Viva @vivaarmeniaofficial Channel on Telegram

Viva

@vivaarmeniaofficial


Բարի գալուստ Վիվա-ի Տելեգրամի պաշտոնական ալիք

Բարի գալուստ Վիվա-ի Տելեգրամի պաշտոնական ալիք (Armenian)

Բարի գալուստ Վիվա-ի Տելեգրամի պաշտոնական ալիք 'vivaarmeniaofficial'։ Այս ալիքը ներառում է համայնքի համավճարությունը, հայկական գրասենյակային արտերիկությունը և այլ մեծագրությունները։ "Viva" ալիքը համայնքի անցյալը, այսօրվա մասին և մեզ չմտակա համայնքի բնական եւ մշակող կյանքը, մտավոր բանսերը եւ թեմաները, շրջապատի անհայտ հոգեբանությունները և շահերը։ "vivaarmeniaofficial"- ը կարող եք ուզած նաև ստանաք առաջարկներ համայնքից և ավելին։ Դիտեք գործունեությունները և հեշտությունները առաջինը։

Viva

03 Feb, 14:12


📢 Վաղուց ձեզ հետ չենք կիսել մեր թափուր հաստիքները: Viva-ն փնտրում է գնումների մասնագետի, ով. ⤵️
 
❤️ Ունի բիզնեսի, մատակարարման շղթայի, իրավունքի կառավարման կամ հարակից այլ ոլորտների բարձրագույն կրթություն,
❤️ Առնվազն 3 տարվա փորձ՝ գնումների ոլորտում,
❤️ Բանակցելու, հաղորդակցման, սպասարկման, առաջնահերթությունների սահմանման հմտություններ,
❤️ Գնումների ծրագրերի և համակարգերի իմացություն,
❤️ Համակարգչային ծրագրերի իմացություն,
❤️ Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին,
❤️ Սուղ ժամկետներում և ծանրաբեռնված աշխատելու ունակություն (ու թող հանկարծ չվախեցնի այս կետը. ո՞ր մի ընկերությունն է աշխատում արձակուրդի ռեժիմով 😛):

Viva

01 Feb, 10:10


Թե ինչ է կատարվել Viva-ում վերջին շրջանում. 🖐
 
😮 5G ինտերնետը՝ ռոումինգում
📱🎧 Xiaomi սմարթֆոն + անլար ականջակալ
🆕 Նոր սակագնային պլան, որը դեռ հաճախ շփոթում են «UNLIM»-ի հետ
🍿🎞«Kinodaran»-ը, «Yandex Plus»-ը և «Иви»-ն՝ առանց բաժանորդագրության վճարի՝ «UNLIM»-ում

Viva

29 Jan, 10:26


Հիմա կասեք՝ «ԱԲ, ա, բ… արդեն նորություն չէ, որ գոյություն ունի մեր ուղեղներից ու հասարակ Google-ից ավելի պայծառ մի բան, որն ունի գրեթե ամեն հարցի կամ հարցման պատասխանը», բայց… 🤷🏻

💡 Որպես նորություն՝ ուզում ենք հայտնել, որ Google-ն էլ է դիմել ԱԲ-ի օգնությանը և այժմ, որևէ բան որոնելիս, ոչ թե կարտացոլվի պարզապես հղումների մի մեծ ցանկ, այլ՝ ձեր որոնման արդյունքների հիման վրա համառոտագիր տեքստեր՝ ընդգրկելով գլխավոր գաղափարն ու համատեքստը, և, այդպիսով, Google-ը դարձնելով ավելի «հեռատես» գործիք: 🦾

👨‍💻 Բայց կարևորը` ցանկացած (անգամ՝ խելացի) գործիք կիրառել խելացի ու մտածված ձևով…
 
Ի դեպ, եթե ինչ՝ մեր տեքստերը անձանբ մենք ենք «գեներացնում»: ✏️😱

Viva

24 Jan, 12:47


Ասել է թե կրթությունը մարդու իրավունք է, հանրային բարիք և պատասխանատվություն։✔️
 
Իսկ գիտե՞ս, որ հունվարի 24-ը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան սահմանել է՝ որպես Կրթության միջազգային օր՝ որպես խաղաղության և զարգացման համար կրթության դերի իրազեկում: 👩🏻‍🏫💡
 
📚 Այս տարվա թեման է՝ «ԱԲ-ն և կրթությունը. մարդկային գործոնի պահպանումը ավտոմատացման աշխարհում»: Այն անկանոն թռիչքային տեխնոաշխարհում մարդկության դերի պահպանման, վերաիմաստավորման և ամրապնդման մասին է:

Viva

23 Jan, 13:21


Հրա՜շք սակագնային պլանն՝ է՛լ ավելի հրաշալի պայմաններով. 😮🔥
 
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նոր՝ «UNLIM Basic» սակագնային պլանը՝ մատչելի ու հագեցած. ⤵️
 
🌐 ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ինտերնետ
📞 200 րոպե
💬 300 SMS

Իսկ արժեքը նույնն է թե՛ կանխավճարային (30 օր), թե՛ հետվճարային (ամիս) բաժանորդագրության դեպքում՝ 3500 դրամ: 💸🤩

Viva

27 Dec, 15:29


Այսօր այն մասին, ինչն ակնկարկում էինք նախորդ հրապարակումներում. 👆 Viva-ն ընդլայնում է գործընկերների ցանկը՝ «RED» սակագնային պլանի շրջանակում 🤝
 
Այժմ, «Fnet Telecom»-ից բացի, Viva-ն համագործակցում է նաև «HouseNet» ընկերության հետ: Իսկ դա նշանակում է, որ ընդլայնվում է սակագնային պլանի հասանելիության քարտեզը՝ ավելի շատ մարդկանց տալով «ամեն ինչ՝ մեկում» փաթեթներից օգտվելու հնարավորություն՝ թե՛ տանը, թե՛ դրսում: 👬🌐

Ամենուր՝ քո շուրջը… ❤️
 
Ի դեպ, եթե ցանկանում եք ծանոթանալ մանրամասներին կամ թողնել բաժանորդագրության հայտ, անցե՛ք հղումով: 🔗

Viva

26 Dec, 13:03


Իսկ դու լսե՞լ ես «Viva Podcast»-ի մասին: 👂 Դե, ուրեմն լսի՛ր կարդա, որ հետո լսես. 🔊👀
 
Մեր YouTube-յան ալիքում կգտնես շա՜տ հետաքրքիր զրույցներ՝ նույնքան հետաքրքիր մարդկանց մասնակցությամբ: Թեմաները նվազագույնը կլինեն չհոգնեցնող, իսկ առավելագույնը՝ օգտակար ու բացահյտող (և՛ քեզ և՛ օրվա հյուրին):
 
Իսկ առաջին փոդքասթի հյուրն է… անցի՛ր հղումով, որ իմանաս: ☝️ Փոքրիկ spoil. նա դեմք է՝ Viva-ի դեմքը: 🧏‍♂️
 
🎙️ Բարի դիտում/ունկնդրում: ❤️

Viva

17 Dec, 06:11


«RED»-ը սակագնային պլան է ողջ ընտանիքի համար: 🏡❤️ Բացատրենք՝ ինչու.👇
 
Այն ներառում է`
 
📶 Ֆիքսված ինտերնետ
🖥️ Թվային հեռուստատեսություն
📱 Բջջային կապ և ինտերնետ



🎞️ «Kinodaran» և «Иви»` առանց բաժանորդագրության վճարի 🍿
 
👉 Դե, իսկ փորձել հնարավոր է ցանկացած պահի՝ առանց բաժանորդագրության պարտավորության: ✔️

Viva

06 Dec, 12:12


«Հաստատեք, որ դուք ռոբոտ չեք» կամ «CAPTCHA».մի բան, որ հայտնագործվել է 1997 թվականին, կիրառվում է մինչ օրս և հանդիպել է, երևի թե, բոլորին: 🤷

Հապավումը բացվում է որպես «Completely Automated Public Turing» և նպատակ ունի մարդկանց տարբերակել համակարգիչներից: 🤖


Բայց այստեղ մի գաղտնիք է թաքնված. ամեն անգամ, երբ դուք խճանկարից ընտրում եք ավտոբուսը, լուսակիրը կամ հետիոտնային անցումը, դուք ոչ միայն ապացուցում եք, որ օգտագործողը մարդ է, այլ նաև՝ օգնում «Google»-ին և նրա նման ընկերությունների բարելավել իրենց ԱԲ ալգորիթմները: ⚙️🤔

Շնորհավորո՛ւմ ենք, դուք զարգացնում եք արհեստական բանականությունը, բայց դրա համար չեք վճարվում: 👀

Viva

02 Dec, 13:56


«Սև ուրբաթ» անվան և զեղչային արշավի ծագման պատմությունները շատ են ու տարբեր, բայց համաձայն տարբերակներից մեկի, մի ամբողջ տարի վնասով աշխատելուց հետո, «Thanksgiving day»-ի հաջորդող օրն ԱՄՆ-ում խանութները գերշահույթ գրանցեցին՝ անկանխատեսելի մեծ ծավալի զեղչված ապրանքների վաճառքի շնորհիվ, ինչն անգլերենով հնչում է՝ «to go into the black»: 📦🛒
 
Բանն այն է, որ մանրածախ առևտրային ընկերությունները հաշվապահության մեջ կորուստները գրանցում էին կարմիրով, իսկ շահույթը՝ սևով: Այստեղից էլ այդ ուրբաթը դարձավ «սև», իսկ հաջորդող տարիները՝ վաճառքի ծավալներն ավելացնելու հնարավորություն: 🎯🏷️
 
Հ.Գ. Չմոռանա՛ք, որ մեզ մոտ զեղչերը դեռ շարունակվում են ☝️ https://t.me/vivaarmeniaofficial/446 🔗

Viva

29 Nov, 11:35


ՍԵՎ ՈՒՐԲԱԹԻՆ ընդառաջ. 🔥😍
 
Շտապի՜ր Viva🏃
 
🔋 Արտաքին մարտկոցներ (power bank). սկսած 3590 ֏
🎧 4-րդ սերնդի «AirPods» ականջակալներ. 69 900 ֏/95 900 ֏
📱 🎧 «Xiaomi Redmi 12» սմարթֆոն և «Accesstyle Tornado ANC» ականջակալ, միասին՝ 57 900 ֏
📱 Մի՜ շարք «Xiaomi» սմարթֆոններ. սկսած 39 900 ֏
 
Գտի՛ր ամենամոտ սպասարկման կենտրոնը քեզ համար՝ https://bit.ly/3Oos0fu 📍 կամ կատարիր գնումներդ օնլայն՝ https://shop.viva.am/ 🛒:

Viva

22 Nov, 09:31


#Գործկա 🕵 Մենք փնտրում ենք. 📩
 
👉 Ցանցի ինժեների, ով պատասխանատու կլինի տեղական և լայնամասշտաբ ցանցերի (WAN) ներդրման, մշտադիտարկման ու կառավարման համար, ինչպես նաև կաջակցի ցանցն օգտագործողներին բացահայտել և լուծել առաջացող խնդիրները:
 
👉 Մեդիացիայի գծով մասնագետի, ով պատասխանատու կլինի մեդիացիայի և մատակարարման ցանցային սարքավորումների տեղադրման, ստուգման և պահուստավորման համար:
 
👉 Տեղեկատվական անվտանգության մասնագետի, ով պատասխանատու կլինի բոլոր ընթացիկ գործողություների համար, որոնք ուղղված են ապահովելու համապատասխան հասանելիություն և պաշտպանելու ընկերության, աշխատակիցների, գործնական տեղեկատվության գաղտնիությունն ու ամբողջականությունը՝ համաձայն ընկերությունում կիրառվող օրենսդրությանը, կանոնակարգերին և ստանդարտներին:
 
😊 Դե ինչ, մեր «ուրախ ուրբաթ»-ների նման ուրախ հանգստյան օրեր ենք ձեզ մաղթում (իսկ թե ինչ է «ուրախ ուրբաթ»-ը Viva-ում, կիմանաք հարցազրույցի ժամանակ 😉😛):

Viva

14 Nov, 13:15


Ինչպես «լավ է ուշ, քան երբեք», այնպես էլ՝ այս անգամ. մեզ մոտ այսօր «Xiaomi»-ի զեղչի վերջին օրն է: 📅

Շտապի՜ր, գուցե դեռ հասցնես գնել քո նոր սմարթֆոնը՝ սկսած 33.900 դրամից: 💨

Viva

13 Nov, 10:02


2️⃣ Օրական ինտերնետի ծավալը կրկնապատկվել է «Super BIT+» ծառայության հետ.

Օգտվի՛ր 1000 ՄԲ ինտերնետից 150 դրամի դիմաց, եթե կանխավճարային սակագնային պլաններից որևէ մեկի բաժանորդ ես: 😉🔥

«Super BIT+» ծառայությունը հնարավոր է ակտիվացնել միայն «My Viva» հավելվածով: 📲
 
Հ.Գ. Չմոռանաս հավելվածը թարմացնել…

Viva

07 Nov, 12:30


Viva-ի նոր սպասարկման կենտրոնը նոր հնարավորություն է թե՛ մեզ (ընկերության), թե՛ ձեզ (բաժանորդների) և թե՛ նրանց (զբոսաշրջիկների) համար: 🌟😍

Պատճա՞ռը: Տեղագրությունը: Սպասարկման կենտրոնը գտնվում է Գոգավանի պետական սահմանային անցակետի մոտ, ինչը նշանակում է, որ երկրի սահմանը հատելուն պես՝ Հայաստան այցելողները կունենան անխափան կապի հնարավորություն. 🤭

🧳 «ՎՈՅԱԺ 30»՝ միջազգային ռոումինգի փոխարեն
📑 ԱՊՊԱ պայմանագրերի կնքում՝ անմիջապես երկիր մուտք գործելիս կամ երկիրը լքելիս
📲 Ձայնային և ինտերնետ ծառայությունների ու սակագնային պլանների ակտիվացում՝ հենց տեղում
 
Կարճ ասած՝ հարմարավետություն և հասանելիություն քե՛զ համար, քանի որ Viva-ն միշտ քո շուրջն է… 💫❤️

Viva

06 Nov, 12:15


Եկեք շրջենք Երևանի և Գյումրու այն հատվածներով, որտեղ կարող եք զգալ ձեր առավելությունը՝ մյուսների նկատմամբ օտգվել Viva-ի 5G ցանցից, եթե. 📶🚶

օգտվում եք Apple-ի կամ Samsung-ի՝ համապատասխան iOS 16.4 և Android 14 օպերացիոն համակարգերի թարմացումներից 📱

Apple/Samsung հակամարտության «զոհը» չեք, ինքնատիպ եք և նախընտրում եք որևէ այլ սմարթֆոն (ցանցի համատեղելիությունը ձեր սմարթֆոնին կարող եք ստուգել՝ այցելելով Viva-ի ցանկացած սպասարկման կենտրոն կամ զանգահարելով 111): 👌

Տադա՜մ, ➡️ քարտեզը ⬅️ 📍

Viva

01 Nov, 11:08


📢 Եկել ենք պատմենք՝ ինչ նորություններ ենք ունեցել վերջին շրջանում, քանի որ.

ա) միշտ ենք էդպես անում,
բ) իսկ ինչո՞ւ ոչ… 😏
 
«Գ» տարբերակ չկա, էնպես որ ամփոփենք նորությունները. 📜

👉 «Super BIT»-ը դարձել է «Super BIT+»
👉 «YouTube»-ն ու «Netflix»-ը՝ «Y»-ում
👉 «ՎՈՅԱԺ 30»-ի ամենաշահավետ առաջարկն այժմ՝ մշտապես հասանելի
👉 «TOURIST UNLIM»-ն՝ ավելի մատչելի
👉 Հետվճարային «UNLIM»-ը ևս հետ չի մնում…
 
Քո շուրջը՝ միշտ և ամենուր: ❤️

Viva

31 Oct, 09:35


Նյու Յորք 🗽Շանհայ 🏯 Տոկիո ⛩️ Լոնդոն 💂 Պեկին 🏮

Ի՞նչն է այս հինգ քաղաքները կապում միմյանց: 🔀
Ո՛չ ծովախոզուկը, ո՛չ էլ պանդան… 🤷‍♀️

Հենց նշված հաջորդականությամբ, տնտեսական, քաղաքական, դեմոգրաֆիկ, մշակութային և տուրիստական ցուցանիշների համագումարով, վերոնշյալ քաղաքները 2023 թվականի տվյալների համաձայն համարվում են աշխարհի կարևորագույն քաղաքները: 📍

🤨 Իսկ ինչո՞ւ ենք խոսում քաղաքներից: Դե, հենց այնպես Հոկտեմբերի 31-ը Քաղաքների միջազգային օրն է: 🏙️
Տոնն առաաջին անգամ նշվել է 2014 թվականին, նշանակվել՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից, իսկ տոնի նպատակն է քաղաքները դարձնել ավելի ներառական (ընդգրկուն), անվտանգ, կայուն և կանաչ🕊️

Չմոռանանք, որ մեր քաղաքները ևս ունեն իրենց բնակիչների մշտական ուշադրության և հոգատարության կարիքը: 🍀

Viva

30 Oct, 10:29


Թե ինչու «Y», արդեն բազմիցս պատճառներ նշել ենք:
Սակայն, դրանց գումարվել են ևս 2-ը՝ ոչ պակաս գրավիչ.
YouTube-ը և Netflix-ն՝ առանց ՄԲ-եր սպառելու՝ «Y» կանխավճարային սակագնային պլանի շրջանակում: 😎🔥
 
Դե ինչ, ամեն ինչ արվում է ձե՛զ համար, վայելեք… 👌

Անցում սակագնային պլանին՝ *208*3000#
💲 Ակտիվացման գին՝ 3000 ֏/30 օր

Viva

28 Oct, 13:14


Տեղյա՞կ եք արդյոք, թե ինչպես կարելի է ակտիվացնել ինտերնետ ռոումինգն արտերկիր մեկնելիս՝ առանց սպասարկման կենտրոն այցելելու կամ 111 կարճ համարին զանգահարելու: 🛜🗺️

🧙‍♀️ Աբրակադաբրա. հրաշքներ պետք չեն, օգնության կգա «My Viva» հավելվածը:

Ամենակարևորն այն է, որ եթե նույնիսկ օգտվում եք հավելվածից, մի՛ մոռացեք ժամանակ առ ժամանակ թարմացնել այն, որպեսզի մեր թարմացումները ևս հասանելի լինեն ձեզ: 🔛

Գնացի՞նք... 🏃🏻‍♀️

Օդանավակայան չէ, դիտեք հոլովակը. 👀

Viva

24 Oct, 08:10


😯 Կհավատաք, թե ոչ, բայց էլեկտրոնային փոստն ավելի վաղ է ի հայտ եկել, քան համաշխարհային
սարդոստայնը (World Wide Web կամ WWW): 📧

Առաջին՝ իրեն իսկ գրված էլեկտրոնային նամակն ուղարկվել է Ռեյ Թոմլինսոնի կողմից 1971 թվականին՝ ուղիղ 20 տարի այն բանից առաջ, երբ Թիմ Բերներս-Լին 1991 թվականին ներկայացրեց վեբը: 🌐

🤤 Դա նույնն է, ինչ բացահայտել ծիրանի կորիզի համը՝ մինչև ծիրան ուտելը:

Viva

23 Oct, 07:31


We will, we will rock you! 🤘 💥

Այս անգամ ռոքելու քո՛ հերթն է.
գնի՛ր և վճարի՛ր Rocket Line թվային ապառիկով՝ Viva-ի առցանց խանութում: 🚀

Անցի՛ր հղումով և իմացիր ավելին: 🔗

Viva

22 Oct, 08:52


📣 Հերթական անգամ եկել ենք կիսելու մեր թափուր հաստիքները:

Թողնում ենք ներքևում, իսկ դու թող ինքնակենսագրականդ, եթե համապատասխան մասնագետն ես.👇
 
Ցանցի ինժեներ.
👷🏻‍♂️ Ցանցային ենթակառուցվածքների ամբողջականության բարձր հասանելիության ապահովում, առաջացող խնդիրների բացահայտում և լուծում, ցանցի մշտադիտարկում և կառավարում:
 
Մեդիացիայի գծով մասնագետ.
🗂️ Մեդիացիայի և մատակարարման ցանցային սարքավորումների տեղադրում, ստուգում և պահուստավորում:
 
B2B ֆիքսված և VoIP ապրանքատեսակների զարգացման մասնագետ.
🤝🏻 B2B ֆիքսված և VoIP ապրանքատեսակների ստեղծում և զարգացում:
 
Դե ինչ, սպասում ենք քեզ… 👐❤️

Viva

21 Oct, 08:00


*️⃣#️⃣ USSD հրահանգներ, որոնք եկել են բացահայտելու մեր (ավելի ճիշտ՝ ձեր) բոլոր հնարավորությունները:

Պահպանե՛ք գրառումը (pin), մի օր պետք կգա. 📌

🔺 Ամենաանհարմար պահին շտապ պետք է լիցքավորել հաշվեկշի՞ռը. արա՛ գործողությունը, իսկ վճարիր՝ ավելի ուշ՝ 3000 ֏ + 20 ֏ ընդամենը՝ *221# («Լիցք+» ծառայություն): 💱

🔺 Հիշել՝ առանց գլուխը ծանրաբեռնելու. օրինակ, եթե ձեր բալիկի կամ մայրիկի հեռախոսահամարը պարբերաբար լիցքավորում եք դուք, այդ պարագայում կարող եք ստանալ հաղորդագրություն՝ վերջինիս հաշվեկշռի և վավերականության ժամկետի վերաբերյալ, իհարկե՝ իր իսկ հաստատման պարագայում՝ *155# («SOS» ծառայություն): 🗓️

🔺 2024-ն է, բայց դուք դեռ ստանում եք անանուն զանգե՞ր. դրա լուծումը ևս ունենք՝ *140# («Անանուն զանգի արգելափակում»): Իսկ եթե միստիկայի սիրահար եք, ապաակտիվացրե՛ք արգելափակման ծառայությունը՝ *140*1#:👽

🔺 Մոռացե՞լ եք ձեր հեռախոսահամարը: Պատահում է…
Չգիտե՞ք տվյալ օրվա ամսաթիվը, ստույգ ժամը կամ օդի ջերմաստիճանը: Լրիվ նորմալ է:
Հավաքեք *187# («Տեղեկատու» ծառայություն):

Viva

17 Oct, 09:00


Ասել է թե՝ մեզ մոտ ստացվում է տարածել երջանկություն: Իսկ մեր կարգախոսն ասում է, որ մենք քո շուրջն ենք. միշտ և ամենուր… 😊 🔁
 
Հստակեցնենք` «ՎՈՅԱԺ 30»-ը մշտապես հասանելի կլինի 1500 դրամով՝ տրամադրելով 1000 ՄԲ ինտերնետ 30 օրվա համար՝ առանց ժամկետային սահմանափակման (միշտ) և 70+ երկրում (գրեթե ամենուր): ✈️ 🧳 👋
 
😻 Երբևէ ամենահասանելի առաջարկը ինտերնետ ռոումինգի համար:

Viva

15 Oct, 09:20


👉 Քեզ նոր սմարթֆոն է հարկավոր: 📱

Ինչու հենց քե՞զ: Խոսքը բոլոր նրանց մասին է, ովքեր թողարկման պահից սկսած անհամբեր սպասում էին 16-ի վաճառքին:
Ուրեմն, 16-ը՝ մեզ մոտ, դեռ 28-ից (սեպտեմբերի): 🙌

🛒 Այստեղ կարող ես կողմնորոշվել ընտրությանդ հարցում:

Viva

14 Oct, 08:30


Սամուրայը չունի նպատակ, միայն ուղի եթե՝
նա չի մասնակցում «Դեպի դպրոց» վիկտորինային, որով ունի հնարավորություն
շահելու այնքան սպասված սմարթֆոնը՝ «iPhone 16»: 🎉


ℹ️ Մանրամասներն՝ այստեղ:
Ու, հա՛, վաղվան չգցե՛լ, վիկտորինան վերջնաժամկետ ունի՝ հոկտեմբերի 20-ը:

Մասնակիցներին՝ հաջողություն, իսկ մե՞զ: Մեզ էլ՝ աքսեսուարների և հեռախոսների ընտրանի մեր առցանց խանութում (ձե՛զ համար): 🛒

Viva

11 Oct, 07:13


Այսօր Աղջիկ երեխայի միջազգային օրն է: ♀👧 🩷
 
ՄԱԿ-ն այս տարի օրվա խորհուրդը սահմանել է «Աղջիկների տեսլականը՝ ապագային»՝ ընդգծելով իգական սեռի առաջնորդների դերն աշխարհում: 📢 
Իսկ ստորև՝ պատմության մեջ իրենց հետքը թողած հզոր կանանց մասին.
 
🖋️ Մերի Ուոլստոնկրաֆտ | գրող | 1759-1797
Նա հաճախ հիշատակվում է որպես «առաջին ֆեմինիստ» կամ «ֆեմինիզմի մայր»: Ուոլստոնկրաֆտի ամենահայտնի աշխատանքը` «Կանանց իրավունքների պաշտպանում»-ը, ֆեմինիզմի և կանանց իրավահավասարության շարժման հիմնասյուներից մեկն է:
 
👑 Եղիսաբեթ I թագուհի | Անգլիայի թագուհին | 1533-1603
Եղիսաբեթ թագուհին պատմության մեծագույն կին առաջնորդներից է։ Նրա 44-ամյա թագավորությունը խաղաղության, բարգավաճման և արվեստի շրջան էր: Գալով իշխանության՝ Էլիզաբեթ I-ը հաջողությամբ վերջ դրեց Ֆրանսիայի հետ պատերազմին և հանդարտեցրեց շատ կրոնական վեճեր: Նրա թագավորության շրջանը հաճախ անվանում են ոսկե դար։
 
⚕ Էլիզաբեթ Բլեքվել | բժիշկ | 1821 – 1910
Էլիզաբեթ Բլեքվելը ԱՄՆ-ում բժշկական գիտական աստիճան ստացած առաջին կինն էր: Դժվարությամբ ընդունվելով Նյու Յորքի Ժնևի բժշկական քոլեջ և տևական ժամանակ, սեռով պայմանավորված, չկարողանալով գտնել աշխատանք, նա հիմնում է սեփական կլինիկան Նյու Յորքում, իսկ Քաղաքացիական պատերազմի ժամանակ վերապատրաստում բուժքույրերի:
 
📟 Գրեյս Հոպեր | համակարգչային գիտնական և ռազմածովային սպա | 1906-1992
Հոպերը մեծ դեր է ունեցել վաղ ծրագրավորման լեզուների զարգացման գործում: Նա մշակել է առաջին կոմպիլյատորը, որը փոխակերպում էր բարձր մակարդակի ծրագրավորման լեզուները մեքենայի միջոցով ընթեռնելի կոդի՝ դարձնելով ծրագրավորումն ավելի մատչելի և արդյունավետ:

Viva

10 Oct, 11:42


Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 10-ը նշվում է որպես Հոգեկան առողջության համաշխարհային օր: Այս տարի Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիան օրվա թեման սահմանել է «Հոգեկան առողջությունն աշխատավայրում»: 🧘🏻‍♀️ 💼
 
Ըստ ամերիկացի հոգեբան Աբրահամ Մասլոուի՝ մարդկանց պահանջմունքները բաժանվում են 5 հիմնական խմբի: 🔺
Իսկ մենք կներկայացնենք վերջիններս՝ աշխատանքային միջավայրի տեսանկյունից. 📑
 
🤸🏼‍♂️ Ֆիզիոլոգիական՝ 8-ժամյա աշխատանքային գրաֆիկ, ընդմիջումներ, հանգստյան օրեր…

🛡️ Անվտանգության՝ առողջության և անվտանգության նորմերի ապահովում և պահպանում, առողջությունը չվտանգող աշխատանքային պայմաններ և սարքավորումներ, անհրաժեշտ ենթակառուցվածքներ…

👥 Սիրո և պատկանելության՝ բաց դռների քաղաքականություն, կոնֆլիկտների կառավարում, ակտիվ լսելիության ապահովում, միջոցառումներ…

🙌 Հարգանքի՝ հստակ պաշտոնի սահմանում, հավաստագրեր, բանավոր գնահատում…

🎯 Ինքնաիրականացման՝ լրացուցիչ հմտությունների դասընթացներ, տարատեսակ միությունների անդամակցություն, սեմինարների և կոնֆերանսների մասնակցություն...
 
Եվ որքան էլ որ շատ ժամանակ է անցել հոգեբանի առաջադրած տեսությունից, միայն նման պայմանների և արժեքների ապահովումն է երաշխավորում ներդաշնակ և առողջ միջավայր աշխատավայրում: ☑️

Viva

03 Oct, 07:01


Բոլոր վայելքներից հետո ինքնազարգացման, ինքնամփոփման կամ պարզապես աշխարհից ինքնակտրման ճիշտ պահն է: 👤 🤫

Ինչպե՞ս կամ որտե՞ղ. իհարկե` գրքերում: 📖

Կարդա՛ համաշխարհային բեսթսելերներ և դասական ստեղծագործություններ «Yandex Books» հավելվածով:

Սա «Yandex Plus»-ի վերջին՝ չորրորդ ներառումն է, իսկ պայմանները նույն են՝ ինչպես նախորդ երեքի պարագայում (հ.գ. եթե արդեն չես հիշում՝ ինչի մասին է խոսքը, կարդա՛ «Yandex Plus»-ի մասին մեր գրառումը 🔗 https://t.me/vivaarmeniaofficial/392: 👈):

Իսկ մենք ձեզ մաղթում ենք բարի ընթերցում կամ ունկնդրում, քանի որ «Yandex Books»-ում, գրքերց բացի, հասանելի են բազում աուդիոգրքեր և փոդքասթներ ևս: 📚 🎧 ❤️

Viva

01 Oct, 06:00


Կան երգեր, որոնք ապրելու համար ամենևին պարտադիր չէ լեզուն կամ իմաստը հասկանալը:

Նրա երգերը հենց ա՛յդ շարքից են. հավերժական ու հոգեթով…

Այսօր համաշխարհային շանսոնիեի ու մեծանուն հայի՝ Շառլ Ազնավուրի մահվան տարելիցն է:

Viva

30 Sep, 07:35


Ինտերնետը միշտ սպառվում է ամենաանհարմար պահի՞ն (հարմար պահեր նման դեպքերի համար, ըստ էության, չեն էլ լինում): 🚫 🙊

Նորից առցանց լինելու համար բավական է ընդամենը. ↩️

Մուտք գործել «My Viva» հավելված —> Ծառայություններ —> Ինտերնետ փաթեթներ —> +Ինտերնետ —> Ընտրել հարմար տարբերակը


+3ԳԲ I +10ԳԲ I +20ԳԲ I +Premium

🔄 Իսկ որպես այլընտրանքային տարբերակ՝ կարելի է նաև վերաակտիվացնել ընթացիկ սակագնային պլանի փաթեթները՝ մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, «Restart»-ի միջոցով:

Բարի գալուստ ինտերնետ դաշտ. կրկին: 🌐🙌

Viva

26 Sep, 13:38


Viva. քո շուրջը ❤️

Viva

26 Sep, 07:30


«Yandex Go»-ով երթևեկեցինք, ընթացքում վայելեցինք երաժշտություն «Yandex Music»-ով, հասանք նախանշված վայր, օրինակ՝ տուն, իսկ հիմա երանելի հանգստի ժամն է. առաջարկում ենք դիտել ֆիլմ կամ սերիալ: 🥤🍿

🎦 Իսկ եթե ասենք, որ «Yandex Plus»-ի շրջանակում կարող եք անսահմանափակ օգտվել «Kinopoisk»-ից՝ դարձյալ չմտածելով ՄԲ-երի կամ բաժանորդագրության վճարի մասի՞ն: Լավ է հնչում, ինչ խոսք… ♾️

💁🏻‍♀️ Այս ամենը՝ կանխավճարային «START+», կանխավճարային և հետվճարային «X» և «Y», կորպորատիվ «Smart Business Unlim», «Smart Business Pro», «Smart Business Plus», ինչպես նաև «Կորպորատիվ X» և «Կորպորատիվ Y» սակագնային պլանների բաժանորդների համար: ❤️

Viva

23 Sep, 08:24


Այսօր խոսենք «Yandex Plus»-ի հաջորդ առավելությունից՝ «Yandex Go»«Կոմֆորտ», «Կոմֆորտ+» և «Բիզնես» դասերով երթևեկությունները՝ 10%-ով ավելի մատչելի: 🚕

🔻 Ո՞վ կարող է օգտվել «Yandex Plus» ծառայությունից 🙋‍♀️

Կանխավճարային «START+», կանխավճարային և հետվճարային «X» և «Y», կորպորատիվ «Smart Business Unlim», «Smart Business Pro», «Smart Business Plus», ինչպես նաև «Կորպորատիվ X» և «Կորպորատիվ Y» սակագնային պլանների բաժանորդները:

🔻 «Yandex Plus»-ն՝ այլ սակագնային պլանների բաժանորդների համար 💁🏻

Այլ սակագնային պլանների բաժանորդները կարող են ակտիվացնել «+Premium» ծառայությունը և օգտվել «Yandex Plus»-ի բոլոր առավելություններից՝ 2000 դրամ ամսավճարով:

Ակտիվացում՝ *888*4#

🔻 Այլ առավելություններ 🙌

Օգտվեք ծառայությունից՝ առանց շտապելու, ընտրեք և փոփոխեք հասցեները, սպասեք ամենահարմար տարիֆին, քանի որ այդ ընթացքում ձեր սակագնային պլանով տրամադրվող հիմնական ինտերնետի ՄԲ-երը չեն սպառվում: ❤️

Viva

21 Sep, 12:23


🇦🇲 Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է:

Հայրենիքը սկսվում է մեզանից. սիրենք անմնացորդ, պահենք և պահպանենք՝ ամենքս մեր դերում և տեղում... ♥️

Viva

20 Sep, 09:47


Համացանցը կշռում է ճիշտ այնքան, որքան ելակը 🌐🍓
 
Այո՛, դուք ճիշտ կարդացիք: ☝️ 
Ըստ ֆիզիկոս Ռասել Սեյցի՝ համացանցը կազմող և շարժման մեջ գտնվող բոլոր էլեկտրոնների ընդհանուր կշիռը ՝ անկախ պահից, համարժեք է մոտ 50 գրամի, որը մոտավորապես մեկ ելակի քաշն է: ⚖️
 
Հաջորդ անգամ, երբ որևէ բան որոնեք, կարող եք պատկերացնել, որ ողջ համացանցը ձեր ձեռքում է՝ ուղիղ և փոխաբերական իմաստներով: 🤲

Viva

19 Sep, 11:56


Մի՞ֆ, թե՞՝ իրականություն 🧞

Վերադառնում ենք մեր շարքին, այս անգամ՝ անդրադառնալով անլար ականջակալներին: 🎧

Գնով ավելի բարձր ականջակալներն ունեն ավելի երկար կյանք և հնչողություն 🗣️

Ամենաակնհայտ միֆը, առավել՝ ոչինչ: Հաճախ մատչելի ականջակալներն ունեն նույնքան պարզ հնչողություն, որքան՝ գնային ավելի բարձր տարբերակները, և ծառայում են ոչ պակաս երկար:

Սարքի օգտագործումը կարող է ուղեղի քաղցկեղի կամ այլ՝ կյանքի համար վտանգավոր խնդրի պատճառ դառնալ 🧠

Դեն մի՛ նետեք ձեր սիրելի զույգը, քանի որ նման ոչ մի ապացուցված դեպք չի գրանցվել: 🤷‍♀️ Ինչպես միկրոալիքային վառարանի, ռադիոյի, բջջային հեռախոսի դեպքում է, 🎧 անլար ականջակալների ճառագայթումը, ևս, ոչ իոնացնող է, այսինքն՝ ցածր էներգիա, ցածր ռիսկ:

❗️ Իսկ այ լսողության վատթարացումը մեկ այլ պատմություն է, ինչի համար էլ չարաշահել, իհարկե, պետք չէ:

Viva

18 Sep, 15:20


Հիշո՞ւմ եք՝ խոստացել էինք ձեզ հետ պարբերաբար կիսել մեր թափուր աշխատատեղերը, որ մենք կոնտենտ ապահովենք հաջողության դեպքում մեր թիմին միանան լավ մասնագետներ՝ հենց մեր լսարանից. դե եկեք տեսնենք՝ որ հաստիքներն են բաց այս պահին. 🗃️

📌 B2B ֆիքսված և VoIP ապրանքատեսակների զարգացման մասնագետ. մասնագետը օժանդակում է B2B ֆիքսված և VoIP ապրանքատեսակների ստեղծման և զարգացման գործընթացներին:

📌 Ցանցի ավագ ինժեներ. մասնագետը պատասխանատու է տեղական և լայնամասշտաբ ցանցերի (WAN) ներդրման, մշտադիտարկման և կառավարման համար: Նա աջակցում է ցանցն օգտագործողներին (աշխատակիցներ, հաճախորդներ, բաժանորդներ և մատակարարներ) բացահայտել և լուծել առաջացող խնդիրները:

📌 Վաճառքի և սպասարկման մասնագետ (Երևանի սպասարկման կենտրոնում). մասնագետն իրականացնում է հաճախորդների սպասարկում և տեխնիկական աջակցություն, անհրաժեշտ գովազդային նյութերի և տեղեկատվության տրամադրում, ինչպես նաև ընկերության առաջարկների, սակագնային պլանների ու սարքավորումների ներկայացում ևվաճառք:

Եթե կարծում ես, որ Viva-ն հենց քեզ է փնտրում, դիմի՛ր: 📇❤️