ArmVoice @armvoice Channel on Telegram

ArmVoice

@armvoice


География — это судьба.

ArmVoice (Russian)

ArmVoice - это Telegram канал для всех, кто увлечен географией и исследованием мира. Развивайте свои знания о различных странах, их культуре, истории и традициях вместе с нами! На канале вы найдете увлекательные статьи, интересные факты, фотографии и видео, погружающие вас в мир разнообразных культур и удивительных уголков планеты. ArmVoice приглашает вас отправиться в увлекательное путешествие по географии и открыть для себя много нового и удивительного. Присоединяйтесь к нам и расширяйте свой кругозор вместе с ArmVoice - вашим проводником в мире знаний и открытий!

ArmVoice

18 Nov, 09:45


❗️❗️❗️Այս պահին հաստատված ազատման դիմում են գրել

🔷ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը

🔷ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը,

🔷Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը,

🔷ՆԳ նախարար Վահե Ղազարյանը,

🔷Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը,

🔷Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը:

ArmVoice

06 Nov, 08:59


«Չմտածեք թե մեկ օր, կամ 48 ժամ կամ դրանից ավել ոստիկանությունում պահելով վախեցնելու եք ու խոչընդոտելու եք մեր պետությունն ու երկիրը սիրելուն»․ օրեր առաջ ձերբակալված Մարիամ Շահինյան, Էլեն Մնացականյան, Աղվան Արշակյան, Հայկ Նինողոսյան

ArmVoice

06 Nov, 08:30


Դոնալդ Թրամփի պարը՝ ԱՄՆ նախագահ ընտրվելիս

@YerevanTodaynews

ArmVoice

06 Nov, 07:51


🇺🇲Թրամփը հանդես է գալիս հաղթական ելույթով` ներկայանալով որպես ԱՄՆ 45-րդ և 47-րդ նախագահ։

ArmVoice

31 Oct, 11:40


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 11-ից 22-ը Բաքվում տեղի է ունենալու ՄԱԿ-ի կլիմայական փոփոխության հեղինակավոր համաժողովը՝ COP29-ը:

Մարդու իրավունքների և ազատությունների վատագույն ցուցանիշներ արձանագրած, նավթային բռնապետություն համարվող Ադրբեջանն ընդամենը մեկ տարի առաջ էր Արցախում էթնիկ զտումներ իրականացրել, բռնի տեղահանության ենթարկելով 120 000 Արցախահայությանը:

Բռնազավթված տարածքներում Ադրբեջանը շարունակում է հայկական հետքի ոչնչացումը, մշակութային ցեղասպանությունը։ Բաքվի բանտերում շարունակում են պատանդառված մնալ մի քանի տասնյակ հայ ռազմագերիներ, քաղաքացիական անձինք, այդ թվում ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։
Կլիմայական արդարություն չի կարող լինել առանց մարդկային արդարության և մարդու իրավունքների պաշտպանության:

Բռնապետական երկրում համաժողովի անցկացումը հնարավորություն է տալու Ադրբեջանին մաքրել ցեղասպանի արյունոտ ձեռքերը, խմբագրել ռեժիմի վարկանիշը։

Համաժողովին մասնակցող միջազգային պատվիրակներից պահանջում ենք ճնշում գործադրել պաշտոնական Բաքվի վրա՝ ազատ արձակելով ապօրինաբար բանտերում պահվող բոլոր հայ գերիներին և Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը:

Այդ պահանջով՝ նոյեմբերի 1-ին, 14։00-ին տեղի կունենա բողոքի ակցիա, որը կմեկնարկի ՄԱԿ֊ի գրասենյակի առջև, որից հետո մասնակիցների երթը կշարժվի դեպի ՀՀ ԱԳՆ և ՀՀ-ում գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ։

ArmVoice

30 Oct, 17:02


Երեկ ձերբակալված անձի ավտոմեքենայի ապօրինի խուզարկությամբ հայտնաբերելով քաղաքական բովանդակության թռուցիկներ /սկզբից փնտրվում էր զենք/` քննչականը որոշեց շարունակել ձերբակալված պահել անձին ու նրա ընկերոջը։

Մինչ այս պահը մեծ պատասխանատվությունը ոստիկանությանն էր` օպերատիվ տվյալների կեղծման համար, այժմ քաղաքական հետապնդումը շարունակվում է նաև քննչական կոմիտեի ջանքերով։

Նկարում` ապօրինի վերցված թռուցիկը

Հ.գ. ձերբակալումների դեմ ներկայացվել են բողոքներ, վաղը ներկայացվելու է հաղորդում պաշտոնատար անձանց գործողությունների դեմ։
Քիչ հետո ոստիկանության Կենտրոնական բաժնի մոտից կներկայացնեմ հավելյալ տեղեկատվություն։

Հովհաննես Խուդոյան, փաստաբան

ArmVoice

26 Oct, 17:50


❗️❗️❗️Իշխող «Վրացական երազանքը» ստանում է երկրի խորհրդարանի 150 մանդատներից ավելի քան 90-ը, հայտնել են կուսակցությունից։

ArmVoice

26 Oct, 17:41


🇬🇪 Պաշտոնական. քվեաթերթիկների 68,69%-ի մշակման արդյունքներով իշխող «Վրացական երազանքը» հավաքում է ձայների 52,94%-ը

Այս մսսին վկայում են Վրաստանի ԿԸՀ պաշտոնական տվյալները։

👥 Վրաստանի խորհրդարանական ընտրություններին ընտրողների վերջնական մասնակցությունը կազմել է 58․94 տոկոս։

Քվեարկել է 2․060․412 մարդ։

ArmVoice

26 Oct, 12:16


🔴 Վրաստանում ԱԺ ընտրություններում մասնակցությունը ժամը 15:00-ի դրությամբ կազմել է 41․62%, քվեարկել է 1․454․837 մարդ։

Վրաստանի ԿԸՀ

ArmVoice

25 Oct, 12:47


Քիչ առաջ «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանին սպասարկող ավտոմեքենան ոստիկանների կողմից տեղափոխվեց հատուկ պահպանվող տարածք։

ArmVoice

25 Oct, 12:42


Մեր երկրում ոչ մի ինստիտուտ չի գործում։ Անկախ նրանից, այս շենքերում մարդիկ կան, թե՝ ոչ, այս շենքերը դատարկ են։ Փաստացի եթե նույնիսկ ստորագրած էլ չլիներ ու մենք այստեղ լինեինք նույն պահանջով ու հորդորով, արձագանքը նույնն էր լինելու։

Բագրատ Սրբազան

ArmVoice

25 Oct, 12:16


Վեց տարի է, ինչ այս երկիրը քանդվում է։ Հայկական երկու պետությունների հիմքում ական են դրել, մեկը պայթեցրել են, մյուսը պայթեցնելու ճանապարհին են։ Կա տպավորություն, որ այս ամբողջի հեղինակն ընդամենը մեկ մարդ է ու ամբողջ պատասխանատվությունը կրում է միայն Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանում բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ թաքնվում են այս մարդու ստվերի տակ ու փորձում խուսափել պատասխանատվությունից։

Ալիսա Գևորգյան

ArmVoice

25 Oct, 11:21


🔴ՀՐԱՏԱՊ

Իլհամ Ալիևը ստորագրել է Հայաստանի հետ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։

🔷
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վահագն Խաչատուրյանը ևս ստորագրել էրՀայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը

@armnationalfront

ArmVoice

25 Oct, 11:20


🔴Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը

🔷Հատկանշական է, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դեռ երեկ՝ հոկտեմբերի 24-ին է ստորագրել է
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը:

Բայց դրա մասին հայտնի է դարձել միայն այսօր։

ArmVoice

25 Oct, 09:26


⚡️Այսօր ժամը 14:00 Աջափնյակի դատարանում շարունակվելու է «Արցախը չհանձնողների» գործով դատաքննությունը։

🔷Անենայն հավանականությամբ, այս նիստի ընթացքում հետազոտելու ենք հանրապետության հրապարակից հավաքված աղբը։

🔷Հիշեցնենք՝ խոսքը 11 երիտասարդների մասին է, որոնք 2023-ի սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակի դեպքերով դարձել են մեղադրյալներ:

Իրավապաշտպան
Հովհաննես Խուդոյան


@armnationalfront

ArmVoice

23 Oct, 15:08


⚡️«Եթե Ձեր նվերը ինձ քաղաքականությունից ընդմիշտ հեռանալը չէ, շնորհավորանքի կարիք չկա»

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի արձագանքը՝ Ալեն Սիմոնյանի շնորհավորանքին

@armnationalfront

ArmVoice

23 Oct, 07:06


⚡️ՔՊ խմբակցությունը 67 կողմ, ձայներով ընդունեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու օրենքի նախագիծը։

🔷Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել օրենքի նախագծի վավերացնելու քվեարկությանը

@armnationalfront

ArmVoice

22 Oct, 12:19


Բագրատ Սրբազանը` Սահմանազատման և սահմանագծման կանոնակարգի մասին

https://www.youtube.com/watch?v=pvWrDSCXkNo

ArmVoice

21 Oct, 07:41


Սահմանադրական դատարանի Նիկոլի ծառաները Մյասնիկյան պողոտայում են

ArmVoice

17 Oct, 15:08


⚡️Արարատ Միրզոյանը և Ռեջեփ Էրդողանը կհանդիպեն

🔷Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում «3+3» հարթակի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում կընդունի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։

🔷Հանդիպման ընթացքում հարթակի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Անկարայի աջակցությունը Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ ասվում է թուրքական կողմի հայտարարության մեջ։

@armnationalfront

ArmVoice

17 Oct, 09:14


Շարժմանը հաջողվեց կանգնեցնել այն ընթացքը, որը պարունակում էր անկլավների հանձնումն ու նոր տարածքների զիջումը։

Բագրատ Սրբազան

ArmVoice

17 Oct, 09:14


Պայքարը շարունակվում է՝ հակառակ բոլոր տեսակի մարդկային տկարությունների, շահերի ու խարդավանքների, որովհետև այս պայքարը ներկա անպատիվ ընթացքը կասեցնելու ու մեր պետականությունը վերականգնելու մասին է։

Բագրատ Սրբազան

ArmVoice

14 Oct, 17:50


⚡️Հոկտեմբերի 13-ին Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախումբը Լոնդոնի «Նավասարյան» կենտրոնում հյուրընկալեց «Արցախը և Հայաստանը» խորագրով շրջադարձային միջոցառման մասնակիցներին։

🔷Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արցախի և Հայաստանի առջև ծառացած հրատապ մարտահրավերները և ուսումնասիրվեցին շահերի պաշտպանության և մարդու իրավունքների պաշտպանության ապագա ռազմավարությունները:

🔷Քննարկմանը մասնակցում էին չորս վաստակաշատ բանախոսներ՝ Արման Թաթոյանը (Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան), Գարնիկ Քըրքոնյանը (միջազգային իրավունքի փորձագետ), Արտակ Բեգլարյանը (Արցախի նախկին պետնախարար, հեռավար մասնակցությամբ) և Սիրանուշ Սահակյանը (մարդու իրավունքների պաշտպանության մասնագետ, հեռավար մասնակցությամբ)։ Հանդիսավարը Հայ Դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի ատենապետ Անետ Մոսկոֆյանն էր։

@armnationalfront

ArmVoice

14 Oct, 13:16


Գործարարնե՛ր, շրջվեք դեպի ժողովուրդը։ Մեկ անգամ և ընդմիշտ կրկնում եմ՝ չի կարող հայկական պետություն գոյություն ունենալ առանց հայկական անվախ ու ազատ գործարարության, և չի կարող հայկական անվախ ու ազատ գործարարություն լինել առանց հայկական պետականության։

Բագրատ Սրբազան

ArmVoice

09 Oct, 04:59


‼️‼️Այսօր ժամը 12․00-ին հավաք գլխավոր դատախազության շենքի մոտ։

Հասցե՝ Վազգեն Սարգսյան 5

Սրբազան պայքար / Srbazan paykar

Archbishop Bagrat Galstanyan / Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

#Բագրատ_Սրբազան
#պայքարի_առաջնորդ
#ժողովրդի_առաջնորդ
#սրբազան_պայքար
#սրբազան_հայրենիքի_համար

#Հայաստան
#հայրենիք
#պայքար

ArmVoice

08 Oct, 07:49


⚡️Սիրելի՛ հայրենակիցներ

🔷Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, նախատեսում ենք ակցիաներ իրականացնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԱԳՆ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիական Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատների առաջ, որոնց ընթացքում նույն պահանջով նամակներ են փոխանցվելու հասցեատերերին։

🔷Նախաձեռնությանը միացել են ԱՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Յուրի Հայրապետյանը, Ռուբեն Մելիքյանը, Արտակ Բեգլարյանը, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Արման Թաթոյանը և Լարիսա Ալավերդյանը։

🔷Մեկնարկը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից: Ակնկալում եմ բոլորիդ մասնակցությունը:

Արցախի ՄԻՊ
Գեղամ Ստեփանյան

@armnationalfront

ArmVoice

07 Oct, 16:33


Սիրելի՛ հայրենակիցներ, հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12․00-ին, հավաքվում ենք Գլխավոր դատախազության շենքի մոտ

ArmVoice

06 Oct, 17:54


‼️Չորեքշաբթի օրը, ժամը 12։00-ին Դատախազության շենքի դիմաց։ Բոլորիդ սպասելու եմ։

Բագրատ Սրբազան

ArmVoice

06 Oct, 16:41


⚡️Քաղաքացիները երթը դեպի Սահմանադրական դատարան այս պահին Մաշտոցի պողոտայում է

@armnationalfront

ArmVoice

06 Oct, 16:08


⚡️Հանրապետության Հրապարակում ավարտվեց Սրբազան Պայքարի հանրահավաքը

Քաղաքացիները Բագրատ Սրբաղանի առաջնորդությամբ այժմ շարժվում են դեպի Սահմանադրական դատարան

@armnationalfront

ArmVoice

06 Oct, 12:52


Սիրելիներ, հանդիպում ենք այսօր՝ ժամը 18:00-ին, Հանրապետության Հրապարակում:

Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված

ArmVoice

06 Oct, 07:28


⚡️Սիրելի՛ հայրենակիցներ

Հանդիպում ենք այսօր, հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ին, Հանրապետության Հրապարակում

ArmVoice

05 Oct, 14:36


Սիրելի՛ հայրենակիցներ, գործ ունենք անելու:

Անհրաժեշտ է համացանցը ողողել հոկտեմբերի 6-ին կայանալիք հանրահավաքի պաստառներով:

Ի գործ, սիրելինե՛ր: