Սրբազան Հայաստան @srbazan_hayastan Channel on Telegram

Սրբազան Հայաստան

@srbazan_hayastan


Սրբազան Հայաստան (Armenian)

Սրբազան Հայաստան այս առեւտրի առաջարկ է բոլոր Հայաստանում բնակվող անձերին, ովքեր են ուզում ճանապարհորդվել գեղեցիկ եւ հրեշ սրբազան հայրենալի երկրաշարժության հետ։ Այս համակարգը առաջացնում է ուշ եւ ավետիս առաջարկեր Հայաստանի ներքին եւ արտադրանքային համայնապատկերներով, որոնք պարզատուն դարձնում են տեսանյութերը եւ հավատում որոնք կհամարվեն ճշմարտություն։ Եթե դուք երեխա կերպասն եք կենգան դատ ու պատերազմից սիրում եք արդյունավետ առաջարկներ ստանալ, ապա Սրբազան Հայաստան անհրաժեշտ է ձեզ։ Գրանցվեք այստեղ, ու անցկացեք հրապարակումների ու անհակասությունների ամրապնդման մէջ։

Սրբազան Հայաստան

14 Feb, 19:07


Սրբազան Հայաստան pinned «🔔 Ողջույն աղոթակից սիրելիներ, 🙏 Փետրվարի 10-ից սկսվում է Առաջավորաց պահքը, որը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սահմանել է որպես Ազգային ապաշխարության 5-օրյա շաբաթապահք՝ ի հիշատակ Հայոց Մեծ Դարձի և Ապաշխարության: Քանի որ այս տարի Առաջավորաց պահքի վերջին՝ հինգերորդ…»

Սրբազան Հայաստան

13 Feb, 15:28


‼️... ԱՅՈ՛, ԴԱ ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ Է
❗️Եթե քեզ համար կարեւոր չէ, թե ինչ տոն է Տյառնընդառաջը,
❗️եթե քեզ համար այն սոսկ ժողովրդական տոնախաղ է,
❗️եթե այս տոնը քեզ չի տանում դեպի Հիսուս Քրիստոս,
❗️եթե դու այսօր աղոթքով ներկա չես երեկոյան ժամերգությանն ու տոնի նախատոնակին,
❗️եթե այսօր եկեղեցի ես գնալու սոսկ ճրագ փախցնելու համար,
❗️եթե փետրվարի 14-ին` Տյառնընդառաջի բուն օրը, եկեղեցին ազատ է լինելու քո` քրիստոնյայիդ ներկայությունից,
❗️եթե դու այսօր քո բակում կրակ ես վառելու, շուրջը պտտվելու ես չգիտեմ քանի անգամ,
❗️եթե ինչ-որ անհասկանալի խոսքեր ես մրմնջալու, թել ու մազ ես այրելու` հավատալով, թե դա քեզ ինչ-որ բանից փրկելու է, ապա,
‼️ ԱՅՈ, ԴԱ ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ Է...

📗 «Ի՞նչ կապ կարող է լինել արդարության և անօրենության միջև, կամ ի՞նչ հաղորդակցություն կարող է լինել լույսի և խավարի միջև։
Եվ կամ ի՞նչ համաձայնություն կարող է լինել Քրիստոսի և Բելիարի միջև, կամ ի՞նչ առնչություն կարող է լինել հավատացյալի ու անհավատի միջև, կամ ի՞նչ նմանություն կարող է լինել Աստծու տաճարի և մեհյանների միջև։ Արդարև, կենդանի Աստծու տաճար եք դուք։ Ինչպես ասաց Աստված.
«Պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ապրեմ նրանց մեջ, պիտի լինեմ նրանց Աստվածը, և նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը» (Բ Կորնթ. 6:14-16)։

Սարկավագագիրք ՖԲ էջից:

Սրբազան Հայաստան

13 Feb, 08:21


💒🔥🔔 Տեառնընդառաջի մասին կարևոր բաներ, որ պետք է իմանալ (Սարկավակագիրք ՖԲ էջից):

Սրբազան Հայաստան

08 Feb, 15:37


🔔 Ողջույն աղոթակից սիրելիներ,
🙏 Փետրվարի 10-ից սկսվում է Առաջավորաց պահքը, որը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սահմանել է որպես Ազգային ապաշխարության 5-օրյա շաբաթապահք՝ ի հիշատակ Հայոց Մեծ Դարձի և Ապաշխարության: Քանի որ այս տարի Առաջավորաց պահքի վերջին՝ հինգերորդ օրը համընկել է Տեառնընդառաջի տոնի հետ, պահքը կլինի 4-օրյա: Նաև Հովնան մարգարեի հիշատակության օրը, երբ ընթերցվում է Նինվեի ապաշխարության պատմությունը, այս տարի կնշվի հինգշաբթի օրը:
Սաղմոսի օրինակով, որում ասվում է. «Օրվա մէջ յոթն անգամ քեզ պիտի օրհնեմ քո արդար դատաստանի համար» (Սաղմ. 118:164) եկեք շարունակենք 7 օր, օրը 7 անգամ, կարճ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔՆԵՐՈՎ հսկումը, մեր Տէր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շուրջ համախմբումը:
1️⃣ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ
Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:
🕯Հա՛յր մեր, որ յերկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո,
Եկեսցէ արքայութիւն Քո,
Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր.
Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,
Որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,
Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ,
Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ԱՄԵՆ:
2️⃣ ՏԷ՛Ր ՅԻՍՈւ՛Ս ՔՐԻՍՏՈ՛Ս, ՈՐԴԻ՛ ԱՍՏՈՒԾՈ. ողորմեա՛ ինձ, մեղավորիս (3 անգամ):
3️⃣ ՍՈւՐԲ ԱՍՏՈւԱ՛Ծ, սուրբ եւ հզօր, սուրբ եւ անմահ, որ խաչեցար վասն մեր (խաչվեցիր մեզ համար). ողորմեա՛ մեզ (3 անգամ):
4️⃣ 🙏 ԱՂՈԹՔ ԱՊԱՇԽԱՐՈւԹՅԱՆ
🕯Ողորմած Աստվա՛ծ, Տե՛ր մեր Հիսուս Քրիստոս, ների՛ր մեր մեղքերն ու անօրենությունները, որոնց պատճառով մեզ վրա հասան այս բազում վշտերը, պատուհասներն ու տառապանքները։
🕯Մենք խոստովանում ենք մեր մեղքերը, ամաչում ու զղջում այն բանի համար, որ Քեզանից հեռացանք, պատվիրաններդ չպահեցինք, հպարտացանք ու գոռոզացանք, հույսներս դրեցինք փուչ բաների վրա, Քո կամքն անտեսեցինք, խրատդ չլսեցինք, մոլորվեցինք, անառակ որդի դարձանք։
🕯 Ամենողորմ և ամենակարող Տե՛ր, ահա խոնարհվում ենք Քո առջև կոտրված սրտով ու այս ջերմեռանդ աղոթքով խնդրում. մի՛ բարկացիր ամբողջությամբ ու երեսդ մի՛ շրջիր մեզանից, մի՛ թող մեզ, այլ այց կատարի՛ր և ողորմի՛ր մեզ:
🕯Դարձրու՛ մեր ժողովրդի սրտերը դեպի Քո գիտությանը, և Քո նկատմամբ սերը վառիր մեր սրտերում։
🕯Իսկ մեր ազգի բոլոր այն զավակներին, ովքեր չեն փնտրում Քեզ, նույնպես հայտնվիր, որպեսզի նրանք էլ գտնեն ճշմարտությունն ու չկործանվեն։
🕯 Տե՛ր, Հայաստան աշխարհի վրա հեղի՛ր Քո Շնորհը: Հայոց աշխարհում վերհանի՛ր բարեպաշտ ու աստվածավախ առաջնորդների, ովքեր Քո ժողովրդին կառաջնորդեն ճշմարտության ու արդարության ճանապարհներով։ Մեր ազգի զավակների մտքում դիր ցանկություն` Քրիստոնեական վարդապետությունն ունկընդրելու, զգաստանալու և Աստծո պատգմաները լսելու համար։ Քո ժողովրդին ուղարկի՛ր սրտի զգոնություն, հոգևոր արթնություն և պահպանի՛ր Սրբազան Հայաստանը։
🕯 Տե՛ր մեր Հիսուս Քրիստոս, աղերսում ենք Դու քանդի՛ր մեր հոգիները, մտքերն ու սրտերը պատած չարի կապանքները։ Մղի՛ր մեզ հոգևոր արթնության ու սթափության:
🕯Այցելի՛ր Տե՛ր, Հայաստան մեր երկիրը, սրբի՛ր, միաբանի՛ր մեզ, օգնի՛ր, որ դարձի գանք ու արժանացրու՛, որ Քո զավակները փառավորեն Քեզ, Հոր և Սուրբ Հոգու հետ միասին, այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից։ Ամեն։
5️⃣
Առաջարկում ենք նաև օրվա մեջ մեկ անգամ ցանկացած ժամի ասել 50-րդ ապաշխարության սաղմոսը:
🙏 ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ ժամերը. 07:00, 10:00, 13:00, 16:00, 19:00, 21:00, 23:00:
Եթե որևէ մեկը չկարողանա նշված ժամին աղոթել, ապա ցանկացած հարմար պահի թող ասի:
🔔 Օրվա տարբեր ժամերին հնչեցնենք երկնային զանգերը ու հայցենք Տիրոջ ողորմությունը մեր անձերի փրկության ու մեր ազգի առ Աստված դարձի համար:
✝️ Չէ որ Տէրը մեզ հորդորում է ամեն ժամ աղոթել ու չձանձրանալ (Ղուկ. 11:1):
✝️ Տէրը մեզ պատգամում է. «Զգո՛յշ եղէք, հսկեցէ՛ք ու աղօթեցէ՛ք, քանի որ չգիտէք, թէ ե՛րբ է ժամանակը» (Մարկ. 13:33):
✝️ Առաքյալը հորդորում է. «Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտռում է, թէ ո՛ւմ կուլ տայ» (Ա Պետր. 5:8)։
🕯Խոնարհվենք մեր ամենազոր Տէր Հիսուս Քրիստոսի առջև, ներողություն խնդրենք մեր մեղքերի, ԱՍՏԾՈՒՑ հեռանալու համար, կրկին դառնանք Քրիստոնյա ազգ ու կերտենք Քրիստոնյա երկիր:

‼️Խնդրում ենք տարածել‼️

❇️ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Սրբազան Հայաստան

04 Feb, 17:07


🙏 ԱՂՕԹՔ
🕯Փարատեա՛ զցաւս եւ բժշկեա՛ զհիւանդութիւնս ի ժողովրդենէ Քումմէ, Տէր Աստուա՛ծ մեր, եւ շնորհեա՛ ամենեցուն զկատարեալ առողջութիւն նշանաւ ամենայաղթ խաչիւ Քով, որով բարձեր զտկարութիւն ազգի մարդկան եւ դատապարտեցեր զթշնամին կենաց եւ փրկութեան մերոյ: Դու ես կեանք մեր եւ փրկութիւն, բարերա՛ր եւ բազումողո՛րմ Աստուած, որ միայն կարող ես թողուլ զմեղս եւ մերժել զախտս եւ զհիւանդութիւնս ի մէնջ, Որում յայտնի են պէտք կարեաց մերոց: Պարգեւի՛չդ բարեաց, պարգեւեա՛ զառատ ողորմութիւն Քո ի վերայ արարածոց Քոց ըստ իւրաքանչիւր պիտոյից, յորոց հանապազ փառաւորեալ գովի Ամենասուրբ Երորդութիւնդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
⛪️✝️🔔 ԽԱՉԵՐԹ-ՈւԽՏԵՐԹ դեպի Սառնաղբյուրի Ս.Թադեոս եկեղեցի, հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնին, 30.11.2024թ.

Սրբազան Հայաստան

03 Feb, 15:45


🔔🔔🔔Սիրելիներ,
📗
Շատերն են հարցնում, թե ինչպես ձեռք բերել
Շենուդա Գ Պապի «Դարձիր առ Աստված» գիրքը Հայաստանից դուրս, մասնավորապես Ռուսաստանից: Գիրքն արդեն առկա է «Վայլդբերիզ» առցանց խանութում (համարանիշ` 323721696): Նաև այն շարունակում է հասանելի մնալ Երևանի եկեղեցիներում (Սբ. Աննա, Սբ. Սարգիս, Սբ. Երրորդություն և այլն), Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի, Սյունյաց և Գուգարաց թեմերի եկեղեցիներում, Մայր Աթոռի գրախանութներում (Մայր Տաճարին կից, Սբ. Հռիփսիմե, Գեղարդավանք, Խոր Վիրապ, Երևան, Ամիրյան 11), Արարատյան թեմի Շողակաթ գրատանը (Պարոնյան 1), Աստվածաշնչյան ընկերության, Իքսորա գրախանութներում (Ազատության 1), Շիրակի թեմի «Ճռճռան» գրատանը և մի շարք այլ գրախանութներում և առցանց հարթակներում:
❗️Հիշեցնում ենք, որ գրքի վաճառքի ողջ հասույթն ուղղվելու է բարեգործական ծրագրի, որի մասին ավելի կոնկրետ նշված է գրքում:
‼️Խնդրում ենք իրազեկել‼️

Սրբազան Հայաստան

02 Feb, 15:45


https://youtu.be/DT0jXMBckyY?si=kmhrbuA6ezvl1tO6

Սրբազան Հայաստան

31 Jan, 16:16


🙏 ԱՂՈԹՔ ԶՂՋՄԱՆ ԵՎ ԱՊԱՎԻՆՈւԹՅԱՆ
🕯Ողորմած Աստվա՛ծ, Տե՛ր մեր Հիսուս Քրիստոս, ների՛ր մեր մեղքերն ու անօրենությունները, որոնց պատճառով մեզ վրա հասան այս բազում վշտերը, պատուհասներն ու տառապանքները։
🕯Մենք խոստովանում ենք մեր մեղքերը, ամաչում ու զղջում այն բանի համար, որ Քեզանից հեռացանք, պատվիրանները չպահեցինք, հպարտացանք ու գոռոզացանք, հույսներս դրեցինք փուչ բաների վրա, Քո կամքն անտեսեցինք, խրատդ չլսեցինք, մոլորվեցինք, անառակ որդի դարձանք։
🕯 Ամենողորմ և ամենակարող Տե՛ր, ահա խոնարհվում ենք Քո առջև կոտրված սրտով ու այս ջերմեռանդ աղոթքով խնդրում. մի՛ բարկացիր ամբողջությամբ ու երեսդ մի՛ շրջիր մեզանից, մի՛ թող մեզ, այլ այց կատարի՛ր և ողորմի՛ր մեզ:
🕯Դարձրու՛ մեր ժողովրդի սրտերը դեպի Քո գիտությանը, և Քո նկատմամբ սերը վառիր մեր սրտերում։
🕯Իսկ մեր ազգի բոլոր այն զավակներին, ովքեր չեն փնտրում Քեզ, նույնպես հայտնվիր, որպեսզի նրանք էլ գտնեն ճշմարտությունն ու չկործանվեն։
🕯 Տե՛ր, Հայաստան աշխարհի վրա հեղի՛ր Քո Շնորհը: Հայոց աշխարհում վերհանի՛ր բարեպաշտ ու աստվածավախ առաջնորդների, ովքեր Քո ժողովրդին կառաջնորդեն ճշմարտության ու արդարության ճանապարհներով։ Քո ժողովրդին ուղարկի՛ր սրտի զգոնություն, հոգևոր արթնություն և պահպանի՛ր Սրբազան Հայաստանը։
🕯Խնդրու՛մ ենք Տե՛ր Աստված, ազատի՛ր մեր Սուրբ Հայրենիքը սատանայի ճիրաններից ու նեռի ծառաներից:
🕯 Տե՛ր մեր Հիսուս Քրիստոս, աղերսում ենք Դու քանդի՛ր մեր հոգիները, մտքերն ու սրտերը պատած չարի կապանքները։ Մղի՛ր մեզ հոգևոր արթնության ու սթափության:
🕯Այցելի՛ր Տե՛ր, Հայաստան մեր երկիրը, սրբի՛ր, միաբանի՛ր մեզ, օգնի՛ր, որ դարձի գանք ու արժանացրու՛, որ Քո զավակները փառավորեն Քեզ, Հոր և Սուրբ Հոգու հետ միասին, այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից։ Ամեն։

Սրբազան Հայաստան

29 Jan, 15:08


💒 Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմը հայտարարություն է տարածել

🔔 Սիրելի՛ հավատավոր զավակներ,
🕯Փետրվարի 10-ից սկսվում է Առաջավորաց պահքը, որը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սահմանել է որպես ազգային ապաշխարության 5-օրյա շաբաթապահք՝ ի հիշատակ Հայոց Մեծ Դարձի և Ապաշխարության: Քանի որ այս տարի Առաջավորաց պահքի վերջին՝ հինգերորդ օրը համընկել է Տեառնընդառաջի տոնի հետ, պահքը կլինի 4-օրյա: Նաև Հովնան մարգարեի հիշատակության օրը, երբ ընթերցվում է Նինվեի ապաշխարության պատմությունը, այս տարի կնշվի հինգշաբթի օրը:
🕯Շիրակի թեմը կոչ է անում իր հավատավոր զավակներին միասնաբար, աղոթքով, պահեցողությամբ անցնել ինքնաքննության, զղջման, ապաշխարության այդ օրերը, մասնակցել Մայր եկեղեցիներում անցկացվող միասնական աղոթքներին՝ ժամերգություններին:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսը Ավետարանում մեզ բազմիցս է պատգամում ապաշխարել. «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է» (Մատթ. 4:17)։
Այսինքն, ապաշխարությունը ուղիղ պատվիրան է Քրիստոսից: Իսկ, եթե չհնազանդվենք պատվիրանին ու չապաշխարենք, ամենքս էլ կկորչենք (Ղուկ. 13:5)։
⛪️ Միայն մեր Եկեղեցում առկա այս շաբաթապահքը հաստատվել է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից: Ինչպես ավանդում է մեզ պատմությունը, Խոր Վիրապից ելնելուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը նախքան քրիստոնեության դարձի եկած hայոց Տրդատ արքային, hայոց ավագանուն ու ողջ ժողովրդին մկրտելը, 65 օր շարունակ Քրիստոսի հավատքն էր քարոզում և այդ օրերից 5-ի ընթացքում էլ պատվիրում խիստ պահեցողությամբ և ապաշխարությամբ պատրաստվել մկրտության:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսը թող ամրապնդի ձեր հավատքն ու կամքը, ապաշխարությանն ուղղված ջանքերը, ընդունելի անի այս հավաքական պահեցողությունը, իր շնորհն ու ողորմությունն իջեցնի մեր ժողովրդի վրա: Ամեն:

‼️Խնդրում ենք տարածել‼️

Սրբազան Հայաստան

26 Jan, 16:58


🔔 ՏԱՌԱՊԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԱՍՏԾՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌ (ՄԱՍ 2)
❗️Ուրեմն, քո բոլոր նեղությունների մեջ, մի՛ ասա․ «Ի՞նչ անեմ իմ թշնամիների հետ, որոնք հաղթեցին ինձ»։ Այլ ավելի շուտ հարցրու քեզ՝ Աստծո ձեռքն ինձ հե՞տ է, թե՞ ոչ, արդյո՞ք ես թողել եմ Աստծուն, և Նրա օրհնությունն էլ լքել է ինձ, թեև նախկինում ինձ հետ էր։ ‼️ Լսի՛ր Աստծո խոսքերը․ «Դարձի՛ր դէպի Ինձ, եւ Ես կը դառնամ դէպի քեզ» և, այնուհետև շտապի՛ր վերադառնալ Տիրոջ մոտ և կտեսնես, որ աստվածային օգնությունը վերադառնում է քեզ՝ դարձնելով Երեմիայի նման ամուր քաղաք, երկաթե սյուն և պղնձե հզոր պարիսպ։
‼️ «Նրանք պիտի կռուեն քեզ հետ, բայց քեզ ոչ մի բան չպիտի կարողանան անել, քանզի Ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար», – ասում է Տէրը» (Երեմ․ 1։18-19)։
⛪️ Շենուդա Գ, Ղպտի
Ուղղափառ Եկեղեցու Պապ

✝️ Հատված 📗ԴԱՐՁԻ՛Ր ԱՌ ԱՍՏՎԱԾ📗գրքից:
https://t.me/srbazan_hayastan/1336

Սրբազան Հայաստան

24 Jan, 15:03


🔔 ՏԱՌԱՊԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԱՍՏԾՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌ (ՄԱՍ 1)
🕯Մարդու կյանքում պատահող մի շարք նեղություններ նման են խաչի, որոնք մարդը, հանուն Աստծո սիրո կրելով, ստանում է իր պսակը, ինչպես դա եղավ առաքյալների և հավատքի մարդկանց դեպքում (Եբր․ 11։36-37)։
🕯Այլ դժվարություններ պատահում են՝ փորձելու մեր հավատքը կամ մեզ աղոթել սովորեցնելու համար (Յակ․ 5։13), կամ էլ համբերության մի օրինակ տալու մեզ, ինչպես որ պատահեց Հոբի դեպքում (Յակ․ 5։11)։ ❗️Կան նաև դժվարություններ, որոնք նպատակ ունեն մարդուն զգացնել տալու իր տկարությունը և նրան սովորեցնելու խոնարհություն, ինչպես որ պատահեց Պողոս առաքյալի հետ․ «Եւ որպէսզի այդ յայտնութիւնների առատութեամբ չհպարտանամ, ինձ տրուեց մարմնի խայթ, սատանայի մի պատգամաւոր, որ բռնցքահարի ինձ, որպէսզի չգոռոզամտանամ» (Բ․ Կոր․ 12։7)։ ❗️Կան նաև այլ խնդիրներ, որոնք գալիս են մեզ վրա Աստծո շնորհից մեր մեղքերի պատճառով կտրվելուց։ Այս վերջին տեսակի դժվարությունների մասին կուզենայի խոսել ձեզ հետ հիմա։
🕯Այս դժվարությունները, որոնք գալիս են Աստծո օրհնությունից մեր զրկվելու պատճառով չեն անհետանա մարդկային իմաստության կամ ուժի ներգործությամբ։ Կա միայն մեկ միջոց դրանց լուծման համար, այն է՝ հետևել մեզ ուղղված Աստծո խոսքերին․ ‼️ «Դարձէք դէպի Ինձ, եւ Ես կը դառնամ դէպի ձեզ» (Մաղ․ 3։7)։
❗️Երբ մարդն աղոթքով ու ծոմապահությամբ, իրեն խոնարհեցնելով, դառնա առ Աստված և անկեղծ ապաշխարությամբ վերադառնա Աստծուն, ապա իր կյանքում ևս մեկ անգամ աստվածճանաչողություն կունենա։ Աստծո շնորհը կվերադառնա նրան, ինչպես նախկինում էր և այլևս չի ծածկվի նրանից։ Հետևաբար, տվյալ անձի խնդիրը նույնպես կվերանա, որովհետև այն առաջացնող գործոնները կանհետանան։
⛪️ Շենուդա Գ, Ղպտի
Ուղղափառ Եկեղեցու Պապ

✝️ Հատված 📗ԴԱՐՁԻ՛Ր ԱՌ ԱՍՏՎԱԾ📗գրքից:
https://t.me/srbazan_hayastan/1336

Սրբազան Հայաստան

20 Jan, 18:28


⁉️ Ի՞նչ է ապաշխարությունը
https://youtu.be/oMNUj0cDQ_Q?si=HKC_8DMCVs0p9Gmz

Սրբազան Հայաստան

14 Jan, 17:24


Չխաբվեք. Աստուած չի ծաղրվում, որովհետեւ, ինչ որ մարդս սերմանում է, նույնը եւ կհնձի. ով սերմանում է իր մարմնի համար, այդ մարմնից էլ կհնձի ապականություն. իսկ ով Հոգու համար է սերմանում, այդ Հոգուց էլ կհնձի յաւիտենական կեանք։
📗Գաղատ. 6:7-8

Սրբազան Հայաստան

12 Jan, 16:09


https://youtu.be/r92QJJ6KhnM?si=QgicMfohLmiLHvEg

Սրբազան Հայաստան

11 Jan, 20:54


💒 Այս Կիրակի Սուրբ Ծննդյան տոնի խորհրդի մեջ ենք դեռ: Մեր Տեր Հիսուս Քրիստոսը եկեղեցում Ս.Պատարագին Ս.Սեղան է պատրաստելու իր զավակների համար կյանքի հացով` Ս.Հաղորդությամբ կերակրվելու համար:
Արդյո՞ք կընդունենք Տիեզերքի Թագավորի հրավերը:

Սրբազան Հայաստան

11 Jan, 20:51


Ս.Հաղորդությունը կյանքի կերակուրն է

Սրբազան Հայաստան

11 Jan, 18:20


📗 «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է» Մատթ. 3:2
🙏 Սիրելի ժողովուրդ, դառնանք առ Աստված, մեր Տերը սպասում է մեր դարձին և ապաշխարությանը:

🙏 Փառք մեր Տիրոջը, հավիտյանս հավիտենից, ամեն:

https://youtu.be/7mKn2qV5h7I?si=7pLZwOD_gxX7nfzt

Սրբազան Հայաստան

11 Jan, 18:19


🙏 Սիրելի ժողովուրդ, դառնանք առ Աստված, մեր Տերը սպասում է մեր դարձին և ապաշխարությանը:
🕯
Եթե մենք դառնանք Տիրոջը, ասենք. «Մեղա՛ Աստծո, մենք մոլորվել ենք, խոտորվել ենք, ե՛կ մեր ձեռքը բռնիր և առաջնորդիր, Դու մեր Աստվածն ես, Դու մեր Փրկիչն ես»:
🕯Իրականում մեր Տերը Տիեզերքի Թագավորն է, Նա ամենազորեղն է: Եթե մենք կրկին որդեգրվենք մեր Տիրոջը՝ Տեր Հիսուս Քրիստոսին, Ում Անունով խոնարհվում և ծունկ է դնում ամեն երկրային, երկնային, և ամեն սանդարամետական, այսինքն դիվային ուժերն էլ են ծնրադրում մեր Տիրոջ առաջ, ապա, մենք, լինելով Աստծո ժողովուրդ, Քրիստոսի ժողովուրդ, որովհետև այստեղ Միածինն իջել, մուրճով զարկել է, հիմնել է Իր եկեղեցին` Քրիստոսահիմն եկեղեցին, Իր առաքյալների միջոցով, հետո Անձամբ Իր միջոցով, կլինենք անպարտելի: Աշխարհի բոլոր ժողովուրդները, մեծամեծները կուզենան մեր հետ ընկերություն անել, որովհետև կիմանան, որ սա Աստծո ժողովուրդն է և իր հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ:
🕯Մնացած բոլոր բաները սին, փուչ բաներ են, դրանք բխում են մարդկային պատկերացումներից, հպարտությունից, մեծամտությունից, գոռոզությունից: Աստված մեծամիտ, հպարտ մարդկանց մեջ չի բնակվում:
🕯Աստված բնակվում է հեզերի և սրտով խոնարհների մեջ: Խոնարհվենք մեր Տիրոջ առաջ, խնդրենք մեր սխալների համար թողություն, մեղքերի քավություն, ապաշխարենք և կրկին կլինենք Աստծո ժողովուրդ, և կրկին կտրվեն մեզ հաղթանակներ: Միայն սա է բանաձևը:
🙏 Փառք մեր Տիրոջը, հավիտյանս հավիտենից, ամեն:

Սրբազան Հայաստան

09 Jan, 05:57


🙏ԱՂՈԹՔՆԵՐ ՈՂՈՐՄՈւԹՅԱՆ
ՏԷ՛Ր ՅԻՍՈւ՛Ս ՔՐԻՍՏՈ՛Ս, ՈՐԴԻ՛ ԱՍՏՈՒԾՈ. ողորմեա՛ մեզ, բազմամեղացս.
Տէ՛ր, ողորմութիւն Քո յաւիտեան. զգործս ձեռաց Քոց մի՛ անտես առներ. ԱՄԵՆ:

Տե՛ր, Հիսու՛ս Քրիստո՛ս, Որդի՛ Աստծո, ողորմի՛ր մեզ, բազում մեղքեր ունեցողներիս.
Տե՛ր, Քո ողորմությունը հավիտյան է. Քո ձեռքերի գործը մի՛ անտեսիր, ԱՄԵՆ:

Սրբազան Հայաստան

07 Jan, 18:29


✝️«Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճիւղերը։ Ով բնակւում է իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետեւ առանց ինձ ոչինչ անել չէք կարող»:
📗Յովհ. 15:5
🔔 Մենք հեռացանք մեր ակունքներից, մեր ավանդույթներից:
🔔 Ժամանակն է խորհելու, որ առանց Աստծու մենք ոչինչ անել չենք կարող, մեր մեջքը ուղղել չենք կարող:
🔔 Մեր բոլոր անհաջողությունների պատճառը մեր Աստծուց հեռանալն է, մեր սեփական ուժերին ապավինելն է և Աստծուն մեզ գործակից չդարձնելն է:
🔔 Տեր Հիսուս Քրիստոսն ինքն է, Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը:
🔔 Մեր Տերը մեզ սպասում է, որ ասենք. «Հա՛յր, մեղայ յերկինս եւ առաջի Քո» և Նա կասի. «Արի՛ որդիս»:
🔔 Երբ կրկին դառնանք Քրիստոսի ժողովուրդ, ապա կլինենք անպարտելի...

https://youtu.be/7mKn2qV5h7I?si=7pLZwOD_gxX7nfzt

Սրբազան Հայաստան

07 Jan, 06:19


🙏 ԱՂՈԹՔ ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԻ ՀՈԳԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
🕯Քրիստոս, Աստծու Որդի, որ ներողամիտ ես ու բարեգութ,
Արարչական սիրովդ գթա մեր հանգուցյալներին,
Հիշիր նրանց այն մեծ օրը, երբ Քո արքայությամբ պիտի գաս:
Քո ողորմությամբ քավիր և ներիր նրանց մեղքերը:
Լուսովդ պայծառացրու նրանց սրբերիդ հետ միասին,
Որոնք Քո աջակողմդ պիտի դասվեն, Որովհետև Դու ես բոլորի Տերն ու Արարիչը,
Ողջերի և մահացածների Դատավոր եւ Քեզ է վայել փառքը և պատիվը
այժմ և միշտ և հավիտյանս, հավիտենից: Ամեն:

Սրբազան Հայաստան

05 Jan, 10:46


🕯Սուրբ Ծննդյան հրաշքի մասին
https://youtu.be/Vc2uJhWRY-o

Սրբազան Հայաստան

04 Jan, 21:22


✝️ Տերը ծնվեց, որպեսզի Իր Սուրբ արյունը, արյան կաթիլները՝ կենսաբեր արյան, կենարար արյան, քավիչ արյան կաթիլները հասնեն մեր սրտերին և կենդանացնեն մեր քարացած սրտերը։
Այդ ուժերը լավ գիտեն, մենք՝ հայերս, ինչ ենք մեզանից ներկայացնում։ Օտարներից մեկը՝ օտար ազգությամբ, ասաց, որ Հայաստանը եթե այդ առումով կործանվի, այլասերվի՝ աշխարհը վերջացել է ուրեմն։ Պատկերն այսպիսին է․ արմատը խորն է՝ չորացել է, բայց չի մեռել։ Բավական է մի փոքր ոռոգվի այդ արմատը կենաց ջրով և այն հզոր ծիլեր պիտի տա, ինչպես մեր ծաղկած խաչերը։ Եվ Տերը ծնվեց, որպեսզի իր սուրբ արյունը, արյան կաթիլները՝ կենսաբեր արյան, կենարար արյան, քավիչ արյան կաթիլները հասնեն մեր սրտերին և կենդանացնեն մեր քարացած սրտերը։
⁉️ Ինչպե՞ս է ընկալում Ս. Ծննդյան խորհուրդը 21-րդ դարի մարդը, պատրա՞ստ է ընդունել մանուկ Քրիստոսին, ճանաչել Նրան, փայփայել, խնամել, մեծացնել և ապրել Նրանով:
🕯Լուսահոգի Տեր Կյուրեղ Քահանա Տալյան, հունվար 2015թ., Շողակաթ Հ/Ը

Սրբազան Հայաստան

04 Jan, 18:31


⚠️ ԻՆՉՈ՞Ւ «ՓՈՔՐ ԶԱՏԻԿ» ԱՍԵԼԸ ՃԻՇՏ ՉԷ
🔔 Հայաստանում Սուրբ Ծնունդը երբեմն անվանում են «Փոքր Զատիկ», ինչով երկու սխալ են թույլ տալիս։
👉 Նախ ԶԱՏԻԿ կարելի է անվանել միայն Տեր Հիսուսի Հարության տոնը, քանի որ այն խորհուրդով կապված է հրեական Զատիկի հետ։ Հրեաները Պասեքի կամ Պեսախի տոնին հիշատակում էին իրենց` եգիպտական գերությունից աԶԱՏվելը, իսկ մենք Քրիստոսի Հարությամբ տոնում ենք մեր` մեղքի գերությունից աԶԱՏագրվելը կամ մեղքից ԶԱՏվելը, որի համար էլ հաճախ տոնն անվանում ենք ԶԱՏԻԿ։
Եթե չլիներ Տեր Հիսուսի Հարությունը, չէր լինի նաեւ քրիստոնեական աԶԱՏումը։ Հետեւաբար Սուրբ Ծնունդը Զատիկի հետ շփոթելը ճիշտ չէ։
👉 Հասկանալի է, որ ժողովուրդը ծիսատոնական նմանություն գտնելով է, որ երկու տոներն էլ անվանում է Զատիկ, բայց անգամ այդ պարագայում Սուրբ Ծնունդի կարեւորությունը նվազեցնել եւ այն համարել ավելի փոքր քան բուն Զատիկը` այսինքն Հարության տոնը, նույնպես ճիշտ չէ։ Սուրբ Ծնունդը Աստծո անչափ սիրո մարմնացումն է մարդկության պատմության մեջ, եւ թերեւս առանց Քրիստոսի Ծննդյան չէր լինի նաեւ Քրիստոսի Հարությունը։
🔔 Ուրեմն, սիրելիներ, այս տոները երկուսն էլ մեծ են եւ յուրաքանչյուրն ունի իր անփոխարինելի կարեւորությունը, ուստի կիսվեք, որ ավելի շատ մարդ իմանա 👍

Սարկավագագիրք ՖԲ էջից

Սրբազան Հայաստան

01 Jan, 05:53


🙏 ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԱՂՕԹՔ
🕯Տէ՛ր, այս տարին օրհնաբեր դարձրու...
🕯Քեզ հաճեցնելու համար՝ այն անարատ դարձրու ...
🕯Դարձրու այն այնպիսի տարի, ուր քո Հոգին է տիրում,
Որ ընկերանալով կ'աշխատի մեզ հետ...
🕯Բռնիր մեր ձեռքերը եւ առաջնորդիր մեր մտքերը տարուայ սկզբից մինչեւ դրա աւարտը...
🕯Թող այս տարին Քոնը լինի ՝ Քեզ հաճելին գործելու համար...
🕯Սա նոր ու անաղարտ Տարի է, մի թող որ այն արատաւորենք մեր մեղքերով եւ անմաքրութեամբ...
🕯Տէ՛ր, մեզ հետ եղիր բոլոր գործերում, որ մտադիր ենք այս տարի կատարել...
🕯Մենք լուռ կը լինենք եւ ամբողջը դու կը կատարես...
🕯Թող որ ցնծանք քո բոլոր գործերում եւ Յովհաննէս Աւետարանչի հետ ասենք.
«Ամէն ինչ նրանով եղաւ. եւ առանց նրան չեղաւ ոչինչ, որ եղել է» (Յովհ. 1:3):
🕯Թող այս տարին, ո՛վ Տէր, լինի երջանկութեան տարի... ժպիտ դիր իւրաքնարչիւրի դէմքին եւ ուրախացրու նրանց սրտերը...
🕯Թող քո շնորհը երեւայ մեր փորձութեան ժամանակ եւ օգնի նրանց, որոնք փորձւում են...
🕯Շնորհիր մեզ խաղաղութիւն եւ մտքի հանդարտութիւն...
Տուր նրանց, որոնք կարիքի մէջ են. բժշկիր հիւանդներին եւ մխիթարիր վշտացածներին...
🕯Տէ՛ր, միայն մեզ համար չենք խնդրում, այլ խնդրում ենք բոլորի համար, որովհետեւ բոլորն էլ քոնն են... Դու ես ստեղծել նրանց՝ քեզանով ցնծալու համար, ուրեմն, նրանց Քեզ հետ երջանիկ դարձրու...
🕯Քեզ խնդրում ենք եկեղեցու եւ նրա առաքելութեան համար, որպէսզի քո խօսքը հասնի բոլորի սրտին...
🕯Խնդրում ենք, նաեւ, մեր երկրի եւ համայն աշխարհի խաղաղութեան համար, որպէսզի Քո թագաւորութիւնը հաստատուի ամենուր:
🕯Թող այն լինի արդիւնաբեր տարի՝ բարութեամբ լեցուն...
🕯Ամէն օրն ու ժամը ունի իր աշխատանքը.
🕯Կանխիր անօգուտ վարկեանները...
🕯Լցրու մեր կեանքը եռանդով, գործով եւ արդիւնքով...
🕯Շնորհիր մեզ արդիւնաւոր եւ սուրբ աշխատանքի օրհնութիւնը:
🕯Թող Սուրբ Հոգու հաղորդութիւնը բոլոր գործերում լինի մեզ հետ...
🕯Եւ մենք փառաւորում ենք Քեզ, Տէր, որ մինչեւ այս ժամը պահեցիր մեզ եւ շնորհեցիր այս տարին, որպէսզի օրհնենք Քեզ...

⛪️ Շենուդա Գ, Ղպտի
Ուղղափառ Եկեղեցու Պապ

Թարգմանությունը՝ Հոգշ. Տ. Գևորգ վրդ. Հայրապետյանի (Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարանի և Ընծայարանի հոգևոր տեսուչ)

Սրբազան Հայաստան

31 Dec, 19:19


Մեր ազգում նոր կուռք է առաջանում։ Մարդիկ Քրիստոսին թողած` ձմեռ պապ են կանչում։

Սրբազան Հայաստան

31 Dec, 18:19


Նոր Տարվա գիշերը աղոթքով մեր Երկնավոր Հոր տանը` 💒 եկեղեցում դիմավորելը վերջին տարիներին շատերի համար բարի սովորույթ է դառնում: Իսկ տարեմուտին առաջին սեղանը, որի շուրջ քրիստոնյա հայ մարդը պետք է սովորություն դարձնի հավաքվել, դա Աստծո Սուրբ Սեղանն է, որը պատրաստում է մեր Տերը Սուրբ Պատարագի ժամանակ, իսկ առաջին կերակուրը, որը ձգտի ճաշակել` Տեր Հիսուս Քրիստոսի Կենարար Մարմինն ու Արյունը:
⁉️ Կընդունե՞նք մեր Երկնավոր Հոր հրավերը ամանորի առաջին օրը, թե` ոչ, յուրաքանչյուրիս ընտրությունն է:
⁉️ Ո՞ր տեղում է Աստված մեր կյանքում, յուրաքանչյուրիս ընտրությունն է:
⁉️ Որքա՞ն ենք սիրում մեր Երկնավոր Հորը և ուզում Իր հետ առաջինը հանդիպել, մեր ընտրությունն է:
⁉️ Ո՞ր կերակուրն է նախընտրելի առաջինն ընդունել նոր տարուն, կորստյան ենթակա՞ն, թե՞ հավիտենական կյանքի Հացը, իրականում մեր ընտրությունն է:
🙏 Աստված թող մեզ իմաստություն, ջանք, կարողություն տա, ճիշտ ընտրություն կատարելու համար:
🙏 Թող Տերն օրհնի ամենքիս: Սուրբծննդյան պահեցողությունը, միասնական աղոթքներն էլ ընդունելի անի: Ամեն:

Սրբազան Հայաստան

30 Dec, 21:08


Միշտ նորը դիմավորելուց առաջ մարդը սովորաբար լուրջ ինքնաքննության, իր անձնական, ընտանեկան, ազգային ու համամարդկային գնահատականի, անցած ճանապարհի լուրջ գնահատանքի, վերարժեւորման պետք ունի։ Այսօրվանից մինչեւ հունվար 5-ի երեկո Սուրբ Ծննդյան պահքն է, որ լավագույն շրջան է այդ ինքնաքննության, խոկումի, վերագնահատումի, կյանքում փոփոխություններ մտցնելու համար։

Աստված ամենքիս առաջնորդ։ Բարով հասնենք մտքի նորոգությամբ տիեզերքի Նորոգողի հետ հանդիպմանը՝ Սուրբ Ծնունդին։

Որպեսզի Աստված դեպի մեզ նայի, մենք մեր ուշադրության "խոշորացույցը" մեր փոխարեն այլոց վրա ուղղենք, ուրիշներին նայենք սիրով, փոխադարձ բարի քայլով, Աստծո սերը միմյանց նկատմամբ սիրով արտահայտելով։ Բարի պատրաստություն գալիք Նորին, Նորոգմանը․․․

Սրբազան Հայաստան

30 Dec, 07:31


🔔 Սուրբծննդյան պահքի մասին
https://youtu.be/YfUFnkEmuWY

Սրբազան Հայաստան

28 Dec, 17:22


🔔 Ողջույն աղոթակից սիրելիներ,
✝️ Երկուշաբթի` դեկտեմբերի 30-ից սկսվում է Սուրբծննդյան պահքը, որով մենք պատրաստվում ենք Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին:
🙏
Ուստի, եկեք տարվա վերջին պահքի այս 7 օրերին` մինչև հունվարի 5-ի Ճրագալույցի Ս.Պատարագ, Սաղմոսի օրինակով, որում ասվում է. «Օրվա մէջ յոթն անգամ քեզ պիտի օրհնեմ քո արդար դատաստանի համար» (Սաղմ. 118:164) որոշակի ժամերին` օրը 7 անգամ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔՈՎ համախմբված լինենք մեր Տէր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շուրջ:
1️⃣ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ
🙏 Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:
🕯Հա՛յր մեր, որ յերկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո,
Եկեսցէ արքայութիւն Քո,
Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր.
Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,
Որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,
Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ,
Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ԱՄԵՆ:
2️⃣ ՏԷ՛Ր ՅԻՍՈւ՛Ս ՔՐԻՍՏՈ՛Ս, ՈՐԴԻ՛ ԱՍՏՈՒԾՈ. ողորմեա՛ ինձ, մեղավորիս (7 անգամ):
3️⃣ ՍՈւՐԲ ԱՍՏՈւԱ՛Ծ, սուրբ եւ հզօր, սուրբ եւ անմահ, որ խաչեցար վասն մեր (խաչվեցիր մեզ համար). ողորմեա՛ մեզ (3 անգամ):
4️⃣ ՏԷ՛Ր մեր ՅԻՍՈւ՛Ս ՔՐԻՍՏՈ՛Ս, աղաչում ենք օգնիր մեզ հրաժարվել չարից, գիտակցել մեր մեղքերը, զղջալ, խոստովանել ու ապաշխարել: Առատացրու սերը, ավելացրու հույսը և զորացրու մեր հավատը:
5️⃣ ՏԷ՛Ր մեր ՅԻՍՈւ՛Ս ՔՐԻՍՏՈ՛Ս, թախանձագին խնդրում ենք ողորմի՛ր Հայ ժողովրդին և մաքրի՛ր մեզ մեր մեղքերից։ Դու ես մեր հույսն ու ապավենը։
6️⃣ Փա՜ռք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ԱՄԵՆ։
7️⃣ Առաջարկում ենք նաև օրվա մեջ մեկ անգամ ցանկացած ժամի ասել 50-րդ ապաշխարության սաղմոսը:
🙏 ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ ժամերը. 07:00, 10:00, 13:00, 16:00, 19:00, 21:00, 24:00:
✝️ Չէ որ Տէրը մեզ հորդորում է ամեն ժամ աղոթել ու չձանձրանալ (Ղուկ. 11:1):
🔔 Օրվա տարբեր ժամերին հնչեցնենք երկնային զանգերը ու հայցենք Տիրոջ ողորմությունը մեր անձերի փրկության ու մեր ազգի առ Աստված դարձի համար:
✝️ Տէրը մեզ պատգամում է. «Զգո՛յշ եղէք, հսկեցէ՛ք ու աղօթեցէ՛ք, քանի որ չգիտէք, թէ ե՛րբ է ժամանակը» (Մարկ. 13:33):
✝️ Առաքյալը հորդորում է. «Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտռում է, թէ ո՛ւմ կուլ տայ» (Ա Պետր. 5:8)։
🕯Խոնարհվենք մեր ամենազոր Տէր Հիսուս Քրիստոսի առջև, ներողություն խնդրենք մեր մեղքերի, ԱՍՏԾՈՒՑ հեռանալու համար, կրկին դառնանք Քրիստոնյա ազգ, Մայր Եկեղեցու զավակ ու կերտենք Քրիստոնյա երկիր: Եթե որևէ մեկը չկարողանա նշված ժամին աղոթել, ապա ցանկացած հարմար պահի թող ասի:

‼️Խնդրում ենք տարածել և իրազեկել‼️

❇️ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈւԹՅՈւՆ

Սրբազան Հայաստան

27 Dec, 18:27


⁉️ Ո՞րն է արդար հայի կերպարը:
Քրիստոնյա հայն է արդար հայի կերպարը, որովհետև առանց քրիստոնեության հայի համար չի կարող լինել գոյություն: Հայը կոչված է իր առաքելությունն իրականացնելու որպես քրիստոնյա, որովհետև, վերջիվերջո, դա շնորհ է եղել մեզ: Ոչ թե մենք ջանք ենք թափել քրիստոնյա դառնալու համար, այլ Տերը մեզ ընտրել է, մեզ տվել է այդ շնորհը քրիստոնյա լինելու, դառնալու, մնալու ու ապրելու, իբրև քրիստոնյա հզորանալու...: Բայց մենք մխսել ենք, գնացել ենք ավել աշխարհի ետևից, աշխարհի իշխանին ենք ծառայել: Դրա համար էլ արդարության զգացումն ենք կորցրել, դրա համար էլ արդար լինելու հնարավորությունն էլ ենք կորցրել, մարդկային չափանիշներով արդարության ենք ձգտել և արդարության հասկացողությունը ընդհանրապես մոռացել ենք:
⛪️ Շիրակի թեմի առաջնորդ Տ.Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

‼️Հարցազրույցն ամբողջությամբ`
https://youtu.be/bLrqam4adsU?si=kQ9j6sxNOMtw6at9

Սրբազան Հայաստան

27 Dec, 14:36


🔔 ԱՐԹՆԱՑԻ՛Ր ՀՈԳԵՒՈՐ ՄԱՐԴ
‼️ https://t.me/srbazan_hayastan/1469

Սրբազան Հայաստան

27 Dec, 05:04


🔔 ԱՐԹՆԱՑԻ՛Ր ՀՈԳԵՒՈՐ ՄԱՐԴ
🕯Սիրելիներ, մոտենում է իր ավարտին մեր կյանքի հերթական տարին: Եկեք քննենք, թե ինչքանով կարողոցանք այս ընթացքում ապրել աստվածահաճո կյանքով, բարին գործել, խոսել, չարից հրաժարվել, սիրել Աստծուն ու մերձավորին: Առջևում սուրբծննդյան պահքն է, որը սկսվում է դեկտեմբերի 30-ին և ավարտվում հունվարի 5-ին՝ Ճրագալույցի Ս.Պատարագով: Սա սեփական անձը քննելու, սխալները սրբագրելու, դեպի Տեր Հիսուս Քրիստոս դառնալու, Աստծու հետ հաշտվելու լավագույն ժամանակն է: Սակայն, աշխարհը զբաղված է ճոխ սեղանների պատրաստությամբ, միմյանց հաճոյանալու, ուտել-խմելու, քեֆերի սպասումներով: Այսինքն, անելու ճիշտ հակառակը՝ ինչ անհրաժեշտ է քրիստոնյա մարդուն՝ նախևառաջ հոգևոր էակին:
⁉️ Որտե՞ղ դիմավորել նոր տարին: Եթե մենք հոգևոր էակ ենք մեզ ընկալում, ստեղծված Աստծո պատկերով ու նմանությամբ, ապա, իհարկե, մեր հոգևոր հայրենիքում՝ 💒 Մայր Եկեղեցում: Ամանորյա գիշերը բոլոր եկեղեցիների դռները բաց են և մեր Երկնավոր Հայրը սպասում է իր զավակներին՝ օրհնելու համար: Այդ այցելությունը Նրան մեր սերը, ակնածանքը, շնորհակալությունը հայտնելու հրաշալի առիթ է: Իսկ տարվա առաջին օրը՝ մատուցվում է Ս.Պատարագ և քրիստոնյայի առաջին կերակուրը պետք է լինի Սուրբ Հաղորդությունը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի փրկարար Մարմինն ու Արյունը, Որը բաշխվում է հենց եկեղեցում: Իսկ իրականում մեր եկեղեցիները ամենասակավաթիվն են այդ օրվա Պատարագին: Կկարողանա՞նք այդ օրը հրաժարվել մեր մարդկային սովորություններից, կորստյան ենթակա կերակուրից, և պահքով, ծոմապահությամբ, զսպելով մեր կրքերը, պատրաստվել Սուրբ Խորհրդին ու Կյանքի Կերակուրին: Կկարողանա՞նք ընդունել ամենագլխավոր Սեղանատիրոջ, մեզ կյանք Տվողի ու Պարգևողի հրավերը: Տարին ինքն իրենով ուրախ, երջանիկ, անփորձանք, առատ, խաղաղ, առողջ չի լինում, սիրելիներս, ինչքան էլ կենաց խմենք: Այդ ամենն ավելիով մեզ կտրվի դրանց Բաշխողի՝ Տիրոջ կողմից, եթե նախևառաջ խնդրենք Երկնքի Արքայությունը՝ այսինքն Աստծո ներկայությունն ու առաջնահերթությունը մեր կյանքում: «Հայր մեր» տերունական աղոթքը մեզ դա է սովորեցնում: Մենք ունեցանք բազում կորուստներ, որոնցից դասեր չենք քաղել, ապրում ենք ահագնացող ժամանակներում, բայց զգոնությունը կորցրել ենք, մենք ապրում ենք ինքնահոսով, նյութական մրցավազքի մեջ, որը տանում է դեպի անկում:
‼️Եկեք այս տարվանից սկսած վերադառնանք մեր ակունքներին, դեն նետենք ամեն տեսակ սին հպարտություն, մեծամտություն, ցուցամոլություն, որկրամոլություն, հոռի կրքեր, անտեսենք սեփական «ես»-ը, հաղթահարենք մարմնական ցանկություններն ու պահանջները, 🔔🔔🔔արթնացնենք մեր մեջ քնած հոգևոր մարդուն, ամանորյա գիշեը միաբանվենք 🙏աղոթքի՝ 💒Մայր Եկեղեցում և առավոտյան, Ս.Պատարագին միանանք մեր Արարիչ Աստծուն, և մի քանի օրից տոնախմբենք Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Ծնունդը, Ում փառք հավիտյանս հավիտենից, ամեն:

❇️ Սրբազան Հայաստան նախաձեռնություն

Սրբազան Հայաստան

26 Dec, 09:09


🙏 Սուրբ Աստուա՛ծ, սուրբ եւ հզօր, սուրբ եւ անմահ, որ խաչեցար վասն մեր. ողորմեա՛ մեզ: ⛪️🔔 ԴԵՊԻ ՍԱՌՆԱՂԲՅՈւՐԻ Ս.ԹԱԴԵՈՍ ԵԿԵՂԵՑԻ ԽԱՉԵՐԹ-ՈւԽՏԵՐԹ ՀԱՅՈՑ ԱՌԱՋԻՆ ԼՈւՍԱՎՈՐԻՉՆԵՐ` Ս.ԹԱԴԵՈՍ և Ս.ԲԱՐԴՈւՂԻՄԵՈՍ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ՏՈՆԻՆ, 30.11.2024

Սրբազան Հայաստան

23 Dec, 20:06


https://youtu.be/bLrqam4adsU?si=RnXxnsUm4UQn5Nje

Սրբազան Հայաստան

23 Dec, 05:20


🕯️Հա՛յր մեր... 🕯Գոհանամ զքեն Տէր Աստուած մեր, որ...
⛪️🔔 ԴԵՊԻ ՍԱՌՆԱՂԲՅՈւՐԻ Ս.ԹԱԴԵՈՍ ԵԿԵՂԵՑԻ ԽԱՉԵՐԹ-ՈւԽՏԵՐԹ ՀԱՅՈՑ ԱՌԱՋԻՆ ԼՈւՍԱՎՈՐԻՉՆԵՐ` Ս.ԹԱԴԵՈՍ և Ս.ԲԱՐԴՈւՂԻՄԵՈՍ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ՏՈՆԻՆ, 30.11.2024

Սրբազան Հայաստան

20 Dec, 10:37


🙏 Տէ՛ր Յիսուս Քրիստոս, Բարձյալ Աստծո Որդի, ողորմի՛ր մեզ` բազմամեղացս:
🕯Փա՛ռք ի բարձունս... ԱՄԵՆ:

Սրբազան Հայաստան

20 Dec, 07:05


🕯️Հա՛յր մեր... 🕯Տէ՛ր ողորմեա՜... ⛪️🔔 ԴԵՊԻ ՍԱՌՆԱՂԲՅՈւՐԻ Ս.ԹԱԴԵՈՍ ԵԿԵՂԵՑԻ ԽԱՉԵՐԹ-ՈւԽՏԵՐԹ ՀԱՅՈՑ ԱՌԱՋԻՆ ԼՈւՍԱՎՈՐԻՉՆԵՐ` Ս.ԹԱԴԵՈՍ և Ս.ԲԱՐԴՈւՂԻՄԵՈՍ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ՏՈՆԻՆ, 30.11.2024

Սրբազան Հայաստան

20 Dec, 07:05


🕯️Առաւօ՛տ լուսոյ, Արեգա՛կն արդար, առ իս լո՛յս ծագեա... ⛪️🔔 ԴԵՊԻ ՍԱՌՆԱՂԲՅՈւՐԻ Ս.ԹԱԴԵՈՍ ԵԿԵՂԵՑԻ ԽԱՉԵՐԹ-ՈւԽՏԵՐԹ ՀԱՅՈՑ ԱՌԱՋԻՆ ԼՈւՍԱՎՈՐԻՉՆԵՐ` Ս.ԹԱԴԵՈՍ և Ս.ԲԱՐԴՈւՂԻՄԵՈՍ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ՏՈՆԻՆ, 30.11.2024

Սրբազան Հայաստան

15 Dec, 15:40


https://youtu.be/A8F8E3Vh_40?si=Dm3QZk_tNkFM0jpM

Սրբազան Հայաստան

11 Nov, 16:26


🔔 ԱՂՈԹՔԸ ԴԱՐՁԻ ՄԻՋՈՑ Է
(ՄԱՍ 5)
❗️Բայց թերևս ասես, որ ես ընդհանրապես աղոթելու ցանկություն չունեմ։

🕯Իմ խորհուրդն է քեզ, որ աղոթես ինչ վիճակում որ կաս և ասես Աստծուն․
🙏 Ո՛վ սիրելի Տեր, ների՛ր ինձ, եթե աղոթում եմ առանց ջերմեռանդության, որը սակայն բխում է իմ սրտի դատարկությունից։ Արդ, Դու ես, որ տալիս ես ինձ խանդավառություն ու ջերմություն։ Դու ես, որ Քո աստվածային կրակն ես թափում սրտիս մեջ։ Ընդունի՛ր, խնդրում եմ, իմ աղոթքներն այնպես, ինչպես որ կան՝ իրենց բոլոր թերություններով։ Ոչինչ կատարյալ չի սկսվում, քանի որ կատարելությունը միայն Քեզանից է գալիս։
Ես, թերևս, անհոգի եմ աղոթում, բայց ես հավատում եմ, որ Դու ինձ կտաս Քո Հոգուց։ Ո՛վ Տեր, ես կսխալվեմ, եթե Քեզ ասեմ, որ իմ մարդկային ուժով և կամքի ուժով կարող եմ հոգևոր մարդ դառնալ։ Ես ոչ մի կերպ դա չեմ կարող անել, բայց միայն Քո ուժով, Քո օրհնությամբ, շնորհով և քո Սուրբ Հոգով կարող եմ ստանալ այն պատկերը, որը Դու կամենում ես, որ ունենամ։ Դա կարող է տեղի ունենալ միայն Քո առաջնորդությամբ, երբ Դու բռնես ձեռքս, քայլ առ քայլ առաջնորդես ինձ, ինչպես որ կառաջնորդեիր մի փոքրիկ երեխայի, ով նոր է սովորում քայլել։

🕯Ահա այս ձևով դուք աղոթեցեք և ստացեք Տիրոջից։ Ձեր աղոթքի մեջ ականջալուր եղեք Աստծո ձայնին, որը խոսում է ձեր սրտերի հետ։ Ինչպես որ Դավիթն է ասում սաղմոսի մեջ․ «Լսեցինք, թէ ինչ է խօսում Տէր Աստուածը մեր. խաղաղութեան մասին պիտի խօսի Իր ժողովրդի, Իր սրբերի եւ սրտով դէպի Իրեն դարձողների հետ» (Սաղմ․ 84։9)։
⛪️ Շենուդա Գ, Ղպտի
Ուղղափառ Եկեղեցու Պապ

✝️ Հատված 📗ԴԱՐՁԻ՛Ր ԱՌ ԱՍՏՎԱԾ📗գրքից:
https://t.me/srbazan_hayastan/1336

Սրբազան Հայաստան

10 Nov, 04:32


🙏 ԱՂՈԹՔ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ (հատված Սուրբ և Անմահ Պատարագից)
🕯
Ազատություն՝ մեր գերված եղբայրներին, շնորհ՝ ներկա ժողովրդին և հանգիստ՝ հավատով ու սրբությամբ ի Քրիստոս վախճանվածներին։ Նրանց հիշատակը ևս թող լինի այս սուրբ Պատարագին, աղաչում ենք։
🙏 ԱՂՈԹՔ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ (գրաբար)
🕯
Ազատութիւն եղբարց մերոց գերելոց եւ շնորհ առաջիկայ ժողովրդեանս. հանգիստ՝ հաւատով եւ սրբութեամբ ի Քրիստոս կատարելոցն: Եղիցի յիշատակ ի սուրբ պատարագս. աղաչեմք:

Սրբազան Հայաստան

09 Nov, 16:36


🔔🔔🔔Վաղը կիրակի է և եկեղեցու զանգերը հնչում ու մեզ հրավիրում են Սուրբ Պատարագի
🕯Եվ քանի որ մեղքը մի տեսակ խզում է առաջացնում մարդու և Աստծո միջև, մենք պատարագները սկսում ենք հաշտության աղոթքով։ Սուրբ Պատարագի ընթացքում մենք աղոթում ենք Աստծո հետ խաղաղության և հաշտության համար, որովհետև, նախքան աստվածային խորհուրդը մատուցելը, մենք պետք է առաջին հերթին մարդկանց հաշտեցնենք Աստծո հետ։
⛪️ Շենուդա Գ, Ղպտի
Ուղղափառ Եկեղեցու Պապ
✝️ Հատված 📗ԴԱՐՁԻ՛Ր ԱՌ ԱՍՏՎԱԾ📗գրքից:
🔔 Սիրելինե՛ր, օգտվենք մեր Երկնավոր Հոր հրավերից ու մասնակցենք Սուրբ և Անմահ Պատարագին: Թող Տեր Հիսուսը ընդունելի անի մեր միասնական աղոթքները` մեր անձերի և մեր ազգի փրկության համար: Ամեն:
🙏 ԱՂՈԹՔ
Պարգևի՛չ ողորմության, պարգևի՛ր ինձ ուղղափառ հավատքով և բարի գործով և Քո սուրբ Մարմնի և Արյան հաղորդությամբ գալ Քեզ մոտ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Սրբազան Հայաստան

09 Nov, 16:08


🙏 ԱՂՕԹՔ ԶՈՐԱՎՈՐ ԱՌ ԵՐԿՆԱՅԻՆ ԶՕՐՍ
🕯Անեղ անմահ Արարչին սպասավորք անմարմինք՝ վերին զորացն դասապետությունք: Աթոռք, Քերովբէք և Սերովբէք, Տէրութիւնք, Զորութիւնք և Իշխանութիւնք, Պետութիւնք, Հրեշտակապետք և Հրեշտակք, Միքայէլ և Գաբրիէլ. Պետք վերնական զօրացն դասուց, որք անլռելի ձայնիւ փառաբանութիւն մատուցանէք ամենասուրբ Երրորդութեանն, և երեքսրբեան ձայնիւ եղանակէք զերգս ասելով. «Ողորմեա՛, դո՛ւ ստեղծեր մի՛ կորուսաներ. զգործս ձեռաց քոց մի՛ անտես առներ». օգնական և պահապան լերո՛ւք ծառայիս Աստուծոյ. ամէն:

Սրբազան Հայաստան

07 Nov, 17:13


🙏 ՈւԽՏԱՎՈՐԻ ԱՂՈԹՔ
🕯Բարերար և բազումողորմ Աստված, Քո առաջ ընկած կոտրված սրտով ու խոնարհ հոգով, աղաչում ենք ամբողջ սրտով և գթություն խնդրում Քեզանից: 🕯Ինչպես խոստացար ծառաներիդ և ասացիր՝ այն ամենն, ինչ Հորից հավատով խնդրեք հանուն Որդու, կտրվի ձեզ, շնորհի՛ր և այժմ հավատացյալներիս և կատարի՛ր մեր խնդրանքները, քանզի Քեզ ենք ապավինել:
🕯Եվ Քո առատ ողորմությամբ ների՛ր մեր մեղքերը, մխիթարի՛ր մեզ այս կյանքում, դարձրու՛ դեպի Քեզ, ապաշխարության հոգի դի՛ր մեր մեջ, միաբանի՛ր քո Սուրբ Հոգով և ուժ տու՛ր դիմակայելու հոգևոր ու մարմնավոր թշնամուն:
🕯Զորացրու՛ մեր հավատը Տէ՛ր Հիսուս Քրիստոս, ավելացրու՜ սերը, վանի՛ր վախը, առաջնորդելով հասցրու՛ երկնքի անճառ արքայությունդ՝ ի փառաբանություն և ի պատիվ Ամենասուրբ Երրորդությանդ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Սրբազան Հայաստան

06 Nov, 07:14


⁉️ Ինչպե՞ս է ապրում կյանքը այսօրվա մարդը

https://youtu.be/mMK4DCCArpA?si=TiNDCdK0mdXYrKi6

Սրբազան Հայաստան

04 Nov, 18:08


🔔 ԱՂՈԹՔԸ ԴԱՐՁԻ ՄԻՋՈՑ Է
(ՄԱՍ 4)

🕯Շարունակի՛ր մաքառել, ինչպես կջանայիր մտերիմ սիրելիի հետ՝ համառելով, խոնարհվելով, հաստատակամությամբ, արցունքներով, Աստծո հետ խոսելով և ցանկացած միջոցով, որը կարող ես, մինչև որ ստանաս Նրանից։
🕯Վստա՛հ եղիր, որ այս մաքառումով, քո աղոթքներով մխիթարություն և խանդավառություն կստանաս և կզգաս, որ Աստծուց քո բաժանումը մեկընդմիշտ ավարտված է։ Դու նույնպես կզգաս, որ ոչ թե պարզապես դատարկ խոսքեր ես կրկնում հեթանոսների նման, այլ որ քո ամբողջ հոգին դրել ես Տիրոջ առաջ, ինչպես Աննան՝ Սամուելի մայրը։
🕯Աննան վշտահար հոգով աղոթեց և դառնորեն լաց եղավ, ուխտ արեց և չլքեց տաճարը, մինչև խոստումը չստացավ, որ Տերը կտա նրան իր սրտի ցանկությունը (Ա․ Թագ․ 1։10-17)։
🔔 Նույնպես և դու, մի՛ դադարիր աղոթել, քանի դեռ նոր հարաբերություն չես հաստատել Աստծո հետ և չես վերադարձել Նրա մոտ։
🕯Նման աղոթքից հետո շատ քիչ հավանական է, որ դու հրաժարվես քո աղոթքից և մեղանչես Աստծո դեմ։ Անտարակույս, դու կամաչես քո աղոթքներից և Աստծուն տված խոստումից, որ երբեք չես լքելու Իրեն։
🕯Ահա թե ինչպես է աղոթքը սովորեցնում ապաշխարություն և առաջնորդում մարդուն դեպի Աստված և դեպի աստվածային սեր։
⛪️ Շենուդա Գ, Ղպտի
Ուղղափառ Եկեղեցու Պապ

✝️ Հատված 📗ԴԱՐՁԻ՛Ր ԱՌ ԱՍՏՎԱԾ📗գրքից:
https://t.me/srbazan_hayastan/1336

Սրբազան Հայաստան

04 Nov, 17:31


✝️ Խաչերթ Էրեբունու ⛪️ Ս.Մեսրոպ կիսակառույց եկեղեցուց դեպի Էրեբունի թանգարան, Սրբոց Թարգմանչաց տոնի նախատոնակին, 11.10.2024թ.

Սրբազան Հայաստան

02 Nov, 20:03


🔔🔔🔔Սիրելիներ,
📗
Շատերն են հարցնում, թե ինչպես ձեռք բերել
Շենուդա Գ Պապի «Դարձիր առ Աստված» գիրքը: Այն հասանելի է Երևանի եկեղեցիներում (Սբ. Աննա, Սբ. Սարգիս, Սբ. Երրորդություն և այլն), Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Սյունյաց և Գուգարաց թեմի եկեղեցիներում, Մայր Աթոռի գրախանութներում (Մայր Տաճարին կից, Սբ. Հռիփսիմե, Գեղարդավանք, Խոր Վիրապ, Երևան, Ամիրյան 11), Արարատյան թեմի Շողակաթ գրատանը (Պարոնյան 1), Աստվածաշնչյան ընկերության, Իքսորա գրախանութներում, Շիրակի թեմի «Ճռճռան» գրատանը և մի շարք այլ գրախանութներում և առցանց հարթակներում (Քո Աստվածաշունչը ֆբ էջ):
❗️Հիշեցնում ենք, որ գրքի վաճառքի ողջ հասույթն ուղղվելու է բարեգործական ծրագրի, որի մասին ավելի կոնկրետ նշված է գրքում:
‼️Խնդրում ենք իրազեկել‼️

Սրբազան Հայաստան

30 Oct, 20:45


🕯Աղոթքիդ մեջ խոսիր Աստծո հետ շատ մտերմիկ կերպով և հարցրու Նրան․
🙏 Ո՛վ Տեր, արդյո՞ք տկարները չեն կարող հասնել Քո արքայությանը։ Ահա տես, թե որքան տկար եմ ես և որքան անկարող հասնել այնտեղ իմ մարդկային ջանքերով։ Բռնի՛ր ձեռքս և մի՛ թող ինձ իմ տկարության մեջ։ Մաքրի՛ր և սրբագործի՛ր ինձ, ինչպես որ մաքրեցիր ու սրբագործեցիր ուրիշներին։ Չէ՞ որ Դու ասացիր՝ խնդրիր և կտրվի քեզ (Մատթ․ 7։7)։

Սրբազան Հայաստան

28 Oct, 18:47


🔔 ԱՂՈԹՔԸ ԴԱՐՁԻ ՄԻՋՈՑ Է
(ՄԱՍ 3)

🕯Աղոթքիդ մեջ խոսիր Աստծո հետ շատ մտերմիկ կերպով և հարցրու Նրան․
🙏 Ո՛վ Տեր, արդյո՞ք տկարները չեն կարող հասնել Քո արքայությանը։ Ահա տես, թե որքան տկար եմ ես և որքան անկարող հասնել այնտեղ իմ մարդկային ջանքերով։ Բռնի՛ր ձեռքս և մի՛ թող ինձ իմ տկարության մեջ։ Մաքրի՛ր և սրբագործի՛ր ինձ, ինչպես որ մաքրեցիր ու սրբագործեցիր ուրիշներին։ Չէ՞ որ Դու ասացիր՝ խնդրիր և կտրվի քեզ (Մատթ․ 7։7)։
🙏 Ահավասիկ, ես խնդրում եմ, որովհետև Դու ասացիր. «Ինչ Իմ անունով Իմ Հօրից ուզէք, պիտի տայ ձեզ» (Յովհ․ 16։23)։
🙏 Ո՛վ Տեր, ես պահելու եմ Քո կողմից տրված բոլոր խոստումները և խնդրելու եմ Քեզ դրանց համար։ Ես առնվազն կառչելու եմ Քո այս խոսքերից․ «Նոր սիրտ եմ տալու ձեզ, նոր հոգի եմ դնելու ձեր մէջ. ձեր մարմիններից հանելու եմ քարեղէն սիրտն ու մարմնեղէն սիրտ եմ տալու ձեզ. Իմ հոգին եմ տալու ձեզ: Եւ այնպէս եմ անելու, որ Իմ արդարութեան ճանապարհով ընթանաք, օրէնքներս պահէք ու կատարէք դրանք» (Եզեկ․ 36։26-27)։
🙏 Ով սիրելի՛ Տեր, իմ դեպքում ու՞ր են այս խոստումները։
Ահա ես այստեղ կանգնած եմ՝ զոհասեղանի եղջյուրները բռնած։ Ո՛վ Տեր, ես այնպիսի մեկը չեմ, որ մի երկու րոպե աղոթեմ և ապա հեռանամ։ Ես այստեղ կանգնած եմ և սպասում եմ Քեզ։ Ես չեմ դադարեցնի աղոթքս և չեմ հեռանա, մինչև որ չզգամ, որ ստացել եմ Քո շնորհն իմ ապաշխարության համար, և մինչև որ Դու ինձ հետ չվերցնես քո մոտ։
🙏 Այնուամենայնիվ, Ո՛վ սիրելի Տեր, խնդրում եմ ների՛ր իմ համարձակությունը, որովհետև ես Քո զավակն եմ, թերևս մոլորված մեկը։ Խնդրում եմ, հետս վարվիր, որպես անգիտակ փոքրիկ մի մանկան, քանի որ որպես գթառատ Հայր՝ գիտես՝ ինչ լավ պարգևներ տաս Քո զավակներին
(Մատթ․ 7։11)։

⛪️ Շենուդա Գ, Ղպտի
Ուղղափառ Եկեղեցու Պապ

✝️ Հատված 📗ԴԱՐՁԻ՛Ր ԱՌ ԱՍՏՎԱԾ📗գրքից:

https://t.me/srbazan_hayastan/1219

Սրբազան Հայաստան

26 Oct, 06:35


⛪️✝️ Դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Ուխտերթը Երևանից քայլելով անցնում է Էջմիածին քաղաքով, 30.09.2024թ.

Սրբազան Հայաստան

22 Oct, 04:22


🔔 Շատ հաճախ մեղքը Քրիստոսի խաչից բաժանումն է։
🕯️Մեղքը կտրվելն է այն նեղ դռնից, որից ներս մտնել մեզ հրահանգեց Տերը (Մատթ․ 7։13), ինչպես նաև այն դժվարություններից, որոնց մասին առաքյալն ասում է․ «․․․ բազում նեղութիւններ կրելով է, որ մենք պէտք է մտնենք Աստծու արքայութիւնը» (Գործք 14։21)։
🕯️Մեղքը՝ սերն է աշխարհի հանդեպ, լայն դուռ է և ընդարձակ ճանապարհ, որոնցից ոչ մեկը չի համապատասխանում Քրիստոսի խաչին, որի մասին առաքյալն ասում է․ «Քրիստոսի հետ խաչը ելայ. կենդանի եմ այսուհետեւ․ բայց ոչ թէ ես, այլ իմ մէջ ապրում է Քրիստոս» (Գաղ. 2։20)։ Արդ, ով ինքն իրեն բաժանում է խաչից, ինքն իրեն բաժանվում է Աստծուց և հավատացյալների համայնքից։

⛪️ Շենուդա Գ, Ղպտի
Ուղղափառ Եկեղեցու Պապ

✝️ Հատված 📗ԴԱՐՁԻ՛Ր ԱՌ ԱՍՏՎԱԾ📗գրքից:

https://t.me/srbazan_hayastan/1219

Սրբազան Հայաստան

21 Oct, 16:25


https://youtu.be/vGteFlhYvwc

Սրբազան Հայաստան

20 Oct, 04:39


🔔🔔🔔Այսօր կիրակի է և եկեղեցու զանգերը հնչում ու մեզ հրավիրում են Սուրբ Պատարագի

🕯Եվ քանի որ մեղքը մի տեսակ խզում է առաջացնում մարդու և Աստծո միջև, մենք պատարագները սկսում ենք հաշտության աղոթքով։ Սուրբ Պատարագի ընթացքում մենք աղոթում ենք Աստծո հետ խաղաղության և հաշտության համար, որովհետև, նախքան աստվածային խորհուրդը մատուցելը, մենք պետք է առաջին հերթին մարդկանց հաշտեցնենք Աստծո հետ։
⛪️ Շենուդա Գ, Ղպտի
Ուղղափառ Եկեղեցու Պապ

✝️ Հատված 📗ԴԱՐՁԻ՛Ր ԱՌ ԱՍՏՎԱԾ📗գրքից:

https://t.me/srbazan_hayastan/1219

Սրբազան Հայաստան

18 Oct, 12:20


Սրբազանի խորհուրդն այն մարդկանց, ովքեր ուզում են դառնալ դեպ Աստված, բայց չգիտեն ինչից սկսել։

Սրբազան Հայաստան

18 Oct, 04:42


⛪️ Դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Ուխտերթը Երևանից քայլելով հասավ Էջմիածին քաղաք, 30.09.2024թ.

Սրբազան Հայաստան

16 Oct, 17:38


💒 Սրբոց Թարգմանչած տոնին Էրեբունու կիսակառույց Ս.Մեսրոպ եկեղեցու կազմակերպած Խաչերթը և տոնական Ս.Պատարագը, 11-12.10.2024թ.

Սրբազան Հայաստան

15 Oct, 10:57


Թարգմանիչ վարդապետների տոնի նախատոնակին Ս. Մեսրոպ եկեղեցում ժամերգություն է կատարվել

Միասնական աղոթքից հետո հավատացյալները հավաքվել են եկեղեցու հարակից այգում՝ մասնակցելու խաչերթին։ Սուրբ Մեսրոպ եկեղեցու մոտից խաչերթը շարունակվել է դեպի Էրեբունի թանգարանի շրջակայք, ապա հետ՝ եկեղեցի: Այն ուղեկցվել է աղոթքներով ու շարականների երգեցողությամբ, ավարտվել՝ պահպանիչ աղոթքով: Հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը խորհրդանշող տոնը Էրեբունի համայնքում գտնվող Սուրբ Մեսրոպ եկեղեցում նշեել են պատարագով ու մշակութային միջոցառմամբ:

https://youtu.be/xRdy7tWgcDU?si=1uWmIGg1Y4CyjmM7

Սրբազան Հայաստան

14 Oct, 19:45


📗ԳՐԱԲԱՐԸ ԱՍՏԾՈ ԼԵԶՈւՆ Է
🔔 Գրաբարը Աստծո փառաբանության մեր լեզուն է, որով խոսել է մեր նախահայր Հայկ նահապետը, որով խոսել է մարդկությունը մինչև Ջրհեղեղ, այսինքն Ադամից սկսած են խոսել մարդիկ, վերջապես` գրաբարով Ադամի հետ է խոսել Աստված:
🔔 Եթե գրաբարը մտնի մանկապարտեզ և դպրոց, ապա մենք ապագա ունենք:
https://youtu.be/0dH9SpiAqTk?si=HszwWeqoq1gr5DAr

Սրբազան Հայաստան

12 Oct, 15:49


💒 Սրբազան Հայաստանի մանուկները սրբոց Թարգմանչաց տոնի Ս.Պատարագից հետո

Սրբազան Հայաստան

11 Oct, 13:03


Ժամը 18:00 մեկնարկում է Խաչերթը ⛪️Ս.Մեսրոպ եկեղեցուց:

Սրբազան Հայաստան

11 Oct, 13:02


🙏⛪️ Ժամերգությունն արդեն մեկնարկեց ժ.17:00 Ս.Մեսրոպ եկեղեցում:

Սրբազան Հայաստան

11 Oct, 04:54


🙏 Սիրելի եղբայրներ և քույրեր,
Բոլորիս Ուխտի վերանորոգումը սեպտեմբերի 30-ին Երևանից ոտքով դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Ուխտագնացությամբ թող Տեր Հիսուս Քրիստոսի առջև ընդունելի լինի:
🔔 Իսկ այսօր` հոկտեմբերի 11-ին մեկ այլ առիթ կա հայտնապես վկայելու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Հիշեցնում ենք, որ երեկոյան ժամը 17:00-ի Սուրբ Մեսրոպ եկեղեցում ժամերգությունից հետո ժամը 18:00-ին նշվելու է Սուրբ Թարգմանչաց տոնի նախատոնակը, որի շրջանակում էրեբունի համայնքում կիրականացվի ✝️ԽԱՉԵՐԹ։

‼️Խնդրում ենք տարածել և իրազեկել‼️

Սրբազան Հայաստան

08 Oct, 17:45


🕯Հա՛յր մեր, որ յերկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո,
Եկեսցէ արքայութիւն Քո,
Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր.
Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,
Որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,
Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ,
Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ԱՄԵՆ: