Ազատազէն @azatazen Channel on Telegram

Ազատազէն

@azatazen


Ազատազէնը կրթական հասարակական կազմակերպություն է:
Մեր առաքելությունն է համախմբել մարդկանց զենքի մշակույթի և զինագործության զարգացման շուրջ՝ հանուն ինքնիշխան հայկական պետականության շարունակականության և հզորացման։

https://linktr.ee/azatazen
☎️ 041542002

Ազատազէն (Armenian)

Ազատազէնը կրթական հասարակական կազմակերպություն է, որը նպատակ ունի համախմբել մարդկանց զենքի մշակույթի և զինագործության զարգացման շուրջում, հանուն ինքնիշխան հայկական պետականության շարունակականության և հզորացման կողմից։ Նման հարցերի արարված մարզերի հետ զրոց շրջանային մարզունական վարած համար Ձեր մեջ է Ազատազէնը։ Առաքում ենք համախմբել զինագործությունը ու հատկապես կրթական կրթության մեջ տեղադրել երեխաների օգնությամբ և կարիք տալ նրանց կրթական առկայությանը: Դուք կարող եք առաքել հանուն արժանատոմսերը միաժամանակ, կենագրված օբյեկտներ, ապահովված վարակական նյութ: Գրասենյակներում մեկնդում կար, թե ինչու էդ գիտես, ինչպես աշխարհը է փոփոխում և կոչերի մխառները արտասանում են։ Ծառայեք հեշտությունները և արտահայտ ու կառավարելի եղանակները՝ վարակական անվանս ուղղությամբ։ Այս կանաչ մշակույթի գործընթացը Ձեր հյուսիսային առաջացումը կկառավարի շարունակությունը և ավարտելների կադարերը ձեր բնագավայրում։ Ավելին, այն կարգավորելու է ՝ համատեղ մարզերում, կամ դարձնելու ինդիվիդուալ աշխարհի կրթահասակները: Ազատազէնը Մեծ ակցիան է կազմել բոլոր հասարակական ու կենսաքաղաքական ուսանողների համար։ Ավարտեցիր յուրաքանչյուր պատմությանը, ունեցիր առօրյայական նորաձևված ու սպառող ռեժիմը։ Ազատազէնը Շտեժքի համար է, ճանաչագործ է ու կփոխանցվի այս ճարտարապետական աշակերտական թիվը: Գրասենյակներում, մշակվողներում, ու ռեստորաններում Միայն երկու խնձորներ կամ էլ կենսական վիճակ է արժանանալը: Ահա գնացեք եւ ծախսեք ժամանակը տեղաքաշելով ավելի բարերալ և արարոած ձեռնարկի։ https://linktr.ee/azatazen ☎️ 041542002

Ազատազէն

13 Feb, 15:29


Թվանք | Հաղորդում #N107 | Blaser R8 🔥

R8 հրազենն արտադրվել է 1990-ական թվականներին՝ գերմանական Blaser ընկերության կողմից: Հրազենի առանձնահատկությունն այն է, որ այն ունի փոխարինվող փող՝ 308 Win և 300 Win Mag տրամաչափերի: Այս հնարավորությունը որսորդներին օգնում է հարմարեցնել զենքը որսի տարբեր տեսակների համար:
«Թվանք» #N107-ը հասանելի է Azatazen TV-ում 👇🏻
🔗 https://youtu.be/RkNC1lIa0YA

Նվիրաբերի՛ր Patreon հարթակում «Թվանք»-ի հաջորդ հաղորդումների նկարահանման համար։
🔗 https://shorturl.at/3BlV9

#azatazen #patreon #թվանք #R8 #blaser

Ազատազէն

12 Feb, 16:51


Ուզու՞մ ես զարգացնել դիպուկ հրաձգության հմտություններդ։ Քեզ այդ հարցում կօգնի Արտյոմ Մկրտչյանը։

🔸 Արտյոմը 2021 թվականից «Ազատազէն» կրթական ՀԿ-ում ավագ հրահանգիչ է։
🔸 «Հայաստանի ճշգրիտ հրաձգության ֆեդերացիայի» համահիմնադիրն է և տնօրենը։

Բացահայտե՛ք հրաձգության արվեստի գաղտնիքները՝ գրանցվելով անհատական մարզումներին 👇🏻
🔗 https://shorturl.at/3d2AB

∙ Սեփական զենքով և փամփուշտներով 1 ժամ մարզման արժեքը՝ 10.000 դրամ։

#անհատականմարզում #ազատազէն #մարզումներ

Ազատազէն

11 Feb, 16:32


Շուտով Ազատազէնի ռազմախանութը կտեղափոխվի իր մշտական հասցե՝ Ազատազէնի՝ Երևանի հրաձգարան 🧡

Շնորհակալ ենք ազատազէն համայնքին, «Արար» հիմնադրամին, «Միկմետալ», «ԱրփաՍևան» և «Իդեալ Համակարգ» ընկերություններին՝ ցուցաբերած աջակցության համար։

#ազատազէն #ռազմախանութ #հրաձգարան

Ազատազէն

09 Feb, 16:38


«Ազատազէնի նպատակներից մեկն է՝ ունենալ լիցենզավորված հրաձգարաններ Հայաստանի բոլոր մարզերում», - նշում է Իշխան Գևորգյանը։

«Ազատազէն» կրթական ՀԿ-ի համահիմնադիր Իշխան Գևորգյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է զենքի մշակույթի զարգացման, զենքի ձեռքբերման քննության և օրենքում բարելավումների մասին:

Դիտել տեսանյութը 👇🏻
🔗 https://shorturl.at/EeCcL

Ազատազէն

08 Feb, 16:43


Բարի գալուստ «Ազատազէն» կրթական ՀԿ 🧡

Այսօր հանդիպեցինք նոյեմբեր, դեկտեմբեր և հունվար ամիսներին անդամագրված աջակիցների հետ և արդեն ավանդույթ դարձած խարույկի շուրջ մտերմիկ զրույցի միջոցով ծանոթացանք իրար հետ։

Հանդիպումը ամփոփվեց հրաձգությամբ։

Ուժեղացրու՛ համայնքը, դարձի՛ր աջակից անդամ։
🔗 https://azatazen.am/membership

#azatazen #աջակիցանդամ #հրաձգարան

Ազատազէն

07 Feb, 16:12


Զենքի ձեռքբերման քննության մասնակիցների 20%-ը չի հաղթահարում գործնական քննությունը՝ անվտանգության որևէ կանոն խախտելու պատճառով։

Անվտանգության կանոններն են՝
1️⃣ զենքը վերցնելիս ստուգել և լիցքաթափել այն,
2️⃣ արգելվում է զենքի փողն ուղղել կրակադաշտից՝ թիրախների ուղղությունից բացի որևէ այլ ուղղությամբ, անկախ այն բանից՝ զենքը լիցքավորված է, թե ոչ,
3️⃣ արգելվում է մատն անհարկի դնել ձգանի վրա, քանի դեռ չի ստացվել «Կրա՛կ» հրահանգը,
4️⃣ հետևել հրաձգության հրահանգչի հրահանգներին,
5️⃣ կրակելն ավարտելուց հետո կամ հրահանգչի հրահանգով կատարել զենքի ամբողջական լիցքաթափում։

Զենքի ձեռքբերման քննության անվտանգության կանոնների մանրամասներ 👇🏻
🔗 https://shorturl.at/1HBoS

Հիշեք, որ զենքի հետ աշխատանքը մեծ պատասխանատվություն է պահանջում: Քննությանը գրանցվելուց առաջ խորհուրդ ենք տալիս մանրակրկիտ ուսումնասիրել անվտանգության կանոնները։
Գրանցվել քննությանը 👇🏻
🔗 https://shorturl.at/gPFtI

#զենքիքննություն #ազատազէն

Ազատազէն

06 Feb, 15:30


Թվանք | Հաղորդում #N106 | Saiga 308 win

Saiga 308 win հրազենը արտադրվել է «Կալաշնիկով կոնցերն» ընկերության կողմից` որպես AK հրազենի քաղաքացիական տարբերակ։ Հրազենը նախատեսված է որսորդության համար։
Դիտել տեսանյութը։ 👇🏻
🔗https://youtu.be/P0hrzVB04cQ

«Թվանք» հաղորդաշարը նկարահանվում է Patreon հարթակում նվիրաբերությունների շնորհիվ։
🖇️ https://shorturl.at/3BlV9

#ազատազէն #թվանք #patreon #saiga308win

Ազատազէն

05 Feb, 16:16


10.000 հետևորդ Instagram-ում 🧡

Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ, ով իր ներդրումն ունի զենքի մշակույթի և «Ազատազէն» կրթական ՀԿ-ի զարգացման գործում։

Հետևիր՝ կարևոր իրադարձությունները բաց չթողնելու համար👇🏻
🔗 https://shorturl.at/2Roas

#ազատազէն #instagram

Ազատազէն

04 Feb, 16:28


Շնորհակալ ենք բոլորին տարին մեզ հետ սկսելու և մեզ հետ միասին զենքի մշակույթը Հայաստանում զարգացնելու համար 🧡

#ազատազէն #ամփոփում #հունվար

Ազատազէն

03 Feb, 16:48


Հաճախ տրվող հարցեր զենքի ձեռքբերման քննության նվեր քարտի վերաբերյալ.

Ի՞նչ հնարավորություն է տալիս զենքի ձեռքբերման քննության նվեր քարտը։
Քննության նվեր քարտը քարտապանին հնարավորություն է ընձեռում մասնակցելու զենքի ձեռքբերման քննությանը՝ ներառելով ինչպես տեսական, այնպես էլ գործնական քննությունները։

Որքա՞ն է նվեր քարտի արժեքը։
Զենքի ձեռքբերման քննության քարտի արժեքը 8000 դրամ է։

Որքա՞ն է քննության նվեր քարտի գործողության ժամկետը։
Նվեր քարտն ուժի մեջ է գնելու պահից 6 ամսվա ընթացքում։

Ի՞նչ է լինում տեսական քննությունը չհանձնելու դեպքում։
Տեսական քննությունը բավարար գնահատական չստանալու դեպքում քննության քարտը անվավեր է դառնում։

Ի՞նչ է լինում գործնական քննությունը բավարար միավորներ չստանալու դեպքում։
Գործնական քննությունը անհաջող հանձնելու դեպքում քարտը անվավեր է դառնում, սակայն պահպանվում է տեսական քննության միավորը։ Գործնական քննությունը անհրաժեշտ է հանձնել կրկին, որի վճարն է 5000 դրամ։

Մանրամասների համար 👇🏻
📩 Գրել
📞 +37441542002

#ազատազէն #նվերքարտեր #զենքիքննություն

Ազատազէն

01 Feb, 16:31


Արդյո՞ք հնարավոր է Հայաստանում օրինական զենք ունենալ 🤔
Պատասխանն է՝ այո։

Օրինական զենք ունենալու առաջին քայլը զենքի ձեռքբերման քննությունն է։ Մեկ տարի է, ինչ Ազատազէնը իրականացնում է զենքի ձեռքբերման քննություն, որին մասնակցել են 3324 մարդ։
Հերթը քոնն է։

Ազատազէնի՝ Երևանի հրաձգարանում հաջորդ քննությունը կլինի փետրվարի 13-ին։

Տեսական և գործնական քննությունները գերազանց հանձնողները Ազատազէնի ռազմախանութից զենք գնելիս կստանան զեղչ։

📍 Ազատազէնի՝ Երևանի քաղաքացիական հրաձգարան
🔸Տեսական քննության վճար՝ 3000 դրամ
🔸Գործնական քննության վճար՝ 5000 դրամ
Գրանցվել քննությանը 👇🏻
🔗 https://shorturl.at/gPFtI

#զենքիքննություն #ազատազէն

Ազատազէն

31 Jan, 17:31


Շնորհակալ ենք «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակին և կորպորատիվ իրավունքի հարցերով տնօրեն, փաստաբան, Ազատազէնի լիիրավ անդամ Տարոն Բաղդասարյանին՝ «Ազատազէն» կրթական ՀԿ-ի իրավունքների պաշտպանությունը ստանձնելու և սպասված հաղթանակին հասցնելու համար։

ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը, բեկանելով առաջին ատյանի դատարանի վճիռը, բավարարել է «Ազատազէն» ԿՀԿ-ի հայցապահանջը՝ պարտավորեցնելով ՀՀ ՆԳՆ-ին տրամադրել Ազատազէնին բաց հրաձգարանի գործունեության լիցենզիա։ Վերաքննիչ դատարանի կողմից կայացված հեղինակավոր որոշումը վկայում է արդարադատության մասին։

Շնորհակալություն Վերաքննիչ դատարանին՝ Ազատազէնի խախտված իրավունքը վերականգնելու համար։

«Լեվ Գրուպի» կողմից ցուցաբերված մասնագիտական բարձր որակավորում ունեցող իրավական աջակցությունը էական նշանակություն է ունեցել Ազատազէնի՝ Երևանի քաղաքացիական հրաձգարանի շահերի արդյունավետ պաշտպանության գործում և այս հաղթական հանգրվանին հասցնելու համար:

Ազատազէն

31 Jan, 14:17


🇦🇲 Ազատազէնի խախտված իրավունքը վերականգնվեց:

Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Վերաքննիչ ատյանը, բեկանելով վարչական դատարանի վճիռը, բավարարել է Ազատազէնի հայցը՝ պարտավորեցնելով ՀՀ ՆԳՆ-ին Ազատազէնին տրամադրել բաց հրաձգարանի գործունեության լիցենզիա։

Շնորհակալություն ենք հայտնում վերաքննիչ դատարանին հեղինակավոր որոշում կայացնելու, արդարադատություն իրականացնելու և «Ազատազէն» ԿՀԿ֊ի խախտված իրավունքը վերականգնելու համար:

Շնորհակալ ենք «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակին և կորպորատիվ իրավունքի հարցերով տնօրեն, փաստաբան, Ազատազէնի լիիրավ անդամ Տարոն Բաղդասարյանին՝ «Ազատազէն» կրթական ՀԿ-ի իրավունքների պաշտպանությունը ստանձնելու և սպասված հաղթանակին հասցնելու համար։

Ազատազէն

30 Jan, 15:33


Թվանք | Հաղորդում #N105 | Mauser C96 🔥

«Թվանք»-ը շարունակում է իր գործունեությունը՝ շնորհիվ «Patreon» հարթակում ձեր նվիրաբերությունների։
🔗 https://shorturl.at/3BlV9

C96-ը գերմանական Mauser ընկերության ինքնալիցքավորվող ատրճանակ է, որը մշակվել է 1895 թվականին և արտադրվել 1896-ից մինչև 1939 թվականը։
Ամբողջական տեսանյութը հասանելի է Azatazen TV-ում 👇🏻
🔗https://shorturl.at/9O77j

#ազատազէն #mauser #C96 #թվանք

Ազատազէն

29 Jan, 18:58


🇦🇲 Ամենամեծ խմբով քայլարշավը Հայաստանում՝ նվիրված հայոց բանակի տոնին։

🧡 Շնորհակալություն գաղափարը իրականացնողներին և կարգապահ մասնակիցներին։

Ազատազէն

29 Jan, 15:08


«Ազատազէնի ամենամեծ ձեռքբերումը մարդիկ են», - նշում է «Ազատազէն» կրթական ՀԿ-ի գործադիր տնօրեն Նաղաշ Բաղդասարյանը։

Beyond Podcast-ի եթերում Նաղաշը պատմում է Ազատազէնի ստեղծման պատմության, առաքելության, ՀՀ-ում և աշխարհում զենքի մշակույթի մասին։
🔗 https://youtu.be/AVo2DZ0vXSU?si=gWTfxVVBaLBOlxRh

Շնորհակալություն Լուիզա Ավետիսյանին հրավերի և հետաքրքիր զրույցի համար 🧡

#ազատազէն #podcast #beyondpotcast

Ազատազէն

28 Jan, 08:46


Շնորհավո՛ր Հայոց Բանակի տոնը 🇦🇲

Մեզ կամք, խոհեմություն և կարողություն մեր առջև ծառացած փորձությունները հաղթահարելու և ավելի ուժեղացած դուրս գալու ճանապարհին:

#ազատազէն #բանակիտոն #հունվարի28 #զինվորներ

Ազատազէն

27 Jan, 07:58


Սիրելի՛ հայրենակիցներ,

հաշվի առնելով քայլարշավի մասնակիցների մեծ թիվը, անվտանգության նկատառումներից ելնելով, խնդրում ենք քայլարշավին մասնակցել առանց զենքի:

Հարգանքով՝
Ազատազէն թիմ

Ազատազէն

25 Jan, 16:40


Քայլարշավին ընդառաջ կարևոր է իմանալ՝

🔸 Հունվարի 28-ին` ժամը 08:30 հանդիպում ենք Երևանի Կայարանամերձ հրապարակում (Սասունցի Դավթի արձանի մոտ)։
🔸 Քայլարշավի տևողությունը` 5-6 ժամ։
🔸 Քայլարշավին մասնակցության տարիքային խումբը՝ 14+ ։
🔸 Ընտրեք եղանակին համապատասխան շերտավոր հագուստ և հարմար քայլարշավային կոշիկներ։
🔸 Վերցրեք բավարար քանակությամբ ջուր( նվազագույնը՝ 2 լիտր), էներգետիկ սնունդ և թեթև նախուտեստներ։
🔸Հետևեք երթուղուն, մի հեռացեք նախանշված արահետից, քանի որ դա կարող է վտանգավոր լինել։
🔸Չաղտոտեք բնությունը․ Ձեր հետևից հավաքեք աղբը։
🔸Կատարեք ուղեկցորդների բոլոր կարգադրությունները։
🔸 Վատ զգալու դեպքում դիմեք Ձեր խմբի բժշկին։
🔸Կանգառ ունենալու համար թույլտվություն ստացեք Ձեր ենթախմբի պատասխանատուից։

Մասնակցությունը քայլարշավին անվճար է։
‼️ Գրանցման վերջնաժամկետը վաղն է‼️
🔗 https://shorturl.at/SQ0Ib


#ազատազէն #ամենամյաարշավ #քայլարշավ

Ազատազէն

24 Jan, 16:11


Հունվարի 17-ին «Ազատազէն» կրթական ՀԿ-ն անցկացրեց տարեկան ամփոփիչ հանդիպում լիիրավ անդամների հետ: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին 2024թ. ձեռքբերումները, ու քննարկվեցին 2025թ. նախատեսվող ծրագրերը։ 🔥

Դառնալ աջակից անդամ 👇🏻
🔗
https://shorturl.at/snBIY

#ազատազէն #լիիրավանդամներ

Ազատազէն

23 Jan, 15:29


Թվանք | Հաղորդում #N104 | Perun 15 (12.5)

Չեխական Perun Arms ընկերության արտադրության Perun 15 (12.5) կիսաավտոմատ ինքնաձիգը ստեղծվել է փորձառու հրաձիգների պահանջներին համապատասխան. Այն իդեալական է թե՛ մարզումների, թե՛ որսորդության համար:

Ամբողջական տեսանյութը հասանելի է Azatazen TV-ում 👇🏻
🔗 https://youtu.be/Wv79GP1zwuw

📢 Զենքը փորձել և մարզվել կարող եք Ազատազէնի՝ Երևանի քաղաքացիական հրաձգարանում։
📢 Զենքը առկա է Ազատազէնի ռազմախանութում։

‼️ Նվիրաբերելով Patreon-ում՝ դուք աջակցում եք «Թվանք» հաղորդման նկարահանմանը ‼️
🔗 https://shorturl.at/3BlV9

#թվանք #ազատազէն #perun #patreon

Ազատազէն

22 Jan, 16:14


Ազատազէնի՝ Երևանի քաղաքացիական հրաձգարանը համալրվել է նոր զինատեսակներով՝
🔸 CZ SP-01 9x19 ատրճանակ
🔸 TR3 5.45x39 ինքնաձիգ
🔸 CZ 557 .308 դիպուկահար հրացան

Եկե՛ք, մարզվե՛ք, կատարելագործվե՛ք Ազատազէնի՝ Երևանի քաղաքացիական հրաձգարանում։

#ազատազէն #cz #tr3 #քաղաքացիականհրաձգարան

Ազատազէն

21 Jan, 16:18


Հետաքրքրվա՞ծ եք առաջին զենքի ձեռքբերման քննությամբ 🤔

«Առաջինի լրատվական ալիք»-ի եթերում «Ազատազէն» կրթական ՀԿ-ի համահիմնադիր Իշխան Գևորգյանի և Երևանի հրաձգարանի պատասխանատու Ռաֆայել Խուդոյանի հետ քննարկվել է առաջին զենքի ձեռքբերման քննության ընթացակարգը և անվտանգության կանոնները։
Դիտել ամբողջական տեսանյութը 👇🏻
🔗 https://youtu.be/KEOPQVFZxbw?si=B5Y6QgNixw8wPtJX

Ազատազէն

20 Jan, 16:47


20.000 հետևորդ Azatazen TV-ում🔥

Շնորհակալ ենք YouTube-յան համայնքին և «Ազատազէն» կրթական ՀԿ-ի բոլոր աջակիցներին՝ մեր առաքելության իրագործման ճանապարհին մեզ հետ լինելու համար 🧡

Բաժանորդագրվե՛ք, դարձե՛ք YouTube-յան համայնքի մի մասը👇🏻
🔗https://shorturl.at/W8524

#azatazentv #թվանք #youtube

Ազատազէն

19 Jan, 16:33


🇦🇲 Հունվարի 28-ին միացե՛ք քայլարշավին։

Գրանցվել 👇🏻
🔗 https://shorturl.at/SQ0Ib

#ազատազէն #քայլարշավ

Ազատազէն

18 Jan, 16:35


Նժդեհն ասում է.
«Իրեն հարգող ժողովուրդը իր ինքնապաշտպանության հույսը դնում է նախ իր բազուկի, իր զենքի վրա»։

Զենքի ձեռքբերման հաջորդ քննությունը հունվարի 30-ին է։
🔗 https://shorturl.at/rOnL0

‼️ Ուշադրություն
Տեսական և գործնական քննությունները գերազանց հանձնողները Ազատազէնի ռազմախանութից զենք գնելիս կստանան զեղչ։

#զենքիձեռքբերում #զենքիձեռքբերմանքննություն #azatazen

Ազատազէն

16 Jan, 15:32


Թվանք | Հաղորդում #N103 | Barrett MRAD 🔥

2009 թվականի դեկտեմբերին ԱՄՆ Հատուկ գործողությունների հրամանատարությունը (USSOCOM) հայտարարեց նոր բարձր ճշգրտության դիպուկահար հրացանի անհրաժեշտության մասին, ինչին ի պատասխան Barrett ընկերությունը մշակեց MRAD հրացանը։ MRAD-ը ճանաչել է 2012 թվականի լավագույն հրացան՝ Shooting Illustrated ամսագիր կողմից։

Ամբողջական տեսանյութը հասանելի է Azatazen TV-ում 👇🏻
🔗 https://youtu.be/szJ0JF2yuUs

‼️ Նվիրաբերելով Patreon-ում՝ դուք աջակցում եք «Թվանք» հաղորդման նկարահանմանը ‼️
🔗 https://shorturl.at/3BlV9

#թվանք #ազատազէն #barrett #MRAD

Ազատազէն

15 Jan, 18:33


Որոշել ես ձեռք բերել քո առաջին զենքը

Կալաշնիկովը շատ լավ տարբերակ է❗️

8 տարբեր տեսակի զենքերից ընտրիր հենց քոնը և արի մարզվենք միասին:


Մանրամասների համար
🔸Գրեք մեզ
🔸 կամ զանգահարեք հետևյալ հեռ. համարին
+374 44 542008

#զենք #սեփականզենք #ազատազէն #kalashnikov

Ազատազէն

15 Jan, 16:51


Տպավորիչ նվերներ Հայոց բանակի օրվա առթիվ 🇦🇲

Տոնը նշանավորեք ընկերներին և հարազատներին հրաձգության և զենք֊զինամթերք գնելու հնարավորություն տալով։

Ընտրեք օգտակարը, ժամանցը և պատվիրեք
📩 Գրելով
📞 +37441542002

#ազատազէն #նվերքարտ #բանակիտոն

Ազատազէն

14 Jan, 16:33


Հունվարի 28-ի քայլարշավին ընդառաջ վերհիշենք նախորդ քայլարշավը` շուրջ 200 մասնակցով 🇦🇲

Միանկցի՛ր հենց հիմա 👇🏻
🔗 https://shorturl.at/XmvzE

#քայլարշավ #ազատազէն #հրաձգարան

Ազատազէն

12 Jan, 16:14


Զենքի ձեռքբերման քննությունը բացում է նոր հեռանկարներ քաղաքացիական զենքերի գրագետ և պատասխանատու տիրապետման մշակույթի զարգացման համար: Սովորել, թե ինչպես ճիշտ և անվտանգ օգտագործել զենքը, նշանակում է քայլ կատարել դեպի անվտանգության նոր մակարդակ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի երկրի պատրաստված և գիտակից պաշտպանն է:

Քննություն հանձնելը թույլ է տալիս որպես առաջին զենք ձեռք բերել ակոսափող հրազեն` ներառյալ դիպուկահար զենքերը: Զենքի պատասխանատու տիրապետումը հնարավորություն է զարգացնելու մարտական հմտություններ և ռազմավարական մտածողություն՝ պատրաստ լինելու դիմակայել տարբեր տեսակի արտաքին ագրեսիային:

Եվ վերջապես, սեփական զենքը ունենալով, դառնալու եք զենքի մշակույթի կրող, օրինակ եք ծառայելու շրջապատի մարդկանց համար, հիմք եք ստեղծելու ավելի միասնական և կազմակերպված հասարակության ունենալու գործում:

👆🏻Ի դեպ, սեփական զենք ունենալով՝ դուք հնարավորություն եք ստանում զբաղվելու որսորդությամբ և սպորտային հրաձգությամբ՝ զարգացնելով ձեր հմտությունները և ընդլայնելով հնարավորությունները։

Զենքի ձեռքբերման առաջիկա քննությունը հունվարի 16-ին է 👇🏻
🔗 https://shorturl.at/rOnL0

Հիշեք, որ զենքի տիրապետումը մեծ պատասխանատվություն է, որը պահանջում է մշտական կատարելագործում և անվտանգության կանոնների անշեղ պահպանում:

#քննություն #զենքիքննություն #ազատազէն

Ազատազէն

03 Jan, 17:41


💪🏻 Բազմազավակ ընտանիքը հայրենիքի հզորության հիմքն է։

#ազատազէն #համայնք

Ազատազէն

02 Jan, 15:31


Թվանք | Հաղորդում #N101 | CZ 75B 🔥

Հաղորդմանը աջակցելու և հետագա հաղորդումները տեսնելու համար բաժանորդագրվել «Patreon»-ին։
🔗 https://shorturl.at/3BlV9

CZ 75B-ն համարվում է աշխարհում ամենահայտնի և հուսալի ատրճանակներից մեկը: Արտադրվել է CZ ընկերության կողմից 1975 թվականին և արագորեն դարձել հանրաճանաչ` շնորհիվ հուսալիության, ճշգրտության և պողպատե ամուր կառուցվածքի։

Հաղորդման ամբողջական տարբերակը արդեն հասանելի է Azatazen TV-ի Youtube-յան ալիքում։

🔗 https://shorturl.at/nIkNa

#cz #ազատազէն #թվանք

Ազատազէն

31 Dec, 20:00


Շնորհակալություն բոլորին ներդրած ջանքի համար:

Շնորհավոր Ամանոր 🧡

#ազատազէն #համայնք

Ազատազէն

29 Dec, 17:51


Դեկտեմբերի 24-ին Անանիա Շիրակացի ճեմարանում «Ազատազէն» կրթական ՀԿ-ի ավագ հրահանգիչ Ռազմիկ Ծառուկյանը անցկացրել է դաս ճեմարանի սաների համար։

Դաս-ցուցահանդեսի ընթացքում քննարկվել է զենքերի զարգացումը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Աշակերտները հնարավորություն ունեցան ուղղել իրենց հետաքրքրող հարցերը դասի վերաբերյալ։

Շնորհակալ ենք ճեմարանին նման հնարավորություն ընձեռելու համար 🧡

🤝Այս համագործակցությունը մեծ քայլ է ապագա սերունդների կրթության մեջ, մարտական ոգու և հայրենասիրության խթանման գործում:

#ազատազէն #շիրակացիճեմարան

Ազատազէն

28 Dec, 18:00


«Թե ռազմամարզական կազմակերպություններով, թե IT ռազմաարդյունաբերական ընկերություններով մեծ համագործակցություններ, զորավարժություններ, վարժանքներ ենք անցել այս 2-3 տարվա ընթացքում», - նշում է Հրանտ Մանասյանը։

«Ազատազէն» կրթական ՀԿ-ի խորհրդի նախագահ Հրանտ Մանասյանի հարցազրույցը Հայաստանի Հանրային Ռադիոյի եթերում։
🔗 https://youtu.be/0rhgS6Ws0-c?si=MJTDByr0Go1Fa1yT

Ազատազէն

27 Dec, 18:02


Նվեր, որը կուրախացնի զենքի սիրահարներին 🔥

Ազատազէնի Ռազմախանութի ողջ տեսականուց գնումներ կատարելու հնարավորություն։

∙ Նվեր քարտով կարող եք ձեռք բերել և՛ զենք, և՛ փամփուշտ,
∙ Նվեր քարտի արժեքը ընտրում եք Դուք․ 20,000-1,000,000 դրամ։

Պատվիրել կարող եք՝
📩 Գրելով
📞 +37441542002

#ազատազէն #նվերքարտ #ռազմախանութ

Ազատազէն

26 Dec, 15:29


Թվանք | Հաղորդում #N100 | Victrix Tormento .375 CT

Victrix Tormento .375 CT-ն իտալական արտադրության բարձրակարգ դիպուկահարի հրացան է։ Զենքի կրակոցի առավելագույն հեռավորությունը մինչև 2.000 մետր։

Ամբողջական տեսանյութը արդեն հասանելի է 👇🏻
🔗 https://youtu.be/uxjqSiKKl_U

«Թվանք»-ը շարունակում է իր գործունեությունը՝ շնորհիվ «Patreon» հարթակում ձեր նվիրաբերությունների և թվանքասեր հայության։ Շնորհակալ ենք հաղորդմանը աջակցելու համար 🧡

Բաժանորդագրվել Patreon հարթակին 👇🏻
🔗 https://shorturl.at/K52TU

#patreon #ազատազէն #թվանք

Ազատազէն

25 Dec, 18:02


🤝 Շիրակացու ճեմարանը «Ազատազէն» կրթական ՀԿ-ի երեքամյա հավատարիմ գործընկերներից է:

3 տարի անընդմեջ ճեմարանի 560+ սան այցելել են Ազատազէնի՝ Երևանի քաղաքացիական հրաձգարան, ծանոթացել են զենքի տարբեր տեսակների հետ և սովորոել են կրակել։

Շնորհակալ ենք Շիրակացու ճեմարանին վստահության և ապագա սերունդների կրթության մեջ կարևոր ներդրում կատարելու համար։

#ազատազէն #շիրակացուճեմարան #զենքիմշակույթ

Ազատազէն

24 Dec, 17:00


Դեռ չգիտե՞ս՝ ինչ նվիրել գալիք տոներին 🤔

Ազատազէնը առաջարկում է նվերների լավագույն տարբերակները, որոնք կապահովեն ոչ միայն հետաքրքիր ժամանց, այլև կզարգացնեն նոր հմտություններ և կպարգևեն անմոռանալի հիշողություններ։

Մանրամասների համար 👇🏻
📩 Գրել
📞 +37441542002

#ազատազէն #նվերքարտեր #նորտարի #նվերներ

Ազատազէն

23 Dec, 17:32


Հրաձիգների և դիպուկների համահայկական մրցույթներ 2024

Մեր առաքելությունն է համախմբել մարդկանց զենքի մշակույթի և զինագործության զարգացման շուրջ՝ հանուն ինքնիշխան հայկական պետականության շարունակականության և հզորացման։

https://youtu.be/MAbWJKBuHdY?si=Bh2RCUSdVey6rW4v

Ազատազէն

23 Dec, 14:07


Սիրելի համայնք, հրաձգարանների այցելուներ,

Տեղեկացնում ենք, որ Ազատազէնի քաղաքացիական հրաձգարանը․
🚫 դեկտեմբերի 29-31-ը փակ է լինելու,
հունվարի 1-3-ը բաց կլինի միայն զենք ունեցողների համար,
հունվարի 4-ից հրաձգարանը կանցնի իր բնականոն աշխատանքային գրաֆիկին։

Հարցերի դեպքում👇🏻
📩 Գրել
📞 +37441542002

#ազատազէն #հրաձգարան #ամանոր

Ազատազէն

22 Dec, 06:37


«ՀՀ ցանկացած քաղաքացի որոշակի տարիքից սկսած պետք է տիրապետի գոնե մեկ զինատեսակի», - նշում է Վարդան Պետրոսյանը։

«Ազատազէն» կրթական ՀԿ-ի լիիրավ անդամ և հրահանգիչ Վարդան Պետրոսյանի հարցազրույցը Հայաստանի Հանրային Ռադիոյի եթերում։
🔗 https://youtu.be/_P0VXOvIJNk?si=v-KtlbcrWod1SQkV

Ազատազէն

21 Dec, 18:00


Այսօր Ազատազէնի՝ Երևանի հրաձգարանում տեղի ունեցավ դիպուկների դասընթացի մասնակիցների առաջին ստուգարքը, որի ընթացքում նրանք ամփոփեցին դասերի առաջին փուլը։

5 ամիս տևող այս դասընթացը անվճար է և ուղղված է մարտական գործուղությունների մասնակցել ցանկացողներին ուսուցանել անհրաժեշտ գիտելիքներ:

#դիպուկներիդասեր #ազատազէն #դիպուկահար

Ազատազէն

20 Dec, 17:51


Նոր տարի՝ նոր նպատակներ

Մասնակցի՛ր զենքի ձեռքբերման քննությանը, դարձի՛ր մեր գաղափարների կրողը և արի՛ միասին դարձնենք զենքի մշակույթը կենցաղի մի մաս։

Քննությունը կազմված է 2 փուլից.
🔸 Տեսական
Տեսական քննության հարցաշար 🔗 https://shorturl.at/PMCL3
🔸 Գործնական
• Զենքի բաղկացուցիչ մասերի և փամփուշտների քննում
• Կրակային քննություն
Քննության կարգ 🔗 https://shorturl.at/mD2bg

Գրանցվել հենց հիմա 👇🏻
🔗 https://shorturl.at/rOnL0

∙ Հունվար 16
∙ Ազատազէնի՝ Երևանի հրաձգարան

#զենքիքննություն #ազատազէն #քննություն

Ազատազէն

19 Dec, 15:30


Թվանք | Հաղորդում #N99 | VAN 82mm ականանետի վարժասարք

Հայկական արտադրության ականանետը նախատեսված է խրամատներում և լեռնահովիտներում գտնվող հակառակորդի կենդանի ուժը և զինտեխնիկան ոչնչացնելու համար: Կրակի հեռահարությունը՝ մինչև 3040 մետր: Տեսահոլովակում ներկարացված է VAN 82mm ականանետի մարզասարքը։

Հաղորդումը հասանելի է Azatazen TV-ում 👇🏻
🔗 https://youtu.be/Q4GLeZu1IKY?si=WVzhSGxRiphnVofR

‼️ Տեսանյութում ցուցադրվող ականանետը նախատեսված է միայն ուսումնական նպատակներով։

#թվանք #ազատազէն #ականանետ

Ազատազէն

29 Nov, 18:08


🔥 Անակնկալներ Ազատազէնում՝ զենքի ձեռքբերման առաջիկա  քննությանը

Դեկտեմբերի 5-ին լրանում է 1 տարին, ինչ «Ազատազէն» կրթական ՀԿ-ն իրականացնում է զենքի ձեռքբերման քննությունը։

Բաց մի՛ թող հոբելյանական քննությանը մասնակցելու և նվերներ ստանալու եզակի հնարավորությունը։

Տեսական և գործնական քննությունները գերազանց հանձնողներին սպասվում են նվերներ՝
🔸 Դիպուկահար զենքից կրակելու հնարավորություն
🔸 Իսկ մյուս անակնկալը... թողնենք գաղտնի, այն կիմանաս հենց քննության օրը 😉

Գրանցվել քննությանը👇🏻
🔗 https://shorturl.at/yv9j0

#ազատազէն #քննություն

Ազատազէն

24 Nov, 18:02


Վերհիշե՞նք հրաձիգների համահայկական մրցույթը 🔥

«Առանց Սահման» հաղորդումը հյուրընկալվել էր մրցույթին և լուսաբանել է մրցույթի ամբողջ ընթացքը։

Հաճելի դիտում
🔗 https://youtu.be/xHnSqv59DFI?si=sSxawQXCGVbNOhGc

Ազատազէն

23 Nov, 18:04


«Թվանք»-ի սիրահարներ, արդյոք գիտե՞ք` որոնք են ամենադիտված 5 «Թվանք» հաղորդումները 🤔

Դրանք են՝
1️⃣ Հաղորդում #1 | AK 5,45x39
https://shorturl.at/x8DZr
2️⃣ Հաղորդում #26 | Orsis T5000 338 Lapua Magnum
https://shorturl.at/4je9n
3️⃣  Հաղորդում #10 | Orsis SE 300 win mag
https://shorturl.at/hz9sL
4️⃣ Հաղորդում #12 | CZ 455 suppressed
https://shorturl.at/u17qB
5️⃣ Հաղորդում #9 | Orsis varmint .338 lapua magnum
https://shorturl.at/2PBJc

«Թվանք» հաղորդաշարը տալիս է հնարավորություն ծանոթանալ  զենքերի աշխարհին։ Նկարահանվել հաղորդաշարում կարող են բոլոր ցանկացողները, ովքեր ունեն սեփական զենք։

Հաղորդաշարը նկարահանվել և նկարահանվում է բացառապես Patreon-ում նվիրաբերությունների շնորհիվ։
🔗 https://www.patreon.com/azatazen

#թվանք #ազատազէն #ամենադիտվածթվանքներհ

Ազատազէն

22 Nov, 18:01


Արդեն 3072 ՀՀ քաղաքացի մասնակցել է զենքի ձեռքբերման քննությանը «Ազատազէն» ԿՀԿ-ում, հերթը քոնն է

Դեկտեմբերի 5-ին Ազատազէնի՝ Երևանի հրաձգարանում տեղի կունենա հերթական քննությունը։ Հիշեցնում ենք, որ տեսական և գործնական քննությունները կարող եք հանձնել նույն օրը։ Գրանցվել 👇🏻
🔗 https://shorturl.at/Tu5ys

🗓️ Դեկտեմբերի 5
📍 Ազատազէնի՝ Երևանի հրաձգարան
• Տեսական քննության վճար՝ 3.000 ՀՀ դրամ։
• Գործնական քննության վճար՝ 5.000 ՀՀ դրամ։

Մասնակցի՛ր քննությանը, զինվի՛ր, մարզվի՛ր։

#զենքիքննություն #ազատազէն

Ազատազէն

21 Nov, 15:32


🔥 Թվանք | Հաղորդում #№96 | STEYR MANNLICHER SSG08

Աջակցի՛ր «Թվանք»-ին՝ նվիրաբերելով Patreon-ում։

Պատրա՞ստ ես խոցել հեռու թիրախներ, ապա SSG08-ը հենց այն զենքն է, ինչ քեզ անհրաժեշտ է։ Դիպուկահարների համար նախատեսված այս զենքին կարող ես ծանոթանալ «Թվանք»-ի 96-րդ հաղորդման ընթացքում👇🏻
🔗 https://shorturl.at/FRy59

Հաճելի դիտում ✊🏻

#թվանք #ազատազէն #SSG08 #patreon

Ազատազէն

21 Nov, 09:46


Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօրվա կայանալիք դատական նիստը Ազատազէնի քաղաքացիական հրաձգարանի լիցենզավորման վերաբերյալ հետաձգվել է իրավահաջորդության հետ կապված որոշում կայացնելու նպատակով։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա
• Դեկտեմբերի 5
• Ժամը 09:50

Շնորհակալ ենք բոլորին, ովքեր աջակցել են մեզ այս ընթացքում։

#ազատազէն #դատականնիստ

Ազատազէն

20 Nov, 18:10


Արդեն 3 տարի է, ինչ «Ազատազէն» ԿՀԿ-ն ակտիվորեն իրականացնում է իր գործունեությունը՝ նպաստելով զենքի մշակույթի զարգացմանը Հայաստանում: Կազմակերպության և համայնքի ջանքերով հիմնադրվել է ՀՀ առաջին բաց քաղաքացիական հրաձգարանը, որը յուրահատուկ է իր միջավայրով, հնարավորություններով և ենթակառուցվածքով։

Մեկնաբանություններում կիսվիր՝ երբ ես առաջին անգամ այցելել Ազատազէնի քաղաքացիական հրաձգարան 👇🏻

#ազատազէն #հրաձգարան #ազատազէնհամայնք

Ազատազէն

20 Nov, 13:30


📢 Քննարկում Լրատվական ռադիո եթերում Իշխան Գևորգյանի հետ՝ Ազատազէնի քաղաքացիական հրաձգարանի լիցենզավորման վերաբերյալ դատական նիստի մասին։

Տեսանյութը հասանելի է YouTube-ում 👇🏻
https://www.youtube.com/watch?v=CkWalorbcYU

#ազատազէն #դատ #քննարկում

Ազատազէն

19 Nov, 17:44


«Մենք հաստատակամ ենք մեր առաքելությունը իրականացնելու մեջ և արհեստական փոքր խնդիրները չեն կարող կասեցնել այդ ընթացքը»- Նաղաշ Բաղդասարյան։

Նոյեմբերի 21-ին կայանալիք դատական նիստի մասին խոսել է «Ազատազէն» ԿՀԿ-ի գործադիր տնօրեն Նաղաշ Բաղդասարյանը։

Տեսանյութը հասանելի է Դավիթ Գրիգորյանի YouTube-յան ալիքում 👇🏻
https://shorturl.at/wjCTA

Ազատազէն

19 Nov, 13:40


Թվանք | Հաղորդում #№96 | STEYR MANNLICHER SSG08

‼️ Նվիրաբերելով Patreon-ում՝ դուք աջակցում եք «Թվանք» հաղորդման նկարահանմանը ‼️

SSG08-ը ավստրիական Steyr Mannlicher ընկերության արտադրության՝ նախատեսված դիպուկահարների համար։ Զենքը ընկերության ավելի վաղ արտադրված մոդելի՝ SSG 04-ի բարելաված տեսակն է։

📢 96-րդ հաղորդումը կարող եք դիտել Azatazen TV-ում
∙Նոյեմբերի 21-ին
∙Ժամը՝ 19:30

#azatazen #patreon #SSG08 #թվանք

Ազատազէն

17 Nov, 18:10


Հրաձգարանի լիցենզավորում ստանալու մերժումից հետո «Ազատազէն» ԿՀԿ-ն հայց է ներկայացնում Դատարան։ Դատարանը տրամադրում է ժամանակավոր լիցենզիա մինչև վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը, որի արդյունքում Ազատազէնը հնարավորություն է ստանում իրականացնել հրաձգարանի գործունեությունը։

Այնուհանդերձ, Դատարանը, իրականացնելով դատաքննություն, վճռում է հայցը ամբողջությամբ մերժել, սակայն ուժի մեջ է թողնում հրաձգարանի գործունեության ժամանակավոր լիցենզիան։

Ուշադրության է արժանի այն փաստը, որ թեև Դատարանը մերժել է հայցը ամբողջությամբ, հաստատված է համարել այն հանգամանքը, որ հայցվոր «Ազատազէն» ԿՀԿ-ն նման իրավիճակում հայտնվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության գործողությունների արդյունքում, մասնավորապես` չի ստեղծել անհրաժեշտ հանձնաժողով և չի ընդունել համապատասխան կանոնակարգ։

Այսպիսով, Դատարանի վճռով «Ազատազէն» ԿՀԿ-ի հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության մերժվել է։ «Ազատազէն» ԿՀԿ-ի կողմից վերաքննիչ դիմում է ներկայացվել։

#ազատազէն #դատ #նգն

Ազատազէն

15 Nov, 18:02


2023 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքը, ըստ որի սահմանվել է հրաձգարան գործարկելու կարգը։ Կարգում ասվում է, որ հրաձգարանը պետք է ունենա հրահանգիչներ, որոնք որակավորում են ստանալու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան հանձնաժողովի կողմից։

2023 թվականի հուլիսի 11-ին «Ազատազէն» ԿՀԿ-ն դիմում է ներկայացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը հրաձգարանի լիցենզավորում ստանալու համար, սակայն դիմումը մերժվել է, պատճարաբանվելով, որ հրահանգիչները չունեն համապատասխան որակավորման վկայական։

Բանն այն է, որ ոստիկանությունը չէր սահմանել որակավորում ստանալու կանոններ, կարգ, հանձնաժողովի կազմ, սակայն օրենքը շրջանառության մեջ էր։ Ստացվում է, որ գործնականում որևէ հրահանգիչ չէր կարող ստանալ անհրաժեշտ որակավորում։

Իսկ ինչպե՞ս արձագանքեց «Ազատազէն» ԿՀԿ-ն ՀՀ ՆԳՆ ոստիկանության անօրինական, հայեցողական լիազորությունների ոչ ճիշտ կիրառման, ձևական պահանջների չարաշահման, կամայական վերաբերմունքի դրսևորման և ոչ պրոֆեսիոնալ վարչարարության հետևանքով «Ազատազէն» ԿՀԿ-ին «հրաձգարանի լիցենզիայի տրամադրումը» մերժելու փաստի հիմքով:

Հետևեք մեր սոցիալական էջերին՝ մանրամասն ծանոթանալու համար դատական պրոցեսին։

#ազատազէն #նգն #դատ

Ազատազէն

14 Nov, 15:33


Թվանք | Հաղորդում #N95 | TAURUS MODEL 62 🔥

TAURUS ընկերության MODEL 62 հրազենը՝ արտադրված 1999-2007 թվականներին, յուրահատուկ նմուշ է զենքի սիրահարների համար։ Օգտագործման հարմարավետության շնորհիվ հրազենը լավ տարբերակ է մարզումների համար։

«Թվանք» հաղորդաշարը նկարահանվում է Patreon հարթակում նվիրաբերությունների շնորհիվ։ Բաժանորդագրվի՛ր և աջակցի՛ր «Թվանք»-ը։


https://youtu.be/mPT8kSXkh6I

Ազատազէն

12 Nov, 18:07


Սիրելի՛ հայրենակիցներ,

Նոյեմբերի 21-ին Վերաքննիչ վարչական դատարանում տեղի կունենա դատական նիստ՝ Ազատազէն ԿՀԿ-ն ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության, Ազատազէնի քաղաքացիական հրաձգարանի լիցենզավորման վերաբերյալ։

Դատական նիստին մուտքը ազատ է, ցանկության դեպքում կարող եք ներկա գտնվել։

🔸 Նոյեմբերի 21-ին՝ ժամը 11:00
🔸 Վերաքննիչ վարչական դատարան (Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 11 դահլիճ)

«Ազատազէն» ԿՀԿ-ի իրավունքների պաշտպանությունը ստանձնել է «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակի կորպորատիվ իրավունքի հարցերով տնօրեն, փաստաբան, «Ազատազէն» ԿՀԿ լիիրավ անդամ Տարոն Բաղդասարյանը։

Ազատազէն

12 Nov, 15:32


🔥 Զենք, որը ունի տարիների պատմություն՝ TAURUS MODEL 62

Ըստ Taurus ընկերության՝ M2 հրացանը կրկնօրինակն է շատ տարիներ առաջ Ջոն Բրաունինգի ստեղծած հրացանի։ Տարբերությունը այն է, որ ավելացվել են անվտանգության ժամանակակից համակարգեր և այլ նորարարություններ։

Չնայած նրան, որ զենքը ունի հին դիզայն, որը, իրականում, հատուկ է արված Taurus-ի կողմից՝ այն նպատակահարմար է թե՛ որսորդության, թե՛ մարզվելու համար։

Զենքին կարող եք ծանոթանալ «Թվանք» 95-րդ հաղորդման ընթացքում։
⏱️ Նոյեմբերի 21՝ ժամը 19:30
🔸 Azatazen TV

#azatazen #taurus #model62 #թվանք

Ազատազէն

11 Nov, 18:02


🌳 Իրական դպրոցի սաները Ազատազէնի՝ Երևանի հրաձգարանում իրականացրել են ծառատունկ։ Նախկինում ևս եղել են նմանատիպ փորձեր, սակայն հողի և կլիմայական պայմանների պատճառով ծառերը չորացել են։ Այս անգամ սաները փորել են խրամներ և 20 սոսի տնկել են խրամների մեջ՝ անձրևաջրերի կուտակման համար։

Ծառերի բարեհաջող հարմարվելու դեպքում պլանավորվում է կազմակերպել մեծաքանակ ծառատունկ։

Շնորհակալ ենք Իրական դպրոցին և իր սաներին Ազատազէն ԿՀԿ-ի կողքին լինելու համար։ 🧡

#իրանականդպրոց #ազատազէն #բարեկարգում

Ազատազէն

09 Nov, 18:06


🔊 Համայնք Ազատազէնին,

«Կապի հիմունքներ. անտեսանելի ուժ դաշտում» վարպետաց դասը հագեցած էր կապի միջոցների մասին բազմաբովանդակ ինֆորմացիայով։ Մասնակիցները ուսումնասիրեցին կապի ապահովման և սպասարկման կարևոր գործընթացները։

Իսկ դասի գործնական հատվածում ուսումնասիրվեց ռադիոկայանը, թե ինչպես ճիշտ օգտագործել այն և ուղղել կարգավորումները։

#կապ #վարպետացդաս #ազատազէն

Ազատազէն

08 Nov, 18:11


Զենքի մշակույթի զարգացումը կարևոր է երկրի հզորության համար. դա հակառակորդին կստիպի հաշվի առնել ևս մեկ կարևոր ուժ։ Զենքի մշակույթի զարգացման մեջ յուրաքանչյուրս կարող ենք ունենալ մեր ներդրումը․ մարզվել, քննություն հանձնել և ձեռք բերել սեփական զենք։

Զենքի ձեռքբերման քննությունը նոյեմբերի 21-ին է։
🔗 https://shorturl.at/tv0GL

Մանրամասների համար՝
📥 գրել մեզ անձնական նամակով
📞 +374 41 542002

#զենքիձեռքբերում #զենքիձեռքբերմանքննություն #azatazen

Ազատազէն

07 Nov, 15:31


🔥 Զենք, որը զգալի հետք է թողել հրազենների պատմության մեջ՝ Heckler & Koch G3/HK91

«Թվանք» 94-րդ հաղորդման ընթացքում ներկայացված Heckler & Koch G3/HK91 զենքը ստեղծվել է Սառը պատերազմի ժամանակ գերմանացի Լուդվիգ Վորգրիմլերի կողմից։ Նախնական տարբերակը արտադրվել է Իսպանիայում՝ որպես CETME Model 58,, այնուհետև Գերմանիայում՝ Heckler & Koch G3 (HK G3):

Հաղորդման ամբողջական տարբերակը դիտեք Azatazen TV-ի Youtube-յան ալիքում։
🔗 https://youtu.be/B5_xQGomLxQ

Հիշեցնում ենք, որ «Թվանք»-ը շարունակվում է նկարահանվել «Patreon» հարթակում ձեր նվիրաբերությունների շնորհիվ։ Եթե ցանկանում եք տեսնել հետագա հաղորդումները, ապա բաժանորդագրվեք Patreon-ին։
🖇 https://shorturl.at/8Y6nL

#azatazen #թվանք

Ազատազէն

06 Nov, 18:49


🤔 Զինված և մարզված հասարակությունը կարող է լինել որպես զսպող ուժ՝ կանխելու հնարավոր ագրեսիաները երկրի սահմաններին։ Ինչպե՞ս։

∙ Առաջնահերթ այն կազդի ռազմական հաշվարկների վրա։ Հնարավոր հակառակորդը ստիպված է հաշվի առնել ոչ միայն կանոնավոր բանակի դիմադրությունը, այլև՝ ավելի մեծ մարդկային և նյութական կորուստների ռիսկը, ինչպես նաև երկարատև պարտիզանական պայքարի հնարավորությունը, ինչը կբարդացնի իր նպատակների իրագործումը և կխաթարի ցանկացած հարձակողական գործողության հաջողությունը։
∙ Հոգեբանական ազդեցությունը դրսևորվում է ժողովրդի վճռականությամբ՝ պաշտպանելու իրենց հայրենիքը, արտահայտում է համազգային միասնություն և պատրաստվածություն, ինչպես նաև բարձրացնում է հասարակության մարտական ոգին։
∙ Տարածքային պաշտպանության ուժեղացումը յուրաքանչյուր բնակավայր վերածում է պաշտպանական հենակետի, ինչը բարդացնում է թշնամու առաջխաղացումը և ապահովում արագ արձագանք տեղական սպառնալիքներին։
∙ Տարբեր վայրերում զինված ուժեր ունենալով՝ մենք ստիպում ենք հակառակորդին վերափոխել իր ռեսուրսների բաշխումը. նա ստիպված է ավելացնել զորքի քանակը և ուժեղացնել լոգիստիկ աջակցությունը։

Մեկնաբանություններում կիսվեք՝ էլ ի՞նչ դժվարություններ կառաջացնի հակառակորդի համար զինված հասարակաությունը։

#ազատազէն #զենքիմշակույթ

Ազատազէն

05 Nov, 18:06


IT Intellectual Cup-ին մնացել են հաշված օրեր։

Խաղի մասին Ձեր հարցերի պատասխանը կգտնեք Ազատազէն կրթական ՀԿ-ի լիիրավ անդամների՝ Լիլիթի և Արամի հարցազրույցի ընթացքում 👇🏻

https://youtu.be/fpDG-Ak31C4?si=Nr9HM517OHWHQJeT

Ազատազէն

05 Nov, 16:43


🔥 Կրթությունը այլընտրանք չունի։

Ուսանողի տան անդամների այցը Ազատազէնի՝ Երևանի հրաձգարան։

Շնորհակալ ենք զենքի մշակույթը սերմանելու և տարածելու համար 🧡

https://shorturl.at/K2TdD

Ազատազէն

04 Nov, 18:00


Հոկտեմբեր ամիսը 32 վայրկյանում 🔥

Հոկտեմբեր ամիսը Ազատազէն կրթական ՀԿ-ի համար լի էր հետաքրքիր և անմոռանալի պահերով։

Շնորհակալություն բոլորին, ովքեր Ազատազէնի կողքին են եղել այս ընթացքում 🧡

#ազատազէն #ամփոփում

Ազատազէն

31 Oct, 15:31


Թվանք | Հաղորդում #N93 | DANIEL DEFENSE DD5v4 308Win 🔥

DD5v4-ը հզոր .308 Winchester տրամաչափի հրացան է՝ նախատեսված մեծ որսի համար: Այն ապահովում է բարձր ճշգրտություն մինչև 1000 մետր և ավել հեռավորություններում։ Գազի կարգավորվող հատվածը ապահովում է կայուն կրակոց թե՛ խլացուցիչով, թե՛ առանց։

Ամբողջական տեսանյութը հասանելի է Azatazen TV-ում 👇🏻
🔗 https://youtu.be/2aTkZB29ryA

«Թվանք» հաղորդումը նկարահանվում է զենքի մշակույթը հասարակությանը ավելի հասանելի դարձնելու համար և նկարահանվում է Patreon հարթակի նվիրաբերությունների շնորհիվ։
🔗 https://www.patreon.com/azatazen

#danieldefense #azatazen #patreon

Ազատազէն

29 Oct, 18:22


Կապի միջոցները շա՜տ-շատ են. ի՞նչ կապի միջոց օգտագործել ռազմական և արտակարգ իրավիճակներում 🤔

Նոյեմբերի 9-ին տեղի կունենա «Կապի հիմունքներ. անտեսանելի ուժ դաշտում» վարպետաց դասը։

Դասընթացի ընթացքում կուսումնասիրվեն 👇🏻
∙ Կապի համակարգերի հիմունքներ
∙ Կապի տարբեր միջոցների գործարկման ուսուցում
∙ Կապի անվտանգության ապահովման մեթոդներ
∙ Սարքավորումների տեխնիկական սպասարկման ու պահպանման հմտությունների զարգացում
∙ Արտակարգ իրավիճակներում կապի արդյունավետ կազմակերպում

Հնարավորություն կունենաք նաև նոր ձեռք բերված տեսական գիտելիքները և հմտությունները օգտագործել գործնականում։

‼️ Գրանցվել կարող եք միչև 6 նոյեմբերի, 2024 ներառյալ
Գրանցման հղումը՝ https://forms.gle/TZ9nDwZyMqjFe5Dj9

🗓️ Նոյեմբերի 9
Տևողությունը՝ 4 ժամ
📌 Դասընթացավար՝ Գևորգ Խունոյան
📌 Ազատազէնի՝ Երևանի հրաձգարան
📍 Դասընթացի վճարը՝ 10․000 ՀՀ դրամ

#կապիմիջոցներ #վարպետացդաս #ազատազէն

Ազատազէն

28 Oct, 18:04


Տարածի՛ր զենքի մշակույթը Հայաստանում. մարզվի՛ր և ձեռք բեր սեփական զենքդ 🔥

✔️Զենքի ձեռքբերման առաջիկա քննությունը նոյեմբերի 7-ին է։

Քննության և՛ տեսական, և՛ գործնական փուլերը տեղի կունենան նույն օրը՝ Ազատազէնի՝ Երևանի քաղաքացիական հրաձգարանում։

Գրանցվել կարող եք նախապես 👇🏻
🔗 https://shorturl.at/UYSiP

🗓️ Նոյեմբերի 7
📍 Ազատազէնի՝ Երևանի քաղաքացիական հրաձգարան
📌 Տեսական քննության վճար՝ 3.000 դրամ
📌 Գործնական քննության վճարը՝ 5.000 դրամ
Ծանոթանալ քննական կարգին 👇🏻
https://shorturl.at/iX4bU

#ազատազէն #զենքիքննություն

Ազատազէն

26 Oct, 18:03


Հզոր համայնք՝ հզոր Ազատազէն 🔥

Այսօր սեպտեմբեր ամսին գրանցված աջակից անդամների հետ ունեցանք մտերմիկ զրույց-քննարկում, որի ընթացքում նրանք ծանոթացան Ազատազէնի պատմության, գործունեության և նպատակների հետ։

Օրը ավելի բովանդակալից դարձրեց զենքի հետ ճիշտ վարվելակերպի ուսուցումը և հրաձգությունը

Իսկ դու դեռ մտածու՞մ ես աջակից դառնալու մասին։ Միացի՛ր 👇🏻
https://shorturl.at/FGHt6

#ազատազէն #աջակիցանդամ #ազատազէնհամայնք

Ազատազէն

24 Oct, 15:30


Թվանք | Հաղորդում #N92 | ARMSCOR 1911

ARMSCOR 1911 ատրճանակը արտադրում է Armscor ֆիլիպինյան ընկերությունը։ Ատրճանակի հիմքը դասական Colt 1911-ն է։ Այս ատրճանակը իդեալական է 1911 դասական ոճի սիրահարների համար։

Ամբողջական «Թվանք»-ը արդեն Ազատազէնի YouTube-յան ալիքում է 👇🏻
🖇️ https://shorturl.at/zYSmh

Աջակցել «Թվանք»-ին կարող եք բաժանորդագրվելով Patreon-ին 👇🏻
🖇️ https://shorturl.at/zea3A

#patreon #թվանք #ազատազէն #armscor

Ազատազէն

23 Oct, 18:03


Թե ինչպես է անցել դիպուկների մրցման նախընտրական փուլը՝ ներկայացված է «Ժամը լրատվական» -ի անդրադարձում

Դիտել տեսահոլովակը 👇🏻
https://shorturl.at/xzF0r

Ազատազէն

23 Oct, 14:24


«Ազատազէնը խոստանում է, որ նման մրցույթները լինելու են պարբերական», ֊ նշեց Ազատազէն կրթական ՀԿ֊ի գործադիր տնօրեն Նաղաշ Բաղդասարյանը։

NEWS.am - ի անդրադարձը հրաձիգների և դիպուկների համահայկական մրցմանը 👇🏻
🔗 https://shorturl.at/t9bVj

Ազատազէն

22 Oct, 18:02


Ազատազէն կրթական ՀԿ-ի ստեղծման օրվանից լինելով կազմակերպության նպատակներից մեկը՝ հոկտեմբերի 19-ին և 20-ին դիպուկների մրցույթը դարձավ իրականություն։

Նպաստելու համար ռազմամարզական բաղադրիչի դերի, արդյունավետության և դրա վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը՝ Ազատազէն կրթական ՀԿ-ն կարևորում է նմանատիպ մրցույթների իրականացումը և ամենամյա բնույթը։

Մարզվի՛ր, եղի՛ր պատրաստ հաջորդ մրցույթներին, քանի որ դրանք շատ մոտ են 😉

#դիպուկներ #դիպուկներիմրցույթ #ազատազէն

Ազատազէն

22 Oct, 16:31


🏆 Նոյեմբերի 30-ին տեղի կունենա ՏՏ ոլորտի ընկերությունների միջև IT Intellectual Cup -ը։ Ամենամյա ինտելեկտուալ առաջնությունը անցկացվելու է սպորտային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ձևաչափով և լավագույն արդյունքներ ցուցաբերած խմբերը կպարգևատրվեն մեդալներով, գավաթներով և անակնկալ նվերներով։

Առաջնության ամբողջ հասույթը տրամադրվելու է Ազատազէն կրթական ՀԿ-ին։

Գրանցվել IT Intellectual Cup առաջնությանը 👇🏻
https://shorturl.at/v8Y6B

📌 Նոյեմբերի 30-ին
📌 FoodPark by Downtown

Ծանոթացիր մանրամասներին 👇🏻
https://www.facebook.com/events/1374638779948995?ref=newsfeed

#itintellectualcup #azatazen #it

Ազատազէն

21 Oct, 16:18


Հայկական երկրորդ հեռուստաալիքի անրադարձը դիպուկների մրցմանը 👇🏻

https://youtu.be/LqNuQW0EW-Y?si=75oZoGM-yKb-Fxu4

Ազատազէն

20 Oct, 11:22


Ավարտվեց դիպուկների մրցույթը։

Երեք փուլերի ընթացքում 46 դիպուկներ մրցում էին նվաճելու հաղթանակը։
Լավագույն արդյունքները գրանցեցին👇🏻
🥇 Սասուն Ղուլյան , ով Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ պարգևատրվեց ASP-T հայկական արտադրության հրազենով։
🥈Արթուր Շատվորյանը UAV Lab-ի կողմից պարգևատրվեց Perun 15 ինքնաձիգով։
🥉 Հովսեփ Ղազարյան, ով պարգևատրվեց Tigr 7.62x54R հրազենով Jin.am խանութի կողմից։
🏅Վարդան Պետրոսյանը ստացավ զենքի երկտեղ պայուսակ ZGST ընկերության կողմից։

Շնորհակալ ենք մրցույթներում ներգրավված բոլոր մարդկանց. ձեզ հետ կատարեցինք ևս մեկ քայլ մեր առաքելությանն ընդառաջ։ Մրցույթները իրապես նպաստում են Հայաստանում զենքի մշակույթի զարգացմանը։

Ազատազէնը խոստանում է, որ նման մրցույթները լինելու են պարբերական։

#հրաձիգներ #համահայկականմրցույթներ #ազատազէն #դիպուկներ

Ազատազէն

18 Oct, 18:16


Ազատազէն կրթական ՀԿ-ի նպատակն է ձևավորել, զարգացնել և տարածել զենքի մշակույթը Հայաստանում, և հրաձիգների համահայկական մրցույթը այդ նպատակի իրագործման կարևոր քայլերից էր։

Մրցույթի ընդհանուր արդյունքները տպավորիչ էին․ մասնակիցները ցուցաբերեցին բարձր մարզվածության աստիճան՝ իրենց հմտություններով։ Մրցույթը կլինի շարունակական՝ ամրապնդելու համար հրաձգության մշակույթը Հայաստանում։

Մարզվի՛ր, հզորացի՛ր, եղի՛ր պատրաստ 🔥

#ազատազէն #հրաձիգներիմրցույթ #մրցույթներ #հրաձիգ

Ազատազէն

18 Oct, 14:46


Դիպուկների մրցույթի համար կարևոր է իմանալ՝

✔️ Թույլատրվում է ունենալ հավելյալ պահեստատուփ և փամփուշտներ՝ խափանման դեպքում մրցավարի թույլտվությամբ փոխարինման համար:
✔️ Թույլատրվում է օգտվել բոլոր տեսակի տեխնիկական սարքերից (հեռադիտակ, հեռաչափ, բալիստիկ հաշվիչ և այլն):
✔️ Թույլատրվում է մասնակիցներին օգտագործել հենման բարձիկ և երկոտանի հենակ։
Չի թույլատրվում օգտագործել եռոտանի և գորգիկ (коврик)։

Այցելուների համար 👇🏻
‼️ Շաբաթ օրը մինչև ժամը 15:00 փակ են լինելու ճշգրտման և տակտիկական տեղամասերը։
‼️ Կիրակի օրը մինչև ժամը 15:00 փակ են լինելու ակոսափող և հարթափող զենքերի և ճշգրտման տեղամասերը։

Մուտքը ազատ է դիտորդների համար։

• Հոկտեմբերի 19, 20
• Մրցույթի սկիզբը՝ 09:30
• Ազատազէնի՝ Երևանի հրաձգարան

#դիպուկներիմրցույթ #ազատազէն #համահայկականմրցույթներ

Ազատազէն

17 Oct, 18:07


Խոցի՛ր թիրախը, նվաճի՛ր հաղթանակը 🎯

Դիպուկների մրցանակների շարքում են ASP-T, Perun 15 և Tigr 7.62x54R հրազենները, իսկ 4-րդ հորիզոնականին սպասվում է խրախուսական նվեր՝ զենքի երկտեղ պայուսակ ZGST ընկերության կողմից։

Մրցույթին մուտքը ազատ է դիտորդների համար։
📌 Հոկտեմբերի 19, 20
📌 Մրցույթի մեկնարկը՝ 09:30
📌 Ազատազէնի՝ Երևանի հրաձգարան

#դիպուկներիմրցույթ #ազատազէն

Ազատազէն

17 Oct, 15:30


Թվանք | Հաղորդում #N91 | Պտուտակավոր ԱԹՍ-ներ 🔥

21-րդ դարի ամենաարդյունավետ տեխնոլոգիաներից մեկը, որը մեծապես փոխել է պատերազմ վարելու մոտեցումները՝ պտուտակավոր ԱԹՍ-ներ։ Աչքի են ընկնում ճշգրիտ հարվածներով, բազմաֆունկցիոնալությամբ և տարածության վերահսկման հնարավորություններով:

Դիտել 91-րդ հաղորդումը 👇🏻
🖇️ https://shorturl.at/lxLpa

Գրանցվե՛ք Patreon-ին, աջակցե՛ք «Թվանք»-ին 👇🏻
🖇️ https://shorturl.at/hs6Rr

#ԱԹՍ #պտուտակավոր #ազատազէն #patreon #թվանք

Ազատազէն

16 Oct, 17:59


Ինչպե՞ս հետաքրքիր անցկացնել այս կիրակի օրը 🤔

Ազատազէնի՝ Երևանի հրաձգարանում «Հրաձիգների և դիպուկների» մրցաշարի շրջանակում տեղի է ունենալու դիպուկների մրցույթը։ Մրցույթին կարող ես մասնակցել նաև դու և սովորել կրակային հնարքներ, ծանոթանալ նոր զենքերի հետ և իհարկե, անցկացնել լավ ժամանակ։

‼️ Մրցույթին մուտքը ազատ է դիտորդների համար։

📌 Հոկտեմբերի 20, 09:30 AM
📌Ազատազէն՝ Երևանի հրաձգարան

#azatazen #դիպուկներ #դիպուկներիմրցույթ

Ազատազէն

15 Oct, 18:09


Ժամանակն է հայտարարելու դիպուկների մրցման գլխավոր մրցանակը

🥇Առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ կստանա հայկական արտադրության ASP-T հրազենը։

Մուտքը դիտորդների համար ազատ է։
📌 Հոկտեմբերի 19, 20
📍Ազատազէնի՝ Երևանի հրաձգարան

#ազատազէն #դիպուկներիմրցույթ

Ազատազէն

14 Oct, 14:50


🏆 Դեպի հաղթանակ՝ վստահ քայլերով

Հոկտեմբերի 12, 13֊ին Ազատազէնի՝ Երևանի քաղաքացիական հրաձգարանում իրականություն դարձավ հրաձիգների առաջին համահայկական մրցույթը։

Մրցութային օրերի ընթացքում լավագույնի կոչումի համար մրցեցին 60 հրաձիգներ 4 վարժություններում։ Լավագույն արդյունք ցույց տված մասնակիցներն են՝
🥇 Համլետ Մարտիրոսյան, ով Tactical Bunker խանութի կողմից պարգևատրեց ADC M5 BASIC հրազենով,
🥈Սուրեն Ղարիբյան, ով JIN.am խանութի կողմից ստացավ TR3 ինքնաձիգը,
🥉Արամազդ Կյուրեղյան, ով Safari Arms խանութի կողմից պարգևատրվեց VEPR 136 հրազենով։
🏅4-րդ տեղը զբաղեցրած Հովհաննես Միքայելյանը ZGST ընկերության կողմից ստացավ խրախուսական նվեր՝ զենքի երկտեղ պայուսակ։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, հյուրերին, կազմակերպչական թիմին, մրցանակային տեղերի հովանավորներին, բոլորին, ում ջանքերի շնորհիվ տեղի ունեցավ այս տոնը։

#ազատազէն #հրաձիգներ #հրաձիգներիմրցույթ

Ազատազէն

13 Oct, 07:09


Հանրային Ռադիոյի անդրադարձը հրաձիգների առաջին համահայկական մրցմանը։

https://shorturl.at/8q0sI

Ազատազէն

12 Oct, 16:16


Կարծու՞մ էիք` մրցանակները ավարտվել են 🤔

Հայկական ZGST ընկերությունը և՛ հրաձիգների, և՛ դիպուկների մրցույթներին 4-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակցներին կտրամադրի խրախուսական նվերներ՝ երկտեղանոց պայուսակներ զենքերի համար։

Հրաձիգների մրցույթ 👇🏻
🗓️ Հոկտեմբերի 13-ին, մեկնարկը՝ ժամը 9:30

Իսկ դիպուկների մրցմանը գրանցվելու համար👇🏻
🖇️ https://shorturl.at/o9f7n

Մրցույթներին մուտքը ազատ է դիտորդների համար։

#ազատազէն #zgst #հրաձիգներ #դիպուկներ

Ազատազէն

11 Oct, 18:05


Ազատազէնի՝ Երևանի հրաձգարանում զենքի ձեռքբերման հաջորդ քննությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին։

Զենքի ձեռքբերման քննությունը բաղկացած է երկու մասերից՝
👉🏻 Տեսական
Ծանոթանալ տեսական քննության հարցաշարին👇🏻
https://shorturl.at/HRVgJ
👉🏻 Գործնական
• Զենքի բաղկացուցիչ մասերի քննում
• Կրակային քննություն
Ծանոթանալ քննության կարգին 👇🏻
https://shorturl.at/uk1qt

Գրանցվել զենքի ձեռքբերման քննությանը 👇🏻
🔗 https://shorturl.at/Vn4az

#azatazen #զենքիձեռքբերմանքննություն #ակոսափողզենք #հարթափողզենք