Business Development Group @bdg_trainings Channel on Telegram

Business Development Group

@bdg_trainings


Business Development Group (English)

Are you looking to take your business to the next level? Look no further than the Business Development Group! This Telegram channel, with the username @bdg_trainings, is dedicated to providing valuable resources, tips, and trainings for entrepreneurs and business owners looking to grow and expand their companies. Whether you are just starting out or have been in business for years, the Business Development Group has something to offer you. nnWho is the Business Development Group? This channel is made up of a group of experienced business professionals who have a passion for helping others succeed. With a focus on practical strategies and proven techniques, they are committed to providing top-notch training and support to help you achieve your business goals. nnWhat is the Business Development Group? This channel offers a wide range of resources, including webinars, e-books, and video tutorials, to help you develop essential business skills such as marketing, sales, finance, and leadership. Whether you are looking to increase your sales, attract more clients, or streamline your operations, the Business Development Group has the tools and resources you need to succeed. nnJoin the Business Development Group today and start on the path to business growth and success! Learn from the best, connect with like-minded individuals, and take your business to new heights. Don't miss out on this invaluable opportunity to learn and grow with the Business Development Group. Follow @bdg_trainings on Telegram today!

Business Development Group

21 Nov, 08:34


Յուրաքանչյուր իրավիճակում՝ թե՛ ընտանեկան, թե՛ աշխատանքային, շատ կարևոր է լինել ակտիվ լսող (active listener): Ձեզ ենք ներկայացնում 5 միջոցներ, որոնք դարձնում են հաղորդակցումն առավել էֆեկտիվ և զրուցակցին ստիպում իրեն գնահատված զգալ👇🏻

1️⃣ Զրուցակցի հետ ունեցե՛ք տեսողական կոնտակտ (eye contact) – փորձե՛ք պահել սա յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ՝ ցույց տալու, որ դուք ուշադիր լսում եք դիմացինին։ Երբ նրան չեք նայում, փորձեք ուղիղ նայել կամ վերև։ Շատ ներքև նայելը հուշում է, որ դուք ցանկանում եք փակել թեման։
2️⃣ Ուշադրությու՛ն դարձրեք ոչ վերբալ նշաններին - Դեմքի արտահայտությունները, ձայնի տոնայնությունը և ժեստերը շատ ավելին կարող են ասել, քան բառերը։ Օրինակ՝ ժպիտի ձևը, ձեռքերի դիրքը շատ բան կարող են ասել մարդու մասին։ Խաչված ձեռքերը ցույց են տալիս, որ դուք այնքան էլ բաց չեք խոսակցության համար։ Որպեսզի այդպիսի տպավորություն չստեղծվի, փորձե՛ք ավելի ազատ նստել և խոսել։
3️⃣ Մի՛ ընդհատեք զրուցակցին- սա այն տպավորությունն է ստեղծում, որ ձեր խոսքը շատ ավելի կարևոր է ձեզ համար, քան դիմացինի ասելիքը։ Եթե դուք առավել արագ մտածող կամ խոսող եք, ապա փորձե՛ք լինել առավել համբերատար, որպեսզի դիմացինը չզգա դա։ Եթե որոշակի հանգամանքներում ընդհատել եք, ապա փորձե՛ք վերականգնել դիմացինի մտքերը՝ ասելով «Ի՞նչ էիր/էիք ասում դու/Դուք․․»
4️⃣ Ցու՛յց տվեք, որ լսում եք- հաճախ արձագանքե՛ք դիմացինի ասածներին՝ ասելով՝ այո, ահա և նման կարճ արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, որ դիմացինի խոսքը ձեզ հետաքրքիր է։ Մի՛ զբաղվեք այլ առարկաներով, ինչպիսին է ժամացույցը, զարդերը։ Կարող եք արձագանքել նաև ժեստերով՝ գլխի կամ աչքերի շարժումներով։
5️⃣ Հարցե՛ր տվեք- Փորձե՛ք հարցերի միջոցով ունենալ խոսակցության ամբողջական պատկեր։ Եթե ձեր զրուցակիցը որոշ կետեր բաց է թողել, փորձե՛ք հարցեր տալ ՝ «Դու ի նկատի ունե՞ս․․․» «Համոզված չեմ, որ ճիշտ եմ հասկացել քեզ․․․»։ Կարող եք նաև բաց հարցեր տալ՝ խոսակցությունը շարունակելու կամ նոր թեմա բացելու համար՝ «Հետո ի՞նչ որոշեցիք դրա շուրջ․․․» կամ նմանատիպ այլ հարցով՝ ցույց տալու, որ հետաքրքրված եք և ցանկանում եք՝ զրույցը շարունակվի։

💡Դժվար է վերացնել հին սովորությունները, սակայն պետք է հստակ ջանք գործադրել՝ դառնալու ակտիվ լսող։ Սրա շնորհիվ դուք ձեռք կբերեք նոր հմտություններ և կգրանցեք թե՛ անձնային, թե՛ կարիերայի աճ ձեր բնագավառում։

Business Development Group

15 Nov, 13:59


Այսօրվա թվային դարաշրջանում արհեստական բանականություն, մեքենայական ուսուցում և խորքային ուսուցում տերմինները հաճախ օգտագործվում են զուգահեռ կերպով, բայց յուրաքանչյուրն ընդգծում է տեխնոլոգիական ոլորտում յուրահատուկ միտք։ Թեև դրանք ունեն իրենց մեծ ազդեցությունը կյանքի բոլոր ոլորտներում, շատերը դժվարությամբ են հասկանում դրանց միջև հիմնական տարբերությունները։

📌 Այս բլոգում մենք կվերլուծենք AI-ի, ML-ի և DL-ի միջև եղած տարբերությունները, կբացահայտենք, թե ինչպես են դրանք փոխկապակցված, ինչով են տարբեր և որոնք են նրանցից յուրաքանչյուրի առավելությունները։ Եթե հետաքրքրված եք տեխնոլոգիաներով կամ սկսնակ եք, սա կծառայի որպես ուղեցույց՝ պարզաբանելու կոնցեպտները և թե ինչպես են դրանք ձևավորում նորարարության ապագան։

Ամբողջական հոդվածը 👉🏻 https://bit.ly/difference-between-ai-ml-dl

Business Development Group

15 Nov, 10:35


Համակարգային ադմինիստրատորը (system administrator) այն մասնագետն է, ով ցանցերի միջոցով կարգավորում է համակարգերը և սերվերները։ Նրանց աշխատանքային պարտականություններից և պատասխանատվության կետերից են՝ ինտեգրել և պահպանել համակարգերը և իրականացնել տվյալների ամպային ենթակառուցվածքների ապահովում (data clouding)։

Սիսադմինների հիմնական պարտականություններն են՝
Տեխնիկական աջակցություն աշխատակիցներին կամ հաճախորդներին,
Software և hardware համակարգերի, սերվերների և հավելվածների ծրագրային ներդրումը,
Նոր օգտատերերի ստեղծումը համակարգերում,
Ցանցերի հետ աշխատանք,
Անվտանգ կոնֆիգուրացիա՝ շարունակական կերպով հետևել և թարմացնել կոնֆիգուրացիաները՝ մշտապես համապատասխանացնելով անվտանգության նոր կանոններին։
♻️ Սարքավորումներից մինչև ծրագրեր, ծրագրավորումից մինչև կիբերանվտանգություն, տվյալների կառավարումից մինչև տեխնիկական աջակցություն․ սրանք են սիսադմինի ամենակարևոր հմտությունները։
1️⃣ Ամպային համակարգերը սերվերների, դատաբազաների և համացանցի հասանելիության համար ցանցային կապի ձևավորումն են։ Այս ձևով օգտատիրոջ կողմից կառավարումը պարտադիր չէ։ Սիսադմինն ինքը պետք է կարողանա պահպանել և կառավարել այս համակարգը։ Որքան ամպային համակարգը դառնում է ավելի կենսունակ և հասանելի, ամպային ադմինի հմտությունները կարևոր են դառնում սիսադմինի համար։
2️⃣ Հաղորդակցական հմտություններ- Քանի որ սիսադմինը ընկերությունում վերահսկում է ամբողջական ծրագրային էկոհամակարգը, այդ ընթացքում կապ է հաստատում մի շարք աշխատակիցների հետ։ Նրանք պետք է ունենան գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ, որպեսզի կարողանան տեխնիկական աջակցություն ցուցաբերել։ Բացի դա տեխնիկական մի շարք ասպեկտներ հաճախ կարող են տրամադրվել հատուկ կոդերի միջոցով։ Սիսադմինը պետք է կարողանա այս կոդերը փոխանցել ոչ տեխնիկական մասնագետներին, ովքեր լավ տեղեկացված չեն տեխնիկական առումով։
Հաղորդակցման մեծ հմտությունները ժամանակակից աշխատանքային պրոցեսի հիմնաքարն են։
3️⃣ Թվային անվտանգություն - Ընկերության տվյալները ամենաարժեքավոր ակտիվներից է։ Այդ իսկ պատճառով այն մշատապես պետք է պաշտպանված լինի արտաքին սպառնալիքներից։ Սիսադմինը պետք է լինի էպիկենտրոնում՝ կապված ժամանակակից կիբերանվտանգության բոլոր կետերի հետ։
Կիբերհարձակումները ընկերության տվյալների վրա կարող են հանգեցնել զգալի ֆինանսական կորուստների։ Սա թվային անվտանգությունը դարձնում է սիսադմինի ամենակարևոր հմտություններից մեկը։
4️⃣ Սարքավորումների կառավարում - Ժամանակակից աշխատավայրերը ունեն տեխնիկական գերհագեցվածություն։ Այն ընդգրկում է համակարգիչներ, տպիչներ, երթուղիչներ, սերվերների կապեր և շատ ավելին։ Սիսադմինը նաև հետևում է դրանց պատշաճ գործարկմանը և թարմացնում ընկերության տեխնիկական ամբողջ բազան։
Սիսադմինները գործ են ունենում սարքավորումների (hardware) հետ նույնչափ, որքան ծրագրերի հետ (software)։
5️⃣ Տիրապետում կոդավորմանը- Կազմակերպությունում կոդավորման աշխատանքը հիմնականում ծրագրավորողների պարտականությունն է։ Այս անհատները պատասխանատու են ծրագրեր և համակարգեր կառուցելու համար։ Սա պարտադիր կերպով սիսադմինի հիմնական աշխատանքը չէ։ Այնուամենայնիվ, սիսադմինը պետք է ունենա կոդինգի հիմնական բազային իմացություն և հասկանա ցանցի ողջ ֆունկցիոնալությունը։ Նրանք կարող են տիրապետել նաև մի շարք ծրագրային հմտությունների՝ սխալների համար գտնելու կարճաժամկետ լուծումներ։

💡 Այսպիսով, համակարգային ադմինիստրատորները կամ սիսադմինները կարգավորում են բազում օգտատերերի կողմից կիրառվող միջավայրերը և ապահովում ցանցային ծառայությունների հարթ սպասարկումը։
Նրանց աշխատանքային հիմնական կետերից են նաև ցանցային խնդիրների վերհանումը, կիբերանվտանգությունը և ցանցը հարձակումներից ապահովելը։ Ինչպես տեսնում ենք, նրանց աշխատանքը կարևոր է յուրաքանչյուր ընկերության համար, քանի որ 21-րդ դարում հազիվ թե գտնվի մի կազմակերպություն, որն աշխատում է առանց համացանցի, սերվերների կամ բազաների։ Սիսադմինը ապագայի մասնագիտություն է, որը ճանապարհ ու հեռանկար է տալիս խոստումնալից մասնագետներին։ Դու էլ կարող ես լինել նրանցից մեկը։

Business Development Group

14 Nov, 12:35


Կրթությունը հաճախ դիտվում է որպես սոցիալական անհավասարությունը նվազեցնելու բանալի։ Այն անհատներին տալիս է հնարավորություն՝ ստանալու գիտելիքներ, հմտություններ և նոր որակավորումներ, որոնք կարող են օգնել նրանց հաջողության հասնել կյանքում։ Կրթությունը նաև օգնում է հավասարեցնել հնարավորությունները` անկախ ունեցած ռեսուրսներից։

1️⃣ Կրթության հասանելիությունը կարևոր գործոն է սոցիալական անհավասարությունը նվազեցնելու համար։ Պակաս եկամուտ ունեցող ընտանիքների երեխաները հաճախ որակյալ կրթության սահմանափակ հասանելիություն ունեն, ինչը կարող է նվազեցնել նրանց հնարավորությունները հետագա կյանքում։ Կրթության հասանելիություն կարելի է հասնել այնպիսի նախաձեռնությունների միջոցով, ինչպիսիք են հանրակրթական ծրագրերը, կրթաթոշակները և ֆինանսական աջակցությունը պետության կամ որոշակի կազմակերպությունների կողմից։
2️⃣ Կրթության որակի բարձրացումը ևս մեկ կարևոր գործոն է սոցիալական անհավասարությունը նվազեցնելու համար։ Սոցիալական ցածր մակարդակ ունեցող երեխաները հաճախում են հաստատություններ, որոնք չունեն բավարար ռեսուրսներ, փորձառու ուսուցիչներ, և գործում են ավելի ցածր ակադեմիական չափանիշեր։ Այս հաստատություններում կրթության որակի բարելավումը կարելի է իրականացնել այնպիսի նախաձեռնությունների միջոցով, ինչպիսիք են ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը, ուսումնական ծրագրերի մշակումը և դպրոցների ֆինանսավորումը կոնկրետ ծրագրերի համար։
3️⃣ Մասնագիտական կրթությունը ևս կարևոր բաղադրիչ է սոցիալական անհավասարության նվազեցման գործում։ Քիչ եկամուտ ունեցող ընտանիքներից դուրս եկող շատ մարդիկ, հնարավոր է, չունեն համալսարանական կրթություն ստանալու հնարավորություն, սակայն մասնագիտական կրթությունը կարող է նրանց տրամադրել անհրաժեշտ հմտություններ և ուսուցում՝ աշխատանքի շուկայում հաջողության հասնելու համար։ Հենց այս նպատակն է հետապնդում նաև BDG-ն։ Մենք ապահովում ենք մասնագիտական պրակտիկ կրթություն և շուկային տալիս մրցունակ և հեռանկար ունեցող մասնագետներ։ Կրթական այսպիսի պլատֆորմները կարող են օգնել նաև նվազեցնելու հմտությունների բացը և ապահովելու հնարավորություններ անհատների համար՝ մտնելու բարձր պահանջարկ ունեցող ոլորտներ, ինչպիսին է ՏՏ ոլորտը։
4️⃣ Շարունակական կրթությունն ամբողջ կյանքի ընթացքում էական դեր է խաղում սոցիալական անհավասարությունը նվազեցնելու հարցում։ Այն հնարավորություն է տալիս անհատներին շարունակելու իրենց կրթությունը և ձեռք բերելու նոր հմտություններ ողջ կյանքի ընթացքում։ Նման նախաձեռնությունները, ինչպիսիք են մեծահասակների կրթության ծրագրերը, tech talk-երը և այլ թեմատիկայով պոդքաստերը, անվճար հանդիպում-դասընթացները, օնլայն դասընթացները կարող են նպաստել շարունակական անձնային աճին և օգնել ունենալ մասնագիտական նոր ձեռքբերումներ։
5️⃣ Տարիքային առավել վաղ շրջանում ստացած կրթությունը ևս կարևոր գործոն է սոցիալական անհավասարությունը նվազեցնելու համար։ Այն երեխաները, ովքեր մասնակցում են մանկապատանեկան պրակտիկ կրթության ծրագրերին, ավելի շատ են հաջողում դպրոցում և կյանքում։ Այս ծրագրերը կարող են ապահովել հավասար հնարավորություններ բոլոր երեխաների համար։ Նման նախաձեռնությունները, ինչպիսիք են խմբային դասընթացները, տարբեր հարթակների միջոցով կազմակերպվող դասընթացները կամ համընդհանուր նախակրթական ծրագրերը կարող են նպաստել բարձրորակ մանկապատանեկան կրթության ավելացմանը։

🧩 Կարևոր է մարդկանց ճիշտ կերպով հասցնել այն տեսլականը, որ նրանք կարող են և իրավունք ունեն ստանալու պրակտիկ կրթություն․ դա է ապագայի նրանց հենարանն ու երազանքի ճանապարհը։ Մենք բոլորս պետք է խթանենք նման նախաձեռնությունները՝ համոզվելու, որ յուրաքանչյուրն ունի հաջողության հասնելու իր հնարավորությունը։

Business Development Group

04 Nov, 12:22


BDG-ն կրթական բազմապրոֆիլ հարթակ է, որը միավորում է փորձառու մասնագետներին ու իրենց երազանքներին հավատացող ուսանողներին։ Մեր ուսանողի վստահությունը մեծ պատասխանատվություն է, ուստի մենք անում ենք ամենը՝ բավարարելու նրանց կրթական պահանջները և վաղվան տալու կրթված, գիտակ ու երազող մասնագետ:

📌 BDG-ն առաջին հերթին մեծ ուշադրություն է դարձնում ընդունելության կարգին: Ընդունելությունը բոլոր դասընթացներին իրականացվում է հարցազրույցի կամ թեստավորման միջոցով, կամ երկուսը միաժամանակ՝ կախված դասընթացի բովանդակությունից և պահանջներից: Սա հնարավորություն է տալիս ընտրելու լավ պատրաստված և մոտիվացված ուսանողների, ովքեր գալիս են ստանալու պրակտիկ կրթություն:
🎓 Մենք սահմանել ենք 3 տեսակի սերտիֆիկատ (մասնակցության, ավարտական և գերազանցության), որոնք ապացուցում են, թե ուսանողն ինչպիսի ցուցանիշ է գրանցել դասընթացի արդյունքում։ Քննությունների գնահատականներից, ինչպես նաև դասերին հաճախումներից և պարտաճանաչ կատարված տնային առաջադրանքներից է ձևավորվում դասընթացի վերջնարդյունքը և, իհարկե, հավաստագրի տեսակը:
💡Մեր թիմը հետևում ու հպարտանում է յուրաքանչյուր ուսանողի հաջողություններով, ավարտելուց հետո կիսվում նրանց հետ գործընկեր ընկերություններում առկա ազատ հաստիքներով:
Մենք խրախուսում ենք մեր ուսանողների մասնագիտական անընդմեջ աճը՝ յուրաքանչյուր դասընթացի ավարտից հետո նրանց տրամադրելով զեղչի քարտեր BDG-ում ցանկացած այլ դասընթացի համար: Սա ապահովում է դասընթացներին առավել մատչելի մասնակցելու հնարավորություն՝ միաժամանակ ունենալու անձնային աճ և մասնագիտական զարգացում։
🫶🏻 BDG-ն ձեզ հետ է արդեն 15 տարի: Այս տարիների աշխատանքի արդյունքում մեզ հաջողվել է ստեղծել միջավայր, որտեղ սովորել և ավարտել են 32,500-ից ավել ուսանող։ Հետագայում նրանք իրենց կարիերան կերտել են տարբեր ընկերություններում, ոմանք վերադարձել են BDG արդեն որպես աշխատակից կամ թրեյներ:

BDG-ի գործունեության հիմքում ավելի լավ ապագայի տեսլականն է։ Մենք միտված ենք տեսնելու ավելի կիրթ հասարակություն, որտեղ յուրաքանչյուրն ունի մասնագիտական երազանքներ։ Մեր գլխավոր նպատակն այն է, որ դու լինես same you, just better...

Business Development Group

02 Nov, 14:01


Տեխնոլոգիական մշտապես փոփոխվող միջավայրում որակի ապահովումը (QA) վճռական է պրոդուկտների հուսալիությունն ու կատարողականությունը մշտապես ապահովելու համար:
🎯 QA գործընթացների հաջողությունը գնահատելու համար կազմակերպությունները օգտագործում են հիմնական կատարողական ցուցիչներ (KPI-ներ): Այս KPI-ները տալիս են անհրաժեշտ տեղեկություններ ծրագրային ապահովման որակի մասին, ինչը հնարավորություն է տալիս QA թիմերին ճիշտ գնահատել բարելավման ուղիները և հիմնավորված որոշումներ կայացնել՝ ելնելով ունեցած արդյունքներից։

Ամբողջական հոդվածը՝ https://bit.ly/measuring-qa-effectiveness

Business Development Group

31 Oct, 14:15


Ավտոմատ թեստավորումն առանցքային նշանակություն ունի ծրագրային ապահովման պրոցեսների վերջնականացման և եղած ամենաչնչին խնդիրը (bug) կարգավորելու գործում։ Ելնելով սրանից՝ ավտոմատ թեստավորման գործիքները դառնում են հիմնական միջոցներ պրոցեսները ամբողջացնելու գործում։

📌 Cypress-ն այսօր ամենաարագ աճող ավտոմատացման գործիքներից է աշխարհում։ Selenium-ը սկսել է կիրառվել շատ ավելի վաղ։
Չնայած այս 2 գործիքն էլ նախագծված են բրաուզերային ավտոմատ թեստավորումը կազմակերպելու համար, նրանք էապես տարբերվում են իրենց կառուցվածքով և պրոցեսներով։
Cypress-ը ավելի նախընտրելի է, երբ օգտագործողը ունի հետևյալ կետերի իրականցման կարիքը
▶️ API, End to End թեստավորման մեկ միասնական շրջանակ,
▶️ Թեստավորման տեսագրման հնարավորություն,
▶️ Որոշակի տարրերի վրա կառուցված գործողությունների կրկնության հնարավորություն առանց լրացուցիչ կարգավորումների, ինչը նվազեցնում է Cypress-ի «սխալվելու» հավանականությունը,
▶️ Մեկ լեզու FrontEnd ծրագրավորման և ավտոմատացման համար միաժամանակ,
▶️ Ժամանակի խնայողություն framework կառուցելու վրա․ Cypress-ը ապահովում է կայուն և պատրաստի օգտագործման շրջանակ՝ բոլոր գործառույթների ամփոփված և պատրաստ օգտագործման համար,
▶️Cypress-ն ապահովում է ճկունություն․ հաճախորդները կարող են անցնել այն բոլոր պատկերների (screenshots) միջով, որոնք կապված են debug-ի ձախողումների հետ։

Selenium-ը ավելի նախընտրելի է հետևյալ դեպքերում․
✔️Ճկունությունը, երբ փորձում ենք ընտրել ծրագրավորման լեզուն։ Cypress-ը, որպես լեզու, ընդունում է Javascript-ը, մինչ Selenium-ը կարող է գործարկվել է մի քանի լեզուներով՝ Java, Python, JavaScript, C# և այլն։
✔️ Selenium-ը հնարավորություն է տալիս միևնույն ժամանակ իրականացնել թեստավորում տարբեր բրաուզերների օգնությամբ, մինչդեռ Cypress-ը թույլ չի տալիս միևնույն ժամանակ գործարկել 2 բրաուզեր։
✔️ Cross Browser թեստավորումն առավել հեշտ է իրականացնել Selenium-ի օգնությամբ, մինչդեռ Cypress-ը Safari բրաուզեր չի ընդունում և դրանով իսկ սահմանափակում է հնարավորությունները։

Ինչպես տեսնում եք, թեստավորման գործիքներից յուրաքանչյուրն ունի իր առավելությունները, որից էլ ելնելով՝ որակի ապահովման մասնագետները օգտագործում են այն գործիքը, որն ամենաֆունկցիոնալն է իրենց պրոյեկտի համար։

Իսկ ո՞րն է թեստավորման ձեր նախընտրելի գործիքը։