Լճաշենում հնդիկ կնոջ ու նրա ընկերոջ միջև վեճ է ծագել սեռական հարաբերությունների շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Վիճաբանության ընթացքում տղամարդը ձեռքերով ու ոտքերով հարվածել է կնոջը, որից հետո վերջինս ծծմբաթթու է լցրել նրա վրա։ Տուժածը տեղափոխվել է «Սևան» հիվանդանոց, որտեղ մահացել է՝ գիտակցության չգալով։ Կինը ձերբակալվել է։