𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍 @arvestagetik Channel on Telegram

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

@arvestagetik


💌Գովազդի համար՝ @arvestagetikk
🔥📍Գովազդի Արդյունքները՝
@arvestagetikgovazd

Կարելի է լինել գիտնական գիտնականների հետ, սակայն նկարիչների հետ հարկավոր է լինել բանաստեղծ:

Ինստագրամյան էջը՝

https://instagram.com/arvestagetik?igshid=YmMyMTA2M2Y=

Arvestagetik 🗣🤍 (Armenian)

Առաջարկում ենք Հայաստանի գովազդի շրջանառության մարզչատանը, @arvestagetik, որը սահմանված է գիտելիքային մարզչականների հետ հետված բանաստեղծները հասանելի առնչվող հրապարակախղելիների հետ: Երբեմն այս անկյունները հարկավոր է լինել ընտրած աշխարհաքաղաքական գորգիաները, որոնք ստացան իրենց գիտելիքի առաջարկը առաքում է դրանք: Կարող եք հետհաղորդվել նաև որևէ նախագրի կամ տեսանյութի մասին, հետեւել դեպքում՝ մեզ Instagram էջում: Բարի աշխարհանում ենք Ձեր հաշվածները և որոնք կարող են աջակցել Ձեր գնահատման պահանջների մեջ: Գարուն և սև, տնանկն ու անգահի, չափահաս և վարորդ վերապրած են Վերնագիրները՝ @arvestagetikgovazd

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

07 Dec, 12:38


Համբերելու արդյունքները միշտ շատ սիրուն են:

Երբ հասկանում ես, որ բացարձակ ոչինչ չկա, գիտակցությունդ փոխվեց իրավիճակը գնահատելու քո անկյան հետ միասին, և վուալյա չկան հիասթափություններ կամ դրանք հնարավորինս տանելի են..

🪄Angelique

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

03 Dec, 15:35


Միևնույն է, ես մնում եմ այն կարծիքին, որ կյանքը դանդաղ վայելքի ու ամեն պահը ամբողջ էությամբ զգալու ու ապրելու մեջ է…

🫀Angelique

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

30 Nov, 13:02


Ուզում եմ հենց քեզնից լսել, կարո՞ղ ես ինձ անձամբ ասել, որ դու հաշտվել ես, որ, որ չկաս…

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

25 Nov, 17:40


Ես հեռացա քեզնից, որ շարունակեմ սիրել քեզ։🩶

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

22 Nov, 16:20


Իսկ աշխարհում իսկապես քաոս է առանց մեկս մյուսի:🤍

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

20 Nov, 11:16


Կառչում ենք նրանից, թե իրերը ինչպիսին են ու ինչպիսին պիտի լինեն: Ու, երբ մեր «ինչպիսին պիտի լինի»–ի պատկերը չի արդարացվում, տխրում ենք...

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

18 Nov, 10:43


Բարձրագույն կրթություն, չորս գիրք, հարյուրավոր հոդվածներ, և այս ամենով հանդերձ դեռ սխալներ եմ անում կարդալիս,

դու գրում ես «բարի լույս», իսկ ես կարդում եմ «սիրում եմ քեզ»։🩶

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

15 Nov, 10:35


Շնորհակալ լինելուդ մասին հիշիր նույնքան երկար, որքան վիրավորված լինելուդ մասին ես հիշում🩶

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

13 Nov, 18:20


Ամենակարևորը ` ազատությունը:

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

12 Nov, 10:57


📌Ըստ հոգեբանների՝ բարձր հուզական ինտելեկտ ունեցող մարդիկ ավելի լավ են հաղթահարում սթրեսային իրավիճակները, ավելի հեշտ են կապ հաստատում մարդկանց հետ, և ավելի հանգիստ են կարգավորում տարաձայնությունները:

📍Ինչպե՞ս զարգացնել հուզական ինտելեկտը

🪄1. Ինքնագիտակցություն

Ուշադրություն դարձրեք ձեր զգացմունքներին։ Օրվա ընթացքում մի քանի անգամ հարց տվեք ինքներդ ձեզ՝ "Ինչ եմ զգում այս պահին, և ինչու՞ եմ դա զգում։"

🪄2. Զգացմունքների կառավարում

Փորձեք կառավարել ձեր զգացմունքները, հատկապես երբ դրանք խիստ են կամ անհանգստացնող։ Հանգստացնող վարժանքները՝ շնչառական մեթոդները կամ մեդիտացիան, կարող են օգնել ձեզ լինել հավասարակշռված:

🪄3.Զգացմունքների ճանաչում ուրիշների մոտ.

Հոգեբանները խորհուրդ են տալիս լինել ուշադիր, հատկապես մարդկանց արտահայտություններին, տոնայնությանը և մարմնի լեզվին: Դա կօգնի ավելի խորապես հասկանալ նրանց զգացմունքները։

📌Հուզական ինտելեկտի ուժն այն է, որ այն ոչ միայն բարելավում է մեր հարաբերությունները, այլ նաև օգնում է մեզ ավելի ներդաշնակ և բավարարված զգալ կյանքում:

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

10 Nov, 11:33


Ես ուզում եմ լաց լինել հասկանում ես, վիճակն այն է ,երբ հարկավոր է լաց լինել.
ինձ համար,
քեզ համար,
նրանց համար…
❤️‍🩹
𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

06 Nov, 19:41


Մի վախեցիր սխալներից, դրանք միայն քայլերն են դեպի հաջողություն։ Կարևորը շարունակելն է, երբ բոլորը կանգնում են։

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

03 Nov, 19:09


...ասում են` Մերլինը նախանձելի կյանքով էր ապրում, բայց նրան գտան սպանված իր իսկ տանը։

Ուելսի արքայադուստրը՝ Դիանան, պատրաստ էր ամեն ինչ տալ հանուն ազատ կյանքի և տվեց կյանքը։

Ժակլինը պատրաստ էր երջանիկ ձևանալ, միայն Քենեդին իր կողքին արթնանա, իսկ Ոդիսևսը թքեց բոլորի վրա ու խաբեց նույնիսկ աստվածներին։

🪄Հանուն սիրո ճանապարհին ինչ կարևոր է՝ օրենքների գրքում ինչ է գրված։

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

01 Nov, 16:51


Իմ սիրտն ու քո սիրտը շատ-շատ հին (ընկերներ) են...

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

29 Oct, 10:13


Հայտարարեցին լքել տները, վերցնել ինչ որ հնարավոր է անհնարին բաների հետևից ընկնողը կմնա դատարկվող քաղաքում որպես հայ, ում թանգարանում են թողել... չհամարձակվեցի թալանել իմ տունը.
կահույքը,
հուշանվերները,
գրքերը,
ծաղիկները
պետք են իմ տանը,
իսկ ես սեփական տուն թալանել չհամարձակվող ու փախչող պոետ եմ,
ես առանց տուն էլ կապրեմ...

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

26 Oct, 16:44


...ես դուրս եմ եկել պատերազմելու տարիքից:

Հիմա ինձ բավական է առավոտվա սուրճը, գիշերային Երևանի դատարկությունը, անշտապ շպարվելը, մի բաժակ գինին ու էն մի քանի հոգին, ում հետ ծիծաղում եմ, ես հազար ու ավել պատերազմներ եմ պարտվել ինքս ինձ... ու հազար ու ավել պատերազմներ դեռ չեմ ավարտել։ Բայց հիմա շունչ քաշելու ու նահանջելու ժամանակներ են...

Թող խաղաղ լինի Ձեր հոգին, որովհետև ես ճաքերիս հետ այլևս խաղաղ եմ, ես նույն մի բուռն եմ, նույն հոգնած ու ծեր, երբեմն ժպտացող ու անվերջ սիրող մոլորյալը... բայց ես դուրս եմ եկել պատերազմելու տարիքից։


𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

24 Oct, 21:06


Հիշո՞ւմ եք, երբ երեխա էինք, ո՜նց էինք ուրախանում գնդակով խաղալուց, մուլտֆիլմեր դիտելուց, ինքնաթիռ տեսնելուց... Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչպիսի երջանկություն էինք ապրում, երբ գալիս էր առաջին ձյունը...

Ե՞րբ կորցրինք այդ թեթևությունը կյանքի հանդեպ, ե՞րբ կորցրինք մանրուքների մեջ երջանկություն գտնելու կարողությունը...

❤️‍🩹Ե՞րբ կյանքը դարձավ բեռ.

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

24 Oct, 15:51


Դու երբեք չես կարողանա փախչել սեփական սրտից, ավելի լավ է լսես, թե այն ինչ ունի ասելու քեզ։

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

22 Oct, 15:28


Մարդուն էնքան քիչ է պետք, մարդուն մարդու սիրտ է պետք, իրեն գոնե 3 րոպե լուռ լսող ականջ է պետք,
մարդուն մի քիչ մարդ է պետք...


𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

20 Oct, 11:49


...դու տուն ես ուզում,
մանկության պես ապահով
գիտեմ, ու գրկի պես տաք տեղ, տաք ձեռքեր, տաք վառարան,
ես գիտեմ, որ անկարելի է մշտապես մրսել,
մշտապս դողալ,
մշտապես վերջանալ,
ես գիտեմ փխրուն հողի փլվելը, ոտքերի փլվելը, քո փլվելը, սրտիդ եղածի փլվելը, հավատալիքներիդ փլվելը,
ես գիտեմ այդ ուժեղ ցանկությունն՝ ապրելու նույնիսկ ձմռանը,
սիրելու նույնիսկ ձմռանը,
հավատալու նույնիսկ ձմռանը։

Վիկտորիա Սամուել

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

17 Oct, 11:07


Դու չես նկատել որ վերջին անգամ էիր խաղում մանկության ընկերներիդ հետ,
որ վերջին անգամ էիր քնում հյուրասենյակում ու արթնանում քո սենյակում, որ քո մեջ կորել է ամանորին սպասելու ոգևորությունը, որ վերջին անգամ ես քնում քո սիրելի խաղալիքի հետ, որ վերջին անգամ ես հավաքում խաղալիքներդ ու էլ երբեք չես խաղալու, «վաղը կխաղանք»արտահայտությունը վերջին անգամ ես ասում ընկերներիդ, որովհետև դու չնկատեցիր, թե ոնց մեծացար։

❤️‍🩹հեղինակ՝ անհայտ


𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

15 Oct, 13:14


Փարիզն ինձ սովորեցրեց, որ եսասերը նա չէ, ով ուզում է մենակ մնալ, այլ նա, ով մենակ մնալ չի կարողանում:

Ծով Alizé, Փարիզ

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

12 Oct, 10:08


...ժամանակի հետ սովորում ես ,որ նրանք, ովքեր ամենից բարձր են գոռում «թքած ունեմ», գիշերները կրծում են սեփական վերմակը։

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

09 Oct, 09:00


Քո աչքերը ամենասիրուն արևներն են տիեզերքի,
եթե նայես ինձ`ես կպտտվեմ հայտնաբերված նոր մոլորակ։

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

06 Oct, 17:01


...ես քեզ թողնում եմ, չեմ լքում, չեմ դավաճանում, չեմ փոխարինում ես ուղղակի քեզ թողնում եմ և թող ճակատագիրը ընտրի քեզ համար տարբերակ։

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

03 Oct, 08:09


...ես ուզում եմ կարդալ մտքերդ, իմանալ` ինչ ես զգում գիշերներում սև և ինչից է փշրվում ներսդ, որ աղմուկներից ես գլխացավում, ում աչքերն ես հիշում գինու հետ ուզում եմ լսել բառերը, որոնք պատեպատ են տալիս իրենց գլխիդ մեջ, սեղմում են կոկորդդ... որ գույնն է հիշեցնում նրան ու որ փողոցներով արդեն չես անցնում...

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

30 Sep, 10:51


...ինձ մնում է պտտվել այս եկող աշնանն ու չսարսափել այն մտքից, որ շուտով ձմեռ է, ու չսպասել, որ գալու է մեկը ու տանելու քո ծանրությունը, դա քոնն է, իսկ այն, ինչ քոնն է, ծանր չէ այնքան, որ չտանես:

Վիկտորիա Սամուել


𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

27 Sep, 12:24


Սակայն հիմա շատերի մարմինն է սառած, ինչպես հայրենյաց ծաղիկներինը՝ թոշնած, դատարկությամբ լցված, թեև հոգիները ապրում են՝ մահացած չեն, անհոգի չեն...

❤️‍🩹Ն.Վ

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

26 Sep, 19:57


Ուզում եմ, որ այս վիդեոն մեծ տարածում ունենա, խոսքերի հեղինակը ԵՍ ԵՄ)

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

26 Sep, 19:56


<<Մենք նույնն ենք և ոչ մի տարբերություն>>

❤️‍🩹Խոսքերի հեղինակ՝

Նարե Վարդանյան

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

26 Sep, 19:24


էսօր սեպտեմբերի 26-նա.

Ուղիղ 4 տարի առաջ էս օրը մեր վերջին հպարտ, խաղաղ, անհոգ ու ուրախ օրն էր, երբ Շուշին էլ էր մերը, Արցախն էլ, Լաչինն էլ, երբ ճամփեքը բաց էին ու հսկում էին հենց մերոնք, Եռաբլուրում էլ փոսեր չէին փորվում, տղերքն էլ էին ողջ ու առողջ, դուխներս էլ էր տեղը, կյանքն էլ քչից-շատից իրա հունով գնում էր.

❤️‍🩹Սեյ Յայլախանյան

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

24 Sep, 10:40


Հայր իմ,
Այստեղ բոլորը սպանում են. Իրար,
Զգացմունքները,
Սերը,
Հավատը,
Հույսը,
Քե՛զ...

❤️‍🩹Անուշ Խաչատրյան


𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

21 Sep, 11:29


Գիտես ինչ, Հայաստան,
դու մեր,
մենք քո համար
այնքան ենք տառապել,
որ հիվանդացել ենք միմյանց սիրուց
ու վաղուց, դեռ մանկուց
դարձել ենք հանրահայտ
ողջ աշխարհի մեջ։
Ի վերջո, գիտես ինչ, Հայաստան,
քո կլոր ու մեծ արևով,
քո բիբլիական սարով
ու քո խորությամբ
մեր աչքերի մեջ
այնպես ես նկարվել,
որ աշխարհի ուզածդ անկյունում անգամ
մեր ով լինելը
թե ուզենանք էլ՝
չենք կարող ծրարել։

🫂Սլավիկ Չիլոյան

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

18 Sep, 10:28


...միակ բանը, որ իրականում ունես, այն, ինչ պահում ես քո սրտում🫂

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

15 Sep, 15:39


...իրապես ծանր բան է լինելդ, որ գլխումս եմ տանում,որ քեզ երեկոյան հետս տուն չեմ տանում,
որ ծանր եմ տանում ու թեթև չեմ տանում, որ շքամուտքիս համարը մոռանում եմ՝ հոտդ չեմ մոռանում,
որ աշխարհին մոռանում եմ ու քեզ չեմ մոռանում,
որ երազներումս քեզ տեղավորում եմ ու
օրերումս չեմ տեղավորում...

իրապես ինչ դժվար է լինելդ հոգիս.
.

💔Alyona Javuktsyan

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

12 Sep, 15:28


Ես քեզ համար հեքիաթներ կհորինեմ, որտեղ վախ չկա բաժանումներից, ու կարիք չկա փնտրտուքների ընկերը՝ ընկեր է ու սերը՝ նույնպես, մի քիչ ծամծմված, մի քիչ նեղացած, հավերժ կոտրված, բայց սեր է հաստատ։

🫂Անի Առաքելյան

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

09 Sep, 20:56


Արի թողնենք իրար, միգուցե դա է միակ ելքը, որը կփրկի մեզ։)

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

08 Sep, 08:21


Մնա՞լ ընկերներ։ Ստեղծել բանջարանոց հանգած զգացմունքների սառած լավայի վրա՞:
Ոչ, դա իմ ու քո համար չէ: Այդպես լինում է միայն փոքրիկ սիրախաղերից հետո:

Սերը չեն պղծում ընկերությամբ: Վերջ՝ ուրեմն վերջ:

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔🗣🤍

05 Sep, 07:58


Կյանքում չէի պատկերացնի, որ ամենամեծ սերերից մեկը կապրեմ մի մարդու հետ,ով իրավունք ունի ինձ բացարձակ չհասկանալու, իսկ ես միշտ իրեն պիտի հասկանամ :

𝙰𝚛𝚟𝚎𝚜𝚝𝚊𝚐𝚎𝚝𝚒𝚔