Երկու հայրենիք @erkuhayreniq Channel on Telegram

Երկու հայրենիք

@erkuhayreniq


Երկու հայրենիք (Armenian)

Երկու հայրենիք նշանակության առցանց կանանց ճանապարհը: Երկու հայրենիքը համարվում է միջազգային ակտիվության ընթացքում ընկած հայկական կամ ազգային միջազգային մարմնականությունը եւ դրա պաշտպանությունը: Երկու հայրենիքը հայկական գրասենյակներն ու իդեալական արժե սպառնազարդման սահմանունները համարվում է միջազգային ծրագրի մաս: Երկու հայրենիք եւս է ներառում միջազգային մասնագետներ, որոնք մշտապես կազմակերպում են շահագործություններ, դասընթացներ եւ այլ համայնքներ: Երկու հայրենիքը մասնագետության արտոնահետական գրաստություն է, որ բացվում է բոլորի համար: Երկու հայրենիքը առանց սարքերի մեջ է գործում, համաշխարհային կանանց թունավի մեջ է բաց առցանց կանանց ճանապարհը: Երկու հայրենիք մի թելիցի հետ առաջ է, որովհետև այն ապրանքներ է առցանց ձևավորում, որի միջոցով կարող եք պատրաստած ձևավորել ձև և մթնոլորդ ձևավորում: Երկու հայրենիքը առաջադեր է ճանաչելու որդերը հետաքրքիր եւ համախմբված միջազգային պահեստիում: Երկու հայրենիքը առանց պայմանների է, ոչ պարզություններ, ինչպես նաև հայկական արժե սպառնազարդման սահմանուններ առ «Երկու հայրենիք Բջջային առցանց» առաջ է ընկած մեր կամ ընկած: Երկու հայրենիքը առանց կարդակի պատշգամբորեք դետալների ինտերնետում գրասենյակներ, տեսախցիկներ ու ասպակերտներ: Երկու հայրենիքը ունի անուն, որը առօրյայ հրացԵրկու հայրենիք

Երկու հայրենիք

14 Feb, 11:44


Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պետական պաշտպանի ծառայություններից, քանի որ չի վստահում նրան. Սիրանուշ Սահակյան

Երկու հայրենիք

14 Feb, 08:56


Լոնդոնում տղամարդը Թուրքիայի հյուպատոսության դիմաց այրել է Ղուրանը. րոպեներ անց հրկիզողին դանակով հարվածել են, նա հոսպիտալացվել է

Երկու հայրենիք

14 Feb, 08:02


Օկուպացված Արցախում ադրբեջանական բեռնատար է պայթել․ ադրբեջանական ԶԼՄ–ների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել ականի պայթյունի հետևանքով։

Երկու հայրենիք

14 Feb, 06:41


«Կոռուպցիա ու թալան» գոռալով իշխանության եկածների գործունեությունը թվում էր, թե պետք է կոռուպցիայի նվազեցման, կանխարգելման, վերացման, բացառման վերաբերյալ լիներ, բայց արի ու տես, կոռուպցիային մուրճով ծեծող փաշինյանական իշխանությունն ըստ «Transparency International»-ի այս տարիների ընթացքում ոչ միայն առաջընթաց չի գրանցել կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, այլև տեղից չի շարժվել։
Իսկ հետաքրքիր է, ինչո՞ւ է պետությունը սեփական հատվածական շահերին ու կապրիզներին ծառայեցնող այս իշխանությունը ստեղծել այդ հակակոռուպցիոն մարմինները, ավելին՝ հակակոռուպցիոն դատարանը, մի՞թե միայն ընդդիմադիրների դեմ ճնշման գործիք բանեցնելու համար, թե՞ կոռուպցիային դեմ գոռալով կոռուպցիան ավելի լավ է ծաղկում ու զարգանում։ Վահագն Սարոյան

Երկու հայրենիք

13 Feb, 17:18


Լուսանկարում պատկերված տղաների մեծ մասը նшհшտшկվել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին՝ հшկшռшկորդին պատճառելով մեծ կորուստներ.
Ղարամյանն արձագանքել է Սիմոնյանին

Երկու հայրենիք

13 Feb, 17:11


🔹Արցախի ԱԺ մի խումբ պատգամավորներ հայտարարություն են տարածել Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարության հետ կապված

«ՀՀ ԱԺ նախագահի նման մոտեցումն ու մտածելակերպը բացահայտում են ՀՀ իշխանությունների միտումը հայ ժողովրդի զանազան հատվածների մեջ պառակտում սերմանելու հարցում»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Սիմոնյանն արցախցի լրագրողին ասել էր՝ մնայիք Ղարաբաղում, կռվեիք, դուրս չգայիք այնտեղից:

Երկու հայրենիք

13 Feb, 13:10


Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։
Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ։

Երկու հայրենիք

13 Feb, 08:11


Տարօրինակ չէ՞, որ ՊԲ նախկին հրամանատարությանը ՊՆ-ում բարձր պաշտոնների են նշանակել, սակայն ասում են, որ նույն այդ մարդկանց ղեկավարած բանակը չի կռվել, չի պայքարել:

Երկու հայրենիք

12 Feb, 12:33


Ցավալի է ՀՀ ԱԺ նախագահի հույժ պատասխանատու կոչումը ունեցող պաշտոնյայից այդպիսի անպատասխանատու հայտարարություններ լսելը Արցախի և արցախահայության մասին: Նման անհեռատես և հավակնոտ խոսքերը ոչ միայն չեն կարող նպաստել հայրենական կյանքում առկա խնդիրների լուծմանը, մեզ օդ ու ջրի պես այդքան անհրաժեշտ ազգային միասնության ապահովմանը, այլև ճիշտ հակառակը, դրանք առավելագույնս խորացնում են մեր ժողովրդի մեջ արհեստականորեն ներդրված հատվածականության բաժանարար գծերը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀԱՍԵ Արցախի թեմը:

«Ավելին, հոգևոր տեսողություն և ընկալում ունեցող մարդկանց համար հստակ տեսանելի են այդպիսի վարքագծի բուն պատճառները: Դրախտում առաջին մարդկանց գործած ամենամեծ մեղքը եղավ ոչ թե արգելված պտուղն ուտելը, այլ Աստծո հարցմանն ի պատասխան մեղքը իրենց վրայից ուրիշի վրա գցելը և չզղջալը: Այս երևույթը ներկա է մարդկության պատմության ողջ ընթացքում և դրա հաղթահարումը հնարավոր է միայն քրիստոնեության ճանապարհով, որ սովորեցնում է առաջին հերթին տեսնել մեր մեղքը և պատասխանատու լինել մեր քայլերի համար: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, Արցախի 9-ամսյա շրջափակման ընթացքին և 2023 թ. բռնի տեղահանումից հետո մեր ժողովրդի մի ստվար հատվածի մոտ ցավալիորեն արմատացել է մեղքն ու պատասխանատվությունը իրենցից հեռացնելու կործանարար մոտեցումը, ինչի համար հիմք են ծառայել ամենաբարձր մակարդակով բազմիցս արված նման անհեռատես ու պառակտիչ հայտարարությունները, իսկ ԱԺ նախագահի վերջին հայտարարությունը ընդամենը թարմացումն էր վերոնշյալ մոտեցման:

Հարկ չենք համարում մանրամասն կերպով վերստին անդրադառնալու, թե 9-ամսյա շրջափակման նեղությունները կրած մեր ժողովուրդը ինչպիսի հերոսական դիմադրություն ցույց տվեց 2023 թ․ սեպտեմբերի 19-ին, որովհետև համաձայն սուրբգրային խոսքի, «Ով աչք ունի տեսնելու, կտեսնի», իսկ ով ցանկություն չունի իրականությունը տեսնելու, երբեք էլ չի տեսնի: Բայց ամենամեծ ցավն այն է, որ իրականությունը լավագույնս իմացող, 2023 թ. Արցախին օգնելուց պաշտոնապես հրաժարված անձինք չեն վարանում վերստին խեղաթյուրելու իրականությունը՝ նորից ու նորից աղ լցնելով հայրենազուրկ արցախցիների չսպիացած վերքերին, անտեսելով նաև 2023 թվականին նահատակված հարյուրավոր մեր տղաների սխրանքը:

Աղոթում ենք, որ Աստված իմաստություն տա մեր ժողովրդին, որպեսզի ոչինչ ու ոչ ոք պատճառ չդառնան արհեստական լարվածության ու իրար հանդեպ անհանդուրժողականության: Ինչքան որ զորանա սերը, ներողամտությունը և միասնությունը մեր հայրենիքում, այնքան ավելի շուտ կկատարվեն մեր բոլոր նվիրական իղձերն ու երազանքները, որը վստահ ենք, որ ամեն մի հայի ցանկությունն է»,- ասված է հայտարարության մեջ:

Երկու հայրենիք

12 Feb, 11:53


«Զանգեզուրի միջանցք»-ին կա նաև իրանական այլընտրանք, այն նույնպես քննարկման սեղանին է, ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը

Աբդուլքադիր Ուրալօղլուն նաև ընդգծել է, որ Անկարան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության շուտափույթ դադարեցմանը, բանակցությունների անցկացմանը և խաղաղության հաստատմանը։
Blog News

Երկու հայրենիք

12 Feb, 07:38


Հարգելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը խիստ դատապարտում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից երեկ խորհրդարանի բարձր ամբիոնից և լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցված գնահատականները՝ կապված արցախցիների պայքարի, հայրենիքի պաշտպանության և Արցախի իշխանությունների գործողությունների հետ, որով փոթորկել է Արցախի բռնի տեղահանված ժողովրդի՝ առանց այն էլ չխաղաղվող հոգիները:
Այս հայտարարությամբ Ալեն Սիմոնյանը փորձել է նվաստացնել Արցախի ժողովրդի հերոսական պայքարն ավելի քան 9-ամսյա պաշարման և դրանից հետո վրա հասած լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ:
Սամվել Շահրամանյանը հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ արցախցին արել է իրենից կախված ամեն բան, որ շարունակի ապրել պատմական հայրենիքում, սակայն, կռիվը չի տարվում միայն մարտի դաշտում, այլև քաղաքական ու դիվանագիտական ճակատներում, որի առաջնագծում է նաև Ալեն Սիմոնյանը, ով տարբեր ժամանակահատվածներում, ելնելով քաղաքական և այլ նպատակահարմարությունից, Արցախի և Հայաստանի համար կարևորագույն հարցերում փոխել է իր կարծիքն ու դիրքորոշումը:
Արցախի իշխանությունները ոչինչ չեն խնայել, որ հայրենիքը պաշտպանած զինծառայողներն իրենց միայնակ չզգան և ռազմական գործողությունների դադարից հետո կարողանան անվնաս դուրս գալ զբաղեցրած դիրքից կամ շրջափակումից:
Արցախի Հանրապետության նախագահը պահանջում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից՝ հրապարակային ներողություն խնդրել Արցախի տեղահանված ժողովրդից և զերծ մնալ արցախցիների պայքարն ու հայրենիքի պաշտպանությունը սակարկման ենթարկող որևէ գնահատականից՝ միաժամանակ մեկնաբանել սեփական հայտարարությունը, թե ով և ում էր զանգում Արցախից ու խնդրում բացել այսպես կոչված սահմանը:
Հաշվի առնելով արցախցիների շրջանում Ալեն Սիմոնյանի հայտարարության լայն բացասական արձագանքը՝ Սամվել Շահրամանյանը հորդորում է պառակտիչ և վտանգավոր հայտարարությունների փոխարեն ՀՀ Ազգային ժողովի բարձր ամբիոնն օգտագործել արցախահայության գոյաբանական խնդիրների լուծման համար, ամբողջ էներգիան ու ջանքերն ուղղել արցախցի քույրերին և եղբայրներին առաջարկվող բնակարանային ապահովման տապալված ծրագրի վերանայմանը և բավարար պայմաններ ստեղծել, որ արցախցիները մնան Մայր Հայաստանում:

Երկու հայրենիք

12 Feb, 06:59


Ժամանակս չծախսեմ Ազգային Ժողովում ևս մեկ ելույթով քպականների մանիպուլյացիաներին արձագանքելու վրա: Ստորև ներկայացնում եմ Մեդիամաքսին տված իմ մեկնաբանությունից մի հատված՝ այնտեղ բոլոր հնչած ստերի պատասխանները կան, գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Շատ է խոսվել 2013 թվականի Հայաստանի այն ժամանակ Մաքսային միություն, իսկ այժմ ԵԱՏՄ անդամ դառնալու գործընթացի մասին։ Որոշ շրջանակներ այդ իրադարձությունը բնորոշում են այսպես կոչված «u turn» կամ կտրուկ շրջադարձ։ Սրա խորքային պատճառն այն է, որ այդ պնդումն անող մարդիկ, բնականաբար, խոսքս չի վերաբերում պատվիրված քարոզչանյութերին, ամբողջապես չեն պատկերացնում Արևելյան գործընկերության փիլիսոփայությունը՝ առնվազն, երբ այն ներկայացվել է Հայաստանի Հանրապետությանը մեկնարկային փուլում։

Արևելյան գործընկերությունը չի հիմնադրվել «կամ-կամ»-ի տրամաբանությամբ։ Հայաստանի Հանրապետությունը բանակցությունների առաջին իսկ փուլից սկսած մեր եվրոպացի գործընկերներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության տնտեսական հետաքրքրվածությունն այն ժամանակ Մաքսային միության միասնական շուկայով։ Թե' ԵՄ և թե' Մաքսային միության գործընկերները տեղյակ էին զուգահեռ ընթացող բանակցություններից։ Սակայն ինչ-որ պահի ԵՄ մեր գործընկերները մեզ տեղեկացրին իրենց դիրքորոշման փոփոխության մասին։

Առաջին անգամ ասվեց երկու բանակցային գործընթացների անհամադրելիության մասին, և բանակցությունները «և-և»-ից միակողմանի վերածվեցին «կամ-կամ»-ի։ Հայաստանն անմիջապես արձագանքեց, որ կամ-կամի տրամաբանության մասին խոսք երբևէ չի գնացել և գնալ չի կարող։ Նախաձեռնողականություն դրսևորելով՝ հայկական կողմն առաջարկեց ստորագրել Ասոցացման համաձայնագրի միայն առաջին մասը՝ քաղաքական բլոկը, որը բացառում էր երկու միասնական տնտեսական շուկաների անհամադրելիության հետ կապված մեր ԵՄ գործընկերների նոր առաջ քաշած մտավախությունները։

Եվրոպական կողմը մերժեց առաջարկը՝ նշելով դրա անհնարինության մասին։ Սակայն նշեմ, որ այդ բանակցություններից մեկ ամիս էլ չանցած հենց այդ տրամաբանությամբ Ուկրաինայի հետ ստորագրվեց Ասոցացման համաձայնագիր՝ առանց տնտեսական բլոկի։

Մյուս կողմից, 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ-ն որոշում է կայացրել անդամակցել Մաքսային միությանը: Հետագայում Հայաստանը դարձավ Մաքսային միության լիիրավ անդամ։

Սա Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ մեկնարկած բանակցությունների արդյունքն էր։ Այն, որ դա ճիշտ որոշում էր, վկայում են վերջին տարիների ՀՀ տնտեսական ցուցանիշները, որոնք այսօրվա կառավարիչները վերագրում են իրենց։

Հատկանշական է նաև, որ այդ որոշման ճիշտ լինելը փաստում են ոչ միայն այսօրվա վիճակագրական տվյալները, այլ նաև այն ժամանակ ԵՄ-ի կողմից իրականացված հետազոտություններն ու կանխատեսումները՝ համաձայն որոնց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կարճաժամկետ հեռանկարում բերելու էր 1% տնտեսական աճի, իսկ միջնաժամկետում՝ 1.5% տնտեսական աճի։

Նույնն էին վկայում նաև ՀՀ կառավարության իրականացրած ուսումնասիրությունները։ Համեմատության համար նշեմ, որ մեր երկրի տնտեսական ցուցանիշների վրա գազի սակագնի անգամ 10 ԱՄՆ դոլարի տատանումն ավելի մեծ հետևանքներ էր թողնելու։

Չծանրաբեռնելու համար ընթերցողին տնտեսական ու վիճակագրական ապացույցներով՝ կնշեմ միայն մեկ թիվ՝ Հայաստանի Հանրապետությունում շուրջ 300 000 գյուղացիական տնտեսությունների մթերքներն արտահանվում էին Ռուսաստանի Դաշնություն։ Ուստի որևէ շրջադարձի մասին խոսք գնալ անգամ չի կարող։

Երկու զուգահեռ ընթացող բանակցություններից մեկում մեր գործընկերները կեսից փոխել են ողջ բանակցության տրամաբանությունը, իսկ Հայաստանը պարզապես երկու բանակցային հարթակներում էլ իր խոսքի տերն է եղել։

Թե' սկզբնական փուլում «և-և»-ի տրամաբանությունը, թե' բանակցությունների կեսից մեր եվրոպացի գործընկերների կողմից փոփոխված կամ կեսից առաջ քաշած կամ-կամի տրամաբանությունը Հայաստանի Հանրապետությանը ներկայացվել են ԵՄ անունից պատվիրակված բանակցողների կողմից»։

Երկու հայրենիք

12 Feb, 06:24


ՔՊ վերնախավի համար Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումը և իրար նկատմամբ ատելությունը, քաոսը դարձել են իշխանության մնալու երաշխիք: Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Մեր մեջ այս արատավոր երևույթների գլխավոր սերմանողը, տարածողն ու հովանավորը ՔՊ վերնախավն է և ՔՊ-ի քարոզչական մեքենան: Արցախցիների հետ կապված ԱԺ նախագահի երեկվա խոսքերը դա ևս մեկ անգամ ապացուցեցին: ՔՊ-ն դրանից է սնվում, ու դա է նրան ուժ տալիս ճիշտ նույն կերպ, ինչ ադրբեջանական իշխանության համար` թշնամանքը հայերի նկատմամբ»,- հավելել է նա:

Երկու հայրենիք

12 Feb, 06:05


Օբյեկտիվ առումով բոլորս կենտրոնանում ենք Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի նման օդիոզ դեմքերի` Արցախի վերաբերյալ հնչեցվող հակահայ ձևակերպումներին և շատ ժամանակ մոռանում, որ նրանց թիկունքում կամ արանքում ծվարել է մի արցախցի բարձրաստիճան պաշտոնյա, ում համաքաղաքացիները բոլոր պատերազմներում ամենաակտիվ ձևով մասնակցություն են ունեցել, շատերը զոհվել են, իսկ ինքը` ուրանալով իր ծննդավայրն ու հայրենակիցներին, պաշտոնը և կարգավիճակը պահելու համար պատրաստ է համակերպվել Արցախի դեմ մշտապես իրականացվող այլանդակ արշավներին:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով ծնվել, մեծացել ու ձևավորվել է Արցախի Մարտունի քաղաքում, համակերպվել է նրա հետ, որ իր քպ-ական թիմակիցները վիրավորում և թշնամական վերաբերմունք են հրահրում իր ծննդավայրում, իր հետ մեծացած արցախցիների նկատմամբ:
Արմեն Գրիգորյանը ոչ միայն «կուլ է տալիս» այդ գարշանքն ու ծաղրը, այլ ինքը ևս կրում է գործող իշխանության հռչակած «Արցախն Ադրբեջան է և վե´րջ» կարգախոսը:
ԱԽ քարտուղարը ոչինչ չունի ասելու իր այն թիմակիցներին, ովքեր անարգում են արցախցիների վաստակը, թափած արյունն ու զոհաբերությունը, որովհետև իր նմանների համար հայրենիքն ու հողը ոչինչ են պաշտոնի ու փողի առաջ: Tigran Abrahamyan

Երկու հայրենիք

12 Feb, 05:54


Ադրբեջանի ֆաշիստական վարչակարգը ժամանակավորապես բռնազավթված Արցախում իրականացնում է աննախադեպ մշակութային ցեղասպանություն, գրում է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը։
«Ադրբեջանը նպատակային և համակարգված ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը՝ կոպտորեն խախտելով միջազգային կոնվենցիաները և մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը: Գործ ունենք ամբողջական բնակավայրերի լիակատար ոչնչացման հետ: Արցախի հայկական հետքը վերացվում է ամենօրյա ռեժիմով, և այս հանցագործությունը իրականացվում է պետության ամենաբարձր մակարդակով՝ ուղղակիորեն Իլհամ Ալիևի հրահանգով»,-գրել է նա։

Երկու հայրենիք

12 Feb, 05:53


Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը՝ Al-Beruniy շախմատի մրցաշարի հաղթողների եռյակում

Երկու հայրենիք

12 Feb, 04:58


Ալենը տեղյակ չի ոնց որ

Երկու հայրենիք

11 Feb, 10:20


Էս էլ նոր բան է՞...
Այսօր մամուլից տեղեկացա, որ աշխարհազորայինների աշխատավարձնա կրճատվել՝ «200 հազարից իջել դարձել ա 120-130 հազար», մինչ սա պատասխանատուները կպարզաբանեն, թե ինչո՞ւ է այդպիսի իրավիճակ ստեղծվել, միայն չոր հերքումները բավական չեն, մենք հերթական անգամ արձանագրենք, որ սովորույթի ուժով իշխանությունն իր որդեգրած գծի մեջ է։
Երբ սահմաններն ամրացման ու անվտանգության բարձրացման խնդիր ունեին, փաշինյանական կառավարությունը բարձրացրեց ոստիկանության աշխատավարձերը, սա խտրական վերաբերմունք է զինվորի ու հայրենիքի պաշտպանի նկատմամբ։ Երբ զինվորի սղության խնդիր կա բանակի կերպափոխման այս նոր հայեցակարգով խոսում են զինծառայության ժամկետի կրճատման մասին։
Մեկնաբանությունները կարող են տարբեր լինել, բայց սա ուղղակիորեն նշանակում է բանակի թուլացում։
Երբ ոլորտի մասնագետներն ու քաղաքական գործիչները հորդորում են, ապացուցում են, որ ավելի արդյունավետ է, որ բոլոր զինծառայողների աշխատավարձերը բարձրացնել, այնուհետև կիրառել ատեստացիայի չափորոշիչները, դեմքի լուրջ արտահայտությամբ հերքում են։
Իսկ երբ ասում ես, ինչու եք թուլացնում բանակը, նեղսրտած ու բարձրագոչ տոնայնությամբ խոսում են ատեստացիայի, և այլ ծրագրերի մասին, բայց չեն գիտակցում, որ զինվորին վիրավորելը կամ նեղացնելը սկսվում է վերաբերմունքից։ Մի դեպքում խտրական վերաբերմունքով, մյուս դեպքում՝ կոնկրետ ֆինանսավորման քչությամբ պայմանավորված հետաքրքրության կորստով։ Մարդն ուզում է ծառայել իր երկրին, բայց այնպես են վարձատրում, որ տուն չեն կարողանում պահել, հիասթափվում են, ցանկանում են դուրս գալ բանակից, որոշ դեպքերում նաև երկրից։ Վահագն Սարոյան

Երկու հայրենիք

10 Feb, 12:40


Հայ ըմբիշները երեք ոսկե և մեկ արծաթե մեդալ են նվաճել Էստոնիայում

Երկու հայրենիք

06 Feb, 10:53


Ստամբուլի կենտրոնում ռեստորան է այրվում

Երկու հայրենիք

06 Feb, 06:26


ԱՄՆ-ում ՀՅԴ երիտասարդները Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների նկարներն են փակցրել Հայաստանի դեսպանատան առջև։

Երկու հայրենիք

05 Feb, 12:16


Եղիշե Կիրակոսյանին
Երեկ Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է ինչ որ պայմանների դիմաց հետ վերցնել Ադրբեջանի դեմ միջազգային դատարանում Հայաստանի ներկայացրած հայցադիմումները: Դրանից հետո երկու գործողություն կարող եք անել`
ա. կամ հայտարարում եք, որ իշխանությունները Ձեզ իրավական թրաֆիքինգի են ենթարկել ու առուծախի առարկա են դարձրել, ուստի հրաժարվում եք հետայսու ներկայացնել Հայաստանը միջազգային դատարաններում, կամ շարունակում եք պետբյուջեի հաշվին մեկնել Եվրոպա` ի սկզբանե վաճառքի հանված այդ հայցադիմումները սպասարկելու համար, այսպիսով վատնելով հարկատուների գումարները:
բ. Ի նշան բողոքի դուրս եք գալիս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի կազմից, որպես իրավաբան քաջ գիտակցելով, որ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի` Հայոց ցեղասպանության պատմական եղելությունը կասկածի տակ դնող ժխտողական հայտարարությունները քրեորեն պատժելի են Հայաստանի Հանրապետության գործող օրենքներով:
Հակառակ պարագայում, ես շարունակաբար հիշատակելու եմ ծանր հանցագործությունների այն շարքը, որում որպես հանցակիցներ մեղադրվում են ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամները, այդ թվում` Դուք, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և իր որոշումով այդ Խորհուրդը ստեղծած Նիկոլ Փաշինյանը: Hayk Demoyan

Երկու հայրենիք

05 Feb, 06:31


Փետրվարի 3-7-ը Նիկոլ Փաշինյանը կգտնվի Վաշինգտոնում։ Այցի պատրվակը մասնակցությունն է Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին և Ազգային աղոթքի միջոցառմանը։ Այս միջոցառումները ամեն տարի անցկացվում են մայրաքաղաք Վաշինգտոնում։

Ֆորմալ առումով սա հիմք հանդիսացավ Փաշինյանի վաշինգտոնյան այցի համար, որը սկսվեց փետրվարի 3-ին։ Սակայն, կարծում եմ, որ Փաշինյանի իրական օրակարգը բացարձակապես այս միջոցառումներին մասնակցելը չէ։ Բոլորին հայտնի է, որ Փաշինյանն առանձնապես աչքի չի ընկնում հավատքի և կրոնի նկատմամբ իր հետաքրքրվածությամբ կամ հավատքի ուժով։ Ավելին, ինձ զարմացրեց, որ այցին մասնակցում է նաև Արսեն Թորոսյանը, ով, որքանով ինձ հայտնի է, նույնպես կրոնական մարդ չէ։ Սա նշանակում է, որ նրա այցի նպատակը այլ է, և կրոնական միջոցառումները ընդամենը պատրվակ են։

Սուրեն Սարգսյան

Երկու հայրենիք

05 Feb, 05:48


Արցախցիների համար նախատեսված սոցիալական հատկացումներն առաջիկայում փոփոխություններ են կրելու` կրճատվելու տեսքով, ինչը մարդկանց մոտ բավականին մեծ անհանգստություններ է ստեղծել:

Հասկանալի է, որ պետությունը չի կարող անվերջ սոցիալական մեծ ներարկումներ անել, սակայն արցախցիների տապալված բնակարանային ծրագիրն ու ժամկետային առումով անբավարար սոցիալական հատկացումները մեծ խնդիրներ են առաջացնելու:

Կառավարությունը պարտավոր է այս փուլում ևս կարիքների վերագնահատում անել և վերանայել իր «տապոռային» մոտեցումը ու դեռ որոշակի ժամանակահատված շարունակելու սոցիալական աջակցության ծրագրերը:

Հակառակ դեպքում, առաջիկա գարնանը, ստեղծված իրավիճակը, շատերին կստիպի մտածելու արտագնա աշխատանքի և սեփական հայրենիքից հեռանալու մասին:

Տիգրան Աբրահամյան

Երկու հայրենիք

04 Feb, 13:37


Լևոն Արոնյանը, ըստ Forbes-ի, ընդգրկվել է 2024–ին ամենաբարձր վաստակած շախմատիստների տասնյակում։

«Հավերժ երիտասարդ Լևոնը ևս մեկ անգամ ապացուցեց, որ դեռ վաղ է նրան դուրս մղելը: Արոնյանի անսպասելի հաղթանակը ԱՄՆ գավաթում նրան բերեց 90.000 դոլար, իսկ հետո, ավանդույթի համաձայն, հաղթանակներ Grand Chess Tour-ում և Champions Chess Tour-ում»,- գրում է Forbes-ը: .

Ընդհանուր առմամբ Արոնյանը վաստակել է 257 385 դոլար։

@ Armenia Sputnik

Երկու հայրենիք

04 Feb, 06:16


44 օրյա պատերազմն անցնելով պարտության միջով, ձեռք ենք բերել լիակատար անկախություն։
Նիկոլից սենց բան լսելը իմ համար զարմանալի չի։Զարմանալին էն ա,որ հայ(չեմ ասում ՀԱԵ,որովհետև հստակ չգիտեմ,թե ում էին ենթարկվում նրանք) հոգևորկանները անասունի դեմքով նստած էս ամեն լսում են հերքի չի,մի բան էլ նիկոլի ձեռքն են սեղմում։
Դավիթ Փյան

Երկու հայրենիք

03 Feb, 18:22


Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով իր՝ 2022 թվականի մարտի 3-ի հայտարարության համաձայն լքեց Հայաստանը, չի եկել անգամ պետական պարգև ստանալու: Իշխանությունները չեն կարողացել նրան Հայաստան բերել: Այսպիսով, հաջողակ և հայրենասեր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է գալ Հայաստան ու մասնակցել 2024 թվականի ՀՀ լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը: Հենրիխ Մխիթարյանը փաստացի մերժել է Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը` չգալով և անգամ ներկայացուցիչ չուղարկելով, որ իր փոխարեն ստանա պետական պարգևը:

Երկու հայրենիք

03 Feb, 09:40


Շարմազանովի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի բոլոր զիջումների արդյունքում Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծացել։

«Ալիևի պահվածքի պատճառը Նիկոլն է, նա է Ալիևի բերանը լեզու դրել»,- ընդգծեց ՀՀԿ ԳՄ անդամը։

Ըստ Շամազանովի՝ որպեսզի Նիկոլ Փաշինյանը քողարկի իր ձախողումը, դիմեց էժանագին հնարքի, թե, իբր, Հայաստանը գնում է Եվրոպական միություն։

«Նիկոլ Փաշինյանի այս օրակարգն ուղղակի ֆարս է, բլեֆ, եվրոպական որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի էլ ակնարկել, որ Հայաստանին սպասում են ԵՄ-ում, սա նույն բանն է, ոնց որ իմ կամ ձեր հարևաններն առանց մեզ որոշեն, որ իրենց աղջկան մեր տղաները պետք է ուզեն, այսինքն՝ բերենք մեր տուն հարս»,- ասաց նա։ Aysor. am

Երկու հայրենիք

03 Feb, 09:27


#Эксклюзив. Депутат НС Арцаха Давид Гастян утверждает, что мы все сегодня - Гариб Бабаян, которого пытались засудить за то, что он выразил свой протест публикацией видео. Подробнее в видео

Подписаться на Анив Армения

Երկու հայրենիք

03 Feb, 07:02


Ում համար Ցեղասպանության ճանաչման պահանջը պետական քաղաքականության առաջնահերթություն չի, դավաճանա: Այլ մեկնաբանություն չի կարա լինի:

Մի այլ կարգի հիստերիկ ծիծաղա առաջացնում, երբ լսում ես, որ օրվա պատասխանատուները` մեծից փոքր, խոսում են ազգային ինքնությունից:
Էս մարդիկ արդեն քանի տարիա, ամենօրյա ռեժիմով ապացուցում են, թե ինչ հեշտությամբ են հրաժարվում հայի ու Հայաստանի ազգային ինքնություններից:

Հիշում ե՞ք, իրար հերթ չտալով ԱՐՑԱԽ էին պաշտում, մեկը նուռ էր քաղում ու ասում դա իր ինքնությունն է, մյուսը Դեդո-Բաբոյի մոտ նկարվում էր` ասելով թե բա Արցախը սերա, կյանք ու ինքնություն:
Տեսա՞ք, որքան հեշտ հրաժարվեցին սեփական ինքնությունից, հիշում եք չէ՞, «հանուն ոչնչի»...

Հիմա, որ քպ-իստները ասում են` Ցեղասպանությունը ինքնության մեջ ա, Մակունցի ծիծաղն էլա գալիս:
Ուրեմն ճիշտ հասկանալու համար ասեմ, որ Ցեղասպանությունը չի մեր ինքնության մեջ, այլ Ցեղասպանության ճանաչման պահանջը, հատուցումն ու հիշողություննա մեր ինքնության մեջ:
Վահագն Սարոյան

Երկու հայրենիք

03 Feb, 05:42


«Սահմանազատման» գործընթացի շրջանակներում իշխանությունը Տավուշի մարզում, տարբեր ուժային կառույցների և քպ հովանավորյալների միջոցով ապատեղեկատվության մեծ դոզա է ներարկում:

Նույնիսկ հարևան գյուղերում, շատ դեպքերում, պրոցեսին վերաբերվող իրար հակասող տեղեկություններ են տալիս ու այս ամենը տեղի է ունենում քողարկված և բավականին լավ մշակված սցենարով:

Սրանով է պայմանավորված, որ շատ դեպքերում քննարկման առարկա դարձող նյութի սկզբնաղբյուրը շատ դժվար է լինում ճշտելը կամ թեման այնպիսի տրանսֆորմացիաների է ենթարկվում, որ հետևից հասնել չի ստացվում:

Մի խոսքով, իշխանությունը հերթական փոթորիկից առաջ մասշտաբային տեղեկատվական նախապատրաստություն է տեսել` տոտալ ապատեղեկատվության, իսկ որոշ ուղղություններով, տեղեկատվության բլոկադայի միջոցով:
Տիգրան Աբրահամյան

Երկու հայրենիք

02 Feb, 19:23


Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը իր ֆեյբուքյան էջում գրում է․

Հերթական այլանդակությունը արցախցու նկատմամբ‼️
«Ստեփանակերտի գործով» մեղադրյալ, Ստեփանակերտի ավագանու անդամ, իմ պաշտպանյալ Սամվել Մինասյանի նկատմամբ դատարանն օրեր առաջ վերացրել էր «բացակայելու արգելք» խափանման միջոցը՝ հիմք ընդունելով մեր այն հիմնավորումը, որ նա ժամանակ առ ժամանակ ստիպված է 2-3 օրով մեկնել արտասահման՝ բռնի տեղահանված ընտանիքի հոգսերը մի կերպ կարգավորելու համար։
Եվ ահա այսօր՝ դատարանի որոշումը ձեռքին, Սամվելը գնում է Զվարթնոց, բայց նրան հերիք չի արգելում են մեկնել, դեռ մի հատ էլ չեն թողնում հետ գնա տուն։ ՓԱՍՏԱՑԻ ԶՐԿՈՒՄ ԵՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ։ Հենց այս պահին։
Սա համարում եմ արցախցիների նկատմամբ հերթական թիրախային ապօրինությունը, նրանց վնասելու, վատություն անելու հերթական այլանդակ դրսևորումը։
ՀԳ. Ինձ փոխանցեցին, որ զանգել են ՄԻՊ, էնտեղից էլ ասել են՝ ոչ աշխատանքային օր է - վաղը զանգեք։ Վիխադնոյ է։

Երկու հայրենիք

02 Feb, 05:38


Ես շատ բան եմ տեսել։ Ես տեսել եմ տասնյակ դեպքեր, երբ նույնքան անհեթեթ իրավիճակներում դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և կալանավորել է մարդկանց՝ քաղաքական պատվերի շրջանակներում։ Ուստի այսօրվա հանգուցալուծումը միայն ու միայն հանրային հստակ արձագանքի հետևանք է - հենց այս գործոնն էր, որ ունեցավ վճռական նշանակություն։ Ընդ որում, գոհունակությամբ փաստում եմ, որ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» ունեցավ որոշակի դերակատարություն՝ տվյալ գործի որոշ կարևոր հանգամանքներ հանրությանը ճիշտ ժամանակին հասու դարձնելու հարցում։

Պետք է նկատել նաև, որ վերջին 3-4 օրում ռեժիմը ստիպված է եղել հետքայլեր կատարել 3 կարևոր հարցերում - տրանսպորտի գին, համընդհանուր հայտարարագրում, և Ղարիբ Բաբայան։ Լավ օրի՞ց են հետքայլ կատարում։ Իհարկե ոչ։ Ամբողջակա՞ն է հետքայլը։ Կրկին՝ ոչ։ Այդ 3 հարցերից ոչ մեկով էլ ամբողջական չէ. կիսատ-պռատ է. Հետևաբար, լավ կլինի, որ համապատասխան ձևով հանրային դիմադրությունը շարունակվի։
Ruben Millikan

Երկու հայրենիք

01 Feb, 20:19


Ղարիբ Բաբայանի ձերբակալությունից վրդովված քաղաքացիները փակել են «Հյուսիս-Հարավ» մայրուղին։

Հիշեցնենք, որ նրան ձերբակալել են Երևանի կենտրոնում ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգողների տեսանյութը տարածելու համար։

Երկու հայրենիք

01 Feb, 17:47


Լիբանանի Բսալիմ քաղաքում այսօր իր տանը սպանված են գտել երիտասարդ հայ հոգևորական Բեքաայի շրջանի հոգևոր հովիվ Տ․ Անանիա ծայրագույն վարդապետ Գուջանյանին, հայտնում է Լիբանանի Հայոց թեմը։
Նշվում է, որ 43-ամյա հոգևորականը հավանաբար ավազակային հարձակման զոհ է դարձել։

Երկու հայրենիք

01 Feb, 17:44


Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը իր ֆբ էջում գրում է․

‼️ՀՐԱՏԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ‼️
Մեզ հայտնի է դարձել, որ ադրբեջանցիների դեմ անհանդուրժողականություն հրահրելու հակաիրավական, հակաբարոյական ու ապազգային մեղադրանքով ձերբակալված անձը՝ Ղարիբ Բաբայանը, արցախցի է, 70 տարեկան, անվանի գիտնական ու կրթության կազմակերպիչ։ Իսկ նրան ձերբակալելու և կալանքի տանելու որոշում կայացնողը լուսահոգի Արմեն Գրիգորյանին մահաբեր կալանքի տարած քննիչ Գարիկ Մարկոսյանն է։ Այս անբարո գործը կարող էր ստանձնել միայն սույն անձնավորությունը։
Քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության ներկայացուցուցիչներին, հանրային գործիչներին կոչ ենք անում այս փաստի առթիվ հրատապ և հրապարակավ արտահայտել հստակ դիրքորոշում։
Կալանքի նիստը լինելու է մոտակա ժամերին Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40)։
Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

Երկու հայրենիք

30 Jan, 11:21


44-օրյա պատերազմի ընթացքում 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Առստամյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. Sputnik Արմենիա-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Երկու հայրենիք

29 Jan, 12:49


‼️Դատարանը վերացրեց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված վարչական հսկողությունը

Երկու հայրենիք

29 Jan, 09:19


Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս 3 ամսով․ նա ավելի քան 2,5 տարի է՝ կալանքի տակ է

Երկու հայրենիք

29 Jan, 08:42


Չկա աշխարհում որևէ օրենք, որով հնարավոր լինի արդարացնել հայերի բանտարկությունը և նվաստացումը Բաքվում․ Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Երկու հայրենիք

28 Jan, 07:49


Իմ հուշերի բանակ։
Շնորհավոր🇦🇲

Երկու հայրենիք

27 Jan, 09:56


Փաստորեն, դու ուզում ես պատմության մեջ մնալ ոչ միայն որպես Արցախը հանձնած մարդ, այլ նաև որպես Հայոց ցեղասպանության էջը փակած մարդ։
Երբ Թուրքիան տասնամյակներ շարունակ ժխտում է Հայոց ցեղասպանությունը, դա հրեշավոր է, բայց հասկանալի: Նրանք պաշտպանում են իրենց ստերը, իրենց անսխալականության առասպելը: Բայց երբ ձեր սեփական վարչապետը սկսում է խոսել մեր դահիճների լեզվով, սա ուղղակի դավաճանություն չէ մեկուկես միլիոն խոշտանգված հայերի հիշատակին. սա դավաճանություն է մեր ազգային գոյության բուն էությանը։
Բա հետո՞: Ասե՞նք, որ մեր նախապապերն իրենց կամքով են անապատ արտաքսվել։ Որ կանայք ու երեխաներն ինքնակամ գնացին մահվա՞ն։ Որ գանգերի բուրգերի լուսանկարները բեմադրված կադրե՞ր են։ Որ օտարերկրյա դիվանագետների և միսիոներների ցուցմունքները զանգվածային հալյուցինացիա՞ են։
Դարեր շարունակ մեր թշնամիները երազել են, որ մենք ինքներս սկսենք կասկածել մեր պատմությանը։ Այսօր նրանց երազանքն իրականանում է նրանց ձեռքերով, ովքեր պետք է պաշտպանեին այս պատմությունը։ Սա դիվանագիտություն չէ, սա կապիտուլյացիա է։ Սա «պատմական իրադարձությունների նոր հայացք» չէ, դա դավաճանություն է ազգային շահերին իրենց ամենատարրական ընկալմամբ։ Lika Tumanyan

Երկու հայրենիք

27 Jan, 08:05


Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարության հերթական նիստը

Երկու հայրենիք

27 Jan, 06:56


Երբ թուրք Պերինչեքը Շվեյցարիայում ժխտում է Հայոց Ցեղասպանությունը, Շվեյցարիան նրան դատի է տալիս, քանի որ այդ ժամանակ արդեն Շվեյցարիան քրեականցրել էր Հայոց Ցեղասպանությունը ժխտելը:
Պերինչեքը դիմում է ՄԻԵԴ`ասելով, որ խոսքի ազատություն է և այլն և ինքն էլ ոչ թե ժխտել է այլ ինչ-որ գիտական խոսակցության ժամանակ ուղղակի իր կարծիքն արտահայտել:
Հայաստանն այդ դատին ներգրավված էր որպես 3- րդ կողմ:
2015 թվականի հոկտեմբերի 16-ին ՄԻԵԴ-ը վճիռ է կայացնում` ըստ որի Պերինչեքը ուղղակի իր կարծիքն է հայտնել և Ցեղասպանության զոհերի բարեկամները իրավունք ունեն դիմելու դատարան և փոխհատուցում ստանալու:
Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան որպես կողմ համդես եկավ, իբր անցել է 100 տարի, ինչ Ցեղասպանություն և այլ, դատարանը ասեց ՈՉ, կապ չունի ինչքան է անցել , ոճիրը ոճիր է և զոհերի հարազատները իրավունք ունեն դիմելու դատարան պահանջով:
Ու դրանից մի քանի տարի հետո Թուրիքան որոշեց Հայաստանի հենց ներսից պայքարել Ցեղասպանությունը մոռացության տալու համար` իշխանության բերելով իր գործակալներին:
Իսկ Շվեյցարիան` ով քրեականացրել է Ցեղասպանությունը ժխտելը, չի լսե՞լ, որ հենց իր երկրում այսքան տարի անց հենց իր քթի տակ ոմն մեկը ժխտեց Ցեղասպանությունը:
P.S. Ի միջի այլոց Հայաստանը նույնպես քրեականցրել է Հայոց Ցեղասպանության ժխտումը: Լիլիթ Կոստանյան

Երկու հայրենիք

27 Jan, 05:26


Թուրքիայի ու Ադրբեջանի պայքարը հայկական պետականության և հայ ժողովրդի դիմադրությունն ապահովող համակարգերի դեմ է:

Եվ այս համատեքստում պետք է դիտարկել իրենց շահերը սպասարկող Փաշինյանի ռեժիմի միջոցով հայկական ինքնությանը, պատմությանը, մշակույթին, Հայ Առաքելական Եկեղեցուն, պատմական հիշողությանն ու ժառանգությանը հասցվող հարվածները:

Նպատակը` հային զրկելն է իր արմատներից ու այն ամենից, ինչը նույնիսկ պետականության բացակայության պայմաններում մեզ թույլ է տվել գոյատևել, ինքնապահպանվել ու պայքարել:

Թուրքիան ու Ադրբեջանը կարողացել են հասնել 2018-ի իրենց ցանկալի փոփոխությանը, հետևողականորեն ջարդել մեր պետական ինստիտուտները, այս տարիներին թույլ չեն տվել իշխանության փոփոխություն, սակայն այն, ինչ իրենց համար հասանելի կամ իրականալի չի եղել` անում են Փաշինյանի միջոցով:

Հայոց Ցեղասպանության ուրացումը` անկախ նրանից, թե ինչ երանգներով կամ կոնտեքստում կներկայացվի, ասածիս մի բաղադրիչն է և որքան ուշ հանրային դիմադրությունը հաջողություն գրանցի, այնքան խորը մեր ներսի ու դրսի թշնամիները կներթափանցեն դեպի հայկական աշխարհ: Tigran Abrahamyan

Երկու հայրենիք

24 Jan, 06:24


Շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի
Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում: Բնականաբար սա շատ հստակ մեսիջ է, նման դեպքերում պատահականություններ չեն լինում: Վստահ եղեք, Պեկինն իր դիվանագիտական զինանոցում հարյուրավոր պրոֆեսիոնալներ ունի, որ կարող են հենց այսօր գործուղվել Երևան:
Իսկ որո՞նք են նման մոտեցման պատճառները:
1. Նախ, Հայաստանը, չնայած բարձր մակարդակով տրված հավաստիացումներին, բացարձակ հետաքրքրվածություն չի ցուցաբերում «Ճանապարհ և գոտի» մեգանախագծով և ոչինչ չի անում դրա մաս կազմելու համար: Այս տեսանկյունից չինական մոտեցումը շատ հստակ է, կան պետություններ, որոնք բարեկամաբար են տրամադրված նախագծին, և կան այնպիսինները՝ որոնք հակադրվում են դրան:
2. Հայաստանը դեռևս շարունակում է մնալ փաստացի գոյություն չունեցող հակաչինական կրոնական ազատության ալիանսի կազմում (չխառնել կրոնական ազատության գագաթնաժողովի հետ), չնայած դրա հիմնադիր՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Պոմպեոն ինքն էր ներկայացնում դրա հակաչինական բնույթը: Փաստացի, ալիանսն ավելի քան 4 տարի է չի գործում, սակայն Հայաստանը շարունակում է ֆորմալ առումով դրա մաս կազմել:
3. Կարևոր է նաև հիշել, որ Հայաստանն այն պետությունն է, որ ընդունել էր Թայվանի էկոնոմիկայի նախարարին, հանձնառություն ունենալով զերծ մնալ Թայվանի պաշտոնյաների հետ որևէ ուղիղ շփումներից: Թայվանի խնդիրը Չինաստանի համար ամենից զգայուն թեման է և այստեղ նա այլ կարծիք չի հանդուրժում, քան մեկ Չինաստան սկբունքը:
Այսքանից հետո, չինացի մեր գործընկերների նման մոտեցումը բավականին տրամաբանական է և հիմնավոր: Գերտերություններին չի կարելի այսպես վերաբերվել: Սուրեն Սարգսյան

Երկու հայրենիք

24 Jan, 06:05


Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի համարում, սակայն վերլուծությունում որպես սպառնալիք ներկայացված գործոնները հակառակի մասին են խոսում:
Սկսած զեկույցում մատնանշվող բանակցությունների ձգձգումից, որը ձևակերպված է որպես անորոշությունների խորացում մինչև ՀՀ-ի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության դեմ ձևավորված խոսույթի` «Զանգեզուրի միջանցք», «արևմտյան Ադրբեջան», «Հայաստանի ռազմականացում», «ռևանշիզմ»:
Ճիշտ է` զեկույցում նշվում է, որ ծառայությունը դեռ ուսումնասիրում է, թե արդյո՞ք այդ խոսույթը որպես պատերազմի վերսկսման «լեգիտիմության» հիմք է օգտագործվում, թե՞ ոչ, սակայն պարզ է, որ այս դեպքում սպառնալիքն արձանագրված է, ուղղակի փորձ է արված իրավիճակն առավել վռանգավոր չներկայացնել:
Ի դեպ, զուգահեռ, ի տարբերություն իշխանական վերնախավի մեծ թվով դեմքերի, ովքեր առհասարակ բացառում կամ քիչ հավանական են համարում պատերազմի վերսկսումը, իրադրային սպառնալիքներից նաև Անվտանգության խորհրդի քարտուղարն էր խոսել` մատնանշելով Ադրբեջանից հնչող հռետորաբանությունը, նոր և մեծաքանակ սպառազինության գնումներն ու ակտիվ զորավարժությունները:
ԱԽ քարտուղարի խոսքից և Արտաքին հետախուզական ծառայության զեկույցից կարելի է տպավորություն ստանալ, որ թեև ՀՀ իշխանությունը հետևողականորեն իրացնում է Ադրբեջանի իջեցրած օրակարգը, սակայն ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել: Tigran Abrahamyan

Երկու հայրենիք

23 Jan, 13:05


Ազատություն հայ գերիներին, ՀՀ իշխանությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Հայկ Մամիջանյան

ՀՀԿ անդամները բողոքի քայլերթով գնացել են «Դվին» հյուրանոցի մոտ, որտեղ Ալեն Սիմոնյանի հրավերով գտնվում են Հյուսիսային Եվրոպա- Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների նախագահների գլխավորած պատվիրակությունները։

@ Armenia Sputnik

Երկու հայրենիք

23 Jan, 06:43


Ռուբեն Վարդանյանը հենց առաջին նիստում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում. Սիրանուշ Սահակյան News. am

Երկու հայրենիք

23 Jan, 05:55


Իշխանությունը սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանափակվում է «ռելիզային» կամ կցկտուր տեղեկություններով, ինչը պրոցեսի վերաբերյալ մեր քաղաքացիների անհանգստությունն էապես մեծացնում է:
Հատկապես Տավուշում իրականացվող «սահմանազատման» պրոցեսի ընթացքն ու լուծումները, առանց չափազանցման, կկանխորոշեն Հայաստանի հեռանկարն այս տարածաշրջանում` գոյության, ինքնուրույնության և, իհարկե, հեռանկարի առումով:
Իշխանությունն այս ընթացքում փորձելու է դաշտը լցնել տարաբնույթ կեղծ թեմաներով, դրանք թեժացնել, որպեսզի սահմանազատման թեման մնա ստվերում և իր համար լրացուցիչ գլխացավանք չառաջացնի: Tigran Abrahamyan

Երկու հայրենիք

22 Jan, 08:46


Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայ գերևարվածների նկատմամբ կեղծ «դատավարության» երկրորդ նիստը։

Հաջորդ նիստը տեղի կունենա Հունվարի 27-ին։

Երկու հայրենիք

21 Jan, 17:38


Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «շոու» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․Զատուլին

Երկու հայրենիք

21 Jan, 05:32


Բաքվում ընթացող դատավարության մեխն Ադրբեջանի համար` Հայաստանին ագրեսոր, օկուպանտ, էթնիկ զտումներ իրականացնող երկիր հռչակելն է:
Հայաստանի իշխանության լռության պայմաններում մեր «երկրի վզին» ինչ էլ ուզենան` կփաթաթեն:
Ինչու՞ է Ադրբեջանը կենտրոնացել Գյանջայի ուղղությամբ հրթիռակոծությանն ու, մասնավորապես, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելուն կամ նկարելուն:
Ադրբեջանական քարոզչական ակնարկներից ակնհայտ է, որ խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ հետևողականորեն «կարվում» է Նիկոլ Փաշինյանի վրա:
Ավելին, Ադրբեջանից ակնարկներ կան, որ եթե այդ հանգամանք ապացուցվի, իսկ Բաքվի դատարանում, ինչ էլ ուզեն կկեղծեն, ապա դա լեգիտիմ իրավունք կվերապահի Ադրբեջանին, որպեսզի ռազմական գործողություններ նախաձեռնի Հայաստանի դեմ:
Այն, որ այդ «ցուցմունքն» արդեն ունեն` հստակ է, այստեղ հարցն այն է, թե դա Հայաստանի դեմ ինչպես կօգտագործեն կամ շանտաժային քաղաքականությունում ինչ նոր նյուանսներ կմտցնեն: Tigran Abrahamyan

Երկու հայրենիք

20 Jan, 12:11


Քանի որ նիկոլը պոպուլիստ ա, ինքը ամեն կերպ հետաձգում էր թանկացումները, նոր հարկեր ու տուրքերը։ Հիմա էլ տարբերակ չունեն։ Ճոխ կյանքին սովորել են, իսկ բյուջեն մսխված, դատարկված ա իրենց չտեսության արդյունքում։
Միակ լուծումը, որ մտքներով անցել ա՝ «քերել» քաղաքացիներից։ Արդյունքում մանր ու միջին բիզնեսը կսկի, հարկեր էլ ավելի քիչ կհավաքեն։ Քաղաքացիները կխուսափեն համատարած հայտարարագրումից ու կաճի ստվերը ու քեշը։ Համակարգը էլ ավելի քիչ փող կհավաքի, էլ ավելի դժվարությամբ կլցնեն բյուջե, էլ ավելի մեծ կլինի սոցիալական բողոքը։
Էս փակ ցիկլի մեջ ստիպված կլինեն էլի ավելացնել հարկային տերորը ու արտաքին պարտքը։ Մի խոսքով, հիմա սա կասեցնել ա պետք հենց հանրային ճնշման արդյունքում, թե չէ գնալով ավելի ա վատանալու։
Anzhela Elibegova

Երկու հայրենիք

20 Jan, 11:27


Տիգրան Աբրահամյանը` լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Բաքվում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությանը, ասաց, որ Ադրբեջանը ցանկանում է նոր քաղաքական և քարոզչական «քեյսեր» ստանալ, որոնք հետո կօգտագործի Հայաստանի դեմ։

Նրա խոսքով` ակնհայտ է, որ դատական գործընթացում արդարություն չկա, և դա ցույց տվեց Ռուբեն Վարդանյանի վերջին ուղերձը։

«Խնդիրը ոչ թե Ադրբեջանում հայտնված անձինք են, այլ այն, որ այդ գործն օգտագործվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի ձևավորման համար»,- ասաց պատգամավորը։

Տիգրան Աբրահամյանն ընդգծեց` պատահական չէ, որ ադրբեջանական կողմը հրապարակել է ԼՂՀ նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանի «ցուցմունքը». նա իբր հայտարարել է, թե 2020 թվականին Գյանջան հրթիռակոծելու հրաման չի տվել։ 168․ am

Երկու հայրենիք

20 Jan, 08:31


Հայ աշակերտները 2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալների են արժանացել Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադայում

Այն անցկացվել է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից հունվարի 13-17-ը՝ Ղազախստանի Աստանա քաղաքում։
Մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700 աշակերտ):

Երկու հայրենիք

20 Jan, 06:47


Պատգամավոր Աննա Մկրտչյանը Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ ամբիոնին

Երկու հայրենիք

20 Jan, 06:15


Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է. Թրամփը պաշտոնապես ստանձնում է պաշտոնը՝ նշանավորելով իր քաղաքական "Comeback"-ը
Երդմնակալության արարողությունը ԱՄՆ պատմության կարևորագույն ավանդույթներից մեկն է: Առաջին երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ 1789թ.: Ընդ որում, սահմանադրությամբ նախատեսված տեքստն ամբողջությամբ կարդալուց հետո Ջորջ Վաշինգտոնն ավելացրեց "So Help Me God"խոսքերը և այն դարձավ ավանդույթ հաջորդ բոլոր նախագահների երդմնակալության արարողությունների համար: Ի դեպ, Թրամփը դառնում է ԱՄՆ պատմության երկրորդ նախագահը, որ ընտրվում է երկրորդ՝ ոչ անընդմեջ ժամկետով (առաջինը Գ. Քլիվլենդն էր):
Թրամփն օրեր առաջ որոշում կայացրեց երդմնակալության արարաողությունն անցկացնել ոչ թե Կոնգրեսի շենքի դիմաց, ինչպես ընդունված է, այլ փակ վայրում, քանի որ եղանակը բավականին ցուրտ է Վաշինգտոնում և առատ ձյուն է տեղում: Ասյտեղ տեղին է հիշել Նախագահ Հարիսոնի երդմնակալությունը, որի ժամանակ նա մրսեց, հիվանդացավ և արդյունքում մահացավ պաշտոնը ստանձնելուց մեկ ամիս անց, դառնալով ԱՄՆ պատմության ամենից կարճ պաշտոնավարած նախագահը (չնայած այդ ժամանակ՝ 1841թ. եղանակը 13 աստիճանով բարձր էր քան այսօր):
Այսօրվա նրա երդմնակալության ելույթը նախանշելու է իր ներքին և արտաքին քաղաքական անելիքներն ու մոտեցումները՝ շեշտադրելով ներքին խնդիրների առաջնահերթություններն իր երկրորդ վարչակազմի համար:
Suren Sargsyan

Երկու հայրենիք

17 Jan, 09:37


«Տաշիր» ընկերությունների խմբի եւ Հայ ձեռներեցների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը կոչ է արել միավորել ջանքերը՝ ի պաշտպանություն Ադրբեջանում պահվող հայ քաղբանտարկյալների։


Այսօր Բաքվում սկսվում է անցյալ տարվա սեպտեմբերին կալանավորված Լեռնային Ղարաբաղի հայերի, այդ թվում՝ նախկին նախագահների եւ քաղաքացիական անձանց դատավարությունը, ինչպես նաեւ Ռուբեն Վարդանյանի առանձին դատավարությունը։Ստեղծված իրավիճակում մենք չենք կարող հեռու մնալ։ Այսօր ես ուզում եմ դիմել հանրության հնարավորինս լայն շրջանակներին՝ որպես սփյուռքի ներկայացուցիչ, քաղաքացի, ընկեր, հայ եւ պարզապես ոչ անտարբեր մարդ՝ արդարության կոչով։

Երկու հայրենիք

17 Jan, 06:14


Հենրիխ Մխիթարյանը ինստագրամյան էջում կոչով դիմել է միջազգային կազմակերպություններին։ «Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին»,- գրել է Ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ երեկ հաղորդել էինք, որ Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանը ուղերձով դիմել է ժողովրդին:

Երկու հայրենիք

17 Jan, 05:31


Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և ՀՀ սահմանադրության փոփոխությունն առավել կարճ ժամկետում իրականացնելու հավաստիացումից հետո, փաշինյանական իշխանությունը տեղի տվեց նաև սահմանազատման հարցում:
Հայաստանի համար նպաստավոր և իրադրային առումով տրամաբանական մոտեցումն էր` սահմանազատումը սկսել 2021-23 թվականների ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածներում, իսկ Ադրբեջանը պնդում էր Տավուշի ուղղությունը, ինչի մասով հանգուցալուծման հասավ:
Տավուշից սկսելը Բաքվի համար կենսական նշանակություն ունի, որովհետև ՀՀ իշխանությունն ավելի վաղ ադրբեջանական էր հռչակել, այսպես կոչված, անկլավային գյուղերը Վերին Ոսկեպարը, Սոֆուլու ու Բարխուդարլու գյուղերը, իսկ դրանց հանձնումը ոչնչացնելու է Տավուշի մարզի ոչ միայն ներքին կոմունիկացիաները, այլ հարվածի տակ է դնելու Տավուշով դեպի Բագրատաշեն հայ-վրացական սահման գնացող մայրուղին և Վրաստանից ՀՀ մտնող գազատարը:
Մեկ այլ լուրջ խնդիր է դառնալու Իջևանից դեպի Բերդ գնացող ճանապարհը, որի մի հատվածը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ:
Համենայնդեպս, այս պահի դրությամբ, դրանց փոխանակման կամ այլ լուծման վերաբերյալ որևէ քաղաքական որոշում չկա:
Նաև ուզում եմ հիշեցնել, որ ըստ ՀՀ-ի ու Ադրբեջանի մինչև ստորագրված և վավերացված կանոնադրության, եթե օրինակ, Ադրբեջանը Տավուշի մարզի բռնի սահմանազատումից հետո, ինչ-որ հորինված պատճառաբանությամբ տապալի բանակցությունները և սահմսնազատումը չշարուրակվի, ապա համաձայնեցված/սահմանազատված հարվածների կարգավիճակը կամ արված փոփոխությունները նախկին կետին վերադարձնելու հնարավորություն այլևս չի լինի: Tigran Abrahamyan

Երկու հայրենիք

16 Jan, 07:42


Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության վերաբերյալ վերջին դիտարկումներս
Ի՞նչ է իրենից ներկայացնում այս թաստաթուղթը
1. Նման ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ ԱՄՆ-ն իր գործընկերներին մեկ օրում չի տալիս: Սա տասնամյակների աշխատանք է պահանջում:
2. Չի կարելի խառնել ռազմավարական դաշնակից/ռազմավարական գործընկեր հասկացությունները:
3. Հայաստանն ու ԱՄՆ-ն հեռու են ռազմավարական դաշնակից լինելուց:
4. Պետք չէ թերագնահատել, կամ գերագնահատել այն ստատուսը, որ ԱՄՆ-ն տվել է Հայաստանին այս փաստաթղթի ստորագրմամբ:
5. Այս փաստաթղթի կնքումը տրանզիցիոն թիմը համաձայնեցրել է Թրամփի վերադարձող վարչակազմի հետ:
6. Սա Հայաստանի և Բայդենի վարչակազմի միջև կնքված փաստաթուղթ չէ, սա Հայաստանի և ԱՄՆ միջև կնքված միջպետական փաստաթուղթ է:
7. Սա Բայդենի և Փաշինյանի վարչակազմերի ձեռքբերումը չէ, և եթե դա այդպես է ներկայացվում, վստահ եղեք Թրամփի վարչակազմն ասելու է դե գնացեք Բայդենի հետ էլ կյանքի կոչեք:
Ինչպե՞ս ստացվեց, որ նման փաստաթուղթ ստորագրվեց
8. Այս համաձայնագրի կնքումը հնարավոր է դարձել 1990 ականներին հիմնադրված (դեռևս 1994թ. Լ. Տեր-Պետրոսյանի ամերիկյան այցի ընթացքում Վազգեն Սարգսյանի ու ԱՄՆ պաշտպանության քարտուղարի միջև ստորագրած հուշագրի), 2000 ականներին Նախագահ Քոչարյանի օրոք միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանի ակտիվ ներգրավվածության (տես պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ելույթ-հիմնավորումը ԱԺ-ում՝ միջազգային հակաահաբեկչական կոալիցիային միանալու վերաբերյալ), միջազգային խաղաղապահ առաքելություններում Հայաստանի ներգրավվածության ինչպես նաև 2010-ականներին Հայաստան-ՆԱՏՕ և Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների խորացման արդյունքում:
9. Սա փաստացի Տեր-Պետրոսյան-Քլինթոն, Քոչարյան-Բուշ, Օբամա-Սարգսյան վարչակազմերի ակտիվ աշխատանքի հետևանք է, որն իր տրամաբանական հանգրվաններից մեկին է հասել Բայդենի և Փաշինյանի վարչակազմերի օրոք, և այս շարունակական աշխատանքի արդյունքը ֆիքսում են հենց ամերիկացի գործընկերները:
10. ԻՊ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը տրամաբանական շարունակությունն է հակաահաբեկչական կոալիցիայի, որին ՀՀ-ն միացել է 2001թ. սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո:
11. Կանզասի և ՀՀ ՊՆ միջև հարաբերությունների խորացումը 2003թ. հիմնադրված ՀՀ-Կանզաս համագործակցության շարունակությունն է:
12. Փաստաթուղթը դեռևս պետք է միս և արյուն ստանա այն սկզբունքների հիմնա վրա, որոնք դրանում ամրագրված են, սակայն հստակ է, որ այս փաստաթղթով ԱՄՆ-ն Հայաստանին չի նախատեսում տրամադրել անվտանգային երաշխիքներ, զենք, զինամթերք և ռազմամթերք: Սահմանին ամերիկացի զինվորականներ չեն կանգնելու, գալու են մասնագետներ և խորհուրդ տան սահմաններն առավել անվտանգ դարձնելու համար:
13. Եվ վերջապես չի կարելի սեփական PR-ի համար այս համաձայնագրի ստորագրումը դարձնել գործընկերոջը վատ վիճակի մեջ դնելու գործիք և նրան վերագրել բաներ, որոնք նա չի նախատեսում իրականացնել: Suren Sargsyan

Երկու հայրենիք

16 Jan, 07:37


16 հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանի կողմից սկսվող ապօրինի ու կեղծ դատավարության կապակցությամբ Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել.


«Մենք՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներս, խորը մտահոգությամբ և վրդովմունքով անդրադառնում ենք Ադրբեջանի տարածքում ապօրինի կերպով պահվող 16 հայ պատանդների նկատմամբ սպասվող կեղծ «դատավարությանը»։ Սա մի գործընթաց է, որը նպատակ ունի փոշիացնելու նրանց հիմնարար իրավունքներն ու ընդգծելու Ադրբեջանի կողմից օրեցօր ուժգնացող հայատյաց քաղաքականությունը:

Այդ «դատավարությունը», որն իրականացվում է առևանգված և ապօրինի կերպով ու անմարդկային պայմաններում պահվող հայերի դեմ՝ ակնհայտ շինծու մեղադրանքներով և բազմաթիվ ընթացակարգային իրավախախտումներով, չի կարող օրինական ու լեգիտիմ համարվել։ Ավելին, նման գործընթացներով ադրբեջանական վարչակազմն ուղղակիորեն փորձում է լեգիտիմացնել ցեղասպանական քաղաքականությունը, որն արդեն երկար տարիներ վարում է բոլոր հայերի և հատկապես Արցախի ժողովրդի նկատմամբ։

Երկու հայրենիք

16 Jan, 06:31


Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրությունում նշվում է, թե հաշվի առնելով, որ Հայաստանը 2023թ. սեպտեմբերից ի վեր բախվել է տեղահանման ճգնաժամի՝ Միացյալ Նահանգները նախատեսում է շարունակել աջակցել ՀՀ-ին՝ ԼՂ-ից տեղահանված անձանց և փախստականներին օգնություն տրամադրելու գործընթացում։

Ըստ էության, կողմերը խուսափել են փաստաթղթում ամրագրել «բռնի տեղահանություն» եզրույթը և լղոզելով 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ իրականացված ադրբեջանական հարձակումն ու էթնիկ զտումները, արցախցիների բռնի տեղահանությունը սահմանել են որպես ճգնաժամ:

Ոմանք էլ կարծում էին, որ հայաստանյան իշխանությունը միայն Ադրբեջանի հետ բանակցություններում է զիջումներ անում:

Նույնիսկ այլ երկրների հետ հարաբերություններ կառուցելիս և երրորդ երկրների հետ փաստաթղթերում ամրագրումներ անելիս, Հայաստանի իշխանությունը շարունակում է հայկական շահերի զոհաբերությունը:

Տիգրան Աբրահամյան

Երկու հայրենիք

15 Jan, 10:16


Կարմիր խաչի աշխատակիցները հունվարին այցելել են Բաքվում ապօրինի պահվող հայերին, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։

«Նրանց տրվել է հնարավորություն կապվել ընտանիքների հետ։ Տեսակցություններն ընթացել են առանձնազրույցների ձևաչափով»,– @Armenia Sputnik-ին հայտնեց Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Երկու հայրենիք

14 Jan, 07:57


Ես սպասում եմ, որ ՔՊ-ից ինչ-որ մեկը էյֆորայի տակ դուրս գա ու հրապարակային հայտարարի, որ ԱՄՆ-ի հետ ստորագրվող փաստաթուղթն ավելի կարևոր էր, քան Արցախյան հերոսամարտը։
Նկատենք, որ այդ կասկածելի խմբակում, էյֆորիայի գերդոզավորումը տալիս է արժեքանորմային մուտացիաներ։
Ինչ վերաբերում է փաստաթղթին, սրանք այդպես էլ չհասկացան, որ համագործակցությունները պետք է լինեն հանունի գաղափարով, ոչ թե ընդդեմի, որ դրանք պետք է ավելի շատ օգտակար լինեն, քան վնասեն, որ դրանք չլինեն ի հակակշիռ մեկ այլ պետության կամ մեկ այլ ռազմավարական գործընկերոջ։
Հիմա հարց՝ Հետխորհրդային երկրներց ո՞ր երկրներն ունեն ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական գործակցության փաստաթուղթ... Ասեմ՝ Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Հայաստանն էլ այսօր կստորագրի ու կմիանա Ուկրաինայենց ընտանիքին։
Ի դեպ Վրաստանում ԱՄՆ-ը դադարեցրել է այդ «ռազմավարական խարտիայի» փաստաթղթով պայամանավորված ծրագրերը՝ Վրաստանում վերջին զարգացումներով պայմանավվորված։
Հայաստանում էլ փաստաթուղթ ստորագրելու էյֆորիան մի կողմից, խոհարար-հեծանվորդի հրապարակային պատերազմի վերաբերյալ տեքստին ու տրամադրություններին աստիճանաբար հանրությանն ադապտացնելու դրսևորումները մյուս կողմից, մեզ լավ բաներ չեն խոստանում։ Վահագն Սարոյան

Երկու հայրենիք

14 Jan, 07:35


Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը
Այսօր Վաշինգտոնում ազդարարվելու է հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին, որն իրենից ենթադրում է հարաբերությունների խորացում մի քանի ոլորտներում: Մինչ այդ արդեն իսկ ազդարարվել էր հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հեռանկարի մասին և այս կարգավիճակի ստացումը տրամաբանական շարունակությունն է ռազմավարական երկխոսության կարգավիճակի: Հիշեցնեմ, որ Վարաստանը դեռևս 2009թ. ուներ ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ ԱՄՆ հետ: Թե ինչ տեղի ունեցավ այդ կարգավիճակի հետ, բոլորս գիտենք:
Նախ անհրաժեշտ է հասկանալ, որ ռազմավարական գործընկերություն չի նշանակում ռազմավարական դաշնակցային հարաբերություն՝ ինչպիսիք են ԱՄՆ-Իսրայել, կամ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա հարաբերությունները: ԱՄՆ-ն Հայաստանին որևէ անվտանգային երաշխիքներ, ռազմական օգնություն չի տրամադրելու, զենք և զինամթերք չի վաճառելու և չի տրամադրելու՝ որպես օգնություն: Այս ձևաչափը չի ենթադրում Հայաստանում ամերիկյան ռազմաբազայի, կամ ռազմական ներկայացուցիչների տեղակայում: Անվտանգության ոլորտում այն ենթադրում է աջակցություն խորհրդատվական ծրագրերին, զինվորականների միջև շփման միջոցառումներին, Միջազգային զինվորական կրթության և ուսուցման ծրագրի միջոցով մասնագիտական զինվորական կրթության հնարավորություններին, ինչպես նաև Կանզասի ազգային գվարդիայի հետ երկարամյա պետական գործընկերության շարունակություն: Տնտեսությանը, բարեփոխումներին, մարդու իրավունքներին և սոցիալական ծրագրերին նույնպես կլինի լրացուցիչ ֆինանսական և տեխնիկական աջակցություն: Միջուկային էներգետիկայի ոլորտում կարծում եմ ցանկություն կա ամերիկյան միջուկային փոքր կայանների տեղակայում Հայաստանում:
Հիմա հարց: Արդյո՞ք հեռացող Բայդենի վարչակազմի հետ կնքված այս փաստաթուղթը հնարավոր է լինելու իմպլեմենտացնել Թրամփի եկող վարչակազմի հետ: Սա առավել բարդ է լինելու և կախված է բացառապես մեր աշխատանքից: Suren Sargsyan

Երկու հայրենիք

08 Jan, 06:31


Ադրբեջանի նախագահն ի թիվս այլ ուշագրավ հայտարարությունների նաև դժգոհությամբ նշեց, որ «2004 թվականից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի դիրքորոշումն են պաշտպանել»:
Վերջինս իր խոսքին լրջություն հաղորդելու համար հիշեցրեց, որ 2004 թվականից մասնակցում է բանակցային գործընթացին:
Այս հայտարարությունն ավելի վաղ 2016 թվականի աշնանն, արված այն դժգոհության տրամաբանության մեջ էր, երբ Ադրբեջանի կառավարության նիստում Ալիևը սրտնեղում էր, թե փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:
Ավելին, 2021 թվականին, 44-օրյա պատերազմից մոտ 1 տարի անց, երբ Ալիևը Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջան էր այցելել, իր շուրջը հավաքված մարդկանց ասում էր, որ եթե իրադարձություններն իրենց սցենարով չշարժվեր, ապա այս շրջանը մնալու էր Հայաստանին:
Փաստացի Ալիևը, միջազգային հիմնական դերակատարներն ուղղակի կամ անուղղակի խոսում էին Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման անխուսափելիության մասին և միայն փաշինյանական կացնային քարոզչությունն է, որ մինչև հիմա, Արցախի հանձնումն արդարացնելու համար, հասարակության մի հատվածին դեռ շարունակում է համոզել, թե 1996 թվականի Լիսաբոնյան գագաթնաժողովի հետո Արցախն արդեն հանձնված էր:
Իհարկե, Փաշինյանը չի ասում, որ եթե 1996-ին Արցախն արդեն հանձնել էին, ապա ինչու Ադրբեջանն այն չէր վերցնում ու դա փուլերով արեց 2020 և 2023 թվականներին, այն էլ` պատերազմի միջոցով:
Թե բա` ինչու՞ Սերժ Սարգսյանը բանավեճի առաջարկը չընդունեց: Գնար ու ի՞նչը ապացուցեր, որ մածունը սպիտակ է՞: Տիգրան Աբրահամյան

Երկու հայրենիք

06 Jan, 17:17


10 տարի առաջ այս օրը` 2015 թվականի հունվարի 6-ին, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումները, առաջնագծի տարբեր ուղղություններով, պատժիչ գործողություններ իրականացրեցին, ինչի հետևանքով ադրբեջանցիները 3 կորուստ ունեցան:

Հայկական կողմին պատասխան քայլերի էին մղել ադրբեջանցիները, որոնք մինչև դա, մի քանի օր շարունակ, հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նռնականետներից, ականանետներից և խոշոր տրամաչափի զինատեսակներից:

ՊԲ զսպիչ քայլերից հետո ադրբեջանական կրակակետերը լռեցին:

Գանք մեր օրեր:

Շանտաժի ենթարկվելով, զիջելով, հանդուրժելով Ադրբեջանին լռեցնել չի ստացվի:

Նման իրավիճակներում դրանք որպես կանոն ավելի են լկտիանում, այլ բան է, որ մեր երկրում, ներկայումս, իշխանության ղեկին գտնվողը, սեփական նախաձեռնությամբ ձեռքերը վեր է բարձրացրել և հաճույքով կատարում է թշնամու քմահաճույքները:
Տիգրան Աբրահամյան

Երկու հայրենիք

05 Jan, 14:11


Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ
Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս🙏
Թող Աստծո սուրբ օրհնությունը ուղեկցի բոլորիս:

Երկու հայրենիք

31 Dec, 07:07


2 տարի առաջ այս օրը, երբ ամենուրեք նախատոնական եռուզեռ ու տրամադրություններ էր, դեռ այդ ժամանակ բլոկադայի մեջ գտնվող Արցախում դատարկ խանութներ էր, ամենուրեք տագնապի զգացում:

Կարծես շատերը չեն հիշում կամ չեն ուզում հիշել տառապանքի այն օրերը, որոնք ուղեկցեցին արցախցի մեր հայրենակիցներին, իսկ մի փուլում բերեցին ծանր պատերազմ և բռնի տեղահանություն:

Այսօր էլ առավել լկտի ու ինքնագոհ իրենց պահում են բոլոր նրանք, ում հանցավոր անգործությամբ, իսկ որոշ դրվագներով` պայմանավորվածությամբ, հանձնվեց Արցախը:

Տեղի ունեցածին որևէ արդարացում կամ բացատրություն չկա: Հայաստանի իշխանությունը զոհաբերեց Արցախը, իսկ միջազգային հիմնական դերակատարները ոչինչ չտվող տեքստերով ուղեկցեցին գործընթացը:

Այսօր, ոչ պակաս անբարոյական վարք են դրսևորում բոլոր այն անձինք, ովքեր գործող իշխանությանը սպասարկելու նպատակով կա´մ արդարացումներ են փնտրում Արցախի հանձնման համար կա´մ տարբեր նեղ շահերի ծառայեցման համար «պատասխանատուի բաճկոնը» փորձում են հագցնել իշխանությունից դուրս գործող ուժերին կամ գործիչներին:

Քարոզչության դերը ժամանակակից աշխարհում դժվար է թերագնահատել, սակայն պատմության ակնհայտ կեղծումներ պարզապես հնարավոր չէ:

Այլ է, երբ իշխանությունն է ուզում փրկել իր դեմքը, լրիվ այլ բան, երբ դա ներքաղաքական «ռազբոռկանների» համատեքստում անում են արտաքուստ ոչ իշխանական թվացող, սակայն նեղ շահերից ելնելով, կամա թե ակամա, իշխանության օրակարգը սպասարկող դեմքերը:

Ինչևէ, 2 տարի առաջ Արցախում սովի, անարդարության և գոյության կռիվ տվող Արցախցին այլևս իր բնօրրանում չէ:

Ճիշտ է` նրանց հիմնական մասն իր հայրենիքի հայաստանյան հատվածում է ապրում, սակայն դա եղած վերքերը ոչ մի կերպ չի սպիացնում: Տիգրան Աբրահամյան

Երկու հայրենիք

31 Dec, 06:50


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Երկու հայրենիք

27 Dec, 08:35


Արցախցիների բնակարանային ապահովման ծրագրի համար դիմումների ներկայացման ժամկետը երկարացվել է մեկ տարով

Երկու հայրենիք

27 Dec, 08:18


Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ

Երկու հայրենիք

26 Dec, 10:11


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրապարակել է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը։

Երկու հայրենիք

26 Dec, 08:58


1Տավուշի 4 գյուղը նենց հանձնեց, ոնց որ հիմա ասեն՝ ղազարյանը և Հակոբ Ասլանյանը երբեք ՔՊ-ական չեն եղել
2Բռնաբարողը ոնց որ «Կամասուտրա» նվիրի զոհին․ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելը նույն բանն է

Երկու հայրենիք

26 Dec, 08:39


Ադրբեջանական իշխանությունները բացասական առումով «հատուկ» վերաբերմունք են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ, այս մասին ասել է Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը

«Բաքվում պահվող ռազմագերիների թիվը, որքան հասկանում եմ, 16-ն է, որոնք դեռևս չեն դատապարտվել, իսկ նրանց քրեական գործերն ինչ-որ ընթացքում են»,-նշեց Արտակ Բեգլարյանը։ Նա վստահություն հայտնեց, որ բոլոր քրեական գործերը շինծու են, որոնք հիմնականում ներառում են ահաբեկչության կազմակերպման, ֆինանսավորում և այլ մտացածին մեղադրանքներ։

Երկու հայրենիք

26 Dec, 06:18


Ծար գյուղ Արցախի Նոր Շահումյանի (Քելբաջար) շրջանի։ Լուսանկարներից երևում է, որ խաչը հանվել է Սուրբ Սարգիս եկեղեցուց (կառուցվել է 1279 թ.), ինչպես նաև ներքևի աջ անկյունում գտնվող պանելը՝ խաչերով և հայերեն արձանագրությամբ։ Jonny's library

Երկու հայրենիք

25 Dec, 13:34


Հրդեհ Բաքվի բնակելի շենքերից մեկում

Երկու հայրենիք

25 Dec, 07:14


Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում

Երկու հայրենիք

24 Dec, 07:44


Արցախի հարցով բանակցային գործընթացի վերաբերյալ Փաշինյանի գրառումները նախօրեին ամենատարբեր դիտանկյուններից քննարկվեցին:

Իմ կարծիքով, դրանք 2 հիմնական նրբություններ էին պարունակում, որոնք կամ չքննարկվեցին կամ ընդհանուր աղմուկի մեջ դրանց մեծ ուշադրություն չհատկացվեց:

Առաջին, չնայած այն հանգամանքին, որ քպ-ական ողջ վերնախավը 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայից ու օկուպացիայից հետո, ողջ ուժով, հանրությանը համոզում էր, որ ճիշտն Արցախի հանձնումն էր ու փորձում էին ինքնարդարանալ, երբեմն նաև փորձելով ցույց տալ, որ նման հարց այլևս գոյություն չունի, Փաշինյանն իր այս դիսկուրսով ապացուցում է, որ ոչ միայն այդ հարցը փակված չէ, այլ այդ դավաճանությունը մնացել է նրանց կոկորդին:

Երկրորդ, փաստացի գաղափարական առումով Արցախն Ադրբեջան համարողը, ով կարծել է, որ այլընտրանք չկա ու ճիշտն Արցախը հանձնելն է, ինքնախոստովանական ցուցմունք է տվել առ այն, որ ի սկզբանե ոչ միայն ստել է` 2018 թ.-ին հայտարարելով, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման, այլ պրոցեսը տարել է լրիվ հակառակ ուղղությամբ:

Ավելին, սրելով իրադրությունը, գնացել է վա բանկ` 2019-ի օգոստոսին, Արցախի Վերածննդի հրապարակում հայտարարելով` «Արցախը Հայաստան է և վե´րջ»:

Սրանք բոլորի աչքի առաջ, հայկական շահերը մատաղ են արել, ինչը Հայաստանի ու Արցախի համար հսկայական մարդկային և տարածքային հետևանքների է հանգեցրել:

Այստեղ քաղաքական բանավեճի թեմա չկա, առավել ևս, նախկին նախագահների մասնակցությամբ:

Միակ բանը որ կա ու պետք է լինի իշխանափոխությունից հետո, Փաշինյանի ու նրա վերնախավի արածին ու չարածին իրավական գնահատական տալն ու պրոցեսն այդ հունով տանելն է:

ՀԳ. Թե բա` բանավիճեմ Սերժ Սարգսյանի կամ մյուս նախագահների հետ: Դու ի սկզբանե լրիվ այլ ճանապարհ ես ընտրել` մեր ժողովրդի թշնամիների հետ ախպերանալու և սեփական հայրենակիցների դեմ աշխատելու ուղղությամբ, իսկ հիմա անհուսալի վիճակում ես հայտնվել և փորձում ես քո տեսակին հարիր անպատասխանատվության և փախուստի ուղի ընտրել:

Տիգրան Աբրահամյան

Երկու հայրենիք

23 Dec, 05:34


Բանակցային գործընթացի բովանդակության մասին սուտն իրականության տեղ երկար չեք կարող ներկայացնել: Մի խաբեք ու մի մանիպուլացրեք:
Նախ` Մադրիդյան փաստաթղթում հստակ ամրագրված էր Արցախի ինքնորոշման սկզբունքը, որի շուրջ ընթանում էր նաև բանակցային գործընթացն իր բովանդակությաբ: Սա մեկ փաստարկ, որ Փաշինյանը մանիպուլացնում է բանակցային պրոցեսի մասին իր գրառման մեջ:
Հաջորդը` 2016-ի աշնանը Ալիևը ի լուր աշխարհի ուղիղ հայտարարեց, որ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Սա էլ մեկ այլ փաստարկ, այն մասին, որ Փաշինյանը ոչ միայն խեղաթյուրում է բանակցային գործընթացը, այլ նաև խոստովանում, որ բանակցային գործընթացը 2018-ից հետո տարել է Արցախն Ադրբեջանի կազմի տրամաբանության տակ:
Ոչ մի կերպ չմարսելով Արցախի հանձնումը` իշխանությունը «հին երգերը» կրկին դնում է շրջանառության մեջ:
Ինչ վերաբերում է «ներքաղաքական խնդիրներ լուծելու մասին ուրիշ խոսույթ ներդնելուն», ապա այդ «ուրիշ», այս դեպքում սուտն ու կեղծիքը հենց ինքն է շրջանառում իր ներքաղաքական ռեաբիլիտացիան ապահովելու համար: Վահագն Սարոյան

Երկու հայրենիք

21 Dec, 06:29


Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերաբերյալ ցույց է տալիս, որ երևացող անհամաձայնությունները խիստ պայմանական են:

Մեծ առումով Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որի առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի` սահմանադրության փոփոխություններից մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:

Այն իշխանությունը, որն Արցախն Ադրբեջան է հայտարարել, ի՞նչ խնդիր ունի Արցախի հակամարտության կարգավորման նպատակով 3 տասնամյակ առաջ ստեղծված Մինսկի խմբի ձևաչափը լուծարելու կամ Անկախության հռչակագիրն Արցախի հիշատակումներով չեզոքացնելու համար:

Այդ դեպքում ինչու՞ Ադրբեջանը ձգում գործընթացը:

Կարծում եմ` պլան մինիմումը Հայաստանին իջեցվող պահանջների ընդլայնումն է, իսկ աշխարհաքաղաքական բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում պլան մաքսիմումն իրականացնելու համար, այդ թվում` ըստ անհրաժեշտության, ուժի կիրառման միջոցով:

Երկու հայրենիք

20 Dec, 09:08


Այս գիշեր մահացել է ՔՊ-ից հեռացված ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի կինը։

Երկու հայրենիք

18 Dec, 07:12


Ադրբեջանի իշխանությունը հայտարարել է, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործն ուղարկված է դատարան, ինչը նշանակում է, որ Բաքվում ավարտվել է ստեղծագործական-քարոզչական նախապատրաստությունը և առաջիկայում բազում տհաճ տեսարաններ են սպասվում:

Բաքվի բանտերում գտնվող հայերը` որևէ մեկին ոչ հայտնի անուններից մինչև նախագահներ Բակո Սահակյան և Արկադի Ղուկասյան, այս պահին գտնվում են ապօրինի գերեվարման մեջ այն պատճառով, որ շատ էին սիրում իրենց հայրենիքը և իրենց ողջ կյանքը նվիրել են Արցախի պետականության կերտմանը, դրա ամրապնդմանն ու հայության շահերի պաշտպանությանը:

Գեներալներ Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանը մի ամբողջ կյանք անցել են կյանքի ու մահի ճանապարհով` որպես առաքելություն մտքում և սրտում ունենալով հայրենիքի պաշտպանությունը:

Դավիթ Իշխանյանը կամավորականից, մանկավարժից մինչև պետական գործիչ` իր պարտքն է համարել, անձնական նվիրվածությամբ և հոգատարությամբ ծառայել արցախցուն ու Արցախին:

Դավիթ Բաբայանը բազում պատվիրակություններ ընդունել-ճանապարհով երբեք չի մտածել, որ մի օր Արցախը կլինի օկուպացված, իսկ հայի ազգանուն ունեցող անձինք հպարտությամբ կազդարարեն իր հայրենիքի ադրբեջանական լինելու մասին:

Ռուբեն Վարդանյանն էլ Արցախ տեղափոխվելիս, նույնիսկ իր ամենավատ երազներում, Արցախն այսպիսի կապանքներում չէր պատկերացնում:

Արայիկ Հարությունյանին հարցնելու, ասելու շատ բան կա, բայց ոչ մի հայի ճակատագիր չպետք է որոշվի թուրքերի քմահաճույքներով և նրա հետ կապված ցանկացած տեսարան նորմալ հայի համար չի կարող հաճելի լինել:

Ազատությու´ն Բաքվի բանտում գտնվող բոլոր հայերին:
Tigran Abrahamyan

Երկու հայրենիք

17 Dec, 16:25


‼️‼️ Շվեյցարիայի Դաշնային Խորհուրդն այսօր ընդունեց արցախահայերի վերադարձի իրավունքի մասին բանաձև: Հիշեցնեմ, որ արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքի մասին խոսում է և՛ ԱՄՆ-ը, և՛ ԵՄ երկրները, և՛ ՌԴ-ը... գրեթե բոլորը, բացի ՀՀ իշխանություններից:

Լեւոն Քոչարյան

Երկու հայրենիք

16 Dec, 09:48


Ադրբեջանի դատախազները Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր ու հսկայածավալ փաթեթ են առաջադրել, հաղորդել է նրա պաշտպանական թիմը: Այդ մեղադրանքներով Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկման հեռանկարը

Երկու հայրենիք

16 Dec, 06:35


Պարզաբանում` արցախցի կնոջ ձերբակալության վերաբերյալ

Քիչ առաջ հայտարարել էի, որ 2023 թվականի սեպտեմբերին ՀՀ Կառավարության շենքի դիմաց կազմակերպված հավաքներին մասնակցելու պատճառով այսօր Զվարթնոց օդանավակայանում ձերբակալվել է Մոսկվայից Երևան ժամանած Զարինե Աղաբաբյանը։

Այժմ պարզաբանում եմ, որ վերոգրյալ փաստերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով (զանգվածային անկարգություններ) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված վարույթի շրջանակում Զ․Աղաբաբյանին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար, որը, բնականաբար, վերջինս չի ընդունել։

Զարինեին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է՝ պայմանավորված հիմքերի բացակայությամբ, իսկ այժմ էլ նրա նկատմամբ ընտրված է բացակայելու արգելք խափանման միջոցը։

Զարինեն 2023 թվականի հոկտեմբերից ընտանիքի, այդ թվում՝ անչափահաս երեխաների հետ բնակվում և աշխատում է ՌԴ-ում։ Այսօր վերջինս Հայաստան էր ժամանել պապիկի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։ Առաջադրված մեղադրանքի և կիրառված խափանման միջոցի պատճառով առնվազն մինչև գործը դատարան հասնելը վերջինս ստիպված է լինելու չբացակայել Հայաստանի Հանրապետությունից։

Ռոման Երիցյան

Երկու հայրենիք

16 Dec, 05:39


ՌԴ-ում վերջին մեկ տարվա ընթացքում տասնյակներով բարձրաստիճան զինվորականներ պաշտոններից հանվեցին, շատերի նկատմամբ, այդ թվում` նախարարի տեղակալների, վարչության պետերի, տարբեր հոդվածներով քրեական վարույթներ նախաձեռնվեցին (հիմնականում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների հոդվածներով), մեծ թվով զինվորականներ կալանավորվեցին:

Սակայն այս ընթացքում ո´չ ՌԴ նախագահը, ո´չ քաղաքական վերնախավի մյուս դեմքերը արձանագրված դեպքերը չտարածեցին բոլոր զինվորականների նկատմամբ, այդ հիմքով բանակը որպես ամբողջություն չթիրախավորեցին, չվարկաբեկեցին և չանարգեցին:

Ավելին, որևէ մեկի մտքով չանցավ բանակը երկրորդական ինստիտուտ հռչակելու և հիշեցնելու, որ նրանք պարտական են հարկ վճարողներին, ըստ այդմ` հերոսը հարկ վճարողն է, այլ ոչ թե հայրենիքի պաշտպանությունը որպես մասնագիտություն ընտրած անձինք:

Իսկ ի՞նչ ունենք Հայաստանում:

Չկա աշխարհում երկրորդ երկիր, որի աշխարհագրական դիրքի, հարևանների անառողջ հավակնությունների և մշտական անվտանգային սպառնալիքների պայմաններում, երկրի ղեկավարումը ստանձնած անձը գաղափարական, քաղաքական, քարոզչական առումով այդքան հարվածի սեփական բանակին:

Այս իշխանությունը մեր երկիրը փորձում է դարձնել «բացառիկ» իրադարձություններով երկիր, սակայն ոչ թե երկրի իմիջի բարձրացման, հասարակական համերաշխության ապահովման, սահմանների անձեռնամխելիության ու անվտանգության աստիճանի բարձրացման տեսանկյունից, այլ պարտությունների շղթայի, կորուստների, բարոյական անկման և մյուս բոլոր կոմպոնենտների առումով:
Տիգրան Աբրահամյան

Երկու հայրենիք

16 Dec, 03:04


Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի բուժքույրերից մեկը Մոսկվայից Երևան ժամանելիս ձերբակալվել է Զվարթնոց օդանավակայանում։

Ըստ հայտնի դարձած տեղեկությունների՝ արցախցին մասնակցել է 2023 թվականին ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպված հավաքներին, ինչի հիմքով էլ այժմ մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ։

3 ժամից ավել վերջինս գտնվել է անազատության մեջ, իսկ այժմ էլ նրան տեղափոխում են ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն։

Լրացում։ Մեղադրյալը Հայաստան էր ժամանել պապիկի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։
Ռոման Երիցյան

Երկու հայրենիք

15 Dec, 16:46


Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին թույլ չեն տվել «Զվարթնոց»օդանավակայանից մուտք գործել Հայաստան: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի միության telegram-ալիքը, Միհրանյանը Հայաստան է ժամանել ծնողների շիրիմներին այցելելու համար: Օդանավակայանում Միհրանյանին հայտնել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված է։Միհրանյանը քաղաքագետ է, ով ռուսական ԶԼՄ-ներում պարբերաբար կարծիք է հայտնում ՌԴ արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ։

Երկու հայրենիք

15 Dec, 16:18


🔹Վարազդատ Լալայանը դարձավ Ծանրամարտի աշխարհի չեմպիոն

Երկու հայրենիք

07 Dec, 18:12


Ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատասենյակներից մեկում երեք ոստիկաններ դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին, ինչի հետևանքով վերջինս արդեն չորրորդ օրն է, ինչ բուժում է ստանում «Միքայելյան» բժշկական կենտրոնում։

Հիվանդանոց տեղափոխելուց առաջ ոստիկաններն Օհանյանին սպառնացել են և հորդորել նշել, որ վնասվածքները վերջինս ստացել է ընկնելու հետևանքով։ Եվ այպես, «ընկնելու» հետևանքով ստացված վնասվածքներով անձին սկզբից տեղափոխել են Չարենցավանի հիվանդանոց, որտեղից էլ ուղեգրել «Միքայելյան» ԲԿ։

Ըստ հարազատների՝ նույն բաժնի ոստիկանները բռնություն են կիրառել նաև նրանց, ինչպես նաև այլ անձանց նկատմամբ։

Քիչ հետո այս մասին կխոսեմ ուղիղ եթերով
Ռոման Երիցյան

Երկու հայրենիք

06 Dec, 08:31


«Փաշինյանենք» դեմ չեն ադրբեջանցիների վերադարձին, նրանց պետք է Ալիևի ստորագրությունը խաղաղություն կոչվող թղթի տակ, քարոզարշավի համար, այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը

«ՀՀ-ի անունից բանակցողները կարմիր գիծ չունեն, որովհետև Փաշինյանն ընկած է Ալիևի ստորագրությունը ստանալու հետևից: Դա կապ չունի ՀՀ անվտանգային համակարգերի, ԼՂ հայերի վերադարձի կամ ինքնորոշման իրավունքի իրացման հետ, դա կախված է բացառապես 2026 թվականի հետ, որովհետև իրեն պետք է թուղթ, որի վրա գրված է խաղաղություն: Այդ թուղթը կեղծ է լինելու, բացառապես կապ չի ունենալու իրականության հետ ու այդ թղթի վրա լինելու է Ալիևի ստորագրությունը, որ կարողանա քարոզարշավ անի»,- ասաց նա:

Երկու հայրենիք

04 Dec, 17:45


Հովիկ Աղազարյանի այս էպոպեայի մեջ կարևորագույն մի կետ կա՝ վերջինիս հեռացնում են կուսակցության շարքերից «Պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի» պատճառով։

Պետական նշանակության գաղտնի տեղեկատվության արտահոսքը սանկցիավորում ունի քրեական օրենսգրքում, դրա համար դատարաններ կան, օրենքով սահմանված կարգով քննություններ կան։

Բայց պարզվում է ՀՀ-ում վերին դատական ատյան կա, միանգամից քննում է, դատն անում է, որոշումը կայացնում է, իսկ իրավական համակարգին մնում է այդ որոշումները տեղայնացնել ու հիմնավորումներ տալ։

Պարզվում է, որ այդ վերին ատյանը ՔՊ վարչության նիստն է, որի ժամանակ արագի մեջ քննել են, դատ են արել և որոշել են, որ Հովիկ Աղազարյանը պետք է լքի իրենց շարքերը։

Իսկ թե այդ ինչ կոնֆիդենցիալ ինֆորմացիա է, որը չպետք է արտահոսեր դրա մասին տեղեկությունները քննիչն է փոխանցում ՔՊ ղեկավարին։

Հիմա շատ արդարացի հարց՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիայի արտահոսք նոմինացիայում ավելի շատ Աղազարյան Հովիկն է մեղավո՞ր, թե՞ քննիչը։
Այսինքն պետական համակարգը ծառայեցվում է անձնական կապրիզների ու հատվածական շահերի համար։
Մի արդարացի հարց էլ՝ քննիչի կողմից գործի նյութերի արտահոսքի մասով ծառայողական քննություն չի՞ անցկացվելու...

Եկեք մի պահ պատկերացնենք, որ Հովիկ Աղազարյանը վոցափային առաջարկն ընդունում էր, ու մանդատը վայր էր դնում, էս դետեկտիվ ժանրի ֆիլմը կլինե՞ր, թե՞ իրենց կեղտոտ սպիտակեղենը իրենց մեջ կպարտակեին...
Վահագն Սարոյան

Երկու հայրենիք

03 Dec, 15:22


ՔՊ ֆրակցիայի մի պատգամավոր, ԱԺ ամբիոնից, «արձագանքելով» ի պաշտպանություն զինծառայողների, հրամանատարների ու հավաքական բանակի մասին իմ ելույթին, խոսքը սկսեց հետևյալից` «դու ընդհանրապես տեսել ե՞ս մեր պաշտպանական դիրքերը, գնացեք, մի հատ այցելեք, տեսեք ի՞նչ է կատարվում»:

Ավելի տհաս և զավեշտալի մեկնաբանություն իմ հասցեին երբեք չէի լսել: Ես մտածում էի, որ երբ նյութերիս տակ գրում էին` «Mek-mek el duq poster ayceleq» ասողները ադրբեջանական օգտատերեր են, այն է, պարզվում է, որ դրանց գաղափարական հայրը ԱԺ-ում է` ոչինչ չասող դեմքով և բովանդակությամբ:

Ինձ շատ բանում, միգուցե, կարելի է մեղադրել, բայց դիրքերում չլինելու մեջ միայն անմեղսունակները կարող են:

Վստահ եմ, որ սրա լպիրշ պահվածքն ու խոսքը նույնիսկ իր խմբակցության համար էր տարօրինակ, բայց ոչ թե բառապաշարի, այլ դիրքեր, զորամասեր գնալու թեմայով զազրախոսելու համար:

Թե ես ինչպես, ինչ խորությամբ ու մանրամասներով եմ տիրապետում բանակի զարկերակին, շատերը գիտեն, այդ թվում` նաև ՊՆ-ում, ուղղակի իմ իմացածի 95%-ի մասին հրապարակային չեմ արտահայտվում, որովհետև դրանց ճնշող մեծամասնությունը փակ, գաղտնի բնույթի տեղեկություններ են:

Ի տարբերություն շատ շատերիդ, իմ պատկերացումները բանակի մասին չեն սահմանափակվում կլուբնիկ-մայկա-տռուսիկ մակարդակում:

Ես չգիտեմ, թե ո՞վ էր ընտրել սույն պերսոնաժին բանակի թեմայով ինձ «արձագանքելու», սակայն սա լավագույն «նվերն» էր մեր հասարակության համար համեմատության մեջ գնահատելու, թե սրանք կերպարային, բովանդակային և էության առումով ինչպիսի սնանկ վիճակում են:
Տիգրան Աբրահամյան

Երկու հայրենիք

03 Dec, 12:58


Տավուշում, որն ամենապաշտպանված սահմանն էր Հայաստանում, թշնամին արդեն կառուցում է նոր ամրություններ՝ ձեր հանձնած հատվածներում․ Հայկ Մամիջանյան

Երկու հայրենիք

03 Dec, 11:52


Ֆրանսիայի վարչապետը պարգևատրել է Մուրադ Փափազյանին Պատվո լեգեոնի ասպետի մեդալով

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը պարգևատրվել է։

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը ֆրանսիահայ գործչին պարգևատրել է Պատվո լեգեոնի ասպետի մեդալով՝ Ֆրանսիային նվիրված իր գործունեության համար։

Երկու հայրենիք

02 Dec, 06:13


Զինված ուժերի կերպափոխման հայեցակարգի՝ «Հրապարակման ոչ ենթակա բաղադրիչների տեսլական» գլխում նշվում է, որ ՀՀ-ին մարտունակ և ժամանակակից տեխնիկայով ու սպառազինությամբ համալրված ԶՈՒ-ն անհրաժեշտ են ՀՀ տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնամխելիությունը և որդեգրած խաղաղության օրակարգը պաշտպանելու՝ մեկ կենտրոնին ապավինելու ասիմետրիկ և հիերարխիկ փոխհարաբերությունները փոխարինելով բազմաթիվ կենտրոնների հետ սիմետրիկ և ոչ հիերարխիկ փոխհարաբերություններով:
Եթե ավելի պարզ ձևակերպենք, իշխանությունն ասում է, որ մեկ կենտրոնին՝ ՌԴ-ին, ապավինելու և կախյալ հարաբերություններ ունենալու փոխարեն ընտրում ենք բազմաթիվ երկրների՝ այս դեպքում հասկանալ հավաքական Արևմուտքի, համաչափ և ոչ կախյալ հարաբերությունները:
Ինչպե՞ս է արտահայտվել «ԿԱԽՅԱԼ» հարաբերությունները, որոնք ՀՀ-ն ունեցել է մինչև 2018 թվականը՝ նախորդ բոլոր իշխանությունների օրոք, մանավանդ, երբ Հայաստանն այդ «կախյալ» հարաբերությունների դեպքում հաղթել է ու պաշտպանել իր տարածքային ամբողջականությունն ու սահմանային անձեռնամխելիությունը:
Եվ հակառակը, ի՞նչ նոր հարաբերությունների մասին է խոսում իշխանությունը, երբ իրենց իսկ մատնանշած տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնամխելիությունն իրենց պաշտոնավարման օրոք՝ իրենց հռչակած նոր կուրսի պայմաններում, ոչ թե խախտվել է, այլ տեղ-տեղ ոչնչացվել:
Կամ ի՞նչ է կառուցում փաշինյանական իշխանությունը, որն այս 6-7 տարիների ընթացքում որևէ տեսանելի արդյունք չի ապահովել, ավելին՝ Հայաստանն այս ընթացքում կորցրել է տարածքներ, բանակցային գործընթացում թելադրողն Ադրբեջանն է, իսկ իշխանության տեսլականի ծանր հետևանքն Արցախի կորուստն ու մեր հայրենակիցների գերեվարումներն ու բռնի տեղահանումներն են:
Հասկանալի է, որ այս հայեցակարգը ռազմաքաղաքական է, ունի քաղաքական բաղադրիչ, բայց իմ տպավորությամբ, այն գրվել է ոչ այնքան ռազմական պրագմատիկ ուղենիշներ սահմանելու, որքան քաղաքական խոսքն այս կամ այն կենտրոնին հասցնելու համար:
Ավելին, այս հայեցակարգի որոշ ձևակերպումներ վտանգում են նույն իրենց նշած ՀՀ տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնամխելիությունը և փաստաթուղթը վերածում «հակա»-ների ու նոր առճակատումների հայեցակարգի: Tigran Abrahamyan

Երկու հայրենիք

28 Nov, 10:00


8–ամյա Սոֆյա Բաղրամյանը գրավել է ՖԻԴԵ-ի աշխարհի առաջնության ոսկին. Հայաստանի շախմատի ֆեդերացիա

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում կազմակերպված առաջնության շրջանակում անցկացվել են նաև կայծակնային շախմատի մրցաշարեր, որոնցից մեկի հաղթող է դարձել Սարգիս Մանուկյանը:

Երկու հայրենիք

28 Nov, 07:07


Պարզվում է, որ կառավարությունը ներքին կարգով ձգում է այն արցախցիների` բնակարանային սերտիֆիկատներից օգտվելու իրավունքի իրացումը, ովքեր կարող են պետության նախատեսված գումարը կանխավճար մուծել և դրա հիման վրա վարկ վերցնել:
Պայմանական, եթե 4 հոգանոց ընտանիք է և բնակարան է ցանկանում գնել Երևանում, ապա նրան տրվում է 12 մլն դրամ` սերտիֆիկատի ձևով:
Այս պայմաններում, բնականաբար, ընտանիքը պետք է հավելյալ հիպոթեքային վարկի տակ մտնի, որտեղ Երևանի դեպքում, մինչև 2025-ի հունվարի 1-ը, գործում է տոկոսադրույքի վերադարձի դրույթը:
Սակայն ինչպես ինձ հավաստիացրեցին այս ծրագրի շահառուները, այս ծրագրով կառավարության հետ աշխատող բանկերը, «վերևից» իջեցված հրահանգով, ամեն ինչ անում են, որ մարդիկ չկարողանան այս տարի ձևակերպել վարկը և հետագա տարիներին չօգտվեն տոկոսադրույքի գումարների հետ վերադարձից:
Ես տեղյակ չեմ` կա՞ն շահառուներ, որոնց վարկավորել են, սակայն ինձ դիմել են մարդիկ, որոնց դեպքում, այդ հիմքով խնդիր կա, ենթադրաբար այդ հանգամանքը տարածվում է շատերի վրա կամ բոլորի (փորձում եմ պարզել):
Կարծում եմ, որ սրանով է պայմանավորված, որ այն օնլայն հարթակը, որը գործում է սերտիֆիկատների դիմելու համար, շատ դեպքերում, սահմանված ժամկետում չի պատասխանում շահառուների դիմումներին (ես էլ եմ այդպիսի ահազանգ ստացել):
Այսինքն, գործընթացը ձգում են, որպեսզի Երևանում բնակարան գնողների դեպքում` անհնարին դարձվի տոկոսադրույքի հետ վերադարձի գումարներից օգտվելու հնարավորությունը և, այնպես են պրոցեսը տանելու, որ յուրաքանչյուր տարվա ընթացքում, սահմանափակ թվով ընտանիքներ օգտվեն ծրագրից:
Առանց այդ էլ կառավարության այս ծրագիրը բազմաթիվ խնդիրներ էր ստեղծել Արցախից բռնի տեղահանվածների համար, հիմա էլ լրացուցիչ արհեստական խոչունդոտներ:
Երբ որ սրան էլ գումարում ես հաջորդ տարվանից արցախցիների համար նախատեսված սոցիալական ծրագրի կրճատումները, ապա սարսափելի իրավիճակն ամբողջական է դառնում: Tigran Abrahamyan

Երկու հայրենիք

27 Nov, 12:04


«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը նոյեմբերի 21-ին գումարել է առցանց հանդիպում՝ Անգլիայի, Գերմանիայի, Կիպրոսի, Նիդերլանդների, Չեխիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Դանիայի, Բուլղարիայի և Ֆրանսիայի հայ համայնքների ներկայաուցչական մարմինների պատասխանատուների և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի անձնակազմի մասնակցությամբ։

Հարգելի պատճառներով հանդիպմանը չեն մասնակցել Հունաստանի, Ռումինիայի և Պորտուգալիայի ներկայացուցիչները։ Քննարկմանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ստեղծված Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի համակարգող, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը և հանձնախմբի անդամ Արմինե Ալեքսանյանը։

Ներկայացնելով հանձնախմբի նպատակը և գործունեությունը՝ Վ․ Օսկանյանը նշել է, որ հանձնախմբի գլխավոր օրակարգը միջազգային պաշտպանության երաշխիքներով արցախահայության հավաքական հայրենադարձության իրավունքի հետապնդումն է միջազգային հարթակներում։

Մասնակիցները, որպես օրվա հրամայական շեշտել են այդ խնդրի՝ բոլոր առումներով բարձրացումն ու հետապնդումը, որովհետև այն ոչ միայն արդար իրավունքի իրացման խնդիր է, այլ նաև միջազգային իրավունքի պարտադիր նորմ, ինչի վերաբերյալ արդեն իսկ գոյություն ունի միջազգային լայն արձագանք, Արդարադատության միջազգային դատարանի որոշում և բազմաթիվ երկրների ու կազմակերպությունների հայտարարություններ։

Կարևորվել է վերադարձի իրավունքի իրացման համար էական նշանակություն ունեցող՝ Արցախի պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը։

Քննարկման ընթացքում կարևորվել է նաև վերադարձի իրավունքի իրացման գործում համահայկական ուժերի զորաշարժի անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել ներկայումս Հայաստանի իշխանությունների կողմից այս հարցի հետապնդման բացակայութանը։

Ժողովի մասնակիցները նաև զեկուցել են իրենց երկրներում ի նպաստ Արցախի խնդրի կատարված աշխատանքները։

Քննարկման արդյունքում որոշվել է առաջիկա նիստը նույնպես գումարել արցախահայության վերադարձի իրավունքի իրագործման աշխատանքների օրակարգով՝ քննարկելու շրջաններից ստացված առաջարկները։ Որոշվել է նաև մշտական կապ պահել Վարդան Օսկանյանի և հանձնախմբի այլ անդամների հետ՝ փոխադարձ իրազեկելու կատարվող աշխատանքների մասին և, ըստ անհրաժեշտության, համադրելու նախաձեռնությունները։

Երկու հայրենիք

26 Nov, 16:13


40+10-երի հաշվի տան վարձն ենք վճարում, կրճատում են, որ գնա՞նք երկրից. արցախցիները մտահոգ են Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://yerkir.am/hy/article/2024/11/26/283536?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR17h8k7QJhhSmd8pWb4R1qo2IjpTfawxQe7IAsfSv8kwMUh3xtxE4PEurY_aem_ljl1TjG9KGdaVr5xHhKK4w

©️ 1991 - 2024 Երկիր Օրաթերթ

Երկու հայրենիք

26 Nov, 06:27


Բաքվից և Երևանից ազդակներ են հղվում, որ որոշակի դադարից հետո բանակցությունները կշարունակվեն դեկտեմբերին:
Այս փուլի գլխավոր և, թերևս, ամենավտանգավոր թեման, այսպես կոչված, սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են:
Ինչու՞ եմ այդպես համարում, որովհետև կողմերը քննարկում են սահմանային այն տեղամասերի հաջորդականությունը, որտեղով պետք է հերթականությամբ տեղի ունենա, այսպես կոչված, դելիմիտացիան:
Ադրբեջանը ձգտում են հասնել իր համար առաջնահերթ համարվող ուղղություններում պրոցեսի իրականացմանը, իսկ ավելի կոնկրետ` Հայաստանից տարածքների «խաղաղ խլելուն» և իր համար պատեհ պահին` գործընթացը սառեցնելուն կամ տապալելուն:
ՀՀ իշխանությունն էլ առաջնորդվում է այն սկզբունքով, որ քանի Ադրբեջանը ուժեղ է կամ ռեգիոնում ուժերի հավասարակշռությունը չի վերականգնվել, պետք է Ադրբեջանին հանձնել կամ զիջել այն, ինչ պահանջվում է: Tigran Abrahamyan

Երկու հայրենիք

25 Nov, 06:06


Հարգելի արցախցիներ և ոչ միայն, խնդրում եմ արձագանքեք։
Հաշվի առնելով այն փաստը, որ ցեղասպանության ենթարկված ու բռնի տեղահանված Արցախի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության կառավարությունը ժամանակավոր վերցրել է իր պաշտպանության տակ և օրենքով ճանաչել փախստական, ինչպես նաև այն փաստը, որ ՀՀ-ն ունի Փախստականների մասին կոնվենցիայով նախատեսված փախստականների իրավունքների պաշտպանության և աջակցության պարտավորություններ,
ենթադրվում է, որ արցախցիները, ինչպես աշխարհի քաղաքակիրթ պետություններում գտնվող բոլոր փախստականները, պետության կողմից պիտի ապահովվեն կացարանով, սնունդով և ստանան այլ աջակցություն։
Այնուհանդերձ, ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում տրամադրել միայն 50 000 դրամ (40 000+10 000) արցախցի փախստականներին, բայց միայն նրանց, ով չունի բնակարան Հայատանի տարածքում։ Չնայած, որ եկամտի աղբյուր կորցրաց ընտանիքի համար բնակարան ունենալը դեռ չի նշանակում ունենալ կենսաապահովման միջոցներ։
Անընդատ շրջանարության մեջ մտցնելով այդ աջակցությունը դադարեցնելու մասին թեզը, կառավարությունը այս անգամ ընդունեց որոշում 2025թ․ մարտ ամսից 50000 դրամների ծրագիրը ավարտելու վերաբերյալ, թողնելով միայն մի քանի խոցելի խմբերի ներկայացուցիչներին՝ էն էլ մի քանի ամսով։
Հիմա հարց՝ ի՞նչ է փոխվելու մարտ ամսից այն մարդկանց համար, որոնք զրկվել են Հայրենիքից, բնակարանից, աշխատանքից ու մնացել են անպաշտպան։ Նրանց տրամադրվե՞լ է կացարան, նրանք ապահովվա՞ծ են սնունդով, թե՞ բոլորը ունեն բավական եկամուտ այդքանը ինքնուրույն ապահովելու համար։
Ենթադրվող պատասխան․ կառավարությունը՝ վերցնելով արցախցիներին մինչև 2025թ․ վերջը ժամանակավոր պաշտպանության տակ՝ իր ստանձնած պարտավորությունների շրջանակներում պարտավոր է կամ շարունակել կենսաապահովման համար առանց այդ էլ անբավարար 50 000 դրամի ծրագիրը բոլոր արցախցիների համար, կամ էլ տրամադրել կացարանը ու սնունդը։ Ինչպես որ հայտարարվում է բոլոր միջազգային ատյաններում ու օտարերկրյա պաշտոնյաների հետ հանդիպումներում։
Իմ իրավաբան ընկերներին խնդրում եմ օգնել մեզ իրավաբանորեն գրագետ ձևակերպել այս խնդիրը ու ներկայացնել համապատասխան ատյաններ։

Երկու հայրենիք

23 Nov, 06:16


Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի:

Սրա առաջին մասում նշվում է, որ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճին, պետք է կրճատել պարտադիր ժամկետային ծառայության ժամկետը:

Հայեցակարգում նշվում է, որ այն պետք է իրականացվի փուլային տարբերակով, հիմնականում` «Պաշտպան հայրենյաց» ծրագրի միջոցով և որպես ժամկետ է սահմանված 2027 թվականը:

Ներկայումս մենք ոչ միայն կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքով պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք, այլ այսօր, առավել քան երբևէ, համալրման խնդիրը հրատապ է:

Այն ծրագրերն ու մեխանիզմները, որոնք կառավարությունն է ընդունել, դրանք այս առումով ոչ միայն բեկման հնարավորություն չեն ստեղծել, այլ շատ դեպքերում ծանր հետևանքների են հանգեցնում:

Այս միտումների ու տեմպի պարագայում, պետությունը մինչև 2027 թվականը ժամկետային ծառայությունը կրճատելու որևէ հնարավորություն ոչ միայն չի ունենալու, այլ ենթադրաբար նոր` խոշոր ռեսուրսներ պետք է ուղղի, համալրման խնդիրը ինչ-որ ձևով լուծելու ուղղությամբ:

Ըստ այդմ` իշխանությունն այս հայեցակարգում այսպիսի ուղենիշ է սահմանել, հիմքում ունենալով 2 նպատակ:

Առաջին, սա ունի նախընտրական համատեքստ և նախատեսված է 2026 թվականի ընտրությունների ժամանակ որպես հանրային առումով զգայուն հարց շահարկման դնելու համար` ինչպես արեց 2021 թվականին, ինչն անշուշտ հնարավոր չի լինի իրագործել:

Երկրորդ, առավել վատ վարկածս կապված է Ադրբեջանի` ՀՀ-ին իջեցված ապառազմականացման պահանջի հետ, ինչը ենթադրում է սպառազինության, զինտեխնիկայի և բանակի թվակազմի անգամներով կրճատում:

Եթե իշխանությունը հույս ունի, որ մինչև 2027 թվականը «Խաղաղության պայմանագիր» կստորագրի և սահմանին ԱԱԾ սահմանապահներ տեղակայելով հնարավորություն կունենա ծառայության ժամկետային կրճատումների գնալ, ապա այդտեղ էլ ոչ պակաս խնդրահարույց հարց է լինելու սահմանապահի համալրումը, որն իշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու:
Tigran Abrahamyan

Երկու հայրենիք

22 Nov, 11:53


Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք
«Ավարտին է մոտենում Բաքվում անցկացվող COP29:
Այս միջոցառումից մնաց մեկ կարևոր արձանագրում. ՔՊ-ն բառացիորեն տապալեց գերիների վերադարձի մասին մեր նախաձեռնած Ազգային Ժողովի հայտարարության ընդունումը:
Ու թող հեքիաթներ չպատմեն՝ հայտարարության տեքստը մշակելիս մենք հատուկ ընտրել ենք այնպիսի ձևակերպումներ, որոնք առնչություն չեն ունենա ներքաղաքական գործընթացների հետ: Կրկնում եմ՝ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱՐ:

Այլ կերպ ասած՝ Եվրոպական Խորհրդարանի ու մի շարք երկրների պատգամավորներ հայտարարություններ են տարածել մեր գերիների վերադարձի պահանջով, իսկ մեր Ազգային Ժողովի իշխող մեծամասնությունը այն տապալեց:
Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք:
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... Դուք տենց բաներ չեք լսել...
Աթոռ, աթոռ, աթոռ ՝ էտ ա ձերը:» Մամիջանյան

Երկու հայրենիք

21 Nov, 19:03


Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների խորը պայքար է:

Չնայած 44-օրյա պատերազմում ունեցած հաջողության և 2023 թվականի արցախյան ամբողջական օկուպացիայի, հայերի էթնիկ զտումների և բռնի տեղահանության փաստին, ադրբեջանական ողջ քարոզչությունն ուղղված է Հայաստանի դեմ միջազգային հերթական հայցի տեղեկատվական ապահովմանը:

Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:

Ի դեպ, Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը և պատահական չէ, որ ռեպորտաժների կադրերի կենտրոնում Սերժ Սարգսյանն է, իսկ Փաշինյանը միայն հանդիպում է սարկազմիկ բնույթի նյութերում:
Տիգրան Աբրահամյան

Երկու հայրենիք

21 Nov, 09:19


Ովքեր քիչ թե շատ ծանոթ մարդիկ ունեն պետական կառավարման համակարգի տարբեր ոլորտներում, ուղղակի թող հարցնեն իրենց ծանոթներից, ընկերներից, թե ինչեր են տեղի ունենում ապարատի ներսում. բոլոր ոլորտներում ու գերատեսչություններում «խնամի-ծանոթ-բարեկամ» տարբերակով ոնց են երկիրը վերածել մի մեծ ընտանեվարության՝ Փաշինյանի գլխավորությամբ:
Թե ինչի են, օրինակ, մեկ կամ երկու գերատեսչությունների ղեկավարների դարձնում քավության նոխազ, դա արդեն ներիշխանական այլ բազարների թեմա է, բայց որ բոլոր ոլորտներում նույն պատկերն է, դրանում ես կասկածներ չունեմ... Նյութը հղմամբ՝ https://hraparak.am/post/1e9226de55f9ee65d10a62484bb2499b

Երկու հայրենիք

21 Nov, 08:44


Հուսամ, արցախցիներ ջան, լուռ չեք սպասի էս օրվան։
Առնվազը բացատրություններ կպահանջե՞ք, չէ։

Արցախից բռնի տեղահանվածներից 2025թ.-ի ապրիլից 40 հազար դրամ աջակցություն կստանան միայն անչափահասները, թոշակառուները, կերակրողին կորցրածներն ու առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք:

Երկու հայրենիք

20 Nov, 18:14


🔹Սուրեն Աղաջանյանը (60 կգ) հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն:

📌Նա առավելություն ստացավ հյուսիսկորեացի մարզիկի խախտման պատճառով:
🔹ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Գասպար Տերտերյանը (67 կգ)՝ զինվորականների ըմբշամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն

📌Երևանում ընթացող ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ բանակային առաջնության եզրափակչում մեր մարզիկը ժամանակից շուտ 11:0 հաշվով հաղթեց Իրանի ներկայացուցչին:

Երկու հայրենիք

20 Nov, 16:20


Բա իմացա՞ք, այն ՔՊ-ական պատգամավորին, ում դեմոնստրատիվ ուղարկել էին նարկոդիսպանսեր թմրանյթի թեստ հանձնելու, պատասխանները դրական ա եղել:

Այս դեպքով ապացուցվում է, որ թմրանյութերի շրջանառության դեմ պայքարում պատկան մարմինները կոնկրետ կարմիր գալչկաների համար են աշխատում: Այսինքն` անունը կա, ամանումը չկա:

Օրինակ արդեն վստահաբար կարող ենք պնդել, որ ՔՊ վարչության նիստ վարողը դետալ առ դետալ գիտի, թե քպ-ականաններից ով՞, ե՞րբ ու ի՞նչ ինտենսիվիթյամբ է թմրանյութ օգտագործել: Ավելին` հաջորդ օգտագործման ժամկետը երբ է և այլն:
Այսինքն` գիտի նաև, թե հաջորդն ումա ուղարկելու նարկոդիսպանսեր, մանավանդ էս կադրային հունձից հետո:

Չզարմանաք, որ հաջորդիվ, ասենք օրինակ մեկին ուղարկի հղիության թեստ հանձնելու, մյուսին` կորոնայի թեստ ու այդպես շարունակ:

Հիմա հետաքրքիրն այստեղ այն չէ, թե ինչու են ստեղծվել ինստիտուտներ, որ չպիտի արդյունավետ գործեն, այլ այն, որ հատիկ հատիկ գիտեն` ովքեր են օգտագործողները ու ոչ թե օրենքով իրենց վերապահված գործն են անում, այլ հայտնում են շեֆաց շեֆին, որ ինքը որոշի` ոնց ժերտվա տա` խայտառակ հետո՞ պաշտոնանկություն, թե՞ հակառակը:

Մեկ անձի քմահաճույքի բաստիոն, որտեղ օրենքը թելի կծիկի պես փաթաթած ունեն, երբ որ պետքա ու ոնց պետքա:
Վահագն Սարոյան

Երկու հայրենիք

20 Nov, 13:09


Այն երկրներն ու միջազգային կառույցները, որոնք հայտարարում են արցախցիների խաթարված իրավունքների վերականգնման, այդ թվում` Արցախ վերադարձի անհրաժեշտության մասին, խնդրին սրտացավ ու անկեղծ մոտենալու դեպքում խիստ ուշադրության կենտրոնում կպահեին Ստեփանակերտն ավիրելու խնդիրը:
Տևական ժամանակ է` ինչ Ադրբեջանը քանդում է Ստեփանակերտի թաղամասերը, ոչնչացնում, անարգում ոչ միայն Արցախի պատմամշակութային կոթողներն ու սրբավայրերը, այլ մարդկանց ունեցվածքը:
Միջազգային կառույցները որպես կանոն արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում:
Եթե աշխարհաքաղաքական դերակատարների մոտեցումներում Արցախի հարցը զուտ շահարկումների և Ադրբեջանի վրա ազդելու ճնշման միջոց չէ, ապա դրա հետ կապված արձագանքը պետք է լինի կոշտ և զսպող: Tigran Abrahamyan

Երկու հայրենիք

19 Nov, 18:45


Վախկոտ 《հեծանվորդը》 Երևանի փողոցներում միշտ արժանանալու է նման 《ողջույնների։

Երկու հայրենիք

19 Nov, 12:24


Ծիծեռնակաբերդում հնչելու է Թուրքիայի օրհներգը և հայ զինվորականները ոտքի են կանգնելու դրա տակ։
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունում չեն լինի հայ անվանի ըմբիշները, քանի որ այդ առաջնությունում պետք է հաղթի Թուրքիայի հավաքականը։
Ծիծեռնակաբերդ բլուրում, ՄՀՀ-ում բարձրանալու է Թուրքիայի դրոշ , իսկ մասնակիցները, այդ թվում և ՀՀ բանակայինները հոտնկայս այն լսելու են։
Ահա, այն ամենը,ինչ դուք ուզում էիք իմանայինք, թե ինչու բանակի գլխավոր ֆիզռուկ Արթուր Դավթյանը արգելել է մեր ուժեղագույն ըմբիշներին մասնակցել այս առաջնությանը։
Հայաստանը հյուրընկալելու է առաջնությունը նոյեմբերի 20–22–ին: Tigran Kocharyan

Երկու հայրենիք

19 Nov, 09:04


Թբիլիսիի Ճավճվաձեի պողոտայում ոստիկանությունը սկսել է ցրել ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցը։ Ներքին գործերի նախարարության հարյուրավոր աշխատակիցներ՝ պարեկային ոստիկանությունը, քրեական ոստիկանությունը, հատուկ ջոկատայինները, ցուցարարներին հեռացրել են Թբիլիսիի Ջավախիշվիլիի անվան պետական ​​համալսարանի առաջին մասնաշենքից դեպի Մելիքիշվիլի փողոց, որն ավելի մոտ է Ֆիլհարմոնիկին:

Երկու հայրենիք

19 Nov, 07:08


«Caucasus Heritage Watch»-ն ահազանգում է՝ ադրբեջանցիներն ավերել են Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին։ Արբանյակային լուսանկարներ են հրապարակել:

Երկու հայրենիք

19 Nov, 06:18


Վերջին օրերին բազմաթիվ իրադարձություններ եղան, բայց իմ մտքին անընդհատ իշխանության այն հայտարարություններն են, որոնք ուղիղ սպառնալիք են ստեղծում երկրի զինված ուժերի համար:
Բանակը, այսպես կոչված, շարքային ինստիտուտի վերածելը, ավելին դրան երկրորդական դեր վերապահելը (ըստ Նիկոլի մեր երկրի հերոսը հարկատուն է), ցույց է տալիս, որ առաջիկայում բանակի դեմ նոր պրոցեսներ են լինում:
Այդ ամենից առաջ իշխանությունը կտրուկ նվազեցնում է բանակի դերը, որպեսզի հետագայում այդ կառույցի դեմ ցանկացած ոտնձգություն հանրային ընկալման առումով ծանրակշիռ արձագանքի չհանգեցնի:
Բանակն իր ամբողջության մեջ այո´ սրբություն է, որովհետև նրա ձևավորման հիմքում բազմաթիվ նահատակների արյուն է դրված, իսկ նրա կրած առաքելությունը որևէ ձևով համեմատելի չէ մյուս բոլոր ինստիտուտների և կառույցների նշանակությանը: Tigran Abranamyan

Երկու հայրենիք

18 Nov, 07:47


Էլինա Դանիելյանը և Կարեն Գրիգորյանը դարձել են Պորտուգալիայում ընթացող Figueira da Foz-Sabir Ali շախմատային մրցաշարի հաղթողներ.

Երկու հայրենիք

18 Nov, 07:18


Գերիների հարցը ներքաղաքական համատեքստում չենք արծարծել, ՔՊ-ն վիժեցրեց գործընթացը. Աբրահամյան

Երկու հայրենիք

16 Nov, 16:18


Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի գեղասահքի Գրան պրիի փուլում առաջին տեղն է գրավել կարճ ծրագրում։

Նա իր ելույթի համար 86,37 միավոր է ստացել։

Armenia Sputnik

Երկու հայրենիք

16 Nov, 16:08


Փաստորեն ըստ նիկոլի Սողոմոն Թեհլերյանը պետության չգոյության սիմվոլ է։Մի կողմ եմ դնում էն հանգամանքը,թե ինչ կլիներ,եթե ասենք Իսրայելում ֆաշիստներից վրեժ լուծողների մասին սենց բան ասեին։Զուտ կենտրոնանաք Թեհլերյանի ու նրա պետության իբր չգոյության սիմվոլ լինելու վրա։

Եվ այսպես 1919 թվականին Երևանում(կադաստրի թուղթ ունեցող Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք) Հայ Հեղափոխական Դաշնակցության(այսինքն նույն պետության ղեկավար քաղաքակա ուժ հանդիսացող կուսակցության) IX ընդհանուր ժողովում որոշվում է ի կատար ածել երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխների նկատմամբ օրինական դատավճիռը։Նշվում են ցեղասպանության հանցագործների 650 անուններ,որոնց մեջ առանձնացվում են 41 գլխավոր հանցագործները։«Նեմեսիս» գործողությունն իրականացնելու համար ստեղծվում է պատասխանատու մարմին (ղեկավար նշանակվում է ԱՄՆ-ում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Գարոն) և հատուկ Ֆոնդ (ղեկավար նշանակվում է Ահարոն Սաչագլյան)։ Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումը իրագործում էին Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը։Թե ինչ եղավ հետո ու ո՞վ էր Սողոմոն Թեհլերյանը ավելորդ է նշել։Այս ամենը հստակ վկայությունն է նրա,որ Թեհլերյանը ոչ թե պետության չգոյության,այլ հակառակը պետության գոյության դասական օրինակ է։
Դավիթ Փյան

Երկու հայրենիք

15 Nov, 16:13


Մարտական խնդիրների կատարման ուղղությամբ կամավորական խմբերի մասնակցությունը իշխանությունը կապում է պետական ինստիտուտների ոչ լիարժեքության հետ:

Իշխանությունը նախ սրանով արձանագրում է, որ պետության ղեկին գտնվելու այս 6-7 տարիներին պետական ինստիտուտների գործունեությունը խափանել է, դա մեղմ ձևակերպելով որպես ոչ լիարժեք:

Երկրորդ, Փաշինյանի մատնանշած ոչ լիարժեք ինստիտուտը` բանակը, ըստ իշխանության, իր գործառույթը չի կատարում և ստիպված ներգրավում են Երկրապահ կամավորականների միությանը, որի ղեկավարն, ի դեպ, օրեր առաջ հայտարարում էր, ադրբեջանցիներին դիմադրելու հնարավորություն չկա:

Երրորդ, ես կարծում եմ, որ խնդիրը ոչ թե բանակի` որպես ինստիտուտի ոչ լիարժեք լինելն է, ինչպես իշխանության առաջնորդն է պնդում, այլ այն, որ կառավարությունը տապալել է պաշտպանության և անվտանգության ուղղությամբ իր ծրագիրը, ինչը ռեսուրսների վատնման տեսանկյունից խոցելի է դարձրել ´ բանակը, և´ պետական անվտանգությունն ապահովող մյուս ինստիտուտները:
Tigran Abrahamyan

Երկու հայրենիք

15 Nov, 05:25


Մամուլից տեղակացա, որ ՔՊ վարչության նիստ վարողը նիստին ներկա գյումրեցի պատգամավորին ուղարկել է թմրանյութի անալիզ հանձնելու։ Քանի որ դադարել ենք զարմանալ այս 6 տարիների ընթացքում, այս լուրն էլ զարմանք չառաջացրեց...

Հիշում եք չէ՞, որ այս տարվա փետրվարին ստեղծվեց թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով, որի մեջ ներգրավված են ուժային և իրավական բոլոր կառույցների, առողջապահության ու ՊԵԿ-ի ներկայացուցիչները։ Ու գիտե՞ք ինչն է հետաքրքիր, որ թմրանյութերի շրջանառության դեմն առնելը ոչ միայն չի հաջողվում, այլ օգտագործողների քանակը, ըստ մասնագետների, ավելացել է կանանց ու անչափահասների շրջանում։

Բանից պարզվում է, պատգամավորին էլ են ուղարկում թմրանյութի անալիզ հանձնելու: Մասնագետներ ջան, սա էլ արձանագրեք:

Մի կարևոր արձանագրում ևս, այս խնդիրը ոչ միայն հասարակական, այլ նաև անվտանգային խնդիր է պետության առջև ծառացած:
Վահագն Սարոյան

Երկու հայրենիք

15 Nov, 03:43


Հայ ֆուտբոլի երկրպագուները պահահանջում են ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյսնի հրաժարականը

Երկու հայրենիք

14 Nov, 16:55


Ի՞նչ սպասել այն կառավարությունից, որի ղեկավարը հակադրության մեջ է դնում հասարակ քաղաքացուն ու իր զինծառայողին, կոչ անում դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը, իր պաշտպանության նախարարը հայտարարում է, թե ՀՀ ի օկուպացված տարածքների խնդիրը բանակի խնդիրը չէ, ԵԿՄ նախագահն էլ իր հերթին հայտարարում, թե որևէ հնարավորություն չունեն Ադրբեջանի դեմ կռվելու, իսկ մնացյալ քպակականներն էլ սոխակի պես դայլայլում նմանատիպ թեզերի ներքո։

Նմանատիպ հայտարարություններով ինչ՞ սիգնալներ են փոխանցում հենց դիրքերում կանգնած զինծառայողին, հանրությանը․․․

Սա է սրանց պրոպագանդան․․․պառակտիչ, հյուծիչ քաղաքականություն հենց իր թիրախային լսարանի ներսում,․ թույլ, տկար, ծուռվիզ, վախկոտ ու անլեզու քաղաքականություն՝ դրսի տերերի առաջ․․․

Որ ասես՝ սրանք չեն հասկանում, թե ինչ է պետական պրոպագանդան, ու ինչ ուղղությամբ են շարժվում, պարզ միամտություն կլինի։ Որ ետ ես նայում, թե ինչպես էր գործում Սերժ Սարգսյանի ժամանակ պետական պրոպագանդան, ինչ ռելսերի վրա էր դրված, ու համեմատում սրանց խայտառակ քարոզչական ուղերձների հետ, կատաստրոֆիկ պատկերը գալիս է աչքերիդ առաջ․․․
Շիրազ Խաչատրյան

Երկու հայրենիք

14 Nov, 16:49


նեռը թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո (հաշվե՛ք՝ 2018-ի մայիսի 8-ից)։ 6-6-6:

ՀԳ. Չգիտեմ՝ ովա սրանց հրահանգներ տալիս, բայց որ էդ մարդը սիմվոլիկայի մեծ սիրահար ա, էդ անառարկելի փաստ ա։
Ռուբեն Մելիքյան

Երկու հայրենիք

13 Nov, 14:40


Բաքվում ԱՄՆ դեսպանը երեկ կարևոր բացահայտում է արել.

«Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ մշակում է սահմանները հատող գետերի ջրի ինտեգրված կառավարման սխեմա»։

Այսպիսի հանձնաժողովի գոյության մասին ՀՀ դե-ֆակտո իշխանությունների որևէ հայտարարություն չեմ տեսել։

Փաստորեն, ամերիկյան դեսպանը բացահայտել է, որ իրենց քավորությամբ ինչ-որ հանձնաժողով է գաղտնի աշխատում։

Հանձնաժողով բառը՝ «հանձնելու ժողով» իմաստով։

Կարող ենք ենթադրել, որ խոսքը նախևառաջ Հայաստանի տարածքով անցնող գետերից ջրառը սահմանափակելու և Ադրբեջանի տարածք ավելի շատ ջուր բաց թողնելու մասին է։

Բնականաբար, Հայաստանի գյուղատնտեսության և ընդհանրապես տնտեսության հաշվին...

Կարեն Վրթանեսյան

Երկու հայրենիք

13 Nov, 08:06


Մինչ հայաստանյան իշխանությունը խուսափում է Ադրբեջանի հանցավոր քաղաքականության արձանագրումից, հանցավոր անգործություն դրսևորում Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի դրսևորումների, էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականության ուղղությամբ, Ադրբեջանը տարբեր միջազգային ատյաններում, դատական ատյաններում ակտիվ գործողությունների է դիմում:
Ավելին, ադրբեջանական իշխանությունները սպառնում են, որ ամենատարբեր միջոցներով հասնելու են Հայաստանի նկատմամբ ճնշումների և պատժամիջոցների:
Երբ նախօրեին ռազմագերիների, գերիների հարցով խորհրդարանի հրատապ քննարկման ժամանակ ես ու իմ գործընկերները խոսում էինք Ադրբեջանի` միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ դրսևորած անհարգալից վերաբերմունքի և դրանց չկատարման մասին, իշխանությունը միակ բանը որն անում էր` իրականությունից փախուստն էր:
Խղճուկ «բացատրություններ», գլխիկոր պահվածք և իրավիճակն առավել փակուղու տանող մոտեցումներ: Tigran Abrahamyan

Երկու հայրենիք

13 Nov, 07:54


Ելնելով միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հիմնարար դրույթներից, Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին․ Հայտարարություն
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հայտարարություն են տարածել Ադրբեջանում գտնվող գերիների և ռազմագերիների վերաբերյալ։ Հայտարարությունում ասված է.

«Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 4-ը իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ամբողջ արցախահայությունը ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի տակ ստիպված եղավ լքել իր պատմական հայրենիքը, որտեղ հայկական քաղաքակրթական ժառանգությունը ունի հազարամյակների պատմություն: Բաքվի ռեժիմի կողմից ցեղասպան քաղաքականությամբ իրականացված արցախահայության զանգվածային բռնի տեղահանումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է:

Ադրբեջանական ագրեսիայի և արցախահայության բռնի տեղահանման հետևանքով ավելի քան մեկ տարի ապօրինաբար գերության մեջ են պահվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և բազմաթիվ հայաազգի գերիներ։ Բաքվի բանտում մեր հայրենակիցներին պահելը ոչ միայն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանք է, որի դրսևորումները չեն դադարում մինչև այժմ, այլեւ առկա բանակցային գործընթացում մարդկային կյանքերը, ազատությունն ու արժանապատվությունը որպես ճնշման միջոց օգտագործելու փորձ:

Բաքվում անցկացվելիք ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի» մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի (COP29) անցկացման զուգընթաց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը

1. Կոչ է անում միջազգային հանրությանը՝ օգտագործել իր ազդեցությունը և պահանջել Ադրբեջանի կողմից անմիջապես ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս բոլոր հայ գերիներին, ովքեր անօրինական կերպով պահվում են Բաքվում:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը հորդորում է ակտիվորեն համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ՝ հասնելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս բոլոր հայ գերիների ազատ արձակմանը:

3. Հիշեցնում է Ադրբեջանի ղեկավարությանը, որ ելնելով միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հիմնարար դրույթներից՝ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին»:

Երկու հայրենիք

12 Nov, 18:38


Դատարանը վերացրեց Գերասիմ Վարդանյանի տնային կալանք խափանման միջոցը, որը մեծ ձեռքբերում էր Գերասիմի պարագայում»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

Երկու հայրենիք

12 Nov, 13:57


Շուշեցի Դավիթն ու ստեփանակերտցի Արմանն Աստանայում զբաղեցրել են մրցանակային տեղեր
«Սպորտային ու հաղթանակների շաբաթ էր»,- MediaHub-ին ասում է Հայաստանի ու Արցախի վաստակավոր մարզիչ Էռնեստ Միրզոյանը, ով տասնամյակներ առաջ Արցախում հիմք է դրել Սամբո մարզաձևի կայացմանն ու հանրայնացմանը։ Գործունեության ընթացքում Արցախի սամբիստները 3 անգամ նվաճել են Աշխարհի, 7 անգամ՝ Եվրոպայի չեմպիոնության տիտղոսը։

«Դրանից բացի ունենք 30-ից ավելի մրցանակային տեղեր տարբեր առաջնություններից։ Անցած 2 օրերին էլ Սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունեցել Ղազախստանի Աստանա քաղաքում, դարձալ հաղթանակներով ենք վերադարձել։ Շուշեցի Դավիթ Հովսեփյանը 3-րդ մրցանակային տեղի համար պայքարում հաղթեց ադրբեջանցուն, որն, ի դեպ, Աշխարհի չեմպիոն էր, իսկ հետո տապալեց թուրքմենստանցի մարզիկին ու գրավեց 3-րդ պատվավոր մրցանակային տեղը»,- ասաց մարզիչը։ Մարտական Սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը դարձել է Սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Երկու հայրենիք

12 Nov, 11:26


Ադրբեջանը հայ գերիներին ու ռազմագերիներին այս 4 տարվա ընթացքում օգտագործել է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. այս առումով կարևոր եմ համարում COP29-ի անցկացման օրերին գերիների թեմային առնչվող քննարկումը մեր խորհրդարանում, այս մասին հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը

ԱԺ-ում քննարկվել է խորհդարանական ընդդիմության ներկայացրած նախաձեռնությունը, որով առաջարկվում էր ԱԺ հայտարարություն ընդունել Բաքվում գտնվող ռազմագերիների և պատանդների ազատ արձակման կոչով, ՔՊ խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, նախաձեռնությունը տապալվեց:

Երկու հայրենիք

12 Nov, 03:31


Գրետա Թունբերգի նախաձեռնությամբ Թբիլիսիում անցկացվեց հավաք ի դեմ` COP 29-ի (որն երեկ սկիզբ առավ Բաքվում) Ալիևի բռնապետ ռեժիմի և էթնիկ զտումների, իսկ մինչ այդ կայացավ Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքարկելով Բաքվում սկիզբ առած COP 29, ազատ արձակելու Վրաստանում ձեռբակալված լրագրող Ափգան Սադիգովի և նրա արտահանձնման Ադրբեջան:

Երկու հայրենիք

11 Nov, 18:44


Բազմակի օգտագործման ժետոններն էին էժան նստու՞մ մետրոպոլիտենի համար, թե՞ մեկանգամյա QR կոդով թղթերը, այն պարագայում, որ ամեն օր մետրոյի յուրաքանչյուր կայարան ամեն 3 րոպեն մեկ ՄԻՋԻՆՈւՄ 100 մարդ է մտնում:
Մաթեմատիկան թողնում եմ ձեզ, բայց տրամաբանությունը կորում ա, արդեն գոյություն ունեցող ժետոնից հրաժարվելու մասով:
Հակադարձողները կասեն նոր համակարգ է ներդրվում և այլն, բայց միևնույն է, անգամ այդ նոր համակարգի պարագայում քիչ ծախսով մեծ շահույթ ստանալուց հրաժարվելը բերելու է թանկացման: Պետությունը համակարգի նկատմամբ ունի աշխատացնողի և շահույթ ստացողի դերակատարում, չհաշված` պատասխանավությունն ու անվտանգությունը, դոտացիան էլ ձեզ նվեր:
Այս պարագայում ադեն համակարգի թանկացումն անգամ արվում է գրագիտության լուրջ դեֆիցիտով:
Վահագն Սարոյան

Երկու հայրենիք

11 Nov, 17:21


Եվրախորհրդարանի պատգամավորի խոսքը։

Ի դեպ, սյսօրվա չէ։

Երկու հայրենիք

11 Nov, 06:13


Ադրբեջանական հռետորաբանությունը COP29-ին ընդառաջ բավականին սրվել է: Թե ինչով է դա պայմանավորված՝ պետք է դեռ մանրամասն ուսումնասիրել:
Ընդ որում՝ թվում էր, թե որ Ադրբեջանն միջազգային խոշոր միջոցառումը պետք է օգտագործեր իր «խաղաղասիրական», «կառուցողական» դիրքորոշումները ներկայացնելու համար, սակայն ինչ-որ բան այն չէ:
Ալիևը հատկապես վերջին շրջանում ակտիվ քննադատում է միջազգային այն դերակատարներին, երկրներին, որոնք ինչ-որ կերպ աջակցում կամ սատարող հայտարարություններ են հնչեցնում Հայաստանի մասին, դեռ չեմ խոսում Հայաստանի դեմ իջեցվող նախապայմանների ու սպառնալիքների մասին:
Հայաստանյան իշխանությունների այն պնդումները, որ զիջումներով կարելի է խաղաղության հասնել, ոչ միայն մեզ չի մոտեցրել իրական խաղաղության, այլ հավելյալ խոցելիություն է ստեղծել Հայաստանի Հանրապետության համար: Tigran Abrahamyan

Երկու հայրենիք

10 Nov, 17:17


Վերջին օրերի ընթացքում մի քանի անգամ փորձել ենք ըստ գործող ընթացակարգի, պայմանավորվածության ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա Հայաստան-Ֆարերյան Կղզիներ հանդիպման տոմսերը, սակայն մեզ տվել է խուսափողական պատասխաններ։ Թե ինչպես Հայաստանի ազգային հավաքականի երկու ֆան շարժումները կարող են ձեռք բերել այն տրիբունաների սեկցիաների տոմսերը,որտեղ մշտապես տեղակայվում են։
Տոմսերի գնման օնլայն հարթակում հասանելի չեն վաճառքի համար։
Մենք մարզադաշտից ազգային հավաքականին աջակցել ենք ձեր պաշտոնավարումից շատ ավելի վաղ ու աջակցելու ենք ձեզանից հետո։
Անկախ խոչնդոտներից RedEagles-ը և FAF-ը լինելու են իրենց մշտական տրիբունաներում և եթե ՀՖՖ-ն որոշում կայացնի ֆան շարժումների սեկցիաների տոմսերը հանել ազատ վաճառքի, հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու է ՀՖՖ ղեկավարության ուսերին։
Հանրային կերպով դիմում ենք ՀՖՖ-ին
ակնկալում վաղը ժամը մինչև 12:00, հստակ պատասխան ստանալ մեր ավանդական սեկցիայի տոմսերի ձեռք բերման մասին։
Red Eagles Fan Club
First Armenian Front

Երկու հայրենիք

09 Nov, 14:07


«Չորս տարի է անցել, ինչ լիովին հասկացել ենք՝ մեզ դավաճանել են. ինձ չեմ տեսնում Արցախում՝ Ադրբեջանի կազմում». Աննա Մանգասարյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2024/11/09/1453717/

Երկու հայրենիք

09 Nov, 06:46


Ադրբեջանի նախագահը նոյեմբերի 8-ի առիթով ծրագրային ելույթ է ունեցել, որտեղ բացի ավանդական քարոզչական առաջնահերթություններից ու սպառնալիքներից ստորացուցիչ բնույթի հայտարարություններ է հնչեցրել Հայաստանի իշխանության և նրա ղեկավարի հասցեին:

Որքան էլ սպասելի էր, այնուամենայնիվ բավականին տհաճ է, որովհետև այստեղ խնդիրը միայն նիկոլներն ու նրանց իշխանությունը չէ, սա նաև մեր երկրի ու ժողովրդի արժանապատվությանը հասցվող հարվածներ են:

Ալիևը հպարտանում է, որ ստիպել է Փաշինյանին իր հայտնի` «Արցախը Հայաստան է և վե´րջ» կարգախոսը փոխարինել «Ղարաբաղն Ադրբեջան է» ձևակերպումով:

Շարունակելով իր խոսքն Ադրբեջանի նախագահը հիշեցնում է, որ այս տարի էլ ստիպել է Փաշինյանին` հանձնելու հայտնի 4 գյուղերը. սա էլ սրանց խոստացած «սահմանազատումը»:

Սպառնալիքների առումով, Ալիևը խոսում է Հայաստանի ապառազմականացման ու, այսպես կոչված, փախստականների Հայաստան վերադարձի մասին, ընդ որում` դա ակնհայտ սպառնալիքի լեզվով է հնչում:

Սա է փաշինյանական քաղաքական կուրսի ծանր հետևանքը` հայաստանյան իշխանության շողոքորթության, անվերջ զիջողականության պատրաստակամության, գլխիկորության, ադրբեջական քաղաքական գծի շրջանակներում գործելու պայմաններում, Ալիևը հոխորտում է, շանտաժի գնում, սպառնում և անարգում հայաստանյան քաղաքական վերնախավին:

Յուրաքանչյուր պարտություն, զիջում, անարժանապատվություն դրսևորում մեր գլխին նոր պատերազմ ու պարտություն է բերելու:

Փաշինյանական իշխանության ամոթալի էջը պետք է փակել, հակառակ դեպքում սրանք մեր ժողովրդի գլխին նոր ողբերգություն և բռնի տեղահանություն են բերելու:

ՀԳ. Ալիևի նյարդային ջղաձգումները պատահական չեն, նրանք լավ գիտեն ու տեսել են, թե ինչ է լինում, երբ գլուխ է բարձրացնում գաղափարական հայը:
Tigran Abrahamyan

Երկու հայրենիք

09 Nov, 06:43


Մարինա Գևորգյանը հաղթանակ է բերել Հայաստանին` 2-րդ և 3-րդ տեղում թուրքերն են

Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի սան Մարինա Գևորգյանը հաղթանակ է բերել Հայաստանին` զբաղեցնելով պատվավոր առաջին հորիզոնականը Բուլղարիայում անցկացվող «DENKOVA-STAVISKI CUP 2024» միջազգային մրցաշարում:

Երկու հայրենիք

08 Nov, 11:30


Հերթական մտորումներիցս է, որ այս պահին մատածում եմ ու գրում։

4 տարի առաջ այս օրը ադրբեջանի նախագահը հիացմունքով լի խոսք հայտնեց իր ազգին՝ նշում էր, որ իրենք գրավել են Շուշին ոչ թե դիվանագիտական, այլ պատերազմական ճանապարհով։

Մի պահ քարացա, քանզի տեղեկություն ունեի իմ մտերիմներից, որ իրենք դեռ Շուշիում են, մի կերպ կարողացա կապի դուրս գալ, ասեցին, որ իրենք տեղում են, մի անգամ էլ հարց տվեցի, բայց այլ մոտեցմամբ՝ բարկացան։
Ուրախացած հեռախոսս ցած դրի։

Ամսի 9-ի առավոտյան կարդացի արդեն Արցախի նախագահի խոսնակի հայտարարությունը՝ «Շուշին դուրս է հայկական կողմի վերահսկողությունից», նորից նույն շոկը, մտածեցի երևի թշնամին էջը կոտրել է, բայց հաստատեցին, որ ինքն է գրել։
Ու զարմանում էիր ՀՀ ՊՆ-ի քար լռությունից այս հայտարարությունից հետո։

Այդ պահին երևի չէի ցանկանում ընկալելը այս ամենը։

Բայց հիմա հետ հայացք եմ գցում ու հասկանում, ինչ հմուտ՝ պասերով, թշնшմnւ հետ խաղացին։

Հ.Գ. Տեղում են, այսինքն ողջ են։

Երկու հայրենիք

06 Nov, 13:10


Ինձ նե՜նց հետաքրքիրա՝ Թրամփի ու Հարիսի Հայաստանյան մոլի կողմնակիցների մոտիվացիան։ Եթե հարցին նայում ենք ՀՀ շահերի դիտանկյունից, ապա բացարձակ մեկա՝ ով ա Ամերիկայի նախագահը, եթե ՀՀ վարչապետը գերագույն չնթռլոն ա։ Եթե հարցին նայում ենք Ամերիկայի հայ համայնքի տեսանկյունից, ապա տարբեր խմբերի համար ցանկալի թեկնածուն տարբեր է՝ ըստ խմբային շահերի։
Տակը ի՞նչ է մնում։ Կա՛մ Ամերիկա են ուզում տեղափոխվել ու ունեն ապագա հայրենիքի քաղաքական զարգացման տեսլական, կա՛մ էլ աշխատում է «Ռեալ-Բարսելոն»՝ ինձ անհասկանալի սինդրոմը։ Երրորդ տարբերակ ես չգիտեմ։ Ruben Melikyan

Երկու հայրենիք

06 Nov, 05:46


COP29-ին ընդառաջ, Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հարցազրույց է տվել` Հայաստանին սպառնալով «երկաթյա բռունցքով»:
Հիշեցնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը հանդես է գալիս հաղթողի դիրքերից, ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան անուղղակի նշել է, որ Հայաստանի հետ բանակցություններում գործում է այդ տրամաբանությունը:
Զուգահեռ, նախօրեին, հայտնի դարձավ, որ Թուրքիայի կողմից իրականացվող միջոցառման ժամանակ, Ադրբեջանի դեսպանը սպառնացել է ԵՄ-ում ՀՀ դեսպանին, ինչից հետո պաշտոնական Երևանը ստիպված է եղել, հատուկ ընթացակարգով, այդ մասին տեղեկացնել ԵՄ և Բելգիայի իշխանություններին:
Այս մթնոլորտում, ուժի և դրա սպառնալիքի պայմաններում որևէ փաստաթուղթ` ինչ անվանում էլ ունենա, չի կարող մեր տարածաշրջանին երկարաժամկետ խաղաղություն և կայունություն բերել:
Հայաստանյան իշխանության անհամարժեք և տրամաբանություն չունեցող զիջումները նոր ճանապարհ են բացել ադրբեջանական ամբիցիաների և փառասիրության համար: Tigran Abrahamyan

Երկու հայրենիք

05 Nov, 08:33


Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավոր պահանջում է հայ գերիների ազատ արձակում
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական Գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավոր, ի թիվս այլնի, պահանջում է հայ գերիների ազատ արձակում

Վերջին շրջանում ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Եվրոպական խորհրդարանի պատգամավորների շրջանում ծավալուն աշխատանքներ է իրականացրել, որոնք COP 29-ին ընդառաջ, միտված էին բարձրացնելու նրանց իրազեկվածությունը Ադրբեջանում մարդու իրավունքների և բնապահպանական խնդիրների վերաբերյալ։ Կատարված աշխատանքների արդյունքում Եվրոպական խորհրդարանի թվով 52 պատգամավորներ ստորագրել են հայտարարություն, որով Ադրբեջանին կոչ են անում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, երաշխավորել Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը, ադրբեջանական զինուժը դուրս բերել ՀՀ օկուպացված տարածքներից։

Հայտարարությունը ստորագրած պատգամավորները ներկայացնում են Եվրոպական խորհրդարանի հիմնական քաղաքական խմբերը, կան նաև անկախ պատգամավորներ։

Երկու հայրենիք

05 Nov, 05:19


Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի` մի քանի օր առաջ տեղի ունեցած հանդիպման և դրա հաղորդագրության կարևոր հատվածը, վերաբերվում է սահմազատվող հատվածների հերթականության վերաբերյալ քննարկմանը:

Այսինքն` գլխավոր խնդիրն է հասկանալ, թե ինչ հերթականություն է սահմանվելու հայ-ադրբեջանական սահմանին ճշգրտումներ իրականացնելու համար:

Մինչև այս պահը տրամաբանություն և սկզբունք չի գործել ու պրոցեսը տեղի է ունեցել Ադրբեջանի նախասիրությամբ:

Նույն ձևով էլ կանոնակարգն է մշակվել և համապատասխանեցվել Ադրբեջանի հետաքրքրություններին:

Ադրբեջանը 2021-23 թթ.-ի ընթացքում ագրեսիայի է դիմել Հայաստանի դեմ, օկուպացրել մեծ թվով տարածքներ և տրամաբանորեն առաջնային կարգով պետք է դրվեր այդ ուղղություններով սահմանազատման հարցը:

Սակայն Ադրբեջանն առանձնապես մտադրված չէ դուրս գալ այդ տարածքներից, որտեղ բավական լուրջ ամրաշինական ենթակառույցներ է հիմնել և գործընթացը շարունակում է տանել ըստ իր առաջնահերթություններին:
Տիգրան Աբրահամյան

Երկու հայրենիք

04 Nov, 11:27


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան իր անձնական էջում հրապարակել է վրացական տուրօպերատորներից մեկի գրառումը՝ Լոռի և Տաշիր այցելելու մասին։ Հրապարակումը, որին Վրաստանի նախագահն իր կողմից որևէ մեկնաբանություն չի կցել, մեծ աղմուկ է բարձրացրել հայկական սոցիալական ցանցերում, քանի որ ստացվում է, որ Սալոմե Զուրաբիշվիլին Լոռու մարզում գտնվող ՀՀ մշակութային հուշարձանները «պատմական Վրաստան» է համարում։
Գրառման մեջ ասվում է, որ դա «տխուր, բայց պարտադիր շրջագայություն է»:
Հայաստանի Ախթալայի, Քոբայրի, Սանահինի, Հաղպատի, Օձունի մշակութային հուշարձանները ներկայացվել են որպես «պատմական Վրաստան», որոնք իբրև թե մնացել են Լոռիում։

Երկու հայրենիք

04 Nov, 11:10


Թե բա Հունգարիայում երկու արցախցի երեխաներին ծաղրել են, իրենք էլ դաս են տվել հունգարացիներին, հայտվել են ոստիկանությունում, ծնողներին էլ դպրոց են կանչել: Դրա տիպի մի բան:
Այստեղ մի հատ հարց կա, աշխարհում 200-ից շատ երկիր կա, հենց Ադրբեջանի բարեկամ Հունգարիա պետք է մնայիք:
Լավ ձեզ չեք խղճում, երեխաների ճակատագրի հետ ինչի՞ եք խաղում:
Ցավում եմ, բայց ՀԱԵ Արցախի թեմն՝ իր Սրբազանով հանդերձ այդպես էլ ժամանակ ու դիրքորոշում չգտավ իր խոսքը ասի Հունգարիայում՝ արցախցի մանուկների համար ճամբարների մասով: Tigran Kocharyan

Երկու հայրենիք

04 Nov, 08:20


ԿԽՄԿ–ն հոկտեմբերին այցելել է Բաքվում ապօրինի կալանքի տակ գտնվող՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Ադրբեջանում ԿԽՄԿ գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան ասել է, որ ապօրինի կալանքի տակ գտնվողների հետ անհատական ​​հանդիպումներ են տեղի ունեցել, և պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփվելու համար։

Երկու հայրենիք

03 Nov, 16:50


Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր

Երկու հայրենիք

02 Nov, 15:54


ԲԿՄԱ-Արարատ Արմենիա
խաղի ժամանակ երկրպագուները ևս ներխուժել են մարզադաշտ՝ պահանջելով ՀՖՖ նախագահի հրաժարականը

Երկու հայրենիք

02 Nov, 15:49


Արարատ Երևան -Փյունիկ խաղի ժամանակ երկրպագուները ներխուժել են մարզադաշտ՝ պահանջելով ՀՖՖ նախագահի հրաժարականը

Երկու հայրենիք

02 Nov, 15:11


🏋🏽‍♀️ Ջուլիետա Ավանեսյանը երկամարտի 235 կգ արդյունքով հռչակվել է ծանրամարտի Մ20 Եվրոպայի չեմպիոն։💪🏼🇦🇲🥇

Երկու հայրենիք

02 Nov, 12:13


Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար գործող «40+10 հազար» աջակցության ծրագիրը կերկարաձգվի մինչև ապրիլ, այնուհետև այն կգործի միայն հատուկ խմբերի համար․ հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։

Հայտարարությունում նշվում է, որ 2025 թ․ ապրիլ ամսվանից նախատեսվում է սոցիալական աջակցություն տրամադրել բռնի տեղահանված առանձին խմբերի այն անձանց, ովքեր փաստացի բնակվում են ՀՀ-ում, հաշվառված են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից և՝

▫️ ունեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան,
▫️63 և ավելի տարեկան են,
▫️ստանում են կերակրողին կորցնելու դեպքում նպաստ,
▫️մինչև 18 տարեկան երեխա են։

Ապրիլ ամսվանից կփոխվի նաև տրամադրվող գումարի չափը։ Մինչև հունիս ամիսը ներառյալ վերոհիշյալ կետերին համապատասխանող ԼՂ-ից բռնի տեղահանված անձիք կստանան 40,000 դրամ, իսկ հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր՝ 30,000 դրամ:

Երկու հայրենիք

27 Oct, 16:11


🔷Ալեքսանդրա Գրիգորյանը (59 կգ) ծանրամարտի Եվրոպայի U20 առաջնության հաղթող է դարձել

Երկու հայրենիք

27 Oct, 10:27


25 տարի առաջ այս օրը Նաիրի Հունանյանն իր հանցակիցների հետ Ազգային ժողովում 8 հոգի գնդակահարեց , այդ թվում ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին և 2 փոխնախագահներին, ինչպես նաև մեկ նախարարի և 3 պատգամավորների։

Այսօր Եռաբլուր են գնացել մարդիկ, որոնք ներկայանում են՝ որպես Վազգեն Սարգսյանի ընկերներ, զինակիցներ։
Այդ մարդկանցից Անդրանիկ Քոչարյանը հայտնի է նրանով, որ Վազգեն Սարգսյանի արյունը դեռ չսառած, Վաղարշակ Հարությունյանի հետ հապճեպ ցուցակ էին կազմել, թե իրենց ախպերությունից ում ինչ պաշտոնի են ուզում տեսնել...
Մեկ այլ «զինակից»՝ Սասուն Միքայելյանը, 2018-ին հայտարարեց, որ Նիկոլի «հեղափոխության» հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան պատերազմում հայերի հաղթանակը։ Այսօր էլ՝ լինելով «Երկրապահ» անունով կազմակերպության նախագահ, ցինիկաբար ադրբեջանական քարոզն է առաջ տանում, թե բա «ադրբեջանցիներին չենք կարող դիմադրել» և, ըստ էության, քարոզում է Հայաստանի տարածքները հանձնելու օգտին։
Ամենօրյա պղտոր տեղեկատվական հոսքերում հեշտ է մոռանալը, թե սրանցից ով ով է, բայց պետք է չմոռանանք...
Կարեն Վրթանեսյան

Երկու հայրենիք

26 Oct, 15:34


🔹57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը ըմբշամարտի աշխարհի Մ23 առաջնությունում հաղթել է թուրք մրցակցին՝ դուրս գալով 1/4 եզրափակիչ

Երկու հայրենիք

26 Oct, 08:07


Երեկ՝ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ թալանել են Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքը։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ 36-ամյա Գոռ Թ.-ից, ով հայտնել է, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքի դուռը ջարդելու միջոցով մտել են իր աշխատասենյակ և եկեղեցի ու այնտեղից հափշտակել գանձանակը:
Կայքի տեղեկություններով՝ Գոռ Թ.-ն նշված վանքի վանահայրն է, իսկ չարագործները Վանքի մուտքի դռան փականը տեխնիկական միջոցի գործադրմամբ վնասելու եղանակով բացել են, մտել այնտեղ, գողացել 2 գանձանակները, ապա կախովի փականները կոտրելով, հափշտակել են հավաքված հանգանակության գումարը: Նրանք նաեւ երկաթե լինգով բացել են մոմավաճառի սրահի լուսամուտը և այնտեղից գողացել մոտ 26 հազար դրամ և 25 հազար դրամի մետաղադրամ:
Դրանից հետո նրանք լինգով բացել են քահանայի աշխատասենյակի դուռը և այնտեղից հափշտակել Լանջախաչը և Սուրբ պսակի խաչը։

Երկու հայրենիք

25 Oct, 10:56


Հայ և թուրք ըմբիշները ծեծել են իրար
Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության որակավորման փուլում հայ ըմբիշ, 125 կգ քաշային Լյովա Գևորգյանի և թուրք Հաքան Բույուգչինգիլիի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։
Մինչև ծեծկռտուքի պահը Գևորգյան հաղթում էր 1:0 հաշվով։ Երկու ըմբիշներն էլ որակազրկվել են։

Երկու հայրենիք

25 Oct, 08:21


Մենք չենք մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար. Հայկ Մամիջանյան
«Մենք պայքարում ենք, որ ունենանք պետականություն, որը կլինի անսասան ու անկախ, երկիրն էլ լինի անվտանգ»,- ճեպազրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։
Նշում է` իրական ընդդիմադիր դերակատարների համար օրակարգի առաջին հարցը պետք է լինի Փաշինյանի հեռացումը։

Երկու հայրենիք

25 Oct, 07:18


Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն արդարացվեց, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց: Այս մասին գրառում է կատարել փաստաբան Սամվել Բաբայանը։

Երկու հայրենիք

25 Oct, 06:14


Հայաստանյան քաղաքական դաշտի հիմնական գործընթացների վրա նախընտրական ազդեցությունն աստիճանաբար թափ է համարվում:
Շատ ուժերի, գործիչների դեպքում, Հայաստանին վերաբերվող առանցքային խնդիրների դիսկուրսը ծավալվում է բացառապես նախընտրական տրամադրությունների համատեքստում:
Շատերի համար խնդիրը փաշինյանական իշխանությունը չէ, այլ պարզապես մանդատ ունենալը կամ իշխանական կերակրատաշտին մոտ գտնվելը:
Նաև սրանով է պայմանավորված, որ տարբեր փուլերում իշխանության դեմ ծավալվող շարժումներին, գործընթացներին կամ չեն սատարել, կա´մ դա ունեցել է խորհրդանշական բնույթ. իրենք էլ սեփական նախաձեռնությամբ որևէ լուրջ պրոցես չեն ձեռնարկել:
Վերջին շրջանում 2-րդ ու 3-րդ նախագահների դեմ նկատվող արշավների հիմքում ևս ընտրական գործընթացներն են, որոնք սարերի հետևում չեն:
Իհարկե քիչ բացառություններով, կան խմբեր կամ գործիչներ, որոնց` արշավների մասնակցությունն այլ պատճառներ ունի, սակայն հիմնական խնդիրը ներքաղաքական դաշտում տեղի ունեցող տրանսֆորմացիաներն են:
Մեծ թվով քաղաքական միավորներ մի կողմ են դրել գործող իշխանությանը և պայքարը տեղափոխել ներընդդիմության հարթություն:
Մի մասի վերահսկողությունը գործող կառավարչի ներքո է, ոմանք մոլորյալ են, որոշներն էլ շարժվում են այն հույսով, որ իրենց կնկատեն ու քաղաքական գործարք կառաջարկեն:
Քչերն են, ովքեր վերլուծել կամ վերլուծում են իրավիճակը, փորձում աշխատել հանրության լայն խմբերի հետ և ուժերի հիմնական կենտրոնացումն ապահովել չարիքի իշխանության հեռացման ուղղությամբ: Tigran Abrahamyan

Երկու հայրենիք

24 Oct, 08:38


Տենաս հիմա ի՞նչ ա խոստանում տալ։ Տեսախցիկները ֆիքսել են Փաշինյանի եւ Ալիեւի կարճ զրույցը ԲՐԻԿՍ+-ի գագաթնաժողովի ժամանակ

Երկու հայրենիք

23 Oct, 08:37


Օկուպացված Արցախում կրկին ադրբեջանցի զինծառայող է զոհվել

Օրերս կրկին Որոտանում հրազենային վնասվածքից ադրբեջանցի զինծառայող էր զոհվել:

Երկու հայրենիք

23 Oct, 08:03


Ստեփանակերտում մնացած 70-ամյա Վերա Աղասյանը մահացել է սրտի կանգից

Երկու հայրենիք

22 Oct, 13:23


Ադրբեջանի հետ քաղաքական-քարոզչական պայքարում այս իշխանությունը բացառապես
հեզ է, անտրտունջ, սիրալիր, և վերջը չերևացող զիջողական ու դա այն դեպքում,
որ ի պատասխան, Ադրբեջանից մշտապես ստանում է ապտակներ, անարգանք և
խարխլված պայմանավորվածություններ. Տիգրան Աբրահամյան

Երկու հայրենիք

22 Oct, 08:56


Բաքվի Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, ձեռնարկության աշխատակիցները տարհանվում են, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Երկու հայրենիք

22 Oct, 08:49


22/10․2024
Փաստը մնում է փաստ, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն Ադրբեջանի մաս է ճանաչված եղել և կա, հայտարարել է ալեն սիմոնյանը
23/09․2020 Աղդամում՝ հայտարարել է, թե Ակնան (Աղդամը) իր հայրենիքն է։

Երկու հայրենիք

21 Oct, 17:47


աննա հակոբյանի առաջ այսօր դրված է եղել Մովսես Խորենացու «Ողբը»։Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, հատվածը էր բաց։

Սա ոչինչ պատահական չի անում։
Հիշեք նրա վերնաշապիկի վրայի գրածը մեր բռնի տեղահանումից ամիսներ առաջ։

Այնտեղ գրված էր «Իրերի կապոցը միակ բանը չէ, որ փախստականը բերում է իր նոր երկիր»:

Երկու հայրենիք

21 Oct, 05:50


Բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի շուրջ իշխանության վերնախավի մոտեցումները խիստ հակասական են:
Մեկը համարում է, որ Ադրբեջանի հետ կառուցողական բանակցություններ են ընթանում, մյուսը կարծում է, որ հնարավոր է մոտ ապագայում պայմանագիր ստորագրել, իսկ ոմանք խոսում են Ադրբեջանում կայանալիք կլիմայական համաժողովից հետո կամ նույնիսկ առաջ հնարավոր ագրեսիայի մասին:
Հայաստանի իշխանությունն անուղղակի նաև խոստովանում է, որ իր զիջումների պաշարը սպառվել է և Ադրբեջանի նոր պարտադրվող պահանջների կատարումն արդեն երկրի համար ինքնիշխանության խնդիրներ են առաջացնում, սակայն այս խնդիրը ոչ միայն ավելի վաղ էր ակտուալ, այլ իշխող ռեժիմն ամեն անգամ ինքն է տրորել իր իսկ սահմանած կարմիր գծերն ու սկզբունքները:
Ճիշտ այսպես է լինում բոլոր այն երկրների պարագայում, որի ղեկավարները առևտրի են հանում սեփական ժողովրդի ապագան` հանուն իշխանության երկարացման և անձնական, նեղ շահերի հետապնդման: Tigran Abrahamyan

Երկու հայրենիք

20 Oct, 15:14


Ռուբեն Մխիթարյանի տպավորիչ ելույթը` Hayat Project-ի համերգի ժամանակ

Երկու հայրենիք

16 Oct, 11:26


Հասկացե՞լ եք, թե որն է իշխանության սեփական թիմի ներքին ու արտաքին պահանջատիրությունը... չեզոքացնել, ապօրինի աշխատանքից ազատել, հարկային ու վարչական պատասխանատվության ենթարկել, կալանավորել և այլն, այսինքն օրենքի տված հնարավորությունները մահակ է իրենց դեմ արտահայտվողների դեմ։ Սա կոչվում է իշխանական տեռոր։ Ավելի վատ բան Հայաստանի դեգրադացման համար դժվար կարելի էր ակնալել:
Ի դեպ դրա մասին խոսեց նաև իշխանական պատգամավորներից մեկը՝ ասելով, որ իշխանությունը կալանքը որպես ճնշման միջոց է կիրառում։ Այս կարևորը խոստովանությունը գալիս է ապացուցելու, որ Հայաստանում բարձր մակարդակի վրա գտնվում է միայն ընտրովի արդարադատությունը։ Քաղբանտարկյալների առկայությունը դրա վառ ապացույցն է։ Երբ ընդդիմադիր գործիչների վրա փութաջաներոն գործեր են հարուցվում, կալանքներ են տրվում ու երկարացվում, իսկ իշխանական պատգամավորի ակնհայտ դրսևորումները չի դատապարտվում, օրենք չի կիրառվում: Վահագն Սարոյան

Երկու հայրենիք

15 Oct, 09:43


Ղազարյան Վահեն խոստովանել է, որ Հայաստանում առավելապես ծանր հանցագործությունները վերջին 5 տարում աճել են, ուշադրությո՛ւն, 88,3 տոկոսով: Սարսափելի մի ցուցանիշ, սա նշանակում ա՝ երկրում կրիմինալ բարդակն ու անտերխանան օր օրի ավելի է թափ առնում, ավելին՝ զրո վերահսկողություն:
Նիկոլն ամեն օր հանգիստ հեծանիվ ա քշում ու հնարավոր առիթի դեպքում խոսում «երջանիկ ապագայից» կամ փառաբանում «այն Հայաստանը, որտեղ ապրելու են մեր երեխաները»:
Ապե՛ր, էս ա քո սարքած Հայաստանը, ինչքան էլ փախչես քեզանից՝ իրականությունը «գետնի վրա» է ու պտի հետն առերեսվես:
Ամենուր սպանություններ, մահափորձեր, առևանգումներ, թմրամիջոցների սարսափելի չափերի հասած առևտուր:
Ցանկացած նորմալ ու իրավական երկրում, երբ ՆԳ նախարարն իր բերանով ասեր, թե իր ղեկավարության ժամանակ հանցագործության նման սարսափելի ցուցանիշ կա, ինքն իր կամքով պիտի վեշերը հավաքեր ու գնար իրենց տուն: Բայց, քանի որ սա Հայաստանն ա, Վահեն էլ՝ Նիկոլի հնգերը, բնական ա, որ նման բան տեղի չի ոնենա, ու նա կշարունակի ղեկավարել ՀՀ ներքին անվտանգությունը: Armen Hovasapyan

Երկու հայրենիք

15 Oct, 06:24


Մինչ Ադրբեջանն իր առավելապաշտական պահանջներով բանակցային գործընթացը տանում է փակուղի, իսկ զուգահեռ կոշտ հռետորաբանություն բանեցնում, հայաստանյան իշխանության անելիքն է դարձել իր ներքին գզվռտոցները հրապարակային դաշտ հանելն ու ընդդիմության և նրա առանձին գործիչների դեմ տեղեկատվական կեղտոտ օպերացիաներ իրականացնելը:
Ադրբեջանը պատրաստվում է նոր ճնշումների փուլին, որն ամենատարբեր դրսևորումները կարող է ստանալ, իսկ ՀՀ-ում իշխող կառավարչի քայլերն ուղղված են բացառապես իշխանության պահպանմանը:
Դրանով պայմանավորված` 2-րդ, 3-րդ նախագահներից մինչև սոցիալական ցանցերում ակտիվություն դրսևորող և իրենց երկրի ճակատագրի նկատմամբ ոչ անտարբեր քաղաքացիները, մշտապես իշխանության թիրախում են:
Ուշադրություն դարձրեք, թե ու՞մ և ո՞ր ուժերի միջոցով են աշխատում ընդդիմության դեմ:
Սերժ Սարգսյանն, իհարկե, այս առումով, վաղուց ձևավորված իմունիտետ ունի, սակայն քաղաքական գործընթացները ճիշտ գնահատելու և յուրաքանչյուրի էությունը հասկանալու համար, պետք է հստակ հասկանալ, թե ովքեր են համաձայնվում իշխանության խաղի մեջ մտնել և իշխանության պահպանման գործիք դառնալ: Tigran Abrahamyan

Երկու հայրենիք

13 Oct, 11:43


Ծնունդդ շնորհավոր, Երևան։ Այսօր Հայաստանի մայրաքաղաքը նշում է ծննդյան 2806-ամյակը։
Տոնի կապակցությամբ «Եվրասիա»- ՀԿ-ն հայ երիտասարդների հետ հուզիչ ֆլեշմոբ անցկացրեց «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ։

Երկու հայրենիք

13 Oct, 10:16


Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին:
© ՀՀ ՊՆ

Երկու հայրենիք

11 Oct, 17:14


Նվեր Երևանին «Եվրասիայից». Հաղթանակ զբոսայգու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ տեղի ունեցավ երիտասարդական ֆլեշմոբ՝ նվիրված Հայաստանի մայրաքաղաքի 2806–ամյակին
Ուսանողները այնպես էին կանգնել, որ պատկերվել էր 2806 թիվը, իսկ վերևում հայկական հսկայական եռագույնն էր։
Ուսանողները կամավոր են եկել, և սա կարևոր է՝ մենք փորձում ենք պահպանել ազգային ինքնությունն ու ավանդական արժեքները, ասաց «Եվրասիա» կազմակերպության խորհրդի անդամ Միքայել Բադալյանը։

Երկու հայրենիք

11 Oct, 16:30


Կիպրոսում կայացած Սամբոյի աշխարհի առաջնության` 58-կգ քաշային կարգում 11/0 հաշվով , բացարձակ հաղթանակով կիսաեզրափակիչ է անցել արցախցի Տիգրան Գրիգորյանը։

Երկու հայրենիք

11 Oct, 07:59


Բացի Ադրբեջանի կողմից հաստատված 23 գերիներից՝ Բաքվում պահվում են եւս 80 հայ. Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով քաղաքացիներն այսօր բողոքի ակցիաներ են իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԱԳՆ շենքի, Ֆրանսիայի, ԱՄՆ–ի եւ Ռուսաստանի դեսպանատների առջեւ։
News am

Երկու հայրենիք

10 Oct, 08:02


Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան: Sputnik Արմենիային այս մասին հայտնել է միջազգային արբիտրաժի փորձագետ Սարգիս Գրիգորյանը։

Երկու հայրենիք

10 Oct, 07:01


Հայաստանյան այս իշխանության գոյությունը պետության ղեկին ազգային անվտանգության սպառնալիք է:

Երկու հայրենիք

08 Oct, 13:16


Թուրքական ագենտուրայի ներկայացուցիչ Կարո Փայլանը ՝ Սիվիլնեթին. «Եթե Իրան-Իսրայել պատերազմ սկսվի, Հայաստանի միակ ելքը Թուրքիան է, դա է փրկօղակը:
Հայաստանը պետք է կողմ լինի սահմանի բացմանը (թուրք-հայկական), ինչ գին էլ պահանջվի"
Էլ ի՞նչ գին լինի, այ Էրդողանի անձնական օգտագործման միջադիր:
Սյունի՞ք , Գեղարքունիք՞ Ցեղասպանության ուրացո՞ւմ
Ոնց են սրան տարիներով տեղ տվել, ընդունել, մեծարել,հայ ներկայացնել... Tigran Kocharyan

Երկու հայրենիք

08 Oct, 06:27


Հենրիխ Մխիթարյանը հրաժարվե՞լ է հանդիպել Ավինյանին. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Համառ լուրեր են պտտվում, որ Իտալիայում գտնվելու օրերին Ավինյանը համառ ջանքեր է գործադրել հայ անվանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ հանդիպում կազմակերպելու համար: Պաշտոնական խողովակներով բան չի ստացվել:

Ավինյանը, ըստ աղբյուրի, չի հուսահատվել, փորձել է Հենրիխին մտերիմ մարդկանց մեջ գցել: Սակայն բոլոր փորձերը ձախողվել են: Աղբյուրը հայտնում է, որ Հենրիխից եկել է պարզ եւ հասկանալի արձագանք՝ հայաստանյան ներկա իշխանավորների հետ եւ ոչ մի հանդիպում՝ «Կարող եք փոխանցել բոլորին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Երկու հայրենիք

08 Oct, 05:50


Հայաստանի ռազմական գնումները, որոնք պարբերաբար ներկայացվում են քանակական և մոդելային կտրվածքով, խիստ խոցելիություն են ապահովում մեր երկրի պաշտպանական համակարգի համար:
Պատահական չէ, որ Ադրբեջանում ճիշտ հակառակն են անում. ռազմական ներկրումներն իրականացնում են խիստ գաղտնիության պայմաններում և ֆիքսվում է միայն ռազմական բյուջեն և լավագույն դեպքում, օդային ճանապարհով եկող ռազմատրանսպորտային փոխադրումների թիվն ու ինտենսիվությունը:
Անկանխատեսելիության գործոնը` հարվածի ժամկետից, ուղղությունից մինչև կիրառվող միջոցներ, կարող է ոչ միայն մեկնարկում մեծ առավելություն ապահովել, այլ նույնիսկ ընդհանուր պատերազմի ելքը կանխորոշել:
Ռազմական մատակարարումների հրապարակայնությունը հնարավորություն է տալիս հակառակորդին, միլիարդի (ների) հասնող զինտեխնիկան, սպառազինությունը ժամերի ընթացքում մետաղի ջարդոնի վերածել:
Ադրբեջանը նաև այս տեսանկյունից փորձում է մեկնարկում խոշոր առավելության հասնել, իսկ հետո շարժվել ըստ իր առաջնահերթությունների: Tigran Abrahamyan

Երկու հայրենիք

07 Oct, 16:11


Էքսկլյուզիվ կադրեր

«Դոմուսի» հրդեհը ավելի քան 2 ժամ անց հնարավոր եղավ մեկուսացնել. Ցուցուլյան

Դեպքի վայրում աշխատանքները համակարգող ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ «Դոմուս» հիպերմարկետում բռնկված հրդեհն արդեն մեկուսացվել է։
Տուժածներ չկան

Երկու հայրենիք

07 Oct, 08:34


Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին՝ ադրբեջանական վանդալիզմից հետո։

Երկու հայրենիք

07 Oct, 06:13


Վերջին 2-3 շաբաթների ընթացքում, Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության:
Հայաստանյան իշխանությունը հասկացնում է, որ իր զիջողականության ռեսուրսն անսպառ չէ և երկրի ներսում լուրջ իրարանցման վտանգ է պարունակում, սակայն Բաքվում շարունակում են պնդել, որ հաղթողի դիրքից հանդես գալն իրենց իրավունք է տալիս անընդհատ պահանջել և ստանալ:
Այս իրավիճակը կողմերին հասցրել է հերթական փակուղուն, որից դուրս գալու հնարավորություններ կան, սակայն դա կա´մ նոր զիջումներ է ենթադրելու Հայաստանի համար, կա´մ կարող է բերել սահմանային լարվածության: Tigran Abrahamyan

Երկու հայրենիք

06 Oct, 14:28


Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

ՀՀ ՊՆ

Երկու հայրենիք

03 Oct, 12:22


Պարագլխի գրպանային ՍԴ-ի կողմից Անկախության հռչակագրի փաստացի չեղարկմանը առաջիկա ամիսներին հաջորդելու են հետևյալ քայլերը.
-համատեղ դիմումով լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը և մեկընդմիշտ փակել Արցախի հարցի լուծման միակ միջազգային ձևաչափը.
-հետ կանչել Ադրբեջանի դեմ բոլոր հայցերը միջազգային դատական ատյաններից.
-ներողություն խնդրել «հայերի վայրագությունների» համար և պատժել դրանց հեղինակներին, այն է` ազատամարտի հրամանատարներին.
-դենացիֆիկացնել հայկական ինքնությունը` սկսած փողոցների ու դպրոցների անվանափոխումներից, վերջացրած կրթական համակարգի ամորձատմամբ.
-իսպառ մոռանալ Բաքվում պահվող հայ պատանդներին անգամ տեսականորեն հետ բերելու մասին.
-Ադրբեջանին հանձնել արտատարածքային միջանցք` դա փաթեթավորելով «մասնավոր պահնորդական կազմակերպությանը տրված ճանապարհ» անվան տակ.
-էապես կրճատել բանակի թվակազմն ու սպառազինությունը, փակել ռազմամարզական կառույցները, դադարեցնել զենքի նոր խմբաքանակների գնումները, որևէ զորավարժություն չանցկացնել.
-Ադրբեջանին հանձնել Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը, դրանով անցնող հայ-իրանական մայրուղին, նաև երեք անկլավ Տավուշում` Վերին Ոսկեպար, Սոֆուլու, Բարխուդարլու, համապատասխանաբար` դրանք մինի-միջանցքներով միացնել Ադրբեջանին.
-«միջազգայնորեն ընկալելի» երկրի (այն է` Թուրքիա) երաշխիքներով սկսել Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման գործընթացը:

Սա միայն Ադրբեջանի կողմից պաշտոնապես ներկայացվող պահանջների ցանկն է: Այս նախապայմաններից որևէ մեկին վարչախումբը հրապարակայնորեն չի ընդդիմացել, հետևաբար` միանշանակ իրականացնելու է...
Davit Sargsyan