Տիգրան Ավինյան / Tigran Avinyan @avinyantigran Channel on Telegram

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

@avinyantigran


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի Telegram պաշտոնական ալիք:

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan (Armenian)

Տիգրան Ավինյան այս պաշտոնական Telegram ալիքը ստեղծվել է Երևանի պաշտոնական քաղաքապետի Տիգրան Ավինյանի կողմից: Այն առաջարկում է հարմար բաժիններ ու լրագրող նյութեր Տիգրան Ավինյանի գրասենյակի մասին: Եթե դուք պատրաստ եք զգում արդյունքային խորհրդներ և տեսնել առաջինիս կողմից երաժշտական պատկերներ, ապա այս ալիքը համարվում է ձեր լավագույն ընկերությունը:

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

13 Feb, 18:04


Երևանի ավագանու որոշմամբ՝ մեր քաղաքում հաշվառված բոլոր 100 տարին լրացած տարեցները ստանում են 1.000.000 դրամ աջակցություն։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

12 Feb, 17:04


Վերջին երկու տարվա ընթացքում Երևան մետրոպոլիտենում իրականացրել ենք 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման և ուղևորների հարմարավետության բարձրացման համար։

▫️Տեղադրվել են ժամանակակից շարժասանդուղքներ,

▫️Վերանորոգել և երթուղի ենք դուրս բերել նախկինում չշահագործվող վագոնները,

▫️Նորացվել է օդափոխման համակարգը,

Ներկայացրել ենք նաև 74 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր՝ նոր վագոնների ձեռքբերման համար, ինչը հնարավորություն կտա մարդկանց օգտվել նորարարական, հարմարավետ և որակյալ ծառայություններից։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

10 Feb, 18:04


▫️Ներքին Շենգավիթում և Նոր Խարբերդում կառուցում և փոխարինում ենք ջրագծերը:

▫️Նոր Խարբերդում լուծման վերջնափուլում է նաև գազատար խողովակի կառուցումը:

▫️Նոր Խարբերդում առաջին անգամ կառուցում ենք ժամանակակից մանկապարտեզ, որտեղ երեխաները կզարգանան լավագույն պայմաններում։

▫️ Նորագավիթում կառուցել ենք ֆուտբոլի նոր դաշտ, որը կդառնա առողջ և ակտիվ ապրելակերպի խթան ամբողջ թաղամասի համար։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

09 Feb, 16:59


Մայրաքաղաքի բոլոր բակերում հին լուսատուները փոխարինել ենք նոր, ժամանակակից LED լուսատուներով, որոնք ավելի պայծառ ու էներգախնայող են։

Արդիականացվել են նաև մի շարք փողոցների և պողոտաների արտաքին լուսավորության ցանցերը։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

08 Feb, 08:15


Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանի հետ քննարկել ենք համատեղ ծրագրերի ընթացքը և նոր հնարավորությունները։

▫️Արդեն «Յանդեքս Գո» հավելվածում ու «Յանդեքս» քարտեզներում հասանելի են Երևանի 76 երթուղիներից 54-ը, առաջիկայում այն կամբողջացվի։

▫️2025-ին նախատեսվում է նաև կանգառներում էլեկտրոնային չվացուցակների, խցանումների վերլուծության և այլ թվային լուծումների ներդրում։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

06 Feb, 18:42


Հանդիպել եմ Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանին։

Խոսել ենք
▫️Երևանում ներդրված GIS համակարգի և «Ակտիվ քաղաքացի» հավելվածի մասին, որոնք օգնում են մեր քաղաքը դարձնել ավելի կազմակերպված ու մատչելի։ Պատրաստ ենք աջակցել Գյումրիին՝ նմանատիպ լուծումներ ներդնելու հարցում,

▫️շների ստերջացման ծրագրի մասին,

▫️ համատեղ մշակութային միջոցառումների անցկացման մասին,

▫️ Գյումրիի բակային տարածքներից մեկի բարեկարգման մասին՝ կիրառելով Երևանի հաջողված լուծումները։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

04 Feb, 18:02


Երևանի քաղաքապետարանը մշտապես աջակցելու է կրթական նորարարություններին և բարելավման ծրագրերին՝ նպաստելով մեր քաղաքի կրթական միջավայրի զարգացմանը։

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանի հետ քննարկեցինք նորարարական նախաձեռնությունները, որոնք կարևոր նշանակություն ունեն ոչ միայն դպրոցի, այլև Երևանի կրթական զարգացման համար։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

02 Feb, 17:00


Ջերմուկում Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի բացման արարողությունն էր:

Երևանի թիմերը կմրցեն հոկեյում, դահուկավազքում, լեռնադահուկային սպորտում, սնոուբորդում, շախմատում և սպորտային պարերում:

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

30 Jan, 05:04


2025թ. հունվարի 1-ից համայնքային երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների աշխատակիցների աշխատավարձը շուրջ 30 %-ով կբարձրանա:

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

29 Jan, 20:22


Մեր նոր տոմսային համակարգը լուծում է երկու կարևոր խնդիր՝

▫️Ստեղծում ենք պայմաններ, որ յուրաքանչյուր մարդ կարողանա հեշտությամբ օգտվել հասարակական տրանսպորտից՝ առանց ավելորդ դժվարությունների։

▫️ Նոր որակի տրանսպորտը պահանջում է համապատասխան սպասարկում, և տոմսային համակարգը կարևոր գործիք է այն կայուն ֆինանսավորելու համար։

Մենք կառուցում ենք ժամանակակից, հարմարավետ ու վստահելի տրանսպորտային համակարգ, որտեղ յուրաքանչյուր մարդու շահն առաջնային է։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

28 Jan, 15:30


150 դրամ՝ մեկ ուղևորության համար և անսահմանափակ փաթեթների երկարացում։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

28 Jan, 11:44


Այսօր նշում ենք մեր զինված ուժերի կազմավորման 33-ամյակը՝ հայոց բանակի կազմավորման օրը։

Շնորհակալություն մեր զինվորներին ու սպաներին՝ իրենց նվիրումի և անձնվիրության համար։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

27 Jan, 18:09


Այսօր Տիգրան Մանսուրյանի տարեդարձն է:

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ լույս է տեսել Մաեստրոյի կյանքին և ստեղծագործությանը նվիրված նոր գիրք, ինչպես նաև կինոերաժշտության ալբոմ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, որն արդեն հասանելի է բոլոր առաջատար հարթակներում:

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

23 Jan, 17:05


Փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից՝ ավտոբուսից, տրոլեյբուսից և մետրոյից օգտվելիս վճարումները կարող եք կատարել երեք տարբերակով՝

▫️Անկանխիկ՝ բանկային քարտով (Arca, Visa, Mastercard),
▫️QR կոդի միջոցով՝ TelCell հավելվածով,
▫️Տրանսպորտային քարտի միջոցով։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

22 Jan, 17:02


Նախորդ տարի ձեռք ենք բերել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս։ Դրանց մեծ մասը արդեն շահագործվում է և սպասարկում է մեր քաղաքը։

Այնուամենայնիվ, բոլոր առկա շարժակազմերը երթուղիներում լիարժեք ներգրավելու համար մեզ անհրաժեշտ են նոր վարորդներ։ Գիտեմ, որ դեռ կանգառներում տրանսպորտի սպասելու խնդիր ունեք, և վստահեցնում եմ, որ մենք անում ենք ամեն ինչ այդ խնդիրը լուծելու ուղղությամբ։

2025 թվականին նախատեսում ենք ձեռք բերել ևս 45 նոր տրոլեյբուս, իսկ այս պահին ակտիվ բանակցություններ ենք վարում 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու համար։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

22 Jan, 11:04


Վերջին շրջանում միասնական տոմսային փաթեթների նոր սակագների վերաբերյալ քաղաքացիների արձագանքներն ու առաջարկություններն ուշադիր ուսումնասիրել ենք։

Մեր առաջնահերթությունն է ապահովել մեր քաղաքի բոլոր բնակիչների հարմարավետությունը և լսել յուրաքանչյուրի կարծիքը։

Այս հարցի շուրջ փոփոխություններ կատարելու նպատակով առաջիկա ավագանու նիստի ընթացքում կքննարկվեն սակագների կիրառման տրամաբանության վերանայման հնարավորությունները։

Այսպիսով, փետրվարի 11-ի Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ առաջարկելու ենք հետևյալ փոփոխությունները՝

▫️10 ուղևորություն – 2000 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 45 օր, ներկայիս 2200 ՀՀ դրամի և 30 օրվա փոխարեն։

▫️300 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 180 րոպե, ներկայիս 90 րոպեի փոխարեն։

▫️1 օր – 900 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ, ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։

▫️7 օր – 5000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։

Հունվարի 1-ից գործում են նաև հետևյալ փաթեթները՝

▫️30 օր ֊ 9000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ,
▫️90 օր ֊ 24000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ,
▫️365 օր - 90000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ։

Առաջիկայում Երևանի ավագանու նույն նիստի ընթացքում կհայտարարվի նաև այլ փոփոխությունների և լրացումների մասին, որոնք համակարգը երևանցիների համար ավելի հարմարավետ և արդյունավետ կդարձնեն։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

21 Jan, 17:07


Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս: Բացի այդ, սահմանել ենք արտոնություններ մի շարք խմբերի համար, ինչպես նաև անվճար երթևեկելու հնարավորություններ:

transport.yerevan.am կայքի միջոցով կարող եք՝
▫️ընտրել ձեզ հարմար տոմսը համեմատության գործիքի միջոցով,
▫️ հաշվիչով գտնել ամենաշահավետ տարբերակը,
▫️առցանց ձևակերպել արտոնությունները՝ առանց տանից դուրս գալու:

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

17 Jan, 17:55


Շահագործման ենք հանձնել Նորք- Մարաշ վարչական շրջանը Կենտրոնին կապող Արմենակյան փողոցի բեռնաթափման համար կառուցված նոր ճանապարհը:

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

16 Jan, 17:31


Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը շուտով նոր կյանք կստանա՝ դառնալով Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան։

Թանգարանը դառնալու է Երևանի մշակութային կարևոր կենտրոններից մեկը, որը կգրավի թե՛ տեղացիներին, թե՛ զբոսաշրջիկներին՝ ներկայացնելով մեծ նկարիչ Մարկոս Գրիգորյանի ժառանգությունն ու արվեստը։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

05 Jan, 16:08


Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ, Ձեզ և Մեզ Մեծ Ավետիս:

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

01 Jan, 07:46


Այսօրվանից Երևանում երթուղի դուրս եկան 171 նոր ավտոբուսներ։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

31 Dec, 07:13


Սիրելի՛ երևանցիներ,

Մեկ տարի էլ անցավ, և մենք միասին քայլեցինք դեպի նոր Երևան՝ բարեկարգվող, հարմարավետ և կանաչ քաղաք, որտեղ յուրաքանչյուրը կարող է իրեն զգալ որպես տանտեր։

Այս տարին մեր քաղաքի համար եղել է աննախադեպ աշխատանքների և ձեռքբերումների տարի։

Մենք իրականացրել ենք մեծածավալ նախագծեր, տարեկան նախատեսված աշխատանքների մասով արձանագրել ենք շուրջ 94% կատարողականություն, ինչը մեր համատեղ աշխատանքի արդյունքն է։ Այս ամենն անհնար կլիներ առանց ձեր աջակցության, սիրելի՛ երևանցիներ։

Շնորհավորում եմ Ամանորը և Սուրբ Ծնունդը։ Թող 2025 թվականը լինի խաղաղության, համերաշխության և նոր հաջողությունների տարի թե՛ ձեր ընտանիքների, թե՛ մեր քաղաքի համար։

Մենք միասին կշարունակենք կառուցել մեր սիրելի Երևանը։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

29 Dec, 17:58


Մարդկանց հանդեպ սրտացավությունը, ուշադրությունն ու հոգատարությունը մեր կարևոր արժեքներից են։ Մեր պարտքն է լինել նրանց կողքին, ովքեր առավել շատ կարիք ունեն սիրո և աջակցության։

«Երաժշտություն հանուն ապագայի» տաղանդավոր երաժիշտների հետ այցելեցինք Երևանի խնամքի կենտրոններ՝ նվիրելով փոքրիկներին և տարեցներին երաժշտության ջերմությունը։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

29 Dec, 09:05


Մաքուր շրջակա միջավայր ունենալու համար յուրաքանչյուրիս մասնակցությունն անչափ կարևոր է։

Աղբահանության և սանմաքրման աշխատակիցներն ամեն օր անում են առավելագույնը, որպեսզի Երևանը լինի ավելի մաքուր ու խնամված։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

28 Dec, 07:10


Ամանորին ընդառաջ այցելել ենք «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ի և «Սորս» հիմնադրամի փոքրիկներին:

Փորձեցինք սեր, ջերմություն ու տոնական մթնոլորտ փոխանցել նրանց:

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

26 Dec, 16:56


Մամուլում շրջանառվող տեսանյութի վերաբերյալ իմ դիրքորոշումը

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

25 Dec, 19:45


Կենտրոն վարչական շրջանում երկու բակ վերջերս վերափոխվել են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասահքեր, ինչպես նաև ընդհանուր բակի բարեկարգ տեսք։

Հանրապետություն փողոցում էլ ավարտել ենք նոր մայթերի կառուցման աշխատանքները։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

24 Dec, 18:32


Մալխասի արվեստը երևանցիներն են. նրա կատարումներում կան քաղաքի փողոցները,
մարդկանց ձայներն ու նրանց տրամադրությունը: Իր ջազով նա ստեղծել է մի Երևան, որը հիշեցնում է մեզ, թե որքան հարուստ է մեր մշակույթը և մեր
քաղաքի ոգին:

Երևանի քաղաքապետարանն ուրախ է մաս կազմելու Մալխասի 80-ամյակին նվիրված այս միջոցառմանը։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

23 Dec, 18:05


Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են, նպաստելով Գետառ և Հրազդան գետերի մաքրմանը:

Այս նախաձեռնությունն առաջինն է մայրաքաղաքում և էականորեն կկանխի աղբի կուտակումը ջրերում։

Աղբաորսիչ սարքերը տեղադրվել են Շենգավիթի և Դավթաշենի հատվածում, ինչը կարևոր քայլ է շրջակա միջավայրի պահպանության համար։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

23 Dec, 09:05


Երևանում փուլ առ փուլ վերակառուցելու ենք բոլոր մանկապարտեզները՝ նոր և հարմարավետ միջավայր ստեղծելով մեր փոքրիկների համար։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

21 Dec, 09:14


«Ակտիվ քաղաքացի»-ն մեր քաղաքում խնդիրների լուծման ամենահարմար ու արագ գործիքն է։

Այն հնարավորություն է տալիս անմիջապես ձեր գտնվելու վայրից տեղեկացնել մեզ ցանկացած խնդիր՝ ուղարկելով տեքստային հաղորդագրություն, լուսանկար կամ տեսանյութ։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

16 Dec, 18:04


Հիմնանորոգված երկու՝ թիվ 135 և թիվ 161 մանկապարտեզները դարձել են մեր փոքրիկների համար ավելի անվտանգ և հարմարավետ ուսումնական միջավայր:

Հիմնանորոգման աշխատանքների ընթացքում կատարվել են

▫️էներգաարդյունավետ և սեյսմիկ ամրացման միջոցառումներ,

▫️տեղադրվել են արևային ֆոտովոլտային վահանակներ, LED լուսատուներ,

▫️իրականացվել են ջերմամեկուսացման աշխատանքներ:

Այս աշխատանքները կյանքի է կոչվել Եվրոպական ներդրումային բանկի և ՄԱԿ-ի հետ համագործակցության շնորհիվ, ինչպես նաև Երևանի համայնքի բյուջեի միջոցներով:

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

10 Dec, 17:36


Այս տարի մենք բոլոր վարչական շրջաններում կառուցել և վերանորոգել ենք շուրջ 60 ֆուտբոլի դաշտեր։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

04 Dec, 17:35


Մեր առաջնահերթություններից է ունենալ մարդկանց համար ապահով և մշտապես բարելավվող տրանսպորտային համակարգ։

▫️Այս տարի ձեռք բերեցինք 171 նոր ավտոբուսներ, որոնք առաջիկայում կսպասարկեն մեր քաղաքացիներին, իսկ 15 նոր տրոլեյբուսներն արդեն շահագործվում են։

▫️Ավելացրել ենք հասարակական տրանսպորտի համար առանձնացված գծերը , ներդրել վճարման նոր հնարավորություններ. սրան զուգահեռ շարունակում ենք մի շարք այլ աշխատանքներ՝ ոլորտի բարելավման ուղղությամբ։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

03 Dec, 08:20


Սիրելի՛ երևանցիներ,

ինչպես արդեն տեղյակ եք, վաղ առավոտից հասարակական տրանսպորտի վարորդների մի մասը իրականացնում են գործադուլ, որի հետևանքով հազարավոր քաղաքացիների տեղաշարժման անհարամարություններ են պատճառվել։

Նախ, ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից ստեղծված իրավիճակի համար, միևնույն ժամանակ՝ հստակ արձանագրեմ, որ որևէ տեսակի շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու։

Կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

02 Dec, 17:09


Այսօրվանից մեր քաղաքի տրանսպորտային ցանցն ավելացրել ենք նոր 15 տրոլեյբուսներով, ինչպես նաև ներդրել ենք բանկային քարտերով վճարման հնարավորությունը։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

29 Nov, 17:09


ԱՄՆ պաշտոնական այցի շրջանակում հանդիպել եմ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանի հետ:

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

28 Nov, 17:09


Երևանցիների կյանքի որակը բարելավելու նպատակով՝ այցելել ենք Լոս Անջելեսի քաղաքի կառավարման տարբեր ծառայություններ, ծանոթացել դրանց աշխատանքին ու թվային համակարգերին:

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

27 Nov, 17:03


Երևանցիների համար տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել ենք Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն։

Այս կառույցը շուրջօրյա վերահսկում է քաղաքը՝ տեսախցիկներով և լուսացույցներով, ինչպես նաև մատուցում է 52 ծառայություն՝ ավտոկայանատեղիների կառավարումից մինչև անվտանգության ապահովում։

Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է աջակցել նմանատիպ կենտրոնի ստեղծմանը Երևանում:

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

26 Nov, 09:07


Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի բարելավել երևանցիների կյանքը՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ և զարգացնելով մատուցվող ծառայությունները:

Այս համագործակցությունը նպատակ ունի ստեղծել հարմարավետ ու ժամանակակից քաղաքային միջավայր, որտեղ յուրաքանչյուր երևանցի կունենա ավելի որակյալ և հասանելի ծառայություններ։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

22 Nov, 09:08


14 նոր աղբատար մեքենաները հնարավորություն կտան մեր աշխատակիցներին ավելի արագ և արդյունավետ կազմակերպել քաղաքի աղբահանությունը։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

21 Nov, 18:00


Կարմիր կամուրջն իր պատմությամբ և ճարտարապետական արժեքով մեր քաղաքի մշակութային ժառանգության կարևոր մասերից է։

Աշխատանքները կատարվում են մասնագիտական մոտեցմամբ՝ փորձելով վերականգնել կամրջի բնօրինակ տեսքը և առանձնահատկությունները:

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

16 Nov, 11:37


«Կանաչ Երևան» գաղափարի շրջանակում Նորքի այգիներում մեկնարկեցինք ծառատունկը, որն ուղղված է մեր քաղաքի կանաչ տարածքների վերականգնմանը և ընդլայնմանը։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

15 Nov, 18:01


Մեր երեխաների բարեկեցության և զարգացման համար Երևանի յուրաքանչյուր մանկապարտեզ պետք է լինի ոչ միայն հարմարավետ ու ժամանակակից, այլև ապահով:

Մանկապարտեզների վերակառուցումն ու հիմնանորոգումը մեր առաջնային ուղղություններից է և մեր նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա իրեն սիրված ու պաշտպանված կզգա:

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

09 Nov, 09:00


Մանկապարտեզներում ռոբոտաշինության ծրագրի ներդրումը՝ նախաձեռնված Երևանի քաղաքապետարանի կողմից և իրականացված Պոլիտեխնիկի հետ համատեղ, կարևոր քայլ է դեպի ապագան։

Այս ծրագիրը նպաստում է երեխաների թիմային աշխատանքի և ստեղծագործական մտքի զարգացմանը:

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

08 Nov, 09:09


Երևանում շարունակում ենք աշնանային ծառատունկը:

Նոր կանաչ գոտիների ստեղծմանը զուգահեռ երևանյան այգիներն ու պուրակները համալրում ենք նոր արժեքավոր և հասուն ծառատեսակներով:

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

02 Nov, 11:00


Մարդկանց համար արագ և որակյալ ծառայություններ մատուցելու համար մի շարք բարեփոխումներ ենք իրականացնել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում։

Բջջային նոր հավելվածի միջոցով շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները լրացվում են էլեկտրոնային եղանակով․ բուժառուի տվյալները ներբեռնվում են մեկ ընդհանուր համակարգում՝ հետագայում տեսանելի դառնալով բուժող բժշկի համար։

1-03 հեռախոսահամարին ստացված զանգերը սպասարկվում են 100%-ով, ինչը մեզ թույլ է տալիս արդյունավետ արձագանքում իրականացնել։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

31 Oct, 18:30


Մասնակցեցինք ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի 100-րդ հոբելյանին նվիրված արձանի բացմանը։

Վարպետն իր կերտած դերերով մշտապես ժպիտ է պարգևել հանդիսատեսին, ուստի Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի դիմաց տեղադրված սիրված դերասանի արձանը ևս, վստահ եմ, դրական հիշողություններ կպարգևի անցորդներին։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

30 Oct, 17:03


Երևանի փողոցները մարդկանց համար ավելի անվտանգ և հարմար դարձնելու ուղղությամբ միայն այս տարի իրականացրել ենք շուրջ 50 կիլոմետր միջին նորոգման աշխատանքներ։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

28 Oct, 09:40


Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի շարունակական զարգացման, ուղևորների համար ավելի հարմարավետ և ապահով երթևեկություն ունենալու համար մի շարք ուղղություններով աշխատանքներ ենք իրականացնում։

Մասնավորապես՝ ձեռք ենք բերել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս, սրան զուգահեռաբար՝ մայրաքաղաքում ավելացնում ենք հասարակական տրանսպորտի համար նախատեսված ավտոբուսային գծերը, տեղադրում ենք նոր կանգառասրահներ և մի քանի ուղղություններով աշխատում ենք՝ հետագայում նոր շարժակազմեր ձեռք բերելու նպատակով։

Տեղյակ եք, որ նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս որոշակի փոփոխություններ են սպասվում ։ Նպատակը՝ 2025 թվականից միասնական տոմսային համակարգին սահուն անցնելն է, որի ժամանակ հնարավորություն կընձեռվի վճարել ամենատարբեր եղանակներով։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

25 Oct, 17:04


Մերգելյանի պուրակը, որը երկար տարիներ գտնվում էր անտեսված ու զավթված վիճակում, հիմնանորոգվել է՝ դառնալով հարմարավետ, բարեկարգ ու ժամանակակից այգի:

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

24 Oct, 17:35


Ինձ համար մեծ պատիվ էր ընդունել և պարգևատրել Փարիզի ամառային օլիմպիական խաղերի հայ մեդալակիրներ Արթուր Ալեքսանյանին, Արթուր Դավթյանին, Մալխաս Ամոյանին, Վարազդատ Լալայանին:

Երևանի քաղաքապետարանը մեծ կարևորություն է տալիս սպորտին և առողջ ապրելակերպին։ Դրանով են պայմանավորված ոչ միայն մարզադպրոցների վերակառուցումներն ու հիմնանորոգումները, բակային տարածքներում սպորտով զբաղվելու հարմարավետ պայմաններ ստեղծելը, այլ նաև տարատեսակ սպորտային միջոցառումների անցկացումը:

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

23 Oct, 18:03


Երևանի ավագանու որոշմամբ «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանն են արժանացել օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը, քանդակագործ, ակադեմիկոս, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը, բանաստեղծ, գրականագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հենրիկ Էդոյանը և բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանը:

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

22 Oct, 09:07


Ամիսներ առաջ Ալեք Մանուկյան փողոցում փոխարինեցինք կենսունակությունը կորցրած ծառերը՝ տնկելով արժեքավոր ու գեղազարդ ծառատեսակներ:

Երևանի բուսածածկ տարածքի վերականգնումը քաղաքի կարևորագույն խնդիրներից է, որը լուծելու նպատակով կշարունակենք ոչ կենսունակ ծառերի փոխարեն նորերը տնկելու և անտառային տարածքները մեծացնելու գործընթացը:

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

21 Oct, 16:00


«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի` Պոլիտեխնիկի պատմական թիվ 2-րդ մասնաշենքը, գեղարվեստական լուսավորմամբ:

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

18 Oct, 17:38


Այս տարի համայնքային բյուջեի միջոցներով ձեռք ենք բերել 171 նոր 8.6 մետրանոց ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս:

Առաջին խմբաքանակն արդեն Երևանում է: Առաջիկայում մնացած խմբաքանակը ևս կհասնի Երևան:

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

14 Oct, 17:11


Մեր քաղաքը երեկ սիրո օր ապրեց, իր նկատմամբ սիրո:

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

13 Oct, 05:29


Շնորհավո՜ր տոնդ, իմ սիրելի՛ Երևան, դու մեր բոլորի մեծ սերն ես, և մենք քո կողքին ենք մինչև վերջ, մինչև ամենախենթ երազանքիդ իրականացումը։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

11 Oct, 18:02


Երևանի 2806 ամյակին ընդառաջ Օղակաձև զբոսայգում տեղադրեցինք Քըրք Քըրքորյանի հուշակոթողը, վերականգնեցինք Հայ բարերարների կերպարը խորհրդանշող քանդակը և Միքայել Արամյանցի, Ալեք Մանուկյանի, Գալուստ Գյուլբենկյանի, Ալեքսանդր Մանթաշյանի, Պողոս Նուբարի և Հովհաննես Լազարյանի հուշակոթողները։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

07 Oct, 17:01


Համաշխարհային երաժշտարվեստի, ինչպես նաև Երևան քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար՝ աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել եմ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

06 Oct, 17:01


Այսօր, երբ Երևանը հյուրընկալում է տեխնոլոգիական ոլորտի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT), կարող եմ ասել, որ մեր քաղաքն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով։

Այս համատեքտում, գործարկել ենք ⬇️

▫️GIS համակարգը, որը հնարավորություն է տալիս քարտեզագրել և վերլուծել քաղաքային ենթակառուցվածքները,

▫️ Active Citizen հարթակը, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին ներգրավվել քաղաքային կյանքի կառավարման գործընթացում:

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

05 Oct, 17:36


Այսօր Դիլիջանի 480-ամյակն է:

Երևանցիներն օրվա առթիվ նվեր ունեին քաղաքին:

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

04 Oct, 17:39


Մեկնարկեց տեխնոլոգիական և նորարությունների ամենամեծ միջոցառումը՝ Digitec 2024-ը։

▫️ Կարևորելով տեխնոլոգիաների դերը Երևանի զարգացման հարցում, Երևանի քաղաքապետարանի կողմից արդեն կիրառվում են որոշ տեխնոլոգիական գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս մեզ առավել արդյունավետ ծառայություններ մատուցել երևանցիներին։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

03 Oct, 09:02


Մի շարք ուղղություններով գրանցված արդյունքներով պայմանավորված ՀԱՊՀ-ի խորհուրդը հաստատել է դոցենտ, գիտությունների թեկնածուի, դոցենտի և գիտությունների թեկնածուի տարակարգերի համար մեկ ակադեմիական ժամի աշխատավարձի բարձրացումը։

▫️Արդյունքում դոցենտ, գիտությունների թեկնածուի տարակարգի համար 1 դրույք (720 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում աշխատավարձը կկազմի` 374.400 ՀՀ դրամ, 1.5 դրույք (1080 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում՝ 561.600 ՀՀ դրամ, իսկ դոցենտի կամ գիտությունների թեկնածուի տարակարգերի համար 1 դրույք (720 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում աշխատավարձը կկազմի` 316.800 ՀՀ դրամ, 1.5 դրույք (1080 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում՝ 475.200 ՀՀ դրամ:

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

01 Oct, 16:57


Այցելել ենք Հռոմի երթևեկության կառավարման կենտրոն:

Շուրջօրյա ժամանակացույցով աշխատող կառույցն ամբողջությամբ համակարգում և վերահսկում է երթուղային ցանցի բնականոն աշխատանքը:

Ծանոթացել ենք Հռոմի երթևեկության կառավարման մշակված լուծումներին ու ոլորտի զարգացման քաղաքականությանը:

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

30 Sep, 18:01


Երևանի և Հռոմի միջև այսօր ստորագրվեց «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիրը:

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

26 Sep, 17:06


Միայն այս տարի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ավտոտնակներից ու ցանկապատված տարածքներից ազատել ենք շուրջ 30.000 քմ տարածք, որոնց փոխարեն կլինեն բարեկարգ բակեր, ֆուտբոլի դաշտեր, խաղահրապարակներ:

«Դավիթ Անհաղթի» անվան զբոսայգու շինանարական աշխատանքներն ընթացքի մեջ են և առաջիկայում հանգստի գոտին երևանցիներին կներկայանա ամբողջովին վերափոխված:

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

23 Sep, 18:55


Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը:

Հիմնանորոգում ենք նաև մանկապարտեզները՝ մեր փոքրիկների համար առավել ապահով և անվտանգ միջավայր ստեղծելով։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

21 Sep, 08:02


Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձն է։

Անկախությունը մեր ժողովրդի համար վերածննդի պահ էր՝ ապագան կերտելու հնարավորություն։

Այսօր, առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք նոր եռանդով աշխատել, միասնական լինել, որպեսզի ամրապնդենք մեր պետությունը, զարգացնենք մեր քաղաքները և ապահովենք բարեկեցություն յուրաքանչյուր հայաստանցու համար։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

19 Sep, 18:05


Նորք-Մարաշ վարչական շրջանը Կենտրոնին կապող այլընտրանքային նոր ճանապարհ կունենա, որն էականորեն կբեռնաթափի Արմենակյան փողոցը:

1.4 կմ երկարությամբ ճանապարհն իրար կկապի Գարեգին Հովսեփյան փողոցն ու Սարալանջը:

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

18 Sep, 18:31


Սեպտեմբերի 17-ին «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգով մեկնարկեց Սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան առաջին միջազգային փառատոնը՝ Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարմամբ:

Թումանյանի անվան զբոսայգում այսօր կայացավ Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի համերգը։

Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 24-ը:

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

17 Sep, 14:37


2023թ.-ից մենք ունենք Երևանի կենդանաբանական այգու զարգացման նոր ծրագիր, որն առաջին հերթին լուծելու է կենդանիների պահպանման պայմանների խնդիրը:

Ըստ նախագծի՝ կառուցվում են նոր՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան ազատավանդակներ, ճեմուղիներ, կձևավորվի կանաչապատ և հարմարավետ միջավայր, կարդիականացվեն ենթակառուցվածքները, կընդլայնվի այգու տարածքը:

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

12 Sep, 09:03


▫️Երևանցիներին տրված մեր խոստումներն անշեղորեն իրականացնում ենք՝ Երևանը մարդկանց համար բարեկարգ և հարմարավետ քաղաք դարձնելով։

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

06 Sep, 17:37


Առաջիկա օրերին Երևանը կարդալու է:

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

05 Sep, 17:36


Գեղանկարչության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանին (Թաթոս) շնորհել եմ «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչումը։