն նրանց, ֆաշիստ կհամարեն կամ սեփական կենցաղավարությամբ հայ ազգային բարոյականությանն ու ավանդույթներին անհարիր դիմագիծ կունենան։

HayaQve ՀայաՔվե

17 Nov, 05:59


⚡️Ազգային պետությունը կոչված է աշխարհում առաջ մղելու հայկական ազգային շահը, այսինքն՝ դաշնակիցների, բարեկամների, չեզոք երկրների և հակառակորդների հետ հարաբերություններում առաջնորդվելու բացառապես ազգային և պետական շահով։
Ազգային պետությունը ողջ հայության պետությունն է։

Հայաստանի Հանրապետությունը միայն իր քաղաքացիների պետությունը չէ։ Հայաստանի Հանրապետությունը բոլոր այն հայերինն է, ովքեր կարևոր են համարում իրենց հայ լինելը և գիտակցում են, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ դեր ու անելիք ունի իրենց հայ պահելու, իրենց իրավունքներն աշխարհի տարբեր ծայրերում պաշտպանելու հարցում։ Եվ բոլոր հայերը, ովքեր գիտակցում են սա, պիտի պատրաստ լինեն ծառայություն մատուցելու իրենց հայրենի պետությանը։

Ազգային պետությունն այն է, որը կարողանում է արդյունավետ կազմակերպել այս հարաբերությունները, կազմակերպել հայ համայնքներին, ոտքի հանել նրանց ազգային սպառնալիքների ժամանակ և ներգրավել նրանց երկրի պաշտպանության, պետականաշինության ու զարգացման գործերում։

HayaQve ՀայաՔվե

16 Nov, 12:38


⚡️Ոչ ոք իրավունք չունի միայն 100 դրամանոցներ պահանջելու. Հրայր Կամենդատյան

HayaQve ՀայաՔվե

16 Nov, 09:00


⚡️Հայկական Արցախն ու արցախցիները

📸 Artsakh Press

HayaQve ՀայաՔվե

12 Nov, 10:03


⚡️2016 թ. սեպտեմբերին փակ դռների հետևում Ալիևին ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը։ 30 տարի միջազգային բոլոր հարթակներում պարտություն կրած Ադրբեջանն այսօր Հայաստանի թուրքամետ իշխանության շնորհիվ դարձել է հաղթած երկիր, թեև մինչ օրս Ալիևը շարունակում է վախենալ հայ ժողովրդից:

Օրեր առաջ Ալիևը կրկին Հայաստանը կոչել է թշնամի: Ուրեմն ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ քեզ հաղթող պետության համար շարունակում է սպառնալիք մնալ քո գոյությունը:

ℹ️Խաղաղություն ո՞ւմ հետ, մի երկրի, որտեղ մանկապարտեզից սովորեցնում են ատե՞լ հային ու պետական մակարդակով քարոզում են հայատյացությու՞ն:
Իսկ Հայաստանում բավարարում են թուրք–ադրբեջանական բոլոր նախապայմանները, առաջ տանում թուրքական օրակարգը եւ թուրքական յաթաղանի սպառնալիքի տակ մուրում խաղաղություն:

HayaQve ՀայաՔվե

12 Nov, 09:00


Հայկական Արցախը

HayaQve ՀայաՔվե

12 Nov, 07:58


⚡️Հայտնի կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը Թբիլիսիում մասնակցել է Վրաստանում անցկացվող ցույցին՝ ի նշան Ադրբեջանի դեմ բողոքի։

Թունբերգն Ադրբեջանը բնութագրել է որպես «ռեպրեսիվ, օկուպանտ պետություն, որն էթնիկ զտումներ է իրականացրել և շարունակում է ճնշել Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանը»։

HayaQve ՀայաՔվե

12 Nov, 07:00


⚡️Ոչ ոք չի մոռացվել...

HayaQve ՀայաՔվե

12 Nov, 06:03


⚡️Իրական ժողովրդավարությունն այն է, երբ կառավարողներն ազնիվ են ժողովրդի հետ, իսկ եթե սխալվում են, ձախողում են, ապա ընդունում են սխալները, բարձրաձայնում, ներողություն խնդրում, և եթե չեն կարողանում ապահովել պետության ամենաառաջնահերթ գործառույթը՝ անվտանգությունը, թողնում ու հեռանում են։

Սուտ խոստումներ չեն տալիս ժողովրդին, թե այլևս խնամի-ծանոթ-բարեկամների չեն նշանակելու պաշտոնների, հանրային ունեցվածքը չեն հափշտակելու, բայց անում են ճիշտ հակառակը։

HayaQve ՀայաՔվե

11 Nov, 12:48


⚡️Ադրբեջանը չի պատրաստվում Հայաստանի հետ խաղաղություն կնքել. Արմեն Մանվելյան

HayaQve ՀայաՔվե

11 Nov, 11:42


⚡️Եվրոպացի գործընկերների մոտ մեծ հումանիստ ներկայացող Ալիևը հայտարարում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն։ Այնինչ իրականում առիթը բաց չի թողնում Հայաստանի ու նրա թրքահաճո վարչակարգի հասցեին սպառնալիքներ ու հոխորտանքներ հնչեցնելու։

44-օրյա պատերազմում տարած «Հաղթանակի օրվա» առիթով ներքին լսարանի համար նախատեսված ելույթում Ալիևը հպարտացել է, որ ստիպել է Փաշինյանին իր հայտնի` «Արցախը Հայաստան է և վե´րջ» կարգախոսը փոխարինել «Ղարաբաղն Ադրբեջան է» ձևակերպումով, որ ստիպել է Փաշինյանին` հանձնել հայտնի 4 գյուղերը, որ Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են լիակատար ու բարձր մարտական պատրաստության մեջ, իսկ Հայաստանը չպետք է սպառազինվի։

• Ալիևը, փաստացի, շարունակում է սպառնալ ու շանտաժի ենթարկել Հայաստանի քաղաքական «էլիտային», իսկ Հայաստանի իշխանությունը շարունակում է տառապել Ստոկհոլմյան սինդրոմով ու պատրաստ է բացել «խաղաղության դարաշրջան»՝ պատմության էջերում մնալով որպես Արցախը հանձնած իշխանություն։

HayaQve ՀայաՔվե

11 Nov, 09:00


Հայկական Արցախը

HayaQve ՀայաՔվե

11 Nov, 08:37


⚡️Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2018-ից սկսած, Վրաստանում արդեն տեղի էր ունեցել 2008-ին, հետո նույնը կատարվեց նաև Ուկրաինայում։ Այն իրականությունը, որում ապրեցին 3 ժողովուրդները, կոչվում է գունավոր կամ թավշյա հեղափոխություն։

Իշխանության եկան պոպուլիստ կառավարիչները, ու պետությունները, մեղմ ասած, կործանվեցին:
Վրաստանի, Հայաստանի և Ուկրաինայի դեպքում գործողությունների սցենարը չափազանց նման էր՝ կիրառվեցին նույնատիպ տեխնոլոգիաներ։

ℹ️Ահա փաշինյանական պոպուլիզմի մաստեր կլասսի մի քանի օրինակ․
«Մեր երկրում 3 մլն վարչապետ կա, ձեզանից յուրաքանչյուրը վարչապետ է»:
«Միանշանակ և աներկբա պետք է զրոյացնել բոլոր սպառողական և գյուղատնտեսական վարկերի ժամկետանց տույժ-տուգանքները»:
«Արագաչափերը միանշանակ պետք է հանվեն հայաստանի ավտոճանապարհներից»:
«Արցախը Հայաստան է և վերջ»:

Պոպուլիզմը սկսում է աշխատել, երբ կա սոցիալական արդարության դեֆիցիտ: Դրանից կառչելով էլ հենց գործի դրվեցին հատուկ տեխնոլոգիաները, բթացվեց ժողովրդի կոլեկտիվ զգոնությունը:

Ի՞նչ արձանագրեցինք 2018-ից հետո` բանակի ջախջախում, տարածքային կորուստ, տնտեսական կոլապս, արտաքին մեծ պարտք, ներհասարակական բաժանումներ, ատելություն, թալանը հետ չբերվեց, այլ նույնությամբ կամ ավելի վատ դրսևորումներով շարունակվում է:

«Ապագա կա» կարգախոսով Հայաստանում շարունակվում է ազատ անկումը:

HayaQve ՀայաՔվե

11 Nov, 07:00


⚡️Ոչ ոք չի մոռացվել...

HayaQve ՀայաՔվե

11 Nov, 06:01


⚡️Մենք պետք է պայքարենք ազգովի։

Մենք՝ որպես հայ ժողովուրդ, որպես հայ ազգ, մեր հողի վրա, արևի տակ ապրելու իրավունք կունենանք միայն այն դեպքում, երբ ստեղծենք իրական ազգային պետություն։ Ո՞րն է իրական ազգային պետությունը։

Ինչպիսի՞ն են ազգային պետության կառավարողները։
Նրանք ազգային պատիվ են ունենում, իրենց եսից ու իրենց ընտանիքից շատ՝ մտածում են ազգի մասին։ Ազգային պետության ղեկավարներն ու նրանց ընտանիքի անդամները քեֆեր չեն անում, երբ հազարավոր ընտանիքներում սուգ է։

ℹ️Նրանք հարյուր հազարավոր հայրենակիցների բռնի տեղահանումներից, մահերից ու ավերներից օրեր անց օդապարիկային, խմիչքի և ուտելիքի փառատոներ չեն կազմակերպում։

HayaQve ՀայաՔվե

10 Nov, 16:23


⚡️Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Սրբազան արարողությանը ներկա էին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱՀ իշխանության ներկայացուցիչներ, Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ պատանդների ու գերիների ընտանիքների անդամներ։

HayaQve ՀայաՔվե

05 Nov, 13:00


‼️Հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը հրաժարվել է մեկնել Բաքու՝ COP-29-ին, Արցախում էթնիկ զտումների պատճառով

🗣️«Ես չեմ գնա Ադրբեջան COP-ին մասնակցելու։ Դա ծայրահեղ կեղծավորություն է՝ թույլ տալ ավտորիտար «նավթային» պետությանն ընդուել COP-ը»,- ասել է նա լրագրողներին Վրաստանում։

Թունբերգը հիշեցրել է Ադրբեջանի բռնաճնշումների մասին սեփական բնակչության եւ հայերի հանդեպ, որոնք ենթարկվել են էթնիկ զտումների Արցախում Բաքվի կողմից։

HayaQve ՀայաՔվե

05 Nov, 12:10


⚡️Աղոթք` հանուն ապօրինաբար պահվող հայ պատանդների ազատ արձակման

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ, նոյեմբերի 10-ին աշխարհի հայկական եկեղեցիներում էկումենիկ (համաշխարհային) աղոթք կարվի՝ հանուն Հայաստանում խաղաղության և արդարության, և Բաքվում ապօրինի պահվող պատանդների ազատ արձակման։ Աղոթք կկատարվի Հայ առաքելական եկեղեցու աշխարհի բոլոր թեմերում։

ℹ️ Նախաձեռնությանը միացել են նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

Գարեգին Բ-ն համայն հայությանը կոչ է արել գալ եկեղեցիներ և միանալ աղոթքին:

Նա նշել է, որ նոյեմբերի 11-ին Ադրբեջանում կայանալիք COP29 կլիմայական գագաթնաժողովի նախօրեին՝ այս միջոցառումը կարող է աշխարհի ուշադրությունը հրավիրել գերիների խնդրի վրա։

HayaQve ՀայաՔվե

05 Nov, 11:30


‼️Երկակի ստանդարտներ, կամ` ոչինչ չենք տեսել, ոչինչ չենք լսել

Նոյեմբերի 11-ից 22-ը Բաքվում տեղի է ունենալու ՄԱԿ-ի կլիմայական փոփոխության հեղինակավոր համաժողովը՝ COP29-ը:
Բնապահպանական միջոցառումների անցկացումը, եթե դրանք դրական արդյունք են տալիս, ինքնին ողջունելի է։ Զավեշտալին այդ միջոցառումը Բաքվում անցկացնելու հանգամանքն է։ Նավթահանքերի շահագործման շնորհիվ բնապահպանական աղետի շեմին կանգնած Բաքուն հանկարծ պայքարում է կլիմայական փոփոխությունների դեմ։
Բնապահպանության շղարշի տակ Ադրբեջանի կառավարությունը գագաթաժողովը կօգտագործի նավթի և գազի ոլորտում իր ներքին շահերն առաջ մղելու և հանածո վառելիքի նոր գործարքներ կնքելու համար` վստահեցնում են միջազգային անկախ կազմակերպությունները:

Թուրքագետներն էլ կարծում են, որ այդ միջոցառումը Ադրբեջանին կտա երկրի միջազգային հեղինակության բարձրացում և Արցախում իրականացված ցեղասպանության միջազգային անուղղակի լեգիտիմացում։

ℹ️2022թ-ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով ադրբեջանցիները, որոնք հանդես էին գալիս «բնապահպանների» և «էկոակտիվիստների» անվան տակ, գրեթե մեկ տարի փակ պահեցին Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին՝ իբր բողոքելով «հայերի կողմից Լեռնային Ղարաբաղի բնական պաշարների ապօրինի օգտահանման դեմ»։

Ադրբեջանի կեղծ բնապահպանական այդ արշավի հետևանքները տեսանք բոլորս։ Անմարդկային պայմաններ, գազի ու էլեկտրաէներգիայի անջատումներ, պարենային մթերքների բացակայություն, սով, ու արդյունքում՝ 120 000 արցախցիների բռնի տեղահանություն ու էթնիկ զտումներ։
Բայց քանի որ Հայաստանի ներկայիս իշխանություններն ամեն գնով ուզում են հասնել «խաղաղության», արագ մոռացան այդ ամենի մասին ու 2023 թ. դեկտեմբերին վետո չդրեցին Ադրբեջանում միջոցառումն անցկացնելու՝ ՄԱԿ-ի համապատասխան որոշման վրա կամ գոն` վետո չդնելու դիմաց չպահանջեցին բոլոր գերիների վերադարձ։

Հակառակը՝ Հայաստանը որպես բարի կամքի դրսևորում հանեց COP29-ը հյուրընկալելու իր թեկնածությունը և կողմ քվեարկեց այն Բաքվում անցկացնելու օգտին։
Սա իբր պատասխան էր Բաքվի «մարդասիրությանը» 32 հայ զինծառայողների ազատ արձակելու դիմաց:
Ինչևէ, կլիմայի հարցերով հեղինակավոր համաժողովն անցկացվելու է Ադրբեջանում։ Երկիր, որն էներգակիրների արդյունահանման պատճառով ոչ միայն վտանգում է բնությունը, այլև մեծ քանակի արտանետումներով աղտոտում մթնոլորտը։ Երկիր, որի «բնապահպաններն» իբր պայքարում էին Արցախում Կաշենի հանքի շահագործման դեմ, բայց որը խոշոր ներդրողների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերում այդ նույն Արցախի հանքերը շահագործելու համար։ Սա էլ դեռ բավարար չէ, Հայաստանից պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը։
Հայաստանն այս ամենի մասին լռում է՝ «խաղաղության» խաչմերուկ հորջորջվող անհեռանկարային գաղափարի մոլուցքով։ Բայց լռում են նաև Եվրամիությունն ու ՄԱԿ-ը։ Նրանց համար, գուցե, Ալիևի գլխավորած Ադրբեջանը վստահելի գործընկեր է։ Հուսանք` տարիներ հետո Ալիևին նաև խաղաղության Նոբելյան մրցանակի չեն արժանացնի։

HayaQve ՀայաՔվե

05 Nov, 10:30


⚡️Հայոց ցեղասպանության ճանաչումը հայ ժողովրդի պատգամն է. Մենուա Սողոմոնյան

HayaQve ՀայաՔվե

05 Nov, 09:03


Հայկական Արցախը

📸 Artsakh Press

HayaQve ՀայաՔվե

05 Nov, 07:01


⚡️Ոչ ոք չի մոռացվել...

HayaQve ՀայաՔվե

05 Nov, 06:58


⚡️Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավորներ, ի թիվս այլնի, պահանջում են հայ գերիների ազատ արձակում:

Նրանք ստորագրել են մի հայտարարություն, որով Ադրբեջանին կոչ են անում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, երաշխավորել Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը, ադրբեջանական զինուժը դուրս բերել ՀՀ օկուպացված տարածքներից։

HayaQve ՀայաՔվե

05 Nov, 06:00


⚡️2022 թ․ հոկտեմբերի 6-ի պրահյան հայտարարությամբ Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցվեց, բայց դա չհանգեցրեց ո՛չ միջազգային հանրության կոնսոլիդացիայի, ո՛չ արցախցիների տարրական իրավունքների հարգման, կյանքի իրավունքի ապահովման։

Հիմա նշաձողը ոչ թե իջեցվել, այլ վերացվել է առհասարակ։ Պրահյան հայտարարության կնքման օրերին ասվում էր, թե Ադրբեջանը պետք է հանի իր զորքերը ՀՀ-ի ինքնիշխան տարածքից, ինչը ևս տեղի չի ունեցել։

HayaQve ՀայաՔվե

04 Nov, 13:13


⚡️Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը ընդունել է նախադեպային որոշում՝ ճանաչելով, որ Արցախի քաղաքացին համարվում է քաղաքացիություն չունեցող անձ և չի կարող վերադառնալ Արցախ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից հետապնդման կենթարկվի:
Դատավճիռը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։

HayaQve ՀայաՔվե

04 Nov, 11:44


⚡️Էս երկիրը որբի գլուխ չի, որ ով ուզի, երբ ուզի՝ խուզի... Վազգեն Սարգսյան

Այսօր, սակայն, վստահաբար հակառակը կարելի է պնդել։ Մեր երկիրը դարձրել են որբի գլուխ, ով երբ ուզում, խուզում է։

Միշտ էլ դժվար է փոքր երկրներին, որոնք «ինքնիշխանություն» են խաղում, ճիշտ կողմնորոշվել բարդ աշխարհաքաղաքական իրավիճակներում ու մանրադրամ չդառնալ մեծ խաղացողների ձեռքին։

Հատկապես վերջին վեցուկես տարում դա չի հաջողվել։

Տարիներ շարունակ ականատես ենք եղել, թե ինչպես ենք ընտրությունների նախաշեմին հանկարծ կարևոր դարձել գերտերությունների քաղաքական ուժերի համար։ Մեզ կերակրել են սին հույսերով, խաղացել մեր զգացմունքների հետ։ Մի օր հիշել են, որ հայերն անցել են ցեղասպանության դաժան ճանապարհով, խոստացել են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, բայց կարճ ժամանակ հետո կամ մոռացել են խոստումը, կամ էլ պարզապես արտասանել «Մեծ Եղեռն» գեղարվեստական եզրույթը, որն իրավական ոչ մի հետևանք այդպես էլ չի ունեցել։

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են։ Նախագահի հանրապետական թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի շրջանակներում շփվում է Արամ Առաջին կաթողիկոսի հետ, հայտարարում է․ «Երբ դառնամ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»։

Թրամփից մեկ քայլ առաջ է ընկնում ԱՄՆ փոխնախագահ և նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը։ Նա դեռ մեկ ամիս առաջ էր հայտարարել․ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից»։

Թրամփը մեղադրում է Հարիսին, որ «ոչինչ չարեց, երբ 120 հազար հայ քրիստոնյաներ սարսափելի հալածանքների էին ենթարկվում և բռնի տեղահանվում Արցախում»: Բայց մոռանում է, որ հենց իր նախագահության տարիներին զգալիորեն ավելացավ Բաքվին տրամադրվող ռազմական օգնությունը՝ խախտելով Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության հավասարության հաստատված նախադեպը:

2020 թվականին՝ Ադրբեջանի կողմից Արցախի մեծ մասի բռնազավթման ժամանակ, Թրամփը որևէ քայլ չձեռնարկեց Ադրբեջանի ռազմական հանցագործությունները կասեցնելու համար, չճանաչեց Արցախի Հանրապետությունը և Հայոց Ցեղասպանությունը, ավելին՝ խոչընդոտեց դրա հիշատակմանը Կոնգրեսում:

Թրամփի օրոք Արցախը, փաստացի, դատապարտվեց հարձակման, իսկ Բայդենի օրոք՝ հայաթափման։ Հիմա հանկարծ ԱՄՆ նախագահի թեկնածուները մեծահոգաբար հիշել են Արցախն ու արցախցիներին։

Լինել լավատես ու մտածել, թե որևէ թեկնածուի հաղթանակից հետո հնարավոր է օգտագործել նախընտրական հայտարարություններն ու փորձել հասնել դրական տեղաշարժի Հայոց Ցեղասպանության ճանաչման, Արցախի տեղահանված հայերի՝ վերադարձի ու ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքի կիրարկման հարցում, մեղմ ասած միամտություն է, քանի որ և՛ Արցախից, և՛ Հայոց Ցեղասպանության ճանաչման գորընթացից, ըստ էության, հրաժարվում են հենց ՀՀ իշխանությունները։

HayaQve ՀայաՔվե

04 Nov, 09:55


⚡️Ցեղասպանության ճանաչումը մեզ համար անվտանգային նշանակություն ունի. Արմեն Մանվելյան

HayaQve ՀայաՔվե

04 Nov, 09:00


Հայկական Արցախը

📸 Artsakh Press

HayaQve ՀայաՔվե

29 Oct, 10:45


⚡️Վրաստանում տեղի ունեցող ընտրական զարգացումների առնչությամբ ՀՀ գործող վարչախմբի «գաղափարական» թևը սպասողական լռության մեջ է գտնվում։
Նորմալ պայմաններում նրանք պետք է կուրծք ծեծեին ու գոռային ողջ աշխարհով մեկ, որ Վրաստանում ընտրություններ են կեղծվել և այլն, և այլն։

Սակայն հիմա սպասողական լռություն են պահպանում․ ո՛չ իրենց պարագլխի օրինակով գոհունակություն են հայտնում ընտրությունների արդյունքների վերաբերյալ (վերջինս արդեն շնորհավորել է Վրաստանի վարչապետ Կոբախիձեին՝ «ընտրություններում տարած տպավորիչ հաղթանակի» կապակցությամբ), ո՛չ էլ աղմուկ են բարձրացնում։

Չեն շնորհավորում, քանի որ առաջիկայում Վրաստանում քաղաքական, նույնիսկ սահմանադրական ճգնաժամի հարցեր կարող են առաջանալ (պառլամենտի գործելու համար 150-ից 100 պատգամավորի մասնակցություն է անհրաժեշտ, իսկ իշխող «Վրացական երազանքը» ստացել է 89 մանդատ), մյուս կողմից էլ հարցականի տակ կդրվեն իրենց գրանտային եկամուտները։

Չեն աղմկում, քանի որ նախ՝ ինչպես նշեցինք, իրենց պարագլուխն արդեն շնորհավորել է, իսկ ազատությունների ու ժողովրդավարության վերաբերյալ իրենց պատկերացումները հիմա փոխվել են, չեն կարող հակասել առաջնորդի կարծիքին, և երկրորդ՝ Վրաստանում գործող իշխանությունների ամրապնդման դեպքում ընդդիմադիր արևմտամետ քաղհասարակության ներհոսք է սպասվում Հայաստան՝ համապատասխան ֆինանսական հոսքերով, հանգամանք, որից կարող են լիուլի օգտվել` միաժամանակ սերտաճած մնալով պետական մեքենային։

HayaQve ՀայաՔվե

29 Oct, 10:30


⚡️Դիմի´ր «ՀայաՔվեի» կրթաթոշակային մրցույթին. Մենուա Սողոմոնյան

‼️Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության գրասենյակ (ՀՀ, ք․ Երևան, Աբովյան 25) կամ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 33 97 82 81 հեռախոսահամարով։

HayaQve ՀայաՔվե

29 Oct, 09:02


Հայկական Արցախը

HayaQve ՀայաՔվե

29 Oct, 08:07


HayaQve ՀայաՔվե pinned «‼️Ալիևն իսկապե՞ս ձգտում է խաղաղության։ Հարց, որի պատասխանն այսօր թերևս ակնհայտ է։ Բայց և Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնական շրջանակները միջազգային հարթակներում ցանկալին ներկայացնում են իրականության տեղ։ Ալիևի խաղաղասիրական ձգտումները կասկածի տեղիք են տալիս…»

HayaQve ՀայաՔվե

29 Oct, 08:07


‼️Ալիևն իսկապե՞ս ձգտում է խաղաղության։

Հարց, որի պատասխանն այսօր թերևս ակնհայտ է։ Բայց և Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնական շրջանակները միջազգային հարթակներում ցանկալին ներկայացնում են իրականության տեղ։
Ալիևի խաղաղասիրական ձգտումները կասկածի տեղիք են տալիս, քանի որ փաստերը հակառակի մասին են խոսում։
Անգամ Փաշինյանի հայտարարություններն ու գործողություններն են հակասական։ Դեռևս այս տարվա փետրվարին France 24-ին տված հարցազրույցում նա հավանական էր համարել Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա երկու պատճառով՝ Բաքուն խնդիրներ է ստեղծում նախապես ձեռք բերված երեք սկզբունքները խաղաղության պայմանագրում արտացոլելու գործընթացում, Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան»։
Իսկ ո՞րն է «Արևմտյան Ադրբեջանը» և որտեղ է այն գտնվում։

Ադրբեջանի իշխանությունը հետևողականորեն տանում է իր քարոզչական գիծը, և եթե կեղծ լուրերը պարբերաբար կրկնվում են, ու եթե չկա հակառակը պնդող ու իրականությունն ապացուցող կողմ, կեղծիքն աստիճանաբար դառնում է ընդունելի և ներկայացվում որպես իրողություն:
Հենց այս նպատակն ունեն Ադրբեջանից հնչող պնդումներն «Արևմտյան Ադրբեջանի» մասին, որն իբր գտնվում է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում և «ադրբեջանցիների պատմական հողն» է։

Հայաստանի՝ «Արևմտյան Ադրբեջան» լինելու անհիմն պնդումները հաստատելու համար Ադրբեջանը ստեղծում է «Արևմտյան Ադրբեջանի» քաղաքացիների խմբեր և միություններ, բացում «Արևմտյան Ադրբեջան» անունով պետական հեռուստատեսություն, դպրոցներում փակցնում Հայաստանի քարտեզը «Արևմտյան Ադրբեջան» անվանումով, Երևանը, Սևանն ու Սյունիքը հռչակում է որպես «ադրբեջանական ժառանգություն», հարցումներ է անցկացնում բնակչության շրջանում, թե «Կո՞ղմ են արդյոք, որ ձևավորվի Արևմտյան Ադրբեջանի վտարանդի կառավարություն», որին ադրբեջանցիների 85%-ից ավելին բնականաբար պատասխանում է «այո»:

Ալիևի «խաղաղասիրական ձգտումների» մասին են վկայում նաև խաղաղության պայմանագիր կնքելու՝ պարբերաբար ավելացող նախապայմանները։ Դրանցից ամենաակնառուն ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջն է:

Պատճառը՝ իբր «Հայաստանի՝ դեռ գոյություն ունեցող տարածքային պահանջներն են Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ արտացոլված Հայաստանի Սահմանադրության մեջ», որը մատուցվում է որպես հիմնական խոչընդոտ խաղաղության հասնելու ճանապարհին։

Ադրբեջանին չի զիջում նաև Թուրքիան, որի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանը բռնազավթեց Արցախը:

HayaQve ՀայաՔվե

29 Oct, 07:01


⚡️Ոչ ոք չի մոռացվել...

HayaQve ՀայաՔվե

29 Oct, 06:01


⚡️Արցախի պատկանելությունն Ադրբեջանին կանխորոշված չի եղել։

Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող պարտավորեցնել ՀՀ-ին՝ Ադրբեջանը ճանաչել 86․600 քառակուսի կմ սահմաններում։ Նախ՝ այն ընդունվել է ՀՀ-ի կողմից հստակ վերապահումով, երկրորդ՝ պետությունների միջազգային ճանաչման մեջ չկա կոնկրետ սահմաններով ճանաչելու պրակտիկա։

Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, այլ ոչ Ադրբեջանը նախկին ԱդրԽՍՀ սահմաններում։ Նույնկերպ Ադրբեջանն է ճանաչել ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը՝ առանց կոնկրետ քառակուսի կիլոմետրեր ֆիքսելու։

Հակառակ պարագայում` եթե Ադրբեջանում լիներ Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ գործող ղեկավար, կարող էր Ադրբեջանին մեղադրել նրա համար, որ ճանաչել է այն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որն իր Անկախության հռչակագրով Արցախն իր ինքնիշխան մասն է հռչակել։

HayaQve ՀայաՔվե

28 Oct, 15:31


⚡️Freedom House-ի քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների ինդեքսում Ադրբեջանը վերջին 20 տարիների ընթացքում անշեղորեն զիջում է միջազգային վարկանիշները։

Ըստ Freedom House-ի` Ադրբեջանի ավտորիտար ռեժիմում իշխանությունը շարունակում է մեծապես կենտրոնացված մնալ Իլհամ Ալիևի և նրա մեծ ընտանիքի ձեռքում, ով նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2003 թվականից:

Կոռուպցիան լայն տարածում է գտել, իսկ քաղաքական հետապնդումները թուլացրել են ֆորմալ ընդդիմությանը: Վերջին տարիներին իշխանությունները լայնածավալ ճնշում են գործադրել նաև քաղաքացիական ազատությունների դեմ։

HayaQve ՀայաՔվե

28 Oct, 14:05


⚡️Բաքվի բռնապետական ռեժիմն ապօրինաբար պահում է մի քանի տասնյակ հայ քաղբանտարկյալների:

Ազատությու´ն քաղբանտարկյալներին...

#COP29
#FreeArmenianHostages #FreePoliticalPrisoners

HayaQve ՀայաՔվե

28 Oct, 12:12


⚡️ԱԺ-ում 2025թ․ պետբյուջեի նախագծի քննարկմանը Փաշինյանը անցած 6,5 տարիների իր կառավարման հետևանքով պատուհասած աղետի նոր արդարացում ներկայացրեց․ «խարխափումը իրական և պատմական Հայաստանների միջև»։

Փաստորեն 6,5 տարի շարունակ նա խարխափում էր և ոչ մի կերպ չէր հաջողեցնում լսել ո՛չ փորձագետների, ո՛չ քաղաքական ուժերի, ո՛չ առանձին շրջանակների կոչերը, հորդորներն ու զգուշացումները։ Եվ այդ ամենը մեր վրա արժեցավ հազարավոր մարդկանց կյանքեր, 12․000 քառակուսի կմ տարածքով հայրենիքի կորուստ, 150․000 մարդու բռնագաղթ։

Փաստորեն «իրական և պատմական Հայաստանների միջև խարխափելու պատճառով» է, որ ունենք տապալված տեղական ինքնակառավարում, երբ համայնքները ղեկավարում են մարդիկ և ուժեր, որոնք ժողովրդի քվեով չեն ընտրվել (Երևան, Վանաձոր, Ալավերդի, Բերդ․․․․ այսօր Գյումրին է հայտնվում նույն իրավիճակում)։

Փաստորեն «Իրական և պատմական Հայաստանների միջև խարխափելու պատճառով» մինչ այժմ ծաղկում է կոռուպցիան, յուրացվում են պետական իշխանության բոլոր թևերը, պատասխանատու պաշտոնների նշանակվում են ոչ կոմպետենտ մարդիկ, հարատուների սուղ միջոցները ծախսվում են ճոխությունների վրա, սպառողական ապրանքների գները աճում են, իսկ ուսուցիչների, սպաների, պետծառայողների աշխատավարձերը, կենսաթոշակները տեղում դոփում են․․․

Ու հիմա մեր բարի ու ներողամիտ ժողովրդի մեջ կսկսեն ակտիվորեն շրջանառել այն թեզը, որ մինչև հիմա վատ ենք ապրել, քանի որ «խարխափել ենք իրական ու պատմական Հայաստանների միջև»․․․

Մենուա Սողոմոնյան

HayaQve ՀայաՔվե

28 Oct, 09:54


⚡️Դիմի´ր «ՀայաՔվեի» կրթաթոշակային մրցույթին. Արմեն Մանվելյան

‼️Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության գրասենյակ (ՀՀ, ք․ Երևան, Աբովյան 25) կամ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 33 97 82 81 հեռախոսահամարով։

HayaQve ՀայաՔվե

28 Oct, 09:31


⚡️ՄԱԿ-ն անտեսում է Արցախի ցեղասպանությունն՝ անցկացնելով իր կլիմայական կոնֆերանսն Ադրբեջանում. The Blunt Post

‼️
Տոտալիտար Ադրբեջանին ՄԱԿ-ի միջոցառում ընդունելու թույլտվությունը ՄԱԿ-ի և մասնակից պետությունների կանխամտածված մեղսակցությունն է հայ ազգի դեմ Ադրբեջանի կառավարության կողմից իրականացված ցեղասպանական գործողություններին, կեղծ պատմության տարածմանը, հայ ժողովրդի մշակութային և կրոնական ժառանգության յուրացմանն ու ջնջմանը, գրել է The Blunt Post-ը:

HayaQve ՀայաՔվե

28 Oct, 09:00


Հայկական Արցախը

📸 Mary Asatryan

HayaQve ՀայաՔվե

28 Oct, 07:53


⚡️Նոյեմբերի 10-ին աշխարհի տարբեր քաղաքներում նախատեսվում են հակա-COP29 ցույցեր բնապահպանների և հայ ակտիվիստների կողմից` Արցախի հայերի իրավունքների պաշտպանության և հայ պատանդների ազատման կոչով:

#COP29 #FreeArmenianHostages #StopGreenwashGenocide

HayaQve ՀայաՔվե

28 Oct, 07:00


⚡️Ոչ ոք չի մոռացվել...

HayaQve ՀայաՔվե

26 Oct, 14:04


⚡️Բաքվի բռնապետական ռեժիմն ապօրինաբար պահում է մի քանի տասնյակ հայ քաղբանտարկյալների:

Ազատությու´ն քաղբանտարկյալներին...

#COP29
#FreeArmenianHostages #FreePoliticalPrisoners

HayaQve ՀայաՔվե

26 Oct, 12:13


⚡️Հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի վարչակազմը քանդել է մայրաքաղաք Ստեփանակերտի պատմական կենտրոնի մեծ մասը:

Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անունից նախագահ Ժիլբեր-Լյուկ Դևինազը միջազգային հանրությանը կոչ է անում վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ, քանի որ վերջինս շարունակում է իրականացնել էթնիկ զտման իր հանցավոր ծրագիրը։

«Դարերի պատմության հետքերը ոչնչացնելուն ուղղված այս գործողությունները համեմատելի են Իրաքում, Սիրիայում և Լիբիայում ԴԱԻՇ-ի կողմից իրականացված հանցագործությունների հետ, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ն անվանել է «մշակութային ցեղասպանություն», - ասել է Դևինազը:

HayaQve ՀայաՔվե

26 Oct, 10:00


⚡️Դիմի´ր «ՀայաՔվեի» կրթաթոշակային մրցույթին. Ավետիք Չալաբյան

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության գրասենյակ (ՀՀ, ք․ Երևան, Աբովյան 25) կամ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 33 97 82 81 հեռախոսահամարով։

HayaQve ՀայաՔվե

26 Oct, 09:00


Հայկական Արցախը

📸 Artsakh Press

HayaQve ՀայաՔվե

26 Oct, 07:01


⚡️Ոչ ոք չի մոռացվել...

HayaQve ՀայաՔվե

26 Oct, 06:41


⚡️Ադրբեջանը 10 ամիս շարունակ սովի մատնեց Արցախի բնակչությանը՝ փակելով Լաչինի միջանցքը, հետո ստիպեց նրանց լքել հայրենիքը։

Ադրբեջանը շարունակում է գերության մեջ պահել Արցախի Հանրապետության քաղաքական գործիչներին և շարունակում է ոչնչացնել Արցախի հայկական մշակութային ժառանգությունը։

Այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խումբը:

Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անունից նախագահ Ժիլբեր-Լյուկ Դևինազը կոչ է անում միջազգային հանրությանը COP29-ից առաջ ստիպել Ադրբեջանին թույլ տալ Արցախ ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը՝ հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը պահպանելու համար:

HayaQve ՀայաՔվե

26 Oct, 06:03


⚡️ՀՀ-ի անունից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող որևէ փաստաթուղթ չկա (և օրենսդրական իմաստով չի էլ կարող լինել), և առաջնահերթ խնդիր է, որ ՀՀ-ն Ադրբեջանի հետ չստորագրի նմանատիպ փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվի ցեղասպան Ադրբեջանի կազմում։

Ավելի քան հիսուն տարի է՝ Կիպրոսի հյուսիսային մասը զավթված է Թուրքիայի կողմից, սակայն Կիպրոսը չի հրաժարվել այն սեփական հողը համարելու մտքից, Թուրքիայի հետ խաղաղության պայմանագիր չի կնքել և սահմանազատում չի կատարել։ Սա կարող է դրական նախադեպ դառնալ երբևէ Արցախին վերատիրելու համար։

HayaQve ՀայաՔվե

25 Oct, 14:07


⚡️Բաքվի բռնապետական ռեժիմն ապօրինաբար պահում է մի քանի տասնյակ հայ քաղբանտարկյալների:

Ազատությու´ն քաղբանտարկյալներին...

#COP29
#FreeArmenianHostages #FreePoliticalPrisoners

HayaQve ՀայաՔվե

25 Oct, 10:01


⚡️Այս վարչախումբն է հանձնել Արցախը` միջազգային հանրության լռության ներքո. Ավետիք Չալաբյան

HayaQve ՀայաՔվե

25 Oct, 09:42


Հայկական Արցախը

📸 Artsakh Press

HayaQve ՀայաՔվե

25 Oct, 07:02


⚡️Ոչ ոք չի մոռացվել...

HayaQve ՀայաՔվե

23 Oct, 07:32


⚡️Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ բանաձևը։

Քննարկման ժամանակ ելույթ ունեցած բոլոր պատգամավորները դատապարտել են Ադրբեջանի իշխանությունների վարած ճնշումների, բռնությունների քաղաքականությունը, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումն ու օրենքի գերակայության բացակայությունը։ Եվրախորհրդարանականներն ամոթալի են համարել COP29 համաժողովը Բաքվում անցկացնելը և ընդգծել՝ բնապահպանական խնդիրների պաշտպանությունը չի կարող տեղի ունենալ մարդու իրավունքների ոտնահարման պայմաններում։

Եվրախորհրդարանականները ԵՄ-ին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը, որոշ պատգամավորներ կոչ են արել բոյկոտել Բաքվում կայանալիք COP29 համաժողովը, հնչել են նաև ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգությունը պահպանելուն ուղղված քայլեր ձեռնարկելու, Լեռնային Ղարաբաղի հայության՝ իրենց տներ վերադառնալու իրավունքն ապահովելու կոչեր։

HayaQve ՀայաՔվե

23 Oct, 07:00


⚡️Ոչ ոք չի մոռացվել...

HayaQve ՀայաՔվե

23 Oct, 06:01


⚡️Ադրբեջանի նպատակը սոսկ Արցախով չի սահմանափակվում։

Ադրբեջանի նպատակը Հայաստանի պետականության վերացումն է։ Պատերազմի վախը մեր գլխին որպես մահակ անընդհատ թափ տալով՝ Ադրբեջանը մեզ պարտադրում է զիջումներ Հայաստանի տարածքի ու ինքնիշխանության հաշվին։

Նրա պահանջները հարաճուն են։ Նա «անկլավների» պահանջով հավակնում է Հայաստանն Իրանին ու Վրաստանին կապող, ռազմավարական նշանակության տարածքների, արտատարածքային հիմունքներով միջանցքի, մեծ ծավալի ռազմատուգանքների, ադրբեջանցի «փախստականների»՝ ՀՀ-ում բնակեցման, ՀՀ-ի զինուժի նշանակալի կրճատման ու ապառազմականացման։ ՀՀ իշխանությունների կողմից դիմակայության բացակայության պայմաններում Ադրբեջանի պահանջների քայլ առ քայլ իրացումը նվազեցնում է Հայաստանի՝ որպես պետության կենսունակությունը, նրան զրկում իր ազգային-պետական շահերից բխող արտաքին քաղաքականություն իրականացնելու հնարավորությունից։

Այս ամենը Հայաստանի ինքնիշխանության բովանդակությունը կազմող հանգամանքներ են։ Ադրբեջանի այս սանձարձակությանը պետք է ցույց տրվի ազգային, համահայկական դիմակայություն։

HayaQve ՀայաՔվե

22 Oct, 14:02


⚡️Բաքվի բռնապետական ռեժիմն ապօրինաբար պահում է մի քանի տասնյակ հայ քաղբանտարկյալների:

Ազատությու´ն քաղբանտարկյալներին...

#COP29
#FreeArmenianHostages #FreePoliticalPrisoners

HayaQve ՀայաՔվե

22 Oct, 11:01


⚡️Փաշինյանը Հայաստանը ծնկաչոք վիճակի է բերել. Ավետիք Չալաբյան

HayaQve ՀայաՔվե

22 Oct, 09:02


Հայկական Արցախը

HayaQve ՀայաՔվե

22 Oct, 07:00


⚡️Ոչ ոք չի մոռացվել...

HayaQve ՀայաՔվե

22 Oct, 06:05


⚡️Արցախը երբևէ դարձյալ հայկական տեսնելու պայքարը պայքար է Հայաստանի ինքնիշխանության և անկախության համար։

Եթե մենք ազգովի հրաժարվենք Արցախի հայկականության գաղափարից, ճանապարհ կբացենք ՀՀ-ի տարածքի աստիճանական զավթման համար։

HayaQve ՀայաՔվե

21 Oct, 14:08


⚡️Բաքվի բռնապետական ռեժիմն ապօրինաբար պահում է մի քանի տասնյակ հայ քաղբանտարկյալների:

Ազատությու´ն քաղբանտարկյալներին...

#COP29
#FreeArmenianHostages #FreePoliticalPrisoners

HayaQve ՀայաՔվե

21 Oct, 13:25


⚡️«Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրել է․

«Այսօր Ազգային ժողովում լսումների ժամանակ փոխվարչապետի պաշտոնը զբաղացնող Մհեր Գրիգորյանը փորձեց հիմնավորել այս տարի Տավուշում իրենց կողմից հայկական տարածքների զիջումը և զորքերի միակողմանի հետ քաշումը այն ծիծաղաշարժ փաստարկով, որ դրա հիմքը հանդիսացել է ԽՍՀՄ ԳՇ կողմից հրապարակված 1976 թ․ քարտեղը, և իրենք ընդամենը այնտեղ «վերականգնում» էին գործող սահմանը, ոչ թե նոր սահման էին գծում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս կապակցությամբ ես պարոն Գրիգորյանին ցանկանում եմ մի քանի հարց ուղղել՝

ա) Արդյոք վերը նշված քարտեղը Ադրբեջանի և Հայաստանի կողմից մինչև Տավուշում իրականացրած տարածքների հանձնումը արդեն ընդունվե՞լ է որպես հետագա սահմանազատման հիմք, եթե այո, ապա ի՞նչ փաստաթղթով  և ե՞րբ է վավերացվել համապատասխան երկրների խորհրդարանների կողմից։
բ) Եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ ՀՀ ԱԺ ներկայացված Սահմանազատման կանոնակարգում դա ամրագրված չէ, եթե այդպես չէ, ապա ի՞նչ իրավական հիմքով է Ձեր գլխավորած հանձնաժողովը տարածքների հանձնում իրականացրել, մինչև դրա պատշաճ իրավական հիմք ստեղծելը։
գ) Եթե դա այդպես է, ինչո՞ւ Ադրբեջանը խնդրո առարկա հատվածում իր սեփական զինված ուժերի հետքաշում չի իրականացրել Բերքաբեր բնակավայրին այդ իսկ քարտեզով պատկանող տարածքներից։
դ) Եթե դա այդպես չէ, ապա չեք համարո՞ւմ, որ անձամբ Դուք, որպես պետական պաշտոնյա, վերազանցել եք Ձեր իրավասությունները  և Հայաստանի Հանրապետության տարածքներ եք զիջել Ադրբեջանին՝ առանց ունենալու դրա համար որևէ վավերական իրավական հիմք:

Ընդամենը հավելեմ, որ վերջին հարցով մենք պրն Գրիգորյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել և հետամուտ ենք լինելու, որ նա կանգնի դատարանի առջև և այս հարցերին պատասխանի այնտեղ, ոչ թե փորձի պրիմիտիվ մանիպուլյացիաներով Ազգային ժողովում մարդկանց մոլորության մեջ դնել»։

HayaQve ՀայաՔվե

21 Oct, 09:59


⚡️Ակադեմիական քաղաքի ծրագիրը որևէ մեկի հետ չի քննարկվել. Մենուա Սողոմոնյան

HayaQve ՀայաՔվե

21 Oct, 09:08


Հայկական Արցախը

HayaQve ՀայաՔվե

21 Oct, 07:00


⚡️Ոչ ոք չի մոռացվել...

HayaQve ՀայաՔվե

21 Oct, 06:02


⚡️Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը ոտնահարում է ՀՀ սահմանադրությունը։

ՀՀ-ի կողմից Արցախն Ադրբեջանի մաս չճանաչելը սահմանադրական պահանջ է։ ՀՀ որևէ իշխանություն իրավունք չունի ձեռնարկելու որևէ գործողություն, որն ուղղված կլինի Արցախի ինքնորոշման փաստի ժխտմանը։ Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի ինքնորոշման փաստը ժխտող որևէ միջազգային պայմանագիր ստորագրելը հակասում է ՀՀ սահմանադրության նախաբանին և Հայաստանի Անկախության հռչակագրին։

ՀՀ սահմանադրության 116-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել Ազգային ժողովի կողմից։

ՀՀ Ազգային Ժողովի ցանկացած պատգամավորի հակասահմանադրական գործողություն ենթակա է պատասխանատվության։

HayaQve ՀայաՔվե

19 Oct, 14:11


⚡️Բաքվի բռնապետական ռեժիմն ապօրինաբար պահում է մի քանի տասնյակ հայ քաղբանտարկյալների:

Ազատությու´ն քաղբանտարկյալներին...

#COP29
#FreeArmenianHostages #FreePoliticalPrisoners

HayaQve ՀայաՔվե

19 Oct, 13:01


⚡️«ՀայաՔվեի» ներկայացուցիչներն այցելել են Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության Բարձրագույն ընտրական հանձնաժողով և Քուրդիստանի հայրենասիրական միության գրասենյակ, հանդիպել կուսակցության քաղբյուրոյի անդամ Սադի Ահմեդ Փիրեին:

HayaQve ՀայաՔվե

19 Oct, 10:31


⚡️«ՀայաՔվե» նախաձեռնության ներկայացուցիչներ Ատոմ Մխիթարյանը, Արամ Պետրոսյանը և Դավիթ Սարգսյանը Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլում շարունակում են դիտարկել խորհրդարանական ընտրությունների ընթացքը:

«ՀայաՔվեի» պատվիրակությունը Քրդական ինքնավարության Բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից արտոնագրված միջազգային դիտորդական առաքելություններից մեկն է, Հայաստանից` միակը:

HayaQve ՀայաՔվե

19 Oct, 09:55


⚡️Հանրակրթության որակն այսօր զարհուրելի է. Ատոմ Մխիթարյան

HayaQve ՀայաՔվե

19 Oct, 09:06


Հայկական Արցախը

HayaQve ՀայաՔվե

19 Oct, 08:39


⚡️«ՀայաՔվեի» ներկայացուցիչները հանդիպել են Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավար-նախարար Սաֆին Դիզայիի և Բարձրագույն ընտրական հանձնաժողովի նախագահ Օմար Ահմեդի հետ:

HayaQve ՀայաՔվե

19 Oct, 07:03


⚡️Ոչ ոք չի մոռացվել...

HayaQve ՀայաՔվե

19 Oct, 06:31


⚡️«ՀայաՔվե» նախաձեռնության ներկայացուցիչներ Ատոմ Մխիթարյանը, Արամ Պետրոսյանը և Դավիթ Սարգսյանն այս օրերին Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլում են` դիտարկելու խորհրդարանական ընտրությունների ընթացքը:

«ՀայաՔվեի» պատվիրակությունը Քրդական ինքնավարության Բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից արտոնագրված միջազգային դիտորդական առաքելություններից մեկն է, Հայաստանից` միակը: