Հ.Մ.<Արարատ> Կազմակերպութիւն @araratorg Channel on Telegram

Հ.Մ.<Արարատ> Կազմակերպութիւն

@araratorg


Հայ Մշակութային «ԱՐԱՐԱՏ» Կազմակերպութեան Telegrami-ի պաշտօնական ալիք
Contact : @AraratPR

Հ.Մ.<Արարատ> Կազմակերպութիւն (Armenian)

Հ.Մ.<Արարատ> Կազմակերպութիւն այն ալիքն է, որ տալիս է մշակութային <ԱՐԱՐԱՏ> կազմակերպութեան մշակութային աշխատանքերի թեմաները միայն Telegram-ի միջոցով: Այս կանանօրի տարածաշրջանում, շատ մշակութային արտադրություն արտահայտ չէ, և արտեւագահները ուշ հետաքրքրակ են: Եթե դուք ուզում եք հայտնի լինել արդյոք ուսուցիչները, արվեստական հատվածների շնորհակալները կամ որոշ հեթանոսական մծակի փնտրել եք, ապա այս ալիքը Ձեր համար է: Դրանց իմաստները կուղակֆիկացիան զրակ, հեթանոսական պատժությունը շրջապատով, արվեստական գիտելիքները արդարությամբ մատված են: Այս ալիքը անգամ է առաջարկում մշակութային աշխարհի բոլոր աշխարհը, և դուք կկորսազմության որպես մասնակցի հայտնի լինեք: Ներկայացրեք Ձեր թիմը և միացեք այս հեղինակի մշակութային ալիքին հիմա: Կապ համար @AraratPR

Հ.Մ.<Արարատ> Կազմակերպութիւն

13 Feb, 06:21


Շնորհաւոր Տեառնընդառաջ

Հայ Առաքելական Եկեղեցին փետրւարի 13- ին նշում է ժողովրդի ամենասիրւած տօներից մէկը` Տրնդէզը կամ Տեառնընդառաջը Յիսուսի՝ տաճարին ընծայման տօնը:

Սուրբ ծնունդից 40 օր անց, ծնողները  նորածին Յիսուս Քրիստոսին տանում են Երուսաղէմ տաճարին նւիրելու:                                               

Հ.Մ.<Արարատ> Կազմակերպութիւն

11 Feb, 11:23


Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի շրջանակում աւարտւել է նաև ձնամարտի (Իւքիգասն) մրցաշարը, որին 18 թիմեր էին մասնակցել: Առաջին անգամ խաղերի ծրագրում ընդգրկւած ձնամարտի մրցաշարում յաղթող է ճանաչւել Թեհրանի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ջերմուկի թիմը, իսկ եռեակը եզրափակել է Արմաւիրի մարզի Խոյ համայնքի թիմը:
Նշենք որ Հայաստանի Համահայկական 2-րդ Ձմեռային Խաղերին, որի բացումը տեղի է ունեցել փետրւարի 1-ին, Ջերմուկում, մէկ շաբաթ տեւողութեամբ, Իրանահայութեան 20 հոգանոց մարզական պատուիրակութիւնը մասնակցել է այս միջոցառմանը Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան հովանաւորութեամբ (նուիրուած կազմակերպութեան 80-ամեակին):
Յիշեցնենք որ այս խմբի միւս հովանաւորն է էղել "Քէշիշեան" մսամթերքային ընկերութիւնը:
Հայաստանում սոյն խմբի կողքին է եղել «Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտէ»-ի անդամ եւ Իրանի ներկայացուցիչ Հենրիկ Խալոյեանը:
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում, Թեհրանի խմբի մասնակցութեանը անդրադարձել են ՀՀ տարբեր ԶԼՄ-ներ:

Հ.Մ.<Արարատ> Կազմակերպութիւն

11 Feb, 11:22


Փետրւարի 7- ին Նայիրի միութիւնում Սեղանի թենիսի մրցութիւն է տեղի ունեցել նւիրւած ԻԻՀ յաղթանակի 46-րդ տարեդարձին
Առաջին տեղը գրաւել է Ռոնի Մեհդիխանին (Հ.Մ.Ա.Կ):
Երկրորդ տեղը գրաւել է Հովիկ Դաւթեանը (Հ.Մ.Ա.Կ):
Շնորհաւորում ենք բոլոր մարզիկներին:

Հ.Մ.<Արարատ> Կազմակերպութիւն

09 Jan, 05:31


2025 թւականի յունւարի 7-ին Հ.Մ.Ա.Կ-ի «Արարատ» և Հ.Համալսարանականների Ը.Մ.-ի «Տաւիղ» երգչախմբերը իրենց այցը կատարեցին Հ.Մ.Ա.Կ-ի Արխիւային գրասենեակ, մի վայր, որտեղ առկայ էր կազմակերպութեան վաղեմի անցեալը, որը խօսում և յուշեր էր թարմացնում իսկ չյուզւել հնարաւոր չէր ...
Երգչախմբերը ընկերներ` Արա Ծտուրեանի, Կարէն Մնացականեանի և Մարիետ Մարտիրոսեանի բացատրութիւնների լոյսի տակ ծանօթացան Արխիւայինում գտնւող գոյքերի հետ և մեծ հետաքրքրութիւն առաջացաւ անդամների մէջ։
Արխիւայինը նախաձեռնել էր ներկայացնելու Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան ժամանակի «Սեւան» երգչախմբի 1990 թ.-ի ելոյթը խմբավարութեամբ հանգուցեալ Գուրգէն Մովսիսեանի, որով և անակնկալ մատուցեց երգչախմբին իսկ աւելի հետաքրքիրն այն, որ այդ տեսաերիզից Կոմիտասի «Ազգային Օրհներգ»-ը երգելիս երգչախումբը միացաւ «Սեւան» երգչախմբին և երգեց հետևելով խմբավարի ձեռքերին։
Այդ օրը լինելով՝ Մեռելոց երգչախումբը նաև իր պարտքը համարեց հնչեցնել Կոմիտասի «Հայր Մեր»-ը ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար։

Երգչախմբերը հիւրասիրւեցին գրասենեակում, իսկ վերջում խմբավարը իրենց կողմից շնորհակալութեան և երախտագիտութեան խօսքեր յայտնեց Արխիւային յանձնախմբին, նախագահ ընկեր Արա Ծատուրեանին և 80-ամեակի առիթով կազմակերպւած ցուցահանդէսի կազմին, որոնք իրենց տքնաջան աշխատանքով ոչ մի ջանք չխնայեցին և ի մի բերեցին գեղեցիկ, բովանդակալից և արժէքաւոր ցուցահանդէս «Արարատում ժամանակին օգտագործւած գոյքերի պատմութիւնը» խորագրով։
Յուսանք, որ ապագայ սերունդն այս բոլորը տեսնելով կը ծանօթանայ «Արարատ» կազմակերպութեան պատմութեան և ընթացքի ու քայլած հետքերի ու դեռ քայլող ճամբի հետ ու օժանդակելով՝ մասնանից կը լինի պատմութիւնը շարունակելու վեհ գործին։
#Արւեստից

Հ.Մ.<Արարատ> Կազմակերպութիւն

08 Jan, 04:50


2024 թւականի դեկտեմբերի 29-ին, Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Արքեպիսկոպոս Գրիգոր Չիֆթչեանը, ազգային բարերարներ Էդիկ և Սաքօ Մեջլումեանները և
Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Ուրմիոյ մասնաճիւղի վարչութեան նախագահ
Ռիքարդօ Իւհաննան հանդիպում են ունեցել Արևմտեան Ադրբեջանի նահանգապետ Ռեզա Ռահմանիի հետ և շնորհաւորել նրան նահանգապետ նշանակւելու կապակցութեամբ։

Պարոն Ռահմանին իր հերթին շնորհաւորել է բոլոր քրիստոնեաներին Քրիստոսի ծննդեան և Նոր տարւայ կապակցութեամբ։
#Մասնաճիւղ

Հ.Մ.<Արարատ> Կազմակերպութիւն

08 Jan, 04:48


Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան *Body Combat*-ի
եւ
*Body Pump*-ի խմբերը, կիրակի դեկտեմբերի 29-ի երեկոյեան կազմակերպել էին
Նոր տարւայ խրախճանք։
Ինչպէս միշտ այս տարի եւս խմբի անդամները եւ սիրելի մարզիչ Անի Ներսիսեանը պատրաստել էին տօնական ուտեստներ եւ խաղեր։ Ուրախ մթնոլորտում պարերով ու խաղերով ընթացաւ խնջոյքը եւ սիրելի մարզիչն իր կողմից բոլորին փոքրիկ նւէրներ յանձնեց։
#Արւեստից

Հ.Մ.<Արարատ> Կազմակերպութիւն

26 Dec, 05:56


2024 թւականի աւարտին, դեկտեմբերի 25-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» պարախմբի անդամները մտերմիկ խնջոյք էին կազմակերպել, ընթացքին պատրաստել են գունագեղ զարդեր որով զարդարել են տօնածառը եւ դիմաւորել ձմեռպապին։
Խնջոյքին ներկայ էին պարի ուսուցիչները եւ յանձնախումբը։

Հ.Մ.<Արարատ> Կազմակերպութիւն

26 Dec, 05:36


Նոր տարւայ սեմին, երեքշաբթի, նոյեմբերի 24-ին, Արարատ կենտրոնատեղիում
Հ. Մ. «Արարատ»
Կազմակերպութեան «Արարատ» եւ Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան «Տաւիղ» երգչախմբերը կազմակերպել էին մտերմիկ խրախճանք, որը անցաւ ուրախ երգերով, կեր ու խումով եւ նոր տարւայ բարի մաղթանքներով։
Խնջոյքին ներկայ էին նաեւ Կենտրոնական Վարչութեան անդամները, Արւեստից միութեան վարչութեան ընկերները եւ երգչախմբի կողքին կանգնած մի քանի մասնագէտներ։

Հ.Մ.<Արարատ> Կազմակերպութիւն

24 Nov, 10:49


Արիների հատւածի թիւ 2 խումբը, նոյեմբերի 22-ին ունեցաւ խոհարարութեան դասարան և Արիները սովորեցին պատրաստել (pancake) որպէս նախաճաշ:
Դասարանի նպատակն էր զարգացնել անհատների խոհարարական հմտութիւնները։

Հ.Մ.<Արարատ> Կազմակերպութիւն

24 Nov, 10:19


Ուրբաթ, նոյեմբերի 22-ին Արենուշների հատւածի թիւ 3 խումբն ունեցաւ խմբակի աշխատանք: Իւրաքանչիւր խմբակ իր պատասխանատուի հետ ունեցաւ զանազան դասարաններ և ուրախ ժամանց։ Դասարանին մաս էր կազմում՝ Բոկսի դասարան, որի դասատուն էր՝ ոչ շարքային սկաուտ Քրիստ Յակոբեանը։

Հ.Մ.<Արարատ> Կազմակերպութիւն

21 Nov, 09:07


Լուսապատկերներ՝
նախապատրաստական աշխատանքներից
նւիրւած խաղերից
կազմերից և միջացառման ընթացքից

Հ.Մ.<Արարատ> Կազմակերպութիւն

20 Nov, 09:28


Արիների հատւածի թիւ 2 խումբը նոյեմբերի 15-ին աշխատանքը սկսեց թուփ Արաբի և քոնսէ ճիշտ խաղալու կանոնների ուսուցմամբ, որի դասատուն էր՝ Արի Լէօ Բաբախանեանը։
ապա խաղացին թուփ Արաբի,
այդ օրը սկաուտների միջև զարգացաւ խմբակային աշխատանքի կարևորութիւնը:

Հ.Մ.<Արարատ> Կազմակերպութիւն

19 Nov, 11:43


ՅԱՋՈՂԱԿ ԸՆԿԵՐՆԵՐ
Ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ Կազմակերպութեան Մարզական միութեան
Բասկետբոլ մարզաձևի թիւ 1 խմբի մարզիկներ՝ Ռուդի Կարապետեանը եւ Լէօ
Տ. Մկրտչեանը հրաւիրւել են երկրի "Իրան նովին" հաւաքականի ընտրական փորձերին:
Սիրելի Ռուդիին ու Լէօին ցանկանում ենք առաւել յաջողութիւններ կեանքի բոլոր ասպարէզներում:

Հ.Մ.<Արարատ> Կազմակերպութիւն

19 Nov, 07:52


Նոյեմբերի 15-ին, Արենուշների հատւածի թիւ 4 խումբն աշխատանքն սկսեց դասարանով, որի դասատուն էր՝ Դ.Ա. Էլին Աւանէսը։
Ընթացքում սկաուտները սնւեցին տաք կակաօ եւ խմորեղէնով: Սկաուտներին այցելեց ոչ շարքային սկաուտ՝ Ընկեր Նինել Մանուկեանը, ով սկաուտներին սովորեցրեց քոնսէ խաղի մի քանի կէտերի և կանոնների մասին և դա պատճառ եղաւ սկաուտները խաղան աւելի վարժ ու ճիշտ։

Հ.Մ.<Արարատ> Կազմակերպութիւն

16 Nov, 10:17


Արարատ մարզաւանի Վարիչ մարմնի բազմաթիւ աշխատանքներից մի քանիսը վերջին ամիսներում

Արարատ մարզաւանի 75000 քառ.մ տարածքը պահանջում է բազմածաւալ
աշխատանք եւ ամենօրեայ խնամք, որը կատարւում է Մարզաւանի վարիչ մարմնի
տնօրինմամբ եւ վարիչների, պաշտօնէութեան եւ աշխատողների
աշխատանքի շնորհիւ:

Վերջին ամիսների ընթացքին մարզաւանի տարբեր վայրերում եւ
սրահներում կատարւել է մի շարք ընթացիկ, շինարարական եւ բարեփոխման
աշխատանքներ, որոնց թւում են՝
Մարզաւանի ռեստորանային աշխատանքների կարգաւորում՝ Ամառային ընթրիքներ,
Արարատ լանժ, Ձմեռային ռեստորան եւ թենիսի բաժնի բուֆէ:
Մարզաւանի կանաչապատման աշխատանքներ, ֆուտբոլի դաշտի
մարգագետնի նորոգում եւ պահպանում:
Մարզաւանի կոյուղիների եւ ջրի խողովակների նորոգումներ:
Ֆուտբոլի դաշտի տարածքի ձողերի նաեւ գրասենեակների եւ սրահների
դուռ-պատուհանների ներկարարութիւն:
Ֆուտբոլի դաշտի տարածքին կից Սասունցի Դաւթի նկարի վերանորոգում։
Վաչիկ Ղարաբէգեան սրահի վարագոյրների եւ բեմի նորոգում:
Մարզաւանի տարածքի ամենօրեայ մաքրութեան եւ աղբահանման
աշխատանքներ:
Լողաւազանի օգտագործման աշխատանքները հանրութեան համար։
Հարսանեաց հանդիսութիւնների կարգաւորումներ Վաչիկ Ղարաբէգեան սրահում եւ
Այգեստանում:
Սրահների, ֆուտբոլի դաշտի եւ մի շարք տարածքների վարձակալում
տարբեր հիմնարկութիւնների եւ մարզական ակումբների։
Սասունցի Դաւիթ սրահի մի շարք նորոգութիւններ՝ վարագոյրներ
բասկետբոլո օղակների եւ այլն:
Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնադրման եւ գործունէութեան 80 ամեակի աշխատանքներին համագործակցել՝
Պարի փառատօն, տարեդարձ եւ այլն:
Մարզաւանի տարածքի տարբեր բաժինների հականեխում:

Հ.Մ.<Արարատ> Կազմակերպութիւն

16 Nov, 09:57


2924 թ.-ի ուրբաթ, նոյեմբերի 15-ի ժամը 15։00-ին «Արարատ» մարզաւանում տեղի ունեցաւ ֆուտբոլի ընկերական մրցոյթ ՀՄԱԿ-ի Ուրմիայի մասնաճիւղի նախաձեռնութեամբ և ՀՄԱԿ-ի Մարզական միութեան համագործակցութեամբ ու ամբողջական գործադրութեամբ։

Մրցոյթին մասնակցում էին Ուրմիայի 60-ականներ անւամբ՝ պետական բարձրաստիճան անձիք և Արարատի վետերաններ։
Ներկայ էին Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Սոֆի Ջաղարբէգեանը և կազմից ընկերներ՝ Նայիրի Յարութիւնեանն ու Ժորժ Աղանեանը, Մարզական միութեան վարչութեան նախագահ՝ ընկեր Արբի Սարգսեանն ու վարչութիւնն լիակազմ։
Ընկերական խաղին Ներկայ էր Թեհրանի և հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը ով օրւայ առիթով արտայայտւեց յաջողութիւններ մաղթելով խմբին ու կարևորեց նման խաղերի և ծրագրերի կազմակերպումը երկու նահանգների ու Արարատի դէպի դուրս յարաբերութիւնների ստեղծման ուղղութեամբ։
խաղի սկզբում Մարզական միութեան նախագահն ու Ուրմիայի խմբի պատասխանատուն յուշանւէրներ փոխանակեցին։
Մարզական միութեան նախագահ Արբի Սարգսեանը ևս բարի գալստեան ու ողջոյնի խօսքեր արտայայտւեց յաջողութիւն մաղթելով երկու խմբերին։

Հիւր խումբը, որ Հինգշաբթի օրւանից հիւրընկալւում էր Արարատի կողմից խաղի աւարտին բարի ճանապարհով վերդարձաւ Ուրմիա։
Ընկերական Խաղի արդիւնքը՝
Ուրմ. 60-ականներ 3-2 Արարատ

Հ.Մ.<Արարատ> Կազմակերպութիւն

09 Nov, 09:34


Պատկերներ՝ Արենուշների հատւածի թիւ 3 խմբի, հոկտեմբերի 25-ի աշխատանքից։

Հ.Մ.<Արարատ> Կազմակերպութիւն

24 Oct, 06:40


Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի եւ Գրական խմբի միջոցով, հոկտեմբերի 18-ի երեկոյեան միութեան «Արցախ» սրահում կազմակերպւել էր գեղարւեստական-բանախօսական միջոցառում Թարգմանչաց տօնին նւիրւած:
Սոյն միջոցառմանը հայկական ազգային ազգագրական ոգեշնչող երգերով հանդէս եկաւ
Հ. Մ. «Արարատ»
կազմակերպութեան «Արարատ» եւ Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան «Տաւիղ» երգչախումբերը, խմբավարութեամբ՝ Արփի Սիմրոջեան-Նազարեանի եւ դաշնակահար՝ Արեգ Մարգարեանի։
Ծրագրի աւարտին երգչախումբը հիւրընկալւեց «Նայիրի» միութեան յարկի տակ։

Հ.Մ.<Արարատ> Կազմակերպութիւն

21 Oct, 05:14


ՀՄԱԿ.-ի Շիրազի մասնաճիւղը տօնեց Ս.Թարգմանչաց տօնը հոկտեմբերի 17-ին:
Միջոցառումը բացւած համարեց ընկեր Հերմոնդ Յարութիւնեանը բացման խօսքով ուր բացատրութիւն տրւեց հայերի կեանքում հայոց տառերի գիւտի ազդեցութեան մասին։
Ապա ընկեր Նայիրի Յարութիւնեանը բանախօսեց Ս.Թարգմանչաց տօնի առթիւ։ Ելոյթ ունեցան հաերէն դասընթացների աշակերտ-ուհիներ՝ Միրօ Մանուկեանը, Արամէ Շահինը, Էմին Յարութիւնեանը և Լուսինէ Շահինը:
Բեմային ծրագրից յետոյ գնահատւեց ընկեր Արաքս Յարութիւնեանը իբրև աւագ ուսուցչուհի և վերոյիշեալ ծրագրի կազմակերպիչ:
Վերջում ներկաները ուրախ ժամանցի ընթացքին հիւրասիրւեցին ընթրիքով։

Հ.Մ.<Արարատ> Կազմակերպութիւն

20 Oct, 06:29


Գրքի շնորհանդէս Երէցների միութիւնում

Ուրբաթ, հոկտեմբերի 18-ի Երէցների միութեան ամսական հանդիպումին կատարւեց Հանրային-հասարակական բաժանմունքի վարչութեան անդամուհի՝ ընկեր Կարինէ Յարութիւնեան-Դրորի պարսկերէն թարգմանութեամբ լոյս տեսած «Մայրիկիս ձայնը» հատորի շնորհանդէսը:
Գիրքը վաւերագրական պատմւածք է հիմնւած հեղինակի մօր՝ Մեծ Եղեռնի վերապրողի պատմածների, ապա նաեւ փաստագրական ստոյգ տւեալների ու հեղինակի դաշտային պրպտումների վրայ:
Միութեան նախագահ ընկ. Գէորգ Թամրազեանի բացման ու շնորհաւորական խօսքերից յետոյ, բաժանմունքի նախագահ ընկեր Արմինէ Գրիգորեանն ակնարկեց վերջին տարիներին ընկեր Կարինէի թարգմանական աշխատանքներին եւ ամբիոնի մօտ հրաւիրեց նրան:
Ընկեր Կարինէն բացատրեց Քէյ Մուրադեանի «My Mother's Voice» գրքի հետ իր նախնական ծանօթութեան, գրքի հեղինակի հետ հաստատած կապի, պարսկերէն թարգմանութեան, ապա տպագրութեան արտօնութեան երկար ու տքնաջան ընթացքի մասին, որն ի վերջոյ յաջողութեամբ պսակւեց ու գիրքը լոյս տեսաւ 2024-ի oգոստոսի սկզբին: Ընկերը մի դրւագ ընթերցեց գրքի պարսկերէն թարգմանութիւնից: Ցուցադրւեց գրքի պատումների հիման վրայ պատրաստւած մի տեսաֆիլմ՝ նւիրւած Ցեղասպանութեան զոհերի յիշատակին:
Ապա Կենտրոնական Վարչութեան նախագահ ընկեր Սոֆի Ջաղարբեգեանի եւ Երէցների միութեան նախագահ՝ ընկեր Գէորգ Թամրազեանի ձեռամբ կատարւեց գրքի շնորհանդէսը եւ դահլիճի ծափողջունների ներքոյ մի գեղեցիկ ծաղկեկողով տրւեց շնորհալի թարգմանչուհուն:
Շնորհաւորական ու դրւատանքի խօսքերով ելոյթ ունեցաւ ընկեր Սոֆի Ջաղարբեգեանը: Նաեւ ներկաներից արտայաւտւեց Իրանահայ Գրողների միութեան նախագահ՝ ընկեր Թորգոմ Տէր-Յակոբեանը:

Վերջում տեղի ունեցաւ ընդունելութիւն՝ պատրաստւած Հանրային-հասարակական բաժանմունքի ընկերների կողմից: Նշւեցին մայիս ամսւայ ծնւածների տարեդարձները, ապա ընկերները վայելեցին այդ առիթով պատրաստւած համեղ կարկանդակը:

Հ.Մ.<Արարատ> Կազմակերպութիւն

20 Oct, 05:17


Թեհրանի հայոց թեմի թեմական խորհրդի գնահատանքի խօսքը ուղղւած ՀՄԱԿ.-ի 80-ամեակի նւիրւած ՊԱՐԻ ՓԱՌԱՏՕՆ_ին: