Artsakh Day @artsakhday Channel on Telegram

Artsakh Day

@artsakhday


Տեղեկատվություն Արցախի և միջազգային նշանակության իրադարձությունների մասին

Artsakh Day (Armenian)

Մեր կանոնակարգ այստեղ առցանց առցանց պլատֆորմաների մեջ, որը մատուցում է տեղեկատվություն Artsakh-ի և միջազգային նշանակության իրադարձությունների մասին: Artsakh օրը առաջին անգամ նվիրվում է Artsakh-ի ամենալարագ մարտիկը, ներկայացնելով այն լեռնամուտը, զենքները և գրեթե հոգող կամ զարգացող դրազնամուտները: Այդպես, Artsakh Day-ը աննկարաց է գործելու: Ի՞նչ է Artsakh Day-ը: Մեր պաշտոնական աղբյուրը մատուցում է ավելի շոգ ու արագ լուսամուտ Artsakh-ի ժամերի մասին, ներկայացնելով այն ազատամարտությունները, խմբագրական և գումարների պատճառ: Ի՞նչ կարենանք համատեղ ամիսն ու միջչերի մեջ Յաստակագում, արտաքին ու ժամանակակից ժամկետներում: Եթե ​​դուք կարողանում եք մեզ աջակցել, դուք կարող եք մասնակցել Պատմության և մեմի աշխատանքներին Artsakh-ի համար: Ամեն ամիս մենք կզանգենք այն արցախականորեական իրադարձությունը, որը ավելացանք և համվայրի անցան, հեռավոր եւ զարգացած է: Մինքին շատ ուզողբանության է սկսվում այլ արցախի առցանց իրադարձությամս, սակայն այդ գործն անէ: Արցախ-ը դիտում է մեզ սահմանային ստորակոխներություն եւ ներկայացնում է ամեն մանրանագիտություն՝ այդ մտքերով եվ մեծ դժվարություն ենք սհեշտելու: Մենք հեշտ ենք հաջորդում, սակայն առաջանում ազետակի առցանց բնորոնագիտչության մեջ և սակայն մեր հրաշագործությունները սա է, թե հետևելու իմե֘ւն այստեղ: Սկսեք նոր անսրահ շախմատերեական ամանիմացներ նորություններով վրայում բնակցելով այնտեղ, որ արվեստի օգտագործվում է լեռնամուտները և գրեթենե հուգող կամ զարգացող դրազնամուտներ: Ամենահայկյան կաշառատությունը

Artsakh Day

17 Feb, 18:01


https://constitutionalcenter.am/wp-content/uploads/2024/10/%D5%88%D5%92%D5%82%D4%B5%D5%91%D5%88%D5%92%D5%85%D5%91-%D5%94%D4%B1%D5%82%D4%B1%D5%94%D4%B1%D5%91%D4%BB%D4%B1%D4%BF%D4%B1%D5%86-%D4%BF%D4%B1%D5%91%D5%88%D5%92%D4%B9%D5%85%D4%B1%D5%86-%D4%B1%D4%BF%D5%8F%D4%B1%D5%85%D4%BB%D5%86-%D4%B3%D5%90%D4%B1%D5%86%D5%91%D5%88%D5%92%D5%84%D4%B8-%D5%8E%D4%B5%D5%90%D4%B1%D4%BF%D4%B1%D5%86%D4%B3%D5%86%D4%B5%D4%BC%D5%88%D5%92-%D5%8E%D4%B5%D5%90%D4%B1%D4%B2%D4%B5%D5%90%D5%85%D4%B1%D4%BC.pdf?fbclid=IwY2xjawIfDfdleHRuA2FlbQIxMAABHezz_GryMfYOHynBRyvUn2UB9d-CvApx67HEwW2wSb2gtCH9FaEq87z2kA_aem_ZmgDU2DIukK6KWCwKLeLW

Artsakh Day

17 Feb, 16:37


Ռուբեն Վարդանյանն ու նրա պաշտպանը Բաքվում ընթացող դատական նիստում այսօր միջնորդություն են ներկայացրել դատավորների կազմի ինքնաբացարկի վերաբերյալ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները

Մեղադրող կողմը կոչ է արել առանց քննարկման մերժել բացարկի միջնորդությունը։

Դատավորները վճիռ են կայացրել հօգուտ մեղադրող կողմի և միջնորդությունը թողել առանց քննարկման։

@ArmeniaSputnik

Artsakh Day

17 Feb, 15:29


‼️‼️ Հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանը 20 տարեկան էր, բանակ էր զորակոչվել 2024 թվականի ամռանը։ NEWS.am–ի տեղեկություններով, նա Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից էր։ Ընտանիքի կրտսեր որդին էր, ավագ եղբայր ունի։

Artsakh Day

17 Feb, 14:56


⚡️⚡️ Փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին։

ՀՀ ՊՆ

Artsakh Day

17 Feb, 13:13


🔥Թուրքիայի Կոնյա քաղաքի համալսարանում միջադեպ է եղել՝ ուսանողներից մեկը, ով զինված էր հրազենով, նախ սպանել է իր ֆակուլտետի փոխդեկանին, ապա վիրավորել 2 ուսանողի, վերջում ինքնասպան եղել։

Artsakh Day

17 Feb, 13:10


Ազեր Ղասըմովն ազատվել է իլհամի մամլո քարտողարի աշխատանքից... Իսկ ո՞վ էր լսել, թե ցեղապետն այսպիսի անուն-ազգանունով «խոսնակ» ունի...

Artsakh Day

17 Feb, 12:29


Լեհաստանն իր զինվորներին չի ուղարկի Ուկրաինա, չի աջակցի այն երկրներին, որոնք դա կանեն, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

Artsakh Day

17 Feb, 12:06


61-ամյա նիդերլանդացի մարզիչ Ջոն վան’տ Սխիպը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Նրա օգնականի պարտականությունները կկատարի Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը:
Մարզիչը կանցնի իր պարտականությունների կատարմանը 2025 թ. մարտի 1-ից:

Artsakh Day

17 Feb, 11:36


📰 ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը Զելենսկուն միժամ է տվել հանածոների գործարքի ուսումնասիրության համար, գրում է The Economist ամսագիրը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Իրականում Զելենսկին հույս ուներ, թե բանակցություններով կքննարկեն ֆինանսական աջակցությունը շարունակելու մասին, բայց փոխարենը Սքոթ Բեսենտը խոսել է ԱՄՆ-ին 500 մլրդ դոլար հազվագյուտ հանքային արդյունահանման հասանելիություն տրամադրելու մասին։

Ուկրաինայի նախագահը, որը սովոր չէր նման ճակատային խոսքերի, հրաժարվել է։ Մյունխենի անվտանգության համաժողովում փետրվարի 14-16-ին ԱՄՆ-ը կրկին պահանջել է վերահսկել ուկրաինական ռեսուրսների արդյունահանումը՝ «որպես ռազմական օգնության պարտքի մարում»։ Փետրվարի 15-ի երեկոյան ուկրաինական պատվիրակությունը համաձայնել է սկսել բանակցությունների գործընթացը։

Համաձայնագրի իրականացման համար կողմերը կարող են հիմնել նոր հոլդինգային ընկերություն, որը կվերահսկի օգտակար հանածոների արդյունահանումը, նշում է պարբերականը:

Artsakh Day

17 Feb, 11:32


Ռուբիոն ժամանել է Սաուդյան Արաբիա:

Artsakh Day

17 Feb, 10:18


⚡️ArmLur.am-ի տեղեկություններով՝ Նոր Հաճնում ինքնասպան եղած արցախցու մարմին է հայտնաբերվել։

Վերջինս 1937 թվականին ծնված Լ. Հ․-ն է, որը, ըստ նախնական վարկածի, շենքի բակի զրուցարանում, տանիքից կախվելով, ինքնասպան է եղել։

Նա Արցախից բռնի տեղահանված էր ու որդուն կորցրել էր պատերազմում։

Artsakh Day

17 Feb, 09:41


⚡️Լավրովն ու Ուշակովը Պուտինի հանձնարարությամբ մեկնում են Էր Ռիյադ, երեքշաբթի օրը հանդիպում կունենան ԱՄՆ ներկայացուցիչների հետ, հայտնել Է Պեսկովը:

Artsakh Day

17 Feb, 09:35


«Հայաստան» դաշինքնը ծանրակշիռ մասնակցություն է ունենալու բոլոր գործընթացներին, նաև ընտրություններին, ասուլիսին հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

«2026–ի ընտրություններին կմասնակցենք այն ֆորմատով, որը ամենապրագմատիկը կլինի, բայց կոնկրետ բան այս պահին չեմ կարող ասել, որովհետև դաշինքում դեռ չենք քննարկել այս հարցը»։

Artsakh Day

17 Feb, 08:31


ԼՂ–ի հանձնումը 2 փուլով տեղի ունեցավ․ Ռոբերտ Քոչարյան

Առաջին փուլը 2018-20թթ․՝ մինչև պատերազմը, որին հաջորդեց երկրորդ փուլը՝ 2020թ․ պատերազմից հետո մինչև 2023թ․. ասուլիսին ասաց ՀՀ 2–րդ նախագահը։

✔️2019թ․ Փաշինյանը արհամարհեց ԵԱՀԿ ՄԽ առաջարկը և հայտարարեց, որ բանակցությունները սկսում է զրոյական կետից։ «Սա նշանակում է՝ համանախագահողներին ասում է՝ դուք ո՞վ եք, ես կինոյի տղան եմ՝ ինչ կուզեմ, կանեմ։ Հետո ասաց՝ Արցախը Հայաստան է, և վերջ։ Սա, ըստ էության, պատերազմի կոչ էր»։

✔️2–րդ կոպիտ սխալը եղել է Պրահայում, երբ ՀՀ–ն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Սա եղել էայն պահին, երբ ՌԴ անհաջողություններ էր ունենում ուկրաինական ճակատում, և ՀՀ իշխանությունը որոշեց`Ռուսաստանը պարտության է գնում։ Այս որոշմամբ զրոյացվեց Ռուսաստանի միջնորդության մանդատը։
«Շատերը նեղացած են, թե ինչու ՌԴ–ն պարտավորությունները չկատարեց, բայց փորձենք նայել Ռուսաստանի աչքերով։ Այն կարող էր կանգնեցնել Ղարաբաղում կատարվածը միայն ուժային միջամտությամբ։ Բայց ո՞ւմ համար` ՀՀ–ի համար, որ ճակատագրական պահին անցել է քո թշնամիների կողմը»։

@ArmeniaSputnik

Artsakh Day

17 Feb, 07:12


Բաքվում շարունակվում է հայ գերիների «դատավարությունը»։

Artsakh Day

17 Feb, 06:58


https://youtu.be/hRK_ULYMQNc

Artsakh Day

17 Feb, 06:36


🤬Թշնամին 24/7 շարունակվում է զինվել և միևնույն ժամանակ գոռում է, թե իբր մենք ենք պատրաստվում պատերազմի։
Ու "չգիտես թե որտեղից" , նրանք ունեն մեր զորամասերի տեղանքի քարտեզը, զորակազմի թվաքանակը, օգտագործվող զենքերի տեսակների մասին տեղեկությունները։
(եթե որոշ անձանց համար դեռ պարզ չէ, թուրքնիկոլն է տալիս տեղանքի կոորդինատները և բոլոր տեղեկությունները, որպեսզի մեր զորքին թշնամին շուտ կոտորի և ինքը "ստիպված" ստորագրի նոր կապիտուլյացիա)

Հիրավի, ազերբառանների ցինիզմը աստիճան չունի, քանի որ ըստ սույն բորենիների, մենք իրավունք չունենք ունենալ մեր հողի վրա ոչ զորամաս, ոչ զորք և ոչ էլ իրականացնել ինժեներական աշխատանքներ կամ զորահավաքներ։

Այս բոլորը փաստում է միայն մեկ բան, որ թորքնիկոլը ամբողջ թափով պատրաստվում է արագընթաց պատերազմի միջոցով հանձնել իբրև թե նախկինների կողմից հանձնված Սյունիքը, այնուհետև կնքել Ալեքսանդրապոլի պայմանագրի նման նոր պայմանագիր։
Հենց դրա համար է այժմ ամենայն թուրքաց պոռնկածնի թիրախում հայտնվել բանակը։

@arcaxinfo

Artsakh Day

17 Feb, 05:48


Այսօր, ժամը 11։00

Artsakh Day

16 Feb, 09:23


Օկուպացված Ստեփանակերտ, Իսակովի փողոց

Artsakh Day

16 Feb, 09:18


😔Այսօր առավոտյան մահացել է Ավետիք Իշխանյանը։ Նրա խնդրանքով տեղադրվում է այս գրառումը։

ԼՐԱՑՈՒՄ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Տևական և անբուժելի հիվանդությունից տառապանքները չերկարաձգելու համար Ավետիքը հրաժարվել էր արհեստական սնուցումից։

ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔ

2020թ․ դավաճան-վարչապետի կողմից հրահրված պատերազմը ինձ հունից հանեց, իսկ նոյեմբերի 9-ը, կարելի է ասել, կործանեց կյանքս։ Դրանից հետո, այնուամենայնիվ որոշակի հույսեր էի փայփայում, որ դավաճանին հեռացնելուց հետո, թերևս հնարավոր է ինչ-ինչ հարցեր կարգի բերել, փոխել անդառնալի թվացող իրադարձությունների ընթացքը։ Սակայն, ավաղ, ոչ միայն չկարողացանք պարտության պատասխանատու և խորհրդանիշ ճիվաղին հեռացնել, այլև նա առավել ամրապնդեց իշխանությունը, շարունակելով հայրենիքի վաճառքը։ Այս տարիներին խոր հիասթափություն ունեցա շատ մտերիմներից՝ բարեկամներ, ընկերներ, գործընկերներ, ինչպես նաև հայ ժողովրդից և ողջ մարդկությունից․․․ինքս ինձնից։ Այս ամենին ջղերս չդիմացան և օր օրի առողջությունս քայքայվեց։ Այլևս չեմ տեսնում որևէ հույսի շող Հայաստանի և Արցախի ապագայի համար։ Լինելով «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, որի նպատակն էր ազատագրել Արցախը, այսօր իմ պատասխանատվությունն ու միաժամանակ անզորությունն եմ զգում Արցախի հարցում։ Չեմ ցանկանում տեսնել հայրենիքիս վերջնական կործանումը, չեմ ցանկանում, որ իմ պահվածքի պատճառով հետապնդվեն իմ զավակները, նաև իմ տրամադրությամբ և առողջությամբ բեռ դառնալ հարազատներիս, ընկերներիս համար։ Կյանքն ինձ համար այլևս դարձել էր տառապանք, և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես։ Ամեն գիշեր պառկելուց, մեծ հույսեր էի փայփայում, որ այլևս չեմ արթնանա։

Ներեցեք, եթե կարող եք, առաջին հերթին կինս՝ Նունեն, մայրս՝ Բյուրակն Չերազ-Անդրեասյանը, տղաներս՝ Ռաֆայելն ու Հրաչյան, քույրս՝ Վարդուհին, բոլոր հարազատներս, ընկերներս, համախոհներս։

Հիշենք Վահան Տերյանին․

Հրաժեշտի գազել

Ամեն վայրկյան սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով.
Բորբ արևին իմ բոց սրտում ասում եմ ես մնաս բարով:

Մնաք բարով ասում եմ ես բոլոր մարդկանց չար ու բարի,
Տանջվող ու որբ Ադամորդուն ասում եմ ես մնաս բարով:

Մնաք բարով ասում եմ ես ընկերներիս մոտ ու հեռու,
Ոսոխներիս
չար ու արթուն ասում եմ ես մնաք բարով:

Երկնի մովին, կանաչ ծովին, անտառներին խոր ու մթին,
Գարնան ամպին լույս ոլորտում ասում եմ ես մնաք բարով:

Ոսկեշղթա իմ հուշերին, իմ գիշերին, իմ փշերին,
Արտույտներին ոսկի արտում ասում եմ ես մնաք բարով:

Artsakh Day

16 Feb, 09:17


Պուտինի և Թրամփի զրույցը հզոր ազդակ է խաղաղության, ոչ թե պատերազմի մասին երկխոսության մեկնարկի մասին, ասել է Պեսկովը լրագրող Զարուբինին։

Artsakh Day

16 Feb, 08:17


Անընդհատ մտքերով Բաքվի դատարաններում ու բանտերում եմ, որովհետև նորմալ, գիտակից հայի, մարդու համար ոչ մի կերպ հանդուրժելի չէ մերոնց այնտեղ գտնվելը և Հայաստանի պաշտոնական վերաբերմունքն ու քարոզչական նարատիվները:
Առավոտյան Բակո Սահակիչի հետ «զրույցով» արթնացա: Եկել էր, փաթաթվեցինք, ասեց` «Լևոն Գենրիխովիչն էլ հեսա կգա» (Մնացականյանը):
Ազատությու´ն Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին, բոլորին շուտափույթ վերադարձ:

Տիգրան Աբրահամյան

Artsakh Day

16 Feb, 06:12


Աբխազիայում նախօրեին անցկացված նախագահական ընտրություններում հաղթող չի որոշվել, ըստ այդմ տեղիօ կունենա երկրորդ փուլ, որին կմասնակցեն Բադրա Գունբան և Ագդուր Արձինբան։

Artsakh Day

15 Feb, 19:47


Թրամփի թիմն ուղևորվում է Էր-Ռիյադ՝ ՌԴ հետ անցկացվելիք հանդիպումը կազմակերպելու նպատակով, գրում է Politico-ն։

Artsakh Day

15 Feb, 19:28


Անդրեասյան Ժաննան ջնջում է Արցախը դպրոցական դասագրքերից

Անդրադառմալով պատմության դպրոցական դասագրքերի բովանդակային շեղումների ու էական կրճատուների հանգեցրած հանրակրթական բարեփոխումների խնդրին՝ չաղ Պետոյի կնիկ Անդրեասյան Ժաննան հայտարարել է, թե իրենք պատմական փաստերի փոփոխություն չեն իրականացնում, սակայն մենք մեր երեխաներին պետք է սովորեցնենք վերլուծել և տարբեր տեանկյուններից նայել պատմական տարբեր իրողություններին, ունենալ պատմական մտածողություն. սա է իրենց կարևոր խնդիրը, իսկ պատմությունը նույնն է, ինչ որ միշտ:

Նշենք, որ բավական խնդրահարույց են ստացվել ԿԳՄՍ նախարարի հրամանով փետրվարին հաստատված հանրակթրական ուսումնական հաստատաությունների 5-րդ դասարանի «Իմ հայրնեիքը», 6-րդ դասարանի, «Իմ հայրենինքն ու աշխարհը», 7-12 դասարանների «Հայաստանի պատմություն» առարկաների դասագրքերի ծրագրերը: Օրինակ՝ 11-րդ դասարանի դասագրքում ամբողջությամբ նսեմացված է արցախյան ազատագրական պայքարն ու դրա կարևորությունը, նշանակությունը, ինքնին Արցախը.աշակերտներն է՛լ չեն սովորելու Արցախի պատմություն կամ ազատագրական պայքարի մասին:

Անդրեասյան Ժաննայի «կռուտիտները» ակնհայտորեն չեն համոզում, ավելին՝ մատնում են այն պետական քաղաքականութան իրական էությունը,որ Նիկոլն է վարում բոլոր բնագավառներում,բայց առաջին հերթին՝ կրթության: Ո՞րն է այդ քաղաքակնության էությունը: Խնդիև մեկն է՝ Հայաստանից կերտել «Արևմտյան Ադրբեջան», իսկ քանի որ ՔՊ-ի ծրագիրը դա է, չի կարող բնիկ ադրբեջանական հող հռչակված Արցախն ու դրա հերոսական պատմոթյունը մանրակրկիտ ուսումնասիրության առարկա դառնալ մատաղ սերնդի կողմից: Իլհամը կիմանա ու Ժաննայի մարդու սալերը կխորովի հանկարծ:

Զարմանալ պետք չէ. Ժաննան այն անձն է, որը դեռ հեղափոխությունից շատ առաջ էր Նժդեհին որպես ֆաշիստ հայտարարում ու հայ ժողովրդի ամբողջ արժեհամակարգը կասկածի տակ դնում. զտարյուն սորոսական է:

Armeniannews.info

Artsakh Day

15 Feb, 19:26


Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել. ՌԴ ԱԳՆ:

▪️վերահաստատել են փոխադարձ հարգանքի երկխոսության վերականգնման ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը,

▪️պայմանավորվել են կանոնավոր շփումների մասին, այդ թվում՝ Պուտինի և Թրամփի հանդիպումը նախապատրաստելու համար,

▪️պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել հաղորդակցության կապուղին՝ երկու երկրների հարաբերություններում կուտակված խնդիրները լուծելու համար,

▪️քննարկվել են ԱՄՆ-ում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունների աշխատանքային պայմանների խստացման ուղղությամբ Օբամայի սկսած գծի դադարեցման ուղիները,

▪️պայմանավորվել են կազմակերպել փորձագետների հանդիպում՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտասահմանյան ներկայացուցչությունների աշխատանքի փոխադարձ խոչընդոտների վերացման քայլերը համաձայնեցնելու համար,

▪️հաստատել են ակտուալ միջազգային թեմատիկայով, այդ թվում՝ Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերով փոխգործակցության տրամադրվածությունը։

Artsakh Day

15 Feb, 19:13


⚡️Վաշինգտոնի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև

ՌԴ ԱԳՆ

Artsakh Day

15 Feb, 18:40


Բաքվում տեղի ունեցող «դատավարության» ժամանակ հրապարակվել է 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Բաքվի կրած կորուստների և վիրավորումների պաշտոնական թվերը:

Պարզվում է, որ արցախցիների «չկռվելու» պայմաններում ադրբեջանական բանակը, նույնիսկ պաշտոնական թվերով, 205 կորուստ է ունեցել, իսկ վիրավորների թիվը` 1004:

Կրկնում եմ` սա պաշտոնական թվերով, իսկ թե որքան կորուստ է ունեցել թուրքական «Կոմանդոն»-ն սեպտեմբերի 21-ին, Ստեփանակերտի գլխի գտնվող խաչի ձախ թմբի և գերեզմանների (նախկ, ՌԷՊ զորամասի) ուղղությամբ բնակելի տներին մոտենալիս, իմ տեղեկություններով անցել է 2 տասնյակը:

Ստացվում է, որ մինչ հայաստանյան իշխանությունը պատերազմի օրը հավաստիացնում էր Բաքվին, որ Հայաստանը որևէ դեպքում չի միջամտելու ադրբեջանական ագրեսիային և հանցավոր լռություն է պահպանելու ադրբեջանական ցեղասպան գործողությունների նկատմամբ, արցախցիները լիակատար շրջափակման, մատակարարումների բացակայության, գազի, էլեկտրաէներգիայի ու ջրի պաշարների սպառման, սննդի գրեթե բացակայության ու սահմանափակ շարժերի պայմաններում, Ադրբեջանին մեծ կորուստներ և վիրավորումներ են հասցրել:

Խորը հարգանքներս ադրբեջանցիներին իրենց ապրելով, կռվելով ու պայքարով դիմադրած մեր հայրենակիցներին,

Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հերոսներին:

Տիգրան Աբրահամյան

Artsakh Day

15 Feb, 18:32


Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Մակրոնը երկուշաբթի օրը Փարիզում հրատապ «եվրոպական» գագաթնաժողով կհրավիրի Թրամփի վերջին հայտարարությունների պատճառով։

Artsakh Day

15 Feb, 17:05


44-օրյա պատերազմից 5 տարի անց ԴՆԹ հետազոտության նույնականացմամբ գտնվել են հերոսաբար նահատակված եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները։

Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 16-ին Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։

Artsakh Day

15 Feb, 15:57


Համացանցում վաղուց ծաղրում են սատանիստական ուսմունքի հետևորդին

Artsakh Day

15 Feb, 14:49


🇮🇱 Իսրայելն ազատ է արձակել պաղեստինցի բանտարկյալներին՝ Դավթի աստղով շապիկներով և արաբերենով գրված՝ «Չենք մոռանա, չենք ների»

Երեք պատանդների՝ Ալեքսանդր Տրուֆանովի, Յաիր Հորնի և Սագի Դեկել-Հենի դիմաց Իսրայելն այսօր ազատ է արձակել 369 պաղեստինցի բանտարկյալների, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։

Նրանցից 36-ը ցմահ ազատազրկված մարդասպաններ են։ Եվս 333-ը Գազայի հատվածի բնակիչներ են, ովքեր ձերբակալվել են հոկտեմբերի 7-ից հետո։ Ազատ արձակված 24-ը՝ ցմահ ազատազրկման դատապարտվածները, անմիջապես կարտաքսվեն Եգիպտոս։ Սպասվում է, որ այնտեղից նրանք կտեղափոխվեն այլ երկիր։

Artsakh Day

15 Feb, 12:40


Կոկոլը, էրդողանի հրահանգով, հանդիպել է քրդերի թրքամետ «ղեկավար» Նեչրվան Բարզանիի հետ։

Artsakh Day

15 Feb, 12:06


Ազերական օդուժի Իլ--76 ինքնաթիռի՝ վերջին 3 օրվա ընթացքում երրորդ ռեյսը Բաքվից Նախիջևան. նույն ակտիվությունը եղել է ամսվա սկզբին

Artsakh Day

15 Feb, 09:44


❗️ Արցախցի մեր քույրերն ու եղբայրները կռվել են ոչ միայն այդ օրերին, այլև 30 տարի, իսկ իշխանությունը ցինիզմով հրաժարվեց պաշտպանել սեփական ժողովրդին.

Բագրատ արքեպիսկոպոս Սրբազանն այսօր ժողովրդի հետ զրույցի ընթացքում վերահաստատել է, որ իրենց թիրախը շարունակում են մնալ ՀՀ իշխանությունները, քանի որ ամեն օր ստում ու խաբում են ժողովրդին;
Նա նաև անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մեղադրանքին՝ ուղղված արցախցիներին, թե մնայիք՝ կռվեիք։

«Այս իշխանությունները ցինիզմով հրաժարվեցին պաշտպանել սեփական ժողովրդին, արցախցի մեր քույրերն ու եղբայրները կռվել են ոչ միայն այդ օրերին, այլև 30 տարի»,-ասաց Սրբազանը։

Artsakh Day

15 Feb, 09:15


‼️ Շոլցը հայտարարել է Գերմանիայում արտակարգ դրություն հայտարարելու հնարավորության մասին՝ Կիևին ռազմական աջակցություն ֆինանսավորելու համար

Artsakh Day

11 Feb, 06:00


«Եթե մինչ շաբաթ օրվա կեսօրը պատանդներին չազատեք՝ դժոխք է լինելու ձեզ համար»

Թրամփը ՀԱՄԱՍ-ին

Artsakh Day

11 Feb, 05:56


🤷‍♂️Ըստ «Իրավունք» թերթի, ՔՊ-ում իրավիճակն օր օրի սրվում է․

«Իրավունք» թերթը գրում է.

«ՔՊ-ում իրավիճակն օր օրի սրվում է, ներքին պառակտումներն այլեւս անկառավարելի բնույթ են ստանում։

Ասում են՝ հատկապես ցուգցվանգի մեջ են պատգամավորները, որոնց ամեն նիստից հետո մի նոր հակահայ թեմայով հարցազրույցներ, մեկնաբանություններ գրելու հրահանգներ են իջնում։ Իսկ նրանք արդեն սկսել են գիտակցել, որ մի օր էլ իրենք են ընկնելու Աղազարյան Հովիկի օրը։

Artsakh Day

10 Feb, 19:09


Ոտքից գլուխ ֆարս է ու կեղծիք այս «դատավարությունը», անգամ նորմալ չեն կարողանում թարգմանել ու բացատրել, թե մարդուն ինչի մեջ են «մեղադրում»։ Դատախազի «մեղադրական» եզրակացությունն էլ այնքան երկար է, որ ամեն նիստի մաս-մաս ընթերցում է…
Կրկնում եմ, եթե Ադրբեջանը որեւէ փաստարկ ունենար այս մարդկանց դեմ, այդ ամենը կներկայացներ միջազգային ատյաններում, ոչ թե փակ ու անհեթեթ «դատավարություն» կկազմակերպեր…

Artsakh Day

10 Feb, 18:02


❗️ԶՊՄԿ-ում գործադուլն ավարտվել է։ Վաղվանից կոմբինատի աշխատանքը կվերսկսվի։
Այդ մասին հայտարարել է գործադուլի համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը։

Artsakh Day

10 Feb, 17:23


Կոկոլը՝ հիմա էլ ֆրանսիական «զոնտիկի» տակ

Artsakh Day

10 Feb, 17:20


Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու քրգործերով հերթական դատական նիստը կկայանա փետրվարի 13–ին, հայտնում են ազերական ԶԼՄ–ները։

Artsakh Day

10 Feb, 17:19


⚡️⚡️⚡️Քոչվոր ազերիները պղծել են Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցը

Artsakh Day

10 Feb, 16:21


ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ դադարեցնում է ազատել իսրայելական պատանդներին՝ Իսրայելի կողմից հրադադարի պայմանները չպահելու պատճառով։

Artsakh Day

10 Feb, 16:16


ԶԼՄ-ներն ասում են, թե մարտի 1-ից Մարգարայի անցակետը (Թուրքիայի հետ սահմանային) կբացվի, իսկ ԱԳՆ-ն նախընտրում է ավելի շուտ հերքել, քան՝ հաստատել լուրը։

Artsakh Day

10 Feb, 15:29


⚡️Ազերիները լիարժեք քանդում են Ռուսաստանի հետ հարաբերությունները. Qavqazinfo-ի հոդվածում, որը վերաբերում է Բաքվում մինչև վերջերս գործած «Ռուսական տան» գործունեությանը, նշվում է, որ ալիևյան վարչակազմի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նախագահի աշխատակազմի նախկին երկարամյա ղեկավար Ռամիզ Մեհթիևը, նախկին արտգործնախարար Մամեդյարովը և այլոք, փաստորեն, եղել են ռուսական լրտեսներ։

Artsakh Day

10 Feb, 15:11


«Համերգ հանուն Հայաստանում խաղաղության» ասոցիացիան Ֆրանսիայի Սենատում «Հայ ժողովուրդը և իր հողերը վերադառնալու իրավունքը» թեմայով համաժողով էր կազմակերպել։ Անցյալ տարի Ֆրանսիայի Սենատը միջկուսակցական բանաձև ընդունեց, որը դատապարտում էր Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը։

Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ, սենատոր Մարի-Դո Էշլիմանը հայտարարել է, որ գաղափարը Արցախը (Լեռնային Ղարաբաղ) բանավեճի կենտրոնում դնելն է:

Միջոցառմանը ներկա է եղել նաև Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն: Համաժողովում քննարկվել են Լեռնային Ղարաբաղ հայերի «անվտանգ վերադարձի իրավունքը» և «Լեռնային Ղարաբաղի ճանաչումը»։ «Եվ ինչպե՞ս կարող է Սենատը հայերի հետ միասին աջակցել այս շարժմանը»: - հայտարարել է սենատորը:

Artsakh Day

10 Feb, 15:07


Որտեղ որքան արցախցի է ապրում ըստ UNICEF-ի:

Artsakh Day

10 Feb, 13:59


Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննեսը հայտարարել է իր հրաժարականի մասին

-Ռումինիայի ընդդիմադիր կուսակցությունները մտադիր էին այսօր խորհրդարանում ընդգրկել նրա իմպիչմենտի հարցը:

Artsakh Day

10 Feb, 13:27


🇦🇿🇷🇺 Ադրբեջանի ԱԳՆ-ն «անցանկալի անձ» է հայտարարել ՌԴ Պետդումայի պատգամավոր, իշխող «Եդինայա Ռոսսիա» կուսակցության անդամ Նիկոլայ Վալուևին․ նրա մուտքն Ադրբեջան արգելված է։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

🗣 Ազերական ԱԳՆ-ն «անընդունելի է որակել Վալուևի վիրավորական հայտարարություններն ու սպառնալիքները Ադրբեջանի և ադրբեջանական ժողովրդի հասցեին»։

Artsakh Day

10 Feb, 13:00


Իրանում նշում են Իսլամական հեղափոխության 46-ամյակը

Artsakh Day

10 Feb, 11:28


⁉️🔥Ռուս-ադրբեջանական վերջին շրջանի լարվածությունը վերլուծելիս զգուշավոր կարծիք էի հայտնել, որ դա կապված է ռուս-իրանական՝ վերջերս ստորագրված գործընկերության համաձայնագրի հետ։

Ամեն դեպքում, ես դրա մասին արտահայտվել եմ շատ զգուշավոր՝ հաշվի առնելով մատուցվող տեղեկատվության սահմանափակ լինելը։
Ուշագրավ է, որ ադրբեջանական «AZ TV» պետական հեռուստաընկերության վերջին թողարկման մեջ անդրադարձ է արվում ՌԴ-ի հետ հարաբերություններին, ինչպես նաև Իրանի դեսպանի վերջին հայտարարություններին։ Հաղորդավարը դա որակում է որպես փորձ՝ ստեղծելու «ռուս-իրանական տանդեմ՝ ընդդեմ Ադրբեջանի»։

Ես շարունակում եմ մնալ այն համոզման, որ ադրբեջանական կողմի՝ վերջին շրջանի քարոզչական արշավը նպատակ ունի տրամադրություններ շոշափել տարբեր տարածաշրջանային ու ոչ տարածաշրջանային խաղացողների մոտ՝ գործողությունների գնալու վերաբերյալ որոշումներ կայացնելուց առաջ։

Տաթև Հայրապետյան

Artsakh Day

10 Feb, 10:57


40+10 ծրագրի ավարտը մոտենում է. մարդիկ խոսում են անելանելի վիճակի մասին

Artsakh Day

10 Feb, 10:17


Մեր մեջից ծնված վարչապետն ավելի վատը դուրս եկավ, կմիավորվենք ու կհաղթենք իրենց բոլորին․ բողոքի ակցիա՝ հարկերի բարձրացման դեմ

Artsakh Day

10 Feb, 08:21


«Փետրվարի 3-9-ին Թարթառում, Աղդարայում, Քալբաջարում, Աղդամում, Խոջալուում, Խանքենդիում, Խոջավենդում, Լաչինում, Շուշայում, Ֆիզուլիում, Գուբադլիում, Ջաբրայիլում և Ջաբրայիլում հայտնաբերվել և վնասազերծվել է 78 հակահետևակային, 16 հակատանկային ական և 294 չպայթած զինամթերք։ Ականներից ու չպայթած զինամթերքից մաքրվել է 787 հա», գրում են ազերիները:

Artsakh Day

10 Feb, 08:02


https://youtu.be/UFwHRgBCK4Q?si=8--rHd3BPXrwvhDD

Artsakh Day

23 Jan, 14:38


😂

Artsakh Day

23 Jan, 11:57


Իսկ նիկոլական «արդարադատության նախարարը» լրիվ այլ մտքերի է, որոնց ծանրության ներքո փռվել է ԱԺ դահլիճում ու ծամոն է խժռում

Artsakh Day

23 Jan, 11:47


Իսկ դուք ասում եք...

Իսկ գռզոյենք այլ բան են ասում։

Artsakh Day

23 Jan, 11:00


🔥Ազերիները լուսանկարներ են հրապարակել օկուպացված Ստեփանակերտից

Artsakh Day

23 Jan, 09:19


Տավուշից տեղեկություններ են հաղորդում, որ երեկվանից սկսվել են սահմանազատման աշխատանքները: Ինչ-որ անձինք տեղանքի զննություն են իրականացնում հայ-ադրբեջանա-վրացական սահմանների հատման վայրում։ Երեկ մի քանի ժամ կողմերը չափագրման աշխատանքներ են իրականացրել։

Ուշագրավ է, որ Փաշինյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հունվարի 27-ից մինչեւ փետրվարի 10-ն արձակուրդ է ուղարկել: Երեկ մարզպետի պատգամավոր եղբորը՝ Վահե Ղալումյանին հարցրինք. ճի՞շտ է, որ սկսվել է սահմանազատման գործընթացը։ Պատգամավորն ասաց՝ տեղյակ չէ։

Հիշեցնենք․ սահմանազատման հանձնաժողովն անցած շաբաթ հայտնեց, որ գործընթացը կվերսկսվի Հայաստանի հյուսիսից, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդում: Օրինակ, թե ինչ սկզբունքով են առաջ շարժվելու հանձնաժողովները, արդյո՞ք Ադրբեջանի՝ տարիներ առաջ օկուպացրած տարածքները կվերադարձվեն մեզ, տեղի կունենա՞ փոխանակում, թե՞ մենք բացառապես տվողի դերում ենք լինելու, ի՞նչ ճակատագիր է սպասվում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին, որի մի հատվածը, ենթադրում են՝ սահմանազատման արդյունքում անցնելու է Ադրբեջանին։

Երեկ Գառնիկ Դանիելյանը նման հարց տվեց Մհեր Գրիգորյանին՝ ճանապարհի ինչ-որ հատված անցնելո՞ւ է Ադրբեջանին։ «Ունենք հաստատված կանոնակարգ, որը հստակ նկարագրում է, թե ինչպես են կայացվում որոշումները, դրանք ինչ տեսք են ստանում եւ ինչպես են մտնում ուժի մեջ։ Այս շրջանակներում, կարծում եմ, կարող եք գտնել Ձեր հարցի պատասխանը»,- «ցրեց» Մհեր Գրիգորյանը։

«Հրապարակ»

Artsakh Day

23 Jan, 09:15


‼️‼️ Ընդհանրապես, մտահոգիչ են Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները: Բացի դրանից՝ մենք տեսնում ենք, որ ինտենսիվ զորավարժություններ են անցկացվում, բացի դրանից՝ մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից, որոնք, ամենայն հավանականությամբ, ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու:

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան

Artsakh Day

23 Jan, 08:39


Դուբինկեքով նենց ծեծեն ինձ ու լարեն, բա Փաշինյանն ասում էր՝ որ րոպեին ուզենաք, մտեք կառավարություն

Artsakh Day

23 Jan, 07:19


Ռուբեն Վարդանյանը հենց առաջին նիստում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում. Սիրանուշ Սահակյան

Artsakh Day

22 Jan, 21:27


‼️‼️ Թրամփը հրաման է ստորագրել միգրանտների մուտքը Միացյալ Նահանգների հարավային սահմանով դադարեցնելու մասին։

Artsakh Day

22 Jan, 19:44


❗️❗️❗️Ահա թե ինչ... փաստորեն Կովկասի «առաջատար» պետություն ազերստանում անգամ թոշակներն են ուշացնում՝ միայն թե քծնեն միջազգային կառույցներին, խոսելով, մասնավորապես, «ազատության և ժողովրդավարության» մասին՝ մի բան, որ ուղղակի անհնար է բռնապետ ալիևի ցեղախմբի ապրած տարածքում։

Artsakh Day

22 Jan, 15:44


Բարև հայեր, եկեք այսօր մեր բառապաշարը հարստացնենք հետևյալ Արցախյան բարբառային բառերով

Artsakh Day

19 Jan, 20:02


❄️❄️ Հանրապետության ավտոճանապարհներին ձյան տեղումներ են։

Artsakh Day

19 Jan, 19:06


Մահացել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պապիկը՝ Սուրեն Շամիրի Պապիկյանը։ Այս տարի կլրանար նրա 100-ամյակը:

Artsakh Day

19 Jan, 18:32


⚡️⚡️⚡️Գուցե վարկած է, գուցե մաքուր ճշմարտություն, բայց...

Ուշադրություն, տեսանյութում առկա է ցենզուրայից դուրս բառապաշար։

Artsakh Day

19 Jan, 18:16


Թուրքիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատում երկու հանցագործների արտահանձնման գործում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը

Artsakh Day

19 Jan, 17:31


Փետրվարի 1-ից դնում ենք 100 դրամն ու իջնում, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կոչ է անում բոյկոտել տրանսպորտի թանկացումը

Artsakh Day

19 Jan, 17:22


Իմիշլիում պահանջում են Իլհամ Ալիևի հրաժարականը

Հունվարի 18-ին Ադրբեջանի Իմիշլի բնակավայրում արտակարգ պատահար է տեղի ունեցել: Ըստ ՆԳՆ պաշտոնական հաղորդագրության՝ ճանապարհային ոստիկանության մեքենան, որպեսզի խուսափի հանդիպակաց հայտնված տրանսպորտային միջոցի հետ բախումից, փողոցի երթևեկելի հատվածից դուրս է եկել և հարվածել մայթում գտնվող մի քանի երեխաների:

Բախման հետևանքով երկու երեխա տեղում մահացել է, երքը՝ հոսպիտալացվել: Ըստ դեռևս չճշտված տեղեկությունների՝ նրանցից մեկը հիվանդանոցի ճանապարհին նույնպես մահացել է։ Տեղեկություններ են շրձանառվում նաև, որ վրաերթի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ է ստացել մի կին, որի մասին պաշտոնական տեղեկություն չի տարածվել:

Միջադեպից հետո բախում է տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների և իմիշլիցիների միջև: Հարյուրավոր երիտասարդներ հավաքվել են դեպքի վայրում, վնասել, ապա գլխիվայր շրջել ոստիկանական մեքենան: Այդ առթիվ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ մի խումբ անձինք խուլիգանական մղումներից դրդված փորձել են անկարգություններ հրահրել: Մի քանի անձ ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ, ինչից հետո իրավիճակն ավելի է սրվել։

Իմիշլիի փողոցներում հարյուրավոր ցուցարարներ սկսել են վանկարկել հրաժարականի պահանջ:

Artsakh Day

19 Jan, 15:57


🔹Թուրքական լրատվամիջոցները տեսանյութ են տարածել, որում երևում է, թե ինչպես են թուրք հատուկ ջոկատայինները տեղափոխում այսօր Հայաստանից արտահանձնված երկու անձի, որոնք մեղադրվում են կազմակերպված հանցավորության մեջ

📌Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանը հունվարի 19-ին Թուրքիային է արտահանձնել երկու անձանց, ովքեր մեղադրվում են կազմակերպված հանցավորության մեջ։

Artsakh Day

19 Jan, 14:04


Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարություն

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է Արցախյան ղեկավարների նկատմամբ Ադրբեջանում կազմակերպված շինծու դատավարությունները։ Մենք մեր աջակցությունն ենք հայտնում գերեվարված ղեկավարներին ու մեր հայրենակիցներին, ովքեր ենթարկվում են կտտանքների՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար։

Ադրբեջանի այս գործողությունները, ուղեկցված ցեղասպանությամբ ու էթնիկ զտումներով, բացահայտ ոտնահարում են միջազգային իրավունքը։ Նման դատավարությունները՝ իրականացված բռնաճնշումների գործիք հանդիսացող դատարանների կողմից, չունեն որևէ լեգիտիմություն։

Դատապարտում ենք միջազգային հանրության լռությունը և Հայաստանի իշխանությունների անտարբերությունը։ Կոչ ենք անում հանդես գալ հստակ դիրքորոշմամբ՝ պահանջելով բոլոր գերիների ազատ արձակում։

Artsakh Day

19 Jan, 13:59


Թրամփը NBC News-ին ասել է, որ դիտարկում է չինական TikTok տեահավելվածի արգելքը 90 օրով երկարաձգելու հարցը։

Artsakh Day

19 Jan, 13:56


Հունվարի 19-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Սուրբ Պատարագի ավարտին, Միածնաէջ Մայր Տաճարում, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հանդիսապետությամբ, աղոթք հղեց առ Աստված։ Աղոթքը նվիրված էր Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, զինծառայողների և քաղաքացիական անձանց համար։

Artsakh Day

19 Jan, 13:21


Զելենսկին երեք անգամ խնդրել է մասնակցել Թրամփի երդմնակալությանը, և երեք անգամ էլ մերժվել է, գրել է ԱՄՆ նորընտիր նախագահի որդին եւ կրկին ծաղրել Զելենսկուն

Artsakh Day

19 Jan, 11:13


Վլադիմիր Պուտինը ինքնաեռ է նվիրել Իրանի նախագահ Փեզեշքիանին Մոսկվա կատարած այցի ժամանակ

Artsakh Day

19 Jan, 10:11


Հազարավոր ցուցարարներ Վաշինգտոնում բողոքի ցույց են անցկացնում ընդդեմ Թրամփի երդմնակալության

Artsakh Day

19 Jan, 09:36


⚡️Իսրայելը հայտարարել Է Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի սահմանման մասին

Ռեժիմն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 11:15-ին (Երևանի ժամանակով 13:15-ին):

Artsakh Day

19 Jan, 08:24


‼️ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն այսօր՝ հունվարի 19-ին, հայտնում է Kan ռադիոն

Artsakh Day

19 Jan, 07:52


Եղբայրը կրակել ու վիրավորել է եղբորը

Այս գիշեր Կոտայքի մարզի Բուժական բնակավայրի անասնագոմերից մեկի մոտ 31-ամյա Գ. Զ․-ն հրացանից արձակված կրակոցով վիրավորել է 36-ամյա Զ. Զ․-ին։ Վերջինս տեղափոխվել է Եղվարդի ԲԿ, ապա՝ «Արմենիա» ԲԿ, հայտնում է shamshyan.com-ը։

Նախնական տեղեկություններով՝ եղբայրները դուրս էին եկել որսի։

Artsakh Day

19 Jan, 07:12


«Իսրայելին վերադարձվող պատանդների ցուցակի տրամադրումն իրականացվելու է մի քանի ժամվա ընթացքում, երբ հաղթահարվեն տեխնիկական որոշ բարդություններ», ՀԱՄԱՍ

Artsakh Day

19 Jan, 07:00


Բայդենը «քոչում» է Սպիտակ տնից

Artsakh Day

19 Jan, 06:30


📱 TikTok-ն ԱՄՆ-ում այսօրվանից արգելափակված է

Artsakh Day

05 Jan, 20:46


🔥Խափանել են News.am կայքի ՏԳ էջը

Artsakh Day

05 Jan, 18:01


Ողբերգություն է տեղի ունեցել Աբխազիայի Գալի շրջանում։

Կրակի հետ անզգույշ վարվելու հետևանքով Սաբերիո գյուղում փայտե մասնավոր տուն է բռնկվել։ Հրդեհն ակնթարթորեն ընդգրկել է սենյակը։

Ողբերգության հետևանքով 5 երեխա է զոհվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է վառարանը բենզինով վառելու պատճառով։

Artsakh Day

05 Jan, 17:44


❗️Նախորդ տարվա հոկտեմբերին համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես մի կին, որի անունը, ինչպես հետագայում պարզվեց, Հասմիկ է, ներկանյութ է լցրել արցախյան հերոսամարտի ժամանակ նահատակված զինվորների պատկերների վրա։

Այսօր հրապարակվել է այդ կնոջ գործած արարքի նկատմամբ իրականացված վարույթով վճիռը. դատավոր Սամվել Յուզբաշյանը Հասմիկ Գ․-ին մեղավոր է ճանաչել և պատիժ նշանակել տուգանքը՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի՝ 375 հազար դրամի չափով։

375 հազար դրամն այն չնչին գումարն է, որ շատ կենդանիների է հասու, և այս «մարդասիրական դատավճռից» ոգևորված՝ նրանք կարող են անընդհատ պղծել հայորդիների շիրիմները...

Artsakh Day

05 Jan, 15:11


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

ՆԳՆ

Artsakh Day

05 Jan, 13:51


🤷‍♂️🤔Մարդ չգիտի ի՞նչ ասի էլ սրանց...

Artsakh Day

05 Jan, 12:38


Երկրային կյանքին հրաժեշտ է տվել Արցախի Հանրապետության վաստակավոր իրավաբան, ԱրՊՀ դասախոս Շուրա Սուրենի Օհանյանը։
Չափազանց ծանր և դժվար է սփոփանքի խոսքեր գտնել։ Իր մարդկային նկարագրով, իմաստնությամբ, բոլորի հետ հաղորդակցվելու կարողությամբ ու անկեղծությամբ Շուրա Օհանյանը վայելում էր կոլեկտիվի, ուսանողության սերն ու հարգանքը:
Թող Աստված լույսի և խաղաղության մեջ պահի Արցախի ցավով տառապած մեր սիրելի Շուրա Օհանյանի հոգին։

Artsakh Day

05 Jan, 11:29


ՌԴ ՊՆ-ն մեկնաբանել է Կուրսկի մարզում ուկրաինական հարձակումը՝ այն անվանելով «հակահարձակում՝ ուղղված ռուսական ուժերի առաջխաղացման դեմ»։

«Մոսկվայի ժամանակով ժամը 09:00-ի սահմաններում Կուրսկի ուղղությամբ ռուսական զորքերի հարձակումը կասեցնելու համար Ուկրաինայի ԶՈՒ-ն հակագրոհ է ձեռնարկել», - հայտարարել են ՊՆ-ում:

Artsakh Day

05 Jan, 09:37


Որքան էլ բարդ է արձանագրել, դեռևս կան մարդիկ, ովքեր կարծում են, որ գործող ռեժիմի հետ համագործակցելով կամ մեր երկրում տեղի ունեցածի վերաբերյալ լռություն պահպանելով, կփրկվեն ու իշխանության այլանդակությունների զոհ չեն դառնա:
Իշխանության «զոհաբերության» վերջին ցիկլն էլ դաս չի եղել ուժային համակարգի համար, երբ համակարգին հրաժեշտ տվեցին անձինք, ովքեր հանուն օրվա իշխանության օրենքներն ու Սահմանադրությունը աղբն էին նետել ու քաղաքական հրահանգներով մարդկանց ահաբեկում, բռնության էին ենթարկում և ազատությունից զրկում:
Վերջին 6-7 տարիները դաս չեն եղել փաշինյանական հաճախորդների համար, ովքեր տարբեր կարգավիճակների ներքո, լուրջ դեմքի արտահայտությամբ, հաճախ էլ` կոստյում-փողկապներով, հասարակությանը ազնվության և արդարության մասին դասեր են տալիս:
Ի վերջո, մեր գլխին եկածը դաս չի եղել այն մարդկանց համար, ովքեր հոգով-սրտով գիտակցում են տեղի ունեցող ապօրինություններն ու այլանդակությունները, սակայն անշառ-անփորձանք ապրելու մտքով կուլ են տալիս այս ամենը, հանդուրժում ու շարունակում շարժվել այնպես, կարծես ոչ մի լուրջ բան մեր երկրի հետ տեղի չի ունեցել:

Տիգրան Աբրահամյան

Artsakh Day

05 Jan, 09:32


Ուշադրություն
❗️Հյուսիս-արևմուտքից ցիկլոն է գալիս Հայաստան

Այսօր ուշ երեկոյան առանձին շրջաններում, առաջիկա գիշերը և առավոտյան հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին` մերկասառույց, հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Վաղը ցերեկվանից սկսած տեղումները կդադարեն և առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ:

Artsakh Day

05 Jan, 08:28


https://t.me/armeniasputnik/75279

Artsakh Day

05 Jan, 08:26


Եռաբլուրում շիրիմներից ծաղիկներ գողանալու դեպքի առնչությամբ ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել

ՔԿ

Artsakh Day

05 Jan, 07:55


Որոշ ռուսական ՏԳ-ալիքներ գրում են Կուրսկի մարզում ուկրաինական ուժերի հարձակման մասին

Artsakh Day

05 Jan, 05:46


ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ - լեյտենանտ Տիրան Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց

Պաշտպանական կողմը կբողոքարկի որոշումը

Artsakh Day

04 Jan, 19:52


⚡️ Տեսանյութում պատկերված անձինք ՊՆ ՌՈ կողմից նույնականացվել և հայտնաբերվել են:

Դեպքի առնչությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին:

ՀՀ ՊՆ խոսնակ

Artsakh Day

04 Jan, 18:33


Եռաբլուրում տղամարդը գողանում է հերոսների շիրիմներին դրված ծաղիկները

Artsakh Day

04 Jan, 16:55


https://m.mamul.am/am/news/312114?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR3IWHLfxfyTWbC8OY373c1ste_A4QIHQeIK5bA10CZlrqaVMRrwxZNTJ-g_aem_KiN85RgSLl_QZr8LQ-vksg?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR3IWHLfxfyTWbC8OY373c1ste_A4QIHQeIK5bA10CZlrqaVMRrwxZNTJ-g_aem_KiN85RgSLl_QZr8LQ-vksg

Artsakh Day

04 Jan, 16:43


Օկուպացված Ասկերանը

Artsakh Day

04 Jan, 15:46


📰 20 անհայտ անօդաչու թռչող սարք է գրանցվել Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի մոտակայքում:

Միջադեպը հետաքննվում է Եվրոպայում անվտանգության աճող մտահոգությունների ֆոնին՝ կապված ռուսական հիբրիդային հարձակումների և Ուկրաինայի դեմ պատերազմի հետ

Artsakh Day

04 Jan, 14:04


Օկուպացված Ստեփանակերտը և այնտեղ մնացած հայը...

Artsakh Day

03 Jan, 20:29


Զավթված Ստեփանակերտի Հեքիմյան փողոցը...

Artsakh Day

03 Jan, 20:16


⚡️ Թալիբները ներխուժել են Պակիստան և գրավել սահմանից 24 կմ հեռավորության վրա գտնվող քաղաք։ Պակիստանի վարչապետը պատրաստվում է ռազմական դրություն հայտարարել և հայտարարել Է, որ եկել է թալիբներին ոչնչացնելու ժամանակը: Աֆղանստանն ու Պակիստանը լայնամասշտաբ պատերազմի եզրին են։

Artsakh Day

03 Jan, 19:35


‼️‼️ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել բացառիկ տեսանյութ, թե ինչպես է մայրը նոր ծնված երեխայի նետել արտաքնոցը։

Artsakh Day

03 Jan, 19:09


Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով

Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն

Artsakh Day

03 Jan, 18:50


Марду кароты инчкан мец ини, вер штех ынаравора иран айреникин ми масникы тини.
Проезжала мимо кладбища Силикян и таксист( карабахский) показал мне этот памятник.
Просто макет, там никто не похоронен.
Мез нманы чка.🩷

Գայանե Զաքիյան

Artsakh Day

03 Jan, 17:25


Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումներ . Ալիևի վարչակարգի հանցագործությունները

Հոդվածը ստորև
https://www.facebook.com/share/p/14ifANgEyk/

Artsakh Day

03 Jan, 16:45


Այսօր առեղծվածային ու դաժան դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի բնակիչը իր նորածին աղջկան նետել է արտաքնոցը։

Նորածնի մայրը դեկտեմբերի 30-ին «թունավորում» ախտանիշներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները կարողացել են փրկել նրա կյանքը, իսկ արդեն մի քանի օր տեւած բացատրական աշխատանքների արդյունքում մայրն այսօր հայտնել է, որ նա նորածնին լույս աշխարհ է բերել, ապա նետել իրենց տան արտաքնոցը։

Artsakh Day

03 Jan, 15:41


Հանցագործին ոստիկանները բռնել են, տուժածներ չկան։

Artsakh Day

03 Jan, 15:19


🔥Անթալիայում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի ժամանակ քաղաքացիների խուճապի պահերը նկարահանվել են տեսախցիկներով

Անթալիայի նահանգի իշխանությունները հայտնել են, որ մասնագետներն այս պահին տուժածների կամ նյութական վնասի մասին տեղեկություններ չեն փոխանցել:

Artsakh Day

03 Jan, 15:17


✈️ ️ Баку ԲԱՔՈՒ-Կազան չվերթի AZAL ավիաընկերության Embraer 190/195 քաղաքացիական ինքնաթիռը հունվարի 1-ին Աստրախանի երկնքում թռիչքի ժամանակ բախվել է ռադիոընդունումների և GPRS-ի աշխատանքի խափանումների, հայտնում է «Թուրան» գործակալությունը։

Աղբյուրի տվյալներով, օդանավի ավիոնիկան վերսկսել է նորմալ աշխատանքը միայն Աստրախանի օդային տարածքից հեռանալուց հետո։

Artsakh Day

03 Jan, 14:39


🔥Թուրքիայի Անթալիա նահանգում, տեղական ժամանակով ժամը 16.51-ին, 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը գտնվել է Ալանյա հանգստավայրում։

Տուժածների կամ նյութական վնասի մասին տեղեկություններ չկան:

Artsakh Day

03 Jan, 13:36


Ֆրանսիայի Առլ քաղաքի բանտում, որը գտնվում է Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտում, բանտարկյալը պատանդ է վերցրել բուժանձնակազմի և պահակախմբի մի քանի մարդու։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով քննչական աղբյուրներին։

Հանցագործը, որը կարող է հոգեկան խանգարումներ ունենալ ու զինված է սառը զենքով, պատանդ է պահում երկուսից հինգ բուժաշխատողի, ինչպես նաև բանտապահին, հայտնում է Euronews-ը։

Artsakh Day

03 Jan, 12:20


ԼՂ-ից տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն․ այն կփոխանցվի e-քարտերի միջոցով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Artsakh Day

03 Jan, 11:17


Սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք, որ այս տարի հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Սիրով հրավիրում ենք միասնաբար տոնելու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդը և աղոթելու Մարմնացյալ Աստծուն մեր հայրենիքի և մեր ժողովրդի համար։ Պատարագի սկիզբը 17։00։

ՀԱՍԵ Արցախի թեմ

Artsakh Day

03 Jan, 10:59


Библиотека художественной литературы Издательского дома «АРЦАХ» открывается книгой Сергея Калашникова


НАГОРНЫЙ КАРАБАХ

Душный сумрак покрывала,
кашемировый кошмар:
налакался до отвала
крови из виска комар.
В обморочном кругозоре
выпотрошенной Шуши
застеклённого нагорья
хриплый воздух шелуши!

Дня безносые фасады,
сна кожевенная ночь.
Белых ягод винограда,
бестолочь, не растолочь!
Вымученных мимо окон
непроизносимы – мы.
И щекочет щёку локон
оспы, осени, чумы.



Когда мы говорим о русско-армянских связях, имеющих многовековую историю, мы чаще всего обращаемся к фигурам из прошлого. Однако и в наше время есть художники, чьё творчество предстаёт "прочным звеном" (В. Ходасевич) в этой культурно-исторической цепи, окаймляющей две страны.

Сергей Калашников — русский поэт, эссеист, филолог, автор ряда книг стихов и статей. Его "армянские" произведения входили в соответствующие тематические антологии, печатались в ведущих армянских и российских периодических изданиях.

Издательским домом «АРЦАХ» вскоре будет выпущена книга Сергея Калашникова «Армения. ru», включающая в себя стихи и прозу автора об Армении. Книга проиллюстрирована юной армянской художницей Дианой Саркисян.

#Калашников #Саркисян

Artsakh Day

03 Jan, 10:49


Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:20-ի սահմաններում Ոստիկանության համայնքային վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի անցել է Կիևյան կամրջի արգելապատնեշը, հայտնվել վտանգավոր եզրագծի վրա ու սպառնում է իրեն ցած նետել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, քաղաքացին իրեն ցած է նետել։
Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 63-ամյա Սամվել Հ.-ն է։

Artsakh Day

03 Jan, 10:12


Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնել, անվանումը` Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն (ՄԱՍԿ)

Կուսակցության հիմնադիր համագումարը կկայանա 2025 թ–ի փետրվարի 8–ին։

@ArmeniaSputnik

Artsakh Day

03 Jan, 09:29


Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Պարեկային ծառայության կարգախմբեր։
Ըստ նախնական տվյալների՝ պահեստում այրվում է պիրոտեխնիկա։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

ՆԳՆ

Artsakh Day

03 Jan, 08:43


❗️ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով․ Պետդեպ

Artsakh Day

03 Jan, 08:36


Նիկոլականները հեգնում են եղբայր Ալիևին, թե նա նոր տարուց մի շարք հարկատեսակներ է բարձրացրել, իսկ իրենց «կարմիր գծերը», ներքաղաքային տրանսպորտը, եկամտահարկով հիպոթեք մարելը դադաեցնելը և «հպարտ պողոսներին» արված այլուայլ մի շարք «նվերներ» նկատելու չեն տալիս։

Artsakh Day

30 Dec, 21:52


❗️Երկրաշարժ Հայաստանում

Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 00:50-ին, 3,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղից 5 կմ հյուսիս-արևելք:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Շողակաթ, Աղբերք, Արտանիշ, Վահան գյուղերում (3 բալ ուժգնությամբ)։

Artsakh Day

30 Dec, 18:09


«Ես և Ասլանյանը նոր կուսակցություն ենք հիմնում, մասնակցելու ենք ընտրություններին ու պայքարենք»

Աղազարյան Հովիկ

Artsakh Day

30 Dec, 15:41


ԱՊԱԳԱՅԻ լավաշը՝ նիկոլական Հայաստանում

Artsakh Day

30 Dec, 15:29


նիկոլն իր ապօրինի կնեջ հետ «ընտանեկան պոդկաստ» է սկսել՝ ձանձրանում է...

Artsakh Day

30 Dec, 14:38


Այսօրվանից Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցման կետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի ծառայողները:

Մինչ այս, Հայաստանի անկախացումից ի վեր, Ագարակ անցման կետում սահմանային վերահսկողություն իրականացնում էին Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ զորքերի ծառայողները եւ ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել մատուցած ծառայության համար:

Իսկ այսօրվանից սահմանապահ վերահսկողությունը ստանձնած մեր սահմանապահներին հաջողություն եւ բարի ծառայություն եմ մաղթում:

ՆՓ

Artsakh Day

30 Dec, 14:36


Թրամփն ակնարկել է, որ Ուկրաինայում պատերազմի դադարեցման իր խոստումը կատարելը խնդրահարույց է։

Artsakh Day

30 Dec, 13:28


Օկոպւացված Ստեփանակերտը...

Artsakh Day

30 Dec, 12:18


Արշակ Կարապետյանին բերման չեն ենթարկել ՌԴ ոստիկանություն, այլ հրավիրել են զրույցի` հիմնված ՀՀ իրավապահ մարմինների կողմից ստացված փաստաթղթերի, ճշտել է «Հայելի» մամուլի ակումբը։

Artsakh Day

30 Dec, 11:34


ՀՀ նախկին Պնախարար Արշակ Կարապետյանին ձերբակալել են Մոսկվայում։ Գեներալ-մայորի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Հայաստանում մի քանի հոդվածներով՝ «Ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցություն», «պաշտոնեական լիազորությունների չարաշահում» և «իշխանության չարաշահում», — հայտնում են ԶԼՄ-ները։

Artsakh Day

30 Dec, 09:05


«Ձմեռ Պապին մեզ բան թող չբերի, այլ թող մեզ դարձյալ տանի դեպի մեր սիրուն Արցախ աշխարհ»
Տեղի ունեցավ «Լույս Արցախի մանուկներին» կրթական ծրագրի Սուրբ Ծննդյան միջոցառումը:

Artsakh Day

30 Dec, 08:26


2020 թ–ի սեպտեմբերի 23. «Ակնան (Աղդամը) իմ հայրենիքն է». Ալեն Սիմոնյան

2024թ–ի դեկտեմբերի 30. «Այսուհետ իրական Հայաստանի քարտեզն՝ ԱԺ նիստերի դահլիճում». Ալեն Սիմոնյան

📌Հ.Գ. Իսկ ՀՀ նոր քարտեզն առանց Արցախի է, Ալեն Սիմոնյանն էլ դեմքին այնպիսի հաղթական արտահայտություն է տվել ու այնքան գոհ է, կարծես Արցախն ու մի բան էլ ավելի հետ է բերել...

@ArmeniaSputnik

Artsakh Day

30 Dec, 07:56


«Սիրիան չի կարող շարունակել գոյություն ունենալ առանց տարածաշրջանի այնպիսի կարևոր երկրի հետ հարաբերությունների, ինչպիսին Իրանն է»,- ասել է Սիրիայի փաստացի առաջնորդ Ահմադ ալ-Շարաան՝ ընդգծելով, որ հարաբերությունները «պետք է հիմնված լինեն երկու երկրների ինքնիշխանության հարգման և գործերին չմիջամտելու սկզբունքների վրա»։
Շաարան նաև ասել է, որ «սիրիական բոլոր զենքերը ռուսական ծագում ունեն, և շատ էլեկտրակայաններ ղեկավարվում են ռուս մասնագետների կողմից... Մենք չենք ցանկանում, որ Ռուսաստանը հեռանա Սիրիայից, ինչպես ոմանք են դա ցանկանում»:

Artsakh Day

30 Dec, 07:38


Հունվարի առաջին տասնօրյակը կլինի բացարձակ առանց տեղումների եղանակ։ Պարզ երկնքով պայմանավորված գիշերային ժամերին երկրի ողջ տարածքում կունենանք բացասական ջերմաստիճան, բայց ցերեկային ժամերին նույնիսկ լեռնային շրջաններում կգրանցվեն դրական ջերմաստիճաններ։ Մայրաքաղաքում գիշերային ժամերին հունվարի առաջին տասնօրյակում կգրանցվի -2 -4 աստիճան, իսկ ցերեկային ժամերին՝ 6-8 աստիճան տաքություն։

Artsakh Day

30 Dec, 06:52


❗️🛫Ազերական AZAL-ը հայտարարել է Բաքու-Նախիջևան չվերթի ուշացման մասին. «Նախիջևանի օդանավակայանում մառախուղ լինելու պատճառով Բաքվից մի շարք չվերթըներ հետաձգվում են», ասվում է ընկերության հաղորդագրությամբ։

Artsakh Day

29 Dec, 21:13


Մահացել է ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարտերը. այս տարի լրացել էր նրա 100-ամյակը։

Artsakh Day

29 Dec, 20:59


⚡️Որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ մահացել է Ասմա Ասադը

Artsakh Day

29 Dec, 18:41


Դատելով կործանված իքննաթիռի հետ կապված ազերական վայնասունի ծավալներից, Իլհամը մտադիր է Ռուսաստանի վրա (իհարկե Ռեջեփի օրհնությամբ) գործադրել մաքսիմալ ճնշում, որը կարտահայտվի ոչ միայն դրամական, այլև, ենթադրենք, նիկոլի անունով միջանցքային նվիրատվությունների տեսքով։ Ըստ ամենայնի, տվյալ գործընթացը կիրականացվի մոտակա ամիսներին։

Artsakh Day

29 Dec, 18:02


«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Սյունիքի մարտական դիրքեր

Artsakh Day

29 Dec, 17:51


Գորդոնն արդեն երկրորդ օրն է, որ պնդում է՝ «դեկտեմբերի 30-ին կավարտվի պատերազմն Ուկրաինայում»։

Artsakh Day

26 Dec, 17:43


Հորս պատասխանները խցանման նյարդի հետևանք են եղել, ափսոսում եմ ասված խոսքերի համար և ներողություն եմ խնդրում. Ավինյան

Artsakh Day

26 Dec, 17:37


Արցախի նախագահների տեղափոխումը Բաքու. ինչպես է դա եղել
Արցախի նախկին ղեկավարները
Մինչեւ այսօր՝ աղետից ու արհավիրքից ավելի քան մեկ տարի անց, Արցախի կամ Հայաստանի պատասխանատու որեւէ պաշտոնյա չի պատմել, թե ինչպես եւ ինչ պայմաններում են Արցախի նախկին ղեկավարները հայտնվել Բաքվի բանտում:
Մի քանի օր առաջ Սամվել Բաբայանը, որ Արցախի վերջին խորհրդարանի գլխավոր եւ միակ ընդդիմադիր ուժի ղեկավարն էր, «Ալիք Մեդիա»-ի տաղավարում ներկայացրել է իր վարկածը:
Այսպես՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Դավիթ Իշխանյանը ապաստան էին գտել Իվանյանի օդանավակայանում՝ ռուս խաղաղապահների հետ: Սպասվում էր, որ գործող նախագահ Սամվել Շահրամանյանի հետ նրանց եւս թույլ կտան ուղղաթիռով հասնել Սիսիանի օդանավակայան:
Երբ նախկին նախագահների եւ պաշտոնյաների թիկնազորը հասել է Հակարիի կամուրջ, որպեսզի անցնի Հայաստանի Հանրապետություն, ինչպես մինչ այդ արել էին 120 հազար արցախահայերը՝ ենթարկվելով էթնիկ զտման ու բռնի տեղահանության, Ադրբեջանը նրանց առջեւ պահանջ է դրել՝ դուք չեք կարող անցնել Հայաստան, քանի դեռ Արցախի ղեկավարությունը ռուսների մոտ է:
Այս մարդիկ հետ են գնացել Ստեփանակերտ, Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին եւ Դավիթ Իշխանյանին կանչել Արցախի ՆԳ նախարարի առանձնատուն, այդ մասին տեղեկացրել Ադրբեջանի համապատասխան ծառայություններին, որոնք եկել եւ Արցախի ղեկավարությանը առեւանգել ու տարել են Բաքվի բանտ: Դրանից հետո միայն Արցախի նախկին նախագահների ու պաշտոնյաների թիկնազորն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաները կարողացել են անվտանգ անցնել Հայաստան:
Արայիկ Հարությունյանը առեւանգվել է իր գործարանի գրասենյակից, երբ զանգահարել եւ զրուցել է Շուշիում գտնվող ադրբեջանցի պաշտոնյայի հետ:
Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը իր մարդկանցով, ուղղաթիռով Իվանյանի օդանավակայանից անվտանգ հասել է Սիսիան: Կարելի է բացատրել, թե ինչու Շահրամանյանին չեն տարել Բաքու: Պատճառը, հավանաբար, այն է, որ նա համաձայնություն է տվել կատարել Բաքվի պահանջը՝ ստորագրել Արցախի լուծարման հրամանագիրը:
«Ալիք Մեդիա»-ն եւ տողերիս հեղինակը անձամբ պատրաստ են այս թեմայով զրուցելու բոլոր պատասխանատուների, այդ թվում՝ պարոն Շահրամանյանի հետ: Զրույցները, բնականաբար, պետք է լինեն հրապարակային:
Շատ կարեւոր է նաեւ, որ պատմվի, թե ինչպես են Դավիթ Բաբայանին տարել Շուշի եւ հանձնել Ադրբեջանի հատուկ ծառայություններին:
Ռուբեն Վարդանյանը եւ նրա հետ նույն մեքենայում գտնվող Դավիթ Մանուկյանը, ինչպես երեւում է ադրբեջանական հրապարակումներից, առեւանգվել են Հակարին անցնելու ժամանակ:
Թաթուլ Հակոբյան
Ալիք Մեդիա

Artsakh Day

26 Dec, 17:34


⚡️⚡️⚡️«Ադրբեջանական օդանավը խփել է ռուսական ՀՕՊ համակարգը»՝ որպես նախնական վարկած առաջ են քաշել ազերիներն այն նկատառմամբ, որ Գրոզնի հասնելու պահին. քաղաքը ենթարկվում էր ուկրաինական դրոնների գրոհին, որը հետ մղելու համար էլ գործարկված ՀՕՊ-ի հրթիռից խոցվել է ազերական օդանավը։

Artsakh Day

26 Dec, 16:52


‼️‼️ Հունվարի 17-ին Ռուսաստան կատարած այցի ընթացքում Իրանի նախագահը նախատեսում է Պուտինի հետ Թեհրանի և Մոսկվայի միջև համագործակցության համաձայնագիր ստորագրել, ասել է Իրանի դեսպանը։

Artsakh Day

26 Dec, 16:17


Բնակապահովման ծրագրից չօգտվելու բազմաթիվ պատճառներ կան, որոնք ներկայացվել են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, եւ նախատեսվում է տվյալ ծրագրի վերանայում։
Գործադիրի ֆինանսական բլոկի ներկայացուցիչը, հավանաբար, իր անձնական կարծիքն է արտահայտել։

https://www.facebook.com/share/17zdJhQaEz/?mibextid=wwXIfr

Artsakh Day

26 Dec, 14:44


https://www.facebook.com/watch/?mibextid=wwXIfr&v=903196028644783&rdid=G8Svk4x9CT5DFrlo

Artsakh Day

26 Dec, 14:35


https://arm.sputniknews.ru/20241226/im-hajtararutjuny-qnnarkman-entaka-che-pashinjann-u-lukashenkvon-khajtecin-mimjanc-84358989.html

Artsakh Day

26 Dec, 14:32


Իսրայելը զանգվածաբար ռմբահարում է Եմենի հութիներին

Artsakh Day

26 Dec, 12:43


⚡️⚡️⚡️Ադրբեջանական կառավարության աղբյուրները Euronews-ին հաստատել են, որ Ակտաուում ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել ռուսական զենիթային հրթիռի պատճառով։

Ըստ այդ աղբյուրների՝ հրթիռը արձակվել է 8432 չվերթի ուղղությամբ Գրոզնիի վրայով անօդաչու թռչող սարքի գործունեության ժամանակ, և դրա բեկորները հարվածել են ուղևորներին և անձնակազմին՝ պայթելով օդանավի մոտ՝ օդում։

Կառավարության աղբյուրները նաև հայտնել են, որ խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում՝ չնայած օդաչուների կողմից արտակարգ վայրէջք կատարելու խնդրանքին: Փոխարենը անձնակազմին հանձնարարվել է թռչել Կասպից ծովով դեպի Ղազախստանի Ակտաու։

Artsakh Day

26 Dec, 12:40


Այս պահին դիմում չեմ գրել. Կարեն Գիլոյանը, հնարավոր է` հունվարի 1-ից այլևս չի զբաղեցնի փոխնախարարի պաշտոնը

«Այս պահին իմ աշխատասենյակում եմ, բայց նման ծրագրեր կան։ Ինչպես գիտեք` ես ընտրվել եմ Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի (WADA Foundation Board) անդամ և հունվարի 1-ից անցնելու եմ իմ պարտականությունների կատարմանը։ Հիմա նրանց հետ բանակցությունների մեջ եմ, գուցե խնդիր լինի նախարարության իմ աշխատանքը»,- @ArmeniaSputnik–ի հետ զրույցում ասեց Կարեն Գիլոյանը։

Artsakh Day

26 Dec, 09:30


Փաշինյանը փաստացի կատարում է Ալիևի պահանջը, բայց ասում է` սա ձեր պահանջը չէ, ես մանկուց ըտենց էի որոշել. Մամիջանյանը` Սահմանադրության փոփոխության մասին

«Ադրբեջանից ասում են` Սահմանադրություն փոխեք, Փաշինյանն ասում է` ոչ, ոչ մի դեպքում, մենք կփոխենք մեր Սահմանադրությունը, բայց մեր ցանկությամբ։ Շատ լուրջ ձեռքբերում է»,– ասուլիս ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։

Պատգամավորը նաև ներկայացրեց խաղաղության պայմանագրի վտանգները։

@ArmeniaSputnik

Artsakh Day

26 Dec, 08:56


Բոլորն ուղերձ են գրում... Սա՝ Ալեն Սիմոնյանի «ուղերձն» է, որ մեզ բոլորիս անակնկալ է մատուցելու

Artsakh Day

26 Dec, 08:51


Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Վրաստանի տարածքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված

«Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) մայրուղային գազատարի 125կմ հատվածում (ՀՀ սնող) վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նապտակով դեկտեմբերի 26-ին ժամը 13:00-ից 19:00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների ծավալների հաշվին:

Artsakh Day

26 Dec, 08:40


Ադրբեջանական իշխանությունները բացասական առումով «հատուկ» վերաբերմունք են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ, այս մասին ասել է Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը

«Բաքվում պահվող ռազմագերիների թիվը, որքան հասկանում եմ, 16-ն է, որոնք դեռևս չեն դատապարտվել, իսկ նրանց քրեական գործերն ինչ-որ ընթացքում են»,-նշեց Արտակ Բեգլարյանը։ Նա վստահություն հայտնեց, որ բոլոր քրեական գործերը շինծու են, որոնք հիմնականում ներառում են ահաբեկչության կազմակերպման, ֆինանսավորում և այլ մտացածին մեղադրանքներ։

Artsakh Day

26 Dec, 08:37


Ողբերգական ավտովթար՝ Երևանում. Աջափնյակում բախվել են «KamAZ»-ն ու ՎԱԶ 2106»-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր, հայտնում է Shamshyan.com-ը:

Artsakh Day

26 Dec, 07:50


‼️‼️Նիկոլ Փաշինյանը ծրագրում է մասնակցել ԵԱՏՄ գագաթնաժողովին Լենինգրադի մարզում՝ տեսակապով:

ТАСС

Artsakh Day

26 Dec, 06:47


Ծար գյուղ Արցախի Նոր Շահումյանի (Քելբաջար) շրջանի։ Լուսանկարներից երևում է, որ խաչը հանվել է Սուրբ Սարգիս եկեղեցուց (կառուցվել է 1279 թ.), ինչպես նաև ներքևի աջ անկյունում գտնվող պանելը՝ խաչերով և հայերեն արձանագրությամբ։ Jonny's library

Artsakh Day

25 Dec, 19:31


Ստեփանակերտը

Artsakh Day

25 Dec, 18:25


Ազերական նոր վարկած՝ օդանավի վրա զենիթահրթիռային համալիրից արձակված զինամթերքի հետքեր են։

Artsakh Day

25 Dec, 18:23


Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան, հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի, եւ քեզ այլ բան չի մնում այս դառն իրողությունից մեր ժողովրդի ուշադրությունը շեղելու հուսահատ ճիգերից բացի։

Աղմկիր որքան ուզում ես, այս իրողությունն արդեն պատմական փաստ է, որն այլեւս ջնջել չի լինի։

Իսկ եթե, Նիկոլ, ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները եւ հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։

Այ դա արդեն կլինի իսկական բանավեճ, հիմնված փաստերի վրա։ Իսկ եթե դա չանես, եւս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից եւ զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով։

Լեւոն Տեր-Պետրոսյան
25.12.2024

Artsakh Day

24 Dec, 07:39


Արցախի հարցով բանակցային գործընթացի վերաբերյալ Փաշինյանի գրառումները նախօրեին ամենատարբեր դիտանկյուններից քննարկվեցին:

Իմ կարծիքով, դրանք 2 հիմնական նրբություններ էին պարունակում, որոնք կամ չքննարկվեցին կամ ընդհանուր աղմուկի մեջ դրանց մեծ ուշադրություն չհատկացվեց:

Առաջին, չնայած այն հանգամանքին, որ քպ-ական ողջ վերնախավը 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայից ու օկուպացիայից հետո, ողջ ուժով, հանրությանը համոզում էր, որ ճիշտն Արցախի հանձնումն էր ու փորձում էին ինքնարդարանալ, երբեմն նաև փորձելով ցույց տալ, որ նման հարց այլևս գոյություն չունի, Փաշինյանն իր այս դիսկուրսով ապացուցում է, որ ոչ միայն այդ հարցը փակված չէ, այլ այդ դավաճանությունը մնացել է նրանց կոկորդին:

Երկրորդ, փաստացի գաղափարական առումով Արցախն Ադրբեջան համարողը, ով կարծել է, որ այլընտրանք չկա ու ճիշտն Արցախը հանձնելն է, ինքնախոստովանական ցուցմունք է տվել առ այն, որ ի սկզբանե ոչ միայն ստել է` 2018 թ.-ին հայտարարելով, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման, այլ պրոցեսը տարել է լրիվ հակառակ ուղղությամբ:

Ավելին, սրելով իրադրությունը, գնացել է վա բանկ` 2019-ի օգոստոսին, Արցախի Վերածննդի հրապարակում հայտարարելով` «Արցախը Հայաստան է և վե´րջ»:

Սրանք բոլորի աչքի առաջ, հայկական շահերը մատաղ են արել, ինչը Հայաստանի ու Արցախի համար հսկայական մարդկային և տարածքային հետևանքների է հանգեցրել:

Այստեղ քաղաքական բանավեճի թեմա չկա, առավել ևս, նախկին նախագահների մասնակցությամբ:

Միակ բանը որ կա ու պետք է լինի իշխանափոխությունից հետո, Փաշինյանի ու նրա վերնախավի արածին ու չարածին իրավական գնահատական տալն ու պրոցեսն այդ հունով տանելն է:

ՀԳ. Թե բա` բանավիճեմ Սերժ Սարգսյանի կամ մյուս նախագահների հետ: Դու ի սկզբանե լրիվ այլ ճանապարհ ես ընտրել` մեր ժողովրդի թշնամիների հետ ախպերանալու և սեփական հայրենակիցների դեմ աշխատելու ուղղությամբ, իսկ հիմա անհուսալի վիճակում ես հայտնվել և փորձում ես քո տեսակին հարիր անպատասխանատվության և փախուստի ուղի ընտրել:

Տիգրան Աբրահամյան

Artsakh Day

24 Dec, 07:17


🇹🇷⚡️⚡️⚡️Թուրքիայում՝ Բալիկեշիր ​​քաղաքի Կարեշի թաղամասում, պայթյուն է որոտացել զինամթերքի գործարանում, ասել է նահանգապետ Իսմայիլ Ուստաօղլուն։

12 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել։

Artsakh Day

24 Dec, 07:15


‼️‼️«Սուրմալու»-ի պայթյունի գործով նախաքննությունն ավարտվել է:
2 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:

ՀՀ քննչական կոմիտե

Artsakh Day

24 Dec, 06:16


ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հոսպիտալացվել է

Artsakh Day

24 Dec, 05:38


Հրապարակ». ՔՊ-ում բուռն խմորումներ են

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ իշխող կուսակցությունում փորձում են ցույց տալ, թե թիմում բացարձակ համերաշխ եւ միասնական մթնոլորտ է, եւ որ թիմի «դավաճաններ» Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի դեմ ինչ արվում է, բոլորը հաշտ են ու համաձայն, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, ՔՊ-ում բուռն խմորումներ են տեղի ունենում: Ոմանք հասկացել են, որ Փաշինյանն իր նախընտրական փիառ արշավին որոշել է ոմանց զոհաբերել, եւ անգամ քննարկում են ՔՊ-ից անփորձանք դուրս գալու ճանապարհները։

Artsakh Day

23 Dec, 22:02


Եգիպտոսում հակակառավարական ցույցեր են

Artsakh Day

23 Dec, 20:10


Ալիևի ներքո գործող այս աղբանոցի «կոլաժում» երևում է, իհարկե, նորածին նավթապետի քիթը և իր կործանած՝ ԱՀ ԱԺ շենքը... к чему бы?

Artsakh Day

23 Dec, 19:00


Իսկ սա՝ ի պատասխան Կիվիրյանի ստատուսի

Artsakh Day

23 Dec, 18:57


Մի քանի օր առաջ Նիկոլը ողբ էր դրել, որ կառավարական դաչեքում այնքան ցուրտ ա, որ մտածում են Իջեւանից փեդի փեչ բերել, փեդ վառել, որ մի ձեւ քամակները տաքանա։ Բա եթե իրոք տենց ցուրտ ա, Անչոկը որ ինչ ա ոտքերը չռած սառը պոլին վակում եղել, բա որ մրսի ցիստիտ կպնի։ Կամ էլ ուղակի ցուրտ տների մասին ուղակի Գռլեն հեքիաթ ա պատմել, որ այդ կերպ նորից Պողոսների մոտ խղճահարություն առաջացնի: Ակնհայտորեն Անչոկը հեչ սառածի տեսք չունի.

Արգիշտի Կիվիրյան

Artsakh Day

23 Dec, 18:24


Նախկին նախագահներին կոչ եմ անում եւս մեկ անգամ մտածել եւ օգտվել առերես բանավիճելու այս հնարավորությունից

ՆՓ

Artsakh Day

23 Dec, 18:14


Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ: Արդյունքում, վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը:

Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյան vs Նիկոլ Փաշինյան բանավեճը չափազանց օգտակար կլինի ոչ միայն Ղարաբաղյան հարցի շուրջ, այլև հասարակությանը հուզող ցանկացած այլ թեմայով. Ամուլսար, բանկերի մենատիրություն, ԲՈՒՀ-երի կառավարման կուսակցականացում, դեսպանների նշանակման քաղաքականացում, պետական/քաղաքական պաշտոնյաների կողմից իրականացվող հովանավորչություն և տարատեսակ տենդերների միջոցով պետական բյուջեի մսխում, պադավատապետություն, դատական համակարգի անկախության ոչնչացում և sms-ով դատական բարձրագույն պաշտոնյաների ազատում, քաղաքական հակառակորդների դեմ իրավապահ մարմիններին որպես մահակ գործածում և այլն:
Արդյունքը կրկին նույնն է լինելու:

Արման Մուսինյան

Artsakh Day

23 Dec, 18:14


⚡️Սերժ Սարգսյանը մերժել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանավեճի հրավերը:

«Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ.։ Ակնհայտի մասին բանավիճելն անիմաստ է, մանավանդ որ ինչպես մինչև իշխանազավթումը, այնպես էլ դրանից հետո հազար անգամ հրապարակային, հանգամանորեն ներկայացվել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ամբողջ պատմությունը: Առավել ևս, երբ Հայաստանի կառավարիչն ամեն ինչ արեց բանակցային գործընթացը ձախողելու համար»։

Artsakh Day

23 Dec, 16:38


Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին է։

2023 թ.-ի սեպտեմբերին Արցախում իշխանազավթում տեղի ՉԻ ունեցել։ Նիկոլի հրահանգով Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԺ։ Նիկոլը մի նպատակ ուներ՝ Արցախի իր արբանյակների (և խորհրդարանական և արտախորհրդական) օգնությամբ կատարելով ադրբեջանի պահանջը, պիտի Արցախը գլխատվեր և ըստ իրենց ծրագրերի, որպես «խառնամբոխ լցվեր» Հայաստանի Հանրապետություն։ Եթե Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը չինքնակազմակերպվեր ու ԱՀ նախագահ չընտրեր, ապա Նիկոլին հաջողվելու էր փակել Արցախի հարցը։ Արցախի պետական ինստիտուտները պիտի կենդանի մնան, գործեն, որպեսզի ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՉՓԱԿՎԻ։

Ճշմարտությունը մեկն է. Արցախը հանձնել է Նիկոլը իր ուսապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ։ Հանձնել է 2022 թ.-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ դատապարտելով Արցախի Հանրապետությունը շրջափակման և 150000 հայերին ցեղասպանության։
Հ.Գ. Ովքեր լծված են Արցախի պետական ինստիտուտները թիրախավորելու <<ծանր>> գործին, մեղադրում են ԱՀ ԱԺ 22 պատգամավորներին, պահանջում են փոխարինող տարատեսակ կոմիտեներ, հկ-ներ ստեղծել, արցախցիների <<սոցիալական ու իրավական>> հարցեր են լուծում, միաժամանակ համոզելով, որ Արցախի հարցը փակ է կամ միակ տարբերակը քոչվորների հետ ապրելն է, դրանք ադրբեջան+քպ շղթայի օղակներն են…

Մետաքսե Հակոբյան

Artsakh Day

23 Dec, 16:30


Ալիևի ծննդյան օրն է, նրան շնորհավորողներից են՝ Պուտինը, Օրբանը, Իցհակ Հերցոգը... Նիկոլի շնորհավորանքը երևի հատուկ՝ օպերատիվ կապով է տեղ հասել։

Artsakh Day

23 Dec, 16:24


Ահմեդ աշ-Շարաան, նույն ինքը՝ ալ-Ջուլանին, ամերիկյան իրավապահների համար այլևս ահաբեկիչ չէ և կարիք չկա «նրա գլխի համար 10 մլն դոլար» պարգև նշանակելուն։

Artsakh Day

23 Dec, 16:04


Փաշինյանը այսօր հերթական անգամ ստեց. Լեւոն Քոչարյան

Artsakh Day

23 Dec, 15:26


Պուտինը մտադիր է հանդիպել Ասադի հետ, սակայն հանդիպման ճշգրիտ ժամանակը դեռ հայտնի չէ. նախագահի օգնական Ուշակով

Artsakh Day

23 Dec, 14:43


Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային գործընթացին վերաբերվող իմ այսօրվա գրառմանը: Բայց ես ներկայացուցիչների ետեւում չեմ թաքնվում, կարծում եմ ճիշտ կլինի՝ իրենք էլ չթաքնվեն:
Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս: Սպասում եմ այսօրվա գրառումս վիճարկող նախագահների արձագանքին: Նիկոլ Փաշինյան

Artsakh Day

23 Dec, 14:39


Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Եգանյանը

Artsakh Day

03 Dec, 10:21


🇦🇲🇦🇿Ряд азербайджанских Telegram-каналов продолжает распространять утверждения о том, что Армения готовится к агрессии, ссылаясь на укрепление армянских позиций. Они публикуют фотографии, но не уточняют, где именно построены эти позиции. В любом случае, указанный опорный пункт расположен примерно в 6 километрах вглубь территории Армении от границы с Азербайджаном.

Почему именно здесь? Причина очевидна: на территории Армении, ближе к границе, Азербайджан уже построил ряд позиций, которые постоянно укрепляются и оснащаются. Это демонстрирует, что Азербайджан не собирается покидать оккупированные территории Армении, а наоборот, расширяет своё военное присутствие. Но что ожидали в Азербайджане? Что Армения должна встретить оккупацию своей территории с цветами и конфетами ?

Эта ложная азербайджанская пропаганда направлена на то, чтобы скрыть собственную военную активность, выражающуюся в масштабном строительстве укреплений на оккупированных территориях Армении, что фактически свидетельствует о подготовке к собственной агрессии. Эти пропагандистские мероприятия преследуют цель отвлечь внимание от реальных угроз, которые представляют опасность для безопасности региона.

Армения, как независимое и суверенное государство, имеет полное право осуществлять любые действия на своей территории, направленные на обеспечение безопасности страны. Безопасности, которая уже неоднократно нарушалась и может быть нарушена исключительно со стороны Азербайджана.

@KarabakhRecords → подписаться на канал

Artsakh Day

03 Dec, 10:13


Աշխատանքից ազատված վարորդներից մեկը 4 անչափահաս երեխաների հայր է

Արմեն Մանուկյանը լրագրողներին ասաց, որ կարող է և գնալ դրսում աշխատել, բայց ուզում է այստեղ մնալ, լինել ընտանիքի գլխին։

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը խոստացավ նրան աշխատանքից ազատելու հարցով խորհրդակցել իրավաբանների հետ։

Artsakh Day

03 Dec, 09:44


Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով ժամանել է Իրան

Artsakh Day

03 Dec, 09:08


🇱🇹🇬🇪 Լիտվան պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» ապաստան տրամադրել Վրաստանի նախագահին.

«Բնական է, որ Լիտվան ապաստան կտրամադրի, եթե նման անհրաժեշտություն առաջանա, բայց այս պահին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շատ հստակ հասկացրել է, որ ինքը կկանգնի իր ժողովրդի կողքին Թբիլիսիում», - ասել է հանրապետության նախագահի ավագ խորհրդական Աստա Սկայսգիրիտեն:

Artsakh Day

03 Dec, 08:49


❗️Ավտոբուսի 18 վարորդ ազատվել է աշխատանքից, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Artsakh Day

03 Dec, 08:48


🇸🇪🇫🇮 Ֆինլանդիայի և Շվեդիայի միջև ինտերնետ մալուխի նոր կտրտումները կարող էին տեղի ունենալ դիվերսիայի պատճառով, - Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության նախարար

Ավելի վաղ Բալթիկ ծովում վնասվել էին երկու կապի մալուխներ, որոնք անցնում էին Ֆինլանդիայի և Գերմանիայի և Շվեդիայի և Լիտվայի միջև:

Artsakh Day

03 Dec, 08:46


Անվերապահորեն ճանաչել բոլոր հարեւանների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, նրանց հետ հարաբերվել միայն այս տեսանկյունից եւ դիտանկյունից, դա անել որպես ռազմավարական ընտրություն եւ ոչ թե մարտավարական մանեւր, կենտրոնանալ Հայաստանի Հանրապետության շահերի վրա եւ ապահովել նրա զարգացումը, անվտանգությունն ու բարեկեցությունը. այս ճանապարհով ենք ընթանում հիմա...

Փաշինյան

Artsakh Day

03 Dec, 07:51


Երբեմնի Ասկերան-Ստեփանակերտ մայրուղին՝ հիմա

Artsakh Day

03 Dec, 07:38


Շատ ցածր թռչող անօդաչու թռչող սարք է խոցվել առավոտյան Ռոստովի մարզում, բեկորներն ընկել են մանկապարտեզի տարածքում։ Զոհեր և ավերածություններ չկան, հայտնում է շրջանի ղեկավարի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը։

Artsakh Day

03 Dec, 07:20


‼️ Գործադուլին մասնակցող վարորդներից մեկը հայտնեց, որ քաղաքապետարանից իրենց ասել են աշխատանքի վերադառնան, այլապես աշխատանքից ազատված են:

Artsakh Day

03 Dec, 07:19


🇦🇲🇦🇿Вопрос о пропавших без вести в результате карабахского конфликта является одним из приоритетов Международного комитета Красного Креста (МККК). Об этом заявила руководитель программ коммуникации делегации МККК в Армении Зара Аматуни.

"Мы занимаемся этим вопросом в регионе более 30 лет в связи с карабахским конфликтом. Это означает работу в разных направлениях. Прежде всего, речь идет о гарантированном мандатом праве, которое касается не обязательств МККК, а обязанности властей соответствующих сторон предоставлять семьям пропавших без вести ответы о том, что произошло с их близкими в контексте военных действий. Это требование международного гуманитарного права. В этом направлении мы работаем с соответствующими органами сторон, чтобы напоминать им об их обязательствах и по возможности оказывать техническую поддержку, используя опыт и навыки, приобретенные в аналогичных ситуациях", — отметила Аматуни.

По ее словам, второе важное направление работы МККК — предоставление максимально исчерпывающей и детальной информации о каждом пропавшем без вести. "На основе заявлений семей мы собрали через наши офисы в регионе данные о примерно 5000 пропавших без вести, которые считаются таковыми в результате обострений конфликта с 90-х годов, а также в период с 2020 по 2023 годы. Из них около 1000 человек — армяне, данные о которых МККК собрал через офисы в Ереване и Карабахе. Среди них есть и лица, которых их семьи считают пропавшими без вести, несмотря на положительные результаты ДНК-идентификации. Есть семьи, которые по разным причинам не принимают эти результаты. Для нас это также сигнал для работы с соответствующими органами, чтобы выяснить и разъяснить обстоятельства, по которым семьи не принимают эти результаты", — пояснила Аматуни, подчеркнув, что МККК самостоятельно не проводит идентификацию; это работа соответствующих властей и структур.

"Мы в большей степени передаем наш опыт. Например, в сотрудничестве с лабораторией центра судебно-медицинской экспертизы в Армении наши эксперты через оснащение, проведение тренингов и обмен опытом стараются повысить возможности в этой сфере, чтобы содействовать достижению высокого уровня профессионализма. Это, в свою очередь, позволит значительно сократить количество случаев исчезновений в чрезвычайных ситуациях", — пояснила Аматуни.

Что касается процесса поиска пропавших без вести, то, по словам Аматуни, шаги и решения в этом направлении зависят от властей, которым МККК, как нейтральный посредник, готов оказывать поддержку. "По нашему мнению, необходимо создать определенную гуманитарную среду, которая позволит сторонам предпринять совместные шаги, например, составить карты возможных мест захоронений, если речь идет о лицах, о которых есть хоть какая-то информация. Естественно, мы всегда держим этот вопрос актуальным, обсуждая его как с властями, так и работая с семьями, но сами действия и решения не в наших руках. Мы готовы работать со сторонами в качестве нейтрального посредника", — заключила Аматуни.

@KarabakhRecords → подписаться на канал

Artsakh Day

03 Dec, 06:28


Հանուն սեփական վարկանիշի բարձրացման Նիկոլ Փաշինյանի շոուները միայն Վոթսապով sms-ներ հղելու սկանդալային ազատումներով չեն սահմանափակվի:

Առաջիկայում հնարավոր է նոր՝ դրամատիկ բեմականացումների ականատես լինենք։ Երեկ դրա մի մասին արդեն ականատես եղանք․ ՆԳՆ հատուկ ջոկատայինները քաղաքի տարբեր փողոցներից ինչ-որ գողականների էին ասֆալտին փռում ու բերման ենթարկում:

Մեկ այլ տեղեկություն էլ ստացանք. պարզվում է՝ բյուջեի հաշվին ամենաշատ շրջագայող ընտանիքի գլուխը՝ Նիկոլ Փաշինյանը, հանձնարարել է իրեն տրամադրել ինքնաթիռների բիզնես դասից օգտվող պաշտոնյաների եւ նրանց ընտանիքների ցանկը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ տեղեկությունները հավաքագրելուց հետո նոր բեմադրություն է սպասվում: Ցուցադրաբար կամ ներքին կարգով Փաշինյանն անարգանքի սյունին է գամելու բոլոր նրանց, ովքեր իրենց «համեստ աշխատավարձով» կարողանում են մի քանի միլիոնանոց ուղեւորությունների մեկնել։

«Հրապարակ»

Artsakh Day

03 Dec, 06:21


Հասարակական տրանսպորտը Երևանում չի գործում...

Artsakh Day

03 Dec, 05:51


Այսօր առավոտյան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ առանց որևէ նախնական ծանուցման հրաժարվել են դուրս գալ երթուղիներ՝ ըստ էության փաստի առաջ կանգնեցնելով առավոտյան աշխատանքի և այլ վայրեր շտապող տասնյակ հազարավոր քաղաքացիների։

Ինչպես գիտեք, վերջին ամսվա ընթացքում հանրությանը պարբերաբար առիթ ենք ունեցել հայտնելու, որ միասնական տոմսային համակարգի ներդրմանը զուգահեռ էականորեն կրճատվել է ստվերային շրջանառությունը, և այս գործընթացը շարունակական է լինելու։

Չնայած վարորդների կողմից բարձրացված աշխատանքային բնույթի հարցերը պարբերաբար լուծում են ստացել, ինչպես նաև վարորդներին հայտնել են, որ ստվերային շրջանառության կրճատմանը զուգընթաց բարելավվելու են աշխատանքային պայմանները, այնուհանդերձ, ինչպես վերը նշվեց, մեծ թվով վարորդների կողմից հերթական անգամ առաջ են քաշվում անտրամաբանական պահանջներ, որոնք զուգորդվում են շանտաժի դրսևորումներով։

Ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ վարորդների ամսվա ընթացքում 15 օրվա համար վարձատրությունն առանց հարկերի (մաքուր աշխատավարձ) կազմում է

• MAN - 401,500 ՀՀ դրամ,
• Zhong Tong – 309 500 ՀՀ դրամ,
• Gazel City - 219,500 ՀՀ դրամ:

Հարկ ենք համարում հատուկ շեշտել․ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանվում է, որ քաղաքային հասարակական տրանսպորտի կազմակերպության աշխատակիցները, գործադուլ իրականացնելու մասին առնվազն 14 օր առաջ պարտավոր են ծանուցել այդ մասին և անգամ այդ դեպքում պարտավոր են գործադուլի ընթացքում ապահովել նվազագույն պայմաններ, որոնք անհրաժեշտ են հասարակության անհետաձգելի կարիքները բավարարելու համար։

Տեղեկացնում ենք նաև, որ վերոնշյալ գործողություններին տրվելու է գնահատական աշխատանքային օրենսդրության շրջանակներում, ինչպես նաև դիմելու ենք պատկան մարմիններին՝ վերոնշյալ արարքներին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով։

Սիրելի՛ երևանցիներ,

պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ

Artsakh Day

03 Dec, 05:51


🔴Մայրաքաղաքում տրանսպորտը չի աշխատում, վարորդները բունտ են անում,Մանրամասները տեսանյութում:

Քաղաքացիները ֆեյսբուքի տարբեր խմբերում դժգոհում են, որ տևական ճամանակ է` կանգառում կանգնած են, ու տրանսպորտ չկա:

Artsakh Day

03 Dec, 05:49


Երկրորդ պայթյունն է տեղի ունեցել Ադրբեջանում՝ այս անգամ Ապշերոնի շրջանի ավաններից մեկում գտնվող առանձնատանը:

Ավելի վաղ գազի պայթյուն ել էր Սումգայիթ քաղաքի բնակելի շենքում։ Նախնական տվյալներով՝ տուժել է 13 մարդ։

Artsakh Day

03 Dec, 04:14


💥Առնվազն 3 հոգի տուժել է ազերական Սումգայիթ քաղաքի 13-րդ միկրոշրջանում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ևս մեկը կարող է փլատակների տակ լինել:

Ըստ տեղեկությունների՝ տուժածները հոսպիտալացվել են։

Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում։

Artsakh Day

02 Dec, 19:09


Երկար չտևեց լիբանանա-իսրայելական «հրադադարը»...

🔥ՑԱԽԱԼ-ը հաղորդում է, որ «Հզբոլլահի» այսօրվա հրթիռակոծությանն ի պատասխան՝ գրոհ է սկսում Լիբանանի տարածքում «ահաբեկչական թիրախի» ուղղությամբ։

Artsakh Day

30 Nov, 18:41


Տասնամյակներ շարունակ Ադրբեջանը Ստեփանակերտում համալսարան չէր բացում՝ բնակչության քչության հիմնավորմամբ: Միայն 1969թ., Մոսկվայի միջամտությունից հետո, բացեց Բաքվի ինստիտուտի մասնաճյուղ: 1993թ. Հայաստանի կառավարության որոշմամբ հնարավոր եղավ բնականոն հիմքերի վրա դնել Արցախի պետական համալսարանի գործունեությունը:
Որոշ տարիների համալսարանն ուներ 7-8 հազար ուսանող, 9 ֆակուլտետ:
Հիմա, բռնազավթումից մեկ տարի չանցած, առանց բնակչի մնացած քաղաքում բացել է, այստեղից-այնտեղից ուսանողներ է բերել, որոնք «դողմա/հարազատ/ խանքնայդի-խանքյանդի»
անելով ուրախ պարում են... երկնային պատիժ լինելո՛ւ է...

Վիտյա Յարմիշյան

Artsakh Day

30 Nov, 18:36


Երբ երկրիդ շուրջբոլորը եռում է, իսկ շատ շուտով կարող է պայթել՝ դու հեծանիվ քշիր...

Artsakh Day

30 Nov, 18:28


🇬🇪 ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Զալկալիանին հրաժարական է տվել։

Նա դատապարտում է իշխանությունների որոշումը՝ դադարեցնելու ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունները, գրում են վրացական լրատվամիջոցները։

Artsakh Day

30 Nov, 18:23


⚡️ Դամասկոսում հեղաշրջման փորձի հետևում կանգնած է գեներալ-մայոր Հուսամ Լուկան։ Սիրիայի մայրաքաղաքի կենտրոնում մարտերը շարունակվում են.

Artsakh Day

30 Nov, 18:18


‼️ Նոյեմբերի 30-ին, ժամը 18:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից։

Փրկարարների, հոգեբանի և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է Գ․ Յ․-ի (ծնված 1985 թ.) ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։

Artsakh Day

30 Nov, 17:50


⚡️⚡️⚡️Ջիհադիստների և կառավարական զորքերի միջև մարտերն ընթանում են արդեն Դամասկոսում. Սիրիայի պետական հեռուստատեսությունը դադարեցրել է հեռարձակումը, երկրում անվերահսկելի վիճակ է - ԶԼՄ

Artsakh Day

30 Nov, 17:20


‼️‼️ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկրում չկա լեգիտիմ խորհրդարան, որը կընտրի նոր նախագահ, ուստի ինքը կմնա նախագահի պաշտոնում։

Artsakh Day

30 Nov, 17:15


⚡️🇮🇷 Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին վաղը կժամանի Դամասկոս

Artsakh Day

30 Nov, 17:05


Սիրիայի Իդլիբ նահանգն ամբողջությամբ անցել է իսլամիստների վերահսկողության տակ

Artsakh Day

30 Nov, 16:36


Արցախի Հանրապետության պետական օրհներգը...

Մենք դեռ կգնանք ու Արցախում կերգենք այն։

Artsakh Day

30 Nov, 16:30


Թբիլիսում կրկին հակակառավարական ցույցեր են

Artsakh Day

30 Nov, 16:05


▫️🇽🇰 Կոսովոյի վարչապետը հայտարարել է հանրապետության հյուսիսում ահաբեկչության մասին։

Նա հավելել է, որ հարձակումն ուղղված է եղել ջրամատակարարման և էլեկտրաէներգիայի արտադրության օբյեկտների վրա։ Նրա խոսքով՝ պայթյունը երրորդն էր վերջին երեք օրվա ընթացքում։

Artsakh Day

30 Nov, 15:28


🔥Իրանի ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ թրքամետ զինյալները գրոհել են Հալեպի հյուպատոսարանը

Artsakh Day

30 Nov, 15:24


🔥Թրքամետ զինյալները վերահսկողության տակ են առել Հալեպի օդանավակայանը

Artsakh Day

30 Nov, 15:12


▪️Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը, զրույցի ընթացքում կողմերը մտահոգություն են հայտնել իրավիճակի զարգացման վերաբերյալ և հաստատել երկրի կայունացմանն ուղղված ջանքերը համակարգելու անհրաժեշտությունը. ՌԴ ԱԳՆ

▪️Իրանական կողմի նախաձեռնությամբ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱԳ նախարար Արաղչիի հետ՝ վերահաստատելով ամուր աջակցությունը Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Artsakh Day

30 Nov, 14:09


Երեկ Արցախի Ազգային ժողովի նախագահի ՊԺԿ Գագիկ Բաղունցին թույլ չեն տվել մտնել խորհրդարան ՝ մասնակցելու արցախցիների քաղաքացիության հարցի քննարկմանը:  Արցախցիները մեզ պատմեցին, որ վազորդն իր հետ անձնագիր չի ունեցել և ներկայացրել է պատգամավորի կրծքանշանը և խնդրել ընդառաջ գնալ:

Ազգային ժողովի մուտքը հսկող ԱԱԾ աշխատակիցները կապ են հաստատել ԱԺ աշխատակազմի հետ, որոնք, ըստ երևույթին, թույլ չեն տվել, Բաղունցին մտնել շենք և հետ են վերադարձրել անցակետից: ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ տեղեկացրին, որ խորհրդարանի շենք մուտք գործել հնարավոր է միայն անձը հաստատող փաստաթղթով:

«Հրապարակ»

Artsakh Day

30 Nov, 13:49


Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ նախաքննական մարմնի դրսևորած վերաբերմունքը հանդուրժել այլևս հնարավոր չէ։ Փաստաբանական գործունեությանս ողջ ընթացքում չեմ արձանագրել ավելի շատ խախտումներ, քան այս մեկ վարույթով։ Քննչականը, անտեսելով և՛ սահմանադրական, և՛ կոնվենցիոն, և՛ դատավարական սկզբունքները, առաջնորդվում է «վերևից ինչ ասեն, էն էլ կանենք» կարգախոսով։ Վարույթի ընթացքում այնքան ապօրինություններ են տեղի ունենում, որ միայն դրանք ամբողջացնելով՝ կարելի է դիսերտացիա կազմել «Անօրինական, խտրական, պատժողական և քաղաքական հետապնդումներն արդի Հայաստանում» կամ «Կարգադրեք, կանենք» թեմաներով։

Ռոման Երիցյան

Artsakh Day

30 Nov, 13:18


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Հայաստան» խմբակցությունում բազմակարծությունը, հավաքաբար որոշումներ կայացնելը վարքականոն է։
Վերջին շրջանում պատգամավոր Գեղամ Նազարյանի դիրքորոշումները տարբերվում են խմբակցության քաղաքական ուղեգծից ու առաջնահերթություններից։
Այս իրավիճակում Գեղամ Նազարյանի հետագա գործունեությունը խմբակցության կազմում դառնում է անհնար:
Խմբակցության նիստում տեղի ունեցած քննարկման արդյունքում պատգամավորին առաջարկել ենք դուրս գալ խմբակցությունից, վերջինիս որոշմանը թողնելով որպես անկախ պատգամավոր գործելու ընտրությունը։ Նա համաձայնել է։
Բաժանվում ենք խաղաղությամբ, միմյանց հանդեպ քաղաքական կոռեկտությունը պահելու պատասխանատվությամբ։
ԱԺ «Հայաստան» խմբակցություն
30.11.2024թ.

Artsakh Day

30 Nov, 13:09


Կյանքը հիասքանչ է, չէ՞, Պանիկովսկի

Artsakh Day

30 Nov, 12:30


Սիրիայում ահաբեկիչների իրականացրած հարձակումը Պաղեստինի և Լիբանանի դեմ իրակացված գործողությունների շղթայի մաս է, որտեղ հիմնական դերակատարների ակտիվությունը, դերաբաշխումն ու մասնակցության ձևերը փոխվում է, սակայն ընդհանուր նպատակները վաղուց ուրվագծված են: Հաջորդ թիրախը կարող է դառնալ Իրաքը:
Մերձավոր Արևելքը տարբեր փուլերում միջազգային դերակատարների բախման թատերաբեմ է, իսկ այս դեպքում կոնկրետ շահագրգռվածություն են դրսևորում ռեգիոնալ պետությունները, առաջին հերթին` Թուրքիան:
Սիրիայի, Լիբանանի դեպքում Հայաստանի շահագրգռվածությունը ոչ միայն ռեգիոնալ անվտանգության համատեքստում է, այլ նաև այդ երկրներում հայկական համայնքների գոյությամբ և ակտիվությամբ:
Տեղի ունեցողն աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցության պայքարից բացի, Իրանի դեմ իրականացվող արշավ է և որպես հետևանք կարող է բերել նրան, որ մի փուլում, ուղիղ առճակատում լինի Իրանի հետ:
Այս ծայրահեղ վտանգավոր զարգացումներն ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունենալու նաև Հարավային Կովկասի վրա, իսկ մեր դեպքում այն առավել ծանր բնույթ կարող է կրել ՀՀ իշխանության անհավասարակշիռ արտաքին քաղաքականության և կառավարման համակարգի անարդյունավետության պայմաններում:

Տիգրան Աբրահամյան

Artsakh Day

24 Nov, 19:58


Նույնիսկ ֆրանսիական դեսպանն է ավելի հայամետ, քան նիկոլը

Artsakh Day

24 Nov, 18:37


🌪Ուելսում մոլեգնող աննախադեպ ուժգնության «Բերտ» փոթորկի զոհ է դարձել, առնվազն, 3 մարդ, հազարավոր տներ հոսանքազրկվել են, ջրի մակարդակը շարունակ բարձրանում է

Artsakh Day

24 Nov, 18:34


Թբիլիսում հոծ հանրահավաք է....

Artsakh Day

24 Nov, 16:45


⚡️⚡️⚡️🇯🇴 Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անհայտ անձը կրակ է բացել Իսրայելի դեսպանատան մոտ։ Նա վիրավորել է երեք ոստիկանի, որից հետո սպանվել է ոստիկանների կողմից։

📌 Իրավապահ մարմինները փնտրում են հանցագործության հնարավոր հանցակիցների։ Տարածքը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, շրջափակված է։ Իշխանությունները մոտակա շրջանների բնակիչներին խորհուրդ են տվել մնալ տանը մինչև ոստիկանական գործողությունների ավարտը:

Artsakh Day

24 Nov, 14:45


Կիրակի առավոտյան «Հզբոլլահը» 200 հթիռ է արձակել Իսրայելի վրա

Artsakh Day

24 Nov, 13:21


❗️Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

«Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացման վրա»,-հայտնել են Կրեմլում:

Artsakh Day

24 Nov, 10:42


Ռուսաստանը մտադիր է Ուկրաինան բաժանել 3 մասի - Bild

Artsakh Day

24 Nov, 08:46


ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ:

Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցներում:

Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ անգամ հորդորում է, նախքան նման նյութերը հրապարակելը, համապատասխան ճշտումներ և ճշգրտումներ կատարել պաշտպանական գերատեսչության հետ:

Artsakh Day

24 Nov, 07:18


Кто такая Анна Акопян?

Artsakh Day

23 Nov, 22:18


Գլոբալ առումով Աղազարյան Հովոս ներկայումս միակն ա, ով մարտահրավեր է նետել Նիկոլին ու իր հանցավոր ռեժիմին, չենթարկվելով նրա ապօրինի հրահանգին վայր դնելու պատգամավորական մանդատը։ Հովոն փորձում ա Նիկոլի ուսապարկից վերածվելու անկախ պատգամավորի, ինչը Նիկոլի համար անընդունելի է, քանի որ նրա օրինակին կարող են հետեւել մնացած ուսապարկերը, իսկ դա արդեն հղի է իշխանական պուտչով ու Նիկոլի քաղաքական գահավիժմամբ։ Մինչ օրս Նիկոլը ինչ պահանջել է իշխանական ուսապարկերից ու ընդդիմադիր ղոնաղներից, խելոք գլուխները կախ կատարել են, ու առաջին անգամն ա որ փաստացի Նիկոլին ցույց են տալիս իր տեղը՝ մոտավոր ասելով որ փախար փիսո, մազ ես թողնում։ Ակնհայտորեն Հովոյի մոտ խոսում է դաշնակի նախկին արյունը ու այն պարզ զգացումը, որ մեկայումս Նիկոլը դրանով չի սահմանափակվի ու իրեն այդ մանդատը ինչ-որ չափով տալիս ա անվտանգության երաշխիք, ինչպես նաեւ վարկերը փակելու երաշխավորված հնարավորություն։ Մի խոսքով, ոնց ասել եմ, Հովո ջան, զադնի չդնես, սարի պես մեջքիդ կայնած ենք։ Ոնց որ ասում են բնիկ Սուրենավանցիները, արծիվը քյաչալանում, փետրահան ա լինում, սակայն չի մեռնում...

Արգիշտի Կիվիրյան

Artsakh Day

23 Nov, 22:14


❗️Ամերիկայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանատների աշխատակիցները լքել են Ուկրաինան, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Ուկրաինայից հեռացել են նաեւ չինացի դիվանագետները, Բելգիայի, Նիդեռլանդների, Սկանդինավյան երկրների ներկայացուցիչները։

Մեծ մասը Լեհաստանում է, ոմանք արդեն մեկնել են իրենց երկրներ։

Artsakh Day

23 Nov, 20:09


⚡️ Եվս 5 ATACMS է պայթել Կուրսկի մարզում։

Artsakh Day

23 Nov, 19:48


🔥Տարեց լիբանանցու ռեակցիան իսրայելական ռմբակոծությանը

Artsakh Day

23 Nov, 19:06


⚡️⬛️Գազայի Ան-Նուսեյրաթ ճամբարի մզկիթի հարվածի կադրերը

Artsakh Day

23 Nov, 18:58


Ո՞նց պիտի ապացուցի, որ ուղտ չի՝ մնում է հետևենք ու հասկանանք...

Artsakh Day

23 Nov, 18:45


Արթուր Խաչենց / Գինի լից

Artsakh Day

23 Nov, 17:14


🔥Իլոն Մասկը թարմացրել է աշխարհի ամենահարուստ մարդու՝ սեփական ռեկորդը. 2021-ին նրա կարողությունը կազմում էր 340 մլրդ, հիմա՝ 348 մլրդ դոլար։

Artsakh Day

23 Nov, 16:16


🇷🇺🇹🇷 հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների միջև։

Թուրքիայի ԱԳՆ աղբյուրների փոխանցմամբ, ռուս-թուրքական հարաբերություններից բացի, քննարկվել են տարածաշրջանային հարցեր։

Artsakh Day

19 Nov, 05:51


Պաշտոնյաներից ով ինչպես է իմացել, որ պետք է հրաժարական գրի

«Հրապարակ» թերթի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանն իր որոշման մասին տեղեկացրել է «Վոթսապ» կապով գրված հաղորդագրություններով։

ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանը զբոսնելիս է եղել, երբ ուշ գիշերով ստացել է այդ հաղորդագրությունը: Զանգել է մտերիմներին, և նրանք խմբով մինչև ուշ գիշեր քննարկել են շոկային հաղորդագրությունը։

Հավաքին մասնակցել է նաև Փաշինյանի մյուս «զոհը»՝ ՔԿ արդեն նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը: Ներկա են եղել Տիգրան Ավինյանը, ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը և այլք։

«Ժողովուրդ» թերթն էլ գրում է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մեկ օր առաջ Նիկոլ Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել։ Բայց վարչապետը նրան ոչինչ չի ասել, հրաժարականի պահանջը փոխանցել է իր աշխատակազմի ղեկավար Արայիկի Հարությունյանի միջոցով։

@ArmeniaSputnik

Artsakh Day

19 Nov, 05:20


Ինչպես ասում են, «ի՜նչ լավ, ա, չէ՞»

Artsakh Day

19 Nov, 05:10


Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարար Սանոսյանին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ավելի ուշ է զանգահարել եւ տեղեկացրել, որ Փաշինյանը պահանջում է ինքնակամ ազատման դիմում գրել ու լուռ հեռանալ: Եվ ահա, նախարարը վերցրել է թուղթը եւ ինքնակամ շարադրել, որ ցանկանում է հեռանալ աշխատանքից. թե ինչու` պարզ չէ:

Artsakh Day

19 Nov, 04:59


⚡️⚡️⚡️Եվ, թեև, վրացական ոստիկանությունը և հատուկ ուժերը ցրել էին ընդդիմադիրներին, բայց իրավիճակը Թբիլիսիի կենտրոնում նորից է լարվել...

Artsakh Day

19 Nov, 04:22


Հանրապետության տարածքում նոյեմբերի 19-20-ին առանձին մարզերում և Երևանում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Artsakh Day

19 Nov, 00:16


Զանգվածային հուզումների պատճառով Աբխազիայի նախագահն, այնուամենայնիվ, հրաժարական է ներկայացրել

Artsakh Day

18 Nov, 19:58


🤦‍♂️😔Օրերս կարգապահական զորամասում ինքնասպան եղած զինվորի` Նարեկի մայրը Արտաշատում ինքնասպանության փորձ է արել։

Որդուն կորցրած մայրը մկնդեղ է խմել, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ ՌՈ բաժնի կարգապահական վաշտում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին՝ կախված վիճակում:

Artsakh Day

18 Nov, 18:34


⚡️ ԱՄՆ վարչակազմը թույլ է տվել մինչև 300 կմ հեռահարությամբ հրթիռներ կիրառել Ռուսաստանի տարածքին հարվածելու համար, դա քննարկվել է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը. Բորել

Artsakh Day

18 Nov, 18:19


Ինչու՞ Ալիևը չի վերադարձնում պատանդարված հայերին

Artsakh Day

18 Nov, 16:51


https://www.facebook.com/CaucasusHW/posts/pfbid02aCj6LYtU2MAaZQFQJPeqmgbUfjNdab5LH8aLSnKw1FSjuLjqtyp3QPFs77t3Nqj6l

Artsakh Day

18 Nov, 15:44


‼️ Աբխազիայի իշխանությունները և ընդդիմության ներկայացուցիչները բանակցություններ են վարում երկրի ՊՆ-ում։

Artsakh Day

18 Nov, 15:03


Սանոսյանի պաշտոնանկության տեղեկության հաստատվելուն պես, վաղ առավոտյան աշխատանքից ազատման դիմում է գրել նաեւ նրա խորհրդականը՝ Արամ Մելքոնյանը։

Artsakh Day

18 Nov, 14:35


ԵՎ քանի դեռ Փաշինյանը խոսում է տնտեսական թռիչքաձև աճից...

Artsakh Day

18 Nov, 14:35


Հայաստանը կրկին գրանցել է գործազրկության ամենաբարձր ցուցանիշը ԵԱՏՄ երկրների շարքում. երկրում գործազուրկ է 40,4 հազար մարդ (սեպտեմբեր ամսվա տվյալներ)։

Ռուսաստանը, ընդհակառակը, այս վարկանիշում զբաղեցնում է վերջին տեղը՝ տարվա երկրորդ եռամսյակին` 2,6%։

@ArmeniaSputnik

Artsakh Day

18 Nov, 13:12


Նիկոլի կինը որոշել է «ամանորյա անակնկալներ» անել. հիմա, արդեն, բիզնեսմենները պետք է տոմսեր առնեն 0.5, 1 և 1.5 մլն դրամ արժողությամբ և այդ գումարները խաղարկեն՝ տեսնելով, թե ո'ր «հաջողակ» ինչ նվեր է ստանում Ամանորին։

Artsakh Day

18 Nov, 12:17


Ամերիկացի սենատորներ Էդ Մարկին և Շելդոն Ուայթհաուսը COP 29-ում ասուլիսի ժամանակ սատարել են Հայաստանին և հանդես եկել Ադրբեջանում հայ գերիների ազատ արձակման և հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքի օգտին:

Artsakh Day

18 Nov, 11:36


❗️Նախկինների ժամանակ տարածված մտածողություն կար' ամեն ինչի մեղավորը երկրի ղեկավարն է։

Եթե մի սովորական հարկային տեսուչ կաշառք էր ուզում գյուղի խանութի տիրոջից, էլի մեղավորը համարվում էր երկրի ղեկավարը։ Թե բա Լևոնը, Սերժը կամ Քոչարյանն է անձամբ հրամայել, որ հարկայինի աշխատողը գնա ու գյուղի խանութի խեղճուկրակ Վալոդից 20.000 դրամ կաշառք ուզի։

Ձուկը գլխից է հոտում։ Ժողովրդական խոսք է։

Հիմա, երբ երկրի ղեկավարը սեփական որոշումներով քանդել է ամբողջ երկիրը, մի մասը հանձնել թշնամուն, մնացած մասի բարձունքներին էլ բերել դրել թշնամու զորքը, որ մարդիկ չլինեն անվտանգ, որ նույն ղեկավարը նույնիսկ սահմանադրությամբ պահանջված ապաքաղաքական պաշտոններում տեղադրում է իր կուսակցության մանկլավիկներին, որ երկիրը համատարած թալանի, կոռուպցիայի, նառկոբիզնեսի, շատացող սպանությունների, օլիգարխների ու մանրումիջին պաշտոնյաների բեսպրեդելի մի դաշտի է վերածվել, անընդհատ փորձ է արվում արդարացնել ղեկավարին, թե բա խեղճ Նիկոլն ի՞նչ անի, պաշտոնյաներն են մեղավոր, իր ասածը չեն անում։

Եթե այդպես մտածում ու տարածում են քաղաքական շահեր ունեցող մարդիկ, հասկանում ես, որ նրանք նպատակներ ունեն, իսկ անբարոյականների համար նպատակն արդարացնում է միջոցը։ Բայց երբ այդպես մտածում ու տարածում են հասարակ, սովորական մարդիկ, հասկանում ես, որ նրանք ուղղակի հիմար են, որոնց ցանկացած ժամանակ կարող են խաբել տարբեր կերպ։

Երեկ նույն բանի համար ղեկավարը մեղավոր էր, այսօր նույն... չէ, ավելի վատ բանի համար ղեկավարը մեղավոր չի, քանի որ այդպես է պետք հիմա։

Իրականում Հայաստանի այսօրվա սոցիալական, քաղաքական, տնտեսական, ռազմական, իրավական ու բոլոր այլ խնդիրների թիվ մեկ մեղավորը հենց Նիկոլն է, որը ստեղծում է կեղտոտ ու կոռումպացված համակարգ, հետո իբր պայքարում է դրա դեմ, հետո նորից ստեղծում նույն համակարգը ու էլի իբր պայքարում դրա դեմ' պահպանելով իր աթոռը։

Ձուկը գլխից է հոտում։ Ժողովրդական խոսք է։

Դևին պետք է հեռացնել։ Մնացած ամեն ինչը կեղծիք է։

Նաիրի Հոխիկյան

Artsakh Day

18 Nov, 10:43


Սա էլ՝ «պետական» գործերով-ի վկայությունն է

Artsakh Day

18 Nov, 10:33


Քանի՞ կոպեկի օգուտ է տալիս ՀՀ-ին իր, կնոջ և երեխայի այցը Վատիկան, որտեղ զբաղված է զբոսաշրջությամբ

Artsakh Day

18 Nov, 09:15


⚡️Սույն թվականի նոյեմբերի 18-ին` տեղական ժամանակով ժամը 12:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։41-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․97⁰ և արևելյան երկայնության 46.67⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտի՝ Ահար քաղաքից 65 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3,8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում, ինչպես նաև Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր և Ներքին Հանդ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ։

Artsakh Day

16 Nov, 19:45


Հայտնի չէ որտեղից, երբ և ինչպես է ալիևյան քարոզչամեքենան ստեղծել այս տեսանյութը, որից սքրինշոթեր ենք արել, բայց սա ներկայացնում են, որպես «Հայաստանի էկոլոգիական տեռոր՝ ընդդեմ Ադրբեջանի»:

Այն, որ նման նյութերն ամբողջությամբ կեղծ են՝ դրա մասին կարիք չկա անգամ խոսել, բայց ազերիներին այս կեղծիքի տարածումը պետք է տեղեկատվական հող նախապատրաստելու՝ հետագա ագրեսիաները ծավալելու դեպքում օգտագործելու համար:

Artsakh Day

16 Nov, 18:07


🇦🇲🇦🇿Հայաստանի մասնակցությունը COP29-ին կարող է օգտակար լինել տարածաշրջանում համագործակցության տեսանկյունից .

Մեզ համար հակամարտությունը անցյալում է։

Հիքմեթ Հաջիև

Artsakh Day

16 Nov, 17:37


📍 Ի՞նչ խնդիր պիտի լուծի պաշտպանության ու անվտանգության համակարգը. #Սամվել_Բաբայան /ի հարցազրուցը Շանթ հեռուստատեսության եթերում

Artsakh Day

16 Nov, 16:28


❗️Sputnik Արմենիան զգուշացնում է. խաբեբաները ստեղծել են մեր կայքի ռուսական տարբերակի կեղծ էջ և, օգտագործելով հայտնի հայերի (տվյալ դեպքում՝ Հենրիխ Մխիթարյանի) հեղինակությունը, փորձում են գումար կորզել։

Նրանք առաջարկում են գումար վաստակել ինչ–որ հավելվածի միջոցով:

Խնդրում ենք զգոն լինել և չսեղմել նշված հավելվածի ակտիվ հղումը։

@ArmeniaSputnik

Artsakh Day

16 Nov, 16:22


Երկնային արքայություն Արցախի զոհերին...

Տեսանյութը՝ Գայանե Զաքիյանի էջից

Artsakh Day

16 Nov, 15:35


Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը...

Artsakh Day

16 Nov, 14:41


⚡️⚡️⚡️Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին:

Քննարկվել են նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր:

Artsakh Day

16 Nov, 13:56


Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները թիրախավորել են Լիբանանի մայրաքաղաքը․ հարվածել են Բեյրութի հարավային արվարձաններին։

Artsakh Day

16 Nov, 13:32


Փարիզի մերձակայքում գտնվող Իսի-լե-Մուլինո քաղաքի ռեստորաններից մեկի սեփականատերը պատանդ է վերցրել իր աշխատակիցներին. հայտվնում է Paris Match-ը։

Ոստիկանությունը դեպքի վայրում է, տարածքը շրջափակված է, գրում է BFMTV-ն։

@ArmeniaSputnik

Artsakh Day

16 Nov, 11:07


Ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2.5 հա բնակելի շինություններ, որոնք հարակից են նախկինում քանդված Ստեփանակերտի 6 պատմական թաղամասերին։ Այսպիսով, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում Արցախի մայրաքաղաքի կենտրոնում քանդվել է շուրջ 8.5 հա։ Նախկինում արդեն հողին հավասարեցվել էին համալսարանին հարակից 3.5 հա, ինչպես նաև «Եվրոպա» հյուրանոցին հարակից 0.5 հա բնակելի շինություններ։

Նշենք, որ հանրային կառույցների առաջին քանդումները գրանցվել էին դեռ գարնանը, երբ ադրբեջանական վարչակազմը քանդեց Արցախի Հանրապետության խորհրդարանի շենքը, Վետերանների միության շենքը և «Հայաստան» հյուրանոցը Վերածննդի հրապարակում։

Քանդվել է նաև իմ տունը և մեր հարևանների տները։ Ակնհայտ է, որ Միջազգային քրեական դատարանի որոշումների նման կոպիտ խախտումները հնարավոր են միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը վստահ է, որ կմնա անպատիժ։ Այս վստահությունը ամրապնդվում է Հայաստանի Հանրապետության կողմից որևէ հրապարակային արձագանքի բացակայությամբ, ինչպես նաև Արցախի Հանրապետության պետական մարմինների համապատասխան գործողությունների չիրականացմամբ։

Ի՞նչ կարող ենք անել մենք՝ Արցախի քաղաքացիներս, մեր իրավունքները պաշտպանելու համար։
1. Բոլոր հնարավոր միջոցներով ստիպել ՀՀ իշխանություններին տալ հրապարակային արձագանք։
2. Լցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը փոխհատուցման հայցերով։

Անձամբ ես որոշել եմ դատական հայց ներկայացնել Ադրբեջանի դեմ՝ իմ վնասված գույքի փոխհատուցման համար (ոչ հողի)։ Այս առումով շատ կարևոր է, որ համապատասխան գիտելիքներ ունեցող միջազգային իրավունքի մասնագետները նախապատրաստեն հայցադիմումների օրինակներ Միջազգային դատարան և տրամադրեն ցանկացողներին։

Այս հարցում շատ եմ հույս դնում Սիրանուշ Սահակյանի և Գեղամ Ստեփանյանի աջակցության վրա։

Շահվերդյան Սերգեյ

Artsakh Day

16 Nov, 10:55


Օրեր առաջ ՊՆ-ն հայտնեց, որ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության բաժնի կարգապահական վաշտում հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Գրիգորյանի դին՝ կախված վիճակում:
Այս միջադեպը նախորդ բոլոր դեպքերից տարբերվում էր նրանով, որ դեպքը տեղի է ունեցել այն բաժնում, որտեղ կարգապահական խնդիրներ ունեցող անձինք են տեղափոխվում և, ըստ տրամաբանության, նրանց հետ անհրաժեշտ աշխատանք է տարվում, բոլոր հարցերը համապատասխան ժամանակահատվածում շտկվում են, ինչից հետո վերոնշյալ զինծառայողները վերադարձվում են իրենց ծառայության վայրեր:
Սակայն, ոչ միայն տեղում անհրաժեշտ աշխատանք չի տարվել, այլ կարգապահական վաշտում տեղի է ունեցել աննախադեպ միջադեպ:
Դժվար է մտաբերել, թե այս ողբերգությունից առաջ, արդյո՞ք ՌՈ-ում երբևէ նման դեպքը տեղի է ունեցել, թե՞ ոչ: Ես ինքս չեմ մտաբերում: Եթե նման բան նույնիսկ արձանագրվել է, ապա անհիշելի ժամանակներում:
Միջադեպի պատճառները հուսով եմ՝ կպարզվեն, սակայն պարզ չէ, թե ինչու մինչև հիմա իր պաշտոնում է Ռազմական ոստիկանության պետը:
Կրկնում եմ՝ կարգապահական վաշտում նմանը չունեցող դեպք է տեղի ունեցել, սակայն ՌՈ պետը դեռ պաշտոնավարում է ու որևէ մեկը դեռ պատասխան չի տվել, թե ինչպես է ստացվել, որ խիստ վերահսկողության տակ գտնվող անձը, ըստ պաշտոնական վարկածի, հնարավորություն է ունեցել ինքնասպան լինել:
Ինչո՞ւ է այդ զինծառայողը նման բարոյահոգեբանական վիճակում գտնվել, ինչո՞ւ չի վերահսկվել, ովքեր են պատասխանատու նրան այդ վիճակին հասցնելու համար: Ու ի վերջո, ո՞ւմ հանցավոր անգործության պայմաններում է զինծառայողն ինքնասպան եղել:

Տիգրան Աբրահամյան

Artsakh Day

16 Nov, 09:35


🤢Նիկոլը սկսեց նախընտրականը։ Ու էականը թրաշվելը չի, այլ իրեն էլի ընդդիմության տեղ դնելը։

Մի կողմ է դնելու, որ 7 տարի իշխանության է ու ամեն ինչի պատասխանատուն ու մեղավորը միայն ինքն է։
Սկսելու է, երեկ օդից ընկած միամիտի կլորացրած աչքերով զարմանալ տիրող վիճակից, զայրանալ, թե այս ինչ է կատարվում, ղժղժալ, թե սա խայտառակություն է։ Մի քանի սեփական ստրուկ էլ մատաղ կանի նույն բեմականացման շրջանում, ու մաքրենք Հայաստանը արատավոր եսիմինչերից լոզունգով կգնա ընտրության։

Կհասկանա՞ այս հասարակությունը, որ թրաշված անթրաշն իրեն էշի տեղ է դնում, բնականաբար` ոչ։

Կկարողանա՞ն մյուս կողմերը ձևավորել այս կապիկությանը արդյունավետ հակազդող ուժ, դառը փորձը հուշում է, որ դժվար թե։

Գուցե այս ամենն արդար է, գուցե առանց գաղափար, միայն փողի համար ապրող, ամեն ինչին հարմարվող, մեղմ ասած գիտելիքի պակաս ունեցող թույլերը դատապարտված են լքել տարածաշրջանը։

Փաստաբան Երվանդ Վարոսյան

Artsakh Day

16 Nov, 09:10


Երևանում սպանություն է տեղի ունեցել, կրակոցի հետևանքով մահացել է 42-ամյա Արթուր Մանուկյանը, որը վերջերս էր Ֆրանսիայից ժամանել Հայաստան, հայտնում է shamshyan. com–ը։

«Հրապարակի» տեղեկություններով` սպանության վայրում է եղել և այս թեմային մասնակից է նաև Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը:

Նա ոտքի հատվածում հրազենային վնասվածք է ստացել: Սպանության կասկածանքով որոնում են Լյուդվիգ Գյուլնազարյանի ընկերոջը:

@ArmeniaSputnik

Artsakh Day

16 Nov, 08:07


«Մեդիա կենտրոնի» կողմից կազմակերպված «Ի՞նչ է սպասվում Արցախից տեղահանվածներին 2025թ մարտից հետո» քննարկման բանախոսների՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանի, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի և ակտիվիստ Լիաննա Պետրոսյանի ամփոփիչ ելույթները։

Artsakh Day

16 Nov, 07:57


Վագիֆ Խաչատրյանի հարազատները հայտարարում են, որ նա կապ չունի դատարանում ներկայացված գործողությունների հետ, պարզապես նրա անունը և ազգանունը շփոթվել են մեկ այլ արցախցու հետ։ Նրանք հույս ունեն, որ «մի օր ինչ-որ հրաշքով հայրը կարդարացվի»։

Հիշեցնենք, որ 2023 թվականի ամռանը 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը գերի է վերցվել ադրբեջանցիների կողմից Հակարի կամրի անցակետում, երբ Կարմիր Խաչի առաքելությունը նրան տեղափոխում էր Արցախից Հայաստան՝ բուժման շարունակման համար։ Բաքվի դատարանը նրան դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ առաջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում ծանր գործողությունների համար։

Artsakh Day

16 Nov, 07:50


Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` խորհրդարանական ընտրությունների վերջնական արձանագրության քննարկման ժամանակ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից Դավիթ Կիրթաձեն սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավար Գիորգի Կալանդարիշվիլիի վրա։ Նիստը ստիպված են եղել ընդհատել։

Ընդդիմության ներկայացուցիչները հավաքվել են ԿԸՀ-ի շենքի մոտ՝ բողոքելու ընտրությունների արդյունքների դեմ․ հավաքի վայր են բերվել ոստիկանական ուժեր։

Artsakh Day

04 Nov, 14:04


‼️‼️ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 5-ին կընդունի ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան Գուրգեն Արսենյանի հավատարմագրերը:

Artsakh Day

04 Nov, 13:10


Մոլդովական ընդդիությունը չի ճանաչում անցկացված ընտրությունների արդյունքները և հայտարարում է բազմաթիվ ընտրակեղծիքների մասին։

Artsakh Day

04 Nov, 12:55


🇲🇩Մայա Սանդուն նախագահական ընտրությունների 2–րդ փուլում հավաքել է ձայների 55,33%-ը, Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ 44,67%։

Մոլդովայի ԿԸՀ–ն հայտնում է, որ ավարտել է ձայների հաշվարկը։

Artsakh Day

04 Nov, 10:41


ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր այցելել է «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոն՝ պլանային հետազոտության:

Artsakh Day

04 Nov, 10:40


«Հետո խարույկ էինք վառել, հետո այրեցինք իրեն». Ալեն Սիմոնյանը իրեն հարիր ձևով պատմեց իր ու լրագրող Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած միջադեպը

📎Հոկտեմբերի 31–ին MediaHub.am–ի լրագրող Վահե Մակարյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև ԱԺ միջանցքում միջադեպ էր գրանցվել։ «Ժողովրդի» տեղեկություններով՝ Վահե Մակարյանը Ալեն Սիմոնյանին մոտեցել է հարցազրույցի խնդրանքով, սակայն խոսակցությունը ցանկալի հունով չի գնացել, իրավիճակը լարվել է, զրույցը վերածվել է վիճաբանության, հնչել են փոխադարձ հայհոյանքներ, որոնք լսվել են ողջ խորհրդարանում:

Artsakh Day

04 Nov, 10:24


Թե բա Հունգարիայում երկու արցախցի երեխաներին ծաղրել են, իրենք էլ դաս են տվել հունգարացիներին, հայտվել են ոստիկանությունում, ծնողներին էլ դպրոց են կանչել: Դրա տիպի մի բան:

Այստեղ մի հատ հարց կա, աշխարհում 200-ից շատ երկիր կա, հենց Ադրբեջանի բարեկամ Հունգարիա պետք է մնայիք:

Լավ ձեզ չեք խղճում, երեխաների ճակատագրի հետ ինչի՞ եք խաղում:

Ցավում եմ, բայց ՀԱԵ Արցախի թեմն՝ իր Սրբազանով հանդերձ այդպես էլ ժամանակ ու դիրքորոշում չգտավ իր խոսքը ասի Հունգարիայում՝ արցախցի մանուկների համար ճամբարների մասով:

Տիգրան Քոչարյան

Artsakh Day

04 Nov, 10:19


Փաշինյանը շնորհավորել է Սանդուին՝ վերընտրվելու կապակցությամբ։

Artsakh Day

04 Nov, 09:45


Իսրայելը պայթեցրել է Լիբանանի հարավում գտնվող մի գյուղ

Artsakh Day

04 Nov, 09:37


Չէր կարելի դատախազին վերեւում նստացնել. Ալեն Սիմոնյանն անուղղակի քննադատեց Անդրանիկ Քոչարյանին։

Artsakh Day

04 Nov, 08:58


Սրբուհի Գալյանն ազատվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:

Ըստ ամենայնի, նա կնշանակվի արդարադատության նախարար:

Artsakh Day

04 Nov, 08:19


🇦🇲🇦🇿Ի՞նչ է ենթադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև մաքսային և տարանցիկ պարզեցված ընթացակարգը

Հայաստանի և Ադրբեջանի միջև մաքսային և տարանցիկ պարզեցված ընթացակարգերը կարող են ենթադրել տեղափոխվող բեռների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Երկրները, օրինակ, կարող են նախապես փոխանակել սքանավորված պատկերներ՝ հետագա ռիսկերը չեզոքացնելու համար:

@ArmeniaSputnik

Artsakh Day

04 Nov, 08:09


❗️Ազերիները հայտնում են, որ ԿԽՄԿ աշխատակիցները Բաքվում այցելել են ապօրինի պատանդառված՝ Արցախի գործիչներին. վերջիններս հնարավորություն են ստացել հեռակապվել իրենց ընտանիքների հետ:

Artsakh Day

04 Nov, 06:15


Զավթված Ստեփանակերտ, 3 նոյեմբերի 2024թ.

Artsakh Day

04 Nov, 06:03


Մոլդավները փաստորեն ավարտել են քվեների հաշվարկը։

Սանդուն վերընտրվել է։

Մոլդովան նույնպես դուրս է գալիս Ռուսաստանի ազդեցության ոլորտից։

Artsakh Day

04 Nov, 05:46


Ազերիները հայտնում են հերթական ցեղակցի՝ լենքորանցի Զոհրաբ Ազիմովի ռուս-ուկրաինական պատերազմին ուկրաինացիների կողմից մասնակցելու և զոհվելու մասին։

Artsakh Day

04 Nov, 05:21


Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հանձնարարել է արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրեն Յակոբ Բլիտշտեյնին ՄԱԿ-ին տեղեկացնել Իսրայելի և ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի գործակալության միջև միջև 1967 թվականի համաձայնագրի չեղարկման մասին։

Artsakh Day

04 Nov, 04:12


🌦Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Artsakh Day

04 Nov, 03:44


Արձանագրությունների 98.38%-ի մշակումից հետո.

Artsakh Day

03 Nov, 21:17


Սանդուն առաջ անցավ մրցակցից

Artsakh Day

03 Nov, 21:09


Քվեաթերթիկների 91% մշակումից հետո այսպիսի պատկեր է

Artsakh Day

29 Oct, 18:10


❗️ ՔՊ-ն որոշել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։

Artsakh Day

29 Oct, 17:43


Սյունիքի մարզի ներքինհանդցի այս ամուսիններն այլևս չեն կարող այցելել իրենց որդու գերեզման, քանի որ Ադրբեջանը գրավել է գյուղի գերեզմանատունը։
➡️ Ադրբեջանի կողմից Հայաստանի ամբողջական հատվածների շարունակական օկուպացիան նաև մարդկային ողբերգություն է։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն

Artsakh Day

29 Oct, 17:38


«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հարցազրույցի ձևաչափով պատասխանել է ներքին քաղաքականությանն առնչվող հարցերին։ Հարցազրույցն ամբողջությամբ կհրապարակվի հոկտեմբերի 30-ին, ժամը 20։00-ին։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նույն ձևաչափով առաջիկայում կանդրադառնա նաև Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին։
Հարցազրույցը վարել է Hayastan.news-ի գլխավոր խմբագիր Բեթղեհեմ Արաբյանը

Artsakh Day

29 Oct, 17:21


⚡️ Վրաստանի ԿԸՀ - ն դիմել է Գլխավոր դատախազություն՝ խնդրելով հետաքննել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների կեղծման հնարավորությունը, որում գերատեսչությունը մեղադրում է նաև Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:

Artsakh Day

29 Oct, 17:15


⚠️Հանրապետության որոշ տարածքներում՝ հատկապես լեռնային գոտիներում, ժամանակ առ ժամանակ լինում են ձյան տեսքով տեղումներ:

Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը՝ հորդորում ենք հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

/ՀՀ ԱԻՆ/

Artsakh Day

29 Oct, 16:46


Սաուդյան Արաբիան պատրաստ է ՌԴ և Ուկրաինայի միջև միջնորդի դեր ստանձնել։

Artsakh Day

29 Oct, 16:34


Այս պահին ՔՊ-ում բունտ է. Փաշինյանի թիմը պայքարում է թալանի իրավունքի համար. Անդրանիկ Թևանյան

Artsakh Day

29 Oct, 15:46


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն Իսրայելին և Իրանին զսպվածության կոչ են արել

Artsakh Day

29 Oct, 15:33


Արցախյան հումորներից.

Իմ ամյու խոխեքը մին էլ մունք տարիքավ համարյա ուրյուր թայնք իլյալ լի, տահետե մեր ամեն "բաբո տոն" քինալը մզետե պրազնիգյա իլյալ։ Իմ ամյու տոնը բաբոյանց տանը էն մին անգյուննա իլյակ ստի մին իրեք փիլիքյան պիցրանումիր ու մղակնա ու տա իլյալա մեր կանցերտնի սցենան։ Պիցրանումինք մարթա մեր հերթին երգեր ասում, զանավեսկա մանավեսկա մզրա կապած իբրև բեմական շորերա, կալգոտկան էլ կլխնես նիքաշած իտ էլ էրկան մազերնար։ Մհենգյ մին օրե էնի իմ արևիս երգըսելիս( խեղճ ինձ սկընողնե) մեր Ալենը լհա վեր տեսավ քըչըղըկնեն հվաքվումն արդեն էվուլը երակալյալ բիդի ինձ թողըրալ թա;
֊ Ջիմի ձերժի գիտարու
Զրիծելնեն ( տանը մեծերը) շտափալն։

Ան Նա, Facebook

Artsakh Day

29 Oct, 14:44


Իսրայելական օդուժը ոչնչացնում է լիբանանյան Տիր քաղաքը․․․

Artsakh Day

29 Oct, 14:25


https://t.me/Arm_Aeternum7/871

Artsakh Day

29 Oct, 13:56


Սաակաշվիլին կոչ է արել վրացիներին և երկրի բոլոր մյուս ազգությունների քաղաքացիներին՝ դուրս գալ լայնածավալ անհնազանդության ակցիաների

Artsakh Day

29 Oct, 13:39


⚡️Ազերիները հայտնում են, թե Սյունիքի Ներքին Հանդ բնակավայրին է մոտեցել մի քանի հոգի, որոնցից մեկի ձեռքին Ֆրանսիայի դրոշն էր։

«Նա, հաստատ, ֆրանսիական հետախույզ է», հանճարեղ եզրակացություն են արել քոչվորները՝ կցելով տեսանյութ։

Artsakh Day

29 Oct, 13:35


🔴 Փաշինյանը նոյեմբերի 7-ին մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին, որն անցկացվելու է Բուդապեշտում։

Artsakh Day

29 Oct, 13:12


Փաշինյանը երկար տարիների դեգերումներից հետո գտավ իր հարազատ «իզմը», դա լափիզմն է. Աշոտյան

«Կառուցել պետության գաղափարախոսությունը միայն ուտելու վրա, նշանակում է խթանել արտագաղթը, որովհետև եթե պետության ֆունկցիան կերակրելն ա, և հայն այստեղ պիտի մնա միայն ուտելու համար, ապա ԱՄՆ–ում, Ֆրանսիայում, ՌԴ–ում ավելի լավ են կերակրում»,–նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահը։

Artsakh Day

29 Oct, 12:31


«Խանքենդիում կվերականգնվի Մշակութային կենտրոնի շենքը», գրում են ազերիները։

Artsakh Day

29 Oct, 11:54


ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր անցկացրել է Եվրամիության հետ վիզաների ազատականացման հարցերով աշխատանքային խմբի առաջին նիստը: Այս մասին հայտնում է նրա մամուլի ծառայությունը։

Artsakh Day

29 Oct, 11:35


Թուրքը՝ թուրք է․․․

Artsakh Day

29 Oct, 11:06


Իրանը մեծացնում է ռազմական բյուջեն երեք անգամ, հայտարարել է երկրի կառավարության ներկայացուցիչը։

Artsakh Day

22 Oct, 20:03


⚡️«Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը գրում է. «Օրվա «հերոսը» մայրաքաղաքի փողոցներում։ Քաղաքացիներն իրենց վերաբերմունքն են հայտնում ԱԺ նախագահի այսօրվա ոչ պատշաճ վարքագծին»։

Artsakh Day

22 Oct, 19:02


⚡️Ըստ տարածվող տեղեկությունների, արդարադատության նախարարի պաշտոնում «ՔՊ»-ն այսօր էլ որևէ թեկնածուի չի հաստատել։

Տեղեկություններ են շրջանառվում, որ՝ Նիկոլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն ինքնաբացարկ է հայտնել, մյուս թեկնածուներից (Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան, պատգամավոր Արմեն Խաչատրյան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյան) որևէ մեկին էլ վարչությունը նախարարի պաշտոնի համար չի հաստատել։

Artsakh Day

22 Oct, 18:44


🔴🇬🇪 2008 թվականին Ուկրաինան և Վրաստանը չընդունվեցին ՆԱՏՕ, որպեսզի նրանք կարողանան «կենդանի ուժ» լինել Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմներում

Դուք տեսնում եք, որ մեր կողքին՝ Ուկրաինայում, պատերազմ է ընթանում։ 2008-ին շատ ծանր օրեր անցանք։ Իսկ արևմտյան քաղաքական գործիչներից շատ են հայտարարությունները, որ ասում են՝ մենք ամեն ինչ անում ենք, որ ՆԱՏՕ-ն չներքաշվի Ռուսաստանի հետ պատերազմի մեջ, սակայն Ուկրաինային կտանք զենք, փող, բոլոր միջոցները, բայց միայն Ուկրաինան պետք է լինի կենդանի ուժը։ Սա, իհարկե, նախատեսված էր նաեւ Վրաստանի համար 2008 թվականին։ Հենց այս պատճառով նրանք որոշեցին Վրաստանին ու Ուկրաինային չընդունել ՆԱՏՕ, որպեսզի օգտագործեն որպես կենդանի ուժ Ռուսաստանի դեմ։

Բիձինա Իվանիշվիլի

Artsakh Day

22 Oct, 18:36


⚡️Օկուպացված Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյանի փողոց․․․

Artsakh Day

22 Oct, 18:34


Օկուպացված Շուշիի Սբ․ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ներկայիս վիճակը

Artsakh Day

22 Oct, 18:30


⚡️⚡️⚡️Օկուպացված Ստեփանակերտը ենթարկվում է ազերիների զանգվածային և շարորւնակական թալանին․․․

Artsakh Day

22 Oct, 16:59


ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները:
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը փոխանցել է, որ քիչ առաջ հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մայրաքաղաքի 62-ամյա բնակիչ Հասմիկ Գ.-ն:

Artsakh Day

22 Oct, 16:52


⚡️️ Զելենսկին պնդում է, որ ԿԺԴՀ-ից երկու բրիգադ 6 հազարական զինվորականներ կկռվեն Ուկրաինայի դեմ

Artsakh Day

22 Oct, 15:17


Փաշինյանն ընդունել է Բայդենի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Կարպենտերին և Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին:

Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրն արդեն իսկ համաձայնեցված հոդվածների հիման վրա և շարունակելու հետագա քննարկումները:

Կարպենտերն ընդգծել է, որ ԱՄՆ ողջունում է Հայաստանի նպատակադրումն ու քայլերը՝ ի նպաստ խաղաղության ու կայունության հաստատման, կարևորել սահմանազատման գործընթացն ու կանոնակարգի ստորագրումը, շեշտել Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ հետագայում ևս նպաստելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը:

Հիշեցնենք, որ նույն պաշտոնյային նախօրեին ընդունել է նաև Ալիևը։

Artsakh Day

22 Oct, 14:50


Պուտինն ու Սին բանակցություններ են վարել Կազանում

Artsakh Day

22 Oct, 14:48


Փեզեշքիանը ժամանել է Կազան

Artsakh Day

22 Oct, 13:42


Հարցմանը մասնակցածների 66%-ը գոհ է բռնի տեղահանության հետևանքով առաջացած ճգնաժամի կառավարումից ու սա այն պարագայում, երբ բնակարանային երկարաժամկետ ծրագիրը, ըստ էության, ձախողված է, իսկ «40+10 հազար» բնակարանային ապահովության ծրագիրը, ըստ տարածվող լուրերի, հունվարից գործելու է միայն հատուկ և խոցելի խմբերի համար։ Նույն խայտառակ իրավիճակն ունենք նաև աշխատանքի տեղավորման համար մեկնարկած ծրագրերի մասով։


Արցախի ՄԻՊ

Artsakh Day

22 Oct, 13:26


⚡️Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին այն պահին, երբ «Հզբոլլահի» խոսնակ Մոհամադ Աֆիֆը մամուլի ասուլիս էր անցկացնում։

Artsakh Day

22 Oct, 11:27


Օկուպացված Արցախում ազերիներն ջնջում են հայկական ամեն ինչ՝ փոխարենը ներմուծելով օտարոտի բաներ, քանի որ սեփական ոչինչ չունեն։

Artsakh Day

22 Oct, 11:16


Առաջին զոհերը Բաքվում տեղատարափ անձրեւների հետեւանքով

Բաքվի թունելներից մեկում երկու մարդ է խեղդվել։ Նրանցից մեկի մարմինը փրկարարները դուրս են բերել, մյուսին որոնում են։