TUMO Parents Corner @tumocenter Channel on Telegram

TUMO Parents Corner

@tumocenter


TUMO Parents Corner ալիքը թումոցիների ծնողների և ընտանիքի անդամների համար է:
Այստեղ կծանոթանաք Թումոյի նորություններին, կմասնակցեք տարբեր քննարկումների և կստանաք ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները:

TUMO Parents Corner (Armenian)

TUMO Parents Corner ալիքը թումոցիների ծնողների և ընտանիքի անդամների համար է:
Այստեղ կծանոթանաք Թումոյի նորություններին, կմասնակցեք տարբեր քննարկումների և կստանաք ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները: Այս ալիքում թումոյի անձամբ համատեղ մտքերը կկապվեն սպասարկողին, դասախոսին կևտացնեն խնդրելու վայրում: Այն կմասնակցվի թումոյի մարզախցիների, մասնագետների հետ, ու մեծամասնությունը դասասենում է ռազմաբանական արագության ֆոննի հետ:

TUMO Parents Corner

09 Jan, 15:04


Ծնողներ ջան ❤️
Վահէ և Լյուսի 2025 մրցույթը մեկնարկում է՝ այս անգամ նոր կանոններով 🎉

Թումոյի ուսանողների և շրջանավարտների աշխատանքները ժյուրիի դատին ներկայացնելու ենք մենք՝ Թումո թիմը, ընտրելով 2018 թվականի հունվարից մինչև 2025 թվականի սեպտեմբեր անցկացված դասընթացների ու աշխատարանների ավարտուն նախագծերից լավագույնները։

Անվանակարգերը հինգն են՝

▪️ արվեստ
▪️ տեխնոլոգիաներ
▪️ երաժշտություն
▪️ լուսանկարչություն
▪️ ֆիլմ

Յուրաքանչյուր անվանակարգում կգործի երեք մրցութային տեղ`

▪️1-ին տեղ — 3,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ
▪️2-րդ տեղ — 2,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ
▪️3-րդ տեղ — 1,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ

Մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր կայքում՝ https://tumo.org/hy/vahe-lucie-award-2025/

TUMO Parents Corner

07 Jan, 08:07


Սիրելի ծնողներ 🎉
Եկել ենք ևս մեկ անգամ շնորհավորելու ձեր տոները և հիշեցնելու, որ այսօրվանից Թումո բոլոր կենտրոնները և տուփերը բացում են իրենք դռները:
Թումոյական դասերը վերսկսում են 😍⭐️

TUMO Parents Corner

27 Dec, 14:28


Ծնողներ ջան ❤️

Այն ուսանողները, ովքեր ծնողական շաբաթից մեզ նկարներ էին ուղարկել ու դեռ չեն ստացել իրենց նվերները, կարող են մոտենալ կենտրոնների գրանցման բաժին, կամ տուփերի մարզիչներին, նշել իրենց անունը և ստանալ անակնկալը 🎉

TUMO Parents Corner

26 Dec, 15:20


Ծնողներ ջան, ահա այս տարվա Թումո տուփերի ամանորյա նկարազարդումները

Իսկ դուք հասցրե՞լ եք տեսնել 😍

TUMO Parents Corner

24 Dec, 15:00


Ահա այս տարվա բոլոր Թումո կենտրոնների ամանորյա զարդարանքները 🎄

TUMO Parents Corner

15 Nov, 15:08


Սիրելի ծնողներ 😍

Վայոց ձորի մարզի բոլոր պատանիներին հասանելի է Թումոյի կրթական ծրագիրը 🎉
Եղեգնաձորում ժամանակավոր կենտրոն և տուփեր Վայքի, Արենիի, Ջերմուկի ու Շատինի համայնքներում 🤗

TUMO Parents Corner

14 Nov, 14:35


Սիրելի՛ ծնողներ,

Մենք ստացել ենք բազմաթիվ լուսանկարներ Թումոյի տարբեր կենտրոններից և տուփերից 😍

Ուրախ ենք, որ մասնակցում եք ծնողական շաբաթին և կիսվում եք ձեր լուսանկարներով🔆

Շտապե՛ք, մինչև կիրակի դեռ կարող եք այցելել ձեր երեխաների դասերին, ուղարկել մեզ լուսանկարներ և նվեր ստանալ Թումոյից

TUMO Parents Corner

12 Nov, 13:41


Հարգելի ծնողներ,

մասնակցեք ծնողական շաբաթին, նկարվեք ձեր երեխայի հետ Թումոյում, ուղարկեք նկարը [email protected] հասցեին՝ նշելով ձեր երեխայի տվյալները, և ստացեք հաճելի ու շատ թումոյական նվեր 🎉😍

TUMO Parents Corner

11 Nov, 16:02


Ահա, թե ինչպես է անցնում Թումոյի ծնողական շաբաթվա առաջին օրը 💫🔅

Հիշեցնենք, որ մինչև նոյեմբերի 17-ը կարող եք ձեր թումոցիների հետ գալ մեր կենտրոններ ու բոքսեր, ներկա լինել նրանց դասերին, ծանոթանալ մարզիչների հետ և ստանալ Թումոյի կրթական պրոցեսի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները 🎉😍

TUMO Parents Corner

08 Nov, 16:04


🥹 Էջմիածնում բնակվող արցախցի պատանիներն այս շաբաթ Թումո Երևանում մասնակցում են կողմնորոշիչ փուլին 🎉

Թումոն Արցախի պատանիների համար (T4AT) նախաձեռնության շրջանակում նրանք ապահովվում են տրանսպորտով, որպեսզի այցելեն մոտակա Թումո, մինչև իրենց բնակավայրում կենտրոնի բացումը։

Նախաձեռնությունը հասանելի է դարձրել մեր կրթական մոդելը նաև Թումո Կողբի և Դիլիջանի, ինչպես նաև Մխչյանի և Սևանի տուփերի մերձակայքում բնակվող արցախցի պատանիների համար 😍

TUMO Parents Corner

07 Nov, 15:24


Այն պահը, երբ հասկանում ես, որ հաջորդ երկուշաբթի օրվանից ծնողները, մորաքույրները, հորեղբայրները ու բոլոր-բոլորը մեկ դասով կդառնան թումոցի 🤩

Մեր ծնողական շաբաթը տարվա մեջ երկու անգամ հնարավորություն է տալիս ուսանողների ընտանիքի անդամներին բացահայտել Թումոն ներսից ու իմանալ, թե ինչ են սովորում իրենց թումոցիները տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում:

Սպասում ենք ձեզ նոյեմբերի 11-ից 17-ը՝ ձեր ուսանողի դասաժամերին:

TUMO Parents Corner

01 Nov, 15:01


Սիրելի ծնողներ🥰

Նոյեմբերի 11-17-ը Թումոյում ծնողական շաբաթ է։ Անպայման այցելեք ձեր երեխաների հետ տուփեր և կենտրոններ, մասնակցեք նրանց ինքնուսուցմանը, դասընթացներին և աշխատարաններին, զրուցեք նրանց մարզիչների հետ, տեսեք` ինչ առաջընթաց ունեն նրանք և ավելի լավ պատկերացրեք՝ ինչ հրաշալի աշխարհ է Թումոն ձեր երեխաների համար:

TUMO Parents Corner

30 Oct, 15:13


Ջերմուկի Թումո տուփը իր դռներն է բացել սեպտեմբերին: Ուսանողներն արդեն անցնում են ինքնուսուցման վարժանքներ և շուտով կուղևորվեն Թումո Եղեգնաձորի ժամանակավոր կենտրոն մասնակցելու դասընթացների և աշխատարանների:

Ունե՞նք ծնողներ հենց այդ շրջաններից: Եթե այո, նկարներին ❤️ դրեք, որ տեսնենք ձեր ակտիվությունը 🙌

TUMO Parents Corner

29 Oct, 15:03


Ծնողներ ջան 🥰 Լուսինե Ղուկասյանը Լոնդոնից գալիս է Թումո Երևան՝ վարելու նկարազարդման աշխատարան, որի ընթացքում ձեր թումոցիները կպատկերեն ամանորի և սուրբծննդյան հեքիաթային տեսարաններ:

Հուշեք ուսանողներին, որպեսզի հասցնեն դիմել` https://am.tumo.world/path/learninglabs/671a49553e0559d8e952b9e4

TUMO Parents Corner

28 Oct, 16:17


Դե ինչ, աշնանային ծնողական շաբաթվա օրերը արդեն պարզ են՝ նոյեմբերի 11-17։ Ահա մի քանի դրվագ անցած տարվա ծնողական շաբաթից, իսկ մենք արդեն պատրաստվում ենք ձեզ դիմավորելուն։

Անպայման եկեք 🤗

TUMO Parents Corner

24 Oct, 16:00


Այդ մեկ շաբաթվա ընթացքում դուք կարող եք ավելի լավ ծանոթանալ Թումոյի կրթական պրոցեսին, տեսնել ձեր երեխաների զբաղվածությունը` ծանոթանալով իրենց մարզիչների և դասընթավարների հետ:

TUMO Parents Corner

16 Oct, 16:00


Եկել ենք հրաշալի նորությամբ կիսվելու 😍

Թումո կբացվի նաև Աստանայում 🎉
Այսօր «Աստանա հաբի»-ի հետ պայմանագիր է ստորագրվել, ըստ որի Արհեստական բանականության ազգային կենտրոնում կբացվի Թումո՝ տեխնոլոգիական հսկաներ Google-ի ու TikTok-ի կողքին:

Իսկ դուք գիտե՞ք, որ Թումո կենտրոններ կան Փարիզում, Լիոնում, Լիսաբոնում, Բեռլինում, Տիրանայում, և մի շարք այլ քաղանքերում։ Այս ցանկին միանալու են Աստանան, Լոս Անջելեսը, Ամստերդամը, Տակասակին և շատ այլ քաղաքներ 🤗

TUMO Parents Corner

15 Oct, 16:01


Սիրելիներ , հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին եկե՛ք Թումո Դիլիջան՝ հանդիպելու Google-ի հինգ հայ աշխատակիցների հետ։ Նրանք պատմելու են, թե ինչ ճանապարհ են անցնել և ինչպես են սկսել աշխատել աշխարհի ամենահայտնի տեխնոլոգիական ընկերություններից մեկում:

Լեզուն | անգլերեն` հայերեն թարգմանությամբ
Մուտքը | ազատ

TUMO Parents Corner

11 Oct, 16:20


Նկարներում Բերդի և Արծվաբերդի Թումո տուփերն են և դրանց պայծառ ուսանողները ❤️
Ունե՞նք ծնողներ հենց այդ շրջաններից:
Եթե այո, նկարներին դրեք 🤗, որ տեսնենք ձեր ակտիվությունը 🙌
Իսկ մյուս շրջանների ծնողներին կոչ ենք անում ակտիվ «սրտիկել» և սպասել իրենց երեխաների ֆոտոշարքերին ❤️

TUMO Parents Corner

10 Oct, 16:03


Սիրելի ծնողներ, ճապոնական ֆիլմերի շաբաթ է 🤗

Եկե'ք Թումո Երևան հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին դիտելու ճապոնական «Օշին» դրաման:

Գլխավոր հերոսը Օշին անունով փոքրիկ աղջիկն է, որն աշխատանքի է անցնում այլ ընտանիքում` իր հարազատներին ֆինանսապես օգնելու համար: Ու չնայած դժվարություններին՝ նա չի դադարում սիրել կյանքը:

Ֆիլմը ցուցադրվելու է Ճապոնական ֆիլմերի 18-րդ փառատոնի շրջանակում, որը կազմակերպում է Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը:

Լեզու` ճապոներեն (անգլերեն-հայերեն ենթագրերով)
Մուտքն ազատ է:

TUMO Parents Corner

09 Oct, 11:11


Անգելա Մերկել, Ջորջ Քլունի, տարբեր երկրների նախագահներ, դեսպաններ և այլ հայտնի մարդիկ են տարիների ընթացքում այցելել Թումո։
Օրերս աստղային հյուրերի ցանկում ևս մեկ կարևոր անուն գրանցվեց՝ Մեսսի։🎉
Թումո Երևան էր եկել Լիոնել Մեսիի եղբայր Ռոդրիգո Մեսսին՝ իր հետ բերելով Արգենտիայի հավաքականի մարզաշապիկ՝ մակագրված մեծ ֆուտբոլիստի կողմից։
Լուսանկարներում գուցե գտնեք նաև ձեր երեխաներին 😉 Բոլոր թումոցիներին բոլոր քաղաքներում հորդորում ենք չբացակայել դասերից, ո՞վ գիտի՝ որ պահին ինչ հյուր կգա:
Սա, իհարկե, կատակ է՝ մի բացակայեք, որպեսզի ոչ միայն բաց չթողնեք հետաքրքիր մարդկանց հանդիպոլու առիթները, այլև, ամենակարևորը, լիովին ստանաք Թումոյի նորարար կրթությունը ❤️