Levon Kocharyan @levonkocharyan Channel on Telegram

Levon Kocharyan

@levonkocharyan


Լևոն Քոչարյանի տելեգրամ ալիքը
Телеграм-канал Левона Кочаряна

Լևոն Քոչարյանի տելեգրամ ալիքը (Armenian)

Լևոն Քոչարյանի տելեգրամ ալիքը այս կանանց հիմնական կայքին է, որը հրապարակում է լավ առարկային միջոցներ և ուսուցում առաքումներ՝ Լևոն Քոչարյանի կողմից: Այն առաջարկում է հետևյալ ծառայությունները՝ պետք ավելի լռությամբ հսկայանող պատվով ոճային անվճար դասընթացներ, ուսուցադրումներ համակարգերի և տարածքների վերտեղում, իմանալ ավելին Միջոցները իր հարցավորությամբ: Կանանցի համառ տեսնում է Լևոն Քոչարյանը ու հարցերը կայքի թեմաների վրա: Այս կանանցը կարող են նաև ստանալ համահրեշտ պահապեսյան թարգմանված արխիվային հատուկ արքայի եւ կնմանական աշխատանքներ: Լևոն Քոչարյանը ապահովները նույն ժամանակ սականություն, հրապարակություն և առաջարկներ առաջացնում է առարկաներ՝ Հայաստանի ողորմած և մենք եւ զինվորները:

Levon Kocharyan

13 Jan, 16:20


​​Գույժ

Խորը ցավով հայտնում ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանի ողբերգական մահվան լուրը։

Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք փոխանցում Սահակյան ընտանիքին։ Բոլոր հարազատների, մտերիմների ու ընկերների հետ կիսում ենք կորստի ցավը:

Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն
13.01.2025թ.

Levon Kocharyan

21 Dec, 19:29


Հիմա կլինեմ Իմնեմնիի եթերում:
Կարող եք դիտել հաղորդումը հետևելով այս հղմանը:

https://www.youtube.com/live/u5I3L0P8o7Y?si=jRNoIj9yWSAjFJ2e

Levon Kocharyan

17 Dec, 15:50


Շվեյցարիայի Դաշնային Խորհուրդն այսօր ընդունեց արցախահայերի վերադարձի իրավունքի մասին բանաձև: Հիշեցնեմ, որ արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքի մասին խոսում է և՛ ԱՄՆ-ը, և՛ ԵՄ երկրները, և՛ ՌԴ-ը... գրեթե բոլորը, բացի ՀՀ իշխանություններից:

Levon Kocharyan

13 Dec, 17:20


⚡️Լեռնային Ղարաբաղի հայերը հայրենիք վերադառնալու բոլոր իրավունքներն ունեն

🔷«Ես միանշանակ տեսնում եմ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի հնարավորությունը։ Սա չի կարելի անտեսել:

🔷Մենք պետք է շարունակենք պայքարը. Դուք պետք է շարունակեք պայքարել: Դուք կորցնում եք այն օրը, երբ դադարում եք պայքարել:

🔷Պետք է օգնել նրանց պայքարել հայրենիք վերադառնալու իրավունքի համար»

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն

@armnationalfront

Levon Kocharyan

12 Dec, 14:18


Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումում՝ նշելով, որ նախորդ տարի ցեղասպանություն է իրագործվել(նկատի ունենալով Ադրբեջանի հարձակումը Արցախի Հանրապետության վրա)։ Մի քանի օր առաջ նույն Արարատ Միրզոյանը խոսել է Մալթայում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որտեղ ոչ մի հիշատակում չի արել նախորդ տարի Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունից, էթնիկ զտումից, Արցախցիների հետ վերադարձի արդարացի պահանջից, Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների, Հայաստանի առջև դրվող ոչ արդարացի պահանջների և այլնի մասին: Մեր արտաքին գերատեսչությունը պետք է օր ու գիշեր խոսեր այս ամենից, բոլոր առիթները մաքսիմալ օգտագործեր: Սա անելն առավել կարևոր է տարածաշրջանում իրական և հարատև խաղաղության հասնելու համար: Եթե ՄԱԿ, ԵԱՀԿ և մյուս միջազգային հարթակներում չեք խոսում այս ամենից, ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսացածը:

Levon Kocharyan

07 Dec, 14:02


📌 Ուժեղ հակահարված են հասցնում Փաշինյանի խայտառակ թեզերին հայտնի փաստերը
#Լևոն_Քոչարյան

@News_5TV

Levon Kocharyan

05 Dec, 07:48


Նիկոլն ու ՔՊ-ն են Հայաստանի գոյության սպառնալիքը

Levon Kocharyan

24 Nov, 12:32


Սերգեյի և Նարեկի հետ զրուցել ենք անցած ուրբաթ օրը, մինչև աղմկահարույց հրաժարականները: Նկարահանումից հետո միայն իմացա, որ այն հեռարձակվելու է մեկ շաբաթ անց:

https://youtu.be/-g1bqmKn8NE?si=yrNh9LpGe3uQqSLB

Levon Kocharyan

18 Nov, 18:33


Կարդում եմ՝ «Վարչապետը չի կարող հրահանգավորել պատգամավորներին վայր դնել մանդատները, իրենք կարող են շարունակել գործել խմբակցությունից դուրս՝ որպես անկախ պատգամավոր»: Այ ձեր հոր Աստծուն մեռնեմ, ի՞նչ պատգամավոր, մարդիկ իրենք իրենց կոչել են «ուսապարկ», այնպես ինչպես Վահե Ղազարյանը, ինչպես Արգիշտի Քյարամյանը, Սասունը, Գնելը, Ռուստամը, Կարենը Անդեասյան՝ ՀՀ անկախ մարմնի ԲԴԽ նախագահ․․․ Հլը բացեք՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ:

Այ էս բոլորով ընդունեցին, որ «ուսապարկ են»: Առանց անգամ հարց տալու, WhatsApp-ի կամ ավելի վատ՝ Viber-ի հաղորդագրությունով, խելոք-խելոք հրաժարական տվեցին, չնայած որ վստահ էին, որ այն ամենը, ինչ ասել է, արել են «բարձր մակարդակով»: Ու չնայած դրան ընդունեցին, որ իրենց հետ այդպես կարելի է վարվել։

Ու կապ չունի, որ կարող է վաղը մեկին մի տեղ տանի, մյուսին իրեն ֆորմալ խորհրդական նշանակի, մեկ է՝ նույնն եք, թե՛ իր համար, թե՛ ինքներդ ձեզ համար։
Չէ մի, չէ՝ ՔՊ պատգամավոր, նիկոլական նախարար, ԲԴԽ նախագահ։

Levon Kocharyan

14 Nov, 07:24


Ընենց են օտիմալացրել մարդիկ, որ ծախսերը 8 անգամ աճել է. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին

Դաշնակահար նախագահի համար քաղաքացիներն ամեն օր վճարում են 11.000 դոլար, իսկ վարչապետի աշխատակազմի համար՝ 166.000 դոլար. պատգամավոր

@YerevanTodaynews

Levon Kocharyan

13 Nov, 12:47


Կառավարությունը ծախսել է 2,5 մլրդ դոլար միայն սեփական հարմարավետության համար. Աննա Գրիգորյան

Հեղափոխական տղերքը մետրո էին նստում, հեծանիվ էին քշում, հիմա մինչև էլեկտրական մեքենա չնստեն երևի գործի չեն գնա. Պատգամավոր

@YerevanTodaynews

Levon Kocharyan

12 Nov, 11:39


Բազմաթիվ երկրների պատգամավորներ և հեղինակավոր կառույցներ պահանջել են Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, իսկ ՔՊ-ն քիչ առաջ մերժեց հայ ռազմագերիներին վերադարձնելու մասին հայտարարություն ընդունելու ընդդիմության նախագիծը:

Levon Kocharyan

31 Oct, 13:35


https://www.youtube.com/live/9FvFQ0k0loE?si=eVEQxLhcrq0QqTar

Levon Kocharyan

23 Oct, 14:01


Քիչ առաջ հարց ուղղեցի Նիկոլ Փաշինյանին, կապված Սահմանազատման կանոնակարգի ամենավտանգավոր և անընդունելի հոդվածի՝ հատվածական սահմանազատման մասով: Իրեն յուրահատուկ ոճով նա ստեց՝ ասելով նման բան չկա:
Խոսքն այս հոդվածի մասին է.

Հոդված 5
1. Սահմանազատման աշխատանքները Հանձնաժողովներն իրականացնում են
սահմանագծի առանձին համաձայնեցված հատվածներով/հատվածամասերով։
Յուրաքանչյուր այդպիսի հատվածի/հատվածամասի համար կազմվում է
սահմանագծի անցման նկարագրություն, որը մինչև սահմանազատման գործընթացի
ամբողջական ավարտը կհամարվի համաձայնեցված:

Levon Kocharyan

21 Oct, 12:26


Նման բովանդակությամբ կանոնակարգով սահմանագծում իրականացնելը չի բխում ՀՀ շահերից:

Levon Kocharyan

16 Oct, 18:06


ՍԴ որոշման, մանդատների և քաղաքականությունից հեռանալու մասին:

https://m.youtube.com/watch?v=aEdRGv2iN4c

Levon Kocharyan

15 Oct, 18:14


Քյարամյանը, Հովիկ Աղազարյանը և Սերն ու համերաշխությունը․ «Կարճ ասած»

Այսօր ևս պարզ դարձավ, որ իշխանությունը լավ էլ հովանավորչությամբ է զբաղված

@YerevanTodaynews

Levon Kocharyan

15 Oct, 14:47


Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «գործ սարքել չկա», մեղմ ասած, ծիծաղ է առաջացնում. Լևոն Քոչարյան

Տեսանք համակարգված աշխատանք ոստիկանության, դատախազության, քննչական մարմինների՝ գործ սարքելու, գործ կարելու. Պատգամավոր

@YerevanTodaynews

Levon Kocharyan

25 Sep, 12:17


«Թուրքիան մեր տարածաշրջանում իր քաղաքականությունը կառուցում է ցեղային ավանդույթների, հակամարտությունների շահարկման, Հայոց ցեղասպանության արդարացման և այդ հանցագործության անպատժելիության վրա: Թուրքիան անվտանգության սպառնալիք է Հայաստանի և տարածաշրջանի համար:» Նիկոլ Փաշինյան 2020թ.

Արցախի կորստից, հազարավոր զոհերից ու նվաստացումից հետո, էրդողանի գիրքը գրկած, երջանիկ ժպիտով Նիկոլ Փաշինյանը՝ 2024թ․

Levon Kocharyan

25 Sep, 08:19


Ուզում էի այս թեմայով գրել, բայց տեսա Վարուժան Գեղամյանը շատ դիպուկ գրել է.

«Մենք ապրում ենք ամենազավեշտալի ժամանակներում, երբ օրինակ Արցախն ազատագրած Ռոբերտ Քոչարյանի գրքով նկարվելը խնդրահարույց է, իսկ Հայաստանի վրա հարձակված ու այս պահին նոր հարձակում պատրաստող Թուրքիայի նախագահի քարոզչական գրքով ու նրա կողքին ժպիտով նկարվող դե-ֆակտո վարչապետը` «հմուտ դիվանագիտության» օրինակ:»

Levon Kocharyan

22 Sep, 17:36


Նախկին ու ներկա Փաշինյանի չկատարած մի շարք խոստումներ՝ մեկ տեսանյութում

Մարզահամերգային համալիրում ցուցադրվեց տեսանյութ Փաշինյանի ստերի մասին

@YerevanTodaynews

Levon Kocharyan

11 Sep, 18:44


Հերթական խուսափողական պատասխանը իմ հարցին

Levon Kocharyan

24 Jun, 10:25


https://youtu.be/PLjgwR-eUDo?si=OEyQM7j6imlDARAo

Levon Kocharyan

10 Jun, 08:58


⚡️Այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 15:30-ին Հավաք Բաղրամյան-Դեմրճյան խաչմերուկում:

Բագրատ Սրբազան

@armnationalfront

Levon Kocharyan

08 Jun, 16:59


Բագրատ Սրբազանի կոչը ժողովրդին

Levon Kocharyan

25 May, 19:16


⚡️«Սրբազան պայքար է, հավատով լցվիր...»

Պայքարի մասնակիցները երգեր են գրում և հոլովակներ պատրաստում:

Levon Kocharyan

18 May, 18:26


❗️Պայքարի սիրելի ընկերներ, գործ ունենք անելու։ Մեր տեղեկատվական հարթակները Շարժման կարևոր գործիքներից են։ Լուրեր տարածելուց բացի, այս հարթակները նաև կազմակերպչական գործառույթ ունեն՝ օգնելով մեր հայրենակիցներին ավելի արագ կազմակերպվել և ավելի արդյունավետ ակիցաներ իրականացնել։

Ուստի, առաջիկա օրերին պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր հարթակների հետևորդների թիվը հնարավորինս մեծանա։

Ի՞նչ է պետք անել դրա համար։ Շատ հեշտ մի բան՝ մեզանից յուրաքանչյուրը պետք է իր ծանոթներից գոնե մեկ հոգու ներգրավի պայքարի մեջ՝ որպես առաջին քայլ հորդորելով նրան միանալ հետևյալ ալիքներին.

Սրբազան պայքար

Ազգային ճակատ

Տավուշը հանուն հայրենիքի

#LiveAra

Ի գործ, սիրելի ընկերներ։ Սկզբի համար եկեք կրկնապատկենք մեր հետևորդների թիվը ։

Levon Kocharyan

15 May, 18:43


⚡️ Մայիսի 16-ին, ժամը 10:30 հանդիպում ենք Կառավարության շենքի դիմաց, որտեղ ժամը 11:00-ին տեղի է ունենալու կառավարության նիստ:

Levon Kocharyan

14 May, 16:21


⚡️Վաղը՝ ժամը 16:00 պետք է ներկա լինենք Ազատության հրապարակում և մեր խաղաղ, բայց հուժկու ընդվզումը հայտնենք Նիկոլ Փաշինյանին

Բագրատ Սրբազան

@armnationalfront

Levon Kocharyan

12 May, 17:41


@armnationalfront

Levon Kocharyan

12 May, 10:56


Այսօր շատ կարևոր հանրահավաք է տեղի ունենալու․ շատ կարևոր ուղերձներ են հնչելու․ Բագրատ սրբազան

Բագրատ սրբազանը բոլորին հրավիրում է 18:30-ին Հանրապետության հրապարակ
@YerevanTodaynews

Levon Kocharyan

10 May, 09:27


⚡️Այսօր 18։30 հավաք Հանրապետության հրապարակում

Levon Kocharyan

10 May, 07:29


Երկրորդ նախագահին կյանքիս մեջ մի անգամ եմ հանդիպել` 2001 թվականին ընդամենը 5 րոպեով․ Բագրատ սրբազան

Ես գնացել էի ոտքերս վիրակապելու, ասում են` գնացել եմ Ռոբերտ Քոչարյանին հանդիպելու։ Էս մարդիկ ստախոս են, իրենք էլ են սուտ․ Բագրատ արքեպիսկոպոս
@YerevanTodaynews

Levon Kocharyan

09 May, 19:27


@armnationalfront