Մեր մարզերը @ourprovinces Channel on Telegram

Մեր մարզերը

@ourprovinces


Բարի գալուստ «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի լրատվական պաշտոնական կայքէջ։

@mermarzere_bot գրեք, եթե ուզում եք նյութը հրապարակվի։

Մեր գործնական էջերը`
Instagram: https://bit.ly/44Ms3Yd
Facebook: https://bit.ly/3qZ682h
Linkedin: https://bit.ly/3sLcXF8

Մեր մարզերը (Armenian)

Բարի գալուստ «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի լրատվական պաշտոնական կայքէջ։ Եթե ուզում եք մարզերի երեխաների նյութերը հրապարակվել, գրեք @mermarzere_bot։ Մեր գործնական էջերը` Instagram-ով, Facebook-ով և Linkedin-ով էլ գտնեք մեզ։

Մեր մարզերը

13 Jan, 12:05


📍 Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34 կմ ճանապարհի ձախակողմյան հատվածը բաց է երկկողմանի երթևեկության համար

Մանրամասներն այստեղ

Մեր մարզերը

13 Jan, 10:05


🌫️ Հունվարի 13-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելությունը՝ 100 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

#Արարատ
#Շիրակ
#Արագածոտն

Մեր մարզերը

12 Jan, 16:01


Live stream started

Մեր մարզերը

12 Jan, 15:33


🏫 Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրում նոր կառուցված դպրոցը գործում է հունվարի 7-ից։
Նորակառույց կրթօջախն իր հարկի տակ ընդունել է 480 աշակերտի, որոնց համար ստեղծված են ժամանակակից կրթություն ստանալու համար անհրաժեշտ բոլոր պայմանները։

Նյութի աղբյուրը
#Տավուշ

Մեր մարզերը

12 Jan, 12:02


📌 Այսօր՝ հունվարի 12-ին, ժամը 20:00-ին մեր խոսնակ Վահագն Վարդումյանը կիսվելու է իր բացառիկ փորձով և գաղափարներով, թե ինչպես է հնարավոր վերաիմաստավորել կյանքը՝ ապրելով բնության հետ ավելի ներդաշնակ։ Լինելով փորձառու ճամփորդ, ով ուսումնասիրել է տարբեր մշակույթներ և կենսակերպեր, Վահագնը ցույց կտա, թե ինչպես կարելի է այդ գիտելիքները կիրառել՝ ստեղծելու կայուն ապրելակերպ գյուղերում։

😉 Միացեք մեզ բացահայտելու, թե ինչպես կարող եք ինքներդ փոփոխություններ բերել ձեր համայնքում՝ ներդաշնակ ապրելով բնության հետ։ Հանդիպում ենք ՝
📅 հունվարի 12-ին,
🕖 20:00-ին,
📍 «Մեր մարզերը» տելեգրամյան ալիքում

Սիրով՝ «Մեր մարզերը» թիմ 💚

Մեր մարզերը

12 Jan, 10:05


📍 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինաշխատանքներով պայմանավորված՝ կկատարվեն պայթեցման աշխատանքներ

Նյութի աղբյուրը
#Սյունիք

Մեր մարզերը

11 Jan, 15:14


📌 Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի մոտակայքում գտնվող լեռնադահուկային հանգստավայրի «Մայլեր» ծրագրի շրջանակներում արդեն կատարվել են 27 մլրդ դրամի ներդրումներ, ևս 12 մլրդ դրամի ներդրում է նախատեսվում։ Ներդրումների ընդհանուր ծավալը պետք է կազմի մոտ 100 մլրդ դրամ:

Մանրամասներն այստեղ
#Արագածոտն

Մեր մարզերը

11 Jan, 12:04


📌 Գյումրիում մեկնարկում է «Թևեր» ծրագրի նոր փուլը արցախցիների համար։

🗓️ Մեկնարկը կտրվի հունվարին և կտևի մինչև մարտ ամիսը։

Մանրամասներն այստեղ
#Շիրակ
#Արցախ

Մեր մարզերը

11 Jan, 10:01


📍 Գորիս համայնքի սահմանամերձ Հարթաշեն բնակավայրում մեկնարկել են ներբնակավայրային ճանապարհների բարեկարգման աշխատանքները։

Ներկայումս ընթանում են հողահարթեցման աշխատանքներ, որոնց հաջորդելու է փողոցների խճապատումը։

Մանրամասներն այստեղ
#Սյունիք

Մեր մարզերը

10 Jan, 12:05


📌 2025 թվականին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում գործող արևային ֆոտովոլտային կայանքների ընդհանուր հզորությունը կհասնի 66 մեգավատի՝ արդեն տեղադրվել է 46 ՄՎտ, կառուցման փուլում է 20 ՄՎտ։

Մանրամասներն այստեղ
#Գեղարքունիք

Մեր մարզերը

10 Jan, 09:55


📍 2024 թվականին Հայաստանում վերանորոգվել է ավելի քան 710 կմ ճանապարհ:
Տեսահոլովակում Հրազդանի օրինակն է:

Նյութի աղբյուրը՝ t.me/economyofarmenia

Մեր մարզերը

09 Jan, 15:40


Գյուլագարակ գյուղից Ստեփանավան ճանապարհին աջ հատվածում սարի լանջը հրդեհի մեջ է։ Հենց հիմա։

Մեր մարզերը

09 Jan, 12:05


📌 Աշխարհում, որտեղ սահմանները փոխվում են, մարդիկ գաղթում են, իսկ պատմությունները մոռացվում. Metaport-ն առաջարկում է հնարավորություն պահպանելու մեր մշակութային ժառանգությունը, կիսվելու և կապ ստեղծելու, նախքան այն կկորի։ Մեր նախնիների պատմությունները կարևոր է պահպանել, որ ապագա սերունդները կարողանան հիշել դրանք։

Պատմությունն ուղարկելու համար այստեղ

Մեր մարզերը

09 Jan, 10:05


📌 Այս անգամ մեր խոսնակը Վահագն Վարդումյանն է՝ մասնագիտությամբ նկարիչ, լեռնային ուղեկցորդ և դասվար, ով նաև ճանապարհորդում և ուսումնասիրում է կյանքը աշխարհի տարբեր էկո-համայնքներում, հետաքրքրված է պերմակուլտուրայով, էկո-արժույթով և այլն։

⛰️ Նա վերջերս ընտրել է Լոռու պապական Վահագնի գյուղը, նորոգել իրենց հին տունն ու ընտանիքով տեղափոխվել այնտեղ։

🌐 Վեբինարի թեման՝ «Կենսակայուն համայնքներ»։ Վահագնը կիսվելու է իր բացառիկ փորձով և գաղափարներով, թե ինչպես է հնարավոր վերաիմաստավորել կյանքը՝ ապրելով բնության հետ ավելի ներդաշնակ։ Լինելով փորձառու ճամփորդ, ով ուսումնասիրել է տարբեր մշակույթներ և կենսակերպեր, Վահագնը ցույց կտա, թե ինչպես կարելի է այդ գիտելիքները կիրառել՝ ստեղծելու կայուն ապրելակերպ գյուղերում։

😉 Միացեք մեզ բացահայտելու, թե ինչպես կարող եք ինքներդ փոփոխություններ բերել ձեր համայնքում՝ ներդաշնակ ապրելով բնության հետ։ Հանդիպում ենք ՝
📅 հունվարի 12-ին,
🕖 20:00-ին,
📍 «Մեր մարզերը» տելեգրամյան ալիքում

Սիրով՝ «Մեր մարզերը» թիմ 💚

Մեր մարզերը

08 Jan, 09:58


‼️ Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Մանրամասներն այստեղ
#Արարատ
#Կոտայք

Մեր մարզերը

26 Dec, 14:48


Դիլիջանը դառնալու է զբոսաշրջային ուղղություն

«Քաղաքը պետք է հասնի նոր մակարդակի, ինչի համար էլ կարևոր են ենթակառուցվածքային ներդրումները», - նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը՝ Համաշխարհային բանկի հետ TRIP ծրագրի քննարկման ժամանակ։

Մանրամասներն այստեղ
#Տավուշ

Մեր մարզերը

26 Dec, 11:00


📍 IKEA-ն շուտով գալիս է Հայաստան

Աշտարակի խճուղում գտնվող «Հոմպլեքս» առևտրի կենտրոնում կբացվի հանրահայտ շվեդական մանրածախ ցանցի կահույքի և կենցաղային ապրանքների վաճառքի առաջին խանութը։

Նյութի աղբյուրը
#Արագածոտն

Մեր մարզերը

25 Dec, 16:08


Երևանից մարզ տեղափոխվելը միշտ զարմանք է առաջացնում․ ինչը պետք է ստիպի մայրաքաղաքի կյանքը թողնել և համակերպվել գյուղի սահմանափակ կյանքով։
Երբ պարզվեց, որ ոչինչ չենք կարող փոխել մայրաքաղաքում, հասկացանք, որ պետք է բարեկարգել մարզը։
Աղտոտ օդից, շարունակաբար անկում ապրող կենսամակարդակից հեռու Վահագնի գյուղում հաղորդման հյուրը գտել է այն, ինչ պետք է թե՛ իրեն, թե՛ ընտանիքին։

Մարզեր տեղափոխված / վերադարձած / չլքած ու այնտեղ փոփոխություններ բերող հաջողակ մարդկանց մասին պատմող «ԱպաԿենտրոն» փոդքաստի հերթական էպիզոդը պատրաստ է:

Նախագիծն իրականացնում ենք «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ հետ համատեղ:

Մեր մարզերը

25 Dec, 14:41


📍 Աշտարակ-Թալին Հյուսիս-Հարավ կառուցվող 34 կիլոմետրանոց ճանապարհի ձախ հատվածը բաց է երկկողմանի երթևեկության համար. այս ամիս ավարտվել է երկշերտ ասֆալտապատումը։

Մանրամասներն այստեղ
#Արագածոտն

Մեր մարզերը

25 Dec, 12:01


📌 Հունվարի 7-ից մեկնարկում է ՈՄԱ- Սևանի եռամսյա անվճար պարապմունքները

Հեռ։ 055-408-806, 093-408-806, 099-408-806

Մանրամասներն այստեղ
#Գեղարքունիք

Մեր մարզերը

25 Dec, 10:01


🔊 Ապարան համայնքում իրականացվում է
«Իրազեկ և ներառական Ապարան համայնք» դրամաշնորհային ծրագիրը՝ ՄԱԶԾ-ի եւ Ապարանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ։

📅 դեկտեմբերի 26-ին
🕐 ժամը 11:00-ին
📍 Ապարան համայնքի երիտասարդական կենտրոնում։

Մանրամասներն այստեղ
#Արագածոտն

Մեր մարզերը

24 Dec, 14:57


📍 Կոտայքում բացվել է նոր խոշոր ջերմոցային տնտեսություն

Nuvo Vilaj համալիրը հագեցած է ֆրանսիական սարքավորումներով և համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Ջերմոցն այժմ զբաղեցնում է 5 հա տարածք, նախատեսվում է ընդլայնել մինչև 18 հա, ինչը թույլ կտա տարեկան մշակել և արտահանել ավելի քան 5 հազար տոննա բերք, իսկ աշխատատեղերի թիվը հասցնել 250-ի։

Մանրամասներն այստեղ
#Կոտայք

Մեր մարզերը

24 Dec, 12:01


🔵 Հյուսիս-հարավի 34կմ հատվածում ակտիվ շինարարությունը շարունակվում է։ 2024թ․ դեկտեմբերին ավարտվել է ծրագրով նախատեսված 34կմ ճանապարհի ձախակողմյան հատվածի երկշերտ ասֆալտապատումը։

Մանրամասներն այստեղ
#Արագածոտն

Մեր մարզերը

24 Dec, 10:00


📌 Խաղերի ստեղծման ոլորտում կրթական ծրագիր, ՀՀ բոլոր մարզերից 12-24 տարեկան երիտասարդների համար

Մանրամասներն այստեղ

Մեր մարզերը

23 Dec, 15:49


Անկախ լրատվության նոր ուղի Հայաստանում! 🇦🇲

📢 Պրոմեթևս - նոր, անկախ լրատվական հարթակ՝ բոլոր նրանց համար, ովքեր ուզում են հասկանալ և տեղեկանալ Հայաստանի կարևոր իրադարձությունների մասին: Լուսաբանում են ինչպես դրական փոփոխությունները, այնպես էլ հրատապ խնդիրները՝ առանց քաղաքական կողմնակալության:

🗞 Նպատակը պարզ է՝ բարձրաձայնել ոչ միայն Հայաստանի դրական փոփոխությունները, այլև հրատապ խնդիրները, որոնք կարիք ունեն լուծման ու ուշադրության: Պրոմեթևսը ձգտում է ներկայացնել իրականությունը, նպաստելով իրազեկված ու տեղեկացված հասարակության ձևավորմանը:

✔️ Telegram ալիքում կգտնեք բացառիկ վերլուծություններ, տեսանյութեր ու այլ հրապարակումներ որոնք կենտրոնացած կլինեն ոչ միայն Երևանի, այլև մարզային համայնքների խնդիրների և հնարավորությունների վրա:

📲 Բաց մի՛ թողեք հնարավորությունը. հետևե՛ք՝ օբյեկտիվ ու արդի տեղեկատվություն ստանալու համար: Telegram ալիքի հղումը կգտնեք այստեղ:
https://t.me/rometheusnews

Մեր մարզերը

23 Dec, 10:00


📍 Վերին Խոտանանը շրջանցող 11կմ երկարությամբ նորակառույց ճանապարհը ավարտին է հասել։

Նյութի աղբյուրը
#Սյունիք

Մեր մարզերը

27 Nov, 12:01


Բազում բնակավայրում կյանքի կոչվեց համայնք-բնակիչ հերթական համագործակցությունը

Շուրջ 30 տնամերձ հողամասերում համայնքի և բնակիչների սեփական միջոցներով անցկացվեցին առաջին ոռոգման անհատական ջրագծերը։

#Լոռի

Մեր մարզերը

27 Nov, 10:56


❄️ Ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 5-8 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են՝ ինչպես և կանխատեսվել էր նոյեմբերի 26-ի երեկոյան ժամերից և 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։

Մեր մարզերը

27 Nov, 10:02


💻 Փարպիի Ղազար Փարպեցու անվան միջնակարգ դպրոցում բացվեց «Արմաթն օդում» աշխատանոցը:
📚240 աշակերտ ունեցող դպրոցում աշակերտները կկարողանան ինտերակտիվ արտադասարանական դասընթացների շրջանակում ճարտարագիտական մտածողություն զարգացնել արդեն ոչ միայն «Արմաթ» լաբորատորիայում, այլ նաև «Արմաթն օդում» աշխատանոցում, որտեղ կհմտանան ուսումնական անօդաչու թռչող սարքերի պատրաստման գործում։

Մանրամասներն այստեղ
#Արագածոտն

Մեր մարզերը

27 Nov, 04:30


🌨️💨 Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ իրավիճակը հանրապետության ճանապարհներին

Մեր մարզերը

26 Nov, 19:43


Սպիտակի ոլորաններում ձյան տեղումներ են

#Լոռի

Մեր մարզերը

26 Nov, 15:47


#մարզայինտրանսպորտ #մարզերիկապ

Միջմարզային տրանսպորտի խնդիրը՝ անհրաժեշտություն կամ խոչընդոտ

Հայաստանի տրանսպորտային համակարգը, չնայած բազմաթիվ բարեփոխումների և նախագծերի, շարունակում է ունենալ մի շարք լուրջ խնդիրներ: Առավելագույնս առկա է միջմարզային տրանսպորտի բացակայությունը, ինչը դարձել է մի խնդիր, որը չի կարող մնալ անտեսված:

Մարզերից Երևան տրանսպորտի հնարավորություն կա, սակայն, երբ խոսքը գնում է միջմարզային տրանսպորտի մասին՝ խնդիրները շատ են: Գոյություն չունեն իրական, հուսալի, ժամանակին գործող երթուղիներ, որոնց միջոցով քաղաքացիները կարող են մարզերից տեղափոխվել այլ մարզեր կամ քաղաքներ:

t.me/rometheusnews

Մեր մարզերը

26 Nov, 13:00


📍 Կապանի «Սյունիք» օդանավակայանն արդիականացվում է.

🔰 Նոր սարքավորումների տեղադրումը կբարձրացնի թռիչքների անվտանգությունն ու կկրճատի վատ եղանակային պայմանների պատճառով չվերթների չեղարկումները:

🔰 «Սյունիք» օդանավակայանը Հայաստանի երրորդ քաղաքացիական օդանավակայանն է: Այս պահին այն սպասարկում է շաբաթական երեք չվերթ՝ Երևան-Կապան-Երևան երթուղով։ Այնուամենայնիվ, դրա ենթակառուցվածքը թույլ է տալիս հաճախականությունը հասցնել օրական հինգ թռիչքի:

🔰 Արդիականացումը նաև պայմաններ կստեղծի օդանավակայանի միջազգային մակարդակի անցման համար։ Օդանավակայանի նախագծման ժամանակ ի սկզբանե դրվել է միջազգային չվերթներ ընդունելու հնարավորություն։ Արդեն հիմա դրա ենթակառուցվածքը համապատասխանում է անհրաժեշտ ստանդարտների մեծամասնությանը, իսկ ապագայում նախատեսվում է կազմակերպել սահմանային և մաքսային հսկողություն նման չվերթների սպասարկման համար ։

Նյութի աղբյուրը՝ t.me/economyofarmenia

Մեր մարզերը

26 Nov, 10:00


📌 Ուժեղ փոթորկի պատճառով Հայաստանում կտեղի ձյուն և կցրտի 6-8 աստիճանով:

Հանրապետության ողջ տարածքում նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին և 28-ի գիշերը սպասվում են տեղումներ, հաղորդում է Հայհիդրոմետկենտրոնը:

Ձյուն կտեղի Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի նախալեռներում, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի լեռներում և նախալեռներում:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-28-ը կնվազի ևս 6-8 աստիճանով:

@newsarmenia

Մեր մարզերը

26 Nov, 07:35


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։

🌫️ Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։

🚗 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
❗️Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

#Սյունիք #ՎայոցՁոր

Մեր մարզերը

25 Nov, 16:37


#մարզայինտրանսպորտ #համայնքներիկապ

Միջհամայնքային տրանսպորտի խնդիրը Հայաստանում

Հայաստանի մարզերում հաճախ հանդիպող խնդիրներից է համայնքների միջև թերացած տրանսպորտային կապերը, ինչը առավելապես ազդում է հեռավոր համայնքների վրա՝ ենթակառուցվածքների բացակայությամբ ու սահմանափակ ռեսուրսների պատճառով՝ խոչընդոտելով բնակիչների շարժունակությունը:

Տրանսպորտի բացակայությունը դժվարություններ է ստեղծում՝ կապված աշխատանքի, կրթության, առողջապահության և այլ հասարակական ծառայությունների հասանելիության հետ:

Այն համայնքներում, որտեղ տրանսպորտը սահմանափակ է, մարդիկ ստիպված են տեղափոխվել հարևան համայնքներ՝ օգտվելու ծառայություններից կամ լուծելու այլ հարցեր: Տրանսպորտի բացակայությունը բացասաբար ազդում է սոցիալական վիճակի վրա, նույնիսկ շաբաթական մեկ անգամ չկան կանոնավոր երթուղիներ:

Մարզերի հատկապես փոքր համայնքներում կա նաև այլընտրանքային տրանսպորտի բացակայություն: Դժվար է կանոնավոր մասնավոր տրանսպորտային ծառայություններ կամ ավտոբուսներ գտնել, գտնելու դեպքում էլ դրանք շատ թանկ են, և ոչ բոլորի համար մատչելի:

t.me/rometheusnews

Մեր մարզերը

25 Nov, 13:02


📍 «ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ ճանաչվել է լավագույնն աշխարհում։

#Սյունիք

Մեր մարզերը

25 Nov, 11:01


Արտաշատում ընթանում են բարենորոգման լայնածավալ աշխատանքներ։ Համայնքը ծաղկում է։

Մանրամասները տեսանյութում
#Արարատ

Մեր մարզերը

24 Nov, 16:38


Live stream finished (38 minutes)

Մեր մարզերը

24 Nov, 16:00


Live stream started

Մեր մարզերը

24 Nov, 15:51


Ընկերներ, վեբինարը կսկսի 10 րոպեից

Մեր մարզերը

24 Nov, 14:02


📌 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 26-ը՝ ժամը 10։00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը։

#Կոտայք

Մեր մարզերը

24 Nov, 12:01


🧷 Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ժամը 20:00-ին, Սոֆիա Հակոբյանը մեզ կպատմի այն մասին, թե ինչպես տեղափոխվեց Իջևան, ինչու՞ Իջևանը գերադասեց Երևանից և Եվրոպայից, և կներկայացնի մարզում և Իջևանում ապրելու լավ և վատ կողմերը։

Դե՜, չմոռանաք՝ կհանդիպենք շաբաթվա նույն օրը, նույն ժամին՝
📆 Նոյեմբերի 24-ին, 
🕙 Ժամը 20:00-ին,
📍 «Մեր մարզերը» տելեգրամյան ալիքում։ 

Սիրով՝ «Մեր մարզերը» թիմ 💚

Մեր մարզերը

24 Nov, 10:04


📍 Sportion AM ընկերության հետ հանդիպում։

Գյումրիում AM ընկերության ներկայացուցիչները կպատմեն իրենց գործունեության և առկա թափուր հաստիքների մասին, որից հետո միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան աշխատանքային հարցազրույց անցնելու, ներկայացնելու իրենց մասնագիտական հմտություններն ու աշխատանքի առաջարկ ստանալու։

📅 Նոյեմբերի 25
🕐 13:00
📍 Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

Հաստիքների մասին ավելին կարող եք գտնել կայքում։
#Շիրակ

Մեր մարզերը

23 Nov, 12:00


📣 Մեկնարկել է «RESILAND՝ Հայաստանի կայուն լանդշաֆտներ» ծրագիրը։

🌳 Համաշխարհային բանկի և Շվեդիայի կառավարության ֆինանսավորմամբ Հայաստանում կվերականգնվեն մոտ 12 000 հեկտար անտառներ, ջրաճահճային տարածքներ և լանդշաֆտներ։

Մանրամասները տեսանյութում

Մեր մարզերը

23 Nov, 10:01


🇦🇲 Մուշից սերված Մշո սերունդ կրթամշակութային նախաձեռնությունը Արագածոտնի մարզի Արագած գյուղում կազմակերպում է համայնքային մշակութային մեծ միջոցառում։

Մուտքն ազատ է, պարտադիր գրանցումով։

Միջոցառումը կկայանա
📆 Նոյեմբերի 30-ին,
Ժամը 11։00-ին,
📍 Արագած գյուղի Մշակույթի տանը։

Մանրամատներն այստեղ
#Արագածոտն

Մեր մարզերը

22 Nov, 14:35


💡«ԳՕ Կրթօջախ» կրթական հիմնադրամը «Անգլերենը՝ հաղորդակցության միջոց» ծրագրի շրջանակում մեկնարկում է անգլերեն լեզվով Փափուկ Հմտությունների դասընթացներ։

💁‍♀️ Դասընթացներին մասնակցելու համար կարող են դիմել Գորիս համայնքի 16-21 տարեկան երիտասարդները՝ անգլերեն լեզվի նվազագույնը A2 մակարդակի իմացությամբ:

📍Դասընթացները կիրականացվեն դեկտեմբերից փետրվար ամիսներին Գորիս քաղաքում, Անկախության 83 հասցեում, «ԳՕ Կրթօջախ» հիմնադրամի գրասենյակում (Լեզուների և հմտությունների ուսուցման ԳՕ կենտրոն):

🔗 Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը

Վերջնաժամկետը՝ նոյեմբերի 30։
Մանրամասներն այստեղ

#Սյունիք

Մեր մարզերը

22 Nov, 10:00


🤩 Magnus HR ընկերությունը Վանաձորում

🔸 Magnus HR-ը ՄՌԿ/Հավաքագրման գործակալություն է, որը մատուցում է ծառայություններ 3 ուղղությունով՝ ՄՌԿ ծառայություններ, Հավաքագրման ծայայություններ և HRedu Hub` ՄՌԿ կրթական ծրագրեր։

Մարզայցի ընթացքում տեղի կունենա.
🔹 Ծանոթացում Magnus-ի և ՄԵՄ-ի գործունեությանը,
🔹 Սեմինարներ «Ո՞վ է ՄՌԿ մասնագետը» և «Արդյունավետ հաղորդակցում» թեմաներով,
🔹 Թիմային խաղեր:

🔸 Խոսնակը ընկերության Գործընկերների հետ հարաբերությունների կառուցման մասնագետ Մերի Ստեփանյանի հետ:

Մարզայցը կկայանա՝
📆 Նոյեմբերի 30-ին,
🕙 ժամը 12:30-ին,
📍 ք. Վանաձորում, Իրական դպրոցի տարածք:

Գրանցման համար այստեղ:
#Լոռի

Մեր մարզերը

21 Nov, 14:01


Գյուղն ու ստեղծագործողը՝ իդեալական համադրություն: Պայծառամտությունը կորում է քաղաքի աղմուկի մեջ

🔸 Ժամանակը, էներգիան, կենտրոնացումը, որ տալիս է մարզը, դժվար է այլ տեղում գտնել:

🔸 Մարզեր տեղափոխված / վերադարձած / չլքած ու այնտեղ փոփոխություններ բերող հաջողակ մարդկանց մասին պատմող «ԱպաԿենտրոն» փոդքաստի հերթական էպիզոդը պատրաստ է:

🔸 Նախագիծն իրականացնում ենք «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ հետ համատեղ:

Տեսնայութն այստեղ

Մեր մարզերը

21 Nov, 12:00


Ուշադրություն❗️

✨️ «Մեր մարզերը» թիմը կրկին կազմակերպում է հետաքրքիր վեբինար, այս անգամ «Երևանի և Եվրոպայի փոխարեն նախընտրել Իջևանը» թեմայի շուրջ։

🧷 Մեր խոսնակը Սոֆիա Հակոբյանն է։ Կրթությամբ արևելագետ և հեղինակ է։ Վերջին տարիներին նաև զբոսավար։ Ծնվել է Կիևում, ապրել Երևանում և Արցախում, վերջին մեկ տարում՝ Իջևանում։

💭 Սոֆիան մեզ կպատմի այն մասին, թե ինչպես տեղափոխվեց Իջևան, ինչու՞ Իջևանը գերադասեց Երևանից և Եվրոպայից, և կներկայացնի մարզում և Իջևանում ապրելու լավ և վատ կողմերը։

Դե՜, չմոռանաք՝ կհանդիպենք շաբաթվա նույն օրը, նույն ժամին՝
📆 Նոյեմբերի 24-ին, 
🕙 Ժամը 20:00-ին,
📍 «Մեր մարզերը» տելեգրամյան ալիքում։ 

Սիրով՝ «Մեր մարզերը» թիմ 💚

Մեր մարզերը

21 Nov, 10:01


📣 Բիզնեսը գյուղում

Նոյեմբերի 30-ին Խնձորուտի երիտասարդական կենտրոնը Զառիթափի երիտասարդական կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է միջոցառում Բիզնեսը գյուղում խորագրով։

Ի՞նչ է սպասվում միջոցառման ընթացքում

🔹 Ծանոթացում,
🔹 Խոսնակներ, ովքեր կխոսեն համայնքային բիզնեսներից,
🔹 Նեթվորք հատուկ հյուրերի հետ,
🔹 Այցելում գյուղի բիզնես-գործարաններ,
🔹 Ազգային երգ ու պար։

Գրանցվելու համար լրացնել հետևյալ հայտը

#ՎայոցՁոր

Մեր մարզերը

20 Nov, 14:00


🛜 Ucom -ը հայտարարել է 5G ցանցի գործարկման մասին ՀՀ 11 քաղաքներում՝ Ախթալա, Բերդ, Ջերմուկ, Իջևան, Մարալիկ, Մարտունի, Սեվան, Սիսիան, Տաշիր, Թումանյան և Ալավերդի:

Այսպիսով, 5G ցանցն արդեն հասանելի է մարզային 20 քաղաքներում։

Մեր մարզերը

20 Nov, 12:19


Հոգեկրթական առաջին միջոցառումը Վանաձորում է։ Դրան մասնակից կարող ես դառնալ նաև դու։
👉 Արի՛ revival.am/help, լրացրո՛ւ թեստը, պատասխանի՛ր մի քանի հարցի ու եկող շաբաթ-կիրակի մասնակցիր միջոցառմանը։

📍 Հանդիպում ենք Վանաձորում📅 Նոյեմբերի 23-24-ին

Մեր մարզերը

20 Nov, 10:00


Հրազդանի, Սևանի, Գավառի և Արթիկի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում։

Մեր մարզերը

19 Nov, 15:00


📢 Նոյեմբերի 21-ին տեղի կունենա Խոյ համայնքի 2025 թվականի պետական բյուջեից համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների
զարգացմանն ուղղված, սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ հանրային բաց լսումը, որը կկայանա Խոյի համայնքապետարանում, ժամը՝ 16:00-ին։

#Արմավիր

Մեր մարզերը

19 Nov, 13:00


📍 Վեդի համայնքի Ուրցաձոր և Նոր Ուղի բնակավայրերում կառուցվում են մանկապարտեզներ։

Շենքերի մոդելները հիմնված են անվտանգության, ներառականության, էներգախնայողության ժամանակակից չափանիշների վրա։

Մանրամասներն այստեղ
#Արարատ

Մեր մարզերը

15 Nov, 14:00


Ապրելով Գորիսում՝ դեռ շատ երիտասարդ տարիքում արդեն 4 տարվա փորձ ՏՏ-ում։

Մարզեր տեղափոխված / վերադարձած / չլքած ու այնտեղ փոփոխություններ բերող հաջողակ մարդկանց մասին պատմող «ԱպաԿենտրոն» փոդքաստի հերթական էպիզոդը պատրաստ է:

Նյութի աղբյուրը

Մեր մարզերը

15 Nov, 12:01


📢 «Սոցիալական մեդիա մարքեթինգ»-ի անվճար դասընթաց 15-29 տարեկան երիտասարդների համար, Սիսիան քաղաքում:

Նյութի աղբյուրը
#Սյունիք

Մեր մարզերը

15 Nov, 10:02


📌 «Մեր մարզերը» թիմը կազմակերպել է նոր ու հետաքրքիր վեբինար «Շփման տարածքից մինչև հասարակական կազմակերպություն» թեմայով։

💫 Մեր խոսնակը Գոհար Մնացականյանն է` Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքից։ Երևանում սովորելուց հետո վերադարձել է համայնք ու ընկերուհիների հետ միասին բացել «Սևան երիտասարադական ակումբ» հասարակական կազմակերպությունը։ Գոհարը համայնքային էնտուզիաստ է։

💬 Գոհարը կկիսվի իր մարզ վերադառնալուց և կպատմի ԲՈՀԵՄի մասին։

Դե ինչ, չմոռանաք՝ կհանդիպենք շաբաթվա նույն օրը, նույն ժամին՝
📆 Նոյեմբերի 17-ին, 
🕙 Ժամը 20:00-ին,
📍 «Մեր մարզերը» տելեգրամյան ալիքում։ 

Սիրով՝ «Մեր մարզերը» թիմ 💚

Մեր մարզերը

14 Nov, 14:10


📍 Մարալիկում բարեկարգման աշխատանքներն ակտիվորեն ընթանում են։

Նյութի աղբյուրը
#Շիրակ

Մեր մարզերը

14 Nov, 13:15


📣 Նոր շուկա Տաթևում

🔹 Տաթևում կստեղծվեն տնտեսական հնարավորություններ՝ տեղական շուկայի միջոցով, որը տեղակայված կլինի «Տաթևի թևեր» ճոպանուղու մոտ։ Շուկան կդառնա առևտրի և հանգստի կենտրոն՝ ունենալով 20-25 տաղավար տեղական արտադրողների համար, ինչը կնպաստի համայնքի տնտեսական զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը։

🔹 Առաջին տարում Տաթևի համայնքի անդամներն ու Արցախից տեղահանվածները կօգտվեն անվճար վաճառքի կետերից։ Շուկայի շահույթը կուղղվի համայնքի զարգացմանը։

#Սյունիք
Մանրամասն այստեղ

Մեր մարզերը

14 Nov, 11:12


Սյունիքով անցնող մայրուղու նոր հատվածը կբացվի առաջիկա օրերին

#Սյունիք
Մանրամասներն այստեղ

Մեր մարզերը

13 Nov, 12:22


📢 Հանդիպում ենք Վանաձորում․ 7-13 տարեկան երեխաների համար՝ հատուկ ծրագիր «Հաղորդակցման էթիկա և վստահ ելույթ»

Այս դասընթացի նպատակն է զարգացնել երեխաների հաղորդակցման հմտությունները, սովորեցնել նրանց հաղորդակցման էթիկայի և էթիկետի կարևոր կանոնները, ինչպես նաև տալ գործնական հմտություններ՝ գրագետ խոսքի, վստահ ելույթ ունենալու և տեսախցիկի հետ աշխատելու ոլորտում։

➡️ Հաղորդակցման էթիկա և էթիկետ-Գևորգ Մկրտչյան (Էթիկայի դպրոցի համահիմնադիր-տնօրեն)

➡️ Խոսքի մշակույթ, հանրային ելույթ և տեսախցիկի հետ աշխատանք- Ծաղկանուշ Միրզոյան ( լրագրող, Էթիկայի դպրոցի փոխտնօրեն)

––––––

🟣 Օրը՝ նոյեմբերի 16
🟣 Ժամը՝ 14։00 - 16։00
🟣 Ծրագրի ավարտին կտրվի մասնակցության էլեկտրոնային վկայական
🟣 Դասընթացի արժեքը՝ 7.000 դրամ
––––––

🟪 Հասցեն՝ Վանաձոր Լոֆթ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծ 24
🟪 Հարցերի դեպքում գրեք կամ զանգահարեք` 093-605-904
🟪 Գրանցումը հետևյալ հղումով։ #լոռի

Մեր մարզերը

13 Nov, 10:01


🌱 Ինտենսիվ այգեգործություն. պետությունը շարունակում է աջակցել ֆերմերներին

Նյութի աղբյուրը

Մեր մարզերը

12 Nov, 13:01


📍 EcoVille ընկերությունը Գեղարքունիքի մարզում կառուցում է արևային էլեկտրակայան։

#Գեղարքունիք

Մեր մարզերը

12 Nov, 10:01


📢 Նոյեմբերի 12-13-ը Տաթևի ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար

Վարորդները փակ ճանապարհահատվածը կարող են շրջանցել Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհով։

Նյութի աղբյուրը
#Սյունիք

Մեր մարզերը

12 Nov, 07:26


Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Մանրամասներն այստեղ
#Սյունիք

Մեր մարզերը

11 Nov, 14:01


🔶 Կոյուղու կառուցման աշխատանքներ Թալին քաղաքի Խանջյան 8 հասցեում։

Նյութի աղբյուրը
#Արագածոտն

Մեր մարզերը

11 Nov, 14:01


📍 Նոյեմբերի 12-14-ը՝ ժամը 08։00֊18։00֊ն, Ստեփանավանի հրաձգարանի տարածքում անցկացվելու է հրաձգության գործնական պարապմունք:

Նյութի աղբյուրը
#Լոռի

Մեր մարզերը

11 Nov, 10:01


Աբովյան քաղաքի բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում ըստ առաջնահերթության կատարվում են բարեկարգման, խաղահրապարակների կառուցման ու նորոգման աշխատանքներ:

Նյութի աղբյուրը
#Կոտայք

Մեր մարզերը

11 Nov, 05:04


💡 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ մարզերի որոշ հասցեներում։

Մեր մարզերը

10 Nov, 17:01


Live stream finished (1 hour)

Մեր մարզերը

10 Nov, 16:00


Live stream started

Մեր մարզերը

10 Nov, 12:01


📣 Սկսվել է Դավիթբեկյան խաղեր 2025-ի թիմերի հայտագրումը։

Այստեղ ձեզ սպասվում են.
🔹 մրցույթներ,
🔹 թիմային խաղեր,
🔹 հմտությունների ամրապնդում,
🔹 անմոռանալի օրեր։

Միացե՛ք այս բացառիկ իրադարձությանը, հզորացրե՛ք թիմային ոգին և գրանցվե՛ք մասնակցության համար։

🔗 Մասնակցության համար լրացրե՛ք հետևյալ հայտը։

Մեր մարզերը

28 Oct, 14:01


📍 Հոկտեմբերի 5-ին Արենիում տոնախմբություն էր՝ գաստրոնոմիական հաճույքներ, զբոսաշրջիկներ, տեղացիներ ու շատ գինի։ Համայնքի զարգացման գլխավոր ուղղությունը գինեգործությունն է։

Նյութի աղբյուրը
#ՎայոցՁոր

Մեր մարզերը

28 Oct, 12:01


Մի շարք նոր խաղահրապարակների կառուցում և բարեկարգում Կապան համայքնում։

Նյութի աղբյուրը
#Սյունիք

Մեր մարզերը

28 Oct, 10:01


🏬 Շիրակի մարզի Գյումրի համայնքում 2024 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ հաստատվել են սուբվենցիոն 3 ծրագրեր՝ 23 ենթածրագրերով ընդհանուր 1 մլրդ 913 մլն 101 հազար դրամ արժողությամբ:

Մանրամասներն այստեղ
#Շիրակ

Մեր մարզերը

27 Oct, 17:02


Live stream finished (1 hour)

Մեր մարզերը

27 Oct, 16:00


Live stream started

Մեր մարզերը

27 Oct, 14:01


Սյունիք ՖԱ-ն մարզի՜նն է

Ակումբն արդեն մասնաճյուղեր ունի Ագարակում, Մեղրիում, Սիսիանում և Գորիսում։

Դիտեք տեսանյութում։
#Սյունիք

Մեր մարզերը

27 Oct, 12:01


🏠 Մարզային բնակավայրերից որևէ մեկում տուն կառուցելու և բնակարան ձեռք բերելու դեպքում պետությունն աջակցում է երեխա ունեցող ընտանիքներին։

Նյութի աղբյուրը

Մեր մարզերը

27 Oct, 10:01


♻️ Փամբակ համայնքում շարունակվում են սոցիալական ներդրումների տեսքով իրականացվող տնտեսական զարգացման ծրագրերը:
Սեպտեմբեր ամսին Փամբակի համայնքապետարանի և «Աստղիկ» ԲՀԿ-ի հերթական համագործակցության արդյունքում 17 ընտանիքների համար ներդրվեց ջերմոցային տնտեսությունը:

Նյութի աղբյուրը
#Լոռի

Մեր մարզերը

26 Oct, 14:01


📣 Նորամարգում բացվեց «Արմաթ» լաբորատորիա։

Համայնքապետարանն աջակցում է նաև գյուղերում «Արմաթ» լաբորատորիաների հիմնադրմանը։

Մանրամասներն այստեղ
#Արարատ

Մեր մարզերը

26 Oct, 12:02


Հայաստանի կոլորիտային վարպետների քաղաք Գյումրուց 20 կլիոմետր դեպի Բավրա գտնվող Գոգհովիտ գյուղի տարածքում կառուցվել է քարի վերամշական ամենամեծ գործարանը։

Յուրահատուկ իր մասշտաբներով և հնարավորություններով, արտադրամասում ներկայացված է ավանդույթի և նորարարության միաձուլում, որտեղ քարե հնագույն արվեստը հանդիպում է ժամանակակից սրամտությանը:

Մանրամասներն այստեղ
#Շիրակ

Մեր մարզերը

26 Oct, 10:00


🚜 Բերդի համայնքապետարանի և ամերիկահայ բարերարների համագործակցության արդյունքում Մովսես բնակավայրին գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրվել:

Նյութի աղբյուրը
#Տավուշ

Մեր մարզերը

25 Oct, 14:02


🔰 ԱՐԻ՛ ԳՈՐԻՍ

Հոկտեմբերի 30-ին Գորիսում կկայանան տոնական միջոցառումներ։

Ժամը 14:00 - Թումանյան փողոցի բացում
Ժամը 15:00 - Վիենի պուրակի բացում
Ժամը 16:00 - Հին Գորիս տանող ճանապարհի բացում, հյուրասիրություն և համերգային ծրագիր
Ժամը 18:00 - Ժայռերի լուսավորության միացում
Ժամը 18:00 - DJ

Նյութի աղբյուրը
#Սյունիք

Մեր մարզերը

24 Oct, 14:00


🥊 Արմավիրի մարզի Փարաքար գյուղում կառուցվում է բռնցքամարտի, ծանրամարտի և ըմբշամարտի մարզադպրոց։

Ծրագրի իրականացման համար հատկացվել է 165,4 մլն դրամ։ Շինարարությունը կավարտվի 2025 թվականի վերջին։

Նյութի աղբյուրը
#Արմավիր

Մեր մարզերը

24 Oct, 12:02


Հարգելի՛ լոռեցիներ, նոյեմբերի 1-ից ՈՄԱ-Վանաձորը մեկնարկում է լեռնահրաձգային բազային պատրաստության մեկամսյա դասընթաց։

Դասընթացը կմեկնարկի՝
📆 նոյեմբերի 1-ին, դասերը կլինեն երեկոյան ժամերին, շաբաթական 4 անգամ՝ երեքշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ։
📍 Վանաձոր քաղաքի Մյասնիկյան 80 հասցեում՝ նախկին «Պիոներ պալատի» տարածքում։

Մանրամասներն այստեղ
#Լոռի

Մեր մարզերը

24 Oct, 10:01


Վանաձորի բժշկական կենտրոնում ինֆեկցիոն բաժանմունքի նոր մասնաշենք է կառուցվում:

Նյութի աղբյուրը
#Լոռի

Մեր մարզերը

23 Oct, 14:01


Արթիկում մեկնարկվել են սուբվենցիոն 5 ծրագիր՝ 1 մլրդ 19 մլն դրամ արժողությամբ։

Ավելին այստեղ
#Շիրակ

Մեր մարզերը

23 Oct, 12:00


📢 «Մեր մարզերը» տելեգրամյան ալիքի հաջորդ ամենահետաքրքիր վեբինարի հյուրը Ռուբինա Հոլտոնն է: Ռուբինան ծնվել է Երևանում, տեղափոխվել է Վանաձոր և փորձում է ծանոթանալ մարզին, հասկանալ շարժը։ Մասնագիտությամբ թարգմանիչ է:

📌 Վեբինարի թեման «Երևանից Վանաձոր»

Ռուբինան պատմելու է իր փորձի մասին, համեմատականներ է տանելու Երևանի և Վանաձորի միջև:
Այնպես որ սպասվում է շա՜տ հետաքրքիր վեբինար:

Կհանդիպենք
📆 Հոկտեմբերի 27-ին
🕓 20:00-ին
📍 Մեր մարզերը տելեգրամյան ալիքում

Սիրով Մեր մարզերը թիմ 💚

Մեր մարզերը

23 Oct, 10:01


Կապան-Սիսիան ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Նյութի աղբյուրը
#Սյունիք

Մեր մարզերը

22 Oct, 14:00


🌳 Գյումրու «Բարեկամության այգում» տնկվել է 217 ծառ և 386 թուփ:

Մանրամասներն այստեղ
#Շիրակ

Մեր մարզերը

22 Oct, 12:00


50 տարի անց նորոգվում են Ճամբարակի բազմաբնակարան շենքերի տանիքները։

#Գեղարքունիք

Մեր մարզերը

22 Oct, 10:03


ԹՈՒՄՈ-ն Գյումրու շուկայի և խոհարարական դպրոցի դիզայնի մշակման ճարտարապետական ​​մրցույթում հաղթող է ընտրել Mooradian Studio-ին։

Mooradian Studio-ն առաջարկում է նոր քաղաքային տարածք, որը համատեղում է հանրային տարածքներ, խոհարարության դպրոց և սննդի շուկա:Գաղափարը խթանում է համայնքի ներգրավվածությունը և կայունությունը՝ շուկան վերածելով սննդի կրթության կենտրոնի:

ԹՈՒՄՈ-ն Գյումրիում կստեղծի յուրահատուկ խոհարարական էկոհամակարգ, որը նոր շունչ կհաղորդի քաղաքին։

Ավելին այստեղ
#Շիրակ

Մեր մարզերը

21 Oct, 14:02


🌨️ Վարդենիսի և Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում

#Գեղարքունիք
#Սյունիք