Lraber @lraber_h2 Channel on Telegram

Lraber

@lraber_h2


Լրաբեր լրատվական ծառայություն

Լրաբեր (Armenian)

Լրաբեր լրատվական ծառայություն այնպես է անվճար հասցե, որը մասնակցում է ոստիկանության, շարժման, սերնդի և այլ տեսահոլովակների գրաֆիկական մշակումների հետ։ Արագ և հետագախվելու համար կարող եք մասնակցել նաև թիվ ձևաչափերով տեսահոլովակների և կրոնիկական ծառայությունների ներկայացումներ։ Խնդրում ենք անցնել @lraber_h2 հայտնաբերելու հետեւում և ուղարկել առաջադրեք ձեր մասնակցությունը։

Lraber

03 Dec, 12:31


Լիտվայի իշխանությունները պատրաստ են անհրաժեշտության դեպքում քաղաքական ապաստան տրամադրել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, հայտարարել է հանրապետության նախագահի ավագ խորհրդական Աստա Սկայսգիրիտեն։

Lraber

03 Dec, 12:27


4 երեխա ունեմ, 22 ժամ աշխատում եմ, աշխատանքից ազատել են, երևի մտածել են՝ ես եմ կազմակերպել գործադուլը. գործադուլին մասնակից վարորդ:

Lraber

03 Dec, 11:16


Հալեպից անվտանգ տարհանման հնարավորությունն այս պահին բացակայում է. Սիրիայում ՀՀ դեսպանություն:

Lraber

03 Dec, 10:24


Պարզվում է, որ Երևանում ավտոբուսի վարորդների համազգեստները Քաղաքապետարանը վաճառել է վարորդների վրա յուրաքանչյուր հագուստի՝ արժեքը 15 հազար դրամով. Սոնա Աղեկյան:

Lraber

03 Dec, 10:20


Վարորդներն ասում են, որ իրենց խոստացվածը չի կատարվել․ Մանուկ Սուքիասյան: https://www.facebook.com/share/v/126ZKPogSpH/

Lraber

03 Dec, 10:16


Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Lraber

03 Dec, 10:13


ԱՄՆ Կոնգրեսը հայտարարել է, որ Covid-19-ը, ըստ ամենայնի, առաջացել է չինական Ուհան քաղաքի լաբորատորիայում: Այս մասին ասվում է Ներկայացուցիչների պալատի կորոնավիրուսային համավարակի հարցերով ենթահանձնաժողովի 557 էջանոց զեկույցում, որը կազմվել է 2 տարի տևած հետաքննության արդյունքում: https://www.congress.gov/118/meeting/house/117748/documents/HRPT-118-SSCPReport.pdf

Lraber

03 Dec, 10:12


Եթե ՀՀ վարչապետը ինձ խնդրի, ես վայրկյան անգամ չեմ ընդդիմանա այդ խնդրանքին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական երկու պատգամավորների «խնդրել է» վայր դնել մանդատը, և նրանցից Հովիկ Աղազարյանը ընդդիմանում է:

Lraber

03 Dec, 10:08


18 վարորդ ազատվել է աշխատանքից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

Lraber

03 Dec, 10:04


ԼՂ հարցում մեր վարած քաղաքականությունը միակ տարբերակն էր պետականություն պահելու շանս ստանալու համար. մենք երաշխավորեցինք ՀՀ-ի պետականության գոյությունն առաջիկա 100-ամյակի ընթացքում. Նիկոլ Փաշինյան:

Lraber

03 Dec, 10:01


Ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից ստեղծված իրավիճակի համար, միևնույն ժամանակ՝ հստակ արձանագրեմ, որ որևէ տեսակի շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու. Տիգրան Ավինյան:

Lraber

03 Dec, 09:56


Սա ձախողումները շարունակող, տարածքային ամբողջականությանը hարված հասցնող գործունեությանը ֆինանսավորող բյուջե է. «Հայաստան» դաշինքը դեմ կքվեարկի: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դեմ կքվեարկի 2025 թվականի բյուջեի նախագծին: Այս մասին ԱԺ նիստում հայտարարել է խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Lraber

03 Dec, 09:52


Մենք ստեղծում ենք անվտանգային մի համակարգ, որի առաջին գծում բանակը չէ. Նիկոլ Փաշինյան:

Lraber

03 Dec, 09:48


ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ զրույցում կատակել է` առաջարկելով Կանադան դարձնել ԱՄՆ 51-րդ նահանգը, Fox News-ին հայտնել են աղբյուրները։ Հեռուստաալիքի զրուցակիցները մանրամասնել են, որ Թրյուդոն նորընտիր նախագահի՝ ԱՄՆ-ին միանալու առաջարկին պատասխանել է «նյարդային ծիծաղով»։

Lraber

03 Dec, 09:44


Աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նաhատակ, իսկ ազգ-բանակ ընկալումն ազգ-նաhատակ ընկալման շարունակությունն է. Նիկոլ Փաշինյան:

Lraber

03 Dec, 09:40


Արթուր Հովհաննիսյանը չի բացառել, որ Հովիկ Աղազարյանը կարող է հեռացվել խմբակցությունից:

Lraber

03 Dec, 09:36


Մենք գտնվում ենք կառավարության և ուղևորների արանքում, դարձել ենք քաղաքապետարանի իրենց «բռոնի ժիլետը», ուղևորը փողը չի տալիս, ասում ես վճարիր, ասում է՝ գնա Նիկոլից ուզի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գործադուլ իրականացնող երթուղայինի վարորդներից մեկը:
«Պայմանագրով ո՞ր մեկն է իմ անվտանգությունը ապահովում, որ մեկը հեռախոսը կամ պայուսակը տվեց գլխիս, հո ես չեմ նստի ծեծ ուտեմ: Մի հատ էլ թեթևակի բողոք է լինում, ասում են` վատ վարորդ ես, արի դիմումդ գրի, ազատվի, գնա: Կինը երեխան գրկին նստում է, ասում է 100 դրամանոց չունեմ, ասեմ իջի սառի՞, ձեր խիղճը կհերիքի այդպես անեք»,- ասաց նա:

Lraber

03 Dec, 09:32


ԿԽՄԿ-ի տվյալներով ղարաբաղյան hшկամարտության հետևանքով անհետ կորած անձանց թիվը մոտ է 5,000-ին, որոնցից շուրջ 1,000-ը հայեր են: Անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ ԿԽՄԿ-ի գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Lraber

03 Dec, 09:28


Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ Արտակ Գրիգորյանն ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան: 37-ամյա ֆուտբոլիստը 52 հանդիպման է մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: 496 խաղ նա անցկացրել է ակումբային կարիերայում:

Lraber

03 Dec, 09:24


Մեծ թվով վարորդներ հերթական անգամ առաջ են քաշում անտրամաբանական պահանջներ. վերոնշյալ գործողություններին տրվելու է գնահատական. Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյան:

Lraber

11 Nov, 18:33


Լրաբեր - 11.11.2024
https://youtu.be/7kjGsw4LMEI

Lraber

11 Nov, 17:01


ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքում է նախագահ Վահագն Խաչատուրյանի հոսպիտալացվելու վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերը:

Lraber

11 Nov, 16:52


ՔՊ–ն Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը կառաջադրի ԲԴԽ, իսկ Վասակ Ռափյանինը՝ Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոններում:

Lraber

11 Nov, 16:41


ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը սրտի հետ կապված խնդիրներ ունի և երեկ հոսպիտալացվել է։ Այս մասին  գրում է ArmLur.am-ը։ Կայքի տեղեկություններով, նրան տեղափոխել են «Բեսթ Լայֆ» ԲԿ, որտեղ նախագահին այցելել է Անահիտ Ավանեսյանը։ 

Lraber

11 Nov, 15:13


Չընտրված իշխանության վրեժը երևանցիներից. Մեսրոպ Մանուկյան /// ՊՐՈՖՖԱԿՏ
https://youtu.be/OuWEBYQpQ5s

Lraber

11 Nov, 14:05


Վրաստանը բաց է թողել հնարավորությունը, սակայն պետք է եվրոպացի ընկերների օգնությամբ վերագտնի այն. այս մասին, 1tv.ge-ի փոխանցմամբ, ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ԵՄ ութ երկրների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հետ հանդիպումից հետո:

Lraber

11 Nov, 14:00


Գրետա Թունբերգը կոչ է արել ցույցեր կազմակերպել ամբողջ աշխարհում Թուրքիայի դեսպանատների առջև:

Lraber

11 Nov, 13:56


ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ներկայումս քննարկման փուլում է գտնվում ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրի ներքո դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի 2025 թվականի քվոտայի բաշխմանը վերաբերող նախագիծը, որն ըստ էության տարածվելու է նոր` 2022 թվականի դեկտեմբերի 31-ից հետո, թողարկված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների վրա:

Lraber

11 Nov, 13:52


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոյեմբերի 11-ին Հայրապետական այցով մեկնել է Հնդկաստան՝ Կալկաթայի եկեղեցական վարչության և Հայոց Մարդասիրական ճեմարանի տնօրինության հրավերով։

Lraber

11 Nov, 13:49


Կիևում գտնվող Բորելը ՌԴ-ի հրթիռային հարձակման պատճառով ապաստարան է իջել:

Lraber

11 Nov, 13:45


Նոյեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի այցը տեղի է ունենում Ադրբեջանում Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի շրջանակում:

Lraber

11 Nov, 13:42


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով ժամանել է Բաքու՝ մասնակցելու Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի միջոցառումներին:

Lraber

11 Nov, 13:38


Եթե ձեր աշխատանքներն այդքան հաջող են, ինչո՞ւ են վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները արտերկրում սովորում. Էդգար Ղազարյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանին հարցադրում է արել ԱԺ-ում:

Lraber

11 Nov, 13:34


Պարզվել են Նոր Խարբերդում 17-ամյա երիտասարդին կյանքից զրկելու հանգամանքները. կա կալանավորված: https://www.youtube.com/watch?v=JfivZFqNpUg&embeds_referring_euri=https%3A%2F%2Fwww.tert.am%2F&source_ve_path=MjM4NTE

Lraber

11 Nov, 13:30


Կրեմլը հերքել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի մասին տեղեկությունը:

Lraber

11 Nov, 13:26


Ինչպես են Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններն առանց ժողովուրդների մասնակցության քննարկում խաղաղությունը. BBC: https://www.bbc.com/russian/articles/cn4v7028xzeo

Lraber

11 Nov, 13:22


Արտաշատի 46-ամյա և անչափահաս բնակիչների սպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել 5 անձի: https://www.youtube.com/watch?v=fA7F6ujSlmU&embeds_referring_euri=https%3A%2F%2Fwww.tert.am%2F&source_ve_path=MjM4NTE

Lraber

11 Nov, 13:18


Հանրապետությունում այսօր հնարավոր է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կբարձրանա:

Lraber

11 Nov, 13:15


Ինչո՞ւ ԼՂ-ում հայեր չկան. միջազգային և հայկական մի շարք կազմակերպություններ համատեղ զեկույց են հրապարակել: https://armenpress.am/hy/article/1204563

Lraber

11 Nov, 13:11


Բախվել են Արարատ-Երասխ-Սուրենավան երթուղու «Գազել»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ: https://shamshyan.com/hy/article/2024/11/11/1272935

Lraber

03 Nov, 19:30


Գեղարքունիքում բախվել են «ՎԱԶ 2110»-ն ու «ՈւԱԶ»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կան վիրավորներ: https://shamshyan.com/hy/article/2024/11/03/1272494

Lraber

03 Nov, 19:10


Նոյեմբերի 3-ին, ժամը 17:13-ին ահազանգ է ստացվել, որ Խնձորուտ գյուղի «Հորադիզ» կոչվող տարածքում այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։40-ին, մարվել՝ 21։10-ին: Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ։

Lraber

03 Nov, 11:52


Իրանի հյուսիսում գտնվող Սեմնան նահանգում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 05:16-ին: Օջախը գտնվել է Գերմսար քաղաքի մոտ՝ 11 կմ խորության վրա։
Հաղորդվում է 9 տուժածի մասին: Երկրաշարժը զգացվել է նաև Թեհրանում և Քարաջում, հայտնում է Tasnim գործակալությունը։

Lraber

03 Nov, 09:01


2024 թվականի նոյեմբերի 3-ին Մոլդովայում տեղի է ունենում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Ֆավորիտը եվրոպամետ նախագահ Մայա Սանդուն է, որը հոկտեմբերի 20-ին կայացած առաջին փուլում ստացել է ձայների մոտ 42%-ը։
Սանդուի մրցակիցն ընդդիմադիր, Մոլդովայի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն է, որը լավ արդյունք է ցույց տվել առաջին փուլում՝ հավաքելով մոտ 26%. քվեարկության արդյունքը կորոշի՝ որ ուղղությամբ կշարժվի երկիրը:

Lraber

03 Nov, 07:34


Թրամփը զանգահարել է Արամ Ա կաթողիկոսին

https://www.lraber.news/Article.aspx?articleId=35074

Lraber

02 Nov, 19:24


Հետընտրական Վրաստան. Նախընտրական ԱՄՆ. Գերիներ ադրբեջանական բանտերում. #Ամբասսադոր
https://youtu.be/ReI39p9G140

Lraber

02 Nov, 17:10


Լրաբեր - 02.11.2024
https://youtu.be/cwaBDRAPwI0

Lraber

02 Nov, 15:53


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականի պահանջով գործողությունները Հայաստանի ստադիոններում շարունակվում են։
Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 14-րդ տուրի ԲԿՄԱ – «Արարատ-Արմենիա» հանդիպումը Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում ընդհատվեց մի քանի րոպեով։ Երկրպագուները ներխուժեցին խաղադաշտ՝ վանկարկելով «Հեռացի՛ր-հեռացի՛ր»։

Lraber

02 Nov, 15:15


COP29-ը տեղի չէր ունենա Ադրբեջանում, եթե ՀՀ իշխանությունը վետո դներ ՄԱԿ որոշման վրա

https://www.lraber.news/Article.aspx?articleId=35065

Lraber

02 Nov, 15:10


Թուրքիայում պատրաստվում են ընդունել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծ

https://www.lraber.news/Article.aspx?articleId=35066

Lraber

02 Nov, 14:24


Թռուցիկը վերցրե՛ք, իջեք ներքևը կպցրեք՝ կարող ա զենքի մեղադրանքով տանեն. Հովհաննես Ավետիսյան: Լրաբեր
https://youtu.be/yC-cc5DQ6U8

Lraber

02 Nov, 13:46


Նոյեմբերի 2-ին, ժամը 13:23-ին Սիսիան-Աղիտու ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «MAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Ա․) և «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ա.):
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, Վ. Ա․-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը. Վ. Ա․-ն և ուղևոր Ա․ Ե․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Lraber

02 Nov, 13:41


Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 24-30-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Կենտրոն վարչական շրջանում՝ հոկտեմբեր 26-30-ը, Արաբկիրում՝ հոկտեմբերի 25-ին և 26-ին, Նոր Նորքում և Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Lraber

02 Nov, 12:06


Ամբասսադոր. որոշեցինք պարոն Ղազարյանի հետ մեր մեկնաբանությունները փոխանցել. Լիլիթ Կոստանյան: Լրաբեր
https://youtu.be/rNv5mcBic3M

Lraber

02 Nov, 10:57


Օրերս ձերբակալված, ապա ազատ արձակված 9 քաղաքացիներից որեւէ մեկի նկատմամբ քրեական վարույթ չի հարուցվել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց փաստաբան Արսեն Բաբայանը:

Lraber

02 Nov, 10:53


Խորապես վշտացած ենք Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ. ԱԳՆ:

Lraber

02 Nov, 09:36


ՀՀ-ում ԱԳ նախարարի կարգավիճակ ունեցողի այն հայտարարությունը, թե «Հայոց ցեղասպանության ճանաչումը երկրի թիվ մեկ առաջնահերթություն չէ, իսկ ցեղասպանությունը, պատմական իրադարձությունների ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, ԱԳՆ օրակարգ չէ», խոսում է ոչ միայն գործող իշխանության` թուրքական առաջնահերթություններով առաջնորդվելու, այլ Հայաստանի անվտանգությունը նոր հարվածի տակ դնելու մասին. Տիգրան Աբրահամյան:

Lraber

02 Nov, 09:32


Նոյեմբերի 3-ին նորոգված Միածնաէջ Մայր Տաճարում, սրբազան Պատարագի արարողության ընթացքում տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում:

Lraber

01 Nov, 17:14


Լրաբեր - 01.11.2024
https://youtu.be/E_aeF8X_eWk

Lraber

01 Nov, 17:10


Ներողություն եմ խնդրում, ես կճշտեմ՝ դա վրիպակ ա, թե՞․․․ Վահե Հովհաննիսյան: Լրաբեր - 1․11․2024
https://youtu.be/9lOMCdIRYT4

Lraber

29 Oct, 19:10


Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը բանակցություններ է վարել ՄԹ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տիմոտի Բարոուի, Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարար Սթիվեն Դաութիի և Թագավորության խորհրդարանի անդամների հետ։
Կողմերը քննարկել են Ադրբեջանի և ՄԹ երկկողմ հարաբերությունները, Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը և COP29-ը։

Lraber

29 Oct, 19:07


Արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրվել է Սրբուհի Գալյանի թեկնածությունը:
Սրբուհի Գալյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն է, եղել է նաև արդարադատության նախարարի տեղակալ։

Lraber

29 Oct, 18:13


Լրաբեր - 29.10.2024
https://youtu.be/Zs9qsfyGv5A

Lraber

29 Oct, 18:13


Հրապարկեի՛ք. Ծովինար Վարդանյանը՝ Անահիտ Մանասյանին: Լարբեր - 29.10.2024
https://youtu.be/3HKy3du_EyI

Lraber

29 Oct, 15:40


Արա Եղոյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից:

Lraber

29 Oct, 15:36


ՌԴ-ն չի պատրաստվում ներքաշվել սպառազինությունների նոր մրցավազքի մեջ, սակայն միջուկային ուժերը կպահպանի անհրաժեշտ բավարար մակարդակի վրա. Պուտին:

Lraber

29 Oct, 15:32


«Նոա» ֆուտբոլային ակումբն արձագանքել է «Արարատ-Արմենիայի» գրառմանը:
««Նոան» բարձր է գնահատում գործընկերոջ՝ «Արարատ Արմենիա» ակումբի հայտարարությունը։ Մեր խորին համոզմամբ՝ ֆուտբոլը պետք է զարգանա և առաջընթաց ապրի փոխադարձ հարգանքի և համերաշխության մթնոլորտում, ինչին պետք է նպաստենք բոլորս։
Շնորհակալություն ենք հայտնում «Արարատ Արմենիային» և բոլորին մաղթում արդար և գեղեցիկ ֆուտբոլ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի առաջնության 13-րդ տուրի՝ «Արարատ-Արմենիայի» հետ խաղում մրցակցի երկրորդ մարզիչն իրեն հարվածել է:

Lraber

29 Oct, 15:28


Հայաստանի գործող գավաթակիր «Արարատ-Արմենիան» հայտարարություն է տարածել Հայաստանի առաջնության 13-րդ տուրի «Նոայի» դեմ խաղում (0:1) տեղի ունեցած տհաճ միջադեպի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Երեկ «Արարատ-Արմենիա» – «Նոա» հանդիպման ընթացքում տեղի է ունեցել տհաճ միջադեպ: «Արարատ-Արմենիա» ակումբը ցավում է տեղի ունեցածի համար և հույս հայտնում, որ միջադեպը կհարթվի:
Հաջողություն ենք մաղթում «Նոային» Կոնֆերենցիաների լիգայում և բոլորիս մաղթում դիտարժան ֆուտբոլ Հայաստանի Պրեմիեր լիգայում»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Նշենք, որ ակումբը չի մանրամասնում, թե ինչ տհաճ միջադեպ է գրանցվել հանդիպման ընթացքում։
Սակայն՝ ինչպես նշել էինք ավելի վաղ «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան հայտնել էր, որ մրցակից թիմի երկորդ մարզիչը հարվածել է իրեն։

Lraber

29 Oct, 15:25


Եթե գնաճը զսպելու անհրաժեշտություն լինի, ԿԲ-ն պատրաստ է. Մարտին Գալստյան: Լրաբեր - 29.10.2024
https://youtu.be/PgDabaTnZ4M

Lraber

29 Oct, 15:24


Փաշինյանը Բուդապեշտում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին:

Lraber

29 Oct, 15:20


Զելենսկին Արևմուտքին խնդրել է «Տոմահավկ» հրթիռներ տրամադրել. New York Times:

Lraber

29 Oct, 15:16


Եթե Մելիքբեկյանը կմտածի, որ ես կարող եմ օգնել մեր հավաքականին, կարելի է բանակցել․ Եղիշե Մելիքյան:

Lraber

29 Oct, 15:13


Ադրբեջանն Արցախում 32 էլեկտրակայան է կառուցում:

Lraber

29 Oct, 15:02


Իշխանությունները խորհրդարանական ընտրություններում օգտագործել են «հայկական կարուսել» մեթոդը. Զուրաբիշվիլի:

Lraber

29 Oct, 15:00


ՀԷՑ-ը վերազինում է բաշխիչ ցանցը: Լրաբեր - 29.10.2024
https://youtu.be/jHpuCYvEo3E

Lraber

29 Oct, 14:59


Քննարկվել են ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման համար Հայաստանի կողմից իրականացվելիք հիմնական միջոցառումները:

Lraber

29 Oct, 14:55


Շարունակելու եմ քաղաքական բնույթի հոդվածներ գրել և փոխանցել լրատվամիջոցներին, չի կարող տնային կալանքն ավելի խիստ լինել քան ՔԿՀ-ինը. Աշոտյան:

Lraber

29 Oct, 14:52


Պայթյnւն՝ Սասուն Միքայելյանի հարազատին պատկանող, Հրազդանում գործող գազալցակայանում: https://shamshyan.com/hy/article/2024/10/29/1272162

Lraber

29 Oct, 14:48


Վրաստանի կառավարությունը թույլ չտվեց, որ երկիրը վերածվի «2-րդ Ուկրաինայի».Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան:

Lraber

29 Oct, 14:45


Երևանում բնակարանային գողության փորձ կատարողներից մեկը ձերբակալվել է: https://www.youtube.com/watch?v=c6bDQgt3-P4&t=59s

Lraber

23 Oct, 15:21


Բաքվի հետ պաշտոնապես մրցակցում են, թե ով ավելի հակահայ կլինի. Տիգրան Աբրահամյան /// ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ
https://youtu.be/Yr6OUch1WTs

Lraber

23 Oct, 14:55


ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելը խոսել է Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձի իրավունքի մասին:

Lraber

23 Oct, 14:51


Միրզոյան. Հայաստանը «3+3» հարթակում չի բանակցելու Ադրբեջանի հետ:

Lraber

23 Oct, 14:48


Փաշինյանն ասել է, որ BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելը կարեւոր է Հայաստանի համար:

Lraber

23 Oct, 14:46


Էդ գիտելիքները ես չունեմ․ գիտես ի՞նչ՝ դու բոյով ես․ Ալեն Սիմոնյան: Լրաբեր - 23.10.2024
https://youtu.be/E2pkeA0Mfb0

Lraber

23 Oct, 13:58


Լուկաշենկոն կառաջադրվի 2025-ի նախագահական ընտրություններում:

Lraber

23 Oct, 13:54


Սնուփ Դոգի համերգը նոյեմբերին, հնարավոր է, տեղի ունենա. Ժաննա Անդրեասյան:

Lraber

23 Oct, 13:50


Ազգային ժողովը Վիգեն Քոչարյանին ընտրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր, իսկ Հայկ Գրիգորյանին՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։

Lraber

23 Oct, 13:46


Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ:

Lraber

23 Oct, 13:42


Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն:

Lraber

23 Oct, 13:37


Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի որդին՝ Դիեգո Սինագրան, կդառնա Իսպանիայի առաջնության երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Իբառա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը։

Lraber

23 Oct, 11:35


Ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Երևան» ՀԷԿ-ի տարածքում, այրվում են մալուխներ։ Կազմակերպվել է համապատասխան արձագանքում. տեղեկացնում են Ներքին գործերի նախարարությունից։
Ըստ տեղեկատվության՝ այրվել են եռաֆազ հոսանքի 2 մալուխ՝ յուրաքանչյուրը 20 սմ, որը մարվել է տեղի ուժերով։

Lraber

23 Oct, 11:31


Պետք է վերանայենք մեր որոշումը և ներկայացնենք արդարադատության նախարարի թեկնածուներ, որոնք ՔՊ անդամ չեն. Ալեն Սիմոնյան:

Lraber

23 Oct, 11:28


Հույս ունենք, որ առնվազն մինչեւ խաղաղության պայմանագիր կնքելը ԵՄ դիտորդները այստեղ կլինեն. Ալեն Սիմոնյան:

Lraber

23 Oct, 11:26


Տեխասի գլխավոր դատախազ Քեն Փակստոնը դատի է տվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին իր կոչն անտեսելու համար՝ կապված նահանգում գրանցված 450 հազար  ընտրողների քաղաքացիությունն ստուգելու հետ, նշվել է դատախազի գրասենյակի կայքում։

Lraber

23 Oct, 11:22


Կառավարության հետ հարցուպատասխանից առաջ ՔՊ-ն նիստ է հրավիրել:

Lraber

23 Oct, 11:15


Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հավաքակայանը համալրվել է աղբատար 14 նոր մեքենաներով:

Lraber

23 Oct, 11:14


«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզիկի մարզակոշիկից թմրանյութ ու կաթուցիչ է հայտնաբերվել: https://shamshyan.com/hy/article/2024/10/23/1271784

Lraber

23 Oct, 11:10


Բելառուսի նախագահի ընտրությունները նշանակված են 2025թ. հունվարի 26-ին:

Lraber

23 Oct, 11:07


«Պետք է ընտրություն կատարվի ՔՊ-ից դուրս». Խաչատուր Սուքիասյանը՝ արդարադատության նախարարի թեկնածուի մասին:

Lraber

22 Oct, 11:38


ԲՐԻԿՍ-ը ելք է ամերիկյան տոտալիտարիզմից. Փեզեշքիանը մեկնել է ՌԴ՝ մասնակցելու կազմակերպության գագաթնաժողովին:

Lraber

22 Oct, 11:35


Լիբանանում Իսրայելի գիշերային ավիահարվածներից զոհվել է 13 մարդ, կա 57 վիրավոր:

Lraber

22 Oct, 11:32


Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 2-4 աստիճանով:

Lraber

22 Oct, 11:28


Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արթուր Գրիգորյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից։

Lraber

22 Oct, 11:24


«Չէ, չեմ շփվում, ցավոք սրտի, շատ ցավոք». Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանի հետ շփվելու մասին:

Lraber

22 Oct, 11:21


Այս գործընթացը Ադրբեջանում հանրային առումով շատ ավելի ոչ միանշանակ է անցնում, քան ՀՀ-ում. Վիլեն Գաբրիելյան:

Lraber

22 Oct, 11:18


Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին:

Lraber

22 Oct, 11:14


«Հետևանքներ կլինեն»․ Ալեն Սիմոնյանը՝ Արգիշտի Քյարամյանի և Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին:

Lraber

22 Oct, 11:10


Զորամասից դուրս եմ եկել, չեմ հասցրել փոխվել․ քննություն՝ հեռակա ուսուցման համար: Լրաբեր - 22.10.24
https://youtu.be/V7LZm0YVDwE

Lraber

22 Oct, 09:17


Մեր հայրենիքից հանձնվել են տարածքներ, որից հետո ստեղծվել է աշխատանքային կանոնակարգ. Բագրատ Սրբազան: Աշխատանքային կանոնակարգ կոչվածի ընթացքը վկայում է, որ Տավուշում տեղի ունեցածը հակապետական, հակասահմանադրական ու հակազգային հանցագործություն է:

Lraber

22 Oct, 09:13


Այս կանոնակարգը հաղթանակի ճանապարհ է դեպի խաղաղություն ու մեր ինքիշխանություն. Հակոբ Արշակյան:

Lraber

22 Oct, 09:08


Երկկողմ պայմանավորվածություն ունենք սահմանազատման դետալների հետ կապված որևէ մեկնաբանություններ չտալ, զգայուն թեմա է. Մհեր Գրիգորյան:

Lraber

22 Oct, 09:05


Ադրբեջանը պատմական շանս ունի դրական մեսիջ ուղղել աշխարհին, խոսքը մեր այնտեղ գտնվող 23 անձանց մասին է. Սիմոնյանը՝ COP29-ի մասին:

Lraber

22 Oct, 09:01


Արթուր Բաղդասարյանը և նրա ընտանիքը հրավիրվել են Դատախազություն:

Lraber

22 Oct, 08:57


Պուտինը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին:

Lraber

22 Oct, 08:54


Հիմնավոր կասկած կա՝ կանոնակարգը միտված է հետագայում արդարացնելու հերթական հակապետական զիջումները. Հայկ Մամիջանյան:

Lraber

22 Oct, 08:51


ՀԱՄԱՍ-ը, անվտանգության նկատառումներից ելնելով, չի բացահայտի նոր առաջնորդի ինքնությունը:

Lraber

22 Oct, 08:47


Սևան-Մարտունի-Գետափ ճանապարահին «ՎԱԶ 21099»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: https://shamshyan.com/hy/article/2024/10/22/1271724

Lraber

22 Oct, 08:44


Եթե Ադրբեջանը չվավերացնի կանոնակարգը, մեր արած գործընթացը որևէ իրավական ուժ չունի. Ալեն Սիմոնյան:

Lraber

22 Oct, 08:40


Կանոնակարգը պահե՛ք օրակարգում այնքան ժամանակ, մինչև պարզ դառնա, թե Ադրբեջանն ինչ է անելու, սա է մեր երկրի շահերից բխում. Արմեն Ռուստամյան: